ԳՐԱԴԱՐԱՆ

external

Պատմագիտական ուսումնասիրություններ

Հեղինակ՝ Աշոտ Հովհաննիսյան
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ.
Տարեթիվ՝ 2007

Գրքի մասին. Նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական երկերի սույն ժողովածուն ամփոփում է 1914-1916 թթ. ընթացքում «Արարատ» ամսագրում լույս տեսած վեց ուսումնասիրություններ: Հավելվածներում տրվում են այդ տարիների ընթացքում գրված, սակայն 1921-1922 թթ. լույս տեսած երկու ուսումնասիրություններ ևս: Մեծ և բազմակողմանի են Ա. Գ. Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունները: Խոր գիտելիքները, լեզուների փայլուն իմացությունը, տիտանական աշխատասիրությունը, վիթխարի էրուդիցիան հնարավորություն են ընձեռել հրապարակ իջեցնել հայոց միջնադարյան, նոր և նորագույն պատմաշրջանների բազում խնդիրների նվիրված երկասիրությունները:

external

Армянская Церковь. История

Автор: Архиепископ Магакия Орманян
Издательство: Типография Пархударян / Puna Musta
Год: 1913/2006

Аннотация. Представляю Вашему вниманию уникальный научный труд выдающегося церковного деятеля Армянской Апостольской Церкви – Патриарха Константинопольского, архиепископа Магакии Орманяна. Написанная почти сто лет назад, книга эта представляет несомненный интерес и поныне, являясь едва ли не самым авторитетным из полномасштабных исследований по истории и догматике Армянской Церкви. Книга его – не только богословский труд, но и серьезнейшее исследование по истории и культуре армянского народа, сумевшего сохранить свое единство и самобытность исключительно благодаря подвижничеству Церкви. Архиепископа Орманяна по праву называют одним из крупнейших и заметных религиозных деятелей конца XIX – начала XX столетия.

external

Հյուսիսային Կովկասի հայկական
համայնքները 20-րդ դարում

Հեղինակ՝ Կոլեկտիվ մենագրություն
Հրատարակչություն՝ Երևան, ԵՊՀ հրատ
Տարեթիվ՝ 2001

Գրքի մասին. Կոլեկտիվ մենագրությունում ներկայացվում են ՀԽՍՀ սահմաններից դուրս, Հյուսիսային Կովկասում բնակվող հայկական համայնքների և հայաբնակ կենտրոնների հայության պատմաժողովրդագրական գործընթացները: 20-րդ դարում՝ նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային անկախության տարիներին, սկզբնաղբյուրների և գրականության քննական ուսումնասիրության արդյունքում լուսաբանվում են Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների պատմության բազմաթիվ հիմնախնդիրներ՝ հասարակական-քաղաքական, հոգևոր, կրթամշակութային կյանքը, հայության թվաքանակը, տեղաբաշխման շրջաններ…

external

Հայոց եկեղեցին Կիլիկյան շրջանում

Հեղինակ՝ Արամ Հովհաննիսյան
Հրատարակչություն՝ ԵՊՀ
Տարեթիվ՝ 2018

Գրքի մասին.  Դասագիրքը ներառում է Կիլիկյան շրջանի հայ եկեղեցու պատմության առավել կարևոր և հետաքրքիր դրվագները՝ Պահլավունիների հայրապետական տոհմի հաստատումը, Հռոմկլայի հայրապետանոցի հիմնադրումն ու գործունեությունը, Գրիգոր Գ Պահլավունու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Դ Տղայի, Գրիգոր Ապիրատ կաթողիկոսների և մյուսների գործունեության դրվագները: Ներկայացված են 11- րդ դարի երկրորդ կեսերից մինչև 1441 թվականի քաղաքական և եկեղեցական գործընթացների զարգացումն։ Նախատեսված է պատմաբանների, աստվածաբանների, կրոնագետների, եկեղեցաբանների և ընթերցող լայն շրջանակների համար։

external

Յո՞ երթաս
Quo vadis?

Հեղինակ՝ Հենրիկ Սենկևիչ
Հրատարակչություն՝ Հայպետհրատ / ovanitas
Տարեթիվ՝  1983

Գրքի մասին. Մեծանուն լեհ գրող Հ. Սենկևիչի այս վեպը տպագրվում է ըստ «Հայպետհրատի» 1961 թվականի հրատարակության և 1983 թվականի հրատարակության լեզվաոճական մի շարք ճշգրտումներով։ «Յո՞ երթաս» պատմավեպը երիտասարդ քրիստոնեուհի Լիգիայի և հռոմեացի պատրիկ Մարկոս Վինիկիոսի սիրո պատմությունն է և արտացոլում է պատմական իրողություններ, որոնք տեղի են ունեցել Ներոն կայսեր ժամանակաշրջանում, մ.թ. 64 թվականին։ Պատմավեպն առաջին անգամ գրքի տեսքով հրատարակվել է 1896 թվականին և թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ Լեհերենից թարգմանեց Ստեփան Լիսիցյանը:

external

Հայոց պատմություն
Ուսումնական ձեռնարկ

Հեղինակ՝ Մկրտումյան Լ. Ա.
Հրատարակչություն
՝
«Տնտեսագետ» հրատ.
Տարեթիվ՝ 2016

Գրքի մասին. «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկը ներառում է հայ ժողովրդի կազմավորումից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի բոլոր կարևոր դեպքերն ու իրադարձությունները։ Ժամանակագրական ցանկը, ուսումնամեթոդական առումով՝ ուսանողին ինքնաստուգման հնարավորություն ընձեռող առանցքային հարցերը, հայոց պատմության նկատմամբ պատշաճ ուշադրություն ապահովելուն միտված պատմական սկզբնաղբյուրների հետաքրքիր նյութերը, ինչպես նաև գրականության մեջ լայն լուսաբանում չստացած՝ ծրագրային բոլոր թեմաների վերաբերյալ հիշարժան փաստերն ու դեպքերն այն ավելի արժեքավոր են դարձնում։

external

Հայոց պատմություն
Ուսումնական ձեռնարկ

Հեղինակ՝ Վիրաբյան Վ.
Հրատարակչություն
՝
ՀՊՃՀ հրատ.
Տարեթիվ՝ 2013

Գրքի մասին. Ուսումնական ձեռնարկում վերահանվել են Հայոց պատմության դասընթացի կարևորագույն հիմնահարցերը: Յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը նրա անցած ուղու խտացված հիշողությունն է: Առանց այդ հիշողության ժողովուրդը դատապարտված է ուծացման, հոգեւոր եւ ֆիզիկական ինքնաոչնչացման։ Հարազատ ժողովրդի պատմության իմացությունը եւ դրանից համապատասխան լիարժեք դասեր քաղելը հզոր ազդակ է հատկապես այն ժողովրդի համար, որը բռնել է ազգային-պետական անկախության վերականգնման ու ամրապնդման դժվարին ուղին։

external

Հայոց պատմություն

Հեղինակ՝ ԵՊՀ
Հրատարակչություն
՝
ԵՊՀ հրատ.
Տարեթիվ՝ 2012

Գրքի մասին. Բուհական դասագիրք, խմբ.՝ պրոֆ. Հր. Ռ. Սիմոնյան: Հայաստանում եւ արտերկրում լույս տեսած բազմաթիվ գրախոսականներում ընդգծվել է դասագրքի ստեղծման վաղուց հասունացած գաղափարի հաջող իրականացումը, շեշտվել կատարված դրական ու չափազանց անհրաժեշտ աշխատանքի նշանակությունը: Ուսանողությունն այժմ կարող է ավելի մանրամասն ծանոթանալ Ռուսաստանի եւ Արեւելյան Հայաստանի միացման, Հայկական Հարցի ծագման եւ դրա միջազգայնացման խնդիրներին, Ջավախքի, Արցախի, Նախիջեւանի ու Զանգեզուրի 1918-1921 թթ. պատմության ճակատագրական դրվագներին, Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման…