Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը զորակցության համազգային աղոթքի ժամանակ

Աղոթարան2020-10-06T09:53:07+04:00
Լուրեր, Հայաստան 0 Մեկնաբանություն

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց համայն ժողովրդին։

«Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին` մեր հավատը» (Ա Հովհ. Ե 4):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր մեր եկեղեցիների նվիրական կամարների ներքո, մեր տներում, աշխատանքի վայրերում ի սփյուռս աշխարհի, միասիրտ ու միահոգի՝ զորակցության մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված Արցախ աշխարհի խաղաղության, մեր քաջարի զորաց և զորականաց հաղթության և մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը ամեն մի հայի սրբազան առաքելությունն է: Այս առաքելությանն ենք լծված բոլորս մեր կյանքով ու ծառայությամբ, մեր սրբազան հայրենիքի պաշտպանության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ խաղաղություն ունենալու համար պիտի պայքարենք։ Մեր ժողովրդի ու հայրենիքի համար վճռական այս օրերին մենք հաստատակամ ու աներեր ենք՝ մեր հերոս նախնիների նույն նվիրումով, քաջությամբ և ոգու արիությամբ պաշտպանելու հայրենիքը և ազատ ու անկախ կյանքի իրավունքը։ Ոչ մի ուժ չի կարող սասանել մեր ժողովրդի ազատ ապրելու կամքը, որը զորացնում է ազատության համար մարտնչող հերոս մեր զավակների բազուկները և ամրացնում նրանց հոգին։ Հայոց բանակի արիասիրտ մարտիկները, Արցախ մեկնած բազում կամավորներ այս պահին էլ դիմակայում են Թուրքիայի հետ համատեղ իրականացվող Ադրբեջանի հարձակումներին և թեժ մարտերում ետ մղում հակառակորդին։
Սիրելիներ, հաղթանակը որոշվում է ոգու ամրությամբ ու արիությամբ և անպարտելի հավատքով, որով միշտ զորեղ է եղել մեր ժողովուրդը՝ օրհասական պահերին իր ազատամարտերը պսակելով փառավոր հաղթությամբ։ Մեր միաբանությամբ, անպարտելի ոգով ու հավատով պիտի հաղթահարենք փորձություններն ու նեղությունները, և Աստծո օրհնությամբ ազգս հայոց պիտի շարունակի զորացնել իր պետականությունը, բազմապատկել խաղաղ կյանքի ձեռքբերումները, որոնցով անկախության այս տարիներին շենացել է Հայաստան և Արցախ մեր հայրենիքը։ Ոգու ուժ և եռանդ, տոկունություն և հաղթանակներ մեզ և Արցախի բարեպաշտ մեր ողջ ժողովրդին։
Մենք բոլորս քաջալեր ու գոտեպինդ ենք՝ տեսնելով այս օրերին Արցախից սփռվող արիության ոգին, հաղթական ու անպարտելի հավատքը պատերազմական իրավիճակի նեղությունների ու դժվարությունների դիմագրավման մեջ։ Այսօր Պողոս առաքյալի խոսքով ենք գնահատում արցախաբնակ մեր սիրելի քույրերի ու եղբայրների աննկուն կամքը, հանուն հայրենիքի պաշտպանության ու անսասանության անձնազոհություններ հանձն առնելու պատրաստակամությունը և հաղթանակի վճռականությունը. «Մենք ձեզնով պարծենում ենք, …ձեր համբերության ու հավատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք» (Բ Թեսաղ. Ա 4)։
Սիրելիներ, Մենք հպարտ ենք մեր ժողովրդով․ իրենց զավակներին հայրենիքին ընծայող մեր հայրերով ու մայրերով, դեպի առաջնագիծ շտապող հայրենասեր երիտասարդներով ու ազատամարտիկներով, հանուն մեր կյանքի անվտանգության ու հարատևության տքնողներով, Արցախին սատարող ամեն մեծ ու փոքրով։ Հպարտ ենք զինվոր ու սպա մեր զավակներով, որ անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները և մարտնչում են հաղթանակի անվերապահ հավատով։ Մենք հպարտ ենք մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականության դրսևորումներով, արցախահայությանը օգնական լինելու աշխարհասփյուռ հայության պատրաստակամությամբ և հանձնառություններով, որով պիտի դիմագրավենք թշնամուն և թույլ չտանք իրագործել նոր ցեղասպանություն։
Հայրապետական Մեր պատգամն ենք վերստին բերում ձեզ, սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, զորեղ մնալու հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, ոգով աննկուն ու անվեհեր՝ միասնական ջանքերով ու գործերով ընթանալու դեպի հաղթանակ։ Միասնաբար պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, հզորացնենք մեր անկախ պետականությունը և անվտանգ ու խաղաղ երկիր ավանդենք մեր սերունդներին։
Աստծո պահպանությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ զորակցության համազգային աղոթք կատարվեց նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում։

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող հաղորդագրություններ

Ա. Կիրակի քառասնորդաց. Ադամի մուտքը Դրախտ

Հայ ժողովուրդը սովորութիւն ունէր ժամանակին մեծ տօն կատարել Բարեկենդանի օրը, մինչեւ ուշ գիշեր, տրուած ըլլալով որ...

Կարդալ ավելին

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ հեռուստատեսութեան և ընկերային լրատուամիջոցների միջոցաւ։ Վարշամակի ցուցադրութիւնը կը կատարուի...

Կարդալ ավելին

Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի...

Կարդալ ավելին

Ծղալթբիլացիների բաց նամակը պապական նվիրակին

Վրաստանի Ծղալթբիլա գյուղի հայ կաթոլիկ բնակիչները բաց նամակով դիմել են պապական նվիրակ Ժոզե Ավելինո Բեթանկուրին, խնդրելով...

Կարդալ ավելին

Դեսպան Նազարեան այցելեց Ռադիօ Վատիկանը

Շնորհավորանք Նորին Սրբութեանը «Այս օրերին լրանում է Ֆրանցիսկոս Պապի, որպէս Հռոմի Քահանայապետ ընտրուելու տարեդարձը և ես կցանկանայի...

Կարդալ ավելին

Կարդինալ Աղաճանեանի սրբադասման կոնդակը

Չորեքշաբթի 22 ապրիլ 2020-ին Վատիկանի Օսսերվաթորէ Ռոմանօ օրաթերթին մէջ լոյս տեսաւ Երջանկայիշատակ  Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության...

Կարդալ ավելին

Հռոմի պապը ծնկի է եկել ու համբուրել Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարի ոտքերը՝ ի նշան ապագա ազգային հաշտության, որը վերջ...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Main Menu
  • Top Navigation
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ