Արցախի կանայք բաց նամակով դիմել են Հռոմի Պաապին
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԻՈՒՆ,
ՖՐԱՆՍԻՍԿՈՍ ՊԱՊ` ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ։
Ձեզ են դիմում Լեռնային Ղարաբաղի 120000 հայ բնակչության կանայք, մայրեր, որոնք գտնվում են դաժան շրջափակման մեջ` Ադրբեջանի կողմից։ Նորին Սուրբ Օծություն, այն ազգը, որն առաջինը ճանաչեց Փրկչին և դարեր շարունակ զոհվեց ու մատաղվեց քրիստոնյա հավատքին մնալու պատճառով, այժմ կանգնած է ոչնչացման եզրին։Ադրբեջանը պատրաստում է նոր ցեղասպանություն հայ բնակչության նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կամ պետք է դառնա Ադրբեջանի քաղաքացի, կամ ազատի երկիրը, որտեղ բնակվել է հազարամյաներ շարունակ։Առաջին եկեղացական- հոգևոր դպրոցը բացվել է այստեղ` Մեսրոպ Մաշտոցի ձեռամբ, որտեղ 5- րդ դարի եկեղեցիներ ու Խաչքարեր կան։ Մի՞թե քրիստոնյա աշխարհի աչքի առաջ պիտի ոչնչացվի այս ամենը և դուք պետք է լռեք։ 21- րդ դարում եղե՞ռն: Նորին Սուրբ Օծություն, 30000 հազար հայ երեխաներ դպրոց չեն գնում, որովհետև Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը, կտրել է էլեկտրական բարձրավոլտ լարը և մենք լույս չունենք։ 46 օր է, ինչ մեր երեխաները չեն ուտում միրգ, բանջարեղեն։Արդեն հացն էլ է սահմանափակ։ Քաղաքում սառնամանիք է, երեխաները հիվանդանում են թոքաբորբով, իսկ դեղատներում դեղ չկա։ Չկան տարրական ջերմային պայմաններ։ Շուտով կսպառվի սննդամթերքի պաշարը և ժողովրդիս հետ տեղի կունենա երկրորդ եղեռնը Մեծարգո առաջնորդ` քրիստոնյա աշխարհի, ձեր սրբազնագույն, ազդեցիկ խոսքը կունենա Տիրոջ զորությունը, համոզված ենք և այդ իսկ պատճառով տասնյակ հազարավոր , ոչնչացման եզրին կանգնած, մեր ու մանուկ խնդրում են ձեր ազդեցիկ ուղերձը, ոճրագործության ղեմն առնելու և թույլ տալու, որ այս անմեղ ժողովուրդը ապրի և գոյատևի իր երկրում ։ Սրբազնագույն Հայր, քրիստոնեաց աշխարհի, գթացեք երկու կես դարձած ընտանիքներին, որոնք մնացել են ճանապարհի տարբեր հատվածներում ու չեն կարողանում միանալ իրար։ Ծնվում են նորածիններ` ցուրտ շենքում, մահանում են հիվանդներ` անհրաժեշտ դեղորայք չունենալու և վիրահատական միջամտություն չանելու պատճառով։ Երեխան թղթի վրա է խնձոր ու բանան նկարում, նստում ու երկար նայում։ Շատ դեպքեր կարող էինք ներկայացնել ձեզ, բայց բառերով հնարավոր չի նկարագրել այդ պատկերները, սակայն մեկ բան կասենք Ձեզ։ Հայը Քրիստոսի Խաչի ժառանգորդն է ու հազարամյակներ շարունակ հլու հնազանդ կրում է այդ Խաչը։ Բայց այսօր 21- րդ դարն է ու հայը տառապում է իր Խաչից ու մահանում Ադրբեջանի վայրի հարձակումներից և այս շրջափակումից։ 2020 թվականի պատերազմի ժամանակ և պատերազմից հետո Տիրոջ տասնյակ խնկահոտ խորաններ պղծեց Ադրբեջանը, քանդելով, ռմբակոծելով ու մեչիդի վերափոխելով։ Հազարավոր զոհերը քիչ էին, հիմա էլ ոչնչացնում է քրիստոնեական մշակույթը։ Արցախի կանայք, զոհված ազատամարտիկների մայրերը և որբացած ու սովի շեմին կանգնած մանկիկներն են ձեզ խնդրում։ Օգնեք նորից հնչեցնելու եկեղեցիների զանգերը` ի փառս Հայոց Աշխարհի և ի փառաբանություն Ամենասուրբ Երրորդության. ամեն։
Most Holy Father
Inspired by Your language of mercy we humbly approach You with a request. The women and mothers of the 120 000 Armenian population of Nagorno-Karabakh, who are under severe siege by Azerbaijan, are appealing to You. Most Holy Father The nation that first recognized the Savior either died or was sacrificed for centuries for sticking to the Christian faith, is now on the verge of destruction. Azerbaijan is preparing a new genocide against the Armenian population. The population of Nagorno-Karabakh must either become citizens of Azerbaijan, or liberate the country where they have lived for thousands of years. The first church-spiritual school was opened here by Mesrop Mashtots, where there are 5th century churches and khachkars. Will this all be destroyed before the eyes of the Christian world and should You be silent? The Genocide in the 21st century? Your Holiness, 30,000 Armenian children do not go to school because Azerbaijan stopped the gas supply, cut the high-voltage electric line and we have no electricity. It’s been 47 days that our children have not eaten fruits and vegetables. Even bread is limited. It’s freezing in the city, children get pneumonia, and there is no medicine in pharmacies. There are no basic thermal conditions. Soon the food supply will run out and the second genocide will occur with our people. Your Holiness, Your sacred, influential word will have the power of the Lord, we are sure and that is why tens of thousands, standing on the brink of destruction, are asking for Your influential message, to take the reins of crime and to allow these innocent people to live and survive in their country. Holy Father of the Christian world, have mercy on the families that have become two halves, which are left on different parts of the road and cannot join together. Babies are born in a cold building, patients die because they don’t have the necessary medicine and surgery intervention. The child draws an apple and a banana on paper, sits down and looks at them for a long time. We could present many cases to You, but it is not possible to describe these images in words, but we will tell You one thing. The Armenian is the heir of the Cross of Christ and has been meekly carrying that Cross for thousands of years. But today is the 21st century and the Armenian is suffering from his Cross and dying from the wild attacks of Azerbaijan and this blockade. During the war of 2020 and after the war, Azerbaijan desecrated tens of incense-smelling shrines of the Lord by demolishing, bombing and transforming them into mosques. Thousands of victims were not enough, and now it is destroying the Christian culture. The women of Artsakh, the mothers of the fallen freedom fighters and the orphaned and starving children are asking You. Help ring the bells of the churches again for the glory of the Armenian World and for the glory of the Most Holy Trinity and till the end of time. Amen!
Thank You for considering our concerns about Artsakh Future.
Sincerely Women of Artsakh
Բարի լույս, բարեկամ` ոչ հայ։
Դու գիտես, որտեղ է Արցախը? Լսել ես նրա մասին` արցախցու մասին, որը կոշտ է իր լեռների պես, բայց և պարզ, շիտակ, համառ է` իր լեռների պես։ Դու տեսել ես Արցախի լեռները? Աստված քայլում է նրանց գագաթներով։
Ախ, իմ բարեկամ, եթե դու չես տեսել Արցախի զմրուխտ կանաչը, ուրեմն տեսել ես միայն անապատներ։ Դու եթե տեսնես, թե ինչ գույն ու համ ունեն Արցախի գետերը, հայելու մեջ` էլ չես նայի քեզ, կնայես գետի մեջ։ Դու չես տեսել, չէ, Արցախի վանքերը` ժայռեղեն ծերպերին թառած? Արցախցին մեջքով է բարձրացրել քարը այնտեղ, որ Աստծուն ավելի մոտիկ լինի ու իրեն պաշտպանված զգա։
Իսկ դու գիտես ինչ բան է վատ հարևանը։ Չգիտես, որտեղից իմանաս։ Բախտ է պետք այդպիսի հարևան ունենալու համար։ Հարևանդ պիտի մորթի քեզ, պիտի սովամահ անի, ցրտահար անի, կանանցդ անդամահատի, վանքերդ պղծի, լույսդ կտրի, գազդ կտրի, ճանապարհդ փակի, քեզ գերի պահի։ Ունես այդպիսի հարևան? Էէհ, քեզ որտեղից այդքան բախտ։
Աստված միայն իր ամենասիրասուն զավակին` հային է նվիրել այդպիսի հարևան։ Աստված ասել է` բա ես սրանց ում տամ, որ դիմանան։ Միայն ինձ հավատարիմ հային։
Բարեկամ, Աստված ասել է ու մոռացել հային։
Գուցե հիշեցնես?
Մենք 51 օր է արդեն պաշարված ենք։ Թուրքը երկինքն էլ է գրավել, բայց նա չգիտի, որ հայի համբերությունը հավերժ չէ։ Նրա ժայթքից հրաբուխ կառաջանա։
Կիրակի օրը Հռոմի Պապը ևս խոսեց մեր մասին, աղոթեց մեզ համար, բայց չգիտեմ, Աստված լսեց, թե չէ։
Մենք ոչ մեկից օգնություն չենք աղերսում, լսում ես? Ուղղակի նախազգուշացնում ենք` թուրքի ուղտի սապատին չումա է բարձած։ Եթե նա չոքեց քո դռանը, հաշիվդ մաքուր է։ Դու էլ հո արցախցի չես, որ դիմանաս։
Ձայն տուր, բարեկամ, քո բարեկամներին , ասածս փոխանցի։ Մտածեք ու բռնեք այս խոլերայի կոկորդից, որ աշխարհին չվարակի։ Լսել եք Թուրանի մասին? Աղոթեք, որ այն չհասնի ձեզ։ Աղոթեք ու դեմն առեք։
Ազգս, հիմա ձեզ ասեմ։ Ձեզ չասեմ, ում ասեմ մտքինս։ Ես հիասթափված եմ Իրանից։ Մենք էլ մտածում էինք, թե հզոր, գերհզոր հարևան ունենք, որը մեր վերջին հաղթաթուղթն է։ Բայց արի ու տես, ընդամենը մի քանի բան պայթեցրին ու լռեց։ Բա որ մեր տեղը լիներ` ինչ կաներ։ Չէ, աշխարհում հայից քաջ ազգ չկա, Աստված ճիշտ է մտածել, որ ասել է` բա ում տամ թուրքին, որ դիմանա։
Բայց այս անգամ դիմանալը չի փրկի, նրան ոչնչացնելը միայն աշխարհին կփրկի։
Մտածեք հայեր, մտածեք։ Հերթական անգամ աշխարհին պետք է փրկենք մենք։ Բայց նախ` պիտի միաբանվենք ամբողջ աշխարհի հայերով, ուս ուսի տանք ու ՅԱՐԽՈՒՇՏԱՆ հնչեցնենք։ Հայը պիտի ապրի միայն պայքարելով։ Դա գրված է վերևում ու գրված է մեր ճակատին։ Տղա ես` ջնջիր այդ գիրը։
Մտածիր, քանի դեռ Արցախը տոկալով պահում է դարբասդ, Հայաստանս, մտածիր։
ՄՏԱԾԻ՛Ր։