ԳՐԱԴԱՐԱՆ

external

Նուագարան Երանուհւոյ Կուսին Մարիամու

Հեղինակ՝ Հովհաննես Կոստանդնուպոլսեցի
Հրատարակչություն՝ տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի
Տարեթիվ՝ 1676

Գրքի մասին. Տիտղոսաթերթ. ՆՈՒԱԳԱ/ՐԱՆ/ ԵՐԱՆՈՒՀՒՈՅ ԿՈՒ/ՍԻՆ ՄԱՐԻԱՄՈՒ./ Եւ սրբոյ հրեշտակին Պա/հապանի։ Թարգմանեցեալ ի Յօհաննի/սէ վարդապետէ Կոստանդի/նուպօլսեցւոյ ի հայկական/ բարբառ ի յզբօսանս մերայ/նոց ճշմարտասիրաց։/ Եւ տպագրեցեալ ի տպարա/նի սրբոյ Էջմիածնի և սրբոյ/ Սարգսի զօրավարին։/ Ի ՄԱՐՉԻԼԵԱՅ/ Յամի ներ մարմնութե[ան] Տ[եառ]ն/ 1676. Յունիսի 15։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Տիտղթ. զարդափակ։ Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը մոտ 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված է նաև նոտրգիր և գլխագրեր։ Կաշեպատ կազմով, որի վրա՝ փոքրիկ զարդի մեջ LHS տառերը։

external

Բանալի արքայութեան
Աղօթագիրք ամէն հասակի
վիճակի եւ աստիճանի անձանց համար

Հեղինակ՝ Գովրիկեան, Գրիգոր
Հրատարակչություն՝ Մխիթարեան տպարան, Վիեննա
Տարեթիվ՝ 1887

Գրքի մասին. «Ինչ որ կ’ընէ արեւը տնկոց համար, անկէ անհամեմատ աւելին կ’ընէ աղօթքը առաքինութեանց համար: Մէկդի առնունք արեգակը տնկերեն, ծածկենք անոր կենսատու ճառագայթները բուսոց առջեւէն, կը տեսնենք որ չեն կրնար աճիլ, կը տժգունին ու կը ցամքին»: | Աղօթագիրք ամէն հասակի, վիճակի ու աստիճանի անձանց: Բ տպագրութիւն: Շարվ. 12×7 սմ։ 4 ներդիր թ. նկ., Ը, 527 էջ:

­
­­­

external

Նոր աղօթագիրք

Հեղինակ՝ Ուզունեան, Դաւիթ
Հրատարակչություն՝ Ի վանս Պ. Ս. Աստուածածնի, Վիեննա
Տարեթիվ՝ 1874

Գրքի մասին. «Ահա քեզի նոր աղօթագիրք, կամ թե ըսեմ՝ գործի աստուածային փառաբանութեան, որ աս երկրի վրայ զԱստուած օրհնես գովես հրեշտակաց պէս իր անչափ բարութեան համար: Ինչ մէծ շնորհք կըսեպէիր քեզի, անանկ բարեկամ մը ունենայիր, որ ուզած ատենդ քեզ թագաւորին առաջին հաներ ու անոր հետ խօրաթել տար:» Թվայնացվել է Մատենադարանի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում: 496 էջ, շարվ. 10×5 սմ: Տիտղթ. վրա զարդ:

­
­­

external

Նոր աղօթագիրք
հայերէն աշխարհաբար

Հեղինակ՝ Ուզունեան, Դաւիթ
Հրատարակչություն՝ Ի վանս Պ. Ս. Աստուածածնի, Վիեննա
Տարեթիվ՝ 1859

Գրքի մասին. «Ահա քեզի նոր աղօթագիրք, կամ թե ըսեմ՝ գործի աստուածային փառաբանութեան, որ աս երկրի վրայ զԱստուած օրհնես գովես հրեշտակաց պէս իր անչափ բարութեան համար: Ինչ մէծ շնորհք կըսեպէիր քեզի, անանկ բարեկամ մը ունենայիր, որ ուզած ատենդ քեզ թագաւորին առաջին հաներ ու անոր հետ խօրաթել տար:» Թվայնացվել է Մատենադարանի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում:

­
­­

external

Աղօթագիրք մանկանց

Հեղինակ՝ Ի վանս Պ. Ս. Աստուածածնի (Մխիթարեան)
Հրատարակչություն՝ Ի վանս Պ. Ս. Աստուածածնի, Վենետիկ
Տարեթիվ՝ 1849 

Գրքի մասին. «Քու հոգեւոր փաձագդ տեսնելով ու աղոթասէր ըլլալդ իմանալով՝ կու տամ քեզի աս պզտիկ աղօթագիրքը, որ կարենաս սրտիդ փափագը լեցընել, գտնելով անոր մէջը քեզի համար զանազան աղօթքներ, ու անոնցմով քու ստեղծողիդ ու սիրական Յիսուսիդ հետ խօսակցելով»: Կազմակից են՝ Քրիստափ. Կոլոմբոս կամ Ամերիկայի գտնուիլը.- Վիէննա, 1850; Բարոյական վէպեր կամ տղայոց սիրտը կրթելու յարմար պատմութիւններ.- Վիեննա, 1850; Բարոյական թատրներ տղոց կրթութեան համար (Հ. 1 : Խոսրով կամ բարձրամիտ խայտառակեալ).- Վիեննա, 1850:

­
­

external

Կարճառօտ աղօթագիրք
ամմէն օրուան

Հեղինակ՝ Աւգերեան Մկրտիչ
Հրատարակչություն՝ Ի Սուրբն Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1842 

Գրքի մասին. «Շատ կերպ սիրուն ու օգտակար աղօթքի գրքեր ելած են գրաբառ, որ ամմենուն ձեռքը կան. այսուամենայնիւ ջերմեռանդները աղսչեցին, որ աւելի համառօտ ու պարզ գըրքուկ մը ըլլայ ամմեն օրուան համար»: Աղօթք առաւօտեան, երեկոյեան: Աղօթք տէրունական տօնից: Աղօթք առ սբ. Աստուածածինն: Աղօթք առ սուրբս. Յոհաննու կարապետի, Յովսեփայ, Գրիգորի լուսաւորչի, Յակոբայ, հռիփսիմեանց, պահապան հրեշտակին:

external

Կարճառօտ աղօթքներ
շաբաթի ամէն մէկ օրին համար

Հեղինակ՝ Լազարյան ճեմարան
Հրատարակչություն՝ տպ. Լազարյան ճեմարանի, Մոսկով
Տարեթիվ՝ 1840 

Գրքի մասին. Թարգմանութիւն։ Երկրորդ տպագրութիւն։ Թէև էս աղօթքներս, որ էս գրքիս մեջն գրված են, էնպէս են կարգված՝ որ խնդրողն ոչ թե մէնակ, բայց ընկերության մէջ աղօթէ. բայց նորանք էն անձին էլ որ մէնակ է՝ օգտակար կըլինին. միայն թէ քիչ փոփոխութիւն անէ…

 

external

Աղօթք
հաղորդասէր հոգւոյ

Հեղինակ՝ Յովհաննէս Մկրտիչ (Բականի)
Հրատարակչություն՝ Ի Ս. Ղազար ի վանս Մխիթարաց
Տարեթիվ՝ 1865 

Գրքի մասին. «Հեղինակ գրոցս Յօվհաննէս Մկրտիչ մականուն Բականի երեց իտալացի, որ երկեմաւ յառաջ ննջեաց ’ի Տէր առաքինակրօն վարուց համբաւով, ծանուցանէ՝ ’ի խնդրոյ այլոյ ուրումն աստուածասէր երիցակցի յօրինեալ զմատեանս խոկմանց և աղոթից ’ի պատրաստութիւն և ’ի գոհութիւն սրբոյ Խորհրդոյն ընդունելութեան». Տիտղոսաթերթի դարձերեսին՝ Յիշատակ Աղայեկեան տոհմին: Հեղինակի անվան ամբողջական տվյալը վերցված է «Ազդ»-ից: Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում: