Աղոթարան – Oratorium
Աղոթարան – Oratorium
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ախթալայի սուրբ Աստվածածին վանք

Աղոթարան2024-10-20T15:00:50+04:00
Հայաստան, Հնագիտություն 0 մեկնաբանություն

ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա: Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ.՝ Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում: Ա. Ս. Ա. վ. եղել է Հս. Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթ. ու մշակութ. զգալի դեր: Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հս-ից հվ., հրվանդանի ամբողջ պարագծով: Գլխ. մուտքը հս-ից է: Այն թաղակապ ձգված սրահ է, որից արլ. բարձրանում է շրջանաձև հատակագծով եռահարկ բրգաձև աշտարակը: XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոն. կենտրոն, հայ-վրաց. կրթարան: Ա. Ս. Ա. վ-ում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկ. և վրաց. մատենագրություն: Պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած՝ Օրբելյանների «Աստվածընկալ Սուրբ Խաչը», որն էլ Իվանե Ա 1216-ին նվիրել է Նորավանքին: Պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին Ա. Ս. Ա. վ-ում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն: 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը: Ա. Ս. Ա. վ-ի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի մեկ զույգ ութանիստ մույթերով գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու աղոթասրահն արլ-ում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են: Գմբեթը (չի պահպանվել) բարձրացել է երկու մույթի և խորանի եզրապատի հետ համատեղված որմնամույթերի միջև գցված կամարների վրա: Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը: Արլ. ճակատը մշակված է եռանկյունաձև խորշերով: Ս. Աստվածածին եկեղեցուն արլ-ից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով թաղածածկ, ուղղանկյուն խորանով եկեղեցի (XIII դ.): Վանքի բակի հս-արմ. կողմում կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցին (XIII դ.)՝ արլ. ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով: Վանքն ունեցել է բնակելի և տնտ. շինություններ, որոնցից պահպանվել են արլ. պարսպապատին հարող կրկնահարկ կառույցի պատերը: 1976–78-ին Ա. Ս. Ա. վ. մասնակի վերանորոգվել է:

Ս. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հս-արմ. մասից) նկարազարդված է: Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնանկարներով (XIII դ.): Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած, նրանից ցած՝ «Հաղորդություն» տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը, Եվսեբիոս Կեսարացին ևն): Հս. պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հվ-արմ. կողմը նվիրված է ս. Հովհաննես Մկրտչին: Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սըրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները: Արտակարգ բազմազան են զարդանկարները: Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը: Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերս ունի XI դ. հայկ. մանրանկարչության, հատկապես «Մողնու Ավետարան»-ի պատկերազարդման հետ: Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում ևն): Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզ. արվեստին: Հայկ. մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրաց. և հուն. արձանագրությունները վկայում են, որ Ա. Ս. Ա. վ-ի որմնանկարները կատարել են քաղկեդոն. հայ նկարիչներ: Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.2, 3-րդ պատկերը:

 Աղբյուրը՝ 

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.


Առնչվող Գրառումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը զորակցության համազգային աղոթքի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց...

Կարդալ ավելին …

Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի...

Կարդալ ավելին …

Գյումրու «Յոթ վերք» սրբապատկերը

  Ժողովրդի նվիրական սրբություններից մեկը Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցում գտնվող «Յոթ վերք» պատկերը, կարևոր դեր և նշանակություն...

Կարդալ ավելին …

Անիի Ավերակներ — Les ruines d’Ani

Մարի-Ֆելիսիտե Բրոսեն (Marie-Félicité Brosset, 1802—1880) հայտնի է որպես վրացագետ և հայագետ։ Նրա բեղուն գրչին են պատկանում...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան – Oratorium HYCATHOLIC, Copyright 2026
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon
Copied to clipboard.