ԳՐԱԲԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

* Լալիկ Խաչատրեան, Մխիթարեան, 2016։ PDF

Տե՛ս նաև. Գրաբարի բառարան

Ա

ԱԳԱՆԵԼ1 (իմ), ագայ, ագի՛ր, հ. Հագնել, հագնուել:

ԱԳԱՆԵԼ2 (իմ), ագայ, ագի՛ր, չ. Իջեւանել, գիշերը օթեւանել` մնալ` անցկացնել որեւէ տեղ:

ԱԳԵՒՈՐ, ա. Պոչ ուեցող, պոչաւոր:

ԱԳԻ, ւոյ, եաւ կամ ւով, գ. Պոչ:

ԱԳՈՒԳԱՅՔ (ասոր.), գայից, գայիւք, գ. Ջրի խողովակ (քարից կամ թրծած կաւից):

ԱԳՈՒՑԱՆԵԼ1, ագուցի, գո՛, պբ. 1. Հագնել տալ, հագցնել: 2. Ագուցել, անցկացնել, մտցնել:

ԱԳՈՒՑԱՆԵԼ2, ագուցի, գո՛, պբ. Իջեւանելու տեղ` օթեւան տալ, հիւրընկալել:

ԱԴԱՄԱԾԻՆ, ծնի, ծնաց, ա./գ. 1. Ադամորդի, մարդ: 2. Ադամից սերուած:

ԱԴԱՄԱՅԱԿԱՆ, ԱԴԱՄԱՅԻՆ, ա. Ադամին յատուկ` վերաբերող:

ԱԶԱԶԱՆԱԼ, ացայչ. Չոր ու ցամաք

ԱԶԱԶԱՆԵԼ (իմ), ե֊ցայդառնալ, չորանալ, ցամաքել:

ԱԶԱԶԵԼ1, եցի, ն. Չորացնել, ցամաքեցնել:

ԱԶԱԶԵԼ2 (իմ), եցայ, տե՛ս ԱԶԱԶԱՆԱԼ:

ԱԶԱԶՈՒՆ, ա. 1. Չոր, չորացած: 2. Թոյլ, տկար: 3. փխբ. Կարեկցանքի արժանի:

ԱԶԱՏ, ի, աց կամ ից, գ. Ազնուական, իշխան: ա. 1. Ինքնիշխան, անկախ: 2. Որեւէ բանով չկաշկանդուած, կապանքից` հարկերից ազատ: 3. Հեռու, մեկուսի, անմասն: 4. Արձակ, ընդարձակ, լայնարձակ: 5. Բարձր: Ազատ առնել, Ազատել, ազատութիւն տալ:

ԱԶԱՏԱԲԱՐՈՅ, ի, ից, ա. Լաւ բնաւորութիւն ու խառնուածք ունեցող:

ԱԶԱՏԱԲԵՐԱՆ, ա. Ազատ` համարձակ խօսող. անկախ, անբռնադատ. անկաշկանդ: մ. Ազատօրէն, աներկիւղ, համարձակ. անվախ կերպով:

ԱԶԱՏԱԳՈՒՆԴ, գնդի, գ. Ազատներից` ազնուականներից կազմուած` բաղկացած խումբ կամ զինուորական գունդ:

ա. Ազատներից խմբուած` կազմուած` բաղկացած: ԱԶԱՏԱԶՆԵԱՅ, ա. Ազնուականի ԱԶԱՏԱԶԱՐՄ, ի, իցտոհմից` ցեղից ԱԶԱՏԱԶԳԻ, ւոյ, եացսերած, ազնուական ծագում ունեցող: ԱԶԱՏԱԽՈՒՄԲ, ա. Ազնուականներից կազմուած: գ. Ազնուականների խումբ: ԱԶԱՏԱԽՕՍ, ա. 1. Ազատ` անկաշկանդ խօսող: 2. Ազատօրէն հնչող:

ԱԶԱՏԱԾԻՆ, ա./գ. Ազնուական ծագում ունեցող, ազնուականի որդի` դուստր: ԱԶԱՏԱՄԻՏ, ա. 1. Ազատ մտածող, սրտաբաց, անկեղծ: 2. Առատաձեռն: ԱԶԱՏԱՆԻ, նւոյ կամ նոյ, գ. հաւաք. Ազնուականների` իշխանների դասը: ԱԶԱՏԱՏՈՀՄ, ա. Ազնուատոհմ, ազնուազարմ: գ. Ազնուական(ներ):

ԱԶԱՏԱՐԱՐ, ի, աց, ա. Փրկիչ, փրկարար:

ԱԶԱՏՈՐԴԻ, ւոյ, ւոց, գ. 1. Ազնուականի որդի` սերունդ: 2. Ազնուատոհմ մարդ:

ԱԶԱՏՕՐԷՆ, մ. Ազնուականին վայել կերպով, ազնուականի նման:

ԱԶԳ (պհլ.), ի, աց, գ. 1. Ցեղ, տոհմ: 2. Սերունդ(ներ): 3. Ժողովուրդ: 4. Սեռ, տեսակ: 5. Կարգ, դաս:

* Ազգ ազգ (ազգի ազգի). 1. Զանազան ցեղեր` ժողովուրդներ: 2. Տեսակտեսակ:

* Ազգաց յազգս Ցեղից ցեղ,

* Ազգէ յազգ սերնդից սերունդ:

ԱԶԳԱԲԱՆ, ա. Որեւէ տոհմի կամ ազգի ծագումնաբանութիւնը գրող, տոհմածառը կազմող:

ԱԶԳԱԲԱՆԵԼ, եցի, ն. Որեւէ տոհմի կամ ցեղի ճիւղագրութիւնը կազմել:

ԱԶԳԱԳԻՐ, գ. Ազգագրութեամբ զբաղուող, ազգագրութեան մասնագէտ:

ԱԶԳԱԹԻՒ, ա. Որեւէ ազգի` տոհմի պատկանող:

ԱԶԳԱԹՈՒԵԼ, եցի, ն. Ազգահամար` մարդահամար կազմել` անցկացնել:

ԱԶԳԱԿԱՆ, ի, աց, ա./գ. Նոյն ազգից` ցեղից` տոհմից սերած, արիւնակից (անձինք): ա. 1. Բնոյթով իրար նման, միանման: 2. Ազգային, հայրենական, ցեղական:

ԱԶԳԱԿԻՑ, կցի, ցաց, տե՛ս ԱԶԳԱԿԱՆ (ա./գ.), ա. 1. Միեւնոյն ծագումն ունեցող, համասեռ: 2. Իրար նման` համապատասխան, համանման:

ԱԶԳԱԿՑԱԿԱՆ, ա. Ազգակցին` ազգակցութեան յատուկ:

ԱԶԳԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Միեւնոյն ազգին պատկանելը. ազգականութիւն: 2. փխբ. Որեւէ յատկանիշով իրար մօտ լինելը` նման լինելը:

ԱԶԳԱՀԱՏՈՒԹԻՒՆ, գ. Ազգի` տոհմի վերանալը` անհետանալը:

ԱԶԳԱՀԱՒ, ի, գ. Նախահայր, ազգի նախնին (որից ազգը սերել է):

ԱԶԳԱՊԵՏ, ի, աց, գ. Ազգի (տոհմի, ցեղի) առաջնորդ. նահապետ:

ԱԶԳԱՏ ԱՌՆԵԼ, Ցեղը` տոհմը վերացնել` ազգովին բնաջնջել:

ԱԶԳԱՏԵԼ, եցի, ն. Ազգը` ցեղը` տոհմը վերացնել` ոչնչացնել:

ԱԶԳԻ ԱԶԳԻ, ա. Տեսակ-տեսակ, զանազան: մ. Զանազան ձեւերով:

ԱԶԳՈՒՐԱՑ, ա./գ. Իր ազգը` հայրենիքը ուրացող, դաւաճան:

ԱԶԴ (պհլ.), գ. 1. Լուր, տեղեկութիւն: 2. Զգալը:

* Ազդ առնել, Իմաց տալ, յայտնել, տեղեկացնել:

* Ազդ լինել (իմ), Իմաց տրուել, իմացուել:

* Ազդ տալ, Ազդարարել:

ԱԶԴԱՐԱՆ, գ. 1. Մի բան իմաց տալու` յայտնելու տեղ: 2. Ազդելու` ներգործելու միջոց:

ԱԶԴԱՐԱՐ, ի, աց, ա. Մի բան տեղեկացնող` յայտնող:

ԱԶԴԵԼ1, եցի, եա՛, ն. 1. Իմաց տալ, տեղեկացնել: 2. Ներգործել, դրդել, թելադրել: 3. Իր ազդեցութեանը ենթարկել:

ԱԶԴԵԼ2, եցայ, կ. չ., 1. Զգացուել, զգալի լինել: 2. Յուզուել, խիստ տպաւորութեան տակ լինել` ընկնել:

ԱԶԴՈՒՄՆ, դման, գ. 1. Ազդեցութիւն, ներգործութիւն: 2. Ներքին մղում, թելադրանք: 3. Զգացում, զգացողութիւն: 4. Յայտարարելը, լուր տալը:

* Ազդումն առնուլ, Զգալ:

* Ազդմամբ, մ. Իրօք, իսկապէս:

ԱԶՆ, զին, զինք, զանց, գ. 1. Ազգ, ժողովուրդ: 2. Ցեղ, սերունդ:

ԱԶՆԻՒ, նուի, նուից կամ նուաց: ա. 1. Ազնուացեղ: 2. Բարի: 3. Գեղեցիկ, ընտիր: 4. Սրբազան, նուիրական: մ. Լաւ` գերազանց վիճակում:

ԱԶՆՈՒԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Անուանի տոհմի պատկանող, ազնուատոհմ: 2. Ընտիր, գեղեցիկ, լաւ: 3. Սուրբ, առաքինի:

ԱԶՆՈՒՈՐԴԻ, ւոյ, ւոց, գ. Ազնուականի որդի, ազնուատոհմ:

ԱԹՈՌԱԿԱԼ, ի, աց, գ. Գահակալ, իշխանաւոր:

ԱԹՈՌԱԿԻՑ, կցի, կցաց, ա. 1. Իրաւահաւասար: 2. Փոխանորդ, տեղապահ: 3. Գործակից: 4. Մի ժողովի` խորհրդակցութեան մասնակից: գ. Մէկի իշխանութեանը մասնակից, մտերիմ` հարազատ անձ:

ԱԼԷԿՈԾ, ա. 1. Ալիքներից ծեծուած, ալէկոծուող: 2. փխբ. Խռովայոյզ:

* Ալէկոծ առնել, տե՛ս ԱԼԷԿՈԾԵԼ1:

* Ալէկոծ լինել, տե՛ս ԱԼԷԿՈԾԵԼ2 (իմ):

ԱԼԷԿՈԾԵԼ1, եցի, ն. 1. Ալէկոծութիւն առաջացնել: 2. փխբ. Սաստիկ յուզել:

ԱԼԷԿՈԾԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Ալէկոծուել, ծփալ: 2. փխբ. Սաստիկ յուզուել:

ԱԼԻԱՍԱՍՏ, ա. Սաստիկ ալէկոծուած, փոթորկուած:

ԱԼԻՔ1, լեաց, լեօք, գ. Կոհակ:

ԱԼԻՔ2, լեաց, լեօք, գ. 1. Մօրուքի ճերմակ մազերը, սպիտակ մօրուք: 2. Կնոջ գլխի սպիտակ մազերը: 3. փխբ. Առաջացած տարիք:

ԱԼՔ, ալից, գ. 1. Խոր տեղ, խորութիւն: 2. Երկրի ընդերքը:

ԱԽՈՅԵԱՆ, ենի, ենից,

* ախոյան, ի, ից կամ աց, գ. 1. Նախամարտիկ, առաջամարտիկ: 2. Հակառակորդ, թշնամի: 3. Յաղթանակ:

ԱԽՈՐԺԱԿ, ի, աց, ա. 1. Ախորժելի, դուրեկան, հաճելի: 2. Յօժարակամ, մտադրուած: գ. 1. Կամք, ցանկութիւն, իղձ: 2. Հաճելի թուացող (բարի կամ չար) գործ:

ԱԽՈՐԺԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Սիրել, ցանկանալ: 2. Պատրաստակամ լինել մի բանի:

* Ախորժել զոք, Մէկին ուրախացնել:

ԱԽՏ, ի, ից, գ. 1. Բնական կիրք` կարիք: 2. Վարակիչ հիւանդութիւն: 3. Վնասակար սովորութիւն: 4. Մոլի ցանկութիւն: 5. Արատ:

ԱԽՏԱԳՈՒՇԱԿ / ԱԽՏԱԺԷՏ, ա. Ախտը` հիւանդութիւնը գուշակող` որոշող, ախտորոշող:

ԱԽՏԱԺԵՏ ի, աց, ա. 1. Հիւանդ, ցաւագար: 2. Ախտաւոր կրքերով վարակուած: 3. Վնասակար, վատառողջ: 4. Ախտալից:

ԱԽՏԱՀԱԼԱԾ, ա. Ախտերը` հիւանդութիւնները փարատող` բուժող:

ԱԽՏԱՄՈԼԻ, ա. Մարմնական կամ բարոյական ախտերի մոլութեամբ տառապող:

ԱԽՏԱՆԱԼ, ացայ, չ, 1. Մարմնական կամ բարոյական ախտերով վարակուել` տառապել: 2. Վշտանալ, տխրել: 3. Զայրանալ, չարանալ:

ԱԽՏԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Մարմնական ցանկութեամբ համակուած, ցանկասէր, վաւաշոտ: 2. Ցանկասէրին` ցանկասիրութեանը յատուկ:

ԱԾԵԼ, ածի, ա՛ծ, ն. 1. Բերել: 2. Տեղից տեղ տանել: 3. Շարժել: 4. Յորդորել, դրդել: 5. Կապել, պատել: 6. Լցնել, կաթեցնել: 7. Խփել: 8. Բռնել:

* Ածել առ ոտս, ածել ի ծունկս, Մէկի մօտ բերել:

* Եղջիւր ածել, 1. Պոզահարել: 2. փխբ. Գոռոզանալ, յոխորտալ:

* Ձայն ածել, Խօսել:

* Յառաջ ածել, Առաջ բերել:

ԱԾԽԱԿԷԶ ԱՌՆԵԼ. Այրել, մոխիր դարձնել:

ԱԿԱՂՁԵԱԼ, ա. Լեցուն, լիքը, լցուած, ակաղձուն:

ԱԿԱՄԱՅ, ի, ից կամ այց, ա. Հակառակ իր կամքի` ցանկութեան, ոչ կամաւոր, բռնի: մ. ակամայ` իր կամքին հակառակ կերպով, հարկադրաբար, բռնութեամբ:

ԱԿԱՆԱԽՏԻՏ, ա. 1. Աչք շլացնող: 2. փխբ. Պայծառ, շքեղ, հրապուրիչ:

ԱԿԱՆԱԿԱՊ, ա. Թանկագին քարերով զարդարուած, գոհարազարդ: գ. Ակներով զարդարուած մանեակ:

ԱԿԱՆԱԿԻՏ, ա. 1. Ջինջ, վճիտ, յստակ: 2. Փայլուն, շողշողուն:

ԱԿԱՆԱՀԱՏ, ի, աց, ա. 1. Պատի մէջ խորշ բացող: 2. Գերեզման կողոպտող` թալանող:

ԱԿԱՍՏԱՆ, գ. Ապահով վիճակ:

ԱԿՆ1, ական, յոգն. աչք, գ. 1. Աչք: 2. Տեսնելու կարողութիւն: 3. Յոյս: 4. Կասկած: 5. Ծակ, փոս, խորշ:

* Ակն ածել, 1. Պատկառել: 2. Քաշուել, ամաչել: 3. Կասկած` երկիւղ զգալ: 4. Խնամք տանել, հոգ տանել: 5. Աչքերն այս ու այն կողմ դարձնել:

* Ակն առնուլ, 1. Կողմնակալութիւն` երեսպաշտութիւն անել: 2. Նախապատուութիւն տալ մի բանի:

* Ակն դնել, 1. Աչք դնել, 2. Հետամուտ լինել:

* Ակն ունիմ, Ակնկալել, յոյս ունենալ:

* Առ ական դիպել (իմ), Աչքին երեւալ, նշմարուել:

* Ընդ ակամբ հայել, Աչքի տակով նայել, խիստ հայեացքով նայել:

* Յականէ յանուանէ, Թէ՛ տեսքով, թէ՛ անունով, անձամբ (ճանաչել` իմանալ):

ԱԿՆ2, ական, յոգն. ականք, գ. Թանկագին քար, գոհար:

ԱԿՆ3, ական, յոգն. ակունք, գ. 1. Ջրի ակունք: 2. Աղբիւր:

ԱԿՆԱԾԵԼ, եցի,

* ակն ածել, ածի, չ. Ամաչել, քաշուել, վախենալ:

ԱԿՆԱԿԱՌՈՅՑ կամ ԱԿՆԿԱՌՈՅՑ ԼԻՆԵԼ (իմ). Աչքը գցել մի բանի վրայ, աչքը յառել մի բանի:

ԱԿՆԱՐԿԵԼ, եցի, չ, 1. Աչքով` հայեացքով նշան անել` ցոյց տալ: 2. Ակնածել, ամաչել: ն. չ. 1. Հարեւանցիօրէն` թեթեւակի նայել: 2. Անուղղակի կերպով յայտնել` յիշեցնել:

ԱԿՆԱՔԹԻԹ, գ. Ակնթարթ, վայրկեան:

ԱԿՆԿՈՐԵԼ, եցի եւ եցայ, չ. Գլուխը կախել, ամօթահար լինել, ամաչել:

ԱԿՈՒՄԻՏ (յուն.), ա./գ Անքուն, տքնող: 2. Պատուաւոր տիտղոս (գիտնական, իմաստուն):

ԱԿՕՍԱՁԻԳ, ա. Ակօս գցող` բացող. հերկող: մ. Ակօս գցելով` բացելով. հերկելով:

ԱԿՕՍԵԼ, եցի, ն. 1. Ակօս բացել: 2. Հերկել, վարել:

ԱՀԱԳԻՆ, գնի, ից, ա. 1. Սարսափազդու, զարհուրելի. դժնի: 2. Մեծ: 3. Սաստիկ, խիստ: մ. Սաստկօրէն, սաստկապէս:

ԱՀԱԳՆԱԾԱՒԱԼ, ա. Մեծ չափերով ծաւալուող` ծաւալուած, շատ ծաւալուող` տարածուած, լայնածաւալ:

ԱՀԱԴԻՏԱԿ, ա. Սարսափազդու տեսքով` կերպարանքով:

ԱՀԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Սարսափելի, սարսափազդու, զարհուրելի: 2. Պատկառազդու, պատկառելի: 3. Զարմանալի: 4. Վսեմ, շքեղ, փառաւոր:

ԱՀԵԱԿ, ա. 1. Ձախ, աջին հակառակ: 2. փխբ. Չար, շեղ, վատթար: գ. 1. Ձախ ձեռք: 2. Ձախ` աջին հակառակ կողմը:

ԱՀԵՂԱԳՈՉ, ա. Խիստ բարձր ձայնով:

ԱՀԵՂԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ահեղ` զարհուրելի դառնալ: 2. փխբ. Զայրանալ, բորբոքուել: ԱՂԱԲԱՂՈՆ (յուն.), ի, ացգ. Հոգեւորականի կարճ վերնազգեստ`փարաջայ, փիլոն:

ԱՂԱԲՈՂՈՆ, ԱՂԱԳ, ի, աւ,

* աղագս, յաղագս, գ. 1. Հնար, միջոց, եղանակ: 2. Պատճառ: 3. Ճանապարհ, արահետ:

ԱՂԱԳԱՒ, նխ. Պատճառով, համար, նպատակով:

* Ելի աղագս գտանել, Ելքի միջոց` հնար գտնել:

* Ի մեր աղագս, Մեզ համար:

* Այսու աղագաւ, Այս պատճառով:

* Է՞ր աղագաւ, Ին՞չ պատճառով, ինչի՞ համար:

ԱՂԱՆԴ, ոյ, ոց, ի, աց, գ. 1. Մոլար կրօնական ուսմունք: 2. Աղանդաւորների խումբ: 3. Կախարդանք: 4. Ընդհանրապէս կրօն, դաւանանք:

ԱՂԱՆԴԱԳԼՈՒԽ, գ. Որեւէ աղանդի հիմնադիր, աղանդապետ:

ԱՂԱՆԴԱՄԱՐՏ, ա. Աղանդի` մոլար հաւատի դէմ մարտնչող` կռուող:

ԱՂԱՆԴԱՒՈՐ, ի, աց, ա. Մոլորահաւատ. կախարդական: գ. Այլադաւան, հերետիկոս, կախարդ:

ԱՂԱՐՏԵԼ, եցի, ն. 1. Արհամարհել, անարգել, բանի տեղ չդնել: 2. Աղաւաղել, խեղաթիւրել, փչացնել, աւերել:

ԱՂԲԵՐԱԿՆ, կան, կունք կամ կանք, կանց, գ. 1. Աղբիւրի ակունք: 2. Աղբիւր:

ԱՂԵՂՆԱՒՈՐ, ի, աց, ա. Աղեղ ձգող` բանեցնող: գ. Աղեղնաձիգ. նետաձիգ:

ԱՂԵՄԱՏՈՒՆՔ, գ. Քնար նուագող մատներ:

ԱՂԵՐՍ, ի, ից, գ. 1. Խնդրանք, աղաչանք, պաղատանք: 2. Անմեղութիւն, ինքնարդարացում: 3. Պարգեւ` ընծայ` նուէր: 4. Կապ, շփում, յարաբերութիւն: 5. Յոյս: ա. Աղերսական, աղերսալի, մեղմ:

ԱՂԵՐՍԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Աղերսանք պարունակող` արտայայտող, աղերսալի, գթաշարժ: 2. Աղերսող, աղաչող, աղօթող:

ԱՂԵՐՍԵԼ1, եցի, ն. 1. Թախանձագին` սաստիկ աղաչել, պաղատել, աղաչելով խնդրել` հայցել: 2. Ընդհանրապէս` խնդրել, յորդորել:

ԱՂԵՐՍԵԼ2, եցայ, չ. Մէկի հետ կապ հաստատել, մէկի` մի բանի հետ սիրով կապուել:

ԱՂԷՏ, էտի, ետի կամ իտի, էտից կամ իտից, իւք կամ օք, գ Վիշտ, տանջանք, թշուառութիւն: 2. Ցաւալի անցք, պատահար, փորձանք, չարիք, դժբախտութիւն: 3. Գութ, կարեկցանք, սրտացաւութիւն: ա. Ցաւալի, աղէտաւոր:

ԱՂԽ1, ի, ից, գ. 1. Գոյք, ունեցուածք, ստացուածք: 2. Բազմութիւն, ամբոխ: 3. Տոհմապետի գերդաստանը: 4. Տոհմապետի ծառաներն ու աղախինները:

ԱՂԽ2, ի, ից, գ. 1. Փականք, կողպէք: 2. Օղ, օղակ:

ԱՂԽԵԼ, եցի, ն. 1. Փականքով` կողպէքով փակել, կողպել: 2. Ամրափակել, խցել: 3. Արգելել:

ԱՂՃԱՏԵԼ1, եցի, ն. 1. Ջարդել, փշրել. փչացնել: 2. Նախատել, անարգել:

ԱՂՃԱՏԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Ծերանալ: 2. Ծերութիւնից ցնորուել` ցնդել: 3. Զառանցել:

ԱՂՈՒԷՍԱԴՐՈՇՄ, գ. Յանցագործների եւ աղանդաւորների ճակատին աղուէսի կերպարանքով դրոշմուած խարան՝ որպէս պատիժ կամ նախատինք:

ԱՂՏ, ոյ, ով, գ. 1. Կեղտ, անմաքրութիւն: 2. Ցեխ, տիղմ, ապականութիւն: 3. փխբ. Բիծ, արատ: 4. փխբ. Ախտ, մոլութիւն: 5. փխբ. Պարսաւելի` դատապարտելի արարք, մեղք:

ԱՂՏԱՂՏՈՒԿ, տկոյ, ով, ա. 1. Խիստ աղի, աղահամ: 2. փխբ. Դառնութիւն, կսկիծ պատճառող, ցաւալի: գ. Աղի` խոնաւ հող` վայր:

ԱՂՏԵՂԻ, ղւոյ, եաց, ա 1. Աղտոտ, կեղտոտ, անմաքուր: 2. Զզուելի, ամօթալի, անվայել, անարժան:

ԱՂՔԱՏ, ի, աց, ոյ, ով, ա. 1. Չքաւոր, տնանկ, չունեւոր: 2. Յետին, նուաստ: 3. Տկար, չնչին: գ. Մուրացիկ, տառապեալ` չքաւոր մարդ:

ԱՂՔԱՏԱԲՈՅԾ, ա. Աղքատներին խնամող` սնող` կերակրող:

ԱՂՔԱՏԱՀԱՆԴԵՐՁ, ա. Աղքատի զգեստ կրող, աղքատիկ արտաքինով:

ԱՂՔԱՏԱՍՆՈՅՑ, տե՛ս ԱՂՔԱՏԱԲՈՅԾ:

ԱՂՔԱՏԻՄԱՍՏ ա. Իմաստով` մտքով`

ԱՂՔԱՏԻՄԱՑ իմացութեամբ աղքատ:

ԱՂՕԹԱԿԱՆ, ի, աց, ա. Աղօթքին յատուկ` աղօթքի: գ. Աղօթք անող, աղօթող:

ԱՂՕԹԱՄԱՏՈՅՑ, ա./գ. Աղօթք մատուցող. աղօթող (քահանայ):

ԱՂՕԹԵԼ, եցի, չ. Աղօթք անել, խնդրանքով աստծուն դիմել: ն. Աղօթքով որեւէ բան աստծուց հայցել` խնդրել:

ԱՂՕԹՍ ԱՌՆԵԼ` ԿԱԼ, չ. Աղօթք անել: ն. Աղօթքով որեւէ բան խնդրել:

ԱՂՕՏ, ի, ից կամ աց, ա. 1. Նուազ, նսեմ, թոյլ (լոյսի մասին): 2. փխբ. Ոչ պարզ, անորոշ: մ. Աղօտ` թոյլ` մեղմ կերպով. մեղմով:

* Ընդ աղօտս, ընդ աղօտ, Աղօտ կերպով, աղօտաբար:

ԱՂՕՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Աղօտ դառնալ, նուազել, թուլանալ (լոյսը): 2. (քեր.) Սղուել:

ԱՃԱՊԱՐԵԼ, եցի, չ. Շտապել, փութալ: ն. Շտապեցնել:

ԱՃԵԼ, եցի, չ. 1. Աճելով զարգանալ, մեծանալ: 2. Բազմանալ, աւելանալ, շատանալ: 3. Զարգանալ, աճման պրոցես ապրել (բոյսերի մասին):

ԱՃԻՒՆ, ի կամ ոյ եւ աճեան կամ աճենի, գ. 1. Մոխիր: 2. Հող, փոշի (փտած մարմնի): 3. փխբ. Շիրիմ:

* Յաճիւն վախճանել, Հող` մոխիր դառնալ:

ԱՄԱԼ, ացի, ա՛, ն. Լցնել, թափել, դատարկել:

ԱՄԱՅԻ, ւոյ, եաց, ա Բնակութիւնից զուրկ. անբնակ, անշէն: 2. Զրկուած, լքուած, անտէր, անտէրունչ: 3. Անբովանդակ, անիմաստ:

ԱՄԱՆԱԿ, ի, աց, գ. 1. Ժամանակ: 2. (քեր.) Մէկ վանկ կամ ձայնաւոր արտասանելու տեւողութիւն:

ԱՄԱՐԱՆՈՑ1, ի, աց, գ. Ամառն անցկացնելու վայր, ամառանոց:

ԱՄԱՐԱՆՈՑ2, գ. Կանացի գլխազարդ, որ կրում էին հարսները:

ԱՄԱՐԱՍՏԱՆ գ. Ամառանոց:

ԱՄԱՐԱՍՏՈՒՆ ա. Ամառային:

ԱՄԲԱՌՆԱԼ1, բարձի, բա՛րձ, ն. 1. Բարձրացնել, վերցնել: 2. Բարձր աստիճանի` պատուի հասցնել:

* Ամբառնալ զգլուխ, Գլուխ բարձրացնել, ըմբոստանալ, ընդվզել:

* Ամբառնալ յինքն, Ստանձնել, յանձն առնել:

ԱՄԲԱՌՆԱԼ2, բարձայ, ձի՛ր, չ. 1. Դէպի վեր բարձրանալ` գնալ: 2. Ձգուել, հասնել: 3. Մեծ պատուի հասնել: 4. Զարգանալ: 5. փխբ. Գոռոզանալ:

ԱՄԲԱՍՏԱՆ, ի, աց, ա. 1. Դատապարտող, մեղադրող: 2. Չարախօս, զրպարտիչ: 3. Ամբաստանութիւն պարունակող, ամբաստանական: գ. Ամբաստանութիւն. զրպարտութիւն:

ԱՄԲԱՍՏԱՆԵԼ, եցի, ն. չ. 1. Մէկին յանցանք վերագրել, մեղադրել, դատապարտել: 2. Զրպարտել, չարախօսել:

ԱՄԲԱՐԻՇՏ, րշտի, տաց, ա. 1. Անօրէն, չարագործ: 2. Անգութ, դաժան, վայրագ: գ. Անհաւատ. պաշտամունք` կրօն չունեցող:

ԱՄԲԱՐՀԱՒԱՃ կամ ԱՄՊԱՐՀԱՒԱՃ, ի, ից, ա. Ամբարտաւան, ինքնահաւան, սնապարծ, մեծամիտ, գոռոզ:

ԱՄԲԱՐՀԱՒԱՃԵԼ, եցի կամ եցայ, չ. Ամբարտաւանութիւն` ինքնահաւանութիւն անել, մեծամտել, գոռոզանալ, ամբարտաւանել:

ԱՄԲԱՐՁԱՁԻԳ, ա. Դէպի վեր ձգուած` բարձրացած:

ԱՄԲԱՐՁՈՒՂԷՇ, ա. Դէպի վեր ձգուող` բարձր ճիւղերով, բարձրուղէշ:

ԱՄԲԱՐՇՏԵԼ կամ ԱՄՊԱՐՇՏԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Ամբարիշտ դառնալ, անիրաւ վարուել, ամբարշտութիւն անել: 2. Ամբարշտի նման խօսել. թշնամանալ:

ԱՄԲԱՐՏԱՒԱՆ, ի, ից, ա. 1. Ինքնահաւան, մեծամիտ, գոռոզամիտ, փառասէր: 2. Ամբարտաւանութիւն արտայայտող` պարունակող:

ԱՄԲԱՐՏԱՒԱՆԵԼ, եցի եւ եցայ, չ. Ամբարտաւան դառնալ, ամբարտաւանութիւն անել, հպարտանալ, գոռոզանալ, մեծամտանալ:

ԱՄԲԻԾ, բծի, ից, ա. Արատ` պակասութիւն չունեցող, անարատ, մաքուր, անմեղ:

ԱՄԲԾՈՒԹԻՒՆ, գ. Անբիծ` անարատ լինելը, անմեղութիւն, մաքրութիւն, անարատութիւն:

ԱՄԵՀԱԲԱՐ, մ. Անզուսպ` կատաղի կերպով, վայրենաբար, վայրենու պէս:

ԱՄԵՀԵԼ (իմ), եցայ, չ, Անհնազանդ լինել, չհնազանդուել, յանդգնել, համարձակուել:

ԱՄԵՀԻ, հւոյ, հեաց, ա. 1. Անսանձ, անզուսպ, կատաղի, մոլեգին, հախուռն (ձի, ալիք, կիրք): 2. Անմշակ, խոպան, կորդ (հող):

ԱՄԵՆԱԲԱՂՁ, ա. 1. Ամենքին բաղձալի: 2. Խիստ բաղձալի` ցանկալի` փափագելի:

ԱՄԵՆԱԲՈՅԾ, ա. 1. Ամենքին սնուցող` կերակրող` դարմանող: 2. Հացկատակ: 3. Ամեն ինչով գրգռուած (կիրք):

ԱՄԵՆԱԲՈՒՂԽ, ա. Ամեն բարիք բխեցնող` տուող, առատաբեր:

ԱՄԵՆԱԳՈՐՈՎ, ա. Սաստիկ գորովով համակուած, գորովանք արտայայտող, գորովագութ:

ԱՄԵՆԱԺՈՂՈՎ, ա. 1. Բոլոր մարդկանցով եղած, ամբողջ ժողովրդի մասնակցութեամբ: 2. Խիստ հանդիսաւոր, մեծահանդէս:

ԱՄԵՆԱԽԱՅԾ ա. Բազմաթիւ խայտեր`

ԱՄԵՆԱԽԱՅՏ խալեր ունեցող, խայտաւոր, խատուտիկ:

ԱՄԵՆԱԾԱԽ, ա. 1. Ամեն ինչ վերացնող` ոչնչացնող: 2. Մեծ ծախսեր պահանջող, թանկագին, արժէքաւոր:

ԱՄԵՆԱԿԱԼ, ի, աւ, ա. (կրօն.) Ամեն բան եւ ամենքին իր ձեռքում պահող` տիրող, գերագոյն տէր (Աստծու մակդիր):

ԱՄԵՆԱԿԻՐ, ա. 1. Ամեն ինչ կրող` տանող: 2. Ամեն տեսակ կրքերի ենթարկուած, խիստ ախտաւոր, ախտահարուած:

ԱՄԵՆԱՀՐԱՇ / ԱՄԵՆԱՀՐԱՇԱՓԱՌ, ա. Խիստ հրաշալի`

սքանչելի, գերահրաշ, ամենահրաշալի:

ԱՄԵՆԱՅՈՐԴՈՐ / ԱՄԵՆԱՅՕԺԱՐ ա. Ի սրտէ պատրաստ, յօժար եւ փութեռանդ, պատրաստակամ:

ԱՄԵՆԱՇԻՋՈՅՑ, ա. Ամեն ինչ կամ բոլորովին հանգցնող` մարող:

ԱՄԵՆԱՊԱՏԿԱՌ, ա. 1. Խիստ ամօթահար` ամօթխած` ամաչկոտ: 2. Խիստ պատկառելի, պատկառազդու:

ԱՄԵՆԱՊԱՐՏ, ա. Ամեն բանով պարտական` մեղապարտ, յանցապարտ:

ԱՄԵՆԱՍՊԱՌ, ա./մ. Ամեն ինչ ջնջող` ոչնչացնող` սպառող` ջնջելով` ոչնչացնելով:

ԱՄԵՆԱՏԵՂԱՑ, ա. Ամենուրեք տեղացող:

ԱՄԵՆԱՏՈՒՐ, ա. 1. Ամեն ինչ տրուող` շնորհուող: 2. Ամենքին տրուած` շնորհուած:

ԱՄԵՆԱՐՈՒԵՍՏ, ա. 1. Շատ վարպետ` ճարտար, քաջարուեստ, հնարագէտ: 2. Խիստ խարդախ, նենգաւոր, նենգամիտ:

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ, ա./գ. Ամենքին` բոլորին փրկող. ամենքի` բոլորի փրկիչ (Յիսուս Քրիստոսի մակդիրը):

ԱՄԷՆԻՄԱՍՏ, ա. 1. (կրօն.) Ամենայն իմաստութեամբ լի (աստծու մասին): 2. Շատ իմաստուն` խոհեմ` խելացի: 3. Ամեն իմաստ ունեցող, բազմիմաստ:

ԱՄԷՆԻՇԽԱՆ, ի, ա. 1. Ամենքի տէր` իշխան (Աստուած): 2. Ամեն բանի իշխող ամենակարող (Աստուած): 3. Շատերին կառավարող` ղեկավարող (անձ):

ԱՄԻՃ, ոյ, ոց, գ. 1. Որսի կենդանու ձագ: 2. Կենդանու փափուկ միս:

ԱՄՈԼ, ոյ կամ ի, մանաւանդ` ամոլք, լաց, լից, լեաց, ա./գ. 1. Միասին լուծ քաշող, լծակից (եզների` ձիերի զոյգը կամ դրանցից մէկը): 2. փխբ. Միմեանց օգնող մարդկանց զոյգ, ամուսնական զոյգ:

ԱՄՈՒԼ, ամլոյ, ոց, ա. 1. Զաւակ չունեցող, ծնունդ չտուող, չբեր: 2. փխբ. Բերք չտուող, անպտուղ:

ԱՄՈՒՐ, ա. 1. Անառիկ, անմատչելի: 2. Պինդ, դիմացկուն: 3. Ապահով, անվտանգ: մ. Ամրապէս, անկասկած, ապահով կերպով:

ԱՄՈՔԱԽԱՌՆ, ա. Բարեխառն, մեղմ, փափուկ:

ԱՄՈՔԱՐԱՐ, ա./գ. Համեղ խորտիկներ` հրուշակեղէն պատրաստող (խոհարար):

ԱՄՈՔԵԼ, եցի, ն. 1. Համեղացնել, քաղցրացնել: 2. Մեղմել, հանգստացնել: 3. Մարսել:

ԱՄՊԱՏԵՍԻԼ, ա. Ամպի տեսք` ձեւ ունեցող, ամպանման, ամպաձեւ:

ԱՄՊՐՈՊ, ի, աց, գ. 1. Կայծակ, որոտ. ամպերի գոռգոռոցը: 2. Փոթորիկ. մրրիկ: 3. փխբ. Յուզում, խռովութիւն: 4. փխբ. Տառապանք, տանջանք, վիշտ: 5. փխբ. Չար պատահար, աղէտ, փորձանք:

ԱՄՐԱԲՆԱԿ, ա. Ապահով տեղում բնակուող: մ. Ապահով կերպով:

ԱՄՐԱԾԱԾՈՒԿ, ա. Ապահով. անվտանգ: մ. Գաղտնի եւ ծածուկ:

ԱՄՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ամուր, անառիկ: 2. Ապահով, անվտանգ: գ. Ամրոց, բերդ, դղեակ:

ԱՄՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ամուր` հաստատուն դառնալ: 2. Դիմացկուն դառնալ: 3. Զգուշանալ: 4. Ամուր տեղում հաստատուել, ամուր դիրք գրաւել, պատսպարուել, ապաստան գտնել:

ԱՄՐԱՊԱՀ, գ. Բերդապահ, ամրոցի պահապան: ա. Ապահով պահող` պահպանող, պահուած:

ԱՄՐԱՓԱԿ, ա./մ. Ամուր՝ լաւ փակուած. հաստատուն: գ. Ամուր փականք, կողպէք:

ԱՄՐՈՑ, ի, աց, գ. 1. Ամրութիւն, մարտկոց: 2. Պահպանութիւն, հսկողութիւն: 3. Դղեակ, բերդ. միջնաբերդ: ա. Ամուր, անառիկ, անմատչելի:

ԱՄՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ամուր` հաստատուն լինելը: 2. Դիմացկուն` ուժեղ լինելը: 3. Ապահով կերպով պատսպարուած լինելը: 4. Ապահով` անառիկ տեղ` վայր` դիրք, ամրոց:

ԱՄՓՈՓԵԼ1, եցի, ն. 1. Ի մի հաւաքել, մի տեղ խմբել, համախմբել, ժողովել: 2. Ընդգրկել, պարունակել: 3. Դէպի իրեն քաշել, իր մօտ հաւաքել: 4. Կրճատել, համառօտել: 5. Թաղել, ծածկել: 6. Ափով` ձեռքով շօշափել: 7. Փայփայել, սփոփել, մեղմել:

ԱՄՓՈՓԵԼ2 (իմ), եցայ, կ. չ. 1. Մի տեղ հաւաքուել` խմբուել, համախմբուել: 2. Պարփակուել, բովանդակուել, տեղաւորուել: 3. Պահուել, թաքնուել, ծածկուել, պահ մտնել: 4. Նուաճուել, պարտուել: 5. Յետ կանգնել, շրջուել, յետ դառնալ: 6. Փակուել, խցանուել: 7. Անձուկ` նեղ դառնալ, պակասել:

ԱՅԳ, ու, ուէ, ուց կամ ոյ, գ. 1. Առաւօտեան պահը` արեւածագից առաջ, վաղ առաւօտ: 2. Յաջորդ օրուայ առաւօտը, վաղուան օրը: 3. Բեւեռների մօտ նկատուող լուսեղէն երեւոյթ:

* Այգոյ կամ

* այգոյն, ընդ այգն, ընդ այգս այգոյն, մ. Առաւօտեան դէմ, լուսադէմին, լուսաբացին:

* Յայգուէ, մ. Առաւօտուանից:

ԱՅԳԱՒԷՏ, ա. Շատ այգիներ ունեցող, այգիներով հարուստ:

ԱՅԳԵԿՈՒԹ, ա. Այգու բերքը հաւաքող` քաղող:

ԱՅԳՈՐԵԼ, եցի, չ. Հրապարակ` ատեան մտնել-ելնել, թագաւորին` մեծամեծին բարի լոյս մաղթելու գալ:

* Այգորելի տեղի, Դահլիճ, հանդիսութեան սրահ:

ԱՅԳՈՒՆ, ա./մ .Առաւօտեան, առաւօտ:

* Այգուն այգուն, մ. Առաւօտները, ամեն առաւօտ:

ԱՅԴՐԷՆԱԾԻՆ, ա./գ. Տուեալ վայրում ծնուած, բնիկ երկրացի, տեղացի, նախաբնիկ:

ԱՅԼԱԲԱՆ, ի, ից, ա. Ուրիշ կերպ ասուած, օտարահունչ: գ. Օտարոտի բաներ խօսող:

ԱՅԼԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. 1. Այլաբանօրէն խօսել` գրել: 2. Օտարոտի` խառնակ կերպով խօսել` նկարագրել. աղաւաղել, փոփոխել:

ԱՅԼԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ոճի տարբերակ, որտեղ խօսքի արտաքին իմաստի տակ թաքնուած է լինում այլ իմաստ: 2. Խօսքի` մտքի տարբերութիւն, երկիմաստութիւն: 3. Առակ, օրինակ: 4. Անհամաձայնութիւն, տարաձայնութիւն:

ԱՅԼԱԲՈՒՆ, ի, ից, ա. Այլ` տարբեր բնոյթ` էութիւն` բնաւորութիւն ունեցող, այլաբնոյթ:

ԱՅԼԱԳՈՒՆԱԿ, ա. Տարբեր, զանազան, աննման, օտար: մ. Այլ կերպով, ուրիշ կերպ:

ԱՅԼԱԳՈՒՆԵԼ1, եցի, ն. 1. Գոյնը փոխել, ուրիշ գոյնի դարձնել, այլ գոյն տալ: 2. Ուրիշ կերպարանք` ձեւ տալ, փոխել, այլայլել: չ. տե՛ս ԱՅԼԱԳՈՒՆԵԼ2 (իմ):

ԱՅԼԱԳՈՒՆԵԼ2 (իմ), եցայ, չ. կ. 1. Ուրիշ գոյն ստանալ, գոյնը փոխուել: 2. Ուրիշ կերպարանք` ձեւ ստանալ, փոխուել, այլայլուել:

ԱՅԼԱԶԳ, ա. Ուրիշ. տարատեսակ. տարագոյն: մ. Ուրիշ կերպով:

ԱՅԼԱԶԳԻ, գւոյ, գեաց, ա. 1. Օտարազգի, բարբարոս, հեթանոս: 2. Տարբեր, ուրիշ: գ. 1. Օտարական, անծանօթ մէկը: 2. Ուրիշ ցեղի` կրօնի` դաւանանքի մարդ:

ԱՅԼԱԶՆԵԱՅ, ա. Օտարոտի, այլանդակ:

ԱՅԼԱԽԱՌՆ, ա./մ. Ուրիշ ձայն ունեցող. տարաձայն. անհամաձայն:

ԱՅԼԱԾԻՆ, ծնի, նաց, ա. 1. Այլ մարդուց ծնուած: 2. Ուրիշ` մարդուց տարբեր ծնունդ ունեցող, ուրիշ կերպ ծնուած:

ԱՅԼԱԿԵՐՊ, ի, ից կամ աց, ա. Ուրիշ կերպարանք` տեսք` ձեւ ունեցող, տարբեր, ոչ նման:

ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. 1. Կերպարանափոխուելը, կերպարանափոխութիւն: 2. Փոփոխութիւն: 3. Տարբերութիւն, զանազանութիւն: 4. (եկեղ.) Պայծառակերպութիւն (Քրիստոսի):

ԱՅԼԱՂԱՆԴ, ի, ից կամ ոց, ա. Ուրիշ աղանդի հետեւող, այլադաւան, այլակրօն:

ԱՅԼԱՄԻՏ, մտի, մտաց, ա. 1. Ուրիշ միտք ունեցող, նենգամիտ: 2. Միտքը փոխուած, խելքը կորցրած` թռցրած:

ԱՅԼԱՆԴԱԿ, ի, աց, ա. Անսովոր, օտարոտի, վայրենի, կոպիտ, անշնորհք, անճոռնի, տգեղ (ձեւով` գոյնով` իմաստով եւն):

ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Անկարգութիւն, կարգազանցութիւն: 2. Այլանդակ արարք` վերաբերմունք` վարքագիծ: 3. Յանդգնութիւն, ամբարտաւանութիւն:

ԱՅԼԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. Այլաբանութիւն, փոխաբերութիւն:

ԱՅԼԱՏԱՐԱԶ, ի, ից, ա. Ուրիշ կերպ` ձեւ ունեցող` կրող, այլ տեսակի, ուրիշ կերպ, այլազան, տարբեր:

ԱՅԼԱՓԱՌ, ի, աց կամ ից, ա. (կրօն.) Ուրիշ դաւանութեան` աղանդի, հերձուածող, աղանդաւոր, հերետիկոս: մ. Այլադաւանի պէս:

ԱՅԼՈՐԴ, ա. Այլ, ուրիշ, օտարոտի:

ԱՅԼՈՒՍՈՒՄՆ, սմունք, ա. Ուրիշ ուսմունք` վարդապետութիւն ունեցող:

ԱՅԾԵԱՅ, ծէի, ից, ա. Այծի մազից հիւսուած` գործած: գ. 1. Մազեղէն հագուստ` զգեստ: 2. Այծի մազ:

ԱՅԾԵՆԱԿԱՃ, գ. Այծի մազից պատրաստուած թաղիք:

ԱՅՊԱՆԱԼԻՑ, ա. Ծաղրով` նախատինքով լի, ամօթալի, ծաղրելի, ծաղրական:

ԱՅՊԱՆԵԼ, եցի,

* այպն առնել, ն. 1. Ծաղրել: 2. Նախատել, պախարակել:

ԱՅՊՆ, գ. 1. Ծաղր: 2. Ամօթ, խայտառակութիւն:

* Այպն եւ կատակ առնել, տե՛ս ԱՅՊԱՆԵԼ:

ԱՅՍԱԽԱՌՆ, ա. Սատանային` դեւին յատուկ. դիւական:

ԱՅՍԱԿԱՆ, ի, աց, ա. Դիւական:

* Այսականք, գ. Դեւերի խումբ:

ԱՅՍԱԿԻՐ, ա. Դիւահար, այսահար:

ԱՅՍԱՀԱԼԱԾ, ա. Դեւերին հալածող, դիւահալած:

ԱՅՍԱՀԱՐ, ի, աց կամ ից, ա. Դեւից զարկուած, դիւահար, ընկնաւոր, ցաւագար:

ԱՅՏՆՈՒԼ, տեայ, տի՛ր, տուցեալ, չ. Ուռչել:

ԱՅՏՈՒՄՆ, տման, տմունք, մանց, գ. 1. Ուռչելը, այտուցուելը, այտուց առաջանալը: 2. Ուռչելը, փքուելը:

ԱՅՐ1, առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք, գ. 1. Չափահաս` արբունքի հասած երիտասարդ. տղամարդ: 2. Ամուսին: 3. Զինուոր, մարտիկ: ա. Արի, կտրիճ, քաջ:

* Այր աստուծոյ, Խաղաղ` բարեպաշտ մարդ:

* Այր զօրութեան, Զօրաւոր մարդ:

* Այր զարամբ ելանել, Մէկը միւսից առաջ ընկնել` վազել, իրար անցնել:

* Առն տալ, Աղջկան ամուսնացնել:

* Առն կամ արանց լինել, Ամուսնանալ, մարդու գնալ:

ԱՅՐ2, ի, ից, գ. 1. Քարանձաւ, քարայր: 2. Աւերակ, ամայի վայր:

ԱՅՐԱԹՈՂ, ա. Ամուսնալուծուած: գ. Ամուսնուն թողած կին:

ԱՅՐԱՆԱԼ, ացայ, չ. Տղամարդ դառնալ, չափահաս տարիքի՝ արբունքի հասնել:

ԱՅՐԱՆՄԱՆ, ա./մ. Տղամարդու կերպարանքով, մարդու նման:

ԱՅՐԱՍՊԱՆ, ի, աց կամ ից, ա./գ. Մարդասպան, իր ամուսնուն սպանող:

ԱՅՐԵԼ, եցի, ն. 1. Կրակով ոչնչացնել` սպառել: 2. Հրդեհել, կրակի մատնել: 3. Հրկիզել: 4. Վառել: 5. փխբ. Հոգեպէս յուզել` բորբոքել, մորմոքել: 6. փխբ. Հոգեկան ցաւ` կսկիծ պատճառել:

ԱՅՐԵՑԱԾ, ի, իւ կամ ոյ, գ. 1. Այրուելը, այրուածք, այրուած տեղ: 2. Այրուած նիւթի մնացորդ, այրուք: 3. Այրուցք:

ԱՅՐԸՆՏԻՐ, ա. Ընտիր, քաջ, կտրիճ: գ. Ընտիր կտրիճ(ներ):

* Այրընտիր լինել, Ընտրութեամբ մարտիկներ կամ զօրք հաւաքել` ժողովել:

ԱՅՐՈՒՁԻ, այրուձիոյ կամ առնուձիոյ, գ. Հեծելազօր, հեծելագունդ:

* Այրուձի առնել, Հեծելագունդ կազմել` կազմաւորել:

ԱՆԱԳԱՆ, ի, ա. 1. Ուշ, ոչ կանուխ: 2. Տարաժամ, իրիկուան դէմ: գ. Ուշ` յետոյ լինելիք բան: մ. Յետոյ, շատ ուշ:

* Անագան, անագան ուրեմն, անագան երբէք, մ. Ուշ, վերջը, վերջում:

ԱՆԱԳԱՆԵԼ, եցի եւ եցայ, չ. Ուշանալ, յետ մնալ` ընկնել:

ԱՆԱԶԱՏ, ի, աց, ա. 1. Ոչ ազատների` ազնուականների դասին պատկանող: 2. Ոչ մարդավայել, տմարդի: 3. Ոչ ազատ, հարկադրուած:

ԱՆԱԶԱՏԱԿԱՆ, ա. Ոչ ազատական, ծառայական:

ԱՆԱԶԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ոչ ազատ՝ ազատութիւնից զրկուած լինելը: 2. Ագահութիւն, ժլատութիւն: 3. Գռեհիկ` ինքնագլուխ արարք:

ԱՆԱԶԳԻ, ա. Աննշան տոհմից սերուած, հասարակ ծագում ունեցող, ցածրատոհմիկ, վատատոհմիկ:

ԱՆԱԶԴԱԿԱՆ, ա. 1. Ազդեցութեան չենթարկուող, աններգործելի, անազդելի: 2. Դիմացկուն, կայուն:

ԱՆԱԼԷԿՈԾ, ա. Խաղաղ, հանդարտ, անխռով: մ. Խաղաղութեամբ, հանդարտօրէն:

ԱՆԱԽՈՐԺ, ա. 1. Ոչ ախորժելի, ոչ դուրեկան, տհաճ: 2. Չախորժող: 3. Առանց ախորժակի, ախորժակից զուրկ:

ԱՆԱԽՏ, ի, ից, ա. 1. Ցաւ՝ կիրք՝ ախտ չունեցող: 2. Անապական, մաքուր: մ. Մաքրութեամբ. առանց ցաւի` ախտի` կրքի:

ԱՆԱԽՏԱԾԻՆ, ա. Առանց ախտի` հիւանդութեան ծնուած` ծագած` առաջացած:

ԱՆԱԽՏԱԿԻՐ, կրի, ա. 1. Ախտ` հիւանդութիւն չունեցող, ախտերից զերծ` ազատ: 2. Չկարեկցող, անկարեկից:

ԱՆԱԿՆԱԾԵԼԻ, ա. Ակնածանք չտածող. անյարգալից, անպատկառ: մ. Առանց ակնածելու. անպատկառ կերպով:

ԱՆԱԿՆԱՌՈՒ, ա. Արդար. անաչառ: մ. Առանց երեսպաշտութեան:

ԱՆԱԿՆԿԱԼ, ա. 1. Չակնկալուած, չսպասուած, անսպասելի, յանկարծահաս: 2. Չակնկալուող, անյոյս:

ԱՆԱԿՆՈՒՆԵԼԻ, ա. 1. Անսպասելի, անակնկալ, յանկարծական: 2. Յուսահատ, անյոյս:

ԱՆԱՂԱՐՏԵԼԻ, ա. Որ չի կարելի եղծել, անեղծանելի, անպարսաւելի, անխաթար:

ԱՆԱՂՏ / ԱՆԱՂՏԱԿԱՆ / ԱՆԱՂՏԵՂԻ ա. Աղտ` կեղտ չունեցող, չկեղտոտուած, չկեղտոտող, մաքուր:

ԱՆԱՂՕՏ / ԱՆԱՂՕՏԱԿԱՆ / ԱՆԱՂՕՏԱՊԷՍ / ԱՆԱՂՕՏԵԼԻ ա. 1. Լուսաւոր, պայծառ: 2. Անթերի. անեղծ: մ. Խիստ լուսաւոր կերպով:

ԱՆԱՄՈՔԵԼԻ, ա. 1. Անսփոփ: 2. Ոչ մարսելի:

ԱՆԱՅԼԱՅԼԵԼԻ, ա. 1. Անփոփոխ, հաստատուն, անշարժ: 2. Ոչ տարբեր, նոյն: մ. Անփոփոխ կերպով:

ԱՆԱՅՐ, ա. 1. Առանց ամուսնու, ամուրի: 2. Չամուսնացած, կոյս:

ԱՆԱՆԳՈՍՆԵԼԻ, ա. Ոչ պարսաւելի, անմեղադրելի, անպախարակելի:

ԱՆԱՆԽԱՅԵԼԻ, ա. Չխնայող, անխնայ, չներող, խիստ, աններողամիտ:

ԱՆԱՆՁՆ, ձին, ձինք, ձանց, ա. 1. Անձ` մարդկային հոգի` մարմնաւոր գոյացութիւն չունեցող, անհոգի, անշունչ: 2. Անկենդան, անկերպարան: 3. Գոյութիւն չունեցող, անգոյ:

ԱՆԱՆՁՈՒԿ, ա. 1. Ոչ նեղ, ընդարձակ, լայն: 2. Ոչ անձկալի, ոչ ցանկալի, ոչ փափագելի:

ԱՆԱՆՈՒՆ, ուան, ա. 1. Անպատմելի, վատահամբաւ: 2. Անուն չունեցող, ծագումն անյայտ: 3. Աննշան, ոչ անուանի: գ. Որեւէ անուան բացասութիւն:

ԱՆԱՆՑ, ա. 1. Անցում չունեցող, անգնալի, անանցանելի: 2. Չանցնող, վերջ չունեցող, անվախճան: 3. Յաւիտենական, յաւէրժական, մշտնջենաւոր:

ԱՆԱՇԽԱՏ, ա. 1. Անխոնջ, անդադրում: 2. Հանգիստ, հաճելի: մ. 1. Քիչ ջանք թափելով` աշխատելով: 2. Հեշտութեամբ: 3. Ձրի, առանց չարչարանքի:

ԱՆԱՇԽԱՐՀԻԿ, ա. 1. Ոչ նոյն աշխարհից` երկրից, օտարական, պանդուխտ: 2. Իր աշխարհից` հայրենիքից քշուած` վտարուած` արտաքսուած, վտարանդի: 3. Աշխարհիկ կեանքից հրաժարուած, միայնակեաց, կրօնաւոր:

ԱՆԱՉԱՌ / ԱՆԱՉԱՌԱԿԱՆ ա. 1. Անկաշառ, արդար, օրինապահ: 2. Ճշմարիտ: 3. Անպատկառ: մ. 1. Առանց երեսպաշտութեան: 2. Անխնայ կերպով, սաստկօրէն:

ԱՆԱՊԱԿ, ի, աց, ա.1. Մաքուր, անխառն: 2. Սրբազան, նուիրական: 3. Զուտ, լոկ, պարզ: գ. Անխառն` անջուր գինի:

ԱՆԱՊԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Անարատ, մաքուր: 2. Անվնաս: 3. Սուրբ, սրբազան: մ. Մաքուր` անարատ մնալով:

ԱՆԱՊԱԿԱՆԱՆԱԼ, ացայ, չ. Անապական դառնալ, անեղծ` մաքուր` անարատ մնալ:

ԱՆԱՊԱԿԱՆԱՑՈՒ, ի, ացտե՛ս ԱՆԱԱՆԱՊԱԿԱՆԵԼԻ, լւոյ, լեաց

:

ԱՆԱՊԱՇԱՒ, ա. Չզղջացող, առանց զղջալու, չապաշխարող:

ԱՆԱՊԱՇԽԱՐ, ի, ից, ա. 1. Չապաշխարող, չզղջացող: 2. Որ չի կարելի ապաշխարութեամբ քաւել, աններելի:

ԱՆԱՊԱՇԽԱՐՈՂ, ի, աց, ա. Չապաշխարող, չզղջացող:

ԱՆԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆ, գ. Չապաշխարելը, չզղջալը:

ԱՆԱՊԱՏ, ի, աց, ա. 1. Անշէն, անբնակ, ամայի, վայրի: 2. փխբ. Ազատ, զուրկ, թափուր: գ. 1. Աւազադաշտ, անբնակ տեղ: 2. Վանք, մենաստան:

ԱՆԱՊԱՏԱԿԱՆ / ԱՆԱՊԱՏԱՅԻՆ / ԱՆԱՊԱՏԱՒՈՐ /ԱՆԱՊԱՏԱՆԱԼ / ԱՆԱՊԱՏԱՍԷՐ ի, աց, ա./գ. Անապատում գտնուող`ապրող` բնակուող: ա. Ճգնաւորին` մենակեացին վերաբերող` յատուկ: 1. Անապատ դառնալ, ամայանալ: 2. Անապատաբնակ` ճգնաւոր լինել, անապատ քաշուել: 3. փխբ. Զուրկ` թափուր մնալ: 4. փխբ. Օտարանալ, առանձնանալ, մեկուսանալ: Մեկուսի` առանձնացած կեանք սիրող: 2. Անապատականներ սիրող:

ԱՆԱՊԱՒԷՆ, ա. 1. Ապաւէն` օգնական չունեցող: 2. Անապաստան, անտէրունչ:

ԱՆԱՌԱԳԱՍՏ, ա. 1. Առագաստ` վարագոյր` ծածկոյթ չունեցող: 2. փխբ. Առանց թաքցնելու, անթաքոյց, չվարագուրուած, բացարձակ, յայտնի:

ԱՆԱՌԱԿ, ի, աց, ա. 1. Անբարոյական, անպատկառ: 2. Զեխ, շուայտ: 3. Անկարգ, խառնագնաց:

ԱՆԱՍՈՒՆ, սնոյ, ոց, գ. 1. Ընտանի` վայրի կենդանի: 2. Բանականութիւնից` խելքից զուրկ արարած: ա. Անբնական, անխօս, անլեզու:

ԱՆԱՍՏՈՒԱԾ, ի, ից, ա. 1. Աստծու գոյութիւնը մերժող, աստծուն չհաւատացող, անհաւատ: 2. Ոչ քրիստոնէական աստծուն դաւանող:

ԱՆԱՍՏՈՒԱԾԱԲԱՐ, մ. Անաստուած կերպով, որպէս անաստուած` հերետիկոս` հերձուածող:

ԱՆԱՍՏՈՒԱԾԱԽՕՍ, ա. Անաստուածի` անհաւատի պէս խօսող, անաստուած բաներ խօսող:

ԱՆԱՍՏՈՒԱԾԱՍԷՐ, ա. Ոչ աստուածասէր, աստծուն չսիրող:

ԱՆԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. Աստծու գոյութիւնը մերժող վարդապետութիւն` ուսմունք:

ԱՆԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Աստուածապաշտ չլինելը, աստծոյ պաշտամունքի բացակայութիւն: 2. Մոլար` սխալ` սուտ աստուածապաշտութիւն` կրօն:

ԱՆԱՏԱԿ, ա. Անկարող, անճարակ, տկար:

ԱՆԱՐԱՏ, ի, ից, ա. 1. Մարմնական արատ` պակասութիւն չունեցող: 2. Բարոյապէս անբասիր` մաքուր, անախտ, անմեղ, կատարեալ, անթերի: 3. Չապականուած, մաքուր մնացած: 4. Սուրբ, աստուածային:

ԱՆԱՐԱՐ, ի, աց, ա. 1. Չստեղծուած, անստեղծ, ինքնագոյ, անեղ: 2. Ոչ կազմաւորուած, չձեւաւորուած, անպատրաստ: 3. Որակ չունեցող, անորակ:

ԱՆԱՐԳ, ի, աց, ա. 1. Ստոր, նուաստ, անպատիւ: 2. Յարգ` արժէք չունեցող, հասարակ, չնչին:

ԱՆԱՐԳԱԳՈՅՈՒԹԻՒՆ, գ. Նուաստ գոյութիւն, ստոր կացութիւն` վիճակ:

ԱՆԱՐԳԱՄԱՀ, ա./մ. Անարգ մահուան դատապարտուած` դատապարտուելով:

ԱՆԱՐԳԱՆՔ, նաց, գ. 1 Անպատուութիւն, խայտառակութիւն, նախատինք: 2. Վիրաւորանք, հայհոյանք:

ԱՆԱՐԳԱՍԱՒՈՐ, ի, աց, ա. Արգասիք` արդիւնք չբերող, ոչ արգասաւոր, անպտուղ:

ԱՆԱՐԳԵԼ, ա. 1. Արգելք չունեցող. ազատ: 2. Համարձակ, յանդուգն, անսանձ: մ. Առանց արգելքի, ազատօրէն:

ԱՆԱՐԳԵԼԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Որեւէ բանում արգելք չունենալը, ինքն իրեն չզսպելը, անժուժկալութիւն:

ԱՆԱՐԳԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Անարգել լինելը, ազատութիւն, համարձակութիւն: 2. տե՛ս ԱՆԱՐԳԵԼԱՒՈՐՈՒԹԻՒՆ:

ԱՆԱՐԳՈՒ, ա. Անարգանք հասցնող, անարգիչ, անարգող, վիրաւորող:

ԱՆԱՐԴ, ոյ, ա. 1. Չյարդարուած, անզարդ, անշուք: 2. Անձեւ, անկերպարան, չձեւաւորուած, տձեւ:

ԱՆԱՐԴԱՐԱԴԱՏ, ա. Ոչ արդարադատ, անարդար` անիրաւ դատաստան անող, կեղծ:

ԱՆԱՐԴԻՒՆ, ա. Արդիւնք չտուող` չունեցող, անարգասաւոր, անպտուղ:

ԱՆԱՐԺԱՆ, ի, ից, ա. 1. Անվայել, ոչ արժանի: 2. Անարդար, անիրաւ, անօրէն: 3. Անպատեհ, անպատշաճ: 4. Անսուրբ, պիղծ, ստոր: մ. Անիրաւօրէն, անարժան կերպով:

ԱՆԱՐԺԱՆԱԳՈՐԾ, ա. Անարժան` անիրաւ` անմաքուր գործեր կատարող:

ԱՆԱՐԺԱՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Անարժան գործեր կատարելը, անարժան գործ` արարք, անիրաւութիւն, անմաքրութիւն:

ԱՆԱՐԺԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Անարժան` անվայել` անպատեհ լինելը: 2. Անվայել` անպատեհ գործ` արարք: 3. Անպատեհութիւն, անպատշաճութիւն, անյարմարութիւն:

ԱՆԱՐԻՒՆ, րեան, եանց, ա. 1. Արիւն չունեցող, սակաւարիւն: 2. (կրօն.) Միս ու արիւն չունեցող, անմարմին, աննիւթական, հոգեղէն: 3. Առանց արիւնահեղութեան կատարուող:

ԱՆԱՐՈՒԵՍՏ, ի, ից, ա. 1. Անարհեստ, անտեղեակ, անվարժ: 2. Ոչ տեղին, անշնորհք: 3. Անզարդ, անշուք, անպաճոյճ: 4. Անձեռակերտ, աննիւթ: մ. Ոչ հմտօրէն, առանց վարպետութեան:

ԱՆԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀ, ա. Դուրս գալու ճանապարհ չունեցող:

ԱՆԱՐՏՕՍՐ, ա. Արտասուք չունեցող: մ. Առանց արտասուքի, առանց արտասուք թափելու:

ԱՆԱՐՕՐ, ա. 1. Առանց արօրի: 2. Անհերկ, չհերկուած, չմշակուած, անմշակ: 3. Անսերմ:

ԱՆԱՒԱՐՏ, ի, ից, ա. 1. Աւարտ` վերջ` սահման չունեցող, անվախճան: 2. Չաւարտուած, կիսատ մնացած, թերի:

ԱՆԱՒԵԼԱՍՏԱՑՈՒԹԻՒՆ, գ. Քչով բաւարարուելը` գոհանալը, չափաւորութիւն, սակաւապետութիւն:

ԱՆԲԱԺԱՆԱԿԱՆ / ԱՆԲԱԺԱՆԵԼԻժ ա. Մասերի չբաանուող, անբաժանելի: մ. Անբաժան կերպով:

ԱՆԲԱԺԻՆ, ա. 1. Չբաժանուած, անբաժան: 2. Անբաժանելի, անանջատ: 3. Միաձոյլ, միասնական, ամբողջական:

ԱՆԲԱՂԴԱՏ, ա. Ոչ բաղդատելի, անհամեմատելի, աննման, անզուգական:

ԱՆԲԱՆ, ի, ից, ա. 1. Բանականութիւնից զուրկ: 2. Անմիտ, տգէտ, անխելք: 3. Անխօս, անլեզու, համր: գ. Անասուն, անլեզու արարած: մ. Առանց խօսքի. առանց ձայն հանելու:

ԱՆԲԱՆԱԿԱՆ, ա. Անբանին` անասունին յատուկ, ոչ բանական, անասնական, բանականութեանը հակասող:

ԱՆԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Անբան լինելը, անբանի յատկութիւնը: 2. Բանականութեան պակասութիւն, անմտութիւն: 3. Անզգայութիւն, լռութիւն: 4. Անհեթեթ խօսք ու զրոյց:

ԱՆԲԱՍԻՐ, ա. Անպարսաւելի, անմեղադրելի, անկշտամբելի:

ԱՆԲԱՐԵԽՕՍ, ա./մ. Բարեխօս չունեցող` չունենալով. անօգնական:

ԱՆԲԱՐԵՍԷՐ, ա. Ոչ բարեսէր, չարասէր, չարակամ:

ԱՆԲԱՐԵՓԱՌԱՊԷՍ, մ. Ոչ բարեփառ` մոլար մտքով, անողջամիտ կերպով, ուղղափառութեան հակառակ:

ԱՆԲԱՐԻՇՏ, տե՛ս ԱՄԲԱՐԻՇՏ:

ԱՆԲԱՐՀԱՒԱՃ, տե՛ս ԱՄԲԱՐՀԱՒԱՃ:

ԱՆԲԱՐՈՒՆԱԿ, ա. Բարունակ` ճիւղեր չունեցող, բարունակներից զուրկ, ճիւղազուրկ:

ԱՆԲԱՒ, ի, ից, ա. 1. Անհուն, անսահման, անեզր, անչափ: 2. Շատ, անհամար, անթիւ: 3. Անհնարին, անհաս: գ. Եզրագիծ, սահման. վերջ:

ԱՆԲԱՒԱԿԱՆ, ա. 1. Անբաւ, անչափ, անսահման: 2. Որ չի կարելի ամփոփել` բովանդակել` ի մի հաւաքել, անամփոփելի: 3. Անկարող, անձեռնհաս:

ԱՆԲԱՒԱՆԱԼ, ացայ, չ. 1. Անբաւ չափով բազմանալ, անբաւ դառնալ, անհամար լինել: 2. Անկարող լինել, տկարանալ, զօրութիւն չունենալ:

ԱՆԲԱՒԱՊԱՐԳԵՒ, ի, ա. Անչափ պարգեւ տուող, ամեն ինչ պարգեւող, առատապարգեւ, առատաձեռն:

ԱՆԲԺՇԿԱԲԱՐ, մ. 1. Անբժշկելի կերպով, առանց բժշկուելու` բուժուելու: 2. փխբ. Անուղղելի մնալով (մոլար հաւատի մէջ):

ԱՆԲԺՇԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Անբժշկելի` անբուժելի լինելը: 2. Անբուժելի ցաւ` հիւանդութիւն:

ԱՆԲՈՅԺ, ա. 1. Չբուժուող, անբուժելի, չբուժուած: 2. փխբ. Չփարատուող, անփարատելի, անսփոփելի:

ԱՆԲՈՅՍ, ա. 1. Չբուսցնող, բուսականութիւն չունեցող: 2. Չբուսնող, բուսնելու անընդունակ: 3. Անմազ, մազերից զուրկ:

ԱՆԲՈՐԲՈՔ, ա. Չբորբոքուող, առանց բորբոքուելու` թէժանալու:

ԱՆԲՌՆԱԴԱՏ / ԱՆԲՌՆԱԴԱՏԱԲԱՐ ա. Հարկադրանքից ազատ: մ. Առանց բռնադատելու, ազատօրէն:

ԱՆԳԱՅԹ, ի, ից, ա. Որ չի սայթաքում, անսայթաք, հաստատ, անսխալ:

ԱՆԳԱՅՏ, ա. 1. Ոչ խիտ, նօսր, ցանցառ: 2. Խիստ բարակ, նուրբ, թեթեւ:

ԱՆԳԱՒԱՌ, ա. Իր գաւառից` ծննդավայրից հեռացած` օտարացած, տարաշխարհիկ, պանդուխտ:

ԱՆԳԷԶ, ա. Ճեղքուածք` բիծ` արատ` սպի չունեցող:

ԱՆԳԷՏ, գիտի, տաց կամ տից, ա. 1. Չգիտեցող, տգէտ: 2. Անտեղեակ, անփորձ, անհմուտ: 3. Անյայտ, անծանօթ:

* Յանգէտս, մ. Անգիտութեամբ, առանց գիտենալու:

ԱՆԳԹԱԲԱՐ, մ. Առանց գթալու` խղճալու, անգութ կերպով:

ԱՆԳԹԱԼԻ, ա. Որ գթալու արժանի չէ, գութ չշարժող:

ԱՆԳԻՏԱԿ, ի, աց, ա. 1. Ոչ գիտակ, անգէտ: 2. Անգէտին յատուկ, անգիտութեամբ կատարուած:

ԱՆԳԻՏԱՆԱԼ, ԱՆԳԻՏԵԼ, ացայչ. ն. 1. Անգէտ լինել: 2. տեալ Անտեղեակ լինել: 3. Անտեսել, չգիտենալու տալ: 4. Չգիտակցել, չհասկանալ, չճանաչել:

ԱՆԳԻՏԵԼԻ, ա. Որ չի կարելի գիտենալ` հասկանալ, անիմանալի, անյայտ, անըմբռնելի:

ԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Անգէտ` անտեղեակ լինելը, անտեղեակութիւն: 2. Անյայտ` անըմբռնելի լինելը:

ԱՆԳԻՒՏ, ա. 1. Չգտնուող: 2. Աննման: 3. Անօգուտ, փուչ, սին: 4. Անդառնալի:

* Յանգիւտ կորուստն յուղարկել (իմ), Անդառնալի կորստի մատնուել:

ԱՆԳՈՂԱԿԱՆ, ա. 1. Ինչ որ անհնարին է գողանալ: 2. Որտեղից չի կարելի որեւէ բան գողանալ:

ԱՆԳՈՅ, ի, ից, ա. 1. Չեղած, գոյութիւն չունեցող: 2. Ունայն, սին, դատարկ: 3. Անյայտ, գաղտնի: գ. Չեղած բան, ոչինչ:

ԱՆԳՈՍՆԱԲԱՐ, մ. Արհամարհելով, արհամարհանքով:

ԱՆԳՈՍՆԱՍԷՐ, ա. Որ սիրում է արհամարհել, արհամարհող:

ԱՆԳՈՍՆԵԼ, եցի, ն. 1. Արհամարհել, անարգել, պարսաւել: 2. Արհամարհական խօսքեր ասել:

ԱՆԳՈՐԾ, ի, ից, ա. 1. Պարապ, ծոյլ, դատարկապորտ: 2. Անմշակ, անխնամ: 3. Աններգործելի, չներգործուող: մ. Առանց աշխատելու, դատարկ տեղը:

* Անգործս, Իզուր, անտեղի, անհարկի, աւելորդ տեղը:

ԱՆԳՈՐԾԵԼ (իմ), եցայ, չ. Անգործ` չգործող` չաշխատող դառնալ, անպէտքանալ:

ԱՆԳՈՐԾԵԼԻ, ա. 1. Անգործ, չաշխատող: 2. Աններգործելի, չներգործուող, չազդուող:

ԱՆԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Անգործ լինելը` մնալը, պարապութեան մատնուելը: 2. Չգործածուելը, առանց գործածութեան մնալը:

ԱՆԳՈՒՇԱԿ, ա./մ. Անյայտ. գաղտնի. չսպասուած, նախապէս չիմանալով:

ԱՆԳՕՍԱՑԵԱԼ, ա. Չգոսացած, չչորացած:

ԱՆԴԱԴԱՐ / ԱՆԴԱԴԱՐԱԲԱՐ / ԱՆԴԱԴԱՐԱԳՈՅՆ / ԱՆԴԱԴԱՐԱՊԷՍ ԱՆԴԱԴՐԵԼԻ, ա. 1. Անհանգիստ, դադար չունեցող: 2. Տեւական, մշտա կան: մ. Հանապազ. շարունակ. միշտ:

ԱՆԴԱՄԱԲԵԿ, ա. 1. Որեւէ անդամը կոտրուած: 2. Անդամը բեկող` կոտորող:

ԱՆԴԱՄԱԹԻՒ, թուի, գ. Անդամատուած մարմին: մ. Կտոր-կտոր, մաս առ մաս:

ԱՆԴԱՄԱԼՈՅԾ, լուծի, աց կամ ից, ա./գ. Անդամալուծութեամբ հիւանդ:

ԱՆԴԱՄԱՀԱՏ, ա. Անդամը (անդամները) կտրած:

ԱՆԴԱՆԴԱՂԵԼ, եցի, չ. Փութալ, շտապել, աճապարել:

ԱՆԴԱՇՆ, ա./մ. Անհաշտ, դաշինք` հաշտութիւն մերժելով:

ԱՆԴԱՌՆԱԼԻ, ա. 1. Անդարձ, հաստատուն, անխոտոր: 2. Անզիջում: 3. Յետադարձ չունեցող: մ. Առանց յետ դառնալու. անդառնալի կերպով, անդառնալիորեն:

ԱՆԴԱՍ, ա. Դասաւորութիւն չունեցող, անկարգ, խառնիխուռն:

ԱՆԴԱՍԵԼԻ, ա. Շարքի մէջ չդասուող, անկարգ, խառնակ, շփոթ:

ԱՆԴԱՍՏԱԿ, գ. Գաւիթ, նախամուտք, նախասրահ, բակ:

ԱՆԴԱՏ, ա. 1. Դատի` դատաստանի չենթարկուած` չենթարկուող, անմեղ: 2. Չդատուած, չքննուած, անյայտ, անծանօթ:

ԱՆԴԱՏԱՒՈՐ, ա. Դատաւոր չունեցող, առանց դատաւորի:

ԱՆԴԱՐՁ, ի, ից, ա. 1. Չզիջող, յամառ: 2. Անդառնալի: մ. Առանց յետ դառնալու:

ԱՆԴԱՐՄԱՆ, ա. Առանց խնամքի` բուժման թողնուած, անխնամ:

ԱՆԴԵԱՅ, դէոյ, դեայք, դեայց, դէոց կամ դէից, գ. Խոշոր եղջերաւոր անասունների հօտ՝ խումբ, նախիր:

ԱՆԴԵՐՁԱՊԵՏ (պհլ.), գ. Հոգեւոր բարձրաստիճան պաշտօնեայ, մոգպետ (Պարսկաստանում):

ԱՆԴԷՆ, մ. 1. Այնտեղ, նոյն տեղը: 2. Իսկոյն, անմիջապէս, անյապաղ, տեղնուտեղը: 3. Նորից, դարձեալ, կրկին, վերստին:

* Անդէն անդէն, մ. Շուտով, իսկոյն, անմիջապէս:

* Անդէն առ նմին, անդէն եւ անդ, անդէն իսկ, անդէն վաղվաղակի, Հէնց, իսկոյն, անմիջապէս, տեղնուտեղը:

ԱՆԴԷՈՐԴ, ի, աց, գ. Հովիւ, նախրապան:

ԱՆԴԻՄԱԴԱՐՁ, ա. Դէմ չկանգնող, չհակառակուող:

ԱՆԴԻՄԱՀԱՐ, ա. Որին չի կարելի դիմադրել` դէմ կանգնել. հզօր, ուժեղ:

ԱՆԴՆԴԱԲԱԺԻՆ, ա. Անդունդը բաժանող, ծովը կտրող:

ԱՆԴՆԴԱԲՆԱԿ, ա. Անդունդում բնակուող` եղող:

ԱՆԴՆԴԱԽՈՐ, ա. Անդունդի նման խոր, անյատակ:

ԱՆԴՆԴԱՁԻԳ, ա. Մինչեւ անդունդ ձգուած կամ անդունդից վեր ձգուած:

ԱՆԴՆԴԱՅԵՂՑ, ա. Շատ խոր, անդնդախոր, անյատակ:

ԱՆԴՆԴԱՊԵՏԱԿԱՆ, ի, աց, ա. Ծովերի տիրակալին յատուկ` վերաբերող:

ԱՆԴՆԴԱՍՈՅԶ, ա. Անդունդի` ծովի մէջ ընկղմուած:

ԱՆԴՆԴԱՔԱԿ, ա. 1. Ծովերի խորքերը ճեղքող` պատառող: 2. Անդունդի նման ճեղքուած` բացուած:

ԱՆԴՈՐՐ, գ. 1. Անդորրութիւն, հանգստութիւն: 2. Լայն եւ արձակ, ընդարձակ:

ԱՆԴՈՐՐԵԼ, եցայ, չ. 1. Խաղաղուել, հանդարտուել: 2. Ընդարձակուել, լայնանալ:

ԱՆԴՈՐՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հանդարտ` հանգիստ վիճակ, հանդարտութիւն, հանգստութիւն, խաղաղութիւն: 2. Ընդարձակութիւն:

ԱՆԴՈՒԼ, ա. Դադար չունեցող, անխոնջ: մ. Անդադար, շարունակ:

ԱՆԴՈՒԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Անդուլ` յարատեւ` անդադար լինելը, անդադարութիւն, յարատեւութիւն: 2. Շարունակութիւն:

ԱՆԴՈՒՍՏ, մ. 1. Այնտեղից, այն կողմից: 2. Այն ժամանակուանից, սկզբից ի վեր: 3. Նրանից յետոյ: 4. Այնտեղ:

ԱՆԴՊԻՐ, ա. 1. Դպրութիւն չիմացող, անուսում, անգրագէտ, տգէտ: 2. Դպիր` ուսուցիչ չունեցող:

ԱՆԴՍՏԻՆ, մ. 1. Ի սկզբանէ, ի բնէ: 2. Վերստին, նորից: 3. Իսկոյն. անմիջապէս: ա. Բուն, էական:

ԱՆԴՐԱՆԻԿ, նկան կամ նկի, կաց, գ. Առաջնեկ` առաջին ծնունդ: ա. 1. Առաջնեկ: 2. Միածին, միամորիկ: 3. Առաջին. սկզբի:

ԱՆԴՐԱՆԿԱԾԻՆ, ծնի, նաց, ա. Անդրանիկ զաւակը ծնող:

ԱՆԴՐԱՆԿԱՐԱՐ, ա. Անդրանիկ անող` առաջնեկ դարձնող:

ԱՆԴՐԴՈՒԵԼԻ, ա. Անշարժ, անխախտ: մ. Առանց շարժ(ու)ելու:

ԱՆԴՐԷՆ, մ. 1. Նորից, դարձեալ, վերստին, կրկին: 2. Յետ, դէպի յետ: 3. Նոյն տեղը: 4. Իսկոյն, անմիջապէս: 5. Փոխարէն, տեղը:

ԱՆԴՐՈՇՄ, ի, աց. ա. 1. Դրոշմ` նշան չունեցող: 2. Չդրոշմուած, չկնքուած: 3. Մկրտութեան դրոշմ չստացած, չմկրտուած, անկնունք:

ԱՆԵԼ ա. 1. Ելք` դուրս գալու տեղ

ԱՆԵԼԱՆԵԼԻչունեցող: 2. Որ չի ելնում` դուրս չի գալիս` չի ջնջւում: 3. Որի վրայ ելնել` բարձրանալ հնարաւոր չէ, անկոխ, անմատչելի:

ԱՆԵՂ, ի, ից կամ աց, ա. 1. Անգոյ, չեղած, գոյութիւն չունեցող: 2. (կրօն.) Անստեղծ, չստեղծուած, ինքնագոյ:

ԱՆԵՂԱԾԻՆ, ա. (կրօն.) Անգոյից ծնուած, անգոյ ծնունդ (Քրիստոսի մակդիրներից մէկը):

ԱՆԵՂԱԿԵՐՏ, ա. (կրօն.) Անեղից կերտուած` ստեղծուած` շինուած, աստուածաշէն:

ԱՆԵՂԱԿԻՑ, ա. (կրօն.) Անեղութեան կցորդ, համագոյ:

ԱՆԵՊԵՐ, ա./մ. Առանց պակասութեան, անպարսաւելի, անարատ, անվնաս:

ԱՆԵՐԱԽՏ, ա./մ. Երախտիքը չգնահատուած, առանց երախտագիտութեան` շնորհակալութեան, ապերախտ, երախտիքը չգնահատելով:

ԱՆԵՐԱՍԱՆ, ա. 1. Սանձ չունեցող: 2. փխբ. Սանձարձակ, անսանձ, ապերասան, յանդուգն, լիրբ:

ԱՆԵՐԵՒԱԿա. 1. Անտես, անտեսանելի.

ԱՆԵՐԵՒԱԿԻաչքին չերեւացող:

ԱՆԵՐԵՒՈՅԹ2. Անծանօթ. գաղտնի. ծածուկ: 3. Անստոյգ. անյայտ: 4. Աննշան. չնչին: մ. Աներեւութաբար, ծածուկ կերպով:

ԱՆԵՐԵՒՈՒԹԱՆԱԼ, ացայ, չ. Աներեւոյթ` անտեսանելի լինել` դառնալ, անհետանալ, վերանալ, չքանալ:

ԱՆԵՐԿ, ոյ, ոց, ա. Աշխատանք չունեցող, առանց աշխատանքի, անգործ:

ԱՆԵՐԿԲԱՅՈՒԹԻՒՆ, գ. Աներկբայ` անկասկածելի` հաւաստի լինելը, հաւաստիութիւն:

ԱՆԵՐԿԵՒԱՆ, ա./մ. Առանց երկմտութեան` կասկածանքի, աներկիւղ, անկասկած, անկեղծօրէն:

ԱՆԵՐԿԻՒՂ,

* աներկեւղ, ի, ից կամ աց, ա. 1. Անվախ, անահ: 2. Երկիւղ` կասկած չպարունակող: 3. Աստծուց չվախեցող: մ. Առանց վախի` վախենալու. ապահով. համարձակ:

ԱՆԵՐԿԻՒՂԱԾ, ի, աց, ա. 1. Ոչ երկիւղած, վախ ու երկիւղ չունեցող: 2. Աներկիւղ, անվախ:

ԱՆԵՐԿՐԱԳՈՐԾԵԼԻ, ա. Երկրագործութեան համար ոչ պիտանի, անմշակելի, անմշակ, խոպան (հող):

ԱՆԵՐԿՐԱՍԷՐ, ա. Երկրային` աշխարհիկ կեանքը չսիրող:

ԱՆԵՐԿՐՊԱԳԵԼԻ, ա. Երկրպագելու անարժան:

ԱՆԶԱՆԳԻՏԵԼԻ, ա. Աներկիւղ, անվախ, համարձակ:

ԱՆԶԱՐԴ, ա. Զարդ` զարդարանք չունեցող, անշուք, աղքատիկ:

ԱՆԶԱՐԴԵԼ (իմ), եցայ, չ. Անզարդ դառնալ, անշքանալ:

ԱՆԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Անզարդ` անշուք` տձեւ լինելը: 2. Անկարգութիւն, անվայելչութիւն:

ԱՆԶԱՐՄ, ա./մ. Սերունդ չունեցող, առանց սերունդի, անզաւակ մնալով:

ԱՆԶԱՒԱԿԵԼ1, եցի, ն. Անզաւակ դարձնել, սերնդից զրկել:

ԱՆԶԱՒԱԿԵԼ2 (իմ), եցայ, չ. Անզաւակ` անորդի մնալ, զաւակներից` սերնդից զրկուել:

ԱՆԶԳԱԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Որ չի զգացւում, չզգացող, անզգայ: 2. Որ չի կարելի զգալ` ըմբռնել, ոչ իմանալի: 3. Զգայութիւնից զուրկ, անկենդան:

ԱՆԶԳԱՄ, ի, աց կամ ից, ա. 1. Չարամիտ, չար, վատ: 2. Յանդուգն, անպատկառ: 3. Անպարկեշտ, անառակ:

ԱՆԶԳԱՅ, ի, ից, ա. 1. Անշունչ, անկենդան: 2. Անիմաստ, անհասկանալի: 3. Ապուշ, թմրած: մ. Անզգայաբար, առանց գիտակցելու:

ԱՆԶԳԱՅԱՆԱԼ, ացայ, չ. 1. Անզգայ դառնալ, զգալու յատկութիւնը կորցնել: 2. Զգայութիւնը թուլանալ` բթանալ, թմրել: 3. Ցնորուել, ուրիշի խելքին ընկնել:

ԱՆԶԳԱՍՏ, ի, ից, ա. 1. Ոչ զգաստ, անզգոյշ: 2. Անակնկալ, անսպասելի:

* Յանզգաստս, յանզգաստից, յանզգաստուց, մ. Անսպասելի կերպով, յանկարծակի:

ԱՆԶԳՈՅՇ, ի, ից, ա. 1. Անհոգ, անզգաստ: 2. Անպատրաստ, անակնկալ, անսպասելի: մ. Անզգուշօրէն, յանկարծ:

ԱՆԶԳՕՆ, ա. Անզգաստ, անլուրջ, խորհուրդ չընդունող:

ԱՆԶԵՂՋ, ա. 1. Չզղջացող, չապաշխարող: 2. Որի համար չեն զղջում, անփոփոխ: 3. Չզղջացուած, չքաւուած (մեղք):

ԱՆԶԵՆԼԻ, լւոյ, լեաց, ա. Որ չի կարելի զոհ մատուցել, զոհաբերութեան համար անձեռնմխելի:

ԱՆԶԵՐԾՈՒԹԻՒՆ, գ. (յունաբ.) Ապահով` յուսալի վիճակ, ապահովութիւն, անձեռնմխելիութիւն (որպէս ապաստան ծառայող քաղաք):

ԱՆԶԷՆ, ա. Չսպառազինուած: մ. Զէնք չունենալով՝ չկրելով:

ԱՆԶՄՏԱՒԱԾԵԼԻ, ա. Որ չի կարելի մտքով անցկացնել, մտքում չտեղաւորուող, աներեւակայելի:

ԱՆԶՈՀ, ա. Զոհաբերելու անարժան, անսուրբ (կենդանի): մ. Առանց զոհի` զոհաբերութեան:

ԱՆԶՈՅԳ, զուգի, ից, ա. 1. Զոյգ` ընկեր չունեցող, մենակ, անընկեր: 2. Իր համեմատը` նմանը չունեցող, անհաւասար, անհամեմատ: 3. Կենտ, կոճատ:

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Զոյգը` ընկերը` չունեցող: 2. Նմանը չունեցող. աննման, անհամեմատելի, անհաւասար:

ԱՆԶՈՒԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Զոյգը` նմանը չունենալը, աննմանութիւն, անհաւասարութիւն: 2. Անմիաբանութիւն: 3. Չզուգաւորուելը, կուսութիւն:

ԱՆԶՉԱՐԵԼԻ, մ. Առանց նեղանալու` դժկամութեան, յօժարակամ, յօժարամիտ:

ԱՆԶՐԱՒ / ԱՆԶՐԱՒԱԿԱՆ ա. Անվերջ, անվերջանալի, անվախճան, անսպառ:

ԱՆԸՄԲԵՐ, ա. 1. Անհամբեր, չհամբերող: 2. Անտանելի, անհանդուրժելի:

ԱՆԸՄԲԵՐԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Անհամբեր, անհանդուրժելի, անտանելի:

ԱՆԸՄԲՌՆԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Ձեռքով չբռնուող, անբռնելի: 2. Որ չի կարելի ըմբռնել` հասկանալ, անիմանալի:

ԱՆԸՆԴԴԻՄԱԴՐԵԼԻ, ա. Որին չի կարելի դիմադրել` հակառակել, անդիմադրելի:

ԱՆԸՆԴԴԻՄԱԿ, ա. 1. տե՛ս ԱՆԸՆԴԴԻՄԱԴՐԵԼԻ: 2. Ոչ ընդդէմ, ոչ հակառակ, միաբան:

ԱՆԸՆԴԴԻՄԱԿԱՅա. 1. Որին դիմադրել

ԱՆԸՆԴԴԻՄԱԿԱՑչի կարելի, անդիմադրելի: 2. Դիմադրելու անկարող` անզօր:

ԱՆԸՆԴԴԻՄԱՀԱՐ, ա. 1. Որին չի կարելի դիմադրել: 2. Չդիմադրող, չխափանող, անխափան:

ԱՆԸՆԴԵԼ, ի, ից, ա. 1. Չընտելացած, չվարժուած, անփորձ, անտեղեակ, խակ: 2. Անսովոր, խորթ, օտարոտի, անծանօթ, նոր: 3. Չընտելացած, ոչ ընտանի, վայրի: 4. Դժնի, դաժան, անգութ, կատաղի:

ԱՆԸՆԴՈՍՏ, ա. 1. Անշարժ, հանդարտ: 2. Անխռով: մ. Հանդարտօրէն. անխռով կերպով:

ԱՆԸՆԹԱՑ, ա. Շարժուել` քայլել չկարողացող, չքայլող:

ԱՆԸՆԿԱԼ, ա. Անհաճոյ. անընդունելի: 2. Ոչինչ չանելով, առանց ընդունելու:

* Անընկալ լինել, ն. Չընդունել, չանսալ, չլսել, մտիկ չանել: չ. Ընդունելի չլինել:

ԱՆԸՆՉԱՆԱԼ, ացայ, չ. Ունեցուածքից` կարողութիւնից զրկուել, աղքատանալ, սնանկանալ:

ԱՆԸՆՉԱՍԷՐ, ա. Ունեցուածք` հարստութիւն չսիրող` ձեռք չբերող, ոչ ընչասէր:

ԱՆԸՆՉԱՍԻՐԱԲԱՐ, մ. Հարստութիւնը` ունեցուածքն արհամարհելով:

ԱՆԸՆՉԱՍՏԱՑԻՉ, ա. Ունեցուածք` հարստութիւն չունեցող` ձեռք չբերող, անընչասէր:

ԱՆԸՆՉՈՒԹԻՒՆ, գ. Չքաւորութիւն, աղքատութիւն, ընչազրկութիւն:

ԱՆԸՆՏՐՈՂ, ա. Ընտրութիւն չանող, անխոհեմ, անհեռատես: ԱՆԸՍՏԳԻՒՏ ա. Անթերի, կատարեալ, ԱՆԸՍՏԳՏԱՆԵԼԻ ամբողջական:

ԱՆԸՍՏԵՐԻՒՐա. Չմոլորուած,

ԱՆԸՍՏԵՐԻՒՐԱԿԱՆ անխոտոր,

ԱՆԸՍՏԵՐԻՒՐՈՂանվրէպ, անսխալ, անթերի, ուղիղ, ճիշտ:

ԱՆԹԱՂա./մ. Չթաղ(ու)ած, առանց

ԱՆԹԱՂՈՒՄՆգերեզման, առանց թաղ(ու)ելու:

ԱՆԹԱՆԱԼԻ, ա. Որ չի կարելի թրջել, չթրջուող:

ԱՆԹԱՐԹԱՓ, ա. 1. Անքթիթ, անշարժ: 2. Առանց թարթելու` շարժ(ու)ելու. անսայթաք:

ԱՆԹԱՔՈՒՍՏ, ա. 1. Որտեղից կամ որից չի կարելի թաքնուել` պատսպարուել: 2. Որ չի կարելի թաքցնել` ծածկել. տեսանելի:

ԱՆԹԵՂ, ի. գ. 1. Մոխիր, կրակախառն մոխրակոյտ: 2. Մոխրով ծածկած կրակ:

* Անթեղ հարկանել, Անթեղով` մոխրով կրակը ծածկել, անթեղել:

ԱՆԹԻՒ, թուոյ, ոց, ա. 1. Թիւ չունեցող, չհամրուած, անթուելի: 2. Չափազանց շատ, անհամար: 3. Թուական` տարեթիւ չունեցող, անթուագիր: 4. Թուականը` տարեթիւը անյայտ:

ԱՆԹՈՐԵԼԻ, ա. Չթորուող, թորելով չպակասող` չսպառուող, անպակասելի:

ԱՆԺԱՄԱՆ, ա. 1. Ժամանակին տեղ չհասնող: 2. փխբ. Անձեռնհաս:

ԱՆԺԱՄԵԼ, եցի, չ. Չժամանել, ժամանակին տեղ չհասնել:

ԱՆԺԱՄՈՒԹԻՒՆ, գ. Անժամ` ժամանակից դուրս` տարաժամ լինելը:

ԱՆԺՈՅԺ, ժուժի, ից, ա. 1. Համբերատարութիւն չունեցող, անհամբեր: 2. Ոչ ժուժկալ, անզուսպ, ցոփ: 3. Անդիմացկուն, ոչ տոկուն:

ԱՆԺՈՒԺԵԼԻ, ա. Ինչի որ չի կարելի դիմանալ` համբերել, անհանդուրժելի, անտանելի, անդիմադրելի:

ԱՆԺՈՒԺԿԱԼ, ԱՆԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ ի, ից, ա. Ոչ ժուժկալ, ժուժկալութիւն չունեցող: գ. 1. Անժուժկալ

ԱՆԺՈՒԺՈՒԹԻՒՆլինելը, անհամբերութիւն: 2. Անմաքրութիւն:

ԱՆԻՄԱՅ, ի, ից, ա. Չիմացող, չհասկացող, անմիտ, տխմար:

ԱՆԻՄԱՍՏ, ի, ից, ա. 1. Իմաստից զուրկ, անմիտ, անբովանդակ: 2. Ոչ խելօք, անմիտ, տգէտ: 3. Բանականութիւնից զուրկ, անբան, անզգայ: 4. Առողջ դատողութեան հակառակ, ոչ խելացի, յիմարական:

* Յանիմաստս, մ. Առանց հասկանալու` զգալու, անգիտակցաբար:

ԱՆԻՄԱՍՏԱՍԷՐ, սիրի, աց, ա. Իմաստութիւն` գիտութիւն չսիրող, իմաստութիւնից` գիտութիւնից հեռու, ոչ իմաստասէր:

ԱՆԻՄԱՍՏՆԱՆԱԼ, ացայ, չ. Անիմաստ դառնալ, իմաստից զրկուել, իմաստազրկուել, խելքը կորցնել:

ԱՆԻՆՉ, անընչի, ից, ա. Չքաւոր, աղքատ: գ. Չեղած, անգոյ բան. ոչինչ: մ. Առանց ունեցուածքի:

ԱՆԻՇԽԱՆ, ա. 1. Ինքնագլուխ, ինքնիշխան, անկախ: 2. Տէր` իշխան` կառավարիչ չունեցող, անառաջնորդ: 3. Իշխանութիւնից զրկուած:

ԱՆԻՇԽԱՆԱՆԱԼ, ացայ, չ. Անիշխան դառնալ` մնալ, թագաւորից` իշխողից զրկուել:

ԱՆԻՐ, ի, ա. Բան` գործ չունեցող: մ. Առանց ներգործութեան:

ԱՆԻՐԱՒ, ա. 1. Անարդար, սուտ երդուող: 2. Սուտ, անօրէն: մ. Իզուր. ոչ իրաւացի:

ԱՆԻՐԱՒԱԳԻՐ, ա. Անիրաւութեամբ գրուած, անիրաւ, ապօրինի:

ԱՆԻՐԱՒԱՆԱԼ, ացայ, չ. Անիրաւ` օրինազանց դառնալ, անիրաւութիւն` օրինազանցութիւն անել:

ԱՆԼԼՈՒԿ, ա./մ. Չլլկուած, չտանջուած, առանց լլկելու` չարչարելու` տանջելու:

ԱՆԼՈՅԾ, լուծի, ից, ա. 1. Չլուծուող, չքանդուող, չխախտուող, անեղծ, ամուր, հաստատուն, անքակտելի: 2. Անբացատրելի, անմեկնելի:

ԱՆԼՈՒ, ի, ից, ա. Չլսող, ոչ հլու, անհնազանդ:

ԱՆԼՈՒԾ, ա. Լուծ չկրած, չլծուած:

ԱՆԼՈՒՐ, ա. 1. Չլսող, խուլ: 2. Ոչ հլու, անհնազանդ: 3. Անլսելի, անհասկանալի, անիմանալի: 4. Չլսուած, անպատմելի, աննկարագրելի:

ԱՆԼՌԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Ձայնը չկտրող, անլուռ: մ. Առանց լռելու, անդադար:

ԱՆԼՍԵԼԻ, ա. 1. Որ չի կարելի լսել: 2. Որ չի լսւում` ուշադրութեան չի առնւում: 3. Չլսող, անհնազանդ:

ԱՆԼՐՈՒԹԻՒՆ1, գ. 1. Չլցուելը: 2. փխբ. Անյագ` անյագուրդ` անկուշտ լինելը, անյագութիւն:

ԱՆԼՐՈՒԹԻՒՆ2, գ. 1. Չլսելը, չանսալը: 2. Անհասկանալի կամ անլուր` չլսուած լինելը, չհասկացուած լինելը:

ԱՆԼՔԱՆԵԼԻ, ա./մ. Աչքի առաջ ունեցող, առանց լքելու:

ԱՆԽԱԲ, ա. 1. Չխաբուող, անպարտելի: 2. Վստահելի, անվտանգ, ապահով: 3. Չխաբող, անսուտ, ճշմարիտ:

ԱՆԽԱՅԵԼ, եցի, ն. չ. 1. Խնայել, գթալ, զգուշանալ: 2. (հզդպ.) Չխնայել:

ԱՆԽԱՆԳԱՐ, ա. Չխանգարուած, անեղծ, անխափան:

ԱՆԽԱՌՆ, նի, ռունք, նից, ա. 1. Չխառնուած, խառնուրդ չունեցող, յստակ, մաքուր: 2. Անխառնակելի, անշփոթ: 3. Ոչ չափաւոր, անժուժկալ:

ԱՆԽԱՌՆԱԿ, ի, աց, ա. 1. Չխառնուած, մաքուր, միատարր, անխառն: 2. Ոչ չափաւոր, անժուժկալ, ոչ բարեխառն:

ԱՆԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Անխառն` մաքուր` յստակ` միատարր լինելը: 2. Ուրիշների հետ չխառնուելը, առանձնութիւն, մենակութիւն: 3. Անժուժկալութիւն, ոչ չափաւորութիւն:

ԱՆԽԱՐԴԱԽ, ա. Արդար, մաքուր, անարատ: մ. Առանց նենգութեան` խաբէութեան:

ԱՆԽԶԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Անբաժանելի, անքակտելի, հաստատուն: մ. Առանց խզելու, հաստատապէս, հաստատ, անսխալ:

ԱՆԽԷԹ, ա. Անվեհեր, համարձակ, աներկիւղ: մ. Քաջաբար, համարձակօրէն:

ԱՆԽԼԻՐՏ, ա. 1. Տեղից չշարժուող: 2. փխբ. Ձեռք չտրուած, չմշակուած, կուսական (հող, անտառ):

ԱՆԽՆԱՄԵԼ, եցի, ն. Անտէրութեան մատնել, անտեսել, չհոգալ:

ԱՆԽՆԱՄՈՒԹԻՒՆ, գ. Անխնամ լինելը, հոգացող չունենալը:

ԱՆԽՆԱՅ, ա. 1. Անողորմ, անխիղճ: 2. Անխնամ, առանց խնամքի թողնուած: 3. Լիուլի, առատ: մ. Առանց խնայելու:

* Յանխնայ, մ. Անխնայ կերպով, առանց խնայելու, չխնայելով, անխնայ:

ԱՆԽՆԴԻՐ, ա. 1. Որ չի կարելի փնտրել` որոնել, անքննելի: 2. Չփնտրող, չորոնող:

ԱՆԽՈՀԵՄ, ա. Ոչ խոհեմ, անմիտ, անխելք, անշրջահայեաց:

ԱՆԽՈՅԶ, ա. 1. Չխուզարկուող, չքննուող: 2. Անխզելի, չխզուող:

ԱՆԽՈՆՋ, ա. Չյոգնող, առանց յոգնութեան:

ԱՆԽՈՏԱՆ, ի, ից, ա. 1. Ոչ խոտան, պիտանի: 2. փխբ. Ընտիր, պատուական: 3. փխբ. Անխարդախ, աննենգ, ազնիւ:

ԱՆԽՈՏՈՐա. Ուղիղ, անշեղ,

ԱՆԽՈՏՈՐՆԱԿանվրէպ: մ. Առանց շեղ(ու)ելու:

ԱՆԽՈՐՀՈՒՐԴ, հրդի, ից կամ ոց, ա. 1. Անհասկացող, անխոհեմ: 2. Չմտածուած, անիմաստ: 3. Խորհուրդ` իմաստ չպարունակող: մ. Առանց մտածելու. անմիտ կերպով:

ԱՆԽՈՐՀՐԴԱԶԳԱԾա. Եկեղեցական

ԱՆԽՈՐՀՐԴԱԶԳԵԱՑխորհուրդներին անտեղեակ` անհաղորդ` անմասն:

ԱՆԽՈՐՀՐԴԱՎԱՐԺ, ա. Միտքը անվարժ, անհմուտ, խակ:

ԱՆԽՈՒԼ, ա. 1. Աղմուկից հեռու: 2. Առանձնացած, ծածուկ, գաղտնի:

* Յանխուլս, մ. Պատահաբար, առանց իմանալու, անսպասելի կերպով:

ԱՆԽՏԻՐ, տրի, ից կամ աց, ա. 1. Խտրութիւն չդնող: 2. Անխիղճ, անտարբեր: 3. Պես-պես, տարբեր: մ. 1. Համարձակօրէն, աներկիւղ: 2. Առանց խտրականութեան. անխնայ կերպով:

ԱՆԽՏՐՈՑ, ա./մ. Անարգել, անխափան, առանց արգելքի. ազատօրէն:

ԱՆԽՐԱԽՈՅՍ, ա. Խրախուսանք չգտնող, առանց խրախոյսի, լքուած:

ԱՆԽՐԱՏ, ի, ից, ա. 1. Չխրատուած, չկրթուած, չդաստիարակուած: 2. Ստահակ, անկիրթ: 3. Խրատ` հրահանգ չարտայայտող, ոչ խրատական, ոչ ուսանելի: 4. Առանց ուրիշից խրատ առնելու` սովորելու:

ԱՆԽՐԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Անհմտութիւն, անմտութիւն: 2. Անմիտ` չմտածուած վերաբերմունք` արարք, ստահակութիւն:

ԱՆԽՕՍ, ի, ից, ա. 1. Չխօսող, անլեզու: 2. Լուռումունջ, համր: 3. Անասելի, անպատմելի: մ. Առանց խօսելու, լռութեամբ:

ԱՆԾԱԾՈՒԿ, ա. 1. Բացայայտ, անթաքոյց: 2. Չծածկուած, հոլանի: մ. Յայտնապէս, բացայայտ կերպով:

ԱՆԾԱՄԱԾՈՒՌ, ա./մ. Չծամածռուած, չխեղաթիւրուած, առանց խեղաթիւրելու, անվթար:

ԱՆԾԱՅՐ, ի, ից, ա. Ծայր չունեցող, անեզր, անսահման, անվախճան, անհատնում:

ԱՆԾԱՆԱԿ, ա. Չծանակուած, չխայտառակուած, անարատ, մաքուր, առաքինի:

ԱՆԾԱՆՕԹ, ի, ից, ա. 1. Անտեղեակ, ոչ գիտակ: 2. Օտար, չճանաչուած, անկոչ: 3. Անիմանալի, անճանաչելի: գ. Անտեղեակ` չիմացող մարդ:

* Յանծանօթս, մ. Չճանաչելով, անծանօթ` անտեղեակ լինելով:

* Յանծանօթս լինել, Իբրեւ անծանօթ` օտար երեւալ, ինքն իրեն թաքցնել` ծպտուելով:

ԱՆԾԱՆՕԹԱՆԱԼ, ացայ, չ. Անծանօթ դառնալ` լինել, օտարանալ, խորթանալ:

ԱՆԾԵՐա. 1. ածերացող,

ԱՆԾԵՐԱԿԱՆերիտասարդ: 2. Չհնացող,

ԱՆԾԵՐԱՆԱԼԻթարմ: 3. փխբ. Յաւէրժական, մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխելի:

ԱՆԾԻՆ, ծնի, ա. 1. Զաւակ չունեցող` չբերող, չբեր, անծնունդ, ամուլ: 2. նման. Բերք չունեցող` չբերող, անպտուղ, անարդիւնք: 3. Ոչ ոքից չծնուած, ինքնագոյ:

ԱՆԾՆՆԴԱԿԱՆ, ա. 1. Ծնունդ` զաւակ չունեցող, ամուլ: 2. նման. Անպտղաբեր, արդիւնք չունեցող:

ԱՆԾՆՈՒՆԴ, ա. 1. Ծնունդ` զաւակ չունեցող, ամուլ, չբեր: 2. Չծնուած, անծին:

ԱՆԾՈՒԼՈՒԹԻՒՆ, գ. Ժրաջան լինելը, փութաջանութիւն, ջանասիրութիւն:

ԱՆԿԱԶՄ, ա. 1. Ոչ կազմ, անպատրաստ: 2. Չկազմակերպուած, չձեւաւորուած, չկարգաւորուած:

ԱՆԿԱԾ, ի, ից, ա. 1. Ընկած. անկեալ, կործանուած: 2. Աննշան, նուաստ, տկար: գ. 1. Կողոպուտ, թալան: 2. Ընկած մեռել. դիակ:

ԱՆԿԱՅ, ի, իցա. 1. Կանգ չառնող, ԱՆԿԱՅԱԿԱՆ, ի, ացանհանգրուան: 2. փխբ. Անհաստատ, անկայուն, փոփոխական:

ԱՆԿԱՆԵԼ1,

* անգանել, անկի, ա՛նկ, ն. 1. Թելերով հիւսել, գործել: 2. Ասեղնագործել:

ԱՆԿԱՆԵԼ2 (իմ), անկայ, անկի՛ր, չ. 1. Ընկնել: 2. Դիմել, յարել: 3. Վիճակուել, յարմարուել: 4. Մատնուել, պաշարուել: 5. Դադարել, պակասել: 6. Զբաղուել, պարապել: 7. Վրայ հասնել: 8. Կռուել: 9. Վրան դրուել: 10. Յաղթուել: 11. Տկարանալ: 12. Մեռնել:

* Անկանել ընդ մահուամբ, Մահուան ենթարկուել:

* Անկանել ընդ միմեանս, Կռուել իրար դէմ:

* Անկանել ի բուռն, Բռնուել:

* Անկանել ի ճանապարհ` յուղի` ի չու, Ճանապարհ ընկնել, ուղեւորուել:

* Անկանել ի միտս, Միտքն ընկնել, յիշել:

ԱՆԿԱՊՈՒՏա. 1. Չգողացող,

ԱՆԿԱՊՏԵԼԻանկողոպտելի, անբաժանելի: 2. Անկորուստ, անեղծ: մ. Անվնաս կերպով, ապահով, անվտանգ:

ԱՆԿԱՍԵԼԻ, ա. Յետ չկանգնող: մ. Յետ չկանգնելով` չմնալով:

ԱՆԿԱՏԱՐ, ի, ից, ա. 1. Ոչ կատարեալ, թերի, պակասաւոր, թերակատար, կիսատ: 2. Չկատարուած, գլուխ չբերուած: 3. Չկատարուող, անկատարելի: 4. Աւարտ` վերջ չունեցող:

ԱՆԿԱՏԱՐԵԼԱԿԻՑ, ա. Անկատարելութեան կցորդ` մասնակից, ուրիշի նման անկատար:

ԱՆԿԱՐ1, ի, ից, ա. 1. Ուժ` կարողութիւն չունեցող, թոյլ, տկար: 2. Անկարելի, անհնարին:

ԱՆԿԱՐ2, ա. Կար չունեցող, առանց կարի. անձեռագործ:

ԱՆԿԱՐԳ, ա. 1. Անտեղի, անպատշաճ, անարդար: 2. Խառնիխուռն, խառնակ: 3. Բնական կարգից դուրս, անսովոր: մ. Անարդար կերպով:

ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարգ ու կանոնի բացակայութիւն: 2. Անկարգ գործ, խառնակութիւն: 3. Անպատշաճութիւն, անվայել արարք:

ԱՆԿԱՐԵԿԱՆ, ա. Կիրք չունեցող, կրքերից ազատ, անախտ:

ԱՆԿԱՐԵԿԻՐ, ա. 1. Չկարեկցող, անտարբեր: 2. Անհոգի, անգութ:

ԱՆԿԱՐԵԿԻՑ, ա. Կարեկից` կարեկցող չունեցող:

ԱՆԿԱՐԾ, ա. 1. Անսպասելի, անակնկալ: 2. Չնախապատրաստուած, անզգոյշ: 3. Կարծիք` կասկած չտանող, չկասկածող: 4. տե՛ս ՅԱՆԿԱՐԾ:

* Յանկարծս, մ. Առանց կասկածի:

ԱՆԿԱՐԾԻՍ, ա. Աներկբայ, անկասկած: մ. Առանց տարակուսելու` տարակուսանքի:

ԱՆԿԱՐԾՈՒԹԻՒՆ, գ. Անկասկածելի` անկասկած` հաստատ լինելը, աներկբայութիւն:

ԱՆԿԱՐՈՂ, ի, աց, ա. 1. Տկար, ապիկար, անձեռնհաս: 2. Նիւթական կարողութիւնից զուրկ, չքաւոր:

ԱՆԿԱՐՕՏ, ի, ից, ա. 1. Ունեւոր, հարուստ, ճոխ: 2. Անպակաս, լի, առատ: 3. Չկարօտած, անտարբեր, կարիք չունեցող: մ. Առատօրէն, լիապէս:

ԱՆԿԱՐՕՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Որեւէ բանի պակասութիւն չունենալը: 2. Իր ունեցածով բաւականանալը, իր վիճակով գոհ լինելը:

ԱՆԿԵՆԴԱՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Ոչ կենդանի, անկենդան: 2. Որտեղ կենդանիներ չկան, անմարդ, անբնակ, ամայի:

ԱՆԿԵՆՑԱՂ, ա. Կեանքի վայելչութիւնից զուրկ, կեանք չվայելող, անկեանք:

ԱՆԿԵՐՊ, ի, ից, ա. 1. Կերպ` ձեւ կերպարանք չունեցող, անձեւ, տձեւ, անճոռնի: 2. Մարմնական կերպարանք չունեցող, անմարմին:

ԱՆԿԷԶա. Չայրած, չայրուող:

ԱՆԿԻԶԵԼԻմ. Առանց այր(ու)ելու:

ԱՆԿԻՐ, ա. 1. Կիրք չունեցող, կրքերից ազատ, անախտ: 2. Անկրելի, անբովանդակելի, անտանելի:

ԱՆԿԻՐԸՆԴՈՒՆԱԿ, ա. Տառապանքի` ցաւերի անընդունակ, տառապանքին` ցաւին չդիմացող:

ԱՆԿԻՐԹ, ա. 1. Չկրթուած, կրթութիւն չստացած: 2. Անվարժ, անհմուտ, անփորձ, չսովորած: 3. Անսովոր, օտար, անբնական:

ԱՆԿՇԻՌա. 1. Կշիռ` քաշ չունեցող,

ԱՆԿՇՌԵԼԻոչ կշռելի, անչափ, անհամեմատ, անսահման: 2. Չկշռուած, չչափուած, ոչ չափաւոր: 3. փխբ. Չկշռադատուած: 4. փխբ. Դատողութեան չհամապատասխանող:

ԱՆԿՈԽ ա. 1. Չտրորուած, կուսական:

ԱՆԿՈԽԵԼԻ 2. Անմատչելի: գ. Անանցանելի, անապատ:

ԱՆԿՈՂՈՊՈՒՏ ա. Որ չի կարելի

ԱՆԿՈՂՈՊՏԵԼԻ կողոպտել, անկապտելի, անբաժանելի, անձեռնմխելի, ապահով:

ԱՆԿՈՒԱԾ1, ոյ, ոց, գ. 1. Հիւսուածք, գործուածք, բանուածք: 2. Ընդելուզուած` ասեղնագործուած իր:

ԱՆԿՈՒԱԾ2, գ. Անկումը, ընկնելը, գահավիժելը:

ԱՆԿՈՒԱԾՈՅ, ի, ից, ա. 1. Հիւսուած, գործուած, հիւսկեն: 2. Ընդելուզուած, ասեղնագործուած:

ԱՆԿՈՓ, ի, ից, ա. 1. Չկոփած, չտաշած, չյղկած, չկոկած: 2. փխբ. Անհարթ, անտաշ, անշուք, խորդուբորդ:

ԱՆԿՌՈՒԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Անյաղթ, անպարտելի, անառիկ: 2. Աննուաճելի, անմատչելի:

ԱՆԿՐԹՈՒԹԻՒՆ, գ. Անկիրթ` անվարժ լինելը, անվարժութիւն:

ԱՆԿՔԵԼԻ, ա. Որ չի կարելի ծռել, անկորանալի, անընկճելի:

ԱՆՀԱԳԱԳ, ա. Շունչ չունեցող, անշունչ, անհոգի:

ԱՆՀԱԿԱՄԻՏԱԲԱՐ, մ. Առանց շեղուելու` խոտորուելու, առանց այս ու այն կողմ թեքուելու:

ԱՆՀԱԿԱՌԱԿԱԲԱՆ, ա. Որի դէմ հակառակ խօսել` առարկել չի լինի, անառարկելի, անհակառակելի:

ԱՆՀԱԿԱՌԱԿԱՄԱՐՏ, ա./մ. Հակառակորդ չունեցող, առանց հակառակորդի` ընդդիմութեան:

ԱՆՀԱՂՈՐԴ, ի, ից, ա. 1. Մասնակցութիւն չունեցող, անմասն, անբաժին: 2. Չհաղորդուող, անհաղորդելի: 3. Ուրիշների հետ չհաղորդակցուող, անմարդամօտ: 4. (եկեղ.) Չհաղորդուած, չճաշակուած:

ԱՆՀԱՄԱՆԻՒԹ, ոյ, ոց, ա. Նիւթերով տարբեր, ոչ միեւնոյն նիւթից (պատրաստուած):

ԱՆՀԱՄԱՐ, ա. 1. Անթիւ, անհաշիւ: 2. Անհաշուելի, շատ: մ. 1. Անսահմանօրէն: 2. Առանց հաշիւ պահանջելու, առանց քննելու:

ԱՆՀԱՄԲԱՐ, ա./մ. Պաշար չունեցող, չդիզուած, չպահ(ու)ած, առանց մթերելու` պահելու:

ԱՆՀԱՄԲԵՐ, ա. 1. Չհամբերող, համբերութիւն չունեցող: 2. Անհամբերելի, անհանդուրժելի, անտանելի:

ԱՆՀԱՄԲՈՅՐ, բուրի, ից, ա. 1. Անհաշտ, անզուսպ, կատաղի: 2. Խիստ դաժան: 3. Անպատշաճ, անյարմար, անվայել:

ԱՆՀԱՄԵԼ1, եցի, ն. 1. Անհամ դարձնել, անհամացնել: 2. Համը հանել, չափազանցութեան հասցնել:

ԱՆՀԱՄԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Անհամ դառնալ, համը կորցնել, անհամանալ: 2. Ուժը` ազդեցութիւնը կորցնել (թոյնի մասին):

ԱՆՀԱՆԳԷՏ, գիտի, տաց, ա. 1. Ոչ համապատասխան, ոչ յարմար, աննման: 2. Անհաւասար, անզոյգ:

ԱՆՀԱՆԳԻՍՏ, գստի, ից, ա. 1. Հանգիստ` դադար չունեցող: 2. Անդադար, անվերջանալի: 3. Ոչ անդորր, ոչ խաղաղ, վրդովուած: 4. Յուզուած, տկար: մ. Առանց հանգստանալու, շարունակ:

ԱՆՀԱՆԴԵՐՁ, ա. 1. Հանդերձ` հագուստ չունեցող, մերկ: 2. Լաւ չպատրաստուած, պարզ, հասարակ:

ԱՆՀԱՆԴԵՐՁԵԼԻ, ա. 1. Անկազմ, անպատրաստ: 2. Անճարակ, տկար:

ԱՆՀԱՆԴԻՊՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուզածին չհանդիպելը, յուսախաբուելը: 2. Խոտորում, խոտորուելը, շեղուելը:

ԱՆՀԱՆԴՈՅԺ, ա. Չհանդուրժող, չդիմացող:

ԱՆՀԱՇՏ, ա. Չհաշտուող, կռուարար, խռովարար: մ. Առանց հաշտուելու` հաշտութեան, անհաշտ կերպով:

ԱՆՀԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Անհաշտ լինելը, չհաշտուելը, անհաշտ բնաւորութիւն: 2. Անմիաբանութիւն, հակառակութիւն, խռովութիւն:

ԱՆՀԱՍ, ի, ից, ա. 1. Ոչ հասանելի, անմատչելի: 2. Անըմբռնելի, անիմանալի: 3. Ոչ հասու, ոչ խելամուտ, անտեղեակ: 4. Գաղտնի, ծածուկ, թաքուն: 5. Տհաս, խակ: 6. Դժուարին: 7. Անհաւատալի, մտացածին:

ԱՆՀԱՍԱՐԱԿա. 1. Անբաժանելի,

ԱՆՀԱՍԱՐԱԿԵԼԻանմասնատելի: 2. փխբ. Իրեն յատուկ, իւրայատուկ, սեփական:

ԱՆՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ, գ. Միայն իրեն յատուկ լինելը, իւրայատկութիւն, առանձնայատկութիւն:

ԱՆՀԱՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Անհասանելի՝ անըմբռնելի լինելը: 2. Հասու լինել` ըմբռնել չկարողանալը: 3. Անձեռնհաս` անկարող լինելը, ապիկարութիւն: 4. Հասնելու համար անկարելի լինելը, անմերձենալի լինելը: 5. Տհասութիւն, խակութիւն: 6. Որեւէ բանի տեղ չհասնելը:

ԱՆՀԱՍՏԱՏ, ի, ից, ա. 1. Ոչ հաստատ, ոչ հաստատուն, անկայուն, խախուտ: 2. Շարժուն, դիւրափոփոխ: 3. Տատանուող, անվճռական: 4. Ոչ տեւական, փոփոխական, անցողիկ: 5. Տկարամիտ, թուլամիտ, տկար: 6. Անվաւեր, անընդունելի:

ԱՆՀԱՐԱԶԱՏ, ա. 1. Հարազատ` ազգական` արիւնակից չունեցող: 2. Քոյր` եղբայր չունեցող, միածին, միամորիկ:

ԱՆՀԱՐԹ, ի, ից, ա. 1. Ոչ հարթ, անհաւասար, խորդուբորդ: 2. Ոչ կանոնաւոր, անկանոն: 3. փխբ. Կնճռոտ:

ԱՆՀԱՐՍՆա. Ամուսնական կեանք ԱՆՀԱՐՍՆԱԿԱՆչմտած, հարս չդարձած, ԱՆՀԱՐՍՆԱՑԵԱԼկոյս մնացած:

ԱՆՀԱՒԱՆ, ա. 1. Չհաւանող, չմահաւան: 2. Անհնազանդ, չանսացող: 3. Ոչ հաւանական, դժուար հաւատալի:

ԱՆՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Չհաւանելը, չհամաձայնելը, հակառակելը: 2. Անհնազանդութիւն: 3. Ոչ հաւանական` անհաւատալի լինելը, անհաւանականութիւն:

ԱՆՀԱՒԱՍԱՐ, ի, ից կամ աց, ա. Անհամեմատ, հաւասարը չունեցող: մ. Հաւասարութիւն չպահելով, անարդար:

ԱՆՀԱՒԱՍԱՐԱԿԱՆ, ա. Չհաւասարուող, ոչ հաղորդակից, անհաղորդ:

ԱՆՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Անհաւասար` անհամաչափ լինելը: 2. Ոչ միատեսակութիւն, աննմանութիւն: 3. Խտրականութիւն:

ԱՆՀԱՒԱՏ, ի, ից, ա. 1. Հեթանոս, կռապաշտ, անկրօն: 2. Թերահաւատ, երկմիտ: 3. Անհաւատալի. երկբայելի, ոչ արժանահաւատ: 4. Անհաւատարիմ: գ. Հաւատ չունեցող մարդ. կարգազանց:

ԱՆՀԵԴԵԴ, ա. Անճոռնի, այլանդակ, անշնորհք: մ. Այլանդակ կերպով, անկարգաբար, կարգազանցի պէս:

ԱՆՅԵՂԳ, ա. Ոչ ծոյլ, փութաջան, ջանասէր, եռանդուն, անձանձիր:

ԱՆՅԵՂԳՈՒԹԻՒՆ, գ. Անյեղգ լինելը, փութաջանութիւն, ջանասիրութիւն:

ԱՆՀԵՇՏՈՒԹԻՒՆ, գ. Նեղութիւն, վիշտ, տանջանք, տառապանք:

ԱՆՀԵՏ, ա. 1. Հետք չթողնող` չունեցող: 2. Անկոխ, ոտք չդրած: մ. 1. Հետք չթողնելով, առանց հետքի: 2. Անընդհատ, անդադար, շարունակ:

* Անհետ առնել, Անհետ կորցնել, աներեւոյթ դարձնել, անհետացնել, վերացնել:

* Անհետ լինել, Առանց հետք թողնելու կորչել, աներեւոյթ լինել, անհետանալ:

ԱՆՀՄՏՈՒԹԻՒՆ, գ. Անհմուտ` անվարժ լինելը, տգիտութիւն:

ԱՆՀՆԱԶԱՆԴ, ի, ից, ա. 1. Ոչ հնազանդ, ոչ հլու, ոչ խոնարհ, մեծերին չլսող: 2. Չհպատակուող, չհնազանդուող (մէկին):

ԱՆՀՆԱՐ, ի, ից, ա. 1. Ոչ հնարաւոր, անկարելի, անիրագործելի, անհնարին. 2. Որի դէմ հնար` միջոց չկայ, անդարմանելի, խիստ դժուարին:

* Յանհնարից, Անկարելի, անհնար:

* Յանհնարս մտանել, Անելանելի դրութեան մէջ ընկնել, մոլորուել:

ԱՆՀՆԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Անհնար` անկարելի դառնալ` լինել: 2. Անելանելի դրութեան մէջ ընկնել, ելք չգտնել, մոլորուել, վարանել:

ԱՆՀՈԼՈՎ, ա. 1. (քեր.) Չհոլովուող, հոլովման չենթարկուող: 2. Խոնարհում չունեցող: 3. Անփոփոխ:

ԱՆՀՈԾ,

* անհոյծ, ա. Ոչ հոծ, ոչ խիտ, նօսր, ցանցառ, կոշտ:

ԱՆՀՈՍ, ա./մ. Չհոսող. չտարրալուծուող. առանց հոսելու` տարրալուծուելու:

ԱՆՀՈՒՆ, հնի, հնից` հունց, ա. 1. Հուն` անցք չունեցող: 2. Անեզր. ընդարձակ. լայն: 3. Անչափ, անթիւ, սաստիկ: 4. Անանցանելի: մ. Չափից դուրս:

ԱՆՀՊԱՏԱԿ, ա. Հսկողութեան` խնամքի չենթարկուած, անխնամ:

ԱՆՀՊԱՐՏ / ԱՆՀՊԱՐՏԱՆԱԼԻ, ի, իցա. Ոչ հպարտ, ոչ գոռոզ, խոնարհ, համեստ, հեզ:

ԱՆՀՊԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Անշօշափելի: 2.Անմերձենալի, գելուած:անմատչելի:

ԱՆՀՐԱԺԱՐԱԿԱՆ, ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԱՆՀՐԱԺԱՐԵԼԻ, ա. 1. Անխուսափելի, պարտաւորիչ, պարտադիր: 2. Հարկաւոր: 3. Անփոփոխ:

ԱՆՁԱՅՆ, ԱՆՁԱՆՁԻՐ, ԱՆՁԱՅՆԱԿԱՆ, ի, ից ա. 1. Ձայն չունեցող` չհանող. Անբարբառ: 2. Չհնչուող, չարտասանուող: մ. Առանց խօսելու` ձայն հանելու: ա. Անխոնջ, չյոգնող: մ.

ԱՆՁԱՆՁՐՈՅԹԱռանց ձանձրանալու` յոգնելու:

ԱՆՁԱՒԱԽԻՏ, ա. Բազմաթիւ անձաւներ ունեցող, անձաւներով հարուստ:

ԱՆՁԱՒԱՄՈՒՏ, ա. Անձաւ մտնող եւ այնտեղ բնակուող. քարանձաւաբնակ:

ԱՆՁԵՌՆԸՆԴԵԼ,

* անձեռնընտել, ի, ից կամ աց, ա. Ոչ ձեռնասուն, չընտելացուած, ոչ ընտանի, վայրենի:

ԱՆՁԵՌՆԿԱԼ, ա./մ. Անօգնական. առանց օգնականի` օգնութեան:

ԱՆՁԵՌՆՀԱՍ, ի, ից, ա.1. Ոչ մատչելի, անմատչելի: 2. Ոչ ձեռնհաս, անկարող: 3. Թոյլ, անզօր:

ԱՆՁԻՐ, ա. Անշնորհակալ, ապերախտ, երախտամոռ:

ԱՆՁԿԱԲԵԿ, ա./մ. Կարօտած, սրտակոտոր. կարօտից սրտակոտոր լինելով:

ԱՆՁԿԱՅՐԵԱՑ, ա. Կարօտից` անձուկից այրուած` տոչորուած, կարօտակէզ:

ԱՆՁԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կարօտել, կարօտով փափագել, կարօտ քաշել: 2. Նեղ դառնալ, նեղանալ:

ԱՆՁԿԵԼ (իմ), եցայ, չ. 1. Նեղուել, նեղանալ: 2. Անձկալ, կարօտել:

ԱՆՁԿՈՏ, ա. Կարօտ քաշող, կարօտող, փափագող:

ԱՆՁԿՈՒԹԻՒՆ,

* անծկութիւն, գ. 1. Նեղ լինելը, նեղութիւն, նեղուածութիւն: 2. Պակասութիւն որեւէ բանի, որից մարդ նեղւում է: 3. Նեղուած դրութիւն, նեղութիւն, սրտնեղութիւն, տագնապ: 4. Կարօտ, փափագ, տենչանք:

ԱՆՁՆԱԳՈՎ, ա. Ինքն իրեն գովող, ինքնասիրահարուած:

ԱՆՁՆԱԴԱՏ, ա. Ինքն իրեն դատապարտող` մեղադրող:

ԱՆՁՆԱԴԻՒՐ, ա. Փափկակենցաղ, կարեկից: գ. Փափկակեցութիւն:

ԱՆՁՆԱԿԱՄ, ա. 1. Ինքն իր կամքի տէր, ինքնիշխան: 2. Ինքնակամ, յօժարակամ: 3. Ինքնահաւան, կամայական:

ԱՆՁՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Հոգեւոր, բանական, շնչաւոր, կենդանի: 2. Տուեալ անձին պատկանող, սեփական, առանձնայատուկ:

ԱՆՁՆԱԿՈՐՈՅՍ, ա. Ինքն իրեն կործանող, անձնակործան:

ԱՆՁՆԱՀԱՃա. Ինքն իրենով հիացած,

ԱՆՁՆԱՀԱՃՈՅինքնահաճ, ինքնահաւան:

ԱՆՁՆԱՀԱՄԲՈՅՐ, ա. Հոգով կապուած, մտերիմ:

ԱՆՁՆԱՀԱՆՃԱՐ, ա. Իրենից բան հնարող:

ԱՆՁՆԱՄԱՏՆ, ա. 1. Ինքն իրեն մատնող, անձնատուր եղող: 2. Վատ գործերի անձնատուր եղող, մեղկ, թոյլ:

ԱՆՁՆԱՊԱՀԱՊԵՏ, ի, աց, գ. Թիկնապահների պետ: ա. Ինքն իր գլուխը պահող, իր գլխի տէր:

ԱՆՁՆԱՊԱՆԾ, ԱՆՁՆԱՊՈՒՐ, ա. 1. Ինքն իրենով պարծեցող, սնափառ, պարծենկոտ: 2. Պարծենալու արժանի (բան), փառաւոր, պանծալի: ա. Ինքն իրեն փրկող`

ԱՆՁՆԱՊՈՒՐԾազատող, վտանգից ազատ` փրկուած:

ԱՆՁՆԱՏՈՉՈՐ, ա. Ինքն իրեն այրող ցաւ պատճառող:

ԱՆՁՆԱՏՈՒՐ, ա. 1. Գործածւում է

* լինել բայի հետ`

Յանձնուել, ենթարկուել: 2. Իր կողմից տրուած` աւանդուած, ինքնահնար (ուսմունք):

ԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Անձ, ինքնութիւն, անհատ: 2. Իսկութիւն, գոյութիւն ունենալը: 3. Իւրայատկութիւն, առանձնայատկութիւն:

ԱՆՁՆԵԱՅ, ա. Խոշորամարմին, թիկնաւէտ, թիկնեղ, յաղթանդամ:

ԱՆՁՆԸՆՏԻՐ ա. 1. Իր ընտրութեամբ` կամքով վարուող: 2. Ինքն իրեն ընտրող:

ԱՆՁՆԻՇԽԱՆ, ի, աց, ա. 1. Ազատ կամքի տէր, ինքնիշխան: 2. Անձնիշխանին յատուկ, ազատօրէն` անկախօրէն գործուած` կատարուած, կամաւոր: 3. Ըստ իր կամքի գործող` վարուող, ինքնագլուխ, ինքնակամ:

ԱՆՁՈՒԿ, ձկոյ, ձկով կամ ձկաւ, ա. 1. Նեղ, տարածութեամբ փոքր: 2. Դժուարին, ծանր: 3. Փոքր, սակաւաթիւ: գ. 1. Նեղութիւն. կարօտ. իղձ. փափագ, տենչանք: 2. Նեղ տեղ. կիրճ:

ԱՆՁՐԵՒԱՇԱՐ, ա./գ. Անձրեւի կաթիլների նման շարուած, անձրեւի կաթիլների շարք:

ԱՆՁՐԵՒԱՍԱՍՏ, ա. Անձրեւի միջոցով վախեցնող` պատժող:

ԱՆՃԱՀ, ա. Անպատշաճ, անվայել, անշուք: մ. Անշնորհք կերպով, անվայելչաբար:

ԱՆՃԱՅԹ, ի, ից, ա. Ճայթիւն չհանող, անձայն, լուռ, մունջ:

ԱՆՃԱՇԱԿ, ա. 1. Ոչինչ չճաշակած` չկերած: 2. Չճաշակած, համը չառած, չհամտեսած: 3. Որ չի կարելի ճաշակել` ուտել: 4. Համով-հոտով իր նմանը չունեցող:

ԱՆՃԱՌ, ի, ից, ա. 1. Որ չի կարելի ճառել` պատմել` նկարագրել անհասանելի մեծութեան` վեհութեան` գաղտնիութեան եւն պատճառով, անճառելի, անասելի, աննկարագրելի: 2. Որ անարժան` անպատշաճ է ճառել` պատմել, ամօթալի, գարշելի: 3. Չպատմած, անյայտ մնացած:

ԱՆՃԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Անասելի` անպատմելի լինելը: 2. Բացասութիւն, բացասելը, ժխտելը, հերքելը:

ԱՆՄԱԿԱՑՈՒ, ա. Գիտութեան անտեղեակ, տգէտ, անգէտ:

ԱՆՄԱՀԱՆԱԼ, ացայ, չ. 1. Մահ չունենալ, միշտ կենդանի մնալ: 2. Անվնաս մնալ:

ԱՆՄԱՀԱՐԱՐ, ա. 1. Անմահութիւն պարգեւող` բերող, անմահացնող: 2. Անմահ, անմահական:

ԱՆՄԱՀԱՐՁԱՆ, ա. Մահարձան` յուշարձան չունեցող:

ԱՆՄԱՍՆ, սին, սունք կամ մասք, սանց, ա. 1. Մասեր չունեցող, մասերից չբաղադրուած, անբաժանելի: 2. Մասնակցութիւն չունեցող, անկցորդ, հեռու, օտար: 3. Զուրկ, զրկուած:

ԱՆՄԱՏՈՅՑ, ա. 1. Որին չի կարելի մօտենալ, անմերձենալի, անմատչելի, անհասանելի։ 2. Չմատուցուած, չնուիրուած (հաղորդութեան բաժակի գինի): 3. Չխառնուած, անխառն, մաքուր:

ԱՆՄԱՐԴ, ա. 1. Անմարդաբնակ, անբնակ: 2. Տմարդի, անմարդկային:

ԱՆՄԱՐԴԻ, իք, ա. 1. տե՛ս ԱՆՄԱՐԴ (1, 2): 2. Արիութիւնից զուրկ, կնամարդի:

ԱՆՄԱՐՄԻՆ, մնոյ, ոց, ա. 1. Մարմին չունեցող: 2. Աննիւթ, վերացական: գ. Անմարմին արարածների խումբ` դաս. հրեշտակ(ներ): մ. Առանց մարմնի:

ԱՆՄԱՐՏԱԿԻՑ, ա./մ. Մարտակից չունեցող` չունենալով:

ԱՆՄԱՔՈՒՐ, քրի, ից կամ ոյ, ոց, ա. 1. Ոչ մաքուր, կեղտոտ, աղտոտ: 2. Պիղծ համարուած, անսուրբ: 3. Այսահար, դիւահար:

ԱՆՄԵԾԱՐ, ա. Մեծարանք` յարգանք չվայելող, անպատիւ, անարգ, նուաստ:

ԱՆՄԵԾԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Յարգանքի` պատուի չհետեւելը, մեծարանքից հրաժարուելը, անփառասիրութիւն:

ԱՆՄԵՂ, ի, աց կամ ից, ա. 1. Մեղք չունեցող. արդար: 2. Անարատ, մաքուր: 3. Բարի, անխարդախ. պարզասիրտ: մ. 1. Առանց մեղքի. անմեղօրէն. իզուր: 2. Միամտութեամբ. միամտաբար:

ԱՆՄԵՂԿՈՒԹԻՒՆ, գ. Անմեղ լինելը, անմեղի յատկութիւնը, պինդ` հաստատուն մնալը:

ԱՆՄԵՐՁ, ա. 1. Անմերձենալի: 2. Չմօտեցած, անմասն, հեռու մնացած: 3. Մօտենալու անկարող:

ԱՆՄԵՐՁԵՆԱԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Անմատչելի, անհասանելի: 2. Որին ոչ ոք չի մօտեցել, մաքուր, անարատ: 3. Որին պէտք չէ մերձենալ` մօտենալ, խորշելի: 4. Հեռու մնացած, օտար:

ԱՆՄԻԱԲԱՆԵԼ (իմ), եցայ, չ. Անմիաբան գտնուել, չմիաբանուել, երկպառակուել:

ԱՆՄԻՋԱԲԱՐ, մ. 1. Առանց ուրիշի միջնորդութեան, առանց միջնորդի: 2. Առանց ընդմիջման` ընդհատուելու, անընդհատ:

ԱՆՄԻՏ, մտի, տաց կամ տից, ա. 1. Միտք չունեցող, մտաւոր պակասութիւն ունեցող, յիմար, անխելք, խենթ: 2. Մտքից` իմաստից զուրկ, անիմաստ: 3. Անհասկանալի, անըմբռնելի:

ԱՆՄԽԻԹԱՐ, ա. 1. Մխիթարանք չունեցող, տխուր: 2. Անմխիթարելի, անփարատելի, անսփոփ: մ. Առանց մխիթարութեան:

ԱՆՄՈԼԱՐ, ի, ից, ա. 1. Անսխալ, անխոտոր. ուղիղ, անշեղ: 2. Ողջամիտ: մ. Առանց սխալուելու, անվրէպ:

ԱՆՄՈՒԽ, ա. Որտեղ` որի մէջ չի կարելի մխրճուել` խրուել` թափանցել, անմատոյց:

ԱՆՄՈՒՂ, ա. Հեծնելու կամ լծի չվարժեցրած, անվարժ, չսանձուած (գրաստ, ձի եւն):

ԱՆՄՈՒՏ, ա. 1. Մայր չմտնող (արեգակ): 2. Մտնելու տեղ` մուտք չունեցող:

ԱՆՄՏԱՆԵԼԻ, ա. 1. Ուր չի կարելի մտնել, անմատոյց: 2. Մայր չմտնող, անմուտ (արեգակ):

ԱՆՅԱԳ, ի, ից կամ աց, ա. 1. Ագահ, անկուշտ, ծակաչք: 2. Սաստիկ, անչափ, անափ: մ. Առանց յագենալու, ագահաբար. անասելի տենչանքով: ԱՆՅԱՄՐա. Չուշացող: մ. Անյապաղ, ԱՆՅԱՊԱՂառանց ուշանալու:

ԱՆՅԱՅՏ, ի, ից, ա. 1. Ոչ յայտնի, թաքուն, ծածուկ, գաղտնի: 2. Ոչ հաւաստի, անստոյգ, անորոշ: 3. Աննշան, աչքի չընկնող, չնչին:

ԱՆՅԱՆԳ, ա. 1. Անմասն, անբաժին: 2. Վերջ` վերջաւորութիւն չունեցող:

ԱՆՅԱՆՑ ա. Յանցանք չունեցող, արդար, անմեղ:

ԱՆՅԱՇՏ, ա. Կրօնական ծէսով չմորթուած` զոհ չմատուցած (ըստ զրադաշտական կրօնի):

ԱՆՅԱՉԱՂ, ԱՆՅԱՉԱՂԿՈՏ ա. Աննախանձ, չնախանձող: մ. Աննախանձ կերպով, աննախանձօրէն:

ԱՆՅԱՋ, ա./մ. Անյարմար. չյաջողուած. ոչ տեղին:

ԱՆՅԱՐՈՒՉ, ա. Չյարմարուող, չհամակերպուող. անմիաբան, հակառակուող:

ԱՆՅԱՒ, ա. Վերջ` ծայր` աւարտ չունեցող, անսահման, անեզր, անվախճան:

ԱՆՅԵՂԼԻ կամ ԱՆՅԵՂ, ա. Անփոփոխ(ելի), հաստատուն, կայուն, անշարժ:

ԱՆՅԵՐԿՈՒԱՆԱԼԻ, ա. Հաստատ, աներկբայ, հաւաստի: մ. Հաւաստի կերպով, առանց կասկածի:

ԱՆՅԻՇԱՉԱՐ, ա. Ոչ յիշաչար, ոչ քինախնդիր, ներողամիտ, անոխակալ:

ԱՆՅԻՇԱՏԱԿ ա. Մոռացուած.

ԱՆՅՈՅՍ, ԱՆՅՈՅՍԱԲԱՐ, յուսի, ից կամ ացա. 1. Անօգնական, լքուած: 2. Յոյս չունեցող, յուսահատ, յուսակտուր: մ. Առանց յոյսի` ակնկալութեան, անյուսօրէն:

* Անյոյս լինել, Յոյսը կտրել` կորցնել, յուսակտուր լինել, յուսահատուել:

ԱՆՅՈՒՍԱԼԻ, ա. 1. Հաւատ չներշնչող, անվստահելի: 2. Անակնկալ, անսպասելի: 3. Յոյս չունեցող, յոյսը կտրուած, յուսաբեկ, անյոյս:

ԱՆՅՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. Անյոյս լինելը, յոյս չունենալը, յոյսը կտրելը, յուսահատութիւն:

ԱՆՆԵՆԳ, ա. Անխարդախ, անկեղծ, հաւատարիմ: մ. Առանց նենգութեան. առանց դրժելու:

ԱՆՆԵՐԱՆՁՆԱՒՈՐ, ա. Իր մէջ կեանք չունեցող, անհոգի, անշունչ, անկենդան:

ԱՆՆԵՐԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Ներգործութիւն` ազդեցութիւն չունենալը, չներգործելը:

ԱՆՆԵՐԵԼԻ, ա. 1. Ոչ ներելի: 2. Անտանելի. անբուժելի. անդարմանելի: մ. Անխնայ, խիստ, սաստիկ:

ԱՆՆԵՑՈՒԿ, ա. 1. Նեցուկ` յենարան չունեցող, առանց նեցուկի: 2. Խիճ` բալաստ չունեցող (նաւի մասին):

ԱՆՆԻԱԶ, ա. Չնուազող, չպակասող, անսպառ: մ. Առանց նուազելու` պակասելու, անդադար:

ԱՆՆԻՒԹ, ի, ից եւ ոյա. 1. Անմարմին.

ԱՆՆԻՒԹԱՒՈՐոգեղէն: 2. Գոյութիւն չունեցող. անգոյ: մ. Անմարմնաբար, առանց նիւթի:

ԱՆՆՄԱՆ, ի, ից, ա. 1. Նմանութիւն չունեցող, տարբեր, այլազան: 2. Նմանը չունեցող, անզուգական, անհամեմատ լաւ, գերազանց: 3. Անյարմար, անվայել, անպատշաճ, անտեղի:

ԱՆՆՇԱՆ, ի, ից, ա. 1. Նշան չունեցող, տարբերակիչ նշան չկրող: 2. Ոչ նշանաւոր, ոչ երեւելի, աչքի չընկնող, հասարակ, անշուք: 3. Չնշանակուած, անյայտ:

ԱՆՆՇԱՆԱԿա. 1. Նշանակութիւն

ԱՆՆՇԱՆԱԿԱՆչունեցող, բան չնշանակող: 2. Չնշանակուած, չգրուած:

ԱՆՆՇՈՅԼ, ա. Լոյսի ճառագայթից զուրկ, անլոյս, խաւար:

ԱՆՆՈՒԷՐ, ուիրի, րից կամ րաց, ա. 1. Նուէր չտուող: 2. փխբ. Նուէր չընդունող, չհաշտուող, անհաշտ: 3. Ոչ նուիրական, աննուիրական, անսուրբ:

ԱՆՇԱՀ, ԱՆՇԱՀԱԳՈՅՆ, ԱՆՇԱՀԵԿԱՆ, ի, իցա. 1. Անօգուտ. անպտուղ, սին: 2. Շահ չունեցող,

դատարկաձեռն: մ. Առանց արդիւնքի. իզուր:

ԱՆՇԱՂԱԽ, ա. 1. Չշաղախուած, չապականուած, անարատ, մաքուր, անբիծ: 2. Շաղախ չունեցող, առանց շաղախի:

ԱՆՇԱՐԱԿԱՐԳ, ա. Ամեն կարգից` շարքից վեր` բարձր, չափազանց, գերազանց:

ԱՆՇԱՐԺ, ի, ից, ա. 1. Անսասան, անդրդուելի, կայուն, անփոփոխ: մ. Առանց շարժուելու, անշարժ կերպով:

ԱՆՇԱՐԺԵԼԻ, ա. Որ չի կարելի` պէտք չէ շարժել, անխախտելի:

ԱՆՇԱՒԻՂ, ա. Ճանապարհ` ելք` դուրս գալու տեղ չունեցող, անել:

ԱՆՇԷՋ, շիջի, ջաւա. Մշտավառ,

ԱՆՇԻՋԱԿԱՆմշտաբորբոք, անմար:

ԱՆՇԻՋԱՆԵԼԻմ. Առանց մարելու` հանգչելու:

ԱՆՇՆՈՐՀ, ի, ից կամ աց, ա. 1. Շնորհք` ձիրք չունեցող, առանց շնորհքի` ձիրքի, ապաշնորհ, անվայելուչ: 2. Երախտիքը չգնահատող, անշնորհակալ, ապերախտ, երախտամոռ:

* Անշնորհ առնել, Առանց շնորհակալութեան թողնել, արած լաւութիւնը անտեսել:

ԱՆՇՆՉՈՒԹԻՒՆ, գ. 1. Անշունչ լինելը, անզգայութիւն: 2. Անշնչանալը, շունչը փչելը, կենդանութիւնից` կեանքից զրկուելը:

ԱՆՇՈՒՆՉ, շնչի, ից կամ ոց, ա. Շունչ` հոգի չունեցող, կենդանութիւնից զուրկ, շունչը փչած, անկենդան, անզգայ:

ԱՆՇՈՒՇՏ, ա. 1. Հաւաստի, ստոյգ. ճշմարիտ, անշեղ: 2. Ապահով. հաստատուն: 3. Անթերի, անպարսաւելի: մ. Հաստատօրէն, առանց ստելու:

ԱՆՇՐՋԱԳԱՅ, ա. Շրջան կատարող, հաստատուն, անփոփոխ, անշարժ:

ԱՆՇՓՈԹ, ա./մ. 1. Չշփոթուած, չխառնուած: 2. Անխռով, անվրդով: 3. Անարատ. մաքուր. անեղծ: մ. Առանց շփոթ(ու)ելու` խառն(ու)ելու, որոշակիօրէն:

ԱՆՈԳԻ, ա. Ոգի` շունչ չունեցող, անկենդան:

ԱՆՈԼՈՐՏ, ա. Ոլորտ` եզր` սահման չունեցող, անսահման, անեզր, անծիր:

ԱՆՈՂՈՐՄ, ի, ից, ա. 1. Անգութ, դաժան, անագորոյն, անկարեկից: 2. Անխնայ, սաստիկ: 3. Գթալու անարժան. աններելի: մ. Առանց ներելու, անխնայօրէն:

ԱՆՈՂՋԱԽՈՀ, ա. 1. Ոչ ողջախոհ, վաւաշոտ, ցոփ: 2. Ոչ առողջ բանականութեամբ, անողջամիտ, անխոհեմ:

ԱՆՈՅԺ, ուժի, ից, ա. 1. Ուժ չունեցող, անզօր, տկար: 2. Ուժ` ազդեցութիւն չունեցող, չներգործող, թոյլ: 3. (իրաւ.) Ուժը` զօրութիւնը կորցրած, անվաւեր:

ԱՆՈՅՇ, ուշի, ից, ոյշք կամ ուշունք, ա. 1. Քաղցր, համեղ: 2. Բարեհամ, ախորժելի, դուրեկան: 3. Անուշահոտ: մ. Քաղցրութեամբ, հաճելի կերպով:

ԱՆՈՊԱՅ, ի, ից, ա. 1. Կոպիտ, բիրտ, անբարեհամբոյր: 2. Վայրի, խիստ, դաժան:

ԱՆՈՍՏ, ա. 1. Չոստնող, վեր չթռչող։ 2. փխբ. Անշարժ:

ԱՆՈՐԴԵԼ (իմ), եցայ, չ. Անորդի մնալ, ժառանգներից զրկուել:

ԱՆՈՐԴԻ, դւոյ, ոց, ա. 1. Որդի չունեցող, անզաւակ: 2. Որդուց զրկուած, որդուն կորցրած:

ԱՆՈՐՈԳԱՅԹ, ա./մ. 1. Որտեղ որոգայթ` ծուղակ չկայ: 2. փխբ. Անվտանգ, ապահով:

ԱՆՈՒԱՆԱԴԻՐ, ա. Անուն դնող, անուանակոչող:

ԱՆՈՒԱՆԱԿԵՐՏ, ի, ից, ա. Անուն ստեղծող, անուն հանող, համբաւաւոր, անուանի:

ԱՆՈՒԱՆԱՐԿ, ի, ից, ա. Անունն ընկած, անարգուած, անուանարկուած, վատահամբաւ, վարկաբեկուած:

ԱՆՈՒԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Նոր անուն ստանալը: 2. (քեր.) Փոխանունութիւն, փոխաբերութիւն, այլաբանութիւն:

ԱՆՈՒԱՆԵԼ, եցի, ն. 1. Անուն դնել, անուն տալ: 2. Անունը տալ` յիշել: 3. Նշանակել, կարգել, ճանաչել, հռչակել (մէկին իբրեւ): 4. Անուանապէս` միայն անունով կոչել:

ԱՆՈՒՂՂԱՅ, ի, ից, ա. 1. Ուղղութեան` ճանապարհի չեկող, անուղղելի: 2. Թիւր, վատթար:

ԱՆՈՒՆ, անուան, անք, անց, գ. 1. Անձերին` առարկաներին` երեւոյթներին` հասկացութիւններին տրուող անուանում: 2. (քեր.) Հոլովուող խօսքի մասերի ընդհանուր անուանումը: 3. փխբ. Համբաւ, հռչակ, փառք: 4. Այս կամ այն անունով կոչուած, անուանուած:

* Անուն դնել, Անուանակոչել:

* Յականէ յանուանէ, մ. Անունը տալով կամ յիշելով, թէ՛ անունով, թէ՛ դէմքով, անձամբ (իմանալ, ճանաչել):

* Յանուանէ, Անունով, միայն անունով (առանց անձամբ ճանաչելու):

* Յանուն, մ. Անունով, իրաւունքով, զօրութեամբ:

ԱՆՈՒՆԱԿ, ի, աց, ա. 1. Չունեցող, չբովանդակող, չպարունակող: 2. Չբռնող, չբռնուող: 3. Անըմբռնելի, անհասկանալի:

ԱՆՈՒՆԱՅՆ, ա. Ոչ ունայն, ոչ դատարկ, լիքը, լեցուն:

ԱՆՈՒՆՋ, ա. Յատակ չունեցող, անյատակ, խոր (ծով):

ԱՆՈՒՇԱՁԵՒ, ա. Գեղեցիկ` հաճելի ձեւով` տեսքով, գեղեցկատես:

ԱՆՈՒՇԱՃԱՇԱԿ, ա. Անոյշ համ ունեցող, քաղցրահամ:

ԱՆՈՒՇԱՆԱԼ, ացայ, չ. 1. Անոյշ` քաղցր դառնալ, քաղցրանալ: 2. փխբ. Հաճելի` դուրեկան դառնալ: 3. Անուշահոտ իւղերով օծուել:

ԱՆՈՒՇԱՍԱՑ, ա. Քաղցրահունչ, քաղցրաձայն:

ԱՆՈՒՇՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաղցրութիւն, համեղութիւն: 2. Անոյշ հոտ` համ, անուշահոտութիւն, բուրմունք:

ԱՆՈՒՍԱՆԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Որ չի կարելի ուսանել` սովորել, անքննելի, անմեկնելի:

ԱՆՈՒՍՈՒՄՆ, սման, մունք, մանց, ա.

1. Ուսում չունեցող, ուսում չստացած:

2. Չկրթուած, անկիրթ: 3. Չսովորած, անծանօթ, օտար:

ԱՆՈՒՐ, անրոյ, ոց, գ. 1. Մարդու` անասունի վիզը կամ քիթը անցկացուող փայտէ կամ երկաթէ օղակ` զսպելու նպատակով: 2. փխբ. Օտարի լուծ, բռնութիւն:

ԱՆՈՒՐՋ, անրջոյ, ջիգ. 1. Երազ,

ԱՆՈՒՐՋՔ, անրջից կամ ոցտեսիլք, ցնորք. 2. Երեւակայութեամբ տարուելը, երազանք:

ԱՆՉԱՐ, ի, աց, ա. 1. Չարութիւն չունեցող, անկեղծ, աննենգ, բարի: 2. Չարութիւն չարտայայտող:

ԱՆՉԱՓ, ի, իցա. 1. Չափ` սահման

ԱՆՉԱՓԵԼԻչունեցող. անհաշիւ: 2. Չափն անցած. անկարգ: մ. Չափից դուրս. սաստիկ, չափազանց:

* Անչափ, անչափս, յանչափս, մ. Առանց չափի, չափից աւելի, չափից դուրս:

ԱՆՉԱՓԱԿԱԼ, ա. Չափի չենթարկուող, չափի տակ չմտնող:

ԱՆՉԱՓԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Անհամեմատ լինելը, անհամեմատութիւն, աննմանութիւն:

ԱՆՊԱՀԱՊԱՆ, ա. Պահապան` պահպանութիւն չունեցող, չպահպանուող:

ԱՆՊԱՀԵՍՏ, ա. Առանց պահպանութեան, անպահապան:

ԱՆՊԱՃԱՐԱՆ, անք, ա. Անիրագործելի, ոչ հնարաւոր, դժուարին:

ԱՆՊԱՃՈՅՃ, ճուճի, ից, ա. 1. Առանց աւելորդ զարդարանքի, պարզ, հասարակ, համեստ: 2. Անկեղծ:

ԱՆՊԱՅՄԱՆ, ա. 1. Անչափ, անբաւ: 2. Տարապայման: մ. Չափից դուրս. արտակարգ:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԻ, ա. 1. Պատասխան չստացած, առանց պատասխանի մնացած: 2. Ոչ պատասխանատու, պատասխանելու կարիք չունեցող: 3. Պատասխան չտուող` չունեցող:

ԱՆՊԱՏԻՐ, ա. 1. Չխաբող, ճշմարիտ, ուղիղ: 2. Չխաբուող, անխաբելի:

ԱՆՊԱՏԻՒ, տուի, ից, ոց կամ աց, ա. 1. Պատիւ չունեցող, պատուից զուրկ: 2. Պատիւ չբերող, վիրաւորական:

ԱՆՊԱՏԿԱՌ, ա. 1. Աներես, անամօթ: 2. Պարզերես, աչալուրջ: մ. Անամօթաբար. չամաչելով. համարձակօրէն:

ԱՆՊԱՏՃԱՌ, ի, ից, ա. 1. Պատճառ չունեցող` չեղող: 2. Ինքնագոյ: 3. Պատճառ` տեղիք չտուող: 4. Անմեղ. անվնաս. անմեղադրելի: մ. Առանց պատճառի:

ԱՆՊԱՏՄԱԿԱՆ, ա. Աննկարագրելի, անպատմելի, անասելի:

ԱՆՊԱՏՄԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Անպատում, չպատմուած. չլսուած: մ. Հրաշալի կերպով:

ԱՆՊԱՏՄՈՒՃԱՆ, ա./մ. Առանց սուրբ զգեստի. առանց սուրբ զգեստ կրելու:

ԱՆՊԱՏՇԱՃ, ի, ից, ա. Ոչ պատշաճ, ոչ վայելուչ, անյարմար, անտեղի, անարժան, անկարգ:

ԱՆՊԱՏՈՒԱՐ, ա. Պարիսպ` պատնէշ չունեցող:

ԱՆՊԱՏՈՒԵԼ, եցի, ն. Անպատուութիւն հասցնել (խօսքով), անպատիւ անել, անարգել:

ԱՆՊԱՏՈՒՀԱՍ, ա. Անպատիժ, անվնաս. մ. Առանց վնասի` վնաս(ու)ելու:

ԱՆՊԱՏՈՒՄ, ա. 1. Անպատմելի, աննկարագրելի, անասելի: 2. Չպատմուած, չլսուած, անհաւատալի: 3. Չպատմուող:

ԱՆՊԱՏՐԱՍՏ, ի, ից, ա. 1. Չպատրաստուած, չկազմակերպուած, անյարմար: 2. Անզգոյշ, անհոգ. թոյլ: մ. Առանց կարգ ու կանոնի:

* Յանպատրաստի լինել, Անպատրաստ լինել:

* Յանպատրաստից, մ. Առանց նախապէս պատրաստուած լինելու, անակնկալ կերպով, անսպասելի, յանկարծակի:

ԱՆՊԱՐԱԳԻԾա. 1. Որ չի ամփոփւում

ԱՆՊԱՐԱԳԻՐծիրի` շրջագծի մէջ: 2. Անբովանդակելի, անսահման, անեզր, անծիր:

ԱՆՊԱՐԱՊ, ի, ից, ա. 1. Պարապ չմնացող, միշտ զբաղուած: 2. Բոլորովին պարապ, անգործ, անբան: 3. Ոչ ազատ:

ԱՆՊԱՐԱՊԵԼ, եցի եւ եցայ, չ. Պարապ` անգործ չմնալ, միշտ զբաղուած լինել:

ԱՆՋԱՆ, ա. 1. Ջանք չթափող, անփոյթ, չաշխատող: 2. Հեշտութեամբ ձեռք բերուող. դիւրին, անաշխատ: մ. Առանց ջանք թափելու, հեշտութեամբ:

ԱՆՋԱՏ, ի, ից, ա. Իրարից բաժանուած, զատուած, առանձնացած, առանձին:

ԱՆՋԱՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Մասերի բաժանուող` զատուող, զատ-զատ բաժանուող: 2. (քեր.) Տրոհական (շաղկապ):

ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Անջատող, զատող, բաժանող, տրոհող:

ԱՆՋՐՊԵՏ, ի, աց կամ ից, գ. 1. Միջոց. տարածութիւն. հեռաւորութիւն: 2. Արգելք. խոչընդոտ: 3. Տարբերութիւն: ա. 1. Որոշուած, զատուած. բաժանուած: 2. Բաժանող, անջրպետող, զատող:

ԱՆՋՐՊԵՏԵԼ, եցի, ա. 1. Անջրպետով միմեանցից բաժանել` անջատել` զատել` հեռացնել: 2. փխբ. Արգելել, արգելք յարուցել, խոչընդոտել:

ԱՆՋՐՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Անջրպետ` բաժանարար գիծ ունենալը, անջրպետուած` բաժանուած լինելը: 2. Անջրպետ: 3. Խտրութիւն, տարբերութիւն:

ԱՆՌԱՀԱՒԱՐ, ա./մ. Ճանապարհից դուրս եկած` շեղուած` շեղուելով, առանց ուղեցոյցի (մնալով):

ԱՆՌԱՄԻԿ, մկի, կաց, ա./գ. Ոչ գիւղական դասից. ազնուական. քաղաքացի:

ԱՆՍԱԼ, ացի, սա՛, չ. 1. Լսել մէկի խօսքին, հնազանդուել, հպատակուել: 2. համբերել, ներել, թոյլ տալ: 3. Դիմանալ: 4, սպասել, մնալ:

ԱՆՍԱՅԹԱՔա. Անշեղ, անսխալ,

ԱՆՍԱՅԹԱՔԱԿԱՆհաստատ, անվրէպ:

ԱՆՍԱՅԹԱՔԵԼԻմ. Անխափան կերպով, անշեղօրէն:

ԱՆՍԱՆՁ ա. 1. Սանձ` երասանակ

ԱՆՍԱՆՁԵԼԻ չունեցող: 2. փխբ. Անզուսպ, ապերասան, անարգել:

ԱՆՍԱՍԱՆա. Անշարժ, կայուն.

ԱՆՍԱՍԱՆԵԼԻ աներեր: մ. Առանց շարժ(ու)ելու. հաստատուն կերպով:

ԱՆՍԱՍՏ, ա. Չսաստուող` չսաստուած, անզուսպ, անսանձ, անհնազանդ:

ԱՆՍԱՍՏԵԼ, եցի, չ. Չհնազանդուել, ըմբոստանալ, չլսել, հակառակուել:

ԱՆՍԱՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Անսաստ լինելը, չսաստուելը: 2. Անհնազանդութիւն, ըմբոստութիւն:

ԱՆՍԱՏԱՐ, ա. 1. Օգնական չունեցող, օգնութիւն չստացող, անօգնական: 2. Զուրկ, զրկուած:

ԱՆՍԵՐՄՆ, ման, անց, ա. 1. Սերմից զուրկ, անծնունդ: 2. Անսերմ` առանց սերմի առաջացող: 3. Չցանուած, չսերմանուած: մ. Առանց ցանելու:

ԱՆՍԽՈՒՐԱՆ, ա./մ. Առանց պատիժը տուգանքով փոխարինելու:

ԱՆՍԿԶԲՆԱԿԱՆ, ա. Սկիզբ` նախասկիզբ չունեցող, վաղնջական:

ԱՆՍԿԶԲՆԱՒՈՐ, ի, աց, ա. Սկիզբ չունեցող, անսկզբնական, անսկիզբ:

ԱՆՍԿԶԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆգ. 1. Անսկիզբ

ԱՆՍԿԶԲՆՈՒԹԻՒՆլինելը, սկիզբ չունենալը: 2. Անսկիզբ ժամանակից յետոյ գոյութիւն ունենալը:

ԱՆՍԿԻԶԲՆ, կզբան, բունք, բանց, ա. 1. Յաւէրժական, յաւիտենական: 2. Որեւէ անձից սկիզբ չառած, անծին: մ. Առանց պատճառի, անհիմն. վայր ի վերոյ:

ԱՆՍՈՒԱՂ, ա. Անկերակուր, անհաց, սոված: մ. Բան չկերած, առանց հացի:

ԱՆՍՈՒԱՂԱՆԱԼ, ացայ, չ. Անկերակուր` քաղցած լինել` մնալ, ծոմ` պահք պահել:

ԱՆՍՈՒԱՂՈՒԹԻՒՆ, գ. Անկերակուր` քաղցած լինելը, ոչինչ չուտելը, ծոմապահութիւն, ծոմ:

ԱՆՍՈՒՏ, ստի, ից, ա. 1. Սուտ չասող` չխօսող, ճշմարտախօս: 2. Ոչ սուտ, ստոյգ, հաւաստի, ճշմարիտ:

ԱՆՍՈՒՐԲ, սրբոյ, ոց, ա. 1. Ոչ սուրբ, ոչ մաքուր, կեղտոտ: 2. Անմաքուր, պիղծ (հրէական օրէնքով): 3. Անարժան, անվայել:

ԱՆՍՊԱՌ, ի, աւ, ա. 1. Չսպառուող, չհատնող, չվերջացող, անհատնում: 2. Անեզր, անվախճան, յաւիտենական: 3. Անհուն, անչափ, անսահման:

ԱՆՍՏԱՄԲԱԿԵԼԻ, ա. 1. Որի դէմ չի կարելի ըմբոստանալ` ապստամբել: 2. Ըմբոստութիւնը զսպող` սանձահարող:

ԱՆՍՏԱՑՈՒԱԾ, ի, ից, ա. Ստացուածք` ունեցուածք` գոյք չունեցող, ընչազուրկ, չքաւոր, աղքատ, տնանկ:

ԱՆՍՏԵՂԾ, ի, ից, ա. 1. Ոչ մէկի կողմից չստեղծուած: 2. Ոչ ստեղծուած: 3. Ոչ հնարուած, ոչ շինծու, բնական: 4. Կերպ` ձեւ չունեցող, անկերպարան:

ԱՆՍՏՈՒԵՐ, ի, աց, ա. 1. Ստուեր չունեցող, լուսաւոր, պայծառ: 2. Առանց ստուերի, ստուերից զուրկ, մշտալոյս: 3. փխբ. Որի վրայ ստուեր չի ընկած, չմթագնած, շքեղ, վսեմ: 4. փխբ. Պարզ, վճիտ, պայծառ:

ԱՆՍՏՈՒԵՐԱԳԻԾա. Պարզ` յայտնի`

ԱՆՍՏՈՒԵՐԱԳԻՐբացայայտ գծուած կամ գրուած:

ԱՆՎԱՅՐԱՓԱԿա. Որ ոչ մի վայրում չի

ԱՆՎԱՅՐԵՆԱՓԱԿամփոփւում, անբովանդակելի, անպարագրելի, անսահման:

ԱՆՎԱՍՏԱԿ, ա. 1. Անխոնջ, անձանձրոյթ: 2. Չաշխատող, անգործ, ծոյլ: 3. Անօգուտ, անշահ, անարդիւնք: 4. Բաժին` մաս չունեցող. անմասն: մ. Առանց ջանք թափելու` յոգնելու:

ԱՆՎԱՐ, ա. Վատ վարքի տէր, ստոր, անբարոյ:

ԱՆՎԱՐԺԱԿԱՆ, ա. Չվարժեցրած, անփորձ (ձիու մասին):

ԱՆՎԱՐԺԱՍԷՐ, ա. Կրթութիւն` ուսում չսիրող, անուսումնասէր:

ԱՆՎԱՐԺՈՒԹԻՒՆ, գ. Անվարժ լինելը, անուսումնութիւն, անկրթութիւն, տգիտութիւն:

ԱՆՈՒԱՒԵՐա. 1. Ոչ վաւերական,

ԱՆՈՒԱՒԵՐԱԿԱՆոչ արժանահաւատ, ոչ վստահելի, կասկածելի: 2. (իրաւ.) Օրինական` իրաւական ուժ չունեցող, օրէնքով առ ոչինչ համարուած:

ԱՆՎԵՀԵՐ, ա. 1. Անվախ, կտրիճ, համարձակ: 2. Անկասելի, սաստիկ: 3. Աշխոյժ. արթուն: մ. 1. Անյապաղ: 2. Համարձակօրէն, քաջաբար:

ԱՆՎԵՀԵՐՈՒԹԻՒՆ, գ. Անվեհեր` խիզախ` աներկիւղ լինելը, խիզախութիւն:

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ, ԱՆՎԷՐ, ա. Վերնագիր` տիտղոս չունեցող, առանց վերնագրի` տիտղոսի: ա. 1. Վէրք չունեցող, առանց

ԱՆՎԷՐՔ վէրքի: 2. փխբ. Ողջամիտ, ողջախոհ:

ԱՆՎԻՇՏ, վշտի, տաց, ա. 1. Վիշտ չունեցող, անցաւ, անդարդ: 2. Անվտանգ, ապահով: մ. Առանց վշտի, հանդարտօրէն:

ԱՆՎԿԱՅ, ա./մ. Վկայ` վկայութիւն չունեցող, առանց վկայի` վկայութեան:

ԱՆՎՍՏԱՀ, ա. 1. Ոչ վստահ, կասկածոտ: 2. Ոչ վստահելի, կասկածելի, թէական:

ԱՆՎՍՏԱՀԱՆԱԼԻ, ա. Որին չի կարելի վստահել, կասկածելի:

ԱՆՎՏԱՆԳա. Ոչ վտանգաւոր,

ԱՆՎՏԱՆԳԱՒՈՐվտանգ չպատճառող.

ԱՆՎՏԱՆԳԵԼԻանվնաս: մ. Առանց վտանգի, ապահովաբար:

ԱՆՎՐԴՈՎ, ա. Անխռով, անդրդուելի, հաստատուն: մ. Առանց վրդովմունքի` խռովքի:

ԱՆՎՐԷՊ, ա. 1. Անսխալ, հաւաստի, ճշմարիտ: 2. Ճիշտ նշանառու, չշեղուող: 3. Անփոփոխ, հաստատուն: 4. Անվնաս, ապահով, անվտանգ: մ. 1. Առանց սխալուելու` զանց առնելու: 2. Անյապաղ, շտապ:

ԱՆՏԱՆԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Որ չի կարելի տեղից տեղ տանել` տեղափոխել: 2. Տանել` տեղափոխել չկարողացող:

ԱՆՏԱՆՋԵԼԻ, ա. 1. Որ ենթակայ չէ տանջուելու, որին չի կարելի տանջել: 2. (յունաբ.) Անզուսպ, անառակ:

ԱՆՏԱՊԱԼԵԼԻ, ա. Որ չի կարելի տապալել, անկործան, հաստատուն:

ԱՆՏԱՌԱԽԻՏ, ա. 1. Խիտ անտառ ունեցող, խիտ անտառով պատուած: 2. Ծառաշատ: 3. Խիտ տերեւներ` ոստեր ունեցող, տերեւախիտ, սաղարթախիտ, թաւ: 4. փխբ. Անտառի նման խիտ, հոծ, բազմաթիւ:

ԱՆՏԱՏԱՆ, ա. Չտատանուող, անսասան, անհողդողդ, անդրդուելի: մ. Առանց տատանուելու:

ԱՆՏԱՐ, ա. 1. Անտանելի, անհանդուրժելի, անհնարին: 2. Անկարող, անընդունակ:

ԱՆՏԱՐԱԿՈՅՍ, ա. 1. Ստոյգ, հաւաստի, անկասկածելի: 2. Անվտանգ, ապահով: մ. Առանց կասկածի, անկասկած:

ԱՆՏԱՐՏԱՄ, ա. Ոչ տարտամ, չտատանուող, հաստատուն, աներեր:

ԱՆՏԱՐՐ,րեր,րերք,րերցա. Տարր

ԱՆՏԱՐՐԱԿԱՆ, ի, ացչունեցող, տարրերից չբաղկացած, աննիւթ, աննիւթական:

ԱՆՏԱՐՐԱՓԱԿ, ա. Բնութեան տարրերով չսահմանափակուած, անսահմանափակ, անսահման, անեզր, անեզրական:

ԱՆՏԵՂԱԿԱՆ, ա. 1. Անպատեհ, անյարմար, անտեղի: 2. Տեղիք` առիթ չտուող:

ԱՆՏԵՂԻ, ղւոյ, ղեաց, ա. 1. Տեղով չսահմանափակուող, անսահման, անչափ: 2. Տեղ չունեցող. թափառական: 3. Անմտանելի, անկոխ, ոտք չդրած: 4. Անպատեհ, անպատշաճ, անվայել: գ. 1. Չեղած տեղ. աշխարհից դուրս տարածութիւն. ոչինչ: 2. Անչափելի տարածութիւն: 3. Անտեղեակութիւն. անպատեհութիւն: մ. Տեղ չունենալով. վտարանդի:

ԱՆՏԵՍ, ի, ից, ա. 1. Չտեսնուող, ոչ տեսանելի, չերեւացող, աներեւոյթ: 2. Չտեսնուած, անլուր, նոր, անյայտ: մ. Առանց տեսնելու:

* Անտես առնել, Չտեսնելու տալ, անուշադրութեան մատնել, հաշուի չառնել, զանց առնել:

* Անտես լինել` մնալ, Անուշադրութեան մատնուել, բարձիթողի վիճակում լինել, անտեսուել:

ԱՆՏԵՍԱԿ, ա. 1. Կերպարանք` տեսք` ձեւ չունեցող: 2. Անձեւ, տգեղ, անշուք: 3. Չտեսնուած, նոր: 4. Չտեսնող, տեսողութիւնից զրկուած, կոյր:

ԱՆՏԵՍԻԼ, սլի, լեաց, ա. 1. Անտես, անտեսանելի: 2. Չտեսնուած, նոր: 3. Տեսք չունեցող, անշուք, տձեւ: 4. Տեսողութիւնից զուրկ, չտեսնող, կոյր:

* Յանտեսիլս, մ. Անտեսանելի կերպով, աներեւութաբար:

ԱՆՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Անտես լինելը, չտեսնելը: 2. Անտեսանելի լինելը: 3. Անտես առնելը, անտեսելը, անփոյթ վերաբերուելը` վերաբերմունք:

ԱՆՏԻ1, մ. 1. Այնտեղ, այնտեղից, այն կողմից: 2. Այն ժամանակուանից: 3. Այն կողմ: դ. Դրանից, նրանից:

ԱՆՏԻ2, տիոյ, ոց, ա. 1. Հասակ չունեցող, անչափահաս, փոքրահասակ: 2. Չհասած, խակ:

ԱՆՏՈՀՄա. Անյայտ կամ հասարակ

ԱՆՏՈՀՄԱԿտոհմից, ստորին ծագում

ԱՆՏՈՀՄԻԿունեցող, ոչ տոհմիկ, ոչ ազնուական ծագումով:

ԱՆՏՐԱՄԱԽՈՀ, ա. Լաւ չկշռադատող` չմտածող` չխորհող, անլուրջ, անխոհեմ:

ԱՆՐՋԱԲԱՆԵԼ, չ. 1. Երազի մէջ խօսել: 2. փխբ. Ցնորամիտ բաներ խօսել, յիմար-յիմար դուրս տալ, ցնդաբանել, զառանցել:

ԱՆՑԱՆԵԼ, անցի, ա՛նց, չ. 1. Տեղից տեղ շարժուել: 2. Աւելի առաջ գնալ, չափից ու սահմանից անցնել: 3. Զանց առնել, անտեսել, շրջանցել: 4. Թողնել հեռանալ, հրաժարուել: 5. Կորչել, անհետանալ, չքանալ: 6. Աւարտուել, սպառուել: 7. Մարել, հանգչել: 8. Մոռացուել, ծածուկ` գաղտնի մնալ: 9. Տեղի ունենալ, պատահել: 10. Խօսել, պատմել, անցնել (մի բան):

* Անցանել զանցանել, Շատ անցնել, գերազանցել:

* Անցանել զաւուրբք, Օրերն անցած լինել, ծերանալ:

* Անցեալ, 1. Վախճանուած, մեռած: 2. Վիժած:

* Անցեալ զաւուրբք, Օրերն անցած, զառամած, պառաւած, ծերացած:

ԱՆՑԱՍՈՒՄՆ, ա. Ցասում չունեցող, չբարկացող, հանդարտ, հանգիստ:

ԱՆՑԱՒՈՐ, ի, աց, ա. Անցած - գնացած. անցողական: գ. Անցորդ, ճանապարհորդ, ուղեւոր:

ԱՆՑԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Անցաւոր` անցողիկ` ժամանակաւոր լինելը, անհաստատութիւն, անցողիկութիւն: 2. Անցնելը, անցանելի լինելը:

ԱՆՑՈՒՊ, ա. Ձեռքին ցուպ` գաւազան չունեցող: մ. Առանց գաւազանի:

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, ցո՛, պբ. 1. Անցնել տալ, անցկացնել: 2. Մտցնել, մխրճել, վարսել: 3. Վերացնել, հեռացնել, փարատել: 4. Հանգցնել, մարել: 5. Գլխին մի բան բերել, պատահեցնել, ենթարկել, պատճառել: 6. Անց կացնել, վարել:

ԱՆՑՈՓՈՒԹԻՒՆ, գ. Պարկեշտութիւն, ժուժկալութիւն, չափաւորութիւն:

ԱՆՓԱԿ, ա. 1. Չփակուած, չփակուող, բաց: 2. փխբ. Անարգել, անխափան: 3. Չսահմանափակուած, անսահման:

ԱՆՓԱՊ, ա. 1. Փապար` անցք` խորշ չունեցող: 2. փխբ. Անողոք, խստասիրտ, դաժան:

ԱՆՓԱՌ, ի, իցա. Փառքից զուրկ, ոչ

ԱՆՓԱՌԱՒՈՐփառաւոր, փառք

ԱՆՓԱՌՈՒՆԱԿչունեցող, անշուք, նուաստ, հասարակ:

ԱՆՓԱՐԵԼԻ, ա. Որին չի կարելի փարուել` գգուել. անհամակրելի:

ԱՆՓՈԽԱԲՈՒՆ, ա./մ. Իր բուն էութիւնը` իսկութիւնը չփոփոխող` պահպանող, առանց փոփոխուելու:

ԱՆՓՈԽԱՀԱՒԱՏ, ա. Հաւատը չփոխող, կայուն համոզմունքի տէր:

ԱՆՓՈԽԱՆՄԱՆ, ա. Նման, անփոփոխելի. մ. Անփոփոխ ձեւով:

ԱՆՓՈԽԱՐԿԵԼԻ, ա. Անփոփոխելի, անփոփոխ:

ԱՆՓՈԽՈՐՈՇ, ա. Որ չի փոփոխւում որոշուելով` զատուելով, չմեկնուող, չզատուող:

ԱՆՓՈՅԹ, ա. 1. Փոյթ` փութաջանութիւն չունեցող, անհոգ, անհետաքրքիր, անտարբեր: 2. Առանց հոգածութեան, անուշադիր մնացած, անխնամ:

* Անփոյթ առնել, Անխնամ` անուշադիր թողնել, անտեսել:

* Անփոյթ լինել, Անխնամ` անուշադիր թողնուել, անուշադրութեան մատնուել:

ԱՆՓՈՐՁ, ի, ից, ա. 1. Փորձառութիւն չունեցող, անհմուտ, անտեղեակ, անվարժ: 2. Չփորձուած, անծանօթ, կասկածելի: 3. Կեանքի փորձ չունեցող. միամիտ, անմեղ: 4. Անարատ, մաքուր, առաքինի, կոյս:

ԱՆՓՈՐՁԱՅԱՂԹ, ԱՆՓՈՓՈԽ, ա. Յաղթելու մէջ անփորձ` սկսնակ, յաղթելու փորձառութիւն չունեցող: ա. Փոփոխութեան

ԱՆՓՈՓՈԽԱԴԻՐչենթարկուող,

ԱՆՓՈՓՈԽԱԿԱՆհաստատուն, կայուն:

ԱՆՓՈՓՈԽԵԼԻմ. Առանց փոփոխուելու, առանց փոփոխութիւն կրելու:

ԱՆՓՐԿԱՆԱՒՈՐ, ա. Փրկանքով` փրկանք տալով ազատուել չկարողացող, անազատելի:

ԱՆՔԱԿ, ա. 1. Անբաժանելի, չտարրալուծուող: 2. Անկործան, կանգուն: մ. Առանց բաժանուելու, հաստատապէս:

ԱՆՔԱՄԱՀԵԼԻ, ա. Որ չի կարելի արհամարհել, ոչ արհամարհելի:

ԱՆՔԱՐՈԶ, ա. Չքարոզուած, չյայտարարուած, իմաց չտրուած: մ. Առանց քարոզի:

ԱՆՔԹԹԵԼԻ, ա./մ. Աչքը չթարթող, աչքը յառած` սեւեռած, առանց աչքը թարթելու:

ԱՆՔԻՆԱՀԱՆ, ա. Քէնը չհանող, վրէժը չլուծող, անքինախնդիր, անքէն:

ԱՆՔՆԻՆա. 1. Քննութեան

ԱՆՔՆՆԱԿԱՆչենթարկուող, չքննուող, անհետազոտելի, անըմբռնելի: 2. Քննութեան չառնուած, առանց քննութեան` քննելու թողնուած` մնացած: 3. Չքննուող, չհետազոտուող:

ԱՆՔՆՆԵԼԻ, ա. Անհաս. գաղտնի. չքննուող: մ. Առանց քննելու` բացայայտելու:

ԱՆՔՈՅԹ, քութի, ից, ա. 1. Անվրդով, անխռով, խաղաղ, հանդարտ: 2. Ապահով, անվտանգ:

ԱՆՕՍՐ, ի, ից, անօսրունք, անօսունք

ԱՆՕՍՐԱԿԱՆա. 1. Նուրբ, բարակ, թեթեւ: 2. փխբ. Աննիւթ, ոգեղէն: մ. Դժուարութեամբ, փոքր-ինչ:

ԱՆՕՍՐԱԳԵՂ, ա. Նուրբ դիմագծերով` հազուագիւտ գեղեցկութեամբ:

ԱՆՕՍՐԱՄԱՐՄԻՆ, ա. Նրբիրան, նրբամարմին:

ԱՆՕՍՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Նրբանալ, բարակել, նուազել: 2. փխբ. Տկարանալ, հիւծուել:

ԱՆՕՐԷՆ, րինի, նաց, ա. 1. Օրէնք` հաւատ չունեցող: 2. Օրէնքին հակառակ գործող, օրինազանց: 3. Օրէնքին չհամապատասխանող, անօրինական, ոչ օրինաւոր:

ԱՇԱԿԵՐՏ (պհլ), ի, աց, գ. 1. Սովորող, ուսանող: 2. Որեւէ ուսմունքի` ուղղութեան հետեւորդ:

ԱՇԽԱՏԱԲԱՐՁ, ա. Դժուարութեամբ բարձրացուող` տարուող, դժուարակիր:

ԱՇԽԱՏԱԳՈՐԾ, ա. Դժուարութեամբ` ծանր աշխատանքով կատարուած, աշխատատար:

ԱՇԽԱՏԱԿԻՐ, ա. Աշխատանք` նեղութիւն կրած` կրող, յոգնած, չարչարուող:

ԱՇԽԱՏ ԱՌՆԵԼ` ՈՒՆԵԼ (իմ), ն. Նեղութիւն տալ, չարչարել:

ԱՇԽԱՏԵԼ1, եցի, ն. Նեղութիւն տալ, յոգնեցնել, անհանգստացնել, չարչարել:

ԱՇԽԱՏԵԼ2 (իմ), եցայ, չ. Յոգնել, չարչարուել, նեղութիւն կրել, տանջուել:

ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Նեղութիւն, յոգնութիւն, չարչարանք, ջանք, ճիգ: 2. Վիշտ, ցաւ, աղէտ: 3. Աշխատասիրութիւն, ստեղծագործութիւն, երկ: 4. Աշխատելը, ուժերը լարելը` արդիւնքի հասնելու համար:

ԱՇԽԱՐ, գ. Լացուկոծ, ողբ, սուգ, վայնասուն:

* Աշխար դնել, Լացուկոծ անել, վայնասուն բարձրացնել, կոծել, ողբալ, սգալ:

ԱՇԽԱՐԱՀԵԾ, ա. Հեծեծանքով լի, ողբալի, սգալի, ցաւագին:

ԱՇԽԱՐԱՆ, ի, գ. Լացուկոծի տեղ, սգատուն:

ԱՇԽԱՐԵԼ, եցի, ն. 1. Լացուկոծ անել, ողբալ, սգալ: 2. Ափսոսալ, զղջալ:

ԱՇԽԱՐՀ, ի, աց, գ. 1. Երկրագունդ, երկիրը` իր վրայ գոյութիւն ունեցող բոլոր բաներով: 2. Որեւէ ժողովրդի զբաղեցրած երկրամասը, առանձին երկիր, տէրութիւն, թագաւորութիւն: 3. Գաւառ, նահանգ: 4. հաւաք. Մարդիկ, բազմութիւն: 5. (կրօն.) Երկրային կեանք (ի հակադրութիւն երկնայինի):

ԱՇԽԱՐՀԱԳԻՐ, գրի, րաւ կամ րով, գ. Մի տէրութեան բնակիչների ցուցակը` տեղով ու անունով գրուած. Մարդահամար: ա. Աշխարհի ստեղծման պատմութիւնը ներկայացնող:

* Աշխարհագիր առնել, Մարդահամար անցկացնել:

ԱՇԽԱՐՀԱԳՈՅԺ ԱՌՆԵԼ, 1. Բոլորի առաջ գուժել, յայտնի դարձնել, հռչակել, տարածել: 2. Հրապարակ հանել, պախարակել:

ԱՇԽԱՐՀԱԳՈՐԾ, գ. Երկրի` աշխարհի արարիչ: ա. Արարչի կողմից ստեղծուած:

ԱՇԽԱՐՀԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Երկիրն ստեղծել, արարչագործել:

ԱՇԽԱՐՀԱԳՈՒՄԱՐ, ա. Ամբողջ երկիրը մէկ տեղ գումարած` հաւաքուած, համաժողովրդական:

ԱՇԽԱՐՀԱԳՐԵԼ, եցի, ն. Տուեալ երկրում (տարածքում) մարդահամար կատարել` կազմել:

ԱՇԽԱՐՀԱԴԻՏԵԼ, եցի, ն. 1. Աշխարհը՝ երկիրը` գաւառը շրջագայելով դիտել` լրտեսել: 2. Հետազոտել, նկարազարդել (անծանօթ վայրեր շրջելով):

ԱՇԽԱՐՀԱԶՕՐ, ա. Երկրի զօրութիւնը կազմող` ներկայացնող:

ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ, ա. Երկրի տարբեր տեղերից հաւաքուած` համախմբուած, հանդիսաւոր:

ԱՇԽԱՐՀԱԼԱԾ, ա./մ. Երկրից հալածուած, վտարանդի:

ԱՇԽԱՐՀԱԽՆԱՄ, ա. Երկիրը` աշխարհը խնամող` շէնացնող, աշխարհաշէն:

ԱՇԽԱՐՀԱԾՈՒՓ, ա. Կեանքի ծփանքներին ենթարկուած, խռովայոյզ:

ԱՇԽԱՐՀԱԿԱԼ, ի, աց, ա. 1. Աշխարհի տէր: 2. Ինքնակալ. բռնակալ: 3. Համատարած, երկիրը պատած: գ. Թագաւոր, կուսակալ:

ԱՇԽԱՐՀԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տիեզերական, ամբողջ աշխարհին` երկրին յատուկ, համաշխարհային: 2. Աշխարհիկ: 3. Երկրային, նիւթական, մարմնաւոր: գ. Աշխարհիկ կեանք վարող մարդ:

ԱՇԽԱՐՀԱՀԱՄԱՐա. Մարդահամար

ԱՇԽԱՐՀԱՄԱՐկատարող, վիճակագիր: գ. տե՛ս ԱՇԽԱՐՀԱԳԻՐ:

ԱՇԽԱՐՀԱՀՈԳ, ա. Երկրի` ազգի գործերը հոգացող` խնամարկող, երկրի նկատմամբ հոգ տանող:

ԱՇԽԱՐՀԱՄԱՏՈՒՌՆ, տրան, գ. (կրօն.) Քրիստոնեաների առաջին մատուռը, ուր դիմում է ամբողջ աշխարհը (Սիոնում):

ԱՇԽԱՐՀԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Աշխարհիկ, երկրային: 2. Ժողովրդական, ռամկական, ռամիկ: գ. Աշխարհիկ մարդ. հեռաւոր քաղաքից` դրսեցի մարդ:

ԱՇԽԱՐՀԱՇԷՆ, ա. 1. Աշխարհը` երկիրը շէն պահող` շէնացնող` բարեկարգող, շինարար: 2. Աշխարհն ստեղծող, արարչագործ:

ԱՇԽԱՐՀԱՊԱՂԱՏ, ա. Աշխարհի` ամբողջ երկրի խնդիրքը պարունակող` արտայայտող:

ԱՇԽԱՐՀԱՊԱՏՈՒՄ, ա. 1. Աշխարհի` երկրի մասին պատմող: 2. Աշխարհի պատմութիւնը պարունակող:

ԱՇԽԱՐՀԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Աշխարհիկ կեանքը սիրող, կենցաղասէր: 2. Աշխարհիկ կեանքը սիրողին յատուկ: 3. Իր հայրենիքը` երկիրը սիրող, հայրենասէր:

ԱՇԽԱՐՀԱՍՏԵՂԾ, ա. 1. Աշխարհն ստեղծող, արարչագործ: 2. Աշխարհը` կեանքը վերստեղծող` պատկերող:

ԱՇԽԱՐՀԱՏԱՐԱԾ, ա. Աշխարհով մէկ տարածուած` սփռուած, համատարած:

ԱՇԽԱՐՀԱՏԵՍ, ա. 1. Աշխարհը` երկիրը խնամող` խնամակալող: 2. Աշխարհին` երկրին տեսանելի, ամենքին ակներեւ, ընդհանրական:

ԱՇԽԱՐՀԱՐԱՐ, ի, ա./գ. (կրօն.) Աշխարհն ստեղծող, աշխարհի արարիչ (Աստծոյ մասին):

ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ, ցուցի, ից, գ. Աշխարհագրական քարտէզ:

ԱՇՆԱՅՆԻ, ԱՇՆԱՆԻ նւոյա. Աշնանային: գ. Աշնանային եղանակ: մ. Աշնանը:

ԱՇՏԱՆԱԿ, ի, աց, գ. Մոմը պահելու յարմարանք, մոմակալ, ճրագակալ:

ԱՇՏԱՆԱԿԵԼ, եցի, չ. Ցատկելով` ոստիւնով ձի նստել` հեծնել:

ԱՇՏԵԱՅ կամ ԱՇՏԷ, էի, ից, գ. Երկար կոթով նիզակ:

ԱՉԱԳԵՂ, ոյ, ա. Գեղեցիկ աչքեր ունեցող, գեղաչեայ:

ԱՉԱԼՈՒՐՋ, ա. 1. Վստահ, համարձակ, պարզերես: 2. Զգուշաւոր, արթուն, ուշադիր:

ԱՉԱՌԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Ակնածել, յարգանք տածել: 2. Կողմնապահութիւն` երեսպաշտութիւն անել:

ԱՉԱՌՈՒ, ա. 1. Կողմնապահութիւն անող, երեսպաշտ, կողմնակալ: 2. Աչքը գրաւող, շլացնող:

ԱՉՔ, աչաց, գ. Տեսողութեան օրգան:

* Աչք հոգւոյ` մտաց, Հոգու` մտքի աչքեր:

* Աչս առնուլ, տե՛ս ԱՉԱՌԵԼ:

* Աչս արձակել կամ արկանել, Աչքը յառել մի բանի, աչք տնկել, աշխատել տիրանալ, ցանկանալ, ձգտել:

* Յաչաց ելանել, Աչքից ընկնել, ատելի դառնալ:

* Յաչաց հանել, Աչքից հանել` գցել, սկսել ատել, չհամակրել:

ԱՊԱԲԱՆ, ա. Առանց խօսքի` պատասխանի, պատասխանելու անկարող, անխօս, անիմաստ:

ԱՊԱԲԱՆԵԼ, եցի, ն. 1. Առանց պատասխանի թողնել, լռեցնել: 2. Պատասխանել: 3. Արդարացնել։

ԱՊԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ջատագովութիւն, պաշտպանութիւն, արդարացում: 2. Անպատասխան մնալը, պապանձուելը:

ԱՊԱԶԷՆ, ա. Զէնքից զուրկ, անզէն, տկար, թոյլ, անկարող:

* Յապազէն, մ. Առանց զէնքի:

ԱՊԱԹՈՅՆ, ա. Թոյն չունեցող, անթոյն:

ԱՊԱԺԱՄ, ա./մ. Տարաժամ, ժամանակից դուրս:

ԱՊԱԺԱՄԱՆ, ա. 1. Տարաժամ, ուշացած: 2. փխբ. Վատթար, վերջին: մ. Դանդաղ, յետ մնալով:

ԱՊԱԽՏ, ա. 1. Պիղծ, խոտելի, մերժելի, անպիտան: 2. Շնորհազուրկ, ապերախտ: 3. Խարդախ, կեղծ (դրամ):

* Ապախտ առնել, Զանց առնել, մերժել, արհամարհել:

* Ապախտ լինել, Մերժուել, անտեսուել, խանգարուել:

ԱՊԱԽՏԱՐՔ (պհլ.), րաց, գ. 1. Չար գուշակութիւն, աստղահմայութիւն: 2. Ձախորդութիւն:

ԱՊԱԽՏԻՔ, տեաց, գ. Երախտիքը չճանաչելը, ապերախտութիւն:

ԱՊԱԿԱՆ, ա. Ապականուած, փչացած, անառակ:

ԱՊԱԿԱՆԱԳԻՐ, ա. Ապականուած գիր պարունակող: գ. Ապականութեան` մեղքերի գիր` գրականութիւն:

ԱՊԱԿԱՆԱՑՈՒ, ի, աց, ա. 1. Ապականուող, ապականութեան ենթակայ, փչացող: 2. Մահկանացու, անցաւոր: 3. Ապականութիւն գործող, զազրագործ:

ԱՊԱԿԱՆԵԼ, եցի, ն. 1. Աչքից հեռացնել, մէջտեղից վերացնել, կորցնել, ոչնչացնել: 2. Փչացնել, եղծել, աւերել, խաթարել: 3. Կեղտոտ` անմաքուր` զզուելի բաների մէջ թաթախել: 4. Վարակել, վարակ տարածել: 5. Պղծել, աղտեղել, անսուրբ դարձնել: 6. Աղջկայ պատիւն արատաւորել` անարգել (բռնաբարելով):

ԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Աչքից հեռանալը, մէջտեղից վերանալը, անհետանալը։ 2. Կորուստ, կոտորած, մահ: 3. Ապականելը, ապականուելը:

ԱՊԱՀԱՐԶԱՆ (հին պրսկ.), ի, գ. (Հրէական օրէնքով) մարդու կողմից կնոջն ազատ արձակելը, կնոջից բաժանուելը, ամուսնալուծութիւն:

ԱՊԱՀԱՒԱՏ, ա. Հաւատ չունեցող, անհաւատ, հաւատազուրկ:

ԱՊԱՇԱՒ, գ. Զղջում, ցաւ, ապաշխարանք: ա. 1. Զղջալի, զղջական: 2. փխբ. Թշուառ, խեղճ, ողորմելի:

ԱՊԱՇԱՒԱՆՔ, նաց, գ. 1. Սրտի ցաւ` ափսոսանք` զղջում` վատ գործի համար: 2. Դժկամութիւն, ստիպողաբար կատարուած գործ:

ԱՊԱՇԱՒԵԼ, եցի, չ. 1. Զղջալ, ափսոսալ, փոշմանել, ցաւել: 2. Խղճալ, կարեկցել, մեղքը գալ:

ԱՊԱՇԽԱՐԵԼ, եցի, չ. ն. Զղջալ գործած սխալների` յանցանքի` մեղքի համար:

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Զղջում, ապաշխարանք: 2. Պատիժ, տոյժ` մեղքերը քաւելու համար:

ԱՊԱՇՆՈՐՀ, ի, աց, ա. 1. Շնորհք` վաստակ չճանաչող` չգնահատող: 2. Որի շնորհը չի ճանաչուած, շնորհը` վաստակն անտեսուած: 3. Շնորհազուրկ. անշնորհք, անպիտան:

ԱՊԱՍՈՎԹ, գ. Ապացոյց, օրինակ, նմուշ:

ԱՊԱՍՈՑԵԼ, ն. Բացասել, ժխտել, մերժել, հերքել:

ԱՊԱՍՈՒԹԻՒՆ, գ. Բացասում, ժխտում, մերժում, հերքում:

ԱՊԱՍՏԱՆ, ի, աց կամ ից, գ. 1. Ապաստարան, ամրութիւն: 2. փխբ. Ապաւէն, յոյս: 3. Վահան, ասպար: ա. Յուսադրուած, վստահ:

* Ապաստան առնել, 1. Ապաւինել: 2. Վստահելով յանձնել մէկին, թողնել մէկի կամքին, մէկի տրամադրութեան տակ դնել:

* Ապաստան լինել, Ապաստանել, ապաւինել, վստահել:

ԱՊԱՍՏԱՆԵԼ1, եցի, ն. Վստահելով մէկին յանձնել, մէկի տրամադրութեան տակ թողնել:

ԱՊԱՍՏԱՆԵԼ2 (իմ), եցայ, չ. Մէկի մօտ ապաստան որոնել, ապաւինել` վստահել (մէկին):

ԱՊԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. Աստծու գոյութիւնը չճանաչելը, անաստուածութիւն, աստուածուրացութիւն:

ԱՊԱՏ, ա. Շէն, փարթամ, հարուստ: գ. Բնակավայր:

ԱՊԱՐԱՍԱՆ (պհլ.), ի, իցա. 1. Երասան`

ԱՊԵՐԱՍԱՆսանձ չունեցող, անսանձ: 2. փխբ. Անհնազանդ, անզուսպ, ըմբոստ, յանդուգն:

ԱՊԱՐԹԱՆԵԼ, չ. Հպարտանալ, գոռոզանալ, մեծամտել, փքուել:

ԱՊԱՐՕՇ, գ. Գլխի փաթոյթ, գլխաշոր (իբրեւ զարդ):

ԱՊԱՔԻՆԵԼ, եցի, ն. 1. Բուժել, բժշկել, առողջացնել: 2. Ցաւը մեղմացնել` թեթեւացնել: չ. Ապաքինուել, առողջանալ, կազդուրուել:

ԱՊԻԿԱՐ, ա. 1. Անկարող, անզօր, անձեռնհաս, տկար: 2. Արհամարհուած:

ԱՊԻՐԱՏ (պհլ.), ի, ա. 1. Անտեղի, անպատշաճ, անվայել: 2. Անիրաւ, անարդար, անօրէն, չար:

ԱՊԻՐԱՏՈՒԹԻՒՆ, գ. Ապիրատ լինելը, անիրաւութիւն, չարութիւն, անզգամութիւն, վատութիւն:

ԱՊՇՈՊ, գ. Աղմուկ, իրարանցում, շփոթմունք, խռովութիւն:

ԱՊՍՏԱՄԲ (պհլ.), ի, աց կամ ից, ա. 1. Խռովարար, ընդվզող, ըմբոստ: 2. փխբ. Չենթարկուող, տեղի չտուող, չհպատակուող:

ԱՊՍՏԱՄԲԵԼ, եցի, չ. 1. Ապստամբ դառնալ, գլուխ բարձրացնել: 2. Չհնազանդուել, ընդվզել, (օրէնքի` կարգի` հրամանի) չենթարկուել:

ԱՊՐԵԼ, եցի, ն. Փրկել, ազատել, պահել: (իմ), եցայ, հ. 1. Ազատուել, փրկուել: 2. Պահուել, մնալ: 3. Ողջ մնալ:

ԱՋ, ոյ կամ ու, յաջէ կամ յաջմէ, գ. 1. Աջ ձեռքը: 2. Տիրոջ` Աստծու աջը. զօրութիւն: 3. Աջ կողմ: ա. Ձախին հակառակ, աջակողմեան:

ԱՌ, ի, իւ, գ. 1. Առնելը, գրաւելը: 2. Յափշտակելը, կողոպուտ, աւարառութիւն: 3. Շարժական գոյք, կահկարասի:

ԱՌԱԳԱՍՏ, ի, ից կամ աց, գ. 1. Վարագոյր: 2. փխբ. Մի բան թաքցնելու` քօղարկելու միջոց, ծածկոյթ, քօղ: 3. Ամուսնական զոյգի համար առանձնացրած ննջարան: 4. Նաւակայմին ամրացուող ամուր կտոր` քամու ուժն օգտագործելու համար:

ԱՌԱԳԱՍՏԱՍՊԱՍ, ի, աց, ա. գ. Ամուսնական առագաստին սպասարկող:

ԱՌԱԳԱՍՏԵԼ, եցի, ն. 1. Վարագոյր քաշել, վարագոյրով պատսպարել` ծածկել: 2. փխբ. Վարագուրել, քօղարկել, թաքցնել, մթնեցնել: 3. Նաւի առագաստները բացել:

ԱՌԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Մօտը դնել, աւելացնել, կցել: 2. Անել, դարձնել: 3. Ձեւացնել:

ԱՌԱԹՈՒՐ կամ ԱՌ ԱԹՈՒՐ, մ. Ոտքի տակ, ոտնատակ անելով` տալով, կոխկրտելով:

ԱՌԱԾ, ի, ից կամ ոյ, ոց, գ. 1. Աստուածային վճիռ, պատգամ, գուշակութիւն: 2. Առակ. ասացուածք: 3. Հարուած. վէրք. սպի: ա. Իբրեւ օրինակ վերցուած` առնուած:

ԱՌԱԿ, ի, աց, գ. 1. Այլաբանական խօսք. խրատ: 2. Հանելուկ: 3. Օրինակ. ձեւ. եղանակ: 4. Ժողովրդական զրոյց. առած: 5. Խայտառակութիւն. նշաւակ. Նախատինք: ա. Խայտառակ եղած. նշաւակ դարձած:

ԱՌԱԿԱԳԻՐ, գ. 1. Առակներ գրող` շարադրող: 2. Յատկապէս Սողոմոն թագաւորը (В«Գիրք առակացիВ» հեղինակը):

ԱՌԱԿԱՒՈՐ1, ի, աց, ա. Առակի բովանդակութիւն ունեցող, այլաբանական, խորհրդաւոր:

ԱՌԱԿԱՒՈՐ2, ի, աց, ա. Խայտառակ եղած, մեղադրանքի` նախատինքի ենթարկուած:

ԱՌԱԿԵԼ, եցի, ն. 1. Առակ ասել, առակներով խօսել` պատմել: 2. Առակով (այլաբանօրէն) արտայայտել: 3. Բացատրել, ցոյց տալ, ներկայացնել:

ԱՌԱՆՁՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Բաժանուել, անջատուել, մեկուսանալ (ուրիշներից): 2. Զանազանուել, տարբերուել: 3. Անմասն` օտար մնալ: 4. Անձնաւորուել, իբրեւ անձ կազմաւորուել:

ԱՌԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Առանձին` ուրոյն` սեփական յատկութիւն` յատկանիշ, իւրայատկութիւն, առանձնայատկութիւն: 2. Առանձին անձ` անհատ լինելը, անձնաւորութիւն, անհատականութիւն: 3. Առանձին` միայնակ լինելը, մենակութիւն:

ԱՌԱՆՁՆՈՒԹԻՒՆ, գ. Առանձնայատկութիւն, իւրայատկութիւն:

ԱՌԱՋ, ոյ, առաջք, առաջս, գ. 1. Առջեւի` երեսի կողմը: 2. Շարժման կամ ընթացքի սկիզբ` ուղղութիւն: 3. Ճիւղ, մաս:

* Առաջս առնուլ, Սկսել:

* Առաջս դնել, Գլուխների բաժանել (գիրքը):

ԱՌԱՋԱԴԻՐ, դրի, րաց, ա. 1. Առաջադրուած, առաջիկայ: գ. Մատուցուող նուէր:

ԱՌԱՋԱԾԻՆ, ա. 1. Առաջին անգամ ծննդաբերող, առաջին ծնունդն ունեցող: 2. Անդրանիկ զաւակ, առաջնեկ: 3. Մօր միակ զաւակը հանդիսացող, միածին: 4. փխբ. Իր տեսակի` կարգի մէջ առաջինը:

ԱՌԱՋԱՊԱՀ, ի, աց, ա. Պահապան, ժամապահ, հսկող: գ. 1. Բանակի առաջամասում կռուող զինուոր. առաջամարտիկ: 2. Բանակի` ամրոցի` նաւի հսկիչ` պահապան: 3. Գիշերապահ ջոկատ:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Առաջարկելը: 2. Դիտաւորութիւն, մտադրութիւն, նպատակադրում: 3. Առաջ տանելը, գործադրելը, իրագործելը: 4. Գործ, ձեռնարկութիւն: 5. Առաջարկուած խնդիր, հանելուկ, առեղծուած: 6. (տրամ.) Ամփոփ ձեւակերպուած գիտական սկզբունք, թեզիս: 7. Առաջ բերուած` արտադրուած իր: 8. Ծածկոց, սփռոց:

ԱՌԱՋԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Առաջին, նախկին: 2. Գլխաւոր, պատուաւոր: գ. 1. Երախայրիք: 2. Առջեւից գնացող մարդ, սուրհանդակ:

ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Առաջին գրութիւնն իբրեւ նուէր: 2. Առաջին պտուղ, երախայրիք: 3. Գերիշխանութիւն, տիրապետութիւն, առաջնորդութիւն:

ԱՌԱՋԻ, նխ. 1. Առջեւը, դիմացը, դէմը. 2. Առջեւից: 3. Ընդդէմ, հակառակ, դէմ: 4. Աչքի առաջ, աչքում: մ. Առջեւը, առջեւից, դիմացը, դիմացից:

* Առաջի ածել, Աչքի` մտքի առաջ բերել, մտածել:

* Առաջի արկանել, Ձեռնարկել, գործադրել, նպատակ դնել:

* Առաջի դնել, 1. Մտքում դնել, մտադրուել, յանձն առնել, աչքի առաջ ունենալ: 2. Ձեռնարկել, սկսել, ձեռնամուխ լինել:

ԱՌԱՋԻՆ, ջնոյ, ջնմէ, ջնոց, ա. 1. Սկզբնական, նախկին, հնագոյն, վաղեմի: 2. Առաջնեկ, անդրանիկ: 3. Գլխաւոր, պատուաւոր: 4. Լաւագոյն. վսեմ. պերճաշուք: 5. Առջեւի: մ. 1. Առաջինը: 2. Աւելի շուտ` վաղ. վաղօրօք:

ԱՌԱՋՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Առաջինը լինելը, նախապատուութիւն, գահերէցութիւն:

ԱՌԱՋՆՈՐԴ, ի, աց, ա. Ղեկավար, պարագլուխ, առաջնորդող: գ. 1. Ճանապարհ ցոյց տուող մարդ: 2. Հոգեւոր ոլորտը կառավարող. եպիսկոպոս, վանահայր: 3. Աշխարհիկ կառավարող` իշխան, նախարար, կուսակալ: 4. Զօրավար, զօրագլուխ: 5. Կնքահայր: 6. Մատենագիր, պատմիչ. մեկնիչ: 7. Սկզբնապատճառ: 8. Ուսուցիչ, վարդապետ:

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ, ա. 1. Առաջնորդին յատուկ` վերաբերող: 2. Առաջնորդելու յատկութիւն ունեցող, առաջնորդող:

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Առաջնորդական իշխանութիւն` պատիւ: 2. Առաջնորդելու կարողութիւն` ձիրք:

ԱՌԱՍԱՆ (պրսկ.), ի, աց կամ ից, գ. Թոկ, պարան, քուղ, լար:

ԱՌԱՍԱՆԵԼ1, եցի, ն. Պարանով ձգել` քաշել` կապել:

ԱՌԱՍԱՆԵԼ2, եցի, ն. Արտասանել, ճառել, խօսել, ասմունքել:

ԱՌԱՍՊԵԼ, ի, աց կամ լիք, լեաց, գ. 1. Բանահիւսական զրոյց` պատմութիւն (չափազանցուած` մտացածին` շինծու): 2. Ժողովրդական զրոյց` աւանդութիւն. վիպասանական երգ: 3. Առակ, հանելուկ, այլաբանութիւն: 4. Ծաղրի առարկայ, խայտառակութիւն:

ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆ, ի, ից կամ աց, ա./գ. Առասպել պատմող` գրի առնող (անձ): ա. Չափազանցուած, առասպելական:

ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆԵԼ, եցի, չ. Առասպելներ պատմել կամ գրի առնել:

ԱՌԱՍՊԵԼԱԳԻՐ, գրի, րաց, ա./գ. Առասպելներ գրող` շարադրող` գրի առնող:

ԱՌԱՍՊԵԼԱԳՈՐԾԵԼ, ն. չ. Առասպելներ յօրինել:

ԱՌԱՍՊԵԼԱԽՕՍ, ա./գ. Առասպել պատմող, առակախօս (անձ): ա. Առասպելապատում. մտացածին. անիրական:

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Առասպելին յատուկ` վերաբերող, ստայօդ, մտացածին: 2. Չափազանցուած, անիրական:

ԱՌԱՍՊԵԼԱՊԱՏԻՐ, ա. 1. Առասպելներով խաբող: 2. Առասպելների նման սուտ, սուտապատում:

ԱՌԱՍՏԱԿ, գ. Գինու` հեղուկի աման` բացուող ու փակուող ծորակներով:

ԱՌԱՏ (պհլ.), ի, աց, ա. 1. Մեծաքանակ, բազում, շատ: 2. Լեցուն, անսպառ, անպակաս: 3. Առատօրէն տուող` բաշխող, առատաձեռն: 4. Անարատ, պայծառ, բարի (աչք):

ԱՌԱՏԱՄԻՏ, ա. 1. Խելօք. խոհուն. իմաստուն: 2. Բարեսիրտ. առատաձեռն. վեհանձն: մ. Լիասիրտ. ամբողջ հոգով:

ԱՌԱՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Առատ դառնալ, շատանալ, բազմանալ, աւելանալ. 2. Առատաձեռն լինել, լիուլի տալ` բաշխել, բարերարել: 3. Որեւէ ցանկութեամբ լցուել` վառուել` բորբոքուել:

ԱՌԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Առատ լինելը, լիութիւն, ճոխութիւն: 2. Առատաձեռնութիւն: 3. Պարզութիւն, յստակութիւն (մտքի, աչքի):

ԱՌԱՐԿ, ի, ից, գ. 1. Խնդիր, առեղծուած, հանելուկ, առակ: 2. Առարկայ, թեմա: 3. Ձեռնարկ, առաջարկութիւն:

ԱՌԱՐԿՈՒԱԾ, գ. 1. Առաջարկուած առակ` հանելուկ, առեղծուած: 2. Ընդդիմութիւն, հակառակութիւն, մրցակցութիւն: 3. Դէպք, դիպուած, պատահար: 4. Հարում, կցում:

ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Լուծելու համար առաջարկուած առակ` հանելուկ` առեղծուած: 2. Առաջարկութիւն: 3. Նախադասութիւն, խօսք: 4. Դէպք, դիպուած, պատահար, արկած: 5. Ընդդիմախօսութիւն, հակառակ կարծիքի արտայայտութիւն:

ԱՌԱՒԵԼ, ա. Աւելի, շատ: մ. 1. Խիստ, սաստիկ: 2. Առաւելապէս:

ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Առատութիւն, շատութիւն: 2. Որեւէ յատկանիշի` յատկութեան գերազանցութիւն, գերակշռութիւն: 3. Չափից աւելի` շատ լինելը:

ԱՌԱՔԵԱԼ, ելոյ, ոց, ովք կամ օք, ա./գ. Ուղարկուած (մէկի կողմից). ճանապարհ ընկած. լուր տանող. սուրհանդակ: գ. Քրիստոսի տասներկու աշակերտներից իւրաքանչիւրը:

ԱՌԱՔԵԼ, եցի, ն. 1. Ուղարկել: 2. փխբ. Յղել, ուղղել:

ԱՌԱՔԵԼԱԲՈՒՂԽ, ա. (եկեղ.) Առաքեալներից բխած` ծագած` առաջ եկած:

ԱՌԱՔԵԼԱԳԷՏ, ա. (եկեղ.) Առաքեալների գրածներին` առաքելական թղթերին գիտակ` հմուտ:

ԱՌԱՔԵԼԱԳՈՐԾ, ա. (եկեղ.) 1. Առաքեալների պէս գործող, գործով առաքեալներին նմանուող: 2. Որի մէջ պատմւում են առաքեալների գործերը:

ԱՌԱՔԵԼԱԳՈՒՆԴ, ա. Առաքեալների գնդից կամ խմբից բաղկացած:

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ, ի, աց, ա. Առաքեալներին յատուկ` պատշաճող: գ. 1. Առաքեալների խօսք` վարդապետութիւն. գիրք: 2. Հայրապետական աթոռ:

ԱՌԱՔԵԼԱՀՐԱՄԱՆ, ա. (եկեղ.. Առաքեալների կողմից հրամայուած, առաքեալների ձեռքով սահմանուած:

ԱՌԱՔԵԼԱՆՇԱՆ, ա. 1. Առաքեալների գործերը պատմող` գրող: 2. Առաքեալների նման հրաշքներ գործող, հրաշագործ:

ԱՌԱՔԵԼԱՋԱՀ, ա. Առաքելական ջահով լուսաւորուած, առաքեալներից լուսաւորուած:

ԱՌԱՔԵԼԱՋԱՆ, ա. (եկեղ.) Առաքեալների նման ջանացող կամ սեփական առաքելութեան մէջ ջանասէր:

ԱՌԱՔԵԼԱՔԱՐՈԶ, ա. (եկեղ.) Առաքեալների կողմից քարոզուած: 2. Առաքեալների նման քարոզող: 3. Առաքեալի նման քարոզուած եւ հռչակուած:

ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Որեւէ նպատակի համար առաքուած` ուղարկուած լինելը: 2. (եկեղ.) Առաքեալ լինելը, առաքեալի գործունէութիւնը:

ԱՌԱՔԻՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Արի, քաջ, լաւ կռուող: 2. Լաւ վարքուբարք ունեցող, անբասիր, պարկեշտ: 3. փխբ. Առաքինութեանը յատուկ, առաքինական:

ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Առաքինի լինելը, վարքի կատարելութիւն: 2. Կենցաղավարութեան կարգ` կանոն: 3. Մի բանի արտայայտութիւն, արդիւնք:

ԱՌԵՂԾՈՒԱԾ, ոյ, գ. 1. Որեւէ առարկայի կամ երեւոյթի այլաբանական նկարագրութիւնը` լուծելու-գտնելու համար, հանելուկ: 2. Հերքում, հերքելը: 3. Հանելուկի լուծումը` մեկնութիւնը:

ԱՌԸՆԹԵՐ, թերք, թերց, մ. Միասին. նոյն տեղում: նխ. Մերձ, մօտ: ա. Առաջիկայ. ներկայ. մերձակայ:

ԱՌԻԹ, առթի, թաց, գ. 1. Ամուսնութեան պատճառ եղող անձ, միջնորդ, բարեխօս: 2. Որեւէ բանի միջնորդ: 3. Միջոց. գործիք. սատար: 4. Գլխաւոր պատճառ, սկզբնապատճառ, գործակից: ա. Միջնորդական:

ԱՌԿԱՅԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ներկայ լինել: 2. Հաստատուն կերպով կանգնել, տեղ բռնել, տեղաւորուել: 3. Կանգ առնել, դադարել:

ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ, չէի, ից, գ. Գրաւ, գրաւական. հաւատարմութեան նշան: ա. 1. Խոստացուած, յուսադրող: 2. Հաւաստի;. ճշմարիտ:

ԱՌՁԱՅՆԵԼ, եցի, ն. 1. Ձայն տալ, բարձր ձայնով կոչել` կանչել, բարձրաձայնել: 2. Անուն տալ, անուանել, անուանակոչել: 3. Ընծայել, նուիրել, վերագրել:

ԱՌՁԵՌՆ, ա. 1. Ձեռքի տակ եղող, պատրաստի, ներկայ: 2. Հեշտընկալ, դիւրին. թեթեւ. նորագիւտ: մ. 1. Նոյն պահին, անյապաղ: 2. Մօտիկից, շուտով:

* Առձեռն կամ առ ձեռն, մ. Ձեռքում ունենալով` լինելով, պատրաստի, անյապաղ, շուտով:

ԱՌՆԱԶԷՆ, գ. Զէնքուզրահ: մ. Զէնքուզրահով. զինավառ կերպով:

ԱՌՆԱԿԻՆ, կնոջ, կանայք, նանց, գ./ա. Ամուսնացած` ամուսին ունեցող (կին):

ԱՌՆԵԼ, արարի, արա՛, ն. 1. Անել, ստեղծել: 2. Փոխել, դարձնել: 3. Ունենալ. 4. Ուղարկել: 5. Անել տալ:

* Երթեւեկս առնել, Շրջել, ման գալ:

* Ի չքմեղս առնել, Անմեղ ձեւանալ:

* Հրձիգ առնել, Հրկիզել, կրակի մատնել:

* Յաշտ առնել, Զոհ մատուցել, զոհաբերել:

* Սրտակաթ առնել, Գերել, հմայել:

ԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Տղամարդկութիւն. 2. փխբ. Արիութիւն, քաջութիւն:

ԱՌՆՈՒԼ, առի, ա՛ռ, ն. 1. Առնել, բռնել: 2. Ձեռք բերել: 3. Վերացնել, ստանալ: 4. Գրաւել, տիրել: 5. Յափշտակել, խափանել: 6. Գործածել: 7. Հասկանալ: 8. Տեղեկանալ, քննել, զննել: 9. Սկսել: 10. Յաջորդել:

* Առնուլ ի կնութիւն, Կին առնել՝ վերցնել:

* Ի միտս առնուլ, Հասկանալ, իմանալ, խելքը կտրել:

* Պաշտօն առնուլ, Պաշտուել:

ԱՌՈՂՋ, ի, ից կամ աց, ոց, ա. 1. Ողջ եւ առողջ, հիւանդութիւն չունեցող: 2. Ճիշտ, բանական, խելացի, ողջամիտ: 3. Անթերի, անպակաս, կատարեալ: 4. Առողջութիւն բերող, առողջութեան նպաստող, առողջարար:

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Առողջութեան յատուկ` վերաբերող: 2. Առողջացնող, առողջարար, կազդուրիչ:

ԱՌՈՂՋԱՄԻՏ, մտի, տաց, ա. 1. Խելացի` խելօք միտք` դատողութիւն ունեցող, ողջամիտ: 2. Ողջամտութիւն արտայայտող` պարունակող:

ԱՌՈՅԳ, ա. 1. Ուժը տեղը, ուժեղ: 2. Կայտառ, աշխոյժ: 3. Փարթամօրէն աճած, փարթամ:

ԱՌՈՅԳԱԲԱՐՁ, ա. Առոյգ` ուժեղ ազդրեր ունեցող, լիքը` փարթամ ազդրերով:

ԱՌ ՈՏՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Ոտնատակ տալ, ոտնահարել, արհամարհել:

ԱՌՏՆԻՆ կամ ԱՌ ՏՆԻՆ, մ. Առանձին. տանը, տան մէջ: ա. Տնական, ներքին:

ԱՌՕՐԵԱՅ, րէի, ից, ա. 1. Նոյն` մէկ օրուայ, նոյն օրը տեղի ունեցող` կատարուող: 2. Մի քանի օր տեւող, ժամանակաւոր, կարճատեւ, անցողիկ: 3. Ամեն օր տեղի ունեցող` կատարուող` կրկնուող, ամենօրեայ, սովորական:

ԱՍԵԼ, ասացի, ասա՛, ն. 1. Միտքը խօսքով արտայայտել: 2. Բարձրաձայն արտասանել` արտաբերել: 3. Պատմել, ճառել. 4. Անուանել, անուն դնել` տալ. կոչել: 5. Հրամայել, պատուիրել, պատուէր տալ: 6. Հարցնել: 7. Պատասխանել: 8. Առարկել, հակաճառել: 9. Թելադրել, նախազգուշացնել: 10. Վարդապետել, քարոզել:

ԱՍՈՒԵԱՅ, էի, ից, ա. Բրդից պատրաստուած` գործուած, բրդեայ: գ. Բրդէ` բրդեայ շոր` հագուստ:

ԱՍՊԱԶԷՆ, զինի, նաց, գ. Ձիու զէնքուզրահ` զարդարանք. Սպառազինութիւն: ա. Ձիաւորի նման խիստ սպառազէն: մ. Ձիու զէնքուզրահով հանդերձ:

ԱՍՊԱՍՏԱՆ (պհլ.), ի, աց, գ. Ախոռ, ձիանոց:

ԱՍՊԱՏԱԿ, ի, աց, գ. 1. Հեծելախումբ` կողոպուտի համար: 2. Ասպատակութիւն, աւարառութիւն:

* Ասպատակ առնել, Ասպատակել:

* Ասպատակ սփռել, Ասպատակախումբ ուղարկել:

ԱՍՊԱՏԱԿԵԼ, եցի, չ. 1. Թալանելու` կողոպտելու նպատակով յարձակում գործել: 2. Ձիավարել, սրընթաց արշաւել: ԱՍՊԱՐ, ի` ոյ, աց, գ. Վահան:

ԱՍՊԱՐԷԶ,

* ասպարէս, րիզի, աց, րիսի, սից, գ. 1. Ձիարշաւարան: 2. Երկարութեան չափ` մօտ 185 մ: 3. փխբ. Հրապարակ, ատեան, բաց տարածութիւն (մրցումներ կազմակերպելու համար):

ԱՍՊԵՏ (պրսկ.), ի, աւ կամ իւ, գ. Հեծեալ իշխանաւոր (ժառանգական պատուանուն Բագրատունեաց տոհմի նախարարների, որոնք կոչւում էին թագադիր եւ ասպետ):

ԱՍՊՆՋԱԿԱՆ, ի, աց, նաեւ` ից, ա. 1. Հիւրընկալ, օթեւան տուող, վանատուր: 2. Առհասարակ ընդունող, տեղ տուող. գ. Առիթ:

ԱՍՏԱՆՕՐ, մ. Այստեղ. այս միջոցին` պահին: ա. Այստեղի. այժմուայ. արդի:

ԱՍՏԵՂԱԳԷՏ, գիտի, տաց, ա. Աստղագիտութեամբ զբաղուող: գ. Մոգ. գուշակ, աստղագուշակ:

ԱՍՏԵՂԱԳԻՒՏ, ի, ից, ա./գ. 1. Աստղագուշակ, մոգ: 2. Աստղաբան, տիեզերքում աստղեր որոնող` գտնող:

ԱՍՏԵՂԱՆՇՄԱՐ, ա. Աստղերը հաշուելով գուշակող, աստղագուշակ:

ԱՍՏԵՂԱՏՈՒՆ, տան, գ. Համաստեղութիւն, աստղաբոյլ:

ԱՍՏԻ1, մ. Այստեղից, այստեղ: ա. Ժամանակաւոր. անցողիկ: դ. Այս:

* Աստի անտի, Բոլոր կողմերից, չորս կողմից:

* Աստի եւ անտի, Այս եւ այն կողմ:

ԱՍՏԻ2, աստւոյ, ւոջ, տիք, տեաց կամ տից. ա. Հաստատուն. տոկուն, առաքինի. պինդ. ուժեղ: գ. 1. Հաստատ լինելը. ուժ. առոգանութիւն: 2. Արբունք. հասուն տարիք:

ԱՍՏԻՃԱՆ կամ ԱՇՏԻՃԱՆ, ի, աց, գ. 1. Սանդուղքի իւրաքանչիւր ոտքը, սանդղամատ: 2. Սանդուղք: 3. Զարգացման` ընթացքի իւրաքանչիւր մասը` փուլը, վիճակ: 4. Տան յարկ, դստիկոն: 5. Առաջադիմութիւն: 6. Բարձրութիւն, զբաղեցրած բարձր դիրք: 7. Իշխանութիւն, պատիւ: 8. Եկեղեցական կարգ:

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ, ի, ից, ա. 1. Աստծու վարդապետութիւնը դաւանող: 2. Աստծոյ խօսքը տարածող, աստուածային պատգամները գրող` պատմող: 3. Աստուածաբանական: գ. Մարգարէ, առաքեալ, վարդապետ:

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԵԼ, եցի, ն. Խօսել` գրել աստծու եւ կրօնի մասին` համաձայն եկեղեցու վարդապետութեան` ուսմունքի:

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Աստծու եւ կրօնի մասին խօսելը` գրելը եկեղեցական ուսմունքների համաձայն: 2. Աստուածաշունչը, մարգարէների եւ առաքեալների գործերը` գրուածքները:

ԱՍՏՈՒԱԾԱԲՆԱԿ, ի, աց, ա. Աստծու բնակարան համարուող, որտեղ աստուած կամ աստուածներն են բնակւում` ապրում:

ԱՍՏՈՒԱԾԱԲՈՒ(Ղ)Խ, ա. Աստծու բխեցրած, աստծուց բխած:

ԱՍՏՈՒԱԾԱԳԷՏ, ա. 1. Աստծուն իմացող` ճանաչող: 2. Աստուածագիտական ուսմունք պարունակող:

ԱՍՏՈՒԱԾԱԳՈՐԾ, ԱՍՏՈՒԱԾԱԳՈՐԾԱԿ ի, ից կամ ացա. 1. Աստծու կողմից կատարուած, աստծու արած: 2. Աստուածային: 3. Աստուած դարձնող, աստուածացնող:

ԱՍՏՈՒԱԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Իբրեւ աստուած գործելը, աստուածային գործ կատարելը: 2. Սրբազան արարողութիւն կատարելը, սրբազնագործութիւն, քահանայագործութիւն: 3. Աստուածային կամ հոգեւոր որեւէ գործ:

ԱՍՏՈՒԱԾԱԴՐՈՇՄ, ա. Աստծու կողմից դրոշմուած` գրուած:

ԱՍՏՈՒԱԾԱԶԱՒԱԿ, ա. (կրօն.) Աստծուց ծնուած, աստծու զաւակ, աստուածորդի:

ԱՍՏՈՒԱԾԱԶԵՆ, ա. Աստծու` աստուածների համար զոհաբերուած` մատաղ արած:

ԱՍՏՈՒԱԾԱԽԱՉ, գ. Աստծու խաչը, Քրիստոսի խաչափայտը:

ԱՍՏՈՒԱԾԱԽԱՌՆ, ա. 1. Աստծու` աստուածութեան հետ խառնուած` միաւորուած (Քրիստոսի մարդկային բնութիւնը): 2. Աստծու հետ ինքնակամ միացած (անհատ):

ԱՍՏՈՒԱԾԱԽՕՍ, ի, աց, ա. 1. Աստծու հետ խօսող (Մովսէս մարգարէն): 2. Աստծու կողմից տրուա. (պատուիրաններ): 3. Աստծու հետ դաշնակցած: 4. Աստծուն խօսք տուած` հարս գրուած:

ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ, ծնի, ա. Սուրբ կոյս Մարիամին յատուկ` վերաբերող: գ. Աստուածամայր, տիրամայր:

ԱՍՏՈՒԱԾԱԾՆՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Աստծուց ծնուած լինելը: 2. Աստուածածին լինելը, աստծուն ծնելը` ունենալը: 3. Հեթանոսական աստուածների ծննդաբանութիւնը. դիցածնութիւն:

ԱՍՏՈՒԱԾԱԿԱՆ, ի, աց, ա. Աստծուն յատուկ` վերաբերող, աստուածային: գ. Աստուած, աստծու էութիւն:

ԱՍՏՈՒԱԾԱԿԱՐԳ, ա. (կրօն.) Աստծուց կարգուած` սահմանուած:

ԱՍՏՈՒԱԾԱԿԻՐ, ա. 1. Աստծուն իր մէջ կրող: 2. Աստծու հետ միաւորուած, աստուածային:

ԱՍՏՈՒԱԾԱԿՈՂՄՆ, ա. Աստծու կողմից եղած` եղող. աստուածահաճ: գ. Աստծու կողքը` դիմացը:

ԱՍՏՈՒԱԾԱԿՐՕՆ, ի, ից, ա. (կրօն.) Աստուածահաճոյ վարքուբարք` կարգուկանոն ունեցող, բարեպաշտ: գ. Աստուածապաշտութեան պատշաճ կարգ ու կանոն:

ԱՍՏՈՒԱԾԱՀԱՇՏ, ա. Աստծու հետ հաշտեցնող, աստծուն հաշտեցնող:

ԱՍՏՈՒԱԾԱՀԱՐ, ա. (կրօն.) Աստծուց հարուած ստացած:

ԱՍՏՈՒԱԾԱՀԻՒՍ, ա. Աստծու կողմից հիւսուած` պատրաստուած:

ԱՍՏՈՒԱԾԱՁԵՒ, ա. Աստծու ձեւը` կերպարանքն ունեցող, աստուածանման:

ԱՍՏՈՒԱԾԱՄԱՐՏ, ի, ից կամ աց, ա. Աստծու` աստուածների դէմ մարտնչող` կռուող: գ. Աստծու` աստուածների դէմ մարտնչելը, աստուածամարտութիւն:

ԱՍՏՈՒԱԾԱՄԱՐՏԵԼ (իմ), եցայ, չ. Աստծու` աստուածների դէմ մարտնչել` կռուել:

ԱՍՏՈՒԱԾԱՄԵՐՁ, ի, ից կամ աց, ա. 1. Աստծուն մօտ գտնուող` մերձաւոր: 2. Աստծուն մերձեցնող` մօտեցնող:

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Աստծուն յատուկ` վերաբերող: 2. Աստուածանման, աստուածազարմ:

ԱՍՏՈՒԱԾԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Աստուածային լինելը, աստծու յատկութիւնը, աստուածութիւն: 2. Աստուածանմանութիւն: 3. Սրբութիւն, պաշտամունք:

ԱՍՏՈՒԱԾԱՆԱԼ, ացայ, չ. 1. Աստուած դառնալ: 2. Աստուածանման լինել, աստուածային շնորհների արժանանալ:

ԱՍՏՈՒԱԾԱՇԱՀ, ա. Աստծուց շահած, աստծու համար շահաւէտ:

ԱՍՏՈՒԱԾԱՇԷՆ, ա. Աստծու կողմից շինուած, աստուածակերտ:

ԱՍՏՈՒԱԾԱՇՆՈՐՀ, ա. 1. Աստծուց` աստուածներից շնորհուած: 2. Աստծու շնորհներով լցուած, շնորհալի:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ, ա. 1. Աստծուց ներշնչուած` ազդուած: 2. Աստծու ներշնչմամբ կատարուած: գ. Հին եւ Նոր կտակարանները (միասին վերցրած):

ԱՍՏՈՒԱԾԱՊԱՇՏ, ի, աց կամ ից, գ. Աստծուն պաշտող անձ: ա. Բարեպաշտ, աստուածահաճոյ:

ԱՍՏՈՒԱԾԱՊԱՇՏՈՒԹԻՒՆգ. 1.

ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԻՒՆԱստուածապաշտ լինելը: 2. Աստծուն պաշտելը` ծառայելը:

ԱՍՏՈՒԱԾԱՊԱՏՈՒՄ, ա. 1. Աստծու մասին պատմող` ճառող: 2. Աստծու կողմից պատմուած:

ԱՍՏՈՒԱԾԱՊՍԱԿ, ԱՍՏՈՒԱԾԱՊՍԱԿԵԱԼ ա. (կրօն.) Աստծու կողմից պսակուած` օծուած` թագադրուած:

ԱՍՏՈՒԱԾԱՍԱՍՏ, ա. Աստծու բարկութիւնը` հրամանը պարունակող:

ԱՍՏՈՒԱԾԱՍՊԱՆ, ի, ից, ա. 1. Աստծուն սպանող (Քրիստոսին խաչ հանող): 2. Աստուածներին սպանող, սուրբ կրակը (զրադաշտական) հանգցնող:

ԱՍՏՈՒԱԾԱՍՏԵՂԾ, ի, ից, ա. 1. Աստծու կողմից ստեղծուած: 2. Աստուած` կուռք ստեղծող` կերտող (մարդ):

ԱՍՏՈՒԱԾԱՎԱԽ, ա. Աստծուց վախեցող` երկիւղած, բարեպաշտ:

ԱՍՏՈՒԱԾԱՎԱՃԱՌ, ա. 1. Աստծուն վաճառող` դաւաճանող (Յուդայի մասին): 2. Աստծու շնորհքը վաճառող, դրամի համար ձեռնադրութիւն կատարող, սիմոնական:

ԱՍՏՈՒԱԾԱՏԵՍ, ի, աց կամ ից, ա. 1. Աստծուն տեսնող: 2. Աստուածային` աստծու տեսք` կերպարանք ունեցող, աստուածանման:

ԱՍՏՈՒԱԾԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Աստուածատես լինելը: 2. Աստծուն ճանաչելը: 3. Աստուածային տեսիլ:

ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՆԿ, ա. Աստծու կողմից տնկուած (դրախտի ծառերի մասին):

ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ, ա. Աստծուց տրուած` պարգեւուած` շնորհուած:

ԱՍՏՈՒԱԾԱՐԵԼ, եցի, ն. Աստուածացնել, աստուած դարձնել: չ. Հոգով յափշտակուել` գերուել, մարգարէանալ:

ԱՍՏՈՒԱԾԱՔԱՆԴԱԿ, ա. Աստծուց քանդակուած` փորագրուած:

ԱՍՏՈՒԱԾԵՂԷՆ, ղինի, նաց, ա. Աստծուն յատուկ` վերաբերող, աստուածային:

ԱՍՏՈՒԱԾԸՄՊԵԼԻ, գ. Աստուածային` աստուածներին արժանի ըմպելիք, նեկտար:

ԱՍՏՈՒԱԾԸՆԴԴԷՄ, ա. Աստծուն` աստուածներին դէմ` հակառակ` ներհակ:

ԱՍՏՈՒԱԾԸՆՏԻՐ, ա. Աստծուց ընտրուած (կաթողիկոսների մակդիր):

ԱՍՏՈՒԱԾԻՄԱՍՏ, ի, ից, ա. Աստուածային գիտութեան գիտակ` հմուտ, աստուածաբան:

ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Աստուած լինելը: 2. Աստուածային էութիւն` բնոյթ: 3. Աստուած:

ԱՍՏՈՒԱԾՈՒՆԱԿ, ա. 1. Աստծուն ունեցող` կրող` տանող, աստուածընկալ: 2. Աստուածանման, աստուածային, սուրբ:

ԱՍՏՈՒԱԾՈՒՐԱՑ, ա. Աստծուն` աստուածներին ուրացող՝ ուրացած, հաւատափոխ եղած:

ԱՍՏՈՒԱԾՊԵՏԱԿԱՆ, ի, աց, ա. Աստծու իշխանութեանը` կարողութեանը յատուկ` համապատասխան:

ԱՍՏՈՒԱԾՍԻՐԱԿԱՆ, ա. Աստուածասէրին յատուկ, աստծոյ սիրոյ համար կատարուած:

ԱՍՏՈՒԱԾՕՐԷՆ, մ. Աստծուն վայել: ա. 1. Աստուածային, աստուածավայելուչ: 2. Աստուածային օրէնքներին համապատասխան:

ԱՍՐ, ասրոյ կամ րու կամ ասու, ասրով կամ ասերբ, ասուոց կամ ասրոց, գ. 1. Ոչխարի բուրդ (կտրած եւ մաքրած` սպիտակ), գեղմ: 2. Ասուեայ` բրդէ հագուստ:

ԱՏԱԿԵԼ, եցի, չ. 1. Կարող` ձեռնհաս լինել, 2. Ժամանակ գտնել:

ԱՏԵԱՆ, ատենի, ից, գ. 1. Գործեր քննելու` վճիռներ կայացնելու վայր: 2. Նիստ: 3. Դատական քննութիւն, դատավճիռ, դատաստան: 4. Դատաւորների կազմը, դատական նիստի մասնակիցները: 5. Եկեղեցու մասը բեմից ներքեւ, որտեղ կանգնում է հոգեւորական դասը:

ԱՏԵՆԱԲԱՆԵԼ, եցի, չ. Ատեանում` հրապարակում ճառել մի հարցի մասին:

ԱՏԵՆԱԴՊԻՐ, դպրի, րաց, գ. Ատեանի դպիր` գրագիր:

ԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Հրապարակաւ ճառելը, հրապարակախօսութիւն: 2. Հրապարակաւ` հրապարակային խօսք:

ԱՏԵՆԱԿԱԼ, ի, աց, ա./գ. Ատեանի անդամներից ամեն մէկը, դատաւոր, խորհրդական, դպիր:

ԱՏՈՔ, ա. Լիքը, առլեցուն, հասուն:

ԱՏՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Կրակի գոյն ունեցող, հրաշէկ, հրափայլ, հրացայտ:

ԱՏՐԱՇԷԿ, ա. Շիկացած երկաթի գոյն ունեցող, հրաշէկ:

ԱՏՐՈՒՇԱՆ, ի, աց, գ. Կրակարան, կրակատուն, մեհեան:

ԱՐԱԾ, ի, ից կամ ոյ, ոց, գ. Վէրքի հետք. սպի: ա. Վէրք` բիծ առաջացնող:

ԱՐԱԾԵԼ, եցի, ն. 1. Արածեցնել, արածել տալ: 2. Դալար խոտը ուտել` ատամներով պոկել, ճարակել: 3. փխբ. Լափել, սպառել, ոչնչացնել:

ԱՐԱՄԲԻ, բւոյ, բեաց կամ բւոց, ա. Ամուսին ունեցող: գ. Ամուսնացած կին:

ԱՐԱՏ, ոյ, ով, գ. 1. Մարմնական պակասութիւն: 2. Բարոյական պակասութիւն` թերութիւն` ախտ: 3. Վնաս:

ԱՐԱՐ, ոյ, ոց, գ. 1. Ստեղծուած` կատարած գործ: 2. Շինուածք, շէնք, կազմութիւն: 3. Ունեցուածք, ստացուածք, գոյք, ինչք: 4. Կալուածք: 5. Բերք, արդիւնք:

ԱՐԱՐԱԾ, ոյ, ոց, ա. Ստեղծուած, եղած: գ. 1. Աստծու կողմից ստեղծուած` եղած բան. գոյակ: 2. Մարդու կողմից ստեղծուած բան` իր: 3. Գիրք ծննդոց:

ԱՐԱՐԻՉ, րչի, չաց, ա./գ. 1. Մի բան անող, ստեղծող, կերտող, շինող: 2. Աստուած:

ԱՐԱՐՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Մի բան` գործ կատարելը, արարք, գործողութիւն: 2. Արած` կատարած գործ:

ԱՐԱՐՉԱԳՈՐԾ, ի, աւ, ա. 1. Արարչագործական գործ կատարող, արարիչ, ստեղծող: 2. Արարչի կողմից ստեղծուած, արարչի կերտած:

ԱՐԱՐՉԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. (կրօն.) Իբրեւ արարիչ ոչնչից բան ստեղծել: 2. Ստեղծել, դարձնել, յօրինել:

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԻՒՆ, գ. 1. (կրօն.) Արարչութիւն, արարչագործելը, ստեղծելը: 2. Յօրինուածք, մտքի արգասիք, ստեղծագործութիւն: 3. փխբ. Մկրտութեամբ հոգեպէս նոր ծնուելը, վերածնունդ:

ԱՐԱՐՉԱԿԻՐ, ա. Արարչին իր հոգում կրող, աստուածակիր:

ԱՐԱՐՉԱՆՈՐՈԳ, ա. Արարչի կողմից նորոգուած:

ԱՐԱՐՉԱՊԵՏ, գ. (կրօն.) Գլխաւոր` բուն արարիչ, արարչութեան առաջին պատճառ:

ԱՐԱՐՉՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Արարիչ լինելը, արարչի յատկութիւնը: 2. Արարչագործելը, ստեղծելը, գոյացնելը: 3. Արարչական ուժ: 4. Աստուած. աստուածութիւն: 5. Ստեղծուած` յօրինուած` արարուած` կազմուած բան կամ իր:

ԱՐԲԱՆԵԱԿ, եկի, կաց, գ. 1. Սպասաւոր, ծառայ, պաշտօնեայ: 2. Կամակատար, գործակալ, գործակից, կողմնակից: 3. Միջնորդ:

ԱՐԲԵՆԱԼ, եցայ, եցող, եցեալ կամ բեալ, չ. 1. Հարբել, գինովնալ: 2. փխբ. Տոգորուել, համակուել:

ԱՐԲՈՒՆ, ա. Չափահաս, հասուն: գ. Կտրիճ` չափահաս տարիք, զինուորութեան կամ ամուսնութեան հասակ:

ԱՐԳԱՀԱՏԵԼ, եցի, չ. ն. 1. Գթալ, կարեկցել, խղճալ, ցաւակցել: 2. Գութը շարժել, թախանձագին խնդրել, աղերսել, աղաչել, պաղատել:

ԱՐԳԱՍԻՔ (յուն.) սեաց, գ. 1. Աշխատանքի` գործունէութեան արդիւնք, վաստակ, գործ: 2. Բերք: 3. Որեւէ գործի դրական աւարտը:

ԱՐԳԱՒԱՆԴ, ա. Առատ բերք տուող, պտղաբեր, պարարտ (հողի մասին):

ԱՐԳԵԼ, ոյ, ոց, ա. Խափանող, խափանարար: գ. 1. Արգելք, խոչընդոտ: 2. Բանտ, արգելարան:

ԱՐԳԵԼՈՒԼ, գելի, գե՛լ, ն. 1. Խոչընդոտել, խափանել, թոյլ չտալ: 2. Զսպել, կաշկանդել: 3. Արգելափակել, բանտարկել:

ԱՐԳՈՅ, ա. 1. Յարգ` արժէք ունեցող, պատուական, պատուելի, յարգելի, ընտիր: 2. Ներգործող, ազդու, գործունեայ:

ԱՐԴԱԾԻՆ, ա. Նոր ծնուած, նորածին, դեռածին:

ԱՐԴԱՐ, ոյ, ոց, ա. 1. Ուղղամիտ, անաչառ, անկեղծ: 2. Անմեղ: 3. Բարի, կենսատու: 4. Իրաւացի, օրինաւոր, ճշմարիտ: 5. Ուղիղ, ճիշտ, անշեղ: 6. Ճշմարտախօս: մ. Արդարութեամբ, ճշմարտութեամբ, հաւատարմութեամբ:

ԱՐԴԱՐԱԲԱՆ, ա. Արդար` ճշմարտացի պատմող` մատենագրող, արդարախօս, ճշմարտախօս:

ԱՐԴԱՐԱԲԱՇԽ, ա. Արդարութեամբ բաշխող` բաժանող, արդարադատ:

ԱՐԴԱՐԱԽՆԴԻՐ, ԱՐԴԱՐԱԽՈՀ, ԱՐԴԱՐԱԽՈՐՀ ա. Արդարութիւն եւ իրաւունք փնտրող: ա. Արդարի`արդարութեան մասին մտածող, արդարամիտ:

ԱՐԴԱՐԱԽՕՍ, ա. Արդար` ճշմարտացի խօսող, ճշմարտախօս, ուղղախօս, անմիջական:

ԱՐԴԱՐԱԿ, ի, աց, ա. 1. Ուղիղ, հարթ: 2. Արդար, օրինաւոր, իրաւացի: 3. Անմեղ: գ. 1. Իրաւունք, արդարութիւն: 2. Արդար հատուցում:

ԱՐԴԱՐԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, չ. 1. Արդար գտնուել, իրաւացի դուրս գալ` լինել: 2. Անմեղ ճանաչուել (դատարանի վճռով): 3. Արդար ձեւանալ` երեւալ: 4. Աստծուն հաճելի լինել, մեղքերից մաքրուել:

ԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ, ա./մ. Արդարը` ճշմարիտը պատմող` պատմելով, ճշմարտախօս:

ԱՐԴԱՐԸՆԿԱԼ, ա. Արդարութիւն ընդունող, բարեսէր, բարի:

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Արդար լինելը, անմեղութիւն: 2. Արդար գործ` արարք, բարեգործութիւն: 3. Արդարը եւ մեղաւորը որոշելու իրաւունք` իշխանութիւն, արդարադատութիւն: 4. Արդարացնելը, արդարանալը: 5. Առաքինութիւն, սրբութիւն: 6. Հաւասարութիւն:

ԱՐԴԱՐՈՒՍՈՅՑ, ա. Արդարն ու ճշմարիտն ուսուցանող` սովորեցնող, արդարութեան եւ ճշմարտութեան քարոզիչ:

ԱՐԴԻՒՆՔ, դեանց, դեամբք կամ դեօք, գ. 1. Մշակութեամբ ստացուած հողի բերք: 2. Աշխատանքով ստեղծուած իր` առարկայ: 3. Որեւէ գործից` գործունէութիւնից բխած օգուտ, շահ: 4. Ունեցուածք, գոյք, ինչք:

ԱՐԴՆԸՆԿԷՑ, ա. Գեղարդ նետող` ձգող (կռուի կամ մրցախաղի ժամանակ):

ԱՐԴՈՒԱԾ, ոյ, գ. Յօրինուածք, ձեւ, կերպ:

ԱՐԵՆԱՃԵՄ, ա. Արեան մէջ թաթախուած, արիւնաթաթախ:

ԱՐԵՒ, ու, գ. 1. Արեգակ: 2. Արեգակի արձակած լոյսն ու շողերը: 3. Ջերմութիւն, տաքութիւն: 4. փխբ. Կեանք, կենդանութիւն:

* Արեւ տալ, Արեւ ծագել, լուսանալ:

* Զարեւ հատանել, Կեանքը խլել, սպանել:

* Յարեւէ արկանել կամ անկանել (իմ), Կեանքից զրկել կամ զրկուել:

ԱՐԵՒԱԳԱԼ, գ. Արեւի ծագելու ժամանակը, արեւածագ:

ԱՐԵՒԱՊԱՇՏ, ի, աց կամ ից, ա. 1. Արեգակն իբրեւ աստուած պաշտող: 2. Զրադաշտական ուսմունքի հետեւող:

ԱՐԹՆԱՄԻՏ, ա. Միտքը արթուն, ուշքը վրան, աչալուրջ, շրջահայեաց, զգօն:

ԱՐԹՈՒՆ, թնոյ, ոց, ա. 1. Արթուն, աննինջ, զարթուն: 2. փխբ. Զգաստ, լուրջ, ուշադիր, խելքը գլուխը: 3. փխբ. Եռանդուն, ժրաջան, ջանասէր: մ. Արթմնի, արթուն ժամանակ:

* Արթուն, յարթուն, յարթունս, մ. Արթուն վիճակում, արթուն ժամանակ, արթմնի:

* Արթուն լինել կամ

* կալ, 1. Տքնել, չքնել: 2. Արթնանալ, զարթնել:

ԱՐԺԱՆ, ի, ից, ա. 1. Յարմար, վայելուչ, պատշաճ: 2. Արժանաւոր: 3. Արժանի: 4. Թեթեւ գին ունեցող, էժան: գ. 1. Արժանիք, արժանաւորութիւն: 2. Իրաւունք, օրէնք, արդարութիւն:

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ, ա. Պատուի արժանի, պատուարժան, յարգելի:

ԱՐԺԱՆԱՏԵՍ, ի, ացա. 1. Տեսնող լինելու

ԱՐԺԱՆԱՏԵՍԻԼարժանի: 2. Տեսնելու արժանի, տեսարժան:

ԱՐԺԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Գովեստի արժանի: 2. Վայելուչ, պատշաճ, յարմար: 3. Արդար, օրինաւոր, իրաւացի: 4. Պիտանի, կարեւոր, արժէք ներկայացնող: մ. Արժանապէս, վայելչաբար:

ԱՐԺԱՆԱՓԱՌ, ա. 1. Փառաւորելու արժանի: 2. փխբ. Գովական:

ԱՐԺԱՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Արժանաւոր, յարմար, արժանիք ունեցող: 2. Համապատասխան, վայել: 3. Արժող, արժեցնող: մ. Արժանաւորապէս:

* Արժանի առնել, Արժանացնել, արժանաւորել:

* Արժանի լինել, Արժանանալ:

* Ըստ արժանեաց, մ. Արժանի կերպով, արժանապէս, տեղին:

ԱՐԻՒՆ, արեան, եանց, գ. 1. Արիւն: 2. փխբ. Սպանութիւն, արիւնահեղութիւն, սպանդ: 3. փխբ. Ազգականութիւն, ազգակցութիւն:

* Արիւն թափել` հանել, Երակից արիւն բաց թողնել:

* Արեան կցորդ, Արիւնակից:

* Արիւն ճապաղիս հանել, Շատ արիւն թափել:

ԱՐԻՒՆԱՆՇԱՆ, ա. Արիւն` արիւնահեղութիւն նշանակող, արիւնանման, արիւնակերպ:

ԱՐԻՒՆԱՊԱՐՏ, ա. Արեան պարտական, մարդասպանութիւն գործած:

ԱՐԻՒՆԸՆԾԱՅ, ա. Արիւնը` կեանքն ընծայող` նուիրաբերող:

ԱՐԻՒՆԸՌՈՒՇՏ, ա. 1. Արիւնով լցուած, արիւնակալած, կարմրած: 2. Արիւնաշաղախ, արիւնոտուած: 3. Արիւնարբու, արիւնախում:

ԱՐԻՒՆՀԵՂՈՒԹԻՒՆ, գ. Ուրիշների արիւն թափելը, մարդու սպանութիւն, կոտորած, սպանդ:

ԱՐԾԱԹ, ոյ, ոց, գ. 1. Սպիտակափայլ ազնիւ մետաղ: 2. Արծաթից պատրաստուած զարդեր` անօթներ, արծաթեղէն: 3. Արծաթի դրամ, ընդհանրապէս` փող, դրամ:

ԱՐԾԱԹԱԳԻՆ, գնի, ա. Արծաթով գնուած: գ. Վարձու ծառայ:

ԱՐԾԱԹԱԳՈՐԾ, ի, աց, գ. Արծաթից զանազան իրեր պատրաստող արհեստաւոր: ա. Արծաթից շինուած, արծաթէ, արծաթեայ:

ԱՐԾԱԹԱՁՈՅԼ, ա. 1. Արծաթ ձուլող` հալեցնող, արծաթագործ: 2. Արծաթից ձուլած` ձուլուած:

ԱՐԾԱՐԾԱՆԵԼ, ծին. 1. Բորբոքել,

ԱՐԾԱՐԾԵԼ, եցիհրահրել, վառել: 2. փխբ. Գրգռել: 3. փխբ. Վերանորոգել, վերականգնել: կ. 1. Ոգեւորուել: 2. Վառուել:

ԱՐԾՆԵԼ, եցի, ն. 1. Տաքացրած սուր երկաթով կամ գունաւոր մոմով տախտակի վրայ նկարել: 2. Արծնիչով կոկել` փայլեցնել:

ԱՐԾՈՒԷԿԻՐ, ա. Արծիւ կրող` պահող (թագաւորի առաջ):

ԱՐԿԱԾ, ի, ից, գ. 1. Ընկնող` վրայ եկող` վրայ թափուող որեւէ բան (արկած ջրոյ` հրոյ եւն): 2. Անակնկալ դէպք, պատահմունք, դիպուած: 3. Դժբախտ դէպք, փորձանք, պատահար:

ԱՐԿԱՆԵԼ, արկի, ա՛րկ, ն. 1. Նետել, գցել, դնել: 2. Դիպչել: 3. Մտցնել: 4. Փռել: 5. Լցնել: 6. Հագնել, հագցնել: 7. Վերցնել, 8. Վրան գցել, մեղադրել: 9. Անել, շինել: 10. Հաստատել, կարգել:

ԱՐԿՈՒԱԾ, ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Ձգուած՝ նետուած իր: 2. Փորձանք, վիշտ: 3. Ծածկոյթ, ծածկոց: 4. Առեղծուած, անլուծելի հանելուկ:

ԱՐՀԱՄԱՐՀ, ա. Արհամարհելի, խոտելի, անարժէք, նուաստ, չնչին:

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ, նաց, գ. 1. Արհամարհելը, արհամարհութիւն: 2. Արհամարհանքի արժանի բան:

ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, եցի, ն. 1. Բանի տեղ չդնել, հաշուի չառնել, շրջանցել: 2. Անարգել, պարսաւել, ծաղրել:

ԱՐՀԱՒԻՐՔ, ւրաց, գ. 1. Սաստիկ ահ եւ երկիւղ, սարսափազդու երեւոյթ` տեսիլք: 2. Մեծամեծ դժբախտութիւններ` չարիքներ, աղէտ:

ԱՐՁԱԿ, ի, աց, ա. 1. Չկաշկանդուած, ազատ, կապերը քանդած: 2. Չկնքուած, չփակուած: 3. Ընդարձակ, լայնատարած: 4. Ազատուած: մ. Բացարձկապէս, առանց կապանքի:

ԱՐՁԱԿԵԼ, եցի, ն. 1. Ազատութիւնը սահմանափակող արգելքները վերացնել: 2. Կապերը` կապանքները քանդել, արգելքից ազատել, ազատութիւն տալ: 3. Բաց թողնել մի տեղ գնալու` մի բան անելու համար: 4. Ձգել, նետել: 5. Բաց անել, դուրս հանել: 6. Տարածել, սփռել: 7. Բարձրացնել:

* Արձակել զթուղթ, Նամակի կնիքը բանալ:

* Արձակել զոգի, Շունչը փչել, մեռնել:

ԱՐՁԱՆ, ի, աց, գ. 1. Կոթող, կանգուն քար, քարէ սիւն յիշատակագրութեամբ, մանաւանդ գերեզմանի վրայ կանգնեցրած քարեղէն յուշարձան, մահարձան: 2. Քարէ սեան վրայ եղած գրութիւնը` արձանագրութիւնը: 3. Սահմանանիշ քար, սահմանաքար: 4. Քարի` աղի` երկաթի մեծ կտոր` բեկոր: 5. Փորագրուած քարէ տախտակ:

ԱՐՁԱՆԱԳԻՐ, գրի, րաց, գ. 1. Յուշասիւն` յուշակոթող, որի վրայ գրութիւն` յիշատակութիւն է փորագրուած: 2. Արձանագրութիւն, փորագրութիւն:

ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, եցի, ն. Իբրեւ արձանագրութիւն փորագրել` գրել, գրի առնել, դրոշմել անմոռաց պահելու համար:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Քարաբեկորի` սեան վրայ փորագրուած գրութիւն: 2. Որեւէ փաստի` իրողութեան յիշատակութիւն մատեանում: 3. Մակագրութիւն:

ԱՐՁԱՆԱԿԱՆ, ի, աց, գ. 1. Մատենագրութիւն, յիշատակարան: 2. Յիշատակարան պարսաւելի գործերի: ա. 1. Արձանագրուած (ժայռի` սեան վրայ): 2. Դամբանական, գերեզմանական: 3. Անարգական, պարսաւելի:

ԱՐՁԱՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Արձանի նման անշարժ կանգնած մնալ, անշարժանալ: 2. փխբ. Հաստատ` անփոփոխ մնալ, պինդ` ամուր կանգնած մնալ: 3. Արձան դառնալ, քար կտրել, քարանալ:

ԱՐՁԱՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Ձեռակերտ արձաններ` կուռքեր պաշտելը, կռապաշտութիւն, հեթանոսութիւն:

ԱՐՄԱՏ, ոյ, ոց, գ. 1. Հողի մէջ խրուած բոյսի այն մասը, որով սնունդ է հասնու. (բոյսին): 2. փխբ. Նախահայր, սերունդների` ցեղի` տոհմի սկզբնաւորողը: 3. փխբ. Սկզբնապատճառ, առիթ: 4. Որեւէ բանի ստորին մասը` ծայրը, հիմք, խորք, հետք:

ԱՐՄԱՏԱԽԻԼ, ա. Արմատից` արմատով հողից հանած` դուրս քաշած:

* Արմատախիլ առնել, 1. Արմատահան անել: 2. փխբ. Ամեն ինչ ոչնչացնել, իսպառ վերացնել, բնաջնջել:

* Արմատախիլ լինել, 1. Արմատով հանուել: 2. փխբ. Վերանալ, ոչնչանալ:

ԱՐՄԱՏԱԿԵՐ, ա. 1. Արմատ ուտող` կրծող: 2. Արմատներով սնուող` կերակրուող:

ԱՐՄԱՏԱԿՏՈՒՐ, կտրի, րաւ, ա. 1. Արմատը կտրող: 2. Արմատը կտրած, արմատից բաժանուած:

ԱՐՄԱՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Արմատ բռնել` արձակել, արմատակալել: 2. փխբ. Հիմնաւորուել, հաստատուել:

ԱՐՄԱՏԱՔԻմ. 1. Արմատով հանդերձ,

ԱՐՄԱՏԱՔԻՆամբողջ արմատով: 2. Արմատապէս, իսպառ, բոլորովին, հիմնովին:

ԱՐՇԱՒԵԼ, եցի, չ. 1. Արագ ընթացքով` սրընթաց գնալ: 2. Պատերազմով յարձակուել մի երկրի վրայ: 3. Մի տեղ ներխուժել կողոպտելու նպատակով: 4. Վրայ տալ: 5. Արշաւել տալ, արշաւեցնել:

ԱՐՈՒԱՐՁԱԿԱՆ, ա. Սահմանակից, բնակութեամբ (քաղաքի կամ գաւառի) մօտիկ գտնուող:

ԱՐՈՒԵՍՏ, ի, իւ կամ աւ, գ. 1. Արհեստ: 2. Վարպետութիւն, ճարտարութիւն: 3. Խաբէութիւն, մեքենայութիւն, պատրանք, կեղծիք: 4. Հրաշք, սքանչելիք: 5. Հրէշ, ճիւաղ: 6. Ճարտարարուեստ գործ:

ԱՐՈՒԵՍՏԱԲԱՆ, ի, աց, ա. 1. Ճարտար լեզու ունեցող, պերճախօս, ճարտարախօս: 2. Արհեստի` արուեստի գիտակ` հմուտ:

ԱՐՈՒԵՍՏԱԲԱՆԵԼ, եցի, չ. Ճարտար կամ գեղեցիկ խօսել, ճարտարախօսել, ճարտար` գեղեցիկ լեզու թափել: ն. Արհեստով ստեղծագործել:

ԱՐՈՒԵՍՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճարտարախօս` արուեստաբան լինելը: 2. Գեղեցկախօսութիւն, ճարտար խօսք:

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ, ա. Արուեստի գիտակ, ճարտար: գ. Արհեստ իմացող վարպետ:

ԱՐՈՒԵՍՏԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Արուեստով` ճարտարութեամբ մի բան ստեղծել` կերտել` յօրինել: 2. Մեքենայել, չարիք նիւթել: 3. Հրաշք գործել:

ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Արուեստին` արհեստաւորին յատուկ, ճարտար: 2. Առաքինի, բարեպաշտ: 3. Չարակամ, նենգ: 4. Արհեստաւոր, արուեստագէտ: գ. Հմուտ վարպետ:

ԱՐՈՒԵՍՏԱՍԻՐԵԼ, եցի, ն. 1. Ճարտարութեամբ` արուեստով յօրինել: 2. Եռանդով երկասիրել` ստեղծագործել:

ԱՐՈՒԵՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Արհեստասէր` արուեստասէր լինելը, արհեստասէրի` արուեստասէրի յատկութիւնը:

ԱՐՈՒԵՍՏԱՒՈՐ, ի, աց, գ. Որեւէ արհեստի տէր, վարպետ: ա. 1. Առաքինի, ներհուն, ստեղծող: 2. Ճարտար, հրաշալի :

ԱՐՈՒԵՍՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Արհեստաւոր` արուեստաւոր լինելը: 2. Արհեստ` արուեստ, ճարտարութիւն: 3. Մեքենայութիւն, նենգութիւն, խարդախութիւն:

ԱՐՈՒԵՍՏԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. Հմտութիւն, վարպետութիւն, ճարտարութիւն, խորիմացութիւն (արհեստների մէջ):

ԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Արի լինելը, համարձակութիւն: 2. Քաջագործութիւն, քաջասրտութիւն: 3. հզդպ. Այրութեան` երիտասարդութեան հասակ:

ԱՐՏԱԲՆԱԿ, ա. Հայրենիքից դուրս բնակուող, գաղթական, պանդուխտ:

ԱՐՏԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Բացայայտել, մեկնաբանել, պարզել, յայտնի դարձնել: 2. Առջեւը դնել, տալ: 3. Թարգմանել: 4. Դուրս տալ, դուրս հանել, ծնել, ստեղծել: 5. Դուրս ձգել, գցել:

ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Բացատրութիւն, բացայայտութիւն, պարզաբանութիւն, մեկնաբանութիւն: 2. Գրուածք, ճառ, աշխատասիրութիւն: 3. Վարդապետութիւն: 4. Խօսք, հաղորդակցում:

ԱՐՏԱԶԱՆՑԵԼ, եցի, չ. Զանց առնել, պատուիրանից դուրս գալ, զանցառու լինել:

ԱՐՏԱԼԱԾ, ա. Հալածուած, վտարուած, դուրս քշուած:

ԱՐՏԱԼԱԾԵԼ, եցի, ն. Հալածելով արտաքսել, դուրս հանել` քշել, տարագրել:

ԱՐՏԱԽՈՒՐԱԿ, ի, աց, գ. 1. Խոյրի կամ թագի վրայի ապարոշ: 2. Գլխի ծածկոց, առհասարակ` ծածկոյթ:

ԱՐՏԱՀԱԼԱԾ, ա. Դուրս քշուած, հալածական:

ԱՐՏԱՀԱԼԱԾԵԼ, եցի, ն. Դուրս քշել, հալածել, վանել, հեռացնել, արտաքսել:

ԱՐՏԱՁԱՅՆԵԼ, եցի, ն. Արտասանել, արտաբերել, խօսել, բարձր հնչել` հնչեցնել:

ԱՐՏԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ձայն արձակելը, արտասանելը, հնչելը: 2. Արտաբերութիւն, արտասանուածք, խօսք:

ԱՐՏԱՃԱՌԵԼ, եցի, ն. Ճառի ձեւով ներկայացնել, հրապարակօրէն խօսել` ճառել, վիճաբանել:

ԱՐՏԱՄԵՐԺԵԼ, եցի, ն. 1. Դուրս հանել, վանել: 2. Մերժել, բացասել, չընդունել:

ԱՐՏԱՄԵՐԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Մերկանալ, մերկ դառնալ: 2. Զրկուել, ձեռնունայն մնալ:

ԱՐՏԱՊԱՏՄԵԼ, եցի, ն. Ուրիշի պատմածը նորից պատմել, վերապատմել, վերաշարադրել:

ԱՐՏԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ, գ. Ուրիշի պատմածը կրկնելը` վերապատմելը:

ԱՐՏԱՊՈՂՈՏԱՅ, ա. Ճանապարհից դուրս եկած` շեղուած, մոլորուած, ճանապարհը կորցրած:

ԱՐՏԱՍՈՒԵԼ, եցի, չ. 1. Արտասուք թափել, լաց լինել: 2. Արտասուք թափելով վիշտ` ցաւ արտայայտել կորուստի` դժբախտութեան համար:

ԱՐՏԱՎԱՐ, ի, աց, գ. 1. Արտը վարող` հերկող, երկրագործ: 2. Վարած կամ վարելի արտ, ցանք: 3. Արտաչափ տարածութիւն:

ԱՐՏԱՏՈՀՄ, ա. Տոհմից դուրս, օտար:

ԱՐՏԱՓԱՅԼԵԼ, եցի, ն. Դրսից փայլեցնել, պայծառ դարձնել: չ. Դրսի կողմից փայլել, պայծառանալ, ճառագայթել, ծագել:

ԱՐՏԱՔԻՆ, քնոյ, ոց, ա. 1. Դրսի, որեւէ բանի սահմաններից դուրս գտնուող: 2. Մի բանի մակերեսին գտնուող, աչքի համար տեսանելի: 3. Հեռաւոր, հեռու: 4. Օտար:

ԱՐՏԱՔՈՅ, նխ. 1. Դուրս, մեկուսի: 2. Առանց, բացի. հակառակ: մ. 1. Արտաքուստ: 2. Դուրսը, դրսում: ա. Դրսի, արտաքին:

* Արտաքոյ կարգի, Սովորական կարգից դուրս, արտակարգ:

ԱՐՏԵԼՈՒԹԻՒՆ, գ. Զարտուղի ճանապարհով գնալը` շարժուելը, խոտոր ընթանալը:

ԱՐՏՈՒՂԻ, ա. Ուղուց շեղուած, խոտոր, ծուռ, օտար: գ. Խոտոր` ծուռ ճանապարհ:

ԱՐՏՕՍՐ, գ. Արտասուք, արցունք:

ԱՐՏՕՐԷՆ, ա. Օրէնքից` կարգից դուրս, անբնական, անօրինական:

ԱՐՓԱՅԻՆ, ա. Արեւին պատկանող` յատուկ, եթերային, արեւամերձ, երկնային, լուսաւոր:

ԱՐՓԻ, փւոյ, փեաց, գ. 1. Արեւ, արեգակի շրջանակ: 2. Արեւամերձ տարածութիւն, լուսաւոր երկինք: 3. Լոյս, կեանքի ճառագայթ: ա. Լուսաւոր, հրեղէն:

ԱՐՓԻԱԲԱՇԽ, ա. Լոյս բաշխող` սփռող` տարածող:

ԱՐՓԻԱԲՆԱԿ, ա. Երկնաբնակ, երկնքում՝ լոյսերի մէջ բնակուող:

ԱՐՓԻԱԴԻՏԱԿ, ա. Արեգակի նման վերեւից լոյս սփռող, պայծառ:

ԱՐՓԻԱՄԻՏ, ա. Ում միտքը ճառագում է արեւի նման, լուսամիտ:

ԱՐՓԻԱՆՈՒԷՐ, ա. Արեգակին կամ արեւապաշտութեանը նուիրուած:

ԱՐՔԱՅԱՊԱՏԻՒ, ա. Արքայական պատիւ վայելող, արքայական պատուի արժանի, արքայավայել:

ԱՐՔԱՅԱՏՈՒՐ, ա. Արքայից տրուած` շնորհուած:

ԱՐՔԱՅԱՐԱՆ, գ. 1. Արքայական պալատ: 2. Արքայանիստ քաղաք, մայրաքաղաք:

ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Թագաւորի իշխանութիւնը, թագաւորի գործունէութիւնը: 2. Թագաւորի իշխանութեան տակ գտնուող երկիրը, թագաւորութիւն:

ԱՐՔԵՐԷՑ (յուն.), գ. (եկեղ.) Աւագ երէց` քահանայ, աւագերէց:

ԱՐՔՈՒՆԱԴՐՈՇՄ, ա. Արքունական դրոշմ կրող` ունեցող:

ԱՐՔՈՒՆԱԿԱՆ, ի, աց, ա. Թագաւորին` արքային պատկանող, արքայական, թագաւորական:

* Արքունական դուռն, Արքունիք, պալատ:

* Արքունական ճանապարհ կամ

* պողոտայ, Մեծ` բանուկ` լայն ճանապարհ:

ԱՐՔՈՒՆԻՔ, նեաց, գ. 1. Արքայի պալատը: 2. Թագաւորական գանձ, գանձատուն: 3. Թագաւորի ընտանիքը: 4. Թագաւորի ատեան (պետական գործերը քննելու եւ անհատական վճիռներ կայացնելու համար): 5. Պալատականներ:

ԱՒԱԳ, ի, աց, ա. 1. Մեծապատիւ, երեւելի: 2. Տարիքով աւելի մեծ, երէց: 3. Մեծ, կարեւոր: գ. Իշխան, պետ:

ԱՒԱԳԱԳՈՐԾ, ի, իւ, ա. Մեծ գործեր կատարող, մեծագործ:

ԱՒԱԳԱՆԻ, նւոյ, նւով կամ նեաւ, նեօք, գ. հաւաք. Աւագներ, իշխաններ, մեծամեծներ, թագաւորական խորհրդի անդամներ:

ԱՒԱԳԵՐԷՑ, երիցու, գ. (եկեղ.) Աւագ երէց` քահանայ, քահանաների գլխաւորը:

ԱՒԱԳՈՅԹ, գ. Հասունութիւն, չափահասութիւն կամ ծերութիւն:

ԱՒԱԳՈՒՀԻ, հւոյ, հեաց, գ. (եկեղ.) 1. Աւագ` իշխանաւոր կին: 2. Կուսանոցի մայրապետ, աբբայուհի:

ԱՒԱԶԱԽԻՐ, ա. 1. Աւազի մէջ խրած` խրելու։ 2. Աւազուտ, քարքարոտ:

ԱՒԱԶԱԿ, ի, աց, գ. Ելուզակ: ա. Գող, թալանչի, ճանապարհ կտրող:

ԱՒԱԶԱԿԱԲԱՐՈՅ, ա. Աւազակի վարքագիծ ունեցող, աւազակի նման վարուող:

ԱՒԱԶԱԿԱԽՈՂԽՈՂ, ա. Աւազակից սրախողխող եղած՝ սպանուած:

ԱՒԱԶԱԿՈՒՏ, ա. 1. Որտեղ աւազակներ շատ կան, աւազականոց: 2. Աւազակաբարոյ:

ԱՒԱԶԱՆ (պրսկ.), ի, աց, գ. 1. Ջուր հաւաքելու` պահելու աման. տաշտ, կոնք, լուացարան: 2. Փոքր աւազան, գուռ: 3. (եկեղ.) Փոքրիկ գուռ, որի մէջ մկրտում են երեխաներին:

ԱՒԱՂԱԲԵՐ, ա. 1. Վատ լուր բերող, բօթաբեր, գուժկան: 2. Թշուառութեան պատճառ եղող:

ԱՒԱՂԱԿԱՆ, ի, աց, ա. Աւաղ պարունակող, ողբալի, ցաւագին, վշտալի:

ԱՒԱՂԱՆՔ, նաց, գ. Աւաղելը, ափսոսալը, ողբալը, հառաչելը, ախուվախ անելը:

ԱՒԱՂԵԼ, եցի, ն. չ. Աւաղ ասել, վայ տալ, վիշտ` ցաւ արտայայտել, ափսոսալ, ողբալ, սգալ:

ԱՒԱՆԴ, ի, իւ, իւք կամ օք, գ. 1. Ցպահանջ պահ տրուած դրամ` իր: 2. Կտակ, պատուէր: 3. Օրէնք, հրաման: 4. Տուրք, ընծայ, նուէր, նուիրատուութիւն: 5. Աւանդութիւն, սովորութիւն: 6. Խորհրդաւոր բան. առեղծուած:

ԱՒԱՆԴԵԼ1, եցի, ն. 1. Պատուէր` խրատ տալ կատարելու համար: 2. Յանձնել` փոխանցել` տալ մէկ ուրիշին:

ԱՒԱՆԴԵԼ2 (իմ), չ. Մոլեգնել, զայրանալ:

ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Աւանդելը, աւանդուելը, աւանդուածը, աւանդ: 2. Յանձնարարութիւն, պատուէր: 3. Ժողովրդական անգիր վիպական ստեղծագործութիւն, աւանդազրոյց:

ԱՒԱՐ (պհլ.), ի կամ ոյ, աց կամ ից, գ. 1. Պատերազմի ժամանակ թշնամուց գրաւուած ամեն ինչը (մարդ, զինամթերք, գոյք եւն): 2. Առհասարակ` կողոպուտ, թալան: 3. Աւարառութիւն, կողոպտելը, թալանելը:

* Աւար կամ

* յաւար կամ

* յաւարի ածել` առնուլ` հարկանել, Աւար առնել, կողոպտել, յափշտակել, թալանել:

ԱՒԱՐԱՌՈՒ, ուի, ուաց, ա. 1. Աւար առնող` յափշտակող: 2. Աւարը բաժանող: 3. Աւարառուին յատուկ: 4. փխբ. Ափ ձգուած` նետուած:

ԱՒԱՐՏԱՀԱՍԱԿ, ա. 1. Կատարեալ` հասուն հասակի հասած: 2. Ֆիզիկապէս զարգացած:

ԱՒԱՐՏԵԼ1, եցի, ն. Վերջացնել, աւարտին հասցնել, գլուխ բերել:

ԱՒԱՐՏԵԼ2 (իմ), չ. Կատարելութեան հասնել, կատարեալ դառնալ:

ԱՒԵԼԱԴՐԵԼ, եցի, ն. Մի բան աւելի դնել, մի բան աւելացնել` շատացնել:

ԱՒԵԼԱԽՆԴԻՐ, ա. Աւելորդ բաների հետեւից ընկնող, աւելորդ հետաքրքրութիւն ցուցաբերող:

ԱՒԵԼԱԽՕՍ, ա. Աւելորդ ու անտեղի բաներ խօսող, շատախօս, դատարկախօս:

ԱՒԵԼԱԾՈՒ, ուի, ուաց, ա. Աւել անող, մաքրող: գ. Սպասաւոր, վերակացու (տաճարում):

ԱՒԵԼԱՍՏԱՑ, ա. Ապօրինի` անաշխատ վաստակի` եկամուտի ձգտող, կաշառակեր:

ԱՒԵԼԱՍՏԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Ագահութիւն, ընչաքաղցութիւն, կաշառակերութիւն: 2. Ստացուածքի` ունեցուածքի` եկամուտի շատութիւն, գոյքի առատութիւն:

ԱՒԵՏԱԲԱՆԵԼ, եցի, ն. Աւետաւոր` բարի խօսքեր՝ բարի լուր յայտնել:

ԱՒԵՏԱԲԵՐ, ա. 1. Աւետիք` բարի լուր բերող: 2. Ուրախալի, ուրախութիւն` բերկրանք պատճառող:

ԱՒԵՏԱԳԻՐ, ա. Բարի լուր յայտնող: գ. Բարի լուր պարունակող գրութիւն` յայտարարութիւն:

ԱՒԵՏԱԳՐԵԼ, եցի, ն. Բարի լուրը` աւետիքը գրել` գրի առնել:

ԱՒԵՏԱԼՈՒՐ, ա. Աւետաւոր` բարի լուր պարունակող. շատ ուրախալի:

ԱՒԵՏԱՊԱՐԳԵՒ, ա. 1. Աւետիք` ուրախութիւն պարգեւող, ուրախարար: 2. Աւետիքի համաձայն տրուած:

ԱՒԵՏԱՐԱՆ, ի, աց, գ. (կրօն.) 1. Քրիստոսի վարդապետութիւնը` ուսմունքը` դաւանանքը: 2. Քրիստոսի վարդապետութիւնը եւ նրա կեանքի պատմութիւնները ներկայացնող գիրքը:

ԱՒԵՏԱՐԱՆԱԳԻՐ, գրի, րաց, ա./գ. Աւետարան գրող, աւետարանիչ:

ԱՒԵՏԱՐԱՆԻՉ, նչի, չաց, ա. Աւետարան գրող: գ. Աւետարան քարոզող հոգեւորական:

ԱՒԵՏԱՒՈՐ, ա. 1. Ուրախ լուր յայտնող` աւետող: 2. Ուրախալի, բերկրալի: գ. Աւետիս տուող սուրհանդակ, աւետաբեր:

ԱՒԵՏԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Աւետիք տալ, ուրախալի` բարի լուր հաղորդել, աւետել: 2. Բարի լուրով ուրախացնել:

ԱՒԵՐ, ա. Աւերուած, քարուքանդ եղած, անշեն: գ. 1. Աւերմունք, կործանում: 2. Աւերակ:

ԱՒԵՐԱԿ, ի, աց, ա. 1. Աւերուած, անշեն, անբնակ: 2. փխբ. Ապականուած, բարոյալքուած: գ. 1. Աւերուած` քանդուած շինութիւն : 2. Աւերում, աւեր:

ԱՒԵՐԵԼ, եցի, ն. 1. Կործանել, քանդել, աւերակ դարձնել: 2. Անշէն` ամայի` անմարդաբնակ դարձնել: 3. Եղծել, փչացնել, ապականել:

ԱՒԵՐՈՒԱԾ, ոյ, ոցգ. Աւերելը, աւերուելը,

ԱՒԵՐՈՒՄՆ, րմանաւերածութիւն, կործանում, յափշտակութիւն:

ԱՓԻԲԵՐԱՆ, մ. 1. Ձեռքը բերանին դրած։ 2. փխբ. Լուռ, պապանձուած:

ԱՓՆԱԾԻՐ, ա. Ափ կազմող, ջրային տարածութիւնը շրջապատող (գիծ):

ԱՔԱՑԵԼ, եցի, ն. չ. Աքացի տալ, ոտքով` սմբակով հարուածել:

ԱՔԱՑԻ, մ. Ոտքով, քացով:

Բ

ԲԱԲԱԽԵԼ1, եցի, ն. 1. Իրար զարկել: 2. Բախել, թակել (դուռը):

ԲԱԲԱԽԵԼ2 (իմ), եցայ, չ. Իրար դիպչել, զարկուել, բախուել:

ԲԱԳԻՆ, գնի կամ գնոյ, նաց, նեաց կամ նից, գ. 1. Զոհասեղան (հեթանոսական), զոհարան: 2. Եկեղեցու զոհասեղան (պատարագ` զոհ մատուցելու համար): 3. Հեթանոսական մեհեան, կուռքերի տաճար, կռատուն:

ԲԱԳՆԱՊԵՏ, ի, աց, գ. Բագինի` մեհեանի պետ, քրմապետ:

ԲԱԶԿԱԿԻՑ, ա. Աջակից, օժանդակող, զօրաւիգ, թեւ ու թիկունք:

ԲԱԶՄԱԲԱԺա. Շատ մասերի

ԲԱԶՄԱԲԱԺԻՆբաժանուած, տեսակտեսակ, բազմամասնեայ:

ԲԱԶՄԱԲԱՆ, ա. 1. Պերճախօս, ճոխ` հարուստ լեզու ունեցող: 2. Շատախօս, շաղակրատ:

ԲԱԶՄԱԲԱՆԵԼ, եցի, չ. Երկար խօսել, շատախօսել, շաղակրատել:

ԲԱԶՄԱԲԱՐԲԱՌ, ա. 1. Շատ բարբառներ ունեցող: 2. Տարբեր ձայներով հնչող, բազմաձայն:

ԲԱԶՄԱԲԵՐ, ա. 1. Բերքառատ, բերրի: 2. Բազմապատիկ, սաստիկ: մ. Առատօրէն, առատութեամբ:

ԲԱԶՄԱԲԵՐՁ, ա. 1. Շատ բարձր, բարձրաբերձ: 2. Վսեմ, վերին, փառաւոր:

ԲԱԶՄԱԲՆԱԿ, ա. Շատ բնակչութիւն ունեցող, մարդաշատ, բազմամարդ:

ԲԱԶՄԱԳԷՏ, ա. Շատ գիտելիքներ պարունակող:

ԲԱԶՄԱԳՈՒԹ, ա. Շատ գթացող, գթառատ, բարեգութ:

ԲԱԶՄԱԳՈՒՆԱԿ, ա. 1. Բազմազան, բազմատեսակ, բազմապիսի, պէս-պէս: 2. Շատ գոյներ ունեցող, գոյնզգոյն, երփներանգ, բազմերանգ:

ԲԱԶՄԱԴԱՐՁ, ա. Յաճախակի դարձող` պտտուող, շուռ եկող, յաճախ փոփոխուող:

ԲԱԶՄԱԴԱՐՄԱՆ, ա. 1. Առատ սնունդ պարունակող, լաւ խնամող` խնամք տանող: 2. Լաւ սնուած` խնամուած:

ԲԱԶՄԱԴԻՄԱԿ, ա. Բազմադիմի, բազմատեսակ, տարատեսակ:

ԲԱԶՄԱԴՐՈՒԱԳա. Բարդ

ԲԱԶՄԱԴՐՈՒԱԳԵԱԼյօրինուածք` լուծում ունեցող:

ԲԱԶՄԱԶԱՆԵԼ (իմ), եցայ, չ. Բազմազան` բազմօրինակ լինել, բազմազան` բազմօրինակ դառնալ:

ԲԱԶՄԱԶԳԵԱՆ, ա. 1. Շատ ազգերի վերաբերող: 2. Պէս-պէս, տարատեսակ:

ԲԱԶՄԱԶԵՂա. Լիուլի, լիառատ,

ԲԱԶՄԱԶԵՂՈՒՆառատաբուխ, յորդառատ:

ԲԱԶՄԱԹԻՒՐ, ա. 1. Շատ թիւր` սխալ: 2. Շատ սխալուող` մոլորուող կամ մոլորեցնող, նենգ, կեղծաւոր:

ԲԱԶՄԱԺԱՌԱՆԳ, ա. Շատ ժառանգներ ունեցող, բազմազաւակ:

ԲԱԶՄԱԽԱԲ, ա. Շատ խաբէական, խաբուսիկ:

ԲԱԶՄԱԽԻՏ, ա. 1. Շատ խիտ, հոծ, խիտ առ խիտ: 2. Բանուկ (ճանապարհ): 3. Շատ մասերից բաղկացած:

ԲԱԶՄԱԽՈՂԽՈՂ, ա. Շատ կոտորող` սպանող, սպանիչ, ջարդարար:

ԲԱԶՄԱԽՈՐԱՆ, ա. 1. Խորանաշատ: 2. փխբ. Շատ կատար կամ ցցունք ունեցող (սաղաւարտ):

ԲԱԶՄԱԽՈՒՄԲ, ա. 1. Որտեղ խմբուած է մեծ բազմութիւն, բազմաժողով, բազմաթիւ, շատ: 2. Խմբովի` խմբով կատարուած:

ԲԱԶՄԱԽՏԵԱՆ, ա. Շատ ախտերի ենթակայ, շատ ախտաւոր:

ԲԱԶՄԱԽՕՍ, ա. 1. Շաղակրատ: 2. Շատ բաներ խօսող` պատմող:

ԲԱԶՄԱԾԻՆա. Շատ երեխայ բերող,

ԲԱԶՄԱԾՆՈՒՆԴբազմազաւակ, բազմածնունդ:

ԲԱԶՄԱԿ (իրան.), ի, աց, գ. 1. Ճրագ, մոմ, կանթեղ: 2. Ճրագակալ, աշտանակ:

ԲԱԶՄԱԿԱՆ (պրսկ.), ի, աց, ա. 1. Խնջոյքի հրաւիրուած, սեղանի` հիւրասիրութեան մասնակից, սեղանակից: 2. Հացկերոյթ, խնջոյք, խրախճանք: 3. Բազմոց, նստելու տեղ սեղանի շուրջը:

* Բազմական առնել` արկանել, 1. Բազմելու տեղ պատրաստել: 2. Սեղան բացել` գցել:

ԲԱԶՄԱԿԱՏԱՐ, ա. 1. Ամեն ինչով կատարեալ, անթերի: 2. (յունաբ.) Մեծածախս, ծախսատար. թանկարժէք:

ԲԱԶՄԱԿՈՅՏ, ա. 1. Կուտակուած, դիզուած: 2. Մարդաշատ, բազմամարդ. 3. Բազմութիւն, կուտակութիւն:

ԲԱԶՄԱՀԱՃՈՅ, ա. Շատ հաճելի` սիրելի:

ԲԱԶՄԱՀԱՆՃԱՐ, ա. Շատ հանճարեղ` իմաստուն:

ԲԱԶՄԱՀԱՌԱՉ, ա. 1. Շատ հառաչող` հեծող: 2. Հառաչանքով լի: 3. Հառաչանքի արժանի, ողբալի:

ԲԱԶՄԱՀՆԱՐ, ա. 1. Շատ հնարագէտ, ճարտար: 2. Նենգամիտ, խորամանկ: 3. Ճարտարաբար` վարպետօրէն յօրինուած:

ԲԱԶՄԱՀՈԳ, ա. Շատ հոգսեր ունեցող, շատ զբաղուած, բազմազբաղ:

ԲԱԶՄԱՀՈԼՈՎ, ա. 1. Շատ պտոյտներ գործող` թեքուող` թաւալուող: 2. Շատ հաւաքուած, չորս կողմ սփռուած:

ԲԱԶՄԱՀՈՒՆՉ, ա. 1. Տարբեր ձայներ հանող` արձակող: 2. փխբ. Մեծախօս, շաղակրատ:

ԲԱԶՄԱՀՌՉԱԿ, ա. Շատ հռչակուած, հռչակաւոր, մեծանուն, անուանի:

ԲԱԶՄԱՁԱՅՆ, ա. 1. Բարձր` ուժգին` զօրեղ ձայնով, բարձրաձայն: 2. Տարբեր լեզուներով, բազմալեզու:

ԲԱԶՄԱՁԵՌՆ, ա. 1. Շատ (զէնք գործածող) ձեռքերով: 2. Բազմաթիւ զինուորներ ունեցող:

ԲԱԶՄԱՃԱՄՈՒԿ, ա. Շատ զարդարուն, գոյնզգոյն, խատուտիկ:

ԲԱԶՄԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. Շատ մանուկներ` որդիներ ունենալը, շատ երեխաների տէր լինելը, բազմազաւակութիւն:

ԲԱԶՄԱՄԱՏՈՅՑ, ա. Առատութեամբ մատուցուած` տրուած:

ԲԱԶՄԱՄԱՐՄԻՆ, ա. Յաղթամարմին, մարմնեղ, մեծղի, խոշոր:

ԲԱԶՄԱՄԱՐՏ, ի, ից, ա. Շատ պատերազմներ մղող` մղած, քաջամարտիկ:

ԲԱԶՄԱՄԲՈԽ, ա. 1. Բազմամարդ. խուռն, խռնուած: 2. Առատ, շատ, բազմապատիկ: 3. Իր ձեռքի տակ բազմութիւն ունեցող: 4. Տակնուվրայ եղած: գ. Մարդկանց բազմութիւն, խառինճաղանջ ամբոխ:

ԲԱԶՄԱՄԵՂ, ի, աց կամ ից, ա. Մեղքերի մէջ թաղուած, շատ մեղքեր` յանցանք գործած, յանցաւոր, յանցապարտ:

ԲԱԶՄԱՅԱԾԵԱՆ, ա. Այս ու այն կողմը շատ ման եկող` թափառող, թափառական, թափառաշրջիկ:

ԲԱԶՄԱՅԵՂՑ, ա. Յորդառատ, լիուլի, լեփլեցուն:

ԲԱԶՄԱՅՈՐԴՈՐ, ա. Շատ յօժար, յօժարակամ, փութեռանդ, փութաջան:

ԲԱԶՄԱՅՐ, առն. ա. 1. Տարբեր ամուսիններ ունեցած (կին), շատ անգամ ամուսնացած: 2. Բազմամարդ, մարդաշատ:

ԲԱԶՄԱՅՕԴ, ա. 1. Շատ յօդեր` խաղեր ունեցող, շատ յօդերից բաղկացած: 2. փխբ. Շինծու, ստայօդ: մ. Կտոր կտոր:

ԲԱԶՄԱՆԿՈՂԻՆ, տե՛ս ԲԱԶՄԱՅՐ (1):

ԲԱԶՄԱՆՁՈՒԿ, ա. Մեծ անձկութեամբ` սիրով` կարօտով, գթառատ:

ԲԱԶՄԱՆՈՒԱԳ, ա. Շատ եղանակներ պարունակող, ներդաշնակ, ներդաշն:

ԲԱԶՄԱՇԽԱՏ, ա. Շատ աշխատանք` նեղութիւն` ջանք պահանջող, մեծ աշխատանքով գլուխ եկած:

ԲԱԶՄԱՉԱՐ, ա. Շատ չարիքներ բերող, շատ չար, չարիքներով լի:

ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ, ա. Շատ չարչարուած` չարչարանքներ կրած, չարչրկուած:

ԲԱԶՄԱՊԱՂԱՏ, ա. Պաղատանքով լի, թախանձալից, աղերսագին:

ԲԱԶՄԱՊԱՃՈՅՃ, ա. Շատ զարդարուած, խիստ զարդարուն, շքեղազարդ:

ԲԱԶՄԱՊԱՏԻՐ, ա. Շատ խաբէական` խաբէութիւն պարունակող, խաբուսիկ:

ԲԱԶՄԱՊԱՏԿԱՌ, ա. Ամօթով մնացած, ամօթապարտ:

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Բազմապատիկ լինելը, շատանալը, աւելանալը: 2. Շատութիւն, առատութիւն: 3. Պատուական` մեծագին լինելը, պատուականութիւն: 4. Բազմապատկելու թուաբանական գործողութիւն, բազմապատկելը:

ԲԱԶՄԱՊԱՏՈՒՄ, ա. 1. Շատ բան պատմող` արտայայտող: 2. Շատ անգամ` տարբեր ձեւերով պատմուած:

ԲԱԶՄԱՋԱՆ, ա. Շատ ջանք` աշխատանք պահանջող, աշխատատար:

ԲԱԶՄԱՍԷՐ, ա. Շատ` բազմաթիւ սերունդ ունեցող` տուող, բազմազաւակ:

ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾ, ծի, ծից կամ ծոց, ա. Շատ աստուածներ պաշտող, հեթանոս:

ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Շատ աստուածների գոյութիւնն ընդունելը` պաշտելը, հեթանոսութիւն, կռապաշտութիւն:

ԲԱԶՄԱՎԷՊ, վիպի, աց, ա. 1. Շատ բաներ պարունակող, բազմապատում: 2. Շատ վէպեր պարունակող:

ԲԱԶՄԱՎՏԱՆԳ, ա. Շատ վտանգներ պարունակող, վտանգաշատ:

ԲԱԶՄԱՏԱԳՆԱՊ, ա. Տագնապով լի, շատ տագնապած, տագնապալից:

ԲԱԶՄԱՏԱՐԱԾ, ա. Շատ տարածուած` ծաւալուած, համատարած: մ. Յաճախակի, բազմիցս, քանիցս:

ԲԱԶՄԱՏԵՍԱԿա. Բազմաձեւ, բազմ-

ԲԱԶՄԱՏԵՍԻԼօրինակ, տեսակ-տեսակ. մ. Պէս-պէս ձեւերով:

ԲԱԶՄԱՐԴԻՒՆ, ա. Շատ արդիւնք բերող` ունեցող, արդիւնաշատ, արդիւնաւէտ:

ԲԱԶՄԱՐՄԱՏ, ա. Շատ արմատներ ունեցող, լաւ արմատակալած:

ԲԱԶՄԱՐՈՒԵՍՏ, ի, ից, ա. 1. Շատ արհեստներ իմացող, հմուտ արհեստաւոր` վարպետ: 2. Ճարտար, հնարագէտ, հնարամիտ: 3. Բարձր արուեստով շինուած:

ԲԱԶՄԱՐՏՕՍՐ, ա. Շատ արտասուող, շատ արտասուք թափող:

ԲԱԶՄԱՔԱՆՔԱՐ, ա. 1. Բարձր արժէք ունեցող, մեծագին, թանկագին: 2. Ծանր կշռող, ծանրակշիռ, քաշը ծանր:

ԲԱԶՄԵՐԱԽՏԻՍա. Շատ երախտիք

ԲԱԶՄԵՐԱԽՏԻՔունեցող, շատ բարիք արած:

ԲԱԶՄԵՐԳԵԼԻ, ա. 1. Շատ գովեստի արժանի: 2. փխբ. Շատ դրուատելի` գովելի, մեծահռչակ:

ԲԱԶՄԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. Շատ հնչող` յաճախադէպ սաղմոսերգութիւն:

ԲԱԶՄՈՐՈԳԱՅԹ, ա. 1. Շատ որոգայթներ ունեցող: 2. փխբ. Արկածալից, վտանգաշատ:

ԲԱԶՄՈՒՍՈՒՄՆ, սման, ա. Շատ կրթուած` գիտուն, գիտնական:

ԲԱԶՄՕՐՀՆԵԱՆ, ա. 1. Շատ օրհնութիւն պարունակող (եկեղեցական երգերում): 2. Շատ օրհնութեան արժանի, շատ օրհնուած:

ԲԱԶՈՒԿ (պրսկ.), զկի, կաց, գ. 1. (կզմխս.) Ուսից մինչեւ արմունկը հասնող մասը: 2. Ձեռք, թեւ: 3. փխբ. Ուժ, զօրութիւն, կարողութիւն, իշխանութիւն: 4. Տունկերի ճիւղ` ոստ, մանաւանդ` վազի դալար մատ: 5. Զօրքի աջակողմեան կամ ձախակողմեան մասը, բանակի թեւ: 6. Ծովի նեղ մաս, նեղուց:

ԲԱԶՈՒՄԺԱՄԱՆԱԿԵԱՅ, ա. 1. Երկար կեանք ունեցող, երկարակեաց: 2. Շատ ժամանակով, երկար ժամանակից ի վեր, երկարատեւ:

ԲԱԶՈՒՄՈՂՈՐՄ, ա. Շատ ողորմած, գթութեան արժանի, ամենաողորմ, ողորմութիւնը շատ:

ԲԱԺ, (պհլ.), ի, ից, գ. 1. Մաս, բաժին. 2. Արքունական հարկ, տուրք, մաքս: 3. Բախտ, ճակատագիր: ա. Բաժանորդ, մասնակից:

ԲԱԺԱԿ (պհլ.), ի, աւ, ոյ, գ. 1. Գաւաթ, ըմպանակ: 2. Բաժակով գինի, ըմպելիք: 3. փխբ. Վերահաս չարչարանք, վիշտ, փորձութիւն: 4. Սէր, ուրախութիւն: 5. Ծաղիկների բաժականման պսակը:

ԲԱԺԱՄԻՏ, ա. Մտքով երկատուած, երկմիտ, թերահաւատ, կասկածամիտ:

ԲԱԺԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Երկմտութիւն, տարակուսանք, թերահաւատութիւն:

ԲԱԺԱՆԱՐԱՐ, ա. 1. Ժառանգութիւնը բաժանող: 2. Բաժանող, որոշող, անջատող:

ԲԱԺԱՆԵԼ, եցի, ն. 1. Ամեն մէկին իր բաժինը տալ, մաս հանել: 2. Բաժինբաժին` մաս-մաս անել, մասնատել: 3. Իրարից բաժանել, անջատել, զատել: 4. Տրոհել, զանազանել: 5. Երկմտել, տարակուսել:

ԲԱԺԱՆՈՐԴ, ի, աց, ա. Մասնակից, հաղորդակից, ընկերակից:

ԲԱԺԻՆ, ժնի կամ նոյ, նիւ կամ աւ, ից կամ ոց կամ նեաց, նիւք կամ նեօք, գ. 1. Ամբողջի ամեն մի մասը` կտորը: 2. Բաժանուած լինելը: 3. Զատում, երկպառակութիւն: 4. Երկնքի եւ երկրի բաժինը` կլիմայ:

ԲԱԽԵԼ, եցի, ն. 1. Հարուածել, զարկել, թակել, խփել: 2. Նուագարանի լարերին հարուածելով հնչեցնել` նուագել: 3. Յետ մղել, ընկրկել տալ, վանել: 4. Դիպչել զգայարաններին, ազդել զգայարանների վրայ: չ. Իրար դիպչել, հանդիպել:

ԲԱԽՏԱԲԱՇԽ, ա. Բախտ բաշխող` բաժանող:

ԲԱԿԱՌԵԼ, եցի, ն. 1. Իր մէջ ամփոփել, պարփակել, բովանդակել: 2. Շրջան կազմել, բոլորել:

ԲԱՂԱԴՐԵԼ, եցի, ն. Առանձին մասերից մի ամբողջութիւն կազմել, միակցել:

ԲԱՂԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. Միեւնոյն կերպ մտածող` խորհող, համախոհ, համամիտ, համաձայն:

ԲԱՂԱՁԱՅՆԵԼ (իմ), եցայ, չ. Ձայնակից լինել, ձայնակցել:

ԲԱՂԲԱՂԵԼ, եցի, ն. 1. Անհիմն մեղադրանք կցմցել, սուտումուտ պատճառաբանութիւններ հնարել: 2. Հանիրաւի մեղադրել, դատապարտել:

ԲԱՂԴԱՏԱԿԱՆ, ա. Համեմատութեան վրայ կատարուող, համեմատական: գ. (լեզուաբ.) Որակական ածականների համեմատական աստիճանը:

ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Բաղդատելը, համեմատելը, համեմատութիւն: 2. (յունաբ.) Բաղկացութիւն, միաւորում, խառնուրդ: 3. Նմանութիւն, օրինակ:

ԲԱՂԻՍՏՐ (յուն., լատ.), գ. 1. Պատերազմական քարանետ մեքենայ, բաբան: 2. Նետ, սլաք:

ԲԱՂԽՈՀԵԼ (իմ), եցայ, չ. Խորհրդակցել (ուրիշի հետ կամ ինքնիրեն), խորհուրդ անել, լաւ խորհել` մտածել:

ԲԱՂԽՈՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Խորհրդակցութիւն, խորհրդակցելը, խորհրդակցում, խորհուրդ: 2. Խորհրդակցական խօսք` ճառ` ելոյթ:

ԲԱՂԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Մասերից կազմուած լինել, բաղադրուել: 2. Կայանալ, լինել, միասին լինել:

ԲԱՂԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Մասերից կազմուած լինելը, բաղադրութիւն: 2. Բաղկացած նիւթը` առարկան, կառուցուածք: 3. Միասին` յարակից լինելը: 4. Կրթութիւն, վարժութիւն:

ԲԱՂՀԻՒՍԱԿԱՆ, ա. Իրար հետ կապակցող, շաղկապող, հիւսող:

ԲԱՂՀԻՒՍԵԼ, եցի, ն. Իրար հետ միաւորել` կապակցել:

ԲԱՂՁԱԼԻ, ա. 1. Շատ ըղձալի, տենչալի, փափագելի, ցանկալի: 2. Բաղձանքով լի, մեծափափագ: 3. Բաղձացող, ցանկացող, փափագող:

ԲԱՂՁԱԿԱՆ, ա. 1. Բաղձանք յարուցող, բաղձալի, ցանկալի: 2. Բաղձանք արտայայտող:

ԲԱՄԲԻՇՆ (պհլ.), բշան, գ. 1. Թագուհի, տիկնանց տիկին: 2. Նախարարի կին, տիկին: փխբ. ա. Կանանց մէջ աւագ, ամենապատուաւոր դիրք ունեցող:

ԲԱՄԲԻՌՆ (յուն.), բռան, գ. Նուագարանի տեսակ (եռալար երաժշտական գործիք), փանդիռ:

ԲԱՆ, ի, ից, գ. 1. Մտաւոր կարողութիւն, իմացականութիւն, իմաստութիւն: 2. Բանաւոր ստեղծած շարադրութիւն, գրուածք: 3. Մտքի արգասիք` բանաստեղծութիւն, ճառ: 4. Իմաստալից կարճ խօսք` խրատ, հրաման, պատուիրան, ասացուածք: 5. Գրուածքի` բանաստեղծութեան մաս` գլուխ: 6. Ընդհանրապէս` լեզու, բարբառ:

* Բան առ բան, մ. Մանրամասն, կէտ առ կէտ:

* Բան առնել` կապել` ունել, Ուխտ դնել, խօսք կապել, խօսքը մէկ անել:

* Բան ի գործ առնել, Որեւէ բանի իրականացման ձեռնամուխ լինել, ձեռնարկել:

* Զբանիւք անկանել (իմ), Խօսակցութեամբ` զրոյցով զբաղուել, խօսակցութեան մէջ քաշուել:

* Զբանիւք (իւրովք) գալ, Նախկին ասածին հակառակ բան ասել, իր խօսքերին հակասել:

ԲԱՆԱԳԻՐ, գրի, գրաց, ա. Գրող, մատենագրող, մատենագիր, հեղինակ:

ԲԱՆԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Խօսքը յարմարեցնել: 2. Գործադրել, կիրառել:

ԲԱՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Մարգարէի խօսք, ասացուածք: 2. Առակ, բանահիւսութիւն:

ԲԱՆԱԼ, բացի, բա՛ց, ն. 1. Բացել, բաց անել: 2. Արգելքը վերացնել, ազատութիւն տալ: 3. Բացայայտ` ակնյայտ դարձնել: 4. Մեկնաբանել, բացատրել: կ. չ. Բացուել, ազատուել:

ԲԱՆԱԽՕՍ, ա. Ատեանում խօսող` ճառող, ատենախօս, հռետոր:

ԲԱՆԱԿ1, ի, աց, գ. 1. Ճանապարհ գնալու համար համախմբուած մարդկանց բազմութիւն, ուղեւորուողների քարաւան: 2. Զօրագունդ (երթի ժամանակ կամ պատերազմի դաշտում): 3. Զօրքի դադար առնելու զօրակայան` ճամբար:

ԲԱՆԱԿ2, գ. (եկեղ.) Դատաստանի ականակուռ տախտակ, որ եբրայեցի քահանայապետները դատաստանի նստելիս կախում էին կրծքից:

ԲԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Մտածելու ու խօսելու ունակութիւն ունեցող, դատելու կարողութեամբ օժտուած, մտածող, տրամաբանող: 2. Առողջ դատողութեան վրայ հիմնուած, խելքի մօտիկ:

ԲԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Բանական` մտածող լինելը, բանականի յատկութիւնը: 2. Մտածելու եւ խօսելու ունակութիւն` կարողութիւն:

ԲԱՆԱԿԵԼ (իմ), եցայ, չ. 1. Իջեւանել, դադար առնել հանգստանալու` գիշերելու համար (զօրքի մասին): 2. Յարմար դիրք գրաւել` ճակատ կազմել ճակատամարտի համար:

ԲԱՆԱԿԵՏՂ, ետեղ, ետղք, ղաց, գ. 1. Զօրակայան (պատերազմից առաջ): 2. Չվող բազմութեան իջեւան, հանգստանալու` գիշերելու տեղ, օթեւան:

ԲԱՆԱԿՌԻՒ, կռուի, ուաց, ա. Հակառակ խօսող, հակաճառել սիրող, վիճաբանող, վիճող:

ԲԱՆԱԿՌՈՒԵԼ (իմ), եցայ, չ. Բանակռիւ վարել, վիճաբանութեան մէջ մտնել:

ԲԱՆԱԿՌՈՒՈՒԹԻՒՆ, գ. Բանակռիւ վարելը, հակաճառութիւն, վիճաբանութիւն, վէճ:

ԲԱՆԱՃԱՐԱԿ, ա. Մտքում մի բան որոճող, մտածող, քննող:

ԲԱՆԱՅԵՂՑ, ա. Հարուստ խօսքերով, պերճաբան:

ԲԱՆԱՍՏԵՂԾ, ի, ից կամ ացա. ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ 1. Չափածոյ ստեղծագործութիւններ գրող: 2. Առակախօս, առասպելաբան: 3. Ճարտարամիտ, բանիմաց, ճարտարախօս:

ԲԱՆԱՎԱՃԱՌ, ա. 1. Խօսք ծախող` վատնող, իմաստակ: 2. Իր շահի համար խօսող:

ԲԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Բանաւոր, մտաւոր, իմացական: 2. Խելօք, ճարտար, հմուտ: 3. Հոգեւոր, իմանալի: 4. Աստծու խօսքին փոխարինող: գ. 1. Բանական` խօսող` հասկացող արարած: 2. Հրեշտակ(ներ):

ԲԱՆԱՔԱՂ, ա. 1. Դատարկ խօսքեր քաղող` կցմցող` կեղծիք ստեղծելու համար, բանսարկու, պարսաւասէր: 2. Բանագող, գրագող:

ԲԱՆԱՔՆՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Քննադատութիւն: 2. Խնդիր:

ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ, նաց, գ. 1. Ցնորք, պատրանք: 2. Ցնորական խօսք, ցնդաբանութիւն, զառանցանք: 3. Մտքով երերալը` այս ու այն կողմ տատանուելը:

ԲԱՆԴԵԼ, եցի, ն. 1. Կալանաւորել, բանտարկել: 2. Փակել` արգելափակել որեւէ տեղում:

ԲԱՆԵԱՐ, գ. հաւաք. 1. Խօսք ու զրոյց, վէճ, կռիւ, հակառակութիւն: 2. Ամբաստանութիւն, մեղադրանք, յանդիմանութիւն:

ԲԱՆԻԲՈՒՆ, բունք, ա. 1. Պերճախօս, ճարտարախօս, հռետոր: 2. Մի բանի լաւ տեղեակ` հմուտ, հասկացող:

ԲԱՆՈՐՍԱԿա. Ուրիշի բերանից խօսք

ԲԱՆՈՐՍՈՂքաշող` նրան մեղադրելու համար, պարսաւասէր, բանսարկու, զրպարտիչ:

ԲԱՆՍԱՐԿՈՒ, ա. Խօսքերը խառնող, խառնակիչ, չարախօս: գ. Սատանայ:

ԲԱՆՍԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Բանսարկու լինելը, չարախօսութիւն, խարդաւանք, քսութիւն: 2. (կրօն.) Սատանայի լարած որոգայթները մարդու դէմ, սատանայութիւն:

ԲԱՆՏԱՐԳԵԼ, ի, ից, ա. Բանտում արգելուած, բանտ գցուած, բանտարկեալ:

* Բանտարգել առնել, Բանտ դնել, բանտարկել:

* Բանտարգել լինել, Բանտ դրուել, բանտարկուել:

ԲԱՆՏԱՐԳԵԼՈՒԹԻՒՆ, գ. Բանտային արգելանք` պատիժ, բանտարկութիւն:

ԲԱՇԽԱԿԻՑ1, կցի, աց, ա. Իրեն վիճակուած` բաշխուած հողով ուրիշին սահմանակից եղող, հողի հարեւան:

ԲԱՇԽԱԿԻՑ2, ա./գ. Անդաստանների` արտերի սահմանակից. հողամասի կցորդ:

ԲԱՋԱՂԱՆՔ, նաց, գ. 1. Յիմար-յիմար դուրս տալը, ցնդաբանելը, զառանցելը: 2. Ցնդաբանութիւն, յիմար` անհեթեթ` սուտումուտ զրոյց, դատարկաբանութիւն, զառանցանք: 3. Ցնորք, երազանք:

ԲԱՋԱՂԵԼ (իմ), եցայ, չ. 1. Ցնորական բաներ խօսել, յիմար-յիմար դուրս տալ, ցնդաբանել, զառանցել: 2. Ցնորքների մէջ ընկնել, երազել:

ԲԱՌՆԱԼ, բարձի, բա՛րձ, ն. 1. (Մի բան գետնից) վերցնել: 2. Վեր բարձրացնել: 3. Վերցնել, տանել: 4. Իր վրայ վերցնել, ստանձնել, յանձն առնել, կրել: 5. Մէջտեղից վերացնել, ոչնչացնել, ջնջել. չ. Գոյութիւն ունենալուց դադարել, վերանալ:

ԲԱՍՏԵՌՆ (յուն.), ռան, ռունք, գ. Փափուկ բազմոց, գահաւորակ` վարագոյրներով ծածկուած:

ԲԱՍՐԵԼ, եցի, ն. 1. Պարսաւել, մեղադրել, նախատել: 2. Պատճառներ հնարել, պատրուակ բռնել` բերել:

ԲԱՐԱԿ1, (պհլ.), ա. Նուազ` աննշան հաստութիւն ունեցող, ոչ հաստ, նուրբ: մ. Ուշադրութեամբ, զգուշօրէն:

ԲԱՐԱԿ2(պրսկ.), գ. Որսկան շուն, քերծէ:

ԲԱՐԱԿ3 (եբր.), գ. 1. Փայլակ, կայծակ: 2. Ճառագայթ, լոյս:

ԲԱՐԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Դիմառնութիւն, անձնաւորում: 2. Այլաբանութիւն, խորհրդաւոր բան:

ԲԱՐԱՒՈՐ, ի, աց, գ. Տան դռան շրջանակի` երկու սիւների վրայ յենուած, վերնասեմ:

ԲԱՐԲԱՌ, ոյ, ոց, գ. 1. Յօդաբաշխ խօսք: 2. Ձայն, հնչիւն, գոչիւն, աղմուկաղաղակ: 3. Մարդկային լեզու:

ԲԱՐԲԱՌԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Մարդկային ձայն արտաբերել, ձայն արձակել: 2. Խօսել, մի բան ասել: 3. Կանչել, ձայն տալ, ձայնել, բարձր գոչել:

ԲԱՐԲԱՐԵԼ, եցի կամ եցայ, չ. 1. Ժամանակ չունենալ, ձեռնհաս չլինել (մի բան անելու): 2. Վարանել, տատանուել, երկմտել:

ԲԱՐԲԱՐՈՍ, ի, աց, ա./գ. Այլազգի` վայրենի` խաժամուժ ժողովուրդ` ազգ: ա. Բարբարոսներին յատուկ. անկիրթ:

ԲԱՐԳԱՒԱՃԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պերճ, անուանի, փառաւոր, մեծանուն, վսեմ: 2. Զուարթ, ծաղկած, ուռճացած, շքեղ:

ԲԱՐԳԱՒԱՃԵԼ (իմ), եցայ, չ. 1. Փառաւորուել, մեծարուել: 2. Աճել, ծաղկել, զուարթանալ: ն. Փառաւորել, պատուել:

ԲԱՐԵԲԱԽՏ, ա. Բախտաւոր, երջանիկ, յաջողակ: մ. Բարեբախտ կերպով:

ԲԱՐԵԲԱԽՏԵԼ (իմ), եցայ, չ. Բարեբախտ դառնալ` լինել, երջանկանալ, բախտը բերել:

ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹԻՒՆ, գ. Երջանկութիւն, յաջողութիւն, բախտաւորութիւն, բարօրութիւն:

ԲԱՐԵԲԱՆ, ա. Գովասանական, օրհներգական: գ. Գովասանական խօսք, գովասանք, օրհներգութիւն:

ԲԱՐԵԲԱՆԵԼ, եցի, ն. 1. Բարին` լաւը ասել, գովել, օրհնել: 2. Փառաբանել` գովերգել, գովաբանել (աստծուն):

ԲԱՐԵԲԱՆՈՒԹԻՒՆգ. 1. Բարեբանելը,

ԲԱՐԵԲԱՆՈՒՄՆբարեբանական խօսք. 2. Օրհնութիւն, օրհնանք, գովաբանութիւն, փառաբանութիւն:

ԲԱՐԵԲԱՐՈՅ, ի, ից, ա. Բարի` լաւ վարք ու բարք ունեցող, քաղցրաբարոյ, պարկեշտ, բարեսէր: գ. (յոգն.) Բարի վարք ու բարք:

ԲԱՐԵԲԱՐՈՅՈՒԹԻՒՆգ. Բարեբարոյ`

ԲԱՐԵԲԱՐՈՒԹԻՒՆքաղցրաբարոյ լինելը, գովելի վարքագիծ ունենալը, պարկեշտութիւն:

ԲԱՐԵԲՈՒՂԽ, ա. 1. Բարիք բխեցնող` բերող: 2. Լաւ բխող, յորդառատ:

ԲԱՐԵԳԹԱՑԵԱԼ, ա./մ. Բարեգթութիւն ցոյց տուող, մարդասիրաբար:

ԲԱՐԵԳՈՐԾ, ի, աց, ա. 1. Բարի գործ կատարող, բարերար, բարիք գործող: 2. Մէկին լաւութիւն անող, մարդասէր:

ԲԱՐԵԳՈՐԾԵԼ, եցի, ն. չ. 1. Բարի գործ կատարել` անել: 2. Լաւութիւն` բարերարութիւն` բարեգործութիւն անել: 3. (յունաբ.) Բարեբախտ լինել, երջանկանալ, բախտաւորուել:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարի գործ անելը, բարիք գործելը: 2. Հանրօգուտ` մարդասիրական գործ: 3. Բարեկարգութիւն: 4. Բարերարութիւն, հովանաւորութիւն: 5. (յունաբ.) Բարեկեցութիւն, բարօրութիւն, յաջողութիւն: 6. Առաքինութիւն:

ԲԱՐԵԴՐՈՒԺ, ա. Բարիքը դրժող` ուրացող, երախտամոռ, ապերախտ, անշնորհակալ:

ԲԱՐԵԶԱՐԴ, ա. Լաւ զարդարուած, զարդարուն, բարեվայելուչ, բարեկարգ, պատշաճաւոր:

ԲԱՐԵԶԱՐԴԵԼ, եցի, ն. Վայելուչ` պատշաճ տեսք` ձեւ տալ, զարդարել:

ԲԱՐԵԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Բարեզարդ լինելը, վայելչութիւն, պայծառութիւն, բարեկարգութիւն, զարդարանք:

ԲԱՐԵԶԵԿՈՅՑ, ա. Բարի բան ազդարարող, ուրախ լուր տուող, աւետաբեր:

ԲԱՐԵԽԱՌՆ, ռին, ա. 1. Չափաւոր, մեղմ: 2. Ոչ տաք եւ ոչ սառը:

ԲԱՐԵԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարեխառն լինելը: 2. Բարեխառն ջերմութիւն: 3. փխբ. Չափաւորութիւն, ողջախոհութիւն, պարկեշտութիւն:

ԲԱՐԵԽՆԱՄ, ա. Լաւ խնամք տածող` խնամող, հոգատար:

ԲԱՐԵԽՆԱՄԵԼ, եցի, ն. չ. Լաւ խնամել, հոգատար լինել:

ԲԱՐԵԽՈՀ, ի, ից, ա. 1. Ուղիղ մտածող, ողջամիտ, խելացի, խոհեմ: 2. Բարին մտածող, բարեմիտ, բարեսիրտ:

ԲԱՐԵԽՈՐՀԵԼ (իմ), եցայ, ն. չ. Բարին` բարիք խորհել` մտածել, բարին` բարիք կամենալ` ցանկանալ:

ԲԱՐԵԽՐԱՏ, ի, ից կամ ուց, ա. 1. Բարին խրատող, բարի խրատներ տուող: 2. Լաւ խրատուած` կրթուած` դաստիարակուած:

ԲԱՐԵԽՕՍ, ա. Քաղցրախօս, քաղցրաբան: ա./գ. Հաշտարար, միջնորդ. մխիթարիչ (անձ):

ԲԱՐԵԽՕՍԵԼ, եցի, ն. չ. Բարեխօսութիւն անել, բարեխօս լինել, միջնորդել մէկի համար, խնդրել յօգուտ մէկի:

ԲԱՐԵԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Բարեխօս լինելը, միջամտութիւն ցուցաբերելը, բարեխօսութիւն, միջնորդութիւն` խնդրանք մէկի համար:

ԲԱՐԵԿԵԱՑ, կեցի, ցաց, ա. Լաւ ապրող, անկարիք ու անհոգ կեանք վարող, փափկակեաց, փափկասուն:

ԲԱՐԵԿԻՐ, ա. 1. Բարեկեցիկ: 2. Լաւ տրամադրուած, ուրախ ու զուարթ: 3. Ընտանի, հաւատարիմ: 4. Առաքինի:

ԲԱՐԵՀԱՃԵԼ, եցի, եցայ, չ. 1. Բարեհաճ` բարեացակամ լինել մէկի` մի բանի նկատմամբ: 2. Հաճոյանալ, հաճելի դառնալ` լինել:

ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆ, գ. Բարեհաճ լինելը, աստծոյ եւ մարդկանց աչքում հաճելի լինելը:

ԲԱՐԵՀԱՄԲԱՒ, ա. 1. Լաւ համբաւ ունեցող, բարի անուան տէր, մեծանուն: 2. Բարին համբաւող` հռչակող` գովող:

ԲԱՐԵՀԱՄԲԱՒՈՒԹԻՒՆ, գ. Բարեհամբաւ` բարեհռչակ լինելը, բարի անուն ունենալը, գովութիւն, գովեստ, հռչակ, փառք:

ԲԱՐԵՀԱՏՈՅՑ, ա. Բարին հատուցող, երախտապարտ, բարիք տուող. բարերար:

ԲԱՐԵՀՆՉԱԿ, ա. Լաւ հնչող, բարեհնչիւն, քաղցրահնչիւն, ներդաշնակ:

ԲԱՐԵՀՐԱՄԱՆ, ա. Բարի հրաման տուող, լաւ հրամայող:

ԲԱՐԵՁԵՒԱՆԱԼ, ացայ, չ. 1. Բարեձեւ դառնալ, վայելչանալ: 2. Բարեկարգուել:

ԲԱՐԵՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարեձեւ` վայելուչ լինելը, վայելչութիւն, գեղեցկութիւն: 2. Բարեկարգութիւն, բարեզարդութիւն: 3. Արտաքուստ բարի ձեւանալը, կեղծաւորութիւն:

ԲԱՐԵՄԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. Շատ երեխաներ ունենալը, բազմազաւակ լինելը, բազմազաւակութիւն:

ԲԱՐԵՄԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Երեսպաշտութիւն, կեղծաւորութիւն, նենգութիւն, շողոքորթութիւն, պատեհապաշտութիւն: 2. (յունաբ.) Պատրուակ, դիմակ:

ԲԱՐԵՄՈՌԱՑ, ա. Բարիքը մոռացող, երախտամոռ, ապերախտ:

ԲԱՐԵՄՏԱԲԱՐ, մ. Բարեմիտ կերպով, բարեմտօրէն, անկեղծօրէն, հաւատարմօրէն, հաւատարմութեամբ:

ԲԱՐԵՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարեմիտ` բարեհոգի լինելը, բարեհոգութիւն: 2. Պարզամտութիւն, անկեղծութիւն, անխարդախութիւն: 3. Զուարթութիւն, լաւ տրամադրութիւն: 4. Հլութիւն, կոյր հնազանդութիւն:

ԲԱՐԵՅԱՂԹՈՒԹԻՒՆ, գ. Լաւ` պանծալի` փառաւոր յաղթութիւն, քաջայաղթ լինելը:

ԲԱՐԵՆԱԽԱՆՁ, ա. 1. Բարի բանին նախանձող, նախանձոտ: 2. Բարի նախանձ ունեցող, դէպի բարին ձգտող:

ԲԱՐԵՇԱՀՈՒԹԻՒՆ, ա. Շահաւէտ` շահութաբեր լինելը, օգտակարութիւն:

ԲԱՐԵՇԱՒԻՂ, ա. Ուղիղ ճանապարհով` շաւղով գնացող կամ առաջնորդող:

ԲԱՐԵՇՆՈՐՀ, ի, ից, ա. 1. Բարի շնորհք ունեցող, շնորհալի, շնորհազարդ: 2. Բարիք շնորհող` պատճառող:

ԲԱՐԵՇՆՈՐՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Շնորհք, ձիրք: 2. Շնորհալի` շնորհաշատ լինելը. 3. Շնորհակալութիւն, գոհութիւն: 4. (եկեղ.) Սուրբ հաղորդութեան խորհուրդը:

ԲԱՐԵՊԱՇՏ, ի, ից կամ աց, ա. 1. Ուղիղ` ճշմարիտ պաշտամունք ունեցող, աստուածապաշտ, հաւատացեալ: 2. Բարեպաշտական:

ԲԱՐԵՊԱՇՏԻԿ, ա. 1. Բարեպաշտ, աստուածապաշտ հաւատացեալ: 2. Բարեպաշտական: 3. Սրբազան, աստուածային:

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարեպաշտ լինելը, բարեպաշտի վարք ու բարքը, աստուածապաշտութիւն, երկիւղածութիւն: 2. Ուղղափառութիւն եւ բարեգործութիւն: 3. Մեծարանք, ծառայութիւն: 4. (յունաբ.) Յարգանք եւ սէր ծնողների եւ հայրենիքի նկատմամբ:

ԲԱՐԵՍՆՈՒՆԴ, ա. 1. Լաւ սնուցող, սննդարար: 2. Լաւ սնուած, փափկասուն:

ԲԱՐԵՎԱՅԵԼՈՒՉ, ա. Բարեձեւ, գեղեցիկ. ազնիւ: մ. Գեղեցիկ ձեւով. ազնուօրէն:

ԲԱՐԵՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարեվայելուչ լինելը, բարեձեւութիւն, բարեզարդութիւն, պատուականութիւն: 2. Վայելք, բաւականութիւն, զուարճութիւն, ուրախութիւն:

ԲԱՐԵՏԱՒԻՂ, ա. Լաւ տաւիղո. (ներդաշնակուած), ներդաշնակ, քաղցրանուագ:

ԲԱՐԵՏԵՍԱԿ, ի, աց, ա. 1. Լաւ տեսք` արտաքին ունեցող, բարետես, բարեձեւ, վայելուչ: 2. Բարի հայեացք ունեցող, բարեհամբոյր, բարեսէր:

ԲԱՐԵՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Բարետես` բարետեսիլ լինելը, գեղեցկութիւն, վայելչութիւն:

ԲԱՐԵՏՈՀՄ, ի, ից կամ ացա. 1. Լաւ

ԲԱՐԵՏՈՀՄԻԿտոհմի սերունդ, ազնուատոհմ, ազնուազարմ, քաջատոհմիկ: 2. Լաւ սերմից բուսած, պտղաբեր, առատաբեր:

ԲԱՐԵՏՈՀՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարետոհմ լինելը, քաջատոհմութիւն, ազնուականութիւն: 2. (կրօն.) Համագոյ լինելը, համագոյութիւն: 3. Ազնիւ` փառաւոր վիճակ, մեծութիւն: 4. Պտղաբերութիւն:

ԲԱՐԵՐԱՐ, ա. 1. Բարիք անող, մարդասէր, երախտաւոր: 2. Լաւ ազդեցութիւն ունեցող, օգտակար: գ. Բարեգործ` լաւ մարդ:

ԲԱՐԵՐԱՐԱԿԱՆ, ա. Բարերարին յատուկ` վերաբերող, մարդասիրական, բարեգործական:

ԲԱՐԵՐԱՐԵԼ, եցի, ն. չ. Բարերարութիւն անել, բարերար լինել, հովանաւորել, սատարել:

ԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Երախտագիտութիւն, լաւութիւն: 2. Մարդասիրութիւն, սիրալիրութիւն, բարութիւն: 3. Բարի գործ, բարեգործութիւն:

ԲԱՐԷԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Սիրայօժար ընդունելութիւն:

ԲԱՐԻ, ա. 1. Լաւ, ազնիւ, պատուական, գովելի: 2. Գեղեցիկ, հաճելի, ցանկալի. գ. 1. Բարեգործութիւն, բարերարութիւն: 2. Ինչք, գոյք, ունեցուածք: 3. Ողջութիւն, բարօրութիւն, յաջողութիւն: մ. Շատ լաւ, ողջութեամբ:

* Բարի առնել, Բարիք` բարերարութիւն անել:

ԲԱՐԻԸՆԿԱԼ, ա. Բարին ընդունող:

ԲԱՐԻՈՔ, մ. Բարւոք, լաւ, գեղեցիկ. ա. Բարի, ընտիր, ազնիւ:

ԲԱՐԿ, ա. 1. Խիստ թթու` կծու: 2. Ցասկոտ, խիստ, բարկացկոտ, բռնկուող: մ. Սաստկապէս, ուժգին:

ԲԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարկանալը, զայրոյթ, ցասում: 2. Սաստկութիւն, խստութիւն, պատիժ: 3. Հուր տեղացող պատիժ, կայծակնահարութիւն, կայծակ: 4. Ծանրութիւն (բեռան):

ԲԱՐՁ (զենդ.), ի, ից, գ. 1. Գլխատակի փափուկ յենարան, փետուրներով կամ բրդով լցուած կտաւէ տոպրակ: 2. Աթոռ, բազմոց, նստարան (հացկերոյթի սեղանի շուրջը): 3. Պատուաւոր տեղ, որ թագաւորները շնորհում էին ազնուականներին, նախարարներին ըստ աւագութեան աստիճանի: 4. Ազդր(եր):

ԲԱՐՁԱԲԵՐՁՈՒԹԻՒՆ, գ. Բարձր պատիւ ունենալը, բարձի` գահի աւագութիւն:

ԲԱՐՁԱԿԻՑ, ա. Աթոռակից, գահակից, հաւասար: գ. Իշխանական դիրքով հաւասար մարդ:

ԲԱՐՁԱՁԳՈՒԹԻՒՆ, գ. Աւագութեան ձգտելը, պայքար բարձր դիրքի` աւագութեան համար:

ԲԱՐՁԱՌՈՒ, ա. Աւագութեան` իշխանութեան աստիճան` պատիւ ստացող:

ԲԱՐՁԵՐԷՑա. Գլխաւոր, աւագութեամբ

ԲԱՐՁԷՐԷՑերէց: գ. Աւագութեան կարգով առաջին տեղ` գահ` աթոռ գրաւողներ:

ԲԱՐՁԸՆՏԻՐ, տրի, րաց, ա. 1. Ընտրուած առաջին բարձի` աւագութեան համար, գահագլուխ: 2. Բարձ` աւագութիւն ընտրող, աւագութեան հետամուտ:

ԲԱՐՁՐ, ա. 1. Վերին, երկնամերձ, մեծ: 2. Պերճ, վսեմ, գեղեցիկ, երեւելի: 3. Ճոխ, առատ: 4. փխբ. Ամբարտաւան: 5. Շքեղ, հարուստ: 6. Բարձրաձայն, ամենքին լսելի, բարձրագոչ: մ. Խիստ, ահեղ: գ. Բարձունք, բարձր տեղ:

* Բարձունք, ձանց, գ. 1. Բարձր` բարձրադիր տեղ: 2. Երկինք: 3. Բլուրներ, լեռներ, լեռների` ծառերի գագաթներ` կատարներ: 4. Բարձր դիրք ունեցող տեղ, որտեղ զոհեր էին մատուցում:

ԲԱՐՁՐԱԲԱՆ, ա./մ. Մեծախօս, յոխորտացող. մեծախօսելով, յոխորտալով:

ԲԱՐՁՐԱԲՆԱԿ, ի, աց, ա. 1. Բարձր տեղերում բնակուող, սարեցի, լեռնաբնակ: 2. Բարձունքում` երկնքում բնակուող (հրեշտակների մասին):

ԲԱՐՁՐԱԳԱՀ, ա. 1. Բարձր գահ ունեցող, բարձր դիրքի տէր, պատուարժան: 2. Դիրքը բարձր, բարձրադիր: 3. Փառաւոր, աւագ:

ԲԱՐՁՐԱԳԼՈՒԽ, ա. 1. Գլխաւոր, գերազանց, պանծալի: 2. Պարզերես, ճակատը բաց. աներկիւղ, համարձակ: մ. Գլուխը բարձր պահած` պահելով, հպարտօրէն:

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ, գունի, ից կամ աց, ա. 1. Առաւել բարձր, բարձրաբերձ: 2. Վեհագոյն, գերազանց: 3. Բարձրաձայն, հնչեղ: մ. Բարձր ձայնով, համարձակօրէն: ԲԱՐՁՐԱԴԷՏա. Բարձրից դիտող, ԲԱՐՁՐԱԴԻՏԱԿվերեւից նայող:

ԲԱՐՁՐԱԽԱՌՆ, ա. Որին միախառնուած է բարձրութիւնը, որը անբաժանելի է բարձրութիւնից (Քրիստոսի մարդեղութիւնը):

ԲԱՐՁՐԱԿՈՒՏԱԿ, ա. Բարձր կուտակուած` դիզուած, բարձրակոհակ:

ԲԱՐՁՐԱՀՌՉԱԿ, ա. 1. Շատ հռչակուած, մեծահռչակ: 2. Բարձր ձայնով հռչակուող, բարձրաձայն:

ԲԱՐՁՐԱՁԵՌՆ, ա./մ. Զօրաւոր, յաղթական. յաղթականօրէն:

ԲԱՐՁՐԱՄԻՏ, ա. Մեծամիտ, ինքնահաւան, ամբարտաւան, գոռոզամիտ:

ԲԱՐՁՐԱՄՏԵԼ, եցի եւ եցայ, չ. Մեծամտել, ամբարտաւանել, հպարտանալ, գոռոզանալ:

ԲԱՐՁՐԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Բարձրամիտ լինելը, մեծամտութիւն, ամբարտաւանութիւն, գոռոզութիւն, հպարտութիւն, սնապարծութիւն:

ԲԱՐՁՐԱՅՕՆա. 1. Ինքնահաւան,

ԲԱՐՁՐԱՅՕՆԱԿամբարտաւան, մեծամիտ, սնապարծ, գոռոզ: 2. փխբ. Դուրս ցցուած, սուր ելուստներ ունեցող (լեռ):

ԲԱՐՁՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վեր կենալ, վեր ելնել: 2. Երկարել, աճել (դէպի վեր): 3. Սաստկանալ, ուժեղանալ: 4. Մեծանալ, բարգաւաճել, փառաւորուել: 5. Մեծամտանալ, ամբարտաւանել, գոռոզանալ:

ԲԱՐՁՐԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. Բարձր ոճի խօսք` ճառ` ելոյթ, գեղեցկախօսութիւն, պերճախօսութիւն, վսեմաբանութիւն:

ԲԱՐՁՐԱՔԵԱՑ, ա. Բարձր ոտքեր ունեցող, բարձրասրունք:

ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարձր լինելը: 2. Բարձր տեղ, բարձունք: 3. Բարձրանալը, մեծութիւն, փառաւորութիւն, փառք: 4. Հպարտութիւն, մեծամտութիւն, բարձրամտութիւն:

ԲԱՐՈՅԱԽՕՍ, ա./գ. Կենդանիների վարքով զբաղուող, բնախօս (անձ):

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ի, աց, գ. 1. Վարդապետութիւն, բարոյախօսութիւն: 2. Գիրք, մեկնութիւն: ա. Մարդու վարքին վերաբերող, բարոյախօսական:

ԲԱՐՈՒՆԱԿ, ի, աց, գ. 1. Խաղողի որթի երկար մատը, որ պտղաբերում է: 2. Ծառի բնից կամ կոճղից բուսած ճիւղ` ոստ:

ԲԱՐՈՒՐՔ, րուրս, գ. 1. Պատճառաբանութիւն: 2. Շինծու` սուտ պատճառ, պատրուակ: 3. Պատճառ, առիթ: 4. Կեղծ մեղադրանք, զրպարտութիւն:

ԲԱՐՍԵԼ կամ ԲԱՍՐԵԼ, եցի, ն 1. Պարսաւել, մեղադրել, նախատել: 2. Պատճառներ որոնել, կեղծել:

ԲԱՐՍՄՈՒՆՔ (զենդ.), մանց, գ. Ծառի բարակ ճիւղերի խուրձ, որ կրակապաշտները (մոգերը) բռնում էին ձեռքներին կրօնական արարողութիւն կատարելու ժամանակ:

ԲԱՐՒՈՔ, տե՛ս ԲԱՐԻՈՔ, մ. 1. Լաւ` բարելաւ կերպով: 2. Իսպառ, ամբողջովին:

ԲԱՐՒՈՔԵԼ, եցի, չ. Բարիք` լաւութիւն անել, լաւ վերաբերուել:

ԲԱՐՔ, րուք, րուց, գ. 1. Անհատի սովորոյթների կամ աւանդական եւ ժառանգական հոգեկան յատկանիշների ամբողջութիւնը, բնաւորութիւն: 2. Վարք, վարքագիծ, վարուելակերպ: 3. Եղանակ, կերպ, օրինակ, որպիսութիւն: 4. Կարգ, սովորոյթ, սովորութիւն, կանոն, օրէնք: 5. Կարծիք, սկզբունք: 6. Կամք, համաձայնութիւն, յօժարութիւն, միտում:

ԲԱՑԱԲԱՌՆԱԼ, բարձի, ն. Վրայից վերցնել, վերցնել մի կողմ նետել, վերացնել:

ԲԱՑԱԲԱՐՁՈՒԹԻՒՆգ. Մի կողմ` դէն

ԲԱՑԱԲԱՐՁՈՒՄՆվերցնելը, հանելը:

ԲԱՑԱԲՆԱԿ, ա. Հեռու տեղ` օտարութեան մէջ ապրող, տարագիր, պանդուխտ:

ԲԱՑԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Բացաբնակ լինելը, տարագրութիւն, օտարութիւն, պանդխտութիւն:

ԲԱՑԱԳՆԱՑ, ա. Հեռու տեղ` օտարութիւն գնացած, վտարանդի եղած, գաղթած:

ԲԱՑԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Բաց` հրապարակաւ խօսելը, հրապարակախօսութիւն: 2. Հրապարակաւ արտասանուած խօսք. վճիռ:

ԲԱՑԱԾԱՆՕԹԱՆԱԼ, ացայ, չ. 1. Անծանօթ դառնալ, անյայտ` անծանօթ մնալ: 2. (յունաբ.) Վհատուել, յուսալքուել, յոյսը կտրել:

ԲԱՑԱԾՆԵԼ, եցի, ն. Ծնել, աշխարհ բերել, երեւան հանել:

ԲԱՑԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Մի կողմ` հեռու տանելը` քշելը, հեռացնելը: 2. Անելանելի դրութեան մէջ դնելը:

ԲԱՑԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Հեռու` հեռւում գտնուող, հեռաւոր, բացակայ: 2. Բաց երկնքի տակ եղող` ապրող, բացօթեայ: 3. Բաց արած, տարածած (թեւերի մասին):

ԲԱՑԱՀԱԼԱԾԵԼ, եցի, ն. Դուրս հալածել, հալածելով քշել` վանել` դուրս հանել:

ԲԱՑԱՁԱՅՆԵԼ, եցի, ն. 1. Բարձր ձայնով կոչել` կանչել: 2. Պարզ ասել, բացատրել, բացայայտել:

ԲԱՑԱՃԱՌՈՒԹԻՒՆ, գ. Բաց` բացայայտ ճառելը` մեկնաբանելը, մեկնաբանութիւն, բացատրութիւն:

ԲԱՑԱՄԵՐԺԵԼ, եցի, ն. Դուրս քշել, վռնդել, վտարել, հեռացնել:

ԲԱՑԱՅԱՅՏԵԼ, եցի, ն. 1. Արտայայտել, հրապարակել, յայտնի անել: 2. Բացատրել, պարզաբանել, մեկնել: 3. Ի յայտ բերել, բաց անել, երեւան հանել:

ԲԱՑԱՅԱՅՏԻՉ, ա. Բացայայտող, մեկնաբանող, յայտնող, նշանակող:

ԲԱՑԱՋՆՋԵԼ (իմ), եցայ, չ. Ջնջուել, ոչնչանալ: կ. Ոչնչացուել:

ԲԱՑԱՍԱԲԱՐ, մ. Բացասելով, մերժելով, ժխտելով, հաւանութիւն չտալով:

ԲԱՑԱՍԱԿԱՆ, ա. 1. Բացասում պարունակող, ժխտողական: 2. Բացատրական, մեկնողական, հաստատողական:

ԲԱՑԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Բացասում, բացասելը, ժխտելը: 2. Յայտնի` պարզ` հասկանալի խօսք:

ԲԱՑԱՍԵԼ, ասեցի, սեա՛ կամ ասացի, ասա՛, ն. 1. Բացայայտ` հրապարակաւ ասել, յայտնել, բացատրել: 2. Ժխտել: ԲԱՑԱՍՈՒԹԻՒՆգ. 1. Բացայայտ`

ԲԱՑԱՍՈՒՄՆյայտնապէս ասելը. վճիռ, որոշում: 2. Բացասելը, ժխտելը:

ԲԱՑԱՏՐԵԼ, եցի, ն. 1. Յանձնել, տալ, աւանդել: 2. Բացայայտել, մեկնաբանել, պարզաբանել, մեկնել: 3. Ձգել, բաց թողնել, նետել: 4. Զատել, որոշել, բաժանել:

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Յանձնելը, տալը, աւանդելը: 2. Զատելը, որոշելը, բաժանելը: 3. Բացատրութիւն, պարզաբանում, մեկնութիւն:

ԲԱՑԱՐՁԱԿ, ա. 1. Ընդարձակ, ազատ. 2. Համարձակ, անարգել, անխափան: 3. Հեռաւոր, հեռու: մ. Ազատօրէն, համարձակ, վստահ:

ԲԱՑԱՔԱՐՈԶԵԼ, եցի, ն. Բացարձակ` յայտնապէս քարոզել, հռչակել:

ԲԱՑԲԱՐՁԻՉա. Եղծող, փչացնող,

ԲԱՑԲԱՐՁՈՂոչնչացնող, պակասեցնող:

ԲԱՑԵՐԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Համարձակութիւն, վստահութիւն: 2. Յայտնի լինելը, բացայայտ դառնալը:

ԲԱՑԵՐԵՒ, ա. Երեւելի, յայտնի: մ. Ակներեւ, յայտնի կերպով:

ԲԱՑԵՐԵՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Յայտնի երեւալը, ակնյայտ լինելը: 2. Յայտնապէս ցոյց տալը. ապացոյց, փաստարկ: 3. (յունաբ.) Որոշակի մի բան ասելը, հաստատելը կամ ժխտելը:

ԲԱՑԸՆԿԵՑԻԿ, Ի ԲԱՑ ԸՆԿԵՑԻԿ, ա. Արհամարհուած, անտեսուած:

ԲԱՑՈՐՈՇԵԼ, եցի, ն. 1. Զատել, անջատել, բաժանել: 2. Բացորոշ` յայտնի` պարզ դարձնել, բացայայտել:

ԲԱՒԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Չափաւոր, բաւարար քանակով: 2. Երկարատեւ: 3. Ձեռնհաս, հասու, կարող: 4. Յարմար, ընդունակ, արժանաւոր, արժանի: 5. Ամենազօր, կատարեալ: գ. 1. Բաւականութիւն, կարողութիւն, չափ: 2. Կարիք, պահանջ, պիտոյք: մ. Բաւականին, չափազանց շատ:

ԲԱՒԱԿԱՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Բաւական լինել, բաւականացնել, բաւարարել, հերիքել: 2. Եղածը բաւական համարել, գոհանալ, բաւարարուել: 3. Ձեռնհաս` կարող լինել, ուժը պատել: 4. Յարմար` արժանի համարել:

ԲԱՒԵԼ, եցի, չ. 1. Բաւական` բաւարար լինել, բաւականանալ: 2. Ձեռնհաս` կարող լինել, կարողանալ, ուժը պատել: 3. Տոկալ, դիմանալ, ժուժկալել: 4. Երկարել, տեւել:

ԲԵԿԱՆԵԼ, բեկի, բե՛կ, ն. 1. Կտոր-կտոր` մաս-մաս անել, մասնատել: 2. Կոտրել, կոտրատել, ջարդել, փշրել, մանրել: 3. Պատառ-պատառ անել, պատառոտել, բզկտել: 4. Ուժը առնել` կոտրել, տկարացնել:

* Բեկանել զմիտս, Սրտակոտոր` սրտաբեկ անել, սիրտը կոտրել, վշտացնել:

* Բեկանել զսիրտ, Սիրտը կոտրել, վախեցնել, թուլացնել:

ԲԵԿՏԵԼ, եցի, ն. Չորս կողմից կոտրատել, ջարդոտել, փշրել:

ԲԵՂՄՆԱՒՈՐ ա. 1. Աճելու` պտղաբերելու ընդունակ: 2. Բերրի, բարեբեր, պտղատու: 3. Շատ ծնունդ տուող:

ԲԵՄ (յուն.), ի, աց, գ. 1. Բարձր տեղ ատեանում, դատաւորական աթոռ: 2. Բարձր տեղ հռետորների համար, ամբիոն: 3. (եկեղ.) Եկեղեցու վերնակողմը` սուրբ սեղանի կամ խորանի տեղը: 4. Գահոյք, բազմոց, նստարան:

ԲԵՄԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Բեմից ճառելը կամ քարոզելը. ճառ, քարոզ: 2. Բեմից ճառելու` քարոզելու արուեստը:

ԲԵՌՆ, ռին, ռինք, ռանց, գ. 1. Փոխադրելի ծանրութիւն` իր, բեռ: 2. Բարձած իր, ապրանք, մթերք:

ԲԵՌՆԱԿԱՐ, ա. 1. Բեռ կրելու կարող` ընդունակ: 2. փխբ. Համբերատար, համբերող:

ԲԵՐԱՆ, ոյ, ոց կամ ի, աւ, օք, գ. 1. (կզմխս.) Բերան: 2. Շրթունք(ներ): 3. Ծակ, անցք, մուտք: 4. Գետի` լճի ճիւղաւորում:

* Բերան ի բերան, Դէմառդէմ, դէմ յանդիման:

* Ի բերանոյ, Բերնէբերան, բերանից բերան, մէկից միւսին:

* Ի բերան փողոտել, Խեղդամահ անել, մեռցնել, սպանել:

* Բանս ի բերան դնել ումեք, Մէկի բերանը խօսք դնել, թելադրել, սովորեցնել:

ԲԵՐԱՆԱԼԻՐ, մ. 1. Լիքը` լեցուն բերանով (ուտել): 2. Լիաբերան, ամբողջ ուժով, բարձրաձայն:

ԲԵՐԵԼ, բերի, բե՛ր, ն. 1. Որեւէ բան հեռուից մօտ փոխադրել: 2. Բերելով յանձնել` տալ, մատուցել: 3. Իր մէջ ունենալ` կրել; 4. Յանձն առնել, ստանձնել: 5. Պտուղ` բերք տալ, պտղաբերել: 6. Կրել, համբերել, տոկալ, դիմանալ:

* Ի գործ բերել, Գործադրել, կիրառել, կատարել:

* Ի միտս բերել, Յիշել:

* Ոգի բերել, Շունչ առնել, շունչ քաշել:

ԲԵՐԿՐԱԲԵՐՁ, ա. Հոգեկան մեծ հաճոյք` հրճուանք պատճառող:

ԲԵՐԿՐԵԼ (իմ), եցայ, եա՛ց կամ եա՛, չ. Հոգեկան մեծ բաւականութիւն` հաճոյք ստանալ, ուրախանալ, հրճուել, ցնծալ:

ԲԵՐԿՐՈՒԹԻՒՆ, գ. Հոգեկան մեծ բաւականութիւն, հրճուանք, ցնծութիւն, ուրախութիւն:

ԲԵՐՈՒՄՆ, րման, գ. 1. Բերելը, բերուելը. 2. Տարուելը, շարժուելը, ընթանալը: 3. Անցք, դիպուած, պատահմունք: 4. Յօժարութիւն, տրամադրութիւն, հակուածութիւն, ձգտում: 5. Բերք, պտղաբերութիւն: 6. Սաստկութիւն (սովի, քամու, փոթորկի եւ այլն):

ԲԵՒԵՌԵԼ, եցի, ն. 1. Գամով` մեխով` ամրացնել` պնդացնել, գամել, մեխել: 2. փխբ. Սեւեռել, անշարժ պահել մի տեղում` մի կէտի վրայ:

ԲԺՇԿԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Բժշկի տուն եւ կլինիկա: 2. Բուժական դեղ` միջոց, դեղուդարման: 3. Բժշկական խորհուրդներ` տեղեկութիւններ պարունակող գիրք: ա. Առողջարար, բուժիչ:

ԲԺՇԿԵԼ, եցի, ն. 1. Բուժել, դարմանել, դեղ անել: 2. Առողջացնել, ապաքինել, լաւացնել: 3. Ընդհանրապէս` ամոքել, սփոփել, մեղմել, փարատել: 4. Շտկել, պակասութիւնը վերացնել, կատարեալ դարձնել: 5. (յունաբ.) Պաշտել: 6. Վէճերը լուծել:

ԲԺՇԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Բուժելը, բուժուելը, բուժում, ապաքինում: 2. Բժշկելու արուեստը, բժշկականութիւն: 3. Բժշկութեան ծախսը: 4. (յունաբ.) Երեւելի` կարեւոր ծառայութիւն:

ԲԻԾ, բծի, ից կամ բծոյ, ոց, գ. 1. Մաշկի գոյնը փոխած փոքրիկ նշան: 2. Աղտ, կեղտ, պակասութիւն: 3. Ախտ, կիրք, յանցանք: 4. Մանրիկ բշտիկներ` մարմնի վրայ: 5. Խնդիր, լուծում պահանջող հարց: ա. Պիղծ, արատաւոր, պակասաւոր, աղտոտ:

ԲԻՒՐԱԶԳԻ, ա. Բազմատեսակ, բազմազան: մ. Բազում ձեւերով:

ԲԻՒՐԱՀՈՍ, ա. Շատ հոսեցնող, առատօրէն հոսող, առատահոս:

ԲԻՒՐԱՍՏԵՂՆ, ա. Շատ ստեղներ` ճիւղեր ունեցող, բազմաստեղեան:

ԲԻՒՐԱՒՈՐ, ա. 1. Անթիւ, անհամար: 2. Ամեն բան ունեցող, շատ ճոխ: գ. 1. Անթիւ բազմութիւն: 2. Տասը հազարանոց բանակի պետ:

ԲԻՒՐԵԱԿ, ա. Անթիւ, անհամար: գ. Բիւրը իբրեւ մի ամբողջութիւն:

ԲՂԽԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Դուրս հոսել` թափուել, արտահոսել, յորդել, ցայտել: 2. Դուրս գալ, բուսնել, ընձիւղել, ծլել: 3. Դուրս խուժել, հոտ գալ, բուրել. 4. Վազել: ն. 1. Բխեցնել, հոսեցնել, զեղել: 2. Առաջ բերել, դուրս բերել: 3. Ծորել, կաթեցնել: 4. Վազեցնել:

ԲՂՋԱԽՈՀ, ա. 1. Մարմնական ցանկութեանն անձնատուր, ցանկասէր, տռփասէր: 2. Ցանկասէրին` ցանկասիրութեան յատուկ` վերաբերող, ցանկասիրական: 3. Չարախոհ, չարամիտ, չարակամ:

ԲՂՋԱԽՈՀԱԿԱՆ, ա. Ցանկասէրին` ցանկասիրութեան յատուկ` վերաբերող, ցանկական, ցանկասիրական, տռփական:

ԲՆԱԲԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Բնութիւնը հետազօտող, բնախօս, բնագէտ. 2. Բնութեան ուսումնասիրութեան յատուկ` վերաբերող, բնախօսական, բնագիտական:

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Բնախօսութիւն, բնագիտութիւն, ֆիզիկա: 2. Բուն` իսկական խօսք, ճիշտ բացատրութիւն: 3. Բնաբան, բնաբան դնելը:

ԲՆԱԲԱՐ, ա. Բնական. բուն. հարազատ. սովորական: մ. Բնականաբար:

ԲՆԱԲԱՐՁ, ա. Բնից` հիմքից` արմատից վերացուած, բնաջնջուած, ոչնչացուած:

ԲՆԱԳԱՒԱՌ, ի, աց, գ. 1. Բնիկ` հայրենի` հայրենական գաւառ, ծննդավայր. 2. Հայրենիք:

ԲՆԱԳԻՐ, գ. 1. Սուրբ գրքի բնօրինակ: 2. Յիշատակարան: ա. Սուրբ գրքի մէջ գրուած բնաբան:

ԲՆԱԶԱՆՑա./մ. Բնութիւնը`

ԲՆԱԶԱՆՑԱԲԱՐբնականն անտեսած` անտեսող` անտեսելով:

ԲՆԱԽՕՍ, ա. Ճշմարտաբան, ճշմարտախօս: գ. Զգայական էակների բնութեան մասին խօսող:

ԲՆԱԽՕՍԵԼ, եցի, ն. չ. 1. Զգայական էակների բնոյթի մասին խօսել: 2. Ճիշտ քննել, ստոյգը` իսկականը ասել, ճշմարտախօսել:

ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Գրուածք կամ խօսք զգայական էակների բնոյթի` էութեան մասին: 2. Խորը քննութիւն` ուսումնասիրութիւն: 3. Բնիկ լեզու, բնիկ` տեղական խօսք` բառ:

ԲՆԱԿ, ի, աց, գ. 1. Տեղի բնակիչ, երկրացի, տեղացի: 2. Բուն բնակութիւն. բնակարան: ա. 1. Բուն. բնիկ. հարազատ, հայրենի: 2. Մնայուն, անանց:

ԲՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Բնութեանը վերաբերող` յատուկ: 2. Բնութեան օրէնքներին համապատասխան, բնութիւնից սահմանուած: 3. Բնութիւնից ստեղծուած` տրուած, բնածին: 4. Բնիկ, սեփական, հարազատ: 5. Բնախօս, բնախօսական:

ԲՆԱԿԱՍՆՈՒՆԴ, ա. Բուն սնուցող, իր կաթով սնուցող:

ԲՆԱԿԵԼ, եցայ եւ եցի, չ. 1. Բնակութիւն հաստատել, բնակուել, ապրել: 2. Բնակութեամբ մի տեղում հաստատուել, բնակութեան տեղ ընտրել: 3. Բնակարան ունենալ, հաստատուել որեւէ տեղում:

ԲՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Բնիկ, բնական: 2. (կրօն.) Բնութենակից, համագոյակից: 3. Միասին ապրող, մէկի հետ բնակութեամբ ընկեր: 4. Նոյն բնութիւնը` բնոյթը ունեցող, ազգակից, նման:

ԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Բնակուելը, որեւէ տեղում հաստատուելը բնակուելու համար: 2. Բնակուելու տեղ, բնակավայր, բնակարան: 3. Սահմանակից լինելը, սահմանակցութիւն: 4. Բնիկ` բնական լինելը:

ԲՆԱԿՑԵԼ (իմ), եցայ, չ. Բնակութեամբ` բնաւորութեամբ միանալ, բնակակից` դասակից լինել:

ԲՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Բնակից` բնութենակից լինելը, համագոյութիւն: 2. Ազգակցութիւն, ընտանութիւն: 3. Բնակակից լինելը, համատեղ ապրելը:

ԲՆԻԿ, բնկի, ա. 1. Բուն, իսկական, հարազատ: 2. Տեղացի, տեղաբնակ: գ. Նահապետ. ցեղապետ: մ. Բոլորովին, ամբողջովին, իսպառ:

ԲՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ամբողջութիւնն այն ամենի, ինչ տեսանելի կամ ենթակայ է մեր զգայարաններին: 2. Էակ, արարած, առարկայ, իր: 3. Տարր, տարերք: 4. Բնաւորութիւն, բարք, սովորութիւն: 5. Մտքի աշխատանք, խելք, բանականութիւն: 6. (կրօն.) Էութիւն, գոյացութիւն:

ԲՆՈՒԹԻՒՆԱԿԻՑ,

* բնութենակից, ա. (կրօն.) Նոյն բնութիւնն ունեցող, նոյն բնութիւնից, համագոյակից:

ԲՆՈՒՍՏ,

* ի բնուստ, մ. Ի բնէ, բնականից, հէնց սկզբից:

ԲՈԼՈՐ, ի, իւ կամ ով, ա. 1. Բովանդակ, համայն, ամբողջական: 2. Կլոր, կլորակ, գնդաձեւ: գ. 1. Ամբողջը. բոլորը. ամբողջութիւն: 2. Շրջան, պտոյտ: 3. Բեւեռ. երկնքի առանցք: 4. Ծաղկի կոկոն: 5. Զգեստի զարդարուած քղանցք` շրջանաձեւ փէշ: մ. Ամբողջովին, ամբողջապէս, իսպառ:

ԲՈԼՈՐԱԾԻՐ, գ. Կլոր շրջան` գիծ. շրջանակ: ա. Շրջանաձեւ:

ԲՈԼՈՐԱԿ, ա. 1. Շրջանաձեւ, գնդաձեւ: 2. Բոլոր, ամբողջ, միակտուր: գ. 1. Գունդ, շրջանակ. սկաւառակ (լուսնի` արեգակի): 2. Շրջան:

ԲՈԼՈՐԱԿԱԾԻՐ, ա. Բոլորակ` կլոր ծիր ունեցող, շրջանաձեւ:

ԲՈԼՈՐԱԿԵՐՏ, ա. 1. Բոլորակի ձեւով կերտուած` շինուած: 2. Ամբողջապէս կերտուած` շինուած:

ԲՈԼՈՐԱԿԵՐՏԵԼ, եցի, ն. 1. Բոլորակի ձեւով` շրջանաձեւ կերտել` ստեղծել: 2. Բոլորովին` ամբողջապէս յարմարեցնել, յօրինել:

ԲՈԼՈՐԱՊԷՍ, մ. 1. Բոլորովին, ամբողջապէս, ամբողջովին: 2. Բոլորակի` շրջանի ձեւով: 3. Շրջանառութեամբ:

ԲՈԼՈՐԱՊՏՈՒՂ, պտղոյ, ոց, ա. Ամբողջ պտուղը զոհաբերուած` մատուցուած, ողջակէզ, ամբողջովին նուիրուած, բոլորանուէր:

ԲՈԼՈՐԵԼ, եցի, ն. 1. Ոլորելով բոլորակի` գնդի ձեւ տալ, հիւսել: 2. Շուրջը պատել` կլոր օղակ կազմելով: 3. Հաւաքել, խմբել, ամփոփել: 4. Շրջան կատարել, լրացնել:

ԲՈԼՈՐՇԻ, ա. Բոլորակի ձեւ ունեցող, գնդաձեւ, կլոր:

ԲՈԼՈՐՈՎԻՄԲմ. 1. Բոլոր մասերով.

ԲՈԼՈՐՈՎԻՆամեն բանով, բոլոր կողմերից: 2. Ամբողջապէս, իսպառ, գլխովին: ա. Բոլոր, ամենայն, ամբողջական:

ԲՈԼՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Բոլորը` լրիւ լինելը, բովանդակութիւն, ամբողջութիւն: 2. Բոլորակ` կլոր լինելը, բոլորակութիւն:

ԲՈԿա. Մերկ, բոբիկ: մ. Մերկ` ԲՈԿԱՆԻբաց ոտքերով. ԲՈԿՈՏՆ

ԲՈԿԱԳՆԱՑ, ա. Ոտաբոբիկ ման եկող` շրջող:

ԲՈՂՈՔ, ոյ, ով, գ. 1. Բարձրաձայն աղաղակ, ճիչ: 2. Տրտունջի` դժգոհութեան աղաղակ: 3. Որեւէ կարգադրութեան կամ վճռի դէմ գանգատ: 4. Բարձրաձայն աղաղակող` որեւէ լուր ազդարարող. մունետիկ:

ԲՈՂՈՔԵԼ, եցի, չ. 1. Ճիչ` աղաղակ բարձրացնել: 2. Տրտունջ` դժգոհութիւն արտայայտել աղաղակով: 3. Բարձրաձայն գանգատուել (Բարձրագոյն ատեանի կամ իշխանաւորի դէմ):

ԲՈՎ, ոյ կամ ու, բովք, վոց կամ վուց, կամ վաց, գ. 1. Հնոց, որի մէջ մետաղը հալում են՝ ձուլում, հալոց, քուրայ: 2. Կրակ բորբոքելու անօթ, բուրվառ: 3. Մետաղի հալում, զտում: 4. փխբ. Փորձ, քննութիւն:

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ, եցի, ն. 1. Տեղաւորել, ամփոփել, պարփակել: 2. Իր մէջ կրել` տանել, պարունակել: 3. Հաւաքել, ժողովել, համախմբել: 4. Գլուխ բերել, ամբողջացնել, կատարել, աւարտել: չ. Բաւական` բաւարար լինել, հերիքել, բաւարարել:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Բովանդակելը, պարունակելը: 2. Ամբողջութիւն, պարունակութիւն: 3. Պէտք` անհրաժեշտ եղածը:

ԲՈՎԵԼ, եցի, չ. 1. Բաւել, բաւական` ձեռնհաս լինել: 2. Հանդուրժել, տոկալ, համբերել, դիմանալ:

ԲՈՐԲՈՐԻՏ(յուն.) ա. Վաւաշոտ,

ԲՈՐԲՈՐԻՏՈՆցանկասէր, անառակ, պիղծ:

ԲՈՐԲՈՔ, ա. Բռնկուած. վառուած: գ. Բռնկում, բոցավառութիւն. բոց:

ԲՈՐԲՈՔԵԼ, եցի, Կրակը թէժացնել, բոցավառել, այրել:

ԲՈՑ, ոյ, ով, գ. 1. Այրուող նիւթից բարձրացող հրեղէն գոյացութիւն: 2. Լուսաւոր ցոլք, կուրացուցիչ լոյս:

ԲՈՑԱԾԱԳՈՒՄՆ, գման, գ. Բոցի` կրակի փայլով երեւալը, բոցափայլութիւն:

ԲՈՑԱԿԵՐՊ, ա. Բոցի կերպարանք` տեսք ունեցող, բոցատեսիլ, հրակերպ:

ԲՈՑԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. Բոցանման` հրանման` բոցափայլ լինելը, բոցափայլութիւն:

ԲՈՑԱԿԻԶԵԼ, եցի, ն. Բոցակէզ անել, կրակով այրել, խորովել, տոչորել:

ԲՈՑԱՇՈՒՆՉ, ա. 1. Բոց արտաշնչող` արձակող: 2. փխբ. Սաստիկ տօթ` շոգ, կիզիչ, տօթագին:

ԲՈՑԱՏԵՍա. Բոցի կերպարանք` ձեւ

ԲՈՑԱՏԵՍԱԿունեցող, բոցի նման, ԲՈՑԱՏԵՍԻԼբոցակերպ:

ԲՈՑԱՓԱՅԼԵԼ, եցի եւ եցայ, չ. Բոցի նման փայլել, խիստ պայծառանալ, շողշողալ:

ԲՈՒԺԵԼ, եցի, ն. 1. Բժշկել, առողջացնել, ապաքինել, ցաւերը փարատել: 2. Փրկել, ազատել, պահպանել փորձանքներից` չարիքներից:

ԲՈՒԾ, բծի, բծաց կամ ոց, գ. Գառ կամ ուլ` կաթնակեր հասակում:

ԲՈՒՆ (պհլ.), բնի կամ բնոյ, ից կամ աց, գ. 1. Ծառի` թփի վերգետնեայ մասը մինչեւ ոստերն ու ճիւղերը. կոճղ: 2. Նիզակի` տէգի` դրօշի` խաչի բռնելու տեղը` կոթ: 3. Հիմք, արմատ, փխբ. իսկութիւն: 4. Բանակ. զօրքի հիմնական միաւորումը: 5. Բուն նախնիներ, նախորդ սերունդները: ա. 1. Բնական, իսկական: 2. Վաղեմի, հարազատ. ճշմարիտ: մ. Իսկապէս, ամբողջովին:

ԲՈՒՌՆ, բռան, բռունք, ռանց, գ. 1. Ձեռքի ափ. բռունցք: 2. փխբ. Իշխանութիւն, տէրութիւն: 3. Թագաւոր. իշխան. ինքնակալ. բռնակալ: ա. 1. Ուժեղ, հզօր, ամուր, կորովի: 2. Հաստատուն, միասնական, անբաժան: 3. Սաստիկ, խիստ, անտանելի: 4. Բնական, անխուսափելի: մ. Բռնութեամբ, ուժգին կերպով:

ԲՈՒՍԱՆԵԼ (իմ), սայ, սի՛ր, չ. 1. Սերմից ծիլ արձակել, ընձիւղել, բողբոջել: 2. Աճել, բարձրանալ: 3. Սկզբնաւորուել, սկսուել: 4 Յանկարծ` անսպասելի կերպով երեւալ` գալ, յայտնուել: 5. Առաջանալ, գոյանալ, ծագել, ծնուել:

ԲՈՒՐԱՍՏԱՆ, ի, աց, գ. 1. Բուրաւէտ ծառերի ու ծաղիկների պարտէզ: 2. նման. Բոյսերով հարուստ` ծաղկաւէտ դաշտ, մարգ: 3. Քաղաքի շրջակայք, արուարձան:

ԲՈՒՐԳՆ (ասոր.), բրգան, գունք, գանց, գ. 1. Աշտարակաձեւ շինութիւն, աշտարակ: 2. Աշտարակաձեւ կոթող շինութեան վրայ:

ԲՈՒՐՈՒԱՌ,

* բուրուվառ, բուրվառ, ի, աց, գ. Մետաղեայ կամ արծաթեայ անօթ, որի մէջ կրակ են բորբոքում եւ խունկը մէջը գցելով` խնկարկում են եկեղեցում. բուրվառ:

ԲՌՆԱԲԱՐ, մ. 1. Բռնի կերպով, ուժով, բռնութեամբ: 2. Ստիպմամբ, հարկադրելով, հարկադրաբար, ստիպուած:

ԲՌՆԱԴԱՏ, ի, աց, ա. Բռնաւոր, բռնադատող, բռնաւորական:

ԲՌՆԱԴԱՏԵԼ, եցի, ն. 1. Բռնութիւն` ուժ գործադրելով ստիպել, հարկադրել: 2. Բռնութիւն` ուժ գործադրել, հարստահարել: 3. Բռնութեամբ կենակցել` տիրանալ:

ԲՌՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ, գ. Բռնադատելը, հարկադրելը, բռնութիւն գործադրելը, հարկադրանք:

ԲՌՆԱԶԲՕՍԵԼ, եցի, ն. Բռնադատել, բռնի` ուժով իրեն ենթարկել:

ԲՌՆԱԶԲՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Բռնադատութիւն, բռնութիւն: 2. Հարստահարութիւն:

ԲՌՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Բռնութեամբ` ուժով իշխել` տիրել, գերիշխել: 2. Ճնշում գործադրել, հարկադրել:

ԲՌՆԱՒՈՐ, ի, աց, գ./ա. Հզօր անձ. ուժի միջոցով իշխող. բռնակալ: ա. 1. Չար, դժնի: 2. Սաստիկ, ուժգին, բուռն:

ԲՌՆԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Բռնադատել, հարկադրել, ստիպել: 2. Զսպել: չ. Բռնակալել, ուժով տիրել, բռնանալ: կ. Բռնութեան ենթարկուել, բռնադատուել:

ԲՌՆԱՔԱՐ, ի, րինք, րանց, րամբք, գ. Ձեռքով բռնելու եւ նետելու քար:

ԲՌՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Բռնութիւն գործադրելը, բռնանալը, հարկադրանք: 2. Բուռն` սաստիկ լինելը, սաստկութիւն: 3. Բռնի ուժ:

ԲՐԱԾԵԾ, ա. Բրով` գաւազանով ծեծուած, գանակոծուած:

Գ

ԳԱԳԱԹՆ (աքքադ.), թան, թունք, թանց, գ. 1. Մարդու գլխի ամենավերին մասը: 2. Գլխի ամբողջ սկաւառակը, կառափ, գանգ: 3. Լեռան ամենաբարձր մասը, կատար, գլուխ: 4. Առհասարակ` որեւէ բանի վերին մասը, ծայրը:

ԳԱԳԱԹՆԱԴԱՇ(Ն), գ. Սաղաւարտ:

ԳԱԳԱՇԵԼ (իմ), եցայ, չ. Ցնորուել, զառանցել:

ԳԱԳԱՇՈՏ, ա. 1. Ցնդած, ցնորուած: 2. Պագշոտ, ցոփ:

ԳԱԶԱՂԱԴԷՄ կամ ԳԱԶԱԽԱԴԷՄ, ա. Մոխրոտ դէմքով, դէմքը մոխրով ծածկուած (կրակապաշտներին տրուող մակդիր):

ԳԱԶԱՆԱԳԷՇ, ա. Գազաններից գիշատուած կամ գիշատուող:

ԳԱԶԱՆԱԴԷՄ, ա. Գազանի դէմքով, գազանակերպ:

ԳԱԶԱՆԱԿԵԱՑ, ա. Գազանի կեանք վարող:

ԳԱԶԱՆԱԿՈՒՐ, ա. Գազանի կերակուր դարձած` եղած:

ԳԱԶԱՆԱԿՌԻՒ, կռուի, ուաց, ա./գ. 1. Գազանների հետ կռուող, գազանամարտիկ: 2. Գազանների հետ կռիւ, գազանամարտութիւն:

ԳԱԶԱՆԸՆԿԷՑ, ա. Գազանների առաջ գցուած:

* Գազանընկէց առնել, Գազանների առաջ գցել:

* Գազանընկէց լինել, Գազանների առաջ գցուել:

ԳԱԶԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Գազանի բնոյթ` յատկութիւն: 2. փխբ. Անգթութիւն, կատաղութիւն, վայրագութիւն:

ԳԱԼ, եկի, ե՛կ, եկա՛յք, եկեալ, չ. Շարժուել` փոխադրուել` տեղափոխուել տեղից տեղ:

* Գալ ի միտս` յինքն, Խելքի` ուշքի գալ, ուշաբերուել, սթափուել, զգաստանալ:

* Գալ ի զղջումն` յողորմութիւն` ի քնին` ի ծնունդ` յաճումն` ի վախճան` ի լրումն եւն, Զղջալ, ողորմել, քննել, ծնուել, աճել, վախճանուել, լրանալ:

* Գալ ի զգաստութիւն, Զգաստանալ:

ԳԱԼԱՐԵԼ, եցի, ն. 1. Ոլորել, փաթաթել, գալարի ձեւ տալ: 2. Ոլորելով սեղմել` ճնշել, պրկել: կ. չ. 1. Գալարուել, գալարներ կազմել, գալար-գալար լինել: 2. Աղիքները գալարուել, սիրտը ճմլուել, գութը շարժուել, կարեկցել:

ԳԱՀ (պհլ.) ու, ուց եւ ի, ից, գ. 1. Բարձր տեղ` նստելու համար, բարձրադիր աթոռ: 2. փխբ. Թագաւորական իշխանութիւն, գահակալելու իրաւունք: 3. Այն տեղը` աթոռը, որ յատկացուած էր ազնուական տոհմի անդամին` թագաւորի սեղանի շուրջը կամ ատեանում. բարձ: 4. Պատուի` աւագութեան աստիճան: 5. Զառիվայր բարձրութիւն, բարձունք, բարձրաւանդակ:

ԳԱՀԱԳԼՈՒԽ, ա. Գլխաւոր, պատուով բարձր: գ. Գահերէցութիւն, առաջին աթոռ. պատուաւոր տեղ:

ԳԱՀԱԿԱԼ, գ. Իշխանութեան գահը զբաղեցնող, իշխան, պետ:

ԳԱՀԱԿԱԼԵԼ, իլ, չ. Գահ նստել` բարձրանալ, թագաւորել:

ԳԱՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Գահակալելը, թագաւոր լինելը` դառնալը, պատուի` աւագութեան աստիճան:

ԳԱՀԱՄԵԾԱՐ, ա. Պատուով` իշխանական աթոռով մեծարուած, պատուաւոր:

ԳԱՀԱՆՍՏԵԼ (իմ), տեալ, չ. Գահի` պատուի աթոռի նստել, իշխելու իրաւունք ստանալ:

ԳԱՀԱՎԷԺ, ա. 1. Բարձունքից ցած ընկնող` ընկած: 2. փխբ. Կործանարար:

ԳԱՀԱՒՈՐ (պհլ.), ի, աց, ա./գ. Գահի պահապան (պաշտօնեայ անձ): գ. Գահաւորակ:

ԳԱՀԱՒՈՐԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Մեծ ու փափուկ բազմոց: 2. Ծածկոյթով պատգարակ, դեսպակ: 3. Կասկարայ, երկաթէ կրակարան:

ԳԱՀԵՐԷՑ, գ. Նախագահ, գլխաւոր` աւագ կառավարիչ: ա. Նախագահական, պատուաւոր:

ԳԱՀՆԱՄԱԿ (պհլ.), գ. Նախարարական գահերի` պատուաստիճանների պաշտօնական ցուցակ (Հի. Հայաստանում):

ԳԱՀՈՅՔ, ոյից, գ. 1. Արքայական գահ: 2. Թախտ, անկողին, մահիճ, մահճակալ: 3. Ծածկոցով պատգարակ, դեսպակ:

ԳԱՂԹ, ի, ից, գ. 1. Գաղթելը, չու: 2. Գերութիւն: 3. Պանդխտութիւն: 4. Գաղթողների խումբ` բազմութիւն, գաղթականներ:

ԳԱՂԹԱԿԱՆ, ի, աց, ա./գ. Փախստական, վտարանդի (մարդ): գ. Գաղթ, գաղթականութիւն:

ԳԱՂԹԵԼ1, եցի, ն. Ժողովուրդը տեղահան անելով քշել, վտարել: չ. եցի (եցայ). Բնօրրանը թողնել, ուրիշին ապաւինել:

ԳԱՂԹԵԼ2, եցի եւ եցայ, չ. Վտարանդի դառնալ, հայրենիքից հեռանալ եւ բնակութիւն հաստատել ուրիշ երկրում:

ԳԱՂՏԱԳՈՂա. Գաղտնի, թաքուն,

ԳԱՂՏԱԳՈՂԱՑԵԱԼլռելեայն: մ. Գողի

ԳԱՂՏԱԳՈՂԱՑԻպէս` նման

ԳԱՂՏԱԳՈՂԻ(թաքնուելով):

ԳԱՂՏԱՁԻԳ, ա. Գաղտնի կերպով` գաղտնի տեղից ձգուած` արձակուած:

ԳԱՂՏԱՄԵՍՏ, ա./մ. Գաղտագողի. խարդախօրէն, նենգօրէն:

ԳԱՂՏԱՇՈՒՐՋ, ա. Գաղտնի շրջող` ման եկող:

ԳԱՂՏԱՍՈՅՐ, ա. Գաղտնապէս` գաղտագողի ներս մտնող` սպրդող:

ԳԱՂՏՆԱԿՏՈՒՐ, ա. Գաղտնապէս ուտող` կրծող:

ԳԱՂՏՆՈՐՈԳԱՅԹ, ա. Գաղտնի` ծածուկ որոգայթ` թակարդ ունեցող, թաքնուած որոգայթով` թակարդով:

ԳԱՂՏՈՒԿ, մ. Գաղտնի` ծածուկ կերպով, գաղտնաբար, ոչ բացայայտ:

ԳԱՅԹ, ի, ից, գ. 1. Սայթաքելը: 2. Խոչ, խոչընդոտ:

* Գայթ ի գայթ կամ

* գայթ ի գայթի, մ. Կաղալով, անհաստատ` երերուն կերպով:

ԳԱՅԹԱԳՂԱԿԱՆ, ա. Գայթակղութիւն պատճառող, գայթակղեցնող:

ԳԱՅԹԱԳՂԵԼ (իմ) կամ ԳԱՅԹԱԿՂԵԼ (իմ), եցայ, չ. 1. Ոտքը արգելքի` խոչընդոտի դիպչել, գլորուել ընկնել, սայթաքել: 2. փխբ. Գայթակղուել, մոլորուել, սխալուել, մեղքերի մէջ ընկնել: 3. Փախչելով մի տեղ ապաստանել:

ԳԱՅԹԱԳՂՈՒԹԻՒՆ կամ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Գայթելը, ոտքը սահելը: 2. Խոչընդոտ, արգելք, որոգայթ: 3. փխբ. Չար օրինակ, որ մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից՝ միտքը պղտորում՝ մոլորեցնում՝ սխալեցնում:

ԳԱՅԹԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Սայթաքել, ոտքը խոչընդոտի դիպչել: 2. փխբ. Ուղիղ ճանապարհից շեղուել, սխալուել, մոլորուել:

ԳԱՅԻՍՈՆ (յուն.) ի, աւ, գ. Գեղարդ, նիզակ, տէգ:

ԳԱՅԼ1, ոյ կամ ու, ոց, գ. (կենդբ.) Գայլերի ընտանիքին պատկանող գիշատիչ գազան:

ԳԱՅԼ2, ի, իւ, գ. Բերանի կապ (երկաթից, փայտից, պարանից եւն), բերանակապ:

ԳԱՅԼԱԽԱԶ, ի, ից, գ. Կարծր քար, կայծքար: ա. Կարծր. անբեկանելի:

ԳԱՅԼԱՎԱՏՆԵԱԼ, ա. Գայլերից ցրուած` ցիր ու ցան եղած:

ԳԱՆ, ի, ից, գ. 1. Ծեծ, ձաղկանք, հարուած. 2. Խրատ, պատիժ:

ԳԱՆԱՀԱՐԵԼ (իմ), եցայ, չ. Սաստիկ ծեծել:

ԳԱՆՁ (պհլ.), ու, ուց եւ ի, ից, գ. 1. Պահած թանկագին իրերի ամբողջութիւն, հարստութիւն, ունեցուածք: 2. Գանձատուփ, գանձարան: 3. Պետութեան դրամական հարստութիւն, եկամուտ, հասոյթ, գոյք:

ԳԱՆՁԱԿՈՂՈՊՈՒՏա./գ. Գանձը` գան-

ԳԱՆՁԱՀԱՏձարանը կողոպտող` թալանող:

ԳԱՆՁԱՆԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Գանձ` դրամ պահելու պահարան, արկղ, տուփ. 2. Եկեղեցում փոքր արկղ` մէջը դրամ գցելու համար:

ԳԱՆՁԱՒՈՐ, ի, աց, ա./գ. Գանձերի վերակացու, գանձապահ: ա. Գանձեր դիզող՝ կուտակող:

ԳԱՌՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Գառ դառնալ, գառնուկի պէս լինել: 2. փխբ. Հեզանալ, մեղմաբարոյ դառնալ:

ԳԱՌՆԵՆԻ, նւոյ, նեաց, ա./գ. Գառան մորթի, գառան մորթուց պատրաստուած:

ԳԱՐԳՄԱՆԱԿ, գ. 1. Ոսկուց եւ արծաթից շինուած արծիւ, որ զինուորական սաղաւարտի վրայ կրում էին իբրեւ գլխի զարդ: 2. Այդ զարդով սաղաւարտ:

ԳԱՐԸՆԿԷՑ, ա./գ. Գարիով գուշակութիւն` հմայութիւն անող, գարի գցող:

ԳԱՐՇԱՊԱՐ, գ. 1. Ոտքի կրունկ: 2. Ոտնատեղ, ոտնահետք, հետք:

ԳԱՒԱԶԱՆ (պհլ.), ի, աց, գ. 1. Ցուպ, մահակ, ձեռնափայտ` անասուններ քշելու համար: 2. Հովուական` թագաւորական` իշխանական մական (իշխանութեան խորհրդանիշ): 3. Կարգ, յաջորդականութիւն: 4. Ծեծ: 5. Եպիսկոպոսական թեմ: 6. փխբ. Իշխանութիւն:

ԳԱՒԱԶԱՆԱՒՈՐ, ա. Գաւազան ունեցող` կրող: գ. Գաւազան կրելու իրաւունք ունեցող հոգեւորական:

ԳԱՒԻԹ (զենդ.), աւթի, թաց կամ թից, գ. 1. Տան` տաճարի` ապարանքի պարսպապատ բակ: 2. Ոչխարների փարախ: 3. փխբ. Եկեղեցի (իբրեւ հաւատացեալների փարախ): ԳԵԼԱՐԱՆի, աց, գ. 1. Տանջելու գործիք ԳԵԼՈՑ(պրկելով, ճզմելով):

ԳԵԼՈՒԼ, գելի, գե՛լ, ն. Պրկել, ոլորելով սեղմել` ճնշել` ճմլել, տրորել:

ԳԵՀԵՆ (եբր.), ի կամ ոյ, գ. Անշէջ հնոց, որի մէջ մեղաւորները պէտք է այրուեն հանդերձեալ կեանքում, դժոխք:

ԳԵՀԵՆԱԺԱՌԱՆԳ, ա. Գեհենի` դժոխքի ժառանգ` բաժին, դժոխքում այրուելու արժանի:

ԳԵՂԱԶԱՐԴ, ա. Գեղեցկութեամբ կամ գեղեցիկ զարդարուած, վայելչագեղ, չքնաղ, շքեղ:

ԳԵՂԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. Գեղեցկութեամբ կամ գեղեցիկ զարդարել, պաճուճել, պճնել:

ԳԵՂԱՂԷՇ, ա. Շատ գեղեցիկ, վայելչագեղ, գեղեցկափայլ, պայծառ, չքնաղ:

ԳԵՂԱՂԷՇԱԲԱՐ, մ. Գեղեցկապէս, վայելչաբար, պատշաճօրէն:

ԳԵՂԱՂԷՇԱԴԻՏԱԿ, ա. Շատ գեղեցիկ տեսք ունեցող, գեղատեսիլ, գեղատես, գեղեցկատես:

ԳԵՂԱՊԱՐԵԼ, եցի, չ. 1. Գեղեցիկ պար բռնել, պարել, պար բռնած երգել եւ նուագել: 2. Պարելով առաջ գնալ, առաջադէմ լինել, առաջադիմել:

ԳԵՂԱՍԱՂԱՐԹ, ա. Գեղեցիկ սաղարթով, սաղարթագեղ, վարսագեղ, գեղեցիկ ոստերով ու տերեւներով:

ԳԵՂԱՐԴՆ, դեան կամ դան, դունք, գ. Փայտէ կոթով պատերազմական զէնք, որի ծայրին ամրացուած էր տափակ կամ եռանիստ սրածայր երկաթեայ տէգ:

ԳԵՂԵՑԻԿ, ցկի, կաց, ա. 1. Գեղանի, չքնաղ, բարետես, սիրուն: 2. Վայելուչ, ընտիր, գովելի, յարմար: 3. Պիտանի. օգտակար: 4. Չափաւոր, օրինաւոր: մ. 1. Խիստ գովելի` լաւ: 2. Կատարեալ. 3. Վայելչապէս, շքեղօրէն:

ԳԵՂԵՑԿԱԲԱՆ, ա. Գեղեցիկ ոճով խօսող, վայելչախօս, պերճախօս:

ԳԵՂԵՑԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Գեղեցիկ խօսելու ընդունակութիւն` յատկութիւն, վայելչախօսութիւն, պերճախօսութիւն` զարդարուն` գեղեցիկ ոճ:

ԳԵՂԵՑԿԱԳԻՒՏ, ա. Ճարտարութեամբ` արուեստով գտնուած` յօրինուած, բարձրարուեստ:

ԳԵՂԵՑԿԱԳՈՐԾ, ի, աց կամ ից, ա. 1. Գեղեցիկ դարձնող, գեղեցկացնող: 2. Գեղեցիկ կատարած` յօրինած:

ԳԵՂԵՑԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Գեղեցիկ դարձնելը, գեղեցկացնելը: 2. Գեղեցիկ գործ` շինուածք:

ԳԵՂԵՑԿԱԴԻՏԱԿ, ա. Գեղեցիկ տեսք` կերպարանք ունեցող, գեղեցիկ հասակով ու կերպարանքով, գեղեցկատես:

ԳԵՂԵՑԿԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. 1. Գեղեցկակերպ` գեղեցիկ լինելը: 2. Պայծառակերպութիւն:

ԳԵՂԵՑԿԱՄԱՍՆ, ա. Գեղեցիկ մասեր` անդամներ ունեցող:

ԳԵՂԵՑԿԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. Մասերի` անդամների գեղեցիկ` համաչափ` ներդաշնակ լինելը, համաչափութիւն, ներդաշնակութիւն:

ԳԵՂԵՑԿԱՅԱՐՄԱՐ, ա. Գեղեցիկ` ներդաշն` համաչափ յարմարեցրած` յարմարեցուած, բարեկարգ, բարեձեւ:

ԳԵՂԵՑԿԱՅԱՐՄԱՐՈՒԹԻՒՆգ. Գեղեցիկ`

ԳԵՂԵՑԿԱՅՕԴՈՒԹԻՒՆներդաշն` համաչափ զուգադրուած լինելը, բարեձեւութիւն, բարեկարգութիւն:

ԳԵՂԵՑԿԱՆԻՍՏ, ա. Լաւ նստուածք` դիրք ունեցող, գեղեցիկ դիրք ունեցող, լայնանիստ:

ԳԵՂԵՑԿԱՇՈՒՔ, ա. Գեղեցիկ եւ շքեղ, փառաւոր, փառապանծ:

ԳԵՂԵՑԿԱՊԱՏԻՐ, ա. Իր գեղեցկութեամբ խաբող` հրապուրող, խաբուսիկ:

ԳԵՂԵՑԿԱՍՏԵՂՆ, ա. Գեղեցիկ ասեղներ` ճիւղեր ունեցող:

ԳԵՂԵՑԿԱՏԵՍա. 1. Գեղեցիկ տեսք`

ԳԵՂԵՑԿԱՏԵՍԱԿկերպարանք ունեցող,

ԳԵՂԵՑԿԱՏԵՍԻԼվայելչատես, վայելչագեղ: 2. (յունաբ.) Լաւ տեսնուող` երեւացող, բացայայտ, պայծառ:

ԳԵՂԵՑԿՈՏՆ, ա. 1. Գեղեցիկ ոտքեր ունեցող: 2. փխբ. Գեղեցիկ քայլող, սիգաճեմ:

ԳԵՂԵՑԿՈՏՈՒԹԻՒՆ, գ. Գեղեցիկ` նազելի քայլուածք ունենալը, արագընթաց լինելը, լաւ ընթացք ունենալը:

ԳԵՂԵՑԿՈՒՂԷՇ, տե՛ս ԳԵՂԵՑԿԱՍՏԵՂՆ:

ԳԵՂՁԱԼ, ացայչ. 1. Սաստիկ փափագել,

ԳԵՂՁԵԼ (իմ)փափագով վառուել, տենչալ: 2. Փղձկալ:

ԳԵՂՕՆ, օնք, գ. 1. Գեղգեղանք, երգ ու նուագ: 2. Գեղազարդութիւն, պայծառութիւն:

ԳԵՏԱՄՈՅՆ, ա. Գետի մէջ թափած` ընկղմած:

ԳԵՏԱՍՈՅԶ, ա. Գետի մէջ սուզուած` ընկղմուած, ջրասոյզ եղած:

ԳԵՏԱՎԷԺ, ԳԵՏԸՆԿԵՑԻԿ, ԳԵՏԸՆԿԷՑ ա. Գետի մէջ լցրած` թափած, գետի մէջ ընկած եւ խեղդուած:

ա. 1. Գետը գցուած`

նետուած, գետավէժ: 2. Գետը գցող` ձգող:

ԳԵՏՆԱԲԵԿ, ԳԵՏՆԱԽՇՏԵԱՅ ա. Գետնի վրայ պառկող (առանց անկողնու): տե՛ս ԳԵՏՆԱԲԵԿ:

ԳԵՏՆԱԽՇՏԻ Մերկ գետնի վրայ պառկել, առանց անկողնու քնել:

ԳԵՏՆԱՍՈՂ, ա. 1. Գետնի վրայ սողացող` քարշ եկող: 2. փխբ. Ստորաքարշ, անարգ, նուաստ:

ԳԵՏՆԱՏԱՐԱԾ, ա. Գետնի վրայ տարածուած` տարածուող` փռուած` փռուող:

ԳԵՐԱԳՈՅԱԿ ա. Գերագոյն

ԳԵՐԱԳՈՅԱԿԱՆ յատկութիւն ունեցող, գերագոյնին յատուկ` վերաբերող:

ԳԵՐԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Վեր դասել, գերադասել: 2. Աւելացնել, շատացնել:

ԳԵՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գերադրելը, գերադասելը, գերազանցութիւն: 2. Աւելացնելը, հաւելուած:

ԳԵՐԱԶԱՐԴ, ի, ից, ա. 1. Չափազանց զարդարուած, վայելչազարդ, շքեղ, պանծալի: 2. Չնաշխարհիկ, գերաշխարհիկ:

ԳԵՐԱԶԱՐԴԵԱԼ, ա. Շատ շքեղ զարդարուած, գեղազարդ:

ԳԵՐԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Գերազարդ լինելը, շքեղութիւն, հրաշալի զարդ` զարդարանք:

ԳԵՐԱԿԱՅ, ի, ից, ա. 1. Ամենից բարձր կանգնած, բարձր դիրք ունեցող: 2. Գերագոյն, գերազանց:

ԳԵՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Բարձր դիրքում լինելը, բարձրութիւն, գերազանցութիւն:

ԳԵՐԱԿԱՏԱՐ, ա. 1. Բարձր կատարելութեան հասած, ամբողջովին կատարեալ, գերազանց: 2. (քեր.) Վաղակատար անցեալ եւ յարակատար անցեալ ժամանակաձեւերի անուանումը գրաբարում:

ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ, եցի, ն. Լիովին` ամբողջովին կատարելը:

ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գերազանց կարգ: 2. Սրբազան գլխաւորութիւն, քահանայապետութիւն:

ԳԵՐԱՄԲԱՌՆԱԼ, բարձի, ձայ, բա՛րձ, չ. Շատ վեր բարձրանալ, բոլորից վեր բարձրանալ` գտնուել:

ԳԵՐԱՄԲԱՐՁ, ա. Շատ վեր բարձրացած, շատ` խիստ բարձր, գերակայ, գերագոյն:

ԳԵՐԱՄԵԾԱՐ, ա. 1. Շատ մեծարելի` յարգելի, պատուական: 2. Յարգական տիտղոս հոգեւոր եւ աշխարհիկ այրերի:

ԳԵՐԱՇԽԱՐԱՆ, ա. Որտեղ մեծ լաց ու ողբ կայ, մեծ լաց ու կոծով:

ԳԵՐԱՇԽԱՐՀԻԿ, ա. Վերին, երկնային, աստուածային: մ. Այս աշխարհից վեր` դուրս:

ԳԵՐԱՊԱՏԻՒ, ա. Բարձրագոյն պատուի արժանի, շատ պատուաւոր` յարգուած, նախապատիւ:

ԳԵՐԱՊԱՐԾ, ա. 1. Մեծ պարծանքի արժանի: 2. Խիստ պարծեցող:

ԳԵՐԱՍԵՐՏԵԼ (իմ), եցայ, տեալ, չ. Խիստ սերտ լինել` սերտանալ, ամբողջովին միանալ` միմեանց կպչել:

ԳԵՐԱՍՏՈՒԱԾ, ա. (կրօն.) Գերագոյն` ըստ աստուածութեան, գերագոյն, անքննելի, աստուածային:

ԳԵՐԱՐՏՕՍՐ, գ. 1. Առատ արտասուք` արցունք: 2. փխբ. Մեծ լաց ու կոծ:

ԳԵՐԱՓԱՌ, ա. Գերագոյն փառք ունեցող, փառքով բոլորին գերազանցող, շատ փառաւոր` փառահեղ:

ԳԵՐԴԱՍՏԱՆ, ի, գ. 1. Ընտանիքը եւ նրա հետ ապրող ոչ արիւնակից մարդիկ: 2. Ինչք, ունեցուածք: 3. Հողային կալուածք (բնակչութեամբ հանդերձ):

ԳԵՐԵԴԱՐՁ, գ. Գերիների ազատութիւն` յետ դառնալը: ա. Գերիներին ազատող` փրկող:

ԳԵՐԵԶՄԱՆԱԿՈՒՐ, ա. Գերեզմանին կերակուր եղած, մեռած ու թաղուած:

ԳԵՐԵԶՄԱՆԱԿՐԿԻՏ, կրկտի, տա. ԳԵՐԵԶՄԱՆԱՀԱՏ ա. Գերեզմանը փորող` բացող եւ հանգուցեալի զարդերը` իրերը գողացող, դիակապուտ:

ԳԵՐԻ, գ. 1. Օտարութեան քշուած` ստրկութեան մատնուած մարդ: 2. Գերիների խումբ` բազմութիւն: ա. փխբ. Մէկին` մի բանի մոլեռանդօրէն նուիրուած:

ԳԵՐ Ի ՎԵՐՈՅ, նխ. Աւելի վեր` բարձր: մ. Աւելի շատ, աւելի քան: ա. Կատարեալ, բարձրագոյն:

ԳԵՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գերի լինելը, գերիների վիճակը` դրութիւնը: 2. Գերիների խումբ` բազմութիւն: 3. Ստրկութիւն: 4. փխբ. Թշուառութիւն:

ԳԵՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Գերունակ լինելը` գերունակի յատկութիւնը, գերազանցութիւն, մեծութիւն, առաւելութիւն:

ԳԶՐՈՑ, ի, աց, գ. 1. Դիմացկուն սեզից հիւսած կողով: 2. Տուփ, արկղիկ, պահարան:

ԳԷՋ, գիջոյ, ոց, ա. Թաց, խոնաւ: գ. Թացութիւն, խոնաւութիւն: ա. փխբ. Ցանկասէր, վաւաշոտ, անառակ:

ԳԹԱԳԻՆ, ա. 1. Գթութեամբ` գթով լի: 2. Գութ շարժող, ողորմագին, ցաւագին, պաղատագին:

ԳԹԵԼ, եցի, չ. 1.Գայթել, սայթաքել, ոտքը սահել: 2. փխբ. Ուղիղ ճանապարհից շեղուել, գայթակղուել, մոլորուել, սխալուել, խոտորուել, յանցանք գործել: ն. Գայթեցնել, կործանել, մոլորեցնել: ԳԺԴՄԵԼ (իմ)եցայ, չ. Խոժոռուել,

ԳԺԴՄՆԵԼ (իմ)դժկամել, մռայլուել, խոժոռ կերպարանք ընդունել:

ԳԺՏԵԼ1, եցի, ն. Խոժոռեցնել, տրտմեցնել, սիրտը ցաւեցնել:

ԳԺՏԵԼ2 (իմ), եցայ, չ. Գժտուել, մէկի հետ տարաձայնութիւն ունենալ, վիճել, ընդհարուել:

ԳԻԾ, գծի, ից կամ աց, գծոյ, ոց գ. 1. Երկարութեամբ ձգուած նշան` հետք` խազ: 2. (երկրչ.) Մակերեսի սահման, որ ունի միայն մէկ չափում` երկարութիւն: 3. Տառ, գիր: 4. Բիծ, սպի, նշան: 5. Ուղիղ շարք, տող:

ԳԻՆ, գնոյ, ոց, գ. 1. Որեւէ բանի արժէքը, արժողութիւն: 2. Գնելը, առեւտուր անելը: 3. Վարձ, վճար: 4. Գնուած իր` առարկայ:

ԳԻՆԱՐԲՈՒ, ի, աց, Գինի խմող, գինեմոլ, սեղանակից:

ԳԻՆԱՐԲՈՒՔ, ուաց, գ. Կերուխում, մեծ խնջոյք, խրախճանք:

ԳԻՆԵԶԷՆ, ա. Գինով հարբած` բորբոքուած` հարբեցրած:

ԳԻՆԵԶԻՆԵԼ (իմ), եցայ, չ. Գինով հարբել` բորբոքուել, գինովանալ:

ԳԻՆԵԶԻՆՈՒԹԻՒՆ, գ. Գինով հարբելը` բորբոքուելը, գինովութիւն, հարբածութիւն:

ԳԻՆԵՒԷՏ, ա. Գինով հարուստ` առատ, գինեբեր:

ԳԻՆԸՄՊՈՒ, ա. Գինի խմող` ճաշակող, գինարբու:

ԳԻՆԻ, նւոյ, նեաց, գ. Խմիչք, որ ստացւում է խաղողի հիւթի խմորումից:

* Ընդ գինի կամ

* ընդ գինիս Գինովանալ,

* մտանել հարբել:

* Զգինեօք անկանել

* Ի գինւոջ լինել

ԳԻՇԵՐ, ոյ, նաեւ ի, աց, գ. 1. Օրուայ` երեկոյից մինչեւ լուսաբաց ընկած ժամանակահատուածը: 2. Մութ, խաւար, մթութիւն: մ. Գիշերը, գիշեր ժամանակ:

* Գիշերաւ, մ. Գիշերը, գիշերով:

* Զհասարակ գիշերաւ, Կէսգիշերին:

ԳԻՇԵՐԱԳՆԱՑ, ա. Գիշերները շրջող: մ. Գիշերները շրջելով` քայլելով:

ԳԻՇԵՐԱԿՈՒԼ, ա. Գիշերը կլանող, խաւարը փարատող (արեգակի մասին):

ԳԻՇԵՐԱՄԱՐՏ, ի, ից, գ. Գիշերային մարտ` կռիւ: ա. Գիշերը պատերազմող` կռուող:

ԳԻՇԵՐԱՊԱՀ, ա./գ. Գիշերուայ պահապան` պահակ` հսկիչ (անձ): գ. Գիշերային պահպանութիւն` հսկողութիւն:

ԳԻՇԵՐԱՏԵՍԱԿա. Գիշերուայ տեսք

ԳԻՇԵՐԱՏԵՍԻԼունեցող, սեւատեսիլ, սեւադէմ:

ԳԻՇԵՐՕԹԵԼ (իմ), թեալ, չ. Գիշերը մնալ` օթեւանել որեւէ տեղում, գիշերել:

ԳԻՋԱԿԱՆ, ա. Գիջութեան յատուկ` վերաբերող, ցանկական, վաւաշոտ, տռփական:

ԳԻՋՈՒԹԻՒՆ, գ. 1. Թաց` խոնաւ` տամուկ լինելը, խոնաւութիւն: 2. Ցանկասիրութիւն, վաւաշոտութիւն, անառակութիւն:

ԳԻՍԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Երկար մազերով, հերարձակ: 2. Պոչաւոր: ա./գ. Աստծու ուխտաւոր:

ԳԻՏԱՀԱՐՑ, ի, ից, ա. Գուշակութիւններ ստանալու նպատակով գիտուններին` կախարդներին` վհուկներին դիմող:

ԳԻՏԵԼ, տացի, տեա՛ կամ տա՛, ն. 1. Գիտենալ, իմանալ: 2. Ճանաչել, տեղեկանալ: 3. Հասկանալ, ըմբռնել, գիտակցել: 4. Համարել, ընդունել: չ. Սովոր լինել, կարող լինել, կարողանալ:

ԳԻՏՆԱԿԱՆ, ի, աց, ա. Գիտունին եւ գիտութեան յատուկ` վերաբերող, իմացողական, ճանաչողական: գ. Սուտ մարգարէ:

ԳԻՏՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Գիտուն լինելը, գիտնականի յատկութիւնը, գիտունութիւն, իմացութիւն:

ԳԻՏՈՂ, ի, աց, ա. 1. գիտուն, գիտնական: 2. Գուշակ, մարգարէ:

ԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Գիտենալը, գիտելիքների որոշակի պաշարի տիրապետելը: 2. Տեղեկութիւն, ծանօթութիւն, հմտութիւն: 3. Իմացութիւն, ճանաչողութիւն, հասկացութիւն: 4. Ուսմունք:

ԳԻՏՈՒՆ, տնոյ, ոց, ա. 1. Գիտելիքներով հարուստ, գիտնական, ուսում առած, ուսեալ: 2. Գիտակ, տեղեակ, հմուտ: 3. Գուշակ, հմայող: 4. Քաջածանօթ, յայտնի:

ԳԻՐ, գրոյ, ոց, գ. 1. Տառ, նշանագիր: 2. Այբուբեն: 3. Գրուածք, գրութիւն: 4. Ուղերձ, նամակ: 5. Գրաւոր կարգադրութիւն` հրաման, հրովարտակ: 6. Գիրք, մատեան, Ս.Գիրք, Աստուածաշունչ:

* Ի գիր արկանել` հանել Գրել, գրի

* Ի գրի` զգրի հարկանել առնել`

* Ընդ գրով արկանել նկարագրօրէն անցկացնել, շարադրել, արձանագրել:

* Ի գիր կամ

* ընդ գրով անկանել` լինել, .Գրուել, գրի առնուել:

ԳԻՐԳ, ա. Փափուկ մեծացած, փափկասուն, խնամուած:

ԳԻՒՏ, ի, ից, գ. 1. Մի բան գտնելը` գտնուելը. հնար: 2. Շահ, օգուտ: 3. Հնարք, ճարտարութիւն: 4. Հնարագիտութեամբ յայտնաբերուած` գտնուած բան. յայտնագործութիւն: 5. Իմաստ, բովանդակութիւն: ա. Գտնող, հնարող:

ԳԼԽԱԳԵՐԾ, ի, աց, ա. 1. Գլուխն ածիլած: 2. փխբ. Անպատկառ:

ԳԼԽԱԳԻՐ, գ./ա. Վերնագիր, վերտառութիւն:

ԳԼԽԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Գրքի բովանդակութիւնը` ցանկը:

ԳԼԽԱԿՈՐԵԼ (իմ), եցայ, չ. Ամօթից` տխրութիւնից գլուխը կախել` հակել, ամօթահար լինել, գլուխը կորցնել:

ԳԼԽԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Ուրիշների շարքում առաջին տեղը գրաւող, պետ, աւագ, իշխան, առաջնորդ, պարագլուխ: 2. Որեւէ հանգամանքով աչքի ընկնող` ուշադրութիւն գրաւող, երեւելի, նշանաւոր:

ԳԼԽԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գլխաւոր լինելը, գլխաւորի յատկութիւնը: 2. Բովանդակութիւն: 3. Գլխաւորելը, կատարելը, աւարտելը, գլուխ բերելը:

ԳԼՈՐԵԼ, եցի, ն. 1. Որեւէ բան տեղից տեղ տանել` իր առանցքի շուրջը պտտեցնելով: 2. Մի բան ցած տապալել, շուռ տալ, շրջել: 3. փխբ. Կործանել, տապալել, ոչնչացնել: կ. չ. Գլորուել, ընկնել, ցած ընկնել:

ԳԼՈՒԽ, գլխոյ, ոց, 1. գ. Մարդու մարմնի վերին, իսկ կենդանիների` վերին կամ առաջնային մասը, որ պարունակում է ուղեղը եւ զգայարանները: 2. նման. Առարկայի վերին մասը, ծայր, կատար, գագաթ: 3. Վերջ, վախճան: 4. Պետ, իշխան, գլխաւոր, առաջնորդ: 5. Առարկաներից իւրաքանչիւրը որպէս առանձին` մէկ միաւոր: 6. Դրամական գումար, դրամագլուխ: 7. Գրքի հատուած` բաժին` մաս, գլխակարգութիւն:

* Ի գլուխ հանել` տանել, Գլուխ բերել, վերջացնել, ամբողջացնել:

* Ի գլուխ ելանել` երթալ` հասանել, Գլուխ գալ, վերջանալ, աւարտուել:

ԳԾԱԳԻՐ, գրի, րաց, գ. 1. Կնիք, դրոշմ, օրինակ, տիպ, նմանութիւն: 2. Նշանագիր, տառ: ա. Դրոշմած, գծած: գ. Գրող, գրագիր:

ԳԾԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Առարկայի պատկերը` օրինակը գծելով արտայայտել: 2. Ծրագրել, ուրուագծել, պատկերել: 3. Ձեւացնել, որեւէ բանի արտայայտութիւն տալ:

ԳՆԱԼ, ացի, գնա՛, չ. 1. Տեղից տեղ փոխադրուել, առաջ ընթանալ: 2. Ճանապարհ ընկնել, ուղեւորուել, մեկնել: 3. Քայլել, շրջել, ման գալ: 4. փխբ. Վարուել, կեանք վարել: 5. Հոսել: 6. Անցնել, ըստ ժամանակի հեռանալ, կորչել:

* Գնալ զկնի` զհետ, Հետեւել, մէկի հետեւից գնալ, մէկին հետեւել:

ԳՆԱՑԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Գնացող, շարժուն, շարժուող: 2. Փախստական: 3. Ճանապարհորդ, ուղեւոր: 4. Նա, որ գնալու` մեռնելու` վախճանուելու է:

ԳՆԱՑՔ, ցից, ցիւք, գ. 1. Գնալը, գնալու գործողութիւնը: 2. Շարժում, տեղափոխութիւն: 3. Հոսանք, ընթացք (ջրի): 4. Անցած` անցնելիք ճանապարհ: 5. Ճեմելու տեղ, ճեմելիք, զբօսարան: 6. Վարուեցողութիւն, վարքագիծ, վարք:

ԳՈԳ, ոյ, ոց, գ. 1. Գիրկ: 2. Փոս, որ գոյանում է մարդու փորի եւ ազդրերի միջեւ (նստած վիճակում): 3. Շորի այն մասը, որ ծածկում է գիրկը, զգեստի առջեւի քղանցքը: 4. Առհասարակ` ներս ընկած կամ փոս ընկած տեղ. խորշ, ծով, ծոց: 5. Երկրի խորքերը` ընդերքը: ա. Փոս ընկած, գոգաւոր:

ԳՈԳԵԼ, եցի, ն. 1. Գոգաւոր` գոգաձեւ դարձնել, ներսի կողմից փոս գցել, գոգաւորել: 2. Գրկել, գոգն առնել:

ԳՈՀԱՆԱԼ, ացայ, չ. 1. Գոհ լինել, գոհ մնալ եղածով: 2. Իր գոհունակութիւնն արտայայտել:

ԳՈՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Գոհունակութիւն, գոհ` բաւարարուած լինելը: 2. (եկեղ.) Հաղորդութեան խորհուրդը:

ԳՈՂ, ոյ, ոց, գ. Ուրիշի ունեցուածքը յափշտակող` գողացող: ա. Գողային, նենգ:

ԳՈՂԱՀԱՆ, ա./գ. Գողի տարածը` յափշտակածը, գողօն:

ԳՈՂԱՆԱԼ, ացայ, ն. 1. Ուրիշի ունեցուածքը իւրացնել: 2. Խորամանկութեամբ` նենգօրէն յափշտակել: 3. Վարպետօրէն` խորամանկութեամբ խաբել: 4. Որեւէ հնարքով խլել, կորզել: 5. Անհետացնել, վերացնել, ջնջել:

ԳՈՂԱՑԻԿ, ա. Գողունի, գաղտնի եւ ծածուկ եղած, գաղտագողի:

ԳՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Գողանալը, գողութիւն անելը: 2. Գողացուած իրեր, գողօն: 3. Դաւաճանութիւն, խարդախութիւն:

ԳՈՂՈՒՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Գողացուած, գողութեամբ ձեռք բերուած: 2. Անհարազատ:

ԳՈՂՏՐԱԲԱՐԲԱՌ, ա. Քաղցրալեզու, քաղցրախօս, հաճոյախօս, կեղծաւոր, շողոքորթ:

ԳՈՅ, ի, ից, գ. 1. Գոյութիւն ունեցող էակ, արարած, գոյացութիւն, գոյակ: 2. Աստուած: 3. Էութիւն, գոյութիւն, ինքնութիւն, իսկութիւն: 4. Առարկայ, իր: 5. Ունեցուածք, հարստութիւն:

ԳՈՅԱԿԱՆ, ի, աց, ա. Գոյութիւն ունեցող, գոյաւոր, գոյացական:

ԳՈՅԱՆԱԼ, ացայ, չ. 1. Գոյութիւն ունենալ` ստանալ, առաջ գալ, ստեղծուել: 2. Բաղկանալ, լինել:

ԳՈՅԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Գոյացած` գոյաւոր բան, ինքնակայ գոյութիւն` էութիւն` էակ: 2. Որեւէ իր, մարմին, առարկայ: 3. Անձնաւորութիւն, անձ: 4. Գոյաւորութիւն:

ԳՈՅԵՂԷՆ, ղինի, նաց, ա. Գոյաւոր, գոյացական, գոյեղ:

ԳՈՅԵՂՈՒԹԻՒՆ, գ. Գոյեղ` ստեղծուած` գոյացած լինելը, լինելիութիւն:

ԳՈՅԵՂՈՒՏ, ղտի, ից, ա. Գոյեղ, գոյեղէն, գոյացական:

ԳՈՅԺ, գուժի, ից, գ. 1. Աղէտի` չարիքի մասին լուր` տեղեկութիւն, վատ լուր, բօթ: 2. Գոյժի յարուցած վշտի արտայայտութիւն, լաց ու կոծ, ողբ:

* Գոյժ առնել` արկանել` տալ, Վատ լուր հաղորդել, գուժել:

ԳՈՅՆ (պհլ.), գունոյ, ոց, նաեւ գունի, ից, գ. 1. Երանգ: 2. Գոյն տուող նիւթ` ներկ: 3. Գունաւոր իր` առարկայ: 4. փխբ. Դալկութիւն, դեղնախտ: նխ. Պէս, նման, իբրեւ, ըստ: մ. Ըստ օրինակի` ձեւի:

ԳՈՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Լինելը, լինելիութիւն: 2. Գոյացած էակ, գոյակ: 3. Գոյացութիւն, էութիւն: 4. Աստուած, աստուածութիւն: 5. Ունեցուածք, հարստութիւն:

ԳՈՆՋԱՆԱԼ, ացայ, չ. Խեղանդամ` հաշմանդամ դառնալ, արատաւոր դառնալ:

ԳՈՆՋՈՒԹԻՒՆ, գ. Քոսոտ` բորոտ լինելը, քոսոտութիւն, բորոտութիւն, խեղութիւն:

ԳՈՎ, ի, գովք, ից, գ. Գովեստի` գովասանքի խօսք, դրուատանք:

ԳՈՎԱՍԱՆ, ա. Գովեստի խօսք ասող, գովասաց, գովաբանող: գ. Գովասանութիւն:

ԳՈՎԱՍԱՆԱԿԱՆ, ա. Գովասանքի արժանի, գովական, գովեստական, ներբողական:

ԳՈՎԵԼ, եցի, ն. 1. Մէկի արժանիքը գովաբանել, դրուատել: 2. Փառաւորել, մեծարել, հռչակել: 3. Բարեբանել, փառաբանել, օրհնել: 4. Երանի տալ, երանել: չ. Պանծալ, պարծենալ:

ԳՈՐԾ, ոյ, ոց, գ. 1. Որեւէ գործ կատարելը, աշխատանք, արհեստ, զբաղմունք: 2. Աշխատանքի վաստակը` արդիւնք: 3. Ծառայութիւն, պաշտօն: 4. Արարմունք, զբաղմունք, արարք: 5. Կառուցուածք, շինուածք, յօրինուածք:

* Ի գործ ածել` առնել` առնուլ` արկանել` տանել, Գործածել, գործադրել, բանեցնել, ծառայեցնել մի բանի:

* Ի գործ անկանել (իմ), Գործադրուել:

* Ձեռն ի գործ առնել Ձեռք զարկել,

* Ձեռն ի գործ արկանել ձեռնարկել, մի գործ սկսել:

ԳՈՐԾԱԿ, ա. Գործող, հեղինակ: գ. Պատճառ:

ԳՈՐԾԱԿԱԼ, ի, աց, գ. 1. Երկիրը կամ նրա առանձին նահանգը կառավարող պաշտօնեայ, կուսակալ: 2. (եկեղ.) Հոգեւոր գործերի վերակացու` կառավարիչ (թեմի որեւէ մասում` առաջնորդի իշխանութեան տակ):

ԳՈՐԾԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Գործով կատարուող` իրագործուող, գործնական: 2. Գործ անել իմացող, իրագործող, գործունեայ:

ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆգ. 1. Գործ անելը`

ԳՈՐԾԱՌՈՒԹԻՒՆկատարելը, գործ ձեռնարկելը, կատարուելիք գործ: 2. Պաշտօն: 3. Ծառայութիւն:

ԳՈՐԾԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Գործելու` աշխատելու տեղ, գործատուն, արհեստանոց, խանութ: 2. Մարմնի մաս, զգայարան: 3. Գործիք:

ԳՈՐԾԱՐԱՆԱԿԱՆ, ա. 1. Գործարանին` ձեռնարկութեանը յատուկ: 2. Գործով կատարուող` իրագործուող, գործնական: գ. Գործարան` ձեռնարկութիւն ունեցող:

ԳՈՐԾԱՒՈՐ, ի, աց, գ. 1. Բանուոր, արհեստի տէր: 2. Մշակ, հողագործ: ա. Գործունեայ, յաջողակ, ազդու, ուժեղ:

ԳՈՐԾԱՒՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Գործաւորին` բանուորին յատուկ` վերաբերող: 2. Ներգործելու` ազդելու ընդունակ, ազդող, արարողական:

ԳՈՐԾԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գործ ձեռնարկելը, աշխատանք, գործ: 2. Ներգործելու կարողութիւն, ազդողութիւն: 3. Գրաւոր գործ. գրուածքի մաս` գլուխ:

ԳՈՐԾԵԼ, եցի, եա՛, ն. 1. Աշխատանք կատարել, գործ անել: 2. Մշակել (հողը, այգին): 3. Անել, կատարել: 4. Մի արդիւնք առաջ բերել, առաջացնել:

ԳՈՐԾԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Ինչ որ պէտք է լինի` արուի, անելիք: 2. Գործուած, արուած, եղած: 3. Գործող, անող, կատարող:

ԳՈՐԾԻ, ծւոյ, ծեաւ կամ ծւով, գործիք, ծեաց կամ ծուոց, ծեօք կամ ծւովք, գ. 1. Գործիք: 2. Նուագարան: 3. Բնախօսական գործարան, օրգան: 4. փխբ. Ուրիշի ազդեցութեանը ենթարկուած կամազուրկ մարդ: 5. փխբ. Միջնորդ, միջամտող, առիթ:

ԳՈՐԾԻԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Գործարան (2) ունեցող, օրգանական: 2. Գործիքի միջոցով կատարուող: 3. Գործնական, գործունեայ:

ԳՈՐՈՎ, ոյ, ոց, գ. 1. Սաստիկ գութ, սէր, գթասիրութիւն, փաղաքշանք: ա. Սրտաճմլիկ, ճնշող:

ԳՈՐՈՎԱԳՈՒԹա. 1. Գթով եւ սիրով լի`

ԳՈՐՈՎԱԿԱԹլեցուն, գորով ու գութ արտայայտող, բարեգութ, գթած: 2. Գթասիրական, խանդաղատական:

ԳՈՐՈՎԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. Գութ` գորով շարժել` առաջացնել, գորովանք արտայայտել, խանդաղատել, գթասիրել:

ԳՈՒԲ (ասոր.), գբոյ, ոց, գ. 1. Խորունկ փոս, հոր: 2. Ջրափոս, ջրհոր: 3. Խորխորատ, վիհ, խորշ:

ԳՈՒԹ, գթոյ, ոց, գ. 1. Կարեկցութիւն, գթութիւն, խղճահարութիւն: 2. Սէր, համակրանք: 3. Աղաչանք, պաղատանք (գութը շարժելու համար):

* Արկանել գութս առաջի ուրուք, Գութը շարժել, պաղատել:

* Արկանել գութ զոմամբ, Մէկին գթալ` կարեկցել:

ԳՈՒԺԱՒՈՐի, աց, ա./գ. Բօթաբեր, վատ

ԳՈՒԺԿԱՆլուր բերող (անձ): ա. Լացուկոծ դնող: գ. Գոյժ, վատ լուր, ցաւալի դէպք` անցք:

ԳՈՒԺԵԼ, եցի, չ. 1. Գոյժի ձայն բարձրացնել, ճչալ, ողբալ, լացուկոծ անել: 2. Գոյժի ձայն բարձրանալ, ճիչ` աղաղակ լսուել: ն. Վատ լուր հաղորդել, գոյժը տարածել:

ԳՈՒՂՁ(Ն), գղձան, գ. Հողի կոշտ, կոշտ հողակտոր, հողի խոշոր կտոր:

ԳՈՒՄԱՐԵԼ, եցի, ն. 1. Հաւաքել, մի տեղ համախմբել: 2. Համախմբուել մէկի դէմ, կռուի պատրաստուել: 3. Հաւաքուած զօրքի հրամանատարութիւնը մէկին յանձնել, զօրքի հրամանատար նշանակել: 4. Հաշուել (ժամանակը, տարիները): կ. չ. 1. Հաւաքուել, ամփոփուել: 2. Շփոթուել, շփոթուած մնալ:

ԳՈՒՄԱՐՏԱԿ (պհլ.), ի, իւ կամ աւ, գ. 1. Զօրագունդ, զօրախումբ, բանակ: 2. Խումբ, բազմութիւն: ա. Խմբուած, հաւաքուած:

ԳՈՒՆԱԿ (պհլ.), գ. 1. Գոյն, երանգ: նխ. Նման, պէս, ըստ: մ. Տեսակ-տեսակ, պէս-պէս:

ԳՈՒՆԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Գունաւոր դարձնել, գոյն տալ, գունազարդել: 2. փխբ. Ուրիշ կերպարանք տալ, ուրիշ գոյնով ներկայացնել, այլակերպել: եցայ. չ. նոյն նշ.-ով:

ԳՈՒՆԴ1(պհլ.), գնդոյ կամ գնդի, դիւ կամ դաւ, գ. 1. Կլոր ձեւ ունեցող իր` առարկայ, գնդանման զանգուած: 2. Ճրագարանի միջի գնդաձեւ ամանը, որի մէջ ձէթ էին լցնում. լապտեր: 3. Երկնակամար: 4. Ակնակուռ գնդակ թագաւորների ձեռքին, որպէս իշխանութեան նշան: 5. Երկնային լուսատու մարմին: 6. Ծովի խորութիւնը չափելու գործիք:

ԳՈՒՆԴ2(պհլ.), գնդի, դաց կամ դից, գ.

1. Ընդհանուր զօրքի խոշոր հատուած:

2. Բազմութիւն, խումբ, դաս:

ԳՈՒՇԱԿ, գ./ա. Մարգարէ, ճշմարիտ` կեղծ բաներ գուշակող (անձ): ա./գ. Չար լուրեր բերող (անձ):

ԳՈՒՇԱԿԵԼ, եցի, ն. 1. Մի բան նախապէս գիտենալ եւ դրա մասին յայտնել, կանխատեսել: 2. Նախապէս իմաց տալ, նախազգուշացնել, տեղեկացնել, յայտնել:

ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Գուշակ լինելը, գուշակելը: 2. Նախատեսութիւն, մարգարէութիւն: 3. Գաղտնի ազդարարելը, լուր տալը, մատնելը: 4. Յայտարարութիւն, նշանակ, նշան:

ԳՈՒՊԱՐ, ի, աց կամ ից, գ. 1. Կռիւ, պատերազմ, մենամարտ, մրցութիւն:

ԳՈՒՊԱՐԵԼ, եցի եւ եցայ, չ. Կռուի բռնուել, մարտնչել, մաքառել, մրցել:

ԳՐԱԳԻՐ, գրի, րաց, գ. Հեղինակ, մատենագիր: ա. Ճարտար` լաւ գրող:

ԳՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Գրականութեամբ զբաղուող, ուսեալ: 2. Քերականութեան հմուտ, քերականութեան ուսուցիչ: 3. Փորագրութեանը` քանդակագործութեանը վերաբերող` յատուկ:

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Գրի առնուած ստեղծագործութիւն: 2. Քերականութիւն:

ԳՐԱՄԱՐՏԻԿՈՍ (յուն.), ի, աց, ա./գ. Քերականութիւն լաւ իմացող. քերական, ուսումնական, գրագէտ (մարդ):

ԳՐԱՊԱՆ (պհլ.), ի, աց, գ. 1. Զգեստի եզր` քղանցքի կամ օձիքի վրայ եւն: 2. Վակաս, ուսանոց:

ԳՐԱՊԱՆԱԿ (պրսկ.), ի, աց, գ. 1. Անձի պահպանութեան` ապահովութեան գիր` չար աչքի` վտանգի դէմ, համայիլ, բժժանք: 2. Քահանայապետի վակաս:

ԳՐԱՒ (պհլ.), ի, աց կամ ից, գ. 1. Իր կամ գումար` իբրեւ պարտքի վերադարձման երաշխիք, գրաւական: 2. Գրաւով պարտք առնել-տալու գործողութիւնը: 3. Կանխավճար, նախավճար: 4. Ապացոյց, նշան: 5. Փրկագին, փրկանք:

ԳՐԱՒԱԿԱՆ, ի, աց, գ. 1. Գրաւ դրուած իր` առարկայ` գումար, գրաւ: 2. Երաշխիք, ապահովանք: 3. Պատանդ: 4. Փրկանք, փրկագին:

ԳՐԱՒԵԼ, եցի, ն. 1. Գրաւ առնել` վերցնել մի բան: 2. Ձեռք գցել, տիրանալ, տիրել: 3. Բռնադատել, հարկադրել: 4. Գրաւից ազատել, փրկագին տալ, փոխանակել:

ԳՐԱՒՈՐԱԿԱՆ, ա. 1. Գրաւոր աւանդուած (մանաւանդ` Ս.Գրքում գրուած), օրինական: 2. Գրուած, գրութեան միջոցով յայտնած` հաղորդուած:

ԳՐԳԵԼ, եցի, ն. 1. Գուրգուրանքով` փաղաքշանքով պահել` խնամք տանել, գուրգուրել: 2. Ամոքել, մեղմացնել, քաղցրացնել:

ԳՐԳՌԵԼ, եցի, ն. 1. Մի բանի դրդել` մղել` հրահրել: 2. Առաջ բերել, յարուցել, պատճառել: 3. Յուզել, բորբոքել, բարկացնել:

ԳՐԳՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Վէճ, կռիւ, խռովութիւն, յուզում, հակառակութիւն. 2. Գրգռելը, գրգռում, գրգիռ:

ԳՐԵԱՆ, գրենոյգ. յոգն. 1. Գրքեր,

ԳՐԵԱՆՔ, գրենացգրքերի որոշակի քանակութիւն: 2. Նշանագրեր, տառեր, այբուբեն:

ԳՐԵԼ, եցի, եա՛, ն. 1. Գրերը` տառերը որեւէ բանի միջոցով դրոշմել` պատկերել: 2. Գրելով դրոշմել, գրային նշաններով արտայայտել: 3. Միտքը գրաւոր կերպով հաղորդել, գրի առնել, շարադրել, արձանագրել: 4. Փորագրել, քանդակել, դրուագել: 5. Նկարել, գծագրել:

ԳՐԻՉ, գրչի, չաց, ա./գ. Գրող, գրագիր, պատճէնող, դպիր: գ. (յունաբ.) Նկարիչ:

ԳՕՍ, ա. 1. Չոր, չորացած (մարմնի անդամ կամ ծառ): 2. Հաշմանդամ, խեղանդամ:

ԳՕՍԱՆԱԼ, ացայ, չ. Գօս դառնալ, չորանալ, սմքել:

ԳՕՍՈՒԹԻՒՆ, գ. Գօս լինելը, գօսանալը, չորանալը, սմքելը:

ԳՕՏԵՒՈՐԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Գօտի կապել (ուրիշի կամ ինքն իրեն): 2. փխբ. Կազմ ու պատրաստ լինել, գօտեպնդուել, զօրանալ:

ԳՕՏԷՄԱՐՏԵԼ (իմ), եցայ, չ. Գօտէմարտ վարել, մենամարտել:

ԳՕՏԷՊԻՆԴ, ա. 1. Գօտին պինդ կապած. 2. փխբ. Կազմ ու պատրաստ, համարձակ, արի:

Դ

ԴԱԴԱՐ, գ. 1. Հանգիստ, խաղաղութիւն: 2. Անդորրութիւն, անդորր: 3. յոգն. Հանգիստ առնելու` հանգստանալու տեղ, բնակարան, տուն, բոյն, որջ եւն:

ԴԱԴԱՐԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Հանգիստ առնել, հանգստանալ, կանգ առնել, հանդարտուել, վերջ տալ: 2. Իջեւանել, օթեւանել:

ԴԱԴԱՐՈՒԹԻՒՆգ. 1. Դադար` հանգիստ

ԴԱԴԱՐՈՒՄՆառնելը, հանգստանալը: 2. Վերջ տալը, վերջացնելը, վերջ, աւարտ:

ԴԱԼԱՐ, ա. 1. Կանաչ, մատղաշ: 2. Նոր, թարմ, տաք: 3. Ճկուն, ճկուող: 4. Խոտից, կանաչից պատրաստուած: գ. Բուսնող` կանաչ խոտ, խոտեղէն, կանաչեղէն:

ԴԱԼԱՐԱԳԵՂ, ա. Կանաչով գեղեցկացած, կանաչագեղ:

ԴԱԼԱՐԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Դալարով` կանաչով զարդարուած լինելը, կանաչազարդ լինելը:

ԴԱԼԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Դալար դառնալ, կանաչել, բուսնելու ընդունակ դառնալ: 2. փխբ. Բեղմնաւորուել, պտղաբեր դառնալ:

ԴԱԼԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Դալար` կանաչ լինելը: 2. Մատղաշ լինելը, մատղաշութիւն:

ԴԱԼՈՒԿՆ, լկանգ. (բժշկ.) Դեղնուկ,

ԴԱԼՈՒՆԿՆ, լնկանդեղնախտ, դեղնացաւ, դեղնութիւն:

ԴԱՀԱՄՈՒՆՔ, մանց, գ. 1. Նուէր, ընծայ (մանաւանդ ուտելիքով, ըմպելիքով): 2. Կաշառք:

ԴԱՀԵԿԱՆ (պրսկ.), ի, գ. 1. Արծաթէ կամ ոսկէ դրամ` տասանոց: 2. Ծանրութեան չափ = 4,53 գրամի:

ԴԱՅԵԱԿ (պհլ.), եկի, կաց, գ. 1. Ընդհանրապէս` սնուցիչ: 2. Դաստիարակ, խնամակալ (արական սեռի): 3. Ստնտու, ծծմայր:

ԴԱՆԴԱՂԱՄԱԾ, ա. Թանձրացած, թանձրամած, մամուռ կապած (ջրի մասին):

ԴԱՆԴԱՂԵԼ1, եցի, ն. Դանդաղ դարձնել, դանդաղեցնել:

ԴԱՆԴԱՂԵԼ2 (իմ), եցայ, չ. Դանդաղ` ծանր շարժուել, յապաղել, ծուլանալ:

ԴԱՆԴԱՉ, ի, ից, գ. 1. Տատանուելը, տարուբերուելը, երերալը: 2. փխբ. Ցնդաբանութիւն, բարբաջանք:

ԴԱՆԴԱՉԵԼ, եցի, չ. 1. Երերալ, տատանուել, տարուբերուել, դէս ու դէն ընկնել: 2. Բարբաջել, ցնդաբանել, անկապ-անկապ խօսել` դուրս տալ:

ԴԱՇԽՈՒՐԱՆ, ի, աց, գ. Կոնք, լագան, տաշտ:

ԴԱՇՆ (պհլ.), շին, դաշինք, շանց, գ. Ուխտ, դաշինք: ա. Ներդաշնակ, կանոնաւոր, չափաւոր: մ. Մեղմ, մեղմով, կամաց:

ԴԱՇՆԱԿԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Ներդաշնակ, բարեյարմար: 2. Վայելուչ եղանակ ունեցող:

ԴԱՇՆԱԿԱՒՈՐԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. Դաշնակից դարձնել, դաշնակից դառնալ, դաշինք կապել` կնքել, կռել:

ԴԱՇՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Դաշնակցելը, դաշինքով` ուխտով մէկի հետ կապուելը: 2. Միաբանութիւն, համերաշխութիւն: 3. Մեղմելը, չափաւորելը, ներդաշնակելը:

ԴԱՌՆ, ռին, դառինք, ռանց, ա. 1. Աղի, կծու, լեղի, անախորժ: 2. փխբ. Դժնդակ, դաժան, սաստիկ: մ. Ցաւագին կերպով, դառնապէս: գ. Դառը բանջար:

ԴԱՌՆԱԲԱՐՈՅ, ա. Դժնդակ` խիստ բնաւորութիւն ունեցող, խստաբարոյ, ժանտ:

ԴԱՌՆԱԲԵՐ, ա. Դառնութիւն բերող, դառն պտուղ բերող:

ԴԱՌՆԱԹՈՅՆ, ա. Խիստ` սաստիկ թունաւոր, մահացու թոյն պարունակող:

ԴԱՌՆԱԼ, դարձայ, դա՛րձ, դարձի՛ր, չ. 1. Հակառակ ուղղութեամբ յետ գալ, յետ դառնալ, վերադառնալ: 2. Շարժման ուղղութիւնը փոխել: 3. Փոխուել մի բանի, փոխարկուել:

* Դառնալ աւուր, Երեկոյեանալ, երեկոյ դառնալ, իրիկնանալ:

ԴԱՌՆԱՀԱՄԲՈՅՐ, ա. Անբարեհամբոյր, դժնեայ, դժնի, դաժան, անհաշտ:

ԴԱՌՆԱՄԱՀ, ա. Չարչարուելով` տանջուելով մահացող: մ. Տանջամահ լինելով:

ԴԱՌՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Դառն համ ստանալ, կծուել: 2. Դառնութիւն զգալ (դառն բան ճաշակելուց): 3. փխբ. Վշտանալ, նեղանալ, զայրանալ:

ԴԱՌՆԱՇԽԱՏ, ա. Շատ նեղութիւն պատճառող, չարչարալից, տաժանելի, տառապալի:

ԴԱՌՆԱՇՈՒՆՉ, ա. 1. Դառնապէս` սաստկութեամբ փչող, ցրտաշունչ: 2. Չարութիւն շնչող` փչող, դաժան, կատաղի:

ԴԱՌՆԱՎԷՐ, ա. Ծանր վիրաւորուած, ծանր վէրք ունեցող:

ԴԱՌՆԱՏԵՍԻԼ, ա. Դառն` քստմնելի տեսք ունեցող, սոսկում պատճառող:

ԴԱՍ, ու, ուց կամ ի, ից, գ. 1. Անձերի` կենդանիների` առարկաների` երեւոյթների որեւէ ընդհանուր յատկանիշով բնորոշուող խումբ` բազմութիւն, կարգ, գունդ, հոյլ, ջոկ: 2. Շարք, աստիճան: 3. Զօրքի բազմութեան կարգը: 4. Երգիչների կանգնելու տեղը եկեղեցում` սեղանի աջ եւ ձախ կողմերում:

ԴԱՍՏԱԿԵՐՏ (պրսկ.), ի, աց կամ ից, գ. 1. Ձեռակերտ շէնք` շինութիւն: 2. Ագարակ: 3. Շէն, աւան, գիւղ: 4. փխբ. Սեփական ձեռքի աշխատանք, սիրելի` խնամուած` փայփայուած անձ կամ իր:

ԴԱՍՏԱՌԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Ձեռքի` երեսի սրբիչ: 2. Թաշկինակ, մաքուր կտաւ:

ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ, եցի, ն. 1. Կրթել, հրահանգել, սովորեցնել, խրատել: 2. Սանձահարել, զսպել:

ԴԱՏ (պհլ.), ի, ից, գ. 1. Դատաստան, դատավարութիւն: 2. Դատավճիռ: 3. Հիմք, իրաւունք, օրինական պատճառ:

* Դատ առնել. 1. Դատել, իրաւունքը վերականգնել: 2. Հատուցել, վրէժխնդիր լինել:

* Դատ դնել, Դատ բացել` սկսել մէկի դէմ:

ԴԱՏԱԽԱԶ, ի, աց, գ. Ոսոխ, հակառակորդ. ամբաստանող:

* Դատախազ լինել, Ամբաստանել, բողոքել:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹԻՒՆ, գ. Ամբաստանութիւն, բողոք, հակառակութիւն:

* Դատախազութեամբ ունել ինչ, Բռնի ուժով` անիրաւացի կերպով` գրաւել` ձեռք բերել:

ԴԱՏԱՊԱՐՏ, ա. Յանցաւոր, յանցագործ: գ. Մեղադրելի յանցանք, դատապարտութիւն:

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ, եցի, ն. 1. Պատժի վճիռ կայացնել` յանցաւոր ճանաչելով, պատժել: 2. Խստութեամբ դատել, դատապարտելի համարել, պախարակել: 3. փխբ. Ստիպել, հարկադրել:

ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Դատարանի վճռով դատապարտելը` դատապարտուելը: 2. Մահապարտութիւն:

ԴԱՏԱՍՏԱՆ (պհլ.), ի, աց, գ. 1. Դատ, դատելը: 2. Դատավճիռ: 3. Դատ անելու` վարելու տեղ, դատարան: 4. Դատապարտութիւն, պատիժ:

* Դատաստան առնել, Դատապարտել, մեղադրել:

ԴԱՏԱՐԿԱՊՈՐՏ, ա. Չաշխատող ու ձրիակեր, պորտաբոյծ:

ԴԱՏԱՐԿԱՍՈՒՆ, ա. Դատարկ` պարապ` անգործ ապրող, դատարկակեաց:

ԴԱՏԱՒՈՐ (պհլ.), ի, աց, գ. 1. Դատելու իրաւունք ունեցող պաշտօնեայ: 2. Իշխանաւոր, որ իրաւունք ունէր պատժելու:

ԴԱՏԱՓԵՏ, ա. 1. Դատի պատճառով զրկանք կրած` հարստահարուած` նեղուած: 2. Զրկանքի մատնող, նեղիչ, ճնշող:

ԴԱՏԵԼ, եցի, ն. 1. Դատ կամ ԴԱՏԵԼ (իմ), եցայ, հ.դատաստան անել, դատարանում վճիռ կայացնել: 2. Դատապարտել, պատժել: 3. Վէճի մէջ մտնել` բռնուել, վիճել սկսել:

ԴԱՏՈՂԱԿԱՆ, ա. 1. Դատողին` դատաւորին յատուկ` վերաբերող: 2. Դատին` դատաստանին յատուկ` վերաբերող: 3. Դատող:

ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Դատող լինելը, դատաւորութիւն: 2. Դատելը, դատաստան: 3. Կարծիք:

ԴԱՐ1(ասոր.), ու, գ. 1. Շատ երկար ժամանակաշրջան, հարիւրամեակների տեւողութիւն: 2. Սերունդ, պորտ:

ԴԱՐ2, ի, ից, գ. 1. Զառիվայր բարձրութիւն: 2. Գետի զառիվայր ափ: 3. Հրուանդան:

* Դարիւ եւ դարիւ, մ. Մինչեւ ափերը բարձրացած, լեփ-լեցուն (գետի մասին):

ԴԱՐԱՆ (պհլ.), ի, աց, գ. 1. Պահարան, զետեղարան: 2. Ապաստարան, պատսպարան: 3. Թաքստոց` թշնամու կամ որսի վրայ յանկարծակի յարձակուելու համար: 4. փխբ. Դաւ, ծուղակ, որոգայթ (հակառակորդին բռնելու համար):

ԴԱՐԱՆԱԿԱԼ, ի, աց, ա. Դարան մտած, թաքնուած, թաքստոցում սպասող:

ԴԱՐԱՆԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Դարան մտած զօրամասի պետ: 2. Պատսպարանի` թաքստոցի վերահսկիչ:

ԴԱՐԱՆԵԼ (իմ), եցայ, չ. 1. Դարան մտնել, դարանակալել: 2. Դարան մտած սպասել:

ԴԱՐԱՒԱՆԴ, ի, աց, գ. 1. Բարձր տեղ, բարձունք: 2. Գետի զառիվայր ափ: 3. Լեռան գլուխ` գագաթ, կատար: 4. Առարկայի դուրս ցցուած մաս, ելուստ:

ԴԱՐՁ, ի, ից, գ. 1. Յետ դառնալը, վերադառնալը, յետ գալը, վերադարձ. 2. Սխալ արարքից` ընթացքից հրաժարուելը, զղջալը: 3. Նոր հաւատ` դաւանանք ընդունելը: մ. Կրկին, նորից, վերստին, միւս անգամ:

* Դարձ առնել, 1. Յետ դառնալ, վերադառնալ: 2. Յետ դարձնել, վերադարձնել:

ԴԱՐՁԱԴԱՐՁ, ի, գ. Կրկին ու կրկին յետ դառնալը, վերադարձ:

ԴԱՐՁԱՒՈՐ, ա. Դարձի եկող, զղջացող, ապաշխարող:

ԴԱՐՁԴԱՐՁԵԼ (իմ), եցայ, չ. Կրկին դառնալ` գնալ-գալ:

ԴԱՐՁՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Յետ դառնալը, ստեպ-ստեպ շուռ գալը: 2. Շրջադարձ, պտոյտ տալը: 3. Հատուցում, փոխհատուցում, փոխարէնը (մի բանի): 4. Խօսքի խրթնութիւն, մանուածապատ ոճ: 5. Պատասխան:

ԴԱՐՄԱՆ (պհլ.), ոյ, ոց եւ ի, ից, գ. 1. Ճար, բուժամիջոց, դեղ: 2. Խնամք, հիւանդի սնունդ (ըստ բժշկի պատուերի): 3. Կերակուր, ուտելիք, սնունդ:

ԴԱՐՄԱՆԵԼ, եցի, ն. 1. Խնամք տանել, հոգալ, սնուցել, կերակրել: 2. Մշակել:

ԴԱՐՄԱՆԻՉ, նչի, չաց, ա. Դարմանող, խնամող, սնուցող:

ԴԱՒ (իրան.), ոյ կամ ու, ով, գ. Չարամիտ դիտաւորութիւն, խարդաւանք, խաբէութիւն, նենգութիւն, դարանակալութիւն, որոգայթ, ծուղակ (մահուան):

* Դաւ գործել, Նենգամիտ ու ծածուկ թակարդ` որոգայթ լարել, ծուղակ նախապատրաստել:

ԴԱՒԱՆԵԼ, եցի եւ եցայ, ն. Յայտնել իր համաձայնութիւնը մի բանի, հաստատել` վկայել մի բան:

ԴԱՒԵԼ, եցի, ն. Դաւ նիւթել, դաւաճանել, խաբել, մատնել:

ԴԱՒՈՂՈՒԹԻՒՆ, գ. Դաւելը, խաբէութիւն, նենգութիւն, դաւաճանութիւն, դաւադրութիւն:

ԴԱՓՆԻ (յուն.), նւոյ, նեաց, գ. (բսբ.) Դափնազգիների ընտանիքին պատկանող մշտադալար թուփ կամ ծառ. սարդենի:

ԴԵԳԵՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Մի բանով զբաղուել` պարապել, ժամանակ անցկացնել: 2. Մնալ մի տեղ:

ԴԵՂ, ոյ, ոց, նաեւ ի, ից, գ. 1. Խոտ, խոտաբոյս: 2. Սպեղանի: 3. Ճար, դարման: 4. Մահադեղ, թոյն: 5. Հուռութք, բժժանք, թալիսման: 6. Աչքի ծարիր: 7. Օծանելիք, անուշահոտութիւն: 8. Ներկ, թանաք, մելան: 9. Կայծքարով կրակ հանելու դիւրավառ նիւթ` այրած կտաւից կամ բամբակաթելից, աբեթ:

* Դեղ դնել, 1. Բուժել: 2. Սփոփել:

* Դեղ դալար, Բուժիչ խոտաբոյս:

* Դեղ մահու, Թոյն, մահադեղ:

ԴԵՂԱԳՈՐԾ, ա. 1. Թոյն պատրաստող: 2. Ներկ պատրաստող: 3. Դեղով` ներկով պատրաստուած, ներկած` ներկուած:

ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Նկարչութիւն, պատկերահանութիւն: 2. (յունաբ.) Կենդանագրութիւն:

ԴԵՂԱԿՈՒՐ ԼԻՆԵԼ, Թունաւորուել:

ԴԵՂԱՀՈՒՆԴ, գ. Իբրեւ դեղ գործածուող հունդ կամ սերմ:

ԴԵՂԵԼ, եցի, ն. 1. Դեղ տալ, դեղով բուժել: 2. Դեղ` թոյն տալ, թունաւորել: 3. Հուռութներով կապել` հմայել, կախարդել: 4. Խոտաբոյսերի գոյներով ներկել:

ԴԵՂԸՄՊՈՒԹԻՒՆ, գ. 1. Դեղ խմելը` խմել տալը, թունաւորելը: 2. Թոյն խմելը` խմեցնելը:

ԴԵՆ (պհլ.), ի, ից, գ. 1. Կրօն, հաւատ: 2. Աղանդ:

* Դենի մազդեզն, Մազդեզական` զրադաշտական կրօն, կրակապաշտութիւն:

ԴԵՌԱԲՈՅՍ, ա. 1. Նոր բուսած, նորածիլ: 2. փխբ. Մատաղ, դեռահաս:

ԴԵՍՊԱԿ (պհլ.), ի, աց, գ. Ծածկոյթով պատգարակ` գահաւորակ:

ԴԵՍՊԱՆ (պհլ.), ի, աց, գ. 1. Պատգամաւոր, պատգամախօս, պատուիրակ, միջնորդ: 2. Պաշտօնեայ (միջպետական յարաբերութիւններում):

ԴԵՐԲՈՒԿ,

* դարբուկ, բկի, կաց, գ. Քարքարոտ ու խորդուբորդ տեղ, առապար, քարափ:

ԴԷՄ (պհլ.), դիմի, ման, մանաւանդ` ԴԷՄՔ, դիմաց, մաւք(օք), գ. 1. Դէմք, երես: 2. Դիմացի` առջեւի կողմը, դէմը: 3. Անձ, անհատ: 4. Կերպարանք, կերպ, տեսք: 5. Հայեացք: 6. Նշանակութիւն: 7. Հանգամանք, օրինակ: 8. Դիտաւորութիւն, նպատակ: 9. Պատճառ:

* Ի դէմս նխ./մ. Մէկի կողմից, մէկի

* Ի դիմաց բերանից` անունից, յանձին, պատճառով, նայելով, փոխանակ, ըստ:

* Դէմ դնել Դիմել, ուղղել` շարժուել`

* Դէմս առնել գնալ որեւէ ուղղութեամբ, ճանապարհուել դէպի:

* Զդէմ ունել (իմ), Դէմը` առաջն առնել, դիմադրել, հակառակուել, յաղթահարել:

* Ի դէմս ածել` բերել, Յիշեցնել, առաջ բերել:

* Ի դէմս գալ, Դէմը` առաջը գալ, ներկայանալ:

* Դէմ կալ, Դէմ կանգնել, հակառակել:

ԴԷՊ1, դիպիգ. 1. Անցք, եղելութիւն,

ԴԷՊՔ, դիպացպատահմունք, դիպուած, անակնկալ: 2. Առիթ, պատեհութիւն, յարմար` պատեհ առիթ:

* Դէպ լինել, Դէպք լինել, դէպքը բերել, պատահել:

ԴԷՊ2, ի դիպում, ա. Յարմար, պատշաճ, նպաստաւոր, բարեյաջող:

* Դէպ է, մբ. Կարելի է, հնարաւոր է, կարող է լինել:

* Ի դէպ, մ. Ըստ պատշաճի, արժանապէս, յարմարօրէն, տեղին:

* Ի դէպ է, մբ. 1. Պատշաճ է, յարմար է, տեղին է, արժան է, վայել է: 2. Կարելի է, հնարաւոր է:

ԴԷՊ3, նխ. Դէպի:

ԴԷՏ (պհլ.), դիտի, տաց, գ. 1. Դիտող, տեսուչ, վերահսկիչ: 2. Լրտես: 3. Դիտելու տեղ, դիտանոց: 4. (յունաբ.) Դիտելու առարկայ, նշաւակ:

ԴԺԽԵՄ (պհլ.), ա. Չարաբարոյ, դաժան, անագորոյն:

ԴԺԿԱՄԱԿ, ի, աց, ա. 1. Անախորժ, անհաճոյ: 2. Դժկամ, չկամեցող, չարակամ, անբարեացակամ:

ԴԺՆԱԿՆ, ա. Դաժան` չար աչքեր ունեցող, չարակն:

ԴԺՆԱՀԱՅԵԱՑ, ա. Դաժան` չար հայեացք ունեցող, խոժոռադէմ:

ԴԺՆԴԱԿ (պհլ.), ա. 1. Դժնի, դաժան, անողորմ, անգութ: 2. Խիստ, սաստիկ, անտանելի, դժուարին: 3. (յունաբ.) Զօրաւոր, ճարտար:

ԴԺՆԴԱԿԱԲԱՐԲԱՌ, ա. Չարալեզու:

ԴԺՆԴԱԿԱԼՈՒՐ, ա. Ճնշող տպաւորութիւն գործող, քստմնելի:

ԴԺՆԴԱԿԱՐՄԱՏ, ա. Դառն արմատներ ունեցող, դառնարմատ:

ԴԺՆԴԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Դժնդակ լինելը, դժնդակի յատկութիւնը: 2. Դաժանութիւն, սաստկութիւն, խստութիւն. 3. Չարիք: 4. (յունաբ.) Ճարտարութիւն:

ԴԺՆԷԱՏԵՍԻԼ կամ ԴԺՆԵԱՏԵՍԻԼ, ա. Դժնի` չար` վատ կերպարանքով, խոժոռադէմ:

ԴԺՆԷՈՒԹԻՒՆ, գ. 1. Դժնի լինելը, դժնդակութիւն, դաժանութիւն, ժանտութիւն, վնասակարութիւն: 2. Դժկամութիւն, վիշտ:

ԴԺՈԽԱԴԱՏ, ա. Դժուար դատելի` որոշելի (օտար բառերի մասին):

ԴԺՈԽԱԶԳԻ, ա. Վատազգի, ստորին ծագում ունեցող:

ԴԺՈԽԱԶՆԵԱՅ, ա. 1. Դժոխատեսակ, դժոխքի ծնունդ համարուող, դժոխային: 2. փխբ. Անտանելի, դժուարին, ծանր, թշուառ:

ԴԺՈԽԱԿԵՆԴԱՆ, ա. Դժնդակ` վայրենու կեանք վարող, կատաղի վարք ու բարքով:

ԴԺՈԽԱՄԱՐՏ, ա. Որի հետ կամ որտեղ դժուար է կռուել:

ԴԺՈԽԱՏԱՆՋ, ա. Սաստիկ տանջող, տանջալից, ցաւատանջ:

ԴԺՈԽԱՐՄԱՏ, ա. (կրօն.) 1. Դժոխքում արմատ(ներ) ունեցող, դժոխքից բուսած. 2. Դժնեայ` դառն արմատներ ունեցող:

ԴԺՈԽԵՐԱՍԱՆա. 1. Դժուար

ԴԺՈԽԵՐԱՍԱՆԱԿսանձելի, դժուարասանձ, անսանձ, սանձակոտոր: 2. փխբ. Անհնազանդ, ըմբոստ, չհպատակուող:

ԴԺՈԽԸՆԿԱԼ, ա. 1. Դժուար բռնելի, անզուսպ, անսաստ: 2. Անհամբեր, իրեն չզսպող:

ԴԺՈԽՈՐՍԱԼԻ, ա. Դժուարութեամբ ըմբռնող, դժուարըմբռնելի, խրթին:

ԴԺՈՒԱՐԱԲԱՆ, ա. Դժուար հասկանալի, անըմբռնելի, դժուարիմաց, խրթին:

ԴԺՈՒԱՐԱԳԻՒՏ, ա. Դժուարութեամբ գտնուող, գտնուելը դժուար, հազուագիւտ:

ԴԺՈՒԱՐԱԴԱՏ, ա. Դժուարութեամբ դատող եւ վճիռ կայացնող:

ԴԺՈՒԱՐԱԼՈՅԾ, լուծի, ից, ա. 1. Դժուարութեամբ լուծուող` մասերի տրոհուող: 2. Դժուար լուծելի` բացատրելի, անմեկնելի, խրթին:

ԴԺՈՒԱՐԱԼՈՒՐ, ա. 1. Լսելու համար դժուար, ոչ ախորժալուր: 2. Դժուար հաւատալի: 3. Դժուարութեամբ լսող, խուլ:

ԴԺՈՒԱՐԱԾԻՆ, ա. 1. Դժուարութեամբ ծնող` ծննդաբերող: 2. Դժուարութեամբ ծնուած:

ԴԺՈՒԱՐԱԿԻՐ, կրի, րաց, ա. 1. Որ դժուար է կրել, ծանր: 2. Նեղութիւն պատճառող, ճնշող, անտանելի: 3. Դժուարութիւն` ծանրութիւն կրող, նեղութիւն քաշող:

ԴԺՈՒԱՐԱԿՈԽ, ա. Դժուարանցանելի, դժուարագնաց, անկոխ, քարքարոտ, առապար: ԴԺՈՒԱՐԱՀԱՃա. 1. Անհաճոյ, ԴԺՈՒԱՐԱՀԱՃԵԼԻանախորժ:

ԴԺՈՒԱՐԱՀԱՃՈՅ2. Դժուարութեամբ համաձայնող, դժկամ:

ԴԺՈՒԱՐԱՄԱՀ, ա. 1. Դժուարութեամբ` դժուար մեռնող: 2. Դժուար` տանջալից մահով մեռնող:

ԴԺՈՒԱՐԱՄՈՒՏ, ա. Դժուար` նեղ մուտք ունեցող, մուտք գործելու համար անմատչելի, անանցանելի:

ԴԺՈՒԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Դժուար դառնալ, դժուարութիւն առաջանալ: 2. Նեղսրտել, վշտանալ, նեղանալ: 3. Դժկամութիւն զգալ, անկարող լինել: 4. (յունաբ.) Ծանր` խիստ դառնալ:

ԴԺՈՒԱՐԱՊԱՏՈՒՄ, ա. 1. Որ դժուար է պատմել, պատմելու համար դժուար: 2. Դժուար բացատրելի` մեկնելի, անհասկանալի:

ԴԺՈՒԱՐԱՍԱՆՁ, ա. Դժուարութեամբ սանձուող, անսանձ, ստահակ, սանձարձակ:

ԴԺՈՒԱՐԱՎԱՍՏԱԿ, ա. Դժուար մշակելի, կոշտ, պնդացած (հողի մասին):

ԴԺՈՒԱՐԱՏԵՍԻԼ, ա. 1. Դժուարութեամբ տեսնող` ըմբռնող` զգացող: 2. Մթին, խրթին, թանձր:

ԴԺՈՒԱՐԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Դժուարատես լինելը, դժուարիմացութիւն, խրթնութիւն, թանձրութիւն (մտքի):

ԴԺՈՒԱՐԱՏՈՀՄ, ա. Վատատոհմ, ցածր` անարգ տոհմից սերած:

ԴԺՈՒԱՐԱՐՁԱԿ, ա. 1. Որ դժուար է արձակել` քանդել: 2. Որից կամ որտեղից դժուար է արձակուել` ազատուել:

ԴԺՈՒԱՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Դժկամութիւն զգալ, անկարող լինել: 2. Դժկամել, զայրանալ, նեղանալ, նեղսրտել, ծանր համարել, չախորժել:

ԴԺՈՒԱՐԵԼԱՆԵԼԻ, ա. Որտեղից դժուար է դուրս ելնել` դուրս գալ, ելք չունեցող, անելք:

ԴԺՈՒԱՐԸՆԿԱԼ, ա. 1. Որ դժուար է ընկալւում` ընդունւում, անընդունելի, անախորժ: 2. Անսանձ, սանձարձակ, ապերասան:

ԴԺՈՒԱՐԻՆ, ա. 1. Դժուար, ծանր, տաժանելի, խիստ: 2. Դժնդակ, դժնի: 3. Հիւանդ, անբուժելի, մերձիմահ: մ. Դժուարութեամբ:

ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Դժուար կամ դժուարին լինելը, ծանրութիւն, նեղութիւն: 2. Արգելք, խոչընդոտ: 3. Առարկութիւն, դիմադրութիւն: 4. Դժկամութիւն, դժգոհութիւն:

ԴԺՈՒԱՐՈՒՂԻՂ, ա. Որ դժուարութեամբ է ուղղւում, դժուար ուղղելի, անուղղայ:

ԴԺՈՒԱՐՈՒՍԱՆԵԼԻ, ա. Որ դժուար է սովորել, դժուար ուսանելի:

ԴԺՈՒԱՐՈՒՍՈՒՄՆ, ա. Անուսում, տգէտ, անկիրթ:

ԴԺՈՒԱՐՍՏԱՑ, ա. Դժուարութեամբ ձեռք բերուող` ստացուող, դժուարահաս:

ԴԻԱԳՈՂ, ի, ա. 1. Դիակ գողացող: 2. Կուռքեր գողացող:

ԴԻԱԿԱՊՈՒՏ, պտի, տից կամ տաց, ա./գ. Դիակը կողոպտող, դիակի վրայից զգեստը եւ զարդերը կողոպտող:

ԴԻԱՉՈՒ, ա. Իբրեւ դիակ շրջող` ման եկող:

ԴԻԵԼ, եցի եւ եցայ, չ. ն. 1. Մօր (կամ դայեակի) կաթով սնուել. կուրծք ուտել: 2. փխբ. Սնուցել, կերակրել:

ԴԻԵՑՈՒՄՆ, ցման, գ. 1. Մօր կաթով կերակրուելը, կուրծք ուտելը: 2. Մօր կաթով կերակրելը, կուրծք տալը:

ԴԻԶԱՆԵԼ (իմ), զայ, չ. 1. Դիզուել, կուտակուել, բարդուել: 2. Իրար վրայ լցուել, խռնուել:

ԴԻՄԱԳՐԱՒ, ա. Կտրիճ, յանդուգն, համարձակ: մ. Քաջաբար, անձնուրացաբար, յանդգնօրէն:

ԴԻՄԱԳՐԱՒԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Առաջ նետուել (վտանգի` թշնամու դէմ), համարձակուել: 2. Դիմադրել, հակահարուած տալ: կ. Պաշարուել:

ԴԻՄԱԴԱՐՁ, ի, աց, ա. Դէմ կանգնող, հակառակ կանգնող, հակառակորդ:

ԴԻՄԱԴԱՐՁԵԼ, եցի եւ եցայ, չ. Դիմադարձ լինել, դէմ կանգնել, հակառակել, դիմադրել:

ԴԻՄԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Դէմք, երես, կերպարանք, նմանութիւն: 2. Տեսակ, կերպ, ձեւ: 3. Երեսի քօղ` ծածկոց: 4. Պատրուակ, կեղծ երեւոյթ, կեղծիք: 5. փխբ. Աչք: ա. Ընդդէմ, ներհակ, հակառակ, հակոտնեայ, դէմ կանգնող:

ԴԻՄԱՄԱՐՏԵԼ (իմ), եցայ, չ. Դէմ առ դէմ` ճակատ առ ճակատ կռուել, ընդդիմամարտել:

ԴԻՄԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Դիմամարտ, ճակատ առ ճակատ տարուող մարտ` կռիւ, ընդդիմամարտութիւն:

ԴԻՊԱԿ (պհլ.), ի, գ. Մետաքսէ ոսկեթել կտոր` զգեստ: ա. Մետաքսեայ:

ԴԻՊԱՁԳՈՒԹԻՒՆ, ԴԻՊԱՆԱՁԳՈՒԹԻՒՆ գ. Դիպուկ նետաձգութիւն, նետը թիրախին հասցնելը:

ԴԻՊԱՂԵՂՆ, եղունք, ա. Աղեղով դիպուկ նետ արձակող, հմուտ աղեղնաւոր:

ԴԻՊՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Դէպք, անցք, պատահմունք, պատահար: 2. Դիպչելը, դիպած տեղը:

ԴԻՏԱԿ, ի, աց, գ. 1. Ինչ որ բարձր տեղից դիտւում է` աչքի է ընկնում, յատկապէս` ծառ, ծառի վրայի պտուղը: 2. Բարձունք, որտեղից կարելի է դիտել. լեռ, աշտարակ, դիտանոց: 3. Տեսք, դէմք, կերպարանք: 4. Դիտող: 5. Գրութիւն, նամակ:

ԴԻՏԱՆՈՑ, ի, աց, գ. 1. Բարձր տեղ` աշտարակ, որտեղից պահապանները հսկում են շրջակայքը: 2. Բարձր տեղ` բարձունք: 3. նման. Քրիստոսի խաչը:

ԴԻՏԱՊԱՍՏ կամ ԴԻ ՏԱՊԱՍՏ, ա. Իբրեւ դիակ ընկած` տապալուած, դիակի նման գետնին ընկած:

ԴԻՏԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Գլխաւոր տեսուչ, վերահսկիչ: 2. Աստծու փոխանորդ` հովուապետ, քահանայապետ, արքեպիսկոպոս, առաջնորդ:

ԴԻՏԱՒՈՐԵԼ, եցի, ն. Լաւ դիտել` նկատել, նախատեսել, կանխատեսել:

ԴԻՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Դիտողութիւն, տեւողութիւն, նկատելու կարողութիւն: 2. Մտադրութիւն, միտք, խորհուրդ, նպատակադրում, նպատակ: 3. Եպիսկոպոսապետութիւն, տեսչութիւն:

ԴԻՐ, դրի, ից եւ ոյ, ոց, գ. 1. Դնելը, դրուելը: 2. Դիրք, դրութիւն, դրուածք: 3. Գերեզման, դամբարան, շիրիմ, սրբազան տապան: 4. Բնաբան: 5. Կերպ եւ ձեւ գրութեան: 6. Չափի միաւոր:

ԴԻՑԱԽԵԼԱՐ, ա. Խելքը կուռքերին տուած, դիցամոլ:

ԴԻՑԱԿՐՕՆ, ա. 1. Հեթանոս, կռապաշտ: 2. Կռապաշտական, հեթանոսական:

ԴԻՑԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Դիցապաշտ լինելը, կռապաշտութիւն, հեթանոսութիւն:

ԴԻՒԱԲԱԽ, ա. Դիւահար, այսահար, մոլի: գ. Դիւահարութիւն:

ԴԻՒԱԲՆԱԿ, ի, աց, ա. Որտեղ դեւեր են բնակւում, դեւերին իբրեւ բնակարան ծառայող:

ԴԻՒԱԳՈՒՆԴ, ա. Դեւերի գնդի նմանուող, դեւերի նման խմբուած:

ԴԻՒԱԳՐԳԻՌ, ա. Դեւերից գրգռուած, դեւից` սատանայից դրդուած:

ԴԻՒԱԶԳԻ, գւոյ, եաց, ա. Դեւերի ցեղից սերած:

ԴԻՒԱԼԼՈՒԿ, ա. Դեւերի կողմից լլկուած` տանջուած` չարչարուած:

ԴԻՒԱԿԱՄ, ա. 1. Դիւային կամք ունեցող: 2. Դեւի կամքը կատարող:

ԴԻՒԱԿՈՐԾԱՆ, ա. Դիւահնար, հոգին կործանող:

ԴԻՒԱՀԱԼԱԾ, ա. Դեւերին հալածող` քշող:

ԴԻՒԱՁՕՆ, ա. Դեւերին` կուռքերին ձօնուած` նուիրուած, դիցանուէր:

ԴԻՒԱՆ (պհլ.), ի, աց, գ. 1. Արքունի դահլիճ, ատեան` գործեր քննելու համար: 2. Պետական գրագրութիւնները վարելու տեղ, դիւանատուն: 3. Դպրատուն, դպրոց: 4. Գրքատուն` պետական ակտերը, արձանագրութիւնները եւ վաւերագրերը պահպանելու համար:

ԴԻՒԱՆԱԳԻՐ, ա. Յիշատակարանում գրող` գրուած: գ. Գրուած դիւան, մատենագրութիւն:

ԴԻՒԱՆԱՊԵՏ, գ. Դիւանի պետ` գլխաւոր կառավարիչ, դիւանի տեսուչ:

ԴԻՒԹ, ի, աց, գ. Կախարդ, վհուկ, մոգ: ա. Կախարդական, դիւթիչ:

ԴԻՒԹԱԿԱՆ, ա. Կախարդին` վհուկին յատուկ` վերաբերող, կախարդական, հմայական, մոգական:

ԴԻՒԹԵԼ, եցի, ն.չ. 1. Մոգութիւն անել, կախարդել, հմայել, թովել: 2. Գուշակութիւն անել, գուշակել:

ԴԻՒԹՈՒԹԻՒՆ, գ. Դիւթ լինելը, դիւթելը, կախարդելը, դիւթելու` կախարդելու արուեստը:

ԴԻՒՐ, ի, ից, ի դիւրի, ի դիւրոջ, ա. 1. Դիւրին, հեշտ, հաճոյ: 2. Հարթ, ողորկ: մ. Դիւրով, հեշտութեամբ, հեշտիւ: գ. 1. Անդորրութիւն, հանգստութիւն, հաճոյք: 2. Հարթ տեղ, հարթավայր:

ԴԻՒՐԱԲԱՆ, ա. Բանական, հաւանելի, դիպուկ:

ԴԻՒՐԱԲԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Դիւրաբարոյ` դիւրահաւան լինելը: 2. Դիւրահաւանութիւն, պարզամտութիւն, միամտութիւն:

ԴԻՒՐԱԳԻՒՏ, ա. 1. Հեշտ ձեռք բերուող, դիւրապատրաստ: 2. Հեշտ հասկանալի, դիւրիմաց, դիւրըմբռնելի:

ԴԻՒՐԱԴԱՐՁա. 1. Հեշտ յետ դարձող:

ԴԻՒՐԱԴԱՐՁԻԿ2. Հեշտութեամբ շարժուող` պտտուող: 3. Փոփոխական, անհաստատ, դիւրահաւան:

ԴԻՒՐԱԴԱՒ, ա. Հեշտութեամբ որոգայթի մէջ ընկնող:

ԴԻՒՐԱԼՈՅԾ, ա. Հեշտ քանդուող` կործանուող` մասերի բաժանուող:

ԴԻՒՐԱԼՈՒՐ, ա. 1. Հեշտ լսող` ականջ դնող, հնազանդ, հլու: 2. Հեշտութեամբ լսուող, ախորժալուր: 3. Դիւրըմբռնելի, դիւրիմաց, հասկանալի:

ԴԻՒՐԱԾԱԽ, ա. 1. Հեշտ սպառուող` ոչնչացուող, շուտ փչացող: 2. Հեշտ այրող` այրուող: 3. Հեշտ ծախսող` վատնող. առատաձեռն: 4. Հեշտ ծախուող` վաճառուող, էժանագին:

ԴԻՒՐԱԿԱՊՈՒՏա. Կողոպտելը

ԴԻՒՐԱԿՈՂՈՊՈՒՏդիւրին`հեշտ, հեշտ որսացուող` կաշառուող` խաբուող:

ԴԻՒՐԱՀԱՇՏ, ա. Հեշտութեամբ հաշտուող, հեզ, հլու:

ԴԻՒՐԱՀԱՍ, ա. 1. Որին հեշտութեամբ կարելի է հասու լինել, դիւրիմաց, հասկանալի: 2. Որին հեշտութեամբ կարելի է հասնել, դիւրամատչելի: 3. Հեշտ` շուտ` շտապ հասնող:

ԴԻՒՐԱՀԱՒԱՆ, ի, ից, ա. 1. Հեշտութեամբ հաւանութիւն տուող` համաձայնող: 2. Հեշտ համոզուող, փափուկ բնաւորութեան տէր:

ԴԻՒՐԱՀՆԱՐ, ա. 1. Հեշտութեամբ` դիւրին իրագործելի: 2. Հեշտութեամբ` դիւրին հնար` ելք գտնող, հնարագէտ: մ. Դիւրին` ճարպիկ կերպով, դիւրին հնարքով, հնարագիտօրէն:

ԴԻՒՐԱՁԵՌՆ, ա. Հեշտութեամբ` դիւրին ձեռք բերուող, դիւրամատչելի:

ԴԻՒՐԱՅԱՐՈՅՑ, ա. 1. Հեշտութեամբ զարթնող` վեր կացող: 2. Հեշտ ծագող, հեշտ գրգռուող:

ԴԻՒՐԱՅՐԵԱՑ, ԴԻՒՐԱՅՐԵԼԻ ա. Հեշտութեամբ այրուող`

բռնկուող, դիւրակէզ:

ԴԻՒՐԱՇԱՀ, ա. Հեշտութեամբ շահող` վաստակող, բախտախնդիր:

ԴԻՒՐԱՇԷՋ, ա. Հեշտ մարող` հանգչող:

ԴԻՒՐԱՉԱՓ, ի, ից, ա. Հեշտութեամբ չափուող:

ԴԻՒՐԱՊՈՒՐ, ա. Որտեղից կարելի է հեշտութեամբ փրկուել` ազատուել:

ԴԻՒՐԱՍՆՈՒՆԴ, ա. Հանգստութեան` փափկութեան մէջ սնուած, փափկասուն:

ԴԻՒՐԱՐՈՒԵՍՏ, ա. Հնարագէտ, ճարտար, արհեստավարժ:

ԴԻՒՐԵԼ, եցի, ն.չ. 1. Հանգստութիւն` անդորրութիւն տալ, թեթեւացնել: 2. Օգտակար բան անել: 3. Հարթ դարձնել, հարթեցնել:

ԴԻՒՐԸՄԲՌՆԵԼԻ, ա. 1. Հեշտ բռնուող` որսացուող. հեշտութեամբ խաբուող: 2. Հեշտ հասկանալի, հեշտընկալ:

ԴԻՒՐԸՆԹԱՑա. Արագընթաց,

ԴԻՒՐԸՆԹԱՑԻԿսրընթաց: մ. Արագ ընթացքով` ընթանալով, առանց արգելքի:

ԴԻՒՐԸՆԿԱԼ, ա. 1. Հեշտութեամբ ընկալող` ընդունող: 2. Հեշտութեամբ ընկալուող` ընդունուող` լսուող, դիւրըմբռնելի, հեշտընկալ:

ԴԻՒՐԻՆ, ա. 1. Հեշտ, թեթեւ, անարգել: 2. Հաճելի, գրաւիչ: 3. Դիւրահաւատ, պատրաստակամ: 4. Հարթ, ուղիղ: մ. Հեշտութեամբ, թեթեւօրէն:

ԴԻՒՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Առասպելախառն պատմութիւն` դիցաբանական աստուածների` կիսաստուածների եւ հերոսների մասին:

ԴԻՒՑԱԶՆ, զին կամ զան, զունք, զանց, գ. 1. Հեթանոս աստուածների ցեղից սերուած, կիսաստուած: 2. Նշանաւոր` երեւելի հերոս, քաջ, կտրիճ:

ԴԻՒՑԱԽԱՌՆ, ա. Ազգակցութեամբ հեթանոս աստուածների հետ խառն, հեթանոս աստուածներին ազգակից:

ԴԻՒՑԱԿԱՏԱՐ, ա. Հեթանոս աստուածներին զոհ մատուցող, քուրմ:

ԴԻՒՑԱՊԱՇՏ, ա. 1. Հեթանոսական աստուածներ պաշտող, կռապաշտ, հեթանոս: 2. Կռապաշտական:

ԴԻՒՑԸՆԿԷՑ, ա. Որտեղ ընկել են աստուածները (Օլիմպիոս լեռան մասին):

ԴԻՔ, դից, դիօք, գ. 1. Հեթանոսական աստուածներ: 2. Հեթանոսական աստուածների քանդակներ` արձաններ, կուռքեր: 3. (եզակի նշանակութեամբ) Առասպելական չար կամ բարի ոգիներ` ջրերում կամ անտառներում բնակուող:

ԴԼԱԼ կամ ԴՂԱԼ, ացայ կամ ացի, չ. Դադար առնել, դադար` անշարժ մնալ, հանդարտուել:

ԴՆԵԼ, եդի, եդ, եդից, դիցես, դիցուք, դի՛ր, դի՛ք, եդեալ, ն. 1. Զետեղել որեւէ տեղ` մի բանի վրայ կամ մէջ: 2. Համարել, ընդունել, դիտել, կարծել: 3. Անել, դարձնել, կարգել: 4. Տալ, մատուցել:

* Դնել զունկն, Ականջ դնել, լսել:

* Դնել առաջի, 1. Մտքում դնել, մտադրուել, յանձն առնել: 2. Ձեռնարկել, սկսել, ձեռնամուխ լինել:

* Դնել զանձինս ի մահ, Իրեն վտանգի ենթարկել, մահուան գնալ:

* Դնել զսիրտ կամ

* զսիրտս, Սիրտը կոտրուել, սրտաբեկուել:

* Դնել գիրս, Գիրք շարադրել, մատենագրել:

ԴՈՒԶՆԱԲԱՆ, ա. Կարճ` հակիրճ խօսող, սակաւախօս:

ԴՈՒԶՆԱԲԱՆԵԼ, եցի, չ. Հակիրճ` լակոնիկ խօսել:

ԴՈՒԶՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Համառօտախօսութիւն, կարճառօտ` լակոնիկ խօսք:

ԴՈՒԶՆԱԲԱՐ, մ. 1. Աննշան` չնչին կերպով: 2. Թեթեւ կերպով, մակերեսօրէն, վայր ի վերոյ: 3. Հասարակ` պարզ կերպով:

ԴՈՒԶՆԱՔԵԱՅ, քէի կամ քւոյ, քէից կամ քեայց, ա. 1. Չնչին, քիչ, նուազ, փոքր: 2. Հասարակ, աննշան, անշուք: մ. Մի քիչ, թեթեւակիօրէն:

ԴՈՒԼ, գ. Դադար, հանգիստ:

* Դուլ առնուլ, Դադար առնել, հանգստանալ:

* Դուլ տալ, Հանգիստ տալ` թողնել, շունչ քաշել:

ԴՈՒՌՆ, դրան, դրամբ, դրունք կամ դուրք, դրանց, դրամբք, դրօք, գ. 1. Դուռ, մուտք: 2. նման. Լեռների միջեւ նեղ բացուածք, լեռնանցք, կիրճ: 3. Արքունի պալատ կամ ատեան:

ԴՊԻՐ (պհլ.), դպրի, րաց, գ. 1. Գրել-կարդալ իմացող, գրագէտ: 2. Քարտուղար, ատենադպիր, պաշտօնական գրութիւնները կարդացող պաշտօնեայ: 3. Եկեղեցական ստորին պաշտօնեայ, ընթերցող, երգիչ:

ԴՊՐԱՊԵՏ, ի, աց, գ. Դպիրների` ատենադպիրների պետ, գլխաւոր ատենադպիր:

ԴՊՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գրութիւն, գիր, այբուբեն: 2. Գրագիտութիւն, ընթերցանութիւն: 3. Գրականութիւն, մատենագրութիւն: 4. (եկեղ.) Դպրի պաշտօն` աստիճան:

ԴՍՐՈՎ (պհլ.), գ. Պարսաւ, նախատինք:

ԴՍՐՈՎԱԿԱՆ, ա. Պարսաւական, նախատական, յանդիմանական:

ԴՍՐՈՎԵԼ, եցի, ն. Պարսաւել, նախատել, պախարակել, յանդիմանել, ամօթանք տալ:

ԴՍՐՈՎՈՒԹԻՒՆ, գ. Պարսաւանք, նախատինք, յանդիմանութիւն:

ԴՐԱԽՏ (պհլ.), ի, ից կամ աց, գ. 1. Ծառ: 2. Պտղատու ծառերի եւ ծաղիկների այգի, պարտէզ: 3. Եդեմ: 4. Երկնային արքայութիւն:

ԴՐԱԽՏԱՃՈՒՆ, ա. (կրօն.) Դրախտում աճած` բուսած:

ԴՐԱԽՏԱՊԱՆ, գ. 1. Պարտիզպան: 2. փխբ. (կրօն.) Ադամ` իբրեւ դրախտի առաջին պահապան եւ բնակիչ:

ԴՐԱԿԱՆ, ա. 1. Իրականում եղած, իրական: 2. Տեղական: 3. Դրուած, անուանուած, նշանակուած, սահմանուած: 4. Յետոյ դրուած: 5. Գործադրուող:

ԴՐԱՍԱՆԳ, ի, աց, գ. Տօնական օրերին դռները եւ պատուհանները զարդարող ծաղկաշղթայ:

ԴՐԺԱԴԱՒ, ա. Նենգութեամբ դաւ նիւթող, նենգաւոր, դրժող, դաւաճան:

ԴՐՈՇՄ, ի, աւ կամ իւ, գ. 1. Կնքած նշան, կնիք: 2. (եկեղ.) Դրոշմի խորհուրդը, մեռոնով օծում: 3. Ձեռագիր ստորագրութիւն: 4. Թղթի` մագաղաթի վրայի կնիք: 5. Խորհրդանիշ, նշան, օրինակ:

ԴՐՈՇՄԵԼ, եցի, ն. 1. Առարկայի պատկերը դաջել որեւէ բանի վրայ: 2. Արձանագրել, քանդակել, փորագրել: 3. (եկեղ.) Մեռոնով օծել: 4. Ստորագրել (կնքելով կամ մատնահետքը թողնելով):

ԴՐՈՒԱԳ ի, աց, գ. 1. Որեւէ բան. (սովորաբար խորանի սիւների) վրայ քանդակուած` ամրացուած զարդ: 2. Գրքի գլուխ` հատուած` պարբերութիւն: 3. Վարդապետութիւն, ուսմունք, աւանդութիւն:

ԴՐՈՒԱՏԵԼ, եցի, ն. Գովել, ներբողել, փառաբանել:

ԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Դրուած լինելը, դրուածք, դիրք: 2. Դրուած կարգ, կանոն: 3. Խօսքի յօրինուածք, ճառ, շարադրութիւն: 4. Առաջարկութիւն, խնդիր:

ԴՐՈՒԺԱՆ (պհլ.), ա. Դրժող, խարդախ, խաբեբայ, չար:

ԴՐՕՇ1(պհլ.), ու, ուց կամ ի, ից, գ. Դրօշակ:

ԴՐՕՇ2, դրօշք, շից, գ. Քանդակուած պատկեր, հեթանոս աստուածների` կուռքերի արձան, կուռք:

ԴՐՕՇԱԿ, ի, աց, գ. 1. Զգեստի քղանցք` փէշ: 2. Դրօշ։

ԴՐՕՇԵԱԼ, ելոյ, եալք, ելոց, ա. Քանդակուած, կռած, կոփած: գ. Կռած` ձուլած արձան, կուռք:

ԴՐՕՇԵԼ, եցի, ն. Կուռքերի արձաններ քանդակել` կերտել:

* Դրօշեալ գիրք նուիրականք, .Փորագրուած մեհենական գրութիւն, հիերոգլիֆներ:

ԴՐՕՇՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Քանդակ, քանդակելու գործողութիւն, փորագրութիւն:

Ե

ԵԴԵՄ (եբր.), այ, գ. 1. Երկնային դրախտը, որի մէջ ըստ կրօնական աւանդութեան Ադամն ու Եւան ապրում էին մինչեւ մեղք գործելը: 2. փխբ. Դրախտային` վայելչութեան տեղ:

ԵԴԵՄԱԲՈՒՂԽ, ա. Եդեմում ծնունդ առած, դրախտից բխած` բխող:

ԵԴԵՄԱԿԱՆ, ա. Եդեմին յատուկ` վերաբերող, եդեմի նման:

ԵԶ, եզոյ, յեզոյ կամ յեզոջէ կամ յեզէ, թ./ա. (յունաբ.) Մէկ, մի, միակ:

ԵԶԱԲԱՐ, մ. 1. Եզակի, միակի. միասնաբար: 2. Առանձին, մեկուսի:

ԵԶԱԿ, ի, աց, ա. Միակ, եզակի: գ. Միաւոր թիւ:

ԵԶԱՁԱՅՆ, ա. 1. Միաձայն, համաձայն, համակարծիք: 2. Իր նման ձայն` հնչիւն չունեցող, իւրայատուկ:

ԵԶԱՄԻՏ, ա. Համաձայն, համամիտ:

ԵԶՆԱՄՈԼ, ԵԶՆԱՄՈԼԻ, ոյ կամ ի, իցգ. 1. Լուծը միալիք, լեացսին քաշող ամոլներ: 2. նման. Աշխատակից, վաստակակից, լծակից:

ԵԶՐ, եզեր, եզերբ, եզերք, րաց կամ եզերց, րօք, րովք կամ եզերբք, գ. 1. Որեւէ բանի եզրային` վերջնային մասը` շերտը, ծայր: 2. Ափ, եզերք (գետի, ծովի): 3. Սահման, վերջ, աւարտ: 4. Նախադասութեան վերջին բառը:

ԵԶՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Եզր` սահման ունեցող, սահմանաւոր: 2. Մի երկրի սահմանագլխում գտնուող, ծայրամասային, սահմանամերձ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Եզրին կանգնելը, մինչեւ եզրը հասնելը: 2. Դատողութիւնների հիման վրայ հետեւութեան հասնելը, հետեւութիւն անելը:

ԵԼԱՆԵԼ, ելի, ելեր, ե՛լ, չ. 1. Դուրս գալ, ներսից գնալ դուրս: 2. Մի տեղից մեկնել, հեռանալ: 3. Ծագել, բխել, ծնուել, առաջանալ, առաջ գալ: 4. Տարածուել, հռչակուել: 5. Վրան ելնել, հեծնել, նստել: 6. Վիճակուել, բաժին ընկնել:

* Ելանել ըստ կամ

* ընդ, Սահմանից դուրս գալ, այն կողմն անցնել. դէմ դուրս գալ:

ԵԼՈՒԶԱԿՕՐԷՆ, մ. Ելուզակաբար, ելուզակի նման, աւազակաբար:

ԵԼՈՒԶԱՆԵԼ, ուզի, լո՛, պբ. 1. Ելնել տալ, դուրս բերել, հանել տալ: 2. Ընձիւղել, ծլեցնել:

ԵԿԱՄՈՒՏ, մտի, ից կամ աց, ա./գ. Դրսից եկած մարդ, օտարական, նորեկ. նորահաւատ (մարդ): ա. Նորամուտ, անբնական, օտար:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ, ի, աց, ա. Եկեղեցուն յատուկ` վերաբերող: գ. Եկեղեցու պաշտօնեայ, հոգեւորական:

ԵՂԱՆԱԿԵԼ, եցի, ն. 1. Եղանակով երգել. 2. Երգաձայն գովաբանել` փառաբանել:

ԵՂԲԱՅՐԱԹԻՒ, ա./գ. Եղբայր համարուած, հեռաւոր ազգական:

ԵՂԲԱՅՐԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Եղբայրակից լինելը, եղբայրութիւն: 2. Կրօնաւորների միաբանութիւն:

ԵՂԲԱՅՐԱՆՈՑ, ի, աց, գ. Միաբանների վանք:

ԵՂԵՌՆԱԳՈՐԾ, ի, աց, ա. Չարիքներ` ոճիր գործող, չարագործ, ոճրագործ:

ԵՂԵՌՆԱԿԱՆ ի, ԵՂԵՐԱԿԱՆ, աց,ա. 1. Չար, չարագործ: 2. Թշուառական, եղերական, ողբալի:

ԵՂԵՐԱՄԱՅՐ, մարք, ա./գ. Սգացող` լացող` լալկան` ողբացող (կին):

ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. Սգալի` ողբալի` եղերական երգ, ողբերգ, եղերերգ:

ԵՂԷԳՆ, եղեգան, գունք, գանց, գ. 1. (բսբ.) Հացազգիների ընտանիքին պատկանող բոյս. եղէգ, շամբ: 2. Եղեգնեայ գրիչ: 3. Եղեգնեայ թուղթ: 4. Եղեգնեայ ձող` գաւազան կամ չափիչ: 5. Խունկի տեսակ: 6. Եղէգի ցօղուն` իբրեւ դիւրավառ նիւթ, ծեղ:

ԵՂԾ, գ. Եղծելը, մերժում, հերքում: ա. 1. Անշուք, անձեւ, չձեւաւորուած: 2. Կեղծ. շինծու:

ԵՂԾԱՆԵԼ, եղծի, ե՛ղծ, ն. 1. Փչացնել, խաթարել, ապականել, աւերել, վնասել: 2. Գրածը ջնջել, ոչնչացնել: 3. Հերքել, ժխտել:

ԵՂԾՈՒՄՆ, ծման, մունք, մանց, գ. ժխտում, բացասում:

ԵՂՋԵՐՈՒԱՀԱՐ, ի, աց, 1. Եղծելը, եղծուելը, փչացնելը, ապականելը, վնասելը: 2. Հերքում, ա. Եղջերու ւրսացող, եղջերուի որսորդ:

ԵՂՋԵՐՈՒԱՔԱՂ, ի, ից, գ. Երեւակայական կենդանի` մտացածին էակ` եղջերուից եւ նոխազից առաջ եկած. քիմեռ:

ԵՂՋԻՒՐ կամ ԵՂՋԵՒՐ, ջեր, ջերբ կամ ջիւրիւ, ջիւրք կամ ջերք, ջերաց կամ ջերց, ջերբք կամ ջերօք, ջերովք, գ. 1. Պինդ` ոսկրային ցցունք որոշ կենդանիների գլխի վրայ. կոտոշ, պոզ: 2. Եղջերեայ անօթ` սրուակ` շիշ: 3. փխբ. Ուժ, զօրութիւն, ինքնապաշտպանութեան կարողութիւն:

* Եղջիւր ածել, Յոխորտալ, խրոխտանալ, մեծ-մեծ խօսել:

ԵՂՏԻՒՐ կամ ԵՂՏԵՒՐ, տեր, գ. Փարթամ կանաչով` ջրարբի` ջրառատ տեղ, մարգագետին, հարուստ բուսականութիւն ունեցող վայր:

ԵՆԹԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Հնազանդեցնել, իրեն ենթարկել, հպատակեցնել, նուաճել: 2. Տեղաւորել, զետեղել, հաստատել: 3. Իբրեւ հիմք դնել:

ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Իրեն ենթակայ դարձնելը, հնազանդեցնելը, նուաճելը: 2. Դիտաւորութիւն, նախադրուած նպատակ: 3. Դրուած` հաստատուած բան, դիրք: 4. Ճարտասանական ոճ: 5. Ենթակայ, ենթակայութիւն: 6. Պարտք. պարտքի զգացում: 7. Չապացուցուած առաջարկ` առաջարկութիւն:

ԵՊԵՐԱԿԱՆ, ա. 1. Եպերանք պարունակող, պարսաւական, պարսաւող, պախարակող: 2. Պախարակելի, պարսաւելի:

ԵՊԵՐԱՆՔ, նաց, գ. Պարսաւանք, նախատինք, յանդիմանութիւն:

ԵՊԵՐԵԼ, եցի, ն. Պախարակել, պարսաւել, նախատել, յանդիմանել:

ԵՊԻՍԿՈՊՈՍ,

* եպիսկապոս (յուն.), ի, ից կամ աց, պոսունք կամ պոսք, գ. (եկեղ.) 1. Կրօնական` հոգեւոր աստիճան եւ կոչում: 2. Գաւառի` վիճակի` թեմի կրօնական առաջնորդ` քահանայ ձեռնադրելու իրաւունքով:

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՆԻՍՏ, գ. 1. Կրօնական գործերը քննելու ատեան, եպիսկոպոսարան: 2. Եպիսկոպոսի աթոռը, պատրիարքարան:

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ, ի, աց, գ. Եպիսկոպոսների պետ, արքեպիսկոպոս, կաթողիկոս, պատրիարք, պապ (Հռոմի):

ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Եպիսկոպոսի աստիճանը. վարած պաշտօնը, առաջնորդութիւն: 2. Եպիսկոպոսապետութիւն, կաթողիկոսութիւն:

ԵՌԱԼ, ացի կամ ացայ, ացեալ կամ եռեալ, չ. 1. Սաստիկ տաքանալուց գոլորշի արձակել (ջրի մասին): 2. փխբ. Վառուել, բորբոքուել, գրգռուել, յուզուել (իրապէս կամ նմանութեամբ): 3. Մարմնի վրայ այրող քոր զգացուել: 4. փխբ. Խռնուել, վխտալ, խլրտալ (որդերի, զեռունների, գորտերի):

ԵՌԱՆԴՆ, դեան, դեամբ, յեռանդան, դանէ, զեռանդս, գ. 1. Բորբոքում, գրգիռ, եռք: 2. Սաստիկ կիրք` յոյզ: ա. Եռանդուն, կրքոտ:

ԵՌԱՆԴՈՒՄՆ, դման, գ. 1. Եռացում, եռացնելը, եռ տալը: 2. Եռանդ, աւիւն:

ԵՏԵՂԱԳՐԵԼ, եցի, ն. Տեղագրութիւն կատարել, տեղագրել, քարտէզագրել:

ԵՏԵՂԱԿԱԼ, ա./գ. Կուսակալ, իշխան. մէկի տեղն զբաղեցնող (պաշտօնեայ): ա. Մի տեղում զետեղուած, տեղաւորուած, անշարժ:

ԵՏԵՂԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Մի տեղում տեղաւորուելը, տեղ բռնելը` զբաղեցնելը:

ԵՏԵՂԱՆԱԼ, ացայ, չ. Զետեղուել, տեղաւորուել, տեղ գրաւել` զբաղեցնել:

ԵՏԵՂԱՊԱՀ, ա./գ. Թափուր առաջնորդական աթոռը ժամանակաւորապէս գրաւող անձ. աթոռակալ, փոխանորդ:

ԵՐԱԳ, ի, երագք կամ գունք, ա. Արագ, թեթեւ, սրընթաց: մ. Արագօրէն, թեթեւակի, շտապ:

ԵՐԱԳԱԳԻՐ, ա. 1. Արագ գրող, արագագիր: 2. Արագ նկարող, ընդօրինակող:

ԵՐԱԳԱԼՈՒՐ, ա. 1. Շուտ ընկալող, արագ մտածող: 2. Շուտով լսող` անսացող, ականջը սուր:

ԵՐԱԳԱՇԱՐԺ, ա. Արագ շարժուող, արագաշարժ, դիւրաշարժ:

ԵՐԱԳԱՍԻՐՏ, ա. Փութկոտ, անհամբեր, անհանգիստ:

ԵՐԱԳԱՍԼԱՑ, ա. Արագօրէն սլացող, արագընթաց, ճեպընթաց:

ԵՐԱԳԵԼ, եցի կամ եցայ, եա՛, չ. Շտապել, փութալ, աճապարել, ճեպել: ն. Շտապեցնել, արագացնել:

ԵՐԱԶԱԳԷՏ, գիտի, տաց, ա. 1. Երազներ մեկնող, երազահան: 2. Սին երազներով ապրող, երազող:

ԵՐԱԶԱԴԱՏ, ա. 1. Ըստ երազների դատող, երազներ մեկնող, երազահան: 2. Դատարկ բաներով զբաղուող:

ԵՐԱԶԱԴԻՒԹՈՒԹԻՒՆ, գ. Երազներով գուշակելը` կախարդելը, երազներ մեկնելը, երազահանութիւն:

ԵՐԱԶԱԽՕՍ, ա. Երեւակայական` ցնորական բաներ խօսող, ցնորուած, ցնդաբանող:

ԵՐԱԶԱՀՄԱՅ, ա. Երազներով հմայութիւն անող` գուշակող, երազ մեկնող:

ԵՐԱԶԱՊԱՏԻՐ, ա. Երազի նման խաբուսիկ, խաբէական, առերեւոյթ, սնոտի, սին:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Երաժիշտներին յատուկ` վերաբերող: 2. Հմուտ` լաւ երգող` նուագող: 3. Երգեցիկ, քաղցրահունչ, քաղցրաձայն: գ. Երաժշտական արուեստ, երաժշտութիւն` իբրեւ գիտութեան ճիւղ:

ԵՐԱԽԱՅՐԻՔ, րեաց, եօք, գ. 1. Առաջին պտուղ` բերք, վաղահաս պտուղ: 2. փխբ. Առաջին, առաջնեկ (ստեղծագործութիւն):

ԵՐԱԽՏԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Երախտիք գործել, բարերարութիւն` բարեգործութիւն անել:

ԵՐԱԽՏԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Երախտիք` բարերարութիւն անող, երախտագործ, բարերար: 2. Երախտիք գտնող, երախտաւորուած, շնորհակալ:

ԵՐԱԽՏԱՒՈՐԵԼ (իմ), եցայ, չ. Երախտիք` բարերարութիւն գտնել, բարեգործութիւն ստանալ:

ԵՐԱԽՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Երախտաւոր` բարերար լինելը, երախտիք, բարերարութիւն, բարեգործութիւն:

ԵՐԱԿԱՀԱՏ, ի, աց, ա./գ. 1. Երակ կտրող, երակից արիւն վերցնող: 2. Նշտար, վիրահատական դանակ:

ԵՐԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. Երանութիւն բերող` պարունակող, երանելի, ցանկալի, բաղձալի, փափագելի:

ԵՐԱՆԱՇՆՈՐՀ, ի, ից, ա. Երանութեան` երանելիութեան շնորհ գտած, շնորհազարդ (բարձր հոգեւորականի յարգական տիտղոս):

ԵՐԱՆԱՊԵՏ, ա. Երանելիների մէջ առաջին, շատ երանելի:

ԵՐԱՆԱՒԷՏ, ա. 1. Ամեն ինչով երանելի, գերերջանիկ: 2. Շատ ցանկալի` փափագելի:

ԵՐԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Երանելի վիճակ, գերագոյն երջանկութիւն, բարեբախտութիւն: 2. Նիւթական բարիք, հարստութիւն, ունեցուածք:

ԵՐԱՇԽԱՒՈՐ, ի, աց, ա./գ. Վկայ, հովանաւոր. մէկի համար պատասխանատու (մարդ):

ԵՐԱՍԱՆ, ի, աց,(պրսկ). գ. 1. Ձիու

ԵՐԱՍԱՆԱԿսանձին կապած առասան` փոկ` ձիուն կառավարելու համար:

ԵՐԱՍԱՆԱԿԵԼ, եցի, ն. 1. Երասանակով ձին կառավարել: 2. փխբ. Ղեկավարել, կառավարել:

ԵՐԳ, ոյ, ոց, գ. 1. Բանաստեղծական երաժշտական ստեղծագործութիւն: 2. Օրհնաբանութիւն, օրհներգ, գովեստ: 3. Քնարական բանաստեղծութիւն, տաղ. 4. Նուագ, եղանակ:

ԵՐԳԱԲԱՆ, ի, ից, ա./գ. Երգող, երգահան, երաժիշտ: ա. Երգով արտայայտուած:

ԵՐԳԱԲԱՆԵԼ, եցի, ն. Երգով բարեբանել, օրհնաբանել, գովաբանել:

ԵՐԳԱԿՑԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Երգակից լինել, միասին երգել: 2. փխբ. Ձայնակից` միաբան` համաձայն լինել: 3. Արձագանքել, իբրեւ արձագանք հնչել:

ԵՐԳԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Երգելու` նուագելու գործիք. նուագարան: 2. Երգելու` նուագելու տեղ, զուարճանքի վայր: 3. Երգ, երգեցողութիւն: 4. Երգերի ժողովածու. երգերի գիրք, տաղարան:

ԵՐԳԵՑՈՂ, ի, աց, ա./գ. 1. Երաժիշտ, երգող ու նուագող: 2. Շարականներ յօրինող: 3. Եկեղեցում երգող, դպիր: 4. Երգելու ընդունակ:

ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. (եկեղ.) Ս. Գրքից արտասանութիւն կամ ընթերցուածք` նուագակցութեամբ: 2. Եկեղեցական երաժշտութիւն:

ԵՐԴՄՆԱԿԱՆ, ի, աց, ա. Երդման յատուկ` վերաբերող, երդում պարունակող:

ԵՐԴՄՆԱՀԱՐ, ի, աց, ա. Բազմիցս կամ զուր տեղը երդուող. սուտ երդուող, շատ անգամ երդումը դրժող:

ԵՐԴՆՈՒԼ, դուայ, դուի՛ր, դուեալ, չ. Որեւէ բան յանձն առնելիս այն հաւաստել նուիրական խոստումներով:

ԵՐԴՈՒՄՆ, դման, գ. 1. Երդում, երդուելը, երդում տալը: 2. Ինքն իրեն նզովելը:

* Երդումն տալ, Երդուեցնել, երդուել տալ, երդումով պարտաւորեցնել:

* Երդումն ուտել, 1. Աւելորդ տեղը երդուել, երդումը դրժել: 2. Երդուել, պարտաւորուել:

ԵՐԵԿ, զերեկ, ցերեկ, ցերեկս, յերեկս, գ. 1. Մութն ընկնելու ժամանակը, երեկոյ: 2. Երեկոյեան աստղ, գիշերավար: 3. Արեւմուտք: մ. Երեկոյ ժամանակ, երեկոյեան:

ԵՐԵԿՈՅ, ի, յերեկոյ, ցերեկոյ, գ. Մութն ընկնելու ժամանակը, իրիկուն: մ. Երեկոյ ժամանակ, երեկոյեան:

ԵՐԵԿՈՐԻՆ, ա. Երեկոյեան, իրիկնային: մ. Երեկոյեան դէմ, իրիկնադէմին:

ԵՐԵՍ, ի, մանաւանդ` ԵՐԵՍՔ, սաց, օք կամ ովք, գ. 1. Մարդու գլխի առջեւի կողմը: 2. Կերպարանք, տեսք, դէմք: 3. փխբ. Մակերես, մակերեւոյթ: 4. Անձ: 5. Աչք, տեսանելիք: 6. Տեսիլք, յայտնութիւն: 7. Ակնածութիւն, պատկառանք:

ԵՐԵՐ, յերերի, գ. Դող, տատանում, ցնցում, շարժում: ա. Երերուն, անկայուն:

ԵՐԵՐԱԼ, ացի, չ. տե՛ս ԵՐԵՐԵԼ (իմ): ն. Տատանել, տարուբերել:

ԵՐԵՐԵԼ (իմ), եցայ, չ. Մեղմօրէն այս ու այն կողմ երերալ, տարուբերուել, տատանուել, շարժուել:

ԵՐԵՒԱԿ, ի, աց, գ. 1. Արտաքին պատկեր, երեւոյթ, օրինակ: 2. Ցնորք, երազ: ա. Երեւելի, նշանաւոր:

ԵՐԵՒԱԿԱՅԵԼ, եցի, ն. 1. Մտովի` մտքի մէջ մի բան պատկերացնել: 2. Մտովի պատկերներ ստեղծել, որոնք գոյութիւն չունեն, եւ դրանց հաւատալ:

ԵՐԵՒԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Երեւացող, տեսանելի: 2. Որեւէ հանգամանքով աչքի ընկնող` ուշադրութիւն գրաւող, նշանաւոր, անուանի: 3. Թափանցիկ:

ԵՐԵՒՈՅԹ, գ. 1. Յայտնութիւն, տեսիլք: 2. Կերպարանք, արտաքին նմանութիւն. ա. 1. Աչքին երեւացող, ոչ իրական, առերեւոյթ: 2. Նշանաւոր, երեւելի: 3. Աչք ծակող, խայտառակ, անարգ:

ԵՐԵՒՈՒՄՆ, ւման, գ. 1. Երեւալը, յայտնուելը, տեսանելի լինելը: 2. Աչքին երեւացող` թուացեալ պատկեր, երեւութականութիւն: 3. Մակերեւոյթ, երես: 4. (կրօն.) Որդու ծնունդը եւ Ս. Հոգու բխումը Հօրից:

ԵՐԷԶ, երիզի, զաց, ա. Քարքարոտ, ամայի, անանցանելի: գ. Քարքարոտ` ամայի վայր` տեղ:

ԵՐԷՑ, երիցու, ցունք, ցանց, ա. 1. Աւագ, ծնունդով առաջինը: 2. Առաջին. գլխաւոր. առաջնակարգ: գ. Քահանայ:

ԵՐԹԵՒԵԿ, ի, աց, ա./գ. Եկող - գնացող. ճանապարհորդ (մարդ): գ. 1. Գնալ գալը, երթեւեկութիւն, անցուդարձ: 2. Կեանքի ընթացք` վարք:

ԵՐԻԶԱՊԱՏ, ա./մ. Բարակ կտաւով պատած` պատելով:

ԵՐԻՎԱՐԵԼ, եցի, ն. չ. 1. Ձի քշել, ձիավարել: 2. Ձիակառք վարել` կառավարել:

ԵՐԻՑԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Միասին երէցութիւն անող, քահանայակից:

ԵՐԻՑԱՊԵՏ, ի, աց, գ. Երէցների պետ, գլխաւոր երէց, աւագերէց, եպիսկոպոսի փոխանորդ:

ԵՐԻՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Երէց` աւագ լինելը, աւագութիւն: 2. Պատիւ, իշխանութիւն. 3. Առաջնութիւն, նախապատուութիւն, գերադասութիւն: 4. Երէց` քահանայ լինելը: 5. Հոգեւոր բարձր պաշտօնեայ, եպիսկոպոսութիւն:

ԵՐԿ, ոյ, մանաւանդ` ԵՐԿՔ, կոց, ովք, կօք, գ. 1. Աշխատատար` յոգնեցուցիչ գործ, ծանր` տքնաջան աշխատանք: 2. Ջանք, աշխատանքի համար գործադրուած եռանդ` ուժ` ճիգ: 3. Արդիւնք, վաստակ:

ԵՐԿԱԹԱԿՈՒՌ, ա. Երկաթից կռած` կոփած` շինած, երկաթեայ:

ԵՐԿԱԹԱՀԱՏ, ի, աց, ա./գ. 1. Երկաթի հանք փորող, հանքափոր: 2. յոգն. Երկաթահանք:

ԵՐԿԱԾԻՆ, ա. (կրօն.) Երկու առանձին ծնունդ եղող (Նեստորի դաւանութիւն):

ԵՐԿԱԿՇԻՌ, ա. Երկու մասերը իրար հաւասար, հաւասարակշռող, հաւասարեցնող:

ԵՐԿԱԿՏՈՒՐ, ա./գ. Շրջանագիծը երկու հաւասար մասերի բաժանող, տրամագիծ:

ԵՐԿԱՄԱՆԱԿ, ա. (լեզուաբ.) Երկու ամանակ` հնչարտաբերական տեւողութիւն ունեցող, թէ՛ երկար եւ թէ՛ կարճ (ձայնաւոր):

ԵՐԿԱՅՆԱԿԵԱՑ, ա. Երկարատեւ կեանք ունեցող, երկար` շատ տարիներ ապրող:

ԵՐԿԱՅՆԱՁԵՌՆ, ա. Երկար ձեռքեր ունեցող, երկայնաբազուկ:

ԵՐԿԱՅՆԱՁԻԳ, ա. 1. Երկարութեամբ ձգուած` տարածուած, երկար: 2. Երկար ժամանակ տեւող` շարունակուող, երկարաձիգ: 3. Նետը հեռու ձգող` արձակող, հեռաձիգ:

ԵՐԿԱՅՆԱՄԻՏ, մտի, տաց, ա. Համբերատար, հեզ, բարեմիտ:

ԵՐԿԱՅՆԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Երկայնամիտ լինելը, համբերութիւն, ներողամտութիւն:

ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Երկար լինելը: 2. Երկու ծայրերի միջեւ եղած տարածութիւնը: 3. Ժամանակի շատ կամ քիչ տեւողութիւնը: 4. Շատ դիմանալը:

ԵՐԿԱՊԱՇՏ, ի, ից, ա. Երկուսին (ուրիշին եւ իրեն) սպասաւորող` ծառայող, հացկատակ:

ԵՐԿԱՏԵՍԱԿ, ա. 1. Երկու տեսակ, երկտեսակ: 2. (յունաբ.) Պայծառ, յստակ, պարզ, որոշակի:

ԵՐԿԱՐ, ա. 1. Երկարատեւ (ըստ ժամանակի): 2. Ձգուած, երկարուկ (տարածութեամբ): 3. Երկարահասակ, բարձրահասակ: մ. Շատ` չափազանց երկարօրէն:

ԵՐԿԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ժամանակն աւելանալ, երկար տեւել, երկարել: 2. Երկար հնչել (կարճ ձայնաւորի կամ վանկի):

ԵՐԿԱՐՄԱՏԵԱՆ, ա. Երկու արմատ` երկու սկզբունք (չարի եւ բարու) ընդունող:

ԵՐԿԲԱՅ, ի, ից, ա. 1. Երկբայական, կասկածելի, տարակուսելի: 2. Երկմիտ, երկդիմի: գ. Երկբայութիւն:

ԵՐԿԲԱՅԱՆԱԼ, ացայչ. Կասկածել,

ԵՐԿԲԱՅԵԼ (իմ), եցայտարակուսել, երկմտել, երկընտրանքի մէջ լինել:

ԵՐԿԲԱՆ, ի, ից, ա. 1. Երկու կերպ խօսող, խաբեբայ: 2. Երկբայական, երկդիմի, խարդախ, նենգամիտ, կեղծաւոր:

ԵՐԿԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Անհամաձայնութիւն, տարաձայնութիւն: 2. Խաբէութիւն, ստախօսութիւն: 3. Չարախօսութիւն, ատելութիւն:

ԵՐԿԳՈՒՆԱԿ, ա./գ. Կրկին, երկու տեսակ. երկու ձեւ` օրինակ:

ԵՐԿԵԱՄ, ա. Երկու տարուայ, երկամեայ. գ. Երկու տարուայ ժամանակ, երկու տարի:

ԵՐԿԵՂՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ. Ահ գցել, երկիւղ ազդել, վախ ներշնչել, վախեցնել:

ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵԼպագի, պա՛գ, ն. չ.

ԵՐԿՐՊԱԳԱՆԵԼՄէկի առջեւի հողը համբուրել ի նշան յարգանքի եւ երախտագիտութեան, երկրպագութիւն անել, երկրպագել:

ԵՐԿԻՒՂԱԲԵԿ, ա. Երկիւղով լցուած, երկիւղահար, ահաբեկուած, սարսափահար:

ԵՐԿԻՒՂԱԶԱՐԴ, ա. Աստուածավախ, բարեպաշտ, պարկեշտ, բարութեան օրինակ տուող:

ԵՐԿԻՒՂԱԾ, ի, աց կամ ից, ա. 1. Աստծուց երկիւղ կրող, աստուածավախ, աստուածապաշտ, բարեպաշտ, առաքինի: 2. Վախեցող, վախեցած:

ԵՐԿԻՒՂԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Աստուածավախ լինելը, աստուածավախութիւն, բարեպաշտութիւն: 2. Երկչոտութիւն, վախկոտութիւն:

ԵՐԿԻՒՂՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ. Վախեցնել, վախ ներշնչել, վախով համակել:

ԵՐԿՁԻ, ոյ, ոց, ա. Երկու ձիով: գ. Երկձի կառքով մրցութիւն:

ԵՐԿՆԱԲԵՐՁ, ա. Մինչեւ երկինք բարձրացած, շատ բարձր, բարձրաբերձ:

ԵՐԿՆԱԲՈՒՂԽ, ա. Երկնքից բխած` իջա. (անձրեւ):

ԵՐԿՆԱԶԱՐԴ, ա. Երկնային զարդարանքով` գեղեցկութեամբ զարդարուած:

ԵՐԿՆԱԹՌԻՉ, ա. 1. Դէպի երկինք թռչող, երկնասլաց: 2. Երկնքում թռչող, բարձրաթռիչ, օդաթռիչ: 3. Դէպի երկինք թռցնող` տանող:

ԵՐԿՆԱԼԻՐ, ա. Երկինքը լցնող:

ԵՐԿՆԱԿԱԶՄ, ա. Երկինքը կազմող` ստեղծող, երկնաստեղծ:

ԵՐԿՆԱԿԱՃԱՌ, ա. Երկնքում խմբուած` երկնահոյլ (աստղերի մասին):

ԵՐԿՆԱԿԱՌՈՅՑ, ա. 1. Երկնքում կառուցուած` շինուած, երկնքում հաստատուած: 2. Դէպի երկինք ուղղուած` բարձրացած, երկնաբերձ: 3. Երկինքը կերտող` ստեղծող:

ԵՐԿՆԱՀԱՆՃԱՐ, ա. Երկնային հանճարով լի, երկնային իմաստութեամբ լցուած, գերիմաստուն:

ԵՐԿՆԱՀՈՅԼ, հոյլք, հուլից, ա. Հրեշտակների բազմութեամբ` խմբով: գ. Հրեշտակների բազմութիւն` խումբ:

ԵՐԿՆԱՀՐԱՒԷՐ, ա./մ. Երկինք կանչուած` հրաւիրուած` հրաւիրուելով:

ԵՐԿՆԱՁԵՂՈՒՆ, ա. 1. Որի ձեղունը երկինքն է: 2. Երկնակամարի կորութիւն ունեցող (ձեղուն), կամարակապ:

ԵՐԿՆԱՁԻՐ, ա. Երկնքից շնորհուած` պարգեւուած, երկնային պարգեւ եղող:

ԵՐԿՆԱՄԻՋԱԿ, ի, ա. Հասարակածային. գ. Հասարակած:

ԵՐԿՆԱՇԱՒԻՂ, ա. Դէպի երկինք շաւիղ ունեցող, երկինք տանող` առաջնորդող:

ԵՐԿՆԱՔԱՂԱՔԱՑԻ, ցւոյ, ցեաց, ա. (կրօն.) 1. Երկնքի քաղաքացի, սրբերի` հրեշտակների նման կեանք վարող, անբիծ, անարատ: 2. Երկնային քաղաքին վայելող` պատշաճող:

ԵՐԿՆԵԼ, եցի, ն. չ. 1. Ծնել, ծննդաբերել: 2. Ծննդեան ցաւերով բռնուել: 3. Ցաւի ենթարկուել, ցաւագնել, վշտանալ: 4. փխբ. Մտքում չարիք նիւթել: 5. փխբ. Մտաւոր աշխատանքով ստեղծագործել:

ԵՐԿՆՈՒՂԷՇ, ա. Դէպի երկինք ձգուող ճիւղերով, բարձրուղէշ:

ԵՐԿՇԱՒԻՂ, ա. 1. Երկու շաւիղ ունեցող. 2. փխբ. Երկու մտքի, երկդիմի, երկիմաստ, երկմիտ:

ԵՐԿՈՒՈՐԱԾԻՆա. 1. Երկուորեակներ

ԵՐԿՈՒՈՐԱԿԱԾԻՆծնող: 2. փխբ. Երկու տարբեր մտքեր երկնող, երկմիտ, երկիմաստ:

ԵՐԿՊԱՌԱԿ, ա. Երկուսի պառակտուած, անմիաբան, հակառակ:

ԵՐԿՊԱՌԱԿԵԼ, տե՛ս ԵՐԿՊԱՌԱԿՏԵԼ:

ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԻՒՆ, գ. Պառակտում, անմիաբանութիւն, հակառակութիւն:

ԵՐԿՊԱՌԱԿՏԵԼ, եցի, ն. Միասնականութիւնը խախտել, հակառակութիւն առաջացնել:

ԵՐԿՐԱԲԱՐՁ, ա. Երկրից բարձր եղած, վերերկրային:

ԵՐԿՐԱԳՈՐԾ, ի, աց, գ./ա. Երկրագործութեամբ զբաղուող, հողագործ, մշակ: ա. 1. Երկրագործական, հողագործութեանը յատուկ: 2. Հողից ստեղծած` պատրաստած` սերած:

ԵՐԿՐԱԳՈՐԾԵԼ, եցի, ա. 1. Հողագործութեամբ զբաղուել, հողը մշակել: 2. փխբ. Խնամել, հոգ տածել:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Հողագործութիւն, հող մշակելը: 2. Հողը մշակելուց ստացուած արդիւնքը. արմտիք: 3. Երկրի շինարարութիւն, աշխարհաշինութիւն: 4. Երկրային գործերով զբաղուելը, աշխարհասիրութիւն:

ԵՐԿՐԱԾՈՒՓ, ա. 1. Երկրում` երկրի վրայ ծփացող: 2. Երկիրը ծփացնող` ալեկոծող:

ԵՐԿՐԱԿԱԼ, ի, աց, ա./գ. Աշխարհակալ. աշխարհի` երկրի տէր:

ԵՐԿՐԱԿՈՐԾԱՆ, ա. Երկիրը կործանող` ոչնչացնող, աշխարհաւեր, աշխարհակործան:

ԵՐԿՐԱՄԵՐՁ, ա. Երկրին` գետնին մօտեցրած` կպած, երկրամած:

ԵՐԿՐԱՊԱՐԱՐ, ա. Երկիրը` հողը պարարտացնող` սնուցող (անձրեւ):

ԵՐԿՐԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Աշխարհը` աշխարհիկ կեանքը սիրող, կենսասէր: 2. Իր աշխարհը` երկիրը սիրող, հայրենասէր:

ԵՐԿՐԱՍՆՈՒՆԴ, ա. Երկրի վրայ սնուած, աշխարհիկ կեանքով ապրող:

ԵՐԿՐԱՎԱՍՏԱԿ, ի, աց, ա./գ. Երկրագործ, հողագործ. հող վարող:

ԵՐԿՐՊԱԳԱԿԱՆ, ա. Երկրպագութեան յատուկ, երկրպագութեամբ կատարուող:

ԵՐԿՐՊԱԳԵԼ, տե՛ս ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵԼ:

ԵՐՐ, գ. 1. Փտութիւն, ապականութիւն, բորբոս: 2. Որդ:

ԵՐՐԵԱԿ, եկի, կաց, ա. Երեք անձից բաղկացած: թ. Երեք:

ԵՐՓՆ, ի, երփունք, փնից, գ. Գոյն, երանգ:

ԵՐՓՆԱԳԵՂ, ա. Գեղեցիկ գոյնով, տարբեր գոյներով գեղեցկացած, երփնազարդ, գունազարդ:

ԵՕԹՆԱՃՐԱԳա. 1. Եօթ ճրագ

ԵՕԹՆԱՃՐԱԳԵԱՆունեցող: 2. Շատ լուսաւոր, լուսապայծառ:

ԵՕԹՆԱՐՓԵԱՆա. 1. Եօթ լոյսով լցուած`

ԵՕԹՆԱՐՓԵՆԻպայծառացած, ԵՕԹՆԱՐՓԻ եօթնալոյս: 2. փխբ. (կրօն.) Ս. Հոգու եօթ շնորհքով լցուած:

ԵՕԹՆԵՐԵԱԿ, եկի, կաց, թ. Եօթնեակ. եօթերորդ թիւը: գ. 1. Շաբաթ: 2. Աշխարհի արարչութեան եօթերորդ դարաշրջանը. արդի կեանքը (հանդերձեալ կեանքից առաջ): 3. Մարդու հասակ` եօթերորդ տարին:

ԵՕԹՆՕՐԵԱՅ, ա. 1. Եօթ օրում կատարուող: 2. Եօթ օրական:

Զ

ԶԱԶՐԱԳՈՐԾ, ի, աց, ա. 1. Պիղծ` արգահատելի գործեր կատարող, պղծագործ: 2. Գարշելի, զզուելի, պիղծ:

ԶԱԶՐԱՁԱՅՆ, ա. Զազիր` զզուելի` գարշելի ձայն ունեցող, լսելու համար զազրելի:

ԶԱԶՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Զզուելի դառնալ, կեղտոտուել, ապականուել: 2. Անհաճոյ զգացում ապրել, զզուել, խորշել:

ԶԱԶՐԱՏԵՍա. Զզուելի` գարշելի ԶԱԶՐԱՏԵՍԱԿտեսքով`կերպարանքով, ԶԱԶՐԱՏԵՍԻԼզազրակերպ:

ԶԱԶՐՈՏԻ, տւոյ, տեաց, ա. Գարշելի, պիղծ: գ. 1. Գարշելի` անպարկեշտ բան: 2. փխբ. Կուռք:

ԶԱՀԱՆԴԵԼ (իմ), եցայ, չ. Ահաբեկուել, սարսափահար լինել, զարհուրել, խիստ վախենալ:

ԶԱՄՕԹԻ ՀԱՐԿԱՆԵԼ (իմ). Ամօթահար լինել, սաստիկ ամաչել:

ԶԱՅՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սաստիկ բարկանալ` գրգռուել, սրտմտել: 2. Սիրտը նեղուել, նեղսրտել, վշտանալ: 3. փխբ. Սաստկանալ, ուժգին կերպով արտայայտուել:

ԶԱՆԱԶԱՆ, ի, ից, ա. 1. Տեսակ-տեսակ, տարատեսակ, պէսպէս: 2. Տարբեր, իրար ոչ նման: 3. (յուն.) Տարբերուող, աչքի ընկնող, աննման, գեղեցիկ, չքնաղ:

ԶԱՆԱԶԱՆԱԽՈՀ, ա. Զանազան` տարբեր խոհերով, ուրիշ` օտար մտքով` մտածողութեամբ:

ԶԱՆԱԶԱՆԵԼ, եցի, ն. 1. Տարբերել, առանձնացնել: 2. Տարբերակել, ընտրութիւն անել, ջոկել: կ. չ. (յունաբ.) Աչքի ընկնել, առաւելութեամբ առանձնանալ, տարբերուել, գերազանցել:

ԶԱՆԱԶԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Զանազան` տարբեր լինելը, տարբերութիւն: 2. Պէսպէս` տեսակ-տեսակ լինելը, բազմազանութիւն:

ԶԱՆԳԱՆԵԼ, զանգի, զա՛նգն. 1. Խմորը

ԶԱՆԳԵԼ, եցի, գեա՛հունցել` շաղախել: 2. Խառնել, միաւորել, միացնել:

ԶԱՆԳԻՏԱԿ, գ. Վախ, երկիւղ, սարսափ, ահ:

ԶԱՆԳԻՏԱԿԱՆ, ա. Երկիւղալի, ահաւոր, վախ` սարսափ ներշնչող:

ԶԱՆԳԻՏԱՆԱԼչ. Անտեղեակ լինելու

ԶԱՆԳԻՏԵԼ, եցիպատճառով զգուշանալ մի բան անելուց, տատանուել, վարանել, վախենալ, երկիւղ կրել:

ԶԱՆԳԻՏՈՒԹԻՒՆգ. ԶԱՆԳԻՏՈՒՄՆ Անգիտութեան պատճառով վախ` երկիւղ կրելը, երկչոտութիւն, վախկոտութիւն:

ԶԱՆԴԻԿ (պրսկ.), գ. 1. Մազդեզական կրօնի` զրադաշտական ուսմունքի հետեւորդ: 2. Մանի մոգի ուսմունքի հետեւորդ, մանիքէութեան հետեւորդ, մանիքէական:

ԶԱՆԽԼԱՆԱԼ, ԶԱՆԽԼԱՆԵԼ (իմ) ացայչ. Ծածուկ` գաղտնի մնալ, թաքնուել, անյայտ մնալ: ն. Անտեսել, չգիտենալու տալ, թաքցնել, գաղտնի պահել:

ԶԱՆԽԼՈՒԹԻՒՆ, գ. Ծածուկ` գաղտնի` թաքուն լինելը, անտեղեակութիւն, չիմացութիւն:

ԶԱՆԽՈՒԼ, ա. 1. Ծածուկ, գաղտնի, թաքուն: 2. Անտեղեակ ձեւացող: մ. Լռելեայն, լուռումունջ: գ. Ծածուկ` գաղտնի տեղ` վայր: նխ. Գաղտնի, մեկուսի, առանձին:

ԶԱՆՑԱՆԵԼ, զանցի, զա՛նց եւ զանցեայ, ցի՛ր, չ. 1. Մօտովն անցնել, առաջ անցնել, գերազանցել: 2. Ժամանակը` տարիքն անցնել, ծերանալ: 3. Զանց առնել կամ լինել, օրէնքով թոյլատրուած սահմանից այն կողմ անցնել, մեղանչել, սխալուել:

ԶԱՌԱԾԱՆԵԼ, ԶԱՌԱԾԵԼ, ծի եւ ծայ, ծեայն. չ. 1. Առծեցի, ծեա՛նել-տանել, մի կողմ ձգել, մի կողմ շուռ տալ: 2. Հետամուտ լինել մի վատ բանի, մոլորուել: 3. Ծայրայեղութեան մէջ ընկնել:

ԶԱՌԱՆՑԱՆԵԼ, անցի, ա՛նցչ. 1. Չափից`

ԶԱՌԱՆՑԵԼ, եցիսահմանի. անցնել: 2. Տարիքն անցնել, շատ ծերանալ, զառամել: 3. Զառամածի պէս անկապ` անիմաստ բաներ ասել, խելքից դուրս խօսել, ցնդաբանել:

ԶԱՌՆԱՒՈՒԽՏ (պրսկ.), ա./գ. Մետաքսից` բրդից հիւսած, մետաքսահիւս գործուածք:

ԶԱՏԱՆԵԼ, զատին. 1. Կտրել-բաժանել,

ԶԱՏԵԼ, եցիանջատել, ջոկել. առանձնացնել: 2. Բաժանել, միմեանցից անջատել: կ. չ. Զատուել, մեկուսանալ, բաժանուել, հեռանալ:

ԶԱՏՈՒՑԱՆԵԼ, տուցի, տո՛, պբ. 1. Զատել: 2. Առանձնացնել` ջոկել իբրեւ նուէր աստծուն:

ԶԱՐԳԱՆԱԼ, ացայ, չ. 1. Աճել, աճելով մեծանալ` հասակ առնել: 2. Մտաւորապէս աճել` հասունանալ, մտաւոր հորիզոնը լայնանալ, ուսում առնել:

ԶԱՐԴԱՐԵԼ, եցի, ն. 1. Զարդերով գեղեցկացնել, պաճուճել, պճնել: 2. փխբ. Փառաւոր` սիրելի` հաճելի դարձնել:

ԶԱՐԹՆՈՒԼ, թեայ, թի՛ր, թուցեալ, չ. 1. Արթնանալ, քնից վեր կենալ: 2. փխբ. Թմբիրից զգաստանալ` սթափուել, գիտակցութեան` խելքի գալ: 3. փխբ. Սաստկանալ, վարարել:

ԶԱՐԿԱՆԵԼ, զարկի, զա՛րկ, ն. Զարկել, խփել, հարուածել, հարուած հասցնել:

ԶԱՐՀՈՒՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Սարսափել, սարսափահար լինել, ահաբեկուել, զարհուրել, սոսկալ: 2. Ապշել, մոլորուել, ինքն իրեն կորցնել:

ԶԱՐՀՈՒՐՈՒՄՆ, րման, գ. 1. Զարհուրելը, զարհուրանք, սարսափ, երկիւղ, դող:

ԶԱՐՄ, ի, ից, իւք կամ օք, գ. 1. Մի արմատից` զոյգ ծնողներից առաջացած սերունդ, ազգատոհմ: 2. Առանձին ազգութիւն` իբրեւ մի ազգապետի սերունդ: 3. Ծննդի յաջորդութիւն, պորտ, սերունդ:

ԶԱՐՄԱՆԱԳՈՐԾ, ի, աց, ա. 1. Սքանչելագործ, հրաշագործ: 2. Իր գործով` արուեստով զարմանք` զմայլանք պատճառող: 3. Հիասքանչ, սքանչելի, հիանալի:

ԶԱՐՄԱՆԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Զարմանալի` հրաշալի գործ կատարել, զարմանալի կերպով կատարել:

ԶԱՐՄԱՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Զարմանագործ` հրաշագործ լինելը, զարմանալի` հրաշալի գործեր կատարելը, հրաշագործութիւն: 2. Զարմանալի` սքանչելի գործ, սքանչելիք, հրաշալիք, հրաշք:

ԶԱՐՄԱՆԱԳՐԵԼ, եցի, ն. Զարմանալի կերպով գրել` յօրինել, զարմանալի գործ կատարել:

ԶԱՐՄԱՆԱՏԵՍ, ի, ացա. Զարմանալի,

ԶԱՐՄԱՆԱՏԵՍԱԿարտասովոր տեսք ունեցող, զարմանալի տեսքով:

ԶԱՐՄԱՆՈՒՀԻ, հւոյ, ա./գ. Զարմանալի հարս. դշխոյ:

ԶԱՐՄԱՆՔ, նաց, գ. 1. Զարմանալը, զարմացում, հիացում, ապշութիւն: 2. Զարմանալի բան` գործ, հրաշագործութիւն:

* Զարմանս առնել, Զարմանալ, ապշել, քար կտրել:

* Ի զարմանս ածել, Զարմանք շարժել, զարմացնել, ապշեցնել:

ԶԱՐՏՈՒՂԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Ուղուց` ճանապարհից դուրս գալ` շեղուել: 2. փխբ. Մոլորուել, սխալ ճանապարհի վրայ կանգնել, սխալուել:

ԶԱՐՏՈՒՂԻ,

* զարտաւղի, զարտօղի, ա./մ. Ուղուց դուրս, շեղուած, շեղակի. օտար:

ԶԲՕՍԱՆՔ, նաց, գ. 1. Զուարճութիւն, հանգստութիւն: 2. Ուշադրութեան ցրուածութիւն: 3. Ցնորք, երեւակայութիւն: 4. Հոգս, մտածմունք: 5. Յուզմունք, հոգու ալեկոծութիւն: 6. Ալիք, ծփանք, ալեկոծութիւն (ջրերի):

ԶԲՕՍՆՈՒԼ, զբօսայ, սի՛ր, չ. 1. Ման գալ, շրջագայել` հաճոյքի համար: 2. Միտքը` ուշադրութիւնը շեղուել` ցրուել:

ԶԳԱԼ,

* սգալ, զգացի կամ ացայ, զգա՛, ն. չ. 1. Ընկալել, ըմբռնել, ճանաչել, իրազեկ լինել, իմանալ, հասկանալ: 2. Որեւէ բանի զգացում` տպաւորութիւն ունենալ: 3. Լուր առնել, տեղեկութիւն ստանալ:

ԶԳԱԾԵԼ (իմ)ծայ, ծի՛ր, ծեալ, ն. չ. 1. Հագ-

ԶԳԱԾՆՈՒԼնել, հագնուել: 2. փխբ. Իր վրայ` իր մէջ ունենալ` կրել, համակել, համակուել, պարուրել, պարուրուել:

ԶԳԱՅԱԶԻՐԿ, ա. Զգալու կարողութիւնից` որեւէ զգայարանից զուրկ, անզգայ:

ԶԳԱՅԱՐԱՆ, ի, աց, գ. Բնութիւնն ըմբռնելու զգայական միջոցները: ա. Զգայական, զգալի:

ԶԳԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Ինքն իրեն զգալը, զգաստութիւն, խոհականութիւն: 2. Ուշք, գիտակցութիւն: 3. Զգայարան:

ԶԳԱՅՈՒՆ, յնոյ, ոց, ա. 1. Զգայութիւն ունեցող, ըմբռնելու` զգալու` իմանալու ունակութեամբ օժտուած: 2. Զգաստ, զգօն, ողջամիտ, խելամիտ, խոհական: 3. Զգացուող, զգալի, զգայական, նիւթական:

ԶԳԱՍՏ, ի, ից, ա. 1. Ուշքը գլխին, զգօն, ուշադիր, աչալուրջ: 2. Խելքը գլխին, խոհեմ, խելացի, ողջամիտ, ողջախոհ: 3. Պարկեշտ, ամօթխած, մաքրակենցաղ:

ԶԳԱՍՏԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, չ. 1. Խելքը գլուխը գալ, խելօքանալ, սթափուել: 2. Պարկեշտանալ, ողջախոհ դառնալ: 3. (յունաբ.) Իմաստասիրել, փիլիսոփայել: 4. Առաքինի դառնալ:

ԶԳԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Զգաստասէր` առաքինասէր լինելը, առաքինասիրութիւն, զգաստութիւն` առաքինութիւն սիրելը: 2. (յունաբ.) Իմաստասիրութիւն, փիլիսոփայութիւն:

ԶԳԱՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարկեշտութիւն, համեստութիւն, ողջախոհութիւն, առաքինութիւն: 2. Արթնութիւն, աչալրջութիւն, զգօնութիւն, զգուշաւորութիւն. 3. Իմաստասիրութիւն:

ԶԳԵՆՈՒԼ, զգեցայ, ցի՛ր, ցեալ, ն. չ. 1. Հագնել, հագնուել: 2. Իր վրայ` իր մէջ կրել, համակուել, զարդարուել:

* Զգենուլ բանին զմարմին, (կրօն.) Մարմնաւորուել իբրեւ մարդ, մարդկային բնութիւն առնել, մարդանալ (Քրիստոսի մասին):

ԶԳԵՏՆԵԼ, եցի, ն. Գետնին խփել, ցած գցել, վայր գցել:

ԶԳԼԽԵԼ ԳԻՆՒՈՎ. Գինին գլուխն ընկնել, հարբել:

ԶԳՈՒՇԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, չ. 1. Աչքաբաց` արթուն` զգօն լինել: 2. Զգուշաւոր` շրջահայեաց լինել, հեռու կենալ` մնալ, մի բանից խուսափել: 3. Հսկել, զգուշութեամբ հետեւել, պահպանել:

ԶԳՈՒՇԵԱՒ, մ. Զգուշութեամբ, ուշադրութեամբ, աչալրջօրէն:

ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ, գ. 1. Զգոյշ լինելը, զգուշանալը: 2. Ուշադրութիւն: 3. Պահպանութիւն, ապահովութիւն:

ԶԳՕՆ, ի, ից, ա. 1. Խելօք, խելացի, իմաստուն: 2. Խոհեմ, հեզ, հանդարտ:

ԶԳՕՆԱՄԻՏ, մտի, տաց, ա. Զգօն մտքով, ուշիմ, հանդարտ, հանդարտաբարոյ, հեզ:

ԶԳՕՆԱՆԱԼ, ացայ, չ. Զգօն դառնալ, խելօքանալ, զգաստանալ, հանդարտուել:

ԶԳՕՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Զգօն լինելը, զգօնի յատկութիւնը: 2. Հեզութիւն, հանդարտութիւն: 3. Խելօքութիւն, խելացիութիւն, իմաստութիւն: 4. Սողոմոնի Իմաստութեան եւ Առակների գրքերը:

ԶԵԿՈՒՑԱՆԵԼ, կուցի, կո՛, պբ. 1. Իմաց տալ, տեղեկացնել, իրազեկել, ծանուցել: 2. Հասկացնել:

ԶԵՂԽ, ա. 1. Խախուտ, անհաստատ, սայթաքուն, վտանգաւոր: 2. Վարքուբարքով ապականուած, շուայտ, ցոփ, անառակ:

ԶԵՂԽԱՆԱԼ, ացայչ. 1. Զեխ դառնալ,

ԶԵՂԽԵԼ, եցի եւ եցայզեխութիւն անել, կերուխումի ու մարմնական հաճոյքների անձնատուր լինել: 2. Չափն անցնելով սխալուել:

ԶԵՂԾԱՆԵԼ, ծի, զե՛ղծն. 1. Փչացնել,

ԶԵՂԾԵԼ, ծեցի, ծեա՛ապականել: 2. Վնասել, խանգարել: 3. Յափշտակել, գողանալ: 4. Խաբել, խելքից հանել: չ. Չարչարուել, յաղթուել, սխալուել:

ԶԵՂՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Լիութիւն, առատութիւն, ճոխութիւն:

ԶԵՂՈՒԼ, զեղի, զե՛ղ, ն. 1. Բերնեբերան լցնել: 2. Դիզել, կուտակել: 3. Լիքը լցնելով դուրս թափել, ծաւալել, սփռել:

ԶԵՂՉԵԼ, եցի, ն. 1. Վարագուրել, մթնեցնել, սքօղել, ծածկել: 2. Խօսքը համառօտ կերպով ասել, վրայով թեթեւակի անցնել, համառօտել, կարճ կապել:

ԶԵՂՋ, գ. Խղճահարութիւն, սրտացաւութիւն: ա. Զղջացող, ողորմելի, խղճալի:

ԶԵՆԱԾՈՅ, ի, ից, ա./գ. Մորթած. զոհի միս:

ԶԵՆԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Զոհաբերութեան տեղ, զոհարան: 2. Ընդհանրապէս` սպանդանոց:

ԶԵՆՈՒԼ, զենի, զե՛ն, ն. 1. Մորթել, մորթազերծ անել: 2. Զոհաբերելու նպատակով անասուն մորթել, զոհ անել` մատուցել, զոհել:

ԶԵՌԱԼ, ացի, ռա՛, չ. 1. Շարժուել, սողալ, խլրտալ, խայտալ: 2. Մեծ բազմութեամբ տեղում դոփել, վխտալ, տարուբերուել:

ԶԵՌՈՒՆ, ունոյ, ոց, գ. 1. Ցամաքում` ջրում` օդում շարժուող կենդանի: 2. Միջատ, բզէզ: ա. Վխտացող, շարժուն, շարժուող:

ԶԵՏԵՂ, գ. Տեղ: ա. Տեղաւորուած, զետեղուած: մ. Հաստատուն, անփոփոխ:

ԶԵՏԵՂԵԼ (իմ), ղեցայ, չ. Տեղաւորուել, մի տեղում կանգ առնել, դադարել, հաստատուել:

ԶԵՏԵՂՈՒԹԻՒՆ, գ. Տեղաւորուելը, կանգ առնելը, մի տեղ մնալը, դադար առնելը:

ԶԵՐԾԱՆԵԼ1, զերծի, զե՛րծ, ն. 1. Ազատել, փրկել (վտանգից): 2. Վրայից հանել, պոկել:

ԶԵՐԾԱՆԵԼ2 (իմ), ծայ, ծի՛ր, չ. 1. Ազատուել, ճողոպրել, փրկուել, փախչել: 2. Ձեռքից դուրս պրծնել, տեղից յանկարծակի դուրս ընկնել:

ԶԵՐԾՈՒԼ, զերծի, զե՛րծ, ն. Քաշելով պոկել, վրայից հանել, խլել, կորզել, յափշտակել: չ. Ազատուել, փրկուել:

ԶԵՐԾՈՒՄՆ, ծման, գ. 1. Ազատուելը, փրկուելը (վտանգից), ազատութիւն: 2. Քաշելով պոկելը, պոկ գալը:

ԶԷՆԸՆԿԷՑ, ա. Զէնքը վայր գցող` ցած դնող, զինաթափ եղող:

ԶԸՆԿԵՆՈՒԼ, կեցի, կեա՛, ն. Ուժով` բռնութեամբ ցած գցել, մի կողմ գցել` նետել:

ԶԻՆԱՀԱՄԲԱՐՁԵԱԼ, ա. 1. Զէնք բարձրացրած` վերցրած: 2. փխբ. Ապստամբած:

ԶԻՆԱՀԱՐԵԼ (իմ), րեցայ, չ. Զէնքով խփուել` խոցուել` վիրաւորուել:

ԶԻՆԱՒՈՐա. 1. Զէնք ունեցող,

ԶԻՆՈՒՈՐ, ի, ացզէնք կրող, զինուած: 2. Զինուորական, զօրական, պատերազմող: 3. Կամաւոր զինուորագրուած, աշխարհական: գ. Զօրքի մէջ ծառայող ստորին պաշտօնեայ:

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ, ա. 1. Զինուորին` զինուորութեանը յատուկ: 2. Զինուորագրուած: գ. Զինուոր, զինուորական դասին պատկանող անձ:

ԶԻՆՈՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Զինուոր լինելը, զինուորի կարգավիճակը: 2. Զինուորների խումբ` դաս, զինուորականութիւն: 3. փխբ. Հրեշտակների խումբը` դասը: 4. Զինաւորուելը, սպառազինութիւն:

ԶԻՆՉՊԻՏՈՒԹԻՒՆ, գ. Ինքնագլխութիւն, ինքնահաճութիւն, կամայականութիւն, անառակ եւ անբարոյ անձնական հաճոյք:

ԶԻՍՏ, զստի, ից, իւք կամ ովք, օք, գ. 1. (կզմխս.) Ազդր: 2. Նաւի` ջրի մէջ սուզուած կողամասը:

ԶԼԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, ն.չ. 1. Անիրաւացի կերպով մէկին իր իրաւունքից զրկել, պակասութեան` նեղութեան դատապարտել: 2. Ուրանալ, ժխտել:

ԶԿՆԻ, նխ. Հետքով, հետեւից: մ. Յետոյ:

* Զկնի գալ` գնալ` երթալ, Յետեւից գալ` գնալ, հետեւել:

* Զկնի պնդել (իմ)`

* մտանել` լինել (իմ), Հետամուտ լինել, հետապնդել, հալածել:

ԶՀԵՏ, նխ. 1. Հետքով, հետեւից: 2. Հետ, հետը, միասին: մ. Յետոյ:

* Զհետ երթալ` գնալ` գալ` ընթանալ` լինել (իմ)` շրջել (իմ), Յետեւից գնալ, հետեւել:

* Զհետ մտանել, Հետամուտ լինել:

* Զհետ յարձակել (իմ)`

* վարել (իմ), Հետեւից յարձակուել, հալածել:

ԶՂՋԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, չ. 1. Զղջալ, ափսոսալ, ցաւ զգալ մի բան արած կամ չարած լինելու համար: 2. Կարեկցանքից միտքը փոխել` գորովանքով լցուել:

ԶՂՋԱՍԻՐՏ, ա. Զղջացող սրտով, զղջահար:

ԶՄԱՅԼԵԼ, եցայ, չ. 1. Ուտելով յագենալ` յագուրդ ստանալ` հաճոյք զգալ: 2. Գինի խմելով զուարթանալ` տրամադրութիւնը բարձրանալ:

ԶՄԱՅԼՈՒԹԻՒՆ, գ. Յագենալը, ուտելուց եւ խմելուց հաճոյք ստանալը, յագուրդ:

ԶՄՌՍԵԼ, եցի, ն. 1. Զմուռսով պատել. 2. Զմուռս խառնել:

ԶՄՏԱՒ ԱԾԵԼ. Մտածել, խորհել, դատել:

ԶՆՍՏԵԼ (իմ), տայ, չ. 1. Ցած իջնել, ցածրանալ: 2. փխբ. Մեղմանալ, հանդարտուել, հանգստանալ:

ԶՈՀ (պհլ.), ի, ից, գ. 1. Հեթանոս աստուածներին նուիրաբերուող մորթելու կենդանի, ողջակէզ, մատաղ: 2. Նուիրատուութիւն (աստուածներին):

ԶՈՀԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Զոհ մատուցելը, զոհաբերութիւն: 2. Պատարագ մատուցելը, պատարագ:

ԶՈՀԱԿԵՐ, ի, աց, ա. 1. Զոհի միս ուտող: 2. Որեւէ կրօնով արգելուած պիղծ կերակուր ուտող:

ԶՈՀԱՍՊԱՍ, գ. Զոհաբերութեան ծէսը կատարող քուրմ:

ԶՈՀԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Զոհ մատուցելու տեղ, բագին: 2. Զոհ մատուցելու` զոհասեղանի պարագաներ (անօթ, տաշտ): 3. Պատարագ մատուցելու սեղան եկեղեցում:

ԶՈՀԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Զոհաբերած կամ զոհաբերութեան ենթակայ, նուիրական. 2. Զոհաբերութեամբ կատարուող:

ԶՈՀԵԼ, եցի, ն. Զոհ մատուցել, զոհաբերել:

* Զոհեալ, գ. Հեթանոսական կուռքերի պատուին զոհաբերած անասունի միս:

ԶՈՅԳ (ասոր.), զուգի, զոյգք, զուգից կամ զուգաց, գ. 1. Որեւէ բանի երկու հատը միասին վերցրած. ամոլ, կրկնակ: 2. Երկնժար կշեռք: ա. 1. Երկու միաւորի` մասի եւն միասնութիւն ներկայացնող, զոյգ կազմող: 2. Հաւասար, համեմատ, միանման, զուգակից, նոյնչափ: մ. Հաւասարապէս, միասին:

ԶՈՒԱՐԱԿ, ի, աց, գ. Արջառ, փոքր եզ, մատաղահաս ցուլ:

ԶՈՒԱՐԱՓԱԿ, գ. Անասուններին հաւաքելու` փակելու տեղ, գոմ, փարախ:

ԶՈՒԱՐԹ, ա. 1. Ուրախութիւն արտայայտող, կենսուրախ: 2. Ուրախութիւն պատճառող` բերող: 3. Աշխոյժ, կայտառ:

ԶՈՒԱՐԹԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ուրախ` զուարթ լինել, ուրախանալ, ուրախութիւն արտայայտել: 2. Առոյգ` առողջ տեսք ունենալ: 3. Արթուն` զգաստ լինել, հսկել:

ԶՈՒԱՐԹԱՏԵՍա. Զուարթ` ուրախ

ԶՈՒԱՐԹԱՏԵՍԱԿտեսքով, զուարթերես, ԶՈՒԱՐԹԱՏԵՍԻԼառոյգ, կայտառ:

ԶՈՒԱՐԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուրախ` զուարթ լինելը, ուրախութիւն, բերկրութիւն: 2. Առոյգութիւն, կայտառութիւն: 3. Արթուն` ուշքը վրան լինելը, անքուն հսկողութիւն:

ԶՈՒԱՐԹՈՒՆ, թնոյ, ոց, ա. Զուարթ, կայտառ, առոյգ, ժիր, աչքաբաց, զգօն: գ. (սովորաբար յոգն. գործածութեամբ) Հրեշտակներ, արթուն հսկողներ:

ԶՈՒԱՐՃԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, չ. 1. Զուարճութիւն զգալ, հոգեպէս ուրախանալ, զուարթանալ, բերկրել: 2. Հաճոյք` բաւականութիւն զգալ: 3. Առոյգանալ, առողջ տեսք ունենալ, ծլելծաղկել (բոյսերի մասին):

ԶՈՒԱՐՃՈՒԹԻՒՆ, գ. Հոգեկան ուրախութիւն` վայելք, բերկրանք, ցնծութիւն, հրճուանք:

ԶՈՒԳԱԲԱՆ, ա. Ուրիշի ասածներին համաձայնող` դրանց համեմատ խօսող:

ԶՈՒԳԱԲԱՆԵԼ, եցի, ն. 1. Մէկի հետ համաձայն խօսել: 2. Զուգակշռել, համեմատել:

ԶՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Համապատասխանութիւն: 2. Համեմատութիւն, բաղդատութիւն:

ԶՈՒԳԱԲԱՐԲԱՌ, ոյ, ա. 1. Միասին` միանուագ արտասանուող` հնչուող, խառն (բազմաձայն երաժշտութեան մասին): 2. Իրար նման խօսող:

ԶՈՒԳԱԳՐԵԼ, եցի, ն. Մի կարգի մէջ մտցնել, միեւնոյն շարքում դասել: չ. Միեւնոյն շարքում դասուել:

ԶՈՒԳԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Համաձայնութիւն, միաբանութիւն, համերաշխութիւն, հաւանութիւն: 2. Համեմատութիւն, բաղդատութիւն:

ԶՈՒԳԱԽԱՌՆ, ա. Իրար հետ խառնած` խառնուած, միախառնուած:

ԶՈՒԳԱԽԱՌՆԵԼ, եցի, ն. Իրար հետ խառնել` զօդել, մի բան ուրիշ բանի կցել, շաղախել, միախառնել:

ԶՈՒԳԱԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. Զուգախառնելը, զուգախառնուելը, միախառնելը, միախառնուելը:

ԶՈՒԳԱԽՆԴԻՐ, ա. Ուրիշի հետ վիճող` վիճաբանող, քննող, քննարկող:

ԶՈՒԳԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ, գ. Զուգախնդիր լինելը, վիճաբանութիւն, վէճ, բանավէճ:

ԶՈՒԳԱՀԱՅՐ, հօր, հարբ, գ. Հօրը հաւասար, հօրը լիովին փոխարինող անձ, երկրորդ հայր:

ԶՈՒԳԱՀԱՒԱՍԱՐ, ա. Ամեն ինչով հաւասար: մ. Հաւասարապէս. միաձեւ:

ԶՈՒԳԱՀԵՂՈՒՄՆ, հեղման, հեղմունք, գ. 1. Միաժամանակ` միասին մի տեղ հոսելը: 2. փխբ. Անցքերի զուգադիպութիւն, պատահականութիւն:

ԶՈՒԳԱՁԱՅՆԵԼ1, եցի, ն. Համաձայնեցնել, յարմարեցնել:

ԶՈՒԳԱՁԱՅՆԵԼ2 (իմ), եցայ, չ. Համաձայնուել, միաբանուել, ձայնակցել:

ԶՈՒԳԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Ձայնակցութիւն, միաձայնութիւն, համաձայնութիւն, համախոհութիւն:

ԶՈՒԳԱՄԱՍՆ, սին, սունք, սանց, գ. Հաւասար մաս` բաժին: ա. 1. Հաւասար մասեր` կողմեր ունեցող: 2. Զոյգ մասերից բաղկացած: մ. Մասերը հաւասար պահելով:

ԶՈՒԳԱՄԱՍՆԵԼ, եցի, ն. Հաւասարեցնել, համեմատել, բաղդատել:

ԶՈՒԳԱՄԱՍՆՈՒԹՒՆ, գ. 1. Հաւասար մաս եւ բաժին ունենալը, հաւասարութիւն: 2. Բաղդատութիւն, համեմատութիւն: 3. Մասնակցութիւն:

ԶՈՒԳԱՊԱՏԻՒ, տուի, աց կամ ոց, ա. 1. Նոյն պատիւն ունեցող, պատուով հաւասար, հաւասարապատիւ: 2. Հաւասարարժէք, համարժէք, նոյնարժէք:

ԶՈՒԳԱՒՈՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Միանալ, միաւորուել, միաբանուել, իրար մօտ կամ իրար հետ դասուել: 2. Մէկի մօտ շարունակ գտնուել, մնալ, դեգերել: 3. Ամուսնական կապով կապուել, սեռական յարաբերութիւն ունենալ: եցի, ն. 1. Միացնել, իրար մօտ` իրար հետ դասել: 2. Իրար հետ կապակցել` ամուսնացնել:

ԶՈՒԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Զոյգ դարձնելը, հաւասարութիւն, միաբանութիւն, համաձայնութիւն: 2. Միասին լինելը` ապրելը, դեգերելը: 3. Ամուսնական կապով միանալը, սեռական յարաբերութիւն:

ԶՈՒԳԵԼ, եցի, ն. 1. Զոյգ դարձնել, զուգաւորել: 2. Միացնել, միաւորել, կցել, զօդել, շաղկապել: 3. Կապակցել, յարմարեցնել: 4. Հաւասարեցնել, զուգակշռել, համեմատել:

ԶՈՒԳԸՆԹԱՑ, ա. Միասին ընթացող` շարժուող. ընթացակից, երթակից: նխ. Միասին, հետ:

ԶՈՒԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաւասարութիւն, նմանութիւն: 2. Միաբանութիւն, համաձայնութիւն, համերաշխութիւն: 3. Զոյգ լինելը: 4. Կենակցութիւն, զուգաւորութիւն: 5. Միաւորութիւն, կցորդութիւն, հաղորդակցութիւն, զօդում:

ԶՈՒԼԱՄԲԵԼ (իմ), եցայ, չ. Գլխիվայր գլորուել, գլորուելով վիզը կոտրել (ձիու մասին):

ԶՐԱԲԱՆ, ի, ից, ա. Աւելորդ ու անտեղի բաներ խօսող, զրպարտիչ:

ԶՐԱԲԱՆԵԼ, եցի, չ. ն. Աւելորդ եւ անտեղի բաներ խօսել, զրպարտել, բամբասել:

ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆա. Պարսից Զրադաշտ

ԶՐԱԴԵՇԱԿԱՆմոգին յատուկ,

ԶՐԱԴԵՇՏԱԿԱՆԶրադաշտի յօրինած: գ. Զրադաշտի քարոզած կրօնը` կրակապաշտութիւն:

ԶՐԱԽԱԲ, ա. Ստայօդ բաներով զուր տեղը խաբող` խաբէութեամբ զբաղուող:

ԶՐԱԽՆԴԻՐ, ա. Դատարկ` չնչին բաների հետեւից ընկնող, աւելորդ հետաքրքրութիւն ցուցաբերող, մանրախնդիր:

ԶՐԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. Դատարկ` սնոտի բաներ մտածող, անմիտ, անխելք:

ԶՐԱՀԵԼ, եցի, ն. 1. Զրահով պատել` ամրացնել, զրահաւորել, սպառազինել: 2. փխբ. Սիրտ տալ, գօտեպնդել:

ԶՐԱՀԵՂԵՂ, ա. 1. Սաստիկ հեղեղուած, յորդացած: 2. Գետի պէս դատարկ` զուր վազող:

ԶՐԱՀԵՏ, ա. Իզուր տեղը մի բանի հետամուտ, դատարկ` սին բաների յետեւից ընկնող:

ԶՐԱՋԱՆ, ի, իցա. 1. Զուր ջանքեր թափող,

ԶՐԱՎԱՍՏԱԿդատարկ տեղն աշխատող: 2. Որի համար զուր է աշխատել, չնչին, անկարեւոր:

ԶՐԱՒԱՄԱՀ ԼԻՆԵԼ (իմ). Զուր տեղը մեռնել` կեանքից զրկուել:

ԶՐՈՅՑ, զրուցի կամ ցոյգ. 1. Աւանդութիւն,

ԶՐՈՅՑՔ, ցացժողովրդական բանահիւսութեան պատում: 2. Խօսք, խօսակցութիւն, ասուլիս: 3. Պատմութիւն, պատմական նիւթ: 4. Համբաւ, լուր, տեղեկութիւն:

* Զրոյց արկանել, Խօսք գցել` բացել, խօսակցութիւն սկսել:

ԶՐՈՒՑԱԲԱՆ, ա. Աւանդութիւն` պատմութիւն պատմող` պատմագրող, պատմիչ:

ԶՐՈՒՑԱՏՐԵԼ, եցի, ն. չ. 1. Պատմել` խօսել մի բանի մասին: 2. Բացատրել, մեկնաբանել: 3. Խօսակցել, ասուլիս անել:

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատմութիւն, աւանդութիւն: 2. Մեկնութիւն, բացատրութիւն: 3. Խօսակցութիւն, ասուլիս, զրոյց: 4. Համբաւ, լուր, տեղեկութիւն:

ԶՐՈՒՑԵԼ, եցի, ն. 1. Աւանդութիւն պատմել, աւանդել: 2. Բացատրել: 3. Խօսել, զրոյց անել: 4. Համբաւել, լուր տալ, տեղեկացնել:

ԶՐՊԱՐՏԵԼ, եցի, ն. 1. Մէկի վրայ հանիրաւի պարտք դնել եւ այդ պարտքը պահանջել, հարստահարել, կեղեքել, զրկել: 2. Մէկին հանիրաւի մեղադրել, չարախօսել, անուանարկել, վարկաբեկել:

ԶՐՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հարստահարութիւն, զրկանք, կեղեքում: 2. Չարախօսութիւն, անուանարկութիւն:

ԶՕՆԱՃԱՌ, գ. Զէնք ու զրահ, ասպազէն:

ԶՕՆԱՃԱՌԵԼ (իմ), եցայ, չ. Զէնք ու զրահ կրել:

ԶՕՇԱՔԱՂ, ա. Դրամաշորթ, աչքածակ, ագահ: մ. Դրամ շորթելով, ագահութեամբ:

ԶՕՐԱԺՈՂՈՎ, գ. 1. Զօրք ժողովելը` հաւաքելը: 2. Զօրքի համախմբուելու տեղ, բանակատեղի:

* Զօրաժողով լինել` առնել, Զօրք ժողովել` հաւաքել (պատերազմելու նպատակով):

ԶՕՐԱԿԱՆ, ի, աց, գ. 1. Զինուորների դաս` խումբ. զօրք: 2. Պահապան զինուորականների խումբ: 3. Զինուոր, զինուորական: ա. 1. Զօրքին` զինուորին յատուկ` վերաբերող: 2. Ուժեղ, քաջ, ամուր, հաստատուն:

ԶՕՐԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, չ. 1. Զօրութիւնն աւելանալ, զօրեղանալ, ուժ առնել, ուժեղանալ, արիանալ: 2. Սաստկանալ, աւելանալ: 3. Ազդել, ներգործել:

ԶՕՐԱՆԻՍՏ, ա./գ. Զօրադադար. զօրքի կայանելու` դադար առնելու տեղը:

ԶՕՐԱՎԱՐ, ի, աց, գ. Զօրքի գլխաւոր հրամանատար, զօրապետ, սպարապետ:

ԶՕՐԱՎԱՐԵԼ, եցի, չ. 1. Զօրքը առաջնորդել մարտադաշտում: 2. Առհասարակ` առաջնորդել, ղեկավարել (որեւէ շարժում):

ԶՕՐԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Ուժեղ, սրտոտ, կտրիճ, կորովի, քաջ: 2. Ամուր, հաստատուն: 3. Սաստիկ, բուռն: մ. Քաջաբար, արիաբար:

ԶՕՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Զօրութիւն, կարողութիւն, ուժ: 2. Զօրեղ լինելը, ուժ` կարողութիւն ունենալը:

ԶՕՐԵԼ, եցի, չ. 1. Ուժը պատել` բաւականացնել, կարողանալ, ձեռնհաս լինել, ի վիճակի լինել (մի բան անելու): 2. Զօրանալ, ուժեղանալ:

ԶՕՐԸՆՏԻՐ, ա. Զօրք ընտրող, ընտրութեամբ զինուորներ հաւաքագրող` ժողովող:

ԶՕՐՀԱՆԱՊԱԶ, մ. 1. Ամեն օր, միշտ, շարունակ: 2. Ամբողջ օրը, օրնիբուն, օրուայ ընթացքում:

ԶՕՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հզօրութիւն, ուժ, կարողութիւն: 2. Ուժգնութիւն, սաստկութիւն, ամրութիւն, պնդութիւն: 3. Ներգործութիւն, ազդեցութիւն, յաջողութիւն: 4. Նշանակութիւն, իմաստ: 5. Հրաշք, սքանչելիք: 6. (կրօն.) Անձնաւորութիւն, գոյացութիւն (Քրիստոսի մէջ): 7. Երկնքում ապրող անմարմին էակներ. հրեշտակների` սրբերի դասեր:

Է

ԷԱԿ, գ. 1. Արարիչ, աստուած: 2. Արարած, ստեղծուած` գոյութիւն ունեցող բան: ա. 1. Էակից, արարչակից, համագոյակից. 2. Ստեղծող, արարող:

ԷԱԿԱՆ, գ. 1. Աստուած, ինքնագոյ էակ: 2. Գոյութիւն ունեցող բան: ա. 1. Աստուածային. Աստծուն յատուկ: 2. Գոյակցական, իսկական, ներքին, բուն:

ԷԱԿԱՆԱԼ, ացայ, ցեալ, չ. Էական` բնական լինել (մի բանի), էութիւնը կազմել (մի բանի):

ԷԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Էական լինելը, աստուածային գոյութիւն, աստուածութիւն, աստուած: 2. Էակից` համագոյակից լինելը, համագոյութիւն: 3. Որեւէ էակ լինելը, գոյացութիւն: 4. Գոյաւոր` գոյութիւն ունեցող բան(եր):

ԷԱԿԻՑ, ցաց, ա. Միասին գոյութիւն ունեցող, համագոյ, գոյակից (Որդու եւ Ս. Հոգու մասին, որ էակից են Հօր):

ԷԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Էակից` համագոյ լինելը, համագոյութիւն:

ԷԱՆԱԼ, ացայ, չ. 1. Գոյութիւն ունենալ, ի բնէ լինել: 2. Գոյանալ, գոյաւորուել, գոյութիւն կամ գոյացութիւն առնել` ստանալ, ստեղծուել: 3. Դիմանալ, հաստատուել, մնալ մի տեղ: 4. (կրօն.) Մարմնաւորուել, մարդանալ:

ԷԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, ցո՛, պբ. (կրօն.), Գոյացնել, ստեղծել (իրականում կամ երեւակայութեամբ):

ԷԳ, ա./գ. Իգական սեռին պատկանող կենդանի` անձ. արուի զոյգը:

ԷՈՒԹԻՒՆ, գ. 1. Գոյացութիւն, իսկութիւն, բնութիւն: 2. Ինքնագոյութիւն, աստուածութիւն, աստուած: 3. Գոյութիւն, լինելութիւն, իրօք լինելը: 4. Անձնաւոր էակ: 5. (յունաբ.) Գոյք, ինչք, ունեցուածք, ստացուածք:

ԷՋ1, իջի, էջք, իջից, իւք, գ. Իջնելը, ցած գալը:

ԷՋ2, գ. Գրուած` տպագրուած թղթի մէկ կողմը, գրքի` թերթի երես:

Է՞Րդ./մ. Ինչի՞, ինչու՞, ինչի՞

Է՞Ր ԱՂԱԳԱՒհամար, ինչի՞ց, ի՞նչ

ԷՐՈՒ՞Մպատճառով. Է՞Ր ՍԱԿՍ ՎԱՍՆ Է՞Ր

Ը

ԸՂՁԱԼ, ացի, ն.չ. 1. Իղձ` փափագ ունենալ, փափագել, բաղձալ, տենչալ, ցանկանալ: 2. Ուխտով` աղօթքով խնդրել, աղերսել, աղօթել: 3. Հմայութիւն անել, հմայել, գուշակել:

ԸՂՁԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ըղձական լինելը, իղձ, փափագ, ցանկութիւն, բարեմաղթութիւն, ցանկալի` փափագելի իր` առարկայ:

ԸՂՁԱԿԵՐՏ, ա. 1. Իղձ ստեղծող` յարուցող, ըղձալի, փափագելի: 2. Ըղձացող, փափագող: 3. Փափագով շինուած` կերտուած` ստեղծուած:

ԸՂՁԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Ըղձալի` ցանկալի ձայն` եղանակ:

ԸՂՁԱՊԱՏՈՒՄ, ա. Իր ուզածը կամ հարցնողի ուզածի պէս պատմող, հմայող, սուտ գուշակ, երազահան:

ԸՂՁԱՒՈՐ, ա. 1. Սաստիկ ըղձացող` տենչացող` փափագող: 2. Շատ ըղձալի, ցանկալի, փափագելի:

ԸՂՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Իղձ, ըղձանք, բաղձանք, փափագ, ցանկութիւն, տենչ. 2. Հմայութիւն, գուշակութիւն:

ԸՄԲԵՐԱՆԵԼ, եցի, ն. 1. Բերանը փակել տալ, լռեցնել, սանձել: 2. Բերանը փակել, խօսքը կտրել:

ԸՄԲՈՇԽՆԵԼ, եցի կամ եցայ, ն. 1. Մեծ ախորժակով ուտել կամ խմել: 2. Ճաշակել, վայելել: 3. Բանեցնել` գործածել ըստ հաճոյքի:

ԸՄԲՌՆԵԼ, եցի, ն. 1. Բռնել, պինդ բռնել, կաշկանդել: 2. Ձերբակալել, կալանաւորել: 3. Տիրել, ժառանգել: 4. Մտքով ըմբռնել, հասու լինել, հասկանալ, իմանալ: 5. Որսալ, որսը բռնել:

ԸՄԲՌՆՈՒՄՆ, նման, գ. 1. Բռնելը, բռնուելը: 2. Զսպելը, սանձելը: 3. Ըմբռնելը, հասկանալը, հասու լինելը, հասկացողութիւն:

ԸՄՊԱՀԿԵԼ, եցի եւ եցայ, չ. Անսանձ` ապերասան` սանձարձակ դառնալ, ըմբոստանալ, չհնազանդուել: ն. Նուաճել, զսպել, սանձահարել:

ԸՆԴԱԿԵՐ, ի, աց, ա. Բուսեղէնով կերակրուող` սնուող, հումակեր:

ԸՆԴԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Միասին եղող, բնակակից, ընտանի:

ԸՆԴԱՐՁԱԿԱՄԻՏ, ա. Լայնասիրտ, մեծահոգի, համբերատար, համբերող:

ԸՆԴԱՐՁԱԿԱՍՈՒՆ, ա. 1. Ազատութեան մէջ սնուած, ազատ տեղի եւ կեանքի վարժուած, փափկասուն: 2. Զեխ կեանք վարող, ցոփ ու շուայտ:

ԸՆԴԱՐՁԱԿԵԼ, եցի, ն. 1. Ընդարձակ` լայն` մեծ դարձնել, լայնացնել, մեծացնել: 2. Ազատութիւն տալ, կապանքից` բանտից ազատել: 3. Դիւրութիւն տալ, դիւր դարձնել, դիւրացնել:

ԸՆԴԱՐՄԱՆԱԼ, ացայ, չ. 1. Խիստ զարմանքից ապշել: 2. Ապրումներից թմրել` անզգայանալ, փայտանալ:

ԸՆԴԳԵՂՁԱՆԵԼ (իմ), ձայ, չ. Սրտակեղեք հեկեկալ, մորմոքել, հեծկլտալ:

ԸՆԴԳՃԵԼ (իմ), եցայ, չ. Ծնկի գալ, ծունր իջնել:

ԸՆԴԳՈԳԵԼ, եցի, ն. 1. Իր գիրկը ժողովել` հաւաքել: 2. Պարունակել, ամփոփել: 3. Դիզել, կուտակել:

ԸՆԴԴԷՄ, դիմի, մաց, ա. 1. Հակադիր, ներհակ, հակառակ: 2. Դիմացի, հանդիպակաց կողմը գտնուող: նխ. 1. Յանդիման, հանդէպ, դէմ, առջեւ: 2. Դէմ, հակառակ: մ. Հակառակ, հակադիր կողմը:

ԸՆԴԴԻՄԱԲԱԽ, ա. Դէմ առ դէմ բախուող` ընդհարուող, ընդդիմահար:

ԸՆԴԴԻՄԱԲԱԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընդդիմաբախ լինելը, ընդհարուելը, ընդհարում: 2. Դիմադրելու յամառութիւն:

ԸՆԴԴԻՄԱԲԱՆ, ա. Դէմ` հակառակ խօսող, հակաճառող, ընդդիմախօս:

ԸՆԴԴԻՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընդդիմախօսութիւն, հակաճառութիւն, հակառակութիւն, առարկութիւն: 2. Հակասութիւն, ներհակութիւն: 3. Կշտամբանք, նախատինք:

ԸՆԴԴԻՄԱԴԱՐՁ, ի, աց կամ ից, ա. Դէմ կանգնող, հակառակող, ախոյեան:

ԸՆԴԴԻՄԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Դիմադրութիւն, հակառակութիւն, ընդդիմութիւն: 2. Հակառակ հայեացք` տեսակէտ:

ԸՆԴԴԻՄԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ, գ. Անկազմութիւն, տձեւութիւն, անզարդութիւն, անշուք լինելը:

ԸՆԴԴԻՄԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. Ընդդիմակաց լինելը, դիմադրութիւն, հակառակութիւն, ներհակութիւն, վէճ, կռիւ:

ԸՆԴԴԻՄԱՀԱՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Դէմ առ դէմ բախուել, ընդհարուել: 2. Հակառակուել, դիմադրել:

ԸՆԴԴԻՄԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Իրար զարկուելը` բախուելը, ընդհարում, բախում: 2. Բաղդատութիւն, խառնուրդ, միախառնուելը:

ԸՆԴԴԻՄԱՁԱՅՆ, ա. Հակառակ խօսող, անհամաձայն:

ԸՆԴԴԻՄԱՄԱՐՏ, ի, ից կամ աց, ա. Դէմ առ դէմ կռուող, հակառակորդ, ախոյեան, ոսոխ:

ԸՆԴԴԻՄԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Դէմ առ դէմ` ճակատ առ ճակատ կռուելը, մարտ, կռիւ:

ԸՆԴԴԻՄԱՏԱՐԱԾ, ա. Հակառակ կողմը տարածուող` ձգուող:

ԸՆԴԴԻՄՈՏՈՒՆՔ, ա./գ. Երկրագնդի հակառակ կողմում ապրող (մարդիկ):

ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ, գ. Հակառակութիւն, ներհակութիւն, դիմադրութիւն:

ԸՆԴԴԻՒՐՈՒԹԻՒՆ, գ. Դուր գալը, ախորժելի` հաճելի լինելը, դուրեկանութիւն:

ԸՆԴԵԼԱԿՐԹԵԼ (իմ), եցայ, չ. Կրթութեամբ ընտելանալ, ընտելանալ մի բանի:

ԸՆԴԵԼՈՒԶԱՆԵԼ, լուզի, լո՛, զեալպբ. 1.

ԸՆԴԵԼՈՒԶԵԼՄի բանի վրայ շարքով հագցնել, կցել, շարել, հիւսել: 2. Դուրս հանել, վեր հանել, տակից հանել:

ԸՆԴԵՂՁԱՆԵԼ, չ. Աղաչանք-պաղատանք անել, աղաչել, աղերսել:

ԸՆԴՀԱՆՈՒՐ, նրի, մ. Ամեն կողմ, ամենուրեք: ա. 1. Ամեն, բոլոր, ամենայն: 2. Երկու կամ աւելի առարկաների` անձերի յատուկ` բնորոշ:

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Բոլորին վերաբերող, համընդհանուր, հանրական, տիեզերական: 2. (եկեղ.. Շրջաբերական (մատեան):

ԸՆԴՀԱՆՐՈՒԹԻՒՆ, գ. Ընդհանուր լինելը, բոլորին վերաբերելը:

ԸՆԴՀԱՏ, ա. 1. Տարբեր, առանձին, իրար չնմանուող: 2. Պակաս, նուազ: 3. Հեռու, առանձնացած, հեռացած: մ. Քիչ, ոչ շատ. մի փոքր: գ. Ընդհատում, միջոց, դադար:

ԸՆԴՄԻՋԱՇԱՒԻՂ, գ. Ճանապարհի մէջտեղով անցնող շաւիղ, ճանապարհի միջի գիծը:

ԸՆԴՄԻՋԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Մի բանի մէջ մտնելը` ընկնելը, միջամտութիւն, միջնորդութիւն:

ԸՆԴՄԻՋԵԼ, եցի, ն. 1. Մէջտեղից բաժանել, երկու հաւասար մասերի կիսել: 2. Խափանել, ընդհատել, դադարեցնել:

ԸՆԴՄՏԱՆԵԼ, մտի, մո՛ւտ, չ. 1. Մի բանի միջով թափանցել, մխրճուել, միջամուխ լինել: 2. Մի բանի տակ մտնել:

ԸՆԴՈԾԻՆա./գ. ԸՆՏՈԾԻՆ, ծնի, Ընտանիքի ծնացհետ արիւնակցական կապ չունեցող. ծառայ, աղախին: գ. Որդեգրած երեխայ:

ԸՆԴՈՏՆԵԼ, եցի, ն. 1. Ոտքի տակ տալ, ոտնակոխ անել: 2. փխբ. Արհամարհել, բանի տեղ չդնել:

ԸՆԴՈՒԼՆԵԼ, եցի, ն. 1. Վիզը ոլորել, նկուն դարձնել: 2. փխբ. Յաղթել, սպանել:

ԸՆԴՈՒՆԱԿի, աց, ա. 1. Ընդունող,

ԸՆԴՈՒՆԱԿԱՆընդունիչ: 2. Որեւէ յատկութիւն իր մէջ կրող` ունեցող, ունակ: 3. Ընդունելի, հաճելի:

ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընդունակ լինելը, իր մէջ ընդունելը` ունենալը: 2. Մասնակցութիւն:

ԸՆԴՈՒՆԱՅՆ, ա. 1. Դատարկ, սնոտի, սին: 2. փխբ. Անիմաստ: մ. Իզուր, զուր տեղը:

ԸՆԴՈՒՆԱՅՆԱԲԱՆ, ա. Դատարկ` անմիտ բաներ խօսող, դատարկախօս, դատարկամիտ, շաղակրատ:

ԸՆԴՈՒՆԱՅՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Դատարկ խօսք` խօսակցութիւն, դատարկախօսութիւն, շաղակրատանք:

ԸՆԴՈՒՆԱՅՆԱԽՕՍ, ա. 1. Դատարկ տեղը խօսուած, յիմարական: 2. Դատարկ` անիմաստ բաներ խօսող, դատարկախօս:

ԸՆԴՈՒՆԱՅՆԱՄԻՏ, ա. Դատարկ բաներ մտածող, դատարկամիտ, ունայնամիտ:

ԸՆԴՈՒՆԱՅՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Դատարկ` անիմաստ բաների հետեւել, յիմարանալ: 2. Իզուր` ապարդիւն անցնել, հետք չթողնել:

ԸՆԴՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Զուր` անօգուտ` ունայն լինելը: 2. Դատարկ` փուչ բան, ունայնութիւն, դատարկութիւն:

ԸՆԴՈՒՆԵԼ (իմ), ընկալայ, ընկա՛լ, լարու՛ք կամ լա՛յք, ընկալեալ, ն. 1. Իր մօտ առնել, տեղ տալ: 2. Թոյլ տալ մէկին իր մօտ գալ, հիւրընկալել: 3. Բռնել, համակել, պատել: 4. Օգնական` ձեռնտու լինել:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընդունելի` հաճելի լինելը: 2. Ընդունելը, հիւրընկալելը: 3. Կոչունք, հրաւէր: 4. Ընդունուած սովորութիւն, կարգ: 5. Մասնակից լինելը, մասնակցութիւն:

ԸՆԴՈՒՆՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընդունակ լինելը, ընդունակութիւն: 2. Ընդունելի` հաճելի լինելը, ընդունելութիւն:

ԸՆԴՎԱՅՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Դատարկ` փուչ` անիմաստ զրոյց` խօսակցութիւն, դատարկախօսութիւն, ունայնախօսութիւն, շաղակրատանք:

ԸՆԴՎԱՅՐԱԽՈՅԶ, ա. Իզուր քննող, զուր եւ աւելորդ հետաքրքրութիւն ցուցաբերող:

ԸՆԴՎԱՅՐԱԽՕՍ, ի, աց, ա. Դատարկախօս, ունայնախօս, շաղակրատ:

ԸՆԴՎԱՅՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Դատարկ` փուչ` մոգական խօսք, դատարկախօսութիւն, շաղակրատանք:

ԸՆԴՎԱՅՐԱՎԱՃԱՌ, ի, աց, ա. Իզուր` աւելորդ տեղը ճառող` խօսող, ունայնախօս:

ԸՆԴՎԱՅՐԱՍՈՒՆ, ա. Վայրենու նման սնուած` մեծացած, չդաստիարակուած, ինքնահոսի մատնուած:

ԸՆԴՎԱՅՐԸՆԿԵՑԻԿ, ա. Անուշադրութեան մատնուած, անտեսուած, արհամարհուած:

ԸՆԴՎԶԵԼ1, եցի, ն. 1. Վիզը ոլորել` տակը դնել: 2. փխբ. Ջախջախել, սպանել:

ԸՆԴՎԶԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Մեծամտանալ, չհնազանդուել, ըմբոստանալ, ապստամբել: 2. Գլխիվայր ընկնել:

ԸՆԴՎԶՈՒՄՆ, զման, գ. 1. Ապերասանութիւն, անհնազանդութիւն: 2. Ըմբոստութիւն, ապստամբութիւն:

ԸՆԹԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Տակը դնել, ոտքերի տակ գցել, ոտնակոխ անել: 2. Գետին գլորել` տապալել, ընկճել: 3. փխբ. Ոտնահարել, անարգել, արհամարհել: 4. Զետեղել, դասաւորել, տեղաւորել:

ԸՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ոտքերի տակ գցելը, ոտնատակ` ոտնակոխ անելը, կոխկրտելը: 2. (յունաբ.) Դիտաւորութիւն, առաջարկութիւն:

ԸՆԹԱՆԱԼ, թացայ, թացի՛ր կամ թա՛, թա՛ց, չ. 1. Վազել, արագ-արագ գնալ, շտապել: 2. Տարածուել, բերնեբերան անցնել` շրջել, պտտուել: 3. Շտապ` հապճեպօրէն անել, կարճ կապել` կտրել, համառօտել:

ԸՆԹԱՑԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Միասին ընթացող, ուղեկից, գործակից, ընկեր:

ԸՆԹԱՑԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ընթացակից` ուղեկից լինելը, ուղեկցութիւն, գործակցութիւն:

ԸՆԹԵՌՆԼԻ, ա. 1. Ընթերցող, կարդացող: 2. Կարդալու, կարդացուելու:

ԸՆԹԵՌՆՈՒԼ, թերցայ, ցի՛ր, ն. Ընթերցել, կարդալ, վերծանել: չ. Կարդացուել:

ԸՆԹԵՐԱԿԱՅ, ի, ից, ա. 1. Առընթեր` կողքը` մօտը գտնուող: 2. Ներկայ, ժամանակակից:

ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹԻՒՆգ. 1. Եկեղեցում

ԸՆԹԵՐՑՈՒԹԻՒՆՍ. Գրքից հատուածներ ընթերցելը: 2. Ընթերցում, ընթերցանութիւն:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Ընթերցում, ընթերցելը, կարդալը: 2. Որեւէ գրուածքի հատուած կամ գլուխ (կարդալու համար): 3. (եկեղ.) Հատուած Ս. Գրքից (եկեղեցում տուեալ օրը կարդալու համար):

ԸՆԾԱՅ կամ ԸՆՁԱՅ, ի, ից, ն. 1. Նուէր, պարգեւ: 2. Աստծուն մատուցուող զոհ, ողջակէզ: 3. (եկեղ.) Պատարագի ժամանակ գործածուող նշխար եւ գինի:

ԸՆԾԱՅԱԲԵՐ, ի, աց կամ ից, ա. Ընծայ բերող` մատուցող` տուող:

ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ, եցի, ն. Ընծայ բերել, ընծայ տալ` մատուցել, նուիրաբերել:

ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընծայ բերելը` մատուցելը: 2. Բերուած ընծայ, նուէր, սպասքեղէն:

ԸՆԾԱՅԱՏՈՒա. 1. Իբրեւ ընծայ տրուած`

ԸՆԾԱՅԱՏՈՒՐնուիրուած։ 2. Ընծայ տուող` մատուցող:

ԸՆԾԱՅԱՐԱՆ, գ. (եկեղ.) Ընծաների` նշխարի կամ գինու դնելու` պահելու տեղ:

ԸՆԾԱՅԱՒՈՐ, ի, աց, ա. Ընծայ բերող` մատուցող, մատուցելու ընծայ ունեցող:

ԸՆԾԱՅԵԼ կամ ԸՆՁԱՅԵԼ, եցի, ն. 1. Ընծայ` նուէր տալ, նուիրել, պարգեւել: 2. Առաջ բերել, ներկայացնել: 3. Վերագրել: . Ընծաներով պատուել, մէկին պարգեւատրել: չ. Ընծաներ ընդունել:

ԸՆԾԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընծայելը, ընծայուելը: 2. Առաջ բերելը, մատուցելը։ 3. Ապացոյց:

ԸՆԾԱՅՈՒՄՆ, յման, գ. 1. Ընծայելը, ընծայ տալը: 2. Ընծայ: 3. Յանդիման լինելը:

ԸՆԿԵՆՈՒԼ, կեցի, կէց կամ կեաց, կեա՛, ն. Գցել, վայր գցել, նետել, մի կողմ գցել, դուրս գցել:

* Ընկենուլ յաչաց` յերեսաց, Աչքից` երեսից ընկնել, հեղինակազրկուել:

ԸՆԿԵՐ,

* ընգեր, ի, աց, գ. 1. Սեղանակից, հացակից: 2. Մտերիմ, սրտակից, բարեկամ: 3. Համատեղ` միասին աշխատող, գործակից: 4. Մէկի հետ զոյգ կազմող, զուգակից:

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ընկերակից լինելը, ընկերութիւն, գործակցութիւն, ուղեկցութիւն:

ԸՆԿԵՑԻԿ, ա. Գցած, դուրս նետուած, արհամարհուած, անպիտան, անարգ, ստոր:

* Ընկեցիկ առնել, Դուրս ձգել՝ գցել՝ նետել:

ԸՆԿԼՆՈՒԼ, կլի, ն. Կուլ տալ, ընկղմել, խորասուզել, ջրախեղդ անել: կլայ. չ. Կուլ գնալ, ընկղմուել, սուզուել, ջրասոյզ լինելով խեղդուել:

ԸՆԿԼՈՒԶԱՆԵԼ, զի, լոյզ, լո՛, պբ. Կուլ տալ, խորասուզել, ընկղմել, ջրասոյզ անելով խեղդել:

ԸՆԿԼՈՒԶՈՒՄՆ, զման, գ. Կուլ տալը, կուլ գնալը, ընկղմելը, ընկղմուելը, խորասուզելը, խորասուզուելը:

ԸՆԿՃԵԼ կամ ԸՆԳՃԵԼ, եցի, ն. 1. Ծնկի բերել, ծնկի իջեցնել: 2. Խոնարհեցնել, սանձահարել, զսպել: 3. Ուժասպառ անել, ճնշել: չ. Խոչընդոտ` արգելք լինել, խանգարել:

ԸՆԿՈՂՄԱՆԵԼ (իմ), եցայ. չ. 1. Կողքի վրայ ընկնել, կողքի վրայ թիկնել: 2. Պառկել:

ԸՆԿՐԿԵԼ, եցի, ն. Կրնկի վրայ յետ դարձնել, յետ մղել:

ԸՆՁԵՆԻ, նւոյ, գ. 1. Վագրի մորթի: 2. Վագրի մորթուց զգեստ:

ԸՆՁԵՌԵԼ, եցի, ն. 1. Մէկի ձեռքը մի բան տալ, փոխանցել, շնորհել, պարգեւել, ընծայել, մատուցել, մատակարարել: 2. Ձեռք բերել, ձեռքում ունենալ` պահել. 3. Ձեռք զարկել, ձեռնարկել, փորձել: 4. Դատարանի վճռով (պահանջուածը) տալ հայցուորներից մէկին:

ԸՆՁԻՒՂԵԼ, եցի, ն. Ընձիւղել` ծլել տալ, աճեցնել: եցայ, չ. Ընձիւղ` ծիլ արձակել, բողբոջել, բուսնել:

ԸՆՉԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Ինչք` ունեցուածք սիրող, ագահ, ընչաքաղց:

ԸՆՉԱՍԻՐԵԼ, եցի, չ. Ընչաքաղց լինել, ունեցուածքի յետեւից ընկնել:

ԸՆՉԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Ընչասէր լինելը, ագահութիւն, ընչաքաղցութիւն:

ԸՆՉԱՍՏԱՑՈՒ, ուի, ուաց, ա. Ինչք` ունեցուածք` հարստութիւն ձեռք բերող, հարստացած:

ԸՆՉԱՏԵԱՑ, ա. Ինչքը` ունեցուածքը` հարստութիւնն ատող, անշահախնդիր:

ԸՆՉԱՒԷՏ, ետի, ից կամ աց, ա. Ինչք` հարստութիւն շատ ունեցող, մեծ կարողութեան տէր, հարուստ:

ԸՆՉԱՔԱՂՑ, ի, ից, ա. Չափազանց ընչասէր, շատ ագահ, անկուշտ:

ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹԻՒՆ, գ. Ընչաքաղց լինելը, ընչաքաղցի յատկութիւնը, ագահութիւն:

ԸՆՏԱՆԱԿՑԵԼ (իմ), եցայ, չ. Ընտանեկից` մերձաւոր լինել, մօտիկ լինել:

ԸՆՏԱՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ընտանեկից լինելը, մերձաւորութիւն, մօտիկութիւն:

ԸՆՏԱՆԵԱԿ, եկի, աց, ա./գ. Տան` ընտանիքի անդամ. մերձաւոր:

ԸՆՏԱՆԵՆԱԼ // ԸՆԴԱՆԵՆԱԼ, ացայ, չ. 1. Ընտանի լինել, մարդկանց վարժուել: 2. Վարժուել մի բանի, ընտելանալ, սովորել: 3. Մերձաւոր` մտերիմ դառնալ, մօտիկ լինել: 4. Սովորական` անվնաս դառնալ:

ԸՆՏԱՆԻ // ԸՆԴԱՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Նոյն տանն ապրող, տան մէջ բնակուող: 2. Մերձաւոր, ազգական, հարազատ: 3. Յատուկ. բուն: 4. Տան մէջ ապրելու կամ մարդկանց վարժեցրած` սովոր, ընտելացրած: գ. Տան` ընտանիքի անդամ(ներ):

ԸՆՏԱՍՆՈՒՆԴա. 1. Տանը սնուած, ԸՆԴԱՍՆՈՒՆԴտանու: 2. Տանը նստող,

ԸՆՏԱՍՈՒՆտնական գործերով ԸՆԴԱՍՈՒՆզբաղուող:

ԸՆՏԻՐ, տրոյ, ոց կամ տրի, ից, ա. 1. Նմանների միջից իբրեւ լաւագոյն ընտրուած` ջոկուած, ընտրովի, ջոկովի: 2. Լաւագոյն յատկութիւններով օժտուած, լաւորակ, առաջնակարգ, պատուական, գերազանց:

ԸՆՏՐԱՆ, ի, աւգ. 1. Ընտրելը,

ԸՆՏՐԱՆՔ, նաց, նօքջոկելը, առանձնացնելը: 2. Ընտրուածը, ընտրութեամբ ջոկուածը` առանձնացրածը:

ԸՆՏՐԵԼ, եցի, ն. Ջոկել` զանազանել` տարբերել որեւէ յատկանիշի` յատկութեան հիման վրայ:

ԸՆՏՐՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Ընտրութիւն կատարելու` ընտրելու ընդունակ` կարող, ընտրող:

ԸՆՏՐՈՂՈՒԹԻՒՆ, գ. Ընտրելու` առանձնացնելու` զանազանելու յատկութիւն` կարողութիւն, ջոկողութիւն:

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընտրելը, ջոկելը, որոշելը, զանազանելը, տարբերութիւն դնելը: 2. Համեմատութիւն: 3. Զանազանութիւն, տարբերութիւն: ա. Ընտիր, պատուական:

ԸՍՏԱՆՁՆԵԼ, եցի, ն. 1. Իր վրայ վերցնել, յանձն առնել: 2. Ուրիշի վրայ դնել, յանձնել:

ԸՍՏԱՆՁՆՈՒԹԻՒՆ, գ. Իր վրայ կրելը, հագնելը:

ԸՍՏԳԻՒՏ, ի, ից, գ. 1. Պախարակում, յանդիմանութիւն, պարսաւանք: 2. Մեղադրելի արարք, յանցանք: ա. Մեղադրելի, պախարակելի, պարսաւելի: մ. Յանցաւոր` մեղադրելի կերպով, ամօթով, խղճմտանքով. ԸՍՏԳԻՒՏԵԼ

ԸՍՏԳՏԱՆԵԼ, գտի, գտեա՛ կամ գիւ՛տն. 1. Մէկին յանցանքի մէջ բռնել, յանցաւոր համարել: 2. Մէկի վրայ մեղադրելի բան գտնել, մեղադրել, պախարակել, դատապարտել:

ԸՍՏԳՏԱՆՔ, նաց, գ. 1. Յանցանք, մեղադրելի արարք` գործ: 2. Մեղադրանք, պախարակում, յանդիմանութիւն:

Թ

ԹԱԳ (իրան.), ի, աւ կամ իւ կամ ով, աց կամ ից, գ. Թագաւորների գլխի զարդարուն խորանաձեւ ծածկոց` որպէս իշխանութեան խորհրդանիշ, արքայական պսակ կամ խոյր:

* Թագ առնուլ, Թագ կրել, թագաւորել:

* Թագ ի գլուխ, մ. Գլխին թագ դրած` թագ կրելով:

ԹԱԳԱԴԻՐ, ա./գ. Թագ դնող, թագաւոր ձեռնադրող:

ԹԱԳԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. Թագով զարդարել, թագով պսակել:

ԹԱԳԱԺԱՌԱՆԳ, ի, աց, ա./գ. Թագի եւ թագաւորութեան ժառանգ` ժառանգորդ:

ԹԱԳԱԿԱՊ, ի, ա. 1. Թագադիր, թագադրող: 2. Ինքն իրեն թագաւոր հռչակող, թագ կրող: 3. Թագաւորական, արքայական:

ԹԱԳԱԿԱՊԵԼ (իմ), եցի, ն. Թագադրել, թագաւոր դարձնել: եցայ, չ. Ուրիշի ձեռքով թագադրուել, թագաւոր դառնալ:

ԹԱԳԱՌՈՒ, ա. 1. Թագ առնող` ընդունող, թագաւորող: 2. Ամուսնական թագ առնող, փեսայ դարձող:

ԹԱԳԱՒՈՐ, ի, աց, գ. 1. Արքայ, բացարձակ իշխանութեան տէր, միահեծան տիրակալ, միապետ: 2. նման. Նորափեսայ:

ԹԱԳԱՒՈՐԱԶՆ, զին, զանցա./գ.

ԹԱԳԱՒՈՐԱԶՈՒՆ, զնի, զանցԹագաւորի ազգից` տոհմից սերուած. թագաւորազարմ:

ԹԱԳԱՒՈՐԱԿԱՑ, ա. Որտեղ նստում է թագաւորը, թագաւորանիստ, արքայանիստ:

ԹԱԳԱՒՈՐԱԿԻՑ, կցի, աց, ա. 1. Միասին թագաւորող, գահակից: 2. Միաժամանակ թագաւորող:

ԹԱԳԱՒՈՐԱՍԱՍՏ, ա. Թագաւորի սպառնալիք` բացարձակ հրաման պարունակող:

ԹԱԳԱՒՈՐԱՑԱՐԱՐ, ա. Թագաւորի պատուի համաձայն կատարուած` կատարուող, թագաւորավայել, արքայավայել:

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Թագաւոր լինելը, թագաւորելը: 2. Թագաւորի իշխանութիւնը: 3. Թագաւորի իշխանութեան տակ գտնուող երկիրը, պետութեան սահման(ներ)ը:

ԹԱԳԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Մէկի ձեռքից թագ ընդունելը, թագադրութիւն, գահակալութիւն:

ԹԱԳԸՆԿԷՑ, ա. Թագը ցած դնող, թագից հրաժարուող:

ԹԱԹԱՒԵԼ, եցի, ն. 1. Ընկղմել, մխրճել, թաթախել (հեղուկի կամ մի այլ բանի մէջ): 2. Կեղտոտել, ապականել: չ. կ. եցայ. Կեղտոտուել, ընկղմուել, մխրճուել, ապականուել:

ԹԱԼԱՆԱԼ, ացայ, չ. 1. Թուլանալ, նուաղել, թմրել: 2. Ուշքից գնալ, թալկանալ:

ԹԱԼԿԱՆԱԼ, ացայ, չ. Թուլանալ, նուաղել, ուժասպառ լինել, ուշքը գնալ:

ԹԱԼՈՒԿ, գ. Նուաղում, ուշաթափութիւն, գլխապտոյտ:

ԹԱԽԱՆՁ, ի, ից, գ. 1. Աղերսագին խնդրանքով ձանձրացնելը: 2. Թախիծ, տրտմութիւն, տխրութիւն, դժուարութիւն: 3. Տաղտկութիւն, անախորժութիւն:

ԹԱԽԱՆՁԵԼ, եցի, ն. չ. 1. Սաստիկ աղաչել մինչեւ ձանձրացնելը, ստիպողաբար աղերսել` խնդրել, աղաչել-պաղատել: 2. Թախծել, տրտմել: 3. Չափն անցնել, սխալուել:

ԹԱԽԱՆՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Թախանձելը, թախանձանք, ստիպմունք: 2. Նեղութիւն, անձկութիւն, տաղտկութիւն, դժկամութիւն: 3. Մի բանի կարիք:

ԹԱԿԱՐԴ, ի, աւ, աց կամ ից, գ. 1. Ցանցաձեւ կամ վանդակաձեւ սարած` կենդանիներ որսալու համար, որոգայթ. 2. Վանդակ: 3. Ընդհանրապէս` ցանցաձեւ` ծակոտկեն առարկայ:

ԹԱԿԱՐԴԱԴԻՐ, ա. Թակարդ` որոգայթ դնող` լարող:

ԹԱԿԱՐԴԱՊԱՏ, ա./մ. Շուրջբոլորը թակարդ` ծուղակ լարած` լարող` լարելով:

ԹԱԿԱՐԴԱՊԱՏԻՐ, ա. Թակարդի նման խաբող` մոլորեցնող, դաւ նիւթող, դաւադրութիւն պարունակող:

ԹԱԿՈՅԿ (պհլ.), կուկի, աց, գ. 1. Ջրի կամ գինու կաւէ մեծ աման, սափոր, կուժ: 2. Կաւէ կամ մետաղէ ըմպանակ: 3. Աշտանակի զարդ` թակոյկի ձեւով:

ԹԱՂԵԼ, եցի, ն. 1. Հանգուցեալին հողով ծածկել: 2. Որեւէ բան հողի մէջ դնել եւ հողով ծածկել (պահելու կամ թաքցնելու համար): 3. փխբ. Ծածկել` պատել մի բանի առատութեամբ:

ԹԱՂԿԵԼ (իմ), եցայ, չ. 1. Խիտ առ խիտ իրար կպչել, խտանալ: 2. Իրար հետ հարուելով միանալ` մի զանգուած դառնալ, թաղիքի նման դառնալ:

ԹԱՂՀԱՐ, գ. Կանացի գլխարկի գնդասեղ, քորոց:

ԹԱՆԱԼ, թացի, թա՛ց, ն. Թրջել, թացացնել. կ. չ. Թրջուել, թացանալ:

ԹԱՆԱՀԱՏ, ա. Թանից կտրուած, թան ուտելուց հրաժարուած (պահեցողութեան նպատակով):

ԹԱՆՁՐ, ձու կամ ձրու, ձունք կամ ձրունք, ձրոյք, ա. 1. Թաւ, խիտ, ստուար: 2. Հաստ, խոշոր, գէր: 3. Պինդ, խորը: մ. Խիտ առ խիտ. թանձրութեամբ:

ԹԱՆՁՐԱԼԵԶՈՒ, ա. Խրթին լեզու ունեցող, խրթնաբան, դժուարախօս:

ԹԱՆՁՐԱՀՈՂ, ա. Հողի թանձր` հաստ շերտ ունեցող, հողը պարարտ. բարեբեր: գ. Թանձր հող, հողի կոշտեր, կորդ:

ԹԱՆՁՐԱՄԱԾ, ա. 1. Թանձր եւ կպչուն: 2. Թանձր, խիտ, մածուցիկ: 3. Խռնուած, խուռն: 4. Խոր, խորունկ:

ԹԱՆՁՐԱՄԱԾՈՒԹԻՒՆ, գ. Թանձրամած լինելը, թանձրութիւն, խտութիւն:

ԹԱՆՁՐԱՄԻՏ, ա. Մտաւոր կարողութիւնից թոյլ, անընդունակ, բթամիտ, տխմար:

ԹԱՆՁՐԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Թանձր միտք ունենալը, մտաւոր տկարութիւն:

ԹԱՆՁՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Թանձր` հոծ` խիտ դառնալ, ստուարանալ: 2. Ծանրանալ, մակարդուել: 3. Բազմանալ, սաստկանալ: 4. Կարծրանալ, պնդանալ: 5. Զգալի` տեսանելի` շօշափելի դառնալ, առարկայանալ:

ԹԱՆՁՐԱՍԻՐՏ, սրտի, աց, ա. 1. Խստասիրտ, ծանրասիրտ: 2. Թանձրամիտ, բթամիտ:

ԹԱՆՁՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Լայնութիւն, խորութիւն, հաստութիւն: 2. Հոծութիւն, խտութիւն: 3. Գիրութիւն: 4. Թանձրամտութիւն, անմտութիւն:

ԹԱՌԱՄԵԼ (իմ), եցայ, չ. 1. Թարշամել, թօշնել, դեղնել, խամրել (բոյսերի մասին): 2. փխբ. Թուլանալ, ուժաթափ լինել, նուաղել, մարել, եռանդից` աւիւնից զրկուել (մարդկանց մասին): 3. փխբ. Պայծառութիւնը կորցնել, գոյնը գցել, դժգունել:

ԹԱՌԱՆՉԵԼ, եցի, չ. Հառաչանք արձակել, հառաչել, հոգոց հանել:

ԹԱՐԳՄԱՆ (ասոր.), ի, աց, ա./գ. Մէկ լեզուից միւսը թարգմանող (անձ): գ. 1. Սուրբ Գրքի մեկնիչ: 2. Թարգմանութիւն, թարգմանուած գրութիւն:

ԹԱՐԳՄԱՆԻՉ, ա./գ. Թարգմանութիւն` մեկնութիւն կատարող (անձ): գ. Հինգերորդ դարի հայ թարգմանիչների դասը:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Մի լեզուով գրուածը` ասուածը ուրիշ լեզուի փոխադրելը` թարգմանելը: 2. Թարգման` թարգմանիչ լինելը: 3. Թարգմանուած գործ: 4. Մեկնութիւն, խրթին մտքի բացատրութիւն:

ԹԱՐԹԱՓԵԼ (իմ), եցայ, չ. 1. Ժամանակ անցնել: 2. Թափառել, աննպատակ ման գալ` շրջել, դեգերել: 3. փխբ. Մտքով դեգերել խնդրահարոյց հարցի շուրջ, որեւէ խնդրի մանրամասնութիւնները չկարողանալ ըմբռնել:

ԹԱՒ, ի, աց կամ ու, ուց. ա. 1. Թանձր, խիտ, հոծ: 2. Խիտ մազերով, թաւամազ, մազոտ, բրդոտ: գ. Հաստ ու թանձր ձայն:

ԹԱՒԱԼ, գ. Թաւալուելը, թաւալում. պտոյտ:

* Թաւալ բանից, Մանուածապատ` խճճուած խօսակցութիւն:

ԹԱՒԱԼԵԼ (իմ), եցայ, չ. 1. Տապալուել, գլորուել, գահավիժել: 2. Թաւալուել, ընկած տեղում մի բանի մէջ այս ու այն կողմ շուռ գալ: եցի, ն. 1. Շուռ տալ, շրջել: 2. Թաւալ տալ:

ԹԱՒԱՆԱԼ, ացայ, չ. Թաւ դառնա. (տերեւներով կամ մազերով), խտանալ, հաստանալ, թանձրանալ:

ԹԱՒՈՒԹ // ԹԱՒՈՒՏ, ա. Խիտ, անտառային: գ. Մացառուտ, անտառ:

ԹԱՓԱՌԵԼ (իմ), եցայ, չ. 1. Աննպատակ այս ու այն կողմ շրջել` ման գալ: 2. Կայուն բնակատեղի չունենալով` տեղից տեղ անցնել, աստանդական լինել:

ԹԱՓԵԼ, եցի, ն. 1. Դատարկել, դուրս թողնել, պարպել: 2. Լցնել: 3. Թափով` ուժով խլել, կորզել: եցայ. կ. 1. Բաց թողնուել, զրկուել: 2. Հրաժարուել:

* Թափել զանձն, Նուաստանալ:

* Թափել զգինի, փխբ. Գինովութիւնից սթափուել, զգաստանալ, ուշքի գալ:

* Թափել զոգի, 1. Շունչը փչել, մեռնել: 2. Հոգին հանել, չարաշահել:

* Թափել ի խելաց` ի մտաց, Խելքը կորցնել, խելքից զրկուել, խելագարուել:

ԹԱՓՕՐ, գ. (եկեղ.) Եկեղեցական հանդէս` հոգեւորականների մասնակցութեամբ:

ԹԱՔՈՒՍՏ, քստի, իւ, կամ քստեան, եամբ, գ. 1. Թաքնուելը, պահուելը: 2. Թաքնուելու տեղ, թաքստոց: ա. Թաքուն, գաղտնի, ծածուկ:

ԹԵԹԵՒ, ա. 1. Ծանրութեամբ` կշռով նուազ: 2. Արագաշարժ, արագընթաց: 3. Դիւրին, հեշտ: 4. Աննշան, չնչին: 5. Թեթեւամիտ, ոչ լուրջ: մ. Թեթեւ կերպով, հեշտութեամբ: գ. 1. Թեթեւ` չնչին բան: 2. Թեթեւութիւն, հանգստութիւն:

ԹԵԹԵՒԱՀՈՂ, ա. Բարակաշերտ (հող), սակաւահող:

ԹԵԹԵՒԱՄՏԵԼ (իմ), եցայ, չ. Թեթեւամիտ դառնալ կամ թեթեւանալ:

ԹԵԹԵՒԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Թեթեւամիտ լինելը, անխելքութիւն, տկարամտութիւն, անմտութիւն:

ԹԵԹԵՒԱՆԴԱՄ, ա. Թեթեւ անդամներ ունեցող, դիւրաշարժ, արագաշարժ:

ԹԵԼԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Յիշեցնել, խրատ տալ: 2. Խրախուսել, քաջալերել: 3. Միտք` զգացմունք առաջացնել, խորհուրդ տալ, դրդել (մի բանի):

ԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Յիշեցում, յիշեցնելը: 2. Յորդոր, քաջալերանք, խրախուսանք: 3. Տեղեկութիւն:

ԹԵԿՆ կամ ԹԷԿՆ, թիկան, կամբ, թիկունք, կանց, գ. 1. Ուսագլուխ, կռնակ, թիկունք: 2. Առարկայի հետեւի կողմը: 3. փխբ. Օգնութիւն, օգնականութիւն:

* Թեկն ածել իմիք` ումեք. 1. Հետամուտ լինել, ձգտել մի բանի: 2. Սատարել` թիկունք լինել մէկին, պաշտպանել:

* Թեկն ածել զուրուք, 1. Մէկի ձեւն անել: 2. Ուրիշի հովանաւորութեանը դիմել:

* Զիշխանի թեկն ածել, Ինքն իրեն իշխան ձեւացնել:

ԹԵՐ, ի, գ. Կողմ, ուղղութիւն:

ԹԵՐԱԿԱՏԱՐ, ա. 1. Անկատար, պակասաւոր, թերի: 2. Չաւարտուած, կիսակատար: 3. Դեռ լիակատար չդարձած, տհաս: մ. Կիսատ-պռատ, մասամբ, ոչ լիարժէքօրէն:

ԹԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. Թերակատար լինելը, անկատարութիւն, թերութիւն, պակասաւորութիւն:

ԹԵՐԱՀԱՒԱՏ, ի, ից, ա. 1. Կրօնին անվերապահօրէն հաւատ չընծայող: 2. Անվստահ, երկմիտ, կասկածոտ, կասկածամիտ:

ԹԵՐԱՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Թերի հաւատ ունենալը, թերահաւատ լինելը (կրօնական իմաստով): 2. Երկմիտ` կասկածամիտ լինելը, երկմտութիւն, կասկած:

ԹԵՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Թերի` անկատար լինել` գտնուել: 2. Պակասել, նուազել: 3. Երկմտել, կասկածել:

ԹԵՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Կողմնապետութիւն, կուսակալութիւն: 2. Ինքնագլուխ հոգաբարձութիւն:

ԹԵՐԻ, րւոյ, րեաց, ա. 1. Պակասաւոր, կիսատ, անկատար. թիւր, սխալ: 2. Թերահաւատ, անվստահ: 3. Անտեղեակ, անգէտ. թերուս: գ. Կէսը, մի կէսը` մասը:

ԹԵՐԻԱԿԷ (յուն.), ի, ից կամ կեայք, կեայց. գ. Հակաթոյն:

ԹԵՒ, ոյ, ոց, (գործ. թեւօք), գ. 1. Թռչունի թեւ: 2. Մարդու բազուկ, ձեռք, կուռ: 3. Խաչի հորիզոնական փայտի աջ եւ ձախ կողմերը: 4. փխբ. Հովանաւորութիւն, օգնութիւն: 5. Թռիչք, ընթացք, սլացք:

* Թեւ արկանել զիւիք, Հովանաւորել, սատարել:

ԹԵՒԱԾԵԼ, չ. 1. Թեւերը թափահարել թռչելու համար: 2. փխբ. Թեւակոխել, ձգտել: 3. փխբ. Ձեռք բերուել, ճարուել:

ԹԵՒԱԿՈԽԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Թեւերին ուժ տալ, թեւերը թափ տալ` թռչելու համար: 2. փխբ. Ջանալ, ձգտել մի բանի: 3. Զբաղուել մի բանով, կրթուել, վարժուել: 4. Դէպի մի կողմ հակուել, սահմանակից լինել: ն. Իր կողմը գրաւել` ձգել, համոզել:

ԹԵՒԱԿՈԽՈՒԹԻՒՆգ. Ջանք, ճիգ,

ԹԵՒԱԿՈԽՈՒՄՆպարապմունք, ձգտում, նկրտութիւն, կրթութիւն, ուսումնասիրութիւն:

ԹԵՒԱԿՑԵԼ (իմ), եցայ, չ. Թեւը թեւին կցուել, թեւերով իրար հետ կցուել` մօտենալ:

ԹԵՒԱՆԱԼ, ացայ, չ. 1. Թեւաւոր դառնալ, թեւաւորուել, թռչել: 2. Լողալ: 3. Դէպի վեր թռչել` թեւածել: 4. փխբ. Թեւ առնել, ոգեւորուել, քաջալերուել:

ԹԵՒԱՐԿԵԼ, եցի, չ. 1. Թեւերով փաթաթուել մի բանի: 2. Հետամուտ լինել մի բանի, ձգտել մի բանի, ջանալ տիրելու: 3. Հովանաւորութիւն ցոյց տալ, թիկունք լինել` հովանաւորել, պաշտպանել:

ԹԵՒԵԼ, եցի, չ. Թեւերը շարժելով թռչել, թեւահարել, թեւաբախել:

ԹԵՔԵԼ, եցի, ն. 1. (Մետաղը) կռանել, ծեծել, ծռել` հարկաւոր ձեւ տալու համար: 2. փխբ. Կրթել, վարժեցնել, դաստիարակել: 3. Յարմարեցնել: 4. Մի կողմից միւսը շուռ տալ, պտտել:

ԹԻԿՆԱԿԻՑ, ա. Թիկունք թիկունքի տուող, օգնական, պաշտպան, սատար:

ԹԻԿՆԱՆՈՑ, գ. 1. Անթեւ կարճ վերարկու, փիլօն: 2. Թիկունքի վրայ գցելու զգեստ (առանց թեւքերի):

ԹԻԿՆԱՊԱՀ, ի, աց, ա./գ. Բարձրաստիճան անձի պաշտպանութիւնն ապահովող (զինուոր): գ. Թիկունքը պահպանող վահան` զրահ:

ԹԻԿՈՒՆՔ (ԹԵԿՆ կամ ԹԷԿՆ բառի յոգնակին), թիկանց, գ. 1. Մարդու եւ կենդանիների մարմնի այն մասը, որտեղ թիակներն են գտնւում, ուսերի յետին մասը: 2. Մարմնի յետեւի մասը` ուսերից մինչեւ գօտկատեղը, մէջք, կռնակ: 3. փխբ. Յետեւի կողմը: 4. փխբ. Օգնականութիւն, օգնութիւն, պաշտպանութիւն: 5. փխբ. Օգնական, պաշտպան, սատար:

* Թիկունս առնել, Մէկին իր համար օգնական` պաշտպան դարձնել, մէկի պաշտպանութեանն ապաւինել:

* Թիկունս դարձուցանել. 1. Թիկունք դարձնել, մէկից երես դարձնել, արհամարհել, անտես անել: 2. Փախուստի դիմել, փախչել:

* Թիկունս լինել, Պաշտպան դառնալ, մէկին օգնել:

* Ի թիկունս ածել, Թիկունք՝ օգնական` պաշտպան դարձնել:

* Գալ` հասանել ի թիկունս (օգնականութեան), Օգնութեան հասնել:

ԹԻՒՐ, ա. 1. Ծուռ, թեք, բուն ուղղութիւնից շեղուած: 2. Ոչ ուղիղ, սխալ, ոչ ճիշտ: 3. Ուղիղ ճանապարհից դուրս եկած, խոտորուած, անիրաւ: մ. Սխալմամբ:

ԹԻՒՐԱԿԷ, գ. Հակաթոյն, դեղթափ:

ԹԻՒՐԱՇՈՒՐԹՆ, ա. Թիւր ու սխալ խօսող, ստախօս:

ԹԻՒՐԵԼ, եցի, ն. Ծռել, բուն ուղղութիւնից շեղել, մոլորեցնել, սխալեցնել: եցայ, չ. Ծռուել, մոլորուել, խոտորուել, սխալուել:

ԹԻՒՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Թիւր լինելը, ծռութիւն, խոտորում, մոլորութիւն: 2. Անդամների խեղութիւն` ոլորում, խոշտանգում:

ԹԻՒՐԱՊԱՇՏ, ա. Թիւր` սխալ` մոլոր պաշտամունք ունեցող, թերահաւատ, աղանդաւոր:

ԹՆԴԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Ուժգին եւ խուլ ձայն հանել, դղրդալ, թնդալ: 2. Սասանուել, ուժեղ բախիւնից` հարուածից ցնցուել: 3. Բաբախել, տրոփել, թունդ ելնել:

ԹՇՆԱՄԱՆՔ, նաց, գ. 1. Նախատինք, անարգանքի խօսք: 2. Վիրաւորանք, արհամարհանք: 3. Զրկանք, վնաս:

* Թշնամանս առնել, Թշնամանք` նախատինք հասցնել:

* Թշնամանս դնել, Անարգել, նախատել:

ԹՇՆԱՄԻ (պհլ.), մւոյ, մեաց, ա./գ. Ոսոխ, հակառակորդ. չարակամ (մարդ):

ԹՇՆԱՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Թշնամի լինելը, վնասել կամենալը: 2. Թշնամական արարք: 3. Չարակամութիւն, ատելութիւն, ոխ:

ԹՇՈՒԱՌ (պհլ.), ի, աց, ա. Ողորմելի, դժբախտ, խեղճ, թշուառական:

ԹՇՈՒԱՌԱԲԱՆ, ա. Թշուառի` խղճուկի պէս խօսող:

ԹՇՈՒԱՌԱՆԱԼ, ացայ, չ. 1. Թշուառ դառնալ, թշուառութեան մէջ ընկնել: 2. Ապականուել, փչանալ, վատթարանալ:

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Թշուառ լինելը, թշուառի յատկութիւնը: 2. Թշուառ` խեղճ` ողորմելի վիճակ` կացութիւն: 3. Դժբախտութիւն, ձախորդութիւն, դժբախտ պատահար:

ԹՈՂԱՆԱԼ (մբ.), չ. 1. Թոյլ տրուել, թոյլատրուել: 2. Թոյլատրութիւն ունենալ, համարձակուել, կարողանալ: 3. Թուլանալ, յետ կանգնել:

ԹՈՂԱՐԱՆ, ի, աց, գ. Ձիարշաւարանի այն դուռը` վանդակը եւն, որ բաց անելով թոյլ են տալիս ձիերին եւ ձիակառքերին արշաւանքն սկսել:

ԹՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Արձակում (պարտքից, պարտականութիւնից, գերութիւնից): 2. Ազատութիւն, արտօնութիւն. 3. Թոյլտուութիւն: 4. Քաւութիւն:

ԹՈՂՈՒԼ, թողի, թո՛ղ, ն. 1. Թողնել: 2. Թոյլ տալ, թոյլատրել, արգելք չհանդիսանալ. 3. Արգելքը վերացնել: 4. Բաց թողնել, արձակել, չպահել: 5. Մեղքերի թողութիւն տալ:

ԹՈՇԱԿ կամ ԹՕՇԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Պարէն, ճանապարհի պաշար: 2. Կերակուր, ուտելիք: 3. Զինուորներին տրուող ռոճիկ:

ԹՈՇԱԿԵԼ, եցի, ն. Ճանապարհի պաշար տալ:

ԹՈՊԱՄԱՀ, ա. Գանակոծելով սպանուած. մ. Սաստիկ ծեծելով` խոշտանգելով:

ԹՈՎԵԼ, եցի, ն. 1. Կախարդական միջոցներով, երգով կամ որոշ խօսքերով զգօնացնել` հնազանդեցնել օձին: 2. Հրապուրել դէպի մի վատ բան, հրահրել, գրգռել:

ԹՈՎԻՉ, վչի, չաց, ա./գ. Օձերին հմայող` զգօնացնող. կախարդ:

ԹՈՒԵԼ, եցի, ն. 1. Համրել, թիւ` հաշիւ իմանալ, հաշուել: 2. Վերագրել մէկին մի բան, մէկի մասին պատմել մի բան:

ԹՈՒԵԼԵԱՑ ԵՐԳ, Ժողովրդական բանաստեղծութիւն` ոտանաւո. (պատմական բովանդակութեամբ):

ԹՈՒԼԱՄԻՏ, մտի, աց, ա. Անճարակ, պակասամիտ, վախկոտ, ծոյլ:

ԹՈՒԼԱՄՈՐԹ, ի, աց, ա. Փափկասուն կեանքի վարժուած, կամազուրկ, մեղկ, հեշտասէր:

ԹՈՒԼԱՆԱԼ, ացայ, չ. 1. Թոյլ դառնալ` լինել: 2. Մեղկանալ, մեղկ` թուլամորթ դառնալ: 3. Մեղմանալ, զիջող դառնալ: 4. Իջնել, նուազել, պակասել:

* Թուլանալ ի հաւատս, Հաւատի հարցում թոյլ գտնուել, հաւատն ուրանալ:

ԹՈՒԼԱՏԱՐՐ, ա. Թուլամարմին, թուլակազմ, կամազուրկ:

ԹՈՒԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Թոյլ լինելը: 2. Մեղմութիւն: 3. Մեղկութիւն, թուլակամութիւն: 4. Թոյլտուութիւն, թողտուութիւն:

ԹՈՒԽ, թխոյ, ոց, ա. 1. Սեւին տուող մուգ գոյնի, թանձր գորշագոյն: 2. Սեւին տուող, մուգ:

* Թուխ զգենուլ Սեւեր

* Ի թուխս համակել (իմ), եցայ հագնել, սգաւոր լինել, սուգ անել` պահել:

ԹՈՒՆԱՒՈՐ կամ ԹԻՒՆԱՒՈՐ, ի, աց, ա. Թոյն ունեցող` պարունակող:

ԹՈՒՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Թունաւոր լինելը: 2. Թունաւորելը, թունաւորում:

ԹՈՒՉՈՒԹԻՒՆ, գ. Շողոքորթութիւն, քծնութիւն, քծնանք, ստորաքարշութիւն:

ԹՌՉԵԼ (իմ), թռեայ, թռի՛ր, թռուցեալ, չ. 1. Թեւերի օգնութեամբ օդի մէջ ճախրել: 2. Դէպի վեր թեւածել, սաւառնել: 3. փխբ. Արագօրէն ընթանալ, սլանալ, խոյանալ, սուրալ:

ԹՌՉՈՒՆ, չնոյ, ոց, գ. Հաւք: ա. 1. Օդում սաւառնող` ճախրող: 2. Արագասլաց, սլացող:

ԹՐԾԵԼ, եցի, ն. Բարձր ջերմութեան ներգործութեան ենթարկել` կարծրութիւն տալու համար (կաւեղէնի մասին):

ԹՐՄԵԼ, եցի, ն. 1. Շաղախուել ջրով` իւղով` մեղրով եւն: 2. Ընդհանրապէս` թրջել, թացացնել, փափկացնել: 3. Թրջոց դնել:

ԹՕԹԱՓԵԼ, եցի, ն. 1. Թափթփել, ցնցելով կամ խփելով վայր թափել: 2. Ցնցել, շարժել, սասանել: 3. Նետել, գցել (վրայից մի բան), վանել: 4. Յետ պահել, յետ քաշել: 5. Շարժե. (արտեւանունքները), թարթել:

* Թօթափել զանկողինս, Անկողինը հաւաքել` դասաւորել:

* Թօթափել զսուր, Սուր շարժել, խաղացնել:

* Ի թօթափել ական կամ

* յական թօթափել, Մի ակնթարթում:

ԹՕՆ, ի, ից, գ. Յորդ անձրեւ:

ԹՕՆԸՆԿԷՑՔ, գ. Յորդ անձրեւ գալը, տեղատարափ:

ԹՕՇՆԵԼ (իմ), եցայ, չ. Թուլանալ, ուժից ընկնել, ուժասպառ լինել:

Ժ

ԺԱՀԱՀՈՏ, ա. 1. Հոտած. գարշահոտ: 2. փխբ. Զզուանք` նողկանք յարուցող. պիղծ: գ. Գարշահոտութիւն:

ԺԱՀԱՀՈՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Գարշելի` զզուելի հոտ ունենալը: 2. Գարշելի` զզուելի հոտ, գարշահոտութիւն: 3. Ապականութիւն, աղտեղութիւն: 4. փխբ. Գարշելի` մեղադրելի արարք, մեղք:

ԺԱՄ, ու, ու կամ աւ, ուց կամ աց, ուք կամ օք, գ. 1. Օրուայ քսանչորսերորդ մասը, որ պարունակում է վաթսուն րոպէ. 2. Ժամանակ, պահ: 3. Ըստ աստղաբաշխների` որեւէ մէկի ծննդեան րոպէն, որից ժամադէտի օգնութեամբ գուշակում էին մարդու ապագան: 4. Ժամերից իւրաքանչիւրը, որ յատուկ անուն էր կրում: 5. (եկեղ.) Ժամերգութիւն, պատարագ:

* Ժամ դնել` տալ` առնել. Ժամ` ժամանակ նշանակել, ժամադիր լինել:

* Ժամ ի ժամ մ. Ժամեժամ, ժամ առ

* Ժամ քան զժամ ժամ, երբեմ-երբեմն, Ժամ ընդ ժամ պահ-պահ:

* Ժամս ժամս

* Ընդ ժամս ժամս

* Ժամու մ. Յարմար ժամանակին,

* Ի ժամու տեղին:

ԺԱՄԱԲԱՇԽ, ի, ից, ա./գ. Աստղագուշակ, որ մէկի ծննդեան ժամը եւ ժամադէտը զննելով գուշակում էր ապագան:

ԺԱՄԱԳԻՐՔ, գրոց, գ. Եկեղեցական արարողութիւնների ժամանակ կատարուող ու երգուող աղօթքներ՝ մաղթանքներ՝ սաղմոսներ պարունակող գիրք:

ԺԱՄԱԴԷՏ, դիտի, տաց, ա./գ. Մէկի ծննդեան ժամը եւ կենդանակերպը դիտելով` ապագան գուշակող (անձ):

ԺԱՄԱԴԻՏԱԿ, ի, ացգ. 1. Աստղաբաշ-

ԺԱՄԱԴԻՏԱԿԱՆ, ի, ացխական գործիք` արեգակը եւ աստղերը դիտելով` եղանակի աստիճանները չափելու եւ օրուայ ժամերը որոշելու համար: 2. Տիեզերական մարմինների ուսումնասիրութիւն (ծագումը բացայայտելու նպատակով):

ԺԱՄԱԴԻՏԵԼ, եցի, ն. Աստղագէտ` ժամաբաշխ լինել, աստղերը` կենդանակերպները դիտել:

ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. (եկեղ.) Եկեղեցական արարողութիւն` պաշտամունք, ժամերգութիւն, ժամասացութիւն:

ԺԱՄԱՄՈՒՏ, մտի, ից, գ. (եկեղ.) Պատարագի ժամը մտնելու համառօտ խօսք կամ քարոզ, որ դպիրներից մէկն ասում է պատարագի սկզբին:

ԺԱՄԱՆԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Տեւողութիւն, որ չափւում է ժամերով, օրերով, ամիսներով եւ տարիներով: 2. Օրերի` տարիների` դարերի յաջորդական ընթացք: 3. Հասակ, տարիք: 4. Կեանքի վախճան` վերջ: 5. Ժամանակակէտ, ներկայ պահը: 6. Տարուայ եղանակ:

* Ժամանակաւ. մ. Ժամանակով, ժամանակի ընթացքում, ժամանակաւորապէս, միառժամանակ:

* Անցանել ժամանակօք, Ժամանակն անցնել, ծերանալ:

* Զայնու ժամանակաւ, Մօտաւորապէս այդ ժամանակ:

ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐ, ա./գ. Ժամանակաշրջանների մատենագիր, պատմագիր. ա. Ժամանակագրական: գ. Ժամանակագրութիւն:

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Ժամանակագրական կարգով գրել (պատմութիւն): 2. Պատմական անցքերի ժամանակագրութիւնը կազմել:

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատմական դէպքերի նկարագրութիւն` ըստ ժամանակային յաջորդականութեան: 2. Պատմական դէպքերի ժամանակները` ժամանակաշրջանը:

ԺԱՄԱՆԱԿԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ժամանակին վերաբերող` յատուկ: 2. Ժամանակաւոր, անցաւոր: 3. Ժամանակագրական:

ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ, ա. 1. Կարճ ժամանակուայ, սակաւատեւ: 2. Ժամանակագրական: մ. Կարճ ժամանակ:

ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐԵԼ, եցի, ն. Ժամանակը շրջանաբաժանել: եցայ. չ. Հասնել սահմանուած ժամանակին:

ԺԱՄԱՆԱՒՈՐԵԼ (իմ), եցայ, չ. Մի կարճ ժամանակով ուշանալ, կամ սպասել` ժամանող անձին:

ԺԱՄԱՆԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Նշանակուած ժամին` ժամանակին հասնել: 2. Կանխել, փութալ, վաղօրօք տեղ հասնել: 3. Ձեռնհաս լինել, կարողանալ: 4. Ստանալ, ձեռք բերել:

ԺԱՄԱՏՈՒՆ, տան, գ. Եկեղեցուն կից շինուած եւ նրան պատկանող կառոյց:

ԺԱՄԱՐԱՐ, գ. Պատարագ անող քահանայ:

ԺԱՆԳ (պհլ.), ոյ, ոց, գ. 1. Երկաթի կամ պղնձի մակերեսին օքսիդանալուց առաջացած կարմրագորշ նուրբ փոշեշերտ: 2. Բոյսերի սնկային հիւանդութիւն, բոյսի ժանգ: 3. Ծանր հիւանդութիւն, քաղցկեղ: 4. Քարի երեսին պատած մամուռ` քարաքոս: 5. Թոյն: 6. փխբ. Մոլար ուսմունք` աղանդ:

ԺԱՆԳԱՀԱՒԱՏ, ա./մ. Մոլար ուսմունքով վարակուած, չարաղանդ, չարահաւատ:

ԺԱՆԳԱՒՈՐ, ա. Ժանգ`թոյն ունեցող, թունաւոր:

ԺԱՆՈՒԱՐ (պրսկ.), ի, աց, գ. Լծկան կենդանիներով տարուող բազմոց կամ գահաւորակ (իբրեւ կառք):

ԺԱՆՏ// ԺԱՆԴ (իրան), ի, ից կամ ացա. 1.

ԺԱՆՏԱԿԱՆԴաժան, անողոք, անգութ: 2. Չար, չարաբարոյ, չարագործ, չարակամ: 3. Զազրելի, գարշելի: 4. Վատ համ ունեցող, դառնահամ: գ. Ժանտախտ:

ԺԱՆՏԱԲԱՐՈՅ, ի, ից, ա. Չարաբարոյ, չարամիտ, վատահամբաւ:

ԺԱՆՏԱԳՈՐԾ, ի, աց, ա. 1. Չարութիւն` չարիք գործող, չարագործ, պղծագործ: 2. Մահաբեր, վնասակար, ապականիչ:

ԺԱՆՏԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Պիղծ` անմաքուր գործեր կատարելը, չարագործութիւն:

ԺԱՆՏԱԺՈՒՏ, ա. Չափազանց վատ` չար, չարաղէտ, վատթար:

ԺԱՆՏԱՀԱՄ, ա. Ժանտ` անախորժ համ ունեցող:

ԺԱՆՏԱՀՈՏ, ա. Գարշելի` տհաճ հոտ ունեցող` արձակող` տարածող, գարշահոտ:

ԺԱՆՏԱՄԱՀ, գ./ա. Ժանտախտ. ժանտախտին յատուկ:

ԺԱՆՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Դաժան` չար լինելը: 2. Չար` դաժան` վատթար արարք, չարագործութիւն: 3. Վնասակարութիւն, վատութիւն, դառնութիւն:

ԺԱՊԱՒԷՆ, ինի, նեաց, գ. 1. Նուրբ գործուածքի նեղ երիզ, որ կարում են զգեստի եզրերին` ամրութեան համար կամ իբրեւ զարդ: 2. նման. Արեգակի արտաքին լուսեղէն պսակը, որ երեւում է խաւարման ժամանակ:

ԺԱՊԱՒԻՆԵԼ, եալ, ն. 1. Ժապաւէն կարել (զգեստի շուրջը): 2. Գոհարի շուրջը ոսկու բարակ երիզ քաշել` ժապաւէնի նման:

ԺԱՌԱՆԳ, ի, աց, ա./գ. Մէկի կարողութիւնը ժառանգող. որդեգիր: գ. 1. Հարազատ որդի: 2. Մի բան արժանավայել ժառանգող` կրող: 3. Ժառանգութիւն: 4. Ժառանգաւոր. վիճակաւոր (եկեղեցական կարգում). եկեղեցական:

ԺԱՌԱՆԳԱՒՈՐ, ի, աց, ա./գ. Ժառանգութեան իրաւունք ունեցող, ժառանգող, ժառանգորդ: գ. Վիճակաւոր. եկեղեցական, պաշտօնեայ (եկեղեցական կարգում):

ԺԱՌԱՆԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ժառանգորդ լինելը: 2. Եկեղեցու` հոգեւոր պաշտօնեայ լինելը:

ԺԱՌԱՆԳԵԼ, եցի, ն. 1. Մէկի ժառանգը լինել, մէկին յաջորդել իբրեւ ժառանգ: 2. Մի բան ժառանգութիւն ստանալ: 3. նման. Ձեռք բերել, տիրանալ, վայելել:

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Ժառանգորդ լինելը, ժառանգորդի իրաւունքը: 2. Երկիր` կալուածք, որ տրուած է մէկին սերնդէսերունդ բնակուելու համար: 3. Ժառանգուած նիւթական հարստութիւն` ունեցուածք: 4. Ժառանգելը, ստանալը, վայելելը: 5. (եկեղ.) Եկեղեցական թեմի բնակչութիւնը` ժողովուրդը, վիճակ: 6. (եկեղ.) Հոգեւոր իշխանութիւն: 7. Եկեղեցական աստիճան:

ԺԽՏԵԼ, եցի, ն. 1. Ուրանալ, յանձն չառնել, մերժել: 2. Երախտիքը մոռանալ` անտես առնել, ապերախտ` երախտամոռ լինել: եցայ. չ. Կեղծել, ձեւացնել:

ԺՈՂՈՎ, ոյ, ոց, գ. 1. Մարդկանց հաւաք: 2. Կուտակում, կոյտ, շեղջ: 3. Ժողովուրդ, ամբոխ, բազմութիւն: 4. Հօտ, ջոկ, երամ. 5. Համախոհութիւն: 6. Աղմուկ, վրդովմունք: 7. Միաբանութիւն, վանք, (կրօնաւորների) եղբայրութիւն: 8. Խորհուրդ: 9. Եկեղեցու հայրերի համատեղ նիստ: 10. Ժողովարան (հրէաների): 11. Հանդէս, տօնախմբութիւն: ա. Միաբան, ամփոփ:

ԺՈՂՈՎԱԿԱՆ, ա. Եկեղեցում ժողովով վճռուած` սահմանուած: գ. Հին կտակարանի գրքերից մէկը. Գիրք ժողովողի:

ԺՈՂՈՎԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Ժողովների` հանդէսների` հաւաքոյթների տեղ, հանդիսարան, խորհրդարան, ատեան: 2. Բնակարան, օթեւան: 3. Տարբեր կրօնների հետեւողների աղօթատեղի, աղօթատուն: 4. Հին եւ նոր եկեղեցի. հաւատացեալների ժողով: 5. Երկնային արքայութիւն:

ԺՈՂՈՎԵԼ, եցի, ն. 1. Հաւաքել, ի մի բերել ցրուած միատեսակ բաները: 2. Խումբ կազմել, խմբել, համախմբել: 3. Ի մի հաւաքել, ամփոփել: 4. Ընտրութեամբ հաւաքել, քաղել: 5. Իր մօտ ընդունել, հիւրընկալել: 6. Հետեւութիւն անել, մակաբերել: 7. Ժամանակի թուերի գումարը հանել, տարիները գումարել:

ԺՈՂՈՎՈՂ, ա. Ժողովիչ: գ. 1. Իմաստութեան քարոզիչ` ուսուցիչ (Սողոմոն իմաստունի մասին): 2. Հին կտակարանի գրքերից մէկը. Գիրք ժողովողի:

ԺՈՂՈՎՈՒՐԴ, վրդեան, դեամբ, եանց կամ ոյ, ոց, գ. 1. Մի տեղ հաւաքուած մարդկանց բազմութիւն: 2. Որեւէ տեղ. (քաղաքի, գաւառի, երկրի) բնակչութիւնը: 3. Ազգ, ցեղ: 4. Նահապետի ընտանիք` գերդաստան: 5. Մի ազգութեան պատկանող մարդկանց ամբողջութիւնը: 6. Ռամիկ բազմութիւն, հասարակ ժողովուրդ:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱԼ, ա. Ժողովրդի վրայ իշխանութիւն ունեցող. ժողովրդական:

ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Հրէական ժողովարանի գլխաւորը` կրօնական արարողութիւններ կատարողը: 2. Քրիստոնէական համայնքի գլխաւորը, առաջնորդ, աւագերէց, ծխատէր քահանայ:

ԺՈՅԺ, գ. Տոկալու` համբերելու` դիմանալու ներքին ուժ` կարողութիւն:

* Ժոյժ ունել (իմ). 1. Դիմանալու ներքին ուժ ունենալ, տոկալ, համբերել, հանդուրժել: 2. Ինքն իրեն զսպել, դիմադրել մի բանի: 3. Ուժ` կարողութիւն ունենալ, ուժը պատել:

ԺՊԻՐՀ, պրհի, աց, գ. 1. Լիրբ, անամօթ, յանդուգն, անզգամ:

ԺՈՒԺԿԱԼ, ի, ից կամ աց, ա. 1. Մարմնական ցանկութիւնները զսպող, զուսպ, զգաստ, պարկեշտ, ողջախոհ: 2. Մի բանի դիմադրելու ուժ ունեցող, համբերատար, տոկուն: 3. Սակաւապետ, չափաւոր:

ԺՈՒԺԿԱԼԵԼ, եցի (եցայ), չ. 1. Հանդուրժել, դիմանալ, համբերել, տոկալ: 2. Ուժը պատել, զօրել, դէմն առնել: 3. Ինքն իրեն զսպել, յաղթել ցանկասիրութեանը. 4. Հրաժարուել:

ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Տոկալու ներքին ուժ` կարողութիւն, համբերութիւն, դիմացկունութիւն, արիութիւն: 2. Ինքն իրեն զսպելը, չափաւորութիւն, առաքինութիւն, պարկեշտութիւն, ճգնութիւն:

ԺՏԵԼ, եցի, ն. Թախանձել, աղաչել պաղատել, թախանձանքով խնդրել, աղերսել: եցայ, չ. 1. Իշխել, իրեն ենթարկել: 2. Համարձակուել, յանդգնել, աներեսութիւն անել: 3. Լրբանալ, անպատկառութիւն` անամօթութիւն անել:

ԺՏՈՂՈՒԹԻՒՆգ. 1. Թախանձանք,

ԺՏՈՒԹԻՒՆաղաչանք-պաղատանք: 2. Համարձակութիւն, աներեսութիւն, անամօթութիւն:

ԺՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Աշխոյժ` արի` կտրիճ դառնալ, արիանալ, զօրանալ: 2. Դիմանալ, տոկալ:

ԺՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գործունեայ` աշխոյժ` ջանասէր լինելը: 2. Աշխատասիրութիւն, ջանասիրութիւն:

Ի

Ի ԲԱՑ1, մ. Բաց դրութեամբ, չփակուած, յայտնի կերպով, յայտնապէս:

* Ի բաց մնալ, Բաց` չփակուած մնալ:

Ի ԲԱՑ2, մ. 1. Հեռու, մի կողմ: 2. Յետ: 3. Դուրս:

* Ի բաց առնել, Հեռացնել:

* Ի բաց առնուլ Ի բաց բառնալՎերացնել :

* Ի բաց գնալ, Հեռանալ:

* Ի բաց ելանել, Հեռանալ:

* Ի բաց կալ, Հեռու մնալ, յետ կանգնել:

Ի ԲԱՑ3, մ. 1. Շատ հեռու: 2. Շատ-շատ, չափազանց, սաստիկ:

ԻԳԱԽԱԶՈՒԹԻՒՆ, տե՛ս ԻԳԱՄՈԼՈՒԹԻՒՆ:

ԻԳԱՄՈԼ, ի, ից կամ ացա. 1. Էգին հետալւոյ, եացպնդող, իգասէր, ցանկասէր, կնամոլ: 2. Իգամոլութիւն պարունակող` արտայայտող, իգամոլական:

ԻԳԱՄՈԼՈՒԹԻՒՆ, գ. Իգամոլ` կնամոլ լինելը, սաստիկ ցանկասիրութիւն, կնամոլութիւն:

ԻԳԱՆԱԼ, ացայ, չ. 1. Էգ դառնալ, մեղկանալ, թուլանալ: 2. Էգի դեր կատարել:

ԻԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Էգի յատկութիւն, կանացի բարք, կանացիութիւն: 2. Իգանալը, էգի դեր կատարելը: 3. փխբ. Մեղկութիւն, թուլութիւն:

ԻԺԱՆՄԱՆ, ա. Իժի նման, օձանման:

ԻՂՁ1, ըղձի, ից, գ. 1. Բուռն ցանկութիւն, տենչանք, բաղձանք, փափագ: 2. Աղաչանք, խնդրանք, աղօթք: ա. Մի բանի ձգտող, ցանկացող, փափագող:

* Իղձ առնել, Աղօթել:

ԻՂՁ2, ըղձի, ձիւ կամ ձաւ, ձից, ա./գ. Սուտ` կեղծ գուշակութիւն անող, կախարդ, գուշակ: գ. Գուշակութիւն, կախարդանք:

ԻՄԱՆԱԼ, ացայ, իմա՛ կամ իմաց, կամ իմացի՛ր, հ. 1. Մտքով ըմբռնել, հասկանալ, խելամուտ լինել: 2. Կռահել, գլխի ընկնել: 3. Զգալ, զգայարանների միջոցով գիտակցել: 4. Խորհել, մտածել: 5. Հնարել, վարպետօրէն ստեղծել: 6. Կարծել:

ԻՄԱՍՏ, ի, ից, գ. 1. Միտք, բովանդակութիւն: 2. Իմանալը, ըմբռնելը, հասկացողութիւն, մտքի հասունութիւն: 3. Իմաստութիւն, գիտութիւն: 4. Ճարտարութիւն, հմտութիւն: 5. Մտադրութիւն, դիտաւորութիւն, խորհուրդ, միտք: 6. Իմացական կարողութիւն, խելք: 7. Չար հնարք, նենգութիւն:

ԻՄԱՍՏԱԳՈՐԾ, ա. 1. Իմաստութեամբ գործող: 2. Իմաստութեամբ գործուած` կազմուած:

ԻՄԱՍՏԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Իմաստութեամբ գործելը: 2. Արարչի` ստեղծողի` աստուածային իմաստութիւն:

ԻՄԱՍՏԱԽՈՀա. Իմաստուն

ԻՄԱՍՏԱԽՈՐՀմտածողութեամբ,

ԻՄԱՍՏԱԽՈՐՀՈՒՐԴլուրջ մտածող, լրջմիտ, խելացի:

ԻՄԱՍՏԱԿ, ի, աց, ա. 1. Ինքն իրեն իմաստուն` խելացի համարող, ինքնամեծար: 2. Իմաստակին յատուկ` վերաբերող:

ԻՄԱՍՏԱԿԱՆ, ա. 1. Իմաստ պարունակող, իմաստուն, խելացի: 2. Իմաստակին յատուկ` վերաբերող, իմաստական:

ԻՄԱՍՏԱԿԵԼ, եցի, ն. Իմաստակի նման սխալ դրոյթները որպէս ճիշտ ներկայացնել:

ԻՄԱՍՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Իմաստակ լինելը, իմաստակելը: 2. Սխալ` կեղծ դատողութիւն` ապացոյց:

ԻՄԱՍՏԱՀԱՆՃԱՐ, ա. Իմաստուն եւ հանճարեղ, իմաստութեամբ` հանճարով լեցուն:

ԻՄԱՍՏԱՍԷՐ, սիրի, րաց, գ./ա. Իմաստասէր, փիլիսոփայ: գ. Եկեղեցական երգիչ, դպրապետ: ա. 1. Բարոյական իմաստութեամբ յայտնի. զգաստ. պարկեշտ, համբերող: 2. Իմաստասիրական, առաքինական:

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿ, ի, աց, ա. 1. Իմաստութիւն սիրող, իմաստութեան հետամուտ, իմաստասէր: 2. Իմաստասէր համարուած: 3. Իմաստասիրական, փիլիսոփայական:

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Իմաստասէրին յատուկ` վերաբերող: 2. Իմաստասիրութեան վերաբերող, փիլիսոփայական:

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ, եցի, ն. չ. 1. Իմաստասէրի` փիլիսոփայի նման քննել, ուսումնասիրել: 2. (տրամ.) Հաւաքաբանել, հաւաքաբանութիւն անել: 3. Մակաբերել, եզրակացնել, գուշակել: 4. Հետաքննել, լաւ մտածել` խորհել, խելամուտ լինել: 5. Իմաստնաբար ճառել` գրել: 6. Իմաստասէրի պէս ապրել, առաքինի վարք ունենալ:

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Իմաստասէր լինելը, իմաստութիւն սիրելը: 2. Փիլիսոփայութիւն: 3. Իմաստուն դատողութիւն, իմաստութիւն: 4. Առաքինի խորհուրդ, առաքինի վարք` վարքագիծ:

ԻՄԱՍՏԱՍՊԱՌ, ա. Իմաստութիւնից զրկուած, անիմաստ դարձած, խելազուրկ, խելապակաս:

ԻՄԱՍՏՆԱԶՕՐ, ա. Իմաստութեամբ զօրացած, խոր իմաստութիւն ունեցող, խորիմաստ:

ԻՄԱՍՏՆԱԿԱՆ, ի, աց, ա. Իմաստունին եւ իմաստութեան վերաբերող, խոհական, բանական, իմաստասիրական:

ԻՄԱՍՏՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Իմաստուն` խելացի` խելօք դառնալ: 2. Հասկանալ, խելամուտ լինել, իմանալ: 3. Իմաստունի նման առաքինի վարք ունենալ, առաքինանալ:

ԻՄԱՍՏՆԱՒՈՐ, ա. 1. Իմաստուն, խելացի: 2. Իմաստ ունեցող` պարունակող, իմաստալից:

ԻՄԱՍՏՆԱՒՈՐԵԼ (իմ), եցայ, չ. Իմաստնանալ, խելօքանալ, զգաստանալ:

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Իմաստուն լինելը, իմաստունի յատկութիւնը: 2. Երեւոյթների` դէպքերի եւն խոր իմացութիւն` ըմբռնում: 3. Հանճարեղ` իմաստալից խօսք` միտք: 4. Իմաստասիրութիւն, փիլիսոփայութիւն: 5. Աստուածաբանութիւն: 6. Խորհելու` մտածելու ունակութիւն, իմացական կարողութիւն, բանականութիւն, միտք, խելք: 7. Խոհականութիւն, կշռադատութիւն, շրջահայեցութիւն, խելամտութիւն: 8. Զգաստութիւն, ժուժկալութիւն: խորհուրդ: 9. Մտածութիւն:

ԻՄԱՍՏՈՒՆ, տնոյ, տնոց, ա. 1. Գիտուն, գիտակ, խելացի: 2. Որեւէ մարզում իմաստութեամբ` խելքով յայտնի: 3. Իմաստասէր, փիլիսոփայ. իմաստակ: 4. Խելամուտ, ուշիմ, բանիմաց, հասկացող. 5. Զգաստ, առաքինի, աստուածապաշտ: 6. Խոհական, իմաստաւոր: 7. Վարպետ, ճարտար: 8. Արդար, օրինապահ: մ. Իմաստութեամբ, իմաստօրէն, խելացի կերպով:

ԻՄԱՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Իմացական լինելը, իմացողութիւն: 2. Իմացական կարողութիւն, բանականութիւն:

ԻՄԱՑՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Իմանալի, վերացական: 2. (յունաբ.) Մտաւոր, իմացական: գ. Իմացական կարողութիւն, միտք, գաղափար:

ԻՄԱՑՈՒԱԾ, ոյ, ոց եւ ի, իցգ. 1. Իմացում,

ԻՄԱՑՈՒԹԻՒՆըմբռնում, իմացողութիւն: 2. Իմացական կարողութիւն, միտք, խելք: 3. Խօսքի նշանակութիւն, իմաստ: 4. Խոհականութիւն, իմաստութիւն: 5. Ազդում, ըմբռնում զգայարանների միջոցով:

ԻՄԱՑՈՒՄՆ, ցման, գ. 1. Իմանալը, իմացուելը, մտքով ըմբռնելը, իմացութիւն: 2. Խորհելը, մտածելը, մտածողութիւն: 3. Զգալը, ուշադրութեան առնելը: 4. Խորհուրդ, հնարք, դիտաւորութիւն:

ԻՆՉ1, դ. 1. Մի, որեւէ, ինչ-որ: 2. Մի բան, որեւէ բան: 3. Մի քանի: 4. Արդեօք (հարցական բայերի մօտ): 5. Որեւէ կերպ, ոչ մի կերպ (բացասական բայերի մօտ):

ԻՆՉ2, ընչի, ընչից, գ. 1. Ինչ որ կայ, եղած բան, գոյացութիւն: 2. տե՛ս ԻՆՉՔ:

ԻՆՉՔ, ընչից, գ. Ունեցուածք, գոյք, հարստութիւն, կարողութիւն:

ԻՆՔՆԱԲԱՒ, ա. Ինքն իրենով բաւարարուող, ուրիշի կարիքը չզգացող:

ԻՆՔՆԱԲՈՅՍ, ա. 1. Ինքն իրեն բուսած, ինքնաստեղծ: 2. Բնական, բնածին:

ԻՆՔՆԱԲՈՒ(Ղ)Խ, ա. 1. Ինքն իրեն բխող: 2. Ինքն իրեն բուսած, ինքնաբոյս: 3. Սրտից բխած, սրտաբուխ, յօժարակամ:

ԻՆՔՆԱԳԷՏ, ա./մ. Ինքնուս, ինքնիրեն սովորող` սովորելով:

ԻՆՔՆԱԳՈՐԾ, ա. 1. Ինքնին` տիրաբար` բացարձակ գործող (Աստուած): 2. Ինքնիշխան, ինքնագլուխ գործող` ստեղծող: 3. Աշխատասէր, փութաջան, ժրաջան: 4. Ինքնագլուխ. քմահաճ. ըմբոստ: 5. Իր կողմից ստեղծուած, ինքնահնար: 6. Ինքն իրենից շինուած, պատրաստի ձեռք բերուած:

ԻՆՔՆԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Ինքնին գործել, անձամբ կամ իր ձեռքով արարել` ստեղծել:

ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Ինքնագործելը, իր ձեռքով կամ անձամբ գործելը: 2. Սեփական գործունէութիւն, անձնական ջանք` աշխատանք, ստեղծագործութիւն:

ԻՆՔՆԱԶԷՆ, ա. Ի բնէ զինուած, բնութիւնից զէնքով օժտուած (գազանների մասին):

ԻՆՔՆԱԶՕՐ, ա. 1. Ինքն իր մէջ զօրութիւն կրող, ամենազօր, ամենակարող: 2. Ինքնակալի նման իր ուժի վրայ յենուած:

ԻՆՔՆԱԶՕՐՈՒԹԻՒՆ, գ. Իր ուժերին ապաւինելը, ինքնավստահութիւն:

ԻՆՔՆԱԺԱՌԱՆԳ, ա. Բուն իր սեփական` հայրենի ժառանգութիւնը եղած` համարուած:

ԻՆՔՆԱԽՕՍ, ա. Իր կողմից ասուած, իր գրչով գրուած:

ԻՆՔՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Մենախօսութիւն, առանձնախօսութիւն:

ԻՆՔՆԱԾԻՆ, ա. 1. Ինքն իրեն ծնուած` գոյացած` բուսած: 2. Ինքնաբոյս, հեշտ ծնուող: 3. Ինքը միայնակ ծնո. (կուսութեամբ):

ԻՆՔՆԱԿԱԼ, ի, աց, ա./գ. Ինքնիշխան, անձնիշխան. միահեծան կառավարիչ: ա. Ինքնակալական, թագաւորական:

ԻՆՔՆԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Ինքնակալ տէրութիւն, միահեծան թագաւորութիւն: 2. Անձնիշխանութիւն: 3. Կայսրութիւն:

ԻՆՔՆԱԿԱՄ, ա. 1. Կամաւոր, յօժարակամ, կամովին: 2. Ազատ, իր կամքին տէր, ինքնիշխան: 3. Եսասէր, եսապաշտ, եսամոլ: 4. Դիւրաշարժ, պատրաստ: մ. Յօժարութեամբ, կամովին:

ԻՆՔՆԱԿԱՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Ինքնակամ` յօժարակամ լինելը: 2. Սեփական կամք ունենալը, սեփական կամք` կամաւորութիւն: 3. Կամքի ազատութիւն, անձնիշխանութիւն:

ԻՆՔՆԱԿԱՅ, ա. Ինքն իրեն եղող` գոյութիւն ունեցող (առանց ուրիշի միջամտութեան), ինքնագոյ:

ԻՆՔՆԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Ինքնակայ լինելը, ինքնագոյութիւն:

ԻՆՔՆԱՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. Ինքն իր կողմից ուրիշներին բարիք անելը: 2. Բնական լաւութիւն` բարի գործ:

ԻՆՔՆԱՀԱՃ, ա. Ինքն իրեն հաւանող, ինքնահաւան, ինքնագոհ:

ԻՆՔՆԱՀԱՃՈՅ, ա. 1. Ինքնահաճ, ինքնահաւան: 2. Իր կամքով` հաճոյքի համար կատարուած:

ԻՆՔՆԱՀԱՃՈՅՈՒԹԻՒՆգ. Ինքնահաճ`

ԻՆՔՆԱՀԱՃՈՒԹԻՒՆինքնահաւան լինելը, ամբարտաւանութիւն, մեծամտութիւն:

ԻՆՔՆԱՀՐԱՄԱՆ, ա. Ինքն իրենից հրաման տուող, ինքնիշխան: մ. Յօժարութեամբ, կամովին, անձնիշխանաբար:

ԻՆՔՆԱՁԵՌՆ, ա. 1. Ինքն իր ձեռքով անող` կատարող: 2. Յանդուգն, համարձակ: մ. Իւրովի, անձամբ, ինքնին:

ԻՆՔՆԱՄԱՏՈՅՑ, ա. 1. Ինքն իրեն առաջ բերող` մատուցող: 2. Ինքն իրենից մատուցուած` առաջ բերուած: 3. Դիպուածական, պատահական: գ. Դիպուած, դէպք, պատահմունք:

ԻՆՔՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Չափահաս լինել, հասունանալ, մեծանալ: 2. Կատարելութեան հասնել:

ԻՆՔՆԱՆԱԽԱՏ, ա. Ինքն իրեն նախատող` մեղադրող:

ԻՆՔՆԱՆՄԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ինքն իրեն նման լինելը` նմանուելը:

ԻՆՔՆԱՆՈՒԷՐ, ա. Ինքն իրեն նուիրող` նուիրաբերող, անձնուէր:

ԻՆՔՆԱՇԱՐԺ, ա. 1. Ինքն իրեն շարժուող, ինքն իրենից շարժուող: 2. Մշտական շարժում ունեցող, անդադար: 3. Հեշտ` հեշտիւ շարժուող, դիւրաշարժ:

ԻՆՔՆԱՊԱՏՈՒՄ, ա./մ. Անձամբ` ինքնին պատմող` պատմելով:

ԻՆՔՆԱՊԱՏՐԱՍՏ, ի, ից, ա. Պատրաստակամ, յօժարակամ, ինքնակամ, միշտ պատրաստ:

ԻՆՔՆԱՊԱՐՍԱՒ, ա. Ինքն իրեն պարսաւող` նախատող:

ԻՆՔՆԱՍԱՍՏ, ա. Ինքն իրեն սաստող, ինքն իր դէմ բռնութիւն անող:

ԻՆՔՆԱՎԱՐԴԱՊԵՏ, ա. Ինքն իրեն ուսուցիչ եղած` եղող, ինքն իրեն ուսում ստացած, ինքնուս:

ԻՆՔՆԱՎԿԱՅ, ա. Ինքն իր համար վկայ եղած, ինքն իր մասին վկայութիւն տուող:

ԻՆՔՆԱՏԵՍ, ի, աց, ա. 1. Իր աչքով տեսնող, ականատես: 2. Ինքնին տեսնուող, անձամբ երեւացող: 3. Ինքն իրեն մտքով տեսնող` հասկացող` ըմբռնող. խելամուտ:

ԻՆՔՆԱՏԵՍԱԿԱՆ, ա. 1. Իր աչքով` երեւակայութեամբ տեսած: 2. Ինքնատեսին յատուկ` վերաբերող:

ԻՆՔՆԱՏԷՐ, տեարք կամ տէրք, ա. 1. Ինքն իր գլխի տէր, ազատ, ինքնիշխան: 2. Իր ունեցուածքն ազատ տնօրինող:

ԻՆՔՆԱՏԻՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ինքնատէր լինելը, անձնիշխանութիւն: 2. Ինքնավարութիւն:

ԻՆՔՆԱՓՈՐՁ, ա. Իր անձի վրայ փորձած, անձամբ փորձած:

ԻՆՔՆԻՄԱՑ, ա. 1. Ինքն իրեն իմացուող` հասկանալի: 2. Ինքնին իմացող` հասկացող:

ԻՆՔՆԻՇԽԱՆ, ա. 1. Անձնիշխան, ինքն իր գլխի տէր: 2. Ինքնիշխանին յատուկ, ինքնիշխանական: 3. Անսահմանափակ` բացարձակ իշխանութիւն ունեցող, ամենազօր: 4. Տիրական, իշխանական:

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ինքնիշխան լինելը, ինքնիշխանութիւն, ազատ կամքի տէր լինելը: 2. Անձնական իշխանութիւն, հեղինակութիւն: 3. Ինքնիշխան պետութիւն, բացարձակ իշխանութիւն, ինքնակալութիւն:

ԻՆՔՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Անձ, անձնաւորութիւն: 2. Ինքնագոյութիւն, ինքնեղութիւն: 3. Աստուածային էութիւն, աստուածութիւն:

ԻՆՔՆՕՐԷՆ, ա. 1. Իր մասնաւոր օրէնքներով կառավարուող (քաղաք): 2. Ինքնակամ, ինքնագլուխ: 3. Ինքնահաճ, կամակար:

ԻՇԽԱՆ, ի, աց, գ. 1. Ընդհանրապէս` իշխող, տիրող, ազդեցութիւն ունեցող մարդ: 2. Մի երկրի` երկրամասի պետ` կառավարիչ, տէր: 3. Արքունիքում բարձրաստիճան անձ, թագաւորի խորհրդական: 4. Առաջնորդ, պարագլուխ, զօրապետ, գլխաւոր հրամանատար:

ԻՇԽԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Իշխանին` իշխանութեանը յատուկ` վերաբերող, իշխանավայել: 2. Տիրական. հզօր: 3. Բացարձակ անկախ, ազատ, ինքնիշխան: 4. Իշխող, գլխաւոր, տիրապետող: գ. Առաջնորդող (միտք):

ԻՇԽԱՆԱԿԻՐ, ա. Իշխանութեան ձգտող, իշխանութիւն սիրող, պաշտօնի ձգտող:

ԻՇԽԱՆԱՆԱԼ, ացայ, չ. Իշխան դառնալ, հասնել իշխանի աստիճանի:

ԻՇԽԱՆԱՍԱՍՏ, ա. Իշխանական սաստ` սպառնալիք պարունակող, սպառնալից:

ԻՇԽԱՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Իշխանասէր` փառասէր լինելը, իշխանութեան ձգտելը, փառասիրութիւն:

ԻՇԽԱՆԱՏՈՒՆ, տան, գ. 1. Իշխանի տուն: 2. Իշխանի գերդաստան` տոհմ:

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Իշխան լինելը, տիրելը: 2. Իշխելու` իշխանութիւնը վարելու իրաւունք: 3. Տէրութիւն, թագաւորութիւն: 4. Առաջնորդութիւն: 5. Իրաւունք` հնարաւորութիւն` կարողութիւն: 6. Արժանապատուութիւն, պատիւ: 7. (եկեղ.) Եպիսկոպոսի թեմ, վիճակ: 8. Ազատութիւն, անձնիշխանութիւն: 9. Համարձակութիւն, հրաման:

ԻՇԽԵԼ, եցի, չ. եւ ն. 1. Իբրեւ իշխան կառավարել, իշխանութիւնը վարել: 2. Տիրել, իշխանութիւնը` ազդեցութիւնը տարածել ամենքի վրայ: 3. Համարձակուել, կարողանալ:

ԻՋԱՆԵԼ, իջի, է՛ջ, չ. 1. Բարձր տեղից ցած գալ: 2. Մեղմանալ, հանդարտուել: 3. Իջեւանել, մի տեղ մնալ: 4. Ընկնել, ստորանալ, անարգ վիճակի հասնել: 5. Նախորդներից սերուել` ծագել` առաջ գալ:

ԻՍԿ1, ի, ից կամ ոց, գ. 1. Բուն էութիւն, եղելութիւն, իսկութիւն: 2. Գոյացութիւն, գոյակ: ա. Էական. ճշմարիտ, իրական, ստոյգ:

ԻՍԿ2, շ. Այլ. բայց, սակայն: եղ. բառ. Իսկապէս, արդարեւ, իրօք:

ԻՍԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Բուն` ստոյգ` ճշմարիտ խօսք, իսկը` ճիշտը` ստոյգն ասելը, ճշմարտախօսութիւն:

ԻՍԿԱԳՈՅՆ, ա. Բուն, յատուկ, գլխաւոր, աւելի իսկական, աւելի լաւ: մ. Իսկապէս, յատկապէս:

ԻՍԿԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Իսկական` ճշմարիտ լինելը, բուն էութիւն: 2. Աստուածութիւն:

ԻՍԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Բուն էութիւն, իսկականութիւն, եղելութիւն, իրողութիւն: 2. Ինքնութիւն, անձնաւորութիւն. 3. Ճշմարտացի լինելը, ճշմարտութիւն:

ԻՍՄԱՅԷԼԱԶՆգ./ա. Իսմայէլից սերուած,

ԻՍՄԱՅԷԼԱՑԻԻսմայէլի տոհմից` ցեղից. արաբ, հագարացի: ա. Արաբական, արաբերէն:

ԻՍՐԱՅԷԼԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Իսրայէլին` Յակոբ նահապետին յատուկ` վերաբերող: 2. Հրէական:

ԻՍՐԱՅԷԼԱՆԱԼ, ացայ, չ. 1. Իսրայէլ` աստուածատես դառնալ: 2. Իսրայէլացի` հրէայ դառնալ:

ԻՐԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Մի բան անել` կատարել, իրականացնել:

ԻՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Մի բան կատարելը` իրագործելը, գործողութիւն, կատարելու կամ կատարուած գործ, արարք:

ԻՐԱԶԵԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Իրազեկ` տեղեակ լինելը, տեղեկացուածութիւն: 2. Հետազօտութիւն:

ԻՐԱԽՈՅԶ, ա. Իրեր հետազօտող` քննող` խուզարկող: գ. Հետազօտելի իր` առարկայ` նիւթ:

ԻՐԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Իրերի ճիշտ դասաւորութիւն, բարեկարգութիւն:

ԻՐԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Իրագործութիւն. 2. Իրողութիւն, բան, գործ:

ԻՐԱՀԱՄԱՐՁԱԿ, ի, աց, ա. Համարձակ, ձեռներէց, նախաձեռնող:

ԻՐԱՒԱԲԱՆ, ի, ից, ա. 1. Իրաւացի խօսող, արդարախօս, անաչառ: 2. Արդարացի ասուած, իրաւացի խօսուած:

ԻՐԱՒԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Իրաւացին ասել` հաստատել, արդարութեան կողմը պահել:

ԻՐԱՒԱԳԷՏ, գիտի, տաց, ա. Ճշմարտութիւնն իմացող, տեղեակ, իրազեկ: գ. Օրէնքները լաւ իմացող, օրէնսգէտ, իրաւունքի պաշտպան (անձ):

ԻՐԱՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Իրաւունքի` օրէնքների իմացութիւն: 2. Զգօնութիւն, իմաստութիւն: 3. Ստոյգ ճշմարտութիւն:

ԻՐԱՒԱԴԱՏ, ի, ից, ա. 1. Իրաւացի դատող, արդարադատ, անաչառ: 2. Արդար դատաստանով եղած, իրաւացի դատուած:

ԻՐԱՒԱԴԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Արդարադատ լինելը: 2. Արդար դատաստան, արդարադատութիւն:

ԻՐԱՒԱՆԱԼ, ացայ, չ. 1. Արդար դուրս գալ, արդարանալ, արդար գտնուել: 2. Ստոյգ կերպով` ճշտիւ հասկանալ:

ԻՐԱՒԱՐԱՐ, ի, աց, ա. Իրաւունք` արդարութիւն պաշտպանող. արդար դատաստան տեսնող: գ. Արդար դատաւոր:

ԻՐԱՒԸՆՏԻՐ, ա. Իրաւունքն ընտրող` գերադասող (դատաւոր):

ԻՐԱՒՈՐԵԼ, եցի, ն. Իրագործել, իրականացնել, կենսագործել:

ԻՐԱՒՈՒՆՔ, ւանց, ւամբք, գ. 1. Արդարութիւն, արդարադատութիւն: 2. Արդար դատաստան` պատիժ: 3. Ընդունուած կարգ` սովորութիւն: 4. Օրինական կերպով մէկին հասնող վարձ կամ բաժին, եկամուտ:

* Իրաւունս առնել` դնել. 1. Մէկի դատը պաշտպանել, արդարութեամբ դատել, արդարացնել: 2. Վրէժ առնել` լուծել:

* Իրաւունս տալ կամ

* ցուցանել, 1. Թոյլ տալ, արտօնել, հնարաւորութիւն տալ մի բան անելու: 2. Իրաւացի գտնուել, արդարացնել:

ԻՐԱՓԱՌ, ա. Շատ փառաւորուած, փառապանծ:

ԻՒՂԱԲԵՐ, ի, ից, ա. 1. Անուշահոտ իւղեր տուող` բերող (բոյս): 2. Յիսուսի գերեզմանին անուշահոտ իւղեր բերո. (կանայք):

ԻՒՂԱԳԼՈՒԽ, ա. Գլուխը իւղով օծուած, սրբազան:

ԻՒՂԱԳՈՐԾ, ի, աց, ա./գ. Անուշահոտ իւղեր` օծանելիք պատրաստող (անձ):

ԻՒՂԵՆԻ, նւոյ, նեաց, գ. Իւղ կամ խունկ (խեժ) արտադրող ծառ:

ԻՒՐԱԲՆԱԿ, ա. Իր բնակուելու համար նախատեսուած, սեփական:

ԻՒՐԱԴԻՐ, ա. Իր կողմից դրուած` հաստատուած:

ԻՒՐԱԾԻՆ, ա. 1. Իր իսկ ծնած, հարազատ: 2. Իսկական, բուն:

ԻՒՐԱԿԱՅԱՆ, ա. Իր կայանը եղող, իր բնակարանը համարուող:

ԻՒՐԱՏՈՒՐ, ա. Իր կողմից տրուած:

ԻՒՐԵԱՆՑԱԿՈՒՌ, ա. Իրենց կռած` ձուլած, իրենցից կռուած` ձուլուած:

ԻՒՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Սեփական յատկութիւն, առանձնայատկութիւն: 2. Սեփականացնելը, իւրացնելը, իւրացումը:

ԻՒՐՈՒՐՈՅՆ, ա. Առանձնայատուկ, սեփական, բուն, յատուկ, հարազատ:


Լ

ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ(յունաբ.), Բազմաթիւ

ԼԱԲԻՐԻՆԹխճճուած միջանցքներով ստորգետնեայ բիւրամուտ եւ անելանելի կառոյց, լաբիրինթոս:

ԼԱԶՈՒԱՐԹ(պրսկ.), գ. 1. Թանկագին

ԼԱԺՈՒԱՐԴ, ԼԱԺՈՒՐԴկապոյտ քար (որից ստանում էին լաջուարդ ներկը): 2. Ընտիր կապոյտ ներկ:

ԼԱԿԱՆԱԳԷՏ ա./գ. ԼԱԿԱՆԱԴԷՏ Կոնքի ջրի մէջ նայելով` գուշակութիւն եւ հմայութիւն անող (կախարդ):

ԼԱՅՆԱԼԻՃ, ա./գ. Լայն ու արձակ ծոց` լիճ ունեցող (աղեղ). ծայրերը միմեանցից շատ հեռացած (աղեղ):

ԼԱՅՆԱՁԱՅՆ, ա./մ. Համարձակ` բարձր ձայնով ասուած. համարձակաձայն:

ԼԱՅՆԱՆԻՍՏ, ա. 1. Նիստի ընդարձակ մակերես ունեցող: 2. Լայնօրէն փռուած` տարածուած, լանածաւալ:

ԼԱՅՆԱՏԱՐՐ, ա. Լայն ու ընդարձակ տարրերով, լայն ու ընդարձակ (դիրքով, տարածութեամբ, մեծութեամբ):

ԼԱՅՆԵԼ, եցի, ն. 1. Լայնացնել, ընդլայնել, ընդարձակել: 2. Հեշտ` դիւրին դարձնել` հեշտացնել: 3. Բանալ, յայտնել: կ.չ. Լայն բացուել, ընդարձակուել:

ԼԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Լայնական տարածութիւն, լայնք, մեծութիւն, ընդարձակութիւն: 2. Լայն լինելը, մեծութիւն, ընդարձակութիւն:

ԼԱՍՏ, ի, ից կամ աց, գ. 1. Կողք կողքի ամրացուած գերաններ, որ ջրով փոխադրում են մի տեղից ուրիշ տեղ: 2. Այդ ձեւով ստեղծուած լաստանաւ: 3. Նաւի յատակ, տախտակամած: 4. Մահճի տախտակ:

ԼԱՍՏԱՓԱՅՏ, ի, ից, գ. Լաստանաւ, յատկապէս` Նոյի տապանը:

ԼԱՍՏԵԼ, եցի, ն. 1. Պատրաստել, կարգաւորել, կազմել: 2. Մի տեղ տարածել, գրաւել, բռնել: եցայ, չ. Մի տեղում հաստատուել, բնաւորուել:

ԼԱՐ, ի, ից կամ ոյ, աց, օք, եօք, գ. 1. Առաւել կամ պակաս հաստութեամբ թել` զանազան նիւթերից, առասան, թոկ, պարան: 2. Որմնադրի ուղղալար: 3. Տարածութեան չափ:

ԼԱՐԵԼ, եցի, ն. 1. Աղեղի լարը ձգել` նետն արձակելու համար: 2. Թակարդ` որոգայթ նախապատրաստել:

ԼԱՒ, ա. 1. Բարի. ընտիր, գեղեցիկ: 2. Քաջ. առաքինի. շնորհալի: 3. Ազնուական. պատուաւոր: 4. Օգտակար, շահեկան: մ. Բարւոք վիճակում, լաւագոյնս:

ԼԱՒԱԲԱՐՈՒԹԻՒՆ, գ. Լաւ վարք ու բարք ունենալը, առաքինութիւն, բարոյականութիւն:

ԼԱՒԱԽՕՍ, ա. Քաղցր` հաճելի խօսող, քաղցրախօս, քաղցրալեզու:

ԼԱՒԱՀԱՅԵԱՑ, եցի, ցաց, ա. Լաւ` քաղցր հայեացք ունեցող, աննախանձ:

ԼԱՒԱՆԱԼ, ացայ, չ. 1. Լաւ դառնալ` լինել: 2. Քաջ դառնալ, արիանալ: 3. Զօրանալ, տիրել:

ԼԱՓԼԻԶԵԼ, եցի, ն. 1. Լափել-լիզել, ամեն ինչ կլանել: 2. փխբ. Վերացնել, ոչնչացնել:

ԼԵԱՌՆԱԿԱՆա. Լեռան վերաբերող`

ԼԵՌՆԱԿԱՆյատուկ, լեռնային: գ. 1. Լեռան բնակիչ, լեռնցի: 2. Լեռնաբնակ, մենակեաց. անապատական. ճգնաւոր: ԼԵԳԷՈՆ(լատ., յուն.), ի, ից կամ աց, գ.

ԼԵԳԷՈՎՆ1. Հռոմէական զօրքի միաւորում: 2. Լեգէոնի զինուոր: 3. Բազմութիւն. բանակ: ա. Մեծաքանակ, բազմախումբ, մեծագունդ:

ԼԵԶՈՒ, զուի, աց կամ զւոյ, գ. 1. (կզմխս.) Բերանի մէջ զետեղուած մկանային օրգան: 2. Խօսելու գործարան: 3. Լեզուի իրական դրսեւորումը որպէս հաղորդակցման միջոց: 4. Որեւէ ազգի լեզու: 5. Խօսք:

* Լեզու արձակել առ..., 1. Մէկին մեղադրել, 2. Բամբասել, չարախօսել:

* Լեզուի տալ, Լեզուով արտայայտել, անտեղի եւ աւելորդ խօսել, շատախօսել, շաղակրատել:

ԼԵԶՈՒԱԳԱՐ, ի, աց կամ ից, ա. Շատախօս, շաղակրատ, դատարկախօս:

ԼԵԶՈՒԱԳԱՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Լեզուագարի պէս խօսել, շաղակրատել, դատարկաբանել: 2. Հայհոյել, անպատուել, նախատել, վիրաւորել:

ԼԵԶՈՒԱԳԱՐՈՒԹԻՒՆ, գ. Լեզուին տալը, շատախօսելը, շատախօսութիւն, շաղակրատանք, բանդագուշանք:

ԼԵԶՈՒԱԿԱՊ, ա./մ. Լեզուն կապուած` կապ ընկած` կապ ընկնելով:

ԼԵՂԻ, ղւոյ կամ ղոյ, ղեաւ, գ. Կենդանու լեղի. մաղձ: ա. Դառն, դառնահամ:

ԼԵՌՆԱԲԵՐՁ, ա. Լեռան պէս բարձր, երկնամուխ:

ԼԵՌՆԱԽՈՅԶ, ա. Լեռները խուզարկող, լեռներում թափառող:

ԼԵՌՆԱԽՈՅՍ, ա. Հասարակութիւնից խուսափելով` լեռները փախչող, լեռներին ապաւինող, ելուզակ, աւազակ:

ԼԵՌՆԱԿԱՆ, ի, աց, ա./գ. 1. Լեռան վերաբերող` յատուկ, լեռնային: 2. Լեռան բնակիչ, լեռնցի: 3. Լեռնաբնակ, անապատական:

ԼԵՌՆԱԿԱՐԿԱՌ, ա. Լեռան պէս կուտակուած` վեր խոյացած, լեռնաբերձ:

ԼԵՌՆԱՁԵՒ, ա. Լեռան ձեւ ունեցող. վիթխարի: մ. Լեռան ձեւով` նման:

ԼԵՌՆԱՄՈՒՏ, ա. Լեռներում ապաստանած` պատսպարուած:

ԼԵՌՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Լեռ դառնալ: 2. փխբ. Լեռան պէս բարձրանալ` կուտակուել, ուժեղանալ: 3. Լեռները բարձրանալ զովանալու, ամառանոց գնալ:

ԼԵՌՆՈՏՆ, ոտին, ոտամբ, գ. Լեռան ստորոտ, լեռան փէշերը:

ԼԵՍՈՒԼ, լեսի, լե՛ս, ն. 1. Մանրել, փշրել, փոշի դարձնել: 2. Ողորկել, յղկել:

ԼԵՐԴԱՀՄԱՅ, ա./գ. Լեարդի վրայ հմայութիւն` գուշակութիւն անող:

ԼԵՐԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Լերկ դառնալ, մերկանալ: 2. Մազաթափ լինել, մազը թափուել:

ԼԻ, լիոյ, ոց, ա. 1. Լցուած, լիքը, լեցուն. 2. Առատ, ճոխ: 3. Կատարեալ, անթերի: մ. Լրիւ, լիովին, ամբողջապէս:

* Լի առնել, Լցնել, լրացնել:

* Լի աւուրբք, Օրերը լրացած, տարիքն առած, շատ ծերացած:

ԼԻԱԲԵՐԱՆ, ա. Ամբողջ հոգով, սրտանուէր: մ. Բերանը լիքը. լիքը բերանով:

ԼԻԱԳԻՐԿՔ, ա. 1. Գրկալիր, լայն բացուած գրկով: 2. Աղեղը պինդ ձգող: մ. Աղեղը պինդ ձգելով` քաշելով:

ԼԻԱԼԻՃ, ա. Աղեղի լիճը ամբողջովին բացուած, լայնալիճ:

ԼԻԱՀԱՆՃԱՐ, ա. Հանճարով` իմաստութեամբ լի, շատ խելացի, գերիմաստուն:

ԼԻԱՁԻԳ, ա. 1. Ամբողջովին ձգուած աղեղով նետ արձակող: 2. Լիովին ձգուած` լարուած (աղեղ):

ԼԻԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կշտանալ, յագենալ, բաւարարուել: 2. Լրանալ, լրումն առնել (լուսնի մասին):

ԼԻԶԱՆԵԼ, լիզի, լէ՛զ, ն. Լեզուով բերանը ածել եւ ուտել, լափել, խժռել:

ԼԻԶԵԼ, եցին. 1. Լեզուով սրբել`մաքրել:

ԼԻԶՈՒԼ, լիզի2. Լեզուն քսելով ուտել մի բան: 3. Թեթեւակի կերպով շօշափել:

ԼԻՃ, լճի, լճաց, գ. Ցամաքի գոգաւոր տարածութիւն` լցուած ջրի ընդարձակ զանգուածով:

* Լիճ լուսոյ, Աչք:

* Լիճ հրոյ, Դժոխք:

ԼԻՆԵԼ (իմ), լինիս, լինէի, լինիցիմ, մի՛ լինիր, լե՛ր, լերու՛ք, լիջի՛ք, անց. կատ. եղէ, 2-րդ ապ. եղէց, չ. 1. Գոյութիւն ունենալ, գոյանալ: 2. Ծնուել, սերել, ծագել: 3. Գտնուել մի տեղում, կենալ, բնակուել: 4. Կատարուել, տեղի ունենալ: 5. Մի բանի վերածուել, փոխուել:

* Լինել առն, Մարդու գնալ, ամուսնանալ (կնոջ մասին):

* Լինին ասել, Կարող են, կարող են ասել, նրանց կարելի է:

ԼԻՈՒԹԻՒՆ, գ. 1. Լի` անպակաս լինելը: 2. Առատութիւն, ճոխութիւն: 3. Կշտանալը, յագենալը: 4. Լուսնի լրումը: 5. Ծովի մակընթացութիւն:

ԼԻՐ, լրի, լրիւ, լրից, գ. Ամբողջութիւն, բովանդակութիւն:

ԼԼԿԵԼ, եցի, ն. 1. Խոշտանգել, տանջել, չարչարել, տառապեցնել: 2. Բռնի ուժով կենակցել:

ԼԾԱԲԱՐՁ, ա. 1. Լուծը կրող` տանող: 2. փխբ. Կրօնի հաստատած պարտականութիւններին ենթարկուող:

ԼԾԱԴԻՐ, ա. Ուրիշների վրայ լուծ` հարկ` պարտականութիւն դնող, իրեն հպատակ դարձնող:

ԼԾԱՁԻԳ, ա. Լուծը ձգող` քաշող:

ԼԾԵԼ, եցի, ն. 1. Միեւնոյն անասուններին լծի տակ դնել: 2. Կապակցել, կցել, միաւորել, զուգել:

ԼԾԸՆԿԷՑ, ա. 1. Լուծը թօթափող, լծից խուսափող: 2. փխբ. Ուրիշի իշխանութեանը չենթարկուող. անհնազանդ, ապստամբ:

ԼԾՈՐԴ, ի, աց, ա. 1. Նոյն լուծը կրող: 2. Մի ուրիշ բանի հետ կապակցուած, կցորդ, յարակից: 3. (քեր.) Լծորդ (հնչիւն):

ԼԾՈՐԴԱԾԻՆ, ա. Ծննդակից, հարազա. (քոյրեր կամ եղբայրներ):

ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Կցորդութիւն, մասնակցութիւն, կապակցութիւն: 2. (քեր.) Խոնարհում: 3. (քեր.) Լծորդ հնչիւն լինելը:

ԼՆՈՒԼ, լցի, լի՛ց, լցեալ, ն. 1. Լցնել: 2. Լրացնել, ամբողջացնել: 3. Յագեցնել, կշտացնել: 4. Տարածել, սփռել:

* Լնուլ զաղեղն, Աղեղը լարել, ձիգ քաշել:

* Լնուլ զձեռն, Քահանայ դարձնել` ձեռնադրել:

* Լնուլ լուսնի, Լրում առնել (լուսնի):

ԼՈԿԵԼ (իմ), եցայ, չ. Զրկուել, թափուր` ձեռնունայն մնալ:

ԼՈՂԱԼ, ացայ, չ. 1 Ջրի միջով շարժուել` ընթանալ: 2. նման. Օդում թեւածել` ճախրել` սաւառնել:

ԼՈՂԱԿ, ի, ացա. Լողալու ընդունակ,

ԼՈՒՂԱԿլողացող: գ. Ջրային լողակաւոր կենդանի. ձուկ:

ԼՈՅՍ, լուսոյ, ով, գ. 1. Որեւէ լուսատու մարմնի արձակած էներգիան` ճառագայթների փունջը: 2. Լոյս մատակարարող առարկայ, ճրագ, լամպ: 3. Աղբիւր ճշմարտութեան` աստուածութիւն: 4. փխբ. Աչք: 5. Արեգակ:

* Լոյս առնուլ, Լուսաւորուել:

* Առ լոյս ածել, Ծնել:

* Ի լոյս ածել` հանել` ընծայել, Յայտնի դարձնել, երեւան հանել, բացայայտել:

ԼՈՒԱՆԱԼ, լուացի, լուա՛, ն. 1. Ջրով կամ այլ հեղուկով մաքրել, լուալ: 2. փխբ. Մաքրել, ջնջել: 3. Ողողել, քշել - տանել: 4. Մկրտել, կնքել:

ԼՈՒԱՆԱԼԻ, իք, լւոյ, եաց, գ. 1. Լուացող` մաքրող նիւթ. բորակ: 2. Լուացող, լուացարար, լուացք անող: 3. Բաղնիք:

ԼՈՒԾ, լծոյ, ոց, գ. 1. Լծուող զոյգ եզների պարանոցին դրուող փայտէ երկար եւ հաստ ձող: 2. փխբ. Մէկի վրայ դրուած դժուարին եւ ծանր պարտականութիւն` գործ: 3. փխբ. Օտարի տիրապետութիւն, հպատակութիւն: 4. փխբ. Ճնշում, բռնութիւն, կեղեքում: 5. Կշեռքի ձողը, որի երկու ծայրերից կախուած են նժարները, լծակ: 6. Նաւի հակադիր կողմերից իւրաքանչիւրը:

ԼՈՒԾԱՆԵԼ, լուծի, լո՛յծ, ն. 1. Արձակել, քանդել: 2. Եղծել, փչացնել, խաթարել, խախտել: 3. Ցրել, փարատել, վերացնել, ջնջել: 4. Կնճռոտ հարցը բացատրել, մեկնել: 5. Պասը կամ ծոմը խախտել: 6. Կանոնը կամ հրամանը անտեսել: 7. Մեղմացնել, թուլացնել: կ.չ. 1. Թուլանալ, հիւծուել: 2. Անդամալոյծ ` հաշմանդամ դառնալ:

* Լուծանել զկեանս, Մեռցնել, սպանել:

ԼՈՒՂԱԼտե՛ս ԼՈՂԱԼ:ԼՈՒՂԵԼ

ԼՈՒՌ, լռի, լռաց, ա. Լռիկ, անխօս, չխօսող, անձայն: մ. Լուռ կերպով. լռութեամբ:

* Լուռ լուռ ա./մ. Բոլորովին լուռ,

* Լուռ մուռ անձայն, լուռումունջ, սուսուփուս:

ԼՈՒՍԱԲԵՐ, ի, աց, ա. Ինքնին լոյս տուող, լուսածին, հոգիները լուսաւորող: գ. Լուսամուտ, պատուհան, լուսանցոյց:

ԼՈՒՍԱԲԵՐՁ, ա. 1. Լոյսի կամ բոցի նման վեր բարձրացող: 2. (յունաբ.) Լուսաբեր, լուսատու:

ԼՈՒՍԱԲՆԱԿ, ի, աց, ա. Լոյսի մէջ բնակուող` ապրող, եթերաբնակ:

ԼՈՒՍԱԳՆԱՑ, ա. 1. Դէպի լոյսը` լուսաւորութիւնը գնացող: 2. Լոյսով` լուսաւորուած ուղիով ընթացող:

ԼՈՒՍԱԶԱՐԴ, ա. Լոյսով զարդարուած, լուսաւոր, պայծառ:

ԼՈՒՍԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Լուսազարդ լինելը, պայծառ լուսաւորութիւն:

ԼՈՒՍԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. Լոյսով զարդարել` ողողել, լուսաւորել, պայծառացնել: կ.չ. Պայծառանալ, փայլել:

ԼՈՒՍԱԶԳԵՆՈՒԼ, զգեցայ, չ. 1. Լուսազգեստ դառնալ: 2. փխբ. Լուսաւորուել, պայծառանալ:

ԼՈՒՍԱԹԱՂԱՆԹ, ա. Լոյսի նուրբ շղարշով` թաղանթով պատուած, լուսաշաղախ:

ԼՈՒՍԱԾԻՆ, ա. 1. Լոյս ծնող` սփռող: 2. Լուսափայլ, լուսաւոր, պայծառ: 3. (կրօն.) Մարիամ աստուածածնի մակդիրը:

ԼՈՒՍԱԿԱԼ, ի, աց, գ. Աշտանակ, կանթեղ. ա. Լոյսը` մոմը` ճրագը իր վրայ պահող:

ԼՈՒՍԱԿԵՐՊ, ի, ից, ա./մ. Լոյսի նման, լուսաւորներին նմանուող, լուսաւոր կերպարանքով:

ԼՈՒՍԱԿԵՐՊԵԼ, եցի, ն. Լուսակերպ դարձնել, լուսաւորել, պայծառացնել:

ԼՈՒՍԱԿԻՐ, ա. 1. Իր մէջ կամ իր վրայ լոյս կրող` պարունակող: 2. (կրօն.) Մարիամ Աստուածածնի մակդիրը:

ԼՈՒՍԱՃԵՄ, ա. 1. Լոյսի մէջ ճեմող` ընթացող: 2. Լուսափայլ, լուսեղէն, լուսահրաշ:

ԼՈՒՍԱՅԵՂՑ, ա. Լոյսի մէջ ընկղմուած` թաղուած, լոյսով լցուած` ողողուած, լուսալիր:

ԼՈՒՍԱՆԻՒԹ, ա. 1. Լոյսից բաղկացած` շինուած, լուսեղէն: 2. Լուսեղէն, ոգեղէն:

ԼՈՒՍԱՆՇՈՅԼ, ա. 1. Լոյս արձակող` ճառագայթող: 2. Լոյսի նման ճառագայթող, լուսափայլ:

ԼՈՒՍԱՇԱՒԻՂ, ա. 1. Լուսաւոր շաւիղ` ճանապարհ ունեցող: 2. փխբ. Առաքինի, բարեփայլ: 3. փխբ. Ուղիղ, ճշմարիտ:

ԼՈՒՍԱՊԱՐԳԵՒ, ա. Լոյս պարգեւող, լուսատու, լուսափայլ:

ԼՈՒՍԱՍՓԻՒՌ, ա. 1. Լոյս սփռող` տարածող: 2. Լոյսի պէս սփռուած` տարածուած:

ԼՈՒՍԱՏԵՍԱԿ, ի, ացա. 1. Լոյսի նման,

ԼՈՒՍԱՏԵՍԻԼլուսատեսիլ,

ԼՈՒՍԱՏԵՍԻԿլուսաձեւ: 2. Պայծառատես, գեղեցիկ: մ. Պայծառօրէն, լոյսի նման ճառագելով:

ԼՈՒՍԱՏՈՒ, ուի, աց, ա. 1. Լոյս տուող` լուսաւորող: 2. փխբ. Լուսաւորութիւն` մտաւոր լոյս տարածող, լուսաւորիչ:

ԼՈՒՍԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Լոյսն ընկալող օրգան, աչք: 2. Պատուհան, լուսամուտ, լուսանցոյց: 3. (եկեղ.) Մկրտութեան աւազան կամ եկեղեցի:

ԼՈՒՍԱՐԱՐ, ա. Լոյս անող, լոյսերը` ճրագները վառող: գ. Եկեղեցու ճրագների` լոյսերի վերակացու` հսկիչ:

ԼՈՒՍԱՐԿՈՒ, ա. Լոյսն իր վրայ վերցնող, լուսազգեաց:

ԼՈՒՍԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Լոյս արձակող, լուսատու: 2. Լուսաւորուած, լոյսով ողողուած, լուսապայծառ: 3. փխբ. Արդար, իմաստուն: 4. Գեղեցիկ: գ. 1. Լուսատու մարմին(ներ): 2. Առաքեալ, մարգարէ, վարդապետ:

ԼՈՒՍԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Լոյս տարածել, լուսաւոր դարձնել: 2. Լոյս տալ (աչքի կամ մտքի, բանականութեան): 3. Յայտնի դարձնել, բացայայտել, պարզել: 4. Ծագեցնել, ճառագայթել: 5. Սուրբ հաւատը սովորեցնել: 6. Մկրտել, կնքել: չ. Լոյս արձակել, փայլել, ծագել:

ԼՈՒՍԱՒՈՐԻՉ, րչի, չաց, ա. 1. Լոյս տուող` արձակող, լուսաւորող, լուսատու: 2. փխբ. Մտքերը` հոգիները լուսաւորող, մտքի եւ հոգու լոյս տարածող: 3. Գրիգոր Պարթեւի մակդիրը, որ Հայաստանում քարոզեց քրիստոնէական կրօնը:

ԼՈՒՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Լուսաւոր լինելը, լուսաւորի յատկութիւնը: 2. Լուսաւորելը, լուսատու լինելը, լոյս տալը: 3. Մտքի եւ հոգու լոյս, կրթութիւն: 4. Մկրտութիւնը` իբրեւ հոգեւոր լուսաւորութեան միջոց: 5. Տեղեկութիւն, լուսաբանութիւն:

ԼՈՒՍԱՓԱՅԼԵԼ, եցի եւ եցայ, չ. Լուսափայլ դառնալ` լինել, շատ պայծառ փայլել, լուսաւորուել:

ԼՈՒՍԱՓԱՅԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Լուսափայլ լինելը, պայծառ լուսաւորութիւն: 2. Ցոլք, փայլփլելը: 3. Յարգական տիտղոս` իբրեւ В«Ձերդ գերազանցութիւնВ»:

ԼՈՒՍԱՓԱՌ, ա. Շատ լուսաւոր, փառահեղ լոյսով, լուսահրաշ, լուսափայլ:

ԼՈՒՍԵՐԱՆԳ, ա. Լոյսի երանգ ունեցող, լուսապայծառ, լուսատեսակ, լուսափայլ:

ԼՈՒՍԸՆԿԱԼ, ա. 1. Լոյսն իր մէջ ընդունող` կրող, լոյս պարունակող: 2. Աստուածընկալ:

ԼՈՒՍԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Լոյսն իր մէջ ընդունելը, լուսակիր լինելը: 2. փխբ. Մկրտութիւն:

ԼՈՒՍՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Լուսնին յատուկ` վերաբերող, լուսնային: 2. Լուսնային ամսուան յատուկ: 3. Լուսնի ազդեցութեամբ կատարուած, լուսնոտական:

ԼՈՒՍՆԱՊԱՇՏ, ի, աց, ա. Լուսինն իբրեւ աստուածութիւն պաշտող:

ԼՈՒՍՆԱՏԵՍԻԼ, ա. Լուսնի տեսք կամ նմանութիւն ունեցող, լուսնաձեւ:

ԼՈՒՍՆՈՏ, ի, ից կամ աց, ա./գ. Լուսնոտութեամբ տառապող` հիւանդ, լուսնահար (անձ):

ԼՈՒՐ, լրոյ, ոց, գ. 1. Լսելը, լսուելը: 2. Լսելու ունակութիւն` կարողութիւն, լսողութիւն, լսելութիւն: 3. Ամենագէտ (աստծու մասին): 4. Համբաւ, հռչակ, տեղեկութիւն: 5. Քարոզած խօսք, քարոզ: 6. Լսելի ձայն, հնչիւն: 7. Հնազանդութիւն:

* Լուր առնել, Իմաց տալ:

* Ի լրոյ, Լսած լինելով:

ԼՈՒՐՋ, լրջի, աց, ա. 1. Բաց կապոյտ, կապտաւուն, երկնագոյն: 2. Ուրախ, զուարթ, պարզերես: 3.Արթուն, զգաստ, սթափ, զգօն: 4. Մութ, սեւ, թուխ:

ԼՈՒՑԱՆԵԼ, լուցի, լո՛յց, ն. 1. Ճրագ` լոյս վառել, լուսաւորել: 2. Բորբոքել, այրել:

ԼՌԵԼ, եցի, չ. 1. Լուռ լինել, լուռ մնալ, ձայն չհանել, չխօսել: 2. Համբերել: 3. Հանդարտուել, դադարել, առանձնանալ: ն. Լռել տալ, լռեցնել:

ԼՍԱԿԱՆ, ի, աց, ա. Լսելիքին կամ լսողութեան յատուկ` վերաբերող, լսողական:

ԼՍԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Լսողութեան օրգան, լսելիք, ականջ: 2. Ատեան, դահլիճ, որտեղ լսում են դատեր` ճառեր եւն: 3. Բարձրագոյն դպրոց, համալսարան:

ԼՍԵԼ, լուայ, լու՛ր, լուարու՛ք, լուեալ, ն. 1. Լսողութեան գործարանի միջոցով ձայնը կամ խօսքը ընկալել` ըմբռնել: 2. Լուր ստանալ, տեղեկութիւն առնել: 3. Իմաստն ըմբռնել, հասկանալ, իմանալ, հասու լինել: 4. Մի լեզու հասկանալ: 5. Հաւանել, ընդունել: չ. Ենթարկուել, հնազանդուել, հպատակուել:

ԼՍԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Լսելու. լսողութեան համար ընկալելի: գ. Լսող, ունկնդիր:

ԼՍԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Լսելը, ունկնդրութիւն: 2. Լսելու ընդունակութիւն, լսելիք: 3. Լուր: 4. Անսալը, հնազանդութիւն: 5. Լսելի լինելը:

ԼՍՆԱԳՈՅՆ, ա. Սպիտակաւուն եւ փայլուն, ճերմակափայլ, սպիտակափայլ:

ԼՍՆԱՆԱԼ, ացայ, չ. Լսնագոյն դառնալ, սպիտակ` ճերմակ գոյն ստանալ, սպիտականալ, ճերմականալ:

ԼՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Լի` լիքը լինելը, լիութիւն, ամբողջութիւն: 2. Յագուրդ, կշտանալը, լիացում: 3. Լրանալը, աւարտ: 4. Բովանդակ բազմութիւն, բոլորը:

ԼՐՈՒՄՆ, լրման, գ. 1. Լիքը լինելը, լրութիւն: 2. Լցնելը, լրացնելը: 3. Լրանալը, աւարտ, վախճան: 4. Յագուրդ, կշտանալը: 5. Կատարելը, իրագործելը: 6. Բովանդակութիւն: 7. Միաբան բազմութիւն:

* Ի լրումն. 1. Իրագործելու` կատարելու համար, կատարելով: 2. Լրացնելու` ամբողջացնելու համար:

* Ի լրումն գալ` ելանել` հասանել, Կատարուել, իրագործուել:

ԼՐՋԱՆԱԼ, ացայ, չ. 1. Զուարթանալ: 2. Լուրջ դառնալ, զգաստանալ, զգօնանալ:

ԼՐՋՄՏՈՒԹԻՒՆ, գ. Լրջմիտ լինելը, լրջմիտի յատկութիւնը, զուարթութիւն, յօժարութիւն, յօժարամտութիւն, առատաձեռնութիւն:

ԼՐՏԵՍԵԼ, եցի, ն. Իբրեւ լրտես տեղեկութիւններ հաւաքել եւ յայտնել (պահանջուած տեղը):

ԼՔԱՆԵԼ, լքի, լի՛ք, ն. 1. Թողնել, թողնել հեռանալ, ձեռք քաշել: 2. Անօգնական թողնել, անուշադրութեան մատնել, անտեսել:

Խ

ԽԱԲԵԲԱՅ, ի, ից, ա. 1. Խաբող, մոլորեցնող: 2. Կեղծ, կեղծաւոր, խաբուսիկ: 3. (յունաբ.) Հալածիչ: գ. Որսալու համար դրուած կեր` սնունդ. խայծ:

ԽԱԲԵԼ, եցի, ն. 1. Ուրիշին մոլորութեան մէջ գցել (խօսքով կամ գործով), մոլորեցնել: 2. Ծաղրել: 3. Կեղծել, ձեւացնել:

ԽԱԲԷՈՒԹԻՒՆ, գ. 1. Խաբելը (խօսքով կամ գործով): 2. Դաւ, նենգութիւն: 3. Սուտ բան, ստութիւն, կեղծիք: 4. Ծաղր:

ԽԱԲՈՂՈՐՍԱԿ, ա. Խաբելով որսացող:

ԽԱԶՄ, գ. 1. Ժողովրդական յուզմունք` խռովութիւն, խլրտում: 2. Վէճ, վիճաբանութիւն: 3. Կռիւ, պատերազմ:

ԽԱԶՄԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Խազմարար` կռուարար լինելը: 2. Խռովութիւն, կռիւ:

ԽԱԹԱՐԵԼ, եցի, ն. 1. Փչացնել, ապականել, վնասել: 2. Քանդել, աւերել, կործանել, բաժան-բաժան անել:

ԽԱԽԱՆՔ, նաց, գ. Անզուսպ եւ բարձրաձայն` անպատկառ ծիծաղ, քրքիջ:

ԽԱԽՏԵԼ, եցի, ն. 1. Խախուտ դարձնել, խարխլել: 2. Տեղից շարժել, տեղահան անել: 3. Խաթարել, խափանել, քանդել, աւերել: 4. Զանց առնել, անտեսել: 5. Դրդուեցնել մի բանից, փոխել տալ: 6. Հերքել, մերժել, դրժել: 7. Խռովել, շփոթել: 8. Յանդիմանել, նախատել:

ԽԱԾԱՆԵԼ, խածի, խա՛ծ, ն. 1. Ատամներով վիրաւորել` խոցել: 2. Ատամներով կտրել, պատռել: 3. փխբ. Խօսքով խայթել, վիրաւորել, վիրաւորանք պատճառել:

ԽԱԾԱՏԵԼ, եցի, ն. 1. Շատ անգամ կամ զանազան տեղերից խածնել, կծոտել: 2. Խոցոտել:

ԽԱԾՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Խածնելը, խայթելը: 2. Կծած` խայթած տեղը, խայթելուց առաջացած վէրք:

ԽԱԿ, ի, աց, ա. 1. Չհասած, տհաս: 2. փխբ. Ոչ կատարեալ հասակով, անչափահաս, դեռահաս: 3. փխբ. Անհմուտ, անփորձ, անվարժ, անկիրթ: 4. (յունաբ.) Տմարդի, դաժան, անողորմ, անագորոյն:

ԽԱԿԱԳՈՐԾ, ի, ից կամ աց, ա. 1. Չարագործ, ստահակ: 2. Ապստամբ, ըմբոստ:

ԽԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարագործութիւն, ստահակութիւն: 2. Ապստամբութիւն, ըմբոստութիւն:

ԽԱԿԱՄԻՏ, ա. Խակ մտքով, տհաս, թերուս, մանկամիտ, տկարամիտ:

ԽԱԿԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Խակամիտ լինելը, մտքի տհասութիւն: 2. Տմարդի լինելը, անմարդկային արարք:

ԽԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Խակ` տհաս լինելը, տհասութիւն: 2. Տարիքի պակասութիւն: 3. Անփորձութիւն, անհմտութիւն: 4. Տմարդութիւն, անգթութիւն, դաժանութիւն: 5. Ապստամբութիւն, ըմբոստութիւն:

ԽԱՀ (իրան.), ի, մանաւանդ` ԽԱՀՔ, հից, գ. Եփած կերակուր, խորտիկ, ուտելիք:

ԽԱՀԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Կերակուր` խորտիկներ պատրաստել:

ԽԱՀԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Խոհարարութիւն:

ԽԱՀԱՄՈՔ, ի, աց, ա./գ. Խոհարար, կերակուր եփող (անձ):

ԽԱՀՐԵԼ, եցի, ն. 1. Կրակի վրայ երկար պահելուց կիսով չափ այրել` փչացնել (կերակուրը): 2. լայնաբար` Այրել, վնասել, չորացնել, տոչորել:

ԽԱՂԱԼ, ացի, ղա՛, չ. 1. Որեւէ կարգի խաղով զբաղուել` ժամանակ անցկացնել: 2. Շարժուել, ընթանալ, ճանապարհ ընկնել: 3. Յարձակուել, արշաւել, գրոհել: 4. Տեղում դոփել, խլրտալ, վխտալ: 5. Պտոյտներ գործել, ճախրել: 6. Կատակ անել, կատակել: 7. Ծիծաղել:

ԽԱՂԱԽՈՐԴ, ի, աց, գ./ա. Մորթեգործ, կաշեգործ: գ. Մորթուց կաշի պատրաստող վարպետ:

ԽԱՂԱԿ, ի, աց, ա./գ. Մանկամիտ, դեռահաս. տղայ, երեխայ:

ԽԱՂԱԿԱՏԱԿ, գ. Խեղկատակ:

ԽԱՂԱՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Խաղաղ, հանգիստ, հանդարտ: 2. Խաղաղասէր, հեզ: մ. Խաղաղութեամբ, խաղաղ կերպով:

ԽԱՂԱՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Խաղաղութիւն լինելը, խաղաղութիւն, հանդարտութիւն, անդորր:

ԽԱՂԱՂԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Խաղաղութեան տիրապետելը:

ԽԱՂԱՂԱՐԱՐ, ի, աց, ա. Խաղաղութիւն առաջ բերող, խաղաղեցնող, հաշտեցնող:

ԽԱՂԱՂԻԿ, մ. Խաղաղ` հանգիստ` անդորր կերպով, անվրդով:

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Հանգստութիւն, անդորրութիւն, լռութիւն: 2. Ապահովութիւն, հանգիստ: 3. Անհողմութիւն, հանդարտութիւն (ծովի, եղանակի): 4. Հաշտութիւն, համերաշխութիւն:

ԽԱՂԱՑ, ա. Շարժուն, սահող, հոսող, գնայուն: գ. Շարժում, ընթացք, հոսք:

ԽԱՂԲԱԿԵԼ, եցի, ն. Թակարդի մէջ գցել, փորձանքի` նեղութեան մէջ գցել, վտանգի ենթարկել:

ԽԱՅԹ, ի, ից, գ. Փուշ, խայթոց:

ԽԱՅԹԵԼ, եցի, ն. 1. Խայթոցով խոցել` վիրաւորել: 2. Կծել, խածել (օձերի մասին):

ԽԱՅԹՈՑ, ի, աց կամ ից, գ. 1. Որոշ կենդանիների պաշտպանողական եւ յարձակողական օրգանի սուր ծայրը: 2. փխբ. Ինչ որ խայթելու` խոցելու` վիրաւորելու յատկութիւն ունի: 3. Խայթոցի պատճառած ծակոց, խայթուածք, վէրք:

ԽԱՅԾ, գ. 1. Պիսակ, բիծ, ամբողջի նկատմամբ գոյնով տարբերուող կէտ: 2. Մարմնի վրայ առողջ մնացած տեղ, երբ ամբողջ մարմինը վիրաւորուած` խոցոտուած է:

ԽԱՅՏ, ա. Բիծ ունեցող, պիսակաւոր, խատուտիկ: գ. Բիծ, նշան, պիսակ:

ԽԱՅՏԱԼ, ացի, չ. 1. Ուրախութիւնից թռչկոտել` ցատկոտել: 2. Սաստիկ ուրախանալ, ցնծալ: 3. Խելքը թռցնել, ցոփանալ, զեխանալ: 4. Դուրս թռչել:

* Խայտալ զեկեղեցեաւ, (եկեղ.) Եկեղեցուց անջատուել` մեկուսանալ, միաբանութիւնից բաժանուել` առանձնանալ:

ԽԱՅՏԱՌԱԿ, ա. Ամօթալի, ամօթանքի արժանի, անշնորհք: մ. Ծաղր ու ծանակի առարկայ դարձած` դառնալով:

ԽԱՅՏԱՌԱԿԱՆՔ, նաց, գ. 1. Խայտառակելը, խայտառակուելը, խայտառակութիւն, պարսաւանք, անարգանք: 2. Ամօթոյք, մերկութիւն:

ԽԱՅՏԱՌԱԿԵԼ, եցի, ն. 1. Ամօթանք տալ, ամօթանքի առարկայ դարձնել, ծաղրի` նախատինքի ենթարկել: 2. Մերկացնել` ծաղրուծանակ դարձնելու համար: 3. Պղծութիւն գործել, ապականել:

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Խայտառակելը, խայտառակուելը: 2. Ամօթալի` պիղծ` զազրելի գործ, պղծութիւն:

ԽԱՆԳԱՐ,

* խանկար, գ. Խանգարելը, վնաս, խռովութիւն: ա. 1. Աւերուած, եղծուած, խաթարուած: 2. Շփոթուած:

* Խանգար առնել, Խառնակութիւն` խռովութիւն առաջացնել:

ԽԱՆԳԱՐԵԼ, եցի, ն. 1. Եղծել, աւերել, ապականել: 2. Շփոթել, աղաւաղել, խեղաթիւրել: 3. Տակնուվրայ անել, խառնակել:

ԽԱՆԴ, ի, ից եւ ոյ, գ. Հոգեկան եռանդ, աւիւն, գորով (կարօտից, գութից, նախանձից, կրքից եւ այլն):

ԽԱՆԴԱԼ, ացի (ացայ), չ. Նախանձից այրուել` տոչորուել` վառուել, նախանձել:

ԽԱՆԴԱԿԱԹա. Սիրտը կարօտով`

ԽԱՆԴԱՂԱԿԱԹգթով` սիրով լցուած. գորովալից: մ. Մեծ կարօտանքով, կարօտագին:

ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔ, նաց, գ. Բուռն սիրոյ եւ գթութեան զգացմունք, գորով, գութ, խիղճ, կարեկցանք:

ԽԱՆԴԱՂԱՏԵԼ1, եցի, ն. Խանդաղատանք առաջացնել, գորովը` գութը շարժել, յուզել:

ԽԱՆԴԱՂԱՏԵԼ2, (իմ), եցայ, չ. Գորովը` գութը շարժուել, սիրտը սիրով` գորովով լցուել:

ԽԱՆԴԵԼ, եցի, ն. Նեղել, չարչարել, քաշքշել:

ԽԱՆՁԱՐՈՒՐ (ասոր.), րրոյ, ոց, գ. Նորածին երեխային փաթաթելու շորի կտոր, բալուլ:

ԽԱՆՁԱՐՐԱՊԱՏ, ա./մ. Խանձարուրի մէջ փաթաթած` փաթաթելով:

ԽԱՆՁԱՐՐԱՊԱՏՈՒԹԻՒՆ, գ. Խանձարուրապատ լինելը, խանձարուրի մէջ փաթաթուելը:

ԽԱՆՁԱՐՐԱՒՈՐ, ի, աց, ա. Խանձարուր ունեցող, խանձարուրով փաթաթած:

ԽԱՆՁԱՐՐԵԼ, եցի, ն. Խանձարուրով պատել` փաթաթել:

ԽԱՆՁԵԼ1, եցի, ն. 1. Այրել, խանձող դարձնել: 2. Կիզել, այրել (արեգակի մասին): 3. Խարանել:

ԽԱՆՁԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Սաստիկ փափագել, ցանկասիրութեամբ վառուել: 2. Մի վատ բանի սովորել` վարժուել:

ԽԱՇԱՐ1, ա. Խոշոր. հաստ. անհարթ, անողորկ: գ. Եղէգ, ցից, ձող:

ԽԱՇԱՐ2, գ. Աշխատող ուժ, հասարակ մշակ:

ԽԱՇՆ, շին, շինք, շանց, գ. Ոչխարների եւ այծերի բազմութիւն, հօտ:

ԽԱՇՆԱՄԱՀ, գ. Մահ եւ կոտորած պատճառող հիւանդութիւն (ոչխարների):

ԽԱՉ, ի, ից, գ. 1. Խաչաձեւ փայտ, որի վրայ գամում էին մահապարտին` մինչեւ մեռնելը: 2. Յատկապէս այն խաչը, որի վրայ խաչեցին Քրիստոսին: 3. փխբ. Վիշտ, չարչարանք, տանջանք:

* Ի խաչ ելանել, Խաչը ելնել, խաչուել:

* Ի խաչ հանել, Խաչի` խաչափայտի վրայ բեւեռել` գամել:

ԽԱՉԱԴՐՈՇՄ, ա. Խաչի դրոշմ կրող` ունեցող, խաչի ձեւով դրոշմուած:

ԽԱՉԱԴՐՕՇ, գ. Եկեղեցական դրօշակ` խաչելութեան նշանով. խաչվառ: ա. Խաչելութեան նշանով դրօշ ունեցող:

ԽԱՉԱԼՈՒԱՅ ԱՌՆԵԼ, (եկեղ.) Ջուրն օրհնել` խաչը մէջն ընկղմելով` սուզելով:

ԽԱՉԱԿԻՐ, կրի, աց, ա. 1. Վրան խաչ կրող` Քրիստոսի համար ճգնող: 2. փխբ. Ճգնողական, առաքինական:

ԽԱՉԱԿԻՑ, կցի, աց, ա. 1. (Քրիստոսի հետ) Միասին խաչուած: 2. Միեւնոյն խաչը` չարչարանքը կրող, չարչարակից:

ԽԱՉԱԿՆՔԵԼ, եցի, ն. 1. (եկեղ.) Խաչաձեւ նշանով` սուրբ խաչով կնքել: 2. Խաչի նշան անել երեսին, խաչ հանել:

ԽԱՉԱՄԱՀ, ա./մ. Խաչի վրայ մահացած. խաչի վրայ սպանելով:

ԽԱՉԱՆԻՇ, ա. Խաչի նշան կրող` ունեցող, խաչի նշանով: մ. Խաչի նշանի ձեւով, խաչաձեւ:

ԽԱՉԱՉԱՐՉԱՐ, ա. Խաչի վրայ կամ խաչով չարչարուած` չարչարանքներ կրած:

ԽԱՉԱՊԱՅԾԱՌ, ա. Խաչով պայծառացած` լուսաւորուած:

ԽԱՉԱՊԱՆ, գ. (եկեղ.) Խաչի պահապան:

ԽԱՉԱՊՍԱԿ, ա. Խաչի վրայ մահն իբրեւ պսակ ընդունած:

ԽԱՉԱՎԵՐԱՑ, ի, գ. (եկեղ.) Խաչի վերացմանը նուիրուած տօն, Սուրբ խաչ:

ԽԱՉԱՏԵԱՑ, ա. Խաչը ատող, խաչին թշնամի:

ԽԱՉԱՒԱՐՏ, ա. (եկեղ.) Խաչով կա. Քրիստոսի խաչելութեամբ աւարտուած` կատարուած:

ԽԱՉԱՓԱՅՏ, ի, ից, գ. Յատկապէս այն խաչը, որի վրայ խաչեցին Քրիստոսին:

ԽԱՉԵԼ, եցի, ն. Խաչի` խաչափայտի վրայ բեւեռել` գամել, խաչ հանել:

ԽԱՉԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Խաչ բարձրանալը, խաչուելը: 2. փխբ. Չարչարանքներ կրելը:

ԽԱՌՆ, ա. 1. Ոչ պարզ, ոչ միատարր. միախառնուած, խառնաշփոթ: 2. Իրար կից, սահմանակից: 3. Խառնուած, մասնակից: 4. Սովորական, հասարակ, պարզ: 5. Անկարգ, խառնակ, պիղծ: մ. 1. Միասին, մէկտեղ: 2. Անկարգ` խառնիխուռն կերպով: գ. 1. Խառնուրդ: 2. Զուգաւորութիւն, խառնակութիւն: 3. Անասունների զուգաւորուելու շրջանը:

ԽԱՌՆԱԳՆԱՑ, ի, ից կամ աց, ա. Անառակ կեանք վարող, ցոփ, անբարոյական:

ԽԱՌՆԱԴՐՈՇՄ, ա. Խառն դրոշմներ` նշաններ ունեցող, խառն` զանազանակերպ նշաններով:

ԽԱՌՆԱԽՕՍ, ա. 1. Որտեղ խառն լեզուներ են լսւում: 2. Ամօթալի` անմաքուր բաներ խօսող, զազրախօս: 3. Զանազան, տեսակ-տեսակ:

ԽԱՌՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Շատախօսութիւն, շաղակրատութիւն: 2. Զուարճախօսութիւն, կատակ: 3. Անմաքուր բաների մասին խօսակցութիւն, ամօթալի` զազրելի զրոյց:

ԽԱՌՆԱԿ, ա. 1. Խառն, խառնուած, խառնաշփոթ: 2. Պիղծ, անսուրբ, անմաքուր: 3. Կեղտոտ, անլուայ, աղտոտ: 4. Անբարոյական, ապօրինի: գ. 1. Զօդում, շաղկապում, կապակցութիւն. 2. Զուգաւորութիւն, կենակցութիւն:

ԽԱՌՆԱԿԵԼ1, եցի, ն. 1. Իրար հետ խառնել, միախառնել: 2. Խառնելով շփոթել, աղաւաղել: 3. Խռովել, յուզել, ալեկոծել:

ԽԱՌՆԱԿԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Առանց խտրութեան միանալ` հաղորդակցուել ուրիշի հետ: 2. Իրար խառնուել, միախառնուել, բախուել (պատերազմում): 3. Պղծութիւն գործել:

ԽԱՌՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Խառնակ լինելը: 2. Խառնաշփոթութիւն, խռովութիւն, իրարանցում: 3. Իրար խառնուելը, միախառնուածութիւն: 4. Անբնական` ապօրինի զուգաւորութիւն: 5. Մետաղների խառնուրդ, զանգուած:

ԽԱՌՆԱԿՐՕՆ, ի, ից, ա. Խառն` անկարգ վարքի տէր. այլակրօն, հեթանոս:

ԽԱՌՆԵԼ, եցի, ն. 1. Բաժակի մէջ գինու հետ ջուր խառնելով` ըմպելիք պատրաստել: 2. Տարբեր նիւթեր իրար հետ միախառնել, ձուլել, բաղադրել: 3. Իրար հետ միաւորել` միացնել, կցել, միակցել: 4. (կրօն.) Միաւորել: 5. Միաբանել, սիրով կապել: 6. Մտցնել, վարել, առաջ տանել: եցայ. կ. չ. 1. Կռուի մէջ մտնել, ընդհարուել: 2. Զուգաւորուել, սեռական յարաբերութիւն ունենալ:

ԽԱՌՆՈՒԱԾ, ոյ, ոց կամ ի, գ. 1. Խառնում, բաղադրութիւն, բաղկացութիւն, բաղկացած նիւթը` առարկան: 2. Իրար խառնուած նիւթեր, խառնուրդ: 3. Շօշափելիք: 4. Արիւնակցութիւն, ազգակցութիւն: 5. Սերունդ, ցեղ: 6. (կզմխս.) Յօդ. յօդերի խաղ: 7. Կապ, միակցում: 8. Ներդաշնակութիւ. (ձայների):

ԽԱՐԱԶՆ, գ./ա. Մազեղէն զգեստ, քուրձ, ցնցոտի. մազեղէն, քրձեղէն:

ԽԱՐԱԶՆԱԶԳԵԱՑ, զգեցի, ից, ա./մ. Քրձեղէն զգեստով. ցնցոտի հագած:

ԽԱՐԱԶՆԱԶԳԵՍՏ, ի, ից կամ ուց, ա. Քուրձ` ցնցոտի հագած: գ. Մազէ կտորից կարուած զգեստ, քուրձ:

ԽԱՐԱԿ (պհլ.), գ. 1. Ժայռ, ապառաժ, վէմ: 2. (կրօն.) Քրիստոսի գերեզմանի քարը:

ԽԱՐԱԿԵԼ, եցի, ն. 1. Ջերմացնել, տոչորել, այրել, կիզել: 2. Իւղով օծել:

ԽԱՐԱՄԱՆԻ (ասոր.), նւոյ, նեաց, գ. Չար աստուած` հրեշտակ. սատանայ. օձ: ա. Չար, պիղծ, խորամանկ:

ԽԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Շիկացած մետաղով խարելը` դաղելը: 2. Մարմնի խարանուած տեղը` նշանը: 3. Դրոշմ, կնիք:

ԽԱՐԴԱՒԱՆԱԿ, ա. Դաւադիր: գ. Խարդախ` չարամիտ հնարք մէկին վնասելու` սպանելու նպատակով, դաւ, դաւադրութիւն:

ԽԱՐԴԱՒԱՆԵԼ, եցի, ն. 1. Որոգայթի մէջ գցել, չարիք նիւթել, դաւել, խաբել. 2. Խաբելով ցած գցել` գլորել, կործանել: 3. Դաւով` նենգութեամբ սպանել, մահուան դաւադրութիւն նիւթել: 4. Խաբելով պղծել` պատուազրկել:

ԽԱՐԵԼ1, եցի, ն. 1. Շիկացած մետաղով մարմնի վրայ այրուածք առաջացնել, դաղել: 2. փխբ. Կսկիծ` տառապանք պատճառել, վառել (հոգին, սիրտը):

ԽԱՐԵԼ2, եցի, ն. Խաբել, մոլորեցնել, շեղել:

ԽԱՐԻՍԽ, րսխի, աց կամ ից, գ. 1. Պատուանդան, հիմք: 2. Գետնից մի փոքր բարձր բեմ կամ կարճ սիւն: 3. Երկաթէ ճանկաւոր ծանրութիւն, որը երկաթէ ճոպանով իջեցնում են ջրի մէջ, որպէսզի նաւը հաստատուն կանգնի:

ԽԱՐԽԱԼԵԼ, եցի, ն. 1. Խարխուլ դարձնել, խարխլել: 2. փխբ. Քայքայել, աւերել, քարուքանդ անել, կործանել:

ԽԱՐԽԱՓԵԼ, եցի, չ. 1. Մթնում զգուշութեամբ շարժուել` ձեռքերով շուրջը շօշափելով, կուրօրէն շրջել` քայլել` առաջ գնալ: 2. փխբ. Տատանուել, մոլորուել, ուղուց շեղուել: 3. Սօսափել, խշշալ (տերեւների):

ԽԱՐՇԱՏԵԼ, եցի, ն. 1. Սաստիկ այրել, խորովել: 2. փխբ. Այրող ցաւ պատճառել, վառել, կիզել: 3. եցայ, չ. Ծարաւից տանջուել, պապակել:

ԽԱՐՈՒԿԱԾԻՆ, ա. 1. Խարոյկից ծնուած` առաջացած (բոց, լոյս): 2. Խարոյկ առաջացնող, հրավառ, հրեղէն:

ԽԱՐՈՒԿԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Եփել, խորովել: 2. Խարակել, այրել, շիկանալ, կրակ կտրել:

ԽԱՐՍԽԵԼ, եցի, ն. 1. Խարիսխ գցելով` նաւն անշարժ կանգնեցնել: 2. նման. Հաստատուն դարձնել, անշարժացնել:

ԽԱՒԱՐ (պհլ.), ի, աց, գ. 1. Մթութիւն, աղջամուղջ: 2. փխբ. Տգիտութիւն, մտքի կուրութիւն: 3. Մոլորութիւն: 4. Վիշտ, տխրութիւն: ա. 1. Չլուսաւորուած, տգէտ: 2. Խաւարային, չար:

ԽԱՒԱՐԱԲԵՐ, ա. 1. Խաւար բերող` տարածող: 2. Խաւարչտին, խաւարամած: 3. փխբ. Աղէտալի, տխրալի:

ԽԱՒԱՐԱԲՆԱԿ, ի, աց, ա. 1. Խաւարում բնակուող: 2. Ուր խաւարն է գտնւում, խաւարային, դժոխային:

ԽԱՒԱՐԱԶԳԱԾա. ԽԱՒԱՐԱԶԳԵԱՑ,ԽԱՒԱՐԱԶԳԵՍՏԽաւարով պատուած` ծածկուած, խաւարի մէջ ընկղմուած` սուզուած, խաւարամած, խաւարային, խաւարչտին:

ԽԱՒԱՐԱԿՈՒԼ, ա. 1. Խաւարը կլանող` ցրող: 2. Խաւարի կողմից կլանուած, խաւարի մէջ ընկղմուած:

ԽԱՒԱՐԱՀՈՂՄ, ա. Չար` խաւարային` սատանայական քամի փչող:

ԽԱՒԱՐԱՄԻՏ, ա. Միտքը խաւարեցնող` մթագնող:

ԽԱՒԱՐԱՄՈԼԱՐ, ա. 1. Մթնով մոլորեցնող: 2. Մութ` խաւար տեղ տանող:

ԽԱՒԱՐԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Խաւարին յատուկ` վերաբերող, գիշերային: 2. փխբ. Չար, մեղսալից, մեղանչական: 3. փխբ. Մարմնաւոր, աշխարհիկ:

ԽԱՒԱՐԱՍԷՐ, սիրի, աց, ա. 1. Խաւարը` մթութիւնը սիրող: 2. փխբ. Չարիք` մոլորութիւն սիրող (դեւերի մասին):

ԽԱՒԱՐԱՏԵՍԱԿ, ա. Խաւարի նմանութիւն ունեցող, խաւարի նման, խաւարակերպ, մթամած:

ԽԱՒԱՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Խաւար դառնալ, խաւարով պատուել, լոյսից զրկվել, մթնել: 2. Լոյս չտալ, խաւարի մէջ սուզուել, չերեւալ (երկնային լուսատուների մասին): 3. փխբ. Աղօտանալ, նսեմանալ, փայլը կորցնել: 4. փխբ. Տեսողութիւնից զրկուել, տեսողութիւնը կորցնել: 5. փխբ. Անշքանալ, շուքը կորցնել:

ԽԱՒԱՐԾԻ, ա. Խաւոտ, աղուամազով ծածկուած, թաւոտ: գ. Բոյսի մատղաշ ցօղուն, ընձիւղ, որթի ծիլ:

ԽԱՒԱՐՈՒՄՆ, րման, գ. 1. Խաւարելը, երկնային մարմնի մասնակի կամ ամբողջապէս մթնելը: 2. Կուրանալը: 3. փխբ. Մթագնելը, մտաւոր կարողութիւնների թուլանալը:

ԽԱՒԱՐՏ, ի, աց, ա. Աղուամազով, խաւ ունեցող, խաւոտ (բոյսերի մասին): գ. Աղուամազով` խաւով պատուած բոյս, ընդհանրապէս` բանջարեղէն:

ԽԱՓԱՆ, ի, աց, գ. 1. Արգելք, խոչընդոտ: 2. Խափանում, խանգարում, ընդհատում: 3. Անգործութիւն, պարապութիւն. ա. 1. Խափանիչ, խափանարար: 2. Անգործ, պարապ: 3. Ամայի: 4. փխբ. Հակառակ, ներհակ, դիմադրող:

ԽԱՓԱՆԱԾ, ոյգ. 1. Խափանուած`

ԽԱՓԱՆԱԾՈՅ, իանգործ`պարապ լինելը` մնալը, պարապութիւն, դատարկութիւն, անգործութիւն: 2. Անգործութեան` պարապութեան բերած վնասը:

ԽԱՓԱՆԵԼ, եցի, ն. 1. Արգելք հանդիսանալ, խոչընդոտ լինել, արգելել, խանգարել, թոյլ չտալ, չթողնել, կասեցնել, դադարեցնել: 2. Որոգայթի մէջ գցել, մի հնարքով որսալ:

ԽԱՓՆՈՒԼ, փեայ, փուցեալ, չ. 1. Խփուելով փակուել: 2. Դադարել, վերջանալ: 3. Աչքը փակուել, կուրանալ:

ԽԵԹԱԼ, ացի կամ ացայ, չ. 1. Խեթ` խոժոռ նայել, դժկամել, չարանալ: 2. Օտարանալ, հեռանալ մէկից:

ԽԵԹԵԼ, եցի, ն. Հրել, մղել, մի կողմ քշել:

ԽԵԼԱԲԵՐԵԼ, եցի, ն. Խելքի բերել: եցայ. չ. Խելքը գլուխը գալ, ուշքը վրան գալ:

ԽԵԼԱՄՈՒՏ, ա. Խորունկ միտք ունեցող, ուշիմ, խելացի, բանիմաց:

* Խելամուտ առնել, Հասկացնել, ըմբռնել տալ:

ԽԵԼԱՄՏԵԼ, եցի, չ. Խելամուտ լինել, հասկանալ, լաւ ըմբռնել:

ԽԵԼԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Խելամուտ լինելը, լաւ հասկանալը, ըմբռնելը: 2. Փորձառութիւն:

ԽԵՂ, ի, աց, ա. 1. Խեղանդամ, հաշմանդամ: 2. Բարոյական արատ ունեցող, յոռի, տգեղ, պիղծ:

ԽԵՂԱԹԻՒՐ, ա. 1. Ուղիղ ճանապարհից շեղուած, խոտորուած: 2. Ծուռումուռ (փայտ):

ԽԵՂԱԹԻՒՐԵԼ (իմ), րեալ, չ. Շեղուել, մոլորուել, խոտորուել:

ԽԵՂԱԿԱՏԱԿ, ի, աց, ա. 1. Ծամածռութիւններով կատակ անող, ծաղրածու: 2. Վիրաւորական (խօսք):

ԽԵՂԴ, ի, ից, գ. 1. Խեղդելը, խեղդուելը: 2. Պարան, որով խեղդում են: 3. փխբ. Բռնադատութիւն, հարկադրանք, ստիպմունք: 4. նման. Կապանք, որոգայթ:

* Խեղդ արկանել կամ

* առնել անձին, Իրեն խեղդել, խեղդելով ինքնասպան լինել:

* Խեղդ արկանել ումեք, Հարկադրել, բռնադատել, խեղդել:

ԽԵՂԴԵԼ, եցի, ն. 1. Շնչառութիւնը կասեցնելով կեանքից զրկել, շնչահեղձ անել: 2. փխբ. Ստիպելով պահանջել, բռնադատել, ճնշել: 3. Ընկրկել տալ:

ԽԵՂԵՓ, գ. 1. Ամբողջի երկու մասերից մէկը: 2. Մազերի երկու հիւսերից իւրաքանչիւրը: 3. Երկուորեակ ծնունդ:

ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Խեղկատակ` ծաղրածու լինելը, խեղկատակի զբաղմունքը: 2. վիրաւորական կատակ` խօսք` արտայայտութիւն, ծաղրանք:

ԽԵՆԵՇ, տե՛ս ԽԵՆԷՇ:

ԽԵՆԵՇՈՒԹԻՒՆ, գ. 1. Խենեշ լինելը: 2. Մեղկութիւն, թուլամորթութիւն, ցոփութիւն, զեխութիւն: 3. Վատասրտութիւն:

ԽԵՆԷՇ, ի, աց կամ ից, ա. 1. Մեղկ, թուլամորթ, անարի, կնատ: 2. Ցոփ, զեխ, պիղծ, գարշ, զազիր: 3. Վատ, անպիտան:

ԽԵՑԲԵԿ, ա. Կցկտուր, բեկբեկուած, կոտրատուած (լեզու):

ԽԵՑԻ, ցւոյ, ցեաց, գ. 1. Ոսկրի նման կարծր նիւթ: 2. Կրակի մէջ թրծած կաւ: 3. Թրծած աղիւս` սալիկ: 4. Խեցիի կտոր` բեկոր: 5. Խեցեմորթի ամուր ծածկոյթ` պատեան: 6. Խեցեղէն, խեցիից պատրաստուած իր:

ԽԶԵԼ, եցի, ն. 1. Ուժգին ձգելով` քաշելով կտրել, պոկել, մաս-մաս անել, կտրտել. 2. Սղոցել, ճեղքել: 3. Դուրս քաշել, ջնջել: 4. Ընդհատել, դադարեցնել, կտրել, վերջ տալ: 5. Ոչնչացնել, ի չիք դարձնել: 6. Խուզել, կարճացնել:

ԽԻԶԱԽԵԼ, եցի, չ. 1. Համարձակութիւն` վստահութիւն զգալ, յանդգնօրէն գործել: 2. Քաջութիւն` արիութիւն ցուցաբերել, արիաբար կռուի ելնել: 3. Յոխորտալ, պարծենալ, մեծ-մեծ խօսել:

ԽԻԹ, խիթոյ կամ խըթոյ, ոց եւ խիթի կամ խըթի, ից, գ. 1. Ծակոց, որովայնի` ոտքի սուր ցաւ: 2. Խոց, վէրք, պալար: 3. Խութ, ծովաժայռ:

ԽԻԹԱԼ, ացայ, չ. 1. Կասկած ունենալ, վարանել: 2. Երկիւղ կրել, վախենալ: 3. Խոժոռ` խեթ նայել (մէկին կամ մի բանի):

ԽԻՆՁ,

* խինծ, խնձի, գ. 1. Գոգ, ծոց, խորշ: 2. Հագուստի առաջակողմը կամ գոգնոցի ծայրերը վեր բարձրացնելով կազմուած փոս` մի բան դնելու կամ կրելու համար: 3. Նեղ անցք երկու լեռների միջեւ: 4. Մանրուք, կտորտանք, մաս:

ԽԻՍՏ, ի, ից կամ աց, ա. 1. Կարծր, պինդ: 2. Ամուր, անքակտելի: 3. Դժուարին. ծանր. անհարթ: 4. Ուժգին, բուռն, սաստիկ: 5. Դժնդակ, դաժան, անօրէն: 6. Շատ, չափազանց: մ. Խիստ, սաստիկ, սաստկութեամբ:

ԽԻՏ, ա. 1. Հոծ, կուռ, սերտ, սեղմ: 2. Առատ, լեցուն: մ. 1. Խտութեամբ, խիտ կերպով: 2. Յաճախ, շարունակ:

* Խիտ առ խիտ, մ. 1. Աստիճանաբար, հետզհետէ: 2. Յաճախ, շարունակ: 3. Իրար կից, շատ մօտ: ա. Առատ, շատ:

* Խիտ ընդ խիտ, մ. Խիտ առ խիտ, ստեպ-ստեպ:

ԽԼԱՅ,

* խիլայ, ի, ից (ասոր.), գ. 1. Ընտիր եւ թափանցիկ զգեստ: 2. Կանանց բարակ` թափանցիկ ու նուրբ գործուածքով զգեստ, շղարշ, քօղ:

ԽԼԵԼ, եցի, ն. 1. Ուժով քաշելով տեղից հանել, պոկել: 2. Փորելով հանել: 3. Քանդել, աւերել, տապալել, կործանել: 4. Ձեռքից առնել, խլել, յափշտակել:

ԽԼԽԼԵԼ, եցի, ն. 1. Քաշքշել, քաշքշուկի մատնել (խլելու` պոկելու` աւերելու համար): 2. Դատարկ պատճառներ փնտրել` մէջ բերել:

ԽԼՐՏԵԼ, եցի, ն. 1. Տեղից շարժել: 2. Գրգռել, մարմնական ցանկութիւն յարուցել: եցի եւ եցայ, չ. Տեղում շարժուել, թպրտալ:

ԽԾԲԻԾ, բծի, ից կամ աց, գ. 1. Ամօթալի բիծ, մեղադրելի արարք: 2. Անհիմն մեղադրանք, ամբաստանութիւն: 3. Մանրախնդիր քննութիւն, մանրամասն հարցուփորձ:

ԽԾԲԾԵԼ, եցի, ն. 1. Մանրախնդիր քննել` մի պակասութիւն գտնելու նպատակով: 2. Չնչին պատճառներ փնտրել` մէկին մեղադրելու համար:

ԽՂՃԵԼ, եցի, չ. 1. Խղճով տագնապել, սրտացաւութեամբ վարանել, երկբայել: 2. Յետ քաշուել, լքել, խորշել: 3. Խղճով ընտրութիւն անել, խտրել:

ԽՂՃՄՏԵԼ (իմ), եցի, եցայ, չ. Խղճի խայթ զգալ, խղճահարուել:

ԽՂՃՄՏՈՒԹԻՒՆ, գ. Խղճի խայթ զգալը, խղճմտանք, խղճահարութիւն:

ԽՃՈՂԵԼ1, եցի, ն. Շատ խիտ` լիուլի լցնել, խցկել (որովայնը` անչափ կերակրով եւ ըմպելիքով):

ԽՃՈՂԵԼ2 (իմ), եցայ, չ. Դիզուել, կուտակուել, հաւաքուել:

ԽՄԲԱԳՈՐԾ, ա. Համախմբող, համախմբուած, ի մի բերուած:

ԽՄԲԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Համախմբել, մի տեղ հաւաքել, ի մի բերել:

ԽՄԲԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Համախմբում, համահաւաքում, ի մի բերելը:

ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Խմբակից` դասակից լինելը, խմբակցելը: 2. Խնջոյք, կերուխում, սեղանակցութիւն: 3. Բաղադրութիւն, բաղկացութիւն:

ԽՄԲԵԼ, եցի, ն. 1. Մի տեղ հաւաքել` ժողովել, խումբ կազմել: 2. Տօն` տօնախմբութիւն կատարել: 3. Զօրք գումարել: եցայ. կ.չ. Խմբուել, գումարուել, տեղի ունենալ:

ԽՆԱՄ, ոյ, ոց, գ. Խնամք, հոգատարութիւն, հոգածութիւն:

* Խնամ ածել` ունել` տանել, Խնամք` հոգ տանել, խնամել, հոգալ:

ԽՆԱՄԱԼԻՑ, ա. Խնամքով կամ գթով լի, գորովալից, հոգատարութեամբ եղած` կատարուած:

ԽՆԱՄԱԾՈՒ, ուի, աց, ա. Հոգատար, հոգացող, խնամակալ: գ. Պետութեան գործակալ, վերակացու:

ԽՆԱՄԱՊԵՏ, գ. Տէրութեան գլխաւոր խնամակալ, իշխանաց իշխան:

ԽՆԱՄԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Սիրով խնամելը` հոգ տանելը, հոգատարութիւն:

ԽՆԱՄԱՏԱՐ, ի, աց, ա. Խնամք` հոգ տանող, խնամածու, խնամակալ:

ԽՆԱՄԱՐԿԵԼ, եցի, ն. չ. Իր խնամքի տակ վերցնել, խնամք տածել, խնամել, հոգալ:

ԽՆԱՄԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Խնամք տանելը, խնամակալութիւն, հոգատարութիւն:

ԽՆԱՅԵԼ, եցի, չ. 1. Գործածել չափաւոր` տնտեսելով, ափսոսալ մի բան անել, ժլատութիւն` զսպուածութիւն ցուցաբերել: 2. Ներել, կարեկցել, գթալ: ն. Խնամքով պահել, պահպանել:

ԽՆԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Խնայելը, տնտեսելը, խնայողութիւն: 2. Գթութիւն, գութ, ողորմածութիւն, մարդասիրական արարք` վերաբերմունք:

ԽՆԴԱԼ, ացի, դա՛, չ. 1. Ուրախ լինել, ուրախանալ, բերկրել, ցնծալ: 2. Ողջ լինել, ուրախ լինել (բարեմաղթութեան արտայայտութիւն` նամակների վերջում):

ԽՆԴԱՄԻՏ, ա./մ. Ուրախամիտ, ուրախ սրտով, ուրախութեամբ:

ԽՆԴԱՄՏԵԼ (իմ), եցայ, չ. Ուրախանալ, զուարճանալ, հրճուել:

ԽՆԴԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Խնդամիտ` ուրախամիտ լինելը, խնդութիւն, ուրախութիւն, հրճուանք:

ԽՆԴԲՈՒՆԴ, բունդք, գ. Անհարթութիւն, թերութիւն, պակասութիւն: ա. Անհարթ, արատաւոր:

ԽՆԴԻՐ, դրոյ, ոց, գ. 1. Փնտրելը, որոնում: 2. Հարցում, հարցուփորձ, վէճի` քննութեան առարկայ: 3. Լուծում, բացատրութիւն: 4. Խնդիրք, պահանջ, խնդրանք` խնդրուածք:

* Խնդիր առնել, ի խնդիր լինել (իմ)`

* երթալ` գալ` ելանել` շրջել (իմ),

* անկանել (իմ), Փնտրել, որոնել, հարցուփորձ անել:

ԽՆԴՐԱԿ, ի, աց, գ. 1. Մարդ փնտրող` որոնող, մարդախոյզ: 2. Խնամարկու, խնամակալ, օգնող: 3. Նուիրակ, պատուիրակ:

ԽՆԴՐԱՆՔ, նաց, գ. 1. Խնդրած կամ խնդրուած բանը, խնդրուածք: 2. Քննելի` լուծում պահանջող խնդիր` հարց:

ԽՆԴՐԵԼ, ԽՆԴՐՈՒԱԾ, եցի, եա՛, ն. 1. Փնտրել, որոնել, խուզարկել: 2. Ջանալ գտնել, ձգտել, հետամուտ լինել: 3. Ուզել, կամենալ, ցանկանալ, փափագել: 4. Հարցնել, հարցուփորձ անել, քննել: 5. Հետազօտել, Պահանջել: ուսումնասիրել:

ԽՆԴՐՈՒԱԾՔ, ծաց կամ ծոց, գ. 1. Խնդրելը, խնդրանք, պաղատանք, մաղթանք: 2. (կրօն.) Աղաչանք` աղերս առ աստուած, աղօթք:

ԽՆԿԱԾՈՒ, ա. 1. Խնկի բոյր ունեցող` տարածող, խնկահոտ: 2. փխբ. Անուշահոտ:

ԽՆԿԱԿԱԼ, ի, աւ, ա. Վրան խունկ ունեցող` պահող: գ. Խնկաման, խնկանոց:

ԽՆԿԱՄԱՏՈՅՑ, ա. Խունկ մատուցող, խունկ ծխող, խնկարկող:

ԽՆԿԱՆՈՒԷՐ, ա. 1. Խնկի պէս նուիրուած, նուիրական, հաճոյական: 2. Խունկ նուիրող:

ԽՆԿԱՊԱՏԱՐ, ա. Խնկի բոլորով լցուած, հաճելի անուշահոտութիւն ունեցող, խնկաւէտ, անուշահոտ:

ԽՆԿԱՐԿԵԼ, եցի, ն. Բուրվառով խունկ ծխել` մատուցել:

ԽՆԿԱՒՈՐ, ա. 1. Խնկարկելու` փառաբանելու արժանի, բարեբանուած, օրհնեալ, սուրբ: 2. Խունկ ունեցող` կրող, խնկաբեր` իւղաբեր (կանայք):

ԽՆԿԵԼ, եցի, ն. 1. Խնկով` անուշ իւղերով օծել` պատել, զմռսել: 2. (կրօն.) Զոհ մատուցել, զոհաբերել: 3. Խնկախառն գինով հարբեցնել (փղերին): 4. Խունկ ծխել, խնկարկել, խունկ մատուցել: 5. Անոյշ հոտ` բոյր տարածել: 6. Յարգել, մեծարել, բարեբանել, օրհնել: 7. Նուիրել:

ԽՆՈՒԼ, խցի, խի՛ց, ն. Փակել, որեւէ անցք` բացուածք մի բանով փակել, խցանել:

ԽՇՏԻ, մանաւանդ` ԽՇՏԻՔ, տեաց, գ. Գետնի վրայ պառկելու տեղ (մարդկանց եւ գազանների համար), հասարակ` խղճուկ անկողին:

ԽՈԺՈՌ, ա. 1. Դժնի, խիստ, դաժան, խեթ (դէմքի` հայեացքի մասին): 2. Խոշոր, կոշտուկոպիտ:

ԽՈԺՈՌԱԳԵՂ, ա. Տգեղ դէմքով` կերպարանքով` կազմուածքով:

ԽՈԺՈՌԱԴԷՄ, դիմի, մաց, ա. Խոժոռ` դժնի` դաժան դէմքով:

ԽՈԺՈՌԵԼ (իմ), եցայ, չ. 1. Խոժոռ կերպարանք ընդունել, յօնքերը կիտել: 2. փխբ. Մթագնել, ամպել, մթնել:

ԽՈԺՈՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Խոժոռ լինելը, խոժոռուելը, տխրութիւն: 2. Խոշորութիւն, անհարթութիւն:

ԽՈԿԱԼ, ացի կամ ացայ, կա՛, ն. Մտածել, մտածածը խօսքով արտայայտել, ասել. չ. 1. Մտածմունքի մէջ ընկնել, մտքերին անձնատուր լինել: 2. Ամաչելուց հեռու մնալ, քաշուել:

ԽՈՀԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ճարտար, իմաստուն: 2. Նախապէս մտածուած` կշռադատուած: 3. Խորամանկ, չարահնար: գ. Խոհականութիւն, խոհեմութիւն, բանականութիւն:

ԽՈՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Խորհելու` մտածելու` դատելու կարողութիւն: 2. Խոհական լինելը, խոհեմութիւն, խելացիութիւն: 3. Մտածմունք, խորհուրդ: 4. Խօսքի իմաստը` նշանակութիւնը:

ԽՈՀԱԿԵՐ, ի, աց, գ. Կերակուր եփող, խոհարար:

ԽՈՀԱՎԱՃԱՌ, ի, աց կամ ից, ա. Կերակուր եփող եւ վաճառող: գ. Պատրաստի կերակուրներ` ըմպելիքներ վաճառող անձ:

ԽՈՀԱՎԱՃԱՌՈՒԹԻՒՆ, գ. Խոհավաճառի արհեստը` զբաղմունքը, կերակուր եփելը եւ վաճառելը:

ԽՈՀԵՄ, ի, աց կամ ից, ա. 1. Խոհական, խելացի, զգուշաւոր, ուշիմ, շրջահայեաց: 2. Խորը մտածող, հասկացող:

ԽՈՀԵՄԸՆԹԱՑ, ա. Խոհեմութեամբ ընթացող` գործող, շրջահայեաց:

ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ1, գ. 1. Խոհեմ լինելը, խոհեմի յատկութիւնը: 2. Խոհականութիւն, շրջահայեացութիւն, խոհեմ վարմունք` վարքագիծ:

ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ2, գ. Գլխուղեղը պատող թաղանթ:

ԽՈՀԵՐ, ի, աց, գ. 1. Աղտեղութիւն, տիղմ: 2. փխբ. Գարշելի` զզուելի բան: 3. Գերեզմանային խաւար` մթութիւն: 4. Վիհ, անդունդ, խորխորատ:

ԽՈՀԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Կեղտոտ, ցեխոտ, աղտեղի, պիղծ: 2. Չարամիտ, չարագործ, չարանենգ:

ԽՈՀԵՐԻՄԱՑ, ա. Կեղտոտ մտքեր ունեցող, չար մտքով եղած:

ԽՈՂԽՈՂԵԼ, եցի, ն. 1. Սառը զէնքով խոցոտելով սպանել, սրատել: 2. Մահու չափ տանջել` չարչարել:

ԽՈՂԽՈՂՈՒՄՆ, ղման, գ. Խողխողելը, չարաչար սպանելը, տանջամահ անելը, մորթոտելը:

ԽՈՅԱՆԱԼ, ացայ, չ. Խոյի նման թափով յարձակուել, սլանալ, սուրալ:

ԽՈՅՐ, խուրի, ից, գ. 1. Արեւելեան թագաւորների եւ իշխանների պատուաւոր գլխանոց` փաթթոց: 2. Բարձրաստիճան հոգեւորականների գլխի զարդարուն ծածկոց:

ԽՈՅՐԱՐԱՐ, ա./գ. Խոյր շինող` պատրաստող:

ԽՈՆԱՐՀ, ի, աց կամ ից, ա. 1. Ցած, ցածի, ստորին: 2. Համեստ, հնազանդ, հլու: 3. Խոնարհութիւն արտայայտող, խոնարհական: 4. Նուաստ, յետին, տնանկ: 5. Մեղմ, դաշն, հանդարտ: մ. Խոնարհուած, ծնկի իջած` իջնելով:

ԽՈՆԱՐՀԱԿԱՆ, ա. 1. Խոնարհին յատուկ, խոնարհութիւն արտայայտող: 2. Ցածի, ներքեւի, ստորին:

ԽՈՆԱՐՀԱՁԻԳ, ա. Դէպի խոնարհութեան ձգտող. խոնարհութիւն արտայայտող, նուաստացուցիչ:

ԽՈՆԱՐՀԱՄԻՏ, մտի, աց, ա. Մտքով` մտածողութեամբ խոնարհ, խոնարհ` հաշտ բնաւորութիւն ունեցող:

ԽՈՆԱՐՀԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Խոնարհամիտ լինելը, խոնարհամտի յատկութիւնը, առաքինութիւն, խոնարհ հոգի:

ԽՈՆԱՐՀԵԼ1, եցի, ն. 1. Ցած թեքել` իջեցնել, կռացնել: 2. Հակել, տրամադրել: 3. Նուաստացնել, ընկճել, իրեն ենթարկել: 4. Մեղմացնել, հնազանդեցնել, խոնարհ դարձնել:

ԽՈՆԱՐՀԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Ներքեւ թեքուել` իջնել, կռանալ: 2. Հակուել, տրամադրուել, յանձն առնել: 3. Նկուն դառնալ, ընկճուել, նուաստանալ: 4. Խոնարհ դառնալ, մեղմանալ, համեստանալ: 5. Զիջել, տեղի տալ:

ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Խոնարհ` խոնարհաբարոյ լինելը, զիջելը, մեղմանալը: 2. Նուաստացածութիւն, նուաստացում: 3. Համեստութիւն, պարկեշտութիւն: 4. (քեր.) Լծորդութիւն, խոնարհում (բայի):

ԽՈՆԱՒԱՆԱԼ, ացայ, չ. Խոնաւ դառնալ, խոնաւութիւն առնել, թրջուել:

ԽՈՆԱՒԱՐԱՐ, ա. Խոնաւ դարձնող, խոնաւութիւն հաղորդող:

ԽՈՆԱՒԵԼ1, եցի, ն. Խոնաւ դարձնել, խոնաւացնել, տամուկ դարձնել:

ԽՈՆԱՒԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Խոնաւանալ: 2. Թրջուել, տամկանալ:

ԽՈՆԱՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Խոնաւ լինելը, թացութիւն: 2. Գիջութիւն:

ԽՈՆՋ, ա. Յոգնած, խոնջացած: գ. Յոգնութիւն, յոգնածութիւն, խոնջանք:

ԽՈՆՋԱԿԱՆ, ա. Յոգնեցնող, աշխատատար, տաժանելի:

ԽՈՆՋԱՆ, ջանունք, գ. Վարտիքի` անդրավարտիքի կապ` գօտի:

ԽՈՆՋԱՆՔ, նաց, գ. Յոգնութիւն, յոգնածութիւն:

ԽՈՆՋԵԼ (իմ), եցայ, չ. Չափազանց` շատ յոգնել:

ԽՈՆՋՈՒԹԻՒՆ, գ. 1. Յոգնութիւն, յոգնելը: 2. Ջանք, եռանդ, աշխատանք:

ԽՈՉ, ի, ից կամ ոց, գ. 1. Քարի կամ փայտի սրածայր ծեղ: 2. Փուշ, ոզնու փուշ: 3. փխբ. Արգելք:

ԽՈՉԸՆԴՈՏՆ, գ. 1. Որեւէ իր` առարկայ, որին դիպչում է ոտքը: 2. փխբ. Խանգարիչ հանգամանք, արգելք:

ԽՈՊԱՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Անմշակ մնալ, կորդանալ, ամայանալ: 2. փխբ. Անպէտքանալ, խոտան դառնալ:

ԽՈՍՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Խօսքով կամ գրով տուած խոստում: 2. Գրուածքի գլխակարգութիւն` ցանկ, առաջաբան, նախաբան, ներածութիւն:

ԽՈՍՏԱԿ (պհլ.), գ. Օգտագործելու համար մէկին տրուած հող, պայմանական ժառանգական հողային տիրոյթ:

ԽՈՍՏԱՆԱԼ, ացայ, ն. 1. Խօսք` խոստում տալ, պարտաւորութիւն յանձն առնել: 2. Յոյս տալ: 3. Սպառնալ, վախեցնել: 4. Խոստովանել:

ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. (եկեղ.) Խոստովանութեան վերաբերող, դաւանական: 2. Խոստովանողին` վկային վերաբերող:

ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, ի, աց, ա. 1. Դաւանող, իբրեւ ճշմարտութիւն ընդունող: 2. (կրօն.) Իր դաւանանքի համար չարչարանք կրող: 3. Դաւանանքի համար նահատակուած, մարտիրոս, վկայ:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաւատքի եւ ճշմարտութեան դաւանանք: 2. (եկեղ.) Իր մեղքերը զղջալով խոստովանելը, ապաշխարութիւն, խորհուրդ: 3. Հաւանութիւն, համաձայնութիւն, ընդունելութիւն: 4. (կրօն.) Գոհութիւն, գոհաբանութիւն, փառաբանութիւն: 5. Նահատակութիւն:

ԽՈՍՏՈՒՄՆ, տման, գ. 1. Խօսք տալը, խոստանալը: 2. Խոստացած բանը, խոստացածը: 3. Աւետիք, բարիքի խոստում: 4. Խոստովանութիւն, յանձնառութիւն: 5. (եկեղ.) Ուխտաւոր լինելը, կրօնաւորական կարգ: 6. Հարսնախօսութիւն:

ԽՈՏԱԲՈՒՏ, ա. 1. Խոտով սնուող` կերակրուող, խոտաճարակ: 2. Խոտեղէն:

ԽՈՏԵԼ, եցի, ն. 1. Արհամարհել, անարժան համարել, դէն գցել, բանի տեղ չդնել: 2. Անարգել: չ. Հրաժարուել` ձեռք քաշել մի բանից:

ԽՈՏՈՐ, ա. Թիւր, սխալ, մոլոր, ծուռ: մ. Խոտորնակի, իրականութիւնից շեղուած:

ԽՈՏՈՐԵԼ1, եցի, ն. 1. Ուղիղ ճանապարհից հանել` շեղել, դէպի մի կողմ տանել: 2. փխբ. Սխալ ուղղութիւն տալ, մոլորեցնել, սխալեցնել:

ԽՈՏՈՐԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Ուղղութիւնից շեղուել, այս ու այն կողմ թեքուել, մի կողմ դառնալ: 2. փխբ. Սխալ ճանապարհ բռնել, մոլորուել: 3. Խորշել, երես դարձնել մէկից, օտարանալ:

ԽՈՏՈՐՆԱԿ, ի, աց, ա. Ծռուած, շեղուած, թիւր: մ. Հակառակ, շեղակի, ընդդէմ: գ. Խաչի կողմնային մասը` թեւը:

ԽՈՏՈՐՆԱԿԵԼ (իմ), եցայ, չ. Այս ու այն կողմը շուռ գալ, շրջուել, պտտուել:

ԽՈՏՈՐՆԱԿԻ, մ./ա. Խոտոր, խոտորնակ, շեղակի, շեղուած:

ԽՈՐ, ոյ, ոց, ա. 1. Մեծ խորութիւն ունեցող, խորունկ: 2. փխբ. Խրթին, դժուարիմաց, թաքուն, գաղտնի: 3. փխբ. Սաստիկ, ծայրաստիճան, չափազանց: գ. 1. Խորութիւն, խորխորատ, անդունդ, վիհ: 2. Խորք: մ. Ուժգին կերպով, սաստկապէս:

ԽՈՐԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. 1. Միտքը խորունկ` ծածուկ: 2. Խորհրդաւոր, խոր գիտելիքներ պարունակող:

ԽՈՐԱՁՈՐ, ոյ, ոց, գ. 1. Անդունդ, ձոր, վիհ: 2. (փխբ.) Ոլոր-մոլոր` քարքարոտ` անանցանելի տեղեր:

ԽՈՐԱՄԱՆԿ, ի, աց, ա. 1. Հնարագէտ, ճարտար (ուրիշներին խաբելու` մոլորեցնելու մէջ): 2. Վարպետօրէն չարիքներ նիւթող, նենգ, խարդախ:

ԽՈՐԱՄԱՆԿԵԼ, եցի, ն. 1. Խորամանկութիւն անել, խորամանկութեամբ վնաս հասցնել: 2. Նենգութեամբ որեւէ բան հրահրել, չարիք նիւթել՝ գործել:

ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Խորամանկ լինելը: 2. Խորամանկ արարք` գործ: 3. Հնարամտութիւն, ճարտարութիւն, վարպետութիւն (ուրիշին խաբելու մէջ): 4. Նենգութիւն, խարդախութիւն. 5. Ծաղր, հեգնանք:

ԽՈՐԱՄՈՒԽ, ա./մ. Խորաթափանց. խորազնին. խորը մխրճուելով:

ԽՈՐԱՆ, ի, աց, գ. 1. Վրան (բոլորակ կամ քառակուսի ձեւով): 2. նման. Երկնքի կամարը: 3. Կամարաձեւ ատեան, արքունի դահլիճ: 4. Եկեղեցի, տաճար: 5. Սեղան կամ բեմ եկեղեցու մէջ (որտեղ սուրբ պատարագ է մատուցւում): 6. Յարկ, տուն, սենեակ: 7. Խորշ` բաժանմունք (կամարաձեւ զարդով): 8. Մարմինը` իբրեւ հոգու ժամանակաւոր բնակարան (կրօնական ըմբռնումով):

* Խորան սրբութեան, (եկեղ.) Եկեղեցի, տաճար:

ԽՈՐԱՆԱՓԵՂԿ, ի, աց, գ. 1. Մուտքը ծածկող վրանի փեղկը` վարագոյրը: 2. Վրանի կողերը կազմող` ծածկող մորթի կամ թաղիքի կտոր:

ԽՈՐԱՍՈՅԶ, սուզի, ա. 1. Խորը սուզուող` ընկղմուող: 2. Խորը, խորունկ: գ. Խոր տեղ. խորութիւն:

* Խորասոյզ առնել, 1. Խորը սուզել` ընկղմել, խորասուզել: 2. փխբ. Մտքերի` ապրումների մէջ սուզել:

ԽՈՐԵԼ, եցի, ն. 1. Խոր` խորունկ դարձնել, խորացնել: 2. Խոր տեղում թաքցնել, խորը թաղել, ծածկել: 3. Գողանալ, իւրացնել: 4. Խանգարել, եղծել:

ԽՈՐԹ, ոյ, ոց կամ ու, ուց, ա. 1. Ոչ արիւնակից, անհարազատ: 2. փխբ. Անսովոր, կեղծ: գ. Ապօրինի զաւակ, հարճորդի:

ԽՈՐԹԱՆԱԼ, ացայ, չ. 1. Խորթ` օտար դառնալ, օտարոտի դառնալ: 2. փխբ. Անհարթ` խորդուբորդ լինել` դառնալ:

ԽՈՐԽՈԼԵԼ (իմ), եցայ, չ. Չորութիւնից ճաքճքել, ճեղքեր տալ (հողի մասին):

ԽՈՐՀԵԼ (իմ), եցայ, հ. 1. Մտածել, մտորել, մտքում յղանալ, դատողութիւն անել: 2. Հոգատարութիւն ցուցաբերել, խնամք տածել: 3. Մտքում դնել, մտադրուել, կամենալ, ջանալ: 4. Խորհրդակցել, մէկի հետ խորհուրդ անել:

ԽՈՐՀՈՒՐԴ, հրդոյ, ոց, կամ դի, իւ կամ դեան, դեամբ, գ. 1. Ստեղծուած գաղափար, ծագած միտք, իմաստ, մտածմունք, խորհրդածութիւն: 2. Հարցերի` խնդիրների համատեղ քննարկում, խորհրդակցութիւն: 3. Խրատ: 4. Մտադրութիւն, դիտաւորութիւն: 5. Խոհականութիւն, խելք: 6. Օրինակ, նշան: 7. Եկեղեցու խորհուրդներ` հաղորդութիւն, պատարագ:

ԽՈՐՀՐԴԱԳԷՏ, գիտի, աց, ա. 1. Խորհուրդներ(ն) իմացող, գաղտնիքներին տեղեակ` իրազեկ, գաղտնիքների մէջ թափանցող: 2. Բանիմաց, իմաստուն, ճարտար:

ԽՈՐՀՐԴԱԶԳԱԾ, ի, ից, ա./գ. Աստուածային եւ կրօնական խորհուրդներն իմացող` տեղեակ` ուսուցանող (անձ):

ԽՈՐՀՐԴԱԾԵԼ, եցի, ն. չ. 1. Խորհել, մտածել, մտորել, միտք անել մի բանի մասին: 2. Իբրեւ միտք` իմաստ նշանակել կամ ներկայացնել: 3. Եկեղեցական խորհուրդ կատարել:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒ, ի, աց, ա. 1. Խորհրդածող, մտածող: 2. Խորհրդատու, խորհրդական: 3. Եկեղեցական խորհուրդ` արարողութիւն կատարող: 4. Կրօնական խորհուրդներին տեղեակ եւ ուսուցանող:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Խորհրդակից, խորհրդատու: 2. Բանական, խելացի, իմաստուն: 3. Խորհրդաւոր, գաղտնախորհուրդ: 4. Աստուածային, սրբազան, նուիրական: 5. Եկեղեցուն` նրա խորհուրդներին յատուկ: գ. Սուրբ խորհրդի մասնակից հոգեւորական. բանիմաց կրօնաւոր:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Խորհրդակցութիւն, խորհուրդ: 2. Խոհականութիւն, զգօնութիւն: 3. Ներքին դատողութիւն, մտածութիւն: 4. Եկեղեցու խորհուրդ, հաղորդութեան խորհուրդ, պատարագ:

ԽՈՐՀՐԴԱԿԱՏԱՐ, ի, աց, ա. 1. Մտածուած բանը կատարող: 2. Եկեղեցական խորհուրդ` արարողութիւն կատարող:

ԽՈՐՀՐԴԱԿՈՐՈՅՍ, ա. 1. Խելքը` դատողութիւնը կորցրած, անխելք: 2. Կրօնական խորհրդի իմաստը` նշանակութիւնը կորցրած` չհասկացող:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Խորհրդակից լինելը, միասին խորհուրդ անելը: 2. Խորհուրդ, խորհրդածութիւն: 3. Մասնակցութիւն եկեղեցական խորհրդին:

ԽՈՐՀՐԴԱՊԱՀ, ի, աց, ա. Խորհուրդ` գաղտնիք պահող, գաղտնապահ:

ԽՈՐՀՐԴԱՊԵՏ, գ. 1. Խորհրդի` խորհրդակցութեան պետ` գլխաւոր, գլխաւոր խորհրդական: 2. Եկեղեցական արարողութիւններ կատարողների պետ:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Խորհուրդ անելու` խորհրդակցելու սենեակ: 2. Եկեղեցական արարողութիւններ կատարելու տեղ, եկեղեցի, մկրտարան: 3. Կրօնական խորհուրդ արտայայտող առարկայ` խաչ, եկեղեցի: 4. Մարդու մտածելու օրգանը` ուղեղ, միտք:

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Խորհուրդ` գաղտնիք պարունակող: 2. Խելքը տեղը, զգօն:

ԽՈՐՇ, ի, ից, գ. 1. Խոռոչ, փորուածք, փոս: 2. Ծերպ, փապար. ճեղք, ճեղքուածք: 3. Անկիւն, հեռաւոր` ամայի տեղ: 4. Ծովախորշ, ծովածոց: 5. Զգեստի ծալք: 6. Կնճիռ, խորշոմ: ա. Առանձնացած, մի կողմ ընկած, անշուք, ամայի:

* Խորշ առնուլ առագաստից, Առագաստները քամուց լցուել, ուռչել. գոգաձեւ դառնալ:

* Խորշիւ բան, Մթին` խորհրդաւոր խօսք:

* Խորշ հողմ, Խորշակ, տաք քամի:

ԽՈՐՇԱԿ, ի, աց, գ. 1. Բոյսերը չորացնող սաստիկ տաք քամի` չոր օդ: 2. Շոգ` տօթ եղանակ, տօթ, տապ: 3. Երաշտ, չորութիւն:

ԽՈՐՇԵԼ1, եցի, ն. 1. Մեկուսացնել: 2. Զգուշացնել:

ԽՈՐՇԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Մի կողմ քաշուել, մեկուսանալ, խոյս տալ, խուսափել: 2. Զգուշանալ, զգոյշ լինել: 3. Ամաչել, պատկառել, ակնածել:

ԽՈՐՇՈՄԵԼ (իմ), եցայ, չ. Խորշոմներ գոյանալ, կնճռոտուել:

ԽՈՐՇՈՄԵՐԵՍ, ա. Երեսին` դէմքին կնճիռներ ունեցող, խորշոմադէմ:

ԽՈՐՈՎԵԼ1, եցի, ն. 1. Անմիջապէս կրակի վրայ եփել (առանց ջրի կամ իւղի): 2. Կենդանի-կենդանի այրել: 3. Աղիւսները թրծել: 4. փխբ. Սաստիկ կսկիծ պատճառել, տոչորել, տանջել:

ԽՈՐՈՎԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Սաստիկ կսկիծ զգալ, մորմոքուել, տոչորուել, գթալ: 2. Աղաչել, պաղատել, գութը շարժել:

ԽՈՐՏԱԿԵԼ, եցի, ն. 1. Ուժեղ հարուածով կտոր-կտոր անել, կոտրատել, ջարդել, փշրել: 2. փխբ. Յաղթել, յաղթահարել, ընկճել: 3. փխբ. Ի դերեւ հանել, ոչնչացնել: 4. փխբ. Կսկծացնել, մորմոք` հոգեկան ցաւ պատճառել:

ԽՈՑԵԼ, եցի, ն. 1. Սուսերով` սրով` դանակով մարմինը ծակել, վիրաւորել: 2. փխբ. Խօսքով վիրաւորել, հոգեկան ցաւ պատճառել, սիրտը ծակել:

ԽՈՒԶԱԿ, ա. Պրպտող, որոնող, խուզարկող:

ԽՈՒԶԱԿԱՆ, ա. 1. Խուզարկու, հետախոյզ: 2. Քննողական, խուզարկման վերաբերող:

ԽՈՒԶԵԼ, եցի, ն. 1. Խուզարկել, քննել, հետազօտել: 2. Գրգռել, յուզել, արծարծել:

ԽՈՒԹ, ի, ից, գ. 1. Արգելք, խոչընդոտ (ոտքի տակ): 2. Ջրի մակերեւոյթին մօտ կամ մակերեւոյթից դուրս ցցուած լերկ ժայռ, ծովաժայռ: 3. փխբ. Անհարթ` կոշտ լեզու:

ԽՈՒԺ, խուժի կամ խժի, խուժաց կամ ի. ԽՈՒԺԱԴՈՒԺ ա. Վայրենի, բարբարոսական, օտարալեզու: գ. Խուժադուժ ազգ` ցեղ:

ԽՈՒԺԱՆ, ի, գ. Անկարգ` խաժամուժ` խառնիճաղանջ բազմութիւն, խառնամբոխ:

ԽՈՒԼ, խլի, ից, ա. 1. Լսողութեան զգայարանից զուրկ: 2. Լսելու ունակութիւնը կորցրած, լսողութիւնը թուլացած: 3. Անխօս, անշունչ:

ԽՈՒՂ, խղի, ից, գ. 1. Հիւղ, խրճիթ, անշուք տնակ: 2. Վրան, տաղաւար:

ԽՈՒՃԱՊԵԼ1, եցի, ն. Խուճապի մատնել, խուճապահար անել, ահաբեկել, վախեցնել:

ԽՈՒՃԱՊԵԼ2 (իմ), եցայ, չ. Խուճապի մատնուել, տագնապի մէջ ընկնել, իրար անցնել, ահաբեկուել, երկիւղից շփոթուել:

ԽՈՒՊԱՆԵԼ (իմ), եցայ, չ. 1. Խոպան դառնալ, ամայանալ: 2. Խափանուել, ապականուել, փչանալ:

ԽՌԻՒ, խռուոյ, ոց, գ. Ծառերի չոր ճիւղեր, չոր փայտի կտորտանք, վառելիք:

ԽՌՆԵԼ, եցի, ն. Խառնիխուռն հաւաքել մի տեղ, կուտակել: եցայ, չ. Խուռն բազմութեամբ մի տեղ հաւաքուել, կուտակուել:

ԽՌՈՎ, գ. 1. Խռովութիւն, վրդովմունք, իրարանցում: ա. Խռովուած, խռովայոյզ, շփոթուած:

ԽՌՈՎԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Որտեղ կայ խռովութիւն, խռովայոյզ, խռովալից: 2. Խռովուած, շփոթուած, յուզուած, անհանգիստ:

ԽՌՈՎԱՅՈՅԶ, ա. 1. Խռովութեամբ` յուզմունքով համակուած: 2. Խռովութիւն պատճառող` յարուցող:

ԽՌՈՎԵԼ, եցի, ն. 1. Յուզմունք պատճառել, տակնուվրայ անել, յուզել: 2. Ալեկոծել, փոթորկել: եցայ, չ. 1. Յուզուել, վրդովուել, խռովքի մատնուել, տակնուվրայ լինել, հոգեպէս անհանգիստ լինել: 2. Ալեկոծուել, փոթորկուել: 3. Վախենալ, ահաբեկուել:

ԽՌՈՎՈՒԹԻՒՆ, գ. 1. Շփոթութիւն, խառնակութիւն, իրարանցում: 2. Ապստամբութիւն: 3. Տարաձայնութիւն, հակառակութիւն, թշնամութիւն: 4. Խռովայոյզ` ալեկոծ վիճակ, ալեկոծութիւն, ցասում:

ԽՍՏԱՄԲԱԿ, ա. Անհնազանդ, ըմբոստ, ստահակ:

ԽՍՏԱՄԲԱԿՈՒԹԻՒՆ, գ. Ստահակութիւն, անսաստութիւն:

ԽՍՏԱՄԲԵՐ, ա. Խստութեան համբերող, ճգնողական, ճգնաւորական:

ԽՍՏԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Խստամբեր` տանջալից կեանք, ճգնաւորական` չարքաշ կեանք վարելը, ճգնութիւն, ճգնաւորութիւն, չարքաշութիւն:

ԽՍՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կարծրանալ, պնդանալ, ամրանալ: 2. փխբ. Սիրտը քար կտրել, բռնաւորութեամբ կոպտանալ, խիստ դառնալ, յամառել: 3. Խստութեամբ վարուել, խստութիւն ցոյց տալ, չներել: 4. Մէկի խօսքը չլսել:

ԽՍՏԱՍԻՐՏ, սրտի, աց, ա. 1. Սրտով` հոգով խիստ, կարծրասիրտ, քարսիրտ, անգութ, անողորմ: 2. Յամառ, անհնազանդ, պինդ, ամուր: 3. Յանդուգն, համարձակ, աներկիւղ: 4. Դիւրաբորբոք, դիւրագրգիռ, տաքգլուխ:

ԽՍՏԱՍՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Խստասիրտ լինելը, դաժանութիւն, անգթութիւն: 2. Դիւրագրգռութիւն, բարկութիւն:

ԽՍՏԵՐԱԽ, ա. 1. Սանձի չընտելացած, սանձակոտոր, անսանձ, ամեհի (ձիու մասին): 2. փխբ. Ըմբոստ, անհնազանդ, սանձարձակ, ապերասան:

ԽՍՏԵՐԱՍԱՆ, տե՛ս ԴԺՈԽԵՐԱՍԱՆ:

ԽՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պինդ` կարծր լինելը, պնդութիւն, կարծրութիւն: 2. Բռնութիւն, չարութիւն, բարկութիւն: 3. Խստասրտութիւն, խստապահանջութիւն: 4. Սաստկութիւն, ուժգնութիւն, դժուարութիւն, ծանրութիւն: 5. Գոյժ, վատ լուր, անհաճոյ խօսք:

ԽՏՐԱԴԻՄԱՅ, ա. Մարդու դիմագծերից նրա բնաւորութիւնը գուշակող, դէմքը` դիմագծերը ուսումնասիրող:

ԽՏՐԵԼ, եցի, ն. 1. Տարբերութիւն դնել, որոշել, տարբերակել, զանազանել: 2. Ծիսական` կրօնական նկատառումներով զգուշանալ: 3. Անարգել, վարկաբեկել: 4. Քննել, փնտրել:

ԽՏՐՈՑ, ի, աց, գ. 1. Խտրութիւն, տարբերութիւն, զանազանութիւն: 2. Առարկաները` երեւոյթները միմեանցից բաժանող սահման, անջրպետ: 3. Երկու իրադարձութեան միջեւ ընկած ժամանակամիջոց:

ԽՐԱԽ, խրախք, իցգ. Ուրախութիւն,

ԽՐԱԽՃԱՆխնջոյք, խրախճանք. ա. Ուրախ, զուարթ:

ԽՐԱԽԱՆԱԼ, ացայ, չ. Ուրախութիւն զգալ, ուրախանալ, զուարճանալ:

ԽՐԱԽԱՐԱՐ, ի, աց, ա. 1. Ուրախութեան սեղան գցող, խնջոյքի հրաւէրք անող: 2. Ուրախարար, ուրախացնող, ուրախութիւն պատճառող:

ԽՐԱԽՃԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Կերուխում, խրախճանք, խնջոյք: 2. Հացկերոյթ, հրաւէրք, կոչունք: 3. Խրախութիւն, ուրախութիւն: 4. Ուրախութեան հանդէս, ուրախ հաւաքոյթ, զուարճութիւն:

ԽՐԱԽՈՅՍ, գ. Համարձակութիւն, քաջալերութիւն, խրախուսանք: ա. Յորդորող, քաջալերող, խրախուսական:

* Խրախոյս տալ` մատուցանել, Խրախուսել, քաջալերել, սրտապնդել, սիրտ տալ, գօտեպնդել:

ԽՐԱԽՈՒՍԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Խրախոյսի ձայն բարձրացնել, գոչել, խիզախել: 2. Քաջալերուել, վստահել, ապաւինել, գօտեպնդել, յոյս դնել: ն. Քաջալերել, սրտապնդել, գօտեպնդել:

ԽՐԱՄ, ի, ից կամ ոյ, ոց, գ. 1. Պատի կամ պարսպի մէջ պատռուածք` բացուած տեղ, փլուածք: 2. Ամրոցի` բերդի պարսպի շուրջը փորուած փոս, խոր եւ լայն առու: 3. Ցանկապատ, անջրպետ: 4. փխբ. Ճանապարհ (ձորի` ժայռերի միջով):

ԽՐԱՄԱՏ, գ. 1. տե՛ս ԽՐԱՄ (1,2). 2. Գետնուղի` դիմացը հողապատնէշով (թշնամու գնդակներից պաշտպանուելու համար): 3. փխբ. Անջատող` բաժանող հանգամանք:

ԽՐԱՄԱՏԵԼ, եցի, ն. 1. Պատի` պարսպի մէջ խրամ բացել, ծակել, ճեղքել: 2. Խրամատում թաքցնել` տեղաւորել: 3. փխբ. Քանդել, խախտել, վերացնե. (օրէնքը): 4. Ցրել, վանել: չ. Պատուհասել, հարուածել:

ԽՐԱՄԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Խրամատելը, խրամատ: 2. փխբ. Պատռուածք, բացուածք, ճեղք, բաժանում: 3. Ծերպ:

ԽՐԱՏ (պհլ.), ու, ուց, նաեւ ոյ, ոց, գ. 1. Խորհուրդ, յորդոր: 2. Պատուէր, հրահանգ: 3. Ուսում, կրթութիւն, դաստիարակութիւն: 4. Գիտութիւն: 5. Կարգ: 6. Հրաման, օրէնք:

ԽՐԱՏԵԼ, եցի, ն. 1. Խրատ` խորհուրդ տալ, յորդորել, ներգործել: 2. Հրահանգել, դաստիարակել, կրթել, սովորեցնել: 3. Խրատելու նպատակով պատժել, ծեծել. չ. կ. Խելքը գլուխը գալ, զգաստանալ, ուղղուել:

ԽՐԹՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Անշուք` անզարդ դառնալ, պայծառութիւնը կորցնել: 2. Թուլանալ, տկարանալ, հետ մնալ. 3. Խրթին` դժուարհասկանալի դառնալ:

ԽՐՈԽՏ, ա. 1. Գոռոզ, հպարտ, մեծամիտ: 2. Ազդու, սպառնական, սպառնալից: 3. Անվախ, յանդուգն, համարձակ: 4. Պանծալի, փառաւոր: մ. Անվարան, վստահօրէն, յանդգնօրէն: գ. Հպարտութիւն:

ԽՐՈԽՏԱԼ, ացայ, չ. 1. Յոխորտալ, սպառնալ, մեծ-մեծ խօսել: 2. Յանդգնել, համարձակուել, խիզախել: 3. Պարծենալ, հպարտանալ, գոռոզանալ, մեծամտել:

ԽՑԿԵԼ, եցի, ն. 1. Գոցել, փակել: 2. Անցքի` բացուածքի մէջ ուժով մի բան մտցնել` խոթել:

ԽՕԹԱՄԻՏ, մտի, աց, ա. 1. Մտքով տկար, տկարամիտ, ծանծաղամիտ: 2. Չարամիտ, հակառակասէր:

ԽՕԹԱՆԱԼ, ացայ, չ. 1. Հիւանդանալ, տկարանալ, 2. Ցաւ կրել, վիրաւորանք կրել, սիրտը խոցուել:

ԽՕԹԱՍԻՐՏ, սրտի, աց, ա. Անփոյթ, անհոգ, թոյլ, հեղգ, տարտամ, անորոշ:

ԽՕԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Հիւանդութիւն, տկարութիւն: 2. Տկարամտութիւն, բթամտութիւն: 3. Ծուլութիւն, ալարկոտութիւն:

ԽՕԼ, ի, աց, ա. 1. Անմիտ, անխելք, յիմար, խենթ: 2. Կատաղի, մոլեգին: 3. Խեղճ, թշուառ:

ԽՕԼԱՆԱԼ, ացայչ. 1. Յիմարանալ,

ԽՕԼԵԼ (իմ), եցայխենթանալ, գժուել: 2. Խեղճանալ, թշուառանալ: 3. Կատաղել, մոլեգնել:

ԽՕԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Անմտութիւն, յիմարութիւն. խելագարութիւն, խենթութիւն: 2. Խեղճութիւն, թշուառութիւն: 3. Կատաղութիւն, մոլեգնութիւն:

ԽՕՍԵԼ (իմ), եցայ, եա՛ց կամ եա՛, հ. 1. Բառերով միտք արտայայտել, ասել մի բան, զրուցել: 2. Որեւէ լեզուով միտք արտայայտել: 3. Ճառել, բարբառել, պատմել: 4. Քարոզել, պատգամել, հրամայել:

* Խօսել զոք ումեք, Նշանադրութիւն կատարել, նշանադրել:

* Խօսել ի խաղաղութիւն` ի հաշտութիւն, Հաշտութեան` խաղաղութեան բանակցութիւն սկսել:

ԽՕՍՆԱԿ, ի, աց, ա./գ. Ճարտարախօս. բարեխօս. խօսքի վարպետ: գ. 1. փխբ. Բարի լուր տուող` հաղորդող, աւետաբեր: 2. Խօսող` կանչող հաւք. աքաղաղ:

ԽՕՍՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Խօսուն, խօսելու ընդունակ: 2. Շնորհալի խօսող, ճարտարախօս: 3. Հարսնախօսութեան միջնորդ:

ԽՕՍՈՂԱԿԱՆ, ա. 1. Խօսելու յարմար, խօսելուն յատուկ: 2. Խօսել կարողացող, խօսելը նմանակող (թռչուն):

ԽՕՍՈՂՈՒԹԻՒՆ, գ. Խօսելու ունակութիւն` կարողութիւն, խօսելը:

ԽՕՍՈՒՄՆ, սման, գ. 1. Խօսելը: 2. Հարսնախօսութիւն, նշանդրէք, նշանելը, նշանուելը:

* Ի խօսման լինել. Նշանուած լինել:

ԽՕՍՔ, սից, գ. 1. Այն, ինչ որ խօսւում` խօսուելու է, խօսուածը, ասելիքը: 2. Զրոյց, ասուլիս, խօսակցութիւն: 3. Մտածողութիւն, դատողութիւն: 4. Լեզու, բարբառ: 5. Գրաւոր խօսք, շարադրութիւն, պատմութիւն: 6. Գրքի գլուխ, գիրք:

* Խօսս առնել կամ

* դնել, Շարադրել, յօրինել:

* Խօսս արկանել, Խօսք մէջ գցել, խօսակցութեան մասնակցել, խօսել:

Ծ

ԾԱԳԵԼ1, եցի, ն. Ծագել տալ, առաջ բերել, երեւան հանել:

ԾԱԳԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Երկնակամարի վրայ երեւալ` յայտնուել (արեգակը): 2. Բացուել (լոյսը, առաւօտը): 3. Առաջ գալ, երեւալ, յայտնի դառնալ: 4. Սկիզբ առնել, ծնուել, բխել: 5. Փայլել, պայծառանալ: 6. Բուսնել, բողբոջել:

ԾԱԳՈՒՄՆ, գման, գ. 1. Ծագելը, սերուելը, ծնուելը, ծնունդ: 2. Փայլ, լուսաւորութիւն, պայծառութիւն: 3. Առաջ գալը, երեւալը, տեսանելի լինելը` դառնալը: 4. Ծագելու տեղը, արեւելք:

ԾԱԼՈՒՄՆ, լման, գ. 1. Երկտակելը, երկտակուելը: 2. Ծալ-ծալ լինելը, խտանալը, խտութիւն, թանձրանալը, թանձրութիւն:

ԾԱԽԵԼ, եցի, ն. 1. Որեւէ նպատակով դրամ ծախսել, վճարել: 2. Սպառել, վատնել, մսխել, ժամանակ անցկացնել` կորցնել: 3. Ոչնչացնել, վերացնել, կործանել, սպանել:

ԾԱԾԱՆԵԼ (իմ), եցայ, չ. Ալիքաձեւ տատանուել` երերալ, ծալ-ծալ շարժուել, ծփալ:

ԾԱԾԿԱԳԷՏ, գիտի, աց, ա. Ծածուկ բաները` սրտի գաղտնիքներն իմացող:

ԾԱԾԿԱԽՕՍ, ա. Պայմանական լեզուով` ծածկալեզուով խօսող:

ԾԱԾԿԱՄԻՏ, ա. Իր մտքերը` մտածմունքները գաղտնի պահող:

ԾԱԾԿԱՏԵՍ, ի, աց, ա. 1. Գաղտնիքները տեսնող, ծածկագէտ (աստծու մասին): 2. Կեղծ գուշակ, գուշակ ձեւացող:

ԾԱԾԿԵԼ, եցի, ն. 1. Պահել, թաքցնել, աննկատելի դարձնել: 2. Հողի շերտի տակ պահել, թաղել: 3. Թաքցնել իր մէջ, քօղարկել: եցայ, չ. Թաքնուել, պատսպարուել:

ԾԱԾԿՈՅԹ, կութի, ից, գ. 1. Ծածկելը, պատելը: 2. Ծածկոց: 3. Հովանաւորութիւն: 4. Գաղտնիք: 5. Ծածուկ` խրթին խօսք: ա. Ծածուկ, գաղտնի, թաքուն:

ԾԱԾԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծածուկ` թաքուն լինելը: 2. Գաղտնիութիւն, գաղտնիք: 3. Ընդհանրապէս` ծածկոյթ:

ԾԱԾՈՒԿ, ա. 1. Գաղտնի, թաքուն, աննկատելի: 2. Մթին, խրթին, անիմանալի: մ. Գաղտնի կերպով, գաղտնաբար:

ԾԱՂԻԿԸՆՁԻՒՂ, ա. Ծաղկի ընձիւղներ արձակող, ծաղկող (բոյս):

ԾԱՂԿԱԲԵՐԵԼ (իմ), եցայ, չ. Ծաղկաբեր լինել, ծաղկաւէտ դառնալ, ծաղիկ տալ, ծաղկել:

ԾԱՂԿԱԶԱՐԴ, ա./մ. Ծաղկաւէտ, ծաղիկներով զարդարուած: գ. Ծառզարդար, զատկին նախորդող շաբաթուայ տօն:

ԾԱՂԿԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. 1. Ծաղիկներով զարդարել: 2. փխբ. Ծաղկեցնել, պայծառացնել:

ԾԱՂԿԱԶԳԵԱՑա. Ծաղիկներով

ԾԱՂԿԱԶԳԵՍՏ, ի, իցծածկուած`պատուած, ծաղիկներ հագած, ծաղկաբեր, ծաղկաւէտ:

ԾԱՂԿԱԺՈՂՈՎ, գ./ա. 1. Ծաղիկների ամբողջութիւն, ծաղկունք: 2. Ծաղկահաւաք, ծաղկաքաղ: 3. Ծաղիկ քաղող` փնջող:

ԾԱՂԿԱԾԻՆ, ա. Ծաղիկներ ծնող` բերող, ծաղկաբեր:

ԾԱՂԿԱՁԵՒ, ա./մ. Ծաղկի ձեւ` նմանութիւն ունեցող, ծաղկի նման:

ԾԱՂԿԱՆԵՐԿ, ա./գ. Զանազան ծաղիկների գոյնով ներկող` ներկարար, ծաղկող (վարպետ): ա. Ծաղիկների գոյնով ներկուած, ծաղկերանգ:

ԾԱՂԿԱՎԱՐՍ, ա. Ծաղկի վարսեր` սաղարթներ ունեցող (ծառ), սաղարթագեղ, վարսագեղ:

ԾԱՂԿԱՓԹԻԹ, ա./մ. Ծաղիկները բացած` բացելով. ծաղկափթիթ. փթթող ծաղիկներով:

ԾԱՂԿԱՔԱՂ ԱՌՆԵԼ` ԼԻՆԵԼ` ԵՐԹԱԼ, 1. Ծաղիկ քաղել: 2. փխբ. Ընտիր հատուածներ` նմուշներ քաղելով գրել:

ԾԱՂԿԵԼ, եցի կամ եցայ, չ. 1. Ծաղիկներ տալ` բերել: 2. Բուսնել, բողբոջել: 3. Դալարանալ: 4. փխբ. Առաջ գնալ, զարգանալ, բարգաւաճել: 5. փխբ. Զուարթանալ, պայծառանալ, փայլել: 6. փխբ. Սպիտակել, ալեխառն դառնալ (մազերը, մօրուքը): 7. Յաջողութիւն ունենալ:

ԾԱՂԿԸՆԿԷՑ, ա. 1. Շուտ ծաղկաթափ եղող: 2. փխբ. Փառքից զրկուած` ընկած:

ԾԱՂՐ, ղու, նաեւ` ղեր եւ ղրու, գ. 1. Ծիծաղ. 2. Ուրախութիւն: 3. Ծիծաղի` ծիծաղելու արժանի բան:

* Ծաղր առնել. 1. Ծաղրել, ծաղրի ենթարկել: 2. Կատակ անել:

* Ծաղր եւ այպն առնել, Ծաղրել, խայտառակել, ծաղրի ու նախատինքի ենթարկել:

ԾԱՂՐԱԾ, ի, ացա. ԾԱՂՐԱԾՈՒ, ուի, 1. Ծաղր ու ծիծաղ ացշարժող` առաջացնող, ծիծաղեցնող, խեղկատակ, միմոս: 2. Ծաղրական, ծիծաղելու, ծիծաղաշարժ:

ԾԱՂՐԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Խեղկատակութիւն, միմոսութիւն, ծաղրածուի գործը: 2. Ծաղր ու ծիծաղ շարժող խօսք կամ գործ:

ԾԱՂՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ծաղրի եւ ծիծաղի առիթ տուող, ծաղրելի, ծիծաղելի: 2. Այպանելի, պախարակելի. գ. 1. Ծաղրածու, խեղկատակ: 2. Ծաղրածու լինելը, խեղկատակութիւն:

ԾԱՂՐԵԼ, եցի, ն. 1. Մէկին ծաղրի ենթարկել, ձեռք առնել: 2. Այպանել, նախատել, պախարակել:

ԾԱՅՐԱԾԱՒԱԼ, ա. Ծայրէծայր ծաւալուած, համատարած, համասփիւռ, սփռուած:

ԾԱՅՐԱԿԱՐՄԻՐ, ա. Կարմիր գոյնով ճառագայթ տուող` արձակող (արեգակի ծագմամբ` նախընթաց կարմիր արշալոյսով):

ԾԱՅՐԱԿՈՏՈՐա. 1. Ծայրերը` ծայրան-

ԾԱՅՐԱԿՏՈՒՐդամները կոտրուած կամ կտրուած, մարմնի վերջոյթները անդամատուած: 2. փխբ. Կրճատած, կցկտուր դարձրած, աղաւաղած:

ԾԱՅՐԱՔԱՂ ԱՌՆԵԼ, արարի, ն. 1. Ծայրերը կտրել, ծայրակոտոր` ծայրակտոր անել: 2. Այս ու այն տեղից` կցկտուր քաղել: 3. Ծաղկաքաղ անել, հատընտիր քաղելով համառօտել:

ԾԱՅՐԱՔԱՂԱՔ, ի, աց, գ. 1. Քաղաքի ծայրը` բարձրագոյն տեղը: 2. Բերդ, միջնաբերդ, ամրոց (քաղաքի բարձրագոյն տեղում): 3. նման. Պատուար, ապաւինութեան տեղ:

ԾԱՆԱԿ, ի, աց, ա. Ամօթալի, խայտառակ. գ. Ծաղրանքի առարկայ, խայտառակութիւն: մ. Մերկ, տկլոր. խաղք ու խայտառակ լինելով:

ԾԱՆԱԿԱՆԱԼ, ացայ, չ. Ծաղրի առարկայ դառնալ, խայտառակուել:

ԾԱՆԱԿԱՆՔ, նաց, գ. 1. Մերկութիւն, ամօթոյք: 2. Ամօթ, խայտառակութիւն, անարգանք: 3. Խայտառակ` ամօթալի գործ` վիճակ` դրութիւն:

ԾԱՆԱԿԵԼ, եցի, ն. Ծաղրուծանակի ենթարկել, անարգել, խայտառակել: եցայ, կ. չ. Ծաղրուծանակի առարկայ դառնալ, խաղք ու խայտառակ լինել, խայտառակուել:

ԾԱՆԾԱՂ, ա. 1. Ոչ խորը, նօսր, խորութիւն չունեցող: 2. փխբ. Հասարակ, գռեհիկ, մակերեսային: գ. Ծանծաղութիւն:

ԾԱՆԾԱՂՈՒՏ, ա. 1. Ծանծաղ, ոչ խոր (ջրի` հողի` մտքի եւ խօսքի): 2. Դանդաղ, թոյլ: 3. նման. Հեշտընկալ, սակաւիմաստ: 4. փխբ. Գռեհիկ, հասարակ:

ԾԱՆՐ, նու, նունք, նունցա. 1. Մեծ կշիռ`

ԾԱՆՐԱԿԱՆքաշ ունեցող. կշռով շատ: 2. Խորը, երկարատեւ: 3. Անտանելի, խիստ, անհաճոյ, դժնդակ: 4. Հոծ, բազմամարդ, շատ: 5. Թանկարժէք, թանկագին: մ. Ծանրօրէն, դժուարութեամբ, սաստկութեամբ:

ԾԱՆՐԱԲԵՌՆ, ռին, ռինք, ռանց, ա. Ծանր բեռ ունեցող, ծանրաբեռնուած, ծանրաբեռնող:

ԾԱՆՐԱԲԵՌՆԵԼ, եցի, ն. Բեռը ծանրացնել, ծանր բեռ դնել: եցայ, կ. չ. Ծանրաբեռնուել:

ԾԱՆՐԱԴԻՒՈՒԹԻՒՆ, գ. (յունաբ.), Չարաբախտութիւն, դժբախտութիւն, թշուառութիւն:

ԾԱՆՐԱԼՈՒՐ, ա. 1. Ծանր լսող, ականջը ծանր, խօսք չհասկացող: 2. Լսելու համար ծանր, անհաճոյ, դառն:

ԾԱՆՐԱԽԱՂԱՑ, ա. Ծանր` դանդաղ առաջ գնացող, ծանրագնաց, ծանրաշարժ, դանդաղաշարժ:

ԾԱՆՐԱԽՕՍ, ի, աց, ա. Լեզուն ծանր, ծանր խօսող, դանդաղախօս, դժուարախօս:

ԾԱՆՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Դժուարախօսութիւն, թլուատութիւն:

ԾԱՆՐԱԿԻՐ, ա. Տեղափոխելու` տանելու համար ծանր, դժուարակիր:

ԾԱՆՐԱՄԻՏ, մտի, աց, ա. 1. Թանձրամիտ, թուլամիտ, տկարամիտ: 2. Ոչ հլու, չհնազանդուող, չենթարկուող:

ԾԱՆՐԱՄՏԵԼ (իմ), եցայ, չ. (յունաբ.), Չարանալ, նեղանալ, դժկամել, սրտմտել:

ԾԱՆՐԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծանրամիտ լինելը, թանձրամտութիւն, բթամտութիւն: 2. Դժկամութիւն, խստութիւն, չարացածութիւն: 3. Յուսալքում, վհատութիւն, յուսահատութիւն:

ԾԱՆՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ընդհանրապէս` ծանր դառնալ` լինել: 2. Մէկի համար բեռ լինել, նեղութիւն պատճառել: 3. Նեղսրտել, նեղանալ, զայրանալ: 4. Սաստկանալ, խստանալ: 5. Դժուարատար դառնալ, անհամբեր լինել:

ԾԱՆՐԱՆԱՒԵԼ, եցի, չ. Ծանր` դանդաղօրէն նաւարկել, նաւով դանդաղ առաջ գնալ:

ԾԱՆՐԱՍԻՐՏ, սրտի, աց, ա. 1. Խստասիրտ, յամառ: 2. Ծանրամիտ, թանձրամիտ, բթամիտ:

ԾԱՆՕԹԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ծանօթ` իրազեկ դառնալ` ծանօթութիւն հաստատել, տեղեկութիւն հաւաքել: 2. Ծանօթ դառնալ, ճանաչուել: 3. Ընտելանալ, յարմարուել:

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծանօթ լինելը մի բանի: 2. Ծանօթ լինելը մէկի հետ: 3. Ճանաչում, ճանաչողութիւն, գիտութիւն, տեղեկութիւն: 4. Նշան, յատկանիշ:

ԾԱՌԱՅ, ի, ից, գ. 1. Սպասաւոր: 2. Ստրուկ, գերի: 3. Զինուոր: ա. Ծառային` սպասաւորին յատուկ, ծառայական:

ԾԱՌԱՅԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Ծառայական գործ կատարելը, ծառայութիւն, սպասաւորութիւն:

ԾԱՌԱՅԱԶՈՒՆՔ, ա./գ. Ծառաներից ծնուածներ, ի ծնէ ծառաներ, ստրկածիններ:

ԾԱՌԱՅԱԾԻՆ, ծնի, ից կամ աց, ա. Ծառայից` ստրուկից կամ աղախնուց ծնուած, ստրկածին:

ԾԱՌԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ծառային կամ ծառայութեանը յատուկ` վերաբերող: 2. (կրօն.) Մարդկային, մարդուն յատուկ (Քրիստոսի մասին խօսելիս):

ԾԱՌԱՅԱԿԻՑ, կցի, աց, ա./գ. Նոյն տիրոջ ծառայ. նոյն ծառայութիւնը կատարո. (անձ):

ԾԱՌԱՅԱՄԻՏ, մտի, աց, ա. Ծառայի նման մտածող, ստրկամիտ, ցածրոգի:

ԾԱՌԱՅԱՆԱԼ, ացայ, չ. Ծառայ դառնալ, ծառայութիւն անել, հպատակուել, ենթարկուել:

ԾԱՌԱՅԱՊՍՏԱՄԲ, ա. Ծառաների` ստրուկների ապստամբութիւնից առաջացած:

ԾԱՌԱՅԱՏՈՀՄ, ա. Ծառաների` ստրուկների տոհմից սերուած, ծառայածին, ստրկածին:

ԾԱՌԱՅԵԼ, եցի, չ. 1. Ծառայութիւն` սպասաւորութիւն անել, սպասաւորել: 2. Իբրեւ ծառայ` ստրուկ` գերի ենթարկուել մէկին, հպատակուել: ն. 1. (կրօն.) Սպասարկել, խնամարկել: 2. (յունաբ.) Պաշտել, երկրպագել:

ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծառայ լինելը, ծառայի վիճակը, սպասաւորութիւն: 2. Ստրկութիւն, գերութիւն, ճորտութիւն: 3. Հպատակութիւն, հարկատուութիւն:

ԾԱՐԱՒԵԼ (իմ), եցայ, չ. 1. Ծարաւ զգալ, ծարաւի զգացում ունենալ: 2. փխբ. Որեւէ բանի սաստիկ` խիստ պահանջ զգալ, տենչալ:

ԾԱՐԱՒԻ, ւոյ, ւիք, եաց, ա. 1. Ջուր խմելու պահանջ` ցանկութիւն ունեցող, ծարաւ, ծարաւած: 2. Անջրդի, չոռոգուած:

ԾԱՐԻՐ (ասոր.), րրոյ, ոց եւ ի, աց, գ. Աչքերը` յօնքերը սեւ ներկելու համար գործածուող քիմիական տարր:

ԾԱՒԱԼ, ի, աց, գ. Ծաւալում, տարածուելը, սփռուելը: ա. Տարածուած, սփռուած, ծաւալուած:

ԾԱՒԻ, ա. Բաց կապոյտ, ծովագոյն, երկնագոյն (աչքեր):

ԾԵԾԵԼ, եցի, ն. 1. Մարմնին հարուածներ հասցնելով` ցաւ պատճառել: 2. Խփել, զարկել, հարուածել:

ԾԵՐԱԿԻՑ, կցի, աց, ա./գ. 1. Ծերութեան տարիքի ընկեր: 2. Ուրիշ ծերի` ծերունու հասակակից:

ԾԵՐԱԿՈՅՏ, կուտի, գ. Ծերերի ժողով` խորհուրդ, աւագանի: ա. Ծերերից բաղկացած, ծերունական:

ԾԵՐԱՒՈՒՐՑ, ա. Օրերն անցկացրած, պառաւած, առաջացած տարիքի:

ԾԵՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծեր լինելը, ծերունական հասակ ունենալը: 2. Պառաւ լինելը, պառաւական հասակը, պառաւութիւն. 3. Ծերութեան տարիները:

ԾԵՐՈՒՆԻ, նւոյ, նեաց, ա./գ. Ծեր, տարեց, ծերացած մարդ: ա. Ծերունական, ալեւոր:

ԾԵՓ, ոյ, ոց, ով կամ օք, գ. 1. Ծեփելու` ծեփած նիւթ (կիր, կաւ, մոմ), շաղախ. 2. Ծեփելը: 3. (յունաբ.) Օծում:

ԾԵՓՈՒԿ, գ. 1. Ծեփ: 2. Ճարպ, պարարտութիւն: 3. Թաղանթ:

ԾԵՔԵԼ, եցի, ն. 1. Հնչիւնները պարզ չարտաբերել, ծեքծեքել: 2. Իմաստը խեղաթիւրել, աղաւաղել, աղճատել:

ԾԻԾԱՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ծիծաղելու յատկութիւն ունեցող: 2. Զուարթադէմ: 3. Ծաղրական, ծաղրի արժանի:

ԾԻԾԱՂԵԼ (իմ), եցայ, չ. 1. Ծիծաղ արձակել, քրքջալ: 2. Ծաղրել, ծաղրի առարկայ դարձնել:

ԾԻԾԱՂԿՈՏ, ի, աց, ա. 1. Շատ ծիծաղող, ծիծաղել` ծաղրել սիրող: 2. Ծիծաղեցնող, ծիծաղ շարժող:

ԾԻՆ, ծնի, ից, գ. 1. Ծնունդ, ծագում: 2. Արգանդ: 3. Սաղմ: 4. Բնական բիծ` խալ, սպի (մարմնի վրայ):

ԾԻՐ, ծրոյ, ով, գ. 1. Շրջան, շրջանագիծ, կամարաձեւ գիծ: 2. Սահման, եզր, ծայր: ա. Դատարկ, թափուր, սին:

ԾԻՐԱՆԱԾԱՒԱԼ, ա. Ծիրանի գոյնով ծաւալուած, ծիրանագոյն:

ԾԻՐԱՆԱԾԻՆա. Թագաւորական

ԾԻՐԱՆԱԾՆՈՒՆԴծիրանազգեստից ծնուած, արքայորդի, արքայազն:

ԾԻՐԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. Ծիրանի զգեստ հագած` կրող: գ. Թագաւոր, կայսր:

ԾԻՐԱՆԱՓԱՌ, ա. Ծիրանի զգեստով զարդարուած` փառաւորուած: մ. Ծիրանափայլ զարդերով. արքայավայել:

ԾԻՐԱՆԻ, նւոյ, նիք, նեաց, ա. 1. Բոսոր, կարմրաւուն, արնագոյն, վարդագոյն: 2. Մանուշակագոյն, կապտաւուն, երկնագոյն: 3. Երփներանգ, գոյնզգոյն: գ. 1. Ծիրանի կարմիր ներկ` գոյն: 2. Արքայական զգեստ` ծիրանի:

ԾԻՒՐԵԼ, եցի, ն. Հիւծել, հալումաշ անել, տկարացնել, խիստ նիհարեցնել: եցայ. կ. չ. Հիւծուել, խիստ նիհարել, տկարանալ, հալումաշ լինել:

ԾԽԵԼ, եցի, ն. Խունկ ծխել, խնկարկել: եցայ, կ. չ. 1. Ծուխ անել, ծուխ տալ: 2. Ծուխ հանել, ծուխ արձակել, ծխալ, մխալ:

ԾՄԱԿ, ի, աց, գ. Արեւ չընկնող` ստուերոտ տեղ. արեւելեան կողմը: ա. Անարեւ, պաղ, սառը. զով:

ԾՄԱԿԱՆԻՍՏ, ա. 1. Ծմակում նստող (մէգ, մառախուղ): 2. Ծմակի նիստ` դիրք ունեցող:

ԾՆԱՆԵԼ (իմ), ծնայ, ծնեալ, հ. 1. Զաւակ բերել, ծնել, ծնուել: 2. Զաւակի հայր լինել, սերել: 3. նման. (կրօն.) Միածնի (Քրիստոսի) ծնունդը Հօրից: 4. Ստեղծել: 5. փխբ. Պտղաբերել, առաջ բերել, առաջացնել, լինել:

ԾՆԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծնելը, ծնող լինելը, հայրութիւն, մայրութիւն: 2. Ծնուելը, ծնուած լինելը: 3. փխբ. (կրօն.. Վերածնութիւն (մկրտութեան միջոցով):

ԾՆԿԵԼ1, եցի, ն. 1. Ծնկի իջեցնել, ընկճել: 2. Խոշտանգել, տանջել, չարչարել, ճնշել: 3. Հալումաշ` ուժասպառ անել: 4. Ցօղունի պատուաստի համար կտրած տեղը` ծունկը կապել:

ԾՆԿԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Ծնկի գալ, իջնել, ընկճուել: 2. Տանջուել, ճնշուել, նեղուել. 3. Ուժասպառ լինել, տկարանալ, թուլանալ, հիւծուել, մաշուել: 4. Կաշկանդուել, բռնուել, կապուել:

ԾՆՆԴԱԲԱՆ, ի, ից, ա./գ. Մէկի ծննդեան ժամը հաշուի առնելով` գուշակութիւն անող:

ԾՆՆԴԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Մի անձի կամ ցեղի ծագման մասին խօսել` գրել, ծննդաբանութիւնը` ծագումնաբանութիւնը տալ` նկարագրել:

ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ցեղի` տոհմի ծագման պատմութիւնը, ծագումնաբանութիւն, ճիւղագրութիւն: 2. Մէկի ծննդեան եւ բախտի մասին գուշակութիւն (աստղերի եւ մոլորակների դիրքից):

ԾՆՆԴԱԳՈՐԾ, ի, ից կամ աց, ա. Ծնող, ստեղծող, բեղմնաւորող, ծնունդ տուող:

ԾՆՆԴԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Ծնունդ առաջ բերել, ծնել, ստեղծել: 2. փխբ. Մտքում մտածել, մտքում յղանալ:

ԾՆՆԴԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Երկունք, զաւակածնութիւն, որդեծնութիւն: 2. Բեղմնաւորութիւն, արդիւնաւորութիւն: 3. փխբ. Գաղափարի յղացում, մտքի ծնունդ:

ԾՆՆԴԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ծնելու ընդունակ, ծնող: 2. Բեղմնաւոր, բազմածին: 3. Ծնուելու ընդունակ, ծնուած: 4. փխբ. Ստեղծող, ստեղծագործող, ստեղծագործ: գ. 1. Մանկածնութեան օրգան, արգանդ: 2. Ծնունդ, ծնուելը:

ԾՆՆԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Զաւակ բերելը` ծնելը, ծնունդ: 2. Բեղմնաւորութիւն: 3. Ստեղծագործութիւն, յղացում, արտադրութիւն:

ԾՆՈՂԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Միեւնոյն ծնողներն ունեցող, նոյն ծնողներից ծնուած:

ԾՆՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծնող` հայր կամ մայր լինելը: 2. տե՛ս ԾՆՆԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ (1, 2):

ԾՆՈՒՆԴ, ծննդեան, դոց, գ. 1. Ծնելը, ծննդաբերելը: 2. Բերք տալը: 3. Ծնուելը, աշխարհ գալը, լինելը: 4. Ծննդեան օր: 5. Յետնորդ, սերունդ, զաւակ: 6. Հետեւանք, արդիւնք, արգասիք: 7. (եկեղ.) Վերածնութիւն մկրտութեան միջոցով: 8. Աստղ, որի տակ մէկը ծնուել է, որով գուշակում են նրա ապագան:

ԾՆՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Ծունր դնելը, ծնրադրելը (աղօթելիս):

ԾՈՄ (ասոր.), ոյ, ոց, գ. Օրական մի անգամ կերակուր ուտելու պաս, պահք:

ԾՈՄԱՋԱՆ, ա. Ծոմ պահելու ջանք ունեցող: մ. Ծոմ պահելու ջանքով:

ԾՈՊ, ի, ից, գ. 1. Քղանցքի վրայ կապուած զարդարուն երիզ` ժապաւէն, որ ամփոփ է պահում զգեստի ծայրերը: 2. Գործուածքի ծայրից կախուած ոսկեայ` արծաթեայ թելերի փունջ (իբրեւ զարդ):

ԾՈՎ, ու, ուց, գ. 1. Ցամաքով շրջապատուած դառնաղի ջրի ընդարձակ տարածութիւն: 2. նման. Ընդարձակօրէն ծաւալուած ջուր կամ այլ հեղուկ` նիւթ: 3. (Հին կտակարանում) Արեւմուտք, արեւմտեան կողմը (Միջերկրական ծովի պատճառով, որ գտնւում է Պաղեստինից դէպի արեւմուտք): 4. Հարաւ, հարաւային կողմ (Կարմիր ծովի կամ Մեռեալ ծովի պատճառով)։ 5. Պղնձէ մեծ աւազան: 6. փխբ. Ալեկոծութիւն, յուզմունք, ծփանք: ա. Անսահման մեծութիւն ունեցող:

ԾՈՎԱԳՆԱՑա. Ծովով գնացող`նա

ԾՈՎԱԳՆԱՑԻԿւարկող: մ. Ծովով գնա

ԾՈՎԸՆԹԱՑլով`ճանապարհուելով:

ԾՈՎԱԴԻՏԱԿ, ա. Ծովի տեսք ունեցող, ծովի նման:

ԾՈՎԱԽՈՐ, ա. Ծովի նման խոր` խորունկ, ծովի խորութիւն ունեցող:

ԾՈՎԱԾԻՐ, ա. Ծովով շրջափակուած, ծովով եզերուած` պատուած:

ԾՈՎԱԿԱԼ, ի, աց, ա./գ. Ծովի` կղզիների վրայ իշխող. նաւատորմիղի հրամանատար:

ԾՈՎԱԿԱԼԵԼ, եցի, չ. Ծովակալ լինել, ծովին եւ կղզիներին տիրել:

ԾՈՎԱԿՈՒԼ, ա. Ծովին կուլ գնացած, ծովի մէջ ընկղմուել` խեղդուելը:

ԾՈՎԱՀԵՂՁա. Ծովում խեղդուած, ԾՈՎԱՀԵՂՁՈՅՑ ջրահեղձ եղած:

ԾՈՎԱՀԵՐՁա./մ. Ծով ճեղքող`

ԾՈՎԱՀԵՐՁԻԿ պատռող. ծովը ճեղքելով` պատռելով:

ԾՈՎԱՄԱՐՏԻԿ, ա./մ. Ծովի վրայ կռուող` կռուելով:

ԾՈՎԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Ծովային մարտ, նաւամարտութիւն:

ԾՈՎԱՄՈՅՆ ԱՌՆԵԼ. Ծովում խեղդել:

ԾՈՎԱՄՈՒԽ, մխի, աց, ա. 1. Ծովի մէջ մխրճուած` խորացած: 2. Ծովի խորքերն իջած: 3. Կղզու վրայ ապրող, կղզու բնակիչ:

ԾՈՎԱՍԱՍՏ, ա. 1. Ծովի սաստ` սպառնալիք պարունակող: 2. Ծովով պատժող:

ԾՈՎԱՍՈՅԶ, ա. Ծովի մէջ սուզուած` ընկղմուած, ջրասոյզ եղած:

ԾՈՎԱՎԱՍՏԱԿ, ա. Ծովի վրայ կամ ծովի մէջ աշխատող:

ԾՈՎԸՆԿԵՑԻԿ կամ ԾՈՎԸՆԿԷՑ ԱՌՆԵԼ,. Ծովը գցել` նետել:

ԾՈՐԱՆ, ի, աց, գ. 1. Ծորալը, ծորում, հոսք: 2. Աղբիւր, վտակ: ա. Ծորուն, ծորող. ծորացող:

ԾՈՐԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Բարակ թելի նման հոսել` թափուել, կաթել: 2. Նիհարել, հալումաշ լինել: ն. Բարակ շիթով թափել` հոսեցնել, կաթեցնել:

ԾՈՐԾՈՐ, ոյ, ոց կամ ի, աց, գ. 1. Փոքր` նեղ ձորակ: 2. Ծերպ, խորշ, խոռոչ. 3. Լեռների մէջ անձրեւաջրից գոյացած նեղ հեղեղատ:

ԾՈՐՈՒՄՆ, րման, գ. 1. Ծորալը, ծորելը: 2. Կանանց ամսական: 3. Սերմնահոսութիւն:

ԾՈՒԼԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Ծուլամիտ` մտքով ծոյլ լինելը, ծուլութիւն, անհոգութիւն:

ԾՈՒԼԱՆԱԼ, ացայ, չ. Ծոյլ գտնուել, ծուլութիւն անել` ցուցաբերել, դանդաղել:

ԾՈՒԼՈՒԹԻՒՆ, գ. Ծոյլ լինելը, ծոյլի յատկութիւնը:

ԾՈՒՌ, ծռոյ, ոց, ա. 1. Ոչ ուղիղ, կոր: 2. փխբ. Մոլար, սխալ, թիւր: 3. փխբ. Խարդախ, նենգ, ոչ անկեղծ, դաւադրական:

ԾՈՒՓ, ծուփք, գ. 1. Ջրերի տարուբերում, ալեկոծութիւն, ալեբախութիւն, ծփանք: 2. Անհանգստութիւն պատճառող գործ` զբաղմունք, հոգս: 3. Քննութեան առարկայ հանդիսացող հարց, խնդիր, քննութիւն:

ԾՌԵԼ, եցի, ն. 1. Ծուռ դարձնել, դէպի ներքեւ թեքել, կորացնել: 2. Խեղել: 3. փխբ. Ուղիղ ճանապարհից հանել, մոլորեցնել, շեղել: 4. փխբ. Խեղաթիւրել, աղճատել, աղաւաղել:

ԾՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծուռ` կոր լինելը: 2. փխբ. Չարութիւն, նենգութիւն, խարդախութիւն: 3. փխբ. Ճիշտ ուղղութիւնից շեղուած լինելը:

ԾՐԱԳԻՐ, գ. Գրուածք, գծագիր, ուրուագծուած բան: ա. Կարգով գրուած:

ԾՐԱԳՐԵԼ, եցի, ն. Գծել, գծագրել, ուրուագծել, ուրուանկարել (պատկեր, առարկայ, շինութիւն):

ԾՐԱՐԵԼ, եցի, ն. 1. Փաթեթաւորել, կապկպել: 2. Պահել, թաքցնել, ամփոփել:

ԾՓԵԼ1, եցի, ն. Ծփանք առաջացնել, ալեկոծել, յուզել, տատանել, տարուբերել:

ԾՓԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Ծփանքի մէջ լինել, ալեկոծուել, տարուբերուել, հողմակոծ լինել: 2. փխբ. Հոգեկան յուզմունք ապրել` ունենալ, վրդովուել:

Կ

ԿԱԳԵԼ, եցի, չ. 1. Աղմուկ բարձրացնել, կռուել: 2. Վիճել, մաքառել: 3. Հակառակուել, հակաճառել:

ԿԱԶԴՈՒՐԵԼ, եցի, ն. 1. Զօրացնել, ուժեղացնել, ոտքի կանգնեցնել: 2. Ուժերը վերականգնել, առողջացնել, կազդուրել, ապաքինել: չ. Ուժեղանալ, քաջալերուել, ապաքինուել, կազդուրուել:

ԿԱԶՄ1, ա. Պատրաստ, պատրաստ վիճակում եղող, կարգաւորուած: մ. 1. Կազմ ու պատրաստ: 2. Վայելուչ կերպով:

ԿԱԶՄ2, ոյ, գ. Կազմութիւն, կառուցուածք, շինուածք, հանդերձանք, սարք:

ԿԱԶՄԱԾ, ոյ, ոց, նաեւ ի, ից, գ. 1. Կազմութիւն, շինութիւն, կառուցուածք, շինուածք: 2. Մարմնակազմութիւն: 3. Սարք, հանդերձանք, պատրաստութիւն: 4. Կահկարասի, սպասք, պիտոյքներ: 5. Զարդարանք, զարդեր: 6. Պատերազմական զէնքեր, մարտական մեքենայ:

ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ, եցի, ն. 1. Կազմել, կազմաւորել, ձեւաւորել: 2. Կոկել, յղկել, յարդարել:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. Կազմութիւն, կառուցուածք:

ԿԱԶՄԵԼ, եցի, ն. 1. Կազմակերպել, ստեղծել: 2. Հիմնադրել, հաստատել, հիմնել: 3. Զարդարել, յօրինել, կերտել: 4. Հանդերձել, պատրաստել, յարդարել, կարգաւորել, նորոգել, ամրացնել: 5. Զինել, սպառազինել:

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Ամբողջի մասերի փոխադարձ դասաւորութիւնը, կազմուածք, կառուցուածք: 2. Մարդու մարմնի կազմութիւնը: 3. Կազմելը, կազմուելը:

ԿԱԹՆԱՍՈՒՆ, ա. 1. Կաթով սնուող, ծծկեր: 2. Կաթով սնող` կերակրող: մ. Կաթով սնելով` կերակրելով:

ԿԱԹՈԳՆԵԼ (իմ), եցայ, չ. 1. Խիստ կարօտութիւն զգալ, կարիք ունենալ: 2. Գորովել, խանդաղատել, տենչալ, սիրահարուել:

ԿԱԹՈՂԻԿԵԱՅ, կէի, ից կամ կեայց, ա. Ընդհանրական, հանրակա. (առաքելական թղթերի մասին): գ. (կրօն.) Առաքեալների ընդհանրական թղթերը:

ԿԱԹՈՂԻԿԷ(յուն.), էի, ից, ա.

ԿԱԹՈՒՂԻԿԷԸնդհանրական, տիեզերական (եկեղեցու մակդիրը): գ. Կրօնական` առաքելական թղթեր` գրութիւններ:

ԿԱԹՈՂԻԿՈՍ (յուն.), ի, կոսունք կամ կոսք, աց, գ. Եկեղեցու ընդհանուր պետ, ծայրագոյն պատրիարք, եպիսկոպոսապետ, հայրապետ:

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, ի, աց, գ. Կաթողիկոսի նստավայրը եւ բնակարանը, հայրապետանոց, վեհարան:

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Կաթողիկոս լինելը, կաթողիկոսի աստիճանը, հայրապետութիւն: 2. (յունաբ.) Արքունի հազարապետութիւն:

ԿԱԼ1, կամ, կաս, կայ, կացի, կա՛ց, կացէ՛ք, չ. 1. Կանգնել, կանգուն` հաստատուն լինել: 2. Լինել` մնալ մի տեղում (մի դրութեան մէջ): 3. Ապրել, բնակուել: 4. Կանգ առնել, դադարել:

* Կալ ի հնազանդութիւն, Հնազանդուել, ենթարկուել:

* Կալ հակառակ կամ ընդդէմ կալ, Դէմ կանգնել, հակառակուել, հակադրուել:

* Կալ յաղօթս, Աղօթել:

ԿԱԼ2, ոյ, ոց, նաեւ ի, գ. 1. Հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ: 2. Կալսելու հացահատիկի բարդոց` դէզ, օրան:

ԿԱԼԱՆԱԿԱՆա./գ. Կալանքի

ԿԱԼԱՆԱՒՈՐ, ի, ացվերցուած. ազատութիւնից զրկուած, բանտարկեալ: գ. Կալանքի վերցնող, կալանաւորող: ա. 1. Կալանքի վերցուած, ազատազրկուած: 2. Բանտարկեալներին` կալանաւորներին յատուկ. պատժիչ:

ԿԱԼԱՆԱՒՈՐԱԿԱՊ, ի, աց, տե՛ս ԿԱԼԱՆԱՒՈՐ (ա./գ.): գ. Կալանաւորների կապեր` շղթաներ պատրաստող վարպետ` դարբին:

ԿԱԼԱՆԵԼ, եցի, ն. Ձերբակալել, կալանաւորել, բանտարկել:

ԿԱԼ ԵՒ ԿԱՊ, ԿԱԼԵՒԿԱՊ, գ. Բռնել -կապելը. Կալանաւորութիւն, կալանք: ա. Բռնած-կապած, կալանաւորած, բանտարկուած:

ԿԱԼՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Բռնելու` գրաւելու` տիրելու ուժ` կարողութիւն, իշխանութիւն: 2. Ձեռք բերելը, մի բան ստանալը:

ԿԱԼՈՒԱԾ, ոյ, ոց եւ ի, գ. 1. Գրաւած` զաւթած` բռնած լինելը, տիրելը. տէրութիւն, իշխանութիւն: 2. Ժառանգած կամ ձեռք գցած ունեցուածք, ժառանգութիւն, սեփականութիւն: 3. Մէկի իշխանութեան տակ գտնուող երկիր` երկրամաս, տիրոյթ:

ԿԱԼՈՒԼ, կալի, եկալ կամ կալ, կա՛լ, կալէ՛ք, ն. Ունենալ, բռնել, արգելել, տիրել, սեփականել:

ԿԱԼՈՒՄՆ, լման, գ. 1. Բռնելը, պահելը, կաշկանդելը: 2. Բաղկացութիւն, բաղադրութիւն, կառուցուածք: 3. Բնական յատկութիւն, բնոյթ, առանձնայատկութիւն: 4. Փոխյարաբերութիւն, վերաբերութիւն, պատշաճութիւն:

ԿԱԽԱՐԴԵԼ, եցի, ն. Կախարդանքի ենթարկել, կախարդական հնարքներով դիւթել` թովել, խաբել, հմայել, որսալ:

ԿԱԽԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Կախարդ լինելը, կախարդի յատկութիւնը, վհուկութիւն, դիւթութիւն, հմայութիւն: 2. Կախարդական գործ, չար ոգու օգնութեամբ կատարուած գործ, կախարդանք:

ԿԱԽԵԼ1, եցի, ն. 1. Կախ տալ, կախ անել, կախ գցել: 2. Մահապատժի ենթարկել, խաչի վրայ բեւեռել: 3. Կախուած վիճակում թողնել` պահել:

ԿԱԽԵԼ2 (իմ), եցայ, կ. չ. 1. Կախուել, կախ ընկնել, կախուած մնալ: 2. Մահապատժի ենթարկուել: 3. Կախուած լինել, կախում ունենալ, կախուածութեան մէջ գտնուել:

ԿԱԿՂԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կոշտութիւնը կորցնել, փափուկ դառնալ: 2. փխբ. Բարկութիւնը` յամառութիւնն անցնել, մեղմանալ, տեղի տալ: 3. փխբ. Թուլանալ, մեղկանալ:

ԿԱԿՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Կակուղ` փափուկ լինելը, փափկութիւն: 2. փխբ. Մեղմութիւն, հանդարտութիւն: 3. փխբ. Թուլութիւն, մեղկութիւն:

ԿԱԿՈՒՂ, կղոյ, ա. 1. Փափուկ: 2. փխբ. Մեղմ, հանդարտ: 3. փխբ. Թոյլ, մեղկ:

ԿԱՂԱԿԱՐԾա./մ. Կասկածելի, երկ-

ԿԱՂԱԿԱՐԾԵԼԻբայելի, անհիմն, անհաստատ:

ԿԱՂԱԿՐԿԻՆ, ա./մ. Երկու ոտքով կաղացող` կաղալով: ա. փխբ. Երկդիմի, երկմիտ (խօսք):

ԿԱՂԱՆԴ (յուն., լատ.), ի, մանաւանդ ԿԱՂԱՆԴՔ, աց, գ. 1. Իւրաքանչիւր ամսուայ առաջին օրը, ամսագլուխ, ամսամուտ: 2. Տարեմուտ:

ԿԱՃԱՌ, ի, աց կամ ից, գ. 1. Հանդիսաւոր նիստ, ատեան, ժողով, հաւաք: 2. Դաս, խումբ, գունդ:

ԿԱՃԱՌԱԿԱՆ, ա. Կաճառին յատուկ` վերաբերող, հանդիսաւոր, նշանաւոր, երեւելի:

ԿԱՃԱՌԱԿԻՑ, ա. Նոյն կաճառին մասնակից, հանդիսակից, դասակից:

ԿԱՃԱՌԱՆՈՑ, գ. 1. Նիստ` ժողով գումարելու տեղ: 2. Դէզ, շեղջ:

ԿԱՃԱՌԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Խօսակցել, իրար հետ խօսքի բռնուել: 2. Կենակցել: 3. Համախմբուել, միաբանուել, մէկտեղուել:

ԿԱՃԵԱՅ, ա. 1. Կաճից` թաղիքից պատրաստուած: 2. Թաղիքից գործուածք հագած:

ԿԱՄԱԳՆԱՑ, ա. Իր կամքով գնացող` գործող, կամաւոր:

ԿԱՄԱԾԻՆ, ա. 1. Իր կամքով առաջ եկած` կատարուող, կամաւոր: 2. Իր կամքի տէր, ինքնիշխան, ինքնակամ:

ԿԱՄԱԿ (պհլ.), ի, աց, Ախորժելի, հաճելի, քաղցր, մեղմ: մ. Ախորժելի կերպով, յօժարութեամբ, համաձայնութեամբ:

ԿԱՄԱԿԱՐ (պհլ.), ա. 1. Իր կամքով` ցանկութեամբ կատարող, կամաւոր: 2. Ինքնակամ, ինքնիշխան: մ. 1. Ինքնակամօրէն, յօժարութեամբ: 2. Յաջողութեամբ:

ԿԱՄԱԿԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Յօժարութիւն, բարի կամք: 2. Անձնիշխանութիւն, ըստ կամքի գործելու ազատութիւն: 3. Կարողութիւն, իշխանութիւն (մի բան անելու): 4. փխբ. Կամակորութիւն:

ԿԱՄԱԿԻՑ, կցի, աց, ա. Նոյն բանը կամեցող, համերաշխ, համախոհ:

ԿԱՄԱԿՈՅՐա. Ծուռումուռ, ծուռ,

ԿԱՄԱԿՈՐ, ի, ացթիւր: մ. Ծուռումուռ կերպով, ոլոր-մոլոր, խոտորնակի, շեղակի:

ԿԱՄԱԿՈՐԵԼ, եցի, ն. Ծռմռել, լրիւ ծռել, խեղաթիւրել, աղաւաղել, յեղաշրջել:

ԿԱՄԱԿՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծուռումուռ լինելը, թիւրութիւն, խեղաթիւրութիւն: 2. Խիստ` անկոտրում յամառութիւն:

ԿԱՄԱՄԱՐՏ, ա. 1. Մարտ` կռիւ սիրող, կռուասէր, կռուարար: 2. Կամակոր, յամառ:

ԿԱՄԱՍԷՐ, սիրի, աց, ա. Իր կամքով շարժուող` գործող, իր կամքը սիրող, կամապաշտ, ինքնահաճ:

ԿԱՄԱՐԱՐ, ի, աց, ա. 1. Ուրիշի կամքը` ցանկութիւնները կատարող, կամակատար, հլու-հնազանդ: 2. Աստծու կամքը կատարող, աստուածահաճոյ (հին միայնակեաց կրօնաւորների կոչում): գ. Աստուած, որ կատարում է երկիւղածների` իրեն պաշտողների կամքը:

ԿԱՄԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կամարար լինելը, ուրիշի կամքը կատարելը, հնազանդութիւն: 2. Հիւանդին խնամելը, կարիքները հոգալը:

ԿԱՄԱՐԱՒՈՐ, ա. Կամար ունեցող, կամարներով շինուած, կամարաշէն:

ԿԱՄԵԼ (իմ), եցայ, մեա՛ց, հ. Կամենալ, ուզել, ցանկանալ, փափագել:

ԿԱՄՔ (պհլ.), մաց, մօք, գ. 1. Հոգեկան կարողութիւն` վճռելու այս կամ այն հարցը: 2. Ցանկութիւն, պահանջ: 3. Կամեցողութիւն, կամենալը, կամեցածը: 4. Հաւանութիւն, համաձայնութիւն, յօժարութիւն:

* Ըստ կամի, մ. Իր կամքով, ուզածի պէս:

* Ի կամաց, մ. Իր կամքով` յօժարութեամբ, յօժարակամ, ուզելով:

* Կամս առնել ումեք, Ուրիշի կամքը` հաճոյքը կատարել:

* Կամ լիցի քեզ, Թող քո կամքը լինի, բարեհաճիր:

ԿԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Կայուն, հաստատուն: 2. Ոտքի վրայ կանգնա. (դրութիւն):

ԿԱՅԱՆ, ի, ից, գ. 1. Կանգնելու` դադարի տեղ, կանգառ, հանգրուան: 2. Բնակուելու` մնալու տեղ, օթեւան. դիրք: 3. Կանգնելը, դադար: ա. Կայուն, հաստատուն:

ԿԱՅԹԵԼ, եցի, չ. 1. Ուրախութիւնից թռչկոտել` ոստոստել` ցատկոտել: 2. Ծափ տալ, ծափահարել, դոփել (ոտքերով): 3. Շաչել, շառաչել: 4. Խայտալ, զեռալ, վխտալ (կենդանիների մասին):

ԿԱՅԼԱԿ, ի, աց, գ. Կաթիլ, շիթ (արիւնի):

ԿԱՅԼԱԿՈՒՄՆ, կման, գ. Բխելը, բխում:

ԿԱՅԾ, ի, ից, գ. 1. Այրուող ածուխի մանր մնացորդ մոխրի մէջ: 2. (հնք.) Հրագոյն թանկագին քար. կարկեհան:

ԿԱՅԾԱԿԵԼ, եցի, չ. Երկնքում կայծակներ երեւալ, կայծկլտալ, փայլատակել, կայծակին տալ:

ԿԱՅԾԱԿՆ, կան, կունք, կանց, գ. 1. Կայծ. փայլատակող հուր կամ լոյս: 2. Այրուող ածուխ, կրակ, խարոյկ: 3. Կայծակ, շանթ:

ԿԱՅԾԱԿՆԱԿԵՐՊ, ա. Կրակի նման, աչքերից կայծեր արձակող:

ԿԱՅԾԱԿՆԱՍԱՐՍԱՓ, ա. Կայծակով` կրակով սարսափ` վախ գցող, սարսափ պարունակող:

ԿԱՅԾԱԿՆԱՎԱՐ, Կայծեր հանող` արձակող:

ԿԱՅԾԱԿՆԱՏԱՐԱՓ, ա. Անձրեւի տարափի նման կայծեր` հուր ու կրակ տեղացող:

ԿԱՅԾԱԿՆԱՏԵՍԻԼ, ա. Կայծակի տեսք ունեցող, հրատեսիլ, կայծակնակերպ:

ԿԱՅԾԱԿՈՒՄՆ, կման, մունք, մանց, գ. 1. Կայծակելը, փայլատակում, երկնքում կայծակներ երեւալը: 2. Այրուող ածուխ, կրակ, մարխ:

ԿԱՅԿԱՅԵԼ (իմ), եցայ, չ. Կայուն դառնալ, տեղ գտնել, ամրապնդուել:

ԿԱՅՍԵՐԱԳԻՐ, ա. Կայսրի կողմից գրուած, կայսրի ձեռքով ստորագրած:

ԿԱՅՍԵՐԱԶԱՐՄ, ի, ից, ա. Կայսրի զարմից` տոհմից սերած` ծագած, թագաւորազն, արքայազուն:

ԿԱՅՍԵՐԱԼՈՒՐ, ա. Կայսեր հրամանը ի լուր ամենքի յայտարարող` ազդարարող, մունետիկ:

ԿԱՅՍԵՐԱԿԵՐՊ, ա. Կայսրի կերպարանք` հանդերձանք կրող, թագաւորական:

ԿԱՆԱՄԲԻ, բւոյ, եաց, ա./գ. Ամուսնացած` կին ունեցող տղամարդ:

ԿԱՆԱՆԻ, նւոյ կամ նոյ, գ. յոգն. Կանայք, կանանց խումբ` բազմութիւն:

ԿԱՆԱՆՑԱԲԱՐՈՅ, ի, ից, ա. 1. Կանացի բարք` բնաւորութիւն` յատկութիւն ունեցող: 2. փխբ. Կնամարդի, վախկոտ, երկչոտ, թոյլ:

ԿԱՆԱՆՑԱԽՕՍ, ա. Կանանց նման խօսող:

ԿԱՆԱՆՑԱԾԻՆ, ծնի, աց, ա./գ. Կնոջից ծնուած` առաջացած. կնոջ ծնունդ եղող. կնոջ զաւակ:

ԿԱՆԱՑԻ, ցւոյ, եաց, ա. 1. Կնոջ բնաւորութեան յատուկ, կնոջ: 2. Կնաբարոյ, կնամարդի, թուլամորթ, տկար, թոյլ:

ԿԱՆԳՆԱՒՈՐ1, ա. Ուղիղ` կանգուն մնացած, կայուն, ցած չընկած, չտապալուած:

ԿԱՆԳՆԱՒՈՐ2, ա. Մէկ կանգունի չափ` կանգունի չափով` երկարութեամբ:

ԿԱՆԳՆԵԼ, եցի, ն. 1. Կանգնեցնել, վեր բարձրացնել, ոտքի վրայ բարձրացնել: 2. Ուղղահայեաց դիրք տալ, շտկել, տնկել: 3. Կառուցել, հաստատուն դարձնել, շէն պահել: կ. չ. Ոտքի ելնել, վեր կենալ, կանգուն դիրք ընդունել:

ԿԱՆԳՈՒՆ, մ./ա. Կանգնած: ա. 1. Հաստատ, հաստատուն, անխախտ: 2. Ուղիղ, ուղղաձիգ. անշեղ:

ԿԱՆԽԱԳԷՏ, գիտի, տաց, ա. 1. Նախապէս իմացող, սկզբից գուշակող, կանխատես: 2. Կանխագիտակ:

ԿԱՆԽԱԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Կանխագէտ լինելը, նախապէս գիտենալը` իմանալը: 2. Նախապէս ծանօթ` տեղեակ լինելը, նախածանօթութիւն:

ԿԱՆԽԱԳԻՐ, ա. Կանուխ` նախապէս` վաղօրօք գրուած:

ԿԱՆԽԱԳՐԵԼ, եցի, ն. Նախօրօք` առաջուց` նախապէս գրել:

ԿԱՆԽԱԶԵԿՈՅՑ, ա. Նախօրօք` նախապէս զեկուցուած կամ զեկուցող:

ԿԱՆԽԱԽՕՍԵԼ (իմ), եցայ, հ. 1. Նախապէս` առաջուց խօսել` ասել: 2. Խօսելու պահին (մէկին) կանխել:

ԿԱՆԽԱԿԱԼա. Նախապէս` առաջուց

ԿԱՆԽԱԿԱԼՈՒընդունուած` մտածուած` պահուած, սովորութիւն դարձած, սովորական, հին, վաղեմի:

ԿԱՆԽԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Կանխակալ լինելը, վաղեմի` սովորական լինելը: 2. Օրէնք դարձած հնութիւն` աւանդոյթ:

ԿԱՆԽԱԿՈՐՈՒՍՏ, ա. Կորստի նախնական` սկզբնական պատճառ եղող:

ԿԱՆԽԱՀԱՆԴԷՍ, ա. Նախապէս` առաջուց հանդէս եկած` արտայայտուած:

ԿԱՆԽԱՀԱՍ, ա. 1. Վաղ հասած` հասունացած, վաղահաս: 2. Վաղ վրայ հասած:

ԿԱՆԽԱՍԱՑ, ի, ից ա. 1. Նախօրօք` առաջուց ասող` գուշակող, նախագուշակող: 2. Նախօրօք` առաջուց ասուած` գուշակուած, նախագուշակուած:

ԿԱՆԽԱՍԱՑՈՒԱԾՔ, գ. յոգն. Նախապէս` ի սկզբանէ ասուածները, վերոբերեալ խօսքերը:

ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. Ապագան գուշակելը, մարգարէութիւն:

ԿԱՊ, ոյ, ոց եւ ի, ից կամ աց, գ. 1. Պարան, թոկ, շղթայ: 2. Կապանք, հանգոյց: 3. Յարակցութիւն, առնչութիւն, յարաբերութիւն, փոխադարձ կապ: 4. Երդում, սէր: 5. Ազատութիւնը խափանող արգելք: 6. Կախարդի` գուշակի խօսք:

ԿԱՊԱՆՔ, նաց, նօք, գ. 1. Պարան, շղթայ եւն, որով կապում են, ոտնակապ, ձեռնակապ: 2. Կալանավայր, բանտ: 3. փխբ. Ազատութիւնը խափանող արգելք: 4. (եկեղ.) Բանադրանք, նզովք:

ԿԱՊԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Կապ, կապանք, շղթայ, պարան, լար: 2. Բանտ, կալանատուն:

ԿԱՊԱՐՃԱԿԻՐ, կրի, րաւ, ա./գ. Կապարճը կրող, զինակիր, սպասաւոր:

ԿԱՊԱՐՃԱՒՈՐ, ի, աց, ա. Կապարճ ունեցող, նետաձիգ, աղեղնաւոր:

ԿԱՊԱՒՈՐ, ա. Իրար հետ կապուած, կապակից:

ԿԱՊԵԱԼ, ելոյ, ոց, ա./գ. Բանտարկեալ, կալանաւոր, գերեալ: ա. փխբ. Անիմանալի, խրթին, դժուարիմաց:

ԿԱՊԵԼ, եցի, ն. 1. Պարանով` թոկով` լարով եւն միաւորել` կապակցել իրար հետ: 2. Կապանք դնել, կապը` կապանքը ձգելով ամրացնել` պնդացնել: 3. Արգելել, խանգարել, խափանել, փակել: 4. Որեւէ բանով պատել, փաթաթել: 5. (կրօն.) Բանադրել, նզովել:

ԿԱՊԸՆԿԷՑ, ա. Կապը արձակող, կապից արձակուած:

ԿԱՊԻՃ (պհլ.), պճի, աց, գ. 1. Արմտիքներ չափելու աման: 2. Սրունքները պատելով ճմլելու տանջող գործիք:

ԿԱՊՈՒՏԱԿ1, ի, աց, ա. 1. Կապոյտ գոյն ունեցող, կապոյտ: 2. Բաց կապոյտ, կապտաւուն, կապոյտին տուող, երկնագոյն, ծովագոյն: 3. Շառագոյն, մորեգոյն, մանուշակագոյն:

ԿԱՊՈՒՏԱԿ2, գ. 1. Կապոյտ ներկած իր: 2. Հանքային նիւթ, որից ստացւում է կապոյտ ներկ: 3. Թանկագին քարի տեսակ, յակինթ:

ԿԱՌԱՁԻԳ, ա. Կառքը ձգող` քաշող:

ԿԱՌԱՄԱՐՏ, տի, ացա./գ. Կառքից`

ԿԱՌԱՄԱՐՏԻԿ, տկի, կացկառքով կռուող` կռիւ վարող` մարտնչող:

ԿԱՌԱՄԱՐՏԵԼ (իմ), եցայ, չ. Կառքով կռուել` մարտնչել:

ԿԱՌԱՉԵԼ, եցի, չ. Աղաղակ բարձրացնել, ճչալ, վշտից աղաղակել, սաստիկ հառաչել:

ԿԱՌԱՎԱՐ, ի, աց, գ./ա. Կառք վարող. կառապան: ա. 1. Կառքը քաշող` ձգող: 2. փխբ. Կառավարող, ղեկավարող, ուղղութիւն տուող:

ԿԱՌԱՎԱՐԵԼ, եցի, չ. 1. Կառք վարել` քշել, կառքով ընթանալ, առաջ շարժուել: 2. Կառք վարելով մրցել: ն. փխբ. Ուղղութիւն տալ, ղեկավարել, առաջնորդել, հոգալ (Աստծու մասին):

ԿԱՌԱՎԱՐԻՉ, գ. Կառք վարող, կառավար, կառապան:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կառք վարելը, կառապանութիւն: 2. փխբ. Կառավարելը, ղեկավարելը, առաջնորդելը: 3. Նախախնամութիւն, ղեկավարութիւն, առաջնորդութիւն:

ԿԱՌԱՐՇԱՒ, ա. Կառքով արշաւող: գ. Կառքով արշաւելը` ընթանալը, կառքի ընթացքը:

ԿԱՌԱՓԵՏՂ, գ. 1. Գլխատելու` մահապատիժն ի կատար ածելու տեղ, կառափնատեղ, կառափնարան: 2. Գողգոթա: 3. Խաչ:

ԿԱՌԱՓՆ, փին, փունք, անց, գ. Մարդու գլուխ, գանգ:

ԿԱՌԱՓՆԱՏԵԼ, եցի, ն. 1. Կառափը` գլուխը կտրել, գլխատել: 2. Գլուխը ջարդել` ջախջախել:

ԿԱՌՈՒՑԱՆԵԼ, ուցի, ռո՛, պբ. 1. Կանգնեցնել, հաստատել, պատրաստել, շինել: 2. Իրար կպցնելով դիզել` կուտակել: 3. Մածուցիկ դարձնել, կպցնել, փակցնել, պնդացնել:

ԿԱՌՈՒՑՈՒՄՆ, ցման, գ. 1. Կառուցանելը, կառուցուածք, շէնք շինելը, շինութիւն: 2. Մածուցիկ դարձնելը, կպցնելը, փակցնելը, պնդութիւն: 3. Սառոյց կապելը, պաղելը:

ԿԱՌՉԵԼ (իմ), ռեայ, ռուցեալ, չ. 1. Ամուր` պինդ կպչել, փակչել: 2. Մի տեղում պինդ մնալ, հաստատուել, ամրանալ:

ԿԱՍԿԱՐԱՅ (ասոր.), ի, ից, գ. 1. Երկաթէ վանդակաձեւ կրակարան: 2. Կաթսայի տակ դրուող եռոտանի:

ԿԱՏԱԿ, ի, աց, գ. 1. Հեգնական` ծաղրական խօսք, ծաղր: 2. փխբ. Ունայնութիւն, դատարկութիւն: ա. Կատակ անող, ծաղրածու:

ԿԱՏԱԿԵԼ, եցի, ն. Մէկին կատակի առարկայ դարձնել, ծաղրել, հեգնել: չ. Կատակ անել, մի բան անել կամ ասել կատակի համար:

ԿԱՏԱԿԵՐԳԵԼ, եցի, ն. Կատակելով ծաղրել, կատակի` ծաղրի առարկայ դարձնել, հեգնել:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծիծաղաշարժ նուագ` պար, միմոսութիւն: 2. Ծիծաղաշարժ կամ սատիրական բովանդակութեամբ դրամատիկական ստեղծագործութիւն:

ԿԱՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Կատակ, ծաղր, խայտառակութիւն, ծաղրուծանակ: 2. Արհամարհական խօսք ասելը, արհամարհելը:

ԿԱՏԱՂԵԼ (իմ), եցայ, չ. 1. Սաստիկ զայրանալ, գազազել, մոլեգնել: 2. փխբ. Ցնորուել, բորբոքուել, յուզուել:

ԿԱՏԱՂԻ, ղւոյ, եաց, ա. Կատաղութեամբ հիւանդ, կատաղած, գազազած, մոլեգնած, վայրենի, մոլեգին:

ԿԱՏԱՂՈՒԹԻՒՆ, գ. Գազազութիւն, մոլեգնութիւն, վայրենութիւն:

ԿԱՏԱՐԵԼ, եցի, ն. 1. Ձեռնարկուած գործը աւարտին հասցնել` վերջացնել, գլուխ բերել, իրագործել, գործադրել: 2. Մէկի կեանքին վերջ տալ, սպանել:

ԿԱՏԱՐԵԼԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Կատարեալ խօսք: 2. Անթերի` ողջամիտ դաւանութիւն` դաւանանք:

ԿԱՏԱՐԵԼԱԾԻՆ, ա. Կատարեալ վիճակում ծնող կամ ծնուած:

ԿԱՏԱՐԵԼԱԿԻՑ, ա. 1. Ուրիշի հետ միասին կատարող` համագործակցող: 2. Միասին մեծացող` կատարեալ հասակի հասնող:

ԿԱՏԱՐԵԼԱՀԱՍԱԿ, ի, աց, ա. Կատարեալ հասակի հասած, չափահաս, հասունացած:

ԿԱՏԱՐԵԼԱՄԻՏ, մտի, աց, ա. Մտքով կատարեալ` հասուն, ողջամիտ, խելահաս:

ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Կատարեալ` անթերի` բարեմասնութիւններով օժտուած լինելը: 2. Կատարեալ հասակի հասնելը, չափահասութիւն: 3. Կատարում, աւարտում, բովանդակում: 4. Վախճան, նահատակութիւն: 5. (կրօն.) Եկեղեցական արարողութիւն, սրբազնագործութիւն, սրբազան խորհուրդ:

ԿԱՏԱՐՈՒՄՆ, րման, գ. 1. Վերջացնելը, վերջանալը, աւարտելը, աւարտուելը, վախճան, վերջ: 2. Վախճանի պատճառ, դիտաւորութիւն: 3. Կեանքի վերջ, նահատակութիւն, մարտիրոսութիւն: 4. Չափահասութիւն: 5. Կատարելութիւն: 6. (եկեղ.) Նուիրագործութիւն, սրբազնագործութիւն:

* Զկատարումն առնուլ, Աւարտին հասցնել, աւարտել, վերջացնել:

* Ի կատարումն, Կատարելով, իրագործելով կամ կատարելու` իրագործելու նպատակով:

* Ի կատարումն ածել, Կատարել, իրագործել:

ԿԱՐ, ի, իւ, կարք, րից, իւք, գ. 1. Կարողութիւն, զօրութիւն, ուժ: 2. Հնարաւորութիւն, ձեռնհասութիւն: 3. Կարիք: ա. Կարելի, հնարաւոր, հաւանական:

ԿԱՐԱԿՆԱԿԵՐՏ, ա. Կամարաձեւ կերտուած` կառուցուած, կամարակերտ:

ԿԱՐԱԿՆԱՁԵՒ, ա. Շրջանաձեւ, բոլորաձեւ, կամարաձեւ:

ԿԱՐԱՁՄԵՌՆ, ձմերան, ձմերունք, գ. Խիստ` դժնդակ ձմեռ: ա. Ցրտաշունչ, ձմեռային, մրրկայոյզ:

ԿԱՐԱՊԵՏ, ի, աց, ա. Ճանապարհ բացող, առաջնորդ, առաջնորդող: գ. Սուրհանդակ, աւետաբեր:

ԿԱՐԱՊԵՏԵԼ, եցի, չ. 1. Իբրեւ առաջնորդ առջեւից գնալ, ճանապարհ բացել: 2. փխբ. Նախանշել, նախագուշակել: 3. Նախապէս ասել` ազդարարել, աւետել, քարոզել:

ԿԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Իբրեւ առաջնորդ առջեւից գնալը, առաջնորդութիւն: 2. Նախապատրաստութիւն (աւագ տօնի), նախընթաց տօն:

ԿԱՐԳ, ի, աց, գ. 1. Իրերի կանոնաւոր դասաւորութիւն, շարք: 2. Հերթ, յաջորդականութիւն: 3. Բարեկարգութեան վիճակ, կարգաւորութիւն, կարգ ու կանոն: 4. Հրեշտակների դաս, խումբ: 5. Եկեղեցական աստիճանակարգ (քահանայութիւն, եպիսկոպոսութիւն): 6. Ճգնաւորների հաւատ` վարք:

* Ի կարգ արկանել, Կարգով դնել, շարել, շարունակել:

* Կարգ եկեղեցւոյ, Հոգեւորականութիւն:

ԿԱՐԳԱԴՐԵԼ, եցի, ն. Կարգ դնել` սահմանել, կարգաւորել, կանոնակարգել:

ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Կարգադրելը, կարգի բերելը, կարգաւորութիւն, կանոնաւորութիւն, բարեկարգութիւն, կանոնակարգութիւն:

ԿԱՐԳԱԿԻՑ, կցի, աց, ա. (եկեղ.) Կրօնական միեւնոյն աստիճանն ունեցող, կրօնակից, դասակից:

ԿԱՐԳԱՊԵՏ, ի, աց, գ. (եկեղ.) Կարգի կամ դասի պետ` գլուխ:

ԿԱՐԳԱՊԵՏԵԼ, եցի, չ. Իբրեւ կարգապետ առաջնորդել` կարգաւորել:

ԿԱՐԳԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Դասի կամ կարգի պետ լինելը, գլխաւորութիւն կարգի կամ դասի մէջ, քահանայապետութիւն:

ԿԱՐԳԱՒՈՐ, ի, աց, ա. Կարգաւորած, կարգով, վայելուչ, պատշաճ: գ. Եկեղեցական պաշտօնեայ, քահանայ:

ԿԱՐԳԱՒՈՐԵԼ, եցի, ն. Կարգ սահմանել, կարգի գցել, կարգի բերել, կարգի տակ դնել:

ԿԱՐԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարգաւորելը: 2. Կարգաւոր լինելը: 3. Կարգ ու կանոն, օրէնք: 4. Քաղաքական եւ եկեղեցական պաշտօն:

ԿԱՐԴԱԼ, ացի, դա՛, ն. չ. 1. Ձայնել, գոչել, աղաղակել, օգնութեան կանչել: 2. Ձայն տալ, կանչել, հրաւիրել: 3. Անունը տալ, անուն դնել, անուանել, յորջորջել: 4. Բարձրաձայն կարդալ, ընթերցել:

ԿԱՐԵԼ1, րացի, ացեալ, չ. Կարող լինել, կարողանալ, կարենալ, ի զօրու լինել:

ԿԱՐԵԼ2, եցի, րեա՛, ն. 1. Ամրացնել, ամուր կապել, իրար միացնել: 2. Գամել, բեւեռել: 3. Թելի ու ասեղի միջոցով զանազան կտորներից որեւէ իր պատրաստել:

ԿԱՐԵԿՑԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. Խղճալ, օգնել

:

ԿԱՐԵԿՑՈՒԹԻՒՆ, գ. Կարեկից լինելը, վշտակցութիւն, ցաւակցութիւն, խղճահարութիւն:

ԿԱՐԵՎԷՐ//ԿԱՐԷՎԷՐ, ա. 1. Սաստիկ` ծանր վէրք ստացած, վիրաւորուած: 2. փխբ. Ուժգին, սաստիկ, խիստ: մ. Սաստիկ խոցելով:

ԿԱՐԵՒՈՐ, ի, աց, ա. 1. Անհրաժեշտ, հարկաւոր, պիտանի: 2. Ծայրայեղ: 3. Խիստ մերձաւոր, մտերիմ, հարազատ: մ. 1. Սաստիկ, խիստ: 2. Սրտանց, բոլորանուէր:

ԿԱՐԹ, ի, ից, գ. 1. Ձուկ որսալու երկաթէ կեռիկ` ճանկ: 2. Կարթի ձեւով մագիլ` եղունգ թռչունների ոտքերի վրայ: 3. փխբ. Մարդկանց խաբելու` փորձանքի մէջ գցելու որեւէ հնարք` որոգայթ, թակարդ: 4. Նետի ծայրը, տէգ: 5. Աղեղի լար:

ԿԱՐԹԱՁՈՒԿՆ, ձկան, գ. (աստղգ.) Կենդանակերպի 12 համաստեղութիւններից մէկը` խեցգետին:

ԿԱՐԹԵԼ, եցի, ն. 1. Կարթով բռնել` որսալ: 2. փխբ. Հնարամտօրէն` նենգութեամբ թակարդը` որոգայթը գցել: չ. Ճանապարհից շեղուել, զարտուղի ճանապարհով գնալ:

ԿԱՐԹԸՆԿԷՑ, եցի, աց, ա./գ. Կարթ նետող` գցող, կարթով ձուկ բռնող, ձկնորս:

ԿԱՐԻ, մ. Շատ, խիստ, սաստիկ, ուժգին, առաւել, ծայրայեղ, վերին աստիճանի:

* Եւ կարի յոյժ, եւ կարի քաջ, եւ կարի իսկ քաջ, Շատ էլ լաւ, շատ էլ իրաւացի, ճիշտ` բոլորովին այդպէս, անտարակոյս:

ԿԱՐԾԵԼ, եցի, ն. 1. Համարել, ենթադրել, կռահել: 2. Յոյս ունենալ, յուսալ: 3. Կասկածել: չ. Կարծիք յայտնել, դատողութիւն անել մի բանի մասին:

ԿԱՐԾԻՔ, ծեաց, ծեօք, գ. 1. Միտք, խորհուրդ, գաղափար: 2. Հաւանական ենթադրութիւն, համարում, վարկած: 3. Ակնկալութիւն: 4. Կասկած, երկբայութիւն: 5. Ցնորք, աչքի երեւոյթ, տեսիլք:

ԿԱՐԾՐ, ծունք կամ ծերք, ա. 1. Պինդ, ամուր, սերտ: 2. փխբ. Դժնի, խստակեաց:

ԿԱՐԾՐԱԽԱՐԻՍԽ, ա. Կարծր` ամուր խարիսխ կամ հիմք ունեցող, քարքարոտ յատակով, հաստահիմն:

ԿԱՐԾՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կարծր` պինդ դառնալ, ամրանալ: 2. փխբ. Խստանալ, դաժան` անգութ` անկարեկից դառնալ:

ԿԱՐԾՐԱՐՈՒԵՍՏ, ա. 1. Երկաթէ եւ պղնձէ իրեր պատրաստող արհեստաւոր, դարբին: 2. փխբ. Քաջահմուտ արհեստաւոր, քաջարուեստ (Հեփեստոսի մակդիրը):

ԿԱՐԾՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարծր լինելը, պնդութիւն, ամրութիւն: 2. փխբ. Խստութիւն, անգթութիւն, անզգայութիւն:

ԿԱՐԿԱՄԵԼ1, եցի, ն. Կուչ ածել, կծկել, կորացնել, ծռել:

ԿԱՐԿԱՄԵԼ2 (իմ), եցայ, չ. Կուչ գալ, կծկուել, քաշուել մի կողմի վրայ, անշարժ մնալ:

ԿԱՐԿԱՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարկամելը, կծկուելը: 2. Ժլատութիւն: 3. Պնդութիւն, ամրութիւն: 4. Տարտամութիւն, անորոշութիւն:

ԿԱՐԿԱՌԵԼ1, եցի, եա՛, ն. 1. Ձեռքը երկարել` երկինք բարձրացնել, լայն բանալ, տարածել, պարզել, մեկնել: 2. Օգնութեան ձեռք մեկնել, մի բան տալ, մատուցել, մատակարարել, պարգեւել, բաշխել: 3 Դիզել. ծածկել (քարերով):

ԿԱՐԿԱՌԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Երկարութեամբ ձգուել, մեկնուել (դէպի դուրս): 2. Հակուել, ծռուել, թեքուել (դէպի ներս): 3. Երկարանալ, ձգձգուել: 4. Աչքերը սեւեռել մի բանի վրայ, անքթիթ նայել, յառել:

ԿԱՐԿԱՏԱՆՔ, նաց, գ. 1. Կարկատելը, կարկատելով նորոգելը: 2. Կարկատելու համար նախատեսուած կտոր: 3. Կարկատուած` նորոգուած զգեստ: 4. փխբ. Կցմցուած` անյաջող պատճառաբանութիւն, սին պատրուակ:

ԿԱՐԿԱՏԵԼ, եցի, ն. 1. Մաշուած` պատռուած կտորը` հագուստը եւն կարկատանով նորոգել: 2. Կցել, միաւորել, կապակցել: 3. Խօսք խօսքի կցել, շարադրել, յօրինել: 4. փխբ. Անյաջող կերպով խօսքեր կցմցել, սարքել, հայթայթել, կեղծել:

ԿԱՐԿԵՀԱՆ (իրան.), գ. Հրագոյն թանկագին քար, նռնաքար, սուտակ: ա. Նռնաքարից` սուտակից պատրաստուած. կարկեհանէ, նռնաքարէ:

ԿԱՐՃ, ոյ կամ ի, ա. 1. Երկարութիւնը` բարձրութիւնը քիչ` փոքր. ոչ բարձր. կարճահասակ: 2. Համառօտ, հակիրճ, լակոնիկ: 3. Քիչ ժամանակ տեւող, կարճատեւ: մ. Համառօտ կերպով, համառօտակի:

ԿԱՐՃԱԲԱՆԵԼ, եցի, չ. Կարճ` համառօտ խօսել, համառօտել:

ԿԱՐՃԱԿՏՈՒՐ, ա./մ. Համառօտ, կարճ, կցկտուր, կիսատ-պռատ:

ԿԱՐՃԱՄԻՏ, մտի, աց, ա. 1. Նեղսիրտ, անհամբեր: 2. Թուլասիրտ, վեհերոտ, վհատուող: 3. Տկարամիտ, անմիտ, խելապակաս, տգէտ: 4. Ոչ առատաձեռն, ժլատ, ժուժկալ:

ԿԱՐՃԱՊԱՏՈՒՄ, ա./մ. Կարճ` համառօտ պատմող` պատմելով:

ԿԱՐՃԱՌՕՏ, ա Համառօտ, կարճ, ամփոփ. մ. Համառօտ կերպով, համառօտակի:

ԿԱՐՃԱՌՕՏՈՒԹԻՒՆ, գ. Համառօտ լինելը, համառօտութիւն:

ԿԱՐՃԱՏԵԼ, եցի, ն. 1. Կարճ դարձնել, կտրել-կարճացնել: 2. Կրճատել, համառօտել: չ. Կարճանալ (օրը), երեկոյանալ, տարաժամել:

ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարճատես լինելը, հեռուն չտեսնելը: 2. փխբ. Անհեռատեսութիւն, անշրջահայեացութիւն, կարճամտութիւն:

ԿԱՐՃԵԼ, եցի, ն. 1. Կարճ դարձնել, կարճացնել, կրճատել: 2. Պակասեցնել, վերցնել: 3. Դադարեցնել, ընդհատել, վերջ տալ: 4. Արգելել, խափանել:

ԿԱՐՃՄՏԵԼ, եցի, չ. Սրտնեղել, անհամբեր դառնալ, յուսահատուել:

ԿԱՐՃՄՏՈՒԹԻՒՆ, գ. Նեղսրտութիւն, անհամբերութիւն, յուսահատութիւն:

ԿԱՐՇՆԵՂ, ի, աց, ա. 1. Զօրեղ, ուժեղ, պինդ: 2. Տոկուն, կորովի, դիմացկուն:

ԿԱՐՇՆԵՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Զօրեղութիւն, ուժեղութիւն, պնդութիւն: 2. Տոկունութիւն, դիմացկունութիւն:

ԿԱՐՕՏ, ի, ից, ա. 1. Որեւէ բանի պահանջ` կարիք զգացող. մի բանից զուրկ: 2. Սրտանց փափագող: գ. Կարիք, ցանկութիւն, փափագ, անձկութիւն:

ԿԱՐՕՏԱՄԻՏ, ա. Մտքի` խելքի կարօտ, պակասամիտ, խելապակաս, անխելք:

ԿԱՐՕՏԵԱԼ, ելոյ, ոց, ա./գ. Որեւէ բանի կարիք ունեցող. կարիքաւոր, չքաւոր, աղքատ:

ԿԱՐՕՏԵԼ (իմ), եցայ, չ. 1. Մի բանի կարիք` պակասութիւն զգալ: 2. Կարօտութիւն քաշել, կարիքի մէջ լինել, պակասութիւն զգալ (մի բանի): 3. Կարօտ ունենալ, փափագել, ցանկանալ: ն. Որոնել, փնտրել:

ԿԱՐՕՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Նիւթական միջոցների պակասութիւն, կարիք: 2. Չքաւորութիւն, աղքատութիւն: 3. Կարօտ քաշելը, փափագ, տենչ:

ԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Կանգնելը, կանգնած դրութիւն: 2. Բաղկացութիւն: 3. Ընկողմանելը: 4. Դրութիւն, վիճակ:

ԿԱՑՈՒՐԴ, ցրդի, ից կամ ոյ, ոց, գ. 1. Հանդէս, տօնախմբութիւն, հանդիսաւոր ժողով, հաւաքոյթ: 2. Հասարակական տեսարան, զուարճութիւն, զբօսանք: 3. Տօնավաճառ: 4. (եկեղ.) Եղանակաւոր երգ` տաղ որոշ տօնական օրերում:

ԿԱՑՈՒՐԴԵԼ (իմ), եցայ, չ. Հանդիսաւոր կերպով դրուել` նշանակուել (մի պաշտօնի):

ԿԱՑՐԴԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Կացուրդին յատուկ` վերաբերող, հանդիսաւոր, տօնական: 2. Հրապարակաւ արտասանուող գովասանական կամ մեղադրական (ճառ):

ԿԱՓԿԱՓԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Բաբախել, իրար բախել: 2. Ատամները իրար խփել` իրար զարկուել, կրճտացնել:

ԿԱՓՈՒՄՆ, փման, գ. 1. Խփելը, փակելը: 2. Կպչելը: 3. Բաբախիւն, ճայթիւն:

ԿԱՔԱՒԵԼ, եցի, չ. 1. Ոստոստել, թռչկոտել (կաքաւի պէս), պարել: 2. Ծաղրել, ծաղրի առարկայ դարձնել: 3. Յարձակուել, գրոհել: 4. Խոցել, լլկել, տանջել:

ԿԱՔԱՒԻՉ, ւչի, աց, գ. Կաքաւող` պարող տղամարդ կամ կին:

ԿԵԱՆՔ, կենաց, նօք, գ. 1. Ապրելը, կենդանի լինելը, կենդանութիւն, ողջութիւն: 2. Վարք, ապրելակերպ, կենսաձեւ, կենսակերպ: 3. Ունեցուածք, ստացուածք, ապրուստ:

ԿԵՂԾԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Երկերեսանի, խաբեբայ, խարդախ, նենգ: 2. Կեղծիքով` խաբէութեամբ կատարուող, խաբէական, պատիր, սուտ:

ԿԵՂԾԱՒՈՐԵԼ1, եցի, ն. Արտաքուստ ձեւացնել` ցոյց տալ, կեղծաւոր դառնալ` կեղծել:

ԿԵՂԾԱՒՈՐԵԼ2 (իմ), եցայ, հ. Կեղծաւորութիւն անել, ձեւացնել, ձեւանալ:

ԿԵՄ (յուն.), ոյ, ով, գ. Խոտից հիւսած` ոլորած` պատրաստած չուան` պարան:

ԿԵՄԵՂԷՆ, ա./գ. Խոտից` կեմից պատրաստուած` հիւսուած. խսիր:

ԿԵՆԱԲԱՐՁ, ա. Կեանքը վերացնող` դադարեցնող, կեանքից զրկող:

ԿԵՆԱԳՈՐԾ, ա. Կեանք ստեղծող` բերող, կենդանութիւն տուող, կենարար, կենսատու:

ԿԵՆԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Կենդանացնել, կենդանութիւն բերել, մեռելին յարութիւն տալ: 2. Կենդանի` ողջ-առողջ պահել:

ԿԵՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Կենդանացնելը, կենդանութիւն: 2. Կեանք ստեղծելը:

ԿԵՆԱԶԷՆ, ա./գ. Կեանքով զինուած, Քրիստոսով ոգեշնչուած. կեանքի զէնք. սուրբ խաչ:

ԿԵՆԱԶՐԱՒա. Կեանքին վերջ դնող`

ԿԵՆԱԽՈՒԶտուող, կեանքի թելը կտրող, սպանող:

ԿԵՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Կենակից լինելը, միասին ապրելը: 2. Ամուսնական կապ, ամուսնութիւն, համատեղ կեանք:

ԿԵՆԱՁԱՅՆ, ա. Կեանքի հրաւիրող, կենդանարար:

ԿԵՆԱՇՆՈՐՀ, ի, ա. Կեանք շնորհող` տուող, կենսատու:

ԿԵՆԱՊԱՏՃԱՌ, ա. Կեանքի պատճառ եղող, հանդիսացող, կենսառիթ:

ԿԵՆԱՐԱՐ, ի, աց, ա. Կեանք ստեղծող` բերող, կեանքի պատճառ եղող, կենդանութիւն տուող` պարգեւող, կենսատու, փրկարար, փրկիչ (գործածւում է նաեւ կրօնական իմաստով):

ԿԵՆԴԱՆԱԲԱՇԽ, ա. Կենդանութիւն պարգեւող` տուող, կենսաբաշխ, կենսատու:

ԿԵՆԴԱՆԱԳԻՐ, գրի, աց, գ. 1. Պատկեր, դիմանկար: 2. Նկարահան, պատկեր հանող` քաշող:

ԿԵՆԴԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի կենդանի, զօրաւոր:

ԿԵՆԴԱՆԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Կենդանի` բնականի նման նկարել, պատկերել: 2. Ճիշտ` կենդանի գոյներով նկարագրել: 3. Օրինակել:

ԿԵՆԴԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կենդանագրելը, նկարելը: 2. Կենդանագիր, պատկեր, նկար: 3. Նկարագրութիւն, նկարագիր:

ԿԵՆԴԱՆԱԴԻՐ, ա. Որտեղ դրուած` թաղուած են նահատակները (որոնք կենդանի են հոգով):

ԿԵՆԴԱՆԱԽԱՐՈՅԿ, ա. 1. Բոցավառ` կենդանի խարոյկի նման: 2. Կենդանի վիճակում` ողջ-ողջ այրող` այրուող:

ԿԵՆԴԱՆԱԽԱՐՈՒԿԵԼ, եցի, ն. 1. Կենդանի վիճակում` ողջ-ողջ այրել խարոյկի վրայ, ողջակիզել: 2. Բորբոքել, բոցավառել, խարոյկը անշէջ պահել:

ԿԵՆԴԱՆԱԾԻՆ, ծնի, աց, ա. 1. Կենդանի զաւակ ծնող: 2. Որ ծնւում է կենդանի վիճակում` իբրեւ կենդանի: 3. նման. Կեանք` կենդանութիւն ծնող` բերող, կենսաբեր: 4. Կենդանութեան պատճառ եղող, կենսառիթ:

ԿԵՆԴԱՆԱԾՆԵԼ, եցի, ն. 1. Կենդանի վիճակում ծնել: 2. Կենդանութիւն եւ կեանք բերել, կենդանացնել: չ. կ. 1. Կենդանի վիճակում ծնուել: 2. Կենդանութիւն տալ, կենդանանալ:

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Կենսական, կենդանի, ողջ: 2. Կենդանութիւն տուող, կենդանարար, կենսատու: 3. Առողջարար: 4. Կենդանութեան յատկութիւն ունեցող:

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊ, ի, ից, գ. (աստղգ.) Արեգակնածրին զուգահեռ տեղաւորուած 12 համաստեղութիւնները (որոնք կոչւում են կենդանիների անուններով): ա. Կենդանի` բնական կերպով նկարուած կամ նկարագրուած:

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵԼ, եցի, ն. 1. Կենդանի արարածի կերպարանքով ստեղծել: 2. Կենդանացնել, կենդանագործել:

3. Կենդանի նկարել, կենդանագրել:

4. Նորոգել: եցայ, կ. չ. նոյն նշ.:

ԿԵՆԴԱՆԱՁԱՅՆ, ա. Կենդանի ձայնով խօսող, կենդանի մարդու բերանից լսուած:

ԿԵՆԴԱՆԱՁԻՐ, ա. Կենդանութիւն պարգեւող` շնորհող:

ԿԵՆԴԱՆԱՆՈՐՈԳ, ա. Կենդանութիւնը նորոգող, վերստին կեանք տուող, վերակենդանացնող:

ԿԵՆԴԱՆԱՊԱՀ, ի, ա. Կենդանութիւն` կեանքը պահպանող, կեանքի տէ. (Աստուած):

ԿԵՆԴԱՆԱՍԷՐ, սիրի, աց, ա. 1. Կենդանութիւն` իր կեանքը սիրող, իրեն խնայող: 2. Կենդանիներ սիրող: 3. Ուրիշների կեանքը սիրող:

ԿԵՆԴԱՆԱՍՈՒՆ, ա. Սնուցելով կենդանի վիճակում պահող, կենդանութիւնը պահպանող:

ԿԵՆԴԱՆԱՏՈՒ, ի, աց, ա. Կենդանութիւն` կեանք տուող, կենսատու, կենարար:

ԿԵՆԴԱՆԱՐՄԱՏ, ա. 1. Կենդանի արմատ ունեցող: 2. Կենդանութեան արմատ` սկիզբ եղող (Քրիստոսի խաչափայտի մասին):

ԿԵՆԴԱՆԱՑՈՒ, ա. 1. Կենդանի մնալ` ապրել կարողացող: 2. Կենդանացնող, յարութիւն տուող:

ԿԵՆԴԱՆԱՒՈՐ, ա. Կենդանութիւն կրող, կենդանի ապրող, կենսունակ, կենդանի:

ԿԵՆԴԱՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Կենդանութիւն` գոյութիւն ունեցող, ողջ, ապրող: 2. փխբ. Կենսառիթ, կենսատու: գ. 1. Բանական արարած: 2. Չորքոտանի կենդանի, շնչաւոր արարած:

ԿԵՆԴԱՆՒՈՅՆ, մ. Կենդանի վիճակում, կենդանի կերպով, ողջ-ողջ:

ԿԵՆԸՆԾԱՅ, ա. Կեանք ընծայող` պարգեւող, կենսատու, կենսաշնորհ:

ԿԵՆՍԱԲԱՇԽ, ա. Կեանք բաշխող` տոուող:

ԿԵՆՍԱԽՐԱԽՈՅՍ, ա. Կեանքի խրախոյս տուող, կեանքի յոյս ներշնչող, յուսադրող:

ԿԵՆՍԱԿԻՐ, ա. Իր մէջ կեանք` կենդանութիւն կրող, կենսաբեր, կենսատու:

ԿԵՆՍԱՊԱՐԳԵՒ, ա. Կեանք` կենդանութիւն պարգեւող` բաշխող` շնորհող, կենսառիթ:

ԿԵՆՍԱՌԱՔ, ա. Կեանք առաքող, դէպի կեանք առաքող` կոչող:

ԿԵՆՍԱՌԻԹ, ա. Կեանքի առիթ` պատճառ հանդիսացող, կենդանաբեր, փրկարար:

ԿԵՆՍԸՆԿԱԼ, ա. Կեանք ընդունող` գտնող, կենդանութիւն ստացող:

ԿԵՆՑԱՂԱՎԱՐ, ա. Կենցաղ` կեանք վարող, ապրող:

ԿԵՆՑԱՂԱՎԱՐԵԼ, եցի եւ եցայ, չ. Կեանք վարել, ապրել. կեանքի այս կամ այն ընթացքը բռնել:

ԿԵՐ, ոյ, ոց, գ. 1. Կերակուր, ուտելիք (մանաւանդ անասունների, գազանների, թռչունների): 2. Ձուկ որսալու խայծ: 3. Որս: 4. փխբ. Սնունդ, ճարակ (հրոյ, սրի):

ԿԵՐԱԿՐԵԼ, եցի, ն. Կերակուր տալ ուտելու, սնունդով բաւարարել, կշտացնել: եցայ, կ. եւ հ. Կերակրուել, ուտել, ճաշակել, սնուել:

ԿԵՐԱԿՐՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սնուցող, սննդարար, սննդական: 2. Ուտելու համար պիտանի, ուտելի: 3. Կերակրուելու` սնուելու կարօտ, ուտող:

ԿԵՐԿԵՐԵԼ (իմ), եցայ, չ. Կոկորդը չորանալ, ձայնը կտրուել` բարակել` խզխզալ:

ԿԵՐՊ (պհլ.), ի, ից, գ. 1. Եղանակ, ձեւ, օրինակ, տարազ: 2. Նմանութիւն, տեսք: 3. Երես, դէմք: 4. Անձ, անձնաւորութիւն. 5. Սեռ, տեսակ:

ԿԵՐՊԱԳՐԵԼ, եցի, ն. Կերպը` կերպարանքը նկարել` քանդակել` դրոշմել, կերպ` ձեւ տալ, նմանեցնել:

ԿԵՐՊԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Կերպագրելը, նմանը նկարելը` քանդակելը, պատկեր, նկար:

ԿԵՐՊԱԿԵՐՊ, ա. Տարատեսակ, տեսակտեսակ, զանազան, պէսպէս:

ԿԵՐՊԱՁԵՒԵԼ, եցի, ն. Մի բանի կերպարանքով` նմանութեամբ ձեւել` ձեւ տալ` նկարել` դրոշմել` նկարագրել` յօրինել:

ԿԵՐՊԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կերպ` կերպարանք առնել` ստանալ, կերպաւորուել: 2. Ձեւացնել, ձեւանալ, նմանուել, կազմուել, ձեւաւորուել:

ԿԵՐՊԱՌՈՒԹԻՒՆ, գ. Կերպ` ձեւ կերպարանք առնելը` ստանալը:

ԿԵՐՊԱՏԱՐԱԶ, ա. Զանազան կերպի, տարատեսակ, նորակերպ, զանազան:

ԿԵՐՊԱՐԱՆՔ, նաց, նօք, գ. 1. Դէմք, երես: 2. Ընդհանուր արտաքին տեսք: 3. Պատկեր: 4. Նմանութիւն, տիպ: 5. Գաղափար: 6. Թուացող` խաբուսիկ պատկեր` երեւոյթ, պատրանք, կեղծիք: 7. Եղանակ, կերպաձեւ:

ԿԵՐՊԱՐԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Անձնական կերպարանք ունեցող, անձնաւորուած: 2. Կերպարանուող, ձեւացող, կեղծաւոր:

ԿԵՐՊԱՐԱՆԵԼ, եցի, ն. 1. Կերպարանք տալ, կերպաւորել, ձեւացնել: 2. Նմանեցնել, համեմատել, բաղդատել: 3. Պատկերացնել, նկարագրել: եցայ. կ. չ. Նոյն նշ.:

ԿԵՐՊԱՐԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Կերպարանք, տեսք, նմանութիւն: 2. Ձեւացում, կեղծաւորութիւն, կեղծիք:

ԿԷՍ, կիսոյ, ոց, գ. Ամբողջի հաւասար մասերից մէկը, կէս մասը, մի մասը: ա. 1. Կէս մասը կազմող, ամբողջից պակաս: 2. Հաւասար, նոյնքան: մ. Կիսով չափ, մասամբ:

ԿԷՏ, կիտի կամ կետի, ից, գ. 1. Նպատակ, դիտաւորութիւն, մտադրութիւն: 2. Նշանառութեան կէտ, նշանակէտ: 3. Նշանակուած` որոշուած տեղ, նպատակակէտ: 4. Երկնային բեւեռ: 5. Սահման, վերջ, ծայր: 6. Կենտրոն, միջնակէտ: 7. Կէտադրութեան նշան: 8. Վճիռ, սահմանադրութիւն: 9. Երաժշտական խազ:

ԿԻԶԵԼ, եցին. 1. Սաստիկ այրել,

ԿԻԶՈՒԼ, զի, կէ՛զվառել, տոչորել: 2. Կրակով ոչնչացնել:

ԿԻՍԱԲՈԼՈՐ, ի, ից, ա./գ. Կիսակլոր քանակ` թիւ. ամբողջի վրայ իր կէսն աւելացրած` կլորացրած:

ԿԻՍԱԳՈՒՆԴ, գնդի, ից կամ աց, գ. Երկրագնդի` երկնային մարմինների` պայմանականօրէն բաժանուող երկու կէսերից իւրաքանչիւրը: ա. Կիսաշրջան, կիսակլոր:

ԿԻՍԱԴԱՒԱՆ, ա. Կիսով չափ դաւանող, դաւանանքը թերի:

ԿԻՍԱԽՈՂԽՈՂ, ա. Կիսով չափ խողխողուած, կիսամեռ, մահամերձ:

ԿԻՍԱԿ, ի, իւ, ա. Կիսատ, թերի, կէս: գ. 1. Կէս` կիսատ մասը: 2. Լուսնային ամսուայ համեմատութեամբ արեգակնային ամսուայ մէջ եղած կիսատ օրը:

ԿԻՍԱԿԷԶ, ա. Կիսով չափ կիզուած` այրուած` կրակի բաժին դարձած:

ԿԻՍԱԿՏՈՒՐ, ա. Անկատար, թերի, խեղ: մ. Մէջտեղից` կէսից կտրած` կտրելով, կտրելով կէս արած:

ԿԻՍԱՀԱՒԱՏ, ա. (կրօն.) Հաւատի մէջ թերի, թերահաւատ:

ԿԻՍԱՅՐԵԱՑ, ա. Կիսով չափ` մասամբ այրուած:

ԿԻՍԱՍԱՀՄԱՆ, ա. Սահմանի կէսի վրայ գտնուող, միջին տեղը գրաւող:

ԿԻՍԱՍՏՈՒԱԾ, գ. 1. (կրօն.) Կիսով չափ` անկատար` թերի աստուած: 2. (դից.) Հին յունական աստուածներից սերուած անձ, հերոս:

ԿԻՍԸՆԹԱՑ, ա. Կիսով չափ ընթացող, կէս ընթացք ունեցող (Հրատ մոլորակի մասին):

ԿԻՐ1(աքքադ.), կրոյ, ոց, գ. Կրաքարի այրումից ստացուող հողանման նիւթ (օգտագործւում է շաղախի մէջ):

ԿԻՐ2, կրի, յոգն. ԿԻՐՔ, գ. 1. Կրելը, կրում, մի ներգործութեան ենթարկուելը: 2. Գործածութիւն, գործ, պիտանութիւն. 3. Վարմունք:

* Ի կիր առնուլ Կիրառել, գործածել,

* Ի կիր արկանել օգտագործել, բանեցնել:

ԿԻՐԹ, ա. 1. Կրթուած, վարժուած, փորձ ձեռք բերած: 2. Սովորական, փորձառական: գ. Կրթութիւն, մարզանք, ջանք, փորձ:

* Կիրթ ի մտի ունել, Լաւ միտքը պահել:

ԿԻՐՔ, կրից, գ. 1. Վիշտ, նեղութիւն, չարչարանք: 2. Զգացողութիւն, զգացմունք, ներքին զգացում: 3. Որակութիւն, որպիսութիւն, բնական յատկութիւն: 4. Բնաւորութիւն: 5. Տպաւորութիւն:

* Կիրք լուսնի, Լուսնի մարելը` փոփոխուելը:

ԿԻՒՆԻԿ (յուն.) գ. Գազանամարտի հրապարակ կրկէսում (որտեղ գազանները յօշոտում էին դատապարտուածներին):

ԿԾԾԻ, ա. 1. Գող, գողաբարոյ: 2. Պիղծ, զազիր, ամօթալի: 3. Ժլատ, ագահ, գծուծ:

ԿԾԿԵԼ, եցի, ն. 1. Կուչ ածել, սեղմել: 2. Պահել, կաշկանդել: եցայ, կ. չ. Կծկուել, կուչ գալ, կորանալ, ընկճուել, կարկամել:

ԿՂԵՐ, կղերք, ից, րցա./գ. Հոգեւոր

ԿՂԵՐԻԿՈՍ, ի, ացպաշտօնեայ, եկեղեցական, հոգեւորական, կրօնաւոր:

ԿՂԵՐԻԿՈՍՈՒԹԻՒՆ, գ. Հոգեւոր պաշտօնի պատկանելը, ժառանգաւորութիւն, եկեղեցական կարգ եւ պաշտօն` բարձր կամ ստորին աստիճանի:

ԿՃԱՅ, գ. Մարմարից պատրաստած իր:

ԿՃԱՅԱՏԱԿ, ա. Մարմարով սալարկուած, սալայատակ:

ԿՃԱՍԱԼ, գ. Հարթ` ողորկ մարմարի սալ:

ԿՄԱՃԱՇԱԿ, ա./մ. 1. Մի կում ճաշակելով, համտես անելով: 2. փխբ. Կարճառօտ կերպով, կիսաբերան:

ԿՄԱՅԵԱԿ, եկի, աց, գ. 1. Արատ, բիծ, սպի. 2. Պաճուճանք, համայիլ:

ԿՆԴՐՈՒԿ (պհլ.), դրկի, աց, գ. Խնկի տեսակ, անուշահոտ խէժ, որ ծորում է Լիբանանի կնդրկենի ծառից:

ԿՆԻՔ (աքքադ.), կնքոյ, ոց, գ. 1. Փորագրուած նշաններով ազնիւ մետաղ կամ թանկագին քար` մի այլ բանի վրայ փորագրութիւնը դրոշմելու համար: 2. Կնիքի` մատանու թողած դրոշմը` հետքը: 3. Խաչանիշ, դրոշմ (մկրտուածի ճակատին, ձեռքերին): 4. Դատակնիք, դատավճիռ: 5. (եկեղ.) Երեսը խաչակնքելը:

ԿՆՃԻՌՆ, կնճռան, գ. 1. Դէմքի, մանաւանդ ճակատի խորշոմ` ակօս: 2. փխբ. Դժուարութիւն: 3. փխբ. Դաւ, խարդաւանք, խարդախութիւն: 4. փխբ. Կապանք, շղթայ: 5. փխբ. Կամք, խորհուրդ: 6. փխբ. Չար մտադրութիւն:

ԿՆՔԱՒՈՐ, ի, աց, ա. (եկեղ.) 1. Մկրտութեան կնիքը կրող, կնքուած, մկրտուած: 2. Եկեղեցական: գ. Կնքահայր:

ԿՆՔԵԼ, եցի, ն. 1. Կնիք դնելով վաւերացնել, նշան դնել: 2. Փակել` ծածկել, գոցել: 3. Կնիք դնելով փակել, զմռսել, կասեցնել, գործունէութիւնը արգելել: 4. Հաստատել, վկայել: 5. (եկեղ.) Մկրտել, դրոշմել: 6. Երեսը խաչակնքել:

ԿՇԻՌ (աքքադ.), կշռոյ, ոց, գ. 1. Կշեռք, կշեռքի թաթ` նժար: 2. Քաշ, ծանրութիւն: 3. փխբ. Դատողութիւն, կշռադատութիւն, քննութիւն: 4. Հաւասարութիւն, հաւասարակշռութիւն: ա. Հաւասար, համեմատ, ուղիղ, համաչափ, զուգակշիռ: մ. Հաւասարապէս, յարեւնման:

ԿՇՌԵԼ, եցի, ն. 1. Կշեռքով առարկայի ծանրութիւնը` քաշը որոշել: 2. Մի բանի կշռի համեմատ հատուցել` վճարել: 3. Փորձել, քննել, չափել, խորհել, կշռադատել: 4. Համեմատել, բաղդատել: 5. Հաւասարեցնել:

ԿՇՌՈՐԴ, ի, աց, գ. 1. Կշռելու գործիք, կշեռք: 2. Կշեռքի թաթ, նժար:

ԿՇՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Կշռելը, կշռում: 2. Կշիռ, չափ, ծանրութիւն: 3. Քննութիւն: 4. Կշռելու եղանակը:

ԿՇՏԱՄԲԱՆՔ, նաց, գ. 1. Կշտամբելը, կշտամբութիւն, յանդիմանութիւն, մեղադրութիւն: 2. Սաստ, պատիժ, պատուհաս:

ԿՇՏԱՄԲԵԼ, եցի, ն. 1. Յանդիմանել, պարսաւել, մեղադրել: 2. Սաստել, պատժել, պատուհասել: 3. Դիւահարների դեւերին սաստել` հալածել` երդուեցնել: չ. (յունաբ.) Նեղութեան` վշտերի համբերել:

ԿՈԳԻ, գւոյ, ւով, գեաց, ւովք, գ. Կարագ:

ԿՈԹՈՂ, ի, աց կամ ից, գ. 1. Քարեղէն յուշարձան, յուշաքար: 2. Վէմ, սիւն: 3. Բուրգ: 4. Շիրիմ:

ԿՈԽ, գ. Տրորելը, կոխոտելը, ոտնատակ տալը: ա. 1. Ոտնատակ եղած, տրորուած, կոխկրտուած: 2. Քաջահմուտ, վարժ:

ԿՈԽԵԼ, եցի, ն. 1. Ոտքը դնել գետնին կամ մի բանի վրայ: 2. Ոտնատակ անել, կոխոտել: 3. Ոտքերի տակ տրորել` ճմլել: 4. Քանդել, աւերել: 5. Ոտնատակ տալ, արհամարհել:

ԿՈԾ, ոյ, ոց, գ. 1. Կուրծքը` երեսը ծեծելը ի նշան սգի: 2. Լացուկոծ, ողբ, սուգ: 3. նման. Ալեկոծութիւն, ծփանք:

* Կոծ առնել` դնել, Կուրծքը ծեծելով սուգ անել` բարձրաձայն լաց լինել, լացուկոծ անել, սգալ, ողբալ:

ԿՈԾԵԼ1, եցի, ն. Ծեծել, բախել, հարուածել, զարկել:

ԿՈԾԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Կուրծքը ծեծելով լաց լինել, լացուկոծ դնել, սգալ, ողբալ: 2. Ծփալ, ալեկոծուել:

ԿՈԿՈԶԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Գոռոզաբար խօսել, պոռոտախօսել, մեծաբանել:

ԿՈՀԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Բարձրութիւն, բլուր, լեռ (ցամաքի վրայ): 2. Լեռնանման բարձր ալիք:

ԿՈՂԱՍՏԵՂԾ, ի, ից, ա. Կողից ստեղծուած, ընդհանրապէս` կինարմատ (Եւան եւ նրա դուստրերը):

ԿՈՂԱՔԱԿ ԼԻՆԵԼ (յումեքէ), Բարեկամութիւնը` ընկերակցութիւնը խզել:

ԿՈՂԻՆԱՊԱՏԻՐ, ա. Իր կողակցից խաբուած` պարտուած (Ադամի մասին):

ԿՈՂԿՈՂԱԳԻՆ, ա./մ. Լալագին, ողբագին, ցաւագին. լացուկոծ դնելով:

ԿՈՂԿՈՂԵԼ (իմ), եցայ, չ. 1. Ցաւագին աչքերով նայել, աղերսել, պաղատել: 2. Դառնապէս ողբալ, մղկտալ, մորմոքել:

ԿՈՂՄՆ, ման, մանք, անց, գ. 1. Որեւէ բանի կողքային տարածութիւնը կամ ուղղութիւնը: 2. Մի բանի աջ կամ ձախ մասը, կողք: 3. Ուղղութիւն: 4. Մաս, բաժին: 5. Որոշ ուղղութեամբ ընկած երկիր, գաւառ: 6. Դաս, կարգ: 7. (կզմխս.) Կող, կողոսկր: 8. Հակառակ կողմը, մի կողմը:

* Կողմանց կողմանց, Զանազան` տարբեր կողմերի:

* Ի կողմանց կողմանց, Զանազան կողմերից:

ԿՈՂՄՆԱԿԱԼ, ի, աց, ա./գ. 1. Երկրի մի մասի կամ նահանգի պետ` կառավարիչ, կուսակալ: 2. Մէկի տեսակէտը պաշտպանող, կողմնապահ:

ԿՈՂՄՆԱՊԱՀ, ի, աց, ա./գ. Նահանգապետ, կողմնապետ, կառավարիչ, իշխան: գ. Զօրքի թեւերը պաշտպանող զօրամաս:

ԿՈՂՈՊՈՒՏ, պտոյ կամ պտիգ. Կողոպտ-

ԿՈՂՈՊՏԱԾուած` թալանուած իրեր, գողօն, աւար: ա. Կողոպտուած, թալանուած, մերկ. թափուր, ամայի:

ԿՈՂՈՊՏԵԼ, եցի, ն. 1. Յափշտակել, աւար առնել, խլել, թալանել: 2. Պատերազմի դաշտում դիակները մերկացնել, զէնքերը` դրամը յափշտակել: եցայ, կ. չ. Քայքայուել (դիակը), մերկանալ մսի. (ոսկորները):

ԿՈՃ, ոյ, ոց, գ. 1. Դռան շրջանակի վերին ձողափայտը: 2. Վէգ, ճան: 3. Ոտքի թաթից վերեւ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները, կոճիկ: 4. Մատների ոսկորները, որոնք իրար հետ միացած են խաղերով:

ԿՈՃՂ, ճեղ, ճեղք, աց, գ. 1. Փայտի խոշոր կտոր: 2. Փայտէ կոճ` մէջը ծակած, որի մէջ դնում-կաշկանդում էին պատիժ կրողների ոտքերը: 3. Ծառի արմատի հաստ մասը:

ԿՈՃՈՊԵԼ, եցի, ն. Կոտրատել, ջարդել, ջարդուփշուր անել, կտրտել, կտրել գցել:

ԿՈՅՍ1, կուսի, ից, ա. 1. Չամուսնացած, օրիորդ: 2. Կուսամայր (Աստուածամօր մակդիրը): 3. փխբ. Անարատ, մաքուր, առաքինի: 4. Փակուած, գոց, խորհրդաւոր: գ. 1. Աղջիկ: 2. Կրօնաւորուհի, միանձնուհի:

ԿՈՅՍ2, կուսի, աց, գ. Կողմ, ուղղութիւն: մ. Կողմով, ուղղութեամբ: նխ. Դէպի:

* Յայս կոյս, Այս կողմը:

* Յարեւելս կոյս, Դէպի արեւելք:

ԿՈՅՐ (պհլ.), կուրի, աց, ա. 1. Տեսողութիւնից զուրկ, միաչքանի: 2. փխբ. Դատելու ընդունակութիւնից զուրկ: մ. Կուրօրէն, կոյր մնալով, կոյրի պէս:

ԿՈՆԴԱԿ (յուն.), ի, գ. 1. (կրօն.) Համառօտ հոգեւոր երգ, յորդորակ: 2. Խանձարուր, փաթոյթ: 3. Հայրապետական պաշտօնական գրութիւն, հրովարտակ:

ԿՈՆՔ (յուն.), ի, ից, գ. 1. Մի տեսակ խեցեմորթի գոգաւոր մեծ աման` ջուր լցնելու համար, տաշտ, լագան: 2. Խեցիի նման գոգաւոր նստարան` բազմոց: 3. Խեցիի նման գոգաձեւ կամար: 4. Անկողնու վրանաձեւ ծածկոց, վարագոյր: 5. (կրօն.) Քահանայի սենեակը հին հրէական տաճարու. (Երուսաղէմում):

ԿՈՇԿՈՃԵԼ, եցի, ն. Մահակով` քարով եւն սաստիկ ծեծել, բրածեծ անել, ջարդել, քարկոծել, խոշտանգել, կտտանքի ենթարկել: եցայ, կ. չ. Նոյն նշ., այլեւ` տառապել, տանջուել:

ԿՈՉԵԼ, եցի, ն. 1. Կանչել, հրաւիրել, ձայն տալ: 2. Անուանել, անուն դնել:

ԿՈՉՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Հանդիսութեան` հիւրընկալութեան կանչուած` հրաւիրուած: 2. Ձայնով կանչող` հրաւիրող, հնչողական: գ. 1. Պատգամաւոր, դեսպան, բանբեր: 2. Իր տանը հիւրընկալութեան կանչող. ընդհանրապէս՝ հանդիսութեան հրաւիրող անձ:

ԿՈՉՆԱՏԷՐ, տեառն, տէրք կամ տեարք, տեարց, գ. Կոչունքի տէր, կոչունք` հրաւէրք սարքող` հիւրեր ընդունող մարդ:

ԿՈՉՈՒՆՔ, չնոց, գ. Կանչելը` հրաւիրելը ճաշկերոյթի, հրաւէրք, հիւրասիրութիւն, խնջոյք, կերուխումի սեղան:

ԿՈՏՈՐԱՏԵԼ, եցի, ն. 1. Մեծ-մեծ կտորներ անել (ուտելիս). մեծ-մեծ կտորներ կուլ տալ: 2. Կտոր-կտոր` մաս-մաս անել, բաժանել: եցայ. չ. Խոշոր կտորների բաժանուել:

ԿՈՏՈՐՈՏԵԼ, եցի, ն. Կտոր-կտոր անել, կտորների վերածել` բաժանել, կոտրատել: եցայ. չ. Կտոր-կտոր լինել:

ԿՈՏՈՐՈՒՄՆ, րման, գ. 1. Կոտորելը, կոտորուելը, կոտորած, ջարդ: 2. Բաժանելը, բաժանում: 3. Բաժին, կտոր, մաս:

ԿՈՐ, ա. 1. Կամարաձեւ թեքուած, շեղ: 2. Կեռ: 3. Դէպի ցած թեքուած` հակուած:

* Կոր ի կոր, Ամօթահար եղած, խայտառակուած:

ԿՈՐԱԳԼՈՒԽ, մ. Գլխիկոր, գլուխը կախած, ամօթահար: ա. Ամօթապարտ, տխուր:

ԿՈՐԱԿՆԵԼ, եցի, չ. Աչքերը խոնարհել, ամօթահար լինել:

ԿՈՐԱԿՈՐ մ. Ամօթահար` խայտառակ եղած, ամօթից գլուխը կորցրած: ա. Խայտառակուած, ամօթապարտ:

ԿՈՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կոր դառնալ, կոր ձեւ ստանալ, ծռուել: 2. Դէպի ցած թեքուել, կռանալ, կախ ընկնել: 3. փխբ. Նկուն դառնալ, ընկճուել: 4. փխբ. Ամօթահար` գլխիկոր լինել:

ԿՈՐԴ, ա. Խոպան, անվար, անմշակ, ամայի:

ԿՈՐԴԱՆԱԼ, ացայ, չ. Անմշակ մնալով` պնդանալ, կոշտանալ, կորդ դառնալ:

ԿՈՐԶԵԼ, եցի, ն. 1. Քաշելով պոկել: 2. Դուրս քաշելով ազատել: 3. Խաբէութեամբ կամ ստիպելով ձեռք բերել, շորթել:

* Յինքն կորզել, Իր կողմը քաշել` գրաւել:

* Կորզել ի տանէ, Տնից դուրս վանել:

ԿՈՐԻՒՆ1, րեան, անց, գ. 1. Գազանի, յատկապէս առիւծի ձագ: 2. Օձի` կէտի ձագ:

ԿՈՐԻՒՆ2, գ. 1. Ծաղիկ ստեղծող` առաջացնող բողբոջ: 2. Դդումի` վարունգի արձակած թեւ:

ԿՈՐԾԱՆԵԼ, եցի, ն. 1. Քաշելով ցած գցել, գետին գլորել` գցել: 2. Տապալել, աւերել, խորտակել: 3. Քանդել, փլուզել: 4. Ոչնչացնել, վերացնել: 5. Խանգարել, ապականել, եղծել, խախտել: 6. Մէկի խօսքերը հերքել: եցայ. կ. չ. Նոյն նշ.:

ԿՈՐՆԹԱՐԴ, գ. 1. Կամար, երկնակամար: 2. Գմբէթի դրսի` ուռուցիկ կողմը: ա. Գմբէթաձեւ:

ԿՈՐՆՉԵԼ (իմ), րեայ, րի՛ր, րուսեալ, չ. 1. Կորչել, անյայտ տեղ ընկնել: 2. Անհետանալ, չքանալ: 3. Փչանալ, ոչնչանալ, ջնջուել, ապականուել:

ԿՈՐՈՎ, ի, ից կամ աց, ա. Կորովի, քաջ, խիզախ: գ. 1. Մտաւոր ու ֆիզիկական կարողութիւն, ուժ, եռանդ: 2. Քաջութիւն, խիզախութիւն, կտրիճութիւն:

ԿՈՐՈՎԱԶԷՆ, ա. 1. Զէնք գործադրելու մէջ կորովի: 2. Լաւ զինուած, սպառազինուած:

ԿՈՐՈՎԱՁԻԳ, ա. 1. Հմուտ նետաձիգ, դիպուկ նետ արձակող: 2. Ուժգնօրէն` դիպուկ արձակած: 3. փխբ. Հեռատես, սրատես: մ. Ուժեղ ձգելով, հմտօրէն, վարպետօրէն:

ԿՈՐՈՎԱՄԻՏ, մտի, աց, ա. Կորովի` խորաթափանց միտք ունեցող, խորամիտ, հեռատես:

ԿՈՐՈՎԱՏԷԳ, ա. Կորովի` ծանր եւ ամուր տէգ ունեցող` կրող:

ԿՈՐՈՎԵԼ, եցի, ն. 1. Ճիշտ` ուղիղ բռնել, անվրէպ` պինդ պահել: 2. Աղեղը լարել:

ԿՈՐՈՎԻ, վւոյ կամ վոյ, եաց, ա. 1. Քաջ, կտրիճ, հմուտ: 2. Ուժեղ, զօրաւոր (մտաւորապէս` ֆիզիկապէս): մ. Քաջաբար, հմտօրէն:

ԿՈՐՈՎԻՄԱՍՏ, ա. տե՛ս ԿՈՐՈՎԱՄԻՏ:

ԿՈՐՈՎՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջութիւն, ճարպկութիւն, վարպետութիւն: 2. Սրութիւն` աչքի եւ մտքի, սրատեսութիւն, խելացիութիւն, ճարտարութիւն:

ԿՈՐՈՒՍԱՆԵԼ, րուսի, րո՛, րուսեալ, պբ. Կորցնել, կորստի` կորստեան մատնել, կորչել տալ, անհետացնել:

ԿՈՐՈՒՍՏ, րստեան, գ. 1. Կորչելը, կորցնելը: 2. Մի բանից զրկուելը, դատարկաձեռն մնալը: 3. Մահ, կոտորած, սպանութիւն: 4. Անյաջողութիւն, վնաս, ձախորդութիւն: 5. Կորած իր: 6. (կրօն.) Հոգու դատապարտութիւն (հանդերձեալ կեանքում): 7. Դժոխք, անդունդ:

* Ի կորուստ մատնել` կորստի մատնել, Կորցնել, կորչելու` մահուան վտանգի ենթարկել:

* Որդի կորստեան, (կրօն.) Դատապարտուած կամ դժոխքի ծնուն. (Յուդայի եւ Նեռի մասին):

* Ի կորուստ մտանել 1. Կորստեան

* Կորուստ մտանել մատնել: 2. Կորստեան` մահուան վտանգի ենթարկել:

ԿՈՐՍՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Կորչելու` կորստի ենթակայ, անցաւոր: 2. Դէպի կորուստ տանող, վտանգաւոր, վնասակար:

ԿՈՐՍՏԱՊԱՏԻՐ, ա. Խաբէութեամբ` հրապուրելով դէպի կորուստ տանող:

ԿՈՒՌ, ա. 1. Կռած, թրծած, ամուր, պինդ: 2. Բանուկ, մարդաշատ: 3. Հոծ, խիտ, սեղմ, սերտ: մ. 1. Խիտ-խիտ, անընդմէջ, յաճախ, շարունակ: 2. Սաստիկ, ամբողջովին, ոտից գլուխ:

ԿՈՒՌՔ, կռոց, գ. Մարդու` կենդանիների կերպարանքով քարեղէն կռածոյ` ձուլածոյ արձան (հեթանոսների պաշտամունքի առարկայ, աստուած):

ԿՈՒՍԱԾԻՆ, ծնի, ից, ա. (կրօն.) 1. Կոյսից ծնուած (Քրիստոսի մասին): 2. Կոյս մնալով` ծնող, կուսամայր (Մարիամ աստուածածնի մակդիրը):

ԿՈՒՍԱԿԱԼ, ի, աց, գ. Երկրի մի մասի կառավարիչ` բարձրաստիճան պաշտօնեայ, կողմնապետ, կողմնակալ:

ԿՈՒՍԱԿԱԼԵԼ, եցի, չ. Երկրի մի մասի իշխանութիւնը վարել, կուսակալութիւն անել:

ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Կուսակալ լինելը, կուսակալի պաշտօնը: 2. Կուսակալի իշխանութեան տակ գտնուող նահանգը:

ԿՈՒՍԱԿՐՕՆ, ի, ից, ա. Կոյսի` ճգնաւորի կեանքով ապրող: գ. Մենակեաց` ճգնակեաց կրօնաւոր:

ԿՈՒՍԱՄԱՅՐ, մօր, գ. (կրօն.) Կոյս-մայր, մայր եւ կոյս (Մարիամ աստուածածնի մակդիրը):

ԿՈՒՍԱՆԱԼ, ացայչ. Կոյս` կուսակրօն

ԿՈՒՍԱՆԱՆԱԼդառնալ, կոյսի նման ողջախոհ լինել` դառնալ, կուսութիւնը պահել:

ԿՈՒՍԱՍՏԱՆ, ի, աց, գ. 1. Կոյսերի վանք` բնակարան, կուսանոց: 2. Կանանց բաժանմունքը տան մէջ, կանանոց: 3. Կրօնաւորների` աբեղաների վանք:

ԿՈՒՍՈՐԴԻ, դւոյ, ա./գ. Կուսածին, կոյսի որդի, միածին (Քրիստոս):

ԿՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Կոյս լինելը, կոյսի վիճակը: 2. Կնիք եւ նշան անարատութեան: 3. Կուսակրօն կեանք:

ԿՈՒՏԱԿԵԼ, եցի, ն. 1. Դիզել, իրար վրայ լցնել` կիտել: 2. Բարձր ալիքներ կազմել: եցայ. կ. չ. Նոյն նշ.:

ԿՈՒՏԵԼ, եցի, ն. Հաւաքել, ժողովել, կուտակել, դիզել:

ԿՈՒՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Կոյր դառնալ, տեսողութիւնից զրկուել: 2. փխբ. Դիտելու եւ կշռադատելու կարողութիւնը կորցնել:

ԿՈՒՐԱՇԱՒԻՂ, ա. Փակուած` անանցանելի դարձած` ոտք չկոխա. (ճանապարհ):

ԿՈՒՐԱՊԱՂԱՏ, կորապաղատ (յուն.), ի, գ. 1. Բիւզանդական կայսրութեան բարձրաստիճան պաշտօնեայ: 2. Պալատի` արքունիքի հազարապետ` վերակացու, պարէտ: 3. Փոխարքայ, բդեշխ, կուսակալ:

ԿՈՒՐԱՊԱՂԱՏՈՒԹԻՒՆ, գ. Կուրապաղատ լինելը, կուրապաղատի կոչումը` պաշտօնը` աստիճանը:

ԿՈՓԱԾ, ա. Յղկած, տաշած, կոկած: գ. Կոփած իր, քարեղէն տախտակ:

ԿՈՓԱԾՈՅ , ի, իցա. Կոփած, տաշած,

ԿՈՓԱԾՈՒկոփելով` յղկելով սարքած: գ. Կոկած` յղկած` տաշած բան:

ԿՈՓԵԼ, եցի, ն. 1. Գործիքով թեթեւակի զարկել` հարուածել: 2. Տաշել` յղկել` կոկել:

ԿՌԱԾՈՅ, ա. 1. Կռած, մուրճով ծեծած: 2. Գանգուր (մազերի մասին):

ԿՌԱՊԱՇՏ, ի, ից, գ. Կուռքեր պաշտող` կուռքերին երկրպագող անձ. հեթանոս. ա. Հեթանոսներին յատուկ, հեթանոսական:

ԿՌԱՊԱՇՏԱԿԱՆ, ա. (կրօն.) Կռապաշտին` կռապաշտութեան յատուկ` վերաբերող:

ԿՌԱՊԱՇՏԵԼ, եցի եւ եցայ, չ. Կռապաշտ լինել, կուռքերին իբրեւ հեթանոս աստուածների պաշտել, կռապաշտութիւն անել:

ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Կուռք պաշտելը, կուռքերին իբրեւ հեթանոս աստուածներ պաշտելը:

ԿՌԵԼ, եցի, ն. 1. Կռանով մետաղը ծեծել` ձեւ տալու կամ աւելի կուռ` պինդ դարձնելու համար: 2. Պնդել, պնդացնել, ամրացնել:

* Կռել դաշինս կամ

* դաշինս կռել, Դաշինք կնքել մէկի հետ, դաշնակից դառնալ, դաշնակցել:

* Կռել կոփել զդուռն, 1. Դուռը թակել` ծեծել: 2. փխբ. Խնամախօսութեան գնալ, ամուսնութեան առաջարկով դիմել աղջկայ ծնողներին:

ԿՌՈՒԱՆ, անք, գ. 1. Ոտքը` ձեռքը դնելու` յենուելու տեղ, յենարան: 2. փխբ. Որեւէ բան հաստատելու` ապացուցելու փաստ` փաստարկ: 3. Սրի երախակալի վրայ շեղբի եւ կոթի միացման տեղը` անջրպետը:

ԿՌՈՒԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Կռուի մէջ մտնել, կռիւ անել, վիճաբանել: 2. Մարտնչել, պատերազմել: 3. Գօտեմարտել, մենամարտել:

ԿՌՈՒՓ, կռփի, աց, գ. 1. Բռունցք: 2. Բռունցքով հարուած:

ԿՌՓԱՀԱՐԵԼ, եցի, ն. 1. Բռունցքով հարուածել` ծեծել: 2. Բռնուցքով ծեծելով` տանջել, խոշտանգել: 3. փխբ. Բռնութեամբ նեղել` ճնշել:

ԿՌՓԱՄԱՐՏԻԿ, ա. 1. Բռնցքամարտիկ: 2. Բռնցքամարտին յատուկ: գ. Բռնցքամարտ, ձեռնամարտ:

ԿՌՓԵԼ, եցի, ն. 1. Կռուփով` բռունցքով խփել` հարուածել (մանաւանդ գլխին), ծեծել: 2. փխբ. Խոշտանգել, տանջել, չարչարել:

ԿՍԿԻԾ, կծոյ եւ ի, ից, գ. 1. Մարմնական այրող` ծակող սուր ցաւ: 2. փխբ. Դառնութիւն, սրտացաւութիւն, սիրտ մաշող վիշտ, մորմոք: ա. Տանջող, կծու:

ԿՍԿԾԵԼ (իմ), եցայ, չ. Կսկիծ կրել` զգալ, մորմոքել:

ԿՏԱԿ, ի, աց, գ. 1. Վաւերական փաստաթուղթ, որով մէկը, նախքան վախճանուելը, տնօրինում է իր ժառանգութիւնը կամ արձանագրում է պատուերներ եւ խրատներ: 2. (կրօն.) Աստծու ուխտը մարդկանց հետ: 3. Դաշինք, դաշնագիր: 4. (եկեղ.) Կտակարան:

ԿՏԱԿԱԳՐԵԼ, եցի, ն. Կտակ գրել, կտակ անել, կտակով տնօրինել իր կամքը (ժառանգութեան` ունեցուածքի վերաբերեալ):

ԿՏԱԿԱՐԱՆ, ի, աց, գ. (եկեղ.) 1. Աստծու կտակը` ուխտը եւ պատգամները պարունակող գիրք (Հին եւ Նոր կտակարանները): 2. Ընդհանրապէս` գիրք հին աւանդոյթների եւ անցած պատմութիւնների վերաբերեալ:

ԿՏԱՒ, ոյ, ոց, գ. 1. (բսբ.) Քաթան, բամբակ, վուշ: 2. Կտաւից գործուած կտոր` ծածկոց` սփռոց: 3. Կտաւից կարուած հագուստ: 4. Հանգուցեալի պատանք, սաւան: ա. Կտաւեղէն. քաթանէ, բամբակեայ:

ԿՏՈՒՏՔ, գ. Կտտանք, չարչարանք, խոշտանգում, լլկանք:

ԿՏՏԱՄԱՀ, ա. Մերձիմահ տանջող: մ. Մերձիմահ տանջելով, չարաչար կտտանքով մահուան հասցնելով:

ԿՏՏԵԼ, եցի, ն. 1. Տանջել, խոշտանգել, չարչարել: 2. Զարկել (զանգակը), բախել, թակել: 3. փխբ. Հոգեկան ցաւ` վիրաւորանք պատճառել, խայթել: 4. Խուզարկել, փորփրել, պրպտել:

ԿՏՐԵԼ, եցի, ն. 1. Սուր գործիքով հատելով ամբողջից մաս անջատել: 2. Մի քանի մասերի բաժանել, մաս-մաս անել, կտրտել: 3. Աւելորդ մասերը հատելով հեռացնել, էտել: 4. Ներքինի դարձնել: 5. Մազերը կարճացնել, խուզել: 6. Ոչխարների բուրդը խուզել:

ԿՐԱԿԱԲԵՐ, ա. 1. Կրակ բերող (ուրիշի համար): 2. Իր մէջ կրակ կրող` ունեցող:

ԿՐԱԿԱԼՈՅՑ, գ. Կրակ` խարոյկ վառելը. ա. Կրակ` խարոյկ վառելով կատարուող:

ԿՐԱԿԱԿԱԼ, գ. Կրակն իր մէջ պահող բուրվառ:

ԿՐԱԿԱՆԻ, նւոյ, գ. յոգն. 1. Կրակներ, մեծ խարոյկ: 2. Յատկապէս` հին պարսից ատրուշանի անշէջ սրբազան կրակը: 3. Պարսից կրակապաշտների աստուածը:

ԿՐԱԿԱՊԱՇՏ, ա. Կրակը որպէս աստուածութիւն պաշտող:

ԿՐԱԿԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Կրակի պաշտամունքը որպէս կրօն: 2. Կրակը պաշտելը, կրակապաշտ լինելը:

ԿՐԱԿԱՏՈՒՆ, տան, գ. Կրակապաշտ պարսիկների ատրուշան, մեհեան, որտեղ սուրբ կրակը անշէջ էր պահւում:

ԿՐԱԿԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Մէջը կրակ վառելու` կրակ պահելու աման: 2. Կրակատուն, մեհեան, ատրուշան: 3. Հնոց, փուռ:

ԿՐԵԼ, եցի, ն. 1. Մի ծանրութիւն իր վրայ վերցրած պահել: 2. Իր վրայ վերցնելով փոխադրել տեղից տեղ: 3. Ստանձնել, յանձն առնել, իր վրայ վերցնել: 4. Իր մէջ ունենալ` ամփոփել` պարունակել: չ. 1. Չարչարուել, տանջուել, վշտանալ. 2. Համբերել, տոկալ:

ԿՐԹԵԼ, եցի, ն. 1. Մարզել, վարժեցնել, սովորեցնել: 2. Մշակել: 3. Գործադրել, կիրարկել: եցայ, կ. չ. 1. Ձգտել դէպի մի բան, դիմել դէպի մի բան: 2. Յօժարել, փափագել, ջանալ, մի բանի ձգտել, հետամուտ լինել:

* Զհետ կրթել, Հետամուտ լինել, ջանալ հասնել:

ԿՐԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Կրթելը, ուսուցանելը, մարզանք: 2. Ճիգ, ջանք, հոգս: 3. Հմտութիւն, ուսում: 4. Ձգտում դէպի մի բան:

ԿՐԿՆԱԿ, ի, աց, ա. 1. Կրկնակի, երկպատիկ, կրկնապատիկ: 2. Երկտակ, երկու տակ ծալուած, կրկնածալ: 3. փխբ. Երկերեսանի, կեղծաւոր: գ. 1. Կրկնակի` կրկնապատիկ թիւ: 2. Երկու հնչիւնից բաղկացած բարդ բաղաձայն: 3. Ամեն ամսուայ չորրորդ շաբաթից աւելացած երկու օրը, որ գումարւում է յաջորդ ամսուայ օրերին:

ԿՐԿՆԱՁԻՐ, ա. Կրկնակի շնորհ` պարգեւ ունեցող, չափազանց առատաձեռն:

ԿՐԿՆԱՅԱՐԿ, գ. Երկյարկանի շէնք: ա. Երկյարկանի, երկու յարկ ունեցող:

ԿՐԿՆԱՅԱՐԿԵԼ, եալ, ն. Կրկնակի յարկով ծածկել, երկու ծածկով պատել:

ԿՐԿՆԱՆԱԽԱՏ, ա. Կրկնակի նախատինք մէջբերող:

ԿՐԿՆԱՊԱՏԻԿ, տկի, աց, ա. 1. Կրկնակի, երկու անգամ աւելի: 2. Երկտեսակ, երկդիմի: մ. 1. Նորից, կրկին, վերստին, դարձեալ: 2. Կրկնակի չափ, երկու անգամ աւելի:

ԿՐԿՆԵԼ, եցի, ն. 1. Մի անգամ արածը երկրորդ անգամ անել: 2. Կրկնապատկել, երկու անգամ աւելի անել: 3. Երկու տակ անել, ծալել, ոլորել: 4. Շրջել, շուռ տալ, յետ դարձնել: 5. Թեքել, կորացնել, ծռել: 6. Պատասխանել, պատասխանը երկրորդել: չ. 1. Կրկին յետ դառնալ, շուռ գալ: 2. Նորից երեւան գալ, կրկնուել: կ. Ծռուել, թեքուել, ոլորուել:

* Ծունր կրկնել, 1. Շատ անգամ ծունր դնել: 2. փխբ. Երկրպագել:

ԿՐԿՏԵԼ, եցի, ն. Մի բան մանրազնին փնտրել` որոնել, պրպտել, խուզարկել:

ԿՐՃԱՏԵԼ, եցի, ն. 1. Անդամներից մէկը կամ մի մասը կտրել հեռացնել, ծայրատել: 2. Թլպատել: 3. Ներքինի դարձնել: 4. Մորթել, սպանել:

ԿՐՈՒԿգ. 1.

ԿՐՈՒԿՆ, կրկան, կրկունք, կանցՄարդու

ԿՐՈՒՆԿ, կրնկանոտնա. թաթի ետեւի մի փոքր դուրս ընկած մասը, գարշապար: 2. Հետեւի կողմը, թիկունք:

* Դառնալ ընդ կրուկ` ընդ կրուկն` ընդ կրունկն, Դէպի յետ` կրկին յետ դառնալ:

ԿՐՏՍԵՐՈՒԹԻՒՆ, գ. Կրտսեր լինելը տարիքով կամ աստիճանով:

ԿՐՕՆ, ի, մանաւանդ` ԿՐՕՆՔ, նից, գ. 1. Կարգ, կանոն, օրէնք: 2. Վարք, կենցաղավարութիւն: 3. Հաւատք, աստուածապաշտութիւն: 4 Ծէս, արարողութիւն: 5. Աղանդ, մոլար հաւատք: 6. Փիլիսոփայական սկզբունք, վարդապետութիւն: 7. Ճգնաւորական` կրօնաւորական կեանք:

ԿՐՕՆԱԶԳԵԱՑ, զգեցի, ից, ա. 1. Հաւատացեալ, բարեպաշտ: 2. Կրօնաւորի զգեստ հագած, միայնակեաց, ճգնաւոր:

ԿՐՕՆԱԽՈՅԶ, ա. Կրօնների ուսումնասիրութեամբ զբաղուող:

ԿՐՕՆԱՍԷՐ, սիրի, աց, ա. Կրօնը սիրող, բարեպաշտ, կրօնական արարողութիւններ կատարող, ճգնաւոր:

ԿՐՕՆԱՍՏԱՆ, ի, աց, գ. Կրօնաւորների բնակարան, վանք, մենաստան, անապատ:

ԿՐՕՆԱՒՈՐ, ի, աց, ա./գ. Աշխարհիկ կեանքից հրաժարուած, վանական, ճգնաւոր, մենակեաց (մարդ): ա. Կրօնաւորին յատուկ` վերաբերող:

ԿՐՕՆԱՒՈՐԱԿԻՑ, ա. Միասին կրօնական արարողութիւն` ծէս կատարող:

ԿՐՕՆԱՒՈՐԵԼ (իմ), եցայ, չ. 1. Կրօնաւոր դառնալ` լինել: 2. փխբ. Բարեպաշտ` առաքինի կեանք վարել, ճգնել, համբերել:

ԿՐՕՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կրօնաւոր լինելը, կրօնաւորի վիճակը` գործը: 2. Կրօնաւորին պատշաճող արարք, ժուժկալութիւն, ճգնութիւն:

ԿՑՈՐԴ, ի, աց, ա. 1. Մասնակից, գործակից, ձայնակից: 2. Որեւէ բանի հետ կապ ունեցող, յարակից: գ. Երգի` սաղմոսի յաւելուած, օրուայ խորհուրդ` սաղմոսից առաջ:

ԿՑՈՐԴԵԼ1, եցի, ն. 1. Կցորդ` մասնակից` հաղորդակից դարձնել: 2. Զուգակցել, միացնել, միաւորել, կցել:

ԿՑՈՐԴԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Միանալ, զոյգ կազմել, մասնակցել: 2. Ձայնակցել:

ԿՑՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Կցորդ լինելը: 2. Հաղորդութիւն, մասնակցութիւն: 3. Ձայնակցութիւն: 4. Գործակցութիւն, միաբանութիւն:

ԿՑՈՒՐԴ, կցրդի, ից, գ. 1. (եկեղ.) Յաւուր պատշաճի ասուող քառատո. Սաղմոսից (որին սկզբից կցւում է ամբողջ սաղմոսը): 2. (եկեղ.) Սաղմոսերգութեան կամ օրհներգութեան կցուած համառօտ երգ: ա. Մասնակից, ձայնակից, գործակից:

ԿՔԵԼ, եցի, ն. 1. Ծռել, թեքել, ծալել, ճկել, կորացնել: 2. փխբ. Խոնարհեցնել, ընկճել: եցայ, չ. 1. Կորանալ, ծալուել, կռանալ: 2. փխբ. Խոնարհուել, ընկճուել, յուսահատուել:

Հ

ՀԱԳԱԳ, ի, աց, գ. 1. Արտաշնչման ձայնը, շնչառութիւն, շունչ: 2. Շնչափող, կոկորդ: 3. (քեր.) Հագագով արտասանուող` արտաբերուող հնչիւն:

ՀԱԳԱԳԱՍՓԻՒՌ կամ ՀԱԳԱԳԱՍՓԻՌ, ա. 1. Հագագով` կոկորդով արտասանուող` արտասանուած: 2. Թաւ հագագով` բարձր ձայնով արտասանուող` արտաբերուող, կոկորդախօս, կոկորդաձայն:

ՀԱԳԱԾԵԼ (իմ), ածայ, չ. 1. Ագահութիւն անել, անկուշտի նման վրայ տալ: 2. Համակուել, մի վատ բանի հետեւից ընկնել: ն. Անյագաբար` ագահաբար ուտել, լափել:

ՀԱԳԱՐԱՑԻ, ւոյ, եաց, գ./ա. Հագարի եւ Աբրահամի սերունդը, արաբ, արաբացի:

ՀԱԳՆԵՐԳԱԲԱՐ, մ. 1. Բանաստեղծութեան` տաղի ձեւով, քերթողաբար: 2. Ձայնաւորների միջոցով վանկեր կապելով, հեգելով:

ՀԱԳՆԵՐԳՈՂ, ա./գ. Բանաստեղծութիւն` տաղ յօրինող ժողովրդական երաժիշտ, գուսան, աշուղ:

ՀԱԳՆԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Քերթուած, բանաստեղծութիւն, վիպասանութիւն, վիպերգ, տաղ: 2. Յատկապէս` Հոմերոսի վիպասանական չափածոյ ստեղծագործութիւնները: 3. Պատմական գրուածք եւ գրուածքի մի մաս` բաժին` գլուխ:

ՀԱԶԱՐԱՊԵՏ (պհլ.), ի, աց, գ. 1. Զինուորական աստիճան, հրամանատար: 2. Բարձրագոյն քաղաքացիական պաշտօնեայ. աւագ հրամանատար, իշխան, վերակացու, դուքս, նախարար: 3. Թագաւորական` նախարարական տան վերակացու` տնտես:

ՀԱԶԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հազարապետ լինելը, հազարապետի պաշտօնը: 2. Կուսակալութիւն, դքսութիւն: 3. Տնտեսվարութիւն:

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ1, եցի, ն. Հակառակ կողմը դարձնել` շրջել, շուռ տալ:

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ2, եցի եւ ձայ, չ. 1. Հակառակ` ներհակ դառնալ` լինել, փոխադարձաբար բացասել: 2. Հակակշռել, հակուել դէպի մի կողմ:

ՀԱԿԱԿԱՅ, ի, ից կամ կայց, ա. Դէմը կանգնած, հակադիր, ներհակ, հակառակ:

ՀԱԿԱԿԱՅԵԼ (իմ), եցայ, չ. Հակառակ կանգնել, հակադրուել, դիմադրել, ներհակ լինել:

ՀԱԿԱԿԻՐ, կրի, աց, ա. Մի բանի հակառակ տրամադրուած, անհամակիր, չհամակրող:

ՀԱԿԱՃԱՌ, ի, ից, ա. Հակառակ ճառող` խօսող, հակաճառող, ընդդիմախօս: գ. Ընդդիմախօսութիւն, հակաճառութիւն:

ՀԱԿԱՃԱՌԵԼ, եցի, չ. Դէմ` հակառակ խօսել, խօսքով հակառակուել, ընդդիմախօսել, առարկել:

ՀԱԿԱՄԷՏ, ա. Մի բանի կողմը հակուած, մի բանի տրամադրուած` միտուած:

ՀԱԿԱՄԻՏԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Հակամէտ դառնալ` լինել, հակուել` տրամադրուել մի բանի օգտին: 2. Այս ու այն կողմը միտուել` թեքուել:

ՀԱԿԱՄԻՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հակամիտելը, հակամէտ լինելը, համաձայնութիւն: 2. Այս ու այն կողմ թեքուելը` միտուելը:

ՀԱԿԱՌԱԿ, ի, աց կամ ից, ա. 1. Ընդդէմ, ներհակ, անմիաբան: 2. Դէմ կանգնող, դիմադրող: 3. Հակառակորդ, թշնամի: գ. փխբ. Սատանայ: նխ. 1. Ընդդէմ, դէմ: 2. Դիմաց, փոխարէն, փոխանակ: մ. Դէմ առ դէմ, ներհակաբար:

* Հակառակ կալ, Դէմ կանգնել, դիմադրել, հակառակուել:

* Ընդ հակառակս կամ

* ի հակառակս ելանել` մտանել` գործել` ընթանալ` լինել, 1. Դէմ` հակառակ կանգնել, հակառակել: 2. Դէմը դուրս գալ, մրցել:

ՀԱԿԱՌԱԿԱԲԱՆ, ի, ից, ա. Հակառակ` դէմ խօսող, հակառակ բան ասող, հակաճառող:

ՀԱԿԱՌԱԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ընդդիմախօսութիւն, հակաճառութիւն, խօսքակռիւ: 2. Հակասութիւն:

ՀԱԿԱՌԱԿԱԲԱՆԵԼ, եցի, չ. 1. Դէմ` հակառակ խօսել, ընդդիմախօսել, հակաճառել: 2. Ինքն իր ասածին հակառակ խօսել, ինքն իրեն հակասել:

ՀԱԿԱՌԱԿԱԲԱՐԲԱՌ, ա. Հակառակ երգող` նուագող, հակառակութիւն` ներհակութիւն արտայայտող:

ՀԱԿԱՌԱԿԱԴԻՐ, դրի, աց, ա. 1. Հակառակ դիրք ունեցող, հակադիր, ներհակ: 2. Հակառակ դիրք բռնող` գրաւող, ընդդիմացող, հակառակորդ: 3. Ընդդիմախօս:

ՀԱԿԱՌԱԿԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հակառակ դիրք ունենալը` բռնելը, հակադրութիւն, դիմադրութիւն, ընդդիմութիւն, առարկութիւն: 2. Ընդդիմախօսութիւն:

ՀԱԿԱՌԱԿԱԹՈՌ, ա./գ. (եկեղ.. Օրինական կաթողիկոսին դէմ գնացող աթոռակալ, սուտ առաջնորդ:

ՀԱԿԱՌԱԿԱԾՆՈՅՑ, ա. Հակառակութիւն` առարկութիւն ծնող` առաջացնող, հակառակութիւնից ծնուած:

ՀԱԿԱՌԱԿԱՄԱՐՏ, ի, ից կամ աց, ա./գ. Հակառակորդ, թշնամի, ոսոխ, ախոյեան: գ. Հակամարտութիւն, հակառակութիւն:

ՀԱԿԱՌԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Դէմ առ դէմ կռուելը, հակամարտութիւն, հակառակութիւն, կռիւ:

ՀԱԿԱՌԱԿԱՄԷՏ, ա./գ. Հակառակ կողմը միտուած` միտուող, հակակշիռ:

ՀԱԿԱՌԱԿԱՍԷՐ, սիրի, աց, ա. Հակառակութիւն սիրող, կռուազան, խռովարար, ըմբոստ:

ՀԱԿԱՌԱԿԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Հակառակ` դէմ լինել` դուրս գալ (մէկի խօսքին` կամքին): 2. Ընդդիմանալ, հակաճառել, առարկել (մէկի ասածի դէմ), վիճաբանել:

ՀԱԿԱՌԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Հակառակելը, հակառակ լինելը, թշնամութիւն: 2. Կռիւ, մաքառում, վէճ: 3. Խօսքակռիւ, բանակռիւ:

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԵԼ, եցի, ն. Իրար դէմ սահման դնել, սահման ընդունել:

ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆ, գ. Նախկին ասածին հակառակ բան ասելը, նախկին ասածը ժխտելը:

ՀԱԿԵԼ, եցի, ն. Թեքել դէպի ցած կամ մի կողմ, ծռել, խոնարհել, միտել: եցայ. չ. Թեքուել, ծռուել, խոնարհուել, միտուել:

ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաղորդակից լինելը, հաղորդակցութիւն, մասնակցութիւն, կապ: 2. (եկեղ.) Քրիստոնէական եկեղեցու սուրբ խորհուրդներից` ծէսերից մէկը: 3. (եկեղ.) Օրհնած նշխար եւ գինի (իբրեւ Քրիստոսի մարմին եւ արիւն):

ՀԱՃ (զենդ.), ոյ, ա. Հաշտ, հաճելի, բարեհամբոյր, քաղցր: գ. Հաճոյք, բարեհաճութիւն:

ՀԱՃԵԼ1, եցի, ն. 1. Սիրտը շահել, համոզել, հաշտեցնել: 2. Զիջել, մեծահոգութեամբ ներել: 3. Վճարել:

ՀԱՃԵԼ2 (իմ), եցայ, եա՛ց կամ եա՛, չ. 1. Ախորժել, սիրել, համաձայնել մի բանի, ընդունել մի բան: 2. Հաշտուել, համաձայնուել:

ՀԱՃՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաճելը, հաւանութիւն, բարեհաճութիւն, համաձայնութիւն: 2. Հաճոյք, բաւականութիւն, ուրախութիւն: 3. Հաճելի` ախորժելի լինելը, հաճոյականութիւն, հաճոյանալը: 4. Հաշտ ու հաւան` հաշտ լինելը, հաշտութիւն:

ՀԱՄԱԲԱՐԲԱՌ, ա. Նոյն բանն ասող, համաձայն, միաբան, միաձայն: գ. Բառարանի նման գրուածք (Սուրբ գրքի կամ որեւէ հեղինակի գործերի բառապաշարի բառարան):

ՀԱՄԱԲՆԱԿ, ի, աց, ա. Միասին բնակուող` ապրող, բնակակից, ընտանի:

ՀԱՄԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Բնակակից լինելը, միասին բնակուելը` ապրելը, համագոյութիւն:

ՀԱՄԱԲՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Բնութենակից լինելը, միեւնոյն բնոյթ ունենալը: 2. Համանման` միանման լինելը: 3. (կրօն.) Համագոյակից լինելը:

ՀԱՄԱԳԱՂԱՓԱՐ, ա. Համանման, նոյնատիպ, նմանօրինակ, նոյնօրինակ:

ՀԱՄԱԳՈՅ, ի, իցա. 1. (կրօն.) Միեւնոյն

ՀԱՄԱԳՈՅԱԿգոյացութիւնն ունեցող, միեւնոյն բնութիւնից` էութիւնից: 2. Բնութենակից, համագոյակից, միասնական: 3. Բնութեամբ` էութեամբ ազգակից ըստ տեսակի կամ ըստ սեռի:

ՀԱՄԱԳՈՅՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Համագոյ` բնութենակից լինելը, միասնականութիւն: 2. Մասնակցութիւն, հաղորդակցութիւն:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, ա./մ. Մի տեղ` միասին հաւաքուած` համախմբուած, համախումբ, միահամուռ, միաբան կերպով:

ՀԱՄԱԴԱՒԱՆ, ա. Միեւնոյն դաւանանքն ունեցող, դաւանակից, հաւատակից:

ՀԱՄԱԶԱՐՄ, ի, ից, ա. Նոյն զարմից` տոհմից սերած, ազգակից, ազգական:

ՀԱՄԱԶՈՅԳ, զուգի, աց, ա. 1. Զոյգ եւ հաւասար, միասնական, անբաժան: 2. Միանման, միօրինակ, միաբան: 3. Միասին զոյգ կազմող, զուգակից, լծակից, ամուսին:

ՀԱՄԱԹՈՌ, ա. 1. (եկեղ.) Աթոռակից, գահակից: 2. Միեւնոյն կարգի` աստիճանի աթոռի նստող, պատուակից:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ի, աց, գ. Լսարան բազմաթիւ ունկնդիրների համար:

ՀԱՄԱԽՄԲԵԼ, եցի, ն. Միասին կամ մի տեղ խմբել` հաւաքել, միացնել, միաւորել: եցայ, կ. չ. Միասին կամ մի տեղ խմբուել` հաւաքուել, միաւորուել, միանալ:

ՀԱՄԱԾԻՆ, ա. 1. Միասին ծնուած, երկուորեակ: 2. Նոյն ծագումով, ազգակից: 3. Բնածին, ընդաբոյս:

ՀԱՄԱԿ (պհլ.), ա./մ. Ամբողջ, լրիւ, ամբողջովին, լիովին, ամբողջապէս: մ. Միշտ, շարունակ, հանապազ:

ՀԱՄԱԿԱՅ, ի, ից, ա. Անբաժան կերպով միացած` միասին եղող, անբաժանելի, անբաժան:

ՀԱՄԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Միասին լինելը, միաւորուելը, միաւորութիւն, միասին ապրելը:

ՀԱՄԱԿԱՐԳ, ի, ից, ա. Միեւնոյն կարգին` դասին պատկանող, դասակից:

ՀԱՄԱԿԱՐԳԵԼ, եցի, ն. 1. Միեւնոյն կարգում դասել, դասակարգել: 2. Շարակարգել, շարադրել (խօսքը):

ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Համակարգելը, դասակարգելը, դասաւորութիւն: 2. Շարակարգութիւն, շարադրութիւն, գրուածք:

ՀԱՄԱԿՐՕՆ, ի, ից, ա. Նոյն կրօնը` դաւանանքն ունեցող, կրօնակից, հաւատակից, նոյնադաւան:

ՀԱՄԱԿՐՕՆՈՒԹԻՒՆ, գ. Միեւնոյն կրօնը` դաւանանքը ունենալը, կրօնակից, նոյնադաւան:

ՀԱՄԱՀԱՂՈՅՆ, մ. Միանգամից, անմիջապէս:

ՀԱՄԱՀԱՆԴԵՐՁ, ա. 1. Նոյնանման` միատեսակ հանդերձներ ունեցող: 2. Նոյնանման` միատեսակ զգեստներ հագած:

ՀԱՄԱՀԱՐԶ կամ ՀԱՄՀԱՐԶ (պհլ.), ի, աց, գ. Թիկնապահ, նիզակակից, զօրագլխի օգնական:

ՀԱՄԱՀԱՒԱՏ, ա. Միեւնոյն հաւատն ունեցող, հաւատակից, կրօնակից:

ՀԱՄԱՁԱՅՆ, ի, ից, ա. Համակարծիք, միաձայն, համամիտ: մ. Հաշտ ու խաղաղ, համերաշխ:

ՀԱՄԱՁԱՅՆԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Ձայնակից լինել, ձայնակցել: 2. Համաձայն` համամիտ լինել, նոյն կարծիքի լինել: 3. Համաձայնութեան գալ, միաբանուել:

ՀԱՄԱՁԱՆՁԻՐ, ա. Բոլորին ձանձրացնող:

ՀԱՄԱՅՆ, (իրան.), ի, ից, ա. Բոլոր, բովանդակ, հանուր: գ. Ամենքը, բոլորը. մ. 1. Միեւնոյն ժամանակ, միաժամանակ: 2. Առհասարակ, ամբողջապէս, բոլորովին: շ. Բայց, սակայն, այնուամենայնիւ:

ՀԱՄԱՅՆԱՊԱՏՈՒՄ, ա. Ամեն ինչ պատմող, ամեն ինչի մասին տեղեկացնող, համապատում:

ՀԱՄԱՅՆԱՋԻՆՋ, ա. Ամեն ինչ կործանող` ոչնչացնող: մ. Իսպառ կործանելով` ոչնչացնելով:

ՀԱՄԱՆԳԱՄԱՅՆ, ի, ից կամ այնց, ա. Համայն, բոլոր, բովանդակ: մ. Մէկտեղ, միանգամից, միասին, իսպառ: շ. Թե՛ թե՛, եւ՛ եւ՛, ա՛յս էլ ա՛յն էլ:

ՀԱՄԱՆՈՒՆ, ուան, ուանք կամ ունք, անց, ա. 1. Միեւնոյն անունը կրող, նոյն անունով կոչուող, անուանակից: 2. (քեր.) Ձեւով նոյնը` իմաստով տարբե. (բառեր):

ՀԱՄԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Նոյն անունը կրելը, անուանակցութիւն: 2. Միեւնոյն նշանակութիւնն ունենալը, նոյնանիշ լինելը:

ՀԱՄԱՇԱՒԻՂ, ա. Նոյն շաւիղն ունեցող, նոյն ճանապարհով` ուղիով, նոյնօրինակ:

ՀԱՄԱՇԽԱՐՀ, ա. Ամբողջ աշխարհի, համաշխարհային: գ. Ամբողջ երկիրը` աշխարհը:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱԶՕՐ, ա. Երկրի ամբողջ զօրքը միասին խմբուած` ի մի եկած:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱԼՈՒՐ, ա. Ամբողջ աշխարհում լսուող` հռչակուած, աշխարհահռչակ:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ամբողջ աշխարհին վերաբերող, համաշխարհային, ընդհանրական, տիեզերական: 2. Մի ամբողջ երկրի կամ պետութեան վերաբերող: 3. Գաւառական, ռամկական, հասարակ:

ՀԱՄԱՊԱՏԻՒ, տուի, ուաց կամ ուոց, ա. 1. Միեւնոյն պատիւն ունեցող, հաւասար պատուի արժանի: 2. (յունաբ.. Հաւասար, համարժէք:

ՀԱՄԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ, ա. Պատուի` փառքի հաւասար աստիճան ունենալը, փառակցութիւն:

ՀԱՄԱՌՕՏ, ի, ից, ա. 1. Կարճ, ամփոփ, սեղմ: 2. Կտրուկ, ազդու, վճռական, հատու: գ. 1. Համառօտութիւն, բովանդակութիւն: 2. Հատու` կտրուկ վճիռ, հատուցում: մ. Համառօտ կերպով, կարճառօտ կերպով, կարճառօտ, ամփոփ ձեւով:

ՀԱՄԱՌՕՏԵԼ, եցի, ն. 1. Համառօտ` կարճ դարձնել, կարճացնել, կարճել, ամփոփել: 2. Կրճատել, զանց առնել, բաց թողնել: 3. Քննել, այցելութեամբ զննել:

ՀԱՄԱՌՕՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Համառօտ լինելը, սեղմութիւն: 2. Ընդարձակ գրուածքի սեղմ շարադրանք, սեղմագիր:

ՀԱՄԱՍԵՌ, ի, ից, ա. 1. Միեւնոյն սեռին կամ ցեղին` տեսակին պատկանող, համատեսակ, համածին, ազգակից:

ՀԱՄԱՍԵՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Համասեռ լինելը, համասեռի յատկութիւնը: 2. Համասեռութիւնից առաջացած գութ` գորովանք:

ՀԱՄԱՍԵՐ, ա. Նոյն ծագումից սերուած, համազգի, համասեռ, համածին:

ՀԱՄԱՍՆՈՒՆԴա. 1. Միասին սնուած,

ՀԱՄԱՍՈՒՆսննդակից: 2. փխբ. Համանման, նոյն բարքն ունեցող:

ՀԱՄԱՏԱՐԱԾ, ի, ից, ա. 1. Չորս կողմը տարածուած` սփռուած, լայնածաւալ, համասփիւռ: 2. Համընդհանուր, ընդհանրական: մ. Ընդհանուր, առհասարակ, համատարած կերպով: գ. Ջրային տարածութիւն, ծով, ովկիանոս. անդունդ, խորխորատ:

ՀԱՄԱՏԱՐՐ, րեր, երց, ա./գ. Նոյն տարրերից բաղկացած, համանիւթ, համանման (իրեր):

ՀԱՄԱՏՈՀՄ, ի, իցա. Նոյն տոհմից,

ՀԱՄԱՏՈՀՄԻԿտոհմակից, ազգակից, համազգի:

ՀԱՄԱՐ (պհլ.), ոյ, ոց կամ ու, ուց, կամ ի, ից, գ. 1. Թիւ, գումար, քանակ: 2. Թուարկում, հաշւում, հաշուելը, հաշիւ: 3. Հաշուետուութիւն, հաշիւների քննութիւն, պատասխանատուութիւն: 4. Համարում, յարգ, վարկ, արժէք: 5. Կարգ, շարք, դաս: 6. Համեմատութիւն:

ՀԱՄԱՐԱՌՈՒ, ի, աց, ա. 1. Համար` հաշիւ պահանջող, հաշուետես: 2. Խուզարկու:

ՀԱՄԱՐԱՐՉՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Միասին արարչագործելը, արարչակից լինելը (երեք անձանց):

ՀԱՄԱՐԵԼ, եցի եւ եցայ, հ. 1. Համրել, թուել, հաշուել, քանակը որոշել: 2. Կարծել, ենթադրել: 3. Ընդունել, սեպել:

ՀԱՄԱՐՁԱԿ, ա. 1. Ազատ, ընդարձակ, առանց արգելքի, անարգել: 2. Անվախ, աներկիւղ, քաջ, անվեհեր: գ. Համարձակութիւն, թոյլտուութիւն, ազատութիւն: մ. 1. Քաջաբար, խիզախօրէն, անխափան, անվախ: 2. Բացայայտ, յայտնապէս:

ՀԱՄԱՐՁԱԿԵԼ1, եցի, ն. 1. Համարձակ դարձնել, համարձակութիւն տալ: 2. Ազատութիւն տալ, իրաւունք տալ, երես տալ: 3. Վստահեցնել, քաջալերել, յուսադրել:

ՀԱՄԱՐՁԱԿԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Համարձակ լինել, համարձակութիւն զգալ` վստահութիւն ունենալ որեւէ բանի նկատմամբ: 2. Քաջալերուել, յուսադրուելով զօրանալ: 3. Չքաշուել, յանդգնել, համարձակուել:

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Անվեհերութիւն, աներկիւղութիւն, արիութիւն, քաջութիւն: 2. Թոյլտուութիւն, իրաւունք, ազատութիւն: 3. Յանդգնութիւն, լկտիութիւն:

ՀԱՄԱՐՈՒԵՍՏ, ի, ից, ա. Միեւնոյն արուեստը կամ արհեստն ունեցող, արուեստակից, արհեստակից:

ՀԱՄԲԱՌՆԱԼ, բարձայ, ձի՛ր, ձեալ, չ. 1. Վեր բարձրանալ, բարձրանալ: 2. Գլուխ բարձրացնել, հզօրանալ: 3. (կրօն.) Վերանալ (երկինք` ըստ քրիստոնէական հաւատքի):

ՀԱՄԲԱՐԱՊԵՏ, գ. Շտեմարանի` պահեստի պետ` վերակացու, պահեստապետ:

ՀԱՄԲԱՐԵԼ, եցի, ն. 1. Պաշար` կենսամթերք հաւաքել, մթերել, պահեստաւորել: 2. Ընդհանրապէս` հաւաքել, ժողովել, կուտակել, դիզել:

ՀԱՄԲԱՐՁՈՂՈՒԹԻՒՆ, գ. Վեր բարձրացնելու կարողութիւն` զօրութիւն` ուժ:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ, ձման, գ. 1. Վեր բարձրացնելը, վերացնելը: 2. Վեր բարձրանալը, վերանալը: 3. (կրօն.) Քրիստոսի՝ երկինք վերանալը՝ համբարձուելը:

ՀԱՄԲԱՐՁՉԱԲԱՐ, մ. Իբրեւ համբարձիչ` համբարձող, վեր բարձրացնելով, համբառնալով:

ՀԱՄԲԱՒ, ոյ, ոց կամ ու, ուց, կամ ի, աց, գ. 1. Ամենուրեք տարածուող լուր: 2. Լուր, տեղեկութիւն: 3. Բարի անուն, հռչակուած զրոյց` պատմութիւն, հռչակ:

ՀԱՄԲԱՒԱՏԵՆՉ, ա. Իր համբաւով տենչալի դարձած, մեծահամբաւ, հռչակաւոր, շատ հռչակուած:

ՀԱՄԲԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Համբերութիւն պահանջող, համբերելու: 2. Համբերութիւն ունեցող, համբերատար, համբերող:

ՀԱՄԲԵՐԵԼ, բերի, բե՛ր եւ բերեցի, բերեա՛, չ. 1. Հոգեկան ուժ ունենալ. վիշտը կամ նեղութիւնը անտրտունջ տանել ու դիմանալ, տոկալ, հանդուրժել: 2. Յոյսով սպասել: 3. Իրեն զսպել` յետ պահել մի բան անելուց, ժուժկալել:

ՀԱՄԲՈՅՐ, բուրի, րից, գ. 1. Համբուրելը: 2. Սէր, մտերմութիւն, հաշտութիւն: 3. Գազանին ընտելացնելը: 4. Հանդարտութիւն, մեղմութիւն: 5. Տաղաչափական հատուած: ա. Հանդարտ, ընտել, հեզ, միաբան, հաշտ, քաղցր:

ՀԱՄԲՈՒՆ, մ. Բնաւ, երբեք, ամենեւին: ա. Միասնական, համանման:

ՀԱՄԵՄԱՏԵԼ, եցի, ն. 1. Բաղդատել, զուգադրել, նմանեցնել: 2. Համեմատութեան եզր դարձնել: եցայ. չ. Համեմատ գտնուել, նմանուել:

ՀԱՄԵՄԵԼ, եցի, ն. 1. Համեմունքով ուտելիքը` ըմպելիքը ախորժահամ դարձնել: 2. փխբ. Ախորժելի` հաճելի դարձնել կողմնակի միջոցներով:

ՀԱՄԻՄԱՑ, ա. Ուրիշի նման հասկացող` մտածող, մէկ մտքի` մէկ խելքի տէր, համամիտ, համախոհ:

ՀԱՄԻՄԱՑԱԿԱՆ, ա. Համախոհական, միաբանական:

ՀԱՄԻՄԱՑՈՒԹԻՒՆ, գ. Համաձայնութիւն, համախոհութիւն, միակամութիւն:

ՀԱՄՈԶԵԼ, եցի, ն. 1. Բացատրելով եւ համոզելով համաձայնեցնել` հաւանութեան բերել, յորդորել, խաղաղեցնել, հաշտեցնել: 2. Իջեցնել, մեղմե. (զայրոյթը):

ՀԱՄՕՐԷՆ, ա. Բոլոր, բովանդակ, ընդհանուր: մ. Առհասարակ, միաժամանակ, բոլորովին, ընդհանրապէս:

ՀԱՅԵԼ (իմ), եցայ, եա՛ց կամ եա՛, եցեալ, չ. 1. Նայել, մտիկ անել: 2. Աչքերը վեր բարձրացնել, դէպի վեր նայել: 3. Ուշադրութիւն դարձնել: 4. Հետամուտ լինել, ձգտել: հ. Տեսնել, դիտել, զննել:

ՀԱՅԵԼԻ, լւոյ, եաց, գ. Ողորկ ապակի` դիմացը գտնուող առարկաների պատկերը արտացոլելու համար: ա. Թափանցիկ, երեւացող, տեսանելի:

ՀԱՅԵՑԱԿԱՆ, ա. Հայեցողական, դիտողական, զննողական, տեսողական, մտաւոր, հոգեւոր:

ՀԱՅԵՑՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Նայուածք, հայեացք: 2. Տեսնելու կարողութիւն: 3. Տեսողութեան օրգան, աչք: 4. Ներքին` մտաւոր զննութիւն, հոգու աչք, դատողութիւն:

ՀԱՅԵՑՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Հայեացք, նայուածք, մի բանի վրայ նայելու եղանակը: 2. Տեսք, առարկայի արտաքին կերպարանքը:

ՀԱՅԹԱՅԹԱՆՔ, նաց, նօք, գ. 1. Հնարք, ջանք: 2. Ճար, միջոց, դարման: 3. Պարէն, պիտոյք: 4. Խորամանկ միջոցներ, հնարովի` կեղծ պատճառներ (ապօրինի մի գործ գլուխ բերելու համար):

ՀԱՅԹԱՅԹԵԼ, եցի, ն. եւ չ. 1. Հնարել, ճարտարել, գտնել, նիւթել: 2. Միջոց` դարման գտնել, ձեռք բերել, ճարել:

ՀԱՅԿԱԶՆ, ՀԱՅԿԱԶՆԵԱՅ, զինա. Հայկի ազգից` ցեղից, յքսերած, ծագումով հայ,

ՀԱՅԿԱԶՈՒՆ, զնոյհայազգի: գ. Հայկի սերունդը` ազգը` ցեղը, հայ:

ՀԱՅԿԱՍԻՐՏ, ա. Հայկի նման սիրտ` քաջութիւն ունեցող, անվեհեր, արի, կտրիճ, քաջ:

ՀԱՅՐԱԳԻՐ, ա. Իբրեւ հայր գրուած` համարուած, հօր տեղ եղող` տեղը բռնող:

ՀԱՅՐԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Հայրագիր լինելը, իբրեւ հայր համարուելը, հօր տեղը բռնելը:

ՀԱՅՐԱՊԱՏՈՒԷՐ, ա. Հօրից կամ առաջնորդից պատուիրուած:

ՀԱՅՐԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Հայրերի` նախնիների պետ` առաջնորդ, նախահայր, նահապետ: 2. (եկեղ.) Եկեղեցու հայրերի պետ, գլխաւոր եպիսկոպոս: 3. Որեւէ եկեղեցու պետ, պատրիարք, կաթողիկոս, պապ:

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ, ի, աց, ա. Հայրապետին յատուկ` վերաբերող, եպիսկոպոսապետական, եպիսկոպոսական:

ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հայրապետ (2, 3) լինելը: 2. Պատրիարքութիւն, կաթողիկոսութիւն, եպիսկոպոսապետութիւն:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Մէկի նախնիներին` հօրը պատկանող, հայրական, ծնողական, պապենական: 2. Հայրենիքին յատուկ` վերաբերող` պատկանող, հայրենի:

ՀԱՅՐԵՆԻ, նւոյ, եաց, ա. 1. Հօրը պատկանող, սեփական, հայրական: 2. Հայրերից` նախնիներից մնացած` աւանդուած, պապենական: 3. Հայրենիքին յատուկ` վերաբերող` պատկանող, հայրենական: 4. Հին, բուն, նախնական, իւրային:

ՀԱՅՐԵՆԻՔ, նեաց, գ. 1. Հօրից մնացած` ժառանգած գոյք, հայրական ժառանգութիւն, կալուածք: 2. Նախնիներ, հայրեր եւ նախահայրեր: 3. Հայրենի գաւառ` երկիր, բնաշխարհ:

ՀԱՅՑԵԼ, եցի, ն. 1. Փնտրել, հետամուտ լինել: 2. Աղերսելով ուզել, խնդրել, թախանձել: 3. Տիրաբար խնդրել, պահանջել, կամենալ` որ լինի:

ՀԱՅՑՈՒԱԾ, ոյգ. 1. Խնդրուածք,

ՀԱՅՑՈՒԱԾՔ, ոցխնդրանք, աղաչանք, աղերսանք: 2. Խնդրուած բանը, մէկի հայցածը:

ՀԱՆԱՊԱԶ, մ. 1. Միշտ, ամեն անգամ, օրըստօրէ: 2. Անդադար, շարունակ:

ՀԱՆԱՊԱԶԱԹՌԻՉ, ա. Միշտ թռչող, անդադար վեր բարձրացող` ճախրող:

ՀԱՆԱՊԱԶԱԽՕՍ, ա. Միշտ կամ յաճախ մէկի հետ խօսող, շաղակրատ զրուցակից:

ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵԱՅա. 1. Մշտապէս

ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵԱՆկատարուող` տեղի ունեցող, մշտական: 2. Ամեն օրուայ կամ շաբաթուայ համար նշանակուած, ամենօրեայ, շաբաթական:

ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵԼ, եցի, չ. 1. Մշտապէս կամ յաճախ լինել մի բանում, անխափան մի բանով պարապել: ն. Անընդհատ` շարունակ անել` կատարել (մի բան):

ՀԱՆԱՊԱԶՕՐ, մ. Ամեն օր, օրըստօրէ, օրէցօր:

ՀԱՆԱՊԱԶՕՐԵԱՅ, ա. Ամենօրեայ, ամեն օրուայ, ամեն օր կատարուող` տեղի ունեցող:

ՀԱՆԳԱՄԱՆՔ (պհլ.), նաց, գ. 1. Պարագայ, իրավիճակ, իրադրութիւն: 2. Պատճառ, շարժառիթ: 3. Ձեւ, կերպ, եղանակ: 4. Գաղափար, օրինակ: 5. Փաստ, տեղեկութիւն:

ՀԱՆԳԱՆԱԿ (պհլ.), ի, աւ կամ իւ, աց, գ. 1. Դրամահաւաք: 2. Դրամահաւաքի մասնակից: 3. Դրամագլուխ, գրաւ: 4. Դաշնութիւն, միաբանութիւն:

ՀԱՆԳԱՆԱԿԵԼ, եցի, ն. Հանգանակի (1) մէջ մաս դնել որեւէ նպատակի համար: չ. 1. Ընկերանալ, դաշնակցել, միաբանուել, մասնակցել: 2. Համեմատուել, զուգակշռուել:

ՀԱՆԳԻՍՏ, գստեան կամ գստի, ից, գ. 1. Դադար, հանգստանալը, դադար` հանգիստ առնելը: 2. Հանդարտութիւն, անդորրութիւն, խաղաղութիւն: 3. Հանգստանալու` բնակութեան տեղ, կայան, բնակարան: 4. Թաղում, յուղարկաւորութիւն: 5. Քուն, նինջ: 6. Գերեզման, շիրիմ: 7. Մի բանի վերջ` աւարտ: 8. (եկեղ.) Դադար` երկար աղօթքների միջեւ:

ՀԱՆԳԻՏԱԶՕՐ, ա. Հաւասար զօրութիւն ունեցող, նոյնչափ ազդող, համազօր:

ՀԱՆԳԻՏԱԹԻՒ, թուոյ, ոց, ա. Հաւասար թուով:

ՀԱՆԳԻՏԱՄԱՆԱԿ, ա. Միեւնոյն ժամանակի, ժամանակակից, արդի, արդիական:

ՀԱՆԳԻՏԱՆԻՒԹ, ա. 1. Միեւնոյն նիւթից, նիւթով հաւասար: 2. փխբ. Նոյն բանը նշանակող, նոյն իմաստն արտայայտող:

ՀԱՆԳԻՏԱՊԱՏՈՒՄ, ա. 1. Ուրիշին հաւասար պատմող: 2. Դաւանանքի մէջ միաբան` համախոհ:

ՀԱՆԳԻՏԱՍՏՈՒԱԾ, ոյ, ա. 1. Աստուածանման, կիսաստուած: 2. Աստուածավայելուչ, աստուածավայել:

ՀԱՆԳՈՅՆ (պհլ.), նխ. Նման, պէս. ըստ, համաձայն, իբրեւ: մ. Նմանապէս, նոյնպէս, նոյն ձեւով: եղ. բառ. Գրեթէ, համարեա թէ, մօտաւորապէս: ա. Համանման, նոյնպիսի: գ. Նման` նոյնական բան, նմանութիւն:

ՀԱՆԳՈՅՑ, ուցի, ից, գ. Կապ, զօդ, հանգոյց. ա. Խճճուած, կնճռոտ, բարդ, չքանդուող:

ՀԱՆԳՈՒՆԱԿա. Նման, համանման, ՀԱՆԳՈՒՆԱԿԱՆնմանատիպ:

ՀԱՆԳՈՒՆԱՊԱՏԻՒ, տուի, ա. Միեւնոյն պատուին արժանի` արժանացած, հաւասարապատիւ:

ՀԱՆԳՈՒՇՆ, ա. Զգուշաւոր, զուսպ, ամփոփ, սեղմ: մ. Զգուշութեամբ, զսպելով:

ՀԱՆԳՈՒՑԱՆԵԼ, գուցի, գո՛, պբ. 1. Հանգիստ տալ, հանգստացնել: 2. Տեղաւորել, զետեղել: 3. Աւարտել, լրացնել, վերջացնել: 4. Թաղել: 5. փխբ. Երկնային արքայութիւն տանել:

ՀԱՆԳՉԵԼ (իմ), գեայ, գի՛ր, գուցեալ, չ. 1. Հանգիստ առնել, հանգստանալ: 2. Հանդարտուել, խաղաղուել: 3. Մի տեղ կանգ առնել, իջեւանել, դադար առնել: 4. Իջնել: 5. Աւարտուել, վերջանալ: 6. Վախճանուել, մեռնել: 7. փխբ. Երկնային արքայութիւն գնալ:

ՀԱՆԳՍՏԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Հանգստանալու տեղ, հանգստավայր: 2. Սովորաբար` գերեզմանատուն, գերեզմանոց:

ՀԱՆԳՐՈՒԱՆ, ի, աց, գ. 1. Հանգստանալու տեղ (քաղաքից դուրս), կայան, իջեւան: 2. Գիւղ, աւան, արուարձան: 3. Անասունների փարախ, մակաղատեղ: 4. Նահատակի գերեզման, վկայարան:

ՀԱՆԴԱՐՏ (պհլ.), ի, ից, ա. 1. Հանգիստ, խաղաղ, անդորր, անվրդով: 2. Մեղմ, հլու, լռիկ, հպատակ: 3. Հարթ, հաւասար: մ. Հանդարտօրէն, մեղմով, խոհեմաբար:

ՀԱՆԴԱՐՏԵԼ, եցի, եա՛, եալ, չ. 1. Հանդարտ լինել, անշարժ մնալ: 2. Հանգիստ առնել, դադարել, հանգստանալ, հանգչել: 3. Հանդարտուել, խաղաղուել, մեղմանալ, թուլանալ: 4. Լռել: 5. Առանձնանալ, մեկուսանալ: 6. Համբերել, դիմանալ, տոկալ:

ՀԱՆԴԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հանդարտ լինելը, խաղաղ` անդորր վիճակ, անդորրութիւն, հանգստութիւն, խաղաղութիւն: 2. Մեղմութիւն, հեզութիւն: 3. Հաւասարութիւն, հաւասարակշռութիւն (ջրի մակերեւոյթի):

ՀԱՆԴԵՐՁ, ի, ից եւ ոյ, ով, գ. 1. Զգեստ, հագուստ, վերարկու: 2. Ծածկոց, ծածկոյթ, վերմակ: 3. Շորի կտոր, ձորձ: 4. Հանդերձանք, պատրաստութիւն:

ՀԱՆԴԵՐՁԱԿԱՊՈՒՏ, ա. Ուրիշի զգեստները բռնութեամբ հանող` կողոպտող:

ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Հանդերձների եւ հանդերձանքի պետ` վերակացու: 2. Արքունի հազարապետ, գանձապետ. 3. Տեսուչ, խնամակալ:

ՀԱՆԴԵՐՁԵԼ1, եցի, ն. 1. Պատրաստել, սարքել, կազմել, յարդարել, զարդարել. 2. Ճանապարհի անհրաժեշտ պիտոյքները` կարիքները հոգալ: 3. Հոգալ, խնամել: 4. Ընծայաբերել, նուիրել:

ՀԱՆԴԵՐՁԵԼ2 (իմ), եցայ, եալ, չ. 1. Կազմ ու պատրաստ լինել մի բանի համար: 2. Հարկ լինել, պէտք լինել:

ՀԱՆԴԷՊ1, դիպի կամ ոյ, ոջ, դէպք, դէպս, ա. Պատշաճ, յարմար, տեղին: գ. Յարմարութիւն:

ՀԱՆԴԷՊ2, նխ. Դէմ, դիմաց, առջեւ, յանդիման: մ. Առաջ, դիմացը, դէմ առ դէմ:

ՀԱՆԴԷՍ (պհլ.), դիսի, ից, գ. 1. Ազգաբնակչութեան հաշուառում, մարդահամար, աշխարհագիր: 2. Հրապարակային ատեան` հարցուփորձի համար: 3. Տեսարան, հրապարակ, ասպարէզ, մրցարան: 4. Քաջութիւն, համարձակութիւն: 5. Մրցութիւն: 6. Նահատակութիւն: 7. Հանրայայտ գրուածք, պատմութիւն, ճառ: 8. Ապացոյց: 9. Տօնախմբութիւն, միաբանների խնջոյք:

ՀԱՆԴԻՊՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատեհութիւն, յարմարութիւն, տեղին լինելը: 2. Տրամաբանուած դատողութիւն, եզրակացութիւն: 3. Փնտրածին հասնելը, փնտրածը գտնելը:

ՀԱՆԴԻՊՈՒԹԻՒՆ, գ. 1. Հանդէպ` դէմուդէմ լինելը, դէմ-յանդիման դիրք: 2. Դիպուած, դէպք, պատահար: 3. Դիպողութիւն, պատեհութիւն: 4. Դատողութիւն, մտածողութեան արգասիք, գիւտ:

ՀԱՆԴԻՍԱԴԻՐ, դրի, աց, գ. 1. Մրցութեան հանդէսը կազմակերպող եւ կառավարող: 2. Մրցանակ տուող: 3. Մրցութեան հանդէսի մէջ գլխաւոր անձ:

ՀԱՆԴԻՍԱԿԱՆ, ի, աց, ա./գ. Հանդէսին ներկայ գտնուող, հանդիսատես: գ. Մրցութեան մասնակից, մրցող: ա. Հանդիսաւոր, հրապարակային, նշանաւոր:

ՀԱՆԴԻՍԱԿԻՑ, կցի, աց, ա. 1. Հանդէսի մրցութիւններին միասին մասնակցող, մարտակից: 2. Միասին ճգնող: 3. Դատարանում մէկի դէմ խօսող: 4. Դատարանում մէկին պաշտպանող: 5. Հանդէսի` տօնախմբութեան մասնակից:

ՀԱՆԴԻՍԱՅԱՐԴԱՐ, ա. 1. Հանդէսում մրցութիւնները անձամբ կատարող: 2. Հանդէսը կազմակերպող, հանդիսադիր:

ՀԱՆԴԻՍԱՆԱԼ, ացայ, չ. 1. Մրցութեան հանդէս` հրապարակ դուրս գալ: 2. Դուրս գալ թշնամու դէմ, ճակատել: 3. Ջանք թափել, ջանալ, ճգնել, աշխատել:

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Հանդիսատեղ, հրապարակ, մրցասպարէզ: 2. Հրապարակային դատաստանական ատեան, դատարան, խորհրդարան: 3. Մեծ խորհրդի` ժողովի նպատակը:

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Հրապարակաւ կատարուող` տեղի ունեցող, հրապարակային: 2. Հանդէսում` մրցութեան մէջ աչքի ընկնող: 3. Ճգնող, ճգնաւոր, առաքինի:

ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, եցի, չ. 1. Համբերել, դիմանալ, տոկալ: 2. Ուժ ունենալ, կարողանալ, դիմանալ:

ՀԱՆԵԼ, հանի, հա՛ն, հանէ՛ք, նեալ, ն. 1. Դուրս բերել, դուրս հանել: 2. Դուրս տանել, արտաքսել, հեռացնել: 3. Խլել, կորզել, ձեռքից առնել, վերցնել, յափշտակել, իւրացնել: 4. Մատուցել, նուիրել: 5. Տարածել, բամբասել: 6. Տանել թաղել: 7. Հնարել, գտնել: 8. Գուշակել, կռահել: 9. Վերածել, շուռ տալ, շրջել:

* Հանել ընդ գլուխ, Գլխին պատիժ բերել, վրէժխնդիր լինել, վրէժ առնել:

* Հանել ընդ սուր, Սրի քաշել, սրով կոտորել:

* Հանել յայլ լեզու, Թարգմանել:

* Ի բանս հանել, Խելքից հանել, խաբել:

ՀԱՆՃԱՐ (պհլ.), ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Իմաստութիւն, գիտութիւն: 2. Խելք, խելամտութիւն: 3. Խոհեմութիւն, խորհուրդ, զգօնութիւն: 4. Ճարտարութիւն, վարպետութիւն, հնարագիտութիւն, գիւտ, հնարք:

ՀԱՆՃԱՐԱԶՐԱՒ, ա. Անխելք, խելքը պակաս, խելքը` ուշքը կորցրած:

ՀԱՆՃԱՐԱԽՈՅԶ, ա. Խելքը քննող` հետազօտող:

ՀԱՆՃԱՐԵՂ, ի, աց, ա. 1. Շատ խելօք, խելացի, իմաստուն, գիտուն, ճարտար: 2. Խելք` իմաստութիւն ունեցող` պարունակող, խելամիտ:

ՀԱՆՈՒՐ, նրոյ, ուրբ, ուրք, ուրց, ա. Ընդհանուր, բովանդակ, համայն, բոլոր: գ. Ընդհանուրը, բոլոր բաները, տիեզերք:

ՀԱՆՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ընդհանուրին վերաբերող, հասարակական: 2. Կաթողիկէ, ընդհանրական, տիեզերական (եկեղեցի):

ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼ, եցի, ն. Ամեն տեղ հռչակել` քարոզել, անունը տարածել:

ՀԱՇԵԼ1, եցի, ն. Հալումաշ անել, հիւծել, մաշել, տկարացնել:

ՀԱՇԵԼ2 (իմ), եցայ, կ. չ. Հալումաշ լինել, հիւծուել, մաշուել, տկարանալ:

ՀԱՇՏ (պհլ.), ի, ից, ա. 1. Խաղաղասէր, բարեհամբոյր, բարեացակամ, բարեսիրտ, մարդասէր: 2. Քաւիչ, ներող: 3. Խաղաղասիրական, մարդասիրական:

ՀԱՇՏԱՐԱՆ, ի, աց, գ. 1. (կրօն.) Հրէաների մօտ` տապանակի կափարիչը, որպէս քաւութիւն գտնելու տեղ. քաւարան: 2. Հաշտութեան միջոց, հաշտութեան միջնորդ, հաշտարար:

ՀԱՇՏԵԼ1, եցի, ն. Հաշտ` խաղաղ դարձնել, հանգստացնել, բարկութիւնը մեղմել, սիրտը շահել` առնել:

ՀԱՇՏԵԼ2 (իմ), եցայ, չ. Հաշտութեան գալ, հաշտուել, բարեկամանալ:

ՀԱՍ, ի, ից, գ. 1. Ժամանելը, հասնելը: 2. Վրայ հասնելը` գալը: 3. Հասոյթ, եկամուտ, մաս, բաժին: 4. Հարկ, տուրք. 5. Մէկին հասանելիք իրաւունքը:

ՀԱՍԱԿ, ի, աց, գ. 1. Տարիք: 2. Ժամանակ, ժամանակի չափը, օրերը: 3. Բարձրութիւն, չափ (առարկայի): 4. Երկարութեան չափ: 5. Ամբողջ մարմինը, կազմուածքը: 6. Առարկայ:

ՀԱՍԱԿԱՒՈՐ, ա. 1. Չափահաս: 2. Բաւական բարձր հասակ ունեցող, բարձրահասակ:

ՀԱՍԱՆԵԼ, հասի, հա՛ս, հասէ՛ք, չ. 1. Գալ, ժամանել, տեղ հասնել: 2. Հասնել մի բանի: 3. Փափագածը գտնել, ստանալ: 4. Վերահասու լինել, տեղեկանալ: 5. Հասունանալ: 6. Գտնուել: 7. Հասկանալի լինել: 8. Մտքերի մէջ ընկղմուել` խորասուզուել:

* Ի վերայ հասանել. 1. Հասու` վերահասու լինել, հասկանալ, իմանալ, խելքը հասնել: 2. Վրայ հասնել, վրայ գալ: 3. Վրան յարձակուել:

ՀԱՍԱՐԱԿ, ի, աց, ա. 1. Կէս, երկու մասի բաժանուած: 2. Ընդհանուր, համանման, միօրինակ: 3. Հաւասար, միատեսակ, համամասն, համաչափ: 4. Պարզ, սովորական: 5. Հասարակ (քեր. կարգ` տեսակ): գ. Կէսը, մէջտեղը: մ. 1. Միասին, միատեղ, միաժամանակ: 2. Հաւասարապէս, միօրինակ, միակերպ:

ՀԱՍԱՐԱԿԱԲՆԱԿ, ա. Ընդհանուրի բնակարան եղող (հանրակացարան):

ՀԱՍԱՐԱԿԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Միասին` ընդհանուր ուժերով մի բան անել:

ՀԱՍԱՐԱԿԱԶՈՅԳ, ա. Զոյգ եւ հաւասար, զուգահաւասար, հաւասարակշիռ:

ՀԱՍԱՐԱԿԱԾ, ի, աւ, գ. 1. Կէսը, կէս մասը` բաժինը: 2. Միջին տեղը կամ ժամանակը: 3. Գիշերահաւասար:

ՀԱՍԱՐԱԿԱՇԷՆ, ա. Սովորական կարգով շինուած, սովորական կառուցուածք ունեցող:

ՀԱՍԱՐԱԿԱՉԱՓՈՒԹԻՒՆ, գ. Հաւասարաչափ լինելը, հաւասարաչափութիւն:

ՀԱՍԱՐԱԿԱՑ, ա. 1. Ընդհանուրին` բոլորին` ամենքին վերաբերող, ընդհանուր: 2. Պարզ, հասարակ, հաւասար: մ. Հաւասարապէս, առհասարակ, անխտիր:

ՀԱՍԱՐԱԿԵԼ, եցի, ն. 1. Կիսել, կէս անել, մինչեւ կէսը հասցնել: 2. Հաւասար բաշխել` բաժանել, մասնակից դարձնել: 3. Բովանդակել, լրացնել: չ. 1. Կիսուել, կէսին հասնել: 2. Հաւասարուել: 3. Նմանուել: 4. Լրանալ:

ՀԱՍԱՐԱԿՈՐԴ, ի, աց, ա. Հաւասար չափով մասնակից, ուրիշին հաւասար, հաղորդակից, վիճակակից:

ՀԱՍԱՐԱԿՈՐԴԵԼ, եցի, ն. Մասնակից` կցորդ անել` դարձնել: եցայ, կ. չ. Մասնակից` կցորդ լինել, կցորդ դառնալ:

ՀԱՍԱՐԱԿՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաղորդակցութիւն, մասնակցութիւն, կցորդութիւն: 2. Բոլորին հաւասարապէս պատկանելը, հանրային լինելը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաղորդակցութիւն, մասնակցութիւն, կցորդութիւն: 2. Հաւասար լինելը, հաւասարութիւն: 3. Կէսը, մէջտեղը:

ՀԱՍԿԱՔԱՂ, ա. Մնացած հասկերը քաղող` հաւաքող: գ. 1. Հասկաքաղութիւն: 2. Արտում մնացած հասկ:

ՀԱՍՈՒ, ա. 1. Վրայ հասնող, տիրող, իշխող, ձեռնհաս: 2. Հասկացող, ըմբռնող, գլխի ընկնող, վերահասու, տեղեակ: 3. Հասանելի, իմանալի:

ՀԱՍՏԱԽԱՐԻՍԽ, ա. Հաստատուն հիմքով, հիմքը ամուր:

ՀԱՍՏԱՁԻԳ, գ./ա. 1. Պինդ ձգուած` լարուած (աղեղ): 2. Պինդ ձգող, կորովաձիգ (աղեղնաւոր):

ՀԱՍՏԱՅԱՐԿ, ա. 1. Հաստատուն` ամուր հարկ ունեցող, հաստաձեղուն: 2. Ամրակառոյց, ամուր, ամրակուռ:

ՀԱՍՏԱՏ, ի, ից, ա. 1. Ամուր, պինդ, չխախտուող, հաստատուն: 2. Ստոյգ, իրական: մ. Հաւաստիօրէն, ստոյգ կերպով: գ. Երկրաչափական հաստատուն մարմին:

ՀԱՍՏԱՏԵԼ1, եցի, ն. 1. Ամուր դնել` զետեղել, ամրացնել, պնդացնել: 2. Կանգնեցնել: 3. Կազդուրել, առողջացնել: 4. Կարգել, սահմանել, որոշել: 5. Ստեղծել, անել:

ՀԱՍՏԱՏԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Յենուել, կռթնել: 2. փխբ. Ապաւինել: 3. Կատարուել: 4. Համոզուել:

ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաստատուն` անխափան լինելը, ամրութիւն: 2. Ուժ, զօրութիւն 3. Ստոյգ լինելը, ապացոյց: 4. Հիմնարկ, հիմնարկութիւն: 5. Նեցուկ, յենարան, պատուանդան: 6. Երկնքի օդային աւազան:

ՀԱՍՏԱՏՈՒՆ, տնոյ, ոց, ա. 1. Ամուր, պինդ, անշարժ, անդրդուելի: 2. Տոկուն, դիմացկուն, ուժեղ, զօրեղ: 3. Ճշմարիտ, ստոյգ, անկասկածելի, հաւաստի: 4. Հաւատարիմ, նուիրուած, ընդունելի: գ. Երկարութիւն` լայնութիւն` խորութիւն ունեցող երկրաչափական մարմին: մ. Հաստատապէս, հաստատաբար:

ՀԱՍՏԵԼ, եցի, ն. 1. Հաստատել, ամրացնել, պնդացնել, արմատաւորել: 2. Սահմանել, որոշել, կարգել: 3. Ստեղծել, յօրինել: 4. Հաստատուն բան` յիշատակ գրել:

ՀԱՍՏԻՉ, տչի, ա./գ. Ստեղծող, հաստատող, արարիչ (Աստուած): ա. Զօրացնող, ուժեղացնող:

ՀԱՍՏՈՒԱԾ, ոյ կամ ի, ոց, գ. 1. Ստեղծուած բան, շինուածք, կերտուածք, կառուցուածք: 2. Կառուցուած` ստեղծուած բան (շէնք):

ՀԱՏԱԾ, ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Կտրուածք, կտոր, մաս, հատուած: 2. Կտրուած տեղը` մասը: ա. Կտրած:

ՀԱՏԱԿՈՏՈՐա. Կցկտուր, կտրտուած,

ՀԱՏԱԿՏՈՒՐկրճատուած: գ. Կտրուած` իրարից առանձնացուած մասեր: մ. Մասերի բաժանելով, կտոր-կտոր անելով:

ՀԱՏԱՀԱՐՑ, գ. Հատիկների միջոցով հմայութիւն անող մարդ` կախարդ: ա. Հատիկներով հմայութեանը վերաբերող:

ՀԱՏԱՆԵԼ, հատի, հա՛տ, ն. 1. Սուր գործիքով կտրել, հատել, կտրատել: 2. Վերացնել: 3. Կրճատել, կարճացնել, համառօտել: 4. Դադարեցնել, վերջացնել, սպառել: 5. Պատռել, ճեղքել, կտրելանցնել, ճանապարհ բանալ: 6. Որոշել, սահմանել, ընտրել, կարգել: 7. Վճռել, վճիռ կայացնել: 8. Պեղել-հանել (հանքանիւթ): 9. Դրամ կտրել: հատայ, հատի՛ր, կ. չ. 1. Կտրուել (գլուխը, ձեռքը, մատը, թոկը եւն): 2. Ցայտել, ցոլալ (լոյսը), տարածուել, ծաւալուել: 3. Անառակ` անբարոյ վարքով ապրել:

ՀԱՏՈՒԱԾ, ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Կտրելը, կտրուելը, կտրուածք: 2. Հատուած, բաժին, բաժանում, կտոր, մաս: 3. Անջատում, հայրենի երկրից հեռանալը, գաղթելը, գաղթ: 4. Գաղթող` գաղթած մարդ կամ մարդիկ, գաղթական:

* Հատուած գնալ` երթալ, Գաղթել, վտարանդի դառնալ:

ՀԱՏՈՒԱԾԵԼ (իմ), եցայ, եալ, չ. Հայրենի երկրից հեռանալ, գաղթել, վտարանդի լինել, բաժանուել, անջատուել, առանձնանալ, օտարանալ:

ՀԱՏՈՒՄՆ, գ. 1. Կտրելը, կտրուելը: 2. Գետինը փորելը: 3. Բաժանում: 4. Հատնելը (մի բանի), սպառուելը:

ՀԱՏՈՒՑԱՆԵԼ, տուցի, տո՛, պբ. 1. Պարտքը վերադարձնել, վճարել: 2. Փոխարէնը տալ, մի բանի փոխարէն որեւէ բան անել: 3. Պարտքը կատարել: 4. Վրէժ առնել, վրէժը կրել: 5. Պատասխան տալ, հաշիւ տալ: 6. Կտրել, անջատել:

ՀԱՏՈՒՑՈՒՄՆ, ցման, գ. 1. Հատուցելը, հատուցուելը, փոխհատուցում, փոխարինութիւն: 2. Պարտքը մարելը, վճարելը, վճարում: 3. Բարերարութիւն, երախտիք: 4. Վրէժխնդրութիւն, պատիժ: 5. Մատուցելը, տալը, տուրք: 6. Կտրելը, կտրուելը, հատնելը:

ՀԱՐԱԶԱՏ (պհլ.), ի, աց, ա./գ. Արիւնակից, ազգակից, ազգական, մերձաւոր. նոյն ծնողների զաւակ: ա. Բուն, իսկական, ճշմարիտ, անխարդախ:

ՀԱՐԱԶԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հարազատ` նոյն ծնողներից լինելը: 2. Մօտիկ, ազգականութիւն, մերձաւորութիւն, մտերմութիւն: 3. Ճշմարտութիւն, ստուգութիւն, իսկութիւն:

ՀԱՐԹ, ի, ից, ա. 1. Ողորկ, կոկ, ոչ խորդուբորդ, յարդարուած: 2. Պարզ, անպաճոյճ: 3. Անթերի, գեղեցիկ: 4. Ցածր, մեղմ: մ. Հաւասարապէս, միօրինակ, ուղղակի, միակերպ: նխ. Հաւասար, նման, պէս:

ՀԱՐԹԱՅԱՐՄԱՐ, ա. 1. Հարթ եւ յարմար: 2. փխբ. Միաբան, անվրդով: մ. Շատ յարմար, հաւասարակշռուած կերպով:

ՀԱՐԹԵԼ, եցի, ն. 1. Հարթ` տափակ դարձնել, հարթութեան վերածել: 2. փխբ. Ուղղել, կոկել, շտկել: 3. Արգելքները վերացնել:

ՀԱՐԹՆՈՒԼ կամ ՀԱՐԹՉԵԼ (իմ), թեայ, թի՛ր, թուցեալ, չ. Վախից` անակնկալից վեր կամ դուրս ցատկել` թռչել, խրտնել, փախչել:

ՀԱՐԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Հարթ` կոկ` տափակ լինելը: 2. Հաւասարութիւն, համաչափութիւն, զուգակշռութիւն: 3. Համաձայնութիւն, միաբանութիւն: 4. Մեղմութիւն, հանդարտութիւն: 5. Ուղղութիւն:

ՀԱՐԿ, ի, աւ կամ իւ, աց, գ. 1. Պարտադիր վճար, տուրք, տուգանք: 2. Ծառայութիւն, սպասաւորութիւն, գործ: 3. Կարիք, պէտք, պահանջ, պահանջմունք, անհրաժեշտութիւն: 4. Բռնադատութիւն, հարկադրանք, ա. Հարկաւոր, անհրաժեշտ, կարեւոր:

* Հարկ(ս) հարկանել, Հարկ վճարել` տալ:

* Ի հարկի կամ

* ընդ հարկաւ կացուցանել` արկանել` դնել` առնել, Հարկատու դարձնել, հարկի ենթարկել, վրան հարկ դնել:

* Ի հարկէ, գ. Հարկադրանք, անհրաժեշտութիւն: մ. 1. Ակամայ, բռնի: 2. Անհրաժեշտաբար:

* Հարկաւ, գ. Բռնադատութիւն: մ. Ակամայից, բռնութեամբ:

ՀԱՐԿԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Հարկի վճարումը իր վրայ վերցնելը, հարկատուութիւն:

ՀԱՐԿԱՀԱՐ, ա./գ. Ծառայութիւն մատուցող` կատարող, ծառայ, աղախին:

ՀԱՐԿԱՆԵԼ1, հարի, հա՛ր, ն. 1. Զարկել, խփել, հարուածել, հարուածներ հասցնել: 2. Ծեծել, գանահարել: 3. Քնար հնչեցնել` նուագել, փող փչել: 4. Վիրաւորել, խոցել, խայթել: 5. Պատժել, աւերել, վնասել: 6. Վրան զարկել` կանգնեցնել: 7. Խփել, թակել, բախել: 8. Բաղդատել, համեմատել: 9. Դրոշմել, սեան վրայ գրել, գրի առնել: 10. Հարկ տալ, վճարել: 11. Անել, կատարել, վարել: 12. Կտրել, կոտրել, ջարդել (փայտ): 13. Կոտորած սարքել, սպանել: 14. Հողի մէջ մխրճել, մեխել:

* Հարկանել զանձն, Վշտահար լինել, յուսահատուել, տրտմել:

* Հարկանել զճանապարհ, Ճանապարհ կտրել, անցնել:

* Ընդ միտ հարկանել, Մտքով անցկացնել, մտքում դնել, մտածել, ըմբռնել, խելամուտ` հասու լինել:

* Հարկանել դրամ, Մետաղադրամ կտրել:

* Հուր հարկանել, 1. Կրակ վառել: 2. Կրակ տալ, այրել:

* Հարկանել զպատերազմ, Պատերազմ սկսել` վարել:

* Զահի հարկանել, Սաստիկ վախենալ, ահաբեկուել:

* Հարկանել ի գուճս, Ծնկի գալ, ծնկների վրայ ընկնել:

* Հարկանել յորոգայթս, Ծուղակի մէջ ընկնել:

* Հարկանել ի կնոջ, Կնոջ սիրով տարուել, սիրահարուել:

ՀԱՐԿԱՆԵԼ2 (իմ), հարայ, կ. չ. ՀԱՐԿԱՆԵԼ1-ի նոյն նշանակութիւնները, նաեւ` 1. Սիրահարուել: 2. Անձնատուր լինել մի բանի, հակուել, ցանկասիրութիւնից իրեն կորցնել: 3. Պատահել, վրայ գալ, դէպք լինել (միադիմի նշանակութեամբ):

ՀԱՐԿԱՊԱՀԱՆՋ, ի, ից կամ աց, ա. Հարկադրանքով պահանջող` ստիպող: գ. Հարկահաւաք, հարկահան:

ՀԱՐԿԱՊԱՀԱՆՋԵԼ, եցի, չ. Հարկ պահանջել, հարկադրել, ստիպել:

ՀԱՐԿԱՊԱՀԱՆՋՈՒԹԻՒՆ, գ. Հարկերը պահանջելը, ստիպելով հարկ հաւաքելը:

ՀԱՐԿԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Հարկի` հարկադրանքի` կալանքի տակ եղած, հարկադրուած, ստիպողաբար եղած: 2. (կրօն.) Ծառայութեան` սպասաւորութեան ենթակայ, հնազանդ, կամակատար: 3. Սպասարկող պաշտօնեայ: 4. Կարեւոր, անհրաժեշտ: 5. Մտերիմ, մերձաւոր: գ. Բնական կարիք:

ՀԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հարկադրուած լինելը, ստիպմունք, բռնադատութիւն, հարկադրանք: 2. Պարտադիր ծառայութեան մէջ լինելը, սպասաւորութիւն: 3. Պէտք, կարիք, պահանջմունք:

ՀԱՐԿԵԼ, եցի, ն. 1. Հարկադրել, ուժով ստիպել: 2. Հարկի տակ դնել, պահանջել: եցայ, չ. Հարկի տակ ընկնել, հարկատու դառնալ, ծառայել:

ՀԱՐԿԵՒՈՐ, ի, աց, ա. Պատուի` յարգանքի արժանի, պատուաւոր, յարգելի, պատկառելի, ակնածելի:

ՀԱՐՃ, ի, ից, գ. Օրինական կնոջ հետ միաժամանակ պահուող կին:

ՀԱՐՃՈՐԴԷԳԻՐ, գ. Հարճի` օրէնքով որդեգրուած զաւակ:

ՀԱՐՃՈՐԴԻ, դւոյ, ոց, գ. Հարճի որդի, հարճից ծնուած զաւակ:

ՀԱՐՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Զարկ, բախիւն: 2. Հարուածներ տալը, հարուածելը, խփելը, ծեծ: 3. Վէրք, խայթուածք (օձի, կարիճի եւն): 4. Կոտորած, սպանութիւն: 5. Տանջանք, չարչարանք: 6. Պատիժ, չարիք, պատուհաս:

ՀԱՐՈՒԱԾԵԼ, եցի, ն. 1. Մի բանի զարկել, խփել: 2. Կոտորել, խորտակել, վանել: 3. Խայթել: 4.փխբ. Պատժել, պատուհասել:

ՀԱՐՈՒՍՏ, րստի, աց, ա. 1. Ուժեղ, հզօր, զօրեղ, կարող: 2. Թիկնաւէտ: 3. Ուժի շնորհիւ իշխող, բռնակալ: 4. Մեծատուն, ունեւոր: 5. նման. Երկարատեւ, երկարաձիգ:

ՀԱՐՍՏԱՀԱՐԵԼ, եցի, ն. 1. Ուժի զօրութեամբ` բռնութեամբ նեղել, ճնշել, նուաճել, ընկճել: 2. Ուժգին հարուածով մխրճել հողի մէջ, մեխել: 3. Պնդացնել, ամրացնել:

ՀԱՐՍՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ուժեղանալ, զօրանալ, հզօրանալ: 2. Ուժով իշխել, բռնակալի նման տիրել: 3. Առատօրէն ապրուստի միջոցներ ձեռք բերել:

ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուժեղութիւն, հզօրութիւն, բռնակալութիւն: 2. Իշխող` գահակալող տոհմ: 3. Առատութիւն, ճոխ ունեցուածք: 4. Տեւականութիւ. (ժամանակի):

ՀԱՐՑԱԿԱՆ, ա. 1. Հարցում արտայայտող: 2. Անորոշ, կասկածելի, թէական: 3. Հմայութիւններին` մոգութեանը վերաբերող` յատուկ, կախարդական, մոգական:

ՀԱՐՑԱՓՈՐՁ, ի, աց, գ. Հարցուփորձ, դատական քննութիւն, հարցաքննութիւն:

* Ատեան կամ

* հանդէս հարցափորձի, Հրապարակային հարցուփորձի տեղ, դատական դահլիճ:

ՀԱՐՑԱՓՈՐՁԵԼ, եցի, ն. 1. Դատական հարցուփորձ` հարցաքննութիւն կատարել, հարցաքննել: 2. Հարցուփորձ անել, զննել, հետազօտել:

ՀԱՐՑՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Հարցնելը, հարցմունք: 2. Հարց, հարցուփորձ: 3. Հարցաքննութիւն: 4. Տարակուսանք, առարկութիւն:

ՀԱՐՑՈՒԿ, ցկի, աց, գ. Հեթանոս աստուածներին հարցում անող` գուշակութիւն անելու համար, սուտ մարգարէ, գուշակ, կախարդ, դիւթ, վհուկ, մոգ:

ՀԱՑԿԱՏԱԿ, ի, աց, ա. Ուրիշի ճաշկերոյթին զուարճացնող, հացի համար շողոքորթող, ձրիակեր, պորտաբոյծ:

ՀԱՑՏՈՒ, տուի, աց, գ. 1. (կրօն.) Հաց տուող, բոլորին կերակրող (մակդիր աստծու): 2. Հացկերոյթ կազմակերպող` հացկերոյթով մեծարող անձ:

ՀԱՒԱԴԷՏ, դիտի, տացա./գ. Թռչունների

ՀԱՒԱՀՄԱՅթռիչքը դիտելով` նրանց ձայնը լսելով` գուշակութիւններ անող. գուշակ:

ՀԱՒԱԽՕՍ, ի, գ. Աքաղաղի կանչելու ժամանակը, աքլորականչ, լուսադէմ:

ՀԱՒԱԿ, ի, աց, գ. 1. Սկիզբ, սկզբնապատճառ: 2. Դրդող, հրահրող անձ: 3. Առաջնորդ: 4. Հեղինակ:

ՀԱՒԱՆ, գ. Հաւանութիւն, համաձայնութիւն, յօժարութիւն: ա. Համաձայն, միաբան, կամակից:

* Ի հաւան ածել (զոք), Մէկին հաւանութեան բերել, համոզել, յորդորել, համաձայնեցնել:

* Ի հաւան գալ, Հաւանութեան գալ, համաձայնուել, համոզուել:

ՀԱՒԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Համոզելու` համոզիչ խօսք, ճարտարախօսութիւն, քաղցրախօսութիւն:

ՀԱՒԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Համաձայնող, ընդունող, դիւրահաւան: 2. Ինքնակամ, ինքնայօժար: 3. Հլու-հնազանդ, անսացող: 4. Հաւանութիւն` համաձայնութիւն արտայայտող, հաստատողական: 5. Համաձայնութիւն բերող, համոզիչ: 6. Ճշմարիտ` իրական թուացող, ճշմարտանման:

ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Համոզիչ` համաձայնեցնող խօսք` հանգամանք: 2. Հաւատարմութիւն, վստահութիւն:

ՀԱՒԱՆԵԼ (իմ), եցայ, չ. 1. Հնազանդուել, լսել, ականջ դնել: 2. Հաւանութիւն` հաճութիւն յայտնել, համաձայնել: 3. Կամակից` համախոհ լինել:

ՀԱՒԱՍԱՐ (պհլ.), ի, աց կամ ից, ա. 1. Հաւասարաչափ, համանման, միատեսակ, համապատասխան: 2. Ընդհանուր, հասարակական: 3. Մասնակից, կցորդ, ընկերակից: 4. փխբ. Արժանի, պատուակից: գ. Յարեւնման օրինակ, պատճէն: նխ. Նման, ըստ, համաձայն, պէս: մ. Հաւասարապէս, անխտիր, միաժամանակ:

ՀԱՒԱՍԱՐԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Ուրիշին հաւասար գործել, ուրիշի նման մի բան անել:

ՀԱՒԱՍԱՐԱԿԻՑ, կցի, աց, ա. 1. Համահաւասար, զուգահաւասար: 2. Միաբան, ձայնակից: 3. Կցորդ, մասնակից, բաժանորդ:

ՀԱՒԱՍԱՐԱԿՇԻՌ, ա. 1. Նոյն կշիռը` ծանրութիւնն ունեցող, զուգակշիռ, հաւասար, համապատասխան, համեմատ: 2. Իրար հակադիր եւ հաւասար (ուժ, ծանրութիւն եւն): գ. Հաւասարակշռութիւն:

ՀԱՒԱՍԱՐԵԼ1, եցի, ն. 1. Հաւասար դարձնել, հաւասարեցնել, նմանեցնել: 2. Մասնակից` բաժանորդ դարձնել:

ՀԱՒԱՍԱՐԵԼ2, եցի եւ եցայ, չ. 1. Հաւասար դառնալ, հաւասարուել: 2. Համեմատուել, բաղդատուել: 3. Հաղորդակից` մասնակից` կցորդ լինել, համախոհ լինել:

ՀԱՒԱՍԱՐՈՐԴ, ի, աց, ա. Հաւասար իրաւունքով հաղորդ` կցորդ, լիահաւասար մասնակից:

ՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաւասար լինելը, համաչափութիւն, հաւասարկցութիւն: 2. Միաբանութիւն, մտերմութիւն: 3. Հաղորդութիւն, մասնակցութիւն: 4. Բաղդատութիւն, համեմատութիւն:

ՀԱՒԱՍՏԵԱՒմ. 1. Հաւաստի կերպով,

ՀԱՒԱՍՏԱՊԷՍհաստատապէս, աներկբայօրէն: 2. Ստոյգ կերպով, յայտնապէս:

ՀԱՒԱՏԱԼ, ացի, տա՛, ցէ՛ք, ն. 1. Հաւատ ընծայել, ընդունել` հաստատել իբրեւ իրողութիւն` ճշմարտութիւն: 2. Վստահութեամբ յանձն առնել, վստահել: 3. Վստահելով մէկին աւանդել` յանձնել, վստահութիւն ունենալ: 4. Յուսալ:

ՀԱՒԱՏԱՐԻՄ, րմի, աց, ա. 1. Խօսք չդրժող, անձնուէր, անդաւաճան, վստահելի, յուսալի: 2. Ճիշտ, ստոյգ, հաւաստի, ընդունելի: 3. Հաստատուն, ապահով: մ. Հաւատարմութեամբ, հաւաստի կերպով:

ՀԱՒԱՏԱՐՄԱՆԱԼ, ացայ, չ. 1. Հաւատարիմ` վստահելի դառնալ: 2. Հաւատալի` հաւաստի դառնալ, ստուգուել, հաստատուել: 3. Աներկբայ` անկասկած լինել, հաւատալ:

ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաւատարիմ` վստահելի լինելը, վստահութիւն, անկեղծութիւն: 2. Ճիշտ` ստոյգ` հաւաստի` հաւատալի լինելը, արժանահաւատութիւն:

ՀԱՒԱՏԱՒՈՐ, ի, ացա. (եկեղ.)

ՀԱՒԱՏՈՒՀԻ, հւոյ, եացՄիանձնուհի, կրօնաւորուհի: գ. Հաւատացեալ կոյս` կուսակրօն, կին. մայրապետ:

ՀԱՒԱՔԱԲԱՆԵԼ, եցի, ն. 1. Հաւաքաբանութիւն անել, հաւաքաբանութեամբ խօսել կամ գրել: 2. նման. Ճարտարել, հնարել, ստեղծագործել:

ՀԱՒԱՔԵԼ, եցի, ն. 1. Մի տեղ ի մի բերել, ժողովել: 2. Գումարել, խմբել, համախմբել: 3. Ամբարել, կուտակել, դիզել: 4. Հաւաքաբանել:

ՀԵԶ, ոյ, ոցա. Մեղմ, հանդարտ, հլու,

ՀԵԶԻԿհամեստ, քաղցրաբարոյ: մ. Մեղմ` հանդարտ կերպով, հեզաբար:

ՀԵԹԱՆՈՍ (յուն., ասոր.), ի, աց, գ. 1. Օտար` ուրիշ ազգ, ոչ հրեայ: 2. Յոյն, հելլենացի: ա. Անհաւատ, այլադաւան, կռապաշտ, բարբարոս:

ՀԵԹԱՆՈՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Հեթանոս` այլազգի լինելը (ըստ հին հրեաների): 2. Դիցապաշտութիւն, կռապաշտութիւն, բազմաստուածութիւն:

ՀԵԾԱՆԵԼ (իմ), ծայ, ծի՛ր, ծեալ, չ. 1. Չորքոտանի կենդանու վրայ նստել, հեծնել: 2. Կառք նստել:

* Հեծանել զկնի ուրուք, Ձի հեծնել` մէկին հետամուտ լինելու` հալածելու համար:

ՀԵԾԵԼԱԶՕՐ, րու, աց, գ. 1. Այրուձի, հեծեալների գունդ: 2. Ասպետ: ա. Հեծեալներից բաղկացած:

ՀԵԾԵԼԱԿԱՆ, ա. 1. Հեծեալին` ձիաւորին յատուկ` վերաբերող: 2. Ձիուն յատուկ` վերաբերող:

ՀԵԾԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Ձի հեծնելը, ձիավարելը, ձի հեծած արշաւելը, ձիով պատերազմ գնալը: 2. Շահատակութիւն, ասպատակութիւն:

ՀԵԾԵԾԵԼ, եցի, չ. Վշտից հառաչանքներ արձակել, հոգոց հանել, լաց ու կոծ անել:

ՀԵԾԵԾԵԼԻ, ա. Հեծեծանքի արժանի, ցաւալի, ողբալի:

ՀԵՂԳ, ի, աց, ա. 1. Ծոյլ, պղերգ, հոյլ, անհոգ, ալարկոտ, դանդաղկոտ: 2. Ծոյլին յատուկ: 3. Ծուլօրէն կատարուած. 4. Խեղճ, թշուառ, ողորմելի, դժբախտ, եղկելի:

ՀԵՂԳԱԳՆԱՑ, ա. Դանդաղ շարժուող, դանդաղաշարժ:

ՀԵՂԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Հեղգ լինելը, ծուլութիւն, անհոգութիւն: 2. Դանդաղաշարժութիւն, ծանրաշարժութիւն, դանդաղկոտութիւն:

ՀԵՂԵՂԱՏ, ի, աց, գ. 1. Հեղեղի փորած հունը, որով ջրի հոսանքն անցնում է: 2. Ցամաքած հեղեղի հուն, լեռնահովիտ, ձոր: 3. փխբ. Հեղեղ:

ՀԵՂՁԱՄԱՂՁՈՒԿ, ա. 1. Շնչասպառ եղած, խեղդուած: 2. Խեղդող, խեղդիչ: մ. Շնչասպառ` սրտապատառ լինելով` անելով:

ՀԵՂՁԱՆԱԽԱՆՁ, ա./մ. Նախանձից ինքն իրեն ուտող` ուտելով:

ՀԵՂՁՈՒՄՆ, ձման, գ. 1. Խեղդուելը: 2. լայնաբար` Սրտնեղութիւն:

ՀԵՂՁՈՒՑԵԱԼ, ելոյ, ոցա. Խեղդուած, ՀԵՂՁՈՒՑԻԿ, ցկի, ացխեղդամահ եղած: ՀԵՂՁՈՒՑԻՉ, ա. Խեղդող:

ՀԵՂՈՒԼ, հեղի, հե՛ղ, ն. 1. Թափել, հոսեցնել: 2. Լցնել: 3. Դատարկել: 4. Ծաւալել, տարածել, սփռել: 5. Հալեցնել: 6. Դիզել: կ. չ. 1. Խմբուել, հաւաքուել, թափուել: 2. Յարձակուել, վրայ տալ: 3. Թուլանալ, մարել:

ՀԵՂՈՒՍԵԼ, սի, ն. 1. Հեղոյսներով պնդացնել` ամրացնել, բեւեռել, գամել, մեխել: 2. նման. Կցել, միացնել, միաւորել, միահիւսերի (նախկին ասածին):

ՀԵՆԳՆ, նի, նոջ, գ. 1. Հեգնանք, ծաղր, կատակ, նախատինք: 2. Հակառակութիւն, դիմադարձութիւն, յամառութիւն:

* Ի հենգն արկանել, Հեգնել, ծաղրի առարկայ դարձնել:

* Ընդ հենգն` ընդ հենգս ելանել, Դէմ կանգնել, հակառակուել:

ՀԵՇՏԱՆՔ, աց, գ. տե՛ս ՀԵՇՏՈՒԹԻՒՆ:

ՀԵՇՏԱԽՏՈՒԹԻՒՆ, գ. Մարմնական ցանկութիւն, ցանկասիրութիւն, վաւաշոտութիւն:

ՀԵՇՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Հոգեկան բաւականութիւն, հաճոյք, զուարճութիւն: 2. Հեշտասիրութիւն, հեշտանք, ցանկասիրութիւն:

ՀԵՇՏԱԿՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ցանկալի` հաճելի լինելը: 2. Բաւականութիւն, հաճոյք, բերկրութիւն:

ՀԵՇՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սրտի ուզածը վայելել, հաճոյք ստանալ: 2. Բերկրել, ուրախանալ: 3. Հեշտ` դիւրին դառնալ:

ՀԵՇՏԱՊԱՏԻՐ, ա. Հեշտութեամբ խաբուող, դիւրախաբ:

ՀԵՇՏԱՍԷՐ, սիրի, աց, ա. 1. Ցանկասէր, վաւաշոտ: 2. Հեշտասէրին եւ հեշտասիրութեան յատուկ` վերաբերող, ցանկասիրական:

ՀԵՇՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հեշտասէր լինելը, հեշտասէրի յատկութիւնը: 2. Փափկասիրութիւն, հաճոյքների նկատմամբ սէր:

ՀԵՇՏԱՐԱՐ, ա. 1. Զուարթացնող, հաճոյք պատճառող: 2. Ցանկասիրական, մարմնական հաճոյք բերող:

ՀԵՇՏԸՆԿԱԼ, ա. 1. Հեշտութեամբ ընկալուող` հասկանալի: 2. Հաճոյքով ընդունուող, ախորժելի, ցանկալի:

ՀԵՇՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաճելի` ախորժելի` ցանկալի լինելը: 2. Հաճոյք, բերկրութիւն, զուարճութիւն: 3. Զգայական կամ մարմնական հաճոյք:

ՀԵՌԱԼ, ացի, չ. Հակառակութիւն, կռիւ` վէճ ունենալ, հակառակուել, կռուել. ոխ պահել, նախանձել:

ՀԵՌԱԿԱՅՈՒԹԻՒՆ գ. 1. Հեռու տեղ գտնուելը, հեռակայ լինելը: 2. Երկու կէտերի միջեւ ընկած տարածութիւն, հեռաւորութիւն:

ՀԵՌԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Հեռւում գտնուող. բացակայ: 2. Ազգականութեամբ հեռու` ոչ մերձաւոր: 3. Տարաշխարհիկ, օտարական, օտար: 4. Ժամանակով հեռու, երկար ժամանակով:

ՀԵՌԻ, ա. Հեռու, հեռաւոր, երկար: մ. Որոշ հեռաւորութեան` տարածութեան վրայ, հեռաւորութեամբ: նխ. Առանց, բացի:

ՀԵՍԿ, ոյ, հեսկք կամ հեսկեան, գ. 1. Չուան, պարան (առագաստի): 2. Խսիր` հիւսած պարան` ոտքին փաթաթելու համար:

ՀԵՍՏ, ի, իցա. ՀԵՍՏՈՒԹԻՒՆ, Անհնազանդ, հակառակ: գ. Անհնազանդութիւն, հակառակութիւն:

ՀԵՏԱՔՐՔԻՐ, ա. 1. Հետքերը քննող` պրպտող, մանրամասնութիւնների հետեւից ընկնող: 2. Հետաքրքրական. մ. Աւելորդ անգամ, դատարկ տեղը:

ՀԵՏԵՒԱԿ, ի, աց, ա. 1. Ոտքով գնացող, հետիոտն: 2. Հետեւակից բաղկացած: 3. փխբ. Նուաստ, անշուք, անարգ, ստոր: 4. Արձակ, ոչ չափածոյ: 5. Յետագայ, յաջորդ: գ. Հետեւակ զինուոր` ջոկատ` զօրք: մ. 1. Ոտքով, քայլելով: 2. փխբ. Նուաստաբար, անշուք կերպով:

ՀԵՏԵՒԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Նուաստ` ստոր` ցած` անարգ լինելը, ստորաքարշութիւն, նուաստութիւն: 2. Հետեւակ զօրքի բազմութիւն:

ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Մէկի հետեւից գնալը, հետեւելը: 2. Առաջ գնալը` շարժուելը, ճանապարհը շարունակելը: 3. Ընթացք, կարգ:

ՀԵՐԱԿՏՐՈՒԹԻՒՆ, գ. (եկեղ.) Գլխի մազերը խուզելը` իբրեւ կղերականութեան կամ աշխարհիկ կեանքից հրաժարուելու նշան:

ՀԵՐԱՐՁԱԿ, ի, աց, ա. Մազերն արձակած` թողած: մ. Մազերն արձակ թողնելով` արձակելով:

ՀԵՐԵՏԻԿՈՍ (յուն.), ի, աց, ա./գ. Կրօնական ուղղափառ դաւանանքից շեղուող, հերձուածող, աղանդաւո. (անձ):

ՀԵՐԻՒՆ, րան կամ եան, գ. Երկաթէ սրածայր գործիք` ծակելու` խազելու համար:

ՀԵՐՁ, ի, ից, ա. Ճեղքած, պատռուած: գ. Ճեղք, պատռուածք:

ՀԵՐՁԱՄԱՀ, ա. (կրօն.) Ճեղքուած ջրերի մէջ խեղդամահ եղած (Կարմիր ծովում խեղդուած փարաւոնի եւ նրա զօրքի մասին, որոնք հետապնդում էին հրեաներին):

ՀԵՐՁԱՆԵԼ, հերձի, հե՛րձ, ն. 1. Սրով ճեղքել` երկու մասի բաժանել: 2. (բժշկ.) Կտրելով բացել մարմնի օրգանները, անդամահատել: 3. Կոտրել, կոտրատել. ձայ. չ. Երկպառակութիւն գցել:

ՀԵՐՁՆՈՒԼ, ձայ, չ. Պատռուել, պայթել:

ՀԵՐՁՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Պառակտում, երկպառակութիւն, անմիաբանութիւն, տարաձայնութիւն (մարդկանց, կարծիքների): 2. Մասնաւորապէս` պառակտում եկեղեցու մէջ: 3. Եկեղեցու ընդունած դաւանանքին հակառակ դաւանանք, հերետիկոսութիւն:

ՀԵՐՁՈՒԱԾՈՂ, ի, աց, ա. Եկեղեցու միութիւնից բաժանուած` պառակտուած: գ. Հերետիկոս, աղանդաւոր:

ՀԵՐՁՈՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. Հերձուածող լինելը, հերետիկոսութիւն:

ՀԵՐՁՈՒՄՆ, ձման, գ. 1. Ճեղքելը, ճեղքուելը, պատռելը, պատռուելը: 2. տե՛ս ՀԵՐՁՈՒԱԾ:

ՀԷՆ (պհլ.), հինի, ից, գ. 1. Հակառակորդի երկիրը թալանի ենթարկող թշնամական զօրք: 2. Աւազակ, ելուզակ, աւարառու: 3. Աւազակների խումբ, հրոսակախումբ, հրոսակ: 4. Ասպատակութիւն, յարձակում:

ՀԷՔ, հիքի կամ քոյ, ա. 1. Խեղճ, թշուառ, դժբախտ, ողորմելի, եղկելի: 2. Իր դժբախտութեան պատճառ հանդիսացող:

ՀԻՄՆ, ման, մունք, մանց, գ. 1. Պատի` շինութեան ներքեւի շարուածքը անմիջապէս գետնի վրայ: 2. փխբ. Յենարան, սկիզբ, հիմունք, պատճառ (որի վրայ յենւում են մի բան անելու համար): 3. Խորք, յատակ: 4. Հաստատուն` ամուր լինելը, ամրութիւն:

* Հիմն անկանել (իմ), Հիմք դրուել, հիմնուել, հիմնադրուել:

* Հիմն արկանել, Հիմք դնել` գցել, հիմնել:

ՀԻՄՆԱՓԱՅԼ, ա. Հիմքից կամ հիմքը փայլուն:

ՀԻՄՆԱՓԱՅԼԵԼ, եցի, ն. Հիմքից կամ հիմքը փայլեցնել, հիմքից պայծառացնել:

ՀԻՆ, հնոյ, ոց, ա. 1. Հնամենի, վաղեմի, հինաւուրց: 2. Սկզբի, առաջին, նախկին: գ. Նախնիներ, նախնիք:

* Հին աւուրց, Հին օրերի, շատ տարիքաւոր, ծերացած, ծեր, ալեւոր:

ՀԻՆԱԲԱՐ, մ. Աւազակի պէս, աւազակաբար:

ՀԻՆԱԽԱՂԱՑ, ա. Երբ աւազակախումբը շարժւում է` ասպատակութիւն է կատարում:

ՀԻՆԱՀԱԼԱԾ, ա. 1. Աւազակախմբից հալածուած: 2. Աւազակախումբը հալածող` քշող:

ՀԻՐ, ա. Երկնագոյն կապոյտ: գ. Այդ գոյնի զգեստ:

ՀԻՒԱՆԴԱՄԻՏ, մտի, աց, ա. Մտքով հիւանդ, խելքը կարճ, տկարամիտ, անհոգ, ծոյլ:

ՀԻՒԱՆԴԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Հոգեկան հիւանդութիւն, մտագարութիւն, ընկնաւորութիւն:

ՀԻՒԱՆԴԱՏԱԾՈՒԹԻՒՆ, գ. Հիւանդներին խնամելը` դարմանելը, խնամակալութիւն:

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Հիւանդ լինելը, հիւանդի վիճակը` դրութիւնը: 2. Առողջութեան խանգարում, վատառողջութիւն, տկարութիւն: 3. Ախտ, ցաւ:

ՀԻՒԹ, ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Նիւթ, տարր, բաղադրիչ: 2. Խոնաւութիւն: 3. Բոյսերի մէջ գտնուող հեղուկ նիւթ: ա. Հիւթեղ, հիւթալի:

ՀԻՒԾԱՆԵԼ (իմ), եցայ, չ. 1. Հիւծուել, մաշուել, հալումաշ լինել: 2. Ուժասպառ լինել, նուաղել, պակասել:

ՀԻՒՊԱՏՈՍ (յուն.), գ. Հին Հռոմում պետական բարձրագոյն ընտրովի պաշտօնեկան զոյգերից մէկը, փոխարքայ, կուսակալ:

ՀԻՒՊԱՐՔՈՍ (յուն.), գ. Գլխաւոր իշխան, կուսակալ, վարչապետ:

ՀԻՒՍ1, ի կամ ոյ, հիւսք, ից, . 1. Գլխի մազերի հիւսուածք, խոպոպիկներ, հիւսած մազեր: 2. Հիւսկեն զարդ:

ՀԻՒՍ2, ոյ, գ. Լեռներից ցած սահող` գլորուող ձեան զանգուած, ձիւնահիւս, հիւսք:

ՀԻՒՍԵԼ, եցի, եա՛, ն. 1. Հիւս անել, ոլորել: 2. փխբ. Իրար կցել, կապակցել, ընդելուզել, յարմարեցնել: 3. փխբ. Նիւթել:

ՀԻՒՍԿԷՆ, ա. Հիւսուած, հիւսածոյ:

ՀԻՒՍՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Հիւսուած բան, հիւսուածք: 2. Խօսքի հիւսուածք, շարադրութիւն, յօրինուածք:

ՀԻՒՐԱՏԵՍ, ա./գ. Հիւրերի կարիքները հոգացող, հիւրատան վերակացու` կառավարիչ:

ՀԻՒՐԸՆԿԱԼ, ի, աց, ա. Հիւր ընդունող, հիւր սիրող, հիւրասէր:

ՀԻՒՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հիւր` եկուոր` օտարական լինելը: 2. Օտարութիւն, պանդխտութիւն: 3. Հիւրընկալութիւն:

ՀԻՔԱՑԵԱԼ, ցելոյ, ոց, ա. Թշուառացած, խեղճացած, տառապած, ողորմելի, եղկելի:

ՀԻՔՈՒԹԻՒՆ, գ. Թշուառ` ողորմելի լինելը, թշուառութիւն, խեղճութիւն:

ՀԼՈՒ, ի, աց, ա. 1. Լսող, անսացող, հնազանդ, հեզ: 2. Հլուին յատուկ:

ՀԾԾԵԼ, եցի, չ. Ցածրաձայն խօսել` մի բան ասել` հարցնել, փսփսալ, շշնջա. (ականջին):

ՀՄԱՅԵԱԿ, եկի, աց, գ. Կախարդանք պարունակող գիր, համայիլ, հուռութ:

ՀՄԱՅԵԼ, եցի, ն. 1. Հմայութիւն անելով` բախտաւորութիւն գուշակել: 2. Հրապուրել, գրաւել, կախարդել, դիւթել:

ՀՄԱՅՈՒԹԻՒՆգ. 1. Հմայութիւն

ՀՄԱՅՔ (պհլ.), այիցանելը, կախարդանք, սուտ գուշակութիւն, կախարդութիւն: 2. Հմայական` մոգական իրեր` առարկաներ, հուռութ, համայիլ: 3. Հմայող:

ՀՄԱՆԱԼ,

* հմացեալ, չ. Անգութ` անխիղճ` տմարդի դառնալ, գազանանալ:

ՀՆԱԳԻՐ, գրի, աց կամ գրոյ, ոց, ա. Հին դէպքեր արձանագրող, մատենագիր: գ. Մատեան, հին գիրք:

ՀՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Հին գրուածք կամ հին ժամանակների մասին պատմութիւն:

ՀՆԱԶԱՆԴ, ի, ից, ա. 1. Մէկի հրամանին ենթարկուող եւ նրա կամքը կատարող, կամակատար, անսացող, հլու: 2. Հպատակ, ենթակայ:

ՀՆԱԶԱՆԴԵԼ1, եցի, ն. 1. Հնազանդ դարձնել, լսել եւ կատարել տալ: 2. Հպատակեցնել, նուաճել, ընկճել:

ՀՆԱԶԱՆԴԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Հնազանդ լինել, մէկին` մի բանի ենթարկուել, անսալ: 2. Հպատակուել, ընկճուել, ծնկի գալ:

ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Հնազանդուելը, հնազանդ լինելը, հլութիւն: 2. Ուրիշին ենթարկուելը, հպատակութիւն:

ՀՆԱՐ, ք, ի, իւգ. 1. Ճար, միջոց, եղաից, իւքնակ, ելք: 2. Հնարաւորութիւն, կարողութիւն, ջանք, ճիգ: 3. Մեքենայութիւն, խարդախութիւն, խորամանկութիւն: 4. Մեթոդ, ո. (ուսանելու կամ ուսուցանելու):

ՀՆԱՐԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Հնարաւորութիւն ունեցող, հնարամիտ, վարպետ, ձեռնհաս: 2. Որոգայթ լարող, դաւեր սարքող, նենգող: 3. Կարելի, իրագործելի:

ՀՆԱՐԱՒՈՐԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Հնար գտնել, հնարել, հայթայթել: 2. Հնարաւորութիւն ունենալ: 3. Ճիգ թափել, աշխատել, տքնել:

ՀՆԱՐԵԼ, եցի, եցայ, հ. 1. Հնարք` հնարաւորութիւն գտնել: 2. Գիւտ անել, յայտնագործել, մի բան ստեղծել, ճարտարել: 3. Ջանք գործադրել, ջանալ, ճիգ թափել: չ. (դիմազուրկ). Հնարաւոր` կարելի դառնալ:

ՀՆՁԵԼ, եցի, ն. 1. Հացաբոյսերը` խոտը մանգաղով կամ գերանդիով կտրել` քաղել: 2. փխբ. Ջարդել, կոտորել, ոչնչացնել, վերացնել:

ՀՆՉԵԼ, եցի, չ. 1. Ձայն հանել` արձակել: 2. Արձագանքել: 3. Շաչել, շառաչել: 4. Դղրդալ, շարժուել (ձայներից): 5. Աղաղակ բարձրացնել: 6. փխբ. Լսելի դառնալ, հռչակուել, տարածուել: 7. Շնչել: ն. Հնչեցնել:

ՀՈԳԱԲԱՐՁգ. Խնամատար,

ՀՈԳԵԲԱՐՁվերակացու: ա. 1.

ՀՈԳԱԲԱՐՁՈՒ, ի, ացՓութկոտ, փութաջան, ջանասէր: 2. Առաջնորդ, գլխաւոր, պետ:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Հոգաբարձու լինելը, հոգաբարձուի գործունէութիւնը: 2. Խնամք, հոգատարութիւն:

ՀՈԳԱԼ, ացայ, ցի՛ր եւ ացի, գա՛, չ. 1. Մտածմունքի մէջ ընկնել, տխրել, մտատանջուել, հոգսերից ճնշուել: 2. Մի բանի հոգսը քաշել, հոգ տանել:

ՀՈԳԵԽԱՌՆ, ա. (եկեղ.) Ս. Հոգու շնորհով խառնուած, մարգարէական, հոգեւոր:

ՀՈԳԵԽԱՌՆԵԼ (իմ), եցայ, չ. 1. (եկեղ.) Ս. հոգու հետ խառնուել` հաղորդակից լինել: 2. Հոգով միանալ ուրիշի հետ:

ՀՈԳԵԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. 1. (եկեղ.) Ս. Հոգու հետ հաղորդութիւն` մասնակցութիւն: 2. Շնորհք, մարգարէութիւն:

ՀՈԳԵԿՐՕՆ, ա. Հոգով կրօնաւոր, ճշմարիտ հաւատացեալ:

ՀՈԳԵՀԱՐՈՒՍՏ, ա. Հոգով հարուստ, հոգեւոր հարստութիւն ունեցող:

ՀՈԳԵՀՐԱՇ, ա. 1. Հոգով հրաշալի. 2. Հոգեւոր եւ սքանչելի, հոգեսքանչ:

ՀՈԳԵՂԷՆ, ղինի, աց, ա. 1. Անմարմին, աննիւթ, ոգեղէն: 2. Հոգեկան, հոգեւոր: գ. Անմարմին էակ, հրեշտակ:

ՀՈԳԵՄԱՏԵԱՆ, գ. (եկեղ.) Ս. Հոգու ազդեցութեամբ գրուած մատեան: ա. Սուրբ Հոգով գրուած:

ՀՈԳԵՆՈՒԱԳ, ա. (եկեղ.) Ս. Հոգու ներշնչումով նուագող կամ նուագուած (Դաւիթ Մարգարէի եւ սաղմոսների մասին):

ՀՈԳԵՇՆՈՐՀ, ա. (եկեղ.) 1. Ս. Հոգուց շնորհուած` տրուած: 2. Ս. Հոգու շնորհը կրող` ընդունող:

ՀՈԳԵՇՈՒՆՉ, ա. (եկեղ.) Ս. Հոգուց ներշնչուած` առաջ եկած:

ՀՈԳԵՌԱՆԴՆ, ա. 1. Հոգով վառուած` բորբոքուած: 2. Հոգին վառող` բորբոքող:

ՀՈԳԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Հոգու սպանութիւն, հոգին սպանելը` կորցնելը, մոլորութեան` մեղքերի մէջ գցելը:

ՀՈԳԵՏԵՍ, ի, աց, ա. Հոգով տեսնող, հոգու մէջ եղածը տեսնող, հոգու գաղտնիքները կռահող:

ՀՈԳԵՏՐՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Ս. Հոգուց շնորհ ստանալը կամ ուրիշներին հոգի տալը, հոգի ներշնչելը:

ՀՈԳԵՒՈՐ, ի, աց, ա. 1. Հոգուն յատուկ` վերաբերող, հոգեղէն, հոգեկան, աստուածային: 2. Բանական հոգի ունեցող, հոգեկիր: 3. Իմանալի, մտաւոր:

ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Հոգեւոր, հոգեկան: 2. (կրօն.) Հոգեղէն, աննիւթական: 3. (կրօն.) Ս.Հոգով եղած: 4. Հրեշտակներին յատուկ, հրեշտակային: գ. 1. Հոգեւորական տօն` խորհուրդ: 2. Հոգեւոր մարտ` կռիւ: 3. Զօրութիւն:

ՀՈԳԸՆԿԷՑ, ա. Ինքն իրեն հոգսերի մէջ գցող:

ՀՈԳԻ, գւոյ, ոց կամ եաց, գ. 1. Ոգի, կենդանի էակ, կեանք, կենդանութիւն: 2. Անձ, մարդ, անհատ: 3. Շունչ, հագագ, շնչառութիւն: 4. Հողմ, քամի: 5. Երեւակայական անմարմին էակ` բարի կամ չար: 6. Սիրտ, սիրայօժարութիւն:

ՀՈԼԱՆԵԼ, եցի, ն. 1. Զգեստը` ծածկոյթը` քօղը հանել, մերկանալ, բացել: 2. փխբ. Մերկացնել, բացայայտել, երեւան հանել:

ՀՈԼՈՎ, ի, ից, գ. 1. Թաւալում, ինքն իր վրայ պտոյտ գալը, գլորուելը, շրջան, պտոյտ: 2. (քեր.) Բառի հոլովման իւրաքանչիւր ձեւը:

ՀՈԼՈՎԵԼ, եցի, ն. 1. Պտտեցնել, թաւալել, գլորել: 2. փխբ. Դարձնել, փոփոխել: 3. (քեր.) Գոյականը թեքել ըստ հոլովների: եցայ. կ. չ. Գլորուել, թաւալուել, պտտուել, գալարուել:

ՀՈԼՈՎՈՒՄՆ, վման, գ. 1. Հոլովելը, հոլովուելը, պտտուելը, թաւալում, գլորում, շրջան, ընթացք: 2. փխբ. Յեղյեղում, փոփոխում: 3. (քեր.) Գոյականի թեքական հոլովաձեւերի ամբողջութիւնը:

ՀՈԾ, ի, ից, ա. 1. Խիտ, խիտ առ խիտ դիզուած, սեղմ, ստուար: 2. Լի, լեցուն: մ. Յաճախ, անընդհատ, կրկնուող:

ՀՈԾՈՒԹԻՒՆ, գ. Հոծ` խիտ` թանձր լինելը, խտութիւն, թանձրութիւն, պնդութիւն:

ՀՈՂ, ոյ, գ. 1. Երկրի վերին շերտի փուխր գորշագոյն նիւթը: 2. Գերեզման, շիրիմ: 3. Հողամաս, հողաբաժին, արտ: 4. Կալուածք, տիրոյթ:

ՀՈՂԱԴԱՐՁԻԼ, ձեալ, չ. Հող դառնալ, նորից հողի հետ խառնուել (մահից յետոյ):

ՀՈՂԱԾԻՆ, ծնի, աց, ա. 1. Հողից ծնուած` ստեղծուած, հողի ծնունդ, մարդ, ադամորդի: 2. Ցամաքային (կենդանի):

ՀՈՂԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Հողին յատուկ` վերաբերող: 2. Հողից բաղկացած, հողէ, հողեղէն: 3. Հողի` ցամաքի վրայ ապրող:

ՀՈՂԵՂԷՆ, ղինի, աց, ա. 1. Հողից շինուած` պատրաստած, կաւեղէն, խեցեղէն: 2. Հողից ստեղծուած, հողածին, մարմնաւոր: 3. Հողեղէն` մարդուն յատուկ:

ՀՈՂՄԱԿՈԾ, ա. Հողմերից ծեծուած, հողմահար:

ՀՈՂՄԱԿՈԾԵԼ (իմ), եցայ, եցեալ, չ. 1. Հողմից կոծուել` ծեծուել, հողմի հարուածներին ենթարկուել: 2. փխբ. Ալեկոծուել, տագնապել:

ՀՈՂՄԱԿՈԾՈՒԹԻՒՆ, գ. Հողմակոծ լինելը, հողմակոծուելը, հողմի հարուածներին ենթարկուելը:

ՀՈՂՄԱՀԱՐ, ա. Քամուց` հողմից տապալուած, հողմակործան: գ. Հովհար. ճանճերը քշելու յարմարանք:

ՀՈՂՄԱՀԱՐԵԼ (իմ), եցայ, չ. Հովհարով հովանալ` զովանալ, հովհարուել, հովհարով ճանճերը քշել:

ՀՈՂՄՈՒՌՈՅՑ, ա./մ. Հողմից` քամուց ուռած` փքուած, հողմից` քամուց ուռչելով` փքուելով:

ՀՈՄԱՆԱԽԱՆՁՈՐԴ, ա. Նախանձախնդիր, նախանձաւոր, նախանձող, նախանձակից:

ՀՈՄԱՆԻ, նւոյ, եաց, ա./գ. Ուրիշի կնոջը սիրայետող. սիրեկան: ա. Չար գործերին մեղսակից:

ՀՈՄԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Հոմերոսին յատուկ` վերաբերող: 2. Քերթողական, բանաստեղծական, տաղաչափութեանը յատուկ:

ՀՈՅԱԿԱՊ, ի, ից, ա. 1. Փառահեղ, շքեղ, հոյակերտ: 2. Հռչակաւոր, փառաւոր, ականաւոր, երեւելի, անուանի: 3. Շատ ամուր (քաղաք):

ՀՈՍԱՆՈՒՏ, ա. 1. Հոսող: 2. Յորդահոս: 3. նման. Անցաւոր, անցողիկ, վաղանցուկ, դիւրասահ:

ՀՈՍԱՆՔ, նաց, նօք, գ. 1. Հոսելը, ջրի ընթացքը: 2. Հոսող ջուր: 3. Ջրերի ուժգին շարժում, յորդութիւն, յորձանք: 4. փխբ. Որեւէ բանի անդադար գալը` առատօրէն բխելը, տարափ, հեղեղ:

ՀՈՍԵԼ1, եցի, ն. 1. Հոսեցնել, բխեցնել, թափել: 2. Գահավէժ անել, ցած գցել` նետել: 3. Ցիրուցան անել, ցրիւ տալ: 4. Թօթափել, կործանել:

ՀՈՍԵԼ2, եցի, եցայ. չ. 1. Դուրս թափուել` մղուել: 2. Գահավիժել, ցած նետուել, գլորուել: 3. Անկանոն կերպով վրայ տալ` յարձակուել: 4. Ցիրուցան լինել, տարածուել, սփռուել:

ՀՈՎԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Արեւի ճառագայթները վարագուրող, արեւից պաշտպանող, ստուեր անող` ձգող, ստուերոտ: 2. փխբ. Պաշտպան, խնամակալ:

ՀՈՎԱՆԱՒՈՐԵԼ, եցի, րեալ, չ. 1. Արեւի ճառագայթներից պաշտպանել: 2. փխբ. Հովանաւոր` պաշտպան դառնալ, պաշտպանել:

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Հովանի անելը: 2. Ստուեր, շուաք: 3. փխբ. Հովանաւոր` պաշտպան լինելը, պաշտպանութիւն:

ՀՈՎԱՆԻ, նւոյ, նեաւ, գ. 1. Հովութիւն` զովութիւն բերող: 2. Ստուեր, շուաք, շողք: 3. Տաղաւար` վրան` արեւից պաշտպանուելու համար: 4. փխբ. Հովանաւորութիւն, պաշտպանութիւն, խնամակալութիւն:

ՀՈՎՈՒԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Քրիստոնէական եկեղեցու հովիւների առաջնորդ (Քրիստոսի մասին): 2. Քահանայապետ, եպիսկոպոսապետ, հայրապետ:

ՀՈՎՈՒԱՊԵՏԵԼ, եցի, չ. ն. Հովուապետութիւն անել, իբրեւ հովուապետ կառավարել` առաջնորդել:

ՀՈՎՈՒԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Հովուապետ լինելը, հովուապետի պաշտօնը` գործը: 2. Առաջնորդութիւն:

ՀՈՎՈՒԵԼ, եցի, ն. 1. Հովուութիւն անել, հօտն արածեցնել ու պահպանել: 2. փխբ. Ժողովրդին առաջնորդել` կառավարել:

ՀՈՎՈՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Հովիւ` խաշնարած լինելը, ոչխար արածեցնելը: 2. նման. (եկեղ.) Առաջնորդութիւն:

ՀՈՒՊ, հպոյ կամ հպի, ից, ա. 1. Մօտիկ, մերձաւոր, մօտակայ: 2. Հաղորդակից, կցորդ, նման: նխ. Մօտ, կից, մերձ, դէպի: մ. Անմիջապէս, իսկոյն, հետզհետէ:

* Ընդ հուպ, մ. Շուտով, իսկոյն:

* Ի հպոյ, մ. Մօտ ապագայում, շուտով:

ՀՈՒՐ, հրոյ, հրով կամ հուրբ, գ. 1. Կրակ, խարոյկ, ջահ, բոց: 2. փխբ. Հոգեկան բուռն զգացում, ցանկութիւն, տենդ: ա. Կրակէ, հրեղէն, բոցավառ:

ՀՊԱՏԱԿ (պհլ.), ի, աց, ա. 1. Բարձրաստիճան անձի հովանաւորութիւնը վայելող: 2. Մէկի իշխանութեան տակ գտնուող: 3. Ուրիշի հրամանին` կամքին ենթակայ, հնազանդ, հլու: 4. Ծառայական պարտականութիւնները սրտանց կատարող:

ՀՊԱՏԱԿԵԼ, եցի, չ. 1. Հպատակուել, հնազանդուել, մէկի իշխանութեան տակ մտնել: 2. Սրտանց ծառայել, սպասարկել, հոգ տանել, հետամուտ լինել գործին:

ՀՊԱՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Հպատակ լինելը, հնազանդութիւն, հլութիւն: 2. Սրտանց ծառայելը, պատրաստակամութիւն:

ՀՊԱՐՏ, ի, ից, ա. 1. Ուրիշներին արհամարհող, ամբարտաւան, մեծամիտ, գոռոզամիտ, ինքնասիրահարուած: 2. Հպարտին յատուկ, հպարտութիւն արտայայտող:

ՀՊԱՐՏԱՆԱԼ, ացայ, չ. Իրեն ուրիշներից բարձր դասել, մեծամտել, գոռոզանալ, պարծենալ, ինքնահաւան դառնալ:

ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Հպարտ լինելը, հպարտի յատկութիւնը, ամբարտաւանութիւն, մեծամտութիւն, պարծենկոտութիւն, գոռոզութիւն, փառասիրութիւն:

ՀՌՉԱԿ, ի, աց, գ. 1. Հեռուները տարածուող լուր` համբաւ: 2. Ուրախութեան կամ գովասանութեան ձայն` աղաղակ: 3. Բարի անուն, համբաւ, փառք:

* Հռչակ հարկանել, տե՛ս ՀՌՉԱԿԵԼ:

ՀՌՉԱԿԵԼ, եցի, ն. 1. Լուրը` համբաւը տարածել` հրապարակել` յայտնի դարձնել, յայտարարել: 2. Անունը` բարի համբաւը տարածել` գովել:

ՀՏՊԻՏ, պտի, ից, ա. 1. Միմոս, խեղկատակ, ծաղրածու: 2. Մեղկ, թուլամորթ, պչրասէր:

ՀՐԱԲՈՐԲՈՔ, ա. 1. Հրով բորբոքուած, հրի նման բորբոքուող: 2. Հուրը բորբոքող: 3. փխբ. Այրուող, տոչորուող, վառուած:

ՀՐԱԲՈՒՆ, ա. (կրօն.) 1. Էութեամբ հրեղէն, լուսեղէն, բոցեղէն (հրեշտակների մասին): 2. (կրօն.) Աստուածային:

ՀՐԱԶԳԵՍՏ, ա. Հուր հագած, հրով պատուած, հրակերպ, հրատեսիլ:

ՀՐԱԶԷՆ, ա. Կրակով` հրով զինուած, բոցավառ: գ. Բոցեղէն զէնք` սուր:

ՀՐԱԶԻՆԵԼ, եցի, ն. (կրօն.) Հրով զինել, հրեղէն լեզուներով զինել (առաքելական քարոզչութեան համար):

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Հրաժարում կամ հեռանալու` մեկնելու նշան արտայայտող: 2. Հրաժարեցնող, արգելող: 3. Բացասող, բացասական, մերժող:

ՀՐԱԺԱՐԵԼ, եցի, չ. 1. Հրաժարուել, յետ կանգնել, ձեռք քաշել, հեռու մնալ, հեռանալ, յանձն չառնել, չուզել, մերժել: 2. Հեռանալ մի տեղից, հրաժեշտ տալ, բաժանուել: 3. Օտարանալ, առիթ` պատճառ որոնել: 4. Այս աշխարհից հեռանալ, վախճանուել, մեռնել:

ՀՐԱԺԱՐՈՒԹԻՒՆգ. 1. Հրաժար-

ՀՐԱԺԱՐՈՒՄՆ, րմանուելը, յետ կանգնելը, հեռանալը, ձեռք քաշելը մի բանից: 2. Հրաժեշտ տալը, մի տեղից հեռանալը: 3. Կեանքից հեռանալը, մահանալը: 4. Կրօնաւորութիւն:

ՀՐԱԺԵՇՏ, ի, ից, գ. 1. Հրաժարում, հրաժարուելը, յետ կանգնելը: 2. Մերժելը, բացասելը: 3. Արձակելը, ազատելը, ազատութիւն: 4. Մեկնելու հրաման: 5. Կեանքից հեռանալը, մահ, յուղարկաւորութիւն:

ՀՐԱԾԻՆ, ծնի, աց, ա. 1. Հուր ծնող` առաջ բերող: 2. Հրից` կրակից ծնուած` առաջ եկած: 3. Կրակ սփռող, շանթառաք, հրացայտ:

ՀՐԱՀԱՆ, հանք, աց, ա. Իրենից կրակ` կայծ արձակող: գ. Կրակ` կայծ տուող քար` երկաթ. կայծքար:

ՀՐԱՀԱՆԳ (պհլ.), ի, իցգ. 1. Վարժու-

ՀՐԱՀԱՆԳՔ, գաց կամ իցթիւն, վարժանք, մարզանք, փորձ: 2. Ուսում, կրթութիւն: 3. Մրցում, մրցութիւն: 4. Մրցահրապարակ, ասպարէզ: 5. Սննդի չափաւորութիւն` կարգաւորութիւն, կարգ, կանոն, չափ: ա. Կիրթ, կարգաւորուած:

ՀՐԱՀԱՆԳԵԼ, եցի, ն. 1. Կրթել, վարժեցնել, ուսուցանել, դաստիարակել, խրատել: 2. Մարզել: 3. Սանձել, զսպել, իրեն ենթարկել:

ՀՐԱՀԱՏ, ա. Կրակի գոյնի հատիկներ ունեցող (նռան մասին):

ՀՐԱՁԵՒ, ի, ից, ա. 1. Հրի կամ բոցի ձեւ ունեցող: 2. Բրգաձեւ: 3. Հրատեսիլ, հրակերպ: 4. Հրեղէն, լուսափայլ, բոցափայլ:

ՀՐԱՄԱՅԵԼ (պհլ.), եցի, ն. 1. Հրաման տալ` արձակել: 2. Պատուիրել, կարգադրել: 3. Իր կամքը թելադրել` պարտադրել, պարտաւորեցնել: 4. Կարգել, կարգաւորել, սահմանել: 5. Թոյլ տալ:

ՀՐԱՄԱՆ (պհլ.), ի, աց, գ. 1. Պաշտօնական կարգադրութիւն: 2. Պատգամ, պատուէր, պատուիրան: 3. Վճիռ, որոշում, հրովարտակ: 4. Թոյլտուութիւն:

ՀՐԱՄԱՆԱՌՈՒ, ի, աց, ա. 1. Հրաման` պատգամ առնող կամ ստացող:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (պհլ.), ի, աց, գ. 1. Հրամայելու` տնօրինելու իշխանութիւն ունեցող: 2. Մեծ լիազօրութիւններով օժտուած բարձրաստիճան պաշտօնեայ (կուսակալ, բդեշխ): 3. Հազարապետ (Պարսկաստանում` Սասանեանների ժամանակ):

ՀՐԱՄԱՆԱՏՈՒ, ի, աց, ա./գ. Հրաման` պատուէր տուող, հրամայող, կարգադրող, օրէնսդիր:

ՀՐԱՄԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Հրամանատու լինելը, հրաման տալը, հրաման, պատուիրան: 2. Գուշակութիւն: 3. Թոյլ տալը, թոյլատրութիւն:

ՀՐԱՄԱՆԱՏՐԵԼ, եցին. 1. Հրաման տալ,

ՀՐԱՄԱՏՐԵԼկարգադրել: 2. Գուշակել, պատգամ տալ:

ՀՐԱՄԱՔՈՒՐ, ա. 1. Հրով մաքրած: 2. Հրի պէս մաքուր` յստակ:

ՀՐԱՅՐՔ, գ. Ներքին կրակ, բուռն ցանկութիւն, տենչանք, կիրք:

ՀՐԱՇԱԳՈՐԾ, ի, աց, ա. 1. (կրօն.) Հրաշք գործող, սքանչելագործ: 2. Հրաշալի կերպով կերտուած` շինուած, սքանչելի, չնաշխարհիկ:

ՀՐԱՇԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. (կրօն.) Հրաշք գործել, անիրական գործ կատարել: 2. Հրաշքով մի բան ստեղծել: 3. Հրաշալի դարձնել, հրաշակերտել:

ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Հրաշքներ գործելը, սքանչելագործութիւն: 2. Գործուած` կատարուած հրաշք, սքանչելիք: 3. Հրաշալի շինուածք` կերտուածք:

ՀՐԱՇԱԴԻՏԱԿ, ա. Հրաշալի տեսք ունեցող, հրաշալի տեսքով:

ՀՐԱՇԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. Հրաշալի կերպով զարդարել, հրաշալի դարձնել, սքանչելի զարդարանքով յօրինել` կազմել:

ՀՐԱՇԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Հրաշազարդ լինելը: 2. Հրաշազարդելը, հրաշազարդուելը: 3. Հրաշալի զարդարանք: 4. Հրաշալի գեղեցկութիւն, չքնաղութիւն:

ՀՐԱՇԱՁԱՅՆ, ա. Հրաշալի ձայն կամ եղանակ ունեցող, թովիչ` դիւթիչ ձայնով:

ՀՐԱՇԱՃԱՃԱՆՉ, ա. Հրաշալի կերպով ճաճանչներ արձակող, սքանչելի ճաճանչներով, ճաճանչագեղ:

ՀՐԱՇԱՆԱԼ, ացայ, չ. 1. Խիստ զարմանալ, սքանչանալ, հիանալ, հիացմունքով լցուել: 2. Հրաշալի լինել` երեւալ, հիացմունք առաջ բերել:

ՀՐԱՇԱՓԱՌ, ի, ից կամ աց, ա. Գերահրաշ, սքանչելի, արտասովոր, արտակարգ:

ՀՐԱՇԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Հրաշափառ լինելը, երեւակայութիւնից դուրս լինելը: 2. Հրաշք, սքանչելիք:

ՀՐԱՊԱՐԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Քաղաքի մէջ ընդարձակ տեղ` շինութիւններով շրջապատուած: 2. Վաճառանոց, շուկայ, առեւտրի վայր: 3. Փողոց, պողոտայ: 4. Արքունի դահլիճ` ատեան, գաւիթ: 5. Հրապարակում հաւաքուած բազմութիւն` ամբոխ: 6. Աւագանի:

ՀՐԱՊԱՐԱԿԱԳՈՅԺ, ա./մ. Հրապարակում գուժած` հռչակուած` գուժող` հռչակող` գուժելով:

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍ, ա. 1. Հրապարակում կամ հրապարակաւ խօսող, ատենաբան, ատենախօս: 2. Հրապարակախօսական, ատենական:

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍԵԼ (իմ), եցայ, չ. Հրապարակում կամ հրապարակաւ խօսել, ատենաբանել, ատենախօսել:

ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Ռամկապետութիւն, ժողովրդապետութիւն, ռամկավարութիւն, ժողովրդավարութիւն:

ՀՐԱՊԱՐԱԿԱՒ, մ. Հրապարակօրէն, յայտնի` բացայայտ կերպով, ամբոխի` բազմութեան առաջ, ի տես` ի լուր` ի ցոյց բոլորի:

ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, եցի, ն. Հրապարակ հանել, յայտնի դարձնել, լուր տարածել, հռչակել:

ՀՐԱՊՈՅՐՔ, գ. 1. Յորդոր, խրատ, թելադրանք դէպի մի վատ` վնասակար բան (խաբելով, նենգութեամբ): 2. Շողոքորթութիւն, խաբէութիւն 3. Նմանութիւն, ձեւ:

ՀՐԱՊՈՒՐԵԼ, եցի, ն. Խորամանկութեամբ` խաբէական խօսքերով ու խոստումներով մղել մի վատ բան անելու, խելքից հանել:

ՀՐԱՎԱՌԵԼ, եցի, ն. Հրով կամ հրի պէս վառել:

ՀՐԱՎԱՌՈՒԹԻՒՆ, գ. Կրակ` հուր վառելը, բոցավառութիւն, խարոյկ:

ՀՐԱՏԵՍԱԿ, ի, աց, ա. Կրակի տեսք` նմանութիւն ունեցող, կրակի տեսքով` նմանութեամբ:

ՀՐԱՑԱՆ, ա. Հուր` կրակ ցանող` սփռող, հրացայտ:

ՀՐԱՑԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Հուր` կրակ ցանելը` սփռելը, կրակ թափելը: 2. Հուր ցանուելը, թափուելը, շանթ, կայծակ:

ՀՐԱՒԻՐԱԿ, ի, աց, ա./գ. Հիւրասիրութեան հրաւիրող` կանչող, հրաւիրելու գնացող:

ՀՐԱՒԻՐԱԿԱՆ, ի, աց, ա. Հրաւիրելուն` հիւրականչին վերաբերող: գ. Հրաւիրուած անձ, հիւր:

ՀՐԵՂԷՆ, ղինի, աց, ա. 1. Հրից բաղկացած, կրակէ, հրէ: 2. Հրի նմանութիւն ունեցող, հրի նման:

ՀՐԵՇՏԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. (կրօն.) Գերբնական էակ` աստծու պատգամաբերը: 2. Արքունի բանագնաց, բանբեր, դեսպան, սուրհանդակ: 3. (կրօն.) Մարգարէ, առաքեալ (Աստծուց ուղարկուած): 4. Կանխայայտ նշան, նշանակ: 5. Հեթանոսական աստուած, դեւ:

ՀՐԵՇՏԱԿԱԳՆԱՑ, ա./գ. Իբրեւ դեսպան` սուրհանդակ մի տեղ` մէկի մօտ գնացած` գնացող (մարդ), դեսպան, բանագնաց:

ՀՐԵՇՏԱԿԱԿԵՐՊ, ա. Հրեշտակի կերպարանք կամ նմանութիւն ունեցող, հրեշտակի նման:

ՀՐԵՇՏԱԿԱԿԻՐ, ա. Հրեշտակային ձիրքով օժտուած, հրեշտակի բնոյթ ունեցող:

ՀՐԵՇՏԱԿԱԿՐՕՆ, ա. (կրօն.) Հրեշտակների բարք` կենցաղ ունեցող, բարեպաշտ, առաքինի:

ՀՐԵՇՏԱԿԱՇՈՒՔ, ա. Հրեշտակի նման փառք ունեցող, հրեշտակի պէս փառահեղ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ, ի, աց, գ. 1. (կրօն.) Հրեշտակների գլխաւորը, գլխաւոր` աւագ հրեշտակ: 2. Հրեշտակներից վեր գտնուող դաս:

ՀՐԵՇՏԱԿԱՏԵՍԱԿա. Հրեշտակի տեսք

ՀՐԵՇՏԱԿԱՏԵՍԻԼունեցող, հրեշտակակերպ (տեսքով` վարքով):

ՀՐԵՇՏԱԿԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Հրեշտակ տեսնելը: Հրեշտակի նմանութիւն ունենալը:

ՀՐԸՆԿԷՑ, ա. Կրակ թափող, շանթառաք, հուր սփռող` տարածող:

ՀՐԿԷԶ, ա. Հրդեհից այրուած, հրդեհուած, հրկիզուած:

* Հրկէզ առնել, Հրդեհով այրել, հրկիզել:

ՀՐԿԻԶԵԼ, եցին. Հրդեհ գցել ու այրել, ՀՐԿԻԶՈՒԼ կրակով ոչնչացնել:

ՀՐՁԻԳ, հրձիգք, ա. 1. Հուր` կրակ թափող` գցող, հրկիզող: 2. Կիզուած, այրուած, այրող: գ. Կրակ, հրդեհ, բոցավառութիւն:

* Հրձիգ առնել, Կրակ տալ, հրկիզել, հրդեհել:

ՀՐՃՈՒԵԼ (իմ), ուեցայ, չ. Հոգեկան մեծ բաւականութիւն` հրճուանք զգալ, ուրախանալ, բերկրել, ցնծալ, զուարճանալ:

ՀՐՈՍԱԿ, ի, աց, ա. Ասպատակող, արշաւող, վրայ հասնող: գ. Արշաւող` յարձակուող զօրք` ջոկատ` զօրական:

ՀՐՈՎԱՐՏԱԿ (պհլ.), ի, աց, գ. Թագաւորի պաշտօնական գրութիւն (որ պարունակում է ողջոյն` հրաման` պարգեւ), հրամանագիր, նամակ, թուղթ:

ՀՕՏ, ի, ից, գ. 1. Միասին արածող ոչխարների խումբ: 2. Ուրիշ ընտանի կենդանիների նոյնպիսի խումբ, երամակ, նախիր: 3. փխբ. Քրիստոնեայ համայնք` քահանայի` եպիսկոպոսի կամ կաթողիկոսի հովուութեամբ:

ՀՕՏԱՊԵՏ, ի, աց, (եկեղ.), գ. Հոգեւոր հովիւ, հաւատացեալների հօտի հովուապետ, եկեղեցու առաջնորդ:

ՀՕՏԵՐԷՑ, երիցու, ցանց, գ. 1. Հովիւների գլխաւորը: 2. Հովուապետ:

ՀՕՐԱՄՈՅՆ, ա. 1. Հօր լաւ յատկութիւնները ժառանգած` կրող: 2. Լաւ հօր զաւակ համարուող:

Ձ

ՁԱԽ, ու կամ ոյ, ա. 1. Աջին հակառակ կողմում գտնուող (ոտք, ձեռք): 2. Ձախի ուղղութեամբ տարածուող, ձախակողմեան: գ. Ձախ ձեռքը:

ՁԱԽԱԿՈՂՄԵԱՆ, ա. 1. Ձախ կողմում եղող` գտնուող: 2. (կրօն.) Ձախ կողմը դասուած (վերջին դատաստանի օրը). մեղաւոր:

ՁԱԽՈՂի, աց, ա. ՁԱԽՈՂԱԿ, 1. Ձախորդ, անյաջող, անբարենպաստ: 2. Թիւր, հակառակ, ներհակ, վատթար, չար:

ՁԱՁԵՂ, ա. Լի, հոծ, խիտ:

ՁԱՂ, ու, ուց, գ. Ծաղր, ծաղրուծանակ, խայտառակութիւն: ա. Ծիծաղելի, ծաղրական, խայտառակ:

* Ձաղ առնել, Ծաղրել, ծաղրի առարկայ դարձնել, խաղք ու խայտառակ անել:

ՁԱՂԱԾԱՆԱԿ, ա. Ծաղրուծանակի ենթարկուած, պարսաւանքի առարկայ դարձած:

* Ձաղածանակ առնել, Հրապարակաւ ծաղրուծանակի ենթարկել, անարգանքի սիւնին գամել, խայտառակել:

ՁԱՂԵԼ, եցի, ն. 1. Ծաղրել, ծանակել, հրապարկաւ ծաղրուծանակի ենթարկել, խայտառակել, նշաւակել (մէկին` իբրեւ օրինակ` ցուցանք): 2. Յաղթութեան հանդէս կատարել` գերիներին կապկպած տանելով կառքի հետեւից:

ՁԱՂԿ, ի, աւ, գ. 1. Ճիպոտ, մահակ, մտրակ, գաւազան: 2. Ձաղկելու` ծեծելու գործիք` փայտ: 3. Ծեծ, գանահարութիւն: ա. Ուղիղ բուսած` ձգուած, երկարացրած:

ՁԱՅՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Համախոհ, համաձայն: 2. Ուրիշին ձայնակցող, միասին երգող, երգակից: 3. (քեր.. Բաղաձայն: 4. (քեր.) Լծորդ հնչիւն:

ՁԱՅՆԱԿՑԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Ձայնակից լինել, համաձայնել, միաբանել: 2. Երգելուն մասնակցել, երգակցել: ն. Ձայնակից դարձնել:

ՁԱՅՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Ձայնակցելը, երաժշտական ձայների համակցում: 2. Ձայնակից` միաբան լինելը, համաձայնութիւն, համախոհութիւն:

ՁԱՅՆԱՐԿՈՒ, ի, աց, ա. 1. Ձայն հանող, կանչող: 2. Ողբալի ձայն արձակող, ողբասաց: գ. Լացող` սգացող այր` կին:

ՁԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Ձայնը բարձրացնելը, բացականչութիւն: 2. Բարձրաձայն ողբ` լաց ու կոծ:

ՁԱՅՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Երգեցիկ ձայն ունենալը (ձեռք բերած կամ բնականից), երգելու ընդունակութիւն: 2. Ձայն:

ՁԱՆՁԱԽԱՐԻԹ (ասոր.), գ. 1. Որդան կարմիր ներկը կամ գոյնը: 2. Մուգ գոյն (սեւի, սպիտակի եւ կարմրի խառնուրդ): 3. Շառագոյն` արնագոյն կարմիր: 4. Մուգ սեւ գոյն: 5. Սեւ մազ:

ՁԱՆՁԻՐա. Ձանձրալի, տաղտկալի,

ՁԱՆՁՐՈՅԹխորշելի: գ. Ձանձրոյթ, տաղտուկ, նեղութիւն:

ՁԱՆՁՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ձանձրոյթ` տաղտուկ զգալ, տաղտկանալ: 2. Թախծել, սրտնեղել: 3. Յոգնել, թուլանալ, ծուլանալ: 4. Անտարբեր դառնալ, վհատուել, յուսալքուել:

ՁԳԱՆՔ, նաց, գ. 1. Ձգելը, ձգուելը: 2. Պարան, թոկ, լար: 3. Որեւէ բան (ուռկան, ապուխտ) փռելու եւ չորացնելու տեղ:

ՁԳԵԼ, եցի, եա՛, ն. 1. Տարածել, սփռել: 2. Երկարացնել, ընդարձակել: 3. Ձեռքերը մեկնել` երկարել` պարզել` կարկառել: 4. Քաշել, ձիգ տալ որոշ ուղղութեամբ: 5. Ներս քաշել` ընդունել: 6. Գրգռել, խօսք նետել:

ՁԳՁԳԵԼ, եցի, ն. 1. Այս ու այն կողմ քաշել` ձգել, քաշքշել: 2. Երկարաձգել, ուշացնել, յապաղումով ընթացք տալ:

ՁԳՏԵԼ1, եցի, ն. 1. Ձիգ` պինդ քաշել, ուժգնօրէն ձգել: 2. Տարածել, երկարացնել, ընդարձակել: 3. Ձգձգել, քաշքշել:

ՁԳՏԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Ձգուել, մեկնուել: 2. Տարածուել, ընդարձակուել: 3. Երկարել, ձգձգուել: 4. Ջանք թափել մի բանի հասնելու, ճգնել: 5. Յօրանջելիս ամբողջ մարմնով ձգուել` լարուել:

ՁԵՌԱԳԻՐ, գրի կամ գրոյ, գ. 1. Ձեռքով գրուած կամ ստորագրուած թուղթ` մուրհակ` պարտաւորագիր: 2. Ձեռքի գիր, ձեռացագիր: 3. Ստորագրութիւն:

ՁԵՌԱԳՈՐԾ, ի, աց, գ. 1. Ձեռքով ստեղծուած բան, ձեռքի գործ: 2. Հեթանոսական աստուածների` կուռքի արձան, կուռք: ա. 1. Ձեռակերտ, ձեռքով շինուած: 2. Ճարտար, հմուտ: 3. Արհեստական, ոչ բնական:

ՁԵՌԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Ձեռքով գործել, ձեռքով ստեղծել` կերտել` շինել մի բան, մի ձեռագործ պատրաստել` կազմել:

ՁԵՌԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Իր ձեռքով շինելը` կերտելը: 2. Ձեռքի գործ` աշխատանք, ձեռագործ, ստեղծագործութիւն:

ՁԵՌԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Ձեռքով գրել, ձեռքով ստորագրել: 2. փխբ. Իր ստորագրութեամբ վաւերացնել` հաստատել, վճիռ կայացնել:

ՁԵՌԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՁԵՌԱԳԻՐ:

ՁԵՌԱԿԵՐՏ, ի, աց կամ ից, գ. 1. Ձեռքով ստեղծուած` կերտուած` շինուած բան, ձեռքի գործ: 2. Ձեռնաշեն դաստակերտ` աւան, գիւղ: 3. Կուռք: ա. 1. Ձեռքով շինուած` կերտուած` ստեղծուած: 2. Ձեռքի աշխատանքով զբաղուող, արհեստաւոր: 3. Ինքնակամ, կամաւոր:

ՁԵՌԱԿԵՐՏԻԿ, ա. Ձեռակերտ, ձեռքով գործած` հիւսուած: գ. Ձեռքով գործելու` հիւսելու արուեստը:

ՁԵՌԱՐՈՒԵՍՏա. 1. Որեւէ արհեստով

ՁԵՌԱՐՈՒԵՍՏԱԿզբաղուող, արհես-

ՁԵՌՆԱՐՈՒԵՍՏտաւոր: 2. Ձեռքի արհեստին վերաբերող: գ. Ձեռքի արհեստ, աշխատանք:

ՁԵՌՆ, ռին, ձեռք, ռաց, գ. 1. Ձեռք, կուռ: 2. Ձեռքի թաթ: 3. Ափ, բուռ: 4. Գործիք, միջնորդ: 5. Կոթող, գործ: 6. փխբ. Կարողութիւն, իշխանութիւն: 7. Մարդ (զինուոր, կռուող): 8. Օգնութիւն, պաշտպանութիւն: 9. Գաւառ, կողմ:

* Ձեռն արկանել, 1. Բռնել: 2. Ձեռնարկել, սկսել: 3. Ձեռք բարձրացնել մէկի վրայ, սպանելու մտադրութիւն ունենալ, կամենալ վնասել:

* Ձեռն յանձին հարկանել, Ինքնավստահ լինել, իր ուժերին վստահել:

* Ձեռն տալ, 1. Ձեռքից բռնել: 2. Ձեռք տալ մէկին` օգնելու համար, օգնել:

* Ի բաց կալ ի ձեռանէ ուրուք, Մէկի իշխանութիւնից դուրս գալ, ապստամբել:

* Զձեռամբ առնել, Ձեռքով նշան տալ` նշան անել. հասկացնել:

* Զձեռանէ ունել` առնուլ` ձգել, Ձեռքից բռնել, առաջնորդել, տանել, օգնել:

ՁԵՌՆԱԳԻՏԱԿԱՆգ. Ձեռքի ափի

ՁԵՌՆԱԳԻՏՈՒԹԻՒՆգծերով գուշակութիւն անելը, ձեռնագուշակութիւն, ձեռնահմայութիւն:

ՁԵՌՆԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Ձեռքը դնել մէկի վրայ` որեւէ աստիճան կամ պատիւ տալու համար: 2. Իր ստորագրութիւնը դնել: 3. (եկեղ.) Հոգեւոր կոչում` աստիճան տալ: 4. (եկեղ.) Մկրտել, կնքել: 5. Կնիք դնել, դրոշմել:

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ձեռնադրելը, ձեռնադրուելը: 2. Մի բանի վրայ ձեռք դնելը: 3. Պատիւ` աստիճան տալը. 4. (եկեղ.) Մկրտութիւն, կնիք, դրոշմ:

ՁԵՌՆԱՍՈՒՆ, ա. Ձեռքով սնած` սնուած, ընտելացած, վարժուած: գ. Մէկի ձեռքի տակ դաստիարակուած աշակերտ` սան:

ՁԵՌՆԱՐԿ, գ. 1. Մի բան ձեռնարկելը, մի գործ սկսելը, ձեռնարկութիւն: 2. Ստորագրութիւն: 3. Ստորագրութեամբ վաւերացրած պայման: 4. Համաձայնութեան թուղթ, համաձայնագիր: 5. Հրահանգ, կանոն: 6. Ձեռացագիր:

ՁԵՌՆԱՐԿԵԼ, եցի, չ. եւ ն. 1. Որեւէ բանի ձեռնամուխ լինել, մի բան սկսել: 2. Ձեռքով դիպչել մէկին կամ մի բանի: 3. Ձեռքը տալ, յանձնել: 4. Մի բան ապացուցելու համար դատողութիւն անել:

ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Մի բան ձեռնարկելը` սկսելը, ձեռնարկած գործ: 2. Ձեռնարկող` ձեռներէց լինելը, ձեռներէցութիւն: 3. Համարձակութիւն: 4. Օգնութիւն, օժանդակութիւն: 5. Ստորագրութիւն: 6. Ապացուցման մեթոդ` եղանակ:

ՁԵՌՆԵՐԷՑ, ա. Մի բան առաջինը ձեռնարկող, համարձակ, յանդուգն:

* Ձեռներէց առնել, Գլխաւոր նշանակել` դնել, ազատութիւն տալ:

* Ձեռներէց լինել, Առաջինը լինել մի բան սկսելու մէջ, առաջ նետուել, համարձակուել:

ՁԵՌՆԸՆԴԵԼա. Ընտելացած, վարժուած,

ՁԵՌՆԸՆՏԵԼձեռնասուն (թռչուն, կենդանի):

ՁԵՌՆՀԱՍ, ա. Մի բան անելու ունակ` կարող:

* Ձեռնհաս լինել առ ոք, Կարողանալ` ի վիճակի լինել` ուժը պատել (մէկին դիմագրաւելու):

ՁԵՌՆՀԱՍՈՒԹԻՒՆ, գ. Կարողութիւն, ունակութիւն:

ՁԵՌՆՏՈՒ, ի, աց, ա. 1. Ձեռք տուող, ձեռք մեկնող, օգնական, պաշտպան, սատար:

* Ձեռնտու լինել, 1. Ձեռք տալ, ձեռք մեկնել, միասին մի բան անել: 2. Առիթ` պատճառ լինել: 3. Անձնատուր լինել:

ՁԵՌՆՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Ձեռնտու լինելը, օգնութիւն: 2. Անձնատուր լինելը մէկին, յանձնուելը:

ՁԵՐԲԱԿԱԼ, ա. 1. Ձեռքերը կապուած, ձերբակալուած, կալանաւոր: 2. Ձեռքերով բռնուած:

* Ձերբակալ առնել, Օրէնքի համաձայն բռնել, ազատութիւնից զրկել, ձերբակալել:

ՁԵՒ, ձեւոյ կամ ի, ոց, գ. 1. Արտաքին տեսք, կերպարանք: 2. Կերպ, եղանակ: 3. Օրինակ, նմանութիւն: 4. Համազգեստ, տարազ: 5. Համեմատութիւն: 6. (երկրչ.) Պատկեր:

ՁԵՒԱԳՐԵԼ, եցի, ն. Գծագրել, կերպարանել, ուրուագծել:

ՁԵՒԱԿԵՐՊԵԼ, եցի, ն. 1. Ձեւ` կերպարանք տալ մի բանի, յարմարեցնել, նմանեցնել: 2. Նկարի` էսքիզի` քանդակի միջոցով ներկայացնել:

ՁԵՒԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. Մի բանի ձեւ` կերպարանք տալը, նկարի` քանդակի միջոցով ներկայացնելը:

ՁԵՒԱՆԱԼ, ացայ, չ. 1. Մի բանի ձեւ` կերպարանք ստանալ, կերպաւորուել: 2. Ձգտել արտաքուստ մի բանի նմանուել: 3. Երեւալ, թուալ: ն. Ձեւացնել, նմանեցնել:

ՁԵՒԵԼ, եցի, ն. 1. Ձեւ` տեսք` կերպարանք տալ մի բանի, ձեւաւորել: 2. Կտորը որոշակի ձեւով կտրել` կարելու համար. 3. Շուրջանակի եզերել, եզրերը պատել:

ՁԻԱՄԱՐՏՈՒԹԻՒՆգ. Հեծեալ ջոկատի`

ՁԻԱՄԱՐՏՔհեծելազօրի մարտ` կռիւ:

ՁԻԱՎԱՐԵԼ, եցի, չ. 1. Ձի հեծնել ու քշել` վարել: 2. Ձի լծուած կառք նստել ու կառավարել: 3. նման. Նաւարկել:

ՁԻԱՐՁԱԿ, ա. Ձիու սանձը բաց թողած` չափ գցած, ձիու գլուխը բաց թողած:

ՁԻԱՐՇԱՒ, գ. Ձիով արշաւելը, ձիով արշաւանք, յարձակում, գրոհ:

ՁԻԱՐՇԱՒԱՆՔ, նաց, գ. 1. Ձիերով արշաւելը որպէս մրցաձեւ: 2. Տարածութեան չափ, որ ձին միանգամից սրարշաւ գնում է. ասպարէզ, փարսախ:

ՁԻԳ, ձիգք, ձիգս, ա. 1. Պինդ, պիրկ, ձգուած, ամուր: 2. Տարածութեամբ եւ ժամանակով ձգուող` երկար, երկարատեւ, երկարաձիգ: մ. Երկար, շատ, անընդհատ: գ. 1. Պարսատիկի` նետի արձակումը` ձգելը` նետումը. նետ: 2. Հիւսուածք, պարան:

ՁԻՐ, ձրի, ից, գ. 1. Պարգեւ, նուէր, ընծայ: 2. Ձիրք, շնորհ:

ՁԻՒՆԱԲԵՐ, ի, ից, գ. 1. Առատ ձիւն, բուք: 2. փխբ. Փորձութիւն, փորձանք, վիշտ, աղէտ:

ՁԻՒՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ձիւն տեղալ, ձիւնել: 2. Ձեան պէս փայլել, ձիւնի պէս ճերմակել:

ՁԻՒՆԱՍՈՅԶ, ա. Ձեան մէջ սուզուած` թաղուած:

ՁԿՆԱՒՈՐ, ի, աց, ա./գ. Ձուկ ունեցող, պանդոկում ձուկ եփող` ծախող, ձուկ գնող (անձ):

ՁՄԵՌՆԱՃԱՇԱԿա. Որտեղ անասուն-

ՁՄԵՌՆԱՃԱՐԱԿները ձմեռը կարող են արածել` սնունդ գտնել:

ՁՄԵՌՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ձմեռ դառնալ, ձմեռուայ նման ցրտել: 2. (յունաբ.) Ձմռան` ձնաբքի տագնապն զգալ, ալեկոծուել, փոթորկուել: 3. Ձմեռն անցկացնել` մնալ մի տեղ, ձմեռել:

ՁՄԵՌՆԱՍՈՒՆ, ա. Ձմռանը ձեան տակ սնուող` գիրացող:

ՁՄԵՐՈՑ, ի, աց, գ. 1. Ձմեռն անցկացնելու` ապրելու` մնալու տեղ, ձմեռանոց: 2. Ձմեռն անցկացնելը:

ՁՈՂԱԲԱՐՁ, ա./մ. Բարձր ձողերով. ձողի վրայ բարձրացած. ձողերով շուրջը պատած:

ՁՈՂԱԽԱՂԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Ձողով` մականով խաղալը, մականներով խաղ, մականախաղ: 2. Ձողի` պարանի` լարի վրայ շարժուելը (լարախաղացի նման):

ՁՈՅԼ, ձուլոյ, ոց կամ լի, ից, ա. 1. Ձուլուած, մի զանգուած կազմած, միաձոյլ: 2. Ամուր, պինդ, հաստատուն, անսասան: գ. 1. Ձուլուածք, ձուլելը: 2. Ձուլածոյ: 3. Ձուլարան, քուրայ: 4. Ծանրութեան չափ:

ՁՈՐՁ, ոյ, ոց, գ. 1. Հագուստ, զգեստ, վերարկու: 2. Վրան գցելու շոր` կտոր, ծածկոյթ, քօղ:

ՁՈՒԱՐԴ, ա. Ձուաձեւ: գ. Ձուածեղ:

ՁՈՒԼԱԾՈՅ, ի, ից, գ. Ձուլելու եղանակով ստացած իր` առարկայ. կուռքի արձան, կուռք: ա. 1. Ձուլելու միջոցով պատրաստած, կռած, ձուլած: 2. Միաձոյլ, միակտուր:

ՁՈՒԼԵԼ,

* ձուղել, եցի, ն. 1. Մետաղը հալել եւ հեղուկ վիճակում լցնել յատուկ կաղապարի մէջ` նրա ձեւն ստանալու համար: 2. նման. Պնդացնել, կարծրացնել, ամրացնել: 3. Զօդել, միացնել, միակցել: 4. Սառեցնել:

ՁՐԻ, ձրւոյ կամ ոյ, ձրիք, ձրեաց, մ. 1. Առանց գնի, անվճար, առանց հատուցելու: 2. Իզուր, անտեղի: ա. 1. Անհատոյց տրուող` տրուած: 2. Դատարկ, ունայն, սին: գ. Ձրի լինելը. պարգեւ, նուէր, ընծայ, տուրք:

ՁՐՁԵԼ, եցի, ն. Բզկտել, կեղեքել, գզել:

ՁՐՁԻՏ, ա. Գիշատիչ, բզկտող, կեղեքող, պատառոտող, յափշտակող:

ՁՕՆԵԼ, եցի, ն. 1. Ընծայել, նուիրել, նուիրաբերել: 2. Զոհաբերել, զոհ բերել` մատուցել (հեթանոս աստուածներին, կուռքերին):

ՁՕՆԻՉ, ա. Հեթանոսական աստուածներին զոհ մատուցող: գ. Քուրմ, քահանայ:

ՁՕՆՈՒՄՆ, գ. 1. Զոհաբերելը, զոհաբերուելը: 2. Նուէր, ընծայ, պարգեւ (յատկապէս` հեթանոսական):

Ղ

ՂԱԿԻՇ, ի, աց, գ. 1. Ամրացուած` պաշտպանուած բանակատեղ, զօրքի կայան` ճամբար: 2. Զօրք, բանակ: 3. Զօրքի ճակատ:

ՂԱՄԲԱՐ (յուն.), ի, աց, գ. 1. Ջահ, լոյս, բոց: 2. Լապտեր,կանթեղ, ճրագ:

ՂԱՄԲԱՐԱՋԱՀ, ի, ից, ա. Լապտերի ու ջահի նման լուսաւորող կամ լուսաւոր, լուսափայլ, լուսազարդ:

ՂԱՄԲԱՐԱՒՈՐ, ա. Լապտերի նման լուսաւորող, լուսաւոր (աստղերի մասին):

ՂԱՄԲԱՐԵԼ, եցի, ն. Լապտերով լուսաւորել, ջահ` լապտեր վառել:

ՂԵԿ (ասոր.), ի, գ. Նաւի` նաւակի ընթացքը ուղղորդելու թիակաձեւ յարմարանք:

ՂԵԿԱՎԱՐԵԼ, եցի, ն. եւ չ. 1. Ղեկը վարել` կառավարել, նաւին ուղղութիւն տալ: 2. փխբ. Գլխաւորել, առաջնորդել, ուղղութիւն ցոյց տալ գործի մէջ:

ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ղեկավարելը, նաւին ուղղութիւն տալը: 2. Ղեկավարելու` կառավարելու արուեստը, կառավարութիւն, առաջնորդութիւն:

ՂԵՆՋԱԿ (յուն.), ի, աց, գ. 1. Շորի կտոր (որպէս ծածկոյթ, գոգնոց, սփռոց, սրբիչ):

ՂԵՒՏԱՑԻ, ցւոյ, ոց, ա. Ղեւիի սերնդից, նրա ցեղից սերած: գ. Հրէական քահանայ:

ՂՈՒՂԱԿԵԼ1, եցի, ն. Թաքցնել, ծածկել, քօղարկել:

ՂՈՒՂԱԿԵԼ2 (իմ), եցայ, չ. Հրապուրուել, գայթակղուել:

ՂՈՒՂԵԼ1 (իմ), եցայ, չ. Լողալ, լողանալ:

ՂՈՒՂԵԼ2 (իմ), եցայ, չ. Թաքնուել, ծածկուել:

ՂՕՂԱՆՋԵԼ, եցի, չ. 1. Անորոշ խուլ ձայներ արձակել: 2. Հնչել: 3. Հաչել: 4. Բարբաջել, տրտնջալ, հայհոյել:

ՂՕՂԵԼ1, եցի, ն. Պահել, ծածկել, թաքցնել:

ՂՕՂԵԼ2, եցի եւ եցայ, չ. Թաքնուել, ծածկուել, պահուել, պահ մտնել:

ՂՕՂԵԼ3, եցի, ն. Ողորկ քարով` չեչաքարով տանիքի հողը հաւասարեցնել եւ ամրացնել:

ՂՕՂԵԼ4, եցայ, չ. Լողալ, լող տալ:

ՂՕՂԿԵԼ (իմ), եցայ, չ. Թաքնուել, պահուել:

Ճ

ՃԱԽԱՐԱԿ (պհլ.), ի, աց, գ. 1. Անիւ կամ անուաւոր գործիք (հիւսնի, ջուլհակի, ատաղձագործի, քանդակագործի եւ այլն): 2. Քանդակագործի գործիք` հատիչ:

ՃԱԽԱՐԱԿԵԼ, եցի, ն. 1. Ճախարակով սարքել` պատրաստել, բոլորակի ձեւ տալ: 2. նման. Կանոնաւորել, կոկել, զարդարել:

ՃԱԽՃԱԽՈՒՏ, ա. Ճահճոտ, ճահճային, տղմուտ, տղմային:

ՃԱԽՐԵԼ, եցի, չ. 1. Պտոյտ գալով թռչել, շրջան գծել օդի մէջ, պտոյտ գործել: 2. Սաւառնել, թեւածել: 3. Սլանալ, վեր խոյանալ:

ՃԱԿԱՏ (պհլ.), ու, ուց, գ. 1. Մարդու եւ կենդանիների գլխի առջեւի` աչքերից վեր գտնուող մասը: 2. նման. Շինութեան` առարկայի առաջակողմի բարձր մասը` երեսը, տեսքը, առաջակողմ: 3. Գրքի առաջին երեսը, խորագիրը: 4. Ռազմադաշտի գիծ, զօրքի դասաւորութիւն: 5. Մարտ, ճակատամարտ, պատերազմ: 6. Մարտադաշտ, ռազմադաշտ:

* Ճակատ յարդարել Ճակատ

* Ճակատ յօրինել կազմել, կռուի` պատերազմելու պատրաստուել:

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, ի, ից, գ. 1. Մարտ, պատերազմ: 2. Բանակ, զօրք: ա. 1. Պատերազմող, ճակատամարտ տուող: 2. Պատերազմական, մարտական:

ՃԱԿԱՏԱՅԱՐԴԱՐ, ա. Զօրքը պատերազմի համար շարող` պատրաստող, զօրավար, հրամանատար:

ՃԱԿԱՏԵԼ1, եցի, ն. Զօրքը թշնամու դէմ շարել` դասաւորել, ճակատ կազմել:

ՃԱԿԱՏԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Պատերազմելու համար կանգնել թշնամու դէմ յանդիման: 2. Կռուել, բախուել, մարտնչել: 3. Հարուածի ուժգնութիւնից ընկրկել` նահանջել:

ՃԱՀ, ի ճահ, զճահ, ա. Պատշաճ, յարմար, վայելուչ: մ. Դիպուկ, շեշտակի: գ. Կարգ, կանոն, պատշաճութիւն, վայելչութիւն:

* Ի ճահ, մ. Շատ յարմար, լաւ, վայելչապէս, ի դէպ, տեղին, ըստ պատշաճի:

ՃԱՀԱՒՈՐԵԼ, եցի, ն. Պատշաճ` վայելուչ` յարմար դարձնել, յարմարեցնել: եցայ, չ. Պատշաճել, յարմարուել, վայելուչ լինել, համապատասխանել:

ՃԱՀԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Տեղին` պատշաճ` պատեհ` յարմար լինելը, յարմարութիւն, պատշաճութիւն, վայելչութիւն:

ՃԱՀՈՒԿ, հկի, աց, գ. Խումբ, ջո. (կենդանիների):

ՃԱՂՊԱՏԵԼ (իմ), եցայ, չ. Այս ու այն կողմ թեքուել, մարմնով ծռմռուել:

ՃԱՄԱՐՏԱԿԵԼ, եցի, ն. Մեծաբանել, ճոռոմաբանել, մեծ-մեծ խօսել: չ. Սիգալով ճեմել:

ՃԱՄՈՒԿ (պհլ.), մկի, աց, գ. 1. Զգեստի վրայ գեղեցիկ զարդակար, ոսկեթել ժապաւէն: 2. Պաճուճուած` զարդարուած իր, պաճուճապատանք: 3. Նկարազարդ հանդերձանք: 4. Գունաւոր նկար` պատկեր:

ՃԱՅԹԵԼ, եցի, չ. 1. Դղրդիւնով խորտակուել` տապալուել: 2. Ճայթիւն արձակել, պայթել, որոտալ, շառաչել: 3. Ուրախութիւնից ցատկոտել` թռչկոտել:

ՃԱՅՐՈՏԵԼ, եցի, ն. 1. Շլացնել (աչքերը), շիլ դարձնել, թուլացնել (տեսողութիւնը): 2. Բթացնել (սայրը):

ՃԱՅՐՈՏՈՒԹԻՒՆ, գ. Տեսողութեան թուլացում` տկարութիւն, աչքի բորբոքում` հիւանդութիւն:

ՃԱՆԱՉԵԼ, ծանեայ, ծանի՛ր, ծանուցեալ, ն. 1. Իմանալ, իրազեկ` տեղեակ լինել: 2. Հասկանալ, գլխի ընկնել: 3. Ընտրել, առանձնացնել, զատել:

ՃԱՆԱՉԻՉ, չչի, աց, ա./գ. Որ ճանաչում է, ճանաչող:

ՃԱՆԱՊԱՐՀ, ի, աց, գ. 1. Ուղի` արահետ, շաւիղ: 2. Անցման տեղ, անցում, անցնելիք տարածութիւնը: 3. Ընթացք, ընթանալը: 4. փխբ. Կեանք, ապրելակերպ, կենցաղավարութիւն: 5. փխբ. Մի բանի հասնելու միջոց` եղանակ: 6. փխբ. Օրինակ, օրէնք:

ՃԱՆԱՊԱՐՀԱԿՑԵԼ (իմ), եցայ, չ. Մէկին ուղեկից` ճանապարհի ընկեր դառնալ, ուղեկցել:

ՃԱՆԱՊԱՐՀԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Միասին ճանապարհ գնալը, ուղեկցութիւն: 2. Զուգընթացութիւն, միաբանութիւն:

ՃԱՆԿ (պրսկ.), ի, աց, գ. 1. Երկաթեայ կեռ, սուր եւ կեռ ծայրով երկաթ: 2. Թռչունի կամ գազանի մագիլ, ճիրան:

ՃԱՆՃԻԿ, գ. 1. Փոքր ճանճ: 2. Հեթանոսական կուռքի անուն (պաշտամունքի առարկայ):

ՃԱՆՃԿԷՆ, ա. Սպիտակ, բայց վրան ճանճի նման սեւ բծեր ունեցող (ձի):

ՃԱՇԱԳՈՐԾ, ի, աց, ա./գ. 1. Սեղան բացող` պատրաստող, ճաշի հրաւիրող։ 2. Ճաշի հրաւիրուած հիւր:

ՃԱՇԱԿ (պհլ.), ի, աց, 1. Կերակրի եւ ըմպելիքի համի` հոտի տպաւորութիւնը: 2. Ընդհանրապէս կերակուր, ըմպելիք: 3. Գաւաթ, բաժակ, ընդհանրապէս անօթ (հեղուկաչափ):

ՃԱՇԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճաշակելիք, բերան: 2. Համ առնելը, ճաշակում, ճաշակելը:

ՃԱՇԱԿԵԼ, եցի, ն. 1. Ուտելիքի եւ ըմպելիքի համն առնել, համտես անել: 2. Ուտել կամ խմել: 3. նման. Մի բանի համ ու հոտն առնել:

* Ճաշակել զաշխարհ, Աշխարհ մտնել, ամուսնանալ:

ՃԱՊԱՂ, ի, ից, ա. Տարածուած, ծաւալուած. գ. Ծաւալում, ծաւալուելը, տարածում:

ՃԱՊԱՂԵԼ, եցի, ն. Ծաւալել, սփռել, ցրել, շաղ տալ: եցայ. չ. Սփռուել, այս ու այն կողմ տարածուել:

ՃԱՊԱՂԻՔ, ղեաց, գ. Հեղում, հոսում, յորդում, վարարում:

* Ճապաղիք արեան, Մեծ արիւնահեղութիւն` կոտորած:

ՃԱՊՈՒԿ (պհլ.), ա. Դիւրաթեք, դիւրաշարժ, արագաշարժ, ճկուն:

ՃԱՌ, ի, ից, գ. 1. Հռետորական կանոններով կազմուած խօսք` բանաւոր կամ գրաւոր: 2. Երկար խօսք` զրոյց, պատմութիւն, գովեստի` փառաբանութեան խօսք, ներբող: 3. Քարոզ, վարդապետութիւն: 4. Գրուածքի բաժանում, գլուխ: 5. Բառ, բարբառ. լեզու: 6. Խօսքի իմաստ, բառացի նշանակութիւն: 7. Նկարագրութիւն:

ՃԱՌԱԳԱՅԹ, ի, ից, գ. 1. Չորս կողմն սփռուած լոյսի շող, ճաճանչ, նշոյլ, ցոլք, փայլ: 2. Սրբերի գլուխների շուրջը նկարուած շառաւիղաձեւ լոյսի փնջերը:

ՃԱՌԱԳԱՅԹԱՁԵՒ, ի, ից, ա. 1. Ճառագայթի ձեւ` տեսք` նմանութիւն ունեցող, լուսատեսակ: 2. Լուսաւոր, պայծառ: 3. Անիւի ձեւ ունեցող, ճախարակաձեւ:

ՃԱՌԱԳԱՅԹԱՆԱԼ, ացայ, չ. Ճառագայթներով զարդարուել, լուսաւորուել, ճառագայթել:

ՃԱՌԱԳԱՅԹԵԼ, եցի, ն. 1. Իրենից իբրեւ ճառագայթ արձակել` բխեցնել: 2. Իր ճառագայթներով լուսաւորել ուրիշներին: չ. Ծագել, լոյսի նման փայլել:

ՃԱՌԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Ճառի ձեւով գրել, ճոխ խօսքերով նկարագրել` պատմել: 2. Ընդհանրապէս` գրել, գրի առնել, արձանագրել:

ՃԱՌԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Ճառի ձեւով գրութիւն, գրուածք, պատմուածք, գիրք:

ՃԱՌԱՍԱՑ, ա. 1. Ճառ ասող` ճառախօս: 2. Մեծ, մեծ խօսող, ճոռոմաբանող: 3. Հակաճառող, ընդդիմախօս:

ՃԱՌԵԼ, եցի, ն. չ. 1. Ճառ ասել` գրել, ճառախօսել: 2. Ասել, պատմել, նկարագրել: 3. Քարոզել: 4. Տեղեկացնել, յայտնի դարձնել:

ՃԱՐԱԿ (պհլ.), ի, աց եւ ոյ, ոց, գ. 1. Անասունների կեր, դարման, խոտ: 2. Արօտ, արօտավայր: 3. Բնակութեան տեղ, բնակավայր:

ՃԱՐԱԿԱՒՈՐ, ի, աց, ա. Խոտով սնուող` կերակրուող, խոտաճարակ: գ. Խոտակեր կենդանի, դաշտերում բոյսերով սնուող թռչուն: մ. Խոտ ուտելով, բոյսերով սնուելով:

ՃԱՐԱԿԵԼ, եցի եւ եցայ, ն. հ. 1. Արածեցնել, կերակրել, սնել: 2. Ուտել, արածել: 3. Կերակրուել, սնուել: 4. Դարմանել կերակրով` դեղերով: 5. Ոչնչացնել, մաշել, բնաջնջել:

ՃԱՐՄԱՆԴ, ի, ից կամ աց, գ. Օղի մէջ մտնելով` մի իրը միւսին կցող կեռիկ:

ՃԱՐՏԱՍԱՆ, ի, աց, գ. 1. Հռետոր, պերճախօս: 2. Սոփեստ, իմաստակ: ա. Ճարտասանական, ճարտար խօսող:

ՃԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ճարտասանին եւ ճարտասանութեան յատուկ` վերաբերող, հռետորական: 2. Սոփեստական, իմաստակին յատուկ:

ՃԱՐՏԱՍԱՆԵԼ, եցի, չ. Ճարտասանի պէս` ճարտար ու պերճ խօսել, ատենաբանել:

ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճարտասան լինելը, ճարտար խօսելը, ճարտարախօսութիւն, պերճախօսութիւն: 2. Ճարտասանական արուեստ, հռետորութիւն: 3. Ճարտար` արուեստաւոր խօսք:

ՃԱՐՏԱՐ, ի, աց, ա. 1. Հմուտ, վարժ, ճարպիկ: 2. Վարպետօրէն կատարուած: 3. Իմաստուն, կատարեալ: գ. 1. Կառուցող` շինարար` հնարագէտ վարպետ, զանազան արհեստների տիրապետող մարդ: 2. Բանաստեղծ, քերթող: մ. Լաւ, յաջող կերպով, ստոյգ, հմտօրէն:

ՃԱՐՏԱՐԱԽՕՍ, ա./գ. Ճարտասան, հռետոր. ճարտար խօսող, պերճաբան: ա. Ճարտարօրէն ասուած, յօրինուած:

ՃԱՐՏԱՐԱԽՕՍԵԼ, եցի, ն. չ. 1. Ճարտար` պատկերաւոր խօսել, փառաբանել: 2. Իմաստակութիւն անել, իմաստակել, լեզու թափել:

ՃԱՐՏԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճարտասանութիւն, հռետորութիւն: 2. Ճարտար խօսելը, պերճախօսութիւն, գեղեցիկ` պատկերաւոր խօսք:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ի, աց, ա./գ. 1. Շինարարների` կառուցողների գլխաւոր վարպետ: 2. Նաւաշինարար, նաւապետ. ա./գ. Զանազան արհեստների վարպետ: գ. փխբ. Աստուած, արարիչ: ա. 1. Արարչագործ: 2. Արուեստների եւ գիտութիւնների մէջ հմուտ. քերթող, բանաստեղծ: 3. Շատ ճարտար, իմաստուն:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԵԼ, եցի, ն. Ճարտար արուեստով` վարպետօրէն պատրաստել` ստեղծել` յօրինել:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Ճարտար` վարպետօրէն արուած գործ` արհեստ` արուեստ, ճարտարութիւն:

ՃԱՐՏԱՐԵԼ, եցի, ն. 1. Ճարտարութեամբ հնարել` յօրինել` սարքել` շինել: 2. Իմաստակութիւն անել, լեզու թափել, ճարտար խօսել: 3. Իմաստասիրել, սոփեստութիւն անել: 4. փխբ. Դաւեր նիւթել, որոգայթներ լարել, դաւադրութիւն սարքել:

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճարտար` վարպետ լինելը. վարպետութիւն, մտաւոր հմտութիւն, արուեստ: 2. Արհեստ: 3. Հնարք, հնարագիտութիւն: 4. Խելք, տաղանդ, իմաստութիւն: 5. Իմաստասիրութիւն, փիլիսոփայութիւն: 6. Իմաստակութիւն, խաբէութիւն, պատրանք: 7. փխբ. Յաջողակութիւն:

ՃԳՆԱԽՈՆՋ, ա. Ճգնութիւնից մրցութեան մէջ խոնջացած, շատ աշխատող, անխոնջ:

ՃԳՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ճիգ` մրցութիւն` ուժերի լարում պահանջող: 2. (կրօն.) Ճգնողական, ճգնաւորական:

ՃԳՆԱԿԻՑ, կցի, աց, ա. Ճիգերի մասնակից, միասին ճգնող` աշխատող` պատերազմող:

ՃԳՆԱՍԷՐ, սիրի, աց, ա. Ճիգեր անել սիրող, զրկանքներին ու տառապանքին դիմացող, համբերատար, համբերող:

ՃԳՆԱՒՈՐ, ի, աց, գ. 1. Ճգնող կրօնաւոր, մենակեաց: 2. Նահատակ, մարտիրոս: 3. Աշխարհիկ գայթակղութիւնների դէմ կռուող: 4. Ըմբիշ, գօտեմարտող: ա. Առաքինի, ճգնողական:

ՃԳՆԱՒՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ճգնողական, ճգնական, որտեղ կայ ճգնութիւն` մրցութիւն` նահատակութիւն: 2. (կրօն.) Ճգնաւորին` մրցութեան հանդէսին յատուկ` վերաբերող:

ՃԳՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Ճգնաւոր լինելը, ճգնելը, ճգնութիւն, մենակեացութիւն:

ՃԳՆԵԼ1, եցի, ն. 1. Նեղել, ճնշել, նեղը գցել, տագնապի մէջ պահել: 2. Չարչարել, տանջել:

ՃԳՆԵԼ2 (իմ), եցայ, չ. 1. Ճիգ` ջանք թափել, ուժերի լարումով աշխատել, ջանալ: 2. Ճնշուել, նեղութիւն քաշել, չարչարանքի համբերել, տառապել, տագնապել: 3. Մրցել, նահատակուել: 4. Ճգնաւորի կեանք վարել, կամաւոր կերպով նեղութիւններ` զրկանքներ յանձն առնել:

ՃԳՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճիգ ու ջանք թափելը` գործադրելը, լարուած` ծանր աշխատանք: 2. Նեղութիւն, չարչարանք, տառապանք, վիշտ, տագնապ, վտանգ: 3. Մրցութիւն, նահատակութիւն (կռուի մէջ կամ հոգեւոր գործերում): 4. Քրտինք թափելը, վաստակ, արդիւնք, երկունք: 5. Ժուժկալութիւն, համբերութիւն: 6. Ճգնաւորի կեանք վարելը, ճգնելը:

ՃԵՄ (պրսկ.), ի, ից կամ աց, գ. Շրջագայութիւն, ման գալը, պտոյտ, զբօսանք:

* Ճեմ առնուլ, Շրջագայել, զբօսնել, ճեմել:

ՃԵՄԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Ճեմելու` զբօսնելու տեղ, զբօսարան: 2. Արիստոտէլեան փիլիսոփայական դպրոց, ակադեմիայ: 3. Ընդհանրապէս` վարժարան, ուսումնարան:

ՃԵՄԱՒՈՐ, ա. 1. Սիգալով` գեղեցկօրէն ճեմող: 2. Շքեղ հագնուող:

ՃԵՄԵԼ (իմ), եցայ, չ. 1. Հանդարտ` սիգալով քայլել, շրջել, շրջագայել, զբօսնել: 2. Շարժուել, գնալ, ընթանալ:

ՃԵՄԵԼԻ, լիք, լեաց, լեօք, գ. 1. Ճեմելու տեղ, զբօսավայր, ծառուղի: 2. Ճեմող: 3. Քայլ, ճեմելը, քայլուածք: 4. Ճեմող, զբօսնող:

ՃԵՊ, ոյ, ով կամ ի, ից, գ. 1. Աճապարանք, շտապելը, փութալը: 2. Հարկադրանք, ստիպողականութիւն: 3. Փոյթ, ջանք, ճիգ:

ՃԵՊԵԼ1, եցի, ն. 1. Շտապեցնել, փութացնել: 2. Ստիպել, հարկադրել, տագնապի մատնել:

ՃԵՊԵԼ2, եցի, (իմ), եցայ, չ. 1. Աճապարել, շտապել, փութալ: 2. Ստիպուել, հարկադրուել: 3. Դիմել, ընթանալ: 4. Հոգալ, հոգ տանել, ճիգ գործադրել:

ՃԵՏ, ի, ից, գ. Սերունդ, զարմ, արու զաւակ, սերունդը շարունակող:

ՃԻՂՄ, ա. Դեռահաս, մանկահաս, մանկական, երեխայական:

ՃԻՒԱՂ, ի, աց, գ. 1. Հրէշ, այլանդակ եւ խառնածին երեւակայական գազան, ուրուական: 2. Երեւակայական ոգի, դեւ: 3. Հանգուցեալի ուրուական: 4. Խրտուիլակ:

ՃԻՒԱՂՈՒԹԻՒՆ, գ. Ճիւաղի յատկութիւն, վայրենութիւն, գազանութիւն:

ՃՇԳՐԻՏ, գրտի, ա. 1. Ստոյգ, ճշմարիտ, հաւաստի, իրական: 2. Ճիշտ, յար եւ նման: մ. Հաւաստի` ստոյգ կերպով, ճշտիւ:

ՃՇԳՐՏԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Ճշգրիտ` ստոյգ` հաւաստի խօսել կամ գրել, ճշմարտօրէն պատմել:

ՃՇԳՐՏԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Յար եւ նման` իսկականին համապատասխան գործել, ճշգրտօրէն նկարել, պատճէնահանել:

ՃՇԳՐՏԱՏԵՍԻԼ, ա. Ամբողջովին նոյն տեսքը` կերպարանքն ունեցող, յար եւ նման:

ՃՇԳՐՏԵԼ, եցի, ն. 1. Ստուգել, ճշգրտութիւնը` իսկութիւնը պարզել` հաստատել, վաւերացնել: 2. Ճիշտ` ճշգրիտ` յար եւ նման նկարել:

ՃՇԳՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճշգրիտ լինելը, ստուգութիւն, իսկութիւն: 2. Իսկականին համապատասխան` յար եւ նման լինելը:

ՃՇԴԵԼ, եցի, ն. 1. Ճիշտ չափով` խնայողութեամբ` ժլատութեամբ տալ կամ վաճառել, խնայել, պինդ պահել ունեցածը: 2. Ստուգել, ճշգրտել:

ՃՇԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճիշտ` ստոյգ` հաւաստի լինելը, ճշգրտութիւն: 2. Խնայողութիւն, ժլատութիւն, կծծիութիւն: 3. Ագահութիւն:

ՃՇՄԱՐԻՏ, րտի, ից, ա. 1. Ստոյգ, հաւաստի, աներկբայ: 2. Արդար, անկեղծ, վստահելի: 3. փխբ. Հաւատաւոր, նուիրուած: գ. Ճշմարտութիւն, արդարութիւն, իսկութիւն: մ. Ճշմարտապէս, իսկապէս, յիրաւի:

ՃՇՄԱՐՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ճշմարտախօսութիւն, ճշմարիտ` հաւաստի խօսք:

ՃՇՄԱՐՏԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի ճշմարիտ: մ. Ճշմարտութեամբ, ճշտիւ:

ՃՇՄԱՐՏԱԿՈՐՈՅՍ, ա. Ճշմարտութիւնը կորցրած, մոլորութեան մէջ ընկած, մոլորուած:

ՃՇՄԱՐՏԱՀԱՒԱՏ, ա. 1. Ճշմարիտ հաւատ ունեցող, ողջամիտ: 2. Որի ճշմարտութեանը կարելի է հաւատալ, հաւատարիմ:

ՃՇՄԱՐՏԱՀՈՍ, ա. 1. Ճշմարտութիւն բխող: 2. Ճշմարտութիւնից բխած:

ՃՇՄԱՐՏԱՊԱՏՈՒՄ, պատմի, ից, ա. 1. Ճշմարիտ` ճշմարտութիւնը պատմող` գրող: 2. Ճշմարտութեամբ պատմուած` գրուած:

ՃՇՄԱՐՏԱՍՈՅԶ, ա. Ճշմարտութիւնը թաքցնող` ծածկող:

ՃՇՄԱՐՏԱՔԱՐՈԶ, ա. 1. Ճշմարիտը` ճշմարտութիւնը քարոզող` հռչակող: 2. Ճշմարտապէս` արդարացի կերպով քարոզուած` հռչակուած:

ՃՇՄԱՐՏԱՔՆԻՆ, ա. Ճշմարիտը` ճշմարտութիւնը քննող կամ ստոյգ կերպով քննող` քննած:

ՃՇՄԱՐՏԵԼ, եցի, ն. 1. Ստուգել, ճշգրտել, ճշմարիտը քննել եւ իմանալ: 2. Ճշմարիտ լինելը ցոյց տալ` հաւաստել, հաստատել, արդարացնել: 3. Որպէս ճշմարտութիւն ներկայացնել, այլաբանական խօսքը մեկնել: 4. Ճշմարիտն ասել կամ գրել, ճիշտ ասել:

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճիշտ լինելը, ստուգութիւն, իսկութիւն: 2. Ուղիղ` ճշմարիտ խօսք եւ գործ: 3. Անկեղծութիւն, հաւատարմութիւն: 4. Արդարութիւն, իրաւունք: 5. Ճշմարիտ` ճշգրիտ կանոն:

ՃՇՄԱՐՏՈՒՍՈՅՑ, ա. Ճշմարիտը` ճշմարտութիւնն ուսուցանող, ճշմարտութեան ուսուցիչ:

ՃՈԽ, ի, ից կամ աց, ա. 1. Հարուստ, մեծատուն: 2. Մեծ, հզօր, երեւելի: 3. Փարթամ, շքեղ, առատ: գ. Իշխան, ազնուական, աւագ(անի):

ՃՈԽԱԲԱՆ, ա. Խօսքի ճոխութիւն ունեցող, ճոխ լեզուով, ընդարձակ գրող` խօսող:

ՃՈԽԱԲԱՆԵԼ, եցի, չ. 1. Ճոխ լեզուով` տիրաբար խօսել: 2. Խօսքի տէրը լինել: 3. Շատախօսել, խօսքը երկարացնել: 4. Մեծ-մեծ խօսել:

ՃՈԽԱԶԳԻ, գւոյ, եաց, ա. Իշխանական` ազնուական ծագում ունեցող, իշխանազուն, մեծատոհմ:

ՃՈԽԱՁԻՐ, ա. Առատաձիր, մեծապարգեւ, առատութեամբ պարգեւող:

ՃՈԽԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տիրաբար` իշխանաբար վարուել, իշխանութիւն` ուժ գործադրել, բռնանալ: 2. Պարծենալ իր ունեցուածքով, շփանալ: 3. Հարստանալ, փառաւորուել: 4. Շքեղանալ, փարթամանալ:

ՃՈԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Հարստութիւն, ունեւորութիւն: 2. Կարողութիւն, իշխանութիւն: 3. Պատիւ, փառք: 4. Աւագութիւն (ըստ կարգի): 5. Առատութիւն, լիութիւն: 6. Շքեղութիւն, փարթամութիւն:

ՃՐԱԳ (պհլ.), ի, աց, գ. 1. Ընդհանրապէս լոյսի որեւէ արհեստական աղբիւր, ջահ, լամպ, կանթեղ: 2. փխբ. Ճանապարհը լուսաւորող, ուղեցոյց, առաջնորդ: 3. փխբ. Մխիթարութիւն, յոյս, ապաւէն:

ՃՐԱԳԱԼՈՅՑ, լուցի, գ. Ճրագներ վառելը (Զատկի` Յայտնութեան` Ծննդեան նախատօնին): ա. Ճրագներ վառող:

ՃՐԱԳԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Ճրագ դնելու տեղը, անօթ, աշտանակ, ճրագակալ, կանթեղ: 2. Ճրագ, մոմ:

ՃՕՃԵԼ1, եցի, ն. Տարուբերել, տատանել, մի կողմից միւս կողմը շարժել:

ՃՕՃԵԼ2 (իմ), եցայ, չ. Տարուբերուել, տատանուել, ծածանուել, մի կողմից միւս կողմը շարժուել:

ՃՕՂԱՆ, ՃԱՒՂԱՆ, գ. Կրծքի զրահ, լանջապան(ակ):


Մ

ՄԱԳԱՂԱԹ(ասոր.), ի, ից, գ. 1. Գառան`

ՄԱԳԱՂԱՏուլի` հորթի բարակ կաշուից պատրաստուած գրելու թուղթ: 2. Գիրք, մատեան: ա. Մագաղաթեայ, կաշուէ:

ՄԱԳԻՍՏՐԻԱՆՈՍ(յուն.), ի, աց, գ. 1. Բիւ-

ՄԱԳԻՍՏՐՈՍզանդիայում`կայսերական պալատի աւագ աստիճանաւոր (պատուաւոր տիտղոս): 2. Պետ, զօրապետ:

ՄԱԶԱՊՈՒՐ, ա. Մազապուրծ, մազից կախուած: մ. Վտանգից փրկուելով` ճողոպրելով:

ՄԱԶԴԵԶԱԿԱՆ, ա. Զրադաշտական, որմզդական, պարսից հին կրօնին յատուկ:

ՄԱԶԴԵԶՆ (պհլ.), զան, զունք, զանց, գ. Զրադաշտականութեան հետեւորդ: ա. Զրադաշտական, որմզդական, կրակապաշտական:

* Դէն` օրէնք մազդեզանց, Զրադաշտական կրօն, զրադաշտականութիւն, կրակապաշտութիւն:

ՄԱԼՈՒԽ, լխոյ, ոց, գ. Հաստ չուան, պարան:

ՄԱԽԱԶ, ի, աց կամ ից, ա. Վաւաշոտ, ցանկասէր, սանձարձակ, անառակ:

ՄԱԽԱՂ, ի, ից, գ. 1. Փոքր տոպրա. (կաշուից, մազից): 2. Քուրձ (քրձեղէն շոր): 3. Զամբիւղ, կողով: 4. Գինու կամ ջրի կաշուէ աման:

ՄԱԾՆՈՒԼ, ծեայ, ծուցեալ, չ. 1. Կպչել: 2. Թանձրանալ, պնդանալ, մակարդուել: 3. Կցուել, միանալ: 4. Պատուել, ծածկուել, պարուրուել:

ՄԱԿԱԳՈՅԵՂ, ի, աց կամ իցա./գ. Հաս-

ՄԱԿԱԳՈՅԵՂՈՒՏ, եղտի, իցտատուն կամ բնական յատկութիւն, որ վերադրւում է մի գոյացութեան վրայ, վերադիր յատկութիւն:

ՄԱԿԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Վերնագիր դնել` գրել, վերնագրել: 2. Վերագրել, ընծայել, նուիրել մէկին: 3. Գրի առնել, շարադրել, գրանցել, արձանագրել: 4. Քերթել, քերել:

ՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Վերնագիր դնելը, վերնագիր: 2. Վերագրելը, ընծայելը:

ՄԱԿԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Վրան դնել, զետեղել: 2. Մականուն դնել, մականուանել: 3. Վրան աւելացնել:

ՄԱԿԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Վրայ բերելը` բերուելը, հետեւանք: 2. (տրամ.) Եզակի փաստերից ընդհանուր եզրակացութիւնների յանգեցնող մտայանգու. (ինդուկցիայ):

ՄԱԿԱՂԵԼ1, եցի, ն. Ոչխարներին մի տեղ հաւաքել հանգստանալու` պառկելու համար:

ՄԱԿԱՂԵԼ2 (իմ), եցայ, չ. Հանգստանալու` պառկելու համար մի տեղ հաւաքուել (ոչխարների մասին):

ՄԱԿԱՄՏԱԾԵԼ, եցի, ն. 1. Հնարել, յօրինել, երեւակայել: 2. Մտքով որոնել` տնտղել:

ՄԱԿԱՆԵԼ, եցի, ն. Գաւազանով` մականով հարուածել` խփել, ծեծել:

ՄԱԿԱՆՈՒՆ, ուան, անց, գ. Երկրորդական` վերադիր անուն: ա. Երկրորդ անուն ունեցող:

ՄԱԿԱՎԻՃԱԿ, ի, աց, ա./գ. Ժառանգութեան օրինական տէր, ժառանգորդ. ժառանգ:

ՄԱԿԱՐԴԱԿ, ի, աց, ա. Հարթ` կոկիկ` ողորկ (երեսը): գ. Մակերեւոյթ:

ՄԱԿԱՐԴԱԿԵԼ, եցի, ն. Հաւասարեցնել, հարթ եւ հաւասար դարձնել, միեւնոյն մակարդակին հասցնել:

ՄԱԿԱՑՈՂ, ի, աց, ա. Գիտակ, բանիմաց, կրթուած, հմուտ:

ՄԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Մի բանի վերահասու լինելը, գիտենալը, իմանալը. հմտութիւն, ուսում: 2. Գիտութիւն, գիտելիք:

ՄԱԿԵՂՈՒՏ, եղտի, ից, ա./գ. Գոյականի վրայ դրուող, գոյականին լրացնող. ածական:

ՄԱԿԵՐԵՒՈՒԹԻՒՆ, գ. Որեւէ բանի դրսի` արտաքին կողմը, մակերես, մակերեւոյթ:

ՄԱԿԸՆՁԻՒՂԵԼ, եցի, չ. Նորից ընձիւղել` ընձիւղներ արձակել, վերընձիւղել:

ՄԱԿՈՒԿԱՉՈՒ, ա. Մակոյկով կատարուած, մակոյկով (ուղեւորութիւն):

ՄԱԿՍՏԵՂԾ, ա. Արտաքուստ յարմարեցրած, կեղծ, շինծու, կեղծաւոր:

ՄԱՀ, ու, մահք, ուց կամ ուան, մահունք, ուանց, գ. 1. Մահանալը, կեանքի վերջ` աւարտ, վախճան: 2. Կոտորած, սպանութիւն: 3. Ինքնասպանութիւն, անձնասպանութիւն: 4. Ժանտախտ, ժանտամահ, համաճարակ:

* Ընդ մահուամբ արկանել, Մահուան ենթարկել` դատապարտել:

ՄԱՀԱԲՈՅԾ, ա. Մահուան պատճառ հանդիսացող, մահաբեր, մահառիթ:

ՄԱՀԱԴԵՂ, ի, աց, գ. Մահուան դեղ, թոյն:

ՄԱՀԱԶԳԵԱՑա. 1. Մահուան զգեստը

ՄԱՀԱԶԳԵՍՏհագած, մահուան պատանով պարուրուած: 2. Իր վրայ կամ իր մէջ մահ կրող:

ՄԱՀԱԶԷՆ, զինի, աց, գ. Մահուան զէնք, սպանութեան գործիք: ա. Մահուան զէնք կրող` ունեցող, սպանելու համար զինուած:

ՄԱՀԱԼՈՅԾա. Մահը վերացնող` ՄԱՀԱԼՈՒԾՈՂոչնչացնող:

ՄԱՀԱՀՐԱՄԱՆ, գ. Մահուան հրաման: ա. Մահուան հրաման տուող:

ՄԱՀԱՁԻԳ, ա. 1. Դէպի մահը ձգուող: 2. Մահը դէպի իրեն ձգող:

ՄԱՀԱՁԻՐ, ա. Մահ բաշխող:

ՄԱՀԱՄԱՏՈՅՑ, ա. Մահը մօտ բերող` մօտեցնող, մահաբեր:

ՄԱՀԱՇՇՈՒԿ, ա. Մահուան մասին շշուկ պարունակող, մահաշունչ, մահագոյժ:

ՄԱՀԱՊԱՐՏ, ի, աց, ա. 1. Մահուան դատապարտուած մարդասպան: 2. Մահուան ենթակայ, մահուան պատժի արժանի:

ՄԱՀԱՊԱՐՏԵԼ, եցի, ն. Մահուան դատապարտել, մահուան դատավճիռ սահմանել:

ՄԱՀԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Մահապարտ` մահուան դատապարտուած լինելը: 2. Դատապարտութիւն:

ՄԱՀԱՌԻԹ, ա. Մահուան առիթ հանդիսացող, մահ պատճառող, մահաբեր:

ՄԱՀԱՐԱՐ, ի, աց, ա. Մահ առաջացնող` պատճառող, մահաբեր:

ՄԱՀԱՐՁԱՆ, ի, աց, գ. 1. Գերեզմանի վրայ կանգնեցրած յուշարձան: 2. Արձան: 3. Պարսպի վրայ աշտարակ, բուրգ (իբրեւ մարտկոց):

ՄԱՀԱՑՈՒ, ի, աց, ա. 1. Մահ բերող` առաջացնող` պատճառող, մահացնող: 2. Մահուան ենթակայ, մահկանացու: 3. Հանգուցեալի յուղարկաւորութեանը պատշաճող:

ՄԱՀԸՆԿԱԼ, ա. Մահ ընդունող, մահուան ենթարկուած:

ՄԱՀԿԱՆԱՑՈՒ, ի, աց, ա. 1. Մահուան ենթակայ. մեռնող: 2. Մահացու, մահաբեր, մահուան առիթ տուող: գ. Մարդ:

ՄԱՂ, ի, ից կամ աց, կամ ոյ, ոց, կամ ու, ուց, յոգն. մաղք եւ մաղինք, գ. 1. Ձիու մազից` մետաղալարից հիւսուած ծակոտկեն ցանց: 2. նման. Մեղուների պատրաստած մոմեղէն բջիջների ցանց, մեղրահաց, խորիսխ: 3. Մաղի նման կողով` զամբիւղ:

ՄԱՂԵԼ, եցի, ն. 1. Մաղով անցկացնել: 2. Ցրել, ցրիւ տալ, տարածել: 3. Տարուբերել:

ՄԱՂԶՄԱՅ (ասոր.), ի, գ. Սեղանի սկուտեղ` սկաւառակ, մասնաւորապէս փոքր սկաւառակ, որի վրայ դնում են հաղորդութեան նշխարը եւ որով ծածկում են սկիհը:

ՄԱՂԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Մաղթելը, մաղթանք, աղերս, պաղատանք: 2. Միջնորդութիւն, երաշխաւորութիւն, բարեխօսութիւն:

ՄԱՂԽԱԶՈՒԹԻՒՆ (ասոր.), գ. Թագաւորի թիկնապահ գնդի պետի պաշտօնն ու կոչումը (Հայոց Արշակունիների օրօք):

ՄԱՂԹԵԼ, եցի, ն. չ. 1. Աղաչել, աղերսել, պաղատել: 2. Բարեխօսել, միջնորդել: 3. Աղօթել, աղօթքով խնդրել:

ՄԱՂՁԱՅՈՅԶ, յուզի, ից, ա. Մաղձի առատութիւնից գրգռուած: գ. Մաղձահոսութիւն, համաճարակ, վարակ:

ՄԱՂՁԸՆԿԱԼ, ա. Մաղձ պարունակող, մաղձը իր մէջ տանող` կրող:

ՄԱՂՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Մաղձի յատկութիւնը, դառնութիւն: փխբ. 2. Դաժանութիւն, դժնդակութիւն:

ՄԱՃ (պհլ.), ոյ, ով կամ ի, իւ, աւ, գ. 1. Արօրի կոթ, որից բռնելով` մաճկալն ուղղութիւն է տալիս խոփին: 2. Գութան, արօր. խոփ:

ՄԱՄՈՒԼ, մլոյ, ոց, գ. Մի բան ճնշելու` ճզմելու գործիք կամ յարմարանք:

* Մամուլ գրոց, Գրքի բուն էութիւնը` նպատակը` հիմնական իմաստը:

ՄԱՄՈՒՌ, մռոյ, ոց, գ. 1. Ջրի մէջ աճող խոտաբոյս. ջրիմուռ: 2. Քարաքոս (խոնաւ փայտի եւ քարերի մակերեսին):

ՄԱՄՌԱԽՆԴԻՐ, ա. Մամուռ փնտրող` որոնող, մամուռ սիրող:

ՄԱՄՌԱՐՄԱՏ, ա. Որտեղ արմատացել է մամուռը, մամռոտ:

ՄԱՅՐ, մօր, մարբ, մարք, մարց, մարբք, գ. 1. Ծնող կինը իր զաւակի համար: 2. Մայրացու (օտար զաւակի համար): 3. Կենդանիների էգը: 4. Կանանց վանքի գլխաւոր, մայրապետ: 5. փխբ. Սկիզբ, պատճառ: 6. փխբ. Բոլորի մայրը, հողը:

* Մայր արեգական կամ

* արեւու, Արեգակի մայր մտնելու տեղը, արեւմուտք:

* Մայր եկեղեցի կամ

* եկեղեցեաց, .Գլխաւոր` աթոռանիստ եկեղեցի:

* Մայր վանից, Վանամայր, մայրապետ:

ՄԱՅՐԱԾՆՈՒՆԴ, ծննդեան, գ. Ծննդավայր, բնօրրան, հայրենիք:

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ, ի, աց, գ. 1. Մայր կամ գլխաւոր քաղաք միւս քաղաքների շարքում, մեծ քաղաք, քաղաքամայր: 2. Հռչակաւոր` մեծ վանք` մենաստան, մայրավանք (որտեղ նստում է միտրոպոլիտը կամ արքեպիսկոպոսը):

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՑԻ, ցւոյ, եաց, գ. 1. Մայրաքաղաքում նստող միտրոպոլիտ կամ արքեպիսկոպոս: 2. Մեծ վանքի վանահայր:

ՄԱՅՐՊԵՏ, ի, աց, գ. Կոյսերի վանքի` կուսանոցի գլխաւոր մայր, մայրապետ:

ՄԱՅՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Մայր լինելը: 2. Մայրական սէր` խնամք` հոգածութիւն: 3. Մայրապետ լինելը, մայրապետութիւն:

ՄԱՆԱՆԱՅ, ի, գ. Գինձի սերմի մեծութեան եւ եղեամի նման սպիտակ մեղրահամ նիւթ (ըստ Հին Կտակարանի, մանանայով կերակրւում էի. Եգիպտոսից գաղթած իսրայելացիները):

ՄԱՆԵԱԿ (յուն.), եկի, կաց, գ. Վզին գցելու օղակաձեւ զարդ` մարգարտաշար:

ՄԱՆԵԼ, եցի, ն. 1. Բրդի` վուշի եւն մազերը իլիկով ոլորել եւ թել պատրաստել: 2. Հիւսել, գործել (ցանց, պսակ): 3. Պատել, փաթաթել:

ՄԱՆԿ (պհլ.), ի, աւ, գ. Խորամանկութիւն, խարդախութիւն, ճարպկութիւն, հնարք: ա. Խորամանկ, նենգ:

ՄԱՆԿԱԲԱՐՈՅ, ի, ից, ա. 1. Մանկան բնաւորութիւն` յատկութիւն ունեցող, տղայաբարոյ, պարզամիտ: 2. Մանկական, տղայական, երիտասարդական:

ՄԱՆԿԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Երեխայ ունենա. (կնոջից):

ՄԱՆԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Զաւակ բերելը` ունենալը, որդեծնութիւն:

ՄԱՆԿԱՀԱՍԱԿ, ա. Մանկական հասակ ունեցող, դեռահաս, դեռատի:

ՄԱՆԿԱՄԱՐԴ, ոյ կամ ի, աց, ա./գ. Երիտասարդ` դեռահաս` ջահել (աղջիկ` կին):

ՄԱՆԿԱՄԻՏ, մտի, աց, ա. 1. Երեխայի պէս մտածող, երեխայամիտ, տհաս: 2. Միամիտ, պարզամիտ:

ՄԱՆԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Մանուկ դառնալ, երեխայանալ: 2. Երիտասարդանալ: 3. Ժիր` աշխոյժ` առոյգ դառնալ, առոյգանալ:

ՄԱՆԿԱՎԱՐԺ, ի, ից, ա./գ. Մանուկներին ուսուցանող` վարժեցնող` դաստիարակող. ուսուցիչ:

ՄԱՆԿԱՎԱՐԺԵԼ, եցի, ն. Երեխաներին ուսուցանել` կրթել, դաստիարակել, մարզել:

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԻՒՆ, գ. Երեխաներին վարժեցնելը` կրթելը` մարզելը, դաստիարակութիւն:

ՄԱՆԿԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Երեխայ` զաւակ ունեցող: 2. Մանկական, տղայական:

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Մանուկ` երեխայ լինելը, մանկական հասակ: 2. Պատանեկութիւն:

ՄԱՆԿՈՒՏ, ա. Մանկական, երեխայական, տղայական:

ՄԱՆԿՏԻ, ւոյ, եաց, հաւաք. գ. 1. Մանուկների` երեխաների խումբ: 2. Պատանիներ, երիտասարդներ:

ՄԱՆՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Ոլորք, գալար, գալարում: 2. Մանելը, հիւսելը, հիւսուածք: 3. Մանուածք, մանուած ի. (թել, պարան եւն): 4. Խօսքի շարադրանք` կառուցուածք: 5. Մանուածապատ` խրթին խօսք, խրթնաբանութիւն:

ՄԱՆՈՒԱԾԵԼ, եցի, ն. Հիւսել, կցել, շարել, շարակցել:

ՄԱՆՈՒԱԾՈՅ, ա. 1. Հիւսած, ոլորուած, փաթաթած: 2. Ոլորուած, բոլորակի ձեւ տուած: 3. Գալարուն, կլոր ձեւ ունեցող:

ՄԱՆՈՒԿ, նկան, նկունք, անց, գ. 1. Երեխայ. տղայ. զաւակ, որդի: 2. Պատանի, երիտասարդ: 3. Զինուոր, զօրական: 4. Ծառայ, սպասաւոր: ա. 1. Անչափահաս: 2. Փոքր, մանր, մանկական:

ՄԱՆՐ, նու, նունք, նունց, ա. 1. Փոքր, ոչ մեծ: 2. Նուրբ, նօսր: մ. 1. Փոքր ծաւալով` չափով. մաս-մաս: 2. Մանրամասնաբար:

ՄԱՆՐԱԳՈՐԾ, ա./գ. Մանր` նուրբ` վարպետութեամբ արուած (գործ):

ՄԱՆՐԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Մանր` նուրբ գործ անել:

ՄԱՆՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Մանր` նուրբ իրեր պատրաստելն արուեստով:

ՄԱՆՐԱԽՈՅԶ, ա. Մանրազնին, մանրակրկիտ հետազօտող:

ՄԱՆՐԱՄԱՂ, ա. 1. Շատ մանր մաղած, մանր` բարակ փոշու նման: 2. Շատ մանր` անբաժանելի, անտրոհել. (մասնիկ):

ՄԱՆՐԱՄԱՆԱԿ, ի, աց, գ. Ժամանակի շատ փոքր միաւոր, վայրկեան, միկրովայրկեան:

ՄԱՆՐԱՄԱՍՆ, սին, սունք, սանց կամ սնից, գ. 1. Մի հատուածը` փոքր մասը (առարկայի` ժամանակի): 2. Խճանկարի մանր քար. խճանկար: ա. Փոքր մասեր ունեցող: մ. Մաս - մաս անելով, մասերի բաժանելով:

ՄԱՆՐՈՒԱԾ, ոյ, ոց, գ. 1. Մանրելը, մանրելու եղանակը: 2. Որեւէ բանի մանր կտորտանք, մանրուք, փշրանք:

ՄԱՇԵԼ, եցի, ն. 1. Ծախսել, սպառել, վատնել: 2. Ուտել, կրծել, քրքրել: 3. Հիւծել: 4. Ցրիւ տալ, եղծել: 5. Ոչնչացնել, բնաջնջել, կործանել, կոտորել, սպանել. 6. Լուծել, հալել, քայքայել, փչացնել, ապականել: 7. Մանրել, փշրել: 8. Այրել, տոչորել (հրով):

* Մաշել ի սուր սուսերի, Սրի քաշել, սրածել:

ՄԱՇԿԱՀԱՆԴԵՐՁ, ա./մ. Մորթէ զգեստ հագած` հագնելով: գ. Մաշկեղէն զգեստ:

ՄԱՇԿԵԱԶԳԵԱՑ, եցի, ից, ա. Մաշկեղէն` մորթէ զգեստ հագած` հագնող:

ՄԱՇԿԵԱԿ, կեկի, աց, գ. Մաշկեղէն` մորթէ հանդերձ, ոչխարի մորթուց կարած հագուստ:

ՄԱՇՈՒԱԾ, գ. Մաշուելը` հալուելը, մաշուած` քայքայուած մասը, փտախտ:

ՄԱՇՈՒԹԻՒՆ, գ. Մաշուած` հալուած` ապականուած լինելը, հնութիւն, փտախտ, ապականութիւն:

ՄԱՌԱԽԼԱՄՈՒՏ, ա. Որի մէջ մտել` թափանցել է մառախուղը կամ մառախուղի մթութիւնը:

ՄԱՌԱԽՈՒՂ, խղոյ կամ խլոյ, ոց, նաեւ խղի, ից եւ աց, գ. 1. Մշուշ, մէգ: 2. փխբ. Մթութիւն, խաւար:

ՄԱՌԱՆ, ի, աց, գ. 1. Գինի պահելու նկուղ: 2. Ընդհանրապէս` ուտեստեղէնի պահեստ, ամբար, շտեմարան: 3. Ներքնատուն, նկուղ:

ՄԱՍՆ, սին, սունք, սանց, գ. 1. Մաս, բաժին, հատուած: 2. Կտոր, պատառ: 3. Կողմ, վայր, տեղ: 4. Մասունք, սրբի նշխար: 5. Ժամանակի միաւոր` րոպէ, վայրկեան: 6. (աշխգր.) Աստիճան, կլիմայ:

ՄԱՍՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Մասնաւորին վերաբերող, անհատական, եզակի, առանձին: 2. Մաս-մաս տալու կամ բաժանելու (ողորմութիւն): 3. Հանգանակութեամբ մաս-մաս հաւաքուած:

ՄԱՍՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Մասնական, առանձնական: 2. Մի մաս պարունակող, փոքր մասով: 3. Չափաւոր, սակաւ, քիչ. 4. Անձնական, անհատական: 5. Առանձնայատուկ, յատուկ, ուրոյն: գ. Անհատ, առանձին մէկը, իւրաքանչիւրը:

ՄԱՍՆԱՒՈՐԵԼ1, եցի, ն. Մասնակից դարձնել, մաս` բաժին հանել, մաս-մաս բաժանել, բաշխել:

ՄԱՍՆԱՒՈՐԵԼ2 (իմ), եցայ, չ. Մասնակից լինել` դառնալ, մասնակի` որոշ չափով բաժին ստանալ:

ՄԱՏԱԿԱՐԱՐ, ի, աց, գ. 1. Կերակուրների վերակացու` հսկող, գլխաւոր խոհարար: 2. Տնտես, հիմնարկութեան ընդհանուր գործերի կառավարիչ: 3. Ընդհանրապէս` պարտականութիւնները կատարող անձ` պաշտօնեայ:

ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ, եցի, ն. 1. Իբրեւ մատակարար` սնունդ` կերակուր հայթայթել: 2. Տնօրինել: 3. Տնտեսել: 4. Հատուցել, փոխարէնը տալ: 5. Պարտականութիւնը կատարել:

ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Մատակարար լինելը, մատակարարի գործը, մատակարարելը: 2. Տնտեսութիւն կառավարելը, տնօրէնութիւն: 3. (կրօն.. Աստուածային նախախնամութիւն` խնամակալութիւն, հոգատարութիւն: 4. Պարտականութիւն, ծառայութիւն, պաշտօն: 5. (եկեղ.) Խորհրդի բաշխում:

ՄԱՏԱՂ, ոյ, ոց, ա. 1. Փափուկ, փափլիկ: 2. Նորածին, մատղաշ: 3. Դեռահաս, դեռատի, երիտասարդ: 4. Մատաղացու. գ. Մատաղացու հորթի միս` իբրեւ աղքատներին տրուող կերակուր:

ՄԱՏԱՂԱԾԻՆ, ա. 1. Նորածին, մատղաշ: 2. Նորածին զաւակի ծնող, նոր երեխայ բերած` ծնած:

ՄԱՏԱՂԱՄԱՅՐ, մարք, գ. Փոքր երեխայ ունեցող մայր:

ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ, տնկոյ, ա./գ. Նոր տնկած. մատղաշ. նորատունկ: ա. փխբ. Նոր հաւատի եկած` դարձած, մոլոր հաւատից հրաժարուած:

ՄԱՏԱՂԵՐԱՄ, ա. Մատղաշ երեխաների խմբին պատկանող, մանուկների խմբից:

ՄԱՏԱՂՕՐԵԱՅ, եայք, ա. Տարիքով` հասակով մատղաշ, մատաղահասակ, մանկահասակ:

ՄԱՏԱՆԻ, նւոյ, նեաց, գ. 1. Ոսկեայ կամ ոսկեզօծ քարակուռ փոքրիկ օղ` մատին հագցնելու համար: 2. Տիրոջ անուան սկզբնատառը կամ զինանշանը կրող մատանի, կնիք:

ՄԱՏԵԱՆ1(պհլ.), ենի, ից եւ եանց, գ. 1. Մագաղաթ կամ թուղթ, որի վրայ գրում էին: 2. Գիրք, գրուածք, արձանագրութիւն: 3. Պատմական բովանդակութեամբ գիրք, պատմագիրք: 4. Գրքի մաս` գլուխ: 5. Գրադարան, մատենադարան:

ՄԱՏԵԱՆ2(պհլ.), գ. Էգ ձի, մատակ, զամբիկ:

ՄԱՏԵԱՆ3 (պհլ.), գ. Սասանեա. Պարսկաստանում ընտիր հեծելազօրի գունդ, իբր` անմահների գունդ:

ՄԱՏԵՆԱԳԷՏ, գիտի, աց, ա./գ. Մատեանների գիտակ. գրագէտ. գրագիր, դպիր:

ՄԱՏԵՆԱԳԻՐ, գրի, աց, գ. 1. Մատեան գրող, պատմագիր: 2. Մատեան, գիրք. մատենագրութիւն: ա. Մատենագրական, պատմական:

ՄԱՏԵՆԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Մատեան գրել, գիրք շարադրել, պատմագրել: 2. Մատեան մտցնել, գրի առնել, արձանագրել, յիշատակել:

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Մատեան գրելը, գիրք շարադրելը, մատենագրելը: 2. Պատմագրութիւն: 3. Գրուածք, պատմագիրք:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Մատեաններ` գրքեր պահելու տեղ, գրադարան, դիւան, գրատուն: 2. Առաջին` հին մատեանների պատմութիւնը պարունակող գիրք, պատմագիրք:

ՄԱՏՆԱՑՈՅՑ ԱՌՆԵԼ` ԼԻՆԵԼ, 1. Մատով ցոյց տալ, մատով նշան տալ, մատնանշել: 2. Խայտառակել, նշաւակել, անարգանքի ենթարկել:

ՄԱՏՆԵԱԿ, գ. Մատ, ձեռք:

* Ի մատնեակ արկանել, 1. Բռնել, ձեռքը գցել, նուաճել կամ ձեռքն առնել: 2. Մատի խաղալիք դարձնել, յիմարացնել:

ՄԱՏՆԵԼ, եցի, ն. 1. Մատով ցոյց տալ մէկին` իբրեւ յանցաւորի, մատնիչ լինել: 2. Դաւաճանութեամբ թշնամու ձեռքը տալ` յանձնել: 3. Չարախօսել, վատաբանել: 4. Մէկին նեղութեան` չարիքի ենթարկել: 5. Գաղտնիքը երեւան հանել` յայտնի դարձնել:

* Մատնել ի պարտութիւն, Յաղթել, ընկճել:

ՄԱՏՆԻՉ, նչի, աց, ա. Դաւաճան, չարախօս, բանսարկու: գ. Մատնող` մէկին թշնամու ձեռքը տուող մարդ:

ՄԱՏՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Մատնելը, մատնուելը: 2. Կորուստ: 3. Մատնիչի կատարած գործը:

ՄԱՏՆՈՒԼ, մատեայ, տե՛ս ՄԱՏՉԵԼ (իմ):

ՄԱՏՈՒՌՆ (յուն.), տրան, րունք, անց, գ. 1. (եկեղ.) Վկայարան, վկայի` մարտիրոսի նշխարների ամփոփման տեղում կամ նրա յիշատակին կառուցուած փոքր եկեղեցի, աղօթատեղի, աղօթարան: 2. Բոլոր մարտիրոսների տօնի օրը:

ՄԱՏՈՒՑԱՆԵԼ, տուցի, տո՛, պբ. 1. Մօտ կամ առջեւը բերել, մօտ տանել, մօտեցնել: 2. Մօտ բերելով յանձնել` տալ, մատուցել, առաջարկել: 3. Առաջ քաշել, մի պաշտօնի նշանակել:

* Աղօթս` պատարագ մատուցանել, Աղօթել, պատարագ անել:

ՄԱՏՈՒՑԱՐԱՆ, ի, աց, գ. (եկեղ.) Այն տեղը, որտեղ մի նուէր կամ պատարագ է մատուցւում. սեղան, խորան, զոհարան:

ՄԱՏՉԵԼ (իմ), տեայ, տի՛ր, տուցեալ, չ. 1. Մօտենալ, մօտ գալ, մերձենալ: 2. Դիպչել, շօշափել, ձեռք տալ: 3. Մատուցուել, ընծայուել, նուիրուել: 4. Պատարագ մատուցել:

ՄԱՏՌՈՒԱԿ, ի, աց, գ. 1. Ընդհանրապէս սեղանին գինի մատակարարող, տակառապետ: 2. Որեւէ պիտանի նիւթ մատակարարող:

ՄԱՐԳԱՐԷ (պհլ.), ի, ից, ա. Ապագան գուշակող, բժշկութեան գաղտնիքները մեկնող, աստծու կողմից պատգամախօս:

ՄԱՐԳԱՐԷԱԲԱՐԲԱՌ, ա. 1. Մարգարէի նման բարբառող` խօսող: 2. Մարգարէի կողմից ասուած:

ՄԱՐԳԱՐԷԱԳԷՏ, ա. Մարգարէների գրուածքներին ծանօթ, մարգարէներին ճանաչող` իմացող:

ՄԱՐԳԱՐԷԱԶՐԱՒ, ա. Մարգարէներին կոտորող` ոչնչացնող:

ՄԱՐԳԱՐԷԱԽԱՌՆ, ա. Մարգարէութեան հետ խառնուած, մասամբ մարգարէութիւն պարունակող, մարգարէական:

ՄԱՐԳԱՐԷԱԾԻՆ, ծնի, ա. 1. Մարգարէ ծնող: 2. Մարգարէ կնոջից ծնուած:

ՄԱՐԳԱՐԷԱԿԱՆ, ի, աց, ա. Մարգարէին կամ մարգարէութեան յատուկ` վերաբերող:

ՄԱՐԳԱՐԷԱՃԱՌ, ա. Մարգարէի կողմից ասուած` պատմուած:

ՄԱՐԳԱՐԷԱՆԱԼ, ացայ, րէա՛ կամ րէա՛ց կամ ացի՛ր, չ. ն. հ. 1. Իբրեւ մարգարէ սուտ գուշակութիւններ անել, ապագան գուշակել, բժշկութեան գաղտնիքները մեկնել: 2. Իբրեւ մարգարէ աստծու պատգամները յայտնել ժողովրդին: 3. Մարգարէութեան ներշնչում ստանալ: 4. Ընկնաւորի պէս թպրտալ ու զառանցել: կ. Գուշակուել (մի բան` մէկի կողմից):

ՄԱՐԳԱՐԷԱՇՆՈՐՀ, ա. Մարգարէական շնորհ` հոգի կամ ձիրք ունեցող:

ՄԱՐԳԱՐԷԱՊԱՏԻՒ, ա. (կրօն.) Մարգարէի պատիւ ունեցող` վայելող (Գր. Լուսաւորիչի մասին):

ՄԱՐԳԱՐԷԱՊԵՏ, ա. Մարգարէներից գլխաւորը. նախամարգարէ (Մովսէսի մասին): գ. Մարգարէների կողմից գուշակուած տէրը (Քրիստոսի մասին):

ՄԱՐԳԱՐԷԱՔԱՐՈԶ, ա. Մարգարէների կողմից քարոզուած:

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ, գ. 1. Մարգարէ լինելը, մարգարէի շնորհ ունենալը: 2. Մարգարէանալը, ապագայի գուշակութիւն: 3. Մարգարէի գրուածք կամ պատգամներ, մարգարէական գիրք:

ՄԱՐԳԱՐԷՈՒՀԻ, հւոյ, եաց, գ. 1. Կին մարգարէ: 2. Հեթանոսական կրօնի քրմուհի (գուշակութիւններ անող):

ՄԱՐԴ, ոյ, մարդք, ոց, մանաւանդ` յոգն. ՄԱՐԴԻԿ, դկան, ամբ, ամբք, գ. 1. Մարդ էակը: 2. Մարդկութիւն: 3. Քրիստոսի մարմինը` անձնաւորութիւնը: 4. Տղամարդ, կին: ա. Մահկանացու:

* Որդի մարդոյ, Քրիստոս:

ՄԱՐԴԱԲԱՆԵԼ, եցի, ն. (ածբ.) Քրիստոսի` իբրեւ մարդու մասին խօսել:

ՄԱՐԴԱԳԻՆ, ա. Մարդ` ստրուկ գնող: գ. Մարդ` ստրուկ գնել-վաճառելը:

ՄԱՐԴԱԳԼՈՒԽ, ա. Մարդու գլուխ ունեցող, մարդու գլխով: մ. Ըստ մարդկանց թուի:

ՄԱՐԴԱԴԱՐՄԱՆ, ա. Մարդուն դարմանող, մարդուց դարմանուող:

ՄԱՐԴԱԴԱՒ, ի, աց, ա. Մարդու դէմ դաւադրութիւն սարքող, դաւադիր, մարդասպան:

ՄԱՐԴԱԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Մարդադաւան լինելը, մարդադաւանների աղանդը:

ՄԱՐԴԱԴԱՒՈՒԹԻՒՆ, գ. Մարդադաւ լինելը, մարդկանց դաւելը, դաւադրութիւն կազմակերպելը:

ՄԱՐԴԱԶԳԵՍՏ, ի, ա. (կրօն.) Մարդկային մարմին առած, մարդկային կերպարանք ստացած, մարդացած:

ՄԱՐԴԱԶԵՆ, զենք, ա. Մարդուն զոհաբերող: գ. Մարդուն զոհաբերելը, մարդկային զոհաբերութիւն:

ՄԱՐԴԱԽԱՆՁ, ա. Մարդ ուտելու տենչով բռնուած, մարդ ոչնչացնող, մարդակեր:

ՄԱՐԴԱԽՆԴԻՐ, ա. Մարդկանց փնտրո. (կորստից փրկելու համար):

ՄԱՐԴԱԽՈՂԽՈՂ, ի, աց, ա. Մարդկանց խողխողող` սպանող, մարդասպան, արիւնարբու, գիշատիչ:

ՄԱՐԴԱԿԵՐՊ, ի, ից, ա. Մարդու կերպարանք ունեցող. մարդանման: մ. Մարդկային կերպարանքով. մարդու նման:

ՄԱՐԴԱՀԱՃՈՅ, ի, ից, ա. Կեղծաւոր, երեսպաշտ, քծնող: մ. Մարդկանց հաճելի լինելու համար, երեսպաշտօրէն:

ՄԱՐԴԱՀՈՅԼ, ա. Մարդկային բազմութիւնից բաղկացած, մարդակոյտ:

ՄԱՐԴԱՄԱՀ, ու կամ ի, իւ, գ. Մարդկանց մահ` համաճարակից (ժանտախտ եւն):

ՄԱՐԴԱՄԱՐՏ, ա. Մարդու հետ մարտնչող` կռուող (կենդանի):

ՄԱՐԴԱՆԱԼ, ացայ, չ. (կրօն.) Մարմնաւորուել իբրեւ մարդ, մարդկային մարմին ստանալ (Քրիստոսի մասին):

ՄԱՐԴԱՊԱՇՏ, ա. 1. (կրօն.) Մարդուն իբրեւ աստուած պաշտող: 2. Մարդահաճոյ, երեսպաշտ:

ՄԱՐԴԱՊԱՏԿԵՐ, ի, աց, ա. Մարդու պատկեր` կերպարանք ունեցող. Մարդակերպ: գ. Մարդու` կուռքի արձան:

ՄԱՐԴԱՍԷՐ, սիրի, րաց կամ րից, ա. Մարդիկ սերող` առաջ բերող` ստեղծող:

ՄԱՐԴԱՍԷՐ, սիրի, աց կամ ից, ա. 1. Մարդկանց սիրող, մարդու կարիքին հասնող: 2. Մարդասիրական:

ՄԱՐԴԱՍԻՐԵԼ, եցի, չ. եւ ն. Մարդասէր լինել մէկի նկատմամբ, կարեկցանք` գթասրտութիւն ցոյց տալ` ցուցաբերել:

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Մարդասէր լինելը, գութ, սէր, գթութիւն: 2. Մարդասիրական արարք` վարմունք:

ՄԱՐԴԱՎԱՃԱՌ, ի, աց, ա. Մարդ` գերի` ստրուկ վաճառող, գերեվաճառ, ստրկավաճառ:

ՄԱՐԴԱՏՈՒՆԿ, տնկոյ, ոց, գ. Մարդկային տունկ, մարդը որպէս տունկ: ա. Մարդկային. բանական:

ՄԱՐԴԵԼՈՅԶ, լուզի, աց, ա. 1. Մարդուն իր տեղից` վիճակից հանող, մարդ գողացող, մարդորս: 2. փխբ. Մարդուն հրապուրելով ուղիղ ճանապարհից հանող, մարդ մոլորեցնող, շողոքորթ, խաբեբայ:

ՄԱՐԴԵՂՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Մարդ դառնալը, մարդանալը, մարդկային մարմին առնելը (Քրիստոսի մասին):

ՄԱՐԴԿԱՁԱՅՆ, ա. 1. Մարդկային ձայն ունեցող: 2. Մարդու ձայնով ասուող` ասուած:

ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Մարդկային յատկութիւն, մարդու բնաւորութիւն` տկարութիւն` թուլութիւն: 2. Մարդկանց բազմութիւն` հաւաքական ամբողջութիւն:

ՄԱՐԴՊԵՏ, գ. 1. Տոհմի նահապետ: 2. Արքունի պալատի ներքինապետ հայ Արշակունիների ժամանակ (սովորաբար կոչւում էր Հայր Մարդպետ):

ՄԱՐԴՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Մարդպետ լինելը, մարդպետի պաշտօնը, ներքինապետութիւն: 2. Մարդպետի տոհմական կալուածքը:

ՄԱՐԶ (պհլ.), ի, գ. 1. Հեռաւոր ճանապարհ` վայր: 2. Որեւէ երկրի որոշ մաս` շրջան, երկրամաս: 3. Ծայրագավառ, սահմանամերձ գաւառ: 4. Կողմ, սահման:

ՄԱՐԶԵԼ, եցի, ն. 1. Մարտի` մրցումների վարժեցնել` սովորեցնել` հմտացնել: 2. (յունաբ.) Իւղով` ձէթով օծել (մարմինը` ըմբշամարտի դուրս գալուց առաջ):

ՄԱՐԹԱՆՔ, նաց, գ. 1. Հնարք, հնարագիտութիւն, վարպետութիւն: 2. Ճարտարութիւն, արուեստ:

ՄԱՐԹԵԼ1, ացի, չ. 1. Կարողանալ, ի վիճակի լինել մի բան անելու, ուժը պատել, զօրել: 2. Ձեռնհաս` ընդունակ լինել:

ՄԱՐԹԵԼ2, եցի, ն. 1. Հնարել, հայթայթել, հարթել: 2. Բանեցնել, գործադրել, կիրառել:

ՄԱՐՄԱՆԴ, մանդք, գ. Բարեխառն եղանակ ունեցող վայր: ա. Մեղմ, հանդարտ:

ՄԱՐՄԱՋԵԼ, եցի չ. Մաշկի գրգիռ զգալ, մաշկը քոր գալ:

ՄԱՐՄԱՋՈՒՄՆ, գ. 1. Մորմոք, կսկիծ, ցաւ. 2. Մարմնական գրգիռ:

ՄԱՐՄԱՐԻՈՆ (յուն.), գ. Բազմերանգ կարծր եւ փայլուն լեռնապար. մարմար: ա. Մարմարէ, մարմարեայ:

ՄԱՐՄԻՆ, մնոյ, ոց, գ. 1. Մարդու կամ կենդանու գոյացութեան նիւթական կազմը: 2. (կրօն.) Նիւթական մարմինը` ի հակադրութիւն աննիւթական հոգու: 3. Քրիստոսի կատարեալ մարդեղենութիւնը: 4. Դիակ: 5. (եկեղ.) Օրհնած նշխար, որով հաղորդում են հաւատացեալներին: 6. (երկրչ.) Եռաչափ առարկայ` պատկեր:

ՄԱՐՄՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Մի մարմին դառնալը, մարմնով նոյնանալը, մարմնանալը:

ՄԱՐՄՆԱԶԵՂԾ, ի, ից, ա. 1. Մարմնական արատ` պակասութիւն ունեցող, արատաւոր: