Մինաս Գրիգորենց (Գրիգորյան) ծնվել է 1956 թ., Վրաստանի Ախալցխայի շրջանի Խաշուտ (Աբաթխև) գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է հարևան՝ Ծինուբան գյուղի հայկական դպրոցում: 1979 թ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, ու հետագայում աշխատել որպես ինժեներ-էլեկտրոտեխնիկ:
Մասնագիտական աշխատանքի հետ զուգահեռ Մ. Գրիգորենցը զբաղվել է գրականությամբ: Ազատ ստեղծագործող է: Պոետի ստեղծագործական հիմնական մոտիվներն են՝ սերը, հայրենիքը, բնությունը, մայրը, հոգևոր կյանքը։ Նրա ստեղծագործությունները հավատքի ու արդարության համար հոգու կանչի, հարենիքի ու ժողովրդի հանդեպ ունեցած սիրո արտացոլանքն են: Մինաս Գրիգորենցի առաջին գիրքը տպագրվել է 2014 թ. վրաց – հայերեն տպագրությամբ, այնուհետև տպագրել է ևս չորս գիրք: Նրա ստեղծագործություններն ուրույն տեղ են գտել նաև «Կամուրջ», «Ալմանախ», «Գրական մեղեդիներ» և այլ հրատարակչություններում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ:

* * *

Նորից քո կամքով վերափոխվեցի
Իմ մեջ ես հաստատ, իմ մեջ մութ չկա,
Լույս ես իմ հոգում,արցունքս վկա,
Ճրագդ թող անշեջ քո կամքով Արքա:

Աղաչում եմ քեզ տուր ինձ, Արարիչ
Այն ինչը որ քո սերմով է բուսած,
Բարի պտուղիդ սիրտս է փափագում,
Հոգիս էլ թող քեզ վայել ծառա:

Թող սերմը բարի մեր մեջ արարվի,
Բյուրը դառնա մեկ, իսկ մեկը անվերջ,
Որ կոչմանը մեր դառնանք արժանի,
Կամ էլ չքայլենք անվայել մարդին:

Քայլս անվստահ թող միշտ խափանվի,
Լինեմ միշտ սերմիդ արժանի կրող,
Ինձանով հողում բարի սերմանվի,
Միայն թե բարին աշխարհում հաղթի:

* * *

Տեր, ինձ ներիր թէ սխալվեմ,
Ինձ խնայիր, եթե ընկնեմ.
Մարդ եմ, մեղսոտ ու մեղավոր
Կավահող եմ, հավերժ անզոր…

Աղաչում եմ, Տեր, ինձ ներիր,
Սիրուդ մաքուր ջրով բուժիր.
Երբ աչքերս մի օր կոցվեն
Քո հարության լույսով բացվեն…

Հոգուս աչքերը կուրացած
Դու բաց արա, գթած Աստված…

* * *

Քո պատգամներով ինչպե՞ս սփոփվեմ,
Աղոթանվեր շուրթերով միայն
Մեղքերիս ծովը ո՞նց ցամաքեցնեմ
Ինչպես աղոթեմ, որ մեղքս ներվի,
Որ ձայնս քեզ մոտ լինի լսելի…
Ջանում եմ, Հայր մեր, ջանում եմ անվերջ,
Որ շահեմ մի քիչ, կամքդ երկրասեր…
Սակայն չեմ տեսնում լույսդ ուղեցույց,
Որ ինձ անսխալ ճանապարհ հանի:
Մտատանջ հոգով, տեսքով այլայլված
Արժանահատույց վերջիս սարսափից,
Աղերսում եմ քեզ` ներիր ինձ, իմ Տեր:

* * *

Ինձ տուր իրավունք՝ աղերսեմ քեզ, Տե՛ր,
Թեկուզ մեղավոր իմ վերջին շնչում,
Կցորդ դարցրու բարի շողերիդ,
Ուղղորդի՛ր ինձ քեզ, չարիքից հեռու…

Եվ լույսով կամքի կիրքս լվացի,
Մեղանչած հոգուս զղջում պարգևի,
Սխալմունքներս մարդկային էության,
Անկայուն չափիս պատճառ համարի…

Հակառակագործ, զույգ էությունս
Լուծորդիր այնպես, որ լույսը հաղթի,
Աչքերիս՝ այս զույգ անլույս ընդերքին,
Քո անշեջ լույսի կայծը պարգևի…

Երբե՛ք, ձեռագործ կուռքերի փայլից,
Հայացքս ի քեզ ճամփից չշեղվի,
Խոսքիս անբարո ծնունդի պահին
Անչափ պարտքերիս կշիռը հիշեմ…

Մաքրվի՝ անսահման թույնից ամեհի
Բաձունքիդ անվայել հոգիս մեղավոր,
Մաքրության տենչով սիրտս լիացնեմ,
Հոշոտված անձիս փրկելու հույսով…

Լուսավոր որդուդ տեսքից փառավոր
Այտուցներս անտես, անհետ վերանան,
Ամոթի կսկիծն սիրտս լցնելով՝
Անարժան անձս հավետ բժշկեմ…

* * *

Ամենազոր դու տիրակալ, մաքրամաքուր օվկիան կյանքի,
Զուլալ ու ջինջ քո բյուրեղից աղաչում եմ տուր ինձ բաժին,
Սերմը բարի քո էության իմ հոգու մեջ դու սերմանիր,
Տիեզերքի քո կենարար սուրբ առվակով ինձ ոռոգիր:
Կենսահյութս քեզնով լցրու, անմեղության բնույթ տուր ինձ,
Քո մաքրությամբ ամբարիր իմ մեղկ կերտվածքը խեցեգործ,
Ինձ ազատիր այս զզվելի ադամական ցոփ մեղքերից,
Որ մեկ վայրկյան գեթ միանամ սրբությանդ ստեղծագործ:
Ես` քո ծառան հավատացյալ՝ անպաշտամունք,
Լույս դրախտիդ հույսով ապրող՝մարդ մեղսավոր,
Դու ծնեցիր ինձ երկունքով ամպրոպաշունչ,
Որ դիմանամ քո շանթերին հազարավոր
Դու Օմեգա անծայրածիր ու անվախճան,
Ներողամիտ ու բարեգութ սուրբ Արարիչ,
Աստվածային քո բնույթից ծնված որդուդ
Ուղարկեցիր, որ մարդանար՝ դառնար Փրկիչ:
Դառն էր բաժին թասը որդուդ ու ահավոր,
Բայց նա կրեց խաչը մեղքի ողջ մարդկության,
Մատաղ եղավ, մեր մեղքերի համար բոլոր,
Ու ավետեց վեհ հրաշքը սուրբ հարության:
Տեր իմ, հանուն որդուդ թափած փրկիչ արյան,
Հեռու պահիր մեզ մեղքերից դժոխային,
Մենք թաղվել ենք մեղքի ծովում, անօգնական
Ու մեկնել մեր անզոր ձեռքը՝ հզոր խաչին:
Արարումիդ վեհ զորությամբ,
Մարդ ենք ծնվել քո իսկ կամքով,
Գոնե մի քիչ մեզ մարդ թողնես
Լուսավորվենք քո սուրբ հոգով…

* * *

Լեզուս ձայնավոր, հեցուկը կավից,
Մարդ լինել անարգ հողից ամփոփված,
Որ ետ է մղում իմ ծնված օրից,
Ասա ինձ փրկիչ ինչպե՞ս մարդ մնամ…

Հոգուս լույսերը ինչպե՞ս վառ թողնեմ
Առանց քո հզոր լույսի կցորդի,
Իմ հոգին նույնպես կցորդիր փրկիչ
Քո անվերջ հզոր հոգու լույսերին…

Երեսս հողին, աչքերս վշտաբեկ,
Իմ արցունքներով հողին հեղեղեմ,
Մենակ թե ներիր, ներիր ինձ իմ տեր
Քեզանից հեռու դու ինձ չվանես…

Անառակ հոգիս ակոսիր իմ տեր,
Ու նորից այնտեղ կանաչացրու,
Որ մաքուր հոգով դիմեմ քեզ նորեն,
Արժանի լինեմ խոսքիս իմաստին…

Գեհենի հրով հողը այրվի,
Իմ արցունքներով նորից զովացնեմ,
Քո կամքով հաղթեմ անտես հրեշին,
Որ վերջում իմ տեր քո գրկում հանգչեմ…

* * *

Ինչքա՞ն ամփոփեմ, որ մեղքս ներվի,
Քո պատգամներով ինչպե՞ս արարվեմ,
Աղոթանվեր շուրթերով միայն
Մեղքերիս ծովը ինչպե՞ս ցամաքի:

Ջանում եմ Հայր Տեր, ջանում եմ անվերջ,
Որ շահեմ մի քիչ, որ մեղքս ներվի,
Սակայն չեմ տեսնում քո լույսին շիտակ
Որ ինձ անսխալ ճանապարհ հանի:

Սարսափած տեսքով, մտատանջ հոգով,
Արժանահատույց վերջիս սարսափից,
Աղերսում եմ քեզ` ներիր ինձ իմ Տեր,
Շուրթերիս աղոթքը սրտիս փոխանցիր:

Ճանապարհս զույգ, իսկ ես վարանված
Ինչպե՞ս ընտրեմ պատշաճ զարթուղի,
Օգնի՛ր ինձ, իմ տեր, օգնի՛ր անբանիս,
Որ հերկս լինի առանց խոտանի…

* * *

Տեր ինձ ներիր ու խնայիր, եթե հանկարծ ես սխալվեմ,
Քանզի մարդ եմ ո՞նց հաղթեմ ես սիրո հզոր ծով կարոտին,
Աղաչում եմ մեղքս ներիր զուլալ կամքով աստվածային,
Որ անօրենք ես չլինեմ մաքուր սիրուս ծովի միջին…

Եվ աչքերս չոր, մոխրացած իրենց հոգու ցավի ուժով
Նոր կյանք առնեն, որ արտասվեն անվերջ չափով,
Արտասուքիս սառ ջրերով սառ աղբյուրներ թող միշտ ծնվեն,
Որ լվացեն չարը բարուց, որ անօրենք սեր չլինի,
Եթե մաքուր, զուլալ սեր է օրենքը թող անզոր լինի…

Եվ իմ լեզուն հողից ծնված, լռի կամքով աստվածային,
Մանուկ հոգիս մանուկ ծնված, մանկան լեզվով դեռ կխոսի,
Իր մանկացած մաքուր ձայնով, զուլալ ու ջինջ թոթովանքով,
Առանց օրենք, առանց ամոթ, բարձրից էլ բարձր ձայնով,
Ի լուր մարդկանց, լուր աշխարհի կասի, որ քէզ սիրում եմ ես:

* * *

Հոգիս է դատվում, մարմինս է դատավոր,
Մարմինս է դատվում, դատավոր է հոգիս,
Կռիվ է իմ մէջ ինքնամարտ դաժան,
Մարմինս ունի ցանկություն այսպես,
Հոգիս էլ մոլոր ուզում է այնպես…
Դիմում եմ Արքա, ես քեզ ծնկաչոք,
Միջնորդիր, լուծիր, տուր ինձ հաղթություն,
Ինք իմ միջև կցորդիր այնպես,
Որ քայլս երբեք չլինի երկկողմ:
Բաց մեղքերս իմ լույս արքա
Դյուրամեր են քո լույսի տակ,
Արժանի եմ արդյոք նրան,
Օգնիր գտնեմ ես ճանապարհ…

* * *

Կործանվում է հզոր շենս,
Օտարազգի չարքի դավից,
Ողբում է լուռ, չի ճանաչում
Զոմբիացված որդիներին…

Հրեշը նենգ եկավ տիրեց,
Եվ մխրճվեց մարդկանց կյանքին,
Արդեն չկա սեր ու հարգանք,
Սուրբ խորանը դարձել է բույն …

Ծերունին է ողբում թաքուն,
Այս անհագուրդ դաժան չարքից,
Նախնյաց սուրբ ու բարի ոգին,
Լքել է մեր սուրբ տաճարին…

Բռնակալը առանց խորհուրդ,
Սուրբ Նշխարին նզովք խառնած,
Հաղորդության գաղտնիքը հին,
Շպրտում է նորից մարդկանց …

Մեր հավատքին կրոն խառնել,
Պիղծ ու անհագ մարդ է որսում,
Մանուկ ու ծեր չի խնայում,
Այս ո՞ւր հասավ շենս նախկին…

Աղոթում եմ երկինքն ի վեր,
Աստվա՛ծ, հասիր մեզ օգնության,
Ազատի՛ր մեզ այս չարիքից:
Հետ բեր հզոր գյուղս՝ նախկին…

* * *

Ոչ ոք չգիտի, ինչո՞վ է հարուստ,
Երկրային ոսկին այստեղ կմնա,
Կշեռքի նժարին դրել եմ հոգիս,
Այն կողմին ծանր մեղքերը մնաց …

Ոչ ոք չգիտի, երբ կգա վերջը,
Այն ինչ հիմա է, այլևս անցավ.
Մարդն էլ վարկյան է, գնում է անցյալ,
Անցնելով թողնում լոկ ստվեր անձայն …

Բարի լու՜յս ասեք ամեն նոր օրվան,
Անցնում է, որ գա, նրան է տրված,
Գալիս է, տանում բեռն ամենատես ,
Որում մեր կյանքի արարքն է լցված …

Մեզանից միայն բարին են ուզում ,
Անհեգնանք ժպիտ, թեկուզ մեկ ցորեն ,
Արցունք զղջումի… աղոթք ու օրհնանք ,
Մեր մարդ կոչումին վայելուչ կեցվածք …

Բարո՜վ գնացիր, թե արարել ես,
Բարիքդ աշխարհին նոր շունչ կբերի,
Արարչի կամքով դու այն կտեսնես,
Քո սերունդների օրհնյալ օրերից …

* * *

Շնորհակալ եմ, վե՛հ Արարիչ,
Շնորհակալ եմ քո տվածից,
Մարդ ծնվածիս ու մինչ օրս՝
Այս աշխարհում «մարդ» չափումիս մնացածիս…

Ազգս դարձավ քեզ ճանաչող՝
Առաջինը բազումի մեջ,
Թեկուզ լինենք մենք մեղանչող,
Չմոռանաս, հիշի՛ր մեզ Տեր…

Զավակներին հերոս ազգիս
Դարձիր փրկիչ կրակի մեջ,
Թող զորանան քո հոտի մեջ,
Սերմ են դարձել աշխարհի մեջ…

Հավերժ օրհնանք տուր Տեր նրանց,
Թող քո շուքով զգոն մնան,
Չարք, արհավիրք հեռու գնան,
Հաղթանակով վերադառնան…

* * *

Աղաչում եմ քեզ, ամենակա՛լ,
Երկինք – երկրի մեծ Տիրակա՛լ,
Քո մեծ կամքից աստվածային,
Տուր ինձ չնչին, փոքրիկ բաժին,
Գուցե այնժամ կարողանա՞մ
Մարդ կոչումիս արժանանալ…
Քանի հազար, հազարների
Մեղքերով է ծնվել աշխարհն,
Որ քո կամքով արարված էր՝
Որպես այգի Եդեմական,
Մարդուկներիս նողկ մեղքերով
Վերափոխվեց այգին քո, Տե՛ր,
Որ քո որդու աստվածային
Արյունն անգամ չի մաքրում այն,
Ներիր ինձ Տե՛ր, ներիր լեզվիս,
Որ նույնիսկ քեզ ցավ է տալիս,
Իմ մարդկային լեզուն շատ չար
Ինչեր, ինչեր դուրս չի տալիս…
Հոգուս լեզուն աչքերիս մեջ
Ամաչելուց լաց է լինում,
Իսկ թևերս խոր ամոթից
Ոչ թե ճախրում, այլ թևաթափ
Կուչ են գալիս:
Մարմինս նողկ, հյուսված կավից,
Որ գնում է դեպի ակունք,
Դեռ չի ապրել առանց մեղքի
Եվ ոչ մի օր, հազա՜ր ամոթ:
Ամենազոր Տե՛ր-տիրակալ,
Աղաչո՛ւմ եմ քեզ ծնկաչոք,
Ծովից էլ ծով իմ մեղքերին
Ներիր, որ ես ապրեմ նորից…

* * *

Ամենազոր դու տիրակալ, մաքրամաքուր օվկիան կյանքի,
Զուլալ ու ջինջ քո բյուրեղից աղաչում եմ տուր ինձ բաժին,
Սերմը բարի քո էության իմ հոգու մեջ դու սերմանիր,
Տիեզերքի քո կենարար սուրբ առվակով ինձ ոռոգիր:
Կենսահյութս քեզնով լցրու, անմեղության բնույթ տուր ինձ,
Քո մաքրությամբ ամբարիր իմ մեղկ կերտվածքը խեցեգործ,
Ինձ ազատիր այս զզվելի ադամական ցոփ մեղքերից,
Որ մեկ վայրկյան գեթ միանամ սրբությանդ ստեղծագործ:
Ես` քո ծառան հավատացյալ՝ անպաշտամունք,
Լույս դրախտիդ հույսով ապրող՝մարդ մեղսավոր,
Դու ծնեցիր ինձ երկունքով ամպրոպաշունչ,
Որ դիմանամ քո շանթերին հազարավոր
Դու Օմեգա անծայրածիր ու անվախճան,
Ներողամիտ ու բարեգութ սուրբ Արարիչ,
Աստվածային քո բնույթից ծնված որդուդ
Ուղարկեցիր, որ մարդանար՝ դառնար Փրկիչ:
Դառն էր բաժին թասը որդուդ ու ահավոր,
Բայց նա կրեց խաչը մեղքի ողջ մարդկության,
Մատաղ եղավ, մեր մեղքերի համար բոլոր,
Ու ավետեց վեհ հրաշքը սուրբ հարության:
Տեր իմ, հանուն որդուդ թափած փրկիչ արյան,
Հեռու պահիր մեզ մեղքերից դժոխային,
Մենք թաղվել ենք մեղքի ծովում, անօգնական
Ու մեկնել մեր անզոր ձեռքը՝ հզոր խաչին:
Արարումիդ վեհ զորությամբ,
Մարդ ենք ծնվել քո իսկ կամքով,
Գոնե մի քիչ մեզ մարդ թողնես
Լուսավորվենք քո սուրբ հոգով…

* * *

Հավատքիս ուժը խթանն է հոգուս,
Ու բարեկամիս միայն վստահած.
Սայթաքել կերպով իմ մարդաբնույթ
Նրա փեշերն եմ գրկում պապակած:
Լցվում եմ անվերջ, ամբարվում բարով,
Տիրոջ բարեշուք լույսով պարուրվում,
Զուլալ արցունքիս վկա կանչելով,
Խորամանկ չարին երբեք չեմ տրվում:
Մարմինս հնոց դարերի խորքից,
Նեցուկ անսպառ ամբար մտքերիս,
Եսիս միակ տեր աչալուրջ շնչից,
Անսասան ամրոց տիրոջ խորհրդից:
Ծեծում եմ դռներ իմ անցվոր ճամփիս,
Իմ դուռն էլ բաց է ճամփորդի դիմաց,
Չեմ լացում երբեք առօրյա հոգսից,
Գանձարան ունեմ բաց է, անպահակ:
Օրս է առաջնորդ հոգսերիս միակ,
Գալիքը ինքն է ինձ բերում բարիք,
Չունեմ սպասում, տալիք-առնելիք,
Տիրոջ տրվածից գոհ եմ երջանիկ:
Չափումս զուրկ չէ արժեք կրելուց,
Ուժ տուր չհոգնեմ կամքդ կրելուց ,
Բարի սերմերով հոգիս եմ լցնում,
Ու հավատքիս սուրբ վեմերն ամրացնում:

* * *

Լռությամբ երբե՛ք չես դավաճանի,
Անզուսպ խոսքն է հաճախ ավերում,
Ծնվում անբարո՝ լեզվի խաղերից,
Բարբարոսի պես, քանդում է… փախչում
Եթե աղոթել առավոտ լուսո,
Կյանքի սրբազան, սկզբում միայն:
Ինչո՞ւ աղոթել մութ երեկոյան,
Երբ հաջորդ քայլում քնած ենք անդարդ …
Նայում եմ ծագող լույսին անարատ,
Նայում եմ շուրջս՝ ես էլ մանկանում,
Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ, այս ե՞րբ չարացա,
Քո արարումի ճշմարիտ ծովում:
Բայց աստվածային զարթոնքը լույսի,
Շոյում է հոգիս, լվանում մաքրում:
Վեհ արարումը բուժում անսխալ՝
Հասնում բնության ամեն մի անկյուն…
Մարդն էլ է ծնվում այնքա՜ն անարատ,
Որ աշխարհ գալով, նոր լույս է բերում,
Կարծես խորհուրդ է ամեն մարդու մեջ՝
Ծնվող արևի լույսի պես մաքուր…
Բայց ավա՜ղ կյանքի փշոտ ճամփեքին,
Մենք կորցնում ենք ունեցած բարին.
Փոխարենը մի՛շտ լցվում ենք չարով,
Այն էլ հասկանում անցնելու պահին…
Օղակներից դուրս ապրելն է անհնար,
Օղակների մեջ մնալն է ձանձրալի…
Ունենալ մի կյանք չունենալու պես,
Չունևորի պես չվելն է ցավալի…
Անցնելով այսպես օղակից-օղակ,
Մենք շտապում ենք մի նոր հանդիպման,
Անհամբեր դառնում
Մի օղակաչափ պահի կանգառում
Չենք տեղավորվում…
Ամեն մի կանգառ մի կառափնարան
Մեր վերջին խոսքի հարթակն է թվում..
Ինչու՞ է այդպես, ես դեռ չգիտեմ
Որ մեր ներկայից պատժված թվում,
Ինքներս մեզնից չվել ենք ուզում….
Մեր վաղվա օրվան հասնելու համար.
Սակայն ինչու ենք շղթայի վերջում,
Երբ ազատության ճամփան է բացվում.
Շղթայված նախկին կյանքին կարոտում…
Մեր ապրած կյանքը վերապրել ուզում…
Շղթան օրերի անհետք սպառում…
Ու հայտնվում ենք անցյալ շղթայում…
Մենք մեզ չենք գտնում, այդ օղակներում:
Մեր կարոտների ուրվականներն են
Ստվերների պես անիմաստ շրջում
Մեր երազներում…
Խոսելու ձիրքով աշխարհի ձայնին,
Օրերիս ճիչով նոր ձայն թողեցիր,
Անօգուտ աղմուկ պահեստին անտակ,
Հեղեղի հունով ծովին հանձնեցիր…
Անտեսանելի տեսության կնիք,
Անշոշափելի զարդ իմ անցյալի,
Աննահանջ չափից օրեր հյուսեցիր,
Շարանիդ շղթան կյանք անվանեցիր…
Որ ժամանակը չափավորելով օրեր հյուսեցիր-
Երկու մաս արիր
Եվ այդ մասերը աննյութ ներկեցիր-
Տարբերակեցիր լույսով ու մութով…
Ամեն մի օրը կյանքի մի օղակ,
Իսկ կյանքը շղթա…
Շղթայից-շղթա անցնում ենք քնած՝
Անհուշ մնացած անգետ ժամանակ:
Ու չենք նկատում մեր հեռանալը
Կյանքեր սնուցող մայր կիզակետից…
Եվ ժամանակն իր ազատ անկումից,
Իր զրոյական կետից ամեն օր.
Հյուսում է շարժում անշարժ պահերից,
Չափման միավոր օրերի շղթան:
Ամեն մի օղակ՝ կյանքի մի փականք
Եվ միատեսակ, և բազմատեսակ…
Այդ օղակներում մենք կանք թե չկանք,
Երկու կերպարանք օղակները կան,
Մեկը փրկօղակ կյանքի գոյարան,
Մյուսը մահվան մութ կառափնարան…
ՈՒ մոռանում ենք
Վերածնվելու գաղտնիքը վերին…
Մենք մեզ չենք հիշում-
Մնում ենք կրկին,
Մեր կյանքն հաշվարկող շղթայի գերին…

* * *

Լույս վաղվաղակի, նորացրու ինձ,
Ուզում եմ ապրել հոգուս համեմատ.
Մաքրիր գիշերվա անմիտ մեղքերից,
Որ արժան լինեմ լույսին անարատ…
Առավոտ լուսոյ անմեղ ու անբիծ,
Աքլորի կանչից մեղքս հիշեցի…
Գիշեր էր, որ իմ հավատն ուրացա,
Քեզ տեսա, և իմ մեղքից ողբացի…
Էլ ինչպե՞ս պիտի քեզ արժանանամ,
Երբ քեզ ուրացա ընտրյալիդ նման,
Ներիր ինձ կրկին Հայր Աստծո Որդի,
Ներիր ինձ, Տեր իմ, մի վերջին անգամ…

* * *

Առավոտ լուսոյ՝ ամեն ինչ արդար,
Լավատես անբիծ, սկիզբի համար…
Զով է ու զուլալ ջուրը գործարար,
Լույսն՝ ստեղծարար, օդը՝ ձայնարար…
Տաք վերմակիս տակ մեղքերս թողած :
Ես գիշերային անցյալից փախած,
Խաղաղ, ու մաքուր, խղճով երկնաճեմ,
Լույսով պարուրված շրջում եմ արդեն,
Գնում եմ գտնեմ իմ սպեղանին,
Մատուցեմ ցեղիս ամբրոսագինին…

Առավոտ լուսո արևահայաց,
Ուզում է ծնվել իմ հոգու դիմաց,

* * *

Տե՛ր իմ, դարձել եմ մի այր ճանաչված,
Ինձ էլ տեղ բացվեց սրտերում օտար,
Անծանոթը մոտ դարձավ, օտարը՝ եղբայր,
Աշխարհն էլ փոքրացել՝ դարձել է մի վայր…
Զգում է արդեն սիրտս տագնապած,
Որ այս ամենը… սո՛ւտ է, անցողի՛կ,
Այսօրվա տունը արդյունք է անցյալից,
Ու ես էլ կանցնեմ՝ գալիք չտեսած…
Մեկ օր է ծնունդից մինչ մահ կարծես,
Ուր էլ, որ տանես՝ հինը կտենչամ,
Ինչքան էլ նոր տուն շքեղ ինձ տանես,
Աչքս դեպի հետ, միտքս կճչա…

* * *

Անոթս կավից, իսկ անոթի մեջ՝ անբան – բանկան,
Մոլորված միտքս շեղվել է վաղուց,
Խեղվում է հոգիս մարդախցի մեջ,
Նեղվում է, տնքում, լուռ ու անընդմեջ…
Վեհ արժեքների ճամփին պանծալի
Սնվել է անկուշտ, մեղքով աշխարհի…
Ապրելով այսպես չի հիշում վաղուց
Նշխարհիդ համը գինով թաթախված։
Դաժան մեղքերով այսպես բեռնված,
Դրսից շատ անմեղ, ներսից՝ կեղտոտված,
Կործանված, լքված անբան գործերով
Հար դատապարտված
Ու՞ր կերթամ, Աստվա՜ծ:

* * *

Մեղեդի հոգու սկիզբդ վեհից,
Քանի՞ լուսային տարի ես անցնում,
Մինչև հասնում ես հոգուս ափերին,
Անհունի չափին համարժեք խորքից…
Դարերի հոգսից կրում ես քո՜ մեջ,
Ի՛մ լռությանը գալիս խենթացնում,
Լցվում ամենուր, անկյուն չես թողնում,
Հոգուս մեղեդի սիրում եմ ես քեզ…
Նվագարաններ ձայնով հոգեցունց,
Ծնվում եք ի՛մ մեջ անհայտ մարմնից,
ինչո՞վ եք շինված, ի՞նչ ծառի ճյուղից,
Եվ ո՞վ է նրանց ձայնը արձակում…
Դառնում եք դուք ինձ այնքան համահունչ,
Որ սրտիս ձայնը ձեզ է ձայնակցում,
Նրան դարձրել ձեր ձայնի գերին,
Աշխարհ եք գալիս ինչպես նորածին…
Լցվում եք իմ մեջ Աստծո օրհնանքից,
Խառնվում, լուծվում, մարմին եք դառնում…
Հոգու մեղեդի, դու մարմին ունես,
Ու աչքեր անտակ, ծով են անհունի…

* * *

Առավոտ լուսոյ՝ անմեղ ու անբիծ,
Աքլորի կանչից մեղքս հիշեցի…
Ադամամութից յոթ տասնամյակ անց,
Առաքյալի պես ես ինձ մատնեցի…
Ուրացա կամքը Տիրոջ ընտրյալի…
Մահը անմահից չտարբերեցի.
Գիշեր էր, Տե՛ր իմ, չարից վախեցա,
Խավարասերի պես խարխափեցի…
… Որ իմ հոգեկից հավատն ուրացա,
Քեզ տեսա, և իմ մեղքից ողբացի…
Ողբը ողբ ծնեց, ես չըմբոստացա,
Ըմբոստությունս խաչի մատնեցի…
Էլ ինչպե՞ս պիտի քեզ արժանանամ,
Երբ քեզ ուրացա ընտրյալիդ նման,
Ներիր ինձ կրկին Հայր Աստծո Որդի,
Ներիր ինձ, Տեր իմ, մի վերջին անգամ…
Քո ծառան լինեմ՝ քեզ Տեր ունենամ,
Ոչ թե խաչամեղ, թուրք բեռ ունենամ…
Ցեղասպանվեմ, բայց անտեր մնամ…
Օտար զորապետ ու Նեռ ունենամ…
Խաչը տվել ես՝ փրկությունն էլ տուր,
Անցյալ մեղքերի բեռը չունենամ,
Խոսքը ունենամ խրատի նման,
Որ զգուշանամ՝ գործը ունենամ…
Կյանքն ունայնության կյանքով չունենամ,
Որ կամք ունենամ չար մտրակելու…
Որ մարդկայնորեն քեզ նման լինեմ,
Նորածիններով հարություն առնեմ
Ու չպարտվեմ…
…Լույս վաղվաղակի՝ հուսաբեր Հիսուս,
Խաղաղություն բեր խռովյալ հոգուս….

* * *

Ստվերս` օդում, ես` հողի վրա,
Ճամփորդ եմ վաղուց կամքիցս հեռու,
Առանց ծրագիր ապրելով օրս,
Ըմպում եմ կյանքս ծարավով անհագ…
Ինքնակամ մահապարտ անձս անամոթ,
Կամովին գամված ներքնակին կյանքի,
Նվաստ, գետնաքարշ սողունի նման
Մեղա ասելու արժանիք չունի…
Տեր քո շնորհիդ փայլիցը զորեղ,
Ծնվում է իմ մեջ պաղատանք հույսի,
Պաղատանք հույսի եղիր կարեկից,
Հոգուս խոր ցավին….
Մի թողնիր, որ ես ի մահ գլորվեմ,
Բայց և մի գամիր կորստյան կյանքին,
Թույլ տուր ծնկաչոք աղերսեմ մեծիդ,
Հայացքս խղճալի ուղղեմ բարձունքիդ…
Կամքովդ լիճս լցնեմ արցունքով,
Հուսալով ձգտեմ քո ողորմության,
Փառավոր որդուդ բուժիչ հայացքից,
Բարի, մեղմանուշ մի հով ստանամ…

* * *

Առավոտ լուսո ամեն ինչ արդար,
Զով է ու խաղաղ, մաքուր է զուլալ,
Ես գիշերային մեղքերից փախած շրջում եմ արդեն,
Տաք վերմակիս տակ մեղքերս թողած :
Առավոտ լուսո արեգակն արդար,
Ուզում է ծնվել իմ հոգու դիմաց,
Ինքս գիշերվա մեղքերով թաղված,
Հույս ունեմ լույսով մաքրվել նորից:
Արցունքն աչքերիս նայում եմ վերև,
Որ լինեմ արժան լույսին այս մաքուր:
Առավոտ լուսո լույսը ջինջ, մաքուր,
Որ ինձ դարձնի ճերմակ ու անբիծ:
Աքլորի կանչից մեղքս հիշեցի,
Աղբյուրից ավել արցունքս հոսեց…

* * *

Ներիր ինձ, Տեր ամենազոր,
Քո իսկ կամքով ու ձեռքերով կավից հյուսված մեղավորիս,
Ինչպե՞ս ապրեմ ես օրենքով…
Ինքս կավից… իսկ օրենքը կատարյալ է,
Ու ծնվել է Քո անսպառ բարի լույսի վառ շողերից:
Հոգիս գուցե մի մասնի՞կ է Քո անսպառ բարի լույսի…
Ու ձգտում է դեպի ակունք,
Բայց մարմինս իր էությամբ հողեղեն է ու մեղավոր այս աշխարհում
Իր աշխարհիկ ճանապարհով…
Ների՛ր ինձ, Տեր, ների՛ր նորից, որ չեմ ապրում ես օրենքով,
Ու մեղքերիս ծով քանակին գումարում եմ և ոչ հանում
Նոր մեղքերի ծովից էլ ծով նոր քանակով…

* * *

Արարչի ցասման վկան ենք եղել,
Եղել ենք այն էլ տասնյակից ավել,
Էլի մոլորված ոչխարի նման
Գնում ենք գայլի ճամփին հանդիպման:
Ների՛ր Արարիչ, եթե կարող ես,
Կամ էլ ներիր մեզ առանց կարողի,
Քանզի մարդ ենք մենք բյուրից մեկ անգամ,
Որ սերմ է վերուստ մեր մեղքին ցանած:

* * *

Օրհնյալ ես Դու, ինձ էլ օրհնիր,
Որ օրհնվեմ ես օրհնյալից,
Մեղքերս նենգ մաքրիր, ներիր,
Մարդին վայել ինձ նորոգիր:
Արքաների արքա հզոր
Օրհնիր անոթս ոչ բանական,
Որ քավություն ես էլ գտնեմ
Նման մարդկանց առանց կեղծիք:
Տուր ինձ արքա բարի համբավ
Բազմիմաստ, բարի լույսով պարգևիր,
Որ հոգիս լցվի փառքով բարձրյալիդ,
Ու մնա մաքուր հավիտյանս ամեն…

* * *

Այցվոր հեռավոր, երազ հնօրյա,
Հոգուս արժեքի բարի համեմունք,
Հոգնած աչքերիս նորից այցելիր,
Քո վեհ բուրմունքով հոգիս արարիր…

Դուռս սասանված զուրկ է փականից,
Բաց է քո դիմաց, ժպտերես է միշտ,
Մորս նանիկի թևերով զինված,
Ճախրիր ինձ հասիր երազ մոռացված…

Մեղեդի երկնային, մանանեխ վերուստ,
Ոչ շոշոփելի, վեհ շող աստղային,
Հոգիս լուսացնող արարչի թռչուն,
Երազ հնօրյա նորից այցելիր…

Այցվոր մոռացված, երազ հնօրյա,
Հոգուս արժեքի համեմունք բարի,
Նորից այցելիր հոգնած աչքերիս,
Քո վեհ բուրմունքով հոգիս արարի…

* * *

Ճշմարի՞տ է ապրում հոգիս,
Արդյոք ունի՞ նա էլ կեղծիք,
Մեղավոր է լեզուս անչափ,
Ու մարմինս ստով լցված:
Չար ձեռքերս բաժակ բռնող,
Մեղավորիս անվերջ սնող,
Աչքերս գող անտակ, անկուշտ,
Լիացե՞լ են գոնե մեկ օր,
Ականջներս ականջ դնող,
Ի՞նչ են լսում, գիտե՞ն արդյոք,
Իմ մեծ հոգի դու ինձ ասա
Ինչպե՞ս, ինչպե՞ս ես ինձ սանձեմ:

* * *

Անվերջ են սրտիս աղաչանքները, որ վերածվում են սուրբ պատարագի,
Կարճառոտ ու սեղմ մեղավոր հոգիս վերծանվում է մի նոր կարոտով,
Ու նոր դառնահեծ հառաչանքների նոր ալիք բերում ինձ, մեղավորիս,
Ու դառնում եմ ես բոլորանվեր ինչպես պատարագ…
Որ մատուցվում է այն վարդապետի մաքուր շուրթերից,
Որ երբեք, երբեք չի շշնջացել իր աղոթքները դեռ առանց արցունք
Եվ իմ հոգին կամքով Աստծո տեսնում եմ այսօր…մի խեղճ պոետ…
Գուցե աստվածների կամքով լրացված մի փոքրիկ պակաս
Աշխարհին այս սուտ ու ողորմելի…
Ցավագնած հոգուս հեծեծանքներով հղիանում է սիրտս անսպառ,
Ու անվերջ է դառնում հույզ ու մտքերով իմ աղոթքները,
Ու հոգիս շատ չար, վերափոխվելով իր հանցանքներից
Առողջանում է գթասիրաբար…
Օհ մեծ բարերար, թագավորների թագավոր օրհնյալ,
Վշտագնած սրտիս բժիշկ լուսավոր,
Իմ ողորմաղերս մեղավոր հոգուս
Քո խոր առորին, հոգու դաշտերին արժանացրու,
Ու քո զորավոր ձեռքովդ հզոր ինձ լուսավորի…

* * *

Բազմասխալ, բազմասայթաք, բազմամեղ եմ ու բազմարդյունք,
Բազմափոփոխ ու ախտակիր ունեմ մարմին բյուր մեղավոր,
Աղաչում եմ քեզ տիրակալ ինձ ակոսես քո արորով,
Որ սերմանես քո մաքրության անմեղ սերմով…

* * *

Բյուրավոր անգամ ասեմ քեզ մեղա,
Ու կուրծքս ծեծեմ բյուրավոր անգամ,
Լեզուս երբևէ այլ խոսք չհիշի,
Ձեռքերս կուրծքս ծեծեն անխնա:
Մեղա ասեմ քեզ, մեղա արարիչ,
Տիեզերքի փրկիչ, ի՛նձ էլ ողորմի
Ու քո սուրբ աջով, Տեր, Դու ինձ փրկի,
Անջատիր չարից, աղերսեմ մեղա:
Ձեռքերիս տուր ուժ առավել, ավել,
Որ կուրծքս ծեծեմ ու լացեմ ցավից,
Ձայնով մեղավոր դառնամ լսելի,
Որ այլ չափերում հասնի Քեզ, Արքա…

* * *

Ամենազոր, ամենակալ, դու մաքրության անչափ տիպար,
Զուլալ ու ջինջ քո բյուրեղից աղաչում եմ տուր ինձ բաժին,
Սերմը բարի քո էության իմ հոգու մեջ դու սերմանի,
Ու տիեզերքի քո լույս տեսքով, քո առվակով ինձ ոռոգի:

Դու տիեզերքի մեծ առվահան,
Ես` անբարո ու ամեհի:
Դու մաքրության ամբարում ես անսկիզբ ու անչափելի,
Ես` ամպաշուք ու անցավոր ողորմելի,
Դու սկիզբն ես առանց վերջի այլաշխարհիկ,
Ես` անսկիզբ ու բոթալի…

Ամենազոր, ամենակալ, երկինք – երկրի մեծ տիրակալ,
Որ քո կամքով որդիդ ծնվեց ու աշխարհի ցավով ապրեց,
Քո մեծ կամքով բուժեց մարդկանց,
Նույնիսկ մահն էր դարձել անճար:
Այսօր ցավից կուչ ենք եկել ու մեղքերի ծովում կորել:
ժամ չի՞ արդյոք ամենազոր մեզ բժշկես
Քո լույս որդու մեծ զորությամբ,
Մարդ ենք ծնվել Քո իսկ կամքով,
Գոնե մի քիչ մեզ մարդ թողնես…

* * *

Աղոթք մտովի փոխանցվիր լեզվիս,
Մաքուր հնչյունով լեզուս լվացիր ,
Հոգիս քեզ համար արգանդ է զուլալ,
Ծնվիր արգանդից, մարմինս մաքրիր:

Աղոթք մտովի սաղմ ես իմ սիրո,
Քո լույս շողերով ճանապարհ հարթիր,
Տիրոջ վեհագույն կամքին կատարյալ
Քո պարզ ծնունդով ինձ կամուրջ դարձիր…

* * *

Կամքիդ հոտի մեջ ես անզոր ոչխար,
Տարակուսանքով վաղուց կապկպված,
Հոգիս մեղքերի դառնության չափից,
Մշուշով պատել, դարձել է տկար,
Իսկության չափով, եթե ինձ դատես,
Պատկերս կենաց անչափ են, ավել,
Կործանված հոգուս դարմանը միայն
Կարող ես բաշխել դու հավերժ, ի՛մ տեր
Անհետք չքացնել, ընկղմել ընդերք,
Որ հոգիս լինի նորեն ոչ տկար…

* * *

Եթե լսվեմ իմ զղջումով, իմ ղողանջով հոգուս լացի,
Ուժ պարգևիր, Տեր, ինձ նորեն լրացուցիչ ինձ տրվածին,
Որ անզիջում նորից ողբամ, հուսամ սնվել քո լրումից…
Եթե ազատվեմ հոգուս խավարից,
Քո անշեջ մոմի փառավոր լույսով,
Խարիսխդ հույսի թող լցնի հոգիս,
Անձս էլ մեղավոր նորից դառնա հող…

* * *

Լեզուս ձայնավոր, հեցուկը կավից,
Մարդ լինել անարգ հողից ամփոփված,
Որ ետ է մղում իմ ծնված օրից,
Ասա ինձ փրկիչ ինչպե՞ս մարդ մնամ…

Հոգուս լույսերը ինչպե՞ս վառ թողնեմ
Առանց քո հզոր լույսի կցորդի,
Իմ հոգին նույնպես կցորդիր փրկիչ
Քո անվերջ հզոր հոգու լույսերին…

Երեսս հողին, աչքերս վշտաբեկ,
Իմ արցունքներով հողին հեղեղեմ,
Մենակ թե ներիր, ներիր ինձ իմ տեր
Քեզանից հեռու դու ինձ չվանես…

Անառակ հոգիս ակոսիր իմ տեր,
Ու նորից այնտեղ կանաչացրու,
Որ մաքուր հոգով դիմեմ քեզ նորեն,
Արժանի լինեմ խոսքիս իմաստին…

Գեհենի հրով հողը այրվի,
Իմ արցունքներով նորից զովացնեմ,
Քո կամքով հաղթեմ անտես հրեշին,
Որ վերջում իմ տեր քո գրկում հանգչեմ…

* * *

Անսփոփ հոգիս թրթումի աղբյուր,
Տանում է անձս գեհենի ճամփով,
Արևի կարոտ մութ էությունս
Փութաջան սրտիս բերում է նոր վիշտ:
Անօրեն ապրած անձս անառակ,
Հենարան չունի անցյալիս ճամփին,
Օրերս էլ գալիք արդեն պղտորված
Չեն բերում զուլալ ջրի մեկ կաթիլ:
Դողդոջ ձեռքերս իրենց իսկ վարքից,
Վառվում են արդեն հրով գեհենի,
Գործերս անօրենք, թշվառ, անմաքուր
Հուր են բաժանել անխիղճ, անկսկիծ:
Խոսքս զղջումի դողդոջ վշտաբեկ,
Զգացմունքների կրքերին գերի,
Իրեն իսկ չափին արժանի չափով,
Չունի արժանիք երկնային ներումի,
Մեղքերիս ծանրությունից բեմը ատյանի,
Չունի մնացորդ կշռաքարերի…

* * *

Թույլ տուր աղոթեմ ես քեզ Արարիչ…
Ծնկաչոք լացով աղերսեմ ես քեզ,
Որ քո սուրբ ձեռքով տաս ինձ մի կում ջուր,
Որ չմեղանչեմ ես այն խմելուց:
Մի կում եմ ուզում մեղքից ահավոր,
Մենակ չեմ կարող դիմանալ ես Տեր,
Կտամ ամեն ինչ, որ այն ունենամ,
Կաթիլ առ կաթիլ սիրով վայելեմ:

* * *

Թույլ տուր ինձ տեր հանցավորիս, բյուրից ավել մեղավորիս
Զղջալ հոգով, հոգով լացել, հազարների մեղքից կրել,
Ու մոլորված, բաժին դարձած իմ գայլային նենգ մեղքերին,
Մանկան նման քողարվկելով ամենատես քո աչքերից,
Ապրել եմ ես առանց օրենք, հոշոտելով շատ-շատերին:

Ներիր փրկիչ, ներիր մի քիչ, որ հուսամ ես գոնե մի քիչ
Բարձրյալիդ օրհնությունից թեկուզ փոքրիկ սերմ ստանալ,
Որ փառքդ ես փառավորեմ ոչ ահավոր մեղքի ծովեն,
Այլ սերմսնված ողորմության բուժիչ սերմով այն փրկության,
Որ ճշմարիտ ու միակն է անհուններում տիեզերական:
Ի՞նչ մեղքեր եմ ցանել ճամփիս իմ կես դարյա ճանապարհին,
Նժարս ծով, ծովից ավել ունի մեղքեր բյուր – բյուրավոր…

* * *

Ոչնչից ծնեց, շատից առավել կամքով հզորի,
Եղել է ու միշտ այսպես կլինի՝ կորցնել ավելին չափից եղածի,
Լինում է կամքով անկաշառ, հզոր Տիրոջ տիեզերքի,
Զղջալով ներվել ու նորից մանկան նման մաքրվել,
Եթե կամենա, կանի առավել այն մեղավորին,
Որ չունի մեկ հույս մեղքերի ծովում մեծ մեղավորի…

* * *

Անբժշկելի մանրված փոշի, մահապարտ անձս
Բուժիր տիրակալ…
Որպես կործանված, խորտակված, թշվառ
Նայելով վրաս, փրկիր ինձ, Արքա…
Քո հացին կենաց մի հատիկ ցորեն
Դու ինձ դարձրու…
Տերունի ձայնիդ մի փոքրիկ հնչյուն
Իմ կամքով դառնամ,
Հնչեմ արարչիդ ձայնով գեղգեղուն…
Դառնամ ես արցունք, գլորվեմ, կորչեմ,
Մենակ, թե Տեր իմ, քո աչքից ծնվեմ,
Այտերիդ վրա անհետք չորանամ,
Պերճաշուք կյանքիս ծովի փոխարեն…

* * *

Անհուններից հնչող աղոթք,
Առանց ձեր մեղմ հնչյունների,
Ինչպես սնեմ ես իմ հոգին:
Սնեք ձեր սուրբ մեղեդիով հոգիս անվերջ,
Որ վերածվի իմ աղոթքը պատարագի:
Լույս աստղերի բյուրեղ լույսով
Ծնված զուլալ, մեղմ մեղեդի,
Առանց ձեր սուրբ հնչյունների,
Ինչպես մաքրեմ տիեզերք հոգիս:
Աղերսում եմ հավերժ հնչեք
Ու միշտ մաքուր ինձ սերմանեք
Ձեր աստղային, ջինջ ու զուլալ էությունից…

* * *

Անհաս Փարիզյան Աստվածամոր տաճար,
Դարերի խորքից մեզ հասած վկա,
Սրբություն սրբոց, մայրական վեհ սեր,
Տկար սրտերի սփոփանք՝ Տաճար …

Քո կամարները, ինչպես ծիածան,
Երկինք ու երկիր կապում էին միմյանց,
Տիեզերքին վայել շուքիդ խառնելով,
Աստղերին անհաս գրկումդ պահած…

Բնության անհաս քարերի աղոթք,
Վեհ գմբեթներդ ամպերին հասնող,
Քրիստոսի սուրբ լույսն էին սփռում,
Քարացած սրտերի վիշտն ամոքում…

Բույլերիդ լույսը անձրևին, տապին,
Բարու սերմացան պարարտ դաշտերին,
Քո շուքին անթիվ մեղքեր են հալվել,
Մոմերիդ կրակից իսպառ վերացել…

Ողբում ենք այսօր, մենք քո կորստից,
Զգում ենք ցավը հրկիզված մարմնիդ,
Անցած ու ներկա ցավն իմ ազգի,
Աղոթք դառնալով հասնում է երկինք…

Որդիները քո ու նաև ազգիս,
Սպասում էին սուրբ պատարագիդ,
Բայց դու հրդեհված մարմինների պես,
Փորձեցիր նույնպես ցավը եղեռնի…

Շառլը երկնքում Ավէ է կանչում,
,,Ավէ Մարի՜ա” Փարիզն է կանչում,
Իսկ դու կամավոր տրվել ես ցավին,
Մի՞թե կիսում ես ցավն աշխարհի…

Ազգս սպասում էր քո պատարագին,
Բոցերը սակայն, այն երկինք տարան,
Այրերը հայոց սպասում են, տե’ս,
Բայց ավա՜ղ, նորից ցավից խենթացած…

Մարդկային անսիրտ արարքը դաժան,
Դարձավ չարքերի ձեռքերին նոր խաչ,
Այրվում ես դու, հասնում ես երկինք,
Քո հետ այրելով մի ողջ մարդկություն…

Ինչպե՞ս կարող ենք առանց քեզ ապրել,
Առանց քո ,,տիեզերք”, տիեզերք նվաճել,
Ամեն ինչ կանենք վերքերիդ բուժման,
Որ հույս ու սերդ աշխարհում մնան…

* * *

Կործանվում է հզոր շենս,
Օտարազգի չարքի դավից,
Ողբում է լուռ, չի ճանաչում
Զոմբիացված որդիներին…

Հրեշը նենգ եկավ տիրեց,
Եվ մխրճվեց մարդկանց կյանքին,
Արդեն չկա սեր ու հարգանք,
Սուրբ խորանը դարձել է բույն …

Ծերունին է ողբում թաքուն,
Այս անհագուրդ դաժան չարքից,
Նախնյաց սուրբ ու բարի ոգին,
Լքել է մեր սուրբ տաճարին…

Բռնակալը առանց խորհուրդ,
Սուրբ Նշխարին նզովք խառնած,
Հաղորդության գաղտնիքը հին,
Շպրտում է նորից մարդկանց …

Մեր հավատքին կրոն խառնել,
Պիղծ ու անհագ մարդ է որսում,
Մանուկ ու ծեր չի խնայում,
Այս ո՞ւր հասավ շենս նախկին…

Աղոթում եմ երկինքն ի վեր,
Աստվա՛ծ, հասիր մեզ օգնության,
Ազատի՛ր մեզ այս չարիքից:
Հետ բեր հզոր գյուղս՝ նախկին…

* * *

Հավատքիս ուժը խթանն է հոգուս,
Ու բարեկամիս միայն վստահած.
Սայթաքել կերպով իմ մարդաբնույթ
Նրա փեշերն եմ գրկում պապակած:

Լցվում եմ անվերջ, ամբարվում բարով,
Տիրոջ բարեշուք լույսով պարուրվում,
Զուլալ արցունքիս վկա կանչելով,
Խորամանկ չարին երբեք չեմ տրվում:

Մարմինս հնոց դարերի խորքից,
Նեցուկ անսպառ ամբար մտքերիս,
Եսիս միակ տեր աչալուրջ շնչից,
Անսասան ամրոց տիրոջ խորհրդից:

Ծեծում եմ դռներ իմ անցվոր ճամփիս,
Իմ դուռն էլ բաց է ճամփորդի դիմաց,
Չեմ լացում երբեք առօրյա հոգսից,
Գանձարան ունեմ բաց է, անպահակ:

Օրս է առաջնորդ հոգսերիս միակ,
Գալիքը ինքն է ինձ բերում բարիք,
Չունեմ սպասում, տալիք-առնելիք,
Տիրոջ տրվածից գոհ եմ երջանիկ:

Չափումս զուրկ չէ արժեք կրելուց,
Ուժ տուր չհոգնեմ կամքիդ լծվելու ,
Բարի սերմերով հոգիս եմ լցնում,
Ու հավատքիս սուրբ վեմերն ամրացնում:

* * *

Գլորվեց նորից յոթնյակ օրերս,
ժամկետ, որի մեջ աշխարհն արարվեց.
Ես ի՞նչ արեցի այսքան ժամանակ,
Քանի՞ յոթնյակ օր կյանքս սպառեց….

Այսօր Շաբաթ է, որ հանգստանամ,
Անցած օրերիս հանգստով հոգնած,
Ասում եք կա՞րճ է մեր կյանքը տրված,
Որում աշխարհներ կարարեր Աստված …

Ապրե՛ք լիարժեք, դո՛ւք էլ արարեք,
Ամենքին է տրված, եթե չալարեք,
Անհունում ամենը չափված ու ձևած.
Մե՛նք էլ մեր տեղը ունենք անկասկած…