ԳՐԱԴԱՐԱՆ

external

Սահմանք իմաստասիրութեան

Հեղինակ՝ Դավիթ Անհաղթ
Հրատարակչություն՝ ՀՍՍՀ ԳԱ հրատ.
Տարեթիվ՝ 1980

Գրքի մասին. 5–6-րդ դարերի ականաւոր փիլիսոփայ Դաւիթ Անյաղթը հին Հայաստանի փիլիսոփայական գիտութեան հիմնադիրն է՝ նրա աշխարհիկ ուղղութեան ամենախոշոր ներկայացուցիչը: Նրա շնորհիւ հայ փիլիսոփայութիւնը 6-րդ դար թեւակոխեց իր զարգացման մասնագիտական փուլը: Դաւիթ Անյաղթի ստեղծագործութիւնը նախապատրաստուած էր 5-րդ դարի հայ իմաստասէրների եւ թարգմանիչների բեղուն գործունէութեամբ: 5-րդ դար երկրորդ կէսի եւ 6-րդ դարի առաջին քառորդի ընթացքում Յունաբան դպրոցի կատարած թարգմանութիւնները, քերականական, ճարտասանական եւ յատկապէս՝ հին յունական փիլիսոփայական յուշարձանների թարգմանութիւնները առաջ մղեցին հայ տեսական միտքը:

external

Ներբողներ
Ճառեր

Հեղինակ՝ Դավիթ Անհաղթ, Մամբրէ Վերծանող
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2008

Գրքի մասին. Դավիթ Անհաղթը հայ փիլիսոփայական մտքի ամենավեհ բարձունքն է: Փիլիսոփայական վեճերում հաղթանակների համար ստացել է Անհաղթ պատվանունը: Առաջին թարգմանիչներից է, հայ Եկեղեցու տոնելի սրբերից: Նպաստել հայ փիլիսոփայական գիտության զարգացմանը: Մամբրե Վերծանողը Ե դարի կրտսեր թարգմանիչներից է: Հայ հին գրականության և հայ Եկեղեցու պատմության հեղինակները պատմական աղբյուրների լռության պատ- ճառով պարզապես բավարարվել են նրան հիշելով որպես Մամբրե Վերծանող` դասելով նրան կրտսեր թարգմանիչների շարքը:

external

Սուրբ հայրերը խրատում են

Հեղինակ՝ Ժողովածու
Հրատարակչություն՝ ՀԱԵ, Երևան
Տարեթիվ՝ 2003

Գրքի մասին. Այս գրքի հրատարակության նպատակը մեկն է. հայոց լուսահավատ, ազնվալեզու սուրբ հայրերի բարեխոսությամբ ու օգնությամբ հոգեկործան որոմներից ու փշերից մեր ազգը մաքրելը, նորատունկ հոգիների պարարտացնելը մեր նախնիների կենարար խրատներով, որոնց աղբյուրը զուլալ է ակնվանիի նման, քանզի բխում է սուրբ Գրքի խորախորհուրդ ընդերքներից, ինչպես որ գրված է. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդի-մանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը լինի կատարյալ ու պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ. Տիմոթեոս 3:16,17):

external

Խրատներ

Հեղինակ՝ Անտոն Մեծ
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածնի հրատ.
Տարեթիվ՝ 2009

Գրքի մասին. Անտոն Մեծ (Սուրբ Անտոն) (251-356 թթ.), ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ։ Սուրբ հայր Անտոն Մեծի`Քրիստոսով ապրելու խրատները, քաղված նրա կյանքի` սուրբ Աթանասի գրառած պատմությունից, որ բովանդակում են 20 ուղերձ և 20 պատգամ:Սուրբ Անտոն Մեծի` անապատաբնակության հիմնադիրի կյանքը միաժամանակ և՛ ի դեալ է, և՛ ճանապարհ, որը պետք է անցնի փրկության ձգտող յուրա անչյուր քրիստոնյա: Դեռևս մանուկ հասակից հայտնի եղավ, որ սուրբ Անտոնին Աստված է ընտրել այն գործի համար, որը նա պիտի կատարեր հետագայում: Միայնության հակված նրա խաղաղ, սրտաբուխ խառնվածքը նրան կտրում էր մանկա կան չարաճճիություններից և պահում էր տանը…

external

Զորավոր աղոթք

Հեղինակ՝ Եփրեմ Ասորի
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տարեթիվ՝  2005

Գրքի մասին. Եփրեմ Ասորու գրչին են պատկանում կամ վերագրվում սուրբգրային բազմաթիվ մեկնություններ, այդ թվում՝ Տատիանոսի Համաբարբառի մեկնությունը, դավանական աշխատություններ, ճառեր, աղոթքներ, ներբողներ, կցուրդներ, որոնք շարադրված են արևելաքրիստոնեական մտքին հատուկ խորհրդապաշտական ոգով, հայտնութենական թափանցումներով, քնարականությամբ։ Եփրեմ Ասորու երկերի մեծ մասը հայացվել են 5-րդ դարում, գրչագրվել և շրջանառության մեջ մտել բազմաթիվ ընդօրինակություններով։ Թարգմանվել են Հին և Նոր կտակարանների մեկնություններ, կցուրդներ, աղոթքներ, կանոններ, խրատներ, քարոզներ, ճառեր։

external

Ճառընտիր

Հեղինակ՝ Եփրեմ Ասորի
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ.
Տարեթիվ՝ 2010

Գրքի մասին. Ներկա հրատարակությունն ընդգրկում է Ս. Եփրեմ Ասորու ճառերի ընտրանին` «Կցուրդ Ս. Եփրեմի Ասորւոյ» (հր. Ներսէս Ակինեան, Վիեննա, 1957), և «Սրբոյն Եփրեմի Մատենագրութիւնք, հատոր 4, Ճառք և աղօթք» (Վենետիկ, Ս. Ղազար, 1836) հրատարակություններից: Սուրբ Եփրեմ Ասորին տիեզերական Եկեղեցու տասներկու մեծ վարդապետներից է: Նա Ասորիքի մարգարե է անվան վել իր հայրենակիցների կողմից, իսկ Հայմաւուրքը նրան անվա նում է Եկեղեցուսյուն և Սուրբ Հոգու քնար:  Ս. Եփրեմի գործերի մեծ մասը հայերեն են թարգման վել 5-րդ դարում: Նրա երկերի մի զգալի մասը այսօր հայտնի է միայն հա յերեն թարգմանությամբ:  

external

Խրատներ

Հեղինակ՝ Եփրեմ Ասորի
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տարեթիվ՝ 2007

Գրքի մասին. Սուրբ Եփրեմ Ասորին ծնվել է, հավանաբար, չորրորդ դարի սկզբներին Մծբինում` Միջագետքի հյուսիսարևելյան մասի գլխավոր քաղաքում կամ նրա մերձակայքում: Նրա նախնիները, ինչպես վկայում է ինքը, ընչազուրկ էին և ողորմությամբ էին ապրում, պապերն արդեն հողագործ էին և բարեկեցիկ կյանք էին վարում, ծնողները նույնպես հողագործ էին: Ինքը` սուրբ Եփրեմը, խոսում է իր պատանության տարիների մասին. «Ես արդեն պատրաստ էի բարիքի հաղորդությանը, հայրերից հորդորներ էի ստացել Քրիստոսի մասին: Ծնողներս ներշնչել էին Աստծո երկյուղը: Ես տեսնում էի բարեպաշտ կյանքով ապրող հարևաններիս, լսում էի Քրիստոսիհամար տառապած շատ մարդկանց մասին»:

external

Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին

Հեղինակ՝ Վարդան Այգեկցի
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2004 / 2008

Գրքի մասին. Վարդան Այգեկցին` որպես մատենագիր և քարոզիչ, իր դարաշրջանի նշանավոր եկեղեցականների փաղանգում ուրույն տեղ է գրավում: Նա մեզանում առավել հայտնի է որպես առակագիր և խրատաբան, քան իբրև աստվածաբան: Իր գրական գործունեությամբ նա իր մեծ նախորդի` Մխիթար Գոշի ավանդների շարունակողն է: Միջնադարից Այգեկցու անունով մեզ են հասել առակների բազում հավաքածուներ, որոնք միջնադարյան գեղարվեստական արձակում «Ժողովածոյք Վարդանայ» անվանումով են հանդես գալիս: Ներկա երրորդ հրատարակու թյունը, բացի «Խրատ քահանաներին և ժողովրդին» գրքույկից, ընդգրկում է նաև նրա «Խրատները» և սույն հատորում այն ներկայացված է արդի արևելահայերենի ուղղագրությամ: