ԳՐԱԴԱՐԱՆ

external

Վարք Մաշտոցի

Հեղինակ՝ ԿՈՐԻՒՆ
Հրատարակչություն՝ ԿՈՐԻՒՆ
Տարեթիվ՝ 5-րդ դար / 1994

Գրքի մասին. «Վարք Մաշտոցի» (գրաբար՝ «Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի»), 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի երկ։ Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է։ Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտներից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը՝ Հովսեփ կաթողիկոսի հանձնարարությամբ։

THE LIFE OF MASHTOTS
VITA DI MAS’TOC‘
ИСТОРИЯ ЖИЗНИ И СМЕРТИ МАШТОЦА

external

Պատմութիւն հայոց

Հեղինակ՝ Մովսէս Խորենացի
Հրատարակչություն՝ Մովսէս Խորենացի / Հայպետհրատ, Երևան
Տարեթիվ՝ 5-րդ դար / 1961թ.

Գրքի մասին. «Պատմություն Հայոց» կամ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացու գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։ Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրն» է։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։

external

Պատմութիւն Հայոց

Հեղինակ՝ Փավստոս Բուզանդ
Հրատարակչություն՝ Փավստոս Բուզանդ
Տարեթիվ՝ V-դար

Գրքի մասին. Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին, հավանաբար 60- ական թվականներին։ Բայց գրքից երևում է, որ գրողը սնվել ու դաստիարակվել է հայ հերոսական անցյալի հիշատակներով և ազատասիրական գաղափարներով։ Փավստոս Բուզանդը ջերմ հայրենասեր է, հայ ոգու և ձգտումների արտահայտիչ։ Պատմությունը գրելիս Բուզանդը չի ղեկավարվում պատմագրության խիստ չափանիշներով, չի ձգտում սահմանել ճիշտ ժամանակագրություն։ Պատմիչը դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների հիման վրա։
­­

external

Պատմութիւն Հայոց

Հեղինակ՝ Ագաթանգեղոս
Հրատարակչություն՝ Ագաթանգեղոս / Աշխարհաբար թարգմ. Երևան 1983
Տարեթիվ՝ 5-րդ դար/1983

Գրքի մասին. 5-րդ դարի հայ մատենագրության առաջին ներկայացուցիչներից մեկի` Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» անգնահատելի աղբյուր է Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքն ուսումնասիրելու համար: Այն միաժամանակ գրական հուշարձան է, որ նշանակալիորեն նպաստել է հայ պատմագրության զարգացմանը: «Պատմություն Հայոց»ի ստեղծման թվականը և հեղինակի հարցը գիտական լուրջ վեճերի առարկա է։ Ինքը՝ Ագաթանգեղոսը, իր գրքի առաջաբանում իրեն ներկայացնում է որպես լատիներենի և հունարենի գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը։

external

Պատմութիւն Հայոց

Հեղինակ՝ Ղազար Փարպեցի
Հրատարակչություն՝ Ղազար Փարպեցի
Տարեթիվ՝  5-րդ դար

Գրքի մասին. Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը։

 

external

Պատմութիւն Հայոց

Հեղինակ՝ Ղեւոնդ
Հրատարակչություն՝ Ղեւոնդ
Տարեթիվ՝  8-րդ դար

Գրքի մասին. Ղևոնդ, 8-րդ դարի հայ պատմիչ, որն իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640 թվականից առ 788 թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Ղևոնդը Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703, 748, 762 և 774 — 775 թթ. արաբական լծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Ղևոնդը մեծ ուշադրություն է դարձնում նաև երկրի ներքին կյանքին, տալիս է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։

 

external

Գիրք Պատմութեանց

Հեղինակ՝ Առաքել Դավրիժեցի
Հրատարակչություն՝ Առաքել Դավրիժեցի
Տարեթիվ՝ 17-րդ դար

Գրքի մասին. Պատմություն այն տառապանքների ու անցքերի, որ պատահեցին հայոց աշխարհին փերջին ժամանակներս Շահ-Աբաս կոչված թագավորի և նրա ազգի՝ պարսիկների կողմից։ Նաև Սուրբ աթոռ Էջմիածնի և սրա կաթողիկոսների անշքանալու, այլև քրիստոնեության կարգերի ու կրոնի խանգարվելու մասին։ Սրանց հետ պատմության խոսքեր քաղաքների, գավառների դիպվածների, որոնք պատահեցին թագավորների, իշխանների, կաթողիկոսների և այլոց կողմից, կգտնես այստեղ գլուխների բաժանված ըստ ժամանակագրական կարգի։

 

external

Պատմութիւն Աղուանից աշխարհի

Հեղինակ՝ Մովսէս Դասխուրանցի / Կաղանկատվացի
Հրատարակչություն՝ Մովսէս Դասխուրանցի / Կաղանկատվացի
Տարեթիվ՝ 10-րդ դար

Գրքի մասին. «Պատմություն Աղվանից աշխարհի» (գրբ.՝ Պատմութիւն Աղուանից աշխարհի), հայկական միջնադարյան պատմագրության հուշարձան, որի հեղինակն ավանդաբար համարվում է պատմագիր Մովսես Կաղանկատվացին: Աշխատությունը գրված է 7-10-րդ դարերում գրաբարով: Աշխատությունը կազմված է երեք գրքից և իրենից ներկայացնում է վաղ միջնադարյան Կովկասյան Աղվանք, Հայաստանի, Վրաստանի, Կովկասին հարակից ժողովուրդների և ժողովուրդների, Բյուզանդիայի, Սասանյան Պարսկաստանի և Արաբական խալիֆայության հասարակական կարգի վերաբերյալ սկզբնաղբյուր: