Սրբապատկերը (հուն.՝ εἰκών – պատկեր, կերպար) Եկեղեցու կողմից հաստատված Աստծո, Տիրամոր ու սրբերի պաշտամունքային պատկեր է: Ըստ քրիստոնաեական գաղափարախոսության՝ սրբապատկերը աստվածության որևէ մաս չի պարունակում, այլ նյութ է, որը հնարավորություն է տալիս «օրինակ» վերցնելու «նախատիպից» (Հիսուսից, Աստվածամորից կամ պատկերված որևէ սրբից) կամ հաղորդակցվելու նրա հետ: Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոին, Աստվածամորը և սրբերին: Այս սրբապատկերները զարդարում են Խորանը, եկեղեցու դասի, տաճարի և գավթի որմերն ու սյուները։ Ընդունված է, որ սրբապատկերների առաջ սովորաբար մոմ են վառում և աղոթում։ Ի տարբերություն որմնանկարչության և մանրանկարչության՝ սրբապատկերը գեղանկարչության առանձին ստեղծագործություն է փայտե տախտակների, հետագայում՝ կտավի և այլ նյութերի վրա՝ սկզբնական շրջանում մոմաներկերով, ավելի ուշ՝ խճանկարով և տեմպերայով, իսկ XVII–XVIII դդ-ից՝ նաև յուղաներկերով:

Նորշենի Աստվածամայր

Նորշենցիները այդ պատկերը ավանդաբար անվանում են «Հրաշալի պատկեր»։ Սրբապատկերի վրա պատկերված է Աստվածածինը մանուկ Հիսուսը գրկում ։ Աստվածածնի գլխին երկու հրեշտակ պսակ են բռնում: Աջ կողմում գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ձախ կողմում՝ սուրբ Ստեփանոս Նախավկան:


Արշալույսի Տիրամայր

Matka Boska Ostrobramska | Остробрамская икона Божией Матери
Տիրամոր այս պատկերը գտնվում է Վրաստանի Նորշեն գյուղում: Պատկերի բնօրինակը գտնվում է Վիլնյուս քաղաքում, պաշտամունքի առարկա է ինչպես կաթոլիկների, այնպես էլ ուղղափառների համար :


«Հայ ժողովրդի մկրտությունը»

Крещение армянского народа. Григорий Просветитель (IV в.)
Կտավի հեցինակն է Հովհաննես Այվազովսկին (1892):


«Հայր մեր»

Հայկական մանրանկարչություն


Հիսուս Քրիստոսի դիմանկարը  |  The Face of Christ

(Առաջին տարբերակ)
Նկարի հեղինակն է Հարություն Աճեմյանը (1904-1965): Պատկերը ստեղծվել է Թուրինյան պատանքի նեգատիվ նկարի հիման վրա: Այս առաջին տարբերակը ստեղծվել է 1935թ:


Հիսուս Քրիստոսի դիմանկարը  |  The Face of Christ

(Երկրորդ տարբերակ)
Նկարի հեղինակն է Հարություն Աճեմյանը (1904-1965): Պատկերը ստեղծվել է Թուրինյան պատանքի նեգատիվ նկարի հիման վրա:


Տիրամայր Նարեկի | Our Lady of Narek

Հեղինակը՝ Հարություն Աճեմյան (1904-1965): Նկարը ստեղծված ըստ այն ավանդության, երբ Տիրամայրը Մանուկ Հիսուսը գրկին երևացել է Գրիգոր Նարեկացուն։


Տիրամայր Նարեկի | Our Lady of Narek

Նկարը ստեղծված ըստ այն ավանդության, երբ Տիրամայրը Մանուկ Հիսուսը գրկին երևացել է Գրիգոր Նարեկացուն։


Հայոց ցեղասպանության Սբ նահատակներ |  Holy Martyrs of the Armenian Genocide

Գեղանկարիչ` Տիգրան Բարխանաջյան
Սուրբ նահատակների  սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է վասն Հավատի և վասն Հայրենիքի մարտիրոսացած հայորդյաց` այր և կին, ծեր և մանուկ: Սուրբ նահատակները պատկերված են իրենց առօրյա զգեստներով, իրենց հանգամանքի մեջ, և ըստ այդմ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հասարակության բոլոր դասերը` հոգևորականներ, մտավորականներ, երաժիշտներ, դպրոցականներ, երկրագործներ և այլք:


Տիրամայրը մանկան հետ  |  Богоматерь с Младенцем (Армянская Богородица)

Հեղինակը՝ Վարդգես Սուրենյանց (1895):


Տիրամայրը մանկան հետ  |  Богоматерь с Младенцем

Հեղինակը՝ Վարդգես Սուրենյանց (1906):
Այս սրբապատկերը գտնվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսների աշխատասենյակում:


Գրիգոր Նարեկացի

Նարեկացու պատկերը Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին:
Գրիգոր Նարեկացի – հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։


«Հայոց այբուբեն»

Գրիգոր Խանջյանի նշանավոր գոբելենը՝ հայոց այբուբեն թեմայով պատկերում է Ս. Մեսրոպ Մաշտոցին այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։ «Հայոց այբուբեն» (1981 թ) ու «Վարդանանք» (1983) գոբելենները ստեղծվել էին Վազգեն Ա կաթողիկոսի խնդրանքով: Սկզբում նկարներն արվել էին ստվարաթղթի երկու մեծ կտորների վրա, որոնց միջոցով Ֆրանսիայում դասական տեխնիկայով հյուսվել էին գոբելենները: Նրա արվեստանոցում տեղի պակասի պատճառով ստիպված էին ստվարաթուղթը բաժանել մի քանի միմյանց միացող մասերի:


«Վարդանանք»

«Հայոց այբուբեն» (1981 թ) ու «Վարդանանք» (1983) գոբելենները ստեղծվել էին Վազգեն Ա կաթողիկոսի խնդրանքով: Սկզբում նկարներն արվել էին ստվարաթղթի երկու մեծ կտորների վրա, որոնց միջոցով Ֆրանսիայում դասական տեխնիկայով հյուսվել էին գոբելենները: Նրա արվեստանոցում տեղի պակասի պատճառով ստիպված էին ստվարաթուղթը բաժանել մի քանի միմյանց միացող մասերի: Գրիգոր Խանջյանի նշանավոր կտավի գոբելենը գտնվում է Նոր Վեհարանում: