Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Խաչի Վերացման տոն

Աղոթարան2022-09-11T08:37:36+04:00
Տոն 0 Մեկնաբանություն

Խաչվերաց տոնը արտահայտում է Քրիստոսի Խաչի պաշտամունքը որպես խորհրդանիշ նրա կատարած փրկագործության: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից այն տոնվում է սեպտեմբերի 14-ին:  Սուրբ Խաչի Վերացման տոնը Հայ Եկեղեցին այս տարի նշում է սեպտեմբերի 11-ին, որը տաղավար վերջին` հինգերորդ տոնն է: Տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 14-ի մերձավոր կիրակին, սեպտեմբերի 11-17-ը ընկած ժամանակահատվածում:

Մաղաքիա Արք. Օրմանյանը Խաչվերաց տոնը սկզբնավորում է երեք պատմական պարագաներով: Առաջինը հասնում է մինչև քրիստոնեության ակունքները և Խաչը փառավորելու առաջին գործողությունը վերագրվում է Հակոբոս առաքյալին: Նա եղել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը և ըստ ավանդության, Խաչի նմանակը ցույց տալով ժողովրդին առաջին անգամ «Խաչի քո, Քրիստոս, երկրպագեմք» օրհնության շարականն է երգում: Խաչի փառավորության երկրորդ պարագան Խաչի գյուտն է, երբ Հեղինե թագուհին, Կոստանդինոս կայսրի մայրը 14.09.320 Երուսաղեմում հայտնաբերում է Սբ. Խաչը: Ավելի ուշ, Գողկոթայի վրա կառուցում են Սուրբ հարության տաճարը ու 335-ի սեպտեմբերի 14-ին մեծ շուքով այնտեղ զետեղում Խաչափայտը: Երրորդ պարագան Խաչի վերադարձն է Պարսկաստանից: 614-ին Պարսից Խոսրով II թագավորը գրավում է Երուսաղեմը և իր հետ Պարսկաստան տանում Քրիստոսի Խաչափայտը: 628-ին բյուզանդացիք հաղթում են պարսիկներին ու նախկին վայրն են վերադարձնում գերված Խաչափայտը:

Հայ եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի. Խաչվերաց, Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի և Վարագա Սուրբ Խաչ: Խաչվերացի տոնին եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է հանդիսավոր թափոր և անդաստան: Հանդիսավոր թափորի ժամանակ, Մայր աթոռ Ս. Էջմիածնում, ի տես ժողովրդի, բարձրացվում է Քրիստոսի Խաչափայտի մասունքով մի խաչ, որը սրբությամբ պահվում է Մայրավանքի թանգարանում:

Ս. Հովհան Ոսկեբերանը գրում է. «Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, որը մեր փրկության նշանն է: Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավածների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»:


Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

ՔԱՂՈՒԱԾ ԳԼԽԱՒՈՐ ՏՕՆԻՑ 2022 — ԿԱԹՈՂԻԿԷ

ՔԱՂՈՒԱԾ ԳԼԽԱՒՈՐ ՏՕՆԻՑ 2022 ԿԱԹՈՂԻԿԷ ՅՈՒՆՈՒԱՐ   1 Շբ. ԴԿ Տօն Տնօրէնութեան եւ Անուան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: 6 Եշ. ԳՁ Աստուածայայտնութիւն եւ Մկրտութիւն...

Կարդալ ավելին

Պատրաստություն ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին

Զատկի ողջունումները 150 լեզուներով

ԶԱՏԻԿ, սուրբ Զատիկ, Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից: Նվիրված է Հիսուս Քրիստոսի...

Կարդալ ավելին

Ճրագալույց Սուրբ Ծննդյան

Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել,...

Կարդալ ավելին

Աստվածածնի Վերափոխման տոն

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայոց Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում: Այն Տիրամորը նվիրված տոներից...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Main Menu
  • Top Navigation
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ