Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ճրագալույց Սուրբ Ծննդյան

Աղոթարան2022-12-22T15:30:27+04:00
Աղոթարան, Տոն 0 մեկնաբանություն

Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է Ճրագալույց կատարվում` սուրբ Ծննդյան և սուրբ Հարության նախատոնակներին, որովհետև այս տոների նավակատիքները մեր բնության նորոգման ու փրկության հիշատակներն են:

Հոգևոր պաշտոն կատարելիս նախ ընթերցելում ենք մարգարեներին` որպես կանխասացների, ովքեր վկայում ու ավետում են մեզ գալիքը: Ընթերցվում է Հիսուսի ծնունդն ավետող դրվագները Ղուկասի ավետարանից (Ղուկաս 1.26-38, 2.8-20) և Մատթեոսի ավետարաններից (1.18-25): Բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Այսպիսով, Հինը Նորի հետ խառնելով` միասին տոնախմբում ենք: Եվ մինչ կավարտվեն հոգևոր խրախճանքները, վայելում ենք նաև մարմնավոր սեղանից, սակայն առանց միս ուտելու: Ո՛չ սգի ու ո՛չ էլ պահքի մեջ է, և ո՛չ էլ կատարյալ խրախճանքի մեջ, ինչպես գալիք, վաղվա օրն է լինելու Արքայի գալստյամբ, այլ մնում ենք պահքի ու կատարյալ խրախճանքի միջև:

Սուրբ Ծննդյան ճրագալույցը Հայ կաթոլիկ եկեղեցին անփոփոխ նշում է դեկտեմբերի 24-ին, իսկ  Հայ առաոելական եկեղեցին հունվարի 5-ին։ Կաթոլիկները Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը սկսվում են նոյեմբերի 30-ին և ավարտվում դեկտեմբերի 24-ին՝ ծննդյան ճրագալույցի օրը: Վրաստանում հայ կաթոլիկները այս ջերմեռանդության ժամանակ սովորաբար աղոթում են նաև Վարդարանը, Լիթանիան ու ’Մայր Սուրբ բարեխոսեա՛ երգը: Ճրագալույցի օրը կատարվում է մեկ անգամ ”Աղօթք երեկոյի Ճրագալուցին” աղոթքը, որով ավարտվում է այս 25 օրվա ջերմեռանդությունը: Հայ առաքելական եկեղեցին այս պատրաստությունը սկսում է դեկտեմբերի 29-ին Ծննդյան պահքի Բարեկենդանով, իսկ հաջորդ օրն սկսվում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Ամանորը։ Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին, և այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ Պատարագ։

 

Ծննդեան Ճրագալույցի Շարական

Զանճառելի լուսոյ Մայր
Զանճառելի լուսոյ Մայր եւ զբնակարան անսկզբնակից Որդւոյն. օրհնութեամբ մեծացուցանեմք: Զանհաս տնօրինութեան Մայր եւ զանձնաւոր տաճար Աստուծոյ Բանին. օրհնութեամբ մեծացուցանեմք: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն: Զբոլորից փրկութեան Մայր, որ զանտանելին յէից ի յարգանդի եբարձ. օրհնութեամբ մեծացուցանեմք:

 

Ուրախացիր, սրբուհի
Ուրախացիր, սրբուհի, Գաբրիելի աւետեօքն. որ քարոզեացն զգալուստ արքային Տեառն ի յերկնից: Ողջոյն ընդ քեզ, Մարիամ, ի քեզ Սուրբ Հոգին եկեսցէ. եւ զօրութիւն Բարձրելոյն ի վերայ քո հովանասցի: Որ ծնանելոցն է ի քէն Իսրայելի առաջնորդ. եւ ընդհանուր քարոզի Աստուած հզօր անմահ Բանն: Ուրախ լեր բերկրեալ ամենասուրբ կոյս. որ ծնար աշխարհի զարդարութեան արեգակն. որ լուսաւորեաց զազգս որդւոց մարդկան:

 

Մայր Սուրբ բարեխոսեա

Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զԲանն Աստուած, աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ, էառ մարմին ըստ մարդկային բնութեանս. առնել խաղաղութիւն յերկինս եւ յերկրի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, ներել մեզ, անտես առնել զյանցանս մեր, եւ տալ օգնականութիւն ընդդիմակաց լինիլ հակառակամարտի՛ցն ի պատերազմի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած աճեցուցանել յերկրի մերում զքաղցր բղխումն աղբերաց, զառատ պտղաբերութիւն բուսոց եւ տնկոց, առ ի զուարճալի լինիլ ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:

Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք: Յիշեա Տէր եւ ողորմեա՛:
Եւ եւս առաւե՛լ զյորդորումն սիրոյ, եւ զգործս բարեաց պարգեւել մեզ խնդրեմք: Տուր մեզ Տէր Աստուած:

Զանձինըս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցո՛ւք: Քեզ Տեառնդ յանձն եղիցուք:

Ողորմեաց մեզ տէր Աստուած մեր ըստ մեծի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ: Տէր ողորմեա, Տէր ողորմեա, լուր Տէր եւ ողորմեա:

 

Աղօթք երեկոյի Ճրագալուցին

Ո՛վ հզօր դշխոյ հրեշտակաց, սրբուհի և մայր Քրիստոսի, գթած և ողորմած տիրուհի, անարժան ծառայս (կամ աղախինս) խոնարհեալ յամենասուրբ ոտս քո՝ աղաչեմ զքեզ, ընկալ յինեն ’ի տառապեալ և ’ի մեղուցեալ ծառայէ քումմէ զհնգեսին զուրախական խորհուրդս սուրբ վարդարանի քո, և զհազար ողջոյնսն՝ հանդերձ օրէնութեամբքն, զորս մատուցի անարժանապէս քում մեծութեանդ։ Եւ այժմ աղաչեմ քեզ, տիրամայր և կոյս, ընկալ վասն իմ ՚ի նորածին որդւոյ քումմէ շնորհս փոխանակ հազարացն, զի ՚ի կենդանութեան զղջացեալ ’ի բոլոր սրտէ, եւ ՚ի մահու հասից անվտանգ ՚ի կեանսն յաւիտենից։

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող Գրառումներ

Բուն Բարեկենդան

Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ եկեղեցին նշում է փետրվարի 11-ին: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն,...

Կարդալ ավելին …

ШАРАКАН

Вашему вниманию предлагаются переводы шараканов — духовных песнопений, гимнов, извлеченных преимущественно из Шаракноца (Гимнария), одной из...

Կարդալ ավելին …

Հայր Վահան Հովհաննիսյանի աղոթքները

Մխիթարյան միաբան հայր Վահան Հովհաննիսյանը իր գրական ստեղծագործության մեջ ունի նաև աղոթքներ,...

Կարդալ ավելին …

Խաչի Վերացման տոն

Խաչվերաց տոնը արտահայտում է Քրիստոսի Խաչի պաշտամունքը որպես խորհրդանիշ նրա կատարած փրկագործության: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների...

Կարդալ ավելին …

Հայ եկեղեցու մոռացված, բայց իմաստալից ավանդույթները

Դժվարածին կանանց, նշանվող զույգերի, նորաթուխ հացի, նոր փորած ջրհորի, ցանքի... Հայ Առաքելական եկեղեցին այս բոլորի ու...

Կարդալ ավելին …

Վարդավառ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայ Եկեղեցու հինգ տաղավար (մեծագույն) տոներից երրորդն...

Կարդալ ավելին …

Աղոթք Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման համար

Աղոթք Վասն Երանացման Աստուծոյ Ծառայի՝ Երջանկայիշատակ Կարդինալ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆ Կաթողիկոս Պատրիարքի Տէր Յիսուս, Հովիւ քաջ ու...

Կարդալ ավելին …

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր չարության...

Կարդալ ավելին …

Զատկի ողջունումները 150 լեզուներով

ԶԱՏԻԿ, սուրբ Զատիկ, Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից: Նվիրված է Հիսուս Քրիստոսի...

Կարդալ ավելին …

Պատրաստություն ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon
Copied to clipboard.