Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Մայր Թերեզա — քաղվացքներ

Աղոթարան2019-08-10T16:30:55+04:00
Մեկնաբանություն, Սուրբ 0 Մեկնաբանություն

Մայր Թերեզա (լրիվ անունը՝ Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը — Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ․՝ Agneze Gonxhe Bojaxhiu, օգոստոսի 26, 1910, Սկոպյե — սեպտեմբերի 5, 1997, Կալկաթա), կաթոլիկ միանձնուհի էր, հիմնադրել է Գթության քույրեր միսիոներական միաբանությունը, որոնք այսօր ծառայում են 130 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Մայր Թերեզան Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979), իսկ Կաթոլիկ եկեղեցին դասել է նրան սրբերի շարքին (2016)։

 

Ներկայացնում ենք Մայր Թերեզայի մտքերի քաղվացքներ սիրո, ներելու, խաղաղության և ընտանիքի մասին։

Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ինքներդ գտնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ նույնը կնկատեք շրջապատող աշխարհում։

Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է համբերել և ներել սովորել։

Եթե դատես մարդկանց, ժամանակ չես ունենա նրանց սիրելու։

Միայնությունը և այն զգացումը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակն է։

Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն և սիրեք ձեր ընտանիքը։

Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք։

Հեշտ է սիրել հեռավորներին, սակայն այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին։

Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում։

Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ։

Ամենակարևոր սպեղանին սերն ու հոգատարությունն է։

Բացարձակապես պարտադիր չէ մեծ գործեր անել. կարելի է անել փոքր գործեր, բայց մեծ սիրով։

Եթե հիասթափվել եք մեկից, մի պատժեք մյուսներին։ Մարդիկ տարբեր են։ Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը։

Ողջույնի ու քաջալերանքի խոսքերը կարող են հակիրճ լինեն, բայց դրանց արձագանքն անսահման է։

Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի հաղթահարելով դրանք՝ ամրապնդվենք, ոչ թե հուսահատվենք։

Տարածեք սերն ամենուր, որտեղ էլ գտնվեք, առաջին հերթին՝ սեփական տանը։

Ես երբեք չեմ միանա ընդդեմ պատերազմի շարժմանը։ Կանչեք ինձ, երբ ի հայտ կգա շարժում հանուն խաղաղության։

Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է։

Երջանկությունը վարակիչ է։ Հետևաբար, որտեղ էլ լինես, աշխատիր հորդեցնել քո երջանկությունը։

Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց։

Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք։

Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ։ Միևնույնն է՝ հասեք հաջողության։

Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ։

Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել։

Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ։

Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք։

Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի։ Բայցևայնպես՝ շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը։

Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և նրանց միջև։

 

Ծանոթագրություններ

wikipedia.org
Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն.  ISBN 978-99941-1-748-2:
168.am (սեպտեմբերի 14, 2015 թ․)։


Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Սուրբ Շարբել Մախլուֆ – Հրաշագործ

→  ԻՆՆՕՐՅԵԱՅ ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ Կաթոլիկ Եկեղեցու սուրբ՝ Շարբել Մախլուֆը (Sharbel Makhlouf) ծնվել է 1828-ի մայիս 8-ին...

Կարդալ ավելին

Յիսուս մեր կեանքին մէջ

Տէ՛ր, կը հաւատամ, որ Դուն ես Տէրը։ Բայց հաւատքս տկար է։ Տո՛ւր ինծի հաւատք։ Օգնէ՛ ինծի...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ