ԳՐԱԴԱՐԱՆ

external
Gaudium et Spes
«Եկեղեցին ժամանակակից աշխարհում»

Հեղինակ՝ II Վատիկանի Ժողով
Հրատարակչություն՝ «Ընդհանրական»
Տարեթիվ՝ 1965/?

Գրքի մասին. «Եկեղեցին ժամանակակից աշխարհում» (Gaudium et Spes) Հովուական Սահմանադրութիւնը բաղկացած է երկու մասից, բայց մի միասնական ամբողջութիւն է: Կոչւում է «հովուական», ճիշտ որովհետեւ վարդապետական սկզբունքների հիմքի վրայ մտադիր է ներկայացնել Եկեղեցու դիրքորոշումն այսօրուայ աշխարհի եւ մարդկանց նկատմամբ: Ուստի, ո՛չ առաջին մասին պակասում է հովուական դիտաւորութիւնը, ո՛չ էլ երկրորդին՝ վարդապետականը:

Գարդալ Բեռնել Բեռնել
external
Inter Mirifica
Հասարակական հաղորդակցության
միջոցների մասին

Հեղինակ՝ II Վատիկանի Ժողով
Հրատարակչություն՝ «Ընդհանրական»
Տարեթիվ՝ 1963/?

Գրքի մասին. Վատիկանի Բ Տիեզերական Ժողովի կողմից 1963թ. հրապարակված փաստաթուղթն է սոցիալական հաղորդակցության միջոցների մասին: Կաթողիկե Եկեղեցին փրկության ավետիսը քարոզելու համար մղված լինելով ավետարանական պատգամը տարածելու պարտականությունից, իր պարտքն է համարում գործածումը նաև հասարակական հաղորդակցության միջոցները:

Գարդալ Բեռնել Բեռնել
external
Խոսքին հավատարիմ.
Ճշմարտությունը Եհովայի Վկաների մասին

Խմբագիր՝ Մաշտոց Վահե Ղազարյան
Հրատարակչություն՝ «Ընդհանրական» Հրատարակչություն
Տարեթիվ՝ 1999

Գրքի մասին. Սույն գրքի տիտղոսը («Խոսքին Հավատարիմ») ներշնչված է Նոր Կտակարանից: Որպես առաջին հասցեատերեր ճանաչում եմ Հայ Եկեղեցու հավատարիմ զավակներին, որոնք ներկա դժվարությունների մեջ, հայրենիքի տնտեսական աղքատության պայմաններում, Հայ Եկեղեցու ներքին ու արտաքին նեղությունների ներքո կքված, շարունակում են հետևել իրենց միակ Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին:

Գարդալ Բեռնել Բեռնել
external
ԱՂՈԹՔ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

Խմբագիր՝ Մաշտոց Վահե Ղազարյան
Հրատարակչություն՝ «Ընդհանրական» Հրատ.
Տարեթիվ՝ 2010

Գրքի մասին. Կույս Մարիամ Աստվածածնից հետո, Սուրբ Միքայել Հրեշտակապետը ամենափառավոր ու ամենահզոր արարածն է, որ երբևէ դուրս է եկել Արարիչ Աստծո ձեռքերից: Գրքույկում համառոտ կերպով հավաքված են եկեղեցական ավանդությանը մաս կազմող պատմություններ Սբ. Միքայել Հրեշտակապետի երևումների մասին, որոնց կցված են նաև մի շարք μարեպաշտական աղոթքներ: Նախատեսված է Քրիստոնյա լայն հասարակության համար:

 | HTML | PDF | ePUB | TXT |

Գարդալ Բեռնել Բեռնել
external
Աստվածաշնչի
ընդհանուր ներածություն

Խմբագիր՝ Մաշտոց Վահե Ղազարյան
Հրատարակչություն՝ «Ընդհանրական» Հրատ.
Տարեթիվ՝ 2010

Գրքի մասին. Աստվածաշունչը, կամ Սուրբ Գիրքը, հավաքածոն է այն գրքերի, որոնք Սուրբ Հոգու ներշնչմամբ շարադրված լինելով, իրենց որպես հեղինակ ունեն Աստծուն, և որպես այդպիսիք հանձնվել են Եկեղեցուն: Աստվածաշնչի գրքերը շարադրվել են Աստծո կողմից գերբնական ներգործության կամ ազդեցության ներքո. ուստի, Աստված նրանց գլխավոր հեղինակն է, մինչ սրբազան հեղինակները՝ նրանք նույնպես իրական և ճշմարիտ հեղինակներն են, բայց երկրորդական:

 | HTML | PDF | ePUB | TXT |

Գարդալ Բեռնել Բեռնել
external
Ֆիլոկալիա.
Սեր գեղեցկության

Հեղինակ՝ Օլիվիե Քլեման
Հրատարակչություն՝ «Ընդհանրական» Հրատ.
Տարեթիվ՝ 2014

Գրքի մասին. Քրիստոնեական միստիկայի հիմնական ուսուցիչների ընտիր հատվածներ և մեկնություններ: Ֆրանսիայում աթեիստական միջավայրում ծնված ու մեծացած, հասուն տարիքում գիտակից կերպով Քրիստոնեության դարձի եկած Օլիվիե Քլեմանն իր այս կոթողային աշխատությունում ծաղկաքաղ է կատարել Եկեղեցու Սուրբ Հայրերի գրություններից, ավելացնելով իր հակիրճ մեկնաբանությունները, որոնք ընթերցողին օգնում են լավագույնս ընկալելու մեջբերված հատվածներից յուրաքանչյուրի ինքնահատուկ գծերը:

Գարդալ Բեռնել Բեռնել
external
Հետաքննություն
Քրիստոնեության մասին

Հեղինակ՝ Ֆրանչեսկո Անյոլի
Հրատարակչություն՝ «Ընդհանրական» Հրատ.
Տարեթիվ՝ 2014

Գրքի մասին. Հեղինակը քննության է ենթարկել իլլումինիզմի, սոցիալիզմի, նացիզմի, կոմունիզմի և ա՛յլ իդեոլոգիաների կողմից Եկեղեցու դեմ հորինված սև առասպելներից ամենատարածվածները, միջազգային մակարդակի համբավաշատ պատմաբնների ուսումնասիրություններից մեջբերված տեղեկություններով հերքելով դրանք բոլորը, և միանշանակ կերպով ցույց տալով, թե ինչպես են քաղաքակրթության արմատները սնվում Քրիստոնեության արժեհամակարգից:

Գարդալ Բեռնել Բեռնել
external
Ինչու չենք կարող
լինել աթեիստ

Հեղինակ՝ Ֆրանչեսկո Անյոլի
Հրատարակչություն՝ «Ընդհանրական» Հրատ.
Տարեթիվ՝ 2012

Գրքի մասին. Իտալիայի Տրենտո քաղաքում ապրող և դասավանդող Ֆրանչեսկո Անյոլին իր այս աշխատությունում քննության է ենթարկել աթեիստական հին ու նոր իդեոլոգիաների ոչ թե քարոզվող, այլ իրական էությունը, ինչպես նաև դրանց պատմական ավերիչ անդրադարձը մարդկության վրա, սկսած դարվինիզմից մինչև նացիոնալիզմ, ռասսիզմ, էուգենետիկա և կոմունիզմ: Նախատեսված է ամբողջ հասարակության համար:

Գարդալ Բեռնել Բեռնել