Մաղաքիա Արք. Օրմանյանի՝ Պոլսո Հայոց Պատրիարքի (1896-1908) «Ծիսական Բառարանը» առաջին անգամ հրատարակվել է 1905/1906 թ.: Երրորդ անգամ այն հրատարակվել է որ 1979-ին Կիլիկիայի Կաթողիկոսարանի կողմից Անթիլիասում։
Օրմանյան Սրբազանը 1905-ին և 1906-ին առաջին անգամ հրատարակելով այս «Ծիսական Բառարան»ը նպատակ է ունեցել եկեղեցագիտությունը ժողովրդականացնել։ Ծիսական բառարանը ոչ միայն կրոնական պաշտոնյաներին հատուկ և հարմար գիտելիքներ է պարունակում, այլև բավարարում է հայ հավատացյալների հետաքրքրությունը, որոնք եկեղեցու տոնական օրերի, եկեղեցում գործածվող սպասքների, զարդերի, զգեստների բացատրությունը իրենց անուններով և ամփոփ մեկնաբանությամբ կգտնեն գրքի էջերում: Գիրքը լավագույն ձևով կծառայի իր նպատակին, և ընթերցողին հստակ գաղափար կտա եկեղեցու ծիսագիտության մասին: Բառարանը բաղկացած է երկու մասից՝ «Տէրունի տօներ» և «Եկեղեցական իրեղէններ եւ նիւթական առարկաներ» բաժիններուվ:
Արևմտահայերեն / տե՛ս Արևելահայերեն
Մաղաքիա Արք. Օրմանեան — «Ծիսական Բառարան»
Ծիսական բառարան (PDF)
Լալիկ Խաչատրեան, Մխիթարեան, 2016։ PDF
Տե՛ս նաև. Գրաբարի բառարան
Գրաբարի բառարան, Ռուբէն Ղազարեան, 2000։
Տե՛ս նաև. Գրաբարի ուսումնական բառարան
ՕՏԱՐ ԲԱՌԵՐՈՒ ՀԱՅԵՐԷՆ ՀԱՄԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԲԱՌԱՐԱՆ
Վերջերս տարբեր բառարանագիրներու կողմէ լոյս ընծայուած են արդի հայերէնի մէջ գործածուող օտար բառերու հսկայական ցանկեր պարունակող բառարաններ։ Այդ բառարանները շուրջ 3.500 բառ ծաւալէն մինչեւ 15.000 բառմիաւոր կը պարունակեն:
Ինչպէս նշուած է Ա. Աւետիսեանի «Հայերէնում գործածուող օտար բառերի բառարան»-ի մուտքին, օտար ծագում ունեցող բառերու «յաճախ կարելի է հանդիպել ինչպէս առօրեայ կեանքում, այնպէս էլ պարբերական մամուլում, գիտահանրամատչելի, գեղարուեստական գրականութեան մէջ, լսել հեռուստատեսութեամբ, կարդալ ինտերնետ (հիմա՝ համացանց — Ա. Ս., Յ. Ա.) կայքերում», նմանապէս դիմատետրի գրառումներու մէջ: Փաստօրէն սոյն բառարանները գրական հայերէնի բառապաշարի մաքրազտման փոխարէն այն աւելի եւս աղաւաղելու, օտարաբանութիւններով խճողելու գործընթացին կը նպաստեն:
Այս բառարանը սահմանափակուած է միայն յաճախակի գործածուած օտար բառերու ցանկով։ Վերստին շեշտենք, որ մանաւանդ Հայաստանի մէջ հրատարակուած հայերէն բացատրական բառարանները կը պարունակեն անհարկի բազմատասնեակ հազարաւոր բառեր։ Մեր սկզբունքն է եղած ամէն բառի դիմաց համապատասխան յարմարագոյն մէկ կամ երկու հայերէն բառ զետեղելը, թիւրիմացութիւն չստեղծելու համար։
Հեղինակ՝ Ռուբէն Ղազարյան
Հրատարակչություն՝ ԵՊՀ
Տարեթիվ՝ 2003
Գրքի մասին. Հատընտիրն ընդգրկում է 5-րդ դարի ինքնուրույն եւ թարգմանական մատենագրությունից քաղված հատվածներ, որոնք օժտված են քերականականոճական համապատասխան ծանոթագրություններով: Գրքին կցված է նաեւ բառարան, որտեղ բացատրված են բնագրերում հանդիպող դժվար հասկանալի բառերն ու ոճերը: Նախատեսված է ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եւ գրաբարով հետաքրքրվողների համար:
Հեղինակ՝ Ավեստիսյան Հ., Ղազարյան Ռ.
Հրատարակչություն՝ ԵՊՀ
Տարեթիվ՝ 2007
Գրքի մասին. Ձեռնարկն ընդգրկում է գրաբարի հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության ամբողջական դասընթացը։ Քերականական նյութերը արվում են առանձին դասերով, որոնք ունեն համապատասխան վարժություններ ու բնագրեր ընթերցանության և թարգմանության համար։ Ձեռնարկին կցված են բառարան և 5-12 դարերի մատենագրությունից քաղված հատվածներ՝ լրացուցիչ ընթերցանության համար։
Հեղինակ՝ Ռ. Ս. Ղազարեան
Հրատարակչություն՝ ԵՊՀ
Տարեթիվ՝ 2006
Գրքի մասին. Բառարանը նուիրուած է գրաբարի հոմանիշ բառերունշ որոնք գործածուած են հայ մատենագրութեանեան 5-11-րդ դարերու ինքնուրոյն եւ թարգմանական երկերուն մէջ: Ղազարյանի բառարանում յուրաքանչյուր հոմանշային շարքը գլխաբառի հետ կազմում է մեկ բառահոդված, որում տեղ են գտել առավել կարևոր հոմանիշները: Բառահոդվածները ներկայացվում են հետևյալ կերպ. նախ բնութագրվում է գլխաբառը, այն է` արվում են խոսքիմաստային ու մասնագիտական նշումներ, ապա բերվում են հոմանիշները:
Հեղինակ՝ Վազգեն Համբարձումյան
Հրատարակչություն՝ Էդիթ Պրինտ
Տարեթիվ՝ 2018
Գրքի մասին. Գրաբարի սույն ինքնուսույցն ունի երեք բաժին՝ հնչյունաբանություն, ձևաμանություն և շարահյուսություն, այլև բառարան: Առաջինում ավանդվում են հնչյունաբանական երևույթները՝ հնչյունների կազ մությունը և փոփոխությունը, ուղղագրությունը և ուղղախոսությունը, տառադարձությունը, երկրորդում՝ ձևաբանական երևույթները, որոնք հանդես են գալիս տարբեր խոսքի մասերում, երրորդում՝ շարահյուսական այն իրողությունները, որոնք նկատվում են պարզ, բարդ և բազմաբարդ նախադասության կառուցվածքում:
Նորահայտ բառեր
վաղաշխարհաբարյան աղբյուրներում
Հեղինակ՝ Նորայր Պողոսյան
Հրատարակչություն՝ ԵՊՀ
Տարեթիվ՝ 2014
Գրքի մասին Նորահայտ բառեր վաղաշխարհաբարյան աղբյուրներում — (16-18-րդ դդ.): Բառարանում ընդգրկված են վաղաշխարհաբարյան բնագրերում հանդիպող նորակազմ, իմաստափոխված, հնչյունափոխված, նոր փոխառյալ, բարբառային բառերը:
Հայերէն Լատիներէն բառարան
Armeno-Latinum manuale lexicon
Հեղինակ՝ Ֆերահեան Յովսէփ
Հրատարակչություն՝ Polyglotta, Հռոմ
Տարեթիվ՝ 1887
Գրքի մասին: Ընդ քննութեամբ արկեալ զնորոգ յօրինեալ բառագիրքն ձեր Հայ-Լատին, եւ ի միտ առեալ զապագայ արդեանցն զշահեկանութիւն, ’ի դէպ համարեցայ առաջիկայ գրովս յայտնել ձեզ զգածմունս սրտիս առ այն վաստակած: Մէծ սատար ընծայէ աշակերտաց, որք զլատին բարբառ ուսանիցին, զի այնուհետեւ դիւրութեամբ զառ ’ի վարժապետէն աւանդեալն՝ ի լատին լեզու թարգմանիցեն: Ուր թողումք եւ զաւ պէսպէս օգուտս, զորս մարթ է քաղել անտի, այս է զխելամտութիւն բառից լատին բարբառոյն եւ զխոր հմտութիւն յայնմիկ:
Բառարան իտալերեն ֆրանսերեն հայերեն թուրքերեն
Հեղինակ՝ Մխիթարեան միաբանութիւն
Հրատարակչություն՝ Մխիթարեան, Վիեննա
Տարեթիվ՝ 1846
Գրքի մասին. Dizionario italiano-francese-armeno-turco | Գիտութիւնք որ զազդի ազգի իրաց ճառ արկեալ խօսիցին, ամենեւին ամենայն ուրեք մեծարոք եւ ցանկալիք են, եւ զամենեսին միանգամայն ձգեն օժարել հասանելի նոյնս վասն պէսպէս շահաւորն օգտութեանց որ անդէն կան ի նոսին ամբարեալ: Եւ արդ, ու ուսու. մասէր դու, զթեւոց սպասաւորութիւն առ համեմատութեամբ գիտութեանցն հարկանիցեն բարբառարանքն: