Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Վիկտոր Հյուգո — Քաղվածքներ

Աղոթարան2020-05-30T06:10:30+04:00
Քաղվածքներ 0 Մեկնաբանություն

Վիկտոր-Մարի Հյուգո (ֆր.՝ Victor Marie Hugo, փետրվարի 26, 1802 — մայիսի 22, 1885), ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ակնարկագիր, տեսական արվեստագետ, քաղաքական գործիչ, մարդկային իրավունքների ակտիվիստ և ֆրանսիական ռոմանտիզմ շարժման առաջնորդ։ Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris, 1831 թ.) և «Թշվառները» (Les Misérables, 1862 թ.) վեպերը: Թատրոնում նա առաջադրում է ռոմանտիկ դրամայի տեսությունը իր «Կրոմվելի» առաջաբանում: Նրա բազմաժանր ստեղծագործության մեջ կան նաև քաղաքական երանգներ ֆր.՝ Chambre des pairs, l’Assemblée constituante և l’Assemblée législative: Վիկտոր Հյուգոն մեծ ներդրում է կատարել ֆրանսիական պոեզիայի և թատրոնի բնագավառներում, ներշնչվելով իր ժամանակակից, այդ թվում՝ արևելյան գրողներից:

Ներկայացնում ենք Վիկտոր Հյուգոյի խորը իմաստներով ներշնչված քաղվածքները.

  • Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը։ Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը։
  • Մենք ծնվում ենք ճիչով, մահանում` հառաչանքով: Մնում է միայն ապրել ծիծաղով:
  • Մահանալ` դա ոչինչ: Սարսափելի է չապրելը:
  • Ցանկանալը քիչ է, հարկավոր է կարողանալ։
  • Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց։
  • Իմաստուն մարդը տարիք է առնում, բայց չի ծերանում։
  • Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը։
  • Բանաստեղծն աշխարհն է՝ ամփոփված մի մարդու մեջ։
  • Թագավորները գնում են, ժողովուրդները՝ մնում։
  • Մեր արարքները կարող են մեզ հասցնել մինչև երկինք և հակառակը՝ խորտակել հիմնովին։ Մենք մեր արարքների երեխաներն ենք։
  • Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը՝ աղքատություն։
  • Ճամփորդել՝ նշանակում է ամեն րոպե ծնվել ու մեռնել: Կյանքի բոլոր երևույթները շարունակ փախչում են մեր առջևից: Նայում ես, շտապում, ձեռքերդ պարզում, որ բռնես այն՝ ինչ անցնում է. յուրաքանչյուր դեպք ճանապարհի ոլորապտույտ է. և մեկ էլ տեսար՝ ծերացել ես:
  • Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ և եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ։
  • Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը՝ ընթերցողը։
  • Մեծ խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծագույն սրտի առջև ծնկի եմ իջնում։
  • Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է։
  • Մահը փոխակերպում է հավերժական լույսի։
  • Քրիստոնեությունը պոեզիան ճշմարտության է առաջնորդում: Այդպես էլ ժամանակակից մուզան իրերը կտեսնի ավելի բարձր և լայն լույսի ներքո: Այն կհասկանա, որ ստեղծագործության մեջ ամեն ինչ մարդկայնորեն գեղեցիկ չէ, որ տգեղը գոյություն ունի գեղեցիկի կողքին, անկերպարը չքնաղի, չարը բարու, խավարը լույսի կողքին:
  • Ամեն մարդ ունի երեք բնավորություն՝ առաջինը ինչ իրեն են վերագրում, երկրորդը՝ ինչ ինքն է իրեն վերագրում, և երրորդը՝ որ իրականում կա:
  • Քաջ եղեք, որ մեծ ցավերն ու փոքրերը համբերատար լինեն, և երբ դուք լրջորեն կատարեցիք ձեր ամենօրյա խնդիրը, գնացեք քնեք խաղաղությամբ: Աստված արթուն է:
  • Նա, ով չի բացում դպրոցի դռները՝ բացում է բանտը:
  • Ոգեշնչումը և հանճարը նույնն են:
  • Եթե մարդ կարող է ասել ինչ է սերը, ուրեմն նա երբեք չի սիրել:
  • Փոխեք Ձեր կարծիքները, պահպանեք Ձեր սկզբունքները՝ փոխեք տերևները, պահպանեք արմատները:
  • Ապագան ունի մի քանի անուն: Թույլերի համար անհնար է, վախկոտի համար դա անհայտ է, բայց համարձակ մարդու համար դա կատարյալ է:
  • Մեծ սիրո արարքները կատարվում են այն մարդկանց կողմից, ովքեր սովորաբար կատարում են բարության փոքր գործեր:
  • Կյանքի մեծագույն երջանկությունը այն համոզմունքն է, որ մեզ սիրում են, սիրում են իրենց համար, կամ սիրում են անկախ դրանից:
  • Կան մտքեր, որոնք աղոթք են: Կան պահեր, երբ անկախ մարմնի կեցվածք՝ հոգին ծնկի է ընկնում:
  • Ուրիշին սիրել նշանակում է Աստծո դեմքը տեսնել:
  • Ոչինչ այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները: Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին ու հոգի:
  • Մարդկանց մոտ ուժի անբավարարություն գոյություն չունի, գոյություն ունի միայն կամքի անբավարարություն:
  • Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնելը նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբում է, մեկնելը նշանակում է մեռնել:
  • Ստելը բացարձակ չարիք է: Քիչ ստել հնարավոր չէ. ով ստում է, ողջ սուտն է ասում, ստելը նույն ինքը սատանայի դեմքն է: Սատանան երկու անուն ունի` սատանա և սուտ:
  • Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում, որովհետև առանց Աստծու են իրենց հաշիվն անում:
  • Ամեն մարդ Աստծուն պաշտելու իր ձևն ունի:
  • Ամեն մի սուր երկսայր է, ով վիրավորում է մի սայրով, վիրավորվում է մյուսով:
  • Առաջին քայլը դատարկ բան է, դժվարը վերջին քայլն է:
  • Ամենավսեմ բաները հաճախ ամենից վատ են հասկացվում:
  • Ամենագեղեցիկ տաճարը աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված հոգին է:
  • Երբեք չվախենաք ոչ գողերից, ոչ մարդասպաններից: Դրանք արտաքին և փոքր վտանգներ են: Կարևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:
  • Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են:
  • Ավա՜ղ, Աստված օդ է տալիս մարդկանց, իսկ օրենքը այն ծախում է:
  • Բարի լինելը չափազանց հեշտ է։ Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար։
  • Կարիքը ծնում է հոգու և մտքի հզորություն:
  • Գերագույն ուժը ծնվում է ծանրագույն որոշումներից:
  • Բավարար չէ երջանիկ լինել: Պետք է լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ:
  • Ամուսնության մեջ իսկական անհավասարությունը հոգիների անհավասարությունն է:
  • Աշխարհում չկա ավելի զորեղ բան քան միտքը, որի ժամանակն եկել է:
  • Ես անտարբեր եմ թշնամու դանակի հարվածների հանդեպ, սակայն ինձ համար չափազանց տանջալի է ընկերոջ քորոցի հարվածները:
  • Ծուլությունը՝ մայրն է, նա ունի որդի՝ գողությունը և դուստր՝ սովը:
  • Մեր արարքները կարող են մեզ երկինք հասցնել և նաև նետել անդունդը: Մենք մեր գործերի զավակներն ենք:
  • Ոչ մի արտաքին գեղեցկություն չի կարող ամբողջական լինել, եթե այն չի ապրում ներքին գեղեցկությամբ:
  • Բախտը երբեք չի բացում մի դուռ՝ նույն ժամանակ չփակելով մեկ ուրիշը:
  • Սիրո առաջին նշանը տղամարդկանց մոտ՝ անհամարձակությունն է, կանանց մոտ՝ համարձակությունը:
  • Դուք տեսնում եք աստղը երկու պատճառով՝ որովհետև այն փայլում է և որովհետև այն անհասանելի է: Բայց Ձեր կողքին ավելի նուրբ փայլ է և ավելի խորը խորհրդավորություն՝ կին:

 

 

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ