Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Բոլորս դէպի Արցախի միջազգային ճանաչում

Աղոթարան2020-10-17T05:35:16+04:00
Արցախ 0 Մեկնաբանություն

Արամ Ա. վեհափառ հայրապետին նախաձեռնութեամբ եւ հրաւէրով, Անթիլիասի մայրավանքին մէջ հինգշաբթի, 15 հոկտեմբեր 2020-ի յետմիջօրէին, տեղի ունեցաւ արցախեան պատերազմի օրակարգով խորհրդակցութիւն` մասնակցութեամբ համասփիւռքեան գործունէութիւն ունեցող եկեղեցական, ազգային, կուսակցական եւ միութենական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն:

Վեհափառ հայրապետը զեկուցեց արցախեան պատերազմի հետեւանքով ստեղծուած իրավիճակին, հայկական սահմաններու պաշտպանութեան համար մղուող մարտերուն եւ անոնց առընթեր տարուող քաղաքական-յարաբերական աշխատանքներուն մասին:

Հայրապետին զեկուցումին յաջորդեց քննարկում, որուն ընթացքին ընդգծուեցան հետեւեալ կէտերը.

Ա) Պատերազմը սանձազերծեց Ազրպէյճանը` Թուրքիոյ հրահրումով եւ անմիջական աջակցութեամբ ու մասնակցութեամբ: Թշնամին կը հարուածէ ո՛չ միայն զինուորական կեդրոններ, այլ նաեւ գիւղեր, քաղաքներ, եկեղեցիներ, դպրոցներ, հիւանդանոցներ եւ քաղաքացիական ենթակառուցուածքներ:

Բ) Հայոց բանակը բարձրագոյն նուիրումով եւ անսահման զոհողութիւններով կը շարունակէ դիմակայել թշնամիին յարձակումը Արցախի վրայ: Ի գին հսկայական զոհողութիւններու հայոց մարտունակ բանակը, պահեստայիններն ու կամաւորները կը շարունակեն անառիկ պահել հայրենիքի միջնաբերդը:

Հայոց բանակը կը մարտնչի ո՛չ միայն Ազրպէյճանի, այլ նաեւ Թուրքիոյ եւ Թուրքիոյ ճամբով Ազրպէյճան հասած ահաբեկիչ ուժերու դէմ` կանխարգիլելու համար հայ ժողովուրդին դէմ ի գործ դրուած ցեղային զտումի եւ ամբողջ շրջանին համար սպառնալիք հանդիսացող համաթուրանական ծրագիրը: Կը պայքարի` թշնամիին պարտադրելու զինադադար եւ խաղաղութիւն:

Գ) Այս իրականութեան դիմաց անյետաձգելի հրամայական կը դառնայ Արցախի միջազգային ճանաչումը: Իրաւաքաղաքական բոլոր պատճառները ամբողջացած են Արցախը իբրեւ անկախ հանրապետութիւն միջազգայնօրէն ճանչցնելու:

Համահայկական օրակարգի առաջին կէտը անհրաժեշտ է բանաձեւել` Արցախի միջազգային ճանաչումը, որուն համար մեր սփիւռքեան բոլոր կառոյցները անխտիր` եկեղեցական թեմեր, կուսակցութիւններ, միութիւններ եւ հասարակական կազմակերպութիւններ, համադրաբար մեր երկու պետութիւններու դիւանագիտական անձնակազմերուն, պիտի աշխատին իրականացնել կարեւորագոյն այս առաջադրանքը:

Աղբյուր՝ Ազդագ

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Արցախի կանայք բաց նամակով դիմել են Հռոմի Պաապին

ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԻՈՒՆ, ՖՐԱՆՍԻՍԿՈՍ ՊԱՊ` ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ։ Ձեզ են դիմում Լեռնային Ղարաբաղի 120000 հայ բնակչության կանայք,...

Կարդալ ավելին

Դադիվանք

Դադիվանքն Արցախի հնագույն հոգևոր-մշակութային կենտրոններից է, որը հիմնադրվել է 1-ին դարում Քրիստոնեությունը քարոզելու համար նահատակված Դադիի...

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել կոչով, դիմելով բոլոր հայորդիներին: Կոչն ամբողջությամբ ներկայացնում...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Main Menu
  • Top Navigation
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ