ԳՐԱԴԱՐԱՆ

external
Ժամակարգութիւն
աւագ շաբաթուն
եւ ութօրէից Զատկին

Հեղինակ՝ Մխիթարեաններ
Հրատարակչություն՝ Ի Տպարանի Հարց Մխիթարեանց, Տրիեստ
Տարեթիվ՝ 1808

Գրքի մասին. Յորում բովանդակին ամենայն վերաբերեալքն առ ժամերգութիս երկուց շաբաթուց, բաց ի ժամագրքէն. Ի տիւրութիւն պաշտօնէից եկեղեցւոյ, և ի վայելս ժամասէր ժողովրդեան։ Տպագրեալ հրամանաւ Գերապատիւ Գերապայծառ Տն Տն Ածատրոյ Վարդապետի Բաբիկեանց՝ Արքեպիսկոպոսի սբյ Էջմիածնի, և արժանաժառանգ Աբբայի Մխիթարեան Միաբանութե Թրեստու։

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
Կարգաւորութիւն հասարակաց
աղօթից Հայաստանեայց եկեղեցւոյ
(Ժամագիրք)

Հեղինակ՝ Մխիթարեաններ
Հրատարակչություն՝ Ի Տպարանի Հարց Մխիթարեանց, Տրիեստ
Տարեթիվ՝ 1803

Գրքի մասին. ժամակարգություն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամերգություն նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժամերգությունների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք:

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ՁԱՅՆ ՔԱՂ
ՇԱՐԱԿԱՆ

Հեղինակ՝ Ի Տպարանի՝ մահտեսի Ածատուրեան տիրացու Յօհաննիսի որդւոյ՝ Արէպեան տրցւ Պօղոսի
Հրատարակչություն՝ Մհտ. Աստուածատուրեան տիրացու Յօհաննիսի որդւոյ, Կ. Պոլիս
Տարեթիվ՝ 1801

Գրքի մասին. Յօրինեցեալ և կարգադրեցեալ հանդերձ իւրովքն քաղուածովք՝ ըստ պատշաճի աւուրն, ի սակս փառաբանչաց մանկանց Հայաստանեայցս եկեղեցւոյ՝ դիւրին վարելոյ։ Որ վերստին եղև տպագրեալ ի Հայրապետութե Գերագահ Աթոռոյն Սրբոյ Էջմիածնի Տեառն Դաւթի Սրբազան Կաթուղիկոսի ամ Հայոց։ Եւ ի պատրիարգուե Սրբոյ և ցանկալի քաղաքին Եէմի Տեառն Թէոդորոսի Նորապսակ Վարդապետի։
560 էջ։ Շարվ. 15,5×21,5 սմ։

ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ ԿԱՐԴԱԼ
external
ՄԱՇՏՈՑ
Արարողութիւնք պաշտամանց
եկեղեցւոյ Հայաստանեայց
Տպագրեալ
ըստ կարգաւորութեան նախնեաց մերոց հարց

Հեղինակ՝ Մխիթարեան
Հրատարակչություն՝ Մխիթարեան տպ., Վենետիկ, Ս. Ղազար
Տարեթիվ՝ 1840

Գրքի մասին. Գրքում կա տպագրական վրիպակ՝ էջ 363-ի փոխարեն տպագրված է 263: Վերջին 20 էջերում՝ «Յաւելուած ի Մաշտոցն կանոն օրհնութեան ջրոյ»: Կանոն Մկրտութեան, Դրոշմի, Պսակի, Աւետարանք բժշկութեան: Կանոն տուն օրհնելոյ, խաչ օրհնելոյ, նկարեալ պատկեր օրնելոյ, խունկ օրհնելոյ… «Ազգիս Հայոց լոյս գերարփի, սբ. Գրիգոր Հովիւ բարի, լեր մեզ տեսոուչ յամենայնի, և այցելու մերոյս ազգի»:

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ՄԱՇՏՈՑ ԳԻՐՔ
ԿԱՄ
ԾԻՍԱՐԱՆ

Հեղինակ՝ Մխիթարեաններ
Հրատարակչություն՝ Մխիթարեան տպ., Տրիեստ
Տարեթիվ՝ 1790

Գրքի մասին. ՄԱՇՏՈՑ ԳԻՐՔ/ ԿԱՄ/ ԾԻՍԱՐԱՆ/ Ըստ արարողութեան Հայաստանեայց / եկեղեցւոյ։/ Համառօտեալ ըստ հին, և ընտիր ձեռագրաց։/ Յորումաւանդին Կանոնք զգուշութ[եամ]բ և ըստ կարգի/ մատակարարելոյ զս[ուր]բԽորհուրդս Մկրտութեան,/ Դրոշմի, Պսակի, Վերջին Օծման,/ և Թաղման ննջեցելոց։/Տպագրեալ յամի Տ[եառ]ն 1790։/ Եւ ի Հայկազեան թուականութեանս ռմլթ։/ ԻԹՐԵՍՏ։/ Ի Տպարանի/ Հարց Մխիթարեանց:/ Հրամանաւ, և արտօնութ[եամ]բԿայսերական./ Հրովարտակին։

ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ
Աղօթագիրք

Հեղինակ՝ Ի Մատթէոս Դպրէ
Հրատարակչություն՝ Կ. Պոլիս, տպարան Մատթեոս Դպրի
Տարեթիվ՝ 1798

Գրքի մասին. ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ/ ԱՂՕԹԻՑ/ Վասն ամ[ենայն] ցեղ/ Պատահարաց որք գան ի վերայ / մարդոյն։ / յՈրոց ազատեսցէ զմեզ տ[է]ր / Ամէն։ / Տպեալ Հրամանաւ տ[եառ]ն / Զաքարիայ ազգասեր և բարեկարգ Պատ /րիարգի։ / Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ։/ Յամի Տեառն 1798. / Ի Մատթէոս Դպըէ: / 126 (՞)էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայատառ: Շարվ. չափ՝ 10×7 սմ։ 4 փորագիր պատկերը։ 1 գլխազարդ գրքի սկզբում, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 8 և 12 կետեչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։

ԿԱՐԴԱԼ ԿԱՐԴԱԼ ԲԵՌՆԵԼ
external
Մեկնություններ «Հավատամքի»
և «Հայր մեր»-ի»

Հեղինակ՝ Ներսես Լամբրոնացի
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2007

Գրքի մասին. «Հավատամքի» և «Հայր մեր»-ի մեկնությունների արևելահայերեն սույն թարգմանությունները մաս են կազմում Ներսես Լամբրոնացու ստեղծագործության պսակը հանդիսացող «Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ Պատարագին» գործի, որը համարվել է որպես «հայերեն դպրության գլուխ և նախադաս» այդ ժանրի գրվածքների մեջ: Ներսես Լամբրոնացին հայ մատենագիր է, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ։

ԼՍԵԼ ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ
external
ՆԱՄԱԿԱՆԻ
ԺԲ ԴԱՐ
ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեղինակ՝ Ներսես Շնորհալի
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2011

Գրքի մասին. Ներկա միջնադարյան նամականին՝ կազմված երկու մասից, ներկայացնում է 12-րդ դարի այն ժամանակաշրջանը, որում գործել են հայոց կաթողիկոսներ Գրիգորիս Գ-ը, սբ Ներսես Շնորհալին եւ Գրիգորիս Դ-ը։ Առաջին մասը, որի կազմողն ու նամակները նախաբանով ու ծանոթագրական պատմություններով ուղեկցողը Ներսես Լամμրոնացին է, բովանդակում է Հայ եւ Բյուզանդական Եկեղեցիների միջեւ 1165-1178 թթ. շրջանում…

Լսել ԲԵՌՆԵԼ ԿԱՐԴԱԼ