ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ԹՈՒՂԹ ԿՈՐՆԹԱՑՒՈՑՆ ԱՌ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՆ ՊԱՒՂՈՍ[5479][5480]

1 Ստեփանոս և որք ընդ նմա երիցունք, դաբնոս եւ բուլոս, թէոփիլոս և քսինոն, առ պաւղոս հայր մեր և աւետարանիչ, և հաւատարիմ վարդապետ ’ի Քրիստոս Յիսուս, ողջոյն[5481]։ 2 Արք ոմանք երկու եկին ’ի կորնթոս, սիմոն անուն և կղէոբոս, որք կործանեցին քաջ քաջ զոմանց հաւատս, հրապուրօղս, և ապականեալ բանիւք[5482]։ 3 Յորոց բանից վերայ դու ինքնին պարտիս հասանել. 4 զի մեք ’ի քէն ոչ երբէք լուաք զայնպիսի բանս, և ոչ յայլոցն առաքելոց[5483]. 5 այլ այսչափ գիտեմք որ ինչ ’ի քէն լուաք, և որ ինչ ’ի նոցանէն լուաք հաստատուն պահեմք[5484]։ 6 Բայց յայսմիկ յոյժ ողորմեցաւ Տէր, զի մինչ դու իսկ մարմնով ընդ մեզ ես, միւսանգամ լուիցիք[5485]։ 7 Արդ՝ կամ գրեա դու առ մեզ. և կամ ինքնին դու առ մեզ վաղվաղակի եկեսջիր[5486]. 8 մէք հաւատամք ’ի Տէր՝ թէ որպէս յայտնութիւն ցուցաւ թէովնեայ, եթէ փրկեաց զքեզ Տէր ’ի ձեռաց անօրինին[5487]։ 9 Եւ են բանք մոլորութեան պղծոցն. զոր ասենն և ուսուցանենն, այսպէս[5488]. 10 Չէ պարտ ասեն զմարգարէսն ընդունել[5489] 11 և ոչ Աստուած ասեն ամենակալ. և ոչ ասեն յարութիւն մարմնոց մեռելոց[5490]. 12 և ոչ զմարդն ասեն բնաւ ստեղծեալ յԱստուծոյ[5491]. 13 և ոչ ի կուսէն Մարիամայ ծնեալ առնեն զՅիսուս Քրիստոս մարմնովն[5492]. 14 և ոչ զաշխարհս արարած առնեն Աստուծոյ, այլ հրեշտակի ուրումն[5493]։ 15 Արդ՝ փոյթ յանձին կալջիր հասանել առ մեզ[5494]. 16 զի առանց գայթակղութեան կայցէ քաղաքս կորնթացւոց[5495]. 17 և նոցա յիմարութիւն յայտ[5496] 18 յանդիմանութեամբ ամենեցուն խայտառակեալ մերժեսցին։ Ո՛ղջ լեր[5497]։

19 Առին, տարան զթուղթն սարկաւագք ’ի քաղաքն փիլիպեսւոս թերեպտոս և տիքոս. զի իբրև առ զայն թուղթն պաւղոս՝ թէպէտ և ինքն ’ի կապանս էր վասն ստատոնիկեայ ապոփոլանի կնոջ, իբրև մոռանալ նմա զկապանս, և սուգ առնուլ նմա վասն բանիցին զոր լուաւ։ և ասէ լալով, իբրև թէ լաւ էր ինձ եթէ վախճանեալ էի՝ և ընդ Տեառն էի, քան թե աստէն նովին մարմնով, և զայսպիսի բանս և զաղէտս լսեմ զսուտ վարդապետութեան, զի տրտմութիւն ’ի տրտմութեան վերայ հասանի աւադիկ։ Եւ յայդչափ տարակուսանաց վերայ կալ ’ի կապանս, և տեսանել զայդ աղէտ տարակոյս, առ որս ընթացեալ սատանայի և մենքենայից նորա, գործել հնարի զչարիս։ Եւ այսպէս բազում՝ չարչարանօք առնէր պաւղոս թղթոյն պատասխանի[5498]։

1[5499] Պաւղոս կալանաւոր Յիսուսի Քրիստոսի առ եղբարս կորնթացիս, ’ի բազում վրիպակէ աստի ողջոյն[5500]։ 2 Ես ոչինչ կարի զարմացեալ եմ՝ եթէ այդչափ վաղվաղակի ընթանան հրապոյրք չարին[5501]։ 3 Այլ զի Տէր Յիսուս վաղվաղակի արասցէ զգալուստն իւր վասն այնորիկ՝ որ փոփոխէն և անարգեն զհրամանս նորա[5502]։ 4 Այլ ես իսկզբանէ զայն ուսուցի ձեզ, որ ես ինքնին ընկալայ յառաջնոց առաքելոցն, որ զամենայն ժամանակս ընդ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի շրջէին[5503]։ 5 Եւ արդ՝ ասեմ, զի Տէր Յիսուս Քրստոս ’ի մարիամայ կուսէ ծնաւ, որ էր ’ի զաւակէն դաւթի[5504], 6 ըստ աւետեաց հոգւոյն սրբոյ, առ ’ի հօրէ ’ի յերկնից առաքելոյ ’ի նմա[5505]. 7 զի յաշխարս մխեսցի Յիսուս, և ազատեսցէ զամենայն մարմին իւրով մարմնովն. զի զմեզ ’ի մեռելոց յարուսցէ. որպէս եցոյց զանձն օրինակ[5506]։ 8 Եւ զի յայտ լիցի զի մարդն ’ի հօրէ ստեղծաւ[5507]. 9 վասն այնորիկ մարդն ’ի կորստեանն իւրում անխնդիր ոչ մնաց[5508], 10 այլ խնդրեցաւ, զի ’ի ձեռն որդեգրութեան կենդանասցի[5509]։ 11 Քանզի Աստուած, որ ամենայնի Տէրն է, հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի[5510]. 12 որ արար զերկինս և զերկիր, առաքեաց նախ ’ի հրեայսն զմարգարէսն[5511]. 13 զի ’ի մեղաց անտի նոցա զնոսա կորզեսցէ, և հանցէ յարդարութիւն իւր[5512]։ 14 Զի կամէր նա փրկել զտունն Իսրայէլի, բաշխեաց արկ նա յոգւոյ անտի ’ի վերա մարգարէիցն[5513]. 15 որ զանմոլարն աստուածպաշտութիւն և զծնունդն Քրիստոսի քարոզեսցեն ժամանակօք բազմօք։ 16 Իսկ որ անօրէն իշխանն էր իբրև աստուածանալ կամեցաւ, ձեռն արկանէր ’ի նոսա. 17 և զամենայն մարդիկ մեղօք կապէր[5514]. 18 քանզի և դատաստանք աշխարհի մերձեալ էին։ 19 Աստուած ամենակալ իբրև արդարացուցանել կամեցաւ, և ոչ կամեցաւ խոտել զիւր ստեղծուածն[5515], 20 իբրև ետես չարչարեալ. Ողորմեցաւ. 21 և առաքեաց ’ի վախճան ժամանակաց զհոգին սուրբ ’ի կոյսն, յառաջագոյն նկատեալ մարգարէիւք[5516]։ 22 Որ իբրև սրտի մտօք հաւատաց, եղև արժանի յղանալ և ծնանել զՏէր մեր Յիսուս Քրիստոս[5517]։ 23 Զի կորստական մարմնովն, որով հպարտացեալ յարգի լինէր չարն, նովին մարմնովն կշտամբեալ յանդիմանեսցի[5518], 24 թէ չէր իսկ Աստուած։ Զի ’ի մարմին անդր յիւր Յիսուս Քրիստոս կոչեաց և փրկեաց զկորստական մարմինն. և ձգեաց զնոսա ’ի կեանսն յաւիտենից ’ի ձեռն հաւատոցն[5519]։ 25 Զի արդարութեան տաճար սուրբ յիւր մարմին անդր լինելոց ժամանակացն պատրաստեսցէ[5520]. 26 յոր և մեքն իբրև հաւատացաք, ազատեցաք[5521]։ 27 Ապա դիտասջիք եթէ ոչ են նոքա որդիք արդարութեան, այլ բարկութեան[5522]. 28 զի զողորմութիւնն Աստուծոյ կարճեն այնձանց իւրեանց[5523], 29 և ասեն եթէ ոչ են երկինք և երկիր և ամենայն արարածք՝ ձեռագործք հօրն ամենայնի[5524]։ 30 Այլ նոքա անիծեալքն զօձին ուսումն ունին[5525]. 31 բայց դուք՝ զօրութեամբն Աստուծոյ ’ի բաց մերժեցարուք ’ի նոցանէ. և զխոտոր վարդապետութիւն նոցա ’ի ձէնջ ’ի բաց հալածեցէք[5526]։ 32 Զի ոչ էք դուք որդիք անհնազանդութեան, այլ մանկունք սիրեցելոյն եկեղեցւոյ[5527]. 33 վասն որոյ ժամանակ յարութեան քարոզեցաւ ընդ ամենեսեան[5528]։ 34 Բայց որ ասեն՝ չիք յարութիւն մարմնոյ. նոքա իսկ չեն յառնելոց ’ի կեանսն յաւիտենից, այլ ’ի դատապարտութիւն[5529]։ 35 Զի ’ի դատաստան յարիցեն թերահաւատ մարմնով[5530]. 36 զի զմարմինն զոր ասէն թէ չիք յարութիւն. նոցա մի լիցի յարութիւն. զի այնպիսիքն ի յարութենէն ուրացեալք գտանին[5531]։ 37 Նաև դուք արք կորնթացիք գիտէք զցորենոյդ սերմանէ, և զայլոց սերմանաց[5532]. 38 զի հատ լոկ մերկ անկանի յերկիր. և անդ ’ի խոնարհ նախ մեռանի[5533]. 39 և ապա յառնէ կամօքն Տեառն զնոյն մարմին՝ զգեցեալ[5534]. 40 և ո՛չ եթէ լոկ մարմին մէկին յառնէ. այլ բազմապատիկ տոհմականօք կանգնեալ օրհնի[5535]։ 41 Այլ մեզ պարտ էր ոչ միայն ’ի սերմանաց անտի առակս ’ի մէջ բերել, այլ ’ի պատուական մարմնոց մարդկանէ[5536]։ 42 Դուք ինքնին գիտէք զյովնան որդի մատթեայ[5537]. 43 վասն զի յամառեաց նա ’ի քարոզելն նինուեացւոց, ընկեցաւ ’ի պորտ ձկանն զերիս տիւս և զերիս գիշերս[5538]։ 44 յետ երից աւուրց լուաւ աղօթից նորա Աստուած, և ած ’ի վեր ’ի ներքին անդնդոց անտի[5539]. 45 և ոչինչ ապականեցաւ մարմինն նորա, և ոչ արտևան մի կորացաւ[5540]. 46 որչափ ևս առաւել վասն ձեր թերահաւատք։ 47 Եթէ հաւատասջիք դուք ’ի Տէր Յիսուս Քրիստոս, յարուսցէ զձեզ որպէս ինքն յարեաւ[5541]։ 48 Զի եթէ ոսկերքն եղիշէի մարգարէի ’ի վերա մեռելոյն անկեալ յարուցին զմեռեալն[5542]. 49 դուք ո՞րչափ ևս առաւել, որ ’ի մարմին և յարիւն և ’ի հոգին Քրիստոսի յեցեալ էք, յայնմ աւուր յարիջիք ողջանդամք մարմնով[5543]։ 50 Իսկ Եղիա մարգարէ զորդի այրւոյն գիրկս արկ և յարոյց ’ի մեռելոց[5544]. 51 որչափ ևս առաւել Յիսուս Քրիստոս և զձեզ յարուսցէ յաւուրն յայնմիկ, որպէս և ինքն իսկ յարեաւ ’ի մեռելոց ողջանդամ մարմնով։ 52 Ապա թէ այլ ինչ տարապարտուց ընդունիք[5545], 53 աշխատ ոք յայսմ հետէ զիս մի արասցէ. զի ես զկապանս զայս յանձին իմում կրեմ[5546], 54 զի զՔրիստոս շահեցայց. և կտտանաց մարմնոյս այսմիկ համբերեմ, զի յարութեան մեռելոցն արժանի եղէց[5547]։ 55 Եւ դուք իւրաքանչիւրոք որպէս ընկալարուք զօրէնսն ’ի ձեռաց երանելի մարգարէիցն, և սրբոյ աւետարանին՝ հաստատուն կալջիք[5548]։ 56 և վարձս ընկալջիք ’ի յարութեան մեռելոց, զկեանսն յաւիտենից ժառանգեսջիք։ 57 Ապա եթէ թերահաւատ ոք լինիցի և յանցանիցէ, դատաստան անձին իւրում նիւթէ ընդ չարագործսն, և ընդ այնոսիկ որ զայնպիսի առաջարկութիւն մոլորութեան մարդկան ունին, պատժին։ 58 Զի նոքա ինքնին իսկ են ծնունդք իժից և կորիւնք օձից և քարբից։ 59 Մերժեցարուք և ’ի բաց մեկնեցարուք ’ի նոցանէ զօրութեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի[5549]։ 60 Եւ եղիցի ընդ ձեզ խաղաղութիւն և շնորհք անդրանկին սիրելւոյ. Ամէն[5550]։

[5479] Զբաժանումն տանց հանդերձ թուահամարով՝ համաձայն անգղիական տպագրութեան եդաք առ ’ի դիւրութիւն։

[5480] Ոմանք. Թուղթ Ստեփաննոս երիցուէ առ Պաւղոս Առաքեալն ’ի կորնթացւոց։

[5481] Ոմանք. Երիցունք՝ Նումենոս, Եւբուղոս, Թէոփիլոս, և Նոմեսոն, առ Պաւղոս եղբայր. ողջոյն։

[5482] Ոմանք. Արք ոմանք եկին.. և Կղոբէոս, որք սասանեն քաջ քաջ... հրապուրող և ապա՛՛։

[5483] Ոմանք. Մեք ոչ ’ի քէն լուաք զայսպիսի բանս։

[5484] Ոմանք. Բայց այսչափ գիտեմք թէ զոր ’ի քէն ընկալաք, և զոր ’ի նոցանէ՝ հաստատուն պահեցաք։

[5485] Ոմանք. Բայց յայսմ յոյժ ողորմեցաւ մեզ Տէր, զի մինչդեռ մարմնովն ընդ... միւսանգամ ’ի քէն լուի՛՛։

[5486] Ոմանք. Արդէ փութով վաղվաղակի գրեսջիր առ մեզ զստոյգն, և կամ դու ինքնին իսկ առ մեզ։

[5487] Ոմանք. ’Ի Տէր եթէ այսպէս յայտնութիւն ցուցաւ, և նովաւ փրկեաց զմեզ Տէր ’ի ձեռաց ա՛՛։

[5488] Ոմանք. Իսկ են բանք նոցա մոլարք, զի ասեն այսպէս։

[5489] Ոմանք. եթէ ո՛չ է պարզ զմարգարէսն ընթեռնուլ։

[5490] Ոմանք. Եւ ոչ զաստուած։

[5491] Ոմանք. Եւ ոչ յարութիւն ասեն մարմնոյ։

[5492] Ոմանք. Եւ ոչ բնաւ զմարդն։

[5493] Ոմանք. Ծնեալ ասեն.. մարմնով։

[5494] Արարած ասեն Յաստուծոյ։

[5495] Ոմանք. Արդ եղբայր փոյթ։

[5496] Ոմանք. Կացցէ քաղաքս։

[5497] Մերժեսցի. ո՛ղջ լեր ’ի Տէր։

[5498] Ոմանք. Սարկաւագունն.. թերեպոս և տեքոս։ իբրև առեալ պաւղոսի զթուղթն. թէպ՛՛.. վասն ոնոտիկեայա՛՛... և սուգ առեալ վասն բա՛՛.. և ասէր լալով, լաւ էր ինձ յառաջագոյն վախճանել, և ընդ ... քանզի նովին մարմնովս եմ, և այսպիսի բանս աղետից լսեմ զվրադապետութեան. տրտմութիւն ’ի վերայ տրտմութեան հասա՛՛...զայդ աղետս, ընթանալ մեքենայից սատանայի։ Եւ ասպէս։

[5499] Ոմանք կարգին վերնագիր այսպէս. Պաւղոսի թուղթ ’ի բանտէ առ Կորնթացւոց ընթերցմունք։

[5500] Ոմանք. ’ի բազում խոցելոյ վրիպակէս, ողջոյն։

[5501] Ոմանք. Ոչինչ զարմանամ թէ այդպէս վաղվաղակի։

[5502] Ոմանք. Անարգեն զպատգամս նորա։

[5503] Ոմանք. Զայն ինչ ուսուցի ձեզ, զոր ես.. առաքելոց անտի...ընդ տերն շրջեցան։

[5504] Ոմանք. Որ է ’ի զաւակէ։

[5505] Ոմանք. Առ ’ի յերկնից ’ի Հօրէ առաքելոյ ’ի նա։

[5506] Ոմանք. Զի աշխարհս մխիթարեսցի Յիսուս։

[5507] Ոմանք. Որպէս և եցոյց զանձն իւր օրինակ։

[5508] Ոմանք. Յայտնի լիցի զի։

[5509] Ոմանք. Վասն որոյ և ’ի կորստեանն իւրում մարդն անխտիր ոչ։

[5510] Ոմանք. Կենդանացուսցէ։

[5511] Ոմանք. Առաքեաց նա առ հրէայսն մարգարեսն։

[5512] Ոմանք. Անտի կորզեսցէ զնոսա... ’ի յարդարութիւն։

[5513] Ոմանք. Եւ արկ նա ’ի հոգւոյ անտի իւրոյ ’ի վերայ։

[5514] Ոմանք. Ձեռն արկանէր. եւ զնոսա և զամենայն մարմին մեղօք։

[5515] Ոմանք. Ոչ կամեցաւ։

[5516] Ոմանք. Առաքեացն նա ’ի վախճան յառաջագոյն նկարեալ մարգարէից։

[5517] Ոմանք. Իբրև ոք մտօք հաւատաց, արժանի եղև։

[5518] Ոմանք. Յոր հպարտացեալ։

[5519] Ոմանք. Եթէ չէր Աստուած. զի ’ի մարմին անդր... և ձգեաց զնա ’ի կեանսն յաւիտենից։

[5520] Ոմանք. Իւր մարմին։

[5521] Ոմանք. Իբրև հաւատացեալքն, ազատեցաք։

[5522] Ոմանք. Արդ գիտասջիք... այլ որդիք բարկութեան։

[5523] Ոմանք. Որ զողորմութիւն գթութեան Աստուծոյ կարճեն։

[5524] Ոմանք. Որ ասեն եթէ ոչ երկինք և ոչ երկիր.. Աստուծոյ Հօր ամենայնի։

[5525] Ոմանք. Անիծեալ զանձինս նովին։

[5526] Ոմանք. Այլ դուք զօրութեամբ։

[5527] Ոմանք. Զի մի եղիջիք որդիք անհնազանդիցն. այլ մանկունք էք դուք սիրեցելոյն... եկեղեցւոյ Աստուծոյ։

[5528] Ոմանք. Վասնորոյ և ժամանակ։

[5529] Ոմանք. Արդ որ ասեն.. նոքա ոչ են հառնելոց։

[5530] Ոմանք. Այլ ’ի դատապարտութիւն և ’ի դատաստան յարիցեն թերահաւատք մարմնով։

[5531] Ոմանք. Որ ասէ թէ չիք.. նորա մի լիցի յարութիւն կենաց. զի այնպիսի յարուցելոյն, սնոտի ուրացեալ գտանին։

[5532] Ոմանք. Բայց արդ և դուք կորնթացիք. ապա գիտիցէք ցորենոյ սերմանս և զայլոց սերմանեաց։

[5533] Ոմանք. Զի հատ մի ոչ մեր անկանի յերկիր, և անդէն ’ի խոնարհ։

[5534] Ոմանք. ’Ի նոյն մարմին, և զգեցեալ։

[5535] Ոմանք. Լոկ նոյն մարմին յառնէ. այլ բազմապատիկ լցեալ օրհնութեամբ։

[5536] Ոմանք. Այլ մեզ միայն ’ի սերմանց անտի բերել ’ի մէջ.. մարմնոյ մարդկան։

[5537] Ոմանք. Որդին և Մատթեայ։

[5538] Ոմանք. Նա քարոզել նինուէացւոց, ընկլաւ նա ’ի պորտ։

[5539] Ոմանք. Եւ ապա յետ երից.. Աստուած աղօթից նորայ։

[5540] Ոմանք. ’Ի մարմնոյ նորա.. կորացաւ, և ոչ մազ մի ’ի մարմնոյ նորա թափեցաւ։

[5541] Ոմանք. Հաւատայք դուք.. և զձեզ որպէս և ինքն։

[5542] Ոմանք. Յարոյց զմեռեալն։

[5543] ’Ի տպագր՛՛. անգղիաց՛՛. Որ ’ի մարմին էք. Արիւն Յիսուսի յեցեալ էք, յայնմ աւուր առնիջիք։

[5544] Ոմանք. Գիրկ արկեալ յարոյց։

[5545] Ոմանք. Արդ մի՛ այլ ինչ տարապարտուց ընդունիցիք։

[5546] Ոմանք. Այսուհետև աշխատ ոք զիս մի՛ արասցէ. զի ես զչարչարանս Քրիստոսի ’ի մարմնի իմում կրեմ։

[5547] Յոմանս սկսեալ յայսմ բանէ. Զի զՔրիստոս շահեցայց. և այլն. մինչև ցվերջն պակասին. և փոխանակ նորա ունին. Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ հոգւոյդ ձերում եղբարք ամէն։

[5548] Ոմանք. Իւրաքանչիւր որպէս... և սրբոյ աւետարանչին։

[5549] Եւ ’ի բաց կացէք ’ի նոցանէ։

[5550] Ոմանք յաւելուն. Սիրելւոյ։ Տէր ընդ ձեզ ամենեսին։ Ամէն։ ՃԹ

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ