Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Աղոթարան — Հովհաննես Գառնեցի

Աղոթարան2021-12-28T04:18:13+04:00
Աղոթարան, Հոգևոր 0 Մեկնաբանություն

Հովհաննես Գառնեցին ԺԲ-ԺԳ. դդ. ճգնակյաց, հրաշագործի համբավ ունեցող վարդապետ-մատենագիր է. կա նրա տարբեր երկերը պարունակող և նրան վերաբերող բավական հարուստ ձեռագրական նյութ, որի չուսումնասիրվածության պատճառով մեր մատենագրության կարևոր դասագրքերից մեկում նա հիշված է «Մատենագիրք որոց գործք չեն յիշատակուիր» շարքում, միաժամանակ՝ նույնաբնույթ դասագրքերի մեծ մասում նրա անունն ընդհանրապես մոռացության է տրված, այսինքն՝ Հովհաննես Գառնեցու անունն ու մատենագրությունը մեր ընթերցող հասարակությանը գրեթե հայտնի չէ:

Հակառակ սրան, միջնադարում, թե՛ իր ժամանակակիցների մեջ և թե՛ հետագայում, նրա համբավը շատ բարձր էր: Ուստիև, մեր անցյալն ավելի լավ և ճշգրիտ պատկերացնելու համար, Հովհաննես Գառնեցու մատենագրական ժառանգության նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի նույն այդ համբավի համեմատ: Կիրակոս Գանձակեցու Պատմության մեջ կա նրան նվիրված ծավալուն մի գլուխ՝ «ԾԴ. Վասն Յովհաննիսի Գառնեցւոյ», որի սկզբում պատմիչը գրել է. «Վասն սորա բազումք բազում ինչ պատմէին, բայց առաւել հարազատն մեր եւ սքանչելին Վարդան վարդապետն (Արևելցին — Գ. Տ-Վ.), որոյ բանքն արժանի էին հաւատարմութեան, զի նոքա սիրով կապեալ էին ընդ միմեանս: Զի մեք մարմնով զնա ոչ տեսաք վասն հեռաւորութեան, նա ի մխիթարութիւն մեզ պատմեաց ինչ ի վարուց նորա մասնաւոր եւ ասաց. թէ՝ «Ինքն իսկ Յովհաննէս ասաց մեզ…»:

Հովհաննես Գառնեցին, ինչպես մականունն է թելադրում՝ ծնունդով Գառնի գյուղաքաղաքից էր, Այրիվանքի (Գեղարդ) միաբան, ապա՝ ճգնում էր Թաթլու վանքում (Կաղզվանի մոտ): 1222ին ուխտի է գնացել Երուսաղեմ, մկրտել և քրիստոնյա է դարձրել շատ մահմեդականների, որի համար Կողոնիա քաղաքում փորձել են նրան այրել խարույկի վրա, բայց ազատվել է և գնացել Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոսի (1221-1267 թ.) մոտ, ուր և մնացել է մինչև իր կյանքի վերջ. մահացել և թաղվել է Հռոմկլայում:

Ձեռագրերում նրա անունով կան հետևյալ գործերը. 1. Աղօթամատոյց (Աղոթագիրք), 2. Խրատ հոգեշահ ամենայն մարդոյ, 3. Պատմութիւն մուղրոյն Զանկիանու (Հայսմավուրքի մեջ), 4. Ստուգաբանութիւն եւ սրբագրութիւն Սաղմոսարանի՝ ըստ Յովհաննէս Սարկաւագի օրինակի, 5. Պատճառք Սաղմոսաց, 6. Տեսիլ ի Հռոմկլայ ի ձորն Աշորնիս, 7. Պարականոն մի շարական, 8. Տեսիլ (Հայսմավուրքի մեջ), 9. Սքանչելիք Յաճախապատում գրոց:

Հովհաննես Գառնեցու մատենագրությունը, կրկնենք՝ ուսումնասիրված չէ. Տպագրված է միայն նրա Աղոթագիրքը6, սակայն՝ առանց բանասիրականաղբյուրագիտական որևէ նախաբանի, ուստի այժմ կարող ենք միայն ենթադրել, որ այս հրատարակությունն արված է ըստ Մխիթարյանց Վենետիկի անթվական՝ ԺԷ. դարով թվագրված Հմր 1224/1269 և 1625 թ. գրված 75/1292 ձեռագրերի:

Գառնեցու աղոթքների արժեքը և կարևորությունը շեշտել է դեռևս Կիրակոս Գանձակեցին. «Տուան նմա եւ շնորհք բժշկութեան, զի ձեռն դնելով եւ աղաւթելով՝ բժշկէր զբազում ախտաժէտս: Խնդրէին ի նմանէ եւ գիր պահապան անձանց իւրեանց, եւ նա անյապաղ տայր ամենայն խնդրողացն… Եւ նա գրելով զանուն սրբոյ Երրորդութեանն եւ խորհրդական բանս աղօթից, տայր նոցա: Եւ նոցա առեալ՝ հաւատով կապէին յանձինս իւրեանց»: Ըստ այս համբավի էլ Գառնեցու աղոթքները, գուցե և իր կյանքի շրջանում, մտել են «Պահպանութեան գիր» (Հմայիլ) ժողովածուների մեջ, իսկ հետագայում՝ վերածվել են հայատառ թուրքերենի:

Ուստի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, նախաձեռնելով Գառնեցի մատենագրի հանիրավի անտեսված և չուսումնասիրված ժառանգության հետազոտությունը, որոշեց առաջին հերթին ճշգրտելով և լրացնելով վերահրատարակել նրա Աղոթամատույցը:

Ժողովածուի պատրաստության համար հիմք ընդունելով 23 աղոթք պարունակող վենետիկյան հրատարակությունը` ուսումնասիրվել է Մաշտոցյան Մատենադարանի 45 ձեռագիր, որոնցից ներկա հրատարակության համար օգտագործվել է ընդհանուր հաշվով 15ը: Նախ՝ տպագրով յայտնի աղոթքները ընդհանուր-նախնական ձևով համեմատվել են սրանցից 8ի (Հմրք 8280, 2680, 601, 5212, 718, 7194, 42, 7006) հետ, որոնցից ամբողջական համեմատության համար ընտրվել է տպագրի գրեթե բոլոր աղոթքներն ունեցող երեք ձեռագիր՝ Հմրք 8280, 42, 7006: Սրանց հետ համեմատությանը հաջորդել է ընթերցումների քննությունընտրությունը և բնագրերի ճշգրտումը:

Թե Գառնեցու ժառանգության և թե՛ ընդհանրապես միջնադարի առօրյայում գործնական կիրառություն ունեցած փոքր և մեծ ծավալ ունեցող շատ երկերի (աղոթքներ, ճառեր, քարոզներ և այլն) համար պետք է նկատի ունենալ մեր մատենագրության համար հատկանշական մի կարևոր հանգամանք. ձեռագրերում այսպիսիք հաճախ վերագրված են նույնանուն, երբեմն՝ տարանուն այլ հեղինակների: Այսպես՝ հիշված 45 ձեռագրերում կան Հովհաննես Գառնեցու անունն ունեցող և այստեղ տպագրվող 35 միավորից շա՛տ ավելի աղոթքներ, որոնց խորագիրներն ու սկզբնատողերը ստուգվել են Մաշտոցյան Մատենադարանի մատենագիտության բաժնում առկա սկզբնատողերի քարտարանով և ձեռագրական տարբեր հավաքածուների ցուցակներով: Այս ստուգումների արդյունքով անտեսված են և չեն հրատարակւում բոլոր այն աղոթքները, որոնք հիշյալ 45ից տարբեր այլ ձեռագրերում հանդիպում են Հովհան Ոսկեբերանի, երբեմն՝ Եփրեմ Ասորու կամ այլ հեղինակների անուններով10: Նախորդ տպագրում առկա 23 աղոթքներին այստեղ ավելացված են միայն նրանք, որոնք այս կամ այն չափի փաստարկումով Հովհաննես Գառնեցու գրչի արգասիքն են:

Ուսումնասիրված ձեռագրերում առկա բոլոր աղոթքների այստեսակ քննության արդյունքով պարզվեց, որ նորայայտ 4 աղոթք (Հմրք 24-27) աներկբայելիորեն Գառնեցու հեղինակությունն են: Ուրիշ 4 միավոր (Հմրք 28-31) 2680 (Բ) ձեռագրում յաջորդում են Գառնեցու խրատներին և ունեն «Նորին Յոհաննու» խորագրային սկսվածքը. ժողովածուիս մեջ սրանք ընդգրկվեցին պայմանականորեն՝ քանի դեռ այլուր 8 չեն հանդիպի այլ հեղինակների անունով: Մի քանի օրինակում առկա ևս 4 աղոթք (Հմրք 32-35) միայն երկու ձեռագրի մեջ են Գառնեցու անունով, յայտնի այլ ձեռագրերում այս աղոթքներն այլ հեղինակների անուններով արձանագրված չեն, ուստի սրանք ևս պայմանականորեն ընդգրկված են այս գրքի մեջ:

Առաջին տպագրության մեջ առկա աղոթքները, ինչպես ասացինք, հրատարակվում են տպագրի հետ երեք ձեռագրի համեմատությամբ և բազմաթիվ ճշգրտումներով, իսկ նորահայտ՝ այստեղ առաջին անգամ հրատարակվող 12 աղոթքներից 6ը (Հմրք 24, 28-31) համեմատված են 2-4 ձեռագրով, մնացյալ 6ը (Հմրք 25-30), այլ օրինակներ չունենալու պատճառով, ներկայացված են մեկական ձեռագրի հիման վրա:

Հովհաննես Գառնեցու աղոթքների գրական-գեղարվեստական նկարագիրը լիովին համապատասխանում է միջնադարում նրանց հեղինակի վայելած բարձր համբավին: Վստահ ենք, որ չենք չափազանցում՝ միջնադարյան մեր գրականության մեջ սրանք դիտելի են Գրիգոր Նարեկացու Մատյանի և Հովհաննես Սարկավագի Աղոթագրքի կողքը՝ նրանց հենքի վրա: Այս ընկալումով և զգացողությամբ էլ Աղոթագիրքը հանձնում ենք ընթերցողին. և վստահ ենք, որ շատերն են այստեղ տեսնելու ուշագրավ, ավելին՝ սրտագրավ տողեր:

 

ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Հովհաննես Վարդապետ Գառնեցու աղոթքները

ԿԱՐԴԱԼ

Աղոթամատույց Հովհաննես Վարդապետի

ԿԱՐԴԱԼ

Առնչվող հաղորդագրություններ

Աստծո ողորմության պսակը — ձայնագրած

ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՊՍԱԿԸ Աստծո ողորմության պսակը աղոթում են Վարդարանի հատիկների վրա: Սկզբում «Հայր մեր», «Ողջոյն քեզ, Մարիամ»,...

Կարդալ ավելին

Երանելի Օգոստինոսի Կարճ Սաղմոսարանը

ՈՂՋ ՍԱՂՄՈՍԱԳԻՐՔԸ ՄԻ ՍԱՂՄՈՍԻ ՄԵՋ «Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ...

Կարդալ ավելին

Աստվածամոր մայիսյան ջերմեռանդություն

Մայիս ամսին հավատացյալները առավել ջերմեռանդությամբ են արտահայտում իրենց սերն ու նվիրվածությունը Սուրբ Կույս Մարիամի նկատմամբ։ Մարիամ...

Կարդալ ավելին

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ

Անառակ որդու առակը գտնվում է Ղուկասի Ավետարանում (Ղուկաս 15:11-32): Հիսուս Քրիստոսի այս առակը հորդորում է մարդուն...

Կարդալ ավելին

Սուրբ Շարբել Մախլուֆ – Հրաշագործ

→  ԻՆՆՕՐՅԵԱՅ ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ Կաթոլիկ Եկեղեցու սուրբ՝ Շարբել Մախլուֆը (Sharbel Makhlouf) ծնվել է 1828-ի մայիս 8-ին...

Կարդալ ավելին

Պսակաժահրի համաճարակէն պատսպարուելու աղօթք

Աստուած յաւիտենական, Հայր բարեխնամող, հանգիստ յոգնաբեկներու, մխիթարութիւն սգաւորներու եւ բժիշկ ախտաժէտներու։ Բոլոր արարածները Քեզմէ կեանք եւ ոյժ կը...

Կարդալ ավելին

Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը

  Զրույցը խորհուրդների ժամանակ եկեղեցու հովիվների միջոցով բաշխվող աստվածային շնորհի շուրջ է, կարևոր և արդիական մի նյութ,...

Կարդալ ավելին

Ինչպես աղոթել | Ինչ է ասում Աստվածաշունչը

Ամեն հավատացյալ մարդ ցանկանում է, որ իր աղոթքը լինի աստվածահաճո ու լսելի: Աստվածաշունչը մեզ տալիս է...

Կարդալ ավելին

Պատրաստություն ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին

Մեծ պահք

Մեծ Պահքը քառասնորդական պահքն է, եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարը, այս պատճառով էլ կոչվում է մեծ: Տևում...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն Ջերմեռանդություն    Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ ԾԻՍԱԿԱՆ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Պաշտօն Հանգստեան   Մաշտոց ծիսական   Ճաշոց ընթերցումի   Ծիսական օրացույց   Ծիսական բառարան

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Main Menu
  • Top Navigation
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ