Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Կարդինալ Աղաճանեանի սրբադասման կոնդակը

Աղոթարան2020-05-30T06:21:40+04:00
Լուրեր, Վատիկան 0 Մեկնաբանություն

Չորեքշաբթի 22 ապրիլ 2020-ին Վատիկանի Օսսերվաթորէ Ռոմանօ օրաթերթին մէջ լոյս տեսաւ Երջանկայիշատակ  Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեանի սրբադասման դատի ստորեւ ներկայացուցած կոնդակը։

Կոնդակը
Երանացման եւ Սրբադասման Դատ
Աստուծոյ Ծառայ
Լատին Սուրբ Եկեղեցւոյ Ծիրանաւոր
Պատրիարք Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ
Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաճանեանի
(աշխարհական անունով՝ Ղազարոս)

 

ԿՈՆԴԱԿ

1971 թուականի մայիսի 16ին, Հռոմի մէջ մահացաւ Աստուծոյ Ծառայ Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաճանեան, Լատին Կաթողիկէ Եկեղեցւոյ Ծիրանաւոր եւ Պատրիարք Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ։

Աստուծոյ ծառան, աստուածաբանական եւ հոգեւոր խորաթափանց մշակոյթի մարդ, իր կեանքը նուիրեց Տիրոջ եւ Սուրբ Եկեղեցւոյ ծառայութեան՝ զանազան պաշտօններով, որոնց կոչուած էր։ Իմաստութեամբ եւ սիրով առաջնորդեց Հայ Կաթողիկէ Եկեղեցին, յառաջ մղելով անոր հոգեւոր եւ նիւթական զարգացումը։ Նոյն սէրը, խոհեմութիւնը եւ եռանդը ան ցոյց տուաւ Աւետարանի պատգամի տարածումին համար, երբ անոր վստահուեցաւ Հաւատոյ Տարածման ժողովի ղեկավարութիւնը։ Կեաքնի բոլոր պարագաներուն մէջ վկայեց իր մեծ հաւատքը Աստուծոյ հանդէպ, ա՛յն ուրախութեամբ՝ որ ինք Անոր նուիրեալն էր եւ յարատեւ փափաքով՝ զԱյն հաղորդելու եղբայրներուն։

Որովհետեւ յիշեալ Աստուծոյ Ծառային սրբութեան հռչակը տարիներու ընթացքին միշտ աւելցած է, եւ օրինաւոր կերպով հաստատուած Խնդրարկուն պաշտօնապէս դիմում կատարած է անոր երանացման եւ սրբադասման դատին ընթացք տալ, Եկեղեցւոյ հասարակութեան տեղեկացնելու նպատակով կը հրաւիրենք բոլոր եւ առանձին հաւատացեալները մեզ տեղեակ պահել ուղղակի կերպով եւ կամ Հռոմի Փոխանորդութեան Թեմական Ատեանին հաղորդելով բոլոր այն տեղեկութիւնները, որոնցմէ որոշ չափով կարելի է հետեւցնել յիշեալ Աստուծոյ Ծառային սրբութեան հռչակին նպաստաւոր կամ հակառակ տարրեր։

Առաւել եւս, որովհետեւ ըստ օրէնքի նախատեսութեան պէտք է հաւաքուին բոլոր գրութիւնները որոնք կը վերագրուին Աստուծոյ Ծառային, այս ԿՈՆԴԱԿՈՎ կը հրահանգենք, որ բոլոր անոնք, որոնք իրենց ձեռքին մէջ ունին որեւէ գրութիւն, որուն հեղինակը Աստուծոյ Ծառան է, պատշաճ խնամքով զայն յաձնեն սոյն Ատեանին, եթէ անոնք ցարդ չեն յանձնուած Դատի Խնդրարկուին։

Կը յիշեցնենք, թէ գրութիւններ անուանումով նկատի չեն առնուիր միայն տպագրուած գրութիւնները, որոնք արդէն հաւաքուած են, այլ նաեւ Աստուծոյ Ծառային ձեռագիրները, օրագրութիւնները, նամակները եւ որեւէ այլ անհատական գրութիւն։ Անոնք որոնք կը փափաքին պահել բնօրինակները, կարող են ներկայացնել պատշաճօրէն վաւերացուած պատճէնը։

Վերջապէս կը սահմանենք, որ այս ԿՈՆԴԱԿԸ երկու ամսուան տեւողութեամբ մնայ կցուած Հռոմի Փոխանորդութեան դարպասներուն, ինչպէս նաեւ հրատարակուի Հռոմի Թեմական Պարբերականի (Rivista Diocesana di Roma) եւ Osservatore Romano եւ Avvenire օրաթերթերուն մէջ։

Տրուած Հռոմ, Փոխանորդութեան Նիստէն, 2020ի փետրուար 4

Կարդինալ Անճելօ Տէ Տոնաթիս
Ընդհանուր Փոխանորդ

Մարչելլօ Թերրամանի
Նոտար

Աղբյուրը՝ www.vaticannews.va


Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Ֆրանչիսկոս Պապին Զատկական պատգամը

Ֆրանչիսկոս Պապին Զատկական պատգամը. Բաւ է պատերազմ, թոյլ տանք յաղթահարուիլ Քրիստոսի խաղաղութենէն։ Խաղաղութիւնը կարելի է. խաղաղութիւնը...

Կարդալ ավելին

Ծղալթբիլացիների բաց նամակը պապական նվիրակին

Վրաստանի Ծղալթբիլա գյուղի հայ կաթոլիկ բնակիչները բաց նամակով դիմել են պապական նվիրակ Ժոզե Ավելինո Բեթանկուրին, խնդրելով...

Կարդալ ավելին

Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր

Ն․Ս․ Ֆրանչիսկոս Պապի հրամանագրով, Հռոմեական գլխավոր ծիսական օրացույցում փետրվարի 27-ը կնշվի Տիեզերական եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր...

Կարդալ ավելին

Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի...

Կարդալ ավելին

Դեսպան Նազարեան այցելեց Ռադիօ Վատիկանը

Շնորհավորանք Նորին Սրբութեանը «Այս օրերին լրանում է Ֆրանցիսկոս Պապի, որպէս Հռոմի Քահանայապետ ընտրուելու տարեդարձը և ես կցանկանայի...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության...

Կարդալ ավելին

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ հեռուստատեսութեան և ընկերային լրատուամիջոցների միջոցաւ։ Վարշամակի ցուցադրութիւնը կը կատարուի...

Կարդալ ավելին

Հռոմի պապը ծնկի է եկել ու համբուրել Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարի ոտքերը՝ ի նշան ապագա ազգային հաշտության, որը վերջ...

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը զորակցության համազգային աղոթքի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց...

Կարդալ ավելին

Ա. Կիրակի քառասնորդաց. Ադամի մուտքը Դրախտ

Հայ ժողովուրդը սովորութիւն ունէր ժամանակին մեծ տօն կատարել Բարեկենդանի օրը, մինչեւ ուշ գիշեր, տրուած ըլլալով որ...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ