Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնել
Որոնել
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Ծղալթբիլացիների բաց նամակը պապական նվիրակին

Աղոթարան2019-12-04T18:22:03+04:00
Լուրեր, Վատիկան, Վրաստան Մեկնաբանությունները կասեցված են Ծղալթբիլացիների բաց նամակը պապական նվիրակին-ում

Վրաստանի Ծղալթբիլա գյուղի հայ կաթոլիկ բնակիչները բաց նամակով դիմել են պապական նվիրակ Ժոզե Ավելինո Բեթանկուրին, խնդրելով լուծել մի շարք հարցեր, որոնք եկեղեցական իշխանությունների միջամտության կարիք ունեն։ Գյուղացիների խոսքով՝ իրավիճակը ծխական եկեղեցում բարդ է մնում, քանի որ կան լուրջ խնդիրներ։ Հավատացյալները խնդրում են պարզաբանող պատասխան տալ եկեղեցու նախկին քահանա Անատոլի Իվանյուկի վերաբերյալ, որը մեղադրվել է շատ հանցագործությունների մեջ, որոնցից են անչափահասների նկատմամբ սեռական բռնության կիրառումը և եկեղեցական խորհուրդների չարաշահումը։

Ներկայացնում ենք հայերեն ու ռուսերեն տարբերակները այս նամակի:

Ծղալթբիլա, 2019 թվականի նոյեմբերի 10

Sua Eccellenza Monsignore José Avelino Bettencourt
Arcivescovo, Nunzio Apostolico a Tbilisi

Գերաշնորհ Տեր,

Մենք՝ Վրաստանում գտնվող Ծղալթբիլա գյուղի հայ կաթողիկե եկեղեցու ներքոստորագրյալ հավատացյալներս, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով օգնել հավատացյալ ժողովրդին որոշ հարցերում, որոնք եկեղեցական իշխանությունների միջամտության կարիք ունեն։

Առաջին հերթին, մեր երախտագիտությունն ենք հայտնում Սրբազան Քահանայապետին՝ եկեղեցում անչափահասների պաշտպանությանն ուղղված վճռական պայքար մղելու համար։ Մենք շնորհակալ ենք նաև նրա համար, որ երկարամյա բողոքներից հետո վերջապես մեզ լսեցին և հեռացրեցին մեր ծխական եկեղեցու քահանա Անատոլի Իվանյուկին, ով մեղադրվում է շատ հանցագործություններում, ինչի մասին մենք տեղեկացրել ենք Սուրբ Աթոռին։ Սակայն, իրավիճակը ծխական եկեղեցում բարդ է մնում առ այսօր, քանի որ կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին քահանա Անատոլի Իվանյուկը հանկարծակի լքեց ծխական եկեղեցին և մեր գյուղը։ Ընդ որում, ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ բացատրություն չտրվեց ո՛չ նրա կողմից, ո՛չ էլ արքեպիսկոպոս Մինասյանի կողմից։ Հետագայում,  hetq.am ինտերնետային թերթից մենք տեղեկացանք, որ արքեպիսկոպոսի օգնականի կողմից հայտնած տեղեկությունների համաձայն՝ Անատոլի Իվանյուկին տեղափոխել են այլ աշխատանքի։ Ավելի ուշ մեր գյուղ եկան Մինասյանի ներկայացուցիչները, սակայն մեր հարցերին վերջիններս պատասխանում էին խուսափողականորեն։ Այս կապակցությամբ, մենք ունենք որոշ խնդրանքներ Ձեզ, որոնք շարադրված են ստորև.

1. Մենք թախանձագին խնդրում ենք Ձեզ տալ մեզ պարզաբանող պատասխան՝ քահանա Իվանյուկի հետագա գործունեության վերաբերյալ։ Քահանան մեղադրվել է շատ հանցագործություններում, որոնցից են երեխաների նկատմամբ բռնության կիրառում և եկեղեցական խորհուրդների չարաշահում։ Որպես երկար տարիների ընթացքում արդարության համար պայքարող Եկեղեցուն պատկանող մարդիկ, մեր անկեղծ ցանկությունն ու իրավունքն է իմանալ ճշմարտությունն այն մասին, թե արդյո՞ք տեղի կունենան դատական գործողություններ հայտնի մեղադրանքների կապակցությամբ, թե՞ քահանան ազատ է գործել ի նպաստ իրեն և կշարունակի իր աշխատանքը նույն ոճով։ Նախատեսվա՞ծ է արդյոք աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորություն այն քահանայի համար, որի վրա կախված են ծանր մեղադրանքներ, թեկուզև այլ ծխական եկեղեցում, ինչպես հայտնում է այդ մասին սրբազանի առաջնորդարանը։ Մենք խնդրում ենք նաև պատասխանատվության ենթարկել այն պատասխանատու հգևորականներին, որոնք, չնայած բազմաթիվ բողոքների և ներկայացված մեղադրանքների, արհամարհում էին օգնություն խնդրողներին՝ հանուն մեղադրվող քահանայի պաշտպանության։

2. Երբ քահանա Անատոլի Իվանյուկը լքեց գյուղը երկու ամիս առաջ, իր հետ վերցրեց թանկարժեք և սրբազան իրեր, որոնք պատկանում են ծխական եկեղեցուն։ Դրանք ոչ միայն նյութական, այլև մշակութային և կրոնական արժեք են ներկայացնում տեղի համայնքի համար։ Այդ իրերի շարքում են խաչերը, հին գրքերը, սրբապատկերները, կրոնական և այլ թանկարժեք զարդերը։ Դրանցից մի մասը տարիներ առաջ քահանան խայտառակ ձևով խլել է մարդկանցից, այդ օրինակներից է Այվազյանների ընտանիքին պատկանող թանկարժեք թագը։ Մենք խնդրում ենք համոզել քահանային վերադարձնել ողջ գողացվածը, քանի որ այն պատկանում է մեր եկեղեցուն։

3. Չնայած մարդկանց բողոքների՝ քահանա Իվանյուկը տեղափոխեց գյուղի առաջին քահանաների գերեզմանները՝ իր կոյուղին անցկացնելու համար։ Նա եկեղեցուց երեք մետր հեռավորության վրա կառուցեց նաև շոգեբաղնիք և տնտեսական նպատակներով շինություն։ Այս բոլորն անօրինական շինարարություն է կրոնական կառույցի տարածքում և սրբապղծություն՝ մեր առաջին քահանաների գերեզմանների նկատմամբ։ Մենք խնդրում ենք, որպեսզի ինքն Իվանյուկը և նրա մեծավորները ուղղեն իրավիճակն իրենց միջոցներով։

4. Արդեն երկու ամիս է, ինչ մեզ մոտ ծառայության է անցել նոր քահանա, որը պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին։ Սակայն, բարդությունը նրանում է, որ նախորդ քահանան մինչ այժմ չի տրամադրել նրան եկեղեցական տնակի բանալիները, վիրավորում է նրան (մենք դա լսել ենք 20.10.19 պատարագի ժամանակ), իր ընկերների միջոցով ստեղծում է տագնապի, հետապնդման և բամբասանքների մթնոլորտ։ Ի լրումն դրան, Իվանյուկը փոխանցել է եկեղեցու ավտոմեքենան իր երիտասարդ վարորդին։

Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը վերը թվարկված բոլոր հարցերի, ինչպես նաև անպատիժ քահանայի կողմից այլ համայնքներում մեր պատմության կրկնության մեծ հավանականության կապակցությամբ և խնդրում ենք Ձեզ օգնել այս կարևոր խնդիրների լուծման հարցում։ Մենք մեծ հույս ենք տածում և ակնկալում ենք, որ մինչև 2019 թվականի Ծննդյան տոները Դուք կտաք մեզ սպառիչ պատասխաններ և կլուծեք այս մտահոգիչ հարցերը։ Մենք գրում ենք այս բաց նամակը, որպեսզի գործընթացները լինեն թափանցիկ, հավատով, խղճով և մեր կաթոլիկ համայնքի ներսում լուծում գտնելու հույսով։ Մենք չենք ուզում լինել անտեսված, ինչպես դա եղել է նախկինում բազմաթիվ անգամ, հակառակ դեպքում՝ մեր համայնքի և եկեղեցու բարօրության համար մենք կմտնենք դատական գործընթաց՝ արդարադատության պետական մարմիններում։

Խորը հարգանքով և աղոթքով՝
Ծղալթբիլա գյուղի հավատացյալ ժողովուրդ

Цхалтбила, 10 ноября, 2019

Sua Eccellenza Monsignore José Avelino Bettencourt
Arcivescovo, Nunzio Apostolico a Tbilisi

Ваше Высокопреосвященство,

мы, нижеподписавшиеся верующие армянской католической церкви села Цхалтбила в Грузии, обращаемся к Вам с просьбой помочь верующему народу в ряде вопросов, требуемых вмешательства церковных властей.

И в первую очередь выражаем нашу благодарность Святому отцу за решительную борьбу ради защиты несовершеннолетних в церкви. Мы благодарны также за то, что наконец-то, после многолетних жалоб нас услышали и удалили из нашего прихода священника Анатолия Иванюка, который обвиняется во многих преступлениях, о котором мы известили Святой Престол. Однако ситуация в приходе остается сложной и ныне: есть серьезные проблемы, нуждающиеся в решении.

2-го сентября сего года священник Анатолий Иванюк внезапно покинул приход и наше село. При этом никаких разъяснений сложившейся ситуации не было ни с его стороны, ни со стороны архиепископа Минасяна. Впоследствии мы из интернет-издания hetq.am узнали, что Анатолия Иванюка перевели на другую работу по заверению помощника архиепископа. Позже к нам в село приехали представители Минасяна, но на наши вопросы отвечали уклончиво.

1. Мы настоятельно просим Вас дать нам разъяснительный ответ о дальнейшей деятельности священника Иванюка. Священник был обвинен во многих преступлениях, среди которых насилие над детьми и злоупотребление церковными таинствами. Наше искреннее желание и право, как людей, принадлежащих Церкви, которые в течение многих лет боролись за справедливость, узнать правду о том, будут ли судебные действия по поводу известных обвинений, или священник свободен действовать в угоду себе и продолжит свою работу в том же духе? Предусмотрена ли возможность продолжения рабочей деятельности священника, на котором висят такие тяжкие обвинения, пусть и в другом приходе, как об этом сообщает курия местного ординария. Мы также просим привлечь к ответственности тех иерархов, которые несмотря на многие жалобы и представленные обвинения, игнорировали взывающих о помощи ради защиты обвиняемого священника.

2. Священник Анатолий Иванюк, покидая село еще два месяца назад, забрал с собой ценные и сакральные вещи, принадлежащие приходу. Они не только имеют материальную, но также культурную и религиозную ценность для местной общины. Среди этих предметов кресты, старые книги, иконы, религиозные и другие драгоценные украшения. Часть этих предметов сам священник много лет назад скандальным образом забрал у людей, например старую дорогую корону из дома Айвазянов. Мы просим уговорить священника вернуть все награбленное, которое является достоянием нашей церкви.

3. Священник Иванюк несмотря на протесты людей, отодвинул могилы первых священников села, ради прокладки своей канализации. Он также в трех метрах от церкви построил сауну и сарай. Все это – незаконное строительство на территории религиозного сооружения и кощунство над могилами наших первых священников. Мы просим, чтобы сам Иванюк или его настоятели за свой счет исправили эту ситуацию.

4. Уже два месяца у нас служит новый священник и ответственно подходит к своей работе. Но сложности в том, что прежний священник до сих пор не передает ему ключи от церковного домика, оскорбляет его (мы слышали это на проповеди 20.10.19), через своих друзей создает атмосферу паники, слежки и сплетен. И к тому же Иванюк передал церковный автомобиль своему молодому водителю.

Мы выражаем свое беспокойство по всем вышеперечисленным вопросам, а также из-за высокой вероятности повторения нашей истории в другой общине со стороны безнаказанного священника и просим вас помочь в решении этих насущных проблем. Мы очень надеемся, что до Рождества (2019) вы дадите исчерпывающие ответы и решите эти тревожные вопросы. Мы пишем это открытое письмо, чтобы было прозрачно, по совести, и по вере, и по совести, достигнуть решения внутри нашей католической общины. Мы не хотим быть игнорированы, как это было множество раз, иначе, будем судиться в государственных органах правосудия ради достижения справедливости и блага нашего общества и церкви.

С глубоким уважением и молитвой,
верующий народ села Цхалтбила


Առնչվող հաղորդագրություններ

ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՐԵՎՄԱՆ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Երևման Սբ. Խաչ կամ Սբ. Նշան եկեղեցին Վրաստանի Սամցխե գավառում է, Ախալցխա քաղաքի Ռաբաթ կոչվող հին...

Կարդալ ավելին

Ա. Կիրակի քառասնորդաց. Ադամի մուտքը Դրախտ

Հայ ժողովուրդը սովորութիւն ունէր ժամանակին մեծ տօն կատարել Բարեկենդանի օրը, մինչեւ ուշ գիշեր, տրուած ըլլալով որ...

Կարդալ ավելին

Կարդինալ Աղաճանեանի սրբադասման կոնդակը

Չորեքշաբթի 22 ապրիլ 2020-ին Վատիկանի Օսսերվաթորէ Ռոմանօ օրաթերթին մէջ լոյս տեսաւ Երջանկայիշատակ  Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ...

Կարդալ ավելին

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ

Աւագ Շաբաթ օրը Քրիստոսի վարշամակը տեսանելի պիտի ըլլայ հեռուստատեսութեան և ընկերային լրատուամիջոցների միջոցաւ։ Վարշամակի ցուցադրութիւնը կը կատարուի...

Կարդալ ավելին

Հռոմի պապը ծնկի է եկել ու համբուրել Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարի ոտքերը՝ ի նշան ապագա ազգային հաշտության, որը վերջ...

Կարդալ ավելին

Ֆրանչիսկոս Պապին Զատկական պատգամը

Ֆրանչիսկոս Պապին Զատկական պատգամը. Բաւ է պատերազմ, թոյլ տանք յաղթահարուիլ Քրիստոսի խաղաղութենէն։ Խաղաղութիւնը կարելի է. խաղաղութիւնը...

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը

Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության...

Կարդալ ավելին

Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի...

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը զորակցության համազգային աղոթքի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց...

Կարդալ ավելին

Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր

Ն․Ս․ Ֆրանչիսկոս Պապի հրամանագրով, Հռոմեական գլխավոր ծիսական օրացույցում փետրվարի 27-ը կնշվի Տիեզերական եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր...

Կարդալ ավելին
ԱՂՈԹԱՐԱՆ   Հաւատով խոստովանիմ  Աղոթք Սուրբ Հոգուն   Տիրամոր աղոթքներ   Վարդարանը  Փառաբանություն  Ջերմեռանդություն  Ապաշխարության աղոթք  Զանազան աղոթքներ   Սուրբ Պատարագ   Շարականոց   Հոգեւոր երգեր   Մաշտոց ծիսական   Ծիսական օրացույց   Հավելվածներ  

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՇԱՐԱԿԱՆՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2023
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: mail@hycatholic.ru
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
  • Ջերմեռանդություն
  • Վարդարանը
  • Տիրամոր աղոթքներ
  • Շարականոց
  • ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
  • КАТОЛИЧЕСКИЙ МОЛИТВЕННИК
  • ПРАВОСЛАВНЫЙ МОЛИТВОСЛОВ
ԲԼՈԳ
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ