Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ճանապարհ Խաչի — Դանիէլ Վարուժան

Աղոթարան2020-04-06T04:25:33+04:00
Աղոթարան 0 մեկնաբանություն

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։

Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ

Ո՛վ մատնուած Յիսուս,
Դուն որ փըշապատ գըլուխ մ’ունեցար՝
Գըթա՛ իմ գըլխուս.
Դերաներըդ զայն քարկոծեցին յար
Եկեղեցիին սալաքարերով:
Վէրքերէս բըղխող ըղեղըս կերան
Իշամեղուներն ամբարըշտութեան:
Տե՛ս, մազերուս վրայ եղեամն է նըստեր.
Ես շա՜տ եմ տանջուեր:

Տառապա՛ծ Յիսուս,
Դուն որ ունեցար արտասուող աչքեր՝
Գըթա՛ աչքերուս.
Անոնք աւելի արտօ՛սր են քամեր
Քան թէ խըմեր լոյս: Դագաղներու վրայ
Միշտ մահն են հըսկեր մոմերու հետ շէջ:
Բիբերս են ինկեր վիշտի հորի՛ն մէջ:
Տե՛ս, կոպերուս վրայ աճիւն է ցանուեր.
Ես շա՜տ եմ տըքներ:

Ապտակուա՛ծ Յիսուս,
Դուն որ ունեցար ձեռքեր կալ ու կապ…
Գըթա՛ ձեռքերուս.
Ափերս են տաղեր պայտերով հրատապ,
Եւ մատուըներէս, ըստինքներու նման,
Արիւնս են կըթեր: Դաստերս ճաթած են
Կըրելէն երկաթ, հողը փորելէն:
Տե՛ս, եղունգներըս սիրտս են յօշոտեր.
Ես շա՜տ եմ խոցուեր:

Թըքնըւա՛ծ Յիսուս,
Դուն որ ունեցար ձաղկըւած կողեր՝
Գըթա՛ կողերուս.
Անոնք աղբիւսի վըրայ են պառկեր՝
Եւ վիշտը քունէն ճանչցեր յաղթական.
Բուծաներ են միշտ գըրկած Մահը կոյր՝
Իրենց քաղցն անոր տալով կերակուր:
Տե՛ս, փողոցի շուն մ’է կողըս պատռեր
Շա՜տ եմ հալածուեր:

Մահապա՛րտ Յիսուս,
Դուն որ բեւեռուած ոտքեր ունեցար՝
Գըթա՛ ոտքերուս.
Արիւն սըրսկելով թափառեցան յար
Աւերակներու եղիճներուն մէջ:
Զանոնք չըլըւաց ձեռք մը սիրական
Ո՛չ մէկ լականի մէջ ասպընջական
Ոտնամատերէս կ’հոսին մոխիրներ.
Ես շա՜տ եմ քալեր:

Ո՛վ խաչուած Յիսուս,
Դուն որ նիզակուած սիրտ մը ունեցար՝
Գըթա՛ սըրտիս յոյզ.
Օր մ’որ անոր մէջ բաբախեց աշխարհ՝
Յոյսին տեղ այսօր Ոչի՜նչը կ’ապրի:
Սիրտըս սափոր մ’է, աճիւնս՝ անոր մէջ,
Զոր պիտի հովե՛րն առնեն մահէս վերջ:
Տե՛ս, տե՛ս, սըրտիս վրայ դաշոյն մ’է խըրուեր.
Ես շա՜տ եմ սիրեր:

Դ. Վարուժան

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող Գրառումներ

ՓՈՔՐ ՄԱՇՏՈՑ

ՓՈՔՐ ՄԱՇՏՈՑ   ԳԻՒՄՐԻ Հայ Կաթողիկէ Առաջնորդարան 1996 ... Մենք այժմ լոյս ենք ընծայում, փոքրիկ ուղղումներով, յատկապէս Հայաստանի եւ Վրաստանի եւ Արեւելեան...

Կարդալ ավելին …

ШАРАКАН

Вашему вниманию предлагаются переводы шараканов — духовных песнопений, гимнов, извлеченных преимущественно из Шаракноца (Гимнария), одной из...

Կարդալ ավելին …

Ճրագալույց Սուրբ Ծննդյան

Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել,...

Կարդալ ավելին …

Հայր Վահան Հովհաննիսյանի աղոթքները

Մխիթարյան միաբան հայր Վահան Հովհաննիսյանը իր գրական ստեղծագործության մեջ ունի նաև աղոթքներ,...

Կարդալ ավելին …

Պատրաստություն Ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին …

Սուրբ Տիրամոր Վարդարանի աղոթքը

ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՎԱՐԴԱՐԱՆԻ ԱՂՈԹՔԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԵՂՔԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ Սուրբ Վարդարանի այս աղոթագրքույկը նվիրվում է`...

Կարդալ ավելին …

Աստվածածնի Վերափոխման տոն

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայոց Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում: Այն Տիրամորը նվիրված տոներից...

Կարդալ ավելին …

Աղոթք Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման համար

Աղոթք Վասն Երանացման Աստուծոյ Ծառայի՝ Երջանկայիշատակ Կարդինալ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆ Կաթողիկոս Պատրիարքի Տէր Յիսուս, Հովիւ քաջ ու...

Կարդալ ավելին …

Վարդարանի աղոթքը ձայնագրած

էջը պատրաստվում է… Վարդարանի աղոթքը ընդգրկում է 20 իրադարձություն որոնք կոչվում են նաեւ խորհուրդներ: Այս խորհուրդներից 5-ը...

Կարդալ ավելին …

Հայ եկեղեցու մոռացված, բայց իմաստալից ավանդույթները

Դժվարածին կանանց, նշանվող զույգերի, նորաթուխ հացի, նոր փորած ջրհորի, ցանքի... Հայ Առաքելական եկեղեցին այս բոլորի ու...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon
Copied to clipboard.