Ժան-Մարի Բապտիստ Վիաննեյ

Ժան-Մարի Բապտիստ Վիաննեյը ծնվել է 1786 թ. Մայիսի 8-ին Դարիլիում (Լիոնի մոտ) և մահացել է 1859 թ. Օգոստոսի 4-ին Ար սյուր Ֆորման քաղաքում: Ֆրանսիացի քահանա, Կաթոլիկ Եկեղեցու սուրբ, ծխատեր քահանաների Պաշտպան սուրբ: Չնայած ցածր կրթվածությանը, շուտով նա շատ հայտնի դարձավ առաջին շրջանում, իսկ հետո նաեւ ամբողջ Ֆրանսիայում: Ծխական անձնուրաց աշխատանքը, խստագույն ասկեզան, վառ քարոզները, և ամենակարևորը՝ մեծ թվով հոգևոր ապաշխարության եկածների շնորհիվ տարածվում է հոգևոր հովվի համբավը: 1827 թ. մոտ 20 ուխտավորներ էր այցելում նրան ամեն օր, իսկ կյանքի վերջին տարիներին նրանք տարեկան մոտ հարյուր հազար էին։ Ժան-Մարի Վիաննեյին անվանել են «խոստովանության բանտարկյալ», իր կյանքի վերջին քսան տարիների ընթացքում նա խոստովանատան մեջ անցկացրել է օրական միջինը 17 ժամ:

Սիրում եմ Քեզ, Աստված իմ

Սիրում եմ Քեզ, Աստված իմ,
և իմ միակ փափաքը Քեզ սիրելն է
մինչև կյանքիս վերջին շունչը։

Սիրում եմ Քեզ, ո՜վ անսահմանորեն սիրելի Աստված,
և նախընտրում եմ մեռնել Քեզ սիրելով,
քան թե մի ակնթարթ անգամ ապրել առանց Քեզ սիրելու։

Սիրում եմ Քեզ, Տեր,
և միակ շնորհը, որ Քեզնից հայցում եմ,
Քեզ հավիտյան սիրելն է։

Սիրում եմ Քեզ, Աստված իմ,
և փափաքում եմ Երկնքում լինել միմիայն այն նպատակով,
որ երջանկությունն ունենամ Քեզ կատարյալ սիրով սիրելու։

Աստված իմ, եթե լեզուս չի կարող ամեն ակնթարթում ասել.
«Սիրում եմ Քեզ»,
կամենում եմ, որ սիրտս այդ խոսքերը Քո համար կրկնի
ամեն անգամ, որ բաբախում է։

Սիրում եմ Քեզ, իմ աստվածային Փրկիչ,
որ խաչվեցիր իմ համար,
և այստեղ՝ ներքևում, երկրի վրա,
ինձ խաչված ես պահում Քո ընկերակցությամբ։

Աստված իմ,
պարգևիր ինձ շնորհը՝
Քեզ սիրելով մահանալու,
իմանալով, որ սիրում եմ Քեզ։

Ամեն։