Ծիսական բառարան
Մաղաքիա Արք. Օրմանյանի՝ Պոլսո Հայոց Պատրիարքի (1896-1908) «Ծիսական Բառարանը» առաջին անգամ հրատարակվել է 1905/1906 թ.: Երրորդ անգամ այն հրատարակվել է որ 1979-ին Կիլիկիայի Կաթողիկոսարանի կողմից Անթիլիասում։
Օրմանյան Սրբազանը 1905-ին և 1906-ին առաջին անգամ հրատարակելով այս «Ծիսական Բառարան»ը նպատակ է ունեցել եկեղեցագիտությունը ժողովրդականացնել։ Ծիսական բառարանը ոչ միայն կրոնական պաշտոնյաներին հատուկ և հարմար գիտելիքներ է պարունակում, այլև բավարարում է հայ հավատացյալների հետաքրքրությունը, որոնք եկեղեցու տոնական օրերի, եկեղեցում գործածվող սպասքների, զարդերի, զգեստների բացատրությունը իրենց անուններով և ամփոփ մեկնաբանությամբ կգտնեն գրքի էջերում: Գիրքը լավագույն ձևով կծառայի իր նպատակին, և ընթերցողին հստակ գաղափար կտա եկեղեցու ծիսագիտության մասին: Բառարանը բաղկացած է երկու մասից՝ «Տէրունի տօներ» և «Եկեղեցական իրեղէններ եւ նիւթական առարկաներ» բաժիններուվ: Այս արևմտահայերեն հրատարակության էլեկտրոնային փոխակերպված տեքստային և պատկերահանված տարբերակները ներկայացնում ենք ներքևում հղումներով:
ԵՐԿՈՒ ԽOՍՔ
Եկեղեցւոյ արարողութեանց պատկանեալ կէտեր ամէն հաւատացեալի ծանօթ են, բայց վերիվերոյ կերպով միայն, իսկ ասոնց բացատրութիւններն ու նշանակութիւնները միշտ հետաքրքրական նիւթ մը կազմած էն ամէնուն համար: Տէրունական տօներու պարագաները, տօնուած սուրբերու կեանքն ու գործերը, արարողութեանց ձեւերն ու մեկնութիւնները, երգեցողութեանց ու ընթերցուածներու կանոնները, սպասներու եւ զարդերու վերաբերյալ տեղեկութիւնները, տոմարական գիտելիքները եւն. մեծահատոր գիրք մը կազմելու բաւական նիւթ կրնային մատակարարել, եթէ` լիակատար Ծիսական Բառարան մը ուզէինք կազմել: Հետեւաբար հարկ անհրաժեշտ է թէ՛ զանազան մասերու բաժնել ամբողջութիւնը եւ թէ յօդուածներն ալ ամփոփ կերպով գրել, որպէս զի սոյն նիւթին վերապահուած տեղւոյն չափը յարգուած ըլլայ: Այս անգամ նկատի առնուած են միայն տէրունի տoները եւ ասոնց հետ վերաբերութիւն ունեցող կէտերն ու նիւթերը, այբուբենական կարգի վրայ շարուած՝ փնտռելու եւ գտնելու դիւրութեան համար։
Ծիսական Բառարանիս առաջին մասը (որ 1905 տարւոյ ԸՆԴԱՐՁԱԿ ՕՐԱՑՈՅՑին մէջ հրատարակուեցաւ), համակիր ընդունելութեան ու քաջալերական նահատության հանդիպած ըլլալով` օգտակար կը պատենք մաս մը եւս այս լարի հրատարակել ի վայելումն եկեղեցասէր անձերու։ Այս մասին մէջ մեզի նպատակ որոշած ենք բացաարել եկեղեցւոյ կիրառութեան մէջ գտնուած բոլոր իրեղէնները կամ նիւթական առարկաները — շէնք, սպաս, զգեստ, զարդ, գործիք, կարասի, եւ ուրիշ ասոնց նմաններ — միշտ այբուբենական կարգով։ Հարկ կը համարենք աւելցնել թէ մեր նպատակը ըլալով բացատրել լոկ իրեղէն առարկաները, չենք ուզեր մտնել արարողական տեղեկութեանց թէ ե՞րբ, եւ ի՞նչպէս եւ ի՞նչ պայմաններով պետք է կանոնաւորել անոնց կիրառութիւնը, այլ պարզապէս նկարագրել իրեղէններու կազմութիւնը, քիչ մըն ալ պատմական հմտութիւններ այլցնելով։ Մեր նպատակը սահմանափակելու միակ պատճառն է գործը տարապայման չերկարել եւ մեզի շնորհուած էջերուն չափին մէջ ամփոփուիլ։
Մաղաքիա Արք. Օրմանեան — «Ծիսական Բառարան»
Ծիսական բառարան (PDF)
Թողնել պատասխան