Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ա. Կիրակի քառասնորդաց. Ադամի մուտքը Դրախտ

Աղոթարան2020-04-26T12:13:31+04:00
Լուրեր Մեկնաբանությունները կասեցված են Ա. Կիրակի քառասնորդաց. Ադամի մուտքը Դրախտ-ում
Հայ ժողովուրդը սովորութիւն ունէր ժամանակին մեծ տօն կատարել Բարեկենդանի օրը, մինչեւ ուշ գիշեր, տրուած ըլլալով որ յաջորդ օրը պիտի սկսէին մահացուցման եւ զրկումի օրերը։
Կը սկինք այսօր Քառասնորդաց Մեծ Պահքի շրջանը։

Կիրակի 3 Մարտին` Բուն Բարեկենդան էր Հայ Եկեղեցւոյ մօտ, որ կը նշանակէ թէ այդ օրը կարելի էր ամէն բան ուտել եւ խմել, մեծ Պահքի 40-օրեայ շրջանը սկսելէ առաջ։ Հայ ժողովուրդը սովորութիւն ունէր ժամանակին մեծ տօն կատարել Բարեկենդանի օրը, մինչեւ ուշ գիշեր, տրուած ըլլալով որ յաջորդ օրը պիտի սկսէին մահացուցման եւ զրկումի օրերը։
Յիսուսի խօսքերը մեզ կը հրաւիրեն ըլլալու չափաւոր ու վերապահ մեր արտաքին արտայայտութիւններուն մէջ, մանաւանդ ծոմի եւ պահքի շրջանին։ Եթէ մեր ծոմը կատարենք պարզապէս ցուցնելու համար թէ մենք օրինապահ ենք, կամ ժողովուրդէն գովասանք ստանալու համար, արդէն Տիրոջ աչքին` ան որեւէ արժէք չի ներկայացներ։ Նոյնիսկ աղօթքը նախընտրաբար ծածուկ ընելու է որպէսզի Աստուած որ կը տեսնէ ծածուկին մէջ, վարձատրէ մեզ յայտնապէս։
Քառասնորդաց շրջանին` կը կենան բոլոր սուրբերու տօները, բացի շաբաթ օրերէն. Սուրբ պատարագի ընթացքին` նախընտրաբար կը կարդացուին Յակոբ եւ Պետրոս Առաքեալներու Թուղթերը, գէթ սկզբնական շրջանին։ Իսկ աւետարանները ընդհանրապէս Պահքի եւ աղօթքի վերաբերեալ են, բոլոր աւետարանիչներէն առնուած։ Յաջորդող 5 կիրակիները բնորոշուած են առակով մը կամ պատգամով մը։
Բարեկենդանը կանխող շաբաթ օրը, որ Կոստանդնուպոլսոյ ժողովին Հայրերուն նուիրուած է, երեկոյեան ժամերգութեան ընթացքին` երբ կ՛երգցուի Կիրակի օրուան շարականը, Բանն որ ընդ Հօր յէութիւն, խորանի վարագոյրը կը փակուի եւ այդպէս փակ կը մնայ 40 օր շարունակ, մինչեւ Ծաղկազարդի նախօրեակը, որ է Ղազարու յարութեան տօնը, նշանակելու համար Ադամի եւ Եւայի արտաքսումը դրախտէն։
Ըստ եկեղեցական օրէնքին, պէտք է ծոմ պահել միայն երկու օր. Մոխրոց երկուշաբթի օրը, որը այս տարի կ՛իյնայ 4 Մարտին, եւ Աւագ ուրբաթ օրը, որ այս տարի կու գայ 19 Ապրիլին։ Այս երկու օրերուն հարկ է մսեղէն չուտել եւ նախորդ գիշերուընէ մինչեւ առաւօտեան ժամը 10-ը որեւէ կերակուր չուտել եւ հեղուկ ալ կարելի չէ խմել, բացի ջուրէն։ Մեր Եկեղեցւոյ մէջ ծոմի եւ պահքի պարտականութիւնը կը սկսի 14 տարեկանէն սկսեալ եւ կը դադրի 60 տարիքին։
Իսկ Պահքի օրերն են Քառասնորդաց շրջանի բոլոր ուրբաթ օրերը, բացի եթէ մեծ տօն մը հանդիպի այն օրը։ Պահք պահել կը նշանակէ մսեղէն չուտել բոլոր օրուան ընթացքին։ Ըստ Կաթողիկէ եկեղեցւոյ ցուցմունքներուն` Պահքի ատեն կարելի է կաթնեղէն ուտել եւ խմել, ինչպէս նաեւ արտօնուած է ուտել ձկնեղէն եւ ծովային ուրիշ կենդանիներ։
Երկուշաբթի 4 Մարտին` կը կատարուի Մոխրոց օրուայ արարողութիւնը, որով պատարագիչ վարդապետը, յետ օրհնելու նախապէս պատրաստուած մոխիրը (ըստ եկեղեցական աւանդութեան` մոխիրը կը պատրաստուի այն ձիթենիի ճիւղերէն որոնք Ծաղկազարդի օրը կը գործածուին հռչակելու համար Քրիստոսի գալուստը դէպի Տաճար. Անոնք կ՛այրուին եւ մոխիրի կը վերածուին)։ Ապա այդ օրհնուած մոխիրը կը դնէ իւրաքանչիւր հաւատացեալի գլխուն վրայ, ըսելով. Յիշեա ով մարդ զի հող էիր եւ ի հող դարձցիս. Այսինքն Յիշէ ով մարդ թէ հող էիր եւ հող պիտի դառնաս։ Այսպէսով քահանան կը յիշեցնէ մեզմէ ամէն մէկուն մեր վերջը, որ է մահը, որպէսզի անոր վրայ մտածելով` զղջանք մեր մեղքերուն վրայ, ապաշխարենք եւ բարիք գործենք։

Շաբաթ 9 Մարտին՝ Քառասնորդաց Զ. օրը տօնն է՝ Ս. Թէոդորոս Զինուորին։
Կիրակի 10 Մարտը, Քառասնորդաց Բ. Կիրակին, կը յիշատակուի Ադամի Դրախտէն արտաքսումը։

 


Առնչվող հաղորդագրություններ

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ հեռուստատեսութեան և ընկերային լրատուամիջոցների միջոցաւ։ Վարշամակի ցուցադրութիւնը կը կատարուի...

Կարդալ ավելին

Կարդինալ Աղաճանեանի սրբադասման կոնդակը

Չորեքշաբթի 22 ապրիլ 2020-ին Վատիկանի Օսսերվաթորէ Ռոմանօ օրաթերթին մէջ լոյս տեսաւ Երջանկայիշատակ  Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ...

Կարդալ ավելին

Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի...

Կարդալ ավելին

Դեսպան Նազարեան այցելեց Ռադիօ Վատիկանը

Շնորհավորանք Նորին Սրբութեանը «Այս օրերին լրանում է Ֆրանցիսկոս Պապի, որպէս Հռոմի Քահանայապետ ընտրուելու տարեդարձը և ես կցանկանայի...

Կարդալ ավելին

Հռոմի պապը ծնկի է եկել ու համբուրել Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարի ոտքերը՝ ի նշան ապագա ազգային հաշտության, որը վերջ...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության...

Կարդալ ավելին

Ծղալթբիլացիների բաց նամակը պապական նվիրակին

Վրաստանի Ծղալթբիլա գյուղի հայ կաթոլիկ բնակիչները բաց նամակով դիմել են պապական նվիրակ Ժոզե Ավելինո Բեթանկուրին, խնդրելով...

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը զորակցության համազգային աղոթքի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն Ջերմեռանդություն    Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ ԾԻՍԱԿԱՆ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Պաշտօն Հանգստեան   Մաշտոց ծիսական   Ճաշոց ընթերցումի   Ծիսական օրացույց   Ծիսական բառարան

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ