Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Աղոթք Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման համար

adminpro2020-04-29T17:42:27+00:00
Աղոթարան, Հոգևոր 0 Մեկնաբանություն

Աղոթք Վասն Երանացման Աստուծոյ Ծառայի՝ Երջանկայիշատակ Կարդինալ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆ Կաթողիկոս Պատրիարքի

Տէր Յիսուս, Հովիւ քաջ ու բարի
Եւ Առաջնորդ հոգիների,
Որ Սուրբ Հոգու շնորհքները
Առատօրէն բաշխեցիր առաքեալներիդ
եւ ուզեցիր որ լինեն հեզ եւ խոնարհ Քեզ նման,
Եւ Քեզ քարոզեն համայն տիեզերքում,
Աղաչում ենք, որ ընդունես մեր պաղատանքները,
Եւ դասես մեր երջանկայիշատակ Հայրապետին՝
Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանեան
Կաթողիկոս Պատրիարքին
Երանելիներիդ ու սրբերիդ շարքին:
Նա, հաւատարիմ Քո պատուիրաններին,
Եղաւ հեզ եւ խոնարհ Քեզ նման, քաջ եւ բարի Հովիւ,
հովուելով Հայ ազգի զաւականերին:
Աղաչում ենք նաեւ, որ նրա բարեխօսութեամբ,
լսես մեր աղօթքը եւ կատարես մեր խնդրանքը՝
արժանանալու Սուրբ Հոգու առատ պարգեւներին:
Հայցում ենք նաեւ, որ բարեխօսութեամբ
Մեր երանաշնորհ Հայրապետի՝
շնորհես մեզ այս յատուկ շնորհքը ( … )
որ խոնարհաբար եւ լի յոյսով հայցքում ենք Քեզանից:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ… (3 անգամ)

Նրանք ովքեր ընդունել են շնորհքներ՝ Կարդինալ Աղաջանեանի Բարեխօսութեամբ, խնդրում ենք տեղեկացնել Հայ Կաթողիկէ Պատրիարքարան, Պէյրութ, Լիբանան
Հեռ. +9611570555/6, էհ. patriarchate@armeniancatholic.org

Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան

Ծնվել է 1895-ի սեպտ. 18-ին, Ախալցխա քաղաքում՝ Հարություն և Իսկուհի Աղաջանյանների ընտանիքում: 1906-ին Ղազարոս (ավազանի անունը) Աղաջանյանը Ախալցխայի առաքելական կառավարիչ Սարգիս ծ. վրդ. Տեր-Աբրահամյանի խորհրդով և նրա աջակցությամբ մեկնել է Հռոմ և ընդունվել Ուրբանյան քոլեջ, հաճախել նաև Հռոմի Լատերանյան համալսարանի իրավաբանության դասընթացներին: 12 տարվա ուսումնառությունից հետո (ստացել է աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր) 1917-ին ձեռնադրվել է վարդապետ՝ ընդունելով Ֆրանցիսկոս անունը: Կարճ ժամանակով վարել է Ուրբանյան դպրոցի փոխտեսուչի պաշտոնը: 1919–21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդ, պաշտոնավարել տեղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Վրաստանում խորհրդ. կարգեր հաստատվելուց հետո, 1921-ին մեկնել է Հռոմ և նույն թվին նշանակվել Հռոմի հայ կաթոլիկ Լևոնյան քահանայական վարժարանի փոխմեծավոր, 1923-ից՝ մեծավոր: Երկար տարիներ (1921–37-ին) դասավանդել է Հռոմի Ուրբանյան քոլեջի փիլիսոփայության, ապա՝ աստվածաբանության ամբիոններում: 1935-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1937-ի նոյեմբ. 30-ին ընտրվել և դեկտ. 5-ին օծվել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք՝ ստանալով Գրիգոր Պետրոս ԺԵ անունը: Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը երկրորդ համաշխ. պատերազմից հետո մեծ դեր է խաղացել Վատիկանի միջոցով նորանկախ արաբ. պետությունների շահերը Արևմուտքի առաջ պաշտպանելու, նրանց միջև դիվանագիտ. կապեր հաստատելու և ամրապնդելու գործում: Այդ շրջանում կաթողիկոսպատրիարքը ստանձնել է նաև Լիբանանի համայնքների միջև միջնորդի և հաշտարարի դեր: 1946-ի փետր. 18-ին ընտրվել է կարդինալ և որպես 32 նորընտիր կարդինալների շարքում առաջինը նրան է պատիվ տրվել 1946-ի մարտի 12-ին հայածես Պատարագ մատուցել Սիքստինյան կապելլայում՝ Հռոմի Պիոս XII պապի գահակալության 7-րդ տարեդարձի առթիվ: Որպես կաթողիկոս-պատրիարք այցելել է հայ կաթոլիկ թեմեր Եվրոպայում, Մերձ. Արևելքում, Հս. և Հվ. Ամերիկայում, 1952-ին օծել է Ամմանի (Հորդանան) հայ կաթոլիկ նորակառույց եկեղեցին, 1954-ին՝ Թեհրանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1959-ին՝ Բեյրութի Ս. Եղիա – Ս.Գրիգոր Լուսավորիչ աթոռանիստ եկեղեցին ևն: 1952-ին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով: Որպես կաթոլիկ եկեղեցու կարդինալ ջանացել է ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում, կազմակերպել է կաթոլիկ նոր թեմեր, առաքելություններ, հիմնել դպրոցներ: 1955-ին նշանակվել է Արևելյան եկեղեցիների կանոնագրի պատրաստման Կարդինալների հանձնախմբի նախագահ, 1960ին՝ Վատիկանի II ժողովը նախապատրաստող Առաքելությունների հարցերի քննիչ հանձնախմբի պատասխանատու, 1958-ին՝ Հավատի տարածման (Պրոպագանդայի) Ս. ժողովի փոխնախագահ, 1960– 1970-ին՝ նախագահ: Այդ պաշտոններն անհրաժեշտ են դարձրել իր մշտական ներկայությունը Հռոմում, ուստի 1962-ի օգոստոսին հրաժարվել է կաթողիկոս-պատրիարքի պաշտոնից: Հռոմի Հովհաննես XXIII պապի վախճանվելուց հետո համարվել է Հռոմի պապի ամենահավանական թեկնածուն, մասնակցել պապի ընտրությանը, սակայն քաղ. հանգամանքների բերումով կարդինալների դռնփակ ժողովը՝ կոնկլավը (1963-ի հունիսի 19), պապ է հռչակել Պողոս VI-ին: 1966-ին նշանակվել է Վատիկանի II ժողովի վճիռների Գործադիր հանձնախմբի անդամ: Վախճանվել է 1971-ի մայիսի 16-ին: Աճյունն ամփոփված է Հռոմի Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում:

Աղբյուրը

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Ճանապարհ Խաչի — Դանիէլ Վարուժան

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա...

Կարդալ ավելին

Պսակաժահրի համաճարակէն պատսպարուելու աղօթք

Աստուած յաւիտենական, Հայր բարեխնամող, հանգիստ յոգնաբեկներու, մխիթարութիւն սգաւորներու եւ բժիշկ ախտաժէտներու։ Բոլոր արարածները Քեզմէ կեանք եւ ոյժ...

Կարդալ ավելին

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

Հայերէն լեզուով «պաշտամունք» բառին դիմաց գործածուող բառերէն մէկն է «երկրպագութիւն»: Պատարագի ընթացքին յաճախ կրկնուող այս...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման աղոթքը

Հրապարակվել է աբբահայր Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար պաշտոնական աղոթքը: Մխիթար Աբբահայրը հայ ժողովրդի...

Կարդալ ավելին

Ինչպես աղոթել | Ինչ է ասում Աստվածաշունչը

Ամեն հավատացյալ մարդ ցանկանում է, որ իր աղոթքը լինի աստվածահաճո ու լսելի: Աստվածաշունչը մեզ տալիս...

Կարդալ ավելին

Թովմա Գեմբացի — «Նմանություն Հիսուս Քրիստոսի»

Բանասերների համար դժվար է առանց որևէ վարանումի նշել «Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքի հեղինակի ինքնությունը: Հավանական...

Կարդալ ավելին

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր...

Կարդալ ավելին

Սուրբ Շարբել Մախլուֆ – Հրաշագործ

→  ԻՆՆՕՐՅԵԱՅ ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ Կաթոլիկ Եկեղեցու սուրբ՝ Շարբել Մախլուֆը (Sharbel Makhlouf) ծնվել է 1828-ի մայիս...

Կարդալ ավելին

Պատրաստություն Ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի...

Կարդալ ավելին

Նպատակաուղղված կյանք

 «Նպատակաուղղված կյանք» գրքի հեղինակն է Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռիք Ուորենը: Այս գիրքը հազարավոր մարդկանց...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2021
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ