Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Պատրաստություն ծննդյան Քրիստոսի

Աղոթարան2019-11-28T18:19:17+04:00
Աղոթարան, Տոն 0 Մեկնաբանություն

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան տոնի պատրաստման 25 օրվա ջերմեռանդությունը: Այն սկսվում է նոյեմբերի 30ին և ավարտվում դեկտեմբերի 24ին՝ ծննդյան ճրագալույցի օրը: Բաղկացած է 4 ”օրհնություններով” ու 40 ”ողջույններով”, այսինքն՝ ամեն օրհնությանը հետևում է 10 ”ողջույն”: Աղոթքը պետք է ավարտել ”Հայր մեր”-ով: Վրաստանում հայ կաթոլիկները այս ջերմեռանդության ժամանակ սովորաբար աղոթում են նաև Վարդարանը (տե՛ս այստեղ), Լիթանիան ու ’Մայր Սուրբ բարեխոսեա’ երգը: Ճրագալույցի օրը կատարվում է մեկ անգամ ”Աղօթք երեկոյի Ճրագալուցին” աղոթքը, որով ավարտվում է այս 25 օրվա ջերմեռանդությունը: Այս ջերմեռանդությունները հավատացյալների հոգիներին են նվիրել Մխիթարյան միաբանության վարդապետները, որոնք լուրջ և կարևոր դեր են խաղացել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացման գործում:


Օրհնեալ է ժամն այն, ո՛վ կոյս Մարիամ, յորում եղեր Մայր Աստուծոյ:
Ողջոյն քեզ, Մարիամ… (10 անգամ)

Օրհնեալ է ժամն այն, ո՛վ կոյս Մարիամ, յորում ծնար զՈրդին Աստուծոյ:
Ողջոյն քեզ, Մարիամ… (10 անգամ)

Օրհնեալ է առաջին շիթն կաթին ո՛վ կոյս Մարիամ, զոր դիեցաւ ի ստեանց քոց որդին Աստուծոյ:
Ողջոյն քեզ, Մարիամ… (10 անգամ)

Օրհնեալ է առաջին համբոյրն, ո՛վ կոյս Մարիամ, զոր ետուր աստուածային շրթանց որդւոյն Աստուծոյ:
Ողջոյն քեզ, Մարիամ… (10 անգամ)

 

Լիթանիա Ս. Կուսին

Տէ՛ր ողորմեա՛, Քրիստո՛ս ողորմեա՛:
Քրիստո՛ս լո՛ւր մեզ. Քրիստո՛ս ունկն դի՛ր մեզ:
Հա՛յր երկնաւոր Աստուած, ողորմեա՛ մեզ:
Որդիդ Փրկիչ աշխարհի Աստուած, ողորմեա՛ մեզ:
Հոգիդ Սուրբ Աստուած, ողորմեա՛ մեզ:
Սուրբ Երրորդութիւն՝ մի Աստուած, ողորմեա՛ մեզ:

Սրբուհի Մարիամ, աղօթեա՛ վասն մեր
Սուրբ Աստուածածին,  “–“
Սուրբ Կոյս կուսանաց, “–“
Մայր Քրիստոսի, “–“
Մայր Աստուածային շնորհաց, “–“
Մայր մաքրութեան, “–“
Մայր զգաստութեան, “–“
Մայր անարատ, “–“
Մայր անբիծ, “–“
Մայր սիրելի, “–“
Մայր սքանչելի, “–“
Մայր բարի խորհրդոյ, “–“
Մայր Արարչին, “–“
Մայր Փրկչին, “–“
Մայր Եկեղեցւոյ, “–“
Կոյս իմաստուն, “–“
Կոյս գերյարգոյ, “–“
Կոյս գերահռչակ, “–“
Կոյս հզօր, “–“
Կոյս բարեգութ, “–“
Կոյս հաւատարիմ, “–“
Հայելի արդարութեան, “–“
Աթոռ իմաստութեան, “–“
Պատճառ մերոյ խնդութեան, “–“
Անօթ հոգեւորական, “–“
Անօթ պատուելի, “–“
Անօթ ընտիր եռանդեան, “–“
Վարդ խորհրդական, “–“
Աշտարակ փղոսկրեայ, “–“
Աշտարակ Դաւթեան, “–“
Տուն ոսկեղէն, “–“
Տապանակ ուխտի, “–“
Դուռն երկնից, “–“
Աստղ առաւօտեան, “–“
Առողջութիւն հիւանդաց, “–“
Ապաստան մեղաւորաց, “–“
Մխիթարիչ վշտացելոց, “–“
Օգնական քրիստոնէից, “–“
Թագուհի հրեշտակաց, “–“
Թագուհի նահապետաց, “–“
Թագուհի մարգարէից, “–“
Թագուհի առաքելոց, “–“
Թագուհի մարտիրոսաց, “–“
Թագուհի խոստովանողաց,  “–“
Թագուհի կուսանաց,  “–“
Թագուհի ամենայն սրբոց, “–“
Թագուհի անարատ յղացեալ, “–“
Թագուհի փոխեալ յերկինս, “–“
Թագուհի սուրբ վարդարանի, “–“
Թագուհի խաղաղութեան, “–“

Գառն Աստուծոյ, որ բառնաս զմեղս աշխարհի
– խնայեա՛ ի մեզ, Տէր:
Գառն Աստուծոյ, որ բառնաս զմեղս աշխարհի
– լո՛ւր մեզ, Տէր:
Գառն Աստուծոյ, որ բառնաս զմեղս աշխարհի,
– ողորմեա՛ մեզ, Տէր:
Յիսուս, լո՛ւր մեզ. Քրիստո՛ս, ո՛ւնկն դիր մեզ:

Աստուած անճառելի ողորմութեան, որ ոչ միայն մարդ, այլ եւ Որդի մարդոյ լինել հաճեցար եւ ծնանելով ի կուսէն զմայր յերկրի ստացար, որ զԱստուած ունէիր Հայր ի յերկինս, տուր մեզ աղաչեմք զյիշատակ նորա յօժարութեամբ կատարեալ, զմայրութիւն նորա գերագոյն յարգանօք պատուել, գերազանց վսեմութեան նորա զմեզ խոնարհութեամբ հպատակել, որ զքեզ Հոգւով Սրբով յղացաւ, զքեզ կուսութեամբ ծնաւ եւ զքեզ յերկրի ինքեան հնազանդ կալաւ, զսէրդ մեր Յիսուս Քրիստոս, որ կենդանի եւ թագաւորես ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ ի յաւիտեանս: Ամէն

 

Մայր Սուրբ բարեխոսեա

Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զԲանն Աստուած, աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ, էառ մարմին ըստ մարդկային բնութեանս. առնել խաղաղութիւն յերկինս եւ յերկրի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, ներել մեզ, անտես առնել զյանցանս մեր, եւ տալ օգնականութիւն ընդդիմակաց լինիլ հակառակամարտի՛ցն ի պատերազմի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած աճեցուցանել յերկրի մերում զքաղցր բղխումն աղբերաց, զառատ պտղաբերութիւն բուսոց եւ տնկոց, առ ի զուարճալի լինիլ ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք: Յիշեա Տէր եւ ողորմեա՛:
Եւ եւս առաւե՛լ զյորդորումն սիրոյ, եւ զգործս բարեաց պարգեւել մեզ խնդրեմք: Տուր մեզ Տէր Աստուած:

Զանձինըս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցո՛ւք: Քեզ Տեառնդ յանձն եղիցուք:

Ողորմեաց մեզ տէր Աստուած մեր ըստ մեծի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ: Տէր ողորմեա, Տէր ողորմեա, լուր Տէր եւ ողորմեա:

Աղօթք երեկոյի Ճրագալուցին

Ո՛վ հզօր դշխոյ հրեշտակաց, սրբուհի և մայր Քրիստոսի, գթած և ողորմած տիրուհի, անարժան ծառայս (կամ աղախինս) խոնարհեալ յամենասուրբ ոտս քո՝ աղաչեմ զքեզ, ընկալ յինեն ’ի տառապեալ և ’ի մեղուցեալ ծառայէ քումմէ զհնգեսին զուրախական խորհուրդս սուրբ վարդարանի քո, և զհազար ողջոյնսն՝ հանդերձ օրէնութեամբքն, զորս մատուցի անարժանապէս քում մեծութեանդ։ Եւ այժմ աղաչեմ քեզ, տիրամայր և կոյս, ընկալ վասն իմ ՚ի նորածին որդւոյ քումմէ շնորհս փոխանակ հազարացն, զի ՚ի կենդանութեան զղջացեալ ’ի բոլոր սրտէ, եւ ՚ի մահու հասից անվտանգ ՚ի կեանսն յաւիտենից։

 

Աղբյուրը՝
Նոր աղօթագիրք աշխարհաբար, Հեղինակ՝ Ուզունեան Դաւիթ, Վիեննա, 1830:
Աղօթագիրք նոր աշխարհաբառ, Հեղինակ՝ Ինճիճեան Ղուկաս, Ս. Ղազար, Վենետիկ, 1849:
Բանալի արքայութեան, Հեղինակ՝ Գովրիկեան Գրիգոր, Վիեննա, 1887:


Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Պատրաստություն Ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին

Ճրագալույց Սուրբ Ծննդյան

Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել,...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման աղոթքը

Հրապարակվել է աբբահայր Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար պաշտոնական աղոթքը: Մխիթար Աբբահայրը հայ ժողովրդի կողմից...

Կարդալ ավելին

Մեծ պահք

Մեծ Պահքը քառասնորդական պահքն է, եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարը, այս պատճառով էլ կոչվում է մեծ: Տևում...

Կարդալ ավելին

Աստվածամոր մայիսյան ջերմեռանդություն

Մայիս ամսին հավատացյալները առավել ջերմեռանդությամբ են արտահայտում իրենց սերն ու նվիրվածությունը Սուրբ Կույս Մարիամի նկատմամբ։ Մարիամ...

Կարդալ ավելին

Աղոթք Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման համար

Աղոթք Վասն Երանացման Աստուծոյ Ծառայի՝ Երջանկայիշատակ Կարդինալ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆ Կաթողիկոս Պատրիարքի Տէր Յիսուս, Հովիւ քաջ ու...

Կարդալ ավելին

Ինչպես աղոթել | Ինչ է ասում Աստվածաշունչը

Ամեն հավատացյալ մարդ ցանկանում է, որ իր աղոթքը լինի աստվածահաճո ու լսելի: Աստվածաշունչը մեզ տալիս է...

Կարդալ ավելին

Խաչի Վերացման տոն

Խաչվերաց տոնը արտահայտում է Քրիստոսի Խաչի պաշտամունքը որպես խորհրդանիշ նրա կատարած փրկագործության: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների...

Կարդալ ավելին

Երանելի Օգոստինոսի Կարճ Սաղմոսարանը

ՈՂՋ ՍԱՂՄՈՍԱԳԻՐՔԸ ՄԻ ՍԱՂՄՈՍԻ ՄԵՋ «Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ...

Կարդալ ավելին

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր չարության...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ