ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ

ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻՆ

 

Ճ Ա Շ Ո Ց

Ա

 

 

ԵՐԵԿՈՅԵԱՆ ՃՐԱԳԱԼՈՅՑ ԾՆՆԴԵԱՆ (1)

24 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ժամամուտ. Աստուածածին անհարսնացեալ, զբանն անսկիզբն յղացար եւ զԱստուածն անիմանալին ծնար, զանպարագրելին ի գիրկս քո բարձեր. նմա անդադար բարեխօսեա վասն անձանցմերոց:

Տէր ասաց ցիս Որդի իմ ես դու. Եւ ես այսօր ծնայ զքեզ:

Ընդէ՞ր խռովեցան հեթանոսք. Եւ ժողովուրդք խորհեցան ի սնոտիս:

Պօղոսի առաքելոյն ի Տիտոսի Թղթոյն է ընթերցուածս 2, 11 – 15

Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց. շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածպաշտութեամբ եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծոյ եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրինութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի: Այս բաները խօսիր, յորդորիր եւ յանդիմանիր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի:

Ալէլուիա, ալէլուիա,

Այսօր ծնաւ որ ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս Որդի, որ է օծեալ Տէր ի քաղաքի Դաւթի:

Ի վայելչութիւն սրբոց քոց յարգանդէյառաջքանզարուսեակծնայզքեզ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (1, 18 – 25)

Վասն ծննդեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: Եւ մինչ նա այս մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց: «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»: Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. «Ահա Կոյսը պիտի յղիանայ եւ մի Որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է «Աստուած մեզ հետ»: Եւ Յովսէփը, քնից արթնանալով, արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ: Բայց չգիտէր նրան, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ Որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս:

 

ՏՕՆ ԾՆՆԴԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (2)

24 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ժամամուտ. Աստուածածին զքեզ խոստովանեալ երկրպագէ եկեղեցի ուղղափառաց. քանզի ուր քերովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերովբէքն նայել ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս յանապականումն ի յարգանդի քում որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս մարդ զԱստուածն բոլորից զմարմնացեալն առիք էն զանճառ զբանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:

Տէր ասաց ցիս Որդի իմ ես դու. Եւ ես այսօր ծնայ զքեզ:

Ընդէր խռովեցան հեթանոսք.

Եւ ժողովուրդք խորհեցան ի սնոտիս:

Պօղոսի առաքելոյն ի Տիտոսի Թղթոյն է ընթերցուածս 2, 11 – 15

Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց. շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածպաշտութեամբ եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծոյ եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրինութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի: Այս բաները խօսիր, յորդորիր եւ յանդիմանիր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի:

Ալէլուիա, ալէլուիա,Այսօր ծնաւ որ ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս Որդի, որ է օծեալ Տէր ի քաղաքի Դաւթի:

Ի վայելչութիւն սրբոց քոց յարգանդէյառաջքանզարուսեակծնայզքեզ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (2, 1 – 7)

Վասն ծննդեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ մարդահամար անել ամբողջ երկրում: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:

 

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ (4)

25 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Սրբոյն Ստեփանոսի Նախավկային,

Ժամամուտ. Ցնծա այսօր ցնծա եւ զուարճացիր կաթուղիկէ սուրբ յիշատակաւ սրբոյն Ստեփանոսի նախավկային Քրիստոսի վկայեցելոյ Հօր. որ աղօթիւք բանայր զերկինս, զոր փակեաց Ադամ. եւ հրեշտակակերպ տեսլեամբ տեսանէր զկերպարանն Հօր ի կերպի Ադամայ նստեալ յաթոռ փառաց: Որ զբազմութիւն քարանցն որպէս զծաղիկս հաւաքելով բոլորէր պսակս փոխանակ փշոցն եւ եղեգանն. եւ զմարտիրոսական արիւնն խառնէր ընդ փրկական արեանն Քրիստոսի Հոսեցելոյն ի կողէն: Վասն որոյ գերազանցեալ ի փառս առաւել քան զամենայն սուրբս հայցեա եւ մեզ ի վերնատուողէն զպարգեւս կենաց անվախճանից եւ զմեծ զողորմութիւն:

Յորովայնէ ընտրեալ սուրբ Ստեփանոս, յորովայնէ ընտրեալ սուրբ Ստեփանոս, վկայ ճշմարիտ առաքելական քարոզութեանցն. որ ի վերայ անօրէն քարաձգողացն աղօթէիր առ Քրիստոս Աստուած մի՛ համարիր սոցա զայս ի մեղս: ի ձեռն սորին բարեխօսութեանն շնորհեա մեզ զմեծք ոզողորմութիւն:

Տէր, որպէս զինու հաճութեամբ քով պսակեցեր զմեզ:

Բանից իմոց ունկն դիր Տէր. եւ ի միտառ զաղաղակ իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 6, 8 – 8, 2

Ստեփանոսը՝ շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում: Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան: Բայց նրանք չէին կարողանում ընդդիմանալ այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա: Այնժամ յորդորեցին մի քանի հոգու, որ ասեն. «Լսեցինք նրա հայհոյական խօսքերը Մովսէսի եւ Աստծոյ դէմ»: Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան: Եւ սուտ վկաներ բերեցին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. լսեցինք նրա բերանից, որ ասում էր, թէ՝ «Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց»»: Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նայելով նրան՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման է:

Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»: Եւ նա ասաց. «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. «Դո՛ւրս ելիր քո երկրից ու քո տոհմից եւ արի այն երկիրը, որ քեզ ցոյց կտամ»: Այն ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդէացիների երկրից, բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրելով՝ պանդխտացրեց այս երկրում, որտեղ այժմ բնակւում էք: Այստեղ նրան ոչ մի ժառանգութիւն չտուեց, անգամ՝ մէկ ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր: Աստուած այսպէս խօսեց.

«Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան պիտի ծառայ դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն: Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, – ասում է Աստուած, – եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»: Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, այնուհետեւ նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին: Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիների եւ նրա ամբողջ տան վրայ: Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, ու մեր հայրերը ուտելիք չէին գտնում: Եւ Յակոբը, լսելով, որ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը: Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը, եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգու: Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքն ու մեր հայրերը:

Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում: Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին: Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն: Այդ ժամանակ ծնուեց նաեւ Մովսէսը, որը վայելուչ էր Աստծոյ առաջ եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. եւ երբ նրան ընկեցիկ արեցին, փարաւոնի դուստրը վերցրեց նրան եւ մեծացրեց որպէս իր որդեգիրը: Մովսէսը կրթուեց եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ եւ զօրաւոր էր իր խօսքերով ու գործերով: Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը: Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով, զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց՝ եգիպտացուն սպանելով: Մտածում էր, թէ իր եղբայրները կիմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան: Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել՝ ասելով. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»: Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեզ վրայ. մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Եւ այս խօսքերի վրայ Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները: Երբ քառասուն տարի անցաւ, Սինա լեռան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը մի մորենու կրակի բոցերի մէջ: Եւ Մովսէսը, այս տեսնելով, զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. «Ես եմ քո հայրերի Աստուածը՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը զարհուրած՝ չէր համարձակւում նայել: Եւ Տէրը նրան ասաց.

«Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, քանզի այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է: Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու: Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս»: Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ «Քեզ ո՞վ մեզ վրայ իշխան եւ դատաւոր կարգեց», նրան Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ: Նա դուրս հանեց նրանց՝ նշաններ ու զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ: Այս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք»: Այս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լեռան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար: Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան եւ Ահարոնին ասացին. «Մեզ համար աստուածներ կերտիր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսին, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց»: Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս եւ գրուածէ մարգարէների գրքում. «Մի՞թէ անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. այլ դուք վերցրիք Մողոքի վրանը եւ Հռեմփա աստծոյ աստղը եւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչու ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը»:

Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ օրինակի, որն ինքը տեսել էր: Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից: Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծոյ առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծոյ համար մի բնակարան կառուցի: Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում, «երկինքն է իմ աթոռը, եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի: Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ, – ասում է Տէրը, – կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը»:

Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծոյ կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք: Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին: Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքը ստացաք, բայց այն չպահեցիք»:

Եւ այս ամէնը լսելով՝ ժողովականներն իրենց սրտում զայրանում էին եւ նրա վրայ ատամ կրճտացնում: Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծոյ փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծոյ աջ կողմում. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծոյ աջ կողմում»:

Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ: Եւ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին նրան. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ: Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որն աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր նրանց»: Եւ երբ այս ասաց, մեռաւ: Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը:

Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք եղաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը: Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին:

Ալէլուիա, ալէլուիա.

Հոգւով սրբով զօրացեալ սուրբ Ստեփանոս,

եւ ընտրեալ յորովայնէ.

Ճշմարիտ վկայ, սիրող եւ առաքեալ Առաքելոյն. ի Քրիստոսէ ընկալար զուարթնոյն զպսակն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (12,24–26)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար: Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը:

 

ԵՐՐՈՐԴ ՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ (9)

Սրբոց Գլխաւոր Առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի:

Ժամամուտ. Առաքեալք եւ վկայք Քրիստոսի Աստուծոյ. ամենակալ հոգւոյն զօրութեամբն զամենեսեան ընդհանուր յորդեգրութիւն կենաց կոչելով միասնական սուրբ Երրորդութեանն յորդորեցին երգել փառս ի յաւիտեանս.ամէն:

Ընդ ամենայն երկիրել բարբառ նոցա.եւ մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցա:

Երկինք պատմեն զփառս Աստուծոյ. եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 4, 1 –8

Այս բանն եմ վկայել տալիս Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ: Եւ դու քարոզի՛ր Աստծոյ խօսքը, շարունակ յայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն գնան առասպելների յետեւից: Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը:

Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է: Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը: Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն՝ ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը:

Ալէլուիա, ալէլուիա.

Կացուսցես զնոսա իշխանս ընդ ամենայն երկիր.

եւ յիշեսցի անուն քո ընդ ամենայն ազգս ազգաց:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (21, 15 – 19)

Յետ յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան նրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ «Սիրո՞ւմ ես ինձ»: Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, որ սիրում եմ քեզ»: Յիսուս նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր, ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կկապեն ու կտանեն, ուր չես կամենայ»: Այս ասաց՝ նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն: Եւ երբ այս ասաց, աւելացրեց. «Արի՛ իմ յետեւից»:

 

ՉՈՐՐՈՐԴ ՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ (11)

Սրբոց Որդւոցն որոտման’ Յակովբայ Առաքելոյն եւ Յովհաննու Աւետարանչին:

Ժամամուտ. Այսօր ահաւոր ձայնք որոտման հնչեցին յերկնից ի յերկիր՝ կոչելով յորդեգրութիւն զձեզ որդիք Սիովնի. Հաստատութիւն հաւատոյ եւ պարծանք եկեղեցւոյ. որք ցօղով արեան ձերոյ մաքրեցէք զտիեզերս յանօրէն կռապաշտութեանց. Արդ հայցեցէքի Քրիստոսէ զքաւութիւն տօնողացս անուան ձերոյ: մաղթանօք սոցա Տէր խնայեա ի փրկեալ քոժողովուրդս, որ միայնդ եսմարդասէր:

Աւետարանեցէք օր ըստ օրէ զփրկութիւն նորա. պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա:

Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 1, 1 – 7

Խօսում ենք նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: Նա նոյն ինքը կեանքն էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ: Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ: Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի:

Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում: Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից:

Ալէլուիա, ալէլուիա.

Կացուսցես զնոսա իշխանս ընդ ամենայն երկիր. եւ յիշեսցի անուն քո ընդ ամենայն ազգս ազգաց:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (21, 20 – 25)

Յետ յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքով ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»: Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ ես գամ, քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ՝ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ ես գամ: Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որը եւ գրեց դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է: Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք եթէ մէկ առ մէկ գրուած լինէին, կարծում եմ՝ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ (13)

Ժամամուտ. Աղաչեմք զքեզ սուրբ կոյս Մարիամ Աստուածածին, բարձրելոյն զօրութեամբն հովանաւորեալ, եւ սուրբ Հոգւոյն եկաւորութեամբն լուսաւորեալ. որ զամենայն գոհութեանց ստեղծիչն յղացեալ ծնար անճառապէս. մարմնացելոյն առ ի քէն բարեխօսեա կեցուցանել զանձինսմեր:

Տէր Թագաւորեաց վայելչութիւն զգեցաւ. զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւր ածաւ:

Հաստատեաց զաշխարհ զի մի սասանեսցի. պատրաստ է աթոռ քո. եւ ի սկզբանէ յաւիտեանս դու ես:

Պօղոսի առաքելոյն յԵրբայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 1, 1 –12

Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը: Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա Էութեան, որ իր խօսքի զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը: Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ նստեց Աստծոյ մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում:

Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց: Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. «Դու ես իմ Որդին,

ես այսօր ծնեցի քեզ»: Եւ դարձեալ. «Ես նրան Հայր կլինեմ, իսկ նա ինձ Որդի կլինի»: Եւ դարձեալ, երբ Անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագե՛ն նրան Աստծոյ բոլոր հրեշտակները»: Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին՝ կրակի բոց»: Իսկ Որդու մասին ասում է. «Աստուա՛ծ, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից է. քո արքայութեան գաւազանը՝ ուղղութեան գաւազան: Դու սիրեցիր արդարութիւնը եւ ատե ցիր անօրինութիւնը. դրա համար, Աստուա՛ծ, քո Աստուածը քեզ օծեց ուրախութեան իւղով աւելի, քան քո ընկերներին»: Նաեւ. «Դու, Տէ՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, եւ քո ձեռքերի գործն են երկինքները: Նրանք կորստեան պիտի մատնուեն, բայց դու կաս եւ մնում ես: Բոլորը պիտի մաշուեն որպէս ձորձեր եւ որպէս վերարկու. պիտի ոլորես դրանք հագուստի պէս. եւ նրանք պիտի ոլորուեն: Բայց դու միշտ նոյնն ես, եւ քո տարիները չեն պակասելու»:

Ալէլուիա, ալէլուիա.

Փրկութիւն առաքեաց Տէր ժողովրդեան իւրում.

պատուիրեաց յաւիտենից զուխտ իւր.

Սուրբ եւ ահեղ է անուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (2, 8 – 14)

Վասն ծննդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում: Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: Եւ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի. քանզի այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: Եւ սա ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի Մանուկ կգտնէք»: Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն եւ ասում.

«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն, եւ հաճութի՜ւն մարդկանց մէջ»:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ (14)

Ժամամուտ. Աստուածածին անհարսնացեալ, զԲանն անսկիզբն յղացար եւ զԱստուածն անիմանալին ծնար, զանպարագրելին ի գիրկս քո բարձեր. նմա անդադար բարեխօսեա վասն անձանց մերոց:

Ի վայելչութիւն սրբոց քոց. յարգանդէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ:

ԱսացՏէրզՏէրիմ.նիստընդաջմէիմմէ,մինչեւ եդիցզԹշնամիսքոպատուանդանոտիցքոց:

Պօղոսի առաքելոյն ի Գաղատացւոց Թղթոյն է ընթերցուածս 4, 1 – 7

Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:

Ալէլուիա, ալէլուիա.

Այսօր ծնաւ որ ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս Որդի,

որ է օծեալ Տէր ի քաղաքի Դաւթի:

Ի վայելչութիւն սրբոց քոց յարգանդէ յառաջ քան

զարուսեակ ծնայ զքեզ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (2, 15 – 20)

Վասն ծննդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ երբ հրեշտակները, նրանցից հեռանալով, երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ինչ է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»: Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած Մանկանը: Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր Մանկան մասին: Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւներն ասացին իրենց: Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում: Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամէնի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր:

 

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ (16)

Ժամամուտ. Աստուածածին զքեզ խոստովանեալ երկրպագէ եկեղեցի ուղղափառաց. քանզի ուր քերովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերովբէքն նայել ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս յանապականումն ի յարգանդի քում որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս մարդ զԱստուածն բոլորից զմարմնացեալն առիքէն զանճառ զբանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:

Եցոյց Տէր զփրկութիւն իւր. առաջի ազգաց յայտնեաց զարդարութիւն իւր:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիսարար:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 1, 1 –7

Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծոյ աւետարանը, որ նա կանխապէս խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ որը զօրութեամբ Աստծոյ Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, մեր Տէր Յիսուս Քրիստոսը, որի միջոցով ստացանք շնորհներ եւ առաքելութիւն՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին, որոնց մէջ եւ դուք էք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսի կողմից. ամէնքիդ, որ Հռոմում էք, Աստծոյ սիրելիներիդ, կանչուած սրբերիդ՝ ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից:

Ալէլուիա, ալէլուիա.

Երդուաւ Տէր Դաւթի ճշմարտութեամբ,եւ ոչ ստեաց նմա. ի պտղոյ որովայնէ նորա նստուցանել յաթոռ նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1, 1 – 17)

Ի Հօրէն լուսոյ.

Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծոյ մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:

Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. անունը՝ Յովհաննէս: Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին:

Նա էր ճշմարիտ Lոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով եւ ճշմարտութեամբ:

Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:

 

ՏՕՆ ՏՆՕՐԷՆՈՒԹԵԱՆ (17)

Ժամամուտ. Աղաչեմք զքեզ սուրբ կոյս Մարիամ Աստուածածին, բարձրելոյն զօրութեամբն հովանաւորեալ, եւ սուրբ Հոգւոյն եկաւորութեամբն լուսաւորեալ. որ զամենայն գոհութեանց ստեղծիչն յղացեալ ծնար անճառապէս. մարմնացելոյն առ ի քէն բարեխօսեա կեցուցանել զանձինսմեր:

Եղիցի անուն Տեառն օրհնեալ. Յայսմ հետէմինչեւ յաւիտեան:

Օրհնեցէք մանկունք զՏէր. Եւ օրհնեցէք զանուն Տեառն:

Պօղոսի Առաքելոյն ի Փիլիպեցւոց Թղթոյն է ընթերցուածս 2, 5 –11

Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծոյ կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ: Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծոյ:

Ալէլուիա, ալէլուիա,

Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեան.

Զի յառաջ քան զարեւ է անուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (2, 21)

Վասն տնօրէնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում:

 

ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՃՐԱԳԱԼՈՅՑ (19)

Ժամամուտ. Զխաղաղութիւն շնորհեա եկեղեցւոյ քում սրբոյ, զխաղաղութիւն եւ զանշարժութիւն ի թշնամեաց պատերազմէ. զքեզ խոստովանիմք Տէր եւ Աստուած. կեցո զմեզ:

Աստուած հիմունս էարկ նմա յաւիտեան:

Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ. ի քաղաք Աստուծոյ մերոյ, ի լեառն սուրբ նորա:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 1 – 10

Ուրեմն, դէն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, որպէս նորածին երեխաներ՝ միշտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը:

Մօտեցէք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծոյ առաջ ընտրեալ եւ թանկագին է: Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահաւասիկ, ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»: Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար»: Ինչպէս նաեւ՝ «վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց դրա համար էլ սահմանուած էին: Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծոյ սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծոյ ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք:

Ալէլուիա, ալէլուիա,

Հիմունքնորաիլեառնսուրբնորա.

Սիրէ Տէր զդրունս Սիովնի առաւել քան զամենայն յարկսն Յակոբայ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (16, 13 – 19)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է Մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց.

«Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:

 

ՏՕՆ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (21)

Ժամամուտ. Աստուածածին զքեզ խոստովանեալ երկրպագէ եկեղեցի ուղղափառաց. քանզի ուր քելովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերով. բէքն նայել ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս յանապականումն ի յարգանդի քում որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս մարդ զԱստուածն բոլորից զմարմնացեալն առիքէն զանճառ զբանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:

Երկիր պագցեն նմա ամենայն Թագաւորք երկրի.

Եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա:

Թագաւորք Թարսսի Արաբայ եւ Սաբայ պատարագս բերցեննմա:

Պօղոսի առաքելոյն ի Տիտոսի Թղթոյն է ընթերցուածս 2, 11 –15

Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց. շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածպաշտութեամբ եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծոյ եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրինութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի: Այս բաները խօսիր, յորդորիր եւ յանդիմանիր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի:

Ալէլուիա, ալէլուիա.

Երկիր պագցեն նմա ամենայն Թագաւորք երկրի.

Եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (2, 1 – 12)

Վասն յայտնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ Երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը։ Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։ Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։ Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը

 

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (23)

Ժամամուտ. Աղաչեմք զքեզ սուրբ կոյս Մարիամ Աստուածածին, բարձրելոյն զօրութեամբն հովանաւորեալ, եւ սուրբ Հոգւոյն եկաւորութեամբն լուսաւորեալ. որ զամենայն գոհութեանց ստեղծիչն յղացեալ ծնար անճառապէս. մարմնացելոյն առ ի քէն բարեխօսեա կեցուցանել զանձինսմեր:

Ձայն Տեառն ի վերայ ջուրց, եւ Աստուած փառաց որոտաց. Եւ Տէր ինքն ի վերայ ջուրց բազմաց:

Մատուցէք Տեառն որդիք Աստուծոյ. Մատուցէք Տեառն զորդիս խոյոց:

Ընթերցուած ի Գործոց առաքէլոց 19, 1 – 7

Եւ մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. «Երբ որ հաւատացիք, ընդունեցի՞ք Սուրբ Հոգին»: Նրանք ասացին.

«Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»: Եւ նա ասաց.

«Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»: Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»: Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ ով գալու է իրենից յետոյ, նրան թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»: Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով: Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում: Նրանք շուրջ տասներկու հոգի էին:

Ալէլուիա, ալէլուիա.

Կարապետն Յովհաննէս զարհուրեալ,յորովայնէ յորովայն երկիր պագանէր.

Սպասաւոր եղեւ Բանին Աստուծոյ.

Եւ լուեալ զահաւոր զձայնն աղաղակէր ասելով. Ահա Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (3, 1 – 17)

Վասն մկրտութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»: Սա է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Եւ ինքը Յովհաննէսը ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր: Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը: Եւ նա, տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից: Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէք. եւ մի՛ յաւակնէք ասել ձեր ներսում, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չիտայ, կտրւում եւ կրակն է գցւում:

Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհաւաքի իր շտեմարանում եւ յարդը կայրի անշէջ կրակով»:

Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու: Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ինձ մօ՞տ ես գալիս»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծոյ ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց: Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծոյ Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:

 

ԵՐՐՈՐԴ ՕՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (25)

Ժամամուտ. Աստուածածին անհարսնացեալ, զբանն անսկիզբն յղացար եւ զԱստուածն անիմանալին ծնար, զանպարագրելին ի գիրկս քո բարձեր. նմա անդադար բարեխօսեա վասն անձանցմերոց:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց առաջին Թղթոյն է ընթերցուածս 10, 1 –4

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան. եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ. եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան, եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն Վէմից, որ գնում էր նրանց հետ, եւ այն Վէմը ինքը Քրիստոսն էր:

Ալէլուիա, ալէլուիա.

Դու մանուկ, մարգարէ Բարձրելոյն կոչեսջիր.

Գնասցես առաջի Տեառն պատրաստել զճանապարհս նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (1, 1 – 13)

Վասն մկրտութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յիսուս Քրիստոսի՝ Աստծոյ Որդու աւետարանի սկիզբը: Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում.

«Ահաւասիկ, ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ»: Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:

Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն մեղքերի թողութեան համար: Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը: Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր: Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կգայ ինձնից աւելի Հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով»: Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում: Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը պատռուած եւ Աստծոյ Հոգին՝ որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ: Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»: Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ անապատ: Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:

 

ՉՈՐՐՈՐԴ ՕՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (26)

Ժամամուտ. Աստուածածին զքեզ խոստովանեալ երկրպագէ եկեղեցի ուղղափառաց. քանզի ուր քերովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերովբէքն նայել ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս յանապականումն ի յարգանդի քում որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս մարդ զԱստուածն բոլորից զմարմնացեալն առիքէն զանճառ զբանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:

Լոյս ծագեաց արդարոց. Ուղղոց սրտիւք եղեւ ուրախութիւն:

Տէր թագաւորեաց, ցնծասցէ երկիր. Ուրախ եղիցին կղզիքբազումք:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս (5, 4 – 10)

Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին: Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը: Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ՝ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծոյ Որդին:

Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով: Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետեւ հէնց Հոգին է ճշմարտութիւնը: Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը եւ արիւնը. եւ երեքը վկայութեան մէջ մէկ են: Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծոյ վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է: Այս է Աստծոյ վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար:

Ով հաւատում է Աստծոյ Որդուն, նա իր մէջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծոյ Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում այն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար:

Ալէլուիա, ալէլուիա. Ծով ետես եւ փախեաւ.

Եւ Յորդանան անդրէն դարձաւ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1, 29 – 34)

Վասն մկրտութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը: Սա է նա, որի մասին ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար: Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»: Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ: Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով»: Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա է Աստծոյ Որդին»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (28)

Ժամամուտ. Աղաչեմք զքեզ սուրբ կոյս Մարիամ Աստուածածին, բարձրելոյն զօրութեամբն հովանաւորեալ, եւ սուրբ Հոգւոյն եկաւ որութեամբն լուսաւորեալ. որ զամենայն գոհութեանց ստեղծիչն յղացեալ ծնար անճառապէս. մարմնացելոյն առ ի քէն բարեխօսեա կեցուցանել զանձինս մեր:

Եցոյց Տէր զփրկութիւն իւր. Առաջի ազգաց յայտնեաց զարդարութիւն իւր:

Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. Զի սքանչելիս արար արար:

Պօղոսի առաքելոյն յԵբրայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 12, 18 –27

Դուք չէք մօտեցել շօշափելի լեռանը, որ կրակով էր այրւում եւ պատուած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լեռանը, կքարկոծուի: Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»: Բայց դուք մօտեցել էք Սիոն լեռանը եւ կենդանի Աստծոյ քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի Դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին եւ Յիսուսին՝ նոր ուխտի Միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի: Զգոյշ եղէք, չլինի թէ հրաժարուէք նրանից, ով խօսում է. որովհետեւ եթէ նրանք, երկրի վրայ Աստծոյ պատգամները տուող Մովսէսին մերժելով, չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից Խօսողին, որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»: Եւ «մի անգամ էլ»-ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն:

Ալէլուիա, ալէլուիա.

Ուրախ լիցին երկինք, եւ ցնծասցէերկիր.

Զուարճասցի ծով լրիւ իւրով, տիեզերք եւ ամենայն բնակեալքն ինմա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1, 18 – 28)

Վասն յայտնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել՝ բացի միայն Միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա յայտնեց նրան: Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ «Դու ո՞վ ես», նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ «Ես Քրիստոսը չեմ»: Ու նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եւ նա ասաց՝ «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարէ՞ն ես»: Նա պատասխանեց՝ ո՛չ: «Իսկ ասա մեզ. դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին»: Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»: Եւ եկողները փարիսեցիների կողմից էին: Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ՝ Եղիան եւ ոչ էլ՝ մարգարէն»: Յովհաննէսը ի պատասխան ասաց նրանց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»: Այս բանը պատահեց Բեթաբրիայում՝ Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում էր:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (29)

Ժամամուտ. Աստուածածին անհարսնացեալ, զբանն անսկիզբն յղացար եւ զԱստուածն անիմանալին ծնար, զանպարագրելին ի գիրկս քո բարձեր. նմա անդադար բարեխօսեա վասն անձանցմերոց:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց առաջին Թղթոյն է ընթերցուածս 10, 1 –4

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան. եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ. եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան, եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն Վէմից, որ գնում էր նրանց հետ, եւ այն Վէմը ինքը Քրիստոսն էր:

Ալէլուիա, ալէլուիա.

Դու մանուկ, մարգարէ Բարձրելոյն կոչեսջիր.

Գնասցես առաջի Տեառն պատրաստել զճանապարհս նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի(1, 1 – 13)

Վասն մկրտութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յիսուս Քրիստոսի՝ Աստծոյ Որդու աւետարանի սկիզբը: Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում.

«Ահաւասիկ, ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ»: Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն մեղքերի թողութեան համար: Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը:

Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր: Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կգայ ինձնից աւելի Հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով»: Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում: Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը պատռուած եւ Աստծոյ Հոգին՝ որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ: Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր.

«Դու ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»: Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ անապատ: Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:

 

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՕՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (31)

Ժամամուտ. Աստուածածին զքեզ խոստովանեալ երկրպագէ եկեղեցի ուղղափառաց. քանզի ուր քերովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերովբէքն նայել ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս յանապականումն ի յարգանդի քում որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս մարդ զԱստուածն բոլորից զմարմնացեալն առիքէն զանճառ զբանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:

Ձայն Տեառն ի վերայ ջուրց, եւ Աստուած փառաց որոտաց. Եւ Տէր ինքն ի վերայ ջուրց բազմաց:

Մատուցէք Տեառն որդիք Աստուծոյ. Մատուցէք Տեառն զորդիս խոյոց:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 19, 1 – 7

Եւ մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. «Երբ որ հաւատացիք, ընդունեցի՞ք Սուրբ Հոգին»: Նրանք ասացին.

«Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»: Եւ նա ասաց.

«Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»: Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»: Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ ով գալու է իրենից յետոյ, նրան թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»: Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով: Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում: Նրանք շուրջ տասներկու հոգի էին:

Ալէլուիա, ալէլուիա.

Կարապետն Յովհաննէս զարհուրեալ, յորովայն երկիր պագանէր.

Սպասաւոր եղեւ Բանին Աստուծոյ.

Եւ լուեալ զահաւոր զձայնն աղաղակէր ասելով. Ահա Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (3, 1 – 17)

Վասն մկրտութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի

Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»: Սա է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Եւ ինքը Յովհաննէսը ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր: Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը: Եւ նա, տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից: Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէք. եւ մի՛ յաւակնէք ասել ձեր ներսում, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:

Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհաւաքի իր շտեմարանում եւ յարդը կայրի անշէջ կրակով»:

Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու: Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ինձ մօ՞տ ես գալիս»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծոյ ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց: Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծոյ Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:

 

ՈՒԹԵՐՈՐԴ ՕՐ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (33)

Ժամամուտ. Աղաչեմք զքեզ սուրբ կոյս Մարիամ Աստուածածին, բարձրելոյն զօրութեամբն հովանաւորեալ, եւ սուրբ Հոգւոյն եկաւորութեամբն լուսաւորեալ. որ զամենայն գոհութեանց ստեղծիչն յղացեալ ծնար անճառապէս. մարմնացելոյն առ ի քէն բարեխօսեա կեցուցանել զանձինսմեր:

Երկիր պագցեն նմա ամենայն թագաւորք երկրի.

Եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա:

Թագաւորք Թարսսի եւ կղզեաց պատարագս մատուսցեն նմա. Թագաւորք Արաբայ եւ Սաբայ պատարագս բերցեն նմա:

Պօղոսի առաքելոյն ի Տիտոսի Թղթոյն է ընթերցուածս 2, 11 –15

Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց. շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածպաշտութեամբ եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծոյ եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրինութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի: Այս բաները խօսիր, յորդորիր եւ յանդիմանիր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի:

Ալէլուիա, ալէլուիա.

Երկիր պագցեն նմա ամենայն Թագաւորք երկրի.

Եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (2, 1 – 12)

Վասն յայտնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի

Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին. «Ո՞ւր է հրեաների Արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»: Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ եւ՝ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը: Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ուր պիտի ծնուի Քրիստոսը: Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած.

«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի Իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»:

Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը: Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէք, ստոյգ իմացէք Մանկան մասին եւ, երբ գտնէք, տեղեկացրէք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»: Եւ նրանք, երբ թագաւորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր Մանուկն էր: Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան: Եւ երբ այն տունը մտան, տեսան Մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս: Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ՝ այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:

 

ԱՌԱՋԻ ԿԻՐԱԿԻ

ԶԿՆԻ ՈՒԹՕՐԷԻՑ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (35)

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի առաջին Թղթոյն է ընթերցուածս 1, 1 –11

Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է. Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն՝ շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից: Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կլինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծոյ ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած. քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ: Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ՝ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են: Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով: Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արուամոլների, մարդագողների, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծոյ փառաւոր աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես:

Ալէլուիա, ալէլուիա. Յարութեան իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (2, 1 – 11)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները: Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ինձ եւ քե՞զ ինչ, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»: Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»: Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը երկու կամ երեք մար տարողութիւն ունէր: Յիսուս նրանց ասաց. «Լցրէք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան: Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէք եւ տարէք սեղանապետին»: Եւ նրանք տարան: Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»: Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում՝ որպէս սկիզբը նշանների, եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան:

 

ԱՌԱՋԻՆ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (36)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 8 – 3,13

Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր՝ առանց բարկութեան եւ երկմտութեան: Նոյնպէս եւ կանայք համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ՝ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց: Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ: Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց, եւ ապա՝ Եւան: Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց: Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ:

Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի: Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէկ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ (իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծոյ եկեղեցուն խնամակալ կլինի), ոչ նորադարձ, որպէսզի գոռոզանալով՝ սատանային վիճակուած դատապարտութեան մէջ չընկնի. այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաեւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ: Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ, այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով: Նախ իրենք թող փորձի ենթարկուեն, եւ եթէ անմեղադրելի գտնուեն, ապա պաշտօն կատարեն: Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում: Սարկաւագները թող մէկ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն, որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց ի ձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (2, 12 – 22)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր:

Հրեաների Զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին: Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց եւ շրջեց նրանց սեղանները: Իսկ աղաւնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր տունը վաճառատան մի՛ վերածէք»: Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո տան հանդէպ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»:

Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կտաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: Ի պատասխան Յիսուս ասաց նրանց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կվերականգնեմ»: Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երեք օրում այն վերականգնո՞ւմ ես»: Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում: Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր:

 

ԱՌԱՋԻՆ ՈՒՐԲԱԹ (38)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի առաջին Թղթոյն է ընթերցուածս 4, 1 –12

Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստուած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն. որովհետեւ Աստծոյ բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ՝ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում. քանի որ Աստծոյ խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է:

Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կլինես՝ սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար. բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարուի՛ր. եւ դու քեզ մարզի՛ր աստուածպաշտութեամբ, որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչդեռ աստուածպաշտութիւնը օգտակար է ամէն ինչի համար. եւ նա ունի կեանքի աւետիսը՝ այս կեանքի եւ հանդերձեալի: Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան, որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծոյ վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների:

Պատուիրի՛ր այդ եւ ուսուցանի՛ր. թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի՛, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (2, 23 – 3, 12)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ երբ Յիսուս Զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատերը հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: 24 Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, քանզի ինքն ամէնքին ճանաչում էր 25 եւ կարիք չկար, որ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կայ մարդու հոգու մէջ:

Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: 2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»: 3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը տեսնել»: 4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. մի՞թէ կարելի է կրկին մտնել իր մօր որովայնը եւ ծնուել»: 5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: 7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8 քանզի քամին ուր ուզում է, փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»: 9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»: 10 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս: 11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում: 12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, ու չէք հաւատում, հապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ:

 

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ

ԶԿՆԻ ՈՒԹՕՐԷԻՑ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (40)

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի առաջին Թղթոյն է ընթերցուածս 4, 12 – 5,16

Թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի՛, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ: Մինչեւ իմ գալը հետամտի՛ր Աստծոյ խօսքն ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ՝ երէցների ձեռնադրումով: Այդ մասին մտածիր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին: Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում: Եթէ այդ բանն անես, կփրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ: Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանիր, այլ յորդորիր որպէս քո հօրը. երիտասարդներին յորդորիր որպէս եղբայրների, պառաւներին՝ որպէս մայրերի, դեռատի կանանց՝ որպէս քոյրերի, կատարեալ մաքրութեամբ:

Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են: Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ այն է բարին եւ ընդունելին Աստծոյ առաջ: Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծոյ վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր: Իսկ մեղկասէր այրին կենդանի մեռեալ է: Այս բանը պատուիրիր, որ անարատ լինեն: Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը: Այրիների թւում կհամարուի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէկ մարդու կին է եղել ու բարի գործերով է վկայուել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել: Բայց երիտասարդ այրի կանանց հաշուի մի՛ առ, որովհետեւ հեշտասիրութեան անձնատուր լինելով՝ Քրիստոսի դէմ են ելնում եւ ամուսնանալ են ուզում. իսկ դատաստան են ընդունում նրա համար, որ առաջին հաւատն արհամարհեցին: Միաժամանակ եւ անգործութեան են վարժւում՝ շրջելով տնից տուն. եւ ոչ միայն դատարկապորտ են, այլեւ՝ շատախօս եւ աւելորդ հետաքրքրասէր. եւ խօսում են բաներ, որ պէտք չէ խօսել: Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, որդիներ ծնեն, տնարար լինեն եւ հակառակորդին առիթ չտան նախատինքի, քանի որ արդէն իսկ նրանցից ոմանք շեղուել են՝ սատանայի յետեւից գնալով: Եթէ հաւատացեալ մէկը այրիներ ունի, թող նրանց օգնի, որ եկեղեցին բեռի տակ չընկնի եւ նա կարողանայ օգնել իսկապէ՛ս այրիներին:

Ալէլուիա, ալէլուիա. Յարութեան իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (3, 13 – 21)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ՝ նա, ով իջաւ երկնքից՝ Մարդու Որդին, որ երկնքից էր: Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ Մարդու Որդին պէտք է բարձրանայ, որպէսզի ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. քանզի Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծոյ միածին Որդու անուանը չհաւատաց: Եւ դատաստանը այսպէս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. որովհետեւ ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի չդառնան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստծով կատարուեցին»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (42)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի առաջին Թղթոյն է ընթերցուածս 5, 17 – 6,5

Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, թող կրկնակի պատուի արժանի լինեն, մանաւանդ՝ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով. քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր», եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»: Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր՝ բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի: Իսկ մեղանչողներին յանդիմանիր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան: Պարտաւորեցնում եմ քեզ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարման՝ աչառութեամբ ոչինչ չանելով: Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր:Այսուհետեւ միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր քո ստամոքսի եւ յաճախակի տկարութիւնների պատճառով:

Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկուելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում: Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող: Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծոյ անունն ու վարդապետութիւնը չանարգուեն: Իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ աւելի լաւ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք յանձն են առել բարերարութիւնը:

Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորի՛ր: Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածպաշտութեան համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ՝ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնից հեռացած մարդկանց միջեւ, որոնք շահի աղբիւր են համարում աստուածպաշտութիւնը: Բայց դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (3, 22 – 36)

Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում: Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել:

Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց: Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց.

«Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից տրուած չէ այդ: Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առջեւից: Ով հարս ունի, նա է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»:

«Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամէնքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում: Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կլինի, որ Աստուած ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծոյ խօսքերն է խօսում. քանզի Աստուած Հոգին տալիս է առանց չափի: Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը: Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կմնայ Աստծոյ բարկութիւնը»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (45)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի առաջին Թղթոյն է ընթերցուածս 6,6-21

Իրօք, աստուածպաշտութիւնը շահի մեծ աղբիւր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. որովհետեւ ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ, որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորուեցին հաւատից եւ իրենք իրենց գցեցին բազում ցաւերի մէջ:

Իսկ դու, ո՛վ մարդ Աստծոյ, փախի՛ր այդ բաներից եւ գնա՛ արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան յետեւից: Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր եւ բարի դաւանութիւնը դաւանեցիր բազում վկաների առաջ: Պատուիրում եմ քեզ Աստծոյ ներկայութեամբ, որը կեանք է տալիս ամէն ինչի, եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դաւանութիւնը, որ դու պահե՛ս պատուիրանը անբիծ, անարատ մինչեւ յայտնութիւնը Յիսուս Քրիստոսի, որին իր ժամանակում յայտնի պիտի անի Երանելին եւ միակ Հզօրը, թագաւորների Թագաւորը եւ տէրերի Տէրը՝ նա, որ միայն ինքն ունի անմահութիւնը եւ բնակւում է անմատչելի լոյսի մէջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել. նրան՝ պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս: Ամէն:

Այս աշխարհի հարուստներին պատուիրիր, որ չհպարտանան եւ չապաւինեն սնոտի հարստութեանը, այլ՝ Աստծուն, որ մեզ առատապէս ամէն ինչ տալիս է վայելելու համար. պատուիրիր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսէր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել՝ իրենց համար բարի հիմք դնելով հանդերձեալում, որպէսզի ձեռք բերեն ճշմարիտ կեանքը:

Ո՛վ Տիմոթէոս, պահի՛ր աւանդը՝ հեռու մնալով պիղծ եւ նորահնար խօսքերից, հակառակութիւնից եւ խաբեպատիր գիտութիւնից, որը ոմանք յանձն առնելով՝ շեղուեցին հաւատից: Շնո՜րհ քեզ հետ:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննոււ (4, 1-23)

Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը (թէեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), թողեց Հրէաստան երկիրն ու վերստին եկաւ Գալիլիա: Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար՝ մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս, ճանապարհից յոգնած, նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր:

Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): Յիսուս ի պատասխան ասաց նրան. «Եթէ գիտենայի՜ր Աստծոյ պարգեւները, եւ՝ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կտար»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, բայց դու նոյնիսկ դոյլ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն որտեղի՞ց կունենաս կենդանի ջուր: Մի՞թէ դու աւելի մեծ ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»:

Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով այս ջրից խմի, նորից կծարաւի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կլինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: Կինն ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: Յիսուս նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լաւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, որ դու մարգարէ ես: Մեր հայրերը այս լեռան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր պատշաճ է երկրպագել»: Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կգայ ժամանակ, երբ ո՛չ այս լեռան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կերկրպագեն Հօրը: Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, քանզի փրկութիւնը հրեաներից է: Բայց կգայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, որովհետեւ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում:

 

ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ

ԶԿՆԻ ՈՒԹՕՐԷԻՑ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (47)

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 1, 1 –9

Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է. Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն՝ շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից: Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կլինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծոյ ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած. քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ: Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ՝ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են: Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով: Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների.

Ալէլուիա, ալէլուիա. Յարութեան իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (4, 24 – 42)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»: Կինն ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կգայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կպատմի»: Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»: Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում է այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում, կամ՝ ի՞նչ ես խօսում նրա հետ: Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. «Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»: Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ:

Եւ նախքան նրանց գալը աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»: Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»: Աշակերտներն իրար մէջ ասում էին. «Մի՞թէ որեւէ մէկը նրան ուտելու բան է բերել»: Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ կամքը նրա, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը: Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս դեռ կայ, որ հունձը գայ. ահա, ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար: Եւ ով հնձում է, վարձ է ստանում եւ յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան: Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ այլ է սերմանողը, եւ այլ՝ հնձողը: Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշները աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»:

Եւ սամարացիների այդ քաղաքից շատերը հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն ամէնը, ինչ ես արել էի:

Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր: Ուրիշ շատերն էլ նրան հաւատացին իր խօսքի համար. եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, որ ճշմարտապէս նա է Փրկիչն աշխարհի»

 

ԵՐՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (49)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 1, 10-2,2

Բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով. աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների: Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ում եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը: Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր, այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները: Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով:

Այս բանն իմացիր, որ մեզնից հեռացան բոլոր նրանք, որ Ասիայից էին, որոնց թւում են Փիգեղոսը եւ Հերմոգենէսը: Թող Աստուած ողորմած լինի Օնեսիփորոսի ընտանիքին, որովհետեւ նա ինձ շատ անգամ հանգստացրեց եւ իմ կապանքները ամօթ չհամարեց. այլ երբ Հռոմ եկաւ, եռանդագին փնտրեց ինձ ու գտաւ (տայ Տէրը, որ նա ողորմութիւն գտնի Տիրոջից այն օրը). եւ թէ ինչքա՜ն ինձ ծառայութիւն մատուցեց Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես:

Եւ դու, որդեա՛կ իմ, զօրացի՛ր Քրիստոս Յիսուսի շնորհով: Եւ ինչ որ լսեցիր ինձնից բազում վկաներով, աւանդի՛ր այն հաւատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին էլ ուսուցանել:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (4, 43 – 54)

Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. քանի որ Յիսուս ինքն էր վկայել, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի: Սակայն երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիներն ընդունեցին նրան, որովհետեւ իրենք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին:

Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնեայ կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում: Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից եկել է Գալիլիա, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի եւ բժշկի իր որդուն, քանի որ նա մահամերձ է: Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ ու զարմանալի գործեր չէք տեսնում, չէք հաւատում»: Պաշտօնեան ասաց նրան.

«Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ որդիս չի մահացել»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»: Եւ մարդը հաւատաց Յիսուսի խօսքին ու գնաց: Եւ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, որ նրա տղան կենդանի է: Նա հարցրեց նրանց, թէ որ ժամին ապաքինուեց: Նրան ասացին.

«Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին, ջերմը նրան թողեց»:

Հայրն իմացաւ, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց. «Քո որդին կենդանի է»: Եւ հաւատացին ինքը եւ իր ողջ ընտանիքը: Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ:

 

ԵՐՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (51)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 2,3-14

Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը: Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի: Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի: Եւ չարաչար աշխատող հողագո՛րծը նախ պէտք է վայելի պտղից: Իմացի՛ր, ինչ ասում եմ: Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում: Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած աւետարանի համաձայն, որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը. բայց Աստծոյ խօսքը շղթայուած չէ: Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է: Ճիշտ է այս խօսքը, թէ՝ «Եթէ Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ պիտի ապրենք. եթէ համբերենք, նրա հետ էլ պիտի թագաւորենք. եւ եթէ ուրանանք, նա էլ մեզ պիտի ուրանայ. եւ եթէ հաւատարիմ չմնանք, նա հաւատարիմ է մնում, որովհետեւ ինքն իրեն ուրանալ չի կարող»:

Այս բաները յիշեցրու նրանց՝ վկայութիւն տալով Աստծոյ առաջ, որ բանակռիւներ չմղեն, որոնք ոչ մի բանի օգտակար չեն, այլ կործանում են լսողներին:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (5, 1-18)

Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ Երուսաղէմում Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահ, որտեղ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն: Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով:

Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր: Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»: Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: Եւ մարդն առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ շրջում էր. եւ այդ օրը շաբաթ էր: Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է, եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»: Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»: Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ով է նա, որովհետեւ ամբոխի պատճառով Յիսուս հեռացել էր այդտեղից: Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում եւ ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար. այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուսն էր, որ ինձ բժշկեց:

Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները: Սակայն ի պատասխան ասաց նրանց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես էլ եմ գործում»: Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար դասում:

 

ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ

ԶԿՆԻ ՈՒԹՕՐԷԻՑ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ (53)

Ժամամուտ. Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցո զմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 2, 15 –19

Ջանա Աստծոյ առաջ ներկայացնել քեզ փորձուած` որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող: Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում: Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը: Բայց Աստծոյ հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրենն են». նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռո՛ւ լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»:

Ալէլուիա, ալէլուիա. Յարութեան ի ձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի  որ ըստ Յովհաննու (5, 19 – 30)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթէ չտեսնի, թէ Հայրը ինչ է անում. որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը եւ նրա նման Որդին է գործում, քանի որ Հայրը սիրում է Որդուն եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կտայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կզարմանաք. որովհետեւ ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է, ում կամենայ: Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը: Ով չի պատւում Որդուն, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խօսքը լսում է եւ հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծոյ Որդու ձայնը, եւ նրանք, որ կլսեն, կապրեն, որովհետեւ ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ: Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ Մարդու Որդի է. դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, քանզի կգայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար: Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպէս լսում եմ Հօրից, դատում եմ, եւ իմ դատաստանն արդար է, քանզի ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»:

ՉՈՐՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (55)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 2,20-26

Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ: Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են: Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կլինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար: Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով: Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացիր, որ դրանցից կռիւներ են ծնւում: Այսպէս ուրեմն, Տիրոջ ծառան պէտք չէ, որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը եւ զգաստանալով ազատուեն սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (5, 31-47)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ: Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին: Դուք Յովհաննէսի մօտ մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը: Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք: Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով: Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ: Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել: Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում: Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, քանզի կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք: Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք: Ես մարդկանցից փառք չեմ առնում: Բայց գիտեմ ձեզ, որ Աստծոյ հանդէպ սէր չունէք ձեր մէջ: Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում: Եթէ մէկ ուրիշը գայ իր անունով, կընդունէք նրան: Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, եթէ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս: Մի՛ կարծէք, թէ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ իբրեւ ամբաստանող կկանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել. որովհետեւ եթէ հաւատայիք Մովսէսին, կհաւատայիք եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել. իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս կհաւատաք»:

 

ՉՈՐՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (56)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 3, 1 – 7

Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածպաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռնուած կանանց, որոնք տարուած են պէս-պէս ցանկութիւններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6,1-14)<

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ: Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ: Եւ մօտ էր Զատիկը՝ հրեաների տօնը:

Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց ու տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ նրանք ուտեն»: Այս ասում էր նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ է անելու: Փիլիպպոսը նրան պատասխանեց.

«Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»: Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանը ի՞նչ է այսչափ մարդկանց համար»: Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին: Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ՝ ձկներից, որչափ որ կամեցան: Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»: Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից: Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ Մարգարէն, որ գալու աշխարհ էր»:

 

ՅԵՏ ՈՒԹՕՐԷԻՑՆ (58)

Առաջին տօնն է

Յովհաննու Կարապետին:

Ժամամուտ. Զյառաջընթացութիւն քո եւ զկարապետութիւն Աստուծոյ բանին խափանել կարծելով, որ ի ձեռն կնոջն զնախաստեղծն ի դրախտէն արտաքս ընկէց, նա եւ այժմ զհերովդիադա անօրէնութեամբ բորբոքեալ, եւ բազմելոցն Հերովդեայ զկաքաւս ոտից աղջկանն հաճոյացոյց, զի զքոյդ հատցէ զգլուխ, որ զամենեցուն ձեռնադրեցեր զգլուխն զՔրիստոս: Այլ դու, որ յանապատէ բարբառոյ ձայն, գոչեա որում ձեռնադրեցեր պարգեւել զխաղաղութիւն եւ զմեծ զողորմութիւն:

Աստուած փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց իւրոց. մեծ եւ ահաւոր ի վերայ այնոցիկ որ շուրջ են զնովաւ:

Զողորմութիւնս քո, Տէր, յաւիտեան օրհնեցից.

յազգէ յազգ պատմեցից զճշմարութիւնս քո:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 13, 25-33

Եւ երբ Յովհաննէսն իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. «Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ»: Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձեզ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին: Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան: Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են: Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. «Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ»:

Ալէլուիա, ալէլուիա.

Կարապետն Յովհաննէս զարհուրեալ,յորովայնէ յորավայն երկիր պագանէր.

սպասաւոր եղեւ Բանին Աստուծոյ.

Եւ լուեալ զահաւոր զձայնն աղաղակէր ասելով.

Ահա Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որըստ Մարկոսի(1, 1 – 13)

Վասն մկրտութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յիսուս Քրիստոսի՝ Աստծոյ Որդու աւետարանի սկիզբը: Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում.

«Ահաւասիկ, ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ»: Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն մեղքերի թողութեան համար: Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը: Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր: Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կգայ ինձնից աւելի Հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով»:

Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում: Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը պատռուած եւ Աստծոյ Հոգին՝ որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ: Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր.

«Դու ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»: Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ անապատ: Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:

 

Ապա

Պետրոսի Աղեքսանդրու հայրապետին եւ Աբիսողոմայ սարկաւագին: (60)

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 8, 28-39

Բայց գիտենք, որ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. որովհետեւ նրանց, որ կանխաւ գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց:

Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ բոլորիս համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծոյ ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն առաւ. եւ Աստծոյ աջում է եւ բարեխօս է մեզ համար: Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, ինչպէս եւ գրուած է. «Քեզ համար ենք մեռնում ամէն օր. համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար»:

Բայց այս բոլորից առաւել յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. որովհետեւ վստահ եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծոյ այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (10, 11 – 16)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում. քանզի նա վարձկան է եւ ոչխարների համար չի հոգում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում եմ նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:

 

Ապա

Անտոնի անապատականի (62)

Ժամամուտ. Ճգնաւորք Քրիստոսի, որք տանջանաց անօրինացն համբերեցէք, եւ զմոլութիւն կռոցն խափանեցէք. դասաւորեալք ընդ Հրեշտակս ի յերկինս. որք ունիք զհամարձակութիւն ի Քրիստոսէ, բարեխօսեցէք կեցուցանել զանձինս մեր, զձեզաղաչեմք:

Եթէ ոչ Տէր էր առ մեզ. ասասցէ Իսրայէլ. եթէ ոչ Տէր առ մեզ:

Ընդ յառնել մարդկան ի վերայ մեր. կենդանւոյն կամեցան կլանել զմեզ:

Պօղոսի առաքելոյն յԵրբայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 11, 32-40

Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ)՝ մոլորուած անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում:

Եւ սրանք ամէնքը, հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն:

Ալէլուիա, ալէլուիա.

Երանելի են որք բնակեալ են ի տան Տեառն. յաւիտեանս յաւիտենից օրհնեսցեն զքեզ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (10, 37 – 42)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:

 

Ապա

Մեծին Թէոդոսի Թագաւորին եւ Մանկանցն Եփեսոսի: (63)

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի Թագաւորն. եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա. եւ զկամս շրթանց նորա ոչ արգելեր ի նմանէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 1 – 7

Արդ, ամէնից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, մանաւանդ՝ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածպաշտութեամբ եւ սրբութեամբ. այդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծոյ առաջ: Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. քանզի մէկ Աստուած կայ եւ մէկ միջնորդ Աստծոյ եւ մարդկանց միջեւ՝ Յիսուս Քրիստոս՝ մարդը, որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի Թագաւորն. եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (7, 1 – 10)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ: Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր: Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային: Եւ նրանք, Յիսուսի մօտ գալով, թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»: Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, քանզի արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ խօսքով ասա, եւ իմ ծառան կբժշկուի. քանզի ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, ձեռքիս տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»: Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»: Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած:

 

Ապա

Կիրակոսի եւ մօր նորա Յուղիտայ: (65)

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Ի բերանոյ մանկանց տղայոց ստնդիեցաց հաստատեցեր զօրութիւն:

Տէր Տէր մեր, զի սքանչելի է անուն քո ի վերայ ամենայն երկրի:

Պօղոսի առաքելոյն յԵրբայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 2, 14 – 18

Արդ, որովհետեւ զաւակները հաղորդակից եղան արեան եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, ով մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ սատանային, եւ ազատի նրանց, որ մահուան երկիւղով միշտ գերութեան վիճակում էին: Ահա թէ ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին: Ուստի պէտք էր, որ նա ամէն ինչով եղբայրներին նմանուէր, որպէսզի ողորմած լինէր եւ հաւատարիմ քահանայապետ Աստծոյ առաջ իր ծառայութեան մէջ՝ քաւելու համար ժողովրդի մեղքերը. որովհետեւ, ինչպէս որ ինքն իսկ չարչարուեց՝ փորձութեան մատնուելով, այնպէս էլ կարող է օգնել փորձութեան ենթարկուածներին:

Ալէլուիա, ալէլուիա. Մարտիրոսացիձայնէն

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (9, 44 – 48)

Վասն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ: Եւ մինչ բոլորը զարմանում էին այն ամէնի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ունկերում պահեցէք այս խօսքերը, որ Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»: Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ այն ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան:

Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ով է մեծ: Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ եւ ասաց նրանց. «Ով այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. քանզի ով ձեր մէջ փոքրագոյնն է, նա է մեծ»:

 

Ապա

Վահանայ Գողթնացւոյն: (66)

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Այլ դու Տէր օգնական իմ ես. փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:

Տէր, զի բազում եղեն նեղիչք իմ. եւ բազումք յարեան ի վերայ իմ:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 8, 12 – 27

Այսպէս ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. որովհետեւ եթէ ըստ մարմնի ապրէք, կմեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կապրէք. որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծոյ Հոգով, նրանք են Աստծոյ որդիներ. քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր: Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծոյ որդիներ ենք. եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ՝ ժառանգներ Աստծոյ եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ նրա չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին:

Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. որովհետեւ արարածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծոյ որդիների յայտնութեանը, քանի որ արարածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ՝ որովհետեւ Աստուած հնազանդեցրեց նրանց)՝ այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծոյ որդիների փառքի ազատութեանը հասնելու համար. քանզի գիտենք, որ բոլոր արարածները հեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. եւ ոչ միայն այս. այլեւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն համբերութեամբ սպասում ենք դրան: Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս է պէտք աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հեծութեամբ, Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծոյ կամքի է բարեխօսում սրբերի համար:

Ալէլուիա, ալէլուիա. Մարտիրոսացիձայնէն

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (9, 23 – 27)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. քանզի ով կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. քանզի ով ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան Մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով:

Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»:

 

Ապա

Աթանասայ եւ Կիւրղի հայրապետացն Աղեքսանդրու: (68)

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք’ բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն

նորա:

Պօղոսի առաքելոյն յԵրբայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 13, 7 – 9

Յիշեցէք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծոյ խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւող եղէք նրանց հաւատին: Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան: Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թէ՝ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (16, 33 – 17, 8)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Այս ամէնը ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:

Յիսուս, երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը. փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի, ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի ամէնքին, որոնց տուեցիր նրան, յաւիտենական կեանք տայ: Այս է յաւիտենական կեանքը. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ՝ Յիսուս Քրիստոսին, որին դու առաքեցիր Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. կատարեցի այն գործը, որն ինձ տուեցիր, որ անեմ. եւ այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ այն փառքով, որ ունէի քեզ մօտ նախքան աշխարհի լինելը:

Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին: Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուեցիր, ես նրանց տուեցի. եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դու ուղարկեցիր ինձ:

 

Ապա

Գրիգորի Աստուածաբանին: (69)

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք’ բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Պարծեսցին սուրբքն փառօք, եւ ցնծասցեն ի հանգիստս իւրեանց. եւ բարձր արացեն զԱստուած բերանովք իւրեանց:

Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնութիւննմա յեկեզեցիսսրբոց:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 20, 25 – 32

Եւ արդ, ես գիտեմ, որ ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծոյ արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, քանզի չքաշուեցի ձեզ յայտնել Աստծոյ կամքն ամբողջութեամբ: Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզ եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կգան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թիւր բաներ կխօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից տանելու համար: Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշերցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ առ մէկ խրատեցի արցունքներով: Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ բոլոր սրբերի հետ:

Ալէլուիա, ալէլուիա.

Դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի.

եւ ընդ աջմէ քումմէ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (10, 11 – 16)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում. քանզի նա վարձկան է եւ ոչխարների համար չի հոգում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում եմ նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:

 

Ապա

Տրիփոնի վկային: (70)

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Տէր է իմ օգնական եւ ես ոչ երկեայց. զի արասցէ ինձ մարդ:

Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է. զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 8, 28 –34

Բայց գիտենք, որ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. որովհետեւ նրանց, որ կանխաւ գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց:

Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ բոլորիս համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծոյ ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն առաւ. եւ Աստծոյ աջում է եւ բարեխօս է մեզ համար:

Ալէլուիա, ալէլուիա. Մարտիրոսացիձայնէն

Սրբոյ Աւետարանիս ՅիսուսիՔրիստոսի որըստՄատթէոսի(10,16–23)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

«Ահա, ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարների՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման: Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կտրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:

Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կփախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք՝ նախքան Մարդու Որդու գալը:

 

Ապա

Վլասայ եպիսկոպոսին եւ Ոնեսիմեայ աշակերտին Պօղոսի առաքելոյն: (72)

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Ընդ ամենայն երկիրել բարբառ նոցա.եւ մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցա:

Երկինք պատմեն զփառս Աստուծոյ. եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն:

Պօղոսի առաքելոյն ի Փիլիմոնի Թղթոյն է ընթերցուածս 1, 1 –25

Պօղոսը՝ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի, եւ Տիմոթէոս եղբայրը՝ սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին, եւ Ապփիա քրոջը, մեր զինակից Արքիպպոսին եւ տնական եկեղեցուդ: Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ տէր Յիսուս Քրիստոսից:

Գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն՝ իմ աղօթքներում միշտ յիշատակելով քեզ, երբ լսում եմ քո հաւատի եւ սիրոյ մասին, որ ունես Տէր Յիսուսի եւ բոլոր սրբերի հանդէպ, որպէսզի քո հաղորդակցութիւնը հաւատին արգասաւոր լինի՝ ճանաչելու այն ամբողջ բարին, որ կայ ձեր մէջ Քրիստոս Յիսուսով: Մեծ ուրախութիւն եւ մխիթարութիւն ունեցայ՝ լսելով քո սիրոյ մասին, քանի որ սրբերի սրտերը քեզնով հանգստանում են, եղբա՛յր:

Չնայած մեծ համարձակութիւն ունեմ Քրիստոսով՝ հրամայելու քեզ անել, ինչ որ պէտք է, սակայն սէրը ստիպում է ինձ, որ աղաչեմ ես՝ ծերացած Պօղոսը եւ այժմ նաեւ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի: Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Օնեսիմոսի համար, որի հոգեւոր հայրը եղայ ես իմ կապանքների մէջ. նա մի ժամանակ պիտանի չէր քեզ, բայց այժմ պիտանի է թէ՛ քեզ եւ թէ՛ ինձ: Նրան յետ ուղարկեցի քեզ մօտ. եւ դու ընդունիր նրան որպէս իմ սրտի հատորը. նրան ուզում էի ինձ մօտ պահել, որպէսզի քո փոխարէն ծառայի ինձ աւետարանի համար իմ կրած կապանքների մէջ: Բայց առանց քո կամքի ոչինչ չուզեցի անել, որպէսզի քո բարի գործը հարկադրանքով չլինի, այլ՝ յօժարակամ: Եւ թերեւս նա հեռացաւ միառժամանակ նրա համար, որ ընդմիշտ ունենաս նրան՝ այլեւս ոչ իբրեւ ծառայ, այլ աւելի վեր, քան ծառան՝ որպէս մի սիրելի եղբայր. եթէ նա ինձ համար սիրելի է, որչա՜փ եւս առաւել կլինի քեզ համար՝ թէ՛ իբրեւ ստրուկ եւ թէ՛ իբրեւ եղբայր Տիրոջով: Եթէ ինձ ընկերակից ես համարում քեզ, ընդունիր նրան, ինչպէս ինձ կընդունէիր: Եւ եթէ մի անիրաւութիւն է արել քո դէմ կամ մի բան է քեզ պարտք, այն ինձ վրայ հաշուիր: Ես՝ Պօղոսը, իմ ձեռքով գրեցի, ես կհատուցեմ, որպէսզի չասեմ քեզ, թէ դու էլ քո անձն ես ինձ պարտական: Այո՛, եղբա՛յր, քո փոխարէն ե՛ս ուրախանամ Տիրոջով: Մխիթարի՛ր իմ սիրտը Քրիստոսով: Քո հնազանդութեանը վստահելով է, որ գրեցի քեզ, քանզի գիտեմ, որ կանես աւելին, քան ինչ ասում եմ:

Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տեղ պատրաստիր, քանի որ յոյս ունեմ, որ ձեր աղօթքներով կշնորհուեմ ձեզ: Ձեզ ողջունում է Եպափրասը՝ իմ գերութեան ընկերը ի Քրիստոս Յիսուս, ինչպէս նաեւ՝ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը եւ Ղուկասը՝ իմ գործակիցները: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնո՜րհը ձեր հոգու հետ:

Ալէլուիա, ալէլուիա.

Ընդ ամենայն երկիրել բարբառ նոցա. եւ մինչեւ իծագս աշխարհի են խօսք նոցա:

Սրբոյ Աւետարանիս ՅիսուսիՔրիստոսի որ ըստ Յովհաննու (15,11–16)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի:

Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ: Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ: Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, քանզի այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ: Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ խնդրէք Հօրիցս իմ անունով, նա ձեզ տայ:

 

Ապա

Սեղբեստրոսի Հռովմայ հայրապետին եւ յիշատակ Կոստանդիանոսի Թագաւորին: (74)

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Բազում նեղութիւնք են արդարոց. յամենայնէ փրկէ զնոսա Տէր եւ պահէ զամենայն ոսկերս նոցա. եւմի ի նոցանէ ոչկորիցէ:

Օրհնեցից զՏէր յամենայն ժամ. յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ:

Պօղոսի առաքելոյն ի Կողոսացւոց Թղթոյն է ընթերցուածս 1, 21 – 29

Եւ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամացած էիք նրա հանդէպ ձեր մտածումներով եւ չար գործերով, այժմ, ահաւասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով եւ իր մահուամբ, որպէսզի ներկայացնի ձեզ Աստծոյ առաջ սուրբ, անբիծ եւ անարատ, եթէ ամուր ու անսասան մնաք հաւատի մէջ եւ անխախտ՝ յոյսի մէջ այն աւետարանի, որ լսեցիք, եւ որ քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին, եւ որին ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ:

Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մէջ Քրիստոսի նեղութիւնների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին. դրան ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ ըստ Աստծոյ տնտեսութեան, որ տրուեց ինձ՝ ձեր մէջ կատարելապէս քարոզելու Աստծոյ խօսքը՝ այն խորհուրդը, որ ծածկուած էր դարերից եւ սերունդներից եւ որ այժմ յայտնուեց իր սրբերին. Աստուած ուզեց ցոյց տալ նրանց, թէ փառքի ի՜նչ ճոխութիւն կայ այս խորհրդի մէջ հեթանոսների համար. եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի յոյսը, ձեր մէջ: Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, յորդորում ենք ամէն մարդու եւ ուսուցանում ամէն մարդու ամենայն հոգեւոր իմաստութեամբ, որպէսզի ամէն մարդու կատարեալ դարձնենք ի Քրիստոս Յիսուս, որի համար եւ աշխատում ու պայքարում եմ ըստ նրա այն ուժի, որ գործում է իմ մէջ զօրութեամբ:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (19, 27 – 30)

Առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ Մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: Շատ առաջիններ պիտի վերջին լինեն, եւ վերջիններ՝ առաջին»:

 

Ապա

Գօրդիոսի վկային: Եւ Պօղիքտոսի եւ Գրիգորիսի: (76)

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Պատուականէ առաջի Տեառն մահ սրբոց իւրոց. ո Տէր, ես ծառայ քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ քոյ:

Հաւատացի զոր եւ խօսեցայ. եւ ես խոնարհ եղէ յոյժ:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 5, 1 – 5

Քանզի գիտենք, որ եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում: Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել: Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. քանի որ մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից: Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան:

Ալէլուիա, ալէլուիա.

Մարտիրոսացիձայնէն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (21, 12 – 19)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ պիտի ձեռք դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի ձեզ մատնեն եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի առիթ լինի վկայութեան: Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:

 

Ապա

Եւգինեայ Կուսին եւ հօր նորա Փիլիպպոսի եւ մօր նորա Կղոդեայ, եւ երկուց եղբարց նորա Սերգեայ եւ Ապիտոնի, եւ երկուց ներքինեաց: (77)

Ժամամուտ. Հարսնացեալք Քրիստոսի երկնաւոր փեսային, դստերք վերին Սիոնի. խնդրեցէք ի Քրիստոսէ զհաշտութիւն եւ զմեծ զողորմութիւն:

Տարցին Թագաւորի կուսանք զհետ նորա. եւ զընկերս նորա տարցին նմա:

Բղխեաց սիրտ իմ բարի. եւ ասեմ զգործս իմ թագաւորի:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 15, 30 –33

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ ինձ մարտակից լինել ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ, որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբողներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնն ընդունելի լինի սրբերին. այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծոյ կամքով, հանգստանամ ձեզ հետ: Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի բոլորիդ հետ: Ամէն:

Ալէլուիա, ալէլուիա.

Կացցէ դշխոյ ընդ աջմէ քումմէ,

ի հանդերձս ոսկէհուռս զարդարեալ եւ պաճուճեալ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (22, 32 – 40)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»: Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»:

Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, երբ դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»:

Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»: Եւ նրանք ասացին. «Եւ ոչ մի բանի»: Ապա ասաց. «Իսկ այժմ ով քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի: Բայց ասում եմ ձեզ. այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի ինձ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». քանզի ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»: Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»: Եւ նրանց ասաց՝ բաւական են: Եւ Յիսուս, ըստ իր սովորութեան, ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները: Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»:

 

Ապա

Մարութայի եպիսկոպոսին: (78)

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք’ բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Տէր, սիրեցի զվայելչութիւն տան քոյ. եւ զտեղի յարկի փառաց քոց:

Դատ արա ինձ, Տէր, զի ես յանբծութեան իմում գնացի. ի Տէր յուսացայ, զի մի եղէց հիւանդ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 3, 10 –15

Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածպաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն: Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին: Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (10, 16 – 20)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Ով ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, եւ ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»:

Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»: Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը: Ահա ձեզ իշխանութիւն տուեցի՝ կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու: Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքում»:

 

Ապա

Եւգինէոսի, Մակարիոսի: Եւ Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ: (80)

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց. ո Տէր,ես ծառայ քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ քոյ”

Հաւատացի զոր եւ խօսեցայ. եւ ես խոնարհ եղէ յոյժ:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 10, 3 – 6

Որովհետեւ թէեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատառումներից մղուած չէ, որ պայքարում ենք (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ Աստծոյ կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծոյ գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինել ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի:

Ալէլուիա, ալէլուիա.

Մարտիրոսացիձայնէն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (10, 23 – 33) Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կփախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք՝ նախքան Մարդու Որդու գալը: Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: Աշակերտին բաւական է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը: Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: Ով ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»:

 

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ (82)

Ժամամուտ. Ծերունին այսօր Սիմէովն, Հոգւովն գայր ի տաճարն երեւելով քերովբէիցն վեհագոյն. որոց թեւօքն սաւառնեալ ոչ իշխէին նայել ի յահեղփառացն, սա ի գիրկս իւր բարձեալ համբուրէրհամարձակապէս, եւ գգուէր որպէս մանուկ. եւ աղերսելավ հայցէր արձակիլ իխաղաղութիւն:

Անսկզբնական բանդ Աստուած, ի վերջին աւուրս յանձն առեր լինել մարդ ի Կուսէն, եւ արարիչդ յաւիտենից փակեցար ընդ ժամանակաւ: Սուրբ տէր սրբութեանց, եւ անկարօտ մաքրութեանց, եկիր ի տաճարն քառասնօրեայ, զօրինացն կատարեցեր զարդարութիւն, զոր բարձեալ Սիմէովնի զանպարագրելիդ ի գիրկս իւր հայցէր. որ արձակիչդ ես կապելոց արձակեա զիս ի խաղաղութիւն: Վասն որոյ ընդ ծերունւոյն Սիմէովնի վերագոչեմք առ քեզ Տէր. սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց. լի են երկինք եւ երկիր փառօք քո, ի փրկոեւթիւն մեզ Քրիստոս Աստուած, փառքքեզ:

Տէր ի տաճար սուրբ իւրում. Տէր յերկինս յաթոռ իւրում:

Ի Տէր յուսացայ. Որպէս ասիցէք ցանձն իմ, փոփոխեաց ի լերինս որպէս ճնճղուկ:

Պօղոսի առաքելոյն ի Գաղատացւոց Թղթոյն է ընթերցուածս 4, 1 – 7

Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:

Ալէլուիա, ալէլուիա.

Արդ արձակես զծառայս քո, Տէր, ըստ բանի քում ի խաղաղութիւն.

Զի տեսին աչք իմ զփրկողդ Աստուած:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (2, 22 – 40)

Վասն գալստեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրուած էր Տիրոջ օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: Եւ Տիրոջ օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ: Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին նրա մէջ էր: Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր նրան մահ չտեսնել, մինչեւ որ տեսնի Տիրոջ Օծեալին: Նա, Հոգով առաջնորդուած, եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերեցին Յիսուս Մանկանը՝ նրա վրայ կատարելու, ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեամբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի.քանզի աչքերս տեսան փրկութիւնը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ.լոյս, որ կլինի յայտնութիւն հեթանոսների համար,եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»: Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին: Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան հակառակութեան: Իսկ քո հոգու միջով սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»: Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթ տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից: Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղէմի փրկութեանն էին սպասում: Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա՝ իրենց քաղաքը՝ Նազարէթ: Եւ Մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծոյ շնորհները նրա վրայ էին:

 

ԱՌԱՋԱՒՈՐԻ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ (84)

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց, զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 2, 15 –26

Ջանա Աստծոյ առաջ ներկայացնել քեզ փորձուած` որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող: Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում: Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը: Բայց Աստծոյ հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրենն են». նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռո՛ւ լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»: Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ: Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են: Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կլինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար: Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով: Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացիր, որ դրանցից կռիւներ են ծնւում: Այսպէս ուրեմն, Տիրոջ ծառան պէտք չէ, որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը եւ զգաստանալով ազատուեն սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով:

Ալէլուիա, ալէլուիա. Յարութեան իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (5, 15 – 21)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են եւ իրեն բռնեն տանեն ու թագաւոր դարձնեն, կրկին միայնակ դէպի լեռը գնաց:

Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը՝ դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. եւ ծովը ուժգին հողմից փոթորկւում էր:

Երբ շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարէզ թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ մօտեցել էր նաւակին, սաստիկ վախեցան: Եւ նա ասաց նրանց. «Ես եմ. մի՛ վախեցէք»: Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:

 

ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (85)

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ:

Հաւատարիմ է Տէր յամենայն բանս իւր. եւ արդար է յամենայն գործս իւր:

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 1, 1 – 12

Յակոբոսը՝ Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն:

Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք:

Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում – եւ նրան կտրուի: Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին: Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:

Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի, ինչպէս խոտածաղիկը. որովհետեւ արեւը ծագեց խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ: Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին:

Ալէլուիա, ալէլուիա. Եկայք ցնծասցուք ի Տէր.

Աղաղակեսցուք առ Աստուած փրրկիչ մեր:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (1, 1 – 4)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի Որդու, Աբրահամի Որդու:

Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. Յուդան ծնեց Փարէսին եւ Զարային՝ Թամարից. Փարէսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.

 

ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (87)

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Երկիր պագից ի տաճար սուրբ քո. Երկիւղիւ քո Տէր:

Պարծեսցին ի քեզ սիրելիք անուանքոյՏէր.զի օրհնեսցես դու զարդարն:

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 1, 13 – 27

Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի՝ «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից: Այնուհետեւ ցանկութիւնը յղանալով՝ մեղք է ծնում, եւ մեղքը հասունանալով՝ մահ է ծնում: Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր: Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը:

Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծոյ արդարութիւնը չի կատարում: Ահա թէ ինչու, դէն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեամբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Խօսքը կատարո՛ղ եղէք եւ ոչ թէ սոսկ այն լսող համարեցէք դուք ձեզ. քանի որ եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը: Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը: Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կգտնի:

Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը: Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծոյ եւ Հօր առաջ այս է՝ այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից:

Ալէլուիա, ալէլուիա. երգեցէք Տեառն երգ նոր.

երգեցէք Տեառն ամենայն երկիր, երգեցէք Տեառն եւ բարձր արարէք զանուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (8, 5 – 17)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»: Յիսուս նրան ասաց. «Ես կգամ եւ կբժշկեմ նրան»: Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկուի. քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային թէ՝ արա՛ այս, եւ անում է»: Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք: Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»: Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ:

Յիսուս, Պետրոսի տունը գալով, տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած է: Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց:

Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»:

 

ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (89)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 2, 1-13

Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը: Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ կեղտոտ զգեստներով, եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստիր այստեղ՝ պատուոյ տեղը», իսկ աղքատին թէ՝ «Ոտքի կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստիր իմ պատուանդանի մօտ», այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի:

Լսեցէք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին: Իսկ դուք անարգում էք աղքատներին: Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս: Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք: Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում: Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ: Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրէնքին. որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կլինես օրէնքի առաջ: Այնպէս խօսեցէք եւ այնպէս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու, քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (13, 22 – 35)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»: Եւ նա ասաց նրանց. «Ջանացէք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանայ: Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսէք դուռը բախել եւ ասել. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար». իսկ նա ի պատասխան կասի ձեզ. «Չգիտեմ, թէ որտեղից էք»: Այն ժամանակ կսկսէք ասել. «Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»: Եւ տանտէրը կասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից, դո՛ւք՝ բոլոր անիրաւ մշակներդ»: Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած: Եւ կգան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից ու հարաւից եւ կբազմեն Աստծոյ արքայութեան մէջ: Եւ ահա, վերջիններ կան, որ առաջին կլինեն, եւ առաջիններ, որ կլինեն վերջին»:

Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան ու ասացին նրան. «Վեր կաց գնա այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կաւարտեմ: Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. քանզի պէտք չէ, որ մարգարէն Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»:

«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜-քանի անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք. «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»»:

 

ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (91)

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 2, 14-26

Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ: Մի՞թէ հաւատը նրան կկարողանայ փրկել: Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ յագեցէք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: Նոյնպէս եւ՝ հաւատը. եթէ նա գործեր չունի, ինքնին մեռած է: Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցոյց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կտամ իմ հաւատը գործերով»: Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում: Դեւերն էլ են հաւատում եւ դողում: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի: Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ: Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ: Եւ կատարուեց գրուածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց»:

Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով: Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով: Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի:

Ալէլուիա, ալէլուիա.

Բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ.

գտի զԴաւիթ ծառայ իմ, եւ իւղով սրբով իմով օծի զնա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (8, 28 – 34)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ երբ այն կողմ՝ գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահարներ՝ այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: Եւ ահա, նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծոյ, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: Եւ դեւերը աղաչում էին նրան ու ասում. «Եթէ մեզ այստեղից հանես, մեզ թոյլ տուր գնալ խոզերի երամակը»: Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին: Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը: Եւ ահա, ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:

 

ՈՒՐԲԱԹ (93)

Յիշատակ Յովնանու մարգարէին:

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 8, 1 –13

Եթէ այդպէս է, այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, ովքեր Քրիստոս Յիսուսի մէջ են. որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից. քանզի ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը, որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. արդարեւ, նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն. քանզի մարմնաւոր խորհուրդը թշնամութիւն է առ Աստուած, որովհետեւ չի հնազանդւում Աստծոյ օրէնքին. եւ ոչ էլ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն: Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծոյ Հոգին բնակուած է ձեր մէջ: Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում: Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար: Եթէ ձեր մէջ բնակւում է նրա Հոգին, ով յարութիւն տուեց Յիսուսին մեռելներից, ուստի եւ ով յարութիւն տուեց Քրիստոսին մեռելներից, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մէջ բնակուող իր Հոգով:

Այսպէս ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. որովհետեւ եթէ ըստ մարմնի ապրէք, կմեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կապրէք.

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որըստՄատթէոսի(12,38 – 42)

ԱռՏէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին.

«Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն՝ Յովնան մարգարէի նշանը. որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ Մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ, այստեղ Յովնանից Մեծը կայ: Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա, այստեղ Սողոմոնից Մեծը կայ»:

 

ՇԱԲԱԹ (95)

Սրբոյն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ 14 զինուորացն:

Ժամամուտ. Զօրական եւ վկայ ճշմարիտ‘ քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ Թէոդորոս, որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, եւ ոչ ածեր զմտաւ զսպառնալիսն Մաքսիմիանոսի Թագաւորին. այլ վերին ազդեցութեամբն դիտելով զայրեցումն Հոգւոց նորա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոց նոցա: Արդ ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Տէր, որպէս զինու հաճութեամբ քով պսակեսցես զնոսա:

Բանից իմոց ունկն դիր Տէր. եւ ի միտ առ զաղաղակ իմ:

Պօղոսի առաքելոյն յԵփեսացւոց Թղթոյն է ընթերցուածս 6, 10 –17

Եւ վերջապէս, զօրացէք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. եւ Աստծոյ սպառազինութիւնը հագէք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին. որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ: Ուստի առէ՛ք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերն ամրացրէ՛ք խաղաղութեան աւետարանի պատրաստութեամբ: Եւ այս բոլորի վրայ առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծոյ խօսքը:

Ալէլուիա, ալէլուիա.

Մարտիրոսացիձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (21, 10 – 19)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. եւ մեծ երկրաշարժեր եւ տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից: Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ պիտի ձեռք դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի ձեզ մատնեն եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի առիթ լինի վկայութեան: Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:

 

Ա ԶԿՆԻ ԱՌԱՋԱԻՈՐԻ (96)

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 3, 1 –15

Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածպաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռնուած կանանց, որոնք տարուած են պէս-պէս ցանկութիւններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը: Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ: Բայց նրանք աւելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց յիմարութիւնը յայտնի կլինի բոլորին, ինչպէս որ եղաւ այդ երկուսինը: Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածպաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն: Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին: Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է: Աստծոյ շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծոյ մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար:

Ալէլուիա, ալէլուիա. Յարութեան իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 22 – 38)

Վասն գալստեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ՝ բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել: Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել: Արդ, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ, եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին ու եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտրելու: Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ՝ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը Մարդու Որդին կտայ ձեզ, քանզի նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծոյ գործերը գործենք»: Յիսուս ի պատասխան ասաց նրանց. «Աստծոյ ուզած գործը այս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կգործես: Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս եւ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտհացը երկնքից. որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: Բայց ես ձեզ ասել եմ, որ ինձ տեսաք եւ չէք հաւատում: Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մօտ, եւ ով ինձ մօտ գայ, դուրս չեմ հանի. որովհետեւ ես երկնքից իջայ՝ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ առաքեց:

 

ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (98)

Սրբոց Ատովմանց զօրավարացն:

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Ետուր զքեզ որպէս զոչխար ի զենումն. եւ ընդ հեթանոս ցրուեցեր զմեզ:

Աստուած, ականջօք մերովք լուաք. զոր հարքն մեր պատմեցին մեզ:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 4, 10-5, 5

Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ: Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ: Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս եւ գրուած է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»: Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք: Այս գիտենք, որ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կտայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ. քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծոյ:

Դրա համար էլ չենք տկարանում. այլ թէեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ. որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ. քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական:

Քանզի գիտենք, որ եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում: Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել: Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք. քանի որ մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից: Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան:

Ալէլուիա, ալէլուիա.

Մարտիրոսացիձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (16, 1 – 5)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Այս բաներն ասացի ձեզ, որպէսզի դուք չգայթակղուէք: Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Եւ այդպէս պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս ամէնը սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»: «Բայց այժմ ես գնում եմ ինձ Ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում:

 

ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (100)

Սրբոյ Սուքիասանց քօշիցն:

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Որպէս փափագէ երջերու աղբերաց ջուրց, այնպէս փափագէ անձն իմ առ քեզԱստուած:

Ծարաւի է անձն իմ առ քեզ Աստուած հզօր եւ կենդանի, երբ եկից երեւեցայց երեսացդ Աստուծոյ:

Պօղոսի առաքելոյն յԵբրայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 11, 32 –40

Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ)՝ մոլորուած անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում:

Եւ սրանք ամէնքը, հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն:

Ալէլուիա, ալէլուիա.

Երանելի են որք բնակեալ են ի տան Տեառն. յաւիտեանս յաւիտենից օրնեսցեն զքեզ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (12, 4 – 8)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելին անել չեն կարող, այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք նրանից: Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, քանզի դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»: «Ասում եմ ձեզ. ով մարդկանց առաջ խոստովանի ինձ, Մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ:

 

ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (101)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 3, 16 – 4,8

Աստծոյ շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծոյ մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար:

Այս բանն եմ վկայել տալիս Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ: Եւ դու քարոզի՛ր Աստծոյ խօսքը, շարունակ յայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն գնան առասպելների յետեւից: Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը:

Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է: Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը: Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն՝ ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 39 – 45)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն տամ նրանց: Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն տամ»:

Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ես եմ երկնքից իջած հացը: Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Հապա ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջացէք իրար մէջ. ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն կտամ: Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ բոլորը Աստծուց ուսանած կլինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ:

 

ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (103)

Սրբոց Ոսկեանց

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 4,10-12

Որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխարհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկէ, Կրեսկէսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա: Ղուկասն է միայն ինձ հետ: Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բեր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար: Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (5, 1 – 12)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:

Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:

Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:

Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն:

Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»:

 

ՈՒՐԲԱԹ (104)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 4,9-22

Ջանա իսկոյն գալ ինձ մօտ, որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխարհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկէ, Կրեսկէսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա: Ղուկասն է միայն ինձ հետ: Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բեր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար: Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս: Տրովադայում թողեցի վերարկուն՝ Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բեր այն. բեր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները: Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ: Թող Տէրը նրան հատուցի ըստ իր գործերի: Նրանից դու էլ զգուշացիր, որովհետեւ մեր խօսքերին շատ հակառակուեց: Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ: Այդ թող նրանց յանցանք չհամարուի: Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն: Առիւծի բերանից փրկուեցի ես: Տէրն ինձ կազատի բոլոր չար գործերից եւ կհասցնի իր երկնային արքայութեանը. նրան՝ փառք յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Ողջունիր Պրիսկային եւ Ակիւղասին. նաեւ՝ Օնեսիփորոսի ընտանիքին: Երաստոսը մնաց Կորնթոսում: Տրոփիմոսին հիւանդ վիճակում թողեցի Մելիտոսում: Աշխատիր գալ նախքան ձմեռը: Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները: Տէր Յիսուս Քրիստոս լինի քո հոգու հետ: Աստծոյ շնո՜րհը քեզ հետ:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 45-58)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ բոլորը Աստծուց ուսանած կլինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել Հօրը: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: Ես եմ կենաց հացը: Ձեր հայրերը անապատում կերան մանանան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպէսզի ով սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. եթէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի. եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»:

Հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չուտէք Մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն պիտի տամ, քանզի իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ

իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կբնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով:

 

ՇԱԲԱԹ (106)

Սրբոյն Սահակայ պարթեւի Հայոց հայրապետի:

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն յԵբրայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 13,17-21

Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ոչ՝ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ:

Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ: Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ:

Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ Հովիւն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս: Ամէն:

Ալէլուիա, ալէլուիա.

Դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի.

եւ Տէր ընդ աջմէ քումմէ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (10,11–16)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում. քանզի նա վարձկան է եւ ոչխարների համար չի հոգում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում եմ նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:

 

Բ ԶԿՆԻ ԱՌԱՋԱՒՈՐԻ (107)

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Տիտոսի Թղթոյն է ընթերցուածս 1, 1 –11

Պօղոսը՝ ծառայ Աստծոյ եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծոյ ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածպաշտութեամբ է եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ, բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ՝ ըստ մեր Փրկիչ Աստծոյ հրամանի. Տիտոսին՝ ընդհանուր հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից: Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ: Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէկ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի որպէս Աստծոյ տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր, այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին. քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ՝ եթէ հրէութիւնից դարձածներից են. նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել:

Ալէլուիա, ալէլուիա. Յարութեան իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 59 – 72)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կապրի յաւիտեան»: Նա այս բաներն ասաց Կափառնայումի ժողովարանում ուսուցանելիս: Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին.

«Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, ասաց նրանց. «Այդ ձեզ գայթակղո՞ւմ է. իսկ արդ, եթէ տեսնէք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր…»: «Հոգին է կենդանարար. մարմինը ոչնչով չի օգնում: Այն խօսքը, որ ձեզ ասացի, հոգի է ու կեանք: Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ իմ Հօրից այդ տրուած չէ նրան»: Դրա վրայ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թէ դուք էլ էք ուզում գնալ»: Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին»: Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ. եւ ձեզնից մէկը սատանայ է»: Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու իրեն. եւ տասներկուսից մէկն էր:

 

ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (109)

Սրբոյն Պիոնի քահանային: Եւ Մարկոսի Արեթուսայ եպիսկոպոսին: Եւ Կիւրղի սարկաւագին:
Եւ Աբդեայ եպիսկոպոսին, եւ Որմզդանայ, եւ Սայենի, եւ Բենիամինի սարկաւագին:

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 8,28-39

Բայց գիտենք, որ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. որովհետեւ նրանց, որ կանխաւ գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց:

Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ բոլորիս համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծոյ ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն առաւ. եւ Աստծոյ աջում է եւ բարեխօս է մեզ համար: Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, ինչպէս եւ գրուած է. «Քեզ համար ենք մեռնում ամէն օր. համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար»:

Բայց այս բոլորից առաւել յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. որովհետեւ վստահ եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծոյ այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (15,17–21)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»:

«Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ձերն էլ կպահեն: Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է:

 

ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (111)

Սրբոց Ղեւոնդեանց քահանայից:

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 1, 3 – 9

Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծոյ զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում: Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ, դէպքերի բերումով, այլեւայլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (12, 4 – 10)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելին անել չեն կարող, այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք նրանից: Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, քանզի դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»:

«Ասում եմ ձեզ. ով մարդկանց առաջ խոստովանի ինձ, Մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: Եւ ով Մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի:

 

ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (112)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պօղոսի առաքելոյն ի Տիտոսի Թղթոյն է ընթերցուածս1,12–2,10

Նրանցից մէկը՝ իրենց իսկ մարգարէն, ասաց.

«Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»: Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագո՛յնս կշտամբիր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին: Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ: Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են: Խոստովանում են, թէ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք:

Բայց դու սովորեցրու այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը. որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, ժուժկալութեան մէջ: Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ, որ խրատեն դեռատի կանանց սիրել իրենց մարդկանց, լինել որդեսէր, խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծոյ խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի: Երիտասարդներին նոյնպէս յորդորիր լինել խոհեմ, քո անձը բոլորին օրինակ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մէջ պահիր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն, ողջամիտ խօսք՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ: Յորդորիր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց՝ ոչ հակառակուող, ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծոյ վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (7, 1 – 13)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդներն ուզում էին սպանել նրան:

Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր: Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան: Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են: Դուք գնացէք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»: Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ՝ Գալիլիայում: Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ՝ յայտնապէս, այլ թաքուն:

Իսկ հրեաները նրան փնտրում էին այդ տօնի ժամանակ ու ասում էին՝ ո՞ւր է նա: Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներն ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է: Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում:

 

ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (114)

Սրբոց Վարդանանց զօրավարաց եւ այլ զօրականացն Յայոց ՌԼԶ

(1036) վկայիցն:

Ժամամուտ. Ի տաճարի սրբոց եւ ի յիշատակի սրբոց մարտիրոսաց զձեռս համբառնալով աղաչեմք, բարեխօսութեամբ սոցա եւ աղօթիւք զկենդանութիւնս մեր խաղաղացո, Աստուած, որպէս մարդասէր:

Ետուր զքեզ որպէս զոչխար ի զենումն. եւ ընդ հեթանոսս ցրուեցեր զմեզ:

Աստուած, ականջօք մերովք լուաք. զոր հարքն մեր պատմեցին մեզ:

Պօղոսի առաքելոյն յԵրբայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 12,1-7

Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում:

Ապա ուրեմն, մտաբերեցէք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք. դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ՝ իբրեւ որդիների.

«Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից, քանի որ Տէրը ում սիրում է, խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է»:

Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կմօտենայ իբրեւ որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում.

Ալէլուիա, ալէլուիա.

Մարտիրոսացիձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (6, 20 – 26)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց.

«Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է:

Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան:

Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն:

Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն եւ երբ ձեզ մերժեն ու նախատեն եւ Մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, քանզի ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հետ:

Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք:

Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք:

Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք:

Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում»:

 

ՈՒՐԲԱԹ (116)

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Տիտոսի Թղթոյն է ընթերցուածս 3,1-15

Յիշեցրու նրանց, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդուեն եւ հպատակուեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. ոչ ոքի չչարախօսեն, չլինեն կռուարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց քաղցրութեամբ վերաբերուեն. որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորուած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէս-պէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց:

Իսկ երբ մեր Փրկիչ Աստծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեց – ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ՝ իր ողորմութեան համաձայն փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու, որ Աստուած թափեց մեզ վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որպէսզի նրա շնորհով արդարացուած՝ ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով:

Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստատ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարել, քանի որ այդ է բարի եւ օգտակար մարդկանց համար: Բայց հեռո՛ւ վանիր յիմար վէճերը, տոհմաբանութիւնները, հակաճառութիւններն ու օրէնքի շուրջ եղող կռիւները, որովհետեւ դրանք անօգուտ են եւ սնոտի: Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. իմացիր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն:

Երբ քեզ մօտ ուղարկեմ Արտեմասին կամ Տիւքիկոսին, շտապիր գալ ինձ մօտ Նիկոպոլիս, քանի որ մտադիր եմ այնտեղ ձմեռել: Օրէնսգէտ Զենոնին եւ Ապողոսին շուտով ճանապարհիր, այնպէս որ նրանք ոչ մի բանի պակաս չզգան: Եւ մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի կարեւոր պէտքերի մէջ, որպէսզի անպտուղ չլինեն: Ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են: Ողջունի՛ր հաւատի մէջ մեզ սիրողներին: Շնո՜րհ ձեզ բոլորիդ:

Ալէլուիա, ալէլուիա. Պահոց իձայնէն.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (7, 14-23)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, եթէ բնաւ չի սովորել»: Յիսուս նրանց պատասխան տուեց եւ ասաց.

«Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: Մի՞թէ օրէնքը ձեզ Մովսէսը չտուեց, բայց ձեզնից ոչ ոք օրէնքը չի կատարում: Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ. ո՞վ է ուզում քեզ սպանել»: Ի պատասխան Յիսուս նրանց ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի օրէնքը չխախտուի, ինձ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի:

 

ՇԱԲԱԹ (118)

Սրբոց ՁԾ (150) Հայրապետացն Կոստանդինուպոլսի սուրբ ժողովոյն:

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք’ բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 6, 1 – 10

Ուստի, Աստծուն գործակից լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծոյ շնորհը զուր ընդունած չլինէք. որովհետեւ ասում է.

«Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրը օգնեցի քեզ»:

Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը: Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որպէսզի մեր պաշտօնը չարատաւորուի. այլ բոլոր դէպքերում դուք ձեզ ներկայացրէք իբրեւ Աստծոյ պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի, չարչարանքների մէջ, հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների, հսկումների, ծոմապահութեան մէջ, սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտութեան խօսքով, Աստծոյ զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար, փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ, իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ, իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց ունենք ամէն ինչ:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (12, 22 – 32)

Առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Մի՞թէ սա է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»: Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ՝ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կհանեն. դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատաւորները: Իսկ եթէ Աստծոյ Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել մի հզօր մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: Ով ինձ հետ չէ, իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»:

«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: Եւ ով Մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:

 

ԱՌԱՋԻՆ ԿԻՐԱԿԻ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ (120)

ԴԿ.

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 13,11–14,9

Այս էլ իմացէք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբ որ մենք հաւատացինք: Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն, դէն նետենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով. ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ ու պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. զգեստաւորուեցէք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար:

Հաւատի մէջ տկարացածին ընդունեցէք ոչ երկմիտ տարակուսանքով: Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հաւատի մէջ, բանջարեղէն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց: Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի թէ ընկած, իր տիրոջ համար է. բայց նա կկանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել: Մէկը բարձր է դասում օրը օրից, իսկ միւսը՝ բոլոր օրերը՝ հաւասար. իւրաքանչիւր ոք թող շարժուի, ինչպէս հաճոյ է իր մտքին: Ով օրն է կարեւորում, Տիրոջ համար է անում այդ. եւ ով օրը չի կարեւորում, Տիրոջ համար է, որ չի կարեւորում. եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն: Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում. եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում: Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք. քանզի հէնց սրա համար Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի:

Ալէլուիա, ալէլուիա.

Աղաղակեցեք առ Տէր ամենայն երկիր. Ծառայեցեք Տեառն ուրախութեամբ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (6, 1 – 21)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Զգոյշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմութիւն անես, թող ձախ ձեռքդ չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս»:

«Եւ երբ աղօթես, չլինես կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: Այլ դու, երբ աղօթես, մտիր քո սենեակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս: Աղօթք անելիս շատախօս մի՛ եղէք, ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: Եւ արդ, այսպէս աղօթեցէք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի քո անունը. քո թագաւորութիւնը թող գայ. քո կամքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է. մեր հանապազօրեայ հացը տուր մեզ այսօր. եւ ներիր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկիր մեզ չարից. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն: Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները»: «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ եղէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լուա երեսդ, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»: «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն:

 

ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (123)

ԱՁ

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ:

Հաւատարիմ է Տէր յամենայն բանս իւր. եւ արդար է յամենայն գործս իւր:

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 3, 1 – 12

Եղբայրնե՛ր իմ, բոլորդ մի՛ ձգտէք ուսուցանող լինել: Իմացէք, որ մեծ դատաստան ենք ընդունելու, քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում: Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը: Տես, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք: Ահաւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են, որ կողմը որ նաւավարի սիրտն ուզում է: Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը՝ բորբոքուած գեհենի կրակով: Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծոյ նմանութեամբ: Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ: Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի: Մի՞թէ մի աղբիւր նոյն ակունքից քաղցր եւ դառը ջուր կբխեցնի: Եղբայրնե՛ր իմ, մի՞թէ կարելի է, որ թզենին ձիթապտուղ տայ, կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս՝ աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:

Ալէլուիա, ալէլուիա. Եկայք ցնծասցուք ի Տէր.

Աղաղակեսցուք առ Աստուած փրրկիչ մեր:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (4, 1 – 11)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու: Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան, ասաց. «Եթէ Աստծոյ Որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»: Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծոյ բերանից»»:

Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծոյ Որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետեւ գրուած է. «Գր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»»: Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է. «Քո Տէր Աստծուն չպիտի՛ փորձես»»:

Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լեռան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց.

«Այս բոլորը քեզ կտամ, եթէ գետին ընկնելով՝ ինձ պաշտես»:

Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ գրուած է. «Պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»»: Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակները մօտեցան ու ծառայում էին նրան:

 

ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (125)

ԱԿ

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Երգիր պագից ի տաճար սուրբ քո, երկիւղիւ քո Տէր:

Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քոյ Տէր. զի օրհնեսցես դու զարդարն:

 

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 3, 13 – 4, 6

Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա բարի ընթացքով ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը: Իսկ եթէ ձեր սրտերում դառը նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը: Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. որովհետեւ ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան: Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում:

Այդ որտեղի՞ց են պատերազմներ, եւ որտեղի՞ց՝ կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից են, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ: Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում: Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին: Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծոյ դէմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի: Կամ թէ ոչի՞նչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է.

«Աստուած նախանձախնդրութեամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մէջ»:

Եւ այդ՝ նրա համար, որ էլ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է.

«Տէրն ամբարտաւաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»:

Ալէլուիա, ալէլուիա. ԵրգեցէքՏեառներգնոր.

երգեցէք Տեառն ամենայն երկիր. երգեցէք Տեառն եւ բարձր արարէք զանուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (4, 12 – 17)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ երբ Յիսուս լսեց, որ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց Գալիլիա: Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում՝ ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»: Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:

 

ԱՌԱՋԻՆ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (127)

ԲՁ

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 4, 7 – 17

Հնազանդուեցէք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէք սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մօտեցէք Աստծուն, եւ նա կմերձենայ ձեզ: Մեղաւորնե՛ր, մաքրեցէք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէք ձեր սրտերը. տառապեցէք, սգացէք եւ լացէք. ձեր ծիծաղը սգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան: Խոնարհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի:

Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, նա չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր:

Կայ մէկ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին:

Այժմ՝ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք եւ կվաստակենք»: (Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի, մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում): Մինչդեռ պէտք էր ասել.

«Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կանենք այս կամ այն բանը»: Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ: Այսպիսի ամէն պարծանք չար է: Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է:

Ալէլուիա, ալէլուիա. Սիրտ իմ խռովեցաւ յիս.

եւ երկիւղ մահու անկաւ ի վերայ իմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (13, 1 – 9)

Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծում էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւո՞ր էին, քան բոլոր գալիլիացիները: Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փլուեց եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»:

Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտրելու եւ չգտաւ: Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտրելու եւ չեմ գտնում. արդ, կտրիր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում»: Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, դա այս տարի էլ թող, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կկտրես այն»:

 

ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (128)

ԲԿ

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

ՅակովբուառաքելոյնիԿաթողիկեայցԹղթոյնէ ընթերցուածս 5,1-11

Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէք եւ ողբացէք այն թշուառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը, ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք: Ահաւասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկուածն աղաղակում է, եւ հնձուորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին: Մեղկ կեանքով ապրեցիք երկրի վրայ եւ շուայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթուելու օրուայ համար: Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:

Եղբայրնե՛ր իմ, համբերող եղէք մինչեւ Տիրոջ գալուստը: Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը: Համբերեցէք եւ դուք, ամրացրէք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է: Մի՛ տրտմեցրէք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք: Ահաւասիկ, Դատաւորը դռանն է: Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով: Ահա, երանի ենք տալիս համբերողներին: Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած:

Ալէլուիա, ալէլուիա.

Բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ.

գտի զԴաւիթ ծառայ իմ, եւ իւղով սրբով իմով օծի զնա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (9, 1 – 8)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը: Եւ ահա, նրա մօտ բերեցին մի անդամալոյծի, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս, նրանց հաւատը տեսնելով, ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»: Եւ ահա, օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է: Եւ Յիսուս, իմանալով նրանց մտածումները, նրանց ասաց.

«Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: Արդ, որպէսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, – ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, – վեր կաց, վերցրու քո մահիճը եւ գնա քո տունը»: Եւ նա վեր կենալով իր տունը գնաց: Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն Տուողին:

 

ԱՌԱՋԻՆ ՈՒՐԲԱԹ (130)

ԳՁ

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Յակովբու առաքելոյն ի Կաթողիկեայց Թղթոյն է ընթերցուածս 5, 12-20

Ամէն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդուէք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր այո-ն թող լինի այո, եւ ոչ-ը՝ ոչ, որպէսզի կեղծաւորութեան պատճառով չընկնէք:

Ձեզնից մէկը վշտի՞ մէջ է ընկել, թող աղօթի. մէկը բերկրանքի՞ մէջ է, սաղմոս թող ասի. հիւա՞նդ է ձեզնից մէկը, թող կանչի եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով: Եւ հաւատով եղած աղօթքը կփրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կկանգնեցնի: Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի: Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէք եւ միմեանց համար աղօթք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է: Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց: Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, թող իմանայ, որ ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կփրկի նրա հոգին մահուանից եւ կծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն:

Ալէլուիա, ալէլուիա.

Վասն անուան քոյ Տէր քաւեա զմեղս իմ. զի բազում եղեն յոյժ.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (5, 1 – 12) Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:

Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:

Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:

Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն:

Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»:

 

ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹ (132)

ԳԿ

Սրբոյն Թէոդորոսի զինաւորի:

Ժամամուտ. Զօրական եւ վկայ ճշմարիտ քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ Թէոդորոս, որ փոխանակ եցեր զմարմինդ ընդհոգւոյդ քում փրկանս, եւ ոչ ածեր զմտաւ զսպառնալիսն Մաքսիմիանոսի Թագաւորին. այլ վերին ազդեցութեամբն դիտելով զայրեցումն Հոգւոց նորա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոց նոցա: Արդ ի յաղթող պատերազմի տօն ողացս զօրնահատակութեան քոյ’բարեխօսեաառ Տէր վասն անձանցմերոց:

Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց. ո Տէր, ես ծառայ քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ քոյ:

Հաւատացի զոր եւ խօսեցայ. եւ ես խոնարհ եղէ յոյժ:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 8, 28 – 39

Բայց գիտենք, որ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. որովհետեւ նրանց, որ կանխաւ գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց:

Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ բոլորիս համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծոյ ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն առաւ. եւ Աստծոյ աջում է եւ բարեխօս է մեզ համար: Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգնե րը, թէ՞ սուրը, 36 ինչպէս եւ գրուած է. «Քեզ համար ենք մեռնում ամէն օր. համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար»:

Բայց այս բոլորից առաւել յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. որովհետեւ վստահ եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծոյ այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:

Ալէլուիա, ալէլուիա.

Ուրախ լիցին ամենեքեան որք յուսացեալ են ի քեզ. յաւիտեան ցնծասցեն, եւ բնակեսցիս դու ի նոսա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (10,16 – 22)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

«Ահա, ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարների՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման: Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կտրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:

 

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ (134)

ԴՁ.

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 12, 1 –21

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծոյ, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. այդ է ձեր բանական պաշտամունքը: Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի քննէք լաւը, եւ թէ ինչ է Աստծոյ կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը:

Աստծոյ՝ ինձ տուած շնորհով այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին. ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ձեր արժանիքն է. այլ իւրաքանչիւրդ ձեր մասին խորհեցէք զգաստութեամբ՝ այն հաւատի չափով, որ Աստուած բաժանեց: Ինչպէս մի մարմնի մէջ բազում անդամներ ունենք, եւ բոլոր անդամները նոյն գործը չեն անում, նոյնպէս եւ մենք, լինելով բազում, մի մարմին ենք Քրիստոսով, բայց իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք: Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ՝ ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ. եթէ մարգարէութեան շնորհ է՝ ըստ հաւատի չափի. եթէ ծառայութեան՝ թող ծառայի. եթէ մէկն ուսուցանում է, թող ուսուցանի. եթէ յորդորում է, թող յորդորի. ով առատաձեռն է, թող անի զուարթութեամբ. ով վերակացու է՝ փութաջանութեամբ. ով ողորմում է՝ խնդութեամբ: Սէր առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ միմեանց գերազանցել. ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգով եռացէք. Տիրոջը ծառայեցէք. յոյսով ուրախացէք. նեղութեան համբերեցէք, յաճախակի աղօթեցէք. հաղորդակից եղէք սրբերի կարիքներին. հետամուտ եղէք հիւրասիրութեան: Օրհնեցէք ձեզ հալածողներին. օրհնեցէք եւ մի՛ անիծէք. ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լալ. համերաշխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնարհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք. մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէք բարին բոլոր մարդկանց առաջ. որքանով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէք. ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թոյլ տուէք, որ Աստծոյ բարկութիւնը կատարի այն. քանզի գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կհատուցեմ», – ասում է Տէրը. այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան, եւ եթէ ծարաւ՝ ջուր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»: Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիով յաղթիր չարին:

Ալէլուիա, ալէլուիա.

Աղաղակեցեք առ Տէր ամենայն երկիր. Ծառայեցեք Տեառն ուրախութեամբ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (5, 17 – 30)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Մի՛ կարծէք, թէ օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ – որ մի նշանախեց է – օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:

Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. մի՛ սպանիր. որովհետեւ ով որ սպանի, ենթակայ կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կլինի դատաստանի, եւ ով իր եղբօրն ասի յիմար, ենթակայ կլինի ատեանի, եւ ով իր եղբօրն ասի ապուշ, ենթակայ կլինի գեհենի կրակին: Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես գնա, նախ հաշտուիր քո եղբօր հետ եւ ապա եկ, քո ընծան մատուցիր: Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես, եղիր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին նաքարակիտը: Լսել էք, թէ ինչ ասուեց. մի՛ շնացիր: Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալով, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղում է, հանիր այն եւ դէն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղում է, կտրիր այն եւ դէն գցիր քեզնից.որովհետեւ քեզ համար լաւ է,որ քո անդամներից մէկը կորչի,եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն:

Սրբոյն Յովսեփայ Աստուածահօրն (138)

Ժամամուտ. Տէր որ հիմնեցուցեր զեկեղեցի քո ի վերայ վիմին հաւատով. եւ կարգեցեր ի սմա առաքեալս եւ մարգարէս, հովիւս եւ վարդապետս առ ի հաստատութիւն սրբոց. եւ ճգնութեամբ վկայից զթշնամին սորա վանեցեր. ի խաղաղութեան զսա պահեա, Աստուած, որպէս մարդասէր:

Յեկեղեցիս օրհնեցէք զԱստուած. եւ զՏէր յաղբերացն Իսրայէլի:

Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թշնամիք նորա. փախիցեն ատելիք նորայերեսաց նորա:

Պօղոսի առաքելոյն յԵփեսացւոց Թղթոյն է ընթերցուածս 1, 3 – 12

Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում. նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով: Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով՝ ըստ իր կամքի հաճութեան: Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով: Նրանով է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի, որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ: Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանել էր նրանով, որպէսզի ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի: Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը՝ ըստ առաջադրութեան Աստծոյ, որ ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն. մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը:

Ալէլուիա, ալէլուիա.

Յեկեղեցիս օրհնեցէք զԱստուած. եւ զՏէր յաղբերացն Իսրայէլի:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (1, 18 – 21)

Վասն ծննդեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: Եւ մինչ նա այս մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»:

 

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (139)

ԴԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ:

Հաւատարիմ է Տէր յամենայն բանս իւր. եւ արդար է յամենայն գործս իւր:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 1, 1 – 12

Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, ընտրեալներիդ՝ ըստ Հայր Աստծոյ կանխագիտութեան, Հոգու սրբագործումով՝ հնազանդուելու համար Յիսուս Քրիստոսին եւ սրբագործուելու նրա արեան հեղումով. շնորհը եւ խաղաղութիւնը թող շատանան ձեզ վրայ:

Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծոյ զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում: Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ, դէպքերի բերումով, այլեւայլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը:

Այդ փրկութեան համար է, որ փնտրեցին եւ քննեցին մարգարէները, որոնք մարգարէանում էին այն շնորհի մասին, որ վիճակուած էր ձեզ: Քննում էին, թէ որ եւ ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մէջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից յետոյ՝ նրա փառքի մասին: Աստուած նրանց յայտնեց նաեւ, որ ոչ թէ իրենց, այլ մեզ համար էին տրուած այդ պատգամները, որոնք այժմ պատմուեցին ձեզ նրանց միջոցով եւ աւետարանուեցին Սուրբ Հոգով, որն ուղարկուեց երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել:

Ալէլուիա, ալէլուիա. Եկայք ցնծասցուք ի Տէր.

աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (9, 18 – 26)

Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր մօտենալով երկրպագեց նրան ու ասաց.

«Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կկենդանանար»: Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից:

Եւ ահա, տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կփրկուեմ»: Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց:

Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ, նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է». եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ: Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց:

 

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (141)

ԱՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Երկիր պագից ի տաճար սուրբ քո. Երկիւղիւ քո Տէր:

Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քոյ Տէր. զի օրհնեսցես դու զարդարն:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 1, 13 – 25

Ուստի, գօտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարեալ յոյսով սպասեցէ՛ք Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ ձեզ հասանելիք շնորհին: Իբրեւ հնազանդ որդիներ՝ մի՛ կերպարանուէք նախկին՝ ձեր անգիտութեան ժամանակուայ ցանկութիւններով. այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կեանքով սո՛ւրբ եղէք. քանի որ գրուած է.

«Սո՛ւրբ եղէք, քանզի սուրբ եմ ես»:

Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ: Իմացէք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպէս մի գառ. նա, որ նախասահմանուած էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երեւաց ժամանակների վախճանին ձեզ համար. ձեզ, որ նրա միջոցով հաւատացիք Աստծուն, որը յարութիւն տուեց նրան մեռելներից եւ փառաւորեց, որպէսզի ձեր հաւատը եւ յոյսը Աստծոյ վրայ լինեն:

Արդ, մաքրեցէ՛ք ձեզ՝ հնազանդուելով ճշմարտութեանը, առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ, մաքուր սրտով ջերմօրէն սիրելով միմեանց: Վերածնուեցէք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ անապականից՝ Աստծոյ կենդանի եւ մշտնջենական խօսքով. քանզի «ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ՝ թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»: Այսինքն՝ այն խօսքը, որ աւետարանուեց ձեզ:

Ալէլուիա, ալէլուիա. ԵրգեցէքՏեառներգնոր.

երգեցէք Տեառն ամենայն երկիր, երգեցէք Տեառն եւ բարձր արարէք զանուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (9, 27 – 34)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց.

«Հաւատո՞ւմ էք, որ այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում:

Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց.

«Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (143)

ԱԿ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 1 – 12

Ուրեմն, դէն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, որպէս նորածին երեխաներ՝ միշտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը:

Մօտեցէք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծոյ առաջ ընտրեալ եւ թանկագին է: Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահաւասիկ, ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»:

Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար»:

Ինչպէս նաեւ՝ «վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց դրա համար էլ սահմանուած էին: Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծոյ սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծոյ ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք:

Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրանում իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, մի՛ սրտմութեամբ քով յանդիմաներ զիս. եւ մի՛ բարկութեամբ քով խրատել զիս:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (9, 9 – 17)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ Յիսուս, այնտեղով անցնելով, տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով գնաց նրա յետեւից: Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան, բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: Երբ փարիսեցիներն այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: Գնացէք, սովորեցէք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին»:

Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի դեռ փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան կվերցուի նրանցից, եւ ապա ծոմ կպահեն: Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կպատռի կհանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կլինի: Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ՝ տիկերը կպատռուեն. ե՛ւ գինին դուրս կթափուի, ե՛ւ տիկերը կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (145)

ԲՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 13 – 25

Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին՝ որպէս գերագոյն հեղինակութիւն ունեցողի, թէ՛ կառավարիչներին՝ որպէս նրանից ուղարկուածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրինապահներին՝ գովում. որովհետեւ Աստծոյ կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտութիւնը: Ապրեցէք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք, այլ ապրեցէք որպէս

Աստծոյ ծառաներ: Յարգեցէք բոլորին, սիրեցէք եղբայրութիւնը, վախեցէք Աստծուց, պատուեցէք թագաւորներին:

Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազանդ եղէք տէրերին՝ ոչ միայն բարիներին ու հեզերին, այլեւ դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կունենաք, եթէ մեղանչելուց յետոյ տանջուէք ու համբերէք: Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, դա շնորհ է Աստծոյ մօտ. որովհետեւ հէնց դրա համար կանչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ. նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ Դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք: Մոլորեալ ոչխարների պէս էիք, իսկ այժմ դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը:

Ալէլուիա, ալէլուիա.

Բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ.

գտի զԴաւիթ ծառայ իմ, եւ իւղով սրբով իմով օծի զնա:

Սրբոյ Աւետարանիս ՅիսուսիՔրիստոսի որըստՄատթէոսի(12,22 – 30)

ԱռՏէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Մի՞թէ սա է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»: Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ՝ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կհանեն. դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատաւորները: Իսկ եթէ Աստծոյ Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել մի հզօր մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: Ով ինձ հետ չէ, իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (147)

ԲԿ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես’ զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 3, 1 – 9

Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազանդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ: Թող ձեր արտաքինը զարդարուած չլինի հիւսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբ, ինչը շատ աւելի արժէք է ներկայացնում Աստծոյ առաջ. մի ժամանակ այսպէս էին իրենց զարդարում Աստծոյ վրայ յոյս դրած կանայք, որոնք հնազանդւում էին իրենց մարդկանց. այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տէրն էր կոչում. եւ դուք նրա զաւակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ոչ մի բանից:

Նոյնպէս եւ տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց՝ իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքները չխափանուեն:

Եւ ամենագլխաւորը՝ եղէք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ. չարի փոխարէն չար մի՛ հատուցէք կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ ընդհակառակը՝ օրհնեցէք, որովհետեւ դրան իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը.

Ալէլուիա, ալէլուիա.

Դարձ, Տէր, եւ փրկեա զանձն իմ. կեցո զիս Տէր ըստ ողորմութեան քում:

Սրբոյ Աւետարանիս ՅիսուսիՔրիստոսի որըստՄատթէոսի(12,43 – 50)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է. «Դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ». եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: Այն ժամանակ գնում եւ իր հետ վերցնում է իրենից աւելի չար եօթ այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:

Մինչդեռ Յիսուս խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ: Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»: Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: Եւ իր ձեռքը մեկնելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹ (149)

ԳՁ.

Սրբոյն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօր նորա Աննայի:

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք’ բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն ի Տիմոթէոսի երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 4, 1 –8

Այս բանն եմ վկայել տալիս Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ: Եւ դու քարոզի՛ր Աստծոյ խօսքը, շարունակ յայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն գնան առասպելների յետեւից: Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը:

Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է: Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը: Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն՝ ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը:

Ալէլուիա, ալէլուիա.

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (10,11–16)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում. քանզի նա վարձկան է եւ ոչխարների համար չի հոգում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում եմ նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:

 

ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ (150)

ԳԿ.

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 6, 1 – 18

Ուստի, Աստծուն գործակից լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծոյ շնորհը զուր ընդունած չլինէք. որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրը օգնեցի քեզ»: Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը: Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որպէսզի մեր պաշտօնը չարատաւորուի. այլ բոլոր դէպքերում դուք ձեզ ներկայացրէք իբրեւ Աստծոյ պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի, չարչարանքների մէջ, հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների, հսկումների, ծոմապահութեան մէջ, սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտութեան խօսքով, Աստծոյ զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար, փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ, իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ, իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց ունենք ամէն ինչ: Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են ձեզ պատգամելու համար, եւ մեր սրտերը՝ լայն: Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք էք նեղւում ձեր սրտերում: Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով – որդիների տեղ եմ ձեզ դնում – լայնօրէն բացէ՛ք ձեր սրտերը: Անհաւատներին լծակից մի՛ եղէք, քանզի ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրինութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծոյ տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք, – ասում է Տէրը, – եւ մի՛ դիպէք պիղծ բաների. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», – ասում է Ամենակալ Տէրը:

Ալէլուիա, ալէլուիա.

Աղաղակեցեք առ Տէր ամենայն երկիր. Ծառայեցեք Տեառն ուրախութեամբ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (15, 11 – 32)

Առ Տերն մեր Յիսուս Քրիստոս.

«Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ հասնող բաժինը»: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ չէր տալիս նրան: Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, վերցրու ինձ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»: Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ հեռու էր, հայրը տեսաւ նրան ու գթաց. վեր կացաւ ու վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: Եւ որդին ասաց նրան.

«Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»: Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ ինչ է այդ: Եւ սա նրան ասաց. «Եղբայրդ եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ-առողջ ընդունեց նրան»: Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները չեմ անտեսել. ինձ երբեւէ մի ուլ չտուեցիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անեմ: Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար»: Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»»:

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (153)

ԴՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ:

Հաւատարիմ է Տէր յամենայն բանս իւր. եւ արդար է յամենայն գործս իւր:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 3, 10 – 22

Արդարեւ, «ով ուզում է կեանքը սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց եւ իր շրթունքները՝ նենգութիւն խօսելուց. թող յետ քաշուի չարից եւ բարին անի, թող խաղաղութիւն փնտրի եւ գնայ նրա յետեւից, որովհետեւ Տիրոջ աչքը արդարների վրայ է, եւ նրա ականջները՝ բաց նրանց աղօթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դէմ է»:

Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթէ դուք նախանձախնդիր լինէք բարուն: Իսկ եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ: Բայց նրանց երկիւղից մի՛ վախեցէք եւ մի՛ խռովուէք, այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին, սուրբ պահեցէք ձեր սրտերում. պատրաստ եղէք հեզութեամբ ու երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, ով կհարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը: Մաքուր խղճմտանք ունեցէք, որպէսզի այն բանով, որ չարախօսում են ձեր մասին, ամօթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս. որովհետեւ աւելի լաւ է բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծոյ կամքը, քան՝ չարիք գործել:

Արդարեւ, բոլորիս համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէեւ մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծոյ համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում: Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից: Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստուած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով: Գնացած լինելով երկինք՝ նա Աստծոյ աջ կողմում է: Եւ նրան հնազանդւում են հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները:

Ալէլուիա, ալէլուիա. Եկայք ցնծասցուք ի Տէր.

աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (14, 23 – 36)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ երբ ժողովրդի բազմութեանն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ՝ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ:

Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէսուդէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայով: Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին՝ «Ինչ-որ ուրուական է», ու սարսափից աղաղակեցին: Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը, նաւակից իջնելով, քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: Եւ իսկոյն Յիսուս մեկնեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց:

Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին ես դու»:

Եւ կտրել-անցնելով ցամաք ելան Գեննեսարէթում: Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (155)

ԴԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Երկիր պագից ի տաճար սուրբ քո. Երկիւղիւ քո Տէր:

Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քոյ Տէր. զի օրհնեսցես դու զարդարն:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 4, 1 – 11

Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէք նոյն մտքով. որովհետեւ ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծոյ կամքի ապրի. քանզի բաւական է մեզ կեանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն՝ զեխութիւններով, յոռի ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, հարբեցողութիւններով, անօրէն կռապաշտութիւններով: Եւ նրանք տարօրինակ են գտնում, որ դուք չէք ընթանում նոյն անկարգ զեխութեամբ. եւ հայհոյում են ձեզ: Նրանք հաշիւ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին ու մեռածներին. քանի որ հէնց սրա համար քարոզուեց աւետարանը նաեւ մեռելներին, որպէսզի մարդկանց նման դատուեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով՝ Աստծոյ նման:

Ամէն ինչի վախճանը մօտեցել է: Զգաստացէք ուրեմն եւ արթուն եղէք աղօթքի համար: Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը: Հիւրասէր եղէք միմեանց հանդէպ առանց տրտնջալու: Իւրաքանչիւր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդէպ թող նոյնը մատակարարի՝ որպէս բարի տնտես Աստծոյ պէս-պէս շնորհների: Եթէ մէկը խօսի, թող այդ լինի Աստծոյ պատգամների նման: Եթէ մէկը մատակարարի, թող այդ լինի այն զօրութիւնից, որն Աստուած շնորհում է, որպէսզի ամէն ինչում Աստուած փառաւորուի Յիսուս

Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Ալէլուիա, ալէլուիա. ԵրգեցէքՏեառներգնոր.

երգեցէք Տեառն ամենայն երկիր, երգեցէք Տեառն եւ բարձր արարէք զանուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (15, 21 – 28)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յիսուս, այդտեղից ելնելով, գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ՝ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: Իսկ կինը մօտենալով երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց.

«Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի, ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց:

 

ԵՐՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (157)

ԱՁ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 4, 12 – 19

Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ: Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրախ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք: Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծոյ Հոգին է հանգչում ձեզ վրայ: Ձեզնից ոչ ոք թող չտանջուի որպէս մարդասպան, գող, չարագործ կամ ուրիշի գործին խառնուող. իսկ եթէ տանջւում է որպէս քրիստոնեայ, թող չամաչի, այլ փառաւորի Աստծուն այդ անուամբ, քանի որ ժամանակն է, որ սկսուի դատաստանը Աստծոյ տնից. որովհետեւ եթէ այն նախ մեզնից սկսուի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց համար, ովքեր չհնազանդուեցին Աստծոյ աւետարանին: Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը որտե՞ղ կգտնուի: Ուստի նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին:

Ալէլուիա, ալէլուիա.

Հոգի քո բարի առաջնորդեսցէ ինձ ի յերկիր ուղիղ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (13, 1 – 8)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այդ օրը Յիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. «Ահա, մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ՝ մէկին՝ հարիւր. եւ կար որ՝ մէկին՝ վաթսուն. եւ կար որ՝ մէկին՝ երեսուն:

 

ԵՐՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (159)

ԱԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւերկիր:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայ ցառաջին Թղթոյն է ընթերցուածս 5, 1 –7

Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ ակամայ, այլ կամովին՝ ըստ Աստծոյ, ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ. ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք:

Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազանդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»: Խոնարհուեցէք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին:

Ալէլուիա, ալէլուիա.

Բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ.

գտի զԴաւիթ ծառայ իմ, եւ իւղով սրբով իմով օծի զնա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (15, 29 – 39)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ Յիսուս, մեկնելով այդտեղից, եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ: Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերեցին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն:

Եւ Յիսուս, իր մօտ կանչելով աշակերտներին, ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին. «Եօթ, եւ մի քանի ձուկ»: Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: Եւ վերցնելով եօթ նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթ լիքը զամբիւղ կտորտանքի մնացորդներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին: Երբ նա ժողովրդի բազմութիւնն արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:

 

ԵՐՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (160)

ԲՁ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 5, 8– 14

Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ: Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները:

Եւ բոլոր շնորհների Աստուածը – որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք – թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ: Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս: Ամէն:

Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս կարծում եմ, փոքր-ինչ գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծոյ ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացէք:

Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրուած է ձեզ նման, ինչպէս նաեւ՝ իմ որդի Մարկոսը: Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն:

Ալէլուիա, ալէլուիա. Սիրտ իմ խռովեցաւ յիս.

եւ երկիւղ մահու անկաւ ի վերայ իմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (13, 24 – 30)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եւ տէրը նրանց ասաց.

«Ո՛չ, միգուցէ որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: Թողէք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ.

«Նախ այդ որոմը քաղեցէք եւ դրանից խուրձեր կապեցէք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէք իմ շտեմարանների մէջ»»:

 

ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱԹ (162)

ԲԿ.

Յովհաննու Երուսաղեմայ հայրապետին:

Ժամամուտ. Զհայրապետականն զարդարեցեր զաթոռ ի յերկրի. Առաքելական առեր զպատիւ յերկնուստ, ծառայ Քրիստոսի ով երանելիդ ի հարս սուրբ հայրապետ: Քանզի քոյ վարդապետութեանդ սերմանք’ բարեպաշտութեան բուսուցին հասկս, ուրախութեան պտուղ հատուցանելովեւ հաւատացելոցս զփրկութիւն շնորհելով: Վասն որոյ բարեխօսեա առ Տէր վասն անձանցմերոց:

Քահանայք քո զգեցցին զարդարութիւն. Եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

Յիշեա Տէր զԴաւիթ. Եւ զամենայն հեզութիւն նորա:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 4, 1 – 11

Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծոյ ողորմութեամբ, չենք տկարանում. այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծոյ խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ ինքներս մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծոյ առաջ: Եւ եթէ նոյնիսկ մեր աւետարանը ծածկուած է, ծածկուած է կորստեան մատնուածների համար, որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, ով պատկերն է աներեւոյթ Աստծոյ: Ոչ թէ ինքներս մեզ ենք քարոզում, այլ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. որովհետեւ Աստուած է, որ ասաց.

«Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագում է Յիսուս Քրիստոսի դէմքից:

Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ՝ մեզնից: Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ՝ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ՝ յուսահատ, հալածուած, բայց ոչ՝ լքուած, չարչարուած, բայց ոչ՝ մեռած: Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ:

Ալէլուիա, ալէլուիա.

Դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի.

եւ Տէր ընդ աջմէ քումմէ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (9, 39 – 10, 10)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհ, որպէսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, լսեցին այդ եւ նրան ասացին. «Մի՞թէ մենք էլ կոյր ենք»: Յիսուս նրանց ասաց.

«Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: Օտարի յետեւից չեն գնայ, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»:

Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գող էին ու աւազակ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կփրկուի. կմտնի ու կելնի եւ ճարակելու բան կգտնի: Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ առաւել եւս ունենան:

 

ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ (164)

ԳՁ.

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի յԵփեսացւոց Թղթոյն է ընթերցուածս 4, 17 – 32

Արդ, այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանա՛ք այնպէս, ինչպէս որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. նրանց մտքերը մթագնած են, եւ իրենք օտարացած են Աստծոյ կեանքից իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է: Նրանք իրենց յոյսը կտրեցին եւ ագահութեամբ անձնատուր եղան անառակութեան եւ ամէն տեսակ պիղծ գործերի: Բայց դուք այսպէս չսովորեցիք Քրիստոսին. թէպէտ եւ լսել էք նրա մասին եւ սովորել նրանից, թէ Յիսուսի մէջ է ճշմարտութիւնը. հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն՝ իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծոյ՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ: Ուստի դէ՛ն գցեցէք ստախօսութիւնը. իւրաքանչիւրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետեւ միմեանց անդամներ ենք: Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի. եւ սատանային տեղի մի՛ տուէք: Ով գողանում էր, այլեւս թող չգողանայ, այլ մանաւանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպէսզի կարող լինի տալ նրան, ով կարիքի մէջ է: Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն՝ բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպէսզի շնորհով լցուի նա, ով այն լսում է: Եւ մի՛ տրտմեցրէք Աստծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցիք փրկութեան օրուայ համար: Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանան ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ: Միմեանց հետ եղէք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով:

Ալէլուիա, ալէլուիա.

Աղաղակեցեք առ Տէր ամենայն երկիր. Ծառայեցեք Տեառն ուրախութեամբ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (16, 1 – 13)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, իբրեւ թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»: Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասաց. «Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես»: Եւ սա ասաց. «Հարիւր տակառիկ ձէթ». եւ տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ մուրհակդ եւ նստիր ու անմիջապէս գրիր՝ յիսուն»: Ապա դարձեալ միւսին ասաց. «Դու ինչքա՞ն պարտք ունես». եւ սա ասաց. «Հինգ հարիւր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը եւ նստիր ու գրիր՝ չորս հարիւր»: Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանզի այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիներն իրենց սերնդի մէջ»:

«Եւ ես ասում եմ ձեզ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: Քչի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը շատի մէջ էլ անիրաւ է: Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: Եւ եթէ ուրիշինի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտայ ձեզ: Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ եթէ մէկին ատի, միւսին կսիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կարհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»:Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, պախարակում էին նրան, որովհետեւ արծաթասէր էին: Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակա Աստուած ձեր սրտերը գիտէ. քանզի այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծոյ առաջ զազրելի է:

 

ՉՈՐՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (167)

ԳԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ:

Հաւատարիմ է Տէր յամենայն բանս իւր. եւ արդար է յամենայն գործս իւր:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 1, 1 – 11

Սիմոն Պետրոսը՝ ծառան եւ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ ձեզ, որ մեզ հետ հասաք նոյն պատուական հաւատին մեր Աստծոյ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ. շնո՜րհ ձեզ, եւ թող շատանայ խաղաղութիւնը Աստծոյ եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեամբ:

Արդարեւ, նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին եւ աստուածպաշտութեանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինութեանը: Դրանցով մեծամեծ եւ թանկագին խոստումներ պարգեւուեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինէք աստուածային բնութեանը եւ հեռու մնաք այս աշխարհի ցանկութիւններից ու ապականութիւններից: Եւ այս բանի համար իսկ ամէն ջանք գործադրելով՝ ձեր հաւատով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստուածպաշտութիւն, աստուածպաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր: Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ: Իսկ նա, ում մէջ այս բաները չկան, կոյր է կամ կարճատես եւ մոռացութեան տուած իր նախկին յանցանքներից մաքրուած լինելը: Ուստի, եղբայրնե՛ր, առաւե՛լ ջանացէք, որպէսզի բարի գործերով ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահէք: Այս բանն անելով՝ երբեք յանցանքի մէջ չէք ընկնի, քանի որ այսպիսով լայնօրէն մուտք պիտի շնորհուի ձեզ դէպի մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը:

Ալէլուիա, ալէլուիա. Եկայք ցնծասցուք ի Տէր.

աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (1, 21 – 27)

Տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս, նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով, ուսուցանում էր նրանց: Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները: Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց. «Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծոյ Սուրբն ես»: Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից: Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»:

 

ՉՈՐՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (169)

ԴՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Երկիր պագից ի տաճար սուրբ քո. Երկիւղիւ քո Տէր:

Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քոյ Տէր. զի օրհնեսցես դու զարդարն:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 1, 12 – 1

Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնել ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, քանի որ իրաւունք եմ համարում – քանի դեռ այս մարմնի մէջ եմ – արթուն պահել ձեզ յիշեցումներով: Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց: Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս ամէնը:

Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»: Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրայ:

Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը – որին եթէ անսաք, լաւ կանէք – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում, մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում:

Ալէլուիա, ալէլուիա. ԵրգեցէքՏեառներգնոր.

երգեցէք Տեառն ամենայն երկիր, երգեցէք Տեառն եւ բարձր արարէք զանուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որըստՄարկոսի(3,1–5)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր: Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կբժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան: Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին: Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն.

«Մեկնի՛ր ձեռքդ»: Եւ նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացաւ:

 

ՉՈՐՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (170)

ԴԿ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 1, 20 – 2, 8

Բայց նախ այս բանն իմացէք, որ Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծոյ սուրբ մարդիկ:

Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու: Եւ շատերը պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի: Եւ ընչաքաղցութեամբ, մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ:

Քանզի Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը, որպէսզի նրանք պահուեն դատաստանի օրուայ համար: Նա չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում եւ Նոյին՝ արդարութեան քարոզչին: Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար: Եւ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից (որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ունկնդիր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին):

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի անտես առներ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (4, 26 – 34)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ ասում էր. «Այսպէս է Աստծոյ արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ սերմերը կբուսնեն ու կաճեն, եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: Սակայն երբ սերմն իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»: Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծոյ արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. նման է մանանեխի հատիկին, որը երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայի բոլոր սերմերը. իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր՝ այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»: Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ: Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր:

 

ՉՈՐՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (172)

ԱՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 2, 9 – 22

Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին՝ պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծոյ իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, մինչդեռ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ:

Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով: Աչքեր ունեն՝ պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ: Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին՝ ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որն անիրաւութեան վարձը սիրեց. այն Բաղաամի, որն իր անօրինութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը, մարդկային լեզուով խօսելով, արգելք եղաւ մարգարէին՝ կատարելու այդ անօրինութիւնը: Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրանց համար են պահուած. քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, ովքեր ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից: Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. որովհետեւ եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն մնան, նրանց վախճանը կլինի աւելի վատ, քան առաջին վիճակը. քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնաւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց: Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին դառնում է իր փսխածին», եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին թաւալւում է տիղմի մէջ»:

Ալէլուիա, ալէլուիա.

Բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ.

գտի զԴաւիթ ծառայ իմ, եւ իւղով սրբով իմով օծի զնա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (9, 13 – 28)

Տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ ընդառաջ վազելով՝ ողջոյն էր տալիս նրան: Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում-մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: Եւ Յիսուս նրան ասաց.

«Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդն իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, համր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնե՛ս դրա մէջ»: Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ՝ այն աստիճան, որ շատերն ասացին, թէ մեռաւ: Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց: Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները առանձին հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»: Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ՝ ծոմապահութեամբ ու աղօթքով»:

 

ՉՈՐՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (175)

ԱԿ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 3, 1 – 9

Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում յիշեցման համար. յիշեցէ՛ք սուրբ մարգարէների կողմից նախապէս ասուած պատգամները, ինչպէս նաեւ ձեր առաքեալների կողմից ասուած Տիրոջ եւ Փրկչի պատուիրանները: Բայց նախ այս բանն իմացէք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների. եւ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ նոյն ձեւով է մնում, ինչպէս որ կար արարչագործութեան սկզբից»: Եւ այս բանն ուզողները մոռացութեան են տուել այն, որ ի սկզբանէ եղել է երկինքը, եւ երկիրը՝ ջրերից, եւ ջրերը, որ հաստատուն են մնում Աստծոյ խօսքով. դրա համար էլ այն ժամանակուայ աշխարհը ապականուելով կործանուեց ջրհեղեղից: Իսկ այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին՝ դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար:

Բայց սա էլ թող ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր: Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, մի՛ սրտմութեամբ քով յանդիմաներ զիս. եւ մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (1, 17 – 27)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւից եկէք, եւ ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ»: Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ: Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում: Եւ կանչեց նրանց. եւ նրանք, իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ միասին, գնացին նրա յետեւից:

Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս, նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով, ուսուցանում էր նրանց: Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները: Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց. «Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծոյ Սուրբն ես»: Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից: Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»:

 

ՉՈՐՐՈՐԴ ՇԱԲԱԹ (176)

ԲՁ.

Սրբոց քառասնիցն Սեբաստիոյ:

Ժամամուտ. Գնալով փառաց քոց ի փառս, կաթուղիկէ եկեղեցի, դիմեալք ի Սեբաստիա վերին, ուր Թագաւորեալքն յԱստուծոյ նահատակին ի յամօթ եւ ի քարընկէց յերեսս բանսարկուին. քաջալերելով զմիմեանս, զի մի լուծեալ ոք բաղանեօք անցաւորիս պակասեսցի. այլ դողալով առաքինաբար զինքն ըղերձեալ յանիւս աստուածային գանձուցն հոլովիցի. աղաղակելով առ Քրիստոս. ընկալ զորդեգրութիւն ժողովոյս մերոյ ի յոյս սիրողաց քոց. Տէր փառք քեզ:

Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր. եւ հաներ զմեզ իհանգիստ:

Աղաղակեցէք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա, եւ տուք զփառս օրհնութեան նորա:

Պօղոսի առաքելոյն յԵփեսացւոց Թղթոյն է ընթերցուածս 6, 10-17

Եւ վերջապէս, զօրացէք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. եւ Աստծոյ սպառազինութիւնը հագէք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին. որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ: Ուստի առէ՛ք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերն ամրացրէ՛ք խաղաղութեան աւետարանի պատրաստութեամբ: Եւ այս բոլորի վրայ առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծոյ խօսքը:

Ալէլուիա, ալէլուիա.

Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր. եւ հաներ զմեզ ի հանգիստ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (13, 43 – 52)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կծագեն, ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:

«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է:

Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց:

Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. երբ լցուել էր, այն, ցամաք հանելով եւ նստելով, լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: Այնպէս էլ կլինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կելնեն եւ չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում»:

Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ (178)

ԲԿ.

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի Առաքելոյն ի Փիլիպեցւոց Թղթոյն է ընթերցուածս 3, 1 –14

Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրա՛խ եղէք ի Տէր. նոյն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար մեծ ապահովութիւն է: Զգուշացէ՛ք շներից, զգուշացէ՛ք չար մշակներից, զգուշացէ՛ք թլփատութեան կողմնակիցներից. քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում, թէեւ ինքս էլ մարմնի վրայ նոյն վստահութիւնն ունեմ: Եթէ մէկը կարծում է, որ ինքն այլ կերպ վստահութիւն ունի մարմնի վրայ, ես՝ առաւել եւս. թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի՝ փարիսեցի, ըստ նախանձախնդրութեան՝ հալածում էի եկեղեցին, ըստ օրէնքի արդարութեան՝ անբասիր: Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար: Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար: Նրա համար ամէն ինչից զրկուեցի, – եւ այդ բոլորը աղբ եմ համարում, – որպէսզի շահեմ Քրիստոսին եւ գտնուեմ նրա մէջ. ոչ թէ՝ նրա համար, որ ունենամ իմ արդարութիւնը, որ օրէնքից է, այլ՝ Քրիստոսի հաւատից եղած արդարութիւնը, որ Աստծուց եկող արդարութիւնն է՝ հաւատով, որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահուան, որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն:

Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից: Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին Քրիստոս Յիսուսով:

Ալէլուիա, ալէլուիա.

Աղաղակեցեք առ Տէր ամենայն երկիր. Ծառայեցեք Տեառն ուրախութեամբ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (18, 1 – 14)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տե՛ս»: Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»»: Եւ Տէրն ասաց. «Լսեցէք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր ու զօր աղաղակում են. եւ նրանց հանդէպ մի՞թէ միայն համբերատար կլինի: Այո՛, ասում եմ ձեզ. նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ Մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞»:

Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենց ներսում պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին շատերին: «Երկու մարդ տաճար ելաւ՝ աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղօթքն էր ասում. «Աստուա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս յափշտակողները, անիրաւներն ու շնացողները եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»: Ասում եմ ձեզ. սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ՝ միւսը. ով բարձրացնում է իր անձը, կխոնարհուի, եւ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացուի»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (182)

ԳՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ:

Հաւատարիմ է Տէր յամենայն բանս իւր. եւ արդար է յամենայն գործս իւր:

Պետրոսի առաքելոյն ի Կաթողիկեայց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 3, 10 – 18

Բայց Տիրոջ օրը պիտի գայ, ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն:

Եւ քանի որ այս ամէնը այսպէս պիտի լուծուի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ սպասելով եւ ջանալով հասնել Տիրոջ օրուայ գալստեանը, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալուի: Բայց մենք, Աստծոյ խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում:

Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս ամէնին, ջանացէք, որ նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ: Եւ Տիրոջ համբերատարութիւնը փրկութի՛ւն համարեցէք, ինչպէս եւ մեր սիրելի եղբայր Պօղոսը գրեց ձեզ՝ ըստ Աստծուց իրեն շնորհուած իմաստութեան, եւ ինչպէս որ իր բոլոր թղթերում խօսում է դրանց մասին. դրանց մէջ կան ինչ-ինչ դժուարիմաց բաներ, որ անուսներն ու տատանուողները ծուռ են մեկնաբանում. նրանք այդպէս են մեկնաբանում նաեւ բոլոր Գրուածքները իրենց անձերի կորստեան համար: Դուք, ուրեմն, սիրելինե՛ր, իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէք, որ անառակ մոլորութեամբ տարուած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը: Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտութեամբ: Նրան փա՜ռք՝ թէ՛ այժմ եւ թէ՛ մինչեւ յաւիտենութեան օրը: Ամէն:

Ալէլուիա, ալէլուիա. Եկայք ցնծասցուք ի Տէր.

աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (8, 22 – 26)

Առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: Եւ նա, բռնելով կոյրի ձեռքից, գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է: Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»: Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրն իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր: Նրան իր տուն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (184)

ԳԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Երկիր պագից ի տաճար սուրբ քո. Երկիւղիւ քո Տէր:

Պարծեսցինի քեզ սիրելիք անուան քոյ Տէր. Զի օրհնեսցես դու զարդարն:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 1, 1-10

Խօսում ենք նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: Նա նոյն ինքը կեանքն էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ: Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ: Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի:

Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում: Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից:

Եթէ ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ: Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից:

Եթէ ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում նրան, եւ նրա խօսքը մեր մէջ չէ:

Ալէլուիա, ալէլուիա. Երգեցէք Տեառն երգ նոր. երգեցէք Տեառն ամենայն երկիր, երգեցէք Տեառն եւ բարձր արարէք զանուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (10, 46 – 52)

Տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին: Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»: Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»: Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ: Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (185)

ԴՁ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 1-6

Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծոյ առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին. եւ նա է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի:

Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան: Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկայ: Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծոյ սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ նրա մէջ ենք:

Ով ասում է, թէ ինքը նրա մէջ է բնակւում, պարտաւոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ նա էր ընթանում:

Ալէլուիա, ալէլուիա. ՅիշեաՏէրզգթութիւն քո.

եւ զողորմութիւնս քո որք ենն յաւիտենից:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (10, 28 – 31)

Առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահաւասիկ, մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ աւետարանի համար եւ այժմ, այս ժամանակի մէջ, հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: Սակայն շատերը, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջինները՝ առաջին»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (186)

ԴԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 7-17

Սիրելինե՛ր, ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում ձեզ, այլ՝ հին պատուիրանը, որն ի սկզբանէ ունէիք: Եւ հին պատուիրանը այն խօսքն է, որը լսեցիք: Այսուհանդերձ նոր պատուիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մէջ եւ ձեր մէջ. քանի որ ահա խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն իսկ երեւում է: Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է եւ ատում է իր եղբօրը, սուտ է եւ խաւարի մէջ է տակաւին: Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ: Իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է, խաւարի մէջ է շրջում եւ չգիտէ, թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը:

Որդեակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ ձեր մեղքերը ներուած են ձեզ նրա անուան սիրուն: Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք յաղթեցիք չարին: Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք Հօրը: Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստծոյ խօսքը բնակւում է ձեր մէջ. եւ դուք յաղթեցիք չարին: Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ: Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ այս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից: Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը: Իսկ ով կատարում է Աստծոյ կամքը, մնում է յաւիտեան:

Ալէլուիա, ալէլուիա.

Բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ.

գտի զԴաւիթ ծառայ իմ, եւ իւղով սրբով իմով օծի զնա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (5,1–11)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծոյ խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լուանում: Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տար դէպի խորքերը, եւ ձեր ուռկանները գցեցէք որսալու համար»: Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կգցենք»: Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին՝ այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան, իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներն ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռու գնա, Տէ՛ր, քանզի ես մեղաւոր մարդ եմ». քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկանց պիտի որսաս կեանքի համար»: Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (188)

ԱՁ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 18-25

Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է: Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կմնային: Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, որ նրանք ամէնքը մեզնից չեն: Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք: Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ: Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ՝ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է: Նա է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն: Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաեւ Հօրը: Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաեւ Հօրը: Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանէ, թող բնակուի ձեր մէջ. որովհետեւ եթէ ձեր մէջ բնակուի այն, ինչ որ ի սկզբանէ լսեցիք, դուք եւս կբնակուէք Որդու եւ Հօր մէջ: Եւ այս է այն խոստումը, որը նա խոստացաւ մեզ, այն է՝ յաւիտենական կեանքը:

Ալէլուիա, ալէլուիա.

Հոգի քո սուրբ եւ բարի առաջնորդեսցէ ինձ ի յերկիր ուղիղ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (10, 25 – 37)

ԶՏէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ ահա, օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր. այդ արա՛ եւ կփրկուես»:

Եւ նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջաւ. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս տեսաւ եւ թողեց անցաւ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց: Եւ մօտենալով կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի լցրեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան: Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամիր նրան, եւ ինչ որ ծախսես նրա վրայ, իմ միւս անգամ գալուն կհատուցեմ քեզ»: Արդ, ըստ քեզ՝ այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»: Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»: Յիսուս նրան ասաց. «Գնա եւ դու նոյն ձեւով արա»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱԲԱԹ (190)

ԱԿ.

Սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին Մուտն ի վիրապն:

Ժամամուտ. Գրիգոր սուրբ քահանայապետ, որ զհաւատս ուսուցեր, եւ զբանակս դիւացն հալածեցեր. մարդկան ուսուցեր քարոզել զԵրրորդութիւնն. պսակեցար յարքայութեան. արդ բարեխօս լեր առ Տէր վասն մեր:

Եդին զիս ի գրի ներքնում. ի խաւարի եւ ի ստուերս մահու:

Տէր Աստուած փրկութեան իմոյ. ի տուէ կարդացի եւ գիշերի առաջի քո:

Պօղոսի առաքելոյն ի Փիլիպեցւոյց Թղթոյն է ընթերցուածս 1, 12 – 21

Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ ինձ պատահեց, աւելի շուտ աւետարանի առաջընթացին ծառայեց. նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին եւ միւս բոլոր տեղերում, ինչպէս նաեւ Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերուած իմ կապանքներով, առաւել եւս համարձակ գտնուեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը: Ոմանք՝ նախանձից եւ հակառակութիւնից դրդուած, իսկ ոմանք բարի մտադրութեամբ է, որ Քրիստոս են քարոզում. ոմանք էլ՝ սիրուց մղուած, քանզի գիտեն, որ կանգնած եմ աւետարանի պաշտպանութեան համար. իսկ ոմանք Քրիստոսի մասին պատմում են հակառակութեան համար եւ ոչ թէ մաքուր սրտով՝ կարծելով, թէ նեղութիւններ են աւելացնում իմ կապանքների վրայ: Բայց ի՛նչ փոյթ. ինչ ձեւով էլ լինի՝ թէ՛ միտումնաւոր եւ թէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. եւ սրա համար ուրախ եմ ես, այլեւ պիտի շարունակեմ ուրախանալ. որովհետեւ գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկութեանը ձեր աղաչանքներով եւ Յիսուս Քրիստոսի Հոգու օգնութեամբ՝ ըստ իմ ակնկալութեան եւ յոյսի, որպէսզի ոչնչով ամօթով չմնամ, այլ լինեմ կատարելապէս համարձակ, եւ ինչպէս միշտ, նաեւ այժմ, մեծարուի Քրիստոս իմ մարմնի մէջ թէ՛ իմ ապրելով եւ թէ՛ մեռնելով. քանի որ ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ:

Ալէլուիա, ալէլուիա.

Դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի.

եւ Տէր ընդ աջմէ քումմէ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (16, 24 – 28)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց.

«Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կկորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն: Ի՛նչ օգուտ կունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. քանի որ Մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կհատուցի ըստ իր գործերի: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑ (192)

ԲՁ.

Ժամամուտ. Միածին Որդի եւ բանդ Աստուած, եւ անմահ էութիւն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածնէն եւ ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար Քրիստոս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի սրբոյ Երրորդութենէն փառաւորակից ընդ Հօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն, կեցոզմեզ:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Կողոսացւոց Թղթոյն է ընթերցուածս 2, 8 – 23

Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ՝ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ. քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս: Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան. նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ. թաղուելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք՝ Աստծոյ զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից: Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ: Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին: Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ:Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը Քրիստոսն է: Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով: Այդպիսին չի կարող կապուած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցուած եւ միակցուած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է: Եթէ մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի տարերքի իշխանութիւնից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների նման հետեւում էք կանոններին՝ ասելով. «Մի՛ մօտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր», քանի որ այդ բոլորը գործածուելով ապականւում է՝ ըստ մարդկանց պատուիրանների եւ վարդապետութեան: Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ իրենց մարմնի խստակեցութեամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մի արժէք չի ներկայացնում:

Ալէլուիա, ալէլուիա.

Աղաղակեցեք առ Տէր ամենայն երկիր. Ծառայեցեք Տեառն ուրախութեամբ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (22, 34 – 23, 12)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. եւ նրանցից մէկը, նրան փորձելով, հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատուիրանը.եւ երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ օրէնքը եւ մարգարէները»: Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»: Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կլինի»: Եւ ոչ ոք չկարողացաւ նրան մի բառ պատասխանել: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել: Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդի եւ իր աշակերտների հետ ու ասաց. «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէք եւ պահեցէք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: Եւ իրենց բոլոր գործերն անում են ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարեցնում են իրենց զգեստների ծոպերը: Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչուել ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ: Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք: Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէկ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր Ուսուցիչը: Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի: Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանայ:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (197)

ԲԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քո յազգէ մինչեւ յազգ:

Հաւատարիմ է Տէր յամենայն բանս իւր. եւ արդար է յամենայն գործս իւր:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 2, 26-3, 1

Այս բանը գրեցի ձեզ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի: Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, թող բնակուի ձեր մէջ. եւ կարիք չկայ, որ մէկը ձեզ ուսուցանի: Այլ եղէք այնպէս, ինչպէս որ նրա օծումն ուսուցանում է ձեզ ամէն ինչի մասին, որ ճշմարիտ է եւ ոչ սուտ. եւ ինչպէս նա ուսուցանեց ձեզ, մնացէք նրա մէջ: Իսկ այժմ, որդեակնե՛ր, մնացէք նրա մէջ, որպէսզի երբ նա յայտնուի, վստահութիւն ունենանք եւ նրա գալստեան ժամանակ նրանից չամաչենք. քանի որ դուք գիտէք, որ նա արդար է, ապա իմացէք, որ ամէն ոք, ով արդարութիւն է անում, նրանից է ծնուած:

Տեսէք, ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծոյ որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց:

Ալէլուիա, ալէլուիա. Եկայք ցնծասցուք ի Տէր.

աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (7, 12 – 17)

Տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռեալ՝ միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր: Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց՝ մի՛ լայ: Մօտենալով՝ դագաղին դիպաւ: Դագաղը տանողները կանգ առան: Եւ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»: Մեռեալը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ Յիսուս նրան մօրը տուեց: Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»: Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (198)

ԳՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Երկիրպագիցիտաճարսուրբքո,երկիւղիւքո Տէր:

Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քոյ Տէր. զի օրհնեսցես դու զարդարն:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 3, 2 – 10

Սիրելինե՛ր, այժմ Աստծոյ որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու: Գիտենք, որ երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ: Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա է մաքուր: Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրինութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրինութիւն է: Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ: Ամէն ոք, ով բնակւում է

նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել: Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա է արդար: Եւ ով մեղք է գործում, դա սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանէ: Աստծոյ Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի սատանայի գործերը: Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած: Սրանով են տարբերւում միմեանցից Աստծոյ որդիները եւ սատանայի որդիները:

Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս՝ նա, ով չի սիրում իր եղբօրը:

Ալէլուիա, ալէլուիա. ԵրգեցէքՏեառներգնոր.

երգեցէք Տեառն ամենայն երկիր, երգեցէք Տեառն եւ բարձր արարէք զանուն նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (11, 14 – 23)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ: Եւ նրանցից ոմանք ասացին. «Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից: Իսկ նա, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց.

«Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում: Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ « Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդնե՞րն ինչով պիտի հանեն. այդ պատճառով նրանք պիտի լինեն ձեր դատաւորները: Իսկ եթէ Աստծոյ մատով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: Երբ զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է: Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կհանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կբաժանի: Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (200)

ԳԿ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Կեցո զծառայս քո Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Ողորմեա ինձ Տէր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 3, 11 – 17

Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. ոչ՝ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը: Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի: Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ: Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ: Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի: Սէրը նրանով ճանաչեցինք, որ Յիսուս իր կեանքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը: Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծոյ սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ:

Ալէլուիա, ալէլուիա.

Ողորմեա ինձ Տէր, զի հիւանդ եմ ես. բժշկեա զանձն իմ, զի խռովեցան ոսկերք իմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (11, 31 – 42)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա, Սողոմոնից մեծը կայ այստեղ: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ պիտի ելնի այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, քանզի Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա, Յովնանից մեծը կայ այստեղ»:

«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյսը տեսնի: Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կլինի: Արդ, զգոյշ եղիր. գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի: Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կլինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»:

Եւ մինչ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով սեղան նստեց: Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, քանի որ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց: Տէրը նրան ասաց.

«Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ ու չարութեամբ: Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց: Բայց տեսէք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, այնժամ ձեր ամէն ինչը մաքուր կլինի:

Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխից, փեգենայից եւ ամէն տեսակ բանջարեղէնից, բայց անտեսում էք Աստծոյ արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները՝ չանտեսել:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (201)

ԴՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. Երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:

Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. Սասանեցաւ երկիր:

Յովհաննու առաքելոյն ի Կաթողիկեայց առաջին Թղթոյն է ընթերցուածս 3, 18 – 24

Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է: Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կմնային: Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, որ նրանք ամէնքը մեզնից չեն: Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք: Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ: Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ՝ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է: Նա է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն: Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաեւ Հօրը: Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաեւ Հօրը: Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանէ, թող բնակուի ձեր մէջ. որովհետեւ եթէ ձեր մէջ բնակուի այն, ինչ որ ի սկզբանէ լսեցիք, դուք եւս կբնակուէք Որդու եւ Հօր մէջ:

Ալէլուիա, ալէլուիա.

Բարձր արարից զընտրեալն ի ժողովրդենէ իմմէ.

գտի զԴաւիթ ծառայ իմ, եւ իւղով սրբով իմով օծի զնա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (5, 1 – 18)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ Երուսաղէմում Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահ, որտեղ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն: Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով:

Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր: Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»: Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: Եւ մարդն առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ շրջում էր. եւ այդ օրը շաբաթ էր: Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է, եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»: Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»: Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ով է նա, որովհետեւ ամբոխի պատճառով Յիսուս հեռացել էր այդտեղից: Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում եւ ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար. այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուսն էր, որ ինձ բժշկեց:

Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները: Սակայն ի պատասխան ասաց նրանց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես էլ եմ գործում»: Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար դասում:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (203)

ԴԿ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զՏԷր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:

Պօղոսի առաքելոյն ի Գաղատացւոց Թղթոյն է ընթերցուածս 6, 14 – 18

Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան, եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը: Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ՝ Աստծոյ Իսրայէլի վրայ: Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները: Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամէն:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի անտես առներ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (19, 25 – 27)

Վասն խաչելութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը, եւ Մարիամ Մագդաղենացին: Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ:

ՏՕՆ ԱՒԵՏՄԱՆ ՍՐԲՈՅ ԿՈՒՍԻՆ (205)

Ժամամուտ. Աստուածածին զքեզ խոստովանեալ երկրպագէ եկեղեցի ուղղափառաց. քանզի ուր քերովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերովբէքն նայել ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս յանապականումն ի յարգանդի քում որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս մարդ զԱստուածն բոլորից զմարմնացեալն առիքէն զանճառ զբանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:

Տէր տացէ զբան ոյք աւետարանեն զօրութեամբ բազմաւ:

Յարիցէ Աստուած, եւ ցրուեսցին ամենայն թշնամիք նորա. Փախիցեն ատելիք նորա յերեսացնորա:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց երկրորդ Թղթոյն է ընթերցուածս 6, 16 – 7, 1

կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծոյ տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք, – ասում է Տէրը, – եւ մի՛ դիպէք պիղծ բաների. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», – ասում է Ամենակալ Տէրը:

Եւ որովհետեւ այս խոստումն ունենք, սիրելինե՛ր, ինքներս մեզ մաքրենք մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:

Ալէլուիա, ալէլուիա. Ուրախ լեր բերկրեալդ.

Տէր ընդքեզ. Օրհնեալ ես դու ի կանայս, եւօրհնեալ է պտուղ որովայնի քոյ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (1, 26 – 38)

Ի Հօրէն ամենակալէ..

Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ էր այս ողջոյնը: Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, քանզի Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա, դու կյղիանաս եւ կծնես մի Որդի ու նրա անունը Յիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրեալի Որդի կկոչուի: Եւ Տէր Աստուած նրան կտայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կթագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կպատահի ինձ, քանզի ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց եւ ասաց նրան. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծոյ Որդի կկոչուի: Եւ ահա, քո ազգական Եղիսաբեթը՝ նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ սա յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. քանզի Աստծոյ համար անկարելի բան չկայ»: Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱԲԱԹ (207)

ԱՁ.

Ժամամուտ. ԶՂազարու զննջումն որպէս կանխագէտ յառաջ ասէիր, զի եւ ի Բեթանիա յառաջէիր, զի յարուսցես զսիրելին քո: Եւ քեզ գոչելով ասեմք. Օրհնեալ որ գաս ի չարչարանս կամաւ Հօր ի փրկութիւն անձանց մերոց:

Յորժամ եկեալ կենարարն ի գերեզմանն Ղազարու. յորժամ եկեալ կենարարն ի գերեզմանն Ղազարու. աւետաւոր ձայնիւն աղաղակէր ասելով. Ղազարէ, արի եկ արտաքս: Իսկ մեռեալն ի գերեզմանէն յարեաւ. Եւ նոյն ինքն զանմահութեան պարգեւսն ետ սիրելւոյն, եւ աստուածային ձայնիւն ի գերեզմանէն կոչեաց: Վասն որոյ եւ մանկունք Եբրայեցւոց ոստովք օրհնէին զանմահ թագաւորութիւն քո. Ովսաննա օրհնեալ է գալուստ քո, օրհնութիւն ի բարձունս. օրհնեալ որ գալոցդ ես անուամբՏեառն:

Տէր հաներ ի դժոխոց զանձն իմ. փրկեցեր զիս յայնցանէ որ իջանեն ի գուբ:

Բարձր առնեմ զքեզ, Տէր, զի ընկալար զիս. եւ ոչ ուրախ արարեր զթշնամիս իմ յիս:

Պօղոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցւոց առաջին Թղթոյն է ընթերցուածս 4, 12 – 17

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն: Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ՝ կեանքի պիտի բերի նրա հետ: Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, որովհետեւ Տէրն ինքը ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծոյ շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին ամպերով պիտի յափշտակուենք օդի մէջ՝ Տիրոջն ընդառաջ, եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք: Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով:

Ալէլուիա, ալէլուիա.

Եհան զիս ի գբոյ տառապանաց.

Ի կաւոյ եւ ի տղմոյ.

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (11, 55 – 12, 11)

Առ Տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Եւ հրեաների Զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան Զատկից առաջ, որպէսզի իրենց մաքրեն: Յիսուսին փնտրում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ի՞նչ էք կարծում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն: Իսկ Յիսուս Զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից յարութիւն էր տուել: Եւ այնտեղ նրան ընթրիք տուեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա սեղանակիցներից մէկն էր: Իսկ Մարիամը, մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով, օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանով եւ չտրուեց աղքատներին»: Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»: Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ ոչ միայն Յիսուսի պատճառով, այլեւ՝ որպէսզի տեսնի Ղազարոսին, որին մեռելներից յարութիւն էր տուել: Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին:

 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (209)

ԱԿ.

Ժամամուտ. Ցնծա Երուսաղէմ, եւ զարդարեա զառագաստ քո Սիովն. քանզի ահա թագաւոր քո Քրիստոս նստեալ ի յաւանակի նորոյ հեզութիւն ցուցանելով գայ մտանէ յառագաստ քո Սիովն: Եւ մեք աղաղակեմք Ովսաննա, օրհնեալ եկեալ ի յանունՏեառն, որ ունի զմեծզողորմութիւն:

Լերինք ցնծասցեն առաջի Տեառն զի գայ եւ հասեալ է Տէր ի դատել զերկիր:

Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նորա. Զի սքանչելիս արար:

Պօղոսի Առաքելոյն ի Փիլիպեցւոց Թղթոյն է ընթերցուածս 4,4-7

Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝

ուրա՛խ եղէք: Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է: Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն: Եւ Աստծոյ խաղա-

ղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ.

Արարէք տօնս ուրախութեան կանխաւ մինչեւ յանկիւնս սեղանոյ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (20, 29 – 21, 17)

Վասն գալստեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք աւելի էին աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: Յիսուս կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: Եւ գթալով Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:

Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ՝ Ձիթենեաց լեռան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէք այդ գիւղը, որ ձեր դիմաց է, եւ այնտեղ կգտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէք, բերէք ինձ: Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կուղարկի»: Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահա դէպի քեզ է գալիս քո

թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»»: Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. 7 եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ: Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեց ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: Առջեւից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն բարձունքներում»: Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին. «Ո՞վ է սա»: Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր.

«Սա Յիսուս Մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: Եւ նրանց ասաց.

«Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք աւազակների որջ էք դարձրել այդ»: Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն հրաշքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն», բարկացան. եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս՝ դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց:

 

ԱՒԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (211)

ԲՁ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Խոստովանութիւն եւ մեծվայելչութիւն զգեցար. արկար զլոյս որպէս զօթոց. ձգեցեր զերկինս որպէս խորան. եւ արկար ի վերայ ջուրց զվերնայարկս նորա:

Օրհնեա անձն իմ զՏէր. Տէր Աստուած իմ մեծ եղեր յոյժ:

Պօղոսի առաքելոյն ի Փիլիպեցւոյց Թղթոյն է ընթերցուածս 2, 5 – 11

Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծոյ կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ: Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծոյ:

Ալէլուիա, ալէլուիա.

Լուր մեզ Աստուած փրկիչ մեր. յոյս ամենայն ծագաց երկրի,

եւ որ ի ծով հեռի:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (20, 17 – 28)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. «Ահաւասիկ, Երուսաղէմ ենք բարձրանում, եւ Մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:

Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում: Եւ նա նրան ասաց.

«Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում, եւ միւսը՝ ձախ կողմում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք: Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կխմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կմկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կտամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»: Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ: Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: Բայց ձեր մէջ չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կամենայ առաջինը լինել, ձեր ծառան պիտի լինի. ինչպէս որ Մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:

 

ԱՒԱԳ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (212)

ԲԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Տարցին թագաւորի կուսանք զհետ նորա. եւ զընկերս նորա տարցին նմա:

Բղխեաց սիրտ իմ բան բարի, եւ ասեմ զգործս իմ թագաւորի:

Պօղոսի առաքելոյն ի Հռովմայեցւոց Թղթոյն է ընթերցուածս 5, 6 –11

Արդարեւ, մինչ տկար էինք, Քրիստոս ճիշտ ժամանակին մեզ՝ մեղաւորներիս համար մեռաւ. որովհետեւ արդար մարդու համար հազիւ թէ մէկը մեռնի, բայց բարի մարդու համար թերեւս մէկը համարձակուի մեռնել: Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ մինչ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ: Այժմ, որ մենք արդարացուած ենք նրա արեամբ, որչա՜փ եւս առաւել նրանով փրկուած պիտի լինենք այդ բարկութիւնից. քանզի եթէ մինչ թշնամի էինք, հաշտուեցինք Աստծոյ հետ նրա Որդու մահուամբ, որչա՜փ եւս առաւել, երբ արդէն հաշտուած ենք, փրկուած պիտի լինենք նրա կեանքով: Եւ ոչ միայն այսքանը. այլ նաեւ պարծենում ենք Աստծով մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով, որով եւ հաշտութիւնն ընդունեցինք:

Ալէլուիա, ալէլուիա.

Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ.

Աստուածիմիքեզյուսացայ.մի՛ամաչեցից, եւմի՛ծիծաղեսցինզինեւթշնամիքիմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (25, 1 – 13)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք, իրենց լապտերներն առած, փեսային եւ հարսին դիմաւորելու ելան: Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն: Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ ձէթի պաշար չվերցրին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: Եւ կէսգիշերին ձայն լսուեց. «Ահա փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք»: Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց: Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:

 

ԱՒԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (214)

ԳՁ.

Ժամամուտ. Որ ըստ ամենայն միտս անցանես զխաղաղութիւն քո, Աստուած, տուր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

Որ ուտէր ընդ իս հաց. յաճախեաց առնել ինձ խաբէութիւն:

Երանի որ խորհի զաղքատն եւ զտնանկն. Յաւուր չարի փրկէ զնա Տէր:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 1, 1 – 20

Առաջին պատմութիւնը գրի առայ, ո՛վ Թէոփիլոս, այն ամէնի մասին, ինչ Յիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից՝ մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացաւ: Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծոյ արքայութեան մասին: Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը, – ասաց, – լսեցիք ինձնից. որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»:

Նրանք մօտենալով՝ հարցրին նրան եւ ասացին.

«Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»: Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»:

Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից: Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին երկու սպիտակազգեստ մարդիկ, որոնք եւ ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»:

Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ: Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան: Սրանք բոլորը միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի, ու նրա եղբայրների հետ:

Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. «Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որը Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը: Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով՝ մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց: Եւ այս բանը յայտնի եղաւ բոլոր նրանց, որոնք բնակւում են Երուսաղէմում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. որովհետեւ Սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի», եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»:

Ալէլուիա, ալէլուիա. Որուտէրընդիսհաց.

յաճախեաց առնել ինձ խաբէութիւն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (26, 3 – 16)

Վասն Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճում եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն: Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:

Երբ Յիսուս եկաւ Բեթանիա՝ բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանզի կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ մշտապէս ձեզ հետ չէք ունենայ: Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս աւետարանը քարոզուի, ի յիշատակ նրա պէտք է պատմուի նաեւ այն, ինչ որ նա արեց»:

Այն ժամանակ տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:

 

ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (215)

ԳԿ.

Ժամամուտ. Որ ի Հօրէ առաքեցար փրկիչ, եւ մարմնացար ի սուրբ Կուսէն. որ վասն մեր ի յերկնից իջեր եւ լուսաւորեցեր զտիեզերս. Զխաղաղութիւն քո տուր մեզ Տէր, որ խաղաղութեանց ես Թագաւոր, զխաղաղութիւն եւ զողորմութիւն. որ յամենայնի ես դու կարող մարդասէր:

Պատրաստ արարեր առաջի իմ սեղան. Ակն յանդիման մեղչաց իմոց:

Տէր հովուեսցէ զիս. Եւ ինձ ինչ ոչ պակասեսցի:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց առաջին Թղթոյն է ընթերցուածս 11,23-32

Որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ աւանդեցի ձեզ. այն, որ Տէր Յիսուս այն գիշերը, երբ մատնուեց, հաց վերցրեց, գոհութիւն մատուցեց, կտրեց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արէ՛ք այս իմ յիշատակի համար»: Նոյն ձեւով էլ ընթրիքից յետոյ վերցրեց բաժակը եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով. արէ՛ք այս իմ յիշատակի համար, քանի անգամ որ խմէք»: Որքան անգամ այս հացն ուտէք եւ այս բաժակը խմէք, պատմեցէ՛ք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գայ:

Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը: Թող մարդ նախ ինքն իրեն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. որովհետեւ ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանզի չի տարբերում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ ու ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ եթէ մենք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի: Իսկ եթէ դատւում ենք, Տիրոջից խրատւում ենք, որպէսզի աշխարհի հետ չդատապարտուենք:

Ալէլուիա, ալէլուիա.

Պատրաստ արարեր առաջի իմ սեղան.

Ակն յանդիման նեղչաց իմոց:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (26, 17 – 30)

Առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու Զատիկը իմ աշակերտների հետ միասին»»: Եւ աշակերտներն արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել: Եւ մինչ նրանք ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը ինձ մատնելու է»: Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրը սկսեց ասել նրան. «Մի՞թէ ես եմ, Տէ՛ր»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա է ինձ մատնելու: Մարդու Որդին կգնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնուի Մարդու Որդին: Աւելի լաւ կլինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:

Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թէ ես եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»: Եւ մինչ նրանք ուտում էին, Յիսուս հացը վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց.

«Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ հեղւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի՝ մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»: Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:

 

ԱՒԱԳ ՇԱԲԱԹ (217)

ԴԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Լուր աղօթից իմոց. Զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:

Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց առաջին Թղթոյն է ընթերցուածս 15,1-11

Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում. նրանով եւ կփրկուէք, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս զուր հաւատացած կլինէք. որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի, եւ թէ՝ թաղուեց, եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի, եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ տասներկուսին. ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ, ոմանք էլ ննջեցեալ եղան: Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին: Ամէնից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս, որովհետեւ առաքեալներից յետնագոյնը ես եմ. ես, որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծոյ եկեղեցին: Բայց Աստծոյ շնորհով այն եմ, ինչ որ կամ, եւ իմ մէջ եղած նրա շնորհները զուր չանցան, այլ բոլոր նրանցից աւելի աշխատեցի. բայց՝ ոչ թէ ես, այլ՝ Աստծոյ շնորհը, որ ինձ հետ էր: Արդ, թէ՛ ես եւ թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, եւ դուք այսպէս հաւատացիք:

Ալէլուիա, ալէլուիա.

Յարեաւ Աստուած եւ ցրուեցան ամենայն թշնամիք նորա.

Փախեան ատելիք նորա յերեսաց նորա:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (28, 1 – 20)

Վասն յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եւ ահա, մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը: Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան: Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտրում էք Յիսուսին, որ խաչուեց. այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէք տեսէք այն տեղը, ուր պառկած էր: Եւ իսկոյն գնացէք ասացէք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա, նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կտեսնէք: Ահա ասացի ձեզ»: Եւ իսկոյն ահով եւ մեծ ուրախութեամբ գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու: Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմաց ելաւ ու ասաց. «Ողջո՜յն ձեզ». եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան: Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»:

Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ պատահել էր: Եւ նրանք, ծերերի հետ միասին հաւաքուելով, խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. «Կասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք: Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք եւ ձեզ հոգսից կազատենք»: Եւ նրանք, դրամն առնելով, արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին: Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր: Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա՝ այն լեռը, ուր Յիսուս ժամադրել էր նրանց: Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: Եւ Յիսուս մօտենալով խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա, ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

 

ՏՕՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ (220)

ԱՁ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս անպարշտաց. Ի ճանապարհի մեղաւորաց նա ոչեկաց. Եւյաթոռսժանտիցնաոչնստաւ:

Ընդէր խռովեցան հեթանոսք. Եւ ժողովուրդք խորհեցան ի սնոտիս:

Տէր, զի բազում եղեն նեղիչք իմ. Եւ բազումք յարեան ի վերայ իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 1, 15-26

Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. «Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որը Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը: Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով՝ մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց: Եւ այս բանը յայտնի

եղաւ բոլոր նրանց, որոնք բնակւում են Երուսաղէմում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. որովհետեւ Սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի», եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»: Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր – սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ – պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»: Եւ ներկայացրին երկուսին՝ Յովսէփին, որին Բարսաբա էին կոչում, եւ որը վերանուանուեց Յուստոս, եւ Մատաթիային: Եւ աղօթք անելով՝ ասացին. «Տէ՛ր, դու, որ գիտես բոլորի սրտերը, ցո՛յց տուր այս երկուսից մէկին, որին ընտրեցիր, որպէսզի առնի վիճակն այն պաշտօնի եւ առաքելութեան, որից Յուդան ընկաւ՝ իր տեղը գնալու համար»: Եւ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելաւ Մատաթիային, եւ նա դասուեց տասնմէկ առաքեալների հետ:

Ալէլուիա, ալէլուիա. Գովեա Երուսաղէմ զՏէր.

Եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մարկոսի (16, 2 – 8)

Վասն յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ երբ շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիամը եւ Սաղոմէն գնացին, խնկի պատրաստութիւն տեսան, որպէսզի գան եւ օծեն նրա մարմինը: Եւ կիրակի առաւօտեան, արեւածագին, եկան գերեզման: Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»: Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած է. եւ այն շատ մեծ էր: Եւ ներս՝ գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին: Եւ նա ասաց նրանց.

«Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտրում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ: Ահաւասի՛կ այն տեղը, ուր նրան դրել էին: Բայց գնացէք ասացէք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ կտեսնէք նրան, ինչպէս որ ձեզ ասել էր»: Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի որեւէ բան չասացին, որովհետեւ վախենում էին:

 

ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (222)

ԱԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Ի կարդալ իմում լուար ինձ Աստուած ըստ արդարութեան. ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա ինձ եւ լուր աղօթից իմոց:

Բանից իմոց ունկն դիր Տէր. եւ ի միտ առ զաղաղակ իմ:

Տէր, մի՛ սրտմութեամբ քով յանդիմաներ զիս. եւ

մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 2, 22 – 41

Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն Մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս ինքներդ էլ այդ գիտէք, Աստծոյ սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտին գամեցիք եւ սպանեցիք. նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ անհնար էր, որ մահը իշխէր նրան: Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. «Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ լեզուս ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո Սրբի մարմինը ապականուի. ինձ ցոյց տուեցիր կեանքի ճանապարհները, քաղցրօրէն լցրիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ»:

Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝ «Նրա անձը գերեզմանում չթողնուեց, եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ»:

Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին ամէնքս վկայ ենք. Աստծոյ աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումն ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ այժմ տեսնում էք ու լսում. որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ»»:

Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ դարձրեց՝ այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»:

Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտում եւ ասացին Պետրոսին ու միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»: Պետրոսը նրանց ասաց.

«Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. քանզի խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կկանչի մեր Տէր Աստուածը»: Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»: Ոմանք, յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը, մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան:

Ալէլուիա, ալէլուիա.

Գովեա Երուսաղէմ զՏէր. եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (24, 1 – 12)

Վասն յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ՝ ուրիշ կանայք: Եւ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան: Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց: Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռեալների մէջ էք փնտրում: Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ: Յիշեցէք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. ասում էր, թէ պէտք է, որ Մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»: Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը: Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը տասնմէկին եւ բոլոր միւսներին: Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին: Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց: Սակայն Պետրոսը վեր կացաւ ու վազեց դէպի գերեզման, նայեց եւ տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:

 

ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (224)

ԲՁ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ, եւ փրկեա զիս.

Եւ յամենայն հալածչաց իմոց ապրեցո զիս:

Տէր Տէր մեր. զի սքանչելի է անուն քո ի վերայ ամենայն երկրի:

Գոհացայց զքէն Տէր բոլորով սրտիւ իմով.

պատմեցից զամենայն սքանչելիս քո:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 2, 42 – 3, 21

Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ: Ամէն մարդու վրայ ահ ու երկիւղ էր ընկել, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարւում: Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, ընդհանուր էր. նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին, ում ինչ որ պէտք լինէր: Ամէն օր միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում բեկում էին հացը եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում: Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում: Եւ Տէրն օրէցօր փրկուածներ էր յաւելում նրանց թուին:

Պետրոսը եւ Յովհաննէսը տաճար էին բարձրանում կէսօրից յետոյ ժամը երեքի աղօթքի համար: Եւ մօրից կաղ ծնուած մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, որ կոչւում էր Գեղեցիկ, որպէսզի նա տաճար մտնողներից ողորմութիւն խնդրի: Սա, տեսնելով Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմութիւն ստանայ: Պետրոսը նայեց նրան Յովհաննէսի հետ ու ասաց. «Նայի՛ր մեզ»: Նա դարձաւ նրանց կողմը եւ ակնկալում էր մի բան ստանալ նրանցից: Եւ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. յանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր»: Եւ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. եւ իսկոյն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: Նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտաւ. քայլում էր ու վազվզում եւ օրհնում էր Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը տեսաւ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս: Եւ նրան ճանաչեցին, թէ նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մօտ ողորմութիւն ստանալու համար. եւ եղած նշանի վրայ զարմանքով լցուեցին:

Եւ մինչ նա Պետրոսին ու Յովհաննէսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մօտ դէպի այն բակը, որ կոչւում էր Սողոմոնի բակ: Երբ Պետրոսը տեսաւ այս, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ քայլել տուած լինէինք նրան: Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը՝ մեր հայրերի Աստուածը, փառաւորեց իր Որդուն՝ Յիսուսին, որին դուք մատնեցիք եւ ուրացաք Պիղատոսի առաջ, երբ սա որոշել էր նրան ազատ արձակել: Եւ դուք Սրբին ու Արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհուի ձեզ. եւ սպանեցիք կեանքի Առաջնորդին, որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց. եւ այդ բանին մենք իսկ վկայ ենք: Յիսուսի անուան զօրութիւնը բժշկեց այս մարդուն, որին տեսնում էք եւ ճանաչում, որովհետեւ նրա անուանը հաւատաց: Եւ Յիսուսի միջոցով եղած հաւատն է, որ սրան տուեց այս առողջութիւնը ձեր բոլորի ներկայութեամբ: Եւ արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտութեամբ արեցիք դուք, ինչպէս եւ ձեր իշխանաւորները, բայց ինչպէս որ Աստուած նախօրօք յայտնել էր բոլոր մարգարէների բերանով իր Քրիստոսի չարչարուելը, այդպէս էլ կատարեց: Արդ, ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք՝ ձեր մեղքերը ջնջելու համար, որպէսզի գան հանգստի ժամանակները Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս, որին երկինքը պէտք է ընդունի մինչեւ ամենայնի հաստատման ժամանակները, այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն.

եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (24, 13 – 35)

Յետ յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ ահա, նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր հարիւր վաթսուն ասպարէզով: Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին: Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը Յիսուս մօտեցաւ եւ գնում էր նրանց հետ: Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն: Եւ նրանց ասաց. «Քայլելիս ինչի՞ մասին էիք միմեանց հետ վիճում եւ տրտմած էք»: Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դու ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»: Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծոյ եւ ամբողջ ժողովրդի առաջ, եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան: Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին: Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան ու ասացին, թէ նաեւ տեսիլքով հրեշտակներ էին տեսել, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է: Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան: Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամէնին, որ ասացին մարգարէները: Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»: Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն ամէնը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում: Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառաբանեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ: Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու: Եւ երբ սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով օրհնեց, կտրեց այն ու տուեց նրանց: Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքից անհետացաւ: Եւ նրանք ասացին միմեանց. «Մի՞թէ մեր սրտերը չէին ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»: Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան տասնմէկին ու նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարութիւն առաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»: Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ:

 

ԱՌԱՋԻՆ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (227)

ԲԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Ի Տէր Աստուած յուսացայ. որպէս ասիցէք ցանձն իմ փոփոխեաց ի լերինս որպէս ճնճղուկ:

Ապրեցո զիս Տէր, զի նուազեաց սուրբ. նուազեցին ճշմարտութիւնք յորդւոց ի մարդկանէ:

Մինչեւ յերբ Տէր մոռանաս զիս ի սպառ. մինչեւ յերբ դարձուցանես զերեսս քո յինէն:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 3, 22 – 4, 12

Մովսէսը մեր հայրերին ասաց. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի. եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի»: Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին: Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ եւ ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն»: Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ յետ դարձնել իւրաքանչիւրիդ ձեր չար գործերից»:

Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները՝ զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում են եւ, յանձին Յիսուսի, պատմում մեռելների յարութեան մասին: Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր: Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի:

Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին: Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Դուք ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք այդ բժշկութիւնը»: Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, օրինաւո՞ր է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, որով նա բժշկուեց: Թող յայտնի լինի բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանով ահա սա առողջացած կանգնել է ձեր առաջ:

Սա է այն վէմը՝ ձեզնից՝ շինողներիցդ անարգուած, որ անկիւնաքար եղաւ:

Եւ մէկ ուրիշի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով հնարաւոր լինի, որ մենք փրկուենք»:

Ալէլուիա, ալէլուիա.

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (24, 36 – 40)

Յետ յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Մինչ նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»: Իսկ նրանք զարհուրած վախենում էին՝ կարծելով, թէ ոգի են տեսնում: Եւ նրանց ասաց.

«Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. տեսէք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքը ես եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք, քանզի ոգին մարմին ու ոսկոր չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ»: Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը:

 

ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (229)

ԳՁ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Ասաց անզգամն ի սրտի իւրում. Թէ ոչ գոյ Աստուած:

Տէր, ով կացցէ ի խորանի քում. կամ ով բնակեսցէ ի լեառն սուրբ քո:

Պահեա զիս Աստուած իմ, զի ես ի քեզ յուսացայ.

ասացի Տեառն Տէր իմ ես դու, եւ բարիք իմ ինձ ի քէն են:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 4, 13 – 31

Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութիւնը տեսնելով եւ հասկանալով, որ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, քանզի ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ: Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ ու ասացին. «Ի՞նչ անենք այս մարդկանց հետ, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ: Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ ոքի այդ անունով այլեւս չխօսեն»: Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել: Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծոյ առաջ աւելի արդար է ձեզ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք: Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»: Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն կատարուած բաների համար, քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր:

Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ ասացին քահանայապետներն ու երէցները: Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դու, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր. «Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները, եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. երկրի թագաւորները իրար մօտ եկան, եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ»:

Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ՝ անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի: Եւ արդ, Տէ՛ր, նայիր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօսքը խօսել տուր. եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր թող լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»:

Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին: Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. եւ համարձակութեամբ Աստծոյ խօսքն էին խօսում:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ով կացցէ ի խորանի քում.

կամ ով բնակեսցէ ի լեառն սուրբ քո:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի (5, 1 – 12)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:

Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:

Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:

Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն:

Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել»:

 

ԱՌԱՋԻՆ ՈՒՐԲԱԹ (231)

ԳԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս. ամէն:

Լուր Տէր արդարութեան, ու նայեա ի խնդրուածս իմ. ունկն դիր աղօթից իմոց, զի ոչ շրթամք նենգաւորօք:

Սիրեցից զքեզ Տէր զօրութիւն իմ. Տէր հաստատիչ իմ, ապաւէն իմ եւ փրկիչ իմ:

Երկինք պատմեն զփառս Աստուծոյ. եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 4, 32 – 5, 11

Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր: Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար ընդհանուր էր: Եւ առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին: Ու նրանց բոլորի վրայ մեծամեծ շնորհներ կային: Եւ նրանց մէջ ոչ ոք որեւէ բանի կարօտ չէր, որովհետեւ ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին, ում ինչքան պէտք էր լինում:

Յովսէփը, որ ղեւտացի էր, ծագումով կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր. նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ:

Իսկ Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին մի ագարակ վաճառեց եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ: Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր. չէ՞ որ քանի դեռ կար, քոնն էր այն, եւ վաճառելիս քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ սրտիդ մէջ այս բաները դրեցիր. դու մարդկանց չստեցիր, այլ՝ Աստծուն»: Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլորի վրայ, ովքեր այս լսեցին: Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին: Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ է եղել, ներս մտաւ: Պետրոսը դիմեց նրան՝ ասելով. «Ասա՛ ինձ, արդեօք այդ գնո՞վ վաճառեցիք ագարակը»: Եւ նա ասաց. «Այո՛, այդքանով»: Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչո՞ւ դուք միաբանուեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կհանեն»: Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց: Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ դուրս հանելով՝ թաղեցին իր ամուսնու մօտ: Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու եւ բոլոր նրանց վրայ, ովքեր լսեցին այս:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, Թագաւորեաց, վայելչութիւն զգեցաւ.

զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւրածաւ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (21, 1 – 14)

Յետ յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի: Սիմոն Պետրոսը նրանց ասաց.

«Գնում եմ ձուկ որսալու»: Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Գնացին եւ նաւակը մտան. եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին: Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է: Յիսուս նրանց ասաց. «Զաւակնե՛ր, ուտելու բան ունէ՞ք»: Նրան պատասխանեցին՝ ո՛չ: Նրանց ասաց.

«Ուռկանը գցէք նաւակի աջ կողմը եւ կգտնէք»: Գցեցին. եւ ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել: Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է: Երբ Սիմոն Պետրոսը լսեց, որ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, ու իրեն նետեց ծովի մէջ: Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ՝ երկու հարիւր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը՝ ձկներով հանդերձ: Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածխի մի կրակատեղ՝ մի ձուկ նրա վրայ եւ հաց: Յիսուս նրանց ասաց.

«Բերէ՛ք այն ձկներից, որ հիմա որսացիք»: Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով:

Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց: Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք: Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է: Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ՝ ձուկը: Այս երրորդ անգամ էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին մեռելներից յարութիւն առնելուց յետոյ:

 

ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹ (234)

ԴՁ.

Տօն է գլխատման Յովհաննու Մկրտչին:

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան. օգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակովբայ:

Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն.

Եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Աստուած, Աստուած իմ, նայեաց առ իս, ընդէր թողեր զիս. Հեռի եղէ ի փրկութենէ իմմէ վասն բանից յանցանաց իմոց:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 5, 12 – 33

Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը միասիրտ՝ Սողոմոնի սրահում էին: Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր: Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը. այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին: Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմում. բերում էին հիւանդների եւ պիղծ ոգիներից տանջուածների, որոնք բոլորն էլ բժշկւում էին:

Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, նաեւ սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ. եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ դրեցին: Ապա Տիրոջ հրեշտակը գիշերով բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց. «Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը»: Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճար եւ ուսուցանում էին: Եկան քահանայապետը եւ նրանք, որ նրա հետ էին. ատեան գումարեցին եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու: Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. «Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»: Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ինչ պէտք է եղած լինի: Եւ մէկը եկաւ, պատմեց նրանց.

«Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտ էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են»: Այն ժամանակ իշխանաւորը, սպասաւորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնութեան, որովհետեւ վախենում էին ժողովրդից, որ չքարկոծուեն:

Եւ բերելով նրանց՝ ատեանի առաջ կանգնեցրին: Քահանայապետը հարցաքննեց նրանց ու ասաց. «Ձեզ խստիւ չպատուիրեցի՞նք չուսուցանել այն անունով. մինչդեռ հիմա Երուսաղէմը լցրել էք ձեր ուսմունքով. եւ այն մարդու արեան պատասխանատւութիւնը ուզում էք մեզ վրայ գցել»:

Պետրոսն ու առաքեալները պատասխանեցին եւ ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց: Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուեց Յիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով: Աստուած նրան իր աջ ձեռքով բարձրացրեց որպէս առաջնորդ եւ փրկիչ՝ Իսրայէլին տալու համար ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն: Այս ամէնի համար նրա վկաները մենք ենք եւ Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին»: Եւ երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց սպանել:

Ալէլուիա, ալէլուիա.

Ցնծացէք առ Աստուած, օգնական է մեր. Աղաղակեցէք առ Աստուած Յակովբայ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (21, 15 – 25)

Յետ յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց.

«Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան նրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ «Սիրո՞ւմ ես ինձ»: Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, որ սիրում եմ քեզ»: Յիսուս նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր, ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կկապեն ու կտանեն, ուր չես կամենայ»: Այս ասաց՝ նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն: Եւ երբ այս ասաց, աւելացրեց. «Արի՛ իմ յետեւից»:

Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքով ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»: Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ ես գամ, քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ՝ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ ես գամ: Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որը եւ գրեց դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է: Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք եթէ մէկ առ մէկ գրուած լինէին, կարծում եմ՝ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին:

 

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ (237)

ԴԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Տէր հովուեսցէ զիս. Եւ ինձ ինչ ոչ պակասեսցէ:

Տեառն է երկիր լրիւ իւրով. Աշխարհ եւ ամենայն բնակիչք նորա:

Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ. Աստուած իմ ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից, եւ մի ծիծաղեսցին զինեւ թշնամիք իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 5, 34 – 6, 7

Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր՝ օրէնսուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատւուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին կարճ ժամանակով դուրս հանեն. ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ինչ պէտք է անէք: Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանուել էին, բաժան-բաժան եղան, ու ոչ ոք չմնաց: Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան: Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդուի. իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողել. միգուցէ աստուածամարտ էլ դառնաք»: Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց: Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել: Եւ ամէն օր տաճարում թէ տներում չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին: Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամէնօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին: Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութեանը եւ ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծոյ խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել: Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայութիւնների համար. իսկ մենք թող նուիրուենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը»: Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ աղօթք անելով՝ նրանց վրայ ձեռք դրեցին: Եւ Աստծոյ խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում խիստ մեծանում էր: Եւ քահանաներից շատերը հնազանդւում էին հաւատին:

Ալէլուիա, ալէլուիա. Գովեա Երուսաղէմ զՏէր.

Եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1,1 – 17)

Ի Հօրէն լուսոյ.

Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծոյ մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. անունը՝ Յովհաննէս: Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին: Նա էր ճշմարիտ Lոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով եւ ճշմարտութեամբ: Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում.

«Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:

 

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (239)

ԱՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Դատ արա ինձ Տէր, զի ես յամբծութեան իմում գնացի. ի Տէր յուսացայ, զի մի՛ եղէց հիւանդ:

Տէր լոյս իմ եւ կեանք իմ, ես յումմէ երկեայց. Տէր ապաւէն կենաց իմոց, ես յումմէ դողացայց:

Առ քեզ Տէր կարդացի Աստուած իմ,մի լռեր յինէն. մի՛ երբեք լռեսցես յինէն. Նմանիցեմ այնոցիկ որ իջանեն ի գուբ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 6, 8 – 7, 29

Ստեփանոսը՝ շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում: Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան: Բայց նրանք չէին կարողանում ընդդիմանալ այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա: Այնժամ յորդորեցին մի քանի հոգու, որ ասեն. «Լսեցինք նրա հայհոյական խօսքերը Մովսէսի եւ Աստծոյ դէմ»: Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան: Եւ սուտ վկաներ բերեցին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. լսեցինք նրա բերանից, որ ասում էր, թէ՝ «Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց»»: Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նայելով նրան՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման է:

Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»: Եւ նա ասաց. «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. «Դո՛ւրս ելիր քո երկրից ու քո տոհմից եւ արի այն երկիրը, որ քեզ ցոյց կտամ»: Այն ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդէացիների երկրից, բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրելով՝ պանդխտացրեց այս երկրում, որտեղ այժմ բնակւում էք: Այստեղ նրան ոչ մի ժառանգութիւն չտուեց, անգամ՝ մէկ ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր: Աստուած այսպէս խօսեց.

«Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան պիտի ծառայ դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն: Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, – ասում է Աստուած, – եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»: Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, այնուհետեւ նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին: Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիների եւ նրա ամբողջ տան վրայ: Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, ու մեր հայրերը ուտելիք չէին գտնում: Եւ Յակոբը, լսելով, որ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը: Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը, եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգու: Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքն ու մեր հայրերը:

Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում: Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին: Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն: Այդ ժամանակ ծնուեց նաեւ Մովսէսը, որը վայելուչ էր Աստծոյ առաջ եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. եւ երբ նրան ընկեցիկ արեցին, փարաւոնի դուստրը վերցրեց նրան եւ մեծացրեց որպէս իր որդեգիրը: Մովսէսը կրթուեց եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ եւ զօրաւոր էր իր խօսքերով ու գործերով: Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը: Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով, զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց՝ եգիպտացուն սպանելով: Մտածում էր, թէ իր եղբայրները կիմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան: Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել՝ ասելով. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»: Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեզ վրայ. մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Եւ այս խօսքերի վրայ Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները:

Ալէլուիա, ալէլուիա.

Գովեա Երուսաղէմ զՏէր.

եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1, 18 – 28)

Վասն Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել՝ բացի միայն Միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա յայտնեց նրան:

Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ «Դու ո՞վ ես», նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ «Ես Քրիստոսը չեմ»: Ու նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եւ նա ասաց՝ «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարէ՞ն ես»: Նա պատասխանեց՝ ո՛չ: «Իսկ ասա մեզ. դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին»: Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»: Եւ եկողները փարիսեցիների կողմից էին: Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ՝ Եղիան եւ ոչ էլ՝ մարգարէն»: Յովհաննէսը ի պատասխան ասաց նրանց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»: Այս բանը պատահեց Բեթաբրիայում՝ Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում էր:

 

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (242)

ԱԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ’ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Մատուցէք Տեառն որդիք Աստուծոյ. Մատուցէք Տեառն զորդիս խոյոց:

Բարձր առնեմ զքեզ Տէր, զի ընկալար զիս. եւ ոչ ուրախ արարեր զԹշնամիս իմ յիս:

Ի քեզ Տէր յուսացայ, մի՛ ամաչեցից յաւիտեան.

յարդարութեան քում փրկեա զիս եւ ապրեցո զիս:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 7, 30 – 8, 2

Երբ քառասուն տարի անցաւ, Սինա լեռան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը մի մորենու կրակի բոցերի մէջ: Եւ Մովսէսը, այս տեսնելով, զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. «Ես եմ քո հայրերի Աստուածը՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը զարհուրած՝ չէր համարձակւում նայել: Եւ Տէրը նրան ասաց. «Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, քանզի այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է: Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու: Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս»: Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ «Քեզ ո՞վ մեզ վրայ իշխան եւ դատաւոր կարգեց», նրան Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ: Նա դուրս հանեց նրանց՝ նշաններ ու զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ: Այս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին.

«Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք»: Այս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լեռան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար: Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան եւ Ահարոնին ասացին. «Մեզ համար աստուածներ կերտիր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսին, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց»: Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս եւ գրուածէ մարգարէների գրքում.

«Մի՞թէ անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. այլ դուք վերցրիք Մողոքի վրանը եւ Հռեմփա աստծոյ աստղը եւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչու ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը»:

Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ օրինակի, որն ինքը տեսել էր: Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից: Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծոյ առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծոյ համար մի բնակարան կառուցի: Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում, «երկինքն է իմ աթոռը, եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի: Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ, – ասում է Տէրը, – կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը»:

Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծոյ կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք: Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին: Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքը ստացաք, բայց այն չպահեցիք»:

Եւ այս ամէնը լսելով՝ ժողովականներն իրենց սրտում զայրանում էին եւ նրա վրայ ատամ կրճտացնում: Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծոյ փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծոյ աջ կողմում. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծոյ աջ կողմում»:

Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ: Եւ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին նրան. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ: Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որն աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր նրանց»: Եւ երբ այս ասաց, մեռաւ: Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը:

Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք եղաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը: Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն.

եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1, 29 – 34)

ԶՏէրն մեր Յիսուս Քրիստոս.

Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը: Սա է նա, որի մասին ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար: Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»: Յովհաննէսը վկայեց եւ ասաց.

«Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ: Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց.

«Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով»: Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա է Աստծոյ Որդին»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (245)

ԲՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Երանի ում թողութիւն եղեւ մեղաց. եւ ծածկեցան ամենայն յանցանք նորա:

Ցնծացէք արդարք ի Տէր, ուղղոց վայելէ օրհնութիւն. Խոստովան եղերուք Տեառն օրհնութեամբ, տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացէք նմա:

Օրհնեցից զՏէր յամենայն ժամ. յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 8, 3– 25

Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան:

Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը: Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց: Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում ու տեսնում էր այն նշանները, որ նա անում էր, քանզի շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին ելնում: Եւ բազում անդամալոյծներ եւ կաղեր բժշկւում էին. եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ:

Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մարդ է. փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա է Աստծոյ զօրութիւնը, որ մեծ է կոչւում»: Հիացմունքով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր: Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծոյ արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին: Ինքը Սիմոնը եւս հաւատաց եւ մկրտուելով՝ միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր:

Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, որ Սամարիայում եւս ընդունել են Աստծոյ խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք իջնելով՝ աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. քանզի մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով: Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան:

Սիմոնը, տեսնելով, որ առաքեալների ձեռք դնելով տրւում է Սուրբ Հոգին, փող տուեց ու ասաց. «Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»: Պետրոսը նրան ասաց.

«Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծոյ պարգեւները կարելի է փողով ստանալ. դու այդ բանում մաս ու բաժին չունես, որովհետեւ քո սիրտը Աստծոյ առաջ ուղիղ չէ: Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. քանզի մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքներում եմ տեսնում քեզ»: Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դուք աղաչեցէ՛ք Տիրոջը, որպէսզի այն ամէնից, ինչ ասացիք, ինձ վրայ ոչինչ չգայ»: Եւ նրանք, վկայութիւն տալով, ասացին Աստծոյ խօսքն ու վերադարձան Երուսաղէմ: Եւ սամարացիների շատ գիւղերում նրանք աւետարանում էին:

Ալէլուիա, ալէլուիա.

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1, 35 – 42)

Վասն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը: Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստծոյ»: Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից: Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»: Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր: Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից: Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է Քրիստոս): Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է Պետրոս):

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (247)

ԲԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Դատեա Տէր զայնոսիկ ոյք դատին զիս. մարտիր ընդ այնոսիկ որ մարտնչին ընդ իս:

Ասէ անօրէնն ի մեղանչել ընդ միտս իւր. թէ չիք երկիւղ Աստուծոյ առաջի աչացնորա:

Մի՛ նախանձիր ընդ չարս, եւ մի՛ ընդ այնոսիկ որ գործեն զանօրէնութիւն:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 8, 26– 40

Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ հարաւի կողմը այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է»: Նա վեր կացաւ ու գնաց: Եւ ահա, եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում: Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Մօտեցի՛ր այդ կառքին»: Եւ Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. եւ ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»: Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կարող եմ հասկանալ, եթէ որեւէ մէկն ինձ չառաջնորդի»: Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի: Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար. եւ ինչպէս անմռունչ գառը իր բուրդը խուզողի առաջ, այնպէս էլ նա իր բերանը չի բացում. իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ. եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի. քանզի նրա կեանքը երկրից վերացուած է»:

Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ ուրիշի»: Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան: Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ: Եւ ներքինին ասաց. «Ահա ջուրը, ի՞նչն է արգելում ինձ մկրտուել»: Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծոյ Որդին է»: Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին: Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան: Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ: Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում: Եւ շրջելով աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ով կացցէ ի խորանի քում. կամ ով բնակեսցէ ի լեառն սուրբ քո:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (1, 43 – 51)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից: Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»: Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»: Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: Նաթանայէլը նրան ասաց.

«Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս ի պատասխան ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»: Նաթանայէլը պատասխանեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծոյ Որդին, դու ես Իսրայէլի Թագաւորը»: Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»: Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծոյ հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս Մարդու Որդու վրայ»:

 

ԵՐԿՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (249)

ԳՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Տէր մի՛ սրտմութեամբ քով յանդիմաներ զիս. եւ մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս:

Ասացի թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի մեղայց լեզուաւ իմով:

Համբերելով համբերի Տեառն, եւ նայեցաւ առ իս.

եւ լուաւ աղօթից իմոց:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 9, 1– 31

Սօղոսը, Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով տակաւին լցուած, քահանայապետի մօտ եկաւ եւ նրանից խնդրեց նամակներ ուղարկել Դամասկոս՝ ժողովարաններին, որպէսզի եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին՝ տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի: Եւ ճանապարհին, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց: Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: Եւ նա ասաց.

«Ո՞վ ես դու, Տէ՛ր»: Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես: Ոտքի կանգնիր եւ այդ քաղաքը մտիր, ու քեզ կասուի, թէ դու ինչ պէտք է անես»: Իսկ նրան ուղեկցող մարդիկ կանգնած էին անշշունջ. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում: Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում: Նրա ձեռքից բռնած՝ մտցրին Դամասկոս: Եւ երեք օր նա այնտեղ էր, սակայն չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց:

Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛: Սա ասաց. «Այստեղ եմ, Տէ՛ր»: Եւ Տէրը նրան ասաց. «Ոտքի՛ կանգնիր ու գնա այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կփնտրես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է»: Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի: Անանիան պատասխանեց.

«Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին. եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»: Տէրը նրան ասաց. «Գնա՛ դու, քանզի նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ. քանի որ ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա որքան պիտի չարչարուի իմ անուան համար»: Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէրն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով»: Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց: Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր:

Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսին քարոզեց՝ ասելով, թէ նա է Աստծոյ Որդին: Բոլորը, ովքեր լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»: Բայց Սօղոսն աւելի էր զօրանում եւ նեղում էր այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա է Քրիստոսը: Բազում օրեր յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու: Նրանց նենգութիւնը Սօղոսին յայտնի դարձաւ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռները պահում էին, որպէսզի նրան սպանեն: Իսկ աշակերտները գիշերով վերցրին նրան եւ պարսպից ցած կախելով, վանդակի մէջ դրած՝ իջեցրին:

Երբ Սօղոսը Երուսաղէմ եկաւ, փորձում էր աշակերտներին յարել, սակայն բոլորը վախենում էին նրանից. չէին հաւատում, որ իսկապէս աշակերտ է դարձել: Բայց Բառնաբասը նրան վերցրեց ու բերեց առաքեալների մօտ եւ նրանց պատմեց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել նրա հետ եւ Դամասկոսում էլ Յիսուսի անունով համարձակօրէն քարոզել: Եւ Սօղոսը աշակերտների հետ էր եւ Երուսաղէմում շրջում էր նրանց հետ ու համարձակ քարոզում Տիրոջ անունով: Խօսում եւ վիճում էր յունախօս հրեաների հետ, որոնք խորհում էին սպանել նրան: Եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին եւ ուղարկեցին Տարսոն:

Սակայն եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր եւ ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով՝ աճում էր Սուրբ Հոգու մխիթարութեամբ:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր,Թագաւորեաց,վայելչութիւնզգեցաւ.

զգեցաւՏէրզօրութիւնընդմէջիւրածաւ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (2,1 – 11)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները: Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ինձ եւ քե՞զ ինչ, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»: Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»: Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը երկու կամ երեք մար տարողութիւն ունէր: Յիսուս նրանց ասաց. «Լցրէք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան: Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէք եւ տարէք սեղանապետին»: Եւ նրանք տարան: Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»: Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում՝ որպէս սկիզբը նշանների, եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան:

 

ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹ (252)

ԳԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Երանի որ խորհի զաղքատն եւ զտնանկն. յաւուր չարի փրկէ զնա Տէր:

Որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց. այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ Աստուած:

Դատ արա ինձ Աստուած. եւ իրաւ արա ինձ ի դատաստանի իմում:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 9, 32– 43

Եւ պատահեց, որ Պետրոսը բոլորի մէջ շրջելիս իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում: Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը, ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով, մահճի մէջ պառկած էր: Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը»: Եւ նա իսկոյն վեր կացաւ: Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան:

Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. նրա կեանքը լի էր բարի գործերով ու ողորմութիւններով, որ նա կատարում էր: Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատանը: Եւ Լիւդդան մօտ էր Յոպպէին. երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ: Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ: Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին: Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ ու զգեստներ է կարել տուել Այծեմնիկը իրենց համար: Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղօթք արեց եւ դառնալով մարմնին՝ ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց, կանգնիր»: Եւ նա բացեց աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց: Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց: Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան: Եւ ամբողջ Յոպպէում այս բանը յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը: Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ:

Ալէլուիա, ալէլուիա.

Ցնծացէք առ Աստուած, օգնական է մեր.

աղաղակեցէք առ ԱստուածՅակովբայ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (2,12 – 22)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր:

Հրեաների Զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին: Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց եւ շրջեց նրանց սեղանները: Իսկ աղաւնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր տունը վաճառատան մի՛ վերածէք»: Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո տան հանդէպ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»:

Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կտաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: Ի պատասխան Յիսուս ասաց նրանց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կվերականգնեմ»: Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երեք օրում այն վերականգնո՞ւմ ես»: Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում: Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր:

ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ (254)

Կանաչ կիրակի

ԴՁ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Աստուած, ականջօք մերովք լուաք, զոր հարքն մեր պատմեցին մեզ. Զգործսն զոր գործեցեր յաւեւրս նոցա յաւուրսն առաջինս:

Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս քո բարիս. Եւ ասացից զգործս իմ թագաւորի:

Աստուած մեր ապաւէն եւ զօրութիւն. Օգնական ի վերայ նեղութեանց որք գտին զմեզ յոյժ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 10, 1-24

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ մի հարիւրապետ Իտալական կոչուող գնդից. նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով, շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ աղօթում էր Աստծուն: Կէսօրից յետոյ, ժամը երեքի մօտ, տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծոյ հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս: Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տէ՛ր»: Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու ողորմութիւնները յիշատակուելով՝ Աստծոյ առաջ ելան: Եւ արդ, մարդիկ ուղարկիր Յոպպէ եւ կանչիր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչւում. նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է»: Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց:

Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու: Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում: Եւ մինչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչ-որ անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ: Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: Եւ նրան հասաւ մի ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»: Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, քանզի երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»: Ձայնը նրան կրկին հասաւ. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»: Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ: Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ ինչ է տեսած տեսիլքը, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել»: Եւ մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահա, ինչ-որ մարդիկ քեզ են փնտրում. ուստի վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել»: Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտրում էք, ահա ես եմ. ի՞նչի համար էք եկել»: Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչել իր տունը եւ քեզնից լսել, ինչ որ ասելու ես»: Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց: Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին: Հետեւեալ օրը մտան Կեսարիա: Եւ Կոռնելիոսը սպասում էր նրանց՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին:

Ալէլուիա, ալէլուիա. Գովեա Երուսաղէմ զՏէր.

Եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (2, 23 – 3, 12)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ երբ Յիսուս Զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատերը հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, քանզի ինքն ամէնքին ճանաչում էր եւ կարիք չկար, որ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կայ մարդու հոգու մէջ:

Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: Սա գիշերով եկաւ նրա մօտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»:Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը տեսնել»: Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. մի՞թէ կարելի է կրկին մտնել իր մօր որովայնը եւ ծնուել»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. քանզի քամին ուր ուզում է, փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»: Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում: Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, ու չէք հաւատում, հապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ:

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (257)

ԴԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ’ անճառաբար մարմնացաւ. ցաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Ծափս հարէք ամենայն հեթանոսք. աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան:

Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ. ի քաղաք Աստուծոյ մերոյ, ի լեառն սուրբ նորա:

Լուարուք զայս ամենայն ազգք. ունկնդիր լերուք ամենեքեան ոյք բնակեալ էք յաշխարհի:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 10, 25– 48

Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու ոտքերն ընկնելով՝ երկրպագում էր: Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»: Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ: Նրանց ասաց.

«Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդուն շփուել օտարազգիի հետ կամ մօտենալ նրան. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ. դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի: Բայց այժմ հարցնում եմ ձեզ. ի՞նչի համար ինձ կանչեցիք»: Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. «Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծոյ առաջ: Արդ, մարդ ուղարկիր Յոպպէ եւ կանչիր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է ոմն կաշեգործ Սիմոնի տանը՝ ծովի մօտ: Նա կգայ եւ կխօսի քեզ հետ»: Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար: Այժմ բոլորս կանգնած ենք Աստծոյ առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից»:

Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. «Ճշմարտութեամբ հասկացել եմ, որ Աստծոյ կողմից աչառութիւն չկայ, այլ բոլոր ազգերի մէջ, ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան: Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը: Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում՝ այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, քանզի Աստուած նրա հետ էր: Եւ մենք վկայում ենք այն ամէնը որ արեց նա Հրէաստանում եւ Երուսաղէմում, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով: Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ նախապէս ընտրուած էինք Աստծուց եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ: Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, որ ինքն է Աստծուց սահմանուած Դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին: Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կստանան»:

Եւ մինչ Պետրոսն այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին: Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս հոսում են Սուրբ Հոգու շնորհները. քանզի լսում էին, որ նրանք լեզուներ են խօսում եւ փառաբանում Աստծուն: Այնժամ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք նոյնպէս ընդունեցին Սուրբ Հոգին, ինչպէս եւ մենք»: Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի: Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ:

Ալէլուիա, ալէլուիա.

Գովեա Երուսաղէմ զՏէր.

եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (3,13 – 21)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ՝ նա, ով իջաւ երկնքից՝ Մարդու Որդին, որ երկնքից էր: Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ Մարդու Որդին պէտք է բարձրանայ, որպէսզի ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. քանզի Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծոյ միածին Որդու անուանը չհաւատաց: Եւ դատաստանը այսպէս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. որովհետեւ ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի չդառնան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստծով կատարուեցին»:

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (260)

ԱՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Աստուած աստուծոց Տէր խօսեցաւ. կոչեաց զերկիր յարեւելից մինչեւ ի մուտս արեւու:

Ողորմեա ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում. ըստ բազում զթութեան քում քաւեա զանօրէնութիւնս իմ:

Զի պարծի ի չարութեան հզօր զանօրէնութիւն. զօրհանապազ զանիրաւութիւն խորհեցաւ ի լեզուի իւրում:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 11, 1– 18

Առաքեալները եւ Հրէաստանի կողմերում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ ընդունել են Աստծոյ խօսքը: Բայց երբ Պետրոսը Երուսաղէմ ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները մեղադրում էին նրան ու ասում. «Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ եւ նրանց հետ կերաւ»: Եւ Պետրոսը սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. «Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի եւ յափշտակութեան մէջ մի տեսիլք տեսայ. իջնում էր մի անօթ՝ մեծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ մինչեւ ինձ մօտ:

Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: Եւ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»: Բայց ես ասացի. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, քանզի երբեք բերանս պիղծ եւ անմաքուր բան չի մտել»: Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի՛ համարիր»: Այս պատահեց երեք անգամ, եւ նորից ամէն ինչ երկինք վերացաւ: Եւ ահա, այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան եւ կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի: Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու: Ինձ հետ եկան նաեւ այս վեց եղբայրները, եւ մենք մտանք այն մարդու տունը: Եւ նա մեզ պատմեց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է.

«Յոպպէ մարդ ուղարկիր եւ Պետրոս կոչուած Սիմոնին կանչիր, որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաեւ՝ քո ամբողջ տունը»: Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր մեզ վրայ սկզբում: Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր.

«Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտուէք Սուրբ Հոգով»: Արդ, եթէ Աստուած միեւնոյն պարգեւը նրանց եւս տուել է, ինչպէս եւ մեզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել»: Այս բանը լսելով՝ լռեցին եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստուած հեթանոսներին եւս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց»:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն.

եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (3,22 – 36)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում: Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել:

Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց: Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց.

«Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից տրուած չէ այդ: Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առջեւից: Ով հարս ունի, նա է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար.

արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»:

«Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամէնքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում: Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կլինի, որ Աստուած ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծոյ խօսքերն է խօսում. քանզի Աստուած Հոգին տալիս է առանց չափի: Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը: Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կմնայ Աստծոյ բարկութիւնը»:

 

ԵՐՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (262)

ԱԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Ասաց անզգամն ի սրտի իւրում թէ ոչ գոյ Աստուած”

Աստուած, յանուան քում կեցո զիս. եւ ի

զօրութեան քում իրաւ արա ինձ:

Ունկն դիր Աստուած աղօթից իմոց. եւ մի՛ անտես առներ զխնդրուածս իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 11, 19 – 30

Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան մինչեւ Փիւնիկէ, մինչեւ Կիպրոս ու Անտիոք. նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ միայն հրեաներին: Եւ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ եւ կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին: Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր: Հաւատացեալների մի բազմութիւն դէպի Տէրը դարձաւ: Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն: Եւ Բառնաբասին ուղարկեցին մինչեւ Անտիոք: Երբ սա եկաւ ու տեսաւ Աստծոյ շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը. ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով եւ հաւատով լցուած մարդ էր. եւ Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ: Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտրելու եւ նրան գտնելով՝ բերեց Անտիոք: Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցում եւ ուսուցանում էին շատ շատերին: Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին քրիստոնեաներ անուանեցին:

Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք: Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որն էլ եղաւ Կղօդէոս կայսեր օրօք: Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող է, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին:

Ալէլուիա, ալէլուիա.

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (4,1 – 23)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը (թէեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), թողեց Հրէաստան երկիրն ու վերստին եկաւ Գալիլիա: Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար՝ մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս, ճանապարհից յոգնած, նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր:

Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): Յիսուս ի պատասխան ասաց նրան. «Եթէ գիտենայի՜ր Աստծոյ պարգեւները, եւ՝ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կտար»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, բայց դու նոյնիսկ դոյլ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն որտեղի՞ց կունենաս կենդանի ջուր: Մի՞թէ դու աւելի մեծ ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»:

Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով այս ջրից խմի, նորից կծարաւի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կլինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: Կինն ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: Յիսուս նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լաւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, որ դու մարգարէ ես: Մեր հայրերը այս լեռան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր պատշաճ է երկրպագել»: Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կգայ ժամանակ, երբ ո՛չ այս լեռան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կերկրպագեն Հօրը: Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, քանզի փրկութիւնը հրեաներից է: Բայց կգայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, որովհետեւ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում:

 

ԵՐՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (265)

ԲՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Ողորմեա ինձ Աստուած, զի կոխեաց զիս մարդ.

զօրհանապազ պատերազմունք նեղեցին զիս:

Ողորմեա ինձ Աստուած, ողորմեա ինձ. զի ի քեզ յուսացաւ անձն իմ:

Եթէ արդարեւ զարդարութիւն խօսէիք. եւ ուղիղս դատէիք, որդիք մարդկան:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 12, 1 – 24

Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց չարչարել եկեղեցուց ոմանց եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց: Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց: Բաղարջակերաց օրերն էին. երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ չորսական զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր Զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ: Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթք էր արւում առ Աստուած:

Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ պահպանում էին բանտը: Եւ ահա, Տիրոջ հրեշտակը եկաւ կանգնեց մօտը, եւ մի լոյս ծագեց այդ տեղի վրայ: Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»: Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից: Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապիր եւ հողաթափերը ոտքերդ գցիր»:

Եւ նա այդպէս արեց: Ապա նրան ասաց. «Զգեստներդ հագիր եւ արի իմ յետեւից»: Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չգիտէր, որ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, քանզի կարծում էր, թէ տեսիլք է տեսնում: Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք: Դուռն ինքն իրեն բացուեց նրանց առջեւ. ու մի փողոց մտնելով՝ անցան նրա միջով. ապա հրեշտակն իսկոյն նրանից հեռացաւ:

Երբ Պետրոսն ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողովրդի ամէն ակնկալութիւնից»: Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերը եւ աղօթք էին անում: Տան դուռը բախելիս Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում: Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով՝ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է: Նրանք ասացին նրան՝ գժուել ես: Իսկ աղախինն աւելի էր պնդում, թէ այդպէս է: Ապա նրանք ասացին. «Նրա հրեշտակն է»: Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը: Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան: Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից: Ապա ասաց. «Այս բաները պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին»: Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ: Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ինչ եղաւ:

Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտրեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց: Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ եւ մնում էր այնտեղ:

Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ: Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում: Եւ որոշուած օրը Հերովդէսը, թագաւորական զգեստ հագած, ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ: Իսկ ամբոխն աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է, եւ ոչ թէ՝ մարդ»: Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ նա, որդերի կեր դառնալով, մեռաւ:

Իսկ Աստծոյ խօսքը աճում էր եւ բազմանում:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ով կացցէ ի խորանի քում. կամ ով բնակեսցէ ի լեառն սուրբ քո:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (4, 24 – 42)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»:

Կինն ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կգայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կպատմի»: Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»: Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում է այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում, կամ՝ ի՞նչ ես խօսում նրա հետ: Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. «Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»: Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ:

Եւ նախքան նրանց գալը աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»: Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»: Աշակերտներն իրար մէջ ասում էին. «Մի՞թէ որեւէ մէկը նրան ուտելու բան է բերել»: Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ կամքը նրա, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը: Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս դեռ կայ, որ հունձը գայ. ահա, ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար: Եւ ով հնձում է, վարձ է ստանում եւ յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան: Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ այլ է սերմանողը, եւ այլ՝ հնձողը: Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշները աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»:

Եւ սամարացիների այդ քաղաքից շատերը հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն ամէնը, ինչ ես արել էի:

Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր: Ուրիշ շատերն էլ նրան հաւատացին իր խօսքի համար. եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, որ ճշմարտապէս նա է Փրկիչն աշխարհի»:

 

ԵՐՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (268)

ԲԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Փրկեա զիս ի թշնամեաց իմոց Աստուած.

յայնցանէ որ յարուցեալ են ի վերայ իմ ապրեցո զիս:

Աստուած, մերձեցուցեր եւ աւերեցեր զմեզ.

բարկացար, եւ գթասցիս ի մեզ:

Լուր Աստուած ազօթից իմոց. եւ նայեա Տէր յաղօթս իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 12, 25 – 13, 12

Բառնաբասն ու Սօղոսը, երբ իրենց պաշտօնը կատարեցին, Երուսաղէմից վերադարձան: Իրենց հետ վերցրել էին նաեւ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում: Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայէնը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը: Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես նրանց կոչել եմ»: Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին:

Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա եւ այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս: Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծոյ խօսքն էին քարոզում: Որպէս օգնական ունէին նաեւ Յովհաննէսին: Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր. սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր: Սերգէոսը, աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծոյ խօսքը: Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (քանզի այսպէս է թարգմանւում նրա անունը) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել: Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. «Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան: Չե՞ս դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց: Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կլինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»: Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդներ էր փնտրում: Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հաւատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետութեան վրայ:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, Թագաւորեաց, վայելչութիւն զգեցաւ. զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւր ածաւ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (4,43 – 54)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. քանի որ Յիսուս ինքն էր վկայել, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի: Սակայն երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիներն ընդունեցին նրան, որովհետեւ իրենք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին:

Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնեայ կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում: Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից եկել է Գալիլիա, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի եւ բժշկի իր որդուն, քանի որ նա մահամերձ է: Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ ու զարմանալի գործեր չէք տեսնում, չէք հաւատում»: Պաշտօնեան ասաց նրան.

«Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ որդիս չի մահացել»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»: Եւ մարդը հաւատաց Յիսուսի խօսքին ու գնաց: Եւ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, որ նրա տղան կենդանի է: Նա հարցրեց նրանց, թէ որ ժամին ապաքինուեց: Նրան ասացին.

«Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին, ջերմը նրան թողեց»: Հայրն իմացաւ, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց. «Քո որդին կենդանի է»: Եւ հաւատացին ինքը եւ իր ողջ ընտանիքը: Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ:

 

ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱԹ (270)

ԳՁ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր անձն իմ. զի ի նմանէ է ինձփրկութիւն:

Աստուած Աստուած իմ, ես առ քեզ առաւօտ առնեմ. ծարաւեաց առ քեզ Հոգի իմ, քանիպատիկ եւս եւ մարմին իմ:

Լուր Աստուած աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ. յերկիւղէ թղնամւոյն փրկեազանձն իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 13, 13 – 43

Պափոսից խարիսխ վերցնելով՝ Պօղոսը եւ իր հետ եղողները եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը: Յովհաննէսը, նրանցից բաժանուելով, Երուսաղէմ վերադարձաւ, իսկ նրանք, առաջ գնալով, Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին: Եւ օրէնքի ու մարգարէների ընթերցումից յետոյ ժողովարանի պետերը նրանց մօտ մէկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթէ մխիթարութեան խօսքեր ունէք ժողովրդի համար, ասացէ՛ք»:

Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց.

«Ո՛վ իսրայէլացիներ եւ դուք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում պանդխտութեան ժամանակ ժողովրդին բարձրացրեց ու հզօր բազուկով նրանց հանեց այնտեղից: Եւ շուրջ քառասուն տարի անապատում կերակրեց նրանց: Եւ Քանանի երկրում եօթ ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց: Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն: Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի: Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին էլ վկայելով՝ ասաց. «Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ մի մարդ իմ սրտով, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը»: Աստուած, ըստ իր խոստման, նրա սերնդից Փրկիչ յարուցեց Իսրայէլի համար՝ Յիսուսին: Նրա գալստից առաջ նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել: Եւ երբ Յովհաննէսն իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. «Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ»: Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձեզ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին: Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան: Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են: Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. «Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ»:

Եւ որ նրան յարութիւն տուեց մեռելներից ու այլեւս ապականութեան չի դառնալու, այդ մասին այսպէս է ասում. «Ձեզ պիտի տամ Դաւթին խոստացուած հաւատարիմ սրբութիւնները»:

Ուստի եւ մի ուրիշ տեղում ասում է. «Քո Սրբին ապականութիւն տեսնել չես տայ»:

Սակայն Դաւիթն իր սերնդի ժամանակ ծառայեց եւ Աստծոյ կամքով վախճանուեց ու աւելացաւ իր հայրերի վրայ, եւ նրա մարմինը ապականութիւն տեսաւ: Սակայն Յիսուս, որին Աստուած յարութիւն տուեց, ապականութիւն չտեսաւ: Եղբայրնե՛ր, թող ձեզ յայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողութիւն աւետարանւում. եւ այն ամէնից, որոնցից չկարողացաք Մովսէսի օրէնքով արդարանալ, նրանով կարդարանայ, ով որ հաւատում է: Զգո՛յշ եղեք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում.

«Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք. ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու, այն պիսի մի գործ, որին չպիտի հաւատաք, եթէ մէկը ձեզ պատմի այն»»:

Եւ երբ Բառնաբասն ու Պօղոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ միւս շաբաթ էլ նոյն բաներն ասեն իրենց: Եւ երբ ժողովուրդը ցրուեց, հրեաներից ու հրէութեան դարձած աստուածապաշտներից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի յետեւից, որոնք խօսում էին նրանց հետ ու համոզում, որ շարունակեն մնալ Աստծոյ շնորհի մէջ:

Ալէլուիա, ալէլուիա.

Ցնծացէք առ Աստուած, օգնական է մեր.

աղաղակեցէք առ ԱստուածՅակովբայ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (5, 1 – 18)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ Երուսաղէմում Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահ, որտեղ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն: Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով:

Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր: Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»: Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: Եւ մարդն առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ շրջում էր. եւ այդ օրը շաբաթ էր: Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է, եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»: Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»: Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ով է նա, որովհետեւ ամբոխի պատճառով Յիսուս հեռացել էր այդտեղից: Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում եւ ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար. այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուսն էր, որ ինձ բժշկեց:

Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները: Սակայն ի պատասխան ասաց նրանց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես էլ եմ գործում»: Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար դասում:

 

ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ (273)

ԳԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. Եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Աղաղակեցէք առ Աստուած ամենայն երկիր. Սաղմոս ասացէք անուան նորա, եւ տուք զփառս օրհնութեան նորա:

Աստուած ողորմեա մեզ եւ օրհնեա զմեզ. Երեւեցո զերեսս քո ի մեզ եւ ողորմեա մեզ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 13, 44 – 14, 6

Եւ երբ յաջորդ շաբաթ օրը եկաւ, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեց Աստծոյ խօսքը լսելու: Երբ հրեաներն այդ բազմութիւնը տեսան, նախանձով լցուեցին եւ Պօղոսի ասածներին ընդդիմանալով՝ հայհոյում էին: Իսկ Պօղոսն ու Բառնաբասը համարձակօրէն ասում էին. «Նախ ձեզ պէտք է Աստծոյ խօսքը խօսէինք. բայց քանի որ դուք այն մերժում էք եւ ձեզ արժանի չէք համարում յաւիտենական կեանքի, ահա մենք դառնում ենք դէպի հեթանոսները. քանզի Տէրը մեզ այսպէս պատուիրեց. «Քեզ դրեցի որպէս հեթանոսների լոյս, որպէսզի դու փրկութեան միջոց լինես մինչեւ երկրի ծագերը»»:

Այս բանը լսելով՝ հեթանոսներն ուրախացան եւ փառաւորում էին Տիրոջ խօսքը. եւ ովքեր սահմանուած էին յաւիտենական կեանքի համար, հաւատացին: Եւ Աստծոյ խօսքն ամբողջ գաւառում տարածւում էր: Բայց հրեաները գրգռեցին աստուածապաշտ ու երեւելի կանանց եւ քաղաքի գլխաւորներին եւ Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք յարուցելով՝ իրենց սահմաններից դուրս հանեցին նրանց: Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրայ թափ տալով, եկան Իկոնիոն: Եւ աշակերտները լցուեցին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգով:

Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների մի մեծ բազմութիւն հաւատի եկաւ: Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ: Նրանք երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին՝ թոյլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ եւ զարմանալի գործեր լինեն: Եւ քաղաքի բազմութեան մէջ պառակտում առաջացաւ. ոմանք հրեաների կողմն էին եւ ոմանք՝ առաքեալների: Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանաւորներով նրանց անարգելու եւ քարկոծելու դիմեցին, նրանց լուր տրուեց, եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքներն ու շրջակայ գաւառը եւ այնտեղ էին աւետարանում:

Ալէլուիա, ալէլուիա. Գովեա Երուսաղէմ զՏէր.

Եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (5, 19 – 30)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթէ չտեսնի, թէ Հայրը ինչ է անում. որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը եւ նրա նման Որդին է գործում, քանի որ Հայրը սիրում է Որդուն եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կտայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կզարմանաք. որովհետեւ ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է, ում կամենայ: Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը: Ով չի պատւում Որդուն, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խօսքը լսում է եւ հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծոյ Որդու ձայնը, եւ նրանք, որ կլսեն, կապրեն, որովհետեւ ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ: Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ Մարդու Որդի է. դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, քանզի կգայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար: Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպէս լսում եմ Հօրից, դատում եմ, եւ իմ դատաստանն արդար է, քանզի ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»:

 

ՉՈՐՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (275)

ԳՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թշնամիք նորա. փախիցեն ատելիք նորա յերեսաց նորա:

Կեցո զիս Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ.

ընկլայ ես ի խորա անդնդոց, ուր ոչ գոյ ինձ հանգիստ:

Աստուած, յօգնել ինձ նայեա. եւ Տէր յընկերել ինձ փութա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 14, 7 – 17

Եւ Լիւստրայում մի մարդ կար նստած՝ ոտքից տկար, ի ծնէ կաղ, որ երբեք չէր քայլել: Սա լսեց Պօղոսի խօսքերը, որը, նրան նայելով ու տեսնելով, որ փրկութեան հաւատ ունի, բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»: Եւ նա վեր ցատկեց ու վազվզում էր: Եւ ժողովրդի բազմութիւնը, տեսնելով այն, ինչ Պօղոսն արեց, իր ձայնը բարձրացրեց եւ լիկայոներէն ասաց. «Մարդկանց կերպարանքով աստուածներ իջան մեզ մօտ»: Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պօղոսին՝ Հերմէս, քանի որ նա էր խօսքն առաջնորդողը: Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր եւ պսակներ հասցնելով դռան մօտ, կամենում էր զոհ մատուցել բազմութեան հետ միասին: Իսկ Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին. աղաղակում էին եւ ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ աւետարանում ենք, որպէսզի այդպիսի ունայնութիւններից դառնաք դէպի կենդանի Աստուածը, ով ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը եւ ամէն ինչ, որ նրանց մէջ կայ: Նա անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով: Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ»: Եւ այս ասելով՝ հազիւ հանդարտեցրին ժողովրդի բազմութիւնը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ իւրաքանչիւրը գնայ իր տեղը:

Ալէլուիա, ալէլուիա.

Գովեա Երուսաղէմ զՏէր.

եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (5, 31 – 47)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ: Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին: Դուք Յովհաննէսի մօտ մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը: Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք: Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով: Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ: Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել: Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում: Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, քանզի կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք: Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք: Ես մարդկանցից փառք չեմ առնում: Բայց գիտեմ ձեզ, որ Աստծոյ հանդէպ սէր չունէք ձեր մէջ: Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում: Եթէ մէկ ուրիշը գայ իր անունով, կընդունէք նրան: Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, եթէ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս: Մի՛ կարծէք, թէ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ իբրեւ ամբաստանող կկանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել. որովհետեւ եթէ հաւատայիք Մովսէսին, կհաւատայիք եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել. իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս կհաւատաք»:

 

ՉՈՐՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (277)

ԴԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ’ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Ի քեզ Տէր յուսացայ, մի ամաչեցիցյաւիտեան.

յարդարութեան քում փրկեա զիս եւ ապրեցո զիս:

Աստուած զիրաւունս քո արքայի տուր. եւ զարդարութիւն ս քո որդւոյԹագաւորի:

Իբրեւ զի բարի է Իսրայէլի Աստուած, եւ ոյք ուղիղ են սրտիւք:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 14, 18 – 27

Եւ մինչ նրանք շրջում էին եւ ուսուցանում, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք, Պօղոսի եւ Բառնաբասի հետ համարձակութեամբ վիճելով, խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից: Եւ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամէն ինչ ստում են»: Եւ Պօղոսին քարկոծելով՝ քարշ տուեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում: Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, նա վեր կացաւ ու քաղաք մտաւ եւ յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ ելաւ գնաց Դերբէ:

Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին աշակերտ դարձնելուց յետոյ վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք՝ ամրացնելով աշակերտածների սրտերը եւ յորդորելով, որ հաստատ մնան հաւատի մէջ: Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ կրելով է, որ պէտք է մտնենք Աստծոյ արքայութիւնը»: Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին: Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա: Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա: Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծոյ շնորհներին այն գործի համար, որ կատարեցին: Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ Աստուած նրանց հետ ինչեր արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ բացեց հաւատի դուռը: Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն.

եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 1 – 14)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ: Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ: Եւ մօտ էր Զատիկը՝ հրեաների տօնը:

Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց ու տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ նրանք ուտեն»: Այս ասում էր նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ է անելու: Փիլիպպոսը նրան պատասխանեց.

«Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»: Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. «Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանը ի՞նչ է այսչափ մարդկանց համար»: Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին: Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ՝ ձկներից, որչափ որ կամեցան: Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»: Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից: Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ Մարգարէն, որ գալու աշխարհ էր»:

 

ՉՈՐՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (279)

ԱՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Ընդէր մերժեցեր Աստուած ի սպառ. բարկացաւ սրտմութիւն քո ի վերայ խաշին արօտի քոյ:

Խոստովան եղիցուք առ քեզ Աստուած.

խոստովան եղիցուք եւ կարդասցուք զանուն սուրբ քո:

Յայտնի է ի Հրէաստանի Աստուած. եւ յԻսրայէլ մեծ է անուն նորա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 15, 1 – 12

Հրէաստանից իջել էին ոմանք Անտիոք եւ եղբայրներին ուսուցանում էին. «Մովսէսի օրէնքի համաձայն եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել»: Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն ու վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղէմ բարձրանան՝ առաքեալների եւ երէցների մօտ: Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին:

Եւ երբ Երուսաղէմ հասան, ընդունուեցին եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից. պատմեցին, թէ Աստուած ինչեր արեց իրենց միջոցով: Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը»:

Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին՝ այս բանը քննութեան առնելու: Եւ շատ վէճ լինելուց յետոյ Պետրոսը ոտքի ելաւ ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսներն իմ բերանով աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան: Եւ սրտագէտն Աստուած վկայեց նրանց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ: Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը: Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք չկարողացանք տանել: Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կփրկուենք, ինչպէս եւ նրանք»:

Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմութիւնը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքա՜ն նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ:

Ալէլուիա, ալէլուիա.

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 15 – 21)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են եւ իրեն բռնեն տանեն ու թագաւոր դարձնեն, կրկին միայնակ դէպի լեռը գնաց:

Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը՝ դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. եւ ծովը ուժգին հողմից փոթորկւում էր: Երբ շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարէզ թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ մօտեցել էր նաւակին, սաստիկ վախեցան: Եւ նա ասաց նրանց. «Ես եմ. մի՛ վախեցէք»: Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:

 

ՉՈՐՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (281)

ԱԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ’ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի. ձայնիւ իմով առ Աստուած, եւ նայեցաւ առ իս:

Նայեցարուք ժողովուրդք յօրէնս իմ. խոնարհեցուցէք զունկն ձեր ի բանս բերանոյ իմոյ:

Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո. պղծեցին զտաճար սուրբ քո:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 15, 13 – 35

Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, խօսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ. Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած կանխաւ հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար: Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է. «Սրանից յետոյ կվերադառնամ եւ կշինեմ Դաւթի փլուած տունը եւ նրա աւերակները վերստին կշինեմ ու կվերականգնեմ այն, որպէսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպէս եւ բոլոր հեթանոսները, որոնց վրայ դրուած է իմ անունը», – ասում է Տէրը, ով անում է այս ամէնը. ի յաւիտենից յայտնի են Տիրոջն իր բոլոր գործերը: Ուստի եւ ես իրաւացի եմ համարում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, այլ՝ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից ու պոռնկութիւնից, խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից. քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի եւ նա ամէն շաբաթ օր ժողովարանում ընթերցւում է»:

Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին՝ ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճոյ թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին, եւ Շիղային, որոնք գլխաւորներն էին: Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. «Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում՝ եղբայրներիդ, որ հեթանոսների միջից էք, ողջոյն են յղում: Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով ու խախտել ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել, ուստի հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ձեզ մօտ ուղարկել ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին՝ Բառնաբասի ու Պօղոսի հետ. մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար: Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն. քանզի հաճոյ թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի մեծ բեռ չդնել ձեզ վրայ՝ բացի այս կարեւորներից. այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կանէք: Ո՛ղջ եղէք»:

Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ տուեցին նամակը: Եւ նրանք ընթերցելով՝ ուրախացան այդ մխիթարութեան համար: Յուդան եւ Շիղան, քանի որ իրենք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց: Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ: Սակայն Շիղային հաճոյ թուաց մնալ այնտեղ: Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծոյ խօսքը:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ով կացցէ ի խորանի քում. կամ ով բնակեսցէ ի լեառն սուրբ քո:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 22 – 38)

Առ Տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Յաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ՝ բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել: Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել: Արդ, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ, եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին ու եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտրելու: Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան.

«Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ՝ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը Մարդու Որդին կտայ ձեզ, քանզի նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծոյ գործերը գործենք»: Յիսուս ի պատասխան ասաց նրանց. «Աստծոյ ուզած գործը այս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կգործես: Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս եւ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: Բայց ես ձեզ ասել եմ, որ ինձ տեսաք եւ չէք հաւատում: Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մօտ, եւ ով ինձ մօտ գայ, դուրս չեմ հանի. որովհետեւ ես երկնքից իջայ՝ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ առաքեց:

 

ՉՈՐՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (284)

ԲՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Որ հովուեսդ Իսրայէլի նայեաց. որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու:

Ցնծացէք առ Աստուած, օգնական է մեր.

Աղաղակեցէք առ Աստուած Յակովբայ:

Աստուած եկաց ի ժողովս աստուածոց. եւ ի միջի նոցա դատէր զնոսա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 15, 36 – 16, 5

Իսկ մի քանի օր անց Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»: Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ իր հետ տանել, սակայն Պօղոսը չէր կամենում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մարդուն իրենց հետ տանեն: Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնպէս որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նաւարկեց դէպի Կիպրոս: Իսկ Պօղոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծոյ շնորհին. եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում՝ հաստատելով եկեղեցիները:

Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա: Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար՝ հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից: Պօղոսը կամեցաւ նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան՝ այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, որ նրա հայրը հեթանոս է: Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները: Այսպէս, եկեղեցիներն ամրապնդւում էին հաւատի մէջ, եւ օրէցօր նրանց թիւն աճում էր:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, Թագաւորեաց, վայելչութիւն զգեցաւ.

զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւրածաւ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (6, 39 – 72)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն տամ նրանց: Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն տամ»:

Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ես եմ երկնքից իջած հացը: Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Հապա ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջացէք իրար մէջ. ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն կտամ: Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ բոլորը Աստծուց ուսանած կլինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել Հօրը: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: Ես եմ կենաց հացը: Ձեր հայրերը անապատում կերան մանանան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպէսզի ով սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. եթէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի. եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»:

Հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չուտէք Մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն պիտի տամ, քանզի իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կբնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով: Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կապրի յաւիտեան»: Նա այս բաներն ասաց Կափառնայումի ժողովարանում ուսուցանելիս: Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, ասաց նրանց. «Այդ ձեզ գայթակղո՞ւմ է. իսկ արդ, եթէ տեսնէք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր…»:

«Հոգին է կենդանարար. մարմինը ոչնչով չի օգնում: Այն խօսքը, որ ձեզ ասացի, հոգի է ու կեանք: Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ իմ Հօրից այդ տրուած չէ նրան»:

Դրա վրայ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թէ դուք էլ էք ուզում գնալ»: Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին»: Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ. եւ ձեզնից մէկը սատանայ է»: Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու իրեն. եւ տասներկուսից մէկն էր:

 

ՉՈՐՐՈՐԴ ՇԱԲԱԹ (287)

ԲԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Աստուած ո քեզ նմանիցէ. մի՛ լռեր եւ մի դադարերԱստուած:

Որպէս սիրելի են յարկք քո, Տէր զօրութեանց. ցանկայ եւ փափագէ անձն իմ ի գաւիթս քո:

Հաճեցար Տէր ընդ երկիր քո. եւ դարձուցեր զգերութիւն Յակովբայ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 16, 6 – 40

Շրջեցին Փռիւգիայում եւ Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգու կողմից արգելուելով, որ Ասիայի նահանգում խօսքը չքարոզեն: Բայց երբ Միւսիայի մօտերքը եկան, փորձում էին Բիւթանիա գնալ, սակայն Յիսուսի Հոգին նրանց թոյլ չտուեց: Ուստի, Միւսիայի միջով անցնելով, Տրովադա իջան: Գիշերը Պօղոսին տեսիլք երեւաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Մակեդոնիա անցիր եւ օգնիր մեզ»: Եւ երբ նա այդ տեսիլքը տեսաւ, իսկոյն կամեցանք առաջ գնալ դէպի Մակեդոնիա՝ եզրակացնելով, որ Տէրը մեզ հրաւիրեց նրանց աւետարանելու:

Տրովադայից դուրս գալով՝ ուղիղ գնացինք դէպի Սամոթրակէ եւ յաջորդ օրը՝ Նոր քաղաք, այնտեղից էլ՝ Փիլիպպէ, որը Մակեդոնիայի առաջին գաւառի կողովնիա քաղաքն էր: Այնտեղ քաղաքում մի քանի օր մնացինք: Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դէպի գետափ, ուր հրեաները սովոր էին աղօթք անել: Եւ նստած խօսում էինք հաւաքուած կանանց հետ: Եւ Լիդիա անունով աստուածավախ մի կին, որ Թիւատիր քաղաքից էր եւ ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. եւ նրա սիրտը Տէրն ինքն էր բացել՝ անսալու Պօղոսի խօսքերին: Եւ երբ մկրտուեցին ինքը եւ իր տունը, նա աղաչեց եւ ասաց.

«Եթէ ինձ Տիրոջ հաւատացող էք համարում, իմ տունը մտէք եւ օթեւանեցէք»: Եւ ստիպելով՝ մեզ տարաւ:

Եւ մինչ աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տէրերին մեծ օգուտ էր տալիս: Նա, Պօղոսի եւ մեր յետեւից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրեալն Աստծոյ ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհները»: Եւ շատ օրեր այդպէս էր անում: Պօղոսը զայրանալով յետ դարձաւ եւ չար ոգուն ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ նրա միջից դուրս ելնես»: Եւ նոյն ժամին չար ոգին ելաւ: Երբ նրա տէրերը տեսան, որ իրենց շահի աղբիւրը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային բռնելով՝ քաշեցին դէպի հրապարակը՝ իշխանաւորների առաջ, եւ նրանց բերելով զօրագլուխների մօտ՝ ասացին.

«Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են եւ մեզ քարոզում են օրէնքներ, որ օրինաւոր չէ մեզ համար ո՛չ ընդունել եւ ո՛չ էլ գործադրել, քանի որ մենք հռոմէացիներ ենք»: Եւ ամբոխը թափուեց նրանց վրայ. զօրագլուխները պատռեցին նրանց զգեստները եւ հրամայեցին նրանց գանահարել: Եւ նրանց շատ վէրքեր հասցնելուց յետոյ բանտարկեցին ու բանտապետին պատուիրեցին, որ նրանց զգուշութեամբ պահի: Սա, այսպիսի հրաման ստանալով, նրանց նետեց ներսի բանտը եւ ոտքները կոճղի մէջ ամրացրեց:

Եւ գիշերուայ կէսին Պօղոսն ու Շիղան աղօթում էին եւ օրհնում Աստծուն: Կալանաւորներն ունկնդրում էին նրանց: Եւ յանկարծակի մեծ ցնցում եղաւ, այնպէս որ բանտի հիմքերը շարժուեցին, եւ իսկոյն բոլոր դռները բացուեցին, ու բոլորի կապանքները քանդուեցին: Երբ բանտապետն արթնացաւ եւ բանտի դռները բացուած տեսաւ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թէ բանտարկեալները փախել են: Բայց Պօղոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»: Նա լոյս խնդրեց ու ներս խուժեց. եւ զարհուրած ընկաւ Պօղոսի եւ Շիղայի առաջ. եւ նրանց դուրս բերելով՝ ասաց.

«Տիա՛րք իմ, ես ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ»: Եւ նրանք ասացին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կփրկուեք դու եւ քո ամբողջ տունը»: Եւ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խօսքը: Եւ գիշերուայ նոյն ժամին տարաւ նրանց, լուաց վէրքերը, եւ ինքն ու բոլոր իւրայիններն անմիջապէս մկրտուեցին: Եւ նրանց բերելով իր տունը՝ նրանց առաջ սեղան դրեց. եւ իր ամբողջ տնով ուրախացաւ Աստծուն հաւատացած լինելու համար: Երբ առաւօտ եղաւ, զօրագլուխները պատուիրակ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»: Եւ բանտապետը Պօղոսին տեղեկացրեց այս խօսքերը. «Զօրագլուխները մարդ են ուղարկել, որ դուք ազատ արձակուէք: Արդ, դո՛ւրս եկէք ու գնացէ՛ք խաղաղութեամբ»: Իսկ Պօղոսն ասաց նրանց. «Հրապարակաւ գանահարեցին մեզ՝ հռոմէացի անմեղ մարդկանց, եւ բանտ դրեցին ու հիմա գաղտնաբա՞ր են մեզ դուրս հանում. ո՛չ, այդպէս չի լինի. այլ հէնց իրենք թող գան եւ դուրս հանեն մեզ»: Եւ պատուիրակներն այս խօսքերը տեղեկացրին զօրագլուխներին, որոնք երբ լսեցին, թէ նրանք հռոմէացիներ են, զարհուրեցին ու եկան աղաչեցին նրանց: Եւ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ իրենց քաղաքից հեռանան: Եւ նրանք, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մօտ եւ եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին:

Ալէլուիա, ալէլուիա.

Ցնծացէք առ Աստուած, օգնական է մեր.

աղաղակեցէք առ ԱստուածՅակովբայ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (7, 1 – 13)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդներն ուզում էին սպանել նրան:

Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր: Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան: Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են: Դուք գնացէք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»: Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ՝ Գալիլիայում: Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ՝ յայտնապէս, այլ թաքուն:

Իսկ հրեաները նրան փնտրում էին այդ տօնի ժամանակ ու ասում էին՝ ո՞ւր է նա: Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներն ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է: Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՅԻՆԱՆՑ (290)

ԳՁ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Խոնարհեցո Տէր զունկն քո եւ լուր ինձ. Զի աղքատ եւ տնանկ եմ ես:

Հիմունք նորա ի լեառն սուրբ նորա. Սիրէ Տէր զդրունս Սիովնի առաւել քան զամենայն յարկսն Յակովբայ:

Տէր Աստուած փրկութեան իմոյ. Ի տուէ կարդացի եւ գիշերի առաջի քո:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 17, 1-15

Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար: Եւ, ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից: Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, որ Քրիստոս պէտք է չարչարուէր ու մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»: Եւ նրանցից ոմանք համոզուեցին եւ յարեցին Պօղոսին ու Շիղային: Բացի դրանցից՝ կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ ոչ սակաւաթիւ երեւելի կանայք: Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը խռովեցրին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել: Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուեցին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը խռովեցրին, այստեղ էլ են հասել, եւ Յասոնն ընդունել է նրանց. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. ոմն Յիսուսի մասին ասում են, թէ նա թագաւոր է»: Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս ամէնը լսում էին: Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց:

Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան Թեսաղոնիկէում եղածները: Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. շարունակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ ամէնն իրօ՞ք այդպէս է: Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ ոչ քիչ թուով երեւելի յոյն կանայք եւ տղամարդիկ: Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծոյ խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը խռովեցնելու եւ գրգռելու: Այնժամ եղբայրներն իսկոյն ուղարկեցին Պօղոսին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ: Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ գան նրա մօտ, իրենք վերադարձան:

Ալէլուիա, ալէլուիա. Գովեա Երուսաղէմ զՏէր.

Եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (7, 14 – 23)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, եթէ բնաւ չի սովորել»: Յիսուս նրանց պատասխան տուեց եւ ասաց.

«Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: Մի՞թէ օրէնքը ձեզ Մովսէսը չտուեց, բայց ձեզնից ոչ ոք օրէնքը չի կատարում: Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ. ո՞վ է ուզում քեզ սպանել»: Ի պատասխան Յիսուս նրանց ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի օրէնքը չխախտուի, ինձ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի: Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղիղ դատաստան արէք»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (292)

ԳԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ’ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Զողորմութիւն քո Տէր յաւիտեան օրհնեցից. ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո բերանով իմով:

Տէր ապաւէն եղեր մեր յազգէ մինչեւ յազգ. մինչեւ լերինք հաստատեալէին, մինչչեւ ստեղծեալ զերկիր եւ զամենայն տիեզերս:

Որ բնակելան է յօգնութիւն բարձրելոյն. ընդ Հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 17, 16 – 34

Եւ մինչ Պօղոսն Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ: Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ՝ ամէն օր նրանց, ում որ հանդիպում էր: Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք ծաղրելով վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»: Իսկ ուրիշներն էլ թէ՝ «Երեւում է, ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանզի նա Յիսուսին եւ յարութիւնն էր աւետարանում: Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ինչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես: Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ ինչ են դրանք» (քանզի բոլոր աթէնացիները, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն՝ ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք):

Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթէնացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում որ դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ: Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա է Տէրը երկնքի եւ երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր: Նա է ամէն բանի տալիս կեանք եւ շունչ եւ ամէն ինչ: Նա մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, որ փնտրեն Աստծուն եւ խարխափելով թերեւս գտնեն նրան, թէեւ նա իւրաքանչիւրիցս հեռու չէ. քանզի նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր հռետորներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք: Արդ, քանի որ Աստծոյ զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած: Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտեսելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն Մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամէնքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»:

Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրում էին. ոմանք էլ՝ ասում. «Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին»: Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց: Իսկ մի քանի հոգի, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էին նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ՝ ուրիշներ:

Ալէլուիա, ալէլուիա.

Գովեա Երուսաղէմ զՏէր.

եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (7, 24 – 36)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղիղ դատաստան արէք»:

Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Մի՞թէ սրան չէ, որ ուզում էին սպանել: Իսկ ահաւասիկ, բացայայտօրէն խօսում է, եւ նրան բան չեն ասում. գուցէ, արդարեւ, իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա է Քրիստոսը: Բայց մենք նրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»: Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք: Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա ուղարկեց ինձ»: Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, քանզի դեռեւս չէր հասել նրա ժամանակը:

Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, մի՞թէ աւելի մեծ նշաններ պիտի անի, քան սա է անում»:

Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան: Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց: Ինձ կփնտրէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: Հրեայ առաջնորդներն իրար ասում էին.

«Իսկ նա ո՞ւր պիտի գնայ, որ մենք նրան չգտնենք. մի՞թէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների մօտ պիտի գնայ եւ հեթանոսներին պիտի ուսուցանի: Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց. «Կփնտրէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (295)

ԴՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Բարի է խոստովան լինել Տեառն. սաղմոս ասել անուան քում, բարձրեալ:

Տէր Թագաւորեաց վայելչութիւն զգեցաւ. զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւր ածաւ:

Աստուած վրէժխնդիր. Տէր Աստուած վրէժխնդիր յայտնեցար:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 18, 1 – 11

Սրանից յետոյ Պօղոսը, Աթէնքից մեկնելով, եկաւ Կորնթոս. եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները պէտք է հեռանային Հռոմից: Եւ գնաց միացաւ նրանց: Եւ քանի որ նրանց արհեստակից էր, մնաց նրանց մօտ եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործ էին: Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին: Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը: Եւ երբ նրանք ընդդիմացան եւ հայհոյեցին, զգեստները թափ տուեց ու ասաց. «Ձեր արիւնը՝ ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից յետոյ հեթանոսների մօտ եմ գնում»: Եւ այնտեղից գնալով՝ մտաւ մէկի տունը, որի անունը Տիտոս Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որի տունը կից էր ժողովարանին: Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջը իր ամբողջ տնով: Նաեւ կորնթացիներից շատերը, նրան լսելով, հաւատացին եւ մկրտուեցին: Եւ Տէրը գիշերը տեսիլքով ասաց Պօղոսին. «Մի՛ վախեցիր, այլ խօսի՛ր եւ մի՛ լռիր, որովհետեւ ես քեզ հետ եմ. եւ ոչ ոք չպիտի ելնի քո դէմ քեզ չարչարելու համար, քանզի այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»: Եւ նա այնտեղ մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ ուսուցանելով նրանց Աստծոյ խօսքը:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն.

եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (7,37–8,11)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: Ով ինձ հաւատում է – ինչպէս Գիրքն է ասում – նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանզի Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր:

Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին. «Սա է ճշմարիտ մարգարէն». ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը». ոմանք էլ ասում էին.«Մի՞թէ Քրիստոս Գալիլիայից է գալու. չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր»: Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց:

Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»: Փարիսեցիներն ասացին. «Մի՞թէ դուք էլ էք մոլորուել: Մի՞թէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատաց նրան՝ բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. «Մի՞թէ մեր օրէնքը դատապարտում է մարդուն, եթէ նախ նրանից լսած կամ իմացած չլինի, թէ ինչ է նա գործել»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թէ դու էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:

Ապա ամէն ոք իր տունը գնաց: Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը: Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց: Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կնոջ եւ նրան մէջտեղում կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին. «Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, իսկ օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, այդ մասին ի՞նչ կասես»: Նրանք այս ասում էին նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի նրա վրայ»: Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր: Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը: Եւ Յիսուս միայն մնաց եւ կինը՝ կանգնած նրա առաջ: Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եւ նա ասաց. «Ո՛չ, Տէ՛ր»: Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (297)

ԴՁ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Եկայք ցնծասցուք ի Տէր. աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր:

Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր:

Տէր Թագաւորեաց ցնծասցէ երկիր. ուրախ եղիցին կղզիք բազումք:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 18, 12 – 28

Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները միաբանուելով՝ Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին: Նրանք ասում էին. «Սա խաբում է մարդկանց, որ օրէնքին հակառակ պաշտեն Աստծուն»: Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալ իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»: Եւ նրանց ատեանից դուրս արեց: Եւ բոլոր յոյները, ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով, ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը դրանից բնաւ չէր անհանգստանում:

Իսկ Պօղոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տուեց եւ նաւարկեց դէպի Ասորիք: Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը: Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել: Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը, ժողովարան մտնելով, խօսքն ուղղեց հրեաներին: Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծոյ կամքով նորից կգամ ձեզ մօտ»: Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր՝ Երուսաղէմ, եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք: Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին:

Ապողոս անունով մի հրեայ՝ ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ Գրքերին: Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին: Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը: Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել: Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշգրիտ կերպով բացատրեցին նրան Աստծոյ ճանապարհը: Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն: Երբ նա հասաւ այնտեղ, Աստծոյ շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, որ Յիսուսն է Քրիստոսը:

Ալէլուիա, ալէլուիա.

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (8, 12 – 20)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց.

«Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում: Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում: Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց: Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, որ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է: Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»: Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Յիսուս ի պատասխան ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ ճանաչէիք»:

Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ (299)

ԱՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. զի սքանչելիս արար:

Տէր Թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քրովբէս. սասանեցաւ երկիր:

Աղաղակեցէք առ Տէր ամենայն երկիր. ծառայեցէք Տեառն ուրախութեամբ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 19, 1 – 20

Եւ մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. «Երբ որ հաւատացիք, ընդունեցի՞ք Սուրբ Հոգին»: Նրանք ասացին.

«Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»: Եւ նա ասաց.

«Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»: Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»: Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ ով գալու է իրենից յետոյ, նրան թող

հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»: Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով: Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում: Նրանք շուրջ տասներկու հոգի էին:

Եւ Պօղոսը, ժողովարան մտնելով, երեք ամիս համարձակ խօսում էր, քարոզում եւ Աստծոյ արքայութեան մասին համոզում նրանց: Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց, աշակերտներին զատեց եւ ամէն օր խօսում էր Տիւրան անունով մի մարդու դպրանոցում: Այս տեւեց երկու տարի, այնպէս որ ասիացի, հրեայ եւ հեթանոս բոլոր բնակիչները լսեցին Տիրոջ խօսքը:

Աստուած ոչ քիչ զօրաւոր գործեր էր անում Պօղոսի միջոցով. մինչեւ իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիւանդների մօտ, եւ ախտերը հեռանում էին նրանցից. եւ չար ոգիները դուրս էին գալիս: Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդուեցնողներ էին, յանդգնեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. «Երդուեցնում եմ ձեզ Յիսուսով, որին քարոզում է Պօղոսը»: Այս անողները ոմն Սկեւոս հրեայ քահանայապետի եօթ որդիներն էին: Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»: Եւ այն մարդը, որի մէջ չար ոգի կար, վազեց նրանց վրայ եւ երկուսին էլ բռնելով՝ գետին զարկեց նրանց. այնպէս որ նրանք մերկ եւ վիրաւոր փախան այդ տնից: Եւ այս բանը յայտնի դարձաւ Եփեսոսում բնակուող բոլոր հրեաներին ու հեթանոսներին: Եւ նրանց բոլորի մէջ ահ ընկաւ. եւ Տէր Յիսուսի անունը փառաւորւում էր: Եւ հաւատացեալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները: Եւ կախարդութեամբ զբաղուողներից շատերը բերում էին իրենց գրքերը եւ բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան էր: Եւ այսպէս Աստծոյ խօսքը աճում էր ու զօրանում:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, ով կացցէ ի խորանի քում.

կամ ով բնակեսցէ ի լեառն սուրբ քո:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (8, 21 – 30)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կփնտրէք եւ ձեր մեղքերի մէջ կմեռնէք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: Հրեաներն ասացին. «Մի՞թէ անձնասպանութեան է դիմելու, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ: Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կմեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կմեռնէք ձեր մեղքերի մէջ»: Նրան ասացին. «Ո՞վ ես դու»: Յիսուս նրանց ասաց.

«Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ: Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու: Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խօսում աշխարհում»: Եւ նրանք չիմացան, որ Հօր մասին է ասում իրենց:

Յիսուս նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խօսում: Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, քանզի ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»:

Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (302)

ԱԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Յողորմութիւն եւ յիրաւունս օրհնեցից զքեզ Տէր. սաղմոս ասացից, եւ ի միտ առից:

Տէր լուր աղօթից իմոյ. աղաղակ իմ առ քեզ եկեսցէ. մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն:

Օրհնեա անձն իմ զՏէր. եւ ամենայն ոսկերք իմ զանուն սուրբ նորա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 19, 21 – 40

Եւ երբ այս ամէնը կատարուեց, Պօղոսը մտադրուեց շրջել Մակեդոնիայում ու Աքայիայում եւ ապա գալ Երուսաղէմ: Ասում էր. «Իմ այնտեղ գնալուց յետոյ պէտք է, որ ես Հռոմն էլ տեսնեմ»: Իր պաշտօնեաներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում:

Այդ ժամանակ Տիրոջ ճանապարհի վերաբերեալ բաւական մեծ խռովութիւն առաջ եկաւ: Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհեանի արծաթէ մանրաքանդակներն էր պատրաստում եւ վարպետներին ոչ քիչ շահ էր բերում: Ժողովելով նրանց եւ նոյն արուեստի մասնագէտներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ մեր շահը այս գործից է, եւ տեսնում էք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը, բազում ժողովուրդ համոզելով, դարձի է բերել՝ ասելով, թէ դրանք, որ ձեռքով են շինուած, աստուածներ չեն: Եւ սրա վտանգը ոչ միայն այն է, որ մեր կողմը պիտի արհամարհուի, այլեւ այն, որ Արտեմիս մեծ դիցուհու մեհեանը ոչինչ պիտի համարուի, այնպէս որ պիտի քանդուի նաեւ մեծութիւնը նրա, որին ամբողջ Ասիան եւ աշխարհն է պաշտում»: Երբ այս լսեցին, լցուեցին բարկութեամբ. աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»: Քաղաքը լցուեց խռովութեամբ. բոլորը միասին դիմեցին դէպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պօղոսի ուղեկիցներին: Բայց երբ Պօղոսն ուզեց մտնել ամբոխի մէջ, աշակերտները նրան չթողեցին: Ասիացի պետերից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մօտ մարդ ուղարկեցին եւ աղաչեցին, որ թատրոնում չերեւայ: Իսկ ոմանք էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթութեան մէջ էր. եւ նրանցից շատերը չէին իմանում, թէ ինչի համար են հաւաքուել: Ապա ամբոխից ոմանք բազմութեան միջից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին. եւ երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը եւ ուզում էր պատասխանել ամբոխին: Երբ իմացան, որ այդ մարդը հրեայ է, բոլորը միաձայն մօտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»: Քաղաքի գլխաւոր քարտուղարը լռեցրեց ամբոխին ու ասաց. «Ո՛վ եփեսացիներ, իսկ ո՞վ է մարդկանցից նա, որ չգիտէ մեծ Արտեմիս դիցուհու եւ Դիոպետէոսի՝ եփեսացիների մեհենազարդ այս քաղաքը: Եւ որովհետեւ դա անշուշտ այդպէս է, դուք պէտք է հանդարտուէք եւ յանդգնութեամբ ոչինչ չանէք: Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհեան կողոպտող են եւ ո՛չ էլ մեր դիցուհուն հայհոյող: Իսկ եթէ Դեմետրիոսը եւ նրա հետի վարպետները մէկի դէմ որեւէ բան ունեն, ատեան թող գնան. դատաւորներ կան, թող նրանց առաջ ամբաստանութիւն անեն: Բայց եթէ մի այլ բանի մասին խնդիր կայ, թող օրինաւոր ժողովում դա վճռուի. քանզի մեզ համար էլ վտանգ կայ, որ մեղադրուենք այսօրուայ այս կռուի պատճառով, որ տեղի ունեցաւ առանց որեւէ յանցանքի առկայութեան, եւ դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս հաւաքոյթի համար»: Եւ այս ասելով՝ ժողովն արձակեց:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր, Թագաւորեաց, վայելչութիւն զգեցաւ.

զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւրածաւ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (8, 31 – 59)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինէք: Եւ կճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կազատի»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կլինէք»: Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամէն ոք, ով մեղք է գործում, մեղքին ծառայ է: Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է: Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կլինէք: Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, քանզի իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ: Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կանէիք: Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. դուք ձեր հօր գործերն էք անում»: Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կսիրէիք, քանզի ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա ուղարկեց ինձ: Ինչո՞ւ իմ ասածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել: Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, քանզի նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ նա սուտ է խօսում, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր: Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում: Ձեզնից ո՞վ կյանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչո՞ւ ինձ չէք հաւատում: Ով Աստծուց է, Աստծոյ խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում, որովհետեւ Աստծուց չէք»: Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ: Ես իմ փառքը չեմ փնտրում. կայ մէկը, որ այն փնտրում է եւ դատում: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»: Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ: Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակելու: Մի՞թէ դու աւելի մեծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»: Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին ասում էք, թէ՝ մեր Աստուածն է. ու չէք ճանաչում նրան: Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կլինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ: Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»: Հրեաները նրան ասացին. «Դու դեռ յիսուն տարեկան չկաս եւ Աբրահամի՞ն ես տեսել»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»: Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱԲԱԹ (305)

ԲՁ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Օրհնեա անձն իմ զՏէր. Տէր Աստուած իմ մեծ եղեր յոյժ:

Խոստովան եղերուք Տեառն եւ կարդացէք զանուն նորա. պատմեցէք ի հեթանոսս զգործս նորա:

Խոստովան եղերուք Տեառն զի քաղցր է. զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 20, 1 – 16

Երբ ամբոխը հանդարտուեց, Պօղոսը կանչեց աշակերտներին ու նրանց յորդորելով՝ հրաժեշտի ողջոյն տուեց եւ ելաւ գնաց Մակեդոնիա: Այդ կողմերում շրջելուց եւ նրանց բազում խօսքերով յորդորելուց յետոյ եկաւ Յունաստան: Մօտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց յետոյ, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դէմ դաւ նիւթուեց. ուստի խորհեց Մակեդոնիայով վերադառնալ: Եւ մինչեւ Ասիա նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը: Սրանք առաջ էին գնացել եւ Տրովադայում մեզ էին սպասում: Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից եւ հինգ օրից հասանք Տրովադա՝ նրանց մօտ. այնտեղ կանգ առանք եօթ օր:

Եւ շաբաթ օրը, մինչ հաւաքուել էինք հացը կտրելու, Պօղոսը, որ յաջորդ օրը մեկնելու էր, խօսում էր նրանց հետ. եւ նա խօսքը երկարեցրեց մինչեւ կէսգիշեր: Եւ այն վերնատանը, ուր հաւաքուած էինք, բազում լապտերներ կային: Իսկ Եւտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին եւ խոր քնի մէջ էր ընկել: Երբ Պօղոսը խօսելը երկարաձգեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ յարկից ցած ընկաւ. ու վերցրին նրան մեռած: Պօղոսը, ցած իջնելով, ընկաւ նրա վրայ, նրան իր գիրկը վերցրեց ու ասաց. «Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է»: Յետոյ վեր ելաւ, հացը կտրեց ու կերաւ. եւ մինչեւ առաւօտ շատ բաներ եւս խօսեց ու ապա ելաւ գնաց: Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին եւ շատ մխիթարուեցին:

Եւ մենք, նաւ մտնելով, ուղղուեցինք դէպի Ասոն. յոյս ունէինք այնտեղից Պօղոսին նորից վերցնել, որովհետեւ այդպէս էր պատուիրել, ըստ որում ինքը ցամաքով էր գնալու: Եւ երբ նա մեզ հանդիպեց Ասոնում, նրան առնելով՝ եկանք Միտիլինէ: Եւ այնտեղից նաւարկելով՝ յաջորդ օրը գնացինք Քիոսի դիմաց, իսկ միւս օրը հասանք Սամոս եւ հետեւեալ օրը եկանք Միլետոն, որովհետեւ Պօղոսը մտադիր էր նաւարկել Եփեսոսի մօտով, որպէսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր Պենտեկոստէի օրը Երուսաղէմ հասնել, եթէ այդ նրան յաջողուէր:

Ալէլուիա, ալէլուիա.

Ցնծացէք առ Աստուած, օգնական է մեր.

աղաղակեցէք առ Աստուած Յակովբայ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (9, 1 – 38)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին.

«Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել. նրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»: Յիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ո՛չ էլ՝ իր հօր եւ մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստծոյ գործերը յայտնի լինեն: Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել: Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ»: Երբ այս ասաց, թքեց գետնին, թքով կաւ շինեց եւ կաւը ծեփեց կոյրի աչքերի վրայ ու ասաց նրան. «Գնա լուացուի՛ր Սիլովամի աւազանում» (որ թարգմանւում է առաքուած): Գնաց լուացուեց, եկաւ եւ տեսնում էր: Իսկ հարեւանները եւ նրանք, որ նախապէս տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր եւ մուրում»: Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներն ասում էին. «Ո՛չ, բայց նման է նրան»: Իսկ ինքն ասում էր՝ ես եմ: Նրան ասացին. «Իսկ ինչպէ՞ս բացուեցին քո աչքերը»: Նա պատասխանեց. «Մի մարդ, որին Յիսուս են կոչում, կաւ շինեց եւ ծեփեց աչքերս եւ ինձ ասաց. «Գնա՛ Սիլովամ եւ լուացուի՛ր»: Գնացի, լուացուեցի եւ տեսնում եմ»: Նրան ասացին. «Ո՞ւր է նա»: Նրանց ասաց՝ չգիտեմ: Նրան, որ մի ժամանակ կոյր էր, բերեցին փարիսեցիների մօտ (օրը շաբաթ էր, երբ Յիսուս կաւ շինեց եւ կոյրի աչքերը բացեց): Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպէ՞ս ես տեսնում»: Եւ նա նրանց ասաց. «Կաւ դրեց աչքերիս վրայ, եւ լուացուեցի ու տեսնում եմ»: Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»: Ոմանք ասում էին. «Իսկ մեղաւոր մի մարդ ինչպէ՞ս կարող է այսպիսի նշաններ գործել»: Եւ նրանց մէջ պառակտում կար: Դարձեալ կոյրին ասացին. «Դո՞ւ ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա աչքերդ բացեց»: Եւ նա ասաց՝ մարգարէ է: Եւ հրեաները չէին հաւատում, թէ նա կոյր էր, եւ բացուեց, մինչեւ որ կանչեցին աչքերը բացուածի ծնողներին, հարցրին նրանց ու ասացին.

«Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թէ կոյր ծնուեց. իսկ այժմ ինչպէ՞ս է, որ տեսնում է»: Նրա ծնողները պատասխանեցին. «Գիտենք, որ սա մեր որդին է, եւ որ կոյր ծնուեց. բայց թէ այժմ ինչպէս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թէ ով բացեց դրա աչքերը, մենք չգիտենք. հէնց իրե՛ն հարցրէք. ինքն արդէն չափահաս է. իր մասին ինքը թող խօսի»: Նրա ծնողներն այսպէս ասացին, որովհետեւ հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդուել էին, որ եթէ մէկը նրան Քրիստոս խոստովանի, կհեռացուի ժողովարանից: Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդէն չափահաս է, հէնց իրե՛ն հարցրէք»: Նորից կանչեցին այդ մարդուն, որ կոյր էր, եւ նրան ասացին. «Աստծուն փա՛ռք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է»: Իսկ նա ասաց. «Թէ մեղաւոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ»: Դարձեալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերը ինչպէ՞ս բացեց»: Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի, եւ չէք լսում, ինչո՞ւ էք ուզում նորից լսել. մի՞թէ դուք էլ էք կամենում նրան աշակերտել»: Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դու եղիր նրան աշակերտ. մենք Մովսէսի աշակերտներն ենք: Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. իսկ սրան չգիտենք, թէ որտեղից է»: Մարդը պատասխանեց նրանց եւ ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտէք, թէ նա որտեղից է, եւ սակայն իմ աչքերը բացեց: Գիտենք, որ Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկն աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է: Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, որ մէկը ի ծնէ կոյրի աչքերը բացած լինի: Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող»: Պատասխանեցին եւ ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մէջ ես ծնուած եւ դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»: Եւ նրան դուրս հանեցին:

Յիսուս լսեց, որ նրան դուրս են հանել. եւ երբ նրան գտաւ, ասաց. «Դու Աստծոյ Որդուն հաւատո՞ւմ ես»: Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տէ՛ր, ո՞վ է, որ նրան հաւատամ»: Յիսուս նրան ասաց. «Ե՛ւ տեսար նրան, ե՛ւ նա է, ով խօսում է քեզ հետ»: Ու նա ասաց. «Հաւատում եմ, Տէ՛ր»: Եւ երկրպագեց նրան:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՅԻՆԱՆՑ (308)

ԲԿ.

Ժամամուտ. Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս.ամէն:

Խոստովան եղերուք Տեառն զի քաղցր է. Զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Պատրաստ է սիրտ իմ Աստուած. Պատրաստ է սիրտ իմ օրհնել եւ սաղմոս ասել քեզ փառօք իմովք:

Աստուած, օրհնութեան իմոյ մի լռեր. Զի բերան մեղաւորի, բերան նենգաւորի բացաւ ի վերայ իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 20, 17-38

Եւ Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին. եւ երբ նրանք եկան իր մօտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝ ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին: Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմել օգտակար բաներից եւ ուսուցանել ձեզ հրապարակաւ եւ տանը. վկայութիւն տուեցի հրեաներին եւ հեթանոսներին Աստծոյ առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին: Արդ, ահա ես, Սուրբ Հոգու մղումով, Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ինչ է պատահելու, այդ չգիտեմ. միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքում ինձ վկայում է ու ասում.

«Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ»: Բայց ես իմ անձը ոչնչով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ աւետարանելու Աստծոյ շնորհը: Եւ արդ, ես գիտեմ, որ ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծոյ արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, քանզի չքաշուեցի ձեզ յայտնել Աստծոյ կամքն ամբողջութեամբ: Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզ եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կգան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թիւր բաներ կխօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից տանելու համար: Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ առ մէկ խրատեցի արցունքներով: Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ բոլոր սրբերի հետ: Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը:

Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. «Երանելի է մանաւանդ տալը, քան առնելը»»: Այս ամէնն ասելուց յետոյ բոլորի հետ ծնկի գալով՝ սկսեց աղօթել: Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան: Մորմոքում էին մանաւանդ նրա այն խօսքի համար, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու: Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը:

Ալէլուիա, ալէլուիա. Գովեա Երուսաղէմ զՏէր.

Եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (9, 39 – 10, 10)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհ, որպէսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, լսեցին այդ եւ նրան ասացին. «Մի՞թէ մենք էլ կոյր ենք»: Յիսուս նրանց ասաց.

«Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: Օտարի յետեւից չեն գնայ, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»:

Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գող էին ու աւազակ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կփրկուի. կմտնի ու կելնի եւ ճարակելու բան կգտնի: Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ առաւել եւս ունենան:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (311)

ԳՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Ասաց Տէր զՏէրիմ, նիստ ընդ աջմէիմմէ. մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց:

Խոստովան եղեց քեզ Տէր բոլորով սրտիւ իմով, ի խորհուրդս ուղղոց, ի ժողովուրդս. մեծ են գործք Տեառն, եւ քննեալ են յամենայնի կամք նորա:

Երանեալ է այր որ երկնչի ի Տեառնէ. զպատուիրանս նորա նա կամիյոյժ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 21, 1 – 14

Եւ երբ նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա: Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք եւ գնացինք: Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ էր բեռնաթափուելու եւ գտնելով աշակերտներին՝ եօթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ նա Երուսաղէմ չբարձրանայ: Եւ երբ այդ օրերն անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը՝ կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին ծնկի գալով աղօթեցինք: Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը: Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբայրներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր մնացինք նրանց մօտ: Յաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթ սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ: Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէներ էին: Եւ երբ շատ օրեր այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ: Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. «Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, ում գօտին է այս, հրեաներն այսպէս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը»: Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ: Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լալիս ու սիրտս ճմլում. ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար պատրաստ եմ Երուսաղէմում ոչ միայն կապուել, այլեւ մեռնել»: Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք. «Թող Տիրոջ կամքը լինի»:

Ալէլուիա, ալէլուիա.

Գովեա Երուսաղէմ զՏէր.

եւ օրհնեա զԱստուած քո Սիովն:

Սրբոյ Աւետարանիս ՅիսուսիՔրիստոսի որ ըստ Յովհաննու (10,11–21)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում. քանզի նա վարձկան է եւ ոչխարների համար չի հոգում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում եմ նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ: Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»:

Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ: Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»: Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն. մի՞թէ դեւը կարող է կոյրի աչքերը բանալ»:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (313)

ԳԿ.

Ժամամուտ. Ահաւոր եւ սքանչելի է խորհուրդ փրկութեան մերոյ: Որ անսկիզբն ի Հօրէ անճառաբար մարմնացաւ ի Կուսէն. խաչի համբերելով, եւ կամաւոր մահուամբ իւրով զկենդանութեան մեզ պարգեւեաց շնորհս:

Օրհնեցէք մանկունք զՏէր. եւ օրհնեցէք զանուն Տեառն:

Յելանելն Իսրայէլի յԵգիպտոսէ, տանն Յակովբայ ի ժողովրդենէ այլազգեաց:

Սիրեցի զի լուիցէ Տէր զձայն աղօթից իմոց. խոնարհեցոյց զունկն իւր առ իս, եւ ես յաւուրս իմ կարդացի առ նա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 21, 15 – 26

Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք: Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը մենք պիտի օթեւանէինք:

Եւ երբ Երուսաղէմ մտանք, եղբայրները խնդութեամբ ընդունեցին մեզ: Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները: Ողջունելով նրանց՝ նա մէկ առ մէկ պատմեց այն ամէնը, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ: Եւ նրանք լսելով փառաւորում էին Աստծուն եւ ասում նրան. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին: Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք չթլփատեն իրենց որդիներին եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան: Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կլսեն, որ եկել ես: Ուրեմն, արա այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ չորս ուխտեալներ կան. նրանց քեզ հետ առ եւ նրանց հետ միասին մաքրուիր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ գլուխներն ածիլեն: Այսպէս ամէնքը թող իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ ընդհակառակը՝ դու էլ համաձայն ես օրէնքը պահել: Ինչ վերաբերում է հաւատացեալ հեթանոսներին, մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից»: Այն ժամանակ Պօղոսն իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը նրանց հետ մաքրուելուց յետոյ տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց:

Ալէլուիա, ալէլուիա.

Տէր ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն.

եւ ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (10, 22 – 42)

Առ տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում: Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: Յիսուս պատասխանեց նրանց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. եւ ես նրանց կտամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամէնքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: Ես եւ իմ Հայրը մի ենք»:

Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուեցի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր մէկի համար էք ինձ քարկոծում»: Հրեաները նրան պատասխանեցին.

«Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծոյ տեղ ես դնում»: Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ձեր օրէնքում գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»: Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծոյ խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), արդ, ում որ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, քանի որ ասացի, թէ՝ Աստծոյ Որդի եմ: Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: Իսկ եթէ անում եմ, եթէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»:

Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ: Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը՝ այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ մնում էր այնտեղ: Շատերը նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ է»: Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (315)

ԴՁ.

Ժամամուտ. Քանզի յարեաւ ի մեռելոց Քրիստոս Աստուած յաւիտենից արարիչ, եւ յարութիւն ազգի մարդկան. զոր օրհնեն անդադար զինուորութիւնք հրեշտակաց, եւ ամենայն զուարթունք երկնից. ընդ որս գոչելով ասեմք. Փառք սոսկալի յարութեան քոյ Տէր:

Հաւատացի զոր եւ խօսեցայ. Եւ ես խոնարհ եղէ յոյժ:

Օրհնեցէք զՏէր ամենայն ազինք. գովեցէք զնա ամենայն ժողովուրդք:

Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է. զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 21, 27 – 22, 29

Սակայն երբ եօթօրէքը կատարելու մօտ էին, ասիացի հրեաները, նրան տեսնելով տաճարում, շուրջը հաւաքեցին ամբողջ ամբոխը եւ ձեռքները նրա վրայ դնելով՝ աղաղակում էին. «Ո՛վ իսրայէլացիներ, օգնեցէ՛ք, այս մարդն է, որ, հակառակ ժողովրդի եւ օրէնքի ու այս սրբավայրի, ամէնուր ամէնքին ուսուցանում է. մինչեւ իսկ հեթանոսներին տաճար մտցրեց եւ այս սուրբ տեղը պղծեց»: Ըստ որում, նախապէս նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն եւ կարծում էին, թէ Պօղոսը նրան տաճար մտցրեց: Ամբողջ քաղաքը շարժուեց, եւ ժողովուրդը խռնուեց. բռնելով Պօղոսին՝ քարշ տուեցին տաճարից դուրս. եւ իսկոյն դռները փակուեցին: Նրան ուզում էին սպանել: Գնդի հազարապետին լուր հասաւ, թէ ամբողջ Երուսաղէմը խռովուած է: Սա, իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առնելով իր հետ, շարժուեց նրանց վրայ: Եւ նրանք, տեսնելով հազարապետին ու զինուորներին, դադարեցին Պօղոսին ծեծելուց: Այն ժամանակ հազարապետը մօտենալով բռնեց նրան եւ հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով. եւ հարցնում էր, թէ ով է նա եւ ինչ է արել: Ամբոխի մէջ այլեւայլ մարդիկ նրա մասին տարբեր բաներ էին աղաղակում: Երբ նա ամբոխի աղմուկի պատճառով ստուգութիւնը չկարողացաւ իմանալ, հրամայեց նրան զօրանոց տանել: Երբ աստիճաններին հասաւ, այնպէս եղաւ, որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նրան բարձրացրին եւ տարան, քանի որ ժողովրդի բազմութիւնը յետեւից էր գնում՝ աղաղակելով. «Մա՛հ դրան»:

Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»: Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»: Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, հրամայիր ինձ, որ խօսեմ այդ ժողովրդի հետ»:

Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը: Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն՝ ասելով.

«Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէք իմ պատասխանը՝ ձեզ ուղղուած»: Երբ լսեցին, որ եբրայերէն դիմեց իրենց, աւելի հանդարտուեցին ու լռեցին: Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ՝ այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ՝ կրթուելով ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան: Նախանձախնդիր էի Աստծոյ հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր: Ես այս ճանապարհով ընթացայ մինչեւ մահ՝ կապելով ու բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից էլ եղբայրներին ուղղուած նամակներ առնելով՝ գնում էի Դամասկոս՝ եղբայրների մօտ՝ այնտեղից եւս կապեալներ բերելու Երուսաղէմ, որ պատժուեն: Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը. եւ ես գետին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»: Եւ ես պատասխանեցի. «Ո՞վ ես, Տէ՛ր»: Եւ ինձ ասաց.

«Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես»: Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր: Եւ ես ասացի.

«Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր»: Եւ Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կպատմուի այն ամէնի մասին, ինչ հրամայուած է քեզ անել»: Եւ քանի որ այդ լոյսի փառքից չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնելով առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ: Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր»: Եւ ես իսկոյն դէպի վեր՝ նրան նայեցի: Եւ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստուածը կանխաւ ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանի խօսքը, որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր: Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»: Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտասքանչութեան մէջ ընկայ. տեսայ նրան, որն ինձ ասում էր. «Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ելիր, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու»: Եւ ես ասացի. «Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին: Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես էի, որ նրա մօտ էի կանգնել ու կամակից էի նրա սպանութեանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում»: Եւ նա ինձ ասաց. «Գնա՛, որովհետեւ քեզ պիտի ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ»»:

Մինչեւ այս խօսքն ունկնդրում էին նրան. ապա բարձրացրին իրենց ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ դրան, քանզի այդպիսին չպէտք է ապրի»: Եւ մինչ նրանք աղաղակում էին, հանում գցում էին իրենց զգեստները եւ փոշին օդի մէջ ցանում, հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»: Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Օրինաւո՞ր է ծեծել հռոմէացի եւ չդատուած մարդուն»: Երբ հարիւրապետը լսեց այս, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. 26 «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»: Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»: Եւ նա ասաց՝ այո՛: Հազարապետն ի պատասխան ասաց. «Ես մեծ գումարով եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»: Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»: Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ պիտի նրան ծեծէին: Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, որ հռոմէացի է, մանաւանդ որ նրան կապանքի տակ էր առել:

Ալէլուիա,ալէլուիա.

Քեզ վայելէ օրհնութիւն Աստուած ի Սիոն. եւ քեզ տացին աղօթք յԵրուսաղէմ:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (11, 1 – 46)

Վասն փառաց Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ մի հիւանդ կար Ղազարոս անունով՝ Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ նրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին.

«Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծոյ փառքի համար է, որպէսզի դրանով Աստծոյ Որդին փառաւորուի»: Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: Լսելով, որ Ղազարոսը հիւանդացել է, նա դեռեւս երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: Այնուհետեւ իր աշակերտներին ասաց. «Եկէք վերստին գնանք Հրէաստան»: Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: Այս ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կառողջանայ»: Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէք գնանք նրա մօտ»: Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: Եւ Բեթանիան Երուսաղէմից հեռու էր շուրջ տասնհինգ ասպարէզ: Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց ուզես, Աստուած քեզ կտայ»: Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կառնի»: Մարթան ասաց նրան. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կառնի»:

Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւնը եւ կեանքը. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին, որ աշխարհ էիր գալու»: Եւ այս ասելուց յետոյ գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին, եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ: Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ տակաւին այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ իսկոյն վեր կացաւ ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, եղբայրս մեռած չէր լինի»: Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. «Ո՞ւր դրեցիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»:

Եւ Յիսուս արտասուեց: Հրեաներն ասացին. «Տեսէք ինչքա՜ն էր սիրում նրան»: Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզման: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կլինի, քանի որ չորս օրուայ է»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կտեսնես Աստծոյ փառքը»: Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դու ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատուած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէք նրան եւ թողէք, որ գնայ»: Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան: Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց:

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (321)

ԴԿ.

Ժամամուտ. Հիացան վերնական բազմութիւնքն’ տեսանելով զքեզ ի Հրեղէն կառս բազմեալ. սարսեալ ասէին. Ո՞վ է սա որ դիմեալ գայ յԵդովմայ, եւ եկեալ մտանէ փառօք ի փառս. Տէր փառք քեզ:

Երանեալ են անբիծք ի ճանապարհի. Եւ ոյք գնան յօրէնս Տեառն: Բաժին իմ ես դու Տէր. Ասացի պահել ինձ զօրէնս քո: Արարի իրաւունս ու արդարութիւն. Մի մատներ զիս ի ձեռս մեղչաց իմոց:

Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ. Տէր փրկեաց զանձն իմ ի շրթանց նենգաւորաց եւ ի լեզուէ չարէ:

Համբարձի զաչս իմ ի լերինս. Ուստի եկեսցէ ինձ օգնութիւն:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 1, 1-14

Առաջին պատմութիւնը գրի առայ, ո՛վ Թէոփիլոս, այն ամէնի մասին, ինչ Յիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից՝ մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծոյ արքայութեան մասին: Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը, – ասաց, – լսեցիք ինձնից. որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»:

Նրանք մօտենալով՝ հարցրին նրան եւ ասացին.

«Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»: Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»:

Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից: Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին երկու սպիտակազգեստ մարդիկ, որոնք եւ ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»:

Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ: Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան: Սրանք բոլորը միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի, ու նրա եղբայրների հետ:

Ալէլուիա, ալէլուիա.

Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր.

Ամբարձցին դրունք յաւիտենից, եւ մտցէ Թագաւոր փառաց:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Ղուկասու (24, 41 – 53)

Վասն Համբարձման Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ մինչ ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»: Եւ նրանք տուեցին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ: Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց. «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուի այն ամէնը, որ գրուած է իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»: Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը: Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած: Եւ դուք էք այս ամէնի վկաները: Եւ ահա, ես ուղարկում եմ ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»: Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց: Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ: Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՈՒՐԲԱԹ (323)

ԱՁ.

Ժամամուտ. Որ յանպատում յաթոռ նստիս եւ յանմարմնոց վերօրհնիս, անհասանելի Բանդ Աստուած, ի յերկրի երեւեցար ճշմարիտ մարդ. զտնօրէնութեան կատարեալ զխորհուրդ խաչի եւ մահու համբերեցեր, եւ զհրաշալի զյարութիւնդ քո ցուցեր հզօր զօրութեամբ: Այսօր համբարձար փառօք յերկինս, եւ զկուսածին զմարմինդ քո հրաշափառապէս լուսազարդեցեր. զոր տեսեալ Եսայիաս նախաձայնեալ ասէր. Ո՞վ է սա որ դիմեալ գայ յերկրէ: Հիացեալ պետութեանց երկնից գոչէին առ միմեանս. Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր, եւ մտցէ Թագաւոր փառաց: Այլ որ յամենայնի կարողդ ես եւ հզօր, շնորհեա եւ մեզ հանդիպել քեզ ամպովք ի միւսանգամ քո գալստեանդ. որ միայնդ ես մարդասէր:

Ուրախ եղէ ես ոյք ասէին ցիս. ի տուն Տեառն երթիցուք մեք:

Առ քեզ Տէր համբարձի զաչս իմ. որ բնակեալդ ես յերկինս.

Եթէ ոչ Տէր էր առ մեզ. ասասցէ Իսրայէլ, եթէ ոչ Տէր էր առ մեզ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 22, 30 – 23, 11

Յաջորդ առաւօտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ, թէ հրեաների ամբաստանութիւնն ինչ է, կապերից արձակեց Պօղոսին եւ հրամայեց կանչել քահանայապետներին ու ամբողջ ատեանը եւ Պօղոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ:

Պօղոսը, հայեացքն ուղղելով ատեանին, ասաց.

«Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտութեամբ եմ կեանք վարել Աստծոյ առաջ մինչեւ այսօր»: Անանիա քահանայապետը հրամայեց սպասաւորներին, որ խփեն նրա բերանին: Այն ժամանակ Պօղոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն դատես ինձ, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»: Շուրջը կանգնածներն ասացին. «Աստծոյ քահանայապետի՞ն ես հայհոյում»: Եւ Պօղոսն ասաց. «Չգիտէի, եղբայրնե՛ր, որ քահանայապետ է, քանզի գրուած է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես»»: Երբ Պօղոսն իմացաւ, որ ատեանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ միւսում՝ փարիսեցիները, աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու որդի փարիսեցու. այժմ ես դատւում եմ նաեւ մեռելների յարութեան յոյսի համար»: Եւ երբ այս ասաց, փարիսեցիների եւ սադուկեցիների միջեւ ճեղքուածք առաջ եկաւ, եւ բազմութիւնը պառակտուեց, որովհետեւ սադուկեցիներն ասում էին՝ յարութիւն չկայ, ո՛չ հրեշտակ եւ ո՛չ էլ հոգի. իսկ փարիսեցիներն ընդունում էին երկուսն էլ: Եւ մեծ աղմուկ եղաւ. փարիսեցիների կողմից օրէնսուսոյցներից ոմանք ոտքի ելան եւ հակառակում էին՝ ասելով. «Այս մարդու մէջ ոչ մի չարութիւն չենք գտնում, այլ թերեւս նրա հետ Հոգի կամ մի հրեշտակ խօսած լինի»: Եւ երբ խռովութիւնը սաստկացաւ, հազարապետը, վախենալով, որ գուցէ նրանք Պօղոսին պատառպատառ կանեն, զինուորներին հրամայեց իջնել եւ նրանց միջից վերցնել նրան ու տանել զօրանոց: Յաջորդ օրուայ գիշերը Տէրը կանգնեց նրա մօտ ու ասաց. «Քաջալերուի՛ր, Պօղո՛ս, որովհետեւ ինչպէս ինձ համար վկայեցիր Երուսաղէմում, նոյն ձեւով պէտք է, որ Հռոմում եւս վկայես»:

Ալէլուիա, ալէլուիա.

Համբարձէք իշխանք զդրունս ի վեր. ամբարձցին դրունք յաւիտենից,

եւ մտցէ թագաւոր փառաց:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (11, 47 – 54)

Վասն Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք. այդ մարդը բազում նշաններ է անում: Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կհաւատան նրան, եւ հռոմէացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»: Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի»: Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու է ազգի համար: Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծոյ ցրուած որդիներին ի մի հաւաքի:

Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն: Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱԲԱԹ (325)

ԱԿ.

Ժամամուտ. Հիացան վերնական բազմութիւնքն տեսանելով զքեզ ի Հրեղէն կառս բազմեալ. սարսեալ ասէին. Ո’վ է սա որ դիմեալ գայ յԵդովմայ, եւ եկեալ մտանէ փառօք ի փառս. Տէր փառք քեզ:

Որ յուսայ ի Տէր, որպէս լեառն Սիովն. մի սասանեսցի յաւիտեան որ բնակեալն էյԵրուսաղէմ:

Ի դարձուցանել Տեառն զգերութիւն Սիովնի. եւ եղաք մեք մխիթարեալք:

Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինողք նորա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 23, 12 –35

Եւ երբ առաւօտ եղաւ, որոշ թուով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ մինչեւ Պօղոսին չսպանեն, ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն: Եւ քառասունից աւելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել: Սրանք մօտեցան քահանայապետներին ու երէցներին եւ ասացին. «Նզովելով նզովեցինք մեզ, որ ոչինչ չճաշակենք, մինչեւ Պօղոսին չսպանենք. բայց դուք հազարապետին, ատեանի հետ միասին, տեղեկացրէք, որ նա ձեզ մօտ իջեցնի նրան, որպէս թէ նրա մասին ուզում էք աւելի ճշգրիտ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մօտենալը պատրաստ ենք սպանել նրան»: Եւ Պօղոսի քրոջ որդին, լսելով այս դաւադրութիւնը, եկաւ զօրանոց ու Պօղոսին պատմեց: Եւ Պօղոսը, իր մօտ կանչելով հարիւրապետներից մէկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մօտ տար, որովհետեւ նրան հաղորդելու բան ունի»: Եւ նա նրան առաւ-տարաւ հազարապետի մօտ ու ասաց. «Կալանաւորուած Պօղոսն ինձ կանչեց եւ խնդրեց այս պատանուն քեզ մօտ բերել. քեզ ասելու բան ունի»: Հազարապետը, նրա ձեռքից բռնելով, մի կողմ գնաց եւ հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»: Նա ասաց.

«Հրեաները միաբանուեցին՝ խնդրելու քեզ, որ վաղը Պօղոսին ատեան իջեցնես, իբրեւ թէ ուզում են նրա վերաբերեալ աւելի ճշգրիտ հարցաքննութիւն անել: Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից աւելի քան քառասուն հոգի դարան են մտել եւ նզովել են իրենց, որ ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն, մինչեւ որ նրան չսպանեն: Այժմ պատրաստ են եւ քո հրամանին են սպասում»: Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ նրան պատուիրելով.

«Ոչ ոքի մի՛ ասայ, որ այս բաներն ինձ տեղեկացրիր»:

Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց ու ասաց. «Պատրաստեցէք երկու հարիւր զինուորներ, նաեւ եօթանասուն հեծեալներ եւ երկու հարիւր նիզակաւորներ, որպէսզի գիշերուայ ժամը երեքից գնան Կեսարիա. ինչպէս եւ՝ պատրաստի գրաստներ, որ Պօղոսին իջեցնեն եւ ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալի մօտ»: Եւ գրեց մի նամակ, որի բովանդակութիւնը հետեւեալն է. «Կլօդիոս Լիւսիաս՝ գերազանց Ֆելիքս կուսակալին՝ ողջո՜յն. այս մարդուն հրեաները բռնել էին, եւ նրանց կողմից սպանուելու մօտ էր նա. իմանալով, որ հռոմէացի է, ես զինուորներով վրայ հասայ եւ նրան ազատեցի: Կամենալով գիտենալ այն յանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան իջեցրի նրանց ատեանը: Գտայ, որ նա իրենց օրէնքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանուած ու մահուան կամ կալանքի արժանի որեւէ յանցանք չունէր: Երբ այս մարդու հանդէպ նրանց կողմից նիւթուած դաւը տեղեկացուեց ինձ, նրան ուղարկեցի քեզ մօտ եւ հրամայեցի, որ ամբաստանողներն էլ խօսեն նրա մասին քո առաջ. ո՛ղջ եղիր»: Եւ հետեւակ զինուորները, նրա հրամանի համաձայն, Պօղոսին առնելով՝ գիշերով տարան Անտիպատրիս: Եւ յաջորդ օրը, թողնելով հեծեալներին, որ նրա հետ գնան, զօրանոց վերադարձան: Նրանք մտան Կեսարիա եւ նամակը կուսակալին տալով՝ Պօղոսին էլ կանգնեցրին նրա առաջ: Նա, երբ կարդաց, հարցրեց, թէ որ նահանգից է. եւ ստուգելով, որ Կիլիկիայից է, ասաց. «Քեզ կլսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ գան»: Եւ հրամայեց պահել նրան Հերովդէսի ապարանքում:

Ալէլուիա, ալէլուիա.

Համբարձէք իշխանք զդրունս ի վեր. ամբարձցին դրունք յաւիտենից,

եւ մտցէ թագաւոր փառաց:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (11, 55 – 12, 11)

Առ Տերամբ մերով Յիսուսիւ Քրիստոսիւ.

Եւ հրեաների Զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան Զատկից առաջ, որպէսզի իրենց մաքրեն: Յիսուսին փնտրում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ի՞նչ էք կարծում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն:

Իսկ Յիսուս Զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից յարութիւն էր տուել: Եւ այնտեղ նրան ընթրիք տուեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա սեղանակիցներից մէկն էր: Իսկ Մարիամը, մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով, օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանով եւ չտրուեց աղքատներին»: Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»:

Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ ոչ միայն Յիսուսի պատճառով, այլեւ՝ որպէսզի տեսնի Ղազարոսին, որին մեռելներից յարութիւն էր տուել: Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին:

 

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ ՅԻՆԱՆՑ (328)

ԵՐՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ

ԲՁ.

Ժամամուտ. Որ յանպատում յաթոռ նստիս եւ յանմարմնոց վերօրհնիս, անհասանելի Բանդ Աստուած, ի յերկրի երեւեցար ճշմարիտ մարդ. զտնօրէնութեան կատարեալ զխորհուրդ խաչի եւ մահու համբերեցեր, եւ զհրաշալի զյարութիւնդ քո ցուցեր հզօր զօրութեամբ: Այսօր համբարձար փառօք յերկինս, եւ զկուսածին զմարմինդ քո հրաշափառապէս լուսազարդեցեր. զոր տեսեալ Եսայիաս նախաձայնեալ ասէր. Ո՞վ է սա որ դիմեալ գայ յերկրէ: Հիացեալ պետութեանց երկնից գոչէին առ միմեանս. Համբարձէք իշխանք զդրունս ձերի վեր, եւ մտցէ Թագաւոր փառաց: Այլ որ յամենայնի կարողդ ես եւ հզօր, շնորհեա եւ մեզ հանդիպել քեզ ամպովք ի միւսանգամ քո գալստեանդ. որ միայնդ ես մարդասէր:

Երանի ամենեցուն ոյք երկնչին ի Տեառնէ, եւ գնան ի ճանապարհսնորա:

Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ. Ասասցէ Իսրայէլ:

Ի խորոց կարդացի առ քեզ Տէր. Տէր, լուր ձայնի իմում:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 24, 1-23

Եւ հինգ օր յետոյ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի եւ Տերտիղոս անունով մի ճարտասան մարդու հետ իջաւ եկաւ: Սրանք Պօղոսի մասին կուսակալին ներկայացրին իրենց ամբաստանութիւնը: Եւ երբ նրան կանչեցին, Տերտիւղոսը սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը բազում խաղաղութիւն է գտել քո շնորհիւ եւ գործերի կարգաւորութիւն՝ քո խնամքի պատճառով: Ամէն ինչի համար եւ ամէնուրեք քեզնից շնորհակալ ենք, ո՛վ գերազանցդ Ֆելիքս, եւ մեծապես գոհ: Բայց որպէսզի աւելորդ յոգնութիւն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտութեամբ մեզ կարճատեւ լսես: Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնուող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է եւ նազովրեցիների հերձուածի առաջնորդը: Սա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք եւ ըստ մեր օրէնքի կամեցանք դատել: Եկաւ Լիւսիաս հազարապետը ու մեծ բռնութեամբ մեր ձեռքից յափշտակեց եւ հրամայեց, որ նրան ամբաստանողներն էլ քեզ մօտ գան: Նրան դու ինքդ կրկին դատելով՝ կկարողանաս վերահասու լինել այն ամէնին, ինչում նրան ամբաստանում ենք»: Հրեաներն էլ համաձայնեցին ու ասացին՝ այդպէ՛ս է: Երբ կուսակալը նրան գլխով արեց, որ խօսի, Պօղոսը պատասխանեց. «Գիտեմ, որ շատ տարիներ ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին յօժարութեամբ պատասխան եմ տալիս. ինչպէս որ կարող ես իմանալ, տասներկու օրից աւելի չէ, ինչ ես Երուսաղէմ եմ բարձրացել երկրպագութիւն անելու համար: Ինձ ո՛չ տաճարում են գտել որեւէ մէկի հետ խօսելիս կամ շուրջս բազմութիւն հաւաքելիս, ո՛չ ժողովարաններում եւ ո՛չ էլ քաղաքում. ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչում ինձ ամբաստանում են: Բայց այս եմ խոստովանում քեզ, որ համաձայն այն ճանապարհի, որն ասում են, թէ հերձուած է, այնպէ՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հաւատալով այն ամէնին, որ գրուած է օրէնքում եւ մարգարէների մէջ: Յոյս ունեմ առ Աստուած, որ, ինչպէս եւ դրանք են ակնկալում, յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների: Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծոյ եւ մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ: Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի: Այդ ասիացի հրեաներից ոմանք իրենք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ որեւէ բան ունենային. եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ինչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, բացի, թերեւս, իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. «Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ»»: Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կյետաձգեմ»: Եւ հարիւրապետին հրամայեց պահել նրան, բայց՝ որոշ չափով ազատ, եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն:

Ալէլուիա, ալէլուիա.

Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր.

Ամբարձցին դրունք յաւիտենից, եւ մտցէ Թագաւոր փառաց:

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Յովհաննու (12, 12 – 23)

Վասն գալստեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Յաջորդ օրը ժողովրդի բազմութիւնը, որ Զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս, արմաւենիների ճիւղեր վերցրեց եւ Յիսուսին ընդառաջ ելաւ: Աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜յ, օրհնեա՜լ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ Թագաւոր Իսրայէլի»: Եւ Յիսուս, մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրուած է. «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո Թագաւորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրայ»: Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորուեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած, եւ իրենք այդ էին արել նրան: Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց: Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետեւ լսել էին, որ այդ նշաններն է արել: Իսկ փարիսեցիները միմեանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ մի օգուտ չէք ստանում. ահաւասիկ, ամբողջ աշխարհը նրա յետեւից գնաց»:

Այնտեղ ելածների մէջ կային նաեւ որոշ հեթանոսներ, որ եկել էին տօնի ժամանակ երկրպագութիւն անելու: Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»: Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին: Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի Մարդու Որդին:

 

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ (331)

ԲԿ.

Ժամամուտ. Հիացան վերնական բազմութիւնքն տեսանելով զքեզ ի Հրեղէն կառս բազմեալ. սարսեալ ասէին. Ո՞վ է սա որ դիմեալ գայ յԵդովմայ, եւ եկեալ մտանէ փառօք ի փառս. Տէր փառք քեզ:

Տէր ոչ բարձրացաւ սիրտիմ. Եւ ոչ զբօսանաչքիմ:
Յիշեա Տէր զԴաւիթ. եւ զամենայն հեզութիւն նորա:

Զի բարի կամ զի վայելուչ, զի բնակեն եղբարք ի միասին:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 24, 24 –25, 12

Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին: Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը զարհուրած ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կկանչեմ»: Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կտրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ: Երկու տարին լրանալուց յետոյ Ֆելիքսի փոխարէն Փեստոս Պորկիոսը եկաւ: Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին կալանքի տակ թողեց:

Երբ Փեստոսը իշխանութեան գլուխ անցաւ, երեք օր յետոյ Կեսարիայից Երուսաղէմ բարձրացաւ: Քահանայապետներն ու հրեաների գլխաւորները նրան զեկոյց տուեցին Պօղոսի մասին եւ նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ նրան Երուսաղէմ կանչի, մինչ իրենք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար: Իսկ Փեստոսը պատասխանեց, որ նա Կեսարիայում կպահուի, եւ թէ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու. ապա ասաց. «Ձեզնից ովքեր կկարողանան, թող իջնեն ինձ հետ, եւ եթէ այդ մարդու վրայ որեւէ յանցանք կայ, նրան թող ամբաստանեն»: Եւ ոչ աւելի քան ութ կամ տասը օր այդտեղ մնալուց յետոյ եկաւ իջաւ Կեսարիա. եւ յաջորդ օրը, ատեան նստելով, հրամայեց, որ Պօղոսին բերեն: Երբ նա եկաւ, նրա շուրջը բոլորուեցին Երուսաղէմից իջած հրեաները. եւ նրա վրայ բարդում էին բազում եւ ծանր յանցանքներ, որ չէին կարողանում ապացուցել, քանի որ Պօղոսը պատասխանում էր. «Ոչնչով յանցաւոր չեմ ո՛չ հրեաների օրէնքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դէմ»: Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղէմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել իմ առաջ»: Պօղոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ: Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել, ինչպէս եւ ինքդ քաջ գիտես. ուրեմն, եթէ յանցաւոր եմ եւ մահուան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենայ: Իսկ եթէ ոչինչ չկայ այն մեղադրանքների մէջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց: Կայսրին եմ բողոքում»: Այն ժամանակ Փեստոսն իր խորհրդականների հետ խօսելուց յետոյ պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս»:

Ալէլուիա, ալէլուիա.

Համբարձէք իշխանք զդրունս ի վեր. ամբարձցին դրունք յաւիտենից,

եւ մտցէ թագաւոր փառաց:

Սրբոյ Աւետարանիս ՅիսուսիՔրիստոսի որ ըստ Յովհաննու (12,24–26)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար: Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը:

 

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԵՐԵՔՇԱԲԱԹԻ (333)

ԳՁ.

Ժամամուտ. Որ յանպատում յաթոռ նստիս եւ յանմարմնոց վերօրհնիս, անհասանելի Բանդ Աստուած, ի յերկրի երեւեցար ճշմարիտ մարդ. զտնօրէնութեան կատարեալ զխորհուրդ խաչի եւ մահու համբերեցեր, եւ զհրաշալի զյարութիւնդ քո ցուցեր հզօր զօրութեամբ: Այսօր համբարձար փառօք յերկինս, եւ զկուսածին զմարմինդ քո հրաշափառապէս լուսազարդեցեր. զոր տեսեալ Եսայիաս նախաձայնեալ ասէր. Ո՞վ է սա որ դիմեալ գայ յերկրէ: Հիացեալ պետութեանց երկնից գոչէին առ միմեանս. Համբարձէք իշխանք զդրունս ձերի վեր, եւ մտցէ Թագաւոր փառաց: Այլ որ յամենայնի կարողդ ես եւ հզօր, շնորհեա եւ մեզ հանդիպել քեզ ամպովք ի միւսանգամ քո գալստեանդ. որ միայնդ ես մարդասէր:

Աստ օրհնեցէք ամենայն ծառայք Տեառն զՏէր. ո կայք ի տուն Տեառն եւ ի գաւիթս Աստուծոյ մերոյ:

Օրհնեցէք զանուն Տեառն, օրհնեցէք ծառայք Տեառն զՏէր. ո կայք ի տուն Տեառն եւ ի գաւիթս Աստուծոյ մերոյ:

Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 25, 13 – 22

Մի քանի օր անց Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու: Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին: Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ: Նրանց պատասխանեցի. «Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմաց չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ»: Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն: Նրան ամբաստանողները չէին ներկայացնում իմ ենթադրած եւ ոչ մի չարագործութիւն. այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ՝ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ՝ ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ նա կենդանի է: Երբ այսպիսի խնդիրների քննութեան պատճառով մեծ տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ արդեօք կկամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել: Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի նորին գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»: Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կկամենայի այդ մարդուն լսել»: Փեստոսն ասաց. «Վաղը կլսես»:

Ալէլուիա, ալէլուիա.

Համբարձէք իշխանք զդրունս ի վեր. ամբարձցին դրունք յաւիտենից,

եւ մտցէ թագաւոր փառաց:

Սրբոյ Աւետարանիս ՅիսուսիՔրիստոսի որ ըստ Յովհաննու (12,27–43)

Տէրն մեր Յիսուս Քրիստոսասէ.

Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից: Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին: Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»: Երկնքից մի ձայն եկաւ. «Եւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»: Եւ ժողովուրդը, որ կանգնած լսում էր, ասում էր, թէ որոտմունք է: Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»: Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար: Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետուի: Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամէնքին դէպի ինձ կձգեմ»: Այս ասում էր նշելու համար, թէ ինչ մահով է մեռնելու: Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կմնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ Մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ Մարդու Որդին»: Յիսուս նրանց ասաց.

«Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խաւարի մէջ, չգիտէ, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»: Յիսուս այս խօսեց եւ գնաց, նրանցից թաքնուեց:

Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»: Չէին կարողանում հաւատալ, քանզի, ինչպէս դարձեալ Եսային է ասում, «նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»: Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին: Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատերը հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը:

 

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ (335)

ԳԿ.

Ժամամուտ. Հիացան վերնական բազմութիւնքն տեսանելով զքեզ ի Հրեղէն կառս բազմեալ. սարսեալ ասէին. Ո՞վ է սա որ դիմեալ գայ յԵդովմայ, եւ եկեալ մտանէ փառօք ի փառս. Տէր փառք քեզ:

Առ գետս Բաբելացւոց, անդ նստէաք եւ լայաք. որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն:

Խոստովան եղէ քեզ Տէր բոլորով սրտիւ իմով. առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ:

Տէր փորձեցեր զիս եւ ծանեար զիս. դու ծանեար զնստել իմ եւ զյառնել իմ:

Ընթերցուած ի Գործոց առաքելոց 25, 23 – 26, 32

Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդ