ԳՐԱԴԱՐԱՆ

external

Книга скорбных песнопений

Автор: Григор Нарекаци
Издательство: Наука, Москва
Год: 1977 / 1988

Գրքի մասին. Место «Книги скорбных песнопений» Григора из Нарека не только в традиционной армянской культуре, но и во всей традиционной армянской жизни не с чем сравнить. «Книгу» переписывали из столетия в столетие, стремились иметь чуть ли не в каждом доме. Целый народ принял поэзию Нарекаци к сердцу. Ее благое действие представало в умах простых людей распространившимся из области духовного на область материального; если от текстов ожидали врачевания человеческой души, то в вещественности рукописи искали исцеления для недужного человеческого тела – ее можно было подложить под голову больному.

1. Перевод Наума Гребнева  
1. Перевод перевод Дарбинян-Меликян и Ханларян
2. Перевод перевод Дарбинян-Меликян и Ханларян
Аудиокнига: Слушать  |   Скачать Скачать

external

Նարեկ աղօթից համառօտ եւ զգուշաւոր
լուծմամբք նորոգ բացայայտեալ

Հեղինակ՝ Գաբրիէլ Աւետիքեան
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1859

Գրքի մասին. Նարեկացիագիտության բարձրագույն մակարդակը հանդիսացավ Դաբրիել Ավետիքյանի (1750-1827) վաստակը: Նա նոր աստիճաի բարձրացրեց 18-րդ դարի թե բնագրագիտական և թե մեկնաբանական աշխատանքը: Ընթերցողներին ուղղած իր խոսքում Ավետիքյանը Նա­րեկացուն ներկայացնում է 18-րդ դ. կրոնա-հայրենասիրական մեկնակե­տից: Հունաստանը հպարտ է, որ Հոմերոս ունի, Իտալիան՝ Վերգիլիոս, մինչդեռ «վեհ քան զնոսա աո Հայաստանեսւյքս ծագեաց երանաշնորհն Գրիգորիոս, որ գիտաց զապստամբ հոգին բանաստեղծութեան հնազանդել ընդ թևօք աստուածայնոյ հոգւուն»:

external

Մատեան Ողբերգութեան

Հեղինակ՝ Գրիգոր Նարեկացի
Հրատարակչություն՝ Գրիգոր Նարեկացի
Տարեթիվ՝ 1002

Գրքի մասին. Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարեւորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչեւ 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական – հոգեւոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
Աուդիոգիրք — Մատեան Ողբերգութեան

external

Հաւատով խոստովանիմ

Հեղինակ՝ Ներսես Շնորհալի
Հրատարակչություն՝ Ներսես Շնորհալի
Տարեթիվ՝ 12-րդ դար

Գրքի մասին. «Հաւատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզուներով): Բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) և բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական և այլն): Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է: Ուրիշ կերպ ասած՝ այս աղոթքը ստեղծված է, որպեսզի ամեն մի հավատացյալի կողմից ասվի ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ:

external

Տաղեր

Հեղինակ՝ Ներսես Շնորհալի
Հրատարակչություն՝ Ներսես Շնորհալի
Տարեթիվ՝  12-րդ դար, հրտ. 1987

Գրքի մասին. Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել։ Նրա շարականների, տաղերի գանձերի ու փոխերի թիվն անցնում է 100-ը։ Նրա լավագույն շարականներից մեկն սկսվում է «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրել է պարզ ու մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Հարկ է նշել, որ տաղորը կազմում են նրա աստվածաբանական մտածողության առանցքային հատ­կություններից մեկը:

external

Վիպասանութիւն

Հեղինակ՝ Ներսես Շնորհալի
Հրատարակչություն՝ Ներսես Շնորհալի
Տարեթիվ՝ 1121, հրտ. 1643

Գրքի մասին. Մեծ է Ն. Շ-ու «Վիպասանութիւն» (1121, հրտ. 1643) ստեղծագործության գրապատմական նշանակությունը: «Վիպասանութիւն»-ը, որի նյութը հայ ժողովրդի պատմության դրվագներն են, գրված է հոմերոսյան դյուցագնավեպերի նմանողությամբ, ունի շեշտված աշխարհիկ բովանդակություն: Պատկերելով ազատագրական պայքարի Փառավոր դրվագները, նախնիների հերոսական քաջագործությունները՝ բանաստեղծի նպատակն է հայրենասիրության ոգով դաստիարակել ընթերցողին: «Վիպասանութիւն»-ը հայ վիպերգության և վիպաքնարական պոեմների նախօրինակներից է: 

external

Ողբ Եդեսիոյ

Հեղինակ՝ Ներսես Շնորհալի
Հրատարակչություն՝ Ներսես Շնորհալի
Տարեթիվ՝ 5-րդ դար

Գրքի մասին. Ներսես Շնորհալու «Եդեսիայի ողբը» («Ողբ Եդեսիոյ») պոեմի գրության առիթ է դառնում 1144 թ. Եդեսիա քաղաքի գրավումը Հալեպի Զանգի ամիրայի կողմից։ Պոեմը գրված է դիմառնության հնարքով։ Այրի կնոջ պատկերով Եդեսիան ողբում է իր դժբախտությունը՝ ողբակցության հրավիրելով քրիստոնյա աշխարհը։ Դիմելով Մեծ Հայքին՝ Եդեսիան հիշում է անցյալի վեհությունը, հակադրելով այն ներկայի թշվառությանը։ Ու՞ր են հայոց երբեմնի թագն ու պսակը, զինակիրները, նախարարներն ու իշխանները: Բանաստեղծի նպատակն է եղել օգտագործելով առիթը, հեռանկարի նկատմամբ հավատ ներշնչել իր հայրենակիցներին և մխիթարել:

external

Յիսուս որդի

Հեղինակ՝ Ներսես Շնորհալի
Հրատարակչություն՝ Ներսես Շնորհալի
Տարեթիվ՝ 1152 / 1991

Գրքի մասին. Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը: Ըստ Մ. Ավդալբեգյանի` Շնորհալին «Յիսուս Որդի»-ն գրել է՝ ելնելով մանկավարժական նկատառումներից: Այն «կանոնական գրքերի հենքի վրա հյուսված ստեղծագործություն է, որ նպատակ ունի ամրապնդել Հին ու Նոր Կտակարանների էական դրվագներն ընթերցողի մեջ, հստակել այլաբանություններն ու տպավորել մատչելի մեկնություններրով»: Երկի հիմքում ընկած է խոստովանելու, ապաշխարելու ճանապարհով Աստծու ողորմածությանն արժանանալու գաղափարը: Բանաստեղծը խնդրում է Աստծուն օգնել իրեն, բուժել, փրկել, արժանի դարձնել երկնային արքայությանը: