Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման աղոթքը

Աղոթարան2020-04-29T16:53:39+04:00
Աղոթարան, Մխիթարեան 0 Մեկնաբանություն

Հրապարակվել է աբբահայր Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար պաշտոնական աղոթքը: Մխիթար Աբբահայրը հայ ժողովրդի կողմից ամենասիրված ու հարգված կրոնական գործիչներից մեկն է։ Վստահությամբ կարող ենք դիմել Մխիթար Սեբաստացու բարեխոսությանը, իսկ ստացած շնորհների եւ օգնութիւնների մասին կարող ենք տեղեկացնել պաշտոնական գրասենյակը: Աղոթքը տեղակայում ենք ներքևում չորս լեզուներով:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին (7.2.1676, Սեբաստիա – 27.4.1749, Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում), գիտամշակութային, եկեղեցական, հասարակական գործիչ է, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Մ. Ս. երբեք չի սահմանափակվել միայն հոգևոր-կրոն. խնդիրներով, ծավալել է իր նախադեպը չունեցող գործունեություն, որի արդյունքում կրոն. միաբանությունը աստիճանաբար վերածվել է նաև գիտամշակութ. հաստատության: Ս. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուսման ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն: Միշտ վառ է պահել սերը հայ ազգի նկատմամբ, ջանացել պատրաստել հայ ժողովրդի լայն խավերի շրջանում լուսավորություն տարածող միաբան գործիչներ: Հիմնել է մատենադարան, դրել հայ հին ձեռագրերի հավաքման և ուսումնասիրման սկիզբը, կազմել դասագրքեր: Մ. Ս. հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց մեծ մասը կոչված էր քարոզելու քրիստ. վարդապետությունը: Մ. Ս. ջանք չի խնայել կրոն. կրթությունը ժողովրդականացնելու ուղղությամբ. խաղի միջոցով կրոն սովորեցնելու նպատակով, դարձյալ աշխարհաբարով, հրատարակել է երեխաների համար նախատեսված «Գիրք քրիստոնէականի վարդապետութեան» (1727) աշխատությունը: Ընդունելով կաթոլիկ դավանանքը և անվերապահորեն նաև Հռոմի աթոռի գերակայությունը՝ Մ. Ս. մնացել է ճշմարիտ հայասեր ու հայրենասեր, հավատարիմ ազգային ծեսերին ու արարողակարգին, հետևողական իր հիմնած միաբանության հայադրոշմ նկարագիրը պահպանելու խնդրում: Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոն. երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն: Մ. Ս. իր կազմակերպ. ջանքերի շնորհիվ կարողացել է շարունակելի դարձնել միաբանությունը: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝ երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:

Աղոթքը հայերեն

Աղօթք Աստծոյ ծառայ Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար

Ո՜վ Ամենասուրբ Երրորդութիւն՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, գովաբանում ենք Քեզ եւ երախտագիտութիւն ենք յայտնում Քեզ, որ Հայ ժողովրդին եւ Քո Սուրբ Եկեղեցուն շնորհեցիր Մխիթար Սեբաստացի Աբբահօրը՝ որպէս հայր, առաջնորդ եւ քրիստոնէական կեանքի օրինակ: Նրա անձի մէջ արտացոլեցիր Քո հայրութեան բարութիւնը, հոգատար քնքշանքն ու իմաստութիւնը, Քրիստոսի խաչի փառքը եւ սիրոյ ու միութեան Հոգու պայծառութիւնը: Նա, Քո անսահման նախախնամ ողորմութեանը եւ Սուրբ Կոյս Մարիամի մայրական բարեխօսութեանը ապաւինելով, իր անձնական օրինակով սովորեցրեց ապրել միութեան հոգու համաձայն, մատնանշելով սրբութիւնը որպէս քրիստոնէական կեանքի չափանիշ եւ Քո հետ լիակատար ու յաւիտենական հաղորդութեանը հասնելու ճանապարհ:

Իր բարեխօսութեամբ, Տէ՜ր, պարգեւիր մեզ [...] շնորհը, որ խնդրում ենք Քեզնից, եւ թող, որ Ծառադ՝ Մխիթար Աբբահայրը, Քո Սուրբ Եկեղեցում հաստատուի իբրեւ օրինակ սրբութեան եւ եղբայրների միջեւ հաղորդութեան. ամէն:

Молитва на русском

Молитва о беатификации Слуги Божьего Аббата Мхитара Севастийского

Пресвятая Троица, Отец, Сын и Святой Дух, Тебя мы прославляем и благодарим Тебя за то, что дарован армянскому народу и Твоей Церкви отец, наставник и пример жизни - аббат Мхитар из Севастии. Через него ты возливаешь на нас доброту, заботливую любовь и мудрость Твоего отцовства, славу Креста Христова и сияние Духа любви и единства. Полагаясь на безграничную милость Твою и материнское заступничество Пресвятой Богородицы, он примером своим учит нас жить в духе единства, указывая святость как меру христианской жизни и как путь достижения полного и вечного общения с Тобой.

Через его заступничество, Господи, даруй нам благодать, о которой мы просим Тебя, и пусть Слуга Твой, Аббат Мхитар, будет в Церкви Твоей Святой примером святости и общения между братьями.

Аминь.

Preghiera in italiano

Preghiera per la Beatificazione e la Canonizzazione del Servo di Dio Abate Mechitar di Sebaste

O Trinità Santissima, Padre, Figlio e Spirito Santo, Ti lodiamo e Ti rendiamo grazie per aver donato al popolo armeno ed alla Tua Chiesa, un padre, una guida ed un esempio di vita, l'Abate Mechitar di Sebaste. In lui hai fatto risplendere la bontà, la premurosa tenerezza e la saggezza della Tua paternità, la gloria della Croce di Cristo e lo splendore dello Spirito d’amore e di unità.

Egli, confidando nella Tua infinita provvidente misericordia e nella materna intercessione di Vergine Maria, ha insegnato con l’esempio a vivere secondo lo spirito dell'unità, indicando la santità come misura della vita cristiana e strada per giungere alla piena ed eterna comunione con Te.

Per sua intercessione, Signore, concedici la grazia ( ... ) che Ti chiediamo, e fa che tuo Servo, l'Abate Mechitar, sia confermato nella Tua santa Chiesa come modello di santità e di comunione tra fratelli.  Amen.

Gebet auf Deutsch

Gebet für die Seelig - und Heiligsprechung des Dieners Gottes Mechithar von Sebaste

Heiligste Dreifaltigkeit, Vater, Sohn und hl. Geist, Wir loben Dich und danken Dir, dass Du den Abt Mechithar von Sebaste dem armenischen Volk und Deiner Kirche geschenkt hast als Vater, Führer und Vorbild. In seiner Person hast Du ausgestrahlt Deine väterliche Liebe, Deine zärtliche Fürsorge und Deine Weisheit, die Herrlichkeit des Kreuzes Christi und den Geist der Liebe und der Einheit. Durch Dein unbegrenztes, vorsorgliches Erbarmen und im Vertrauen auf die Fürsprache der hl. Jungfrau Maria hat er uns durch sein Beispiel gelehrt zu leben nach dem Geist der Ökumene, bezeichnend die Heiligkeit als Notwendigkeit für das christliche Leben und als Weg zur vollkommenen und ewigen Union mit Dir.

Durch seine Fürbitte schenke uns, O Herr, die Gnade [...] um die wir Dich bitten, und lass Deinen Diener Abt Mechithar als Vorbild für Heiligkeit und brüdelicher Liebe in Deiner Kirche dienen.

Արտօնութեամբ՝ Գերպ. Տէր Լեւոն Պօղոս Արքեպիսկոպոս Ջեքիեանի: Վենետիկ, 9 Դեկտեմբերի 2019թ., Տօն Անարատ Յղութեան Երանուհի Կոյս Մարիամի:

Ստացած շնորհների եւ օգնութիւնների մասին տեղեկացնելու համար խնդրում է գրել Աստծոյ Ծառայ Մխիթար Աբբահայր Սեբաստացու Երանացման Դատի Գրասենեակ հետեւեալ հասցէով. Postulazione Causa di Beatificazione del Servo di Dio Abate Mechitar di Sebaste Isola San Lazzaro degli Armeni-30126 Venezia-Lido (Italia) էլ. նամակատար. postulazioneabatemechitar@gmail.com Աղերսարկու՝ Դկտ. Վալենտինա Վ. Կարախանեան (հեռ. +39 349 75 70 804):

Для подтверждения полученной благодати или совершенных чудес по заступничеству Аббата Мхитара, просим обращаться в Постулатуру:
Isola di S. Lazzaro degli Armeni – 30126 Venezia-Lido (Italia)
E-mail: postulazioneabatemechitar@gmail.com, Постулатор: Валентина Вардуи Караханян (tel. +39.3497570804)

Per segnalare grazie e favori ricevuti siete pregati di contattare:
Postulazione Causa di Beatificazione del Servo di Dio Abate Mechitar di Sebaste, Isola di S. Lazzaro degli Armeni – 30126 Venezia-Lido (Italia).
E-mail: postulazioneabatemechitar@gmail.com, Postulatrice: Dr.ssa Valentina Vartui Karakhanian (tel. +39.3497570804)

Um über die Empfangenen Gnaden zu berichten schreiben Sie an die folgende Adresse: Seeligsprechungsbüro für den Diener Gottes Abt Mechithar von Sebaste, Isola San Lazzaro degli Armeni — 30126 Venezia-Lido (Italien). E-Mail: postulazioneabatemechitar@gmail.com Postulantin: Dr. Valentina V. Karakhanian — Tel. +39. 3497570804

Նկարը՝ Վիկտոր Հովհաննիսյանի



Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Պատրաստություն ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին

Աստծո ողորմության պսակը — ձայնագրած

ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՊՍԱԿԸ Աստծո ողորմության պսակը աղոթում են Վարդարանի հատիկների վրա: Սկզբում «Հայր մեր», «Ողջոյն քեզ, Մարիամ»,...

Կարդալ ավելին

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

Հայերէն լեզուով «պաշտամունք» բառին դիմաց գործածուող բառերէն մէկն է «երկրպագութիւն»: Պատարագի ընթացքին յաճախ կրկնուող այս բառին...

Կարդալ ավելին

Մեծ պահք

Մեծ Պահքը քառասնորդական պահքն է, եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարը, այս պատճառով էլ կոչվում է մեծ: Տևում...

Կարդալ ավելին

Իտալիայի 30 000 քմ Հայաստանը՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

«Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք,...

Կարդալ ավելին

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր չարության...

Կարդալ ավելին

Հայր Վահան Հովհաննիսյան – վարդապետ, սփյուռքահայ գրող

Մխի­թա­րյան վար­դա­պետ­նե­րը լուրջ և կա­րևոր դեր են խա­ղա­ցել Հայ մշա­կույ­թի զարգացման և գո­յա­պահ­պան­ման կեն­սա­կան ու նվի­րա­կան...

Կարդալ ավելին

Վարդարանի աղոթքը ձայնագրած

էջը պատրաստվում է… Վարդարանի աղոթքը ընդգրկում է 20 իրադարձություն որոնք կոչվում են նաեւ խորհուրդներ: Այս խորհուրդներից 5-ը...

Կարդալ ավելին

Պսակաժահրի համաճարակէն պատսպարուելու աղօթք

Աստուած յաւիտենական, Հայր բարեխնամող, հանգիստ յոգնաբեկներու, մխիթարութիւն սգաւորներու եւ բժիշկ ախտաժէտներու։ Բոլոր արարածները Քեզմէ կեանք եւ ոյժ կը...

Կարդալ ավելին

Աստվածամոր մայիսյան ջերմեռանդություն

Մայիս ամսին հավատացյալները առավել ջերմեռանդությամբ են արտահայտում իրենց սերն ու նվիրվածությունը Սուրբ Կույս Մարիամի նկատմամբ։ Մարիամ...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2022
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ