Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ինչպես աղոթել | Ինչ է ասում Աստվածաշունչը

adminpro2020-03-28T07:54:47+00:00
Աղոթարան 0 Մեկնաբանություն

Ամեն հավատացյալ մարդ ցանկանում է, որ իր աղոթքը լինի աստվածահաճո ու լսելի: Աստվածաշունչը մեզ տալիս է բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես աղոթել: Այսպես, Սուրբ գրությունն ասում է. «արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Յակ 5:16), «Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին» (Սաղմ 33:16): Աղոթքը փրկեց բարեպաշտ Դանիելին առյուծի փոսից (Դան 7:11), իսկ ամուլ Աննան համառ ու խոնարհ աղոթքների շնորհիվ հղիացավ ու ծնեց Սամուէլին (1Թագ 1:20): Ակնհայտ է, որ Աստծո արդար զավակների նախանձախնդիր աղոթքները կարող են շատ բան անել (Թվեր 11:2):

Անշուշտ, Աստված լսում է մեր աղոթքները։ Սակայն պետք է համոզվենք, որ մեր աղոթքները համապատասխանում են Աստծո կամքին։ Աղոթողը ունի այն վստահությունը, որ ինչ էլ խնդրի ըստ Աստծո կամքի, նրա աղոթքը կլսվի (1Հովհ 5:14): Եթե մեկն ուզում է, որ Աստված լսի իր աղոթքները, թող նախ ճիշտ ապրի: Պետք է, որ աղոթքով փնտրենք Աստծո արքայությունը և արդարությունը, և ինչպես Տերունական աղոթքում ենք ասում՝ թող կատարվի Աստծո կամքը:

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ հաղորդվելու ու աղոթելու: Ինչպես ասում է Հովհան Ոսկեբերանը, առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է: Աղոթքը մեկտեղ Աստծո մասին հիշողություն է, մտածմունք ու վստահություն:

Հավատացյալի համար խրատների ակունքը Սուրբ Գիրքն է, ստորև ներկայացնում ենք քաղվածքներ Աստվածաշնչից, որոնք սովորեցնում են աղոթել, որ մեր աղոթքը լսելի լինի…

Ինչպես աղոթել
«Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին» (Ղուկ. 11:1): «Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար» (Հռոմ. 8:26, 27): «Ամէն ինչի վախճանը մօտեցել է։ Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար» (1Պետ. 4:6): «Յաճա՛խ աղօթեցէք՝ աղօթքի մէջ արթուն մնալով գոհութեամբ» (Կողոս. 4:2): «Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար լսելի կլինեն» (Մատթ. 6:7)

Հավատք և աղոթք
«Ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք» (Մատ. 6:6): «Բարի են աղօթքները՝ պահեցողութիւններով, ողորմութիւններով եւ արդարութիւններով. բարի է քիչ ունեցուածքը արդարութեամբ, քան շատը՝ անիրաւութեամբ. լաւ է ողորմութիւններ անել, քան ոսկու գանձ կուտակել» (Տոբ. 12:8): «Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ» (Յակ. 1:6–7): «Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ» (Մարկ. 11:24): «Հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի» (Յակ. 5:15):

Աղոթքի կարևորությունը
«Անդադար աղօթեցէ՛ք» (1Թես. 5:17): «Յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք» (Հռոմ. 12:12): «Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք» (Ղուկ. 21:36): «Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի» (Սաղմ. 87:14): «Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս, ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ» (Սաղմ. 5:2-3): «Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն» (Փիլ. 4:6): «Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս» (1Թես. 5:16–18): «Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր: Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ» (Սաղմ. 68:14): «Լսի՛ր աղօթքս, քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին» (Սաղմ. 64:3):

Խոնարհ աղոթքը
«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը» (Մատ. 6:5): «Դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Մատ. 6:6): «Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը» (Սաղ. 9:38): «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում» (Սաղ. 50:20):

Քրիստոսի աղոթքը
«Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր» (Մարկ. 1:35): «Իսկ Նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում» (Ղուկ. 5:16): «Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով» (Ղուկ. 6:12): «Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ» (Մատ. 14:23):

Աղոթքը և մերձավորները
«Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Յակ. 5:16): «Ով պատւում է հօրը, ինքն էլ կ՚ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի» (Սիր. 3:4): «Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար» (1Տիմ. 2:1): «Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի» (Յակ 5:14-15): «Ների՛ր քո եղբօր անիրաւութիւնը, եւ միայն այն ժամանակ աղօթելիս քո մեղքերը կը ներուեն» (Սիր. 28(27):3): «Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները» (Մարկ. 11:25): «Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է» (Մատ. 5:44-45):

Աղոթք ամեն դրության մեջ
«Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատ. 26:41): «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան» (Ղուկ. 18:1): «Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21:36):

Հոգով աղոթքը
«Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով» (Եփես. 6:18): «Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ (Յակ. 4:3): «Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը» (Առակ. 15:29):

Աստված լսում է մեր աղոթքը
«Եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը» (2Մնաց. 7:14): «Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով» (Յովհ. 14:13): «Աստված ուշ դարձրեց խեղճերի աղօթքին, եւ չարհամարհեց խնդրանքը նրանց» (Սաղմ. 101:17): «Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Յովհ. 15:7): «Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է» (Յովհ. 9:31):


Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Ճանապարհ Խաչի — Դանիէլ Վարուժան

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա...

Կարդալ ավելին

Պսակաժահրի համաճարակէն պատսպարուելու աղօթք

Աստուած յաւիտենական, Հայր բարեխնամող, հանգիստ յոգնաբեկներու, մխիթարութիւն սգաւորներու եւ բժիշկ ախտաժէտներու։ Բոլոր արարածները Քեզմէ կեանք եւ ոյժ...

Կարդալ ավելին

Հայր Վահան Հովհաննիսյանի աղոթքները

Մխիթարյան միաբան հայր Վահան Հովհաննիսյանը իր գրական ստեղծագործության մեջ ունի նաև աղոթքներ, որոնք բխում են...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման աղոթքը

Հրապարակվել է աբբահայր Մխիթար Սեբաստացու երանացման եւ սրբադասման համար պաշտոնական աղոթքը: Մխիթար Աբբահայրը հայ ժողովրդի...

Կարդալ ավելին

Աղոթք Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման համար

Աղոթք Վասն Երանացման Աստուծոյ Ծառայի՝ Երջանկայիշատակ Կարդինալ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆ Կաթողիկոս Պատրիարքի Տէր Յիսուս, Հովիւ քաջ...

Կարդալ ավելին

Պատրաստություն ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի...

Կարդալ ավելին

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

Հայերէն լեզուով «պաշտամունք» բառին դիմաց գործածուող բառերէն մէկն է «երկրպագութիւն»: Պատարագի ընթացքին յաճախ կրկնուող այս...

Կարդալ ավելին

Սուրբ Շարբել Մախլուֆ – Հրաշագործ

→  ԻՆՆՕՐՅԵԱՅ ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԷԼԻ Կաթոլիկ Եկեղեցու սուրբ՝ Շարբել Մախլուֆը (Sharbel Makhlouf) ծնվել է 1828-ի մայիս...

Կարդալ ավելին

Պատրաստություն Ծննդյան Քրիստոսի

Հայ կաթոլիկները հատուկ սովորություն ունեն մեծ տերունական տոներին պատրաստվել ջերմեռանդությոամբ: Այս էջում ներկայացնում ենք Քրիստոսի...

Կարդալ ավելին

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2021
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ