Սուրբ Շարբել Մախլուֆ – Հրաշագործ
→ ԻՆՆՕՐՅԵԱՅ ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ
Կաթոլիկ Եկեղեցու սուրբ՝ Շարբել Մախլուֆը (Sharbel Makhlouf) ծնվել է 1828-ի մայիս 8-ին Լեռնալիբանանի հեռավոր գյուղ՝ Բըքահ Քաֆրայի մէջ, բազմազավակ ընտանիքի հարկի տակ։ Փոքր հասակում մնում է որբ հորից, այնուհետև մայրը ամուսնանում է մի շատ հավատացյալ մարդու հետ, որը հետագայում մեծ ազդեցություն է թողնում Շարբելի վրա: 22 տարեկան որոշում է մտնել Մայֆուքի Տիրամօր վանք ու նվիրվել աղօթքի: Այնուհետև իր մկրտությամբ ստացած Յուսեֆ անունը փոխում է Շարբել անունով։ Նորընծայական շրջանը ավարտելուց հետո փոխադրվում է Աննայա՝ Սուրբ Մարոնի վանք, ուր 1853-ին կատարում է կրոնավոր ուխտը, ապա շարունակում փիլիսոփայական եւ աստվածաբանական ուսումը։ 1859-ին Մարոնիական համայնքի կուսակրոն քահանա է ձեռնադրվում, այնուհետև իր մեջ հասունանում է մենակյաց կյանքի ու աղոթքի սերը: 1875-ին, մեծավորների թույլտվությամբ Շարբելը մտնում է ճգնարան, ուր 23 տարի անցկացնում է լռության եւ աղոթքների մէջ՝ դառնալով Աննայա դարավոր վանքի մենավոր հայրերից մեկը:
Արդեն երիտասարդ հասակում Շարբելի մոտ հայտնաբերվում է բուժման, իսկ հետո նաև մարգարեության պարգևը։ Շարբելը խորհել է փիլիսոփայական ու աստվածաբանական բնույթով թեմաների վրա, ինչպես նաև հաղորդել է հոգևոր ու բարոյական գաղափարներ: Իր անհանգստությունը հայտնել է հավատի սակավության ու գայթակղությունների վերաբերյալ, որոնք մարդուն հեռացնում են Աստծուց: Սրբակրոն վանականը հանգչում է 1898-ի դեկտեմբերի 24-ին։
Մահվանից հետո, 45 օրվա մեջ Շարբելի շիրիմը անբացատրելի կերպով լուսավորված է լինում, ուր երկար ժամանակ, ու մինջև մեր օրերը տեղի են ունենում սրբագործություններ: 1925-ին Պիոս ԺԱ Քահանայապետի հրահանգով սկիզբ է տրվում երանացման դատը: 1950-ին գերեզմանը բացում է քննիչ հանձնախումբը ու հաստատում Սրբի մարմնի անաղարտ վիճակը։ 1954-ին, Պիոս ԺԲ Պապի օրոք վավերացվում է Շարբելի երանացումը, իսկ 1977-ին, Պողոս Զ Պապը կատարում է սուրբ Շարբելի սրբադասման արարողությունը։ Վանքը, ուր ապրել է սուրբ Շարբելը, այսօր համարվում է Լիբանանի ամենահայտնի ուխտատեղերից մեկը: Հազարավոր մարդիկ հայտնել են սուրբ Շարբելի հրաշագործությունների ու զարմանահրաշ բժշկությունների մասին: Մենք էլ կարող ենք դիմել սուրբ Շարբելի բարեխոսությանը մեր կարիքների մեջ:
ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ
ԱՌԱՋԻՆ ՕՐ
Ո՜վ Սուրբ Շարբէլ, հրաշագործ բժիշկ, որ քո անառատ եւ անփուտ մարմնից սփռում է երկնքի բուրմունքը. հասի՛ր ինձ օգնութեան, եւ ընդունի՛ր ինձ Համար Աստծուց խնդրած շնորհս ……… (ասել խնդրանքը), որի կարիքն այնքան ունեմ, եթէ իրօք Աստծոյ փառքի եւ իմ Հոգու փրկութեան Համար է։ Ամէն։
Սուրբ Շարբէլ, աղօթի՛ր ինձ համար։
Տէ՛ր, Դու, որ Սուրբ Շարբէլին պարգեւեցիր հաւատի շնորհը, խնդրում եմ, շնորհի՛ր ինձ նրա բարեխօսութեամբ իմ խնդրանքը, Քո պատուիրանների ու Աւետարանի Համաձայն ապրելու։ Քեզ փառք յաւիտեանս։ Ամէն։
Հայր մեր…
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Սուրբ Շարբէլի ապրած կեանքն այնքան առաքինի էր եւ նրա հոգու ջերմեռանդութիւնն այնպիսին, որ բոլորը նրան համարում է իր Աստծոյ շնորհի գործիք։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ Սուրբ Շարբէլ, վանական կեանքի մարտիրոս, որ ճանաչել ես տառապանքը, ու Աստուած քեզ բարձրացրեց ինչպէս լուսատու փարոս. քեզ եմ դիմում եւ խնդրում Աստծուն, քո բարեխօսութեամբ, ի սրտէ խնդրած ……….. (ասել խնդրանքը) շնորհս։ Վստահում եմ քեզ: Ամէն:
Ո՜վ Սուրբ Շարբէլ անօթ երկնային բուրմունքի, բարեխօսի՛ր ինձ համար։
Անսահման բարութեան Աստուած իմ, որ Սուրբ Շարբէլին պատուեցիր հրաշքներ գործելու շնորհով, ողորմի՛ր ինձ եւ պարգեւի՛ր նրա բարեխօսութեամբ խնդրած այս շնորհս։ Քեզ փառք յաւիտեանս։ Ամէն։
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Սուրբ Շարբէլի ողջ սրբութիւնը մեր փրկիչ Յիսուս Քրիստոսի հանդէպ նրա տածած սիրոյ մէջ է։
ԵՐՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ սիրելի Սուրբ Շարբէլ, որ ինչպէս պայծառ աստղ շողում ես եկեղեցու երկնակամարում, լուսաւորի՛ր իմ ճանապարհը եւ զորացրու իմ յոյսը։ Խնդրում եմ …………… (ասել խնդրանքը) շնորհը: Խնդրի՛ր այն Խաչեալ Յիսուսից, Ում շարունակ երկրպագում էիր։ Ամէն։
Ո՜վ Սուրբ Շարբէլ, համբերութեան եւ լռութեան տիպար օրինակ, բարեխօսի՛ր ինձ համար։
Ո՜վ Տէր Աստուած, որ Սուրբ Շարբէլին սրբացրեցիր եւ նրան օգնեցիր իր խաչը տանելու, տո՛ւր ինձ քաջութիւն համբերութեամբ կրելու կեանքի դժուարութիւնները եւ յանձնուելու քո աստուածային կամքին Սուրբ Շարբէլի բարեխօսութեամբ։ Քեզ փառք յաւիտեանս: Ամէն:
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Սուրբ Շարբէլի Հոգին զարդարուեց Սուրբ Խորհրդի հրաշալի շքեղութեամբ՝ իր Հերթին լուսաւորելով ամբողջ Եկեղեցին։
ՉՈՐՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ սիրելի Հայր, Սուրբ Շարբէլ քո Հանդէպ վստահութեամբ լեցուն սրտով քեզ եմ դիմում։ Աստծոյ մօտ Քո հզօր բարեխօսութեամբ ակնկալում եմ քեզնից խնդրած շնորհս …………… (ասել խնդրանքը)։
Մէկ անգամ եւս ցոյց տուր ինձ քո սէրը, Ո՜վ Սուրբ Շարբէլ, առաքինութիւնների պարտէզ, բարեխօսի՛ր ինձ համար։
Տէ՜ր, որ Սուրբ Շարբէլին պարգեւեցիր Քեզ նմանուելու շնորհը, տուր ինձ քրիստոնէական առաքինութիւններով աճել, եւ ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, որպէսզի կարողանամ քեզ յաւերժ փառաբանել։ Ամէն:
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Աստուած կանչեց Սուրբ Շարբէլին յանուն Իր սիրոյ հրաժարուելու աշխարհից, եւ ճաշակելու աստուածային ուրախութիւնը։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ Սուրբ Շարբէլ, Աստծոյ սիրելին, լուսաւորի՛ր ինձ, օգնի՛ր եւ սովորեցրո՛ւ իմ կեանքում կատարելու այն, ինչ հաճելի է Աստծուն։ Գթասիրտ Հայր Շարբէլ, Հասի՛ր ինձ օգնութեան: Խնդրում եմ, Աստծուց ընդունես …………… (ասել խնդրանքը) այս շնորհը։
Ո՜վ Սուրբ Շարբէլ, Խաչեալի մտերիմ, միջնորդի՛ր ինձ համար։
Տէ՛ր, Սուրբ Շարբէլի բարեխօսութեամբ լսի՛ր իմ աղօթքները։ Բժշկի՛ր իմ սիրտը եւ մխիթարիր, խաղաղութիւն պարգեւիր իմ հոգուն։ Ամէն:
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Սուրբ Շարբէլը երկրի վրայ ապրեց աղքատ եւ խոնարհ, բայց երկինք մտա հարստացած եւ այսօր նրա պատուին հնչում են երկնային շարականներ։
ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ Սուրբ Շարբէլ, հզօր բարեխօս, խնդրում եմ քեզանից, որ ինձ համար Աստծուց ստանաս ………… (ասել խնդրանքը) շնորհը: Քո մէկ խօսքը բաւարար է, որ Յիսուս ինձ ների, ողորմի եւ լսի։ Ամէն։
Ո՜վ Սուրբ Շարբէլ, երկնքի ու երկրի ուրախութիւն, բարեխօսի՛ր ինձ համար։
Տէ՛ր, որ Քո ահեղ դատաստանին Սուրբ Շարբէլին ինձ փաստաբան կարգեցիր, պարգեւիր ինձ նրա բարեխօսութեամբ խնդրած շնորհս, նրա հետ միասին Քեզ ընդմիշտ փառաւորելու։ Ամէն։
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Սուրբ Շարբէլը կատարելութիւնը փնտռում էր աղքատութեան ուխտի մէջ, որ նրա կեանքի հարստութիւնն էր։
ԵՕԹՆԵՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ բոլորի կողմից սիրուած Սուրբ Շարբէլ, կարիքաւորների օգնական, լիովին վստահում եմ Աստծոյ մօտ քո միջնորդութեանը։ ընդունի՛ր ինձ համար …………. (ասել խնդրանքը) շնորհը, որն ի սրտէ աղերսում եմ։
Ո՜վ Սուրբ Շարբէլ, մոլորեալների առաջնորդ աստղ, բարեխօսի՛ր ինձ համար:
Տէ՛ր, տո՛ւր ինձ զղջալու եւ ապաշխարելու շնորհ։ Բարեհաճութեամբ նայի՛ր ինձ Սուրբ Շարբէլի բարեխօսութեամբ։ փարատիր սրտիս տխրութիւնը։ Քեզ, օվկիանոս բոլոր շնորհների, փառք, պատիւ յաւիտեանս։ Ամէն։
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Աստուած կանչում է Սուրբ Շարբէլին Իր հետ ապրելու առանձնութեան, աղօթքի, խոկումի եւ լռութեան
ՈՒԹԵՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ Սուրբ Շարբէլ, երբ տեսնում եմ քեզ` ծնրադրած քո տերեւալից մահիճի վրայ, կամ քո արած զոհողութիւններն ու ծոմապահութիւններն եմ հիշում, հաւատս ու յոյս ուժեղանում են: Խնդրում եմ, օգնի՛ր, որ Տէրն ինձ պարգեւի խնդրած …………… (ասել խնդրանքը) շնորհը։
Ո՜վ Աստծով լիացած Սուրբ Շարբէլ, բարեխօսի՛ր ինձ Համար։
Ո՜վ բարի Յիսուս, որ Քո սիրելի Շարբէլին բարձրացրիր աւետարանական կատարելութեան, աղաչում եմ պարգեւել ինձ շնորհը մնացած կեանքս Քո կամքին Համաձայն անցկացնելու։ Սիրում եմ Քեզ, Ո՜վ իմ Աստուած եւ իմ փրկիչ: Ամէն:
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Սուրբ Շարբէլը փայլեց իր գովելի կեանքի օրինակով։ Աշխարհի լոյսի պէս բոլորին լուսաւորեց իր հիանալի վարքով եւ սրբութեան եռանդով։
ԻՆՆԵՐՈՐԴ ՕՐ
Ո՜վ Սուրբ Շարբէլ, ահա իննօրեայիս աւարտը։ Սիրտս խայտում է քեզ հետ խօսելիս։ Լի եմ վստահութեամբ եւ յոյսով, որ ինձ համար Յիսուսից կը ստանաս շնորհը, որ քո բարեխօսութեամբ խնդրում եմ։ Ջղջում եմ իմ մեղքերի համար եւ կը փորձեմ այլեւս չմեղանչել։ Աղաչում եմ ինձ համար ընդունել …………… (ասել խնդրանքը) շնորհը։
Ո՜վ Սուրբ Շարբէլ, փառքով պսակուած, բարեխօսի՛ր ինձ համար։
Տէ՛ր, որ լսում ես Սուրբ Շարբէլի աղօթքները եւ նրան պարգեւել ես Քեզ հետ մէկ լինելու շնորհը, ողորմի՛ր ինձ տրտմութեանս մէջ եւ փրկի՛ր չարիքներից։ Քեզ փառք, պատիւ եւ գոհութիւն յաւիտեանս: Ամէն:
Հայր մեր..
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ…
Փառք Հօր։
Խորհրդածութիւն. Սուրբ Շարբէլի ողջ կեանքը Սուրբ Կոյս Մարիամի երկնային առաքինութիւնների արտացոլումն էր։ Թող Տիրամօր հանդէպ ջերմեռանդութիւնը երաշխաւոր լինի նաեւ մեր փրկութեանը։
Ո՜վ հրաշագործ Սուրբ Շարբէլ, որ քո կեանքն անցկացրեցիր միայնակ՝ խոնարհ եւ թաքնուած ճգնարանում, հրաժարուելով աշխարհից ու դրա սին հաճոյքներից, եւ այժմ վայելում ես սրբերի փառքի մէջ, Սուրբ Երրորդութեան հիասքանչ շքեղութիւնը, միջնորդի՛ր մեզ համար։
Լուսաւորի՛ր մեր միտքն ու սիրտը, ամրացրո՛ւ մեր հաւատը եւ ուժեղացրու մեր կամքը։ Մեր մէջ աւելացրո՛ւ Աստծոյ եւ մերձաւորի հանդէպ սէրը։ Օգնի՛ր մեզ բարիք գործելու եւ չարից խուսափելու։ Պաշտպանի՛ր մեզ երեւելի եւ աներեւոյթ թշնամիներից եւ փրկի՛ր մեզ ողջ կեանքի ընթացքում։
Դու, որ հրաշքներ ես գործում քեզ դիմողների համար եւ ստանում բժշկութիւն անթի ցաւերի ու լուծում մարդու համար անելանելի խնդիրների, ողորմածութեամբ նայի՛ր մեզ, եւ եթէ աստուածային կամքին եւ մեր գլխաւոր բարիքին համապատասխան է, ընդունի՛ր մեր խնդրած շնորհը` ………….. (ասել խնդրանքը). բայց ամեն ինչից առաւել օգնի՛ր մեզ քո սուրբ եւ առաքինի կեանքի նմանութեամբ ապրելու։ Ամէն։
Մեկնաբանություն (1)
Շնորհակալություն։ Տերը բոլորիս հետ ․․․