ԳՐԱԴԱՐԱՆ
Երգել Տիրոջ ողորմութիւնը |
Հեղինակ՝ Սբ. Թերեզա Յիսուս Մանկան Գրքի մասին. Թերեզ Լիզյոացի (ֆր.՝ Thérèse de Lisieux, վանական անունը՝ Սբ. Թերեզա Յիսուս Մանկան; հունվարի 2, 1873, Ալանսոն, Ֆրանսիա — սեպտեմբերի 30, 1897, Լիզյո, Ֆրանսիա)՝ միանձնուհի, Կաթոլիկ Սուրբ, չորս կանանցից մեկը պատմության մեջ, ով արժանացել է Եկեղեցու ուսուցչի կոչմանը։ Թերեզն ապրում էր վանական մեկուսի կյանքով, բայց մահվանից հետո դարձավ ճանաչված՝ իր հոգևոր ինքնակենսագրական գրվածքների շնորհիվ։ Ներկայացնում ենք այս ինքնակենսագրական գրվածքների ժողովածուն: |
Գարդալ Բեռնել Բեռնել |
Ճանապարհ |
Հեղինակ՝ Սուրբ Յոզեմարիա Էսքրիվա Գրքի մասին. Ներկայացվում է Քսաներորդ դարի իսպանացի եկեղեցական մեծագույն գործիչներից Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագերի (Josemaría Escrivá de Balaguer, «Օպուս Դեի» հիմնադիր, 1902-1975) ամենակարևոր երկերից մեկի արևելահայերեն առաջին թարգմանությունը: Պարունակում է ուսուցումներ քրիստոնեական կյանքի ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Գիրքը անգամ հրատարակվել է 1934 թ. Իսպանիայում, մինչև օրս թարգմանվել է գրեթե բոլոր գլխավոր լեզուներով և ունեցել է ավելի քան 470 հրատարակություն, ընդհանուր 4.906.050 տպաքանակով: |
Գարդալ Բեռնել Բեռնել |
Մարիամը Նոր Կտակարանում |
Հեղինակ՝ Էրմես Մարիա Ռոնքին Գրքի մասին. Ավետարանական չորս գրքույկներում, որոնք առանց աճապարանքի, կենսական տարբեր պահանջների համաձայն գրի են առնվել սկզբի քրիստոնեական տարμեր համայնքներում, Մարիամի ներկայությունն անկասկած նշանակալի է: Թվով մոտ 152-ն են նորկտակարանյան այն տողերը, որ վերաբերվում են նրան: Մարիամի մասին խորհրդածությունը բացահայտում ու խորացնում է անձնական կապերը, որ կան Երանելի Կույսի և կյանքի ավետարանի միջև, բայց այդ կապերն իսկույն և նախևառաջ խոսում են Աստծո, Որդու և Հոգու մասին: |
Գարդալ Բեռնել Բեռնել |
Քրիստոնեության իսկությունը |
Հեղինակ՝ Մակարյան Ադամ քահանա Գրքի մասին. «Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)» գիրքը ներկայացնում է հոգևոր-եկեղեցական ոլորտին, կյանքի տարբեր ասպարեզներին առնչվող իրողությունների վերաբերյալ ուսուցումներ և բացատրություններ։ Բազմատեսակ հարցերին տրվում են կրոնական պատասխաններ՝ աստվածաշնչյան մեջբերումներով, Սուրբ Հայրերի գրվածքներից, Եկեղեցու պատմությունից քաղված տեղեկություններով, անտիկ և նորագույն շրջանի հեղինակների վկայակոչումներով։ |
Գարդալ Բեռնել Բեռնել |
Քրիստոնեության հանճարը |
Հեղինակ՝ Շատոբրիան, Ֆրանսուա Ռընե Գրքի մասին. Գրքի նպատակն է ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբեւէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին եւ գրականությանը: Չնայած աշխատության ջատագովական ոգուն` այստեղ տիրապետող է զգացմունքը, քանի որ Շատոբրիանն ավելի շուտ բանաստեղծ է, արվեստագետ ու հռետոր, քան բարոյագետ ու փիլիսոփա: Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը եւ ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարեւորությունը: |
Գարդալ Բեռնել Բեռնել |
Մայր Մաշտոց, հատոր Ա |
Հեղինակ՝ Գէորգ Տէր-Վարդանեան Գրքի մասին. Գիրքը պարունակում է Հայաստանեայց առաքելական սուրբ Եկեղեցում գործածուած հնաւանդ ծիսարանի՝ Մաշտոցի բնագիրը, ըստ երկաթագիր հնագոյն ձեռագրերի եւ համեմատութեամբ Սուրբ Գրքի եւ ձեռագրական օժանդակ հարուստ նիւթի: Ունի յաւելուածներ՝ Քահանայաթաղի կանոնի լրացուցիչ երկու խմբագրութիւն, Մեռոնօրհնէքի կանոնի հին տարբերակը, «Կարգաւորութիւն օրհնութենաբեր ցուցակի» ցանկի համադիր բնագիրը, Աղօթք-քարոզների եւ սուրբգրական ընթերցուածների ցանկեր: |
Գարդալ Բեռնել Բեռնել |