ՕՏԱՐ ԲԱՌԵՐՈՒ ՀԱՅԵՐԷՆ ՀԱՄԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԲԱՌԱՐԱՆ
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Վերջերս տարբեր բառարանագիրներու կողմէ լոյս ընծայուած են արդի հայերէնի մէջ գործածուող օտար բառերու հսկայական ցանկեր պարունակող բառարաններ։ Այդ բառարանները շուրջ 3.500 բառ ծաւալէն մինչեւ 15.000 բառմիաւոր կը պարունակեն:
Ինչպէս նշուած է Ա. Աւետիսեանի «Հայերէնում գործածուող օտար բառերի բառարան»-ի մուտքին, օտար ծագում ունեցող բառերու «յաճախ կարելի է հանդիպել ինչպէս առօրեայ կեանքում, այնպէս էլ պարբերական մամուլում, գիտահանրամատչելի, գեղարուեստական գրականութեան մէջ, լսել հեռուստատեսութեամբ, կարդալ ինտերնետ (հիմա՝ համացանց - Ա. Ս., Յ. Ա.) կայքերում», նմանապէս դիմատետրի գրառումներու մէջ: Փաստօրէն սոյն բառարանները գրական հայերէնի բառապաշարի մաքրազտման փոխարէն այն աւելի եւս աղաւաղելու, օտարաբանութիւններով խճողելու գործընթացին կը նպաստեն:
Այս բառարանը սահմանափակուած է միայն յաճախակի գործածուած օտար բառերու ցանկով։ Վերստին շեշտենք, որ մանաւանդ Հայաստանի մէջ հրատարակուած հայերէն բացատրական բառարանները կը պարունակեն անհարկի բազմատասնեակ հազարաւոր բառեր։ Մեր սկզբունքն է եղած ամէն բառի դիմաց համապատասխան յարմարագոյն մէկ կամ երկու հայերէն բառ զետեղելը, թիւրիմացութիւն չստեղծելու համար։
Բառարանի մէջ բառերու հայաստանեան գրելաձեւը պահուած է, բայց դասական ուղղագրութեամբ: Ներկայ բառարանը վերոնշեալ բոլոր բնագաւառներու հայորդիներուն յստակօրէն կը մատուցէ անհարկի գործածուող օտարամուտ բառերու հայեցի յանձնարարելի ձեւերը, կ՚օգնէ ամէն օր միմիայն տասը հայերէն բառ սորվելով ընդամէնը հինգ ամսուան աւարտին իւրացնել աւելի քան 1.500 զուտ հայեցի բառեր:
Բացի վերոնշեալ բնագաւառներու հայորդիներուն օգտակար ըլլալու գնահատելի իրողութենէն, սոյն բառարանը մեծապէս կ՚օժանդակէ նաեւ կրթական, տնտեսական, մարզական եւ այլ ոլորտներէն ներս մայրենի լեզուի մաքրութեան հարցերով նախանձախնդիր խաւերուն։
Յաջողութիւն կը մաղթենք սոյն բառարանէն օգտուողներուն:
Տոքթ. Յ. Այնթապլեան
Փրոֆ. Ա. Սարգսեան
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ
Մ Յ Ն Շ Չ Պ Ռ Ս Վ Տ Ց Ու Փ Ք Օ Ֆ
Ա
Աբիտուրիենտ գ. Դիմորդ:
Աբզաց գ. Տողագլուխ, պարբերութիւն:
Աբոնեմենտ գ. Բաժանորդագիր:
Աբոնենտ գ. Բաժանորդ:
Աբորիգէն գ. ա. Նախաբնիկ:
Աբզաց գ. Տողագլուխ, պարբերութիւն:
Աբոնեմենտ գ. Բաժանորդագիր:
Աբոնենտ գ. Բաժանորդ:
Աբորիգէն գ. ա. Նախաբնիկ:
Աբորտ գ. Վիժում:
Աբրեւիատուրա գ. Համառօտագրութիւն:
Աբստարկտ ա. Վերացական:
Աբրոգացիա գ. Չեղարկում:
Աբսոլիւտմ. ա. Բացարձակ:
Աբսուրդ գ. Անհեթեթութիւն:
Ագենտ գ. Գործակալ, լրտես:
Ագենտուրա գ. Գործակալութիւն:
Ագիտացիա գ. Քարոզչութիւն:
Ագոնիա գ. Հոգեվարք:
Ագրարային ա. Հողագործական:
Ագրեգատ գ. Կուտակիչ:
Ագրեսիա գ. Նախայարձակում:
Ագրեսիւ ա. Յարձակողական:
Ագրեսոր գ. Նախայարձակ:
Ադապտացնել բ. Յարմարեցնել:
Ադապտեր գ. Նուագարկիչ, յարմարեցնող:
Ադեկուատ ա. Պատշաճ, համեմատական:
Ադմինիստրացիա գ. Վարչակազմ:
Ադմինիստրատիւ ա. Վարչական:
Ադմիրալ գ. Ծովակալ:
Աերացիա գ. Օդայագեցում:
Աերոպլան գ. Օդանաւ:
Աթեիզմ գ. Անաստուածութիւն:
Աժիոտաժ գ. Իրարանցում:
Ալեգորիա գ. Այլաբանութիւն:
Ալեանս գ. Դաշնութիւն:
Ալիբի գ. Այլուրեքութիւն:
Ալիմենտ գ. Կենսավճար:
Ալմանախ գ. Տարեգիրք:
Ալտերնատոր գ. Էլեկտրափոխիչ:
Ալտերնատիւ ա. Այլընտրանքային:
Ալտիմետր գ. Բարձրաչափ:
Ալտրուիզմ գ. Այլասիրություն:
Ալֆա և Օմեգա գ. Սկիզբէն մինչեւ վերջ:
Ակադեմիա գ. Կաճառ:
Ակադեմական ա. գ. Կաճառական:
Ակլիմիտիզացիա գ. Կլիմայավարժում:
Ակսեսուար (աքսեսուար) գ. Յաւելուած:
Ակտ գ. Գործ, գործողութիւն:
Ակտիւ ա. Գործօն, աշխոյժ:
Ակտիւիստ գ. Գործիչ:
Ակտիւօրէն ա. մ. Եռանդուն, աշխուժօրէն:
Ակտուալ ա. Հրատապ, այժմէական:
Ակցենտ գ. Շեշտադրութիւն:
Ակցիա գ. Ցոյց:
Ակումուլեատոր գ. Մարտկոց:
Ակումուլացիա գ. Կուտակում:
Ակուստիքա գ. Ձայնագիտութիւն:
Ամբիցիա գ. Յաւակնոտութիւն:
Ամբիցիոզ գ. Յաւակնոտ, ա. Փառասէր:
Ամորալ ա. Բարոյազուրկ:
Ամորֆ ա. Անձեւ:
Ամպուտացիա գ. Անդամահատում:
Անալիզ գ. Տարրալուծում:
Անալիտիկ գ. Վերլուծական:
Անալոգիա գ. Համաբանութիւն, նմանութիւն:
Անատոմիա գ. Կազմախօսութիւն, մարդակազմութիւն:
Անարխիա գ. Անիշխանութիւն:
Անեմիա գ. Սակաւարիւնութիւն:
Անեստեզիա գ. Անզգայացում:
Անեքսիա գ. Բռնակցում:
Անթոլոգիա գ. Ծաղկաքաղ:
Անտրոպոլոգիա, Անթրոպոլոգիա գ. Մարդաբանութիւն:
Անոմալիա գ. Շեղում, անկանոնութիւն:
Անիմացիա գ. Պատկերաշարժ, պատկերագիր:
Անիմացիոն գ. Պատկերաշարժային:
Անսամբլ գ. Համոյթ:
Անտագոնիզմ գ. Հակամարտութիւն:
Անտենա գ. Ալեհաւաք:
Անտիտոքսին գ. Հակաթոյն:
Անտիֆրիզ գ. Հակասառեցուցիչ:
Անտիպատիա գ. Հակակրանք:
Ապատիա գ. Անզգայութիւն, անտարբերութիւն:
Ապարատ գ. Սարք, յարմարանք:
Ապելյացիա գ. Բողոքարկում:
Ապոթեոզ գ. Պանծացում, աստուածացում:
Ապոստերիորի ա. գ. Յետագունէ:
Ապրիորի ա. Կանխակալ:
Ասամբլեա գ. Գագաթաժողով, համագումար:
Ամբուլատորիա գ. Բուժարան:
Ամնիստիա գ. Համաներում:
Ասեպտիկա գ. Ապանեխութիւն:
Ասիմետրիա ա. Անհամաչափութիւն:
Ասիմիլեացիա գ. Ձուլում:
Ասիստենտ գ. Օգնական:
Ասորտիմենտ գ. Նմուշանի:
Ասոցիացիա գ. Ընկերակցութիւն:
Ասպեկտ գ. Հայեցակէտ, տեսանկիւն, երեւոյթ:
Աստրոնաւտ գ. Աստղագնաց, աստղանաւորդ:
Աստրոֆիզիկա ա. Աստղաբնագիտութիւն:
Ատաւիզմ գ. Յետասերում:
Աւանպոստ գ. Առաջադիրք:
Աւանս գ. Կանխավճար:
Աւանտիւրիզմ գ. Արկածախնդրութիւն:
Աւիացիա գ. Օդուժ:
Աւիացիոն գ. Օդուժային:
Աւտոմատ գ. Ինքնաձիգ:
Աւտո, Աւտոմեքենայ, Աւտոմոբիլ գ. Ինքնաշարժ:
Աւտովթար գ. Ինքնաշարժի վթար:
Աւտոնոմ(իա) գ. Ինքնավարութիւն:
Աւտորեֆերատ գ. Սեղմագիր:
Աւտորիտետ գ. Հեղինակութիւն:
Ատեստատ գ. Վկայական:
Ատոմ գ. Հիւլէ:
Ատրակցիոն գ. Զուարճախաղ:
Ատրիբուտ գ. Յատկութիւն:
Արբիտր գ. Իրաւարար:
Արգօ գ. Ծածկալեզու:
Արգումենտ գ. Փաստարկ, առարկութիւն, ապացոյց:
Աւիաուղի գ. Թռիչքուղի, օդուղի:
Աւիատոմս գ. Օդանաւի տոմս:
Արեալ գ. Տարածք, օդային:
Արեալային ա. Տարածքային:
Արենա գ. Մրցասպարէզ, կրկէս:
Արիստոկրատ գ. ա. Ազնուական:
Արիստոկրատիա գ. Ազնուականութիւն:
Արխաիզմ գ. Հնաբանութիւն:
Արխայիկ ա. Հնամենի:
Արխիւ գ. Պահոց, դիւան:
Արխիւատուն գ. Դիւանատուն:
Արմատուրա գ. Ամրան, զրահ, պահպանակ:
Արսենալ գ. Զինանոց:
Արտերիա գ. Զարկերակ:
Աուդիենցիա գ. Ընդունելութիւն, ունկնդրութիւն:
Աուդիտորիա գ. Լսարան, թատերասրահ:
Աուկցիոն գ. Աճուրդ:
Աուտոդաֆե գ. Հրադատութիւն:
Արտիստ գ. Դերասան:
Արտիստիկ գ. Դերասանական:
Աւիաշոու գ. Օդանաւացուցադրութիւն:
Աւիահարուած գ. Օդուժի հարուած:
Աւտօ գ. Ինքնաշարժ:
Աւտոկանգառ գ. Ինքնաշարժի կանգառ:
Ափդէյթ գ. Թարմացում, վերանորոգում:
Աֆեկտ գ. Գրգռուածութիւն, գորով:
Աֆիշ(ա) գ. Ազդագիր:
Աուդիտ գ. Հաշուեքննութիւն:
Բ
Բազայ գ. Հիմ(ք):
Բազիս գ. Խարիսխ, հիմք:
Բալ գ. Գնահատական, նիշ:
Բալանս գ. ա. Հաշուեկշիռ, հաւասարակշռութիւն:
Բալանսաւորել գ. Հաշուեկշռել:
Բալիստիկ գ. Նետարձակ, ձգաբան:
Բալիստիկա գ. Ձգաբանութիւն, նետարձակել:
Բակտերիա գ. Մանրէ:
Բակտերիոլոգիա գ. Մանրէաբանութիւն:
Բանդա գ. Աւազակախումբ:
Բանդաժ գ. Վիրակապ, կապ:
Բանդերոլ գ. Ծանրոցածրար:
Բանդիտ գ. Ելուզակ, աւազակ:
Բանդիտիզմ գ. Աւազակութիւն:
Բանկ գ. Դրամատուն:
Բանկնոտ գ. Արժեթուղթ, թղթադրամ:
Բանկիր գ. Դրամատէր:
Բանկրապ գ. ա. Սնանկ, սնանկացած:
Բարէլ գ. Տակառ:
Բար գ. Գինետուն, ընպելարան:
Բարելիեֆ գ. Հարթաքանդակ:
Բարիեր գ. Արգելապատ:
Բարիկատ (բարիկադ) գ. Պատուար, փակոց:
Բարմէն գ. Մատուցող (գինետան):
Բարոկրաֆ, Բարոմետր, գ. Ծանրաչափ:
Բենզին գ. Կնդրիտ:
Բիբլիա գ. Ս. Գիրք, Աստուածաշունչ:
Բիզնես գ. Գործարարութիւն, զբաղում, առեւտուր:
Բիզնեսման գ. Գործարար, առեւտրական:
Բիկինի գ. Կարճազգեստ, լողազգեստ:
Բինոմ գ. Երկանդամ:
Բիոլոգիա գ. Կենսաբանութիւն:
Բիոլոգիական գ. Կենսաբանական:
Բիոսֆերա գ. Կենսոլորտ:
Բլեֆ գ. Խաբկանք:
Բլից գ. Կայծակնամարտ:
Բլոկ գ. Դաշինք, արգելափակում, զանգուած:
Բլոկադա գ. Շրջափակում:
Բիւլետեն գ. Տեղեկաթերթ:
Բիւջէ գ. Նախահաշիւ, տարեհաշիւ:
Բիւրօ գ. Գրասենեակ, գրասեղան:
Բոյլեր գ. Ջրատաքացուցիչ:
Բոս գ. Գործատէր, պարագլուխ:
Բորսա գ. Սակարան, քսակ:
Բոքս գ. Բռնցքամարտ, կռփամարտ:
Բրենդ գ. Դրոշմ, ապրանքանիշ:
Բրիգադ գ. Վաշտ, խումբ:
Բրիֆինգ գ. Համառօտ, կարճ, ճեպազրոյց:
Բրոշիւր գ. Գրքոյկ:
Բրոքեր գ. Միջնորդ:
Բրոյլեր գ. ա. Մսատու (ճտեր):
Բրուտօ գ. Բրտաքաշ:
Բուլլա գ. Պապական կոնդակ:
Բուկինիստ գ. Հնագրավաճառ:
Բուկլետ գ. Գրքոյկ:
Բուտիկ գ. Կրպակ:
Բուքմէյքեր գ. Դրոյքագիր:
Բուքսիր գ. Քարշակ:
Գ
Գազօն գ. Սիզամարգ:
Գալակտիկա գ. Համաստեղութիւն:
Գալերեա գ. Սրահ, պատկերասրահ:
Գանգրենա գ. Փտախտ:
Գանգստեր գ. Աւազակ:
Գաստրոլ գ. Հիւրախաղ:
Գաստրոնոմ գ. Նպարատուն:
Գարանտիա գ. Երաշխիք:
Գարդերոբ գ. Զգեստապահարան:
Գարսօն գ. Մատուցող (տղայ):
Գենդեր գ. Սեռ:
Գենդերային ա. Սեռահաւասարային:
Գենեզիս գ. Ծագում, սերում:
Գենետիկա գ. Ծագումնաբանութիւն:
Գենոցիտ գ. Ցեղասպանութիւն:
Գեոլոգիա գ. Երկրաբանութիւն:
Գեոքիմիա գ. Երկրատարրաբանութիւն:
Գերոնտոլոգիա գ. Ծերաբանութիւն:
Գէյմ գ. Խաղափուլ:
Գիդ գ. Ուղեվար, առաջնորդող, ուղեկցորդ:
Գիգանտ գ. ա. Հսկայ(ական):
Գլիսեր գ. Սահանաւ:
Գլոբալ գ. Համընդգրկուն, համաշխարհային:
Գոբելէն գ. Գորգանկար:
Գոմպրոմիս (կոմպրոմիս) գ. Փոխզիջում:
Գոնգ գ. Կոչնազանգ:
Գոնդոլ գ. Մակոյկ:
Գոնկրէս (Կոնգրէս) գ. Համաժողով, խորհրդարան:
Գոնկրէսական ա. գ. Խորհրդարանական:
Գրադացիա գ. Աստիճանաւորում:
Գրանդ ա. Մեծ:
Գրանտ գ. Դրամաշնորհ:
Գրանդէոզ ա. Վիթխարի, վեհ:
Գրաւիտացիա գ. Ձգողականութիւն:
Գրացիոզ ա. Նրբագեղ:
Գրաֆոլոգիա գ. Ձեռագրաբանութիւն:
Գրունտ գ. Բնահող, հող, գետին:
Գուտապերչ գ. Խէժանիւթ:
Գուրման գ. ա. Համադամասէր:
Դ
Դակումենտ գ. Փաստաթուղթ:
Դալտոնիզմ գ. Գունաշփոթութիւն:
Դամբ գ. Հողապատուար:
Դեբատ գ. Քննարկում, բանավէճ:
Դեբետ գ. Պարտք:
Դեբետոր գ. Պարտապան:
Դեբիւտ գ. Առաջնաելոյթ:
Դեգազացիա գ. Գազազերծում:
Դեգեներացիա գ. Այլասերում:
Դեգուստացիա գ. Համտեսում:
Դետուկցիա գ. Մակաբերում:
Դեզինֆեկցիա գ. Վարակազերծում:
Դեզինֆորմացիա գ. Ապատեղեկատուութիւն:
Դելեգատ գ. Պատուիրակ, պատգամաւոր:
Դելեգացիա գ. Պատուիրակութիւն:
Դելիկատես գ. Նրբախորտիկ:
Դեկադայ գ. Տասնօրեակ:
Դեկադանս գ. Անկումայնութիւն:
Դեկան գ. Ուսումնապետ:
Դեկլարացիա գ. Յայտարարագիր, յայտարարութիւն:
Դեկորային ա. Զարդարական:
Դեկոր գ. Զարդարանք, գեղազարդ:
Դեկորատոր գ. Գեղազարդող:
Դեկորացիա գ. Բեմազարդարում:
Դեկրադացում գ. Անկում, արժեզրկում:
Դեմագոգ գ. ա. Ամբոխավար:
Դեմոգրաֆիկ ա. Ժողովրդագրական:
Դեմոկրատ ա. գ. Ռամկավար, ժողովրդավար:
Դեմոկրատիա գ. Ժողովրդավարութիւն:
Դեմոկրատական ա. Ժողովրդավարական:
Դեմիլիտարիզացիա գ. Ապառազմականացում:
Դեմոնստրատիւ գ. Ցուցադրական:
Դեմոնստրացիա գ. Ցոյց, բողոքացոյց:
Դեմոնտաժ գ. Ապատեղակայում, կառուցալուծում:
Դեպոզիշըն գ. Վկայութիւն:
Դեպորտացիա գ. Տեղահանում, տարհանում:
Դեպուտատ գ. Պատգամաւոր:
Դեպրեսիա գ. Ընկճախտ:
Դեսերտ գ. Աղանդեր:
Դեսպոտ գ. Բռնակալ:
Դեւալուացիա գ. Արժէզրկում:
Դետալ գ. Մանրուկ, մանրամասնութիւն:
Դետեկտոր գ. Յայտնաբերիչ:
Դե-ֆակտօ գ. Փաստօրէն:
Դետեկտիւ գ. Խուզարկու:
Դերմատիտ գ. Մաշկաբորբոքում:
Դեֆեկտ գ. Թերութիւն:
Դեֆիցիտ գ. Պակասորդ:
Դեֆորմացիա գ. Ձեւախեղում:
Դիաբետ գ. Շաքարախտ:
Դիագնոզ գ. Ախտորոշում:
Դիալեկտ գ. Բարբառ:
Դիալոգ գ. Երկխօսութիւն:
Դիամետր գ. Տրամագիծ:
Դիետա գ. Սննդակարգ:
Դիետոլոգ (դիետոլոկ) գ. Սննդագէտ:
Դիզայն գ. Գծագրութիւն, գծաձեւում:
Դիզայներ գ. Գծագրիչ, գծաձեւող:
Դիլեմա գ. Երկընտրանք:
Դիլետանտ գ. Ոչ-արհեստավարժ:
Դիկտատ գ. Թելադրանք:
Դիկտատոր գ. Բռնապետ:
Դիկտատուրա գ. Բռնապետութիւն:
Դիկտոր գ. Հաղորդավար:
Դիլիժանս գ. Ծածկակառք:
Դինամիկ ա. Շարժուն(ակ):
Դինամիտ գ. Ուժանակ, պայթուցիկ:
Դինաստիա գ. Գահակալութիւն, գահատոհմ:
Դիպլոմատիա գ. Դիւանագիտութիւն:
Դիսկոմֆորտ գ. Նեղութիւն, անհանգստութիւն:
Դիսկուսիա գ.Բանավէճ, քննարկում, վիճաբանութիւն:
Դիսկուալիֆիկացիա գ. Որակազրկում:
Դիսկուրս գ. Խօսակցութիւն, զրոյց:
Դիսպետչեր գ. Կարգավար, առաքող:
Դիսպետչերական ա. Կարգավարական:
Դիպլոմ գ. Վկայական:
Դիսիդենտ գ. ա. Այլախոհ:
Դիսոնանս գ. Աններդաշնակութիւն:
Դիսպերսիա գ. Տարրալուծում, ցրում:
Դիստանցիա գ. Հեռաւորութիւն:
Դիսցիպլին գ. Գիտաճիւղ, առարկայ:
Դիսցիպլին գ. Կարգապահութիւն:
Դիսփլէյ գ. Ցուցաշրջանակ, ցուցասարք:
Դիւերսանտ գ. Խափանարար:
Դիւերսիա գ. Խափանարարութիւն:
Դիւիդենտ գ. Շահաբաժին:
Դիրեկտիւ գ. Յանձնարարական, հրահանգ:
Դիրիժոր գ. Նուագավար, խմբավար:
Դիֆերսիկացնել բ. Այլազանել:
Դիֆտոնգ գ. Երկրաբարբառ, երկհնչիւն:
Դոգմայ գ. Դաւանութիւն:
Դոզայ գ. Չափաքանակ:
Դոկտրին գ. Ուսմունք, վարդապետութիւն:
Դոմինանտ գ. Գերակշռող (յատկանիշ):
Դոնոր գ. ա. Նուիրատու:
Դոսյէ գ. Թղթածրար:
Դոպինգ գ. Խթանիւթ:
Դոտացիա գ. Լրավճար:
Դուբլիկատ գ. Կրկնօրինակ:
Դուբլիօր գ. Կրկնօրինակող:
Դուբլ գ. Կրկնօրինակ, կրկին, կրկնակի:
Դուբլիաժ գ. Կրկնօրինակում:
Դուետ գ. Զուգախաղ, զուգերգ:
Դեւիզ գ. Նշանաբան:
Դրայւ գ. Շարժընթացք, մղում:
Զ
Զէնիթ գ. Բարձրակէտ, գագաթնակէտ:
Զիբիլ գ. Աղբ:
Զօնայ գ. Գօտի, շրջան:
Է
Էգալիտարիզմ գ. Հաւասարապաշտութիւն:
Էգոիզմ գ. Եսասիրութիւն:
Էգոիստ գ. ա. Եսասէր, եսապաշտ:
Էդիկտ գ. Հրովարտակ, կարգադրութիւն:
Էթիկայ գ. Բարոյագիտութիւն:
Էլեգանտ ա. Պերճաշուք:
Էլեքտրամոբիլ գ. Էլեքտրաինքնաշարժ:
Էլեկտորատ գ. Ընտրազանգուած:
Էլեկտրոդ գ. Ուժահաղորդիչ:
Էլեկտրոն գ. Սաթ:
Էլեմենտ գ. Տարր, բաղադրամաս:
Էլեմենտար ա. Տարրական:
Էլեքսիր գ. Բուժայեղուկ, կենսաջուր:
Էլիտա գ. Ընտրանի, վերնախաւ:
Էկզոտիկ ա. Տարաշխարհիկ:
Էկոլոգիա գ. Բնապահպանութիւն:
Էկոնոմիկա գ. Տնտեսութիւն:
Էկոտուրիզմ գ. Բնազբօսաշրջութիւն:
Էկստրեմիստ (Էքստրեմիստ) գ. ա. Ծայրայեղական:
Էկուիվալենտ գ. Համարժէք:
Էկումենիկ գ. Տիեզերական, ընդհանրական:
Էկրան գ. Պաստառ:
Էմբարգոյ գ. Արգելանք, շրջափակում:
Էմբլեմ գ. Խորհրդանշան:
Էմիգրանտ գ. Վտարանդի, գաղթական:
Էմիգրացիա գ. Արտագաղթ:
Էմոցիա գ. Յուզականութիւն:
Էմոցիոնալ գ. Յուզական:
Էնդեմիա գ. Համաճարակ:
Էնդշպիլ գ. Վերջնախաղ:
Էնդոգէն գ. Ներածական:
Էնդոթերմ գ. Ներթաղանթ:
Էնդոկրինոլոգ գ. Ներգեղձաբան:
Էնդոկրինոլոգիա գ. Ներգեղձաբանութիւն:
Էնդոսկոպ գ. Ներդիտակ:
Էներգիա գ. Ուժանիւթ, ներոյժ:
Էներգետիկ գ. Ուժանիւթային:
Էնտոմոլոգիա գ. Միջատաբանութիւն:
Էնտուզիազմ գ. Խանդավառութիւն:
Էնցեֆալիտ գ. Գանգաբորբոքում:
Էնցիկլոպեդիա գ. Համայնագիտարան:
Էպիգրաֆ գ. Բնաբան:
Էպիզոդ գ. Դիպուած, դրուագ:
Էպիլեպսիա գ. Ընկնաւորութիւն:
Էպիլեպտիկ գ. Ընկնաւոր:
Էպիլոգ գ. Վերջաբան:
Էպիտետ գ. Մակդիր:
Էպիքական ա. Դիւցազներգական:
Էպիտաֆիա գ. Տապանագիր:
Էպոխա գ. Դարաշրջան:
Էպոպեա գ. Դիւցազներգութիւն:
Էպոս գ. Վիպերգութիւն:
Էսթետ գ. Գեղասէր:
Էսթետիկա գ. Գեղագիտութիւն:
Էսկալատոր գ. Շարժասանդուղք:
Էսկորտ գ. Թիկնազօր, թիկնապահ:
Էսսէ գ. Խոհագրութիւն, փորձագրութիւն:
Էստաֆետ գ. Փոխանցումավազք:
Էստիմետ գ. Նախահաշիւ, գնահատում:
Էսքալացիա գ. Մագլցում:
Էսքիզ գ. Ուրուագիծ:
Էւակուացիա գ. Տեղահանում:
Էւոլիւցիա գ. Հոլովոյթ, բարեշրջում:
Էտալոն գ. Չափանմուշ:
Էտապ գ. Փուլ:
Էտիկէտ գ. Վարուելակերպ, կենցաղագիր:
Էրա գ. Դարաշրջան, ժամանակաշրջան:
Էրզայ գ. Փոխնիւթ:
Էրոտիկ ա. Հեշտասիրական, տռփայարոյց:
Էրոտիկա գ. Հեշտասիրութիւն:
Էրուդիտ գ. Խորագիտակ:
Էրուդիցիա գ. Խորագիտութիւն:
Էքզիտ փոլ գ. Եզրայանգիչ ընտրացուցակ:
Էքսգումացիա գ. Արտաշիրիմում:
Էքսկլուզիւ ա. Իւրայատուկ, միակ:
Էքսկուրսիա գ. Զբօսաշրջութիւն:
Էքսկուրս գ. Նիւթէ շեղում, շրջագայում:
Էքսպանսիա գ. Տարածում, ընդարձակում:
Էքսպերիմենտ գ. Փորձարարութիւն:
Էքսպերտ գ. Փորձագէտ, փորձառու:
Էքսպլանտացիա գ. Փոխպատուաստում:
Էքսպլուատացիա գ. Շահագործում:
Էքսպոնանտ գ. Մեկնաբան, աղերս:
Էքսպրէս գ. Ճեպընթաց:
Էքսպրեսիւ գ. Արտայայտիչ:
Էքսպրեսիա գ. Արտայայտչականութիւն:
Էքստազ գ. Սքանչանք:
Էքսպոզիցիա գ. Ցուցանք, ցուցադրում, ցուցահանդէս:
Էքստրա գ. Արտակարգ, բացառիկ:
էքստրակտ գ. Խտանիւթ, քսուկ, հանուկ:
Էքսցենտրիկ գ. Արտակեդրոն, տարօրինակ:
Էքստրեմալ գ. Ծայրայեղական:
Էքստրեմիմզ գ. Ծայրայեղականութիւն:
Էքսցես գ. Անկարգութիւն, աւելորդ, չափազանցութիւն:
Էֆեկտ գ. Տպաւորութիւն, արդիւնք:
Էֆեկտիւ գ. Արդիւնաւէտ:
Թ
Թալիսման գ. Յուռութք:
Թայմ գ. Պահ, ժամանակ:
Թեզիս գ. Աւարտաճառ՝ դրոյթ, նիւթ:
Թեմա գ. Նիւթ:
Թերապիա գ. Բուժում:
Թեքս (տեքստ) գ. Բնագիր, նիւթ:
Թէոլոգիա գ. Աստուածաբանութիւն:
Թէորիա գ. Տեսութիւն:
Թէստ գ. Հարցաշար:
Թիմ գ. Խաղախումբ:
Թինէյջեր գ. Դեռահաս, դեռատի:
Թորթ (տորտ) գ. Կարկանդակ:
Թունել գ. Գետնուղի, փապուղի:
Թոփ նիւզ գ. Գլխաւոր լուր:
Թոք շոու գ. Խօսակցական ներկայացում:
Թրաֆիկինգ գ. Մարդորսութիւն:
Թրանսիտ (տրանզիտ) գ. ա. Տարանցիկ:
Թրենտ գ. Ուղղութիւն, հակում:
Թրէյնինգ գ. Վարժանք:
Թրէյլեր գ. Յետակառք, քաշակառք:
Ժ
Ժալիւզի գ. Շերտավարագոյր:
Ժարգոն գ. Ռամկախօսութիւն:
Ժիւրի գ. Դատակազմ:
Ժելէ գ. Դոնդող:
Ժուռնալ գ. Օրաթերթ, ամսագիր, հանդէս:
Ժուռնալիստ գ. Լրագրող:
Ժուռնալիստիկա գ. Լրագրութիւն:
Ի
Իդեա գ. Գաղափար:
Իդեալական գ. Կատարեալ, գաղափարական:
Իդենտիֆիկացիա գ. Նոյնականացում, ինքնութեան հաստատում:
Իդենտիկ ա. Նոյնական, նոյնանման:
Իդեոլոգ գ. Գաղափարախօս:
Իդեոլոգիա գ. Գաղափարախօսութիւն:
Իդիլիա գ. Հովուերգութիւն:
Իզոլիացիա գ. Մեկուսացում:
Իզոլիատոր գ. Մեկուսիչ, մեկուսարան:
Իլիւզիա գ. Պատրանք:
Իլիւզիոնիստ գ. Ձեռնածու, աճպարար:
Իլիւստրացիա գ. Պատկերազարդում:
Իխտիոլոգիա գ. Ձկնաբանութիւն:
Իմիգրանտ գ. Ներգաղթեալ:
Իմիգրացիա գ. Ներգաղթ:
Իմիճ (իմիջ) գ. Դիմագիծ, դիմանկար:
Իմիտացիա գ. Նմանակում:
Իմպերիա գ. Կայսրութիւն:
Իմպերատիւ ա. Հրամայական:
Իմպիչմենտ գ. Ամբաստանութիւն:
Իմպուլս գ. Մղում, դրդում:
Իմպուլսիւ գ. Ազդակային, խթանային, ներմղիչ:
Իմունիզացիա գ. Անվարակելիացում:
Իմունիտետ գ. Անվարակելիութիւն:
Իմպորտ գ. Ներմուծում:
Ինպոտենցիա գ. Անկարողութիւն:
Ինաուգուրացիա գ. Երդմնակալութիւն:
Ինդէքս գ. Ցուցիչ, ցանկ:
Ինժեկտոր ա. Ներարկիչ:
Ինտիկատոր (ինդիկատոր) գ. Ցուցիչ:
Ինտուկցիա (ինդուկցիա) գ. Մակածում, մակածութիւն:
Ինկվիզիցիա գ. Հաւատաքննութիւն:
Ինկուբատոր գ. Թխսասարք:
Ինստանցիա գ. Ատեան:
Ինվարիանտ գ. Անփոփոխակ:
Ինվեստոր ա. Ներդնող:
Ինտերվենցիա գ. Ներխուժում, միջամտութիւն:
Իւբկա գ. Փէշ:
Իմպրովիզացիա գ. Յանկարծաբանութիւն:
Ինդիւիդուում գ. Անհատ(ականութիւն):
Ինդիւիդուալ ա. Անհատական:
Ինդուստրիա գ. Արդիւնաբերութիւն:
Իներտ գ. Անգործունեայ, չէզոք:
Իներտութիւն գ. Անգործունէութիւն, չէզոքութիւն:
Ինթըրնեթային ա. Համացանցային:
Ինիցիալ գ. Սկզբնատառ, սկզբնական:
Ինիցիատիւ մ. ա. Նախաձեռնութիւն:
Ինկուիզիտոր գ. Հաւատաքննիչ:
Ինկուիզիցիա գ. Հաւատաքննութիւն:
Ինկոգնիտօ ա. Ծպտեալ, անծանօթ:
Ինկուբացիա գ. (Հիւանդութեան) Գաղտնաշրջան:
Ինկուբատոր գ. Թխսիչ, թխսարան:
Ինսպեկցիա գ. Տեսչութիւն, ստուգում, վերահսկում:
Ինստալիացիա գ. Կարգաբերում:
Ինստինկտ գ. Բնազդ:
Ինստիտուտ գ. Հաստատութիւն:
Ինստիտուցիոնալ ա. Հիմնարկական, պայմանադրական:
Ինստրուկցիա գ. Կանոնագիրք, ուսուցանում, հրահանգ:
Ինովացիոն գ. Նորարարական:
Ինսուլտ գ. Կաթուած:
Ինվեստիցիա գ. Ներդրում:
Ինվեստմընտ գ. Ներդրում:
Ինտելեկտ գ. Բանականութիւն:
Ինտելեկտուալ գ. Բանական:
Ինտեգրացիա գ. Համարկում, համալրում:
Ինտեգրուել գ. Ներառուել, համարկուել:
Ինտեգրում գ. Ամբողջացում, համալրում:
Ինտելիգենցիա գ. Մտաւորականութիւն:
Ինտենսիւ ա. Լարուած, սաստիկ:
Ինտերակտիւ գ. ա. Փոխազդեցիկ:
Ինտերիոր գ. Ներքնամաս:
Ինտերնատ գ. Գիշերօթիկ:
Ինտերնետ, Ինթերնեթ գ. Համացանց:
Ինտերշիփ գ. Վարժընթացք, փորձաշրջան:
Ինտերպրետացիա գ. Մեկնաբանութիւն:
Ինտերվալ գ. Միջակայք, ընդմիջում:
Ինտերվիու գ. Հարցազրոյց:
Ինտիմ գ. Մտերմիկ, ներանձնական:
Ինտուիտիւ գ. Ներըմբռնողական:
Ինտոնացիա գ. Հնչերանգ:
Ինտուիցիա գ. Ներիմացում, նախազգացում:
Ինտրիգ գ. Սադրանք, խարդաւանանք:
Իռացիոնալ ա. Անհամաչափ(ելի), անբան, անտրամաբանական:
Իռիգացիա գ. Ոռոգում:
Ինսթեբլիշմենտ գ. Վերնախաւ, հաստատութիւն:
Ինֆլացիա ա. Սղաճ, արժէզրկում:
Ինֆեկցիոն գ. Վարակիչ:
Ինֆորմացիա գ. Տեղեկութիւն:
Իրոնիա գ. Հեգնանք:
Իրոնիկ ա. Հեգնական:
Լ
Լաբորատորիա գ. Տարրալուծարան, աշխատանոց, փորձարան:
Լակոնիզմ գ. Հակիրճութիւն:
Լակոնիկ գ. Սեղմ, հակիրճ:
Լայներ գ. Գծային, աստառող, տողիչ:
Լայք գ. Հաւանում:
Լաուրեատ գ. Դափնեկիր:
Լասսօ գ. Օղապարան:
Լաֆետ գ. Հրետասայլ:
Լեգալ գ. Օրինական, թոյլատրուած:
Լեգալացում գ. Օրինականացում:
Լեգենդ գ. Առասպել:
Լեգենդար գ. Առասպելական:
Լեգիտիմ գ. Օրինական:
Լեգիտիմացիա գ. Օրինականացում:
Լեթարգիա գ. Քնախտ, թմբիր, քնաթափութիւն:
Լեյկոզ գ. Ճերմակարիւնութիւն:
Լեյտմոտիւ գ. Հիմնանուագ:
Լեպտոպ գ. Գրկակալ, ձեռքի համակարգիչ:
Լեքսիկա գ. Բառագիտութիւն, բառապաշար:
Լիբերալ գ. Ազատական:
Լիբերալիզմ գ. Ազատականութիւն:
Լիդեր գ. Առաջնորդ, ղեկավար:
Լիզինգ գ. Վարձակալու:
Լիզինգային գ. Վարձակալական:
Լիթուրգիա գ. Պատարագ, ծէս:
Լինգուիստիկա գ. Լեզուաբանութիւն:
Լիկուիտացիա (լիկուիդացիա) գ. Լուծարում:
Լիմիտ գ. Չափաքանակ, սահման:
Լիրիկա գ. Քնարերգութիւն:
Լիցենզիա գ. Արտօնագիր:
Լիցենզաւորել բ. Արտօնութիւն տալ, արտօնագրել:
Լիցենզաւորում գ. Արտօնագրում:
Լիւմպէն գ. Ընչազուրկ:
Լիս գ. Վարձակալում:
Լիափսուս գ. Սայթաքում, սխալմունք:
Լիւքս գ. Բարձրակարգ:
Լոբբիզմ գ. Քարոզչութիւն, գովազդում:
Լոգիկա գ. Տրամաբանութիւն:
Լոգօ գ. Նշանագիր:
Լոզունգ գ. Կոչ, նշանաբան:
Լոկալ գ. Տեղային:
Լոկալիզացնել գ. Տեղայնացնել:
Լոկոմոտիւ գ. Գնացքաքարշ:
Լոմբարդ գ. Գրաւատուն:
Լոյալ գ. Օրինապահ, հաւատարիմ:
Լոն գ. Փոխառութիւն:
Լունատիզմ գ. Քնաշրջութիւն:
Խ
Խարակտեր գ. Նկարագիր:
Խարիզմա գ. Շնորհ, գրաւչութիւն:
Խարտիա գ. Դաշն (դաշնութիւն):
Խիրոմանտիա գ. Ձեռնագուշակութիւն:
Խիրուրգ գ. Վիրաբոյժ:
Խիրուրգիա գ. Վիրաբուժութիւն:
Խոլերիկ գ. Մաղձոտ:
Խրոնիկա գ. Ժամանակագրութիւն:
Խրոնոլոգիա գ. Ժամանակագրութիւն:
Խրոնոմետրաժ գ. Ժամանակաչափում:
Խրոնիկ (քրոնիկ) գ. Երկարատեւ, շարունակական:
Կ
Կաբէլ գ. Մալուխ:
Կաբինետ գ. Աշխատասենեակ, դահլիճ:
Կազինօ գ. Խաղարան, խաղատուն:
Կաթեդրալ գ. Մայր տաճար:
Կալիբր գ. Տրամաչափ, մակարդակ, մեծութիւն:
Կալկուլացիա գ. Հաշուարկ, գնահաշուարկ:
Կալորիֆեր գ. Օդաջեռուցիչ:
Կակաֆոնիա գ. Աններդաշնակութիւն:
Կամերային ա. Սենեկային:
Կամին գ. Օջախ:
Կամուֆլաժ գ. Կերպարանափոխում, ռազմազգեստ:
Կանալ գ. Կապուղի, ջրանցք:
Կանդիդատ գ. Թեկնածու:
Կապիտալ գ. Դրամագլուխ, ունեցուածք:
Կապիտուլացիա գ. Անձնատուութիւն:
Կապսուլ գ. Պատիճ:
Կասետ գ. Տուփ:
Կաստրացիա գ. Ամորձատում:
Կանիբալ գ. Մարդակեր:
Կապիտան գ. Հարիւրապետ:
Կառնաւալ գ. Բարեկենդան, զբօսահանդէս:
Կաստեր գ. Կռփազէնք:
Կատալոգ գ. Գրացուցակ:
Կատակոմբ գ. Գետնադամբան:
Կատեգորիա գ. Կարգ:
Կատակլիզմ գ. Համաղէտ:
Կատաստրոֆա գ. Աղէտ:
Կատաֆալկ գ. Դիակառք:
Կարալիոկ գ. Ժորի:
Կարանտի (գարանտիա) ա. Երաշխաւորութիւն:
Կարիես գ. Ոսկրափուտ:
Կարիերիստ գ. Պաշտօնամոլ:
Կարդիոգրամ գ. Սրտագիր, սրտագրութիւն:
Կարպուլ (քարփուլ) գ. Խմբաուղեւորութիւն:
Կենտերային (գենդերային) ա. Սեռային:
Կերամիկա գ. Խեցեղէն:
Կիդ (գիտ) գ. Ուղեցոյց, առաջնորդ:
Կինեկոլոգ (գինեկոլոգ) գ. Կնախտաբան:
Կինոլոգիա գ. Շնաբանութիւն:
Կինոլոգ գ. Շնաբան:
Կինօ գ. Շարժապատկեր:
Կինօփառատօն գ. Շարժապատկերի փառատօն:
Կլասիցիզմ գ. Դասականութիւն:
Կլան գ. Յանցախումբ:
Կլանային գ. Յանցախմբային:
Կաֆէ գ. (Սրճարան) սուրճ:
Կլապան գ. Փական, կափարիչ:
Կլաս գ. Դասակարգ:
Կլասիկ գ. Դասական:
Կլասիֆիկացիա գ. Դասակարգում:
Կլասիֆիկատ գ. Դասակարգիչ:
Կլաւիշ գ. Ստեղն:
Կլերկ գ. Գրագիր:
Կլիկ գ. Յանցախումբ:
Կլինիկա գ. Բուժարան:
Կլիենտ գ. Յաճախորդ:
Կլոբալ (գլոբալ) ա. Համաշխարհային:
Կլոուն գ. Ծաղրածու:
Կոալիցիա գ. Դաշինք:
Կոսմետիկա գ. Գեղագիտական դիմայարդարում:
Կոէֆիցենտ գ. Գործակից, օժանդակ:
Կոլաբորացիոնիստ գ. Դաւաճան:
Կոլեգա գ. Պաշտօնակից:
Կոլեկտիւ գ. Աշխատակազմ:
Կոլեկցիա գ. Հաւաքածոյ:
Կոլեկտոր գ. Հաւաքիչ:
Կոլլապս գ. Կքում, սնանկութիւն:
Կոլյէ գ. Մանեակ:
Կոլոնադա գ. Սիւնաշար:
Կոլոնիալիզմ գ. Գաղութատիրութիւն
Կոլոքվիում գ. Համազրոյց:
Կոկարդ գ. Աստղանշան:
Կոկետութիւն գ. Պչրանք:
Կոկետուհի գ. Պչրուհի:
Կոմեդիա գ. Կատակերգութիւն:
Կոմեդիանտ գ. Խեղկատակ:
Կոմենտատոր գ. Մեկնաբան:
Կոմետա գ. Գիսաստղ:
Կոմենտարիա գ. Մեկնաբանութիւն:
Կոմերսանտ գ. Վաճառական:
Կոմերցիա գ. Առեւտուր:
Կոմիկ գ. Կատակերգակ:
Կոմիսիա գ. Յանձնաժողով:
Կոմիսիոներ գ. Միջնորդ(արար):
Կոմիւնիկէ գ. Հաղորդագրութիւն:
Կոմպակտ գ. ա. Հաւաք, խտացուած:
Կոմպանիա գ. Ընկերակցութիւն:
Կոմպանիոն գ. Ընկերակից:
Կոնպենսացիա գ. Փոխհատուցում:
Կոմպետենտ գ. Ձեռնհաս, բանիմաց, :
Կոմպիլիացիա գ. Բանաքաղութիւն:
Կոմպլեկտ գ. Լրակազմ:
Կոմպլէքս գ. Զուգակցութիւն, բարդոյթ:
Կոմպլիմենտ գ. Հաճոյախօսութիւն:
Կոմպոզիցիա գ. Յօրինուածք:
Կոմպոզիտոր գ. Երգահան, երաժշտահան:
Կոմպոնենտ գ. Բաղադրամաս:
Կոմպոստեր գ. Դակիչ:
Կոմպրեսիա գ. Խտացում:
Կոմպրոմատ գ. Զրպարտագիր:
Կոմպրոմետացիա գ. Վարկաբեկում:
Կոմպիւտեր գ. Համակարգիչ:
Կոմպրոմիս գ. Փոխզիջում:
Կոմունիկացիա գ. Հաղորդակցութիւն:
Կոմուտատոր գ. Փոխարկիչ:
Կոմպլեքս գ. Լրակազմ, բարդ:
Կոմպրոմատ գ. Վարկաբեկիչ, նիւթ:
Կոնգլոմերատ գ. Խառնահանք:
Կոնգրես գ. Վեհաժողով:
Կոնդենսացիա գ. Խտացում:
Կոնդիցիոներ գ. Օդորակիչ, օդափոխիչ:
Կոնդուկտոր գ. Ուղեկցորդ, վարորդ:
Կոնկրետ գ. Ստոյգ, իսկապէս, առարկայական:
Կոնկուրս գ. Մրցոյթ:
Կոնկուրենցիա գ. Մրցակցութիւն:
Կոնսենսիւս (կոնսենսուս) գ. Համաձայնութիւն, միաձայնութիւն, ընդհանուր յայտարար:
Կոնսենտրացնել բ. Կեդրոնացնել:
Կոնսերւատիզմ գ. Պահպանողականութիւն:
Կոնսերւատիւ գ. Պահպանողական:
Կոնսերւատորիա գ. Երաժշտանոց:
Կոնսպեկտ գ. Համառօտագրութիւն:
Կոնսերվատոր գ. ա. Պահպանողական:
Կոնսերվացնել գ. Պահածոյացնել:
Կոնսոլիդացիա գ. Համախմբում:
Կոնսոլիտացիա գ. Ամրապնդում, ամրացում:
Կոնսորցիա, Կոնսորցիում գ. Ընկերակցութիւն:
Կոնստանտ գ. Հաստատուն (մեծութիւն):
Կոնսուլ գ. Հիւպատոս:
Կոնստիտուցիա գ. Սահմանադրութիւն:
Կոնստրուկցիա գ. Կառոյցք, կառուցուածք:
Կոնսուլտացիա գ. Խորհրդատուութիւն:
Կոնսուլտանտ գ. Խորհրդատու:
Կոնվենցիա գ. Համաձայնութիւն, համագումար:
Կոնվերսիա գ. Փոխարկում:
Կոնտակտ գ. Կապ, առնչում:
Կոնտեյներ գ. Բեռնարկղ:
Կոնտինենտ գ. Մայրցամաք:
Կոնցերտ գ. Համերգ:
Կոնտեքստ գ. Համատեքստ:
Կոնտինգենտ գ. Համակազմ, քանակակազմ:
Կոնտրաբանդ գ. Մաքսանենգութիւն:
Կոնտրակտ գ. Պայմանագիր:
Կոնտրիբուցիա գ. Ռազմատուգանք, նպաստ:
Կոնտուր գ. Շրջագիծ, ուրուագիծ:
Կոնցենտրացիա գ. Համակենտրոնացում:
Կոնցերտ (կոնսերտ) գ. Նուագահանդէս, երգահանդէս:
Կոնցեպտ գ. Գաղափար, յղացք, հասկացութիւն:
Կոնֆեդերացիա գ. Համադաշնութիւն:
Կոնֆիսկացիա գ. Բռնագրաւում:
Կոնֆլիկտ գ. Հակամարտութիւն:
Կոնֆրոնտացիա գ. Առճակատում:
Կոորդինացիա գ. Համակարգում:
Կոնֆեսիոնալ ա. Կրօնադաւանական:
Կոնֆերանս գ. Խորհրդակցութիւն, խորհրդաժողով, համաժողով:
Կոնֆերանսյէ գ. Համերգավար, համաժողովական:
Կոնֆիգուրացիա գ. Ուրուանկար:
Կոոպերացիա գ. Համագործակցութիւն:
Կոռեկտ ա. Կիրթ, ճիշտ:
Կոռելիացիա գ. Համայարաբերական:
Կոռեկցիա գ. Ուղղում:
Կոսմետիկա գ. Գեղարարութիւն:
Կոսմիկական ա. Տիեզերական:
Կոսմոլոգիա գ. Տիեզերագիտութիւն:
Կոսմոպոլիտիզմ գ. Աշխարհաքաղաքացիութիւն:
Կոռուպցիա գ. Փտածութիւն:
Կոտ (կոդ) գ. Ծածկագիր, օրինագիրք:
Կորեսպոնդեցիա գ. Թղթակցութիւն:
Կորիդա գ. Ցլամարտ:
Կորպորացիա գ. Ընկերակցութիւն:
Կորպորատիւ գ. Ընկերակցական,մեկուսախմբային:
Կորպուս գ. Մարմին, կմախք:
Կորսար գ. Ծովահէն:
Կորսետ գ. Սեղմիրան:
Կորտ գ. 1. Թենիսահարթակ: 2. Արքունիկ, ատեան:
Կորտէժ գ. Շքաթափօր:
Կւալիֆիկացիա գ. Որակաւորում:
Կուինտետ գ. Հնգեակ:
Կուարտետ գ. Քառեակ:
Կուրսանտ գ. Սան, դասընկեր:
Կրատեր գ. Խառնարան:
Կրաֆիկ (գրաֆիկ) գ. Գծապատկեր:
Կրեատուրա գ. Արարած:
Կրեդիտ գ. Վարկ:
Կրեդիտոր գ. Վարկատու:
Կրեդօ գ. Հաւատամք:
Կրեմ գ. Քսուկ:
Կրեմացիա գ. Դիակիզում:
Կրիզ (կրիզիս) գ. Տագնապ, ճգնաժամ:
Կրիմինալ գ. Քրէական:
Կրիմինալիստ գ. Քրէագէտ:
Կրիմինալիստիկա գ. Քրէագիտութիւն:
Կրիպտոգրաֆիա գ. Գաղտնագրութիւն:
Կրիստալ գ. Բիւրեղ:
Կրիտերիա գ. Չափորոշիչ:
Կրիտիկա գ. Քննադատութիւն:
Կրիտիկական ա. Բեկումնային:
Կրոսուորդ գ. Խաչբառ:
Կրուիզ գ. Ծովաշրջութիւն, ծովապտոյտ:
Կուլիս(ներ) գ. Անդրաբեմ:
Կուլմինացիա գ. Գագաթնակէտ:
Կուպիւր(ա) գ. Արժէթուղթ:
Կուլօն գ. Կազմազարդ:
Կուլտ գ. Պաշտամունք:
Կուլտուրա գ. Մշակոյթ:
Կուլտուրական ա. Բարեկիրթ:
Կուլուարներ գ. Կողասրահներ:
Կուրիեր գ. Թղթատար:
Կուարտետ գ. Քառեակ:
Կուրս գ. (Դաս)ընթացք, ուղղութիւն:
Կուրսիւ գ. Շեղատառ:
Կրէատիւ ա. Ստեղծագործ:
Կրուգ գ. Շրջանակ, շրջապատ:
Հ
Հաբ գ. Պատիճ, դեղահատ:
Հալիւցինացիա գ. Զառանցանք:
Հալոգէններ գ. Աղածիններ:
Հակէր (հաքեր) գ. Ցանցահէն:
Հանդբոլ գ. Ձեռնագնդակ:
Հարմոնիա գ. Ներդաշնակութիւն:
Հարպուն գ. Որսատէգ:
Հաւէս գ. Ցանկութիւն, տրամադրութիւն:
Հեգեմոն գ. Գերիշխան:
Հեգեմոնիա գ. Գերիշխանութիւն:
Հելիկոպտեր գ. Ուղղաթիռ:
Հեմատոլոգիա գ. Արիւնաբանութիւն:
Հեռուստաալիք գ. Հեռատեսլալիք:
Հեռուստաշօու գ. Հեռատեսլաներկայացում:
Հերալդիկա գ. Զինանշանագիտութիւն:
Հերմետիկ գ. Անթափանցելի:
Հիբրիդ գ. Խառնածին:
Հիգիենա գ. Առողջաբանութիւն:
Հիդրոլիզ գ. Ջրատարրալուծում:
Հիդրոթերապիա գ. Ջրաբուժութիւն:
Հիերարխիա գ. Ստորակարգութիւն:
Հիպերակտիւ գ. Գերաշխոյժ:
Հիպերբոլ գ. Չափազանցութիւն:
Հիպնոզ գ. Քնածութիւն:
Հիպնոտիզմ գ. Քնէածութիւն:
Հիպոթեկ գ. Գրաւադրում:
Հիպոֆիզ գ. Մակուղեղ:
Հիստոլոգիա գ. Հիւսուածքաբանութիւն:
Հիտ գ. Յաջողութիւն, յաջող ելք:
Հոմոգէն գ. Համասեռ:
Հոմոսեքսուալիզմ գ. Համասեռամոլութիւն:
Հոնորար գ. Պատուավճար, գրելավճար:
Հոսպիտալացում գ. Հիւանդանոց պառկեցնել:
Հումանիստ գ. Մարդասէր:
Հումանիտար գ. Մարդասիրական:
Հուրիկէյն գ. Հողմամրրիկ, ծովամրրիկ:
Մ
Մագիստրալ գ. Մայրուղի:
Մագնատ գ. Մեծահարուստ:
Մագմայ գ. Լաւայ:
Մաեստրօ գ. Վարպետ, մեծավարպետ:
Մաժորիտար գ. Մեծամասնական:
Մակետ գ. Մանրակերտ:
Մակլեր գ. Միջնորդ (անձ):
Մակուլատուրա գ. Խոտան, թափօն:
Մակնիտուդ գ. Ուժգնութիւն, խոշոր չափի:
Մայթ գ. Ճեմուղի, ճամփեզր, ոտնուղի:
Մանդատ գ. Յանձնարարագիր, լիազօրութիւն:
Մանեկէն գ. Խրտուիլակ:
Մաներա գ. Շարժուձեւ:
Մանեւր գ. Զօրաշարժ, խուսանաւում:
Մանիպուլացիա գ. Ձեռնավարում, աղաւաղել, ձեւափոխել:
Մասիւ, Մասս գ. Զանգուած:
Մասսայաբար գ. Զանգուածաբար:
Մասկարադ գ. Դիմակահանդէս:
Մասկա գ. Դիմակ:
Մաստիկա գ. Մածիկ:
Մատերիա գ. Նիւթ:
Մատրիցա գ. Ձուլամայր:
Մատերիալ գ. Նիւթ:
Մատերիալիստ գ. Նիւթապաշտ:
Մարադյոր գ. Դիակապուտ:
Մարազմ գ. Զառամախտ:
Մարինիստ գ. Ծովանկարիչ:
Մարշ գ. Քայլք:
Մարքա գ. Նամականիշ:
Մարշրուտ գ. Երթուղի:
Մարքինալ (մարգինալ) գ. Լուսանցքային:
Մարքետինգ գ. Շուկայականութիւն:
Մաքսիմալ գ. Առաւելագոյն:
Մեգապոլիս գ. Մեծաքաղաք:
Մեդալ գ. Պատուանշան, մեդալ:
Մեդիա գ. Լրատուադաշտ:
Մեդիում գ. Միջին, միջավայր:
Մեթոդ գ. Միջոց, եղանակ:
Մելոդիա գ. Մեղեդի:
Մելոման գ. Երաժշտամոլ:
Մեմուար գ. Յուշագրութիւն:
Մենաջըր (մենեջեր) գ. Վարիչ, վարչարար:
Մենիու գ. Ճաշացուցակ:
Մենտալիտետ գ. Մտածելակերպ:
Մետաբոլիզմ գ. Նիւթափոխանակութիւն:
Մետաֆոր գ. Փոխաբերութիւն:
Մետեոր գ. Ասուպ:
Մետեորիտ գ. Երկնաքար:
Մետեորոլոգիա գ. Մթնոլորտաբանութիւն, օդերեւութաբանութիւն:
Մետոնիմիա գ. Փոխանունութիւն:
Մետրիկա գ. Տաղաչափութիւն:
Մետրոլոգիա գ. Չափագիտութիւն:
Մէրիդիան գ. Միջօրէագիծ:
Միգրանտ, Միգրանթ գ. Գաղթեալ:
Միգրացիա գ. Գաղթ:
Միգրէն գ. Գլխացաւ:
Միզանտրոպ գ. Մարդատեաց:
Միլիտարիզացիա գ. Ռազմականացում:
Միլիտարիզմ գ. Ռազմամոլութիւն:
Միկրոբ գ. Մանրէ:
Միկրոսկոպ գ. Մանրադիտակ:
Միկրոֆոն գ. Խօսափող:
Միմիկա գ. Դիմախաղ:
Միներալ գ. Հանքային մարմին, հանքանիւթ:
Միներոլոգիա գ. Հանքագիտութիւն:
Մինիմալ ա. Նուազագոյն:
Մինիմում գ. Նուազագոյնը:
Մինիստր գ. Նախարար:
Մինիստրութիւն գ. Նախարարութիւն:
Միոկարդ գ. Սրտամկան:
Միսիա գ. Առաքելութիւն:
Միսիոներ գ. Առաքեալ, քարոզիչ:
Միտինգ գ. Ցոյց, հանրահաւաք:
Միրաժ գ. Օդատեսիլ, կրկներեւոյթ:
Միֆ գ. Առասպել:
Միֆոլոգիա գ. Առասպելաբանութիւն:
Մնեմոնիկայ գ. Ձուլամարզութիւն:
Մոբայլ գ. Ձեռքի հեռախօս, շարժուն:
Մոբիլ գ. Շարժուն:
Մոբիլիզացիա գ. Զօրահաւաք, զօրաշարժ:
Մոբլ գ. Կահոյք:
Մոդա գ. Նորաձեւութիւն:
Մոդել գ. Նորաձեւ, նախաձեւ, ձեռակերպ:
Մոդելաւորում գ. Կաղապարաւորում:
Մոդեռն գ. Արդիական, ժամանակակից:
Մոդեռնացում գ. Արդիականացում:
Մոդիֆիկացիա գ. Վերափոխութիւն, ձեւափոխում:
Մոդուս վիվենդի գ. Կենսակերպ:
Մոզաիկա գ. Խճանկար:
Մոլբերտ գ. Նկարակալ, երանգապնակ:
Մոմենտ գ. Պահ:
Մոնարխիզմ գ. Մենատիրութիւն:
Մոնոգամիա գ. Միակնութիւն:
Մոնոպոլ գ. Մենաշնորհային:
Մոնոպոլիա գ. Մենաշնորհ:
Մոնոպոլիզացիա գ. Մենաշնորհացում:
Մոնոլոգ գ. Մենախօսութիւն:
Մոնոտոն գ. Միապաղաղ, միալար:
Մոնումենտալ գ. Կոթողային:
Մոստ գ. Կամուրջ:
Մոտիւ գ. Շարժառիթ:
Մոտիւացիա գ. Դրդապատճառ:
Մորալ գ. Բարոյականութիւն:
Մորգ գ. Դիարան:
Մուլդիֆիլմ (մուլտֆիլմ) գ. Բազմաերիզ, բազմաժապաւէն:
Մունիցիպալիտետ գ. Քաղաքապետարան:
Մուտացիա գ. Որակափոխութիւն:
Յ
Յուրիսկոնսուլտ (իւրիսկոնսուլտ) գ. Իրաւախորհրդատու:
Յուստիցիա (իւստիցիա) գ. Արդարութիւն, իրաւասութիւն:
Ն
Նայիւ գ. Միամիտ, պարզամիտ:
Նարկոզ գ. Թմրեցում:
Նարկոման գ. Թմրամոլ:
Նարկոտիկ գ. Թմրադեղ, թմրամիջոց:
Նաւիգացիա գ. Նաւագնացութիւն, օդագնացութիւն:
Նասկի գ. Գուլպայ:
Նատուրա գ. Բնօրինակ, բնութիւն:
Նատուրալիստ գ. Բնապաշտ:
Նարկոմանիա գ. Թմրամոլութիւն:
Նացիոնալիզացիա գ. Ազգայնացում:
Նացիոնալ ա. Ազգային:
Նացիոնալիզմ գ. Ազգայնամոլութիւն:
Նեգատիւ գ. Ժխտական:
Նեկրոլոգ գ. Մահախօսական:
Նեյտրալ գ. Չէզոք:
Նեոլոգիզմ գ. Նորաբանութիւն:
Նեյրովիրաբոյժ գ. Նեարդավիրաբոյժ:
Նեոֆիտ գ. Նորադարձ:
Նիմֆոմանիա գ. Կնամոլութիւն:
Ներւային գ. Նեարդային, ջղային:
Նեֆրիտ գ. Երիկամաբորբ:
Նիհիլիզմ գ. Ոչնչապաշտութիւն:
Նիվելիր գ. Հարթաչափ:
Նիւանս գ. Նրբերանգ:
Նոկաուտ գ. Գետնատապալում:
Նոկտիւրն գ. Գիշերերգ, գիշերային:
Նոմենկլատուրա գ. Անուանացանկ:
Նոմեր գ. Համար:
Նոմինալ գ. Անուանական (գին):
Նոմինացիա գ. Անուանակարգ:
Նոնսենս գ. Անհեթեթութիւն:
Նոստալգիա գ. Կարօտախտ, հայրենաբաղձութիւն:
Նեւրոլոգիա գ. Նեարդաբանութիւն:
Նեւրոպաթոլոգիա գ. Նեարդախտաբանութիւն:
Նոմինացիա գ. Անուանակարգ, անուանակոչում:
Նովել գ. Նորավէպ:
Նորմ(ա) գ. Կանոն:
Նորմալ ա. Բնականոն, կանոնաւոր:
Նորմատիւ գ. Կանոնաւորում:
Նումիզմատիկա գ. Դրամագիտութիւն:
Շ
Շաբլոն գ. Ձեւանմուշ, կաղապար:
Շալուար գ. Տաբատ:
Շանս գ. Հնարաւորութիւն:
Շանտաժ գ. Նենգագործութիւն, նենգաշորթում, սպառնալիքով հարկադրում:
Շարժ գ. Ծաղրանկար:
Շարմ գ. Հմայք:
Շարֆ գ. Վզնոց:
Շեդեւր գ. Գլուխգործոց:
Շորտ գ. Կարճատաբատ, կարճ:
Շտանգէն ցիրկուլ գ. Ձողակարկին:
Շտուրվալ գ. Ղեկանիւ:
Շտուրման գ. Ղեկապետ:
Շխունա գ. Առագաստանաւ:
Շիֆր գ. Ծածկագիր, թուանշան:
Շլագբաում գ. Ուղեփակոց:
Շոկ գ. Ցնցում, ցնցակաթուած:
Շոփինգ գ. Գնում:
Շոու գ. Ներկայացում, ցուցադրութիւն, ցուցահանդէս:
Շպիոն գ. Լրտես:
Շտանգայ գ. Երկաթաձող:
Շտատ գ. Նահանգ:
Շտատ գ. Հաստիք:
Շտրաֆ գ. Տուգանք:
Շրիֆտ գ. Տպատառ:
Չ
Չեմպիոն գ. Ախոյեան:
Չեմպիոնական ա. Ախոյեանական:
Պ
Պատետիկ (պաթետիկ) գ. Հոգեյոյզ:
Պատերի (բատարեա) գ. Մարտկոց:
Պաթոգէն գ. ա. Ախտածին:
Պաթոս գ. Ոգեւորութիւն:
Պաթոլոգիա գ. Ախտաբանութիւն:
Պալեոնթոլոգիա գ. Հնէաբանութիւն:
Պալլիստիկ ա. Նետարձակ:
Պակետ գ. Կապոց:
Պակտ գ. Դաշինք:
Պամֆլետ գ. Պարսաւատետր, տետր:
Պանդեմիա գ. Համաճարակ:
Պանիկա գ. Խուճապ:
Պանորամա գ. Համայնապատկեր:
Պարլամենտ գ. Խորհրդարան:
Պասիւ գ. Կրաւորական:
Պատենտ գ. Արտօնագիր:
Պարատ (պարադ) գ. Զօրահանդէս, շքերթ:
Պարադիզ գ. Դրախտ:
Պարազիտ գ. Մակաբոյծ:
Պատրոնաժ գ. Հովանաւորութիւն:
Պատրիարխատ գ. Պատրիարքութիւն:
Պատրիոտիզմ գ. Հայրենասիրութիւն:
Պարալիզ գ. Կաթուածահարութիւն:
Պարալել գ. Զուգահեռական:
Պարապետ գ. Եզրապատ:
Պարամետր գ. Չափորոշիչ:
Պարանոյա գ. Հալածախտ, խելացնորութիւն:
Պարաշիւտ գ. Անկարգել:
Պարիտետ գ. Հաւասարութիւն:
Պարլամենտ գ. Խորհրդարան:
Պարկ գ. Զբօսայգի:
Պարոդիա գ. Ծաղրապատկեր:
Պարոլ գ. Նշանաբան:
Պարտիա գ. Դերերգ, նուագամաս:
Պարտներ գ. Խաղընկեր, գործընկեր:
Պացիենտ գ. Խնամեալ հիւանդ, համբերատար:
Պաուզա գ. Դադար:
Պարֆիւմերիա գ. Բուրումնարան:
Պացիֆիզմ գ. Խաղաղասիրութիւն:
Պաուպերիզմ գ. Ընչազրկութիւն:
Պեդալ գ. Ոտնեակ:
Պեդանտ գ. Տառակեր, իմաստակ:
Պեդիատրիա գ. Մանկաբուժութիւն:
Պենալտի գ. Տոյժ, տուգանք:
Պեդիատոր գ. Մանկաբոյժ:
Պեյզաժ գ. Բնանկար, բնապատկեր:
Պեպսին գ. Մարսանիւթ:
Պետրոլ գ. Քարիւղ:
Պերիֆերիա գ. Ծայրամաս, արուարձան:
Պերիֆրազ գ. Շրջասութիւն
Պերմանենտ գ. Անընդհատ, մշտական:
Պերմիտ գ. Արտօնութիւն, արտօնագիր:
Պերսոնաժ գ. Գործող անձ, անձնաւորութիւն:
Պերֆորատոր գ. Ծակատիչ:
Պիգմենտ գ. Գունաներկ:
Պիգմենտացիա գ. Գունաւորում:
Պետիցիա գ. Ստորագրահաւաք, հանրագիր:
Պերիմետր գ. Պարագիծ:
Պերիոդ գ. Փուլ, շրջան, դարաշրջան:
Պերսոնա նոն գրատա գ. Անցանկալի անձ:
Պերսոնալ գ. Անձնակազմ:
Պերսոնալ ա. Անձնական:
Պերսպեկտիւ գ. Հեռանկար:
Պիզնես (բիզնես) գ. Գործարարութիւն, գործ:
Պիկանտ գ. Կծու, խայթող:
Պիլիգրիմ գ. Ուխտաւոր:
Պիլոտային գ. Օդաչուական, նախափորձառական:
Պինցետ գ. Նրբունելի, աքցան:
Պիպետ գ. Կաթոցիչ:
Պիրատ գ. Ծովահէն:
Պիւտճէ (բիւջէ) գ. Ելեւմտացոյց, տարեհաշիւ:
Պլագիատ գ. Բանագողութիւն:
Պլագադ (պլակատ) գ. Ազդաքարտ, որմնագիր:
Պլան գ. Ծրագիր, նախագիծ:
Պլանաւորել գ. Ծրագրել:
Պլանետարիում գ. Աստղացուցարան:
Պլանիմետրիա գ. Հարթաչափութիւն:
Պլաստելին գ. Ծեփանիւթ:
Պլատօ գ. Սարահարթ:
Պլատֆորմ գ. Հարթակ:
Պլացդարմ գ. Ռազմայենադաշտ:
Պլաֆօն գ. Առաստաղ, առաստաղապատկեր:
Պլեադա գ. Փառաշարք:
Պլեոնազմ գ. Աւելորդաբանութիւն:
Պլեբիսցիտ գ. Հանրաքուէ:
Պլենար գ. Լիակազմ:
Պլիւրալիզմ գ. Բազմակարծութիւն:
Պլիւս գ. Առաւել:
Պլուտոկրատիա գ. Աւազակապետութիւն:
Պոեզիա գ. Բանաստեղծութիւն, քերթուած:
Պոզա գ. Դիրք, դիրքաւորում:
Պոզիտիւ գ. Դրական:
Պոետ գ. Բանաստեղծ, քերթող:
Պոզիցիա գ. Դիրք:
Պոլեմիկա գ. Բանավէճ:
Պոլիարտրիտ գ. Բազմայօդաբորբ:
Պոլիգլոտ գ. Բազմալեզուագէտ:
Պոլիթեիզմ գ. Բազմաստուածութիւն:
Պոլիխրոմատիկ գ. Բազմերանգ:
Պոլիկլինիկա գ. Բազմաբուժարան:
Պոլիւս գ. Բեւեռ:
Պոլիսմէն գ. Ոստիկան:
Պոլիֆագեա գ. Շատակերութիւն:
Պոլիարիզացիա գ. Բեւեռացում:
Պոլիֆոնիա գ. Բազմաձայնութիւն:
Պոմատա (պոմադա) գ. Օծանելիք, շրթներկ:
Պոպուլիզմ գ. Ժողովրդահաճութիւն:
Պոպուլիստ գ. Ժողովրդահաճ:
Պոպուլիստական ա. Ժողովրդական:
Պոպուլեար գ. Հանրամատչելի:
Պոպուլյարիզացիա գ. Ժողովրդականացում:
Պոռնոգրաֆիա գ. Պոռնկագրութիւն:
Պոստ գ. Նամակատուն, դիրք:
Պոստամենտ գ. Պատուանդան:
Պոստուլատ գ. Կանխադրոյթ:
Պոտենցիալ գ. Ներուժ, կարողականութիւն:
Պորտատիւ գ. Դիւրակիր:
Պորտրետ գ. Դիմանկար:
Պորտֆել գ. Թղթածրար, թղթապանակ:
Պսիխիկա գ. Հոգեկերտուածք:
Պսիխոանալիզ գ. Հոգեվերլուծութիւն:
Պսիխոզ գ. Հոգեխանգարում:
Պսիխոլոգիա գ. Հոգեբանութիւն:
Պսեւդոնիմ գ. Կեղծանուն:
Պրագմատիկ գ. Գործնական, յանդուգն:
Պրակտիկ գ. Գործնական:
Պրեզենտ գ. Ներկայ:
Պրեզենտացիա գ. Ներկայացում:
Պրեմիերա գ. Առաջնախաղ, անդրանիկ ներկայացում:
Պրենդ (բրենդ) գ. Դրոշմանիշ, ապրանքանիշ:
Պրեպարատ գ. Պատրաստուկ:
Պրես գ. Մամլիչ, մամուլ:
Պրեսինգ գ. Մամլում:
Պրեցեդենտ գ. Նախադէպ:
Պրիզմայ գ. Բազմանիստ:
Պրիմիտիւ գ. Պարզունակ, նախնական:
Պրինտեր գ. Տպիչ:
Պրինցիպ գ. Սկզբունք:
Պրինցիպեալ գ. Սկզբունքային, գլխաւոր:
Պրիորիտետ գ. Գերակայութիւն:
Պրոբլեմ գ. Խնդիր:
Պրոբլեմատիկ գ. Խնդրայարոյց:
Պրոգնոզ գ. Կանխագուշակում:
Պրոգրէս գ. Առաջադիմութիւն:
Պրոգրեսիւ գ. Առաջադիմական:
Պրոդուկտիւ գ. Արդիւնաւէտ:
Պրոզայ գ. Արձակ:
Պրոզայիկ գ. Անհետաքրքիր:
Պրոկլոմացիա գ. Թռուցիկ, հռչակում:
Պրոլոնգացիա գ. Երկարաձգում:
Պրոկուրոր գ. Փոխանորդ, հայթայթող:
Պրոյեկտ գ. Նախագիծ:
Պրոպագանդա գ. Քարոզչութիւն:
Պրոպլեմ (պրոբլեմ) գ. Խնդիր:
Պրոպոլիս գ. Ակնամոմ:
Պրոպորցիա գ. Համաչափութիւն:
Պրոսպեկտ գ. Պողոտայ, հեռանկար:
Պրովինցիա գ. Գավառ, ծայրագաւառ:
Պրոտեժէ գ. Հովանաւորեալ:
Պրոտեկցիա գ. Հովանաւորչութիւն:
Պրոտեկցիոնիզմ գ. Հովանաւորչութիւն:
Պրոտոտիպ գ. Նախատիպ:
Պրոցետուրա (պրոցեդուրա) գ. Ընթացակարգ, գործելակերպ:
Պրեստիժ գ. Հեղինակութիւն:
Պրետինդենտ գ. Յաւակնորդ:
Պրովոկացիա, Պրովոկատոր, Պրովոկացիոն գ. ա. Սադրանք, սադրիչ, սադրող:
Պրոցես գ. Գործընթաց:
Պրոցեսոր գ. Համավարիչ:
Պրոֆան գ. Տգէտ, անկրօն, պիղծ:
Պրոֆեսիա գ. Արհեստավարժութիւն:
Պրոֆեսիոնալ գ. ա. Արհեստավարժ:
Պուբլիցիստիկա գ. Հրապարակախօսութիւն:
Պուլս գ. Զարկերակ:
Պուլտ գ. Կառավարման վահանակ:
Պունկտուալ գ. Ճշտապահ:
Պուրիզմ գ. Մաքրամոլութիւն:
Ռ
Ռադիատոր գ. Ջերմարձակ:
Ռադիացիա գ. Ճառագայթում:
Ռադիկալ գ. Արմատական:
Ռադիոթերապիա գ. Ճառագայթաբուժում:
Ռադիուս գ. Շառաւիղ, ծղոսկրիկ:
Ռազմապազա (ռազմաբազա) գ. Ռազմախարիսխ:
Ռանգ գ. Աստիճան:
Ռանդեվիու գ. Տեսակցութիւն:
Ռանչօ գ. Ագարակ:
Ռասիզմ գ. Ցեղապաշտութիւն:
Ռատիֆիկացիա գ. Վաւերացում:
Ռացիոն գ. Չափաբաժին:
Ռացիոնալ գ. Բանական:
Ռեաբիլիտացիա գ. Վերականգնում:
Ռեալ գ. Իրական:
Ռեալիզմ գ. Իրապաշտութիւն:
Ռեալիստ գ. Իրապաշտ:
Ռեակտոր գ. Շարժիչ, հակազդակ:
Ռեակցիա գ. Հակազդեցութիւն:
Ռեակցիոներ գ. Յետադէմ:
Ռեանիմացիա գ. Վերակենդանացում:
Ռեգենտ գ. Գահապահ:
Ռեգիոն (Ռեկիոն) գ. Շրջան, տարածաշրջան:
Ռեգիոնալ գ. Տարածաշրջանային, շրջանային:
Ռեգիստր գ. Գրանցամատեան:
Ռեգիստրացիա գ. Գրանցում:
Ռեգիստրատուրա գ. Մատենավարութիւն:
Ռեգլամենտ գ. Աշխատակարգ:
Ռեգրես գ. Յետադիմութիւն:
Ռեգուլեատոր գ. Կարգաւորիչ:
Ռեգուլեար գ. Կանոնաւոր:
Ռեզերվ գ. Պահեստ:
Ռեզիդենտ գ. Բնակիչ:
Ռեզիդենցիա գ. Բնակավայր, նստավայր:
Ռեզոն գ. Խելամիտ:
Ռեզոնանս գ. Արձագանգ:
Ռեզիւմէ գ. Ամփոփագիր:
Ռեժիմ գ. Վարչակարգ:
Ռեժիսոր գ. Բեմադրիչ:
Ռելեատիւ գ. Յարաբերական:
Ռեկետ գ. Դրամաշորթութիւն:
Ռեկլամ գ. Գովազդ, ծանոյց:
Ռեկլամացիա գ. Բողոքագիր:
Ռեկոնստրուկցիա գ. Վերակառուցում:
Ռեկորդ գ. Մրցանիշ:
Ռեկվիզիտ գ. Պահանջարկ, հարկաւոր:
Ռեկտոր գ. Տեսուչ:
Ռեպետիտոր գ. Կրկնուսոյց:
Ռեյտինգ գ. Վարկանիշ:
Ռեյտինգային գ. Վարկանշային:
Ռենտ գ. Վարձք, շահ:
Ռենտաբել գ. Շահութաբեր:
Ռեպատրիացիա գ. Հայրենադարձութիւն:
Ռեպետիցիա գ. Կրկնութիւն:
Ռեպորտաժ գ. Հաղորդագրութիւն, տեղեկագրութիւն:
Ռեպրեսիա գ. Ճնշամիջոց:
Ռեպուտացիա գ. Համբաւ, հռչակ:
Ռեսպիրատոր գ. Շնչադիմակ:
Ռետրօ գ. Յետադարձ:
Ռեստաւրացիա գ. Վերականգնում:
Ռեստորան գ. Ճաշարան:
Ռեսուրսներ գ. Միջոցներ, սկզբնաղբիւր:
Ռեցենզիա գ. Գրախօսութիւն:
Ռեցեպտ գ. Դեղագիր:
Ռեցիդիւիստ գ. Կրկնայանցագործ:
Ռեֆերատ գ. Սեղմագիր:
Ռեֆերենդում գ. Հանրաքուէ:
Ռեֆերի գ. Մրցավար:
Ռեֆլեկտիւ գ. Անդրադարձ, արտացոլող:
Ռեֆորմ գ. Բարեփոխում:
Ռեֆրէն գ. Կրկներգ:
Ռինգ գ. Մրցասպարէզ:
Ռիտուալ գ. Ծէս:
Ռուբրիկա գ. Խորագիր:
Ռիֆ գ. Խութ:
Ռեւիզիա գ. Վերաքննում:
Ռիսկ գ. Վտանգ:
Ս
Սաբոտաժ գ. Խափանարարութիւն:
Սադիզմ գ. Դաժանութիւն:
Սալիւտ գ. Ողջոյն:
Սալոն գ. Սրահ:
Սակվոյաժ գ. Ուղեպայուսակ:
Սամում գ. Խորշակ:
Սանատորիս գ. Առողջարան:
Սանացիա գ. Առողջացում:
Սանիտարիա գ. Առողջապահութիւն:
Սանկցիա գ. Պատժամիջոց:
Սատելիտ գ. Արբանեակ:
Սապոն գ. Օճառ:
Սատիրա գ. Երգիծանք:
Սարոչկայ գ. Վերնաշապիկ:
Սեանս գ. Ցուցահերթ:
Սեգմենտ գ. Հատուած:
Սեգրեգացիա գ. Խտրականութիւն:
Սեզոն գ. Եղանակ:
Սելեկցիա գ. Ընտրողականութիւն:
Սելեկտիւ գ. Ընտրողական:
Սեկցիա գ. Բաժին:
Սեկուեստր գ. Արգելակալանք:
Սեկտա գ. Աղանդ:
Սեկրետ գ. Գաղտնիք:
Սելիտրա գ. Աղբորակ:
Սեկրեցիա գ. Գեղձազատում, արտաթորում:
Սեմեստր գ. Կիսամեակ:
Սեմինար գ. Ասուլիս, կղերանոց:
Սեմիոտիկա գ. Նշանագիտութիւն:
Սեյսմիկ գ. Երկրաշարժական:
Սեյսմոգրաֆ գ. Երկրաշարժագիր:
Սեյվ գ. Պահել, ամրագրում:
Սեյֆ գ. Գաղտնապահարան (ապահով):
Սենատ գ. Ծերակոյտ:
Սենատոր գ. Ծերակուտական:
Սենսացիա գ. Զգացական:
Սենսուալիզմ գ. Զգայապաշտութիւն:
Սենտիմենտալ գ. Գերզգայուն, գերզգայական:
Սեպարատ գ. Անջատ:
Սեպարատոր գ. Անջատող:
Սեպարատիզմ գ. Անջատողականութիւն:
Սեպարատիստ գ. Անջատողական:
Սեպտիկ գ. Նեխային:
Սեսիա գ. Քննաշրջան, նստաշրջան:
Սերենադ ա. Ցայգանուագ:
Սերիա գ. Շարք, տեսաշար:
Սերվանտ գ. Սպասքապահարան:
Սերտիֆիկատ գ. Վկայագիր, վկայական:
Սիլուետ գ. Ուրուագիծ:
Սիմբիոզ գ. Համակեցութիւն:
Սիմետրիա գ. Համաչափութիւն:
Սիմպատիա գ. Համակրանք:
Սիմպոզիում գ. Գիտաժողով:
Սիմպտոմ գ. Ախտանիշ:
Սիմվոլ գ. Խորհրդանշան:
Սիմուլեանտ գ. Կեղծակերպող:
Սիմֆոնիա գ. Համանուագ:
Սինթեզ գ. Զուգակցում:
Սինխրոն (սինքրոն) գ. Համաժամ, համադիպող:
Սինքրոնալ բ. գ. Համաժամիլ, զուգադիպութիւն:
Սինոնիմ գ. Հոմանիշ:
Սիստեմ գ. Համակարգ:
Սիստեմատիկ գ. ա. Շարունակական, համակարգուած:
Սիտուացիա գ. Իրադրութիւն, իրավիճակ:
Սիւժէ գ. Ենթակայ, նիւթ:
Սլալոմ գ. Վայրասահք, դահուկասահք:
Սխեմա գ. Յատակագիծ, ուրուագիծ:
Սխոլաստիկ(սքոլաստիկ) գ.Տառակեր, դպրոցական:
Սկանդալ գ. Գայթակղութիւն, վարկաբեկում:
Սկեպտիկ գ. Թերահաւատ:
Սկեպտիցիզմ գ. Թերահաւատութիւն:
Սկլերոզ գ. Կարծրացում:
Սնայպեր գ. Դիպուկահար:
Սնոբ գ. Պճնամոլ:
Սոլար ա. Արեւային, արեգակնային:
Սոլիդ գ. Ծանրակշիռ, հաստատուն:
Սոլիստ գ. Մենակատար:
Սոնետ գ. Հնչեակ, նուագ:
Սոտկէճ գ. Գրաւադիր, կալուածագրաւադիր:
Սոցիալական գ. Ընկերային:
Սոցիոլոգիա գ.Ընկերաբանութիւն, հասարակագիտութիւն:
Սպազմ գ. Ջղակծկում:
Սպեցիֆիկա գ. Մասնայատուկ, առանձնայատկութիւն:
Սպորտ գ. Մարզախաղ, մարզաձեւ:
Սպորտաձեւ գ. Մարզաձեւ:
Սպիրիտիզմ գ. Ոգեհարցութիւն:
Ստաբիլ գ. Կայուն:
Ստաբիլիզատոր գ. Կայունացուցիչ:
Ստաբիլիզացիա գ. Կայունացում:
Ստադիոն գ. Մարզադաշտ:
Ստատուս գ. Կարգավիճակ:
Ստարտ գ. Մեկնարկ:
Ստացիոնար գ. Մնայուն, ցերեկային:
Ստելաժ գ. Դարակաշար:
Ստենդ գ. Զսպանակ:
Ստենոգրաֆիա գ. Սղագրութիւն:
Ստերիլ գ. Մանրէազերծ:
Ստիլիզացիա գ. Ոճաւորում:
Ստիմուլ գ. Գրգիռ, խթան, ազդակ:
Ստրատեգիա գ. Ռազմավարութիւն:
Ստրուկտուրա գ. Կառուցուածք:
Ստիւարդէս գ. Ուղեկցորդուհի:
Ստոմաթոլոգիա գ. Բերանագիտութիւն:
Սուբորդինացիա գ. Ենթակարգութիւն:
Սուբտիտր գ. Ենթախորագիր:
Սուբյեկտիւ գ. Անձնական:
Սուբսիդիա գ. Նպաստ:
Սուբսիդաւորել բ. Նպաստ տալ, նպաստաւորել:
Սուպերարբիտեր գ. Գերիրաւարար:
Սուպերմարքետ գ. Վաճառասրահ, վաճառատուն:
Սուռոգատ գ. Փոխնիւթ:
Սուվերեն գ. Ինքնուրոյն, գերիշխան, ինքնավար:
Վ
Վազ գ. Ծաղկաման, գաւաթ:
Վալենտականութիւն գ. Արժէքականութիւն:
Վալիւտա գ. Արտարժոյթ, տարադրամ:
Վականտ գ. Թափուր:
Վակուում գ. Դատարկութիւն:
Վամպիր գ. ա. Արիւնառուշտ, արիւնարբու:
Վանդալ գ. Վայրագ:
Վանդալիզմ գ. Վայրագութիւն:
Վարիանտ գ. Տարբերակ:
Վարիացիա գ. Տարատեսակութիւն:
Վեկտոր գ. Ուղենիշ, ուղեգիծ:
Վենդետա գ. Վրիժառութիւն:
Վենտիլեատոր գ. Օդափոխիչ:
Վեստիբիւլ գ. Նախասրահ:
Վետերան գ. ա. Նախկին (հին) մարտիկ, հանգստեան կոչուած զօրական:
Վետօ գ. Արգելանք:
Վերբալ գ. ա. Բերանացի:
Վերսիա գ. Վարկած:
Վերտիկալ գ. Ուղղահայեաց:
Վիբրատոր գ. Ալեկազմիչ, թրթռանակ:
Վիզա գ. Այցեգիր:
Վիզիտ գ. Այց:
Վիզուալ գ. Տեսողական:
Վիլլա գ. Առանձնատուն:
Վիտամին գ. Կենսանիւթ:
Վիրուլենտ գ. Վարակունակ:
Վիրտուալ գ. Երեւակայական, բացայայտուող, հեռակայ:
Վիտուոզ գ. Մեծավարպետ:
Վիրուս գ. Ժահր:
Վինետկա գ. Խմբանկար:
Վոկալ գ. Ձայնային:
Վոյաժ գ. Ճամփորդութիւն:
Վուլգար գ. Գռեհիկ:
Վուլգարիզմ գ. Գռեհկաբանութիւն:
Վունդերկինդ գ. Հրաշամանուկ:
Տ
Տաբէլ գ. Հաշուետախտակ:
Տաբլօ գ. Ցուցատախտակ, պատկեր:
Տակտ գ. Նրբազգացութիւն:
Տակտիկա գ. Մարտավարութիւն:
Տանկ գ. Հրասայլ:
Տանկեր գ. Հեղուկանաւ:
Տանկիստ գ. Հրասայլորդ:
Տաունպեյմընտ գ. Կանխավճար, նախավճար:
Տաւտալոգիա գ. Նոյնաբանութիւն:
Տարիֆ գ. Սակացուցական:
Տեխնիկ գ. Կառոյցակազմ:
Տեխնիկա (տեքնիկ) գ. Կառոյց, սարք:
Տեխնոլոգ գ. Արհեստագէտ:
Տելեպատիա գ. Հեռազգացողութիւն:
Տեմբր գ. Հնչերանգ:
Տեմպ գ. Թափ:
Տենդենց գ. Միտում, հակում, ձգտում:
Տենդենցիոզ գ. Միտումնաւոր:
Տենդեր գ. Յայտ, պատուէր:
Տեռոր գ. Ահաբեկում:
Տեռորիզմ գ. Ահաբեկչութիւն:
Տեռորիստ գ. Ահաբեկիչ:
Տերմինաբանութիւն գ. Եզրաբանութիւն:
Տերմինալ գ. Վերջաւորութիւն, աւարտ:
Տեքստ գ. Բնագիր:
Տինամիք (դինամիք) ա. Շարժունակ:
Տիտուլ գ. Տիտղոս:
Տիրանիա գ. Բռնապետութիւն:
Տիրաժ գ. Տպաքանակ:
Տոմոգրաֆիա գ. Շերտագրութիւն:
Տոնոր (դոնոր) գ. Նուիրատու:
Տոպոգրաֆիա գ. Տեղագրութիւն:
Տոպոնիմիկա գ. Տեղահանաբանութիւն:
Տոտալ գ. Համընդհանուր գումար:
Տոտալիտար ա. Ամբողջատիրական:
Տորնադօ գ. Պտտահողմ:
Տուրիստական գ. Զբօսաշրջային:
Տոքսիկոլոգիա գ. Թունաբանութիւն:
Տրագեդիա գ. Ողբերգութիւն:
Տրագիկ գ. Ողբերգակ:
Տրադիցիա գ. Աւանդոյթ:
Տրակտատ գ. Քննախօսութիւն:
Տրամպլին գ. Ցատկահարթակ:
Տրանզիտ գ. Տարանցիկ:
Տրաեկտորիա գ. Ուղեգիծ:
Տրանսկրիպցիա գ. Ընդօրինակութիւն, արտագրութիւն:
Տրանսպարանտ գ. Թափանցիկ:
Տրանսպլանտացիա գ. Փոխպատուաստում:
Տրանսպորտ գ. Փոխադրամիջոց:
Տրանսֆէր գ. Փոխանցում:
Տրանսֆորմատոր գ. Փոխակերպիչ:
Տրանսֆորմացիա գ. Փոխակերպութիւն:
Տրանսֆուզիա գ. Փոխներարկում:
Տրասսա գ. Մայրուղի:
Տրավմա գ. Վնասուածք:
Տրենաժոր գ. Վարժասարք:
Տրիբունայ գ. Բեմ:
Տրիեր գ. Սերմնազտիչ:
Տրիպլեր գ. Եռամանեակ:
Տրիումվիրատ գ. Եռապետութիւն:
Տրիօ գ. Եռեակ:
Տրիւեալ գ. Տափակ, ծամծմած, հասարակ, չնչին:
Տրիումֆ գ. Յաղթահանդէս:
Տրոմբ, Թրոմբ գ. Մակարդուկ:
Տրոֆէյ գ. Յաղթանշան:
Տուալետ գ. Զուգարան, պէտքարան, ճեմիշ:
Տուր գ. Շրջան, շրջապտոյտ:
Տուրիստ գ. Զբօսաշրջիկ:
Տուրիզմ գ. Զբօսաշրջութիւն:
Տուրնէ գ. Շրջագայութիւն:
Տուրնիկէտ գ. Պտուտադռնակ, պնդակապ:
Ց
Ցելիւլոզ գ. Թաղանթանիւթ, խորշանիւթ:
Ցենզոր գ. Գրաքննիչ:
Ցենզուրա գ. Գրաքննութիւն:
Ցերեմոնիա գ. Ծէս:
Ցիկլ գ. Բոլորաշրջան, ծիր:
Ցիկլոն գ. Պտուտահողմ:
Ցիկլոտրոն գ. Արագացուցիչ:
Ցինիզմ ա. գ. Լկտի, անպատկառ:
Ցիտոլոգիա գ. Բջջաբանութիւն:
Ցիւիլիզացիա գ. Քաղաքակրթութիւն:
Ցիրկուլեար գ. Շրջաբերական, բոլորաձեւ:
Ու
Ուզուրպատոր գ. Բռնատիրող:
Ուլտիմատիւ գ. Վերջնագրային, վճռական:
Ուլտիմատում գ. Վերջնագիր:
Ուլտրա գ. ա. Ծայրայեղական:
Ունիվերսալ գ. Համընդհանուր, Տիեզերական:
Ունիֆիկացիա գ. Միասնականացում:
Ունիֆորմա գ. Համազգեստ:
Ուտիլիզացիա գ. Օգտագործում:
Ուտիլիտարիզմ գ. Օգտապաշտութիւն:
Ուտոպիա գ. Ցնորք, երազանք:
Ուտոպիական գ. Ցնորական:
Ուրբանիզմ գ. Քաղաքահակութիւն:
Ուրբանիզացիա գ. Քաղաքակեդրոնացում:
Ուրոլոգիա գ. Միզաբանութիւն:
Փ
Փարլամենթ (պառլամենտ) գ. Խորհրդարան:
Փրոփականտ (պրոպագանդ) գ. Քարոզչութիւն:
Փլատֆորմ (պլատֆորմ) գ. Հարթ:
Ք
Քարտ-բլանշ գ. Անսահմանափակ լիազօրութիւն:
Քասթինգ գ. Տեսաքննութիւն:
Քեմպինք գ. Ճամբար:
Քիմիա գ. Տարրաբանութիւն:
Քիմիկոս գ. Տարրաբան:
Քսիլոգրաֆ գ. Փայտափորագրիչ:
Քսիլոգրաֆիա գ. Փայտափորագրութիւն:
Քոմենտ գ. Մեկնաբանութիւն:
Քուորում գ. Օրինաթիւ (ժողովի, քուէարկութեան):
Քւոտա գ. Ձայնաքանակ, բաժնեմաս:
Օ
Օբելիսկ գ. Քարակոթող:
Օբլիգացիա գ. Պարտատոմս:
Օբյեկտիւ գ. Առարկայական, անաչառ:
Օբսերւատորիա գ. Աստղադիտարան:
Օբսկուրանտիզմ գ. Խաւարամոլութիւն:
Օբստրուկցիա գ. Ընդդիմագործութիւն, խափանում:
Օդա գ. Ներբող:
Օդիոզ գ. Անտէր, ատող, անցանկալի:
Օդոնտոլոգիա գ. Ատամնագիտութիւն:
Օթէլ գ. Հիւրանոց:
Օկուլիստ գ. Ակնաբոյժ:
Օկուպացիա գ. Բռնազաւթում, բռնագրաւում:
Օկուպանտ գ. Զաւթիչ:
Օլիգարխիա գ. Սակաւապետութիւն:
Օլիգարխիկ ա. Սակաւապետական:
Օլիգարխ գ. Սակաւապետ:
Օլիգոֆրենիա գ. Թուլամտութիւն:
Օնլայն գ. Առցանց:
Օնկոլոգիա գ. Ուռուցքաբանութիւն:
Օնոմաստիկա գ. Անուանագիտութիւն, անուանատօն:
Օնթոլոգիա գ. Գոյաբանութիւն:
Օպերացիա գ. Գործողութիւն, վիրահատութիւն:
Օպոզիցիա գ. Ընդդիմադիր:
Օպոնենտ գ. Ընդդիմախօս, ընդդիմադիր:
Օպորտունիզմ գ. Պատեհապաշտութիւն:
Օպտիմալ գ. Լաւագոյն:
Օպտիմալացում գ. Գերբարելաւում:
Օպտիմիզմ գ. Լաւատեսութիւն:
Օսցիլոգրաֆ գ. Ճօճագիր:
Օրակուլ գ. Պատգամախօս:
Օրբիտա գ. Ուղեծիր, շաւիղ, ակնակապիճ:
Օրգանական գ. ա. Բնակազմական:
Օրգանիզմ գ. Մարմին:
Օրգիա գ. Զեխութիւն:
Օրեոլ գ. Փառապսակ:
Օրթոդոքս գ. ա. Ուղղափառ:
Օրթոպեդիա գ. Ոսկրաբուժութիւն:
Օրիգինալ գ. Բնօրինակ, բնագիր, ինքնատիպ:
Օրիենտացիա գ. Կողմնորոշում:
Օրկեստրա գ. Նուագախումբ:
Օրիենտիր գ. Կողմնորոշիչ:
Օրնամենտ գ. Գեղազարդ:
Օրնիտոլոգիա գ. Թռչնաբանութիւն:
Օֆիս գ. Գրասենեակ:
Օֆշոր գ. Արտերկրի տարածք:
Օֆտալմոլոգիա գ. Ակնաբուժութիւն:
Ֆ
Ֆաբրիկա գ. Գործարան, գործատեղի:
Ֆաբուլա գ. Առասպել, երկանիւթ:
Ֆազ գ. Փուլ:
Ֆալ գ. Գուշակութիւն:
Ֆալշ գ. Կեղծիք, սխալ:
Ֆալսիֆիկացիա գ. Նենգափոխում:
Ֆանտազեոր գ. ա. Երեւակայող:
Ֆանտոմ ա. գ. Ուրուական:
Ֆանֆարոն գ. Անձնապարծ:
Ֆակտուրա գ. Վաճառագիր:
Ֆակուլտետ գ. Բաժանմունք:
Ֆակուլտատիւ ա. Կամընտրական:
Ֆայլ գ. Թղթապանակ:
Ֆանատիզմ գ. Մոլեռանդութիւն:
Ֆանատիկ գ. Մոլեռանդ:
Ֆանտազիա գ. Երեւակայութիւն:
Ֆանտաստիկ ա. Ցնորական, երեւակայական:
Ֆանֆար գ. Շեփոր:
Ֆանֆարօն ա. գ. Սնապարծ, թեթւամիտ:
Ֆասօն գ. Տարազ, ձեւ:
Ֆատալիզմ գ. Ճակատագրապաշտութիւն:
ֆատալիստ գ. ա. Ճակատագրապաշտ:
Ֆասադ գ. Ճակատ (շէնքի):
Ֆասադային գ. Ճակատային:
Ֆաստ ֆուդ գ. Արագաճաշ:
Ֆաւորիտ գ. Նախապատուեալ, սիրեցեալ:
Ֆարմացիստ գ. Դեղագործ:
Ֆարս գ. Զաւեշտախաղ:
Ֆաքս գ. Հեռապատճէն:
Ֆեդերադիւ ա. Դաշնային, դաշնակցային:
Ֆեդերացիա գ. Դաշնութիւն:
Ֆեմինիզացիա գ. Իգականացում:
Ֆենոմէն գ. Երեւոյթ, հազուագիւտ:
Ֆենոմենալ ա. Արտակարգ, սքանչելի:
Ֆեյսբուք գ. Դիմատետր:
Ֆէոտալ գ. Աւատատէր:
Ֆեստիվալ գ. Փառատօն:
Ֆետիշ գ. Կուռք:
Ֆերմեր գ. Ագարակապան:
Ֆերմ(ա) գ. Ագարակ:
Ֆիասկօ գ. Ձախողում:
Ֆիզիկա գ. Բնագիտութիւն:
Ֆիզիոլոգիա գ. Բնախօսութիւն:
Ֆիլտրել բ. Զտել, քամել:
Ֆիկտիւ ա. Շինծու:
Ֆիլանտրոպ գ. Մարդասէր:
Ֆիլեալ գ. Մասնաճիւղ:
Ֆիլիստեր գ. Փարիսեցի:
Ֆիլոլոգ գ. Բանասէր:
Ֆիլոլոգիա գ. Բանասիրութիւն:
Ֆինանս գ. Ելումուտ, հասոյթ:
Ֆինանսներ ա. Դրամական միջոցներ:
Ֆինանսիստ գ. Ելեւմտագէտ:
Ֆինալ գ. Եզրագիծ, վերջնական:
Ֆինտ գ. Հնարք:
Ֆիսկալ ա. Գանձարանային, ելեւմտային:
Ֆիքսել բ. Հաստատագրել:
Ֆլագման գ. Նաւատորմապետ:
Ֆլեբիտ գ. Երակաբորբ:
Ֆլիրտ գ. Սիրախաղ:
Ֆլիբաստեր գ. Ծովահէն:
Ֆլիւս գ. Լնդաբորբ:
Ֆլուգեր գ. Կողմնացոյց:
Ֆոլկլոր (Ֆոլքլոր) գ. Ժողովրդական, բանահիւսութիւն:
Ֆոն (ֆօն) գ. Խորք, հանրապատկեր:
Ֆոնդ գ. Հիմնադրամ:
Ֆոնետիկա գ. Հնչիւնաբանութիւն, ձայնագիտութիւն:
Ֆոնոգրամ գ. Հնչիւնագիր, ձայնագիր:
Ֆոտոթերապիա գ. Լուսաբուժութիւն:
Ֆոտոմետրիա գ. Լուսաչափութիւն:
Ֆորմա գ. Ձեւ:
Ֆորմալ ա. Ձեւական, պաշտօնական:
Ֆրիզ գ. Եզրազարդ:
Ֆրիկցիոն գ. Շփակցորդիչ, շփումնային:
Ֆրիվէյ գ. Ազատուղի:
Ֆրոնտոն գ. Վերնաճակատ:
Ֆուրոր գ. Շշմեցուցիչ յաջողութիւն, մոլեգնութիւն:
Ֆունկցիա գ. Գործառոյթ, պաշտօն:
Ֆունկցիոնալ ա. Գործառական:
Ֆուտուրիզմ գ. Ապագայապաշտութիւն:
Ֆուտուրոլոգիա գ. Ապագայաբանութիւն: