«Քրիստոսի չարչարանքները»

«Քրիստոսի չարչարանքները» (The Passion of the Christ) ֆիլմը նկարահանվել է 2004 թվականին Մել Գիբսոնի կողմից: Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից մինչև խաչելությունը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։ Ֆիլմն առաջացրել է բազմաթիվ տարակարծություններ, հիմնականում տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, որոնք այն անվանել են հակասեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների պատմության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։

Համաձայն ռեժիսոր Մել Գիբսոնի՝ ֆիլմի սկզբնաղբյուր են հանդիսացել չորս Ավետարանները, ֆիլմում կան նաև Հին Կտակարանից մեջբերումներ։ Ֆիլմը սկսվում է Եսայի մարգարեի գրքից մեջբերմամբ։Ողջ ֆիլմի ընթացքում Հիսուսը մեջբերումներ է անում Սաղմոսներից: Ֆիլմի նկարագրումը հիմնված է նաև չարչարանքների շուրջ հյուսված ավանդական պատմությունների վրա։ Այսպես, «Ճանապարհ Խաչի» տասնչորս կանգառներից, որոնք առանձնացվում են «Սգո ճանապարհը» անցնելիս, նկարագրված են բոլորը բացի ութերորդից և տասնչորսերորդից։ Ֆիլմում ներառված է նաև հրեական ավանդական զատկական արարողությունից (զատկական սեդեր) վերցված հետևյալ երկխոսությունը, երբ Մարիամը հարցնում է. «Ինչո՞վ է այս գիշերը տարբերվում մյուս գիշերներից», Մագդաղենացին պատասխանում է. «Քանի որ այն ժամանակ մենք ստրուկ էինք, իսկ հիմա՝ այլևս ոչ»: Մի շարք կերպարների անունները ավանդական են և չկան Աստվածաշնչում, որոնցից են Քրիստոսի հետ խաչված Դիսմասը և Գեսմասը:

Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, առաջին հերթին «Չինեչիտա» ստուդիայում, Հռոմում և Մատերա հին քաղաքում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004 թ. փետրվարի 25-ին։

Player I (Հայերեն) Player IIPlayer IIIPlayer IV


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։