ԳՐԱԴԱՐԱՆ

external

Ծիսական բառարան

Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանեան
Հրատարակչություն՝ Կաթ. Անթիլիաս
Տարեթիվ՝ 1992

Գրքի մասին. Ծիսական բառարանը ոչ միայն կրոնական պաշտոնյաներին հատուկ և հարմար գիտելիքներ է պարունակում, այլև բավարարում է հայ հավատացյալների հետաքրքրությունը, որոնք եկեղեցու տոնական օրերի, եկեղեցում գործածվող սպասքների, զարդերի, զգեստների բացատրությունը իրենց անուններով և ամփոփ մեկնաբանությամբ կգտնեն գրքի էջերում: Գիրքը լավագույն ձևով կծառայի իր նպատակին, և ընթերցողին հստակ գաղափար կտա եկեղեցու ծիսագիտության մասին:    Արևմտահայերեն / Արևելահայերեն

external

Հայոց եկեղեցին

Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանեան
Հրատարակչություն՝ Կ. Պոլիս
Տարեթիվ՝ 1911

Գրքի մասին. Հայոց եկեղեցին եւ իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը ու ներկայ կացութիւնը | Հայոց եկեղեցու պատմությունը գրեթե նույնացվում է հայ ժողովրդի պատմության հետ։ Այս գրքում արտացոլված է ոչ միայն եկեղեցու և ազգի պատմությունը, այլև Հայ եկեղեցու մասին ավելի խորքային տվյալներ. նրա աստվածաբանությունը, գրականությունը, կառավարման համակարգը, արարողությունները։ Օրմանեանի նպատակն էր «օտարներու միտքը լուսաբանել Հայաստանեայց Ուղղափառ Եկեղեցւոյ նկատմամբ»:

external

Ազգապատում

Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանեան
Հրատարակչություն՝ Տպ. ՍԵւան
Տարեթիվ՝ 1959

Գրքի մասին. Ազգապատում: Հայ ուղղափառ եկեղեցւոյ անցքերը սկիզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով պատմուած: Հատոր Ա: «ԱԶԳԱՊԱՏՈՒՄ»-ը կարեւորագոյն երկ մըն է իբրեւ Հայոց Եկեղեցիի պատմութիւն, իր ընդարձակութեամբ, իր ամբողջականութեամբ, իր ներքին անքակտելի միութեամբ եւ վերջապես իր ոգիւվ, որ շեշտուած կերպով դրական պահպանողականութիւնն է: «Ազգապատում»-ը երկու հազար տարիներու պատմութիւնն է՝ աշխարհի հնագոյն քրիստոնեայ ազգերէն մէկուն՝ հայ ժողովուրդին, փառապանծ յուշարձանն մեր ժողովուրդի անմար հաւատքին:

external

Ազգապատում

Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանեան
Հրատարակչություն՝ Տպ. ՍԵւան
Տարեթիվ՝ 1959

Գրքի մասին. Ազգապատում: Հայ ուղղափառ եկեղեցւոյ անցքերը սկիզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով պատմուած: Հատոր Բ: «ԱԶԳԱՊԱՏՈՒՄ»-ը կարեւորագոյն երկ մըն է իբրեւ Հայոց Եկեղեցիի պատմութիւն, իր ընդարձակութեամբ, իր ամբողջականութեամբ, իր ներքին անքակտելի միութեամբ եւ վերջապես իր ոգիւվ, որ շեշտուած կերպով դրական պահպանողականութիւնն է: «Ազգապատում»-ը երկու հազար տարիներու պատմութիւնն է՝ աշխարհի հնագոյն քրիստոնեայ ազգերէն մէկուն՝ հայ ժողովուրդին, փառապանծ յուշարձանն մեր ժողովուրդի անմար հաւատքին:

external

Ազգապատում

Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանեան
Հրատարակչություն՝ Տպ. ՍԵւան
Տարեթիվ՝ 1959

Գրքի մասին. Ազգապատում: Հայ ուղղափառ եկեղեցւոյ անցքերը սկիզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով պատմուած: Հատոր Գ: «ԱԶԳԱՊԱՏՈՒՄ»-ը կարեւորագոյն երկ մըն է իբրեւ Հայոց Եկեղեցիի պատմութիւն, իր ընդարձակութեամբ, իր ամբողջականութեամբ, իր ներքին անքակտելի միութեամբ եւ վերջապես իր ոգիւվ, որ շեշտուած կերպով դրական պահպանողականութիւնն է: «Ազգապատում»-ը երկու հազար տարիներու պատմութիւնն է՝ աշխարհի հնագոյն քրիստոնեայ ազգերէն մէկուն՝ հայ ժողովուրդին, փառապանծ յուշարձանն մեր ժողովուրդի անմար հաւատքին:

external

Le Vatican et les arméniens

Հեղինակ՝ Malachie Ormanian
Հրատարակչություն՝ ROMAINE OE C. BARTOLI
Տարեթիվ՝ 1873

Գրքի մասին. Le Vatican et les Armeniens par M. Ormanian (Rome, 1873). Contents include: La discipline orientale; Le concile de Florence; Le concile de Latran; Le concile de Lyon; Le patriarcat armenien; Le decret-instruction d’Eugene IV; La formule d’Urbain VIII; Un examen public; Le discours de Mgr Casangian; Le concile du Vatican. Le Vatican et les arméniens / par M. Ormanian Date de l’édition originale : 1873 Ce livre est la reproduction fidèle d’une oeuvre publiée avant 1920 et fait partie d’une collection de livres réimprimés à la demande éditée par Hachette Livre. Book digitized by Google.

external

Համապատում

Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանեան
Հրատարակչություն՝ Տէր-Ներսէսեան, Կ-Պոլիս
Տարեթիվ՝ 1911

Գրքի մասին. Համապատում: Չորս աւետարաններուն պարունակութիւնը շարայարելով եւ համաձայնելով և բացատրելով պատմուած: ԱՒԵՏԱՐԱՆԸ այն գիրքն է, ուսկից աւելի բարձր մտաւորական արտադրութիւն մը ի լոյս եկած չէ աշխարհիս վրայ։ Այդ բանը կրնանք համարձակ հռչակել, ոչ միայն իբրեւ ճշմարիտ քրիստոնեայ, անոր մէջ տեսնելով աստուածային ներդնչումով պատրաստուած գիրք մը, այլեւ իբրեւ անկախ դիտող մը, քննելով եւ զննելով անոր յառաջ բերած արդիւնքը եւ անոր անչիչանելի կենդանութիւնը: Իսկ Քրիստոնէութիւնը իրեն սկզբունքները Աւետարանէ է քաղած:

external

«Խրատանի ապաշխարության» մատենաշար Ա

Հեղինակ՝ Արևշատյան Աշոտ
Հրատարակչություն՝ Գթություն
Տարեթիվ՝ 1999

Գրքի մասին. «Հոգևոր խրատանի» մատենաշարը նպատակ ունի հավատացյալ ժողովրդի կյանքում նոր լիցք հաղորդել հավատքի զորացման, հույսի հաստատման և սիրո բորբոքման մեջ: Մատենաշարում գրի են առնված աստվածաշնչյան և ընդհանրական եկեղեցու հայրերի, նաև մեր հայ Առաքելական եկեղեցու և այլ քույր եկեղեցիների հայրերի հոգեշահ խրատները: Մատենաշարը կոչվում է «Խրատանի ապաշխարության», որովհետև շատ են այստեղ այնպիսի խրատները, որոնք կստիպեն կարդացողին իր մեջ տեսնել բաներ, որի համար պետք է ապաշխարել:

external

«Խրատանի ապաշխարության» մատենաշար Բ

Հեղինակ՝ Արևշատյան Աշոտ
Հրատարակչություն՝ Գթություն
Տարեթիվ՝ 1999

Գրքի մասին. «Հոգևոր խրատանի» մատենաշարը նպատակ ունի հավատացյալ ժողովրդի կյանքում նոր լիցք հաղորդել հավատքի զորացման, հույսի հաստատման և սիրո բորբոքման մեջ: Մատենաշարում գրի են առնված աստվածաշնչյան և ընդհանրական եկեղեցու հայրերի, նաև մեր հայ Առաքելական եկեղեցու և այլ քույր եկեղեցիների հայրերի հոգեշահ խրատները: Այս 2-րդ գիրքն իր մեջ պարունակում է մի քանի քարոզներ, մեր դավանության մասին համառոտ բացատրություն, նաև «Հպարտության, խոնարհության, փառամոլության և մարդահաճության մասին» խորագրեր:

external

ՋԱՒԱԽՔ. ՆԻՒԹԵՐ ԱՊԱԳԱՅ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Հեղինակ՝ Երուանդ Լալաեան (Երվանդ Լալայան)
Հրատարակչություն՝ «Ազգագրական հանդէս», Ա. գիրք, Շուշի
Տարեթիվ՝ 1896

Գրքի մասին. «Ազգագրական հանդեսը» հայ ազգագրական առաջին պարբերականն է։ Այն հրատարակվել է 26 հատորով. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։ Այստեղ տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ Հանդեսի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը։

external

Դասական գրաբարի հատընտիր

Հեղինակ՝ Ռուբէն Ղազարյան
Հրատարակչություն՝ ԵՊՀ
Տարեթիվ՝ 2003

Գրքի մասին. Հատընտիրն ընդգրկում է 5-րդ դարի ինքնուրույն եւ թարգմանական մատենագրությունից քաղված հատվածներ, որոնք օժտված են քերականականոճական համապատասխան ծանոթագրություններով: Գրքին կցված է նաեւ բառարան, որտեղ բացատրված են բնագրերում հանդիպող դժվար հասկանալի բառերն ու ոճերը: Նախատեսված է ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եւ գրաբարով հետաքրքրվողների համար:

 

external

Գրաբարի ձեռնարկ

Հեղինակ՝ Ավեստիսյան Հ., Ղազարյան Ռ.
Հրատարակչություն՝ ԵՊՀ
Տարեթիվ՝ 2007

Գրքի մասին. Ձեռնարկն ընդգրկում է գրաբարի հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության ամբողջական դասընթացը։ Քերականական նյութերը արվում են առանձին դասերով, որոնք ունեն համապատասխան վարժություններ ու բնագրեր ընթերցանության և թարգմանության համար։ Ձեռնարկին կցված են բառարան և 5-12 դարերի մատենագրությունից քաղված հատվածներ՝ լրացուցիչ ընթերցանության համար։