ԳՐԱԴԱՐԱՆ

external

Կնիք հաւատոյ

Հեղինակ՝ Կոմիտաս Ա Աղցեցի
Հրատարակչություն՝ Կոմիտաս Ա Աղցեցի
Տարեթիվ՝ 7-րդ դար / 1914

Գրքի մասին. Կոմիտաս Ա Աղցեցին ժամանակի հայտնի աստվածաբաններից և դավանաբաններից է: Կարևոր դեր է խաղացել պարսից տերության սահմաններում և Արևելքի եկեղեցիների շրջանում Հայ եկեղեցու դիրքերի ամրապնդման և հեղինակության բարձրացման գործում: Կոմիտասն իր մասնակցությունն է բերել եկեղեցաքաղաքական պայքարին նմանապես. նրա հանձնարարությամբ են կազմվել ինչպես «Կնիք հաւատոյ» դավանաբանական ժողովածուն, այնպես էլ «Գիրք Թղթոց»-ը։ «Կնիք հաւատոյ» երկը 1914 թ. հրատարակվել է Կարապետ եպիսկոպոսի կողմից համաձայն Երևանի մատենադարանի թիվ 4640 ձեռագրի (ԺԵ դար)։

external

Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ՝ Վարդան Այգեկցի
Հրատարակչություն՝ Վարդան Այգեկցի
Տարեթիվ՝ 13-րդ դար

Գրքի մասին. Վարդան Այգեկցին ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, նովելներ, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ 

 Сборники притчъ Вардана. Матеріалы для исторіи средневѣковой Арменіи.
Часть I  |  Часть II Часть III

external

Ճառք, ներբողեանք

Հեղինակ՝ Վարդան Արեւելցի
Հրատարակչություն՝ Վարդան Արեւելցի
Տարեթիվ՝ 13-դար

Գրքի մասին. Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր։ Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր։ Վարդան Արևելցուն են վերագրվում Խաչին նվիրված ճառեր, «Կանոնական բանս» գրվածքը, առակներ, ընդարձակ և համառոտ տարբերակներով պահպանված «Աշխարհացոյց»-ը։ Հեղինակ է նաև քերականական երկու աշխատությունների՝ «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց», որոնք գրված են ժամանակի խոսակցական լեզվով։ Վարդան Արևելցին նաև բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է ։

external

Արմատ հաւատոյ

Հեղինակ՝ Վարդան Այգեկցի
Հրատարակչություն՝ Վարդան Այգեկցի
Տարեթիվ՝ 1205

Գրքի մասին. «Արմատ հավատո»-ն (լրիվ խորագիրը՝ «Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ» կազմել է Վարդան Այգեկցին 1205-ին: Հեղինակային բնագիրը մեզ չի հասել: Երկը հայտնի է բազմաթիվ ընդօրինակություններով՝ ընդարձակ և համառոտ խմբագրությամբ: Ընդարձակ խմբագրությունը, որ շատ ավելի մոտ է հեղինակային օրինակին, բաղկացած է 16 գլխից: Առաջին երկու գլուխներն ըստ էության առաջաբաններ են, որտեղ խոսվում է աշխատության ստեղծման շարժառիթների ու նպատակների մասին: Այս երկի շարադրումը թելադրված էր կաթոլիկ Արևմուտքի եկեղեցաքաղաքական նկրտումները կասեցնելու անհրաժեշտությամբ:

external

Թղթեր

Հեղինակ՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Հրատարակչություն՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Տարեթիվ՝  11-րդ դար

Գրքի մասին. Գրիգոր Մագիստրոս Պահլավունին եղել է ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը, զգալի հետք թողել միջնադարյան հայ մշակույթի պատմության մեջ, նպաստել գիտության և գրականության զարգացմանը։ Մեզ են հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու նամակները («Թղթեր», հրատարակվել են 1910)։ Գրել է նաև «Մեկնութիւն քերականին» քերականագիտական երկը, չափածո ստեղծագործություններ («Տաղասացութիւնք», 1868), որոնցից ամենանշանավորը «Առ Մանուչե» («Հազարտողեան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը։ 1016 տողանոց պոեմի վերջին 116 տողը նվիրված են Հայոց եկեղեցու պատմությանը՝ Գրիգոր Ա Լուսավորչից մինչև հայերեն գրերի գյուտը։

external

Եղծ աղանդոց

Հեղինակ՝ Եզնիկ Կողբացի
Հրատարակչություն՝ Եզնիկ Կողբացի
Տարեթիվ՝ 5-րդ դար

Գրքի մասին. «Եղծ աղանդոց» («Աղանդների հերքումը»), 5-րդ դարի հայ մատենագիր, իմաստասեր, աստվածաբան և թարգմանիչ Եզնիկ Կողբացու կոթողային աշխատությունը, հայ միջնադարյան աստվածաբանական-իմաստասիրական մտքի և դասական հայրախոսության կարևորագույն հուշարձան։ Չորս մասից բաղկացած աշխատությունում՝ Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ կրօնից պարսից, Եղծ յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի, հաջորդաբար ներկայացվում և քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են պարսից զրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների դուալիզմի ուսմունքը և Մարկիոնի գնոստիկական աղանդը։

external

Ճառք

Հեղինակ՝ Յովհան Մանդակունի
Հրատարակչություն՝ Յովհան Մանդակունի
Տարեթիվ՝ 5-րդ դար

Գրքի մասին. Հովհաննես Մանդակունին Մաշտոցի սաներից է և իր հայրապետական գործունեության տարիներին եկեղեցական ժամերգության հարցերով զբաղվելիս, գրել է նաև հոգևոր երգեր։ Ոսկեդարում ստեղծված նրա գրական ժառանգությունը ավելի մեծ տարածում գտավ։ Ճառերի այս ժողովածուն վաղ միջնադարի Հայոց եկեղեցական կեանքին, բարոյական, բարոյագիտական պատկերացումներին նուիրուած բացառիկ գրական յուշարձան է, որը մեծապէս ազդել է հետագայ դարերի հայկական ճառագրութեան վրայ: Սուրբ Հովհաննես Մանդակունին հինգերորդ դարի կրտսեր թարգմանիչների դասից է։

external

Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին

Հեղինակ՝ Եղիշէ
Հրատարակչություն՝ Եղիշէ
Տարեթիվ՝ 5-րդ դար

Գրքի մասին. Աշխատութեան բուն վերնագիրը տալիս է հեղինակը` Բան վասն Հայոց պատերազմի, որին հետագայում աւելացուել է նաեւ Վարդան անունը: Հեղինակը ներկայացնում է իրեն որպէս իր կողմից նկարագրուած պատմական անցքերի ժամանակակից եւ մասնակից, մինչդեռ սեփական անունը չի տալիս: Հեղինակը ներկայացնում է Մեծ Հայքի վիճակը 387 թ. բաժանումից եւ Արշակունիների հարստութեան վերացումից յետոյ, Սասանեանների ճնշումները Յազկերտ Բ-ի օրօք, հայերի բռնի կրօնափոխութեան առաջին քայլերը, հայերի ապստամբութիւնը, պառակտումը Վարդան Մամիկոնեանի եւ Վասակ Սիւնու միջեւ…