ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ

1
Գլուխ Ա

Ա բկ 1 Իսկզբանէ է՛ր Բանն. եւ Բանն է՛ր առ Աստուած. եւ Աստուա՛ծ էր Բանն[1592]։ 2 Նա՝ է՛ր իսկզբանէ առ Աստուած։ 3 Ամենայն ինչ՝ նովա՛ւ եղեւ. եւ առանց նորա եղեւ եւ ո՛չինչ՝ որ ինչ եղեւն[1593]։ 4 Նովաւ՝ կեա՛նք էր, եւ կեանքն՝ էր լո՛յս մարդկան. 5 եւ լոյսն՝ ՚ի խաւարի անդ՝ լուսաւո՛ր էր, եւ խաւար՝ նմա ո՛չ եղեւ հասու[1594]։

Բ 6 Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ. անուն նմա Յովհա՛ննէս[1595]։ 7 Սա՝ ե՛կն ՚ի վկայութիւն զի վկայեսցէ՛ վասն Լուսոյն. զի ամենեքին հաւատասցեն նովաւ։ 8 Ո՛չ էր նա Լոյսն, այլ զի վկայեսցէ վասն Լուսոյն։ 9 Է՛ր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւո՛ր առնէ զամենայն մարդ՝ որ գալոց է յաշխարհ։ 10 Յաշխարհի՛ էր, եւ աշխարհ նովա՛ւ եղեւ, եւ աշխարհ զնա ո՛չ ծանեաւ։ 11 Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ո՛չ ընկալան։ 12 Իսկ որք ընկալան զնա, ե՛տ նոցա իշխանութիւն որդի՛ս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա[1596]. 13 ոյք ո՛չ յարենէ, եւ ո՛չ ՚ի կամաց մարմնոյ, եւ ո՛չ ՚ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան։ 14 Եւ Բանն մարմին եղեւ, եւ բնակեաց ՚ի մեզ. եւ տեսա՛ք զփառս նորա զփառս իբրեւ զմիածնի առ ՚ի Հօրէ, լի՛ շնորհօք եւ ճշմարտութեամբ։ 15 Յովհաննէս վկայէ՛ վասն նորա, աղաղակեա՛ց եւ ասէ. Սա՛ է՝ զորմէ ասէի. Որ զկնի իմ գալոցն էր, առաջի իմ եղեւ, զի նա՛խ քան զիս էր[1597]։ 16 Զի ՚ի լրութենէ անտի նորա մեք ամենեքին առա՛ք շնո՛րհս փոխանակ շնորհաց։ 17 Զի օրէնքն ՚ի ձեռն Մովսիսի տուան. շնորհքն եւ ճշմարտութիւնն ՚ի ձեռն Յիսուսի՛ Քրիստոսի եղեն[1598]։ բբ 18 ԶԱստուած ո՛չ ոք ետես երբէք, բայց միածինն Որդի՝ որ է ՚ի ծո՛ց Հօր՝ նա՛ պատմեաց։ 19 Եւ ա՛յս է վկայութիւնն Յովհաննու, յորժամ առաքեցին առ նա Հրեայքն յԵրուսաղեմէ քահանայս եւ Ղեւտացիս, զի հարցցեն ցնա՝ թէ դու ո՛ ես[1599]։ 20 Եւ խոստովան եղեւ՝ եւ ո՛չ ուրացաւ. եւ խոստովա՛ն եղեւ եթէ ես՝ ո՛չ եմ Քրիստոսն[1600]։ 21 Եւ հարցին ցնա. Իսկ՝ ո՛վ ես դու, Եղիա՞ ես։ Եւ ասէ. Ո՛չ եմ։ Իսկ՝ մարգարէ՞ն ես դու։ Պատասխանի ետ, թէ ո՛չ[1601]։ 22 Իսկ ասա՛ մեզ. Դու ո՞վ ես, զի պատասխանի՛ տարցուք որոց առաքեցինն զմեզ. զի՞ ասես վասն քո[1602]։ 23 Ասէ. Ես՝ ձա՛յն բարբառոյ յանապատի. ուղի՛ղ արարէք զճանապարհն Տեառն, որպէս ասա՛ց Եսայի մարգարէ[1603]։ 24 Եւ որք առաքեցանն՝ ՚ի փարիսեցւո՛ց անտի էին։ 25 Հարցին ցնա՝ եւ ասեն. Իսկ՝ զի՞ մկրտես՝ եթէ դու չե՛ս Քրիստոսն, եւ ո՛չ Եղիա, եւ ո՛չ մարգարէն։ 26 Պատասխանի՛ ետ նոցա Յովհաննէս՝ եւ ասէ. Ես՝ մկրտեմ զձեզ ջրո՛վ. ՚ի միջի ձերում կայ զոր դուքն ո՛չ գիտէք. 27 որ զկնի իմ գալոցն է, որում չե՛մն արժանի՝ եթէ լուծից զխրացս կօշկաց նորա[1604]։ 28 Այս՝ ՚ի Բեթաբրա՛ եղեւ յայն կոյս Յորդանանու, ուր էրն Յովհա՛ննէս եւ մկրտէր[1605]։

Գ բգ 29 ՚Ի վաղիւ անդր տեսանէ զՅիսուս զի գա՛յր առ նա, եւ ասէ. Ահաւասիկ Գա՛ռն Աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի[1606]։ 30 Սա՛ է՝ վասն որոյ եսն ասէի. Զկնի իմ գայ՝ այր, որ առաջի իմ եղեւ, զի յառա՛ջ իսկ էր քան զիս։ 31 Եւ ես՝ ո՛չ գիտէի զնա. այլ զի յայտնի լինիցի Իսրայէլի, վասն ա՛յնորիկ եկի ես ջրով մկրտել[1607]։ 32 Վկայեաց Յովհա՛ննէս՝ եւ ասէ, թէ տեսանէի զՀոգին՝ զի իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէ՛ր ՚ի վերայ նորա։ 33 Եւ ես՝ ո՛չ գիտէի զնա. այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով, նա՛ ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ՚ի վերայ նորա, նա՛ է՝ որ մկրտէ Հոգւովն Սրբով[1608]։ 34 Եւ ես՝ տեսի, եւ վկայեցի՝ եթէ սա՛ է Որդին Աստուծոյ։

Դ բդ 35 ՚Ի վաղիւ անդր կա՛յր Յովհաննէս, եւ յաշակերտաց անտի նորա՝ երկու։ 36 Եւ նայեցեալ ընդ Յիսուսի՝ զի զգնայր, ասէ. Ահա՛ւասիկ Քրիստոս Գառն Աստուծոյ[1609]։ 37 Լուա՛ն ՚ի նմանէ երկու աշակերտքն՝ զի խօսէր, եւ գնացի՛ն զհետ Յիսուսի։ 38 Իբրեւ դարձաւ Յիսուս, եւ ետես զնոսա՝ զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք։ Սոքա ասեն ցնա. Ռա՛բբի, որ թարգմանեալ կոչի՝ վարդապետ, ո՞ւր են օթեվանք քո[1610]։ 39 Ասէ ցնոսա. Եկա՛յք եւ տեսէ՛ք։ Եկին եւ տեսի՛ն ուր էին օթեվանք նորա. եւ առ նմա՛ ագան ա՛յն օր, զի ժա՛մ էր՝ իբրեւ տասներո՛րդ։ 40 Է՛ր Անդրէ՛աս՝ եղբայր Սիմովնի Վիմի՝ մի յերկուց անտի, որ լուանն ՚ի Յովհաննէ՝ եւ գնացին զկնի նորա[1611]։

Ե 41 Գտանէ՛ սա՝ նախ զեղբա՛յր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտա՛ք զՄեսիայն՝ որ թարգմանի Քրիստոսն[1612]։ 42 Սա՛ ած զնա առ Յիսուս։ Հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. Դո՛ւ ես Սի՛մովն որդի Յովնանու, դու կոչեսցի՛ս Կե՛փաս, որ թարգմանի՝ Պետրոս։ բե 43 ՚Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ՚ի Գալիլեա. գտանէ զՓիլի՛պպոս, եւ ասէ ցնա Յիսուս. Ե՛կ զկնի իմ։ 44 Եւ էր Փիլի՛պպոս ՚ի Բեթսայիդայ, ՚ի քաղաքէ Անդրեայ եւ Պետրոսի։ 45 Գտանէ՛ Փիլիպպոս զՆաթանայէլ, եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն, եւ մարգարէքն. գտա՛ք զՅիսուս զորդի Յովսեփայ ՚ի Նազարեթէ։ 46 Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ՚ի Նազարեթէ՝ մա՞րթ ինչ իցէ բարւո՛յ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. Ե՛կ եւ տե՛ս։ 47 Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գա՛յր առ նա, ասէ՛ վասն նորա. Ահա՛ արդարեւ Իսրայէլացի, յորում նենգութիւն ո՛չ գոյ։ 48 Ասէ ցնա Նաթանայէլ. Ուստի՞ ճանաչես զիս։ Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Մինչչեւ՛ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ՝ զի էիր ՚ի ներքոյ թզենւոյն, տեսի՛ զքեզ։ 49 Պատասխանի ետ նմա Նաթանայէլ՝ եւ ասէ. Ռա՛բբի՝ դու ես Որդի Աստուծոյ, դո՛ւ ես թագաւորն Իսրայէլի[1613]։ 50 Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Փոխանակ զի ասացի՛ քեզ՝ թէ տեսի ՚ի ներքոյ թզենւոյն՝ հաւատաս, մեծամե՛ծ եւս քան զայս տեսցես[1614]։ 51 Եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն՝ ասե՛մ ձեզ. տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ՝ զի ելանիցեն եւ իջանիցեն ՚ի վերայ Որդւոյ մարդոյ[1615]։

2
Գլուխ Բ

Զ բզ 1 Եւ յաւո՛ւրն երրորդի, հարսանի՛ք էին ՚ի Կանա Գալիլեացւոց. եւ ա՛նդ էր մայրն Յիսուսի։ 2 Կոչեցա՛ւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ՚ի հարսանիսն։ 3 Եւ ՚ի պակասել գինւոյն, ասէ մայրն ցՅիսուս. Գինի՝ ո՛չ ունին։ 4 Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ ի՛մ եւ քո՝ կի՛ն դու, չեւ՛ է հասեալ ժամանակ իմ։ 5 Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջի՛ք։ 6 Ա՛նդ էին թակոյկք կճեայք վեց՝ ըստ սրբութեանն Հրէից. տանէին մի մի ՚ի նոցանէ մա՛րս երկուս կամ երիս[1616]։ 7 Ասէ ցնոսա Յիսուս. Լցէ՛ք զթակո՛յկսդ ջրով։ Եւ լցին զնոսա մինչեւ ՚ի վեր[1617]։ 8 Եւ ասէ ցնոսա. Արդ՝ առէ՛ք՝ եւ բերէ՛ք տաճարապետիդ։ Եւ նոքա՝ բերին[1618]։ 9 Եւ իբրեւ ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի՛ եղեալ, եւ ո՛չ գիտէր ուստի իցէ. բայց սպասաւորքն՝ գիտէին որք արկին զջուրն։ Խօսի՛ ընդ փեսային տաճարապետն, 10 եւ ասէ. Ամենայն մարդ՝ զանոյշ գինի յառաջագո՛յն պաշտէ. եւ յորժամ արբենան, յա՛յնժամ զյոռին. դու՝ պահեցեր զանոյշ գինիդ մինչեւ ցայժմ[1619]։ 11 Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ՚ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր. եւ հաւատացի՛ն ՚ի նա աշակերտքն նորա։ բէ 12 Յետ այսորիկ է՛ջ Յիսուս ՚ի Կափառնաում, ինքն եւ մա՛յր իւր եւ եղբարք իւր. եւ ա՛նդ լինէր՝ ո՛չ բազում ինչ աւուրս[1620]։ 13 Եւ էր՝ մե՛րձ զատիկն Հրէից, եւ ե՛լ Յիսուս յԵրուսաղէմ։

Է 14 Եւ եգիտ ՚ի տաճարին՝ զի վաճառէին զարջառս եւ զոչխարս եւ զաղաւնիս, եւ զլումայափողսն որ նստէին[1621]։ 15 Եւ արար խարազան չուանեայ, եւ եհա՛ն զամենեսին ՚ի տաճարէն, զոչխարսն եւ զարջառս, եւ զպղինձս հատավաճառացն՝ ցրուեա՛ց, եւ զսեղանսն կործանեա՛ց։ 16 Եւ որ զաղաւնիսն վաճառէին՝ ասէ ցնոսա. Առէ՛ք զայդ աստի, եւ մի՛ առնէք զտուն Հօր իմոյ՝ տուն վաճառի։ 17 Ապա յիշեցին աշակերտքն նորա՝ թէ գրեալ է. Նախանձ տան քո կերիցէ զիս[1622]։ 18 Պատասխանի՛ ետուն Հրէայքն՝ եւ ասեն ցնա. Զի՞նչ նշան ցուցանես դու մեզ՝ զի զայդ առնես։ 19 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Քակեցէ՛ք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցի՛ց զդա[1623]։ 20 Ասեն ցնա Հրէայքն. Զքառասուն եւ զվե՛ց ամ շինեցաւ տաճարս այս, եւ դու՝ զերիս աւուրս կանգնե՞ս զդա[1624]։ 21 Բայց նա՝ ասէր վասն տաճարի՛ մարմնոյ իւրոյ[1625]։ 22 Իսկ յորժամ յարեաւն ՚ի մեռելոց, յիշեցին աշակերտքն նորա, թէ ա՛յս է զոր ասացն. եւ հաւատացի՛ն գրոյն՝ եւ բանին զոր ասաց Յիսուս[1626]։ գկ 23 Եւ իբրեւ էր յԵրուսաղէմ ՚ի զատկին ՚ի տօնի, բազումք հաւատացին յանուն նորա. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր[1627]։ 24 Բայց ինքն Յիսուս ո՛չ հաւատայր զանձն նոցա. քանզի ինքն գիտէր զամենայն[1628]. 25 եւ զի ո՛չ էր պիտոյ՝ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ. զի ինքն իսկ՝ գիտէր զինչ կրէր ՚ի մարդն։

3
Գլուխ Գ

Ը 1 Եւ էր՝ ա՛յր մի ՚ի փարիսեցւոց անտի՝ Նիկոդեմոս անուն նորա, իշխա՛ն Հրէից[1629]։ 2 Սա՝ եկն առ նա գիշերի՝ եւ ասէ ցնա. Ռա՛բբի՝ գիտեմք թէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ո՛չ ոք կարէ զայդ նշանս առնել՝ զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա[1630]։ 3 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասե՛մ քեզ, եթէ ոչ ոք ծնցի ՚ի վերստին, ո՛չ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ[1631]։ 4 Ասէ ցնա Նիկոդեմոս. Զիա՞րդ կարէ մարդ ծնանե՛լ որ ծնեալն իցէ. միեթէ՝ մա՞րթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանե՛լ եւ ծնանել[1632]։ 5 Պատասխանի՛ ետ Յիսուս՝ եւ ասէ. Ամէն ամէն ասեմ քեզ, եթէ ոչ ոք ծնցի ՚ի ջրո՛յ եւ ՚ի Հոգւոյ, ո՛չ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։ 6 Զի ծնեալն ՚ի մարմնոյ՝ մարմի՛ն է, եւ ծնեալն ՚ի Հոգւոյ՝ հոգի է։ 7 Դու՝ մի՛ զարմանար, թէ ասացի քեզ. Պա՛րտ է ձեզ ծնանել վերստին։ 8 Զի հողմ՝ ուր կամի շնչէ՛. եւ զձայն նորա լսես. այլ ո՛չ գիտես ուստի՛ գայ՝ կամ յո՛ երթայ. սոյնպէս՝ եւ ամենայն ծնեալն ՚ի Հոգւոյն[1633]։ 9 Պատասխանի ետ Նիկոդեմոս՝ եւ ասէ ցնա. Զիա՞րդ մարթի այդմ լինել։ 10 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Դու ես վարդապետ Իսրայէլի՝ եւ զայդ՝ ո՛չ գիտես։ 11 Ամէն ամէն ասե՛մ քեզ. զի զոր ինչ գիտեմք՝ խօսի՛մք, եւ զոր տեսաք՝ վկայե՛մք. եւ զվկայութիւնն մեր ո՛չ ընդունիք[1634]։ 12 Իսկ արդ՝ եթէ զերկրաւորս ասացի ձեզ, եւ ո՛չ հաւատայք. զիա՞րդ եթէ զերկնաւորսն ասացից՝ հաւատայցէք[1635]։ գբ 13 Եւ ո՛չ ո՛ք յերկինս ել, եթէ ոչ՝ որ է՛ջն յերկնից Որդին մարդոյ՝ որ է՛ն յերկինս[1636]։ 14 Եւ որպէս Մովսէս բարձրացոյց զօ՛ձն յանապատին, նո՛յնպէս բարձրանալ պա՛րտ է Որդւոյ մարդոյ։ 15 Զի ամենայն որ հաւատայ ՚ի նա՝ ընկալցի զկեանսն յաւիտենականս[1637]։ 16 Զի ա՛յնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր միածին ետ. զի ամենայն որ հաւատայ ՚ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի՛ զկեանսն յաւիտենականս[1638]։ 17 Զի ո՛չ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ՝ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ[1639]։ 18 Որ հաւատա՛յ ՚ի նա՝ ո՛չ դատապարտեսցի. եւ որ ո՛չ հաւատայ ՚ի նա՝ արդէ՛ն իսկ դատապարտեալ է. զի ո՛չ հաւատաց յանուն միածնի Որդւոյն Աստուծոյ[1640]։ 19 Եւ ա՛յս իսկ է դատաստան. զի լոյս եկն յաշխարհ, եւ սիրեցին մարդիկ զխաւա՛ր առաւել քան զլոյս. զի էին գործք իւրեանց չարութեան[1641]։ 20 Զի ամենայն որ զչա՛ր գործէ՝ ատեա՛յ զլոյս. եւ ո՛չ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանեսցին գործք նորա։ 21 Իսկ որ առնէ զճշմարտութիւն, գա՛յ առ լոյսն. զի յայտնի լիցին գործք նորա՝ թէ Աստուծով գործեցան։ գգ 22 Յետ այսորիկ ե՛կն Յիսուս եւ աշակերտք նորա յերկիրն Հրէաստանի. եւ ա՛նդ շրջէր նոքօք հանդերձ եւ մկրտէր։

Թ 23 Մկրտէր եւ Յովհա՛ննէս ՚ի յԱյենովն, մե՛րձ առ Սաղիմ, զի ջուրք բազումք էին անդ. եւ գային՝ եւ մկրտէի՛ն։ 24 Զի չեւ՛ եւս էր արկեալ զՅովհա՛ննէս ՚ի բանտ[1642]։

Ժ 25 Եւ եղեւ խնդիր յաշակերտացն Յովհաննու ընդ Հրէի՝ վասն սրբութեան[1643]. 26 եկին առ Յովհաննէս՝ եւ ասեն ցնա. Ռա՛բբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու, որում դուն վկայեցեր, ահաւասիկ նա մկրտէ՝ եւ ամենեքին գան առ նա[1644]։ 27 Պատասխանի ետ Յովհաննէս՝ եւ ասէ. Ո՛չ կարէ մարդ առնուլ յանձնէ՝ եւ ո՛չ ինչ, եթէ ո՛չ իցէ տուեալ նմա յերկնից ՚ի վերուստ[1645]։ 28 Դուք ձեզէ՛ն վկայէ՛ք ինձ, զի ասացի ձեզ՝ թէ չե՛մ ես Քրիստոսն, այլ թէ առաքեա՛լ եմ առաջի նորա։ 29 Որ ունի հարսն, նա՛ է փեսայ. իսկ բարեկամ փեսային՝ որ կայ եւ լսէ նմա, ուրախութեամբ ուրախ լինի վասն ձայնի փեսային. արդ՝ այս ուրախութիւն որ իմս է, լցեալ է։ 30 Նմա պարտ է աճել, եւ ինձ մեղմանա՛լ։ 31 Որ ՚ի վերուստն գայ, ՚ի վերո՛յ է քան զամենայն. որ յերկրէ աստի է, յերկրէ՛ է՝ եւ յերկրէ՛ խօսի։ 32 Որ յերկնիցն գայ, զոր ինչ ետես եւ զոր լուաւ, վկայէ՛. եւ զվկայութիւն նորա ո՛չ ոք ընդունի[1646]։ 33 Որ ընդունի զվկայութիւն նորա՝ կնքեաց, թէ Աստուած ճշմարիտ է։ 34 Զի զոր Աստուածն առաքեաց՝ զբա՛նս Աստուծոյ խօսի. զի ո՛չ եթէ չափով տայ Աստուած զՀոգին[1647]։ 35 Հայր սիրէ՛ զՈրդի, եւ զամենայն ինչ՝ ե՛տ ՚ի ձեռս նորա։ 36 Որ հաւատայ յՈրդի, ընդունի՛ զկեանսն յաւիտենականս. եւ որ ո՛չ հնազանդի Որդւոյ, ո՛չ տեսցէ զկեանս. այլ բարկութիւն Աստուծոյ մնայ ՚ի վերայ նորա։

4
Գլուխ Դ

գդ 1 Իբրեւ գիտաց Յիսուս՝ եթէ լուան փարիսեցիքն՝ եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ, եւ մկրտէ քան զՅովհաննէս. 2 քանզի ո՛չ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակե՛րտքն նորա[1648]. 3 եթող զՀրէաստան երկիր. եւ եկն միւսանգամ ՚ի Գալիլեա։ 4 Եւ էր նմա անցանե՛լ ընդ Սամարիա[1649]։

ԺԱ 5 Գա՛յ նա ՚ի քաղաք մի Սամարացւոց՝ որում անուն էր Սեքար. մե՛րձ ՚ի գեղն զոր ետ Յակովբ որդւո՛յ իւրում Յովսեփայ[1650]. 6 եւ ա՛նդ էր աղբեւր մի Յակովբայ։ Եւ Յիսուս վաստակեալ ՚ի ճանապարհէն, նստէ՛ր ՚ի վերայ աղբերն, եւ էր ժա՛մ իբրեւ վեցերո՛րդ[1651]։ 7 Գա՛յ կին մի ՚ի Սամարեայ հանել ջուր. ասէ ցնա Յիսուս. Տո՛ւր ինձ ըմպել։ 8 Զի աշակերտքն նորա երթեալ էին ՚ի քաղաք անդր՝ զի կերակուրս գնեսցեն։ 9 Ասէ ցնա կինն Սամարացի. Դու՝ որ Հրէա՛յդ ես, զիա՞րդ յինէն ըմպե՛լ խնդրես ՚ի կնոջէ Սամարացւոյ։ Զի ո՛չ երբէք խառնակին Հրէայք ընդ Սամարացիս։ 10 Պատասխանի՛ ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Եթէ գիտէի՛ր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ո՞վ է՝ որ ասէդ ցքեզ՝ թէ տուր ինձ ըմպել, դո՛ւ արդեւք խնդրէիր ՚ի նմանէ, եւ տա՛յր քեզ ջուր կենդանի[1652]։ 11 Ասէ ցնա կինն. Տէր՝ դու քանզի եւ դոյլ իսկ ո՛չ ունիս, եւ ջրհորս խոր է. իսկ արդ՝ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի[1653]։ 12 Միթէ դու մեծ ինչ ո՞ք իցես քան զհայրն մեր Յակովբ՝ որ զայս ջրհոր ետ մեզ, եւ ինքն աստի արբ՝ եւ որդիք նորա, եւ խաշինք նորա։ 13 Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Ամենայն որ ըմպէ՛ ՚ի ջրոյ յայդմանէ, միւսանգամ ծարաւէ՛. բայց որ ըմպէ ՚ի ջրոյն զոր ես տաց նմա, մի՛ ծարաւեսցէ յաւիտեան[1654]։ 14 Այլ ջուրն զոր ես տաց նմա, եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ՚ի կեանսն յաւիտենականս[1655]։ 15 Ասէ ցնա կինն. Տէր՝ տո՛ւր ինձ զջուրն զայն, զի մի՛ ծարաւեցից՝ եւ մի՛ եկից այսր հանել ջուր։ 16 Ասէ ցնա Յիսուս. Ե՛րթ կոչեա զայր քո՝ եւ ե՛կ այսր։ 17 Պատասխանի ետ նմա կինն՝ եւ ասէ. Չի՛ք իմ այր։ Ասէ ցնա Յիսուս. Բարւո՛ք ասացեր՝ թէ չի՛ք իմ այր. 18 զի հի՛նգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմ ունիս՝ չէ՛ քո այր. զայդ արդա՛ր ասացեր[1656]։ 19 Ասէ ցնա կինն. Տէր՝ թուի ինձ թէ մարգարէ՛ իցես դու։ 20 Հարքն մեր ՚ի լերի՛նս յայսմիկ երկիր պագին. եւ դուք ասէք՝ թէ յԵրուսաղէմ եւեթ՝ է՛ տեղի ուր արժան իցէ երկիր պագանել։ 21 Ասէ ցնա Յիսուս. Կի՛ն դու՝ հաւատա՛ ինձ, զի եկեսցէ ժամանակ՝ յորժամ ո՛չ ՚ի լերինս յայսմիկ, եւ ո՛չ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն Հօր[1657]։ 22 Դուք երկիր պագանէք՝ որում ո՛չն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտե՛մքն. զի փրկութիւն ՚ի Հրէի՛ց է։ 23 Այլ եկեսցէ ժամանակ, եւ ա՛յժմ իսկ է. յորժամ ճշմարիտքն երկրպագուք՝ երկի՛ր պագանիցեն Հօր՝ հոգւո՛վ եւ ճշմարտութեամբ. քանզի եւ Հայր՝ այնպիսի՛ երկրպագուս իւր խնդրէ[1658]։ գե 24 Հոգի՛ է Աստուած, եւ երկրպագուա՛ցն նորա հոգւո՛վ եւ ճշմարտութեամբ պա՛րտ է երկի՛ր պագանել։ 25 Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսսիա գա՛յ՝ անուանեալն Քրիստոս. յորժամ եկեսցէ, նա՛ պատմեսցէ մեզ զամենայն[1659]։ 26 Ասէ ցնա Յիսուս. Ե՛ս եմ, որ խօսիմս ընդ քեզ։ 27 Եւ յա՛յն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանայի՛ն զի ընդ կնոջն խօսէր. բայց ո՛չ ոք ասաց ՚ի նոցանէ թէ զի՛նչ խնդրես, կամ զի՛նչ խօսիս ընդ դմա։ 28 Եթո՛ղ կինն զսափորն իւր՝ եւ չոգաւ ՚ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն. 29 Եկայք տեսէ՛ք զայր մի որ ասա՛ց ինձ զամենայն՝ որ ինչ ի՛մ գործեալ է. մի՞թէ՝ նա՛ իցէ Քրիստոսն[1660]։ 30 Ելի՛ն ՚ի քաղաքէն՝ եւ գայի՛ն առ նա։ 31 Եւ մինչչեւ՛ եկեալ էին նոքա, աղաչէի՛ն զնա աշակերտքն եւ ասէին. Ռա՛բբի՝ հա՛ց կեր։ 32 Նա՝ ասէ ցնոսա. Ես՝ կերակո՛ւր ունիմ ուտել, զոր դուքն ո՛չ գիտէք։ 33 Ասէին աշակերտքն ընդ միմեանս. Մի՞թէ՝ եբե՛ր ինչ ոք դմա ուտել։ 34 Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր ա՛յն է զի արարի՛ց զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցի՛ց զգործն նորա[1661]։ 35 Ո՞չ դուք ասէք՝ եթէ ա՛յլ եւս չո՛րք ամիսք են՝ եւ հո՛ւնձք գան. ահաւասիկ ես՝ ասե՛մ ձեզ. Ամբարձէք զա՛չս ձեր, եւ տեսէ՛ք զարտորայն, զի սպիտակացեա՛լ են՝ եւ ՚ի հո՛ւնձս հասեալ[1662]։ 36 Եւ որ հնձէն՝ վա՛րձս առնու, եւ ժողովէ զպտուղ ՚ի կեանսն յաւիտենականս. զի որ սերմանէն՝ եւ որ հնձէ, հասարակա՛ց ցնծասցեն[1663]։ 37 Յա՛յսմ իսկ է բանն ճշմարիտ. զի ա՛յլ է որ սերմանէ, եւ ա՛յլ է որ հնձէ[1664]։ 38 Ես առաքեցի զձեզ հնձել՝ զոր ո՛չ դուք սերմանեցէք. այլք վաստակեցին, եւ դուք ՚ի վաստա՛կս նոցա մտէք[1665]։ 39 Եւ ՚ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց՝ բազո՛ւմք հաւատացին ՚ի նա, վասն բանի կնոջն վկայելոյ՝ եթէ ասա՛ց ինձ զամենայն, որ ինչ իմ գործեալ էր[1666]։ 40 Իսկ իբրեւ եկի՛ն առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինե՛լ առ նոսա. եւ եղեւ անդ աւո՛ւրս երկուս։ 41 Եւ եւս բազումք հաւատացին ՚ի նա վասն բանի՛ն նորա։ 42 Եւ ասէին ցկինն թէ ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք. զի մեզէ՛ն իսկ լուաք ՚ի դմանէ. եւ գիտեմք եթէ դա՛ է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։ գզ 43 Եւ յետ երկուց աւուրց ե՛լ անտի եւ գնա՛ց ՚ի Գալիլեա։ 44 Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց, եթէ մարգարէ յիւրում գաւառի պատիւ ո՛չ ունի։ 45 Այլ յորժամ եկն նա ՚ի Գալիլեա, ընկալա՛ն զնա Գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ՚ի տօնին. քանզի եւ նոքա՛ եկեալ էին ՚ի տօնն։ 46 Ե՛կն դարձեալ ՚ի Կանա Գալիլեացւոց՝ ուր արար զջուրն գինի. եւ ա՛նդ էր։

ԺԲ Թագաւորա՛զն մի, որոյ որդի նորա հիւա՛նդ կայր ՚ի Կափառնաում[1667]։ 47 Նա՝ իբրեւ լուաւ, եթէ Յիսուս եկեալ է ՚ի Հրէաստանէ ՚ի Գալիլեա, ե՛կն առ նա, եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ՛ զորդի նորա. քանզի մե՛րձ էր ՚ի մեռանել[1668]։ 48 Ասէ ցնա Յիսուս. Եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ո՛չ հաւատայք։ 49 Ասէ ցնա թագաւորազն. Տէր՝ է՛ջ մինչչեւ՛ մեռեալ իցէ մանուկն իմ[1669]։ 50 Ասէ ցնա Յիսուս. Ե՛րթ, որդին քո կենդանի՛ է։ Եւ հաւատա՛ց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնա՛ց։ 51 Եւ մինչդեռ իջանէր, ընդ առա՛ջ եղեն նմա ծառայքն նորա. աւետի՛ս ետուն՝ եւ ասեն, թէ մանուկն նորա կենդանի՛ է[1670]։ 52 Հարցանէ՛ր ցնոսա վասն ժամուն՝ յորում ապաքինեաց. եւ ասեն ցնա. Երէ՛կ յեւթներո՛րդ ժամու եթող զնա ջերմն։ 53 Գիտա՛ց հայրն նորա՝ թէ յայնմ ժամու՝ յորում ասացն ցնա Յիսուս՝ թէ որդին քո կենդանի է. եւ հաւատա՛ց ինքն եւ ամենայն տուն իւր[1671]։ 54 Զայս դարձեալ՝ երկրո՛րդ նշա՛ն արար Յիսուս՝ եկեալ ՚ի Հրէաստանէ ՚ի Գալիլեա[1672]։

5
Գլուխ Ե

գէ 1 Յետ այսորիկ տօ՛ն էր Հրէից. եւ ել Յիսուս յԵրուսաղէմ։ 2 Եւ էր յԵրուսաղէմ ՚ի Պրոբատիկէ աւազանին՝ որ կոչէր Եբրայեցերէն Բեթհեզդա, հի՛նգ սրահ[1673]։ 3 Յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանդաց, կուրա՛ց կաղա՛ց գօսացելո՛ց, որ ա՛կն ունէին ջրոցն յուզելոյ[1674]։ 4 Եւ հրեշտա՛կ Տեառն ըստ ժամանակի իջանէր յաւազանն՝ եւ յուզէ՛ր զջուրսն. եւ որ նա՛խ ՚ի շարժումն ջուրցն իջանէր՝ բժշկէ՛ր, ո՛չ ունելով նշան հիւանդութեան[1675]։

ԺԳ 5 Եւ ա՛նդ էր ա՛յր մի՝ որոյ երեսո՛ւն եւ ո՛ւթ ա՛մ էր ՚ի հիւանդութեան իւրում։ 6 Զնա իբրեւ ետես Յիսուս՝ զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. Կամի՞ս ողջ լինել։ 7 Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր՝ ո՛չ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին՝ արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ, ա՛յլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ[1676]։ 8 Ասէ ցնա Յիսուս. Արի՛ ա՛ռ զմահիճս քո՝ եւ գնա՛։ 9 Եւ ողջացա՛ւ այրն. եւ յարեաւ, ա՛ռ զմահիճս իւր՝ եւ շրջէր. եւ էր շաբա՛թ յաւուրն յայնմիկ։ 10 Ասեն Հրեայքն ցբժշկեալն. Շաբա՛թ է, եւ ո՛չ էր արժան առնուլ քեզ զմահիճս քո[1677]։ 11 Պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. Որ բժշկեացն զիս, նա՛ ասաց ցիս. Ա՛ռ զմահիճս քո եւ գնա՛։ 12 Հարցին ցնա՝ եւ ասեն. Ո՞վ է այրն որ ասացն ցքեզ. Ա՛ռ զմահիճս քո եւ շրջեա՛ց[1678]։ 13 Եւ բժշկեալն ո՛չ գիտէր թէ ո՞վ իցէ. քանզի Յիսուս խո՛յս ետ վասն ամբոխին ՚ի տեղւոջէ անտի։ 14 Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ՚ի տաճարին, եւ ասէ ցնա. Ահաւադիկ ողջացար, մի՛ եւս մեղանչեր. զի մի՛ չար եւս ինչ լինիցի քեզ[1679]։ 15 Գնա՛ց այրն՝ եւ պատմեաց Հրէիցն, եթէ Յիսուս էր՝ որ բժշկեացն զիս։ 16 Եւ վասն այնորիկ հալածէին զՅիսուս Հրէայք, զի զա՛յն առնէր ՚ի շաբաթու։ 17 Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա. Հայր իմ մինչեւ ցայժմ գործէ, եւ ե՛ս գործեմ։ 18 Վասն այնորիկ առաւե՛լ խնդրէին Հրէայքն սպանանել զնա. զի ո՛չ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ Հա՛յր իւր կոչէր զԱստուած, եւ հաւասա՛ր առնէր զանձն Աստուծոյ։

ԺԴ դկ 19 Պատասխանի՛ ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Ո՛չ կարէ Որդի մարդոյ առնել յանձնէ եւ ո՛չինչ, եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ Որդի՛ն նմին նման գործէ։ 20 Զի Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ցուցանէ նմա՝ զոր ինքն առնէ։ Եւ մեծամե՛ծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս, ընդ որ դո՛ւքդ զարմանայք[1680]։ 21 Զի որպէս Հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ, նոյնպէս եւ Որդի՛ զորս կամի կենդանի առնէ։ 22 Եւ ո՛չ եթէ Հայր դատի զոք՝ այլ զամենայն դատաստանն ետ Որդւո՛յ իւրոյ[1681]. 23 զի ամենեքեա՛ն պատուեսցեն զՈրդի, որպէս պատուեն զՀայրն. որ ո՛չ պատուէ զՈրդին, ո՛չ պատուէ զՀայր զառաքիչն նորա։ 24 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի որ զբանն իմ լսէ, եւ հաւատայ ա՛յնմ որ առաքեացն զիս, ընդունի՛ զկեանսն յաւիտենականս. եւ ՚ի դատաստան ո՛չ մտանէ, այլ փոխեցաւ ՚ի մահուանէ ՚ի կեա՛նս[1682]։ 25 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի գա՛յ ժամանակ՝ եւ արդէ՛ն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի Որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցեն՝ կեցցեն[1683]։ 26 Զի որպէս Հա՛յր ունի կեա՛նս յանձին իւրում, նո՛յնպէս ետ եւ Որդւո՛յ ունել կեա՛նս յանձին իւրում[1684]։ 27 Եւ իշխանութի՛ւն ետ նմա դատաստա՛ն առնել. եւ զի Որդի մարդոյ է, 28 ընդ այն զի՞ զարմանայք, զի եկեսցէ ժամանակ՝ յորում ամենեքին որ ՚ի գերեզմանս կայցեն, լուիցե՛ն ձայնի նորա, 29 եւ եկեսցե՛ն արտաքս. որոց զբարիս գործեալ իցէ՝ ՚ի յարութի՛ւն կենաց, եւ որոց զչա՛ր արարեալ իցէ՝ ՚ի յարութիւն դատաստանաց[1685]։ 30 Ո՛չ կարեմ ես յանձնէ առնել՝ եւ ո՛չինչ. այլ որպէս լսե՛մ՝ դատիմ, եւ դատաստանն իմ արդա՛ր է. զի ո՛չ խնդրեմ զկամս իմ, այլ զկա՛մս այնորիկ՝ որ առաքեացն զիս[1686]։ դբ 31 Եթէ ե՛ս վկայեմ վասն իմ, վկայութիւն իմ չէ՛ ճշմարիտ[1687]։ 32 Ա՛յլ է որ վկայէ վասն իմ. եւ դուք գիտէք եթէ ճշմարի՛տ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ[1688]։ 33 Դուք առաքեցէք առ Յովհա՛ննէս, եւ վկայեա՛ց ճշմարտութեանն։ 34 Այլ ես՝ ո՛չ եթէ ՚ի մարդկանէ՛ առնում վկայութիւն, այլ զա՛յս ասեմ զի դուք ապրեսջի՛ք[1689]։ 35 Նա՛ էր ճրա՛գն՝ որ լուցեա՛լ էր եւ ծագէր. եւ դուք կամեցարուք ցնծա՛լ առ ժամանակ մի ՚ի լոյս նորա։ 36 Այլ ես ունիմ վկայութիւն մե՛ծ եւս քան զՅովհաննու. զգործսն՝ զոր ետ ցիս Հայր՝ զի կատարեցից զնոսա, նոքի՛ն իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս։ 37 Եւ որ առաքեա՛ցն զիս Հայր, նա՛ վկայեաց վասն իմ։ Դուք ո՛չ զձայն նորա երբէք լուարուք. եւ ո՛չ զտեսիլ նորա տեսէք։ 38 Եւ ո՛չ զբան նորա ունիք ՚ի ձեզ բնակեալ. զի զոր նա առաքեաց, դուք նմա ո՛չ հաւատայք։ 39 Քննեցէ՛ք զգիրս. զի դուք համարիք նոքօ՛ք ունել զկեանսն յաւիտենականս. եւ նոքի՛ն իսկ են որ վկայեն վասն իմ, որովք համարիքն ունել կեանս. 40 եւ դուք ո՛չ կամիք գա՛լ առ իս, զի զկեանսն ունիցիք։ 41 Ես փառս ՚ի մարդկանէ ո՛չ առնում։ 42 Այլ գիտե՛մ զձեզ՝ զի զսէ՛րն Աստուծոյ ո՛չ ունիք յանձինս[1690]։ 43 Ես եկի յանուն Հօ՛ր իմոյ, եւ ո՛չ ընդունիք զիս. եթէ այլ ոք եկեսցէ յի՛ւր անուն, զնա՛ ընդունիցի՛ք[1691]։ 44 Զիա՞րդ կարէք դուք հաւատալ. զի փառս ՚ի միմեա՛նց առնուք, եւ զփա՛ռս զառ ՚ի միո՛յն Աստուծոյ ո՛չ խնդրէք[1692]։ 45 Մի՛ համարիք եթէ ես չարախօ՛ս ինչ իցեմ զձէնջ առ Հօր. գո՛յ որ չարախօ՛ս կայ զձէնջ՝ Մովսէ՛ս. յոր դուքն յուսացեալ էք։ 46 Զի եթէ հաւատայիք դուք Մովսիսի, հաւատայի՛ք արդեւք եւ ինձ. զի նա վասն իմ իսկ գրեաց[1693]։ 47 Զի եթէ նորա գրոցն ո՛չ հաւատայք, զիա՞րդ իմոց բանիցս հաւատայցէք[1694]։

6
Գլուխ Զ

դգ 1 Յետ այսորիկ գնա՛ց Յիսուս յայնկոյս ծովուն Գալիլեացւոց Տիբերեայ[1695]. 2 եւ զհե՛տ երթայր նորա ժողովուրդ բազում. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր ՚ի վերայ հիւանդաց[1696]։ 3 Ե՛լ ՚ի լեառն Յիսուս, եւ ա՛նդ նստէր աշակերտօքն հանդերձ։ 4 Եւ էր մե՛րձ զատիկ տօնն Հրէից։

ԺԵ 5 Բա՛րձ ՚ի վեր զաչս իւր Յիսուս, եւ ետես զի ժողովո՛ւրդ բազում գայր առ նա. ասէ ցՓիլիպպոս. Ուստի՞ գնեսցուք հաց՝ զի կերիցեն դոքա[1697]։ 6 Զայս ասէր փորձելո՛վ զնա. այլ ինքն գիտէ՛ր զինչ առնելոց էր։ 7 Պատասխանի ետ նմա Փիլի՛պպոս. Երկերի՛ւր դահեկանի հաց՝ չէ՛ դոցա բաւական, թէպէտ եւ իւրաքանչի՛ւրոք սակա՛ւ ինչ առնուցու[1698]։ 8 Ասէ ցնա մի յաշակերտացն նորա, Անդրէ՛աս՝ եղբայր Սիմովնի՛ Վիմի. 9 Է՛ աստ՝ պատանեակ մի որ ունի հի՛նգ նկանակ գարեղէն՝ եւ երկուս ձկունս, այլ այն զի՞նչ է առ ա՛յդչափ մարդիկդ[1699]։ 10 Ասէ Յիսուս. Բազմեցուցէ՛ք զմարդիկդ։ Եւ էր խոտ յո՛յժ ՚ի տեղւոջն. եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հի՛նգ հազար։ 11 Եւ ա՛ռ զհացն Յիսուս, եւ գոհացա՛ւ. եւ բաշխեաց բազմականացն. նոյնպէս եւ ՚ի ձկանցն որչափ եւ կամեցան։ 12 Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն. Ժողովեցէ՛ք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ[1700]։ 13 Ժողովեցին. եւ լցին երկոտասա՛ն սակառի զկոտորոցն՝ ՚ի հինգ գարեղէն նկանակէ՛ անտի, որ յաւելաւ ՚ի կերողացն։ 14 Իսկ մարդիկն՝ իբրեւ տեսին զնշանսն զոր արար, ասէին, թէ սա՛ է ճշմարիտ մարգարէն՝ որ գալո՛ց էր յաշխարհ[1701]։ դդ 15 Յիսուս իբրեւ գիտաց եթէ գալոց են յափշտակել զնա, զի արասցեն զնա թագաւո՛ր, գնա՛ց դարձեալ ՚ի լեառնն միայն։

ԺԶ 16 Եւ իբրեւ երեկոյ եղեւ, իջին աշակերտքն նորա ՚ի ծովեզրն։ 17 Եւ մտեալ ՚ի նաւ՝ գնացի՛ն յայնկոյս ծովուն ՚ի Կափառնաում. եւ իբրեւ նսեմացաւ, եւ չեւ՛ եւս եկեալ էր առ նոսա Յիսուս[1702]. 18 եւ ծովն ՚ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէ՛ր։ 19 Եւ վարեալ իբրեւ ասպարէսս քսան եւ հինգ կամ երեսուն, տեսանէին զՅիսուս՝ զի գա՛յր ՚ի վերայ ծովուն՝ եւ մերձ է՛ր ՚ի նաւն, եւ զարհուրեցա՛ն յոյժ[1703]։ 20 Եւ նա՝ ասէ ցնոսա. Ե՛ս եմ՝ մի՛ երկնչիք[1704]։ 21 Եւ կամէին զնա ընդունե՛լ ՚ի նաւն. եւ վաղվաղակի՛ եհաս նաւն յերկիրն յոր երթային[1705]։ դե 22 ՚Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայն կոյս ծովուն. տեսանէր թէ ա՛յլ նաւ ո՛չ գոյր անդ բայց միայն ՚ի միո՛յն՝ յոր մտին աշակերտքն Յիսուսի. եւ զի չէ՛ր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ՚ի նաւն. բայց միայն աշակե՛րտքն նորա գնացին[1706]։ 23 Իբրեւ ա՛յլ նաւք գային ՚ի Տիբերեայ մօտ յա՛յն տեղի՝ ուր զհա՛ցն կերան։ 24 Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ո՛չ է անդ՝ եւ ո՛չ աշակերտքն նորա, առին նոքա զնա՛ւսն, եւ եկին ՚ի Կափառնաում խնդրել զՅիսուս։ 25 Եւ իբրեւ գտին զնա յայնկոյս ծովուն, ասեն ցնա. Ռա՛բբի՝ ե՞րբ եկիր այսր։ 26 Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. խնդրէ՛ք դուք զիս, իբրեւ ո՛չ եթէ զի նշա՛նս ինչ տեսէք, այլ զի կերա՛յք ՚ի հացէ անտի՝ եւ յագեցարո՛ւք[1707]։ 27 Երթա՛յք գործեցէք մի՛ զկորստակա՛ն կերակուրն, այլ զկերակուրն որ մնայ ՚ի կեա՛նսն յաւիտենակա՛նս, զոր Որդին մարդոյ տացէ՛ ձեզ. քանզի զնա Հայր կնքեա՛ց Աստուած։ 28 Ասեն ցնա. Զի՞նչ առնիցեմք զի զգործսն Աստուծոյ գործեսցուք։ 29 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Ա՛յս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն, զոր առաքեացն նա[1708]։ 30 Ասեն ցնա. Զի՞նչ նշան առնիցես, զի տեսցո՛ւք եւ հաւատասցուք, զի՞նչ գործիցես[1709]։ 31 Հա՛րքն մեր կերան զմանանայն յանապատի անդ, որպէս եւ գրեալ է. Հա՛ց երկնից ե՛տ նոցա ուտել[1710]։ 32 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. թէ ո՛չ Մովսէս ետ ձեզ զհա՛ցն յերկնից. այլ Հա՛յրն իմ տացէ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ[1711]։ 33 Զի հաց յԱստուծո՛յ է, որ իջանէն յերկնից՝ եւ կեա՛նս տայ աշխարհի[1712]։ 34 Ասեն ցնա. Տէր՝ յամենա՛յն ժամ տո՛ւր մեզ զհացն զայն[1713]։ 35 Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գայ առ իս՝ ո՛չ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ո՛չ երբէք ծարաւեսցի։ 36 Այլ ասացի ձեզ՝ եթէ տեսէք զիս, եւ ո՛չ հաւատայք[1714]։ 37 Զամենայն զոր տա՛յ ինձ Հայր, առ ի՛ս եկեսցէ. եւ որ գա՛յ առ իս, ո՛չ հանից արտաքս։ 38 Զի իջի՛ ես յերկնից, ո՛չ զի զկա՛մս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։ դզ 39 Ա՛յս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս. զի զամենայն զոր ե՛տ ցիս Հայր՝ ո՛չ կորուսից ՚ի նմանէ, այլ յարուցի՛ց զնա յաւուրն յետնում[1715]։ 40 Ա՛յս են կամք Հօր իմոյ. զի ամենայն որ տեսանիցէ զՈրդի՝ եւ հաւատայցէ ՚ի նա, ընկալցի՛ զկեանսն յաւիտենականս. եւ ես՝ յարուցի՛ց զնա յաւուրն յետնում[1716]։ 41 Տրտնջէին զնմանէ Հրէայքն, զի ասաց՝ թէ ե՛ս եմ հա՛ցն իջեալ յերկնից. 42 եւ ասէին. Ո՞չ սա է որդին Յովսեփու, զորոյ մե՛ք գիտեմք զհայրն. իսկ արդ՝ զիա՛րդ ասէ՝ եթէ ես յերկնից իջի[1717]։ 43 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Մի՛ քրթմնջէք ընդ միմեանս. 44 ո՛չ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ Հայրն՝ որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։ 45 Գրեա՛լ է ՚ի մարգարէս. Եւ եղիցին ամենեքեան ուսեալք յԱստուծոյ. ամենայն որ լսէ ՚ի Հօրէ՝ եւ ուսանի՝ գա՛յ առ իս։ 46 Իբրեւ ո՛չ եթէ զՀայր՝ ուրուք տեսեալ իցէ. եթէ ոչ որ է՛ն յԱստուծոյ, նա՛ ետես զՀայր[1718]։ 47 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի որ հաւատայ՝ ընդունի՛ զկեանսն յաւիտենականս[1719]։ 48 Ե՛ս եմ հացն կենաց։ 49 Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին՝ եւ մեռան։ 50 Ա՛յս է հացն, որ յերկնիցն իջեալ է. զի որ ուտիցէ ոք ՚ի սմանէ՝ մի՛ մեռանիցի[1720]։ 51 Ե՛ս եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ։ 52 Եթէ ոք ուտիցէ ՚ի հացէ յայսմանէ՝ կեցցէ՛ ՚ի յաւիտեան. եւ հացն զոր ես տաց՝ մարմի՛ն իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի[1721]։

ԺԷ 53 Մարտնչէին ընդ միմեանս Հրէայքն եւ ասէին. Զիա՞րդ կարէ սա՝ տալ մեզ զմարմին իւր յուտել[1722]։ 54 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, եթէ ո՛չ կերիջիք զմարմին Որդւոյ մարդոյ, եւ արբջիք զարիւն նորա, ո՛չ ունիք կեանս յանձինս։ 55 Որ ուտէ զմարմին իմ՝ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեա՛նս յաւիտենականս. եւ ես՝ յարուցից զնա յաւո՛ւրն յետնում։ 56 Զի մարմին իմ՝ ճշմարի՛տ կերակուր է, եւ արիւն իմ՝ ճշմարի՛տ ըմպելի է։ 57 Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ, յի՛ս բնակեսցէ, եւ ես ՚ի նմա՛։ 58 Որպէս առաքեա՛ց զիս կենդանին Հայր, եւ ես կենդանի՛ եմ վասն Հօր. եւ որ ուտէն զիս՝ եւ նա՛ կեցցէ վասն իմ[1723]։ 59 Ա՛յս է հացն՝ որ յերկնից իջեալ. ո՛չ որպէս կերա՛ն հարքն ձեր զմանանայն՝ եւ մեռան. որ ուտէ զհացս զայս՝ կեցցէ՛ յաւիտեան։ 60 Զայս ասա՛ց ՚ի ժողովրդեանն՝ յուսուցանելն ՚ի Կափառնաում[1724]։ 61 Եւ բազո՛ւմք յաշակերտացն իբրեւ լուան՝ ասեն. Խի՛ստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա[1725]։ 62 Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր՝ եթէ տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա. Այդ՝ գայթագղեցուցանէ՞ զձեզ[1726]։ 63 Իսկ արդ՝ եթէ տեսանիցէք զՈրդի մարդոյ՝ զի ելանիցէ՛ ուր էր զառաջինն։ 64 Հոգի՛ն է կենդանարար, մարմին՝ ինչ ո՛չ օգնէ. զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեա՛նք[1727]. 65 այլ են ոմանք ՚ի ձէնջ՝ որ ո՛չ հաւատան։ Քանզի գիտէ՛ր Յիսուս իսկզբանէ, ո՛վ են այնոքիկ որ ո՛չն հաւատան, եւ ո՛վ այն է որ մատնելոցն է զնա։ Եւ ասէր[1728]. 66 Վասն այնորիկ ասացի ձեզ՝ թէ ո՛չ ոք կարէ գալ առ իս, եթէ ո՛չ իցէ տուեալ ՚ի Հօրէ իմմէ[1729]։ 67 Յա՛յսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ո՛չ եւս շրջէին ընդ նմա[1730]։ 68 Ասէ Յիսուս ցերկոտասա՛ն աշակերտսն. Մի՞թէ՝ եւ դո՛ւք կամիք երթալ։ 69 Պատասխանի ետ նմա Սիմովն Պե՛տրոս. Տէր՝ առ ո՞վ երթիցուք. բա՛նս կենաց յաւիտենականա՛ց ունիս. 70 եւ մեք՝ հաւատացա՛ք եւ ծանեաք՝ եթէ դո՛ւ ես Քրիստոսն Որդի Աստուծոյ։ 71 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ ես զձեզ զերկոտասա՛նսդ ընտրեցի, եւ մի՛դ ՚ի ձէնջ սատանա՛յ է[1731]։ 72 Եւ ասէր զՍիմովնեան Յուդայէ՛ Սկարիովտացւոյ. զի նա՛ իսկ՝ մատնելո՛ց էր զնա. եւ մի էր յերկոտասանի՛ցն[1732]։

7
Գլուխ Է

ԺԸ դէ 1 Եւ յետ այսորիկ շրջէ՛ր Յիսուս ՚ի Գալիլեա. քանզի ո՛չ կամէր ՚ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրէայքն սպանանե՛լ[1733]։ 2 Եւ էր մե՛րձ տօնն Հրէից տաղաւարահարա՛ց։ 3 Ասեն ցնա եղբա՛րքն նորա. Գնա՛ աստի եւ ե՛րթ ՚ի Հրէաստան, զի եւ աշակերտքն քո տեսցեն զգո՛րծսդ քո զոր գործես։ 4 Զի ո՛չ ոք է որ ՚ի ծածուկ ինչ գործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ գործես, յայտնեա՛ զանձն քո աշխարհի[1734]։ 5 Քանզի եւ եղբարքն իսկ՝ չէի՛ն հաւատացեալ ՚ի նա։ 6 Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չեւ՛ է հասեալ. բայց ձեր ժամանակ՝ յամենայն ժամու պատրա՛ստ է։ 7 Ո՛չ կարէ աշխարհ ատել զձեզ. բայց զիս ատեա՛յ, զի ես վկայե՛մ վասն նորա՝ եթէ գո՛րծքն իւր չարութեան են[1735]։ 8 Դո՛ւք երթայք ՚ի տօ՛նն յայն, ես ո՛չ երթամ՝ ՚ի տօ՛նն յայն. զի իմ ժամանակ՝ չեւ է լցեալ։ 9 Զա՛յս իբրեւ ասաց, ինքն մնա՛ց անդէն ՚ի Գալիլեա[1736]։ 10 Իբրեւ ելին եղբարքն նորա, ապա՝ եւ ի՛նքն ել ՚ի տօնն՝ ո՛չ յայտնի, այլ իբրեւ ՚ի ծածո՛ւկ[1737]։ 11 Եւ Հրէա՛յքն խնդրէին զնա ՚ի տօնի անդ՝ եւ ասէին. Ո՞ւր իցէ նա[1738]։ 12 Եւ քրթմնջի՛ւն էր զնմանէ ՚ի ժողովուրդսն. կէսքն ասէին՝ թէ բարւո՛ք է. այլք ասէին. Ո՛չ, այլ մոլորեցուցանէ՛ զժողովուրդն[1739]։ 13 Եւ ո՛չ ոք համարձակ խօսէր զնմանէ վասն երկիւղին Հրէից։ եկ 14 Իբրեւ տօնն ընդմիջեցաւ, ե՛լ Յիսուս ՚ի տաճարն՝ եւ ուսուցանէ՛ր։ 15 Զարմանային Հրէայքն եւ ասէին. Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեա՛լ բնաւ չի՛ք։ 16 Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ի՛մ վարդապետութիւնս չէ՛ իմ, այլ ա՛յնորիկ որ առաքեացն զիս։ 17 Եթէ ոք կամի զկամս նորա առնել, գիտասցէ՛ վասն վարդապետութեանս, յԱստուծո՞յ իցէ արդեւք՝ եթէ ե՛ս ինչ յանձնէ իմմէ խօսիմ։ 18 Որ յանձնէ իւրմէ խօսի, փառս անձին իւրում խնդրէ. իսկ որ խնդրէ զփառս ա՛յնորիկ որ առաքեացն զնա՝ նա ճշմարի՛տ է, եւ անիրաւութիւն ո՛չ գոյ ՚ի նմա[1740]։ 19 Ոչ Մովսէ՞ս ետ ձեզ զօրէնսն, եւ ո՛չ ոք ՚ի ձէնջ առնէ զօրէնսն. 20 զի խնդրէք զիս սպանանել։ Պատասխանի ետ ժողովուրդն՝ եւ ասէ. Դեւ՛ գոյ ՚ի քեզ, ո՞վ խնդրէ զքեզ սպանանել[1741]։ 21 Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Գործ մի գործեցի, եւ ամենեքի՛ն զարմացեալ էք։ 22 Վասն այնորիկ Մովսէս ետ ձեզ թլփատութիւն. զի ո՛չ եթէ ՚ի Մովսիսէ էր, այլ ՚ի հա՛րց անտի. եւ ՚ի շաբաթու թլփատէ՛ք զմարդ։ 23 Իսկ արդ՝ եթէ թլփատութիւն՝ առնու մարդ ՚ի շաբաթու, զի մի՛ օրէնքն Մովսիսի լուծցին. ընդ իս ցասուցեա՛լ էք՝ զի ողջո՛յն իսկ մա՛րդ բժշկեցի ՚ի շաբաթու։ եբ 24 Մի՛ ըստ ա՛չս դատիք, այլ ուղի՛ղ դատաստա՛ն արարէ՛ք։ 25 Ասէին ոմանք յԵրուսաղեմացւո՛ց անտի. Ո՞չ նա է սա զոր խնդրէինն սպանանել[1742]. 26 եւ ա՛ւասիկ՝ յայտնապէս խօսի, եւ չասե՛ն ինչ ընդ դմա. գուցէ՛ արդեւք եւ իշխա՛նքն գիտացին՝ թէ սա՛ իցէ Քրիստոսն[1743]։ 27 Այլ՝ զսա գիտե՛մք ուստի է. իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ո՛չ ոք գիտէ ուստի՛ է[1744]։ 28 Աղաղակեա՛ց Յիսուս ՚ի տաճարին, ուսուցանէր՝ եւ ասէր. Եւ զի՛ս գիտէք, եւ ուստի ե՛մ գիտէք. եւ յանձնէ իմմէ ո՛չ եմ եկեալ, այլ է ճշմարի՛տ որ առաքեացն զիս. զոր դուքն ո՛չ գիտէք[1745]։ 29 Ես գիտե՛մ զնա. զի ՚ի նմանէ՛ իսկ եմ, եւ նա՛ առաքեաց զիս։

ԺԹ 30 Խնդրէին զնա ունել, եւ ե՛լ ՚ի ձեռաց նոցա. եւ ո՛չ ոք արկ ՚ի նա ձեռն, զի չեւ՛ էր հասեալ ժամ նորա[1746]։ 31 Եւ բազո՛ւմք ՚ի ժողովրդենէն հաւատացի՛ն ՚ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ՝ մի՞թէ՝ աւելի՞ ինչ նշանս առնիցէ՝ քան զոր սա՛յս առնէ[1747]։ 32 Եւ լուան փարիսեցիքն զտրտունջ ժողովրդեանն զնմանէ. եւ առաքեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն սպասաւորս՝ զի կալցի՛ն զնա[1748]։ 33 Ասէ Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձե՛զ եմ. եւ երթա՛մ առ ա՛յն՝ որ առաքեացն զիս[1749]։ 34 Խնդրիցէք զիս՝ եւ ո՛չ գտանիցէք. եւ ուր եսն երթամ՝ դուք ո՛չ կարէք գալ[1750]։ 35 Ասեն Հրէայքն ընդ միմեանս. Իսկ յո՞ երթայցէ դա՝ զի մեք ո՛չ գտանիցեմք զդա. մի՞թէ՝ ՚ի սփիռս հեթանոսա՞ց երթիցէ՝ եւ ուսուցանիցէ՛ զհեթանոսս[1751]։ 36 Զի՞նչ է բանն այն զոր ասաց. Խնդրեցէք զիս՝ եւ ո՛չ գտանիցէք. եւ ուր եսն երթամ, դուք ո՛չ կարիցէք գալ[1752]։ եգ 37 ՚Ի վերջնում աւուր մեծի՛ տօնին, կայր Յիսուս՝ աղաղակէ՛ր եւ ասէր. Եթէ ոք ծարաւի իցէ, եկեսցէ առ իս՝ եւ արբցէ։ 38 Որ հաւատայ յիս՝ որպէս եւ ասեն գիրք. Գե՛տք յորովայնէ նորա բղխեսցեն ջրո՛ց կենդանութեան[1753]։ 39 Զայս ասէր՝ վասն Հոգւո՛յն զոր ընդունելոց էին որ հաւատային ՚ի նա. զի չեւ՛ էր Հոգի, քանզի Յիսուս չեւ՛ էր փառաւորեալ[1754]։ 40 Ոմանք ՚ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա՛ է ճշմարիտ մարգարէն։ 41 Այլքն ասէին. Սա՛ է Քրիստոսն։ Իսկ կէսքն ասէին. Մի՞թէ ՚ի Գալիլեէ՞ գալոց իցէ Քրիստոս։ 42 Ո՞չ գիրք ասեն՝ եթէ ՚ի զաւակէ Դաւթի, եւ ՚ի Բեթղահէմ գեղջէ՝ ուր Դաւիթն էր, գալո՛ց է Քրիստոս։ 43 Եւ եղեւ հերձուա՛ծ ՚ի մէջ ժողովրդեանն վասն նորա[1755]։ 44 Եւ ոմանք ՚ի նոցանէ կամեցան ունե՛լ զնա. այլ ո՛չ ոք մխեաց ՚ի նա ձեռն[1756]։ 45 Եւ եկին անդրէն սպասաւորքն առ քահանայապետսն եւ փարիսեցիս. եւ ասե՛ն սոքա ցնոսա. Ընդէ՞ր ո՛չ ածէք զնա այսր[1757]։ 46 Պատասխանի ետուն սպասաւորքն՝ եւ ասեն. Ո՛չ երբէք խօսեցաւ մարդ, որպէս այրն այն[1758]։ 47 Պատասխանի ետուն փարիսեցիքն՝ եւ ասեն. Մի՞թէ՝ եւ դուք մոլորեցարո՞ւք։ 48 Մի՞թէ ոք յիշխանացն հաւատա՞ց ՚ի նա՝ կամ ՚ի փարիսեցւոցն[1759]. 49 այլ այն խաժամո՛ւժ ամբոխ՝ որ ո՛չ գիտէ զօրէնս, եւ նզովեա՛լք են[1760]։ 50 Ասէ Նիկոդեմոս ցնոսա՝ որ եկեալն էր առ նա ՚ի գիշերին յառաջագոյն՝ եւ մի՛ էր ՚ի նոցանէ[1761]. 51 Մի՞թէ օրէնքն մեր՝ դատի՞ն զմարդ՝ եթէ ոչ լսեն ինչ նա՛խ ՚ի նմանէ, կամ գիտեն զի՛նչ գործէ[1762]։ 52 Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Մի՞թէ՝ եւ դո՛ւ եւս ՚ի Գալիլեէ՛ իցես. քննեա՛ եւ տե՛ս, զի մարգարէ ՚ի Գալիլեէ ո՛չ յառնէ[1763]։

8
Գլուխ Ը

եդ 12 Դարձեալ խօսեցաւ ընդ նոսա Յիսուս՝ եւ ասէ. Ե՛ս եմ լո՛յս աշխարհի. որ գայ զկնի իմ՝ ընդ խաւար մի՛ գնասցէ. այլ ընկալցի՛ զլո՛յսն կենաց։ 13 Ասեն ցնա փարիսեցիքն. Դու վասն անձի՛ն քոյ վկայես, եւ վկայութիւն քո չէ՛ ճշմարիտ[1764]։ 14 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Թէպէտ եւ ես վկայեմ վասն անձին իմոյ՝ վկայութիւն իմ ճշմարի՛տ է. զի գիտեմ ուստի եկի՝ եւ յո՛ երթամ. բայց դուք ո՛չ գիտէք ուստի գամ՝ կամ յո՛ երթամ[1765]։ 15 Դուք ըստ մարմնոյ դատիք. ես ո՛չ դատիմ եւ ո՛չ զոք[1766]. 16 թէպէտ եւ դատի՛մ եւս զոք՝ դատաստանն իմ ճշմարի՛տ է. զի չե՛մ միայն, այլ ես՝ եւ որ առաքեա՛ցն զիս Հայր։ 17 Եւ յօրէնսն իսկ ձեր գրեալ է, թէ երկուց մարդոց վկայութիւն ճշմարի՛տ է։ 18 Ես եմ որ վկայեմ վասն իմ. եւ վկայէ վասն իմ որ առաքեացն զիս Հայր։ 19 Ասէին ցնա. Ո՞ւր է Հայր քո։ Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Ո՛չ զիս գիտէք՝ եւ ո՛չ զՀայրն իմ. եթէ զիս գիտէիք՝ եւ զՀայրն իմ թերեւս գիտէիք[1767]։ 20 Զա՛յս բանս խօսեցաւ Յիսուս ընդ նոսա ՚ի տան գանձին, յորժամ ուսուցանէր ՚ի տաճարի անդ. եւ ո՛չ ոք կալաւ զնա, զի չեւ՛ եւս հասեալ էր ժա՛մ նորա[1768]։ եե 21 Ասէ դարձեալ ցնոսա Յիսուս. Ես երթամ, եւ խնդրիցէ՛ք զիս. եւ ՚ի մե՛ղս ձեր մեռանիջիք. զի ուր եսն երթամ, դուք ո՛չ կարէք գալ[1769]։ 22 Ասէին Հրէայքն. Մի՞թէ՝ զիւրովի՛ն երթայցէ, զի ասէ՝ թէ ուր եսն երթամ դուք ո՛չ կարէք գալ[1770]։ 23 Եւ ասէ ցնոսա. Դուք՝ ՚ի ներքո՛ւստ աստի էք, եւ ես՝ ՚ի վերո՛ւստ անտի եմ. դուք՝ յաշխարհէ՛ աստի էք, ես՝ չե՛մ յայսմ աշխարհէ[1771]։ 24 Բայց ասացի ձեզ՝ թէ ՚ի մե՛ղս ձեր մեռանիցի՛ք. զի թէ ո՛չ հաւատայցէք թէ ես եմ, մեռանիցի՛ք ՚ի մեղս ձեր[1772]։ 25 Ասեն ցնա. Դու ո՞վ ես։ Ասէ ցնոսա Յիսուս. Նախ՝ զի եւ խօսի՛մս իսկ ընդ ձեզ[1773]։ 26 Բազում ինչ ունիմ վասն ձեր խօսե՛լ եւ դատել. այլ որ առաքեացն զիս՝ ճշմարի՛տ է. եւ ես զոր լուա՛յն ՚ի նմանէ՝ զա՛յն խօսիմ յաշխարհի[1774]։ 27 Եւ ո՛չ գիտացին՝ թէ զՀօրէ ասէր ցնոսա։ 28 Ասէ ցնոսա Յիսուս. Յորժամ բարձրացուցանիցէք զՈրդի մարդոյ, յա՛յնժամ գիտասջիք՝ թէ ես եմ. եւ յանձնէ իմմէ ինչ ո՛չ առնեմ, այլ որպէս ուսո՛յց զիս Հայրն իմ, զա՛յն խօսիմ[1775]։ 29 Եւ որ առաքեացն զիս՝ ընդ իս է. ո՛չ եթող զիս միայն, զի ես զհաճո՛յս նորա առնեմ հանապազ։ 30 Իբրեւ զա՛յս խօսեցաւ, բազո՛ւմք հաւատացին ՚ի նա։ եզ 31 Եւ ասէ՛ր Յիսուս առ Հրէայսն հաւատացեալս. Եթէ դուք կացջի՛ք ՚ի բանի իմում, ճշմարի՛տ աշակե՛րտք իմ էք[1776]. 32 եւ ծանիջի՛ք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ՛ զձեզ։ 33 Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. Զաւակ Աբրահամո՛ւ եմք, եւ ո՛չ ումեք երբէք ծառայեցաք. զիա՞րդ ասես եթէ ազա՛տք լինիջիք[1777]։ 34 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. թէ ամենայն որ առնէ զմեղս՝ ծառա՛յ է մեղաց։ 35 Եւ ծառայն՝ ո՛չ յաւիտեան կա՛յ ՚ի տան, իսկ որդին ՚ի յաւիտեա՛ն կայ[1778]։ 36 Իսկ արդ՝ եթէ Որդին զձեզ ազատեցուսցէ, ճշմարի՛տ ազատք լինիջիք։ 37 Գիտե՛մ զի զաւակ Աբրահամու էք. այլ խնդրէք սպանանե՛լ զիս. զի բանին իմոյ չի՛ք տեղի ՚ի ձեզ[1779]։ 38 Ես՝ զոր տեսի առ Հօր իմում՝ խօսի՛մ. եւ դուք՝ զոր լուաք ՚ի Հօրէն ձերմէ՝ առնէ՛ք[1780]։ 39 Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. Հայր մեր՝ Աբրահա՛մ է։ Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ որդիք Աբրահամո՛ւ էիք՝ զգործսն Աբրահամու գործէիք։ 40 Այլ այժմիկ խնդրէք սպանանե՛լ զիս. զայր մի որ ձեզ զճշմարտութիւնն խօսեցայ՝ զոր լուայ ՚ի Հօրէ իմմէ. զայդ՝ Աբրահամ ո՛չ արար[1781]։ 41 Դուք առնէ՛ք զգործս հօրն ձերոյ։ Ասեն ցնա. Մեք ՚ի պոռնկութենէ չե՛մք ծնեալ. մի է Հայր մեր, Աստուած։ 42 Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ Աստուած էր Հայր ձեր, սիրէի՛ք արդեւք զիս, զի ես յԱստուծոյ ելի՝ եւ եկի. եւ ո՛չ եթէ յանձնէ՛ ինչ եկի, այլ նա՛ առաքեաց զիս։ 43 Ընդէ՞ր զխօ՛սս իմ ո՛չ գիտէք դուք. վասն զի ո՛չ կարէք լսել զբա՛նն իմ[1782]։ 44 Դուք՝ ՚ի հօրէ ՚ի Սատանայէ՛ էք, եւ զցանկութիւնս հօ՛րն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպա՛ն էր իսկզբանէ, եւ ՚ի ճշմարտութեան ո՛չ եկաց. զի ո՛չ գոյ ճշմարտութիւն ՚ի նմա. յորժամ խօսիցի՛ սուտ՝ յիւրո՛ց անտի խօսի. զի սո՛ւտ է եւ հա՛յր նորա[1783]։ 45 Իսկ ես՝ զի զճշմարտութիւն խօսիմ, ո՛չ հաւատայք ինձ[1784]։ 46 Ո՞ ոք ՚ի ձէնջ յանդիմանեսցէ զիս վասն մեղաց. եթէ զճշմարիտն ասեմ, ընդէ՞ր ո՛չ հաւատայք ինձ[1785]։ 47 Որ է՛ն յԱստուծոյ, զբանս Աստուծոյ լսէ. եւ դուք վասն այնորիկ ո՛չ լսէք, զի չէ՛ք յԱստուծոյ[1786]։ 48 Պատասխանի ետուն Հրեայքն՝ եւ ասեն ցնա. Ո՞չ բարւոք ասեմք մեք՝ եթէ Սամարացի ես դու, եւ դեւ՛ գոյ ՚ի քեզ[1787]։ 49 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. Յիս դեւ՝ ո՛չ գոյ. այլ պատուե՛մ զՀայր իմ, եւ դուք՝ անարգէ՛ք զիս[1788]։ 50 Ես՝ ո՛չ խնդրեմ զփա՛ռս իմ. է՛ որ խնդրէն՝ եւ դատի։ 51 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի՛ տեսցէ ՚ի յաւիտեան[1789]։ 52 Ասեն ցնա Հրեայքն. Արդ՝ գիտացա՛ք թէ՝ դեւ՛ գոյ ՚ի քեզ. Աբրահամ մեռա՛ւ եւ մարգարէքն, եւ դու ասես. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի՛ ճաշակեսցէ զմահ ՚ի յաւիտեան[1790]։ 53 Միթէ՝ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Աբրահամ որ մեռաւ, եւ մարգարէքն մեռան. արդ՝ դու զո՞վ առնես զքեզ[1791]։ 54 Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ես փառաւորեմ զանձն իմ, փառքն իմ՝ ո՛չինչ են. է՛ Հայր որ փառաւորէ զիս, զորմէ դուքն ասէք՝ թէ Աստուած մեր է. 55 եւ ո՛չ ճանաչէք զնա։ Բայց ես գիտե՛մ զնա. եւ թէ ասեմ, թէ ո՛չ գիտեմ զնա, ձեզ նմա՛ն սո՛ւտ լինիմ. այլ գիտե՛մ զնա, եւ զբան նորա պահե՛մ[1792]։ 56 Աբրահամ հայր ձեր ցանկացա՛ւ տեսանել զօ՛ր իմ, ետես՝ եւ ուրա՛խ եղեւ։ 57 Ասեն ցնա Հրեայքն. Յիսո՛ւն ամ չեւ՛ եւս է քո, եւ զԱբրահամ տեսե՞ր[1793]։ 58 Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ. յառա՛ջ քան զլինելն Աբրահամու եմ ես[1794]։ 59 Վէ՛մս առին Հրեայքն, զի արկցեն ՚ի վերայ նորա. եւ Յիսուս խո՛յս ետ՝ եւ ել գնա՛ց ՚ի տաճարէ անտի[1795]։

9
Գլուխ Թ

Ի եէ 1 Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կո՛յր ՚ի ծնէ. 2 եւ հարցին ցնա աշակերտքն նորա՝ եւ ասեն. Ռա՛բբի՝ ո՞յր վնաս է, սորա՞՝ թէ հօր եւ մօր իւրոյ՝ զի կո՛յր ծնաւ[1796]։ 3 Պատասխանի ետ Յիսուս. Ո՛չ դորա՛ վնա՛ս է, եւ ո՛չ հօր եւ մօր իւրոյ. այլ զի յայտնի՛ լիցին գործքն Աստուծոյ ՚ի դմա[1797]։ 4 Եւ ինձ պա՛րտ է՝ գործել զգործս ա՛յնորիկ որ առաքեացն զիս՝ մինչ աւուր կայ. գա՛յ գիշեր՝ յորժամ ո՛չ ոք կարէ գործել[1798]։ 5 Մինչդեռ յաշխարհի եմ, լո՛յս եմ աշխարհի։ 6 Զայս իբրեւ ասաց, եթուք ՚ի գետին՝ եւ արար կա՛ւ ՚ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ՚ի վերայ աչաց կուրին. 7 եւ ասէ ցնա. Ե՛րթ լուա՛ յաւազանին Սիլովամայ. որ թարգմանի՝ Առաքեալ. չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէ՛ր[1799]։ 8 Իսկ դրացիքն՝ եւ որոց տեսեա՛լն էր զնա յառաջագոյն՝ թէ մուրացիկ էր, ասէին. Ո՞չ սա էր որ նստէրն եւ մուրանայր։ Կէսքն ասէին. Նա՛ է[1800]։ 9 Այլքն ասէին. Ո՛չ. այլ նմա՛ն է նմա։ Եւ ինքն ասէր՝ թէ ե՛ս եմ։ 10 Ասեն ցնա. Իսկ զիա՞րդ բացան աչք քո։ 11 Նա՝ ետ պատասխանի. Ա՛յր մի՛ որում Յիսուսն ասեն, կա՛ւ արար՝ եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. Ե՛րթ ՚ի Սիլովամ՝ եւ լուա՛. չոգայ լուացայ՝ եւ տեսանեմ[1801]։ 12 Ասեն ցնա. Ո՛ւր է նա։ Ասէ ցնոսա. Ո՛չ գիտեմ։ 13 Ածին առ փարիսեցիսն զնա, որ երբեմն կոյրն էր։ 14 Եւ էր շաբա՛թ՝ յորժամ զկա՛ւն արար Յիսուս. եւ եբաց զաչս կուրին։ 15 Դարձեալ հարցանէին զնա եւ փարիսեցիքն, թէ զիա՞րդ տեսանես։ Եւ նա՝ ասէ ցնոսա. Կա՛ւ եդ ՚ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ՝ եւ տեսանեմ[1802]։ 16 Ասեն ոմանք ՚ի փարիսեցւոցն. Ո՛չ է ա՛յրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ո՛չ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր՝ այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ՚ի մէջ նոցա։ 17 Ասե՛ն դարձեալ ցկոյրն. Դու զի՞ ասես վասն նորա՝ զի եբաց զաչս քո։ Եւ նա ասէ՝ թէ մարգարէ՛ է։ 18 Եւ ո՛չ հաւատային Հրէայքն զնմանէ՝ թէ կո՛յր էր՝ եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնօղս բացելոյն[1803]. 19 հարցի՛ն ցնոսա եւ ասեն. Սա՞ է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կո՛յր ծնաւ. արդ՝ զիա՞րդ տեսանէ։ 20 Պատասխանի ետուն ծնօղքն նորա՝ եւ ասեն. Գիտեմք զի սա՛ է որդին մեր, եւ զի կո՛յր ծնաւ[1804]. 21 բայց զիա՛րդ այժմդ տեսանէ, ո՛չ գիտեմք. կամ թէ՝ ո՞վ եբաց զաչս դորա, մեք ո՛չ գիտեմք. ցդա՛ իսկ հարցէք, ինքնին ՚ի չափ հասեա՛լ է, ինքն իսկ խօսեսցի վասն իւր[1805]։ 22 Զայս ասացին ծնօղքն նորա, զի երկնչէին ՚ի Հրէիցն. քանզի ո՛ւխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցէ զնա Քրիստոս՝ ՚ի բա՛ց կացցէ ՚ի ժողովրդենէն[1806]։ 23 Վասն այնորիկ ասացին ծնօղքն նորա, թէ ինքնին ՚ի չափ հասեալ է՝ ցնա՛ իսկ հարցէ՛ք։ 24 Դարձեալ կրկի՛ն անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. Տո՛ւր փառս Աստուծոյ, մեք գիտեմք զի այրն այն մեղաւո՛ր է։ 25 Եւ նա՝ ասէ. Թէ մեղաւո՛ր իցէ՝ ես ո՛չ գիտեմ. բայց զայս գիտե՛մ, զի կոյր էի՝ եւ արդ տեսանե՛մ[1807]։ 26 Դարձեալ՝ ասեն ցնա. Զի՞նչ արար քեզ. զիա՞րդ եբաց զաչս քո։ 27 Պատասխանի ետ նոցա. Այժմ ասացի ձեզ՝ եւ ո՛չ լուարուք, զի՞ կամիք միւսանգամ լսել. մի՞թէ՝ եւ դո՛ւք կամիք աշակերտել նմա։ 28 Նոքա հայհոյէին զնա՝ եւ ասէին. Դո՛ւ լիջիր նորա աշակերտ. մեք՝ Մովսիսի աշակերտք եմք։ 29 Մեք գիտեմք՝ զի ընդ Մովսիսի՛ խօսեցաւ Աստուած. զսա՝ ո՛չ գիտեմք ուստի՛ է[1808]։ 30 Պատասխանի ետ այրն՝ եւ ասէ ցնոսա. Ա՛յդ իսկ են սքանչելիք. զի դուք ո՛չ գիտէք ուստի՛ իցէ, եւ զիմ զաչս եբա՛ց[1809]։ 31 Գիտեմք զի Աստուած՝ մեղաւորաց ո՛չ լսէ. բայց թէ աստուածապա՛շտ ոք իցէ, եւ զկամս նորա առնիցէ, նմա՛ լսէ[1810]։ 32 ՚Ի յաւիտենից ոք ո՛չ լուաւ՝ եթէ եբա՛ց ոք զաչս կուրի ՚ի ծնէ՛ կոյր ծնելոյ[1811]։ 33 Եթէ ո՛չ յԱստուծոյ էր այրն այն, ո՛չ կարէր առնել ինչ։ 34 Պատասխանի ետուն՝ եւ ասեն ցնա. ՚Ի մե՛ղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։ 35 Լուա՛ւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա՝ ասէ ցնա. Դու՝ հաւատա՞ս յՈրդի Աստուծոյ։ 36 Նա պատասխանի ետ՝ եւ ասէ. ՏԷր ո՞վ է՝ զի հաւատացից ՚ի նա։ 37 Ասէ ցնա Յիսուս. Եւ տեսե՛ր զնա, եւ որ խօսիդ ընդ քեզ՝ նա՛ է։ 38 Եւ նա ասէ. Հաւատա՛մ Տէր։ Եւ երկի՛ր եպագ նմա։ զկ 39 Եւ ասէ Յիսուս. ՚Ի դատաստանս եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցե՛ն, եւ որք տեսանենն՝ կուրասցի՛ն[1812]։ 40 Լուան ոմանք ՚ի փարիսեցւոցն՝ որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. Մի՞թէ՝ եւ մե՞ք կոյրք իցեմք[1813]։ 41 Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ կոյրք էիք՝ ո՛չ էր ձեր մեղ. բայց արդ ասէք՝ թէ տեսանեմք, եւ մեղքն ձեր ՚ի ձե՛զ հաստատեալ են[1814]։

10
Գլուխ Ժ

1 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Որ ո՛չ մտանէ ընդ դուռն ՚ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ ա՛յլ ելանէ, նա՝ գո՛ղ է, եւ աւազա՛կ[1815]։ 2 Իսկ որ մտանէ ընդ դուռն, հովի՛ւ է ոչխարաց։ 3 Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսե՛ն. եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ, եւ հանէ զնոսա։ 4 Եւ յորժամ զիւրն զամենայն հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհե՛տ նորա երթան, զի ճանաչե՛ն զձայն նորա։ 5 Զօտարի զհետ ո՛չ երթիցեն, այլ փախիցե՛ն ՚ի նմանէ, զի ո՛չ ճանաչեն զձայն օտարաց։ 6 Զայս առակ՝ ասաց նոցա՛ Յիսուս, եւ նոքա ո՛չ գիտէին՝ թէ զինչ էր որ խօսէրն ընդ նոսա[1816]։ 7 Դարձեալ՝ ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի ե՛ս եմ դուռն ոչխարաց։ 8 Ամենեքեան որ յառաջ քան զիս եկին, գո՛ղք էին եւ աւազա՛կք. այլ ո՛չ լուան նոցա ոչխարքն։ 9 Ես եմ դուռն. ընդ իս թէ ոք մտանիցէ, կեցցէ՛. մտցէ, եւ ելցէ, եւ ճարա՛կ գտցէ[1817]։ 10 Գող ո՛չ գայ՝ եթէ ոչ զի գողասցի՛ եւ սպանցէ՛ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւե՛լ եւս ունիցին։

ԻԱ զբ 11 Ե՛ս եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զա՛նձն իւր դնէ՛ ՚ի վերայ ոչխարաց։ 12 Իսկ վարձկանն որ ո՛չ է հովիւ, որոյ ո՛չ իւր են ոչխարքն, իբրեւ տեսանէ զգայլն զի գայ, թողու զոչխարսն եւ փախչի՛. եւ գայլն յափշտակէ՛ զնոսա եւ ցրուէ. 13 քանզի վարձկա՛ն է, եւ չէ՛ փոյթ նմա վասն ոչխարացն։ 14 Ե՛ս եմ հովիւն քաջ. եւ ճանաչեմ զիմսն, եւ ճանաչի՛մ յիմոցն։ 15 Որպէս գիտէ զիս Հայր, գիտե՛մ եւ ես զՀայրն. եւ զանձն իմ դնեմ ՚ի վերայ ոչխարաց։ 16 Նա՝ եւ ա՛յլ եւս ոչխարք են իմ, որ ո՛չ են յայսմ գաւթէ. եւ զա՛յնս եւս պա՛րտ է ինձ ածե՛լ այսր. եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ՝ եւ մի հովիւ[1818]։ 17 Վասն այնորիկ սիրէ զիս Հայր իմ, զի ես դնեմ զանձն իմ. զի միւանգամ առի՛ց զնա[1819]։ 18 Ո՛չ ոք հանէ զնա յինէն. այլ ե՛ս դնեմ զնա անձամբ իմով. իշխանութիւն ունիմ դնե՛լ զնա. եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա. զա՛յս պատուէր առի՛ ՚ի Հօրէ իմմէ։ 19 Դարձեալ հերձուած լինէր ՚ի մէջ Հրէիցն վասն բանիցս այսոցիկ։ 20 Եւ ասէին բազումք ՚ի նոցանէ. Դեւ՛ գոյ ՚ի նմա՝ եւ մոլեգնի՛, զի՞ բնաւ լսէք նմա։ 21 Կէսքն ասէին. Այսպիսի բանք ո՛չ դիւահարի են. մի՞թէ՝ դեւ՞ կարէ զաչս կուրի բանալ։

ԻԲ զգ 22 Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմե՛ռն էր[1820]։ 23 Եւ շրջէ՛ր Յիսուս ՚ի տաճարին՝ ՚ի սրահին Սաղովմոնի։ 24 Շո՛ւրջ եղեն զնովաւ Հրեայքն՝ եւ ասեն. Մինչեւ յե՛րբ թափես զոգիս մեր, եթէ դու ես Քրիստոսն՝ ասա՛ մեզ համարձակ։ 25 Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ասացի՛ ձեզ՝ եւ ո՛չ հաւատայք ինձ. զգործսն զոր ես գործեմ յանուն Հօր իմոյ՝ նոքի՛ն վկայեն վասն իմ[1821]։ 26 Այլ դուք ո՛չ հաւատայք, զի չէ՛ք յոչխարաց անտի իմոց[1822]։ 27 Ոչխարք իմ ձայնի իմում լսե՛ն, եւ ե՛ս ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գա՛ն. 28 եւ ես տա՛մ նոցա զկեանսն յաւիտենականս. եւ մի՛ կորիցեն ՚ի յաւիտեան. եւ մի՛ ոք յափշտակեսցէ զնոսա ՚ի ձեռաց իմոց[1823]։ 29 Հայրն իմ որ ետ ինձ զնոսա՝ մե՛ծ է քան զամենայն, եւ ո՛չ ոք կարէ յափշտակել ՚ի ձեռաց Հօր իմոյ։ 30 Ես եւ Հայր իմ մի եմք։ 31 Վէմս առին Հրեայքն՝ զի քարկո՛ծ արասցեն զնա։ 32 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Բազում գործս բարիս ցուցի ձեզ ՚ի Հօրէ իմմէ. վասն որո՞յ գործոյ ՚ի նոցանէ քարկոծ առնէք զիս[1824]։ 33 Պատասխանի ետուն նմա Հրեայքն. Վասն բարւոյ գործոյ ո՛չ առնեմք զքեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան. եւ զի դու մա՛րդ ես, եւ զանձն քո Աստուա՛ծ առնես[1825]։ 34 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ յօրէնսն ձեր գրեալ է. Ես ասացի թէ աստուա՛ծք իցէք։ 35 Իսկ եթէ զնոսա աստուա՛ծս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ. եւ չէ՛ մարթ եղծանել գրոյն[1826]. 36 իսկ զոր Հայր սրբեաց՝ եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէք՝ թէ հայհոյե՛ս. զի ասացի՝ թէ Որդի Աստուծոյ եմ[1827]։ 37 Եթէ ո՛չ գործեմ զգործս Հօր իմոյ, մի՛ հաւատայք ինձ։ 38 Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ո՛չ հաւատայք, սակայն գործոցն հաւատայցէ՛ք. զի գիտասջիք եւ ծանիջի՛ք՝ եթէ Հայր յիս, եւ ես ՚ի Հա՛յր[1828]։ 39 Դարձեալ խնդրէին զնա ունել, եւ ե՛լ ՚ի ձեռաց նոցա։ 40 Եւ գնա՛ց միւսանգամ յայն կոյս Յորդանանու, ՚ի տեղին ուր էր Յովհաննէս զառաջինն՝ եւ մկրտէր. եւ ա՛նդ լինէր։ 41 Եկի՛ն բազումք առ նա՝ եւ ասեն. Զի Յովհաննէս նշան ինչ ո՛չ արար[1829]. 42 բայց զամենայն զոր ասաց Յովհաննէս վասն նորա՝ ճշմարի՛տ էր. եւ բազումք հաւատացին ՚ի նա անդ[1830]։

11
Գլուխ ԺԱ

ԻԳ զդ 1 Եւ էր ոմն հիւա՛նդ Ղ՚ազարոս ՚ի Բեթանիայ, ՚ի գեղջէ Մարեմայ եւ Մարթայի քեռ նորա։ 2 Այս ա՛յն Մարիամ էր որ օ՛ծ զՏէրն իւղով, եւ ջընջեաց զոտս նորա հերով իւրով. որոյ եղբայրն Ղ՚ազարոս հիւա՛նդ էր։ 3 Առաքեցի՛ն առ նա քորքն նորա՝ եւ ասեն. Տէր՝ ահաւասիկ զոր դուն սիրէիր՝ հիւանդացեա՛լ է։ 4 Իբրեւ լուաւ Յիսուս, ասէ. Այն հիւանդութիւն չէ՛ ՚ի մահ, այլ վասն փառացն Աստուծոյ. զի փառաւո՛ր լիցի Որդի Աստուծոյ այնուիկ[1831]։ 5 Եւ սիրէր Յիսուս՝ զՄարիամ, եւ զՄարթա զքոյր նորա, եւ զՂազար[1832]։ 6 Իբրեւ լուաւ թէ հիւանդացեալ է, զտեղի՛ կալաւ անդէն ուր էրն՝ աւուրս երկուս։ 7 Ապա յետ այնորիկ ասէ ցնոսա. Եկայք երթիցո՛ւք միւսանգամ ՚ի Հրէաստան։ 8 Ասեն ցնա աշակերտքն. Ռա՛բբի, ա՛յժմ եւս խնդրէին զքեզ Հրեայքն քարկո՛ծ առնել, եւ դարձեալ երթա՞ս անդրէն։ 9 Պատասխանի ետ Յիսուս. Ոչ երկոտասա՞ն ժամ է յաւուր. եթէ ոք գնա՛յ ՚ի տուընջեան՝ ո՛չ գայթագղի, զի զլոյս աշխարհիս այսորիկ տեսանէ[1833]. 10 ապա թէ ոք գնայ գիշերի՝ գայթագղի՛, զի լոյս ո՛չ գոյ ընդ նմա[1834]։ 11 Զայս իբրեւ ասաց, յետ այսորիկ ասէ ցնոսա. Ղ՚ազարոս բարեկամ մեր ննջեա՛ց, այլ երթամ զի զարթուցի՛ց զնա։ 12 Ասեն ցնա աշակերտքն. Տէր՝ եթէ ննջեաց՝ ապա ապրի՛[1835]։ 13 Այլ Յիսուս վասն մահո՛ւն նորա ասէր. նոցա այսպէս թուեցաւ՝ թէ վասն ննջելոյ քնոյ ասէր[1836]։ 14 Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս՝ յայտնապէս. Ղ՚ազարոս մեռաւ. 15 եւ ես ուրա՛խ եմ վասն ձեր, զի դուք հաւատասջիք ինձ, զի ես չէի՛ անդ. բայց արդ եկայք երթիցո՛ւք առ նա։ 16 Ասէ Թովմաս՝ անուանեալն Երկուորեակ՝ ցաշակերտակի՛ցսն. Ա՛ւն եկա՛յք եւ մեք՝ զի ընդ նմա՛ մեռցուք։ 17 Եկն Յիսուս՝ եգիտ զնա չորեքօրեա՛յ ՚ի գերեզմանի[1837]։ 18 Եւ էր Բեթանիա մերձ յԵրուսաղէմ, իբրեւ ասպարիսօք հնգետասան։ 19 Բազումք ՚ի Հրէի՛ց անտի եկեալ էին առ Մարթա եւ Մարիամ, զի մխիթարեսցե՛ն զնոսա վասն եղբօրն։ 20 Մարթա իբրեւ լուաւ՝ թէ Յիսուս գայ, ընդ առա՛ջ գնաց նորա. բայց Մարիամ նստէ՛ր անդէն ՚ի տան[1838]։ 21 Ասէ Մարթա ցՅիսուս. Տէր՝ եթէ աստ լիեալ էիր, եղբայրն իմ չէ՛ր մեռեալ. 22 այլ եւ արդ գիտե՛մ, թէ զոր ինչ խնդրեսցե՛ս յԱստուծոյ՝ տացէ՛ քեզ Աստուած[1839]։ 23 Ասէ ցնա Յիսուս. Յարիցէ՛ եղբայրն քո։ 24 Ասէ ցնա Մարթա. Գիտեմ զի յարիցէ՛ ՚ի յարութեան՝ յաւո՛ւրն յետնում։ 25 Ասէ ցնա Յիսուս. Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յիս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛[1840]. 26 եւ ամենայն որ կենդանի՛ է՝ եւ հաւատա՛յ յիս, մի՛ մեռցի ՚ի յաւիտեան. հաւատա՞ս այսմիկ։ 27 Ասէ ցնա. Ա՛յո, Տէր. ես հաւատացի՝ եթէ դո՛ւ ես Քրիստոսն Որդի՛ Աստուծոյ, որ յաշխարհ գալո՛ց էիր[1841]։ 28 Եւ զայս իբրեւ ասաց, գնա՛ց կոչեա՛ց զՄարիամ զքոյր իւր լռելեայն՝ եւ ասէ. Վարդապետն եկեա՛լ է՝ եւ կոչէ՛ զքեզ[1842]։ 29 Նա՝ իբրեւ լուաւ, յարեաւ վաղվաղակի, եւ ե՛կն առ Յիսուս[1843]։ 30 Չեւ՛ եւս էր եկեալ Յիսուս ՚ի գեղն. այլ է՛ր անդրէն ՚ի տեղւոջն՝ ուր ընդ առաջ եղեւ նմա Մարթա[1844]։ 31 Իսկ Հրեայքն որ էին ընդ նմա ՚ի տա՛ն անդ, եւ մխիթարէին զնա, իբրեւ տեսին զՄարիամ՝ թէ յարեաւ վաղվաղակի եւ գնաց, գնացի՛ն եւ նոքա զհետ նորա. համարէին թէ ՚ի գերեզմա՛նն երթայ՝ զի լացցէ անդ[1845]։ 32 Իսկ Մարիամ իբրեւ եկն ուր է՛րն Յիսուս՝ եւ ետես զնա, անկա՛ւ առ ոտս նորա՝ եւ ասէ. Տէր՝ եթէ ա՛ստ էիր դիպեալ՝ ո՛չ էր մեռեալ եղբայրն իմ։ 33 Յիսուս իբրեւ ետես զնա զի լայր. եւ որ ընդ նմայն էին Հրեայքն՝ լային, խռովեցա՛ւ յոգի իւր իբրեւ զայրացեալ[1846], 34 եւ ասէ. Ո՞ւր եդիք զնա։ Ասեն ցնա. Տէր՝ ե՛կ եւ տե՛ս։ 35 Եւ արտասուեա՛ց Յիսուս։ 36 Ասէին Հրեայքն. Տեսէ՛ք, ո՞րչափ սիրէր զնա[1847]։ 37 Կէ՛սքն ՚ի նոցանէ ասէին. Ո՞չ կարէր սա, որ եբաց զա՛չս կուրին, առնել զի եւ սա՝ մի՛ մեռցի[1848]։ 38 Յիսուս դարձեալ զայրացեալ ընդ մի՛տս իւր, գա՛յ ՚ի գերեզմանն. եւ էր ա՛յր մի, եւ վէ՛մ մի եդեալ ՚ի վերայ նորա։ 39 Եւ ասէ Յիսուս. ՚Ի բա՛ց արարէք զվէմդ։ Ասէ ցնա Մարթա քոյր մեռելոյն. Տէր՝ արդ հոտեա՛լ իցէ, քանզի չորեքօրեա՛յ է։ 40 Ասէ ցնա Յիսուս. Ո՞չ ասացի քեզ եթէ հաւատասցես՝ տեսցե՛ս զփա՛ռսն Աստուծոյ։ 41 Եւ իբրեւ ՚ի վե՛ր առին զվէմն, Յիսուս ամբարձ զաչս իւր ՚ի վեր եւ ասէ. Հայր՝ գոհանա՛մ զքէն զի լուար ինձ[1849]։ 42 Եւ ես գիտէի՝ զի յամենայն ժամ լսես ինձ. այլ վասն ժողովրդեանս որ շո՛ւրջ կան առնեմ՝ զի հաւատասցե՛ն թէ դու առաքեցեր զիս։ 43 Զայս իբրեւ ասաց, ՚ի ձայն մեծ աղաղակեա՛ց եւ ասէ. Ղ՚ազարէ՝ արի ե՛կ արտաքս։ 44 Եւ ե՛լ մեռեալն ոտիւք կապելո՛վք, եւ ձեռօքն՝ երիզապընդօք, եւ երեսօքն՝ վարշամակապատօք. եւ ասէ ցնոսա Յիսուս. Լուծէ՛ք զդա՝ եւ թողէ՛ք երթա՛լ։ 45 Բազումք ՚ի Հրէիցն՝ որ եկեալ էին առ Մարեմանս, իբրեւ տեսին զոր արարն՝ հաւատացի՛ն ՚ի նա։ 46 Եւ ոմանք ՚ի նոցանէ գնացին առ փարիսեցիսն, եւ պատմեցին նոցա զոր արարն Յիսուս[1850]։ զզ 47 Ժողովեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն ատեան, եւ ասեն. Զի՞նչ արասցուք, զի այրն այն բազում նշանս առնէ[1851]։ 48 Եթէ թողումք զնա այնպէս, ամենեքի՛ն հաւատան ՚ի նա. եւ գայցեն Հոռոմք՝ եւ բառնայցեն զազգս մեր եւ զտեղի[1852]։ 49 Մի ոմն ՚ի նոցանէ՝ անուն Կայիափա, որ քահանայապե՛տ էր տարւոյն այնորիկ, ասէ ցնոսա. Դուք՝ ո՛չի՛նչ գիտէք, 50 եւ ո՛չ բնաւ խորհել իսկ, թէ լա՛ւ է մեզ, զի ա՛յր մի մեռանիցի ՚ի վերայ ժողովրդեանս, եւ մի՛ ամենայն ազգս կորիցէ[1853]։ 51 Զայս՝ ո՛չ յանձնէ ինչ ասաց, այլ քանզի քահանայապե՛տ էր տարւոյն այնորիկ, մարգարեացա՛ւ՝ եթէ մեռանելո՛ց էր Յիսուս ՚ի վերայ ազգին[1854]. 52 եւ ո՛չ ՚ի վերայ ազգին միայն, այլ զի եւ զորդի՛սն Աստուծոյ զցրուեալսն ժողովեսցէ ՚ի մի։ 53 Ապա յա՛յնմ օրէ խորհուրդ արարին՝ զի սպանցե՛ն զնա։ 54 Եւ Յիսուս այնուհետեւ ո՛չ եթէ համարձակ շրջէր ՚ի մէջ Հրէիցն. այլ գնա՛ց անտի յերկիր մի՝ որ մե՛րձ էր յանապատ, ՚ի քաղաք մի՝ որում անո՛ւն էր Եփրայիմ, եւ ա՛նդ լինէր աշակերտօքն հանդերձ։ զէ 55 Եւ էր մե՛րձ զատիկն Հրէից. եւ բազումք ելին յԵրուսաղէմ ՚ի գաւառէ անտի յառաջագո՛յն քան զզատիկն, զի սրբեսցեն զանձինս իւրեանց։ 56 Խնդրէին զՅիսուս, եւ ասէին ընդ միմեանս մինչ կային ՚ի տաճարին. Զիա՞րդ թուի ձեզ՝ եթէ ո՞չ գայցէ՛ ՚ի տօն այսր։ Պատուէ՛ր տուեալ էր քահանայապետիցն եւ փարիսեցւոց, զի թէ ոք գիտասցէ թէ ո՛ւր է, գուշակեսցէ՛ զնմանէ, զի կալցի՛ն զնա[1855]։

12
Գլուխ ԺԲ

1 Իսկ Յիսուս վե՛ց աւուրբ յառա՛ջ քան զզատիկն ե՛կն ՚ի Բեթանիա, ուր էր Ղ՚ազար մեռեալն, զոր յարո՛յցն ՚ի մեռելոց[1856]։ 2 Եւ արարին անդ նմա ընթրի՛ս. եւ ՚ի սպասո՛ւ կայր Մարթա, եւ Ղ՚ազար մի՛ էր ՚ի բազմելոց ընդ նմա։

ԻԴ 3 Իսկ Մարեմայ առեալ լիտր մի իւղոյ նարդեա՛ն ազնուի մեծագնոյ, օ՛ծ զո՛տսն Յիսուսի, եւ հերո՛վ իւրով մաքրէ՛ր զոտս նորա. եւ տունն լի՛ եղեւ ՚ի հոտո՛յ իւղոյն[1857]։

ԻԵ 4 Ասէ մի ոմն յաշակերտա՛ց անտի՝ Յուդա՛ Իսկարիովտացի, որ մատնելո՛ց էր զնա. 5 Ընդէ՞ր ո՛չ եւղդ այդ վաճառեցաւ երե՛ք արեւր դենարի, եւ տուա՛ւ աղքատաց[1858]։ 6 Զայս ասաց՝ ո՛չ զի զաղքատա՛ց ինչ փո՛յթ էր նմա. այլ զի գո՛ղ էր, եւ զարկղն ի՛նքն ունէր, եւ որ ինչ անկանէրն՝ նա կրէր[1859]։ 7 Ասէ Յիսուս. Թո՛յլ տուք դմա, զի յօ՛րն պատանաց իմոց պահեսցէ զայդ[1860]։ 8 Զաղքատս յամենա՛յն ժամ ընդ ձեզ ունիք. զիս՝ ո՛չ հանապազ ընդ ձեզ ունիք[1861]։ 9 Իբրեւ գիտաց ժողովո՛ւրդ բազում ՚ի Հրէիցն թէ ա՛նդ է՝ եկին, ո՛չ միայն վասն Յիսուսի, այլ զի եւ զՂազա՛ր տեսցեն՝ զոր յարո՛յցն ՚ի մեռելոց։ 10 Խորհո՛ւրդ արարին քահանայապետքն՝ զի եւ զՂազար սպանցե՛ն. 11 քանզի բազո՛ւմք ՚ի Հրէից երթային եւ հաւատային ՚ի Յիսուս։ էկ 12 ՚Ի վաղիւ անդր ժողովուրդ բազում որ եկեա՛լ էր ՚ի տօնն, իբրեւ լուան եթէ գա՛յ Յիսուս յԵրուսաղէմ, 13 առին ո՛ստս արմաւենեաց՝ եւ ելի՛ն ընդ առաջ նորա. աղաղակէին եւ ասէին. Աւսաննա՛ օրհնեա՛լ որ գասդ յանուն Տեառն՝ թագաւորդ Իսրայէլի[1862]։

ԻԶ 14 Եւ գտեալ Յիսուսի էշ մի, նստա՛ւ ՚ի վերայ նորա. որպէս եւ գրեալ է. 15 Մի՛ երկնչիր դո՛ւստր Սիովնի, ահաւասիկ թագաւոր քո գա՛յ նստեալ ՚ի վերայ յաւանակի՛ իշոյ[1863]։ 16 Եւ զայն ինչ՝ ո՛չ գիտացին աշակերտքն նորա զառաջինն. այլ յորժամ փառաւորեցաւ Յիսուս, յայնժամ յիշեցին եթէ ա՛յն էր որ գրեալն էր վասն նորա. եւ զայն արարին նմա[1864]։ 17 Եւ ժողովուրդն վկայէ՛ր՝ որ է՛ր ընդ նմա, եթէ զՂազար կոչեա՛ց եւեթ ՚ի գերեզմանէն, եւ յարո՛յց զնա ՚ի մեռելոց։ 18 Եւ վասն այնորիկ ընդ առաջ եղեւ նմա ժողովուրդն, զի լուա՛ն եթէ զա՛յն նշանս արարեալ էր նորա։ 19 Իսկ փարիսեցիքն ասէին ընդ միմեանս. Տեսանէ՛ք՝ զի ո՛չինչ օգտիք. ահաւասիկ աշխարհ ամենայն զկնի՛ նորա գնաց[1865]։

ԻԷ 20 Էի՛ն անդ ոմանք եւ հեթանո՛սք յելելո՛ցն անդր, զի երկի՛ր պագանիցեն ՚ի տօնին[1866]։ 21 Նոքա մատեան առ Փիլի՛պպոս՝ որ ՚ի Բեթսայիդայ Գալիլեացւոցն էր, աղաչէին զնա եւ ասէին. Տէր՝ կամիմք զՅիսուս տեսանե՛լ[1867]։ 22 Գա՛յ Փիլի՛պպոս եւ ասէ ցԱնդրէաս, Անդրէա՛ս եւ Փիլիպպոս ասեն ցՅիսուս։ 23 Եւ Յիսուս պատասխանի՛ ետ նոցա՝ եւ ասէ. Եհա՛ս ժամ զի փառաւորեսցի՛ Որդի մարդոյ։

ԻԸ էբ 24 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, 25 ի՛նքն միայն կայ. ապա թէ մեռանիցի, բազո՛ւմ արդիւնս առնէ։ Որ սիրէ զա՛նձն իւր՝ արձակէ՛ զնա. եւ որ ատեա՛յ զանձն իւր յաշխարհիս յայսմիկ, ՚ի կեա՛նսն յաւիտենակա՛նս պահեսցէ զնա[1868]։ 26 Եթէ ոք զի՛ս պաշտիցէ, զկնի՛ իմ եկեսցէ. եւ ուր ե՛սն եմ, ա՛նդ եւ պաշտօնեա՛յն իմ եղիցի. եթէ ոք զի՛ս պաշտիցէ, պատուեսցէ՛ զնա Հայրն իմ[1869]։ էգ 27 Բայց այժմ անձն իմ խռովեա՛լ է. եւ զի՞նչ ասացից՝ եթէ Հա՛յր ապրեցո՛ զիս ՚ի ժամանակէ աստի յայսմանէ. այլ վասն այնորիկ եկի ՚ի ժա՛մս յայս[1870]։ 28 Հայր՝ փառաւորեա՛ զՈրդի քո։ Ե՛կն բարբառ յերկնից. եւ փառաւո՛ր արարի, եւ դարձեա՛լ փառաւո՛ր արարից[1871]։ 29 Եւ ժողովուրդն որ կա՛յր եւ լսէր, ասէին՝ որոտո՛ւմն լինել։ Կէսքն ասէին. Հրեշտա՛կ խօսեցաւ ընդ նմա[1872]։ 30 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. Ո՛չ վասն ի՛մ ինչ եկն բարբառս այս, այլ վասն ձե՛ր[1873]։ 31 Ա՛յժմիկ դատաստա՛ն է աշխարհիս այսորիկ. այժմիկ իշխա՛ն աշխարհիս այսորիկ ընկեսցի արտաքս։ 32 Եւ ես՝ յորժամ բարձրացա՛յց յերկրէ, զամենեսի՛ն ձգեցից առ իս։ 33 Զայս ասէր, նշանակեա՛լ թէ որո՛վ մահու մեռանելոց իցէ։ 34 Պատասխանի ետ նմա ժողովուրդն. Մեք լուա՛ք յօրինաց՝ եթէ Քրիստոսն յաւիտեա՛ն կայ, եւ դու զիա՞րդ ասես՝ թէ պա՛րտ է բարձրանալ Որդւոյ մարդոյ. ով է ա՛յն Որդին մարդոյ[1874]։ 35 Ասէ ցնոսա Յիսուս. Փո՛քր մեւս ժամանակ լոյս ընդ ձե՛զ է. գնացէ՛ք մինչդեռ զլո՛յսն ունիք, զի մի՛ խաւար ձեզ հասցէ. զի որ գնա՛յ ՚ի խաւարի, ո՛չ գիտէ յո՛ երթայ[1875]։ 36 Մինչդեռ զլոյսն ընդ ձե՛զ ունիք՝ հաւատացէ՛ք ՚ի լոյսն, զի որդի՛ք լուսոյ եղիջիք։ Զայս խօսեցաւ Յիսուս, եւ չոգաւ՝ թաքեա՛ւ ՚ի նոցանէ։ 37 Եւ այնչափ նշանս արարեա՛լ էր առաջի նոցա. եւ նոքա ո՛չ հաւատային ՚ի նա[1876]. 38 զի լցցի՛ բանն Եսայայ մարգարէի՝ զոր ասացն. Տէր՝ ո՞ հաւատա՛ց ՚ի լուր մեր, եւ բազուկ Տեառն ո՞ւմ յայտնեցաւ։ 39 Վասն այնորիկ ո՛չ կարէին հաւատալ, զի միւսանգամ ասէ Եսայի[1877]. 40 թէ. Կուրացոյց զա՛չս նոցա, եւ ափշեցոյց զսիրտս նոցա. զի մի՛ տեսցեն աչօք, եւ իմասցին սրտիւք, եւ դարձցին՝ եւ բժշկեցից զնոսա[1878]։ 41 Զայս ասա՛ց Եսայի՝ զի ետես զփառսն նորա, եւ խօսեցա՛ւ վասն նորա[1879]։ 42 Բայց սակայն եւ յիշխանաց անտի բազո՛ւմք հաւատացին ՚ի նա. այլ վասն փարիսեցւոցն ո՛չ յայտնէին, զի մի՛ ՚ի ժողովրդենէն ելանիցեն։ 43 Քանզի սիրեցին զփառս մարդկան, առաւել քան զփառս Աստուծոյ։ էդ 44 Եւ Յիսուս աղաղակէ՛ր եւ ասէր. Որ հաւատայ յիս, ո՛չ հաւատայ յիս, այլ յա՛յն որ առաքեացն զիս։ 45 Եւ որ տեսանէ զիս, զա՛յն տեսանէ որ առաքեացն զիս։

ԻԹ 46 Ես լո՛յս յաշխարհ եկի. զի ամենայն որ հաւատայ յիս, ՚ի խաւարի մի՛ մնասցէ[1880]։ 47 Եւ եթէ ոք լուիցէ բանից իմոց՝ եւ ո՛չ պահեսցէ, ես ո՛չ դատիմ զնա. քանզի ո՛չ եկի թէ դատեցայց զաշխարհ, այլ զի փրկեցի՛ց զաշխարհ[1881]։ 48 Որ անարգէ զիս, եւ ո՛չ ընդունի զբանս իմ. գո՛յ որ դատի զնա. բանն զոր ես խօսեցայ՝ նա՛ դատի զնա յաւուրն յետնում։ 49 Զի ես յանձնէ իմմէ ո՛չ խօսեցայ. այլ որ առաքեացն զիս Հայր, նա՛ ետ ինձ պատուէր՝ զինչ ասացից եւ զինչ խօսեցայց։ 50 Եւ գիտեմ եթէ պատուէրն այն կեա՛նք են յաւիտենականք. արդ՝ զոր ե՛սն խօսիմ, որպէս ասա՛ց ինձ Հայրն, ա՛յնպէս խօսիմ։

13
Գլուխ ԺԳ

էե 1 Յառաջագոյն քան զտօնն զատկի, գիտա՛ց Յիսուս՝ թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ՛ աստի առ Հայր. սիրեա՛ց զիւրսն՝ որ յաշխարհի ա՛ստ են. ՚ի սպա՛ռ սիրեաց զնոսա[1882]։

Լ 2 Եւ ՚ի լինե՛լ ընթրեա՛ցն, Սատանայի՛ իսկ արկեալ էր ՚ի սիրտ՝ զի մատնեսցէ զնա Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ[1883]։ 3 Գիտա՛ց Յիսուս՝ զի զամենայն ինչ ետ Հայր ՚ի ձեռս նորա եւ թէ յԱստուծո՛յ ել՝ եւ առ Աստուած երթայ[1884], 4 յառնէ՛ յընթրեաց անտի, եւ դնէ զհանդերձսն, եւ առեալ ղենջեա՛կ մի՝ սփածա՛ւ[1885]։ 5 Եւ ապա առեալ ջուր՝ ա՛րկ ՚ի կոնք, եւ սկսաւ լուանա՛լ զոտս աշակերտացն, եւ սրբէ՛ր ղենջեկա՛ւն զոր սփածեալ էր[1886]։ 6 Գա՛յ առ Սի՛մովն Պե՛տրոս. եւ նա ասէ ցնա. Տէր՝ դու զիմ զոտս՝ լուանա՞ս։ 7 Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Զոր ինչ ե՛սս գործեմ, դու այժմ ո՛չ գիտես, բայց ապա գիտասջի՛ր[1887]։ 8 Ասէ ցնա Պե՛տրոս. Ո՛չ լուասցես զոտս իմ յաւիտեան։ Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ո՛չ լուացից զքեզ, ո՛չ ունիս ընդ իս մասն[1888]։ 9 Ասէ ցնա Սի՛մովն Պե՛տրոս. Տէր՝ մի՛ միայն զոտս իմ, այլ եւ զձե՛ռս՝ եւ զգլուխ։ 10 Ասէ ցնա Յիսուս. Լուացելոյն չէ՛ ինչ պիտոյ, բայց զի զո՛տսն լուանայցէ, քանզի ամենեւի՛ն սուրբ է. եւ դուք սուրբ էք, այլ ո՛չ ամենեքեան։ 11 Զի գիտէ՛ր զայն որ մատնելոցն էր զնա. վասն այնորիկ ասաց՝ թէ ո՛չ ամենեքեան սուրբ էք։ 12 Եւ յորժամ լուաց զոտս նոցա, ա՛ռ զհանդերձսն իւր՝ եւ դարձեա՛լ բազմեցաւ, եւ ասէ ցնոսա. Գիտէ՛ք զինչ արարիդ ձեզ։ 13 Դուք կոչէք զիս Վարդապե՛տ եւ Տէր, եւ բարւո՛ք առնէք. քանզի ե՛մ իսկ[1889]։ 14 Իսկ արդ՝ եթէ ես լուացի զոտս ձեր՝ Տէրս եւ Վարդապետս, եւ դուք պարտիք զմիմեա՛նց ոտս լուանալ[1890]։ 15 Զի օրինա՛կ մի ետո՛ւ ձեզ, զի որպէս ե՛ս ձեզ արարի, եւ դո՛ւք առնիջիք[1891]։

ԼԱ էզ 16 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Ո՛չ է ծառայ՝ մեծ քան զտէր իւր. եւ ո՛չ առաքեալ՝ մե՛ծ քան զայն որ առաքեացն զնա։ 17 Եթէ զայս գիտէք, երանելի՛ եւս էք՝ եթէ առնիցէք զայս[1892]։ 18 Ո՛չ վասն ամենեցուն ձեր ասեմ. զի ես գիտե՛մ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի՛ գիրն, թէ. Որ ուտէր ընդ իս հաց՝ արա՛ր ինձ խաբէութիւն։ 19 Յայսմ հետէ իսկ ասեմ ձեզ մինչչեւ՛ եղեալ, զի յորժամ լինիցի՝ հաւատասջիք թէ ե՛ս եմ։ 20 Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Որ ընդունի զոր ոք ես առաքեցից, զի՛ս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի՛ զայն որ առաքեացն զիս։ 21 Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցա՛ւ յոգի իւր, վկայեա՛ց եւ ասէ. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի մի ոմն ՚ի ձէնջ մատնելոց է զիս։ 22 Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք, թէ զումմէ՞ ասիցէ[1893]։ 23 Եւ էր մի՛ ոմն յաշակերտացն բազմեա՛լ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս[1894]։ 24 Ակնարկէ՛ր նմա Սի՛մովն Պետրոս հարցանել՝ ո՞վ իցէ վասն որոյ ասէն[1895]։ 25 Եւ նա՝ անկեալ զլանջօքն Յիսուսի, ասէ ցնա. Տէր՝ ո՞վ է[1896]։ 26 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. Ա՛յն է՝ որում ե՛ս թացից զպատառն՝ եւ տաց։ Եւ թացեալ զպատառն՝ տա՛յ Յուդայի Իսկարիովտացւոյ։ 27 Եւ յե՛տ պատառոյն՝ ապա եմուտ ՚ի նա Սատանայ։ Եւ ասէ ցնա Յիսուս. Արդ՝ որ զինչ առնելո՛ցն ես՝ արա՛ վաղվաղակի[1897]։ 28 Եւ զայս ո՛չ ոք իմացաւ ՚ի բազմականա՛ց անտի՝ թէ առ ի՞նչ ասաց ցնա։ 29 Զի ոմանք՝ համարէին թէ զի զա՛րկղն ունէր Յուդա, ասաց նմա Յիսուս. Գնեա՛ ինչ որ պիտո՛յ իցէ մեզ ՚ի տօնիս. եւ կամ՝ զի աղքատա՛ց ինչ տացէ[1898]։ 30 Իսկ նորա առեալ զպատառն՝ ե՛լ արտաքս վաղվաղակի, եւ էր գիշե՛ր[1899]։ էէ 31 Եւ իբրեւ ել, ասէ Յիսուս. Ա՛յժմ փառաւորեցա՛ւ Որդի մարդոյ, եւ Աստուած փառաւորեցա՛ւ ՚ի նմա[1900]։ 32 Զի եթէ Աստուած փառաւորեցա՛ւ ՚ի նմա, եւ Աստուած փառաւորեսցէ զնա յանձն իւր. եւ վաղվաղակի՛ փառաւորեսցէ զնա[1901]։ 33 Որդեա՛կք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձե՛զ եմ. խնդրեցէ՛ք զիս. եւ որպէս ասացի ցՀրեայսն, եթէ ուր եսն երթամ դուք ո՛չ կարէք գալ. եւ արդ՝ ձե՛զ ասեմ[1902]։ 34 Պատուիրան նո՛ր տա՛մ ձեզ, զի սիրիցէք զմիմեանս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս[1903]։ 35 Յա՛յսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ ի՛մ աշակերտք էք, եթէ սիրիցէ՛ք զմիմեանս[1904]։ 36 Ասէ ցնա Սի՛մովն Պետրոս. Տէր՝ յո՞վ երթաս։ Պատասխանի ետ Յիսուս. Ուր ե՛սն երթամ, դու՝ ո՛չ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցե՛ս զկնի իմ[1905]։ 37 Ասէ ցնա Պե՛տրոս. Տէր՝ ընդէ՞ր ոչ կարիցեմ գա՛լ այժմ զկնի քո. արդէն զանձն իմ իսկ եդից ՚ի վերայ քո։ 38 Պատասխանի՛ ետ Յիսուս. Զա՛նձն քո դիցես ՚ի վերայ իմ. ամէն ամէն ասե՛մ քեզ. չեւ՛ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երի՛ցս ուրասցիս զիս։

14
Գլուխ ԺԴ

1 Մի՛ խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած, եւ յի՛ս հաւատացէք։ 2 ՚Ի տան Հօր իմոյ օթեվանք բազո՛ւմ են. ապա թէ ոչ՝ ասացեա՛լ էր իմ ձեզ. Եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի[1906]։ 3 Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գա՛մ եւ առնում զձեզ առ իս. զի ուր ե՛սն իցեմ, եւ դո՛ւք անդ իցէք[1907]։ 4 Եւ ուր երթամն՝ գիտիցէ՛ք, եւ զճանապա՛րհն գիտիցէք։ 5 Ասէ ցնա Թո՛վմաս. Տէր՝ ո՛չ գիտեմք յո՛վ երթաս, եւ զիա՞րդ զճանապարհն կարասցուք գիտել[1908]։ 6 Ասէ ցնա Յիսուս. Ե՛ս եմ ճանապարհն՝ եւ ճշմարտութիւն եւ կեա՛նք. ո՛չ ոք գայ առ Հայր՝ եթէ ո՛չ ինեւ՛[1909]։ 7 Եթէ զիս գիտէիք, ապա եւ զՀայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջի՛ք զնա, եւ տեսէք զնա՛[1910]։ 8 Ասէ ցնա Փիլիպպոս. Տէր՝ ցո՛յց մեզ զՀայր՝ եւ շա՛տ է մեզ։ 9 Ասէ ցնա Յիսուս. Այսչափ ժամանակս՝ ընդ ձե՛զ եմ, եւ ոչ ծանեար զիս Փիլի՛պպէ. որ ետե՛ս զիս՝ ետե՛ս զՀայրն. եւ դու զիա՞րդ ասես՝ եթէ ցո՛յց մեզ զՀայր[1911]։ 10 Ո՞չ հաւատաս եթէ ես ՚ի Հայր՝ եւ Հայր յի՛ս է. բանն զոր ես խօսիմ ընդ ձեզ, ո՛չ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեա՛լ, նա գործէ զգործսն[1912]։ 11 Հաւատա՞յք ինձ՝ եթէ ես ՚ի Հայր՝ եւ Հա՛յր յիս[1913]. 12 ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէ՛ք ինձ։ Ամէն ամէն ասե՛մ ձեզ. թէ որ հաւատա՛յն յիս, զգործս զոր ես գործեմ, եւ նա՛ գործեսցէ, եւ մեծամե՛ծս եւ՛ս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ Հա՛յր երթամ[1914]։ 13 Եւ զոր ինչ խնդրիցէք յանո՛ւն իմ, արարից զայն. զի փառաւորեսցի՛ Հայր յՈրդի[1915]։ վջ

ԼԲ ըկ 15 Եթէ սիրէք զիս՝ զպատուիրա՛նս իմ պահեսջիք։ 16 Եւ ես աղաչեցից զՀայր, եւ ա՛յլ Մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձե՛զ բնակե՛սցէ ՚ի յաւիտեան. 17 զՀոգի՛ն ճշմարտութեան. զոր աշխարհս ո՛չ կարէ ընդունել, զի ո՛չ տեսանէ զնա՝ եւ ո՛չ ճանաչէ զնա. բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ, եւ ընդ ձե՛զ եղիցի[1916]։ 18 Ո՛չ թողից զձեզ որբս. գա՛մ առ ձեզ։ 19 Փոքր մեւս եւս, եւ աշխարհս ո՛չ եւս տեսանէ զիս. բայց դուք տեսանիցէք զիս. զի ես կենդանի՛ եմ, եւ դուք՝ կենդանի՛ լինելոց էք[1917]։ 20 Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ՚ի Հօ՛ր իմում, եւ դուք յիս, եւ ես ՚ի ձեզ։ 21 Որ ունի զպատուիրանս իմ՝ եւ պահէ զնոսա, նա՛ է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի՛ ՚ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցի՛ց զնա, եւ երեւեցուցի՛ց նմա զիս։ 22 Ասէ ցնա Յուդա՝ ո՛չ Սկարիովտացին. Տէր՝ զի՞ եղեւ՝ զի մե՛զ յայտնելո՛ց ես զքեզ՝ եւ ո՛չ աշխարհի։ 23 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս՝ զբա՛նն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ՛ զնա. եւ առ նա՛ եկեսցուք, եւ օթեվա՛նս առ նմա արասցուք։ 24 Եւ որ ոչն սիրէ զիս՝ զբանս իմ ո՛չ պահէ. եւ բանն իմ զոր լսէք՝ ո՛չ է իմ, այլ Հօ՛րն՝ որ առաքեացն զիս[1918]։ 25 Զայս խօսեցա՛յ ընդ ձեզ՝ մինչ առ ձե՛զս եմ։ 26 Իսկ Մխիթարիչն Հոգին Սուրբ՝ զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա՛ ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ, եւ յիշեցուսցէ՛ ձեզ[1919]։ 27 Խաղաղութի՛ւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ո՛չ որպէս աշխարհս տայ՝ տա՛մ ես ձեզ. մի՛ խռովեսցին սիրտք ձեր, եւ մի՛ զանգիտեսցեն[1920]։ 28 Լուա՛յք զի ասացի ես ձեզ՝ թէ երթամ եւ գա՛մ առ ձեզ. եթէ սիրէիք զիս՝ ապա ուրա՛խ լիեալ էր ձեր՝ եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մե՛ծ է քան զիս[1921]։ 29 Եւ ա՛յժմ ասացի ձեզ մինչչեւ՛ եղեալ. զի յորժամ լինիցի, հաւատասջի՛ք։ 30 Ո՛չ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գա՛յ իշխան աշխարհիս այսորիկ, եւ յիս ինչ ո՛չ գտանէ[1922]։ 31 Այլ զի ծանիցէ աշխարհ՝ եթէ սիրեմ զՀայր. եւ որպէս պատուիրեաց ինձ Հայրն ա՛յսպէս առնեմ. ա՛ւն արիք գնասցո՛ւք աստի[1923]։

15
Գլուխ ԺԵ

1 Ե՛ս եմ ո՛րթն ճշմարիտ՝ եւ Հայր իմ մշակէ՛[1924]։ 2 Ամենայն ուռ որ յի՛ս է՝ եւ ո՛չ բերէ պտուղ, կտրէ՛ զնա. եւ ամենայն որ բերէ պտուղ՝ սրբէ՛ զնա, զի առաւե՛լ եւս պտղաբե՛ր լիցի[1925]։ 3 Դուք արդէն իսկ սո՛ւրբ էք վասն բանին՝ զոր խօսեցայ ընդ ձեզ։ 4 Կացէ՛ք յիս՝ եւ ես ՚ի ձե՛զ. որպէս ո՛ւռն ո՛չ կարէ պտուղ բերել յանձնէ իւրմէ, եթէ չիցէ՛ հաստատեալ յո՛րթն, նոյնպէս եւ դո՛ւք՝ եթէ ո՛չ յի՛ս հաստատեալ իցէք[1926]։ 5 Ես եմ որթ՝ եւ դուք ո՛ւռ. որ հաստատեալ է յիս՝ եւ ես ՚ի նա, նա՛ բերէ պտուղ յոյժ. զի առանց իմ ո՛չինչ կարէք առնել[1927]։ 6 Եթէ ոք ո՛չ է հաստատեալ յիս, ե՛լ նա արտաքս իբրեւ զո՛ւռն, եւ ցամաքեցա՛ւ. եւ ժողովեն զնա, եւ ՚ի հո՛ւր արկանեն՝ եւ այրի։ 7 Եթէ կացէք յիս, եւ բա՛նքն իմ ՚ի ձե՛զ կայցեն, զոր ինչ կամիցիք խնդրեսջի՛ք՝ եւ լինիցի՛ ձեզ[1928]։ 8 Յա՛յսմիկ փառաւորեցա՛ւ Հայր իմ, զի պտուղ յոյժ բերիցէք. եւ եղիջիք իմ աշակերտք։ 9 Որպէս սիրեաց զիս Հայրն իմ, եւ ե՛ս սիրեցի զձեզ. հաստատո՛ւն կացէք ՚ի սէր իմ[1929]։ 10 Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջի՛ք ՚ի սէր իմ. որպէս ես զպատուիրանս Հօր իմոյ պահեցի, եւ կա՛մ ՚ի սէր նորա[1930]։ 11 Զայս խօսեցայ ընդ ձեզ, զի ուրախութիւնն իմ ՚ի ձե՛զ իցէ, եւ ձեր ուրախութիւնն լցեա՛լ եղիցի։ 12 Ա՛յս է պատուէր իմ, զի սիրեսջի՛ք զմիմեանս, որպէս եւ ես սիրեցի զձեզ[1931]։ 13 Մեծ եւս՝ քան զայս սէր՝ ո՛չ ոք ունիցի, եթէ զանձն իւր դիցէ ՚ի վերայ բարեկամաց իւրոց[1932]։ 14 Դուք բարեկա՛մք էք իմ, եթէ առնիցէք զոր եսն պատուիրեմ ձեզ[1933]։ 15 Ոչ եւս կոչեմ զձեզ ծառայս, զի ծառայն ո՛չ գիտէ զինչ գործէ՛ տէրն նորա. այլ զձեզ կոչեցի բարեկա՛մս. զի զամենայն զոր լուա՛յ ՚ի Հօրէ իմմէ՝ ծանուցի ձեզ[1934]։ 16 Ո՛չ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ե՛ս ընտրեցի զձեզ. եւ եդի զձեզ՝ զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք. եւ պտուղն ձեր կացցէ՛։ Եւ զոր ինչ խնդրիցէք ՚ի Հօրէ իմմէ յանուն իմ, տացէ ձեզ[1935]։ 17 Զա՛յս պատուիրեմ, զի սիրեսջի՛ք զմիմեանս[1936]։ 18 Եթէ աշխարհ զձեզ ատեայ. գիտասջի՛ք զի նախ զի՛ս ատեայ[1937]։ 19 Եթէ յաշխարհէ աստի էիք՝ աշխարհ զիւրսն սիրէ՛ր արդեւք. բայց զի յաշխարհէ չէ՛ք. այլ ես ընտրեցի՛ զձեզ յաշխարհէ, վասն ա՛յնորիկ ատեայ զձեզ աշխարհ[1938]։ 20 Յիշեցէ՛ք զբանն զոր ասացի, թէ ո՛չ է ծառայ՝ մեծ քան զտէ՛ր իւր. եթէ զիս հալածեցին, ապա եւ զձե՛զ հալածեսցեն. եթէ զբանն իմ պահեցին, ապա եւ զձե՛րն պահեսցեն[1939]։ 21 Այլ զնո՛յնս արասցեն ընդ ձեզ վասն անուան իմոյ. զի ո՛չ ծանեան զայն՝ որ առաքեացն զիս[1940]։ 22 Իմ՝ եթէ չէ՛ր եկեալ եւ խօսեցեալ ընդ նոսա, մեղ ինչ ո՛չ գոյր նոցա. բայց արդ՝ չի՛ք ինչ պատճառք վասն մեղա՛ց իւրեանց[1941]։ 23 Որ զիս ատեայ, եւ զՀա՛յրն իմ ատեայ[1942]։ 24 Եթէ զգործսն չէ՛ր գործեալ ՚ի նոսա՝ զոր ո՛չ այլ ոք գործեաց, մեղ ինչ՝ ո՛չ գոյր նոցա, բայց արդ՝ տեսի՛ն, եւ ատեցին՝ եւ զի՛ս եւ զՀա՛յր իմ[1943]։ 25 Այլ զի լցցի՛ բանն, որ յօրէնս նոցա գրեալ է, թէ. Ատեցի՛ն զիս տարապարտուց[1944]։ 26 Բայց յորժամ եկեսցէ Մխիթարիչն, զոր ե՛ս առաքեցից ձեզ ՚ի Հօրէ, զՀոգի՛ն ճշմարտութեան որ ՚ի Հօրէ ելանէ, նա՛ վկայեսցէ վասն իմ[1945]. 27 եւ դուք վկայէ՛ք, զի իսկզբանէ՛ ընդ իս էք։

16
Գլուխ ԺԶ

1 Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի մի՛ գայթագղեսջիք. 2 ՚Ի ժողովրդոց իւրեանց հանցե՛ն զձեզ։ Այլ եկեսցէ ժամանակ՝ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ, համարիցի պաշտօ՛ն մատուցանել Աստուծոյ[1946]։ 3 Եւ զայն արասցեն ընդ ձեզ. քանզի ո՛չ ծանեան զՀայր՝ եւ ո՛չ զիս։ 4 Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ՝ յիշեցէ՛ք՝ թէ ե՛ս ասացի ձեզ[1947]. 5 Զայս իսկզբանէ՝ ո՛չ ասացի ձեզ, քանզի ընդ ձե՛զ էի։ Բայց արդ երթա՛մ ես առ առաքիչն իմ. եւ ո՛չ ոք ՚ի ձէնջ հարցանէ ցիս, թէ յո՞վ երթաս[1948]։ 6 Այլ զի զայս խօսեցայ ընդ ձեզ, տրտմութի՛ւն ելից զսիրտս ձեր[1949]։ 7 Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ. լա՛ւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց՝ Մխիթարիչն ո՛չ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցի՛ց զնա առ ձեզ[1950]։ 8 Եւ նա՝ եկեալ, յանդիմանեսցէ՛ զաշխարհ, վասն մեղա՛ց, եւ վասն արդարութեան, եւ վասն դատաստանի՛։ 9 Վասն մեղաց՝ զի ո՛չ հաւատան յիս[1951]. 10 վասն արդարութեան՝ զի առ Հա՛յր իմ երթամ, եւ ո՛չ եւս տեսանէք զիս. 11 վասն դատաստանի՝ զի իշխան աշխարհիս այսորիկ դատապարտեա՛լ է։ 12 Ե՛ւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ո՛չ կարէք հանդարտել այժմիկ։ 13 Յորժամ եկեսցէ նա Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ՛ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ո՛չ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ՛ խօսեսցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ[1952]։ 14 Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ՛ անտի առնուցու՝ եւ պատմեսցէ ձեզ։ 15 Զամենայն ինչ զոր ունի Հայր՝ ի՛մ է. վասն այնորիկ ասացի ձեզ, թէ յիմմէ՛ անտի առնո՛ւ՝ եւ պատմէ ձեզ[1953]։ 16 Փոքր մի, եւ ո՛չ եւս տեսանիցէք զիս. եւ ապա սակաւիկ մի, եւ տեսանիցէք զիս. եւ ես երթամ առ Հայր[1954]։ 17 Ասէին ոմանք յաշակերտաց անտի ցմիմեանս. Զի՞նչ է այս՝ զոր ասէս ցմեզ, թէ փոքր մի՝ եւ ո՛չ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս. եւ եթէ ես առ Հայր իմ երթամ[1955]։ 18 Եւ ասէին. Զի՞նչ իցէ այն փոքր մեւս եւսն, չգիտե՛մք զինչ խօսի[1956]։ 19 Գիտաց Յիսուս եթէ կամին ցնա՛ հարցանել. եւ ասէ ցնոսա. Վասն այդորիկ խնդրէք ընդ միմեանս՝ զի ասացի՝ թէ փոքր մի՝ եւ ո՛չ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս տեսանիցէք զիս[1957]։ 20 Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ աշխարհ խնդասցէ՛. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն ձեր յուրախութի՛ւն եղիցի[1958]։ 21 Կին յորժամ ծնանիցի՝ տրտմութի՛ւն է նմա, զի հասեա՛լ է ժամ նորա. այլ յորժամ ծնցի զմանուկն, ո՛չ եւս յիշէ զնեղութիւնն վասն խնդութեանն, զի ծնաւ մա՛րդ յաշխարհ[1959]։ 22 Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք. այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրա՛խ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ո՛չ ոք հանիցէ ՚ի ձէնջ։ 23 Եւ յայնմ աւուր զիս ինչ ո՛չ հարցանիցէք։ Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի զոր ինչ խնդրիցէք ՚ի Հօրէ իմմէ յանուն իմ, տացէ՛ ձեզ[1960]։ 24 Մինչեւ ցայժմ ո՛չինչ խնդրեցէք յանուն իմ. խնդրեցէ՛ք եւ առնուցուք. զի ուրախութիւնն ձեր լցեա՛լ եղիցի[1961]։ 25 Զայս առակօ՛ք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ, յորժամ ո՛չ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ. այլ յայտնապէ՛ս զՀօրէ պատմեցից ձեզ[1962]։ 26 Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ. եւ ո՛չ ասեմ ձեզ՝ եթէ ես հարցից զՀայր վասն ձեր[1963]. 27 զի ինքն իսկ Հայր սիրէ զձեզ, զի դուք զի՛ս սիրիցէք, եւ հաւատացէք եթէ ես յԱստուծոյ ելի[1964]։ 28 Ելի ՚ի Հօրէ՝ եւ եկի յաշխարհ. դարձեալ թողում զաշխարհ, եւ երթա՛մ առ Հայր[1965]։ 29 Ասեն ցնա աշակերտքն. Ահա՝ արդ յայտնութեամբ խօսիս. եւ առակ եւ ո՛չ մի ինչ ասես։ 30 Այժմիկ գիտեմք՝ եթէ գիտե՛ս զամենայն. եւ ոչինչ պիտոյ է՝ եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատա՛մք եթէ յԱստուծոյ ելեր[1966]։ 31 Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Այժմ հաւատա՞յք. 32 ահա՝ եկեսցէ ժամ, եւ եկեալ իսկ է. զի ցրուեսջիք յիւրաքանչի՛ւր տեղիս, եւ զիս միա՛յն թողուցուք. եւ չե՛մ միայն, զի Հայր ընդ ի՛ս է[1967]։ 33 Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ՝ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարո՛ւք զի ես յաղթեցի աշխարհի[1968]։

17
Գլուխ ԺԷ

1 Զայս իբրեւ խօսեցաւ Յիսուս, ամբա՛րձ զաչս իւր յերկինս՝ եւ ասէ. Հա՛յր՝ հասեա՛լ է ժամ, փառաւորեա՛ զՈրդի քո, զի եւ Որդի քո փառաւորեսցէ՛ զքեզ[1969]։ 2 Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա, տացէ զկեա՛նսն յաւիտենականս։ 3 Ա՛յս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս[1970]։ 4 Ես զքեզ փառաւորեցի՛ յերկրի. զգործն կատարեցի՝ զոր ետուր ցիս զի արարից[1971]։ 5 Եւ այժմ փառաւորեա՛ զիս Հայր առ ՚ի քէն, փառօքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ՚ի քէն[1972]։ 6 Յայտնեցի՛ զանուն քո մարդկան, զորս ետո՛ւր ինձ յաշխարհէ. քո՛ էին, եւ ինձ ետուր զնոսա. եւ զբանն քո պահեցի՛ն։ 7 Արդ գիտացին՝ եթէ զամենայն ինչ զոր ետուր ինձ[1973], 8 ետո՛ւ նոցա. եւ նոքա ընկալա՛ն, եւ ծանեա՛ն ճշմարտութեամբ՝ թէ առ ՚ի քէ՛ն ելի. եւ հաւատացին՝ եթէ դո՛ւ առաքեցեր զիս։ 9 Արդ ես՝ վասն նոցա աղաչեմ, եւ ո՛չ վասն աշխարհի աղաչեմ. այլ վասն նոցա՛ զորս ետուրն ինձ. զի քո՛ էին[1974]։ 10 Եւ որ ինչ ի՛մ է, ամենայն քո՛ է. եւ որ ինչ քո՛ է, այն ի՛մ է. եւ փառաւորեա՛լ եմ ՚ի նոսա։ 11 Եւ ես՝ ոչ եւ՛ս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի՛ են, եւ ես՝ առ քե՛զ գամ. Հա՛յր. սո՛ւրբ պահեա՛ զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ. զի եղիցին մի՛, որպէս եւ մեք մի՛ եմք[1975]։ 12 Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ե՛ս պահէի զնոսա յանուն քո՝ որով ետուրն ինձ. եւ պահեցի՛. եւ ոչ ոք ՚ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի՛։

13 Բայց արդ առ քե՛զ գամ. եւ զայս խօսիմ յաշխարհի, զի ունիցին զուրախութիւնն իմ լիո՛վ յանձինս իւրեանց։ 14 Ես ետո՛ւ նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեա՛ց զնոսա. զի չե՛ն յաշխարհէ, որպէս եւ ես չե՛մ յաշխարհէ[1976]։ 15 Ո՛չ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցե՛ս զնոսա ՚ի չարէ։ 16 Յաշխարհէ աստի չե՛ն, որպէս եւ ես՝ չե՛մ յաշխարհէ։ 17 Սո՛ւրբ արա՝ զնոսա ճշմարտութեամբ քով. զի քո բանըդ ճշմարտութի՛ւն է։ 18 Որպէս զիս առաքեցեր յաշխարհ. եւ ե՛ս առաքեցի զնոսա յաշխարհ. 19 եւ ՚ի վերայ նոցա ես սո՛ւրբ առնեմ զանձն իմ, զի եղիցին եւ նոքա՛ սրբեալք ճշմարտութեամբ։ 20 Այլ ո՛չ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենա՛յն հաւտացելոց բանիւն նոցա յիս[1977]. 21 զի ամենեքին մի՛ իցեն, որպէս դու Հայր յիս՝ եւ ես ՚ի քեզ, զի եւ նոքա ՚ի մե՛զ իցեն. զի եւ աշխարհ հաւատասցէ՛ եթէ դու առաքեցեր զիս։ 22 Եւ ես զփառսն զոր ետուր ինձ՝ ետո՛ւ նոցա, զի իցեն մի՛՝ որպէս եւ մեք մի՛ եմք։ 23 Ե՛ս ՚ի նոսա, եւ դու՝ յի՛ս, զի եղիցին կատարեա՛լք ՚ի մի։ Եւ գիտասցէ՛ աշխարհ՝ եթէ դո՛ւ առաքեցեր զիս. եւ սիրեցի՛ զնոսա որպէս դու զիս սիրեցեր[1978]։ 24 Հա՛յր, զորս ետուրն ինձ, կամիմ՝ զի ուր ես եմ, եւ նոքա՛ իցեն ընդ իս. զի տեսանիցե՛ն զփառսն զիմ, զոր ետուրն ցիս. զի սիրեցե՛ր զիս յառաջ քան զլինելն աշխարհի[1979]։ 25 Հա՛յր արդար՝ եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ. այլ ես զքեզ ծանեայ. եւ նոքա ծանեան՝ եթէ դու առաքեցեր զիս[1980]։ 26 Եւ ծանուցի՛ նոցա զանուն քո՝ եւ ծանուցի՛ց. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ՚ի նոսա՛ իցէ, եւ ե՛ս ՚ի նոսա[1981]։

18
Գլուխ ԺԸ

1 Զա՛յս իբրեւ ասաց Յիսուս, ե՛լ աշակերտօքն հանդերձ յայն կոյս ձորոյն Կեդրովնի՝ ուր էր պարտէզ, յոր եմո՛ւտ ինքն եւ աշակերտքն իւր[1982]։

2 Գիտէ՛ր եւ Յուդա, որ զնայն մատնելոց էր՝ զտեղին, զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ[1983]։ 3 Եւ Յուդայի առեալ ընդ իւր զգունդն, եւ ՚ի քահանայապետի՛ցն եւ ՚ի փարիսեցւոց սպասաւորս, գա՛յ անդր ջահիւք եւ լապտերօք եւ զինուք։ 4 Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ՚ի վերայ նորա, ե՛լ եւ ասէ՛ ցնոսա. Զո՞ խնդրէք։ 5 Պատասխանի ետուն նմա. ԶՅիսուս Նազովրեցի։ Ասէ ցնոսա Յիսուս. Ե՛ս եմ։ Կա՛յր ընդ նոսա եւ Յո՛ւդա՝ որ մատնէրն զնա[1984]։ 6 Իբրեւ ասաց՝ թէ ե՛ս եմ, յե՛տս յե՛տս չոգան՝ եւ զարկան զգետնի։ 7 Դարձեալ եհարց զնոսա. Զո՞ խնդրէք։ Եւ նոքա ասեն. ԶՅիսուս Նազովրեցի[1985]։ 8 Պատասխանի՛ ետ նոցա Յիսուս. Ասացի ձեզ թէ ե՛ս եմ. արդ՝ եթէ զիս խնդրէք՝ թո՛յլ տուք դոցա երթա՛լ։ 9 Զի լցցի՛ բանն՝ զոր ասաց թէ. Զորս ետուրն ցիս, ո՛չ կորուսից ՚ի նոցանէ եւ ո՛չ զոք[1986]։ 10 Իսկ Սի՛մովն Պե՛տրոս քանզի ունէր սուր, ձգեաց զնա՝ եւ եհա՛ր զքահանայապետին ծառայ, եւ ՚ի բա՛ց առ զունկն նորա զաջոյ. եւ էր անուն ծառային Մաղքոս։ 11 Ասէ Յիսուս ցՊե՛տրոս. Ա՛րկ զսուրդ անդրէն ՚ի պատեանս իւր. զբաժակն զոր ետ ինձ Հայր ո՞չ ըմպիցեմ զնա։ 12 Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորք Հրէիցն կալան զՅիսուս՝ եւ կապեցի՛ն։ 13 Եւ ածին զնա նա՛խ՝ առ Անա՛, որ էր՝ անե՛ր Կայիափայի. որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ[1987]։ 14 Այս՝ ա՛յն Կայիափա էր՝ որ խրատն ետ Հրէից, թէ լա՛ւ է առն միում մեռանե՛լ ՚ի վերայ ժողովրդեանն[1988]։ 15 Եւ երթային զհետ Յիսուսի Սի՛մովն Պե՛տրոս եւ մեւս աշակերտն։ Եւ աշակերտն այն քանզի ծանօ՛թ էր քահանայապետին՝ եմո՛ւտ ընդ Յիսուսի ՚ի գաւիթ քահանայապետին[1989]։ 16 Եւ Պե՛տրոս կայր առ դրանն արտաքոյ. ե՛լ մեւս աշակերտն՝ որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասա՛ց ցդռնապանն՝ եւ եմո՛յծ ՚ի ներքս զՊե՛տրոս[1990]։ 17 Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊե՛տրոս. Մի՞թէ՝ եւ դու յաշակերտաց առնն այնորիկ իցես։ Եւ նա ասէ. Ո՛չ եմ։ 18 Կային անդ ծառայքն եւ սպասաւորք, խարո՛յկ արկեալ՝ քանզի ցո՛ւրտ էր, եւ ջեռնուին. կայր ընդ նոսա եւ Պե՛տրոս՝ եւ ջեռնո՛յր։ 19 Եւ քահանայապետն եհա՛րց ցՅիսուս վասն աշակերտացն՝ եւ վասն վարդապետութեան նորա[1991]։ 20 Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես՝ յայտնապէս խօսեցայ յաշխարհի. ես՝ յամենայն ժամ ուսուցի՛ ՚ի ժողովրդեանն, եւ ՚ի տաճարի անդ՝ ուր ամենայն Հրեայք ժողովեալ էին, եւ ՚ի ծածուկ ինչ ո՛չ խօսեցայ[1992]։ 21 Զի՞ հարցանես զիս. հա՛րց զայնոսիկ՝ որ լուանն, թէ զի՛նչ խօսեցայ ընդ նոսա. ահաւասիկ նոքա գիտե՛ն զինչ խօսեցայ[1993]։ 22 Իբրեւ նա՝ զա՛յն ասաց, մի ոմն ՚ի սպասաւորացն որ ա՛նդ կայր, ած ապտա՛կ Յիսուսի՝ եւ ասէ. Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ[1994]։ 23 Եւ Յիսուս՝ ասէ ցնա. Եթէ չա՛ր ինչ խօսեցայ, վկայեա՛ վասն չարին, իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս։ 24 Եւ առաքեաց զնա Անա կապեա՛լ առ Կայիափա քահանայապետ։

ԼԳ 25 Եւ Սի՛մովն Պե՛տրոս կա՛յր անդ՝ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Մի՞թէ՝ եւ դու յաշակերտա՛ց անտի նորա իցես։ Նա՝ ուրացա՛ւ եւ ասէ՝ թէ չե՛մ։ 26 Եւ ասէ մի ոմն ՚ի ծառայից քահանայապետին՝ ազգակա՛ն այնորիկ, զորոյ զունկն եհա՛տ Պե՛տրոս. Ո՞չ ես իսկ տեսի զքեզ ՚ի պարտիզի անդ ընդ նմա[1995]։ 27 Դարձեալ ուրացա՛ւ Պետրոս. եւ վաղվաղակի հա՛ւ խօսեցաւ։

ԼԴ 28 Եւ ածե՛ն զՅիսուս ՚ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին. եւ էր այգո՛ւց։ Եւ նոքա ո՛չ մտին յապարանսն, զի մի՛ պղծիցին, այլ զի ուտիցե՛ն զզատիկն[1996]։ 29 Ե՛լ առ նոսա Պեղատոս արտաքս՝ եւ ասէ. Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ[1997]։ 30 Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Եթէ չէ՛ր չարագո՛րծ այրն այն, ապա ո՛չ մատնէաք զնա քեզ։ 31 Ասէ ցնոսա Պեղատոս. Առէ՛ք զնա դուք, եւ ըստ ձերոց օրինացն դատեցարո՛ւք։ Ասեն ցնա Հրեայքն. Մեզ չէ՛ արժան սպանանել զոք[1998]։ 32 Զի լցցի՛ բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ թէ որո՞վ մահու մեռանելոց իցէ։ 33 Եմո՛ւտ միւսանգամ յապարանսն Պեղատոս, կոչեաց զՅիսուս, եւ ասէ ցնա. Դո՛ւ ես թագաւորն Հրէից։ 34 Պատասխանի ետ Յիսուս. ՚Ի քէն ասես զայդ, եթէ այլք ասացին քեզ զինէն։ 35 Պատասխանի ետ Պեղատոս. Մի՞թէ՝ եւ ես Հրեա՞յ իցեմ. ազգն քո եւ քահանայապետք մատնեցին զքեզ ինձ, զի՞նչ գործ գործեալ է քո[1999]։ 36 Պատասխանի ետ Յիսուս. Ի՛մ արքայութիւն չէ՛ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի՛ էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէի՛ն արդեւք՝ զի մի՛ մատնեցայց Հրէից. բայց արդ թագաւորութիւն իմ չէ՛ աստի[2000]։ 37 Ասէ ցնա Պեղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՛ր ոմն ես դու։ Պատասխանի ետ Յիսուս. Դո՛ւ ասես՝ թէ թագաւոր իցեմ. բայց ես՝ յա՛յդ իսկ ծնեալ եմ, եւ ՚ի դո՛յն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ՚ի ճշմարտութենէ է, լսէ՛ բարբառոյ իմոյ[2001]։ 38 Ասէ ցնա Պեղատոս. Զի՞նչ է ճշմարտութիւն։ Զայս իբրեւ ասաց, դարձեալ ե՛լ առ Հրէայսն՝ եւ ասէ ցնոսա. Ես՝ եւ ո՛չ մի՛ ինչ պատճառս գտանեմ ՚ի նմա[2002]։ 39 Բայց է ձեր սովորութիւն զի զմի ոք արձակեցի՛ց ձեզ ՚ի զատկիս. արդ՝ կամի՞ք զի արձակեցից ձեզ զթագաւորն Հրէից[2003]։ 40 Աղաղակեցին ամենեքեան՝ եւ ասէին. Մի՛ զդա, այլ զԲարա՛բբա։ Եւ էր Բարաբբայն այն աւազա՛կ[2004]։

19
Գլուխ ԺԹ

1 Յայնժամ ա՛ռ Պեղատոս զՅիսուս, եւ գա՛ն եհար։ 2 Եւ զինուորացն արարեալ պսա՛կ ՚ի փշոց՝ եդին ՚ի գլուխ նորա, եւ զգեցուցին նմա հանդե՛րձ ծիրանի. 3 եւ գային առ նա՝ եւ ասէին. Ո՛ղջ եր արքայ Հրէից։ Եւ հանէի՛ն նմա ապտակս[2005]։ 4 Ե՛լ դարձեալ Պեղատոս արտաքս եւ ասէ ցնոսա. Ահա՛ ածեմ զնա արտաքս առ ձեզ, զի գիտասջիք թէ ես՝ վնա՛ս ինչ՝ ՚ի նմա ո՛չ գտանեմ[2006]։ 5 Ե՛լ Յիսուս արտաքս, եւ ունէր պսա՛կ ՚ի փշոց՝ եւ հանդե՛րձ ծիրանի. եւ ասէ ցնոսա. Ահա՛ այրդ՝ ցձե՛զ։ 6 Իբրեւ տեսին զնա քահանայապետքն եւ սպասաւորք, զաղաղա՛կ բարձին՝ եւ ասեն. ՚Ի խա՛չ հան՝ ՚ի խա՛չ հան զդա։ Ասէ ցնոսա Պեղատոս. Առէ՛ք զդա ՚ի ձեզ, եւ ձեզէ՛ն հանէք ՚ի խաչ. զի ես՝ ՚ի դմա վնա՛ս ինչ ո՛չ գտանեմ[2007]։ 7 Պատասխանի ետուն նմա Հրէայքն. Մեք՝ օրէնս ունիմք. եւ ըստ օրինա՛ց մերոց պարտի մեռանել. զի զանձն իւր Որդի՛ Աստուծոյ արար[2008]։ 8 Իբրեւ լուաւ զբանս զայսոսիկ Պեղատոս, առաւե՛լ եւս երկեաւ[2009]։ 9 Եմուտ դարձեալ անդրէն յապարանսն, եւ ասէ ցՅիսուս. Ուստի՞ ես դու։ Եւ Յիսուս ո՛չ ետ նմա պատասխանի։ 10 Ասէ ցնա Պեղատոս. Ընդ իս ո՞չ խօսիս, ո՞չ գիտես եթէ իշխանութիւն ունիմ հանել զքեզ ՚ի խաչ, եւ իշխանութիւն ունիմ արձակե՛լ զքեզ։ 11 Պատասխանի ետ Յիսուս. Ո՛չ ունէիր դու իշխանութիւն ՚ի վերայ իմ՝ եւ ո՛չ մի, եթէ ոչ է՛ր տուեալ քեզ ՚ի վերուստ. վասն այնորիկ որ մատնեաց զիս քեզ, նորա՝ մե՛ծ մեղք են[2010]։ 12 Եւ յայնմանէ Պեղատոս խնդրէր արձակե՛լ զնա. եւ Հրեայքն աղաղակէին՝ եւ ասէին. Եթէ զդա՝ արձակես, չե՛ս բարեկամ կայսեր. ամենայն ոք որ թագաւոր կոչէ զանձն իւր, հակառա՛կ է կայսեր։ 13 Իսկ Պեղատոս իբրեւ լուաւ զբանս զայսոսիկ, ա՛ծ զՅիսուս արտաքս՝ եւ նստա՛ւ ՚ի վերայ բեմին ՚ի տեղւոջն որ կոչէր Քարայատակ, եւ Եբրայեցերէն Կա՛պ պաթա[2011]։ 14 Էր ուրբա՛թն զատկի. եւ էր ժա՛մ իբրեւ վեցերորդ, եւ ասէ ցՀրեայսն. Ահա՛ թագաւորդ ձեր՝ ցձե՛զ[2012]։ 15 Եւ նոքա աղաղակէին. Բա՛րձ ՚ի մէնջ բա՛րձ ՚ի մէնջ՝ եւ հա՛ն զդա ՚ի խա՛չ։ Ասէ ցնոսա Պեղատոս. Ես՝ զթագաւորդ ձեր՝ ՚ի խա՞չ հանիցեմ։ Պատասխանի ետուն քահանայապետքն չի՛ք մեր թագաւոր՝ բա՛ց ՚ի կայսերէ[2013]։ 16 Յայնժամ ետ զնա ՚ի ձեռս նոցա, զի ՚ի խա՛չ ելանիցէ։

ԼԵ 17 Եւ նոքա առեալ տանէի՛ն զնա. եւ բարձեալ էր ինքնի՛ն զխաչափայտն, եւ ելանէ՛ր ՚ի տեղին՝ որ անուանէր Գագաթան, եւ կոչէր Եբրայեցերէն Գողգոթա՛[2014]. 18 ուր եւ ՚ի խա՛չն իսկ հանին զնա. եւ ընդ նմա երկո՛ւս եւս ա՛յլս աստի եւ անտի, եւ ՚ի միջի զՅիսուս[2015]։ 19 Գրեա՛ց եւ տախտակ Պեղատոս, եւ ե՛դ ՚ի վերայ խաչին. եւ է՛ր գրեալ. Յիսուս Նազովրեցի թագաւո՛ր Հրէից[2016]։ 20 Զայն տախտակ ընթերցան բազո՛ւմք ՚ի Հրէից, զի մօտ էր ՚ի քաղա՛ք անդր տեղին՝ ուր խաչեցա՛ւն Յիսուս. եւ էր գրեալ Եբրայեցերէն, Դաղմատարէն, եւ Յունարէ՛ն[2017]։ 21 Ասեն ցՊեղատոս քահանայապետքն Հրէից. Մի՛ գրեր թագաւոր Հրէից, այլ թէ նա՛ ասաց. Թագաւո՛ր եմ Հրէից։ 22 Պատասխանի ետ Պեղատոս. Զոր ինչ գրեցին՝ գրեցի՛[2018]։ 23 Իսկ զինուորքն իբրեւ հանին ՚ի խաչ զՅիսուս, առին զհանդերձս նորա՝ եւ արարին չո՛րս մասունս, իւրաքանչի՛ւր զինուորի մա՛սն. իսկ զպատմուճանն քանզի էր առանց կարանի՛ ՚ի վերուստ՝ փո՛ր անկեալ ամենեւին[2019], 24 ասեն ցմիմեանս. Մի՛ պա՛տառեսցուք զայդ, այլ արկցուք վիճա՛կս ՚ի վերայ դորա՛ ում եւ ելցէ. զի լցցի՛ գիրն որ ասէ. Բաժանեցան զհանդերձս իմ յիւրեանս, եւ ՚ի վերայ պատմուճանի իմոյ վիճա՛կ արկին։ Զինուորքն՝ զա՛յն ինչ գործեցին[2020]։ 25 Եւ կային առ խաչին Յիսուսի մա՛յրն նորա, եւ քոյր մօ՛ր նորա Մարիամ Կղէովպայ, եւ Մարիամ Մագդաղենացի։ 26 Յիսուս իբրեւ ետես զմայրն եւ զաշակերտն զոր սիրէր՝ զի կա՛յր մօտ, ասէ ցմայրն. Կի՛ն դու՝ ահա՛ որդի քո[2021]։ 27 Ապա ասէ ցաշակերտն. Ահա՛ մայր քո։ Եւ յայնմ ժամանակէ ա՛ռ աշակերտն՝ զնա առ ի՛ւր։ 28 Յետ այսորիկ իբրեւ գիտա՛ց Յիսուս, եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է, զի կատարեսցի՛ գիրն, ասէ. Ծարաւի՛ եմ[2022]։ 29 Եւ ա՛նդ կայր ամա՛ն ինչ՝ լի՛ քացախով. եւ նոցա սպունգ լցեա՛լ քացախով ընդ լեղւոյ՝ շո՛ւրջ եդեալ զմշտկա՛ւ զոպայի, մատուցին ՚ի բերան նորա[2023]։ 30 Իբրեւ ա՛ռ Յիսուս զքացախն հանդերձ լեղւովն՝ ասէ. Ամենայն ինչ կատարեալ է։

ԼԶ Եւ խոնարհեցուցեալ զգլուխ՝ աւանդեա՛ց զոգին[2024]։ 31 Իսկ Հրէայքն՝ քանզի ուրբա՛թ էր, զի մի՛ անդէն ՚ի խաչին ագանիցին մարմինքն մինչ ցշաբա՛թն, զի էր օր մե՛ծ շաբաթուն այնորիկ. աղաչեցին զՊեղատոս զի խորտակեսցե՛ն զբարձս նոցա, եւ բարձցին[2025]։ 32 Եկին զինուորքն, եւ զառաջնո՛յն խորտակեցին զբա՛րձս, նոյնպէս եւ զմիւսո՛յն որ ընդ նմա ՚ի խաչն ելեալ էր[2026]։ 33 Բայց իբրեւ եկին առ Յիսուս, եւ տեսին զի ա՛յն ինչ մեռեալ էր, ո՛չ խորտակեցին զբա՛րձս նորա. 34 այլ մի՛ ոմն ՚ի զինուորացն տիգա՛ւ խոցեաց զկողս նորա. եւ վաղվաղակի ել արի՛ւն եւ ջուր[2027]։ 35 Եւ որ ետեսն՝ վկայեաց, եւ ճշմարի՛տ է վկայութիւն նորա. եւ նա գիտէ՝ թէ ճշմարի՛տ ասէ, զի եւ դուք հաւատասջի՛ք[2028]։ 36 Ա՛յս եղեւ, զի լցցի՛ գիրն եթէ ո՛սկր նորա մի՛ փշրեսցի։ 37 Եւ դարձեալ մեւս գիր ասէ, եթէ հայեսցին ՚ի նա՝ յոր խոցեցինն[2029]։

ԼԷ 38 Յետ այսորիկ աղաչեաց զՊեղատոս Յովսէփ որ յԱրիմաթեայ էր, աշակե՛րտ Յիսուսի ՚ի ծածուկ վասն ահին Հրէից. զի բարձցէ՛ զմարմինն Յիսուսի. եւ հրամայեա՛ց Պեղատոս. եկին եւ բարձին զնա[2030]։

ԼԸ 39 Եկն եւ Նիկոդեմոս որ եկեալն էր առ Յիսուս՝ ՚ի գիշերի զառաջինն, եւ եբեր զմուռս խառն ընդ հալուէս՝ իբրեւ լտե՛րս հարեւր[2031]։ 40 Առին զմարմինն Յիսուսի, եւ պատեցին կտաւովք՝ խնկովքն հանդերձ, որպէս օրէ՛ն էր Հրէից պատել[2032]։ 41 Եւ էր ՚ի տեղւոջն յորում խաչեցաւ՝ պարտէ՛զ. եւ ՚ի պարտիզի անդ գերեզմա՛ն նոր, յորում ո՛չ ոք երբէք՝ է՛ր եդեալ։ 42 Անդ՝ վասն ուրբաթուն Հրէից, զի մօ՛տ էր գերեզմանն՝ եդի՛ն զՅիսուս։

20
Գլուխ Ի

ԼԹ 1 Եւ ՚ի միաշաբաթւոջն՝ Մարիամ Մագդաղենացի գա՛յ առաւօտուն ընդ արշալուշսն ՚ի գերեզման անդր, եւ տեսանէ զվէմն բարձեա՛լ ՚ի դրաց գերեզմանին[2033]։ 2 Ապա ընթանայ եւ գայ առ Սի՛մովն Պե՛տրոս՝ եւ առ մեւս աշակերտն զոր սիրէր Յիսուս, եւ ասէ ցնոսա. Բարձի՛ն զՏէր ՚ի գերեզմանէ անտի, եւ ո՛չ գիտեմք՝ ուր եդին զնա[2034]։ 3 Ե՛լ Պե՛տրոս եւ մեւս աշակերտն՝ եւ գային ՚ի գերեզմանն. 4 ընթանային երկոքին ՚ի միասին։ Եւ մեւս աշակերտն յառաջեաց ընթացաւ վաղագոյն քան զՊետրոս՝ եւ ե՛կն նա՛խ ՚ի գերեզմանն։ 5 Եւ խոնարհեալ տեսանէ՝ զի կային անդ կտաւքն, բայց ՚ի ներքս ո՛չ եմուտ։ 6 Եկն եւ Սի՛մովն Պե՛տրոս՝ որ գայրն զկնի նորա, եւ եմո՛ւտ ՚ի գերեզմանն. եւ տեսանէ՛ զկտաւսն զի կային անդ[2035]. 7 եւ վարշամակն որ էր ՚ի գլուխ նորա, ո՛չ ընդ այլ կտաւսն կայր, այլ ուրո՛յն ծալեալ ՚ի մի կողմն։ 8 Յայնժամ եմուտ եւ մե՛ւս աշակերտն, որ եկեալ էր յառաջագոյն ՚ի գերեզմանն, ետես եւ հաւատա՛ց. 9 զի չեւ՛ եւս գիտէին զգիրս թէ պա՛րտ է նմա ՚ի մեռելոց յառնել[2036]։ 10 Չոգա՛ն դարձեալ առ միմեանս աշակերտքն։ 11 Բայց Մարիամ կայր արտաքոյ գերեզմանին՝ եւ լա՛յր. եւ մինչդեռ լայր՝ խոնարհեցաւ ՚ի գերեզմանն, 12 եւ տեսանէ երկուս հրեշտակս ՚ի սպիտակս, զի նստէին մի՝ ՚ի սնարից, եւ մի՝ յանոտից՝ ուր կայր մարմինն Յիսուսի[2037]։ 13 Եւ նոքա՝ ասեն ցնա. Կին դու, զի՞ լաս։ Ասէ ցնոսա. Զի բարձի՛ն զՏէրն իմ ՚ի գերեզմանէ աստի՝ եւ ո՛չ գիտեմ ուր եդին զնա[2038]։ 14 Զայս իբրեւ ասաց, դարձաւ ՚ի թիկո՛ւնս կոյս, եւ տեսանէ զՅիսուս զի կայր, եւ ո՛չ գիտէր թէ Յիսուս իցէ։ 15 Ասէ ցնա Յիսուս. Կի՛ն դու՝ զի՞ լաս, զո՞ խնդրես։ Նմա՝ այսպէս թուեցաւ՝ թէ պարտիզպանն իցէ, ասէ ցնա. Տէր՝ եթէ դու բարձեր զնա՝ ասա՛ ինձ ուր եդիր զնա, զի ես առից զնա[2039]։ 16 Ասէ ցնա Յիսուս. Մարիա՛մ։ Եւ նա՝ դարձաւ եւ ասէ ցնա Եբրայեցերէն. Րա՛բբունի, որ թարգմանի՝ վարդապե՛տ[2040]։ 17 Ասէ ցնա Յիսուս. Մի՛ մերձանար յիս, զի չեւ՛ եւս ելեալ եմ առ Հայր իմ. այլ երթ դու առ եղբարսն իմ, եւ ասա՛ ցնոսա. Ելանեմ ես առ Հայրն իմ՝ եւ առ Հայր ձեր. եւ Աստուածն իմ՝ եւ Աստուած ձեր[2041]։ 18 Գայ Մարիամ Մագդաղենացի՝ եւ պատմէ աշակերտացն եթէ ետես նա զՏէր, եւ զայս ինչ՝ ասա՛ց ցնա։

Խ 19 Եւ էր երեկո՛յ ՚ի միաշաբաթւոջ աւուրն. եւ դրօք փակելովք՝ ուր էին աշակերտքն ժողովեալ վասն ահին Հրէից, եկն Յիսուս եւ եկաց ՚ի միջի նոցա, եւ ասէ ցնոսա. Ողջո՛յն ընդ ձեզ[2042]։ 20 Իբրեւ զայս ասաց, եցո՛յց նոցա զձեռս եւ զկողսն իւր. եւ խնդացին աշակերտքն իբրեւ տեսին զՏէր[2043]։ 21 Ասէ ցնոսա դարձեալ. Ողջո՛յն ընդ ձեզ, որպէս առաքեաց զիս Հայր իմ, եւ ե՛ս առաքեմ զձեզ։ 22 Եւ զայս իբրեւ ասաց, փչեա՛ց ՚ի նոսա՝ եւ ասէ. Առէ՛ք Հոգի Սուրբ[2044]. 23 եթէ ումեք թողուցուք զմեղս, թողեա՛լ լիցի նոցա. եթէ զուրուք՝ ունիցիք, կալեա՛լ լիցի[2045]։ 24 Իսկ Թո՛վմաս՝ մի յերկոտասանիցն անուանեալն Երկուորեակ, ո՛չ է՛ր ընդ նոսա յորժամ եկն Յիսուս։ 25 Ասէին ցնա ա՛յլ աշակերտքն, եթէ տեսա՛ք զՏէր։ Եւ նա՝ ասէ ցնոսա. Եթէ ո՛չ տեսից ՚ի ձեռս նորա զնշան բեւեռացն, եւ արկից զմատունս իմ ՚ի տեղիս բեւեռացն, եւ մխեցից զձեռս իմ ՚ի կողս նորա, ո՛չ հաւատամ[2046]։

ԽԱ 26 Եւ յետ ո՛ւթ աւուր, դարձեալ էին ՚ի ներքս աշակերտքն, եւ Թո՛վմաս ընդ նոսա. գայ Յիսուս դրօքն փակելովք. եւ եկա՛ց ՚ի մէջ, եւ ասէ. Ողջո՛յն ընդ ձեզ[2047]։ 27 Ապա ասէ ցԹովմաս. Բե՛ր զմատունս քո եւ ա՛րկ այսր, եւ տե՛ս զձեռս իմ, եւ բե՛ր զձեռն քո, եւ մխեա՛ ՚ի կողս իմ, եւ մի՛ լինիր անհաւատ՝ այլ հաւատացեա՛լ։ 28 Պատասխանի ետ Թո՛վմաս՝ եւ ասէ ցնա. Տէ՛ր իմ՝ եւ Աստուած իմ։ 29 Ասէ ցնա Յիսուս. Այդ զի տեսերդ զիս՝ եւ հաւատացե՛ր, երանի որոց ո՛չ իցէ տեսեալ՝ եւ հաւատասցեն[2048]։ 30 Բազում եւ ա՛յլ նշանս արար Յիսուս առաջի աշակերտացն իւրոց՝ որ ո՛չ է գրեալ ՚ի գիրս յայսմիկ[2049]։ 31 Այլ այս՝ ա՛յնչափ ինչ գրեցաւ, զի հաւատայցէք եթէ Յիսուս Քրիստոս է Որդի՛ Աստուծոյ. եւ զի հաւատայցէք, եւ զկեանսն յաւիտենականս ընդունիցիք յանուն նորա[2050]։

21
Գլուխ ԻԱ

ԽԲ 1 Յետ այսորիկ դարձեալ յայտնեա՛ց զանձն իւր Յիսուս աշակերտացն իւրոց՝ առ ծովեզերբն Տիբերեայ. եւ յայտնեաց ա՛յսպէս. 2 Եին ՚ի միասի՛ն Սի՛մովն Պե՛տրոս, եւ Թո՛վմաս՝ անուանեալն Երկուորեակ, եւ Նաթանայէլ որ ՚ի Կանա՛յ Գալիլեացւոց, եւ որդիքն Զեբեդեայ, եւ ա՛յլք յաշակերտաց անտի երկու[2051]։ 3 Ասէ ցնոսա Սի՛մովն Պե՛տրոս. Երթա՛մ ձուկն որսալ։ Ասեն ցնա. Գամք եւ մե՛ք ընդ քեզ։ Գնացին եւ մտին ՚ի նաւ, եւ յայնմ գիշերի կալան՝ եւ ոչ ինչ[2052]։ 4 Իբրեւ ա՛յգ եղեւ՝ կայր Յիսուս յեզր ծովուն, բայց ո՛չ ծանեան աշակերտքն թէ Յիսուս իցէ։ 5 Ասէ ցնոսա Յիսուս. Մանկո՛ւնք՝ մի՞թէ՝ ունի՞ք ինչ ուտելոյ։ Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ո՛չ[2053]։ 6 Ասէ ցնոսա. Արկէ՛ք յաջակողմն նաւին զուռկանդ՝ եւ գտանիցէ՛ք։ Արկին՝ եւ ո՛չ կարէին ձգել ՚ի բազմութենէ անտի ձկանցն[2054]։ 7 Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս՝ ցՊե՛տրոս. Տէ՛ր է այն։ Սի՛մովն Պե՛տրոս իբրեւ լուաւ թէ Տէ՛ր է, արկաւ զիւրեւ՛ ըզսփածանելին՝ քանզի մե՛րկ էր, եւ ընկէ՛ց զինքն ՚ի ծովն[2055]։ 8 Եւ այլ աշակերտքն նաւաւն իսկ գային, քանզի չէին հեռի ՚ի ցամաքէն. այլ իբրեւ երկերի՛ւր կանգնաւ, քարշէի՛ն զգործիսն հանդերձ ձկամբն[2056]։ 9 Իբրեւ ելին ՚ի ցամաք, տեսանեն կրակե՛տղ կայծականց, եւ ձուկն մի ՚ի վերայ, եւ հա՛ց[2057]։ 10 Ասէ ցնոսա Յիսուս. Բերէ՛ք ինձ ՚ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ[2058]։ 11 Եմուտ Սի՛մովն Պե՛տրոս, եւ ձգէ՛ր զգործին ՚ի ցամաք՝ լի՛ մեծամեծ ձկամբք, հարեւր եւ յիսուն եւ երիւք. եւ ա՛յնչափ ինչ կայր, եւ ո՛չ պատառեցաւ գործին[2059]։ 12 Ասէ ցնոսա Յիսուս. Եկայք ճաշեցէ՛ք։ Եւ ո՛չ ոք յաշակերտացն իշխէր հարցանել՝ թէ դու ո՛վ ես, զի գիտէին թէ Տէրն է[2060]։ 13 Գայ Յիսուս՝ եւ առնու զհացն՝ եւ տա՛յ նոցա, նոյնպէս եւ զձո՛ւկնն[2061]։ 14 Զայս երիցս անգամ երեւեցաւ Յիսուս աշակերտացն՝ յարուցեա՛լ ՚ի մեռելոց[2062]։ 15 Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍի՛մովն Պե՛տրոս Յիսուս. Սի՛մովն Յովնանու, սիրե՞ս զիս առաւել քան զդոսա։ Ասէ ցնա. Ա՛յո Տէր, եւ դո՛ւ գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա՛ զգառինս իմ։ 16 Դարձեալ ասէ ցնա. Սի՛մովն Յովնանու սիրե՞ս զիս։ Ասէ ցնա. Այո՛ Տէր, եւ դու գիտե՛ս զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա՛ զոչխարս իմ։ 17 Ասէ ցնա երիցս անգամ. Սի՛մովն Յովնանու սիրե՞ս զիս։ Տրտմեցա՛ւ Պետրոս՝ զի ասաց ցնա երիցս՝ թէ սիրես զիս. եւ ասէ ցնա. Տէր՝ դու զամենա՛յն գիտես. եւ դու իսկ՝ զամենայն ճանաչե՛ս, եւ եթէ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա՛ զոչխարս իմ[2063]։ 18 Ամէն ամէն ասե՛մ քեզ. զի մինչ մանուկն էիր՝ անձամբ անձի՛ն գօտի ածէիր, եւ երթայի՛ր յո՛ եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ՚ի վե՛ր կալցես՝ եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչ կամիցիս[2064]։ 19 Զայս ասաց՝ նշանակեալ թէ որով մահու փառաւոր առնիցէ զԱստուած. եւ զայս իբրեւ ասաց՝ ասէ ցնա. Ե՛կ զկնի իմ[2065]։

ԽԳ 20 Դարձաւ Պե՛տրոս՝ եւ տեսանէ զաշակերտն զոր սիրէր Յիսուս՝ զի երթայր զկնի. որ եւ անկա՛ւ զլանջօքն նորա՝ եւ ասէ. Տէր ո՞վ է որ մատնելոցն է զքեզ[2066]։ 21 Զնա՝ տեսեալ Պետրոսի, ասէ ցՅիսուս. Տէր, իսկ սա՝ զի՞։ 22 Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիմ զի կացցէ դա՝ մինչեւ ե՛ս գամ. քեզ զի՞ փոյթ է, դու ե՛կ զկնի իմ։ 23 Եւ ե՛լ բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ո՛չ մեռանիցի. եւ ո՛չ ասաց նմա Յիսուս, եթէ ոչ մեռանիցի. այլ թէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ե՛ս գամ[2067]։ 24 Ա՛յս աշակերտ է՝ որ վկայէ վասն այսոցիկ. որ եւ գրեա՛ցն իսկ զայսոսիկ. եւ գիտեմք, եթէ ճշմարի՛տ է վկայութիւն նորա[2068]։ 25 Բայց է եւ ա՛յլ ինչ բազում զոր արա՛ր Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ՝ եւ ո՛չ աշխա՛րհս բաւակա՛ն էր տանել զգիրսն, որ թէ գրեալ էին[2069]։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ[2070]։

Աւետարան ըստ Յովհաննու
(Իրք կնոջն շնացելոյ[2071])

53 Գնացին իւրաքանչիւրոք ՚ի տեղի իւր[2072]։ 1 Իսկ Յիսուս գնա՛ց ՚ի լեառն Ձիթենեաց։ 2 Եւ ընդ առաւօտսն դարձեալ եկն ՚ի տաճարն. եւ գա՛յր առ նա ամենայն ժողովուրդն, եւ ուսուցանէ՛ր զնոսա[2073]։ 3 Ածին քահանայապետքն եւ փարիսեցիք՝ կին մի ըմբռնեա՛լ ՚ի շնութեան. եւ կացուցեալ զնա առաջի[2074], 4 ասեն. Կինս այս ըմբռնեալ՝ ինքն յայտնապէս շնացեա՛լ է[2075] ։ 5 Եւ յօրէնսն՝ Մովսէս մեզ պատուիրեաց զայսպիսիս քարկոծե՛լ. արդ դու՝ զի՞նչ ասես վասն դորա։ 6 Զայս ասէին՝ փորձելով զնա, զի ունիցին ամբաստանութիւն զնմանէ։ Իսկ Յիսուս ՚ի խոնարհ հայելով գրէ՛ր մատամբն յերկրի։ 7 Իսկ իբրեւ ստիպեցին հարցանելով ցնա, հայեցեալ ՚ի վեր՝ ասէ ցնոսա. Անմեղն ՚ի ձէնջ, նախ՝ նա՛ ընկեսցէ քա՛ր ՚ի վերայ դորա։ 8 Եւ դարձեալ ՚ի խոնարհ նայելով՝ գրէ՛ր յերկրի։ 9 Եւ լուեալ՝ ելանէին մի ըստ միոջէ՝ սկսեալ յառաջնո՛ցն մինչեւ ՚ի վերջինսն. եւ մնաց միայն Յիսուս, եւ կինն՝ կա՛յր առաջի նորա[2076]։ 10 Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Կի՛ն դու՝ ո՛ւր են, ո՛չոք զքեզ դատապարտեաց։ 11 Եւ ասէ. Ո՛չ Տէր։ Եւ ասէ Յիսուս. Եւ ո՛չ ե՛ս դատապարտեմ զքեզ. ե՛րթ՝ յայսմհետէ՝ մի՛ մեղանչեր[2077]։

[1592] Օրինակ մի. Եւ Բանն էր Աստուած։

[1593] Օրինակ մի. Եղեւ եւ ոչինչ. որ ինչ եղեւ նովաւ։ Կեանք էր. եւ։

[1594] Ոմանք. Անդ լուսաւո՛ր է. եւ ոմանք. Լուսաւորէ՛։

[1595] Ոմանք. Անուն նորա Յովհ՛՛։

[1596] Ոմանք. Որք ընկալանն... որոց հաւատացին յանուն։

[1597] Օրինակ մի ընդ Ոսկանայ. Յովհաննէս վկայեաց։ Ոմանք. Եւ ասէր. Սա էր զորմէ։

[1598] Ոմանք. Շնորհք եւ ճշմարտութիւն։

[1599] Ոմանք. Զի հարցցեն զնա... ո՛վ ես։

[1600] Ոմանք. Ուրացաւ. խոստո՛՛։

[1601] Ոմանք. Իսկ ո՞ ես... եւ նա ասէ. Ոչ եմ։

[1602] Ոմանք. Դու ո՞ ես, զի պատասխանի տացուք ո՛՛։

[1603] Ոմանք. Զճանապարհս Տեառն։

[1604] Ոսկան յաւելու. Գալոցն է, որ առաջի իմ եղեւ, որում չեմ։ Ոմանք. Չեմ ա՛րժանի թէ։

[1605] Ոսկան յաւելու. Եւ մկրտէր, եւ անդ լինէր։

[1606] Ոմանք. Գառնն Աստուծոյ։

[1607] Ոմանք. Յայտնի լիցի Իսրայէլի։

[1608] Օրինակ մի. Յորոյ վերայ... եւ հանգիցէ ՚ի վերայ նորա։

[1609] Ոմանք. Եւ նայեցեալ ընդ Յիսուս զի գնայր... Գառնն Աստուծոյ։

[1610] Բազումք. Նոքա ասեն ցնա։

[1611] Ոմանք. Եւ գնացին զհետ նորա։

[1612] Բազումք. ԶՄեսիա՝ որ թարգմանի Քրիստոս։

[1613] Ոմանք. Որդին Աստուծոյ։

[1614] Բազումք. Մեծամեծս եւս քան։

[1615] ՚Ի լուս՛՛. Եւ ասէ ցնա. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[1616] Յօրինակին. Թակոյք կճեայք։

[1617] Ոմանք. Զթակոյսդ ջրով։

[1618] Ոմանք. Տաճարապետիս։

[1619] Ոմանք. Զանոյշ գինին յա՛՛։

[1620] Յօրինակին պակասէր. Էջ Յիսուս ՚ի Կափ՛՛։

[1621] Բազումք. Եւ զլումայափոխսն. կամ՝ զլումափոխսն։

[1622] Ոմանք. Տան քո եկեր զիս։

[1623] Ոսկան. Եւ զերիս աւուրս շինեցից զդա։

[1624] Ոմանք. Կանգնես զսա։

[1625] Ոմանք. Մարմնոյն իւրոյ։

[1626] Ոմանք. Ասացն Յիսուս։

[1627] Ոմանք. ՚Ի զատկին տօնի։

[1628] Ոսկան. Ոչ հաւատայր յանձն նոցա։

[1629] Ոմանք. Նիկոդիմոս. կամ՝ Նեկովդեմոս ա՛՛։

[1630] Ոմանք. Եթէ յԱստուծոյ եկ՛՛... զայդ նշանսդ։

[1631] Ոմանք. Ծնցի վերստին, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։

[1632] Ոմանք. Ծնանել որ ծերն իցէ. միթէ մարթ իցէ։

[1633] Ոմանք. Եւ զձայնն նորա... նոյնպէս եւ ամենայն։

[1634] Ոմանք. Տեսաքն վկայ՛՛։

[1635] Ոմանք. Զերկնաւորն ասա՛՛։

[1636] Ոմանք. Եւ ո՛չ ոք ել յերկինս... Որդի մարդոյ։

[1637] Օրինակ մի ընդ Ոսկանայ յաւելու. Հաւատայ ՚ի նա, մի՝ կորիցէ, այլ ընկալցի զկե՛՛։

[1638] Ոմանք. Զի այնչափ սիրեաց։

[1639] Ոմանք. Թէ դատեսցէ զաշխարհ։

[1640] Ոմանք. Եւ որ ոչն հա՛՛... Որդւոյ նորա։

[1641] Ոմանք. Եւ սիրեաց մարդիկ զխա՛՛։

[1642] Ոմանք. Արկեալ էր զՅով՛՛։

[1643] Ոսկան. Ընդ Հրէից վասն սր՛՛։

[1644] Ոմանք. Ահաւանիկ նա մկրտէ։

[1645] Ոմանք. Առնել յանձնէ եւ։

[1646] Ոմանք. Ոք ոչ ընդունի։

[1647] Ոմանք. Զբանն Աստուծոյ խօսի։

[1648] Ոմանք. Յիսուս ինքն մկրտէր։

[1649] Ոմանք. Անցանել ընդ մէջ Սամարիայ։

[1650] Ոմանք. Սիքար. կամ՝ Սիւքար։

[1651] Ոմանք. Վաստակեալ ՚ի ճանապարհին։

[1652] Ոմանք. Քեզ զջուրն կենդանի։

[1653] Ոմանք. Քանզի դոյլ ոչ ունիս։

[1654] Ոմանք. ՚Ի ջրոյ յայսմանէ, միւսանգամ ծարաւեսցի։

[1655] Ոսկան. Եղիցի ՚ի նմա աղբիւր ջրոյ բղխեցելոյ։ Ոմանք. Աղբեւր ջրոց բղխեալ ՚ի։

[1656] Ոմանք. Եւ զոր այժմն ունիս։

[1657] Ոմանք. Ժամանակ՝ յորում ոչ ՚ի լե՛՛... երկիր պագցեն Հօր։

[1658] Ոմանք. Ճշմարիտն երկրպա՛՛։

[1659] Ոմանք. Գիտեմք զի Մեսիա գայ։

[1660] Ոսկան. Եկայք եւ տեսէք։

[1661] Ոմանք. Զգործսն նորա։

[1662] Ոմանք. Եւ տեսէ՛ք զարտորայսն, զի։

[1663] Բազումք. Հասարակ ցնծասցեն։ Ուր օրինակ մի. Հաւասար ցնծ՛՛։

[1664] Ոմանք. Յայսմիկ է բանն ճշ՛՛... որ սերմանէն։

[1665] Բազումք. Հնձել՝ զոր ո՛չ դուք վաստակեցէք։

[1666] Ոմանք. Իմ գործեալ է։

[1667] Ոմանք միահետ ընթեռնուն. Եւ անդ էր թագաւորազն մի. այլ բազումք համաձայն մերումս զատանեն։ Ուր եւ ոմանք. թագաւորազն միոյ որդի նորա հիւանդ։

[1668] Ոմանք. Եւ աղաչէր զնա. զի։

[1669] Ոմանք. Թագաւորազնն։

[1670] Ոմանք. Եթէ մանուկ նորա։

[1671] Ոմանք. Եւ ամենայն տունն իւր։

[1672] Ոմանք. Երկրորդ նշանս ա՛՛... ՚ի Գալիլիէ։

[1673] Ոմանք. ՚Ի Պրոպատիկէ։

[1674] Ոմանք. Ջուրցն յուզելոց։

[1675] ՚Ի բազումս պակասի այս 4 համար. *Եւ հրեշտակ Տեառն... նշան հիւանդութեան. եւ ՚ի սակաւուց անտի որք ունին համեմատ մերումս՝ ոմանք ՚ի լուսանցս չակերտիւ նշանակեն զբանս։ Ոսկան. Իջանէր յաւազանն, բժշկիւր. ոչ։

[1676] Ոմանք. Ջուրքն յուզիցեն. կամ՝ յուզին։

[1677] Ոմանք. Է արժան քեզ առնուլ։

[1678] Ոմանք. Որ ասաց ցքեզ։

[1679] Ոմանք. Ահաւասիկ ողջա՛՛... զի մի չար ինչ լի՛՛։

[1680] Ոմանք. Եւ մեծամեծ եւս քան զնոյնս ցու՛՛.. ընդ որում դուքդ։

[1681] Ոմանք. Դատաստանս ետ Որդւոյ իւրում։

[1682] Ոմանք. Եւ հաւատայ յայն որ։

[1683] Ոմանք. Եւ որ լսիցենն՝ կե՛՛։

[1684] Ոմանք. Նոյնպէս եւ ետ Որդւոյ։

[1685] Ոմանք. Որոց բարիս... յարութիւն...արարեալ է։ ՚Ի բազումս պակասի. Արարեալ իցէ՝ ՚ի յար՛՛։

[1686] Ոմանք. Առնել ՚ի յանձնէ... որպէս լսեմն, դա՛՛։

[1687] Ոսկան. Ես վկայեմ վասն անձին իմոյ։

[1688] Ոմանք. Որ վկայեաց վասն։

[1689] Ոմանք. Այլ զայս ասացի, զի։

[1690] Ոմանք. Թէ զսէրն Աստուծոյ ոչ ունիք։

[1691] Ոմանք. Ես իսկ եկի յանուն... ՚ի յիւր ա՛՛։

[1692] Յոմանս պակասի. Զառ ՚ի միոյն Աստուծոյ ոչ խնդ՛՛։

[1693] Յօրինակին պակասէր. Զի նա վասն իմ իսկ։

[1694] Ոմանք. Նորա գրոյն ոչ հաւա՛՛։

[1695] Ոմանք. Գայ Յիսուս յայնկոյս։

[1696] Ոմանք. Եւ զհետ երթային նորա ժո՛՛։

[1697] Ոսկան. Գնեսցուք հացս։

[1698] Ոմանք. Պատասխանի ետ Փիլիպպոս։

[1699] Ոմանք. Նկանակս գարեղէնս... առ այդ չափ մարդիկ։

[1700] Ոսկան. Ցաշակերտսն իւր։

[1701] Օրինակ մի ընդ Ոսկանայ. Որ գալոց է յաշ՛՛։

[1702] Բազումք. ՚Ի նաւ՝ գային յայն կոյս։

[1703] Ոմանք. Եւ վարէր իբրեւ ասպարէզս... զՅիսուս զի գնայր ՚ի վերայ ծո՛՛... ՚ի նաւն՝ զարհուրե՛՛։

[1704] ՚Ի բազումս պակասի. Եւ նա ասէ։

[1705] Բազումք. Ընդունել զնա ՚ի նաւն։

[1706] Ոմանք. Բայց միայն միոյն։ Ուր Ոսկան. Բաց ՚ի միոյն։

[1707] Ոմանք. Խնդրէք զիս. իբր ոչ եթէ նշանս ինչ տե՛՛։

[1708] Ոմանք. Յայն՝ որ առաքեացն զիս. եւ ոմանք. զոր առաքեացն զնա։

[1709] Ոմանք. Զի՛նչ ինչ նշանս առնես... զինչ գործեսցես։

[1710] Ոմանք. Հաց յերկնից ետ։

[1711] Ոմանք. Եթէ ոչ Մով՛՛... տայ ձեզ զհացն։

[1712] Ոսկան. Զի հաց Աստուծոյ է։ Ոմանք. Որ իջանէ յերկ՛՛։

[1713] Յօրինակին. Մեզ հացն զայն։

[1714] Ոսկան. Թէ տեսանէք զիս։

[1715] Ոմանք. Զի ամենայն զոր ետ ցիս... յետնումն։

[1716] Ոսկան. Որ տեսանէ զՈրդի եւ հաւատայ ՚ի նա։

[1717] Ոմանք յաւելուն. Ո՞չ սա է Յիսուս՝ որդին Յով՛՛... զհայրն եւ զմայր։

[1718] Ոմանք. Իբր ոչ եթէ զՀայր... որ ենն։

[1719] Ոսկան յաւելու. Որ հաւատայ յիս՝ ընդունի։

[1720] Ոմանք. Որ յերկնից իջեալ. զի... մի՝ մեռցի։

[1721] Ոսկան. Կեցցէ յաւիտեան։

[1722] Ոմանք. Զմարմին իւր ուտել։

[1723] Օրինակ մի. Եւ որ սիրէն զիս, եւ նա կեցցէ։

[1724] Ոմանք. Զայս ասաց ժողովրդ՛՛։

[1725] Ոսկան. Իբրեւ լուան՝ ասէին։

[1726] Ոսկան. Աշակերտքն իւր, ասէ։

[1727] Ոմանք. Զբանսն զոր ես խօ՛՛։

[1728] Ոմանք. Եւ ո՛վ է այն որ մատնելոցն էր զնա։

[1729] Ոմանք. Տուեալ նմա ՚ի Հօրէ։

[1730] Ոմանք. Նորա՝ դարձան յետս, եւ ո՛չ շր՛՛։

[1731] Ոմանք. Զերկոտասանդ ընտրեցի, եւ մինդ. կամ՝ մինն. կամ՝ մի ՚ի ձէնջ։

[1732] Ոմանք. Զի նա մատնելոց։

[1733] Ոմանք. Եւ յետ այնորիկ։ Ուր Ոսկան. Յետ այսորիկ։

[1734] Ոսկան. Եւ խնդրէ զինքն համար՛՛։

[1735] Ոմանք. Աշխարհս ատեալ զձեզ։

[1736] Ոմանք. Մնաց անդրէն ՚ի Գա՛՛։

[1737] Ոմանք. Եւ իբրեւ ելին եղբարքն, ապա։

[1738] Ոմանք. ՚Ի տօնին, եւ ասէին. Ուր իցէ սա։

[1739] Ոմանք. Այլքն ասէին... զժողովուրդսն։

[1740] Ոմանք. Անձին իւրոյ խնդրէ։

[1741] Ոմանք. Ո՞ խնդրէ զքեզ։

[1742] Ոմանք. ՅԵրուսաղեմացւոցն. Ո՛չ նա... զոր խնդրէին։

[1743] Ոմանք. Եւ չասեն ինչ ընդ նա։ Ոմանք. Եթէ սա է Քրիստոսն։

[1744] Ոմանք. Ոչ ոք գիտէ ուստի իցէ։

[1745] Ոմանք. Եւ ուստի եմն գի՛՛... իմմէ չե՛մ եկեալ։

[1746] Ոմանք. Արկ ՚ի նա ձեռս։

[1747] Ոմանք. Քան զորս այս արար։

[1748] Ոմանք. Եւ առաքեն քահա՛՛։

[1749] Ոմանք. Փոքր մի եւս ժա՛՛։

[1750] Ոմանք. Խնդրէք զիս՝ եւ ոչ... եւ ուր եսն եմ, դուք ոչ։

[1751] Ոմանք. Ասէին Հրէայքն... ՚ի սփիւռս հեթանոսաց երթայցէ։

[1752] Ոմանք. Խնդրիցէք զիս... դուք ոչ կարէք գալ։

[1753] Ոմանք. Որպէս ասեն... բղխիցեն ջր՛՛։

[1754] Ոմանք. Վասն զի Յիսուս չեւ էր փա՛՛։

[1755] Ոսկան. ՚Ի ժողովրդեանն վասն նորա։

[1756] Ոմանք. Ո՛չ ոք ա՛րկ ՚ի նա ձեռս։

[1757] Ոմանք. Եւ առ փարիսեց՛՛։

[1758] Ոմանք. Ոչ երբէք այնպէս խօսեցաւ։

[1759] Ոմանք. Յիշխանացն ոք հաւա՛՛։

[1760] Յոմանս պակասի. Այն խաժամուժ ամբոխ. եւ ոմանք միահետ գրեն. խաժամուժամբոխ, որ ոչ գիտեն։

[1761] Ոմանք. Առ նա գիշերին յառա՛՛։

[1762] Ոմանք. Նախ ինչ ՚ի նմանէ։

[1763] Ոսկան. Եւ դու եւս Գալիլեացի իցես։ ՚Ի յերեսուն գրչագիր օրինակաց մերոց՝ իբր հինգ միայն նորագոյնք՝ աստէն յետ 52 համարոյ՝ ըստ Լատինականին յաւելեալ համար 53. *Գնացին իւրաքան՛՛. շարունակեալ դնեն զպատմութիւն շնացեալ կնոջն։ Իսկ մնացելքն առհասարակ համաձայն մերումս օրինակի՝ ՚ի վախճան Յովհաննու Աւետարանիս ուրոյն կարգեն, որպէս եւ մեք եդաք։ Բաց ՚ի վեցից հնագոյն օրինակաց՝ որք աստ եւ անդ իսպառ զանց առնեն զնովաւ. որպէս եւ գրչագիր ճաշոցք ՚ի կարգի անդ յինանց աւետարանացն զընթերցուած հինգերորդ երեքշաբթի յայս բան աւարտեն՝ ՚ի Գալիլեէ ոչ յառնէ. եւ թողեալ զնոյն՝ զընթերցուած չորեքշաբթին սկսանին՝ Դարձեալ խօսեցաւ Յիսուս։ Ուր Թադէոսեան ճաշոցին տպագրութիւնն՝ թերեւս առեալ յՈսկանայ եմոյծ յայն ընթերցուած։

[1764] Ոմանք. Ոչ է ճշմարիտ։

[1765] Ոմանք. Եւ ես վկայեմ վասն իմ, վկ՛՛... ոչ գիտէք ուստի եկի, եւ յո՛։

[1766] Ոմանք. Ես ոչ ըստ մարմնոյ դատիմ եւ ոչ զոք։

[1767] Ոմանք. Ասեն ցնա. Ո՞ւր է... ո՛չ զիս գիտէք, եւ զՀայրն թերեւս գիտէք։

[1768] ՚Ի բազումս պակասի. Խօսեցաւ Յիսուս ընդ նոսա ՚ի տան գան՛՛։ Օրինակ մի. ՚Ի տան գանձանակին։

[1769] Ոմանք. Մեռանիցիք։

[1770] Ոմանք. Ասեն Հրէայքն։

[1771] Ոմանք. Եւ ես չեմ յաշխարհէ։

[1772] Ոմանք. Ձեր մեռանիջիք... մեռանիջիք ՚ի մեղս ձեր։

[1773] Ոմանք. Դու ո՞ ես։

[1774] Օրինակ մի. Զայն խօսիմ յաշխարհէս։

[1775] Ոմանք. Ինչ ոչ խօսիմ. այլ։

[1776] Ոմանք. ՚Ի բանին իմում։

[1777] Ոմանք. Պատասխանի ետուն նմա Հրէայքն եւ ասեն... թէ ազատ լինիցիք։

[1778] Ոմանք. Որդին յաւիտեան կայ ՚ի տանն։

[1779] Ոմանք. Զի բանի իմում չիք։

[1780] Ոմանք. Առ ՚ի Հօր իմում... առ ՚ի Հօրէն ձերմէ։ Բազումք. Զոր լուարուք ՚ի Հօրէն։

[1781] Ոսկան. Այլ այժմ խնդրէք։ Յոմանս պակասի. Սպանանել զիս՝ զայր մի։

[1782] Ոմանք. Վասն զի ոչ կամիք լսել։

[1783] Ոմանք. ՚Ի Հօրէ Սատանայէ էք, եւ ցանկութիւն... եւ ՚ի ճշմարտութիւն ոչ եկաց... զի յորժամ խօսեսցի սուտ... հայրն նորա։

[1784] Ոմանք. Ես զճշմարտութիւնն խօսիմ։

[1785] ՚Ի լուս՛՛. Ո՞ ՚ի ձէնջ յանդիմանէ զիս վասն. համաձայն բազմաց ՚ի բնաբ՛՛։ Ոսկան. Եթէ զճշմարտութիւն ասեմ ձեզ՝ ընդէր ոչ։

[1786] Յօրինակին պակասէր. Եւ դուք։

[1787] Յօրինակին պակասէր. Ասեմք մեք՝ եթէ։

[1788] Օրինակ մի. Եւ դուք անարգէք զնա։

[1789] Ոմանք. Զի որ զբանն իմ պա՛՛... մի՛ տեսցէ յաւիտեան։

[1790] Ոմանք. Զմահ մի՛ ճաշակեսցէ յաւիտեան։

[1791] Յօրինակին պակասէր. Արդ դու։ Ոմանք. Զո՞ առնես զքեզ։

[1792] Ոմանք. Եւ եթէ ասեմ... զբանն նորա։

[1793] Ոմանք. Ամ չեւ՛ է քո։ Ուր օրինակ մի. Չեւ եւս է լցեալ քո, եւ զԱբրա՛՛։

[1794] Ոմանք. Զլինել Աբրահա՛՛։

[1795] ՚Ի բազումս պակասի. Վէմս առին Հրէայքն զի։

[1796] Բազումք. Զի կոյր ծնցի։

[1797] Ոմանք. Յայտնի լինիցին։

[1798] Ոսկան. Մինչ օր կայ։ Ոմանք. Յորում ոչ ոք կարէ գոր՛՛։

[1799] Ոմանք. Յաւազանին Սելովմայ։

[1800] Ոմանք. Ոչ սա է որ նս՛՛. եւ ոմանք. Ոչ սա էր նա որ։

[1801] Ոմանք. Յիսուսն ասէին։

[1802] Ոմանք. Հարցանէին ցնա փարիսեցիքն։

[1803] Ոմանք. Եւ ոչ հաւատացին Հր՛՛։

[1804] Ոմանք. Պատասխանի ետուն նոցա ծն՛՛։

[1805] Ոմանք. Այժմ տեսանէ... ո՛ եբաց զաչս... ինքդ իսկ խօ՛՛։

[1806] Ոմանք. Խոստովանեսցի զնա։

[1807] Ոմանք. Թէ մեղաւոր է՝ ես։

[1808] Ոմանք. Ուստի իցէ։

[1809] Ոմանք. Ուստի է, եւ զիմ զա՛՛։

[1810] Ոմանք. Գիտեմ զի Աստուած... բայց եթէ։

[1811] Օրինակ մի ընդ Ոսկանայ. ՚Ի ծնէ կոյր ծնիցելոյ։

[1812] Ոմանք. ՚Ի դատաստան եկի յաշխարհ յայս, զի որ ոչ տեսանենն։

[1813] Ոմանք. ՚Ի փարիսեցւոցն՝ եւ որ ընդ նմայն էին։

[1814] Յօրինակին. Եթէ կորք էիք։ Ոմանք. Ձեր մեղս։

[1815] Ոմանք. Ընդ դուռնն ՚ի գաւիթ ոչխարաց։

[1816] Ոմանք. Ոչ գիտէին զինչ էր։

[1817] Ոմանք. Ես եմ դուռնն... եթէ ոք մտցէ։

[1818] ՚Ի լուս՛՛. Եւ զայն եւս պարտ. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[1819] Ոմանք. Վասն այսորիկ սիրէ։

[1820] Ոմանք. Եւ եղեն... նաւակատիք յԵրուսաղէմ։

[1821] Օրինակ մի. Եւ ոչ հաւատացէք ինձ։ Ոմանք. Նոքին իսկ վկայեն վասն։

[1822] Ոմանք. Ոչ հաւատայք ինձ զի չէ՛ք ՚ի յոչխարաց անտի իմոյ։

[1823] Օրինակ մի. Եւ մի ՚ի նոցանէ ոչ կորիցեն յաւիտեան։

[1824] Ոմանք. Նոցա Յիսուս՝ եւ ասէ. Բազում։

[1825] Ոմանք. Հրէայքն եւ ասեն։

[1826] Ոմանք. Եթէ զնոսա աստուածս անուանէ, առ որս։

[1827] Ոմանք. Եւ առաքեաց յաշխարհս... Աստուծոյ Որդի եմ։

[1828] Բազումք. Սակայն գործոցն հաւատացէ՛ք. զի։

[1829] Ոմանք. Նշանս ինչ ո՛չ արար՛՛։

[1830] Ոմանք. Վասն սորա՝ ճշմարիտ էր։

[1831] Ոմանք. Զի փառաւորեսցի Որդի։

[1832] Ոմանք. Եւ սիրէր Յիսուս զՄարթա, եւ զքոյր նորա զՄարիամ, եւ զՂազար։

[1833] Ոմանք. Ժամ է աւուր։

[1834] Ոմանք. Գնայ ՚ի գիշերի։

[1835] Ոսկան. Աշակերտքն նորա. Տէր։

[1836] Ոմանք. Վասն ննջելոյ քնոյն ասէ։

[1837] Ոմանք. Եկն Յիսուս եւ եգիտ զնա։

[1838] Ոմանք. Եթէ Յիսուս գայ... անդրէն ՚ի տան։

[1839] Ոմանք. Եթէ զոր ինչ եւ խնդրես՛՛։

[1840] Բազումք. Ես իսկ եմ յար՛՛։

[1841] Ոմանք. Ես հաւատամ։

[1842] Ոմանք. Գնաց եւ կոչեաց... Վարդապետ եկեալ է։

[1843] Բազումք. Եւ եկն առ նա։

[1844] Բազումք. Անդէն ՚ի տեղ՛՛։

[1845] Ոմանք. ՚Ի տան անդր։

[1846] Բազումք. Եւ որ ընդ նմա էին։

[1847] Ոմանք. Ասեն Հրէայքն. Տե՛՛։

[1848] Ոմանք. Ո՞չ կարէ սա։

[1849] Ոմանք. ՚Ի վեր յերկինս։

[1850] Ոմանք. Զոր արար Յիսուս։

[1851] Ոմանք. Ժողովեցան քահա՛՛... յատեան, եւ ասեն։

[1852] Օրինակ մի. Եւ գայցեն Հռոմք եւ։

[1853] Ոմանք. Զի լաւ է մեզ եթէ այր մի։

[1854] Ոմանք. Այլ զի քահանայապետ էր... թէ մեռանելոց էր։

[1855] Յօրինակին պակասէր. Գիտասցէ թէ ուր է։ Ոմանք. Գիտիցէ թէ... գուշակեսցեն զնմանէ. զի կալցեն զնա։

[1856] Ոսկան. Վեց աւուրբք։

[1857] Ոմանք. Մեծագնւոյ։

[1858] Ոմանք. Երեք հարիւր դե՛՛։

[1859] Ոմանք. Եւ զարկղն ունէր, եւ զոր ինչ անկանէր նա կրէր։

[1860] Ոմանք. Թո՛յլ տուր դմա։

[1861] Օրինակ մի. Զաղքատս հանապազ ընդ ձեզ... զիս ո՛չ յամենայն ժամ։

[1862] Բազումք. Եւ ասէին Ովսաննայ։

[1863] Ոմանք. Ահաւադիկ թագաւոր քո։

[1864] Ոմանք. Թէ այն է որ գրեալնն էր։

[1865] Ոմանք. Զի ոչ ինչ օգտի. ա՛՛։

[1866] Օրինակ մի. Յեկելոցն անդր, զի։

[1867] Ոմանք. ՚Ի Բեթսայիդեայ Գալի՛՛։

[1868] Ոմանք. Միայն կեայ. ապա եթէ մե՛՛. եւ ոմանք. Ապ եթէ։

[1869] Ոմանք. Զիս պաշտեսցէ, զկնի։

[1870] Ոսկան. Զիս ՚ի ժամէ աստի յայս՛՛... եկի ես ՚ի ժամս յայս։

[1871] Բազումք. Հայր փառաւորեա՛ զանուն քո։

[1872] Ոմանք. Ասէին որոտումն լինի։

[1873] Օրինակ մի. Վասն իմ ինչ եղեւ բարբառս։

[1874] Ոմանք. Յաւիտեան կեայ։

[1875] Բազումք. Փոքր մեւս եւս ժամանակ։

[1876] Ոմանք. Էր արարեալ... ո՛չ հաւատացին ՚ի նա։

[1877] Ոսկան. Ոչ կարէին հաւատալ ՚ի նա։

[1878] Ոմանք. Եւ ապշեցոյց։

[1879] Ոսկան. Եսայի՝ յորժամ ետես։

[1880] Ոմանք. Լոյս աշխարհի եկի... ՚ի խաւար մի՛ մնասցէ։

[1881] Ոմանք. Եւ ոչ պահիցէ։

[1882] Ոմանք. Քան զտօն զատկին... եթէ հասեալ է։

[1883] Ոմանք. Սիմովնի Սկարիովտացի։

[1884] Ոմանք. Նորա. եթէ յԱստուծոյ ել։

[1885] Ոմանք. Զհանդերձն. եւ առեալ ղենճակ մի սփածեաւ։

[1886] Յօրինակին՝ յետ քերմամբ յարմարեալ երեւէր՝ (Ճ) ղենճեկաւն. որպէս ունին ոմանք։ Ուր եւ այլ ոմանք դնեն ղենջակաւն, կամ՝ ղենճակաւն։

[1887] Ոմանք. Զոր ինչ ես գործեմ... բայց յապա գիտաս՛՛։

[1888] Ոմանք. Պատասխանի ետ նմա Յիսուս։

[1889] Ոմանք. Եւ բարիոք ասէք. զի եւ եմ իսկ։

[1890] Ոմանք. Զմիմեանց զոտս լու՛՛։

[1891] Ոսկան. Օրինակ մի ետու ես ձեզ։ Օրինակ մի. Ետու ձեզ՝ որպէս դուք առնիջիք։

[1892] Ոմանք. Եթէ զայս գիտէիք. երա՛՛... թէ առնիցէք։

[1893] Ոմանք. Թէ զումէ ասիցէ։

[1894] Օրինակ մի. Բազմեալ առ Յիսուսի. եւ այլ օրինակ մի. ընդ Յիսուսի։

[1895] Բազումք. Ակնարկէ նմա Սիմոն... հարցանել ո՞ իցէ։

[1896] Ոմանք. Տէր ո՞ է։

[1897] Ոմանք. Արդ զոր ինչ առնելոց ես։

[1898] Ոմանք. Գնեա՛ որ ինչ պիտոյ է մեզ ՚ի տօնիս, եւ կամ թէ զի աղքա՛՛։

[1899] Օրինակ մի. Եւ ել արտաքս. եւ էր գիշեր (31) իբրեւ ել։ Ասէ Յիսուս։

[1900] Յօրինակին ՚ի բնաբանի յետ՝ Եւ իբրեւ ել, դատարկ տեղի թողեալ՝ ՚ի լուս՛՛. նշանակի՝ Յուդա, ՚ի ներքս բերել. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[1901] Ոմանք. Եւ վաղվաղակի փառաւոր արասցէ զնա։

[1902] Ոմանք. Փոքր ինչ ժամանակս ընդ։ Ոսկան. Ընդ ձեզ եմ. խնդրիցէք զիս։

[1903] Յօրինակին պակասէր. Զի եւ դուք սի՛՛։

[1904] Ոմանք. Թէ ի՛մ աշակերտք էք։

[1905] Ոմանք. Տէր՝ յո՞ երթաս։ Պատասխանի ետ նմա Յիսուս։

[1906] Ոմանք. Թէ երթամ պատրաստեմ։

[1907] Յոմանս պակասի կրկնութիւնս. *Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի։ Ոմանք. Եսն եմ, եւ դուք ընդ իս իցէք։

[1908] Ոմանք. Յո՛ երթաս։

[1909] Ոմանք. Ես իսկ եմ ճանապարհ, ճշմարտութիւնն։

[1910] ՚Ի բազումս պակասի. Գիտասջիք զնա, եւ տեսէք զնա։

[1911] Ոմանք. Որ ետեսն զիս... ցոյց մեզ զՀայրն։

[1912] Ոմանք. Եւ Հայր ՚ի յիս. զբանս զոր ես խօսեցայ։ Բազումք. Որ յիս բնակեալ է, նա։

[1913] Ոսկան. Եւ Հայր յիս է։

[1914] Ոմանք. Զգործսն զոր եսս... մեծամեծ քան զնոյնս։

[1915] Ոմանք. Հայր ՚ի յՈրդի։ Ոսկան յետ այսր համարոյ յաւելու համար 14. առեալ ՚ի Լատինականէն. Հայր յՈրդի։ *Եթէ զոր ինչ խնդրիցէք յինէն՝ արարից զայն։

[1916] Ոմանք. ԶՀոգին ճշմարտութիւն։

[1917] Ոմանք. Եւ աշխարհս ոչ տեսանէ զիս. բայց դուք տեսանէք զիս։

[1918] Ոմանք. Զբանն իմ ոչ պահէ։

[1919] Ոմանք. Իսկ Մխիթարիչ Հո՛՛... զձեզ զամենայն, եւ յիշեցուսցէ զամենայն զոր ինչ ասա՛՛։

[1920] Ոսկան. Զխաղաղութիւն թող՛՛։ Ոմանք. Որպէս աշխարհ տայ։

[1921] Օրինակ մի. Լուարուք զի ասա՛՛... եւ եթէ սիրէիք զիս։

[1922] Ոմանք. Շատ խօսեցայ ընդ։

[1923] Ոմանք. Ինձ Հայր՝ այնպէս առնեմ։

[1924] Ոսկան. Եւ Հայր իմ մշակ է։

[1925] Ոմանք. Որ բերէ զպտուղ՝ սր՛՛։

[1926] Ոմանք. Եթէ ոչ իցէ հաստա՛՛։

[1927] Ոմանք. Եւ ես ՚ի նմա, նա։

[1928] Բազումք. Եթէ կայցէք յիս։ Ոմանք. Եւ բանք իմ ՚ի ձեզ կայցեն, որ ինչ կամիցիք։

[1929] Ոմանք. Սիրեաց զիս Հայր, եւ ես։

[1930] Ոսկան. Որպէս եւ ես զպատու՛՛։

[1931] Ոմանք. Որպէս ես զձեզ սիրեցի։

[1932] Ոմանք. Սէր ոչ ոք ունի, եթէ։

[1933] Ոմանք. Բարեկամք իմ էք։

[1934] Օրինակ մի. Ոչ եւս կոչեցից զձեզ... կոչեցից բարեկամս։

[1935] Ոմանք. Եւ պտուղն ձեր կայցէ. կամ՝ կեցցէ։

[1936] Ոմանք. Զայս պատուիրեմ ձեզ, զի սի՛՛։

[1937] Ոմանք. Եթէ աշխարհս զձեզ։ ՚Ի լուս՛՛. Նախ զիս ատեաց. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[1938] Ոմանք. Աշխարհ զիւրն սի՛՛... բայց զի չէք յաշ՛՛։

[1939] Ոմանք յաւելուն. Զոր ասացի ձեզ, թէ։

[1940] Բազումք. Զի ո՛չ գիտեն զայն որ առա՛՛։

[1941] ՚Ի բազումս պակասի. Չի՛ք ինչ պատճառք։

[1942] Ոմանք. Եւ զՀայրն իմ ատեաց։

[1943] Ոմանք. Եւ ատեցին զիս եւ զՀայր։

[1944] Ոմանք. Զիս ՚ի տարապարտուց։

[1945] Յօրինակին. Զոր ես առաքեցի ձեզ ՚ի։ Ոմանք. ՚Ի Հօրէ Հոգին ճշմար՛՛։

[1946] Բազումք. Իւրեանց հանիցեն զձեզ։ ՚Ի լուս՛՛. Զձեզ, եւ համարիցի պաշ՛՛. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[1947] Ոմանք. Եկեսցէ ժամանակն՝ յիշիցէք թէ։

[1948] Ոմանք. Հարցանիցէ ցիս թէ յո՞ եր՛՛։

[1949] Ոմանք. Տրտմութիւնն ելից։

[1950] Յօրինակին պակասէր. Ասեմ ձեզ լաւ է։

[1951] Օրինակ մի. Վասն մեղաւորաց, զի ո՛չ հաւատան։

[1952] Ոմանք. Զամենայն ճշմարտութեամբ... զոր լսիցէ խօսիցի։

[1953] Ոմանք. Ամենայն զոր ունի Հայր... յիմմէ անտի առնուցու, եւ պատմեսցէ ձեզ։

[1954] Ոմանք. Փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս. դարձեալ սակաւիկ մի եւս տեսա՛՛։ Ոսկան. Եւ զի ես երթամ առ։

[1955] Ոմանք. Զոր ասէ. կամ՝ ասէն ցմեզ... առ Հայր երթամ։

[1956] Ոմանք. Չգիտեմք զինչ խօսիս։

[1957] Ոմանք. Եթէ կամէին ցնա հար՛՛... վասն այդորիկ խնդրեցէք... միւս եւս, եւ տեսա՛՛։

[1958] Ոմանք. Եւ աշխարհս խն՛՛.. ուրախութիւն եղիցի։

[1959] Ոմանք. Ո՛չ եւս յիշեսցէ զնեղ՛՛։

[1960] Ոմանք. Զի զոր խնդրիցէք... տացի ձեզ։

[1961] Ոմանք. Ուրախութիւնն ձեր լցեալ է. կամ՝ իցէ։

[1962] Օրինակ մի. Զայս ամենայն առակօք։

[1963] Ոմանք. Եթէ ես աղաչեցից զՀայր վասն ձեր։

[1964] Ոմանք. Զիս սիրեցէք. կամ՝ սիրեսջիք, եւ հաւատայցէք։

[1965] Օրինակ մի. Յաշխարհս... զաշխարհս։

[1966] Ոսկան. Այժմ գիտեմք։ Ոմանք. Հարցանիցէ ցքեզ։

[1967] Ոմանք. Ահա եկեսցէ ժամանակ... զի Հայր իմ ընդ իս է։

[1968] Ոմանք. Քաջալերացարո՛ւք։

[1969] Ոսկան. Համբարձ զաչս իւր։

[1970] Ոմանք. Յաւիտենականս կեանք... ճշմարիտդ Աստուած, եւ զոր առաքեցերս զՅիսուս։

[1971] Ոմանք. Զգործսն կատարեցի զի ետուր։

[1972] Բազումք. Առ ՚ի քէն փառօքն, զոր ուն՛՛։

[1973] Ոսկան յաւելու. Զոր ետուր ինձ, առ ՚ի քէն են։ *Զի բանն զոր ետուր ինձ՝ (8) ետու նոցա։

[1974] Բազումք. Ետուրն ինձ, զի քո են։

[1975] Յօրինակին չակերտ ՚ի վերայ եդեալ վերջակէտին Հայր (։), թերեւս ակնարկի կամ փոխել զնոյն եւ առնել բթանիշ (՝) կամ ստորակէտ (,) որպէս ունին բազումք. եւ կամ գլխովին բառնալ անտի զկէտադրութիւնն՝ եւ ընթեռնուլ, Հայր սուրբ, պահեա՛ զնոսա. որպէս գրեն ոմանք ՚ի նոր օրինակաց։

[1976] Ոմանք. Ետու նոցա զբանս քո։

[1977] Ոմանք. Այլ վասն ամենայն հաւա՛՛։

[1978] Ոմանք. Եւ ես սիրեցից զնոսա, որպէս եւ դու զիս։

[1979] Ոմանք. Զի ուր եսն եմ... զփառսն իմ, զոր ետուր ցիս... զլինել աշ՛՛։

[1980] Յօրինակին յետ գրելոյ Հայր արդար՝ նշան ինչ եդեալ ՚ի միջոցին եւ ապա ամենեւին յար գրեալ եւ աշխարհ զքեզ ո՛չ եւ այլն. թերեւս ակնարկի զգուշանալ յընթեռնլոյ Հայր արդարեւ աշխարհ զքեզ. ըստ որում վրիպակաւ ունին ոմանք. մինչ զի եւ օրինակ մի կրկնէ զեւն, գրելով այսպէս. Հայր՝ արդարեւ եւ աշխարհ զքեզ։ Յօրինակին. Եւ նոքա ծանեան. եւ դու առաքեցեր զիս։

[1981] Առ Ոսկանայ պակասի. Եւ ծանուցի նոցա զանուն։

[1982] Ոմանք. Որ էր պարտէզ։

[1983] Ոմանք. Որ զնա մատնելոց։•

[1984] Յօրինակին. Գայր ընդ նոսա եւ Յուդա՝ որ։

[1985] Ոմանք. Դարձեալ եհարց ցնոսա։

[1986] Օրինակ մի. Զի լցցի բանն Յիսուսի։ Ոմանք. Թէ զոր ետուրն ցիս։

[1987] Ոմանք. Առ Աննա, որ էր աներ Կայիափայ. որ քահանայապետ էր։

[1988] Ոմանք. Որ խրատ ետ Հրէից՝ եթէ։

[1989] Ոմանք. Երթայր զհետ Յիսուսի Սի՛մովն Պետրոս, եւ միւս եւս աշակերտ։ Ուր եւս ոմանք. Զհետ նորա Սիմովն Պետ՛՛։

[1990] Ոմանք. Կայր արտաքոյ առ դրանն... եւ ասէ ցդռնապանն։

[1991] Ոմանք. Վասն աշակերտացն նորա, եւ։

[1992] Օրինակ մի. Խօսեցայ աշխարհի... եւ ծածուկ ինչ ո՛չ խօ՛՛։

[1993] Ոսկան. Որք լուանն եթէ զինչ ասացի ցնոսա։ Ոմանք. Ահաւանիկ նոքա գիտեն զի՛նչ ասացի։ ՚Ի լուս՛՛. Գիտեն զի՛նչ ասացի. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[1994] Ոսկան. Նա զայս ասաց։

[1995] Ոմանք. Որոյ զունկնն եհատ։

[1996] Ոմանք. Զի մի՛ պղծեսցին։

[1997] Ոմանք. Եւ ասէ ցնոսա. Զի՛նչ... մատուցանիցէք զառնէն։

[1998] Բազումք. Մեզ ո՛չ է արժան սպա՛՛։

[1999] Ոմանք. Ազգք քո եւ քահանայապետքն։

[2000] Ոմանք. Թագաւորութիւնն իմ չէ աստ։

[2001] Ոմանք. Պիղատոս, թէ այդպէս իցէ՝ թագաւոր ոմն իցես դու... ծնեալ իցեմ, եւ ՚ի դոյն իսկ եկեալ յաշխարհ։

[2002] Ոմանք. Զի՛նչ է ճշմարտութիւնն... գտանեմ ՚ի նա։ Յօրինակին պակասէր. Ես եւ ո՛չ մի՛ ինչ։

[2003] Ոմանք. Բայց ձեր սովորութիւն է։

[2004] Ոմանք. Ամենեքեան եւ ասեն։ Ուր Ոսկան. եւ ասացին։

[2005] Ոմանք. Ո՛ղջ լեր արքայ Հրէից։ Եւ հանին նմա ապտ՛՛։

[2006] Ոմանք. Ել Պիղատոս դարձեալ... զնա առ ձեզ արտաքս։

[2007] Յոմանս պակասի. Քահանայապետքն եւ սպասաւորք։

[2008] Ոմանք. Եւ ըստ մերոց օրինաց։

[2009] Ոմանք. Զբանս զայս Պիղ՛՛։

[2010] Օրինակ մի ընդ Ոսկանայ. Վասն այսորիկ որ մատնեացն զիս։ Ոմանք. Զիս քեզ, նմա մեծ մեղք։

[2011] Ոմանք. Լուաւ զբանս զայս։ Ոմանք. Կապպա՛ թա։

[2012] Ոմանք. Եւ էր իբրեւ ժամ... ահա թագաւոր ձեր։

[2013] Ոմանք. Եւ նոքա աղաղակեցին... բայց ՚ի կայսերէ։

[2014] Ոմանք. Որ անուանեալ էր Գագաթն։

[2015] Ոմանք. Որ եւ ՚ի խաչ իսկ հա՛՛... այլ աստի... եւ միջի Յիսուս։

[2016] Ոմանք. Գրեաց եւ տախտակ մի Պիղատոս։

[2017] Ոմանք. Դաղմատերէն եւ։

[2018] Ոմանք. Զոր ինչ գրեցի՝ գրեցի։

[2019] Ոմանք. ՚Ի վերո՛ւստ փորանկեալ ամենեւին։

[2020] Ոմանք. ՚Ի վերայ դորա վիճակս. կամ՝ վիճակ՝ ո՛ւմ... պատմուճանի իմոյ վիճակս արկանէին։ Բազումք. Զայս ինչ գործեցին։

[2021] Ոմանք. Եւ ասէ ցմայրն։

[2022] Ոմանք. Յետ այնորիկ գիտաց Յիսուս եթէ ահա։

[2023] Ոմանք. Զմշտիկ զոպայի. կամ՝ զմշտկաւ զոպայիւ։

[2024] Ոմանք. Զգլուխն՝ աւանդեաց զհոգին։

[2025] Բազումք. Մինչեւ ցշաբաթն... զբարձս նոցա, եւ բարձցեն։

[2026] Ոմանք. ՚Ի խաչ ելեալ էր։

[2027] Ոմանք. Եւ ել վաղվաղակի։

[2028] Ոմանք. Եւ զի դուք հաւա՛՛։

[2029] Ոմանք. Թէ հայեսցեն ՚ի նա որ խոցեցինն։

[2030] Ոսկան. Պիղատոս. եկն եւ եբարձ զնա։

[2031] Ոմանք. Առ Յիսուս գիշերի զառա՛՛... խառն ընդ հալոէս։

[2032] Ոսկան. Կտաւովք եւ խնկովք։ Ոմանք. Հրէիցն պատել։

[2033] Ոմանք. Եւ ՚ի միաշաբաթոջն... ընդ արշալուսն. եւ ոմանք. աշալուրշսն ՚ի գերեզման անդ։

[2034] Ոմանք. Զոր սիրէրն Յիսուս... բարձին զՏէրն ՚ի գերեզմանէ աստի, եւ ոչ գիտեմ ո՛ւր։

[2035] Օրինակ մի. Զկտաւսն լոկ զի կային։

[2036] Ոմանք. Թէ պարտ էր նմա։

[2037] Ոմանք. Հրեշտակս սպիտակս։

[2038] Ոմանք. Զի բարձին զՏէր ՚ի գերեզ՛՛։

[2039] Ոմանք. Թէ պարտիզպան իցէ։

[2040] Բազումք. Րաբունի. եւ ոմանք. Ռաբբի։

[2041] ՚Ի լուս՛՛. Մի՛ մերձենար յիս. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։ Ոմանք. Զի չեւ եւս ելեալ եմ ես առ... առ Հայր իմ... եւ Աստուած իմ եւ։

[2042] Ոմանք. Եկն եկաց Յիսուս ՚ի միջի. կամ՝ ՚ի մէջ նոցա։

[2043] Ոմանք. Զձեռսն եւ զոտս... իբրեւ տեսին զՏէրն։

[2044] Ոմանք. Առէ՛ք զՀոգին Սուրբ։

[2045] Ոմանք. Եւ եթէ զուրուք ունից՛՛։

[2046] Յօրինակին պակասէր. Ասէին ցնա այլ աշակերտքն։ Ոմանք. ՚Ի տեղի բեւեռացն. եւ մխեցից զձեռն իմ։

[2047] Յօրինակին. Եւ եկեաց ՚ի մէջ, եւ ասէ։ Ուր ոմանք. Եւ եկաց ՚ի մէջ նոցա, եւ ա՛՛։

[2048] Ոմանք. Այլ զի տեսեր զիս եւ հաւ՛՛... որոց չիցէ տեսեալ եւ հաւատայցեն։

[2049] Օրինակ մի. Եւ այլ նշանս եցոյց Յիսուս։ Ոմանք. ՚Ի գիրսս յայսոսիկ։

[2050] Յօրինակին պակասէր. Այնչափ ինչ գրեցաւ։ Ոմանք. Յաւիտենականս ունիցիք յանուն։

[2051] Ոմանք. Էին ՚ի միասին... անտի նորա երկու։

[2052] Ոմանք. Երթա՛մք ձուկն որ՛՛։

[2053] Ոմանք. Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Ոչ։

[2054] Ոսկան. Ասէ ցնոսա Յիսուս. Ար՛՛։ Ոմանք. Յաջակողմ. կամ՝ յաջոյ կողմ նաւիդ զուռկանն. կամ՝ զուռկանսդ... ՚ի բազմութենէ ձկանցն։

[2055] Ոմանք. Արկ զիւրեաւ զսփածանելին։

[2056] Ոմանք. Զգործին հանդերձ ձկամբքն։

[2057] Ոմանք. Տեսին. կամ՝ տեսանէին կրակետղ։

[2058] ՚Ի բազումս պակասի. Բերէ՛ք ինձ ՚ի ձկ՛՛։ Օրինակ մի. Զոր դուք ըմբռնեցէք այժմ։

[2059] Ոմանք. Եւ ձգէր զգործիսն... ձկամբ, հարիւր յիսուն եւ։

[2060] Ոմանք. Եկա՛յք ճաշակեցէք... դու ո՞ ես։

[2061] Ոմանք. Նոյնպէս եւ զձկունսն։

[2062] Ոմանք. Աշակերտացն իւրոց, յարուցեալ։

[2063] Ոմանք. Զի ասացն ցնա երիցս եթէ սի՛՛։

[2064] Ոմանք. Դու գօտի ածէիր... ՚ի վեր կալցիս... տարցեն ուր ոչ կամեսցիս։

[2065] Ոմանք. Փառաւոր առնելոց իցէ զԱստուած։

[2066] ՚Ի լուս՛՛. Եւ տեսանէ զաշակերտն զայն, զոր։ Ոմանք. Երթայր զկնի նորա։

[2067] Ոմանք. Եւ ոչ ասաց Յիսուս թէ ոչ մե՛՛... թէ կայցէ դա մին՛՛։

[2068] Ոմանք. Թէ ճշմարիտ է վկայութիւնն նորա։

[2069] Ոմանք. Զոր եթէ գրեալ էին մի ըստ միոջէ։ Ուր Ոսկան. Որ եթէ գրեալ էր։

[2070] ՚Ի վախճանի՝ ոմանք. Կատարեցաւ գլուխք Աւետարանին որ ըստ Յովհաննու։

[2071] Տե՛ս զոր նշանակեցաք ՚ի վերոյ. Գլ. Է̃ 52։ Ուր համաձայնելով բազմաթիւ հնագոյն գրչագրաց՝ զայս հատուած բանից աւետարանի նովին հանգամանօք եդաք աստանօր։

[2072] Օրինակ մի ընդ Ոսկանայ. Եւ գնացին իւրաքան՛՛։

[2073] Ոմանք. Եւ ընդ առաւօտն... եւ նստեալ ուսուցանէր զնոսա։

[2074] Ոմանք յաւելուն. Ածին առ նա դպիրքն եւ քահանայապետքն... կին մի ՚ի շնութենէ ըմբռնեալ։

[2075] Ոմանք. Եւ փորձելով ասեն ցնա. Վարդապետ. կինս այս գտաք ըմբռնեալ։ Ուր օրինակ մի. Կինս այս ըմբռնեցաւ ակնտեսութեամբ յանդիմանելի շնութենէ։ *Եւ յօրէնս Մովսէսի պատուիրեաց մեզ որ զայսպիսիս քարկոծ առնէին. արդ դու զի՞ ասես զսմանէ։ *Զայս ասացին փորձելով. զի ունիցին չարախօսութիւն զնմանէ։ Եւ Յիսուս հայեցեալ ՚ի կինն. եւ կինն ահիւ եւ դողութեամբ կայր առաջի նորա։ Եւ քահանայապետիցն ստիպէին հարցանել զնա։ Իսկ Յիսուս գթացեալ ՚ի կին. եւ խոնարհեալ մատամբն գրեաց ՚ի գետնի. եւ ասէր ցնոսա. Եկա՛յք ամենեքին ընթերցիք զգիրս զայս. եւ որ անմեղն է ՚ի ձէնջ արկցէ՛ քար ՚ի վերայ դորա։ Իբրեւ լուան զայն՝ գային ամենեքեան եւ ընթեռնուին մի ըստ միոջէ զյանցանս իւրեանց. եւ որ ընթեռնոյր ելանէր ՚ի տաճարէն. սկսեալ քահանայապետիցն մինչեւ ցփարիսեցիսն ելին ամենեքեան. եւ մնաց միայն կինն։ Ասէ Յիսուս. Կին դու ո՛վ է որ դատապարտեացն զքեզ։ Ասէ կինն. Ոչ եւս երեւին Տէր։ Ասէ Յիսուս. Եւ ոչ ես դատապարտեմ զքեզ. այսու հետեւ մի՛ եւս մեղանչիր. այլ երթ խաղաղութեամբ ՚ի տուն քո, թողեալ լիցին քեզ մեղք քո։

[2076] Ոմանք. Եւ լուեալ իւրաքանչիւրոք զյանցանս իւր, սկսան ելանել մի ըստ միոջէ. ՚ի քահանայապետիցն սկսեալ յառաջնոյն մինչեւ ցվերջինսն. մնաց միայն Յիսուս։ Եւ կինն կայր առաջի նորա։ Իսկ Յիսուս հայեցեալ ՚ի վեր ոչ զոք ետես, բայց միայն զկինն. եւ ասէ ցնա. Ուր են դատախազք քո ո՞չ ոք զքեզ դատապարտեաց։ Եւ ասէ կինն. Ոչ ուրեք երեւին Տէր։ Եւ ասէ Յիսուս. Եւ ոչ ես դատապարտեմ։

[2077] ՚Ի վախճանի. յօրինակին մերում ՚ի ստորին լուսանցս նշանակի. Այս բանս ՅՁԶ համարն է. որով յայտ առնէ՝ թէ ըստ կարգի պատմութեանն ՚ի ՅՁԶ համարն համաբարբառին Եւսեբեայ պարտ է ընթեռնուլ, ըստ որում եւ ունին կէսք ՚ի Յունական օրինակաց. եւ թարգմանութիւնն Լատինացւոց. յորմէ ոմանք եւ ՚ի մերոցս ՚ի յետին դարու գրչաց մուծին անդէն՝ որպէս նշանակեցաք անդանօր։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ