Աղոթարան
Աղոթարան
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ | ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ | ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԾԵՍ |
Որոնում
Որոնում
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
ԲԼՈԳ

Սուրբ Տիրամոր Վարդարանի աղոթքը

Աղոթարան2024-08-04T22:47:44+04:00
Աղոթարան, Հոգևոր 0 մեկնաբանություն

ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՎԱՐԴԱՐԱՆԻ ԱՂՈԹՔԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԵՂՔԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ

Սուրբ Վարդարանի այս աղոթագրքույկը նվիրվում է` ի պատիվ մեր Ամենօրհնյալ Սուրբ Տիրամոր, որ Վարդարանի Թագուհին է և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայապետ՝ Ամենայն Հայոց Սրբազնագույն Կաթողիկոս, հայ ժողովրդի սիրելի Ն.Ս.Օ. Տ.Տ. Վազգեն Առաջին Վեհափառի սուրբ հիշատակին (նաև աղոթենք նրա սրբադասման համար): Այս աղոթագրքույկը մեծ սիրով և Տիրոջը խոստանալով որոշեցի հանձնել տպագրության, ահա թե ինչու, և թե ինչ առաջադրանք տվեց ինձ Բարձրյալը արդեն 3-րդ անգամ՝ ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ միջոցով, 2021թ. ապրիլի 28-ին։

Այս հույժ կարևոր վկայությունս ցանկանում եմ կիսվել ընթերցողի և սիրով աղոթողի հետ:

Նախ սկսեմ նրանից, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, մի օր, Երևանում, կիրակնօրյա Պատարագից հետո, հանկարծ ցանկություն առաջացավ գնալ սուրբ Էջմիածին և խնդրել Սուրբ Աստվածածնի և Վազգեն Առաջինի բարեխոսությունը հայ ժողովրդի համար: Երբ տեղ հասա, ծաղիկներ գնեցի և մի փունջը տարա Սուրբ Աստվածածին եկեղեցի ու դրեցի Նրա սրբապատկերի մոտ գտնվող ծաղկամանի մեջ, մյուս փունջն էլ բերեցի և դրեցի Մայր Տաճարին կից այգում կառուցված Վազգեն Վեհափառի հուշարձանի առջև: Անցավ 5 օր: Հանկարծ ուրբաթ օրը ներքին մեծ մղում եղավ միանալու մի կնոջ, որը ուզում էր ոտքով ուխտի գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մի քանի օր առաջ ինձ ասել էր, թե կուզեի, իրեն միանայի: Եվ ահա ծոմ պահած՝ երկու ուխտավոր, ճանապարհի եկեղեցիները մտնել մոմ վառելով ու աղոթքով, երեկոյան յոթին մոտ հասանք ք. Էջմիածին. Սբ. Հռիփսիմեն վերջին բաց եկեղեցին էր, որ մտանք: Իսկ երբ մոտեցանք մտնելու Սբ. Շողակաթ եկեղեցի, արդեն փակ էր, և մի կին կանգնած էր դռների դիմաց, ասաց, որ Արցախից էր եկել, ապա միասին աղոթեցինք, «Տեր Ողորմեա»-ն երգեցինք, և երբ իմացավ, որ ուխտավոր ենք ու գնում ենք Մայր Տաճար, քանի որ տեղը չգիտեր և ուզում էր գալ, սիրով մեզ միացավ: Երբ պիտի արդեն մտնեինք Տաճարի բակ, խնդրեցի, որ նախ գնանք այգի՝ Վազգեն Վեհափառի հուշարձանի մոտ: Ու որ այդ մթնշաղին մոտեցանք, հազիվ տեսա ու ձեռքով շոշափելով, հանկարծ զգացի, որ ոտքերի մոտ հինգ օր առաջ դրածս ծաղիկներն էին, ու ապշահար եղա, քանի որ այնքան թարմ էին մնացել, որ կարծես այդ պահին դրած լինեի: Աստվածային հրաշք էր, որ բացահայտում էր Վեհափառի սրբության մասին…

Դրան հաջորդեց մյուս դեպքը: Պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի կեսերին, մի օր, երբ տուն մտա, Աստծո Սուրբ Հոգու մղումով հանկարծ շատ մեծ սեր զգացի Սուրբ Աստվածածնի սիրելի աղոթքը՝ Վարդարանն աղոթելու (նշեմ, որ Սուրբ Տիրամոր նկատմամբ մեծ սիրո փափագ էր առաջացել այն օրվանից, երբ նախորդ տարվա՝ 2019թ. ամռան մի գիշեր, երբ քնած էի, Սուրբ Կույսը եկավ և Իր նուրբ ու բարակ, երկարավուն, քնքուշ մատներով, մորս նման կամացուկ և մեծ սիրով ու հոգատարությամբ, վերմակով ծածկեց բաց մնացած ուսս…): Եվ ահա ամեն ինչ թողած՝ ծնկեցի Վարդարանի աղոթքի, որ երբևիցե ամբողջությամբ՝ Ավետարանի տվյալ թեմայի լրիվ ընթերցմամբ, ոչ մի անգամ չէի աղոթել, երբեմն եղել էր, այդ տարվա մեջ մի քանի անգամ մեկ տասնյակն էի աղոթել, թեև ունեի աղոթագիրք էլ, Վարդարանի համրիչ էլ։ Եվ Տերը մղեց, որ բոլորին սկսեմ ասել, որ նույնպես Վարդարան աղոթեն, քանզի Սուրբ Տիրամայրն ասել է, որ այն դեմ է մեղքին և հերետիկոսությանը՝ դեռևս 12-րդ դարում: Բայց, քանի որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Վարդարան չի աղոթում, աղոթագիրք էլ չկա, շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է, համրիչը շատերը վզնոցի տեղ օգտագործում են, մի քանիսն էլ կախում են մեքենայի մեջ և այլն, դա ինձ որոշ չափով ետ պահեց, որ համացանցում գրեի, ու բանավոր էի ասում մարդկանց: Այդպես աստվածային մղումը քիչ-քիչ թուլացավ՝ չնայած աղոթքը ամեն օր ես անում էի արդեն: Բայց հանկարծ, 2021թ. ապրիլի 27-ին (ի դեպ 1749թ. ապրիլի 27-ին ի Տեր ննջեց Մխիթար վրդ. Սեբաստացին, և նրա բարեխոսությունը նույնպես կա այս սուրբ գործի մեջ) նորից ուժգին մղում ունեցա Տիրոջից, մի աստվածային Ներշնչանք, որ բարձրաձայնեմ սուրբ Վարդարանի մասին, բայց էլի կամուկացի մեջ էի, չգիտեի՝ ինչպես վարվել և Աստծուց օգնություն էի հայցում: Եվ ահա այդ գիշերը՝ ապրիլի լույս 28-ին, երազ-տեսիլք տեսա շատ իրական, և 3-րդ անգամ Տերը Վազգեն Վեհափառի միջոցով հասկացրեց և տվեց Առաջադրանքը։ Իսկ մինչ այդ, հայոց Հայրապետի բարեխոսությամբ մի հրաշք էլ եղավ ինձ հետ: Ապրիլի 8-ին, թե 9-ին էր, հստակ չեմ հիշում, երբ մրսել էի ու ջերմության մեջ հիվանդ պառկած էի, մտածում էի, որ չեմ կարողանա Տերունական կիրակի օրը գնալ սուրբ Պատարագի, եթե այսպես շարունակվի: Ու այդ պահին ձեռքիս հեռախոսով համացանցում տեսա, որ մի քահանա իր և Վեհափառի հետ միասին անցյալի նկար էր տեղադրել: Նայելով այդ նկարին՝ ողբագին լաց եղա և աղաչեցի իմ սիրելի Վազգեն Առաջինին, որ նա բարեխոսի Տեր Հիսուսին, որ հրաշք կատարվի, որ առողջանամ ու կարողանամ գնալ սուրբ Պատարագի՝ Հաղորդվելու և ճաշակելու Տեր Հիսուսի Մարմինն ու Արյունը: Եվ հանկարծ մի թմրություն, քուն եկավ աչքերիս, ու երբ արթնացա, ամբողջովին քրտնած էի, բայց հրաշքով լրիվ բժշկված, և վեր կացա անկողնուց միանգամայն առողջ: Փա՜ռք Աստծուն, այնքան շնորհակալ եմ, և օրհնյալ լինի սիրելի Կաթողիկոսը ինձ համար Տիրոջը արված իր բարեխոսության համար: Իսկ օրեր անց, ապրիլի 28-ի գիշերը այսպիսին եղավ Աստծո Առաջադրանքը նրա միջոցով:

Տեսա, որ մտա մի լուսավոր աշխատասենյակ, որ նման էր լսարանի, սեղաններ կային, և մի քանի երիտասարդ տղաներ, մոտ 8 հոգի, որ ամեն մեկը լուռ ինչ որ գործ էր անում, իսկ ես՝ իբրև նոր աշխատող էի, ու մոտեցա մի ազատ սեղանի մոտ ու կանգնեցի։ Այդ պահին իմ դիմացից` ձախ կողմի դռնից շատ հանդիսավոր ներս մտավ Վազգեն Վեհափառը այ այս նկարի տեսքով` ալեհեր, սպիտակ հանդերձանքով։ Եվ հետաքրքիր էր, որ աշխատասենյակում պատի միջնորմ չկար, բայց հստակ զգացվում էր, որ նրա կողմը ու իմ կանգնած կողմը կարծես տարանջատված էր։ Ահա նա իր կողմով առաջ եկավ ու նստեց աթոռին։ Ապա նայեց իմ կողմում կանգնած մի տղայի և հայացքով ինչ որ բան հասկացրեց։ Ասեմ, որ խոսքեր չէին հնչում, ամեն ինչ մտքով էր հասկացվում։ Այնուհետև այդ աշխատող երիտասարդը ինձ տվեց մի քառակուսի սպիտակ մաքուր կտավ, որի վրա, երբ դիմացից նայեցի, ներքևի ձախ անկյունում մի մեծ պատռված անցք էր բացված, իսկ կտավի վերևի մասերում մի քանի մաշված տեղեր կային, որ կարող էին ծակվել շուտով։ Այդ պահին Վեհափառը նայեց աչքերիս մեջ, և հասկացա, որ այդ անցքը պետք է կարեմ ու կպցնեմ։ Եվ հենց այդ նույն վայրկյանին, վերցրեցի թել ու ասեղը… Երբ դա տեսավ Հայոց Կաթողիկոսը, մի գոհունակ ժպիտով նայեց ինձ ու վեր կացավ աթոռից և հեռացավ նույն դռնով։

Հաջորդ օրը, երբ արթնացա, մտածում էի, թե այդ ինչ հանձնարարություն ինձ տրվեց։ Ու երբ սկսեցի Վարդարան աղոթել, այդ պահին ներշնչվելով, հասկացա, որ սա 3-րդ անգամն էր, որ պիտի Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներիս նաև ասեմ ու սովորեցնեմ Աստվածամոր սիրելի «սաղմոսարանի»՝ Վարդարանի աղոթքը` ընդդեմ մեղքի և աղանդների, և հանկարծ իմ մեջ հնչեցին սուրբ Աստվածածնի այս Խոսքերը` ասված երանելի Մարիա Վալտորտային` ծակված հոգևոր ցանցի կարվելու մասին. «…Եվ եթե ձեր քահանաները կույր են, խուլ են, նրանց հոգիները կաթվածահար են, իսկ մտքերը` անտրամաբանված, եթե նույնիսկ նրանք խրված են մեղքերի մեջ ու բորոտված, ինչը հարիր չէ նրանց առաքելությանը, եթե նրանք սառն են ու անտարբեր՝ որպես մեռյալները գերեզմանում, կանչե՛ք Աստծուն, Տեր Հիսուսին, որպեսզի առողջացնի և կենդանացնի նրանց։ Հոգին փրկել, նշանակում է նրա համար տեղ ապահովել Երկնքում։ Իսկ քահանայի հոգին փրկել, նշանակում է փրկել շատ հոգիներ, որովհետև յուրաքանչյուր սուրբ հովիվ մի ցանց է, որով հոգիներ է որսվում Աստծո համար։ Քահանային աղոթքով փրկել, նշանակում է լուսավորել, վերականգնել և ստեղծել այդ միստիկ ուռկանի ցանցը»։

Այդ օրվանից սկսեցի տեղադրել Վարդարանի աղոթքը` աղոթելով նաև մեր հայ հոգևորականների համար, ինչպես որ 1961-65թթ. Իսպանիայի Սան Սեբաստիան դե Գարաբանդալի Իր երևումների ժամանակ Սուրբ Աստվածածինը չորս աղջիկ երեխաներից մեկին՝ Մարի-Լոլիին ասել էր, որ. «Աղոթի՛ր Վարդարանով ամեն օր: Աղոթի՛ր քահանաների համար, քանի որ նրանց մեջ կան այնպիսիները, որոնց համար ամեն օր շատ զոհողություններ են պահանջվում»: Ահա խնդրում եմ, որ դուք էլ միանաք, քանի որ ամեն սրբագործված քահանայի աղոթք, հազարավոր մարդկանց կարող է փրկել, և եթե նրանք շատանան, պատերազմ էլ կկասեցվի, հայ ժողովրդի ապաշխարություն էլ կլինի։ Եվ մի հատկանշական փաստ ավելացնեմ, որ 1571թ. հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի ճակատամարտում քրիստոնեական բանակը կանգնեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Եվրոպա՝ Սուրբ Վարդարանի աղոթքի զորությամբ և ազատագրեց 12000 գերիների: Եվ հենց այնպես չէ, որ Տերը հայ ժողովրդին նույնպես մղում է աղոթելու սուրբ Վարդարանը սիրով, ոչ ստիպողաբար՝ հրավիրելով Սուրբ Տիրամորը մեզ հետ աղոթքի՝ կասեցնելու թշնամիների առաջխաղացումը մեր Հայոց սուրբ երկիր:

Աստված օրհնի բոլորին և Սուրբ Աստվածածնի ու Վազգեն Վեհափառի և Մխիթար Սեբաստացու բարեխոսական աղոթքներով առ մեր Տեր Հիսուս Քրիստոս, լինի հայ ժողովրդի նորօրյա մի վերածնունդ, հարություն, դարձի և ապաշխարության մի նոր շունչ: Եվ մեր Սուրբ Մոր ձեռքից ամուր բռնած՝ քայլենք դեպի Իր Միածին Որդին՝ դեպի մեր Փրկիչը, դեպի Աստված և Աստծո Որդի մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

Սոֆի Հակոբյան

 

ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՎԱՐԴԱՐԱՆԻ ԱՂՈԹՔԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԵՂՔԻ ԵՎ ԱՂԱՆԴՆԵՐԻ

Կարդալ

 

ՀԻՆԳ ՎԱՐԴԱՐԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ԵՐԵՎՈՒՄՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Կարդալ

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


Առնչվող Գրառումներ

Ճրագալույց Սուրբ Ծննդյան

Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել,...

Կարդալ ավելին …

Հռոմի Փրկվածը․ Կարդինալ Գրիգոր Աղաջանյան

ԳՈՀԱՐ  ՌՇՏՈՒՆԻ   ՀՌՈՄԻ  ՓՐԿՎԱԾԸ. ԿԱՐԴԻՆԱԼ ԳՐԻԳՈՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՌԱՋԱԲԱՆ Հայ ժողովրդի կյանքում, ինչպես հայտնի է, հոգևոր–ազգապահպան կենտրոնական դերակատարում ունի...

Կարդալ ավելին …

ШАРАКАН

Вашему вниманию предлагаются переводы шараканов — духовных песнопений, гимнов, извлеченных преимущественно из Шаракноца (Гимнария), одной из...

Կարդալ ավելին …

Աստվածածնի Վերափոխման տոն

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայոց Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում: Այն Տիրամորը նվիրված տոներից...

Կարդալ ավելին …

Պսակաժահրի համաճարակէն պատսպարուելու աղօթք

Աստուած յաւիտենական, Հայր բարեխնամող, հանգիստ յոգնաբեկներու, մխիթարութիւն սգաւորներու եւ բժիշկ ախտաժէտներու։ Բոլոր արարածները Քեզմէ կեանք եւ ոյժ կը...

Կարդալ ավելին …

Երանելի Օգոստինոսի Կարճ Սաղմոսարանը

ՈՂՋ ՍԱՂՄՈՍԱԳԻՐՔԸ ՄԻ ՍԱՂՄՈՍԻ ՄԵՋ «Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ...

Կարդալ ավելին …

Աղոթարան — Հովհաննես Գառնեցի

Հովհաննես Գառնեցին ԺԲ-ԺԳ. դդ. ճգնակյաց, հրաշագործի համբավ ունեցող վարդապետ-մատենագիր է. կա նրա տարբեր երկերը պարունակող և...

Կարդալ ավելին …

Աստծո ողորմության պսակը — ձայնագրած

ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՊՍԱԿԸ Աստծո ողորմության պսակը աղոթում են Վարդարանի հատիկների վրա: Սկզբում «Հայր մեր», «Ողջոյն քեզ, Մարիամ»,...

Կարդալ ավելին …

Նպատակաուղղված կյանք

 «Նպատակաուղղված կյանք» գրքի հեղինակն է Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռիք Ուորենը: Այս գիրքը հազարավոր մարդկանց կյանքեր...

Կարդալ ավելին …

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

Հայերէն լեզուով «պաշտամունք» բառին դիմաց գործածուող բառերէն մէկն է «երկրպագութիւն»: Պատարագի ընթացքին յաճախ կրկնուող այս բառին...

Կարդալ ավելին …

ԱՂՈԹԱՐԱՆ
  Հաւատով խոստովանիմ
 Աղոթք Սուրբ Հոգուն
  Տիրամոր աղոթքներ
  Վարդարանը
 Փառաբանություն
 Ջերմեռանդություն
 Ապաշխարության աղոթք
 Զանազան աղոթքներ
  Սուրբ Պատարագ
  Շարականոց
  Հոգեւոր երգեր
  Մաշտոց ծիսական
  Ծիսական օրացույց
  Հավելվածներ

Decrease font size. Reset font size. Increase font size.


ԱՂՈԹԱՐԱՆ
   ANDROID’Ի ՀԱՄԱՐ    ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ    ԱՂՈԹԱԳԻՐՔ    ԲԱՌԱՐԱՆ
   ԱՂՈԹՔ
ԱՄԵՆՕՐՅԱ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ   ԱՂՈԹՔ
ՏՈՆԱԿԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԽԱՉԱԿՐԱԾ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ   ՀԱՅՐԵՐԻ   ԱՂՈԹՔՆԵՐ
ՀԱՒԱՏՈՎ   ԽՈՍՏՈՎԱՆԻՄ
ՍՈՒՐԲ   ՎԱՐԴԱՐԱՆ
ՏԻՐԱՄՈՐ   ԱՂՈԹՔՆԵՐ
ԱՂՈԹՔ   ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԱՂՈԹՔ   ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ
ԶԱՆԱԶԱՆ   ԱՂՈԹՔՆԵՐ
   ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
   ԾԻՍԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԿԵ)
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ (ՀԱԵ)
ՇԱՐԱԿԱՆՈՑ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ
ՄԱՇՏՈՑ ԾԻՍԱԿԱՆ
ԾԻՍԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ
   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Քրիստոնեական ֆիլմեր
Լուրեր Վատիկանէն
Նորշեն մեդիա
Արարատյան հայրապետական թեմ
Սրբազան ավանդություն
Աղոթարան HYCATHOLIC, Copyright 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ  | ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ |
  • Email: hycatholic@gmail.com
  • Աղոթք
  • Գրադարան
  • Աղոթք
  • Ամենօրյա
  • Ընդհանրական
  • Տոնական
  • Խաչակրաց
  • Պահոց
  • Բարեխոսության
  • Եկեղեցու հայրերի
  • ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
  • ԾԻՍԱԿԱՆ
  • ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
  • ՀԱՆՐԱԳԻԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
ԲԼՈԳ
  • Odnoklassniki icon