Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Աղոթարան2020-09-11T15:22:33+04:00
Լուրեր, Մխիթարեան 0 Մեկնաբանություն

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հիմնադիր՝ Աստծո Ծառա Մխիթար Սեբաստացի աբբահոր երանացման ու սրբադասման դատի վերաբացման արարողությունը:

Արարողությունը տեղի ունեցավ Վենետիկի սբ. Մարտին եկեղեցում (San Martino), նախագահությամբ Վենետիկի Պատրիարք՝ Գերպ. Տ. Փրանկչեսկո Մորալիայի: Արարողության ընթացքում տեղի ունեցավ նաև պաշտոնական տեսուչների երդման ծիսակարգը, այդ թվում՝ Պատրիարքի, պրոֆեսոր հ. Բենեդիկ Էժեհի,  պրոֆեսոր հ. Պիերպաոլո Դալ Կորսոի, դոկտ. Վ. Ջակոմելլիի, դոկտ. Ա. Ջակոմելլիի և դատի փաստաբան՝ դոկտ. Վ. Կարախանյանի: Արարողությանը ներկա էին Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերպ. Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, մխիթարյան հայրերը և այլ կրոնական ու քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներ:

Մխիթար Սեբաստացին (7.2.1676, Սեբաստիա – 27.4.1749, Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում), գիտամշակութային, եկեղեցական, հասարակական գործիչ է, Մխիթարյան միաբանության հիմնադիրը:

Քսան տարեկանում հղացել է հոգևոր նոր միաբանություն հիմնելու գաղափարը. նպատակն էր աջակցել ազգի հոգևոր և իմացական վերելքին, ծավալել ուսումնակրթ., գիտ. և մշակութ. գործունեություն: 1700-ին Կ. Պոլսում, դավան. հակամարտությունների այդ կենտրոնում, Մ. Ս. իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց, հիմնել իր վանական միաբանությունը և հրատարակել կրոն. բնույթի 4 գիրք:

Դավան. հալածանքներից խույս տալու համար նա երկու տարի անց միաբանությունը տեղափոխել է Եվրոպա՝ Վենետիկի հասարակապետության տիրապետության ներքո գտնվող Մեթոն բերդաքաղաքը: Կրելով բազում դժվարություններ՝ Մեթոնում կառուցել է առաջին հայկ. եկեղեցին: 1712-ին Հռոմի պապը վավերացրել է միաբանության սահմանադրությունը, որի հիմքում դրվել են Բենեդիկտոսի կանոնները, իսկ Մ. Ս-ուն շնորհել է «աբբահայր» տիտղոս:

1717-ին Ծերակույտի հրովարտակով Մխիթարյան միաբանությանը շնորհվել է քաղաքամերձ Ս. Ղազար կղզին: 1717-ի սեպտեմբերի 8-ին Մ. Ս. իր 16 աշակերտներով ոտք է դրել բորոտների այդ բուժարանը, որը շուտով դարձել է հայաշունչ մենաստան: Այստեղ նրա բազմարդյուն գործունեությունը տվել է իր պտուղները: Ս. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուս. ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն: Մ. Ս. հիմնել է մատենադարան, դրել հայ հին ձեռագրերի հավաքման և ուսումնասիրման սկիզբը, կազմել դասագրքեր: Մ. Ս. հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց մեծ մասը կոչված էր քարոզելու քրիստ. վարդապետությունը:

Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոն. երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն: Մ. Ս. իր կազմակերպ. ջանքերի շնորհիվ կարողացել է շարունակելի դարձնել միաբանությունը: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝ երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:

Վարք Մխիթար Սեբաստացի Աբբահոր

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը զորակցության համազգային աղոթքի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց...

Կարդալ ավելին

Ա. Կիրակի քառասնորդաց. Ադամի մուտքը Դրախտ

Հայ ժողովուրդը սովորութիւն ունէր ժամանակին մեծ տօն կատարել Բարեկենդանի օրը, մինչեւ ուշ գիշեր, տրուած ըլլալով որ...

Կարդալ ավելին

Հայր Վահան Հովհաննիսյանի աղոթքները

Մխիթարյան միաբան հայր Վահան Հովհաննիսյանը իր գրական ստեղծագործության մեջ ունի նաև աղոթքներ, որոնք բխում են իր...

Կարդալ ավելին

Հայր Վահան Հովհաննիսյան – վարդապետ, սփյուռքահայ գրող

Մխի­թա­րյան վար­դա­պետ­նե­րը լուրջ և կա­րևոր դեր են խա­ղա­ցել Հայ մշա­կույ­թի զարգացման և գո­յա­պահ­պան­ման կեն­սա­կան ու նվի­րա­կան...

Կարդալ ավելին

Ծղալթբիլացիների բաց նամակը պապական նվիրակին

Վրաստանի Ծղալթբիլա գյուղի հայ կաթոլիկ բնակիչները բաց նամակով դիմել են պապական նվիրակ Ժոզե Ավելինո Բեթանկուրին, խնդրելով...

Կարդալ ավելին

Դեսպան Նազարեան այցելեց Ռադիօ Վատիկանը

Շնորհավորանք Նորին Սրբութեանը «Այս օրերին լրանում է Ֆրանցիսկոս Պապի, որպէս Հռոմի Քահանայապետ ընտրուելու տարեդարձը և ես կցանկանայի...

Կարդալ ավելին

Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի...

Կարդալ ավելին

Կարդինալ Աղաճանեանի սրբադասման կոնդակը

Չորեքշաբթի 22 ապրիլ 2020-ին Վատիկանի Օսսերվաթորէ Ռոմանօ օրաթերթին մէջ լոյս տեսաւ Երջանկայիշատակ  Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ...

Կարդալ ավելին

Հայր Ղևոնդ Ալիշան

Այս տարի լրանում է (հուլիսի 6) նշանավոր գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի (իսկական անունը՝ Քերովբե Ալիշանյան,...

Կարդալ ավելին

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ հեռուստատեսութեան և ընկերային լրատուամիջոցների միջոցաւ։ Վարշամակի ցուցադրութիւնը կը կատարուի...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Main Menu
  • Top Navigation
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ