Աղոթարան – Oratorium
Աղոթարան – Oratorium
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ծիսական բառարան

Աղոթարան2023-04-11T21:29:53+04:00
Գրադարան 0 մեկնաբանություն

Մաղաքիա Արք. Օրմանյանի՝ Պոլսո Հայոց Պատրիարքի (1896-1908) «Ծիսական Բառարանը» առաջին անգամ հրատարակվել է 1905/1906 թ.:  Երրորդ անգամ այն հրատարակվել է  որ 1979-ին Կիլիկիայի Կաթողիկոսարանի կողմից Անթիլիասում։

Օրմանյան Սրբազանը 1905-ին և 1906-ին առաջին անգամ հրատարակելով այս «Ծիսական Բառարան»ը նպատակ է ունեցել եկեղեցագիտությունը ժողովրդականացնել։ Ծիսական բառարանը ոչ միայն կրոնական պաշտոնյաներին հատուկ և հարմար գիտելիքներ է պարունակում, այլև բավարարում է հայ հավատացյալների հետաքրքրությունը, որոնք եկեղեցու տոնական օրերի, եկեղեցում գործածվող սպասքների, զարդերի, զգեստների բացատրությունը իրենց անուններով և ամփոփ մեկնաբանությամբ կգտնեն գրքի էջերում: Գիրքը լավագույն ձևով կծառայի իր նպատակին, և ընթերցողին հստակ գաղափար կտա եկեղեցու ծիսագիտության մասին: Բառարանը բաղկացած է երկու մասից՝ «Տէրունի տօներ» և «Եկեղեցական իրեղէններ եւ նիւթական առարկաներ» բաժիններուվ: Այս արևմտահայերեն հրատարակության էլեկտրոնային փոխակերպված տեքստային և պատկերահանված տարբերակները ներկայացնում ենք ներքևում հղումներով:

ԵՐԿՈՒ ԽOՍՔ

Եկեղեցւոյ արարողութեանց պատկանեալ կէտեր ամէն հաւատացեալի ծանօթ են, բայց վերիվերոյ կերպով միայն, իսկ ասոնց բացատրութիւններն ու նշանակութիւնները միշտ հետաքրքրական նիւթ մը կազմած էն ամէնուն համար: Տէրունական տօներու պարագաները, տօնուած սուրբերու կեանքն ու գործերը, արարողութեանց ձեւերն ու մեկնութիւնները, երգեցողութեանց ու ընթերցուածներու կանոնները, սպասներու եւ զարդերու վերաբերյալ տեղեկութիւնները, տոմարական գիտելիքները եւն. մեծահատոր գիրք մը կազմելու բաւական նիւթ կրնային մատակարարել, եթէ` լիակատար Ծիսական Բառարան մը ուզէինք կազմել: Հետեւաբար հարկ անհրաժեշտ է թէ՛ զանազան մասերու բաժնել ամբողջութիւնը եւ թէ յօդուածներն ալ ամփոփ կերպով գրել, որպէս զի սոյն նիւթին վերապահուած տեղւոյն չափը յարգուած ըլլայ: Այս անգամ նկատի առնուած են միայն տէրունի տoները եւ ասոնց հետ վերաբերութիւն ունեցող կէտերն ու նիւթերը, այբուբենական կարգի վրայ շարուած՝ փնտռելու եւ գտնելու դիւրութեան համար։

Ծիսական Բառարանիս առաջին մասը (որ 1905 տարւոյ ԸՆԴԱՐՁԱԿ ՕՐԱՑՈՅՑին մէջ հրատարակուեցաւ), համակիր ընդունելութեան ու քաջալերական նահատության հանդիպած ըլլալով` օգտակար կը պատենք մաս մը եւս այս լարի հրատարակել ի վայելումն եկեղեցասէր անձերու։ Այս մասին մէջ մեզի նպատակ որոշած ենք բացաարել եկեղեցւոյ կիրառութեան մէջ գտնուած բոլոր իրեղէնները կամ նիւթական առարկաները — շէնք, սպաս, զգեստ, զարդ, գործիք, կարասի, եւ ուրիշ ասոնց նմաններ — միշտ այբուբենական կարգով։ Հարկ կը համարենք աւելցնել թէ մեր նպատակը ըլալով բացատրել լոկ իրեղէն առարկաները, չենք ուզեր մտնել արարողական տեղեկութեանց թէ ե՞րբ, եւ ի՞նչպէս եւ ի՞նչ պայմաններով պետք է կանոնաւորել անոնց կիրառութիւնը, այլ պարզապէս նկարագրել իրեղէններու կազմութիւնը, քիչ մըն ալ պատմական հմտութիւններ այլցնելով։ Մեր նպատակը սահմանափակելու միակ պատճառն է գործը տարապայման չերկարել եւ մեզի շնորհուած էջերուն չափին մէջ ամփոփուիլ։

Մաղաքիա Արք. Օրմանեան  — «Ծիսական Բառարան»

Ծիսական բառարան (PDF)

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.


Առնչվող Գրառումներ

Բազմավեպ

«Բազմավեպը» («Բազմավէպ») Մխիթարյան միաբանության կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես է։ Լույս է տեսնում 1843 թ-ից...

Կարդալ ավելին …

Թովմա Գեմբացի — «Նմանություն Հիսուս Քրիստոսի»

Բանասերների համար դժվար է առանց որևէ վարանումի նշել «Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքի հեղինակի ինքնությունը: Հավանական թեկնածուները...

Կարդալ ավելին …

Աստվածաշնչի ընդհանուր ներածություն

Աստվածաշունչը, կամ Սուրբ Գիրքը, հավաքածոն է այն գրքերի, որոնք Սուրբ Հոգու ներշնչմամբ շարադրված լինելով, իրենց որպես...

Կարդալ ավելին …

Խոսքին հավատարիմ. Ճշմարտությունը Եհովայի Վկաների մասին

Որպես գնահատման ապահով կանոն, Եհովայի Վկաների վերաբերյալ մենք գործածելու ենք մեծ մասամբ իրենց իսկ հրատարակությունները: Դրանցում...

Կարդալ ավելին …

Մանուկների Ավետարան

30 զարմանալի պատմություն Ավետարանից երեխաների համար: Այս սրբազան պատմությունները, որ փոխանցվում են սերնդեսերունդ, ծանոթացնում են երեխաներին...

Կարդալ ավելին …

Հռոմի Փրկվածը․ Կարդինալ Գրիգոր Աղաջանյան

ԳՈՀԱՐ  ՌՇՏՈՒՆԻ   ՀՌՈՄԻ  ՓՐԿՎԱԾԸ. ԿԱՐԴԻՆԱԼ ԳՐԻԳՈՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՌԱՋԱԲԱՆ Հայ ժողովրդի կյանքում, ինչպես հայտնի է, հոգևոր–ազգապահպան կենտրոնական դերակատարում ունի...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան – Oratorium HYCATHOLIC, Copyright 2026
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon
Copied to clipboard.