ԳՐԱԴԱՐԱՆ

external
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ

Հեղինակ՝ ԱՍՏՈՒԱԾ
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀԱԸ
Տարեթիվ՝ 1994

Գրքի մասին. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ — ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ, Սուրբ Գիրք, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, կանխասացությունների, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը: Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը: Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Սուրբ Հոգու ներշնչանքով և նրա իսկ կողմից ընտրված շուրջ 40 մատենագիր մարգարեների, ավետարանիչների և առաքյալների ձեռամբ:

ԼՍԵԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ

Հեղինակ՝ ԱՍՏՈՒԱԾ
Հրատարակչություն՝ Մխիթարեան, ԼԱԸ
Տարեթիվ՝ 1989

Գրքի մասին. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ — ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ, Սուրբ Գիրք, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, կանխասացությունների, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը: Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը: Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Սուրբ Հոգու ներշնչանքով և նրա իսկ կողմից ընտրված շուրջ 40 մատենագիր մարգարեների, ավետարանիչների և առաքյալների ձեռամբ:

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ
ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հեղինակ՝ ԱՍՏՈՒԱԾ
Հրատարակչություն՝ Սուրբ Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1805

Գրքի մասին. Աստվածաշունչ, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը: Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը: Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Սուրբ Հոգու ներշնչանքով: Յաշխատասիրութենէ տեառն Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետի, ՚ի միաբանութենէ Մեծին Մխիթարայ Րաբունապետի եւ առաջին աբբայի։
ԳՐԱԲԱՐ

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ԺԱՄԱԳԻՐՔ

Հեղինակ՝ Եկեղեցի, Ժողովածո
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տարեթիվ՝ 2016

Գրքի մասին. Ներկայ հրատարակութիւնը 1903 թ. Վաղարշապատում հրատարակուուած Ժամագրքի վերահրատարակութիւնն է, աննշան սրբագրումներով: Լրացուուել են որոշ բացթողումներ սաղմոսներից, քարոզներից, աւետարանական ընթերցումներից` ըստ Ատենի Ժամագրքի եւ Աստուուածաշնչի: Սուրբ Երրորդութիւն, Սուրբ Հոգի, Աստուուած յատուկ անունների գրութեան ձեւերը նոյնացուուել են` միշտ գրուելով մեծատառով, աւելացուուել են նաեւ տրոհման նշանները` ընթերցանութիւնը հասկանալի դարձնելու համար: Եկեղեցասէր եւ հաւատացեալ շատ հայորդիների համար այս գիրքը իւրայատուկ նուուէր է:

ԲԵՌՆԵԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ՀԱՄԱՌՕՏ
ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ
ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ

Հեղինակ՝ Եկեղեցի
Հրատարակչություն՝ Libreria Editrice Vaticana
Տարեթիվ՝ 2001

Գրքի մասին. Այս հատորը իր կառոյցով, իր բովանդակութեամբ եւ իր լեզուով հարազատ արտացոլացումն է «Կաթողիկէ Եկեղեցւոյ Քրիստոնէական»ին, որ ա՛լ աւելի լայնօրէն պիտի ծանօթացուի եւ խորացուի շնորհիւ իր այս համառօտ ձեւին ընձեռած օժանդակութեան եւ մղումին։ Իբր հեղինակաւոր աղբիւր գործածելով, մարդս պիտի կարենայ միշտ աւելի՛ լաւ ճանչնալ եւ իւրացնել անսպառ գեղեցկութիւնը, միակութիւնը եւ այժմէականութիւնը այն գերազա՛նց Պարգեւին…

ԲԵՌՆԵԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
Հայաստանյայց
Ս. Եկեղեցու Քրիստոնեականը

Հեղինակ՝ Արշակ Տեր Միքելյան
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2007

Գրքի մասին. Արշակ Տեր-Միքելյանի (1864-1901)՝ մոտ մեկ դար առաջ հեղինակած այս ձեռնարկը առաջին անգամ համակարգված կերպով ներկայացնում է Հայ Եկեղեցու դավանությունը գիտական մակարդակով և մինչև այսօր պահպանում է իր այժմեականությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը պատրաստել է դասագրքի սույն վերահրատարակությունը երկու տարբերակով` դասական ուղղագրությամբ, ինչպես որ հրատարակվել է բնագիրը, և արդի արևելահայերենի ուղղագրությամբ:

ԿԱՐԴԱԼ ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ
external
Քրիստոնյա Հայաստան
հանրագիտարան

Հեղինակ՝ Արշակ Տեր Միքելյան
Հրատարակչություն՝ Հայկական հանրագիտարան, Երևան
Տարեթիվ՝ 2002

Գրքի մասին. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, կրճատ՝ ՔՀՀ, հայալեզու կրոնական հանրագիտարան։ Նվիրված է հայոց մեծ դարձի 1700 ամյակին։ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը պարունակում է 1070 հոդված, 12 քարտեզ, մոտ 700 գունավոր և սև-սպիտակ պատկերազարդում: Ներդիրներով են տրված գունավոր պատկերազարդումները (16 ներդիր) և քարտեզները (1 ներդիր): Իր տեսակի մեջ նախադեպը չունեցող այս հանրագիտարանը պտուղն է հայրենի և արտերկրի ճանաչված գիտնականների, աստվածաբան եկեղեցականների, Մայր աթոռի միաբանների մտքի և սրտի:

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
Ամենայն Հայոց կաթողիկոսներ. հանրագիտարան

Հեղինակ՝ Խմբագիր՝ Պ. Հ. Հովհաննիսյան
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2008

Գրքի մասին. Սույն հանրագիտարանը, լինելով Հայոց եկեղեցու պատմության յուրօրինակ արտահայտությունը, միաժամանակ հայոց պատմության համարժեք նկարագիրն է: Կաթողիկոսներից յուրաքանչյուրը, գտնվելով իր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի, մշակույթի, գիտության և այլ բնագավառների ու իրադարձությունների կիզակետում, անշուշտ, կրել է դրանց որոշակի ազդեցությունը ու շատ դեպքերում էլ իր գործունեությամբ ուղղորդել և իր անձով է պայմանավորել պատմության այս կամ այն դրվագը:
­

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ