Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Հայր Ղևոնդ Ալիշան

adminpro2020-07-01T16:37:43+00:00
Մխիթարեան 3 Մեկնաբանություն

Այս տարի լրանում է (հուլիսի 6) նշանավոր գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի (իսկական անունը՝ Քերովբե Ալիշանյան, 1820-1901) ծննդյան 200 ամյակը։

Ծնվել է Կոստանդնուպոլսում և այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը։ 12 տարեկանում՝ 1832-ին նրան ուղարկում են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին (իր եղբոր՝ Սերովբեի և ուրիշ «բազմաթիվ ընկերներու» հետ միասին)։ Ալիշանը չորս տարի շարունակ ուսանում է վանքի դպրոցում՝ «Ընծայարանում», այնուհետև փոխադրվում է այնտեղի «բարձրագույն կրթարանը», որտեղից և սկսվում է նրա գրական ու գիտական գործունեությունը։ Նա վերցրել է Ավարայրի (451 թ. մայիսի 26)՝ հայ ժողովրդի ազգային ազատագրական ճակատամարտի պատմիչի՝ Ղևոնդի անունը, որն էլ նրան ուղեկցեց ամբողջ կյանքում։ 1838-ից Ղևոնդ Ալիշանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր։ Աշխատել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Ռափայելյան վարժարանում (1866-1872)՝ որպես ուսուցիչ։ 1849-1851 թթ. խմբագրել է «Բազմավեպ» հանդեսը, 1859-1861 թթ. Փարիզի Մուրադյան վարժարանում աշխատել է որպես տեսուչ։ Ղևոնդ Ալիշանը գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրեց Մխիթարյան միաբանությունում, դառնալով հայագիտության մշակներից մեկը։ Այստեղ էլ տպագրվեցին Ղ. Ալիշանի հայագիտական արժեքավոր աշխատությունները՝ «Տեղագիր հայոց մեծաց» (1855), «Շիրակ» (1881), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890), «Սիսական» (1893) , «Հայ–Վենետ» (1896) և ուրիշ գործեր, որոնք փառք ու պատիվ բերեցին նրան։ Հայագիտության համար խիստ արժեքավոր են Ղևոնդ Ալիշանի ճամփորդական նոթերը, հատկապես այն իմաստով, որ նա ո՛չ միայն սովորական ճանապարհորդ էր, այլ հմուտ մասնագետ՝ պատմաբան, աշխարհագրագետ, հնագետ, ազգագրագետ և այդ ընթացքում բավականին հետազոտություններ է կատարել, որոնք աղբյուրագիտական հենք են ծառայել իր աշխատությունների համար։ Դրանք հայագիտական մնայուն արժեքներ են։

Մխիթարյան հայրերը ներկայացնում են հայր Ալիշանի կյանքի  կարևոր դրվագները տեսահոլովակներով: Հետևեք այս էջին շարունակությունը դիտելու համար:

Նկարահանում Մաս I Մաս II Մաս III


Comments (3)

  • Սյուզաննա Աբրահամյան Պատասխանել

    Հրաշալի է,շնորհակալություն,կարելի է ձեր հղումներով կիսվել և ուսուցանել մեր աշակերտներին:Ես Ալիշանի անվան դպրոցի ուսուցչուհի եմ:Մենք նույնպես պատրաստվում ենք Ալիշանի մասին մեծ միջոցառում անել:Ձեր նյութերը շատ կօգնեն մեզ:

    17 Հուլիսի, 2020 at 3:39 ե.
    • admin Պատասխանել

      Ուրախ ենք 😊
      Կարող եք նաև հետևել Ալիշանին նվիրված ՖԲ էջին
      https://www.facebook.com/Fr.GevondAlishan/

      17 Հուլիսի, 2020 at 3:49 ե.

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման աղոթքը

Հրապարակվել է աբբահայր Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար պաշտոնական աղոթքը: Մխիթար Աբբահայրը հայ ժողովրդի...

Կարդալ ավելին

Հայր Վահան Հովհաննիսյանի աղոթքները

Մխիթարյան միաբան հայր Վահան Հովհաննիսյանը իր գրական ստեղծագործության մեջ ունի նաև աղոթքներ, որոնք բխում են...

Կարդալ ավելին

Հայր Վահան Հովհաննիսյան – վարդապետ, սփյուռքահայ գրող

Մխի­թա­րյան վար­դա­պետ­նե­րը լուրջ և կա­րևոր դեր են խա­ղա­ցել Հայ մշա­կույ­թի զարգացման և գո­յա­պահ­պան­ման կեն­սա­կան ու...

Կարդալ ավելին

Իտալիայի 30 000 քմ Հայաստանը՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

«Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ՝...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2021
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ