Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Պսակաժահրի համաճարակէն պատսպարուելու աղօթք

Աղոթարան2020-04-06T05:36:12+04:00
Աղոթարան, Հոգևոր 0 մեկնաբանություն

Աստուած յաւիտենական, Հայր բարեխնամող, հանգիստ յոգնաբեկներու,
մխիթարութիւն սգաւորներու եւ բժիշկ ախտաժէտներու։
Բոլոր արարածները Քեզմէ կեանք եւ ոյժ կը ստանան։

Այս օրերու համաճարակի տխուր փորձառութիւնը
զգալի եւ շօշափելի կը դարձնէ մեր մարդկային դիւրաբեկութիւնը:
Ուստի, վստահութեամբ քեզի կը դիմենք։

Քեզի կը յանձնենք հիւանդներն ու անոնց ընտանիքները. օրհնէ՛ զիրենք,
առողջութիւն պարգեւէ անոնց մարմիններուն, մտքերուն եւ հոգիներուն։

Օգնէ՛ որպէսզի կարենանք մեզի վստահուած պարտականութիւնները
լիովին կատարել եւ ամրապնդել մեր մէջ զօրակցութեան հոգին։

Օրհնէ՛, զօրացո՛ւր եւ սրտապնդէ՛ բժիշկները,
առողջապահութեան համակարգի բոլոր աշխատակիցները եւ կամաւորները,
որոնք այս դժուարին օրերուն անձնուիրաբար կը ծառայեն վարակակիրներուն,
եւ պսակաժահրին դէմ կը պայքարին։

Աղբիւր ամէն բարիքի, առատապարգեւ օրհնութիւններդ բաշխէ՛ մարդկային ընտանիքին,
հեռացո՛ւր մեզմէ ամէն չարիք, եւ հաստատուն հաւատք շնորհէ բոլոր քրիստոնեաներուս։

Վանէ՛ մեզմէ մարդոց կեանքի պատուհաս՝ պսակաժահրը,
որպէսզի բոլորս կարենանք վերադառնալ մեր բնականոն կեանքին եւ գործերուն,
եւ վերանորոգ ու գոհունակ սրտով քեզ օրհնաբանենք։

Տէ՜ր բարեգութ, քեզի կ՚ապաւինինք,
եւ քեզի կը բարձրացնենք մեր թախանձագին աղօթքը,
բարեխօսութեամբ մեր երկնաւոր Մօր Ս. Աստուածածնին՝
մեր հզօր պաշտպանին եւ հիւանդներու խնամակալին,
որպէսզի զօրացած հաւատքով, եւ առաքինի վարքով ապրինք այս աշխարհիս վրայ,
եւ արժանանանք երանաւէտ արքայութեանդ, ուր պիտի փառաւորենք Քեզ,
Որդիիդ եւ Սուրբ Հոգիիդ հետ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

 

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԱՅՐԱՎԱՆՔ — ՎԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ


Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող Գրառումներ

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր չարության...

Կարդալ ավելին …

Աստվածածնի Վերափոխման տոն

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայոց Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում: Այն Տիրամորը նվիրված տոներից...

Կարդալ ավելին …

Մեծ պահք

Մեծ Պահքը քառասնորդական պահքն է, եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարը, այս պատճառով էլ կոչվում է մեծ: Տևում...

Կարդալ ավելին …

Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի

Таинство глубочайшее (орган соло)Таинство глубочайшееЗаступничеством Пресвятой БогородицыСлава Отцу и Сыну и Святому...

Կարդալ ավելին …

ԼԻԹԱՆԻԱ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ ՅԻՍՈՒՍԻ

  ԼԻԹԱՆԻԱ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ ՅԻՍՈՒՍԻ Տէ՛ր ողորմեա՛, Քրիստո՛ս ողորմեա՛: Քրիստո՛ս լո՛ւր մեզ. Քրիստո՛ս ունկն դի՛ր մեզ: Հա՛յր երկնաւոր Աստուած. ողորմեա՛...

Կարդալ ավելին …

Աղոթարան — Հովհաննես Գառնեցի

Հովհաննես Գառնեցին ԺԲ-ԺԳ. դդ. ճգնակյաց, հրաշագործի համբավ ունեցող վարդապետ-մատենագիր է. կա նրա տարբեր երկերը պարունակող և...

Կարդալ ավելին …

Պատրաստություն Ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի ծննդյան...

Կարդալ ավելին …

Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը

  Զրույցը խորհուրդների ժամանակ եկեղեցու հովիվների միջոցով բաշխվող աստվածային շնորհի շուրջ է, կարևոր և արդիական մի նյութ,...

Կարդալ ավելին …

Սուրբ Տիրամոր Վարդարանի աղոթքը

ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՎԱՐԴԱՐԱՆԻ ԱՂՈԹՔԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԵՂՔԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ Սուրբ Վարդարանի այս աղոթագրքույկը նվիրվում է`...

Կարդալ ավելին …

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ Սա տոնական օր է, որը անվանվում է նաև Հոգեգալուստ, այն Եկեղեցին նշում է...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon
Copied to clipboard.