Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Հայ Եկեղեցու տոները

Աղոթարան2025-08-04T12:57:07+04:00
Աղոթարան, Ծես

«Հայ Եկեղեցու տոները» գիրքը եկեղեցական տոների խորհուրդը և օրացուցային ընթացքը բացատրում և մեկնաբանում է համաձայն մեր Եկեղեցու սրբազան ավանդության և մեր հոգեկիր ու հոգեշնորհ վարդապետների ուղղափառ ուսուցման: Սա փորձ է ի մի բերելու և միասնական շարադրանքով ներկայացնելու տոնախոսական, դավանաբանական, ճառախոսական ու ծիսական բնույթի ձեռագրերում և գրքերում ցրված համանուն գործերի ստվար մասը: Եկեղեցական տոներին վերաբերող բացատրությունների նմանօրինակ վերհանումը թելադրել է այս գրքի կազմման սկզբունքը, այն է` թարգմանաբար կատարված ծաղկաքաղ հայրերի երկասիրություններից: Այս տոնախոսական ժողովածուի յուրաքանչյուր գլխի ամբողջականությունն ապահովելու և տոնի մասին ասելիքն ավարտուն դարձնելու նպատակով համադրվել են տարբեր հեղինակների` այս կամ այն տոնին վերաբերող համապատասխան գործերը` լրացնելով միմյանց: Հնարավորի սահմանում պահպանվել են բնագրերին հարազատ` ճառախոսական, ներբողական ոճը և շարադրանքը: Գրքի վերջում տրվում է այն բոլոր գործերի ցանկը, որոնք աղբյուր են ծառայել այս գրքի գրության համար:

Վստահաբար կարող ենք ասել, որ գիրքը սեղանի գիրք կդառնա բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը և կենցաղը ուզում են կապել մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատգամների ու մեր Եկեղեցու ավանդույթների հետ: Մեծապես շնորհակալ ենք մեծահարգ Տիկ. Ա. Հարությունյանից, ով սիրով հանձն առավ հոգալ գրքի տպագրության ծախսերը: Թող մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր երկնառաք օրհնություններով մշտապես Իր հովանու տակ պահի նրան և նրա ընտանիքի անդամներին:

Տոնը համընդհանուր ուրախության օր է, ինչին հազարամյակներ առաջ սպասում էին մարգարեները և կամենում էին տեսնել սրբակյացները, որի համար էլ տոների սուրբ օրերը Եկեղեցու իմաստուններն օրհնյալ անվանեցին: Սակայն քրիստոնեական տոների նպատակը սոսկ հանդես կատարելը չէ, այլ հանդիսավորությունը միջոց է ոգևորելու հավատացյալներին` նրանց անձերն ունակ դարձնելով հոգևոր օգուտի և աստվածային շնորհների` աղոթանվեր ինքնամփոփմամբ և սրբերի բարեխոսությամբ: Տոնի ժամանակ Աստծուն հիշատակելով` Նրան մեզ մոտ ենք հրավիրում և Նրան միանում` ուրախանալով մեր բազում տրտմություններից հետո, և փառաբանում Տիրոջը` Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:

Տոն նշանակում է ուրախություն, պայծառություն և Աստծուն նվիրված հանդիսավոր հանգիստ` առօրյա զբաղմունքներից ու աշխատանքներից: Տոնը հասարակաց պայծառ հանդես է և հանդիսավոր օր, երբ հավաքվում ենք եկեղեցում` նվիրվելու այդ օրվա խորհրդին, և պաշտամունքի միջոցով փառաբանում Աստծուն` ուրախանալով հոգևոր ու մարմնավոր ուրախությամբ:

Տոների հանդիսությունները սուրբ են և կապված լինելով Եկեղեցու կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների հետ` կատարվում են Աստծու փառքի համար: Սրանք օրհնաբեր են քրիստոնյայի կյանքում նրանով, որ ավելի կենսունակ են դարձնում հավատը, մարդու հոգում մեծացնում սերն ու վստահությունն առ Աստված և լավագույն ձևով օգտագործում Տիրոջ շնորհներն ու պարգևները:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ
(ՏՈՆԱԽՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ)

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՏՈՆԵՐ
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Կարդալ

Բեռնել



Առնչվող Գրառումներ

Աստվածածնի Վերափոխման տոն

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայոց Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում: Այն Տիրամորը նվիրված տոներից...

Կարդալ ավելին …

Ճանապարհ Խաչի — Դանիէլ Վարուժան

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել...

Կարդալ ավելին …

Սուրբ Տիրամոր Վարդարանի աղոթքը

ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՎԱՐԴԱՐԱՆԻ ԱՂՈԹՔԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԵՂՔԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ Սուրբ Վարդարանի այս աղոթագրքույկը նվիրվում է`...

Կարդալ ավելին …

Պատրաստություն Ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին …

Պսակաժահրի համաճարակէն պատսպարուելու աղօթք

Աստուած յաւիտենական, Հայր բարեխնամող, հանգիստ յոգնաբեկներու, մխիթարութիւն սգաւորներու եւ բժիշկ ախտաժէտներու։ Բոլոր արարածները Քեզմէ կեանք եւ ոյժ կը...

Կարդալ ավելին …

ՓՈՔՐ ՄԱՇՏՈՑ

ՓՈՔՐ ՄԱՇՏՈՑ   ԳԻՒՄՐԻ Հայ Կաթողիկէ Առաջնորդարան 1996 ... Մենք այժմ լոյս ենք ընծայում, փոքրիկ ուղղումներով, յատկապէս Հայաստանի եւ Վրաստանի եւ Արեւելեան...

Կարդալ ավելին …

ШАРАКАН

Вашему вниманию предлагаются переводы шараканов — духовных песнопений, гимнов, извлеченных преимущественно из Шаракноца (Гимнария), одной из...

Կարդալ ավելին …

Վարդավառ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայ Եկեղեցու հինգ տաղավար (մեծագույն) տոներից երրորդն...

Կարդալ ավելին …

Աղոթարան — Հովհաննես Գառնեցի

Հովհաննես Գառնեցին ԺԲ-ԺԳ. դդ. ճգնակյաց, հրաշագործի համբավ ունեցող վարդապետ-մատենագիր է. կա նրա տարբեր երկերը պարունակող և...

Կարդալ ավելին …

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր չարության...

Կարդալ ավելին …
ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
Ջերմեռանդություն
  Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ ԾԻՍԱԿԱՆ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Պաշտօն Հանգստեան
  Մաշտոց ծիսական
  Ճաշոց ընթերցումի
  Ծիսական օրացույց
  Ծիսական բառարան

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon
Copied to clipboard.