Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Հայր Վահան Հովհաննիսյան – վարդապետ, սփյուռքահայ գրող

Աղոթարան2019-12-04T18:40:57+04:00
Մխիթարեան, Պատմություն 1 մեկնաբանություն

Մխի­թա­րյան վար­դա­պետ­նե­րը լուրջ և կա­րևոր դեր են խա­ղա­ցել Հայ մշա­կույ­թի զարգացման և գո­յա­պահ­պան­ման կեն­սա­կան ու նվի­րա­կան գոր­ծում: Հայագիտության և հայ գրականության պատմությանը վերաբերող բազմաթիվ հետազոտությունները, հրատարակությունները, մեր ժողովրդի պատմական անցյալի բոլոր շրջանների և բնագավառների վերաբերյալ ուսումնասիրություններն անգնահատելի արժեք են ներկայացնում հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացման համար: Մխիթարյան միաբան հայր Վահան Հովհաննիսյանը հայ նոր գրականության պատմության մեջ է մտել, որպես աշխարհաբար գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկը: Հ. Վահանն իր գրական և հոգևոր ծառայության մեջ թողել է համեմատաբար մեծաթիվ ապրած էջեր, որոնք իր լեզվի ուժով, դաստիարակչական մտքով ու հոգևոր կրթությամբ հաղորդում են հայրենասիրական, ընտանեկան և քրիստոնեական գաղափարներ: Իր գրական ստեղծագործության և ուսուցչական պարտականության կողքին հ. Վահան Հովհաննիսյանը հրատարակել է Հայոց պատմության դասագրքեր, հայրենաշունչ պատմվածքներ, թատերգություններ, թարգմանություններ, նկարագրական էջեր։

Հայր Վահան Հովհաննիսյանը միշտ սերտ կապ է ունեցել իր հայրենի Նորշենի ու Հայաստանի հետ, այցելել է բազմիցս, իսկ կարոտի զգացմունքներն արտացոլել է պոեզիայի ու պատմվածքների մեջ: Ստորև տեղադրում ենք Վահան Հովհաննիսյանի կենսագրականը և մի քանի փոքր պատմություններ ու նամակագրության որոշ հատվածներ, որոնք մեզ է տրամադրել հ. Վահանի եղբոր թոռը՝ նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյան [1.9.1894, Նորշեն (այժմ՝ Ծղալթբիլա, Ախալցխայի գավառ) — 10.11.1977, Վենետիկ — Ս. Ղազար], հայ գրող, մանկավարժ, հոգևոր գործիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1908-ին ուսման համար մեկնել է Վենետիկ, ս. Ղազար: 1913-ին, ավարտելով Վենետիկի Մխիթարյանների վարժարանը, դարձել է միաբանության անդամ: 1916-1922-ին գտնվել է Հռոմում՝ փիլիսոփայական ու աստվածաբանական կրթություն ստանալու նպատակով: 1922-ին ավարտելով համալսարանը՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1924—1926-ին դասավանդել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հետագայում եղել է նույն վարժարանի տնօրենը (1930-1931), ավելի ուշ՝ տեսուչ (1957-1960), 1929-1930-ին խմբագրել է «Բազմավեպ» ամսագիրը: 1931-1937-ին եղել է ուսուցիչ Փարիզի Մուրադյան վարժարանում: 1936-ին Ախալցխա այցելության ժամանակ հետպնդվել է որպես դաշնակցական, սակայն Բաթումում մի հայ նավապետի օգնությամբ կարողացել է լքել Խորհրդային Միությունը: 1937-1941-ին ղեկավարել է Ադիս Աբեբայի (Եթովպիա) Գևորգյան հայկ. վարժարանի աշխատանքները: Իտալա-եթովպական պատերազմի ժամանակ անգլիացիների կողմից գերվել է Քենիայում (1943-1947):հ. Վահան

1947-ին Վենետիկում հիմնադրել է «Մխիթարյան ընտանիք» ամսագիրը, խմբագրել՝ ընդհատումներով: 1948-1956-ին եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրենը: Ստալինի մահվանից հետո բազմիցս այցելել է հայրենի Նորշենը, Վրաստան ու Հայաստան: Հ. Վահան Հովհաննիսյանը թողել է հարուստ գրական ժառանգություն, հեղինակ է բանաստեղծությունների, պատմվացքների, վեպերի ու թատերգությունների: Հրատարակել է «Հայրենի կրակարան» (1930), «Սրտերու երգը. Վանքի ծաղիկներ» (1939), «Մարեմական» (1954), «Հայրենի հող» (1962), «Մաշտոցական» (1963), «Հոգիներու հանգրվան» (1970) և այլ բանաստեղծական ժողովածուներ: Գրել է նաև վեպեր («Անիեն քար մը բեր» (1971), «Արգինայի զանգակները» (1971), «Լեռներու երգը» (1971) և այլն): Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Պատմություն հայոց» բազմահատոր դասագիրքը: Հեղինակել է «Տավրոսի առյուծը» (1960), «Դեպի Ավարայր» (1962), «Շուշան Վարդենի» դրամատիկական գործերը: Նրա բանաստեղծությունների մի ստվար հատոր տպագրվել է իտալերեն լեզվով: 1965-ին հայր Վահանը դարձել է Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ: 1977-ի նոյեմբերի 10-ին վախճանվել է Վենետիկում և հուղարկավորվել մխիթարյանների ս. Ղազար կղզում:

Վիկտոր Հովհաննիսյանի հիշողություները հ. Վահանի մասին
Նորշեն

Հայրս ասում է հ. Վահանին.

  • Էս Կոլյային դի՛ր ճամպրուկդ ու տար Վենետիկ:
  • Անտոն, ի՞նչ կսես, ես հայություն կսեմ, դարձեք Հայաստան, հիմա էս տղուն դո՞ւրս տանիմ:

1976թ. Նորշեն

Հ. Վահանը Նորշենում է, երկուսով քայլում ենք գյուղի ճանապարհներով, անցնելով հին թաղամասը, ելանք Ռաբատի դիմաց: Նա լուռ էր, կարոտն ու հիշողությունը խեղդում էին կոկորդն ու աչքերը: Երկար նայեց Ռաբատին, այնտեղ շատ բան չէր փոխվել, նույն տները, նույն շարվածքով, ինչպես մանկության ժամանակ: Այս կարոտի ու հիշողության զգացմունքից ծնվեց Նորշենին նվիրված բանաստեղծությունների ժողովածուն:

Առավոտ էր. հրաժեշտի ժամանակ: Մայրս նախաճաշ էր պատրաստել: Տանը հավաքվել էինք Հովհաննիսյան գերդաստանով: Սարգիս Հովհաննիսյանը, կարծելով, թե սեղանին դրած շշի մեջ “Բորժոմ” հանքային ջուր է, լցրեց բաժակը լիք ու դրեց հ. Վահանի դիմաց: Հ. Վահանը խմեց ու այլայլվեց, խմածը գյուղի թունդ օղին էր: Խառնվեցինք իրար, վարդապետին տեղափոխեցինք անկողին:

Հրաժեշտի համար գյուղը հավաքվել էր կամրջի մոտ: Պապիկս հրաժեշտի խոսք էր ասում, նա կարծես գիտեր, որ այլևս Նորշենը չէր տեսնելու: Նա գյուղացիներին կոչ էր անում սիրո, համբերության ու համերաշխության:

1976թ. Երևան

Պապիկս օգնություն է տրամադրում մի սփյուռքահայ ընտանիքի:

  • Հայր Վահան, կհիշե՞ս Վենետիկի աղավնիները հրապարակում, խանութիս դիմաց: Այնտեղ ուրիշ էր, դրամի կարիք չունեինք, — հուզմունքից իրեն կորցրել էր երևանցի սփյուռքահայը:

1976թ. Երևան

  • Ան ի՞նչ շենք է, — հարցնում է հ. Վահանը:
  • Ճաշարան է, — պատասխանում եմ:
  • Ճակատին ստոլով չէ՞ գրած:
  • Չէ, ճաշարան է գրած:

Նա չեր սիրում ռուսախոսությունը: Ինձ ասում էր. – փոխի՛ր ադ անունդ, ռուսներուն բարեկամ կըրնանք ըլլալ, համա ռուս՝ երբե՛ք:
Նամակ

25 հոկտեմբեր 1973

«Յուսամ թէ յաջող ես նկարչութեան մեջ, պէտք է լավ երեւակայությիւն եւ արուեստ ունենալ. մեր ցեղէն ես, գեղարւեստը մեր հոգեկան ձիրքն է, դուն ալ պէտք է ժառանգած ըլլաս… Մինչ քեզի կը գրեմ սենյակիս մեջ ձայնառու գործիքս հայերեն երգեր կը նուագէ եւ ես հոգիով Հայաստան փոխադրուիմ եւ երբեմն կարօտէս աչքերէս արցունք կու գայ. Ի՜նչ զուլում աշխարհ է: Քու աղուոր լուսանկարդ սեղանիս վրայ, կը խորհիմ թե մեր Կոլիան օր մը տաղանդաւոր նկարիչ պիտի ըլլա»:

28 հունվար 1974

«Ամիս մ’առաջ […] կատարեցինք Ս. Ներսէս Շնորհալիին մահուան 800 ամեակը: Լսե՞ր ես թէ ո՞վ է Շնորհալին: Մեր Հայ եկեղեցին մեծագույն հայրապետներէն մէկն է, թէ կաթողիկէ հայեր, թէ լուսաւորչականներ շատ շքեղ կերպով տօնեցին: Մենք Վենետիկ քաղաքին հետ տօնեցինք, Ս. Մարկոս եկեղեցին երգչախումբը (իտալացիներ) երգեցին հայ ժողովրդական երգեր եւ Ս. Ներսէսի շինած շարականներէն: Նոյն բանը ամսոյս 19-ին կատարեցին Հռոմի մեջ, […] առանձին նամակադրոշմ հանեց Վատիկան, սուրբ նկարով պահարաններ, այսքան փառաւոր տօն դեռ չէր եղած»:


Մեկնաբանություն (1)

  • Самвел Оганесян Պատասխանել

    Отец Ваган Оганесян мой прадедушка, видел его в школьном возрасте. С любовью читаю его произведения.

    10 Հոկտեմբերի, 2019 at 5:28 ե.

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող Գրառումներ

Հայր Վահան Հովհաննիսյանի աղոթքները

Մխիթարյան միաբան հայր Վահան Հովհաննիսյանը իր գրական ստեղծագործության մեջ ունի նաև աղոթքներ,...

Կարդալ ավելին …

Հայոց պատմության ժամանակացույց

Հայոց պատմության ժամանակացույցը փոքր նշումներով ներառում է մ.թ.ա. II դ. մինչև մ.թ. XV դ. կեսի ժամանակահատվածի...

Կարդալ ավելին …

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության...

Կարդալ ավելին …

Հայր Ղևոնդ Ալիշան

Այս տարի լրանում է (հուլիսի 6) նշանավոր գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի (իսկական անունը՝ Քերովբե Ալիշանյան,...

Կարդալ ավելին …

Կիւրեղ Զօհրապեան — Յուշեր

Մխիթարեան Հրատարակչատունը յատուկ ուրախութեամբ կ՚ողջունէ Հ. Կիւրեղ Զօհրապեան վեղարաւոր Վարդապետի յուշերուն իտալերէն բնագրի հայերէն թարգմանութիւնը: Ներկայ հրատարակութիւնը...

Կարդալ ավելին …

Վարդավառ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայ Եկեղեցու հինգ տաղավար (մեծագույն) տոներից երրորդն...

Կարդալ ավելին …

Իտալիայի 30 000 քմ Հայաստանը՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

«Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք,...

Կարդալ ավելին …

Անիի Ավերակներ — Les ruines d’Ani

Մարի-Ֆելիսիտե Բրոսեն (Marie-Félicité Brosset, 1802—1880) հայտնի է որպես վրացագետ և հայագետ։ Նրա բեղուն գրչին են պատկանում...

Կարդալ ավելին …

Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման աղոթքը

Հրապարակվել է աբբահայր Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար պաշտոնական աղոթքը: Մխիթար Աբբահայրը հայ ժողովրդի կողմից...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon