ԳՐԱԴԱՐԱՆ
Խրատներ
Հեղինակ՝ Վարդան Այգեկցի
Հրատարակչություն՝ Գանձասար
Տարեթիվ՝ 1999
Գրքի մասին. Հայ նշանավոր վարդապետ Վարդան Այգեկցու (†1250)` Պաղտին իշխանին ուղղված խրատական ճառերն են: Խրատաշարում արծարծված են հոգևոր կյանքին առնչվող բազմաթիվ խնդիրներ՝ աղոթասիրություն, պահեցողություն, մեղքերի դեմ պայքար, աղքատասիրություն և այլն: Գերիշխող թեմաներից է վախճանաբանությունը՝ որպես քրիստոնեական կյանքի հիմնական սպասում: Քննության են առնված նաև հոգևոր կյանքի համար վտանգավոր այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կախարդությունը, թովչությունը, աղանդավորությունը և այլն: Խրատներն ունեն զարմանալի այժմէական անդրադարձներ և կարող են օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր փորձում են հաստատվել քրիստոնեական կյանքի մեջ:
Հայոց նոր վկաները (1155-1843)
Հեղինակ՝ Ժողովածո
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 1903
Գրքի մասին. «Հայոց նոր վկաները» նշանավոր ժողովածուի գրաբար բնագիրը կազմվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ Հակոբ Մանանդյանի և Հրաչյա Աճառյանի աշխատասիրությամբ: Նրանք սուրբ նահատակների վկայաբանությունները քաղել են ձեռագրերից, «Յայսմաւուրք»-ներից, պատմիչների աշխատություններից և հրատարակել են 1903 թ.-ին, Ս. Էջմիածնում: Ժողովածուն աշխարհաբար է թարգմանել Գևորգ Թոսունյանը: Գրքում ամփոփված են 1155-1843 թթ. ընթացքում քրիստոնեության համար ավելի քան 140 նահատակվածների վկայաբանությունները: Ներկայացված նահատակները, ենթարկվելով սարսափելի տանջանքերի, վախճանվել են բարի խոստովանությամբ ի Քրիստոս:
Ուղեգրութիւն
Հեղինակ՝ Սիմէոն Դպիր Լեհացի
Հրատարակչություն՝ տպ. Մխիթարեան, Վիեննա
Տարեթիվ՝ 1936
Գրքի մասին. Սիմեոն Լեհացին (1584 — 1639) նշանավոր հայ մատենագիր է, «Ուղեգրություն» երկի հեղինակ, որտեղ ամփոփված են երիտասարդական տարիներին Իտալիայի, Հայաստանի և Պաղեստինի քրիստոնեական սրբավայրեր կատարած ուխտի տպավորություններն ու խոհերը։ «Ուղեգրությունը» հայոց միջնադարյան գրականության այդ ժանրի լավագույն երկն է։ Երկը հայտնաբերել է անվանի հայագետ Ներսես Ակինյանը Լվովի արխիվներում պրպտումների ընթացքում և հրատարակել «Հանդես ամսօրյա»-ում 1932-1935 թթ., ապա՝ 1936 թվականին, առանձին հատորով։ «Ուղեգրության»՝ բավականին լավ պահպանված ձեռագիրը, որ բաղկացած է 396 էջից, պահվում է Լվովի Համալսարանի Մատենադարանում:
Որոգայթ փառաց
Հեղինակ՝ Յակոբ Շահամիրեանց
Հրատարակչություն՝ Յակոբայ Շահամիրեանց, Մադրաս
Տարեթիվ՝ 1783
Գրքի մասին. 1783 թվականին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակվեց «Որոգայթ փառաց»-ը՝, որտեղ առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով: Համարվում է սահմանադրական հանրապետության առաջին նախագիծը հայ իրականությունում, Մադրասի խմբակի ծրագրային երկը։
Դատաստանագիրք
Հեղինակ՝ Սմբատ Սպարապետ
Հրատարակչություն՝ Սմբատ Սպարապետ
Տարեթիվ՝ 1265
Գրքի մասին. Սմբատ Սպարապետի Դատաստանագիրք, հայ իրավունքի հուշարձան, կազմել է Սմբատ Սպարապետը 1265 թ.-ին՝ Կիլիկիայի հայկական պետության հասարակական հարաբերությունները կարգավորելու համար։ Թեև հայկական թագավորության մեջ մինչ այդ գործում էին Մխիթար Գոշի դատաստանագիրքն ու «Անտիոքի ասիզները», սակայն չէին բավարարում պետության իրավական գործունեության պահանջները․ Դատաստանագրքի առաջին բաժինն անվերնագիր է։ Սմբատ Սպարապետը գրում է, որ առաջաբանը նվիրված է թագավորների դատարանին ու իրավունքին, ապա՝ զորավարներին, հոգևորականներին, աշխարհականներին ու ամուսիններին։
Գիրք Դատաստանի
Հեղինակ՝ Մխիթար Գոշ
Հրատարակչություն՝ Մխիթար Գոշ
Տարեթիվ՝ 1184
Գրքի մասին. Հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է Մխիթար Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի»)՝ կազմված 1184-ին: Պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր (շուրջ 40-ը՝ Մատենադարանում, այդ թվում՝ հնագույնը, ձեռ. դ 488): Հայտնի են Դատաստանագրքի Ա, Բ, Գ խմբագրությունները: Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն Դատաստանագրքից (251 հոդված): Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված): Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և պարունակում է գործնական իրավանորմեր: Ենթադրվում է, որ գործածվել և կիրառվել է առավելապես Գ խմբագրությունը:
Մեկնութիւն Երգոց Երգոյն
Հեղինակ՝ Գրիգոր Նարեկացի
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ / Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տարեթիվ՝ 1789 / 2007
Գրքի մասին. Գրիգոր Նարեկացու գրական ողջ ժառանգության մեջ բացառիկ է սույն մեկնության արժեքը այն տեսակետից, որ նրա բոլոր գործերից միակն է, որ ունի հեղինակի կեղմից նշված գրության ստույգ թվական, որը կարող է մասամբ կողմնորոշիչ լինել Նարեկացու անունով մեզ հասած առանձին գործերի գրության ժամանակն ու հեղինակային պատկանելության հարցը լուծելու համար: Մեկնությունը Նարեկացու համեմատաբար քիչ հրատարակված գործերից է. ունեցել է գրաբար ընդամենը չորս հրատարակություն (Վենետիկ, 1789, 1827, 1840, Իսթանպուլ, 1955): Այն ունեցել է նաև արևմատահայերեն և իտալերեն թարգմանություն:
Ճառ ներբողական ի Սուրբ Կոյսն Մարիամ
Հեղինակ՝ Գրիգոր Նարեկացի
Հրատարակչություն՝ Ս. Ղազար, Վենետիկ
Տարեթիվ՝ 1904
Գրքի մասին. «Ճառ ներբողական ի Սուրբ Կոյսն Մարիամ» (Ներբող սուրբ կույսին) հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունն է։ Նարեկացին նույնացնում է Մարիամին Եկեղեցու հետ, օրինակ «Մատեան»-ում՝ Բան ՀԵ. 12.2. և ամբողջովին Մարիամին պատկերող Եկեղեցու տաղը՝ ԺԴ ա):
Ներբեռնել MP3
- ←
- 0
- 1(current)
- 2
- →