ԳՐԱԲԱՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ա - Գ Դ - Կ Հ - Շ Ո - Օ

Գրաբարի բառարան, Ռուբէն Ղազարեան, 2000։
Տե՛ս նաև. Գրաբարի ուսումնական բառարան
Ո1, ո (օ), 1. Հայերէն այբուբենի քսանչորսերորդ տառը, թուական արժէքը՝ վեց հարիւր, վեցհարիւրերորդ։ 2. Յետին շարքի միջին բարձրացման շրթնային ձայնաւոր։
Ո2, զո, ոյր, ում, յումէ կամ յումմէ, ոյք, զոյս, ոյց, յոյց, գործ. չունի, հարցական եւ յարաբերական դ. 1. Ով։ 2. փխ. Որ։
Ո3, ձ. Կոչական բացականչութիւն՝ ո՛վ, ա՛յ։ 2. Զարմանքի, ափսոսանքի բացականչութիւն՝ օ՜, ո՜հ, ա՜խ, աւա՜ղ։
ՈԲՈՂՈՍ, (յուն.), գ. Հին յունական մանր դրամ, որ հաւասար է մէկ դանգի կամ դրամի։
ՈԳԵԹԱՓ ԼԻՆԵԼ, Շունչը կտրուել, ուժասպառ լինել, նուաղել, հուսալքուել։
ՈԳԵԼ, եցի, ն. Ասել, արտասանել։
ՈԳԵԽԱՌՆԵԼ, (իմ), եցայ, չ. Հոգով կապուել՝ միանալ մէկի հետ։
ՈԳԵԾՆՈՒԹԻՒՆ, գ. Սաղմի մէջ ոգու՝ շնչի առաջ գալը՝ սկզբնաւորուելը։
ՈԳԵԿԱՆ, տե՛ս ՀՈԳԵԿԱՆ։
ՈԳԵԿԵՑՈՅՑ, տե՛ս ՀՈԳԵԿԵՑՈՅՑ։
ՈԳԵԿԻՐ, տե՛ս ՀՈԳԵԿԻՐ։
ՈԳԵԿՈՐԾԱՆ, ա. Ոգով՝ հոգով կործանուած, անհոգի։
ՈԳԵԿՈՐՈՅՍ, տե՛ս ՀՈԳԵԿՈՐՈՅՍ։
ՈԳԵՀԱՇՄ, ա. Հոգով հաշմ, հոգի չունեցող, անզգայ։
ՈԳԵՂԱԲԱՐԲԱՌ, ա. Ուժգին ձայն ունեցող, ուժեղ ձայնով, յորդաձայն։
ՈԳԵՇԱՀ, տե՛ս ՀՈԳԵՇԱՀ։
ՈԳԵՇՈՒՆՉ, տե՛ս ՀՈԳԵՇՈՒՆՉ։
ՈԳԵՊԱՀ, ի, իւ կամ ով, ա. գ. Ոգին՝ կեանքը պահպանելու համար անհրաժեշտ մի քիչ ուտելիք՝ սնունդ, հոգեպահիկ։
ՈԳԵՊԱՀԱՆՋ, ի, ից, ա. Հոգին առնող, հոգին հանող, մահառիթ։
ՈԳԵՊԱՐՏ ԼԻՆԵԼ, Մէկի սպանութեան համար հոգուն՝ արեան պարտական լինել։
ՈԳԵՍԷՐ, ա. Հոգեսէր, մարդասէր։
ՈԳԵՍՊԱՆ, ա. Հոգի սպանող (սատանայ)։
ՈԳԵՍՊԱՌ, ա. 1. Ոգին՝ շունչը սպառուած, շնչասպառ, շնչակտուր։ 2. Հոգեկորոյս, շունչը սպառող։
ՈԳԵՎԱՐ, ի, աց, գ. Հոգեվարք, մահուան տագնապ։
ՈԳԵՒՈՐ, ա. 1. տե՛ս ՀՈԳԵՒՈՐ։ 2. Ուժեղ, հզօր։
ՈԳԵՒՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀՈԳԵՒՈՐՈՒԹԻՒՆ։
ՈԳԷ..., (բարդութիւնների սկզբում), տե՛ս ՈԳԵ...։
ՈԳԻ, ոգւոյ, ոց, գ. 1. Շունչ, շնչառութիւն։ 2. Կեանք։ 3. Ոչ նիւթական անմահ գոյացութիւն մարմնի մէջ, հոգի։ 4. Անձ, մարդ։ 5. (կրօն.) Երրորդութեան անձերից մէկը, Սուրբ հոգի։ 6. Երեւակայական անմարմին էակ՝ բարի կամ չար։ 7. Բնաւորութիւն։ 8. Տրամադրութիւն, զգացմունք։ 9. Հողմ, քամի, հողմի փչելը։
ՈԳՒԱԿՈՂՄՆ, ման, գ. Հոգու կողմը։
ՈԳՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Կռուել, պայքարել, մաքառել։ 2. Հակառակուել, դէմ կանգնել։
Ո ԵՒ ՊԷՏ, Ո ԵՒ ՊԷՏ ՈՔ, Ով էլ լինի, որեւիցէ մէկը։
ՈԶՆԻ, նւոյ, նեաց, գ. (կենդբ.) Միջատակերների կարգին պատկանող փշածածկ մարմնով կաթնասուն կենդանի (Erinaceus europaeus)։
ՈԶՈՏՆԱՀՄԱՅՔ, գ. Մի տեսակ հմայութիւն։
ՈԶՈՐԱԾԵԾ ԱՌՆԵԼ, Ճիպոտներով ձաղկել, գանահարել, խոշտանգել։
ՈԶՈՒՄՆ, տե՛ս ԹԵԶԱՆ։
ՈԼԻՄՊԻԱԴ, ՈԼԻՄՊԻԱԹ, տե՛ս ՈՂՈՄՊԻԱԴ։
ՈԼՈԳ, տե՛ս ՈԼՈՔ։
ՈԼՈՄՊԻԱԴ, ՈԼՈՄՊԻԱԹ, տե՛ս ՈՂՈՄՊԻԱԴ։
ՈԼՈՄՊԻԱԿԱՆ, տե՛ս ՈՂՈՄՊԻԱԿԱՆ։
ՈԼՈՄՊԻԱՍ, տե՛ս ՈՂՈՄՊԻԱԴ։
ՈԼՈՌՆ, ռան, ռունք, ռանց, գ. 1. (բսբ.) Թիթեռնածաղկաւորների ընտանիքին պատկանող բոյս. ոլոռ (Pisum)։ 2. Այդ բոյսի հատիկը՝ ունդը։ 3. փխբ. Խոշոր կաթիլ, կայլակ, շիթ։ 4. փխբ. Կարկտի մէկ հատիկը։
ՈԼՈՌՆԱՁԵՒ, ա. Ոլոռի՝ ոլոռահատի ձեւ ունեցող, կլորակ։
ՈԼՈՌՆԱՆԱԼ, ացայ, չ. Ոլոռի՝ գնդի ձեւ ստանալ, կլորանալ։
ՈԼՈՐ, գ. 1. Ոլորք, ոլորուածք, ոլորուած բան։ 2. Ոլորում, ձգում, պրկում։ 3. Պնդութիւն, սերտութիւն։
ՈԼՈՐԱԿ, ի, աց, գ. 1. Ոլորք, ձգում, պրկում։ 2. (քեր., երժշտ.) Ձայնաստիճան, ձայներանգ։ 3. Որեւէ նշան, որ արտայայտում է ձայնաստիճանը։
ՈԼՈՐԵԼ, եցի, ն. 1. Ոլորքներ անել՝ ձգելով, պտտելով պրկել, գալարել, փաթաթել։ 2. փխբ. Հիւսել, յօրինել, շարադրել։ 3. փխբ. Նիւթել, լարել (չարիք, որոգայթ)։ 4. Արագ-արագ շարժել։
ՈԼՈՐՈՒՄՆ, րման, գ. 1. Ոլորելը, ոլորուելը։ 2. Ոլորք։ 3. Ձայնաստիճան, ձայներանգ, ոլորակ։ 4. Թաւալում, գլորում։
ՈԼՈՐՈՒՏ, ա. Հեշտ՝ արագ գլորուող, արագապտոյտ։
ՈԼՈՐՏԱԾԱՒԱԼ, ա. Ոլորապտոյտ՝ պտուտակաձեւ ծաւալուող։
ՈԼՈՐՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Մի շրջանակի մէջ ամփոփել՝ պարուրուել՝ բովանդակուել՝ սահմանափակուել։ 2. Մեկուսանալ։
ՈԼՈՐՏԱՊԷՍ, մ. Բոլորակաձեւ։
ՈԼՈՐՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սահմանից դուրս հանել, մեկուսացնել։
ՈԼՈՐՏՔ, տից, գ. 1. Տեսադաշտ, հորիզոն։ 2. Շրջան, շրջանակ, պարունակ, որեւէ բանի սահմանները։ 3. Կտրուկ ոլորաններ, շրջանաձեւ պտոյտներ, մանուածք։
ՈԼՈՔ, ի, աց եւ ոյ, ոց, գ. (կզմխս.) Սրունքի մեծ ոսկորը՝ ծնկից մինչեւ ոտնաթաթը (Tibia)։
ՈԽԱԹԱՓ ԼԻՆԵԼ, Ոխը մէկի վրայ թափել, ոխը մէկից հանել։
ՈԽԱԼ, տե՛ս ՈԽԱՆԱԼ։
ՈԽԱԼՈՒԹԻՒՆ, (անստոյգ բառ), գ. Ոխակալութիւն։
ՈԽԱԿԱԼ, ի, աց, ա. Ոխ՝ քէն պահող, քինախնդիր, քինապահ, քինոտ։
ՈԽԱԿԱԼԵԼ, եցի, չ. Ոխով՝ քէնով լցուել։
ՈԽԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Ոխակալ լինելը։ 2. Ոխ։
ՈԽԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ոխ պահել, ոխ զգալ մէկի դէմ, ոխով՝ քէնով՝ վրէժի զգացմունքով լցուել։ 2. Չար նախանձով՝ չարութեամբ լցուել՝ տոգորուել։
ՈԽԱՊԱՀ, ի, աց, տե՛ս ՈԽԱԿԱԼ։
ՈԽԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ոխանալ տալ, ոխակալ դարձնել, թշնամանք՝ ատելութիւն յարուցել, թշնամացնել։
ՈԽԵՐԻՄ, ՈԽԵՐԻՄԱՑ, ՈԽՈՐԻՄ, ա. 1. Ոխակալութեամբ՝ չարութեամբ լցուած, ոխակալ եւ անհաշտ թշնամի, հակառակորդ, ոսոխ։ 2. Յոխորտ, ժանտ։ 3. Ախոյեան։
ՈԽՈՐ, (անստոյգ բառ), գ. Ոխակալութիւն։ (Յն. կթ., 316)։
ՈԽՈՐՏ, ա. Յոխորտ, յանդուգն։
ՈԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Ոխակալութիւն։ 2. Ոխ. 3. Թշնամական վերաբերմունք, ատելութիւն։
ՈԽՔ, ոխս, գ. 1. Քէն, վրէժխնդրութիւն։ 2. Թշնամանք, ատելութիւն։
Ո՜Հ, ձ. 1. Վշտի՝ տխրութեան բացականչութիւն՝ ա՛հ, ա՜խ, վա՜խ։ 2. Ափսոսանքի բացականչութիւն՝ աւա՜ղ, ափսո՜ս, վա՜յ։
ՈՂԲ, ոյ, ոց, գ. 1. Բարձրաձայն լաց՝ իբրեւ խոր վշտի՝ սգի արտայայտութիւն, լացուկոծ, աղիողորմ հեծեծանք, կական, վայնասուն, սուգ ու շիւան։ 2. Ողբալու՝ լացուկոծի ձայն։ 3. Արձակ կամ չափածոյ խօսք՝ մէկի մահուան կամ որեւէ ողբալի դէպքի՝ աղետի եւն առթիւ։
ՈՂԲԱԳԻՆ, ա. Ողբալից, լալագին։
ՈՂԲԱԼ, ացի կամ ացայ, բա՛, չ. ն. 1. Լացուկոծ անել, բարձրաձայն՝ դառնագին լալ, կոծել, ճչալ, սգալ։ 2. Աւաղել, ափսոսալ, վիշտ արտայայտել մի ծանր կորստի՝ դժբախտութեան առիթով։
ՈՂԲԱԼԻ, ա. Ողբի՝ ողբալու արժանի, շատ ցաւալի՝ վշտալի։
ՈՂԲԱԼԻՑ, ա. Ողբով լցուած, արտասուալից, սգալից, ցաւագին, լալագին։
ՈՂԲԱԿԱՆ, ի, աց, ա. Ողբացող, լալական։
ՈՂԲԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Միասին ողբացող՝ լացող, արտասուակից, սգակից։ 2. Ողբալու արժանացած, ողբացուած։
ՈՂԲԱԿՑԱԲԱՐ, մ. Որբակից լինելով, միասին ողբալով՝ ցաւակցելով։
ՈՂԲԱԿՑԵԼ, եցի եւ եցայ, չ. Ողբակից լինել՝ դառնալ, միասին ողբալ՝ սգալ, ցաւակցել։
ՈՂԲԱՁԱՅՆ, ի, ից, ա. 1. Ողբի՝ ողբագին ձայնով, ողբ արտայայտող ձայնով։ 2. Ողբաձայնող, լալական։ 3. Ողբերգու։ 4. գ. Ողբաձայնութիւն, ողբ։
ՈՂԲԱՁԱՅՆԵԼ, եցի, ն. Ողբական ձայնով երգել կամ նուագել։
ՈՂԲԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Ողբի եղանակ, եղանակաւոր ողբ։
ՈՂԲԱՆՈՒԷՐ, ա. 1. Ողբի նուիրուած՝ անձնատուր եղած։ 2. Ողբով ցաւակից եղող։
ՈՂԲԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Ողբ կամ ողբալ սիրող։
ՈՂԲԱՐԿ, ի, գ. Ողբի ձայն գցելը, բարձրաձայն ողբ։
ՈՂԲԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Ողբի ձայն գցելը, բարձրաձայն ողբ։
ՈՂԲԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ողբալ տալ, լացացնել։
ՈՂԲԵՐԳԱԳԻՆ, ա. Ողբերգական, ողբալի, լալագին։
ՈՂԲԵՐԳԱԿ, ի, աց, ա. 1. Ողբ երգող, ողբասաց։ 2. Ողբի երգեր յօրինող, բանաստեղծ, քերթող։ 3. Լալական (կին)։ 4. Ողբերգական, լալագին։
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ողբ՝ ողբերգութիւն արտայայտող՝ պարունակող, ողբական, ողբալի, ողբաձայն, լալագին։ 2. Ողբերգակ, լալական։ 3. մ. Ողբեր երգելով, ողբալով։
ՈՂԲԵՐԳԱԿԵԼ, եցի, տե՛ս ՈՂԲԵՐԳԵԼ։
ՈՂԲԵՐԳԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ։
ՈՂԲԵՐԳԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Միասին ողբերգելը։
ՈՂԲԵՐԳԱՐԿԵԼ, եցի, ն. Ողբի նիւթ դարձնել, ողբերգել, ողբալ (որեւէ աղետ)։
ՈՂԲԵՐԳԵԼ, եցի, ն. Ողբով՝ ողբալով՝ ողբաձայն երգել, ողբ ասել, ողբալ։
ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Ողբի երգ կամ նուագ։ 2. Ընդհանրապէս՝ ողբ, կոծ, սուգ, վիշտ։ 3. Ողբերգական բովանդակութեամբ բեմական գրուածք։
ՈՂԲԵՐԷՆ, մ. Ողբի ձեւով, ողբալով։
ՈՂԲՈՒՄՆ, բման, գ. Ողբալը, ողբ։
ՈՂԻԲԵՐՈՆ, (յուն.), ա. Եղեբորոս (Helleborus) բոյսի ծաղիկների սպիտակ գոյնով։ Զպատմուճանս ոսկեհուռս ստօրակս եւ զդիպակս ողիբերոնս (Կղնկտ., Բ, 28)։
ՈՂԻՄԲԱՍ, (փխ. Ողիմբիաս, յուն.), գ. Արեւմտեան քամի, որ փչում է Օլիմպիոս լեռան կողմից։
ՈՂԿՈՅԶ, կուզի, աց կամ ից, եւ ոյ, ոց, գ. 1. Խաղողի ճիթ՝ ճութ։ 2. լայնաբար՝ Մէկ ցօղունի վրայ աճած այլ պտուղների կամ ծաղիկների ամբողջութիւն։ 3. ա. Նորահաս ողկոյզի նման, մատղաշ, մատաղ։
ՈՂԿՈՒԶԱԲԵՐ, ա. Ողկոյզ բերող, խաղող տուող։
ՈՂԿՈՒԶԱԲՈՅԾ, ա. Ողկոյզները հասունացնող, ողկուզաբեր։
ՈՂԿՈՒԶԱԶԱՐԴ, ՈՂԿՈՒԶԱԼԻՑ, ա. Ողկոյզներով զարդարուած՝ լցուած՝ լի։
ՈՂԿՈՒԶԱԿԱՆ, ա. Ողկոյզներ ունեցող՝ բերող։
ՈՂԿՈՒԶՈՒԿ, գ. (բսբ.) Սատապազգիների ընտանիքին պատկանող բոյս. ողկուզակ (Dictamnus)։
ՈՂԿՈՒԶՕՐԷՆ, մ. Ողկոյզի պէս, խիտ առ խիտ, միախուռն։
ՈՂՆ, ողին, ղամբ, ունք, անց, գ. (կզմխս.) 1. Մէջք, թիկունք, կռնակ։ 2. Ողնաշար։ 3. Ողնուղեղ, ողնածուծ։ 4. փխբ. Մի բանի (երկնքի, լեռան, նաւի եւն) վերին կողմը։
ՈՂՆԱԲԵԿ, ա. Ողը՝ մէջքը կոտրած։
ՈՂՆԱԲԵԿԵԱԼ, ա. Ողը՝ մէջքը կոտրած։
ՈՂՆԱՅԱՐ, գ. 1. (կզմխս.) Իրար հետ միացուած ողների շարքը, ողնաշար։ 2. նման. Տան մէջտեղում հաստատուած գերանը, որ իր վրայ է կրում կտուրի ծանրութիւնը։
ՈՂՆԱՅԱՐԱԿԱՆ, ա. Ողնաշարին յատուկ՝ վերաբերող։
ՈՂՆԱՇԱՐ, ի, տե՛ս ՈՂՆԱՅԱՐ (1)։
ՈՂՆԱՓԱՅՏ, ի, ից, գ. 1. Նաւի ստորին մասի երկայնակի հաստ գերանը, որի վրայ ամրացւում էին կողքի տախտակները։ 2. լայնաբար՝ Նաւ, նաւակ։
ՈՂՆԲԵԿԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՈՂՆ ԲԵԿԱՆԵԼ (իմ)։
ՈՂՆԴԺՆԵԱՅ, ա. Անհնազանդ, ըմբոստ։
ՈՂՆՈՒԼԱՐ, ՈՂՆ ՈՒ ԼԱՐ, գ. Ողնաշար։
ՈՂՆՈՒՑ, տե՛ս ՈՂՆԱՓԱՅՏ (1)։ (Ոսկ. հռովմ., 392, ՀԱԲ)։
ՈՂՈԳՈՄԵԱՆ, մենի, ՈՂՈԳՈՄԷՆ, (յուն.), գ. (կրօն.) Ծաղկազարդի տօնը։
ՈՂՈՂ, գ. Հեղեղ։
ՈՂՈՂԱԿ, ա. գ. Ջրի խորքը սուզուող, սուզակ։
ՈՂՈՂԱՆԱԼ, ացայ, չ. Լացուկոծ բարձրացնել, հոնգուր-հոնգուր լաց լինել, մղկտալով լալ, ողբալ։
ՈՂՈՂԱՆԵԼ, ղի, ն. 1. Ողողել, հեղեղել, ջրով ծածկել։ 2. ղայ, կ. չ. Ողողուել, ընկղմուել, փխբ. տոգորուել, համակուել։ 3. Լացուկոծ անել, կոծել, ողբալ։
ՈՂՈՂԱՆՔ, նաց, գ. 1. Հոնգուր-հոնգուր լաց լինելը, լացուկոծ անելը, ողբ, կոծ։ 2. Ողողելը, ողողուելը։
ՈՂՈՂԵԼ, եցի, ն. 1. Հեղեղել, ափերից դուրս գալով ծածկել, վարարուն հոսանքով պատել։ 2. Իր հոսանքի տակ առնելով քշել-տանել (հողային շերտը, բուսականութիւնը)։ 3. փխբ. Ընկղմել, տոգորել, համակել։ 4. Ջրի մէջ մտցնելով ու թափահարելով մաքրել՝ լուանալ, մաքրաջրել, ցայել։ 5. Ջրով կամ որեւէ այլ հեղուկով բերանը լուանալ։ 6. փխբ. Լցնել, պատել։
ՈՂՈՂԻՉ, ա. Որ ողողում է, ողողող։
ՈՂՈՂՈՒՄՆ, ղման, գ. 1. Ողողելը, ողողուելը։ 2. Ջրհեղեղ։
ՈՂՈՄՊԻԱԴ, (յուն.), ի, աց, գ. 1. Հին Յունաստանում չորս տարին մէկ անգամ կազմակերպուած համազգային մարզական խաղերը, օլիմպիական խաղեր։ 2. Այդ խաղերի միջեւ ընկած քառամեակը, որ ծառայում էր իբրեւ թուարկութեան միաւոր։ 3. Այդ խաղերում յաղթութեան համար շնորհուած մրցանակ։
ՈՂՈՄՊԻԱԿԱՆ, ի, աց, ա. Օլիմպիական խաղերին յատուկ՝ վերաբերող, օլիմպեան։
ՈՂՈՐԴ, տե՛ս ՈՒՂՂՈՐԴ։
ՈՂՈՐԿ, ի, ից, ա. 1. Հաւասար՝ ուղիղ մակերեսով, ոչ խորդուբորդ, յղկուած, հարթ, կոկ։ 2. փխբ. Մեղմ, հաճելի, քաղցրախօս։ 3. փխբ. Սահուն, կանոնաւոր, ճարտար, վայելուչ, ընտիր։ 4. փխբ. Սեթեւեթուն։
ՈՂՈՐԿԱԳՈՅՆ, գունի, ից կամ աց, ա. Աւելի ողորկ։
ՈՂՈՐԿԱԿԵՂԵՒ, ա. Ողորկ՝ հարթ կեղեւ ունեցող։
ՈՂՈՐԿԱԿՈՂ, ա. Ողորկ՝ հարթ՝ կլոր կամար ունեցող (ծիածանի մասին)։
ՈՂՈՐԿԱՂՈՒԹԻՒՆ, գ. Թանչ, արիւնալուծ։
ՈՂՈՐԿԱՆՔ, գ. Ողորկելը, ողորկուելը։
ՈՂՈՐԿԱՊԱՏԵԱՆ, ա. Ողորկ պատեան ունեցող։
ՈՂՈՐԿԱՏԱՐՐ, ա. Որի տարրը կամ նիւթը ողորկ է (ծառերի մասին)։
ՈՂՈՐԿԱՏԵՍԱԿ, ՈՂՈՐԿԱՏԵՍԻԿ, ՈՂՈՐԿԱՏԵՍԻԼ, ա. Ողորկ եւ փայլուն տեսքով, կոկլիկ, փխբ. ջինջ, պայծառ։
ՈՂՈՐԿԱՔԱՐ, ա. Ողորկ քարից։
ՈՂՈՐԿԵԼ, եցի, ն. 1. Ողորկ դարձնել, հարթել, յղկել, կոկել, յարդարել, փայլեցնել։ 2. փխբ. Մեղմացնել, փափկացնել, դիւրացնել։ 3. փխբ. Փայփայել, փաղաքշել, գգուել, շոյել։
ՈՂՈՐԿԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՈՂՈՐԿԵԼ։
ՈՂՈՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Ողորկ լինելը, կոկութիւն, սահունութիւն։ 2. Մեղմութիւն, փափկութիւն։ 3. Մեղկութիւն։
ՈՂՈՐՄ, ոյ, գ. 1. Գութ, կարեկցութիւն, ողորմութիւն։ 2. Աղերսանք, պաղատանք։ 3. ա. Գութ շարժող, ողորմելի, խղճալի, թշուառ, կարեկցանքի արժանի։ 3. մ. Ողորմագին, խղճալի կերպով, աղերսելով. կարեկցաբար։
ՈՂՈՐՄԱԲԱՐ, մ. Ողորմելով, գթալով։
ՈՂՈՐՄԱԳԻՆ, ա. 1. Գութ՝ կարեկցութիւն շարժող, շատ խեղճ, ողորմելի, խղճալի, թշուառ։ 2. մ. Ողորմելի՝ խղճալի կերպով, գութ՝ կարեկցանք շարժելով։
ՈՂՈՐՄԱԳՈՅՆ, ա. Աւելի խեղճ՝ ողորմելի, ողորմագին։
ՈՂՈՐՄԱԳՈՉ, ա. Ողորմագին՝ ողբագին ձայնով, ողբալի։
ՈՂՈՐՄԱԾ, ի, աց, ա. Ողորմող, գթացող, գթած, գորովագութ, բարեգութ, կարեկցող։
ՈՂՈՐՄԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Ողորմած լինելը, գթասրտութիւն, կարեկցութիւն։ 2. Աղքատին ողորմաբաժին տալը, ողորմութիւն։
ՈՂՈՐՄԱԿԱՆ, ի, աց, ա. Ողորմութիւն խնդրող, ողորմելի, թշուառ։
ՈՂՈՐՄԱՁԱՅՆ, ա. մ. Խղճալի՝ ողորմելի ձայնով։
ՈՂՈՐՄԱՂԵՐՍ, ա. Խղճալի եւ աղերսական։
ՈՂՈՐՄԱՆՔ, նաց, գ. Ողորմելը, գութը շարժուելը, գորովանք։
ՈՂՈՐՄԱՊԷՍ, մ. Ողորմաբար, ողորմագին։
ՈՂՈՐՄԵԱՑ, (կոչւում է նաեւ Ողորմեա), եցի կամ եցոյ, գ. (եկեղց.) 1. Սաղմոս, որն սկսւում է «Ողորմեա՛ ինձ, աստուած» բառերով։ 2. Այդ սաղմոսին հետեւող շարականը։
ՈՂՈՐՄԵԼ, (իմ), եցայ, եա՛ց կամ եա՛, չ. 1. Խղճալ, գթալ, կարեկցել։ 2. Ողորմածութիւն ցուցաբերել՝ ցոյց տալ։ 3. Ողորմութիւն անել՝ տալ։ 4. Ողորմութիւն գտնել, մէկի գութը՝ կարեկցութիւնը շարժել։
ՈՂՈՐՄԵԼԱԲԱՐ, ՈՂՈՐՄԵԼԱՊԷՍ, մ. Ողորմելի կերպով, թշուառաբար։
ՈՂՈՐՄԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Թշուառ վիճակի մէջ ընկած՝ գտնուող, ողորմութեան կարօտ, գութ շարժող, խղճալի, խեղճ, հէգ։
ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Գթութիւն, գթասրտութիւն, ողորմածութիւն։ 2. Կարեկցութիւն, ցաւակցութիւն։ 3. Կարիքաւորին՝ աղքատին եւն տրուող բաժին՝ նուէր, շնորհ։
ՈՂՈՐՄՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ, Ողորմելի՝ խղճալի խօսքերով մէկի գութը շարժել։
ՈՂՈՑՔ, ողցք, գ. Ուռկանի չորս ծայրերը։ (Եղիշ. տիբ., 342, ՀԱԲ)։
ՈՂՈՔ, ոյ, ով, գ. 1. Աղաչանք, պաղատանք, աղերսանք, թախանձանք։ 2. Ամոք՝ մեղմ ու համոզիչ խօսք։ 3. Շողոքորթութիւն։ 4. ա. Աղաչական, աղերսական, թախանձական։
ՈՂՈՔԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Աղաչական, աղերսական, թախանձական, 2. Շողոքորթ, շողոքորթական։ 3. Համոզիչ, յորդորիչ, յորդորական։ 4. Քաղցր, մխիթարական։
ՈՂՈՔԱՆՔ, նաց, գ. 1. Ողոքելը, ողոքական խօսքեր, աղերսանք, խնդիրք։ 2. Յորդոր, յորդորանք։ 3. Մեղմ ու համոզիչ խօսք՝ հրապուրելու՝ գրաւելու համար, շողոմանք, շողոքորթութիւն, ողորմագին քծնութիւն, քծնախօսութիւն։
ՈՂՈՔԱՒՈՐ, ա. Ողոքելով խօսող, աղերսող, աղաչող, աղօթող։
ՈՂՈՔԵԼ, եցի, ն. 1. Քաղցր խօսքերով աղերսել, յորդորելով համաձայնեցնել, համոզել, սիրաշարհել։ 2. Մեղմացնել, հանդարտեցնել։ 3. Շողոքորթել, երեսպաշտութիւն անել։
ՈՂՈՔԻՉ, քչի, չաց, ա. Որ ողոքում է, ողոքաւոր։
ՈՂՈՔՈՏ, ա. Ողոքող, շողոքորթ, քծնող։
ՈՂՈՔՈՒՄՆ, քման, գ. Ողոքելը, ողոքանք, ողոք։
ՈՂՋ, ոյ, ոց, ա. 1. Կենդանի, կենդանութիւն ունեցող, ապրող։ 2. Առողջ, ոչ հիւանդ, ցաւերից ազատ։ 3. Անվնաս, անթերի, անխաթար, լիակատար, ամբողջական վիճակում, ոչ մի տեղը չվնասուած։ 4. Ամբողջ, բոլոր, լրիւ, բովանդակ։ 5. Ողջամիտ, ողջախոհ։
ՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Լիակատար գրութիւն կամ ամբողջական խօսք, խօսք ամեն ինչի մասին։
ՈՂՋԱԲԱՐ, մ. Ամբողջապէս, ամբողջովին, լրիւ։
ՈՂՋԱԲԵՐԵԼ, բերի, ն. Ամբողջապէս՝ լրիւ մէջ բերել։
ՈՂՋԱԳՈՅՆ, ա. Աւելի ողջ՝ առողջ։
ՈՂՋԱԳՈՒՐԵԼ, եցի, ն. Համբուրել գգուանքով, գուրգուրելով գիրկն առնել, փայփայել, գգուել։
ՈՂՋԱԽՈՀ, ի, աց կամ ից, ա. 1. Առողջ կերպով մտածող, առողջամիտ, ողջամիտ, խելամիտ, խելացի, ուշիմ, զգօն։ 2. Սեռական կեանքում զուսպ՝ զգաստ, մաքրակենցաղ, ժուժկալ, պարկեշտ, ամօթխած։ 3. Ողջախոհական, ողջամտական, զգուշաւոր։
ՈՂՋԱԽՈՀԱԲԱՐ, մ. Ողջախոհ կերպով, ողջախոհութեամբ, ողջամտութեամբ, զգօնութեամբ, զգաստութեամբ։
ՈՂՋԱԽՈՀԱԳՈՅՆ, ա. Աւելի ողջախոհ։
ՈՂՋԱԽՈՀԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ողջախոհ դառնալ, խելքի գալ, զգօնանալ, զգաստանալ, պարկեշտանալ։ 2. Կուսակրօն դառնալ։
ՈՂՋԱԽՈՀԱՊԷՍ, տե՛ս ՈՂՋԱԽՈՀԱԲԱՐ։
ՈՂՋԱԽՈՀԱՐԱՆ, ի, աց, գ. Ողջախոհ դառնալու՝ զգաստանալու՝ զգօնանալու տեղ, փխբ. բանտ։
ՈՂՋԱԽՈՀԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ողջախոհ դարձնել՝ պահել, զգաստացնել, զգօնացնել։
ՈՂՋԱԽՈՀԱՑՈՒՑԻՉ, ա. Ողջախոհ դարձնող, զգաստացնող։
ՈՂՋԱԽՈՀԵԼ1, եցի, տե՛ս ՈՂՋԱԽՈՀԱՑՈՒՑԱՆԵԼ։
ՈՂՋԱԽՈՀԵԼ2, (իմ), եցայ, տե՛ս ՈՂՋԱԽՈՀԱՆԱԼ։
ՈՂՋԱԽՈՀԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՈՂՋԱԽՈՀԱՑՈՒՑԱՆԵԼ։
ՈՂՋԱԽՈՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Ողջախոհ լինելը, զգաստութիւն, զգօնութիւն, ողջամտութիւն։ 2. Ժուժկալութիւն, չափաւորութիւն, պարկեշտութիւն, առաքինութիւն։
ՈՂՋԱԽՈՐՀ, տե՛ս ՈՂՋԱԽՈՀ։
ՈՂՋԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. 1. Առողջամիտ, ողջամիտ, ողջախոհ։ 2. Ուղղամիտ, անխարդախ, հաւատարիմ։
ՈՂՋԱԿԱՆ, ի, աց, ա. Ողջին եւ ողջութեան յատուկ՝ վերաբերող, ողջ, առողջ։
ՈՂՋԱԿԷԶ, կիզի, զաց, ա. գ. Ամբողջապէս այրուող զոհ՝ իբրեւ աստուածներին մատուցուող նուէր։
ՈՂՋԱԿԻԶԱԲԱՐ, մ. Իբրեւ ողջակէզ։
ՈՂՋԱԿԻԶԵԼ, եցի, ն. 1. Ողջակէզ անել, զոհաբերել, զոհել։ 2. փխբ. Հոգով եւ մարմնով ամբողջովին նուիրել՝ նուիրաբերել։
ՈՂՋԱԿԻԶՈՒԹԻՒՆ, ՈՂՋԱԿԻԶՈՒՄՆ, զման, գ. Ողջակիզելը, ողջակիզուելը, ողջակէզ։
ՈՂՋԱՀԱՒԱՏ, ա. Ուղիղ՝ ճշմարիտ հաւատ ունեցող, ուղղահաւատ, ողջամիտ, անմեղ։
ՈՂՋԱՄԲ, մ. 1. Ողջութեամբ, ողջ եւ առողջ։ 2. Ամբողջ, ամբողջապէս։
ՈՂՋԱՄԻՏ, մտի, տաց, ա. 1. Առողջ՝ զգաստ միտք ունեցող, առողջամիտ, ողջախոհ, խելացի, ուշիմ։ 2. Ուղղահաւատ։ 3. Անկեղծ, հաւատարիմ։ 4. Ողջամտութիւն արտայայտող՝ պարունակող, ողջամտական։
ՈՂՋԱՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՂՋՄՏՈՒԹԻՒՆ։
ՈՂՋԱՆԱԼ, ացայ, չ. Առողջանալ, ապաքինուել, բուժուել, լաւանալ։
ՈՂՋԱՆԴԱՄ, մք, ա. մ. Առողջ անդամներ ունեցող, մարմնական արատներից զերծ, ողջ եւ առողջ, առանց վէրքերի, անվնաս, անպատիժ։
ՈՂՋԱՆԴԱՄՈՒԹԻՒՆ, գ. Ողջանդամ լինելը՝ մնալը, ամբողջութիւն, առուգութիւն, ուժեղութիւն։
ՈՂՋԱՆՄԱՆ, ա. Ամբողջի նման երեւացող։
ՈՂՋԱՊԱՏՈՒՄ, տե՛ս ՈՂՋՈՒՆԱՊԱՏՈՒՄ։ (Կորիւն, 78)։
ՈՂՋԱՊԷՍ, մ. 1. Ողջամտութեամբ, աներկմտաբար։ 2. Ստոյգ՝ հաւաստի կերպով։
ՈՂՋԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Առողջացնել, բժշկել։ 2. Ամբողջացնել, ամբողջական դարձնել։
ՈՂՋԱՑՈՒՑԻՉ, ա. Առողջացնող, բուժիչ։
ՈՂՋԷԳԱԼ, գ. Բարի գալուստ, ողջոյն տալը, բարեւելը։
ՈՂՋԸՆԾԱՅ, ի, ից, գ. Ամբողջապէս մատուցուած նուէր. ողջակէզ։
ՈՂՋԻԿ, ա. մ. Ամբողջ, ամբողջապէս։
ՈՂՋՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ողջամիտ լինելը, առողջ դատողութիւն, ողջախոհութիւն, արդարութիւն։ 2. Հաւատարմութիւն։
ՈՂՋՈՅՆ1, ա. 1. Ողջ, ամբողջ, բոլոր, բովանդակ։ 2. մ. Ամբողջապէս, ամբողջովին, բոլորովին։
ՈՂՋՈՅՆ2, ջունի, ից, գ. 1. Մէկի որպիսութիւնը հարցնելը, մէկին առողջութիւն ցանկանալը, բարեւելը, բարեւ։ 2. Ողջոյնի խօսք։ 3. Բարեւ մնալ ասելը, հրաժեշտի ողջերթ։
ՈՂՋՈՒԹԻՒՆ, գ. Ողջ լինելը, առողջութիւն։
ՈՂՋՈՒՆԱԲԵՐ, ա. Ողջոյն՝ բարեւ բերող՝ պարունակող։
ՈՂՋՈՒՆԱԼԻ, ա. Ողջոյնով լի, շատ բարեւ պարունակող։
ՈՂՋՈՒՆԱԿԱՆ, ա. Ողջոյն պարունակող՝ արտայայտող, ողջունող։
ՈՂՋՈՒՆԱՊԱՏՈՒՄ, ա. (եկեղց.) (Քրիստոսի) ողջոյնը պատմող։
ՈՂՋՈՒՆԱՊԷՍ, մ. Ամբողջութեամբ, անթերի կերպով։
ՈՂՋՈՒՆԱՐԱՆ, ի, աց, գ. Եպիսկոպոսարանի մէջ սենեակ կամ սրահ, որտեղ գալիս էին եպիսկոպոսին հանդիպելու՝ ողջունելու։
ՈՂՋՈՒՆԵԼ, եցի, ն. 1. Ողջոյն տալ, բարեւել, ողջունելիս համբուրել, ողջոյնով մեծարել։ 2. Սրտանց՝ ջերմ համբուրել։ 3. Այցի գնալ, այցելել։ 4. Ընդառաջ գնալ, սիրով ընդունել։
ՈՃ, ոճոյ, գ. 1. Չոր ցօղուն, ծղօտ։ 2. Հնձելի հասկ։ 3. Հունձ։ 4. Զամբիւղ, կողով, քթոց։ 5. Կարգ։ 6. Ձեւ, կերպ, եղանակ։ 7. Միջոց, հնարք։ 8. Գրելակերպ, գրելաձեւ։ 9. Ուղղութիւն կրօնի մէջ, կրօնական կարգ, դաւանանք։ 10. Կեանքի ընթացք, վարք։
ՈՃԻՐ, օճիր, օճիռ, իրք, իրս, գ. 1. Սպանութիւն, արիւնահեղութիւն, չարագործութիւն, մեծ վնաս, չարագործ արարք՝ գործ, ծանր յանցանք՝ յանցագործութիւն։ 2. ա. Չար, անօրէն, դաժան։
ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարագործութիւն, ոճիր։ 2. Պղծութիւն, արուամոլութիւն։
ՈՄՆ, ուրումն, ումեմն, յումեմնէ, ոմամբ, ոմանք, անց, ամբք, անորոշ դ. 1. Մէկը, մի մարդ, յոգն. որոշ մարդիկ, մի քանիսը։ 2. ա. Մի, յոգն. մի քանի։ 3. (յունական ոճով) Գործածւում է նաեւ անշունչ առարկաների հետ՝ ինչ-որ, որեւէ, մի։
Ո՜Յ, ձ. Օ՜, օ՜հ, ա՜հ, վա՜յ։
ՈՅԺ, (պհլ.), ուժոյ, ով, եւ ի, ից, գ. Ուժ, զօրութիւն, կարողութիւն։
ՈՅԾ, ա. 1. Սառը, պաղ։ 2. մ. Սառած, փխբ. զատուած, ուծացած։
ՈՅՆ, ոյնք, գ. Կենսական ուժ, կարողութիւն, զօրութիւն։
ՈՇՈՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ԶՕՇՈՏՈՒԹԻՒՆ։
Ո ՈՔ, տե՛ս Ոք -ի տակ։
ՈՉ, 1. Բայի ժխտական ձեւ կազմող մասնիկ՝ չ։ 2. Գործածւում է ժխտական-բացասական մասնիկի նշանակութեամբ։ 3. գ. Ոչինչ, անգոյութիւն, անէութիւն։
Ո՞Չ ԱՊԱՔԷՆ, եղբ. Չէ՞ որ, մի՞թէ ոչ, անշուշտ, այո։
ՈՉ ԳՈՅ, ոչ գոյք, գ. Չլինելը, գոյութիւն չունենալը, անգոյութիւն, ոչինչ։
ՈՉԵՂՈՒԹԻՒՆ, գ. Գոյութիւն չունենալը, անգոյութիւն։
ՈՉ ԵՐԲԷՔ, մ. Երբէք, ոչ մի ժամանակ։
ՈՉ ԵՒՍ, մ. 1. Այլեւ չ։ 2. Դեռ չ։
ՈՉԷ, ոչէի, ոչէք, էից, գ. 1. Չլինելը, գոյութիւն չունենալը։ 2. Ոչինչ լինելը, անգոյութիւն, չգոյութիւն։
ՈՉԷՈՒԹԻՒՆ, գ. Ոչինչ լինելը, անգոյութիւն, չգոյութիւն։
ՈՉԻՆՉ, ոչնչի, ից, գ. 1. Որեւէ գոյացութեան՝ էութեան բացակայութիւն, անգոյութիւն, անէութիւն, չգոյութիւն։ 2. Ոչ մի բան։ 3. Մի չնչին բան։ 4. ա. Ոչ մի, որ մի բան չէ, ոչ մի արժէք չունեցող, չնչին, աննշան, փուչ։
ՈՉԽԱՐ, (քարթուէլական փոխառութիւն), ի, աց, գ. 1. Սնեղջերաւորների ընտանիքին պատկանող որոճող կենդանի. ընտանի ոչխար (Ovis aries)։ 2. փխբ. Հեզ, հլու։
ՈՉԽԱՐԱԶԳԵՍՏ, ա. Արտաքուստ ոչխարի տեսք ունեցող, փխբ. կեղծ բարեպաշտ։
ՈՉԽԱՐԱԿ, գ. Փոքր ոչխար, ոչխարիկ, կամ ոչխարների փոքր հօտ։
ՈՉԽԱՐԱՆՄԱՆ, ա. Ոչխարի նման, ոչխարակերպ։
ՈՉԽԱՐԱՎԱՃԱՌ, ա. գ. Ոչխարներ վաճառող։
ՈՉԽԱՐԵՆԻ, նւոյ, նեաց, գ. Ոչխարի մորթի։
ՈՉԽԱՐԻԿ, գ. Փոքր ոչխար։
ՈՉՆՉԱՆԱԼ, ացայ, չ. Ոչինչ դառնալ, անհետ կորչել, չքանալ, անէանալ։
ՈՉՆՉՈՒԹԻՒՆ, գ. Ոչինչ լինելը, ոչինչ։
ՈՉ ՈՒՍՏԵՔ, տե՛ս ՈՒՍՏԵՔ։
ՈՉ ՈՒՐԵՔ, տե՛ս ՈՒՐԵՔ։
ՈՊՂԻՏ, (յուն.), ա. գ. Ծանր զէնքով մենամարտող կամ մենամարտութիւն օլիմպիական խաղերում։
ՈՊՆԻԱԶ, ի, ից, տե՛ս ԵԲԵՆՈՍ։
ՈՋԻԼ, ոջլոյ, ոց, գ. Անթեւ մակաբոյծ միջատ։
ՈՋԼԱԿԵՐ, ի, աց, ա. 1. Ոջիլներ ուտող։ 2. Ոջիլների կամ որդերի կերած՝ փչացրած։
ՈՌՆ, գ. Կամարի կամ թաղի մէջտեղի սեպաձեւ մեծ քարը, որ ամբողջ կամարը իր վրայ է կրում. պորտաքար։ (Պիսիդ. վեցօր., ՀԱԲ)։
ՈՌՆԱԼ, ացի, չ. Ոռնոցի նման ուժգին ձայն հանել՝ արձակել, գազազած՝ կատաղի ձայներ հանել, բարձրաձայն եւ անախորժ կերպով լալ, ճղճղալ, բոռալ, մռնչալ, վնգստալ, կաղկանձել, վնգվնգալ։
ՈՌՈԳ, ա. Առոյգ, ուռճացած, լաւ լցուած, փարթամօրէն աճած՝ ծաղկած։
ՈՌՈԳԱՆԱԼ, ացայ, չ. Առոյգանալ, ուռճանալ, լցուել մի բանով, զարգանալ, զօրանալ։
ՈՌՈԳԱՆԵԼ, ոգի, ՈՌՈԳԵԼ, եցի, ն. 1. Ջուր տալ, ջրել։ 2. փխբ. Ողողել, թրջել, ցօղել։
ՈՌՈԳՈՒՄՆ, գման, գ. Ոռոգելը, ոռոգուելը։
ՈՍԻՆ, ա. Մէջը դատարկ, սնամէջ, փուչ (հասկի մասին)։
ՈՍԿԱՆԱԼ, տե՛ս ՈՍԿԻԱՆԱԼ։
ՈՍԿԵԱԿ, եկայ կամ եկի, գ. 1. Փոքր ոսկի, ոսկու սիրուն կտոր։ 2. Ոսկու հանք։
ՈՍԿԵԱԿՆ, ական, գ. (հնք.) Ոսկեգոյն-կանաչաւուն թանկագին քար, ոսկեքար, տպազիոն։
ՈՍԿԵԲԵՒԵՌ, ա. Ոսկի բեւեռով գամուած, ոսկեզարդ, ոսկեզօծ։
ՈՍԿԵԲԻՒՐԵՂ, տե՛ս ՈՍԿԵՔԱՐ։
ՈՍԿԵԲԼՈՒՐ, ա. Ոսկեղէն բլրի նման (Գողգոթայի մասին)։
ՈՍԿԵԲՈՒՂԽ, ա. Ոսկի բխող, ոսկեբեր։
ՈՍԿԵԳԻՍԱԿ, ա. Ոսկեգոյն գիսակներ ունեցող, ոսկեվարս։
ՈՍԿԵԳԻՐ, ա. Ոսկեփոշու թանաքով գրուած։
ՈՍԿԵԳՈՅՆ, ա. Ոսկու գոյն ունեցող, ոսկու գոյնի։
ՈՍԿԵԳՈՐԾ, ի, աց, գ. 1. Ոսկերիչ։ 2. ա. Ոսկուց պատրաստած, ոսկեզարդ, ոսկեղէն։
ՈՍԿԵԳՕՏԻ, ա. Ոսկեձոյլ գօտի կապած։
ՈՍԿԵԶԱՆ, տե՛ս ՈՍԿԵՏԵՍԱԿ։
ՈՍԿԵԶԱՐԴ, ա. Ոսկով զարդարուած, ոսկեհուռ։
ՈՍԿԵԶԱՐԴԵԼ, եցի, ն. Ոսկով զարդարել՝ պատել։
ՈՍԿԵԶՕԾ, ա. 1. Ոսկու շերտով պատած, ոսկեջրած, ոսկեպատ, ոսկեզարդ, ոսկեթել։ 2. փխբ. Ոսկեգոյն։
ՈՍԿԵԹԵԼ, ի, ա. Ոսկեզօծ մետաքսաթելերից հիւսուած՝ կարուած, ոսկեզարդ։
ՈՍԿԵԹԵՒ, ա. Ոսկեղէն թեւեր ունեցող։
ՈՍԿԵԽԱՂԱՑ, ա. Մէջառմէջ ոսկեզօծած։
ՈՍԿԵԽԱՉ, գ. Ոսկեղէն խաչ։ Եւ ոսկեխաչ ի վերայ դեսպակին թագաւորական թագով (Կղնկտ., Ա, 19)։
ՈՍԿԵԽՆՁՈՐ, տե՛ս ՈՍԿԻԿՄԲԵԱՅ։ (Կղնկտ., Բ, 34)։
ՈՍԿԵԾԱՂԻԿ, գ. 1. Ոսկեգոյն ծաղիկ։ 2. ա. Ոսկեգոյն ծաղիկ ունեցող։
ՈՍԿԵԾԻՆ, նոյնն է՝ ՈՍԿԻԱԾԻՆ։
ՈՍԿԵԿԱԶՄ, ա. 1. Ոսկուց կազմուած՝ սարքուած։ 2. Ոսկեզօծ կազմ՝ սարք ունեցող, ոսկեզարդ։
ՈՍԿԵԿԱՊԱՐՃՔ, գ. Ոսկեղէն կապարճ (իբրեւ մեծութեան՝ մեծամտութեան նշան)։
ՈՍԿԵԿԱՐ, տե՛ս ՈՍԿԵԹԵԼ (1)։
ՈՍԿԵԿԵՐՊ, տե՛ս ՈՍԿԵՏԵՍԱԿ։
ՈՍԿԵԿԵՐՏ, տե՛ս ՈՍԿԵԿԱԶՄ (1)։
ՈՍԿԵԿՄԲԵԱՅ, տե՛ս ՈՍԿԻԿՄԲԷ։
ՈՍԿԵԿՈԿՈՆ, ա. Ոսկեգոյն կոկոնի նման։
ՈՍԿԵԿՈՒՌ, ա. Ոսկուց կռած՝ կոփած, ոսկեձոյլ։
ՈՍԿԵՀԱՆ, ի, աց, ա. 1. Երկրի ընդերքից ոսկի հանող։ 2. Որտեղից ոսկի է հանւում։
ՈՍԿԵՀԱՆԳՈՅՑ, տե՛ս ՈՍԿԻԿՄԲԷ։
ՈՍԿԵՀԱՆԴԵՐՁ, ա. 1. Ոսկեհիւս՝ ոսկեհուռ հանդերձ հագած։ 2. Ոսկու շերտով պատած, ոսկով ընդելուզած։
ՈՍԿԵՀԱՏ, գ. 1. Ոսկի կտրելը՝ հանելը (հանքերում)։ 2. ա. Ոսկու հատի կամ կտորի նման։
ՈՍԿԵՀԵՐ, ա. Ոսկեգոյն մազեր ունեցող։
ՈՍԿԵՀԻՒՍԱԿ, ա. Ոսկեթելով հիւսած՝ ասեղնագործած, ոսկեհիւս։ (Կղնկտ., Բ, 28)։
ՈՍԿԵՀՈՒՌ, ա. Ոսկեթել, ոսկեհիւս, ոսկեզարդ։
ՈՍԿԵՀՈՒՌՆ, ա. Ոսկեթել, ոսկեհիւս, ոսկեզարդ։
ՈՍԿԵՀՈՒՌԱԶԱՐԴ, ա. Ոսկեհուռ զարդերով։
ՈՍԿԵՀՐԱՇ, ա. Հրաշալի կերպով ոսկեփայլ կամ ոսկեզարդ։
ՈՍԿԵՁԵՂՈՒՆ, ա. Ոսկեփայլ՝ ոսկեզօծ ձեղունով։
ՈՍԿԵՂԷՆ, ղինի, նաց, ա. 1. Ոսկուց պատրաստած, ոսկեկերտ, ոսկեզարդ, ոսկեզօծ, ոսկէ։ 2. փխբ. Չափազանց լաւ՝ ընտիր՝ գեղեցիկ՝ նուիրական։
ՈՍԿԵՂԻՆԻԿ, ա. Ոսկեղէն, փխբ. գեղեցիկ ու գողտրիկ, պատուական։
ՈՍԿԵՃԱՃԱՆՉ, ա. Ոսկու նման ճաճանչներ արձակող՝ սփռող, ոսկու պէս փայլփլուն՝ շողշողուն, ոսկեփայլ, ոսկեցոլ։
ՈՍԿԵՃԱՄՈՒԿ, ա. 1. Ոսկեհիւս, ոսկեհուռ, ոսկեթել։ 2. գ. Ոսկեղէն զարդ։
ՈՍԿԵՄԱՆ, ա. Ոսկեթելով մանած՝ հիւսած, ոսկեհիւս։
ՈՍԿԵՄԱՆԵԱԼ, ա. Ոսկեթելով մանած՝ հիւսած, ոսկեհիւս։
ՈՍԿԵՄԱՐԳԱՐՏԵԱՅ, ա. Ոսկով եւ մարգարտով յեռած։
ՈՍԿԵՄՈԼ, ա. Ոսկու մոլութիւն ունեցող, չափազանց ոսկեսէր, փողամոլ։
ՈՍԿԵՆԿԱՐ, ա. Ոսկեթելով նկարուած՝ զարդահիւսուած, ոսկեհուռ։
ՈՍԿԵՇՈՂԵԼ, (իմ), եցայ, չ. Ոսկու նման շողալ՝ փայլել։ Ոսկեշողէր գոյնն (Նար., Մեղեդի ծննդի)։
ՈՍԿԵՊԱՏ, տե՛ս ՈՍԿԻԱՊԱՏ։
ՈՍԿԵՊԱՏԵԱՆ, ա. Ոսկեղէն պատեանով։
ՈՍԿԵՍԱՂԱՐԹ, ա. Ոսկեգոյն սաղարթներ ունեցող, ոսկետերեւ։
ՈՍԿԵՍԱՆՁ, ա. Ոսկեղէն սանձ ունեցող։
ՈՍԿԵՍԱՐ, ի, աց, ա. Ոսկեղէն սարքով՝ թամբասարքով։
ՈՍԿԵՍԱՐԵԱՆ, ա. Ոսկեղէն սարքով, ոսկեկազմ։
ՈՍԿԵՍԷՐ, սիրի, րաց, ա. Ոսկի՝ փող սիրող, ոսկեմոլ։
ՈՍԿԵՎԱՃԱՌՈՒԹԵԱՆ ԱՐՀԵՍՏ, Ոսկի ծախսելը՝ արհեստական կերպով ոսկի շինելու համար։
ՈՍԿԵՎԱՐՍԵԱԼ, ա. Ոսկեվարս դարձած, ոսկեհեր, ոսկեփայլ։
ՈՍԿԵՏԱԽՏԱԿ, ի, աց, Ոսկի տախտակներով պատած, ոսկեպատ։
ՈՍԿԵՏԵՍԱԿ, ա. Ոսկու տեսք՝ նմանութիւն ունեցող, ոսկեգոյն։
ՈՍԿԵՏԵՍԱԿՈՒԹԻՒՆ, գ. Ոսկետեսակ լինելը։
ՈՍԿԵՏԵՍԻԼ, ա. Ոսկեգոյն տեսքով, ոսկետեսակ, ոսկեփայլ։
ՈՍԿԵՏԻՊ, ա. Ոսկեգոյն գրերով (գիրք)։
ՈՍԿԵՏՈՒՓ, ա. Որի տուփը ոսկուց է։
ՈՍԿԵՏՏՈՒՆ, ա. Ոսկեգոյն կամ ոսկեղէն քղանցքներով՝ ծայրերով։
ՈՍԿԵՐԻՉ, րչի, չաց, ա. գ. Որ ոսկեջրում կամ ոսկու շերտով պատում է, ոսկուց եւ այլ թանկագին մետաղներից ու քարերից զանազան իրեր՝ զարդեր պատրաստող արհեստաւոր։
ՈՍԿԵՐՈՏԻ, տե՛ս ՈՍԿՐՈՏԻ։
ՈՍԿԵՐՉՈՒԹԻՒՆ, գ. Ոսկերչի արհեստը։
ՈՍԿԵՓԱՅԼ, ա. Ոսկու փայլով, ոսկու նման փայլող՝ փայլուն՝ շողշողուն։
ՈՍԿԵՓԱՌ, ա. Ոսկու նման շքեղ՝ փառաւոր, կամ ոսկեվառ, ոսկեփայլ, ոսկեցոլ։
ՈՍԿԵՓԵՏՈՒՐ, ա. Ոսկեգոյն փետուրներ ունեցող։
ՈՍԿԵՓՈԿ, ա. Որի փոկերը ոսկեթել են։
ՈՍԿԵՓՈՂ, ա. Որի փողը կամ սրինգը ոսկեղէն է։
ՈՍԿԵՓՈՒՆՋ, ա. Ոսկեգոյն փնջի նման։
ՈՍԿԵՔԱՆԴԱԿ, ա. Ոսկով քանդակուած՝ ձուլուած, մէջումէջ ոսկեզօծած։
ՈՍԿԵՔԱՐ, տե՛ս ՈՍԿԵԱԿՆ։
ՈՍԿԷ..., (բարդութիւնների սկզբում), տե՛ս ՈՍԿԵ...։
ՈՍԿԷԹԵԶԱՆ, ա. Ոսկեթել թեզաններ ունեցող կամ ոսկեթել։ (Կղնկտ., Բ, 18)։
ՈՍԿԷԾԱՅՐ, գ. Ոսկի ծայր։ (Կղնկտ., Բ, 28)։
ՈՍԿԷԾՆՈՒԹԻՒՆ, գ. Ոսկեհանութիւն։ Որք զգիտութիւն ոսկէծնութեան... ունէին (Կղնկտ., Բ, 16)։
ՈՍԿԷՁՈՅԼ, ա. Ոսկուց ձուլած՝ ձուլուած, ոսկեկերտ։
ՈՍԿԷՕԾ, տե՛ս ՈՍԿԵԶՕԾ։
ՈՍԿԷՕՂ, ա. Որի օղը ոսկուց է, ոսկեայ օղակով։
ՈՍԿԻ, կւոյ, ւով, ովք, գ. 1. Դեղնագոյն ազնիւ մետաղ։ 2. ա. Ոսկեղէն, ոսկեայ, ոսկէ։
ՈՍԿԻԱԶԷՆ, գ. Ոսկեղէն զէնք։
ՈՍԿԻԱԶՕԾ, տե՛ս ՈՍԿԵԶՕԾ։
ՈՍԿԻԱԾԻՆ, ա. Ոսկուց ծնուած, ոսկեձոյլ, ոսկեղէն։
ՈՍԿԻԱԿԱԶՄ, տե՛ս ՈՍԿԵԿԱԶՄ։
ՈՍԿԻԱԿԱԼ, ա. Ոսկին կամ ոսկեղէն իրը իր վրայ կրող՝ պահող։
ՈՍԿԻԱԿԱՊ, ա. Ոսկեհուռ։ (Կղնկտ., Բ, 1)։
ՈՍԿԻԱԿԱՌՔ, ա. Ոսկեղէն կառք ունեցող։
ՈՍԿԻԱԿԻՐ, ա. Իր մէջ ոսկի կրող, որի մէջ ոսկի կայ։
ՈՍԿԻԱԿՈՒՌ, ՈՍԿԻԱԿՈՓ, տե՛ս ՈՍԿԵԿՈՒՌ։
ՈՍԿԻԱՀԱՏ, տե՛ս ՈՍԿԵՀԱՏ (2)։
ՈՍԿԻԱՄԱՅՐ, մօր, ա. գ. Ոսկուց կերտած՝ ոսկեձոյլ մայր (հայոց Անահիտ դիցուհու մակդիրը)։
ՈՍԿԻԱՅԱՐԿ, տե՛ս ՈՍԿԵՁԵՂՈՒՆ։
ՈՍԿԻԱՆԱԼ, ացայ, չ. Ոսկի դառնալ, ոսկու փոխուել։
ՈՍԿԻԱՆԱԿ, գ. Ոսկու դահեկան կամ ոսկու մի կտոր։
ՈՍԿԻԱՆԿԱՐ, տե՛ս ՈՍԿԵՆԿԱՐ։
ՈՍԿԻԱՇԱՐ, ա. Վրան ոսկի շարած։
ՈՍԿԻԱՊԱՃՈՅՃ, ա. Ոսկով պաճուճուած՝ զարդարուած, ոսկեզարդ։ (Կղնկտ., Բ, 4Օ)։
ՈՍԿԻԱՊԱՏ, ա. Ոսկեպատ, ոսկով կամ ոսկու շերտով պատած, ոսկու թիթեղներով դրուագուած, ոսկեզօծ։
ՈՍԿԻԱՊԷՍ, մ. Ինչպէս ոսկի, ոսկու պէս։
ՈՍԿԻԱՍԱՂԱՐԹ, տե՛ս ՈՍԿԵՍԱՂԱՐԹ։
ՈՍԿԻԱՍԱՐ, տե՛ս ՈՍԿԵՍԱՐ։
ՈՍԿԻԱՍՏԵՂԾ, ա. Ոսկուց կռած՝ կոփած, ոսկեկուռ։ (Կղնկտ., Բ, 4Օ)։
ՈՍԿԻԱՓԱՅԼ, տե՛ս ՈՍԿԵՓԱՅԼ։
ՈՍԿԻԳԻՍԱԿ, ա. Ոսկեթել մազերով կամ բրդով, ոսկեգիսակ։
ՈՍԿԻԿՄԲԵԱՅ, ՈՍԿԻԿՄԲԷ, ա. Ոսկեղէն կումբ՝ պորտ ունեցող, ոսկեկումբ (վահան)։
ՈՍԿԻՃԱՃԱՆՉ, տե՛ս ՈՍԿԵՃԱՃԱՆՉ։
ՈՍԿԻՎԱՐԱՒԱՆԴ, ա. Որի վարաւանդը՝ լանջափոկը՝ կրծկապը ոսկեղէն է (ձիու սարքի մասին)։
ՈՍԿՐ, կեր, երք, երց կամ երաց, երօք, գ. Ոսկոր։
ՈՍԿՐԱԲԵԿ, ա. Ոսկորը կամ ոսկորները կոտրող՝ խորտակող։
ՈՍԿՐԱՔԱՆՑ ԱՌՆԵԼ, Ոսկորները տեղից խախտել։
ՈՍԿՐՈՏԻ, գ. յոգն. Ոսկորներ։
ՈՍԿՐՈՒՏ, ա. 1. Շատ կամ խոշոր ոսկորներ ունեցող, ոսկրոտ։ 2. փխբ. Դժուարիմաց։
ՈՍՆԵԼ, (իմ), եցայ, չ. Ոսին՝ տկար՝ ազազուն դառնալ (բոյսերի մասին), ճռզել։
ՈՍՈԽ, ի, աց, ա. գ. 1. Հակառակորդ դատական գործերում։ 2. Թշնամի։ 3. Դէմ կանգնող, ախոյեան։ 4. Վրէժխնդիր, քինախնդիր։ 5. Ոխակալութիւն, քէն։
ՈՍՈԽԱՍԷՐ, տե՛ս ՀԱԿԱՌԱԿԱՍԷՐ։
ՈՍՈԽԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Ոսոխասէր լինելը, հակառակասիրութիւն։
ՈՍՈԽԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Իբրեւ ոսոխ դիմադրել՝ դիմակայել՝ դէմ կանգնել, հակառակել։ 2. Որեւէ դժուարութեան՝ արգելքի եւն դէմ մարտնչել, մաքառել, ոգորել, ճգնել։ 3. Մրցել, մրցակցել։ 4. Ջանալ յաղթել։
ՈՍՈԽՈՒԹԻՒՆ, գ. Ոսոխ լինելը, հակառակութիւն։
ՈՍՊՆ, ոսբն, պան, պամբ, գ. Ոսպ ընդեղէնը։
ՈՍՊՆԱԹԱՆ, գ. Ոսպով ապուր։
ՈՍՊՆԵԱՅ, ա. Ոսպից պատրաստած, ոսպէ։
ՈՍՏ1, ոյ, ոց, գ. 1. Ծառի ճիւղ։ 2. Բարակ ճիւղ, որ դուրս է գալիս ոստից։
ՈՍՏ2, ոյ, գ. Բլուր, բլրակ։
ՈՍՏԱԲԵԿ ԱՌՆԵԼ, Ոստերը կտրտել։
ՈՍՏԱԶՈՒԱՐՃ, ա. Ոստերով (2) զարդարուած, սաղարթազարդ։
ՈՍՏԱԽԻՏ, ա. Խիտ ոստեր ունեցող։
ՈՍՏԱՅՆ, ի, ից, գ. 1. Ջուլհակի հիւսած՝ գործած թելերի ցանցը։ 2. Փայտէ դազգահ, որի վրայ ոստայնը գործում են։ 3. նման. Սարդի ոստայն, սարդոստայն։
ՈՍՏԱՅՆԱԳՈՐԾ, ՈՍՏԱՅՆԱԳՈՐԾԵԼ, տե՛ս ՈՍՏԱՅՆԱՆԿ, ՈՍՏԱՅՆԱՆԿԵԼ։
ՈՍՏԱՅՆԱՆԿ, ի, աց, ա. գ. Ոստայն գործող, ջուլհակ։
ՈՍՏԱՅՆԱՆԿԵԼ, եցի, ն. Ոստայն գործել։
ՈՍՏԱՅՆԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. Ոստայնանկի արհեստը, ջուլհակութիւն, ոստայն գործելը։
ՈՍՏԱՆ, (պհլ.), ի, գ. 1. Արշակունիների թագաւորութեան ժամանակ՝ արքունիքին պատկանող գաւառ. արքունական կալուածք։ 2. Թագաւորանիստ կամ իշխանանիստ քաղաք, մայրաքաղաք։ 3. Երկրամասի՝ գաւառի գլխաւոր քաղաքը։ 4. ա. Ոստանիկ, ազնուական, արքունական։
ՈՍՏԱՆԱԼ, ացայ, չ. Ոստեր արձակել, ճիւղաւորուել, փխբ. ծաւալուել, տարածուել։
ՈՍՏԱՆԵԱՅ, ա. Ոստանին (1) պատկանող, ոստանի։
ՈՍՏԱՆԵԼ, (իմ), տայ, տեալ, տե՛ս ՈՍՏՆՈՒԼ։
ՈՍՏԱՆԻԿ, նկի, նկաց, ա. 1. Թագաւորական ոստանի բնակիչ։ 2. Արքայական տոհմից սերուած, ազնուական ծագում ունեցող, ազնուական։ 3. Ոստանի՝ մայրաքաղաքի բնակիչ։
ՈՍՏԱՍԱՂԱՐԹ, ա. Ոստերով ու սաղարթներով զարդարուած։
ՈՍՏԱՔԱՆՑ, ա. Ոստերը՝ ճիւղերը կտրտած, ոստաբեկ, ոստակոտոր։
ՈՍՏԱՔԱՆՑՈՒԹԻՒՆ, գ. Ոստերը՝ ճիւղերը կտրտելը։
ՈՍՏԻԿԱՆ, (պհլ.), ի, աց, գ. 1. Վերատեսուչ, վերակացու, պահապան։ 2. Դիտապետ. հրամանատար։ 3. Կայսերական կալուածքների կառավարիչ (հռոմէական պետութեան մէջ)։ 4. Հաւատարմատար, գլխաւոր իշխան։ 5. Կուսակալ, մարզպան (արաբական տիրապետութեան շրջանում)։
ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ոստիկան լինելը, ոստիկանի պաշտօնը։ 1. Վերահսկողութիւն, վերատեսչութիւն, վերակացութիւն, պահպանութիւն։ 2. Կուսակալութիւն։
ՈՍՏԻՆ, ա. 1. Ցամաքային, ցամաքի։ 2. Ցամաք, անջրդի, անջուր։
ՈՍՏԻՆԱԿՈՏՈՐ, ա. Ոստերը՝ ճիւղերը կոտրտած, ոստակոտոր։
ՈՍՏՆԱԿԱՆ, ա. Ցամաքում ապրող, ցամաքային (կենդանի)։
ՈՍՏՆՈՒԼ, տեայ, տուցեալ, չ. 1. Ոստնել, վեր ցատկել, վեր թռչել։ 2. Վայր ցատկել, ցած թռնել։ 3. Դուրս թռչել, դուրս նետուել։
ՈՍՏՈՍՏԵԼ, եցի, չ. Յաճախակի ոստիւններ գործել, ցատկոտել, թռչկոտել, վազվզել։
ՈՍՏՈՍՏՈՒՄՆ, տման, գ. Ոստոստելը։
ՈՍՏՈՒՄՆ, տման, գ. Ոստնելը, ոստիւն, թռիչք։
ՈՍՏՈՒՑԱՆԵԼ, ուցի, տո՛, պբ. Ոստնել տալ։
ՈՍՏՉԵԼ, (իմ), տեայ, տուցեալ, տե՛ս ՈՍՏՆՈՒԼ։
ՈՍՏՐԷ, րէի, րէից, ՈՍՏՐԷՈՍ, ոստրիք, րից, (յուն.), գ. (կենդբ.) Ծովային երկփեղկ փափկամարմին. ոստրէ (Ostrea)։
Ո՞Վ1, ո՞յր, ո՞ւմ, յումէ՞ կամ յումմէ՞, գործ, չունի, ո՞վք կամ ո՞յք, ո՞յց, յո՞յց, գործ. չունի, հարց. դ. 1. Ո՞ր մարդը, ո՞ր մէկը։ 2. Որպէս յարաբ. դ. Ով որ, այն մարդը որ։
Ո՛Վ2 (Ո՜Վ), ձ. 1. Դրւում է ուղղական հոլովով բառից առաջ որպէս կոչական բացականչութիւն՝ ա՛յ, է՛յ։ 2. Տրականով գործածուած բառից առաջ զարմանքի՝ հիացմունքի՝ ափսոսանքի՝ վշտի՝ ցաւի եւն բացականչութիւն. ա՜հ, ա՜խ։ 3. Գործածւում է առանց խնդրի՝ օ՜, ո՜հ նշ.։
ՈՎԱՆ, (յուն.), այ, գ. (կենդբ.) Ծովահրէշ։
ՈՎԱՐ, (յուն.), գ. Խօսք։
ՈՎԱՐԻՍՏԷՍ, (յուն.), գ. Խօսակից։
ՈՎԻՏ, գ. 1. տե՛ս ՀՈՎԻՏ։ 2. Այգի։ Եւ բազումս բազմաբերս եւ գինեբերս ի նմա տնկեաց ովիտս (Խոր., Ա, 16)։
ՈՎԿԻԱՆԵԱՆ, ա. Օվկիանոսին յատուկ՝ վերաբերող։
ՈՎԿԻԱՆՈՍ, (յուն.), գ. Միջցամաքային ջրային ընդարձակ տարածութիւն (մասնաւորապէս՝ Միջերկրական ծովը)։ Լնու զովկիանոս բազմութեամբ նաւաց (Ասող., 38)։
ՈՎՍԱՆՆԱՅ, (եբր., յուն.-ից), ի, ից, գ. Աստծուն օրհնութիւն՝ փառաբանութիւն վերառաքող ձայն։
ՈՎՍԱՆՆԱՅԱԲԵՐ, ա. Որ իր մէջ կրում է «ովսաննայ» ձայնը։
ՈՏԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Տաղաչափական ոտքեր ունեցող, տաղաչափօրէն գրուած։ 2. գ. Տաղաչափական խօսք, տաղաչափութիւն։ 3. մ. Ոտքով քայլելով, ոտքի վրայ կանգնած դրութեամբ։
ՈՏՆ, ոտին, ոտամբ, ոտք, ոտից, ոտիւք, գ. 1. Մարդու եւ թռչունների երկու ստորին եւ կենդանիների չորս վերջաւորութիւններից ամեն մէկը, ոտք։ 2. Հետք, ոտնատեղ։ 3. Ոտնաման, կօշիկ։ 4. Լեռան ստորոտ։ 5. Սեղանի ստորին չորս յենարաններից իւրաքանչիւրը։ 6. Պատուանդան, խարիսխ (սեան)։ 7. Մի ոտքի չափ տարածութիւն, ոտնաչափ։ 8. Վանկերի չափ (տաղաչափութեան մէջ)։
ՈՏՆԱԼՈՒԱՅ, գ. (եկեղց.) Զատկի աւագ հինգշաբթի երեկոյեան եկեղեցական արարողութեամբ ոտքերի լուացում։
ՈՏՆԱԼՈՒԱՑ, ացք, գ. Ոտքերը լուանալու աման, լագան։
ՈՏՆԱԼՊԻՐԾ, ա. Ոտքի համար լպրծուն՝ սայթաքուն, սայթաքեցուցիչ։
ՈՏՆԱԿԱՊ, ի, ից, օք, գ. Ոտքի կապ, ոտնակապանք։
ՈՏՆԱԿԱՊԱՆՔ, նաց, գ. Ոտքերի կապանք, ոտքերը կապելու շղթայ։
ՈՏՆԱԿԱՊԵԼ, եցի, ն. Ոտքերը կապել, չթողնել առաջ գնալ՝ շարժուել, ընթացքը կասեցնել։
ՈՏՆԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. Ոտքի վրայ կանգնած դրութիւն։
ՈՏՆԱԿՈԽՈՒԹԻՒՆ, ՈՏՆԱԿՈԽՔ, գ. Ոտնակոխ անելը՝ լինելը։
ՈՏՆԱՀԱՐ, ՈՏՆԱՀԱՐԵԼ, ՈՏՆԱՀԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՏՆՀԱՐ, ՈՏՆՀԱՐԵԼ, ՈՏՆՀԱՐՈՒԹԻՒՆ։
ՈՏՆԱՁԱՅՆ, ի, ից, գ. 1. Ոտքի՝ քայլելու ձայն։ 2. փխբ. Աղմուկ։
ՈՏՆԱՅԻՆ ՀՍԿՈՒՄՆ, տե՛ս ՈՏՆԱԿԱՑՈՒԹԻՒՆ։
ՈՏՆԱՉԱՓ, չափք, գ. 1. Մի ոտքի չափ։ 2. Երկարութեան չափ, որ հաւասար է 21,9-32,5 սմ։
ՈՏՆԱՌ, ա. Սահուն, սայթաքուն, դիւրասահ, փխբ. գայթակղեցուցիչ, սխալեցնող։
ՈՏՆԱՌԱԿԱՆ, ա. Կասեցնող, կանգնեցնող։
ՈՏՆԱՌԵԼ, եցի, չ. Սահել, սայթաքել, փխբ. գայթակղուել, սխալուել։
ՈՏՆԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Ոտքի սայթաքում, սայթաքելը, փխբ. գայթակղութիւն, սխալմունք։ 2. տե՛ս ՈՏՆԱՑԱՒՈՒԹԻՒՆ։
ՈՏՆԱՏ, ա. Ոտք չունեցող, ոտքերը հաշմ.։
ՈՏՆԱՏԵՂԻ, ղւոյ, ղեաց, գ. 1. Ոտք դնելու տեղ։ 2. Ոտքի թողած հետք, ոտնահետք։
ՈՏՆԱՏՈՐՈՓ, ՈՏՆԱՏՐՈՓ, ա. մ. Ոտքի դոփիւն կամ ոտնաձայն հանող՝ հանելով, դոփող, դոփելով։
ՈՏՆԱՑԱՒՈՒԹԻՒՆ, գ. (բժշկ.) Յօդատապ (Podagra)։
ՈՏՆԱՒՈՐ, ա. Ոտքի վրայ կանգնած դրութեամբ։
ՈՏՆԱՓՇՈՒՐ, ա. մ. Ոտքով փշրող՝ փշրելով։
ՈՏՆԱՓՈԽ ԼԻՆԵԼ, Քայլ անել, քայլափոխել, քայլել։
ՈՏՆՓՈԽ ԼԻՆԵԼ, Քայլ անել, քայլափոխել, քայլել։
ՈՏՆԱՓՈԽԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՈՏՆԱՓՈԽ ԼԻՆԵԼ։
ՈՏՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ, գ. Քայլափոխ, քայլուածք։
ՈՏՆԲԵԿ, ա. Ոտքը կոտրած, ոտքերով հաշմ։
ՈՏՆԶԱՏՈՅՑ, ա. Ընթացքը կասեցնող, խափանարար, խոչընդոտ։
ՈՏՆԽԹԻ, մ. Ոտքը կամացուկ խթելով, սուսիկ-փուսիկ, սուսուփուս։
ՈՏՆԿԱՅ, ի, ից, գ. 1. Ոտքի վրայ կանգնելու տեղ, ոտնատեղ։ 2. ա. Ոտքի վրայ կանգնող, որ ոտքի վրայ կանգնած սպասաւորում է։
ՈՏՆԿԱՊ, ՈՏՆԿԱՊԵԼ, տե՛ս ՈՏՆԱԿԱՊ, ՈՏՆԱԿԱՊԵԼ։
ՈՏՆԿԵԼԻՔ, լեաց, գ. Ոտքի վրայ կանգնած լինելը։
ՈՏՆԿՌԻՒ, գ. Ոտքի կռուան, ոտք դնելու տեղ։
ՈՏՆՀԱՐ, ի, աց, ա. Ոտքով խփող՝ հարուածող, փխբ. նախատինքի՝ ծաղրի ենթարկող, չարախինդ, չարակամ։
ՈՏՆՀԱՐԵԼ, եցի, ն. 1. Աքացի տալ, ցած գցել, ոտնակոխ անել, փխբ. արհամարհել, անպատուել, անարգել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՈՏՆՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ոտնահարելը, ոտնահար լինելը, փխբ. չարախնդութիւն, թշնամանք, նախատինք, ծաղր։
ՈՏՆՓՈԽ, տե՛ս ՈՏՆԱՓՈԽ։
ՈՐ, որոյ, որում, յորմէ, որով, որք, զորս, որոց, յորոց, որովք, յարաբերական դ. Երկրորդական նախադասութիւնը կապում է գլխաւորին։ Այս դէպքում գլխաւոր նախադասութիւնը կարող է ունենալ կամ չունենալ համապատասխան յարաբերեալ։ 1. Սովորաբար թուով համաձայնում է յարաբերեալին, բայց դրւում է երկրորդական նախադասութեան մտքի պահանջած հոլովով (օր. ոմն՝ որում, զպաշտօնեայս՝ որք եւն)։ Յոգնակի յարաբերեալին յաճախ թուով չի համաձայնում (օր. այրիք՝ որ, զայնոսիկ՝ որ, յայնցանէ՝ որ եւն)։ 2. Դրւում է գլխաւոր նախադասութեան մտքի պահանջած հոլովով, երբ յարաբերեալը բացակայում է, օր. Որում խնդրէ ի քէն՝ տուր (Մատթ., Ե, 42)՝ փխ. այնմ որ։ 3. Նա, այն դերանուններով արտայայտուած յարաբերեալը զեղչուելիս նշանակում է որոշեալ իմաստով՝ նա որ, այն որ, անորոշ իմաստով՝ ով որ, ինչ որ, որը որ, որ մէկը որ, այն ինչ որ։ 4. Երկրորդական նախադասութեան բայը, յատկապէս եմ բայը, կարող է զեղչուել. օր. որ ի նոսա, փխ. որ են ի նոսա։ 5. Որպէս հարցական դ. Ո՞ր, ո՞րը. ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞։ 6. շ. (աշխարհիկ ոճով) Որ, թէ. որպէսզի։
ՈՐԱԿ, գ. Որպիսի լինելը, որպիսութիւն, յատկութիւն, բնոյթ, տեսակ։
ՈՐԱԿԱՅԵՂՑ, ա. Որակներով լի, բազմատեսակ, բազմերանգ։
ՈՐԱԿԱՆԱԼ, ացայ, չ. Այս կամ այն որակն ստանալ, այս կամ այն յատկանիշը ձեռք բերել, փոխուել։
ՈՐԱԿԱՐԱՐ, ա. Որակն ստեղծող, որոշ որակի վերածող։
ՈՐԱԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, ացո՛, պբ. Այս կամ այն որակը տալ, որոշ որակի վերածել, կերպարանք տալ։
ՈՐԱԿԵԱԼ, ա. Որակուած, որակն որոշուած՝ սահմանուած։
ՈՐԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՐԱԿ։
ՈՐԱՅ, ոյ, ոց, գ. Հնձած ցորենի կամ գարու խուրձ՝ խրձիկ։
ՈՐԱՐ, տե՛ս ՈՒՐԱՐ։
ՈՐԲ, ոյ, ոց, գ. 1. Ծնողներին կամ ծնողներից մէկին կորցրած երեխայ։ 2. փխբ. Հովանաւորից՝ պաշտպանից զուրկ։
ՈՐԲԱՆԱԼ, ացայ, չ. Որբ դառնալ՝ մնալ, ծնողից կամ հովանաւորից զրկուել։
ՈՐԲԱՆՈՑ, ի, աց, գ. Կացարան, որտեղ պահում եւ խնամում են որբերին. որբատուն։
ՈՐԲԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Որբերին սիրող եւ խնամարկող։
ՈՐԲԱՍՆՈՒՑԱՆՈՑ, տե՛ս ՈՐԲԱՆՈՑ։
ՈՐԲԱՐ, տե՛ս ՈՐԳՈՆ։
ՈՐԲՈՒԹԻՒՆ, գ. Որբ մնալը կամ լինելը։
ՈՐԳՈՆ, մ. շ. Օրինակի համար, օրինակ, ինչպէս։
ՈՐԳՈՍՏԱՅ, գ. Վաճառանոց, շուկայ։
ՈՐԳՈՒՆԱԿ, մ. ա. Ինչպէս, որպէս, ինչ կերպ, ինչպէս որ։ 2. Որպիսի, ինչ տեսակ։
ՈՐԴ, ի, աց, տե՛ս ՈՐՈԹ։
ՈՐԴԱՆ, (ԿԱՐՄԻՐ), գ. Վառ կարմիր ներկ, որ ստացւում է նոյնանուն շատ մանր մլուկից (Dactylopius coccus)։
ՈՐԴԵԱԿ, դեկի, կաց, գ. 1. Սիրելի որդի, փոքր որդի։ 2. Կենդանու ձագ։
ՈՐԴԵԲԱՐ, կամ ՈՐԴԷԲԱՐ, մ. Իբրեւ որդի, որդու նման։
ՈՐԴԵԲԵՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆ։
ՈՐԴԵԳԻՐ, կամ ՈՐԴԷԳԻՐ, գրի, րաց, ա. գ. Օրինական կարգով որպէս զաւակ ընդունուած, մէկի կողմից որդեգրուած երեխայ, հոգեզաւակ։
ՈՐԴԵԳՐԱԲԱՐ, մ. Իբրեւ որդեգիր։
ՈՐԴԵԳՐԱԿԱՆ, ա. Որդեգրին կամ որդեգրութեան յատուկ՝ վերաբերող։
ՈՐԴԵԳՐԱՊԷՍ, տե՛ս ՈՐԴԵԳՐԱԲԱՐ։
ՈՐԴԵԳՐԵԼ, եցի, ն. 1. Որդեգիր դարձնել։ 2. եցայ, կ. չ. Որդեգիր ընտրել՝ ընդունել։
ՈՐԴԵԳՐՈՒԹԻՒՆ, գ. Որդեգրելը, որդեգրուելը, որդեգիր դառնալը, որդեգիր լինելը։
ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆ, կամ ՈՐԴԷԾՆՈՒԹԻՒՆ, գ. Որդի ծնելը, զաւակ բերելը։
ՈՐԴԵԿԵՐ, ա. Իր որդիներին ուտող։
ՈՐԴԵԿՈՏՈՐ, ա. գ. 1. Որի որդիները կոտորուել են, որդիները կոտորուած, զաւակներից զրկուած։ 2. Որդիներին կոտորող՝ սպանող. ձագերին կոտորող, ձագակոտոր։
ՈՐԴԵՀԱՅՐՈՒԹԻՒՆ, ՈՐԴԵՀՕՐՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Սաբէլի աղանդը, որ Սուրբ երրորդութեան Որդուն Հօր հետ մի անձ է համարում։
ՈՐԴԵՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Որդու պետ լինելը, որդիական իշխանութիւն՝ հակադրութեամբ հայրապետութեան կամ նահապետութեան։
ՈՐԴԵՊԷՍ, տե՛ս ՈՐԴԵԲԱՐ։
ՈՐԴԵՍԷՐ, սիրի, րաց, ա. Որդիներին սիրող, զաւակասէր, իր որդիների նկատմամբ գորովագութ։
ՈՐԴԵՍԻՐԱԳՈՅՆ, ա. Աւելի որդեսէր։
ՈՐԴԵՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Որդեսէր լինելը։
ՈՐԴԵՍՆՈՅՑ, ա. Որդիներին սնուցող՝ խնամող՝ դաստիարակող։
ՈՐԴԵՍՊԱՆ, ա. Իր որդուն սպանող։
ՈՐԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Որդեսպան լինելը, իր որդուն սպանելը՝ զոհելը։
ՈՐԴԻ, դւոյ, դւոց, նաեւ դեաց, դեօք, գ. 1. Զաւակ, մանաւանդ՝ արու զաւակ, տղայ։ 2. (կրօն.) Երրորդութեան երկրորդ անձը, Բանն աստուած։ 3. Հոգեզաւակ, որդեգիր։
ՈՐԴԻԱԲԱՐ, տե՛ս ՈՐԴԵԲԱՐ։
ՈՐԴԻԱԳՈՐԾԵԼ, տե՛ս ՈՐԴԵԳՐԵԼ։
ՈՐԴԻԱԿԱՆ, ա. Որդուն յատուկ՝ վերաբերող։
ՈՐԴԻԱՆԱԼ, ացայ, չ. Որդի դառնալ, որդեգրուել։
ՈՐԴԻԱՏԵԱՅ, ա. Իր որդուն ատող։
ՈՐԴԻԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Իր որդին դարձնել, որդեգրել։
ՈՐԴԻՈՒԹԻՒՆ, որդւութիւն, գ. 1. Որդի լինելը, որդու վիճակը։ 2. Որդիական վարմունք՝ վարքագիծ։
ՈՐԴՆ, դան, դունք, դանց, գ. (կենդբ.) 1. Որդ, ճճի, ճիճու։ 2. Մլուկ, որից ստանում են որդանաներկ. կարմիր որդան (Dactylopius coccus)։
ՈՐԴՆԱԼԻՑ, ա. Որդերով լի՝ լցուած, որդնոտ։
ՈՐԴՆԱԾԻՆ, ա. Որդեր ծնող (մայր մեղուի՝ թագուհու մասին, որի ածած ձուերից ծնւում են մեղուներ)։
ՈՐԴՆԱՀԱՐ, ա. Որդերից կերուած, որդը կերած, ճճեկեր։
ՈՐԴՆԱՆՄԱՆ, ա. Որդի նման ապականող՝ վարակող։
ՈՐԴՆԱՊԱՐԱՐ, ա. Ինքն իրեն գիրացնող՝ որդերի կերակուր դառնալու համար (մարմնասէր մարդկանց մասին)։
ՈՐԴՆԵԼ, (իմ), եցայ, չ. Վրան կամ մէջը որդեր գոյանալ, որդ ընկնել, որդնոտել։
ՈՐԴՆԵՌԱՑ, ա. Որտեղ՝ որի վրայ որդեր են վխտում, որդնալից։
ՈՐԵԱՆՔ, տե՛ս ՈՐԵԱՐ։
ՈՐԵԱՐ, որերոյ կամ եարոյ, ով, նաեւ որեարք, գ. յոգն. Մարդկանց խումբ, որոշ խումբ մարդիկ։
ՈՐԶԱՆ, տե՛ս ՈՐԳՈՆ։
ՈՐ ԶԻ, ՈՐ ԶԻՆՉ եւն, տե՛ս, ՈՐ-ի տակ։
ՈՐ ԷՆ, (կրօն.), ա. Նա որ կայ, մշտնջենապէս գոյութիւն ունեցող։ 2. գ. Մշտնջենաւոր էակ. աստուած։
ՈՐԸՆԴՈՎՆԵԼ, (սխալ գրչութիւն, փխ. Որընդուլնել), տե՛ս ԸՆԴՈՒԼՆԵԼ։
ՈՐԹ1, ոյ, որթք եւ որթիք, ոց, գ. 1. Խաղողի տունկ, որթատունկ, վազ։ 2. Խաղող։ (Մագ. մեծ են, 10, ՀԱԲ)։
ՈՐԹ2, ոյ, ոց, գ. Ճիւղերից հիւսած խոր ու մեծ կողով, սակառ, քթոց։
ՈՐԹ3, ու, ուց, գ. Հորթ, երինջ, մոզի։
ՈՐԹԱԳԼՈՒԽ, գլխոյ, ոց, եւ գլխի, աց, գ. 1. Հորթի գլխով կուռք (իբրեւ պաշտամունքի առարկայ)։ 2. ա. Հորթի գլուխ ունեցող (կուռք)։
ՈՐԹԱՏՈՒՆԿ, գ. Խաղողի տունկ, որթ։
ՈՐԹԱՒՈՐ, ա. Մէջքին կողով կրող, քթոց շալակած (մարդ)։ (Ոսկ. եփես., 782, ՀԱԲ)։
ՈՐԹԱՓԱՅՏ, գ. Որթի՝ վազի փայտ կամ ճիւղ։
ՈՐԹՈԴՈՔՍ, (յուն.), ի, աց, ա. գ. (կրօն.) Ուղղափառ, ուղղադաւան, ուղղահաւատ։
ՈՐԹՈԴՈՔՍԱԿԱՆ, ա. (կրօն.) Ուղղափառ, ոչ աղանդամիտ։
ՈՐԹՈՑ, գ. Խաղողի այգի։
ՈՐԹՈՒԿ, գ. Փոքր հորթ, հորթուկ։
ՈՐԹՈՓՆԻԱ, (յուն.), գ. Շնչարգելութիւն։ (Եւս. պտմ., 46, ՀԱԲ)։
ՈՐԻ, րւոյ, րեաց, գ. (կենդբ.) 1. Ագռաւ (Corvus corona)։ 2. Արջնագռաւ (Corvus corax)։
ՈՐԻԶՆ, (յուն.), ՈՐԻԶ, գ. Բրինձ։
ՈՐԻՇ, ա. մ. նխդ. Ուրիշ, տարբեր, այլ, զատուած, զատ, բաժան, ջոկ, առանձին, մեկուսի, անջատ, յատուկ։
ՈՐԻՒՔՍ, (յուն.), գ. (կենդբ.) Եզնայծքաղ (Oryx gazzella)։
ՈՐԾ, ոյ, գ. Փսխածը, փսխուք։
ՈՐԾԱԼ, ացի, չ. 1. Սիրտը խառնել, սրտախառնուք զգալ։ 2. Սիրտ թափել, փսխել։
ՈՐԾԱՑՈՒՑԻՉ, ա. Փսխեցուցիչ, փսխողական։
ՈՐԾԿԱԼ, ՈՐԾԿՏԱԼ, տե՛ս ՈՐԾԱԼ։
ՈՐ ԿԱՆՍ, ա. գ. Որ կան՝ գոյութիւն ունեն, ներկաները։
ՈՐԿԷՆ, տե՛ս ՈՐԳՈՆ։
ՈՐԿՈՐ, ոյ, ոց կամ ից, գ. 1. (կզմխս.) Կերակրափող (Oesophagus)։ 2. փխբ. Ուտելու անյագ ցանկութիւն, որովայնամոլութիւն, շատակերութիւն։
ՈՐԿՈՐԱԳԱՀ, ՈՐԿՈՐԱԺԷՏ, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼ։
ՈՐԿՈՐԱԺԷՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ։
ՈՐԿՈՐԱՄՈԼ, ի, աց կամ ից, ա. 1. Շատակեր, անկշտում, որովայնամոլ։ 2. փխբ. Անյագուրդ, անյագ, ագահ։
ՈՐԿՈՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ, գ. Որկրամոլ լինելը, որովայնամոլութիւն, շատակերութիւն, անյագութիւն, շուայտութիւն։
ՈՐԿՈՐԵԱՅ, րէի, րէից կամ րից, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼ։
ՈՐԿՈՐԵԱՆ, գ. յոգն. Որկրամոլներ։
ՈՐԿՈՐՈՒՍՏ, րստի, տաց, ա. Որկրամոլ, շատակեր։
ՈՐԿՈՐՍՏԱԲԱՐ, մ. Իբրեւ որկրամոլ, որկրամոլութեամբ, անյագաբար։
ՈՐԿՈՐՍՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ։
ՈՐԿՐԱԳԱՀ, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼ։
ՈՐԿՐԱՄՈԼ, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼ։
ՈՐԿՐԱՄՈԼԵԼ, (իմ), եցայ, չ. Որկրամոլութիւն անել, անյագաբար ուտել։
ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ։
ՈՐՁ, ա. Արու, արական սեռին պատկանող։
ՈՐՁԱԿՈՏՈՐ ԱՌՆԵԼ, Արուներին՝ արական սեռի մարդկանց կոտորել։
ՈՐՁԱՔԱՐ, ի, աց, գ. ա. 1. Շատ կարծր քար։ 2. Որձաքարից կազմուած՝ բաղկացած՝ պատրաստուած, որձաքարէ։
ՈՐՁԱՔԱՐԵԱՅ, ա. Որձաքարից կազմուած, որձաքարէ։
ՈՐՁԵՒԷԳ, տե՛ս ԱՐՈՒԷԳ։
ՈՐՄ, ոյ, ոց, գ. Պատ։
ՈՐՄԱԾ, կամ ՈՐՄԱԾՔ, գ. Պարսպապատ կամ ցանկապատուած տեղ, առհասարակ՝ շարած պատ, ցանկապատ, պատնէշ։
ՈՐՄԱԾԱԿ, գ. Պատի ծակ՝ բացուածք։
ՈՐՄԱԾԵՐՊ, գ. Պատի մէջ եղող ծերպ՝ ճեղք։
ՈՐՄԱԾՈՒԹԻՒՆ, գ. Պատ քաշելը՝ շարելը, որմնադրի արհեստը, որմնադրութիւն։
ՈՐՄԱԿԻՑ, կցի, ցաց, ա. գ. Անմիջական հարեւան, պատկից, դրկից, դրացի։
ՈՐՄԱՅԵՑ, ա. գ. Պատին յենուած՝ կռթնած, ինչ որ յենուած է պատին։
ՈՐՄԱՇԱՐԺ ԼԻՆԵԼ, Պատերը շարժուել՝ խախտուել։
ՈՐՄԱՇԷՆ, շինի, նաց, ա. գ. Պատ շարող, որմնադիր։
ՈՐՄԱՐԳԵԼ, ա. Չորս պատի մէջ փակուած։
ՈՐՄԱՐԳԵԼՈՑ, ի, աց, գ. Ցցապատնէշ, ցցապատ տեղ։
ՈՐՄԱՓԱԿ, ի, աց, գ. Պատ, պատնէշ, պարիսպ։
ՈՐՄԱՓՈՐ, ա. Պատը փորող՝ ծակող (մուկ, գող եւն)։
ՈՐՄԵԼ, եցի, ն. Շուրջը՝ շուրջբոլորը պատ շարել, պարսպել։
ՈՐՄԶԴԱԿԱՆ, ա. (կրօն.) Որմիզդ աստծուն յատուկ՝ նուիրուած։
ՈՐՄ ԶՈՐՄԱՅՆ, մ. Պատեպատ, տեղից տեղ, այս ու այն կողմ ընկնելով։
ՈՐՄԻՍԿ, (յուն.), մսկի, գ. Մանեակ, վզնոց։
ՈՐՈԳԱՅԹ, ի, ից, գ. 1. Թակարդ, ծուղակ։ 2. փխբ. Խորամանկ միջոց՝ մէկին վնասելու համար։
ՈՐՈԳԱՅԹԱԴԻՐ, ա. Որոգայթ դնող՝ լարող, դաւ նիւթող, խաբէական, պատիր։
ՈՐՈԳԱՅԹԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Որոգայթ լարելը մէկի դէմ, դաւ։
ՈՐՈԳԱՅԹԱՐԱՆ, ի, աց, գ. Որոգայթների տեղ, որոգայթ։
ՈՐՈԳԱՅԹԵԼ, եցի, ն. Որոգայթի մէջ գցել, թակարդել։
ՈՐՈԹ, ոյ, գ. Գաւաթ, բաժակ, հեղուկների մի տեսակ չափ։
ՈՐՈՃ, գ. 1. Որոճալը։ 2. Որոճալու նիւթը։ 3. փխբ. Խորհուրդ, մտածմունք, մտմտուք։
ՈՐՈՃԱԲԱՐ, տե՛ս ՈՐՈՃՈՂԱԲԱՐ։
ՈՐՈՃԱԼ, ացի, տե՛ս ՈՐՈՃԵԼ։
ՈՐՈՃԱԼԻՑ, ա. մ. Որոճումով լի, փխբ. լաւ խորհրդածելով։
ՈՐՈՃԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. Որոճող, որոճացող։
ՈՐՈՃԱՆ, գ. Որոճալը, որոճ։
ՈՐՈՃԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Որոճել տալ։
ՈՐՈՃԵԼ, եցի, ն. 1. Կերածը բերանը հետ բերելով կրկին ծամել ու կուլ տալ։ 2. փխբ. Մտորել, մտմտալ, խորհրդածել, մտովի նախապատրաստել։
ՈՐՈՃՈՂԱԲԱՐ, մ. Որոճալով, փխբ. մանրամասն խորհրդածելով։
ՈՐՈՃՈՂՈՒԹԻՒՆ, ՈՐՈՃՈՒՄՆ, ճման, գ. Որոճելը, փխբ. մտածութիւն, խորհրդածութիւն։
ՈՐՈՄՆ, ման, մունք, մանց, գ. (բսբ.) Հացազգիների ընտանիքին պատկանող մոլախոտային բոյս, որ աճում է հացաբոյսերի ցանքերում. որոմ (Lolium)։
ՈՐՈՄՆԱԲԱՐ, մ. Իբրեւ որոմ, որոմի նման։
ՈՐՈՄՆԱԲԵՐ, ՈՐՈՄՆԱԲՈՅՍ, ա. Որոմ բերող՝ բուսցնող։
ՈՐՈՄՆԱՑԱՆ, ա. Որոմ ցանող, փխբ. չարիք սերմանող, երկպառակութիւն գցող, բանսարկու։
ՈՐՈՄՆԱՑԱՆՈՒ, ա. Որոմ ցանող, փխբ. չարիք սերմանող, երկպառակութիւն գցող, բանսարկու։
ՈՐՈՅՆ, տե՛ս ՈՒՐՈՅՆ։
ՈՐՈՆԱՆԱԼ, ացայ, չ. Չորանալ։ (Ոսկ. ճառք, 472, ՀԱԲ)։
ՈՐՈՆԵԼ, եցի, ն. 1. Փնտրել։ 2. Պրպտել, քրքրել, տնտղել։ 3. Հետազօտել, քննել, ուսումնասիրել, զննել, հետախուզել։ 4. Ոջիլ փնտրել, քթուել։
ՈՐՈՇ, գ. Սանդուղքի առանձին աստիճան կամ ոտք։
ՈՐՈՇԱԲԱՐ, մ. Առանձին՝ ջոկուած՝ տարբերակուած՝ սահմանազատուած կերպով, որոշակիօրէն, որոշակի։
ՈՐՈՇԵԼ, եցի, ն. 1. Սահմանել, կարգել։ 2. Մէկը միւսից տարբերել, զանազանել։ 3. Ընտրել, ջոկել։ 4. Զատել, բաժանել, անջատել, տրոհել, հեռացնել, առանձնացնել։
ՈՐՈՇԻՉ, ա. Որ որոշում է, որոշող։
ՈՐՈՇՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Զատելու՝ բուժանելու՝ հեռացնելու կարող՝ ընդունակ։
ՈՐՈՇՈՂՈՒԹԻՒՆ, ՈՐՈՇՈՒԹԻՒՆ, գ. Որոշելը, որոշուելը, ընտրութիւն, ընտրողութիւն, զանազանութիւն։
ՈՐՈՇՈՒՄՆ, շման, գ. 1. Զանազանում, զանազանելը, տարբերելը, ջոկելը։ 2. Կանոն։ 3. Զատում, բաժանում, հեռացում, առանձնացում։
ՈՐՈՇՏԵԼ, եցի, ն. Բոլորովին բաժանել՝ քանդել, լրիւ մերժել, հերքել։
ՈՐՈՋ, ի, աց, գ. Ոչխարի ձագ, գառ, էգ գառ։
ՈՐՈՋԱԿ, ՈՐՈՋԻԿ, գ. Նուազ. -փղքշ. ՈՐՈՋ-ի։ Գառնուկ։
ՈՐՈՎԱՅՆ, ի, ից, գ. 1. (կզմխս.) Մարմնի այն մասը, որտեղ տեղաւորուած են աղիները, ստամոքսը. փոր։ 2. Արգանդ։ 3. լայնաբար՝ Ստամոքս (իբրեւ կերածի պարունակիչ)։ 4. փխբ. Ուտելու անյագ ցանկութիւն՝ տենչ։ 5. նման. Ընդերք, խորք։
ՈՐՈՎԱՅՆԱԳՆԱՑ, ա. Որովայնի՝ փորի վրայ գնացող՝ սողացող։
ՈՐՈՎԱՅՆԱԶԳԵԱՑ, ա. Իր մէջ՝ ինչպէս որովայնում կրող։
ՈՐՈՎԱՅՆԱԶԳԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Իր որովայնում՝ ինչպէս զգեստի մէջ ամփոփել՝ կրել։
ՈՐՈՎԱՅՆԱԺԵՏՈՒԹԻՒՆ, գ. Որկրամոլութիւն, որովայնամոլութիւն։
ՈՐՈՎԱՅՆԱԽՕՍ, ՈՐՈՎԱՅՆԱԿՈՉ, ի, աց, ա. գ. Ձայնը կարծես որովայնից հանելով խօսող (վհուկ, կախարդ)։
ՈՐՈՎԱՅՆԱՄՈԼ, ի, աց կամ ից, ա. Որկրամոլ, շատակեր. անյագ։
ՈՐՈՎԱՅՆԱՄՈԼԱԳՈՅՆ, ա. Աւելի որովայնամոլ՝ շատակեր։
ՈՐՈՎԱՅՆԱՄՈԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՐԿՈՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ։
ՈՐՈՎԱՅՆԱՊԱՇՏ, ի, աց կամ ից, ա. Որովայնի ծառայ, ուտելու գերի. շատակեր, որովայնամոլ։
ՈՐՈՎԱՅՆԱՊԱՐԱՐ, ի, ից, ա. Իր որովայնը պարարող՝ գիրացնող, կերուխումի անձնատուր, որովայնամոլ, շատակեր։
ՈՐՈՎԱՅՆԱՊԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Որովայնապարար լինելը, որովայնամոլութիւն։
ՈՐՈՎԱՅՆԱՊԱՐՊԱՏ, ա. Որովայնը տրաքուելու չափ լցնող եւ խճողող, անյագաբար ուտող։
ՈՐՈՎԱՅՆԱՍԷՐ, տե՛ս ՈՐՈՎԱՅՆԱՊԱՇՏ։
ՈՐՈՎԱՅՆԱՑԱՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. Որովայնի՝ փորի սուր ցաւ աղեխիթ։
ՈՐՈՎՀԵՏԵՒ, շ. Քանի որ, նրա համար որ, այն պատճառով որ։
ՈՐՈՏ, տք, գ. 1. Կայծակին հետեւող դղրդիւն, ամպերի գոռգոռոց։ 2. փխբ. Ուժգին գոռոց, գոչիւն։
ՈՐՈՏԱԳՈՉ, ա. Որոտաձայն գոչիւն արձակող։
ՈՐՈՏԱԼ, ացի, չ. 1. Որոտի ձայն հանել՝ տարածել։ 2. Շատ բարձր ու սպառնալից ձայնով գոռալ՝ գոչել։ 3. Բարձրաձայն հնչել, թնդալ։ 4. Գոռգոռալ, բղաւել։
ՈՐՈՏԱԼԻՐ, ա. Որոտումով լի, բարձրաձայն։
ՈՐՈՏԱՁԱՅՆ, գ. Որոտի ձայն, որոտում, որոտ։
ՈՐՈՏԸՆԴՈՍՏ, ա. Որոտ՝ դղրդիւն հանող՝ բարձրացնող, դղրդոցով հնչող, որոտաձայն։
ՈՐՈՏԻՒՆ, տե՛ս ՈՐՈՏ։
ՈՐՈՏՈՒՄՆ, տման, տե՛ս ՈՐՈՏ։
ՈՐՈՐ, գ. (կենդբ.) Որորների ընտանիքին պատկանող ջրլող թռչուն (Larus)։
ՈՐՈՐԱՆ, ՈՐՈՐՈՑ, գ. Օրորոց։
ՈՐ ՈՔ, տե՛ս ՈՐ-Ի տակ։
ՈՐՉԱԿ, ՈՐՉԱՆ, տե՛ս ՈՐՉԱՓ։
ՈՐՉԱՓ, հարցական-յարաբերական դ. 1. Որքա՞ն, ինչքա՞ն, ի՞նչ չափով։ 2. Որքան որ, ինչքան որ։ 3. նխդ. Չափ, մօտ։
ՈՐՉԱՓՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՐՔԱՆՈՒԹԻՒՆ։
ՈՐՊԱԿ, մ. շ. Որպէս, ինչպէս, օրինակի համար։
ՈՐՊԷՍ, հարցական-յարաբերական դ. 1. Ի՞նչպէս։ 2. Ինչպէս, ինչպէս որ, ինչ կերպով որ։ 3. Երբ, երբ որ։ 4. նխդ. Իբրեւ, նման, պէս, ըստ։ 5. գ. Ինչպէս լինելը, որպիսութիւն։ 6. շ. Որպէսզի, որ։ 7. շ. Որպէս օրինակ, օրինակի համար։ 8. ձ. Զարմանքի՝ սքանչացման բացականչութիւն. ո՜րքան, ի՜նչպէս։
ՈՐՊԷՍ ԶԻ, շ. 1. Որպէսզի, որ։ 2. (յունական ոճով) Այնպէս որ, որպէս թէ, կարծես թէ, իբր թէ։ 3. ձ. Ո՜րքան, ի՜նչպէս։
ՈՐՊԷՍ ԹԷ, շ. 1. Իբր թէ, իբրեւ թէ, կարծես թէ։ 2. Մինչ այն աստիճան որ։
ՈՐՊԷՏ, ա. Որեւիցէ, աննշան, ուշադրութեան անարժան։
ՈՐՊԻՍԻ, սւոյ, սեաց, հարցական-յարաբերական դ. 1. Ինչպիսի՞։ 2. Ինչպիսի, ինչ տեսակ։ 3. շ. Ինչպէս, որպէս, օրինակի համար։
ՈՐՊԻՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Որպէս՝ ինչպէս լինելը, իրադրութիւն, իրավիճակ, հանգամանք, պայման։ 2. Որպիսին՝ ինչպիսին լինելը, յատկութիւն, որակ։
ՈՐՋ, ի, ից, գ. 1. Գազանների բոյն։ 2. նման. Պատսպարան, թաքստոց։
ՈՐՋԱԲԱՐ, մ. Ինչպէս որջում, որջանալով։
ՈՐՋԱՁԵՒ, ա. Որջի նմանութիւն ունեցող, որջի նման։
ՈՐՋԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ, Որջը մտնել, որջանալ։
ՈՐՋԱՆԱԼ, ացայ, չ. 1. Որջը մտնել, որջում պատսպարուել՝ պահուել՝ թաքնուել (գազանների մասին)։ 2. նման. Որեւէ տեղում պատսպարուել, ապաստան գտնել, բնակուել, ամրանալ։ 3. փխբ. Բոյն դնել, արմատաւորուել։
ՈՐՋԱՍՈՅԶ, ա. Որջի մէջ սուզուած՝ մտած, որջացած։
ՈՐՋԱՐԱՆ, ի, աց, գ. Որջանալու տեղ, որջ։
ՈՐՋԵԼ, եցի, տե՛ս ՈՐՋԱՆԱԼ։
ՈՐՋԻԼ, տե՛ս ՈՋԻԼ։
ՈՐՋԼԱԼԻՑ, ա. Ոջիլներով լի՝ լցուած, ոջլոտած։
ՈՐՍ, ոյ, ոց, գ. 1. Որսալը, որս անելը, որսորդութիւն։ 2. Կենդանի, որ կարելի է որսալ, կամ որսած կենդանի։
ՈՐՍԱԲԱՆԵԼ, եցի, ն. Խօսք որսալ մէկի բերանից, խօսք քաշել։
ՈՐՍԱԼ, ացի եւ ացայ, որսա՛ եւ որսացի՛ր, ն. 1. Որս անել։ 2. փխբ. Խորամանկութեամբ մէկին իր կողմը գրաւել, իր թակարդը գցել, հրապուրել, մոլորեցնել, պատրել։
ՈՐՍԱԼԻՑ, ա. Որսով լիքը, առատ որս պարունակող, որսի կենդանիներով հարուստ։ Զդաշտս մեծատարածս եւ որսալիցս (Փարպ., Ա, 7)։
ՈՐՍԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Որսացող, որսող։ 2. Որսին հետապնդող՝ հալածող՝ բռնող, որսկան։ 3. գ. Ձկնորս։
ՈՐՍԱԿԻՑ, կցի, ցաց, ա. գ. Որսորդութեան մասնակից՝ ընկեր, միասին որս անող, որսընկեր։
ՈՐՍԱՅՍԵԱԼ, տե՛ս ՅՈՐՍԱՅՍԵԱԼ։
ՈՐՍԱՆՔ, նաց, գ. 1. Որս, որսորդութիւն։ 2. Որսի գործիք։
ՈՐՍԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Որս՝ որսորդութիւն սիրող։
ՈՐՍԱՏԵՆՉ, ա. Որսորդութեան տենչ՝ ձգտում ունեցող, որսասէր։
ՈՐՍԱՓՈԽ ԼԻՆԵԼ, Որսի տեղը փոխել։
ՈՐՍՈՂ, ի, աց, ա. գ. 1. Որսացող, որս անող, որսորդ։ 2. փխբ. Խաբեբայ՝ չարամիտ՝ դաւ նիւթող մէկը, որ ձգտում է մարդուն որոգայթի մէջ գցել։
ՈՐՍՈՐԴ, ի, աց, գ. 1. Որսորդութեամբ զբաղուող մարդ։ 2. փխբ. Հոգին գրաւող՝ հրապուրող։
ՈՐՍՈՐԴԱԽԱԲ, ա. Որսորդին խաբող։
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ, ի, աց. ա. Որսորդին եւ որսորդութեան յատուկ՝ վերաբերող։
ՈՐՍՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. Որսորդի զբաղմունքը, որսալը։
ՈՐՍՕՆ, գ. Որսորդ, կամ որսերի վերակացու։
ՈՐՐԱՆ, ՈՐՐՈՑ, տե՛ս ՈՐՈՐԱՆ։
ՈՐՑԵԼ, եցի, ն. 1. Վեր հանել, վեր թռցնել։ 2. եցայ, կ. չ. Վեր թռչել, վեր ցատկել։
ՈՐՔԱՆ, նոյ, որքանք կամ որքանիք, նեաց, հարցական-յարաբերական դ. 1. Ի՞նչքան, ո՞րչափ, ի՞նչ քանակով, ի՞նչ չափով, քանի՞։ 2. Որքան որ, ինչքան որ, որչափ։
ՈՐՔԱՆԱԲԱՐ, մ. Ինչ քանակով՝ թուով, քանի անգամ աւելի, քանիպատիկ։
ՈՐՔԱՆԻՑՍ ԱՆԳԱՄ, մ. Քանի անգամ որ։
ՈՐՔԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Որքան լինելը, քանակութիւն, քանակ, չափ։ 2. Թուաբանութիւն։
ՈՐՔԻՆ, կամ ՈՐՔԻՒՆ, քեան, գ. (բժշկ.) Մաշկային հիւանդութիւն. մրմնջուկ (Lichen)։
ՈՐՔԻՒՆ, քեան, գ. (բժշկ.) Մաշկային հիւանդութիւն. մրմնջուկ (Lichen)։
ՈՐՔԻՆՈՏ, ա. Որքինով վարակուած։
ՈՒ, շ. Եւ։
ՈՒԹ, ի, ից, թ. Եօթին գումարած մէկ։
ՈՒԹԱՄԱՍՆԵԱՅ, ՈՒԹԱՄԱՍՆԻ, ա. Ութ մաս ունեցող, ութ մասից բաղկացած։
ՈՒԹԱՄԵԱՆ, ա. 1. Ութ տարեկան։ 2. Ութ տարի տեւող։
ՈՒԹԱՆԻՍՏ, ա. Ութ նիստ՝ երես՝ կողմ ունեցող (մարմին)։
ՈՒԹԱՆԿԻՒՆԻ, ա. Ութ անկիւն ունեցող։
ՈՒԹԱՇՏԻՃԱՆԵԱՅ, ա. Ութ աստիճան ունեցող, ութ դասից բաղկացած։
ՈՒԹԱՊԱՏԻԿ, ա. մ. Ութով բազմապատկած։
ՈՒԹԵԱԿ, եկի, կաց, գ. Ութ միաւորից բաղկացած ամբողջութիւն, ութեակ։
ՈՒԹԵՐԵԱԿ, եկի, կաց, գ. Ութ միաւորից բաղկացած ամբողջութիւն, ութեակ։
ՈՒԹԵՐՈՐԴ, ի, աց, թ. Եօթին յաջորդող։
ՈՒԹԵՒՏԱՍՆ, տե՛ս ՈՒԹՈՒՏԱՍՆ։
ՈՒԹԵՔԵԱՆ, ՈՒԹԵՔԻՆ, սեան, սին, ցուն կամ ցունց, քումբք, թ. Ութն էլ։
ՈՒԹԻՑՍ, մ. Ութ անգամ։
ՈՒԹԿԱՆԳՆԵԱՅ, եայք, ա. Ութ կանգուն։
ՈՒԹՈՒՏԱՍՆ, սանք, թ. 1. Տասնութ։ 2. Տասնութերորդ։
ՈՒԹՈՒՏԱՍՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. Տասնութերորդ։
ՈՒԹՈՒՏԱՍՆԻՑՍ, մ. Տասնութ անգամ։
ՈՒԹՍՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. Ութսուներորդ։
ՈՒԹՍՈՒՆ, սնի, ից, իւք կամ օք, թ. Ութ տասնեակ։
ՈՒԹՕՐԵԱՅ, րէի, րեայք, րէից, ա. 1. Ութ օրական։ 2. Ութ օր տեւող։ 3. գ. Ութերորդ օրը։
ՈՒԺԱՏՈՒ, ա. Ուժ տուող։
ՈՒԺԱՒՈՐ, ի, աց, ա. Շատ ուժեղ, հզօր։
ՈՒԺԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Բռնութիւն։
ՈՒԺԳԻՆ, ա. 1. Շատ ուժեղ, զօրաւոր։ 2. Ուժեղ կերպով արտայայտուած, շատ խիստ, սաստիկ, ծանր։ 3. Բարձր, ուժեղ (ձայնի մասին)։ 4. Սուր, հատու, կտրուկ։ 5. Շատ ամուր, պինդ։ 6. մ. Ուժով, սաստկապէս, սաստկութեամբ։
ՈՒԺԳՆԱԲԱՐ, մ. Ուժգին կերպով, մեծ ուժով, ուժգնութեամբ, սաստկապէս։
ՈՒԺԳՆԱԳՈՅՆ, գունի, ից, ա. մ. Աւելի ուժգին։
ՈՒԺԳՆԱԿ, ՈՒԺԳՆԱԿԻ, տե՛ս ՈՒԺԳԻՆ, ՈՒԺԳՆԱԲԱՐ։
ՈՒԺԳՆԱՀՆՉԱԿ, ա. Ուժգին հնչող, բարձրաձայն, բարձրագոչ, ազդու։
ՈՒԺԳՆԱՆԱԼ, ացայ, չ. Ուժգին դառնալ, ուժ առնել, զօրանալ, սաստկանալ։
ՈՒԺԳՆԱՊԷՍ, տե՛ս ՈՒԺԳՆԱԲԱՐ։
ՈՒԺԳՆԱՊԻՐԿ, ա. Ուժգնօրէն պրկուած՝ ձգուած, սաստիկ պիրկ։
ՈՒԺԳՆԱՍԻՐՏ, սրտի, տաց, ա. Քաջասիրտ, սրտոտ, անվեհեր, արի։
ՈՒԺԳՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ուժգին դարձնել, ուժեղացնել, զօրացնել, սաստկացնել, ամրացնել։
ՈՒԺԳՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուժ, զօրութիւն, հզօրութիւն, ուժեղութիւն, ազդեցութիւն, ձգողութիւն։ 2. Սաստկութիւն։
ՈՒԺԵԼ, եցի, չ. Ուժ ունենալ դիմադրելու, դիմանալ, տոկալ։
ՈՒԺԵՂ, ի, աց, ա. 1. Մեծազօր, հզօր, զօրեղ, կարող։ 2. Քաջ, կորովի։ 3. Տոկուն, դիմացկուն։ 4. Անպարտելի։
ՈՒԺԵՂԱԳՈՅՆ, ա. Աւելի ուժեղ։
ՈՒԺԵՂԱԿ, ի, աց, ա. 1. Ուժեղ, զօրաւոր, քաջ։ 2. Ուժգին, սաստիկ։
ՈՒԺԵՂԱԿԱԲԱՐ, մ. Սաստկապէս, մեծ թափով, բուռն զօրութեամբ. արիաբար, քաջաբար։
ՈՒԺԵՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ուժեղակ լինելը, ուժեղութիւն։
ՈՒԺԵՂԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ուժեղ դառնալ, ուժն աւելանալ։ 2. Զօրանալ, հզօրանալ։
ՈՒԺԵՂԱՊԷՍ, մ. Ուժեղ՝ ուժգին կերպով, մեծ ուժով, ուժգնապէս, սաստկապէս։
ՈՒԺԵՂԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ուժեղ՝ զօրեղ դարձնել, հզօրացնել։
ՈՒԺԵՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուժեղ լինելը, ուժեղի յատկութիւնը։ 2. Ուժգնութիւն, սաստկութիւն։
ՈՒԺԻՏ, տե՛ս ՕԺԻՏ։
ՈՒԼ1, ու, ուց կամ ոյ, ոց, գ. 1. Այծի ձագ։ 2. Այծեամի՝ եղնիկի ձագ։
ՈՒԼ2, ոյ, տե՛ս ՈՒԼՆ2 (3)։
ՈՒԼԵՆԻ, նւոյ, նեաց, գ. Ուլի մորթի։
ՈՒԼԻԿ, կամ ՅՈՒԼԻԿ, գ. Փոքրիկ ուլ։
ՈՒԼՆ1, լան, լունք, լանց, գ. 1. Վիզ, պարանոց։ 2. Վզի ողը՝ ողները։ 3. Խաղալու վէգ, ճան։
ՈՒԼՆ2, լունք, գ. 1. Մարգարտի հատ՝ հատիկ։ 2. Ապակեայ ծակ զարդագընդիկներ։
ՈՒԼՆԱԳԵԼՈՒԹԻՒՆ, գ. Վիզը ոլորուելը՝ ծռուելը։ Ուլնագելութեամբ ընդկապճեալ կային անմռունչ ամենեքեան (Կղկնտ., Ա, 14)։
ՈՒԽ, տե՛ս ՈՒՂԽ։
ՈՒԽԱՒՈՐՔ, տե՛ս ՈՒՂԽԱՒՈՐՔ։
ՈՒԽՏ, (պհլ.), ի, ից, գ. 1. Հաստատուն խօսք, խօսք տալը՝ երդումով կամ առանց երդման, խոստում՝ որպէս անխախտելի պարտաւորութիւն։ 2. Փոխադարձ համաձայնութիւն՝ դաշինք, պայմանադրութիւն, պայման։ 3. Նպատակադրում։ 4. (կրօն.) Աստծու կտակը՝ կամքը մարդկանց։ 5. (կրօն.) Աստծու կտակը պարունակող գիրք. Կտակարան (Նոր եւ Հին)։ 6. Կրօնական միաբանութիւն՝ միութիւն՝ միաւորում։ 7. Աղաչանք առ աստուած, աղօթք։ 8. Վանք։ 9. Ուխտատեղ, սրբավայր։
ՈՒԽՏԱԴԻՐ, ա. 1. Ուխտ՝ դաշինք դնող՝ կապող, դաշնակից։ 2. Աստծուն ուխտով՝ աղօթքով խնդրող, փափագող։ 3. Ուխտ արած՝ դրած, աստծուն նուիրուած, ուխտեալ։
ՈՒԽՏԱԴՐԵԼ, եցի, չ. Ուխտադիր լինել, ուխտ դնել, դաշնակցել։
ՈՒԽՏԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուխտ՝ դաշինք կապելը, դաշնակցելը։ 2. (կրօն.) Աստծու հետ ուխտ դնելը, ուխտով որեւէ բան խոստանալը։
ՈՒԽՏԱԴՐՈՒԺ, ա. Իր ուխտը դրժող, ուխտանենգ, ուխտազանց։
ՈՒԽՏԱԶԱՆՑ, ի, աց կամ ից, ա. 1. Ուխտը զանց առնող՝ խախտող, ուխտադրուժ։ 2. Ուխտազանցութիւն հանդիսացող, ուխտազանցական։
ՈՒԽՏԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ, գ. Ուխտազանց լինելը, ուխտը դրժելը՝ խախտելը, պատուիրանազանցութիւն։
ՈՒԽՏԱԿԱԼ, ի, աց, ա. Ուխտը՝ դաշինքը պահող, ուխտապահ։
ՈՒԽՏԱԿԱՆ, ի, աց, ա. գ. (կրօն.) Եկեղեցական ուխտի անդամ, կղերական, վանական։
ՈՒԽՏԱԿԱՏԱՐ, ի, աց, ա. Ուխտը կատարող, ուխտապահ։
ՈՒԽՏԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Մէկի հետ ուխտով կապուած, դաշնակից, միաբան։
ՈՒԽՏԱԿՈՐՈՅՍ, ա. Ուխտազանց, ուտադրուժ։
ՈՒԽՏԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ուխտակից լինելը, դաշնակցութիւն, միաբանութիւն։
ՈՒԽՏԱՆԵՆԳ, ի, աց, ա. Ուխտը՝ դաշինքը դրժող՝ խախտող, ուխտադրուժ, ուխտազանց, ուրացող։
ՈՒԽՏԱՆԵՆԳՈՒԹԻՒՆ, գ. Ուխտանենգ լինելը, ուխտադրժութիւն, ուխտազանցութիւն, ուրացութիւն։
ՈՒԽՏԱՊԱՀ, ի, աց, ա. Ուխտը՝ խոստումը հաւատարմութեամբ պահող, ուխտին հաւատարիմ մնացող, ուխտակատար։
ՈՒԽՏԱՊԱՀՈՒԹԻՒՆ, գ. Ուխտապահ լինելը, ուխտը՝ դաշինքը պահելը, հաւատարմութիւն։
ՈՒԽՏԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Ուխտը սիրով պահող, ուխտապահ։
ՈՒԽՏԱՐԱՆ, գ. Որտեղ ուխտը (4) պահւում է, տապանակ ուխտի։
ՈՒԽՏԱՐԱՐ, ա. Մէկի ուխտը՝ սրտի փափագը կատարող, կամակատար, հաճոյական։
ՈՒԽՏԱՒՈՐ, ի, աց, ա. գ. 1. (կրօն.) Աստծու հետ ուխտ դրած, որեւէ ուխտ ստանձնած, ուխտեալ։ 2. (կրօն.) Իրեն որոշ պահեցողութեան ենթարկող, նազովրեցի։ 3. Որեւէ սրբավայր ուխտի գնացող, ուխտով՝ աղօթքով խնդրող։ 4. Նպատակի համար զոհողութիւն խոստացող։ 5. Եկեղեցական, կղերական։ 6. Վանական, կրօնաւոր, միայնակեաց։ 7. Միանձնուհի, հաւատաւոր կոյս։
ՈՒԽՏԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. 1. (կրօն.) Ուխտաւոր (1, 2) դառնալ, ուխտ դնել աստծու հետ։ 2. Ուխտով՝ կամովին հրաժարուել որեւէ բանից։ 3. Կրօնաւոր դառնալ։
ՈՒԽՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուխտաւոր՝ ուխտեալ լինելը, աստծու հետ ուխտ դնելը. որոշ պահեցողութիւն յանձն առնելը՝ ստանձնելը։ 2. Կրօնաւորութիւն։
ՈՒԽՏԵԼ, եցի, ն. 1. Հաստատուն խօսք տալ՝ երդումով կամ առանց երդման, ուխտ ու պայման դնել, ուխտ անել, խոստանալ։ 2. Իր կամքը յայտնել, կտակ անել (աստծու մասին)։
ՈՒԽՏԸՆԿԱԼ, տե՛ս ՈՒԽՏԱԿԱԼ։
ՈՒԾԱԿԵՐ, ի, աց, ա. Չոր՝ սառը բաներ ուտող, տաք կերակրից հրաժարուող։
ՈՒԾԱՆԱԼ, ացայ, չ. Սառչել, պաղել (մէկից), մէկի նկատմամբ ունեցած զգացմունքը թուլանալ, օտարանալ, խորթանալ։
ՈՒԾԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ուծանալ տալ, սառեցնել, օտարացնել, խորթացնել։
ՈՒԾՈՒԹԻՒՆ, գ. Ուծանալը, սառչելը (մէկից)։ (Ոսկ. փիլիպ., 360, ՀԱԲ)։
ՈՒՂ, ուղք, գ. Ուղի։
ՈՒՂԱՐԿԱՒՈՐ, տե՛ս ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐ։
ՈՒՂԱՐԿԵԼ, տե՛ս ՅՈՒՂԱՐԿԵԼ։
ՈՒՂԵԲԵԿ, մ. Ուղիղ ձեւով։
ՈՒՂԵԳՆԱՑ, կամ ՈՒՂԷԳՆԱՑ, ի, աց, ա. գ. Ուղեւոր, ճամփորդ, ճանապարհորդ։
ՈՒՂԵԳՆԱՑՈՒԹԻՒՆ, գ. Ուղեւորութիւն, ճամփորդութիւն, ճանապարհորդութիւն։
ՈՒՂԵԴԱՐՁ, ի, գ. Ուղեւորութիւնից վերադառնալը, վերադարձ։
ՈՒՂԵԿԵԱԼ, ա. Ճանապարհից եկած, նոր եկած ճամփորդ։
ՈՒՂԵԿԻՑ, կցի, ցաց, գ. ա. 1. Մէկի ուղեւորութեան ընկեր, միասին ճանապարհ գնացող։ 2. Ուղեկցող։ 3. Զուգընթաց, համընթաց։
ՈՒՂԵԿՑԵԼ, եցի, չ. Ուղեկից լինել։
ՈՒՂԵԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուղեկից լինելը։ 2. Ձայնակցութիւն։
ՈՒՂԵՂ, ուղիւղ, ուղիղ, ուղղոյ, ոց, գ. 1. Գլխուղեղ, գանգուղեղ։ 2. փխբ. Միտք, բանականութիւն։ 3. Ծուծ, ոսկրածուծ։ 4. Կենդանիների ուղեղը իբրեւ կերակուր։
ՈՒՂԵՐՁԵԼ, եցի, ն. Ընծաներ տալով մի բան խնդրել՝ աղերսել, ընծայաբեր լինելով համոզել, դէպի ինքը ձգել։
ՈՒՂԵՐՁՈՒՄՆ, ձման, գ. Ուղերձելը, ձգտելը, յարելը։
ՈՒՂԵՒՈՐ, ի, աց, ա. գ. Ճանապարհ գնացող, ճանապարհորդ, ճամփորդ։
ՈՒՂԵՒՈՐԱԿԱՆ, ա. Ուղեւորին կամ ուղեւորութեան յատուկ՝ վերաբերող։
ՈՒՂԵՒՈՐԵԼ1, եցի, ն. Ուղիղ ճանապարհով տանել, ուղեկցել, առաջնորդել։
ՈՒՂԵՒՈՐԵԼ2, (իմ), եցայ, չ. Ճանապարհ ընկնել, ճանապարհորդել, դիմել, գնալ։
ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ճանապարհորդութիւն, ճամփորդութիւն։ 2. փխբ. Այս աշխարհից միւս աշխարհը գնալը, մահ։
ՈՒՂԵՒՈՐՈՒՄՆ, րման, Ուղեւորուելը, ճանապարհ ընկնելը, ճամփորդութիւն։
ՈՒՂԷԳՆԱՑ, տե՛ս ՈՒՂԵԳՆԱՑ։
ՈՒՂԷՇ, ի, աց, գ. Ճիւղ, ոստ։
ՈՒՂԻ, ղւոյ, գ. 1. Ճանապարհ, ճամփայ։ 2. Անցում, անցք։
ՈՒՂԻՂ, ղղոյ, ոց, ա. 1. Ոչ ծուռ, ոչ շեղ, անխոտոր։ 2. Հաւասար ձգուած, ուղղաձիգ։ 3. փխբ. Արդար, իրաւացի, ճշմարիտ, բարի, լաւ։ 4. փխբ. Անսխալ, ճիշտ։ 5. մ. Ուղիղ կերպով, ուղղապէս։
ՈՒՂԽ, մանաւանդ՝ ՈՒՂԽՔ, խից, գ. Հոսող ջուր. ջրի յորդ հոսանք, հեղեղ։
ՈՒՂԽԱՊԱՐԱՐ, ա. Հոսող ջրով ոռոգուող, ջրարբի։
ՈՒՂԽԱՋՈՒՐ, ա. Յորդառատ, յորդաջուր։
ՈՒՂԽԱՑԱՆ, ա. Ուղխեր սփռող, հեղեղ առաջ բերող։
ՈՒՂԽԱՒՈՐՔ, գ. յոգն. Հեղեղի ջրեր։
ՈՒՂԽԵԼ, եցի եւ եցայ, չ. Իբրեւ ուղխ հոսել, յորդանալ։
ՈՒՂԽԻՆԱՀՈՍ, ա. Ուղխի նման հոսող։
ՈՒՂԿԵԱՆ, ա. Մի ուղուկի չափ։
ՈՒՂՂԱԲԱՆ, ի, ից, ա. Ճշմարիտն ասող, ուղղախօս։
ՈՒՂՂԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ուղիղ՝ ճշմարիտ խօսք։
ՈՒՂՂԱԲԱՐ, մ. Ուղիղ կերպով, ճշմարտապէս։
ՈՒՂՂԱԲԵՐ, ա. Ուղիղ գնացող՝ ձգուող։
ՈՒՂՂԱԲԵՐՁ, ա. Դէպի վեր ձգուած, բոլորովին ուղիղ, ցից։
ՈՒՂՂԱԲՈՅՆ, գ. Գանգ, գլխի սկաւառակ։
ՈՒՂՂԱԳԻԾ, գծի, ից, ա. Ուղիղ գիծ կազմող, ուղիղ գծերով կազմուած՝ ձեւացած։
ՈՒՂՂԱԳԻՐ, ա. Ուղիղ՝ ճիշտ՝ ճշմարիտ գրուած։
ՈՒՂՂԱԳՆԱՑ, ա. 1. Ուղիղ դիրքով գնացող՝ քայլող։ 2. Ուղիղ ճանապարհով ընթացող, բարի վարքի տէր։
ՈՒՂՂԱԳՆԱՑԱԿԱՆ, նոյնն է՝ ՈՒՂՂԱԳՆԱՑ (1)։
ՈՒՂՂԱԳՆԱՑԵԱԼ, տե՛ս ՈՒՂՂԱԳՆԱՑ (2)։
ՈՒՂՂԱԳՆԱՑԻԿ, տե՛ս ՈՒՂՂԱԳՆԱՑ (1)։
ՈՒՂՂԱԳՈՅՆ, ա. Աւելի ուղիղ։
ՈՒՂՂԱԳՈՐԾ, ի, աց, ա. Ուղիղ՝ արդար բան անող, արդարադատ, բարեգործ, առաքինի։
ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Ուղիղ՝ ճիշտ գրելը։
ՈՒՂՂԱԴԱՏ, ա. Ուղիղ՝ ճշմարիտ դատող։
ՈՒՂՂԱԴԱՒԱՆ, ի, ից, ա. 1. Ուղղահաւատ, ուղղափառ։ 2. Ուղղափառական, ողջամիտ։
ՈՒՂՂԱԼԻՑ, ա. Ուղեղով լիքը, ծուծով լեցուն, փխբ. գէր, պարարտ։
ՈՒՂՂԱԽՈՀ, ՈՒՂՂԱԽՈՐՀ, տե՛ս ՈՒՂՂԱՀԱՒԱՏ։
ՈՒՂՂԱԽՕՍԱԿԱՆ, ա. Ուղղախօսութեան յատուկ՝ վերաբերող։
ՈՒՂՂԱԽՕՍԵԼ, եցի, չ. Ճիշտ խօսել՝ արտասանել։
ՈՒՂՂԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Ուղիղ՝ կանոնաւոր խօսելը։
ՈՒՂՂԱԾԵԼ, եցի, ն. Առաջնորդել, ուղիղ՝ առանց շեղուելու տանել։
ՈՒՂՂԱԾՈՒԾ, ա. մ. Ուղեղը ծծուած՝ քամուած՝ ցամաքեցրած։
ՈՒՂՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ուղիղ, ճշմարիտ։ 2. Ուղիղ գծով ընթացող։ 3. (քեր.) Ուղղական հոլով, որը բառի ուղիղ՝ անփոփոխ ձեւն է։
ՈՒՂՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՒՂՂՈՒԹԻՒՆ եւ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹԻՒՆ։
ՈՒՂՂԱԿԱՐԾ, ա. Ուղիղ՝ ճիշտ կարծուած։
ՈՒՂՂԱԿԵՐՊ, ա. Ուղիղ կերպ՝ կերպարանք ունեցող։
ՈՒՂՂԱԿԵՐՏԵԼ, եցի, ն. Ուղղել, շտկել, կանգնեցնել։
ՈՒՂՂԱԿԻ, մ. 1. Ուղիղ կերպով, ճշմարտապէս։ 2. Ուղիղ գծով, առանց շեղուելու։ 3. ա. Ուղիղ։
ՈՒՂՂԱԿՏՈՒՐ, ա. Ճանապարհն ուղիղ կտրող, անշեղ, անվրէպ։
ՈՒՂՂԱԿՑԵԼ, եցի, ն. Ուղիղ կցել՝ միացնել (մի բանի հետ)։
ՈՒՂՂԱՀԱՄԲՈՅՐ, ա. Ուղիղը՝ ճշմարիտը սիրով ընդունող։
ՈՒՂՂԱՀԱՒԱՏ, ի, ից, ա. (կրօն.) Ուղիղ՝ ճշմարիտ հաւատ ունեցող, ուղղադաւան, ուղղափառ։
ՈՒՂՂԱՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Ուղղահաւատ լինելը, ուղղափառութիւն։
ՈՒՂՂԱՁԱՅՆՈՒԹԻՆ, գ. Ուղիղ եւ սահուն արտաբերելը՝ արտասանելը, ուղղախօսութիւն։
ՈՒՂՂԱՁԵՒԵԼ, եցի, ն. Ուղիղ ձեւել՝ կտրել, ուղղութիւն տալ, ուղղել։
ՈՒՂՂԱՁԻԳ, ա. մ. Ուղիղ ձգուող՝ ձգուած՝ վեր բարձրացած։
ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Ողջամտութիւն, շիտակութիւն, անկեղծութիւն։
ՈՒՂՂԱՆԿԻՒՆ, կեան, եանց, ՈՒՂՂԱՆԿԻՒՆԻ, նւոյ, նեաց, ա. գ. (երկրչ.) 1. Ուղիղ անկիւն ունեցող։ 2. Մէկ ուղիղ անկիւն ունեցող եռանկիւնի։ 3. Չորս ուղիղ անկիւն ունեցող քառանկիւնի։
ՈՒՂՂԱՇԱՒԻՂ, ա. մ. Որ քայլում է ուղիղ՝ առանց տատանուելու, ուղղընթաց։
ՈՒՂՂԱՇՈՒՆՉ, ա. Ուղիղ՝ մի ուղղութեամբ փչող (քամի)։
ՈՒՂՂԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Բարեպաշտութիւն։
ՈՒՂՂԱՊԱՏՈՒՄ, տե՛ս ՃՇՄԱՐՏԱՊԱՏՈՒՄ։
ՈՒՂՂԱՊԵՏԵԼ, եցի, ն. (եկեղց.) 1. Ուղիղ առաջնորդել, հովուել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՈՒՂՂԱՊԷՍ, մ. Ուղիղ կերպով, ուղղակի։
ՈՒՂՂԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. Ուղիղ ասուած խօսք, ուղիղ՝ ողջամիտ ուսմունք։
ՈՒՂՂԱՍԻՐՏ, ա. Ուղղամիտ, ողջամիտ։
ՈՒՂՂԱՏԱՐԱԾ, տե՛ս ՈՒՂՂԱՁԻԳ։
ՈՒՂՂԱՏԵՍ, ա. Ուղիղ տեսնող՝ դիտող, փխբ. ողջամիտ, ուղղամիտ։
ՈՒՂՂԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Ուղիղ տեսնելը՝ նայելը, ուղիղ նայուածք։
ՈՒՂՂԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Ուղղել, կարգաւորել, առաջնորդել, ուղղութիւն տալ։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՈՒՂՂԱՒՈՐԻՉ, ա. գ. Նաւին ուղղութիւն տուող։ 1. Ղեկավար։ 2. Ղեկ։
ՈՒՂՂԱՓԱՂՈՍ, գ. Կանգնած՝ ցցուած ֆալլոս։
ՈՒՂՂԱՓԱՌ, ի, աց, ա. (կրօն.) Ուղղադաւան, ուղղահաւատ։
ՈՒՂՂԱՓԱՌԱԳՈՅՆ, ա. Աւելի ուղղափառ։
ՈՒՂՂԱՓԱՌԱՊԷՍ, մ. Իբրեւ ուղղափառ, ուղղափառ կերպով, ուղիղ դաւանութեամբ։
ՈՒՂՂԱՓԱՌԵԼ, եցի, ն. (կրօն.) Ուղղափառ կերպով դաւանել կամ քարոզել։
ՈՒՂՂԱՓԱՌՀԱՒԱՏ, ա. (կրօն.) Ուղղափառ հաւատ՝ դաւանութիւն ունեցող, ուղղահաւատ։
ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) 1. Ուղղափառ լինելը։ 2. Ուղղափառ դաւանանք՝ հաւատք։
ՈՒՂՂԱՔԱՐՈԶ, ա. Ուղիղը՝ ճշմարիտը քարոզող։
ՈՒՂՂԵԱԿ, ղեկի, կաց, գ. Ղեկ։
ՈՒՂՂԵԼ, եցի, ն. 1. Ուղիղ դարձնել, շտկել։ 2. Ուղիղ դիրք տալ, ուղիղ դնել՝ կանգնեցնել։ 3. Կարգի բերել, կարգաւորել, կանոնաւորել։ 4. Սարքել, յարմարեցնել։ 5. Դարձնել մէկի դէմ (զէնքը)։ 6. Ուղղութիւն տալ, ղեկավարել, կառավարել, վարել։ 7. Բարեկարգել։
ՈՒՂՂԸՆԹԱՑ, ա. Ուղիղ ընթացք ունեցող։
ՈՒՂՂԻՉ, ղչի, չաց, ա. գ. 1. Որ ուղղութիւն է տալիս, կառավարող, ղեկավար, առաջնորդ։ 2. Ղեկ (նաւի)։
ՈՒՂՂՈՐԴ, ի, աց, ա. 1. Ուղիղ։ 2. Ուղիղ կանգնած, գագաթնահայեաց, ուղղաբերձ, ուղղաձիգ։ 3. մ. Ուղիղ կերպով, ճիշտ։
ՈՒՂՂՈՐԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՒՂՂԱԽՕՍՈՒԹԻՒՆ։
ՈՒՂՂՈՐԴԱԲԱՐ, մ. Ուղղորդ՝ ուղիղ կերպով։
ՈՒՂՂՈՐԴԱԳՆԱՑ, տե՛ս ՈՒՂՂԱԳՆԱՑ (1)։
ՈՒՂՂՈՐԴԱՁԵՒ, ա. մ. Ուղղորդ (2) ձեւով։
ՈՒՂՂՈՐԴԱՊԷՍ, տե՛ս ՈՒՂՂՈՐԴԱԲԱՐ։
ՈՒՂՂՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուղղորդ լինելը, ուղղորդ ձեւ ունենալը։ 2. Ոտքի վրայ կանգնած լինելը։
ՈՒՂՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուղիղ լինելը։ 2. Շիտակութիւն, ճշտութիւն։
ՈՒՂՆ, տե՛ս ՈՒԼՆ1։
ՈՒՂՈՒԿ, գ. Երկարութեան չափ, որ կազմում է լայն բացած ձեռքի բութ ու ճկոյթ մատների ծայրերի միջեւ եղած տարածութիւնը. թիզ, թզաչափ։
ՈՒՂՈՒՂԻԼ, ղեալ, չ. Ջրի երեսին լողալ՝ ծփալ։
ՈՒՂՏ, (աքքադ.), ուղտու կամ ըղտու, ուց, գ. (կենդբ.) Կոշտուկոտանիների կարգին պատկանող խոշորամարմին որոճող կենդանի (Camelus)։
ՈՒՂՏԱՊԱՆ, գ. Ուղտ պահող։
ՈՒՂՏԱՔԱՂ, գ. Երեւակայական կենդանի, որ իբր առաջացել է ուղտից եւ քաղից։
ՈՒՂՏԵՐԱՄԱԿ, ի, աց, գ. Ուղտերի երամակ, ուղտերի քարաւան։
ՈՒՂՏԻՆՁ, գ. Ընձուղտ։
ՈՒՂՓԱՃԵՄ, ՈՒՂՓԻԱՃԵՄ, ա. Լոյսի մէջ գնացող, լուսաճեմ, երկնաճեմ, լուսաւոր։
ՈՒՂՓԵԱՆ, ա. Արփիական, երկնային։
ՈՒՄԵՄՆ, դ. ՈՄՆ-ի եզ. տրականը։
ՈՒՄԵՔ, դ. ՈՔ-ի եզ. տրականը։
ՈՒՄՊ, յումպ, գ. Խմելը, ըմպելը։
ՈՒՄՊԷՏ, ՈՒՄ ԵՒ ՊԷՏ, ա. մ. Անպէտք, անպիտան, անարժէք. իզուր, անտեղի, ապարդիւն։
ՈՒՆ, ունք, տե՛ս ՈՅՆ։
ՈՒՆԱԿ, ա. Ունեցող, իր մէջ կրող։
ՈՒՆԱԿԱԲԱՐ, մ. Ունակ կերպով, ունակ լինելով։
ՈՒՆԱԿԱԿԱՆ, ի, աց, ա. Ունակութիւն՝ սովորութիւն դարձած։
ՈՒՆԱԿԱՆ, ա. Տեւական, դիմացկուն (տենդ)։
ՈՒՆԱԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ունակութիւն դառնալ, բնաւորուել։ 2. Տեղաւորուել, զետեղուել։ 3. Վարժուել, սովորել, հմտանալ։
ՈՒՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Իր ունեցած բնական վիճակը, ունակութիւն։
ՈՒՆԱԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ունակութիւն դարձնել։
ՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Մէկի մէջ արմատացած՝ բնական կամ ձեռք բերովի սովորութիւն։ 2. Հոգեկան՝ մտաւոր կարողութիւն, ընդունակութիւն, ձիրք։
ՈՒՆԱՅՆ, ոյ, կամ ի, ից, ա. 1. Դատարկ, որի մէջ ոչինչ չկայ։ 2. Դատարկուած, թափուր։ 3. Դատարկաձեռն, ձեռնունայն։ 4. Պարապ, անգործ։ 5. Նանիր, սին, փուչ։ 6. Անմասն, զուրկ։ 7. մ. Ընդունայն, իզուր։ 8. գ. Դատարկութիւն։
ՈՒՆԱՅՆԱԲԱՆ, ի, ից, ա. 1. Դատարկ՝ անմիտ բաներ խօսող, դատարկախօս։ 2. Դատարկ տեղը խօսուած, փուչ։
ՈՒՆԱՅՆԱԲԱՆԵԼ, եցի, չ. Դատարկ՝ աւելորդ ու անտեղի բաներ խօսել, շաղակրատել։
ՈՒՆԱՅՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Դատարկ խօսք՝ խօսակցութիւն, դատարկախօսութիւն, շատախօսութիւն։
ՈՒՆԱՅՆԱԲԱՐ, մ. Իզուր, աւելորդ տեղը, անիմաստ կերպով։
ՈՒՆԱՅՆԱԲՈՅՍ, ա. Իզուր՝ աւելորդ տեղը բուսած, պտղազուրկ։
ՈՒՆԱՅՆԱԽՈՐՀ, ա. Փուչ՝ դատարկ՝ անիմաստ բաներ մտածող, դատարկամիտ։
ՈՒՆԱՅՆԱԿՐՕՆ, ա. Որի կրօնը ունայն՝ սնոտի է։
ՈՒՆԱՅՆԱՀԱՒԱՏ, ա. Սնոտի հաւատով, թերահաւատ։
ՈՒՆԱՅՆԱՁԱՅՆ ԲԱՆ, Սնոտի խօսք։
ՈՒՆԱՅՆԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ունայնաբանութիւն, դատարկախօսութիւն։ 2. (կրօն.) Մոլար՝ օտարոտի ուսմունք։
ՈՒՆԱՅՆԱՁԵՌՆ, ա. մ. 1. Դատարկաձեռն, ձեռնունայն, ձեռքը դատարկ, դատարկ ձեռքով։ 2. Առանց որեւէ նուէրի, որեւէ ընծայ չբերելով (մէկին ներկայանալիս)։ 3. Առանց որեւէ արդիւնքի, ապարդիւն։
ՈՒՆԱՅՆԱՄԻՏ, մտի, ա. Դատարկ՝ անիմաստ բաներ մտածող, ունայն մտքով, ունայնախոհ։
ՈՒՆԱՅՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Դատարկ՝ թափուր մնալ, դատարկուել։ 2. Զրկուել, զուրկ մնալ։ 3. Ի դերեւ ելնել, ոչնչանալ, չքանալ, կորչել։
ՈՒՆԱՅՆԱՊԱՐԾ, ա. Սնապարծ, սնապարծական։
ՈՒՆԱՅՆԱՊԷՍ, տե՛ս ՈՒՆԱՅՆԱԲԱՐ։
ՈՒՆԱՅՆԱՋԱՆ ԼԻՆԵԼ, ՈՒՆԱՅՆԱՎԱՍՏԱԿ ԼԻՆԵԼ, Իզուր ջանալ՝ աշխատել։
ՈՒՆԱՅՆԱՎԱՐ, ա. Դատարկ, աւելորդ, սնոտի։
ՈՒՆԱՅՆԱՐՈՒԵՍՏ, ա. Ունայն զբաղմունքների՝ հնարքների մատնուած։
ՈՒՆԱՅՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Թափուր՝ զուրկ դարձնել, ինքն իրեն խոնարհեցնել՝ նուաստ վիճակի հասցնել։
ՈՒՆԱՅՆԱՓԱՌ, ա. 1. Սնափառ։ 2. Սընապարծական, սին։
ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ունայն՝ անիմաստ՝ զուր լինելը, ընդունայնութիւն, նանրութիւն։ 2. Փուչ՝ անարժէք՝ չնչին՝ անցողիկ բան։ 3. Թուլանալը, թուլութիւն, անզօրութիւն (տնկերի)։
ՈՒՆԱՅՆՈՒՄՆ, նման, գ. Ունայն բաներով զբաղուելը, փառասիրութիւն։
ՈՒՆԳ, ունկ, գ. Մաղուք, մղեղ, շատ մանր՝ փոշենման յարդ։
ՈՒՆԴ, ընդոյ, ոց, գ. 1. Հունդ, ուտելի ընդեղէն։ 2. Սերմ, հատիկ։
ՈՒՆԴԱԿԵՐ, ա. Ընդեղէն ուտող, ընդակեր։
ՈՒՆԵԼ, (իմ), կալայ, կա՛լ կամ կա՛, հբ. 1. Ունենալ։ 2. Առնել, տէր լինել՝ դառնալ։ 3. Բռնել մի բան կամ մի բանից։ 4. Բռնել, ձերբակալել։ 5. Պինդ բռնել, պահել։ 6. Կապել, արգելել։ 7. Փակել։ 8. Գրաւել, տիրել։ 9. Տեղ բռնել, գրաւել։ 10. Կրել, տանել, վերցնել, բարձրացնել։ 11. Կարողանալ, ունակ լինել։ 12. Համարել՝ ճանաչել իբրեւ։ 13. Յարաբերութիւն՝ առնչութիւն ունենալ։
ՈՒՆԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Որ ունի, ունեցող, ունակ։ 2. Բռնող։
ՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Ունենալը, ստանալը։ 2. Տիրապետելը, տիրապետութիւն։
ՈՒՆԻՈՎՆ, (յուն.), գ. (հնք.) Եղնգաքար։ Գահոյքն, որ ունիովնաց եւ բիւրղայց ի վերայ կային (Պտմ. Աղեքս., 308)։
ՈՒՆԿԱՆՈՂ, ա. Ականջ դնող, փխբ. հլու, հնազանդ։ (Տիմոթ. Կուզ, 272, ՀԱԲ)։
ՈՒՆԿԻ, (լատ., յուն.-ից), կւոյ, կեաց, գ. Կշռի չափ, որ հաւասար է 27, 3 գ։
ՈՒՆԿՆ, ունգն, կան, կամբ, յոգն. ականջք, ջաց, գ. 1. Ականջ։ 2. յոգն. ունկունք, Ամանի՝ անօթի կանթ, բռնատեղ։
ՈՒՆԿՆԱԴՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՒՆԿՆԴՐՈՒԹԻՒՆ։
ՈՒՆԿՆԱԼՈՒՐ, տե՛ս ԱԿԱՆՋԱԼՈՒՐ։
ՈՒՆԿՆԱԽԻՑ, ա. Ականջը խցող՝ փակող, որպէսզի չլսի. անունկնդիր։
ՈՒՆԿՆԱՄՈՒՏ, մտի, ից, տե՛ս ԱԿԱՆՋԱՄՈՒՏ։
ՈՒՆԿՆԴԻՐ, դրի, րաց, ա. գ. 1. Ականջ դնող, ուշադրութիւն դարձնող։ 2. փխբ. Հնազանդ, անսացող։ 3. Աշակերտ։
ՈՒՆԿՆԴՐԵԼ, եցի, տե՛ս ՈՒՆԿՆԴԻՐ ԼԻՆԵԼ։
ՈՒՆԿՆԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ականջ դնելը, լսելը։ 2. փխբ. Անսալը, հնազանդուելը։ 3. (եկեղց.) Ապաշխարող լինելը։
ՈՒՆՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Ունենալը, ունակութիւն։ 2. Տիրապետելը, իշխանութիւն։
ՈՒՆՈՑԵԼ, (բայի անսովոր ձեւ) տե՛ս ՈՒՆԵԼ (իմ)։
ՈՒՆՈՒՄՆ, նման, գ. Ունենալը, ունակութիւն։
ՈՒՆՉ, մանավանդ՝ ՈՒՆՉՔ, ընչաց, գ. 1. Քիթ։ 2. Քթանցք, ռունգ, պինչ։ 3. Բեղեր, ընչացք։
ՈՒՆՉԱՏ, ա. Քիթը կտրած, պնչատ։
ՈՒՆՋ, ընջոյ, ոց, գ. 1. Տակ, խորք, յատակ, գետին։ 2. Խորշ, մի առարկայի փոս ընկած տեղը։ 3. Արմատ։
ՈՒՆՏ, տե՛ս ՈՒՆԴ։
ՈՒՇ, (պհլ.), ոյ, ով եւ ի, իւ, գ. 1. Յիշողութիւն։ 2. Ուշադրութիւն, զգուշութիւն։ 3. Խելք, միտք, բանականութիւն։ 4. Խոհականութիւն, դատողութիւն։ 5. Զգացողութիւն, զգայական ճանաչում։ 6. ա. Ուշքը վրան, ուշադիր, զգաստ, խելօք։
ՈՒՇԱԲԱՐՁԵԱԼ, ա. Յիշողութիւնից դուրս եկած, մոռացուած։
ՈՒՇԱԲԵՐԵԼ1, եցի, ն. Միտքը բերել, յիշել։
ՈՒՇԱԲԵՐԵԼ2, (իմ), եցայ, չ. Ուշքի գալ, խելքը գլուխը գալ, զգաստանալ։
ՈՒՇԱԲԵՐ ԼԻՆԵԼ, տե՛ս ՈՒՇԱԲԵՐԵԼ2 (իմ)։
ՈՒՇԱԴՐԵԼ, եցի, չ. 1. Ուշադրութիւն դարձնել, ուշադիր՝ ուշիուշով նայել, դիտել, հետեւել։ 2. Ուշիմ դառնալ։
ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Մտքի կենտրոնացում մի բանի վրայ։ 2. Շրջահայեցութիւն, աչալրջութիւն, զգաստութիւն, զգուշութիւն։
ՈՒՇԱԹԱՓ, ա. մ. Ուշագնաց, ուշքը գնացած, գիտակցութիւնը կորցրած։
ՈՒՇԱԹԱՓԵԼ, (իմ), եցայ, չ. Ուշաթափ լինել, գիտակցութիւնը կորցնել։
ՈՒՇԱԿԱԼ, ա. Ուշադիր, ուշադրութեամբ մի բանի հետեւող։
ՈՒՇԱԿԱԼՈՒ, ա. Ուշադիր, ուշադրութեամբ մի բանի հետեւող։
ՈՒՇԱՄՈՌԱՑ, ա. Միտքը՝ ուշադրութիւնը ցրուած, մտացիր։
ՈՒՇԱՏՈՒ, ա. Ուշադիր, հոգ տանող, ջանացող։
ՈՒՇԱՐԱՐ, ի, աց, ա. Խելք բանեցնող, ուշադիր, ուշեղ։
ՈՒՇԵՂ, ա. Սուր մտքի եւ յիշողութեան տէր, ուշիմ, սրամիտ, աչքաբաց, ընդունակ։
ՈՒՇԵՂԱԳՈՅՆ, ա. Աւելի ուշեղ։
ՈՒՇԵՂԱՊԷՍ, մ. Ուշադիր կերպով, ուշադրութեամբ։
ՈՒՇԵՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուշեղ լինելը։ 2. Խելք, բանականութիւն։
ՈՒՇԻՄ, ա. Խելօք, խելացի, բանիմաց, ընդունակ։
ՈՒՇՄԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի ուշիմ, շատ խելացի, ուսումնասէր։
ՈՒՇՈԳԻ, ա. Լաւ չափուած՝ ձեւուած, բարեկարգ, բարեձեւ։
ՈՒՌ1, ոյ, ոց, գ. 1. Խաղողի ողկուզաբեր ճիւղ, մատ։ 2. Ծառի բարակ՝ դալար ճիւղ, ոստ (յատկապէս ուռենու)։ 3. տե՛ս ՈՒՌԻ։ 4. (բսբ.) Կենի, գեղձի (Taxus)։
ՈՒՌ2, ոյ, ոց, գ. (կզմխս.) Յետոյք, նստոյք, նստատեղ։
ՈՒՌԱՄԻՋԱԿ, ա. Մէջքը ուռի նման բարակ՝ ճկուն։
ՈՒՌԱՆ, գ. Աշտանակ կամ վառարան։
ՈՒՌԵԱԿ, եկի, կաց, գ. Արջ՝ եղնիկ բռնելու ուռկանաձեւ թակարդ։
ՈՒՌԵՆԻ, տե՛ս ՈՒՌԻ։
ՈՒՌԵՑ, էց, ա. Ուռած։
ՈՒՌԹԱՆԱԼ, ացայ, չ. Յուռթի դառնալ, յուռթանալ, առատանալ։
ՈՒՌԹԵԼ1, եցի, ն. Յուռթի դարձնել, առատացնել։
ՈՒՌԹԵԼ2, տե՛ս ՅՈՒՌԹԵԼ։
ՈՒՌԻ, ռւոյ, ռեաց, գ. (բսբ.) Ուռազգիների ընտանիքին պատկանող ծառ, ուռենի (Salix)։
ՈՒՌԿԱՆ, ի, աց, գ. Ձուկ որսալու ցանց։
ՈՒՌԿԱՆԱՐԿ, ՈՒՌԿԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Ուռկանով ձուկ որսացող, ձկնորս։
ՈՒՌԿԱՆԵԼ, եցի, ն. Ուռկանով որսալ՝ բռնել, փխբ. իր կողմը գրաւել, իր շուրջը խմբել։
ՈՒՌՃԱԶԱՐԴ, ա. Լիուլի զարդարուած։
ՈՒՌՃԱԼԻ, ա. Առատ, յորդ, լիուլի, լիազեղուն։
ՈՒՌՃԱԼԻՐ, ա. Առատ, յորդ, լիուլի, լիազեղուն։
ՈՒՌՃԱԼՐԱՑԵԱԼ, ա. Առատ, յորդ, լիուլի, լիազեղուն։
ՈՒՌՃԱՆԱԼ, ացայ, չ. Յուռթի դառնալ, յուռթանալ, լցուել մի բանով, առատանալ, լիանալ, ճոխանալ, պերճանալ, զօրանալ։
ՈՒՌՆ, ռան, ռունք, ռանց, գ. 1. Դարբնի մուրճ, կռան։ 2. Սեպ, գամ, մեծ մեխ։ Եւ ետ հրաման արկանել կապիճս երկաթիս ի ծունկս նորա, եւ վարել ուռունս ստուարս (Ագ., էջ 67)։
ՈՒՌՆԱԴՂՈՐԴ, ա. Մուրճի հարուածներով դղրդիւն հանող։ Պատառեցան արձանք ի ձայնէ ուռնադղորդ ճայթմանց (Նար., Տաղ եկեղեցւոյ եւ ի տաճարն սուրբ)։
ՈՒՌՆԱԾ, ի, աց, ա. գ. Մուրճ խփող, մրճահար։
ՈՒՌՆԱՁԵՒ, ա. Մուրճի ձեւ ունեցող։
ՈՒՌՆՈՒԼ, կամ ՈՒՌՉԵԼ (իմ), ռեայ կամ ռայ, ռուցեալ կամ ռեալ, չ. 1. Ծաւալը մեծանալ՝ ընդարձակուել։ 2. Մակերեւոյթը՝ մակերեսը բարձրանալ (ջրի)։ 3. Փքուել, փքուածութիւն առաջանալ (ստամոքսի, փորի եւն)։ 4. փխբ. Ամբարտաւանել, հպարտանալ, գոռոզանալ, փքուել։ 5. փխբ. Մռութները կախել, դէմքը թթուեցնել, մռայլուել, խոժոռուել։ Արդ եկաց բազմեալ ուռուցեալ վայր մի (Բուզ., Դ. 54)։
ՈՒՌՈՅՑ, ա. գ. 1. Ուռած, տկռած։ 2. Ուռուցք։
ՈՒՌՈՒԹ, տե՛ս ՅՈՒՌՈՒԹ։
ՈՒՌՈՒՑԱՆԵԼ, ռուցի, ռո՛, պբ. Ուռչել տալ, ուռեցնել։
ՈՒՌՈՒՑԻԿ, ա. 1. Ուռած։ 2. Մրրկող, փոթորկային։
ՈՒՌՈՒՑՈՒՄՆ, ցման, գ. 1. Ուռչելը։ 2. փխբ. Փքուելը, գոռոզանալը։
ՈՒՌՉԵԼ, (իմ), տե՛ս ՈՒՌՆՈՒԼ։
ՈՒՍ, ոյ, ոց, գ. 1. Մարմնի վերին մասը, որտեղ բազուկները կցւում են պարանոցին։ 2. Հագուստի այն հատուածը, որ ծածկում է ուսերը. օձիք։ 3. փխբ. Մէջք, թիկունք, կռնակ։ 4. փխբ. Լեռան լանջ՝ յատկապէս կողային եւ վերին մասերը։ 5. փխբ. Յենարան, նեցուկ։
ՈՒՍԱԾ, ա. Ուսում առած, իր գործին հմուտ, վարպետ։
ՈՒՍԱՆԵԼ, (իմ), ուսայ, սի՛ր, հբ. 1. Որեւէ բան սովորել։ 2. Ուսում առնել։ 3. Վարժուել, հմտանալ։ 4. Իմանալ, տեղեկանալ։
ՈՒՍԱՆՈՑ, գ. (եկեղց.) Վակաս։
ՈՒՍԸՆԴԱՆՈՒԹ, մ. Մէկ ուսից մինչեւ միւս ուսի անութը։ (Բ Մակ. ԺԲ, 4Օ)։
ՈՒՍՈՂ, ի, աց, գ. Մաթեմատիկոս։
ՈՒՍՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՈՒՍՈՒՄՆ։
ՈՒՍՈՒՄՆ, սման, սմունք, մանց, գ. 1. Ուսանելը, սովորելը, կրթութիւն։ 2. Խըրատ, պատուէր, հրահանգ։ 3. Գիտութիւն, հմտութիւն, տեղեկութիւն։ 4. Մասնաւորապէս՝ կրօնական վարդապետութիւն, դաւանանք, կրօն, աղանդ։ 5. Ուսուցանելը, սովորեցնելը։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ա. գ. Մաթեմատիկոս։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Լաւ ուսում ստացած, քաջուսում։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Մաթեմատիկա։
ՈՒՍՈՒՄՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. գ. 1. (կրօն.) Նոյն դաւանանքն ունեցող, դաւանակից, հաւատակից, կրօնակից, աղանդակից։ 2. Ուսուցչակից, միասին ուսուցանող։
ՈՒՍՈՒՄՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ուսումնակից (1) լինելը։
ՈՒՍՈՒՄՆԱՊԱՀ ԼԻՆԵԼ, Սովորածը՝ սովորած ուսմունքը պահել՝ պահպանել։
ՈՒՍՈՒՄՆԱՍԷՐ, սիրի, րաց, ա. գ. 1. Ուսում՝ կրթութիւն սիրող, ուսման՝ գիտութեան նկատմամբ սէր՝ ձգտում ունեցող։ 2. Ուսումնասիրական։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱՊԷՍ, մ. Իբրեւ ուսումնասէր, ուսումնասիրող մտքով։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուսումնասէր լինելը, ուսման նկատմամբ սէր՝ փափագ՝ ձգտում ունենալը։ 2. Որեւէ հարց մանրամասն ուսումնասիրելը՝ հետազօտելը։ 3. Գրուածք, որ պարունակում է ուսումնասիրութիւն (2)։
ՈՒՍՈՒՄՆԱՏԵԱՑ, ա. Ուսումը ատող, ուսման նկատմամբ անփոյթ։
ՈՒՍՈՒՄՆԱՏԵՑՈՒԹԻՒՆ, գ. Ուսումնատեաց լինելը։
ՈՒՍՈՒՄՆԱՏՈՒՐ, ա. գ. Ուսում տուող, յատկապէս մաթեմատիկայի ուսուցիչ։
ՈՒՍՈՒՄՆՈՒԱԾՔ, գ. Մաթեմատիկա։
ՈՒՍՈՒՑԱՆԵԼ, սուցի, սո՛, պբ. Սովորել՝ իմանալ տալ, սովորեցնել։
ՈՒՍՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. գ. 1. Ուսուցանող, սովորեցնող։ 2. Կրթող, մանկավարժ, դաստիարակ։ 3. (կրօն.) Կրօնի քարոզիչ, վարդապետ։ 4. Առաջնորդ, ուղեցոյց։
ՈՒՍՈՒՑՈՂ, ա. գ. Ուսուցանող, ուսուցիչ։
ՈՒՍՈՒՑՈՒՄՆ, ցման, գ. Ուսուցանելը, ուսում, խրատ։
ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏԱԿԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ, ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ։
ՈՒՍՏ, 1. գ. Որտեղից լինելը։ 2. մ. Ո՞րտեղից, ի՞նչ տեղից, ո՞ր կողմից։
ՈՒՍՏԵՄՆ, մ. Մի՝ որեւէ՝ որեւիցէ տեղից, ինչ-որ մի տեղից, մի ուրիշ կողմից։
ՈՒՍՏԵՔ, տե՛ս ՈՒՍՏԵՄՆ։
ՈՒՍՏԻ, հարցական-յարաբերական դ. 1. Ո՞րտեղից։ 2. Որտեղից որ։ 3. շ. Հետեւաբար, ուրեմն, այդ պատճառով, դրա համար։ 4. Զուստի, ուստիոյ, ուստեաց, գ. Որտեղից լինելը։
ՈՒՍՏՐ, տեր, տերք, տերց կամ տերաց, գ. Արու զաւակ, որդի, տղայ։
ՈՒՏԵԼ, անց, կատ. կերայ, կերար, կերաւ կամ եկեր եւն, 2-րդ ապ. կերայց, կերիցես, կերիցէ եւն, կե՛ր կերա՛յք. կերիջի՛ր, կերիջի՛ք. կերեալ ն. 1. Սնունդը ատամներով ծամել եւ կուլ տալ։ 2. փխբ. Լափել, ճարակել, սպառել, ոչնչացնել։ 3. փխբ. Վատնել, ծախսել, մսխել։ 4. փխբ. Տանջել, չարչարել։
ՈՒՏԵԼԻ, լւոյ, լեաց, ա. գ. 1. Որ կարելի է ուտել, ուտելու համար պիտանի, ուտուելիք, կերակուր։ 2. Ուտող։
ՈՒՏԵՍՏ, ի, ից, գ. Ուտելիք, պարէն, նպար։
ՈՒՏԻՃ, տճի, ճաց, գ. 1. Ընդհանուր անուանում մանր որդերի, որոնք ուտում եւ փչացնում են հագուստեղէնը, փայտեղէնը, ընդեղէնը եւն։ 2. Մարմինը մաշող ու քայքայող հիւանդութիւն. քաղցկեղ։
ՈՒՏԻՉ, ա. Ուտող, լափող։
ՈՒՏՃԱՀԱԼ, ա. Ուտիճից կերուած, ուտիճի փչացրած։
ՈՒՐ, հարցական-յարաբերական դ. 1. Ո՞րտեղ։ 2. Ուր որ, որտեղ որ, որտեղ։ 3. շ. Այնինչ, մինչդեռ։ 4. Ուրի, գ. Ուր գնալը, որտեղ լինելը։
ՈՒՐԱԳ, ի, աց, գ. Փայտ տաշելու կոթաւոր գործիք, որի սուր բերանը փոքր-ինչ հակուած է դէպի կոթի կողմը։
ՈՒՐԱԽ, ա. Զուարթ։
ՈՒՐԱԽԱԲԵՐ, ա. Ուրախութիւն բերող՝ պատճառող, ուրախացնող։
ՈՒՐԱԽԱԼԻՐ, ՈՒՐԱԽԱԼԻՑ, ա. 1. Ուրախութեամբ լի՝ լցուած, բերկրալից, խնդալից։ 2. Ուրախալի, ուրախութիւն պատճառող։
ՈՒՐԱԽԱԿԱՆ, ա. Ուրախութիւն արտայայտող՝ պարունակող, ուրախալի, ուրախ։
ՈՒՐԱԽԱԿԻՑ ԼԻՆԵԼ, 1. Միասին ուրախանալ, ուրիշի ուրախութեանը մասնակից դառնալ, խնդակից լինել։ 2. Մէկի կերուխումին՝ խրախճանքին մասնակցել, սեղանակից լինել։
ՈՒՐԱԽԱՄԻՏ, ա. 1. Ուրախ մտքով՝ սրտով, ուրախ տրամադրութիւն ունեցող, զուարթ։ 2. Ուրախութիւն արտայայտող, ուրախալի։
ՈՒՐԱԽԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ուրախութիւն զգալ՝ ապրել, ուրախութեամբ լցուել, բերկրել, հրճուել, ցնծալ։ 2. Ուրախ ժամանակ անցկացնել, զուարճանալ, խրախճանալ։
ՈՒՐԱԽԱՐԱՐ, ի, աց, ա. 1. Ուրախութիւն պատճառող, ուրախացնող։ 2. Զուարճացնող, զուարթացնող։
ՈՒՐԱԽԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Ուրախութիւն պատճառել։ 2. Զուարճացնել, զուարթացնել։
ՈՒՐԱԽԱՑՈՒՑԻՉ, տե՛ս ՈՒՐԱԽԱՐԱՐ։
ՈՒՐԱԽԱՒԷՏ, ա. Ուրախալից, ուրախութիւն պատճառող։
ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուրախ լինելը, ուրախ հոգեվիճակ, բերկրութիւն, խնդութիւն, ցնծութիւն, զուարթութիւն։ 2. Կերուխում, խրախճանք, խնջոյք։
ՈՒՐԱՆԱԼ, ացայ, ն. չ. 1. Ընդունածը մերժել, ժխտել, հերքել, բացասել, չընդունել, չճանաչել։ 2. Հրաժարուել, մի բանից յետ կանգնել։ 3. Դրժել, երդմնազանց լինել։ 4. Անտեսել, աչքաթող անել։
ՈՒՐԱՆՕՐ, մ. Ուր որ, որտեղ որ։
ՈՒՐԱՍՏ, գ. ա. Ուրացում. ուրացող։
ՈՒՐԱՐ, (յուն.), գ. Լայն ժապաւէնաձեւ կտոր, որ սարկաւագները կրում են ձախ ուսի վրայ եկեղեցում սպասաւորելիս։
ՈՒՐԱՑԱԿԱՆ, ա. Ուրացող։
ՈՒՐԱՑԵԱԼ, ցելոյ, ոց, ՈՒՐԱՑՈՂ, ի, աց, ա. գ. Հաւատուրաց, դաւանափոխ, կրօնափոխ։
ՈՒՐԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուրանալը, ուրացում, հաւատադրժութիւն։ 2. Հրաժարուելը, բացասելը, մերժելը, ժխտելը։
ՈՒՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ուրանալ տալ, հաւատափոխ անել։
ՈՒՐԱՑՕՐԷՆ, մ. Իբրեւ ուրացող, ուրացութեամբ։
ՈՒՐԲԱԹ, (ասոր.), ու, ուց, գ. Շաբաթուայ վեցերորդ օրը։
ՈՒՐԲԱԹԱՆԱԼ, ացեալ, չ. (եկեղց.) Ուրբաթ օրուայ յատկութիւն ստանալ, պասի՝ սգի օր դառնալ։
ՈՒՐԲԱԹԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. (եկեղց.) Ուրբաթը պասի՝ սգի օր դարձնել։
ՈՒՐԴ, ի, ից, գ. Փոքր առու՝ պարտէզը ոռոգելու համար։
ՈՒՐԵՄՆ, 1. շ. Հետեւապէս, հետեւաբար, նշանակում է, ասել է թէ։ 2. Գործածւում է իբրեւ անորոշ դերանուն՝ մի, ինչ-որ։ 3. մ. Մի տեղ, ինչ-որ մի տեղ՝ տեղում։ 4. մ. Երբեմն, մերթ։ 5. մ. Համարեա թէ, մօտաւորապէս, գրեթէ։ 6. եղբ. Կարծես թէ, ասես թէ։ 7. Ուրիշ մակբայների հետ գործածւում է իբրեւ թարմատար։
ՈՒՐԵՔ, մ. 1. Մի տեղ, որեւէ տեղ։ 2. Գործածւում է իբրեւ անորոշ դերանուն՝ մի, որեւէ, ինչ-որ։
ՈՒՐԻՇ, տե՛ս ՈՐԻՇ։
ՈՒՐԿԱԾԻՆ, ա. Ուրուկութիւն ծնող՝ բերող՝ առաջացնող, բորաբեր։ (Կղնկտ., Բ, 35)։
ՈՒՐԿԱՅ, ՈՒՐԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Որտեղ լինելը, մի տեղում լինելը՝ գտնուելը։
ՈՒՐԿԱՆԱԼ, ացայ, չ. Ուրկութեամբ հիւանդանալ, բորոտել։
ՈՒՐԿԱՆՈՑ, ի, աց, գ. Բորոտանոց։
ՈՒՐԿՈՒԹԻՒՆ, գ. Բոր հիւանդութիւն, բորոտութիւն։
ՈՒՐՈՅՆ, 1. մ. Առանձնաբար, անջատ կերպով, մեկուսի, ջոկ։ 2. մ. նխդ. Զատ, հեռու, մի կողմ։ 3. նխդ. Բացի։ 4. ա. Մեկուսացած, անջատուած, զատուած. անմասն։ 5. Իրեն յատուկ՝ բնորոշ, առանձնայատուկ, սեփական, առանձին։
ՈՒՐՈՅՆԱՆԱԼ, ացայ, չ. Մեկուսանալ, առանձնանալ։
ՈՒՐՈՅՆՈՒԹԻՒՆ, գ. Մեկուսի՝ առանձին՝ զատ լինելը, առանձնութիւն։
ՈՒՐՈՒ, ի, աց, գ. Մեռելի ոգի, ուրուական։
ՈՒՐՈՒԱԶԵԼ, (իմ), եցայ, չ. Ցնորական պատրանքներով գրգռուել։
ՈՒՐՈՒԱԿԱՆ, ի, աց, գ. 1. Երեւակայական՝ մտացածին՝ անիրական՝ ցնորական բան, պատրանք։ 2. Երեւակայութեան մէջ պատկերացող երեւոյթ՝ կերպարանք, մտապատրանք, տեսապատրանք, տեսիլք, ցնորք։ 3. Կուռք, հեթանոսական աստուած։ 4. Մեռած մարդու ստուերը, հոգեգէշ։
ՈՒՐՈՒԱՁԱՅՆ, ա. Ուրուականային ձայնով հնչող։
ՈՒՐՈՒԱՅԻՆ, ա. Ուրուականի նման, ուրուականային։
ՈՒՐՈՒԱՅԻՆ, ա. Ուրուականի նման, ուրուականային։
ՈՒՐՈՒԱՊԱՇՏ, ա. Կռապաշտ, կռապաշտական։
ՈՒՐՈՒԿ, րկի, ուրուկք եւ ուրկունք, կաց, ա. Ուրկոտ, բորոտ, քոսոտ։
ՈՒՐՈՒԿԱՆԱԼ, տե՛ս ՈՒՐԿԱՆԱԼ։
ՈՒՐՈՒՄՆ, դ. ՈՄՆ-ի եզ. սեռականը։
ՈՒՐՈՒՇ, գ. Ուշք, ուշադրութիւն։ (Գործածւում է ՈՒՇ-ի հետ, ՈՒՇ ԵՒ ՈՒՐՈՒՇ. Խելքն ու միտքը)։
ՈՒՐ ՈՒՐԵՄՆ, ՈՒՐ ՈՒՐԵՔ, տե՛ս ՈՒՐ-ի տակ։
ՈՒՐ ՈՒՐՈՅՆ, մ. Զատ-զատ, մէկ առ մէկ, մի առ մի։
ՈՒՐՈՒՔ, դ. ՈՔ-ի եզ. սեռականը։
ՈՒՐՋՈՒ, ըրջուի, ուաց, գ. Խորթ զաւակ։
ՈՓ, ոյ, ոց, գ. Խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում։
ՈՓԵԼԵԹԻՆ, (եբր., յուն-ից), գ. Պարսաւոր՝ պարսատիկներով զինուած զօրք։
ՈՓԻ, իք, փեաց, գ. Բարդի։
ՈՓԻՏԷՍ, (յուն.), գ. (հնք.) Օձաքար։ (տպ. ՍՈՓՐԻՏԷՍ, Պտմ. Աղեքս., էջ 74)։
ՈՔ, ուրուք, ումեք, յումեքէ, ոմանք, ոմանց եւն, անորոշ դ. Մէկը, որեւէ մէկը, մի մարդ, ինչ-որ մարդ, ոմն։
ՈՔՈԶ, (յուն.), տե՛ս ԱԿՔԱՆ։
ՈՔՈԶԻԼ, զեալ, չ. Դժնի՝ ժանտ դառնալ կամ գոռոզանալ։
ՈՔՍԻՄԵԼԻ, ոքսեմելի, ոքսմելի (յուն.), գ. Քացախից ու մեղրից պատրաստուած համեմունք կերակրի համար։
ՈՔՍԻՐԻՆՔՈՍ, (յուն.), գ. Նոտրագիր (գրի տեսակ)։ (Եւագր., 5, ՀԱԲ)։
Չ1, չ (չա կամ չայ), 1. Հայերէն այբուբենի քսանհինգերորդ տառը, թուական արժէքը՝ եօթ հարիւր, եօթհարիւրերորդ։ 2. Առաջնալեզուային կիսաշփական շնչեղ խուլ բաղաձայն։
Չ2, 1. Բայի (դիմաւոր եւ անդէմ) ժխտական ձեւ կազմող մասնիկ՝ չգիտեմ, չերդնուլ, չգտեալ եւն։ 2. Ժխտական նախածանց։
ՉԱԶԳ, ի, աց, գ. Ոչ ազգ, անպիտան կամ չնչին ազգ, ազգ կոչուելու անարժան։
ՉԱԶԳԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՉԱԶՆՈՒՈՒԹԻՒՆ, գ. Ոչ տոհմիկ՝ ոչ ազնուական լինելը, հասարակ ծագում ունենալը։
ՉԱԽՈՐԺԱԿԱՆ, ա. Ոչ ախորժելի, անախորժ։
ՉԱՀԱԳԻՆ, ա. Ոչ ահաւոր, ոչ երկիւղալի։
ՉԱՄԱՆ, (իրան.), ոյ, գ. (բսբ.) Հովանոցաւորների ընտանիքին պատկանող բոյս (Cuminum cyminum)։
ՉԱՄԻՉ, մչոյ կամ մչի, գ. Չորացրած խաղող։
ՉԱՄՉԵԱՅ, ա. 1. Չամչից պատրաստուած, չամչի։ 2. գ. Չամչի ողկոյզ։
ՉԱՄՉԵՂԷՆ, ա. 1. Չամչից պատրաստուած, չամչի։ 2. գ. Չամչի ողկոյզ։
ՉԱՆԱՐԴԱԳՈՒՐԴ, ա. Վատթար, չարութեամբ լցուած։
ՉԱՆԱՐԴԻ, դւոյ, դեաց, ա. Սինլքոր, չնչին, անարժան։
ՉԱՆԴՈՒՐԺԵԼ, եցի, չ. Չհանդուրժել, չդիմանալ։
ՉԱՆՁՆԱՒՈՐ, ա. Ոչ անձնաւոր, ոչ մարմնաւոր, իբրեւ անձ՝ իրական մարմին գոյութիւն չունեցող։
ՉԱՆՍԱԿԱՆ, ա. Ոչ անսացող, անհնազանդ։
ՉԱՆՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Չանսալը, անհնազանդութիւն։
ՉԱՇՄԱԿԵԼ, (պհլ.), եցի, ն. Տեղը քանդել եւ արտաքնոց դարձնել։
ՉԱՋՈՂՈՒԹԻՒՆ, գ. Անյաջողութիւն, ձախորդութիւն։
ՉԱՍՏՈՒԱԾ, ծոյ, ծոց, գ. 1. Որ աստուած չէ, սուտ աստուած։ 2. Հեթանոսական աստուած, կուռք։
ՉԱՍՏՈՒԱԾՈՒՐՀԻ, հեայ, գ. Հեթանոսական աստուածուհի։
ՉԱՐ, ի, աց, ա. 1. Ոչ բարի, չարութեամբ լցուած, չարիք գործելու յատկութիւն ունեցող։ 2. Չարութիւն արտայայտող, չարիք պարունակող։ 3. Վատ, յոռի, անպիտան։ 4. Վնասակար, վնասաբեր։ 5. Կատաղի։ 6. Դժնդակ, անտանելի, անախորժ։ 7. գ. Չարութիւն, չարիք, չար արարք՝ գործ։ 8. գ. Սատանայ՝ իբրեւ հակադրութիւն բարի աստծու։ 9. մ. Չար կերպով, չարաբար, չարութեամբ. չարաչար կերպով։
ՉԱՐԱԲԱԽՏ, տե՛ս ՉԱՐԱԲԱՍՏ։
ՉԱՐԱԲԱՆ, ա. Չարախօս, չարալեզու։
ՉԱՐԱԲԱՆԱԿԱՆ, ա. Չարաբանող, չարախօսական։
ՉԱՐԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Չարախօսել, վատաբանել, բամբասել։
ՉԱՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարաբանելը, չարախօսութիւն։ 2. Լուտանք, հայհոյանք։
ՉԱՐԱԲԱՍՏ, ի, ից, ա. 1. Դժբախտ, թշուառ։ 2. Չարադեւ, բռնակալ, ժանտ։
ՉԱՐԱԲԱՍՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՉԱՐԱԴԻՒՈՒԹԻՒՆ։
ՉԱՐԱԲԱՐ1, մ. 1. Չար կերպով, չարութեամբ։ 2. Ի չարը գործադրելով, չարարկելով։
ՉԱՐԱԲԱՐ2, տե՛ս ՉԱՐԱԲԱՐՈՅ։
ՉԱՐԱԲԱՐՈՅ, ՉԱՐԱԲԱՐՈՒ, ի, ից, ա. 1. Չար բարքի՝ բնաւորութեան տէր, չար բնաւորութեամբ, չարամիտ, չարակամ, գազանաբարոյ։ 2. Վատաբարոյ, անբարոյական։ 3. Անզգայ, անզգամ։
ՉԱՐԱԲԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարաբարոյ լինելը, վատ բարք՝ բնաւորութիւն ունենալը, չարակամութիւն, անզգամութիւն։ 2. Չարաբարոյ արարք՝ վարքագիծ, տմարդութիւն։ 3. Խորամանկութիւն, դաւ։
ՉԱՐԱԲԵԿ, ա. Չարաչար կերպով բեկուած՝ ջարդոտուած։
ՉԱՐԱԲԵՐ, ա. Չարիք բերող՝ պատճառող։
ՉԱՐԱԳԱԶԱՆ, ա. 1. Գազանի չարութիւն ունեցող։ 2. գ. Չար գազան։
ՉԱՐԱԳԱՆ, ա. Չարաչար գանուած՝ ծեծուած՝ խոշտանգուած։
ՉԱՐԱԳԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Սաստիկ ծեծուել՝ խոշտանգուել, չարաչար հարուածների ենթարկուել, վշտագնել։
ՉԱՐԱԳԱՒԱՌԵԱՅ, ա. Աննշան՝ յետ ընկած գաւառից։
ՉԱՐԱԳԵՂ, ա. Վատթար տեսքով, տգեղ։
ՉԱՐԱԳԻՒՏ, ա. Չարիք գտնող՝ հնարող, չարահնար, չարիմաց։
ՉԱՐԱԳԼՈՒԽ, ա. Չարասիրտ, չարաբարոյ։
ՉԱՐԱԳՈՅՆ1, ա. 1. Աւելի կամ շատ չար՝ վատ։ 2. մ. Աւելի չար՝ վատ կերպով։
ՉԱՐԱԳՈՅՆ2, ա. Վատ գոյնով՝ տեսքով, չարագեղ, ժանտատեսիլ։
ՉԱՐԱԳՈՐԾ, ի, աց, ա. գ. 1. Չարիք գործող, չա՛ր յանցաւոր գործեր կատարող, վատ բաներ անող, ապիրատ։ 2. Վնաս՝ չարիք պատճառող, վնասարար։ 3. Չարիք նիւթող, խորամանկ, դաւաճան։
ՉԱՐԱԳՈՐԾԱԲԱՇԽ, ա. Չարագործութիւն բաշխող՝ տուող (աստղահմայութեան մէջ)։
ՉԱՐԱԳՈՐԾԱԲԱՐ, մ. Իբրեւ չարագործ, չարագործի նման։
ՉԱՐԱԳՈՐԾԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Չարագործութեան մասնակից լինել, միասին չարիք գործել։
ՉԱՐԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Չարիք գործել, չարագործութիւն անել։ 2. Չարիք նիւթել՝ հնարել, դաւաճանել։ 3. Խարդախել, խեղաթիւրել։
ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարիք գործելը, չար գործ, չարութիւն, ոճիր։ 2. Չար հնարք, խարդախութիւն, դաւաճանութիւն։
ՉԱՐԱԳՈՒԹ, ա. Անգութ, անագորոյն, չարասիրտ։
ՉԱՐԱԳՐԳԻՌ, ա. Չարիք՝ չարութիւն գրգռող՝ հրահրող։
ՉԱՐԱԴԱԺԱՆ, ա. Չար եւ դաժան, խիստ դաժան։
ՉԱՐԱԴԱՒ, ա. Խիստ դաւող, չարութիւն ու դաւ նիւթող։
ՉԱՐԱԴԵՒ, ա. 1. Իր մէջ չար դեւ ունեցող, դեւի նման չար։ 2. (յունական ոճով) Չարաբախտ, անբախտ, դժբախտ, թշուառ։ 3. գ. Չար դեւ, չար ոգի։
ՉԱՐԱԴԵՒՈՒԹԻՒՆ, տե՛ս ՉԱՐԱԴԻՒՈՒԹԻՒՆ։
ՉԱՐԱԴԷՄ, ա. Վատ՝ տգեղ կերպարանքով։
ՉԱՐԱԴԺՆԵԱՅ, ա. Շատ դժնի, դժնդակ։
ՉԱՐԱԴԻՒԱԿ, տե՛ս ՉԱՐԱԴԵՒ (2)։
ՉԱՐԱԴԻՒԹ, ի, ից, ա. գ. 1. Չարութիւն դիւթող, չար կախարդ։ 2. Չարագործ։
ՉԱՐԱԴԻՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարադեւ լինելը, չարադեւին յատուկ գործ՝ արարք։ 2. Չարաբախտութիւն, անբախտութիւն, թշուառութիւն։
ՉԱՐԱԶԳԵԱՅ, ՉԱՐԱԶԳԻ, ա. 1. Վատ՝ աննշան ազգից՝ տոհմից, վատազգի, վատատոհմիկ։ 2. Չարատեսակ։
ՉԱՐԱԶԻՆԵԱԼ, ա. Չարութեամբ զինուած կամ չարից (սատանայից) դրդուած։
ՉԱՐԱԶՐԱՒ, ա. Չար՝ վատ՝ աղետալի վախճան ունեցող, ողորմելի։
ՉԱՐԱԹԻՒՐ, ա. Դէպի չարը՝ վատը թեքուած՝ հակուած։
ՉԱՐԱԹՈՅՆ, ա. Չար թոյն ունեցող՝ կրող, թունալից, ժանտ, վնասակար։
ՉԱՐԱԺԱՆԻ, ա. Չար՝ մահացու ժանիքներ ունեցող, պատառոտող, յօշոտող։
ՉԱՐԱԺՈՂՈՎ, ա. Որտեղ հաւաքուած են չարերը։
ՉԱՐԱԼԵԶՈՒ, ի, աց, ա. Չար լեզու ունեցող, չարախօս, չարաբան։
ՉԱՐԱԼԻՑ, ա. Չարիքով լցուած։
ՉԱՐԱԼԼՈՒԿ, ա. 1. Չարաչար լլկուած՝ տանջուած՝ խոշտանգուած, տանջահար։ 2. Մոլեգնած։ 3. Չարաչար լլկող, խոշտանգող, չարչարող։ 4. մ. Չարաչար լլկելով։
ՉԱՐԱԼՈՒՐ, ա. Չարերին ունկնդիր, չարին՝ սատանային լսող։
ՉԱՐԱԽԱՅԹՈՑ, ա. Չարաչար խայթող։
ՉԱՐԱԽՆԱՄ, ա. Դէպի չարը տրամադրուած՝ հակուած։
ՉԱՐԱԽՈՀ, տե՛ս ՉԱՐԱԽՈՐՀ։
ՉԱՐԱԽՈՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարախոհ լինելը։ 2. Չար միտք՝ մտադրութիւն, չարամտութիւն։ 3. Յանդգնութիւն։ 4. Անմտութիւն։
ՉԱՐԱԽՈՐԺԱԿ, ա. Չարասէր, չարակամ։
ՉԱՐԱԽՈՐՀ, ի, ից կամ աց, ա. 1. Չար բաներ մտածող, չարամիտ։ 2. Ժանտ, անզգամ։ 3. Չարագործ, վնասարար։
ՉԱՐԱԽՈՐՀՈՂ, տե՛ս ՉԱՐԱԽՈՐՀ։
ՉԱՐԱԽՈՐՀՈՒԹԻՒՆ, տե՛ս ՉԱՐԱԽՈՀՈՒԹԻՒՆ։
ՉԱՐԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. 1. Չարախոհ, չարամիտ, չարակամ, անզգամ։ 2. Չար խորհրդատու։ 3. Չարարուեստ, դաւադիր։
ՉԱՐԱԽՈՐՀՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Չար միտք՝ մտադրութիւն, չարախոհութիւն, խարդախութիւն։ 2. Չար խորհուրդ տալը։ 3. Դաւաճանութիւն։
ՉԱՐԱԽՈՑ, ա. Չարաչար խոցուած, կամ չար՝ ծանր խոց ունեցող։
ՉԱՐԱԽՏԱԿԱՆ, ի, աց, ա. Չար ախտ կրող, ախտացած. ճնշուած, թշուառ։
ՉԱՐԱԽՏԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Չար ախտերի մասնակցութիւն, չարակրութիւն։
ՉԱՐԱԽՏԱՎԱՏ, ՉԱՐԱԽՏԱՎԱՐ, ա. 1. Խիստ չար, չարաչար, անտանելի, դժնդակ, դաժան։ 2. մ. Չարաչար կերպով։
ՉԱՐԱԽՐԱՏ, ա. Չար բան խրատող, չար խրատատու։
ՉԱՐԱԽՐԱՏՈՒԹԻՒՆ, գ. Չարախրատ լինելը, չար խրատներ տալը։
ՉԱՐԱԽՕՍ, ի, աց կամ ից, ա. 1. Ուրիշների մասին չար՝ վատ բաներ խօսող, մէկին վատաբանող, չարալեզու, բամբասող, քսու։ 2. Չարամտօրէն ամբաստանող՝ մեղադրող, զրպարտող։ 3. Բանսարկու սատանայ։
ՉԱՐԱԽՕՍԵԼ, եցի, չ. եւ ն. 1. Մէկի մասին չար՝ վատ խօսել, վատաբանել, բամբասել, զրպարտել։ 2. Ամբաստանել, մեղադրել։
ՉԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարախօսելը, բամբասանք, բանսարկութիւն, զրպարտութիւն։ 2. Ամբաստանութիւն, մեղադրանք։
ՉԱՐԱԾԱՌԱՅ, ա. գ. Չար ծառայ։
ՉԱՐԱԾԵՐ, գ. Չար ծեր։
ՉԱՐԱԿԱՄ, ի, աց, ա. Ուրիշին չարիք կամեցող, չարասէր, չարասիրտ, չարամիտ, անզգամ։
ՉԱՐԱԿԱՄԱԲԱՐ, մ. Իբրեւ չարակամ, չարակամութեամբ, անզգամաբար։
ՉԱՐԱԿԱՄՈՒԹԻՒՆ, գ. Չարակամ լինելը, չարը կամենալը, անզգամութիւն, չարութիւն։
ՉԱՐԱԿԵՂ, գ. Չարորակ կեղ՝ խոց. ժանտախտ։
ՉԱՐԱԿԵՂՏ, ա. Չար կեղտ բերող, արատաբեր, գարշելի եւ վատանուն։
ՉԱՐԱԿՆ, կան, կունք, կանց, ա. Չար աչք ունեցող, նախանձոտ։
ՉԱՐԱԿՆԱԲԱՐ, մ. Չարակնելով, չարակնութեամբ։
ՉԱՐԱԿՆԵԱՅ, տե՛ս ՉԱՐԱԿՆ։
ՉԱՐԱԿՆԵԼ, եցի, չ. եւ ն. Նախանձել, նախանձաւոր լինել, չար աչքով նայել, աչքով տալ, նախանձից չցանկանալ։
ՉԱՐԱԿՆՃԻՌ, ա. Չարութեամբ կնճռոտած, չարակամ։
ՉԱՐԱԿՆՈՏ, ա. Չարակն, նախանձոտ, չարակամ, չկամ։
ՉԱՐԱԿՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարակն՝ նախանձոտ լինելը։ 2. Նախանձ, նախանձութիւն։ 3. Ժլատութիւն, անյագութիւն, աչքածակութիւն։ 4. Չար աչք ունենալը, չար աչք։
ՉԱՐԱԿՇԻՌ, ա. Քաշը սխալ ցոյց տուող (կշռաքար)։
ՉԱՐԱԿՍԿԻԾ, ա. Սաստիկ կսկիծ պատճառող, տանջալից, դժնդակ։
ՉԱՐԱԿՏՈՒՏ, ա. Չարաչար կտտած, տանջալից։
ՉԱՐԱԿՐՈՒԹԻՒՆ, գ. Չարիքներ կրելը, նեղութիւններ՝ զրկանքներ քաշելը, չարքաշութիւն, տառապանք։
ՉԱՐԱՀԱԼԱԾ, ա. Չարը՝ չարիքը հալածող, ցաւերը փարատող։
ՉԱՐԱՀԱՄ, ա. Վատ համ ունեցող։
ՉԱՐԱՀԱՄԲԱՒ, ա. Վատ համբաւ՝ անուն ունեցող, վատահամբաւ։
ՉԱՐԱՀԱՄԲԱՒԵԼ, եցի, ն. Մէկի մասին վատ համբաւ տարածել, չարախօսել, բամբասել։
ՉԱՐԱՀԱՄԲՈՅՐ, ա. Վատ վերաբերուող, կամ չարիք պատճառող, չարառիթ։
ՉԱՐԱՀԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ, կամ ԳՏԱՆԻԼ, Բարիքին չարիքով հատուցել։
ՉԱՐԱՀԱՒ, ի, աց, 1. գ. Չարի սկզբնապատճառ։ 2. ա. Որի սկիզբը չար է, չարից առաջ եկած։ 3. Վատ համ ունեցող, վատթար, յոռի։ 4. մ. Չարաչար կերպով։
ՉԱՐԱՀԱՒԱԿ, ա. գ. Չարի սկզբնապատճառ, չարիք նիւթող, չարախօս։
ՉԱՐԱՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ, գ. Չարահաւան՝ չարին հակամէտ լինելը, չարասիրութիւն։
ՉԱՐԱՀԱՒԱՏ, ա. Չար՝ մոլար հաւատ ունեցող, չարափառ, անզգամ։
ՉԱՐԱՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ, գ. Չարահաւատ լինելը, անհաւատութիւն, չարափառութիւն, մոլորութիւն, անզգամութիւն։
ՉԱՐԱՀԱՒԵԱԼ, ւելոյ, ա. 1. Չարից՝ չար բանով սկսուած, չարից առաջ եկած։ 2. Վնասակար նիւթերից բաղկացած՝ բաղադրուած։
ՉԱՐԱՀԱՒՈՒԹԻՒՆ, գ. Չար սկիզբ ունենալը. սխալ՝ թիւր կարծիք, նախապաշարում։
ՉԱՐԱՀՆԱՐ, ի, ից, ա. 1. Չարիք հնարող՝ նիւթող, չարարուեստ, նենգաւոր։ 2. Չարութեամբ հնարուած, չարիք՝ նենգութիւն պարունակող։
ՉԱՐԱՀՆԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարահնար լինելը, նենգաւորութիւն։ 2. Չար հնարք, խարդախութիւն, նենգութիւն, անզգամութիւն։
ՉԱՐԱՀՈՏ, ա. 1. Վատ՝ գարշելի հոտ ունեցող, գարշահոտ, ժահահոտ։ 2. փխբ. Գարշելի, նողկալի, զզուելի, պիղծ։
ՉԱՐԱՀՈՏՈՒԹԻՒՆ, գ. Չարահոտ՝ գարշահոտ լինելը, գարշելի հոտ, գարշահոտութիւն, զազրահոտութիւն։
ՉԱՐԱՀՌՉԱԿ, տե՛ս ՉԱՐԱՀԱՄԲԱՒ։
ՉԱՐԱՁԱՅՆ, ի, ից, ա. 1. Վատ՝ անախորժ ձայն ունեցող։ 2. փխբ. Վատահամբաւ, չարահռչակ։ 3. Հայհոյական։
ՉԱՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Անախորժ՝ տհաճ ձայն։
ՉԱՐԱՂԱՆԴ, ի, ից, ա. Չար՝ մոլար աղանդի հետեւորդ, աղանդաւոր։
ՉԱՐԱՂԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. Չար՝ մոլար աղանդ, մոլորութիւն։
ՉԱՐԱՂԷՏ, ի, ից, ա. Չար աղէտներ բերող, դժնդակ, անտանելի։
ՉԱՐԱՃՃԻ, ճճւոյ, ճճիք, ճճեաց, գ. ա. 1. Վատ ճճի՝ գազան։ 2. Ճճիի նման խայթող՝ վնասող, չարիք գործող։
ՉԱՐԱՄԱՀ, ա. մ. Չարաչար՝ տանջալից մահ կրող, որ լինում է չարաչար մահով. չարաչար մահով։
ՉԱՐԱՄԱՀՈՒԹԻՒՆ, գ. Չարաչար՝ տանջալից մահ։
ՉԱՐԱՄԱՅՐ, գ. ա. 1. Չար մայր։ 2. Չարիքների մայր, չարի ծնող։ 3. Չար մօր նման, չար մօրից եղած։ 4. Չարութեամբ մայր դարձած։
ՉԱՐԱՄԱՆԿ, տե՛ս ԽՈՐԱՄԱՆԿ։
ՉԱՐԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ։
ՉԱՐԱՄԱՐԴ, ա. Որտեղ չար մարդիկ կան։
ՉԱՐԱՄԱՐՏ, ա. 1. Չար կռուող, չարութեամբ մարտնչող։ 2. Որտեղ չարաչար մարտ է լինում, կամ չար մարտ յարուցող։
ՉԱՐԱՄԲԵՐ, կամ ՉԱՐԸՄԲԵՐ, ա. Որին դժուար է համբերել, անտանելի, դժուարակիր։
ՉԱՐԸՄԲԵՐ, ա. Որին դժուար է համբերել, անտանելի, դժուարակիր։
ՉԱՐԱՄԵՌ, ա. 1. Չարաչար մահով մեռած, չարամահ։ 2. Չարաչար մահով մեռցնող։
ՉԱՐԱՄԻՏ, մտի, տաց, ա. Չար միտք՝ դիտաւորութիւն ունեցող, չար բաներ մտածող, նենգամիտ, չարախոհ, չարասիրտ, չարագործ։
ՉԱՐԱՄՈԳԱԿԱՆ, ա. Չար մոգերին յատուկ, կախարդական։
ՉԱՐԱՄՈՅՆ, ա. մ. Վատթար վիճակում գտնուող, տառապած, խեղճ։
ՉԱՐԱՄՈՌԱՑ, ի, աց, ա. Իր դէմ գործուած չարիքը մոռացող, անյիշաչար, անոխակալ։
ՉԱՐԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Չարամիտ լինելը, չարախոհութիւն։
ՉԱՐԱՅԱՂԹՈՒԹԻՒՆ, գ. Չարին յաղթելը։
ՉԱՐԱՅԱՉԱՂ, ա. Չարակն, չարանախանձ։
ՉԱՐԱՅՈՅԶ, ա. Չարութիւն յարուցող՝ գրգռող, չարագրգիռ, խռովարար։
ՉԱՐԱՅՈՒՇ, ի, ից, ա. Յիշաչար, ոխակալ, ոխ պահող։
ՉԱՐԱՅՕԺԱՐ, ա. Չարի հակում ունեցող, չարասէր, չարակամ, չարամիտ։
ՉԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Չար դառնալ, դէպի չարը հակուել՝ փոխուել, վատթարանալ, անզգամանալ 2. Նախանձաւոր՝ չարանախանձ լինել։ 3. Դժկամել։ 4. Զայրանալ։
ՉԱՐԱՆԱԽԱՆՁ, ա. Չար նախանձ ունեցող, չար եւ նախանձոտ, չարակն։
ՉԱՐԱՆԵԽ, ա. մ. Սաստիկ նեխած՝ հոտած. գարշահոտութեամբ։
ՉԱՐԱՆԻՒԹ, ի, ից, ա. Չարիք՝ չարութիւն նիւթող։
ՉԱՐԱՇԱՀՈՒԹԻՒՆ, գ. Անիրաւ շահ՝ օգուտ, ապօրինի վաստակ, զօշաքաղութիւն։
ՉԱՐԱՇՇՈՒԿ, ա. Դժնդակ, անողորմ, անգութ։
ՉԱՐԱՇՈՒԷՐ, տե՛ս ՎԱՏՇՈՒԷՐ։
ՉԱՐԱՇՈՒՆՉ, ա. 1. Վատ եւ վնասակար հոտ ունեցող, գարշահոտ։ 2. փխբ. Դժնդակ։
ՉԱՐԱՇՈՒՔ, ա. 1. Չափազանց անշուք, անպատիւ, անարգ։ 2. Վատթար, դժնդակ։ 3. Դառն, ժանտ, խիստ, անողորմ։
ՉԱՐԱՉԱՐ, ա. 1. Խիստ չար՝ վատ, դժնդակ, դաժան։ 2. Անտանելի, անհնարին։ 3. Սաստիկ, չափազանց։ 4. մ. Չարաչար կերպով, սաստկապէս։
ՉԱՐԱՊԱՇՏ, ի, ից, ա. 1. Չարի պաշտամունք ունեցող, չարափառ, մոլորուած։ 2. Կռապաշտ։ 3. Որտեղ չար պաշտամունք է կատարւում։
ՉԱՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարապաշտ լինելը, չարափառութիւն։ 2. Չարի պաշտամունք։
ՉԱՐԱՊԱՇՏՕՆ, ա. Չարապաշտ, կռապաշտ։
ՉԱՐԱՊԱՏԱՀ, ա. Ձախորդ, փորձանքաւոր։
ՉԱՐԱՊԱՏԿԵՐ, ա. Տգեղ կերպարանքով՝ տեսքով, գարշատեսիլ, չարադէմ։
ՉԱՐԱՊԷՍ, մ. 1. Չար կերպով, չարաբար։ 2. Չարաչար կերպով։
ՉԱՐԱՌ, ա. 1. Չարասէր, չարայօժար։ 2. Չարից բռնուած, մոլի։
ՉԱՐԱՍԱՑ, ա. Չարաբան, չարախօս։
ՉԱՐԱՍԵՐՄՆ, ա. գ. Վատ սերմից սերուած, չար ծնունդ։
ՉԱՐԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Չարը՝ չարութիւնը սիրող, չարամիտ, չարասիրտ, չարակամ, չար։
ՉԱՐԱՍԿԻԶԲՆ, տե՛ս ՍԿԶԲՆԱՉԱՐ։
ՉԱՐԱՍՏԵՂԾ, ա. Մարմնի վատ կազմուածքով, չարապատկեր, տգեղ։
ՉԱՐԱՎԱՒԱՇ, ա. Խիստ վաւաշոտ, վաւաշոտական։
ՉԱՐԱՏԱՆՋ, ա. Չարաչար տանջանքներով լլկող կամ լլկուած։
ՉԱՐԱՏԵԱՑ, ա. Չարը՝ չարութիւնը ատող, բարեսէր, առաքինի։
ՉԱՐԱՏԵՍ, ՉԱՐԱՏԵՍԱԿ, ՉԱՐԱՏԵՍԻԼ, ա. 1. Վատ՝ տգեղ տեսք ունեցող, զզուելի կերպարանքով, գարշատես, չարադէմ, ժանտ։ 2. Չար՝ վատ բան տեսնող, վատատես։
ՉԱՐԱՏԵՑՈՒԹԻՒՆ, գ. Չարատեաց լինելը, չարը՝ չարութիւնը ատելը։
ՉԱՐԱՐԱՐ, ի, աց, ա. Ուրիշին չարիք անող՝ վնասող, չարիք գործող, չարագործ։
ՉԱՐԱՐԱՐԵԼ, եցի, ն. չ. Չարիք գործել՝ պատճառել։
ՉԱՐԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Չարարար լինելը, չարիք գործելը։
ՉԱՐԱՐՈՒԵՍՏ, ի, ից, ա. 1. Չարիք հնարող՝ նիւթող, չարանիւթ, չարահնար, չարախոհ, չարագործ։ 2. Չարագործական։
ՉԱՐԱՐՈՒԵՍՏԱԲԱՐ, մ. Չարարուեստ կերպով, խարդախ հնարքներով, մոլար մտքով։
ՉԱՐԱՐՈՒԵՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարարուեստ լինելը։ 2. Չար հնարք, չարախոհութիւն, խորամանկութիւն։
ՉԱՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Չարանալ տալ, չար դարձնել։ 2. Զայրացնել, կատաղեցնել, սաստիկ գրգռել։ 3. Չարչարել, նեղել։
ՉԱՐԱՓԱՌ, ի, աց, ա. (կրօն.) Ուղղափառ դաւանութիւնից շեղուող, հերձուածող, աղանդաւոր, հերետիկոս։
ՉԱՐԱՓԱՌԱԳՈՅՆ, ա. Աւելի չարափառ։
ՉԱՐԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. Չարափառ լինելը, կրօնական ուղիղ դաւանութիւնից շեղում, աղանդ։
ՉԱՐԱՓՈՒՇ, ա. Խոցոտող փշերով։
ՉԱՐԵԱՑԱՊԱՐՏ, ա. Չարիքների պարտական՝ պատճառ, մեղապարտ։
ՉԱՐԵԼ, եցի, ն. Չար՝ վատ խօսել մէկի մասին։
ՉԱՐԸՄԲԵՐ, տե՛ս ՉԱՐԱՄԲԵՐ։
ՉԱՐԸՄԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Չարիքներ կրելը, չարքաշութիւն։
ՉԱՐԸՆԿԱԼ, ա. Չարաչար եւ անչափ կերպով իր մէջ ընդունող, անկշտում, անյագ։
ՉԱՐԺԱՆԻ, տե՛ս ԱՆԱՐԺԱՆ։
ՉԱՐԺԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՆԱՐԺԱՆՈՒԹԻՒՆ։
ՉԱՐԻ, րւոյ կամ րոյ, գ. Չարիք, փորձանք։
ՉԱՐԻՄԱՍՏ, ՉԱՐԻՄԱՑ, ի, ից, ա. Չարամիտ, չարախորհուրդ, նենգաւոր, նենգամիտ, դաւաճան։
ՉԱՐԻՄԱՑՈՒԹԻՒՆ, գ. Չարամտութիւն, չարահնարութիւն։
ՉԱՐԻՔ, րեաց, րեօք, գ. 1. Չարութիւն, չար գործ, չարագործութիւն, յանցանք, մեղք։ 2. Աղէտ, դժբախտութիւն, թշուառութիւն։ 3. Փորձանք, պատուհաս։
ՉԱՐԽՈՐՀՐԴՈՒԹԻՒՆ, տե՛ս ՉԱՐԱՄՏՈՒԹԻՒՆ։
ՉԱՐԿԱՄ, տե՛ս ՉԱՐԱԿԱՄ։
ՉԱՐՀԱՄԲԱՒ, ա. Վատահամբաւ, բօթալից։
ՉԱՐՈՒԵՍՏ, գ. Ոչ արուեստ. չար արուեստ։
ՉԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Չար լինելը, չար բնոյթ։ 2. Չար՝ վատ բան։ 3. Չար գործ, չարիք, վնաս։ 4. Մեղք, յանցանք։ 5. Անզգամութիւն, վատթարութիւն։
ՉԱՐՈՒՏ, գ. Որեւէ վատ՝ անպատեհ բան։
ՉԱՐՉԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. Չարչարանքի ենթակայ, չարչարելի։
ՉԱՐՉԱՐԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Մէկի հետ միասին չարչարուող, մէկի չարչարանքին մասնակից։ 2. Կարեկից, ցաւակից։
ՉԱՐՉԱՐԱԿՑԵԼ, (իմ), եցայ, չ. Չարչարակից լինել։
ՉԱՐՉԱՐԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Չարչարակից լինելը։ 2. Կարեկցութիւն, ցաւակցութիւն։
ՉԱՐՉԱՐԱՆՔ, նաց, գ. 1. Չարչարուելը, չարչարելը։ 2. Մէկին պատճառած մարմնական ցաւ, տանջանք, հարուած։ 3. Տառապանք, վիշտ։ 4. Նեղութիւն, զրկանք։
ՉԱՐՉԱՐԵԼ, եցի, ն. 1. Ֆիզիկական տանջանքի՝ հարուածների ենթարկել, տանջել, խոշտանգել։ 2. Հոգեկան տառապանք պատճառել, նեղել։ 3. Նեղութիւն պատճառել, հարստահարել։
ՉԱՐՉԱՐԵԼԻ, լւոյ, ա. Որ ենթակայ է չարչարանքի, որ կարող է չարչարուել, չարչարական։
ՉԱՐՉԱՐԻՉ, րչի, չաց, ա. Որ չարչարում է, չարչարող։
ՉԱՐՉԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՉԱՐՉԱՐԱՆՔ։
ՉԱՒԱՏԱԼ, տացեալ, չ. Զհաւատալ, անհաւատ դառնալ։
ՉԱՒԱՏԱԼԻ, լւոյ, լեաց, ա. Անհաւատալի, անկարծելի։
ՉԱՓ, ոյ, գործ. ու, ով կամ աւ. եւ ու, ուց, գ. 1. Չափման միաւոր, իրերի քանակը որոշելու միաւոր։ 2. Որեւէ աման՝ ընդեղէնի կամ հեղուկի քանակը որոշելու համար։ 3. Չափը որոշող ամանի մէջ պարունակուող նիւթի քանակը։ 4. Որեւէ բանի չափերը որոշող տուեալների ամբողջութիւնը։ 5. Համեմատուող առարկաների ծաւալային՝ տարածական եւն համապատասխանութիւն, համաչափութիւն, զուգաչափութիւն։ 6. Մի երեւոյթի սահման՝ եզր։ 7. Չափաւորութիւն։ 8. (գրկն.) Ոտանաւորի մի տողի ոտքերի ու վանկերի քանակը։ 9. Կարգ, կանոն։ 10. ա. Չափաւոր, վայելուչ։ 11. նխդ. Մինչեւ։ 12. Ըստ, չափով, համեմատութեամբ։ 13. Մօտ, շուրջ, մօտաւորապէս։
ՉԱՓԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տաղաչափութիւն։
ՉԱՓԱԲԱՐ, մ. Չափով, չափաւորաբար, չափաւոր կերպով։
ՉԱՓԱԲԵՐ, ա. 1. Իր չափը ճանաչող, չափաւոր, զգաստ։ 2. Չափաւոր քանակութեամբ, փոքր-ինչ, քիչ։
ՉԱՓԱԲԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Չափաւոր, չափով եղած։ 2. Տաղաչափական, չափածոյ։
ՉԱՓԱԲԵՐԱՊԷՍ, մ. 1. Չափաբեր լինելով, չափաբերական՝ համաչափ կերպով։ 2. Չափաւոր կերպով, չափաւորաբար, չափով։
ՉԱՓԱԲԵՐԵԼ, եցի, րեալ, ն. 1. Չափով եւ կարգով առաջ բերել, թուարկել։ 2. Տաղաչափութեան կանոններով գրել, տաղաչափել։
ՉԱՓԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Չափակցութիւն, համաչափութիւն, համեմատութիւն, համապատասխանութիւն։ 2. Մաթեմատիկա։
ՉԱՓԱԽՕՍ, ա. Չափով խօսող, խօսքի մէջ չափաւոր։
ՉԱՓԱԿԱՆ, ի, աց, ա. Չափի՝ չափելու հետ կապուած, չափին՝ չափման վերաբերող։
ՉԱՓԱԿԻՐ, ա. Կրքերի մէջ չափաւոր։
ՉԱՓԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Զուգաչափութիւն, համաչափութիւն։
ՉԱՓԱՀԱՍԱԿ, ի, աց, ա. Չափահաս։
ՉԱՓԱՆ, ի, աց, գ. 1. Չափ։ 2. Չափում, չափելը։
ՉԱՓԱՐ, (պրսկ.), գ. Ցանկապատ։
ՉԱՓԱՐԱՆ, գ. Չափ, չափելը, վերցրած չափը։
ՉԱՓԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Չափը ճանաչող՝ պահպանող, չափ ու սահմանից դուրս չեկող, պարկեշտ, համեստ, զգաստ։ 2. Չափակցութիւն ունեցող, համաչափ, համեմատ, յարմար։ 3. Միջակ, բաւարար, ոչ շատ։ 4. Նուաստ, հասարակ, սովորական (մարդկանց մասին)։ 5. Չափածոյ, տաղաչափական կանոններով յօրինուած՝ գրուած։
ՉԱՓԱՒՈՐԱԳՈՅՆ, գունի, ից կամ աց, ա. 1. Աւելի չափաւոր։ 2. Նուազ։
ՉԱՓԱՒՈՐԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Իրենից ցածր կանգնած մէկին արժանացնել իր ընկերութեան կամ նրա հետ յարաբերութիւն ունենալու, ըստ յունարէնի՝ արժանի դարձնել, արժանի համարել եւ յանձն առնել։
ՉԱՓԱՒՈՐԱՊԷՍ, մ. Չափաւոր կերպով, նուազ՝ որոշ չափով, փոքրիշատէ, թեթեւակի։
ՉԱՓԱՒՈՐԵԼ, եցի, ն. Չափաւոր դարձնել, չափ դնել, զսպել։
ՉԱՓԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Չափաւոր լինելը։
ՉԱՓԵԼ, եցի, ն. 1. Որեւէ բանի չափը որոշել՝ համեմատելով իբրեւ միաւոր ընդունուած չափի հետ։ 2. Չափի՝ չափման որոշ միաւորի համապատասխանութեամբ բաժանել։ 3. փխբ. Չափով տալ, հատուցել։ 4. փխբ. Քննել, կշռադատել, մտածելով որոշել, մտքով ծանր ու թեթեւ անել։ 5. Ագահութեամբ խմել, փորը լցնել։ 6. Տաղաչափական կանոններով գրել։
ՉԱՓՀԱՍԱԿԱՆ, ա. Չափահաս, հասուն՝ միջին տարիքի հասած։
ՉԱՓՈՅՔ, ոյից, ա. գ. Որ չափով է լինում, չափաւոր. չափաւորը։
ՉԱՓՈՑԵԼ, ցեալ, տե՛ս ՉԱՓԵԼ (6)։
ՉԱՓՈՒՄՆ, փման, գ. Չափելը, չափուելը։
ՉԱՓՉԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. Իր չափը չգիտենալը՝ չճանաչելը, ամբարտաւանութիւն։
ՉԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ոչ բարերարութիւն, բարերարութիւն չանելը։
ՉԲԱՐԻ, ա. Ոչ բարի, անբարի, չար։
ՉԲԱՐՒՈՔ, ա. Ոչ բարւոք, անբարի։
ՉԲՆԱԿԱՒՈՐ, ՉԲՆԱՒՈՐ, ա. Ոչ բնական, անբնական, գերբնական։
ՉԳԱԶԱՆ, գ. Ոչ գազան։
ՉԳԱԶԱՆԱԲԱՐՈՅ, ա. Գազանի բարք չունեցող, հեզ։
ՉԳԻՏԱՆՔ, նաց, գ. Չգիտենալը, չիմանալը, անգիտութիւն։
ՉԳԻՏՈՒ, ՉԳԻՏՈՒՆ, ա. Անգէտ, տգէտ, տխմար։
ՉԳԻՏՈՒՆ, ա. Անգէտ, տգէտ, տխմար։
ՉԳԻՒՏ, գ. Չգտնուելը, պակասութիւն։
ՉԳՈՅ, ի, ից, ա. գ. 1. Գոյութիւն չունեցող, չեղած, անգոյ, անէ։ 2. Գոյութիւն չունենալը, չգոյութիւն, չլինելը։
ՉԵՉԱՔԱՐ, գ. Հրաբխային թեթեւ ու ծակոտկէն քար. պեմզա։
ՉԵՊԻՍԿՈՊՈՍ, գ. Ոչ եպիսկոպոս, անարժան կամ սուտ եպիսկոպոս։
ՉԵՐԷՑ, գ. Անարժան կամ սուտ երէց, ոչ քահանայ։
ՉԵՒ, 1. Դեռ չ..., դեռեւս չ..., տակաւին չ...։ 2. (յուն. նմանողութեամբ) Այլեւս չը..., այնուհետեւ չը...։
ՉԵՒ ԵՒՍ, տե՛ս ՉԵՒ (1)։
ՉԶԱՐԴ, գ. Ոչ զարդ, սուտ՝ կեղծ պաճուճանք։
ՉԷ, չէի, ից եւ չէոյ, ոց, ա. գ. Ինչ որ չկայ՝ գոյութիւն չունի, չեղածը, չգոյ, ոչինչ։
ՉԷԱԿԱՆ, ի, աց, ա. Ոչ էական, որ էակ չէ, այլ արարած է։
ՉԷԶՈՔ, ի, աց, ա. գ. 1. Ո՛չ արու, ո՛չ էգ։ 2. Ո՛չ այս՝ ոչ այն, ո՛չ այսպէս՝ ոչ այնպէս, երկուսից եւ ոչ մէկը, ոչ մասնակից, անտարբեր, անմասն։ 3. (քեր.) Անուանական սեռ, որ ցոյց է տալիս բառի ոչ արական, ոչ էլ իգական լինելը։ Բայական սեռ, որ արտայայտում է գործողութեան ոչ ներգործական, ոչ էլ կրաւորական լինելը։
ՉԷՈՒԹԻՒՆ, գ. Անէութիւն, անգոյութիւն, ոչնչութիւն, ոչինչ։
ՉԷՐՆ, Որ չկար, չեղածը։
ՉԺՈՂՈՎՈՒՐԴ, գ. Ոչ ժողովուրդ, որ ժողովուրդ չի կարող համարուել։
ՉԻՂՋ, չղջի, ից, գ. (կենդբ.) Չղջիկ։
ՉԻՆՉ, չնչի, գ. 1. Ոչինչ, ոչնչութիւն, չգոյութիւն։ 2. ա. Չնչին, տկար։
ՉԻՔ1, պակասաւոր բայ՝ Չկայ, չէ։
ՉԻՔ2, չըքի, գ. Չլինելը, չգոյութիւն, բացակայութիւն, պակասութիւն։
ՉԼՈՒԵԱԼ, ելոյ, ա. Չլսուած։
ՉԽԱՂՈՅՔ, գ. յոգն. Ոչ խաղալիք՝ կատակ, լուրջ՝ կարեւոր բաներ։
ՉԽԱՆԴԱՂԱՏԱՆՔ, գ. Ոչ խանդաղատանք, տխրութիւն, սուգ։
ՉԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ, գ. Չխոստովանելը, չդաւանելը։
ՉԿԱՄՈՒԹԻՒՆ, գ. Չկամ լինելը, չկամենալը, դժկամութիւն։
ՉԿԱՅ, ի, ից, ա. Անկայուն, անհաստատ, անցաւոր։
ՉԿԵՆԴԱՆԻ, ա. Կենդանութիւնից զուրկ, անկենդան։
ՉԿԵՑՈՒ, ի, աց, ա. գ. Տանը մնացող ու չաշխատող, անգործ, անպիտան։
ՉԿԵՑՈՒԹԻՒՆ, գ. Անգործութիւն, անպիտան՝ անիմաստ կեանք։
ՉՀԱՄԱԶԳԻ, գւոյ, գեաց, ա. Ոչ նոյն տեսակի՝ կարգի, ոչ նոյնատեսակ։
ՉՀԱՄԱՐԵԱԼ ՅԱԶԳՍ, Ազգահամարի՝ տոհմաբանութեան մէջ չմտած, անտոհմիկ։
ՉՀԱՒԱՏԱԼԻ, ա. Անհաւատալի։
ՉՀԼՈՒԹԻՒՆ, գ. Հլու չլինելը, անհնազանդութիւն։
ՉՁԵՌՆՀԱՍ, ա. Անձեռնհաս, անզօր։
ՉՂՋԻԿԱՆ, ի, աց, տե՛ս ՉԻՂՋ։
ՉՂՋԿԱՆՄԱՆ, ա. Չղջիկի նման։ (Կղնկտ., Ա, 11)։
ՉՄԱՐԴԱՀԱՃՈՅԱՆԱԼ, ացայ, չ. Մարդահաճոյ չլինել։
ՉՄԱՐԴԻ, ա. Տմարդի։
ՉՄԱՐԴԿԱՊԷՍ, մ. Տմարդի կերպով։
ՉՄԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Տմարդութիւն։
ՉՄԱՐԹԻ, մբ. Չի կարող (պատահել), անկարելի է։
ՉՄԱՐԹՈՒ, ա. Անճարակ, անխելք։
ՉՄԱՐԹՈՒԹԻՒՆ, գ. Անճարակութիւն։
ՉՄԱՐԹՈՒՆ, տե՛ս ՉՄԱՐԹՈՒ։
ԶՄԵՂԱԴՐԱՆՔ, նաց, ԶՄԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Չմեղադրելը, անմեղադրութիւն, թողութիւն։
ՉՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ։
ՉՄՆԱԼԻ, ա. Որ մնալու չէ՝ տեւական չէ, վաղանցիկ, անցաւոր։
ՉՄՇՏՆՋԵՆԱՒՈՐ, ի, աց, ա. Ոչ մշտնջենաւոր։
ՉՄՈՌԱՑԱԿԱՆ, ա. Անմոռանալի, անանց։
ՉՅԱՆՑՈՒՑԵԱԼ, ելոյ, ոց, ա. Յանցանք չգործած, անմեղ։
ՉՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ, գ. Անյաջողութիւն, ձախորդութիւն, փորձանք։
ԶՅԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ոչ յարութիւն, սուտ յարութիւն։
ՉՅՈՒՍԱԼԻ, ա. Անյուսալի, անվստահելի, կասկածելի։
ՉՆԱՇԽԱՐՀԻԿ, ա. Արտակարգ կերպով լաւ՝ գեղեցիկ, անզուգական, չտեսնուած, սքանչելի, աննման։
ՉՆՉԵԱՆ, չենոյ, տե՛ս ՉՆՉԻՆ։
ՉՆՉԻԿ, ա. Չնչին, աննշան, փոքրիկ (լու, ճանճ, մժեղ եւն)։
ՉՆՉԻՆ, չենոյ, ոց, ա. 1. Ոչնչութեան հաւասար, շատ փոքր՝ նուազ, աննշան։ 2. Անարժէք, անպիտան, ստոր, ցած։ 3. Դատարկ, սնոտի, սին, փուչ։
ՉՆՉԻՆԱԳՈՅՆ, ա. Աւելի չնչին։
ՉՈԳԱԼ, չոգայ, ար, աւ. աք, այք, ան, չ. Պակասաւոր բայ, որ գործածւում է որպէս ԵՐԹԱԼ բայի անց. կատարեալը՝ գնացի եւն։ Խիստ հազուադէպ գործածւում է որպէս բուն հրամայական՝ չո՛գ, չոգա՛յք «գնա՛, գնացե՛ք»։
ՉՈԽԱԿԱԼ, տե՛ս ԱՆՈԽԱԿԱԼ։
ՉՈԽԱԿԱԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՆՈԽԱԿԱԼՈՒԹԻՒՆ։
ՉՈՐ, ոյ, ոց կամ ից, ա. 1. Խոնաւութիւն չունեցող, խոնաւութիւնից զուրկ, ոչ խոնաւ, ոչ թաց, ցամաք։ 2. Չորացրած, չիր դարձրած։ 3. Կարծր, պինդ, կոշտ։
ՉՈՐԱԲԵԿ, ա. Չոր ու ցամաք (հաց, սեղան)։
ՉՈՐԱԿԵԱՑ, ա. Չոր կերակուրներով ապրող, չորակեր։
ՉՈՐԱԿԵՐ ԼԻՆԵԼ, Միայն չոր ուտելիքներով կամ հացով սնուել՝ ապրել։
ՉՈՐԱԿԵՐՈՒԹԻՒՆ, գ. Չորակեր լինելը, խիստ պահեցողութիւն։
ՉՈՐԱՅԻՆ, ա. Չոր ու ցամաք, չոր։
ՉՈՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Խոնաւութիւնից զրկուել, ցամաքել։ 2. Գօսանալ, սմքել։ 3. Բուսականութիւնից զրկուել։
ՉՈՐԱՆՈՒՏ, ա. Չոր ու ցամաք, չորային։
ՉՈՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Չորանալ տալ, չոր դարձնել, ցամաքեցնել։
ՉՈՐԵՔԱՄՍԵԱՆ, ա. Չորս ամիս տեւող՝ տեւած, չորսամսեայ։
ՉՈՐԵՔԱՆԻՒ, ա. Չորս անիւ ունեցող, քառանիւ։
ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆ, ի, ից, կամ կեան, ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆԻ, նւոյ, նեաց, ա. գ. 1. Չորս անկիւն ունեցող, չորսանկիւնանի, քառանկիւն։ 2. Քառակուսի։ 3. Քառակուսի թիւ։
ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆՈՒԹԻՒՆ, գ. Քառանկիւն՝ քառակուսի լինելը։
ՉՈՐԵՔԱՐԻՒՐ, տե՛ս ՉՈՐԵՔՀԱՐԻՒՐ։
ՉՈՐԵՔԱՒՈՒՐԲՔ, տե՛ս ՉՈՐԵՔՕՐԵԱՅ-ի տակ։
ՉՈՐԵՔԳԼԽԵԱՆ, ա. Չորս գլուխ ունեցող, չորս գլխի բաժանուած (Աւետարանի մասին)։
ՉՈՐԵՔԳՐԵԱՆ, րենի, ա. գ. (կրօն.) Անուն, որ բաղկացած է չորս գրից՝ տառից։
ՉՈՐԵՔԴԵՂԵԱՆ, ղենի, ա. Չորս նիւթից բաղկացած։
ՉՈՐԵՔԴԻՄԵԱՆ, ՉՈՐԵՔԴԻՄԻ, ա. Չորս դէմք՝ կերպարանք ունեցող։
ՉՈՐԵՔԴՐԱՄԵԱՆ, ա. գ. Չորս դրամի կամ դիդրաքմայի (տե՛ս) կշիռ՝ արժէք ունեցող. երկու երկդրամեան կամ մէկ սատէր։
ՉՈՐԵՔԵԱՆ, սեան, ցուն կամ ցունց, քումբք, ՉՈՐԵՔԻՆ, սին, ցուն կամ ցունց, քումբք, թ. Չորսն էլ, չորսն էլ միասին։
ՉՈՐԵՔԵԶԵՐԵԱՆ, ա. Չորս եզր՝ կողմ ունեցող (աշխարհի մասին)։
ՉՈՐԵՔԵՐԻՎԱՐԵԱՆ, ա. Չորս երիվարի՝ ձիու լծուած, քառաձի։
ՉՈՐԵՔԹԵՒԵԱՆ, ա. Չորս թեւ ունեցող, չորս թեւով։
ՉՈՐԵՔԺԱՄԱՆԱԿԵԱՆ, ա. Չորս ժամանակ կամ եղանակ ունեցող (տարի)։
ՉՈՐԵՔԾԱԳԵԱՆ, ա. Չորս ծագ՝ կողմ ունեցող։
ՉՈՐԵՔԿԱՆԳՆԵԱՆ, ա. Չորս կանգուն։
ՉՈՐԵՔԿԱՐԳԵԱՆ, ա. Չորս կարգ՝ շարք ունեցող։
ՉՈՐԵՔԿԵՐՊ, ա. 1. Չորս կերպ՝ ձեւ ունեցող, քառակերպ։ 2. Չորս կերպարանք ունեցող։
ՉՈՐԵՔԿԵՐՊԵԱՆ, ա. 1. Չորս կերպ՝ ձեւ ունեցող, քառակերպ։ 2. Չորս կերպարանք ունեցող։
ՉՈՐԵՔԿԻՆ, կնի, կնաց, ա. 1. Չորս հատ։ 2. մ. Չորս անգամ աւելի, քառապատիկ։
ՉՈՐԵՔԿՆԱԿԻ, մ. Չորս անգամ։
ՉՈՐԵՔԿՆԵԼ, եցի, ն. Չորս անգամ կրկնել։
ՉՈՐԵՔԿՈՒՍԻ, ա. 1. Քառակուսի։ 2. Քառանկիւն, չորսանկիւնանի։ 3. մ. Չորս կողմից։
ՉՈՐԵՔՀԱՐԻՒՐ, ոյ, ոց, թ. Չորս հարիւր։
ՉՈՐԵՔՀԱՐԻՒՐՈՐԴ, ի, թ. Չորսհարիւրերորդ։
ՉՈՐԵՔՁԱՅՆԵԱՆ, ա. Չորս ձայնից կազմուած, քառաձայն։ Տայ նմա զփողսն չորեքձայնեանս (Սեբ., էջ 66)։
ՉՈՐԵՔՁԵՂՈՒԱՆԵԱՅ, ա. Չորս ձեղուն ունեցող, չորսյարկանի։
ՉՈՐԵՔՄԱՐՄԻՆ, ա. Չորս մարմին ունեցող։
ՉՈՐԵՔՅԱՓՔ, մ. Չորեքթաթ։
ՉՈՐԵՔՆԻՒԹԵԱՅ, ա. Չորս նիւթից՝ տարրից բաղկացած։
ՉՈՐԵՔՇԱԲԱԹ, թի կամ թու, ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ, թւոյ, թւոջ, գ. Շաբաթուայ չորրորդ օրը՝ կիրակիից հաշուած, չորեքշաբթի։
ՉՈՐԵՔՊԱՏԿԵԼ, եցի, ն. Չորս անգամ աւելացնել. չորսով բազմապատկել, քառապատկել։
ՉՈՐԵՔՎՏԱԿԵԱՆ, ա. Չորս վտակի բաժանուած, չորս հոսանք ունեցող, քառավտակ։
ՉՈՐԵՔՏԱՌԵԱՆ, ա. (կրօն.) Չորս գրքից՝ մատեանից բաղկացած, քառամատեան (Աւետարանի մասին)։
ՉՈՐԵՔՏԱՍԱՆ, սանք, նից, թ. Տասնչորս։
ՉՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. Տասնչորսերորդ։
ՉՈՐԵՔՏԱՍԱՆԵՔԵԱՆ, ՉՈՐԵՔՏԱՍԱՆԵՔԻՆ, նեցունց, նեքումբք, թ. Տասնչորսն էլ։
ՉՈՐԵՔՏԱՍԱՆՕՐԵԱՅ, ա. Տասնչորս օրուայ, տասնչորս օրական (լուսին)։
ՉՈՐԵՔՏԱՐՐԵԱՆ, ա. Չորս տարրեր ունեցող, չորս տարրերից բաղկացած։
ՉՈՐԵՔՕՐԵԱՅ, րէի, ից, իւք, ա. մ. Չորս օրուայ, չորս օրական։
ՉՈՐԻՆ, ա. Չոր յատկութիւն ունեցող, չորային։
ՉՈՐԻՐ, ա. 1. Մի չորրորդ, մի քառորդ։ 2. թ. Չորրորդ։
ՉՈՐԻՑՍ, ՉՈՐԻՑՍ ԱՆԳԱՄ, մ. Չորս անգամ, չորրորդ անգամ։
ՉՈՐՈՒՏ, ա. Չոր, չորային։
ՉՈՐՍ, տե՛ս ՉՈՐՔ։
ՉՈՐՍՈՏԱՆԻ, տե՛ս ՉՈՐՔՈՏԱՆԻ։
ՉՈՐՐԵԱԿ, եկի, կաց, թ. Չորս, քառեակ։
ՉՈՐՐՈՐԴ, թ. 1. Ըստ կարգի երրորդին յաջորդող։ 2. Մէկ չորրորդական մասը, քառորդ։ 3. Չորս, քառեակ։ 4. մ. Չորրորդ անգամ։
ՉՈՐՐՈՐԴԱԴԱՍ, ա. Չորս դաս կամ կարգ պարունակող, քառասուն։
ՉՈՐՐՈՐԴԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Որեւէ երկրի չորրորդ մասի պետ՝ կառավարիչ։ 2. Չորս գնդի պետ։
ՉՈՐՐՈՐԴԱՏԻՊ, ա. Չորս տիպ կամ չափ պարունակող (յունական տաղաչափութեան մի տեսակ)։
ՉՈՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Չորս տարրերից բաղկացած լինելը։ 2. (կրօն.) Աստուածային երեք անձերի չորս դառնալը (ի հակադրութիւն Երրորդութեան)։
ՉՈՐՐՈՐԴՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Չորրորդապետ (1) լինելը, չորրորդապետի իշխանութիւնը։
ՉՈՐՔ, րից, (զ) չորս, րիւք, թ. Երեքին գումարած մէկ։
ՉՈՐՔԱՆԿԻՒՆԻ, տե՛ս ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆԻ։
ՉՈՐՔՁԻՔ, գ. Քառաձի կառք։
ՉՈՐՔՈՏԱՆԻ, նւոյ, նեաց կամ նւոց, գ. Չորս ոտքով կենդանի։
ՉՈՒ, չուոյ, ոց. չուի, չուօք, գ. 1. Ընդհանրապէս՝ տեղափոխութիւն, մի տեղից միւսն անցնելը։ 2. Մեծ բազմութեամբ եւ ունեցած-չունեցածով մի վայրից ուրիշ տեղ գնալը՝ ճանապարհուելը, գաղթ, երթ։ 3. Թռչունների պարբերական տեղափոխութիւնը երկրից երկիր, չուելը։ 4. Զօրաշարժ։ 5. Գաղթող՝ տեղափոխուող բազմութիւն, գաղթողների քարաւան։ 6. Երթի հանդերձանք, ունեցած-չունեցած։
ՉՈՒԱԿԱՆ, ա. Առաջխաղացական, յարաձիգ։
ՉՈՒԱՆ, ի, աց, գ. Ճոպան, պարան, թոկ։
ՉՈՒԱՆԱՁԳՈՒԹԻՒՆ, գ. Չուանով ձգելը՝ քաշելը։
ՉՈՒԱՆԱՄԱՆ, ի, աց, ա. գ. Չուան մանող՝ սարքող, չուան պատրաստող արհեստաւոր։
ՉՈՒԱՆԵԱՅ, ա. Չուանից սարքած՝ պատրաստած։
ՉՈՒԱՌ, ՉՈՒԱՌԱԳՈՅՆ, ՉՈՒԱՌԱԿԱՆ, ՉՈՒԱՌԱՆԱԼ, ՉՈՒԱՌՈՒԹԻՒՆ, տե՛ս ԹՇՈՒԱՌ, ԹՇՈՒԱՌԱԳՈՅՆ, ԹՇՈՒԱՌԱԿԱՆ, ԹՇՈՒԱՌԱՆԱԼ, ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ։
ՉՈՒԱՌԱԴԻՐ, ա. Թշուառութիւն բերող, թշուառացնող։
ՉՈՒԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Չու կատարելը, չու։
ՉՈՒԵԼ, եցի, չ. Ճանապարհ ընկնել մի տեղ գնալու համար՝ մանաւանդ բազմութեամբ եւ ամբողջ ունեցուածքով, մի տեղից հեռանալ՝ մեկնել, տեղափոխուել, գաղթել, քոչել։
ՉՈՒԽԱԶԳԵՍՏ, ա. Չուխայից կարուած զգեստ հագած, բրդեայ հագուստով։
ՉՈՒԽԱՅ, (պրսկ.), ի, ից, գ. Խիտ գործուած բրդեայ կտոր, մահուդ։
ՉՈՒՂՂԱՓԱՌ, ա. (կրօն.) Ոչ ուղղափառ։
ՉՈՒՅԱԾԱԿԱՆ, ա. Չուելով այս ու այն կողմ յածող՝ թափառող։
ՉՈՒՆԿՆԴԻՐ ԼԻՆԵԼ, Ունկնդիր՝ հնազանդ չլինել։
ՉՈՒՏԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Ոչ ուտելի, որ օրէնքով արգելուած է ուտել։
ՉՈՓԱՅ, ի, ից, գ. Ձիու գանգ։ Զի որոտընդոստ չոփայիցդ շիրիմք՝ Դարքունանդ կոչեցեալ՝ նախ նա այրեսցի յայսմ աւուր (Կղնկտ., Բ, 41)։
ՉՈՔԱՅ, աւ, տե՛ս ՉՈԳԱԼ։
ՉՊԷՏ, ա. Անպէտք, անպիտան, ոչ պէտքական։
ՉՊԷՏՔ, գ. յոգն. Հոգ չտանելը, անհոգութիւն։
ՉՊԻՏՈՅ, տե՛ս ՉՊԷՏ։
ՉՊԻՏՈՅԱՆԱԼ, ացայ, չ. Պէտք՝ կարիք չունենալ մի բանի։
ՉՍՈՒՏ, ա. Որ սուտ չէ, անսուտ։
ՉՎՆԱՍԱԿԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վնասակար չլինելը, անվնաս լինելը։
ՉՎՇՏԱՍԷՐ, ա. Վշտեր՝ նեղութիւններ՝ դժուարութիւններ չսիրող։
ՉՏԵՍ, ա. Չտեսնող, չնկատող։
ՉՔԱՀԱՆԱՅ, ի, ից, գ. Անարժան կամ սուտ քահանայ, ոչ քահանայ, չերէց։
ՉՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ, գ. Որ ճշմարիտ քահանայապետ չէ, ոչ քահանայապետ։
ՉՔԱՆԱԼ, ացայ, չ. 1. Չիք դառնալ, աներեւութանալ, անհետանալ, կորչել։ 2. Խաւարել, չերեւալ (երկնային լուսատուների մասին)։
ՉՔԱՍՏԱՆ, ի, գ. Չքանալու արժանի՝ անիծուած երկիր։
ՉՔԱՏԵԼ, (իմ), տե՛ս ՉՔՈՏԵԼ (իմ)։
ՉՔԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Չքանալ տալ, աներեւութացնել, անհետացնել, վերացնել։
ՉՔԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Կարողութիւն չունեցող, ապրուստի միջոցներից զուրկ, չունեւոր, աղքատ։ 2. փխբ. Անշուք, խղճուկ։ 3. փխբ. Աղքատիկ, խեղճ, զուրկ։ 4. փխբ. Յետին, ծայրայեղ, ծայրաստիճան։
ՉՔԱՒՈՐԱԿԱՆ, ա. Անշուք, անլոյս։
ՉՔԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Չքաւոր դառնալ, կարողութիւնից զրկուել, աղքատանալ։ 2. փխբ. Տկարանալ, անկարող դառնալ։ 3. փխբ. Յետ մնալ, յետադիմել։
ՉՔԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Չքաւոր լինելը, աղքատութիւն։ 2. Չլինելը, պակասելը, մի բանից զուրկ լինելը։
ՉՔԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՉՔԱՆԱԼ։
ՉՔՄԵՂ, ա. Անմեղ, մեղք չունեցող, անմեղ ձեւացող։
ՉՔՆԱՂ, ի, ից, ա. 1. Իր նմանը չունեցող, աննման։ 2. Կատարեալ գեղեցկութեամբ, շատ գեղեցիկ, չնաշխարհիկ, սքանչելի, հոյակապ։ 3. Հրաշալի, չտեսնուած, անսովոր։ 4. Անսպասելի։ 5. մ. Սքանչելի կերպով։
ՉՔՆԱՂԱԳԵՂ, ա. Չքնաղ՝ արտակարգ գեղեցկութեամբ, շատ գեղեցիկ՝ սիրուն, հրաշագեղ։
ՉՔՆԱՂԱԳԻՒՏ, ա. Որի նմանը դժուար է գտնել, հազուագիւտ, աննման։
ՉՔՆԱՂԱԴԷՄ, ա. Չքնաղ դէմքով, գեղեցկադէմ։
ՉՔՆԱՂԱԶԱՐԴ, ա. Չքնաղ զարդերով, գեղեցկազարդ։
ՉՔՆԱՂԱԿԱՆ, տե՛ս ՉՔՆԱՂ։
ՉՔՆԱՂԱԿԵՐՊ, ա. Չքնաղ կերպարանքով՝ տեսքով, գեղեցկատես։
ՉՔՆԱՂԱԿԵՐՏ, ա. Չքնաղօրէն կերտուած, հրաշակերտ, հոյակապ։
ՉՔՆԱՂԱՊԷՍ, մ. Չքնաղ կերպով. գեղեցկապէս վայելչապէս։
ՉՔՆԱՂԱՏԵՍ, ՉՔՆԱՂԱՏԵՍԻԼ, ա. Չքնաղ տեսքով, հրաշագեղ, գեղեցկատես։
ՉՔՆԱՂԻՄԱՑ, ա. Գեղեցիկ իմաստ պարունակող, զմայլելի։
ՉՔՈՏԵԼ, (իմ), եցայ, չ. Չքանալ, անհետանալ։
ՉՔՈՏԻ, տւոյ, տեաց, ա. 1. Չնչին, աննշան։ 2. Տհաս, տղայամիտ։
ՉՔՈՒԹԻՒՆ, գ. Տարակուսանք, տարակոյս, վարանում։
Պ, պ (պէ), 1. Հայերէն այբուբենի քսանվեցերորդ տառը, թուական արժէքը՝ ութ հարիւր, ութհարիւրերորդ։ 2. Երկշրթնային խուլ պայթական բաղաձայն։
ՊԱԳԱՆԵԼ, (գործածւում է ԵՐԿԻՐ բառի հետ), պագի, պա՛գ, ն. չ. Երկրպագել։ (տե՛ս ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵԼ)։
ՊԱԳՇՈՏ..., տե՛ս ՊԱԿՇՈՏ...։
ՊԱԼԱՏՆ, կամ ՊԱՂԱՏՆ (լատ., յուն.-ից), տան կամ տին տանց, գ. Արքայական ապարանք, արքունիք։
ՊԱԼԱՐ, ի, աց, գ. 1. Մարմնի վրայ գոյացած ուռուցք։ 2. Սպի։ 3. Խոց, կեղ։ 4. Խարան, խարանադրոշմ։
ՊԱԼԱՐԱԲԱՐ, մ. Իբրեւ պալար, պալարի նման։
ՊԱԼԱՐԱԿԱՊ, ա. Պալարաձեւ զարդեր ունեցող՝ կրող, պալարազարդ, զարդարուն։
ՊԱԽ1, Խաշած միս։
ՊԱԽ2, ա. Լայն, արձակ։
ՊԱԽԱՃՃԱՄ, գ. Կարկանդակ։ (Ոսկ. կող., 569, ՀԱԲ)։
ՊԱԽԱՐԱԿԱՆՔ, նաց, գ. Պախարակելը, պարսաւանք։
ՊԱԽԱՐԱԿԵԼ, եցի, ն. 1. Պարսաւել, յանդիմանել, նախատել, կշտամբել, մեղադրել, դատապարտել։ 2. Անարգել, վատաբանել, վարկաբեկել, վարկաբեկիչ խօսքեր ասել։
ՊԱԽԱՐԱԿՈՒԹԻՒՆ, գ. Պախարակելը, պարսաւանք։
ՊԱԽԵԼ, եցի եւ եցայ, չ. Ահաբեկուել, սաստիկ վախենալ՝ երկիւղ զգալ, սարսափահար լինել, լեղին պատռուել։
ՊԱԽԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ահաբեկել, սարսափեցնել, սաստիկ վախեցնել, լեղաճաք՝ լեղապատառ անել։
ՊԱԽՃԱՒԱՆԴ, (իրան.), ի, աց, գ. Սեղմիրան։
ՊԱԽՈՒՄՆ1, խման, գ. Սաստիկ վախ՝ երկիւղ, սարսափ։
ՊԱԽՈՒՄՆ2, խման, գ. 1. Պատռուածք, պատռուելը, ճեղքուելը։ 2. (բժշկ.) Կոտրուածք։
ՊԱԽՈՒՑ, գ. Պախուրց, սանձ, երասանակ։
ՊԱԽՐԷ, (ասոր.), ի, ից, գ. 1. Դրամ, ստակ։ 2. Ապրուստ, պարէն, ուտեստ։ 3. Անասուն, տաւար։
ՊԱԽՐԷԻԿ, գ. Արծաթադրամ։
ՊԱԿԱՍ, ի, ից, ա. 1. Թերի, կիսատ, անկատար, ոչ լրիւ։ 2. Քիչ, նուազ, սակաւ։ 3. մ. Պակաս կերպով՝ չափով։
ՊԱԿԱՍԱԲԱՐ, տե՛ս ՊԱԿԱՍ (3)։
ՊԱԿԱՍԱԳՈՅՆ, ա. Աւելի պակաս։
ՊԱԿԱՍԱԿԱՆ, ա. Պակասութիւն արտայայտող՝ նշանակող։
ՊԱԿԱՍԱՁԵՌՆ, տե՛ս ՍԱԿԱՒԱՁԵՌՆ։
ՊԱԿԱՍԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. Մասի կամ մասերի պակաս լինելը։
ՊԱԿԱՍԱՄԻՏ, մտի, տաց, ա. Խելքից պակաս, տկարամիտ, անխելք, անմիտ։
ՊԱԿԱՍԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Պակասամիտ լինելը, անխելքութիւն, անմտութիւն։
ՊԱԿԱՍԱՄՕՐՈՒ, ՊԱԿԱՍԱՄՕՐՈՒՍ, ա. Ցանցառ մօրուք ունեցող, ցանցառամօրուս, քարձ։
ՊԱԿԱՍԱՊԷՏ, նոյնն է՝ ՍԱԿԱՒԱՊԷՏ։
ՊԱԿԱՍԱՒՈՐ, ա. Որեւէ պակասութիւն՝ թերութիւն ունեցող, ոչ կատարեալ, թերի։
ՊԱԿԱՍԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Պակաս՝ սակաւ՝ նուազ դառնալ, նուազել, քչանալ։ 2. Բաւական չլինել, չբաւարարել։ 3. Չգտնուել, չլինել։ 4. Նուաղել, թուլանալ, տկարանալ, ուժասպառ լինել։ 5. Խաւարել (արեգակի մասին)։
ՊԱԿԱՍԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պակասել տալ, պակաս դարձնել, նուազեցնել, քչացնել, վերացնել։
ՊԱԿԱՍԸՆԹԱՑ, ա. Ընթացքը պակաս։
ՊԱԿԱՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Պակաս լինելը, բաւարար չափով չլինելը։ 2. Ապրելու բաւարար միջոցների բացակայութիւն, կարիք, կարօտութիւն, չքաւորութիւն։ 3. Բացակայութիւն, բացակայ լինելը։ 4. Թերութիւն, արատ։ 5. Խաւարում (արեգակի)։
ՊԱԿԱՍՈՒՄՆ, սման, գ. Պակասելը, պակասութիւն։
ՊԱԿԵԱԼ, ՊԱԿԵՑԵԱԼ, տե՛ս ՊԱԿՆՈՒԼ։
ՊԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՊԱԿՈՒՑԱՆԵԼ։
ՊԱԿՆՈՒԼ, կեայ, կի՛ր, կուցեալ՝ կեալ՝ կեցեալ, չ. 1. Սաստիկ վախենալ՝ երկիւղ զգալ, ահաբեկուել, սարսափել, զարհուրել։ 2. Զարմանքից՝ հիացմունքից ապշել։
ՊԱԿՇՈՏ, ի, աց. Վաւաշոտ, ցանկասէր, անառակ, ցոփ։
ՊԱԿՇՈՏԱԲԱՐ, մ. Իբրեւ պագշոտ, ցոփաբար։
ՊԱԿՇՈՏԱԿԱՆ, ա. Պագշոտին եւ պագշոտութեան յատուկ՝ վերաբերող։
ՊԱԿՇՈՏԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Սեռական կրքով լցուել՝ բռնուել։ 2. Սիրահարուել։
ՊԱԿՇՈՏՈՒԹԻՒՆ, գ. Պագշոտ լինելը, ցանկասիրութիւն, վաւաշոտութիւն, անառակութիւն։
ՊԱԿՈՒՄՆ, կման, գ. Վախենալը, երկիւղ, վախ։
ՊԱԿՈՒՑԱՆԵԼ, կուցի ցեալ, պբ. Սաստիկ վախեցնել, ահ ու սարսափ գցել, երկիւղ տարածել, ահաբեկել, սարսափեցնել։
ՊԱԿՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ, ա. Ահ ու սարսափ գցող, երկիւղ ազդող՝ տարածող։
ՊԱԿՈՒՑՈՒՄՆ, ցման, գ. Ահաբեկելը, վախեցնելը, ահ ու սարսափ գցելը, երկիւղ։
ՊԱԿՉԵԼ, (իմ), կեայ, կուցեալ, տե՛ս ՊԱԿՆՈՒԼ։
ՊԱՀ, (պհլ.), ու, ուց, գ. 1. Պահելը, պահպանութիւն։ 2. Գիշերային պահակութեան հերթ՝ երեք ժամուայ տեւողութեամբ։ 3. Կարճ ժամանակ։ 4. Կարճատեւ բանտարկութիւն, արգելարանում ժամանակաւորապէս պահելը։ 5. Զգուշութիւն։ 6. Պաշարում (սովորաբար բայերի հետ)։
ՊԱՀԱԽՈՅԶ, տե՛ս ՊԱՀԱՅՈՅԶ։
ՊԱՀԱԿ, (պհլ.), ի աց, գ. ա. 1. Պահապան, պահպանող՝ հսկող անձ։ 2. Պաշտպան, հովանաւոր։ 3. Խնամակալ, հոգացող, օգնական։ 4. Նեղ կիրճերի մէջ ամրոց՝ թշնամու յարձակումներից երկիրը պաշտպանելու համար։
ՊԱՀԱԿԱՊԱՆ, (պհլ.) ի, աց, 1. Պահակ (1), պահապան։ 2. Պահպանութեան ամուր տեղ։
ՊԱՀԱԿԱՓՈԽ ԼԻՆԵԼ, Պահակին՝ պահապանին հերթափոխել։
ՊԱՀԱԿԵԼ, եցի, չ. Պահակ՝ պահապան լինել, փխբ. մի բանի պաշտպան եւ ջատագով լինել, հոգ տանել։
ՊԱՀԱԿԵՐ, (պհլ.), ի, աց, գ. Պահող, խնամող, սնուցիչ։
ՊԱՀԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Միասին պաս պահել։
ՊԱՀԱՅՈՅԶ, ա. գ. Գիշերային պահակ՝ պահապան, գիշերապահ։
ՊԱՀԱՆԳ, կամ ՊԱՀԱՆԿ (պրսկ.), ի, աց, գ. 1. Պատի մէջ դրուող փայտի երկար ձող՝ շարուածքին ամրութիւն տալու համար։ 2. Զրահ, պահպանակ։
ՊԱՀԱՆԳԱԿԱՊ, ա. գ. 1. Պահանգներով (1) կապուած՝ ամրացուած։ 2. Պահանգով միացում՝ կապ, պահանգ։
ՊԱՀԱՆՈՐԴ, ի, աց, գ. 1. Պահակ կանգնած՝ պահակութիւն անող մարդ, պահապան։ 2. Ուղտապան, ջորեպան եւն։ 3. Հմայիլ, յուռութ։
ՊԱՀԱՆՋԱՆՔ, նաց, գ. Պահանջելը, խստապահանջ հաշիւ, պարտքը վճարելու պահանջ։
ՊԱՀԱՆՋԱՐԱՆ, ի, աց, գ. Դատարան, դատաւորի նստավայր։
ՊԱՀԱՆՋԵԼ, եցի, ն. 1. Հարկադրանքով մի բան ուզել մէկից կամ ստիպել որեւէ բան տալ։ 2. Վրէժ առնել, վրէժխնդիր լինել։ 3. Ճշտօրէն քննել։ 4. եցայ, հբ. (հայց. խնդրով) Պահանջուել։
ՊԱՀԱՆՋԻՉ, ա. 1. Որ պահանջում է, պահանջող։ 2. Վրէժխնդիր։
ՊԱՀԱՆՋՈՂ, ի, աց, ա. գ. Հարկապահանջ, հարկահաւաք։
ՊԱՀԱՆՋՈՒՄՆ, ջման, գ. Պահանջելը, պահանջուելը, պահանջանք։
ՊԱՀԱՆՔ, նաց գ. Արգելքի տակ պահելը, բանտարկութիւն։ (Ոսկ. մ. ա. 14, էջ 207, ՀԱԲ)։
ՊԱՀԱՊԱՆ, (պհլ.), ի, աց, գ. 1. Մէկին կամ մի բան պահպանող, պահակ։ 2. Պահպանութիւն, հսկողութիւն։ 3. Հմայիլ, յուռութ։
ՊԱՀԱՊԱՆԱՊԵՏ, ի, աց, գ. Պահապանների պետ, աւագ պահապան։
ՊԱՀԱՊԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒն։
ՊԱՀԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Պահպանութեան՝ պահելու տեղ, պահպանարան։ 2. Մարմինը՝ իբրեւ հոգին իր մէջ ամփոփող։ 3. Դագաղ։ 4. Արկղ, տուփ։
ՊԱՀԱՐԱՆԵԼ, եցի, ն. Պահել, թաքցնել, դնել՝ զետեղել՝ ամփոփել մի բանի մէջ։
ՊԱՀԱՐԿԵԼ, եցի, ն. Իբրեւ պահապան հսկել, պահպանութիւն անել, զգուշութեամբ պահել՝ պահպանել։
ՊԱՀԱՑՈՂ, ի, աց, ա. Պաս պահող՝ բռնող, ժուժկալ։
ՊԱՀԱՑՈՂՈՒԹԻՒՆ, գ. Պաս պահելը, ծոմապահութիւն, ժուժկալութիւն։
ՊԱՀԱՑՈՅՑ, գ. Գիշերապահ, որ զանգակ խփելով ազդարարում է ժամերը կամ պահերը։
ՊԱՀԵԼ, եցի, եա՛, ն. 1. Պահպանել, հսկել։ 2. Գործադրութեան՝ կիրառութեան մէջ պահել, անխախտ կերպով գործադրել՝ կիրառել, չխախտել, կատարել։ 3. Խնամել, հետեւել, հոգ տանել։ 4. Պաշտպանել, հովանաւորել։ 5. Արգելքի տակ պահել, ներսում փակել։ 6. Գաղտնի՝ ծածուկ պահել, թաքցնել, ծածկել։ 7. Ծոմ պահել, որեւէ բան չուտել։
ՊԱՀԵԿ, տե՛ս ՊԱՅԻԿ։
ՊԱՀԵՍՏ, ի, ից, գ. 1. Պահելը, պահպանութիւն։ 2 Պահուող կամ պահուած իրը՝ ապրանքը, մթերք, աւանդ։ 3. Արգելարան, բանտ։ 4. ա. Պահած, պահծու։
ՊԱՀԼԱՒ, ա. գ. Պարթեւական արքայական տոհմից սերուած։
ՊԱՀԼԱՒԻԿ, ա. 1. Պահլաւների ցեղին պատկանող։ 2. Պահլաւերէն։
ՊԱՀԿՈՒԹԻՒՆ, գ, Պահակութիւն անելը, պահակ կանգնելը, պահակութիւն։
ՊԱՀՆԱԿ, տե՛ս ՊԱՀԱԿ։
ՊԱՀՆԱԿԵԼ, տե՛ս ՊԱՀԱԿԵԼ։
ՊԱՀՈՂ, տե՛ս ՊԱՀԱՑՈՂ։
ՊԱՀՈՒՍՏ, տե՛ս ՊԱՀԵՍՏ։
ՊԱՀՊԱՆ, տե՛ս ՊԱՀԱՊԱՆ։
ՊԱՀՊԱՆԱԳՈՅՆ, ա. մ. Լաւ պահպանուած՝ պահպանելով։
ՊԱՀՊԱՆԱԿ, ի, աց, գ. 1. Զէնքի հարուածից մարմինը պահպանող յարմարանք։ 2. Հմայիլ, յուռութ։
ՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պահպանելու յատկութիւն՝ կարողութիւն ունեցող, պահպանիչ, պահպանող։ 2. Պաշտպան, զօրաւիգ։ 3. Հմայական։ 4. գ. Պահպանակ, հմայիլ, յուռութ։
ՊԱՀՊԱՆԱԿԻՑ, ա. 1. Պահպանութեան մասնակից՝ ընկեր, միասին պահպանող։ 2. Պահպանական, պահպանող։
ՊԱՀՊԱՆԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ, Պահպանուել, պահպանուած՝ պաշտպանուած լինել։
ՊԱՀՊԱՆԱՊԵՏ, ի, աց, գ. 1. տե՛ս ՊԱՀԱՊԱՆԱՊԵՏ։ 2. Ներքինապետ, մարդպետ։
ՊԱՀՊԱՆԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Պահպանութեան՝ պատսպարելու տեղ, պատըսպարան։ 2. Պահպանութեան միջոց՝ գործիք։
ՊԱՀՊԱՆԵԼ, եցի, ն. Ապահով՝ անվըտանգ կերպով պահել, պաշտպանել, հովանաւորել, պատսպարել։
ՊԱՀՊԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, եցո՛, տե՛ս ՊԱՀՊԱՆԵԼ։
ՊԱՀՊԱՆԻՉ, ՊԱՀՊԱՆՈՂ, ա. 1. Որ պահպանում է, պահապան։ 2. Փըրկիչ։ 3. Հսկիչ։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ, ա. Պահպանելու յատկութիւն ունեցող, պահպանական։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պահպանելու յատկութիւն՝ զօրութիւն ունենալը։
ՊԱՀՊԱՆՈՐԴ, տե՛ս ՊԱՀԱՊԱՆ։
ՊԱՀՊԱՆՈՑ, ի, աց, գ. Բանտ։
ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պահպանելը, պահպանուելը, հսկողութիւն։ 2. Պաշտպանութիւն։ 3. Զգուշութիւն։ 4. Գիշերուայ պահը պահելը։ 5. Ուշք դարձնելը, դիտարկում։ 6. Պահպանակ, հմայիլ։
ՊԱՀՔ, հոց, գ. Պահեցողութիւն, որ արտայայտւում է որոշ ժամանակ ուտիսուայ կերակուրներ կամ ամբողջ օրը ոչինչ չուտելով. պաս, ծոմ։
ՊԱՂ, ի, ից, գ. Սառոյց։
ՊԱՂԱՆ, (պրսկ.), գ. Փալան, համետ։
ՊԱՂԱՆԱԼ, ացայ, չ. Սառչել, սառոյց կտրել։
ՊԱՂԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. Փալան կրող, համետած։
ՊԱՂԱՆՁԱՒ, գ. Քարանձաւ. ժայռ։
ՊԱՂԱՊԱՆԾԱԿԱՆ, ա. Բիւրեղի նման փայլփլուն, պսպղուն, վճիտ, յստակ։
ՊԱՂԱՏ, գ. Պաղատանք, թախանձանք։
ՊԱՂԱՏԱԽԱՌՆ, ա. Պաղատանքի հետ խառն, թախանձագին, աղերսալից։
ՊԱՂԱՏԱՆՔ, նաց, գ. 1. Թախանձագին խնդրանք, թախանձանք, աղերսանք։ 2. Աղօթք։
ՊԱՂԱՏԵԼ, (իմ), եցայ, չ. հբ. Թախանձագին խնդրել, աղերսել, աղաչել, մի բան խնդրելով՝ աղաչելով ուզել։
ՊԱՂԱՏԻՆ, (յուն.), գ. Հարթայատակ նաւ։ (Սոկր. եկեղ. պատմ., 669, ՀԱԲ)։
ՊԱՂԱՏԻՏ, (յուն.), տտի, տտաց, գ. Չոր թուզ, չոր թզի շարոց։
ՊԱՂԱՏՆ, տե՛ս ՊԱԼԱՏՆ։
ՊԱՂԱՏՈՒՄՆ, տման, գ. Պաղատելը, պաղատանք։
ՊԱՂԱՏՏԻԿ, նոյնն է՝ ՊԱՂԱՏԻՏ։
ՊԱՂԵԼ, (իմ), եցայ, չ. Սառչել, սառոյց դառնալ, սառցանալ։
ՊԱՂԷՏ, գ. Պաղատանք։
ՊԱՂՄԱԿԱՆ, (յուն.), գ. Թեթեւ երկրաշարժ։
ՊԱՂՈՒՄՆ, ղման, գ. Պաղելը, սառելը։
ՊԱՂՊԱՂԱԿ, ի, աց, գ. (հնք.) Լեռնաբիւրեղ, վանակն։
ՊԱՂՊԱՋ, ոյ, գ. 1. Փայլ, ցոլք։ 2. Փայլուն բիծ կամ սպի մարմնի վրայ, որ բորոտելիս երեւան է գալիս։
ՊԱՂՊԱՋԱԿ, գ. 1. տե՛ս ՊՂՊՋԱԿ։ 2. Անցողիկ փայլ։
ՊԱՂՊԱՋԵԼ, եցի, չ. Փայլել, փայլփլել, շողշողալ, ցոլալ։
ՊԱՂՊԱՋՈՒՄՆ, ջման, գ. Պաղպաջելը, շողշողալը, փայլփլելը։
ՊԱՂՊԱՋՈՒՆ, ա. Փայլուն, փայլփլուն, պսպղուն, պայծառ։
ՊԱՂՊԱՋՈՒՆՔ, գ. Զարդարուն դեսպակ. ծածկաւոր կառք։
ՊԱՃԱՐ, ի, աց, գ. 1. Ընտանի խոշոր կամ մանր եղջերաւոր անասուններ։ 2. լայնաբար՝ Ամեն անասուն։ 3. (սովորաբար անեզական ձեւով՝ պաճարք) Հնարք, միջոց, ճար։
ՊԱՃԱՐԱԲՈՅԾ, ա. Անասուններ բուծող եւ խնամող, անասնաբոյծ. հովիւ։
ՊԱՃԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. գ. Որ պաճար է, պաճար։
ՊԱՃԱՐԱՄԻՏ, ա. Անասնամիտ, անբան։
ՊԱՃԱՐԱՆՔ, նաց, գ. 1. Ապրուստի միջոց, պարէն։ 2. Ինչք, գոյք, ունեցուածք։ 3. Ապրուստ հայթայթելը, ջանք, հնար։ 4. Ընդհանրապէս՝ հնարք, հնարամտութիւն, հնարագիտութիւն։
ՊԱՃԱՐԱՊԷՍ, մ. Իբրեւ պաճար, անասնաբար։
ՊԱՃԱՐԱՏԵՍ, ա. գ. Պաճարը նայող՝ խնամող, պաճարաբոյծ։
ՊԱՃԱՐԱՐՕՏ, գ. Արօտատեղ պաճարի համար։
ՊԱՃԱՐԵՂԱԲԱՐ, մ. Անասնաբար։
ՊԱՃԱՐԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. Ճար անել՝ գտնել, մի միջոց գտնել՝ հայթայթել, հնարք գործ դնել մի բան յաջողեցնելու համար, ջանալ։
ՊԱՃԱՐԵՂԷՆ, ղինի, նաց, ա. Պաճարին յատուկ, անասնական։
ՊԱՃԱՐԵՂՈՒԹԻՒՆ, գ. Պաճարի յատկութիւն՝ նմանողութիւն, անասնութիւն, անբանութիւն։
ՊԱՃԵԱՆ, տե՛ս ՊԱՏՃԷՆ։
ՊԱՃԷՆ, տե՛ս ՊԱՏՃԷՆ։
ՊԱՃԻԿ, տե՛ս ՊԱՏՃԷՆ։
ՊԱՃԻՏԱԿ, գ. Աւելորդ կերուխում։
ՊԱՃՈՅՃ, ա. գ. 1. Պաճուճուած, զարդարուն։ 2. Պաճուճանք, զարդարանք։
ՊԱՃՈՒՃԱԲԱՆ, ա. Ճոռոմաբան, ճոռոմախօս։
ՊԱՃՈՒՃԱԲԱՆԵԼ, եցի, չ. Զարդարուն՝ պերճ լեզուով խօսել, պերճաբանել։
ՊԱՃՈՒՃԱԲԱՐ, մ. Պաճուճուած՝ զարդարուած կերպով։
ՊԱՃՈՒՃԱԶԱՐԴ, ա. 1. Պաճուճանքով զարդարուած, զարդարուն։ 2. Պատիր, խաբէական։
ՊԱՃՈՒՃԱՆ, տե՛ս ՊԱՃՈՒՃԱՆՔ։
ՊԱՃՈՒՃԱՆՔ, նաց, գ. 1. Զարդ, զարդարանք, պճնանք, պճնութիւն։ 2. Արհեստական յօրինուածք՝ աչք շլացնելու համար։
ՊԱՃՈՒՃԱՊԱՏԱՆՔ, նաց, գ. 1. Պաճուճանքներով պատած մարդանման առարկայ, խրտուիլակ։ 2. Տիկնիկ, պուպրիկ, խամաճիկ։
ՊԱՃՈՒՃԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Պաճուճանքներ սիրող, պճնասէր։
ՊԱՃՈՒՃԵԼ, եցի, ն. 1. Զարդարել, զուգել, պճնել, նախշել, գունագեղ դարձնել, գունազարդել։ 2. Զմռսել։ Զդիակն Բելայ պաճուճեալ դեղովք (Խոր., Ա, 11)։ 3. Պերճաբանել, պերճախօսել։
ՊԱՅ, ի, գ. Առասպելական կենդանի՝ իբր մարդուց սերուած, որ արածում է երէների հետ։
ՊԱՅԱԶԱՏ, (պհլ.), ի, աց, գ. 1. Ազնուական կամ թագաւորական տոհմի ժառանգ։ 2. Ընդհանրապէս՝ յաջորդ, ժառանգորդ։ 3. Ազնուական, ազնուատոհմ անձ։
ՊԱՅԱԶԱՏԱԲԱՐ, մ. Պայազատելով, յաջորդելով։
ՊԱՅԱԶԱՏԵԼ, եցի, ն. 1. Իբրեւ պայազատ ժառանգել (գահը, իշխանութիւնը), յաջորդել։ 2. Իր իշխանութեան տակ առնել, տիրել, իշխել։
ՊԱՅԱԶԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Իշխանութեան կամ սերունդների յաջողորդականութիւն։ 2. Ազնուական ծագում, ազնուատոհմութիւն։
ՊԱՅԱԶՆ, զին, զանց, գ. ա. Պայի սերունդ, կամ սինլքոր, անպիտան։
ՊԱՅԱԿ, տե՛ս ՊԱՅԻԿ։
ՊԱՅԹԵԼ1, եցի եւ եցայ, չ. 1. Ներքին ուժերի ճնշումից՝ կուտակումից կամ մեծ լարումից մասերի բաժանուել՝ պատռուել, տրաքուել, ճայթել։ 2. փխբ. Գրգռուած՝ անհանգիստ վիճակում լինել, իրեն զսպել չկարողանալ, իրեն ուտել, տրաքել։
ՊԱՅԹԵԼ2, եցի, ն. 1. Ներքին ուժերի ճնշումից՝ կուտակումից կամ մեծ լարումից մասերի բաժանուել՝ պատռուել, տրաքուել, ճայթել։ 2. փխբ. Գրգռուած՝ անհանգիստ վիճակում լինել, իրեն զսպել չկարողանալ, իրեն ուտել, տրաքել։
ՊԱՅԹԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. ՊԱՅԹՈՒՑԱՆԵԼ։
ՊԱՅԹԻՒՆ, գ. 1. Պայթելու ձայնը։ 2. Որեւէ բանի աղմկալից՝ ուժգին ձայն, ճայթիւն, դղրդիւն, թնդիւն, շառաչիւն։ 3. փխբ. Որեւէ բանի բուռն դրսեւորում։
ՊԱՅԹՈՒՄՆ, թման, գ. Պայթելը, պայթիւն։
ՊԱՅԹՈՒՑԱՆԵԼ, ուցի, պբ. Տրաքացնել, ճայթեցնել, պատռել, ճեղքել։
ՊԱՅԻԿ, (պհլ.), պայկի, կաց, գ. 1. Բերդի պահապան զինուոր, ժամապահ։ 2. Թագաւորի սպասաւոր զինուորական։
ՊԱՅԾԱՌ, ա. 1. Շատ լուսաւոր, լուսափայլ, փայլուն, ջինջ։ 2. Շքեղ, հոյակապ, փառաւոր, փառահեղ։ 3. Վառվըռուն, գոյնզգոյն։
ՊԱՅԾԱՌԱԲԱՆ, ա. Պերճաբան, ճոռոմաբան։
ՊԱՅԾԱՌԱԲԱՆԵԼ, եցի, չ. Պերճաբանել, ճոռոմաբանել։
ՊԱՅԾԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պերճաբանութիւն, պերճախօսութիւն, ճոռոմաբանութիւն։
ՊԱՅԾԱՌԱԲԱՐ, տե՛ս ՊԱՅԾԱՌԱՊԷՍ։
ՊԱՅԾԱՌԱԲԵՐԻԼ, րեալ, չ. Լաւ բերքով զարդարուել՝ պայծառանալ՝ փայլել։
ՊԱՅԾԱՌԱԲՈՐԲՈՔ, ա. Պայծառօրէն բորբոքուած, յորդալոյս։
ՊԱՅԾԱՌԱԳԵՂ, ա. Պայծառ՝ շլացնող գեղեցկութեամբ, շատ գեղեցիկ, չքնաղ։
ՊԱՅԾԱՌԱԳԵՂԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պայծառ գեղեցկութիւն, չքնաղութիւն։
ՊԱՅԾԱՌԱԳՈՅՆ1, ա. մ. 1. Աւելի կամ շատ պայծառ։ 2. Պայծառապէս, պայծառօրէն։
ՊԱՅԾԱՌԱԳՈՅՆ2, ա. Պայծառ գոյն ունեցող, պայծառ գոյնով։
ՊԱՅԾԱՌԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Պայծառ դարձնել, պայծառացնել։
ՊԱՅԾԱՌԱԶԱՐԴ, ա. Պայծառօրէն զարդարուած, շատ զարդարուն՝ գեղեցիկ, շքեղ։
ՊԱՅԾԱՌԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. Պայծառօրէն զարդարել, վայելչազարդ դարձնել։
ՊԱՅԾԱՌԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Պայծառազարդ լինելը, շքեղութիւն։ 2. Պայծառօրէն զարդարելը, պայծառազարդելը։
ՊԱՅԾԱՌԱԶԳԵԱՑ, գեցի, ից, ա. Պայծառօրէն՝ շքեղօրէն զգեստաւորուած՝ զարդարուած, լուսափայլ, պայծառ։
ՊԱՅԾԱՌԱԶԳԵՆՈՒԼ, զգեցայ, տե՛ս ՊԱՅԾԱՌԱԶԳԵԱՑ ԼԻՆԵԼ։
ՊԱՅԾԱՌԱԶԳԵՍՏ, տե՛ս ՊԱՅԾԱՌԱԶԳԵԱՑ։
ՊԱՅԾԱՌԱԶԳԵՍՏԵԼ, (իմ), տե՛ս ՊԱՅԾԱՌԱԶԳԵԱՑ ԼԻՆԵԼ։
ՊԱՅԾԱՌԱԶԳԵՍՏՈՒԹԻՒՆ, ՊԱՅԾԱՌԱԶԳԵՑՈՒԹԻՒՆ, գ. Պայծառազգեստ լինելը, լուսափայլութիւն, պայծառութիւն։
ՊԱՅԾԱՌԱԶՈՒԱՐՃ, ա. Պայծառ եւ զուարթ։
ՊԱՅԾԱՌԱԶՕԴ, ա. Պայծառօրէն՝ գեղեցիկ զօդուած, վայելչայարմար։
ՊԱՅԾԱՌԱԹԵՒ, ա. Վառ գունաւորումով թեւեր ունեցող, երփներանգ փետուրներով (սիրամարգ)։
ՊԱՅԾԱՌԱԼՈՅՍ, ա. Պայծառօրէն լուսաւորուած, պայծառ լոյսով ողողուած, լուսապայծառ։
ՊԱՅԾԱՌԱԿԱՆ, ի, աց, ա. Պայծառութիւն ունեցող, պայծառ։
ՊԱՅԾԱՌԱԿԱՑՈՒՐԴ, ցրդի, ից, գ. Շքեղ հանդէս, տօնախմբութիւն։
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊԵԼ, եցի, ն. 1. Պայծառացնել, շքեղացնել։ 2. եցայ, կ. չ. Պայծառանալ, շքեղանալ։
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. 1. (հզուդ.) Պայծառակերպ լինելը, պայծառակերպուելը, պայծառանալը։ 2. (եկեղց.) Քրիստոսի այլակերպութեան տօնը, վարդավառ։
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՏ, ա. Պայծառօրէն՝ գեղեցիկ կերտուած՝ շինուած՝ կառուցուած, գեղեցկաշէն, շքեղակերտ։
ՊԱՅԾԱՌԱԿՇԻՌ, ա. Ճիշտ չափակցուած, բնականին համաչափ՝ համեմատ (նկարի մասին)։
ՊԱՅԾԱՌԱՀՐԱՇ, տե՛ս ՀՐԱՇԱՊԱՅԾԱՌ։
ՊԱՅԾԱՌԱՅԱՐԴԱՐ, ա. Պայծառօրէն յարդարուած, պայծառակերտ, փառահեղ, հոյակապ։
ՊԱՅԾԱՌԱՅԻՆ, տե՛ս ՊԱՅԾԱՌ։
ՊԱՅԾԱՌԱՆԱԼ, ացայ, չ. 1. Պայծառ՝ լուսափայլ դառնալ, լոյսի պէս փայլել, փայլատակել։ 2. Շքեղանալ, պերճանալ, զարդարուել, զուգուել։ 3. Երեւելի լինել, փառաւորուել, պարծանքով տոգորուել։
ՊԱՅԾԱՌԱՆՇԱՆ, ա. Պայծառ՝ երեւելի հրաշքով, հրաշալի։
ՊԱՅԾԱՌԱՆՇՈՅԼ, ա. Պայծառ նշոյլներով՝ շողերով, լուսաճաճանչ, լուսաւոր, անաղօտ։
ՊԱՅԾԱՌԱՇԷՆ, տե՛ս ՊԱՅԾԱՌԱԿԵՐՏ։
ՊԱՅԾԱՌԱՇԻՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պայծառաշէն լինելը։ 2. Պայծառ՝ հոյակապ շինուածք՝ շէնք։
ՊԱՅԾԱՌԱՊԱՃՈՅՃ, տե՛ս ՊԱՅԾԱՌԱԶԱՐԴ։
ՊԱՅԾԱՌԱՊԱՐԾ, ա. Գեղեցիկ ու պանծալի, գեղապանծ։
ՊԱՅԾԱՌԱՊԷՍ, մ. Պայծառ կերպով, փառաւորապէս, շքեղապէս, վայելչապէս։
ՊԱՅԾԱՌԱՊՍԱԿ, ա. Պայծառ պսակ ունեցող՝ կրող. թագով պայծառացած՝ փառաւորուած։
ՊԱՅԾԱՌԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. Պայծառ եւ վայելուչ, վայելչօրէն պայծառ, սպիտակափայլ։
ՊԱՅԾԱՌԱՏԱՐԱԾ, ա. 1. Պայծառութիւն տարածող՝ սփռող։ 2. Պայծառօրէն տարածուած, լուսաճաճանչ։
ՊԱՅԾԱՌԱՏԵՍԻԼ, ա. Պայծառ տեսքով, պայծառատես, փառաւոր, հոյակապ, շքեղ։
ՊԱՅԾԱՌԱՐԱՐ, ա. Պայծառացնող, լուսատու։
ՊԱՅԾԱՌԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Պայծառ դարձնել, փայլ տալ, լուսաւորել։ 2. Վայելչացնել, զարդարել։ 3. Ուրախութիւն՝ բաւականութիւն պատճառել, փառաւորել։
ՊԱՅԾԱՌԵՐԱՆԳ, ա. Պայծառ երանգներով, պայծառագոյն։
ՊԱՅԾԱՌԵՐԵՍ, ա. Պայծառ դէմքով, պայծառադէմ, զուարթադէմ։
ՊԱՅԾԱՌՈՒԹԻՒՆ, գ. Պայծառ լինելը։ 1. Շատ լուսաւոր՝ լուսափայլ լինելը, լուսափայլութիւն, փայլ։ 2. Յստակ՝ ջինջ լինելը, յստակութիւն, պարզութիւն։ 3. Շքեղութիւն, վայելչութիւն։
ՊԱՅԾԱՌՈՒՄՆ, ռման, գ. Պայծառանալը, պայծառութիւն։
ՊԱՅՂԱԿԵՆՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Պաւլիկեան աղանդ. պաւլիկեան աղանդաւորների կոյր վարքագիծ։
ՊԱՅՂԱԿՈՒՄՆ, կման, գ. Աչքի մթագնելը՝ շլանալը պայծառ լոյսից, բլշակնութիւն։
ՊԱՅՄԱՆ, (իրան.), ի, աց, գ. 1. Պարտաւորութիւն, յանձնառութիւն։ 2. Սահմանուած չափ՝ կարգ, կանոն, օրէնք։ 3. Խոստում, ուխտ։ 4. Համաձայնութիւն։ 5. Հանգամանք, վիճակ, դրութիւն։ 6. Պայմանաժամ, ժամկէտ։ 7. Եղանակ, կերպ, ձեւ, ոճ։
ՊԱՅՄԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. Պայմանաւորուածութեամբ սահմանուած՝ որոշուած, պայմանական։
ՊԱՅՄԱՆԱՒՈՐԱԿԱՆ, տե՛ս ՊԱՅՄԱՆԱՒՈՐ։
ՊԱՅՄԱՆԵԼ, եցի, ն. Պայման դնել, խոստում տալ, խոստանալ, ուխտել։
ՊԱՅՈՒԱՍԻԿ, (Պայուսակ-ից), գ. Կշռաչափ, որ հաւասար է 16 կգ եւ 320 գր։
ՊԱՅՈՒՍԱԿ, (պհլ.), ի, աց, Փոքրիկ պարկ՝ տոպրակ, մախաղ, քսակ։
ՊԱՅՌԻՔ, ռեաց, գ. Նետի ներքեւի ճեղքուածքը, որով նետը դրւում է աղեղի լարին։
ՊԱՅՔԱՐ, (պրսկ.), ի, աց, գ. Վէճ, վիճաբանութիւն, գժտութիւն, կռիւ, բանակռիւ։
ՊԱՅՔԱՐԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Վիճել, վիճաբանել, բանակռիւ մղել։ 2. Ոգորել, մաքառել։
ՊԱՆ, (յուն.), ի, ից, գ. 1. Բաղարջի նման կլոր ու տափակ հաց, բլիթ։ 2. Մեղրահաց։
ՊԱՆԴԱՆԴ, տե՛ս ՊԱՏԱՆԴ։
ՊԱՆԴԵՄԻՆ, (յուն.), կամ ՊԱՆԴԵՄԻ, գ. Հեթանոսական համաժողովրդական տօն՝ հանդէս։
ՊԱՆԴԽՏԱԲԱՐ, մ. Իբրեւ պանդուխտ, պանդուխտի նման, պանդխտօրէն։
ՊԱՆԴԽՏԱԿԱՆ, ա. Պանդուխտին կամ պանդխտութեան յատուկ՝ վերաբերող։
ՊԱՆԴԽՏԱԿԻՑ, ա. Պանդխտութեան ընկեր՝ ուղեկցութեամբ եւ օգնականութեամբ։
ՊԱՆԴԽՏԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՊԱՆԴԸԽՏԵԼ (իմ)։
ՊԱՆԴԽՏԱՆՈՑ, ի, աց, գ. Պանդուխտների բնակութեան տեղ՝ վայր, պանդուխտների իջեւան, պանդխտավայր։
ՊԱՆԴԽՏԵԼ, (իմ), եցայ, չ. Պանդուխտ դառնալ, պանդխտութեան մատնուել, իբրեւ պանդուխտ ապրել մի օտար երկրում, օտար երկիր գնալ՝ այնտեղ բնակուելու համար, գաղթել։
ՊԱՆԴԽՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պանդխտել՝ գաղթել տալ, պանդուխտ դարձնել, իբրեւ պանդուխտ բնակեցնել մի օտար երկրում։
ՊԱՆԴԽՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պանդուխտ, լինելը՝ դառնալը, պանդխտելը։ 2. Պանդուխտի կեանքը՝ վիճակը, գաղթականութիւն, վտարանդութիւն, բնակութիւն մի օտար երկրում։
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ, նոյնն է՝ ՊԱՆԴՈԿԱՊԵՏ։
ՊԱՆԴՈԿԱՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պանդոկապան լինելը, պանդոկապանի գործը՝ զբաղմունքը։
ՊԱՆԴՈԿԱՊԵՏ, ի, աց, գ. Պանդոկի տէր։
ՊԱՆԴՈԿԻ, (յուն.), կւոյ, ւոջ, գ. Ճանապարհի վրայ գտնուող իջեւան, որտեղ ուղեւորը կարող է օթեւանել եւ կերակրուել։
ՊԱՆԴՈՅՐ, ա. Անմիտ, անխելք, յիմար, ապուշ։
ՊԱՆԴՈՐՐՈՒԹԻՒՆ, ՊԱՆԴՈՒՐՈՒԹԻՒՆ, գ. Անմտութիւն, յիմարութիւն, ապուշութիւն։
ՊԱՆԴՈՒԽՏ, դխտի, տաց, ա. գ. 1. Իր հայրենիքից հեռացած եւ օտար երկրում ապրող մարդ, վտարանդի, տարագիր։ 2. Տուեալ երկրում ապրող օտարական՝ գաղթական։
ՊԱՆԹԵՌ, (յուն.), ոյ, տե՛ս ՅՈՎԱԶ։
ՊԱՆԻՐ, (պհլ.), գ. Կաթից պատրաստուող սննդամթերք։
ՊԱՆԾԱԲԱՆ, ա. Պարծենալով խօսող, ճոռոմաբան։
ՊԱՆԾԱԳՈՅՆ, ա. Աւելի պանծալի, վսեմ։
ՊԱՆԾԱԼ, ացի, ծա՛, ՊԱՆԾԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, չ. Ինքնավստահ լինել, պարծենալ, հպարտանալ, գոռոզանալ, մեծամտել։
ՊԱՆԾԱԼԻ, լւոյ, լեաց, ա. Պարծանքի արժանի, շատ գովելի, հռչակելի, հիանալի, շքեղ։
ՊԱՆԾԱՆՔ, նաց, գ. Պանծալը, պարծանք, շքեղութիւն։
ՊԱՆԾԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պանծալի դարձնել, գովաբանելով հռչակել, պարծենալու առիթ տալ։
ՊԱՆԾՈՒԹԻՒՆ, գ. Պանծալը, պարծանք։
ՊԱՆԿՐԱՏ, ՊԱՆԿՐԱՏԻՈՆ, (յուն.) Ըմբշամարտ՝ զուգակցուած բռնցքամարտով (օլիմպիական խաղերի մարզաձեւ)։
ՊԱՆՁԱԼ..., տե՛ս ՊԱՆԾԱԼ։
ՊԱՆՐԱՆԱԼ, ացեալ, չ. Պանիր դառնալ, պանրի վերածուել։
ՊԱՆՐՈՒՏԻ, տւոյ կամ տոյ, գ. (եկեղց.) Յոյների մէջ միայն պանրով եւ այլ կաթ-մթերքով շաբաթապաս՝ առանց միս ուտելու։
ՊԱՇԱՐ, (պհլ.), ի, աց, կամ ոյ, ոց, գ. 1. Ճանապարհ գնալիս հետը վերցնելու ուտելեղէն, ճանապարհի պաշար։ 2. Որեւէ տեսակի մթերք, որ պատրաստում պահում են յետագայում կամ անհրաժեշտութեան դէպքում օգտագործելու համար։ 3. փխբ. (եկեղց.) Հաղորդութիւն. աղօթք։
ՊԱՇԱՐԱԴԻՐ, գ. Ինչ որ դրուած է իբրեւ պաշար։
ՊԱՇԱՐԵԼ, եցի, ն. 1. Շրջապատել, շրջապատման մէջ առնել, չորս կողմից պատել՝ փակել, իր մէջ առնել՝ շրջափակել, պարփակել։ 2. փխբ. Տիրել, համակել։
ՊԱՇԱՐԻՉ, ա. Որ պաշարում է, պաշարող։
ՊԱՇԱՐՈՒՄՆ, րման, գ. Պաշարելը, պաշարուելը։
ՊԱՇՏԱԿ, գ. Ծառայ, սպասաւոր։ Պաշտակս յայտ արարեալ սրբոցն դեսպակի եւ ձիոցն սպաս ունելոյ (Կղնկտ., Ա, 19)։
ՊԱՇՏԱՄՈՒՆՔ, (յոգն. ուղղ. Պաշտօն-ի), տե՛ս ՊԱՇՏՕն։
ՊԱՇՏԱՏԱԿԱՆ, ի, աց, գ. Այն օժիտը, որ հարսը իր հետ բերում է փեսայի տուն։
ՊԱՇՏԵԼ1, եցի, ն. 1. Կրօնասիրութեամբ աստծուն ծառայել՝ մեծարել, աստծուն արժանի յարգանք ու երկրպագութիւն մատուցել, երկրպագել։ 2. Կրօնական պարտականութիւնները կատարել, ժամերգութիւն՝ պատարագ եւն կատարել։ 3. Ծառայել, սպասաւորել մէկին, ծառայութիւն անել։ 4. Մէկին խնամել, հոգալ մէկի կարիքները։ 5. Պարտականութիւնը կատարել։
ՊԱՇՏԵԼ2, (իմ), եցայ, հբ. 1. Կիրառել, կիրառուել, բանեցնել, բանեցուել, գործադրել, գործադրուել։ 2. Մի բանի պէտք գալ, մի բանի ծառայել։
ՊԱՇՏՈՒՄՆ, տման, տմունք, տմանց, գ. Պաշտելը, պաշտուելը։
ՊԱՇՏՊԱՆ, (պհլ.), ի, աց, գ. 1. Մէկին որեւէ բանից պաշտպանող՝ պահպանող։ 2. Հովանաւոր, խնամակալ, օգնական, սատար, նեցուկ։ 3. Ջատագով, կողմնակից։
ՊԱՇՏՊԱՆԱԿՔ, կաց, գ. Պաշտպանութիւն, թիկնապահութիւն։
ՊԱՇՏՊԱՆԵԼ, եցի, ն. 1. Իր պաշտպանութեան՝ հովանաւորութեան տակ առնել, պաշտպան կանգնել, օգնական լինել, հովանաւորել, պատսպարել, պահպանել, պահել։ 2. Հոգ տանել, սպասարկել, ծառայել։
ՊԱՇՏՊԱՆՈՂՕՐԷՆ, մ. Իբրեւ պաշտպանող՝ պաշտպան։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պաշտպանելը, պաշտպան լինելը, հովանաւորութիւն, պահպանութիւն, օգնականութիւն, ջատագովութիւն։ 2. Սպասարկութիւն, ծառայութիւն։
ՊԱՇՏՊԱՆՈՒՄՆ, նման, գ. Պաշտպանելը, պաշտպանութիւն (1)։
ՊԱՇՏՕՆ, տաման, տամունք, մանց, գ. 1. Աստծուն պաշտելը, աստուածապաշտութիւն, պաշտամունք։ 2. Սուտ պաշտամունքի առարկայ, հեթանոսական աստուածներ, կուռք։ 3. Եկեղեցական արարողութիւն, սպասաւորութիւն, ժամերգութիւն։ 4. Ամեն տեսակ ծառայութիւն աստծուն կամ մարդկանց։
ՊԱՇՏՕՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. (եկեղց.) Եկեղեցական պաշտամունքին յատուկ՝ վերաբերող։ 2. Որեւէ պարտականութիւն կատարող՝ անող, գործակցող, աջակցող։
ՊԱՇՏՕՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Եկեղեցական պաշտամունքին կցորդ՝ ընկեր։
ՊԱՇՏՕՆԱՄԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ, Պաշտօն մատուցել, պաշտել։
ՊԱՇՏՕՆԱՊԱՅԾԱՌ, ա. Եկեղեցական պաշտամունքը պայծառացնող, պաշտամունքին շուք՝ հանդիսաւորութիւն տուող։
ՊԱՇՏՕՆԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Կրօնական պաշտամունքը սիրող, աստուածասէր, բարեպաշտ, ջերմեռանդ։
ՊԱՇՏՕՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, կամ ՊԱՇՏՕՆՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Պաշտօնասէր լինելը, բարեպաշտութիւն։
ՊԱՇՏՕՆԱՏԱՐ, ի, աց, ա. գ. 1. ՄԷկին սպասարկող, ծառայող։ 2. Աստծուն կամ աստուածներին պաշտող՝ երկրպագու։
ՊԱՇՏՕՆԱՏԱՐՈՒԹԻՒՆ, ՊԱՇՏՕՆԱՏԱՐՈՒՄՆ, րման, գ. Մէկին սպասարկելը՝ ծառայելը, ծառայութիւն։
ՊԱՇՏՕՆԱՐԱՆ, ի, աց, գ. Կրօնական պաշտամունք կատարելու տեղ, տաճար, եկեղեցի։
ՊԱՇՏՕՆԱՐԱՐ, տե՛ս ՊԱՇՏՕՆԱՏԱՐ։
ՊԱՇՏՕՆԱՐԿ, ի, աց, ա. Կրօնական պաշտամունք կատարող, պաշտող։
ՊԱՇՏՕՆԱՒՈՐ, ա. Աստուածներին պաշտօն մատուցող՝ պաշտող, դիցապաշտ։
ՊԱՇՏՕՆԵԱՅ, նէի, ից, գ. ա. 1. Սպասաւոր, ծառայ։ 2. Օգնող, օժանդակող, աջակցող, գործակցող, մէկի տրամադրութեան տակ գտնուող (անձ)։ 3. Կրօնական սպասաւորութիւն կատարող, եկեղեցու սպասաւոր, սարկաւագ։ 4. Աստծուն կամ մէկ ուրիշին երկրպագող՝ պաշտող, ջերմեռանդ հաւատացեալ։
ՊԱՇՏՕՆԵՏԵՂ, տե՛ս ՊԱՇՏՕՆԱՐԱՆ։
ՊԱՇՏՕՆԷԱԿԱՆ, տե՛ս ՊԱՇՏՕՆԱԿԱՆ։
ՊԱՇՏՕՆՈՒԿՔ, գ. Մարդահաճութիւն, շողոքորթութիւն։
ՊԱՊ, (պհլ.), ի, աց, գ. Հօր կամ մօր հայրը, մեծ հայր։
ՊԱՊԱԽԵԼ, եցի, ն. Ծարաւով այրել՝ տոչորել, պապակեցնել։
ՊԱՊԱԿԵԼ, (իմ), եցայ, չ. Սաստիկ ծարաւ զգալ, ծարաւից այրուել՝ տոչորուել։
ՊԱՊԱԿՈՒՄՆ, կման, գ. Պապակելը, տոչորում։
ՊԱՊԱՆՁԵԼ1, եցի տե՛ս ՊԱՊԱՆՁԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՊԱՊԱՆՁԵԼ2, (իմ), եցայ, չ. Լեզուն կապ ընկնել, խօսել չկարողանալ, կարկամել, համրանալ։
ՊԱՊԱՆՁԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պապանձուել տալ, ստիպել լռել, լռեցնել։
ՊԱՊԱՆՁՈՒՄՆ, ձման, գ. Պապանձուելը, կարկամում։
ՊԱՊԱՉԵԼ, կամ ՊԱՊԱՋԵԼ, եցի, չ. ն. Կապիկի՝ այծի եւն ձայն հանել։
ՊԱՊԱՍ, (յուն.), գ. Հոգեւոր հայր, քահանայ։
ՊԱՊԿԱՅ, ՊԱՊԿԵԱՅ, (ասոր.), ի, ից, գ. (կենդբ.) 1. Թութակ։ 2. Գուինէական շնակապիկ, սֆինքս (Papio Papio)։ Կայր առ մեզ... եւ պապկայս՝ երկերիւր (Պտմ. Աղեքս., 427)։
ՊԱՊՉԵԱԿ, չեկի, կաց, գ. Պապաչող կենդանի, այծ։
ՊԱՌԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Ոչխարների մակաղատեղ, փարախ։ 2. լայնաբար՝ Ոչխարի հօտ։ 3. Խոզի ազդր։
ՊԱՌԱԿԱԿԱՆ, ա. Որսի շներին՝ բարակներին յատուկ՝ վերաբերող։
ՊԱՌԱԿԱՄԱՅՐ, մօր, գ. Հորթ ունեցող կով։
ՊԱՌԱԿԱՆ, ի, աց, գ. 1. Որսի շներ, որսկան շների խումբ։ 2. Կենդանիներ որսալու ցանց, երագազ։
ՊԱՌԱԿԵԼ, (իմ), եցայ, չ. Որսի համար դարան մտնել։
ՊԱՌԱԿՏԵԼ, եցի, ն. Միասնականութիւն խախտելով իրարից բաժանել՝ մասնատել, երկպառակութիւն գցել, ջլատել։
ՊԱՌԱԿՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պառակտել տալ։
ՊԱՌԱԿՏՈՒԹԻՒՆ, գ. Երկպառակութիւն, տարակարծութիւն։
ՊԱՌԱՒ, (պհլ.), ոյ, ւունք, ւանց, գ. Ծերացած՝ տարիքն առած կին։
ՊԱՌԱՒԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պառաւներին յատուկ։ 2. Հնամենի, հնացած, փխբ. անմիտ, անհաւանական։
ՊԱՌԱՒԱՏՈՍ, պառավատոս, պառաբատոս (յուն.), ա. Ուխտադրուժ, ուրացող (Յուլիանոս կայսրի մականունը)։
ՊԱՌԱՒԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Ծերանալ, տարիքն անցնել (կնոջ մասին)։ 2. փխբ. Հնանալ։
ՊԱՌԱՒՈՐԴԻ, ա. գ. (կրօն.) Պառաւի որդի, պառաւ մօրից ծնուած, ամլորդի (Յովհաննէս Մկրտչի մակդիրը)։
ՊԱՌԱՒՈՒԹԻՒՆ, գ. Պառաւ լինելը, պառաւելը։
ՊԱՌԵԿԻՄԱՆՈՍ, (յուն.), գ. Բիւզանդական կայսրութեան մէջ զօրավարական մի աստիճան կամ տիտղոս։
ՊԱՍԵՔ, տե՛ս ՊԱՍՔԱ։
ՊԱՍԵՔԱՏՕՆ, ՊԱՍԵՔԱՏՕՆԱԿ, գ. (Հրէական) պասեքի կամ զատկի տօնը։
ՊԱՍԿԱԿԱՆ, (ՊԱՐՍԿԱԿԱՆ) ՀԱՒ, գ. (կենդբ.) Սիրամարգ։
ՊԱՍԿՈՒՃ, տե՛ս ԿՈՐՃ։
ՊԱՍՈՒՔ, սքոյ, գ. Պապակ, սաստիկ ծարաւ։
ՊԱՍՏԱՌ, (պհլ.), ի, աց, գ. 1. Որեւէ բանի ծածկոց՝ ծածկոյթ։ 2. Սաւան։
ՊԱՍՏԱՌԱԼԻ, ՊԱՍՏԱՌԱԼԻՐ, ա. Առատ պաստառներով յարդարուած։
ՊԱՍՏԱՌԱԿ, ի, աց, գ. 1. Փոքր կամ գեղեցիկ պաստառ։ 2. (Ստամոքսի) մաշկ, թաղանթ։
ՊԱՍՏԱՌԱԿԱԼ, ի, աց, գ. 1. Նուրբ կտաւ՝ գործուածք, որ ծառայում է իբրեւ ծածկոյթ անկողնու՝ գահոյքի։ 2. Մեռելի սաւան, պատանք։
ՊԱՍՏԱՌԱԿԱԼԵԼ, եցի, ն. Պաստառակալով պատել՝ փաթաթել։
ՊԱՍՔԱ, (եբր., յուն.-ից), գ. Զատկի տօնը։
ՊԱՍՔԱԾԱՐԱՒ, ա. Խիստ ծարաւ առաջացնող։
ՊԱՍՔԱԾԱՐԱՒԻ, ա. Խիստ ծարաւած՝ ծարաւի։
ՊԱՍՔԱՆԱԼ, ացայ, ՊԱՍՔԵԼ (իմ), եցայ, չ. 1. Սաստիկ ծարաւել, պապակել։ 2. փխբ. Տենչալ, կարօտել, փափագել։ 3. Ցամաքել, չորանալ։
ՊԱՍՔԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Սաստիկ ծարաւել, պապակել։ 2. փխբ. Տենչալ, կարօտել, փափագել։ 3. Ցամաքել, չորանալ։
ՊԱՍՔԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սաստիկ ծարաւ առաջացնել՝ պատճառել, պապակեցնել։
ՊԱՍՔՈՒԹԻՒՆ, ՊԱՍՔՈՒՄՆ, քման, գ. Պասքելը, սաստիկ ծարաւ, պապակ։
ՊԱՏ, գ. Պատելը, պատում։
ՊԱՏԱԳՐՈՍ, պատագարոս (յուն.), ի, աց, գ. Յօդատապ ունեցող, յօդատապով տառապող՝ հիւանդ։
ՊԱՏԱՀ, ի, ից, գ. 1. Պատահմունք, պատահար, դիպուած, դէպք, անցք։ 2. Հանգամանք։ 3. Բախտ։
ՊԱՏԱՀԱՐ, ի, աց, գ. 1. Անսպասելի դէպք՝ դիպուած, պատահմունք։ 2. Չարաղետ դիպուած՝ պատահմունք, դժբախտ դէպք, փորձանք, արկած։
ՊԱՏԱՀԱՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՊԱՏԱՀԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՊԱՏԱՀԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Պատահաբար հանդիպել, առջեւը ելնել՝ գալ։ 2. Անակնկալ դէպք կատարուել՝ տեղի ունենալ։ 3. Հանգամանքների բերումով լինել՝ տեղի ունենալ, վիճակուել։ 4. Փորձանքի՝ դժբախտութեան եւն հանդիպել, գլխին գալ մի բան։ 5. Ընդհարուել, դէմ առ դէմ դուրս գալ։ 6. Դիպչել։ 7. Լինել, գտնուել։
ՊԱՏԱՀԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պատահել տալ, հանդիպեցնել։
ՊԱՏԱՀՈՒԹԻՒՆ, գ. Տեսակցելը, հաղորդակցութիւն, յարաբերութիւն։
ՊԱՏԱՀՈՒՄՆ, հման, գ. 1. Պատահելը, հանդիպում։ 2. Պատահմունք, դիպուած, դէպք։ 3. (տրամ.) Պատահականութեան վրայ հիմնուած յատկութիւն, որակ, պարագայ, հանգամանք։
ՊԱՏԱՂԱՀԻՒԹ, թերեւս ուղղելի՝ ՊԱՏԱՂԱՆԻՒԹ, գ. Կտորի երկար նկարազարդ շերտ, պաստառ։ Նկարեաց ի գմբեթէն մինչեւ ի բարաւորս դրանն պատաղահիւթ կերպասագործեալ (Կղնկտ., Բ, 27)։
ՊԱՏԱՂԱՒՈՐ, ա. Արգելք եղող, խափանող. դժուարին։ (Վկ. Գողթ., 26. ՀԱԲ)։
ՊԱՏԱՂԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Մի բանով զբաղուել, պարապել, ժամանակ անցկացնել՝ վատնել, դեգերել, երկար մնալ։ 2. Խափանուել, արգելուել։
ՊԱՏԱՂԻՃ, գ. 1. (բսբ.) Գորտնուկազգիների ընտանիքին պատկանող բոյս. մամրիչ (Clematis)։ 2. Խաղողի որթի թելուկ՝ խիղբ, որ փաթաթւում է խեչակին։
ՊԱՏԱՂԻՉ, ա. Որ զբաղեցնում է՝ ժամանակ է խլում, խափանարար, արգելիչ։
ՊԱՏԱՂՈՒՄՆ, ղման, գ. Պատաղելը, մի բանով զբաղուելը, մի բանի վրայ ժամանակ կորցնելը, ժամանակ անցկացնելը։
ՊԱՏԱՆ, ի, աց, գ. Փաթաթելու շոր՝ կտոր, փաթաթան, վիրակապ։
ՊԱՏԱՆԱԿԱՆ, ա. Պատանեկան, երիտասարդական։
ՊԱՏԱՆԴ, ի, աց, գ. Իբրեւ գրաւական մի տեղ պահուած՝ ներկալուած անձ։
ՊԱՏԱՆԴԵԼ, եցի, ն. 1. Կաշկանդել, կապկպել։ 2. Արգելել, խափանել, յետ պահել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՊԱՏԱՆԴԻՉ, ա. Որ կաշկանդում է, կաշկանդող։
ՊԱՏԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. Պատանդ լինելը, պատանդ գնալը, պատանդի վիճակը։
ՊԱՏԱՆԵԱԿ, նեկի, կաց, գ. Նուազ. -փղքշ. ՊԱՏԱՆԻ-ի։
ՊԱՏԱՆԵԿԱՆԱԼ, ացայ, չ. Պատանեկութեան տարիքին հասնել, պատանի դառնալ։
ՊԱՏԱՆԵԿԱՏՌՓԻՆ, տե՛ս ՄԱՆԿԱՏՌԻՓ։
ՊԱՏԱՆԵԿԻԿ, գ. Նուազ. -փղքշ. ՊԱՏԱՆԵԱԿ-ի։ Փոքրիկ պատանեակ։
ՊԱՏԱՆԻ, նւոյ, նեաց, գ. 1. Արբունքի հասակին չհասած տղայ, դեռահաս երիտասարդ։ 2. Տան փոքրահասակ ծառայ։
ՊԱՏԱՌ, ոյ, կամ ի, աց, գ. Ամբողջից կտրած՝ պոկած մաս՝ կտոր (յատկապէս հացի)։
ՊԱՏԱՌԱԲՈՅԾ, ա. գ. Հացկատակ, պնակալէզ։
ՊԱՏԱՌԱՏՈՒՆ, ա. Պատառոտուած, պատռտուած, քրքրուած։
ՊԱՏԱՌԱՔԱՂ, գ. Ուտելիքի պատառները ամանից վերցնելու եղանաձեւ յարմարանք։
ՊԱՏԱՌԵԼ, եցի, ն. 1. Պատռել, ճղել, մասերի բաժանել։ 2. Ճեղքել, հերձել, բանալ։ 3. Կտրել, հատել, խզել։ 4. Յօշոտել, գիշատել։ 5. Ներքին ուժով պայթեցնել՝ տրաքեցնել։
ՊԱՏԱՌՈՏՈՒՆ, տե՛ս ՊԱՏԱՌԱՏՈՒՆ։
ՊԱՏԱՌՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Ճեղքուածք, ճեղք։
ՊԱՏԱՌՈՒՄՆ, ռման, գ. 1. Պատառելը, պատառուելը։ 2. փխբ. Երկպառակութիւն, պառակտում։
ՊԱՏԱՌՈՒՆ, տե՛ս ՊԱՏԱՌԱՏՈՒՆ։
ՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Արդարացում, պաշտպանութիւն։
ՊԱՏԱՍԽԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. Պատասխանին յատուկ՝ վերաբերող, պատասխան պարունակող։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ի, աց, ա. Պատասխան՝ հաշիւ տուող, հաշուետու (անձ)։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատասխան տալը, պատասխանելը։ 2. Պատասխանատու լինելը, հաշուետուութիւն։ 3. Պաշտպանութիւն, ինքնարդարացում, արդարացնող փաստարկ, պաշտպանական խօսք՝ ճառ։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՐԵԼ, եցի, ն. 1. Պատասխան տալ, պատասխանել։ 2. Ջատագովել՝ պաշտպանել իրաւունքները։ 3. Հաշիւ տալ, պատասխանատու լինել։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ։
ՊԱՏԱՍԽԱՆԱՐԱՆ, գ. Պատասխան տալու գործարան՝ օրգան, լեզու։
ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, եցի, եւ եցայ, տե՛ս ՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԱԼ։
ՊԱՏԱՍԽԱՆԻ, (պհլ.), նւոյ, նեաց, գ. 1. Տրուած հարցին բաւարարութիւն տալու խօսք, պատասխան։ 2. Ինքնարդարացման՝ պաշտպանական խօսք։ 3. Հաշիւ, պատասխանատուութիւն։
ՊԱՏԱՍԽԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ։
ՊԱՏԱՏ, ի, աց, գ. Ուղտի համետ՝ բեռ բարձելու, ինչպէս եւ նստելու համար։
ՊԱՏԱՏԱՆՔ, նաց, գ. 1. Կապ, փաթաթան։ 2. Պատանք։
ՊԱՏԱՏԵԼ, եցի, ն. 1. Փաթաթել, ծածկել։ 2. եցայ, կ. չ. Պատուել, փաթաթուել, փխբ. փարուել, ողջագուրուել։
ՊԱՏԱՏՈՒԿ, գ. (բսբ.) Պատատուկազգիների ընտանիքին պատկանող բոյս. պատուտակ (Convolvulus)։
ՊԱՏԱՏՈՒՄՆ, տման, գ. Փաթաթելը, փաթաթուելը։
ՊԱՏԱՐԱԳ, ի, աց, գ. 1. Նուէր, ընծայ։ 2. Զոհ, մատաղ (աստծուն ընծայուած)։ 3. Կաշառք։
ՊԱՏԱՐԱԳԱԲԱՐՁ, ա. Ընծաներ կրող՝ բերող։
ՊԱՏԱՐԱԳԱԲԵՐ, ա. Ընծայ բերող՝ մատուցող։
ՊԱՏԱՐԱԳԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Զոհ մատուցելը, զոհաբերութիւն։
ՊԱՏԱՐԱԳԱԶՈՀ, ա. Որ հնում աստծուն նուէր էր մատուցւում զոհերով։
ՊԱՏԱՐԱԳԱԿԻՑ, ա. (եկեղց.) Սուրբ պատարագի մատուցման պաշտօնակից՝ ընկերակից։
ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ, տուցի, ցաց, ա. գ. (եկեղց.) 1. Զոհ կամ նուէր մատուցող։ 2. Պատարագ մատուցելը։
ՊԱՏԱՐԱԳԱՐԱՆ, ի, աց, գ. Զոհ մատուցելու տեղ, զոհարան, սեղան։
ՊԱՏԱՐԱԳԵԼ, եցի, ն. 1. Զոհ մատուցել։ 2. եցայ, կ. չ. Ընծաներով պատւուել։
ՊԱՏԱՐԱԳԻՔ, գեաց, գ. Զոհ կամ նուէր մատուցելու առարկան։
ՊԱՏԱՐԱԳՈՒՄՆ, գման, գ. Պատարագելը, պատարագուելը։
ՊԱՏԱՐԵԼ, եցի, ն. 1. Լիուլի լցնել, լեցուն՝ առատ դարձնել։ 2. Լիովին կատարել։
ՊԱՏԱՐՈՒՄՆ, րման, գ. Լիուլի լցնելը, լրացնելը, բովանդակելը։
ՊԱՏԱՐՈՒՆ, ա. Լիուլի լցուած, լեցուն, լի։
ՊԱՏԳԱՄ, (պհլ.), ի, աց, գ. 1. Հեթանոսական աստուածների կամքը՝ վճիռը։ 2. Աստծու կամքը՝ պատուիրանը։ 3. Թագաւորական հրաման՝ պատուէր՝ վճիռ։ 4. Խրատ։ 5. Լուր, համբավ, տեղեկութիւն։ 6. Պատգամաբեր, պատգամաւոր։
ՊԱՏԳԱՄԱԲԵՐ, ա. գ. Պատգամ բերող, պատգամաւոր, լրաբեր։
ՊԱՏԳԱՄԱԳԻՐ, ա. Աստծու պատգամները գրող։
ՊԱՏԳԱՄԱԳՆԱՑ ԼԻՆԵԼ, Պատգամաւոր գնալ կամ ուղարկել բանակցութեան համար։
ՊԱՏԳԱՄԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ, գ. Պատգամագնաց՝ բանագնաց լինելը, բանագնացութիւն։
ՊԱՏԳԱՄԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Պատգամներ գրելը, գրուած պատգամ։
ՊԱՏԳԱՄԱԽՕՍ, ա. Պատգամները յայտնող՝ ասող։
ՊԱՏԳԱՄԱԾԻՆ, ա. Աստծու պատգամները երեւան հանող (Ս. Գրքի մասին)։
ՊԱՏԳԱՄԱՏԱՐ, ա. Պատգամը տանող՝ յայտնող։
ՊԱՏԳԱՄԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Մէկի պատգամը ներկայացնող լիազօրուած անձ, դեսպան։
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Պատգամաւոր լինել, իբրեւ պատգամաւոր բանակցել։ 2. Պատգամաւոր ուղարկել կամ ընդունել։
ՊԱՏԳԱՄԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատգամաւոր լինելը, պատգամաւորական առաքելութիւն։ 2. Պատգամաւորների միջոցով դաշնակցելը։ 3. հզուդ. Քուէարկութեամբ որոշում կայացնելը։
ՊԱՏԳԱՐԱԿ, ի, աց, գ. 1. Երկու հորիզոնական ձողերի վրայ ամրացուած յարմարանք՝ հիւանդ կամ վիրաւոր մարդկանց տեղափոխելու համար։ 2. Պատգարակի ձեւով երկաթէ տանջանքի գործիք։
ՊԱՏԳՈՍ, (իրան.), գ. Զօրավար, զօրապետ։ Ապա եկն Շահէնն պատգոսապան (Սեբ., ԼԱ, 78)։
ՊԱՏԳՈՍԱՊԱՆ, (իրան.), գ. Զօրավար, զօրապետ։ Ապա եկն Շահէնն պատգոսապան (Սեբ., ԼԱ, 78)։
ՊԱՏԵԱՆ, տենի, ից, գ. 1. Որպէս տուփ ծառայող յարմարանք, որի մէջ դնում են սուրը՝ դաշոյնը եւն։ 2. Պտղի պինդ՝ կարծր կեղեւը։ 3. Փափկամարմինների խեցի։ 4. Կրիայի արտաքին կարծր ծածկոյթը։ 5. Լանջը ծածկող ու պաշտպանող զրահ, լանջապանակ։ 6. Լանջ, կուրծք։ 7. Աման, ծածկոց։
ՊԱՏԵԼ, եցի, ն. 1. Փաթաթել, կապել։ 2. Պատանել, պատանքի մէջ փաթաթել։ 3. Շրջապատել, շրջափակել, պաշարել, օղակել։ 4. Ծածկել, պարուրել։ 5. Գրկել, ընդգրկել, իր մէջ առնել։ 6. Կաշկանդել, համակել։ 7. Շրջեցնել, պտտեցնել։
ՊԱՏԵՀ, ա. Յարմար, տեղին, պատշաճ, արժանի։
ՊԱՏԵՀԱԲԱՐ, մ. Ըստ պատշաճի, պատշաճաբար, յարմար կերպով։
ՊԱՏԵՀԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի պատեհ՝ յարմար, վայելչական։
ՊԱՏԵՀԱՊԷՍ, տե՛ս ՊԱՏԵՀԱԲԱՐ։
ՊԱՏԵՀԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պատեհ համարել, յարմար գտնել։
ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատեհ՝ պատշաճ լինելը, պատշաճութիւն, արժանաւորութիւն։ 2. Յարմար առիթ՝ հանգամանք։ 3. Յաջող դիպուած, տեղին կամ ժամանակին պատահած դէպք։
ՊԱՏԵՆԱԶԱՐԴ, ա. Որի պատեանը զարդարուն է, զարդարուած պատեանով (զէնք)։
ՊԱՏԵՆԱԶԷՆ, զինի, նաց, ա. Պատեաններով (5) զինուած, զրահաւորուած, զրահաւոր։
ՊԱՏԵՆԱԹԵՒ, ա. Թեւերի վրայ պատեաններ՝ կարծր վերնաթեւեր ունեցող (միջատ)։
ՊԱՏԵՆԱՒՈՐ, ի, աց, ա. Պատեան ունեցող։
ՊԱՏԵՆԻԿ, նկան, կունք, կանց, գ. Փոքր պատեան։
ՊԱՏԵՐԱԶՄ, (պհլ.), մի, մունք, մանց, գ. 1. Զինուած ընդհարում՝ կռիւ պետութիւնների՝ ցեղերի եւն միջեւ։ 2. Ռազմական գործողութիւն, ճակատամարտ, մարտ։ 3. Կռիւ, պայքար։ 4. Ներքին՝ հոգեկան պայքար, հակամարտութիւն։ 5. Վէճ ու կռիւ։
ՊԱՏԵՐԱԶՄԱԳԼՈՒԽ, գ. Պատերազմի՝ կռուի գլխաւորը։
ՊԱՏԵՐԱԶՄԱԶԱՐԹՈՅՑ, ա. Պատերազմ՝ կռիւ գրգռող՝ յարուցող, պատերազմի պատճառ դարձող, խռովայոյզ։
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պատերազմին յատուկ՝ վերաբերող։ 2. գ. փխբ. Սատանայ։
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Քաջ պատերազմող։
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Պատերազմի մասնակից, միասին պատերազմող, մարտակից, նիզակակից։ 2. Հակառակորդ, ախոյեան, ոսոխ։
ՊԱՏԵՐԱԶՄԱԿՈՒՐ ԼԻՆԵԼ, Պատերազմում յաղթուել եւ կորչել։
ՊԱՏԵՐԱԶՄԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Պատերազմել սիրող, քաջ պատերազմող, ռազմասէր։ 2. Կռիւ՝ վէճ սիրող, կռուասէր, չարակամ։
ՊԱՏԵՐԱԶՄԱՏԵԱՑ, ա. Պատերազմը ատող, վեհերոտ, երկչոտ, վախկոտ։
ՊԱՏԵՐԱԶՄԱՏՈՒ, ի, աց, ա. Պատերազմ տուող՝ մղող, պատերազմող, թշնամի։
ՊԱՏԵՐԱԶՄԱՓՈՐՁ, ա. Պատերազմներում փորձուած, պատերազմների փորձ ունեցող։
ՊԱՏԵՐԱԶՄԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Զինուած ուժերով պատերազմ տալ՝ մղել, ճակատ առ ճակատ մարտնչել՝ կռուել։ 2. Պայքարել, պայքար մղել։ 3. կ. (յունական ոճով) Յարձակում կրել մէկի կամ մի բանի կողմից, պատերազմի ենթարկուել։
ՊԱՏԵՐԱԶՄԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պատերազմել տալ, պատերազմի հանել մէկի դէմ, զինել։
ՊԱՏԵՐԱԶՄԻԿ, ա. 1. Պատերազմական։ 2. Պատերազմող, ռազմիկ։
ՊԱՏԵՐԱԶՄԻՉ, ա. Որ պատերազմում է, հակառակորդ, թշնամի, ոսոխ։
ՊԱՏԵՐԱԶՄՈՂ, ի, աց, ա. գ. 1. Պատերազմում փորձուած կռուող, քաջ զօրական, ռազմիկ, մարտիկ։ 2. Դէմ կանգնող, հակառակորդ, թշնամի, ոսոխ։ 3. նման. Հակառակ, նեղիչ, ճնշող։ 4. Պատերազմական։
ՊԱՏԵՐԱԶՄՈՂԱԿԱՆ, ա. Պատերազմող, կռուող։
ՊԱՏԶԲԵԼ, եցի, ն. Մի բանի մէջ փաթաթել, ծրարել, պահել։ (Տիմոթ. Կուզ, 323, ՀԱԲ)։
ՊԱՏԺԱԾՈՒ, ի, աց, Պատիժ տուող, պատժող։
ՊԱՏԺԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պատժին եւ պատժելուն յատուկ՝ վերաբերող, պատժողական։ 2. Պատժի ենթակայ՝ արժանի, պատժապարտ, պատժելի։
ՊԱՏԺԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պատժի արժանի լինելը, պատժապարտութիւն։
ՊԱՏԺԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Նոյն պատժին արժանի։
ՊԱՏԺԱՀԱԼԱԾ ԼԻՆԵԼ, Արժանի պատժից խուսափել։
ՊԱՏԺԱՆԱԿ, գ. Գաւաթ, բաժակ։
ՊԱՏԺԱՊԱՐՏ, ի, ից, կամ աց, ա. գ. Պատժի արժանի յանցաւոր, յանցապարտ։
ՊԱՏԺԱՊԱՐՏԱՊԷՍ, մ. Իբրեւ պատժապարտ։
ՊԱՏԺԱՊԱՐՏԵԼ, եցի, ն. 1. Դատապարտել, դատապարտելի համարել, պատժել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՊԱՏԺԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Պատժապարտ՝ դատապարտելի լինելը, դատապարտութիւն։
ՊԱՏԺԱՍԷՐ, ա. Յաճախ եւ խստօրէն պատժել սիրող։
ՊԱՏԺԱՐԱՆ, ի, աց, գ. Պատժի տեղ կամ գործիք։
ՊԱՏԺԱՐԱՐ, ա. Պատիժ տուող, պատժիչ։
ՊԱՏԺԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Պատժի ենթարկուած, դատապարտուած։ 2. Պատժի արժանի, պատժապարտ, յանցապարտ, չարագործ։ 3. Պատժական։
ՊԱՏԺԱՒՈՐԱԿԱՆ, ա. Պատժական, պատժողական։
ՊԱՏԺԵԼ, եցի, ն. 1. Պատիժ տալ, պատժի ենթարկել, յանցանքի համար արժանը հատուցել։ 2. Դատապարտել, յանդիմանել, կշտամբել։
ՊԱՏԺՈՂԱԿԱՆ, ա. Պատժական, պատժիչ։
ՊԱՏԻԺ, տժոյ, ոց, եւ տժի, ժաց, գ. Յանցանքի համար մեղաւորի նկատմամբ կիրառուող միջոց, որեւէ արարքի՝ մեղքի ծանր հատուցում, պատուհաս, տանջանք։
ՊԱՏԻՃ, տճոյ, ոց, գ. 1. Կեղեւ, կճեպ։ 2. Փղի կնճիթը։
ՊԱՏԻՃԱՂ, ա. Ելեւէջներ ունեցող, ներդաշնակ։
ՊԱՏԻՐ, (պհլ.), իրք, ա. 1. Խաբէական, խաբուսիկ, խաբող, սուտ։ 2. գ. Պատրանք, խաբէութիւն, մոլորութիւն։
ՊԱՏԻՒ, (պհլ.), տուոյ, ոց, կամ տուի, ի պատուէ, գ. 1. Շուք, փառք։ 2. Յարգանք, մեծարանք։ 3. Արժանիք, արժանապատուութիւն։ 4. Բարձր դիրք, պատուաւոր աստիճան։ 5. Պարգեւ, ընծայ, նուէր։ 6. Պատուանշան։
ՊԱՏԿԱՆ, ի, ից, ա. Պատշաճ, յարմար։
ՊԱՏԿԱՆԱԲԱՐ, մ. Ըստ պատշաճի, պատշաճաբար, արժանապէս։
ՊԱՏԿԱՆԱԳԻՐ, ա. Պատշաճաբար գրուած, յարմար շարադրուած։
ՊԱՏԿԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Պատշաճ գրութիւն՝ գրուածք։
ՊԱՏԿԱՆԱԿԻՐ, ա. Պատշաճաւոր, գեղեցկայարմար, վայելչական։
ՊԱՏԿԱՆԱՊԷՍ, տե՛ս ՊԱՏԿԱՆԱԲԱՐ։
ՊԱՏԿԱՆԱՏԵՍԱԿ, ա. Պատշաճ՝ վայելուչ տեսք ունեցող, վայելչատես, գեղեցիկ։
ՊԱՏԿԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. Պատշաճաւոր, արժանաւոր, բարեյարմար, համապատասխան, վայելուչ, տեղին։
ՊԱՏԿԱՆԱՒՈՐԱԲԱՐ, տե՛ս ՊԱՏԿԱՆԱԲԱՐ։
ՊԱՏԿԱՆԱՒՈՐԵԼ, եցի, ն. Պատշաճեցնել, յարմարեցնել։
ՊԱՏԿԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պատկանաւոր լինելը, պատշաճութիւն, համապատասխանութիւն, յարմարութիւն։
ՊԱՏԿԱՆԴԱՐԱՆ, (պհլ.), ի, աց, գ. Նետերի աման, կապարճ։
ՊԱՏԿԱՆԵԼ1, եցի, ն. 1. Պատշաճեցնել, յարմարեցնել, կարգաւորել։ 2. Համերաշխ՝ միաբան դարձնել։
ՊԱՏԿԱՆԵԼ2, (իմ), եցայ, չ. Պատշաճ լինել, յարմար գալ, համապատասխանել, յարմարուել։
ՊԱՏԿԱՆԵԼ3, (պհլ.), եցի, ն. Նետեր արձակել։ (Եփր. մեկն. Յոբայ, ՀԱԲ)։
ՊԱՏԿԱՆՈՒԹԻՒՆ, ՊԱՏԿԱՆՈՒՄՆ, նման, գ. 1. Համապատասխանութիւն, պատշաճութիւն։ 2. Պատշաճեցնելը, յարմարեցնելը։
ՊԱՏԿԱՌ, ա. Ամօթխած, ամաչկոտ։
ՊԱՏԿԱՌԱՆՔ, նաց, գ. 1. Ամօթի զգացում, ակնածանք, ամօթխածութիւն, համեստութիւն։ 2. հաւաք. Սեռական անդամներ, ամօթոյք։
ՊԱՏԿԱՌԱՏԵՍԱԿ, ա. Պատկառելի տեսք ունեցող։
ՊԱՏԿԱՌԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Մէկի նկատմամբ պատկառանք տածել, ակնածել։ 2. Ամօթ զգալ, ամաչել, քաշուել։ 3. Զգուշանալ, ուշադիր լինել։ 4. ն. տե՛ս ՊԱՏԿԱՌԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՊԱՏԿԱՌԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Պատկառելու արժանի, պատկառանք ներշնչող, ակնածելի։ 2. Ամօթալի։ 3. Ամաչկոտ, ամօթխած։
ՊԱՏԿԱՌԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Ամօթանք տալ, ամօթահար անել, ամաչեցնել, յանդիմանել։ 2. Պատկառանք ներշնչել։
ՊԱՏԿԱՌԿՈՏՈՒԹԻՒՆ, գ. Ամաչկոտութիւն։
ՊԱՏԿԱՌՈՏ, ի, աց, ա. Ամաչկոտ, ամօթխած։
ՊԱՏԿԱՌՈՒԹԻՒՆ, գ. Խայտառակութիւն, նախատինք, ամօթանք։
ՊԱՏԿԱՌՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ, Ամաչեցնել, զգաստացնել։
ՊԱՏԿԱՌՈՒՄՆ, ռման, գ. Պատկառելը, պատկառանք։
ՊԱՏԿԵՐ, (պհլ.), ի, աց, գ. 1. Նկար։ 2. Ներկերով նկարուած դէմք՝ կերպարանք։ 3. Արձան։ 4. Տեսք, կերպարանք։
ՊԱՏԿԵՐԱԳԻՐ, գ. Ոսկու դրոշմ՝ կնիք։
ՊԱՏԿԵՐԱԳՈՐԾ, ի, աց, ա. գ. 1. Արձանագործ։ 2. Նկարիչ։
ՊԱՏԿԵՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատկերագործ լինելը, քանդակագործութիւն։ 2. Դէմքի արտացոլում հայելու մէջ։
ՊԱՏԿԵՐԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Նկարել, քանդակել։ 2. Նմանեցնել, նմանութեամբ արտայայտել։
ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ։
ՊԱՏԿԵՐԱԶԳԵՍՏ ԼԻՆԵԼ, Պատկերակից՝ նմանակից լինել, նմանուել։
ՊԱՏԿԵՐԱԿԱԶՄ, գ. Պատկերահան, նկարիչ։
ՊԱՏԿԵՐԱԿԵՐՊ, ա. Պատկերի տպաւորութիւն թողնող, պատկերի նման։
ՊԱՏԿԵՐԱԿԻՑ, ա. Տեսքով՝ կերպարանքով նման։
ՊԱՏԿԵՐԱԿՈՒՌ, ա. Որ կռում է՝ քանդակում է արձանը։
ՊԱՏԿԵՐԱՀԱՆ, գ. Նկարիչ։
ՊԱՏԿԵՐԱՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. Պատկերով ներկայացնելը՝ արտայայտելը։
ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏ, ի, աց, ա. գ. (եկեղց.) Սրբապատկերների գործածութեան դէմ մարտնչող՝ պայքարող, պատկերամարտութեան կողմնակից։
ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Սրբապատկերների գործածութեան դէմ պայքարելը։
ՊԱՏԿԵՐԱՆԱԼ, ացայ, չ. Մէկի պատկերն ստանալ, կերպաւորուել, ձեւաւորուել, նմանուել։
ՊԱՏԿԵՐԱՊԱՇՏ, ա. գ. Կուռք պաշտող, կռապաշտ։
ՊԱՏԿԵՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Կուռքերին իբրեւ աստուածների պաշտելը, կռապաշտութիւն։
ՊԱՏԿԵՐԱՍԷՐ, ա. գ. Հեթանոսական աստուածների պատկերներ՝ կուռքեր սիրող։
ՊԱՏԿԵՐԱՏԻՊ, տե՛ս ՊԱՏԿԵՐԱԿԵՐՊ։
ՊԱՏԿԵՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պատկերանալ տալ, կերպաւորել։
ՊԱՏԿԵՐԱՒՈՐ, ա. Մարդկային պատկեր՝ կերպարանք ունեցող։
ՊԱՏԿԵՐԵԼ, եցի, ն. 1. տե՛ս ՊԱՏԿԵՐԱՑՈՒՑԱՆԵԼ։ 2. եցայ, չ. տե՛ս ՊԱՏԿԵՐԱՆԱԼ։
ՊԱՏԿԵՐՈՒՄՆ, րման, գ. 1. Պատկերանալը։ 2. Պատկեր, նմանութիւն։
ՊԱՏԿԻՆԵԼ, եցի, ն. 1. Պատուաստել, պատրուսել։ 2. եցայ, կ. չ. Պատուաստուել։
ՊԱՏԿՈՂԱՆՈՑ, գ. Նաւի կողերը պատող ներքին տախտակները։
ՊԱՏՃԱՌ, ի կամ ոյ, մանաւանդ՝ ՊԱՏՃԱՌՔ, ռաց, գ. 1. Որեւէ բանի երեւան գալու՝ տեղի ունենալու հանգամանք՝ պարագայ։ 2. Առիթ, շարժառիթ, դրդապատճառ։ 3. Պատրուակ, պատճառանք։ 4. Պատճառաբանութիւն։ 5. Մեղք, զանցանք, յանցանք։ 6. Հնարք։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆ, ի, ից, ա. Մի բան զանազան պատճառներով արդարացնող։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պատճառաբանութիւն պարունակող, փաստաբանական։ 2. Պատճառ արտայայտող, պատճառական։
ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատճառական կապ, պատճառականութիւն։ 2. Պատճառաբանելը, հիմնաւորում։
ՊԱՏՃԱՌԱԲԱՐ, մ. Պատճառ ունենալով։
ՊԱՏՃԱՌԱԳՈՅՆ, ա. Գլխաւոր պատճառ եղող։
ՊԱՏՃԱՌԱԴՐԵԼ, եցի, ն. Պատճառանքներ մէջ բերել՝ կցկցել։
ՊԱՏՃԱՌԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Պատճառանքներ մէջ բերելը, պատճառանք, հնարք։
ՊԱՏՃԱՌԱԽՆԴԻՐ, դրի, րաց, ա. Պատճառանքներ՝ հնարքներ փնտրող։
ՊԱՏՃԱՌԱԿԱՆ, ի, աց, ա. Պատճառից առաջ եկած, պատճառաւոր (1)։
ՊԱՏՃԱՌԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Գլխաւոր՝ բուն պատճառն եղող։
ՊԱՏՃԱՌԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Պատճառ դարձողին գործակից, միասին պատճառ եղող։
ՊԱՏՃԱՌԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Պատճառակից լինելը, գործակցութիւն։
ՊԱՏՃԱՌԱՆՔ, նաց, գ. 1. Հնարովի՝ կեղծ պատճառ կամ պատճառներ, պատրուակ։ 2. Որեւէ պատճառ։
ՊԱՏՃԱՌԱՍԷՐ, տե՛ս ՊԱՏՃԱՌԱԽԸՆԴԻՐ։
ՊԱՏՃԱՌԱՒՈՐ, ի, աց, ա. գ. 1. Պատճառից առաջ եկած, հետեւանք, մանաւանդ՝ արարած։ 2. Մեղաւոր, յանցաւոր։
ՊԱՏՃԱՌԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Մի պատճառից դրդուել՝ ազդուել։
ՊԱՏՃԱՌԵԼ, եցի եւ եցայ, հբ. 1. Պատճառ բերել, պատճառաբանել։ 2. Պատճառանքներ բերել՝ փնտրել՝ գտնել, պատճառ բռնել, պատրուակել, ձեւացնել, հնարել։ 2. Պատճառ դառնալ՝ լինել մի բանի, որեւէ բան առաջ բերել՝ յարուցել։
ՊԱՏՃԵԱՆ, տե՛ս ՊԱՏՃԷՆ։
ՊԱՏՃԵՆԱԲԵՐ, ա. Թղթաբեր, նամակաբեր։
ՊԱՏՃԷՆ, (պհլ.), ճենի, ից, գ. 1. Պաշտօնական որեւէ թղթի՝ գրութեան ճշգրիտ ընդօրինակութիւնը։ 2. Գրուածք, գրութիւն։ 3. Գրուածքի հատուած՝ գլուխ։
ՊԱՏՃԻԿ, նոյնն է՝ ՊԱՏՃԷՆ (1)։
ՊԱՏՄԱԲԱՆ, ա. գ. Որ պատմում է, պատմող, պատմիչ։
ՊԱՏՄԱԲԱՆԵԼ, եցի, ն. 1. Պատմել, պատմագրել։ 2. Քարոզել, հռչակել։
ՊԱՏՄԱԲԱՆԻՉ, տե՛ս ՊԱՏՄԱԲԱՆ։
ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պատմութիւն, ճառ։
ՊԱՏՄԱԳԻՐ, գրի, գրաց, ա. գ. 1. Պատմութիւն գրող, պատմիչ։ 2. Պատմագրական, պատմական։
ՊԱՏՄԱԳՈՎ, ա. Գովասանական պատմութիւն պարունակող, ներբողական։
ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ, ա. Պատմագրութեան վերաբերող, պատմական։
ՊԱՏՄԱԳՐԱՊԷՍ, մ. Պատմագրելով, պատմողաբար։
ՊԱՏՄԱԳՐԵԼ, եցի, ն. Պատմութիւնը գրել՝ գրի առնել։
ՊԱՏՄԱԳՐՈՂ, ի, աց, տե՛ս ՊԱՏՄԱԳԻՐ (1)։
ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատմագրելը, պատմութիւն գրելը։ 2. Գրուած պատմութիւն։
ՊԱՏՄԱԿԻՑ, ա. Նոյնը կամ նմանը պատմող, ձայնակից։
ՊԱՏՄԱՒՈՐ, ա. Պատմող՝ բանաւոր կամ գրաւոր կերպով։
ՊԱՏՄԵԼ, եցի, ն. 1. Եղած դէպքերը նկարագրել (բանաւոր կամ գրաւոր)։ 2. Յայտնել, հաղորդել, տեղեկացնել։ 3. Հռչակել, անունը՝ փառքը՝ համբաւը տարածել։
ՊԱՏՄԻՉ, մչի, չաց, ա. գ. 1. Որ պատմում է, պատմող։ 2. Վերծանող, բացատրող, մեկնիչ։
ՊԱՏՄՈՂ, ի, աց, տե՛ս ՊԱՏՄԻՉ (1)։
ՊԱՏՄՈՂԱԲԱՆ, ա. Պատմող, լրաբեր։
ՊԱՏՄՈՂԱԲԱՐ, մ. 1. Պատմելով։ 2. Մեկնողաբար, մեկնելով։
ՊԱՏՄՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Պատմողին եւ պատմութեան յատուկ՝ վերաբերող, պատմական։
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Որեւէ դէպքի՝ իրողութեան եւն բանաւոր հաղորդում, մի բանի մասին պատմելը։ 2. Պատմական անցքերի շարադրանք՝ նկարագրութիւն։ 3. Մի անձի կեանքի եւ գործունէութեան նկարագրութիւնը։ 4. (յունական ոճով) Մեկնութիւն, բացատրութիւն։
ՊԱՏՄՈՒՃԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Հանդերձների պետ՝ վերակացու, հանդերձապետ։
ՊԱՏՄՈՒՃԱՆ, (պհլ.), ի, աց, գ. 1. Երկար ու լայն վերնազգեստ, պարեգօտ։ 2. Փառաւոր՝ զարդարուն զգեստ։ 3. Ընդհանրապէս՝ զգեստ։
ՊԱՏՄՈՒՃԱՆԱՊԱՏԱՌ ԼԻՆԵԼ, Պատմուճանը պատռել։
ՊԱՏՄՈՒՃԱՆԱՍՓԱԾ ԱՌՆԵԼ, Պատմուճանով մերկութիւնը ծածկել, հագցընել։
ՊԱՏՄՈՒՃԱՆԻԼ, նեալ, չ. Պատմուճան հագնուել, զգեստաւորուել, հագնուել։
ՊԱՏՆԷՇ, նիշի կամ նէշի, շաւ կամ շիւ, շաց, շօք, գ. Պարսպի նման շինուած պաշտպանական ժամանակաւոր կառոյց, արգելապատ, պատուար։ (Առաւելապէս գործածւում է բայերի հետ՝ Պատնէշ ածել՝ արկանել՝ կանգնել՝ պատել «պատնէշել, պատնէշ սարքել, պատնէշով պատել» նշ.)։
ՊԱՏՇԱՃ, (պհլ.), ի, ից, ա. 1. Յարմար, վայելուչ, տեղին, համապատասխան։ 2. Արժանի, վայել։ 3. Օրինաւոր, իրաւացի, արդարացի։ 4. գ. Պատշաճաւորութիւն, պատշաճութիւն, յարմարութիւն։ 5. մ. Պատշաճ կերպով, պատշաճօրէն։
ՊԱՏՇԱՃԱԲԱՐ, մ. 1. Ըստ պատշաճի, պատշաճ կերպով։ 2. ա. Պատշաճական։
ՊԱՏՇԱՃԱԳՈՅՆ, ա. Աւելի պատշաճ՝ յարմար, վայելչական։
ՊԱՏՇԱՃԱԴԱՏ, ա. Արդարացի դատապարտուած։
ՊԱՏՇԱՃԱԿԱՆ, ա. Պատշաճող, պատշաճ։
ՊԱՏՇԱՃԱԿԵՐՏ, ա. Պատշաճօրէն կերտող՝ շինող կամ կերտուած՝ շինուած։
ՊԱՏՇԱՃԱՊԷՍ, տե՛ս ՊԱՏՇԱՃԱԲԱՐ։
ՊԱՏՇԱՃԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Պատշաճին համապատասխան, պատշաճ։ 2. Նա, որին պատշաճում է ինչ-որ բան անել. մերձաւոր։
ՊԱՏՇԱՃԵԼ1, եցի, ն. Պատշաճ դարձնել, յարմարեցնել, համապատասխանեցնել, համաձայնեցնել, կարգաւորել, յարդարել։
ՊԱՏՇԱՃԵԼ2, (իմ), եցայ, չ. Պատշաճ՝ յարմար լինել, համապատասխանել, յարմարուել, յարմար գալ։
ՊԱՏՇԱՃԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՊԱՏՇԱՃԵԼ1։
ՊԱՏՇԱՃՈՂ, ա. Պատշաճ, պատշաճին համապատասխան, համաչափ։
ՊԱՏՇԱՃՈՂԱԿԱՆ, ա. Պատշաճ, պատշաճաւոր։
ՊԱՏՇԱՃՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Վայելչութիւն, բարեյարմարութիւն, գեղեցկութիւն։ 2. Յարմար՝ տեղին՝ ի դէպ լինելը, յարմարութիւն, դիպողութիւն։
ՊԱՏՇԱՃՈՒԹԻՒՆ, գ. 1. Յարմար՝ տեղին լինելը, յարմարութիւն։ 2. Համապատասխանութիւն, համակերպութիւն։ 3. Վայելչութիւն, բարեձեւութիւն։ 4. Յաջողութիւն, արժանիք։
ՊԱՏՇԱՃՈՒՄՆ, ճման, գ. Պատշաճելը, պատշաճութիւն, յարմարութիւն։
ՊԱՏՇԳԱՄ, (պհլ.), ի, աց, գ. 1. Սրահի վերնակողմում շինուած սենեակ, վերնայարկ, վերնատուն։ 2. Վերնայարկի արտաքին կողմից դէպի դուրս ձգուած վանդակապատ հարթակ՝ ներս տանող մուտքով, պատշգամբ։
ՊԱՏՇԳԱՄԵԱԼ, ա. Պատշգամբ ունեցող, պատշգամբաւոր։
ՊԱՏՇԻՐ, տըշրի, րաւ, գ. Որեւէ արտօնութիւն հաստատող թագաւորական թուղթ։
ՊԱՏՇԿԱՄ, ՊԱՏՇԿԱՄԲ, տե՛ս ՊԱՏՇԳԱՄ։
ՊԱՏՈՒԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Պատուով՝ գովեստով խօսել, գովաբանել։
ՊԱՏՈՒԱԲԱՐ, մ. Պատուով, պատուի համար։
ՊԱՏՈՒԱԲԵՐ, ա. Պատկառելի, փառաւոր։
ՊԱՏՈՒԱԴԻՐ, դրի, րաց, ա. Մէկին պատիւ անող՝ տուող, մեծարող, փառաւորող։
ՊԱՏՈՒԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Պատուադիր լինելը, մեծարանք։
ՊԱՏՈՒԱԼԻՑ, ա. Շատ պատուաւոր, պատիւը շատ՝ մեծ։
ՊԱՏՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Պտոյտ, ոլորք։
ՊԱՏՈՒԱԾՈՅ, ա. Ոլորապտոյտ, ոլորածոյ։
ՊԱՏՈՒԱԾՕՐԷՆ, մ. Մանուածապատ կերպով, փխբ. խրթին՝ դժուարիմաց կերպով։
ՊԱՏՈՒԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պատուի արժանի, պատուաւոր, պատուելի, յարգելի։ 2. Ազնիւ, փառաւոր, պատկառելի։ 3. Թանկագին, մեծագին, թանկարժէք, արժէքաւոր։ 4. Ընդհանրապէս՝ շատ լաւ, գովելի։
ՊԱՏՈՒԱԿԱՆԱԳԻՒՏ, ա. Պատուական ճանաչուած՝ համարուած, թանկարժէք, մեծագին, արժէքաւոր, յարգի։
ՊԱՏՈՒԱԿԱՆԱԳՈՅՆ, գունի, նաց կամ նից, ա. Աւելի կամ շատ պատուական։
ՊԱՏՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատուական լինելը, պատիւ վայելելը, պատուաւորութիւն։ 2. Ազնուականութիւն, ազնուատոհմութիւն։ 3. Շքեղութիւն, ճոխութիւն։
ՊԱՏՈՒԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. (ածբ.) Համապատիւ, փառակից (Երրորդութեան անձերի մասին)։ 2. Միեւնոյն պատիւը վայելող, հաւասարապատիւ։
ՊԱՏՈՒԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Պատուակից լինելը, նոյն պատիւն ունենալը։
ՊԱՏՈՒԱՄԱՏՈՅՑ, ա. Պատիւ մատուցող՝ տուող, մեծարող։
ՊԱՏՈՒԱՆԴԱՆ, ի, աց, գ. Նստելիս ոտքերի տակ դրուող աթոռակ՝ իբրեւ յենարան։
ՊԱՏՈՒԱՊԱՐԳԵՒ, ի, ից, ա. Պատուաւոր պարգեւներով մեծարուած։
ՊԱՏՈՒԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Պատիւ՝ փառք սիրող, պատուի հետամուտ, փառասէր, փառամոլ։ 2. Իր պատիւը առաքինաբար պահել սիրող, պարկեշտ, համեստ։ 3. Ուրիշին պատիւ տալ սիրող, մարդասէր, մեծահոգի, առատապարգեւ։ 4. Փութեռանդ, փութաջան, ջանացող։
ՊԱՏՈՒԱՍԻՐԱԲԱՐ, մ. Պատուասիրելով, մեծարելով։
ՊԱՏՈՒԱՍԻՐԱԳՈՅՆ, ա. 1. Աւելի պատուասէր։ 2. մ. Պատուասիրութեամբ։
ՊԱՏՈՒԱՍԻՐԱԿԱՆ, ա. Պատուասիրութեան յատուկ՝ վերաբերող, պատուասիրութիւն արտայայտող՝ պարունակող։
ՊԱՏՈՒԱՍԻՐԱՊԷՍ, մ. 1. Իբրեւ փառասէր, փառասիրաբար։ 2. Պատուասիրաբար, մեծարանքով, սիրով։
ՊԱՏՈՒԱՍԻՐԵԼ, եցի, ն. չ. 1. Սիրով պատուել, մեծարել, յարգել։ 2. Փառաւորուել, պարծենալ։ 3. Պատիւ՝ փառք սիրել։
ՊԱՏՈՒԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատուասէր լինելը, փառասիրութիւն, փառքի եւ պատուի հետամուտ լինելը։ 2. Ուրիշին սիրով պատուելը՝ մեծարելը, մարդասիրութիւն, մեծարանք, պատիւ։
ՊԱՏՈՒԱՍՏ, (պհլ.), ի, ից, գ. 1. Ծառի պատրուս, պատկին։ 2. Կապակցութիւն, կցորդութիւն։ 3. Որեւէ բան, որ աւելացել՝ զուգորդուել է մի բանի, յաւելուած, վերադիր, առդիր։
ՊԱՏՈՒԱՍՏԱԼԱՍՏ, ա. Իբրեւ լաստ, որ պատրաստուած է զանազան տախտակներ իրար կցկցելուց։
ՊԱՏՈՒԱՍՏԱԿԻՐ, ա. Պատուաստ կրող՝ ունեցող, պատուաստուած, պատրուսած (տունկ)։
ՊԱՏՈՒԱՍՏԵԼ, եցի, ն. 1. Ծառը պատրուսել, պատկինել։ 2. փխբ. Իրար կցել, կապակցել, միացնել, յաւելուածով յարմարեցնել։ 3. փխբ. Կցկցել, կարկատել։
ՊԱՏՈՒԱՍՏՈՒՄՆ, տման, գ. Պատուաստելը, կցելը, պատուաստուելը, կցուելը։
ՊԱՏՈՒԱՎՈՒՐՍ, (սխալ գրչութիւն, փխ. ՊԱՏԻՒ ՎԱՐՍԻՆ), գ. Վարսակալ։ Կապէր եւ զպատուավուրսն (Եղիշէ, Զ, էջ 136)։
ՊԱՏՈՒԱՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ուրիշին պատիւ տալը՝ պատուելը, մեծարանք։
ՊԱՏՈՒԱՐ, (պհլ.), ի, աց, գ. 1. Արգելապատ, պատնէշ։ 2. Պարիսպ։ 3. Հեծաններով ծածկոյթ, տախտակամած յարկ։
ՊԱՏՈՒԱՐԱՒՈՐ, ա. Պատուար ունեցող, պատուարով պատած։
ՊԱՏՈՒԱՐԵԱԼ, ա. Պատուարով շրջապատուած։
ՊԱՏՈՒԱՒՈՐ, ի, աց, ա. գ. 1. Նշանաւոր՝ երեւելի անձ, բարձր դիրք ունեցող, բարձրաստիճան, իշխանաւոր։ 2. Պատկառելի, պատուելի։ 3. Պատուի արժանի, յարգելի։ 4. Լաւ, շքեղ։
ՊԱՏՈՒԱՒՈՐԱԳՈՅՆ, ա. Աւելի պատուաւոր։
ՊԱՏՈՒԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատուաւոր լինելը, իշխանութիւն, մեծութիւն։ 2. Պատիւ, պատուասիրութիւն։
ՊԱՏՈՒԵԼ, եցի, ն. 1. Պատիւ՝ յարգանք մատուցել, պատիւ տալ, մեծարել, յարգել։ 2. Անձնատուր լինել մի բանի՝ նախապատիւ համարելով։ 3. Պաշտել։
ՊԱՏՈՒԷՐ, (պհլ.), գ. 1. Հրաման, կարգադրութիւն։ 2. Յանձնարարութիւն։ 3. Պատուիրան, պատգամ։
ՊԱՏՈՒԻՉ, ուիչի, չաց, ա. Պատուող, մեծարող։
ՊԱՏՈՒԻՐԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Մէկի պատուէրը յայտնող՝ յայտարարող, նուիրակ։
ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ, գ. Պատուիրակ լինելը։
ՊԱՏՈՒԻՐԱՆ, (պհլ.), ի, աց, գ. Կրօնա-բարոյական պատուէր՝ հրաման՝ հրահանգ, յանձնարարութիւն, պատգամ։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Աստուածային պատուիրանների գրութիւնը։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԴԻՐ, դրի, ա. գ. Պատուիրան դնող՝ տուող։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԴՐԵԼ, եցի, ն. Պատուիրան դնել, օրինադրել, պատուիրել։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Դրուած պատուիրանը, պատուիրան։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԶԱՆՑ, ի, ից, ա. Պատուիրանը չկատարող՝ խախտող՝ դրժող, պատուիրանից դուրս եկող։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ, գ. Պատուիրանազանց լինելը, պատուիրանից դուրս գալը։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԿԱՆ, ա. Ըստ պատուիրանի կատարուող։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱԿԱՏԱՐ, ա. Պատուիրանը կատարող, պատուիրանապահ։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱՀԱՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԱՏՈՒԻՐԱՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱՊԱՀ, ի, աց, ա. Պատուիրանները պահպանող՝ կատարող։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱՊԱՀԵԼ, եցի, չ. Պատուիրանները պահպանել՝ կենսագործել, պատուարանապահ լինել։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱՊԱՀՈՒԹԻՒՆ, գ. Պատուիրանները պահպանելը՝ կատարելը, պատուիրանապահ լինելը։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱՍԷՐ, ա., Պատուիրանները պահպանել սիրող։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱՏՈՒ, ի, աց, ա. Պատուիրան կամ պատուէր տուող։
ՊԱՏՈՒԻՐԱՆԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԱՏՈՒԻՐԱՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ։
ՊԱՏՈՒԻՐԵԼ, եցի, ն. 1. Պատուէր տալ, հրամայել, հրահանգել, կարգադրել։ 2. Յանձնարարել, պարտաւորեցնել։ 3. Պատուիրան՝ պատգամ տալ, պատգամել, աւանդել։ 4. Օրինադրել, սահմանել։
ՊԱՏՈՒՀԱՆ, ի, ից, նօք կամ նովք, գ. 1. Լուսամուտ։ 2. Պատի մէջ սարքած պահարան։
ՊԱՏՈՒՀԱՍ, (պհլ.), ի, ից, գ. 1. Պատիժ, չար գործերի ծանր հատուցում (իբրեւ հետեւանք աստծու բարկութեան)։ 2. Տանջանք, արդարացի վրէժ՝ վրէժխընդրութիւն։ 3. Պատժի սպառնալիք։ 4. Սաստ, կշտամբանք, սաստիկ յանդիմանութիւն։ 5. Պատժի արժանի գործ, յանցանք, ոճիր։
ՊԱՏՈՒՀԱՍԱԳՈՅՆ, ա. Աւելի յանդիմանական, սաստիկ կշտամբող։
ՊԱՏՈՒՀԱՍԱԼԻՑ, ա. Պատուհասներով՝ սպառնալիքներով լի, խիստ յանդիմանական, ահարկու։
ՊԱՏՈՒՀԱՍԱԿԱՆ, ա. Պատուհաս պարունակող, պատուհասող, ահարկու, անխնայ։
ՊԱՏՈՒՀԱՍԱԿԻՐ ԼԻՆԵԼ, Պատժի՝ պատուհասի ենթարկուել։
ՊԱՏՈՒՀԱՍԱԿՈԾ ԱՌՆԵԼ, Պատուհասի ենթարկել, խիստ կշտամբել, սպառնալ կամ պատժել։
ՊԱՏՈՒՀԱՍԱԿՈԾ ԼԻՆԵԼ, Խիստ կշտամբանքի՝ սպառնալիքի կամ պատժի ենթարկուել։
ՊԱՏՈՒՀԱՍԱՊԱՏ, ա. Պատուհասի արժանի, պատժապարտ։
ՊԱՏՈՒՀԱՍԱՌԱՔ, ա. Պատուհաս առաքող, կամ իբրեւ պատուհաս՝ պատիժ ուղարկուած։
ՊԱՏՈՒՀԱՍԵԼ, եցի, ն. 1. Պատուհասի ենթարկել, պատժել, տանջել, չարչարել։ 2. Խիստ սպառնալիքով դատապարտել, սաստիկ յանդիմանել, սաստել, անարգել, նախատել։
ՊԱՏՈՒՀԱՍԻՉ, սչի, չաց, ա. գ. Որ հաշիւ է պահանջում՝ պատժում է, խստապահանջ դատաւոր։
ՊԱՏՈՒՀԱՍՈՂԱԿԱՆ, ա. Յանդիմանական, կշտամբողական։
ՊԱՏՈՒՄՆ, տման, գ. Պատանում, պատանելը։
ՊԱՏՈՒՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Պատուողին կամ պատուելուն յատուկ՝ վերաբերող։
ՊԱՏՍՊԱՐԱՆ, (պհլ.), ի, աց, գ. 1. Պատսպարուելու տեղ, ապաստարան, ապաստան։ 2. փխբ. Պաշտպան, հովանաւոր, օգնական, ապաւէն, թիկունք։ 3. Ամրութիւն, հաստատուն նեցուկ։
ՊԱՏՍՊԱՐԱՆԵԼ, եցի, տե՛ս ՊԱՏՍՊԱՐԵԼ։
ՊԱՏՍՊԱՐԵԼ1, եցի, ն. 1. Մէկին իր պաշտպանութեան՝ հովանաւորութեան տակ առնել, պաշտպանել, հովանաւորել, սատարել, օգնել։ 2. Վտանգից ապահովել, անվտանգ կերպով պահել՝ տեղաւորել։ 3. Շուրջանակի պատել՝ փակել՝ ամփոփել։
ՊԱՏՍՊԱՐԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Մէկի պաշտպանութեան՝ հովանաւորութեան տակ մտնել, ապաստանել, ապաւինել։ 2. Վերադառնալ նախկին վիճակին, առաջուայ նման լինել, վերականգնուել։ 3. Տեղ գտնել, զետեղուել, հաւաքուել։ 4. Նորից ոտքի ելնել, անդրդուելի մնալ, ոտքի կանգնել, ուժ առնել, զօրանալ, վերստին կռուի պատրաստուել։
ՊԱՏՍՊԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Մէկին ապահով կերպով կրկին իր նախկին տեղը բերել՝ վերադարձնել, վերստին պատսպարել՝ օթեւան տալ սեփական յարկի տակ, թոյլատրել վերադառնալ հայրենիք։
ՊԱՏՍՊԱՐՈՒԹԻՒՆ, գ. Պաշտպանութիւն, ամրութիւն։
ՊԱՏՐԱԽԱՌՆ, ա. Պատրանքի՝ խաբէութեան հետ խառն, պատրողական, խաբէական։
ՊԱՏՐԱԿԱՆ, ա. Պատրանք պարունակող՝ արտայայտող, պատրողական, պատիր։
ՊԱՏՐԱՆՔ, նաց, գ. 1. Պատրելը, պատրուելը։ 2. Արտաքնապէս ճշմարիտ ու հրապուրիչ թուացող խաբէական գործ կամ խօսք, սուտ բան, խաբէութիւն։
ՊԱՏՐԱՍՏ, (պհլ.), ի, ից, ա. 1. Կազմ ու պատրաստ վիճակում գտնուող, որեւէ բանի համար պատրաստուած, լիովին նախապատրաստուած։ 2. Տրամադիր, յօժար։ 3. Առձեռն, ներկայ։ 4. Զգոյշ։
ՊԱՏՐԱՍՏԱԲԱՆ, ա. Խօսքը պատրաստ ունեցող, խօսքը միշտ պատրաստ, պատասխան տալու՝ յանպատրաստից խօսելու ընդունակ։
ՊԱՏՐԱՍՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Յանպատրաստից ասուած խօսք՝ պատասխան։
ՊԱՏՐԱՍՏԱԲԱՐ, մ. 1. Պատրաստ կերպով, յօժարաբար։ 2. Զգուշաբար, զգուշութեամբ։ 3. Հեշտութեամբ, առանց դժուարութեան՝ հակառակութեան։
ՊԱՏՐԱՍՏԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Պատրաստ՝ ապահով բնակութիւն։
ՊԱՏՐԱՍՏԱԳՈՅՆ, ա. Աւելի պատրաստ, դիւրապատրաստ, առձեռն։
ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պատրաստ, դիւրապատրաստ, նախապատրաստուած։ 2. Պատեհ, տեղին, յարմար։ 3. մ. Պատրաստ կերպով, պատրաստուած։
ՊԱՏՐԱՍՏԱՊԷՍ, տե՛ս ՊԱՏՐԱՍՏԱԲԱՐ։
ՊԱՏՐԱՍՏԵԼ, եցի, ն. 1. Մի բան գլուխ բերել, կատարել։ 2. Որեւէ բան նախապէս պատրաստ վիճակի բերել, նախապատրաստել։ 3. Կազմել, սարքել, կարգի բերել։ 4. Հանդերձել, յարդարել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ., նաեւ Ուշադիր լինել, զգուշանալ։
ՊԱՏՐԱՍՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Մէկին պատրաստուել տալ, այնպէս անել, որ պատրաստ լինի։
ՊԱՏՐԱՍՏԻՉ, ա. Որ պատրաստում է, պատրաստող։
ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պատրաստ լինելը։ 2. Յօժարութիւն, պատրաստակամութիւն։ 3. Հանդերձանք։ 4. Իրեղէն, կահ-կարասի։ 5. Որեւէ բանի համար անհրաժեշտ պիտոյքներ։ 6. Զգուշութիւն։ 7. Պաշտպանութիւն։
ՊԱՏՐԵԼ, եցի, ն. Խաբել, պատրանքով մոլորեցնել։
ՊԱՏՐԻԱՐԳ, պատրիարք (յուն.), ի, գ. (եկեղց.) Հայրապետ, եպիսկոպոսապետ։
ՊԱՏՐԻԱՐԳԱՐԱՆ, ի, աց, գ. Պատրիարքի նստավայրը եւ կացարանը, կաթողիկոսարան։
ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Պատրիարք լինելը, պատրիարքի տիտղոսը՝ աստիճանը, հայրապետութիւն։
ՊԱՏՐԻԿ, (լատ., յուն.), րկի, կաց, յոգն. ուղղ. նաեւ պատրկունք, գ. 1. Հռոմէական վերնախաւի՝ ազնուականութեան բարձր դասի ներկայացուցիչ։ 2. Երկրի կառավարիչ իշխան միջնադարեան Հայաստանում։
ՊԱՏՐԻՉ, տրչի, չաց, ա. 1. Պատրող, խաբեբայ։ 2. Պատիր, պատրողական։
ՊԱՏՐԿՈՒԹԻՒՆ, գ. Պատրիկ (2) լինելը, պատրիկի իշխանութիւն։
ՊԱՏՐՈՂ, ի, աց, տե՛ս ՊԱՏՐԻՉ։
ՊԱՏՐՈՂԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պատրողական խօսք, խաբեբայութիւն։
ՊԱՏՐՈՂԱԲԱՐ, մ. Պատրելով, պատրանքով։
ՊԱՏՐՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Պատրանք պարունակող՝ արտայայտող, խաբէական, ստայօդ, պատիր, մոլար։
ՊԱՏՐՈՂՈՒԹԻՒՆ, գ. Պատրանք, խաբէութիւն, խաբեբայութիւն։
ՊԱՏՐՈՅԳ, ՊԱՏՐՈՅԿ, (պհլ.), րուգի կամ կի, գ. Լապտերի՝ ճրագի՝ մոմի միջի կտաւից կամ բամբակից ոլորած թել՝ քուղ, որ վառւում է։
ՊԱՏՐՈՒԱԿ, ի, աց, գ. 1. Երեսի ծածկոյթ, քօղ։ 2. Դիմակ։ 3. լայնաբար՝ Որեւէ ծածկոց, վարագոյր, առագաստ։ 4. փխբ. Հնարովի պատճառ՝ որեւէ բան արդարացնելու համար, պատճառանք, կեղծիք։
ՊԱՏՐՈՒԱԿԵԼ, եցի, ն. Փակել, ծածկել, քօղարկել, վարագուրել։
ՊԱՏՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԱՏՐՈՂՈՒԹԻՒՆ։
ՊԱՏՐՈՒՃԱԿ, (պհլ.), րուճակի կամ րճակի, կաց, գ. 1. Ընդհանրապէս՝ մորթելի կենդանի՝ ուտելու կամ զոհելու համար։ 2. Մասնաւորապէս՝ ոչխար։ 3. Օրական ռոճիկ՝ ուտեստ։
ՊԱՏՐՈՒՄՆ, րման, գ. Պատրուելը, խաբուելը։
ՊԱՐ, ու կամ ի, աց, գ. 1. Պարելը, պար գալը։ 2. Պարողների խումբ։ 3. Առհասարակ՝ բազմութիւն, խումբ, դաս։ 4. Կենդանիների խումբ՝ երամ, յատկապէս մեղուների։ 5. Աստղերի խումբ եւ նրանց շարժումը։ 6. Իրերի շարք։ 7. Նախածանց՝ շուրջ, շուրջանակի նշ.։
ՊԱՐԱԲԱՌՆԱԼ, բարձի, ն. Շուրջանակի՝ ամբողջապէս վերացնել, ջնջել։
ՊԱՐԱԲԵՐԵԼ, եցի, ն. Շրջանաձեւ պտտեցնել, շրջաբերել։
ՊԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՇՐՋԱԲԵՐՈՒԹԻՒՆ։
ՊԱՐԱԲՈՒՐԵԼ, եցի, ն. Շուրջբոլորը բուրել։
ՊԱՐԱԳԱՅ, ի, ից կամ գայց, ա. 1. Շուրջ եկող, շրջագայող։ 2. գ. Շրջագայութիւն, շրջան։ 3. Մի դէպքին յարակից առանձին յատկութիւն, հանգամանք։
ՊԱՐԱԳԱՅԵԼ, (իմ), եալ, տե՛ս ՇՐՋԱԳԱՅԵԼ (իմ)։
ՊԱՐԱԳԱՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ։
ՊԱՐԱԳԻԾ, գծի, գ. Շրջագիծ։
ՊԱՐԱԳԼՈՒԽ, գլխոյ կամ գլխի, խաց, գ. Որեւէ խմբի գլխաւոր՝ ղեկավար։
ՊԱՐԱԳԾԵԼ, եցի, ն. Շուրջը գծել, շրջագծել։
ՊԱՐԱԳՐԱԿԱՆ, ա. Պարագրուած, շրջափակուած։
ՊԱՐԱԳՐԱՊԷՍ, մ. Շրջափակելով, բովանդակելով։
ՊԱՐԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Բովանդակել, պարունակել, ամփոփել։ 2. Շրջափակել, պարփակել։ 3. Գծել, գծագրել, ուրուագծել, դրոշմել։ 4. Սահմանել, նկարագրել։
ՊԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Շրջափակութիւն։ 2. Բովանդակութիւն, ամփոփում։ 3. Նկարագրութիւն, սահմանում։
ՊԱՐԱԳՕՏԵԼ, (իմ), եցայ, հբ. Մէջքի շուրջը գօտի կապել, գօտեւորուել։
ՊԱՐԱԴԱՏԱԿԱՆ, ա. Որ լինում է տարադէպ եւ օտար դատողութեամբ, արտաքոյ դատողութեան։
ՊԱՐԱԴԻՊԵԼ, (իմ), եցայ, չ. Շուրջը՝ շուրջանակի պատահել։
ՊԱՐԱԴԻՏԵԼ, եցի, ն. Շուրջը նայել եւ տեսնել, լաւ դիտել, քննել։
ՊԱՐԱԶԱՏԵԼ, եցի, ն. Բոլորովին՝ իսպառ ազատել։
ՊԱՐԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. 1. Չորս կողմից՝ շուրջբոլորը զարդարել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՊԱՐԱԼՆՈՒԼ, ն. Ամբողջապէս՝ իսպառ լցնել։
ՊԱՐԱԽՆԴՈՒԹԻՒՆ, գ. Պար եւ ուրախութիւն, պարերով ուրախանալը։
ՊԱՐԱԾԱԾԿԵԼ, եցի, ն. 1. Ամեն կողմից՝ շուրջանակի ծածկել՝ պատել, պատսպարել, պարուրել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՊԱՐԱԾԱԾԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Շուրջանակի ծածկուած լինելը։ 2. Պատսպարութիւն։
ՊԱՐԱԾԱԾՈՒԿ, ա. Շուրջանակի ծածկող կամ ծածկած, փաթաթուած։
ՊԱՐԱԾԵԼ, եալ, ն. չ. Շուրջը պատել՝ պատուել։
ՊԱՐԱԿ, ի, աց, տե՛ս ՊԱՐԻԿ։
ՊԱՐԱԿԱՆՈՆ, ա. Անկանոն, կանոնի դէմ, կանոնի չենթարկուող՝ չհամապատասխանող։
ՊԱՐԱԿԻՑ, ա. 1. Պարի մասնակից։ 2. Նոյն խմբին՝ դասին պատկանող, դասակից։
ՊԱՐԱԿՏՐԵԼ, եցի, ն. Շուրջանակի կտրել։
ՊԱՐԱԿՐԹՈՒԹԻՒՆ, գ. Բազմակողմանի կրթութիւն։
ՊԱՐԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Պարակից լինելը, դասակցութիւն։
ՊԱՐԱՀԱՅԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՊԱՐԱԴԻՏԵԼ։
ՊԱՐԱՀԱՏՈՒՄՆ, տման, գ. Շուրջանակի կտրելը, պարաբառնալը։
ՊԱՐԱՀՈՄԵԼ, եցի, ն. Ի մի հաւաքել, միաւորել։
ՊԱՐԱՁԵՒ, ա. Շուրջբոլորուած, շրջանաձեւ։
ՊԱՐԱՄՈԼՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Բոլորովին մոլորուել։
ՊԱՐԱՅԱԾԵԼ, (իմ), եցայ, չ. Շուրջը պտոյտ գալ, պտոյտ գործել, պտտուել, շրջագայել։
ՊԱՐԱՅԱԾՈՒՄՆ, ծման, գ. Շուրջը պտոյտ գալը, շրջագայելը։
ՊԱՐԱՅԱՐՄԱՐ, ա. մ. Յարմար կերպով շարուած, շարքով դասաւորուած։
ՊԱՐԱՆ, ի, աց, գ. Թոկ, չուան, ճոպան, առասան (հաստ կամ բարակ)։ 2. Ծայրին օղակ ունեցող թոկ, որ նետելով թշնամու վրայ՝ կաշկանդում են ու բռնում։
ՊԱՐԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Յետ գալ, յետ դառնալ, վերադառնալ։
ՊԱՐԱՆՈՑ, ի, աց, գ. 1. Մարդու եւ կենդանիների վիզ։ 2. (աշխգր.) Ջրային տարածութեամբ բաժանուած երկու ցամաքամասեր միացնող նեղ ու երկար ցամաքային շերտ։ 3. (աշխգր.) Նեղուց։
ՊԱՐԱՆՈՑԱԹԱՂ, ա. մ. Մինչեւ պարանոցը թաղուած կամ թաղուելով։
ՊԱՐԱՆՈՑԱՏԱՆՋ, ա. Պարանոցը ցաւեցնող (ուղիղ վեր նայելու ժամանակ)։
ՊԱՐԱՆՈՑՈՒՏ, ա. Պարանոցի նման։
ՊԱՐԱՆՑԻԿՔ, գ. յոգն. Պարի անցնելը, պար բռնելը, պարելը։
ՊԱՐԱՇՐՋԵԼ, (իմ), եցայ, չ. Շուրջանակի պտտուել։
ՊԱՐԱՊ, ոյ, պարապք, գ. 1. Պարապութիւն, անգործութիւն։ 2. Յարմար՝ ազատ ժամանակ։
ՊԱՐԱՊԱԿԱՆ, ա. Պարապմունքին՝ զբաղմունքին վերաբերող։
ՊԱՐԱՊԱՆԱԼ, ացայ, չ. Պարապ՝ անգործ մնալ։
ՊԱՐԱՊԱՏԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Փաթաթուել, փարուել։ 2. Ճապկտել, ճմլկոտալ։
ՊԱՐԱՊԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Պարապ՝ ազատ ժամանակ գտնել մի բանի համար, պարապ՝ անզբաղ լինել, բան ու գործ չունենալ, պարապ մնալ, ոչինչ չանել։ 2. Ազատ ժամանակը զուր գործադրել, մի բանի յետեւից ընկնել, անձնատուր լինել մի բանի։ 3. Զբաղուել մի բանով, ժամանակը նուիրել մի բանի։ 4. ն. Ուսուցանել։
ՊԱՐԱՊԵՏ, ի, աց, գ. Որեւէ խմբի գլխաւոր՝ ղեկավար՝ առաջնորդ, պարագլուխ։
ՊԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Պարապետ՝ պարագլուխ լինելը, գլխաւորութիւն։
ՊԱՐԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, ցո՛, պբ. 1. Զբաղեցնել, վարժեցնել։ 2. Ուսուցանել, սովորեցնել։ 3. Դատարկել, պարպել։ 4. Ազատ՝ անզբաղ դարձնել։ 5. Հրաժարուել տալ, հրաժարեցնել։
ՊԱՐԱՊՆԴԵԼ, եցի, ն. Շուրջանակի պինդ կապել, կապկպել, ամեն կողմից պատել՝ ամրացնել, ամրապնդել, կաշկանդել։
ՊԱՐԱՊՈՐԴ, ի, աց, ա. Պարապ, անգործ, բան ու գործ չունեցող։
ՊԱՐԱՊՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարապ՝ անըզբաղ լինելը, բան ու գործ չունենալը։ 2. Յարմար՝ ազատ ժամանակ։ 3. Պարապմունք, զբաղմունք։
ՊԱՐԱՊՈՒՄՆ, պման, պմունք, գ. 1. Ազատ ժամանակ գտնելը՝ ունենալը։ 2. Ազատ՝ անզբաղ ժամանակ, հանգիստ։ 3. Զբաղուելը մի բանով, պարապմունք։ 4. Պարզաբանութիւն, բացատրութիւն, մեկնութիւն։
ՊԱՐԱՊՏՈՒՏԿԵԼ, (իմ), եցայ, չ. Պարելով պտոյտ գալ։
ՊԱՐԱՌԱԲԱՐ, մ. 1. Շուրջանակի մէջ առնելով։ 2. Բոլորը մէջ առնելով, ներառելով։
ՊԱՐԱՌԱՋ, ա. գ. Խմբի առաջնորդ՝ ղեկավար, պարագլուխ։
ՊԱՐԱՌԵԼ, եցի, ն. 1. Շուրջանակի մէջ առնել, շրջապատել։ 2. Բովանդակել, պարունակել։ 3. Ճարել, հայթայթել։
ՊԱՐԱՌՈՑԵԼ, ցեալ, չ. Չորս կողմից պատուել, շրջապատուել։
ՊԱՐԱՌՈՒ, ա. Պարառող, բովանդակող։
ՊԱՐԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Իր մէջ պարունակելը՝ բովանդակելը՝ ամփոփելը, պարունակում։ 2. Տարուայ շրջան։ 3. Խըմբակցութիւն, դասակցութիւն։ 4. Միասին վերցնելը՝ արտասանելը (ձայնաւորի եւ բաղաձայնի, կամ երկու ձայնաւորի)։
ՊԱՐԱՍԱՀՄԱՆԵԼ, եցի, ն. Սահմանափակել, չափաւորել։
ՊԱՐԱՍՔՕՂԵԼ, եցի, ն. Շուրջանակի սքօղել՝ քօղարկել, պարածածկել։
ՊԱՐԱՏԵՍԵԼ, տե՛ս ՊԱՐԱԴԻՏԵԼ։
ՊԱՐԱՐ, գ. Պարարում, պարարտանալու՝ գիրանալու նիւթ։
ՊԱՐԱՐԱԿ, ի, աց, ա. Պարարտ, գէր, չաղ։
ՊԱՐԱՐԵԼ, եցի, ն. 1. Պարարտ՝ գէր դարձնել, գիրացնել, չաղացնել, բտել։ 2. Կերակրել, սնուցել, սնել։ 3. Դարմանել, խնամել, հոգալ։ 4. Մշակել, պարարտացնել (հողը)։ 5. Լիացնել, առատացնել։ 6. փխբ. Տոգորել, համակել, պատել, լցնել։
ՊԱՐԱՐՈՒՄՆ, րման, գ. Պարարելը, պարարուելը, գիրացում։
ՊԱՐԱՐՏ, (իրան.), ի, պարարտք կամ պարարտունք, տաց, ա. 1. Գիրացրած, ճարպոտ, իւղոտ, մսոտ։ 2. նման. Բերրի, արգաւանդ, բարեբեր, հիւթալի։ 3. Լիուլի, կատարեալ։
ՊԱՐԱՐՏԱԲՈՅՍ, ա. Հիւթալի բոյսերով։
ՊԱՐԱՐՏԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ շատ պարարտ։
ՊԱՐԱՐՏԱՀԱՄ, ա. Հիւթալի եւ համեղ։
ՊԱՐԱՐՏԱՄԱՐՄԻՆ, ա. Պարարտ՝ գէր մարմնով, գիրուկ, մսոտ։
ՊԱՐԱՐՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Պարարտ՝ գէր դառնալ, գիրանալ, չաղանալ։ 2. Արգաւանդ՝ բարեբեր դառնալ։ 3. փխբ. Լիանալ։
ՊԱՐԱՐՏԱՐՕՏ, ա. 1. Պարարտ՝ հիւթալի արօտներ ունեցող։ 2. Արածելու համար պարարտ՝ հիւթալի։
ՊԱՐԱՐՏԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Պարարտ՝ գէր դարձնել, գիրացնել։ 2. Պարարտ՝ արգաւանդ դարձնել։
ՊԱՐԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարարտ լինելը, գիրութիւն, չաղութիւն։ 2. Հիւթալի լինելը։ 3. Արգաւանդ՝ բարեբեր լինելը։ 4. Գիրացնող բաներ՝ ճարպ, իւղ եւն։ 5. փխբ. Լիութիւն, առատութիւն։
ՊԱՐԱՒԱՆԴ, (պհլ.), ի, աց, գ. 1. Ոտնակապ։ 2. Ընդհանրապէս՝ կապ, կապանք, շղթայ։ 3. փխբ. Արգելք, կաշկանդանք։
ՊԱՐԱՒԱՆԴԱՆՔ, գ. յոգն. Կապանքներ։
ՊԱՐԱՒԱՆԴԵԼ, եցի, ն. 1. Ոտքերը կապել՝ շղթայել։ 2. Ընդհանրապէս՝ կապել, կապկպել։ 3. փխբ. Պատել, պաշարել, կաշկանդել։
ՊԱՐԱՒՈՐ, ի, աց, ա. գ. 1. Պար բռնող, պարող։ 2. Պարին յատուկ՝ վերաբերող։
ՊԱՐԱՒՈՐԱԿ, տե՛ս ՊԱՐԱՒՈՐ (1)։
ՊԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Խումբ, խմբակցութիւն։
ՊԱՐԲԵՐԵԼ, եցի, ն. 1. Վերադարձնել։ 2. Հաւաքել, ամփոփել։
ՊԱՐԳԵՒ, ի, աց, գ. 1. Որեւէ իր՝ առարկայ եւն, որ մեծը տալիս է փոքրին իբրեւ սիրոյ՝ բարեկամութեան՝ գոհունակութեան արտայայտութիւն, ընծայ, նուէր, նուիրատուութիւն։ 2. Միանուագ վարձատրութիւն, ռոճիկ, թոշակ։ 3. Մրցանակ, քաջութեան վարձ։ 4. Ընդհանրապէս՝ բարիք, շնորհ։
ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽ, ի, ից, ա. 1. Պարգեւներ բաշխող՝ տուող, շնորհաբաշխ, պարգեւատու։ 2. Պարգեւաբաշխութեան յատուկ՝ վերաբերող, պարգեւաբաշխական։
ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽԵԼ, եցի, ն. Պարգեւներ բաշխել՝ տալ, իբրեւ պարգեւ բաշխել, շնորհել։
ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարգեւներ բաշխելը՝ տալը։ 2. (եկեղց.) Ձեռնադրութիւն եկեղեցական բարձր պաշտօնի։
ՊԱՐԳԵՒԱԲԵՐ, ա. 1. Մէկին տրուած պարգեւը բերող եւ յանձնող։ 2. Պարգեւատու։
ՊԱՐԳԵՒԱԳԻՒՏ, ա. Որ պարգեւ է գտել՝ արժանացել է պարգեւի։
ՊԱՐԳԵՒԱԼԻՑ ԱՌՆԵԼ, Պարգեւներով լցնել, առատ պարգեւատրել։
ՊԱՐԳԵՒԱԽՈՍՏ, ա. Պարգեւ խոստացող, նուիրատուական խոստում պարունակող։ (Կղնկտ., Բ, 28)։
ՊԱՐԳԵՒԱԽՆԴԻՐ, ա. 1. Պարգեւ խնդրող։ 2. Իբրեւ պարգեւ խնդրուած։
ՊԱՐԳԵՒԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Իբրեւ պարգեւ տրուած կամ ստացուած։ 2. Իբրեւ վարձատրութիւն տրուած։
ՊԱՐԳԵՒԱՁԻՐ, տե՛ս ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽ։
ՊԱՐԳԵՒԱՊԵՏ, գ. Պարգեւատրութեան պետ՝ վերակացու. գանձապետ։
ՊԱՐԳԵՒԱՌ, ի, ից, ՊԱՐԳԵՒԱՌՈՒ, ի, աց, ա. գ. Պարգեւ առնող՝ ստացող։
ՊԱՐԳԵՒԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Պարգեւներ տալ սիրող, առատաձեռն։
ՊԱՐԳԵՒԱՍԻՐԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ շատ պարգեւասէր։
ՊԱՐԳԵՒԱՏՈՒ, ի, աց, ա. Պարգեւներ տուող, պարգեւատրող, պարգեւաբաշխ, շնորհատու։
ՊԱՐԳԵՒԱՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. Պարգեւատու լինելը, պարգեւներ տալը, պարգեւաբաշխութիւն, առատաձեռնութիւն։
ՊԱՐԳԵՒԱՏՐԵԼ, եցի, ն. Պարգեւներ տալ, պարգեւել, շնորհել։
ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԹԻՒՆ, 1. Պարգեւ տալը, պարգեւատուութիւն։ 2. Պարգեւ, շնորհք, ձիրք։
ՊԱՐԳԵՒԱՐԱՆ, գ. Պարգեւների տեղ կամ գանձարան։
ՊԱՐԳԵՒԱՒԷՏ, ա. Պարգեւ հանդիսացող աւետիչ։ (Կղնկտ., Բ, 29)։
ՊԱՐԳԵՒԵԼ, եցի, ն. 1. Իբրեւ պարգեւ տալ, շնորհել։ 2. Պարգեւներով լիացնել՝ ճոխացնել։
ՊԱՐԳԵՒԸՆԿԱԼ, ա. Իբրեւ պարգեւ ընդունուած, պարգեւական։
ՊԱՐԳԵՒԻՉ, ա. Որ պարգեւում է, պարգեւ տուող, պարգեւատու, շնորհատու։
ՊԱՐԳԵՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարգեւելը։ 2. Պարգեւ։
ՊԱՐԵԳՕՏ, (պհլ.), ի, ից, գ. Թեթեւ վերնազգեստ, պատմուճան, կապայ։
ՊԱՐԵԳՕՏԱՀԱՆԴԵՐՁ, ա. Պարեգօտ հագած՝ կրող։
ՊԱՐԵԳՕՏԻԿ, տկունք, գ. Սիրուն կամ փոքր պարեգօտ։
ՊԱՐԵԼ, եցի, չ. 1. Պար գալ, պար բռնել։ 2. փխբ. Միասին ուրախանալ։
ՊԱՐԵԽ, գ. 1. Ժայռ, ապառաժ։ 2. Լեռան ցցուած մասը։ 3. Անդունդ, վիհ։ 4. (կրօն.) Քրիստոսի գերեզմանի վրայ դրուած մեծ քարը։ (Եղիշ. թղմ., 300, ՀԱԲ)։
ՊԱՐԵԿԱՊԱՆ, պարսկապան գ. Պարեկութիւն անող, պահապան։
ՊԱՐԵՆԱՊԱՀ, ա. Պարէնի՝ ուտելեղէնի պահապան։
ՊԱՐԵՆԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Սնուել։
ՊԱՐԵՆԻԿ, գ. Փոքր պարէն, մի քիչ ուտելիք։ (Եղիշ. տիբ., 339, ՀԱԲ)։
ՊԱՐԵՐԳԱԿ, ի, աց, ա. գ. 1. Պարի ժամանակ երգող, երգելով պարող։ 2. Որտեղ պարում եւ երգում են։
ՊԱՐԵՐԳՈՂ, տե՛ս ՊԱՐԵՐԳԱԿ (1)։
ՊԱՐԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. Պարելով երգելը, երգելով պարելը։
ՊԱՐԶ, (պհլ.), ոյ, ոց, նաեւ ի, ից, ա. 1. Զուտ, մաքուր, անխառն, անապակ։ 2. Ոչ բաղադրեալ, ոչ բարդ, միատարր։ 3. Պարզուած, բացուած, բաց։ 4. Անկեղծ, միամիտ, պարզասիրտ։ 5. Յստակ՝ սահուն՝ համարձակ խօսող, պարզախոս։ 6. Յայտնի, բացորոշ։ 7. գ. Պարզկայ, պայծառ՝ անամպ եղանակ ձմռան ժամանակ, լուսնկայ ճքճքան ցուրտ գիշեր, սառնամանիք։ 8. մ. Պարզ՝ յստակ կերպով։ 9. Սոսկապէս, լոկ։
ՊԱՐԶԱԲԱՆԵԼ, եցի, ն. Պարզ՝ հասկանալի դարձնել, բացատրել։
ՊԱՐԶԱԲԱՆՍ, մ. Պարզ՝ հասկանալի լեզուով, պարզ կերպով։
ՊԱՐԶԱԲԱՐ, մ. 1. Պարզ՝ հասկանալի կերպով, յայտնապէս։ 2. Անխառն կերպով, առանց բաղադրութեան։ 3. Սոսկապէս, լոկ։ 4. Աւելորդ տեղը, պատահական կերպով։ 5. Համարձակ, տիրաբար։ 6. Ուղղակի, պարզապէս, առանց այլեւայլութեան։
ՊԱՐԶԱԳՈՅՆ, գունի, նից կամ նաց, ա. Աւելի պարզ։
ՊԱՐԶԱԽՕՍ, ա. Պարզ՝ յստակ խօսող։
ՊԱՐԶԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պարզ, անխառն, չբաղադրուած։ 2. Պարզաբանող, բացատրող։
ՊԱՐԶԱՄԻՏ, մտի, տաց, ա. 1. Պարզ միտք՝ հոգի ունեցող, անկեղծ։ 2. Միամիտ։ 3. Պարզ՝ յստակ միտք ունեցող։ 4. Անփորձ, անտեղեակ, անգրագէտ, տգէտ։
ՊԱՐԶԱՄՏԱԲԱՐ, ՊԱՐԶԱՄՏԱԾԱԲԱՐ, մ. Պարզամիտ կերպով, միամըտօրէն։
ՊԱՐԶԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Պարզամիտ (1) լինելը, անկեղծութիւն, միամտութիւն, պարզութիւն։
ՊԱՐԶԱՆԱԼ, ացայ, չ. Ձգուել, տարածուել։
ՊԱՐԶԵԼ, եցի, ն. 1. Քամել, զտել, քամոցել։ 2. Մաքրել, սրբել, յստակել։ 3. Բանալ, բաց անել (նաւի առագաստները եւն)։ 4. Ձգել, տարածել։ 5. Երկարացնել, կարկառել, մեկնել։ 6. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՊԱՐԶԵՐԵՍ, ա. մ. Պարզ երեսով, ճակատը բաց, ամօթով չմնացած։
ՊԱՐԶՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԱՐԶԱՄՏՈՒԹԻՒՆ։
ՊԱՐԶՈՒԱԾ, ոյ, ով, կամ ի, իւ, գ. 1. Ձգուածք, տարածութիւն։ 2. (Ջրերի) ծաւալում։
ՊԱՐԶՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարզ՝ անխառն լինելը, մաքրութիւն։ 2. Անամպամածութիւն, պայծառութիւն, յստակութիւն։ 3. Պարզամտութիւն, անկեղծութիւն։
ՊԱՐԶՈՒՄՆ, զման, տե՛ս ՊԱՐԶՈՒԱԾ (1)։
ՊԱՐԶՈՒՆԱԿ, ի, աց, գ. 1. Քառատաշ՝ քառակող գերան, չորսու։ 2. Նիգ, լծակ։ 3. Փայտի կամ երկաթի ձող՝ դռան յետեւից գցելու եւ փակելու համար, սողնակ։
ՊԱՐԶՈՒՏ, գ. Ձագար կամ աման՝ կանթեղի մէջ ձէթ լցնելու համար։
ՊԱՐԷՆ, ենի, ից, գ. 1. Ուտեստ, մէկ մարդու օրական ուտելիք։ 2. Ընդհանրապէս՝ մթերքների պաշար։
ՊԱՐԷՏ, րետի կամ րիտի, տաց, գ. Տեսուչ, վերակացու։
ՊԱՐԸՆԹԱՆԱԼ, ացայ, չ. Շրջանցուել, անուշադրութեան մատնուել։
ՊԱՐԹԵՒԱԶՆ, զին, զունք, զանց, ա. Պարթեւների ցեղից սերուած, ծագումով պարթեւ։
ՊԱՐԹԵՒԱԿԱՆ, ա. Պարթեւներին յատուկ՝ վերաբերող։
ՊԱՐԹԵՒԱՆԱԼ, ացայ, չ. Իբրեւ պարթեւ խօսել՝ ապրել։
ՊԱՐԹԵՒԱՐԷՆ, մ. ա. Պահլաւական լեզուով, պահլաւերէն։
ՊԱՐԹՈԽԱԹԱՓ, տե՛ս ՊԱՐՏՈԽԱԹԱՓ։
ՊԱՐԻԽ, գ. Կապերտ, փսիաթ, խսիր։
ՊԱՐԻԿ, (պհլ.), րկի, կաց, գ. 1. Առասպելական ոգի, փերի։ 2. Առասպելական կենդանի։
ՊԱՐԻՍՊ, (պհլ.), րսպի, պաց, գ. 1. Մի քաղաքի՝ ամրոցի՝ տան եւն շուրջը կառուցուած պաշտպանական բարձր պատ։ 2. փխբ. Արգելք, պատնէշ։ 3. փխբ. Ապահովութիւն, պաշտպանութիւն։
ՊԱՐԾ, մ. Պարծանքով, հպարտօրէն, սիգաճեմ, ազատաքայլ, համարձակ։
ՊԱՐԾԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՊԱՐԾԵԼ (իմ)։
ՊԱՐԾԱՆՔ, նաց, գ. 1. Պարծենալը, հպարտանալը։ 2. Պարծենալու՝ հպարտութեան առարկայ, ինչով որ կարելի է պարծենալ։ 3. Փառք ու պատիւ, շքեղութիւն, պերճութիւն։
ՊԱՐԾԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Պարծենալ, հպարտանալ, գոռոզանալ, պարծենկոտ դառնալ։ 2. Պարծանք զգալ, պարծանքով տոգորուել։
ՊԱՐԾԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պարծենալ տալ, բերկրանք պատճառել, փառաւորեցնել։
ՊԱՐԾՈՒԿ, ա. Պարծենկոտ, սնապարծ։
ՊԱՐԾՈՒՄՆ, ծման, գ. Պարծենալը, պարծանք։
ՊԱՐԾՈՒՆԱԿ, ա. Պարծանք ունեցող՝ պարունակող, պանծալի։
ՊԱՐԿ, ի, աց, գ. Տոպրակ։
ՊԱՐԿԱՑԻՐ, ա. Անտառի պուրակների մէջ ցրուած, անտառոտ։
ՊԱՐԿԵՇՏ, ի, ից, ա. 1. Ժուժկալ, չափաւոր, ողջախոհ, համեստ, զուսպ։ 2. Յարգելի, պատուելի, պատուական, պատկառելի։ 3. Մաքուր, անարատ։
ՊԱՐԿԵՇՏԱԲԱՆ, ա. Պարկեշտ խօսող, խօսքի մէջ պարկեշտութիւն պահպանող։
ՊԱՐԿԵՇՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պարկեշտ խօսք։
ՊԱՐԿԵՇՏԱԲԱՐ, մ. Իբրեւ պարկեշտ, պարկեշտութեամբ։
ՊԱՐԿԵՇՏԱԳԵՂ, ա. Պարկեշտութեամբ գեղեցիկ, համեստագեղ։
ՊԱՐԿԵՇՏԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ խիստ պարկեշտ։
ՊԱՐԿԵՇՏԱԺՈՂՈՎ, ա. Պարկեշտներից խմբուած։
ՊԱՐԿԵՇՏԱԿԱՆ, ի, աց, ա. Պարկեշտին եւ պարկեշտութեան յատուկ՝ վերաբերող, պարկեշտ։
ՊԱՐԿԵՇՏԱԿՐՕՆ, ա. Պարկեշտ վարքով՝ սովորութիւններով, պարկեշտաբարոյ։
ՊԱՐԿԵՇՏԱՄԻՏ, ա. Որ լինում է պարկեշտ մտքով՝ պարկեշտութեամբ։
ՊԱՐԿԵՇՏԱՆԱԼ, ացայ, չ. Պարկեշտ դառնալ։
ՊԱՐԿԵՇՏԱՆՈՑ, ի, աց, գ. Աշխարհիկ կեանքից հրաժարուածների ապրելու տեղ, որտեղ պարկեշտ կեանք են վարում. վանք։
ՊԱՐԿԵՇՏԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Պարկեշտութիւն սիրող։
ՊԱՐԿԵՇՏԱՍՆՈՒՆԴ, ա. Պարկեշտութեան մէջ սնուած, պարկեշտ դաստիարակուած։
ՊԱՐԿԵՇՏԱՐԱՐ, ա. Պարկեշտացնող, պարկեշտութիւն ստեղծող։
ՊԱՐԿԵՇՏԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Պարկեշտանալ տալ, զսպել, չափի մէջ պահել։ 2. Պարկեշտ՝ համեստ դարձնել։ 3. Շուք տալ, շքեղացնել, փառաւորել։
ՊԱՐԿԵՇՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարկեշտ լինելը, չափաւորութիւն, ժուժկալութիւն։ 2. Համեստութիւն, ամօթխածութիւն, պատկառանք։ 3. Վայելչութիւն, պատշաճութիւն, յարգանք։
ՊԱՐԿԵՇՏՈՒՀԻ, ա. Պարկեշտ կին՝ աղջիկ։
ՊԱՐԿԷՆ, (պհլ.), կենի, կենաւ, գ. (գործածուած է փոս բառի հետ՝ պարկէն փոսի, պարկենաւ փոսից, պարկէնս փոսից) Քաղաքի պարսպի շուրջը փորուած լայն խրամ, որի մէջ ջուր էին կապում՝ թշնամու յարձակումից պաշտպանուելու համար։
ՊԱՐՀԵԼ, տե՛ս ՊԱՀԵԼ։
ՊԱՐՀՔ, տե՛ս ՊԱՀՔ։
ՊԱՐՄԱՅԵԼ, (պհլ.), եցի, ն. Վնասը իրենց պատճառել, վնասը կրել՝ քաշել։
ՊԱՐՄԱՆ, ի, մանաւանդ՝ ՊԱՐՄԱՆԻ, նւոյ, նեաց, գ. Պատանի, արբունքի հասած երիտասարդ։
ՊԱՐՇԱՐ, տե՛ս ՊԱՇԱՐ։
ՊԱՐՇԱՐԵԼ, ՊԱՐՇԱՐՈՒՄՆ, տե՛ս ՊԱՇԱՐԵԼ, ՊԱՇԱՐՈՒՄՆ։
ՊԱՐՈՂՈՒԹԻՒՆ, գ. Շարժում, շրջաբերութիւն։
ՊԱՐՈՅԿ, րուկի, կաց, գ. 1. (քեր.) Առոգանութեան տեսակ, որ բնութագրւում է ձայնի իջեցմամբ ու բարձրացմամբ, ինչպէս եւ այդ առոգանութիւնն արտայայտող նշանը (՞)։ 2. Շրջան, բոլորակութիւն։
ՊԱՐՈՅԿԱՑԵԱԼ, ա. Շրջապատուած։
ՊԱՐՈՅՐ, գ. 1. Ծիր, շրջան, պտոյտ։ 2. Ամբոխ, շքախումբ։
ՊԱՐՈՊՍԻԴ, ՊԱՐՈՊՍԻՍ, (յուն.), գ. Չոր եւ հեղուկ նիւթերի չափ, որ հաւասար է 204 գր։
ՊԱՐՈՒԿԱՆԱԼ, այաց, ՊԱՐՈՒԿԵԼ (իմ), եցայ, չ. Ձայնը ոլորակուել։
ՊԱՐՈՒԿԵԼ, (իմ), եցայ, չ. Ձայնը ոլորակուել։
ՊԱՐՈՒՄՆ, րման, գ. Պարելը։
ՊԱՐՈՒՆԱԿ, ի, աց, ա. գ. Իր մէջ որեւէ շրջափակող եւ պարունակող, երկնային կամար՝ գօտի, որ պարունակում է արեգակը՝ լուսինը՝ աստղերը եւն։
ՊԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ, մ. Ամբողջը՝ ամբողջ մնացածը պարունակելով՝ ամփոփելով՝ ներառելով, ամբողջապէս, լիովին։
ՊԱՐՈՒՆԱԿԱԳՈՅՆ, ա. Աւելի պարունակող՝ բովանդակիչ, աւելի ընդհանուր։
ՊԱՐՈՒՆԱԿԱԹԵՒԵԼ, եցի եւ եցայ, չ. Թեւերն ամփոփել՝ ծալել, թեւասքօղել։
ՊԱՐՈՒՆԱԿԱԽՕՍՔ, տե՛ս ՊԱՐՈՒՆԱԿԱՑ (գիրք), ՊԱՐՈՒՆԱԿ-ի տակ։
ՊԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ, ա. 1. Իր մէջ պարունակող՝ ամփոփող, պարունական։ 2. Պարունակաց (տե՛ս ՊԱՐՈՒՆԱԿ-ի տակ) գրքին վերաբերող։ 3. Երկնային պարունակներին վերաբերող։
ՊԱՐՈՒՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Իր մէջ ամփոփող՝ պարունակող՝ բովանդակող։ 2. Շրջապատող, պարփակող, պատող։
ՊԱՐՈՒՆԱԿԱՊԷՍ, տե՛ս ՊԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ։
ՊԱՐՈՒՆԱԿԱՏԵՂԵԼ, (իմ), եցայ, չ. Մի տեղում պարունակուել՝ տեղաւորուել՝ ամփոփուել՝ փակուել։
ՊԱՐՈՒՆԱԿԵԼ, եցի, ն. 1. Իր մէջ ամփոփել, բովանդակել, պարունակել։ 2. Շրջառել, շրջապատել, պարփակել, չորս կողմը բռնել, իր մէջ առնել՝ պատել։ 3. Շուրջանակի կապել, ամեն կողմից ամրացնել։
ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարունակելը, պարունակուելը, պարունակում, շրջափակութիւն։ 2. Պարունակող լինելը, բովանդակիչ զօրութիւն։
ՊԱՐՈՒՍ, ՊԱՐՈՒՍԱՆ, ի, գ. Կնիւնից հիւսուած չուան՝ պարան։
ՊԱՐՈՒՏԱԿ, ի, աց, գ. Թաղանթ, մանաւանդ՝ ուղեղը պատող թաղանթը, ուղեղապատեան, ուղեղապատակ։
ՊԱՐՈՒՏԱԿԱՏ, ա. Պարուտակից՝ թաղանթից զուրկ, կամ թաղանթը կտրուած՝ պատռուած։
ՊԱՐՈՒՏԱԿԵԼ, (իմ), եցայ, չ. Պարուտակի նման պատուել՝ փաթաթուել։
ՊԱՐՈՒՐԱՓԱԿ, ա. Շուրջանակի փակող կամ փակուած, շրջափակ։
ՊԱՐՈՒՐԵԼ, եցի, ն. 1. Շրջառել, շրջապատել, պարփակել, ընդգրկել, պարունակել, բովանդակել։ 2. Շուրջը հաւաքել՝ ժողովել, խմբել։ 3. Քաշքշել, ձգձգել, պատռել։ 4. Շուրջանակի սրբել՝ մաքրել։ 5. Կտրել, կարճացնել, պակասեցնել, քչացնել։ 6. Դուրս քաշել, հեռացնել, հանել։
ՊԱՐՊԱՏԵԼ1, եցի եւ եցայ, ն. չ. Լիքը լցնել՝ լցուել, տռուզ դառնալ, տռզել, ուռչել, տրաքել։
ՊԱՐՊԱՏԵԼ2, եցի, ն. Շուրջը պատել, փաթաթել։
ՊԱՐՊԱՏԻՒՆ, գ. Խօսքի պայթիւն, պոռթկում։
ՊԱՐՊԱՏՈՒՄՆ, տման, գ. Պարպատելը (1), լիքը լցնելը՝ լցուելը, խիստ խճողելը՝ խճողուելը։
ՊԱՐՍ, (պհլ.), ի, ից, գ. Թոկից պատրաստուած ձեռքի յարմարանք՝ թշնամու վրայ քար նետելու՝ արձակելու համար, պարսատիկ, պարսետ։
ՊԱՐՍԱՅԱԿ, ՊԱՐՍԱՏԱԿ, ի, աց, տե՛ս ՊԱՐՍ։
ՊԱՐՍԱՏԻԿ, տկի, տկաց, գ. 1. տե՛ս ՊԱՐՍ։ 2. Պարսի թաթը, որի մէջ դրւում է քարը։ 3. Բաբանի այն մասը, որտեղ դրւում է նետելու քարը։
ՊԱՐՍԱՒ, ի, ից, գ. 1. Մէկին կամ մի բան անարգելու՝ վատաբանելու՝ դատապարտելու խօսք, նախատինք, պարսաւանք։ 2. ա. Պարսաւելի, նախատուած, անարգուած, ամօթահար։
ՊԱՐՍԱՒԱԲԱԽՏՈՒԹԻՒՆ, գ. Իր բախտը պարսաւելը, տրտունջ իր բախտի՝ վիճակի դէմ։
ՊԱՐՍԱՒԱԴԷՏ, դիտի, տաց, ա. Որ դիտում է մէկի մէջ պարսաւելի կամ արատաւոր մի բան գտնելու, պարսաւանք՝ բամբասանք սիրող, պարսաւասէր, բամբասասէր։
ՊԱՐՍԱՒԱԴԻՐ, դրի, րաց, ա. Պարսաւող, չարախօս։
ՊԱՐՍԱՒԱԿԱՆ, ա. Պարսաւանք պարունակող, անարգական։
ՊԱՐՍԱՒԱՆՔ, նաց, գ. 1. Պարսաւելը, պարսաւուելը։ 2. Պարսաւական խօսք, չարախօսութիւն, նախատինք, անարգանք, թշնամանք։ 3. Մեղադրելի՝ դատապարտելի արարք՝ վարքագիծ։ 4. Արատ, պակասութիւն։
ՊԱՐՍԱՒԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Ուրիշներին պարսաւել սիրող, բամբասասէր, չարախօս։
ՊԱՐՍԱՒԵԼ, եցի, ն. 1. Պարսաւանքի խօսքեր ասել, անարգել, նախատել, մեղադրել, յանդիմանել։ 2. Արհամարհել, կարեւորութիւն չտալ, բանի տեղ չդնել։
ՊԱՐՍԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Պարս ունեցող՝ կրող, պարսով զինուած։
ՊԱՐՍԱՔԱՐ, ի, ից կամ աց կամ անց, գ. Պարսի՝ պարսատիկի քար։
ՊԱՐՍԱՔԱՐԵԼ, եցի, ն. 1. Պարսով քար նետել։ 2. Պարսաքարով խփել՝ հարուածել։ 3. փխբ. Քարկոծել, կշտամբել։ 4. Շպրտել։
ՊԱՐՍԵԼ1, եցի, տե՛ս ՊԱՐՍԱՔԱՐԵԼ։
ՊԱՐՍԵԼ2, եցի, չ. Վեր ցատկել, դուրս պրծնել, նետուել։
ՊԱՐՍԵՏ, կամ ՊԱՐՍԷՏ, տե՛ս ՊԱՐՍ։
ՊԱՐՍԻԿ, սկի, սկաց, ա. գ. 1. Որ պարսից ազգից է։ 2. Պարսիկներին յատուկ՝ վերաբերող, պարսկական։ 3. Պարսկաստանի բնիկ, պարսկական ծագումով անձ։
ՊԱՐՍԿԱԲԱՐՈՅ, ՊԱՐՍԿԱԲԱՐՈՅԱԿԱՆ, ա. Պարսկի բարք՝ բնաւորութիւն ունեցող։
ՊԱՐՍԿԱԴԵՆ, գ. Պարսկական հին կրօնի ուսմունքներն ու զրոյցները պարունակող մի գիրք։
ՊԱՐՍԿԱԿԱՆ, ի, աց, ա. Պարսիկներին յատուկ՝ վերաբերող, պարսիկ։
ՊԱՐՍԿԱԿՈՐՈՅՍ, ա. Պարսիկներին յաղթող, պարսից տէրութիւնը քանդող (Ալեքսանդր Մակեդոնացու մասին)։
ՊԱՐՍԿԱՅԻՆ, յնոյ, ոց, տե՛ս ՊԱՐՍԿԱԿԱՆ։
ՊԱՐՍԿԱՆԱԼ, ացայ, չ. Պարսիկ դառնալ, պարսկական լեզու ընդունել։
ՊԱՐՍԿԵՐԷՆ, մ. Պարսիկների լեզուով։
ՊԱՐՍՊԱԳՈՅՆ, ա. Աւելի լաւ պարըսպած, աւելի ամուր։
ՊԱՐՍՊԱՀԱՏ, ի, աց, ա. գ. Ականահատ գող։
ՊԱՐՍՊԱՁԵՒ, ա. Պարսպի ձեւով։
ՊԱՐՍՊԱՄԱՐՏ, ա. Պարսպամարտ վարող։
ՊԱՐՍՊԱՄԱՐՏԻԿ, գ. Պարիսպ քանդելու մեքենայ։
ՊԱՐՍՊԱՇԻՆՈՒԹԻՒՆ, գ. Պարիսպ շինելը՝ կառուցելը։
ՊԱՐՍՊԱՊԱՀ, ա. գ. Պարսպի պահապան, պարիսպը պաշտպանող։
ՊԱՐՍՊԱՒՈՐ, ի, աց, ա. Պարիսպ ունեցող, պարսպապատ։
ՊԱՐՍՊԱՒՈՐԵԼ, տե՛ս ՊԱՐՍՊԵԼ։
ՊԱՐՍՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարսպաւոր լինելը։ 2. Ամրութիւն։
ՊԱՐՍՊԱՓԱԿ, ա. Պարսպով պատուած՝ շրջապատուած՝ պաշտպանուած, պարսպապատ։
ՊԱՐՍՊԵԼ, եցի, ն. 1. Պարիսպ քաշել, պարսպով պատել, պարսպապատել, ամրացնել։ 2. նման. Շրջափակել, շրջապատել։ 3. փխբ. Պատսպարել, ապահով պահել՝ պահպանել։
ՊԱՐՍՊԵՒՈՐ, տե՛ս ՊԱՐՍՊԱՒՈՐ։
ՊԱՐՏ, (հպրսկ.), ոյ, պարտք, տուց, գ. 1. Գումար, որ մէկը պարտաւոր է վճարել՝ հատուցել։ 2. Տալու՝ վճարելու ենթակայ որեւէ բան, տալիք։ 3. փխբ. Պարտականութիւն, պարտաւորութիւն։ 4. Փոխ տրուած դրամ, առնելիք։ 5. ա. Պատժի տակ ընկած, պարտապան։ 6. Պարտական, պարտաւոր, պատասխանատու։ 7. Առիթ, պատճառ։ 8. Պատշաճ, վայել, արժան։
ՊԱՐՏԱԿ1, (պհլ.), ի, աց, գ. 1. Ծածկոյթ, ծածկոց։ 2. Վրանի պատ։
ՊԱՐՏԱԿ2, ա. Պարտական։
ՊԱՐՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պարտքի տակ ընկած, պարտապան։ 2. Յանցանքի համար պատասխանատու, պատժի արժանի, մեղապարտ։ 3. (յունական ոճով) Ինչ որ պէտք է՝ պատշաճ է՝ վայել է, պարտուպատշաճ, վայելուչ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պարտական (2) լինելը, յանցաւորութիւն։
ՊԱՐՏԱԿԵԼ, եցի, ն. Ծածկել, թաքցնել։
ՊԱՐՏԱԿԻՑ, ա. Պարտքին կամ յանցանքին մասնակից, միասին պարտաւորուած։
ՊԱՐՏԱՀԱՏՈՅՑ, ա. Իր պարտքը վճարող՝ հատուցող, պարտավճար։
ՊԱՐՏԱՀԱՏՈՒԹԻՒՆ, գ. Պարտքի մասից կտրելը, պարտքը չհատուցելը. սնանկութիւն, սնանկանալը։
ՊԱՐՏԱՆՔ, գ. Կախարդական հմայիլ, յուռութ։
ՊԱՐՏԱՊԱՆ, ի, աց, ա. գ. 1. Պարտքի տակ ընկած, որեւէ մէկից պարտք վերցրած անձ։ 2. Մեղաւոր, յանցապարտ, պատժի արժանի։
ՊԱՐՏԱՊԱՆԱԲԱՐ, մ. 1. Իբրեւ պարտապան։ 2. Պարտաւորաբար։
ՊԱՐՏԱՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարտապան (1) լինելը, պարտք ունենալը։ 2. Յանցանք, յանցաւորութիւն։
ՊԱՐՏԱՌՈՒ, ի, աց, ա. գ. Պարտք՝ փոխ առնող, պարտապան։
ՊԱՐՏԱՍԵԼ1, եցի, տե՛ս ՊԱՐՏԱՍԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՊԱՐՏԱՍԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Խիստ հոգնել, ուժից ընկնել, ուժասպառ լինել, թուլանալ։ 2. Վհատուել, լքուել։
ՊԱՐՏԱՍԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Խիստ հոգնեցնել, ուժասպառ անել, ուժից գցել, թուլացնել։
ՊԱՐՏԱՎՃԱՐ, ա. մ. Իր պարտքը վճարող կամ վճարելով, պարտահատոյց։
ՊԱՐՏԱՏԷՐ, գ. Պարտքի տէր, որեւէ մէկի պարտք տուած անձ։
ՊԱՐՏԱՒՈՐ, ի, աց, ա. Մեղապարտ, յանցաւոր, դատապարտուած։
ՊԱՐՏԱՒՈՐԱԲԱՐ, տե՛ս ՊԱՐՏԱՒՈՐԱՊԷՍ։
ՊԱՐՏԱՒՈՐԱԿԱՆ, ա. Որ պատշաճում է մեղապարտներին։
ՊԱՐՏԱՒՈՐԱՊԷՍ, մ. Իբրեւ մեղապարտ՝ յանցաւոր։
ՊԱՐՏԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Մեղադրել, մեղաւոր ճանաչել։ 2. Դատապարտել, դատավճիռ կայացնել։ 3. Մէկին պարտական դարձնել, պարտքի տակ գցել։
ՊԱՐՏԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՊԱՐՏԱՒՈՐԵԼ։
ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պարտաւոր՝ պարտական լինելը, յանցաւորութիւն։
ՊԱՐՏԲԱՇԽ, կամ ՊԱՐՏ ԲԱՇԽԻ գ. Գրաւ, փրկանք, պատանդ։
ՊԱՐՏԵԼ1, եցի, ն. 1. Յաղթել, պարտութեան մատնել, նուաճել։ 2. Նկուն դարձնել, ընկճել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ., նաեւ 1. Տեղի տալ, փախչել։ 2. Խօսքի մէջ բռնուել։ 3. Վերանալ, դադարել։
ՊԱՐՏԵԼ2, տիմ, տիս, տի, տիմք, տիք, տին. տէի, տէիր, տէր, տէաք, տէիք, տէին. տիցիմ, տիցիս, տիցի, տիցիմք, տիցիք, տիցին. տեայց, տեսցիս, տեսցի (պակասաւոր բայ) 1. Պարտք լինել, պարտք ունենալ։ 2. (անորոշ դերբայի հետ) Պէտք՝ հարկ՝ անհրաժեշտ լինել, հարկաւոր լինել, պէտք է։ 3. Պարտական լինել (մէկին մի բան անելու)։
ՊԱՐՏԵՐՔ, տե՛ս ՊԱՐՏ (1)։
ՊԱՐՏԵՑՈՒՑԻՉ, ա. Պատերազմում յաղթող, նուաճող, ընկճող։
ՊԱՐՏԷԶ, (պհլ.), տիզի, զաց, գ. Ցանկապատուած տեղ, ուր աճեցւում են մրգատու ծառեր, ծաղիկներ, բանջարեղէն եւն։
ՊԱՐՏԻԶԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Պարտէզի մշակութիւն։
ՊԱՐՏԻԶԱԿԱՆ, ա. 1. Պարտէզին յատուկ՝ վերաբերող, պարտէզի։ 2. Պարտիզպան։
ՊԱՐՏԻԶԱՅԱՐ, ա. Պարտէզին յարած՝ կից։ Մինչ ի տաճարէ անտի ելանէր իշխանն ընդ ճանապարհ պարտիզայար ծաղկոցացն (Կղնկտ., Բ, 34)։
ՊԱՐՏԻԶԱՆԱԼ, ացայ, չ. Պարտէզի նման բարգաւաճել, ծլել-ծաղկել։
ՊԱՐՏԻԶԱՊԱՆ, տե՛ս ՊԱՐՏԻԶՊԱՆ։
ՊԱՐՏԻԶԱՊԱՆԱԿԱՆ, ա. Պարտիզպանին յատուկ՝ վերաբերող։
ՊԱՐՏԻԶԱՐԱՐ, գ. Պարտէզ տնկող, պարտիզպան։
ՊԱՐՏԻԶԻԿ, զկան, գ. Փոքրիկ պարտէզ։
ՊԱՐՏԻԶՊԱՆ, ի, աց, ա. գ. Պարտէզ պահող՝ մշակող։
ՊԱՐՏԻՔ, տեաց, տե՛ս ՊԱՐՏ։
ՊԱՐՏՈԽԱԹԱՓ, պատուհաթափ, ա. Կուտակուած ոխը դուրս թափող, չարախօս։
ՊԱՐՏՈՅ, ոյք, ոյից, ա. Պէտք՝ հարկ եղած, պարտուպատշաճ։
ՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Պարտուելը, յաղթուելը։
ՊԱՐՏՈՒՄՆ, տման, գ. Պարտուելը, յաղթուելը, պարտութիւն։
ՊԱՐՏՔ, տուց, տե՛ս ՊԱՐՏ։
ՊԱՐՏՔԱՇ, կամ ԱՄՊԱՐՏՔԱՇ (զենդ.), գ. Պարսից առաջին՝ նախնական կրօնը։
ՊԱՐՓԱԿ, ա. Պարփակող, պաշտպան, ապաւէն։
ՊԱՐՓԱԿԱՐԱՆ, գ. Պատսպարան։
ՊԱՐՓԱԿԵԼ, եցի, ն. 1. Շուրջանակի փակել, շրջափակել, շրջապատել։ 2. Իր մէջ առնել՝ ամփոփել, պարունակել, բովանդակել, ընդգրկել։ 3. Պատել, պաշարել։ 4. Պատսպարել, պաշտպանել։
ՊԱՐՓԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարփակուած լինելը, շրջափակութիւն։ 2. Պատում, պատատում, փաթաթուածք։
ՊԱՐՓԱԿՈՒՄՆ, կման, գ. Պարփակելը, պարփակուելը։
ՊԱՔՑԱՄԱՏ, գ. Պաքսիմատ։
ՊԵՀԻԱՐՈՆ, գ. Անորոշ բոյսի արմատ կամ վայրի պտուղ, որպէս խոզի կերակուր։
ՊԵՂԱԳՈՍ, (յուն.), ի, իւ, աց, գ. Ծով։
ՊԵՂԱԿԱՆ, (յուն.), տե՛ս ՀԱՒԱԼՈՒՍՆ։
ՊԵՂԵԼ, եցի, ն. 1. Փորելով դուրս հանել։ 2. Փորելով բանալ (փոս, ջրհոր)։ 3. փխբ. Կրել, ընդունել։
ՊԵՂԻՍ, (յուն.), գ. Ապակէ աման, որ գործածւում էր իբրեւ հեղուկաչափ՝ մոտաւորապէս 68 գրամ կշռով։
ՊԵՆՏԱԹՂՈՍ, պենտատղոս (յուն.), գ. Օլիմպիական խաղերի հինգ մարզաձեւի միասնութիւն՝ սկաւառակ նետելը, ըմբշամարտ, կռփամարտ, ցատկ, վազք. հնգամարտ։
ՊԵՆՏԱԿՈՍՏԷ, ՊԵՆՏԵԿՈՍՏԷ, (յուն.), ի, ից, գ. (եկեղց.) 1. Հրեաների Եգիպտոսից դուրս գալու յիսուներորդ օրը. յիսնօրեակ։ 2. Յիսուներորդ օրը՝ հաշուած զատկի կիրակիից, երբ կատարւում է հոգեգալստեան տօնը. հոգեգալուստ։ 3. Զատկից մինչեւ հոգեգալուստ եղած յիսուն օրուայ ժամանակը, յինունք։
ՊԵՌԵԿԵԼ, ՊԵՌԵՔԵԼ, տե՛ս ՓԵՌԵԿԵԼ։
ՊԵՏ, (պհլ.), ի, աց, գ. 1. Գլխաւոր, մեծաւոր, առաջնորդ, իշխան։ 2. Սկիզբ։
ՊԵՏԱԲԱՐ, մ. Իբրեւ պետ, իշխանաբար։
ՊԵՏԱԳՈՅՆ, ա. Աւելի գլխաւոր՝ կարեւոր։
ՊԵՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պետին յատուկ՝ վերաբերող, իշխանական, գլխաւոր։ 2. Ինքնիշխանական, միապետական, միահեծան։ 3. (կրօն.) Տիրական, աստուածային։ 4. գ. Պետ, տէր, իշխան։
ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Գլխաւորութիւն, առաջնորդութիւն, գերագոյն՝ բացարձակ իշխանութիւն։
ՊԵՏԱՆԱԼ, ացայ, չ. Տիրապետել, տիրել, իշխել։
ՊԵՏԱՐԱՐ, ի, ա. (կրօն.) Ուրիշներին պետ նշանակող, իշխանութիւն տուող, թագաւոր թագաւորաց (աստծու մասին)։
ՊԵՏԱՒՈՐ, ա. Իշխանաւոր, գլխաւոր, պետ։
ՊԵՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պետութիւն, իշխանութիւն։
ՊԵՏՄՈԳ, (իրան.), գ. Հին պարսից կամ զրադաշտական կրօնի հինգ օրինական աղանդներից դուրս՝ հերձուածական համարուած վեցերորդ աղանդը։
ՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պետ լինելը։ 2. Գերիշխանութիւն, իշխանութիւն։ 3. Տէրութիւն, թագաւորութիւն։ 4. (Պետութիւնք) Հրեշտակների ինը դասերից մէկը՝ եօթերորդը վերեւից ներքեւ եւ երրորդը ներքեւից վերեւ։
ՊԵՏՐԵԱՆ, ՊԵՏՐՈՍԵԱՆ, ա. (կրօն.) Պետրոս առաքեալին յատուկ՝ վերաբերող։
ՊԵՐԵՏՈՒՏ, (յուն.), գ. (կրօն.) Հոգեւոր տեսուչ։
ՊԵՐԵՒԵՇՏՔ, պէրեւէշտք, տից, գ. Բեղեր, ընչացք։
ՊԵՐԵՒԵՏԵԼ, տե՛ս ՓԵՐԵՒԵՏԵԼ։ (Կղնկտ., Բ, 28)։
ՊԵՐԻՊԱՏԵՏԻԿԵԱՆ, ՊԵՐԻՊԱՏԻԿԵԱՆ, (յուն.), ա. գ. Արիստոտէլի փիլիսոփայական ուսմունքի հետեւորդ։
ՊԵՐՃ, ի, ից, ա. 1. Պանծալի, երեւելի, անուանի, ականաւոր (մարդկանց մասին)։ 2. Ճոխ, շքեղ, գեղեցիկ, հոյակապ, փառաւոր։ 3. Ճոռոմ, վերամբարձ, զարդարուն։ 4. մ. Պերճ՝ զարդարուն կերպով, ճոխաբար։ 5. գ. Պերճութիւն, շքեղութիւն։
ՊԵՐՃԱԲԱՆ, ա. Պերճ լեզուով խօսող, պերճախօս։
ՊԵՐՃԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Պերճ լեզուով խօսել։
ՊԵՐՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պերճաբանելը, պերճ՝ շքեղ լեզուով խօսելը։ 2. Պերճ լեզուով ասուած՝ գրուած խօսք։ 3. Մեծաբանութիւն, մեծախօսութիւն։
ՊԵՐՃԱԲԱՐՈՅ, ա. Շքեղօրէն զարդարուած, փառահեղ, սէգ (սիրամարգի մասին)։
ՊԵՐՃԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի պերճ։
ՊԵՐՃԱԶԱՐԴ, ա. Պերճօրէն՝ շքեղօրէն զարդարուած։ (Կղնկտ., Բ, 28)։
ՊԵՐՃԱՆԱԼ, ացայ, չ. 1. Իր ունեցած առաւելութեամբ պարծենալ՝ հպարտանալ, գոռոզանալ, փքուել։ 2. Շքեղանալ, ճոխանալ, գեղեցիկ տեսք ստանալ, փառաւորուել։
ՊԵՐՃԱՆՔ, նաց, գ. 1. Կանացի արդուզարդ՝ զարդարանք։ 2. Համոզիչ խօսելը։
ՊԵՐՃԱՊԱՃՈՅՃ, ա. Պերճ եւ պաճոյճ, պերճօրէն պաճուճուած՝ զարդարուած։
ՊԵՐՃԱՊԱՅԾԱՌ, ա. Պերճ ու պայծառ, պանծալի։
ՊԵՐՃԱՊՍԱԿ, ա. Պերճ՝ փառաւոր պսակ ունեցող։
ՊԵՐՃԱՍԷՐ, ա. Պերճանք կամ պերճութիւն սիրող։
ՊԵՐՃԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պերճ՝ շքեղ դարձնել, շքեղօրէն զարդարել։
ՊԵՐՃՈՒԹԻՒՆ, գ. Ինքնագովութիւն, պարծենկոտութիւն, մեծամտութիւն, գոռոզութիւն։
ՊԵՒԿԷ, (յուն.), կեաւ, գ. 1. Սոճու ոստ։ 2. Սոճու մարխոտ փայտ, որ վառում են իբրեւ ճրագ։
ՊԷԳԱՍՈՍ, տե՛ս ՊԻԳԱՍՈՍ։
ՊԷԿԷ, կիւ, տե՛ս ՊԵՒԿԷ։
ՊԷԿԻՒՌԻՍ, (յուն.), գ. Կիպարիսի՝ նոճու փայտ։
ՊԷՇԱՍՊԻԿ, (պհլ.), ա. գ. Իշխանաւորի առջեւից արագ ընթացող ձիաւոր, առաջընթաց սուրհանդակ։
ՊԷՇՈՊԱ, (պհլ.), գ. Առաջապահ գունդ։ Եւ կոտորեցին զզօրն պէշոպա յԱղի (Սեբէոս, ԼԶ, 94)։
ՊԷՍ, (պհլ.), նխդ. (յետադաս խնդրով) 1. Պէս, իբրեւ, նման։ 2. եղբ. Ասես թէ, գրեթէ։
ՊԷՍՊԷՍ, ա. Զանազան, այլեւայլ, բազմատեսակ, տեսակ-տեսակ։ 2. Գոյնըզգոյն, խատուտիկ։ 3. Թանկագին, պատուական, ընտիր։
ՊԷՏ, զպէտ, ի պէտ, գ. Պէտք, կարիք։
ՊԷՏՔ, գ. 1. Պէտք եղած բանը, պիտոյք։ 2. Կարիք, պահանջ, հարկաւորութիւն։ 3. Բնական կարիք։
ՊԺԳԱԼ, ացի, չ. Գարշանք զգալ, գարշել, խորշել, զզուել։
ՊԻԳԱՍՈՍ, (յուն.), գ. Առասպելական թեւավոր ձի (յունական դիցաբանութեան մէջ)։
ՊԻԹԱԳՈՐԵԱՆՔ, տե՛ս ՊԻՒԹԱԳՈՐԵԱՆՔ։
ՊԻԹԻԱ, ՊԻԹԻԱԴ, տե՛ս ՊԻՒԹԻԱ։
ՊԻԾԱԿ, ի, աց, գ. 1. (կենդբ.) Թաղանթաթեւաւորների կարգին պատկանող խայթող միջատ. ձիաստաց (Vespa crabro)։ 2. փխբ. Նենգ մարդ։
ՊԻՀ, գ. Հոգեպահիկ, պարէն, ուտելիք։
ՊԻՂԾ, պղծոյ կամ պղծի, ծոց, ա. 1. (կըրօն.) Անսուրբ, ոչ մաքուր, կրօնական տեսակետից արգելուած՝ անթոյլատրելի։ 2. Անմաքուր, կեղտոտ, աղտեղի։ 3. Զզուելի, գարշելի։ 4. Զազիր, խառնակ, անբնական (սեռական յարաբերութիւն)։
ՊԻՄԵՆԻԱՅ, տե՛ս ՊԵՂԻՍ։
ՊԻՆ, (յուն.), գ. (կենդբ.) Երկփեղկանի փափկամարմին, պինայ (Pinna nobilis)։
ՊԻՆԴ, պնդոյ, ոց, նաեւ պնդի, դաց, ա. 1. Ամուր, սերտ, հաստատուն։ 2. Խիստ, բուռն, ուժեղ։ 3. Տոկուն, դիմացկուն։ 4. Հաւատարիմ։
ՊԻՆՆԱՅ, տե՛ս ՊԻՆ։
ՊԻՆՆԱՍՊԱՍԵԱԿ, եկի, կաց, գ. Պինի (տե՛ս) սպասաւոր (անորոշ տեսակի խեցեմորթ)։
ՊԻՆՆԵԱԿ, ՊԻՆՆՈՍ, տե՛ս ՊԻՆ։
ՊԻՆՋ, գ. Պինչ, քթանցք։
ՊԻՇ, ա. գ. Աչքերը յառած՝ սեւեռած։
ՊԻՍԱԿ, (պհլ.), ի, աց, ա. 1. Խայտեր՝ բծեր ունեցող, պուտ-պուտ նշաններով, խայտաւոր, պիսակաւոր։ 2. Բորոտ, քոսոտ։
ՊԻՍԱԿԱՑԵԱԼ, տե՛ս ՊԻՍԱԿ (1)։
ՊԻՍԱԿՈՏ, ա. Բորոտ։
ՊԻՍԱԿՈՒԹԻՒՆ, ՊԻՍԱԿՈՒՑ, գ. Բորոտութիւն։
ՊԻՍՏԱԿ, (պհլ.), գ. Պիստակենու (Pistacia) պտուղը։
ՊԻՏԱԼ, ացի կամ ացայ, չ. 1. Պէտք ունենալ մի բանի։ 2. Աղաչել։
ՊԻՏԱԿ1, ի, աց, ա. 1. Անհարազատ, խորթ։ 2. Շինծու, պատիր, կեղծ, սուտ։
ՊԻՏԱԿ2, գ. Պէտք, կարիք, կարօտութիւն։ Քանզի ոչ պիտակ ինչ սոսկ զօրութեանն ունի զմիւսմէն առ մի խորհրդականն խորութեան (Նար. ԻԸ)։
ՊԻՏԱԿ3, (յուն.), ի, աց, գ. 1. Թղթի կտոր, թղթիկ։ 2. Գրուած թուղթ, նամակ։
ՊԻՏԱԿԱԲԱՐ, մ. 1. Անուանապէս, սոսկ՝ լոկ անունով։ 2. ա. տե՛ս ՊԻՏԱԿ1։
ՊԻՏԱԿԱՆԱԼ, ացայ, չ. Խորթ՝ օտար՝ անհարազատ գտնուել կամ երեւալ։
ՊԻՏԱԿԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Սոսկ անուանապէս կոչուելը, միայն անունը կրելը։
ՊԻՏԱԿԱՊԷՍ, տե՛ս ՊԻՏԱԿԱԲԱՐ (1)։
ՊԻՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Անհարազատ՝ օտար լինելը, անհարազատութիւն, օտարութիւն։ 2. Չարարկութիւն։
ՊԻՏԱՆԱԲԱՐ, մ. Պէտքի՝ կարիքի համաձայն։
ՊԻՏԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի պիտանի։
ՊԻՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Պէտք՝ կարիք ունենալ մի բանի։ 2. Պէտք՝ պէտքական լինել, պէտք գալ։
ՊԻՏԱՆԱԿԱՆ, տե՛ս ՊԻՏԱՆԻ։
ՊԻՏԱՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Պէտք՝ կարիք ունենալ մի բանի։ 2. Պէտքի համար կիրառուել՝ բանեցուել։ 3. Պիտանի դառնալ, պէտք գալ։
ՊԻՏԱՆԱՑՈՒ, ի, աց, ա. Բանի պէտք եկող, պէտքական, պիտանի, օգտակար, շահեկան, յարմար։
ՊԻՏԱՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պիտանի դարձնել, բանի պէտք բերել։
ՊԻՏԱՆԱՒՈՐ, տե՛ս ՊԻՏԱՆԻ։
ՊԻՏԱՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Որեւէ պէտքի ծառայող, պէտքական, օգտակար։ 2. Լաւ, ընտիր, ընտրեալ։ 3. Նպաստող, օգուտ տուող, ձեռնտու։
ՊԻՏԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պիտանի լինելը, պէտքականութիւն, օգտակարութիւն։
ՊԻՏԱՊԷՍ, մ. Օգտակար՝ պատշաճ կերպով, ինչպէս հարկն է։
ՊԻՏԱՌ, ա. 1. Պատգամատու, հրաման արձակող։ 2. Պիտանի։
ՊԻՏԱՌԱԳՈՅՆ, ա. Աւելի պիտանի՝ կարեւոր։
ՊԻՏԱՌԱԿԱՆ, ա. Վաւերական, պաշտօնական։
ՊԻՏԱՌԱՊԷՍ, մ. Հեղինակաւոր կերպով, հեղինակաբար։ (Կղնկտ., Բ, 3Օ)։
ՊԻՏԱՌԵԼ, եցի, ն. 1. Իբրեւ պատգամ յայտարարել։ 2. (կրօն.) Աստծու խօսքով՝ երկնային յայտնութեամբ կամ մարգարէի վկայութեամբ հաստատել։ 3. Վկայել։
ՊԻՏԱՌՈՑԵԼ, չ. 1. տե՛ս ՊԻՏԱՌԵԼ։ 2. կ. չ. Կիրառուել, գործածուել։
ՊԻՏԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Իբրեւ պատգամ յայտարարութիւն։ 2. Վկայութիւն, մի բան հաստատելու համար բերուած խօսք։ 3. Պէտքի համար գործածելը, պէտք։
ՊԻՏԱՐԿԵԼ, (իմ), եցայ, չ. Կիրառուել մի բանի համար, մի բանի պէտք գալ։
ՊԻՏԱՒՈՐ, ի, աց, ա. Պիտանի։
ՊԻՏԱՒՈՐԱՊԷՍ, տե՛ս ՊԻՏԱՊԷՍ։
ՊԻՏԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Պէտք՝ կարիք ունենալ։ 2. Կարիքի համար գործածուել։
ՊԻՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պէտք՝ կարիք ունենալը։
ՊԻՏԻ, պիտին, պիտէր, պիտեցաւ, պիտիցի, պիտեսցի, տեցեալ, տելի, մբ. 1. (գործածւում է անորոշ դերբայի հետ) Պէտք է, արժան է, անհրաժեշտ է։ 2. Պիտանի է, հարկաւոր է, կարեւոր է։
ՊԻՏՈՅ, ա. 1. Ինչ որ պէտք է, պէտքական, հարկաւոր։ 2. Յարմար, պատշաճ։
ՊԻՏՈՅԱԲԱՐ, մ. Ըստ տեղին, ինչպէս հարկն է։
ՊԻՏՈՅԱԿԱՆ, ա. Պիտանի, օգտակար։
ՊԻՏՈՅԱՆԱԼ, ացայ, չ. 1. Պէտք լինել, հարկաւոր լինել։ 2. Պէտք՝ կարիք ունենալ մի բանի։
ՊԻՏՈՅԻ, ա. Պէտքական, պիտանի, կարեւոր։
ՊԻՏՈՅՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊԻՏԱՆՈՒԹԻՒՆ։
ՊԻՏՈՅՔ, տե՛ս ՊԻՏՈՅ-ի տակ։
ՊԻՏՈՒՍ, (յուն.), տե՛ս ՍՈՃԻ։
ՊԻՐԱՄԻԴ, տե՛ս ՊԻՒՐԱՄԻԴ։
ՊԻՐԿ, ա. մ. Պրկուած, ձիգ։
ՊԻՒԹԱԳԻՐ, ա. գ. Դելֆիսում գտնուող Ապոլոնի տաճարի քրմուհու՝ Պիւթիայի պատգամների մատենագիրը։
ՊԻՒԹԱԳՈՐԱԿԱՆՔ, ՊԻՒԹԱԳՈՐԱՅՔ, ՊԻՒԹԱԳՈՐԵԱՆՔ, գ. Հին յունական մաթեմատիկոս եւ փիլիսոփայ Պիւթագորասի դպրոցի ներկայացուցիչներ, Պիւթագորասի փիլիսոփայութեան հետեւորդներ՝ կողմնակիցներ, պիւթագորականներ։
ՊԻՒԹԻԱ, ՊԻՒԹԻ, (յուն.), գ. Պիւթիական խաղեր, որոնք կատարւում էին Դելֆիսի մօտակայքում՝ ի պատիւ Ապոլոնի, իւրաքանչիւր չորս տարին մէկ կրկնուող օլիմպիական խաղերի երրորդ տարում։
ՊԻՒԹՈՍ, (յուն.), գ. Մի տեսակ կաւէ մեծ աման։ (Արիստ. աշխ., 614, ՀԱԲ)։
ՊԻՒԾ, ՊԻՒՂԾ, տե՛ս ՊԻՂԾ։
ՊԻՒՌԱՄԻԴ, տե՛ս ՊԻՒՐԱՄԻԴ։
ՊԻՒՌԱՄՈՒԴԷՍ, (յուն.), ա. Բրգաձեւ, բլրաձեւ։
ՊԻՒՌԻՈՆ, (յուն.), գ. Կրակապաշտ պարսիկների ատրուշան, կրակատուն։
ՊԻՒՐԱՄԻԴ, պիրամիդ, պիւրամիտ (յուն.), ի, գ. Բուրգ (նաեւ երկրաչափական մարմին)։
ՊԻՔԻՒՆ, (յուն.), գ. Ջրանցք։ (Սոկր., 51, ՀԱԲ)։
ՊԼԱԿԻՆԴԻ, տե՛ս ՊՂԱԿՈՒՆԴ։
ՊՂԱԿՈՒՆԴ, ՊՂԱԿՈՒՆՏ, ՊՂԱԿՈՒՆՏՐ,(յուն.), գ. Կարկանդակ։
ՊՂԱԿՈՒՆՏՐԱԳՈՐԾ, ի, աց, ա. գ. Կարկանդակ պատրաստող։
ՊՂԱՏՈՆԱԿԱՆ, ի, աց, ա. Հին յունական փիլիսոփայ Պլատոնին յատուկ՝ վերաբերող, պլատոնական։
ՊՂԱՏՈՆԻԿԵԱՆ, ա. գ. Պլատոնին կամ պլատոնականութեան հետեւորդ։
ՊՂԵՄԲԱՏ, (լատ.), գ. 1. Կապարէ գունդ՝ գնդակ։ 2. Ծայրերից կապարէ գնդակներ կախուած մտրակով ծեծ՝ ձաղկում։
ՊՂԵՐԳ, ի, ից կամ աց, ա. Ծոյլ, հեղգ, ալարկոտ։
ՊՂԵՐԳԱԲԱՐ, մ. Պղերգութեամբ, ծուլաբար։
ՊՂԵՐԳԱԳՈՅՆ, ա. Աւելի պղերգ։
ՊՂԵՐԳԱՆԱԼ, ացայ, չ. Պղերգ դառնալ, ծուլանալ, հեղգանալ։
ՊՂԵՐԳԱՆՔ, նաց, տե՛ս ՊՂԵՐԳՈՒԹԻՒՆ։
ՊՂԵՐԳԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՊՂԵՐԳԱՆԱԼ։
ՊՂԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. Պղերգ լինելը, ծուլութիւն, հեղգութիւն, անհոգութիւն, դանդաղկոտութիւն։
ՊՂԵՐԳՈՒՄՆ, գման, գ. Պղերգանալը, պղերգութիւն։
ՊՂԻՆՁ, (իրան.), պղնձոյ, ոց, գ. 1. Մուգ կարմիր մետաղ։ 2. Պղնձից կտրած դրամ, պղնձադրամ։
ՊՂԾԱԲԱՆ, ա. Պիղծ՝ գարշելի խօսքեր պարունակող։
ՊՂԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Գարշելի խօսակցութիւն, հայհոյանք, յիշոց։
ՊՂԾԱԲԱՐԲԱՌ, ա. մ. Պիղծ խօսքերով։
ՊՂԾԱԳՈՅՆ, ա. Աւելի պիղծ։
ՊՂԾԱԳՈՐԾ, ի, աց, ա. Պիղծ՝ անմաքուր՝ ամօթալի գործեր կատարող, զազրագործ։
ՊՂԾԱԳՈՐԾԱԽՕՍ, ա. Պիղծ գործերի մասին խօսող, զազրախօս, հայհոյող։
ՊՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Պիղծ գործ՝ արարք։
ՊՂԾԱԴԱՒԱՆ, ա. Պիղծ դաւանանք ունեցող։
ՊՂԾԱԶՈՀ, ա. Պիղծ աստուածներին՝ կուռքերին զոհ մատուցող, կամ պիղծ զոհեր մատուցող։
ՊՂԾԱԼԻՑ, ա. Պղծութեամբ լցուած՝ լի։
ՊՂԾԱԼՈՒՐ, ա. Պիղծ զրոյցներին ունկնդիր, պիղծ՝ գարշելի բաներ լսող։
ՊՂԾԱԽԱՌՆ, ա. Պղծութեամբ խառնուած, պղծալից, պղծուած, պիղծ։
ՊՂԾԱԽՕՍ, ա. Պիղծ՝ գարշելի բաներ խօսող, պղծալեզու, պղծաբերան։
ՊՂԾԱԿԱՑԵԱԼ, ա. Պիղծերի մէջ ապրած եւ պղծուած։
ՊՂԾԱՄԱՏՈՅՑ, ա. Պղծութեամբ մատուցուած, անսուրբ։
ՊՂԾԱՆՈՑ, ի, գ. 1. Պղծութեան տեղ։ 2. Մեհեան։
ՊՂԾԱՆՈՒՆ, ա. Պիղծ՝ գարշելի անուն ունեցող։
ՊՂԾԱՆՔ, նաց, տե՛ս ՊՂԾՈՒԹԻՒՆ։
ՊՂԾԱՇՈՒՐԹՆ, ա. Պիղծ՝ անմաքուր շրթունքներ ունեցող, պղծաբերան, պղծալեզու։
ՊՂԾԵԼ, եցի, ն. 1. Պիղծ՝ անմաքուր դարձնել, ապականել, կեղտոտել, աղտեղել։ 2. Անարգել, արատաւորել։ 3. Պիղծ՝ գարշելի համարել, զգուշանալ իբրեւ պիղծ բանից, գարշել։ 4. Բռնաբարել, բռնի կերպով կուսութիւնից զրկել։ 5. Շաղախել, թաթախել։
ՊՂԾԻՉ, ծչի, չաց, ա. Որ պղծում է, պղծող։
ՊՂԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Պիղծ լինելը։ 2. Պղծելը, պղծուելը։ 3. Պիղծ՝ գարշելի գործ՝ արարք։ 4. Պիղծ բան՝ առարկայ։
ՊՂՆՁԱԳՈՅՆ, գ. Քաղկեդոն (թանկագին քար)։
ՊՂՆՁԱԳՈՐԾ, ի, աց, գ. 1. Պղնձից զանազան իրեր պատրաստող արհեստաւոր։ 2. ա. Պղնձից սարքած՝ կերտած, պղնձակերտ։
ՊՂՆՁԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Պղնձագործի արհեստը։
ՊՂՆՁԱԼԻՑ, ՊՂՆՁԱԽԱՌՆ, ա. Պղնձի հետ խառն, պղինձ պարունակող։
ՊՂՆՁԱԽԵՑԻ, ա. Պղնձից եւ խեցուց բաղկացած կամ շինուած (մի առասպելական քաղաքի մասին)։
ՊՂՆՁԱԿԵՐՏ, ի, ից, ա. Պղնձից կերտուած՝ շինուած։
ՊՂՆՁԱԿՈՒՌ, ՊՂՆՁԱԿՌԱԾՈՅ, ա. Պղնձից կռած՝ կոփած։
ՊՂՆՁԱՀԱՏ, ի, հատք, տից, գ. 1. Պղնձի հանք, որտեղ փորելով պղինձ են հանում։ 2. Պղնձահանքը իբրեւ աքսորավայր, ուր աշխատելու էին ուղարկում դատապարտուածներին։
ՊՂՆՁԱՁՈՅԼ, ա. Պղնձից ձուլուած՝ կռած։
ՊՂՆՁԱՆԱԼ, ացայ, չ. Պղնձի նման կարծրանալ, քարանալ, չորանալ։
ՊՂՆՁԱՆԻԳ, ա. Որի նիգերը պղնձից են, ամուր, պինդ։
ՊՂՆՁԱՆԻՒԹ, ա. Որի նիւթը պղինձ է, պղնձէ։
ՊՂՆՁԱՊԱՏ, ա. Պղնձով՝ պղնձի շերտով պատուած։
ՊՂՆՁԵԱՆ, ՊՂՆՁԵՂԷՆ, ա. Պղնձից պատրաստուած՝ սարքուած, որի նիւթը պղինձ է, պղնձից կազմուած, պղնձէ։
ՊՂՆՁԻ, ձւոյ, ձեաց, ա. Պղնձէ, պղնձից կազմուած, որի նիւթը պղինձ է, պղնձից պատրաստուած՝ սարքուած։
ՊՂՊԵՂ, պղպիղ (պրսկ.), գ. Սեւ տաքդեղ։
ՊՂՊԶՈՒՆ, ա. Լիուլի, լեփլեցուն, բոլորովին լիքը։
ՊՂՊՋԱԿ, ի, աց, գ. Ջրի շատ բարակ թաղանթով պատուած եւ օդով լցուած գնդիկ։
ՊՂՊՋԱԿԱՁԵՒ, ա. մ. Պղպջակի ձեւով։
ՊՂՊՋԱԿԵԼ, եցի, չ. 1. Պղպջակներ արձակելով դուրս բխել։ 2. Պղպջակներ առաջացնել՝ գոյացնել, պղպջալ։
ՊՂՊՋԱԿԻՉ, ա. Պղպջակներ առաջացնող, պղպջակող։
ՊՂՊՋԱՁԻԳ, ա. Պղպջակի նման դուրս ձգուող։
ՊՂՊՋԱՆԱԼ, ացայ, ՊՂՊՋԵԼ, եցի, չ. Պղպջակներ արձակել, պղպջակել, պղպջալ։
ՊՂՊՋՈՒՄՆ, ջման, գ. Պղպջակելը, պղպջալը։
ՊՂՏՈՐ, ոյ, ա. 1. Անմաքուր, կեղտոտ, պիղծ։ 2. Ոչ պարզ, ոչ վճիտ։ 3. Մթագնած, աղօտ։ 4. փխբ. Անմաքուր, մոլար, թիւր։
ՊՂՏՈՐԱԳՈՅՆ, ա. Աւելի պղտոր։
ՊՂՏՈՐԱԿԱՆ, տե՛ս ՊՂՏՈՐ։
ՊՂՏՈՐԱՐԲՈՒԹԻՒՆ, գ. Պղտոր ջուր խմելը կամ խմեցնելը։
ՊՂՏՈՐԵԼ, եցի, ն. 1. Պղտոր դարձնել։ 2. Մթագնել, աղօտացնել։ 3. փխբ. Խառնաշփոթել, խառնակել, յուզել, խռովել։
ՊՂՏՈՐԻՉ, ա. Որ պղտորում է, պղտորող, փխբ. խառնակիչ։
ՊՂՏՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պղտոր լինելը։ 2. Մթագնութիւն, աղօտութիւն։ 3. փխբ. Անմաքրութիւն, խառնակութիւն։
ՊՂՏՈՐՈՒՄՆ, րման, գ. Պղտորուելը, պղտորութիւն։
ՊՃԵՂՆ, պճղան, ղամբ կամ ղով, ղունք, ղանց, գ. 1. Ոտքի կոճը։ 2. Գարշապար, կրունկ։ 3. լայնաբար՝ Ոտք։
ՊՃՂՆԱՒՈՐ, պճեղնաւոր, ի, աց, ա. գ. Մինչեւ կրունկները հասնող երկար եւ զարդարուն զգեստ։
ՊՃՆԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. 1. Պճնելով զարդարել, շքեղազարդարել։ 2. փխբ. Փառքի՝ պատուի հասցնել, փառաւորել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՊՃՆԱԶԳԵՍՏԵԼ, եցի, տե՛ս ՊՃՆԱԶԱՐԴԵԼ։
ՊՃՆԱՅԱՐՄԱՐ, ա. 1. Յարմարապէս պճնուած, զարդարուն, սիրուն։ 2. Յարմարապէս։
ՊՃՆԱՅՕՐԷՆ, ա. Պճնութեամբ յօրինուած, պճնազարդ։
ՊՃՆԱՆՔ, նաց, գ. Պճնութիւն, պճնում։
ՊՃՆԱՊԱՃՈՅՃ, ա. Պճնութեամբ պաճուճուած, շատ զարդարուած՝ պճնուած, պճնազարդ։
ՊՃՆԱՊԱՅԾԱՌ, ա. Պայծառապէս պճնուած՝ զարդարուած, պճնութեամբ պայծառացած, գեղեցիկ, շքեղ։
ՊՃՆԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Պճնութիւն՝ գեղեցկութիւն սիրող, պճնուել՝ շքեղօրէն զարդարուել սիրող։
ՊՃՆԱՒՈՐԵԼ, եցի, տե՛ս ՊՃՆԱԶԱՐԴԵԼ։
ՊՃՆԵԼ, եցի, ն. 1. Պաճուճանքով զարդարել՝ գեղեցկացնել, պճնազարդել, պաճուճել։ 2. Պատուել, փառաւորել։ 3. եցայ, կ. չ. Պաճուճուել, զարդարուել։
ՊՃՆՈՂ, ի, աց, ա. Պճնուել սիրող, պճնասէր։
ՊՃՆՈՂԱԿԱՆ, ա. Պճնութեան յատուկ՝ վերաբերող։
ՊՃՆՈՒԹԻՒՆ, ՊՃՆՈՒՄՆ, նման, գ. 1. Պճնանք, պաճուճանք, զարդարանք։ 2. Պճնելը, պճնուելը։
ՊՆԱԿ, (յուն.), ի, աց, գ. Ափսէ, կերակուր ուտելու բոլորակաձեւ տափակ աման։
ՊՆԱԿԱՁԵՒ, մ. Պնակի ձեւով։
ՊՆԱԿԻՏ, (յուն.), կտի կամ կիտի, տիւ, գ. 1. Փոքր՝ քառակուսի տախտակ, որի վրայ գրուած այբուբենի տառերը սովորում էին ճանաչել։ 2. Քարէ տախտակ։
ՊՆԴԱԳՈՅՆ, ա. 1. Աւելի կամ շատ պինդ։ 2. Աւելի ուշադիր՝ ջանասէր։
ՊՆԴԱԴԵՍՊԱՆ, գ. Արագընթաց սուրհանդակ։
ՊՆԴԱԿԱԶՄ, ա. 1. Պինդ՝ ամուր կազմուածքով, դիմացկուն, տոկուն, ուժեղ։ 2. Լաւ սպառազինուած, սերտ, կուռ։ 3. Պինդ, թանձր։ 4. մ. Պինդ՝ ուժեղ կերպով, քաջաբար, ուժով։
ՊՆԴԱԿԱԶՄԱԳՈՅՆ, ա. Աւելի պնդակազմ։
ՊՆԴԱԿԱԶՄԵԼ, եցի, ն. 1. Պնդակազմ դարձնել, սրտապնդել, քաջալերել։ 2. Պինդ կապել՝ յարել՝ միացնել մի բանի հետ։
ՊՆԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ, գ. Պինդ՝ հաստատուն լինելը՝ մնալը մի բանի մէջ, դիմացկունութիւն։
ՊՆԴԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պինդ, կարծր, 2. փխբ. Դիմացկուն, առաքինի։
ՊՆԴԱԿԱՊ, ա. մ. 1. Պինդ՝ ամուր կապող, կաշկանդող։ 2. Պինդ՝ ամուր կապուած, կաշկանդուած։
ՊՆԴԱԿՑՈՐԴ, ա. Պինդ՝ ամուր կցուած, սերտ միացած՝ շաղախուած։
ՊՆԴԱՁԻԳ, ա. Աղեղը պինդ ձգող՝ քաշող։
ՊՆԴԱՊԱՐԱՆՈՑ, ա. Խստապարանոց, անզուսպ, անսանձ։
ՊՆԴԱՊԷՍ, մ. 1. Պինդ՝ ամուր կերպով։ 2. Սաստկապէս, ուժգնօրէն։
ՊՆԴԱՑՈՂ, ի, աց, ա. Ժլատ, կծծի, գծուծ։
ՊՆԴԱՓԱԿ, ՊՆԴԱՓԱԿԵԱԼ, ա. Պինդ՝ ամուր փակուած, ամրափակ։
ՊՆԴԱՔԱՐՇ, ա. Պինդ քաշուած՝ ձգուած, պիրկ, ձիգ։
ՊՆԴԵԼ1, եցի, ն. 1. Պինդ՝ ամուր դարձնել, պնդացնել, ամրացնել։ 2. Պինդ կապել, կապկպել, կաշկանդել։ 3. Միացնել, յարել, կցել։ 4. Սաստկացնել։ 5. Պահել, թաքցնել։ 6. Սեղմել։ 7. Նեղը գցել, նեղել, ճնշել։ 8. փխբ. Սիրտ տալ, սրտապնդել, քաջալերել, զօրացնել։
ՊՆԴԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Իր ասածի վրայ հաստատ մնալ, յամառել։ 2. Ճգնել։ 3. Վազել։
ՊՆԴՈՑ, տե՛ս ՊՆԴՈՒԹԻՒՆ։
ՊՆԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Պինդ լինելը, ամրութիւն, կարծրութիւն։ 2. Արիութիւն, զօրութիւն, ուժ։ 3. Ջանք, ճիգ։ 4. Աշխատասիրութիւն։
ՊՆՉԱՏ, ի, աց, ա. Պինչը կտրած կամ ի ծնէ պինչ չունեցող, տափակաքիթ։
ՊՆՉԱՏԵԼ, եցի, ն. Պնչատ դարձնել, պինչը կտրել։
ՊՇՆԵԼ, տե՛ս ՊՇՆՈՒԼ։
ՊՇՆՈՒԼ, պշեալ, պշուցեալ, չ. Աչքերը յառած նայել, ակնապիշ՝ սառած աչքերով անթարթ նայել, զարմանքով՝ ապշանքով նայել՝ դիտել։
ՊՇՈՒՑԱՆԵԼ, ուցի, պբ. Պշնել տալ։
ՊՇՐԱԿ, տե՛ս ՊՐՇԱԿ։
ՊՈԴԻՐԻ, (յուն.), գ. Մինչեւ ոտքերը հասնող երկար հագուստ։
ՊՈԶԱՆ, գ. յոգն. Պոզեր, եղջիւրներ։
ՊՈՂԵԼ, տե՛ս ՊՈՒՂԵԼ։
ՊՈՂԻՊՈԴ, ՊՈՂԻՊՈԴԷՍ, (յուն.), գ. (կենդբ.) Գլխոտանի փափկամորթների դասին պատկանող ծովային կենդանի. ութոտնուկ (Octopus)։
ՊՈՂՈՊԱՏ, ա. Պողպատէ, պողպատեայ։
ՊՈՂՈՎԱՏ, (պհլ.), գ. Պողպատ։
ՊՈՂՈՎԱՏԱՏԱՇ, ա. Պողպատէ գործիքով տաշած։
ՊՈՂՈՎԱՏԻԿ, ա. Պողպատից սարքած՝ պատրաստած, պողպատեայ, պողպատէ։
ՊՈՂՈՏԱՅ, պաղատայ (ասոր.), ի, ից կամ այց, գ. 1. Լայն եւ ուղիղ փողոց քաղաքում։ 2. Քաղաքի հրապարակ, քաղաքամէջ։ 3. Լայն ճանապարհ։
ՊՈՄԱՆ, տե՛ս ՊԱՅՄԱՆ։
ՊՈՄՊԻԼՈՍ, (յուն.), գ. (կենդբ.) Ձկան մի տեսակ. նաւատար (Naucrates ductor)։
ՊՈՅՏՆ, պուտան, տունք, տանց, գ. Կաւէ աման, պուտուկ, կճուճ։
ՊՈՅՐ, պուր, գ. 1. Ձիու գլուխ։ Զպուրս թագաւորական ձիոցն թագիւ պերճացուցեալ (Կղնկտ., Ա, 21)։ 2. Եկեղեցու գմբէթի գագաթը։ Ոչ կարէր քակել զաղիւսաշար պոյր գմբեթին (Կղնկտ., Ա, 27)։
ՊՈՉ, ոյ, գ. Առնանդամ։
ՊՈՉԻՒՆ, գ. Արջառի բառաչ՝ բառաչիւն։
ՊՈՌՆԻԿ, (յուն.), նկի, կաց, ա. գ. 1. Հասարակաց կին, բոզ։ 2. Ապօրինի խառնակուող տղամարդ կամ կին։ 3. Ամուսնացած անառակ կին։
ՊՈՌՆԿԱԳՈՅՆ, ա. Աւելի պոռնիկ։
ՊՈՌՆԿԱԽԱՌՆԻՉ, ա. գ. Պոռնկութեան միջնորդ, կաւատ։
ՊՈՌՆԿԱԿԱՆ, ի, աց, ա. Պոռնկին եւ պոռնկութեան յատուկ՝ վերաբերող։
ՊՈՌՆԿԱԿԵՐՊ, ա. Պոռնկի կերպարանք ունեցող։
ՊՈՌՆԿԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՊՈՌՆԿԵԼ2 (իմ)։
ՊՈՌՆԿԱՆՈՑ, ի, աց, գ. Հասարակաց տուն, բոզանոց։
ՊՈՌՆԿԱՊԱՏԻՐ, ա. Դէպի պոռնկութիւն պատրող, հրապուրող։
ՊՈՌՆԿԱՊԷՍ, մ. Պոռնիկների նման։
ՊՈՌՆԿԱՍԷՐ, ա. Պոռնիկներ կամ պոռնկութիւն սիրող։
ՊՈՌՆԿԱՏՈՒՆ, տե՛ս ՊՈՌՆԿԱՆՈՑ։
ՊՈՌՆԿԱՐԱՆ, գ. Պոռնկացող, բոզարած։
ՊՈՌՆԿԵԼ1, եցի, տե՛ս ՊՈՌՆԿԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՊՈՌՆԿԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Պոռնիկ դառնալ, պոռնկութիւն անել, անառակ կեանք վարել, շնանալ։ 2. (եբրայական ոճով) Օտար աստուածների երկրպագել, օտար սովորութիւնների հետեւել։
ՊՈՌՆԿԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Պոռնկել տալ։
ՊՈՌՆԿՈՐԴԻ, դւոյ, դւոց կամ դեաց, գ. 1. Պոռնիկի որդի, պոռնիկ կնոջից ծնուած՝ անհարազատ զաւակ։ 2. Ընդհանրապէս՝ ապօրինի կենակցութիւնից ծնուած զաւակ։
ՊՈՌՆԿՈՑ, տե՛ս ՊՈՌՆԿԱՆՈՑ։
ՊՈՌՆԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Պոռնիկ լինելը, բոզութիւն։ 2. (եբրայական ոճով) Օտար աստուածների երկրպագելը, կռապաշտութիւն։
ՊՈՌՈՉԻՒՆ, տե՛ս ՊՈՉԻՒՆ։
ՊՈՌՈՏ, ա. 1. Պոռոտախօսութիւն պարունակող։ 2. Խռպոտ (ձայն)։
ՊՈՌՈՏԱԽՕՍ, 1. ա. Մեծ-մեծ խօսող, մեծախօս, յոխորտ։ 2. Պոռոտախօսութիւն պարունակող։
ՊՈՌՈՔ, ա. Պոռոտ, պոռոտախօս։
ՊՈՌՈՔԱԲԱՆ, տե՛ս ՊՈՌՈՏԱԽՕՍ։ (Սեբ., 38, ՀԱԲ)։
ՊՈՌՓԻՒՌԻԿՈՆ, (յուն.), գ. Ծիրանեգոյն կերպաս։ (Մագ. թղ. 204, ՀԱԲ)։
ՊՈՏԱԳՐՈՍ, տե՛ս ՊԱՏԱԳՐՈՍ։
ՊՈՐ, գ. (կենդբ.) Կարապ։
ՊՈՐՏ, ոյ, ոց, կամ ի, ից, գ. 1. Պորտալարը կտրելուց գոյացած փոսիկ փորի կենտրոնական մասում։ 2. Պորտալար։ 3. լայնաբար՝ Որովայն, փոր։ 4. Միջին տեղերը, միջավայր, միջակայք։ 5. (ճարտ.) Կամարի մէջտեղի քարը։
ՊՈՐՏԱԲՈՅԾ, ՊՈՐՏԱՊԱՐԱՐ, ա. Ուտել-խմելուն անձնատուր եղած, որովայնամոլ, որկրամոլ։
ՊՈՒԵՏԱԿԱՆ, ա. Բանաստեղծական, քերթողական։
ՊՈՒԵՏԵԼ, եցի, ն. չ. Բանաստեղծութիւն գրել, բանաստեղծել, ստեղծագործել։
ՊՈՒԵՏԷՍ, տի, տեայք, տեայց, տէից, ՊՈՒԵՏԻԿՈՍ, ի, աց, պւետէս, պւէտէս, պւէտիկոս եւն (յուն.), գ. 1. Բանաստեղծ, քերթող։ 2. լայնաբար, Իմաստասէր, փիլիսոփայ։
ՊՈՒԵՏԻԿՈՍԱԲԱՐ, մ. Իբրեւ բանաստեղծ, բանաստեղծօրէն։
ՊՈՒԵՏԻԿՈՍԱԿԱՆ, ՊՈՒԵՏԻԿՈՍԵԱՆ, տե՛ս ՊՈՒԵՏԱԿԱՆ։
ՊՈՒԵՏԻԿՈՍԵԼ, տե՛ս ՊՈՒԵՏԵԼ։
ՊՈՒԵՏԻԿՈՍՈՒԹԻՒՆ, գ. Բանաստեղծական արուեստը, բանաստեղծութիւն։
ՊՈՒԷՏ, տե՛ս ՊՈՒԵՏԷՍ։
ՊՈՒՂԵԼ, եցի, ն. Ցրել, վանել, քշել։
ՊՈՒՏՆԱՐԴ, գ. Պուտուկի նման պղնձէ մեծ աման՝ կաթսայ։
ՊՈՒՏՈՒԿ, տկի, կաց, նաեւ պտկունք, տկանց, գ. Թրծած կաւէ կամ պղնձէ աման, կճուճ։
ՊՈՒՐ, տե՛ս ՊՈՅՐ։
ՊՈՒՐԱԿ, ի, աց, գ. Փոքր անտառ, անտառակ։
ՊՉՐԱԿ, տե՛ս ՊՐՇԱԿ։
ՊՉՐԱՆՔ, նաց, գ. 1. Կանացի պաճուճանք՝ դուր գալու նպատակով։ 2. Նազկտանք, սեթեւեթանք, ծեքծեքում։ 3. Տհաճութիւն ցոյց տալը, արհամարհանք, քամահրանք։
ՊՉՐԵԼ, (իմ), եցայ, չ. Նազկտալ, սեթեւեթել, կոտրատուել։
ՊՉՐՈՒԹԻՒՆ, գ. Պչրելը, պչրանք։
ՊՌԱՍՏ, ՊՌԱՍՏԻՆ, ՊՌԱՍՏՆՈՑ, տե՛ս ՊՐԱՍՏԻՆ։
ՊՌԵՄՆ, ի, ից, գ. Վայրի թզենի։
ՊՌԵՍՏԵՐ, կամ ՊՐԵՍՏԵՐ (յուն.), գ. Կիզիչ մրրիկ՝ պտուտահողմ։
ՊՌԶՏԵԼ, տե՛ս ՊՌՍՏԵԼ։
ՊՌԶՕՂ, ա. Հակառակորդ, թշնամի։
ՊՌԻՄԻԿՈՒՌ, պռիմիկեռ, պռիմիկիւռոս (յուն.), գ. Առաջին ատենադպիր, նախագահ իշխան։
ՊՌՈՏԱԲԱՆ, ա. Պոռոտաբան, պոռոտախօս։
ՊՌՈՏՈՆ ՊԱՏՐԻԿ, (յուն.), գ. Առաջին՝ մեծ պատրիկ։ Եւ առնէ զնա պռոտոն պատրիկ (Կղնկտ., Բ, 2Օ)։
ՊՌՍՏԵԼ, եցի, ն. Դէմքին արհամարհանքի կամ դժգոհութեան արտայայտութիւն տալ։
ՊՌՏՈՒԿՈՒՐԱՊԱՂԱՏ, (յուն.), ի, գ. Առաջին կուրապաղատ։ Զի էր տէրն Դաւիթ ազգակից պռտուկուրապաղատին (Արծ., 482)։
ՊՍԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Թագ։ 2. փխբ. Պարգեւ։ 3. Յաղթանակի ծաղկեպսակ։ 4. Փեսայի եւ հարսի գլխին դրուող մանեակ՝ իբրեւ թագ։ 5. Պսակադրութեան եկեղեցական ծէսը՝ արարողութիւնը։ 6. Լուսեղէն ծիածանային օղակ արեգակի շուրջը։ 7. Արեգակի գունդը՝ սկաւառակը։ 8. Առարկաների շուրջը քաշած շրջանակ։ 9. Տարեշրջան։
ՊՍԱԿԱԲԱՂՁԻԿ, ա. Պսակի բաղձացող, պսակատենչ։ (Կղնկտ., Բ, 2Օ)։
ՊՍԱԿԱԴԻՐ, ա. գ. 1. Յաղթողի գլխին պսակ դնող։ 2. Պսակ կատարող քահանայ։
ՊՍԱԿԱԶԱՐԴ, ա. Նահատակութեան պսակ ստացած։
ՊՍԱԿԱԶԳԵՍՏ, ա. Նահատակութեան պսակով զարդարուած, պսակազարդ։
ՊՍԱԿԱԶԳԵՑՈՒԹԻՒՆ, գ. Պսակներով զարդարուելը։
ՊՍԱԿԱԿԱԼ, գ. Գլխի զարդ, որի վրայ հագցնում են պսակը։
ՊՍԱԿԱԿԱՊ, ա. Գլխին պսակ կապուած՝ պսակ դրուած, գլուխը պսակով զարդարուած։
ՊՍԱԿԱԿԻՐ, ա. Բոլորովին զարդարուած։
ՊՍԱԿԱԿԻՑ, ա. Նոյն պսակի արժանացած։
ՊՍԱԿԱՀԱՄԲԱՐ ԿԷՏ, ՊՍԱԿԱՀԱՍ ԿԷՏ, Մրցութեան տարածքի վերջնագիծը, որտեղ դրուած էր լինում պսակը՝ յաղթողին յանձնելու համար։
ՊՍԱԿԱՀԻՒՍ, ի, ից, ա. Որի համար հիւսուած է պսակ, թագակիր։
ՊՍԱԿԱՁԵՒ, ա. Պսակի ձեւ ունեցող, շրջանակաձեւ, բոլորածիր։
ՊՍԱԿԱՅԱՐՄԱՐ, ա. Պսակը յարմարեցնող, պսակ պատրաստող։
ՊՍԱԿԱՊԱՃՈՅՃ, ա. Պսակով պաճուճուած՝ զարդարուած, պսակազարդ։
ՊՍԱԿԱՊԱՐԳԵՒ, ա. Պսակ պարգեւող, փխբ. նահատակութիւնը՝ առաքինութիւնը վարձատրող։
ՊՍԱԿԱՌ(ՈՒ), ա. Յաղթութեան պսակն ստացող։
ՊՍԱԿԱՍԷՐ, ա. Պսակներ սիրող, փխբ. իր ամուսնուն հաւատարիմ։
ՊՍԱԿԱՏՈՒ, ի, աց, ա. Մրցութեան մէջ յաղթողին պսակ տուող։
ՊՍԱԿԱՒՈՐ, ի, աց, ա. գ. 1. Պսակ ունեցող՝ կրող, պսակակիր։ 2. Արքայական պսակ ունեցող՝ կրող, թագաւոր։ 3. Նահատակութեան պսակ ստացած, մարտիրոս։ 4. Պսակադրուած, պսակուած (փեսայ եւ հարս)։
ՊՍԱԿԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Պսակ ստանալ (իբրեւ նահատակ)։
ՊՍԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պսակաւոր լինելը, պսակ ստանալը։
ՊՍԱԿԵԼ, եցի, ն. 1. Պսակ կապել, պսակով զարդարել։ 2. Թագ կապել, թագադրել։ 3. Պարգեւատրել, վարձատրել։ 4. Զարդարել, փառաւորել, շքեղացնել։ 5. Մէկի գլխին պսակ դնել, ամուսնութեան պսակն օրհնել։ 6. Աւարտին հասցնել, լրացնել։
ՊՍԱԿԻՉ, ա. Որ պսակում է՝ վարձատրում է։
ՊՍԱԿՈՒՄՆ, կման, գ. Պսակելը, պսակուելը։
ՊՏԿԵԼ, եցի, չ. Ծլել, բողբոջել։
ՊՏՂԱԲԵՐ, ի, աց, ա. 1. Պտուղ բերող՝ տուող, պտղատու։ 2. Բարեբեր, արգաւանդ։ 3. նման. Արգասաւոր, արդիւնաւէտ։ 4. Ընծայաբեր, նուիրատու։
ՊՏՂԱԲԵՐԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Պըտուղ բերել՝ տալ։ 2. Արդիւնաւէտ՝ արգասաւոր լինել, արդիւնք տալ։ 3. Օգուտ քաղել։ 4. Ընծայ բերել, ընծայել, նուիրաբերել։ 5. Պտղաբեր դարձնել։
ՊՏՂԱԲԵՐԻՉ, ա. 1. Որ պտղաբերում է, պտուղ բերող։ 2. Ընծայաբեր։
ՊՏՂԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Պտղաբեր լինելը, արգասաւորութիւն։ 2. Ընծայաբերութիւն։
ՊՏՂԱԲՈՅԾ, ա. Լեցուն պտուղներ աճեցնող՝ բազմացնող, կամ լեցուն պտուղներով։
ՊՏՂԱԶԱՐԴ, ա. Պտուղներով զարդարուած։
ՊՏՂԱԶԱՐԴԵԼ, (իմ), եցայ, չ. Պտուղներով զարդարուել։
ՊՏՂԱԶՈՒԱՐՃ, ա. Պտուղներով ուռճացած, պտղազարդ։
ՊՏՂԱԹԱՓ, ա. Պտուղները թափուած։
ՊՏՂԱԼԻ, նոյնն է՝ ՊՏՂԱԼԻՑ։
ՊՏՂԱԼԻՈՒԹԻՒՆ, գ. Պտղալից լինելը, պտուղների լիութիւն։
ՊՏՂԱԼԻՑ, ա. Պտուղներով լցուած՝ լի, պտղաւէտ։
ՊՏՂԱԼՈՒԾ, լծոյ, գ. Պտուղները վերցնելու՝ բարձրացնելու լծակ։
ՊՏՂԱԽԱՅԾ, ա. Որի պտուղների վրայ խայծեր են երեւացել։
ՊՏՂԱԽՈՒՆԿ, գ. 1. Աղտորազգիների ընտանիքին պատկանող ծառ, պիստակենի, խնկենի (Pistacia)։ 2. Այդ ծառի պտուղը, պիստակ։
ՊՏՂԱԾԻՆ, ա. 1. Պտուղ բերող՝ տուող, պտղաբեր։ 2. նման. Զաւակ ունեցող, որդի բերող։
ՊՏՂԱԾՆԵԼ, (իմ), եցայ, չ. Պտղաբերել։
ՊՏՂԱԾՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Պտղածին՝ պտղաբեր լինելը, պտուղներ բերելու կարողութիւն։ 2. Առատ պտղաբերութիւն, արգաւանդութիւն։ 3. նման. Որդեծնութիւն, զաւակ ունենալը։
ՊՏՂԱԿԱՆ, ա. Պտուղներից բաղկացած (կերակուր)։
ՊՏՂԱԿՆ, ա. Բժոտ կամ տկար աչքեր ունեցող։
ՊՏՂԱԿՈՐՈՅՍ, ա. Պտուղները կորցրած՝ թափուած կամ կորցնող՝ թափող։
ՊՏՂԱԿՈՐՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. Պտուղների կորուստ։
ՊՏՂԱՀԱՍՈՒԹԻՒՆ, գ. Պտուղները հասունացնելը, պտուղների հասունութիւն։
ՊՏՂԱՃՈԽ, ա. Ճոխ՝ առատ պտղաբերող։
ՊՏՂԱՊԱՐԳԵՒ, ա. Պտղատու, պտղաբեր։
ՊՏՂԱՏԱԾՈՂ, տե՛ս ՊՏՂԱԲՈՅԾ։
ՊՏՂԱՏՈՀՄԱԿԱՆ, ա. Տոհմական պտուղներով, առատաբեր։
ՊՏՂԱՏՈՒ, ա. 1. Պտուղը մեզ տուող, պտուղներ պարգեւող (աստուած)։ 2. փխբ. Բարեգործ։
ՊՏՂԱՏՈՒԵԼ, (իմ), եցայ, չ. Պտղատու լինել, պտղաբերել։
ՊՏՂԱՏՈՒՈՒԹԻՒՆ, տե՛ս ՊՏՂԱԲԵՐՈՒԹԻՒՆ։
ՊՏՂԱՒԵՏԵԼ, տե՛ս ՊՏՂԱՒԷՏԵԼ։
ՊՏՂԱՒԷՏ, տե՛ս ՊՏՂԱԼԻՑ։
ՊՏՂԱՒԷՏԵԼ, եցի, ն. Պտղաւէտ՝ բարեբեր դարձնել, արգասաւորել։
ՊՏՂԱՒԷՏՈՒԹԻՒՆ, գ. Պտղաւէտ լինելը, արգասաւորութիւն։
ՊՏՂԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Պտուղ ունեցող՝ բերող, պտղաբեր, բերրի։ 2. Զաւակ՝ սերունդ ունեցող։
ՊՏՂԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Պտղաւոր՝ պտղաբեր դարձնել։ 2. Զաւակի տէր՝ ծնող դարձնել։
ՊՏՂԱՔԱՂ, գ. Բերքահաւաքից յետոյ պտուղների վերջին մնացորդները քաղելը։
ՊՏՂԱՔԱՂԵԼ, եցի, ն. Պտուղը՝ պտուղները քաղել։
ՊՏՂԱՔԱՆԴԱԿ, ա. Պտուղների նմանութեամբ քանդակներ կրող։
ՊՏՂԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Պտուղ բռնել, պտղաբերել, պտղաւորուել։ 2. Ծնունդ առնել։
ՊՏՂԵՂ, ա. Առատօրէն պտուղ բռնած՝ բերած, պտղաւէտ, բարեբեր։
ՊՏՂԵՂՈՒԹԻՒՆ, գ. Պտղեղ լինելը, պտղաւէտութիւն։
ՊՏՂԻՆԱՒԷՏ, տե՛ս ՊՏՂԱՒԷՏ։
ՊՏՈՅՏ, պտուտի, ՊՏՈՅՏՔ, պտուտից, գ. Գետի կամ ծովի մէջ այն տեղը, ուր ջուրը պտոյտներ է գործում, ջրապտոյտ, յորձանուտ, յորձանք։
ՊՏՈՒԿ, պտկոյ, ոց, կամ պտկունք, պտկանց, գ. 1. Բոյսի աչք՝ բողբոջ։ 2. Կաթնագեղձի դէպի դուրս ձգուած բարակ ծայրը, ծծապտուկ։
ՊՏՈՒՂ, պտղոյ, ոց, գ. 1. Ծառերի եւ այլ բոյսերի բերքը։ 2. նման. Ծնունդ, զաւակ։ 3. Աշխատանքի՝ գործունէութեան արդիւնք, արգասիք։ 4. Հողագործական արտադրանք՝ արդիւնք, բերք։ 5. Վանքերին տրուող բնահարկ՝ տուրք, պտղի։ 6. Երախայրիք, ընծայ՝ իբրեւ առաջին վաստակ։ 7. Մատների ծայրը։
ՊՏՈՒՏԱԲԱՐ, մ. Պտոյտ գործելով, պտտուելով։
ՊՏՈՒՏԱՆԱԼ, ացայ, չ. Պտտուել, կապուել (լեզուի մասին)։
ՊՏՈՒՏԵԼ, եցի, ն. 1. Պտտել, պտտեցնել, պտոյտ տալ։ 2. Հակառակ կողմը դարձնել, շուռ տալ, շրջել։ 3. եցայ, կ. չ. Պտտուել, պտոյտ գալ, պտոյտ գործել։
ՊՏՈՒՏԻԿՔ, տկաց, գ. յոգն. Ջրի պտոյտներ, յորձանուտներ, յորձանքներ։
ՊՏՈՒՏԿԵԼ, եցի, տե՛ս ՊՏՈՒՏԵԼ։
ՊՏՌԵԼ, եցի, ն. Հողը փորփրելով փնտրել՝ որոնել։
ՊՏՍԳԵԼ, ՊՏՍԿԵԼ, եցի, չ. Խայտալ, թռչկոտել, ցատկոտել, վեր-վեր թռչել։
ՊՐԱԽ, տե՛ս ՊՐԱՍ։
ՊՐԱԿ, (պհլ.), ի, պրակք կամ պրակունք, կաց, գ. Անտառոտ վայր, անտառ։ (հմմտ. ՊՈՒՐԱԿ)։
ՊՐԱԿԱԳԵՂ, ա. Պուրակով պատուած՝ գեղեցկացած, տնկախիտ։
ՊՐԱԿԱՊԱՏՃԷՆ, ա. Պրակքների (2) պատճէններ պարունակող։
ՊՐԱԿՍԱՒԱԹԱՅՔ, ՊՐԱԿՍԱՒԱԹԵԱՅՔ, ՊՐԱԿՍԱՒԹՈՅՔ, ՊՐԱԿՍԱՒԱԹԵԱՅՔ, (ասոր.), գ. յոգն. «Գործք առաքելոցի» անվաւերական գրքերը։
ՊՐԱԿՔ, (յուն.), կաց, գ. 1. «Գործք առաքելոց» (Նոր կտակարանի գրքերից մէկը)։ 2. Գրքի գլուխ կամ մաս։
ՊՐԱՍ, (յուն.), ի, ից, գ. (բսբ.) Շուշանազգիների ընտանիքին պատկանող բոյս. պրասասոխ, քուռաթ (Allium porrum)։
ՊՐԱՍՏ, ՊՐԱՍՏԻՆ, (յուն.), գ. Քաղաքի արուարձան։
ՊՐԱՔՍԻՍ, (յուն.), գ. Գործ, գործողութիւն։ (Մագ. թղ., 234, ՀԱԲ)։
ՊՐԵՍՏԵՐ, տե՛ս ՊՌԵՍՏԵՐ։
ՊՐԵՏՈՐ, (լատ., յուն.-ից), ի, աց, գ. 1. Հին Հռոմում՝ նախագահ դատաւոր. պալատական իշխան, խորհրդական։ 2. Խորհրդարան, ատեան։
ՊՐԻՈՆԷ, (յուն.), տե՛ս ՍՂՈՑԱՁՈՒԿՆ։
ՊՐԻՒՏԱՆ, (յուն.), գ. Պետական կենսաթոշակ։ (Ոսկ. մտթ. ա. 11, ՀԱԲ)։
ՊՐԾԱՆԵԼ, (իմ), պրծայ կամ ծեայ, չ. 1. Պրծնել, փրկուել, ազատուել, ճողոպրել, խոյս տալ, դուրս պրծնել։ 2. Հեռանալ, վերանալ, թոթափուել։
ՊՐԾԵԼ, եցի, ն. Ազատել, փրկել։
ՊՐԿԱՆՈՑ, տե՛ս ՊՐԿՈՑ։
ՊՐԿԱՆՔ, նաց, գ. Պրկելը, կաշկանդում։
ՊՐԿԵԼ, եցի, ն. 1. Ամուր ձգելով կապել, կապկպել, կաշկանդել։ 2. Պինդ հուպ տալ՝ սեղմել՝ ճնշել։ 3. Գամել, բեւեռել։ 4. Ուժգնօրէն ձգել, ձիգ քաշել, լարել։ 5. Երկայնաձգել, տարածել։
ՊՐԿՈՑ, ի, աց, գ. Գործիք՝ պատժուողին տանջելու համար, գելարան։
ՊՐԿՈՒՄՆ, կման, գ. 1. Պրկելը, պրկուելը։ 2. Ուժգնօրէն ձգելը, լարելը։ 3. Խտացում (օդի)։
ՊՐՇԱԿ, ի, աց, գ. 1. Առաստաղի մարդակ։ 2. Առաստաղի մարդակների վրայ տախտակից դրուագ, տախտակադըրուագ։
ՊՐՈՊՈՍԻՏՈՍՈՒԹԻՒՆ, (լատ., յուն.-ից), գ. Գլխապետութիւն, վերակացութիւն։
ՊՐՏՈՒ, ոյ կամ ի, ոց, գ. (բսբ.) 1. Բոշխազգիների ընտանիքին պատկանող բոյս, շամբի (Scirpus)։ 2. Բոշխազգիների ընտանիքին պատկանող բոյս. պապիրուս (Cyperus papyrus)։
ՊՐՏՈՒԱՄԱԾ, ա. Պրտուից հիւսուած եւ կպրով ծեփուած։
ՊՐՏՈՒԵԱՅ, ՊՐՏՈՒԵՂԷՆ, ա. Պրտուից հիւսուած՝ սարքուած։
ՊՕՂՈՍԵԱՆ, կամ ՊԱՒՂՈՍԵԱՆ, ա. (կրօն.) Պողոս առաքեալին կողմնակից։
Ջ, ջ (ջէ), 1. Հայերէն այբուբենի քսանեօթերորդ տառը, թուական արժէքը՝ ինը հարիւր, իննհարիւրերորդ։ 2. Առաջնալեզուային ձայնեղ պայթաշփական բաղաձայն։
ՋԱԹԱՂԻԿ, (արաբ.), ղկի, գ. Կաթողիկոս։ (Կղնկտ., Գ, 6)։
ՋԱԼՀԱՆՔ, անց, գ. Հեթանոսական տօնահանդէս։
ՋԱԼՈՏ, ջալաւտ, ջալօտ, ջայլոտ, ի, ից, գ. Ծեծի գաւազան, մահակ, ճիպոտ։
ՋԱԽԵԼ, կամ ՋԱՂԽԵԼ, եցի, ն. Ուժգին հարուածով ջարդել, ջախջախել, փշրել։
ՋԱԽՈՒՄՆ, կամ ՋԱՂԽՈՒՄՆ, խման, գ. Ջախջախելը, ջախջախուելը։
ՋԱԽՋԱԽ, կամ ՋԱՂՋԱԽ, ա. 1. Ջախջախուած, խորտակուած, կոտրտուած, փշրուած։ 2. փխբ. Կցկտուր, ստայօդ, անպիտան, փուճ։
ՋԱԽՋԱԽԱՆՔ, կամ ՋԱՂՋԱԽԱՆՔ, նաց, գ. 1. Ջախջախելը, ջախջախում, խորտակում։ 2. Կոտորած, հարուած։ 3. Տառապանք։
ՋԱԽՋԱԽԵԼ, կամ ՋԱՂՋԱԽԵԼ, եցի, ն. 1. Ուժեղ հարուածով մի բան բեկորների վերածել՝ փշրել, ջարդուփշուր անել, գլխովին ջարդել, խորտակել, կոտրատել։ 2. փխբ. Ճնշել, ընկճել։ 3. փխբ. Տրաքել տալ, տրաքեցնել։
ՋԱԽՋԱԽԻՒՆ, ՋԱԽՋԱԽՈՒՄՆ, խման, գ. Ջախջախելը, ջախջախուելը, խորտակում, կոտորում։
ՋԱԽՋԱԽՈՒՄՆ, խման, գ. Ջախջախելը, ջախջախուելը, խորտակում, կոտորում։
ՋԱԽՋԱԽՈՒՆ, տե՛ս ՋԱԽՋԱԽ (2)։
ՋԱՀ, ի, ից, յոգն. ուղղ. ջահք եւ ջահունք, գ. 1. Մարխոտ եւ դիւրավառ փայտից՝ խրձերից բոցավառ ճրագ։ 2. Պայծառ վառուող մոմեղէն կամ կանթեղ։ 3. Կրակ կամ խարոյկ։ 4. փխբ. Պայծառ լոյս։ 5. փխբ. Երկնային լուսատու (առաւելապէս արեգակ)։ 6. փխբ. Որեւէ բանի խորհրդանշան։
ՋԱՀԱԲՈՐԲՈՔ, ա. Ջահի նման բորբոքուած, պայծառ վառուող, բոցավառ։
ՋԱՀԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Ջահեր վառելը, ջահերով լուսաւորելը։
ՋԱՀԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. 1. Ջահերով զարդարել՝ լուսաւորել՝ պայծառացնել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՋԱՀԱԶԳԵԱՑ, ՋԱՀԱԶԳԵՍՏ, ՋԱՀԱԶԳԵՍՏԵԱԼ, ա. 1. Ջահով՝ լոյսով զարդարուած, լոյսով ողողուած, շատ լուսաւոր, լուսապայծառ։ 2. Իր մէջ կամ ձեռքին ջահ ունեցող, լոյս կրող, լուսակիր։
ՋԱՀԱԼՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. Ջահերով լուսաւորութիւն, պայծառութիւն։
ՋԱՀԱԼՈՒՑՈՒԹԻՒՆ, գ. Ջահեր վառելը կամ բորբոքելը, լուսաւորութիւն։
ՋԱՀԱԿԵՐՊԻԼ, պեալ, չ. Լուսակերպ դառնալ, լոյսի նման պայծառանալ։
ՋԱՀԱԿԻՐ, ա. Իր մէջ ջահ կրող։
ՋԱՀԱՆԱԼ, ացայ, չ. Ջահի նման պայծառանալ՝ պայծառ լուսաւորել։
ՋԱՀԱՊԱՅԾԱՌ, ա. Ջահի նման պայծառ, լուսապայծառ։
ՋԱՀԱՎԱՌ, ա. Ջահի նման վառ՝ պայծառ, լուսափայլ։
ՋԱՀԱՎԱՌԵԼ, եցի, ն. Ջահի նման լուսաւորել, լուսազարդել, պայծառացնել։
ՋԱՀԱՎԱՌՈՒԹԻՒՆ, գ. Ջահավառ լինելը, լուսափայլութիւն, պայծառութիւն։
ՋԱՀԱՏՈՒ, տե՛ս ԼՈՒՍԱՏՈՒ։
ՋԱՀԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Լոյս տալ, լուսաւորել, պայծառացնել։
ՋԱՀԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Լուսաւոր, լուսատու, պայծառ։ 2. Ջահը կրող՝ տանող, ջահակիր։
ՋԱՀԱՒՈՐԱԿԱՆ, ա. 1. Ջահ վառելու՝ լուսաւորելու համար սահմանուած (ձէթ)։ 2. Լուսաւոր, պայծառ։
ՋԱՀԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Ջահի նման կամ ջահով լուսաւորել, պայծառացնել։ 2. Ընդհանրապէս՝ լոյս տալ, լուսաւորել։ 3. եցայ, կ. չ. Լուսաւորուել, լոյս ծագել, լուսատու լինել, իբրեւ ջահ ծառայել։
ՋԱՀԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Լուսափայլութիւն, լուսաւորութիւն։
ՋԱՀԱՓԱՅԼ, ա. մ. Ջահի նման փայլող՝ փայլելով, լուսափայլ։
ՋԱՀԱՓԱՅԼԵԼ, (իմ), եցայ, չ. Ջահի նման փայլել, լուսափայլել, պայծառանալ։
ՋԱՀԵԼ, եցի եւ եցայ, չ. Ջահի նման լուսատու լինել, լոյս ծագել, լուսաւորուել։
ՋԱՀԸՆԿԱԼ, ա. 1. Ջահի նման լուսաւորող, լուսատու։ 2. Լոյսով ողողուած, լուսաւոր։
ՋԱՀԸՆԿԱԼԵԼ, եցի, ն. Ջահընկալ դարձնել, լուսատուներ հաստատել՝ կարգել (արեգակ եւն)։
ՋԱՀԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Ջահընկալ՝ լուսատու լինելը։ 2. Լուսավառութիւն, լուսաւորութիւն, ճրագալոյց։
ՋԱՀԼՈՒՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՋԱՀԱԼՈՒՑՈՒԹԻՒՆ։
ՋԱՂԲ, ա. Տեղատարափ, շատ յորդ՝ խոշոր՝ վնասակար (անձրեւի մասին)։
ՋԱՂԲԱԳՈՅՆ, ա. Տեղատարափ, շատ յորդ՝ խոշոր՝ վնասակար (անձրեւի մասին)։
ՋԱՂԽԵԼ, ՋԱՂՋԱԽԵԼ, տե՛ս ՋԱԽԵԼ, ՋԱԽՋԱԽԵԼ։
ՋԱՄԲ, գ. Սնունդ, ուտելիք, կերակուր (մանաւանդ՝ երեխաների), ճարակ։
ՋԱՄԲԱԿԵՐ, ա. Ջամբ ուտող, ուրիշի ձեռքով կերակրուող (մանկիկ)։
ՋԱՄԲԵԼ, եցի, ն. 1. Ջամբ՝ կաթ տալով խնամել։ 2. Պատառ-պատառ՝ մանրացնելով եւ կակղացնելով ուտել տալ։ 3. Կերակրել եւ խմեցնել, սնուցել, սնել։ 4. փխբ. Մատակարարել, տալ։ 5. փխբ. Պարգեւել, բաշխել, շնորհել։
ՋԱՄԲԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՋԱՄԲԵԼ։
ՋԱՄԲԹԱԿ, տե՛ս ՋՈՒԽՏԱԿ։
ՋԱՅԼ, ի, ից եւ ՋԱՅԼԻ, լւոյ, լեաց, գ. 1. Մեռելի վրայ լացող կանանց խումբ, լալականներ։ 2. Մարդկանց խումբ։ 3. Կենդանիների խումբ, հօտ։
ՋԱՅԼԱՄՆ, ՋԱՅԼԵԱՄՆ, լաման, լեման, անց, գ. (կենդբ.) Թռչելու ունակութիւնից զուրկ, երկարոտն եւ արագավազ թռչուն. ջայլամ (Struthio camelus)։
ՋԱՅԼԵԼ, եցի եւ եցայ, չ. Խմբուել՝ խումբ կազմել մեռելի շուրջ եւ լաց ու կոծ անել։
ՋԱՆ, ի, ից, եւ ոյ, ու, ուց, գ. 1. Ճիգ, ջանք։ 2. Աշխատանք, նեղութիւն, դժուարութիւն։
ՋԱՆԱԼ, ացայ կամ ացի, ացի՛ր կամ նա՛, չ. 1. Ճիգ գործադրել՝ ջանք թափել՝ աշխատել մի բան անելու՝ որեւէ արդիւնքի հասնելու համար, ձգտել որեւէ բանի։ 2. Նեղութիւն կրել։ 3. Տաղտկանալ, ձանձրանալ։
ՋԱՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Միասին ջանալ։
ՋԱՆԱՀՆԱՐ ԼԻՆԵԼ, Ջանալ ճար՝ հնարք գտնել, ջանք գործ դնել, ճիգ թափել։
ՋԱՆԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Ջանացող, փութաջան, աշխատասէր։
ՋԱՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Ջանասէր լինելը, փութաջանութիւն, աշխատասիրութիւն։
ՋԱՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ջանալ տալ, շտապեցնել, ստիպել։
ՋԱՆԳ, ա. Մարմնական արատ՝ թերութիւն ունեցող, պակասաւոր, հիւանդոտ, թոյլ (նորածին երեխայի մասին)։
ՋԱՆԳՀԵԾ, ա. Պակասաւոր, թերի (լուսնի նուազման մասին)։
ՋԱՍՄ, (պրսկ., արաբ.), գ. Մտացածին՝ երեւակայական բան, ուրուական։
ՋԱՏԱԳՈՎ, (պհլ.), ի, աց կամ ից, ա. գ. 1. Մէկի դատը՝ իրաւունքները պաշտպանող, դատապաշտպան, փաստաբան։ 2. փխբ. Բարեխօս։ 3. Ընդհանրապէս՝ որեւէ մէկի կամ մի բանի ջերմ կողմնակից՝ պաշտպան։ 4. Մեղադրող, ամբաստանող, դատախազ։
ՋԱՏԱԳՈՎԵԼ, եցի, չ. ն. Ջատագով լինել, պաշտպան հանդիսանալ, պաշտպանել։
ՋԱՏԱԳՈՎՈՒԹԻՒՆ, գ. 1. Պաշտպանողական խօսք, պաշտպանութիւն, փաստաբանութիւն։ 2. փխբ. Բարեխօսութիւն։
ՋԱՏՈՒԿ, (պհլ.), տկի, կաց, ա. գ. Կախարդ (տղամարդ կամ կին), վհուկ։
ՋԱՐԴԵԼ, եցի, ն. 1. Կոտրտել, ջարդոտել, ջարդուփշուր անել։ 2. Կոտրել։ 3. Կոտորել, ոչնչացնել։ 4. Խորտակել։ 5. Մանրել, փշրել։
ՋԱՐԴՈՑ, գ. Ջարդ, կոտորած։
ՋԵՌԱՆԵԼ, (իմ), ռայ, տե՛ս ՋԵՌՆՈՒԼ։
ՋԵՌԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, նոյնն է՝ ՋԵՌՈՒՑԱՆԵԼ։
ՋԵՌԼԻ, լւոյ, լեաց, ա. գ. Որ տաքանում է, տաքացող։
ՋԵՌՆՈՒԼ, ռայ, ռուցեալ կամ ռեալ, չ. 1. Այլեւս չմրսել՝ ցրտութիւն չզգալ, տաքանալ։ 2. Սաստիկ տաքանալ, կրակ կտրել, բորբոքուել, վառուել, եռալ, փխբ. մարմնական ցանկութեամբ համակուել, գրգիռ զգալ։ 3. Տաքանալ, ջերմութիւն արձակել (արեգակի)։ 4. Թուխս ընկնել, թխսի գալ (թռչունի)։
ՋԵՌՈՒՄՆ, ռման, գ. Ջեռնուլը, տաքանալը։
ՋԵՌՈՒՑԱՆԵԼ, ռուցի, ռո՛, ռուցեալ, պբ. Տաքացնել, ջերմացնել։
ՋԵՌՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ, ա. Որ կարող է տաքացնել, տաքացնող, ջեռուցիչ։
ՋԵՌՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. 1. Որ տաքացնում է՝ ջերմացնում է, տաքացնող, ջերմացնող։ 2. գ. Ջուր տաքացնելու աման։
ՋԵՐ, ոյ, գ. 1. Ջերմութիւն, տաքութիւն։ 2. Տաք՝ պայծառ եղանակ։ 3. ա. Տաք, ջերմ. պարզ, մեղմ, հանդարտ (եղանակ, օդ)։
ՋԵՐԱՆԵԼ, (իմ), րայ, րեալ կամ րանեալ, չ. 1. Մարմնի տապ՝ բորբոքում ունենալ՝ առաջանալ, բորբոքումով հիւանդանալ։ 2. Մարմնական եւ բարոյական ախտերով վարակուել՝ տառապել։ 3. Տաքանալ, զայրանալ։
ՋԵՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՋԵՌՈՒՑԱՆԵԼ։
ՋԵՐԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՋԵՐԱՆԵԼ (իմ)։
ՋԵՐԻՆ, ա. 1. Տաք, ջերմ։ 2. Պարզ, մեղմ, բարեխառն։ 3. Անդորր, հանդարտ։
ՋԵՐՄ, ոյ, ոց, ա. 1. Տաք, տաքուկ։ 2. Թարմ, նոր թխուած (հաց)։ 3. Պարզ, մեղմ, հանդարտ (եղանակ)։ 4. փխբ. Բուռն, կրքոտ, եռանդուն։ 5. փխբ. Սրտագին, կաթոգին։ 6. փխբ. Սերտ, մտերիմ, հարազատ։ 7. գ. Շոգ, տաքութիւն, բարձր ջերմութիւն։
ՋԵՐՄԱԲԱՐ, մ. Ջերմ կերպով, ջերմօրէն, եռանդագին։
ՋԵՐՄԱԳՈԼ, գ. Տաք գոլ, տօթ, տապ։
ՋԵՐՄԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի ջերմ, ջերմեռանդ։ 2. մ. Աւելի ջերմ՝ խիստ ջերմեռանդ կերպով։
ՋԵՐՄԱԳՈՒԹ, ա. 1. Ջերմ ու գթառատ, գորովագութ։ 2. Գորովական, ջերմեռանդ, կաթոգին։
ՋԵՐՄԱԽԱՆԴ, ա. Ջերմեռանդ։ (Կղնկտ., Ա, 19)։
ՋԵՐՄԱԽԱՌՆ, ա. Ջերմութեան հետ խառն, ջերմ։
ՋԵՐՄԱԿԱՆ, ա. 1. Ջերմ, տաք։ 2. Ջերմեռանդ, ջերմագին։
ՋԵՐՄԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ջերմանալու կարողութիւն։
ՋԵՐՄԱԿԻԾ, ա. Ջերմութեամբ կծող, կիզիչ։
ՋԵՐՄԱՀՈՎԻՏ, ՋԵՐՄԱՀՈՏ, ա. Ջերմոտ, տաք։
ՋԵՐՄԱՁԱՅՆ, ա. Սիրակէզ՝ տենչալի ձայնով։
ՋԵՐՄԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Տաք, ջերմ։ 2. Տաք յատկութիւն ունեցող։
ՋԵՐՄԱՅՈՒԹԻՒՆ, գ. Ջերմոտութիւն, ջերմ, տենդ։
ՋԵՐՄԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տաքանալ, ջերմութիւնն աւելանալ։ 2. փխբ. Ջերմ դառնալ, որեւէ զգացմունքով համակուել՝ տոգորուել։ 3. Ջերմել, տենդել, ջերմը՝ տենդը բռնել, բարձր ջերմութեամբ տառապել։
ՋԵՐՄԱՆԴԱՄ, ա. Ջերմ անդամով գրգռուած։
ՋԵՐՄԱՊԷՍ, տե՛ս ՋԵՐՄԱԲԱՐ։
ՋԵՐՄԱՋԵՐՄ, ա. 1. Չափազանց տաք՝ ջերմ։ 2. Խիստ այրող՝ կսկծեցնող։ 3. Ջերմեռանդ, եռանդագին։ 4. մ. Տաք-տաք։ 5. Մեծ եռանդով, սրտանց։ 6. Շտապով, փութով։
ՋԵՐՄԱՋՈՒՐՔ, տե՛ս ՋԵՐՄՈՒԿՔ։
ՋԵՐՄԱՑՈՒՑԻՉ, ա. Որ ջերմացնում է, տաքացնող։
ՋԵՐՄԱՒՈՐ, ա. Ջերմութիւն՝ տաքութիւն ունեցող, ջերմ։
ՋԵՐՄԵՌԱՆԴ, ՋԵՐՄԵՌԱՆԴՆ, ա. 1. Ջերմ եւ եռանդուն, շատ ջերմ, սրտագին, կաթոգին։ 2. Եռանդագին, փութաջան։
ՋԵՐՄԸՆԿԱԼ, տե՛ս ՋԵՐՄՆԱԿԱԼ։
ՋԵՐՄԻԿ, գ. Տաք ուտելիք։
ՋԵՐՄԻՆ, ա. 1. Տաք, ջերմ, ջերմային։ 2. փխբ. Շատ ժիր՝ աշխոյժ, կրակոտ։
ՋԵՐՄԿԱԼ, տե՛ս ՋԵՐՄՆԱԿԱԼ։
ՋԵՐՄՆ, ման, մանց, գ. 1. Ջերմ, տենդ, դողէրոցք։ 2. Ջերմութիւն, տօթ։
ՋԵՐՄՆԱԿԱԼ, ա. Ջերմով հիւանդ՝ տառապող, ջերմոտ։
ՋԵՐՄՆԱԿԱՆ, ա. Ջերմին՝ տենդին յատուկ՝ վերաբերող։
ՋԵՐՄՆԱՏԱԳՆԱՊ, ա. Ջերմով տագնապեցնող։
ՋԵՐՄՆԵԱԿ, ա. Ջերմ, մտերիմ, սիրելի, սրտակից։
ՋԵՐՄՆԵՌԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. Մեծ եռանդ՝ աւիւն, ջերմեռանդութիւն։
ՋԵՐՄՆԸՆԿԱԼ, տե՛ս ՋԵՐՄՆԱԿԱԼ։
ՋԵՐՄՆՈՏ, ա. Ջերմով հիւանդ՝ տառապող, տենդոտ։
ՋԵՐՄՈՏ, ա. 1. տե՛ս ՋԵՐՄՆՈՏ։ 2. Ջերմ, տաք։
ՋԵՐՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Ջերմ՝ տաք լինելը, տաքութիւն։ 2. Ջերմ, տենդ։
ՋԵՐՄՈՒԿ, մկի, մանաւանդ՝ ՋԵՐՄՈՒԿՔ, մկաց, գ. Երկրի ընդերքից բխող տաք ջուր կամ տաք ջրի աղբիւր, տաք ջրեր։
ՋԵՐՈՏ, ա. Մի քիչ ջերմ, տաքուկ. բարեխառն։
ՋԵՔ, կամ ՋԷՔ, ա. մ. 1. Կարի, գերազանց։ 2. ձ. Զարմանքի՝ սքանչացման բացականչութիւն՝ ո՜հ, ի՜նչ, ի՜նչ գեղեցիկ։
ՋԻԼ, ջլի, ջլաց, ՋԻՂ, ջղի, ջղաց, գ. 1. (կզմխս.) Ներվ, նեարդ (Nervus)։ 2. (կզմխս.) Ջիլ (Tendo)։ 3. Ջղերից պատրաստուած լար՝ թոկ՝ փոկ։ 4. փխբ. Ուժ, զօրութիւն։ 5. Արջառի չորացրած ջիլ, որ գործածում էին իբրեւ խարազան. արջառաջիլ։ Եւ տանջեալ զնա ջղօք (Արծ., Ա, 5)։
ՋԻՆ, ջնի, ջնաց, գ. Ծեծի գաւազան, ձաղկիչ։
ՋԻՆՋ, ա. 1. Մաքուր, յստակ, վճիտ։ 2. Պարզ, պայծառ, անամպ։
ՋԻՐԴ, ա. մ. Անընդհատ, շարունակ, անդադար։
ՋԼԱՁԻԳ, ա. Ջլերը ձգուած՝ պրկուած։
ՋԼԱՊԻՆԴ, ա. Պինդ՝ պիրկ ջղեր ունեցող, ամուր եւ ուժեղ, կորովի, հզօրացած։
ՋԼԱՊՆԴԵԱԼ, ա. Պինդ՝ պիրկ ջղեր ունեցող, ամուր եւ ուժեղ, կորովի, հզօրացած։
ՋԼԱՏԵԼ, եցի, ն. Ուժը եւ զօրութիւնը թուլացնել՝ նուազեցնել, տկարացնել, սրտաբեկել։
ՋԼԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ջլապինդ դարձնել, ամրապնդել, զօրացնել։
ՋԼԵԼ, եցի, ն. Ջղերը վերականգնել՝ բժշկել, ջլապինդ դարձնել։
ՋԼՈՒՏ, ա. 1. Նեարդերին յատուկ՝ վերաբերող, նեարդային, ջլային, աճառուտ։ 2. Ջլապինդ։
ՋՂԱԿԱՊ, ա. Ջլերով կապուած։
ՋՂԱՏԵՍԱԿ, ա. Նեարդերի նմանութիւն ունեցող, ջլուտ։
ՋՂԵԱՅ, ա. Ջլերից պատրաստած՝ շինած, ջղեայ։
ՋՂՈՒՏ, տե՛ս ՋԼՈՒՏ։
ՋՆԱՐ, ի, աց, գ. Քնարի նման լարաւոր նուագարան, կիթառ։
ՋՆԱՐԱՀԱՐ, ՋՆԱՐԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Ջնար նուագող։
ՋՆԵԼ, եցի, ն. Ջինով՝ գաւազանով ծեծել՝ տանջել։
ՋՆՋԱԳԻՐ, ա. Որի գրերը ջնջուած են։
ՋՆՋԱԿԱՆ, ա. Ջնջելի, եղծանելի։
ՋՆՋԱՆ, ի, աց, ա. գ. 1. Ջնջող, մաքրող, սրբող։ 2. փխբ. Մեղքերը ջնջելու՝ մաքրելու միջոց։
ՋՆՋԱՐԱՆ, տե՛ս ՋՆՋԱՆ։
ՋՆՋԵԼ, եցի, ն. 1. Անհետ կորցնել՝ կորստի մատնել, բնաջինջ անել, ոչընչացնել, վերացնել։ 2. Շփելով՝ քերելով գրածը անհետ անել։ 3. Մաքրել, սրբել։
ՋՆՋԻՉ, ա. Ջնջող, ոչնչացնող։
ՋՆՋՈՑ, ա. գ. 1. Մեղքերը մաքրող՝ քաւող, քաւիչ։ 2. Ցաւերը փարատող՝ ամոքող, բուժիչ։
ՋՆՋՈՒՄՆ, ջնջման, գ. Ջնջելը, ջնջուելը։
ՋՈԼԻՐ, լրի, րաց, գ. Խումբ, բազմութիւն (կենդանիների կամ մարդկանց), հօտ, երամակ, ջոկ, գունդ։
ՋՈԼՈՐԵԼ, եցի, ն. Մի տեղ հաւաքել, համախմբել։
ՋՈԽ, (վրաց.), գ. Գաւազան, ձեռքի փայտ։
ՋՈԿ, (պհլ.), ոյ, ոց, կամ ի, ից, գ. Խումբ, բազմութիւն (մարդկանց կամ կենդանիների)։ 2. Ընդհանրապէս՝ առանձնացած խումբ։
ՋՈԿԱԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Ըստ խմբերի դասակարգութիւն։
ՋՈԿԱԴԻՐ, ա. 1. Ջոկ կազմող՝ խմբող, համադրող։ 2. (քեր.) Բարդ կամ բաղադրեալ (բառ)։
ՋՈԿԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Ջոկ կազմել, խմբել։ 2. Ըստ խմբերի դասաւորել՝ կարգել, դասակարգել, շարակարգել։
ՋՈԿԱՄԱՆ, ա. (քեր.) Բաղհիւսական (շաղկապ)։
ՋՈԿԱՄԱՆԵԼ, եցի, ն. Բաղհիւսել, շարամանել, շաղկապել։
ՋՈԿԱՆԱԼ, ացայ, չ. Հաւաքուել, կուտակուել (գլխի մազերը ճակատի վրայ)։
ՋՈԿԱՏ, ի, գ. Զօրքից առանձնացուած յատուկ զինուած խումբ, զօրախումբ, գունդ։
ՋՈԿԱՏՐԵԼ, նոյնն է՝ ՋՈԿԱԴՐԵԼ։
ՋՈԿԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. Դասաւորութիւն, դասակարգութիւն։
ՋՈԿԱՐԱՆ, գ. Ջոկերի (1) ընդունարան, ժողովարան (Նոյի տապանի մասին)։
ՋՈՎ, ոյ, Ընձիւղ, ծիլ։
ՋՈՎԱՆԱԼ, ացայ, չ. Ծիլեր արձակել, մեծանալ, ուռճանալ։
ՋՈՐԵԱԿ, րեկի, կաց, գ. (կենդբ.) Մայիսեան բզեզ (Melolontha melolontha)։
ՋՈՐԵՏԵՍ, ի, աց, գ. Ջորի պահող։
ՋՈՐԻ, րւոյ կամ րոյ, րիք, րւոց կամ րեաց, գ. Էշի եւ ձիու խառնածին կենդանի։
ՋՈՒԹԱԿ, ի, աց, գ. Երաժշտական լարաւոր գործիք։
ՋՈՒԽՏԱԿ, ա. Մի զոյգ։
ՋՈՒՄԼԱՅ, (արաբ.), գ. Գումար, հանրագումար։ (Կղնկտ., Բ, 7)։
ՋՈՒՐ, ջրոյ, ջրով կամ ջուրբ, ջուրք, ջրոց կամ ջուրց, գ. 1. Թափանցիկ անգոյն հեղուկ։ 2. Հեղուկ վիճակում մետաղ։
ՋՐԱԲԱԺ, ա. գ. 1. Ջրի բաժին դարձած, ջրահեղձ, ջրախեղդ։ 2. Ջրահեղձ՝ ջրախեղդ լինելը։
ՋՐԱԲԱԺԻՆ, ա. Ջուրը ջրից բաժանող՝ անջրպետող։
ՋՐԱԲԱՇԽ, ի, ից, գ. 1. Ջուր բաժանելը, ջրաբաշխութիւն։ 2. Որտեղ ջուրը բաժանւում է, ջրբաժան։
ՋՐԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Ջրի բաշխում՝ բաշխելը։ 2. Գիտութիւն ջրի եւ ընդհանրապէս հեղուկների հաւասարակըշռութեան ու շարժման օրինաչափութիւնների մասին։
ՋՐԱԲԵՐ, տե՛ս ՋՐԲԵՐ։
ՋՐԱԲՈՒՂԽ, գ. ա. 1. տե՛ս ՋՐԲՈՒՂԽ։ 2. Ջուր բխող, ջրարբի, ջրառատ։
ՋՐԱԳՈՂԵԱԼ, ՋՐԱԳՈՂՈՒԹԻՒՆ, տե՛ս ՋՐԳՈՂԵԱԼ, ՋՐԳՈՂՈՒԹԻՒՆ։
ՋՐԱԳՈՅՆ, ա. Ջրի գոյն կամ նմանութիւն ունեցող։
ՋՐԱԴԱՐՁ, ի, ից, գ. 1. Ջրի պտոյտ։ 2. Ջրանցք, առու։ 3. Առուի նման փոս, խանդակ։
ՋՐԱԺՈՂՈՎ, ա. Ջուր հաւաքելուն ծառայող, ջրահաւաք։
ՋՐԱԼԻՑ, ա. 1. Ջրով լի՝ լիքը։ 2. Ջրով ոռոգուած, ջրուած։ 3. Հիւթեղ, հիւթալից։
ՋՐԱԽԱՌՆ, ա. Ջրի հետ խառն։
ՋՐԱԽՈՂԽՈՂ, տե՛ս ՋՐԱՀԵՂՁ։
ՋՐԱԾԻՆ, ա. 1. Ջրից կամ ջրի մէջ ծնուած, ջրային։ 2. Ջուր ծնող՝ բխող։
ՋՐԱԾՆՈՒՆԴ, ա. Ջրում ծնուած եւ ջրի մէջ ապրող, ջրային։
ՋՐԱԾՈՅՑ, ա. Ջրի միջով անցկացնող։
ՋՐԱԾՈՒՓ, ա. Ջրում ծփացող՝ տարուբերուող։
ՋՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ջրային, ջրում ապրող։ 2. Ջրալից։
ՋՐԱԿԱՐԾ, ա. Ջուր կարծուած՝ համարուած (կարկտի մասին)։
ՋՐԱԿԻՐ, ա. 1. Իր մէջ ջուր պարունակող՝ հաւաքող, ջրահաւաք։ 2. տե՛ս ՋՐԿԻՐ։
ՋՐԱԿՈՅՏ, կուտի, տաց կամ տից, գ. 1. Ջրի կոյտ, մի տեղ հաւաքուած՝ կուտակուած ջուր։ 2. Որտեղ ջուր շատ է կուտակուած՝ հաւաքուած։ 3. Ջրի մէջ կուտակուած՝ կոյտ կազմած։
ՋՐԱԿՈՒԼ, ա. Ջուր կլանող։ 2. Ջրին կուլ գնացած։
ՋՐԱԿՈՒՏԱԿ, ա. Որտեղ ջրերի կուտակում է, կուտակուած՝ յորդացած ջրերով։
ՋՐԱՀԵՂԵՂ, ա. Ջրի պէս հեղեղուած, յորդահոս։
ՋՐԱՀԵՂՁ, ՋՐԱՀԵՂՁՈՅՑ, ա. Ջրում խեղդուած, ջրախեղդ։
ՋՐԱՀՈՍ, ա. Որտեղ ջուր է հոսում, ջրարբի։
ՋՐԱՄԱԾ, ա. Ջրով մածուած՝ պատուած։
ՋՐԱՄԱՐԳՔ, գ. Ջրարբի մարգագետին։
ՋՐԱՄԲԱՐ, ա. Որտեղ ամբարուած՝ հաւաքուած է ջրի մեծ քանակութիւն։
ՋՐԱՄՂԱՀՈՍ, գ. Ջրմուղ, ջրանցք, ջրատար առու։
ՋՐԱՅԱՐԿ, ի, գ. 1. Երկրի ու երկնքի ջրամած կամարը, ջրեղէն երկինքը։ 2. ա. Որի յարկը ջրից է (երկրի մասին, որի յարկն է կազմում ջրեղէն երկինքը)։
ՋՐԱՅԵՂՑ, ա. Ջրով լեփլեցուն, ջրի մէջ կորած։
ՋՐԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Ջրում ապրող, ջրակեաց (կենդանի, թռչուն)։ 2. Անձրեւային, անձրեւաբեր (քամի)։
ՋՐԱՅՈՅԶ, ա. Ջրում որս փնտրող։
ՋՐԱՆՈՑ, ի, աց, գ. Ծով։
ՋՐԱՆՑԻԿ, գ. Հոսող ջուր։
ՋՐԱՇԵՂՋ, ՋՐԱՇԻՂՋ, ի, աց կամ ից, գ. 1. Ջրի շեղջ՝ կոյտ՝ կուտակութիւն։ 2. ա. Ջրի պէս կուտակուած՝ ամբարուած։
ՋՐԱՊԱՏ, ա. Ջրով պատուած՝ ծածկուած, ջրի մէջ կորած։
ՋՐԱՌԱՏ, ա. Որտեղ ջուրն առատ է, ջրով հարուստ։
ՋՐԱՌՈՒԹԻՒՆ, գ. Մի տեղից ջուր առնելը։
ՋՐԱՍԷՐ, ա. Ջուր սիրող։
ՋՐԱՍՈՅԶ, ա. մ. Ջրի մէջ սուզուած՝ ընկղմուած կամ սուզելով՝ ընկղմելով։
ՋՐԱՍՈՒԶԱԿ, ա. Որ սուզւում է ջրերի մէջ եւ ապա դուրս է գալիս։
ՋՐԱՍՈՒԶԵԱԼ, տե՛ս ՋՐԱՍՈՅԶ։
ՋՐԱՍՈՒՆ, ա. 1. Ջրի մէջ սնուող։ 2. Ջրով սնուող։
ՋՐԱՏԵՍԱԿ, ի, աց, ա. Ջրի տեսք ունեցող, ջրի նման։
ՋՐԱՐԲ, ի, ից կամ աց, գ. 1. Ջուր խմելու կամ խմեցնելու տեղ, ջրատեղ։ 2. ա. Ջուր խմող։
ՋՐԱՐԲԵՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Ջուր խմելը։ 2. Նաւի՝ ծովից ջուր առնելը, մէջը ծովի ջուր լցուելը։
ՋՐԱՐԲԵԼ, (իմ), եցայ, չ. Ոռոգուել, ջրարբի լինել։
ՋՐԱՐԲԻ, բւոյ, բեաց, ա. 1. Ջրուած, ոռոգուած, ջրով յագեցած։ 2. Ոռոգուող, ջրովի։
ՋՐԱՐԲՈՒԹԻՒՆ, գ. Ջուր խմելը, ծարաւը ջրով յագեցնելը։
ՋՐԱՑԻՐ, ա. Ջրով ցօղուած, խոնաւ, թաց։
ՋՐԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Ջրարբի, ոռոգուող։ 2. Ջուր հանող՝ բերող։
ՋՐԲԵՐ, ա. գ. Ջուր բերող՝ կրող, ջրկիր։
ՋՐԲՈՒՂԽ, բղխի, խաց, գ. Ջրի բխելու տեղը, աղբիւր, ջրաւազան։
ՋՐԳՈՂ, տե՛ս ՋՐԳՈՂՈՒԹԻՒՆ։
ՋՐԳՈՂԱԿԱՆ, ա. Ջրգողութեան յատուկ՝ վերաբերող։
ՋՐԳՈՂԵԱԼ, ա. Ջրգողութեամբ հիւանդ։
ՋՐԳՈՂԵԼ, (իմ), եցայ, չ. Ջրգողութեամբ հիւանդանալ։
ՋՐԳՈՂԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ջրգողել տալ, ջրգողութիւն պատճառել՝ առաջ բերել։
ՋՐԳՈՂՈՒԹԻՒՆ, գ. (բժշկ.) Շճային հեղուկի կուտակում մարմնի որոշ խոռոչներում. ջրակալում (Hydrops)։
ՋՐԴԵԼ, (իմ), եցայ, չ. Մշտապէս՝ շարունակ լինել մի բանում, անդադար ջանալ։
ՋՐԵԼ, եցի, ն. Ջնջել, ոչնչացնել, խափանել, վերացնել, ցրել։
ՋՐԵՂԷՆ, ա. Ջրից բաղկացած, ջրային։
ՋՐԸՄՊՈՒ, ա. Միայն ջուր խմող (ոչ գինի)։
ՋՐԸՄՊՈՒԹԻՒՆ, գ. 1. Միայն ջուր խմելը։ 2. Ջրուելը, ոռոգուելը, խոնաւութեամբ յագենալը։
ՋՐԹԱՓԵԼ, եցի, չ. Չափահաս՝ առոյգ պատանի դառնալ, արբունքի հասնել։
ՋՐԺՈՂՈՎ, ի, ից, գ. Ջուր հաւաքուած՝ կուտակուած տեղ։
ՋՐԻ, ա. Որի մէջ ջրային պարունակութիւնը հարկ եղածից աւելի է, ջրախառն, ջրալի, ջրոտ։
ՋՐԻԿ, գ. Մի քիչ ջուր։
ՋՐԽՆԴԻՐ, ա. Ջուր ուզող, ծարաւ։
ՋՐԿԱՅ, գ. ա. Կանգնած ջուր, որտեղ ջուրը կանգնած է։
ՋՐԿԻՐ, կրի, րաց, ա. գ. Ջուր կրող։
ՋՐՀԵՂԵՂ, ի, աց, գ. 1. Ջրերի խիստ յորդացում՝ վարարում, հեղեղ։ 2. Ըստ բիբլիական աւանդութեան՝ համաշխարհային ջրհեղեղ մարդկանց մեղքերի պատճառով։
ՋՐՀԵՂԵՂԱԿՈՒԼ, ՋՐՀԵՂԵՂԱԿՈՒՐ, ա. Ջրհեղեղին (2) կուլ գնացած, ջրհեղեղից կլանուած՝ խեղդուած։
ՋՐՀԵՂԵՂԵԱԼ, ա. Ջրհեղեղով ողողուած, ջրի տակն անցած։
ՋՐՀԵՂՁ, տե՛ս ՋՐԱՀԵՂՁ։
ՋՐՀՈՍ, գ. (աստղգ.) Զոդիակի 12 կենդանակերպներից մէկը։
ՋՐՀՈՐ, ոյ, ոց, գ. Ջրի հոր, որի մէջ հաւաքուած ջուրը հանում եւ օգտագործում են։
ՋՐՄԽԵԼ, եցի, ն. Ջրի մէջ մխել՝ ընկըղմել։
ՋՐՄՈՅՐ, մուրի, ա. Ջուր մուրացող՝ ուզող։
ՋՐՄՈՒՂ, մղի, աց կամ ից, գ. 1. Գետնի տակ ջրատար առու կամ խողովակ, որով ջուրը մղուելով հոսում է։ 2. Ջրի աւազան։ 3. Ջրի վտակ։
ՋՐՇԵՂՋ, ՋՐՇԻՂՋ, տե՛ս ՋՐԱՇԵՂՋ։
ՋՐՈՀՈՍ, տե՛ս ՋՐՀՈՍ։
ՋՐՈՂՈՂ, տե՛ս ՋՐՀԵՂԵՂԵԱԼ։
ՋՐՈՒՈՐ, ի, աց, գ. Ջուր հանող՝ քաշող։
Ռ, ռ (ռայ), 1. Հայերէն այբուբենի քսանութերորդ տառը, թուական արժէքը՝ հազար, հազարերորդ։ 2. Առաջնալեզուային թրթռացող ձայնորդ բաղաձայն։
ՌԱԲԲԻ, ռաբի (եբր., յուն.-ից), գ. Վարդապետ (ուսուցիչ), տէր (գործածւում է աւետարանների հայերէն թարգմանութեան մէջ)։
ՌԱԲԲՈՒՆԻ, (եբր., յուն.-ից), գ. Տէ՛ր իմ, վարդապե՛տ իմ։
ՌԱԲՈՒՆԱՅ, ռբունայ (ասոր.), գ. Առհաւատչեայ, գրաւական, երաշխիք։
ՌԱԶՄ, (պհլ.), ի, ից, նաեւ յոգն. մունք, գ. 1. Կռուի պատրաստուող զօրքի ճակատ։ 2. Պատերազմ, ճակատամարտ, կռիւ։ 3. Կռուող զինուոր, ռազմիկ։
ՌԱԶՄԱՀԱՏ, ա. Թշնամու զօրքի ճակատը ճեղքող՝ վանող։
ՌԱԶՄԱՄՈՒՏ, ա. Կռուի մէջ մտնող, պատերազմներում փորձուած։
ՌԱԶՄԻԿ, ա. Պատերազմում լաւ կռուող, մարտիկ։
ՌԱԽՈՒՆԱԿ, (Ռահ-ից), ա. գ. Ուղեցոյց, առաջնորդ։
ՌԱԿԱՅ, ռակկայ (յուն.), ա. Տխմար, յիմար։
ՌԱՀ, (պհլ.), ի, ից, գ. Ճանապարհ, ուղի։
ՌԱՀԱԴՈՒՌՆ, գ. (կրօն.) Երկնքի ճանապարհի դուռը (Պետրոս առաքեալի մասին)։
ՌԱՀԱԿԱՆ, ա. Ճանապարհին յատուկ՝ վերաբերող։
ՌԱՀԱԿԻՑ, ա. Ճանապարհակից, ուղեկից։
ՌԱՀՎԻՐԱՅ, ա. Ճանապարհը հարթող՝ մաքրող, ճանապարհ բացող։
ՌԱՄԻԿ, (պհլ.), մկի, կաց, 1. գ. հաւաք. Հասարակ ժողովուրդ, ժողովրդի բազմութիւն, ռամկական խաւին պատկանող մարդիկ։ 2. ա. Ռամկական, գռեհիկ, անկիրթ, անտաշ։
ՌԱՄԻԿՍՊԱՍ, ա. Հասարակ ծագումով ծառայող զօրքի մէջ։
ՌԱՄԿԱԿԱՆ, ի, աց, ա. Ռամկին յատուկ, գռեհկական։
ՌԱՄԿԱՊԵՏ, ի, աց, գ. Ժողովրդի պետ՝ կառավարիչ։
ՌԱՄԿԱՊԷՍ, մ. Իբրեւ մի ռամիկ, ռամկի պէս։
ՌԱՄԿԱՎԱՐ, ա. գ. Ժողովրդի կառավարիչ։
ՌԱՄԿՈՒԹԻՒՆ, գ. Ռամիկ լինելը, ռամկի վիճակը։
ՌԱՅ, գ. Բազմութիւն, հանդէս։
ՌԱՏ, (պհլ.), ա. Տէր (իբրեւ մակդիր մոգպետաց մոգպետի)։
ՌԱՔԻԱ, (յուն.), գ. Ծովի տեղատուութիւն։
ՌԲՈՒՆԱՅ, տե՛ս ՌԱԲՈՒՆԱՅ։
ՌԵԿ, ի, աց, գ. (անստոյգ նշ. բառ) Պատռուածք, ճեղքուածք։
ՌԵՄԱԿԱԼ, ա. Ոխակալ, ոխերիմ։
ՌԵՏԻՆ, տնի, իւ, ՌԵՏՆ, տին, տամբ, (յուն.), գ. Որոշ բոյսերից արտազատուող մածուցիկ նիւթ, որ հիմնականում օգտագործւում էր որպէս դեղամիջոց. խէժ, բալասան։
ՌԵՏՈՐ, տե՛ս ՀՌԵՏՈՐ։
ՌԺԴՈՒԹԻՒՆ, ՌԻԺԴ, տե՛ս ՌՇՏՈՒԹԻՒՆ, ՌԻՇՏ։
ՌԻՇՏ, ռշտի, տաց կամ տից, ա. Չափազանց ժլատ, կծծի, ագահ։
ՌՄԲԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Իշխանին ուղեկցող նիզակաւոր թիկնապահ։
ՌՄԲԱՔԱՐ, ի, աց, գ. 1. Պարսպակործան մեքենաներով թշնամու վրայ արձակելու քար։ 2. Պատերազմական քարաձիգ մեքենայ։
ՌՆԳԱՎԱՐ ԼԻՆԵԼ, Ռունգերն այս ու այն կողմ դարձնել՝ լաւ հոտոտելու համար։
ՌՆԳՈՒՆՔ, ռընգունք, ըռնգունք, ռունգք (ՌՈՒՆԳՆ-ի յոգն. ուղղականը), ռնգանց կամ ռնգաց, գ. 1. Քիթ, մանաւանդ՝ քթի անցքեր։ 2. Դունչ։
ՌՇՏՈՒԹԻՒՆ, կամ ՌԺԴՈՒԹԻՒՆ, գ. Ժլատութիւն, ագահութիւն, կծծիութիւն։
ՌԺԴՈՒԹԻՒՆ, գ. Ժլատութիւն, ագահութիւն, կծծիութիւն։
ՌՈՃԻԿ, (պհլ.), ճկի, կաւ կամ ով, կաց, գ. Օրուայ պարէն, ամեն օրուայ ուտելիքի պաշար։
ՌՈՃԿԱԿԵՐ, ա. Արքունիքից ռոճիկ՝ պարէն ստացող։
ՌՈՇՆԱԿԱՆ, ա. Շատ մաքուր, մաքրափայլ, լուսաւոր, պայծառ։
ՌՈՇՆՈՒԹՅԻՒՆ, (պհլ.), գ. Լուսաւորութիւն, պայծառութիւն, փխբ. սրտի անկեղծութիւն, պարզամտութիւն, պարզութիւն։
ՌՈՒՄԲ, ռմբի, բաց, գ. Նետելու քար, պարսաքար։
ՌՈՒՆԳՆ, կամ ՌՈՒՆԿՆ (ՌՆԳՈՒՆՔ-ի եզակին), ռնգան կամ ռնկան, գ. 1. Քիթ։ 2. նման. Դռան փեղկ։ (Նար. խչ., 380, ՀԱԲ)։
Ս1, ս (սէ), 1. Հայերէն այբուբենի քսանիններորդ տառը, թուական արժէքը՝ երկու հազար, երկուհազարերորդ։ 2. Առաջնալեզուային (ատամնային) շփական խուլ (սուլական) բաղաձայն։
Ս2, 1. Յոգնակի հայցականի հոլովակերտը՝ (զ)ծովս, (զ)սիրտս, (զ)անձինս։ 2. Առաջին դէմքի յօդ՝ ցուցական, ստացական եւ դիմորոշ (այս, իմ << մեր, ես << մեք դերանունների) իմաստներով։ 3. Մասնիկ, որ ածականներին տալիս է մակբայական նշանակութիւն՝ մեծս-մեծապէս, պարզագոյնս-աւելի պարզ կերպով։
ՍԱ, սորա, սմա, ի սմանէ, սովաւ, սոքա, սոցա, ի սոցանէ, սոքաւք կամ սոքօք, դ. Առաջին դէմքի ցուցական դերանուն։
ՍԱ ԱՒԱՍԻԿ, մ. շ. Բայց ահա, բայց այժմ, եւ սակայն։
ՍԱԲԱ, (ասոր.), ա. գ. Ծեր, ծերունի։
ՍԱԲԱՒՈՎԹ, սաբաւօթ (եբր., յուն.-ից), գ. Տէր զօրութեանց (աստծու մակդիր եբրայերէնում)։
ՍԱԲԱՔ, (եբր., յուն.-ից), գ. Վանդակաձեւ հիւսուած զարդ։
ՍԱԲԵԼԱԲԱՐ, մ. (կրօն.) Սաբէլ հերետիկոսի նման՝ հետեւողութեամբ։
ՍԱԲԵԼԱԿԱՆ, ՍԱԲԵԼԱՑԻ, ա. (կրօն.) Սաբէլ հերետիկոսի հետեւորդ, Սաբէլի քարոզած աղանդն ընդունող։
ՍԱԲԵԿ, (եբր., յուն.-ից), այ, գ. (բսբ.) Նոճազգիների ընտանիքին պատկանող ծառ, ցրդի (Juniperus sabina)։
ՍԱԳ, ի, աց, գ. (կենդբ.) Բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն (Anser anser)։
ՍԱԳԱՇԷՆ, ա. Տափակ քարաշէն, թեք կտուրով կամ զանգակատնով։ Յորում եկեղեցի սագաշէն խաչանման յարմարեաւ (Կղնկտ. Բ, 51)։
ՍԱԳՈՒՆԱԿ, մ. Այս կերպ, միեւնոյն կերպով։
ՍԱԴԱ, կամ ՍԱԴԴԱՅ (եբր., յուն.-ից), Ամենակարող (աստծու մակդիր եբրայերէնում)։
ՍԱԴԱՅԷԼ, (եբր.), ի, գ. (կրօն.) Սատանայ, սատանայապետ (իբրեւ հակառակ աստծու)։
ՍԱԴԵՄՈՎԹ, (եբր., յուն.-ից), գ. Ձոր, հովիտ։ Եւ այրեաց զնոսա արտաքոյ Երուսաղեմի ի սադեմովթ Կեդրոնի (Դ թագ., ԻԳ, 4)։
ՍԱԴԵՐՈՎԹ, (եբր., յուն.-ից), գ. Զինուորականների շարք՝ կարգ։ Եւ որ մտանիցէ ի սադերովթն՝ մեռցի (Դ թագ., ԺԱ, 8)։
ՍԱԴՈՒԿԵՑԻՔ, ցւոց, գ. յոգն. Հրեայ աղանդաւոր Սադոկի հետեւորդներ, որոնք մերժում էին հրեշտակների եւ հոգու գոյութիւնն ու մեռելների յարութիւնը։
ՍԱԴՐԱՆՔ, նաց, գ. Սադրելը, մի վատ արարքի դրդելը, մէկի դրդումը՝ թելադրանքը հանդիսացող վատ արարք՝ գործ։
ՍԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Յորդորել, թելադրել, ներշնչել, հրահրել, գրգռել, դրդել, մղել (մի վատ բանի)։ 2. Նպաստել, ձեռնտու լինել։ 3. Հայթայթել, միջնորդել։
ՍԱԴՐԻՉ, րչի, չաց, ա. գ. Որ սադրում է, սադրող, հրահրող, մի վատ բան անելու դրդող՝ գրգռող։
ՍԱԹ, ի, աց, գ. 1. (կենդբ.) Կորալեան պոլիպ։ 2. Կորալեան պոլիպների կրացած կմախքներից գոյացած տարբեր գոյնի քար, որից ուլունքներ եւ այլ զարդարանքներ են պատրաստում. բուստ, մարջան։ 3. ա. Սաթի գոյն ունեցող, սեւ։ Եթէ եզինքն սաթ ու սպիտակ (Նար., Տաղ յարութեան)։
ՍԱԹԲԵՐՈՒՆԻ, ա. Սաթ բերող՝ առաջացնող։ Որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն կարկաջայր սաթբերունի սէր (Նար., Մեղեդի ծննդի)։
ՍԱԹՆՈՒԿ, գ. Սպունգ։
ՍԱԼ, ի, ից, գ. 1. Մետաղը կռանելու զնդան։ 2. Բնական կամ տաշած տափակ քարի մեծ կտոր՝ շերտ։ 3. Որեւէ մետաղի մեծ կտոր։
ՍԱԼԱԿԱՊ, տե՛ս ՍԱԼԱՅԱՏԱԿ։
ՍԱԼԱՄԲ, ի, աց, յոգն. մունք, գ. (կենդբ.) Փասիաների ընտանիքին պատկանող թռչուն. տուռաճ (Francolinus francolinus)։
ՍԱԼԱՅԱՏԱԿ, ա. Սալայատակուած, սալարկած։
ՍԱԼԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սալի նման կարծրանալ, փխբ. քարասիրտ՝ խստասիրտ դառնալ, գութը կորցնել։ 2. նման. Քարի նման անշարժ մնալ՝ անշարժանալ, քար կտրել, քարանալ։
ՍԱԼԱՍՄԲԱԿ, ա. Որի սմբակը կամ կճղակը սալի նման պինդ ու կարծր է։
ՍԱԼԱՐ, տե՛ս ՍԱՂԱՐ։
ՍԱԼԱՐԵԼ, (իմ), եցայ, չ. Ահից՝ երկիւղից կամ ամօթից կուչ գալ, թաքնուել, պահուել։
ՍԱԼԱՔԱՐ, ի, գ. Բնական կամ տաշած տափակ քար։
ՍԱԼՈՆ, (յուն.), ի, ա. Խենթուկ, յիմար (իբրեւ մակդիր յատուկ անուան)։
ՍԱԼՈՎԲԱՅ, տե՛ս ՍԻՂՂՈԲԱՅ։
ՍԱԿ1, ի, աւ կամ ով, ից, գ. Որոշակիօրէն սահմանուած չափ՝ գին՝ թիւ։
ՍԱԿ2, (պհլ.), ի, ից, գ. Տուրք, հարկ։
ՍԱԿԱՄՈՒՆԻԱՅ, (յուն.), գ. (բսբ.) Պատատուկազգիների ընտանիքին պատկանող բոյս. սակամոնի (Convolvulus scammonia)։
ՍԱԿԱՅՆ, շ. 1. Բայց։ 2. Այնուամենայնիւ, բայց եւ այնպէս։ 3. Չնայած դրան։
ՍԱԿԱՆՋԵԼ, ՍԱԿԱՆՋՆԵԼ, տե՛ս ՇԱԿԱՆՋԵԼ։
ՍԱԿԱՌ, ի, աց, ՍԱԿԱՌԻ, ռւոյ, ռեաց, գ. Մեծ կողով, քթոց։
ՍԱԿԱՒ, ու, ուց, ա. 1. Քիչ, փոքր քանակութեամբ, թուով եւ քանակով փոքր։ 2. Ոչ շատ, պակաս, նուազ։ 3. Կարճատեւ, կարճ, սուղ։ 4. մ. Մի քիչ, քիչ չափով։
ՍԱԿԱՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Սակաւ խօսելը, սեղմ՝ հակիրճ եւ համառօտ խօսք։ 2. (յունարենի հետեւողութեամբ) Մանր բաների յետեւից ընկնելը, ժլատութիւն, ագահութիւն։
ՍԱԿԱՒԱԲԱՐԲԱՌ, ա. Կարճ թրթռոցով հնչող (ռ-ի մասին՝ համեմատութեամբ ր-ի)։
ՍԱԿԱՒԱԲՈՑ, ա. Սակաւ բոց ունեցող։
ՍԱԿԱՒԱԲՈՒՂԽ, ա. Սակաւ՝ քիչ բխող (աղբիւր)։
ՍԱԿԱՒԱԳԻՆ, գնի, ա. Էժանագին, էժան գնով։
ՍԱԿԱՒԱԳՆԱՑ, ա. Որտեղով քիչ մարդ է գնում-գալիս, ոչ բանուկ։
ՍԱԿԱՒԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի սակաւ։
ՍԱԿԱՒԱԶԱՒԱԿ, ա. Քիչ զաւակներ ունեցող։
ՍԱԿԱՒԱԹԻՒ, ա. Քիչ թուով, փոքրաթիւ։
ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿ, ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿԵԱՅ, ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿԵԱՆ, ա. Քիչ ժամանակ տեւող, կարճատեւ։
ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿԱԳՈՅՆ, ա. Աւելի սակաւաժամանակեայ։
ՍԱԿԱՒԱԽՆԱՄ, ա. Քիչ խնամք պահանջող։
ՍԱԿԱՒԱԽՕՍ, ա. Քիչ խօսող։
ՍԱԿԱՒԱԿԵԱՑ, կեցի, ա. 1. Քիչ ապրող, կարճատեւ կեանք ունեցող։ 2. Քչով բաւարարուող, սակաւապետ։
ՍԱԿԱՒԱԿԵՐ, ա. Սակաւ՝ քիչ ուտող, քչակեր։
ՍԱԿԱՒԱԿԵՑՈՒԹԻՒՆ, գ. Քիչ ապրելը, կարճատեւ կեանք ունենալը։
ՍԱԿԱՒԱՀԱՆԴԵՐՁ, ա. Հագուստը սակաւ՝ պակաս, հագուստով լիովին չապահովուած։
ՍԱԿԱՒԱՀԱՒԱՏ, ա. Որի հաւատը թերի է, թերահաւատ։
ՍԱԿԱՒԱՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ, գ. Թերի հաւատ ունենալը, թերահաւատութիւն։
ՍԱԿԱՒԱՁԵՌՆ, ա. 1. Որտեղ կռուող ձեռքերը քիչ են, քիչ կռուողներ՝ զինուորներ ունեցող կամ պարունակող, սակաւաթիւ, փոքրաթիւ։ 2. փխբ. Թոյլ, տկար, անզօր։ 3. Քիչ ճարուող։
ՍԱԿԱՒԱՄԱՍՆԵԱՅ, ա. Քիչ մասերից բաղկացած, չափաւոր, համառօտ, պարզ։
ՍԱԿԱՒԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. Չափաւորութիւն, համառօտութիւն։
ՍԱԿԱՒԱՄԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Մարդկանց սակաւաթիւ լինելը կամ սակաւութիւն։
ՍԱԿԱՒԱՄԵՂ, ի, ից, ա. Քիչ մեղքեր ունեցող, մեղքը քիչ։
ՍԱԿԱՒԱՄԵՌՈՒԹԻՒՆ, գ. Ինքն իրեն նուազ չափով մահացնելը։
ՍԱԿԱՒԱՄԻՏ, ա. Պակասամիտ կամ կարճամիտ։
ՍԱԿԱՒԱՆԱԼ, ացայ, չ. Քչանալ, սակաւաթիւ դառնալ, թուով պակասել՝ նուազել։
ՍԱԿԱՒԱՆԻՍՏ, ա. Փոքր նիստ՝ դիրք՝ ծաւալ ունեցող, փոքրադիր։
ՍԱԿԱՒԱՆՇԱՆ, ա. Քիչ կամ փոքր բան նշանակող, աննշանակ։
ՍԱԿԱՒԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Փոքրամասնութեան ձեռքին գտնուող քաղաքական եւ տնտեսական իշխանութիւնը։
ՍԱԿԱՒԱՊԷՏ, ա. Քչով բաւարարուող, սակաւակեր, ժուժկալ։
ՍԱԿԱՒԱՊԻՏՈՒԹԻՒՆ, գ. Սակաւապետ լինելը, քչով բաւարարուելը, չափաւորութիւն, ժուժկալութիւն։
ՍԱԿԱՒԱՋԱՆ, ա. Քիչ ջանք՝ աշխատանք պահանջուող։
ՍԱԿԱՒԱՎԱԽՃԱՆ, ա. Կարճատեւ, վաղանցուկ։
ՍԱԿԱՒԱՏԵՍԻԼ, ա. գ. Փոքր երեւացող. փոքր տեսք (արեգակի)։
ՍԱԿԱՒԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Քիչ բան տեսնելը՝ հասկանալը՝ ըմբռնելը, կարճատեսութիւն։
ՍԱԿԱՒԱՏՈՅԺ, ա. Քիչ տոյժով կամ տուգանքով գլուխ եկած։
ՍԱԿԱՒԱՏՈՒՆ, ա. Քիչ տներից՝ տողերից բաղկացած։
ՍԱԿԱՒԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սակաւ դարձնել, քչացնել, պակասեցնել, նուազեցնել։
ՍԱԿԱՒԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Թուով քիչ, քչուոր, սակաւ, նուազ։ 2. Չունեւոր, չքաւոր։ 3. Քիչ անգամ հանդիպող՝ պատահող, ոչ յաճախակի, սակաւադէպ, հազուադէպ։
ՍԱԿԱՒԱՒՈՐԱԿԻ, մ. Քիչ անգամ, հազուադէպ, երբեմն-երբեմն։
ՍԱԿԱՒԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Սակաւաւոր լինելը, սակաւութիւն, քչուորութիւն, քչութիւն։
ՍԱԿԱՒԵՐԱՄ, ա. Փոքր երամ կազմող։
ՍԱԿԱՒԵՐԵՒԱՑ, ա. Քիչ անգամ երեւացող՝ դիտուող, սակաւադէպ, հազուադէպ։
ՍԱԿԱՒԺԱՄԱՆԱԿԵԱՅ, ՍԱԿԱՒԺԱՄԱՆԱԿԵԱՆ, տե՛ս ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿԵԱՅ։
ՍԱԿԱՒԻԿ, (գործածւում է ինչ, մի բառերի հետ), ա. Քչիկ։
ՍԱԿԱՒԻԿ ԻՆՉ, ՍԱԿԱՒԻԿ ՄԻ, մ. Մի քիչ, մի փոքր, փոքր-ինչ, շատ քիչ։
ՍԱԿԱՒԻՇԽԱՆԱԿԱՆ, ա. Սակաւապետութեան յատուկ՝ վերաբերող։
ՍԱԿԱՒՈՒԹԻՒՆ, գ. Սակաւ՝ փոքրաթիւ լինելը, քչութիւն, նուազութիւն։
ՍԱԿԱՒՈՒՔ, ՍԱԿԱՒ ՍԱԿԱՒ, տե՛ս ՍԱԿԱՒ-ի տակ։
ՍԱԿԱՒՕՐԵԱՅ, ա. Քիչ օրեր տեւող, կարճատեւ։
ՍԱԿԵԼ, եցի, կեալ, ն. Սակարկել, նախապէս պայմանաւորել՝ սահմանել՝ որոշել։ 2. Կարգի դնել, կարգաւորել։
ՍԱԿԵՐ, տե՛ս ՍԱԿՐ1։
ՍԱԿՄԵԼ, (իմ), եցայ, չ. (արաբ.) Ուժասպառ լինել, սաստիկ հոգնել, թուլանալ (պարելուց)։
ՍԱԿՈՒՐ, (ասոր.), կրի, կրաց, գ. Տապարաձեւ պատերազմական զէնք, սակր։
ՍԱԿՌ, (արաբ.), գ. (կենդբ.) Բազէների ընտանիքին պատկանող գիշատիչ որսկան թռչուն. բալոբան (Falco cherrug)։
ՍԱԿՍ, Ի ՍԱԿՍ, նխդ. Համար, պատճառով։
ՍԱԿՐ1, (յուն.), կեր, կերք, կերաց, կերօք, գ. Արքունի հրովարտակ, կայսերական հրամանագիր։
ՍԱԿՐ2, կեր, կերբ կամ կրով, կերք, կերաց, կերբք կամ կրօք, տե՛ս ՍԱԿՈՒՐ։
ՍԱԿՐԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Սակր՝ սակուր ունեցող՝ կրող, սակրով զինուած։
ՍԱԿՐՈՍ, տե՛ս ՍԿԱՐՈՍ։
ՍԱՀ, գ. Գունդ, բանակ։
ՍԱՀԱՆԱԲԱՑ, ա. Երկնային սահանքներից իջած, տեղատարափ (անձրեւ)։
ՍԱՀԱՆԱԽԱՂԱՑ, ա. Սահանքի նման աղմկալից ձայնով։
ՍԱՀԱՆԱԿԱՆ, ա. Յորձանքի նման սահող-անցնող։
ՍԱՀԱՆԱԿԱՐԿԱՋ, ա. Սահելով՝ հոսելով կարկաչող, կարկաչահոս։
ՍԱՀԱՆԱՀՈՍ, ա. Սահանքով հոսող, յորձանահոս։
ՍԱՀԱՆԱՁԱՅՆ, ա. Սահանքի ձայն ունեցող։
ՍԱՀԱՆԱՍՈՅԶ, ա. Ջրերի սահանքի մէջ սուզուած։
ՍԱՀԱՆԱՍՈՐ, ա. Սահանքի նման հոսող։
ՍԱՀԱՆՔ, նաց, գ. 1. Բարձրից դէպի ցած ընթացող ջրի սրընթաց հոսանք, քարավազ։ 2. Ալիքների տարուբերում, ալեկոծութիւն։ 3. Յորդութիւն, յորձանք։
ՍԱՀԱՊԵՏ, գ. Սահի պետ, զօրապետ, իշխան։
ՍԱՀԱՐԿԵԼ, (իմ), եցայ, չ. Սահելով ընկնել, ցած սահել։
ՍԱՀԱՒՈՐ, ա. Սահուն, անհաստատ։ (Ոսկ. բ. տիմ. 264, ՀԱԲ)։
ՍԱՀԵԼ1, եցի, տե՛ս ՍԱՀԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՍԱՀԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Հարթ մակերեսի քսուելով առաջ շարժուել՝ ընթանալ։ 2. Տարուբերուել, տատանուել, ծփալ։ 3. Այս ու այն կողմ թափառել, դեգերել։ 4. Դուրս հոսել, յորդել։
ՍԱՀԵՑՈՒՄՆ, ցման, գ. 1. Սահելը. սողալը, սողոսկելը։ 2. փխբ. Գայթակղութիւն, փորձութիւններ։
ՍԱՀԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սահել տալ, տարուբերել, տատանել։
ՍԱՀՄԱՆ, (պհլ.), ի, աց, գ. 1. Եզր՝ ծայր, որտեղ մի բան վերջանում է։ 2. Վայրերը՝ գաւառները եւն միմեանցից բաժանող գիծ, սահմանագիծ։ 3. Որեւէ սահմանագծից ներս գտնուող վայր՝ տարածութիւն։ 4. Մի բանի՝ երեւոյթի որոշուած՝ սահմանուած՝ թոյլատրելի չափը։ 5. Դրուած՝ սահմանուած կանոն, կարգ, օրէնք։ 6. Խոստում, ուխտադրութիւն։ 7. (փիլ.) Տրամաբանական սահմանում։ 8. Եզր, տերմին։ 9. Հիմունք, պատճառ։
ՍԱՀՄԱՆԱԲԱՐ, մ. Սահմանուած կերպով, որոշակի։
ՍԱՀՄԱՆԱԳՈՉ, ա. Իր սահմանները հնչեցնող (ծովի մասին)։
ՍԱՀՄԱՆԱԴԱՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ։
ՍԱՀՄԱՆԱԴԻՐ, դրի, րաց, ա. Կարգ՝ օրէնք սահմանող, օրինադիր։
ՍԱՀՄԱՆԱԴՐԵԼ, եցի, ն. Իբրեւ կարգ կամ օրէնք որոշել՝ սահմանել՝ հաստատել, օրինադրել։
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Սահմաններ դնելը՝ որոշելը՝ նշանակելը։ 2. Սահմանուած կարգ, օրինադրութիւն, վճիռ։
ՍԱՀՄԱՆԱԾ, ա. Սահմանափակուած։
ՍԱՀՄԱՆԱԿԱԼ, ի, աց, գ. ա. 1. Սահմանամերձ գաւառի՝ նահանգի կուսակալ, բդեշխ։ 2. Սահման կազմող, սահմանակից։
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սահմանող, որոշող, որոշիչ, վճռական։ 2. Բանադրական, բանադրող։ 3. (քեր.) Սահմանական եղանակ։
ՍԱՀՄԱՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Որ սահմանով կից է ուրիշ երկրի, մէկ ընդհանուր սահման ունեցող, մի սահմանագծով բաժանուած, մերձաւոր, հարեւան, դրացի։
ՍԱՀՄԱՆԱԿՈՂՄՆ, տե՛ս ՍԱՀՄԱՆԱԿԻՑ։
ՍԱՀՄԱՆԱՉԱՓՈՒԹԻՒՆ, գ. Չափական խօսք, տաղաչափութիւն։
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ, ի, աց, ա. գ. Սահմանների պահպանութեան գործով զբաղուող զօրական իշխան, սահմանակալ, կուսակալ, բդեշխ։
ՍԱՀՄԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ, գ. Սահմանը՝ դրուած կարգը փոխելը՝ փոփոխելը։
ՍԱՀՄԱՆԵԼ, եցի, ն. 1. Սահման դնել, սահմանազատել։ 2. Սահմանափակել, չափաւորել։ 3. Որոշել, վճռել, միտքը դնել։ 4. Կարգել, կարգաւորել։ 5. Չափել։ 6. (փիլ.) Տրամաբանական սահմանում տալ, բնորոշել։
ՍԱՀՄԱՆԻՉ, գ. Մտահորիզոն։
ՍԱՀՄԱՆՈՐԴ, ի, աց, տե՛ս ՍԱՀՄԱՆԱԿԻՑ։
ՍԱՀՄԱՆՕՐԷՆ, տե՛ս ՍԱՀՄԱՆԱԲԱՐ։
ՍԱՀՄԻ, (վրաց.), գ. Հայկական տոմարի երրորդ ամիսը։
ՍԱՀՈՒՆ, ա. 1. Թափառական, աստանդական։ 2. Երերուն։
ՍԱՂԱՄԱՆԴՐ, (յուն.), ի, աց, գ. (կենդբ.) Պոչաւոր երկկենցաղների կարգին պատկանող մողեսանման կենդանի. սալամանդր (Salamandra salamandra)։
ՍԱՂԱՊ, ա. 1. Անկայուն, յեղյեղուկ, փոփոխամիտ, ոչ հաստատամիտ։ 2. Դնդնացող, մի բանի վրայ երկար դեգերող։
ՍԱՂԱՊԱՃԵՄ, գ. Ձգձգուած՝ տեւական շրջագայութիւն։
ՍԱՂԱՊԵԼ, (իմ), եցայ, չ. Դեգերել, վարժուել։
ՍԱՂԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Շուռ տալ, սայթաքեցնել, մոլորեցնել։
ՍԱՂԱՊՈՒՄՆ, պման, գ. Սաղապելը, դեգերանք, փորձառութիւն։
ՍԱՂԱՐ, (պհլ.), ի, աց, յոգն. սաղարք եւ սաղարանի, գ. 1. Զօրապետ, զօրավար, սպարապետ։ 2. Զօրագնդի գլխաւոր՝ առաջամարտիկ կռուողը։
ՍԱՂԱՐԹ, ու ուց կամ ի աց եւ ից, գ. 1. Տերեւ, տերեւախիտ ճիւղ։ 2. նման. Գլխի երկար մազ, գէս։
ՍԱՂԱՐԹԱԲԵՐ, ա. Սաղարթ տուող՝ ունեցող։
ՍԱՂԱՐԹԱԳԵՂ, ա. Գեղեցիկ սաղարթներով կամ սաղարթներով գեղեցկացած։
ՍԱՂԱՐԹԱԶԳԵՑՈՒՄՆ, ցման, գ. Սաղարթներ արձակելը կամ ունենալը, դալարութիւն։
ՍԱՂԱՐԹԱԶՈՒԱՐԹ, ՍԱՂԱՐԹԱԶՈՒԱՐՃ, ա. Սաղարթներով զարդարուած՝ գեղեցկացած, սաղարթազարդ, դալարագեղ։
ՍԱՂԱՐԹԱԹԱՓ, ա. Սաղարթները թափուած, տերեւաթափ։
ՍԱՂԱՐԹԱԽԻՏ, ա. Խիտ սաղարթներ ունեցող, տերեւախիտ, սաղարթալի, սաղարթագեղ։
ՍԱՂԱՐԹԱԾԱՂԻԿ, ա. Սաղարթները ծաղկած՝ բացուած, ծաղկափթիթ։
ՍԱՂԱՐԹԱՃԵՄ, տե՛ս ՍԱՂԱՐԹԱԶՈՒԱՐՃ։
ՍԱՂԱՐԹԱՃԵՄԱՓԹԻԹ, ա. Սաղարթներով զարդարուած, դալարագեղ, անթառամ։
ՍԱՂԱՐԹԱՃՈԽ, ա. Ճոխ՝ առատ ու փարթամ սաղարթներով, սաղարթախիտ, սաղարթալի։
ՍԱՂԱՐԹԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սաղարթաւորուել, սաղարթներ արձակել, սաղարթներով ծածկուել՝ պատուել։ 2. փխբ. Ծլել-ծաղկել, ուռճանալ, զարգանալ, առաջադիմել։
ՍԱՂԱՐԹԱՊԱՏ, ա. Սաղարթով պատուած՝ ծածկուած, տերեւապատ։
ՍԱՂԱՐԹԱՏՈՒՆԿ, գ. Սաղարթաւոր տունկ։
ՍԱՂԱՐԹԱՐԿՈՒ, ա. Իր վրայ սաղարթ գցած, սաղարթապատ։
ՍԱՂԱՐԹԱՒՈՐ, ա. Սաղարթներ ունեցող, սաղարթալի, տերեւաւոր։
ՍԱՂԱՐԹԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՍԱՂԱՐԹԱՆԱԼ։
ՍԱՂԱՐԹԱՓԹԻԹ, ա. Սաղարթները փթթած՝ բացուած։
ՍԱՂԱՐԹԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՍԱՂԱՐԹԱՆԱԼ։
ՍԱՂԱՐՈՒԹԻՒՆ, գ. Սաղար՝ առաջնորդ լինելը, առաջնորդութիւն, վերակացութիւն։
ՍԱՂԱՒԱՐՏ, (պհլ.), ի, ից, գ. 1. Սառը զէնքի հարուածներից պաշտպանուելու համար զինուորականի մետաղեայ գլխանոց։ 2. Արքունի պաշտօնեաների եւ կրօնաւորների խոյր։
ՍԱՂԱՒԱՐՏԱՒՈՐ, ի, աց, ա. Գլխին սաղաւարտ դրած՝ կրող, սաղաւարտակիր։
ՍԱՂԱՒԱՐՏԵԼ, եցի, ն. 1. Սաղաւարտ դնել։ 2. փխբ. Պաշտպանել, վտանգից ապահովել։
ՍԱՂՄ, ի, ից, տե՛ս ՍԱՂՄՆ։
ՍԱՂՄԱԲՈՅՆ ՄԶԱՆՔ, Մայրական արգանդ։
ՍԱՂՄՆ, մին, գ. Մայրական արգանդի մէջ բեղմնաւորուած պտուղը։
ՍԱՂՄՆԱԲԱՐ, մ. Իբրեւ սաղմ, սաղմի օրինակով։
ՍԱՂՄՆԱՆԱԼ, ացայ, չ. Յղիանալ, յղի դառնալ։
ՍԱՂՄՆԱՆԿԱՐ, ա. Յղիութիւն առաջ բերող։
ՍԱՂՄՆԱՌԵԼ, կամ ՍԱՂՄԱՌԵԼ, եցի, ն. Սաղմնաւորել, բեղմնաւորել, յղիացնել։
ՍԱՂՄԱՌԵԼ, եցի, ն. Սաղմնաւորել, բեղմնաւորել, յղիացնել։
ՍԱՂՄՆԱՌՈՒԹԻՒՆ, գ. Յղիութիւն, յղիացում։
ՍԱՂՄՈՍ, (յուն.), ի, աց կամ ից, իւք, գ. 1. Հին կտակարանի գրքերից մէկը՝ կրօնական քնարերգական հատուածների ու աղօթքների ժողովածու. Սաղմոսարան։ 2. Այդ ժողովածուի երգերից կամ հատուածներից իւրաքանչիւրը։
ՍԱՂՄՈՍԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Սաղմոս յօրինել կամ սաղմոս ասել՝ երգել։
ՍԱՂՄՈՍԱԿԱՆ, ի, աց, ա. Սաղմոսին յատուկ՝ վերաբերող։
ՍԱՂՄՈՍԱԿԻՑ, ա. Միասին սաղմոսող, երգակից, աղօթակից։
ՍԱՂՄՈՍԱՆՈՒԱԳ, ի, աց, ա. գ. 1. Սաղմոս նուագող՝ երգող, սաղմոսերգու։ 2. Սաղմոսի նուագ կամ երգ պարունակող, սաղմոսական։ 3. Մակդիր Դաւիթ թագաւոր-մարգարէի։
ՍԱՂՄՈՍԱՍԱՑ, ի, աց, ա. գ. Սաղմոս ասող՝ երգող, սաղմոսերգու։
ՍԱՂՄՈՍԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. Սաղմոս ասելը՝ երգելը, սաղմոսերգութիւն։
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Սաղմոսներ նուագելու տասնաղի նուագարան։ 2. Սաղմոսների գիրքը։ 3. Սաղմոս նուագող։
ՍԱՂՄՈՍԵԼ, եցի, ն. չ. Սաղմոս ասել՝ երգել։
ՍԱՂՄՈՍԵՐԳ, ի, աց, ա. գ. 1. Սաղմոս երգող՝ ասող։ 2. (եզակի ձեւով) Մակդիր Դաւիթ թագաւոր-մարգարէի։
ՍԱՂՄՈՍԵՐԳԵԱՑ, տե՛ս ՍԱՂՄՈՍԵՐԳ։
ՍԱՂՄՈՍԵՐԳԻՉ, տե՛ս ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ։
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՂ, ի, աց, ա. գ. 1. Սաղմոսերգու (իբրեւ մակդիր Դաւիթ թագաւոր-մարգարէի)։ 2. Եկեղեցու պաշտօնեայ, սաղմոսասաց դպիր։
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ, ուի, ուաց, գ. 1. Սաղմոս ասող՝ երգող, սաղմոսասաց։ 2. Սաղմոսներ յօրինող, սաղմոսները երգող (յատուկ մակդիր Դաւիթ թագաւոր-մարգարէի)։ 3. Եկեղեցու պաշտօնեայ, սաղմոսասաց դպիր։
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Սաղմոսներ երգելը, սաղմոսասացութիւն։ 2. Սաղմոսների գիրքը, սաղմոս։
ՍԱՂՄՈՍՈՂՈԳ, (յուն.), ի, աց, գ. Սաղմոսասաց դպիր, փոխասաց։
ՍԱՂՄՈՍՈՂՈՒԹԻՒՆ, ՍԱՂՄՈՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒԹԻՒՆ։
ՍԱՄԱՐՏԻԿՈՍ, (յուն.), ա. Խառնակ, խառնաշփոթ, խռովայոյզ։
ՍԱՄԵՏԷ, տէք, տէիւք, ՍԱՄԵՏԻ, տիք, տիւք կամ տեօք, գ. Սամիները կապելու փոկ, սամիքի կապ, սամեթել, սամոտի։
ՍԱՄԹԱՋՈՒՐ, գ. Սամիթի ջուր։
ՍԱՄԻԹ, գ. (բսբ.) Հովանոցաւորների ընտանիքին պատկանող բոյս. բաղբակ (Anethum)։
ՍԱՄԻՔ, մեաց, գ. 1. Փայտէ զոյգ ձողիկ, որ լծի ծայրերի մէջ բացուած անցքերից իջեցնում են եզան պարանոցի երկու կողմը եւ ներքեւից կապում են սամոտիքով. սամիներ, սամի։ 2. նման. Նաւի ղեկի վերին մասը, որտեղից բռնում են. քեղի։
ՍԱՄՈՅՐ, (պհլ.), մուրի, րաց, գ. Սամոյրի մորթուց կարուած զգեստ՝ մուշտակ, սամուրենի։
ՍԱՄՈՏԻՔ, տե՛ս ՍԱՄԵՏԻ, ՍԱՄԵՏԻՔ։
ՍԱՄՈՒՐԵՆԻ, նոյնն է՝ ՍԱՄՈՅՐ։
ՍԱՄՍԱՐԵԼ, եցի, չ. Քայլելիս կոտրատուել, ծեքծեքել, նազել։
ՍԱՅԱՊԷՍ, մ. Այսպէս, այս կերպով։
ՍԱՅԹԱՔ, ա. 1. Անկայուն, դիւրափոփոխ։ 2. Արագաշարժ, յաջողակ։
ՍԱՅԹԱՔԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Գայթել, ոտքը սահել, գլորուել։ 2. Ուղիղ ճանապարհից շեղուել, մոլորուել, խոտորուել։ 3. Մտքով տարուբերուել, տատանուել, վարանել։ 4. եցի, ն. Սայթաքեցնել, տարուբերել, տատանել։ 5. Զանց առնել, անտեսել։
ՍԱՅԹԱՔԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սայթաքել տալ, սայթաքեցնել։
ՍԱՅԹԱՔՈՒԹԻՒՆ, ՍԱՅԹԱՔՈՒՄՆ, քման, գ. 1. Սայթաքելը, գայթելը։ 2. Ուղիղ ճանապարհից շեղուելը, խոտորում, վրիպում։
ՍԱՅԻՏ, կամ ՍԱՅՏՈՆ, տե՛ս ՍԱՏՈՆ։
ՍԱՅՏՈՆ, տե՛ս ՍԱՏՈՆ։
ՍԱՅԼ, ի, ից, կամ ոյ, ով, օք, գ. 1. Քառանիւ փայտաշէն փոխադրամիջոց, որին սովորաբար եզներ են լծում։ 2. Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղութիւնները։ 3. Բեւեռային աստղ՝ Փոքր արջի համաստեղութեան պոչում։ 4. Երկնակամարի հիւսիսային կիսագունդը, որի մէջ մտնում են Մեծ եւ Փոքր արջերի համաստեղութիւններն ու բեւեռային աստղը։ 5. Առանցք, սռնի։
ՍԱՅԼԱԿ, ի, աց, գ. Փոքր սայլ։
ՍԱՅԼԱԿԱՌՔ, ռաց, գ. Սայլի նման կառք։
ՍԱՅԼԱԿԵՐՊ ԱՍՏԵՂՔ, գ. յոգն. Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղութիւնները։
ՍԱՅԼԱՏՈՒՆ, ա. Սայլերի մէջ ապրող, թափառական, վաչկատուն։
ՍԱՅԼԻԿ, տե՛ս ՍԱՅԼԱԿ։
ՍԱՅԼՈՐԴ, ի, աց, գ. Սայլ վարող, սայլավար, սայլապան։
ՍԱՅՐ, ի, ից, գ. 1. Սուր ծայր (նիզակի, տէգի եւն)։ 2. Մասնաւորապէս՝ սրի բերան։
ՍԱՅՐԱԴԻՐ, գ. Երկաթի սուր ծայրը, սայր։
ՍԱՅՐԱՍՈՒՐ, ա. Սուր սայր՝ բերան ունեցող, սուր սայրով, հատու։
ՍԱՅՔ, տե՛ս ՍԱ-ի տակ։
ՍԱՆ1, ի, ից, գ. Պղնձեայ կաթսայ՝ մեծ կամ փոքր։
ՍԱՆ2, ու, ուց, գ. 1. Անձ՝ իր սնուցողի եւ խնամողի համար (ոչ ծնողների)։ 2. Մէկի ձեռքի տակ մեծացած եւ դաստիարակուած անձ։ 3. Այն անձը, որին մէկը որդեգրել է. որդեգիր, հոգեզաւակ։
ՍԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. Իբրեւ սան ընդունուած։
ՍԱՆԱՅԻՐԱՍԵՐՄՆ, ա. Սանայիր լեռան վրայ բուսած։
ՍԱՆԳԱՍՏԱԿ, տե՛ս ՍԱՆԳԱՍՏԱԿԱՆՔ։
ՍԱՆԳԱՍՏԱԿԱՆՔ, նաց, գ. Նախատինք, թշնամանք։
ՍԱՆԴ, (աքքադ.), ի, ից, գ. Քարէ՝ փայտէ կամ պղնձէ գոգաւոր սարք, որի մէջ սանդիտոռնով հատիկները՝ չոր արմատները եւն ծեծելով մանրացնում են. հաւանգ։
ՍԱՆԴԱԼ, (յուն.), ոյ, գ. Առանց կրունկի ոտնաման, հողաթափ, մուճակ, մոյկ։
ՍԱՆԴԱԼԻԿ, գ. Հասարակ՝ անշուք սանդալ։
ՍԱՆԴԱՀԱՐԵԼ, եցի, ն. Սանդի մէջ մի բան ծեծել՝ մանրացնել։
ՍԱՆԴԱՂԱՒՈՐ, ա. Սանդալներ հագած, ոտքերին սանդալներ կրող։
ՍԱՆԴԱՏՈՌՆ, տե՛ս ՍԱՆԴԻՏՈՌՆ։
ՍԱՆԴԱՐԱՄԵՏ, (պհլ.), ի, մետք, տաց կամ տից, գ. 1. Երկրի խորքերը՝ անդունդները, վիհ։ 2. Ստորերկրեայ թագաւորութիւն, դժոխք։ 3. Ստորերկրեայ թագաւորութեան աստուած։
ՍԱՆԴԱՐԱՄԵՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սանդարամետում եղող՝ ապրող, դժոխային։ 2. Անդնդային, ստորերկրեայ։
ՍԱՆԴԱՐԱՄԵՏԱՅԻՆ, ա. Սանդարամետին յատուկ՝ վերաբերող, սանդարամետի։
ՍԱՆԴԱՐԱՊԵՏ, ի, գ. Դեմետրէի՝ երկրի աստուածուհու մակդիրը։
ՍԱՆԴԻՏՈՌՆ, ռին, ռանց, գ. Սանդի թակիչ, սանդակոթ։
ՍԱՆԴՂԱԿԱՌՈՅՑ, ա. Սանդուղքի նման աստիճանաբար բարձրացող։
ՍԱՆԴՂԱՁԵՒ, ա. Սանդուղքի ձեւ ունեցող։
ՍԱՆԴՂԱՄԱՏՆ, տին, տունք, տանց, գ. Սանդուղքի իւրաքանչիւր մատը՝ աստիճանը։
ՍԱՆԴՂԱՏԵՍԱԿ, ա. Սանդուղքի նման, սանդղաձեւ։
ՍԱՆԴՈՒԽ, ՍԱՆԴՈՒԽՂ, ՍԱՆԴՈՒԽՔ, ՍԱՆԴՈՒՂ, տե՛ս ՍԱՆԴՈՒՂՔ։
ՍԱՆԴՈՒՂՔ, դղոց, գ. Զոյգ ձողերի վրայ ամրացուած աստիճաններով յարմարանք՝ բարձրանալու եւ իջնելու համար։
ՍԱՆԴՐ, տե՛ս ՍԱՆՏՐ։
ՍԱՆՁ, ի, աց կամ ուց, աւ, օք կամ իւք, գ. 1. Ձիու բերանը դրուող մետաղեայ բարակ ու կլոր ձող, որի երկու ծայրերից ամրացուած փոկերով (երասանակներով) ձիուն ընթացք են տալիս եւ ղեկավարում. լկամ։ 2. Սանձը եւ երասանակները որպէս մէկ ամբողջութիւն։ 3. փխբ. Զսպող՝ արգելակող միջոց։
ՍԱՆՁԱԲԵԿ ԱՌՆԵԼ, տե՛ս ՍԱՆՁԱՀԱՐԵԼ։
ՍԱՆՁԱԿԱԼ, ի, աց, ա. Սանձը բռնող, սանձող։
ՍԱՆՁԱԿՈԾ ԱՌՆԵԼ, տե՛ս ՍԱՆՁԱԿՈԾԵԼ։
ՍԱՆՁԱԿՈԾԵԼ, եցի, ն. 1. Սանձով հարուածել եւ վազեցնել (ձին)։ 2. փխբ. Սանձահարել, զսպել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍԱՆՁԱԿՈՏՈՐ, ի, ից, ա. Սանձը կոտրող կամ սանձից ազատուել ջանացող։
ՍԱՆՁԱՀԱՐԵԼ, եցի, ն. 1. Սանձած պահել, սանձը ձեռքին պահել, սանձել, զսպել։ 2. Հնազանդեցնել, ընկճել, նկուն դարձնել։ 3. Մեղմացնել, հանդարտեցնել։ 4. Կառավարել, ղեկավարել, վարել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍԱՆՁԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Սանձահարելը, սանձահարուելը։
ՍԱՆՁԱՐԱՐԱԿԱՆՆ, գ. Սանձ շինելու արհեստը։
ՍԱՆՁԱՐԿՈՒ, ա. Սանձահարող, զսպող։
ՍԱՆՁԵԼ, եցի, ն. 1. Ձիու բերանը սանձ դնել՝ հագցնել։ 2. փխբ. Սանձահարել, զսպել։
ՍԱՆՁՈՒՄՆ, ձման, գ. Սանձելը, սանձահարելը։
ՍԱՆՏՐ, րոյ, ոց, կամ րի, գ. Ոսկորից, մետաղից, փայտից պատրաստուած ատամնաւոր յարմարանք՝ մազերը սանրելու համար. սանր։
ՍԱՆՏՐԵԼ, եցի, ն. Սանրով մազերը յարդարել։
ՍԱՊԱՏ, (պհլ.), ի, աց, գ. 1. Կողով։ 2. Արկղ։
ՍԱՊԱՏԱԿ, ի, աց, գ. Փոքր արկղ, արկղիկ։
ՍԱՊԱՏԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Որ արկղով ապրանք է տեղից տեղ փոխադրում վաճառելու համար, շրջիկ առեւտրական։
ՍԱՊԱՏՈՂՆ, ա. Կուզ։
ՍԱՊԷՍ, մ. Այսպէս, այս կերպով։
ՍԱՊՈՆ, (յուն.), ի, գ. Օճառ։
ՍԱՌԱՄԱՆԻՔ, տե՛ս ՍԱՌՆԱՄԱՆԻՔ։
ՍԱՌԵԼ, (իմ), եցայ, ռեալ, չ. Սառչել, սառնանալ։
ՍԱՌՆ, ռին, ռանց, գ. Սառոյց։
ՍԱՌՆԱԿԱՆ, ա. Սառցային, ցրտագին։
ՍԱՌՆԱԿԵՐՊ, ա. Սառոյցի նման։
ՍԱՌՆԱԿՈՅՏ, ա. Որտեղ կուտակուած է սառոյց։
ՍԱՌՆԱՀԱԼ, ա. Սառոյցը հալած (գետի մասին)։
ՍԱՌՆԱՀԱՐ, ա. 1. Ցրտահար։ 2. Սառցային, ցրտագին։
ՍԱՌՆԱՀՐԴԵՀ, ա. Որտեղ թէ սառոյց կայ եւ թէ հրդեհ, միաժամանակ խիստ ցուրտ եւ խիստ տաք (դժոխքի մասին)։
ՍԱՌՆԱՄԱԾ, ա. Սառոյցով պատուած, սառցախառն։
ՍԱՌՆԱՄԱՆԻՔ, նեաց, գ. 1. Սառոյց, սառոյցների կոյտ՝ կուտակութիւն։ 2. Սառը՝ ցուրտ քամի։
ՍԱՌՆԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. Սառցային, սառոյցի նման։
ՍԱՌՆԱՆՄԱՆ, ա. Սառոյցի նման։
ՍԱՌՆԱՇԷՆ, ա. Իբրեւ սառոյցից շինուած։
ՍԱՌՆԱՊԱՂ, ա. Սառոյցի նման պաղած կամ պաղ (ջուր)։
ՍԱՌՆԱՊԱՏ, ա. Սառոյցով պատուած, սառցապատ, սառնամած, սառնագին։
ՍԱՌՆԱՍԱՌՈՅՑ, ա. Սաստիկ սառն՝ ցուրտ, սառնագին։
ՍԱՌՆԱՍԵՐ, ա. Ի բնէ կամ էութեամբ սառը։
ՍԱՌՆԱՍՈՅԶ, ա. Սառոյցների կամ սառնութեան մէջ սուզուած, շատ սառը՝ ցուրտ, սառնագին։
ՍԱՌՆԱՍՈՅՐ, ա. Սաստիկ սառը՝ ցուրտ, սառնագին։
ՍԱՌՆԱՏԵՍ, ՍԱՌՆԱՏԵՍԱԿ, ա. 1. Սառոյցի տեսք ունեցող, սառցակերպ, բիւրեղանման։ 2. Թափանցիկ։
ՍԱՌՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սառը դարձնել, սառեցնել։
ՍԱՌՆԱՑՐՏՈՒԹԻՒՆ, գ. Սաստիկ սառնութիւն։
ՍԱՌՆԵՂԷՆ, ա. Սառցային, սառցէ։
ՍԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. Սառոյցի յատկութիւն ունենալը, սառոյցի նման լինելը, սառնացրտութիւն։
ՍԱՌՈՅՑ, ռուցի, ա. գ. 1. Սառած։ 2. Սառելով կարծր վիճակի փոխարկուած ջուր։
ՍԱՌՈՒՄՆ, ռման, գ. Սառչելը։
ՍԱՌՈՒՑԱՆԵԼ, ուցի, ռո՛, պբ. Սառչել տալ, սառեցնել, ցրտահարել։
ՍԱՌՉԵԼ, (իմ), ռեայ, չ. Սառել, սառնանալ։
ՍԱՌՍՈՒՌ, տե՛ս ՍԱՐՍՈՒՌ։
ՍԱՍԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պարսկաստանում Արշակունիներից յետոյ տիրող թագաւորական տոհմին յատուկ՝ վերաբերող, Սասանեան։ 2. Սասանեան տոհմի ներկայացուցիչ։
ՍԱՍԱՆԵԼ1, եցի, ն. Տատանել, ցնցել, թափահարել, շարժել, խախտել։
ՍԱՍԱՆԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Տատանուել, ցնցուել, շարժուել, տարուբերուել, երերալ, խախտուել։ 2. փխբ. Ահից՝ երկիւղից դողալ, սարսափել։
ՍԱՍԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՍԱՍԱՆԵԼ1։
ՍԱՍԱՆԻՉ, ա. Որ սասանում է, սասանեցնող։
ՍԱՍԱՆՈՏ, կամ ՍԱՍԱՆՈՒՏ, ա. Սասանուող, երերուն, շարժուն։
ՍԱՍԱՆՈՒԹԻՒՆ, ՍԱՍԱՆՈՒՄՆ, նման, գ. 1. Սասանուելը, տատանում, երերում։ 2. Երկրաշարժ։ 3. փխբ. Խռովութիւն, յուզում (հասարակական կեանքում)։
ՍԱՍՏ, ի, ից, գ. 1. Սաստում, որեւէ բան արգելող խիստ հրաման՝ կարգադրութիւն։ 2. Ցասում, զայրոյթ, վրդովմունք։ 3. Յանդիմանութիւն, կշտամբանք, նախատինք, պարսաւանք։ 4. Պատիժ, պատուհաս։ 5. Բուռն սաստկութիւն, սպառնալիքի ահաւորութիւն։
ՍԱՍՏԱԼԻՑ, ա. Սաստով լի, սպառնալից, ահաւոր, խիստ։
ՍԱՍՏԱՐԱՐ, ա. Սաստող, խիստ յանդիմանող։
ՍԱՍՏԵԼ, եցի, չ. 1. Խիստ խօսել, յանդիմանել, կշտամբել, պարսաւել։ 2. Սանձել, զսպել։ 3. Սպառնալ, զայրանալ, զայրոյթ արտայայտել։
ՍԱՍՏԻԿ, ա. մ. 1. Խիստ, բուռն, ուժգին։ 2. Ուժեղ, հզօր։ 3. Մեծ, շատ, չափազանց։
ՍԱՍՏԿԱԲԱՐ, մ. Սաստիկ կերպով, վճռաբար։
ՍԱՍՏԿԱԲՈՒՐՈՒՄՆ, րման, գ. Սաստիկ բուրելը, սաստիկ բուրմունք։
ՍԱՍՏԿԱԳՈՅՆ, գունի, ից, ա. մ. Աւելի սաստիկ։
ՍԱՍՏԿԱԿՈԾ, ա. մ. Խիստ կոծուած՝ ծեծուած, սաստիկ ծեծով կամ սաստով։
ՍԱՍՏԿԱԿՍԿԻԾ, ա. Սաստիկ կսկիծ պատճառող, դառնակսկիծ։
ՍԱՍՏԿԱՁԱՅՆ, ա. Սաստիկ՝ ուժգին ձայն հանող, բարձր ձայնով։
ՍԱՍՏԿԱՅԱՂԹ, տե՛ս ՔԱՋԱՅԱՂԹ։
ՍԱՍՏԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Խիստ՝ սպառնալից դառնալ։ 2. Ուժգնանալ, ուժեղանալ։ 3. Առատանալ, յորդանալ։ 4. Մեծ չափեր ընդունել։
ՍԱՍՏԿԱՆԴԱՄ, ա. Պինդ՝ ուժեղ անդամներ ունեցող, յաղթանդամ, ամեհի (վարազի մասին)։
ՍԱՍՏԿԱՊԱՀԱՆՋ, ա. Խիստ ճշտութեամբ պահանջող, խստապահանջ, անաչառ, անվրէպ։
ՍԱՍՏԿԱՊԱՏԻԺ, ա. Սաստիկ պատիժ պարունակող։
ՍԱՍՏԿԱՊԷՍ, մ. Սաստիկ կերպով, սաստկութեամբ։
ՍԱՍՏԿԱՋԻՆՋ ԼԻՆԵԼ, Բնաջինջ լինել, բնաջնջուել։
ՍԱՍՏԿԱՍԱՌՈՅՑ, տե՛ս ՍԱՌՆԱՍԱՌՈՅՑ։
ՍԱՍՏԿԱՏԵՍԱԿ, ա. Խիստ տեսք ունեցող, ահաւոր։
ՍԱՍՏԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սաստկանալ տալ, սաստիկ դարձնել, ուժեղացնել, խստացնել։
ՍԱՍՏԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Սաստիկ լինելը, ուժգնութիւն, խստութիւն։ 2. Յաճախութիւն, շատութիւն։
ՍԱՍՏՈՒՄՆ, տման, գ. 1. Սաստելը, յանդիմանութիւն։ 2. Սաստկութիւն։
ՍԱՏԱԿ, (պհլ.), ա, 1. Միայն, սոսկ, լոկ։ 2. Անշուք, անզարդ, միակերպ։ 3. Անխառն, պարզ։
ՍԱՏԱԿԱՄԱՀ, ա. մ. Չարաչար մահով սպանուած, շանսատակ եղած։
ՍԱՏԱԿԵԼ, եցի, ն. 1. Սպանել, չարաչար մահով սպանել, սատկեցնել։ 2. Կոտորել, բնաջինջ անել։ 3. Ոչնչացնել, կործանել, աւերել։ 4. եցայ, կ. չ. նոյն նշ., նաեւ (անարգ.) Սատկել, մեռնել, մահանալ։
ՍԱՏԱԿԻՉ, կչի, չաց, ա. գ. Սպանող, մեռցնող, կոտորող, բնաջինջ անող, աւերող։
ՍԱՏԱԿՈՒՄՆ, կման, գ. Սատակելը, սպանելը, կոտորած, մահ։
ՍԱՏԱԿՉԱԿԱՆ, ի, աց, ա. Սպանելու ուժ՝ զօրութիւն ունեցող, մահացնող, ոչնչացնող։
ՍԱՏԱՆ, (եբր., յուն.-ից), ա. գ. 1. Հակառակորդ, ընդդիմադիր։ 2. Ըմբոստ, ապստամբ։ 3. Չարախօս, մատնիչ։ 4. Սատանայ։
ՍԱՏԱՆԱՅ, (եբր., ասոր.-ից), ի, իւ, գ. 1. Դէմ՝ հակառակ կանգնող, ընդդիմադիր, հակառակորդ։ 2. (կրօն.) Անձնաւորուած չար ոգի՝ իբրեւ Աստծուն հակառակ գործող, դեւերի իշխան, սատանայապետ, Սադայէլ։ 3. Մարմնաւորուած չար ոգի, դեւ։
ՍԱՏԱՆԱՅԱԶԳԵԱՑ, տե՛ս ՍԱՏԱՆԱՅԱԿԻՐ։
ՍԱՏԱՆԱՅԱԶԷՆ, ա. Սատանայից զինուած՝ դրդուած։
ՍԱՏԱՆԱՅԱԽՕՍ, ա. Սատանայի հետ խօսող։
ՍԱՏԱՆԱՅԱԾԻՆ, ա. Սատանայի ծնունդ կարծուած, սատանայի սերունդ եղող։
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սատանային յատուկ, սատանայի։ 2. (կրօն.) Սատանայի պաշտամունքի հետեւող։
ՍԱՏԱՆԱՅԱԿԻՐ, ա. 1. Իր մէջ սատանայ կրող, սատանայից բռնուած, դիւահար, այսահար։ 2. Սատանայից թելադրուած, սատանայական, սատանայի։
ՍԱՏԱՆԱՅԱԿՈՒՐ, ա. Սատանայի կերակուր՝ որս դարձած, սատանայակիր։
ՍԱՏԱՆԱՅԱՄԻՏ, ա. Սատանայի նման չարամիտ։
ՍԱՏԱՆԱՅԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ. Սատանայի նմանուել։
ՍԱՏԱՆԱՅԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սատանայի նման դարձնել։
ՍԱՏԱՆԱՅԱՒՈՐ, ա. Սատանայական, դիւական։
ՍԱՏԱՆԱՅԻՆ, ա. Սատանայական, սատանայի։
ՍԱՏԱՆԱՅՈՏ, ա. Սատանայից բռնուած, սատանայակիր, դիւահար։
ՍԱՏԱՆԱՅՈՒԹԻՒՆ, գ. Սատանային յատուկ գործ՝ բարք, բանսարկութիւն, չարութիւն։
ՍԱՏԱՐ, ի, աց, գ. 1. Գործաւոր, մշակ։ 2. Ջուլհակ, ոստայնանկ։ 3. Օգնական, գործակից։ 4. Նպաստ, օգնութիւն, օժանդակութիւն, ձեռնտուութիւն։ 5. Պատճառ, առիթ։
ՍԱՏԱՐԵԼ, եցի, չ. Սատար՝ օգնական՝ գործակից լինել, միասին գործել՝ աշխատել, օգնութիւն ցոյց տալ, նպաստել, օգնել, օժանդակել։
ՍԱՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Սատար՝ օգնական՝ գործակից լինելը, օժանդակութիւն, օգնականութիւն, գործակցութիւն, ձեռնտուութիւն, նպաստ։ 2. Որեւէ բանի նպաստող աշխատանք՝ աշխատութիւն։ 3. Ջուլհակութիւն, ոստայնանկութիւն։
ՍԱՏԵՐ, (յուն., պհլ.-ից), ի, աց, գ. Կշռի չափ (=16, 32 գրամ) եւ նոյն կշիռն ունեցող արծաթադրամ։
ՍԱՏԵՐԱՆԱԼ, (թերեւս – լատ.), ացայ, չ. (անստոյգ նշ. բառ) Կշտանալ, յագենալ, յղփանալ։
ՍԱՏԻՐԱԿԱՆ, ա. Երգիծական, երգիծաբանական։
ՍԱՏԻՐՈՍ, ՍԱՏԻՒՐՈՍ, (յուն.), գ. (դից.) Այծամարդ։ (Նոնն., 6, 71, ՀԱԲ)։
ՍԱՏՈՆ, (յուն.), գ. Կշռի չափ, որ հաւասար է 50 եւ 56 քսեստի։
ՍԱՏՐ, տե՛ս ՍԱՏԵՐ։
ՍԱՏՐԱՊ, (յուն.), գ. Աւագ նախարար, բդեշխ։
ՍԱՏՐԱՊԵՏ, ի, աց, տե՛ս ՍԱՏՐԱՊ։
ՍԱՏՐԱՊՈՒԹԻՒՆ, գ. Սատրապ լինելը, սատրապի աստիճանը՝ պաշտօնը։
ՍԱՐ1, ոյ, ոց, գ. 1. Որեւէ բանի ամենաբարձր կէտը՝ ծայրը, կատար։ 2. Լեռան գլուխ՝ գագաթ, սուր գագաթով լեռ։ 3. Բարձրաւանդակ, սարաւանդ։ 4. Զառիվայր բարձրութիւն, բարձունք, դար։ 5. Ժայռ։
ՍԱՐ2, սարք, րուց, գ. Զէնուզարդ։
ՍԱՐԱԲԱՐՁՐ, ա. Սարի բարձրութեան վրայ գտնուող, բարձրադիր։
ՍԱՐԱԿ, գ. Փոքր սար, բլրակ։
ՍԱՐԱՀԱՐԹ, ա. Բարձրադիր հարթութիւն ունեցող, հովտաձեւ։
ՍԱՐԱՆԱԼ, ացայ, չ. Բարձրամտել, զայրանալ, չարանալ։
ՍԱՐԱՊԵՏ, գ. Գլխաւոր. իշխան։
ՍԱՐԱՍ, ի, ից, գ. 1. Ձեւ, կերպ, օրինակ, եղանակ։ 2. Տիպ, կերպարանք, նմանութիւն։ 3. Ունակութիւն, սովորութիւն։
ՍԱՐԱՍԵԼ, (իմ), եցայ, չ. Տպաւորուել, համակուել։
ՍԱՐԱՏԱԿ, գ. (կենդբ.) Մօրաճուռակ, շամբաճուռակ (Buteo buteo)։
ՍԱՐԱՒԱՆԴ, ՍԱՐԱՒԱՆԴԱԿ, ի, աց, գ. 1. Սարի դուրս ցցուած մաս, դարաւանդ։ 2. Բարձր դիրքում գտնուող հարթութիւն, բարձրաւանդակ։ 3. (աշխգր.) Պարանոց։
ՍԱՐԱՒԱՆԴԵԼ1, եցի, ն. Բարձունքի վրայ դնել՝ կանգնեցնել։
ՍԱՐԱՒԱՆԴԵԼ2, (իմ), եցայ, դեալ, չ. 1. Բարձրանալ, ճոխանալ։ 2. Ծագումով բարձրանալ մինչեւ..., սերուած լինել։
ՍԱՐԴ1, ի, ից, գ. (բսբ.) Սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ. Լիբանանի մայրի (Cedrus libani)։
ՍԱՐԴ2, ի, ից, գ. (կենդբ.) Սարդակերպերի դասին պատկանող կենդանի. խաչասարդ, մամուկ (Tegenaria domestica)։
ՍԱՐԴԱՆԿՈՒ, ա. Սարդի գործածի՝ ոստայնի նման, նրբահիւս։
ՍԱՐԴԵՂՈՒՆԳՆ, գ. (հնք.) Սպիտակ կարմրախառն թանկագին քար (Sardonyx)։
ՍԱՐԴԵՆԱՍԵՐ, ա. Լիբանանի մայրի ծառից սերուած՝ շինուած։
ՍԱՐԴԵՆԵԱՆ, ՍԱՐԴԵՆԻ, ա. Դափնեայ, դափնէ։
ՍԱՐԴԻ, ՍԱՐԴԻԱՏՈՒՆԿ, տե՛ս ԴԱՓՆԻ։
ՍԱՐԴԻԱՏՈՒՆԿ, տե՛ս ԴԱՓՆԻ։
ՍԱՐԴԻՈՆ, (յուն.), ի, իւ, գ. (հնք.), Դեղնակարմիր գոյնի թանկագին քար։
ՍԱՐԴԻՈՍՏԱՅՆ, ի, ից, գ. Սարդի ոստայն։
ՍԱՐԵՒԱՆԴԱԿ, տե՛ս ՍԱՐԱՒԱՆԴԱԿ։ (Կղնկտ., Բ, 29)։
ՍԱՐԻԿ, (պհլ.), գ. (կենդբ.) Ճնճղուկազգիների կարգին պատկանող երգեցիկ չուող թռչուն. սարեակ (Sturnus vulgaris)։
ՍԱՐԻՍԽ, տե՛ս ԽԱՐԻՍԽ։
ՍԱՐԻՔ, րեաց, գ. Կապ, կապանք, շղթայ։
ՍԱՐԿԱՐԱՆ, գ. Գինու մեծ գաւաթ։
ՍԱՐԿԱՒԱԳ, սարկաւարգ, ի, ագունք կամ ագք, գաց, գ. 1. Սպասաւոր, ծառայ։ 2. (եկեղց.) Քահանայից կրտսեր եկեղեցական պաշտօնեայ, որ սպասաւորում է պատարագչին։
ՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ, ա. (եկեղց.) Սարկաւագին եւ սարկաւագութեան յատուկ՝ վերաբերող։
ՍԱՐԿԱՒԱԳԱԿԻՑ, կցի, ցաց, գ. Պաշտօնակից, ծառայակից։
ՍԱՐԿԱՒԱԳԱՆՈՑ, ի, աց, գ. (եկեղց.) 1. Եկեղեցու այն բաժանմունքը, որտեղ հաւաքւում են սարկաւագները։ 2. Եկեղեցու պահարան, աւանդատուն։
ՍԱՐԿԱՒԱԳԱՊԵՏ, ի, աց, գ. (եկեղց.) Աւագ սարկաւագ։
ՍԱՐԿԱՒԱԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Սպասաւորութիւն, ծառայութիւն։ 2. (եկեղց.) Սարկաւագի աստիճանը։
ՍԱՐԿԱՒԱԳՈՒՀԻ, հւոյ հեաց, գ. (եկեղց.) 1. Կին, որ եկեղեցում սարկաւագութիւն է անում։ 2. Կանանց վանքի մայրապետ։
ՍԱՐՈՅ, (պրսկ.), գ. (բսբ.) Նոճազգիների ընտանիքին պատկանող ծառ. նոճի (Cupressus)։
ՍԱՐՈՍՏԱՆԻՔ, սարոտանիք, նեաց, գ. յոգն. Լեռնաբնակ ժողովուրդներ։
ՍԱՐՈՏ, ա. Լեռնոտ, լեռնային։ (Կղնկտ., Բ, 17)։
ՍԱՐՍԱՏԵԼ, (իմ), եցայ, չ. Չորանալ, ցամաքել։
ՍԱՐՍԱՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Չորացնել։
ՍԱՐՍԱՓԱԾԻՆ, ա. Սարսափ ծնող՝ պատճառող, ահաւոր։
ՍԱՐՍԱՓԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Սարսուռ՝ դող զգալ, սարսռալ, սրսփալ, դողալ։ 2. Սաստիկ վախենալ, երկիւղով լցուել, զարհուրել, սոսկալ։
ՍԱՐՍԱՓԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Սարսուռ ազդող՝ պատճառող, սարսռալի։ 2. Սարսափ՝ երկիւղ ազդող, սահմռկելի, զարհուրելի, սոսկալի, ահարկու։
ՍԱՐՍԱՓԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սարսռացնել, սարսուռ ազդել, ահուդողի մէջ գցել, ահաբեկել։
ՍԱՐՍԱՓԻՒՆ, գ. Մարմնի դող, սարսուռ։
ՍԱՐՍԱՓՈՒՄՆ, փման, գ. Սարսափելը, սոսկալը, սոսկում։
ՍԱՐՍԵԼ, եցի, եա՛, եալ կամ եցայ, սի՛ր, սուցեալ, չ. 1. Դողալ, սարսռալ։ 2. Ցնցուել, սասանուել, 3. Սոսկալ, սարսափել, ահաբեկուել։ 4. Ահաբեկուելով քաշուել, կուչ գալ։
ՍԱՐՍԵԼԻ, տե՛ս ՍԱՐՍԱՓԵԼԻ։
ՍԱՐՍԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՍԱՐՍԱՓԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՍԱՐՍՈՒՄՆ, սման, գ. Սարսելը, սոսկալը։
ՍԱՐՍՈՒՌ, սռոյ, գ. 1. Ցրտից կամ տենդից առաջացող դող՝ ցնցում։ 2. Երկիւղից առաջացող դող, սոսկում, սարսափ։
ՍԱՐՍՌԱԳԻՆ, տե՛ս ՍԱՐՍՌԱԼԻՑ։
ՍԱՐՍՌԱԼ, ացի, ցեալ, չ. Սարսուռ՝ դող զգալ, դողդողալ (ցրտից՝ երկիւղից եւն)։
ՍԱՐՍՌԱԼԻ, ա. 1. Սարսուռ ազդող՝ պատճառող, սարսռացնող, ահաբեկող, քստմնելի։ 2. Խիստ ցուրտ, ցրտագին։
ՍԱՐՍՌԱԼԻՑ, ա. Սարսուռով լցուած՝ պատուած՝ բռնուած։
ՍԱՐՍՌԱՍԷՐ, ա. Սարսռալ սիրող, միշտ տատանուող, ալեկոծուող (ծովի մասին)։
ՍԱՐՍՌԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սարսռալ տալ, սարսուռ՝ դող պատճառել։
ՍԱՐՍՌԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՍԱՐՍՌԱԼ։
ՍԱՐՍՌԵԼԻ, կամ ՍԱՌՍՌԵԼԻ, տե՛ս ՍԱՐՍՌԱԼԻ։
ՍԱՐՍՌՈՒԼ, տե՛ս ՍԱՐՍՌԱԼ։
ՍԱՐՍՌՈՒՏ, ա. Որտեղ շատ սարսուռ կայ, սարսռող, սասանող։
ՍԱՐՏՆՈՒԼ, տեայ, տուցեալ, չ. Խրտնել, վեր ցատկել, փախչել, բաժանուել, հեռանալ։
ՍԱՐՏՈՒՑԱՆԵԼ, տուցի, պբ. Սարտնուլ՝ ընդոստնել տալ, խրտնեցնել։
ՍԱՐՏՈՒՑԻՉ, ա. Ընդոստուցիչ, սթափեցնող, զարթեցնող։
ՍԱՒԱՌՆԱԶԱՐԴ, ա. Լայն բացուած՝ տարածուած թեւերով կամ փետուրներով՝ սաղարթներով զարդարուած, գեղեցկատարած։
ՍԱՒԱՌՆԱԶԱՐԴԵԱԼ, ա. Լայն բացուած՝ տարածուած թեւերով կամ փետուրներով՝ սաղարթներով զարդարուած, գեղեցկատարած։
ՍԱՒԱՌՆԱԹԵՒ, ա. մ. Սաւառնելու համար թեւերը տարածած՝ բացած, սաւառնող թեւերով, սաւառնած։
ՍԱՒԱՌՆԱԹԵՒԵԱԼ, ա. մ. Սաւառնելու համար թեւերը տարածած՝ բացած, սաւառնող թեւերով, սաւառնած։
ՍԱՒԱՌՆԱՁԱՅՆ, ա. Սաւառնելու ձայնով, սաւառնելու ձայն արձակող՝ հանող։
ՍԱՒԱՌՆԱՆԱԼ, ցեալ, տե՛ս ՍԱՒԱՌՆԵԼ (իմ)։
ՍԱՒԱՌՆԱՊԱՏ, ա. Սաւառնելով պատող, թեւատարած կամ թեւասքօղուած։
ՍԱՒԱՌՆԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Թեւերը տարածելով՝ թափահարելով թռչել, թեւածել։ 2. Տարածուած թեւերով ինքն իրեն ծածկել, թեւասքօղել։
ՍԱՒԱՌՆՈՒՄՆ, նման, գ. Սաւառնելը, թեւածելը, թեւատարած թռիչք։
ՍԱՒՈՒՂԱԲԱՐ, (հրեաների Սաւուղ թագաւորի անունից), մ. Սաւուղի պէս (ինքնասպան եղող)։
ՍԱՓԱՍՈՒՏ, ա. Ակնյայտ՝ բոլորովին սուտ, սուտումուտ։
ՍԱՓԻՐԱՅ, (ասոր.), տե՛ս ՇԱՓԻՒՂԱՅ։
ՍԱՓՈՐ, ոյ, ոց, գ. 1. Կժի նման խեցեղէն աման՝ հեղուկների համար։ 2. Իբրեւ հեղուկ եւ սորուն նիւթերի չափ (= տասը քսեստի)։
ՍԱՓՐԱԿԱՆ, ա. Սափրիչին եւ վիրաբոյժին յատուկ՝ վերաբերող։
ՍԱՓՐԵԼ, (ասոր.), եցի, ն. 1. Ածելիով երեսի ու գլխի մազերը տակից խուզել, ածիլել։ 2. փխբ. Կտրել, կարճել, վերջ տալ։
ՍԱՓՐԻՉ, րչի, չաց, գ. Սափրող, վարսավիր։
ՍԱՔԱՓԱԹԱՆՔ, (յուն.), նաց, գ. Զրպարտութիւն, մատնութիւն։
ՍԱՔԹԱՔԵԼ, եցի եւ եցայ, չ. Սայթաքել։
ՍԱՔՐԵԼ, եցի եւ եցայ, չ. Վախից մի տեղ թաքնուել. մի տեղ ծածկուել՝ պահուել, ապաստանել, պատսպարուել։
ՍԳԱԳՈՐԾ, ա. Սուգ պատճառող՝ առաջ բերող։
ՍԳԱԶԳԱԾ, ա. Սգով համակուած, սգապատ։
ՍԳԱԹԱՓԻԼ, փեալ, չ. Սգից դուրս գալ, սգահան լինել։
ՍԳԱԼ, ացի, ն. չ. Սուգ անել, սգի մէջ լինել, ողբալ, կոծել։ 2. Տխրել, տրտմել, վշտանալ, դարդ անել։
ՍԳԱԿԻՑ ԼԻՆԵԼ, ՍԳԱԿՑԵԼ, եցի, չ. Մէկի հետ սուգ անել, միասին սգալ, ողբակցել։
ՍԳԱՊԱՏ, ա. Սգով պատուած, սգաւոր։
ՍԳԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Շատ սգացող։
ՍԳԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Շատ սգալը։
ՍԳԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Սուգ ունեցող, սգի մէջ գտնուող, սգով համակուած, սգապատ։ 2. Սգին յատուկ։ 3. Սուգ՝ վիշտ արտայայտող։ 4. Սգալից, տխուր։
ՍԳԱՒՈՐԱԿԱՆ, ա. Սգաւորին յատուկ՝ վերաբերող, սգաւոր։
ՍԳԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Սգաւոր դառնալ, սուգ պահել։
ՍԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Սգաւոր լինելը, սուգ անելը։ 2. նման. Տխուր տեսք ունենալը, սգաւոր տեսք՝ կերպարանք՝ արտայայտութիւն։
ՍԳՈՒՄՆ, սգման, գ. Սգալը, սուգ։
ՍԵԱՄՔ, սեմոց, գ. Դռան շեմք, սեմ։
ՍԵԱՒ, սեւի, ից կամ սեւոյ, ոց, 1. ա. Սեւ։ 2. փոխանունութեամբ՝ Սեւ ձի։ Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ (Խոր., Բ, 5Օ)։ 3. գ. Թանաք, մելան։
ՍԵԱՒԱԿԱՆ, ա. Սեւ։
ՍԵԱՒԱՄԱՂՁՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍԵՒԱՄԱՂՁՈՒԹԻՒՆ։
ՍԵԲԱՍՏԷ, (յուն.), ա. Օգոստափառուհի, վեհափառուհի (հռոմէական կայսրուհիների տիտղոս)։
ՍԵԲԱՍՏՈՍ, (յուն.), ա. Օգոստափառ, վսեմափառ, վեհափառ (հռոմէական կայսրների տիտղոս)։
ՍԵԹԵՒԵԹ, ոյ, գ. Պաճուճանք, աւելորդ զարդ (խօսքի)։
ՍԵԹԵՒԵԹԱԲԱՐ, մ. Շինծու՝ պաճուճուած խօսքերով։
ՍԵԹԵՒԵԹԵԼ, եցի, եալ, ն. Աւելորդաբար պճնել՝ պաճուճել՝ զարդարել։
ՍԵԼ, ՍԵԼԱՅ, ՍԵԼԱՍ (յուն.), գ. Հրային օդերեւոյթ, օդի մէջ լուսեղէն ցոլք՝ փայլ՝ փայլատակում։
ՍԵԽ, սեղխ, սեխղ, ոյ, գ. Սեխենու պտուղը։
ՍԵԽԱՍՏԱՆ, ի, աց, ՍԵԽԱՍՏԱՆԻ, իք, եաց, գ. Սեխի պարտէզ։
ՍԵԽԵՆԻ, կամ ՍԵՂԽԵՆԻ, նւոյ կամ նոյ, նեաց, գ. 1. (բսբ.) Դդմազգիների ընտանիքին պատկանող բոյս. սեխ (Cucumis melo)։ 2. Սեխաստան։
ՍԵԿՈՒՆԴԻԿՈՒՌ, (յուն.), գ. Երկրորդ կարգի զինուորական պաշտօնեայ։
ՍԵՂԱԿՔ, (յուն.), գ. յոգն. (կենդբ.) Կռճիկայիններ (ձկների դասի երկու խմբերից մէկը)։
ՍԵՂԱՆ, ոյ, ոց, ովք կամ նօք, գ. 1. Կարասի՝ զանազան գործածութիւնների համար, մասնաւորապէս՝ ճաշասեղան։ 2. Կերակուր։ 3. Հացկերոյթ, կոչունք։ 4. Դրամափոխի վաճառասեղան։ 5. Զոհասեղան, զոհարան, բագին։ 6. Պատարագ մատուցելու սեղան եկեղեցում, խորան։ 7. Քրիստոսի խաչը։
ՍԵՂԱՆԱԲՈՅԾ, ա. Ուրիշի սեղանից կերակրուող, պորտաբոյծ, հացկատակ։
ՍԵՂԱՆԱԶԵՐԾ, տե՛ս ՍԵՂԱՆԱԿԱՊՈՒՏ։
ՍԵՂԱՆԱԿԱԶՄ, ի, ից, ա. գ. 1. Սպասաւոր, որ սեղան է դնում՝ պատրաստում, սեղան սարքող, սեղանադիր։ 2. Զոհի սեղան կանգնեցնող՝ պատրաստող։
ՍԵՂԱՆԱԿԱՊՈՒՏ, պտի, ից, ա. գ. Սեղանը (6) կամ տաճարը՝ եկեղեցին կողոպտող, տաճարակապուտ, սրբապիղծ գող։
ՍԵՂԱՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Նոյն սեղանի մասնակից, միասին սեղան նստող, հացակից։
ՍԵՂԱՆԱԿՈՂՈՊՈՒՏ, տե՛ս ՍԵՂԱՆԱԿԱՊՈՒՏ։
ՍԵՂԱՆԱԿՈՂՈՊՏՈՒԹԻՒՆ, գ. Սեղանակապուտ լինելը, սրբազան իրերի գողութիւն։
ՍԵՂԱՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Սեղանակից լինելը։
ՍԵՂԱՆԱՅԱՐԴԱՐ, ՍԵՂԱՆԱՅՕՐԷՆ, տե՛ս ՍԵՂԱՆԱԿԱԶՄ (1)։
ՍԵՂԱՆԱՆԱԼ, ացայ, չ. (կրօն.) Սեղան (7) կամ զոհարան դառնալ (Քրիստոսի խաչի մասին, որի վրայ նա զոհուեց)։
ՍԵՂԱՆԱՆԵՆԳ, ա. Սեղանին նենգող, հիւրասիրութիւնը եւ հիւրասիրութեան կարգը խախտող՝ ուրացող, սեղանապիղծ։
ՍԵՂԱՆԱՍՊԱՍ, ա. Սեղանի՝ կերուխումի ծառայող, ճոխ սեղան ունեցող՝ պահող։
ՍԵՂԱՆԱՒՈՐ, ի, աց, գ. Դրամների վաճառքով եւ փոխանակութեամբ զբաղուող մարդ, լումայափոխ, դրամափոխ, հատավաճառ։
ՍԵՂԱՆԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Կերակուր մատակարարել՝ բաժանել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍԵՂԱՆՈՐԴ, ի, աց, տե՛ս ՍԵՂԱՆԱԿԻՑ։
ՍԵՂԵԽ, սիղեխ, սիղեղ, ի, աց, ա. գ. Օտար կնոջ հետ ապօրինի սեռական կապի մէջ մտնող տղամարդ, սիրեկան, տարփածու։
ՍԵՂԵԽԱԲԱՐ, սիղեխաբար, սիղեղաբար, մ. Իբրեւ սեղեխ, սեղեխութեամբ, սիրեկանի՝ տարփածուի նման։
ՍԵՂԵԽԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սեղեխին՝ սիրեկանին սպանելը։
ՍԵՂԽԵՆԻ, տե՛ս ՍԵԽԵՆԻ։
ՍԵՂՄ, ա. Հոծ, խիտ, կուռ, ամփոփ, սերտ, ամուր, պինդ։
ՍԵՂՄԱՆԱԼ, ացայ, մ. Սեղմ՝ սերտ դառնալ։
ՍԵՂՄԵԼ, եցի, ն. Սեղմ՝ սերտ դարձնել, պնդացնել, ամրացնել։
ՍԵՂՄՈՒԹԻՒՆ, գ. Հոծութիւն, խտութիւն, սերտութիւն, պնդութիւն։
ՍԵՄԱԳԻՐ, ՍԵՄԻԱՐ, (յուն.), ա. գ. Սղագրող, արագագիր քարտուղար։
ՍԵՆԱՏՈՐ, (լատ., յուն.-ից), ի, աց, գ. Ծերակոյտի անդամ։
ՍԵՆԵԱԿ, եկի, կաց, գ. 1. Տան մէջ իւրաքանչիւր առանձին բաժանմունքը։ 2. Ներքին սենեակ՝ վարագոյրով բաժանուած տան միւս բաժանմունքներից։ 3. Փոքր սենեակ, խուց։ 4. Ննջասենեակ, ննջարան։ 5. Կանանց բաժանմունքը տան մէջ, կանանոց։ 6. Շտեմարան, մթերանոց, մառան։ 7. Գանձատուն, գանձարան։
ՍԵՆԵԿԱԳՈՐԾ, ա. Որտեղ սենեակներ կան շինուած, սենեակների բաժանուած (շինութիւն)։
ՍԵՆԵԿԱՊԱՆ, ՍԵՆԵԿԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Պաշտօնեայ, որ հսկում էր թագաւորական կամ իշխանական պալատի ներքին գործերին։ 2. Տիրոջ պաշտպանութիւնն ապահովող սպասաւոր, թիկնապահ։
ՍԵՆԵԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Սենեկապետ լինելը, սենեկապետի պաշտօնը։
ՍԵՆԵԿԻԿ, գ. Փոքր սենեակ, խուց։
ՍԵՊ, գ. 1. Դուրս ցցուած ապառաժ, քարաժայռ։ 2. ա. Սեպացած, ցցուած, կամ շեղակի, զառիվայր։
ՍԵՊԵԱՆ, տե՛ս ՍԻՊԷ։
ՍԵՊՀԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Որեւէ մէկին սեփականութեան իրաւունքով պատկանող, մէկի սեփականութիւնը հանդիսացող։ 2. Բուն, բնիկ, հայրենի։ 3. Իրեն յատուկ, իւրայատուկ, առանձնայատուկ։ 4. Հէնց իր, իր իսկ։ 5. Ընտիր։
ՍԵՊՀԱԿԱՆԱԲԱՐ, մ. Իբրեւ իր սեփականը, տիրապէս։
ՍԵՊՀԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Բոլորովին սեփական։
ՍԵՊՀԱԿԱՆԱՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՍԵՊՀԱԿԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՍԵՊՀԱԿԱՆԵԼ, եցի, ն. 1. Իր սեփականը դարձնել, իւրացնել։ 2. Տալ մէկին իբրեւ սեփականութիւն։ 3. Ստանալ, ձեռք բերել, ժառանգել։
ՍԵՊՀԱԿԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Իր սեփականը դարձնել, սեփականել։
ՍԵՊՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Առանձնայատկութիւն, իւրայատկութիւն։ 2. Որեւէ մէկին սեփականատիրական իրաւունքով պատկանող ունեցուածք՝ շարժական եւ անշարժ գոյք, բնիկ ժառանգութիւն։ 3. Ազնուատոհմութիւն, ազնուական ծագում ունենալը։
ՍԵՊՈՒՀ, (իրան.), սեպհի, սեպհաց կամ սեպուհեաց, գ. ա. 1. Նախարարական տոհմից սերուած իշխան հին հայաստանում։ 2. Ասպետ, հեծեալ իշխանաւոր։ 3. Ընդհանրապէս՝ ազնուական ծագում ունեցող անձ, պայազատ, ազատ։
ՍԵՊՏԵՄԲԵՐ, (լատ., յուն.-ից), գ. Հին հռոմէական տոմարի եօթերորդ ամիսը՝ մարտից սկսած (յետագայում տարուայ իններորդ ամիսը)։
ՍԵՌ, ի, ից, գ. 1. Սերունդ, ծնունդ, ցեղ, ազգ։ 2. (տրամ.) Սեռային հասկացութիւն։ 3. (քեր.) Գոյականի քերականական յատկանիշ, որով որոշւում են սեռային դասերը՝ արական, իգական եւ չեզոք։ 4. (քեր.) Բայի քերականական կարգ, որն արտայայտում է գործողութեան յարաբերութիւնը ենթակայի ու խնդրի հետ։
ՍԵՌԱԲԱՐ, մ. Ըստ սեռի, ընդհանրապէս, ընդհանուր առմամբ, առանց տեսակը որոշելու։
ՍԵՌԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ընդհանուր, ընդհանրական։ 2. (քեր.) Հոլով, որ ցոյց է տալիս յատկացական յարաբերութիւն (պատկանելութիւն, վերաբերութիւն, սերում եւն)։
ՍԵՌԱԿԱՆԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի ընդհանուր, համապարփակ, համատարած։
ՍԵՌԱԿԱՆԱՊԷՍ, տե՛ս ՍԵՌԱԲԱՐ։
ՍԵՌԱԿՆԱՁԵՒ, ա. Ձեւով ամեն կողմ տարածուած (Քրիստոսի խաչի մակդիր)։
ՍԵՌԱԿՈՏՈՐ, ա. Սեռերի՝ տեսակների բաժանուած, տեսակ-տեսակ, պէսպէս։
ՍԵՌԱՁԵՒ, ա. Համայնատարած ձեւ ունեցող, գնդաձեւ (երկնքի մասին)։
ՍԵՌԱՆԱԼ, ացայ, չ. (տրամ.) Սեռային հասկացութիւն դառնալ։
ՍԵՌԻԼ, ռեալ, չ. Պնդանալ, ամրանալ։
ՍԵՌՆ1, (ասոր.), գ. Անիւի առանցք, սռնի։
ՍԵՌՆ2, ա. 1. Բուն՝ հարազատ սեռից, օտար խառնուրդից զերծ՝ անմասն, փխբ. մաքուր, յստակ, պարզ։ 2. Սերտ կապակցուած, հոծ։
ՍԵՌՆՈՒԹԻՒՆ, գ. Յստակութիւն, պարզութիւն։
ՍԵՌՈՒԹԻՒՆ, գ. Ազգ լինելը, ազգութիւն։
ՍԵՐ1, ի, ից, գ. 1. Սերունդ, զարմ, տոհմ, ցեղ, ազգ։ 2. տե՛ս ՍԵՌ (3)։
ՍԵՐ2, գ. Կաթի երեսի թանձր ու իւղալի շերտը։
ՍԵՐԱԿԱՆ, ա. (կենսբ.) Սեռի՝ արուի կամ էգի յատկանիշ՝ յատկութիւն կազմող՝ հանդիսացող, սեռական։
ՍԵՐԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՍԵՐԵԼ2 (իմ)։
ՍԵՐԵԼ1, եցի, ն. Սերունդ առաջ բերել՝ բազմացնել։
ՍԵՐԵԼ2, (իմ), եցայ, չ. Սերունդով աճել՝ բազմանալ, ծնուել, առաջանալ, ծագել։
ՍԵՐԵԿ, գ. Բարակ՝ նուրբ կաշի։
ՍԵՐԵԿԵԼ, եցի, ն. Սերեկով ամանի բերանը կապել՝ ծածկել։
ՍԵՐԿ, մ. Այսօր։ (Տիմոթ. Կուզ., 77, 194, ՀԱԲ)։
ՍԵՐԿԱԾԻՆ, ա. Այսօր՝ նոր ծնուած, այսօրածին։ (Թէոդ. խչ., Անյ., 496, ՀԱԲ)։
ՍԵՐԿԵԱՆ, 1. ա. Այսօրուայ։ 2. մ. Այսօր։ 3. գ. Այսօրուայ օրը։
ՍԵՐԿԵՒԻԼ, գ. 1. (բսբ.) Վարդազգիների ընտանիքին պատկանող ծառ. սերկեւլենի (Cydonia)։ 2. Սերկեւլենու պտուղը։
ՍԵՐՄԱՆԱԿԱՆ, տե՛ս ՍԵՐՄՆԱԿԱՆ։
ՍԵՐՄԱՆԱԿՈՐՈՅՍ, ա. Սերմը կորցնող՝ փչացնող (արտ)։
ՍԵՐՄԱՆԱՀԱՆ, ի, աց, ա. գ. Սերմը ցանող, ցանքս անող, սերմնացան։
ՍԵՐՄԱՆԱՀԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սերմը ցանելը, ցանք։
ՍԵՐՄԱՆԱՄԱՏՈՅՑ, ա. Սերմ բերող՝ տուող, սերմնաբեր։
ՍԵՐՄԱՆԱՆԱԼ, ացայ, չ. Սերմ բռնել, սերմնակալել։
ՍԵՐՄԱՆԱՐԿՈՒ, ա. Սերմ գցող, յղիացնող։
ՍԵՐՄԱՆԱՑԱՆ, ի, ից կամ աց, ա. գ. Հերկուած արտում սերմը ցանող՝ շաղ տուող։
ՍԵՐՄԱՆԱՑՈՒ, ա. Սերմանելու՝ ցանելու համար ընտրուած՝ օգտագործուող, սերմանելի, ցանելի։
ՍԵՐՄԱՆԱՒՈՐ, ա. Սերմ ունեցող կամ տուող, իր մէջ սերմ պարունակող։
ՍԵՐՄԱՆԱՔԱՂ, ա. 1. Ցանուած կամ ցրուած սերմերը հաւաքող (թռչուն կամ աղքատ)։ 2. փխբ. Ուրիշի խօսքերը կրկտող, խծբծասէր, բանսարկու, շաղակրատ։
ՍԵՐՄԱՆԵԼ, եցի, ն. 1. Սերմը հողի՝ հերկի մէջ շաղ տալ, ցանել։ 2. փխբ. Տարածել, յարուցել (որեւէ երեւոյթ՝ չարիք եւն)։ 3. (յունական ոճով) Սերել, ծնել։
ՍԵՐՄԱՆԵԼԻ, լւոյ կամ լոյ, ա. Ինչ որ պէտք է կամ կարելի է սերմանել՝ ցանել, ցանելու համար ընտրուած՝ նախատեսուած, ցանելու։
ՍԵՐՄԱՆԻՉ, նչի, չաց, ա. Սերմանող, սերմնացան։
ՍԵՐՄԱՆԻՔ, նեաց, կամ ՍԵՐՄԱՆՔ, մանց, յոգն. ուղղ. ՍԵՐՄՆ-ի (տե՛ս)։
ՍԵՐՄՆ, ման, մանք կամ մանիք, մանց, նեաց, գ. 1. Սերմանելի նիւթ, հատիկ, հունդ։ 2. (կենսբ.) Սաղմ։ 3. Ցանում, սերմանում։ 4. Արական սեռական գեղձերից արտազատուող հիւթ, թորում։ 5. փխբ. Սկիզբ, ծագում։ 6. փխբ. Զարմ, սերունդ, զաւակ։
ՍԵՐՄՆԱԲԱՆԵԼ, եցի, ն. (յունական ոճով) Շաղակրատել, շատախօսել, բամբասել։
ՍԵՐՄՆԱԿԱԹ, ա. գ. Սերմնակաթութեամբ հիւանդ։
ՍԵՐՄՆԱԿԱԹՈՒԹԻՒՆ, գ. (բժշկ.) Լորձածորանք, լորձաթարախային հոսում (Blennorrhoea)։
ՍԵՐՄՆԱԿԱՆ, ի, աց, ա. Սերմին յատուկ՝ վերաբերող, սերմնային, սերմի։
ՍԵՐՄՆԱՀԱՆ, տե՛ս ՍԵՐՄԱՆԱՀԱՆ։
ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԹԻՒՆ, գ. Սերմը (4) հեղեղը՝ թափելը, սերմնահոսութիւն։
ՍԵՐՄՆԱՆԱԼ, տե՛ս ՍԵՐՄԱՆԱՆԱԼ։
ՍԵՐՄՆԱՌԵԼ, (իմ), եցայ, առեալ, չ. Յղիանալ։
ՍԵՐՄՆԱՌՈՒԹԻՒՆ, գ. Յղիանալը, յղիութիւն։
ՍԵՐՄՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վարուցանք։
ՍԵՐՄՆԱՐԿԵԼ, եցի, ն. Սերմ շաղ տալ, սերմանել, ցանել։
ՍԵՐՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Սերմնարկելը, սերմանելը։ 2. Յղիանալը, յղիութիւն։
ՍԵՐՄՆԱՔԱՂ, տե՛ս ՍԵՐՄԱՆԱՔԱՂ։
ՍԵՐՄՆԸՆԿԱԼ, ա. Սերմն ընդունող, յղիացած։
ՍԵՐՈՎԲԷ, ՍԵՐՈՎԲԻՄ, տե՛ս ՍՐՈՎԲԷ։
ՍԵՐՈՒՄՆ, րման, գ. Սերելը, սերուելը, սերունդ։
ՍԵՐՈՒՆ, ա. Սերելու ընդունակ, բեղմնաւոր, բեղուն։
ՍԵՐՏ, ի, ից, ա. 1. Պինդ, կարծր։ 2. Ամուր, հաստատուն, անխզելի։ 3. Խիտ, հոծ։ 4. Սրտաբուխ, ջերմ։ 5. Ստոյգ, ճշմարիտ, իսկական։ 6. Մտերիմ, հարազատ։ 7. Սեփական։ 8. մ. Սերտ կերպով, սերտօրէն։
ՍԵՐՏԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՍԵՐՏԵԼ2 (իմ)։
ՍԵՐՏԵԼ1, եցի, ն. Սերտ՝ հաստատուն դարձնել, պնդացնել, ամրացնել, հաստատել, զետեղել։
ՍԵՐՏԵԼ2, (իմ), եցայ, չ. Սերտ՝ հաստատուն դառնալ, ամրանալ հաստատուել, հիմնաւորուել, արմատանալ։
ՍԵՐՏԻՒ, մ. Սերտ կերպով, ամբողջ սրտով, հաստատապէս, ճշմարտօրէն, իսկապէս, յատկապէս։
ՍԵՐՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Սերտ լինելը, պնդութիւն, ամրութիւն։ 2. Կայունութիւն, հաստատակամութիւն։
ՍԵՒԱԳԻՐ, գ. Սեւ ներկ՝ գրելու համար, սեւ թանաք։
ՍԵՒԱԳՈՅ, ա. Աւելի կամ շատ սեւ։
ՍԵՒԱԳՈՐԾ, ա. Սեւ դարձնող, սեւացնող, սեւի փոխող։
ՍԵՒԱԳՈՒՆԴ, ա. 1. Սեւ՝ սեւադէմ՝ չարագործ գնդերից բաղկացած։ 2. գ. Սեւ՝ չարագործ գունդ։
ՍԵՒԱԴԵՂ, ոյ, գ. Սեւ ներկ, սեւ թանաք։
ՍԵՒԱԴԷՄ, ա. Սեւ դէմք ունեցող։
ՍԵՒԱԶԳԱԾ, ՍԵՒԱԶԳԵՍՏ, ա. Սեւեր՝ սեւ զգեստներ հագած, փխբ. սգաւոր։
ՍԵՒԱԹՈՅՐ, ա. Սեւ գոյնի՝ գոյնով, սեւագոյն, թխագոյն, սեւորակ։
ՍԵՒԱԿ, ի, աւ, գ. Սեւ թանաք, սեւադեղ։
ՍԵՒԱԿՈՇՏԵԱԼ, ա. Հողի սեւ կոշտեր կազմած՝ սեւ կոշտերով լցուած։
ՍԵՒԱՄԱՂՁ, գ. Սեւ մաղձ։
ՍԵՒԱՄԱՂՁՈՒԹԻՒՆ, գ. Մելամաղձութիւն, մելամաղձախտ։
ՍԵՒԱՅԱՏԱԿ, ի, աց, ա. Սեւ յետոյք ունեցող՝ սեւ ու խիտ մազերի պատճառով (Հերակլէսի մակդիր)։
ՍԵՒԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սեւ գոյն ստանալ, սեւագոյն դառնալ։ 2. Արեւից այրուելով՝ կիզուելով մուգ՝ թուխ գոյն ստանալ, թխանալ։ 3. Սեւ շորեր հագնել, սգաւոր դառնալ։ 4. փխբ. Խաւարել, մութով պատուել։
ՍԵՒԱՆԵՐԿ, ա. Սեւ գոյնի, սեւագոյն։
ՍԵՒԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Սեւ դարձնել։ 2. Սեւ գոյն տալ՝ ներկել։ 3. Թուխ գոյն տալ, թխացնել։
ՍԵՒԵԼ, եցի, ն. 1. Սեւացնել, մրոտել։ 2. Սեւ ներկերով նկարել։
ՍԵՒԵՌ, ի, ից, գ. Հեղոյս, բեւեռ, գամ, մեխ։
ՍԵՒԵՌԱԳՈՅՆ, ա. Պինդ՝ ամուր գամուած, աւելի պինդ՝ սերտ՝ հաստատուն։
ՍԵՒԵՌԱԿԱՊ, ա. Պինդ՝ ամուր կապած։
ՍԵՒԵՌԱՊԷՍ, մ. Պինդ՝ հաստատուն կերպով։
ՍԵՒԵՌԵԼ, եցի, ն. 1. Գամել, բեւեռել, հեղուսել։ 2. Պինդ կպցնել, ամրացնել, փակցնել։
ՍԵՒԵՌՈՒԹԻՒՆ, գ. Սեւեռելը, պինդ կպցնելը, գամելը, ամրացում։
ՍԵՒԵՐԱՄ, ի, տե՛ս ՍԵՒԱԳՈՒՆԴ։
ՍԵՒՈՒԹԻՒՆ, գ. Սեւ լինելը, սեւ՝ թուխ գոյն ունենալը։
ՍԵՓԱԿԱՆ, տե՛ս ՍԵՊՀԱԿԱՆ։
ՍԵՓԱԿԱՆԱԳՈՒՆԴ, ա. Հատուկ, սեփական։
ՍԵՓՀԱԿԱՆ, տե՛ս ՍԵՊՀԱԿԱՆ։
ՍԷ, սերա, սէք կամ սայք, սացա, դ. Յունաբան հեղինակների կողմից գործածուած անսովոր դերանուն իգական սեռի համար՝ սա։
ՍԷԳ, ա. 1. Հպարտ, գոռոզ, խրոխտ, ամբարտաւան։ 2. Հագուող-զուգուող։ 3. Պերճ, փառաւոր, երեւելի։ 4. Իգացող մարդ։
ՍԷԶ, սիզոյ, գ. (բսբ.) Հացազգիների ընտանիքին պատկանող խոտաբոյս (Agropyron)։
ՍԷՐ, սիրոյ, ով, գ. 1. Մէկի՝ մի բանի նկատմամբ գորովանքի՝ կապուածութեան՝ նուիրուածութեան խոր զգացում։ 2. Հակառակ սեռի անհատի նկատմամբ համակրանքի բուռն զգացմունք, սիրահարութիւն։ 3. Բարեկամական յարաբերութիւն՝ վերաբերմունք, մտերմութիւն, բարեկամութիւն, մարդասիրութիւն։ 4. Սիրոյ հաճոյք, սեռական ցանկութիւն։ 5. Սիրելի լինելը, սիրելը։
ՍԷՐԱՐՓԻ, տե՛ս ՍՐՈՎԲԷ։
ՍԷՐՍԷՐԻՄ, (եբր.), գ. Աստուածաշնչի, «Երգ երգոց» գրքի եբրայերէն անուանումը։
ՍԷՓԷԾՈՒԼ, (վրաց.), գ. ա. Ազնուական, արքայազարմ։ Եւ այժմ ի Վրաց աշխարհին սէփէծուլն կոչի (Խոր., Բ, 7)։
ՍԸՒԻՆ, տե՛ս ՍՈՒԻՆ։
ՍԸՒԻՆԱՒՈՐ, տե՛ս ՍՈՒԻՆԱՒՈՐ։
ՍԹԱՓ, ա. 1. Սթափուած, ուշքը վրան եկած։ 2. Ուշքը վրան, ուշադիր, զգաստ, արթուն, զուարթ։ 3. Փութաջան։ 4. Ժիր, արագավազ։ 5. Ժուժկալ։
ՍԹԱՓԱԿԱՆ, ա. Զուարճացնող։
ՍԹԱՓԱՆՔ, նաց, գ. 1. Զուարթութիւն, սփոփանք։ 2. Արթնութիւն, ուշադրութիւն։
ՍԹԱՓԱՌՈՒՄՆ, տե՛ս ԹԱՓԱՌՈՒՄՆ։
ՍԹԱՓԵԼ1, եցի, ն. Թմրութիւնը՝ տխրութիւնը եւն փարատել՝ թոթափել, զգաստացնել, զուարթացնել, սփոփել։
ՍԹԱՓԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Գինովութիւնից՝ խմիչքի ազդեցութիւնից դուրս գալ, զգաստանալ։ 2. Ընդհանրապէս՝ որեւէ վիճակից՝ հոգեկան կամ ֆիզիկական թմրութիւնից դուրս գալ, խելքը գլուխը հաւաքել, ուշքի գալ։ 3. Արթնանալ։ 4. Սփոփուել։ 5. Զուարթանալ, աշխուժանալ, ոգի առնել։ 6. Աչալրջանալ, խելքի գալ։ 7. Ձանձրոյթը փարատել, ժամանակը մի բանով անցկացնել։
ՍԹԱՓԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՍԹԱՓԵԼ1։
ՍԹԱՓՈՒԹԻՒՆ, գ. Սթափ լինելը, սթափ վիճակ։
ՍԹԱՓՈՒՄՆ, փման, գ. Սթափուելը։
ՍԻԲԻԼԼԱ, ՍԻԲԻՂՂԱ, (յուն.), գ. Գուշակուհի, մարգարէուհի (հին Յունաստանում եւ Հռոմում)։
ՍԻԲՆԿՈՆ, տե՛ս ՍՆԻԿՈՆ։
ՍԻԳԱԼ, ացայ կամ ացի, չ. 1. Հպարտ կեցուածք՝ տեսք ընդունել, խրոխտանալ, գոռոզանալ, պարծենալ, փքուել։ 2. Իգանալ, մեղկանալ, կնատ՝ թուլամորթ դառնալ։
ՍԻԳԱՆՔ, նաց, գ. Սիգալը, շուք, շքեղութիւն։
ՍԻԳԱՒՈՐ, ա. Սէգ, խրոխտ, սէգընթաց (ձիու մասին)։ (Կղնկտ., Բ, 28)։
ՍԻԳԱՔԱՅԼ, ա. Սէգ՝ հպարտ՝ խրոխտ քայլող, սիգաճեմ։
ՍԻԳՂ, տե՛ս ՍԻՆԿՂ։
ՍԻԳՆՈՆ, տե՛ս ՍԻՒԳՆՈՆ։
ՍԻԳՈՂԱՃԵՄ, տե՛ս ՍԻԳԱՔԱՅԼ։ (Կղնկտ., Բ, 18)։
ՍԻԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Սէգ լինելը, գոռոզութիւն, հպարտութիւն, մեծամտութիւն, ամբարտաւանութիւն։ 2. Կնատութիւն, թուլամորթութիւն։ 3. Իգացում, իգանալը։
ՍԻԴՈՆ, (յուն.), ի, գ. Բարակ կտաւ, բեհեզ։
ՍԻԶԱԲԵՐԻԼ, րեալ, չ. Սէզից առաջ գալ։
ՍԻԶԱԲՈՅՍ, ա. Սէզի նման բուսնող, սէզի նման։
ՍԻԼՈՎԲԱՅ, տե՛ս ՍԻՂՈԲԱՅ, ՍԻՂՂՈԲԱՅ։
ՍԻԿ, (իրան.), սկոյ կամ սկի, գ. Ջրի յատակին նստած տիղմ։
ՍԻԿԱՐԵԱՆ, (լատ., յուն.-ից), ա. Սրիկայ, աւազակ, մարդասպան։
ՍԻԿՂ, (յուն.), սկեղ, ղաց, գ. 1. Ծանրութեան հրէական չափ, որ հաւասար է 6, 8 գրամի։ 2. Նոյն կշռով ոսկէ կամ արծաթէ դրամ։
ՍԻՂԻԳՆ, (յուն.), գ. Շատ մանր՝ գերմակ ալիւրից թխուած հաց։
ՍԻՂՂՈԲԱՅ, ՍԻՂՈԲԱՅ, սիղոբէ, սիւղղոբայ, սիւղոբայ, սիղուբայ, սողոբայ, սողովբայ, սողաբայ, սողոբէ, սուղոյբայ, սիլլաբայ, սալովբայ (յուն.), ի, ից, գ. Վանկ, հեգ։
ՍԻՄԷՍ, (յուն., լատ.), գ. Ծանրութեան չափ, որ հաւասար է կէս դահեկանի կամ 12 կերատի (=2, 26 2։3 գրամ)։
ՍԻՆ, սնոյ, ա. 1. Փուչ, դատարկ, թափուր։ 2. Սնոտի, նանիր, ունայն, ընդունայն։ 3. Զուր, անօգուտ, ապարդիւն։
ՍԻՆԳ, (պրսկ.), գ. Ծանրութեան չափ, որ հաւասար է 4 կերատի (=0, 75 5։9 գրամ)։
ՍԻՆԵԱԼ, ա. Փուչ՝ մէջը դատարկ դարձած։
ՍԻՆԼԻՔՈՐ, ՍԻՆԼՔՈՐ, ի, աց, ա. գ. Հասարակութեան ստորին խաւին պատկանող փախստական՝ թափառաշրջիկ՝ դատարկապորտ մարդ, թափթփուկ, տականք։
ՍԻՆԿՂ, գ. (դից.) Առասպելական երեքգլխանի շուն՝ դժոխքի մուտքի պահապանը, կերբեր։
ՍԻՆԿՂԻՏԻԿՈՍ, սիւնկղիտիկոս, սինկլիտիկոս, սինգղիտիկոս (յուն.), ա. գ. Ծերակոյտի անդամ, ծերակուտական։
ՍԻՆԿՂԻՏՈՍ, սիւնկղիտոս, սինկլիտոս, սինգղիտոս (յուն), ի, աց, գ. Ծերակոյտ (հին Հռոմում)։
ՍԻՆՁ, կամ ՍԻՆԾ, տե՛ս ՍՈՍԻՆՁ։
ՍԻՆԾ, տե՛ս ՍՈՍԻՆՁ։
ՍԻՊԷ, (հուն.), գ. (կենդբ.) Ծովային գլխոտանի կակղամորթ, թանաքաձուկ (Sepia officinalis)։
ՍԻՍԵՌՆ, սիսռան կամ սիսեռան, գ. 1. (բսբ.) Թիթեռնածաղկաւորների ընտանիքին պատկանող բոյս, սիսեռ (Cicerarietinum)։ 2. Այդ բոյսի ունդը՝ հատիկը։
ՍԻՐ, գ. Անձրեւ։
ՍԻՐԱԲԱՆ, ի, ից, տե՛ս ԲԱՆԱՍԷՐ։
ՍԻՐԱԲԱՐ, մ. Սիրով։
ՍԻՐԱԲՈՂԲՈՋ, ա. Սիրուց բողբոջած՝ առաջ եկած։
ՍԻՐԱԼԻ, ՍԻՐԱԼԻՐ, ա. Սիրով լի՝ լցուած, սէր արտայայտող, խանդակաթ, սրտագին, ջերմ։
ՍԻՐԱԿԱՄՈՒԹԻՒՆ, գ. Բարեսէր կամք, մարդասիրութիւն։
ՍԻՐԱԿԱՆ, ի, աց, ա. Սէր արտայայտող, սիրալիր, քաղցր։
ՍԻՐԱԿԻՑ, ա. Սիրով իրար հետ միացած, սրտակից։
ՍԻՐԱՀԱՐՈՒՍՏ, ա. Սէրը շատ, սիրով լի, սիրալիր։
ՍԻՐԱՄԱՅՐ, ա. Մօրը սիրելի կամ մայրասէր (անստոյգ նշ.)։
ՍԻՐԱՄԱՐԳ, (իրան.), ի, աց, գ. (կենդբ.) Փասիանների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն՝ երփներանգ վառ գունաւորում ունեցող փետուրներով (Pavo cristatus)։
ՍԻՐԱՄԱՐԳԱՇԱՏ, ա. Որտեղ շատ սիրամարգեր կան (Չինաստանի մասին)։
ՍԻՐԱՅԱՐՄԱՐ, ա. Սիրելու յարմար, սէր յարուցող։
ՍԻՐԱՅԵՂՑ, ա. Սիրով լցուած՝ տոգորուած, սիրալիր։
ՍԻՐԱՅԻՍՆՈՒՆԴ, ա. Սիրով սնուած՝ փայփայուած, սիրասնունդ, սիրասուն։
ՍԻՐԱՅՈՐԴՈՐ, ա. Բուռն սիրով լցուած՝ տոգորուած, սիրայորդ։
ՍԻՐԱՇԱՐԺ, ա. Անձրեւաբեր։ (հմմտ. ՍԻՐ)։
ՍԻՐԱՊԱՏԱՐ, ա. Սիրով լեցուն՝ լի, սիրայեղց։
ՍԻՐԱՋԱՆ, ա. Սիրով եւ ջանքով եղած, սիրայօժար։
ՍԻՐԱՍՆՈՒՆԴ, տե՛ս ՍԻՐԱՅԻ-ՍՆՈՒՆԴ։
ՍԻՐԱՍՈՒՐ, ա. Սրաթռիչ սիրով։
ՍԻՐԱՍՏԵՂՆԵԱԼ, ա. Սիրով ստեղնած՝ ծլած (Քրիստոսի մասին՝ յարութիւնից յետոյ)։
ՍԻՐԱՍՏՈՒԱԾ, ա. Աստծուն սիրելի, աստծուց սիրուած։
ՍԻՐԱՏԵՆՉԱԿ, ա. Սիրով եւ տենչանքով լի, սիրով տենչալի։
ՍԻՐԱՐԿՈՒ, ա. Սէր գցող՝ յարուցող, մէկի մէջ սէր արթնացնող։
ՍԻՐԱՓԱՓԱԳ, ա. Սիրոյ փափագ արտայայտող, սիրայօժար։
ՍԻՐԵԴՈՆ, (յուն.), գ. Պահարան (սրբերի նշխարները պահելու համար)։
ՍԻՐԵԼ, եցի, ն. Մէկի կամ մի բանի նկատմամբ սէր դրսեւորել՝ ցուցաբերել՝ տածել՝ զգալ։
ՍԻՐԵԼԱԲԱՐ, մ. Սիրելով, սիրով։
ՍԻՐԵԼԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ շատ սիրելի։
ՍԻՐԵԼԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Վերադարձ սիրով՝ սիրելով կամ սիրելիի մօտից վերադառնալը։
ՍԻՐԵԼԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սիրելիին յատուկ՝ վերաբերող։ 2. Բարեկամական, սիրալի։ 3. Սեռական գրգիռ յարուցող, տռփական։
ՍԻՐԵԼԱՊԷՍ, մ. Սիրալիր կերպով, սիրով։
ՍԻՐԵԼԻ, լւոյ, լեաց, ա. գ. 1. Սիրոյ արժանացած, սէր վայելող։ 2. Հարազատ, մտերիմ։ 3. Սիրող։
ՍԻՐԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Սիրելի լինելը։ 2. Սիրող լինելը, սիրելը։ 3. Սէր, սիրային կապ՝ յարաբերութիւն։
ՍԻՐԸՆԹԱՑ, ա. Սիրով ընթացող՝ շարունակուող, բարեկամական։
ՍԻՐԻՉ, ՍԻՐՈՂ, ա. 1. Որ սիրում է։ 2. Սիրելի։
ՍԻՐՈՂԱԲԱՐ, մ. Սիրաբար, սիրով։
ՍԻՐՈՂԱԿԱՆ, ՍԻՐՈՂԱՅԻՆ, ա. Սիրողին յատուկ՝ վերաբերող, սէր արտայայտող՝ պարունակող։
ՍԻՐՈՂԱՊԷՍ, տե՛ս ՍԻՐՈՂԱԲԱՐ։
ՍԻՐՈՂՈՒԹԻՒՆ, ՍԻՐՈՒՄՆ, րման, գ. Սիրելը, սիրելութիւն։
ՍԻՐՈՒՆ, ա. 1. Սիրուած, սիրելի, թանկագին։ 2. Հաճելի, դուրեկան։ 3. Սիրող, բարեսէր, բարեացակամ, բարեհաճ։
ՍԻՐՏ, սրտի, ից, գ. 1. (կզմխս.) Արեան շրջանառութեան կենտրոնական օրգանը կրծքավանդակի ձախ կողմում։ 2. լայնաբար՝ Հոգի, կամք, միտք, խորհուրդ, զգացմունք, ցանկութիւն, տրամադրութիւն, քաջութիւն եւն։
ՍԻՒԳՆՈՅՆ, ՍԻՒԳՆՈՆ, (լատ., յուն.-ից), գ. Պատերազմական նշան՝ դրօշակ։
ՍԻՒՂՂՈԲԱՅ, ՍԻՒՂՈԲԱՅ, տե՛ս ՍԻԼՈԲԱՅ։
ՍԻՒՆ, սեան, սեանց, գ. 1. Գետնի վրայ ուղղահայեաց դիրքով հաստատուած գերան, որ ծառայում է տան որեւէ մասի յենարան։ 2. Շինութեան մէջ իբրեւ նեցուկ ծառայող միակտուր կամ շարուած քարերից բարձր յենարան։ 3. Առանձին կանգնեցուած քարէ կոթող։ 4. փխբ. Որեւէ բանի դէպի վեր ձգուող սիւնաձեւ զանգուած։
ՍԻՒՆԱԿ, ի, աց, գ. Փոքր սիւն։
ՍԻՒՆԱԿԱՊԵԱԼ, ա. Սիւների նման միմեանց հետ կապուած։
ՍԻՒՆԱԿԵԱՑ, կեցի, ա. Ճգնելու նպատակով սեան վրայ ապրող։
ՍԻՒՆԱՁԵՒ, ա. Սեան ձեւ ունեցող, սեան նման։
ՍԻՒՆԱՄՈՒՏ, մտի, ից, տե՛ս ՍԻՒՆԱԿԵԱՑ։
ՍԻՒՆԱՆՄԱՆ, տե՛ս ՍԻՒՆԱՁԵՒ։
ՍԻՒՆԱՏԵՍԻԼ, տե՛ս ՍԻՒՆԱՁԵՒ։
ՍԻՒՆԲՈԼՈՆ, (յուն.), գ. Հաւատի խորհրդանիշ, հաւատամք։
ՍԻՒՆԻՔՈՍԱԿԱՆ, (յուն.), ա. Տեւական (ջերմ)։
ՍԻՒՆԿՂԵՏՈՍ, ՍԻՒՆԿՂԻՏՈՍ, տե՛ս ՍԻՆԿՂԻՏՈՍ։
ՍԻՒՆՀՈԴՈՍ, (յուն., ասոր.-ից), ի, գ. Ընդհանուր եկեղեցական ժողով։
ՍԻՒՆՀՈԴՈՍԱԿԱՆ, ա. Սիւնհոդոսին յատուկ՝ վերաբերող, սիւնհոդոսի վճռած։
ՍԻՔ, սիւք, սիգ (ասոր.), սքոյ, ոց, գ. Թեթեւ՝ մեղմ քամի, հովիկ։
ՍԼԱՆԱԼ, ացայ, չ. Սրընթաց թռչել, սրարշաւ վազել, սուրալ, խոյանալ։
ՍԼԱՑՈՒԹԻՒՆ, ՍԼԱՑՈՒՄՆ, ցման, ՍԼԱՑՔ, ցից, գ. Սլանալը, թռիչք, խոյացում։
ՍԼԱՔ, ի, աց, գ. Նետի՝ նիզակի եւն սրածայր մասը՝ սուր ծայրը։
ՍԼԱՔԱԼԵԶՈՒ, ա. Որի լեզուն սլաքի նման խոցոտում է։
ՍԼԱՔԱՊԻՆԴ, ա. Պինդ՝ դիմացկուն սլաք ունեցող։
ՍԼԱՔԱՐԳԵԼ, ա. Որտեղ խրուած մնացել է սլաքը։
ՍԼԱՔԵԱԼ, ա. Սլաքի նման սրած՝ սուր։
ՍԼԵԼ, տե՛ս ՍՈՒԼԵԼ։
ՍԽԱԼ, գ. 1. Վրիպում, սխալանք, սխալմունք, զանցանք։ 2. ա. Սխալական, անհաստատ, անյուսալի։ 3. (յունարէնի հետեւողութեամբ) Հանած, պակաս։
ՍԽԱԼԱԳՈՅՆ, ա. Աւելի սխալ։
ՍԽԱԼԱԳՈՐԾ, ա. Սխալներով գործուած, սխալ։
ՍԽԱԼԱԿ, ա. Հարբած, ուղիղ կանգնել չկարողացող։
ՍԽԱԼԱԿԱՆ, ի, աց, ա. Սխալներ պարունակող, սխալ։
ՍԽԱԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սխալական լինելը։
ՍԽԱԼԱԿԵԼ, (իմ), եցայ, չ. Հարբել, հարբելուց զգաստութիւնը կորցնել։
ՍԽԱԼԱԿՈՒԹԻՒՆ, ՍԽԱԼԱԿՈՒՄՆ, գ. Հարբելը, հարբեցութիւն, հարբելուց ինքն իրեն կորցնելը։
ՍԽԱԼԱՆՔ, նաց, գ. Սխալուելը, սխալմունք, գործած սխալ՝ արարք։
ՍԽԱԼԱՒՈՐ, ի, աց, ա. Սխալ գործած՝ կատարած, անկարգ։
ՍԽԱԼԵԼ1, եցի, ն. Պակաս թողնել, պակասեցնել։
ՍԽԱԼԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Սխալ անել՝ կատարել, սխալմունք թոյլ տալ։ 2. Վրիպել, խոտորուել, մոլորուել, ուղիղ ճանապարհից շեղուել։ 3. Ընդունուած կարգի խախտում թոյլ տալ, զանցանք գործել։ 4. Գայթել, սայթաքել։ 5. Պակասել, թերի գտնուել։
ՍԽԱԼԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սխալուելու պատճառ լինել, վրիպել տալ, մոլորեցնել։
ՍԽԱԼՈՒԹԻՒՆ, ՍԽԱԼՈՒՄՆ, լման, տե՛ս ՍԽԱԼԱՆՔ։
ՍԽԱՂԱԿԵԼ, (իմ), տե՛ս ՍԽԱԼԱԿԵԼ (իմ)։
ՍԽՐԱԳՈՐԾ, ա. Սքանչելի՝ զարմանալի՝ հիանալի գործեր կատարող, հրաշագործ, սքանչելագործ, հիացնող։
ՍԽՐԱԼԻ, ա. Սքանչելի, հրաշալի, հիանալի։
ՍԽՐԱՆԱԼ, ացայ, չ. Սքանչանալ, հիանալ, զարմանալ, ապշած մնալ։
ՍԽՐԱՍԱՐԱՍ, տե՛ս ՍԽՐԱԼԻ։
ՍԽՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Հիացնել, զարմացնել, ապշեցնել։
ՍԽՐԱՑՈՒՑԻՉ, ա. Սքանչացնող, հիացնող։
ՍԿԱԼԻԼ, լեալ, չ. Ճեղքոտել, ճաքճքել։
ՍԿԱԼԻՆԵԱՆ, եանք, եանց, ՍԿԱԼԻՆԻՔ, լինեաց, (յուն.), ա. Անհաւասարակողմ (եռանկիւն)։
ՍԿԱԽԱՌՆ, ա. Սիկի (տե՛ս) հետ խառն, տղմոտ, ցեխոտ։
ՍԿԱՀ, (ասոր.), գ. Մեծ բաժակ, գաւաթ, թաս։
ՍԿԱՀԱՁԵՒ, գ. Աշտանակի զարդ՝ սկահի ձեւով, թակոյկ։
ՍԿԱՅ, ի, ից, ա. գ. Արտակարգ ուժով օժտուած եւ խիստ յաղթանդամ մարդ, հսկայ, քաջ։
ՍԿԱՅԱԲԱՐ, մ. Իբրեւ հսկայ, հսկայի նման։
ՍԿԱՅԱԳՈՐԾ, ա. Հսկայական, ահագին մեծութեան։
ՍԿԱՅԱԶՆ, կամ ՍԿԱՅԱԶՈՒՆ, զին կամ զնի, զունք, զանց, ա. գ. Հսկաներից սերուած՝ ծնուած, հսկաների ցեղից, հսկայի զաւակ։
ՍԿԱՅԱԶՕՐ, ա. Հսկայական ուժ՝ զօրութիւն ունեցող, խիստ զօրաւոր։
ՍԿԱՅԱՁԵՒ, ա. Հսկայի տեսք ունեցող, հսկայակերպ։
ՍԿԱՅԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Մարտ հսկաների միջեւ։
ՍԿԱՅԱՆՄԱՆ, ա. Հսկայի նման։
ՍԿԱՅԱՉԱՓ, ա. Հսկայական չափեր ունեցող, վիթխարի։
ՍԿԱՅԸՆԹԱՑ, ա. Հսկայի նման ընթացող՝ շարժուող։
ՍԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Հսկայ լինելը, հսկայի ուժ։
ՍԿԱՆԱԼ, ացայ, չ. Սիկ՝ տիղմ դառնալ, տղմոտուել։
ՍԿԱՆՋՆԵԼ, տե՛ս ՇԱԿԱՆՋԵԼ։
ՍԿԱՐՈՍ, սակրոս (յուն.), գ. (կենդբ.) Կրետէեան ձուկ-թութակ (Sparisoma cretense)։ (Վեցօր., 142, ՀԱԲ)։
ՍԿԱՒԱՌԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Կերակրի աման, ափսէ, պնակ։ 2. Ըմպելիքի գաւաթ, թաս։ 3. Սկուտեղ, մատուցարան։
ՍԿԵԼ1, եցի, չ. 1. Հսկել, արթուն մնալ, գիշերն անքուն անցկացնել։ 2. Հետեւել մէկի՝ մի բանի գործունէութեանը։
ՍԿԵԼ2, եցի, ն. Սիկ՝ տիղմ դարձնել, տղմոտել։
ՍԿԵՊՏՈՐ, (յուն.), գ. Ատենադպիր։
ՍԿԵՍՈՒՐ, սրի, րաց, գ. Կնոջ համար իր ամուսնու մայրը։
ՍԿԵՍՐԱՅՐ, առն, ՍԿԵՍՐԵԱՅ, րէի, գ. Կնոջ համար իր ամուսնու հայրը։
ՍԿԵՏԱ, կամ ՍԿԵՏԵԱՅ (յուն.), գ. Կաշուէ խարազան, փոկ։
ՍԿԶԲՄՈՒՆՔ, յոգն, ուղղ. ՍԿԶԲՈՒՄՆ-ի (տե՛ս)։
ՍԿԶԲՆԱԲԱՆ ԼԻՆԵԼ, ՍԿԶԲՆԱԲԱՆԵԼ, եցի, ն. Հին անցքերի մասին խօսել՝ գրել, հին պատմութիւններ անել։
ՍԿԶԲՆԱԲԱՐ, մ. Սկիզբ անելով։
ՍԿԶԲՆԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի հին, աւելի առաջ եղած։ 2. Աւելի գլխաւոր՝ կարեւոր։
ՍԿԶԲՆԱԳՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Սկզբնագոյն՝ հնագոյն լինելը, սկզբից գոյութիւն ունենալը, առաջագոյութիւն։
ՍԿԶԲՆԱԶԱՐԴ, ա. Սկզբից զարդարող կամ զարդարուած։
ՍԿԶԲՆԱԶՕՐ, ա. Առաջին զօրաւորը, նախազօր։
ՍԿԶԲՆԱԹԻՒ, ա. Թուով առաջինը, առաջինը համարուած։
ՍԿԶԲՆԱԺԱՌԱՆԳ, ա. գ. Սկզբից ի վեր բուն ժառանգ։
ՍԿԶԲՆԱԼՈՅՍ, լուսի, գ. ա. 1. Առաջին լոյս, լոյսի սկիզբ՝ աղբիւր։ 2. Ամենքին լոյս տուող, լուսատու։
ՍԿԶԲՆԱԾԻՆ, ա. 1. Ամենից առաջ ծնուած, սկզբից երեւան եկած։ 2. Սկըզբում՝ առաջինը ծնուած, անդրանիկ։ 3. Առաջին ծնող, նախածնող, սկզբնապատճառ։
ՍԿԶԲՆԱԿԱՆ, ի, աց, ա. Սկզբում՝ ամենից առաջ եղած, նախասկզբնական, նախնական, առաջին։
ՍԿԶԲՆԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի գլխաւոր, գերագոյն, ծայրագոյն։
ՍԿԶԲՆԱԿԱՆԱՊԷՍ, մ. Սկզբից ի վեր։
ՍԿԶԲՆԱԿԵՆԴԱՆ, ա. Կենդանութեան սկիզբ եղող։
ՍԿԶԲՆԱՀԱՅՐ, հօր, գ. 1. Առաջին հայրը՝ Ադամը, նախահայր։ 2. նման. Մի բանի սկիզբ եղող, սկզբնապատճառ։
ՍԿԶԲՆԱՀԱՒ, տե՛ս ՍԿԶԲՆԱՀԱՅՐ։
ՍԿԶԲՆԱՁԵՌՆ, ա. գ. Նախաձեռնող, առաջինը ձեռնարկող։
ՍԿԶԲՆԱՁԵՒԱԳՈՅՆ, ա. Սկզբնական՝ նախնական ձեւը ներկայացնող, բուն ձեւն եղող։
ՍԿԶԲՆԱՁԻՐ, ա. Սկզբի՝ առաջին պարգեւն եղող, նախապարգեւ։
ՍԿԶԲՆԱՄԱՅՐ, մօր, գ. 1. Առաջին մայրը՝ Եւան, նախամայր։ 2. լայնաբար՝ Մի բանի սկիզբ եղող կին։
ՍԿԶԲՆԱՄԱՐԴ, ոյ, գ. Առաջին մարդը՝ Ադամը, նախամարդ։
ՍԿԶԲՆԱՄԵԾԱՐ, տե՛ս ՆԱԽԱՄԵԾԱՐ։
ՍԿԶԲՆԱՆԱԼ, ացայ, չ. Սկիզբ առնել, սկզբնաւորուել, սկսուել։
ՍԿԶԲՆԱՆԵՐՀԱԿ, ա. Սկզբից ի վեր ներհակ՝ հակընդդէմ, առաջին հակառակորդը՝ սատանան։
ՍԿԶԲՆԱՇԱՒԻՂ, տե՛ս ՆԱԽԱՇԱՒԻՂ։
ՍԿԶԲՆԱՇՆՈՐՀ, ի, ից, ա. 1. Սկզբում՝ սկզբից ի վեր շնորհուած։ 2. Շնորհն առաջին անգամ ստացող։
ՍԿԶԲՆԱՉԱՐ, ա. գ. (կրօն.) 1. Առաջին եւ գլխաւոր չարը, նախաչարը։ 2. Չարիքների առաջին՝ գլխաւոր պատճառ, չարիքների սկիզբ։
ՍԿԶԲՆԱՊԱՏԻՒ, ա. Նախապատիւ, նախամեծար։
ՍԿԶԲՆԱՊԱՏՃԱՌ, գ. Բուն՝ առաջին՝ գլխաւոր պատճառը։
ՍԿԶԲՆԱՊԱՐ, ա. Պարը սկսելու (նուագ)։
ՍԿԶԲՆԱՊԵՏԱԳՈՅՆ, ա. Ամենաառաջին, ամենագլխաւոր, վերագոյն։
ՍԿԶԲՆԱՊԵՏԱՊԷՍ, մ. Գլխաւորաբար։
ՍԿԶԲՆԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Գլխաւոր պետութիւն, վերին՝ երկնային դասակարգութիւն։
ՍԿԶԲՆԱՊՏՈՒՂ, գ. Առաջին պտուղ, երախայրիք։
ՍԿԶԲՆԱՍԵՐ, ՍԿԶԲՆԱՍԵՐԵԱԼ, ա. Առաջին սերուած։
ՍԿԶԲՆԱՍՏԵՂԾ, տե՛ս ՆԱԽԱՍՏԵՂԾ։
ՍԿԶԲՆԱՏԵՍԻԼ, ա. Առաջինը երեւացած՝ երեւացող։
ՍԿԶԲՆԱՏԻՊ, տպի, ից, գ. Որեւէ բանի նախնական տիպարը, նախատիպ, բուն օրինակ։
ՍԿԶԲՆԱՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ, ՍԿԶԲՆԱՏՊՈՒԹԻՒՆ, գ. Սկզբնատիպ լինելը, սկզբնատիպ։
ՍԿԶԲՆԱՐԱՐ, ա. 1. Որ սկիզբ է դնում, սկիզբ դնող, սկզբնապատճառ։ 2. Սկիզբ՝ առաջինն եղող։
ՍԿԶԲՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Սկիզբ ունեցող։ 2. Սկիզբ եղող, սկզբնական, գլխաւոր, նախկին, առաջին։ 3. Սկիզբ դնող, սկզբնաւորող։
ՍԿԶԲՆԱՒՈՐԱԳՈՅՆ, ա. Աւելի սկզբնաւոր, ամենից առաջին, սկզբնագոյն։
ՍԿԶԲՆԱՒՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սկզբնաւորող, սկսող։ 2. Սկզբի, առաջի։
ՍԿԶԲՆԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Սկիզբ դնել մի բանի, սկսել։ 2. Մի բան մի բանից առաջ ստեղծել։
ՍԿԶԲՆԵԼ, եցի, ն. Սկիզբ դնել, սկզբնաւորել, սկսել։
ՍԿԶԲՆԵՂԱԳՈՅՆ, ա. Հէնց սկզբից եղող՝ գոյութիւն ունեցող, նախագոյակ։
ՍԿԶԲՆԵՂՈՒԹԻՒՆ, գ. Հէնց սկզբից եղած լինելը՝ գոյութիւն ունենալը, բնածին լինելը։
ՍԿԶԲՈՒՄՆ, բման, մանաւանդ յոգն. Սկզբմունք, մանց, գ. 1. Սկսելը, սկսում, սկիզբ։ 2. (յունարէնի նմանակութեամբ) Իշխանութիւն։
ՍԿԻ, սկւոյ, կեաց, տե՛ս ՍԿԻՀ։
ՍԿԻԶԲՆ, սկզբան, սկզբունք, բանց, գ. 1. Սկիզբ, սկզբնաւորութիւն։ 2. Որեւէ բանի սկզբնական՝ բուն պատճառը, որեւէ բան առաջ բերող պատճառ, սկզբնապատճառ, նախապատճառ, սկզբնաղբիւր։ 3. Որեւէ բան առաջ բերող էութիւն։ 4. Ներածութիւն, առաջաբան, նախաբան։
ՍԿԻԶՄՆ, տե՛ս ՍԿԻԶԲՆ։
ՍԿԻԹՌՈՆ, (յուն.), գ. Հին աստղաբաշխական գործիք։ (Խոր. աշխ., 587=Շիր., ՀԱԲ)։
ՍԿԻՀ, (տե՛ս ՍԿԱՀ), գ. 1. Գաւաթ, բաժակ, թաս (սովորաբար արծաթեայ)։ 2. (եկեղց.) Արծաթեայ անօթ՝ թաս, որի մէջ լցնում են նուիրագործելու գինին պատարագի ժամանակ։
ՍԿԻՊՏՈՍ, (յուն.), գ. Շանթի հարուած։
ՍԿԻՍՄՆ, սկսման, տե՛ս ՍԿԻԶԲՆ։
ՍԿԻՒԹԱԿԱՆ, ա. Սկիւթացիներին յատուկ՝ վերաբերող։
ՍԿԻՒԼԼԱ, (յուն.), գ. Առասպելական վեցգլխանի հրէշ։ Եւ էր բոլոր տիպքն կերպարանացն նման սկիւլլայ (Պտմ. Աղեքս., 328)։
ՍԿԻՒՏԱՂ, (յուն.), գ. Խարազան, ցուպ։
ՍԿՆԴԻԿ, ՍԿՆԴՈՒԿ, դկի, կաց, գ. 1. Այրի կին, ամուսնուց լքուած կին։ 2. Չբեր՝ ամուլ կին։
ՍԿՈՒՆԴ, գ. Շուն, շնիկ։
ՍԿՈՒՏԵՂ, սկտեղ կամ սկուտեղի, ՍԿՈՒՏՂ, սկտեղ, սկտեղբ, սկտեղք, (լատ.), գ. 1. Մեծ ու խոր ափսէ, մատուցարան։ 2. նման. Արեգակի սկաւառակը՝ բոլորակը։
ՍԿՍԱՆԵԼ, (իմ), սայ, սի՛ր, սեալ, հբ. 1. Սկսել, ձեռնարկել, ձեռք զարկել, ձեռնամուխ լինել, սկիզբ դնել։ 2. Որեւէ վիճակի կամ գործողութեան նշաններ երեւան գալ՝ դրսեւորուել։ 3. Անել մի բան որոշ կարգով՝ հերթականութեամբ։
ՍԿՍԱՆՈՒԼ, սայ, տե՛ս ՍԿՍԱՆԵԼ (իմ)։
ՍԿՍՄՆԱԳՈՅՆ, տե՛ս ՍԿԶԲՆԱԳՈՅՆ։
ՍԿՍՄՆԱԿԱՆ, տե՛ս ՍԿԶԲՆԱԿԱՆ։
ՍԿՍՄՆԱՏԻՊ, տե՛ս ՍԿԶԲՆԱՏԻՊ։
ՍԿՍՆԱԿ, ի, աց, գ. Նորամուտ կամ նորընծայ կրօնաւոր։
ՍԿՍՆՈՒԼ, սկսայ, տե՛ս ՍԿՍԱՆԵԼ (իմ)։
ՍԿՍՈՂ, ա. Որ սկսում է՝ սկիզբ է դնում։
ՍԿՍՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Սկսում, սկիզբ, սկզբնաւորութիւն։
ՍԿՍՈՒՄՆ, սման, գ. Սկսելը, սկզբնաւորում, սկիզբ։
ՍՀԱԿ, գ. (անստոյգ նշ. բառ) Բուրգ, աշտարակ։
ՍՂԱԲԱՐ, մ. Քիչ-քիչ, կամաց-կամաց, սակաւ առ սակաւ, կարճ ժամանակ յետոյ։
ՍՂԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի սուղ, շատ քիչ, փոքր-ինչ, փոքր չափով։
ՍՂԱԿԱՆ, տե՛ս ՍՈՒՂ (1)։
ՍՂԱԿԻ, տե՛ս ՍՂԱԲԱՐ։
ՍՂԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Ձայնի նուազութիւն կամ նրբութիւն։
ՍՂԱՄԱՆԱԿԱԳՈՅՆ, ա. Շատ կարճ ժամանակ տեւող, կարճ ժամանակով։
ՍՂԱՊԷՍ, մ. Հազուադէպ, քիչ անգամ։
ՍՂԱՏՈՒՂ, ա. (անստոյգ բառ եւ նշ.) Շղարշներով պատուած՝ զարդարուած։
ՍՂԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սղել, քչացնել, նուազեցնել։
ՍՂՈԽ1, գ. Օդի մեղմ՝ բարեխառն հոսանք, թեթեւ քամի։
ՍՂՈԽ2, գ. Ջրի երեսին գոյացող սառոյցի բարակ շերտ, սղին։
ՍՂՈՑ, ի, աց, գ. 1. Պողպատէ ատամնաւոր գործիք՝ փայտեղէն եւն կտրելու համար։ 2. տե՛ս ՍՂՈՑԱՁՈՒԿՆ։
ՍՂՈՑԱՁԵՒ, ա. Սղոցի ձեւ ունեցող, սղոցի նման։
ՍՂՈՑԱՁՈՒԿՆ, ձկան, գ. (կենդբ.) Շնաձկների կարգին պատկանող խոշոր գիշատիչ ձուկ (Pristiophorus)։
ՍՂՈՑԵԼ, եցի, ն. 1. Սղոցով կտրել՝ հատել։ 2. Սղոցաձեւ ատամներով՝ եղջիւրներով ջարդել։
ՍՂՈՑԻ, ցւոյ, ցեաց, գ. (բսբ.) Հաճարազգիների ընտանիքին պատկանող ծառ. փշակաղնի (Quercus ilex)։
ՍՂՈՑՈՒՄՆ, ցման, գ. Սղոցելը, սղոցուելը։
ՍՄԲԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Ձիու եւն ոտքի մատները պատող եղջերային գոյացութիւն։
ՍՄԲԱԿԱԿՈԽ, ա. Սմբակներով կոխորտող՝ կոխորտուած։
ՍՄԲԱԿԱԿՈԽԵԼ, (իմ), եցայ, չ. Ոտնակոխ լինել՝ արուել, լաւ պնդանալ (ճանապարհի մասին)։
ՍՄԲԱԿԱՀԱՄ, ա. Սմբակներով կամ ոտքերով պղտորուած ջրի համ ունեցող։
ՍՄԲԱՏԱԿ, տե՛ս ՍՄԲԱԿ։
ՍՄԻՆ ԻՐԻ, ՍՄԻՆ ՎԱՍՆ, Այս պատճառով, սրա համար, ուստի։
ՍՄՆԱԿ, (պհլ.) (բսբ.) Բոշխազգիների ընտանիքին պատկանող բոյս. դուն (Cyperus)։
ՍՄՊԱՏԱԿ, (պհլ.), ի, գ. Սեւ ու կարծր քար, որի միջոցով որոշում են ոսկու զտութիւնը. փորձաքար։
ՍՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Դատարկաբանութիւն, դատարկախօսութիւն։
ՍՆԱԿՈՒՇՏ, գ. Գօտկատեղ։
ՍՆԱՄԱՀԱԿ, ա. Վարձը չստացած, անվարձ մնացած, անհատոյց։
ՍՆԱՄԱՀԻԿ, ա. Վարձը չստացած, անվարձ մնացած, անհատոյց։
ՍՆԱՄԷՋ, ա. Մէջը դատարկ։
ՍՆԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ. Սին դառնալ, դատարկանալ, դատարկուել։
ՍՆԱՆԵԼ, (իմ), սնայ, սնի՛ր, սնեալ, չ. 1. Սնունդ ստանալ, կերակրուել։ 2. Աճել, մեծանալ։ 3. Կրթուել, դաստիարակուել։
ՍՆԱՊԱՐԾ, ա. 1. Զուր տեղը պարծեցող, պարծենկոտ, ամբարտաւան, գոռոզամիտ, մեծամիտ, սնափառ։ 2. Սնապարծութիւն արտայայտող՝ պարունակող՝ հանդիսացող, սնապարծական, սնափառական։
ՍՆԱՊԱՐԾԻԿ, տե՛ս ՍՆԱՊԱՐԾ (2)։
ՍՆԱՊԱՐԾՈՒԹԻՒՆ, գ. Սնապարծ լինելը, սին պարծանք, պարծենկոտութիւն, սնափառութիւն։
ՍՆԱՎԱՍՏԱԿ, ա. Զուր տեղը՝ ապարդիւն աշխատող կամ աշխատած, արդիւնք չտուող՝ չունեցող, անօգուտ, իզուր։
ՍՆԱՎԱՍՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. Զուր՝ ապարդիւն աշխատանք, պարապ զբաղմունք։
ՍՆԱՐ, ի, մանաւանդ՝ ՍՆԱՐՔ, րից, գ. 1. Անկողնու կամ մահճակալի այն կողմը, որտեղ դնում են գլուխը. գլխավերեւ։ 2. Գլխատակ, գլխի տակը, գլուխը դնելու տեղը։ 3. փխբ. Լեռան գլուխ։
ՍՆԱՓԱՌ, ի, աց կամ ից, ա. Չնչին բաների մէջ փառք որոնող, սնափառութեամբ լցուած՝ տոգորուած, փառասէր, սնապարծ։
ՍՆԱՓԱՌԱԲԱՐ, մ. Իբրեւ սնափառ, սնափառի նման, սնափառութիւնից դրդուած։
ՍՆԱՓԱՌԱԿԱՆ, ա. Սնափառին եւ սընափառութեան յատուկ՝ վերաբերող, սնափառութեամբ եղած։
ՍՆԱՓԱՌԵԼ, եցի եւ եցայ, չ. Սնափառութիւն անել, մեծամտել, պարծենալ, գոռոզանալ։
ՍՆԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. Սնափառ լինելը, զրափառութիւն, սնապարծութիւն, փառասիրութիւն։
ՍՆԳՈՅՐ, սնկոյր (իրան.), գուրի կամ րոյ, րաց, գ. Գեղեցկութեան՝ գունաւորման համար երեսին քսելու կարմիր ներկ, շպար։
ՍՆԳՈՒՐԵԼ, (իմ), եցայ, չ. Սնգոյրով քսուել՝ ներկուել։
ՍՆԴԻԿ, կամ ՍՆՏԻԿ, գ. (քիմ.) Արծաթափայլ-սպիտակաւուն պարզ մետաղային մարմին, որ սովորաբար գտնւում է հեղուկ վիճակում. ժիպակ։
ՍՆԴՄԱՅ, (յուն.), ի, ից, գ. Կապ, կապանք։
ՍՆԴՈՅ, տե՛ս ՍՆԴՈՒՍ։
ՍՆԴՈՒԿ, (արաբ.), ի, աց, գ. Արկղ։
ՍՆԴՈՒՍ, (պհլ.), գ. Մետաքսեայ նուրբ կտաւ, դիպակ, կերպաս։
ՍՆԴՐ, (ասոր.), գ. Սաղաւարտ։ Զարդարէ զնա ի սնդր եւ ի վակաս (Սեբէոս, էջ 9)։
ՍՆԻԿՈՆ, գ. Մի տեսակ կախարդական պահպանակ, հմայիլ։
ՍՆԿՂԻՏՈՍ, տե՛ս ՍԻՆԿՂԻՏՈՍ։
ՍՆՆԴԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սնունդ պարունակող, սնունդ տուող, սնուցող, աճեցնող։ 2. Սնունդին յատուկ՝ վերաբերող։
ՍՆՆԴԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Միասին սնուող՝ կերակրուող, համասուն։ 2. Ընդաբոյս, բնական, բնածին։ 3. Սեղանակից։
ՍՆՆԴԱՊԷՍ, մ. Իբրեւ սնունդ։
ՍՆՆԻԿՈՆ, տե՛ս ՍՆԻԿՈՆ։
ՍՆՈՏԵԼ, (իմ), եցայ, չ. Սնոտի դառնալ, փչանալ։
ՍՆՈՏԻ, տւոյ, տեաց կամ տւոց, տեօք կամ տւովք, ա. 1. Սին, փուչ, դատարկ, ունայն, անիմաստ։ 2. Անիրական, կեղծ, սուտ։ 3. Անարժէք, աննշան, չնչին։ 4. մ. Զուր տեղը, իզուր։
ՍՆՈՏԻԱԳՈՐԾ, ա. Սնոտի (կուռքերի պաշտամունք)։
ՍՆՈՏԻԱԺՈՂՈՎ, ա. Սնոտի բաների համար կամ սնոտի խորհուրդներով ժողովուած՝ հաւաքուած։
ՍՆՈՏԻԱՊԱՏԻՐ, ա. Սնոտի եւ պատիր։
ՍՆՈՏԻԱՊԱՏՈՒԱՍՏ, ա. Սնոտի՝ չնչին բաներով պատուաստուած, խղճուկ խօսքերով կամ բառերով կցկցուած։
ՍՆՈՏԻԱՋԱՆ, ա. Զրաջան, սնավաստակ։
ՍՆՈՏԻԱՍԷՐ, ա. Սնոտի բաներ սիրող, ունայնասէր։
ՍՆՈՒԹԻՒՆ, գ. Բերքի պակասութիւն, անպտղութիւն։
ՍՆՈՒՆԴ, սննդեան, եանց, գ. 1. Սնուելը։ 2. Սնուցելը, տածում, խնամք։ 3. Սննդարար նիւթ։
ՍՆՈՒՑԱՆԵԼ, սնուցի, սնո՛, պբ. 1. Սնունդ տալ, կերակրել, սնել։ 2. Խնամել, տածել, դաստիարակել։ 3. փխբ. Սնունդ՝ անհրաժեշտ ուժ՝ զօրութիւն տալ։
ՍՆՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ, ի աց, ա. Սնուցելու ընդունակ, սնուցող, սնուցիչ։
ՍՆՈՒՑԻՉ, ՍՆՈՒՑՈՂ, ս. Որ սնուցում է՝ սնուցել է, խնամք տանող, խնամարկու, դարմանող։
ՍՆՈՒՑՈՂԱԳՈՅՆ, ա. Լաւ՝ կատարելապէս սնուցող։
ՍՆՈՒՑՈՂԱԿԱՆ, տե՛ս ՍՆՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ։
ՍՈԴՈՄԱԿԱՆ, ՍՈԴՈՄԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սոդոմ քաղաքին եւ նրա բնակիչներին յատուկ՝ վերաբերող, փխբ. արուամոլութեան յատուկ՝ վերաբերող։ 2. գ. Արուագիտութիւն, արուամոլութիւն։
ՍՈԴՈՄԱՊԷՍ, մ. Սոդոմի բնակիչների նման։
ՍՈԹ, (պհլ.), ա. Կուռ, պինդ, կարծր, ամուր։
ՍՈԹԱՀԵՐ, ա. Խիտ կամ կոշտ մազեր ունեցող։
ՍՈԹԵԼ, (իմ), եցայ, թեալ, չ. Սոթ՝ կուռ լինել կամ դառնալ։
ՍՈԽ, (պհլ.), ոյ, ոց, գ. (բսբ.) Շուշանազգիների ընտանիքին պատկանող սնամէջ խողովակաձեւ ցօղուններով բոյս, որի կծուահամ գնդարմատը գործածւում է որպէս համեմունք. գլուխ սոխ (Allium cepa)։
ՍՈԽԱԿ, ի, աց, գ. (կենդբ.) 1. Հովուիկների ընտանիքին պատկանող կարմիր կտուցով եւ ոտքերով ջրային խոշոր գեղեցիկ թռչուն. սուլթանահաւ, ծիրանեակ (Porphyrio porphyrio)։ 2. Կեռնեխների ընտանիքին պատկանող փոքր երգեցիկ թռչուն. բլբուլ (Luscinia luscinia)։
ՍՈԿՐԱՏԻԿՈՍ, (յուն.), ա. Սոկրատի փիլիսոփայութեանը հետեւող, Սոկրատի աշակերտ։
ՍՈՂ, սողք, գ. 1. Սողալը։ 2. ա. Սողացող։
ՍՈՂԱԼ, ացայ կամ ացի, չ. 1. տե՛ս ՍՈՂԵԼ (իմ)։ 2. Կաղալ։
ՍՈՂԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Փորով գետնին քսուելով շարժուել՝ գնալ, սող տալ։ 2. Գաղտագողի ներս մտնել՝ մուտք գործել, սողոսկել։ 3. Անշեղ շարժումով առաջ գնալ (աստղերի մասին)։ 4. Երեսի վրայ ընկած աղաչել։ 5. Սուզուել։
ՍՈՂԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սողալ տալ, սողացնել։
ՍՈՂԿԱԳՆԱՑ, ա. Գետնի երեսին կամ հողի տակով սողալով տարածուող, սողագնաց (ծառի արմատների մասին)։
ՍՈՂՄԵԼ, (իմ), եցայ, չ. Ներս սպրդել, սողալով մտնել։
ՍՈՂՆԱԿԱՆ, ա. Սողացող։
ՍՈՂՈԲԱՅ, տե՛ս ՍԻՂՂՈԲԱՅ։
ՍՈՂՈԽ, տե՛ս ՍՂՈԽ1։
ՍՈՂՈՄՈՆԱԿԱՆ, ՍՈՂՈՄՈՆԵԱՆ, ա. Սողոմոն թագաւորին յատուկ՝ վերաբերող։
ՍՈՂՈՊՈՒՄՆ, պման, գ. Սողոսկելը, սայթաքելը, գայթելը։
ՍՈՂՈՍԿԱՆՔ, նաց, տե՛ս ՍՈՂՈՍԿՈՒՄՆ։
ՍՈՂՈՍԿԵԼ1, եցի, ն. Սողոսկել՝ սպրդել տալ, սպրդեցնել։
ՍՈՂՈՍԿԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Սողալով ներս մտնել։ 2. Սահելով վայր ընկնել, սայթաքել, գայթել։ 3. Սպրդել, աննկատելիօրէն ներս մտնել՝ մուտք գործել։
ՍՈՂՈՍԿՈՒՄՆ, կման, գ. Սողոսկելը, սայթաքելը, սպրդելը։
ՍՈՂՈՍԿՈՒՏ, ա. Լպրծուն, սայթաքուն, դիւրասահ, դիւրագայթ։
ՍՈՂՈՒՆ, ղնոյ, ոց, ա. 1. Սողացող։ 2. Կաղ։ 3. գ. Սողունների դասին պատկանող կենդանի։
ՍՈՂՈՒՍԿ, տե՛ս ՍՈՂՈՍԿՈՒՏ։
ՍՈՃԻ, ճւոյ, ճեաց, գ. (բսբ.) Սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ, թեղօշ (Pinus)։
ՍՈՄՈՆԻՏԻՍ, (յուն.), ա. Սոմնացի կին։
ՍՈՅԶ, սոյզք, գ. 1. Սուզուելու տեղ, սուզում։ 2. Գետնի մէջ ծակ՝ փոս, որի մէջ սուզւում՝ ծածկւում են։
ՍՈՅՆ, սորին կամ սորուն, սմին, ի սմին, սովին կամ սովիմբ. սոքին կամ սոյնք, զսոսին կամ զսոյնս, սոցին կամ սոցուն կամ սոցունց, ի սոցունց, սոքիմբք կամ սովիմբք, դ. Առաջին դէմքի ցուցական դերանուն՝ այս, հէնց այս նշ.։
ՍՈՅՆՉԱՓ, ա. մ. Սոյն չափով՝ քանակութեամբ։
ՍՈՅՆՊԷՍ, դ. Այսպէս, այս կերպով։
ՍՈՅՆՊԻՍԱԲԱՐ, մ. Այսպէս, այս կերպով։
ՍՈՅՆՕՐԻՆ, մ. Հէնց այս օրը, հէնց այսօր։
ՍՈՅՆՕՐԻՆԱԿ, մ. ա. Այս կերպով, նոյն այս կերպով. այս կերպի, այսօրինակ։
ՍՈՆՔ, ա. (քեր.) Եռավանկ (բառ)։
ՍՈՆՔԱՆԱԼ, ացայ, ցեալ, չ. 1. Մարմնով լիքը դառնալ, գիրանալ։ 2. Տռզել։ 3. Բորբոքուել, գրգռուել (սեռական ցանկութեամբ)։
ՍՈՍ, (ասոր., յուն.-ից), ի, ից, գ. Վաթսուն տարուայ շրջան։
ՍՈՍԻՆՁ, սոսնձոյ, գ. Թանձր մածուցիկ նիւթ, որով կպցնում՝ փակցնում են զանազան իրեր։
ՍՈՍԿ, ոյ, ա. 1. Միայն, լոկ։ 2. Միմիայն, ընդամենը, եղած-չեղածը։ 3. Զուրկ, անմասն։ 4. Ունայն, անօգուտ, ապարդիւն։ 5. Պարզ՝ հասարակ, սոսկական (մարդ)։ 6. (քեր.) Նուրբ (հնչիւն)։ 7. Հետեւակ, հետիոտն։ 8. մ. Պարզապէս, ուղղակի։
ՍՈՍԿԱԲԱՐ, մ. Սոսկ՝ պարզ՝ հասարակ՝ բնական կերպով։
ՍՈՍԿԱԳՈՅՆ, ա. Բոլորովին պարզ՝ հասարակ։
ՍՈՍԿԱԼ, ացայ, կացի՛ր կամ կա՛, չ. Դողալ, սարսռալ, սարսափել, զարհուրել, քստմնել։
ՍՈՍԿԱԼԻ, լւոյ, լեաց, ա. Սոսկում պատճառող՝ առաջացնող, սարսափելի, զարհուրելի, ահաւոր։
ՍՈՍԿԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Պարզ՝ հասարակ (մարդ՝ առանց որեւէ պաշտօնի կամ իրաւասութեան)։ 2. Հետեւակ, ոչ հեծեալ։
ՍՈՍԿԱՆԱԼ, ացայ, չ. Թափուր դառնալ, աւելորդ բաներից հրաժարուել։
ՍՈՍԿԱՊԷՍ, մ. Լոկ, պարզապէս։
ՍՈՍԿԱՎԻԹԽԱՐ, ա. Սոսկալի մեծութեամբ։
ՍՈՍԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սոսկալ տալ, զարհուրեցնել։
ՍՈՍԿԱՒՈՐ, տե՛ս ՍՈՍԿԱԼԻ։
ՍՈՍԿՈՒԹԻՒՆ, գ. Զուրկ՝ անմասն լինելը՝ մնալը։
ՍՈՍԿՈՒՄՆ, կման, գ. 1. Սոսկալը։ 2. Սարսափ, ահ։ 3. Ցրտից սարսուռ զգալը՝ դողալը։
ՍՈՍՆՁԵԼ, եցի, ն. Սոսնձով կպցնել՝ փակցնել։
ՍՈՍՆՁՈՒՄՆ, ձման, գ. Սոսնձելը։
ՍՈՍՈՐԴ, ոյ, գ. (կզմխս.) Մակկոկորդ։
ՍՈՍՈՐԴԵԼ, եցի, ն. Սոսորդը ջրով կամ քացախաջրով ողողել։
ՍՈՍՈՓԻԼ, փխ. ՍՕՍԱՓԻԼ (տե՛ս)։
ՍՈՎ, ոյ, գ. 1. Կենսամթերքների, մասնաւորապէս հացի ծայրայեղ պակասութիւն՝ անբաւարարութիւն մի երկրում։ 2. Քաղց։
ՍՈՎԱԲԵԿ, ա. Սովահար։
ՍՈՎԱԼԼՈՒԿ, ա. Սովից լլկուած՝ տանջուած, սովահար։
ՍՈՎԱԾԱԲԱՐ, մ. Սովածի պէս, անյագաբար։
ՍՈՎԱԿԱՆ, ա. Սոված, քաղցած։
ՍՈՎԱՄԱՀ, ա. մ. 1. Սովից մահացած, սովահար լինելուց մեռած։ 2. Սաստիկ սոված, սովալլուկ, սովահար։
ՍՈՎԱՄԱՀԵԼ, (իմ), եցայ, չ. Սովամահ լինել, սովի մատնուել։
ՍՈՎԱՄԵՂ, ա. Մեղքերի պատճառով սովի մատնուած։
ՍՈՎԱՆԱԼ, ացայ, չ. Սովածանալ, սովել։
ՍՈՎԱՌՆՈՒԹԻՒՆ, ՍՈՎԱՌՈՒԹԻՒՆ, գ. Քաղց, սովածութիւն։
ՍՈՎԱՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՍՈՎԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՍՈՎԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Սովածանալ, քաղց զգալ, քաղցից տանջուել։ 2. Սովի մատնուել։
ՍՈՎԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սովածացնել, քաղց առաջացնել։
ՍՈՎՈՐ, ի, ից, ա. 1. Որեւէ մէկին յաճախակի հանդիպմամբ՝ այցելութեամբ սովորած՝ վարժուած՝ ընտելացած, ծանօթ։ 2. Յաճախակի կրկնուող, սովորական, հասարակ։ 3. գ. Սովորութիւն։
ՍՈՎՈՐԱԲԱՐ, մ. Ըստ սովորութեան, սովորութեան համաձայն, սովորական կարգով։
ՍՈՎՈՐԱԿ, ՍՈՎՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սովորութեան վերածուած, սովորութիւն դարձած, մշտական, հասարակ, ընտանի։ 2. Սովոր, սովորած, ընտելացած։ 3. Ծանօթ։
ՍՈՎՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սովորական լինելը. սովորութիւն։
ՍՈՎՈՐԱԿԻ, 1. ա. Սովորական (1)։ 2. մ. Սովորաբար, ըստ սովորութեան։
ՍՈՎՈՐԵԼ, եցի եւ եցայ, չ. հբ. 1. Մի բանի վարժուել՝ ընտելանալ։ 2. Սովորութիւն՝ ունակութիւն ձեռք բերել։
ՍՈՎՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սովորել տալ, ունակ դարձնել, ընտելացնել, վարժեցնել, որոշ սովորութիւն իւրացնել տալ։
ՍՈՎՈՐՈՅԹ, ութի, ից, գ. Սովորելը, սովորութիւն։
ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Յաճախակի գործածութեամբ՝ փորձով եւն ձեռք բերուած հմտութիւն, ունակութիւն։ 2. Նիստուկացի՝ վարվեցողութեան եւն սովորական դարձած կարգ, սովորոյթ։ 3. Վարք, բնաւորութիւն։
ՍՈՎՐԷՔ, տե՛ս ՍՈՐԵԿ։
ՍՈՐ, ոյ, ոց, գ. 1. Անցք, ծակ։ 2. Ծերպ, ճեղք, խորշ, խոռոչ։ 3. Թռչունների բոյն՝ շինուած քարանձաւների՝ ծերպերի խոռոչներում։ 4. Սողունների ու գազանների բոյն, որջ։
ՍՈՐԱԿԱԼ, գ. Պարսից արքունական ախոռի գլխաւոր կառավարիչ, ախոռապետ։ Սպանանէր զսորակալ ասպաստանին արքային Պարսից (Բուզ., Դ, 16)։
ՍՈՐԱՄՈՒՏ, ա. Սորերը՝ ծակերը մտած՝ մտնող, ծակամուտ։
ՍՈՐԱՅ ,(Սա-ի սեռ. հոլովից), ոյ, ոց, դ. Սրա, սրանը։
ՍՈՐԵԼ1, եցի, չ. Հոսել, ծորել, սահելով թափուել։
ՍՈՐԵԼ2, եցի, չ. Սորերը մտնել, սորամուտ լինել։
ՍՈՐԵԿ, կամ ՍՈՐԷԿ (եբր., յուն.-ից), գ. (բսբ.) Խաչածաղկաւորների ընտանիքին պատկանող բոյս. սորուկ (Camelina)։
ՍՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Աչքերը տկարացնել։
ՍՈՐՍՈՐ, գ. Սոր, խորշ, խոռոչ, ծործոր։
ՍՈՐՍՈՐԵԼ1, եցի, չ. 1. Հոսել, թափուել։ 2. Աննկատելիօրէն կամաց-կամաց հեռանալ՝ գնալ։
ՍՈՐՍՈՐԵԼ2, եցի, չ. Մանգաղով հնձել։
ՍՈՑԱՅ, (յոգն. ձեւը ՍՈՐԱՅ-ի), ոյ, այք, այց, դ. Սրանց, սրանցը։
ՍՈՒԱՐԻՄ, (եբր., յուն.-ից), ա. Ժանտ՝ վատ տեսակի (թուզ)։
ՍՈՒԳ, (պհլ.), սգոյ, գ. Մէկի մահուան կամ որեւէ մեծ աղետի՝ դժբախտութեան պատճառով ծանր վիշտ՝ տխրութիւն։
ՍՈՒԴԱՐ, (լատ., յուն.-ից), ի, րունք, գ. 1. Քրտինք սրբելու թաշկինակ, վարշամակ։ 2. Կանանց գլխի ծածկոյթ, գլխաշոր, լաչակ։
ՍՈՒԶԱԿԱՆ, ա. Սուզման կամ ընկղման յատուկ՝ վերաբերող։
ՍՈՒԶԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Նուազում, նուազելը (լուսնի)։ 2. Աներեւոյթ լինելը, աներեւութանալը։
ՍՈՒԶԱՆԵԼ, սուզի, սո՛յզ, ՍՈՒԶԵԼ, զեցի, զեա՛, ն. 1. Ջրի կամ որեւէ բանի խորքը իջեցնել՝ ընկղմել՝ խորասուզել։ 2. փխբ. Ծածկել, թաքցնել, թաղել, անհետացնել։
ՍՈՒԻՆ, (ասոր.), գ. Նիզակի ծայրին ագուցուող ժանիքաձեւ սրածայր երկաթ՝ խոցելու համար, խոցող նիզակ։
ՍՈՒԻՆԱՒՈՐ, ի, աց, ա. Սուին կրող, սուինով զինուած։
ՍՈՒԼԵԼ, կամ ՍՈՒՂԵԼ, եցի, չ. ն. 1. Սուլոցի նման ձայն հանել, շաչել, շչալ։ 2. Բերանով (շրթունքներին որոշ ձեւ տալով) սուր ձայն արձակել, շուացնել։
ՍՈՒԼՈՒՄՆ, լման, կամ ՍՈՒՂՈՒՄՆ, ղման, գ. Սուլելը, շաչիւն, շչիւն։
ՍՈՒՂ, սղի, ից, ա. 1. Քիչ, նուազ, սակաւ, ոչ բաւական։ 2. Կարճ, համառօտ։ 3. Նեղ։ 4. Փոքր, աննշան, չնչին։ 5. Մասնակի։ 6. (քեր.) Կարճ, ոչ երկար, ոչ տեւական (ձայնաւորներ)։ 7. (քեր.) Կարճ ձայնաւոր ունեցող, կարճ ձայնաւորով կազմուած (վանկ)։
ՍՈՒՂԱԿԱՆ, ա. Նուրբ։
ՍՈՒՂԱՆՈՒՐՋ, ա. Կարճատեւ երազով (քուն)։
ՍՈՒՂԱՍԱԿԱՒ, ա. Փոքր-ինչ պակաս։
ՍՈՒՂԵԼ, տե՛ս ՍՈՒԼԵԼ։
ՍՈՒՂ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ, ՍՈՒՂ ԻՇԽԱՆՔ, նաց, տե՛ս ՍԱԿԱՒԱՊԵՏՈՒԹԻՒՆ։
ՍՈՒՂՈԲԱՅ, տե՛ս ՍԻՂՂՈԲԱՅ։
ՍՈՒՂՈՒՄՆ, տե՛ս ՍՈՒԼՈՒՄՆ։
ՍՈՒՆԱԿ, ի, աց, գ. Փոքր սուին։
ՍՈՒՆԱԿՈԹ, գ. Սուինի կոթը, նիզակաբուն։
ՍՈՒՆԱՒՈՐ, տե՛ս ՍՈՒԻՆԱՒՈՐ։
ՍՈՒՆԻ, տե՛ս ՍՈՒԻՆ։
ՍՈՒՍԵՐ, (ասոր.), ի, աց, գ. Սուր, թուր։
ՍՈՒՍԵՐԱԿԱՑ, ՍՈՒՍԵՐԱԿԻՐ, ա. գ. Սուսերը ձեռքին թագաւորի ծառայութեան կանգնած (պաշտօնեայ)։
ՍՈՒՍԵՐԱԿՈՒՌ, ա. Սուսերով զինուած, սուսերաւոր։
ՍՈՒՍԵՐԱՀԱՐ, ա. Սուսերով զարկուած՝ խոցուած։
ՍՈՒՍԵՐԱՁԻԳ, ա. Սուսեր գործածող, սուսերով կռուող։
ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏ, ի, ից, ա. Սուսերով կռուող, սուսերամարտիկ։
ՍՈՒՍԵՐԱՄԵՐԿ, ի, աց, ա. Սուսեր գործածող, սուսերով կռուող, սուսերաւոր։
ՍՈՒՍԵՐԱՒՈՐ, ի, աց, ա. Սուսեր ունեցող՝ կրող՝ գործածող, սուսերով զինուած, սուսերակիր։
ՍՈՒՏ, ստոյ, ոց եւ ստի, ից, ա. 1. Ոչ ճշմարիտ, ոչ իրական, կեղծ։ 2. Ոչ իրաւացի, անարդար, անճիշտ, անիրաւ։ 3. Կեղծաւոր, խարդախ, խաբեբայ, խաբող։ 4. Խաբուսիկ, անվստահելի։ 5. Ոչ ուղիղ, մոլար։ 6. Ստախօս։ 7. Անիրականալի, անհաւանական, զուր։ 8. գ. Ստութիւն, կեղծիք։ 9. մ. Ոչ ճիշտ կերպով, ստութեամբ. իզուր։
ՍՈՒՏԱԿ1, ա. Ստախօս, ստող։
ՍՈՒՏԱԿ2, ի, գ. (հնք.) 1. Կարմիր գոյնի թանկագին քար, կարմիր յակինթ։ 2. Բաց կապոյտ գոյնի թանկագին քար, մեղեսիկ։
ՍՈՒՏԱԿԱՍՊԱՍ, ի, աց կամ ից, ա. Քծնող, շողոքորթ, կեղծաւոր, մարդահաճ, մարդելոյզ։
ՍՈՒՏԱԿԱՍՊԱՍՈՒ, տե՛ս ՍՈՒՏԱԿԱՍՊԱՍ։
ՍՈՒՏԱԿԱՍՊԱՍՈՒԹԻՒՆ, գ. Սուտակասպաս լինելը, քծնութիւն, կեղծաւորութիւն, շողոքորթութիւն, մարդահաճութիւն, մարդելուզութիւն։
ՍՈՒՏԱԿՆ, տե՛ս ՍՈՒՏԱԿ2 (1)։
ՍՈՒՏԱՆՈՒՆ, ա. Որեւէ անուանում ստութեամբ կրող, իր կրած անուանումին՝ կոչումին անարժան։
ՍՈՒՏԱՊԱՏԻՐ, տե՛ս ՍՏԱՊԱՏԻՐ։
ՍՈՒՏԱՊԱՏՈՒՄ, տե՛ս ՍՏԱՊԱՏՈՒՄ։
ՍՈՒՏԵՐԴՄՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՏԵՐԴՄՆՈՒԹԻՒՆ։
ՍՈՒՏԽՕՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ։
ՍՈՒՏԿԵՐՊԱՐԱՆԵԱՆ, ա. Սուտ կերպարանքով երեւացող, կեղծող։
ՍՈՒՏՄՈՒՏ, ա. Բոլորովին սուտ, սուտումուտ։
ՍՈՒՏՔՐԻՍՏՈՍՔ, գ. յոգն. (կրօն.) Սուտ մեսիաներ։
ՍՈՒՐ1, սրոյ, գ. 1. Երկսայրի հատող եւ խոցող զէնք, թուր։ 2. Դանակ, կտրոց։ 3. Ժանտախտ։
ՍՈՒՐ2, ա. 1. Շատ բարակ շեղբ կամ բերան ունեցող, սայրասուր, կտրուկ, հատու։ 2. Շատ բարակ ու նուրբ ծայր ունեցող, սրածայր։ 3. Ժիր, արագաշարժ, արագընթաց, սրընթաց։ 4. Թափանցող, սրամիտ, նրբամիտ։ 5. Արագալուր, լաւ լսող։ 6. Բարձր եւ սուր (ձայնի մասին)։ 7. Ուժեղ դրսեւորուող՝ զարգացող՝ ընթացող։ 8. մ. Սուր կերպով, աչալրջօրէն, սրատեսօրէն։ 9. գ. (բժշկ.) Ախորժակի ախտաբանական ուժեղացում, հիւանդագին շատակերութիւն, մշտաքաղց (Bulimia)։
ՍՈՒՐԱԼ, ացայ կամ ացի, չ. Արագօրէն արշաւել՝ վազել, սլանալ։
ՍՈՒՐԱԿՆ, տե՛ս ՍՐԱԿՆ։
ՍՈՒՐԱԿՈԽ, տե՛ս ՍՐԱԿՈԽ։
ՍՈՒՐԲ, սրբոյ, ոց, ա. 1. Մաքուր, անարատ, յստակ։ 2. Ողջախոհ, պարկեշտ, անբասիր, առաքինի, անմեղ, արդար։ 3. Օրէնքի տեսակէտից մաքուր, օրէնքով թոյլատրուած։ 4. Անխառն, զուտ։ 5. Սրբազան, նուիրական, վսեմ, վեհ։ 6. (կրօն.) Աստուածային օրէնքներին համապատասխան, ուղղափառ, ճշմարիտ։ 7. Մակդիր աստծու։ 8. Եկեղեցու կողմից ճանաչուած աստուածահաճոյ անձ։ 9. մ. Սուրբ կերպով, սրբութեամբ։
ՍՈՒՐԻՄԱՑ, ա. Սուր ըմբռնողութեամբ, նրբամիտ։
ՍՈՒՐՀԱԼ, տե՛ս ՍՈՒՐԱԼ։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ, ի, աց, գ. Շտապ հանձնարարութեամբ որեւէ տեղ ուղարկուող արագագնաց թղթատար, լրաբեր, լրատար։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿՕՐԷՆ, մ. ա. Սուրհանդակի նման, արագ ընթացքով։
ՍՈՓԵՍՏ, ՍՈՓԵՍՏԷՍ, ՍՈՓԵՍՏՈՍ, (յուն.), ի, ից կամ աց, գ. Իմաստասէր, գիտնական։
ՍՈՓԵՐ, (ասոր.), ի, աց կամ ից, գ. 1. Գիր, գրութիւն։ 2. Գիրք, մատեան։
ՍՈՓԷ, (Սոփեր-ից), ի, ից, գ. Գիր, տառ, վանկ։
ՍՊԱԹԱՐ, (յուն.), ի, աց, գ. 1. Զինակիր (պալատական պաշտօնեայ)։ Առաջին սպաթար զՍմբատ ի մէջ ամենայն սպաթարացն եւ կանտիտար (Սեբ., ԽԲ)։ 2. Բանտապետ, դահճապետ։
ՍՊԱՀ, ՍՊԱՅ, (պհլ.), ի, ից, գ. 1. Զօրք, բանակ։ 2. Այրուձի, հեծելազօր։ 3. Զօրական։
ՍՊԱՀԱՊԵՏ, տե՛ս ՍՊԱՅԱՊԵՏ։
ՍՊԱՅԱԶՕՐ, գ. Զօրագունդ, զօրք։
ՍՊԱՅԱԿՈՅՏ, ա. Զօրքի մեծ գումարտակ կազմող։
ՍՊԱՅԱՊԵՏ, գ. Սպարապետ, զօրապետ։
ՍՊԱՆԱԿ, գ. Հին եգիպտական չափ՝ արտերը չափելու։
ՍՊԱՆԱՆԵԼ, սպանի, սպա՛ն, ն. 1. Որեւէ միջոցով մէկին կեանքից զրկել, մահ պատճառել, մեռցնել, սպանել։ 2. Անասուններ մորթել։
ՍՊԱՆԴ, ի, ից, գ. 1. Զոհի համար անասուն մորթելը, զենում։ 2. Զոհի համար մորթած կենդանի, զոհ անասունով, մատաղ։ 3. Մարդ սպանելը, բռնի սպանութիւն։
ՍՊԱՆԴԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Զոհի անասուններ մորթել։
ՍՊԱՆԴԱՆՈՑ, ի, աց, գ. 1. Անասուններ մորթելու եւ վաճառելու տեղ, մսավաճառանոց։ 2. Կառափնարան։
ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏԱԿԱՆ, ա. Բաքոսական, բաքոսեան։
ՍՊԱՆԴԱՐԱՆ, ի, աց, գ. Զոհարան։
ՍՊԱՆԻՉ, նչի, չաց, ՍՊԱՆՈՂ, ի, աց, ա. Որ սպանում է՝ սպանել է, մարդասպան։
ՍՊԱՆՈՂԱԳՈՅՆ, ա. Աւելի սպանող՝ սպանիչ։
ՍՊԱՆՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Սպանողին եւ սպանութեան յատուկ՝ վերաբերող, սպանող, մահացնող, մահառիթ։
ՍՊԱՆՈՂՈՒԹԻՒՆ, գ. Սպանութիւն, մարդասպանութիւն։
ՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Սպանելը, մարդասպանութիւն։ 2. Սրերով կոտորած։
ՍՊԱՆՈՒՄՆ, նման, գ. Սպանելը, սպանութիւն գործելը, մարդասպանութիւն, կոտորած։
ՍՊԱՌ, ի սպառ, գ. Սպառում, վերջ, աւարտ։
ՍՊԱՌԱԶԷՆ, զինի, նաց կամ նուց, ա. 1. Լրիւ՝ կատարելապէս զինուած, սպառազինուած։ 2. գ. Սպառազինութիւն։
ՍՊԱՌԱԶԻՆԱԿԱՆ, ա. 1. Սպառազէնին եւ սպառազինութեան յատուկ՝ վերաբերող։ 2. Սպառազինուած (զինուորական)։ 3. Ասպարով զինուած, ասպարաւոր։
ՍՊԱՌԱԶԻՆԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. Կատարելապէս՝ անհրաժեշտ զէնքերով զինել՝ զինուել, պատերազմի պատրաստել՝ պատրաստուել։
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Սպառազինելը, սպառազինուելը։ 2. Ամեն տեսակի անհրաժեշտ զէնք ու զրահ պատերազմի համար։
ՍՊԱՌԵԼ, եցի, ն. 1. Սպառման հասցնել, վերջացնել, վատնել, ծախսել։ 2. Բնաջնջել, ոչնչացնել, վերացնել, կոտորել, աւերել։
ՍՊԱՌԻՉ, ա. Սպառող, ոչնչացնող։
ՍՊԱՌՆԱԼ, ացայ կամ ացի, ն. չ. Սպառնալիք տալ, սպառնալիքով վախ՝ երկիւղ ներշնչել։
ՍՊԱՌՆԱԼԻՑ, ա. Սպառնալիքով լի, սպառնական, ահարկու, խրոխտ։
ՍՊԱՌՆԱԼԻՔ, լեաց, գ. 1. Սպառնալը, չարիք հասցնելու երկիւղով ահաբեկելը։ 2. Երկիւղ ազդող՝ ահաբեկող խօսք։ 3. Որեւէ վտանգաւոր՝ աղետաբեր բան լինելու հնարաւորութիւն՝ նախանշան։
ՍՊԱՌՆԱԿԱՆ, ի, աց, ա. Սպառնալիքի բնոյթ ունեցող, սպառնալիք պարունակող, սպառնալի։
ՍՊԱՌՆՈՒԹԻՒՆ, ՍՊԱՌՆՈՒՄՆ, նման, տե՛ս ՍՊԱՌՆԱԼԻՔ։
ՍՊԱՌՈՒԱԾ, ոյ կամ ի, գ. 1. Վերջ, վերջաւորութիւն։ 2. Ստորոտ (լեռան)։ 3. Ծայր, եզր։ 4. Վախճան, աւարտ։
ՍՊԱՌՈՒՄՆ, ռման, գ. Մինչեւ մի բանի ծայրը՝ վերջը հասնելը, վախճան, աւարտ։
ՍՊԱՌՍՊՈՒՌ, Ի ՍՊԱՌՍՊՈՒՌ, ՍՊԱՌ Ի ՍՊՈՒՌ, Ի ՍՊԱՌ Ի ՍՊՈՒՌ, մ. ա. Մինչեւ սպառելը՝ սպառուելը, լրիւ չափով, ամբողջապէս, ամբողջովին, բոլորովին, գլխովին։
ՍՊԱՍ, (պհլ.), ու, ուց, գ. 1. Սպասաւորութիւն, ծառայութիւն։ 2. Մէկին օգնութիւն հանդիսացող բարեկամական ծառայութիւն։ 3. Կենցաղային գործածութեան անհրաժեշտ պարագաների՝ պիտոյքների ամբողջութիւն, կարասի, անօթներ, ամանեղէն, հանդերձանք։ 4. Թանկարժէք իրեր՝ զարդեր։ 5. (եկեղց.) Սկիհ։ 6. Կերակուր։ 7. Կոչունք, կերուխում։
ՍՊԱՍԱԼԱՐ, (պհլ.), գ. ա. Զօրապետ, զօրագլուխ։
ՍՊԱՍԱԿԱԼ, ա. Սպասաւորութիւն կատարող, սպասաւոր, սպասարկու։
ՍՊԱՍԱՀԱՐԿԵԼ, (իմ), եցայ, չ. Սպասաւորութիւն մատուցել, սպասաւորել, ծառայել։
ՍՊԱՍԱՀԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Սպասարկութիւն, ծառայութիւն։
ՍՊԱՍԱՌԱՔ, ա. Մէկին սպասաւորելու ուղարկուած։
ՍՊԱՍԱՌՈՒ, ա. Ուրիշներից սպասաւորութիւն՝ ծառայութիւն գտնող։
ՍՊԱՍԱՏՈՒՆ, տան, գ. Եկեղեցու այն բաժանմունքը, որտեղ պահում են եկեղեցական սպասքեղէնը, աւանդատուն։
ՍՊԱՍԱՐԱՐ, գ. ա. 1. Արքունական սեղանատան սպասքեղէնի վերակացու (նախարարական պաշտօն Արշակունիների ժամանակ)։ 2. Սպասարկող, ծառայող։
ՍՊԱՍԱՒՈՐ, ի, աց, գ. 1. Տան մէջ զանազան ծառայութիւններ կատարող անձ, ծառայ։ 2. Արքունի պաշտօնեայ, որ կատարում է պաշտօնական յանձնարարութիւններ։ 3. Որեւէ գործի նպաստող՝ նպատակի ծառայող անձ։
ՍՊԱՍԱՒՈՐԱԲԱՐ, մ. Իբրեւ սպասաւոր։
ՍՊԱՍԱՒՈՐԱԿ, ի, աց, գ. ա. 1. Թիկնապահ, ուղեկից։ 2. Սպասաւորական։
ՍՊԱՍԱՒՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. Սպասաւորին եւ սպասաւորութեան յատուկ՝ վերաբերող։
ՍՊԱՍԱՒՈՐԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի լաւ սպասաւորող։
ՍՊԱՍԱՒՈՐԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Միասին սպասաւորող, պաշտօնակից։
ՍՊԱՍԱՒՈՐԱՊԷՍ, տե՛ս ՍՊԱՍԱՒՈՐԱԲԱՐ։
ՍՊԱՍԱՒՈՐԵԼ, եցի, ն. չ. 1. Սպասաւորութիւն մատուցել, սպասարկել, ծառայել։ 2. Հոգալ, հոգ տանել, մատակարարել։ 3. Վարել, կարգաւորել, տնօրինել։
ՍՊԱՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծառայութիւն, ծառայական գործ, պարտականութիւնների կատարում։ 2. Օգնութիւն։ 3. Հոգացողութիւն, խնամարկութիւն։ 4. (եկեղց.) Սարկաւագութիւն։
ՍՊԱՍԵԱԿ, եկի, կաց, ա. գ. 1. Սպասաւոր, ծառայող։ 2. Հիւանդին խնամող, ծննդկանի դայեակ։ 3. Դիտող, հսկող, պահապան։
ՍՊԱՍԵԼ, եցի, ն. եւ չ. 1. Որոշ ժամանակ որեւէ տեղում՝ մի դրութեան մէջ մնալ՝ գտնուել՝ նախօրօք իմանալով մէկի գալու՝ մի բանի կատարուելու եւն մասին, յուսով ակնկալել։ 2. Համբերել։ 3. Սպասաւորել, ծառայել։
ՍՊԱՍԻԿ, սկի, կաց, գ. Սպասեակ, սպասաւոր։
ՍՊԱՍԻՉ, սչի, չաց, ա. Որ սպասում է՝ ակնկալում է, սպասող։
ՍՊԱՍԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Արքունական սպասարարի (1) պաշտօնը (Աբեղենից նախարարական տոհմի իշխանի մակդիրը)։
ՍՊԱՍՈՒՄՆ, սման, գ. Սպասելը, յոյս։
ՍՊԱՏԱՂԱՆՔ, (յուն.), նաց, գ. Փափկութիւն, բարեկեցութիւն։
ՍՊԱՐԱԿԻՐ, ա. գ. Ասպար կրող, ասպարակիր, ասպարազէն։
ՍՊԱՐԱՊԵՏ, (հպրսկ.), ի, աց, գ. Զօրքերի ընդհանուր գերագոյն հրամանատար, զօրքի գլխաւոր հրամանատար, զօրավար, զօրապետ, զօրագլուխ։
ՍՊԱՐԱՊԵՏԱԿԱՆ, ա. Սպարապետին կամ սպարապետութեան յատուկ՝ վերաբերող։
ՍՊԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Սպարապետ լինելը, սպարապետի կոչումը եւ պաշտօնը։
ՍՊԱՐԱՓԱԿ ԱՌՆԵԼ, Ասպարներով՝ վահաններով փակել՝ շրջափակել։
ՍՊԵՂԱՆԻ, (յուն.), նւոյ, նեաց, գ. Վէրքի վրայ դնելու մածուցիկ եւ կպչուն դեղամիջոց՝ զանազան նիւթերից բաղադրուած։
ՍՊԵՏԱՓԱՌ, ա. Փառացի, փառահեղ։
ՍՊԵՒՈՒՏ, ա. Մարմնի վրայ սպիներ ունեցող՝ կրող, սպիաւոր։
ՍՊԷՏ, տե՛ս ՍԱՊԱՏ։
ՍՊԻ, սպւոյ, սպեաց, գ. Վէրքը բուժուելուց յետոյ մարմնի վրայ մնացած հետք՝ նշան։
ՍՊԻԱՆԱԼ, ացայ, չ. Սպի դառնալ, վէրքը սպիի վերածուել։
ՍՊԻԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սպի դարձնել՝ գոյացնել, սպիանալ տալ։
ՍՊԻՆ, տե՛ս ՍԻՊԷ։
ՍՊԻՏԱԿ, (պհլ.), ի, աց, ա. 1. Ձեան՝ կաթի գոյնի՝ գոյն ունեցող, ճերմակ։ 2. գ. Երեսի սպիտակացնող շպար՝ ներկ։
ՍՊԻՏԱԿԱԳԻՐ, գ. Սպիտակ կամ բաց գոյնի գիր։
ՍՊԻՏԱԿԱԳՈՅՆ1, ա. Սպիտակ գոյն ունեցող։
ՍՊԻՏԱԿԱԳՈՅՆ2, ա. Աւելի կամ շատ սպիտակ։
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ, ա. 1. Սպիտակ զգեստ հագած։ 2. Սպիտակութիւն ունեցող, պայծառ։
ՍՊԻՏԱԿԱԹՈՅՐ, ա. Սպիտակ գոյն՝ երանգ ունեցող, սպիտակին տուող, սպիտակաւուն։
ՍՊԻՏԱԿԱԽԱՅՏ, ա. Սպիտակ խայտեր՝ պուտեր ունեցող։
ՍՊԻՏԱԿԱԾՂԻ, ա. Սպիտակ ծղիներ՝ բազուկներ ունեցող (մակդիր Հերա աստուածուհու)։
ՍՊԻՏԱԿԱԿԻԶՆ, ա. Զուտ սպիտակ բուրդ ունեցող, լուսակիզն։
ՍՊԻՏԱԿԱՀԱՆԴԵՐՁ, ա. Սպիտակ հանդերձանքով՝ զգեստով, սպիտակազգեստ։
ՍՊԻՏԱԿԱՁԻ, ա. Սպիտակ ձի հեծած։
ՍՊԻՏԱԿԱՁԻԳ ՋՈՐԻՔ, Կառքը քաշող սպիտակ ջորիներ։
ՍՊԻՏԱԿԱՄԱԶ, ա. Սպիտակ մազեր ունեցող, սպիտակ ստեւներով։
ՍՊԻՏԱԿԱՄԱՐՄԻՆ, ա. Սպիտակ՝ պայծառ մարմնով։
ՍՊԻՏԱԿԱՅԵՂՑ, ա. Շատ սպիտակ, ճեփ-ճերմակ։
ՍՊԻՏԱԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սպիտակ գոյն ստանալ, գոյնը սպիտակի փոխուել, սպիտակել։ 2. Պայծառանալ։
ՍՊԻՏԱԿԱՆԻՇ, ա. Սպիտակ՝ ճերմակ գոյնով, ճերմակագոյն։
ՍՊԻՏԱԿԱՊԱՏՈՒԱՍՏ, ա. Սպիտակ գոյն խառնած, սպիտակախառն։
ՍՊԻՏԱԿԱՍԵՒ, ա. Սպիտակին տուող սեւ, բաց գոյնի սեւ։
ՍՊԻՏԱԿԱՎԱՐՍՔ, սից, գ. յոգն. Սպիտակ վարսեր՝ մազեր։
ՍՊԻՏԱԿԱՐԱՐ, ա. Գոյնը սպիտակի փոխող, սպիտակ դարձնող, սպիտակացնող։
ՍՊԻՏԱԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սպիտակ դարձնել, սպիտակ գոյն տալ։
ՍՊԻՏԱԿԱՓԱՅԼ, ՍՊԻՏԱԿԱՓԱՌ, ա. Սպիտակութեամբ փայլող, սպիտակ ու փայլուն, շատ սպիտակ։
ՍՊԻՏԱԿԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՍՊԻՏԱԿԱՆԱԼ։
ՍՊԻՏԱԿԵՐԱՆԳ, ա. Սպիտակ գոյնով, փխբ. պայծառ, փայլուն։
ՍՊԻՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. Սպիտակ լինելը, սպիտակ գոյն։
ՍՊԻՏԱԿՈՒՑ, գ. Աչքի ուռուցիկ սպիտակագոյն անթափանց թաղանթը։
ՍՊՆԳԱՏԵՍԱԿ, ի, աց, ա. Սպունգի նման։
ՍՊՈՒԳ, (պրսկ.), սպգոյ, գ. (բսբ.) Մորմազգիների ընտանիքին պատկանող խիստ թունաւոր բոյս, որով թունաւորում էին նետի սլաքները. սեւ մորմ (Solanum nigrum)։
ՍՊՈՒԴԷՔ, (յուն.), դէից, ա. գ. յոգն. (եզ. սպուդեայ) Փութաջան՝ ճգնաւոր՝ երեւելի վանականներ։
ՍՊՈՒԺԵԼ, եցի, ն. 1. Յետաձգել, ուշացնել, երկարաձգել։ 2. չ. Յապաղել, դանդաղել, տնտնալ, անհոգ լինել։
ՍՊՈՒԺՈՒՄՆ, ժման, գ. Դանդաղելը, անհոգութիւն, երկարաձգութիւն։
ՍՊՈՒՆԳ, ՍՊՈՒՆԿ, (յուն.), սպնգոյ կամ սպնգի, գաւ, գ. Ծովային ստորակարգ բազմաբջիջ կենդանիների տիպ, որի որոշ տեսակների փափուկ ծակոտկէն կմախքը օգտագործւում է յարդարանքի սպունգներ պատրաստելու համար. սաթնուկ։
ՍՊՈՒՌ, տե՛ս ՍՊԱՌՍՊՈՒՌ։
ՍՊՌԻԿ, մ. Բոլորովին, ամբողջապէս։ (Սոկր., 362, ՀԱԲ)։
ՍՊՏՈՒՐ, գ. Ոչխարի՝ այծի՝ ուղտի աղբ, կտտոր։
ՍՊՐԴԱՆԱԼ, դայ, տե՛ս ՍՊՐԴԵԼ2 (իմ)։
ՍՊՐԴԵԼ1, եցի, ն. Ծածուկ՝ գաղտնաբար ներս մտցնել, սպրդեցնել։
ՍՊՐԴԵԼ2, եցի եւ եցայ, չ. Ծածուկ՝ գաղտագողի ներս մտնել՝ մուտք գործել, սողոսկել։
ՍՌԻՃՔ, ՍՌԻՆՉՔ, ՍՌԻՉՔ, գ. Շչում, շչիւն։
ՍՌՆԱԿ, ի, աց, գ. Սռնի, առանցք։
ՍՌՆԱԿԱԼ, տե՛ս ՍԱԹ (2)։ (Ոսկ. ճառք, 590, ՀԱԲ)։
ՍՌՆԱՊԱՆ, ի, աց կամ ից, գ. Սրունքներին հագնելու եւ սրունքները հարուածից պաշտպանելու յարմարանք՝ կաշուից կամ այլ նիւթից։
ՍՌՆՉԱՆՔ, նաց, տե՛ս 1. ՍՌԻՆՉՔ։ 2. ՇՌՆՉԱՆ։
ՍՏԱԲԱՆ, ա. Սուտ խօսող, ստախօս։
ՍՏԱԲԱՆԱԿԱՆ, ա. Ստախօսին եւ ստախօսութեան յատուկ՝ վերաբերող։
ՍՏԱԲԱՆԵԼ, եցի, չ. ն. Սուտ խօսել, սուտ բան ասել, սուտ լուրեր տարածել։
ՍՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ստախօս լինելը, սուտ խօսելը։ 2. Ստախօսութիւն, սուտ խօսք։ 3. Խօսքի սուտ դուրս գալը։
ՍՏԱԲԱՐ, մ. Սուտ կերպով, ստութեամբ, ոչ ճշմարտապէս։
ՍՏԱԳԻՐ, ա. Սուտ գրուած, ստայօդ։
ՍՏԱԳՈՅ, ի, ից, գ. Որի գոյութիւնը սուտ է, չեղած՝ երեւակայական բան։
ՍՏԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի սուտ։
ՍՏԱԴ, ի, տե՛ս ՍՏԱԴԻՈՆ։
ՍՏԱԴԱՏ, ա. Դատի՝ դատաւորութեան մէջ ստող։
ՍՏԱԴԻՆ, տե՛ս ՍՏԱԴԻՈՆ։
ՍՏԱԴԻՈՆ, (յուն.), ի, աց, գ. 1. Մրցութիւններ անցկացնելու հրապարակ, մրցարան, ասպարէզ։ 2. Ստադիոնում կայացած մրցութիւն։ 3. Ստադիոնի մրցութեան համար դրուած մրցանակ։ 4. Երկարութեան չափ, որ հաւասար էր 125 քայլի կամ 625 ոտնաչափի (= 184, 97 մետր)։
ՍՏԱԽՕՍ, տե՛ս ՍՏԱԲԱՆ։
ՍՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ։
ՍՏԱԾԵԼ, տե՛ս ՏԱԾԵԼ։
ՍՏԱԾԻՆ, ա. Ստութիւն ծնող՝ առաջացնող, ստի աղբիւր։
ՍՏԱԿԱՐԾ, ա. Սուտ կարծիք ունեցող, ստութեամբ կարծող։
ՍՏԱԿԱՐԾՈՂ, ա. Սուտ կարծիք ունեցող, ստութեամբ կարծող։
ՍՏԱԿԱՐԾՈՒԹԻՒՆ, գ. Սուտ կարծիք։
ՍՏԱԿՑԵԼ, եցի, չ. Միասին ստել՝ սուտ դուրս գալ, ստին վկայել։
ՍՏԱՀԱԿ, (իրան.), ի, աց, ա. 1. Անկարգ, սանձարձակ, լպիրշ, յանդուգն, ըմբոստ, անհնազանդ, կապը կտրած, թոկից փախած։ 2. նման. Անզուսպ, բուռն։
ՍՏԱՀԱԿԵԼ, եցի, չ. Ստահակութիւն անել, ըմբոստանալ, անկարգանալ, չհնազանդուել։
ՍՏԱՀԱԿԵՑՈՒՑԻՉ, ա. Որ ստահակ է դարձնում՝ ստահակութեան է մղում, ստահակեցնող, ըմբոստացնող։
ՍՏԱՀԱԿՈՒԹԻՒՆ, գ. Անկարգութիւն, ըմբոստութիւն, անհնազանդութիւն, անսաստութիւն, խռովութիւն։
ՍՏԱՀԱՄԲԱՒ, ա. Սուտ համբավ՝ լուր կամ կարծիք պարունակող։
ՍՏԱՂԱՂԱԿ, ա. Սուտ՝ անհիմն պատճառանքներ կցկցած։
ՍՏԱՄԲԱԿ, (պհլ.), ի, աց, ա. 1. Խիստ, դժնի, դաժան։ 2. Ըմբոստ, ապստամբ, ընդվզող, անհնազանդ։ 3. Բուռն, սաստիկ։
ՍՏԱՄԲԱԿԵԼ, եցի, չ. Ըմբոստանալ, ապստամբել, ստահակել, գլուխ բարձրացնել։
ՍՏԱՄԲԱԿԵՐԷՆ, ա. մ. Իբրեւ ստամբակ՝ ապստամբ, չարահնար։
ՍՏԱՄԲԱԿՈՒԹԻՒՆ, գ. Ըմբոստութիւն, ստահակութիւն, յանդգնութիւն, խստութիւն, անկարգութիւն։
ՍՏԱՄՈՔ, ՍՏԱՄՈՔՍ, (յուն.), ի, գ. (կզմխս.) 1. Մարսողութեան գործարանը։ 2. լայնաբար՝ Կուրծք, փոր, որովայն։
ՍՏԱՅՕԴ, ի, ից, ա. 1. Ստի ու կեղծիքի վրայ հիմնուած, սուտ հանդիսացող, մտացածին, հնարովի, շինծու։ 2. Ստեր յօդող՝ հնարող։ 3. մ. Ստութեամբ։
ՍՏԱՆԱԼ, ացայ, ցի՛ր, ն. իսկ կ. չ. ստանի, ստացանի, 1. Հաստատել, ստեղծել, յօրինել, կազմել, հիմնել։ 2. Տիրոջ իրաւունքով իրենը դարձնել՝ սեփականել, ձեռք բերել, ժառանգել, գնել, շահել, վաստակել, ունենալ։
ՍՏԱՆՁՆԵԼ, տե՛ս ԸՍՏԱՆՁՆԵԼ։
ՍՏԱՆՈՒԷՐ, ա. Ստին՝ ստութեան նուիրուած, կամ սուտ (քահանայ)։
ՍՏԱՆՈՒՆ, նոյնն է՝ ՍՈՒՏԱՆՈՒՆ։
ՍՏԱՆՈՒՆԱԲԱՐ, մ. Սուտ անուամբ, ստութեամբ մի անուն կրող։
ՍՏԱՇԽՆ, (պհլ., յուն.-ից), խին, գ. Կնդրուկի նման անուշահոտ նիւթ, որ ստացւում է ստիւրակ (Styrax) ծառից։
ՍՏԱՊԱՃՈՅՃ, ա. Ստով պաճուճուած՝ համեմուած, սուտումուտ։ (Կղնկտ., Բ, 4Օ)։
ՍՏԱՊԱՆԾ, ա. Ստութեամբ՝ սուտ բաներով պարծեցող։
ՍՏԱՊԱՏԻՐ, ա. Սուտ ու պատիր։
ՍՏԱՊԱՏՈՒՄ, ա. 1. Սուտ բաներ պատմող։ 2. Սուտ՝ ստութեամբ պատմուած, ստայօդ։
ՍՏԱՍԷՐ, ա. Սուտ խօսել սիրող։
ՍՏԱՏԱՂ, ա. Ստախօս, ստասաց։ (Տիմոթ. Կուզ, 278, ՀԱԲ)։
ՍՏԱՑԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ստեղծական, ստեղծովի, ստեղծուած, եղած։ 2. Ձեռք բերուած, վաստակած, գնուած, շահուած։ 3. (քեր.) Պատկանելութիւն ցոյց տուող՝ արտայայտող (ածական, դերանուն)։
ՍՏԱՑԻՉ, ՍՏԱՑՈՂ, ա. գ. 1. Հաստատող, ստեղծող, արարիչ։ 2. Որ փողով մի բան ստացել է՝ գնել է, գնող, տէր։
ՍՏԱՑՈՂԱՊԷՍ, մ. 1. Իբրեւ ստացող, տիրոջ պէս։ 2. (փխ. Ստածողապէս) Իբրեւ ստածող՝ խնամող։
ՍՏԱՑՈՒԱԾ, ոյ կամ ի, ոց, գ. 1. Ունեցուածք, կարողութիւն, սեփականութիւն, շարժական եւ անշարժ գոյք։ 2. Այն, ինչ որ ստեղծուել է, ստեղծուածք, արարածներ։ 3. Ստացական՝ ձեռք բերուած բան։
ՍՏԱՑՈՒԱԾԱՇԱՏՈՒԹԻՒՆ, գ. Ստացուածքի՝ ունեցուածքի շատութիւն, հարստութիւն, առատութիւն, ճոխութիւն։
ՍՏԱՑՈՒԱԾԱՍԷՐ, ա. Ընչասէր, ագահ։
ՍՏԱՑՈՒԱԾԱՒՈՐ, ի, աց, ա. Ստացուածք ունեցող, մեծատուն, հարուստ, ունեւոր։
ՍՏԱՑՈՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. Ստացուածք ունենալը, հարստութիւն։
ՍՏԱՑՈՒՑԱՆԵԼ1, ցուցի, պբ. Ստանալ տալ։
ՍՏԱՑՈՒՑԱՆԵԼ2, ցուցի, պբ. Սուտ հանել, ունայնացնել։ 2. Կեղծել, խարդախել։
ՍՏԱՑՔ, ցից, գ. Ստանալը, ստացում։
ՍՏԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. Սուտ՝ մոլար կարծիք՝ պատկերացում։
ՍՏԱՔՏԻԿԷ, տե՛ս ՍՏԱՇԽՆ։
ՍՏԳԻՒՏ, ՍՏԳՏԱՆԵԼ, ՍՏԳՏԱՆՔ, տե՛ս ԸՍՏԳԻՒՏ, ԸՍՏ-ԳՏԱՆԵԼ, ԸՍՏԳՏԱՆՔ։
ՍՏԵԼ, եցի, չ. ն. 1. Սուտ ասել, սուտ խօսել։ 2. Խաբել, դրժել, խոստացածը չիրագործել։
ՍՏԵՂԱԳՈՒՆԴ, գ. Անուաւոր եռանկիւնի սարած, որը բռնելով մանուկները սովորում են քայլեր անել, ճռնիկ։
ՍՏԵՂԱՆԱԼ, ացայ, չ. Զետեղուել, տեղաւորուել։
ՍՏԵՂԷՆ ԳԻՆԴ, ԳՈՒՆԴ, տե՛ս ՍՏԵՂԱԳՈՒՆԴ։
ՍՏԵՂԻ, գ. Շարականի ութ ձայնից դուրս շարական։
ՍՏԵՂԾԱԲԱՆԵԼ, եցի, ն. Պատկերաւոր կերպով մտացածին բաներ ստեղծել՝ յօրինել՝ կցկցել, կեղծել։
ՍՏԵՂԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Գեղարուեստօրէն՝ պատկերաւոր կերպով միտքն արտայայտելու արուեստ՝ հմտութիւն, ճարտարախօսութիւն։ 2. Ստայօդ կցկցուած խօսքեր։
ՍՏԵՂԾԱԳՈՐԾ, ի, ա. Ստեղծող, արարիչ (աստծու մասին)։
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. (կրօն.) Ստեղծել, արարչագործել, յօրինել։ 2. Հնարք գտնել, հնարաւոր դարձնել։
ՍՏԵՂԾԱԳՐԵԱԼ, ա. Մտացածին մի բան գրուած՝ յօրինուած։
ՍՏԵՂԾԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Մտացածին եւ ստայօդ մեղադրանք՝ ամբաստանութիւն։
ՍՏԵՂԾԱԴԻՐ, ա. 1. Ստեղծումից կամ սկզբից ի վեր դրուած, բնական։ 2. Ստեղծող, հնարող։
ՍՏԵՂԾԱԿԱՆ, ի, աց, գ. ա. 1. (կրօն.) Այն ամենը, ինչ որ ստեղծուած է աստծու կողմից, ստեղծուած գոյացութիւն, արարած։ 2. Արարածին յատուկ, արարածական։ 3. Մարդկանց կողմից ստեղծուած՝ յօրինուած՝ կերպարանք տրուած, ստեղծովի, հնարովի, հնարուած։
ՍՏԵՂԾԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Բոլորովին ստեղծական (3)։
ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Քանդակագործութիւն, փորագրութիւն։
ՍՏԵՂԾԱԿԵՐՊԵԼ, (իմ), եցայ, չ. Կերպարանք ստանալ, կերպաւորուել, ձեւաւորուել։
ՍՏԵՂԾԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Միասին ստեղծուել, կերպարանակից լինել։
ՍՏԵՂԾԱՆԵԼ, ստեղծի, ստե՛ղծ, ծեալ, ն. 1. (կրօն.) Ստեղծել, գոյացնել, առաջացնել, առաջ բերել, գոյութիւն տալ։ 2. Ստեղծագործական աշխատանքով շինել՝ կերտել՝ պատրաստել, յօրինել, հնարել։
ՍՏԵՂԾԱՏԵՍԱԿ, ա. մ. Ստեղծուելու կերպով, ոչնչից գոյանալով։
ՍՏԵՂԾԻՉ, ծչի, չաց, գ. 1. (կրօն.) Ստեղծող, արարիչ։ 2. Հնարող, յօրինող, կերտող, ձեւ՝ կերպարանք տուող։
ՍՏԵՂԾՈՒԱԾ, ոյ կամ ի, ոց, գ. 1. Այն, ինչ որ ստեղծուել է, արարած։ 2. Ստեղծելը, յօրինելը։ 3. Կերտուածք, յօրինուածք։
ՍՏԵՂԾՈՒԱԾՈՅ, ծոյք, ծոյց, ա. Ստեղծուած, հնարովի, շինծու։
ՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՏԵՂԾՈՒՄՆ։
ՍՏԵՂԾՈՒԼ, ծի, տե՛ս ՍՏԵՂԾԱՆԵԼ։
ՍՏԵՂԾՈՒՄՆ, ծման, գ. 1. Ստեղծելը, ստեղծուելը։ 2. Հնարելը, յօրինելը։
ՍՏԵՂՆ, ղան կամ ղին, ղունք, ղանց, գ. 1. Ծառի բուն։ 2. Բոյսի ցօղուն։ 3. Ծառի ճիւղ, ոստ։ 4. Աշտանակի ճիւղաւորուած մասերից՝ թեւերից իւրաքանչիւրը։ 5. նման. Ծխի սիւն։ 6. Հին յունական տաղաչափութեան մէջ՝ եռավանկ բառ, որի առաջին վանկը երկար է, վերջին երկուսը կարճ։ 7. տե՛ս ՍՏԵՂԻ։
ՍՏԵՂՆԱՁԻԳ, ա. Ստեղները՝ ճիւղերը երկարացրած, լաւ ճիւղաւորուած։
ՍՏԵՂՆԱՇԻՏԱԿ, ա. Ստեղները՝ ճիւղերն ուղիղ վեր բարձրացած, ուղղաբերձ (ծառ)։
ՍՏԵՂՆԱՉԱՓՈՒԹԻՒՆ, գ. Ստեղն (6) չափով տաղաչափութիւն։
ՍՏԵՂՆԱՏՈՒՆԿ, գ. Տնկի ճիւղ կամ տնկուած ճիւղ՝ ծառ։
ՍՏԵՂՆԵԼ, (իմ), եցայ, չ. Ստեղներ՝ ճիւղեր արձակել։
ՍՏԵՐԴ, տե՛ս ՍՏԵՐՋ։
ՍՏԵՐԴՄՆՈՒԹԻՒՆ, գ. Սուտ երդուելը, սուտ երդում։
ՍՏԵՐԴՈՒՄՆ, դման, ա. 1. Սուտ երդուող, երդմնազանց։ 2. գ. Սուտ երդում, սուտ երդուելը։
ՍՏԵՐԻՒՐԵԼ, եցի, ն. 1. Մոլորեցնել, սխալեցնել, ուղիղ ճանապարհից շեղել։ 2. Ի դերեւ հանել, խանգարել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍՏԵՐԻՒՐՈՒՄՆ, րման, գ. 1. Ուղիղ ճանապարհից շեղուելը, խոտորում։ 2. Խանգարելը, ի դերեւ հանելը։
ՍՏԵՐՋ, ա. 1. Որոշ ժամանակ ամուլ՝ չծնող, չբեր (ընտանի անասուն)։ 2. նման. Ամպ, որ չի անձրեւում։
ՍՏԵՐՋԱՆԱԼ, ացայ, չ. Ստերջ դառնալ, ծնելուց դադարել։
ՍՏԵՒ, ոյ, գ. 1. Անասունի, մանաւանդ՝ ուղտի բուրդ։ 2. Ուղտի բրդից պատրաստուած հագուստ։
ՍՏԵՒԱԳԻՍԱԿ, ա. Ստեւի նման փափակ գիսակներ ունեցող։
ՍՏԵՒԵՂԷՆ, ղինի, նաց, ա. Ստեւից պատրաստուած՝ գործուած, մազեղէն, բրդեղէն։
ՍՏԷՊ, ստիպոյ, ով կամ աւ, գ. 1. Շտապում, շտապելը, աճապարանք։ 2. Տագնապ, ստիպում, հարկադրանք։ 3. ա. Յաճախ կրկնուող, տեւական։ 4. մ. Յաճախակի, յաճախ։ 5. Շարունակ, անդադար։ 6. Փութով, շտապ կերպով։
ՍՏԷՔԵՐՈՎՆ, տե՛ս ՍՏԻՔԷՐՈՆ։
ՍՏԻ, ստուոյ, գ. Կարգ, պատշաճութիւն։ (Ոսկ. Եփես., 833, ՀԱԲ)։
ՍՏԻՆ, ստեան, ի ստենէ, ՍՏԻՆՔ, ստեանց, եամբք, գ. 1. Կանանց կաթնագեղձերից իւրաքանչիւրը, ծիծ։ 2. լայնաբար՝ Կուրծք, լանջ։ 3. փխբ. Որեւէ բանի աղբիւր (ջրի, ուսման, իմաստութեան եւն)։
ՍՏԻՊԱԲԱՐ, ՍՏԻՊԱԳՈՅՆ, ՍՏԻՊԱՊԷՍ, մ. 1. Ստէպ, յաճախակի, շատ անգամ։ 2. Ստիպմամբ, ստիպելով, հարկադրաբար։
ՍՏԻՊԱՒ, տե՛ս ՍՏԷՊ-ի տակ։
ՍՏԻՊԵԼ, եցի, ն. 1. Շտապեցնել, փութացնել։ 2. Հարկադրաբար մի բան անել տալ, հարկադրել, բռնադատել, պարտադրել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍՏԻՊԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ստիպել տալ։
ՍՏԻՊՈՒՄՆ, պման, գ. Ստիպելը, ստիպուելը։
ՍՏԻՒՐԱԿ, (յուն.), գ. 1. (բսբ.) Ստիւրակազգիների ընտանիքին պատկանող ծառ կամ թուփ. շեր (Styrax)։ 2. Այդ ծառից ստացուող անուշահոտ խէժ, որ գործածւում էր իբրեւ խունկ։
ՍՏԻՒՐԱԿԵԱՅ, ա. Ստիւրակի փայտից պատրաստուած՝ շինուած։
ՍՏԻՒՔԻՐՈՆ, ՍՏԻՔԵՐՈՆ, ՍՏԻՔԷՐՈՆ, (յուն.), ի, աց, գ. Չափական՝ չափածոյ գրուածք, ոտանաւոր։
ՍՏԻՔՍ, կամ ՍՏԻՒՔՍ (յուն.), գ. 1. Տարր, տարերք։ 2. Փոքրիկ տառանշան, կէտ։
ՍՏԿԱՆՔ, նաց, գ. Ստկելը, շողոքորթելը, շողոքորթութիւն։ (Ոսկ. ես. 32, ՀԱԲ)։
ՍՏԿԵԼ, եցի, չ. Շողոքորթել, քծնել։
ՍՏՂԻ, ա. Գեղգեղուն։ Ստղի խտղի երգով (Նար., Մեղեդի ծննդի)։
ՍՏՆԱՀԱՏՈՅՑ, ա. գ. Ծծից նոր կտրած (երեխայ)։
ՍՏՆԱՆԵԼ, եցի, չ. Կարողանալ մի վնաս՝ չարիք հասցնել՝ գործել, վնասել։
ՍՏՆԳԱԼ, ացի, չ. Ջղաձգութիւն՝ ջղակծկում ունենալ։
ՍՏՆԴԵԱՅ, ՍՏՆԴԵԱՑ, ՍՏՆԴԻ, տե՛ս ՍՏՆԴԻԱՅ։
ՍՏՆԴԻԱՅ, դիայք, դիաց, ՍՏՆԴԻԱՑ, դիեցի, ացք, ացայ, ա. գ. Ստինքով կերակրուող, ծիծ ուտող, ծծկեր (երեխայ)։
ՍՏՆԴԻԱՑԵԱԼ, ՍՏՆԴԻԱՑԻ, ՍՏՆԴԻԱՑԻԿ, ՍՏՆԴԻԵԱՅ, տե՛ս ՍՏՆԴԻԱՅ։
ՍՏՆԴԻԵԼ, եցի, ն. Ծիծ տալ, դիել։
ՍՏՆՏՈՒ, ի, աց, ա. գ. 1. Ուրիշի երեխային ծիծ տուող, ծծմայր։ 2. Իր կաթով կերակրող, կաթ տուող, ծիծ տուող (մայր)։
ՍՏՈՂՈԳԻԱԿԱՆ, (յուն.), ա. Տուն առ տուն ասուող կամ երգուող (սաղմոս)։
ՍՏՈՄ, (յուն.), գ. Սրի բերան, սրի ծայր։
ՍՏՈՄԱՆ, (յուն.), ի, աց, գ. Փոքր սափոր կամ կուժ (ջրի, գինու, մեղրի եւն համար)։
ՍՏՈՅԱ, (յուն.), բաց. ի ստոյայ, ա. գ. Ստոյիկեան փիլիսոփայութեան հետեւորդ՝ կողմնակից, ստոյիկ։
ՍՏՈՅԳ, ստուգի, գաց, ա. 1. Ճշմարիտ, հաւաստի, աներկբայ, կասկած չյարուցող։ 2. Ճիշտ, անվրէպ, հաստատ, որոշակի։ 3. Անխարդախ, ուղիղ։ 4. Բուն, իսկական, հարազատ։ 5. Յայտնի։ 6. Արդար, արդարադատ։ 7. Բարեպաշտ։ 8. մ. Ստոյգ կերպով, ճշմարտապէս, արդարեւ։
ՍՏՈՅԻԿԵԱՆ, ա. գ. (փիլ.) Ստոյիկականութեան հետեւորդ՝ կողմնակից։
ՍՏՈՐ, ի ստոր, ի ստորէ, յստորս, ի ստորից, գ. 1. Ցածի կողմը, ներքեւը, տակը։ 2. ա. Ստորին, ներքեւի, ցածի։ 3. մ. Դէպի ցած՝ ներքեւ։ 4. Գրաբարի յետդասական շրջանում գործածուող նախածանց՝ «ստորին, ներքեւ, տակ, ենթ» նշ.։
ՍՏՈՐԱԲԱԺԱՆԵԼ, եցի, ն. Բաժանուածը վերստին բաժանել։
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆ, նման, գ. Ստորաբաժանելը։
ՍՏՈՐԱԲԵՐ, ՍՏՈՐԱԲԵՐԵԼ, տե՛ս ՎԱՅՐԱԲԵՐ, ՎԱՅՐԱԲԵՐԵԼ։
ՍՏՈՐԱԲՆԱԿ, ա. Ներքեւում՝ ցածում բնակուող, երկրի վրայ ապրող՝ գտնուող։
ՍՏՈՐԱԳԱՒԱՌ, ա. Երկրի վրայ ապրող, երկրի բնակիչ, ստորաբնակ։
ՍՏՈՐԱԳԻՐ, գ. Ներքեւում դրոշմուած գիր՝ գրութիւն, արձանագիր։
ՍՏՈՐԱԳԼՈՒԽ, տե՛ս ԳԼԽԻՎԱՅՐ։
ՍՏՈՐԱԳՈՅՆ, ա. Աւելի ստորին։
ՍՏՈՐԱԳՐԱԿԱՆ, ա. Նկարագրութիւն՝ ընդարձակ բացատրութիւն պարունակող։
ՍՏՈՐԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Գրուածքի ներքեւում գրել՝ յիշել մի բան։ 2. Հաստատել, սահմանել։ 3. Նկարագրել։ 4. Գծագրել, ուրուագծել։ 5. Նշանակել, կարգել։ 6. Բացատրել։ 7. Համարել։
ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Գծագրութիւն։ 2. Նկարում, նկարելը։ 3. Նկարագրութիւն. բացատրութիւն։ 4. Որեւէ բանի տակ ստորագրելը որպէս համաձայնութեան հաւաստում։
ՍՏՈՐԱԴԱՍ, ա. Ենթակայութեան մէջ գտնուող, ստորադասուած, ստորադիր։
ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ, ա. 1. տե՛ս ՍՏՈՐԱԴԱՍ։ 2. (քեր.) Բայական եղանակ, որ արտայայտում է գործողութիւնն իբրեւ պայման, ենթադրութիւն կամ ցանկութիւն։
ՍՏՈՐԱԴԱՍԵԼ, եցի, ն. 1. Ցած դասել՝ համարել, ստորակարգել։ 2. Ստորադրել, ենթարկել։
ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹԻՒՆ, գ. Ստորադաս լինելը։
ՍՏՈՐԱԴՆԵԼ, (իմ), չ. Ներքեւը՝ խորքը դրուել։
ՍՏՈՐԱԴՐԱԿԱՆ, ի, աց, ա. Ենթադրական, պայմանական։
ՍՏՈՐԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Մէկի՝ մի բանի նկատմամբ ցած համարել, ստորադասել։ 2. Ենթադրել, համարել։ 3. Մէկին՝ մի բանի ենթակայ դարձնել։
ՍՏՈՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Ստորադրում, ստորադրելը, ստորադրուելը։
ՍՏՈՐԱԹՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Ներքեւ թորուել՝ ծորուել, ցած հոսել։
ՍՏՈՐԱԹՈՐՈՒՄՆ, րման, գ. Ստորաթորուելը կամ դուրս հոսելը, բխելը։
ՍՏՈՐԱԽՄԲՈՒՄՆ, բման, գ. Ստորին վայրում հաւաքուելը։
ՍՏՈՐԱԽՈՒԶԵԼ, եցի, ն. 1. Ներքեւից՝ տակից խուզել՝ կտրել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍՏՈՐԱԾԱԾԿԵԼ, եցի, ն. 1. Մի բանի տակ ծածկել՝ պահել՝ թաքցնել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍՏՈՐԱԾՈՐԵԼԻ, ա. Ներքեւ ծորուելու՝ թափուելու, փխբ. ապականելի։
ՍՏՈՐԱԿԱԽԵԱԼ, ա. Ցած կախուած։
ՍՏՈՐԱԿԱՅ, ի, ից, ա. գ. 1. Մի բանից ներքեւ՝ ցած գտնուող՝ եղող։ 2. Մէկի՝ մի բանի ենթակայութեան տակ գտնուող, ենթարկուած, վերաբերող։ 3. Հպատակ, ծառայ։ 4. Որեւէ դատողութեան՝ քննութեան եւն առարկայ՝ նիւթ, ենթակայ։
ՍՏՈՐԱԿԱՅԻԼ, յեալ, չ. Ստորակայ՝ ենթակայ լինել, ստորադրուել, ենթարկուել։
ՍՏՈՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Ստորակայ լինելը, մի բանից ներքեւ՝ ցած գտնուելը։
ՍՏՈՐԱԿԱՆ, ա. Ստորին, ներքեւի։
ՍՏՈՐԱԿԱՑ, ՍՏՈՐԱԿԱՑԵԱԼ, տե՛ս ՍՏՈՐԱԿԱՅ։
ՍՏՈՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՏՈՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ։
ՍՏՈՐԱԿԷՏ, կիտի, տաւ կամ տով, գ. (քեր.) Տրոհութեան կետադրական նշան (,), որ միմեանցից բաժանում է բառերը եւ նախադասութիւնները։
ՍՏՈՐԱԿՈՐԾԱՆԵԼ, եցի, ն. Կործանել, ցած գցել, շուռ տալ ներքեւ։
ՍՏՈՐԱԿՏՈՒՐ ԱՌՆԵԼ, ՍՏՈՐԱԿՏՐԵԼ, եցի, ն. Տակից կտրել, վերացնել։
ՍՏՈՐԱՀԱԿԵԼ, եցի, ն. Ցած գցել։
ՍՏՈՐԱՀԱՍՏԵԱԼ, ա. Մի բանի տակ հաստատուած՝ տեղաւորուած։
ՍՏՈՐԱՀՈՍԱԿԱՆ, ա. Ներքեւ հոսող։
ՍՏՈՐԱՀՈՍԵԼ, եցի, ն. 1. Ցած հոսեցնել։ 2. եցայ, չ. Ցած հոսել։
ՍՏՈՐԱՄՈՅԾ, ա. Խորքերը մտած՝ սուզուած։
ՍՏՈՐԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. Ներքեւում՝ ցածում գտնուող՝ եղող, փխբ. երկրային, մարդկային։
ՍՏՈՐԱՆԱԽԱՆՁ, տե՛ս ԳԵՏՆԱՆԱԽԱՆՁ։
ՍՏՈՐԱՆԿԻԼ, կեալ, չ. 1. Ներքեւ ընկնել, ցած գլորուել։ 2. Ենթակայ դառնալ, ենթարկուել, հպատակուել, հնազանդուել։
ՍՏՈՐԱՆԿՈՒՄՆ, կման, գ. Ենթակայ դառնալը։
ՍՏՈՐԱՆՇԱՆԱԿԵԼ, ՍՏՈՐԱՆՇԱՆԵԼ, եցի, ն. Ներքեւում նշանակել՝ նշել, ստորագրել։
ՍՏՈՐԱՆՍՏԵԼ, (իմ), տայ, չ. Ներքեւը՝ ցածը նստել։
ՍՏՈՐԱՉԱՓԵԼ, եցի, ն. 1. Տեղը տեղին չափել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍՏՈՐԱՋՆՋԵԼ, եցի, ն. Իսպառ՝ բոլորովին ջնջել։
ՍՏՈՐԱՌԱՔԵԼ, եցի, ն. Ներքեւ ուղարկել։
ՍՏՈՐԱՍԱԿԱՆ, ի, աց, ա. Ստորասութիւն պարունակող՝ արտայայտող, ստորասութեան բնոյթ կրող։
ՍՏՈՐԱՍԱՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՏՈՐԱՍՈՒԹԻՒՆ։
ՍՏՈՐԱՍԵԼ, եցի կամ ացի, ացեալ, չ. Համաձայնել, համաձայնութիւն արտայայտել, ընդունել։
ՍՏՈՐԱՍՈՅԶ, սոյզք, ա. Ներքեւ՝ խորքը սուզուած՝ սուզուող կամ սուզող։
ՍՏՈՐԱՍՈՒԶԵԼ, (իմ), եցայ, չ. Խորքը սուզուել, խորասուզուել, ընկղմուել։
ՍՏՈՐԱՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Համաձայնելը, համաձայնութիւն։ 2. Գրի առնուած արձակ կամ չափածոյ խօսք՝ զրոյց՝ պատմութիւն, ասացուածք, գրուածք, երկ։
ՍՏՈՐԱՍՏԵՂԾԱԿԱՆ, ա. Ստորին նիւթից՝ հողից ստեղծուած, հողեղէն, երկրաստեղծ։
ՍՏՈՐԱՐԿԱՆԵԼ, արկի, ն. Առընթեր՝ մօտը կամ ներքեւը դնել։
ՍՏՈՐԱՑՕՂԵԼ, եցի, չ. Դէպի ցած ցօղել, ցօղ իջնել։
ՍՏՈՐԱՓԱՅԼԵԼ, եցի, չ. Ներքեւից դէպի վեր փայլել, երկրից ծագել։
ՍՏՈՐԱՔԱՐՇ, ի, ից, ա. Գետնի վրայ քարշ եկող, գետնաքարշ։
ՍՏՈՐԱՔԱՐՇԵԼ, եցի, ն. Ներքեւ՝ ցած քաշել, փխբ. բարձրութիւնից գցել, կործանել։
ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒՄՆ, շման, գ. Դէպի մարմնական վայելքները հակուելը, մեղկութիւն։
ՍՏՈՐԵԱՅՔ, րէից, գ. յոգն. Ներքեւում՝ երկրի վրայ եղողները՝ գտնուողները։
ՍՏՈՐԵԱՒ, Ի ՍՏՈՐԵԱՒ, տե՛ս ՍՏՈՐԵՒ։
ՍՏՈՐԵԴԵԱԼ, ա. Ցածը՝ խորքը դրուած։
ՍՏՈՐԵՐԿՐԵԱՅ, այք, այց, ա. գ. Գետնի տակ՝ երկրի խորքում եղող՝ գտնուող։
ՍՏՈՐԵՒ, ԶՍՏՈՐԵՒ, Ի ՍՏՈՐԵՒ, 1. մ. Ներքեւում, ցածում, տակը։ 2. նխդ. Ներքեւ, ներքոյ, տակ, ցած։ 3. ա. Ստորին, ներքեւի, ցածի։
ՍՏՈՐԵՒԱԳՈՅՆ, ա. Աւելի ստորին, աւելի ցած։
ՍՏՈՐԷՋ, իջի, իջաց, ա. Ներքեւ՝ խորքն իջնող։
ՍՏՈՐԸՆԿԱԼՈՂ, ա. Ըստ արժանւոյն չընդունող։
ՍՏՈՐԸՆԿԷՑ, ա. մ. Դէպի ցած՝ ներքեւ նետած կամ նետելով (նաւից ծովը)։
ՍՏՈՐԸՆԿՂՄԵԼ, եցի, ն. Դէպի ցած քաշել, ընկղմել։
ՍՏՈՐԻ1, գ. Ոստայնի գլանաձեւ փայտը, որի վրայ փաթաթւում է գործուած կտաւը։
ՍՏՈՐԻ2, մ. Դէպի ցած՝ ներքեւ։
ՍՏՈՐԻՄԱՆԱԼ, ացայ, չ. Լաւ իմանալ՝ հասկանալ։
ՍՏՈՐԻՆ, ա. Ներքեւում՝ ցածում գտնուող, ներքեւի, ցածի, տակի։
ՍՏՈՐԻՋԱՆԵԼ, իջի, ՍՏՈՐԻՋԵԼ, իջեալ, չ. Ներքեւ՝ ցած իջնել։
ՍՏՈՐԻՋՈՅՑ, ա. Ներքեւ՝ ցած իջեցնող։
ՍՏՈՐԻՋՈՒՑԱՆԵԼ, ջուցի, իջո՛, պբ. Ներքեւ՝ ցած իջեցնել։
ՍՏՈՐՄԻՔ, միս, գ. հաւաք. Մթին խորշեր, խուլ՝ ծածուկ տեղեր՝ անցքեր՝ անկիւններ, ծակուծուկ։
ՍՏՈՐՆԱԲՆԱԿ, տե՛ս ՍՏՈՐԱԲՆԱԿ։
ՍՏՈՐՆԱԳՈՅՆ, տե՛ս ՍՏՈՐԱԳՈՅՆ։
ՍՏՈՐՆԱԿ, ի, աց, գ. Տակի շոր՝ զգեստ, ներքնաշոր, շապիկ, բաճկոն եւն։
ՍՏՈՐՆԱԿԱՅԻՆ, ա. Ստորին, ցածր (ըստ աստիճանի՝ դիրքի)։
ՍՏՈՐՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ստորին, յետին։ 2. Երկրային, հողեղէն։
ՍՏՈՐՆԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Ստորին, ներքեւի, տակի։ 2. Երկրային, հողեղէն։ 3. Ստորերկրեայ, անդնդային, դժոխային։
ՍՏՈՐՆԱՍԷՐ, ա. Ստորին՝ երկրային բաներ սիրող։
ՍՏՈՐՆԱՔԱՐՇ, տե՛ս ՍՏՈՐԱՔԱՐՇ։
ՍՏՈՐՆԵԱՅ, տե՛ս ՍՏՈՐԻՆ։
ՍՏՈՐՈԳԱԿԱՆ, ի, աց, ա. (տրամ.) Ստորոգութեան կամ ստորոգեալին յատուկ՝ վերաբերող։
ՍՏՈՐՈԳԵԱԼ, ելոյ, գ. (տրամ., քեր.)։ Նախադասութեան գլխաւոր անդամներից մէկը, որ արտայայտում է ստորոգելի յատկանիշ՝ վերագրելով այն ենթակային։
ՍՏՈՐՈԳԵԼ, եցի, ն. 1. (տրամ.) Յատկանիշը վերագրել առարկային ժամանակային յարաբերութեամբ։ 2. Նախապէս մի բան ասել՝ հաստատել (մէկի կամ մի բանի մասին)։ 3. (յունարէնի նմանակութեամբ) Մեղադրել, ամբաստանել, պարսաւել, չարախօսել, բամբասել։
ՍՏՈՐՈԳԻՉ, ա. Ընդդիմախօս, չարախօս, բամբասող։
ՍՏՈՐՈԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Գրի առնուած արձակ կամ չափածոյ խօսք՝ զրոյց՝ պատմութիւն, ստորասութիւն, ասացուածք։ 2. (յունարէնի նմանակութեամբ) Չարախօսութիւն, ամբաստանութիւն։ 3. (փիլ.) Հասկացութիւն, որն արտայայտում է նիւթական աշխարհի երեւոյթների ընդհանուր յատկանիշներն ու կապերը։
ՍՏՈՐՈԳՈՒՄՆ, գման, գ. Ստորասութիւն, համաձայնութիւն։
ՍՏՈՐՈՎԵՆԻ, (յուն.), տե՛ս ՍՈՃԻ։
ՍՏՈՐՈՏ, ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Լեռան ստորին՝ ներքեւի՝ ցածի մասը՝ տարածութիւնը։ 2. Որեւէ բանի ցածի մասը կազմող տարածութիւնը։ 3. Զգեստի ներքեւի ծայրը, քղանցք, փէշ։
ՍՏՈՐՈՏԱՔԱՐՇ, ա. Որի զգեստի փէշերը գետնին են քսւում, շատ երկար զգեստ հագնող (իբրեւ անպարկեշտութեան արտայայտութիւն)։
ՍՏՈՐՈՒՍԵԼ, տե՛ս ՍՏՈՐԱՍԵԼ։
ՍՏՈՐՈՒՍՏ, (միայն Ի ՍՏՈՐՈՒՍՏ ձեւով), մ. Ստորին կողմից, ներքեւից, ցածից, տակից։
ՍՏՈՒԱՐ, (պհլ.), ի, աց, ա. 1. Հաստ, թանձր։ 2. Հոծ, խիտ, բազմանդամ, մեծաթիւ։ 3. Ծանր։ 4. (քեր.) Թաւ, շնչեղ (հնչիւն)։
ՍՏՈՒԱՐԱԳՈՅՆ, ա. Աւելի ստուար՝ հաստ։
ՍՏՈՒԱՐԱԿԱՐԿԱՏ, ա. Ստուար՝ խոշոր քարերով կառուցուած։
ՍՏՈՒԱՐԱՄԱԾ, տե՛ս ԹԱՆՁՐԱՄԱԾ։
ՍՏՈՒԱՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. Մարմնի անդամների հաստութիւն՝ թանձրութիւն։
ՍՏՈՒԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Թանձրանալ, հաստանալ, լցուել։ 2. Ուռճանալ, հարստանալ, մեծանալ։
ՍՏՈՒԱՐԱՍՈՒՐ, ա. Հաստ եւ սրածայր (գամ)։
ՍՏՈՒԱՐԱՍՏԵՂՆ, ա. Հաստ եւ խոշոր ճիւղերով։
ՍՏՈՒԱՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Ծաւալով՝ չափերով մեծացնել։ 2. Քանակով մեծացնել, բազմաքանակ դարձնել։
ՍՏՈՒԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ստուար լինելը, հաստութիւն, թանձրութիւն, հոծութիւն։
ՍՏՈՒԳԱԲԱՆ, ի, ից, ա. 1. Ստոյգ՝ ճշմարիտ խօսող, ճշմարտութիւնն ասող, ճշմարտախօս։ 2. Ստոյգ, ճշգրիտ, հաւաստի։
ՍՏՈՒԳԱԲԱՆԱՊԷՍ, մ. Ճշմարիտ՝ հաւաստի խօսքերով, ճշմարտապէս։
ՍՏՈՒԳԱԲԱՆԵԼ, եցի, չ. 1. Ստուգաբան՝ ճշմարտախօս լինել, ստոյգ եւ ճիշտ խօսել՝ ճառել։ 2. ն. Ճշմարիտ լինելը ցոյց տալ՝ հաւաստել, ճշմարիտն ասել, ճիշտ բացատրել։ 3. Մանրամասն քննել։ 4. (յունական ոճով) Ճիշտ կերպով հաշիւ պահանջել։ 5. (քեր.) Բառը մեկնել, այս կամ այն բացատրութիւնը տալով որոշել բառի կազմութիւնը։
ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ստոյգ՝ ճշմարիտ խօսք, ճշմարտախօսութիւն, ճշմարտութիւն, իսկութիւն։ 2. Հաւաստի քննութիւն, ճշգրտութիւն, ճշտութիւն։ 3. Քերականութեան այն մասը, որ ընդգրկում է բառակազմութիւնը եւ ձեւաբանութիւնը, բառազննութիւն։
ՍՏՈՒԳԱԲԱՆՕՐԷՆ, մ. Բառի ստուգաբանութեան համաձայն, ստուգաբանական տեսակետից, ստուգաբանութեամբ։
ՍՏՈՒԳԱԲԱՐ, մ. Ստոյգ՝ ճիշտ կերպով, աներկբայ, անվրէպ։
ՍՏՈՒԳԱԲԱՐԲԱՌ, ա. Ստոյգ խօսող՝ բացատրող, ճշմարտութիւնն ասող, ճշմարտապատում։
ՍՏՈՒԳԱԳԷՏ, ա. Ստոյգ կամ ստոյգը գիտեցող՝ իմացող։
ՍՏՈՒԳԱԳԻՐ, ա. Ստոյգ՝ գրուած՝ նկարագրուած, ճշմարիտ։
ՍՏՈՒԳԱԳԻՒՏ, ա. Ստոյգ՝ ճիշտ կերպով գտնուած։
ՍՏՈՒԳԱԳՈՅՆ, ա. 1. Աւելի ստոյգ։ 2. Աւելի նուրբ՝ սուր (տեսողութիւն, հոտոտելիք)։ 3. մ. Աւելի ստոյգ՝ ճիշտ կերպով։
ՍՏՈՒԳԱԳՈՐԾ, ա. Որ ջանում է ստոյգ եւ հաւաստի գործել՝ կատարել, ստուգող, ճշգրտող։
ՍՏՈՒԳԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Անվրէպ գործելը՝ քննելը, հաշիւ պահանջելը, արդարադատութիւն։
ՍՏՈՒԳԱԳՐԵԼ, եցի, ն. Ստոյգը կամ ստոյգ կերպով գրել, գրով վկայել։
ՍՏՈՒԳԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Ստոյգ՝ արժանահաւատ գրութիւն, ճշմարիտ՝ հաւաստի նկարագրութիւն՝ պատմութիւն։
ՍՏՈՒԳԱԴԻՐ, ա. Ճշմարտութեամբ աւանդող (որեւէ փիլիսոփայական ուսմունք)։
ՍՏՈՒԳԱԽՕՍ, ա. 1. Ստոյգ՝ ճշմարիտ խօսող, ճշմարտախօս։ 2. Ստոյգ՝ իրաւամբ ասուած, ճշմարիտ։
ՍՏՈՒԳԱԿԱՆ, ա. Ստոյգ, ճշմարիտ։
ՍՏՈՒԳԱՀՄՈՒՏ, ա. Քաջահմուտ, փորձառու (բժիշկների մասին)։
ՍՏՈՒԳԱՊԱՏՈՒՄ, ա. մ. Ստոյգ պատմող՝ պատմելով։
ՍՏՈՒԳԱՊԷՍ, մ. 1. Ստոյգ՝ հաւաստի կերպով։ 2. Ճշտութեամբ, անթերի կերպով։ 3. Ստուգաբանօրէն, բառի ստուգաբանութեան համաձայն։
ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Ստոյգ կամ ստոյգը տեսնելը, սրատեսութիւն։
ՍՏՈՒԳԵԼ, եցի, ն. 1. Քննելով՝ համեմատելով պարզել ստուգութիւնը՝ իսկութիւնը՝ ճշտութիւնը, հաւաստիանալ ճշմարտութեանը, ճշգրտել։ 2. Ստոյգ իմանալ՝ տեղեկանալ։
ՍՏՈՒԳԻՒ, մ. Ստոյգ կերպով, ստուգապէս։
ՍՏՈՒԳՆ, ստգան, ամբ, գ. (կզմխս.) Կերակրափող, որկոր։
ՍՏՈՒԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Ստոյգ՝ ուղիղ՝ ճշմարիտ լինելը, ճշմարտութիւն։ 2. Ստոյգ տեղեկութիւն, հաւաստիութիւն։ 3. Ճշմարտախօսութիւն, արդարութիւն, հաւատարմութիւն։
ՍՏՈՒԵՐ, ի, աց կամ ից, գ. 1. Հակառակ կողմից լուսաւորուած առարկայի արտացոլանք՝ պատկեր։ 2. Հովանի, շուաք, շուք։ 3. Խաւար, մթութիւն։ 4. Ուրուական, ոգի։
ՍՏՈՒԵՐԱԲԱՆԵԼ, եցի, ն. Մութ ակնարկներով՝ աղօտ նմանութեամբ խօսել՝ ասել։
ՍՏՈՒԵՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Մութ ակնարկ. կեղծաւորութիւն։
ՍՏՈՒԵՐԱԲՈՅՍ, ա. Ստուերից առաջ եկած կամ ստուեր բերող (գիշեր)։
ՍՏՈՒԵՐԱԳԻԾ, ա. Ստուերի նման գծուած, իբրեւ ուրուագիծ ծառայող։
ՍՏՈՒԵՐԱԳԻՐ, գրի, գրաց, ա. գ. 1. Որ ստուերագրում է՝ աղօտ գծերով նկարում է։ 2. Նկարիչ, մասնաւորապէս մատիտով նկարող։ 3. Ուրուագծուած, ընդհանուր գծերով պատկերուած՝ նկարագրուած։ 4. Ստուերագրելով նկարուած պատկեր, ուրուապատկեր, ուրուանկար։ 5. Աղօտ նմանութիւն իրականութեան՝ ճշմարտութեան։
ՍՏՈՒԵՐԱԳՈՅՆ, ա. Աւելի մութ՝ սեւ։
ՍՏՈՒԵՐԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Նուրբ՝ աղօտ գծերով պատկերել՝ նկարել, ուրուագծել։ 2. Ընդհանուր գծերով նկարագրել՝ իբրեւ օրինակ կամ նմանութիւն իրականութեան՝ ճշմարտութեան։
ՍՏՈՒԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Ստուերագիր, ուրուագիծ։
ՍՏՈՒԵՐԱԴԻՐ, ա. 1. Աղօտ կերպով իբրեւ ճշմարտութեան օրինակ դրուած։ 2. Իբրեւ ստուեր երեւացող, ոչ իրական։
ՍՏՈՒԵՐԱԴՐԵԼ, տե՛ս ՍՏՈՒԵՐԱԳՐԵԼ։
ՍՏՈՒԵՐԱԾՍ ԱԾԵԼ, Ստուեր գցել, աչքերը մթնեցնել։
ՍՏՈՒԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ստուերին յատուկ, ստուերի նման, ստուերակերպ։ 2. Աղօտ, նսեմ։ 3. Խաւար, մութ։ 4. Խաւարում ապրող։ 5. փխբ. Ստուերի նման եկող եւ անհետացող, փոփոխական, վաղանցուկ։
ՍՏՈՒԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ստուերական լինելը, փոփոխականութիւն, անցողիկութիւն։
ՍՏՈՒԵՐԱԿԵՐՊ, ա. Ստուերի նմանութիւն ունեցող։
ՍՏՈՒԵՐԱԿԵՐՊԻԼ, պեալ, չ. Ստուերակերպ դառնալ, նսեմանալ։
ՍՏՈՒԵՐԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. Ստուերակերպ լինելը, սոսկ նմանութիւն, տեսիլք, երեւոյթ։
ՍՏՈՒԵՐԱՀԱԼԱԾ, ա. Ստուերը հալածող, խաւարը փարատող։
ՍՏՈՒԵՐԱՃԱՐՃԱՏ, ա. Ստուերի՝ մթութեան մէջ ճարճատող։
ՍՏՈՒԵՐԱՄԱԾ, ա. Ստուերով՝ խաւարով պատուած՝ պարուրուած, մթամած, խաւար։
ՍՏՈՒԵՐԱՄԱՐՏ ԼԻՆԵԼ, կամ ՍՏՈՒԵՐԱՄԱՐՏԻԿ ԼԻՆԵԼ, Ստուերի՝ խաւարի մէջ կռուել, ձեւացնել՝ իբրեւ թէ կռւում է։
ՍՏՈՒԵՐԱՅԻՆ, յնոյ, ոց, տե՛ս ՍՏՈՒԵՐԱԿԱՆ։
ՍՏՈՒԵՐԱՆԱԼ, ացայ, չ. Ստուերամած դառնալ, մթագնել, նսեմանալ, աղօտանալ, խաւարել, անշքանալ։
ՍՏՈՒԵՐԱՆԻՍՏ, նստի, տաց, ա. Ստուերում՝ խաւարում նստած, խաւարում դեգերող։
ՍՏՈՒԵՐԱՆՍՏԵԱԼ, տե՛ս ՍՏՈՒԵՐԱՆԻՍՏ։
ՍՏՈՒԵՐԱՇՈՒՔ, ա. Ստուեր՝ շուք գցող։
ՍՏՈՒԵՐԱՊԱՇՏՕՆ, ա. գ. (եկեղց.) Հին (մովսիսական) օրէնքի պաշտօնեայ։
ՍՏՈՒԵՐԱՊԱՏ, ՍՏՈՒԵՐԱՊԱՏԵԱԼ, տե՛ս ՍՏՈՒԵՐԱՄԱԾ։
ՍՏՈՒԵՐԱՏԵՍԱԿ, տե՛ս ՍՏՈՒԵՐԱԿԵՐՊ։
ՍՏՈՒԵՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Խաւարեցնել, մթնեցնել։ 2. Քօղարկել, թաքցնել, ծածկել։ 3. Նկարի մէջ ստուեր ձեւացնել՝ պատկերել, ստուերարկել։ 4. Աչքերին սեւ գոյն տալ՝ ծարիր քաշելով։
ՍՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Սուտ լինելը։ 2. Ստախօսութիւն։ 3. Խաբէութիւն, խարդախութիւն, նենգութիւն։ 4. Կեղծաւորութիւն։ 5. Սուտ՝ սնոտի բան։
ՍՏՈՒԿ, ա. Ստախօս, ստող։
ՍՏՈՒՄԱՆ, տե՛ս ՍՏՈՄԱՆ։
ՍՏՈՒՆԳԱՆԵԼ, կամ ՍՏՈՒՆԿԱՆԵԼ, եցի, ն. չ. 1. Ականջ չդնել, չլսելու տալ, ուշադրութիւն չդարձնել, սուտ խուլ, ձեւանալ, ականջի յետեւը գցել։ 2. Անտեսել, անգոսնել, արհամարհել, հաշուի չառնել, անուշադրութեան մատնել։ 3. Պատուիրազանց՝ անհնազանդ լինել, չհնազանդուել, անսաստել։
ՍՏՈՒՆԳԱՆՈՂՈՒԹԻՒՆ, ՍՏՈՒՆԳԱՆՈՒԹԻՒՆ, ՍՏՈՒՆԳԱՆՈՒՄՆ, նման, գ. Չլսելը, ականջ չդնելը արհամարհելը, չհնազանդուելը։
ՍՏՌՈԲԻԼՈՍ, (յուն.), գ. Պտոյտներ առաջացնող եւ սիւնաձեւ բարձրացող քամի, պտուտահողմ։
ՍՏՐԱՏ, (յուն.), գ. Զօրապետ։
ՍՏՐԱՏԵԼԱՏ, (յուն.), ի, ից, գ. Զօրավար, սպարապետ։
ՍՏՐԱՏԵԼԱՏՈՒԹԻՒՆ, գ. Զօրավարութիւն, սպարապետութիւն։
ՍՏՐԱՏԻԳԻՆ, կամ ՍՏՐԱՏԻԳԻՈՆ (յուն.), գ. Զօրավարի կայանելու՝ գտնուելու տեղը։
ՍՏՐԿԱԳՈՅՆ, ա. Աւելի ստրկամիտ՝ ստրկահաճ, աւելի անարգ։
ՍՏՐԿԱԾԻՆ, ա. Ստրուկից ծնուած։
ՍՏՐԿԱՄԵԾԱՐ, ա. Ստրուկին մեծարող, անարգամեծար։
ՍՏՐԿԱՅԻՆ, ա. Ստրուկին յատուկ՝ վերաբերող, ստրկական։
ՍՏՐԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ստրուկ դառնալ։ 2. փխբ. Կուրօրէն ենթարկուել մի բանի։
ՍՏՐԿԵԼ, եցի, չ. Ստրուկ լինել, ստրկութիւն անել։ (Ոսկ. հռովմ., 133, ՀԱԲ)։
ՍՏՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Ստրուկի վիճակը։ 2. Ստրուկ լինելը։
ՍՏՐՈԲՈՂՈՆ, (յուն.), տե՛ս ՍՈՃԻ։
ՍՏՐՈՄ, (յուն.), գ. (կենդբ.) Փորոտանիների դասին պատկանող պարուրաձեւ խեցիով մեծ խխունջ (Strombus)։
ՍՏՐՈՎԲԻՒՂ, (յուն.), գ. Իր առանցքի շուրջը պտտուող կոնաձեւ խաղալիք, հոլ։
ՍՏՐՈՒԿ, ստրկի, կաց, ա. գ. 1. Իր տիրոջ լիակատար սեփականութիւնը հանդիսացող մարդ, որ զուրկ է ամեն տեսակ իրաւունքներից։ 2. Օտարի ձեռքն ընկած եւ ազատութիւնից զրկուած մարդ, գերի։ 3. Մէկի իշխանութեան ենթարկուած անձ, հպատակ, ծառայ։
ՍՏՐՋԱՆԱԼ, ացայ, չ. 1. Զղջալ, ապաշաւել, փոշմանել, արածի համար ափսոսալ՝ ցաւ զգալ։ 2. Սիրտը կսկծալ, մորմոքուել։
ՍՏՐՋԱՆՔ, նաց, գ. 1. Ջղջալը, զղջանք։ 2. Զղջալու զգացումը։
ՍՏՐՋԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ստրջանալ տալ։
ՍՏՐՋՈՒՄՆ, ջման, տե՛ս ՍՏՐՋԱՆՔ։
ՍՏՕՐԱԿ, ա. Ստիւրակ (Styrax) բոյսի ծաղիկների գոյնով։ (Կղնկտ., Բ, 28)։
ՍՐԱԲԵՐԱՆ, ա. Սուր բերանով (երկաթ)։
ՍՐԱԳԼՈՒԽ, գլխոյ, ա. Սուր՝ սրաձեւ գլուխ ունեցող։
ՍՐԱԳՆԱՑ, ա. Սրընթաց, արագագնաց։
ՍՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի սուր։ 2. մ. Աւելի սուր կերպով։
ՍՐԱԳՈՐԾ, ա. Սուր գործիքով շինուած՝ տաշուած։
ՍՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Սուր գործիքով հատելը՝ կտրելը, վիրահատութիւն։
ՍՐԱԶԷՆ, ա. Սուր՝ հատու զէնք ունեցող՝ կրող, գերանդազէն (պատերազմական կառք)։
ՍՐԱԶԻՆԵԱԼ, ա. Սրով զինուած, փխբ. սաստիկ բարկութեամբ լցուած։
ՍՐԱԹԵՒ, ա. 1. Արագ թռչող, արագաթռիչ, սրաթռիչ։ 2. Թաղանթաթեւ (մեղուի մասին)։
ՍՐԱԹՌԻՉ, ա. Արագ թռչող՝ ընթացող՝ սուրացող, արագաթռիչ, սրընթաց։
ՍՐԱԼ, ացի, չ. Սուր (9)՝ անյագ քաղց զգալ, ուտելով չկշտանալ։
ՍՐԱԼԻՑ, ա. Սուր՝ հատու իրերով լի (տանջանքի անիւ)։
ՍՐԱԽՈՂԽՈՂ, ա. Սրով խողխողուած՝ խոցուած։
ՍՐԱԽՈՑ, ա. Սրով խոցուած։
ՍՐԱԾՈՒԹԻՒՆ, գ. Որեւէ վարակիչ հիւանդութեան լայն տարածումը, համաճարակ. ժանտախտ։
ՍՐԱԿՆ, ա. Սուր աչք՝ տեսողութիւն ունեցող, սրատես։
ՍՐԱԿՆԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ շատ սրատես։
ՍՐԱԿՆՈՒԹԻՒՆ, գ. Սուր տեսողութիւն, սրատեսութիւն։
ՍՐԱԿՈԽ, ա. Սուրը կոխելով։
ՍՐԱԿՈՏՈՐ, ա. Սրով կոտորուած, սրածուած։
ՍՐԱԿՏՈՒՑ, ա. Սուր ծայր ունեցող, սուր քթով (կօշիկ)։
ՍՐԱՀ, (պհլ.), ի, ից, գ. 1. Մեծ՝ ընդարձակ սենեակ, ընդունարան, դահլիճ։ 2. Գաւիթ, ներքին բակ։ 3. Սրահի (1) վարագոյր։
ՍՐԱՀԱԿ, ի, աց գ. 1. Փոքր սրահ։ 2. Վարագոյր։ 3. Անկողնու վրանաձեւ ծածկոց։ 4. Գորգ։
ՍՐԱՀԱԿԱՁԵՒ, ա. մ. Սրահակի ձեւ ունեցող, վարագոյրի նման։
ՍՐԱՀԱՁԵՂՈՒՆ, ա. Սրահակաձեւ ձեղուն ունեցող, գմբեթայարկ։
ՍՐԱՀԱՅԵԱՑ, ա. Սուր՝ թափանցող հայեացք ունեցող, սրատես։
ՍՐԱՀԱՅԵՑՈՒԹԻՒՆ, գ. Սուր՝ թափանցող հայեացք, սրատեսութիւն։
ՍՐԱՀԱՏԵԼ, եցի, ն. Սրով կտրել։
ՍՐԱՀԱՏՈՒԹԻՒՆ, գ. Սրով կամ սուր գործիքով կտրելը։
ՍՐԱՄԱՀ, ա. Սրով մահացած՝ սպանուած, սրակոտոր։
ՍՐԱՄԱՀԵԼ, (իմ), եցայ, չ. Սրով՝ սուր գործիքով մեռնել, սրամաշ լինել։
ՍՐԱՄԱՀՈՒԹԻՒՆ, գ. Սրով մահանալը՝ սպանուելը, գլխատում։
ՍՐԱՄԵՐԿ, ա. մ. Սուրը մերկացրած՝ պատեանից հանած, սուրը ձեռքին։
ՍՐԱՄԷՏ, ա. Որ քանի գնում սրւում է։
ՍՐԱՄԻՏ, ա. Սուր միտք ունեցող, արագամիտ, կորովամիտ։
ՍՐԱՄԽԵԱԼ, ա. Ինչպէս սուրը ջրի մէջ մխուած, պողպատի նման դարձած։
ՍՐԱՅԱՐՁԱԿ, ա. Սուր տեսողութեամբ, սրատես։
ՍՐԱՅՈՐԴՈՐ, ա. Շատ յորդորուած՝ սրտապնդուած։
ՍՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սրընթաց լինել, արագ շարժուել, սուրալ։ 2. Սրաթռիչ լինել, սլանալ։ 3. Արագօրէն հեռանալ, փախուստի դիմել, փախչել։ 4. Սուր ձեւ ստանալ, սրածայր ցցուել։ 5. Կրքով վառուել։
ՍՐԱՆԿԻՒՆ, ա. Սուր անկիւն կազմող՝ ունեցող։
ՍՐԱՇԱՐԺ, ա. Արագաշարժ, սրընթաց։
ՍՐԱՎԱՐ, ի, աց, ա. Սրընթաց, արագընթաց, արագավազ, արշաւասոյր։
ՍՐԱՎԱՐԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Արագօրէն շարժուել, սլանալ, փախչել։ 2. Հետապնդուել, հալածուել։
ՍՐԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. Արագ՝ սրընթաց շարժում, արագ յարձակում։
ՍՐԱՏԵՍ, ի, աց, ա. 1. Սուր տեսողութիւն ունեցող։ 2. փխբ. Հեռատես, շրջահայեաց։ 3. փխբ. Նրբանկատ, նրբիմաց։
ՍՐԱՏԵՍԵԼ, եցի, ն. Լաւ տեսնել։
ՍՐԱՏԵՍԻԼ, ՍՐԱՏԵՍԻԿ, տե՛ս ՍՐԱՏԵՍ։
ՍՐԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Սուր տեսողութիւն։ 2. Նրբանկատութիւն։
ՍՐԱՐԲԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սաստիկ հարբեցնել, խելքահան անել։
ՍՐԱՑՈՒՄՆ, ցման, գ. Սլանալը, արագ վազելը։
ՍՐԱՒՈՐԵԱԼ, ա. Սրով զինուած, սրամերկ։
ՍՐԱՓՈՂՈՏ, ա. Սրով փողոտուած։
ՍՐԱՓՈՒՇ, գ. (բսբ.) Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ. սզնի փշոտ, մկնալոճ (Crataegus oxyacantha)։
ՍՐԲԱԲԱՆԵԼ, եցի, ն. Սո՜ւրբ սո՜ւրբ սո՜ւրբ ասելով փառաբանել աստծուն։
ՍՐԲԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Աստծուն փառաբանելը՝ սո՜ւրբ սո՜ւրբ սո՜ւրբ ասելով կամ երգելով, սրբասացութիւն, փառաբանութիւն։
ՍՐԲԱԲԱՐ, մ. Սուրբ՝ մաքուր կերպով, փխբ. պայծառապէս։
ՍՐԲԱԲԵՀԵԶ, ա. Մաքուր՝ նուրբ բեհեզից։
ՍՐԲԱԳԻՐ, գրի, գիրք, րաց, ա. Սրբազան բաներ գրող։
ՍՐԲԱԳՈՅՆ, գունի, ից կամ աց, ա. Աւելի սուրբ՝ մաքուր՝ պայծառ՝ պատուական եւն։
ՍՐԲԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Սուրբ՝ մաքուր դարձնել։
ՍՐԲԱԳՈՒՄԱՐ, ա. Որտեղ հաւաքուած՝ ժողովուած են սուրբ մարդիկ կամ մաքուր բաներ։
ՍՐԲԱԳՈՒՆԴ, գնդի, ից, ա. Սրբերից՝ սուրբ անձերից բաղկացած։
ՍՐԲԱԳՐԵԱԼ ԳԻՐՔ, տե՛ս ՍՐԲԱԳԻՐՔ։
ՍՐԲԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Մաքուր արտագրութիւն։ 2. Մաքուր արտագրուած օրինակ։
ՍՐԲԱԴԵՂ, ոյ, գ. Մաքրող՝ մաքրողական դեղ։
ՍՐԲԱԶԱՆ, ի, ից, ա. 1. (կրօն.) Սուրբ կարգի կամ դասի պատկանող։ 2. Սըրբութիւն դարձած, սուրբ համարուող, աստուածային, նուիրական վսեմ։ 3. Պարկեշտ, անարատ, մաքուր, ազնիւ։ 4. Բարձրաստիճան հոգեւորականների մակդիր։
ՍՐԲԱԶԱՆԱԲԱՐ, ՍՐԲԱԶԱՆԱԳՈՅՆ, ՍՐԲԱԶԱՆԱԳՈՐԾԵԼ, ՍՐԲԱԶԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՐԲԱԶՆԱԲԱՐ, ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ, ՍՐԲԱԶՆԱԳՈՐԾԵԼ, ՍՐԲԱԶՆԱԳՐՈՒԹԻՒՆ։
ՍՐԲԱԶԱՆԵԼ, եցի, ն. (եկեղց.) 1. Սրբերի կարգը դասել, սրբազան դարձնել, նուիրագործել։ 2. Աստուածացնել, աստուածների կարգը դասել։ 3. Կուռքերին ձօնել։ 4. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍՐԲԱԶԱՆԻՉ, ա. գ. 1. Սրբազան արարողութիւններ կատարող, քահանայ։ 2. Հեթանոսական արարողութիւններ կատարող, քուրմ։
ՍՐԲԱԶԱՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ։
ՍՐԲԱԶԳԵՍՏ, ի, ից, ա. (եկեղց.) Իր մէջ սրբութիւնը կրող, մաքրակենցաղ, սրբակրօն։
ՍՐԲԱԶԳԵՍՏՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Սրբազգեստ լինելը։
ՍՐԲԱԶՆԱԲԱՆԵԼ, եցի, ն. Սրբազան խօսքեր ասել կամ երգել, աստծուն օրհնաբանել։
ՍՐԲԱԶՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Սրբազնաբանելը, օրհնաբանելը։ 2. Սուրբ Գիրք, պատգամ։
ՍՐԲԱԶՆԱԲԱՐ, մ. Սրբազան՝ սուրբ կերպով, սրբազնապէս, սրբաբար։
ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ, ա. Աւելի սրբազան, ամենասուրբ։
ՍՐԲԱԶՆԱԳՈՐԾ, ի, ից կամ աց, ա. (եկեղց.) Սրբազան՝ նուիրական դարձնող, նուիրագործող, մաքրող։
ՍՐԲԱԶՆԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. (եկեղց.) Սրբազան խորհուրդները կատարել, քահանայագործել։
ՍՐԲԱԶՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Սրբազնագործելը, սրբազան խորհուրդները կատարելը, քահանայագործութիւն։
ՍՐԲԱԶՆԱԳՐԱԿԱՆ, ի, աց, ա. Սուրբ Գրքին յատուկ՝ վերաբերող, Սուրբ Գրքի։
ՍՐԲԱԶՆԱԳՐԵԼ, եցի, ն. Սրբազան՝ սուրբ կերպով նկարագրել՝ բացատրել։
ՍՐԲԱԶՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Սրբազան գրութիւն՝ նկարագրութիւն, խորհրդաւոր նմանութիւն։
ՍՐԲԱԶՆԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) 1. Սրբազան դիրք՝ կարգ։ 2. Սրբազան իրը մի բանի վրայ դնելը։
ՍՐԲԱԶՆԱԶԱՐԴ, ա. (եկեղց.) Սրբազան զարդը՝ կարգը կրող՝ ունեցող։
ՍՐԲԱԶՆԱԿԱՆ, ի, աց, ա. (եկեղց.) 1. Սրբազան, սուրբ։ 2. Քահանայական։ 3. Աստուածային, նուիրական, խորհըրդաւոր։
ՍՐԲԱԶՆԱԿԱՏԱՐ, ա. (եկեղց.) 1. Սրբազան խորհուրդները կատարող, նուիրակատար, սրբազնագործ։ 2. Կատարեալ սրբութեան հասած, սրբազնագոյն (կաթողիկոսների յարգական մակդիր)։
ՍՐԲԱԶՆԱՊԷՍ, տե՛ս ՍՐԲԱԶՆԱԲԱՐ։
ՍՐԲԱԶՆԱՍՏԵՂԾ, ա. (եկեղց.) Սրբազան կերպով ստեղծուած՝ ձեւաւորուած, խորհրդաւոր։
ՍՐԲԱԶՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Ձեւաւորուած սրբազան՝ խորհրդաւոր նմանութիւն։
ՍՐԲԱԶՆԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. Սրբազան բաներին վայելուչ, սուրբ եւ վայելուչ։
ՍՐԲԱԶՆԱՏԻՊ, ա. Սրբազան տիպը՝ կերպարանքը՝ նմանութիւնն ունեցող։
ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) 1. Սրբազան լինելը, սրբութիւն։ 2. Քահանայական՝ հայրապետական պատիւ։ 3. Սուրբ Գիրք։
ՍՐԲԱԼՈՅՍ, ա. (եկեղց.) Իր մէջ սրբազան՝ հոգեւոր լոյս կրող, հոգուն պայծառ լոյս տուող (մեռոնի մասին)։
ՍՐԲԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Սուրբ, սրբազան։ 2. Անարատ, անբիծ, մաքուր։ 3. Սրբարար։ 4. գ. Սրբութիւն։
ՍՐԲԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Սրբութիւն, մաքրութիւն։ 2. Սրբաբանութիւն, սրբասացութիւն։
ՍՐԲԱԿԵԱՑ, եցի, ցաց, ա. Սուրբ կեանք վարող, մաքուր վարքի տէր։
ՍՐԲԱԿՑՈՐԴ, ա. Սրբին կամ սրբութեան կցորդ՝ մասնակից՝ հաղորդակից։
ՍՐԲԱՀԱՄ, ա. Յստակ եւ անուշահամ, քաղցրահամ (ջրի մասին)։
ՍՐԲԱՀԱՅԵԱՑ, ա. Յստակ՝ մաքուր հայեացք ունեցող, յստակ տեսողութեամբ։
ՍՐԲԱՀԵՏ, ա. Մաքուր հետքեր թողնող, որի ոտնատեղը սուրբ է։
ՍՐԲԱՀՈԳԻ, ա. Սուրբ հոգով, սրբակրօն, սրբակեաց։
ՍՐԲԱՁԱՅՆԵԼ, տե՛ս ՍՐԲԱԲԱՆԵԼ։
ՍՐԲԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Իր մասերով սուրբ լինելը։ 2. Սրբութեան մասնակից լինելը, սուրբ վիճակ։
ՍՐԲԱՄԱՏՈՅՑ, ա. 1. Սրբութեամբ մատուցուած՝ նուիրուած, սրբանուէր։ 2. Սրբութեանը մօտ եղող, սրբին մերձաւոր, սուրբ։
ՍՐԲԱՄԱՔՈՒՐ, ա. Սուրբ եւ մաքուր, փայլուն, ջինջ։
ՍՐԲԱՄԻՏ, ա. Մտքով սուրբ՝ մաքուր, սրբահոգի։
ՍՐԲԱՄՏԵԼ, չ. Սրբամիտ դառնալ, մտքով՝ հոգով մաքրուել։
ՍՐԲԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Մտքի՝ սրտի՝ հոգու մաքրութիւն։
ՍՐԲԱՅԻՆ, տե՛ս ՍՐԲԱԿԱՆ։
ՍՐԲԱՆ, գ. (կզմխս.) Յետանցք։
ՍՐԲԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սուրբ, մաքուր՝ նուիրական դառնալ։ 2. Արդարանալ։ 3. Պարկեշտ՝ համեստ՝ չափաւոր լինել։
ՍՐԲԱՆՈՒԷՐ, ա. Սուրբ եւ նուիրական, սրբազան։
ՍՐԲԱՊԱՀՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Պասը սուրբ պահելը, խիստ պահեցողութիւն։
ՍՐԲԱՊԷՍ, մ. Սրբութեամբ, մաքուր եւ անարատ կերպով։
ՍՐԲԱՍԱՀՄԱՆ, ա. Սրբութեան ընդունարան լինելու համար սահմանուած։
ՍՐԲԱՍԱՑ, ա. 1. Սրբասացութիւն ասող, սրբաբան, օրհնաբան։ 2. Օրհնաբանական։
ՍՐԲԱՍԱՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՐԲԱԲԱՆՈՒԹԻՒՆ։
ՍՐԲԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Սրբութիւն՝ մաքրութիւն սիրող։ 2. Մաքրակենցաղ, պարկեշտ, ողջախոհ, առաքինի։ 3. Սըրբերին սիրող։
ՍՐԲԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Սրբասէր լինելը, ողջախոհութիւն, առաքինութիւն։
ՍՐԲԱՍԻՐՏ, ա. Սուրբ՝ մաքուր սրտով։
ՍՐԲԱՍՆԵԱԼ, ելոյ, ոց, ա. Սրբութեամբ սնուած՝ դաստիարակուած, սրբակեաց, բարեպաշտ, առաքինի։
ՍՐԲԱՍՆՈՒՆԴ, նոյնն է՝ ՍՐԲԱՍՆԵԱԼ։
ՍՐԲԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. 1. Սրբերին վայելուչ։ 2. Սրբութեամբ վայելչացած, սուրբ եւ վայելուչ, սրբազան։
ՍՐԲԱՎԱՅԵԼՉԱՊԷՍ, մ. Ինչպէս վայել է սրբին՝ սրբերին։
ՍՐԲԱՏԵՍԻԼ, ա. Սուրբ՝ մաքուր տեսքով եւ տեսողութեամբ, յստակատես, պայծառ։
ՍՐԲԱՐԱՆ, ի, աց, գ. ա. 1. Սուրբ՝ սրբազան տեղ, եկեղեցի, տաճար, խորան։ 2. Մեղքերը սրբող՝ քաւող, սրբարար։
ՍՐԲԱՐԱՐ, ի, աւ, ա. (եկեղց.) 1. Սրբող, սուրբ դարձնող, մաքրող, մեղքերը քաւող։ 2. Մակդիր ս. Հոգու՝ շնորհատու, վերածնող, կենդանարար։
ՍՐԲԱՐԱՐԱԿԱՆ, ա. (եկեղց.) Սրբացնող, սրբաբանող։
ՍՐԲԱՓԱՅԼ, ա. Սրբութեամբ՝ մաքրութեամբ փայլող, մաքրափայլ, պայծառ, սուրբ։
ՍՐԲԵԼ, եցի, ն. Ընդհանրապէս՝ մաքրել, մաքուր դարձնել։ 1. Ձեռքերը լուանալ։ 2. Մարմնի վրայի քոսը՝ բորը եւն մաքրել՝ փարատել, բժշկել։ 3. Վազի աւելորդ շիւերը կտրել-հեռացնել, էտել։ 4. Ցորենը յարդից մաքրել՝ բաժանել։ 5. փխբ. Մեղքերը՝ արատները մաքրել՝ վերացնել։ 6. փխբ. Անպատիժ թողնել, արդարացնել։ 7. (եկեղց.) Սուրբ՝ մաքուր ճանաչել, պիղծ չհամարել։ 8. Նուիրաբերել, ընծայել (աստծուն կամ տաճարին)։
ՍՐԲԵՐԳԵԱՆ, ենի, ից, ա. Սրբաբան, սրբասաց։
ՍՐԲԵՐԳԵՆՈՒԹԻՒՆ, գ. Սրբաբանութիւն, սրբասացութիւն։
ՍՐԲԵՑՈՂԱԿԱՆ, ա. Սրբող, մաքրող։
ՍՐԲԵՑՈՂՈՒԹԻՒՆ, ՍՐԲԵՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Սրբելը, սրբուելը։ 2. Սուրբ լինելը, սրբութիւն։ 3. Նուիրում։
ՍՐԲԻՉ, բչի, չաց, ա. 1. Սրբող, մաքրող, սրբարար։ 2. գ. Ածելի։
ՍՐԲՈՒԹԻՒՆ, գ. 1. Սուրբ՝ մաքուր լինելը, մաքրութիւն։ 2. Հոգով՝ սրտով՝ վարքով մաքուր՝ անբիծ լինելը, անմեղութիւն։ 3. Մեղքերի քաւութիւն, արդարացում։ 4. (եկեղց.) Տաճարին կամ աստծուն նուիրուած իր։ 5. Տաճար, սրբավայր։ 6. (կրօն.) Հրեաների վկայութեան խորանը։
ՍՐԲՈՒՀԻ, ա. գ. 1. Սուրբ կին։ 2. Մակդիր Մարիամ աստուածածնի՝ ամենասուրբ կոյս։
ՍՐԲՈՒՄՆ, բման, գ. Սրբելը, սրբուելը։
ՍՐԵԼ, եցի, ն. 1. Կտրող գործիքի բերանը սուր՝ հատու դարձնել։ 2. Շփելով՝ մի բանի քսելով սուր դարձնել, հեսանել։ 3. փխբ. Գրգռել, վառել, բորբոքել, սաստկացնել։ 4. փխբ. Սադրել, հրահրել։
ՍՐԵՂՋԻՒՐ, ա. Սուր՝ սրածայր եղջիւրներ ունեցող։
ՍՐԸՆԹԱՑ, ի, ից, ա. Սուր՝ արագ ընթացք ունեցող, արագընթաց։
ՍՐԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ, գ. Սրընթաց լինելը։
ՍՐԹԱԼ, ացի, չ. Վազելուց հեւալ։
ՍՐԻԱՆ, ի, աց, գ. Մանգաղ։ Ելեալ անտի բազմութեան մանկտւոյ գերանդօք եւ սրիանօք անկան ի վերջոյ նոցա, եւ գործեցին մեծ օճիռ վնասուց (Սեբ., Լ)։
ՍՐԻԿԱՅ, (ասոր.), ի, ից, ա. գ. 1. Զինուած աւազակ։ 2. Դատարկապորտ, սինլքոր, ստահակ։
ՍՐԻՆԳ, սրինկ, սրնգի, գաց, գ. Երաժշտական փողաւոր գործիք։
ՍՐՆԳԵԼ1, եցի, չ. 1. Սրնգի ձայն հանել։ 2. Սուլել, շաչել (աղեղի լարի)։
ՍՐՆԳԵԼ2, եցի, չ. Աքացի տալ, ոստիւն գործել։
ՍՐՈԲԷ, ՍՐՈՎԲԷ, (եբր., ասոր.-ից), ի, ից, գ. Քրիստոնէական կրօնի մէջ՝ առաջին դասի հրեշտակ՝ վեց թեւով, սերովբէ։
ՍՐՈՎԲԷԱԲՆԱԿ, ՍՐՈՎԲԷԱԳԱՒԻԹ, ա. Որտեղ լինում են սրովբէները։
ՍՐՈՎԲԷԱԳՈՉ, ա. Սրովբէի ձայնի՝ սրբասացութեան նման։
ՍՐՈՎԲԷԱԳՈՒՄԱՐ, ՍՐՈՎԲԷԱԳՈՒՆԴ, ՍՐՈՎԲԷԱԽՈՒՄԲ, ա. 1. Սրովբէներից խմբուած՝ բաղկացած։ 2. գ. Սրովբէների գունդ՝ խումբ։
ՍՐՈՎԲԷԱԿԱՆ, ի, աց, ա. Սրովբէներին յատուկ՝ վերաբերող։
ՍՐՈՎԲԷԱՄԱՔՈՒՐ, ա. Սրովբէի նման մաքուր։
ՍՐՈՎԲԷԱՊԱՀ, ՍՐՈՎԲԷԱՊԱՀԱԿ, ա. Սրովբէներից պահպանուած։
ՍՐՈՎԲԷԱՍԱՐՍԱՓ, ա. Սրովբէներին սարսափելի։
ՍՐՈՎԲԷԱՍԱՑԻԿ, ա. Սրովբէներից ասուած։
ՍՐՈՎԲԷԱՍՊԱՍ, ա. Սրովբէներից սպասաւորուած (կառք, որ ձգում են սրովբէները)։
ՍՐՈՎԲԷԱՏԵՍ, ա. 1. Սրովբէներ տեսնող։ 2. Սրովբէի տեսք ունեցող։
ՍՐՈՎԲԷԱՏԻՊ, ա. Սրովբէի նման։
ՍՐՈՎԲԷԱՓԱԿ, ա. Սրովբէներով փակուած։
ՍՐՈՒԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Եղջերեայ անօթ՝ մէջը իւղ կամ այլ հեղուկ լցնելու համար։ 2. Եղջիւրաձեւ անօթ, որ օգտագործւում էր արիւն առնելիս։ 3. Հեղանիւթերի չափ՝ չորս քսեստ տարողութեամբ։
ՍՐՈՒԹԻՒՆ, գ. Սուր լինելը։ 1. Սուր՝ հատու լինելը։ 2. Սուր ձեւ ունենալը։ 3. Սրընթացութիւն։ 4. Սրատեսութիւն։ 5. Բարակութիւն, նրբութիւն։ 6. Սրամըտութիւն, նրբամտութիւն։ 7. Բարկ լինելը, թթուութիւն։ 8. Սաստկութիւն, խստութիւն։
ՍՐՈՒՆԿՆ, ա. Սուր լսողութիւն ունեցող։
ՍՐՈՒՆՔ, սրունգն, սրունկն, նից, կամ սրանց, սրուանց, գ. (կզմխս.) Ծնկից մինչեւ թաթը կամ գարշապարը տարածուող ոտքի մասը։
ՍՐՍԿԱՊԱՆ, (իրան.), ի, աց, գ. 1. Տան միւս բաժանմունքներից վարագոյրով բաժանուած ներքին սենեակ, որ յատկացւում էր նորահարսին, առագաստի սենեակ։ 2. Անկողնու վրանաձեւ ծածկոց, վարագոյր։
ՍՐՍԿԱՐԱՆ, ի, աց, գ. Տաշտ՝ զոհերի արիւնը սրսկելու համար։
ՍՐՍԿԵԼ, (իրան.), եցի, ն. Հեղուկ նիւթը մանր կաթիլներով շաղ տալ՝ ցօղել, ցանել։
ՍՐՍԿՈՂԱԳՈՅՆ, ա. Սրսկելով աւելի լաւ մաքրող՝ սրբող։
ՍՐՍԿՈՒՄՆ, կման, գ. Սրսկելը, ցօղելը, ցանելը, հեղելը։
ՍՐՏԱԲԱԽ, ա. Որի սիրտը ուժեղ բաբախում է երկիւղից։
ՍՐՏԱԲԵԿ, ա. մ. 1. Սիրտը բեկուած՝ կոտրուած, սրտակոտոր, յուսալքուած, վհատուած։ 2. Ահաբեկուած։ 3. Սիրտ բեկող՝ կոտրող՝ կտրատող։
ՍՐՏԱԲԵԿԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Սրտաբեկ լինել, սիրտը կոտրուել, վհատուել։ 2. Ահաբեկուել, սիրտը դող ընկնել, ահ ու սարսափի ենթարկուել։
ՍՐՏԱԲԵԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Սրտաբեկ լինելը, վհատութիւն, յուսալքում։ 2. Ահ ու դող։
ՍՐՏԱԳԷՏ, գիտի, ա. Մարդկային սրտին գիտակ, սրտի գաղտնիքները քննող՝ իմացող, գաղտնատես, ծածկագէտ (սովորաբար աստծու մասին)։
ՍՐՏԱԳԻՆ, ա. մ. Սրտանց, ամբողջ սրտով՝ հոգով, մեծ փափագով։
ՍՐՏԱԳՈՉ, ա. Սրտանց գոչող՝ կանչող, սրտաբուխ։
ՍՐՏԱԴՈՒՐՔ, գ. յոգն. Սրտի դռները, սիրտը շրջապատող թոքերը։
ՍՐՏԱԹԱՓ, ի, ից, ա. մ. 1. Սիրտը բեկուած՝ կոտրուած, սրտաբեկ, անսիրտ։ 2. Զարհուրած, ահաբեկուած, սարսափահար։ 3. Վհատուած, յուսալքուած։ 4. Սիրավառ։ 5. գ. Սրտի դող կամ ցաւ։
ՍՐՏԱԹԱՓՈՒՄՆ, փման, գ. Սրտաբեկութիւն, վհատութիւն, յուսալքում։
ՍՐՏԱԹՈՒՆԴ, ա. մ. Վախից սիրտը թունդ ելած, սրտի տրոփով, սրտատըրոփ։
ՍՐՏԱԼԻՐ, ա. Լի սրտով, լիասիրտ, խնդալից։
ՍՐՏԱԿԱԹ, ա. 1. Խանդակաթ, սիրավառ, գորովագին։ 2. Անձկացող, կարօտ։
ՍՐՏԱԿՈՏՈՐ, ՍՐՏԱԿՏՈՒՐ, ա. մ. Սրտակոտոր, սրտաբեկ, վհատուած, լքուած։
ՍՐՏԱԿՏՈՒՐ, ա. մ. Սրտակոտոր, սրտաբեկ, վհատուած, լքուած։
ՍՐՏԱՀԱՃՈՅ, ա. Սրտին հաճելի, սրտի համար դուրեկան՝ ցանկալի։
ՍՐՏԱՀԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սրտահան անելը, համբերութիւնից հանելը։
ՍՐՏԱՃՄԼԻԿ, ա. 1. Սիրտը ճմլող։ 2. Սիրտը ճմլուած, խիստ տխուր։
ՍՐՏԱՅՕԺԱՐ, ա. Սրտանց եղած, յօժար սրտով, յօժարամիտ։
ՍՐՏԱՆԱԼ, ացայ, չ. Սիրտը բացուել, զուարթանալ, հրճուել։
ՍՐՏԱՊԱԽ, ա. Ահաբեկուած, սաստիկ վախեցած։
ՍՐՏԱՊԻՆԴ, ա. Անդրդուելի, հաստատուն։
ՍՐՏԱՊՆԴԵԼ, եցի, ն. Սիրտ տալ, քաջալերել։
ՍՐՏԱՌՈՒՉ, ա. մ. 1. Նեղացած, սրդողած, սրտմտած։ 2. Սրտաբեկ, սրտակոտոր, վհատուած, վշտահար։
ՍՐՏԱՏԵՍ, ա. Անձկացող, կարօտ քաշող։
ՍՐՏԱՑԱՒ, ա. Կարեկից, ցաւակից։
ՍՐՏԱՑԱՒԱԲԱՐ, մ. Սրտացաւութեամբ, կարեկցաբար։
ՍՐՏԱՑԱՒՈՒԹԻՒՆ, գ. Սրտացաւ լինելը, սրտացաւ վերաբերմունք, կարեկցութիւն։
ՍՐՏԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սիրտ տալ, քաջալերել։
ՍՐՏԱՑՈՒՑԻՉ, ա. Սիրտ տուող, քաջալերող։
ՍՐՏԵԱՅ, ա. Սրտոտ, անվեհեր, խիզախ, քաջ։
ՍՐՏԵՌԱՆԴՆ, ա. Եռանդուն սրտով, ջերմեռանդ։
ՍՐՏԻ ՄՏՕՔ, տե՛ս ՍԻՐՏ-ի տակ։
ՍՐՏԿԵՂ, ա. Սիրտը մաշող (վիշտ, ցաւ)։
ՍՐՏՄՏԱԿԱՆ, ի, ա. Սրտմտութիւն պարունակող՝ արտայայտող։
ՍՐՏՄՏԵԼ, եցայ եւ եցի, չ. Սիրտը նեղանալ, բարկանալ, զայրանալ, վրդովուել։
ՍՐՏՄՏՈՒԹԻՒՆ, գ. Բարկութիւն, վրդովմունք, զայրոյթ, ցասում, ոխ։
ՍՐՏՆԵՂԵԼ, տե՛ս ՆԵՂԱՍՐՏԵԼ։
ՍՐՏՆԵՂՈՒԹԻՒՆ, գ. 1. տե՛ս ՆԵՂԱՍՐՏՈՒԹԻՒՆ։ 2. Սրտի նուաղում, ուշագնացութիւն, ուշաթափութիւն։
ՍՐՏՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՐՏՄՏՈՒԹԻՒՆ։
ՍՐՏՆՈՒԼ, չ. Սիրտը նեղանալ, սրտմտել, սրտնեղել, դժկամել։
ՍՓԱԾԱՆԵԼ, (իմ), ածայ, հբ. 1. Մէջքից գոգնոց կամ ուրիշ շոր կապել։ 2. Վրան առնել՝ գցել, հագնուել։
ՍՓԱԾԱՆԵԼԻ, լւոյ, լեաց, գ. 1. Գոգնոց։ 2. Վրան գցելու՝ ծածկելու՝ փաթաթելու շոր։
ՍՓԱԾՈՒՄՆ, ծման, գ. Վրան մի բան առնելը՝ գցելը, հագնուելը։
ՍՓԵՆԴՆՈՆ, (յուն.), գ. Մատանու գլուխը։ (Նոնն. 18, ՀԱԲ)։
ՍՓԵՌ, (յուն.), գ. Գունդ։
ՍՓԵՌԱՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. Գնդաձեւութիւն։
ՍՓԻՌ, ՍՓԻՒՌ, ա. Սփռուած, ցիրուցան, ցրուած, տարածուած, ծաւալուած, համատարած։
ՍՓԻՒՐԻԴ, (յուն.), ի, ից, գ. Զամբիւղ, կողով։
ՍՓՈՓԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի սփոփական՝ սփոփիչ։
ՍՓՈՓԱՆՔ, նաց, գ. 1. Վշտերի՝ հոգսերի ամոքում՝ փարատում՝ ցրում, մխիթարութիւն, մխիթարանք։ 2. Զուարճութիւն, ուրախութիւն։ 3. Բուժում, կազդուրում, ապաքինում։
ՍՓՈՓԵԼ, եցի, ն. 1. Մէկի վիշտը՝ անհանգստութիւնը ամոքել՝ ցրել, սիրտը հանգստացնել, մխիթարել։ 2. Զուարճացնել, ուրախացնել։ 3. Փարատել, վերացնել (ծարաւը, նախանձն եւն)։ 4. Բուժել, ապաքինել, մեղմացնել ցաւերը։
ՍՓՈՓՈՒԹԻՒՆ, գ. Սփոփելը, սփոփուելը, սփոփանք։
ՍՓՌԵԼ, եցի, ն. 1. Ամեն տեղ տարածել, ծաւալել։ 2. Ցրել։ 3. Բաց անել, փռել։ 4. Շաղ տալ, ցանել։ 5. Զեղել (զգացմունքների մասին), սիրտը բանալ. աղաչել։ 6. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՍՓՌԻՉ, գ. Կեռ, որ մտնելով օղակի մէջ՝ կցում է մի իրը միւսին, ճարմանդ։
ՍՓՌՈՒՄՆ, ռման, գ. Սփռելը, սփռուելը։
ՍՓՐԻԴ, իդի, դաց կամ դոց, տե՛ս ՍՓԻՒՐԻԴ։
ՍՔԱԽԱՌՆ, ա. Սիւքի հետ խառն։
ՍՔԱՆՉԱԿԱՆ, տե՛ս ՍՔԱՆՉԵԼԻ։
ՍՔԱՆՉԱՆԱԼ, ացայ, չ. Մեծապէս զարմանալ, ապշած մնալ, հիանալ։
ՍՔԱՆՉԱՆԱՅ, ՍՔԱՆՉԱՆԻ, կ. Սքանչացւում է, գովւում է իբրեւ սքանչելի։
ՍՔԱՆՉԱՆՔ, նաց, գ. 1. Սքանչանալը, սքանչացում, հիացում, հիանալը։ 2. Սքանչելի բան։
ՍՔԱՆՉԱՏԵՍ, տե՛ս ՍՔԱՆՉԵԼԱՏԵՍ։
ՍՔԱՆՉԱՑՈՒՄՆ, ցման, գ. Սքանչանալը, սքանչանք։
ՍՔԱՆՉԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Սքանչացում պատճառել, հիացնել։ 2. Հիանալի ներկայացնել։
ՍՔԱՆՉԱՑՈՒՑԻՉ, ա. Սքանչացնող, հիացնող։
ՍՔԱՆՉԵԼԱԲԱՐ, տե՛ս ՍՔԱՆՉԵԼԱՊԷՍ։
ՍՔԱՆՉԵԼԱԳԵՂ, ա. Սքանչելի գեղեցկութեամբ, հրաշագեղ, չքնաղ։
ՍՔԱՆՉԵԼԱԳՈՅՆ, ա. Աւելի սքանչելի, հրաշափառ։
ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ, ա. 1. Սքանչելիքներ գործող, հրաշագործ։ 2. Սքանչացնող, սքանչելի։
ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Սքանչելիքներ՝ հրաշքներ գործել, հրաշագործել։ 2. Հրաշալի կերպով մի բան յօրինել։
ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Սքանչելիքներ գործելը, հրաշագործութիւն։ 2. Սքանչելի գործ, հրաշք։
ՍՔԱՆՉԵԼԱԽԱՌՆ, ա. մ. Սքանչելիքների հետ խառն, սքանչելիքներով զարդարուած։
ՍՔԱՆՉԵԼԱԾԻՆ, ա. (կրօն.) Սքանչելիին՝ սքանչելի կերպով ծնող։
ՍՔԱՆՉԵԼԱԿԱՆ, տե՛ս ՍՔԱՆՉԵԼԻ։
ՍՔԱՆՉԵԼԱԿԵՐՊ, ա. Սքանչելի կերպ կամ կերպարանք ունեցող։
ՍՔԱՆՉԵԼԱՀՐԱՇ, ա. Ծայրայեղօրէն սքանչելի, գերահրաշ։
ՍՔԱՆՉԵԼԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սքանչելի դառնալ։ 2. կ. Սքանչելի հռչակուել։
ՍՔԱՆՉԵԼԱՇՈՒՔ, ա. 1. Փառահեղ։ 2. մ. Մեծ շուքով՝ պատուով։
ՍՔԱՆՉԵԼԱՊԱՅԾԱՌ, ա. Սքանչելի պայծառութեամբ, մեծապայծառ, հրաշափառ։
ՍՔԱՆՉԵԼԱՊԷՍ, մ. 1. Սքանչելի կերպով, հրաշապէս, հրաշքով։ 2. Մեծ վայելչութեամբ, փառաւորապէս, հիանալի կերպով։
ՍՔԱՆՉԵԼԱՏԵՍ, ՍՔԱՆՉԵԼԱՏԵՍԱԿ, ՍՔԱՆՉԵԼԱՏԵՍԻԼ, ՍՔԱՆՉԵԼԱՏԵՍԻԿ, ա. Սքանչելի տեսք՝ երեւոյթ՝ կերպարանք ունեցող, սքանչելի տեսքով, սքանչելակերպ, սքանչելագեղ։
ՍՔԱՆՉԵԼԱՐԱՐ, տե՛ս ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ։
ՍՔԱՆՉԵԼԱՐԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ։
ՍՔԱՆՉԵԼԱՐՄԱՏ, ա. Սքանչելի արմատ ունեցող։
ՍՔԱՆՉԵԼԱՐՈՒԵՍՏ, ա. 1. Սքանչելի արուեստով եղած՝ կատարուած։ 2. Սքանչելի արուեստ ունեցող, հիանալի, հրաշալի։
ՍՔԱՆՉԵԼԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սքանչելի դարձնել։
ՍՔԱՆՉԵԼԱՓԱՌ, ա. Սքանչելի եւ փառաւոր, հրաշափառ։
ՍՔԱՆՉԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Սքանչացման արժանի, շատ զարմանալի, հիանալի, հրաշալի։ 2. Հրաշքով եղած՝ տեղի ունեցած, գերահրաշ, նորահրաշ։
ՍՔԱՆՉԵԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Սքանչելի՝ հրաշալի լինելը։ 2. Շքեղութիւն, փառաւորութիւն։ 3. Սքանչելի վիճակ՝ դրութիւն։ 4. Սքանչացում պատճառող բան, սքանչելիք։
ՍՔԱՆՉԵԼՈՒՂԷՇ, ա. Որի ուղէշները՝ ճիւղերը սքանչելի են։
ՍՔԱՆՉՈՒՄՆ, չման, գ. 1. Սքանչացում, սքանչանք։ 2. Սքանչելիք, հրաշք։
ՍՔԱՆՉՔ, չից, գ. Սքանչելիք, հրաշք։
ՍՔԵՄ, (յուն.), ի, գ. Կրօնաւորի զգեստ՝ հագուստ։
ՍՔԵՄԱՁԵՒ, ա. Սքեմ հագած՝ կրող, սքեմաւոր։
ՍՔԵՄԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Սքեմ հագնելը՝ կրելը։
ՍՔԻՆՈՍ, (յուն.), ի, գ. 1. (բսբ.) Բոշխազգիների ընտանիքին պատկանող բոյս. ճլուկ (Schoenus)։ 2. Ճլուկից ոլորուած չուան։
ՍՔՈՂ, ի, ից, գ. Զգեստ։
ՍՔՈՂԱՍՏԻԿՈՍ, սքողոստիկոս, քողոստիկոս (յուն.), ի, աց, ա. գ. Դպրոցական ուսում ստացած (մարդ), ուսումնական, իմաստասէր։
ՍՔՈՂԱՐԿԵԼ, ՍՔՈՂԵԼ, տե՛ս ՍՔՕՂԱՐԿԵԼ, ՍՔՕՂԵԼ։
ՍՔՈՂՈՒՄՆ, ղման, գ. Սքօղելը, պարուրելը, պատելը։
ՍՔՕՂԱՐԿԵԼ, ՍՔՕՂԵԼ, եցի, ն. 1. Վրան քօղ՝ ծածկոյթ գցել։ 2. Ծածկել, պատել, պարուրել։ 3. Քօղարկել, ծածկելով թաքցնել։
ՍՕՍ1, ի, գ. 1. տե՛ս ՍՕՍԻ։ 2. ա. փխբ. Սէգ, պերճ, հպարտ. յաղթանդամ, յաղթահասակ։
ՍՕՍ2, ա. Մոխրագոյն, կապտասպիտակաւուն։
ՍՕՍԱՆՈՒԷՐ, ա. Հին հայոց Սօսեաց սրբազան անտառին նուիրուած՝ ձօնուած։
ՍՕՍԱՍԱՐԱՍ, ա. Սօսու նման շքեղ։
ՍՕՍԱՒԻՒՆ, գ. 1. Տերեւների շարժուելուց առաջացող մեղմ ձայնը, սօսաւ, սօսափ։ 2. Թեւերի շարժումից առաջ եկած ձայնը։
ՍՕՍԱՓԻԼ, փեալ, չ. Սարսափել, զարհուրել սոսկալ։
ՍՕՍԱՓԻՒՆ, գ. 1. Շրշիւն, շշնկոց։ 2. Սոսկում, սարսափ։
ՍՕՍԻ, սւոյ կամ սոյ, սիք, սեաց, ՍՕՍՈՅ, սօսոյք, գ. (բսբ.) Սօսազգիների ընտանիքին պատկանող ծառ. չինար (Platanus orientalis)։
Վ, վ (վեւ), 1. Հայերէն այբուբենի երեսուներորդ տառը, թուական արժէքը՝ երեք հազար, երեքհազարերորդ։ 2. Շրթնատամնային շփական ձայնեղ բաղաձայն։ 3. Վ-ն գրւում է բառասկզբում՝ ձայնաւորից եւ ը գաղտնավանկից առաջ (վաղ, վեհ, վիճակ, վտակ), բառամիջում եւ բառավերջում ո-ից յետոյ (հովիտ, սով), իսկ միւս դիրքերում՝ ւ (աւազ, կաւ, տերեւ, հովիւ, այգւոյ եւ այլն)։
ՎԱԳԵԼ, տե՛ս ՎԱՐԳԵԼ։
ՎԱԳԵՐԱՁԻ, գ. (կենդբ.) Ձիերի ընտանիքին պատկանող զոլաւոր նախշերով կենդանի (Equus zebra)։
ՎԱԳՐ, (պհլ.), գեր, երք, երց կամ երաց, գ. (կենդբ.) Կատուազգիների ընտանիքին պատկանող խոշոր գիշատիչ գազան (Panthera tigris)։
ՎԱԳՐԱԿԵՐՊ, ՎԱԳՐԱԿԵՐՊԵԱՆ, ա. Վագրի գլխի՝ կերպարանքի նման (սաղաւարտ)։
ՎԱԶ, տե՛ս ՎԱԶՔ։
ՎԱԶԵԼ, եցի, չ. 1. Ցատկել, ոստնել, ոստիւն գործել։ 2. Դուրս վազել, դուրս ցատկել, դուրս թռչել։ 3. Արագ ընթացքով գնալ, վազ տալ։ 4. Արագընթաց շարժուել՝ ընթանալ, արշաւել, սլանալ։ 5. Արագօրէն անցնել։ 6. Ցատկելով անցնել, թռչել-անցնել։ 7. Ապստամբել, զանց առնել։ 8. Խփել, տրոփել, բաբախել (սիրտը)։
ՎԱԶԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վազել տալ, վազեցնել։
ՎԱԶՈՒՄՆ, զման, գ. Վազելը։
ՎԱԶՎԱԶԵԼ, եցի, չ. Վազվզել, ցատկոտել։
ՎԱԶՔ, զից, զիւք, գ. 1. Ցատկելը, վազելը։ 2. Սրարշաւ ընթացք՝ շարժում։ 3. Ընդհանրապէս՝ առաջընթաց շարժում, ընթացք։ 4. Սրտի թրթռոց՝ բաբախիւն։
ՎԱԹԱՐԻԿ, տե՛ս ՎԱՏԹԱՐԻԿ։
ՎԱԹՍՆԱԿԱՆԳՆԵԱՆ, ա. Վաթսուն կանգուն բարձրութիւն՝ հասակ ունեցող։
ՎԱԹՍՆԱՄԵԱՆ, ենի, ից, ա. Վաթսուն տարեկան, վաթսունամեայ։
ՎԱԹՍՆԱՒՈՐ, ի, աց, ա. Վաթսուն թիւը պարունակող, վաթսուն անգամ աւելի, վաթսունապատիկ։
ՎԱԹՍՆԵԱԿ, եկի, կաց, գ։ Վաթսուն միաւորից բաղկացած ամբողջութիւն, վեց տասնեակ պարունակող չափ։
ՎԱԹՍՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. Յիսունիններորդին յաջորդող։
ՎԱԹՍՈՒՆ, սնի, ից, թ. Վեց տասնեակից բաղկացած քանակութիւն։
ՎԱԽ, ի, ից, գ. Գահավէժ տեղ, գահաւանդ, դարաւանդ։
ՎԱԽԵԼ, եցի եւ եցայ, զ. Վախենալ, երկիւղ կրել։
ՎԱԽԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վախ պատճառել, վախեցնել։
ՎԱԽԿՈՏ, ա. Երկչոտ, ոչ համարձակ։
ՎԱԽՃԱՆ, ի, աց, գ. 1. Վերջ, աւարտ։ 2. Կեանքի վերջ, մահ։ 3. Նպատակ, դիտաւորութիւն։ 4. մ. Վերջապէս, վերջիվերջոյ։
ՎԱԽՃԱՆԱԿԱՆ, ա. Վերջին, յետին։
ՎԱԽՃԱՆԵԼ1, եցի, ն. 1. Վերջացնել, աւարտել, աւարտին հասցնել։ 2. Վերջ տալ, վերջացնել, ոչնչացնել, սպառել։ 3. Վերջ դնել մէկի կեանքին, սպանել, մեռցնել։
ՎԱԽՃԱՆԵԼ2, (իմ), եցայ, չ, Մեռնել, մահանալ։
ՎԱԽՃԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Մահացնել, մեռցնել։
ՎԱԽՈՒՏ, ա. Ապառաժոտ, գահավէժ, դժուարուտ։
ՎԱԽՎԱԽԵԼ, եցի, չ, Վախ՝ երկիւղ կրել, վախվխել։
ՎԱԿԱՆԱԿ, ա. Լաւ հասած, հասուն (քաղած ցորեն, որ պէտք է կալսուի)։
ՎԱԿԱՍ, ի, գ. 1. Եբրայեցիների մէջ՝ քահանայապետի կրծանոցը (տե՛ս)։ 2. Քահանայի զգեստի մաս, որ ծածկում է ուսերը, թիկունքը ու լանջը։ 3. Խոյր, պսակ, թագ։
ՎԱԿԱՍԱԿԻՐ, ա. (եկեղց.) 1. Վակաս կրող (քահանայապետ, քահանայ)։ 2. Վակաս կրող (քահանայապետ, քահանայ)։ 2. Վակաս կրող (շուրջառ)։
ՎԱԿԱՍԱՒՈՐ, տե՛ս ՎԱԿԱՍԱԿԻՐ (1)։
ՎԱԿԱՍԻՐ, ա. (անստոյգ նշ. բառ) Հասունացած, հասուն (պտուղ)։
ՎԱԿԺՈՅԺ ԼԻՆԵԼ, ՎԱԿԺՈՒԺԵԼչ. Մի բանի պինդ կպչել, բռնել ու պոկ չգալ, ձեռքից բաց չթողնել։
ՎԱԿՈՒՐ, գ. Անորոշ տեսակի զէնք, թերեւս սակուր։
ՎԱՀ, ձ 1. Հեգնանքի բացականչութիւն՝ հա՞, ճի՞շտ նշ.։ 2. Ցաւի՝ վշտի՝ ափսոսանքի բացականչութիւն՝ ա՜խ նշ.։
ՎԱՀԱՆ, (իրան.), ի, աց, գ. Պաշտպանողական զէնք՝ մետաղից, փայտից կամ կաշուից պատրաստուած, ասպար։
ՎԱՀԱՆԱԴՐՕՇ, տե՛ս ՎԱՀԱՆԱՒՈՐ։
ՎԱՀԱՆԱԿ, ի, աց, գ. 1. Փոքր վահան։ 2. Փոքր վահանի ձեւով ճարմանդ։
ՎԱՀԱՆԱԿԻՐ, կրի, րաց, ա. 1. Վահան կրող, վահանաւոր։ 2. Իշխանի՝ ասպետի եւն վահանը կրող սպասաւոր, զինակիր։
ՎԱՀԱՆԱԿԻՑ, ա. Մարտակից, նիզակակից, զինուորակից։
ՎԱՀԱՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Վահանակից լինելը, մարտակցութիւն, զինակցութիւն։
ՎԱՀԱՆԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Վահաններով զինուած զինուորների մարտ՝ կռիւ։
ՎԱՀԱՆԱՊԱՏ, ա. Վահանով կամ վահաններով պատուած՝ փակուած։
ՎԱՀԱՆԱՎԱՌ, ա. Վահանով զինուած։
ՎԱՀԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. Վահան ունեցող՝ կրող, վահանով զինուած, վահանակիր։
ՎԱՀԱՆԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Վահան վերցնել, վահանով զինուել։
ՎԱՀԱՆԱՓԱԿ, ա. գ. 1. Վահաններով փակուած՝ պատսպարուած՝ շրջափակուած՝ պաշտպանուած, ասպարափակ։ 2. Վահաններով կազմուած շրջափակ՝ պատնէշ։
ՎԱՀԱՆԸՆԿԷՑ ԼԻՆԵԼ, Վահանը ցած գցել, զինաթափ լինել, պարտութիւնը խոստովանել։
ՎԱՂ, մ, 1. Կանուխ, շուտ։ 2. Սովորականից՝ հարկ եղածից աւելի շուտ։ 3. Առաջուց, վաղուց։ 4. Շուտով, շատ ժամանակ չանցած։ 5. Վաղը, յաջորդ առաւօտ։ 6. ա. Հին, նախկին, առաջուայ, վաղեմի։
ՎԱՂԱԲԱՐԲԱՌ, ա. Առաջուց՝ նախապէս ասուած, նախագուշակուած։
ՎԱՂԱԳՈՅՆ, մ. ա. Աւելի վաղ։
ՎԱՂԱԶԵԿՈՅՑ, ա. Առաջուց զեկուցուած՝ յայտնուած։
ՎԱՂԱԶՐԱՒ, ա. Վաղ՝ շուտ վերջացող։
ՎԱՂԱԹԱՐՇԱՄ, ա. Շուտ թառամող՝ թառամած։
ՎԱՂԱԿԱՐԾ, մ. Աւելի վաղ, քան կարծւում էր, յանկարծակի, անսպասելի։
ՎԱՂԱԿԱՒՈՐ, ի, աց, գ. 1. Կարճ թուր, սուր։ 2. (սխալմամբ) Սուսերաւոր, թուր կրող զինուոր։
ՎԱՂԱՀԱՍ, ա. Շուտ հասնող՝ եկող, արագահաս, վաղաժամ։
ՎԱՂԱՀԱՍԻԿ, ա. Շուտ հասնող՝ եկող, արագահաս, վաղաժամ։
ՎԱՂԱՀԱՍՈՒԿ, ա. 1. Շուտ հասնող՝ հասունացող։ 2. Դիւրափոփոխ, փոփոխամիտ, անկայուն։
ՎԱՂԱՀՈԳԱԿ, ա. Նախօրօք՝ նախապէս հոգ տանող, կանխատես, շրջահայեաց։
ՎԱՂԱՀՈՒՊ, ա. 1. Շուտ վրայ հասնող՝ վրայ հասած։
ՎԱՂԱՄԱՀ, ՎԱՂԱՄԱՀՈՒԿ, ա. 1. Շուտ մեռած՝ մահացած։ 2. Արագ մահացնող՝ մահ պատճառող։
ՎԱՂԱՄԵՌ, ՎԱՂԱՄԵՌԻԿտե՛ս ՎԱՂԱՄԱՀ (1)։
ՎԱՂԱՄՈՒՍՆԻՔ ԲԱՐՔ, Վաղ ամուսնանալու սովորութիւն։
ՎԱՂԱՅԱԳ, ՎԱՂԱՅԱԳՈՒ, ա. Շուտ հագեցող՝ կշտացող, փխբ. մի բանից շուտ ձանձրացող։
ՎԱՂԱՅԱՐՈՅՑ ԼԻՆԵԼ, Առաւօտները շատ վաղ՝ կանուխ վեր կենալ՝ արթնանալ։
ՎԱՂԱՊԱՏԻՐ, ա. Շուտ՝ հեշտ պատրուող՝ խաբուող, դիւրապատիր, դիւրախաբ։
ՎԱՂԱՍԱՍԱՆԱԿԱՆ, ա. Շուտ սասանուած՝ կործանուած, դիւրակործան։
ՎԱՂԱՒԵՐ, ա. 1. Շուտ աւերուած՝ կործանուած, վաղափուլ։ 2. Շուտ աւերող։
ՎԱՂԱՒԷՏ, ա. Շատ շուտ՝ արագ եղած։ (Նար., Տաղ ի յարութիւնն Ղազարու)։
ՎԱՂԱՓՈԽՈՒԿ, ա. 1. Շուտ՝ հեշտ փոփոխուող։ 2. Շուտ մեռնող, վաղամահ։
ՎԱՂԱՓՈՒԼ, ա. Շուտ փուլ եկած՝ աւերուած՝ կործանուած։
ՎԱՂԱՓՈՒՏ, ա. Շուտ փտող։
ՎԱՂԵՄԻ, ա. Վաղ ժամանակների, վաղուցուայ, նախկին։
ՎԱՂԵՓԵԱՑ, ա. Շուտ հասունացած, վաղահաս։
ՎԱՂ ԸՆԴ ՓՈՅԹ, մ. Շուտափոյթ, շտապ։
ՎԱՂԻՒ, ղուի, ղուէ, գ. 1. Վաղուայ օրը, առաւօտը։ 2. մ. Առաւօտեան, վաղը։
ՎԱՂՀԱՍՈՒԿ, ա. Վաղ՝ շուտ հասնող, վաղահասուկ, վաղահաս։
ՎԱՂՆՋԵԱՆ, ա. Վաղնջական։
ՎԱՂՆՋՈՒՑ, ա. 1. Վաղեմի, վաղուցուայ, վաղնջական։ 2. Հին, նախկին։ 3. մ. Վաղուց, հնուց, շատ ժամանակ առաջ։
ՎԱՂՈՐԴԱՅՆ, ի կամ ոյ, գ. 1. Վաղ առաւօտ, այգաբաց։ 2. մ. Վաղ առաւօտեան, առաւօտեան դէմ, առաւօտ կանուխ, յաջորդ օրը։
ՎԱՂՈՒԵԱՆ, ա. 1. Վաղուայ։ 2. Վաղուցուայ։
ՎԱՂՈՒ ԵՒՍ, Ի ՎԱՂՈՒՍՏ, տե՛ս ՎԱՂՈՒՑ (1)։
ՎԱՂՈՒՑ, մ. 1. Շատ ժամանակ առաջ, շատ ժամանակներից ի վեր, հնուց։ 2. ա. Վաղուցուայ, վաղեմի, հին։
ՎԱՂՎԱՂ, մ. 1. Շատ շուտ, շուտափոյթ, արագապէս, փութով։ 2. ա. Խախուտ, անհաստատ։
ՎԱՂՎԱՂԱԿԻ, մ. 1. Անմիջապէս, իսկոյն։ 2. Շուտափոյթ, հապճեպով, շտապով, շտապ։
ՎԱՂՎԱՂԵԼ, եցի, չ. Շտապել, վռազել, աճապարել, փութալ։
ՎԱՂՎԱՂԸՆԿԷՑ, ա. Շտապով՝ արագապէս դուրս կամ դէն գցող՝ նետող։
ՎԱՂՎԱՂԿՈՏ, ի, աց, ա. 1. Չափից աւելի շտապող՝ վռազող, փութկոտ, անհամբեր։ 2. Դիւրափոփոխ, փոփոխամիտ։
ՎԱՂՎԱՂՈՒԿ, ա. 1. տե՛ս ՎԱՂՎԱՂԿՈՏ։ 2. Տարաժամ, անժամանակ։ 3 Դիւրափոփոխ, յեղյեղուկ։ 4. մ. Շտապ, հապճեպ, աճապարանքով։
ՎԱՂՎԱՂՈՒՄՆ, ղման, գ. 1. Վաղվաղելը, շտապելը։ 2. Յանկարծակի վրայ հասնելը, յանկարծահաս լինելը։
ՎԱՂՎԱՂՈՒՆ, ա. Վաղվաղկոտ, վաղվաղուկ։
ՎԱՂՐ, ղեր, ղերբ, գ. Կարճ թուր։
ՎԱՂՐԱՒՈՐ, ա. Վաղր ունեցող՝ կրող, վաղրով զինուած։
ՎԱՂՑԱՍՈՒՄՆ, սմունք, ա. Շուտ՝ հեշտութեամբ բարկացող, բարկացկոտ, զայրացկոտ։
ՎԱՃԱՌ, (պհլ.), ի, աց եւ ու, ուց, գ. 1. Վաճառելը, ապրանք առնել-ծախելը, առեւտուր։ 2. Վաճառելի կամ վաճառուած իր, ապրանք։ 3. Առեւտրի ժամանակ սակարկութիւն։ 4. Ապրանք վաճառելու տեղ, վաճառատեղ, շուկայ։ 5. Ապրանք գնելը։
ՎԱՃԱՌԱԽԱԲՈՒԹԻՒՆ, գ. Վաճառքի մէջ խաբէութիւն՝ խարդախութիւն։
ՎԱՃԱՌԱԿԱՆ, (իրան.) ի, աց, գ. ա. 1. Ապրանքներ գնող եւ վաճառող, առեւտրական։ 2. Տան առեւտրական գործերը վարող, տան մատակարար, տնտես։
ՎԱՃԱՌԱԿԱՆԱՊԷՍ, մ. Իբրեւ վաճառական, վաճառականութեան կարգով։
ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Վաճառական լինելը, վաճառականի գործը։ 2. Վաճառք, առեւտուր։
ՎԱՃԱՌԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Առեւտրի մէջ ընկեր՝ գործակից։
ՎԱՃԱՌԱԿՈՒՐ, ա. Վաճառելու, ծախելու, ծախու։
ՎԱՃԱՌԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Առեւտրական գործարք, առեւտուր։
ՎԱՃԱՌԱՅՕՐԷՆ, տե՛ս ՎԱՃԱՌՕՐԷՆ։
ՎԱՃԱՌԱՆՈՑ, ի, աց, գ. Առեւտուր անելու տեղ, առեւտրի հրապարակ, շուկայ։
ՎԱՃԱՌԱՇԱՀ, ա. 1. Վաճառքով՝ առեւտրով շահ վաստակող, շահով՝ օգուտով առեւտուր անող, շահավաճառ։ 2. Որտեղ աշխոյժ՝ շահաւէտ առեւտուր է լինում։
ՎԱՃԱՌԱՇԱՀՈՒԹԻՒՆ, գ. Վաճառաշահ (1) լինելը, շահաւէտ առեւտուր անելը, շահավաճառութիւն։
ՎԱՃԱՌԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Գլխաւոր վաճառական, վաճառականապետ։ 2. Գանձապետ։ 3. Առեւտրի տեսուչ՝ վերակացու։
ՎԱՃԱՌԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Շահով առեւտուր անել սիրող, առեւտրական շահի հետամուտ։
ՎԱՃԱՌԱՏԵՂԻ, ղւոյ, ղեաց, գ. 1. Առեւտուր անելու տեղ, վաճառանոց։ 2. Ծովեզրեայ վաճառաշահ քաղաք։
ՎԱՃԱՌԱՐԱՆ, ի, աց, գ. Վաճառանոց, վաճառատեղ, առեւտրի հրապարակ, շուկայ։
ՎԱՃԱՌԱՒՈՐ, ի, աց, տե՛ս ՎԱՃԱՌԱԿԱՆ։
ՎԱՃԱՌԱՓՈՂՈՑ, ի, աց, գ. Առեւտրի փողոց, որպէս շուկայ ծառայող փողոց։
ՎԱՃԱՌԳԱՀ, (պհլ.), տե՛ս ՎԱՃԱՌԱՏԵՂԻ։ (Սոկր., 455, ՀԱԲ)։
ՎԱՃԱՌԵԼ, եցի, ն. Նախատեսուած կամ պայմանաւորուած գնով մի բան տալ՝ փոխանակել, վաճառքի հանել, վաճառք կատարել, ծախել։ 2. լայնաբար՝ Յանձնել, մատնել։
ՎԱՃԱՌԻԿ, ա. Վաճառելի, վաճառքի հանուած, ծախու։
ՎԱՃԱՌՕՐԷՆ, րինի, նաց կամ նից, գ. Վաճառապետ, առեւտրական գործերի գլխաւոր տնօրէն, վաճառանոցի տեսուչ՝ վերակացու։
ՎԱ՜Յ1, ձ, Ցաւի՝ վշտի՝ ափսոսանքի՝ կարեկցութեան բացականչութիւն՝ ա՜հ, ա՜խ, վա՜խ, աւա՜ղ, ափսո՜ս նշ.։
ՎԱՅ2, ի, ից կամ ոյ, ոց, գ. 1. Ցաւի՝ վշտի՝ ողբի ճիչ՝ հառաչ՝ աղաղակ։ 2. Չարիք, աղէտ, թշուառութիւն։
ՎԱՅԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. Վա՜յ ասելը, վա՜յ տալը. ողբ, աւաղանք, թշուառութիւն։
ՎԱՅԵԼ1, եցի, չ. Վա՜յ աղաղակել, վա՜յ տալ, աւաղել, ճչալ, ողբալ կոծել։
ՎԱՅԵԼ2, ելք, ելից, գ. Հոգեկան կամ մարմնական բաւարարութեան զգացմունք, բաւականութիւն, հաճոյք, զուարճութիւն։
ՎԱՅԵԼ3, ա. Պատշաճ, յարմար, վայելուչ, համապատասխան։
ՎԱՅԵԼԱԼԻՑ, ա. Վայելքներով՝ վայելչութեամբ լի։
ՎԱՅԵԼԵԼ1, եցի ն. չ. 1. Ստեղծած բարիքը հաճոյքով՝ բաւականութեամբ ճաշակել՝ օգտագործել։ 2. Որեւէ կարգի հաճոյք՝ բաւականութիւն ստանալ՝ քաղել։ 3. Անդորր՝ հանգիստ՝ հաճելի կեանք վարել, հաճոյքի՝ բաւականութեան մէջ գտնուել, փափկանալ, 4. Հաղորդակից՝ մասնակից լինել մի բարիքի։
ՎԱՅԵԼԵԼ2, եցի, չ. Վայել՝ պատշաճ՝ յարմար՝ համապատասխան լինել։
ՎԱՅԵԼԵԼԻ, ա. Վայելող, օգտուող։
ՎԱՅԵԼԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Վայելել՝ օգտուել տալ։ 2. Վայելուչ դարձնել, վայելչացնել, զարդարել։
ՎԱՅԵԼԵՑՈՒՑԻՉ, ա. Որ վայելել է տալիս։
ՎԱՅԵԼՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Վայելում, վայելք։
ՎԱՅԵԼՈՒՄՆ, լման, գ. Վայելելը, վայելք։
ՎԱՅԵԼՈՒՉ, ա. 1. Բարեվայելուչ, վայելչական, պատշաճ, յարմար։ 2. Օրինաւոր, կարգին, լաւ։ 3. Վայելելու արժանի։ 4. Հաճելի, դուրեկան, ախորժելի։ 5. Գեղեցիկ։ 6. Բարիքը վայելող։ 7. մ. Վայելուչ կերպով, վայելչապէս։
ՎԱՅԵԼՉԱԲԱՆ, ա. Վայելուչ՝ գեղեցիկ լեզուով խօսող, պերճաբան։
ՎԱՅԵԼՉԱԲԱՐ, մ. 1. Վայելուչ կերպով, պատշաճաբար, յարմարապէս։ 2. Ըստ արժանաւոյն։ 3. ա. Վայելուչ։
ՎԱՅԵԼՉԱԳԵՂ, ա. Վայելուչ գեղեցկութեամբ, չքնաղ։
ՎԱՅԵԼՉԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ շատ վայելուչ։
ՎԱՅԵԼՉԱԴԻՏԱԿ, ա. Վայելուչ տեսք՝ հասակ ունեցող, վայելչակազմ, բարձրահասակ։
ՎԱՅԵԼՉԱԶԱՐԴ, ա. Վայելչօրէն զարդարուած, զարդարուն, շքեղ, գեղեցիկ, հաճելի։
ՎԱՅԵԼՉԱԼԻ, ա. Վայելչութեամբ լի, բերկրալի։
ՎԱՅԵԼՉԱԾԱՂԻԿ, ա. Վայելուչ՝ գեղեցիկ ծաղիկներով, վայելչօրէն ծաղկած, ծլած-ծաղկած։
ՎԱՅԵԼՉԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ, գ. Վայելուչ՝ գեղեցիկ յօրինուածք՝ յարդարանք։
ՎԱՅԵԼՉԱԿԱՆ, ի, աց, տե՛ս ՎԱՅԵԼՈՒՉ։
ՎԱՅԵԼՉԱԿԱՆԱԲԱՐ, տե՛ս ՎԱՅԵԼՉԱԲԱՐ։
ՎԱՅԵԼՉԱԿԱՆԱԳՈՅՆ, տե՛ս ՎԱՅԵԼՉԱԳՈՅՆ։
ՎԱՅԵԼՉԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Վայելուչ լինելը, վայելչութիւն, յարմարութիւն, գեղեցկութիւն։
ՎԱՅԵԼՉԱԿԵՐՊ, ա. Վայելուչ կերպ՝ ձեւ ունեցող։
ՎԱՅԵԼՉԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. Վայելչակերպ լինելը, վայելչութիւն։
ՎԱՅԵԼՉԱԿԻ, տե՛ս ՎԱՅԵԼՉԱԲԱՐ։
ՎԱՅԵԼՉԱԿԻՑ, ա. 1. Միանման վայելչութեամբ։ 2. Վայելքներին հաղորդակից՝ մասնակից, միասին վայելող։
ՎԱՅԵԼՉԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վայելուչ՝ գեղեցիկ դառնալ, գեղեցկանալ, զարդարուել։ 2. Զուարճանալ, բաւականանալ։
ՎԱՅԵԼՉԱՆՔ, նաց, գ. Վայելչանալը, վայելչութիւն։
ՎԱՅԵԼՉԱՇԱՐ, ա. Վայելուչ՝ գեղեցիկ կերպով շարադրուած։
ՎԱՅԵԼՉԱՊԱՆԾ, ա. Վայելչօրէն պանծալի, փառաւոր, շքեղ։
ՎԱՅԵԼՉԱՊԷՍ, տե՛ս ՎԱՅԵԼՉԱԲԱՐ։
ՎԱՅԵԼՉԱՍԷՐ, ա. Վայելքներ սիրող։
ՎԱՅԵԼՉԱՎԱՅՐ, ա. Որտեղ վայելուչ՝ գեղեցիկ վայրեր կան։
ՎԱՅԵԼՉԱՎԱՌ, ա. Վառվռուն, շքեղափայլ։
ՎԱՅԵԼՉԱՏԱՐԱԾ, ա. Վայելչօրէն՝ գեղեցկապէս տարածուած՝ ծաւալուած, հռչակուած։
ՎԱՅԵԼՉԱՏԵՍԱԿ, ա. Վայելուչ տեսք ունեցող, գեղեցիկ երեւացող։
ՎԱՅԵԼՉԱՏԵՐԵՒ, ա, Տերեւներով զարդարուած՝ գեղեցկացած։
ՎԱՅԵԼՉԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Վայելուչ՝ գեղեցիկ դարձնել, վայելուչ տեսք տալ, զարդարել։ 2. Զուարճացնել, հաճոյք՝ բաւականութիւն պատճառել։
ՎԱՅԵԼՉԱՒՈՐ, ա. Վայելուչ, սազող։
ՎԱՅԵԼՉԱՓԱՅԼ, ա. Վայելչութեամբ՝ գեղեցկութեամբ փայլող, վայելչագեղ, չքնաղ։
ՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ, գ. 1. Վայելուչ լինելը, վայելչականութիւն, բարեյարմարութիւն, յարմարաւէտութիւն։ 2. Գեղեցկութիւն, գրաւչութիւն։ 3. Բարեվայելչութիւն, փառաւորութիւն, պայծառութիւն, շքեղութիւն։ 4. Վայելք, հաճոյք, բաւականութիւն, զուարճութիւն։ 5. Բախտաւոր վիճակ, յաջողութիւն, երջանկութիւն։
ՎԱՅԵԼՔ, տե՛ս Վայելք։
ՎԱՅԹԵԼ, եցի, ն. 1. Թափել, դուրս թափել, դատարկել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԱՅՈՒՄՆ, գ. Վայելը, վա՜յ աղաղակելը, կոծ, ճիչ։
ՎԱՅՐ, ի, աց եւ ից, ուց, գ. 1. Ընդհանրապէս տեղ, որեւէ տեղ։ 2. Բաց՝ ամայի՝ անբնակ տեղ, դաշտ, լեռ, անտառ, անապատ եւ այլն (որից՝ վայրի)։ 3. Կողմ, սահման, գաւառ։ 4. Գետին, տափ։ 5. Անորոշ ժամանակ, ժամանակամիջոց։
ՎԱՅՐԱԲԱՐ, մ. 1. Պակաս չափով, աւելի նուազ՝ քիչ։ 2. Իզուր, անտեղի, աւելորդ տեղը։
ՎԱՅՐԱԲԵՐ, ա. 1. Դէպի վայր բերող։ 2. Ցած իջնող, ներքեւ ձգուող։
ՎԱՅՐԱԲԵՐԵԼ, րեալ, ն, 1. Դէպի վայր բերել, իջեցնել։ 2. կ. չ. Դէպի ցած գնալ, վայր իջնել։
ՎԱՅՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ, ՎԱՅՐԱԲԵՐՈՒՄՆ, բերման, գ. 1. Դէպի վայր բերելը՝ բերուելը, իջնելը։ 2. Հակուելը։ 3. փխբ. Կործանում։
ՎԱՅՐԱԲՆԱԿ, ի, աց, ա. 1. Վայրի՝ անբնակ՝ անապատ տեղերում ապրող։ 2. Խուլ՝ յետամնաց վայրերում բնակուող, գիւղաբնակ, լեռնաբնակ, անապատաբնակ։ 3. Տնից տեղից զուրկ, անտուն։ 4. Վայրենի, վայրի։
ՎԱՅՐԱԲՆԱԿԱԳՈՅՆ, ա. Աւելի վայրենի՝ անկիրթ՝ կոպիտ, անշնորհք։
ՎԱՅՐԱԳ, ի, աց, ա. 1. Վայրի տեղերում բնակուող, վայրենաբնակ։ 2. Վայրենի։ 3. Բիրտ, կոպիտ, գռեհիկ։ 4. Դաժան, անգութ, անագորոյն։ 5. Կատաղի, մոլեգին, բուռն, խիստ։
ՎԱՅՐԱԳԱԲԱՐ, մ. Վայրագ կերպով, կատաղաբար։
ՎԱՅՐԱԳԱԳՈՅՆ, ա. 1. Աւելի վայրագ։ 2. Աւելի անյարիր՝ անտեղի։
ՎԱՅՐԱԳԱՅԵԼ, (իմ), եցայ, չ. Վայր գալ, ցած իջնել։
ՎԱՅՐԱԳԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ. Վայրագ դառնալ, վայրենանալ։
ՎԱՅՐԱԳԱՍՈՒՆ, ա. Վայրի տեղերում սնուող՝ սնուած, վայրենաբնակ, վայրենի։
ՎԱՅՐԱԳԱՒԻԹ, ւթի, թաց, գ. Ցածի՝ ստորին գաւիթ, դրսի բաց բակը։
ՎԱՅՐԱԳԻՄԱՍՏ, ա. Վայրագ մտածողութեամբ, վայրենամիտ, անմիտ։
ՎԱՅՐԱԳՆԱՑ, ՎԱՅՐԱԳՆԱՑԵԱԼ, ա. 1. Վայրի տեղերում թափառող, թափառաշրջիկ։ 2. փխբ. Ինքնագլուխ, անսանձ, անկարգ։ 3. փխբ. Ցանկասէր, հեշտասէր։
ՎԱՅՐԱԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Վայրագ՝ վայրենաբարոյ լինելը։ 2. Վայրենութիւն, գազանութիւն, կատաղութիւն։ 3. Կոպտութիւն, բռիութիւն, գռեհկութիւն, անտաշութիւն, տմարդութիւն։
ՎԱՅՐԱԹԵՒԵԼ, եցի, չ. Դէպի ցած թռչել, թեւածելով ցած իջնել։
ՎԱՅՐԱԹՈՅՆ, ա. Ժանտ թոյնով լցուած, չարաթոյն։
ՎԱՅՐԱԽՈՅԶ ԼԻՆԵԼ, Դատարկ բաների քննութեամբ զբաղուել։
ՎԱՅՐԱԾԵԼ, տե՛ս ՎԱՅՐԱԲԵՐԵԼ։
ՎԱՅՐԱԾՈՒՄՆ, ծման, գ. Ապաստանելու՝ բնակուելու տեղ, ստորին բնակարան՝ կացարան։
ՎԱՅՐԱԿԱՆ, ա. Մի որոշ տեղի յատուկ՝ վերաբերող, տեղական։
ՎԱՅՐԱԿԱՑՈՒՄՆ, ցման, գ. Կացութիւն, դրութիւն, վիճակ, դիրք։
ՎԱՅՐԱԿԵԱՑ, ա. 1. Վայրի տեղերում ապրող, վայրենաբնակ։ 2. Մի որոշ տեղի յատուկ՝ վերաբերող, տեղական։
ՎԱՅՐԱԿՆԱՑԵԱԼ, ցելոյ, ոց, ա. Աչքերը դէպի ցած դարձրած, ներքեւ նայող։
ՎԱՅՐԱՀԱՅԵԱՑ, ա. Դէպի ցած նայող, աչքերը կախ գցած, փխբ. նենգաւոր։
ՎԱՅՐԱՀԱՐ, ա. 1. Աշխարհիկ կեանքի հետ խիստ կապուած, երկրաքարշ, թուլամորթ։ 2. Դատարկախօս, մեծախօս։
ՎԱՅՐԱՁԻԳ, ա. Դէպի վայր՝ ցած ձգուած՝ ուղղուած, վայրաբեր։
ՎԱՅՐԱՅԱԾԵԼ, (իմ), եցայ, չ. Դրսում՝ բաց տեղերում յածել՝ շրջել։
ՎԱՅՐԱՅԻՆ, ա. Բաց՝ ամայի տեղերում եղող։
ՎԱՅՐԱՆԿԵԱԼ, ա. Վայր ընկած, ստորացած։
ՎԱՅՐԱՊԱՐ, մ. ա. 1. Զուր, իզուր, անտեղի, ապարդիւն։ 2. Պատահաբար, պատահական։ 3. Անզգոյշ, անխորհուրդ, անխորհրդաբար։ 4. Անմիտ, անիմաստ, աննպատակ։ 5. Յանպատրաստից, յանկարծ։ 6. Պարզաբար, հասարակ։ 7. Չնչին, փուչ։
ՎԱՅՐԱՊԱՐԱԲԱՆԵԼ, եցի, չ. Զուր տեղը խօսել, դատարկաբանել։
ՎԱՅՐԱՊԱՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Աւելորդաբանութիւն, դատարկ՝ անտեղի խօսակցութիւն։
ՎԱՅՐԱՊԱՐԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի վայրապար։
ՎԱՅՐԱՊԱՐԱԶԱՐԴ, ա. Աւելորդ զարդեր սիրող, զուր տեղը զարդարուած։
ՎԱՅՐԱՊԱՐԱԽՕՍ, ա. Դատարկախօս, ունայնախօս։
ՎԱՅՐԱՍՈՒՆ, ա. 1. Դուրսը՝ անբնակ տեղերում սնուած՝ մեծացած։ 2. Առանց հսկողութեան ու դաստիարակութեան թողնուած։
ՎԱՅՐԱՎԱՏԻԼ, տե՛ս ՎԱՅՐԱՎԱՏՆԻԼ։
ՎԱՅՐԱՎԱՏԻՆ, ա. Ցիրուցան եղած՝ արուած, ցաքուցրիւ, ցրուած, ցրիւ։
ՎԱՅՐԱՎԱՏՆԻԼ, նեալ, չ. Ցրիւ գալ, ցիրուցան լինել։
ՎԱՅՐԱՎԱՏՈՒՄՆ, տման, տմունք, գ. Վատնելը, ծախսելը, մսխելը։
ՎԱՅՐԱՑՈՒՑԱՆԵԼ, Ի ՎԱՅՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Դէպի ցած հակել, իջեցնել, ցածրացնել։
ՎԱՅՐԱՔԱՐՇ, ա. Դէպի վայր՝ ցած քաշող, փխբ. ստորաքարշ, գետնաքարշ, երկրաւոր՝ մարմնական հաճոյքներով տարուած։
ՎԱՅՐԱՔԱՐՇՈՒԹԻՒՆ, ՎԱՅՐԱՔԱՐՇՈՒՄՆ, շման, գ. Դէպի վայր՝ ցած գնալը, երկրաւոր՝ մարմնական հաճոյքներով զբաղուելը՝ տարուելը, նուաստութիւն։
ՎԱՅՐԱԲԵՐՈՒՄՆ, րման, տե՛ս ՎԱՅՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ։
ՎԱՅՐԵԼ, եցի, ն. 1. Թափել, շաղ տալ, ցանել։ 2. եցայ, կ. չ. Ցրուել, ցնդել։
ՎԱՅՐԵԿՈՒԹԻՒՆ, գ. Դէպի ցած իջնելը՝ հոսելը։
ՎԱՅՐԵՆԱԲԱՐ, մ. Իբրեւ վայրենի, կատաղաբար, մոլեգին։
ՎԱՅՐԵՆԱԲԱՐՈՅ, ի, ից, ա. Վայրենու բարք՝ բնաւորութիւն ունեցող, վայրագ, տմարդի։
ՎԱՅՐԵՆԱԲՆԱԿ, տե՛ս ՎԱՅՐԱԲՆԱԿ։
ՎԱՅՐԵՆԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի կամ խիստ վայրենի, կատաղի, մոլեգին։ 2. Անկիրթ, վայրագ, անտաշ, բռի։
ՎԱՅՐԵՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Վայրենի։ 2. Բարբարոսական, վայրագ։
ՎԱՅՐԵՆԱԿԵՐ, ի, աց, ա. Վայրենի որսի միս ուտող, որսի մսով ապրող։
ՎԱՅՐԵՆԱՄԻՏ, մտի, տաց, ա. Վայրենական միտք՝ մտածողութիւն ունեցող, վայրենաբարոյ, գազանամիտ, վայրագ, կատաղի, կոպիտ, բիրտ։
ՎԱՅՐԵՆԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Վայրենամիտ բարք, գազանամտութիւն, վայրագութիւն։
ՎԱՅՐԵՆԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վայրենու նման դառնալ, օտարանալ մարդկանցից։ 2. Վայրենաբարոյ՝ գազանաբարոյ դառնալ, գազանանալ, վայրագանալ, դաժանանալ, կատաղել։
ՎԱՅՐԵՆԱՊԷՍ, տե՛ս ՎԱՅՐԵՆԱԲԱՐ։
ՎԱՅՐԵՆԱՍՈՒՆ, տե՛ս ՎԱՅՐԱԲՆԱԿ, ՎԱՅՐԱԳԱՍՈՒՆ։
ՎԱՅՐԵՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վայրենանալ տալ, վայրենաբարոյ դարձնել, մարդկայնութիւնից հեռացնել՝ զրկել։
ՎԱՅՐԵՆԵԱԼ, ա. Վայրենացած, վայրագացած։
ՎԱՅՐԵՆԵՐԵՍ, ա. Վայրենու նման երեսով, անսովոր դէմքով՝ տեսքով, այլանդակ։
ՎԱՅՐԵՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Բնական պայմաններում ապրող՝ բուսնող եւ աճող, վայրի (կենդանի, բոյս)։ 2. Բնական վիճակում եղող։ 3. փխբ. Ամեհի, կատաղի, անզուսպ, մոլեգին։ 4. փխբ. Բարբարոս, վայրագ։
ՎԱՅՐԵՆՈՒԹԻՒՆ, գ. Վայրենի լինելը, վայրենու վիճակը՝ յատկութիւնը։
ՎԱՅՐԷՋՔ, գ. Դէպի վայր իջնելը։
ՎԱՅՐԻԿ ՄԻ, մ. Մի պահ, փոքր-ինչ, մի քիչ, մի կարճ ժամանակ։
ՎԱՅՐԻՋԱՆԵԼ, ՎԱՅՐԻՋԵԼեցի, ջեալ, չ. 1. Դէպի վայր իջնել։ 2. Ճիւղագրութիւնը կազմել՝ ծնողներից դէպի զաւակներն իջնելով։
ՎԱՅՐԿԵԱՆ, կենի, ից, կամ աց, ՎԱՅՐԿԵՆԻ, նւոյ, նեաց, գ. 1. Անորոշ ժամանակի շատ կարճ տեւողութիւն, ակնթարթ։ 2. Ժամանակի չափման միաւոր, որ հաւասար է ժամի 1/60 մասին. րոպէ։ 3. մ. Միառժամանակ, որոշ ժամանակ, մի կարճ ժամանակ։
ՎԱՅՐ ՄԻ, տե՛ս ՎԱՅՐ-Ի տակ։
ՎԱՅՐՈՒՍՏ, (միայն Ի ՎԱՅՐՈՒՍՏ ձեւով), մ. Վարից, ցածից, ներքեւից։
ՎԱՆ1, գ. Վանում, վանելը։
ՎԱՆ2, (պհլ.), տե՛ս ՎԱՆՔ։
ՎԱՆԱԳՈՅՆ, ա. Վանակնի գոյն ունեցող, բիւրեղագոյն։
ՎԱՆԱԿԱՆ, ի, աց, գ. 1. Վանքի կրօնաւոր, միաբան։ 2. Վանահայր։
ՎԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Վանական լինելը, կրօնաւորութիւն։ 2. Վանահայրութիւն։
ՎԱՆԱԿԻՑ, ա. Միեւնոյն վանքում կամ բնակարանում ապրող, բնակակից, յարկակից։
ՎԱՆԱԿՆ, կնի կամ ական, գ. (հնք.) Ապակու նման թափանցիկ բիւրեղային կվարց, լեռնաբիւրեղ։
ՎԱՆԱԿՐԵԱՅ, գ. Առասպելական ծովային գազան։
ՎԱՆԱՊԱՆ, ի, աց, գ. Պահապան, հսկիչ (իջեւանի, վրանի, բանակի գոյքի եւն)։
ՎԱՆԱՏՈՒ, ի, աց, ա. Օտարականներին օթեւան՝ իջեւան տուող, հիւրընկալող, ասպնջական։
ՎԱՆԱՏՈՒՐ, տրի, րաց, ա. 1. Վանատու, հիւրընկալող, իջեւան տուող։ 2. Մանաւանդ յատուկ մակդիր Արամազդի (եւ այլ աստուածների), որի մեհեանին կից գոյութիւն ունէր իջեւանատուն։
ՎԱՆԱՏՐԵԼ, եցի, ն. Օտարականին օթեւան՝ իջեւան տալ, հիւրընկալել։
ՎԱՆԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. Վանատուր լինելը, հիւրընկալութիւն, ասպնջականութիւն։
ՎԱՆԱՑԵՐԷՑ, գ. Վանքի երէց, վանական քահանայ, վաներէց։
ՎԱՆԱՒՈՐ, ի, աց, գ. Իջեւանած հիւր։
ՎԱՆԳ1, (պհլ.), ի, ից, գ. 1. Հնչիւն, ձայն (լարաւոր նուագարանի, սրնգի, պայթիւնի եւն)։ 2. (քեր.) Հնչիւն կամ հնչիւնախումբ, որ արտաբերւում է արտասանական մէկ մղումով. վանկ։ 3. Շարականի ութ ձայներից իւրաքանչիւրը։
ՎԱՆԳ2, գ. Ոսկոր։ (Տիմոթ. Կուզ, 37, ՀԱԲ)։
ՎԱՆԳԱՆԱԼ, ացայ, չ. (քեր.)։ Վանկ դառնալ, վանկ կազմել։
ՎԱՆԳԱՊԷՍ, մ. (քեր.) Իբրեւ վանկ։
ՎԱՆԳԻՒՆ, գ. Հնչիւն, ձայն։
ՎԱՆԴԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Չուանից՝ թելերից՝ տերեւներից՝ ճիւղերից ցանցակերպ հիւսուած որեւէ բան (ցանց, վարմ, ուռկան եւն)։ 2. Դռներն ու պատուհանները պատող երկաթէ կամ փայտէ ձողերից ցանցաձեւ հիւսուածք։ 3. Սիւների խոյակների վանդակաձեւ զարդ։ 4. Կասկարայ։ 5. Կողով, զամբիւղ։ 6. Վանդակապատ, վանդակորմ։ 7. Պատշգամբ՝ վանդակաձեւ հիւսուածքով։
ՎԱՆԴԱԿԱԳՈՐԾ, ա. 1. Վանդակաձեւ շինուած՝ սարքուած, վանդակապատ, վանդակաւոր։ 2. գ. Վանդակ, վանդակազարդ։
ՎԱՆԴԱԿԱԿԱՊ, ա. Վանդակներով կապուած՝ պատուած, շուրջը վանդակ քաշած։
ՎԱՆԴԱԿԱԿԵՐՊ, ա. Վանդակի ձեւով սարքուած՝ կերտուած, վանդակի նման, վանդակաւոր։
ՎԱՆԴԱԿԱՊԱՏ, ի, աց կամ ից, ա. գ. 1. Վանդակներով պատուած՝ ծածկուած, շուրջը վանդակ քաշած։ 2. Վանդակներով պատուած՝ ծածկուած տեղ։ 3. Վանդակ։
ՎԱՆԴԱԿԵԼ, եցի, ն. 1. Վանդակաձեւ կապել, կապոց անել։ 2. Բովանդակել, ի մի հաւաքել, կազմակերպել։ 3. Վանդակի՝ կողովի մէջ դնել։
ՎԱՆԴԱՆԱԿ, տե՛ս ՎԱՆԴԱԿ (6)։
ՎԱՆԴԵԼ1, եցի, ն. Հալածել, վանել։
ՎԱՆԴԵԼ2, (իմ), եցայ, չ. Վարակուել (որեւէ հիւանդութեամբ)։
ՎԱՆԴՈՒՄՆ, դման, գ. Վանդելը, հալածում, աւերում։
ՎԱՆԵԱՅ, եայք, յց, ա. Վանակնից շինուած՝ պատրաստուած։
ՎԱՆԵԱՐ, երոյ, ով կամ աւ, գ. հաւաք. Վանքեր։
ՎԱՆԵԼ, եցի. ն. 1. Քշել, վռնդել, վտարել, հեռացնել։ 2. Կռուով նահանջի մատնել՝ փախցնել՝ հալածել, յաղթել։ 3. Ճնշել, նկուն դարձնել։ 4. Հարուածել։ 5. չ. Մէկի հետ կռուել, մաքառել։
ՎԱՆԵՐԱՅՔ, այից, տե՛ս ՎԱՆԵԱՐ։
ՎԱՆԻ, տե՛ս ՎԱՆԵԱՅ։
ՎԱՆԿ, տե՛ս ՎԱՆԳ1։
ՎԱՆԿՈՒՆՔ, կանց կամ կաց, գ. յոգն. 1. Բնակարան, օթեւան։ 2. Խրճիթ, հիւղակ, տնակ, խուց։
ՎԱՆՈՐԱՅ, ոյ, ով, այք, այց, ՎԱՆՈՐԵԱՅՔ, րէից կամ րեաց, գ. հաւաք. Վանքեր։
ՎԱՆՈՒՄՆ, նման, գ. Վանելը։
ՎԱՆՔ, նաց կամ նից կամ նուց, գ. 1. Բնակարան, կացարան, օթեւան, իջեւան, կայան։ 2. Կրօնաւորների մենաստան։
ՎԱ՛Շ, ձ. Ուրախութեան՝ հիացման՝ հաճոյքի բացականչութիւն՝ ի՛նչ լաւ է, հիանալի՜ է, ապրե՛ս, կեցցե՛ս կամ կեցցէ՛, ուխա՜յ նշ.։
ՎԱՇԵԱԿ, ա. Վա՛շ ասելու արժանի, ազնիւ, պանծալի։
ՎԱՇԽ, (պհլ.), ի, ից կամ ոյ, ու, ուց, գ.Պարտատէրից գանձուող անիրաւ եւ չափից աւելի տոկոս՝ շահ։
ՎԱՇԽԱԺՈՂՈՎ, ի, աց, ա. Վաշխ հաւաքող՝ առնող, վաշխառու։
ՎԱՇԽԱԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ, գ. Վաշխը հաւաքելը, վաշխառութիւն։
ՎԱՇԽԱԿԵՐ, տե՛ս ՎԱՇԽԱԺՈՂՈՎ։
ՎԱՇԽԱՄՓՈՓ, տե՛ս ՎԱՇԽԱԺՈՂՈՎ։
ՎԱՇԽԱՌՈՒ, տե՛ս ՎԱՇԽԱԺՈՂՈՎ։
ՎԱՇԽԱՎԱՃԱՌ, ա. Վաշխով վաճառող, վաշխով դրամ պարտք տուող, վաշխառու։
ՎԱՇԽԱՏՈՒ, ա. Վաշխ տուող կամ վճարող, վաշխով պարտք տուող։
ՎԱՇԽԵԼ, եցի. չ. ն. Վաշխ առնել, վաշխով պարտք տալ, դրամը վաշխով տալ։
ՎԱ՛Շ ՎԱ՛Շ, տե՛ս ՎԱ՛Շ։
ՎԱՇՏ, (պհլ.) ու, ուց կամ ի, ից, գ. 1. Ընդհանրապէս՝ զինուած մարդկանց խումբ։ 2. Զօրախումբ։
ՎԱՇՏԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ. Վաշտերի բաժանուել, վաշտ՝ զօրախումբ կազմել։
ՎԱՇՏԿԱՆ, ի, աց, գ. Զինուորական պահապան խումբ։
ՎԱՉ, ՎԱՉԷ, ի, ից, գ. Սայլ՝ վրայից ու կողքերից մորթով կամ պինդ կտորով ծածկուած, որ քոչուոր ցեղերի մէջ ծառայում էր թէ փոխադրամիջոց եւ թէ կացարան։
ՎԱՉԿԱՏՈՒՆ, ա. Ոչ նստակեաց կեանք վարող, տեղից տեղ թափառող, քոչուոր։
ՎԱՌ1, ա. 1. Պայծառ վառուած, լուսաւոր, փայլուն։ 2. գ. Վառուելը, բորբոքուելը, պայծառութիւն։
ՎԱՌ2, (պհլ.) ի, ից, գ. Նուրբ՝ ընտիր կտորից զարդարուն քօղ։
ՎԱՌ3, (յուն.), ա. Շարականի ութ ձայներից մէկը, երրորդ կողմ (ԳԿ)։
ՎԱՌԱՊԱՆ, գ. Վարապանակ, փխբ. պահպանութիւն, պահպանակ։
ՎԱՌԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Կրակարան։ 2. Ճրագարան։
ՎԱՌԵԱԼ, ելոյ, ոց, ա. Սպառազինուած, սպառազէն։
ՎԱՌԵԼ, եցի, ն. 1. Կրակ տալով բռնկեցնել, բոցավառել։ 2. Զինել, սպառազինել։ 3. Նախապատրաստել՝ քաջալերել՝ ոգեւորել՝ յորդորել պատերազմի։ 4. Զարդարել, պճնել։ 5. Գրգռել, բորբոքել։ 6. Կպցնել, փակցնել։ 7. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԱՌԵԼԻՔ, գ. Զէնք, զրահ։
ՎԱՌԵՑՈՒՄՆ, ցման, գ. Վառելը, վառուելը։
ՎԱՌԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՎԱՌԵԼ (1, 2)։
ՎԱՌ Ի ՎԱՌ, ա. Վառվռուն, փայլփլուն, շողշողուն, պայծառ։
ՎԱՌ Ի ՎԱՌԵԱԼ, ա. Վառվռուն, փայլփլուն, շողշողուն, պայծառ։
ՎԱՌՈՒԱԾ, ոյ, ոց, Զէնքերով զինուելը, սպառազինութիւն։
ՎԱՌՈՒՄՆ, ռման, գ. Վառելը, վառուելը։
ՎԱՌՎԱՌԵԼ, (իմ), եցայ, չ. Բորբոքուն կերպով վառուել, վառվռալ, բոցկլտալ։
ՎԱՍՆ, (պհլ.), նխդ. 1. Մասին, վերաբերեալ։ 2. Համար, նպատակով։ 3. Պատճառով։ 4. Ձեռքով, միջոցով, միջնորդութեամբ։ 5. Փոխանակ։
ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ, (պհլ.), ա. Ազնուական, ազնուականական։ (տե՛ս Սեբէոս, Ժ, ԺԴ)։
ՎԱՍՏԱԿ, ոյ, ոց եւ ի, աւ, գ. 1. Ֆիզիկական եւ մտաւոր ուժերի լարում՝ որեւէ ծանր գործ կատարելու՝ մի արդիւնք ձեռք բերելու համար, աշխատութիւն, աշխատանք։ 2. Աշխատանքի արդիւնք, արգասիք։ 3. Նեղութիւն, չարչարանք, ջանք, ճիգ։ 4. Յոգնածութիւն, յոգնութիւն։ 5. Որեւէ շահ, օգուտ։ 6. ա. Յոգնած, ուժասպառ։
ՎԱՍՏԱԿԱԲԵԿ, ա. Ուժասպառ անող, յոգնեցուցիչ, ծանր։
ՎԱՍՏԱԿԱԿԻՑ, ա. Վաստակի՝ աշխատանքի մասնակից, աշխատակից։
ՎԱՍՏԱԿԱՆՈՒԷՐ, ա. Իր վաստակը՝ աշխատանքը նուիրող՝ նուիրած։
ՎԱՍՏԱԿԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Աշխատասէր, անխոնջ։
ՎԱՍՏԱԿԱՍԻՐԱԲԱՐ, մ. Աշխատասիրաբար, աշխատասիրութեամբ։
ՎԱՍՏԱԿԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Աշխատաւոր, աշխատասէր, ջանասէր, փութաջան, ժրաջան։ 2. Օգուտ՝ շահ բերող, արդիւնք տուող, արդիւնաւոր, օգտակար։ 3. Բարեացակամ, բարեհաճ, հոգացող։ 4. Յոգնած, խոնջացած։
ՎԱՍՏԱԿԵԼ, եցի եւ եցայ, չ. ն. 1. Աշխատել, ջանալ, տքնել, չարչարուել, նեղութիւն քաշել։ 2. Յոգնել, ձանձրանալ։ 3. Շահել, ձեռք բերել, ստանալ։
ՎԱՎԱՇ..., տե՛ս ՎԱՒԱՇ...։
ՎԱՏ, (պհլ.), ի, աց կամ ից, ա. 1. Վատթար, յոռի, անպիտան, անշնորհք։ 2. Չար, նենգ, խորամանկ։ 3. Ծոյլ, ալարկոտ, ոչ գործունեայ, աշխատել՝ գործ անել չսիրող։ 4. Անարի, երկչոտ, վախկոտ, վեհերոտ։
ՎԱՏԱԲԱԽՏ, ա. Չարաբախտ, դժբախտ, թշուառ, տնանկ։
ՎԱՏԱԲԱԽՏԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Վատաբախտ դառնալ, դժբախտանալ։ 2. Դիւահարուել։
ՎԱՏԱԲԱԽՏԻԿ, նոյնն է՝ ՎԱՏԱԲԱԽՏ։
ՎԱՏԱԲԱԽՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Վատաբախտ լինելը, չարաբախտութիւն, դժբախտութիւն, թշուառութիւն։ 2. Վատաբախտ դիպուած, փորձանք։
ՎԱՏԱԲԱՍՏԻԿ, ա. Վատաբախտ, ողորմելի։
ՎԱՏԱԲԱՐՈՅ, ի, ից, ա. Վատ բարքի տէր, չարաբարոյ։
ՎԱՏԱԲԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վատաբարոյ լինելը, չարաբարոյութիւն։
ՎԱՏԱԳՈՅՆ, ա. Վատ գոյնով։
ՎԱՏԱԳՐՈՀՈՒԹԻՒՆ, փխ. ՎԱՏԳՈՀԱՐՈՒԹԻՒՆ (տե՛ս)։
ՎԱՏԱԶԳՈՒԹԻՒՆ, գ. Վատ՝ ստոր ցեղից՝ տոհմից լինելը, ստոր ծագում ունենալը։
ՎԱՏԱԽԱՌՆ, ի, ից, ա. Վատ խառնուածք ունեցող, անբարեխառն, անառողջ։
ՎԱՏԱԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. Վատախառն լինելը, վատ խառնուածք։
ՎԱՏԱԽՆԴԻՐ, դրի, դրաց, ա. 1. Ուրիշին վատութիւն ցանկացող, վատ բաների հետամուտ, չարասէր։ 2. Հեշտամոլ, խենէշ։
ՎԱՏԱԽՈՐՀՈՒՐԴ, հրդի, դաց, ա. 1. Վատ խորհուրդներ՝ մտքեր ունեցող, վատ բաներ խորհող, չարախոհ, չարամիտ։ 2. Անմիտ, անխոհեմ, անշրջահայեաց։
ՎԱՏԱԽՈՐՀՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Վատ խորհուրդ, չար դիտաւորութիւն։ 2. Անմտութիւն, անխոհեմութիւն։
ՎԱՏԱԽՏԱՐԱԿ, (պհլ.) ա. Չարաբախտ, դժբախտ, թշուառ։
ՎԱՏԱԽՐԱՏ, ի, ից, ա. Վատ խրատ տուող։
ՎԱՏԱԽՕՍ, ա. Չարախօս, բամբասող, հայհոյող։
ՎԱՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՉԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ։
ՎԱՏԱԿԵՐՊ, ոյ կամ ի, ա. Վատ կերպարանք ունեցող, տգեղ։
ՎԱՏԱԿՈԽ, ա. Քայլելու՝ գնալու՝ անցնելու համար դժուար, ցեխոտ, անհարթ (ճանապարհ)։ (Կղնկտ., 165, ՀԱԲ)։
ՎԱՏԱՀԱՃՈՅ, ա. Ոչ հաճելի, անհաճոյ, տհաճ։
ՎԱՏԱՁԻ, ոյ, ոց, ա. Վատ ձի հեծած, որի ձին վատ է կամ խրտնող է։
ՎԱՏԱՂՈՒԹԻՒՆ, գ. Աղիքների վատ գործունէութիւն, փորկապութիւն։
ՎԱՏԱՄԱՀ, ա. մ. Չարաչար՝ տանջալից մահով, չարամահ, բռնամահ։
ՎԱՏԱՄԻՏ, մտի, տաց, ա. Չարամիտ, կամ պակասամիտ, անմիտ, անխելք։
ՎԱՏԱՄՏԵԼ, եցի, չ. Չարամիտ կամ անխելք դառնալ, չարութիւն կամ անմըտութիւն անել։ (Ոսկ. փիլ., 356, ՀԱԲ)։
ՎԱՏԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Չարամտութիւն, կամ անմտութիւն, անխելքութիւն։
ՎԱՏԱՅՈՅՍ, ա. Յոյսը պակաս, թերայոյս, թերահաւատ։
ՎԱՏԱՆԱԼ, ացայ, չ. Վատ՝ ծոյլ երկչոտ դառնալ, հեղգանալ, ծուլանալ, դանդաղել, յապաղել։
ՎԱՏԱՆԱԽԱՆՁ, տե՛ս ՉԱՐԱՆԱԽԱՆՁ։
ՎԱՏԱՆԻՒԹ, ա. Որի նիւթը վատ է, փտած, տկար։
ՎԱՏԱՆՇԱՆ, ա. Վատանուն, չարամիտ, չարախորհուրդ։
ՎԱՏԱՆՈՒՆ, ա. 1. Վատ՝ չար անուն հանած, չարանուն, վատահամբաւ։ 2. Վատ՝ երկչոտ ճանաչուած։
ՎԱՏԱՇՆՈՐՀ, ա. Անշնորհք. ապաշընորհ։
ՎԱՏԱՇՈՒԷՐ, տե՛ս ՎԱՏՇՈՒԷՐ։
ՎԱՏԱՌՈՒ, ի, աց, ա. Անընդունակ, բթամիտ։
ՎԱՏԱՍԻՐՏ, սրտի, տաց, ա. Երկչոտ, վախկոտ, վեհերոտ, արիութիւնից զուրկ։
ՎԱՏԱՍՐՏԵԼ, եցի եւ եցայ, չ. Վատասիրտ լինել, երկիւղ՝ վախ զգալ, վախենալ, վախվորել, վախվխել։
ՎԱՏԱՍՐՏՈՒԹԻՒՆ, գ. Վատասիրտ լինելը, վախկոտութիւն, երկչոտութիւն, վեհերոտութիւն։
ՎԱՏԱՏՈՀՄԱԿ, ՎԱՏԱՏՈՀՄԻԿ, ա. Վատ՝ ստոր՝ աննշան՝ անյայտ տոհմից, անտոհմիկ, վատազգի։
ՎԱՏԱՓԱՌ, ա. Անփառունակ, անշուք։
ՎԱՏԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. Վատափառ լինելը, վատանունութիւն։
ՎԱՏԳՈՀԱՐՈՒԹԻՒՆ, (պհլ.) գ. Վատ՝ ստոր ցեղից՝ վատատոհմիկ լինելը, ստոր ծագում։
ՎԱՏԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Վատանալ, տկարանալ (աչքերի մասին)։ 2. Ուժը՝ զօրութիւնը պակասել, ուժից ընկնել թուլանալ, նիհարել։ 3. Ծուլանալ։
ՎԱՏԹԱՐ, վաթթար, վաթար (պհլ.), ի, աց կամ ից, ա. 1. Շատ վատ, անպիտան, յոռի. 2. Յետին, չնչին, նուաստ, անարգ, ստոր, ցած։ 3. Ախտաւոր, մոլի։
ՎԱՏԹԱՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ խիստ վատթար։
ՎԱՏԹԱՐԱԳՈՐԾ, ա. Չարագործ, անարգ։
ՎԱՏԹԱՐԱԶԱՒԱԿ, գ. Վատթար՝ անպիտան զաւակ։
ՎԱՏԹԱՐԱԶԳԻ, գւոյ, գեաց, ա. 1. Վատթար ցեղից՝ տոհմից, վատազգի, վատատոհմիկ, աննշան, յետին։ 2. Անարգ, յոռի, անվայելուչ։
ՎԱՏԹԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. Վատթար, անպիտան։
ՎԱՏԹԱՐԱԿԵԱՆՔ, ա. Վատթար եւ ողորմելի կեանք վարող։
ՎԱՏԹԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վատթար դառնալ կամ երեւալ։ 2. Նկուն դառնալ, յաղթուել, ընկճուել։
ՎԱՏԹԱՐԱՊԷՍ, մ. Վատթար՝ վատ կերպով։
ՎԱՏԹԱՐԱՏԵՍ, ի, աց, ա. Վատթար՝ պագշոտ՝ անպատկառ նայուածք ունեցող, վաւաշոտ աչքերով։
ՎԱՏԹԱՐԱՑՈՒՑԻՉ, ա. Որ վատթարացնում է, վատթարացնող, ապականող, եղծող։
ՎԱՏԹԱՐԵԼ, եցի, ն. 1. Նկուն դարձնել, ընկճել, տկարացնել, թուլացնել։ 2. Անարգել, նախատել, խայտառակել, ստորացնել, ամաչեցնել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԱՏԹԱՐԻԿ, ա. Վատթար, նուաստ, անպիտան, չնչին։
ՎԱՏԹԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վատթար լինելը, վատութիւն, անպիտանութիւն, յոռութիւն։ 2. Տկարութիւն, պարտութիւն, ընկճուածութիւն։ 3. Վախկոտութիւն, անարիութիւն։ 4. Անարգանք, նախատինք։ 5. Սխալանք, թերութիւն, մոլորութիւն։
ՎԱՏԹԱՐՈՒՄՆ, րման, գ. Վատթարելը։
ՎԱՏՄԻՀՐ, ա. Չարամիտ, վատշուէր, անզգամ, վատ։ (Արծ. 378)։
ՎԱՏՄԻՐՀ, ա. Չարամիտ, վատշուէր, անզգամ, վատ։ (Արծ. 378)։
ՎԱՏՆԱԿԱՆ, տե՛ս ԱՐԴՎԱՏՆԱԿԱՆ։
ՎԱՏՆԵԼ, եցի, ն. 1. Զուր տեղը՝ անօգուտ կերպով ծախսել, մսխել, քամուն տալ։ 2. Ցրել, ցիրուցան անել։ 3. Գործադրելով՝ օգտագործելով սպառել։ 4. Փչացնել, ոչնչացնել։ 5. Սպանել։
ՎԱՏՆԻՉ, ա. Որ վատնում է, վատնող։
ՎԱՏՆՇԱՆ, տե՛ս ՎԱՏԱՆՇԱՆ։
ՎԱՏՆՈՒԹԻՒՆ, ՎԱՏՆՈՒՄՆգ. Վատնելը, ծախսում, սպառում, ցրում, կորուստ։
ՎԱՏՇՈՒԷՐ, վատըշուէր, ա. Չար, անզգամ, թշուառական, չարագործ, անօրէն։
ՎԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Ծուլութիւն, անգործութիւն, դանդաղկոտութիւն։ 2. Թուլամորթութիւն, կնատութիւն։ 3. Վախկոտութիւն, անարիութիւն, երկչոտութիւն, վեհերոտութիւն, վատասըրտութիւն։ 4. Վատթարութիւն։ 5. Ապերախտութիւն։
ՎԱՏՏՈՀՄԱԿ, ՎԱՏՏՈՀՄԻԿ, տե՛ս ՎԱՏԱՏՈՀՄԱԿ։
ՎԱՐ1, վարք, գ. 1. Հող վարելը, հերկ։ 2. Վարած՝ հերկած հող։
ՎԱՐ2, ի վար, գ. Գործածութիւն, գործադրութիւն, կիրառութիւն, գործածելը, կիրառելը, բանեցնելը։
ՎԱՐԱԳՈՅՐ, գուրի, րաց կամ րից, գ. 1. Երկար ու լայն կտոր, որ կախում են վերից վար՝ որեւէ բան ծածկելու՝ փակելու համար. ծածկոց։ 2. փխբ. Պատրուակ, մութ՝ աղօտ ակնարկութիւն։
ՎԱՐԱԳՈՅՐԱՁԻԳՔ, ՎԱՐԱԳՈՒՐԱՁԻԳՔ, գ. Վարագոյրը կախելու տեղ. առագաստ, վարագոյրով անջատուած՝ բաժանուած սենեակ։
ՎԱՐԱԳՈՒՐԵԼ, եցի, ն. Վարագոյրով ծածկել՝ պատել։
ՎԱՐԱԶ, (պհլ.), ի, աց, նաեւ ու, ուց, գ. 1. (կենդբ.) Խոզերի ընտանիքին պատկանող կենդանի. վայրի խոզ, կինճ (Sus scrofa)։ 2. Վարազի պատկերը, որ պարսից Սասանեանների արքունական դրոշմն էր։ 3. Գործածւում է բաղադրեալ յատուկ անունների մէջ՝ իբրեւ պատուանուն՝ Վարազ Շապուհ, Վարազ Վաղան, Վարազ Ներսեհ եւն։
ՎԱՐԱԶԱԲԱՐ, մ. Վարազի պէս, կատաղօրէն, հուժկու կերպով։
ՎԱՐԱԶԱԳԻՐ, ա. Վրան վարազի պատկեր քանդակուած (մատանի), որը կնիքի դեր էր կատարում (Կղնկտ., Բ 1)։
ՎԱՐԱԶԱԹԵՒՔ, թեւոց, օք, գ. յոգն. Խոշոր՝ ուժեղ՝ հուժկու թեւեր (թռչունների)։
ՎԱՐԱԶԱԽԱՌՆ, ա, մ. Որի մէջ խառն է վարազի ամեհութիւն՝ կատաղութիւն, սաստիկ՝ հուժկու կերպով։
ՎԱՐԱԶԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ. Վարազի նման ամեհի դառնալ, կատաղել, գազազել, մոլեգնել։
ՎԱՐԱԶԱՆՄԱՆ, ա. Վարազի նման, վարազակերպ։
ՎԱՐԱԶԱՊԷՍ, տե՛ս ՎԱՐԱԶԱԲԱՐ։
ՎԱՐԱԶԱՋԵՂՔ, գ. յոգն. Պինդ եւ հաստ ջղեր։
ՎԱՐԱԶԱՏԵՍԱԿ, ի, աց, տե՛ս ՎԱՐԱԶԱՆՄԱՆ։
ՎԱՐԱԶԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վարազի նման կատաղի դարձնել, փխբ. սպառազինել, զինել։
ՎԱՐԱԶԱՓՈՂՈՑ, գ. Շուկայ ծառայող լայն եւ ընդարձակ փողոց։
ՎԱՐԱԶՕՐԷՆ, տե՛ս ՎԱՐԱԶԱԲԱՐ։
ՎԱՐԱԿԵԼ, եցի, ն. 1. Կապել, կաշկանդել, ամբողջապէս պատել, չորս կողմը բռնել։ 2. եցայ, կ. չ. Որեւէ բանով բռնուել՝ համակուել։
ՎԱՐԱԿՈԽ ԳՈՐԾԵԼ, Վարել։ Բազմութիւնք սմբակակոխ ձիոցն յոյժ վարակոխ գործէին զճանապարհն (Կղնկտ, Ա 21)։
ՎԱՐԱՆ, ի, մանաւանդ՝ ՎԱՐԱՆՔ, նաց կամ նից, գ. 1. Վարանելը, շուարում, տարակուսանք, երկընտրանք, երկմտութիւն։ 2. Հոգս, մտմտուք, տագնապ, յուզմունք, անհանգստութիւն, մտատանջութիւն։
ՎԱՐԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. Վարանում պարունակող՝ արտայայտող, վարանողական, վարանեցնող, վարանած։
ՎԱՐԱՆԱԿԻՑ, ա. Միասին՝ մէկտեղ վարանող, վարանման մասնակից։
ՎԱՐԱՆԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՎԱՐԱՆԵԼ2 (իմ)։
ՎԱՐԱՆԵԼ1, եցի, ն. 1. Վարանքի՝ տարակուսանքի՝ երկմտութեան մէջ գցել, տագնապեցնել, տարուբերել, մանաւանդ՝ դարանակալելով պատել՝ պաշարել, նեղը գցել, շուարեցնել։ 2. Ապաշաւել։
ՎԱՐԱՆԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Վարանքի՝ երկմտութեան մէջ լինել, նեղն ընկնել, տարուբերուել, տատանուել, շիւարել, տարակուսել, մտմտալ։ 2. Դարանել, դարան լարել, դարանակալել մէկին։ 3. Հալածուել։ 4. Բռնուել, պաշարուել։
ՎԱՐԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՎԱՐԱՆԵԼ1 (1)։
ՎԱՐԱՆՈՒՄՆ, նման, գ. Վարանելը, վարանք։
ՎԱՐԱՆՔ, տե՛ս ՎԱՐԱՆ։
ՎԱՐԱՊԱՆ, (պհլ.), ի, աց, գ. 1. Բերանակապ, ցռկակապ, դնչկալ, գելոց. սանձ։ 2. տե՛ս ՎԱՐԱՊԱՆԱԿ։
ՎԱՐԱՊԱՆԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Կուրծքը պատող զրահ, լանջազրահ, լանջապանակ։
ՎԱՐԱՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Իր բուն երկրից հեռացած՝ տեղահան եղած, գաղթական։ 2. Ինքնագլուխ վտարանդի, թափառական։ 3. Ցրող, ցրիւ տուող։
ՎԱՐԱՏԵԼ, եցի, ն. Քշել, հեռացնել։ 2. Բաժանել, պառակտել։ 3. Ցրել, ցրիւ տալ, ցիրուցան անել։ 4. Տեղահան անել, վտարել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԱՐԱՏՈՒՄՆ, տման, գ. Վարատելը, վարատուելը։
ՎԱՐԱՐ, ի, ա, Վաւաշոտ, կրքոտ (կին)։
ՎԱՐԱՐԵԼ, եցի եւ եցայ, չ. Սեռական ցանկութիւն զգալ, կրքոտուել, գրգռուել։
ՎԱՐԱՒԱՆԴ, (պհլ.) գ. Թամբի այն փոկերը, որոնք խաչկապւում են ձիու կրծքին. լանջափոկ, կրծկապ։
ՎԱՐԱՒԱՆԴԱՍՊԱՍ, գ, Ձիապան սպասաւոր, սանձակալ։
ՎԱՐԳԵԼ, (իմ), եցայ, չ. Վազել, սլանալ, արշաւել, սուրալ։
ՎԱՐԳԻՉ, ա. Սլացող, արագընթաց, արագասլաց (օդի մասին)։
ՎԱՐԴ, (պհլ.), ի, ից, գ. 1. Վարդենու ծաղիկը։ 2. Վարդի թուփը, վարդենի։
ՎԱՐԴԱԲԵՐ, ա. Վարդ բերող՝ տուող։
ՎԱՐԴԱԲՈՒՂԽ, ա. Որից վարդ է բխում։
ՎԱՐԴԱԳՈՅՆ, ա. Վարդի գոյն ունեցող, կարմերանգ, ծիրանափայլ։
ՎԱՐԴԱՄԱՏՆ, ա. Վարդի նման մատներ ունեցող (մակդիր Հերա աստուածուհու)։
ՎԱՐԴԱՅԱՏԱԿ, ա. Վարդանկար յատակով։
ՎԱՐԴԱՊԱՅ ՔԱՂ, գ. Եղջերուաքաղ, քիմեռ (առասպելական կենդանի՝ հրէշ)։
ՎԱՐԴԱՊԵՏ, (պհլ.), ի, աց, գ. 1. Ուսուցիչ, վարժապետ, ուսման պետ՝ առաջնորդ։ 2. Արհեստաւորների պետ, վարպետ։ 3. Պատճառ, դրդիչ, սադրիչ։
ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ, ի, աց, ա. Վարդապետին՝ ուսուցչին կամ վարդապետութեան՝ ուսման յատուկ՝ վերաբերող, ուսումնական։
ՎԱՐԴԱՊԵՏԱՆՈՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Ուսանելու տեղ, վարժատուն, կրթարան, դպրոց։ 2. Վարդապետութեան՝ ուսման աղբիւր, հմուտ ուսուցիչ։
ՎԱՐԴԱՊԵՏԵԼ1, եցի, ն. 1. Իբրեւ վարդապետ ուսուցանել, սովորեցնել, կրթել։ 2. Որեւէ միտք կամ ուսմունք քարոզել՝ տարածել։
ՎԱՐԴԱՊԵՏԵԼ2, (իմ), եցայ հբ. (յունական ոճով) Ուսանել, սովորել։
ՎԱՐԴԱՊԵՏՈՑ, տե՛ս ՎԱՐԴԱՊԵՏԱՆՈՑ (1)։
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Վարդապետելը, ուսուցանելը, սովորեցնելը։ 2. Ուսում։ 3. Խրատ, հրահանգ, քարոզութիւն։ 4. Վարդապետի՝ ուսուցչի պաշտօնը, ուսուցչութիւն։ 5. հաւաք. Վարդապետներ։
ՎԱՐԴԱՊԵՏՈՒՀԻ, հւոյ, ա. գ. Կին ուսուցիչ, քարոզչուհի։
ՎԱՐԴԱՎԱՌ, ի, գ. (եկեղց.) Քրիստոսի այլակերպութեան տօնը։
ՎԱՐԴԱՏԵՍ, ՎԱՐԴԱՏԵՍԱԿ, ՎԱՐԴԱՏԻՊա. Վարդի տեսք ունեցող, վարդի նման, վարդագոյն։
ՎԱՐԴԱՓԹԻԹ, ա. Վարդի պէս փթթած, նոր բացուած։
ՎԱՐԴԵՆԻ, նւոյ, նեաց, գ. (բսբ.) Վարդազգիների ընտանիքին պատկանող թփաբոյս. վարդաթուփ (Rosa)։
ՎԱՐԵԼ1, եցի, ն. 1. Վար անել, հողը հերկել։ 2. Վարած՝ հերկած հողը ցանել։ 3. Հողը մշակել։
ՎԱՐԵԼ2, եցի, ն. 1. Ուղղութիւն տալ, կարգաւորել, ղեկավարել, կառավարել։ 2. Առաջ տանել, մղել, քշել։ 3. Բերել, տանել, շարժել, մի կողմ ձգել։ 4. Վարսել, խրել, մխել, խոթել, մխրճել։ 5. չ. Գնալ, դիմել։
ՎԱՐԵԼ3, եցի եւ եցայ, հբ. 1. Գործածել, կիրառել, բանեցնել։ 2. Վարուել, շարժուել։ 3. Կեանք անցկացնել, ապրել։
ՎԱՐԶ, (պհլ.), գ. Գնդաձեւ ծայրով գաւազան՝ մահակ, լախտ։
ՎԱՐԺ, (պհլ.), ի, ից, գ. 1. Որեւէ բանի հմտութիւն ձեռք բերելու համար կատարուող պարապմունք, վարժութիւն, վարժանք, մարզանք, հրահանգ, փորձ, ճիգ, ջանք։ 2. Ուսում, կրթութիւն։ 3. Դաստիարակութիւն։ 4. ա. Վարժուած, մարզուած, հմուտ, փորձառու։
ՎԱՐԺԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Ճարտաբանութիւն, արուեստաբանութիւն։
ՎԱՐԺԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Կրթական, մարզական, ճգնողական։ 2. Մարզուող, ճգնող (մի բանի վրայ)։
ՎԱՐԺԱԿԻՑ, ա. 1. Միեւնոյն բանին վարժուած։ 2. Ընդաբոյս, տնկակից։
ՎԱՐԺԱՆՈՑ, տե՛ս ՎԱՐԺԱՐԱՆ։
ՎԱՐԺԱՆՔ, նաց, գ. Վարժութիւն, պարապմունք, մարզանք։
ՎԱՐԺԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Ուսման պետ, ուսուցիչ։ 2. Ըմբշամարտիկների վարժարանի կամ մարզանքների վերակացու՝ հրահանգիչ։
ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ, տե՛ս ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ։
ՎԱՐԺԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Վարժապետ լինելը, ուսուցչութիւն։
ՎԱՐԺԱՍԷՐ, տե՛ս ՈՒՍՈՒՄՆԱՍԷՐ։
ՎԱՐԺԱՐԱՆ, ի, աց, գ. Ուսանելու՝ մարզուելու տեղ, ուսումնարան, վարժանոց, դպրոց, կրթարան, մարզարան։
ՎԱՐԺԱՒՈՐ, ա. Վարժուող, սովորող, ճգնող աշակերտ։
ՎԱՐԺԵԱՐ, գ. հաւաք. Ուսուցիչներ։
ՎԱՐԺԵԼ1, եցի, ն. 1. Վարժեցնել, սովորեցնել։ 2. Մարզել, կրթել։ 3. Խրատել, դաստիարակել։ 4. Ընտելացնել, սանձել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԱՐԺԵԼ2, (իմ), եցայ, հբ. (յունական ոճով) Ուսանել, սովորել։
ՎԱՐԺԵԼԻՔ, լեաց, գ. Վարժեցնելու սարք՝ յարմարանք, երասանակ, սանձ։
ՎԱՐԺԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վարժեցնել, սովորեցնել, կրթել։
ՎԱՐԺԻՉ, ա. Որ ինքն իրեն վարժեցնում է, ճգնող։
ՎԱՐԺՆԱԿԱՆԻՇ, ա. Վարուժնակի նշան կրող, որի վրայ վարուժնակ է նկարուած (դրօշակ)։
ՎԱՐԺՈՂԱԿԱՆ, ա. Վարժուելու, վարժական։
ՎԱՐԺՈՂԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի վարժողական։
ՎԱՐԺՈՑ, ի, աց, գ. Վարժանոց, վարժարան, դպրոց։
ՎԱՐԺՈՒԹԻՒՆ, ՎԱՐԺՈՒՄՆ, ժման, գ. Կրթութիւն, պարապմունք, վարժանք, մարզանք։
ՎԱՐԺՈՒՆ, ա. Վարժ, վարժուած։
ՎԱՐԺՔ, ժիք, գ. յոգն. Վարժութիւն, վարժանք։
ՎԱՐԻՉ, րչի, չաց, ա. գ. 1. Վարող, ղեկավարող, կառավարող։ 2. Գերութիւն վարող, գերի տանող։ 3. Մի կողմ վանող՝ վռնդող։ 4. Վարելու՝ քշելու գործիք. գաւազան, խարազան, մտրակ, թիակ, թի եւն։
ՎԱՐԿ, ի, ից կամ աց, գ. 1. Համարում, կարծիք մէկի մասին։ 2. Վճիռ, որոշում։ 3. Համար, հաշիւ։ 4. Սահմանուած չափ՝ գին՝ արժէք, սակ։ 5. Դատավճիռ։
ՎԱՐԿԱԴՐԵԼ, տե՛ս ՎԱՐԿԱՆԵԼ։
ՎԱՐԿԱԾ, ի, ից, գ. Կարծիք, ենթադրութիւն։
ՎԱՐԿԱՆԵԼ, (իմ), կայ, կի՛ր, կուցեալ, հբ. Համարել, հաշուել, ընդունել, կարծել, ենթադրել, կարծիք յայտնել, դիտել իբրեւ։
ՎԱՐԿԱՆՈՒՄՆ, նման, գ. Կարծիք, վարկած, ենթադրութիւն։
ՎԱՐԿԱՏՐԵԼ, եցի, ն. Բացորոշել, վճռել։
ՎԱՐԿԵԼ, եցի, տե՛ս ՎԱՐԱԿԵԼ։
ՎԱՐԿՊԱՐԱԶԻ, մ. 1. Ի միջի այլոց, հարեւանացիօրէն, վայրիվերոյ, թեթեւակի, թռուցիկ։ 2. Անխորհրդաբար, յանդգնաբար։ 3. ա. Անպիտան, չնչին, դատարկ, աննշանակ, երկրորդական։ 4. Պարզ, անպաճոյճ։
ՎԱՐՁ, (պհլ.), ու, ուց, գ. 1. Կատարած աշխատանքի կամ որեւէ կարգի ծառայութեան փոխարէն տրուած վճար, վարձատրում, հատուցում, պարգեւ։ 2. ա. Վարձկան, վարձուոր։
ՎԱՐՁԱԲԵՐ, ի, աց, ա. 1. Որ բերում յանձնում է վարձը։ 2. Հարսի վարձանքը բերող։
ՎԱՐՁԱԽՆԴԻՐ, ա. Վարձը խնդրող՝ պահանջող։
ՎԱՐՁԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Երգող՝ նուագող կին։ 2. Թեթեւաբարոյ կին, որ հասարակութեան առաջ երգում էր, պարում էր, նուագում էր, միմոսութիւններ էր անում։ 3. Պոռնիկ կին, բոզ։ 4. Միմոս, խեղկատակ։
ՎԱՐՁԱԿԱՆ, ի, աց, ա. գ. 1. Վարձով ծառայող, վարձկան նաւաստի։ 2. տե՛ս ՎԱՐՁԱԿ։
ՎԱՐՁԱՀԱՏՈՅՑ, տուցի, ա. 1. Վարձը հատուցող՝ վճարող։ 2. Վարձատրող, պարգեւատու։ 3. Փոխհատուցուած, վարձատրուած։
ՎԱՐՁԱՀԱՏՈՒ, տե՛ս ՎԱՐՁԱՀԱՏՈՅՑ։
ՎԱՐՁԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. Վարձով ծառայող, վարձկան, վարձակի։
ՎԱՐՁԱՆ, ի, աց, գ. Վարձ, փոխհատուցում։
ՎԱՐՁԱՆԱԿ, ի, աց, գ. Վարձ, վարձատրութիւն։
ՎԱՐՁԱՆՔ, նաց, գ. 1. Նուէր, որ փեսան կամ փեսայի ընտանիքը տալիս է հարսին, օժիտ։ 2. Դրամ, որ տալիս են աղջըկայ հօրը՝ աղջկան կին առնելու համար, գրաւական։ 3. Պոռնիկ կնոջ վարձ։ 4. Վարձատրութիւն։
ՎԱՐՁԱՏՈՒ, ՎԱՐՁԱՏՈՒՐ, ա. Վարձը տուող, վարձահատոյց։
ՎԱՐՁԱՏՐԵԼ, եցի, ն. Կատարած աշխատանքի վարձը տալ՝ վճարել, փոխհատուցել։
ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. Վարձը տալը՝ վճարելը, փոխհատուցում։
ՎԱՐՁԱՒՈՐ, ի, աց, գ. ա. 1. Վարձով աշխատող, վարձուած մշակ, վարձկան, վարձուոր։ 2. Վարձով կատարուող։
ՎԱՐՁԱՒՈՐԱԿԱՆ, ա. Որտեղ վարձի կամ շահի ակնկալութիւն կայ։
ՎԱՐՁԱՒՈՐԵԼ, եցի, ն. Վարձով բռնել, վարձել։
ՎԱՐՁԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Վարձաւոր լինելը, վարձով աշխատելը։
ՎԱՐՁԵԼ, եցի եւ եցայ, հբ. 1. Որոշակի վարձով մէկին որեւէ աշխատանք տալ՝ յանձնարարել, վարձով բռնել, վարձակալել։ 2. Մէկին վարձատրելով՝ կաշառելով իր ձեռքին գործիք դարձնել՝ իր շահերին ծառայեցնել։ 3. Վարձանք տալ կնոջ համար, վարձանքով կին առնել։ 4. Դրամագլուխը տոկոսով տալով շահ ստանալ, շահեցնել։ 5. Շահ ստանալ, օգուտ քաղել, շահել։
ՎԱՐՁԿԱՆ, ի, աց, ա, գ. 1. Վարձով աշխատող՝ ծառայող, վարձուած մշակ, վարձուոր։ 2. Հասարակաց կին, վարձակ (3)։ 3. Վաճառքի հանուած, ծախու։
ՎԱՐՁԿԱՆԱԳՐԻՉ, գրչի, աւ, գ. Վարձկան գրիչ՝ դպիր՝ գրագիր։
ՎԱՐՁԿԱՆԱԿԱՆ, ա. Վարձկանին յատուկ՝ վերաբերող։
ՎԱՐՁԿԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վարձել, վարձով բռնել, իբրեւ վարձկան աշխատեցնել։
ՎԱՐՁԿԱՆՈՒԹԻՒՆ, գ, 1. Վարձկան լինելը, վարձով ծառայելը։ 2. Վարձկան զօրք։
ՎԱՐՄ, ի, աց, գ. 1. Թռչուններ որսալու ցանց։ 2. Ընդհանրապէս՝ թակարդ, որոգայթ, որեւէ կենդանի բռնելու գործիք՝ յարմարանք։ 3. Մի տեսակ ցանցակերպ զարդ։
ՎԱՐՄԱՐԿԵԼ, եցի, ն. Վարմը գցել, վարմով որսալ։
ՎԱՐՆԿԵՆԻ, նւոյ, նեաց, գ. (բսբ.) Դդմազգիների ընտանիքին պատկանող բոյս. վարունգ (Cucumis sativus)։
ՎԱՐՇԱՄԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Թաշկինակ։ 2. Սրբիչ, դաստառակ։ 3. Գլխին փաթաթելու՝ կապելու շոր, գլխաշոր։ 4. Գլխի փաթոյթ, ապարօշ։
ՎԱՐՇԱՄԱԿԱՊԱՏ, ա. Վարշամակով պատած՝ ծածկուած։
ՎԱՐՇԱՄԱԿԵԱՅ, ա. Վարշամակից բաղկացած, կտաւէ։
ՎԱՐՈՅ, ա. Վարուցանքի համար պիտանի։
ՎԱՐՈՏԵԼ, եցի, ն. Վարել, քշել, հեռացնել։ (Սիւն. քեր., 213, ՀԱԲ)։
ՎԱՐՈՑ, ի, աւ կամ իւ, աց, գ. Գաւազան, բիր. ճիպոտ։
ՎԱՐՈՑԱՒՈՐ, ի, աց, ա, գ. Ձեռքին գաւազան՝ բիր ունեցող՝ կրող, գաւազանով՝ բրով զինուած, գաւազանակիր, բրաւոր։
ՎԱՐՈՑԵԼ, եցի, ն. Վարոցով՝ գաւազանով ծեծել, բրածեծ անել։ (Վրք. եւ վկ. բ. 313, ՀԱԲ)։
ՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վարելը, կառք վարելը։
ՎԱՐՈՒԺԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆԱԿ, ՎԱՐՈՒԺՆԱԿ, (իրան), ի, աց, գ. Արու թռչուն։
ՎԱՐՈՒՆ, ունք, ա. Տրորած, դուրան, հարթած, հարթ (ճանապարհ)։
ՎԱՐՈՒՆԳ, վարունկ (իրան), գ. 1. Վարնգենու պտուղը։ 2. Կիտրոն։
ՎԱՐՉԱԿԱՆ, ա. Վարիչին յատուկ՝ վերաբերող։
ՎԱՐՉԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Գաւազանով ծեծելը, գան։
ՎԱՐՉԱՒՈՐ, տե՛ս ՎԱՉԿԱՏՈՒՆ։
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ, գ. 1. Վարիչի գործը եւ պաշտօնը, ղեկավարելը, կառավարելը։ 2. Տախտակ, որի վրայ գրուած էին օրէնքներ եւ վճիռներ (հին Աթէնքում)։
ՎԱՐՍ, (պհլ.), ի, մանաւանդ՝ ՎԱՐՍՔ, սից, գ. 1. Կանացի երկար չհիւսուած մազ։ 2. Ընդհանրապէս՝ երկար մազ։ 3. փխբ. Արեգակի եւ աստղերի ճաճանչները։ 4. փխբ. Ծառի սաղարթն ու թարմ ճիւղերը։
ՎԱՐՍԱԳԵՂ, ա. Գեղեցիկ վարսեր՝ մազեր ունեցող։
ՎԱՐՍԱԳԵՂՈՒԹԻՒՆ, գ. Վարսագեղ լինելը, գեղեցիկ վարսեր ունենալը։
ՎԱՐՍԱԴԻՏԱԿ, ա. Վարսաւոր, ճաճանչագեղ։
ՎԱՐՍԱԿ, այ, աց, գ. (բսբ.) Հացազգիների ընտանիքին պատկանող խոտաբոյս. վարճոխ (Avena)։
ՎԱՐՍԱԿԱԼ, ի, աց, գ. Տղամարդկանց գլխի մազերի զարդարուն կապ՝ ժապաւէն, ծամկալ։
ՎԱՐՍԱԿԱՆ, ա. Վարսերին՝ մազերին յատուկ՝ վերաբերող։
ՎԱՐՍԱՄ, գ. Գիսաւոր աստղ։
ՎԱՐՍԱՄՆԱՀԱՐ, ա. Խելացնոր, խելագար (մարդ)։ Ոմանք իբրեւ մոլեգին վարսամնահարս եղեալք յանկողնոցն մերկք եւ խայտառակք ընդ որմս խօսէին (Կղնկտ., Բ, 15)։
ՎԱՐՍԱՎԻՐԱՅ, վարսաւիրայ, ի այք, ից կամ այց, գ. Վարսավիր, սափրիչ։
ՎԱՐՍԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Նա, որ ուխտում է երբէք մազերը չխուզել։ 2. Առատ՝ խիտ ու երկար մազեր ունեցող։ 3. Սաղարթախիտ ու ճիւղաշատ (ծառ)։ 4. Գիսաւոր (աստղ)։ 5. Լուսաւոր (օդ)։
ՎԱՐՍԱՒՈՐԱԿԱՆ, ա. Վարսակալի յարմար (մարգարիտ)։
ՎԱՐՍԱՒՈՐԵԼ1, եցի, տե՛ս ՎԱՐՍԵԼ։
ՎԱՐՍԱՒՈՐԵԼ2, (իմ), եցայ, րեալ, չ. Վարսաւոր՝ սաղարթախիտ դառնալ։
ՎԱՐՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Վարսաւոր՝ սաղարթախիտ լինելը, վարսաւորուելը։
ՎԱՐՍԵԼ, եցի, ն. Խոթել, խթել, մխել, ցցել։ 2. Գամել, բեւեռել։
ՎԱՐՍՔ, տե՛ս ՎԱՐՍ։
ՎԱՐՏԻՔ, (պհլ.) տեաց, գ. 1. Տակի զգեստ, որ հագնում են անմիջապէս մարմնի վրայ՝ գօտկատեղից ցած, որով ծածկում են ազդրերը, սրունքները։ 2. Անդրավարտիք։
ՎԱՐՔ, րուց, րուք եւ իւք, ովք, գ. 1. Անձնական կեանք վարելու եղանակը՝ կերպը, կենցաղավարութիւն։ 2. Վարուեցողութիւն, վարուելակերպ, վարքագիծ։ 3. Կեանքի ընթացքը՝ գործունէութիւնը, կենսագրութիւն, կեանք։ 4. Բանեցնելը, գործածութիւն, կիրառութիւն։
ՎԱՐՔԱՅ, (յուն.), ի, ից, գ. Նաւակ, մակոյկ։
ՎԱՒԱՇ, ի, ից կամ աց, ա. Մարմնական բուռն ցանկութիւն՝ կիրք ունեցող, սաստիկ ցանկասէր, վաւաշոտ, տռփոտ, պագշոտ, անառակ։
ՎԱՒԱՇԱԼԻՑ, ա. Վաւաշոտութեամբ՝ վաւաշանքով լցուած՝ տոգորուած։
ՎԱՒԱՇԱԿԱՆ, ա. Վաւաշոտութիւն արտայայտող՝ պարունակող։
ՎԱՒԱՇԱՄՈԼ, ա. Վաւաշոտութեամբ տարուած՝ բորբոքուած, մոլի վաւաշոտ։
ՎԱՒԱՇԱՆԱԼ, ացայ, ՎԱՒԱՇԵԼ, եցայ, չ. Վաւաշ դառնալ, վաւաշոտութեամբ տոգորուել, սեռական ցանկութեամբ բորբոքուել։
ՎԱՒԱՇՈՏ, ի, աց, ա. Վաւաշ, տռփոտ, խիստ ցանկասէր։
ՎԱՒԱՇՈՏԱԲԱՐ, մ. Իբրեւ վաւաշոտ, անզուսպ կերպով։
ՎԱՒԱՇՈՏԱԿԱՆ, ա. Վաւաշոտին կամ վաւաշոտութեան յատուկ՝ վերաբերող։
ՎԱՒԱՇՈՏԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՎԱՒԱՇԱՆԱԼ։
ՎԱՒԱՇՈՏՈՒԹԻՒՆ, ՎԱՒԱՇՈՒԹԻՒՆգ. Վաւաշոտ լինելը, մարմնական բուռն՝ անդիմադրելի ցանկութիւն, ցանկասիրութիւն, տռփանք։
ՎԱՒԱՇՈՒՆՉ, ա. Վաւաշական, վաւաշոտական։
ՎԱՒԱՇՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՎԱՒԱՇՈՏՈՒԹԻՒՆ։
ՎԱՒԵՐ, (պհլ.), տե՛ս ՎԱՒԵՐԱԿԱՆ։
ՎԱՒԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ճիշտ ուղիղ, ստոյգ, ճշմարիտ։ 2. Արժանահաւատ, հաւաստի, իրական։ 3. Վստահելի, ապահով։
ՎԵՀ, (պհլ.), ի, ից, ա. 1. Բարձր, վսեմ, ընտիր, լաւագոյն։ 2. Բարձրագոյն, վերին, առաւելագոյն։ 3. Շատ բարձր դիրք ունեցող, աւագ։ 4. Գերազանց, հոյակապ, սքանչելի։ 5. Աստուած։
ՎԵՀԱԳՈՅ, ա. Գերագոյն, բարձր։
ՎԵՀԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի վեհ։
ՎԵՀԱԳՈՒՆԵԱՆ, ա. Շատ վեհ, վեհագոյն։
ՎԵՀԱԳՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Վեհագոյն լինելը, գերազանցութիւն, առաւելութիւն, վսեմութիւն, մեծութիւն։
ՎԵՀԱԶԳԻ, գւոյ, գեաց, ՎԵՀԱԶՆ, զին, զինք կամ զունք, զանց, ա. Վեհ ազգից՝ տոհմից սերուած, ազնուազարմ։
ՎԵՀԱԿԱՆ, ի, աց, ա. Վեհ, վսեմ, բարձր։
ՎԵՀԱՆԱԼ, ացայ, չ. Վեհ դառնալ, բարձրանալ։
ՎԵՀԱՆՁՆ, ձին, ձինք կամ ձունք, ձանց, ա. գ. Բարձր՝ ազնուական ծագումով կամ աստիճանով (անձ)։
ՎԵՀԱՆՄԱՆ, ի, ից, ա. Աստուածանման, դիւցազն։
ՎԵՀԱՊԱՏԻՒ, ա. Գերապատիւ, մեծապատիւ։
ՎԵՀԱՊԷՍ, մ. Առաւելապէս, գերազանցապէս։
ՎԵՀԱՎԱՅՐ, ա. Վեհի կամ վեհերի՝ աստծու կամ հրեշտակների յարմար (տեղ)։
ՎԵՀԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վեհ դարձնել, բարձրացնել։
ՎԵՀԱՑՈՒՑԻՉ, ա. Որ վեհացնում՝ բարձրացնում է, վեհացնող։
ՎԵՀԱՓԱՌ, ա. Վեհ եւ փառաւոր, գերափառ, վեհապատիւ։
ՎԵՀԵՐ, ոյ, ոց, տե՛ս ՎԵՀԵՐՈՏ։
ՎԵՀԵՐԵԼ, եցի եւ եցայ, չ. Դժուարութիւնների կամ վտանգի առջեւ ընկրկել, վհատուել, ընկճուել, լքուել։ 2. Երկիւղով լցուել, վախենալ, զգուշանալ։ 3. Թուլանալ, ծուլանալ, դանդաղել։
ՎԵՀԵՐԵՒԵԼ, տե՛ս ՎԵՀԵՐԵԼ։
ՎԵՀԵՐԿՈՏՈՒԹԻՒՆ, գ. Վեհերոտ լինելը, երկչոտութիւն, դանդաղկոտութիւն, ծուլութիւն։
ՎԵՀԵՐՈՏ, ի, աց, ա. 1. Դժուարութիւնների՝ վտանգի առջեւ ընկրկող, թուլասիրտ, թուլամորթ, վախկոտ, երկչոտ։ 2. Ծոյլ, դանդաղկոտ։
ՎԵՀԵՐՈՏԵԼ, տե՛ս ՎԵՀԵՐԵԼ։
ՎԵՀԵՐՈՒԹԻՒՆ, ՎԵՀԵՐՈՒՄՆ, րմանգ. 1. Վեհերելը։ 2. Վեհերկոտութիւն, դանդաղկոտութիւն, անվճռականութիւն։
ՎԵՀԻՄԱՑ, ա. Վսեմամիտ, վսեմախոհ, նրբիմաց։
ՎԵՀԻՆԱՃԵՄ, ա. Բարձրում՝ երկնքում ճեմող, երկնագնաց (արեգակի մասին)։
ՎԵՇԱՊԱՏԻԿ, ա. մ. Վեցապատիկ, վեց անգամ աւելի։
ՎԵՇՏԱՍԱՆ, ի, ից, թ. Տասի եւ վեցի գումարը, տասնվեց։
ՎԵՇՏԱՍԱՆԱՄԵԱՅ, ա. Տասնվեց տարեկան։
ՎԵՇՏԱՍԱՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. Տասնվեցերորդ։
ՎԵՇՏԱՍԱՆՕՐԵԱՅ, ա. Տասնվեց օրուայ։
ՎԵՍՏԱՐԻՍ, (լատ.), գ. Հանդերձապետ։
ՎԵՐ1, (ընդհանրապէս գործածւում է նախդրով), գ. Վերեւը, վերեւի մասը՝ կողմը։
ՎԵՐ2, տե՛ս ՎԷՐ (2)։
ՎԵՐԱԲԱԶՄԵԼ, (իմ), եցայ, չ. Վերեւը բազմել, վերեւում տեղ գրաւել։
ՎԵՐԱԲԱԽԵԼ, (իմ), եցայ, չ. Վերեւից զարկուել, չարչարուել, կամ խրտնել (սանձուած ձիու մասին)։
ՎԵՐԱԲԱՂԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Նորից միացնել, վերստին կազմել՝ յօրինել։
ՎԵՐԱԲԱՆԱԿԱՆ, ա. Համեմատական, նմանական։
ՎԵՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Նմանութիւն, համեմատութիւն։
ՎԵՐԱԲԱՑՈՒԹԻՒՆ, գ. Պարզաբանութիւն, բացատրութիւն, մեկնութիւն։
ՎԵՐԱԲԵՐ, ա. 1. Դէպի վեր դիմող՝ ձգտող, բարձրացող։ 2. Բարձր, վսեմ։
ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ, ա. Դէպի վեր բերող՝ հանող, թեթեւ։
ՎԵՐԱԲԵՐԱՊԷՍ, մ. 1. Վեր բարձրանալով՝ ձգտելով։ 2. Համեմատաբար։
ՎԵՐԱԲԵՐԵԼ, եցի, րեալ, ն. 1. Վեր բերել, բարձրացնել, վեր կամ դուրս հանել։ 2. Երեւան հանել, յայտնի դարձնել, յայտնել, բանալ։ 3. Դուրս բերել, բխեցնել, բուսցնել։ 4. Արտաբերել, արտասանել, ճառել։ 5. Դարձնել, փոխել։ 6. Վերագրել, պատշաճեցնել։ 7. Համեմատել, յարաբերել։ 8. Ործկալ, փսխել։ 9. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԵՐԱԲԵՐԻՉ, ա. Վեր բարձրացնող, վեր տանող։
ՎԵՐԱԲԵՐՁ, ա. Բարձրաբերձ, վերամբարձ։
ՎԵՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Վեր բերելը, բարձրացնելը։ 2. Յարաբերութիւն։ 3. Համեմատութիւն։ 4. Վրայ գալը, յարձակուելը։ 5. Բարձրութիւն։ 6. Ործկալը։
ՎԵՐԱԲԵՐՈՒՄՆ, րման, գ. 1. Վեր բարձրանալը։ 2. Պտղաբերութիւն, բերք։
ՎԵՐԱԲՂԽԵԼ, ՎԵՐԱԲԽԵԼ, եցի, ն. Դէպի վեր կամ դուրս բխել։
ՎԵՐԱԲԽԵԼ, եցի, ն. Դէպի վեր կամ դուրս բխել։
ՎԵՐԱԲՂԽՈՒՄՆ, ՎԵՐԱԲԽՈՒՄՆ, խման, գ. Վերաբըխելը, դուրս բխելը։
ՎԵՐԱԲԽՈՒՄՆ, խման, գ. Վերաբըխելը, դուրս բխելը։
ՎԵՐԱԲՆԱԿԵԱԼ, ա. Վերը բնակուած, անմատոյց, առանձնացած։
ՎԵՐԱԲՈՐԲՈՔԵԼ, (իմ), եցայ, չ. Վերըստին բորբոքուել։
ՎԵՐԱԲՈՒՆԵԱԼ, ա. Վերը բուն դրած՝ տեղաւորուած։
ՎԵՐԱԲՈՒՍԱՆԵԼ, (իմ), սայ, սեալ, չ. 1. Դէպի վեր կամ վերստին բուսնել, վեր բարձրանալ. 2. փխբ. Ծագել, առաջ գալ։
ՎԵՐԱԲՈՒՍՈՒՑԱՆԵԼ, սուցի, պբ. Բըխեցնել, վերստին առաջ բերել։
ՎԵՐԱԳԱԼՈՒՍՏ, գ. 1. Վրայ գալը՝ յարձակուելը։ 2. Կրկին անգամ՝ վերըստին գալը։
ՎԵՐԱԳԱՅԵԼ, (իմ), եցայ, չ. Վերեւից ցած գալ՝ իջնել, վրայ գալ։
ՎԵՐԱԳԱՅՈՒՄՆ, յման, գ. Վերագայելը, վրայ գալը։
ՎԵՐԱԳԻՏՈՂ, ա. Լաւ գիտակ, քաջահմուտ։
ՎԵՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. Շատ լաւ գիտենալը, քաջահմտութիւն, վերահասութիւն։
ՎԵՐԱԳԻՐ, գրի, տե՛ս ՎԵՐՆԱԳԻՐ։
ՎԵՐԱԳԼԽԱՒՈՐԵԼ, ՎԵՐԱԳԼԽԵԼ, եցի, ն. Գլխաւորել, աւարտել, բովանդակել։
ՎԵՐԱԳԼԽՈՒԹԻՒՆ, գ. Բովանդակութիւն (նախընթաց ճառերի)։
ՎԵՐԱԳՆԱՑ, ա. Դէպի վեր գնացող՝ դիմող, վերաթռիչ։
ՎԵՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի վեր՝ բարձր՝ գերազանց։ 2. մ. Վերը, վերեւում (նշուած, յիշուած, յիշատակուած), առաջուց, նախապէս, նախօրօք։
ՎԵՐԱԳՈՉԵԼ, եցի, ն. չ. Բարձր ձայնով գոչել, բարձրաձայն կանչել՝ ասել, վերաձայնել, քարոզել, վկայել։
ՎԵՐԱԳՈՎԵԼ, եցի, ն. Կրկին գովել, բարձրաձայն դրուատել՝ հռչակել։
ՎԵՐԱԳՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Վերագոյն լինելը, գերազանցութիւն։
ՎԵՐԱԳՈՒՇԱԿԻՉ, ա. Առաջուց՝ նախապէս գուշակող։
ՎԵՐԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Գրուածքին վերնագիր գրել՝ դնել, վերնագրել։ 2. Արձանագրել, նկարագրել։ 3. Գրել, մատենագրել։ 4. Վրան գծել կամ գրել։ 5. Գծագրել։ 6. Վերեւը՝ վերեւում՝ նախապէս գրել։ 7. Ստորագրել, ձեռագրով հաստատել։ 8. Մէկին՝ մի բանի յատուկ համարել։ 9. Պատճառ՝ շարժառիթ համարել։ 10. Որպէս յատկանիշ կապել՝ առնչել՝ յատկացնել։
ՎԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Արձանագրութիւն։
ՎԵՐԱԴԱՍԵԼ, եցի, ն. 1. Վեր դասել, բարձր դիրքում հաստատել։ 2. Շարակարգել։ 3. Վերագրել։
ՎԵՐԱԴԱՐՁ, ի, գ. 1. Վերստին յետ դառնալը։ 2. Նորից երեւան գալը, կրկնութիւն։
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ, (իմ), ձայ, չ. Յետ դառնալ, վերադառնալ։
ՎԵՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ, ՎԵՐԱԴԱՐՁՈՒՄՆ, ձման, գ. Յետ դառնալը, վերադառնալը, վերադարձ։
ՎԵՐԱԴԱՐՁՈՒՑԱՆԵԼ, ձուցի, պբ. Յետ դարձնել, յետ բերել, վերադարձնել։
ՎԵՐԱԴԷՏ, դիտի, տաց, տե՛ս ՎԵՐԱԴԻՏՈՂ (1)։
ՎԵՐԱԴԻՏԱԿ, ա. Վերը՝ բարձրում դրուած՝ դիտելու համար։
ՎԵՐԱԴԻՏԵԼ, եցի, ն. 1. Վերը՝ վերեւում եղածներին դիտել, դէպի վեր նայել։ 2. Լաւ դիտել, զննել, տեսնել, ըմբռնել։
ՎԵՐԱԴԻՏՈՂ, ի, աց, ա. գ. 1. (եկեղց.) Եպիսկոպոս, դիտապետ, հայրապետ։ 2. Վերատեսուչ, վերակացու։
ՎԵՐԱԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց) Թեմի առաջնորդութիւն, եպիսկոպոսութիւն։
ՎԵՐԱԴԻՐ, դրի, րաց, ա. գ. 1. Յաւելում, յաւելուած։ 2. Մականուն, մակդիր։ 3. (քեր.) Յօդ։ 4. (տոմար.) Արեգակնային եւ լուսնային տարիների օրերի թուի տարբերութիւնը։
ՎԵՐԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Վրան դնել, աւելացնել, յաւելել։ 2. Վեր բարձրացնել, վեր հանել։ 3. (յունական ոճով) Նուէրներ կախել կամ դնել տաճարում։ 4. փխ. Վերագրել։
ՎԵՐԱԴՐՈՒԱՏԵԼ, եցի, ն. Շատ դրուատել՝ գովել, գերահռչակել։
ՎԵՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարձրութիւն, վերին դիրք՝ աստիճան։ 2. Յաւելուած, յաւելում։ 3. (յունական ոճով) Տաճարին ընծայուած նուէր, ընծայի մատուցում։
ՎԵՐԱԶԳԵՆՈՒԼ, զգեցայ, ն. 1. Իր վրայ հագնել՝ կրել։ 2. փխբ. Վերյիշել, միտքը բերել։
ՎԵՐԱԹԵՒԵԼ, եցի, չ. 1. Դէպի վեր թեւածել՝ թռչել։ 2. Դէպի վեր դիմել, բարձրանալ։ 3. Թեւաւորուել (մորեխի մասին), 4. ն. Դէպի վեր երգել՝ գովերգել, վերեգրել։
ՎԵՐԱԹՈՒԵԼ, եցի, ն. Հերթականօրէն թուել՝ յիշել։
ՎԵՐԱԹՌԻՉ, ա. Դէպի վեր՝ բարձր թռչող, բարձրաթռիչ։
ՎԵՐԱԹՌՈՒՑԱՆԵԼ, ուցի, պբ. Դէպի վեր՝ բարձր թռցնել, վեր բարձրացնել։
ՎԵՐԱԹՌՉԵԼ, (իմ), թռեայ, թռուցեալ, չ. Դէպի վեր՝ բարձր թռչել, վեր բարձրանալ, վերաթեւել։
ՎԵՐԱԺԱՄԱՆԵԼ, եցի, չ. Հասնել վերին աստիճանի, մինչեւ վեր բարձրանալ։
ՎԵՐԱԽԱՌՆԵԼ, (իմ), եցայ, չ. Վեր բարձրանալով խառնուել՝ միանալ։
ՎԵՐԱԽՕՍԵԼ, (իմ), եցայ, հբ. Վերեւից կամ կրկին եւ կրկին խօսել՝ բարբառել։
ՎԵՐԱԾԱԳԵԼ, եցի, ն. 1. Վերեւից կամ վերստին ծագեցնել։ 2. եցայ, չ. Վերեւից կամ վերստին ծագել։
ՎԵՐԱԾԱԳՈՒՄՆ, գման, գ. Վերստին ծագելը՝ երեւալը, յայտնութիւն։
ՎԵՐԱԾԱԾԿԵԼ, եցի, ն. Վրայից կամ վրան ծածկել, պարածածկել, պատել։
ՎԵՐԱԾԱԾԿՈՅԹ, կութի, ից, գ. Վերմակ։
ՎԵՐԱԾԱԾԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Վերածածկելը։ 2. Ծածկոյթ, վերնամաշկ։
ՎԵՐԱԾԱԿԱՆ, ա. (Հոգի) վեր բարձրացնող, խորհրդաւոր։
ՎԵՐԱԾԱՂԿԵԼ, (իմ), եցայ, չ. Վերստին ծաղկել, փխբ. նորից ծաղկում՝ զարգացում ապրել։
ՎԵՐԱԾԱՅՐԵԱԼ, ա. Վերին ծայրը հասած, ամենաբարձր, բարձրագոյն։
ՎԵՐԱԾԱՊԷՍ, մ. (Հոգին) վեր բարձրացնելով, խորհրդաւոր կերպով։
ՎԵՐԱԾԵԼ, եցի, ն. 1. Վեր բարձրացնել, դէպի վեր ձգել, հանել։ 2. Փոխել, դարձնել։ 3. Մի բանի վրայ ածել։
ՎԵՐԱԾԻՉ, ա. Վեր բարձրացնող, վեր հանող։
ՎԵՐԱԾԽԵԼ, եցի, ն. Արտաշնչել, գոլորշի արձակել։
ՎԵՐԱԾԽՈՒԹԻՒՆ, գ. Արտաշնչելը, արտաշնչութիւն, գոլորշի։
ՎԵՐԱԾՆԵԼ, եցի, ն. 1. Վերստին ծնել՝ ստեղծել։ 2. փխբ. (եկեղց.) Աւազանի մկրտութեամբ հոգեպէս նորից ծնել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԵՐԱԾՆՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) 1. Վերածնուելը, մկրտութեամբ հոգեպէս նորից ծնուելը։ 2. Մեռելներից յարութիւն առնելը։
ՎԵՐԱԾՈՂԱԿԱՆ, տե՛ս ՎԵՐԱԾԱԿԱՆ։
ՎԵՐԱԾՈՒ, տե՛ս ՎԵՐԱԾԻՉ։
ՎԵՐԱԾՈՒԹԻՒՆ, գ. Հոգով վեր բարձրանալը, խորհրդաւորութիւն։
ՎԵՐԱԿԱԼ, կացի, չ. Մի բանի վրայ կանգնել։
ՎԵՐԱԿԱՅ, ա. 1. Վեր՝ բարձր կանգնած, գերակայ։ 2. գ. Բարձր դիրք, բարձրութիւն։
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ, եցի, ն. 1. Նորից կանգնեցնել, ոտքի հանել, ընկած տեղից բարձրացնել։ 2. Յարութիւն տալ, կենդանացնել։
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ, նման, գ. Վեր կանգնելը, ոտքի ելնելը։
ՎԵՐԱԿԱՊԵԼ, եցի, ն. Վրան կապել, որպէս թագ կապել։
ՎԵՐԱԿԱՏԱՐԵԼ, եցի, ն. Լրիւ կատարել՝ վերջացնել, գլուխ բերել։
ՎԵՐԱԿԱՐԳԵԼ, եցի, ն. Կարգել, որեւէ պաշտօնի նշանակել, բարձր դիրքում հաստատել։
ՎԵՐԱԿԱՐԴԱԼ, ացի, ն. Ձայնը դէպի վեր ուղղելով կանչել, աստծուց օգնութիւն խնդրել։
ՎԵՐԱԿԱՑՈՒ, ուի, ուաց, ա. գ. 1. Որեւէ բանի հսկող՝ հետեւող պաշտօնեայ, գործավար, վերադիտող։ 2. Կառավարիչ, կուսակալ։ 3. Պետ, գլխաւոր, առաջնորդ։ 4. Ուսուցիչ, դաստիարակ։ 5. Պաշտպան, հովանաւոր, խնամակալ, հոգաբարձու, տեսուչ։ 6. Վերը՝ մի բանից բարձր գտնուող։
ՎԵՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. Վերակացու լինելը, վերակացուի պաշտօնը։
ՎԵՐԱԿԱՑՈՒՄՆ, ցման, գ. (Ձեռքը) վեր բարձրացնելը։
ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆԱԼ, ացայ, չ. Վերըստին կենդանանալ՝ կենդանութիւն ստանալ. նորից կրկնուել, վերսկսուել, նորոգուել։
ՎԵՐԱԿԵՆՑԱՂԵԼ, եցի եւ եցայ, չ. Վերակենդանանալ, յարութիւն առնել, մեռած տեղից վեր կենալ։
ՎԵՐԱԿԵՐՊԵԱԼ, ա. Փոխակերպուած, կերպարանափոխուած, կերպարանքը փոխած։
ՎԵՐԱԿԵՑԵԱԼ, ելոյ, ոց, ա. գ. Վերը՝ երկնքում բնակուող, երկնային հրեշտակ։
ՎԵՐԱԿՆԱՐԿԵԼ, ՎԵՐԱԿՆԵԼ, եցի, չ. Դէպի վեր նայել, հայեացքը վեր ուղղել, աչքերն երկինք բարձրացնել։
ՎԵՐԱԿՈԽԵԼ, եցի, չ. Դէպի վեր դիմել, վեր բարձրանալ։
ՎԵՐԱԿՈՉԵԼ, եցի, ն. 1. Դէպի վեր կանչել, վեր հրաւիրել, մեծարել։ 2. Նոր անուն դնել, մականուանել, յորջորջել։ 3. Աստծուց օգնութիւն խնդրել։ 4. Յետ կանչել, յետ բերել, վերադարձնել։
ՎԵՐԱԿՈՉՈՒԹԻՒՆ, գ. Վերակոչելը (2), մականուանում, մականունութիւն։
ՎԵՐԱԿՈՉՈՒՄՆ, չման, գ. Վերակոչելը, վերակոչուելը։
ՎԵՐԱԿՏՐԵԼ, եցի, ն. Բոլորովին՝ իսպառ կտրել։
ՎԵՐԱՀԱՃԵԼ, (իմ), եցայ, չ. Բարեհաճել։
ՎԵՐԱՀԱՅԵԱՑ, ա. Դէպի վեր նայող, հայեացքը դէպի վեր դարձրած։
ՎԵՐԱՀԱՅԵԼ, (իմ), եցայ, չ. Վեր նայել, հայեացքը դէպի վեր ուղղել։
ՎԵՐԱՀԱՅԵՑՈՂ, ա, գ. Վեր նայող, երկնային լուսատուների ընթացքը դիտող, աստղագէտ։
ՎԵՐԱՀԱՅԵՑՈՒԹԻՒՆ, գ. Վեր նայելը, վերինը՝ երկնայինը դիտելը։
ՎԵՐԱՀԱՅՑԵԼ, եցի, ն. Դէպի վեր նայելով՝ աստծուց հայցել։
ՎԵՐԱՀԱՆԳՈՒՑԱՆԵԼ, գուցի, պբ. (եկեղց.) Երկնային հանգիստ պարգեւել։
ՎԵՐԱՀԱՆԳՉԵԼ, (իմ), գեայ, չ. Վերը՝ վերեւում բազմել՝ տեղ գրաւել, վերաբազմել։
ՎԵՐԱՀԱՍՈՒ ԼԻՆԵԼ, Իրազէկ լինել, լաւ հասկանալ՝ իմանալ, ծանօթանալ, տեղեկանալ։
ՎԵՐԱՀԱՒԱՔԵԼ, եցի, ն. Եզրակացնել, հետեւութիւն հանել։
ՎԵՐԱՀՆՉԵԼ, եցի, ն. Եզրակացնել, հետեւութիւն հանել։
ՎԵՐԱՀՆՉԵԼ, եցի, ն. 1. Բարձր ձայնով կանչել՝ աստծուն դիմելով, վերաձայնել։ 2. չ. Բարձրաձայն հնչել, լսելի լինել։
ՎԵՐԱՀՌՉԱԿԵԼ, եցի, ն. Շատ հռչակել, գերահռչակել, համբաւը տարածել, գովաբանել։
ՎԵՐԱՁԱՅՆ, ա. մ. Բարձրաձայն, բարձր ձայնով։
ՎԵՐԱՁԱՅՆԱԲԱՐ, մ. 1. Վերաձայնելով, բարձր ձայնով. կրկնելով։ 2. Նախաձայնելով։
ՎԵՐԱՁԱՅՆԵԼ, եցի ն. 1. Բարձր ձայնով կանչել։ 2. Բարձրաձայն հռչակել՝ գովել՝ օրհնել։ 3. Բարձրաձայն երգել։
ՎԵՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Փոխէփոխ երգեցողութիւն։
ՎԵՐԱՁԳԵԼ, եցի, ն. 1. Դէպի վեր ձգել, վեր բարձրացնել։ 2. Պարզել, մեկնել, կարկառել (ձեռքերը)։ 3. Քաշել, ձգել, գրաւել։
ՎԵՐԱՁԳՏԵԼ, (իմ), եցայ, չ. Նետուել, խոյանալ, տարածուել, երկարանալ։
ՎԵՐԱՁԵՌՆԵԼ, եցի, ն. Հնար գործ դնել, ջանալ։
ՎԵՐԱՂԱՂԱԿԵԼ, եցի, չ. Դէպի վեր աղաղակել, օգնութեան կանչել։
ՎԵՐԱՃԱՅԹԵԼ, եցի, չ. Դէպի վեր ճայթել, խայտել։
ՎԵՐԱՃԱՌԱԲԱՐ, մ. Վերաճառելով, կրկնելով։
ՎԵՐԱՃԱՌԵԼ, եցի, ն. 1. Վերստին ճառել՝ քարոզել, կրկնել։ 2. Վերը՝ նախապէս ճառել՝ խօսել։
ՎԵՐԱՃԱՌՈՒԹԻՒՆ, գ. Նորից կրկնելը՝ բացատրութեամբ, պարզաբանութիւն։
ՎԵՐԱՃՈՒՄՆ, գ. Զարգացում, առաջադիմութիւն։
ՎԵՐԱՄԱՏՈՒՑԱՆԵԼ, տուցի, պբ. Դէպի վեր մատուցել՝ առաքել՝ ուղղել, վերընծայել։
ՎԵՐԱՄԱՐՏԻԿ, ա. գ. Ուրիշի համար կռուող, կռուի մէջ օգնական։
ՎԵՐԱՄԱՔՐԵԼ, եցի, ն. Վերստին մաքրել՝ սրբել։
ՎԵՐԱՄԲԱՌՆԱԼ1, բարձի, ն. 1. Վեր բարձրացնել։ 2. Իր վրայ կրել՝ վերցնել։
ՎԵՐԱԲԱՌՆԱԼ2, բարձայ, չ. 1. Վեր բարձրանալ։ 2. Բարձր լինել, գերազանցել։ 3. Ամբարտաւանանալ, գոռոզանալ։
ՎԵՐԱՄԲԱՐՁ, ի, ից, ա. 1. Վեր բարձրացրած՝ բարձրացած։ 2. Վերը՝ վերեւում եղած, երկնային։ 3. մ. Վեր բարձրացնելով, ձեռքերի վրայ բռնած՝ կրելով։
ՎԵՐԱՄԲԱՐՁԱԳՆԱՑ ԼԻՆԵԼ, Դէպի վեր՝ երկինք գնալ։
ՎԵՐԱՄԲԱՐՁԱԳՈՅՆ, ա. Աւելի վերամբարձ, բարձրագոյն։
ՎԵՐԱՄԲԱՐՁԱԿԱՆ, ա. 1. Բարձր, վսեմական, գերագոյն։ 2. Վեր բարձրացող՝ սլացող, վերաթռիչ։
ՎԵՐԱՄԲԱՐՁԱՀԱՆ, ա. Դէպի վեր՝ բարձունքները հանող՝ բարձրացնող։
ՎԵՐԱՄԲԱՐՁԱՅԱԾ, ՎԵՐԱՄԲԱՐՁԱՅԱԾՈՒ, ա. 1. Վերեւում՝ բարձրում տեղի ունեցող բնական երեւոյթներին հետեւող, լուսատուների ընթացքը՝ օդերեւոյթները դիտող, օդերեւութաբան, աստղաբաշխ։ 2. Օդերեւութաբանական, աստղաբաշխական։
ՎԵՐԱՄԲԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Վերամբարձ՝ բարձր լինելը, բարձրութիւն։ 2. Վեր բարձրանալը։ 3. Գերազանցութիւն։ 4. Բարձրամտութիւն, գոռոզութիւն։ 5. Ակնյայտութիւն, ակներեւութիւն, պարզութիւն։
ՎԵՐԱՄՂԵԼ, եցի, ն. Վրայից ցած գցել։
ՎԵՐԱՅ, Ի ՎԵՐԱՅ, Ի ՎԵՐԱՅՔ, այց, նխդ. Վրայ, վրան։
ՎԵՐԱՅԱՂԹԱԿԱՆ, ա. Յաղթութեան, յաղթական։
ՎԵՐԱՅԱՅՏԵԼ, եցի, ն. 1. Վեր հանել, բացայայտել, յայտնի դարձնել, երեւացնել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԵՐԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ, գ. Երեւան հանելը, յայտնագործում։
ՎԵՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վեր բարձրանալ, վեր ելնել։ 2. Համբառնալ (երկինք)։ 3. փխբ. Բարձրամտել, մեծամտել, հպարտանալ։ 4. Ի չիք դառնալ, ոչնչանալ, ջնջուել։
ՎԵՐԱՆԱՅԵԼ, (իմ), եցայ, չ. (յունական ոճով) Վերեւից՝ բարձրից նայել։
ՎԵՐԱՆԿԱՏԵԼ, եցի, չ. Դէպի վեր նայել, վերակնել։
ՎԵՐԱՆԿԱՐԵԼ, եցի, ն. Վերստին նկարել, նորից դրոշմել։
ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ, եցի, ն. Վերստին նորոգել։
ՎԵՐԱՆՈՒԱԳ, ա. Բարձրաձայն երգով, բարձր ձայնով։
ՎԵՐԱՆՈՒԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Նոր անունով կոչուել, մականուանուել։
ՎԵՐԱՆՈՒԻՐԵԼ, եցի, ն. Դէպի վեր՝ աստծուն նուիրել, վերընծայել։
ՎԵՐԱՆՍՏԵԼ, (իմ), տայ, չ. Վեր՝ բարձր նստել։
ՎԵՐԱՆՑԵԱԼ, ա. Գերազանցած։
ՎԵՐԱՇԱՐԺԱԿԱՆ, ա. Վեր շարժող կամ շարժուող։
ՎԵՐԱՇԱՐԺԵԼ, (իմ), եցայ, չ. Դէպի վեր շարժուել։
ՎԵՐԱՇՆՉԵԼ, եցի, չ. 1. Արտաշնչել։ 2. Ընդհանրապէս՝ շնչել, շունչ քաշել։
ՎԵՐԱՇՆՉՈՒԹԻՒՆ, ՎԵՐԱՇՆՉՈՒՄՆ, չման, գ. 1. Շնչառութիւն, շնչում, շնչելը։ 2. Արտաշնչութիւն։ 3. Քամիների փչում։
ՎԵՐԱՇՐՋԱԿԱՆ, ա. Վերը՝ երկնքում շրջող, երկնաճեմ, վերին։
ՎԵՐԱՇՐՋՈՒԹԻՒՆ, գ. Շրջանաձեւ շարժում իր առանցքի շուրջը, պտոյտ (անիւների)։
ՎԵՐԱՉԱՓՈՒԹԻՒՆ, գ. Երկրագնդի աստիճանները չափելը։
ՎԵԾԱՉՈՒԵԼ, եցի, չ. 1. Դէպի վեր չուել՝ դիմել։ 2. Վերափոխուել։
ՎԵՐԱՊԱՏՄԵԼ, եցի, ն. 1. Բարձրաձայն պատմել, հռչակել, քարոզել։ 2. Վերըստին՝ նորից պատմել։
ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼ, եցի, ն. Աւելի պատուել՝ մեծարել, փառաւորել։
ՎԵՐԱՊԱՐԵԼ, եցի, չ. Դէպի վեր՝ երկինք դիմել, վերաթեւել։
ՎԵՐԱՊՍԱԿԵԼ, եցի ն. Վերստին կամ փառաւոր կերպով պսակել։
ՎԵՐԱՌԱՔԵԼ, եցի, ն. 1. Դէպի վեր առաքել՝ ուղղել՝ յղել, վերընծայել։ 2. Բարձրաստիճան անձի մօտ ուղարկել։ 3. Վերեւից ցած ուղարկել։
ՎԵՐԱՌԵԼ, եցի, ՎԵՐԱՌՆՈՒԼ, առի, ն. 1. Վեր առնել, վեր հանել, բարձրացնել։ 2. Վերցնել, ընդունել, ստանալ։ 3. եցայ կամ առայ, չ. Վերանալ, խայտալ։
ՎԵՐԱՌՈՑԵԼ, եցի, ն. Վեր բարձրացնել, վեր հանել։
ՎԵՐԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Վերառելը, վերցնելը, ստանալը։ 2. Վեր բարձրանալը։
ՎԵՐԱՍԱՑԵԱԼ, ա. Վերը՝ նախապէս ասուած, վերոյիշեալ։
ՎԵՐԱՍԱՑՈՒԹԻՒՆ, գ. Բարձրաձայն ասելը՝ ազդարարելը, յայտարարութիւն։
ՎԵՐԱՍԼԱՆԱԼ, ացայ, չ. Վերաթեւել։
ՎԵՐԱՍՏԱՆԱԼ, ացայ, ն. Վերստին ստանալ, նորից ձեռք բերել։
ՎԵՐԱՍՏԵՂԾԱԿԱՆ, ա. Ինքնահնար, մտացածին։
ՎԵՐԱՍՏԵՂԾԵԼ, եցի կամ ծի, ն. 1. Վերստին ստեղծել, վերականգնել, բարեփոխել, նորոգել։ 2. Մտքով՝ երեւակայութեամբ ստեղծել՝ ձեւացնել, վերարտադրել։ 3. ծեցայ կամ ծայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԵՐԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Վերաստեղծելը, վերաստեղծուելը, բարեփոխութիւն, նորոգութիւն կազմութիւն։ 2. Վերարտադրում, վերապատկերում։ 3. Նմանութիւն, կերպարանակցութիւն։
ՎԵՐԱՍՏԵՂԾՈՒԼ, ծի, տե՛ս ՎԵՐԱՍՏԵՂԾԵԼ։
ՎԵՐԱՍՏԵՂՆԵԱԼ, ա. Վերստին ճիւղեր տուած՝ արձակած, նորաբողբոջ, փխբ. նորից ծագած՝ առաջ եկած։
ՎԵՐԱՍՔՕՂԵԼ, եցի, ն. 1. Մի բանով վրայից սքօղել՝ ծածկել՝ պատել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԵՐԱՎԿԱՅԵԼ, եցի, ն. Նախապէս՝ նախօրօք վկայել։
ՎԵՐԱՏԱՆՈՂ, ի, աց, ա. գ. 1. Դէպի վեր տանող։ 2. Իր վրայ տանող՝ կրող։
ՎԵՐԱՏԵՍԵԼ, եցի, ն. 1. Վերստին՝ նորից տեսնել։ 2. Նախապէս տեսնել, կանխատեսել։
ՎԵՐԱՏԵՍՈՒՉ, գ. 1. Վերադիտող, վերահսկող, վերակացու։ 2. Եպիսկոպոս։ 3. Երկրի կառավարիչ։ 4. Հովանաւոր (որեւէ արուեստի)։
ՎԵՐԱՏԵՍՉՈՒԹԻՒՆ, գ. Վերատեսուչ լինելը։
ՎԵՐԱՏՊԱՒՈՐԵԼ, եցի, ն. Մտքումը պատկերացնել, երեւակայել։
ՎԵՐԱՏՐԱԿԱՆ, ա. Առածը վերստին յետ տուող, բաշխողական։
ՎԵՐԱՏՐԵԼ, եցի, ն. 1. Վեր տալ, դուրս տալ, բխել։ 2. Վեր բուսնել, ուռճանալ։
ՎԵՐԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուժգին վեր տալը՝ բխելը՝ ցայտելը։ 2. Աճում, յաւելում։
ՎԵՐԱՐԺԱՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վերստին արժանացնել՝ արժանի դարձնել։
ՎԵՐԱՐԾԱՐԾԵԼ, եցի, ն. 1. (Առողջութիւնը) վերականգնել, նորոգել։ 2. Դէպի լաւը փոխել՝ դարձնել, վերափոխել։
ՎԵՐԱՐԾԱՐԾԻՉ, ա. Նորոգիչ, սփոփիչ։
ՎԵՐԱՐԿ, ի, աց, գ. 1. Տան յարկ, ծածկ։ 2. Ծածկոց, ծածկոյթ։
ՎԵՐԱՐԿԵԼ, եցի, ն. 1. Վերագրել, համարել։ 2. Վերածածկել։ 3. Պատրուակել, թաքցնել։ 4. Վրան ձգել։
ՎԵՐԱՐԿՈՒ, ուի, ուաց, գ. 1. Հագուստ, զգեստ, շոր։ 2. Ծածկոյթ, ծածկոց։ 3. Գլխի ծածկոց՝ քօղ։ 4. Անկողնու ծածկոց։ 5. Վերմակ։ 6. Կապերտ, գորգ, փռոց։ 7. Անասունների մորթ։
ՎԵՐԱՐԿՈՒԵԼ, եցի, ն. Վերարկուի նման ծածկել՝ պատել։
ՎԵՐԱՐԿՈՒՄՆ, կման, գ. Վրան ձգելը՝ առնելը։
ՎԵՐԱՐԿՈՒՑԵԱԼ, ա. Վրան մի բան ձգած՝ հագած, զգեստաւորուած։
ՎԵՐԱՐՁԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Դէպի վեր արձակուելը՝ բարձրանալը։ 2. Արտաշնչելը։
ՎԵՐԱՐՏԱՓԱՅԼԵԼ, եցի, չ. Խիստ արտափայլել, սաստիկ պայծառանալ, գերափայլել։
ՎԵՐԱՑԵԱԼ, ա. Վեր բարձրացած, համբարձուած։
ՎԵՐԱՑՈԼԱՆԱԼ, ացայ, չ. Դէպի վեր ցոլալ, արտափայլել։
ՎԵՐԱՑՈՒՄՆ, ցման, գ. Համբառնալը, համբարձուելը, դէպի վեր՝ երկինք բարձրանալը։
ՎԵՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Դէպի վեր հանել, վեր բարձրացնել, ամբառնալ։ 2. Վերջ տալ, մէջտեղից վերացնել։
ՎԵՐԱՑՕՂԵԼ, եցի, չ. Մէկի վրայ կամ վերեւից ցօղել։
ՎԵՐԱՓԱՅԼԵԼ, եցի, ն. Աւելի փայլեցնել, պայծառացնել։
ՎԵՐԱՓՈԽԵԼ, եցի, ն. 1. (կրօն.) Դէպի վեր՝ երկինք փոխադրել։ 2. Վերածել մի այլ բանի, փոխարկել։ 3. Տեղափոխել։
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ, խման, գ. (կրօն.) Դէպի վեր՝ երկինք փոխադրուելը։
ՎԵՐԱՓՉՈՒՄՆ, չման. փչմունք, գ. Խորքերից դէպի վեր փչելը, գազերի դուրս վիժելը (հրաբուխներից)։
ՎԵՐԱՔԱՐՈԶԵԼ, եցի, ՎԵՐԱՔԱՐՈԶ ԼԻՆԵԼն. Բարձրաձայն քարոզել, հռչակել։
ՎԵՐԲԱՆԱԼ, բացի, ն. Բաց անել, բանալ։
ՎԵՐԲԵՐԱԿԱՆ, տե՛ս ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ։
ՎԵՐԲԵՐԵԼ, տե՛ս ՎԵՐԱԲԵՐԵԼ։
ՎԵՐԲԵՐԻՉ, տե՛ս ՎԵՐԱԲԵՐԻՉ։
ՎԵՐԲԵՐՈՒԹԻՒՆ, ՎԵՐԲԵՐՈՒՄՆ, րման, տե՛ս ՎԵՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ։
ՎԵՐԲՈՒՍՈՒՑԱՆԵԼ, սուցի, պբ. Դէպի վեր բուսցնել՝ բխեցնել։
ՎԵՐԵԼԱԿ, ի, աց, գ. Ձի նստողը՝ հեծնողը (մանաւանդ անվարժ՝ ոչ հմուտ), նաւ՝ կառք նստողը, ուղեւոր։
ՎԵՐԵԼԱԿԵԼ, եցի, կեալ, չ. 1. Վեր ելնել՝ նստել (ձի, նաւ, կառք)։ 2. Վեր բարձրանալ (սանդուղքով)։ 3. Յարութիւն առնել։
ՎԵՐԵԼԵԱԿ, ա. գ. 1. տե՛ս ՎԵՐԵԼԱԿ։ 2. Վեր բարձրացող (հրեշտակ)։
ՎԵՐԵԼՈՒԹԻՒՆ, ՎԵՐԵԼՈՒՄՆ, լման, գ. 1. Դէպի վեր ելնելը, վեր բարձրանալը։ 2. Վեր բարձրանալու ճանապարհ՝ աստիճան (սանդուղք)։ 3. Այս կեանքից հանդերձեալ կեանքը փոխուելը։
ՎԵՐԵԼՔ, Ի ՎԵՐ ԵԼՔ, տե՛ս ՎԵՐԵԼՈՒԹԻՒՆ։
ՎԵՐԵԿՈՒԹԻՒՆ, գ. Վերեւից մէկի վրայ գալը՝ իջնելը, գալուստ։
ՎԵՐԵՌԱԿ, ի, աց, տե՛ս ՄԱԿԵՌԱԿ։
ՎԵՐԵՐԳԱԿ, ա. Բարձր ձայնով կամ աստիճանով երգելի։
ՎԵՐԵՐԵՒԵԼ, (իմ), եցայ, չ. Երեւալ, յայտնուել, հանդէս գալ։
ՎԵՐԵՐԵՒՈՅԹ, ա. Առերեւոյթ, երեսանց։
ՎԵՐԵՐԵՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Արտաքին երեւոյթ՝ տեսք։ 2. Որեւէ բանի վերին՝ արտաքին կողմը՝ երեսը։ 3. (երկրչ.) Մակերեւոյթ։
ՎԵՐԵՐԹԱԼ, թեալ, չ. Դէպի վեր գնալ, համբառնալ։
ՎԵՐԸՄԲԵՐՁԻԿ, տե՛ս ՎԵՐԱՄԲԱՐՁ։
ՎԵՐԸՄԲԵՐՁՈՒՍՏ, Ի ՎԵՐԸՄԲԵՐՁՈՒՍՏ, մ. Վերին բարձրութիւնից, բարձրից։
ՎԵՐԸՆԴՈՒՆԱԿ, տե՛ս ՎԵՐԸՆԿԱԼ։
ՎԵՐԸՆԴՈՒՆԵԼ, (իմ), ընկալայ, կա՛լ, հբ. Իր վրայ ընդունել՝ կրել։
ՎԵՐԸՆԹԱՆԱԼ, թացայ, չ. Դէպի վեր ընթանալ՝ դիմել։
ՎԵՐԸՆԹԱՑ, ա. Դէպի վեր ձգուող՝ տանող (ճանապարհ)։
ՎԵՐԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ, գ. Դէպի վեր ընթանալը։
ՎԵՐԸՆԹԵՐՑՈՂ, ա. գ. Ընթերցող, վերծանող։
ՎԵՐԸՆԾԱՅԵԼ, եցի, ն. Դէպի վեր ընծայել՝ ուղղել։
ՎԵՐԸՆԿԱԼ, ա. 1. Իր վրայ ընդունող՝ կրող։ 2. Յաջորդ, ժառանգորդ։
ՎԵՐԸՆԿԱԼՈՒՉ, տե՛ս ՎԵՐԸՆԿԱԼ (1)։
ՎԵՐԸՆԿԷՑ ԼԻՆԵԼ, Վեր՝ դուրս գցուել։
ՎԵՐԸՆՁԻՒՂԻՉ, ա. Որ վերընձիւղում է, բուսցնող։
ՎԵՐԻՄԱՍՏ, ա. Գերիմաստ, շատ իմաստուն։
ՎԵՐԻՆ, րնոյ, ոց, ա. 1. Վերեւի, վերեւում եղող՝ գտնուող։ 2. Բարձրագոյն, ամենաբարձր։ 3 (կրօն.) Երկնային։ 4. Արտաքին։
ՎԵՐ Ի ՎԱՅՐ, տե՛ս ՎԵՐ-ի տակ։
ՎԵՐԻՎԱՅՐԵԼ, եցի, ն. Վերուվար անել, բարձրացնել-իջեցնել։
ՎԵՐ Ի ՎԵՐՈՅ, տե՛ս ՎԵՐ-ի տակ։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Վերլուծութեան յատուկ՝ վերաբերող, վերլուծութեան վրայ հիմնուած։ 2. Վերլուծելու յատկութեամբ օժտուած։
ՎԵՐԼՈՒԾԱՆԵԼ, լուծի, ն. Վերլուծութեան ենթարկել, վերլուծութիւն կատարել, վերլուծել։
ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Ուսումնասիրութեան մեթոդ՝ ամբողջը իր բաղադրիչ տարրերի մասնատման եղանակով։ 2. Քննութիւն, մանրամասն բացատրութիւն՝ մեկնութիւն։
ՎԵՐԾԱՆԵԼ, ծանեցի կամ ծանեայ, ն. Կարդալ (հասկանալով, ըմբռնելով), ընթերցել։
ՎԵՐԾԱՆՈՂ, ի, աց, ա. գ. Ընթերցող, դպիր, գրակարդաց. նա, որ կարդացածը հասկանում է եւ կարող է պարզաբանել կամ թարգմանել։
ՎԵՐԾԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Վերծանելը, կարդալը։ 2. Կարդացածը հասկանալը՝ ըմբռնելը, մտառութիւն։
ՎԵՐՀԱՄԲԱՐՁ, տե՛ս ՎԵՐԱՄԲԱՐՁ։
ՎԵՐՀԱՄԲԱՐՁԱԳՈՅՆ, ա. Աւելի վերամբարձ, վերագոյն, գերագոյն։
ՎԵՐՀԱՄԲԱՒԵԼ, եցի, ն. Քարոզել, համբաւը տարածել։
ՎԵՐՃԱՌՈՒԹԻՒՆ, տե՛ս ՎԵՐԱՃԱՌՈՒԹԻՒՆ։
ՎԵՐՃԵՄԵԼ, եցի, չ. Դէպի վեր ճեմել, վերաթեւել։
ՎԵՐՄԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Անկողնու ծածկոց։
ՎԵՐՅԱՐՈՒՑԱՆԵԼ, րուցի, պբ. Դէպի վեր կամ վերստին բարձրացնել, վերակենդանացնել։
ՎԵՐՅՈՒՂԱՐԿԵԼ, եցի, ն. Վերեւից մէկի վրայ ուղարկել։
ՎԵՐՆԱԲԵՐԴ, ի, գ. Քաղաքի բարձր տեղում շինուած բերդ, ամրոց։
ՎԵՐՆԱԳԱՒԱՌ, ի, աց, գ. Վերին՝ բարձրադիր գաւառ։
ՎԵՐՆԱԳԻՐ, գրոյ, ոց կամ գրի, րաց, գ. 1. Գրքի կամ նրա առանձին մասի՝ գլխի անուանումը, խորագիր։ 2. Քարի վրայ փորագրուած գրութիւն, արձանագրութիւն։
ՎԵՐՆԱԳՆԱՑ, ա. Դէպի վեր գնացող՝ դիմող, վերընթաց, վերաթռիչ։
ՎԵՐՆԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի վերին, վերագոյն, բարձրագոյն։
ՎԵՐՆԱԳՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՎԵՐՆԱԳԻՐ։
ՎԵՐՆԱԴԻՐ, գ. Մակագրութիւն, արձանագրութիւն։
ՎԵՐՆԱԴՈՒՌՆ, դրան, գ. Վերին դուռ, վերեւից բացուող դուռ։
ՎԵՐՆԱԶԱՐԴ, ա. Վերեւից՝ արտաքուստ զարդարուած։
ՎԵՐՆԱԶԳԵՍՏ, գ. Տակի շորերի վրայից հագնելու զգեստ։
ՎԵՐՆԱԹՌԻՉ, տե՛ս ՎԵՐԱԹՌԻՉ։
ՎԵՐՆԱԼՈՅՍ, ա. Վերին կամ իմանալի լոյս ունեցող։
ՎԵՐՆԱԽԱՐԻՍԽ, գ. (ճրտրպ.) Սեան վերին մասը, որ բաղկացած է քովթարից, գօտուց եւ քիւից, ախաւեղագէս։
ՎԵՐՆԱԽՆԱՄ, ա. Վերին խնամքով՝ աստուածային նախախնամութեամբ եղած, նախախնամական։
ՎԵՐՆԱԽՈՐԱՆ, ի, գ. 1. Վերին խորան։ 2. ա. (կրօն) Որի խորանը երկնքում է։
ՎԵՐՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Վերին, վերնային։ 2. (կրօն) Երկնային, աստուածային։
ՎԵՐՆԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի վերին, ամենավերին, ամենաբարձր, գլխաւորագոյն։
ՎԵՐՆԱԿԱՌՈՅՑ, ա. Վերը՝ երկնքում կառուցուած՝ հաստատուած։
ՎԵՐՆԱԿԵՆՑԱՂ, ա. Վերին՝ երկնային կեանք ու վարք ունեցող, երկնակենցաղ։
ՎԵՐՆԱԿՈՂՄՆ, ման, գ. 1. Վրայի կողմը՝ երեսը։ 2. Վերին կողմը, վերնագաւառ։
ՎԵՐՆԱԿՐՕՆ, տե՛ս ՎԵՐՆԱԿԵՆՑԱՂ։
ՎԵՐՆԱՀՈՍ, ա. Վերեւից հոսուող, երկնահոսան։
ՎԵՐՆԱՁԵՂՈՒՆ, գ. Շինութեան վերին յարկը, որ ձեղուն է կազմում, վերնատուն, վերնայարկ։
ՎԵՐՆԱՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼ, եցի, չ. Դէպի վեր՝ երկինք ճանապարհորդել, համբառնալ։
ՎԵՐՆԱՄԱՐՏ, ՎԵՐՆԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՍՏՈՒԱԾԱՄԱՐՏ, ԱՍՏՈՒԱԾԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ։
ՎԵՐՆԱՄՐՑԱՆԱԿ, ա. Որ վերեւից՝ երկնքից տրուած է իբրեւ մրցանակ։
ՎԵՐՆԱՅԱՐԿ, ի, աց, գ. 1. Տան վերին յարկը, վերնատուն։ 2. Երկնակամար։ 3 (յունական ոճով) Քիմք։ 4. ա. Վերեւի յարկում եղած՝ գտնուող, բարձրում տեղաւորուած։
ՎԵՐՆԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. Վերին, երկնային։
ՎԵՐՆԱՆՇՈՅԼ, տե՛ս ՎԵՐՆԱԼՈՅՍ։
ՎԵՐՆԱՇԱՒԻՂ, ա. Դէպի վեր տանող, վերնագնաց։
ՎԵՐՆԱՊԱՐ, ա. Վերը՝ երկնքում շրջող՝ պտոյտ եկող։
ՎԵՐՆԱՊԱՐԳԵՒ, ա. Վերեւից՝ աստծուց պարգեւուած, աստուածապարգեւ, երկնաձիր։
ՎԵՐՆԱՌԱՔ, ա. Վերեւից առաքուած՝ ուղարկուած, աստուածառաք։
ՎԵՐՆԱՍԵՌՔ, ռից, գ. յոգն. Վերինների՝ հրեշտակների դասը, հրեշտակներ։
ՎԵՐՆԱՏՈՒՆ, տան, գ. 1. Տան՝ նաւի վերին մասը կամ կողմը, վերնայարկ։ 2. Եկեղեցիներում դռան վերեւը շինուած յարկը՝ յատկացուած կանանց։ 3. Կուռքերի բարձրադիր մեհեան։ 4. (յունական ոճով) Քիմք։
ՎԵՐՆԱՏՈՒՆԿ, ա. գ. Դէպի վեր բուսնող՝ աճող, կամ վերին՝ երկնային տունկ։
ՎԵՐՆԱՏՈՒՈՂ, ի, ա. գ. Վերին՝ երկնային կամ վերեւից՝ երկնքից տուող՝ պարգեւող, պարգեւատու (աստծու մասին)։
ՎԵՐՆԱՓԵՂԿ, ի, ից, գ. Վրանի գլուխը ծածկող մորթէ փեղկ։
ՎԵՐՆԱՔԱՂԱՔ, գ. (կրօն.) Վերին քաղաք՝ մայրաքաղաք, վերին Երուսաղէմ, երկնային արքայութիւն։
ՎԵՐՆԱՔԱՂԱՔԱՄԱՅՐ, գ. (կրօն.) Վերին քաղաք՝ մայրաքաղաք, վերին Երուսաղէմ, երկնային արքայութիւն։
ՎԵՐՆԸՆԹԱՑ, գ. Ճանապարհի վերին կողմը։
ՎԵՐՆՈՏ, ի, աց, ա. 1. Վերեւները՝ օդում շրջող, օդային։ 2. Ընկնաւոր։
ՎԵՐՇԱՐԺԵԼ, (իմ), տես ՎԵՐԱՇԱՐԺԵԼ (իմ)։
ՎԵՐՇԱՐԺԻԿ, տե՛ս ՎԵՐԱՇԱՐԺԱԿԱՆ։
ՎԵՐՈՅ, 1. ա. Վերին, վերեւի։ 2. նխդ. Մի բանից վեր՝ բարձր։
ՎԵՐՈՏՆԵԼ, չ. Դէպի վեր քայլել, քայլ առ քայլ վեր բարձրանալ։
ՎԵՐՈՒՂԷՇ, տե՛ս ԱՄԲԱՐՁՈՒՂԷՇ։
ՎԵՐՈՒՍԵԱԼ, ա. Լաւ ուսած՝ սովորած, քաջահմուտ։
ՎԵՐՈՒՍՏ, ա. Վերին, վերեւի։
ՎԵՐՋ, ի կամ ոյ, վերջք, ջից, գ. 1. Վախճան, աւարտ, ելք։ 2. Ծայր։ 3. Յետեւի կողմը։ 4. Պոչ (հարկադրուած գլխին)։ 5. Զօրքի վերջապահ թեւը։ 6. Կեանքի աւարտ, մահ։
ՎԵՐՋԱԲՈՒՍԱԿ, ա. մ. Վերջը՝ ամենից յետոյ երեւան եկած՝ երեւան գալով։
ՎԵՐՋԱԳՈՅՆ, ա. Ամենավերջին, ամենայետին։
ՎԵՐՋԱԴԱՍԵԼ, եցի, ն. Վերջում դասել, յետ գցել, յետ տանել։
ՎԵՐՋԱԴԱՐՁԵԼ, (իմ), եցայ, չ. Յետ դառնալ, յետ մղուել։
ՎԵՐՋԱԾԻՆ, ա. Վերջը ծնուած, յետոյ եղած՝ եկած՝ յաջորդած։
ՎԵՐՋԱԾՆԻՑԵԱԼ, ա. Վերջը ծնուած, յետոյ եղած՝ եկած՝ յաջորդած։
ՎԵՐՋԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. Յետ կանգնելը (մի բանից)։
ՎԵՐՋԱԿՈՂՄՆ, գ. Յետեւի կողմը։
ՎԵՐՋԱՄՆԱՑ, ա. Մէկի մահից յետոյ կենդանի մնացած, յետնորդ, յաջորդ։
ՎԵՐՋԱՄՆԱՑՈՒԹԻՒՆ, գ. Ուրիշի մահից յետոյ կենդանի մնալը։
ՎԵՐՋԱՅՔ, ի վերջայս, գ. յոգն. 1. Կեանքի վերջին օրերը։ 2. Յետնորդներ, յաջորդներ։
ՎԵՐՋԱՆԱԼ, ացայ, չ. Յետ մնալ, յետ ընկնել, ուշանալ։ 2. Պակասել, նուազել։ 3. Հրաժարուել, յետ քաշուել, խուսափել, օտարանալ։ 4. Վախճանուել, մեռնել։
ՎԵՐՋԱՆԱՀԱՆՋ ԼԻՆԵԼ, Յետ նահանջել։
ՎԵՐՋԱՊԱՀ, ի, աց, ա. գ. 1. Բազմութեան յետեւից եկող կամ գնացող։ 2. Զօրքի թիկունքը պաշտպանող գունդ՝ զօրամաս։
ՎԵՐՋԱՊԱՐՈՒԿ, ա. Յետոյ մտած՝ առաջ եկած։
ՎԵՐՋԱՍՊԵՏ, գ. (կենդբ.) Իշայծեամ։
ՎԵՐՋԱՏԱՆՋ, ա. գ. Եռավանկ բառ, որի առաջին երկու վանկերը կարճ են, երրորդը երկար։
ՎԵՐՋԱՏՕՆԱԿ ՏՕՆ, (եկեղց.) Զատկի կիրակիին յաջորդող առաջին կիրակին, նոր կիրակի կամ երկրորդ զատիկ, կրկնազատիկ։
ՎԵՐՋԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Յետ պահել, կասեցնել։
ՎԵՐՋԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Զարդարուն ծայրեր ունեցող։ 2. Տողի վերջում գտնուող, յանգ կազմող (բառ)։ 3. գ. Ծոպ, զարդարուն ծայր (զգեստի եւն)։
ՎԵՐՋԵԱՆՔ, Ի ՎԵՐՋԵԱՆՍՆ, մ. Յետոյ, ուշ ժամանակ։
ՎԵՐՋԵԼ, եցի, ն. Յետ գցել, ուշացնել, զբաղեցնել։
ՎԵՐՋԻ ԹԻՒ, Վերջապահ գունդ՝ զօրամաս։
ՎԵՐՋԻՆ, ջնոյ, ոց, ա. 1. Ըստ ժամանակի ամենից ուշ երեւան եկող՝ եկած։ 2. Ըստ տեղի՝ աստիճանի ամենից վերջում գտնուող՝ եղող, յետին։ 3. Ծայրագոյն աստիճանի, ծայրայեղ։
ՎԵՐՋՆԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Ամենավերջին։
ՎԵՐՋՆԱԿԱՆ, ի, աց, տե՛ս ՎԵՐՋԻՆ։
ՎԵՐՋՆԱՀԱՆՋ, ա. Դէպի յետ նահանջող։
ՎԵՐՋՆՈՏԻԼ, տե՛ս ՎԵՐՋՈՏՆԻԼ։
ՎԵՐՋՈՅ, մ. 1. Ամենից յետոյ, վերջը։ 2. նխդ. Յետեւի կողմից, թիկունքից։
ՎԵՐՋՈՏՆԻԼ, նեալ չ. 1. Յետ քաշուել, նահանջել, հեռանալ։ 2. Յետ կանգնել, յետ մնալ։
ՎԵՐՋՈՒԹԻՒՆ, գ. Յետ մնալը, յետ կանգնելը։
ՎԵՐՋՈՒՍՏ, Ի ՎԵՐՋՈՒՍՏ, 1. մ. Յետեւից, յետեւի կողմից։ 2. ա. Յետեւի։
ՎԵՐՍԱՍՏԿՈՒԹԻՒՆ, գ. Մեծ սաստկութիւն, սաստիկ ուժգնութիւն։
ՎԵՐՍԱՍՏՈՒԹԻՒՆ, գ. Ուժեղ շեշտելը, սուր շեշտ։
ՎԵՐՍՏԵԱՅ, ա. Վերը ասուած՝ յիշատակուած, վերոյիշեալ։
ՎԵՐՍՏԻՆ, Ի ՎԵՐՍՏԻՆ, մ. Նորից, կրկին, դարձեալ, մի անգամ եւս։
ՎԵՐՏ, ա. Շղթայաձեւ՝ խիտ ու ոլորուն հիւսուած, պինդ։
ՎԵՐՏԱՌԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վերածուել նախկին տարրերի, տարրալուծուել։ 2. Վերստին տարրանալ, միանալ, նորոգուել։
ՎԵՐՏԱՌԵԼ, եցի, ն. 1. Վերածել նախկին տարրերի, տարրալուծել։ 2. Վերստին տարրերը միաւորել, նորոգել։
ՎԵՐՏԱՌՈՒԹԻՒՆ, գ. 1. Նախկին տարրերի վերածելը՝ վերածուելը, տարրալուծում։ 2. Նախկին տարրերը վերստին ստանալը, նորոգութիւն։
ՎԵՐՏԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Վեր-վեր խաղալ, ցատկոտել, թռչկոտել։ 2. Խըրոխտանալ, հպարտանալ, պանծալ։
ՎԵՐՕՐՀՆԵԼ, եցի, ն. Օրհնութիւնը դէպի վեր ուղղել՝ յղել, բարձրաձայն օրհնել, օրհնաբանել, գովերգել։
ՎԵՑ, ի, ից, թ. Հինգին գումարած մէկ քանակութիւնը։
ՎԵՑԱԲԱՐ, մ. Վեց կերպով։
ՎԵՑԱԽՈՐՇ, ի, ից, ա. Վեց խորշ ունեցող, վեցանկիւնի։
ՎԵՑԱԿ, տե՛ս ՎԵՑԵԱԿ։
ՎԵՑԱՄԵԱՅ, ա. Վեց տարեկան։
ՎԵՑԱՄՍԵԱՅ, ա. Վեց ամսական։
ՎԵՑԱՆԿԻՒՆ, կեան, կեանց, ՎԵՑԱՆԿԻՒՆԻ, նւոյ, նեաց, ա. գ. 1. Վեց անկիւն ունեցող։ 2. Վեց անկիւն ունեցող երկրաչափական ձեւ կամ մարմին։
ՎԵՑԱՉԱՓՔ, փից, ա. գ. Հին յունական վեցոտնեայ տաղաչափական ձեւ։
ՎԵՑԱՉԻՔ, ա. Վեց աչք ունեցող, վեցաչքանի։
ՎԵՑԱՔԱՆԱԿ, ա. Վեց քանակութեամբ։
ՎԵՑԱՔԼԵԱՆ, ա. Վեց քիլ երկարութիւն ունեցող։
ՎԵՑԴԱՆԳԵԱՆ, ա. Վեց դանգ արժեցող կամ կշռող։
ՎԵՑԴԱՐԵԱՆ, ա. 1. Վեց դար տեւող։ 2. Վեց հազար տարի տեւող, վեց հազար տարուայ ժամանակաշրջան ընդգրկող։
ՎԵՑԵԱԿ, ցեկի, կաց, ՎԵՑԵՐԵԱԿ, րեկի կաց, գ. Վեց միաւորն իբրեւ մէկ ամբողջութիւն՝ քանակ։
ՎԵՑԵՐԻՐ, տե՛ս ՎԵՑԵՐՈՐԴ։
ՎԵՑԵՐՈՐԴ, ի, աց, թ. 1. Հինգերորդին յաջորդող։ 2. Ամբողջի վեց հաւասար մասերից իւրաքանչիւրը։
ՎԵՑԵՔԵԱՆ, սեան, ցուն կամ ցունց, քումբք, ՎԵՑԵՔԻՆ, սին, ցուն կամ ցունց, քումբքթ. Վեցն էլ, վեցն էլ միասին։
ՎԵՑԹԵՒԵԱՆ, եանք, եանց, ա. Վեց թեւ ունեցող։
ՎԵՑԻՑՍ, մ. Վեց անգամ։
ՎԵՑԿԻՆ, ա. մ. 1. Վեց անգամ աւելի, վեցապատիկ։ 2. Վեց կերպով։
ՎԵՑՀԱԶԱՐԵԱՆ, ա. Վեց հազար տարուայ, վեց հազար տարի պարունակող։
ՎԵՑՀԱՐԻՒՐԵՐՈՐԴ, ՎԵՑՀԱՐԻՒՐՈՐԴ, ի, թ. Հինգ հարիւր իննսունիններորդին յաջորդող։
ՎԵՑՁԵՌՆԻ, իք, ա. Վեց ձեռք ունեցող։
ՎԵՑՈՍՏԵԱՆ, ա. Վեց ճիւղ ունեցող (ճրագարան, աշտանակ)։
ՎԵՑՈՏՆԵԱՅ, յք, ա. Վեց ոտք ունեցող։
ՎԵՑՏԱՍՆԱՄԵԱՅ, տե՛ս ՎԵՇՏԱՍԱՆԱՄԵԱՅ։
ՎԵՑՕՐԵԱՅ, րէի, ից, ա, Վեց օր տեւող՝ տեւած, վեց օրից բաղկացած։
ՎԶԱՆ, ա. Բարձրավիղ, փխբ. վիզը տնկած, գոռոզ, հպարտ, յամառ։
ՎԶԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Վիզը տնկել, գոռոզանալ, հպարտանալ, ամբարտաւանել։
ՎԶԱՆՈՒԹԻՒՆ, ՎԶԱՆՈՒՄՆ, գ. Բարձրավզութիւն, գոռոզութիւն, ամբարտաւանութիւն, անսաստութիւն։
ՎԶԱՆՈՒՏ, ա. Վզան, գոռոզ, ամբարտաւան։
ՎԶԵՆԱԿ, ի, աց, գ. 1. Ծախս։ 2. Վնաս, տուգանք։
ՎԶԵՆԱԿԱԼ, գ. Վնաս կրող՝ ունեցող։ Երեսուն հազար հեծեալ վզենակալ է (Սեբ., էջ 71)։
ՎԶՈՒՐԿ, ՎԶԸՐԿ (պհլ.), վզրկի, ա. 1. Մեծ, աւագ (իբրեւ պատուանուն)։ 2. գ. Թագաւոր (արեւելեան ազգերի մէջ)։
ՎԷԳ, (պհլ.), գ. Վէճ, կռիւ, հակառակութիւն։
ՎԷՃ, վիճոյ կամ վիճի, գ. 1. Կռիւ, գժտութիւն։ 2. Վիճաբանութիւն, լեզուակռիւ, տարաձայնութիւն։
ՎԷՄ, (պհլ.), վիմի, մաց, գ. 1. Միակտուր կարծր քար։ 2. Սալաքար։ 3. Ապառաժ։ 4. փխբ. Որեւէ բանի հիմքը՝ յենարանը։
ՎԷՊ, վիպի, պաց, գ. Հին զրոյցներ՝ պատմական աւանդութիւններ՝ ստոյգ կամ մտացածին, արձակ կամ չափածոյ պատմութիւն։
ՎԷՍ, վիսի, սաց, ա. Ամբարտաւան, մեծամիտ, գոռոզ, յանդուգն, անսաստ, անողոք։
ՎԷՍԱԿԱՆ, ա. մ. Վէսին յատուկ, յանդգնաբար։
ՎԷՏ, վէտք, գ. 1. Ջրի մեղմ՝ թեթեւ ալիք՝ ծփանք։ 2. Մաշկի վրայ ծակծկուածքներով նշան՝ դաջելու համար։ 3. Ծակուածք՝ բացուածք՝ անցք պատի մէջ։
ՎԷՐ, վիրի, վէրք, րաց, գ. 1. Մարմնի հիւսուածքների կամ ներքին մասերի վնասուածք՝ խոցող զէնքի, կարծր բանի եւն հարուածից. խոց, կեղ։ 2. Վէրքի թարախ։ 3. փխբ. Հոգեկան վիշտ։
ՎԹԱՐ, գ. 1. Վնաս, վտանգ։ 2. Վհատութիւն, յուսահատութիւն։
ՎԹԱՐԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՎԹԱՐԵԼ(2)։
ՎԹԱՐԵԼ, եցի, ն. 1. Վնասել, խաթարել, խախտել, փչացնել, վտանգել։ 2. եցայ, կ.չ. Վնասուել, խաթարուել, փչանալ։
ՎԹԱՐՈՒՄՆ, րման, գ. Վթարուելը, վնասուելը, խաթարուելը։
ՎԻԳՆ, (յուն., լատ.), գ. (բսբ.) Թիթեռնածաղկաւորների ընտանիքին պատկանող խոտաբոյս. վիկ, գիւլուլ (Vicia sativa)։
ՎԻԶ, վզի, գ. Պարանոց, ճիտ։
ՎԻԹԽԱՐԱՆԱԼ, ացայ, չ. Վիթխարի դառնալ, չափազանց մեծանալ։
ՎԻԹԽԱՐԻ, րւոյ, րեաց, ա. Արտակարգ մեծութեամբ, չափազանց մեծ, հսկայական, ահռելի։
ՎԻԹԽԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վիթխարի լինելը, անճոռնի մեծութիւն, ահագնութիւն։
ՎԻԺԱԾ, ի, աց, ա. գ. Վիժելով դուրս նետուած պտուղը՝ սաղմը, ժամանակից շուտ ծնուած երեխայ, վաղաժամ ծնունդ։
ՎԻԺԱԾԱԿԱՆ, ա. Վերեւից դէպի ցած վիժող՝ հոսող, վիժանուտ։
ՎԻԺԱԿ1, ի, աց, գ. Ջրի հոսք (առաւելապէս վերեւից ներքեւ)։
ՎԻԺԱԿ2, ի, աց, գ. Ծածկոց, վարագոյր։
ՎԻԺԱՆՈՒՏ, ա. Հոսող, հոսանուտ։
ՎԻԺԱՆՔ, նաց, գ. Հոսելը, հոսանք, ջրերի հոսք։
ՎԻԺԱՔՐՏՆԵԼ, (իմ), եցայ, հբ. Իբրեւ քրտինք արիւն հոսեցնել, արիւն քրտնել։
ՎԻԺԵԼ, եցի, ն. 1. Պտուղը՝ սաղմը վաղաժամ արգանդից դուրս մղել։ 2. Դէպի ցած նետել՝ ձգել՝ շպրտել։ 3. Բխեցնել, հոսեցնել։ 4. չ. Դուրս հոսել, վայր թափուել։
ՎԻԺԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վիժել տալ։
ՎԻԺՈՒԼ, տե՛ս ՎԻԺԵԼ(4)։
ՎԻԺՈՒՄՆ, ժման, գ. Վիժելը, վիժուելը։
ՎԻԿՆ, տե՛ս ՎԻԳՆ։
ՎԻՀ, վհի, վհից, գ. 1. Խորխորատ, խոր փոս, գուբ, անդունդ։ 2. Գերեզման։ 3. Դժոխք։ 4. փխբ. Մեծ տարբերութիւն։ 5. ա. Խորունկ, խոր։
ՎԻՃԱԲԱՆ, ի, ից, ա. գ. Վիճաբանող, հակաճառող։
ՎԻՃԱԲԱՆԱԳՈՅՆ, ա. Խիստ վիճաբանող, միշտ հակաճառող։
ՎԻՃԱԲԱՆԵԼ, եցի եւ եցայ, չ. Վիճել, հակաճառել։
ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Վիճաբանելը, հակաճառութիւն, հակառակութիւն։
ՎԻՃԱԲԱՐ, մ. Վիճելով, հակառակուելով։
ՎԻՃԱԳՈՅՆ, տե՛ս ՎԻՃԱԲԱՆԱԳՈՅՆ։
ՎԻՃԱԴՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ։
ՎԻՃԱԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ, Վէճ վարել, վիճաբանել, վիճել։
ՎԻՃԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Վիճակահանութիւն, վիճակ գցելը՝ հանելը։ 2. լայնաբար՝ Բախտ, ճակատագիր։ 3. Մէկին ընկած բաժին՝ մաս, ժառանգութիւն, ունեցուածք, ստացուածք։ 4. Մէկին ընկած հողաբաժին, անդաստան (դաշտ, հանդ, արտ եւն)։ 5. (եկեղց.) Նահանգ, թեմ (եպիսկոպոսական)։
ՎԻՃԱԿԱԿԱԼ, ա. գ. (եկեղց.) Որպէս յաջորդ առաջնորդական վիճակը գրաւող։
ՎԻՃԱԿԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Ժառանգութիւն, սեփականութիւն, կալուածք։
ՎԻՃԱԿԱԿԻՑ, ա. Միեւնոյն վիճակն ունեցող, յաղորդակից, մասնակից, ժառանգակից, անբաժան ուղեկից։
ՎԻՃԱԿԱՀԱՐԵԼ, (իմ), եցայ, չ. Վիճակ հանելով դուրս ընկնել։
ՎԻՃԱԿԱՆ, ա. Վէճի առարկայ՝ առիթ։
ՎԻՃԱԿԱՏՈՒՈՒԹԻՒՆ, վիճակատութիւն, գ. Վիճակով մի բան տալը, վիճակով տրուած ժառանգութիւն։
ՎԻՃԱԿԱՒՈՐ, ի, աց, ա. գ. 1. Հոգեւորական, եկեղեցական, կղերական (անձ)։ 2. Վիճակակից, մասնակից։
ՎԻՃԱԿԱՒՈՐԱՊԷՍ, մ. Իբրեւ վիճակով առնուած կամ տրուած։
ՎԻՃԱԿԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, հբ. 1. Վիճակով ստանալ, ժառանգել։ 2. Իբրեւ վիճակով տրուել մէկին, վիճակուել։
ՎԻՃԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Վիճակաւոր՝ եկեղեցական լինելը, կղերականութիւն։ 2. Վիճակով ստացուած բան, ժառանգութիւն։
ՎԻՃԱԿԵԼ, եցի, ն. 1. Վիճակով տալ՝ բաշխել՝ բաժանել, ժառանգութիւն՝ սեփականութիւն տալ, ժառանգեցնել։ 2. Որեւէ (եկեղեցական) պաշտօնի նշանակել՝ արժանացնել։ 3. եցայ, հբ. Վիճակուել, իբրեւ վիճակով մէկին տրուել՝ ընկնել, վիճակով ստանալ, ժառանգել, ձեռք բերել։
ՎԻՃԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՎԻՃԱԿԵԼ (1, 2)։
ՎԻՃԱԿՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. Վիճակակից լինելը, ժառանգակցութիւն։
ՎԻՃԱԿՈՒԹԻՒՆ, գ. Վիճակ, ժառանգութիւն։
ՎԻՃԱՍԷՐ, ա. Վիճել սիրող, հակառակասէր։
ՎԻՃԵԼ, եցի եւ եցայ, չ. Վէճ վարել, հակաճառել, վիճաբանել, խօսքով դիմադրել, հակառակել, առարկել, պնդել։
ՎԻՃՈՂԱԲԱՐ, մ. Վիճելով, բանավիճելով, պնդելով։
ՎԻՃՈՂԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի խիստ վիճող՝ վիճելով։
ՎԻՃՈՂԱԿԱՆ, ա. Վէճ յարուցող, վիճաբանական։
ՎԻՃՈՂԱՊԷՍ, տե՛ս ՎԻՃՈՂԱԲԱՐ։
ՎԻՃՈՒԹԻՒՆ, գ. 1. Վէճ, վիճաբանութիւն։ 2. Հատուցում ըստ գործի, վարձատրութիւն կամ պատիժ։
ՎԻՃՈՒՄՆ, ճման, գ. Վիճելը, վէճ, առարկութիւն։
ՎԻՄԱԲԵՐ, ա. Իր մէջ վէմ կրող կամ վէմի յատկութիւն ունեցող, վէմից բաղկացած։
ՎԻՄԱԴՐԱԿԱՆ, ա. Որի հիմքը դրուած է վէմի վրայ։
ՎԻՄԱԽԱՐԻՍԽ, ա. Վէմի վրայ խարըսխուած, փխբ. վէմի նման հաստատուն։
ՎԻՄԱԿԱՌՈՅՑ, ա. Վէմից կառուցուած, վիմակերտ։
ՎԻՄԱԿԵՐՏ, ա. Վէմից կերտուած՝ կառուցուած, քարաշէն։
ՎԻՄԱՀԱՍԱԿ, ա. Բարձր վէմի հասակով, ժայռաչափ (փղի մասին)։ (Կղնկտ., Բ, 28)։
ՎԻՄԱՀԱՏ, ա. Որպէս վէմից կտրուած։
ՎԻՄԱՀՈԼՈՎ, ա. Վէմի՝ քարի նման թաւալուած ու կուտակուած։
ՎԻՄԱՀՈՍ, ա. Վէմից դուրս հոսող, վիմաբուխ։
ՎԻՄԱՁԵՒ, ա. մ. Վէմի նման, պինդ՝ հաստատուն կերպով։
ՎԻՄԱՄԷՋ, գ. Ծերպ՝ խոռոչ քարերի մէջ։
ՎԻՄԱՆԱԼ, ացայ, չ. 1. Քարանալ։ 2. փխբ. Պինդ եւ հաստատուն լինել։
ՎԻՄԱՇԷՆ, ա. Վէմի ապառաժի վրայ շինուած։
ՎԻՄԱՍՈՅԶ, ա. Քարերի՝ ծերպերի մէջ սուզուող՝ մտնող, ծակամուտ։
ՎԻՄԱՏԱՇ, ա. Քարից տաշուած՝ կոփուած, տաշածոյ։
ՎԻՄԱՏԱՌԵԼ, եցի. ն. 1. Քարէ տարրի վերածել, քարացնել։ 2. Պնդացնել, կարծրացնել, պինդ՝ հաստատուն մարմնի վերածել (ջուրը)։
ՎԻՄԱՏԵՍԱԿ, ա. Վէմի՝ քարի տեսք ունեցող, վէմի նման, վիմաձեւ։
ՎԻՄԱՐԳԵԼ, ա. Քարերի մէջ արգելուած, քարերով շրջապատուած։
ՎԻՄԱՐԴ, ա. 1. Վէմի նման, վիմաձեւ։ 2. Քարեղէն, քարաշէն։
ՎԻՄԱՐԴԵԱՆ, ա. 1. Վէմի նման, վիմաձեւ։ 2. Քարեղէն, քարաշէն։
ՎԻՄԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քարի նման դարձնել, քարացնել։
ՎԻՄԱՓԱԿ, ա. Վեմերով փակուած՝ պատուած, վիմակերտ, քարէ։
ՎԻՄԱՓՈՐ, ա. 1. Վէմի՝ ապառաժի մէջ փորուած։ 2. Քարագործ, քարտաշ։
ՎԻՄԱՓՈՒԼ, ա. Իբրեւ փլուած վէմ։
ՎԻՄԵՂԷՆ, ա. Վէմից՝ քարից բաղկացած, քարեղէն, քարէ։
ՎԻՄՈՒՏ, ա. Ապառաժոտ, քարքարոտ։
ՎԻՆ, (պհլ.), վնի, աց, գ. Լարաւոր երաժշտական գործիք։
ՎԻՇԱՊ, (պհլ.), ի, աց, գ. 1. Չափազանց մեծ օծ, մանաւանդ՝ ջրային։ 2. Ձկան նմանուող ծովային խոշոր կենդանի, կէտ։ 3. նման. Հռոմէական պատերազմական դրօշակ, որ իր վրայ կրում էր վիշապի կերպարանք։
ՎԻՇԱՊԱԲԱՐ, մ. Իբրեւ վիշապ, վիշապի նման։
ՎԻՇԱՊԱԳԼՈՒԽ, ա. Վիշապի գլխով, վիշապի գլխի նման գլուխ ունեցող։
ՎԻՇԱՊԱԶՈՒՆՔ, զանց, գ. յոգն. Որոնք վիշապի ցեղից են (ըստ Մ. Խորենացու՝ Հայաստան գերի բերուած մարաց Աժադահակ թագաւորի սերունդները)։
ՎԻՇԱՊԱԿ, ի, աց, գ. Փոքր վիշապ, վիշապի ձագ։
ՎԻՇԱՊԱՁԱՅՆ, ա. մ. Վիշապի ձայնով, օձի նման շչալով։
ՎԻՇԱՊԱՁՈՒԿՆ, ձկան, գ. (կենդբ.) Կէտանմանների կարգին պատկանող ծովային խոշոր կաթնասուն կենդանի, վիշապաձուկ, կաշալոտ (Physeter catodon)։
ՎԻՇԱՊԱՄԱՐՏ, ա. գ. Վիշապների՝ օձերի դէմ մարտնչող։
ՎԻՇԱՊԱՄՈՒԽ, մխի, աց, ա. Օձի արիւնի մէջ մխած՝ մխուած։
ՎԻՇԱՊԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ. Վիշապ դառնալ, վիշապի կերպարանք ստանալ։
ՎԻՇԱՊԱՇՈՒՆՉ, ա. Վիշապի նման շնչող կամ շչող, վիշապաձայն։
ՎԻՇԱՊԱՊԱՏԻՐ, ա. Օձի պատրանքը՝ խաբէութիւնն եղող։
ՎԻՇԱՊԱՔԱՂ, ա. Վիշապների հետ կռուող եւ յաղթող (Վահագն աստծու մակդիրը)։
ՎԻՇԱՊԻԿ, տե՛ս ՎԻՇԱՊԱԿ։
ՎԻՇԱՊՈՏՆ, ոտունք, ոտանց, ա. Վիշապի ոտքերի նման ոտքեր ունեցող։
ՎԻՇՏ, (պհլ.), ի, աց կամ ից, գ. 1. Ցաւ, նեղութիւն, տառապանք, չարչարանք, տանջանք։ 2. Վտանգ, տագնապ։ 3. Աղէտ, դժբախտութիւն, պատուհաս։
ՎԻՊԱԳԻՐ, գրի, րաց, ա. գ. Պատմիչ, պատմագիր։
ՎԻՊԱԳՈՐԾ, ի, աց, ա. Դիւցազներգութիւն յօրինող, բանաստեղծ։
ՎԻՊԱԳՐԵԼ, եցի, ն. Պատմողաբար կամ քերթողաբար գրել, պատմագրել։
ՎԻՊԱՊԱՏՈՒՄ, տմի, մաց, գ. ա. 1. Պատմիչ, պատմագիր։ 2. Պատմական։
ՎԻՊԱՍԱՆ, ի, աց, գ. 1. Հին Հայաստանում՝ գուսան, ժողովրդական երգիչ-ասացող։ 2. Պատմիչ, պատմագիր։ 3. ա. Վիպասանական։
ՎԻՊԱՍԱՆԱԲԱՐ, մ. Պատմականօրէն, պատմական կերպով, պատմական տեսակետից։
ՎԻՊԱՍԱՆԵԼ, տե՛ս ՎԻՊԱԳՐԵԼ։
ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ, գ. Վէպ, հին անցքերի պատմութիւն։
ՎԻՊԱՍԵԼ, տե՛ս ՎԻՊԱԳՐԵԼ։
ՎԻՊԵԼ, եցի, ն. Պատմել, պատմագրել։
ՎԻՌՆ, ՎԻՌՈՆ, (յուն.), գ. (եկեղց.) Փիլոն։
ՎԻՍԱՆԱԼ, ացայ, չ. Գոռոզանալ, մեծամտել, փքուել։
ՎԻՍԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Գոռոզացնել, մեծամտացնել։
ՎԻՍՈՒԹԻՒՆ, գ. Վէս լինելը, գոռոզութիւն, մեծամտութիւն։
ՎԻՐԱԲԵՐԱՆ, գ. Վէրքի բացուածքը։
ՎԻՐԱԳ, ի, աց, գ. Վայրագ, գազանաբարոյ։
ՎԻՐԱԳԱՅԻՆ, ա. Վիրագին յատուկ՝ վերաբերող, գազանային, վայրենի (Կղնկտ., Բ, 34)։
ՎԻՐԱԳՈՒԹԻՒՆ, գ. Վայրագութիւն, գազանութիւն, կատաղութիւն։
ՎԻՐԱԼ, (պհլ.), ացի, ն. Սափրել, խուզել։
ՎԻՐԱԼԻՑ, ա. Վէրքերով լի՝ պատուած, փխբ. մեղքերով լի։
ՎԻՐԱԾ, ա. Վէրք ունեցող, որի վէրքը պէտք է վիրահատել։
ՎԻՐԱՊ, ի, աց, գ. Խոր փոս՝ հոր, գուբ։
ՎԻՐԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. Վէրք ստանալը, վիրաւորուելը։
ՎԻՐԱՒՈՐ, ի, աց, ա. Վէրք ստացած՝ ունեցող, վիրաւորուած, խոցուած։
ՎԻՐԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Վէրք հասցնել, խոցել։ 2. Վնասուածք հասցնել, վնասել (մարմնի անդամները, մասերը եւն)։ 3. փխբ. Խօսքով կամ գործով անպատուութիւն հասցնել, վիրաւորանք պատճառել։ 4. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՎԻՐԱՒՈՐԻՉ, րչի, չաց, ա. Որ վիրաւորում է՝ վէրք է հասցնում, խոցող։
ՎԻՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Վիրաւորելը, վիրաւորուելը, վիրաւոր լինելը։ 2. Վէրք, խոցուածք։ 3. Պատռուածք (օդի)։
ՎԻՐԳ, (իրան.), վիրգք, գ. 1. Ռմբաքար, նետելու քար, քարկոծելու մեծ քար։ 2. Բիր, մահակ, գաւազան։
ՎԻՐԳԱՀԱՆ, գ. Քարհատ գործիք։
ՎԻՐԺԵԼ, տե՛ս ՎԻԺԵԼ։
ՎԻՐՀ, տե՛ս ՎԻՀ։
ՎԿԱՅ, (պհլ.), ի, ից, գ. 1. Իր տեսածն ու լսածը հաստատող անձ, որպէս ականատես հաւաստող։ 2. (կրօն.) Հաւատի համար նահատակուած մարդ, մարտիրոս։
ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Վկայութիւն բերելը։ 2. (կրօն.) Վկաների կեանքի ու նահատակութեան պատմութիւնը պարունակող գրուածք։
ՎԿԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. Վկայի՝ մարտիրոսի, մարտիրոսական։
ՎԿԱՅԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Ուրիշի հետ միասին վկայող։ 2. Միասին նահատակուող, նահատակակից։
ՎԿԱՅԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Վկայակից լինելը, միասին վկայելը։
ՎԿԱՅԱՆՈՑ, ի, աց, գ. Վկայարան, մատուռ։
ՎԿԱՅԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Սուրբ վկաներ՝ նահատակներ սիրող, մարտիրոսասէր։
ՎԿԱՅԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Մատուռ, որ կառուցուած է վկայի (2) նահատակութեան կամ նրա նշխարների ամփոփման տեղում. մարտիրոսանոց, վկայանոց։ 2. (յունարէնի նմանակութեամբ) Վկայութիւն։
ՎԿԱՅԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Վկայ լինել, վկայութիւն տալ, հաստատել մի բանի ճշմարտութիւնը։ 2. Իբրեւ վկայ (2) նահատակուել, մարտիրոսանալ։
ՎԿԱՅԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վկայել տալ։
ՎԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Վկայելը, վկայ լինելը։ 2. Վկայի ցուցմունքը։ 3. Որեւէ բանի հաստատում, ապացոյց։ 4. (կրօն.) Աստծու ուխտը մարդկանց հետ։ 5. Իբրեւ վկայ (2) նահատակուելը, մարտիրոսութիւն։ 6. Վկայաբանութիւն (2)։
ՎԿԱՅՈՒՀԻ, հւոյ, հեաց, գ. (կրօն.) Հաւատի համար նահատակուած կին, մարտիրոսուհի։
ՎԿԱՅՈՒՄՆ, յման, գ. Վկայելը, վկայուելը, վկայութիւն։
ՎԿԱՅՕՐԷՆ, մ. Իբրեւ վկայ (2), մարտիրոսաբար։
ՎԿԱՆԴԵԼ, (պհլ.), եցի, ն. Խորտակել, յաղթել, նուաճել, ընկճել։
ՎՀԱՏԱԳՈՅՆ, Աւելի կամ խիստ վհատուած՝ յուսալքուած։
ՎՀԱՏԵԼ, (իմ), եցայ չ. Յուսահատուել, յուսալքուել, վախվխել, վարանել, տագնապել։
ՎՀԱՏԵՑՈՒՑԻՉ, ա. Որ վհատեցնում է, վհատեցնող։
ՎՀԱՏՈՒԹԻՒՆ, գ. Յուսահատութիւն, յուսալքութիւն, վեհերոտութիւն, վախկոտութիւն։
ՎՀԿԱՀԱՐՑՈՒ, գ. Վհուկ, կախարդ կամ վհուկի միջոցով գուշակել տուող։
ՎՀԿԱՀԱՐՑՈՒԿ, գ. Վհուկ, կախարդ կամ վհուկի միջոցով գուշակել տուող։
ՎՀԿՈՒԹԻՒՆ, գ. Կախարդանք, կախարդութիւն։
ՎՀՈՒԿ, վհկի, կաց, ա. գ. 1. Կախարդ (տղամարդ կամ կին)։ 2. տե՛ս ՈՐՈՎԱՅՆԱԿՈՉ։
ՎՃԱՐ, (պհլ.), գ. 1. Վերջ, վախճան, աւարտ, դադարում։ 2. Վարձ, պարտքի հատուցում։
ՎՃԱՐԱԳՈՅՆ, ա. Շատ կարեւոր, արդիւնաւէտ։
ՎՃԱՐԱՆՔ, նաց, տե՛ս ՎՃԱՐՈՒՄՆ։
ՎՃԱՐԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. հբ. 1. Կատարել, գործադրել, անել, իրագործել, գլուխ բերել, աւարտել, վերջացնել։ 2. Կեանքը վերջացնել, վախճանուել, մեռնել։ 3. Հատուցել, փոխարէնը տալ, հատուցում ընդունել։ 4. (բաց. խնդրով) Ազատել, ազատուել։ 5. (բաց. խնդրով) Հեռանալ, հեռացնել, հեռու պահել, յետ դարձել, յետ դառնալ, հեռու մնալ։ 6. Արգելել, վճիռ կայացնել՝ թոյլ չտալով։
ՎՃԱՐՈՒՄՆ, րման, գ. 1. Կատարելը, իրագործելը, վերջացնելը, աւարտելը։ 2. Կեանքի վերջանալը, մահ։ 3. Ազատուելը, հեռանալը։
ՎՃԻՌ, (պհլ.), վճռի, ռաւ կամ վճռոյ, գ. 1. Որեւէ գործի՝ խնդրի մասին ընդունած որոշում։ 2. Դատական որոշում, դատավճիռ։ 3. Բարձրագոյն հրաման՝ կարգադրութիւն մի հարցի մասին։ 4. ա. Վճռական, կտրուկ։
ՎՃԻՏ, ա. Պարզ, մաքուր, յստակ, պայծառ։
ՎՃՌԱԿԱՆ, ի, աց, ա. Վճռի ենթակայ, դատապարտելի։
ՎՃՌԱՁԵՒԱՊԷՍ, մ. Վճռականապէս, հաստատուն կերպով։
ՎՃՌԵԼ, եցի ն. Վճիռ կայացնել, որոշում ընդունել։
ՎՃՏԱԿԱՆ, տե՛ս ՎՃԻՏ։
ՎՆԱՍ, (պհլ.), ու, ուց կամ ի, ից, գ. 1. Նիւթական կորուստ։ 2. Տուգանք, տոյժ։ 3. Զրկանք։ 4. Անիրաւութիւն, յանցանք, մեղք, չարիք։ 5. Զանցանք, պարտազանցութիւն։ 6. Յանցանքի եւ պատժի նշանակ կամ պատճառ՝ գրուած մի բանի վրայ, որ վակցնում էին մահուան դատապարտուածների խաչափայտերի վերեւի մասում։
ՎՆԱՍԱԲԱՆԵԼ, եցի, ն. Մէկի վրայ որեւէ յանցանք բարդել, մէկին մեղադրել, ամբաստանել։
ՎՆԱՍԱԲԵՐ, ա. Վնաս բերող՝ պատճառող, վնասակար։
ՎՆԱՍԱԽՕՍ, ա. Չարախօս, ամբաստանող։
ՎՆԱՍԱԿԱՐ, ի, աց, ա. 1. Վնաս տուող՝ պատճառող, վնասարար։ 2. Շատ վատ, անիրաւ, ապիրատ։ 3. Յանցաւոր, մեղաւոր։
ՎՆԱՍԱԿԱՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ շատ վնասակար։
ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Վնասակար լինելը, վնաս տալը։ 2. Վնասակար գործ, վնաս։ 3. Յանցաւորութիւն։
ՎՆԱՍԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Վնասելու նպատակով հարուածելը։
ՎՆԱՍԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Վնասելու դիտաւորութիւն։
ՎՆԱՍԱՆԻ, գ. հաւաք. Վնասներ, վնասակար գործեր։
ՎՆԱՍԱՊԱՐՏ, ա. Կատարած վնասների՝ չարիքների համար պարտական, մեղապարտ, յանցաւոր։
ՎՆԱՍԱՊԱՐՏԵԼ, եցի, ն. Վնասապարտ համարել, մեղադրել, դատապարտել։
ՎՆԱՍԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Վնասապարտ լինելը, յանցաւորութիւն, յանցանք։
ՎՆԱՍԱՍԷՐ, ա. Ուրիշների վնասը տեսնել սիրող, չարասէր, մեղսասէր։
ՎՆԱՍԱՐԱՐ, ա. 1. Վնաս՝ չարիք պատճառող, վնասաբեր, վնասակար։ 2. Վըտանգաւոր։
ՎՆԱՍԵԼ, եցի, ն. 1. Վնաս տալ՝ բերել՝ հասցնել՝ պատճառել։ 2. Վնասակար ազդեցութիւն ունենալ։ 3. Փչացնել, խափանել։ 4. եցայ, կ. չ. Վնաս կրել։
ՎՆԱՍԻՉ, ա. Վնասող, վնասակար։
ՎՇՏԱԲԵԿ, ա. Վշտից բեկուած՝ ուժասպառ եղած։
ՎՇՏԱԲԵՐ, ա. Վիշտ բերող՝ պատճառող։
ՎՇՏԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Վշտամբերութիւն, վշտակրութիւն։
ՎՇՏԱԳԻՆ, ա. մ. 1. Սաստիկ վշտացած, մեծ վիշտ ունեցող, վշտով լցուած՝ տոգորուած։ 2. Վիշտ՝ ցաւ՝ տառապանք պատճառող, ցաւալի, կսկծալի, վշտալի, աղէտալի, դառն, դժնակ, տաժանելի։
ՎՇՏԱԳՆԵԼ1, եցի, ն. Վշտագին դարձնել, վշտացնել, տառապեցնել։
ՎՇՏԱԳՆԵԼ2, (իմ), եցայ, տե՛ս ՎՇՏԱՆԱԼ։
ՎՇՏԱԳՆԵԼԻ, ա. Շուտ վշտացող, վշտերի շուտ ենթարկուող, տխրազգեաց։
ՎՇՏԱԳՆՈՒԹԻՒՆ, գ. Վշտագնելը, տառապանք, չարչարանք, նեղութիւն, ցաւ։
ՎՇՏԱԳՈՅՆ, ա. Աւելի վշտալի, վշտագին։
ՎՇՏԱԶԳԵԱՑ, ա, Վշտով համակուած՝ տոգորուած, վշտակիր։
ՎՇՏԱԼԻ, ՎՇՏԱԼԻՑ, ա. Վշտերով լի, վշտագին, տառապալից, ցաւալից։
ՎՇՏԱԾԻՆ, ա. Վշտով ծնուած, որի ծնուելիս մայրը վիշտ կամ մահուան վտանգ է ապրել։
ՎՇՏԱԾՆՈՒԹԻՒՆ, գ. Վշտածին լինելը, վշտով եւ երկիւղով զաւակ ծնելը։
ՎՇՏԱԿԱՆ, ա. Վշտի, վիշտ արտայայտող։
ՎՇՏԱԿԵԱՑ, ա. 1. Վշտերի մէջ ապրող։ 2. Վշտագին, վշտալի։
ՎՇՏԱԿԵՑՈՒԹԻՒՆ, գ. Վշտակեաց լինելը, վշտալից կեանք վարելը, ճգնութիւն, նեղութիւն, տառապանք։
ՎՇՏԱԿԻՐ, ա. Վիշտ կրող, վշտագին, վշտալի։
ՎՇՏԱԿԻՑ, ա. Վշտերին մասնակից՝ հաղորդակից, ցաւակից, կարեկից։
ՎՇՏԱԿՐՈՒԹԻՒՆ, գ. Վշտակիր լինելը, վշտեր կրելը, տառապանք։
ՎՇՏԱԿՑԱԳՈՅՆ, ա. Աւելի վշտակից՝ կարեկից։
ՎՇՏԱԿՑԵԼ, եցի, չ. Վշտակից լինել, կարեկցել։
ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Վշտակից լինելը, կարեկցութիւն, գութ։
ՎՇՏԱՀԱՆ, ա. 1. Իր համար վիշտ հնարող, զուր չարչարուող։ 2. Վշտազգեաց։
ՎՇՏԱՀԱՐ, ա. Վշտերից տանջուած՝ տառապած, վշտով լցուած, սգաւոր։
ՎՇՏԱՄԲԵՐ, ա. 1. Վշտերին համբերող, նեղութիւններ կրող, վշտերով ապրող, վշտակիր։ 2. Տառապալից, վշտալի։
ՎՇՏԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Վշտամբեր լինելը, ճգնողական՝ տանջալից կեանք, վշտակրութիւն, նեղութիւն, չարչարանք։
ՎՇՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վշտերից տառապել, վշտագնել, չարչարուել։ 2. Երկունքի ցաւեր քաշել։ 3. Վիշտ՝ ցաւ զգալ, ցաւել, տխրել, դառնանալ, տրտմել, ափսոսալ։
ՎՇՏԱՆԳԵԼ, (իմ), կամ ՎՇՏԱՆԿԵԼ (իմ), եցայ, չ. Վշտերի ենթարկուել, վշտահար լինել։
ՎՇՏԱՉԱՐՉԱՐ, ա. Վշտերից չարչարուած, վշտակիր։
ՎՇՏԱՌԻ, ա. Վիշտ ընդունող, վշտակիր։
ՎՇՏԱՍԷՐ, ա. Որ սիրում է ուրիշներին վիշտ պատճառել, չարասէր, անագորոյն։
ՎՇՏԱՏԵՍ, ա. Վշտեր տեսած՝ տեսնող, վշտակիր, վշտահար, վշտացած։
ՎՇՏԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Վշտատես լինելը, վշտակրութիւն, տառապանք, վիշտ։
ՎՇՏԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ, Վիշտ պատճառել, տառապեցնել, չարչարել, նեղել, ճնշել, վնասել։
ՎՇՏԸՄԲԵՐ, տե՛ս ՎՇՏԱՄԲԵՐ։
ՎՇՏՈՎԵԼ, (իմ), եցայ, չ. Սաստիկ վշտանալ կամ վշտերից վրդովուել։
ՎՈՀՄԱԿ, ի, աց, գ. Գազանների, առաւելապէս գայլերի՝ շների խումբ. ոհմակ։
ՎՈՀՈՒԿ, տե՛ս ՎՀՈՒԿ։
ՎՈՌԷ, ի, ի, կամ ՎՈՌԷԱՍ (յուն.), գ. Հիւսիսային ցուրտ քամի, բորէաս։
ՎՈՒՇ, վշոյ, գ. Վուշի մանրուք՝ մնացուկ, խծուծ, քուղ։
ՎՈՒ՛ ՎՈՒ՛, գ. եւ ձ. Աղաւնիների ձայնը։
ՎՌԱՄԱԿԱՆ ԿՐԱԿ, Սրբազան կրակ, որ անշէջ վառւում էր զրադաշտական մեհեաններում. որմզդական կրակ՝ հուր։
ՎՌԶՈՂ, ա. Յանդուգն, անհնազանդ, սանձարձակ։
ՎՍԱՄ, ա. 1. Վսեմ, վեհ, բարձր, գերագոյն, գերազանց։ 2. Մայր, գլխաւոր (եկեղեցի)։
ՎՍԱՄԱԳՈՅՆ, ա. Աւելի վսեմ։
ՎՍԱՄԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Վսեմ գործ կատարել, սրբազնագործել։
ՎՍԱՄԱԽՈՀ, ա. Բարձր մտքեր ունեցող, մեծախոհ, վսեմամիտ, գերիմաստ։
ՎՍԱՄԱԿԱՆ, ի, աց, ա. Վսեմ, վեհ, բարձր, գերագոյն։
ՎՍԱՄԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Վսեմական լինելը, փառաւորութիւն, պարծանք։
ՎՍԱՄԱՄԻՏ, տե՛ս ՎՍԱՄԱԽՈՀ։
ՎՍԱՄԱՊԵՏ, տե՛ս ՎՍԵՄԱՊԵՏ։
ՎՍԵՄԱԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ, ՎՍԵՄԱԽՈՀՈՒԹԻՒՆ, գ. Վսեմախոհ լինելը, իմաստութիւն։
ՎՍԵՄԱԿԱՆ, տե՛ս ՎՍԱՄԱԿԱՆ։
ՎՍԵՄԱԿԵՐՏՈՒԹԻՒՆ, գ. Վսեմ գործ կատարելը, սրբազնագործութիւն։
ՎՍԵՄԱՆԱԼ, ացայ, չ. Վսեմ դառնալ։
ՎՍԵՄԱՊԵՏ, ի, աց կամ ից, գ. Իշխանապետ, գլխաւոր իշխան։
ՎՍԵՄԱՊԵՏԱԿԱՆ, ա. (եկեղց.) Քահանայապետական։
ՎՍԵՄԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. (եկեղց.) Քահանայապետութիւն, վեհապետութիւն։
ՎՍԵՄԱՊԷՍ, մ. ա. Վսեմ կերպով, վսեմական, ծայրագոյն։
ՎՍԵՄԱՐՓԻ, տե՛ս ԳԵՐԱՐՓԻ։
ՎՍԵՐ, որից՝– Ի ՎՍԵՐ ԵԿԵԱԼ. Յանդգնաբար կեանքը վտանգի ենթարկած՝ ենթարկելով, մեռնելու վտանգի ենթարկուելով, մահը աչքն առած։
ՎՍՏԱՀ, (պհլ.), ա. Աներկիւղ, ապահով, հաւատ ընծայող։
ՎՍՏԱՀԱԲԱՐ, մ. Վստահ կերպով, վստահութեամբ։
ՎՍՏԱՀԱԼԻՑ, ա. Վստահութեամբ լի։
ՎՍՏԱՀԱՆԱԼ, ացայ, չ. 1. Վստահ լինել, ապահով զգալ, ապաւինել, համարձակուել, հաւատալ, մէկի՝ մի բանի վրայ յոյս դնել, յուսալ։ 2. Յուսով սպասել։ 3. ն. Մէկին հաւատալով՝ վստահ լինելով որեւէ բան յանձնել, հաւատ ընծայել։
ՎՍՏԱՀԱՊԷՍ, տե՛ս ՎՍՏԱՀԱԲԱՐ։
ՎՍՏԱՀԱՐԱՆ, գ. Ապաւինելու տեղ, ապաստան։
ՎՍՏԱՀԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վըստահ՝ աներկմիտ դարձնել, վստահութիւն ներշնչել, ապահովեցնել, հաւատացնել։
ՎՍՏԱՀԵԼ, եցի եւ եցայ, տե՛ս ՎՍՏԱՀԱՆԱԼ։
ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Վստահ լինելը, համարձակութիւն, աներկիւղութիւն։ 2. Յոյս, ակնկալութիւն։ 3. Ապահովութիւն։ 4. Ապաւինութիւն։ 5. Մէկի հաւատարմութիւնը վայելելը։
ՎՏԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Ջրի հոսք (առաւելապէս վերեւից ներքեւ), վիժակ։ 2. Հոսող ջուր, մասնաւորապէս՝ առու։ 3. Ջրի բնական բարակ հոսանք, որ լցւում է գետի մէջ. գետակ։ 4. Արեան՝ արտասուքի եւն հոսք։ 5. փխբ. Որեւէ բանի միասնացող առանձին դրսեւորումներից իւրաքանչիւրը։
ՎՏԱԿԱԼԻՑ, ա. Վտակներով լի՝ լցուած, ջրառատ, ջրարբի։
ՎՏԱԿԱԽԱՂԱՑ, ա. Վտակի պէս շարժուող, հոսանուտ, հոսող։
ՎՏԱԿԱՀՈՍ, ա. Վտակի նման հոսող, ուղխօրէն բխող։
ՎՏԱԿԱՅԻՆ, նոյնն է՝ ՎՏԱԿԱՀՈՍ։
ՎՏԱԿԱՆԱԼ, ացայ, չ. Վտակ դառնալ, վտակի նման հոսել՝ բխել։
ՎՏԱԿԱՆԻ, գ. հաւաք. Վտակներ։
ՎՏԱԿԱՐԲՈՒ, տե՛ս ՋՐԱՐԲԻ։
ՎՏԱԿԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՎՏԱԿԱՆԱԼ։
ՎՏԱՆԳ, վտանկ (պհլ.), ի, ից, գ. 1. Հնարաւոր չարիք՝ աղէտ՝ փորձանք՝ դժբախտութիւն։ 2. Երկիւղալի՝ աղէտալի վիճակ՝ դրութիւն։ 3. Նեղութիւն, չարչարանք։ 4. Յանցանք։
ՎՏԱՆԳԱԳՈՐԾ, ա. Վտանգ բերող՝ պատճառող, վտանգաւոր, փորձանքաւոր։
ՎՏԱՆԳԱԿԱՆ, ա. (անսովոր առում՝ ըստ յունարէնի) Պարագայական, հանգամանքներ արտայայտող։
ՎՏԱՆԳԱԿԻՐ, ա. Իր մէջ վտանգ կրող կամ ունեցող, վտանգի ենթարկուած։
ՎՏԱՆԳԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Վտանգի նեղութիւններին կամ նոյն փորձանքին մասնակից լինել, վշտակից լինել, միասին նեղուել՝ ճգնել։
ՎՏԱՆԳԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Որտեղ վտանգի՝ փորձանքի՝ չարիքի հնարաւորութիւն կայ։ 2. Նեղութիւններով լի, տաժանելի, չարաչար։ 3. Վտանգի մէջ ընկած, վշտացած, նեղուած։
ՎՏԱՆԳԵԼ, եցի, ն. 1. Վտանգի ենթարկել, նեղը գցել, խուճապի մատնել, վրդովել։ 2. Չարչարել, խոշտանգել։ 3. եցայ, կ. չ. Վտանգի ենթարկուել, նեղն ընկնել։
ՎՏԱՆԳԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՎՏԱՆԳԵԼ (1, 2)։
ՎՏԱՆԳԵՑՈՒՑԻՉ, ա. Վտանգ բերող, նեղող։
ՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ, ՎՏԱՆԳՈՒՄՆ, գման, գ. Վտանգելը, վտանգի ենթարկելը՝ ենթարկուելը։
ՎՏԱՌ1, ի, աց, գ. 1. Մի տեղում բոյն դրած ձկների խումբ։ 2. Ձիերի երամակ։
ՎՏԱՌ2, վտար, ի, ից, գ. 1. Մարմնի վրայ տեսանելի ծակ՝ բացուածք, ինչպէս՝ բերանը, ռունգերը, ականջները եւն։ 2. Մաշկի վրայ անտեսանելի ծակոտիներ, որոնցով մարմինը շնչում է եւ քրտինք արտազատում։
ՎՏԱՌԱՊԱՀ, ի, աց, գ. Ձիերի երամակների պահապան։
ՎՏԱՐ, տե՛ս ՎՏԱՌ2։
ՎՏԱՐԱԿԱՆ, ա. Վտարող, դուրս մղող՝ քշող։
ՎՏԱՐԱՆԴԵԼ, եցի, ն. 1. Մշտական բնակավայրից քշել՝ հեռացնել, վտարել, տարագրել։ 2. Ստրկական վիճակի մէջ պահել, ծառայեցնել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ., նաեւ Բաժանուել՝ հեռանալ մէկից, ապստամբել։
ՎՏԱՐԱՆԴԻ, դւոյ, դեաց, ա. 1. Մշտական բնակավայրից քշուած՝ վտարուած՝ գերի կամ պատանդ տարուած. 2 Իբրեւ գերի՝ ստրկութեան մատնուած, ստրուկ, ծառայ։ 3. Տարագիր, պանդուխտ, օտար երկրում ապրող։ 4. փխբ. Ձգձգուած, բռնի կամ կամայական կերպով բացատրուած (խօսք)։ 5. փխբ. Երկբայական, տարակուսական։
ՎՏԱՐԱՆԴԻԿ, տե՛ս ՎՏԱՐԱՆԴԻ (1-3)։ (Եւս քր. բ. 262, ՀԱԲ)։
ՎՏԱՐԱՆԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Վտարանդի լինելը, պանդխտութիւն։ 2. Երկբայութիւն, տարակոյս։
ՎՏԱՐԱՆԴՈՒՄՆ, դման, գ. 1. Օտարութեան մէջ լինելը, պանդխտութիւն։ 2. Բռնութիւն։
ՎՏԱՐԱՆՋԵԼ, եցի, չ. Անջատուել՝ հեռանալ իր իշխանաւորից, ապստամբել։
ՎՏԱՐԵԼ, եցի, ն. 1. Դուրս մղել, դուրս քշել, հեռացնել, վանել։ 2. Տարագրել, արտաքսել։ 3. Ուժով քաշել՝ ձգել դէպի ինքը, բռնութեամբ յափշտակել, կորզել, ուրիշի ձեռքից խլել։
ՎՏԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՎՏԱՐԵԼ (1)։
ՎՏԱՐՈՒՄՆ, րման, գ. Վտարուելը, տարագրուելը, աքսորուելը։
ՎՏԱՒԱԿ, ի, աց, գ. 1. Տակի զգեստ, շապիկ։ 2. (եկեղց.) Ուսանոց, վակաս։ 3. Վերարկու։
ՎՏԱՒԱՆ, (պհլ.), ի, աց, գ. Մէկ ասպարէզ կամ մէկ նետընկէց (տարածութեան չափ)։
ՎՏԱՒԱՏ, ի, աց, գ. Առանց թեւքերի տնային ներքնազգեստ, որի վրայից հագնում էին թագաւորական կամ իշխանական քղամիդ։
ՎՏԻՏ, ա. Նիհար, լղար, տկար, նուաղ, թոյլ։
ՎՏՏԵԼ1, եցի, ն. 1. Վտիտ դարձնել, տկարացնել, թուլացնել։ 2. Նուազեցնել (պատիւը)։ 3. Նեղել, չարչարել։
ՎՏՏԵԼ2, (իմ), եցայ, չ. Վտիտ դառնալ, տկարանալ, թուլանալ, նուաղել։
ՎՐԱՆ, ի, աց, գ. Թաղիքէ կոնաձեւ կամ չորսկողանի կառուցուածք՝ մէջը պատսպարուելու կամ ապրելու համար։
ՎՐԱՆԱԲՆԱԿԻՉ, կչի, չաց, ա. Վրանում բնակուող՝ ապրող, վրանաբնակ։
ՎՐԱՆԱԿԻՑ, ա. Նոյն վրանում միասին ապրող, կամ ուրիշ վրանաբնակչի հարեւան։
ՎՐԱՆԱՅԱՐԿ, գ. Վրանի յարկը՝ վերեւի գլուխը ներսից։
ՎՐԱՆԱՆՄԱՆ, ա. Վրանի նման։
ՎՐԱՑԱԿԱՆ, ա. Վրացիներին յատուկ՝ վերաբերող։
ՎՐԴՈՎ, ի, ից, գ. Վրդովմունք, խռովք, իրարանցում, խռովութիւն, խառնակութիւն։
ՎՐԴՈՎԱԼԻՑ, ա. Խռովալից, աղմկայոյզ։
ՎՐԴՈՎԱՍԷՐ, ա. Աղմուկ՝ իրարանցում՝ խռովութիւն առաջ բերող՝ պատճառող։
ՎՐԴՈՎԵԼ, եցի, ն. 1. Յուզել, խռովել, խռովք պատճառել։ 2. Խախտել, սասանել։ 3. եցայ. կ. չ. նոյն նշ.։
ՎՐԴՈՎԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Վըրդովել տալ, յուզել։
ՎՐԴՈՎՈՒԹԻՒՆ, ՎՐԴՈՎՈՒՄՆ, վման, գ. Վրդովմունք, վրդովելը, վրդովուելը։
ՎՐԷԺ, վրիժու, ուց, գ. 1. Բուռն զգացմունք՝ չարի փոխարէն չարը հատուցելու համար, քէն, ոխ։ 2. Կատարած՝ հասցրած չարիքի փոխարէն պատիժ՝ պատուհաս։ 3. Ոճիր, չարիք, յանցանք։
ՎՐԷԺԽՆԴԻՐ, ա. 1. Վրէժ լուծելու հետամուտ, վրէժը հանելու ձգտող, քինախնդիր։ 2. Վրէժխնդրութիւն արտայայտող՝ պարունակող։
ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԻՒՆ, գ. Վրէժխնդիր լինելը, վրէժ լուծելը, քինախնդրութիւն, վրէժ։
ՎՐԷՊ, գ. 1. Սխալմունք, խոտորում, շեղում։ 2. ա. Խոտորուած, շեղուած, թիւր, ծուռ։
ՎՐԻԺԱԲԱՐ, մ. Իբրեւ վրէժ կամ պատիժ։
ՎՐԻԺԱԳՈՐԾ, ի, աց, ա. 1. Վրէժխընդրութեան արժանի գործ կատարող, չարիքների պարտական՝ պատճառ, ընդհանրապէս՝ ոճրագործ, չարագործ։ 2. Վրէժխնդրութեան արժանի, եղեռնական, ոճրական, չար։
ՎՐԻԺԱԳՈՐԾԱԿ, տե՛ս ՎՐԻԺԱԳՈՐԾ (2)։
ՎՐԻԺԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Վրիժագործ լինելը, ոճրագործութիւն, չարագործութիւն, եղեռն։
ՎՐԻԺԱԽՆԴԻՐ, տե՛ս ՎՐԷԺԽՆԴԻՐ։
ՎՐԻԺԱԽՆԴՐԱԿԱՆ, ա. Վրէժխնդրութեան յատուկ՝ վերաբերող։
ՎՐԻԺԱԿ, ի, աց, ա. գ. 1. Վրէժխնդիր, վրիժառու։ 2. Վրէժխնդրութեան միջոց, յարձակողական եւ պաշտպանողական զէնք (նետ, ճիրան, եղջիւր եւն)։ 3. Ընդհանրապէս՝ զէնք։
ՎՐԻԺԱԿԱԶԷՆ, գ. Վրէժխնդրութեան զէնք, վրիժակ։
ՎՐԻԺԱԿԵԼ, եցի, չ. 1. Վրիժակ՝ զէնք գործադրել, նետ՝ պարսաքար արձակել, նետահարել։ 2. Հարուածներ հասցնել կամ չարիք գործել, աւազակաբար յարձակուել։
ՎՐԻԺԱՊԱՐՏ, ի, ից, ա. Վրէժի՝ պատժի արժանի, պատժապարտ, յանցաւոր։
ՎՐԻԺԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Վրիժապարտ լինելը, պատժապարտութիւն, յանցաւորութիւն։
ՎՐԻԺԱՌՈՒ, ա. Վրէժ առնող՝ լուծող, վրէժխնդիր, քինախնդիր։
ՎՐԻԺԱՌՈՒԹԻՒՆ, տե՛ս ՎՐԷԺԽԸՆԴՐՈՒԹԻՒՆ։
ՎՐԻՊԱԳՈՐԾԵԼ, (իմ), եցայ, չ. Ուղղութիւնից շեղուել, փոփոխուել, եղծուել, փչանալ։
ՎՐԻՊԱԳՐԵԼ, եցի, ն. Սխալմամբ կամ սխալ գրել։
ՎՐԻՊԱԼՈՒՐ, ա. Սխալ լսող։
ՎՐԻՊԱԾ, ա. գ. Սխալուած, սխալմունք, վրիպակ։
ՎՐԻՊԱԿ, ի, աց, գ. 1. Սխալանք, սխալմունք։ 2. Թիւրութիւն, խոտորում։ 3. Դիպուած, պատահմունք։ 4. ա. Սխալ, սխալական, մոլար, թիւր, անհաստատ։ 5. Ի դերեւ եղած, չյաջողուած, ձախողուած։
ՎՐԻՊԱԿԱՆ, ի, աց, ա. Սխալ, սխալական։
ՎՐԻՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սխալականութիւն, վրիպակ։
ՎՐԻՊԱԿԸՆՏԻՐ, ա. Ընտրութեան մէջ սխալուած՝ սխալուող։
ՎՐԻՊԱԿՈՒԹԻՒՆ, գ. Վրիպակ, սխալանք։
ՎՐԻՊԱՄԻՏ, ա. Մոլորամիտ, սխալ մտածող։
ՎՐԻՊԱՆՈՒՆ, ա. Սխալ անուն կրող, անունով սխալեցնող, ստայօդ։
ՎՐԻՊԱՆՔ, նաց, գ. 1. Վրիպելը, վրիպում, սխալանք, մոլորութիւն, խոտորում, անկում։ 2. Ի դերեւ ելնելը, անյաջողութիւն։
ՎՐԻՊԱՍԷՐ, ա. Որ սիրում է վրիպեցնել՝ ուղիղ ճանապարհից շեղել, մոլորեցնող։
ՎՐԻՊԱՐՀԵՍՏ, ա. Որի արհեստը վրիպական է՝ սխալ կամ անյաջող հետեւանքներ է ունենում (բժիշկների մասին)։
ՎՐԻՊԵԼ1, եցի, տե՛ս ՎՐԻՊԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՎՐԻՊԵԼ2, եցի եւ եցայ, չ. 1. Շեղուել, խոտորուել, մոլորուել, ուղիղ ճանապարհից դուրս գալ։ 2. Մեղանչել, յանցանք գործել։ 3. Սխալուել, սխալ թոյլ տալ։ 4. Խուսափել, խոյս տալ։ 5. Ի դերեւ ելնել, անյաջողութիւն՝ ձախորդութիւն կրել, զրկուել։ 6. Խաբուել։
ՎՐԻՊԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Վրիպել տալ, մոլորեցնել, շեղել։ 2. Խաբել, պատրել։ 3. Զրկել։
ՎՐԻՊԵՑՈՒՑԻՉ, ՎՐԻՊԻՉ, ա. Ճիշտ ուղղութիւնից շեղող՝ վրիպեցնող, մոլորեցնող, խաբող, ի դերեւ հանող։
ՎՐԻՊՈՒԹԻՒՆ, ՎՐԻՊՈՒՄՆ, գ. 1. Սխալ լինելը, վրիպանք, սխալմունք, սխալանք, ուղղութիւնից շեղուելը։ 2. Նպատակին չհասնելը, անյաջողութիւն։
ՎՐՆՋԱՊԱՊՉԱԿ, ՎՐՆՋԱՊԱՊՉԵԱԿ, ա. Վրնջող եւ պապաչող՝ մկկող (այծերի մասին)։
ՎՐՆՋԵԼ, եցի, չ. 1. Խրխնջալ՝ խրխինջ արձակել, մանաւանդ՝ էգին տեսնելիս (ձիու մասին)։ 2. նման. Սեռական ցանկութեամբ բորբոքուել՝ կանանց տեսնելիս։
ՎՐՆՋԻՒՆ, գ. 1. Վրնջալը, խրխնջիւն, խրխինջ։ 2. փխբ. Վաւաշոտութիւն, ցանկասիրութիւն։
ՎՐՆՋՈՂԱԿԱՆ, ա. Վրնջալու յատկութիւն ունեցող, վրնջիւնին յատուկ՝ վերաբերող, խրխնջական։
ՎՐՆՋՈՂՈՒԹԻՒՆ, գ. Վրնջալու յատկութիւն, վրնջիւն։
ՎՐՆՋՈՒՄՆ, ջման, գ. Վրնջալը, խրխնջալը։
Տ1, տ (տիւն), 1. Հայերէն այբուբենի երեսունմէկերորդ տառը, թուական արժէքը՝ չորս հազար, չորսհազարերորդ։ 2. Առաջնալեզուային խուլ պայթական բաղաձայն։
Տ2, Նախածանց, որ բառին տալիս է ժխտման կամ բացասման իմաստ՝ տգեղ, տկար, տհաս, տմարդի եւն։
ՏԱԲԱՏ, ա. գ. Կտաւէ, կամ անդրավարտիք։
ՏԱԲԵՌՆԻ, (լատ., յուն.-ից), նւոյ, նեաց, գ. Կրպակ, խանութ, պանդոկ։
ՏԱԲՈՒՆ, փխ. ՏԱՐԱԲՈՒՆ (տե՛ս)։
ՏԱԲՐ ՀԱՏԱՆԵԼ, տե՛ս ԴԱՓՐ ՀԱՏԱՆԵԼ։
ՏԱԳՆԱՊ, ի, աւ, գ. 1. Հոգեկան անհանգիստ վիճակ, յուզմունք, անհանգստութիւն, ներքին երկիւղ, սրտի դող։ 2. Վարանոտ վիճակ, տատամսութիւն, խուճապ։ 3. Աճապարանք, շտապանք, շտապելը։ 4. Աղէտ։ 5. Ծանր՝ դժուար կացութիւն, նեղութիւն, կարիք, հոգս։ 6. ա. Տագնապալի, տագնապեցնող։
ՏԱԳՆԱՊԱԲԱՐ, մ. Տագնապով, հապճեպ, փութով, շտապով։
ՏԱԳՆԱՊԱԲԵՐ, ա. Տագնապ բերող՝ ազդարարող, տագնապեցնող։
ՏԱԳՆԱՊԱՆՔ, նաց, գ. Տագնապալից վիճակ, տագնապելը։
ՏԱԳՆԱՊԱՓՈՅԹ, ա. Տագնապով՝ փութով կատարուած, խուճապահար։
ՏԱԳՆԱՊԵԼ1, եցի, ն. Չարաչար նեղել, նեղը գցել, հարկադրել, ստիպել, բռնադատել։
ՏԱԳՆԱՊԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Նեղուել, տանջուել, չարչարուել։ 2. Խուճապի մատնուել, շփոթուել, գլուխը կորցնել։ 3. Փութալ, շտապել։
ՏԱԳՆԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տագնապել տալ, նեղը գցել, շտապեցնել։
ՏԱԳՆԱՊՈՒԹԻՒՆ, ՏԱԳՆԱՊՈՒՄՆ, պման, գ. Տագնապ, տագնապելը։
ՏԱԳՐ, գեր, երք, երց կամ երաց, գ. Կնոջ ամուսնու եղբայրը։
ՏԱԺԱՆ, ի, ա. Չարչարուած, տառապած, հէգ։
ՏԱԺԱՆԱԲԱՐ, մ. Մեծ չարչարանքով, տառապելով։
ՏԱԺԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ շատ տաժանելի, դժուարագոյն։
ՏԱԺԱՆԱԳՈՐԾ, ա. Տաժանելի՝ յոգնեցուցիչ գործ կատարող, աշխատալից։
ՏԱԺԱՆԱԼԻՑ, ա. Չարչարանքով լի, չարչարալից, յոգնեցուցիչ։
ՏԱԺԱՆԱԿԱՆ, ա. Տաժանելի, չարչարալից։
ՏԱԺԱՆԱԿՈԾ, ա. Տաժանելի եւ ողբալի, դառն կոծ պարունակող։
ՏԱԺԱՆԱՏԵՍԻԼ, ա. Դժնդակ կերպարանքով, անտանելի։
ՏԱԺԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Տանջուող, չարչարուող։ 2. Տաժանելի։
ՏԱԺԱՆԱՔԱՅԼ, ա. մ. Յոգնեցուցիչ՝ չարչարող քայլերով։
ՏԱԺԱՆԵԼ1, եցի, ն. Յոգնեցնել, չարչարել, նեղել։
ՏԱԺԱՆԵԼ2, (իմ), եցայ, չ. Չարաչար յոգնել, ուժասպառ լինել, չարչարուել, տանջուել, տառապել, նեղուել։
ՏԱԺԱՆԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Չարչարալից, տանջալից, հոգեմաշ, դժուարին, ծանր։ 2. Յոգնեցնող, ձանձրացնող։
ՏԱԺԱՆԻՔ, նեաց, գ. Չարչարանք, տառապանք, նեղութիւն, յոգնութիւն։
ՏԱԺԱՆՈՒԹԻՒՆ, գ. Չարչարանք, տառապանք, նեղութիւն, յոգնութիւն։
ՏԱԺԱՆՈՒՄՆ, նման, գ. Չարչարանք, տառապանք, նեղութիւն, յոգնութիւն։
ՏԱԼ, անց. կատ. ետու, ետուր, ետ. տուաք, ետուք, ետուն, 2-րդ ապ. տաց, տացես, տացէ. տացուք, տաջիք, տացեն, բուն հրամ. տո՛ւր, տուք, անց. դերբայ տուեալ, ն. 1. Մի բան մէկին յանձնել։ 2. Շնորհել, պարգեւել, ընծայել, հատուցել։ 3. Որեւէ վիճակի մատնել՝ ենթարկել, դատապարտել։ 4. Մի տեղ դնել՝ զետեղել, հողին աւանդել (մարմինը)։ 5. Կրել (պատիժ)։ 6. Թողնել, թոյլ տալ։ 7. Յանձն առնել, համարել, ենթադրել։ 8. Գոյականների հետ կազմում է բազմաթիւ յարադիր բայեր՝ գոյականի արտայայտած նշանակութեամբ, ինչպէս՝ հրաման տալ (= հրամայել), պատերազմ տալ, ի վարձու տալ, պատասխանի տալ եւն։ 9. Ներգործական սեռի բայերից կազմում է պատճառական բայեր, որի դէպքում խոնարհւում է միայն տալ բայը, իսկ բուն բայը մնում է անփոփոխ՝ անորոշ դերբայի ձեւով, ինչպէս՝ ետ բերել, ետ կորուսանել եւն։
ՏԱԼԻ, լւոյ, լեաց, ա. գ. 1. Տրուող, տրուելիք։ 2. Տուրք, պարգեւ։ 3. Տուող։
ՏԱԼԻԹԱՅ, (ասոր., յուն.-ից), ի, գ. Աղջիկ, կոյս (Մարիամ աստուածածնի, ինչպէս եւ սարկաւագուհիների մասին)։
ՏԱԽՏ, (պհլ.), ի, ից, գ. 1. Արքայական գահ, գահոյք։ 2. Գահաւորակ, բազմոց։
ՏԱԽՏԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Որպէս շինանիւթ գործածւող փայտի տափակ ու երկարաւուն ոչ հաստ շերտ, որ սղոցելով կտրում են գերանից։ 2. Որեւէ կարծր նիւթից (քարից, մետաղից եւն) պատրաստուած հարթ ու տափարակ սալ՝ շերտ, որի վրայ կարելի է գրել կամ նկարել։ 3. Մետաղեայ բարակ թիթեղաձեւ հարմարանք, որով պաշտպանում էին կուրծքն ու թիկունքը պատերազմի ժամանակ։ Տախտակս պղնձիս թիկանց եւ լանջաց։ Դիպեցուցանէ զերեքթեւեանն կրծից տախտակին (Խոր., Ա, 11)։ 4. Մատեան, գիրք։
ՏԱԽՏԱԿԱԳՈՐԾ, ա. Տախտակներից շինուած՝ պատրաստուած, տախտակէ։
ՏԱԽՏԱԿԱՄԱԾ, ի, ից կամ աց, ա. 1. Տախտակով պատած՝ ծածկած, տախտակաշէն։ 2. գ. Առաստաղակալ, յարկ։
ՏԱԽՏԱԿԱՇԱՐ, ա. Կողք կողքի շարուած տախտակներով կազմուած՝ յօրինուած։
ՏԱԽՏԱԿԱՓԱԿ, ա. (Մետաղէ) տախտակով (3) փակուած՝ պատած։
ՏԱԽՏԱՁԵՒ, ա. Տախտի՝ գահի ձեւ ունեցող, տախտի նման։
ՏԱԽՏԱՊԱՐ, որից՝ – Ի ՏԱԽՏԱՊԱՐ ԱՐԿԱՆԵԼ, տե՛ս ՏԱԽՏԱՊԱՐԵԼ։
ՏԱԽՏԱՊԱՐԵԼ, եցի, ն. Գետնի վրայ պառկեցնել։
ՏԱԾ, գ. Խնամք, խնամելը, հոգատարութիւն։
ՏԱԾԵԼ, ծի կամ ծեցի, ն. Խնամել, հոգ տանել, կարիքները հոգալ, անհրաժեշտ խնամք՝ հոգատարութիւն ցոյց տալ։
ՏԱԾԻՉ, ծչի, չաց, ա. Խնամող, հոգ տանող, հոգաբարձու։
ՏԱԾՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տածողին՝ խնամողին յատուկ՝ վերաբերող։ 2. Խնամող, հոգ տանող։
ՏԱԾՈՂՈՒԹԻՒՆ, ՏԱԾՈՒՄՆ, ծման, գ. Տածելը, խնամելը, հոգ տանելը, կարիքները հոգալը։
ՏԱԿ, ի, գ. 1. Առարկայի ցածի՝ ստորին մասը, յատակ, խորք։ 2. Բոյսի հողի մէջ գտնուող մասը, արմատ։ 3. փխբ. Ազգուտակը, ցեղն ամբողջութեամբ (ազգ բառի հետ)։ 4. Շարոց, շարան (մարգարիտների)։ 5. Կապոց, տրցակ։
ՏԱԿԱԿՈՏՈՐ, ա. մ. Տակից՝ արմատից ջարդած՝ ջարդելով։
ՏԱԿԱՌ, (պհլ.), գ. Գինու կարաս։
ՏԱԿԱՌԱՊԵՏ, (պհլ.), ի, աց, գ. Պալատական պաշտօնեայ, որ հսկում էր արքունական սեղանին ըմպելիքներ մատակարարելու գործը, գլխաւոր մատռուակ։
ՏԱԿԱՌԱՊԵՏԵԼ, եցի, չ. Իբրեւ տակառապետ ըմպելիք մատռուակել։
ՏԱԿԱՌԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Տակառապետի պաշտօնը։
ՏԱԿԱՒ, (պհլ.), մ. 1. Աստիճանաբար, հետզհետէ։ 2. Տակաւին, դեռեւս, դեռ։
ՏԱԿԱՒԻՆ, մ. 1. Դեռ, դեռեւս, մինչեւ այժմ։ 2. Բայց էլի, բայց եւ այնպէս, այսուամենայնիւ։ 3. Կամաց-կամաց, աստիճանաբար, հետզհետէ։
ՏԱԿԱՒԻՆ ԵՒՍ, մ. 1. Դեռ, դեռեւս, մինչեւ այժմ։ 2. Բայց էլի, բայց եւ այնպէս, այսուամենայնիւ։ 3. Կամաց-կամաց, աստիճանաբար, հետզհետէ։
ՏԱՂ, ի, ից, գ. (գրկն.) Տաղաչափական ստեղծագործութիւն, քնարերգական ոտանաւոր, քնարական բանաստեղծութիւն, երգ։
ՏԱՂԱԽ, (վրաց.), տե՛ս ՇԱՂԱԽ։
ՏԱՂԱՆԴ, կամ ՏԱՂԱՆՏ (յուն.), ոյ, ոց կամ ի, աց, գ. 1. Ծանրութեան չափ՝ հաւասար 125 լտրի կամ 9000 դահեկանի, որ տարբեր մեծութիւն ունի ըստ տեղերի եւ ժամանակի։ 2. Իբրեւ դրամագումար՝ մէկ տաղանդ արծաթ կամ ոսկի։ 3. փխբ. Ձիրք, շնորհք, քանքար։
ՏԱՂԱՆԴԱՊԱՐՏ, ա. գ. Վերցրած տաղանդի պարտապան։
ՏԱՂԱՆԴԱՒՈՐ, ի, աց, ա. Դրամական շրջանառութեան համար տաղանդ (2) ունեցողը՝ վերցնողը։
ՏԱՂԱՆՏ, տե՛ս ՏԱՂԱՆԴ։
ՏԱՂԱՍԱՑ, ա. Տաղեր յօրինող։
ՏԱՂԱՍԱՑՈՒԹԻՒՆ, ՏԱՂԱՍՈՒԹԻՒՆ, գ. Տաղեր յօրինելը։
ՏԱՂԱՏԱՐԱՓ, տե՛ս ՏԵՂԱՏԱՐԱՓ։
ՏԱՂԱՒԱՐ, ի, աց, գ. 1. Վրան։ 2. Մացառներից՝ եղէգներից եւ այլ թեթեւ նիւթերից շինուած խրճիթ՝ ժամանակաւոր բնակութեան համար։ 3. Այգիներում շինուած հիւղ՝ պահապանների համար։ 4. Ժամանակաւոր թեթեւ շինութիւն՝ խաղերի՝ հանդէսների կամ առեւտրի համար։ 5. փխբ. (կրօն.) Մարմին, որի մէջ բնակւում է հոգին։
ՏԱՂԱՒԱՐԱԿԱՆ, ա. Տաղաւարին յատուկ կամ տաղաւարի նման։
ՏԱՂԱՒԱՐԱԿԻՑ, ա. Նոյն տաղաւարում կամ վրանում միասին ապրող, վրանակից։
ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐՔ, րաց, ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Հրէական մէծ տօն, որի ժամանակ հրեաները եօթ օր ապրում էին դրսում՝ տաղաւարների տակ, ի յիշատակ Եգիպտոսից դուրս գալուն, երբ անապատական կեանքով ապրում էին վրաններում մինչեւ Աւետեաց երկրում բնակութիւն հաստատելը. տաղաւարաց տօն։
ՏԱՂԱՒԱՐԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Տաղաւարում՝ վրանում ապրել։ 2. Հովանի՝ պատսպարան գտնել։ 3. (կրօն.) Մարմնի մէջ բնակուել (հոգու)։
ՏԱՂԱՒԱՐԻԿ, գ. Փոքր՝ խղճուկ տաղաւար։
ՏԱՂԵԼ, (պհլ.), եցի, ն. Դաղել, խարանել։
ՏԱՂԵՐԱՄ, ի, գ. Մի շարք տաղեր՝ երգեր, տաղերի՝ երգերի խումբ։ (Նար., Տաղ յայտնութեան)։
ՏԱՂՈՍԵԼ, եցի, ն. Ժողովել, հրաւիրել։
ՏԱՂՏԱՊԵԼ1, եցի, ն. Նեղել, չարչարել, հարստահարել։
ՏԱՂՏԱՊԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Նեղուել, դժուարը գալ, դժկամել։ 2. Ձանձրանալ, ձանձրալի համարել։
ՏԱՂՏԱՐԱՓ, տե՛ս ՏԵՂԱՏԱՐԱՓ։
ՏԱՂՏԿԱԶԱԶՐԱԿԱՆ, ա. Տաղտկալի եւ զազրելի, գարշելի, զազիր։
ՏԱՂՏԿԱԼ, կացի, կա՛, տե՛ս ՏԱՂՏԿԱՆԱԼ։
ՏԱՂՏԿԱԼԻ, ՏԱՂՏԿԱԼԻՑ, ա. 1. Զզուելի, գարշելի։ 2. Տաղտկութեամբ լի, ձանձրալի։
ՏԱՂՏԿԱԼՈՒՐ, ա. Լսելու համար տաղտկալի, ձանձրացնող, անհետաքըրքիր։
ՏԱՂՏԿԱՆԱԼ, ացայ, ացի՛ր, չ. 1. Զզուել, գարշել, նողկալ, խորշել։ 2. Նեղուել, դժուարը գալ, դժկամել, ծանր համարել։ 3. Ձանձրանալ։ 4. Ձանձրալի՝ տաղտկալի դառնալ։
ՏԱՂՏԿԱՆՔ, նաց, գ. Տաղտկանալը, տաղտկութիւն, գարշանք։
ՏԱՂՏԿԱՊԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՏԱՂՏԱՊԵԼ2 (իմ)։
ՏԱՂՏԿԱՏԵՍԱԿ, ա. Տեսքով զազրելի՝ գարշելի, զազրատեսիլ (գորտերի մասին)։
ՏԱՂՏԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Զըզուանք պատճառել, տաղտկալի դարձնել, զզուեցնել, ձանձրացնել։
ՏԱՂՏԿԱՑՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ, ա. Տաղտկացնող, զզուեցնող, նողկանք պատճառող։
ՏԱՂՏԿԵԼ, եցի, տե՛ս ՏԱՂՏԿԱԼ, ՏԱՂՏԿԱՆԱԼ։
ՏԱՂՏԿՈՏ, ա. Շուտ տաղտկացող՝ ձանձրացող, դժկամակ։
ՏԱՂՏԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Զզուանք, գարշանք։ 2. Նեղութիւն, չարչարանք։ 3. Ձանձրութիւն, ձանձրոյթ։
ՏԱՂՏՈՒԿ, ա. 1. Զզուելի, գարշելի, խորշելի։ 2. Տաղտկալի, ձանձրալի, անտանելի։ 3. Տաղտկացող, դանդաղկոտ, ծոյլ։ 4. գ. Տաղտկութիւն, ձանձրոյթ։
ՏԱՃԱՐ, (հպրսկ.), ի, աց, գ. 1. Աստծոյ աղօթատուն, եկեղեցի, յատկապէս՝ Սողոմոն թագաւորի շինած տաճարը Երուսաղէմում։ 2. նման. (կրօն.) Մարմինը՝ իբրեւ բնակարան հոգու։ 3. Ապարանք, պալատ. շքեղ տուն՝ բնակարան։ 4. Սեղանատուն։ 5. Հանդիսաւոր ճաշկերոյթ, հրաւէրք, կոչունք, խրախճանք։ 6. Կըռատուն, մեհեան։ 7. Վանք, հիւրանոց, անկելանոց։
ՏԱՃԱՐԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Տաճար դարձնել, տաճարի վերածել։
ՏԱՃԱՐԱԽԻՏ, ա. Շատ տներ՝ բնակարաններ ունեցող։
ՏԱՃԱՐԱԿԱՊՈՒՏ, պտի, տաց կամ ից, ա. Տաճարը՝ եկեղեցին կողոպտող, սեղանակապուտ։
ՏԱՃԱՐԱԿԱՊՏՈՒԹԻՒՆ, գ. Տաճարը՝ եկեղեցին կողոպտելը, սեղանակապտութիւն։
ՏԱՃԱՐԱԿԵՐՏ, ա. Տաճարի նման կերտուած՝ շինուած, շքեղ։
ՏԱՃԱՐԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Սեղանակից, խնջոյքի՝ կերուխումի մասնակից՝ ընկեր։
ՏԱՃԱՐԱԿՈՂՈՊՈՒՏ, ՏԱՃԱՐԱԿՈՂՈՊՏՈՒԹԻՒՆտե՛ս ՏԱՃԱՐԱԿԱՊՈՒՏ, ՏԱՃԱՐԱԿԱՊՏՈՒԹԻՒՆ։
ՏԱՃԱՐԱՅԱՐԴԱՐ, ա. 1. Տաճարը յարդարող։ 2. գ. Մեհեաններում գուշակ կամ պատգամախօս քուրմ։
ՏԱՃԱՐԱՅԱՐՄԱՐ, ա. Որ յարմար է տաճար դառնալու, կամ աստծոյ տաճարին սպասաւորելու յարմար, կարող է տաճարին ծառայել։
ՏԱՃԱՐԱՆԱԼ, ացայ, չ. (կրօն.) Սուրբ հոգու տաճար եւ բնակարան լինել, իբրեւ տաճար իր մէջ ընդունել աստծուն։
ՏԱՃԱՐԱՇԷՆ, ա. Երուսաղէմի տաճարը շինող (Սողոմոն թագաւորը)։
ՏԱՃԱՐԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Մեհեանի պետ՝ կառավարիչ, քրմապետ։ 2. Մեհեանների պաշտօնեայ, քուրմ, քրմուհի։ 3. (կրօն.) Քրիստոնէական տաճարների տէր՝ պետ, քահանայապետ (Քրիստոսի մասին)։ 4. Թագաւորական կամ իշխանական տան մթերքների կառավարիչ։ 5. Հրաւէրքի՝ կոչունքի վերակացու, սեղանապետ։
ՏԱՃԱՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Աստծոյ տաճար դարձնել, տաճարանալ տալ։
ՏԱՃԱՐՍՊԱՍԵԱԿ, սեկի, կաց, գ. Տաճարի սպասաւոր՝ պաշտօնեայ։
ՏԱՃԻԿ, (պհլ.), ճկի, կաց, գ. 1. Արաբացի, հագարացի։ 2. ա. Արագընթաց, արագավազ (ձիերի եւ ուղտերի մասին)։
ՏԱՃԿԱԿԱՆ, ա. Արաբական։ (Արծ., 316)։
ՏԱՃԿԱՍՈՐԻ, րւոյ, ա. Հին արաբ-ասորական ցեղից (քանանացի կնոջ մասին)։
ՏԱՃԿԻՆԱԿ, (պհլ.), գ. Ծեծի գաւազան, մտրակ. ծեծ։
ՏԱՄԱԼ, ոյ, ՏԱՄԱԼԻ, լւոյ կամ լոջ, (աքքադ.), գ. 1. Հարթ տանիք, կտուր։ 2. Ճեմելիք տանիքի վրայ։
ՏԱՄԲԻՈՆ, փխ. ՏԱԲԻՐՈՆ (յուն.), գ. Գահաւանդ, զառիվայր։
ՏԱՄԿԱՆԱԼ, ացայ, չ. Տամուկ դառնալ, խոնաւանալ, թացանալ, թրջուել։
ՏԱՄԿԱՏԵՍԱԿ, ա. Տամկութեան յատկութիւն ունեցող, խոնաւ (գոլորշիախառն օդի մասին)։
ՏԱՄԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տամուկ դարձնել, խոնաւացնել, թացացնել, թրջել։
ՏԱՄԿՈՒԹԻՒՆ, գ. Տամուկ լինելը, խոնաւութիւն, թացութիւն։
ՏԱՅԳՐ, տե՛ս ՏԱԳՐ։
ՏԱՆԵԼ, (իմ), տարայ, տա՛ր, րեալ, հբ. 1. Մի տեղից մի ուրիշ տեղ փոխադրել, տեղափոխել։ 2. Մի տեղ՝ մէկի մօտ հասցընել։ 3. Քշել, վարել։ 4. Պարունակել, տեղաւորել իր մէջ։ 5. Կրել, տոկալ, համբերել, դիմանալ։ 6. Կատարել։ 7. Տարածել, հռչակել (խօսքերը)։
ՏԱՆԵՍՏԱՆ, գ. հաւաք. Տանիքներ։
ՏԱՆԻՔ, նեաց, գ. Տան կամ այլ շինութեան հարթ ծածկ, կտուր։
ՏԱՆՁ, գ. Տանձենու պտուղը։
ՏԱՆՁԻ, ձւոյ, ձեաց, գ. (բսբ.) Վարդազգիների ընտանիքին պատկանող ծառ. տանձենի (Pyrus)։
ՏԱՆՁԻԿ, գ. Մանր տանձ։
ՏԱՆՈՂԱԿԱՆ, ա. Տանելու յարմարեցրած, կրող։
ՏԱՆՈՒՏԷՐ, տեառն, տեարց կամ տերանց, գ. 1. Տան՝ ընտանիքի՝ գերդաստանի տէրը՝ աւագը՝ գլխաւորը, տանտէր։ 2. Տան՝ ցեղի՝ տոհմի գլխաւորը, նահապետ, ցեղապետ, ազգապետ։ 3. Նախարարական տան իշխան, նախարար։ 4. Այն աստղատունը, որի մէջ գտնւում է արեգակը տուեալ ամսին (ըստ հին պատկերացումների)։
ՏԱՆՈՒՏԷՐԱԲԱՐ, մ. Իբրեւ տանուտէր, տիրաբար, իշխանաբար։
ՏԱՆՈՒՏԷՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տանուտէրին յատուկ՝ վերաբերող, ցեղապետական, ընդհանրական։ 2. Հայրենական, հայրենի։
ՏԱՆՈՒՏԷՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տանուտէր լինելը, տանուտէրի իշխանութիւնը, ցեղապետութիւն։ 2. Այս կամ այն աստղատան տանուտէր (4) լինելը տուեալ ամսին։
ՏԱՆՋԱԿԱՆ, ի, աց, ա. Տանջանքի ենթարկուած, տանջուող։
ՏԱՆՋԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. Տանջելու կարողութիւն կամ յատկութիւն ունեցող, տանջողական։
ՏԱՆՋԱՆԱԿԻՑ, ա. Ուրիշի տանջանքին մասնակից, միասին տանջուող, պատժակից։
ՏԱՆՋԱՆԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Տանջանքների տեղ, տանջարան։ 2. Տանջելու գործիք։ 3. Տեսակ-տեսակ տանջանքներ։
ՏԱՆՋԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Տանջանքի ենթարկուած, տանջանքներ կրող, տանջուող։ 2. Տանջանքը գործադրող, տանջող, դահիճ։ 3. Տանջողական, չարչարալից, տանջալից, չարչաչար։
ՏԱՆՋԱՆՔ, նաց, գ. 1. Տանջելը, տանջուելը։ 2. Խոշտանգանք, կտտանք, չարչարանք, լլկանք։
ՏԱՆՋԵԼ, եցի, ն. 1. Խոշտանգել, չարչարել, տանջանքների ենթարկել։ 2. Տանջանքով սպանել, մահով պատժել։
ՏԱՆՋԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Տանջանքի ենթարկող, տանջող։
ՏԱՆՋԻՉ, ջչի, չաց, ա. Որ տանջում է, տանջող, չարչարող, դահիճ։
ՏԱՆՋՈՂԱԿԱՆ, ա. Տանջելու ուժ կամ յատկութիւն ունեցող։
ՏԱՆՋՈՒՄՆ, ջման, գ. Տանջելը, տանջուելը, տանջանք։
ՏԱՆՋՔ, (պհլ.), ջից, գ. Տանջանք, խոշտանգանք։
ՏԱՆՏԱԼԱԿԱՆ, կամ ՏԱՆՏԱՂԱԿԱՆ (Յունական առասպելաբանութեան մէջ՝ Լիդիայի թագաւոր Տանտալոսի անունից), ա. Տանտալեան, տանջալից, չարչարալից։
ՏԱՆՏԷՐ, տե՛ս ՏԱՆՈՒՏԷՐ (1)։
ՏԱՆՏԻԿԻՆ, կնոջ, կնայք, այց՝ անց՝ աց, գ. 1. Տան տիկինը, տանուտէրի՝ տանտիրոջ կինը։ 2. Տնարար օտար կին կամ տան աւագ կինը, որ կառավարում է տան ներքին տնտեսական գործերը։ 3. ա. Տանտիկնոջ յատուկ՝ վերաբերող։
ՏԱՆՏԻԿՆՈՒԹԻՒՆ, գ. Տանտիկին լինելը, տանտիկնոջ գործը։
ՏԱՇԱԾՈՅ, ա. Տաշած, կոփածոյ (քար)։
ՏԱՇԱՀՈՍ, ա. Տաշելու ժամանակ թափուած։ Քարինս տաշահոս հոլովեալ ի նիւթ եկեղեցւոյն (Արծ., 396)։
ՏԱՇԵԼ, (պհլ.), եցի, ն. 1. Գործիքի հարուածներով քարը յղկել՝ կոկել՝ հարթել, կոփել։ 2. Փայտի երկարութեամբ ուրագով՝ կացնով կամ դանակով շերտեր կտրել՝ որոշ ձեւ տալու նպատակով։
ՏԱՇԵՂ, կամ ՏԱՇԻՂ, ի, աց գ. Փայտը՝ քարը տաշելիս առաջացած շերտեր՝ կտորներ, տաշուկ։
ՏԱՇԻՂ, ի, աց գ. Փայտը՝ քարը տաշելիս առաջացած շերտեր՝ կտորներ, տաշուկ։
ՏԱՇԽ, ՏԱՇԽՆ, տե՛ս ՍՏԱՇԽՆ։
ՏԱՇՏ, (պհլ.), ի, ից, գ. 1. Գաւաթ, բաժակ, թաս։ 2. Կոնք, լագան։ 3. Կողով, քթոց (պտուղների)։ 4. Փոսի մէջ թաղուած արմատները (որթատունկի)։ 5. Ձիու գաւակը պաշտպանող զրահ՝ իբրեւ զարդ։ Զերիվարսն եւ զհեծեալս նոցա զինեալ սպառազինուք, շռնջապահս ձիոցն եւ զտաշտս գաւակացն եւ զանգապանս ի չորս կողմանս (Արծ., 208)։
ՏԱՇՏԱԳԵՂ, տե՛ս ՏԱՇՏԱՒՈՐ։
ՏԱՇՏԱԽԻԼ ԼԻՆԵԼ, Արմատախիլ լինել (խաղողի որթի մասին)։
ՏԱՇՏԱԿ, ի, աց, գ. Փոքր տաշտ (1)։
ՏԱՇՏԱՒՈՐ, ի, աց, ա. Լաւ ճիւղաւորուած, առատ բարունակներով (այգու եւ խաղողի որթի մասին)։
ՏԱՊ, (պհլ.), ոյ, ով, գ. 1. Բարձր տաքութիւն, ջերմութիւն՝ արտաքին կամ ներքին։ 2. Սաստիկ շոգ, տօթ։ 3. (յունական ոճով) Ծովի ալեկոծութիւն։
ՏԱՊԱԳԻՆ, ա. Սաստիկ տաք, տոչորող, կիզող։
ՏԱՊԱԼ, մ. Տապալուելով, թաւալուելով, գլորուելով։
ՏԱՊԱԼԱԾ, ի, գ. Տապալում, կործանում։
ՏԱՊԱԼԱԿԱՆ, ա. (քեր.) Հոլովուող, թեք (հոլով)։
ՏԱՊԱԼԵԼ, եցի, ն. 1. Շրջել, շուռ տալ, մի կողմ գլորել։ 2. Ցած գցել, գետին գլորել, թաւալել։ 3. Կործանել, խորտակել, քարուքանդ անել։ 4. Ուղղութիւնից շեղել, դարձնել ուրիշ կողմ։ 5. Ի դերեւ հանել, ոչնչացնել։ 6. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՏԱՊԱԼԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, տե՛ս ՏԱՊԱԼԵԼ։
ՏԱՊԱԼԻ, (յուն.), գ. Նարդի, թաւլի։
ՏԱՊԱԼԻՉ, լչի, չաց, ա. Որ տապալում է, տապալող։
ՏԱՊԱԼՈՒՄՆ, լման, գ. 1. Տապալելը, տապալուելը։ 2. (քեր.) Հոլովում (անունների), խոնարհում (բայերի)։
ՏԱՊԱԽԱՌՆ, ի, ից, ա. Տապի՝ ջերմութեան հետ խառն, տապագին, տօթագին։
ՏԱՊԱԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. Տապախառն լինելը, սաստիկ տաքութիւն, տապ, տօթ։
ՏԱՊԱԽԱՐՇ ԱՌՆԵԼ, կամ ԼԻՆԵԼ, Այրել, խանձել, մրկել. այրուել, մրկուել։
ՏԱՊԱԿ1, (պհլ.), ի, աց, գ. Մետաղէ բոլորշի տափակ աման՝ ուտելիքներ տապակելու կամ խորովելու համար։
ՏԱՊԱԿ2, ի, աց, գ. Վահանաձեւ զարդ՝ ճարմանդ, վահանակ։
ՏԱՊԱԿԵԱԼ, ա. Տապակներով՝ վահանակներով զարդարուած։
ՏԱՊԱԿԵԼ, եցի, ն. Խորովել, այրել, տոչորել։
ՏԱՊԱԿՈՒՄՆ, կման, գ. Տապակուելը, տոչորուելը, տառապելը։
ՏԱՊԱՂԻ, տե՛ս ՏԱՊԱԼԻ։
ՏԱՊԱՅԵՂՑ, ա. Սաստիկ՝ խեղդուկ տապ՝ շոգ, տապագին, տապախառն։
ՏԱՊԱՆ, ի, աց, գ. 1. Արկղաձեւ՝ չորս կողմը փակ նաւ (Նոյի)։ 2. Ննջեցեալին թաղելու արկղ, դագաղ։ 3. լայնաբար՝ Գերեզման, շիրիմ։
ՏԱՊԱՆԱԳՈՐԾ, ա. 1. Տապան շինող (Նոյի մասին)։ 2. Տապանի նման շինուած։
ՏԱՊԱՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Տապան (1) շինելը։
ՏԱՊԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տաքութիւնից՝ ջերմութիւնից նեղուել՝ տանջուել, տապակուել, տոչորուել։ 2. Տաքանալ, տաք դառնալ։
ՏԱՊԱՆԱԿ, ի, աց, գ. 1. Փոքր արկղ, արկղիկ՝ մի բան պահելու կամ թաքցնելու համար։ 2. նման. (կրօն.) Մարմին (իբրեւ պահարան հոգու)։ 3. (եկեղց.) Գանձանակ, տուփ։
ՏԱՊԱՆԱԿԱԿԻՐ, կրի, կրաց, ա. (կրօն.) 1. Ուխտի տապանակը կրող։ 2. Այն սրբութիւնները, որ տապանակ ուխտին կրում էր իր մէջ։
ՏԱՊԱՆԱԿՐՈՒԹԻՒՆ, գ. Տապանի մէջ դրուել-կրուելը։
ՏԱՊԱՆԱՁԵՒ, ա. Տապանի՝ տապանակի ձեւ ունեցող, արկղի ձեւով։
ՏԱՊԱՆԱՏՈՒՆ, տան, գ. Գերեզմանատուն, գերեզմանոց։
ՏԱՊԱՆԱՓԱԿ, ա. Տապանի մէջ փակուած։ (Կղնկտ., Բ., 49)։
ՏԱՊԱՆԱՓՈՐԱԾ, ա. Տապանի նման փորուած՝ փոսացրած (քար)։ Անձնաչափ կենարարին Քրիստոսի լայնութիւնն տապանափորած վիմին գիրկ եւ կէս հեռի է ի միջի գմբեթէն սրբոյ կենարար գերեզմանին (Կղնկտ., Բ, 51)։
ՏԱՊԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Տապանի մէջ դրուել, թաղուել։
ՏԱՊԱՍՏ, (պհլ.), ա. մ. Գետին փռուած՝ տապալուած։ Առանձին գործածուած չէ, որից՝ ՏԱՊԱՍՏ ԱՆԿԱՆԵԼ, ՏԱՊԱՍՏ ԱՐԿԱՆԵԼ։
– ՏԱՊԱՍՏ ԱՆԿԱՆԵԼ, (իմ), Գետին գլորուել՝ փռուել, տապալուել, ընկնել-մեռնել։
ՏԱՊԱՍՏԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Բազմոց, օթոց, գահաւորակ, թախտ։
ՏԱՊԱՐ, (պհլ.), ի, աց, գ. 1. Կացին։ 2. Միասայրի կամ երկսայրի կացնաձեւ ռազմական զէնք։
ՏԱՊԱՐԱՏԱՇ, ա. Իբրեւ տապարով՝ կացնով տաշած, կոփածոյ, սրբատաշ։
ՏԱՊԱՐԱՒՈՐ, ի, աց, ա. Տապար (2) կրող, տապարով զինուած։
ՏԱՊԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տաքացնել, ջերմացնել, այրել, կիզել։
ՏԱՊԵԱՆ, ա. Տապ՝ ջերմութիւն առաջացնող։
ՏԱՊԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Տապանալ, սաստիկ տաքանալ, տենդով բռնուել, ջերմել։ 2. Նեղուել, անհամբերութիւն ցոյց տալ՝ դրսեւորել։ Ապա տապել սկսան զօրքն Հայոց ընդ իւրեանց նիստ խափանածոյն (Բուզ., Դ, 2Օ)։
ՏԱՊԵՂ, (յուն.), գ. Նարդու տախտակը։ (հմմտ. ՏԱՊԱԼԻ)։
ՏԱՊԵՂՈՒԼՈՒՆՔ, գ. Նարդու զառեր։
ՏԱՊԵՌԱՆԴՆ, ա. Սաստիկ տաքացնող, տապագին, տոչորող։
ՏԱՊԶԷ, ա. Իգացող։
ՏԱՊՃԱԿ, ի, գ. Թամբի տակից ձիու վրայ փռելու գորգ։
ՏԱՌ, ի, ից, գ. 1. Տարր։ 2. Գիր, նշանագիր։ 3. Նամակ, գրութիւն։ 4. Գիրք, մատեան։
ՏԱՌԱԳԾԱԿԱՆ, ա. Տառերով գծուած, գրուած, գրաւոր։
ՏԱՌԱՂԱՆ, (յուն.), գ. Կողով, քթոց։
ՏԱՌԱՅԱՐԵԱԼ, ա. Գրուած (Կղնկտ., Բ, 31)։
ՏԱՌԱՆԱԼ, տե՛ս ՏԱՐՐԱՆԱԼ։
ՏԱՌԱՊԱԳԻՆ, ա. Տառապանք արտայայտող, վշտագին, ցաւագին։
ՏԱՌԱՊԱԿԱՆ, ա. Տառապանքներով լի, տառապալից, դառն։
ՏԱՌԱՊԱՆԱԼ, տե՛ս ՏԱՌԱՊԵԼ (իմ)։
ՏԱՌԱՊԱՆՔ, (ասոր.), նաց, գ. Նեղութիւն, անձկութիւն, թշուառութիւն, խեղճութիւն, չարչարանք, զրկանք, վիշտ։
ՏԱՌԱՊԵԱԼ, ելոյ, ոց, ա. Տառապանքների ենթարկուած, տառապած, ողորմելի, թշուառ, խեղճ։
ՏԱՌԱՊԵԼ, (իմ), եցայ, չ. Նեղութիւն՝ զրկանք կրել, չարչարուել։
ՏԱՌԱՊԵԼԱԽՈՀՈՒԹԻՒՆ, գ. Տառապածների մասին մտածելը եւ հոգսը քաշելը։
ՏԱՌԱՊԵԼԱՊԵՏ, գ. Ամենից շատ տառապողը, յետին աղքատը։
ՏԱՌԱՊԵԼՈՒԹԻՒՆ, գ. Տառապեալ լինելը, խեղճութիւն, նեղութիւն, աղքատութիւն։
ՏԱՌԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Տառապանք՝ տանջանք պատճառել, չարչարել, նեղել, ճնշել, ընկճել։ 2. Կոյսին լլկել, բռնաբարել։
ՏԱՌԱՊԵՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Որ տառապանք է պատճառում, տառապեցնող։
ՏԱՌԱՊՈՒՄՆ, պման, գ. Տառապելը, տառապանք։
ՏԱՌԱՏՈԿ, ի, աց, գ. Զինուորական կարճ վերարկու՝ թիկնոց։
ՏԱՌԱՏՊԵԱԼ, ա. Տառերով դրոշմուած (կաւի վրայ)։
ՏԱՌԱՏՊՈՒԹԻՒՆ, գ. Տառերի դրոշմումը, գրչութիւն։
ՏԱՌԵՂՆ, ղան, ղունք, գ. (կենդբ.) Արագիլանմանների կարգի տառեղների ընտանիքին պատկանող թռչուն. տառեղ (Ardea cinerea)։
ՏԱՍԱՆՈՐԴ, ի, աց, գ. 1. Որեւէ բանի մէկ տասներորդ մասը։ 2. Ստացուածքի՝ եկամուտի մէկ տասներորդի չափով տուրք՝ հարկ։
ՏԱՍԱՆՈՐԴԵԼ, եցի, ն. 1. Տասանորդը վճարել իբրեւ տուրք, տասանորդ տալ։ 2. Տասանորդը վերցնել, տասանորդի տուրքն ստանալ։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՏԱՍԱՆՈՐԴԻՉ, ա. Տասանորդ՝ տասանորդի տուրքը հաւաքող։
ՏԱՍԱՆՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. Տասանորդելը, տասանորդուելը, տասանորդ։
ՏԱՍՆ, սին, սունք, սանց, թ. 1. Իննի եւ մէկի գումարը, տասը։ 2. Տասներորդ (օր)։
ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ, ա. Տասը բան՝ խօսք՝ պատգամ պարունակող, տասը յօդուածից կազմուած՝ բաղկացած։
ՏԱՍՆԱԴՐԱՄԵԱՆ, ա. Տասը դրամի։
ՏԱՍՆԱԺՈՂՈՎ, ա. Հարիւրից տասը տոկոս առնող։
ՏԱՍՆԱՂԻ, ղւոյ, ղեաց, ա. 1. Տասը լար ունեցող (նուագարան)։ 2. գ. Տասնաղի նուագարան՝ քնար (յատկապէս Դաւիթ մարգարէի սաղմոսարան-նուագարանը)։
ՏԱՍՆԱՄԱՏՆԵԱՅ, ա. Տասը մատ ունեցող՝ երկու ոտք կամ երկու ձեռք։
ՏԱՍՆԱՄԵԱՅ, ՏԱՍՆԱՄԵԱՆ, մէի կամ մենի, ից, ա. 1. Տասը տարի տեւող։ 2. Տասը տարեկան։
ՏԱՍՆԱՄՍԵԱՅ, սէի, ից, ա. 1. Տասը ամիս տեւող։ 2. Տասը ամսական։
ՏԱՍՆԱՅԱՐԿ, ա. Տասը յարկ ունեցող, տասը յարկանի։
ՏԱՍՆԱՊԵՏ, ի, աց, գ. Տասը զինուորի պետ՝ աւագ։
ՏԱՍՆԲԱՆԵԱՅ, ՏԱՍՆԲԱՆԵԱՆ, տե՛ս ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ։
ՏԱՍՆԵԱԿ, նեկի, կաց, ա. գ. 1. Հաշուի միաւոր, որ հաւասար է տասի, տասը։ 2. Տասը որպէս մի ամբողջութիւն։
ՏԱՍՆԵԱՆ, ա. Տասնեակներով հաշւուող, տասնաւոր, տասնեակ։
ՏԱՍՆԵՐԵԱԿ, եկի, կաց, գ. 1. Մէկ տասներորդ մասը։ 2. Մէկ տասնեակ։
ՏԱՍՆԵՐԻՐ, տե՛ս ՏԱՍՆԵՐՈՐԴ։
ՏԱՍՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. 1. Ըստ կարգի՝ հերթականութեան իններորդին յաջորդող։ 2. գ. Տասներորդ մասը։
ՏԱՍՆԵՔԵԱՆ, ՏԱՍՆԵՔԻՆ, եցունց կամ ցուն, եքումբք, թ. Բոլոր տասն էլ, տասը միասին։
ՏԱՍՆԿԱՆԳՆԵԱՅ, նէի, ից, ա. Տասը կանգուն երկարութիւն կամ բարձրութիւն ունեցող։
ՏԱՍՆՀԱԶԱՐ, թ. Տասը հազար։
ՏԱՍՆՀԱՐՈՒԱԾԵԱՅ, ՏԱՍՆՀԱՐՈՒԱԾԵԱՆ, ա. Տասը հարուած՝ պատիժ նշանակող։
ՏԱՍՆՀՐԱՄԱՆԵԱՆ, ա. Տասը հրաման պարունակող (հաւատի հանգանակի մասին, որ պարունակում է տասը յօդուած՝ պատգամ)։
ՏԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. Տասը լինելը, տասնեակ։
ՏԱՍՆՊԱՏԳԱՄԵԱՆ, տե՛ս ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ։
ՏԱՍՆՊԱՏԻԿ, ա. մ. Տասն անգամ աւելի, տասն անգամ աւելի չափով։
ՏԱՍՆՊԱՏՈՒԻՐԱՆԵԱՅ, տե՛ս ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ։
ՏԱՍՆՓԵՂԿԵԱՆ, ա. Տասը փեղկ ունեցող։
ՏԱՍՏԱԿ, տե՛ս ՏԱԽՏԱԿ (2)։
ՏԱՏԱՄՍԱԳՈՅՆ, ա. Աւելի տատամսած՝ տատամսող։
ՏԱՏԱՄՍԵԼ, (իմ), եցայ, չ. Հոգս քաշել, մտահոգուել, վարանել, անհանգստանալ, մտատանջուել, անհամբերութիւն դրսեւորել։
ՏԱՏԱՄՍԵԼԻ, ա. Տատամսեցնող։
ՏԱՏԱՄՍՈՒԹԻՒՆ, գ. Հոգս, վարանք, մտատանջութիւն։
ՏԱՏԱՆ, գ. 1. տե՛ս ՏԱՏԱՆՈՒՄՆ։ 2. ա. Աստանդական, թափառական։
ՏԱՏԱՆԱԿԱՆ, ա. 1. Տատանուող։ 2. Տատանեցնող։
ՏԱՏԱՆԵԼ1, եցի, ն. 1. Տարուբերել, երերել, շարժել։ 2. փխբ. Կասկածի՝ վարանքի մէջ գցել, անվճռական դարձնել, տատամսեցնել։
ՏԱՏԱՆԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Այս ու այն կողմ շարժուել, վեր ու վար անել, տարուբերուել, երերալ։ 2. փխբ. Տատամսել, անվճռական լինել՝ դառնալ, սասանուել, վարանել։
ՏԱՏԱՆՈՒՄՆ, նման, գ. Տատանուելը, տատանելը։
ՏԱՏԱՍԿ, ի, աց, գ. 1. (բսբ.) Բարդածաղկաւորների ընտանիքին պատկանող փշոտ բոյս. տատասկափուշ, կառփուշ (Carduus)։ 2. նման. Որպէս պատժի միջոց օգտագործուող երկաթէ սուր փշերով գործիք։
ՏԱՏԱՍԿԱԲԵՐ, ա. Տատասկով պատած՝ ծածկուած, տատասկ բերող, փշաբեր։
ՏԱՏԱՍԿԱԾԻՆ, ա. Տատասկ բուսցնող, տատասկաբեր։ Զփշաբեր եւ զտատասկածին ժառանգէր զերկիր (Կղնկտ., Բ, 4Օ)։
ՏԱՏԱՍԿԱՆՏԱՌ, ա. Տատասկով ծածկուած, տատասկաբեր։
ՏԱՏԱՍԿԱՑԱՆ, ա. Տատասկ ցանող՝ սերմանող, փխբ. չարիքներ նիւթող, չարագործ։
ՏԱՏԱՍԿԵԱԼ, ա. Մէջը սուր-սուր մեխեր ցցած (հողաթափ)։
ՏԱՏՐԱԿ, ի, աց, գ. (կենդբ.) Աղաւնիների ընտանիքին պատկանող չուող թռչուն՝ աղաւնու նման, բայց աւելի փոքր եւ նուրբ մարմնով (Streptopelia turtur)։
ՏԱՐ, (գործածւում է միայն աշխարհ բառի հետ), ա. Հեռու, հեռաւոր, օտար։
ՏԱՐԱԲԱԺԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Բաժանուել իւրայիններից եւ հեռու երկիր գնալ։
ՏԱՐԱԲԱԺԻՆ, ա. Իր բաժնից զրկուած։
ՏԱՐԱԲԱՆԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի տարադէպ՝ անտեղի։
ՏԱՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Տարադէպ՝ անտեղի լինելը, անտեղիութիւն։ 2. Փոքրոգութիւն։
ՏԱՐԱԲԱՐՁ, ա. Պակասած, նուազած։
ՏԱՐԱԲԱՐՁԱԿԱՆ, ա. Որտեղ մի բան պակասում է, զուրկ մի բանից։
ՏԱՐԱԲԱՐՁԵԼ, (իմ), չ. Իրարից բաժանուել՝ զատուել, տրոհուել, զանազանուել, տարբերուել։
ՏԱՐԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Բաժանում, տրոհում, տարբերութիւն, զանազանութիւն։
ՏԱՐԱԲԵՂՈՒՆ, ա. Օտարասերմ, խորթ, օտարոտի։ (Տիմոթ. Կուզ., 239, ՀԱԲ)։
ՏԱՐԱԲԵՐ, ա. 1. Տարուբերուող։ 2. Տարբերուող, զանազանուող, փոփոխուող, պէսպէս։
ՏԱՐԱԲԵՐԱԿԱՆ, ա. 1. Տարուբերուող։ 2. Տարբերուող, զանազանուող, փոփոխուող, պէսպէս։
ՏԱՐԱԲԵՐԵԼ1, եցի, ն. 1. Այս ու այն կողմ տանել-բերել, տարուբերել, պտտեցնել։ 2. Դարձնել, շուռ տալ, շրջել։ 3. Հռչակել, ազդարարել։
ՏԱՐԱԲԵՐԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Այս ու այն կողմ տատանուել, տարուբերուել, ծփալ։ 2. Շրջել, պտոյտ գալ։ 3. Դառնալ, շրջուել, շուռ գալ։ 4. փխբ. Տարակուսել, վարանել։ 5. Տարբերուել, զանազանուել։
ՏԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ, ՏԱՐԱԲԵՐՈՒՄՆ, րման, գ. 1. Տարուբերուելը, ծածանում, տատանում։ 2. Տարբերութիւն, զանազանութիւն։ 3. Առաքուելը, գալուստ։
ՏԱՐԱԲՆԱԿ, ա. 1. Օտարական, օտարաբնակ, օտարազգի։ 2. Բուն չունեցող, ի բնէ օտար՝ տարբեր։
ՏԱՐԱԲՆԱԿԵԼ, (իմ), եցայ, չ. Հայրենիքից հեռու՝ օտար երկրում բնակուել՝ ապրել։
ՏԱՐԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Հեռաւոր՝ օտար երկրում բնակուելը՝ ապրելը, պանդխտութիւն։ 2. Բնակութեան տեղի հեռաւորութիւն։
ՏԱՐԱԲՈՒՆ, ա. 1. Բնականից օտար՝ հեռացած, անբնական։ 2. Տարագիր, վտարանդի։
ՏԱՐԱԳԻԾ ԱՌՆԵԼ, Բուն գծից՝ կարգից դուրս հանել։
ՏԱՐԱԳԻՐ, ա. 1. Վտարուած օտար երկիր, հայրենիքից քշուած, արտաքսուած, վտարանդի։ 2. Որդիութիւնից՝ ժառանգութիւնից զրկուած։ 3. Տարադէպ, անտեղի, մերժելի։
ՏԱՐԱԳԾԵԱԼ, ա. Վրայի գծագրութիւնը խարդախուած, օտար կնիքով դրոշմուած, կեղծ (դրամի մասին)։
ՏԱՐԱԳՆԱՑ, ա. Հեռու՝ օտար երկիր գնալուն վերաբերող։
ՏԱՐԱԳՆԱՑԵԱԼ, ելոյ, ոց, ա. Հայրենիքից հեռացած, օտարութիւն գնացած՝ գնացող։
ՏԱՐԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ, գ. Տարաբնակութիւն, վտարանդութիւն, պանդխտութիւն։
ՏԱՐԱԳՈՅՆ, ա. Փտող, քայքայուող։
ՏԱՐԱԳՈՐԾ, գ. Օտար՝ անպիտան՝ հարեւանցի՝ վայրիվերոյ գործ։
ՏԱՐԱԳՐԱԿԱՆ, ա. Տարագրելու արժանի, մերժելի, անպիտան։
ՏԱՐԱԳՐԵԼ, եցի, ն. 1. Վտարել, արտաքսել, աքսորել։ 2. Վանել, մերժել, զրկել։
ՏԱՐԱԳՐԵԼԻ, տե՛ս ՏԱՐԱԳՐԱԿԱՆ։
ՏԱՐԱԳՐԻՉ, ա. Որ տարագրում է, տարագրող, վանող։
ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տարագրելը, տարագրուելը, վտարանդութիւն։ 2. Օտարացում, խորթացում։
ՏԱՐԱԴԱՏ, ա. Անսովոր դատաստանով դատուած։
ՏԱՐԱԴԱՏԵԼ, եցի, ն. Դատողութեամբ միմեանցից տարբերել՝ իրարից զանազանել։
ՏԱՐԱԴԷՄ ԳՆԱԼ, Դիմել հեռաւոր վայրեր կամ օտարութիւն, ճանապարհ ընկնել՝ գնալ հեռու տեղ, խոյս տալ օտար երկիր։
ՏԱՐԱԴԷՊ, ա. Չկարծուած, չսպասուած, անակնկալ։
ՏԱՐԱԴԻՄԻԿ, ա. Հեռաւոր տեղեր գնացող, հեռու ճանապարհ կտրող, հեռագնաց (նաւի մասին)։
ՏԱՐԱԴԻՄՈՒԹԻՒՆ, գ. Հեռու տեղ գնալը, հեռաւոր ուղեւորութիւն, տարագնացութիւն։
ՏԱՐԱԴՐԱԿԱՆ, ա. Անտեղի՝ անպատեհ խոտորուած։
ՏԱՐԱԶ, (պհլ.), ու, ուց, կամ ոյ, ոց, կամ ի, ից, գ. 1. Կերպ, ձեւ, եղանակ, միջոց։ 2. Ճարտար՝ վարպետ յօրինուածք՝ բանուածք։ 3. Պէտք, պիտոյք։
ՏԱՐԱԶԱԳՈՐԾ, գ. Ճարտարուեստ վարպետ։
ՏԱՐԱԶԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Բրդէ կտորներ գործելը, ասրագործութիւն։
ՏԱՐԱԶԱՐԴ, ա. Զարդերից՝ զարդարանքից զուրկ, անզարդ, անշուք, տգեղ։
ՏԱՐԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Տարազարդ լինելը, անզարդութիւն, անշքութիւն, տգեղութիւն։
ՏԱՐԱԶԳԱԿԻՑ, ա. Հեռաւոր ազգակից, օտար։
ՏԱՐԱԶԳԵՍՏ, ա. Առանց զգեստի, մերկ։
ՏԱՐԱԶԵԼ, եցի, ն. Որոշ տարազով մի բան անել, ձեւացնել։
ՏԱՐԱԶՈՒԿ, (պհլ.), գ. Կշիռ կենդանակերպը։ (Շիր. 62, ՀԱԲ)։
ՏԱՐԱԺԱՄ, ու, ա. 1. Անժամանակ, ժամանակից դուրս՝ ուշ։ 2. Հարկ եղած ժամանակից առաջ՝ շուտ, վաղաժամ։ 3. Անսպասելի, անակնկալ, չսպասուած։ 4. գ. Ուշ ժամանակ, երեկոյ։ 5. մ. Ժամանակին՝ պահին ոչ յարմար, անյարմար ժամանակ, ոչ ժամանակին, շատ վաղ կամ շատ ուշ, ուշ կամ կանուխ։
ՏԱՐԱԺԱՄԱԲԱՐ, մ. Տարաժամ կերպով, տարաժամօրէն, ոչ ժամանակին։
ՏԱՐԱԺԱՄԵԼ, (իմ), եցայ, չ. Արեւը մայր մտնելու մօտ լինել, օրն երեկոյանալ, մութն ընկնել։
ՏԱՐԱԺԱՄՈՒ, Ի ՏԱՐԱԺԱՄՈՒ, մ. Անժամանակ, անյարմար ժամանակ, ոչ ժամանակին։
ՏԱՐԱԺԱՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Տարաժամ՝ անպատեհ՝ անժամանակ լինելը, ժամանակի անյարմար լինելը։ 2. Տարաժամելը, օրն երեկոյանալը, մութն ընկնելը։
ՏԱՐԱԼԱԾԵԼ, եցի, ն. Հալածել, վանել, հեռացնել։
ՏԱՐԱԼՈՒԾԱԿԱՆ, ա. Տրոհական, տրոհող։
ՏԱՐԱԼՈՒԾԵԱԼ, ելոյ, ոց, ա. Տարրալուծուած, քայքայուած։
ՏԱՐԱԼՍԵԼ, ն. Չլսել, չանսալ, չլսելու տալ։
ՏԱՐԱԽՈՀ, կամ ՏԱՐԱԽՈՐՀ, ի, ից, ա. Օտարոտի՝ սխալ մտածողութիւն ունեցող կամ մտածողութեամբ եղած, անխորհուրդ։
ՏԱՐԱԽՈՀԱԿԱՆ, տե՛ս ՏԱՐԱԽՈՀ։
ՏԱՐԱԽՈՀՈՒԹԻՒՆ, ՏԱՐԱԽՈՀՈՒՄՆ, գ. Օտարոտի՝ սխալ մտածողութիւն, ոչ տեղին՝ անպատեհ մտածմունք՝ միտք։
ՏԱՐԱԽՕՍ, ա. Ոչ ուղղախօս, թոթովախօս։
ՏԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Թոթովանք։ 2. Սխալ՝ անտեղի խօսելը։։
ՏԱՐԱԾ, ի, ից, ա. 1. Տարածուած, սփռուած, ծաւալուած, ընդարձակ։ 2. Բացուած, բաց արած։ 3. Նուրբ, նոսր։
ՏԱՐԱԾԱԲԱՐ, մ. Տարածուելով, ձգտելով դէպի մի բան։
ՏԱՐԱԾԱԾՔ, գ. Տարածք, տարածում։
ՏԱՐԱԾԱՆԵԼ, ՏԱՐԱԾԵԼ, եցի, ն. 1. Ծաւալել, սփռել, ընդարձակել։ 2. Փռել, բաց անել, լայն բանալ։ 3. Ցրել, շաղ տալ։ 4. Երկարել, մեկնել, պարզել որեւէ ուղղութեամբ։ 5. Որեւէ բան լայնօրէն յայտնի դարձնել, հրապարակել, յայտարարել։
ՏԱՐԱԾԱՆՔ, նաց, գ. Տարածելը, տարածուելը, տարածում։
ՏԱՐԱԾԱՍՓԻՒՌ, ա. Տարածուած, սփռուած, լայն ծաւալուած, ընդարձակածաւալ։
ՏԱՐԱԾԱՏԱԿ, ա. Արմատների հողի տակ տարածուող։
ՏԱՐԱԾԵԼ, տե՛ս ՏԱՐԱԾԱՆԵԼ։
ՏԱՐԱԾՈՑ ԱՐԿԱՆԵԼ, Տարածել, փռել։
ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Տարածք, ամեն կողմ տարածուած եւ բոլոր ուղղութիւններով ձգուած անսահմանափակ ընդարձակութիւն։ 2. Տարածուելու յատկութիւն, տարածականութիւն։
ՏԱՐԱԾՈՒՄՆ, ծման, գ. Տարածելը, տարածուելը, ծաւալում։
ՏԱՐԱԾՈՒՆ, ա. Հեշտութեամբ տարածուող՝ ծաւալուող, տարածական։
ՏԱՐԱԿԱՅԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Հեռու կանգնեցնել։
ՏԱՐԱԿԱՆԱԼ, կացայ, կացեալ, չ. Ուրոյն՝ առանձին կայանալ՝ բաղկանալ, կազմուել իբրեւ մի որոշ քանակ։
ՏԱՐԱԿԱՍԿԱԾ, ա. 1. Կասկածից դուրս, անկասկածելի։ 2. Անյուսալի։
ՏԱՐԱԿԱՐԾ, ա. Անկարծելի, անակնկալ, անսպասելի, յանկարծական։
ՏԱՐԱԿԱՐԾԵԱԼ, ՏԱՐԱԿԱՐԾԵԼԻ, նոյնն է՝ ՏԱՐԱԿԱՐԾ։
ՏԱՐԱԿԱՑ, ա. մ. Հեռու կանգնած. հեռուից։
ՏԱՐԱԿԱՑԵԱԼ, ա. Հեռացած, օտարացած։
ՏԱՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Հեռակայութիւն, հեռաւորութիւն։ 2. Տարածութիւն, անջրպետ։
ՏԱՐԱԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Հեռացնել։ 2. Խօսքի իմաստը ծածկել։
ՏԱՐԱԿՈՅՍ, կուսի, ից, գ. 1. Ճանապարհների բաժանում այս ու այն կողմ՝ տարբեր կողմեր։ 2. Երկմտութիւն, վարանք։ 3. Երկբայութիւն, կասկած։ 4. Հոգս, մտատանջութիւն, տագնապ։ 5. Դժուարին խնդիր՝ մտատանջութիւն պատճառող եւ լուծման՝ բացատրութեան կարօտ։ 6. Կարօտութիւն, նեղութիւն, չքաւորութիւն, թշուառութիւն, անյոյս մնալը։ 7. ա. Տարակուսանք առաջացնող, տարակուսելի, վարանողական, անկարծելի։
ՏԱՐԱԿՈՐԶԵԼ, եցի, ն. Դուրս կորզել, պոկել, քաշել-հանել։
ՏԱՐԱԿՈՒՍԱԳՈՅՆ, ա. Աւելի տարակուսելի, աւելի դժուարին։
ՏԱՐԱԿՈՒՍԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տարակուսանք առաջացնող, տարակուսելի։ 2. Տարակուսանք արտայայտող։
ՏԱՐԱԿՈՒՍԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՏԱՐԱԿՈՒՍԵԼ2 (իմ)։
ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ, նաց, գ. Տարակուսելը, տարակոյս (2-6)։
ՏԱՐԱԿՈՒՍԵԼ1, եցի, ն. չ. տե՛ս 1. ՏԱՐԱԿՈՒՍԵՑՈՒՑԱՆԵԼ։ 2. ՏԱՐԱԿՈՒՍԵԼ2 (իմ)։
ՏԱՐԱԿՈՒՍԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Երկմըտել, վարանել, շուարել, ինչ անելը չիմանալ։ 2. Երկբայել, կասկածել։ 3. Տագնապել, չարչարուել, նեղութիւններ կրել։
ՏԱՐԱԿՈՒՍԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տարակուսանքի մէջ գցել, տարակուսանք պատճառել։
ՏԱՐԱԿՈՒՍՈՒԹԻՒՆ, ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄՆ, սման, գ. 1. Տարակուսելը, տարակուսանք, տարակոյս։ 2. Կարճառօտ տրամաբանական փաստարկ, փաստարկում։
ՏԱՐԱՀԱՃԵԼԻ, ա. Անհաճելի, անհաճոյ, տհաճութիւն պատճառող։
ՏԱՐԱՀԱՍԱԿ, ա. Տարիքով փոքր, անչափահաս։
ՏԱՐԱՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ, գ. Անհաւանութիւն, անհնազանդութիւն։
ՏԱՐԱՀՆՉՈՂ, ա. Հեռաւոր տեղերում էլ հնչող։
ՏԱՐԱՁԱՅՆԵԼ, եցի եւ եցայ, չ. Չհամաձայնել, անհամաձայն լինել, անմիաբան գտնուել։
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. Անհամաձայնութիւն, անմիաբանութիւն, տարակարծութիւն։
ՏԱՐԱՁԳՈՒԹԻՒՆ, գ. Երկարաձգութիւն, յապաղում։
ՏԱՐԱՁԵՒ, ա. Տձեւ, անբարեձեւ։
ՏԱՐԱՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. Տձեւ լինելը, տձեւութիւն։
ՏԱՐԱՁԻԳ, ա. Երկարաձիգ, երկար ժամանակ տեւող, տեւական։
ՏԱՐԱՄԵՐԺԵԼ, եցի, ն. 1. Հեռացնել, վանել։ 2. Անջատել, բաժանել։ 3. Մի բանից զրկել։ 4. Դուրս հանել, երեսից ձգել։
ՏԱՐԱՄԻՏ, ա. Անմիտ, անխելք։
ՏԱՐԱՄՏԱԾԱԿԱՆ, ա. Անխորհուրդ, անխոհեմ։
ՏԱՐԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Տարամիտ լինելը, անմտութիւն։
ՏԱՐԱՆՋԱՏԱԿԱՆ, ի, աց, ա. Իրարից անջատուած՝զատուած, տարբեր։
ՏԱՐԱՆՋԱՏԵԼ, եցի, ն. Իրարից անջատել, զատել։
ՏԱՐԱՇԽԱՐՀ, ա. Հեռաւոր (ճանապարհորդութիւն)։
ՏԱՐԱՇԽԱՐՀԱԿԱՆ, ի, աց, ա. Հեռաւոր աշխարհի, հեռաւոր աշխարհ գնացող՝ տանող (ճանապարհ, ուղեւորութիւն)։
ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ, ա. Պանդուխտ, օտարական, վտարանդի, գաղթական։
ՏԱՐԱՊԱՅՄԱՆ, ա. Չափից դուրս, անչափ, չափազանց։
ՏԱՐԱՊԱՏԿԱՆ, ա. Ոչ ըստ պատկանելոյն, ո՛չ հարկաւոր ուղղութեամբ (արձակուած նետ)։
ՏԱՐԱՊԱՐՀԱԿ ՎԱՐԵԼ, Մէկին հեռաւոր կամ հարկադրաբար պահակութեան քշել՝ ուղարկել։
ՏԱՐԱՊԱՐՏ, ա. 1. Անմեղ՝ պէտք չեղած տեղը, առանց պատճառի եղած, անհիմն, անիրաւացի։ 2. Ունայն, սնոտի, փուչ։ 3. մ. տե՛ս ՏԱՐԱՊԱՐՏՈՒՑ։
ՏԱՐԱՊԱՐՏԱԲԱՐ, մ. Տարապարտ կերպով, անիրաւացիօրէն, իզուր։
ՏԱՐԱՊԱՐՏԱՐՕՏ, ա. Առերես արածեցնող, չնչին՝ փուչ բաներով զբաղուող։
ՏԱՐԱՊԱՐՏՈՒՑ, մ. 1. Զուր՝ աւելորդ տեղը, իզուր, անտեղի, անհարկի, յանիրաւի, անիրաւացիօրէն։ 2. ա. տե՛ս ՏԱՐԱՊԱՐՏ։
ՏԱՐԱՍԱՀՄԱՆ ԱՌՆԵԼ, տե՛ս ՏԱՐԱՍԱՀՄԱՆԵԼ (1)։
ՏԱՐԱՍԱՀՄԱՆԵԼ, եցի, ն. Երկրի սահմաններից վտարել՝ հեռացնել, արտաքսել, տարագրել։ 2. Սահմանադրել, որոշել։
ՏԱՐԱՎԱՐԵԼ, եցի, ն. Հալածել։
ՏԱՐԱՏԱՐԱՓ, ա. մ. Այս ու այն կողմ ցրուած՝ ցիրուցան եղած, ցրիւ։
ՏԱՐԱՏՈՂՈՒՄՆ, ղման, գ. Տողից՝ շարքից դուրս ընկնելը՝ հեռանալը, օտարանալը, օտարացում։
ՏԱՐԱՏՐՈՀԵԼ, եցի, ն. 1. Դուրս անել, հեռացնել, վտարել, վանել։ 2. եցայ, կ. չ. Տրոհուել, բաժանուել, զատուել։
ՏԱՐԱՑՈՅՑ, ցուցի, ից կամ աց, գ. 1. Արտաքին նշան, նմուշ, օրինակ, տիպար, նմանութիւն, նախատիպ, յարացոյց։ 2. Որեւէ բանի արտայայտութիւն՝ դրսեւորում, ապացոյց, նշանակ։ 3. ա. Տարացուցական։
ՏԱՐԱՑՈՒՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Օրինակով՝ նմանութեամբ խօսելը՝ բացատրելը, այլաբանութիւն։
ՏԱՐԱՑՈՒՑԱԿԱՆ, ա. 1. Իբրեւ օրինակ կամ նմանութիւն բերուած։ 2. Այլաբանական։
ՏԱՐԱՑՈՒՑՈՒՄՆ, ցման, գ. Օրինակով ցոյց տալը՝ ապացուցելը։
ՏԱՐԱՓ, ոյ, ոց, գ. Առատ տեղացող անձրեւ՝ ցօղ՝ ձիւն։
ՏԱՐԱՓԱԽՉԵԼ, (իմ), խեայ, չ. Հեռու փախչել, դուրս փախչել։
ՏԱՐԱՓԱՆՄԱՆ, ա. Տարափի նման, յորդ։
ՏԱՐԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. Փառքից՝ պատուից հեռու լինելը, անփառութիւն, անշքութիւն։
ՏԱՐԱՓՈԽԵԼ, (իմ), եցայ, չ. Փոփոխուել, տարբերուել։
ՏԱՐԱՓՈՒՄՆ, փման, փմունք, գ. Տարափի նման առատ տեղալը, տեղատարափ։
ՏԱՐԱՔԱՐՇԵԼ, եցի, ն. Այս ու այն կողմ քաշել, քաշքշել, փխբ. բամբասել։
ՏԱՐԲԱՂՄԱՏ, ա. (քեր.) Բաղմատ (տե՛ս) շաղկապի հետ կապակցուած։
ՏԱՐԲԵՐ, ի, ից կամ աց, ա. 1. Ուրիշ, այլ։ 2. Ոչ միանման, զանազանուող։ 3. Զանազան, այլեւայլ։
ՏԱՐԲԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տարբերուող, զանազանուող։ 2. Տարուբերուող, տատանուող։
ՏԱՐԲԵՐԱՊԷՍ, մ. Տարբեր կերպով։
ՏԱՐԲԵՐԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Տարբեր լինել, միւսներից առանձնանալ, չնմանուել, զանազանուել։ 2. Տարուբերուել, տատանուել։
ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տարբեր լինելը, տարբերիչ գիծ՝ յատկանիշ։ 2. Տարուբերուելը, տատանուելը։ 3. Ալեկոծութիւն, յուզմունք։ 4. Շրջագայութիւն, պտոյտ (երկնային մարմինների)։
ՏԱՐԲԵՐՈՒՄՆ, րման, գ. Տարբերուելը, տարբերութիւն (1)։
ՏԱՐԳԱԼ, գ. Գդալ։
ՏԱՐԵԿԱՆ, ի, աց, ա. 1. Մի տարուայ, մի տարի տեւող, մի տարուայ ընթացքում կատարուող։ 2. գ. Տարի։ 3. Տարելիցի տօն՝ հանդէս։ 4. Պասատային քամի։
ՏԱՐԵՄՈՒՏ, մտի, ից, գ. Տարեգլուխ, տարուայ սկիզբ։
ՏԱՐԵՐԱԿԱՆ, ա. Տարրերից բաղկացած, տարրական, նիւթական։
ՏԱՐԵՐԳՈՂ, ողի, ղաց, ա. Տարբեր ձայնով երգող։
ՏԱՐԵՒՈՐ, ի, աց, ա. 1. Մի տարեկան, մի տարուայ։ 2. Մի տարի տեւող։ 2. Մի տարուայ ընթացքում կատարուող՝ տեղի ունեցող։ 4. գ. Տարեկան ռոճիկ կամ տուրք։ 5. մ. Մի տարի ժամանակով, մի տարի։
ՏԱՐԵՒՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. Մի տարուայ ընթացքում կամ տարեցտարի կատարուող, տարեկան։
ՏԱՐԸՆԿՂՄԵԱԼ, ա. Հեռուն՝ խորը ընկղմուած՝ սուզուած։
ՏԱՐԺԱՆ1, ա. Ոչ արժան, անարժան։
ՏԱՐԺԱՆ2, ոյ, տե՛ս ՏԱԺԱՆ։
ՏԱՐԺԱՆԱԼԻՑ, տե՛ս ՏԱԺԱՆԱԼԻՑ։
ՏԱՐԺԱՆԱԿԱՆ, տե՛ս ՏԱԺԱՆԱԿԱՆ։
ՏԱՐԺԱՆԱԿԻՐ, ա. Անտանելի ծանր, խիստ տաժանելի, դժուարակիր։
ՏԱՐԺԱՆԱՄԵՂ, ա. Մեղքերով տանջուող՝ տանջուած, մեղքերից առաջ եկած։
ՏԱՐԺԱՆԱՊԷՍ, մ. Դաժան՝ դժնդակ՝ տաժանելի կերպով։
ՏԱՐԺԱՆԵԼԻ, տե՛ս ՏԱԺԱՆԵԼԻ։
ՏԱՐԺԱՆՈՒԹԻՒՆ, ՏԱՐԺԱՆՈՒՄՆ, տե՛ս ՏԱԺԱՆՈՒԹԻՒՆ, ՏԱԺԱՆՈՒՄՆ։
ՏԱՐԻ, (աքքադ.), րւոյ, րիք, րեաց, գ. Տասներկու ամսուայ տեւողութիւն։
ՏԱՐԻՉ, ա. գ. Որ տարել է կամ տանում է, դէպի օտար երկիր տանող՝ գաղթեցնող։
ՏԱՐՄ, ի, ից, գ. Թռչունների եւ այլ կենդանիների խումբ, երամ։
ՏԱՐՄԱԲԱՐ, մ. Խմբովին, խուռն կերպով։
ՏԱՐՄԱԼ, (ասոր.), գ. 1. Քուրձ։ 2. Քսակ, տոպրակ։
ՏԱՐՄԱՀԱՒ, գ. (կենդբ.) Ճնճղուկազգիների կարգի սարեակների ընտանիքին պատկանող թռչուն, որ սովորաբար սնւում է միջատներով, մանաւանդ մորեխով, որոնց անխնայ ոչնչացնում է. վարդագոյն սարեակ (Pastor roseus)։
ՏԱՐՄԱՏԱՐՄ, մ. Երամ-երամ, երամով, խմբովին։
ՏԱՐՈՂ, ի, աց, ա. Տանող, կրող։
ՏԱՐՈՂՈՒԹԻՒՆ, գ. Տանելու՝ կրելու կարողութիւն։
ՏԱՐՈՐՈՇ, ի, ից, ա. Իրարից զատուած՝ բաժանուած՝ անջատուած, զատ, բաժան, տարբեր, անջատ։
ՏԱՐՈՐՈՇԱԿԱՆ, ի, աց, ա. Զատուած, զատուելու ենթակայ։
ՏԱՐՈՐՈՇԵԼ, եցի, ն. Իրարից զատել՝ բաժանել, զանազանել, տարբերել, տարբերակել։
ՏԱՐՈՐՈՇՈՒԹԻՒՆ, ՏԱՐՈՐՈՇՈՒՄՆ, շման, գ. 1. Տարորոշելը, զանազանում, տարբերակում, սահմանում։ 2. Մի տեղից հեռացնելը՝ վտարելը, ատաքսում։
ՏԱՐՈՒԲԵՐ, ա. 1. Տարուբերուող, այս ու այն կողմ շարժուող, տատանուող։ 2. Խորհրդածութիւն, մտածմունք։
ՏԱՐՈՒԲԵՐԵԼ, 1. եցի, ն. տե՛ս ՏԱՐԱԲԵՐԵԼ1։ 2. եցայ, կ. չ. տե՛ս ՏԱՐԱԲԵՐԵԼ2 (իմ)։
ՏԱՐՈՒԲԵՐՈՒՄՆ, րման, գ. Տարուբերուելը, տարակուսելը, տատանուելը։
ՏԱՐՈՒՄՆ, րման, գ. Տանելը, տարողութիւն։
ՏԱՐՏԱՄ, ա. 1. Դանդաղ, դանդաղաշարժ, յամրընթաց, յոյլ։ 2. Անհաստատ, երերուն, թոյլ։ 3. գ. Տարտամութիւն, վարանք։
ՏԱՐՏԱՄԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ խիստ տարտամ՝ դանդաղկոտ։
ՏԱՐՏԱՄԱԿԱՆ, տե՛ս ՏԱՐՏԱՄ։
ՏԱՐՏԱՄԱՊԷՍ, մ. Տարտամ կերպով, դանդաղօրէն։
ՏԱՐՏԱՄԵԼ, (իմ), եցայ, չ. Տարտամ դառնալ, թուլանալ (մարմնով կամ մտքով)։
ՏԱՐՏԱՄՈՒԹԻՒՆ, գ. Տարտամ լինելը, դանդաղկոտութիւն, յուլութիւն, թուլութիւն՝ մարմնով կամ մտքով, անվըճռականութիւն։
ՏԱՐՏԱՐՈՍ, (յուն.), ի, աց, գ. 1. Խոր վիհ, անդունդ, սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, սառնամանիքային դժոխք։ 2. Ժահահոտութեամբ լցուած գուբ՝ խորութիւն։
ՏԱՐՏԱՐՈՍԱԶԷՆ, ա. Որ տարտարոսի զէնքն է կազմում (խաւարի մասին)։
ՏԱՐՏԱՐՈՍԱԶՆԻՆ, ա. Տարտարոսը զննող եւ դողացնող։
ՏԱՐՏԱՐՈՍԱԿԱՆ, ի, աց, ա. Դժոխային, անդնդային։
ՏԱՐՐ, րեր, րերք, րերց կամ րերաց, գ. 1. Ըստ հին հասկացողութեան՝ բնութեան հիմնական բաղկացուցիչ մասերից (հող, ջուր, օդ, կրակ) իւրաքանչիւրը։ 2. Նախանիւթ՝ հիմնանիւթ, որից կազմուած են առարկաները՝ կենդանի էակները՝ երեւոյթները։ 3. Առհասարակ՝ մարմին, նիւթ, զանգուած։
ՏԱՐՐԱԲԱՐ, մ. Նիւթական կերպով, նիւթականապէս, զգալապէս, պարզապէս։
ՏԱՐՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տարրերից բաղկացած, նիւթական։ 2. Տառի, տառական։
ՏԱՐՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Հաստատուել իբրեւ բնական տարր, բնաւորուել, սերտ միանալ, հաստատապէս՝ խորապէս ամրանալ, արմատանալ։ 2. Խորամուխ լինել։ 3. Ծաւալուել, զօրանալ։
ՏԱՐՐԱՊԱՇՏ, ի, ից, ա. գ. Տարրերը՝ նիւթական առարկաները պաշտող, կռապաշտ։
ՏԱՐՐԱՏՌՓՈՒԹԻՒՆ, գ. Տարրապաշտութիւն, կռապաշտութիւն։
ՏԱՐՐԱՑՈՂԱԿԱՆ, ա. Տարրացնող, հաստատող, մարմնաւորող։
ՏԱՐՐԱՒՈՐ, ի, աց, ա. Տարրերից՝ նիւթից կազմուած՝ բաղկացած, նիւթեղէն, նիւթական։
ՏԱՐՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Տարրաւոր՝ նիւթական լինելը, նիւթականութիւն։
ՏԱՐՐԵՂԷՆ, ղինի, նաց, տե՛ս ՏԱՐՐԱՒՈՐ։
ՏԱՐՐԻՉ, ա. Տարրացնող, հաստատող, ստեղծող։
ՏԱՐՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տարրացած իր, տարրեղէն՝ նիւթական գոյացութիւն։ 2. Որեւէ գիտութեան՝ տեսութեան՝ ուսմունքի հիմնական դրոյթները՝ սկզբունքները, տարերք։
ՏԱՐՐՈՒՄՆ, րրման, գ. Տարրանալը, տարրացում, բաղկացութիւն։
ՏԱՐՓ, գ. 1. տե՛ս ՏԱՐՓԱՆՔ։ 2. ա. տե՛ս ՏԱՐՓԱԼԻ։
ՏԱՐՓԱԼ, ացայ, չ. Տենչալ, փափագել։
ՏԱՐՓԱԼԻ, լւոյ, լեաց, ա. Շատ ցանկալի, տենչալի, բաղձալի։
ՏԱՐՓԱԾՈՒ, ի, աց, ա. գ. Սիրեկան, տղամարդ, որի նկատմամբ մի կին բուռն սէր՝ տարփանք է տածում։
ՏԱՐՓԱՆՔ, նաց, գ. Բուռն սէր՝ փափագ, տենչանք, բաղձանք, ցանկութիւն։
ՏԱՐՓԱՏԵՆՉ, ա. 1. Բուռն ցանկութեամբ տենչացող։ 2. Շատ տարփալի՝ տենչալի։
ՏԱՐՓԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տարփալ տալ, տափալի դարձնել, սիրեցնել։
ՏԱՐՓԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Տարփածու, տարփացող։ 2. Տարփալի։
ՏԱՐՓԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Տարփալ։ 2. Տռփալ։
ՏԱՐՓԵԼԻ, տե՛ս ՏԱՐՓԱԼԻ։
ՏԱՐՓԵՆԱԿԱՆ, ՏԱՐՓԵՆԱՒՈՐ, տե՛ս ՏԱՐՓԱԼԻ։
ՏԱՐՓՈՂ, ի, աց, ա. Տարփացող, փափագող, տենչացող, սիրով վառուած։
ՏԱՐՓՈՂԱԲԱՐ, մ. Տարփալով, սիրով։
ՏԱՐՓՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Շատ փափագելի՝ բաղձալի, տենչալի։
ՏԱՐՓՈՂԵԼ, եցի, ն. չ. Բարձր ձայնով մի բան հռչակել՝ մի լուր տարածել, աւետել։
ՏԱՐՓՈՒԹԻՒՆ, գ. Տարփանք, տռփանք, սիրահարուելը։
ՏԱՐՓՈՒՄՆ, փման, գ. Տարփալը, տարփանք, փափագ, տենչ։
ՏԱՐՕՐԷՆ, ա. 1. Օրէնքից՝ կանոնից տարբեր, ապօրինի, անօրէն, անկարգ։ 2. Տարօրինակ, անօրինակ, անսովոր։
ՏԱՐՕՐԷՆՈՒԹԻՒՆ, գ. Անօրէնութիւն, անկարգութիւն, ապօրինութիւն։
ՏԱՐՕՐԻՆԱԿ, ա. Անօրինակ, աննման։
ՏԱՐՕՐԻՆԱՊԷՍ, մ. Անկարգաբար, անկարգ կերպով։
ՏԱՒԱՂԵԼ, եցի, ն. 1. Ցրուած բազմութիւնը մի տեղ հաւաքել, ժողովել։ 2. Պատսպարել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՏԱՒԻՂ, (պհլ.), ւղի, ղաց, գ. Տասնաղի քնար։
ՏԱՒՂԵԼ, եցի, ն. Տաւիղով նուագել, քնարերգել։
ՏԱՒՈՒՂ, տե՛ս ՏԱՒԻՂ։
ՏԱՓ, գ. Տափարակ գետին, դաշտ։
ՏԱՓԱԿՈՂՄՆ, ման, գ. Տափարակ տեղ՝ կողմ։
ՏԱՓԱՐԱԿ, ի, աց, ա. 1. Տափակ, հարթ։ 2. գ. Տափակ՝ հարթ տեղ՝ տարածութիւն, հարթութիւն. հարթավայր։
ՏԱՓԱՐԱԿԵԼ, եցի, ն. Տափակ՝ հարթ դարձնել, տափակեցնել։
ՏԱՓԱՐԱԿՈՒԹԻՒՆ, գ. Տափարակ լինելը, հարթութիւն։
ՏԱՓԱՓՈՒՇ, գ. (բսբ.) Բարդածաղկաւորների ընտանիքին պատկանող բոյս. կառ (Ըլըթըսգըլ)։
ՏԱՓԱՔԻԹ, ա. Տափակ քիթ ունեցող, տափակաքիթ։
ՏԱՓԵԼ, եցի, ն. Տափանել, հարթել։
ՏԱՓՆՉՈՒԹԻՒՆ, գ. Տափակ քիթ ունենալը, քթի տափակութիւն։
ՏԱՓՐ, տե՛ս ԴԱՓՐ։
ՏԱՔ, ա. Շիկացած, կէծ։
ՏԱՔԱՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Որ տաքացնում է, տաքացնող։
ՏԱՔԵԼ, (իմ), եցայ, չ. Տաքանալ, ջերմանալ։
ՏԱՔՈՒԹԻՒՆ, գ. Ջերմութիւն։
ՏԱՔՈՒՄՆ, քման, գ. Տաքանալը, տապանալը։
ՏԱՔՍԱՏ, (յուն.), գ. Զօրախումբ, դասակ։
ՏԱՔՍԻՈՏ, (յուն.), գ. Իշխանին հետեւող հետեւակ զինուորներ։ (Սոկր., 594, ՀԱԲ)։
ՏԳԵՂ, ա. 1. Արտաքին ձեւով տեսողութեանը անհաճոյ, ոչ գեղեցիկ, անդուրեկան։ 2. Անշնորհք ձեւ ունեցող, տձեւ, անշուք։ 3. Անվայելուչ, անպատշաճ, ոչ տեղին, վատթար։
ՏԳԵՂԱԲԱՆ, ա. Տգեղ բաներ խօսող, զազրախօս։
ՏԳԵՂԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ խիստ տգեղ։
ՏԳԵՂԱՆԱԼ, ացայ, չ. Տգեղ դառնալ, գեղեցկութիւնը կորցնել։
ՏԳԵՂԾ, ա. Տգեղ, անշնորհք, անվայել։
ՏԳԵՂՈՒԹԻՒՆ, գ. Տգեղ լինելը (բոլոր նշ.)։
ՏԳԷՏ, տգիտի, տաց, ա. Անգէտ, ուսում՝ կրթութիւն չունեցող, տխմար, անտեղեակ, անհմուտ, անփորձ։
ՏԳԷՏԽՈՐՀՈՒՐԴ, ա. Տգէտ մտքով, տխմար։
ՏԳԻՏԱԲԱՐ, մ. Իբրեւ տգէտ, տգէտ լինելով, տգիտութիւնից։
ՏԳԻՏԱԲԱՐՈՅ, ա. Տգէտ բարք՝ բնաւորութիւն ունեցող։
ՏԳԻՏԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ խիստ տգէտ։
ՏԳԻՏԱԳՈՐԾ, ա. Տգիտութեամբ կամ տգիտութիւնից գործուած։
ՏԳԻՏԱԽՈՂԽՈՂ, ա. Տգէտներին խողխողող, փխբ. տգէտներին՝ անտեղեակներին մոլորեցնող՝ խաբող։
ՏԳԻՏԱԿԱՆ, ա. Տգէտ։
ՏԳԻՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տգէտ դառնալ, անգիտանալ։ 2. ն. Չգիտենալու տալ, անտեսել։
ՏԳԻՏԱՆՔ, նաց, գ. Տգիտանալը, տգիտութիւն։
ՏԳԻՏՈՒԹԻՒՆ, գ. Տգէտ լինելը, անգիտութիւն, անհմտութիւն, անտեղեակութիւն, անուսումնութիւն, տխմարութիւն, անխելքութիւն։
ՏԳՈՅՆ, ա. Անգոյն, դժգոյն, գունաթափ։
ՏԳՈՒՆԵԼ, (իմ), եցայ, չ. Գոյնը կորցնել, այլագունել։
ՏԳՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Տգոյն լինելը, վայելուչ գոյնը կորցնելը, դժգունութիւն։
ՏԵԱՆԴ, տե՛ս ՏԵՆԴ։
ՏԵԱՌ, (յուն.), գ. Խոյր, թագ։ Եւ յԱթէնս տեառ եւ ոսկի աթոռ Աթենայ (Պտմ. Աղեքս., 344)։
ՏԵԱՌՆԱԲԱՐԲԱՌ, ա. Տիրոջ՝ Քրիստոսի ասած՝ տուած։
ՏԵԱՌՆԱԳԱԼՈՒՍՏ, ա. 1. Տիրոջ՝ Քրիստոսի վերջին գալստեան վերաբերող։ 2. գ. Տիրոջ գալուստը վերջին դատաստանի օրը։
ՏԵԱՌՆԱԳԻՐ, ա. 1. Տիրոջ՝ Քրիստոսի գրած՝ տուած՝ պատուիրած։ 2. Տիրոջ (խաչի) նշանով դրոշմուած, խաչակընքուած։
ՏԵԱՌՆԱԳՐԵԼ, եցի, ն. Քրիստոսի (խաչի) նշանով գրել՝ դրոշմել, երեսը խաչ հանել, խաչակնքել։
ՏԵԱՌՆԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Տեառնագրելը, խաչակնքելը, խաչակնքում։
ՏԵԱՌՆԱԺՈՂՈՎ, ա. Տիրոջ՝ Քրիստոսի անունով կամ համար ժողովուած՝ հաւաքուած. հանդիսաւոր, տօնական։
ՏԵԱՌՆԱԿԱՆ, ա. (կրօն.) Տէրունական, աստուածային։
ՏԵԱՌՆԱԿՈՂՄՆ, ման, ՏԵԱՌՆԱԿՈՂՄՆ ԿՈՅՍ, գ. Տիրոջ՝ աստծու կողմը, աստուածային հրաման։
ՏԵԱՌՆԱՄԱՅՐ, մօր, գ. Տիրոջ՝ Քրիստոսի մայրը, տիրամայր (Մարիամ աստուածածին)։
ՏԵԱՌՆԱՆՄԱՆ ԽԱՉ, Բուն՝ իսկական խաչը, որի վրայ Քրիստոսը խաչուեց։
ՏԵԱՌՆԵՂԲԱՅՐ, բօր, գ. Տիրոջ՝ Քրիստոսի եղբայրը (մականունը Յակոբ արդարի, որը Քրիստոսի հօրեղբօր որդին էր)։
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ, ի, գ. (կրօն.) Քրիստոսին՝ նրա ծննդեան քառասուներորդ օրը, տաճար տանելը մովսիսական օրէնքի համաձայն (դրա յիշատակին նուիրուած տօն, որ կատարւում է ամեն տարուայ փետրուարին)։
ՏԵԱՌՆՈՐԴԻ, դւոյ, գ. Տէր աստծու որդի, աստուածորդի (Քրիստոս)։
ՏԵԼԵՏԻ, (յուն.), գ. Սրբազնագործութիւն, նուիրագործութիւն։
ՏԵԼԵՏԻՍ, (յուն.), գ. Իմաստասէրների՝ հռետորների գլուխ (յարգական տիտղոս)։ (Մագ. թղ. 57, 89 եւն, ՀԱԲ)։
ՏԵՂ1, (ասոր.), գ. 1. Առատ՝ յորդ անձրեւ, թաթաւ։ 2. նման. Վերեւից առատութեամբ թափուող բան։
ՏԵՂ2, ի, աց, գ. Վայր։
ՏԵՂԱԲԱՐ, մ. Տեղով, տեղ բռնելով՝ գրաւելով, նիւթականապէս։
ՏԵՂԱԳՐԵԼ, եցի, ն. Տեղագրութիւն կազմել։
ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Որեւէ տեղի նկարագրութիւն եւ գծագրութիւն։
ՏԵՂԱԴՐԱԿԱՆ, ա. Տեղադրուած, մի տեղում զետեղուած։
ՏԵՂԱԴՐԵԼ, եցի, ն. Իր տեղում դնել, որոշուած տեղը դնել, տեղաւորել, զետեղել։
ՏԵՂԱԹԱՓ ԱՌՆԵԼ, Յետ առնել, յետ խլել (յափշտակածը)։
ՏԵՂԱԼ, ացի, ն. 1. Երկնքից յորդութեամբ թափել (անձրեւ, կարկուտ եւն)։ 2. նման. Որեւէ բան յորդութեամբ՝ մեծ քանակութեամբ թափել՝ լցնել։ 3. չ. Անձրեւ գալ, անձրեւել, նման. անձրեւի պէս թափուել, յորդութեամբ գալ։
ՏԵՂԱԿԱԼ, ի, աց, ա. 1. Տեղ բռնող, մի տեղում զետեղուած՝ տեղաւորուած։ 2. գ. Որեւէ գաւառի կամ քաղաքի կառավարիչ՝ պետ՝ իշխան, կուսակալ, կողմնակալ, արքունի տեղապահ։
ՏԵՂԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. 1. Հաստատուն կերպով տեղ բռնելը՝ տեղաւորուելը։ 2. Տեղակալ (2) լինելը, կուսակալութիւն, տեղապահութիւն։
ՏԵՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Որ յատուկ է մի տեղի։ 2. Որ հաստատ բնակութիւն ունի որեւէ տեղում։ 3. (քեր.) Տեղ ցոյց տուող։
ՏԵՂԱԿԱՑՈՒԹԻՒՆ, գ. Մի տեղում կանգ առնելը՝ մնալը։
ՏԵՂԱՇԱՐԺԻԼ, եալ, չ. Տեղից շարժուել։
ՏԵՂԱՊԱՀ, ի, աց, գ. 1. (եկեղց.) Թափուր առաջնորդական աթոռը ժամանակաւորապէս գրաւող անձ, աթոռակալ, տեղակալ։ 2. Որեւէ գաւառի կամ շրջանի պետ՝ իշխան՝ թագաւոր։ 3. Իր տիրոջ իշխանութեան ներկայացուցիչ։
ՏԵՂԱՊԱՀՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեղապահ լինելը, տեղապահի պաշտօնը՝ իշխանութիւնը, աթոռակալութիւն, առաջնորդութիւն։ 2. Կուսակալութիւն, վերակացութիւն։
ՏԵՂԱՏԱՐԱՓ, ոյ, գ. 1. Յորդ անձրեւ՝ ձիւն՝ կարկուտ, տարափ։ 2. ա. Յորդութեամբ տեղացող։
ՏԵՂԱՏՈՒԹԻՒՆ, գ. Տեղատուութիւն (ծովի)։
ՏԵՂԱՐԱՆ, տե՛ս ՏԵՂԻԱՐԱՆ։
ՏԵՂԱՑՈՒՄՆ, ցման, գ. Տեղալը, տարափի պէս գալը՝ իջնելը՝ թափուելը։
ՏԵՂԱՒՈՐ, ա. Մի տեղի վերաբերող, տեղական։
ՏԵՂԱՓՈԽԵԼ, եցի, ն. Փոխադրել։
ՏԵՂԱՓՈԽԵԼԱԿԱՆ, ա. Տեղափոխուելու, տեղից տեղ փոխադրուելու (կարողութիւն)։
ՏԵՂԱՓՈԽ ԼԻՆԵԼ, Տեղը փոխել, տեղից տեղ փոխուել։
ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեղափոխուելը, տեղից տեղ շարժուելը։ 2. Տեղը (պաշտօնը, աթոռը) փոխելը։
ՏԵՂԵԱԼ, (անորոշ դերբայ), տե՛ս ՏԵՂԱԼ։
ՏԵՂԵԱԿ1, եկի, կաց, ա. Որեւէ բանի գիտակ, լաւ իմացող, հմուտ, խելամուտ, բանիբուն, ներհուն, հասու, ծանօթ, փորձառու։
ՏԵՂԵԱԿ2, գ. Փոքրիկ եւ աղքատիկ տեղ։
ՏԵՂԵԼ, տե՛ս ՏԵՂԱԼ։
ՏԵՂԵԿԱԲԱՐ, մ. Իբրեւ տեղեակ, տեղեակ կերպով, հմտաբար։
ՏԵՂԵԿԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի տեղեակ։ 2. մ. Աւելի տեղեակ կերպով, հանգամանօրէն։
ՏԵՂԵԿԱԴԻՐՔ, գ. Նուագարանի վրայ մատները դնելու տեղերը՝ որոշ եղանակ արտայայտելու համար։
ՏԵՂԵԿԱՅԻԼ, եալ, չ. Դադար առնել՝ մնալ մի տեղում։
ՏԵՂԵԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Մի տեղում դադար առնելը՝ մնալը։
ՏԵՂԵԿԱՆԱԼ, ացայ, չ. ն. 1. Տեղեակ դառնալ, տեղեկութիւն առնել, ծանօթանալ մի բանի, իմանալ։ 2. Հմտանալ, վերահասու լինել, սովորել։
ՏԵՂԵԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Տեղեակ դարձնել, ծանօթացնել։ 2. Տեղեակ պահել, իմաց տալ, հաղորդակից դարձնել, յայտնել։
ՏԵՂԵԿԻԿ, գ. Մի փոքրիկ կամ յարմար տեղ։
ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեղեակ՝ ծանօթ՝ գիտակ լինելը, մի բանի մասին իմանալը, ծանօթութիւն, իմացութիւն, հմտութիւն։ 2. Լուր, ծանուցում։
ՏԵՂԵՍԷՐ, ա. Իր տեղը սիրող, միշտ նոյն տեղում ապրող։
ՏԵՂԻ, ղւոյ կամ ւոջ, ղեաց, գ. 1. Տեղ, վայր։ 2. Միջոց։ 3. Առիթ, հնարաւորութիւն։
ՏԵՂԻԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Տեղասէր լինելը, իր տեղը սիրելը։
ՏԵՂԻԱՐԱՆ, գ. Տեղ, վայր։
ՏԵՂՀԱՐ, ա. Մինչեւ գետինը հասնող, գետնին քսուող (երկար զգեստի մասին)։
ՏԵՂՄ, տե՛ս ՏԻՂՄ։
ՏԵՂՈՒՄՆ, ղման, գ. Տեղալը, տեղատարափ։
ՏԵՆԴ, կամ ՏԵՆՏ, ոյ կամ ի, գ. Ջերմ, ջերմախտ, դողէրոցք։
ՏԵՆՉ, ի, ից, գ. Բուռն ցանկութիւն՝ փափագ, բաղձանք, իղձ։
ՏԵՆՉԱԼ, ացի, չա՛, չ. Սաստիկ փափագել, բաղձալ, շատ ցանկանալ, ամբողջ էութեամբ ձգտել, մէկի կամ մի բանի սիրով վառուել։
ՏԵՆՉԱԼԻ, լւոյ, լեաց, ա. Շատ ցանկալի, փափագելի, բաղձալի։
ՏԵՆՉԱՆԱԼ, ացայ, ացի՛ր, տե՛ս ՏԵՆՉԱԼ։
ՏԵՆՉԱՆՔ, նաց, գ. Տենչ, բուռն ցանկութիւն, փափագ, բաղձանք։
ՏԵՆՉԱՍԻՐԵԼ, տե՛ս ՏԵՆՉԱԼ։
ՏԵՆՉԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՏԵՆՉԱԼ։
ՏԵՆՉՈՂ, ա. գ. Տենչացող։
ՏԵՆՉՈՂԱԲԱՐ, մ. Տենչալով, սաստիկ փափագելով, անյագաբար։
ՏԵՆՉՈՒԹԻՒՆ, ՏԵՆՉՈՒՄՆ, չման, գ. Տենչալը, տենչ, տենչանք։
ՏԵՆՋԱԼ, ՏԵՆՋԱԼԻ, ՏԵՆՋԱՆՔ, տե՛ս ՏԵՆՉԱԼ, ՏԵՆՉԱԼԻ, ՏԵՆՉԱՆՔ։
ՏԵՆՋԱԿԱՆ, ա. Տենչալի, ցանկալի, փափագելի։
ՏԵՆՋԱՆԱԽԱՌՆ, ա. Տենչանքով խառն, տենչով լի, անձկալի։
ՏԵՆՏ, տե՛ս ՏԵՆԴ։
ՏԵՌ, գ. Քօղ, շղարշ։
ՏԵՌԱԶԵՐԾ, ի, աց, ա. Կողոպտիչ, չարագործ։
ՏԵՌԱԶԵՐԾԵԼ, եցի, ն. Կողոպտել, թալանել, յափշտակել, մերկացնել։
ՏԵՌԱԿԱԼ, գ. Կանանց գլխի զարդ՝ քօղը պինդ պահելու համար։
ՏԵՌԱՏԵՍ, ի, ից կամ աց, ա. գ. Տեռատեսութեամբ հիւանդ։
ՏԵՌԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Կանացի հիւանդութիւն, որն արտայայտւում է դաշտանի անկանոնութեամբ՝ յորդ եւ երկարատեւ արիւնահոսութեամբ։
ՏԵՌԵԼ, (իմ), եցայ, չ. Քերթուել կամ կոշտուկներով պատուել։
ՏԵՍ, ոյ, ով, գ. 1. Տեսնելը, տեսնուելը։ 2. Կերպարանք, տեսք, ձեւ։ 3. Տեսարան, հանդէս։ 4. Հիւանդին տեսնելու գնալը, հիւանդատես։
ՏԵՍԱԲԱՐ, մ. Տեսանելի կերպով։
ՏԵՍԱԳՈՐԾԵԱԼ, ելոյ, ա. Տեսանելի դարձած։
ՏԵՍԱԿ, ի, աց, գ. 1. Արտաքին տեսք՝ կերպարանք։ 2. Իսկական նմանութիւն։ 3. Ոչ իրական՝ երեւակայական պատկեր, տեսիլ, երեւոյթ։ 4. Ձեւ, կերպ, եղանակ։ 5. Մէկ դասի մէջ մտնող էակների՝ առարկաների՝ երեւոյթների եւն որեւէ ընդհանուր յատկանիշով բնորոշուող խումբ։ 6. (տրամ.) Սեռի հասկացութեան մէջ մտնող մասնաւոր՝ ստորադաս հասկացութիւն։ 7. Նիւթի գոյութեան եղանակը, ձեւ։ 8. Հասկացողութիւն, ըմբռնում, պատկերացում, գաղափար։ 9. (քեր.) Բառի ձեւն ըստ կազմութեան։ 10. ա. Տեսանելի, երեւացող։
ՏԵՍԱԿԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Տեսակի (5, 6) մասնաւոր ստորաբաժանումը կազմող, մասնայատուկ, առանձնայատուկ։
ՏԵՍԱԿԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Տեսակ դարձնել, կերպաւորել, կատարելագործել։
ՏԵՍԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեսակագործելը։ 2. Ձեւակերպուած իր, կատարելութիւն։
ՏԵՍԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տեսութեան վերաբերող՝ յատուկ, տեսաբանական։ 2. Խորաթափանց, շրջահայեաց, կանխատես, սրատես։ 3. Տեսանելի, երեւացող, զգալի։ 4. Տեսակին (5, 6) յատուկ, առանձնայատուկ, մասնաւոր։
ՏԵՍԱԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տեսակ դառնալ, տեսակի յատկութիւն ստանալ, ձեւաւորուել, կերպաւորուել։ 2. (տրամ.) Սեռի տակ ստորաբաժանուել իբրեւ տեսակ։
ՏԵՍԱԿԱՆԵԼ, եցի, ն. Տեսակ դարձնել, կերպաւորել, ձեւաւորել։
ՏԵՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տեսանելի լինելը։
ՏԵՍԱԿԱՊԵՏ, գ. Պետ եւ գլուխ բոլոր տեսակների՝ գաղափարների։
ՏԵՍԱԿԱՐԱՐ, ի, աց, ա. Տեսակ ձեւաւորող՝ կազմող. տեսակի յատկանիշ կազմող։
ՏԵՍԱԿԱՐԱՐԵԼ, եցի, ն. 1. Կերպաւորել, ձեւաւորել, կազմել։ 2. Տեսակների վերածել։
ՏԵՍԱԿԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ, գ. Առանձնայատուկ ձեւ, տեսակ, տարբերութիւն։
ՏԵՍԱԿԱՐԱՐՈՒ, տե՛ս ՏԵՍԱԿԱՐԱՐ։
ՏԵՍԱԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տեսակ դարձնել, կերպարանք՝ ձեւ տալ, ձեւաւորել, գոյացնել։
ՏԵՍԱԿՈՒԹԻՒՆ, գ. Տեսք, կերպարանք։
ՏԵՍԱՆԵԼ, տեսի, տե՛ս, ն. 1. Տեսողութեամբ ընկալել, տեսնել։ 2. Նկատել, ուշադրութիւն դարձնել։ 3. Իմանալ, ըմբռնել, հասկանալ, ճանաչել։ 4. Դիտել, լրտեսել։ 5. Քննել, զննել։ 6. Հոգալ, խնամել։ 7. Այցելել մէկին։ 8. Զգոյշ՝ ուշադիր լինել։
ՏԵՍԱՆԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Որ կարելի է տեսնել, տեսնուող, երեւացող։ 2. Տեսնելու կարողութիւն ունեցող, տեսնող։
ՏԵՍԱՆՈՂ, կամ ՏԵՍՈՂ, ի, աց, ա. 1. Որ տեսնում է, տեսնող։ 2. գ. Մարգարէ, գուշակ։
ՏԵՍԱՆՈՂԱԳՈՒՇԱԿ, ա. Մարգարէից գուշակուած։
ՏԵՍԱՆՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տեսողութեանը յատուկ՝ վերաբերող, տեսողական։ 2. Ապագան տեսնելու՝ կռահելու կարողութիւն ունեցող, կանխատեսող, մարգարէական։
ՏԵՍԱՆՈՂԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի լաւ տեսնող՝ տեսնելով։
ՏԵՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեսնելու ունակութիւն՝ կարողութիւն, տեսողութիւն։ 2. Մարգարէութիւն, գուշակութիւն։
ՏԵՍԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Հոգեւոր բաները դիտել սիրող։ 2. Տեսարաններ սիրող։
ՏԵՍԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Մի հետաքրքըրական բան՝ ներկայացում տեսնելու՝ դիտելու տեղ, հանդէս (կրկէս, թատրոն եւն)։ 2. Մի բան դիտելու բարձր տեղ, դիտանոց։ 3. Ընդհանուրի ծաղրի առարկայ, խաղք ու խայտառակութիւն։ 4. Տեսանելիք, աչք։
ՏԵՍԱՐԱՆԱԿԱՆ, ա. Դիտող, հանդիսատես։
ՏԵՍԱՐԱՆԱՅԱՂԹՈՒԹԻՒՆ, գ. Թատերական տեսարանի յաղթութիւնը։
ՏԵՍԱՐԱՆԵԼ, եցի, ն. Ընդհանուրի ծաղրի առարկայ դարձնել, հասարակական ծաղր ու ծանակի ենթարկել։
ՏԵՍԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Տեսանելի դառնալ, երեւալ, յայտնուել։ 2. Տեսակ դառնալ, կերպաւորուել, ձեւաւորուել։
ՏԵՍԱՒՈՐԻՉ, ա. Տեսաւորող, կերպաւորող։
ՏԵՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեսնելու զգայարանը, տեսողութիւն, տեսանելիք։ 2. Տեսութիւն, տեսական դիտողութիւն։ 3. Նախատեսութիւն, յայտնութիւն։
ՏԵՍԻԼ, սլեան, անց, գ. 1. Տեսք, կերպարանք։ 2. Պատկեր, նմանութիւն։ 3. Յայտնութիւն, տեսիլք։ 4. Երազ։ 5. Տեսարան, հանդէս։ 6. Տեսողութիւն, տեսանելիք, տեսնելը։ 7. Տեսանելի իրեր։ 8. Տեսութիւն. զննութիւն։
ՏԵՍԼԱԿԱՆ, ա. Առանձնայատուկ, մասնաւոր։
ՏԵՍԼԱՍԷՐ, տե՛ս ՏԵՍԱՍԷՐ։
ՏԵՍԼԱՐԱՆ, ի, աց կամ ից, գ. 1. տե՛ս ՏԵՍԱՐԱՆ (1)։ 2. Տեսողութիւն, տեսանելիք։
ՏԵՍԼԱՐԱՆԱԿԱՆ, ա. Տեսարանին (1) յատուկ՝ վերաբերող, թատերական։
ՏԵՍԼԱՐԱՆԱՁԵՒ, ա. Տեսլարանի (1)՝ ամֆիթատրոնի ձեւ ունեցող (ականջախխունջի մասին)։
ՏԵՍՈՂԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի լաւ տեսնող, սրատես, նրբամիտ, նրբիմաց։
ՏԵՍՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տեսնելու ունակութիւն՝ կարողութիւն ունեցող, կանխատեսող։ 2. Դիտողական, խորիմաստ, տեսական, մտաւոր։
ՏԵՍՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Դիտողական՝ հայեցողական կեանք։
ՏԵՍՈՂԱԿՑԱԿԱՆ, ա. Համատես, համատեսական։
ՏԵՍՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեսնելու կարողութիւն՝ ունակութիւն, տեսանելիք։ 2. Մարգարէութիւն, գուշակութիւն։ 3. Տեսութիւն։
ՏԵՍՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Դատողութիւն, կարծիք, հայեացք. վճիռ։
ՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեսնելը, տեսնելու կարողութիւն։ 2. Տեսիլք, յայտնութիւն։ 3. Երազ։ 4. Տեսք։ 4. Այցելութիւն։ 5. Ապացոյց։ 6. Մտքի յափշտակութիւն։ 7. Ներքին՝ մտաւոր զննութիւն, քննութիւն, հայեցողութիւն, խորհրդածութիւն, կշռադատութիւն, դիտողականութիւն։ 8. Գիտութիւն, ուսում։
ՏԵՍՈՒՄՆ, սման, տե՛ս ՏԵՍՈՒԹԻՒՆ (բոլոր նշ.)։
ՏԵՍՈՒՆ, ա. Տեսանելի։
ՏԵՍՈՒՉ, սչի, չաց, ա. գ. 1. Վերատեսուչ, վերահսկող, վերակացու։ 2. (կրօն.) Աստուած՝ իբրեւ աշխարհի նախախնամող։ 3. (եկեղց.) Թեմի եկեղեցական գործերի վերադիտող, եպիսկոպոս։ 4. Խնամող, խնամարկու։ 5. Գաւառի կառավարիչ, կուսակալ։ 6. Տեսնող, յստակատես։
ՏԵՍՉԱԿԱՆ, ի, աց ա. Տեսչին յատուկ՝ վերաբերող։
ՏԵՍՉԱՒՈՐԵԼ, եցի, չ. Իբրեւ տեսուչ հսկել՝ խնամարկել։
ՏԵՍՉՈՒԹԻՒՆ, գ. 1. (կրօն.) Աստուածային նախախնամութիւն։ 2. (կրօն.) Քրիստոսի մարդեղութիւնը եւ կատարած գործերը։ 3. Եպիսկոպոսութիւն։ 4. Վերակացութիւն, հոգաբարձութիւն։ 5. Տեսիլ։ 6. Ս. Գրքի աւանդութիւն։
ՏԵՏՐԱՍԿԵՂ, (յուն.), գ. (եկեղց.) Քառոտանի յենարան, որ յոյները դնում են մաղզմայի վրայ։
ՏԵՏՐԵԱՅՔ, եայց, գ. Գրքոյկ։
ՏԵՐԵՒ, (ասոր.), ոյ, ոց, գ. Սաղարթ։
ՏԵՐԵՒԱԲԵՐ, ա. 1. Տերեւներ տուող, տերեւաւոր։ 2. Ինչ-որ տեղից տերեւ բերող (աղաւնի)։
ՏԵՐԵՒԱԲՈՒՂԽ, ա. Տերեւ բուսցնող։
ՏԵՐԵՒԱԶԱՐԴ, ա. Տերեւներով զարդարուած՝ պատուած։
ՏԵՐԵՒԱԶԳԵՍՏ, ա. Տերեւներով ծածկուած, տերեւազարդ։
ՏԵՐԵՒԱԹԱՓ, ա. 1. Տերեւները թափուած, տերեւազուրկ եղած։ 2. Տերեւները թափող (քամի)։
ՏԵՐԵՒԱԼԻ, ՏԵՐԵՒԱԼԻՑ, ա. Տերեւներով լի, շատ տերեւներ ունեցող, տերեւախիտ։
ՏԵՐԵՒԱԽԻՏ, ա. Խիտ՝ շատ տերեւներ ունեցող, սաղարթախիտ։
ՏԵՐԵՒԱԿՈՅՏ, կուտի, ից, գ. Տերեւների կոյտ։
ՏԵՐԵՒԱՇԱՐԺ, ա. Որտեղ ծառի տերեւները շարժւում են։
ՏԵՐԵՒԱՊԱՏ, ա. Տերեւով պատած՝ ծածկած։
ՏԵՐԵՒԱՍԱՂԱՐԹ, ա. Սաղարթախիտ, վարսաւոր։
ՏԵՐԵՒԵԼ, (իմ), եցայ, չ. Տերեւներ արձակել, տերեւակալել։
ՏԵՐԵՒԸՆԿԷՑ, տե՛ս ՏԵՐԵՒԱԹԱՓ (1)։
ՏԵՒ, գ. Երկար տեւելը, տեւողութիւն, տոկալը։
ՏԵՒԱԿԱՆ, ա. 1. Երկար ժամանակ տեւող, երկարատեւ։ 2. Մնայուն, յարատեւող։
ՏԵՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՏԵՒԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեւական լինելը։ 2. Երկար դիմանալը, դիմացկունութիւն, տոկունութիւն։
ՏԵՒԵԼ, եցի, չ. 1. Նոյն վիճակի մէջ երկար մնալ, շարունակուել, երկարաձըգուել, գոյատեւել։ 2. Տոկալ, դիմանալ, համբերել, տանել։ 3. Դիմադրել։
ՏԵՒԹԻԷԴԷՍ, (յուն.), գ. (կենդբ.) Ծովային գլխոտանի կակղամորթ. կաղամար, թանաքաձուկ (Loligo vulgaris)։
ՏԵՒՈՂԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի տեւող, աւելի տոկուն՝ դիմացկուն։
ՏԵՒՈՂԱԿԱՆ, տե՛ս ՏԵՒԱԿԱՆ։
ՏԵՒՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Տեւականութիւն, երկարաձգութիւն։ 2. Տոկունութիւն, դիմացկունութիւն, համբերութիւն։
ՏԵՒՈՒԹԻՒՆ, գ. Տեւելը, տեւողութիւն։
ՏԵՒՈՒՄՆ, տեւման, գ. Տեւելը, տեւողութիւն։
ՏԶԶԱԼ, ացի, զա՛, չ. Տզզոց հանել (ճանճերի, մեղուների), բզզալ։
ՏԶՐԿԱՁԵՒ, ա. Տզրուկի ձեւ ունեցող, տզրուկի ձեւով։
ՏԶՐՈՒԿ, (պհլ.), րկի, կաց, գ. (կենդբ.) Մեծ մասամբ կենդանիների արիւնով սնուող եւ սովորաբար քաղցրահամ ջրերում ապրող օղակաւոր որդ։
ՏԶՕՐ, ա. Զօրութիւնից զուրկ, անզօր, տկար։
ՏԷԳ, (պհլ.), տիգի, գաց, գ. 1 Նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են, սլաք։ 2. Ծայրին սրածայր երկաթ հագցրած կարճ նիզակ։ 3. նման. Շամփուր։
ՏԷԳԸՆԿԷՑ, ա. գ. 1. Հմուտ կերպով տէգը նետող։ 2. Տէգ կամ սկաւառակ նետելու մրցախաղը։
ՏԷՐ, տեառն, տերամբ, տեարք, տերանց կամ տեարց, գ. 1. Մի երկրի՝ երկրամասի՝ գաւառի տիրակալ (թագաւոր, իշխան եւն)։ 2. Մասնաւոր սեփականութիւն ունեցող անձ, սեփականատէր։ 3. Այն անձը, որ ծառաններ՝ ստրուկներ ունի։ 4. Վարձու աշխատող պահող անձ։ 5. Տան գլխաւոր։ 6. (կրօն.) Հայր աստուած։ 7. (կրօն.) Քրիստոս։ 8. Ինքնիշխան, ինքն իր գլխի տէր։ 9. Իշխող, իրեն ենթարկող։
ՏԷՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տէր լինելը, իբրեւ տէր իշխելը, տիրապետելը, իշխանութիւն, թագաւորութիւն։ 2. Թագաւորի իշխանութեան տակ գտնուող երկիրը, տիրապետութիւն։
ՏԷՐՈՒՆԱԳՈՅՆ, ա. (կրօն.) Աւելի տէրունի, սրբազան, աստուածային։
ՏԷՐՈՒՆԱԿԱՆ, ի, աց, ա. (կրօն.) 1. Տէր աստծուն յատուկ՝ վերաբերող, աստուածային, սրբազան, սուրբ։ 2. Տէր Քրիստոսին յատուկ՝ վերաբերող, քրիստոսական։
ՏԷՐՈՒՆԱՎԱՅԵԼ, ա. Տէր աստծուն վայել, աստուածավայելուչ, սուրբ։
ՏԷՐՈՒՆԱՏՈՒՐ, ա. Տիրոջ տուած, աստուածատուր, աստուածապարգեւ։
ՏԷՐՈՒՆԵԱՆ, տե՛ս ՏԷՐՈՒՆԱԿԱՆ։
ՏԷՐՈՒՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Տիրոջ՝ աստծուն յատուկ, տէրունական, աստուածային։ 2. Տիրոջ՝ Քրիստոսին յատուկ, քրիստոսական։ 3. գ. Տաճար, եկեղեցի. եկեղեցու ուխտ։
ՏԺԳԻՆ, ա. Ցածր գնի, անարգ, չնչին։
ՏԺԳՆԵԼ, եցի, ն. Գինը կոտրել, ժլատութեամբ գինն իջեցնել։
ՏԺԳՈՀ, ի, աց, ա. Դժգոհ, ոչ գոհ, անբաւական։
ՏԺԳՈՒՆԵԼ, եցի, ն. Դժգոյն դարձնել։
ՏԺԳՈՒՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ԴԺԳՈՒՆՈՒԹԻՒՆ։
ՏԻ1, տիոյ, մանաւանդ՝ ՏԻՔ, տիոց կամ տից, գ. 1. Տարիք, հասակ։ 2. Կեանքի ժամանակաշրջան, տարիներ։
ՏԻ2, ձ. Դէ՛, հա՛պա։
ՏԻ3, շ. Եւս, իսկ, էլ։
ՏԻԳԱԲՈՒՂԽ, ՏԻԳԱԲՈՒԽ, ա. Տէգի հարուածից բխած (արիւն)։
ՏԻԳԱԲՈՒՆ, գ. Տէգի բունը՝ կոթը։
ՏԻԳԱՀԱՐԵԱԼ, ա. Տէգով խոցուած՝ վիրաւորուած։
ՏԻԳԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Տէգ ունեցող՝ կրող, տէգով զինուած, նիզակաւոր։
ՏԻԳԵԱԼ, ա. Մօրուքը նոր բուսած։
ՏԻԳՔ, տգաց, գ. (կզմխս.) Բազուկ (Brachium)։
ՏԻԵԶԵՐ, տե՛ս ՏԻԵԶԵՐՔ։
ՏԻԵԶԵՐԱԲԱՂՁ, ա. Ամբողջ աշխարհին բաղձալի, ամենքին ցանկալի։
ՏԻԵԶԵՐԱԲՆԱԿ, ա. Աշխարհաբնակ, որտեղ բոլոր մարդիկ մուտք ունեն (թագաւորական պալատի մասին)։
ՏԻԵԶԵՐԱԳՈՉ, ա. Ամբողջ աշխարհում հնչող, որի ձանը հասնում է ամեն տեղ։
ՏԻԵԶԵՐԱԳՈՎ, ա. Ամբողջ աշխարհում գովուած՝ հռչակուած։
ՏԻԵԶԵՐԱԳՈՒՄԱՐ, ա. Ամբողջ աշխարհից գումարուած՝ հաւաքուած, աշխարհաժողով։
ՏԻԵԶԵՐԱԳՐԱՒ, ա. Ամբողջ աշխարհը գրաւող, աշխարհով մէկ տարածուած, աշխարհածաւալ։
ՏԻԵԶԵՐԱԴԱՒ, ա. Ամբողջ աշխարհին՝ մարդկութեանը դաւող, աշխարհակորոյս։
ՏԻԵԶԵՐԱԼՈՅՍ, ա. Ամբողջ աշխարհը լուսաւորող։
ՏԻԵԶԵՐԱԼՈՒՐ, ա. Ամբողջ աշխարհի համար լսելի, աշխարհալուր։
ՏԻԵԶԵՐԱԽՈՒՄԲ, տե՛ս ՏԻԵԶԵՐԱԳՈՒՄԱՐ։
ՏԻԵԶԵՐԱԽՕՍ, ա. Ամբողջ աշխարհի հետ խօսող, կամ որի մասին խօսւում է ամբողջ աշխարհում։
ՏԻԵԶԵՐԱԾԱԳ, ա. Ամբողջ աշխարհին լոյս ծագող։
ՏԻԵԶԵՐԱԾԱՒԱԼ, ա. Ամբողջ աշխարհում ծաւալուած՝ սփռուած։
ՏԻԵԶԵՐԱԾԱՒԱԼՈՒՄՆ, լման, գ. Ամբողջ աշխարհում՝ ամեն տեղ ծաւալուելը՝ սփռուելը։
ՏԻԵԶԵՐԱԿԱԼ, ի, աց, ա. Ամբողջ աշխարհը գրաւող՝ նուաճող, աշխարհակալ, ինքնակալ։
ՏԻԵԶԵՐԱԿԱԼԵԼ, եցի, չ. Տիեզերակալ լինել, աշխարհին տիրել, շատ ընդարձակ պետութիւն հիմնել։
ՏԻԵԶԵՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Տիեզերակալելը, տիեզերակալ լինելը, ինքնակալութիւն, աշխարհակալութիւն։
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ, ի, աց, 1. Ամբողջ աշխարհին յատուկ՝ վերաբերող, համաշխարհային, ընդհանրական, ընդհանուր։ 2. Լայնածաւալ, շատ ընդարձակ տարածուած (տէրութիւն, քաղաք եւն)։
ՏԻԵԶԵՐԱԿԵՑՈՅՑ, ա. Ամբողջ աշխարհն ապրեցնող՝ փրկող։
ՏԻԵԶԵՐԱԿՈԾ, ա. Ամբողջ աշխարհին կոծ՝ սուգ բերող։
ՏԻԵԶԵՐԱԿՈՅՏ, տե՛ս ՏԻԵԶԵՐԱԳՈՒՄԱՐ։
ՏԻԵԶԵՐԱԿՈՉ, ա. Ամբողջ աշխարհն իր մօտ կանչող։
ՏԻԵԶԵՐԱՀԱՒԱՔ, տե՛ս ՏԻԵԶԵՐԱԳՈՒՄԱՐ։
ՏԻԵԶԵՐԱՀԵԾ, ա. Ամբողջ աշխարհին վիշտ պատճառող, տիեզերակոծ։
ՏԻԵԶԵՐԱՀԵՂՁՈՅՑ, ա. Ամբողջ աշխարհը՝ մարդկութեանը խեղդող։
ՏԻԵԶԵՐԱՀՌՉԱԿ, ՏԻԵԶԵՐԱՀՌՉԱԿԵԱԼ, ա. Ամբողջ աշխարհում հռչակուած, շատ հռչակաւոր՝ յայտնի։
ՏԻԵԶԵՐԱՀՐԱՇ, ա. Ամբողջ աշխարհի համար սքանչելի, գերահրաշ։
ՏԻԵԶԵՐԱՅԱՐԿ, ա. Ամբողջ աշխարհի՝ մարդկութեան համար յարկ եղող, կաթողիկէ (եկեղեցի)։
ՏԻԵԶԵՐԱՊԱՏ, ա. Ամբողջ աշխարհը պատող (ծովի մասին)։
ՏԻԵԶԵՐԱՊԱՏԻՐ, ա. Ամբողջ աշխարհը պատրող՝ խաբող։
ՏԻԵԶԵՐԱՊԵՏ, ա. Ամբողջ աշխարհին տիրող։
ՏԻԵԶԵՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Տիեզերապետ լինելը, տիեզերակալութիւն։
ՏԻԵԶԵՐԱՍԱՀՄԱՆ, ա. Տէրութեան սահմանագլխում եղած (քաղաք)։
ՏԻԵԶԵՐԱՍԱՀՄԱՆԱԿԱԼ, ա. Տէրութեան սահմանագլխում եղած (քաղաք)։
ՏԻԵԶԵՐԱՍԱՍՏ, ա. Ամբողջ տիեզերքը սաստող։
ՏԻԵԶԵՐԱՍՈՅԶ, ա. Ամբողջ աշխարհը՝ մարդկութեանը սուզող՝ ընկղմող, տիեզերահեղձոյց։
ՏԻԵԶԵՐԱՍՓԻՒՌ, կամ ՏԻԵԶԵՐԱՍՓԻՌ, ա. Ամբողջ աշխարհում սփռուած՝ տարածուած, տիեզերածաւալ։
ՏԻԵԶԵՐԱՏԱՐԱԾ, ա. Ամբողջ աշխարհում տարածուած, համատարած։
ՏԻԵԶԵՐԱՏՕՆԱԿ, ա. Ամբողջ աշխարհում տօնուող՝ տօնելի։
ՏԻԵԶԵՐԱՓԱՅԼ, ա. Ամբողջ աշխարհում փայլող, տիեզերահռչակ։
ՏԻԵԶԵՐԱՓՐԿՈՂ, տե՛ս ՏԻԵԶԵՐԱԿԵՑՈՅՑ։
ՏԻԵԶԵՐԱՔԱՐՈԶ, ա. 1. Ամբողջ աշխարհում՝ աշխարհին քարոզող։ 2. Ամբողջ աշխարհում՝ ամեն տեղ քարոզուած։
ՏԻԵԶԵՐՔ, րաց, գ. Ամբողջ՝ բովանդակ աշխարհ, ամբողջ աշխարհն իր բնակիչներով։
ՏԻԿ, տկի, կաց, գ. Կենդանու ամբողջական մորթու պարկ՝ մէջը իւղ՝ գինի՝ ջուր եւն լցնելու համար, տկճոր։
ՏԻԿԻՆ, կնոջ, նամբ կամ նաւ, տիկնայք, նայց՝ նաց՝ նանց, գ. Իշխող՝ տիրող կին, տիրուհի, իշխանուհի, թագուհի։
ՏԻԿՆՈՒԹԻՒՆ, գ. Տիկին լինելը, տիկնոջ պատիւը։
ՏԻԿՏԵՍԱԿ, ա. Տիկի նման՝ պէս։
ՏԻՂՄ, տղմոյ, գ. 1. Ջրալի ցեխ։ 2. ա. Տղմոտ, ցեխոտ։
ՏԻՄԻԱԿԱՆ, ՏԻՄԻՆ, (յուն.), ա. Արժէքաւոր, մեծագին, պատուական։
ՏԻՆԱ, տե՛ս ՏԻխ-ի տակ։
ՏԻՆԵԱՆ, թերեւս ուղղելի՝ ՍՏԻՆԵԱՆ, ա. Ստինքի ձեւ ունեցող։ (Մագ., 80, ՀԱԲ)։
ՏԻՊ1, (յուն.), տպի, պաց կամ տպոյ, ոց, գ. 1. Կնիքի թողած դրոշմը՝ հետքը, դրոշմուածք, նշան։ 2. փխբ. Կերպարանք, արտաքին։ 3. Նախագաղափարին նման պատկեր, նմանութիւն։ 4. Նախօրինակ, բուն օրինակ։ 5. Տարազ, եղանակ, օրինակ, կերպ, ձեւ։
ՏԻՊ2, տպի, պաց, գ. 1. Ոստրէի՝ գաղտակուրի պատեան։ 2. Ոստրէ, գաղտակուր։
ՏԻՏԱՆ1, (յուն.), ի, աց, գ. Վիթխարի հասակով եւ առասպելական ուժով օժտուած մարդ, հսկայ։
ՏԻՏԱՆ2, ի, աց, գ. Դայեակ, սնուցիչ։
ՏԻՏԱՆԱՑԻ, ցւոյ, ոց, ՏԻՏԱՆԵԱՆ, եանք, եանց, ա. 1. Տիտանների ցեղից, հսկաներից սերուած։ 2. Ընդհանրապէս՝ մեծ, վիթխարի, հսկայական։
ՏԻՏԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Տիտանի նման դառնալ, հսկայանալ, դիւցազնանալ։
ՏԻՏԵՌՆ, ռան, գ. Կոկորդիլոս կամ ցամաքային մեծ մողես։
ՏԻՏՂՈՍ, (յուն.), գ. Մակագրութիւն, արձանագիր, վերնագիր։
ՏԻ՜Ր, տե՛ս ՏԻ2։
ՏԻՐԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Ստոյգ՝ ճշմարիտ խօսել, իսկական մտքով ասել։
ՏԻՐԱԲԱՐ, մ. 1. Իբրեւ տէր, իշխանաբար, տիրոջ իրաւունքով։ 2. Իրապէս, իսկապէս, բուն՝ իսկական իմաստով։ 3. ա. Տիրոջը յատուկ, տիրական։
ՏԻՐԱԲՆԱԿ, ա. (կրօն.) Որտեղ տէրն է բնակւում, աստծոյ բնակարան՝ տաճար դարձած։
ՏԻՐԱԳԷՏ, ա. (կրօն.) Տիրոջը՝ Քրիստոսին ճանաչող, աստուածածանօթ։
ՏԻՐԱԳԻԾ, ա. (կրօն.) Տիրոջ՝ աստծու գծած՝ գրած (տասնաբանեայ պատուիրանների մասին)։
ՏԻՐԱԳԼՈՒԽ, ա. մ. Ինքն իր գլխի տէր, ուրիշից անկախ, ինքնագլուխ կերպով։
ՏԻՐԱԳՈՅ, ա. Որտեղ տէրն ինքնին կայ, տիրաբնակ, կամ աստծուց գոյացած։
ՏԻՐԱԳՈՅՆ, գունի, նաց, ա. 1. Գլխաւոր, աւելի յատկանշական, իսկական, լաւագոյն։ 2. Աւելի նախկին։ 3. մ. Իսկապէս, յատկապէս։
ՏԻՐԱԴԱՒ, ա. Իր տիրոջը դաւաճանող, կամ տիրաբար նենգող։
ՏԻՐԱԴՐՈՒԺ, ա. Իր տիրոջը դաւաճանող, տիրոջը անհաւատարիմ, ապըստամբ, ուրացող։
ՏԻՐԱԶՕՐ, ա. Աստուծով զօրացած, կամ տիրական զօրութիւն ունեցող, քաջազօր, տոկուն։
ՏԻՐԱԾԻՆ, ա. Տիրոջը՝ Քրիստոսին ծնող, աստուածածին (Մարիամ)։
ՏԻՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տէր աստծուն կամ Քրիստոսին յատուկ՝ վերաբերող, տէրունական, տէրունի։ 2. Իշխանական, առաջնորդական։ 3. Իսկական, բուն, յատուկ։ 4. գ. Տիրոյթ, տիրապետութիւն։
ՏԻՐԱԿԱՐԾ, ա. Տէր կարծուած, կամ իրեն տէր կարծող, սուտ տէր կամ իշխան։
ՏԻՐԱԿԻՐ, ա. (կրօն.) Տիրոջը՝ Քրիստոսին իր մէջ կրող՝ ընդունող, տիրաբնակ։
ՏԻՐԱԿԻՑ, ա. Մէկի տէրութեանը՝ իշխանութեանը կցորդ, իշխանակից, գահակից, փառակից։
ՏԻՐԱԿՈՅՏ, տե՛ս ՆԱԽԱՐԱՐԱԿՈՅՏ։
ՏԻՐԱԿՈՐՈՅՍ, ա. 1. Իր տիրոջը կորցնող՝ կորստի մատնող։ 2. Տիրոջը կորցրած, առանց տիրոջ մնացած։
ՏԻՐԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Տիրակից լինելը, փառակցութիւն։
ՏԻՐԱՀԱՍՏԱՏ, ա. Տիրոջից՝ աստծուց հաստատուած։
ՏԻՐԱՀԱՒԱՔ, ա. (կրօն.) Տիրոջ՝ Քրիստոսի հաւաքած։
ՏԻՐԱՀՐԱՒԷՐ, ա. (կրօն.) Տիրոջ՝ աստծու կողմից հրաւիրուած։
ՏԻՐԱՁԻՐ, ա. Տիրոջ՝ աստծու շնորհած, աստուածապարգեւ, տիրապարգեւ։
ՏԻՐԱՃԱՆ, ա. Իր տիրոջը ճանաչող եւ սիրող։
ՏԻՐԱՄԱՅՐ, մօր, գ. Տիրոջ՝ Քրիստոսի մայրը, Մարիամ աստուածածին։
ՏԻՐԱՄԱՏՆԻՉ, ա. Իր տիրոջը մատնող, տիրադաւ։
ՏԻՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Տիրոջ՝ աստծու դէմ կռուելը, աստուածամարտութիւն։
ՏԻՐԱՄԵԾԱՐ, ա. Տիրոջից՝ աստծուց մեծարուած, աստուածապատիւ։
ՏԻՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տէր դառնալ, տիրապետել, տիրել։ 2. կ. Ուրիշի տէրութեան տակ ընկնել, հպատակուել, հնազանդուել, ենթարկուել։
ՏԻՐԱՆԱՐԳ, ի, ից, ա. Տիրոջը՝ Քրիստոսին անարգող։
ՏԻՐԱՆԵՆԳ, ա. Իր տիրոջ դէմ նենգութիւն գործող, իր տիրոջը դաւաճանող, տիրադաւ։
ՏԻՐԱՆՈՒԷՐ, ա. (կրօն.) Տիրոջ նուիրական, սրբանուէր, աստուածանուէր։
ՏԻՐԱՊԱՏԻՒ, ա. (կրօն.) Տիրոջից պատուի արժանացած, տիրամեծար, աստուածապատիւ։
ՏԻՐԱՊԱՏՃԱՌԵԼ, ն. Կեղծ պատճառներ բերել։
ՏԻՐԱՊԱՏՈՒԱՍՏ, ա. (կրօն.) Տիրոջից՝ աստծուց պատուաստուած՝ հիւսուած (պսակ)։
ՏԻՐԱՊԱՐԳԵՒ, ա. (կրօն.) Տիրոջից պարգեւուած, աստուածապարգեւ։
ՏԻՐԱՊԵՏԱԿԱՆ, տե՛ս ԱՍՏՈՒԱԾՊԵՏԱԿԱՆ։
ՏԻՐԱՊԵՏԵԼ, եցի, չ. 1. Տիրել։ 2. Տիրութիւն անել, խնամարկել։
ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Ինքնիշխանութիւն, գերիշխանութիւն։
ՏԻՐԱՊԷՍ, մ. 1. Իսկապէս, յատկապէս, գլխաւորապէս։ 2. ա. Յատուկ, իսկական, բուն։
ՏԻՐԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Իր տիրոջը սիրող, տիրոջը հաւատարիմ։ 2. Տիրասէրին յատուկ, տիրասիրական։
ՏԻՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Տիրասէր լինելը, հաւատարմութիւն տիրոջ նկատմամբ։
ՏԻՐԱՍՊԱՆ, ի, ից կամ աց, ա. 1. Իր տիրոջը սպանող։ 2. (կրօն.) Տիրոջը՝ Քրիստոսին սպանող (հրեաների մասին)։
ՏԻՐԱՍՊԱՆՈՒ, տե՛ս ՏԻՐԱՍՊԱՆ։
ՏԻՐԱՎԱՃԱՌ, ա. (կրօն.) Իր տիրոջը՝ Քրիստոսին վաճառող (Յուդայի մասին)։
ՏԻՐԱՏԵԱՑ, ա. Իր տիրոջն ատող։
ՏԻՐԱՏԻՊ, ա. Տիրոջ՝ աստծու տիպը կրող, տէրունական, աստուածային։
ՏԻՐԱՐԱՐ, ի, աց, ա. Մէկին տէր՝ իշխան դարձնող։
ՏԻՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Տիրանալ տալ, տէր՝ իշխան դարձնել։ 2. (յունական ոճով) հաստատել, վաւերացնել։
ՏԻՐԱՒԱՆԴ, ա. (կրօն.) Տիրոջ՝ աստծու կամ Քրիստոսի կողմից աւանդուած, աստուածաւանդ, քրիստոսաւանդ։
ՏԻՐԱՒՈՐԱԳՈՅՆ, ա. Ամենից աւելի կարեւոր, ամենագլխաւոր։
ՏԻՐԱՓԱՌԱԿԱՆ, ա. Որ վայելուչ է տիրոջ՝ աստծու փառքին։
ՏԻՐԱՔԱՐՈԶ, ա. (կրօն.) Տիրոջ քարոզութեանը յատուկ՝ վերաբերող։
ՏԻՐԵԼ, եցի, չ. ն. 1. Տէր դառնալ, տիրանալ, իբրեւ տէր իշխել, տիրապետել։ 2. Իր տիրապետութեանը՝ իշխանութեանը ենթարկել, նուաճել, գրաւել։ 3. Զօրանալ, սաստկանալ։ 4. Ազդել, վնասել։
ՏԻՐԵՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՏԻՐԱՑՈՒՑԱՆԵԼ։
ՏԻՐՈՂԱԲԱՐ, տե՛ս ՏԻՐԱԲԱՐ։
ՏԻՐՈՂՈՒԹԻՒՆ, ՏԻՐՈՒԹԻՒՆ, գ. Տէր լինելը, տիրելը, տիրապետելը։
ՏԻՐՈՒՀԻ, հւոյ, գ. 1. Մակդիր Մարիամ աստուածածնի՝ իբրեւ երկնային թագուհու։ 2. Տիկին։ 3. (յունական ոճով) Իշխող, տիրող։
ՏԻՑ, գ. Անստոյգ նշ. բառ, թերեւս՝ փունջ, տրցակ (բոյսի, ծաղիկների)։ Տենչայ... զարտախուր խաւարտ եւ զտից խաւարծի (Խոր., Ա, 3Օ)։
ՏԻՒ, տուընջեան կամ ջենի, ի տուընջենէ կամ ի տուէ, տուընջեամբ, գ. Ցերեկ, օրուայ լոյս ժամանակը։
ՏԻՒՓՈՆ, (յուն.), գ. Մրրիկ, փոթորիկ։
ՏԻՓ, տե՛ս ՏԻՊ2։
ՏԻՔ, տիոց, տե՛ս ՏԻ1։
ՏԽԱՏԱՆՔ, նաց, գ. Տխրելը, տխրութիւն, թախծութիւն, սուգ։
ՏԽԱՏԵԼ, (իմ), եցայ, չ. Սաստիկ տխրել, թախծել, տրտմել, սգալ։
ՏԽԵՂԾ, ա. 1. Պակասաւոր, արատաւոր, այլանդակ, տգեղ, վատ։ 2. Տարիքով անկատար, դեռահաս, տհաս։
ՏԽԵՂԾԱՆԱԼ, ացայ, չ. Տխեղծ դառնալ, բթանալ (զգայութիւնը)։
ՏԽԵՂԾՈՒԹԻՒՆ, գ. Անկատարութիւն, տհասութիւն (հասակի)։
ՏԽՄԱՐ, ի, աց, ա. Տգէտ, անմիտ, յիմար, տհաս, անփորձ։
ՏԽՄԱՐԱԲԱՐ, մ. Իբրեւ տխմար, տխմարութեամբ։
ՏԽՄԱՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ խիստ տխմար։
ՏԽՄԱՐՈՒԹԻՒՆ, գ. Տխմար լինելը, տգիտութիւն, մտքի տհասութիւն։
ՏԽՈՒՐ, ա. 1. Տխրութիւն արտայայտող, ոչ ուրախ, տրտում, թախծոտ։ 2. Մութ, մռայլ։ 3. Տխրութեամբ համակուած՝ լցուած, անմխիթար։
ՏԽՐԱԲԱՐ, մ. Տխուր կերպով, տխրութեամբ։
ՏԽՐԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ շատ տխուր, մռայլ՝ տխուր տեսքով։
ՏԽՐԱԼԻ, ՏԽՐԱԼԻՑ, ա. Տխրութեամբ լի կամ լցուած, շատ տխուր։
ՏԽՐԱԿԱՆ, ի, աց, ա. Տխուր, տխրալի, տխրեցնող։
ՏԽՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տխրական լինելը, տխրութիւն։
ՏԽՐԱՆԱԼ, ացայ, չ. Տխուր դառնալ, տխրութեան փոխուել։
ՏԽՐԱՆՔ, նաց, գ. Տխրելը, տխրութիւն։
ՏԽՐԱՏԵՍԱԿ, ՏԽՐԱՏԵՍԻԼ, ա. Տխուր՝ մռայլ տեսքով, սեւ-մութ, մթին։
ՏԽՐԱՒՈՐ, ա. Տխրութեամբ համակուած, տխրալի։
ՏԽՐԵԼ, (իմ), եցայ, չ. Տխուր դառնալ, տխրութեամբ համակուել՝ լցուել, տրտմել, սգալ։
ՏԽՐԵՐԱՆԳ, ա. Մութ՝ սեւ գոյնով, թխագոյն։
ՏԽՐԵՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Որ տխրեցնում է, տխրեցնող, տխրութիւն պատճառող։
ՏԽՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տխուր լինելը։ 2. Հոգեկան ընկճուած վիճակ՝ տրամադրութիւն, տրտմութիւն։ 3. Թախծի՝ վշտի արտայայտութիւն դէմքի վրայ։
ՏԿԱՐ, ի, աց, ա. 1. Ուժը պակաս, անզօր, անուժ, անճարակ, խեղճ։ 2. Անառողջ, հիւանդ։ 3. Թոյլ, նուազ։ 4. Տկարամիտ, միամիտ, հեշտութեամբ խաբուող, թոյլ բնաւորութեան տէր։ 5. Անկարեւոր, աննշան, չնչին, անարգ։
ՏԿԱՐԱԲԱՐ, մ. Իբրեւ տկար, տկարութեամբ։
ՏԿԱՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ խիստ տկար։
ՏԿԱՐԱԹԵՒ, ա. Տկար՝ թոյլ թեւերով։
ՏԿԱՐԱՁԱՅՆ, ա. Ձայնը տկար՝ նուազ, փխբ. որի խօսքը չի անցնում՝ նշանակութիւն չունի։
ՏԿԱՐԱՄԻՏ, մտի, տաց, ա. Տկար՝ թոյլ միտք ունեցող, պակասամիտ, թեթեւամիտ, տգէտ, տխմար։
ՏԿԱՐԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. Տկարամիտ լինելը, մտքի՝ խելքի տկարութիւն՝ պակասութիւն։
ՏԿԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տկար՝ անզօր դառնալ, ուժից ընկնել, ուժը նուազել, թուլանալ։ 2. Առողջութիւնը խանգարուել, հիւանդանալ։ 3. Անկարող՝ անձեռնհաս դառնալ։
ՏԿԱՐԱՆՈՑ, ի, աց, տե՛ս ՀԻՒԱՆԴԱՆՈՑ։
ՏԿԱՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տկար դարձնել, ուժը նուազեցնել։
ՏԿԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տկար լինելը, անզօրութիւն, անուժութիւն, թուլութիւն, նուազութիւն։ 2. Առողջութեան խանգարում, հիւանդութիւն։ 3. Անկարողութիւն, անձեռնհասութիւն։
ՏԿԵՂՏ, ա. Տղայամիտ, խակամիտ, միամիտ։
ՏՀԱԼ, ա. Չմարսուող, դժուարամարս։
ՏՀԱՃ, ա. Չգոհացող, անբաւական, չհաւան, դժգոհ։
ՏՀԱՃԵԼ, եցի եւ եցայ, տե՛ս ՏՀԱՃ ԼԻՆԵԼ։
ՏՀԱՍ, ա. 1. Չհասած, խակ։ 2. Դեռահաս, չհասունացած, անչափահաս։ 3. Տղայամիտ, խակամիտ, տգէտ, տխմար։
ՏՀԱՍՈՒԹԻՒՆ, գ. Տհաս՝ անչափահաս լինելը։
ՏՀԵՂԾ, տե՛ս ՏԽԵՂԾ։
ՏՁԵՒ, ա. մ. Անձեւ, անբարեձեւ, անվայելուչ կերպով։
ՏՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. Տձեւ լինելը, անձեւութիւն, տգեղութիւն։
ՏՂԱՅ, (ասոր.), ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Նորածին կամ ծծկեր երեխայ։ 2. Ընդհանրապէս՝ երեխայ։ 3. Պատանի. երիտասարդ։ 4. ա. Չափահասութեան չհասած, անչափահաս, մատաղ, փոքր։
ՏՂԱՅԱԲԱՐ, մ. 1. Իբրեւ տղայ, երեխայի պէս, փխբ. միամտօրէն, անփորձութեամբ։ 2. ա. Երեխայական։
ՏՂԱՅԱԲԱՐՈՅ, ՏՂԱՅԱԲԱՐՈՒ, ա. Երեխայի բնաւորութիւն՝ յատկութիւն ունեցող, պարզամիտ։
ՏՂԱՅԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Մանկագոյն, աւելի փոքր, շատ անփորձ։
ՏՂԱՅԱԴԻՏԱԿ, ա. Երեխայի տեսք ունեցող, փոքրահասակ։
ՏՂԱՅԱԽՈՂԽՈՂ, ա. Տղաներին սպանող՝ սպանել տուող (Հերովդէս թագաւորը)։
ՏՂԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. Երեխային եւ երեխայութեան յատուկ՝ վերաբերող, երեխայական, մանկական։
ՏՂԱՅԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Տղայութեան՝ երեխայութեան կցորդ լինել։
ՏՂԱՅԱԿՈՏՈՐ, ա. Տղաներ կոտորող, արու երեխաներին կոտորել տուող՝ սպանող, տղայասպան, տղայախողխող։
ՏՂԱՅԱՀԱՆՃԱՐ, տե՛ս ՏՂԱՅԱՄԻՏ։
ՏՂԱՅԱՀԵՂՁ, ա. Տղաներին՝ արու երեխաներին խեղդող, տղայակոտոր։
ՏՂԱՅԱՄԻՏ, մտի, տաց, ա. Երեխայի նման մտածող, խակամիտ, տհաս։
ՏՂԱՅԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տղայ դառնալ, երեխայ լինել, իբրեւ երեխայ ծնուել։ 2. Երեխայի նման դառնալ՝ ըստ անմեղութեան կամ տհասութեան։ 3. Առոյգանալ, ուժերը վերականգնել։
ՏՂԱՅԱՊԷՍ, տե՛ս ՏՂԱՅԱԲԱՐ (1)։
ՏՂԱՅԱՍՆՈՅՑ, ա. Երեխաներին սնուցող։
ՏՂԱՅԱՏԵՍԱԿ, ա. Տղայի՝ երեխայի նման, տղայական։
ՏՂԱՅԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տղայի՝ երեխայի նման դարձնել, մանկացնել։
ՏՂԱՅԵՐԱՄ, ա. Որտեղ խմբուած են երեխաներ, երեխաներից խմբուած՝ բաղկացած։
ՏՂԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Տղայ՝ երեխայ լինելը, երեխայութիւն, մանկութիւն։ 2. Տղայական տարիք կամ բնաւորութիւն։
ՏՂԵԼ, եցի կամ եցայ, ն. չ. Ուզել, կամենալ։
ՏՂԵԼՈՒԹԻՒՆ, գ. Յուզում, շարժմունք։ (Տիմոթ. Կուզ, 294, ՀԱԲ)։
ՏՂԸՆԴԵՐ, կամ ՏՂԸՆՏԵՐ, ա. Փորը ուռած, տիկի նման ուռած փորով։
ՏՂՄԱԲՆԱԿ, ա. Տիղմի մէջ ապրող։
ՏՂՄԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Տիղմի՝ կեղտոտութիւնների մէջ ապրելը։
ՏՂՄԱԳԻՆ, ա. Տղմոտ, տղմախառն։
ՏՂՄԱԹԱԹԱՒ, ա. Տիղմի մէջ թաթխուած, տղմաշաղախ, ցեխակոլոլ։
ՏՂՄԱԽԱՌՆ, ա. Տիղմի հետ խառն, տղմոտ, ցեխոտ։
ՏՂՄԱԽՈՐ, ա Որտեղ խորունկ կամ շատ տիղմ կայ։
ՏՂՄԱՅԻՆ, յնոյ, ոց, ա, Տիղմին յատուկ, տղմակերպ, տղմոտ, աղտեղի, գարշ։
ՏՂՄԱՆԱԼ, ացայ, չ. Տիղմ՝ ցեխ դառնալ, տիղմ բռնել՝ կապել, տղմակալել։
ՏՂՄԱՍԷՐ, սիրի, րաց, ա, 1. Տիղմ սիրող, տիղմի մէջ ապրող։ 2. փխբ. Մեղսասէր։
ՏՂՄԱՍԻԿ, ա. Տղմոտ, տղմախառն, սկախառն։
ՏՂՄԱՍՈՅԶ, ա. Տիղմի մէջ սուզուած՝ խրուած, տղմաթաթաւ, փխբ. մեղքի մէջ թաղուած։
ՏՂՄԱՏԵՍԱԿ, ՏՂՄԱՏԻՊ, ա. Տիղմի տեսք՝ յատկութիւն ունեցող, տիղմի նման, տղմակերպ։
ՏՂՄՈՒՏ, ա. 1 Տիղմ պարունակող, տիղմը շատ, տղմոտ, ցեխոտ։ 2 փխբ. Աղտեղի, կեղտոտ։
ՏՂՈՒԿ, յոգն, տղկունք, գ. Ջրային փոքրիկ որդ։ (Անան. գիտ. 8, ՀԱԲ)։
ՏՄԱՐԴԻ, դւոյ, դեաց, ա. 1. Անգութ, անագորոյն։։ 2. Ապերախտ, ապաշնորհ։
ՏՄԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Տմարդի լինելը, տմարդիի յատկութիւնը։
ՏՄՈՅՆ, ա. Ոչ բարեմոյն, անբարեձեւ, ոչ բարեվայելուչ, եղծուած, տգեղ, վատ։
ՏՄՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Տմոյն՝ անբարեվայելուչ լինելը, տգեղութիւն, ապականութիւն։
ՏՆԱԲԱԺԻՆ, ա. Բնագրերի խօսքերը տուն առ տուն բաժանող, տնատող (կէտ)։
ՏՆԱԳԻՏԱԿԱՆՆ, ա. Հմայութեան մի տեսակ՝ տանը տեղի ունենալիք դէպքերը գուշակելու։
ՏՆԱԿ, ի, աց, գ. Փոքր՝ անշուք տուն։
ՏՆԱԿԱԼ, ի, աց, ա. գ. Տան տէր, տնատէր, տանը ապրող։
ՏՆԱԿԱՆ, ի, աց, ա. Տանը վերաբերող, տնային, ընտանի։
ՏՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Միեւնոյն տանը բնակուող, բնակակից, յարկակից։ 2. Ընտանի, կենակից։ 3. Հարեւան, դրացի, դրկից։
ՏՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Տնակից լինելը, բնակակցութիւն, ընտանութիւն։
ՏՆԱՆԿ, տնանգ ի, աց, ա. Տնից տեղից ընկած, չունեւոր, չքաւոր, աղքատ։
ՏՆԱՆԿԱԲԱՐ, մ. Իբրեւ տնանկ, տնանկի պէս, աղքատաբար։
ՏՆԱՆԿԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ խիստ տնանկ, աղքատագոյն։
ՏՆԱՆԿԱԿԱՆ, տե՛ս ՏՆԱՆԿ։
ՏՆԱՆԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Տնանկ դառնալ, չքաւորանալ, աղքատանալ։ 2. Տընից զրկուել, անտուն մնալ։
ՏՆԱՆԿԱՆՈՑ, տե՛ս ԱՂՔԱՏԱՆՈՑ։
ՏՆԱՆԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տնանկ դարձնել, աղքատացնել։
ՏՆԱՆԿԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՏՆԱՆԿԱՆԱԼ։
ՏՆԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. Տնանկ լինելը, յետին աղքատութիւն, չքաւորութիւն։
ՏՆԱՆԿՕՐԷՆ, տե՛ս ՏՆԱՆԿԱԲԱՐ։
ՏՆԱՇԷՆ, շինի, նաց, ա. գ. Տուն շինող, ճարտարապետ։
ՏՆԱՇԻՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Տներ շինելը, շինարարութիւն։ 2. Տնարարութիւն, տան բարեկարգութիւն։
ՏՆԱՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տունը պահել-պահպանելը, տնարարութիւն։
ՏՆԱՌՈՒԹԻՒՆ, գ. Ուրիշի տան յափըշտակութիւն։
ՏՆԱՍՈՒՆ, Տանը սնուած՝ մեծացած։
ՏՆԱՍՊԱՍԵԱԿ, ա. 1. Տանը սպասաւորող։ 2. Տնասուն, ընտանի։
ՏՆԱՐԱՐ, ի, աց, ա. 1. Տնային տնտեսութեան մէջ հմուտ, տունը լաւ վիճակում պահող, անող-դնող։ 2. Տնարարին յատուկ՝ վերաբերող, տնարարական։
ՏՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ, գ. Տնարար լինելը, տան գործերը վարելու հմտութիւն՝ շնորհք։
ՏՆԱՐԳԵԼ, ա. Տնից դուրս չեկող, տնից դուրս գալու իրաւունք չունեցող։
ՏՆԱՒԵՐ, ա. Որի տունն աւերուած է, տուն ու տեղը քանդուած։
ՏՆԻԿ, տնկան, տնկունք, կանց, գ. 1. Փոքրիկ՝ խղճուկ՝ տուն, տնակ։ 2. Բոյն։
ՏՆԿԱԲԱՐ, մ. Իբրեւ տունկ, տունկի պէս։
ՏՆԿԱԲԵՐ, ա. Տունկ բերող՝ բուսցնող։
ՏՆԿԱԳՈՐԾ, ի, աց, ա. գ. 1. Տունկեր տնկող եւ մշակող, այգեգործ։ 2. փխբ. Արարչագործ։
ՏՆԿԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Այգեգործութեամբ զբաղուել, տունկեր տնկել ու մշակել։
ՏՆԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Այգի՝ պարտէզ տնկելը, այգեգործութիւն, պարտիզպանութիւն։
ՏՆԿԱԼՈՒՉ, ա. Տանտիկին, տնարար, տունը պահող, տնարարութիւն անող։
ՏՆԿԱԽԻՏ, ա. 1. Խիտ տունկեր՝ ծառեր ունեցող, առատ տունկերով պատուած, տնկաւէտ։ 2. Ոստախիտ, սաղարթախիտ, առատ ճիւղերով։
ՏՆԿԱԾՕՂ, տե՛ս ՏՆԿԱԲԵՐ։
ՏՆԿԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տունկին յատուկ՝ վերաբերող, բուսական։ 2. Բնական, բնածին, բնատուր։ 3. Ձեռք բերովի, ոչ բնատուր, ստացական։
ՏՆԿԱԿԵՐՊ, ի, ից, ա. Տունկի նմանութիւն ունեցող։
ՏՆԿԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Միասին՝ մէկտեղ բուսած, նման. ի բնէ կցորդ՝ մասնակից, միանման, համաբուն։ 2. Բնածին, բնական։
ՏՆԿԱԿՈՏՈՐՈՒԹԻՒՆ, գ. Տունկերը՝ ծառերը կոտրատելը՝ ջարդոտելը։
ՏՆԿԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Տնկակից լինելը, նման. մասնակից լինելը ուրիշի կրածին։
ՏՆԿԱՍԱՂԱՐԹ, ա. Տունկի նման սաղարթագեղ բուսնող՝ աճող։
ՏՆԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՏՆԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ։
ՏՆԿԱՐԿ, ի, աց, տե՛ս ՏՆԿԱԳՈՐԾ (1)։
ՏՆԿԱՒԷՏ, ա. Տնկախիտ, բազմատունկ։
ՏՆԿԱՒՈՐ, տե՛ս ՏՆԿԱԿԱՆ։
ՏՆԿԵԼ, եցի, ն. 1. Տնկին հողի մէջ դնել եւ հողով ծածկել, որպէսզի արմատակալի եւ աճի։ 2 փխբ. Բնաւորել, արմատացնել։ 3. փխբ. Հաստատել, կարգել։
ՏՆԿԵՑՈՒԹԻՒՆ, գ. Իբրեւ տնակից միասին ապրելը։
ՏՆԿԻՆԱԳՈՐԾ, ա. Տնկուած (ծառ)։
ՏՆԿԻՉ, ա. Որ տնկում է, տնկող։
ՏՆԿԻՑ, ա. գ. Միեւնոյն տանը ապրող, տնակից, ամուսին, լծակից։
ՏՆԿՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Տնկելը, տունկ։
ՏՆԿՈՒՄՆ, կման, գ. Տնկելը, տնկուելը։
ՏՆՊԱՀ, ի, ից կամ աց, ա. 1. Տան պահապան։ 2. Տնարար։
ՏՆՏԵՍ, ի, ից կամ աց, գ. Տան տեսուչ՝ վերակացու, տան ընդհանուր գործերի կառավարիչ։
ՏՆՏԵՍԱԲԱՐ, մ. Իբրեւ տնտես, տնօրինաբար։
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տնտեսին եւ տնտեսութեան յատուկ՝ վերաբերող, տնտեսութեան հետ կապուած։ 2. Տնտեսութիւնը հմուտ կերպով վարող՝ կառավարող, տնտեսական գործերը լաւ իմացող, տնտեսութեան գիտակ։ 3. (կրօն.) Աստուածային տեսչութեան յատուկ՝ համաձայն, տեսչական, տնօրինական։
ՏՆՏԵՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Աստուածային նախախնամութիւն, տեսչութիւն, տնօրինութիւն։
ՏՆՏԵՍԱՎԱՐԵԼ, եցի, ն. Իբրեւ տնտես կառավարել։
ՏՆՏԵՍԵԼ, եցի, ն. 1. Իբրեւ տնտես կառավարել, մատակարարել, բաշխել։ 2. Կարգաւորել, կանոնաւորել, ուղղել։ 3. (կրօն.) Նախախնամել, տնօրինել (աստծու մասին)։ 4. (յունական ոճով) Հոգալ, հայթայթել։ 5. Ակնարկել, յիշեցնել։
ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Տնտես լինելը, տնտեսի պաշտօնը։ 2. Տան գործերի կառավարում։ 3. (կրօն.) Աստուածային նախախնամութիւն։ 4. (կրօն.) Քրիստոսի մարդեղութիւնը։ 5. Հոգատարութիւն, խնամք։
ՏՆՕՐԷՆ, րինի, նաց, ա. գ. 1. Տան գործերը վարող՝ կառավարող, կառավարիչ, տնտես, տեսուչ։ 2. Աստուած։
ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարգաւորութիւն, տեսչութիւն։ 2. (կրօն.) Աստուածային նախախնամութիւն։ 3. (կրօն.) Քրիստոսի մարդանալը եւ կատարած գործերը։
ՏՆՕՐԻՆԱԲԱՐ, մ. 1. Իբրեւ տնօրէն, տնտեսաբար։ 2. (կրօն) Նախախնամօրէն։ 3. (կրօն.) Մարդեղութեան խորհրդով, մարդեղութեամբ (Քրիստոսի)։
ՏՆՕՐԻՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տնօրէնին եւ տնօրինութեան յատուկ՝ վերաբերող։ 2. Տեսչական, վարչական։ 3. Տնտեսական։ 4. (կրօն.) Քրիստոսի մարդեղութեան վերաբերող։
ՏՆՕՐԻՆԱԿԱՆՔ, գ. յոգն. Քրիստոսի կատարած գործերը։
ՏՆՕՐԻՆԱԿՐՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Չարչարանքները կրելը (Քրիստոսի)։
ՏՆՕՐԻՆԱՊԷՍ, տե՛ս ՏՆՕՐԻՆԱԲԱՐ։
ՏՆՕՐԻՆԵԼ, եցի, ն, 1. Կարգաւորել, կանոնաւորել, կազմակերպել։ 2. Հոգալ, պատրաստել։ 3. Կարգադրել։ 4. Գործադրել, կիրառել։ 5. Սահմանել, նախասահմանել։ 6. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՏՈԳԵԼ, (իմ), եցայ, գեալ, չ. (անստոյգ նշ. բառ) Խիստ տենչալ, կամ տոգորուել, յագենալ, լցուել։
ՏՈԳՈՐԵԼ, եցի, ն. Թացացնել, թաթաւել, թրջել։
ՏՈԳՈՐՔ, րից, գ. Թաթաւում, շաղախում, ներկում, փխբ. հմտութիւն, ուսում։
ՏՈԽՂՈՒ, ղուք, գ. Մի տեսակ խմորեղէն՝ պատրաստուած իւղով եւ անուշեղէնով։
ՏՈԿ, ոյ, գ. Տոկալը, տոկունութիւն, դիմացկունութիւն։
ՏՈԿԱԼ, ացի, չ. Դիմանալ, դիմադրել։
ՏՈԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տոկալ տալ, տոկուն՝ դիմացկուն դարձնել։
ՏՈԿՈՍ, (յուն.), ի, ից, գ. Դրամի շահ՝ պարտատէրից գանձուող, վաշխ։
ՏՈԿՈՍԱՀԱՒԱՔ, ա. Տոկոս հաւաքող։
ՏՈԿՈՍԵԼ, եցի, ն. Տոկոսի ենթարկել, վաշխ պահանջել։
ՏՈԿՈՍԻՔ, սեաց, գ. 1. Պարտք տուած գումարի շահը, տոկոս։ 2. Պարտք. վրէժ։ 3. Տուգանք։ 4. Ծնունդ։
ՏՈԿՈՒՆ, ա. Տոկացող, դիմացկուն։
ՏՈՀՄ, (պհլ.), ի, ից կամ աց, գ. 1. Մի նախահօրից սերուած մարդկանց խումբ, միեւնոյն ծնողներից ծագած սերունդ, ցեղ, զարմ, ազգատոհմ, գերդաստան, ընտանիք։ 2. Նախարարական ցեղ։
ՏՈՀՄԱԳԻՐՔ, տե՛ս ՏՈՀՄԱԹԻՒՔ։
ՏՈՀՄԱԳԼՈՒԽ, գ. Տոհմի գլուխը, ցեղապետ, նահապետ։
ՏՈՀՄԱԹԻՒՔ, թուոց, գ. Տոհմի ճիւղագրութիւն, ազգաբանութիւն, ազգահամար։
ՏՈՀՄԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Մի տոհմի՝ ցեղի մէջ կատարուող, տոհմային, ազգային, առտնին, ներքին։ 2. Քաջատոհմիկ, ազնուազարմ, ազնուական։ 3. Ազգական, ազգակից։
ՏՈՀՄԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տոհմիկ՝ լաւ տոհմից սերուած լինելը, ազնուականութիւն։
ՏՈՀՄԱԿԻՑ, կցի, ցաց, ա. գ. Միեւնոյն տոհմին պատկանող, նոյն տոհմից սերուած, ազգակից, ազգական։
ՏՈՀՄԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Տոհմական, ազգային, ցեղային։ 2. Տոհմակից, ազգակից, ազգական, մերձաւոր, ընտանի։
ՏՈՀՄԱՊԵՏ, ի, աց, գ. Տոհմի պետը՝ առաջնորդը, ցեղապետ, նահապետ։
ՏՈՀՄԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Տոհմիկ լինելը, բարետոհմութիւն, ազնուականութիւն։
ՏՈՀՄԵԼ, (իմ), եցայ, մեալ, չ. Սերուել, մի տոհմից ծագել։
ՏՈՀՄԻԿ, մկի, կաց, ա. 1. Ազնուատոհմիկ, բարետոհմիկ, քաջատոհմիկ, ազնուական։ 2. Տոհմակից, ազգակից։ 3. Տոհմային, ազգային։
ՏՈՀՄՈՐՈՇ ԱՌՆԵԼ, Որոշել ըստ տոհմերի։
ՏՈՀՈՐԱԿԵԼ, եցի, չ. Նազանքով՝ սիգալով քայլել։
ՏՈՂ, ի, ից, գ. 1. Շարք, կարգ, գասաւորութիւն։ 2. Ոտանաւորի տող, բանատող։ 3. Շարադրանք։
ՏՈՂԱԲԱՆ, Ճոռոմաբան, շատախօս։
ՏՈՂԱԲԱՐ, մ. Կարգով, շարքով, մի՝ ուղիղ գծով։
ՏՈՂԱԴՐԵԼ, եցի, ն. Շարքով դնել։
ՏՈՂԱՆ, գ. Երկար շարք։
ՏՈՂԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Տողուել, շարակարգուել, շարքով դասաւորուել, յաջորդական կարգով շարուել։
ՏՈՂԱՆԻ, ա. մ. 1. Շարադասուած, յաջորդական կարգով շարուած՝ դասաւորուած։ 2. Կարգով, հետզհետէ, յաջորդաբար։
ՏՈՂԵԼ, եցի, ն. 1. Ուղիղ գծով շարել, դասաւորել, կարգել։ 2. Շարք կազմել։ 3. Զուգակցել, միաւորել, կապակցել։ 4. Տող տողի յետեւից գրել, շարադրել, հեղինակել։
ՏՈՂԻՔ, ՏՈՂՈՒԿՔ, ՏՈՂՈՒՆՔ, ՏՈՂՈՒՔ, ՏՈՂՔ, գ. Թուք, շողիք, լորձունք։
ՏՈՄ, (յուն.), ի, ից, գ. Գրքի հատոր։ (Սոկր, 304, 642, 656, 689, ՀԱԲ)։
ՏՈՄԱՐ, տօմար (յուն.), ի, աց, գ. 1. Գրքի մի հատուած՝ վերնագրով։ 2. Գիրք, մատեան։ 3. Վաւերական գրութիւն, փաստաթուղթ։ 4. Թուական, ժամանակագրութիւն։
ՏՈՄՍ, (յուն.), ի, ից, գ. Թղթի կամ մագաղաթի կտոր, որի վրայ գրում են, մի թերթ թուղթ, տետրակ։
ՏՈՄՓ, գ. Ցեղ, տոհմ։ (Տիմոթ. Կուզ, 283, ՀԱԲ)։
ՏՈՄՓԱԿԱՆ, ա. Տոհմական, ցեղակից, ազգակից։ (Տիմոթ. Կուզ, 94, ՀԱԲ)։
ՏՈՅԺ, (պհլ.), տուժի, մանաւանդ՝ ՏՈՅԺՔ, տուժից, գ. 1. Գործած յանցանքի՝ զանցառութեան համար հատուցում՝ պատիժ, տուգանք։ 2. Պատճառած վնասի՝ կատարուած ծախսերի փոխհատուցում, տուժանք։ 3. Նեղութիւն, զրկանք։
ՏՈՇԿԵԼ, եցի, ն. 1. Չարչարել, տանջել։ 2. Կեանք մաշել։
ՏՈՉՈՐ, գ. Տոչորում, տոչորուելը։
ՏՈՉՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. Տոչորելու յատկութիւն ունեցող, տոչորող, կիզող։
ՏՈՉՈՐԱԿԷԶ, ա. Տոչորող, կիզող, կամ տոչորուած, կիզուած։
ՏՈՉՈՐԵԼ1, եցի, ն. Այրել, կիզել, վառել։
ՏՈՉՈՐԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Այրուել, կիզուել, վառուել։ 2. Բռնկուել, բորբոքուել, բոցավառուել։ 3. նման. Սաստիկ ծարաւից տանջուել, պապակուել։ 4. նման. Որեւէ բուռն զգացմունքով համակուել՝ տոգորուել, սիրտը վառուել։ 5. Հրդեհի նման ծաւալուել։
ՏՈՉՈՐԻՉ, ա. Որ տոչորում է, տոչորող։
ՏՈՉՈՐՈՒՄՆ, րման, գ. Տոչորելը, տոչորուելը։
ՏՈՌՆ, ռին, ռունք, ռանց, գ. 1. Չուան, պարան, թոկ, լար։ 2. Կապանք, շղթայ։
ՏՈՌՆԵԼ, (իմ), եցայ, չ. Չուանով կապուել։
ՏՈՐԲԱՆԱԿԱՆ, ա. Երկարաբան։
ՏՈՐԲԱՆԵԼ, եցի, չ. Երկարաբանել, մութ եւ խրթին խօսել։
ՏՈՐԳ, գ. Սարդի ոստայնի հիւսքը, սարդի ոստայն։
ՏՈՐՄԻՂ ՆԱՒԱՑ, Նաւատորմ, նաւատորմիղ։
ՏՈՐՈՄԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Որեւէ հիւանդութիւնից մարմինն ուռչել։ 2. փխբ. Ուռչել, փքուել, գոռոզանալ։
ՏՈՐՈՄԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ, Ուռչել տալ, ուռեցնել։ (Ոսկ. կողոս., 601, ՀԱԲ)։
ՏՈՐՈՓԵԼ, տե՛ս ՏՐՈՓԵԼ։
ՏՈՐՐ, գ. Տունկի ճիւղ, մանաւանդ՝ խաղողի որթի մատ։
ՏՈՐՐԱԿԱՆ, ա. Տորրին յատուկ՝ վերաբերող։
ՏՈՐՐԱՆՈՑ, գ. Այգի, տնկիների տեղ։
ՏՈՐՐԵԼ, եցի, չ. Ճիւղեր՝ ոստեր արձակել, թփեր՝ տնկիներ բուսնել։
ՏՈՒԱՅՏ, ա. Ջրգողութեամբ տառապող։
ՏՈՒԱՅՏԱՆՔ, նաց, գ. Տառապանք, չարչարանք, նեղութիւն, վիշտ։
ՏՈՒԱՅՏԵԼ, (իմ), եցայ, չ. Տառապել, չարչարուել, նեղուել։
ՏՈՒԱՅՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՏՈՒԱՅՏԱՆՔ։
ՏՈՒԱՐԱԾ, ոյ, գ. 1. Տաւարն արածեցնող հովիւ, նախրապան, խաշնարած, տաւարած։ 2. Տաւարն արածեցնելու տեղ, կամ տաւարն արածեցնելը։
ՏՈՒՐԱԾԱԿԱՆ, ի, աց, ա. գ. Տաւարած, խաշնարած, նախրապան։
ՏՈՒԱՐԱԾԱՏԱՓ, գ. Տափարակ արօտատեղ։
ՏՈՒԲԻ, (յուն.), գ. Եգիպտական ամսանուն, որ համապատասխանում է յունուար ամսին։
ՏՈՒԳԱՆ, ի, մանաւանդ՝ ՏՈՒԳԱՆՔ, նաց, գ. Պատիժ՝ գործած յանցանքի կամ զանցառութեան համար, տոյժ։
ՏՈՒԳԱՆԵԼ, (իմ), եցայ, չ. Տուգանք կրել, տուժել։
ՏՈՒԳԱՏ, ա. Ուժը պակաս, վատուժ, տկար, թոյլ։
ՏՈՒԸՆՋԵԱՆ, գ. 1. ՏԻՒ-ի եզ. սեռական-տրականը։ 2. (անսովոր ոճով) Առաւօտ, վաղորդայն։
ՏՈՒԸՆՋԵՆԱԿԱՆ, ՏՈՒԸՆՋԵՆԱՅԻՆ, ՏՈՒԸՆՋԷՆ, ա. Ցերեկուայ, ցերեկային։
ՏՈՒԺԱՊԱՐՏ, ա. Տուգանք տալու պարտական, տոյժի՝ տուգանքի ենթարկուած։
ՏՈՒԺԵԼ, եցի, ն. 1. Տուգանքի՝ տոյժի ենթարկել, տուգանել, վնասել, պատժել, զրկել։ 2. եցայ, կ. եւ հբ. Տուգանքի՝ տոյժի ենթարկուել, տոյժ կրել։ 3. Կորուստ կրել, վնասուել։
ՏՈՒԺՈՒՄՆ, ժման, գ. Տուժելը, տոյժ, տուգանք, զրկանք։
ՏՈՒԻՉ, տըւչի, չաց, ա. Նա, որ տալիս է, տուող, պարգեւող։
ՏՈՒԿԱՏ, տե՛ս ՏՈՒԳԱՏ։
ՏՈՒՄԱՐ, տե՛ս ՏՈՄԱՐ։
ՏՈՒՆ, տան, տամբ, տանց, տամբք, գ. 1. Բնակելի մեծ կամ փոքր շինութիւն՝ կտուրով ծածկուած, դռներով ու պատուհաններով։ 2. Վրան, տաղաւար՝ բնակութեան համար։ 3. Ապարանք, պալատ։ 4. Եկեղեցի, տաճար։ 5. Տան յարկ։ 6. Տան մէջ առանձին սենեակ։ 7. Մի տան մէջ ապրողները, ընտանիք, գերդաստան։ 8. Ազգատոհմ, տոհմ, ցեղ։ 9. Սաղմոսի՝ ոտանաւորի մի քանի չափածոյ տողերի միասնութիւն՝ միաւորուած ընդհանուր առոգանութեամբ կամ յանգերի համակարգով։ 10. Երկիր, աշխարհ։
ՏՈՒՆԿ, տնկոյ, ոց, գ. 1. Ընդհանրապէս՝ բոյս։ 2. Հողի մէջ տնկուած բազմամեայ բոյս, որ արմատակալում է եւ հետզհետէ ճիւղաւորւում. ծառ, թուփ։ 3. Տնկելը, տնկում։
ՏՈՒՆՋԵՆԱԿԱՆ, ՏՈՒՆՋԵՆԱՅԻՆ, ՏՈՒՆՋԷՆ, տե՛ս ՏՈՒԸՆՋԵՆԱԿԱՆ։
ՏՈՒՈՂՈՒԹԻՒՆ, գ. Տալը, տրուելը. տըւչութիւն։
ՏՈՒՈՒՄՆ, տըւման, գ. Տալը, տրուելը. տըւչութիւն։
ՏՈՒՉՈՒԹԻՒՆ, կամ ՏԸՒՉՈՒԹԻՒՆ, գ. 1. Տալը, պարգեւելը։ 2. Շնորհ, պարգեւ։ 3. Երկնատուր շնորհք, ձիրք։ 4. Աւանդութիւն։
ՏՈՒՌՆ, գ. Շեղջ, կոյտ, դէզ։
ՏՈՒՏՆ, տտան, տտունք, տտանց, կամ ՏՏՈՒՆ, տտնոյ, ոց, գ. 1. Պոչ, ագի։ 2. Զգեստի ներքեւի ծայրը, քղանցք, փէշ։ 3. Կտորի չորս ծայրերից ամեն մէկը։
ՏՈՒՐ, տրոյ, մանաւանդ՝ ՏՈՒՐՔ, տրոց, ովք կամ տրից, իւք, գ. 1. Տալը, տրուած կամ տալու բանը։ 2. Ինչ որ տրւում է մէկին իբրեւ ձիրք՝ շնորհք։ 3. Ընծայ, նուէր, պարգեւ, կաշառք, ողորմութիւն։ 4. Արքունական հարկ։
ՏՈՒՐԵՒԱՌ, ի, ից, գ. 1. Առնելն ու ծախելը, առուծախ, առեւտուր։ 2. Իրար բան տալ-առնելը։ 3. Զրոյց, խօսակցութիւն։ 4. Խնամիութիւն։ 5. ա. Առուծախին յատուկ՝ վերաբերող, առեւտրական։
ՏՈՒՐԵՒԱՌԻԿ, ա. Տուրեւառին՝ առուծախին յատուկ՝ վերաբերող։
ՏՈՒՐԵՒԱՌՈՒԹԻՒՆ, գ. Առուծախ, առեւտուր, վաճառականութիւն։
ՏՈՒՐԺ, տե՛ս ՏՈՅԺ։
ՏՈՒՐԺԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՏՈՒԺԵԼ (2, 3)։
ՏՈՒՐԿԱՆ, (պրսկ.), գ. Պատգամաւոր։ Տուրկանն դարձաւ յաշխարհ իւր (Կղնկտ., 251, ՀԱԲ)։
ՏՈՒՐՔ, տե՛ս ՏՈՒՐ, ՏՈՒՐՔ։
ՏՈՒՓ, տփոյ, ոց, գ. 1. Կափարիչով փոքր արկղիկ, մանաւանդ՝ խունկ պահելու աման, խնկաման, խնկատուփ։ 2. Արկղիկ, գզրոց։ 3. Գրքի կազմ՝ պատեան։
ՏՈՓԱՆ, ի, աց, գ. Տոփելու գործիք, թակիչ, թակ։
ՏՈՓԵԼ, եցի, ն. Տոփանով թակել՝ ծեծել (լուացքը)։
ՏՈՔՍԱԿԱՆ, (յուն.), ա. Թունաւոր։
ՏՊԱԳՐԵԼ, եցի, ն. Դրոշմել, տպաւորել։
ՏՊԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Տիպով՝ դրոշմուածքով զարդարուած լինելը։
ՏՊԱԶԻՈՆ, կամ ՏՊԱԶԻՈՎՆ (յուն.), ի, աց, գ. (հնք.) Տարբեր գոյներով թանկագին քար։
ՏՊԱՆԱԼ, ացայ, չ. Դրոշմուել, տպաւորուել, սերտ կերպով՝ հաստատապէս ամրանալ։
ՏՊԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ, գ. Տիպ ստեղծելը, ձեւակերպութիւն, նմանութիւն։
ՏՊԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Նման կերպով ձեւ տալ, նմանեցնել, ձեւաւորել, տպաւորել։
ՏՊԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Մի բանի տիպը կրող, տիպական, տիպիկ։ 2. Որի վրայ մի բան դրոշմուած է, տպածոյ, կռածոյ, ձուլածոյ։
ՏՊԱՒՈՐԱԲԱՐ, մ. Մի բանի տիպով՝ օրինակով՝ նմանութեամբ, խորհրդաբար։
ՏՊԱՒՈՐԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի նման, յար եւ նման, աւելի բացայայտ։
ՏՊԱՒՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Մի բանի տիպը կրող, նման կերպով ձեւացած, նմանաւոր։ 2. Տիպիկ, տիպական, ճիշտ բնորոշող։
ՏՊԱՒՈՐԱՊԷՍ, տե՛ս ՏՊԱՒՈՐԱԲԱՐ։
ՏՊԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Պատկերել, պատկերացնել, ներկայացնել։ 2. Կերպարանք՝ ձեւ տալ, կերպաւորել, ձեւաւորել։ 3. Նկարագրել, գծագրել։ 4. Իբրեւ օրինակ բերել, նմանեցնել։ 5. Տպել, կնքել, դրոշմել։
ՏՊԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տպաւորել տալ։
ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Տպաւորելը, տպաւորուելը։ 2. Տիպ, դրոշմ, կնիք։ 3. Պատկեր, նմանութիւն։ 4. Ձեւ, օրինակ։
ՏՊԱՒՈՐՈՒՄՆ, րման, գ. Տպաւորելը, տպաւորուելը։
ՏՌԻԲՈՒՆ, (յուն.), գ. Հռետորի հանդերձ։ (Սոկր., 668, ՀԱԲ)։
ՏՌԻՏՈՆ, (յուն.), գ. Եռօրեայ ջերմ (Febris tertiana)։
ՏՌԻՓՔ, տռփից, տե՛ս ՏՌՓԱՆՔ։
ՏՌՆԱՒՈՐ, ա. Կոշտուկաւոր, կոշտացած։
ՏՌՓԱԼ, կամ ՏՌՓԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սեռական ցանկութեամբ բորբոքուել, մէկի սիրով վառուել՝ այրուել։ 2. Սաստիկ փափագել մի բանի, տենչալ։
ՏՌՓԱՆԱԼ, ացայ, չ. 1. Սեռական ցանկութեամբ բորբոքուել, մէկի սիրով վառուել՝ այրուել։ 2. Սաստիկ փափագել մի բանի, տենչալ։
ՏՌՓԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տռփանք արտայայտող՝ յարուցող, ցանկական, հեշտալի։ 2. Տարփական, սիրողական։ 3. Տռփացող, ցանկասէր։
ՏՌՓԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի՝ առաւել տռփալի, շատ ցանկալի։
ՏՌՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տռփանք, բուռն ցանկութիւն։
ՏՌՓԱՆԱԼ, տե՛ս ՏՌՓԱԼ։
ՏՌՓԱՆՔ, նաց, գ. 1. Մարմնական բուռն ցանկութիւն, տարփանք։ 2. Բուռն սէր՝ փափագ մի բանի, տենչ։
ՏՌՓԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Տռփացող, ցանկացող։ 2. գ. Սիրոյ աստուածը յունական դիցաբանութեան մէջ։
ՏՌՓԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՏՌՓԱԼ։
ՏՌՓԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Տռփալի, տարփալի, ցանկալի, տենչալի։
ՏՌՓՈՂ, ի, աց, ա. 1. Ցանկացող, փափագող, տենչող։ 2. Տռփոտ։
ՏՌՓՈՂԱԲԱՐ, մ. Իբրեւ տռփող, սիրողաբար, սիրով։
ՏՌՓՈՏ, ա. Շատ ցանկասէր, տռփամոլ։
ՏՌՓՈՒԹԻՒՆ, ՏՌՓՈՒՄՆ, փման, գ. 1. Տռփալը, տռփանք, մարմնական բուռն ցանկութիւն։ 2. նման. Բուռն սէր՝ փափագ մի բանի, տենչանք, տենչ։
ՏՍՏԱԿ, (պրսկ.), տե՛ս ՏՐՑԱԿ։
ՏՏԱՂԵՂՆ, ղան, ղեղունք, գ. Աղեղնաձեւ պոչով մի տեսակ թռչուն։
ՏՏԻՊ, տտպի, ա. Տտիպութիւն ունեցող, փոթոթահամ։
ՏՏՆԱՒՈՐ, ա. Տուտ՝ պոչ ունեցող, պոչաւոր։
ՏՏՈՒՆ, տե՛ս ՏՈՒՏՆ։
ՏՏՔԱՆՔ, նաց, գ. Ախորժանք։
ՏՏՔԵԼ, եցի, չ. Ախորժել։ (Մծբ., 323, ՀԱԲ)։
ՏՐԱԿԱՆ, ա. 1. (քեր.) Հոլովի տեսակ, որն արտայայտում է յանգման-մատուցման իմաստ։ 2. Տըւչական, մարդկային աւանդութեամբ՝ պատուիրանով տրուած։
ՏՐԱԿԻՑ, ա. Միասին կամ հաւասարապէս տուող՝ բաշխող։
ՏՐԱՄ, ի, ից, ա. 1. Ամուր, պինդ, հաստատուն։ 2. Չոր (գետնի մասին)։
ՏՐԱՄԱԲԱՆ, ա. Որ տրամաբանում է, տրամաբանութեան գիտակ՝ հմուտ։
ՏՐԱՄԱԲԱՆԱԲԱՐ, մ. Տրամաբանական կերպով, տրամաբանօրէն։
ՏՐԱՄԱԲԱՆԱԿ, ա. Տրամախօսութեան բնոյթ կրող, տրամախօսական։
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տրամաբանութեանը յատուկ՝ վերաբերող։ 2. Տրամախօսութեանը յատուկ՝ վերաբերող, տրամախօսական։ 3. Տրամաբանող, տրամաբան։
ՏՐԱՄԱԲԱՆԵԼ, եցի եւ եցայ, ն. հբ. 1. Տրամաբանօրէն մտածել կամ խօսել, դատողութիւն անել։ 2. Հարց ու պատասխանի ձեւով վիճաբանել, տրամախօսել, խօսակցել։ 3. Պատճառաբանել։ 4. Եզրակացնել։
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Տրամաբանելը, խելացի՝ ճիշտ մտածելակերպ, առողջ դատողութիւն։ 2. Տրամախօսութիւն, երկախօսութիւն, հարց ու պատասխանի ձեւով վիճաբանութիւն։
ՏՐԱՄԱԲՆԱԿ, ա. Բնակութեան համար յարմար, ի բնէ հաստատուն (գետին)։
ՏՐԱՄԱԳԻԾ, գծի, ծաց, գ. 1. Որոշում, վճիռ, կանոն։ 2. Ուղիղ գիծ, որն անցնում է շրջանի կենտրոնով եւ միացնում շրջանի երկու հակադիր կետերը։ 3. Դիագրամ։
ՏՐԱՄԱԳԻՐ, գրի, րաց, 1. գ. Դիագրամ։ 2. ա. Ուղիղ, հաստատուն։
ՏՐԱՄԱԳԾՈՒԹԻՒՆ, գ. Համեմատական գծագրութիւն, ուրուագծում։
ՏՐԱՄԱԳՐԵԼ, եցի, ն. Որոշակի գծագրել, ուրուագծել, նկարագրել, օրինադրել, սահմանել։
ՏՐԱՄԱԴԱՏԱԿԱՆ, ի, աց, ա. Տարբերիչ, որոշիչ, ճանաչողական։
ՏՐԱՄԱԴԱՏՈՒԹԻՒՆ, գ. Զանազանում, տարբերում, ճանաչում, որոշում։
ՏՐԱՄԱԴՐԱԿԱՆ, ի, աց, ա. Կարգաւորուած, յարմարեցրած։
ՏՐԱՄԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Կարգի բերել, կարգաւորել, յարմարեցնել, հաստատել, դասաւորել, տեղաւորել, զետեղել։ 2. Յօժարեցնել, տրամադիր՝ հակամէտ դարձնել։
ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կարգաւորութիւն, յարմարութիւն։ 2. Ձեւ, որակ, հանգամանք։ 3. Հոգեկան փոփոխական դրութիւն, այս կամ այն կողմը հակամիտելու յատկութիւն։ 4. (քեր.) Բայի սեռ։
ՏՐԱՄԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Բարեզարդ կարգաւորութիւն, գեղեցկայարմարութիւն։
ՏՐԱՄԱԼՈՒԾԱՆԵԼ, ծի, ն. Բոլորովին կազմալուծել՝ քանդել, ցրել։
ՏՐԱՄԱԽՈՀ, ի, ից, ա. Դատողութիւնների մէջ շրջահայեաց, խոհեմ, խելացի, ուշիմ, զգօն։
ՏՐԱՄԱԽՈՀԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տրամախոհութեանը եւ տրամախոհին յատուկ՝ վերաբերող։ 2. Տրամախոհ, խոհեմ, խելացի։
ՏՐԱՄԱԽՈՀԵԼ, (իմ), եցայ, հբ. Ուշի ուշով՝ մտածելով դատել, լաւ կշռադատել, ուղիղ տրամաբանել։
ՏՐԱՄԱԽՈՀՈՒԹԻՒՆ, գ. Տրամախոհելը, ուշի ուշով դատելը, մտքով կշռադատութիւն, մտածողութիւն, խորհուրդ, միտք, իմաստ։
ՏՐԱՄԱԽՈՐՀԵԼ, (իմ), տե՛ս ՏՐԱՄԱԽՈՀԵԼ (իմ)։
ՏՐԱՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Խօսակցութիւն երկու անձերի միջեւ, երկախօսութիւն, հարց ու պատասխանի ձեւով բանավէճ։
ՏՐԱՄԱԿԱԼ, տե՛ս ՏՐԱՄԱԿԱՅԵԼ (իմ)։
ՏՐԱՄԱԿԱՅԱՆԱԼ, կացեալ, տե՛ս ՏՐԱՄԱԿԱՅԵԼ (իմ)։
ՏՐԱՄԱԿԱՅԵԼ, (իմ), եցայ, եալ, չ. 1. Կարգաւորուել, յարմարուել, տեղաւորուել, զետեղուել։ 2. Մի որոշ վիճակում գտնուել։ 3. Մի տեղ դրուել՝ պահպանուել։
ՏՐԱՄԱԿԱՅՈՒԹԻՒՆ, ՏՐԱՄԱԿԱՅՈՒՄՆ, կայման, գ. Կարգաւորութիւն, յարմարութիւն, դրութիւն, վիճակ։
ՏՐԱՄԱՀԱՍՏԱՏԵԼ, եցի, ն. Տրամ՝ պինդ՝ անշարժ հաստատել՝ զետեղել։
ՏՐԱՄԱՄԻՏ, տե՛ս ՏՐԱՄԱԽՈՀ։
ՏՐԱՄԱՆԱԼ, ացայ, չ. Տրամ դառնալ, պնդանալ։
ՏՐԱՄԱՆԳԻՒՆ, ՏՐԱՄԱՆԳԻՒՆԻ, տե՛ս ՏՐԱՄԱՆԿԻՒՆ, ՏՐԱՄԱՆԿԻՒՆԻ։
ՏՐԱՄԱՆԿԻՒՆ, կեան, ՏՐԱՄԱՆԿԻՒՆԻ, նւոյ, գ. (երկրչ.) Անկիւնագիծ։
ՏՐԱՄԱՆՑԱՆԱԿ ԲԱՆՔ, Որեւէ առանձին խնդրի քննութիւնը ներկայացնող փիլիսոփայական կամ ճարտասանական շարադրանք, քննախօսութիւն։
ՏՐԱՄԱՇՐՋԵԼ, (իմ), եցայ, չ. Շրջագայել, պտտել։
ՏՐԱՄԱՉԱՓ, ա. 1. Տրամագծօրէն հակադիր։ 2. գ. Տրամագիծ։
ՏՐԱՄԱՉԱՓԱԿԱՆ, ա. Տրամագծային։
ՏՐԱՄԱՉԱՓՈՂ, ա. Ճիշտ չափող կամ հակադիր։
ՏՐԱՄԱՍԱՆԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՏՐԱՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ։
ՏՐԱՄԱՏԵԼ, եցի, ն. Հաւասարապէս կտրել՝ ճեղքել, բաժանել, տրոհել, զատել, զանազանել։
ՏՐԱՄԱՏՈՒԹԻՒՆ, գ. Տրամատելը, տրոհում, բաժանում, բաշխում։
ՏՐԱՄԱՏՊԱՒՈՐԵԼ, եցի, ն. Պարզորոշ տպաւորել, լաւ պատկերացնել։
ՏՐԱՄԱՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Պարզորոշ տպաւորութիւն, պատկերացում, ըմբըռնում։
ՏՐԱՄԻԿ, ՏՐԱՄԻՔ, ա. Տրամ, պինդ, կարծր։
ՏՐԱՄՈՐՈՇՈՂՈՒԹԻՒՆ, ՏՐԱՄՈՐՈՇՈՒԹԻՒՆ, տե՛ս ՏՐԱՄԱԴԱՏՈՒԹԻՒՆ։
ՏՐԱՊԷԶԻՏ, տե՛ս ՏՐԱՊԻԶԻՏ։
ՏՐԱՊԻԶ, (յուն.), ի, աց, գ. Սեղան, սեղանի տախտակ։
ՏՐԱՊԻԶԻՏ, (յուն.), ի, աց, գ. 1. Սեղանաւոր, լումայափոխ։ 2. Սեղանակից, բազմական։
ՏՐԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Առատաձեռն, ողորմած։
ՏՐԱՏԷ, գ. Մի տեսակ խէժ կամ խունկ։ (Խոր. (Շիր.) աշխ., 600, ՀԱԲ)։
ՏՐԳԱԼ, գ. Գդալ։
ՏՐԵԽԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. Տրեխներ հագնել։
ՏՐԷ, (պհլ.), տրեայ, գ. Հայկական տոմարի չորրորդ ամիսը, որ ըստ անշարժ տոմարի համապատասխանում է նոյեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը։
ՏՐԻԲՈՒՆ, (յուն., լատ.), գ. 1. Տոհմապետ, ցեղապետ։ 2. Հազարապետ՝ զօրքի կամ ժողովրդի։
ՏՐԻԳՈՆ, (յուն.), ի, գ. (կենդբ.) Ծովային խոշոր գիշակեր ձուկ՝ տափակ մարմնով եւ փշոտ երկար պոչով. կատուաձուկ (Dasyatis pastinaca)։
ՏՐԻԷՐ, (յուն., լատ.), ա. գ. Եռաշար թիերով նաւ, ցռկանաւ։
ՏՐԻՎՂՈՆ, տրիւղոն (յուն.), գ. Սկաւառակ, կլոր ու խոր ափսէ։
ՏՐԻՏՈՒՐ, գ. Փոխադարձ հատուցում՝ վարձ կամ պատիժ, փոխարինութիւն, փոխհատուցում։
ՏՐՄԷՍ, (յուն.), գ. Ծանրութեան քաշ, որ հաւասար է 8 կերատի, կամ դահեկանի 1/3 մասին։
ՏՐՄՂՈՒԹԻՒՆ, գ. Տրմուղ լինելը, անվարժութիւն (լծկան կենդանիների)։
ՏՐՄՈՒՂ, տրմղի, ա. Հեծնելու կամ լծուելու համար չվարժեցուած, անվարժ, անփորձ, խամ (կենդանիների, ինչպէս եւ մատղաշ անասունի վզի մասին)։
ՏՐՈՀ, ի, ից, գ. Տրոհում, բաժանում. տրոհելը, բաժանելը։
ՏՐՈՀԱԿ, ի, աց, գ. Տրոհութեան նշան։
ՏՐՈՀԵԼ, եցի, ն. 1. Իրարից բաժանել՝ անջատել։ 2. Ջոկել, առանձնացնել։ 3. Զատել, հեռացնել։ 4. Զանազանել։
ՏՐՈՀՈՒԹԻՒՆ, ՏՐՈՀՈՒՄՆ, հման, գ. Տրոհելը, տրոհուելը։
ՏՐՈՅԱԽԱՂՔ, գ. յոգն. Օլիմպիական տրոյական խաղեր։
ՏՐՈՐԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Հիւծուել, մաշուել։ 2. Փտել, նեխուել, ապականուել։ 3. Քայքայուել, լուծուել։
ՏՐՈՐՈՒՄՆ, րման, գ. Տրորուելը։
ՏՐՈՒՊ, տրպի, պաց, ա. Յետին, վերջին, նուաստ, չնչին, անարգ, փոքր, խեղճ։
ՏՐՈՓԱԿԱՆ, ա. Տրոփիւն առաջ բերող։
ՏՐՈՓԵԼ, եցի, ն. եւ չ. Ոտքերով կոխոտել, կոխկրտել։ 2. Դոփել, թնդացնել, դղրդացնել։ 3. Թնդալ, դղրդալ, շառաչել։
ՏՐՈՓԻՒՆ, ՏՐՈՓՈՒՄՆ, փման, գ. Տրոփելը, ոտքի դոփիւն, ոտնաձայնի թնդիւն։
ՏՐՈՔԻԼՈՍ, ՏՐՈՔԻՂՈՍ, (յուն.), գ. (կենդբ.) Արքայիկների ընտանիքին պատկանող շատ փոքրիկ թռչուն. արքայիկ (Regulus)։
ՏՐՊԱԳՈՅՆ, ա. Աւելի տրուպ՝ յետին։
ՏՐՊԱՆԱԼ, ացայ, չ. Տրուպ՝ յետին դառնալ։
ՏՐՏՄԱԲԱՐ, մ. Տրտում կերպով, տրտմութեամբ։
ՏՐՏՄԱԳԻՆ, ա. 1. Շատ տրտում, տխրագին։ 2. Տրտմական, տխրական։ 3. մ. Մեծ տրտմութեամբ, տխուր սրտով։
ՏՐՏՄԱԳՈՅՆ, ա. Աւելի տրտում։
ՏՐՏՄԱԶԳԵԱՑ, զգեցի, ից, ա. 1. Տըրտմութեամբ համակուած, տրտմալից։ 2. (յունական ոճով) Տրտմութիւն բերող՝ պատճառող։
ՏՐՏՄԱԶԳԵՍՏԵԱԼ, տե՛ս ՏՐՏՄԱԶԳԵԱՑ (1)։
ՏՐՏՄԱԼԻ, ա. Տրտմութեամբ լի՝ լցուած՝ համակուած, շատ տրտում։
ՏՐՏՄԱԾԻՆ, ա. Տրտմութիւն ծնող՝ առաջ բերող, տրտմեցնող։
ՏՐՏՄԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Տրտմութիւն պարունակող, տրտմեցնող, տրտմալի։ 2. Տրտմած, տրտմութեամբ համակուած։
ՏՐՏՄԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Ուրիշի տրտմութեանը մասնակից լինել, միասին տրտմել, ցաւակցել, կարեկցել։
ՏՐՏՄԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Տրտմակից լինելը, ցաւակցութիւն, կարեկցութիւն, վշտակցութիւն։
ՏՐՏՄԱՀԱԼԱԾ, ա. Տրտմութիւնը փարատող՝ հեռացնող՝ վանող։
ՏՐՏՄԱՀԱՂՈՐԴ, ա. Որի մէջ խառն է տրտմութիւն, ցաւագին, դառն։
ՏՐՏՄԱՍԷՐ, ա. Տրտմութիւն սիրող։
ՏՐՏՄԵԼ, (իմ), եցայ, չ. Տրտում դառնալ, տրտմութիւն զգալ, տխրել, թախծել, ցաւով՝ վշտով համակուել, վշտանալ, նեղուել, մտատանջուել։
ՏՐՏՄԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տրտում դարձնել, տրտմութիւն պատճառել, տխրեցնել, վշտացնել, սիրտը կոտրել, դառնացնել։
ՏՐՏՄԵՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Որ տրտմեցնում է, տրտմեցնող։
ՏՐՏՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Տրտմելը, տրտում լինելը։ 2. Հոգեկան վիշտ՝ ցաւ, տխրութիւն, թախիծ։ 3. Այն, ինչ որ տխրութիւն է պատճառում, տխրութիւն պատճառող հանգամանք, տրտմելու առիթ։
ՏՐՏՆՋԱԼ, ացի, տե՛ս ՏՐՏՆՋԵԼ։
ՏՐՏՆՋԱԿԱՆ, ի, աց, ա. Տրտունջ պարունակող՝ արտայայտող։
ՏՐՏՆՋԵԼ, եցի, չ. Դժգոհութիւն կամ անբաւականութիւն յայտնել մէկից՝ մի բանից, դժգոհել, քրթմնջալ, գանգատուել, բողոքել, չարախօսել։
ՏՐՏՆՋԻՒՆ, ՏՐՏՆՋՈՒՄՆ, ջման, գ. Տրտնջալը, տրտունջ։
ՏՐՏՈՒՄ, ա. 1. Տխուր, թախծոտ, հոգեպէս վշտացած, տրտմութիւն ապրող՝ ունեցող։ 2. Տրտմական, տրտմալից։ 3. մ. Տրտմաբար, տրտում կերպով, տրտմութեամբ։
ՏՐՏՈՒՆՋ, տրտնջոյ, ով, գ. 1. Դժգոհութիւն՝ անբաւականութիւն մէկից կամ մի բանից, գանգատ, բամբասանք, չարախօսութիւն։ 2. ա. Տրտնջացող, տրտնջող, դժգոհ։ 3. Տրտնջական։
ՏՐՑԱԿ, գ. Կապոց, խուրձ։
ՏՐՓԱԼ, ՏՐՓԱԿԱՆ, ՏՐՓԱՆՔ, տե՛ս ՏՌՓԱԼ, ՏՌՓԱԿԱՆ, ՏՌՓԱՆՔ։
ՏՐՓՈՒԹԻՒՆ, ՏՐՓՈՒՄՆ, տե՛ս ՏՌՓՈՒԹԻՒՆ, ՏՌՓՈՒՄՆ։
ՏՔՆԱԲԱՐ ՏԱՆԵԼ, տե՛ս ՏԱՐԱՊԱՐՀԱԿ ՎԱՐԵԼ։
ՏՔՆԱԿԱՆ, ա. Արթուն, տքուն։
ՏՔՆԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Գիշերն առանց քնելու անցկացնել, չքնել։ 2. Արթուն մնալ, հսկել։
ՏՔՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տքնել տալ, արթուն պահել։
ՏՔՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Տքնելը, արթնութիւն, արթուն մնալը։ 2. Արթուն հսկողութիւն։ 3. (եկեղց.) Գիշերային ժամերգութիւն եկեղեցական տօների նախատօնակներին, հսկում։
ՏՕԹ, (պհլ.), ոյ, գ. 1. Շատ տաք եղանակ, շոգ, տապ։ 2. Խորշակ։ 3. ա. Շատ շոգ՝ տաք, տօթագին։
ՏՕԹԱԳԻՆ, ա. Շատ տօթ՝ տաք։
ՏՕԹԱԺԱՄ, ու, գ. Օրուայ տօթ ժամանակը։
ՏՕԹԱԺԱՄԱՆԱԿՔ, նոյնն է՝ ՏՕԹԱԺԱՄ։
ՏՕԹԱԽԱՌՆ, ա. Տօթի հետ խառն, շատ տօթ՝ շոգ, տօթային։
ՏՕԹԱԽԱՐՇ, ա. Տօթից խաշուած՝ կիզուած՝ այրուած, արեւահար։
ՏՕԹԱԿԷԶ, ՏՕԹԱՀԱՐ, ա. Տօթից խաշուած՝ կիզուած՝ այրուած, արեւահար։
ՏՕԹԱՅԻՆ, տե՛ս ՏՕԹԱԳԻՆ։
ՏՕԹԱՆԱԼ, ացայ, չ. Տօթից նեղուել՝ կիզուել, տօթակէզ լինել, շոգել։
ՏՕԹՈՒԹԻՒՆ, գ. Սաստիկ տաքութիւն՝ ջերմութիւն, տապ։
ՏՕՆ, ի, ից, գ. 1. Հասարակական հանդէս, հանդիսաւոր օր։ 2. Տօնախմբութիւն։
ՏՕՆԱԲԱՐ, մ. Տօնախմբութեամբ, հանդիսաւոր կերպով։
ՏՕՆԱԽՄԲԱԿԱՆ, ա. Տօնախմբութեան յատուկ՝ վերաբերող, տօնական, հանդիսաւոր։
ՏՕՆԱԽՄԲԵԼ, եցի, ն. Միասին խմբուած՝ հանդիսաւոր կերպով տօնել, տօնական հանդէս կատարել, տօնախըմբութիւն անել։
ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆ, գ. Մեծ հանդէսով կամ խմբով կատարուող տօն՝ տօնակատարութիւն։
ՏՕՆԱԽՈՒՄԲ, խմբի, նոյնն է՝ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆ։
ՏՕՆԱԿԱՆ, ի, աց, ա. Տօնին յատուկ՝ վերաբերող, տօնախմբական, հանդիսաւոր, ուրախական։
ՏՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Տօն լինելը, տօնախմբութիւն, տօն։
ՏՕՆԱԿԱՐԳԵԼ, եցի, ն. Տօներ սահմանել՝ նշանակել։ Մովսէս տօնակարգեաց Իսրայէլացւոցն յեօթներորդում ամսեանն (Կղնկտ., Գ, 14)։
ՏՕՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Միասին տօնել՝ տօնական հանդէս կատարել, տօնին մասնակցել։
ՏՕՆԱԿՑԱԲԱՐ, մ. Տօնակից լինելով, միասին տօնելով։
ՏՕՆԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Տօնակից լինելը, միասին տօնելը, խնդակցութիւն։
ՏՕՆԱՀՐԱՄԱՆ ԿԱՐԳ, Տօնակարգի՝ տօների կարգաւորման հրաման։
ՏՕՆԱՄԱԿ, ի, աց, գ. (եկեղց.) Տօների տարեկան ընթերցուածքներ, Ճաշոց գիրք։
ՏՕՆԱՄԵՐՁ ՕՐ, աւուրք. Տօնի մօտալուտ օրերը։
ՏՕՆԱՊԵՏ, ի, աց, գ. 1. Տօնի հանդիսադիր, տօնակատար։ 2. Տօնախմբութիւն հրաւիրող, կոչնատէր։
ՏՕՆԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Տօներ՝ տօնախմբութիւններ սիրող, տօնախմբութիւնների նկատմամբ փութեռանդ՝ խանդավառ։
ՏՕՆԱՍԻՐԱԿ, ա. Տօնասէրին յատուկ՝ վերաբերող, տօնասիրական։
ՏՕՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Տօնասէր լինելը, տօներ՝ տօնախմբութիւններ սիրելը։
ՏՕՆԱՎԱՃԱՌ, գ. Տօնի՝ հանդէսի ժամանակ կազմակերպուած առեւտուր։
ՏՕՆԵԼ, եցի, ն. 1. Տօն կատարել։ 2. Ուրախութիւն անել։
ՏՕՆԸՆԾԱՅ, ի, ից, գ. Տօնի առիթով մէկին ուղարկուած ընծայ։
ՏՕՆՈՒՏ, ա. 1. Տօնական, հանդիսաւոր։ 2. Ցնծալից։
ՏՕՍԱԽ, ոյ կամ ի, գ. (բսբ.) Տօսախազգինեի ընտանիքին պատկանող մշտադալար թուփ. շիմշիր, շիմշատ (Buxus)։
Ր, ր (րէ), 1. Հայերէն այբուբենի երեսուներկուերորդ տառը, թուական արժէքը՝ հինգ հազար, հինգհազարերորդ։ 2. Առաջնալեզուային շփական ձայնորդ բաղաձայն։
ՐԱԲԱՅԱԿԱՆ, տե՛ս ՐԱԲՈՒՆԱԿԱՆ։
ՐԱԲԲԻ, տե՛ս ՌԱԲԲԻ։
ՐԱԲՈՒՆ, տե՛ս ՌԱԲԲՈՒՆԻ։
ՐԱԲՈՒՆԱԿԱՆ, ա. Ռաբունու, վարդապետական։
ՐԱԲՈՒՆԻ, տե՛ս ՌԱԲԲՈՒՆԻ։
ՐԱԽԱԶՈՒԱՐՃ, ա. Ուրախազուարճ։
ՐԱԽԱՐԱՐ, ա. Ուրախարար։
ՐԱԽՃԱՆ, տե՛ս ԽՐԱԽՃԱՆՔ։
ՐԱԽՃԱՆԱԿ, ա. Ուրախ։
ՐԱԿԵՐՏԵԼ, տե՛ս ՀՐԱՇԱԿԵՐՏԵԼ։
ՐԱՀԻՐԱԲ, մ. Արագ-արագ, վազեվազ, վազելով։
ՐԱՒԴՈՍ, (յուն.), Գաւազան, ցուպ։
ՐՈՊ, գ. Էակ։
ՐՈՊԷ, (յուն.), ի, ից, գ. 1. Շատ կարճ ժամանակ, ակնթարթ, վայրկեան։ 2. Տիեզերք, աշխարհ։
ՐՈՊԷԱՀԱՄԱՐ, ա. Րոպէները հաշուող, ժամանակը դիտող, աստղահմայ։
ՐՈՏԵԼ1, եցի, ն. Հաւաքել, ժողովել, միացնել, կցել։
ՐՈՏԵԼ2, եցի, ն. Խնդրել, հայցել։
Ց1, ց (ցոյ), 1. Հայերէն այբուբենի երեսուներեքերորդ տառը, թուական արժէքը՝ վեց հազար, վեցահազարերորդ։ 2. Առաջնալեզուային հպաշփական (սուլական) խուլ շնչեղ բաղաձայն։
Ց2, Նախդիր, որ գործածւում է միայն հայցական հոլովի հետ. ա) Արտայայտում է մինչեւ կապի իմաստ՝ ցայժմ, ցգետ, ցայսօր։ բ) ասել, տալ, հարցանել բայերի մօտ արտայայտում է տրականի իմաստ՝ ասէ ցնա, ցորդին ետ, հարցին ցաշակերտսն։
Ց3, Յոգնակակերտ մասնիկ, որ գործածւում է յոգնակի սեռական-տրական եւ բացառական հոլովները կազմելիս՝ սրտից, ի սրտից. ձերոց, ի ձերոց եւն։
ՑԱԲԻ, տե՛ս ՑԱՔԻ։
ՑԱԽԵԼ, եցի, Ցաքանով ցանած արտը տափանել՝ հաւասարեցնել, ցաքանել։
ՑԱԾ, ոյ, ա. 1. Հեզ, հլու, համեստ, խոնարհ։ 2. մ. Դէպի ներքեւ։
ՑԱԾԱԳՆԱՑ, ա. Յուշիկ, կամաց, թեթեւ։
ՑԱԾԱԳՈՅՆ, ա. Աւելի ցած՝ ցածր։
ՑԱԾԱԽՕՍ, ա. Ցածր՝ մեղմ ձայնով խօսող, պարկեշտախօս։
ՑԱԾՆԱԳՈՅՆ, ա. Աւելի ցածուն՝ պարկեշտ։
ՑԱԾՆՈՒԼ, ծեայ, ծի՛ր, ծուցեալ կամ ծեալ, չ. 1. Ցածրանալ, իջնել, բարձրութիւնը նուազել։ 2. Թուլանալ, մեղմանալ, հանդարտուել, խաղաղուել, դադարել։ 3. Բարկութիւնը՝ խստութիւնն անցնել՝ մեղմանալ, սիրտը իջնել, մեղմ դառնալ, հանգստանալ, փափկանալ, կակղել։ 4. Խելօքանալ։
ՑԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Չափաւորութիւն, պարկեշտութիւն, զգաստութիւն, զգօնութիւն, խելօքութիւն։ 2. Հանդարտութիւն, լռութիւն։ 3. Հեզութիւն, համեստութիւն։ 4. Ստորութիւն, անարգութիւն։ 5. Պարկեշտութեամբ դէպի ցած նայելը։
ՑԱԾՈՒՄՆ, ծման, գ. 1. Ցածրանալը, իջնելը։ 2. Հանդարտութիւն։
ՑԱԾՈՒՆ, ծնոյ, ոց, ա. 1. Պարկեշտ, զգաստ, զգօն։ 2. Հեզ, համեստ, խոնարհ։ 3. Պարկեշտական, զգաստական, խոհական։ 4. Ստորին, ներքեւի, ցածի։
ՑԱԾՈՒՑԱՆԵԼ, ծուցի, ծո՛, պբ. 1. Ցածրացնել, իջեցնել, ցած դնել։ 2. Դէպի ցած հակել՝ թեքել, խոնարհել։ 3. Հանդարտեցնել, հանգստացնել, մեղմացնել, խաղաղեցնել, փափկացնել։ 4. Հաշտեցնել։
ՑԱԾՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. 1. Ցածրացնող, իջեցնող։ 2. Հանգստացնող, խաղաղեցնող, մեղմացնող։ 3. Զգաստացնող։
ՑԱԿԱՆԵԱԼ, ելոյ, ա. Չքաւոր, աղքատ, տնանկ, կարիքաւոր։
ՑԱԿԱՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Աղքատ՝ տնանկ դարձնել, խեղճութեան հասցնել, թշուառացնել, տառապեցնել, չարչարել։
ՑԱԿՆ, կան, ամբք, գ. Աղքատութիւն, խեղճութիւն, թշուառութիւն, տառապանք։
ՑԱՄԱՔ, (ասոր.), ի, աց, ա. 1. Ջրի խոնաւութիւնից կամ բուսականութիւնից զուրկ, չոր։ 2. Ցամաքած, չորացած։ 3. գ. Ցամաքային ընդարձակ տարածութիւն, երկիր։ 4. Չոր՝ ոչ ջրապատ տարածութիւն՝ վայր՝ տեղ։
ՑԱՄԱՔԱԹԵՒ, ա. մ. Թեւերը ցամաք՝ չթրջուած, անթաց թեւերով, առանց սուզուելու, անվտանգ, անվնաս։
ՑԱՄԱՔԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Ցամաք, ցամաքային։ 2. Ցամաքի վրայ բնակուող՝ ապրող, ցամաքաբնակ։
ՑԱՄԱՔԱԿԷՏ, կիտի, գ. Այն կէտը, որտեղ սկսւում է ցամաքը, ծովափ, ծովեզր։
ՑԱՄԱՔԱՅԱՏԱԿ, ա. Որի յատակը ցամաք է, անջուր, ոտքով ընթանալի։
ՑԱՄԱՔԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Ցամաքում ապրող, ցամաքաբնակ։ 2. Չոր, չորեղէն։
ՑԱՄԱՔԱՆԱԼ, ացայ, չ. Ցամաք դառնալ, ցամաքել, չորանալ։
ՑԱՄԱՔԱՉԱՓՈՒԹԻՒՆ, գ. Հողաչափութիւն, երկրաբաշխութիւն։
ՑԱՄԱՔԵԼ1, եցի, տե՛ս 1. ՑԱՄԱՔԵԼ2 (իմ)։ 2. ՑԱՄԱՔԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՑԱՄԱՔԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Ցամաք դառնալ, չորանալ, խոնաւութիւնից զրկուել, խոնաւութիւնը կորցնել։ 2. Սմքել, քաշուել, կուչ գալ։ 3. Գօսանալ (մարմնի անդամների մասին)։ 4. փխբ. Նուազել, պակասել, կտրուել, սպառուել, վերանալ։ 5. Պապակուել։
ՑԱՄԱՔԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ցամաքել տալ, չորացնել, խոնաւութիւնը եւ դալարութիւնը վերացնել։
ՑԱՄԱՔԵՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Որ ցամաքեցնում է, ցամաքեցնող, չորացնող։
ՑԱՄԱՔ ԿՂԶԻ, գ. Թերակղզի։
ՑԱՄԱՔՈՒԹԻՒՆ, գ. Ցամաք՝ չոր լինելը, չորութիւն։
ՑԱՄԱՔՈՒՄՆ, քման, գ. 1. Ցամաքելը։ 2. Պապակում, պապակուելը։
ՑԱՄԱՔՈՒՏ, ա. Անջրդի, անջուր, չոր։
ՑԱՄՆ, ցումն, գ. Մեռածի դիակի մէջ գոյացող թարախանման գարշահոտ հեղուկ։
ՑԱՅԳ, ոյ, 1. գ. Առաւօտեան նախորդող ժամանակը, գիշեր։ 2. մ. Մինչեւ առաւօտ, մինչեւ լուսանալը։ 3. Գիշերը, գիշերով։
ՑԱՅԳԱԳՆԱՑ, ա. Գիշերով գնացող՝ շրջող։
ՑԱՅԳԱԿՌԻՒ ՄԱՐՏ, Գիշերային մարտ՝ կռիւ, գիշերամարտութիւն։
ՑԱՅԳԱՆՈՑ ՀԱՆԴԵՐՁ, Գիշերը հագնելու զգեստ, գիշերազգեստ։
ՑԱՅԳԱՊԱՇՏՕՆ, տաման, անց, գ. Գիշերային ժամերգութիւն։
ՑԱՅԳԱՑՆՈՐ, կամ ՑԱՅԳԱՑՆՈՐԴ, ի, ա. Գիշերային ցնորքների մէջ ընկնող, երազատես։
ՑԱՅԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Գիշերային ժամանակ, գիշեր։ 2. Գիշերը տեղի ունցող՝ կատարուող բան, գիշերուայ ընթացքում եղածը։
ՑԱՅԳՕԹ ԱՌՆԵԼ, Ամբողջ գիշերը՝ մինչեւ առաւօտ պահել կամ մնալ։
ՑԱՅԴ ՎԱՅՐ, մ. 1. Մինչեւ այդտեղ՝ այստեղ։ 2. Մինչեւ այդ՝ այս ժամանակ։
ՑԱՅԺՄ, մ. Մինչեւ այժմ, մինչեւ հիմայ, մինչեւ այսօր։
ՑԱՅԼՔ, ՑԱՅՂՔ, լից, գ. (կզմխս.) Աճուկ (Inguen)։
ՑԱՅՆ, մ. Մինչեւ այն աստիճան, այնքան, այնչափ։
ՑԱՅՆԺԱՄ, մ. Դեռ, մինչեւ այժմ, մինչեւ այն ժամանակ։
ՑԱՅՆ ՎԱՅՐ, տե՛ս ՑԱՅՆԺԱՄ։
ՑԱՅՆՔԱՆ, մ. Մինչեւ այն աստիճան, այնքան, այնչափ։
ՑԱՅՍՎԱՅՐ, տե՛ս ՑԱՅԴ ՎԱՅՐ։
ՑԱՅՍ ՑԱՅՆ, մ. Մինչեւ այսքան՝ այնքան, ըստ այսմ՝ ըստ այնմ։
ՑԱՅՍՔԱՆ, մ. Այսքան, մինչեւ այստեղ։
ՑԱՅՍՕՐ, մ. Մինչ այսօր։
ՑԱՅՏ, տք, գ. Դուրս ցայտած բան։
ՑԱՅՏԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Հեղուկի կաթիլները ուժով դուրս հոսել, ցայտեր գոյացնելով արտահոսել, ցօղել։ 2. Ցաթել, ծագել։
ՑԱՅՏՈՒԿ, ուկք, գ. Դուրս ցայտած հեղուկը, ցայտելը։
ՑԱՅՏՈՒՄՆ, տման, գ. Ցայտելը, ուժով դուրս մղուելը։
ՑԱՆ, ի, ից, գ. 1. Ցանելը, ցանք։ 2. ա. մ. Ցրուած, սփռուած, ցիրուցան եղած։
ՑԱՆԳ, ՑԱՆԳԱԼ, ՑԱՆԳԵԼ, ՑԱՆԳՈՐԴԵԼ, ՑԱՆԳՈՒԹԻՒՆ, տե՛ս ՑԱՆԿ, ՑԱՆԿԱԼ, ՑԱՆԿԵԼ, ՑԱՆԿՈՐԴԵԼ, ՑԱՆԿՈՒԹԻՒՆ։
ՑԱՆԵԼ, եցի, ն. 1. Սերմը հողի՝ հերկի մէջ շաղ տալ, սերմանել։ 2. Շաղ տալ, սփռել, ցրել։ 3. Ցօղել, սրսկել, ցնցղել։
ՑԱՆԿ1, կամ ՑԱՆԳ, ոյ, ոց, գ. Պատ, պատնէշ, անջրպետ, ցանկապատ։
ՑԱՆԿ2, գ. Գրքի գլուխների ցուցակ։
ՑԱՆԿ3, գ. Ցանկութիւն, փափագ, իղձ։
ՑԱՆԿ4, մ. 1. Մինչեւ վերջ, իսպառ։ 2. Միշտ, մշտապէս, շարունակ, անդադար, անընդմէջ։
ՑԱՆԿԱԳՈՅՆ, ա. Աւելի ցանկալի, աւելի յարմար՝ նպատակայարմար։
ՑԱՆԿԱԼ, կացի, կա՛, ն. 1. Սրտանց կամենալ՝ ուզել, փափագել, բաղձալ, տենչալ, ըղձալ, անձկալ։ 2. չ. Աչք տնկել մի բանի վրայ, ձգտել մի բանի, կամենալ ունենալ։ 3. Սեռական ցանկութիւն զգալ մէկի նկատմամբ, տռփալ։
ՑԱՆԿԱԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Որին ցանկանում են՝ փափագում են, փափագելի, բաղձալի, տենչալի, տարփալի։ 2. Ախորժելի, հաճելի, դուրեկան, սիրելի։
ՑԱՆԿԱԼԻՑ, ա. Ցանկութեամբ լցուած՝ տոգորուած, ցանկալի։
ՑԱՆԿԱԿԱՆ, ի, աց, ա. Սեռական ցանկութիւն արտայայտող՝ պարունակող, տարփական։
ՑԱՆԿԱԿԱՐԿԱՏ, ա Խարխլուած ցանկըօ նորոգող։
ՑԱՆԿԱՄՈԼ, ա. Մոլի ցանկասէր։
ՑԱՆԿԱՆԱԼ, ցայ, ցի՛ր, տե՛ս ՑԱՆԿԱԼ։
ՑԱՆԿԱՆԵԱԼ, (սխալագրութիւն), տե՛ս ՑԱԿԱՆԵԱԼ։
ՑԱՆԿԱՊԱՏ, ա. Ցանկովօ պատուած կամ փակուած։
ՑԱՆԿԱՊԱՏԱՌ, ա. Ցանկը՝ ցանկապատը քանդող, փխբ. սահմանուած կարգը խախտող։
ՑԱՆԿԱՊԱՏԵԼ, եցի, ն. Ցանկով պատել, շրջափակել։
ՑԱՆԿԱՋԱՆ, ա. Մշտաջան, անդուլ, անդադար։
ՑԱՆԿԱՍԷՐ, սիրի, րաց, ա. գ. Մարմնական ցանկութեամբ համակուած՝ տոգորուած, հեշտասէր, վաւաշոտ, կրքոտ, տռփոտ։
ՑԱՆԿԱՍԻՐԵԼ, եցի, ն. Սիրով փափագել։
ՑԱՆԿԱՍԻՐՈՒԹԻՆ, գ. 1. Ցանկասէր լինելը, հեշտասիրութիւն, վաւաշոտութիւն, տռփանք։ 2. Ընդհանրապէս՝ որեւէ ցանկութիւն, տարփանք։
ՑԱՆԿԱՏԱՐԱԾ, ա. Միշտ տարածած (բազուկները)։
ՑԱՆԿԱՏԵՍԱԿ, ա. Ցանկալի տեսք ունեցող, տեսքը գեղեցիկ, գեղեցկատեսիլ։
ՑԱՆԿԱՑՈՂԱԿԱՆ, ի, աց, տե՛ս ՑԱՆԿԱԿԱՆ։
ՑԱՆԿԱՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Ցանկալի դարձնող, փափագը շարժող։
ՑԱՆԿԱՓԱԿ, ա. Ցանկով փակուած՝ պատուած։
ՑԱՆԿԵԼ, կամ ՑԱՆԳԵԼ, եցի, ն. Ցանկով պատել՝ փակել, ցանկապատ քաշել, պատնէշել, պարսպել, ամրացնել։
ՑԱՆԿՈՏ, տե՛ս ՑԱՆԿԱՍԷՐ։
ՑԱՆԿՈՐԴ, տե՛ս ՀԱՆԱՊԱԶՈՐԴ։
ՑԱՆԿՈՐԴԵԼ, եցի եւ եցայ, տե՛ս ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵԼ։
ՑԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Ցանկանալը, որեւէ բանի ձգտում, իղձ, բաղձանք, յօժարութիւն, փափագ, տենչ, սէր, տարփանք, հաճոյք։ 2. Հեշտասիրութիւն, տռփանք։
ՑԱՆԿՈՒԹԻՒՆԱՍԷՐ, տե՛ս ՑԱՆԿԱՍԷՐ։
ՑԱՆԿՈՒՄՆ, կման, գ. Ցանկանալը, ցանկութիւն։
ՑԱՆՈՒՄՆ, նման, գ. Ցանելը, ցանուելը։
ՑԱՆՑ, ի, ից, կամ ոյ, գ. Հաստ թելերից վանդակաձեւ հիւսուած յարմարանք՝ ձուկ, թռչուն եւն որսալու համար, ուռկան, վարմ։
ՑԱՆՑԱՐԿ, գ. Ցանց գցելը (որսալու համար)։
ՑԱՆՑԵԼ, եցի, ն. 1. Ցանցով՝ ցանց գցելով որսալ։ 2. Ցնցելով դէպի վեր կամ դուրս հանել՝ քաշել։
ՑԱՆՑՈՐԴ, ի, աց, գ. Ցանցով որս անող, ցանց գցող, որսորդ, ձկնորս։
ՑԱՍԿՈՏ, ի, աց, ա. Շուտ բորբոքուող՝ զայրացող, զայրացկոտ, բարկացկոտ։
ՑԱՍԿՈՏՈՒԹԻՒՆ, գ. Զայրացկոտութիւն, բարկացկոտութիւն։
ՑԱՍՄՆԱԿԱՆ, ի, աց, ա. Ցասում արտայայտող, զայրացական։
ՑԱՍՄՆԱՏԵՍԱԿ, ի, ա. 1. տե՛ս ՑԱՍՄՆԱԿԱՆ։ 2. Ծանրաբարոյ։
ՑԱՍՆԱԿԱՆ, տե՛ս ՑԱՍՄՆԱԿԱՆ։
ՑԱՍՆՈՒԼ, սեայ, սի՛ր, սուցեալ, չ. Վրէժով լցուել, սաստիկ բարկանալ, զայրանալ, սրտմտել, սրդողել։ 2. Մէկի վրայ չարանալ, մէկից խռովէլ, նեղանալ մի բանից։
ՑԱՍՈՅՑ, ա. Բարկացած, խռոված (մէկից)։
ՑԱՍՈՒՄՆ, սման, գ. 1. Զայրոյթ, սրտմտութիւն, սաստիկ բարկութիւն։ 2. Աստծու ցասումը, երկնային պատիժ՝ պատուհաս։ 3. նման. Մոլեգնութիւն, սաստկութիւն (համաճարակ հիւանդութիւնների)։
ՑԱՍՈՒՑԱՆԵԼ, սուցի, սո՛, սուցեալ, պբ. Ցասումը շարժել, սաստիկ բարկացնել, զայրացնել։
ՑԱՍՉԵԼ, (իմ), սեայ, տե՛ս ՑԱՍՆՈՒԼ։
ՑԱՐԴ, մ. Մինչեւ այժմ։
ՑԱՒ, ոյ, մանաւանդ՝ ՑԱՒՔ, ւոյ, ւօք, գ. 1. Մարմնական անհաճոյ տանջող զգացում՝ վէրքի, հիւանդութեան եւն պատճառով։ 2. Վիշտ, կսկիծ, հոգեկան տառապանք։ 3. Ախտ, հիւանդութիւն։
ՑԱՒԱԲԵՐ, ի, ից, ՑԱՒԱԲԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. Ցաւ՝ հիւանդութիւն բերող։
ՑԱՒԱԳԱՐ, ա. Հիւանդոտ։
ՑԱՒԱԳԻՆ, ա. 1. Ցաւերով լի, խիստ ցաւող, սաստիկ ցաւ պատճառող։ 2. Վըշտահար, վշտագին, տրտմագին, դառնութեամբ լի։ 3. մ. Ցաւագին կերպով, դառնապէս։
ՑԱՒԱԳՆԱԳՈՅՆ, ա. Աւելի ցաւագին։
ՑԱՒԱԳՆԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Ցաւի ենթարկուել, հիւանդանալ, տկարանալ։ 2. Ցաւոտ դառնալ։ 3. Ցաւ զգալ, ցաւել, տրտմել, վշտանալ, մորմոքուել։
ՑԱՒԱԳՆՈՏ, ի, աց, ա. 1. Ցաւի ենթարկուած, ցաւագար, հիւանդ։ 2. Վշտացած, վշտահար։
ՑԱՒԱԳՆՈՏԵԼ, եցի, տե՛ս ՑԱՒԱԳՆԵԼ։
ՑԱՒԱԳՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ցաւ, վիշտ։ 2. Ցաւակցութիւն։
ՑԱՒԱԼԻՑ, ա. Ցաւերով՝ վշտերով լի, ցաւագին։
ՑԱՒԱԾ, ի, աց, ա. Ցաւ ունեցող, հիւանդ, հիւանդոտ։
ՑԱՒԱԾՈՒԹԻՒՆ, գ. Հիւանդութիւն, ախտ։
ՑԱՒԱԿԱՆ, ի, աց, ա. Ցաւին յատուկ, ցաւ պատճառող, ցաւաբեր։
ՑԱՒԱԿԻՐ, ա. 1. Ցաւ կրող։ 2. Ցաւագին։
ՑԱՒԱԿԻՑ ԼԻՆԵԼ, տե՛ս ՑԱՒԱԿՑԵԼ։
ՑԱՒԱԿՑԱԲԱՐ, մ. 1. Ցաւակից լինելով, ցաւակցութեամբ, կարեկցաբար։ 2. Ցաւակցութիւն արտայայտող, ցաւակցական։
ՑԱՒԱԿՑԵԼ, եցի եւ եցայ, չ. Մէկի ցաւին՝ վշտին կարեկից լինել, կարեկցել, վշտակցել։
ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ցաւակից լինելը, կարեկցութիւն, վշտակցութիւն։
ՑԱՒԱՀԱԼԱԾ, ա. Ցաւը՝ հիւանդութիւնը հալածող՝ փարատող։
ՑԱՒԱՏԵԼ, եցի, ն. Պատառոտել, ծուէն-ծուէն անել։
ՑԱՒԱՑԱԾՈՅՑ, ա. Ցաւերը՝ վշտերը հանգստացնող՝ մեղմացնող՝ փարատող։
ՑԱՒԱՑՈՒԱԾ, գ. Մէկին հասած կամ հասցրած ցաւ, կրած՝ զգացուած ցաւ։
ՑԱՒԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Ցաւ զգացուել մարմնի որեւէ մասում։ 2. Ցաւ զգալ, վշտանալ։ 3. Ցաւագնել, տանջուել, չարչարուել։
ՑԱՒԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Ցաւ պատճառել՝ առաջացնել, ցաւերով տանջել, կսկծացնել։ 2. Հոգեկան ցաւ պատճառել, վշտացնել։
ՑԱՒԷ, են, եաց, եցին, եսցէ, մբ. 1. Ցաւում է, ցաւ է զգացւում։ 2. Ցաւ եւ կըսկիծ է լինում, վիշտ է պատճառում։ 3. Ցաւակցել, կարեկցել, հոգալ։
ՑԱՒՈՏ, ի, աց, ա. Ցաւ ունեցող, ցաւագար, հիւանդոտ, հիւանդ։
ՑԱՔԻ, ւոյ, գ. (բսբ.) Դժնիկազգիների ընտանիքին պատկանող փշոտ թփաբոյս, ժանտափուշ (Paliurus spina-Christi)։
ՑԵԼՈՒԼ, ցելի, ցե՛լ, ցելեալ, ն. Ճղել, պատռել, ճեղքել։
ՑԵԼՈՒՄՆ, լման, գ. Պատռելը, ճեղքելը, ճեղքուածք։
ՑԵԽ, տե՛ս ՑԻԽ։
ՑԵԾ, ցէծ, գ. (կենդբ.) Քաջահաւերի ընտանիքին պատկանող թռչուն. սրբազան քաջահաւ, եգիպտահաւ (Threskiornis aethiopicus)։
ՑԵՂ, ի, ից, գ. Մէկ նախահօր սերունդ, ազգատոհմ, տոհմ։ 2. Առանձին ազգութիւն՝ իբրեւ մի ազգապետի սերունդ։ 3. Սեռ։
ՑԵՂԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Մարդկային ցեղերի կարգաւորում՝ դասաւորութիւն։
ՑԵՂԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Միեւնոյն սեռին պատկանող, համասեր։
ՑԵՂԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Ցեղակից՝ ազգակից լինելը, ազգակցութիւն, մերձաւորութիւն։
ՑԵՂԱՊԵՏ, ի, ից կամ աց գ. Ցեղի պետ՝ առաջնորդ, տոհմապետ, նահապետ։
ՑԵՂԱՊԵՏԱԿԱՆ, ա. Ցեղապետին եւ ցեղապետութեանը յատուկ՝ վերաբերող։
ՑԵՂԱՊԵՏԵԼ, եցի, չ. Իբրեւ ցեղապետ իշխել։
ՑԵՂԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. Ցեղապետ լինելը, ցեղապետի իշխանութիւն, նահապետութիւն։
ՑԵՂԸՆՏԻՐ, ա. Ըստ ցեղի ընտրուած եւ տարբերակուած։
ՑԵՏ, տե՛ս ՁԵՏ։
ՑԵՐԲ, մ. Մինչեւ ե՞րբ, քանի՞ մէկ։
ՑԵՐԵԱԿ, ՑԵՐԵԿ, գ. 1. Օրուայ ժամանակը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ։ 2. մ. Ցերեկուայ ժամանակ, ցերեկով։ 3. Մինչեւ երեկոյ։
ՑԵՐԵԿՈՒԹԻՒՆ, գ. Ցերեկային ժամանակը, ցերեկ։
ՑԵՑ, (աքքադ.), ոյ, ոց, գ. (կենդբ.) Թեփուկաթեւերի կարգին պատկանող վնասատու մանր թիթեռ, որի թրթուրները կերակրւում են բրդով։
ՑԵՑԱԿԵՐ, ՑԵՑԱԿԵՐԵԱԼ, ա. Ցեցի կերած, ցեցից կերուած՝ վնասուած։
ՑԷԾ, տե՛ս ՑԵԾ։
ՑԻԽ, ցխոյ, գ. Ջրախառն հող, ցեխ, տիղմ, գայռ։
ՑԻՆ, ցնոյ, ոց, գ. (կենդբ.) Ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն. ուրուր (Milvus migrans)։
ՑԻՆԳ, գ. (բսբ.) Գորտնուկազգիների ընտանիքին պատկանող բոյս. բեժանգ (Caltha palustris)։
ՑԻՌ, ցռոյ կամ ցռու, ուց, գ. Վայրի էշ, իշավայրի։
ՑԻՐ, ցրի, ցրիւ, ցիրք, ա. մ. 1. Ցրուած, սփռուած, տարածուած, ցիրուցան եղած։ 2. Թափառական։ 3 գ. Ընդարձակ վայր՝ տարածութիւն։ 4. Ցրուած՝ ցիրուցան եղած բաներ։
ՑԻՐԴ, գ. (բսբ.) Նոճազգիների ընտանիքին պատկանող ծառ. ցրդի, ցրդենի (Juniperus sabina)։
ՑԻՐԵՑԱՆ, տե՛ս ՑԻՐ ԵՒ ՑԱՆ (ՑԻՐ-ի տակ)։
ՑԻՑ, (աքքադ.), ցցոյ, գ. Ծայրը սրած փայտ, որ ցցում՝ խրում են գետնի մէջ։
ՑԻՒ, ցուոյ, ոց, գ. Տան ծածկ, կտուր։
ՑԼԱԳՈՒԽ, ա. Ցուլի գլխի նման գլուխ ունեցող (մակդիր Ալեքսանդր Մակեդոնացու ձիու)։
ՑԼԱՁԵՒ, ա. Ցուլի ձեւ ունեցող։
ՑԼԱՓԻՂ, գ. Անորոշ կամ առասպելական կենդանի՝ ցլի եւ փղի նման։
ՑԽԱՏԵՍԱԿ, ա. Ցեխի նման։
ՑԽՈՏ, ա. Ցեխոտ, կեղտոտ, աղտոտ։
ՑՄԱԽ, (վրաց.), գ. (բսբ.) Մեխակազգիների ընտանիքին պատկանող բոյս. ճնճղկան հաւկիթ (Gypsophila)։
ՑՆԴԱԲԱՐ, մ. Ցիրուցան եղած, ցրիւ։
ՑՆԴԵԼ1, եցի, ն. 1. Ցրիւ տալ, ցրել, սփռել, տարածել, ծաւալել։ 2. Հոսեցնել, բխեցնել, ցնցղկել։ 3. Վատնել, սպառել, ոչնչացնել։
ՑՆԴԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Ցիրուցան լինել, ցրիւ գալ, ցրուել, սփռուել, տարածուել։ 2. Անհետ կորչել, անհետանալ, սպառուել, ոչնչանալ։ 3. Ցնորական բաներ ասել, ցնորաբանել, ցնդաբանել։
ՑՆԴԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Որ ցնդում եւ անցնում է, ցնդելու յատկութիւն ունեցող, ցնդական, անցաւոր։
ՑՆԴՈՒՄՆ, դման, գ. Ցնդելը, ցնդուելը։
ՑՆԾԱԼ, ացի կամ ացայ, ծա՛, չ. Սաստիկ ուրախանալ, բերկրել, խայտալ։
ՑՆԾԱԼԻ, լւոյ, լեաց, ա. Ցնծալու՝ ուրախանալու արժանի, ցնծութեամբ լի, բերկրալի։
ՑՆԾԱԼԻՑ, ա. Ցնծութեամբ լցուած՝ տոգորուած՝ համակուած, ուրախալից, բերկրալից, խնդալից։
ՑՆԾԱՏԵՍԱԿ, ա. Ցնծալի տեսք ունեցող, բերկրական, անտրտում։
ՑՆԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Մեծ ուրախութիւն, խնդութիւն, բերկրութիւն, հրճուանք։ 2. Ուրախութեան արտաքին ցոյց, կայտռանք, խայտալը։
ՑՆԾՈՒՄՆ, ծման, գ. Ցնծալը, ցնծութիւն։
ՑՆՈՐ, ի, ից, տե՛ս ՑՆՈՐՔ։
ՑՆՈՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Աչքին երեւացող՝ թուացող, երեւութական, երեւակայական, մտացածին։ 2. Յիմարական, անհեթեթ, սնոտի։
ՑՆՈՐԱԿՈԾ ԱՆԵԼ, Ցնորքներով վարանեցնել՝ մտատանջել։
ՑՆՈՐԱԿՈԾ ԼԻՆԵԼ, Ցնորքներով տանջուել, մտատանջուել։
ՑՆՈՐԵԼ1, եցի, տե՛ս ՑՆՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՑՆՈՐԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Ցնորքների՝ պատրանքների մէջ ընկնել, խելքը թռցնել, խելացնորուել։ 2. Ուշքը գլխին չլինել, ուշադրութիւնը ցրուել։ 3. Խօսել՝ գործել առանց գիտակցութեան։ 4. Բուռն զգացմունքից ինքն իրեն կորցնել, մոլեգնել։ 5. Շիւարել, գլուխը կորցնել։
ՑՆՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Ցնորուել տալ, ցնորքների մէջ գցել, ցնորքներով գերել՝ յափշտակել, խելքահան անել, մոլորեցնել, խենթացնել։
ՑՆՈՐՈՒՄՆ, րման, գ. Ցնորուելը, ցնորք։
ՑՆՈՐՔ, րից, գ. 1. Աչքին երեւացող՝ երեւակայական պատկեր, պատրանք, տեսիլք։ 2. Մտքի յափշտակութիւն, երազանք, անուրջ։ 3. Երեւակայութան՝ մտքի արգասիք, անիրական բան, ցնդաբանութիւն, բանդագուշանք, զառացանք։
ՑՆՑՂԱՁԵՒ, կամ ՑՆՑՂԿԱՁԵՒ ա. Ցնցուղի կամ խողովակի ձեւ ունեցող, խողովակաձեւ, ծակոտկէն։
ՑՆՑՂԿԱՆԱԼ, ացայ, չ. Դուրս ցայտել՝ իբրեւ ցնցուղից (արիւնի մասին)։
ՑՆՑՈՏԱՒՈՐ, ա. Ցնցոտիներ հագած։
ՑՆՑՈՏԵԼ, եցի, ն. Քրջերով կարկատել։
ՑՆՑՈՏԻ, տւոյ, տեաց, ա. 1. Հնոտի, հինումին, հնամաշ, պատառոտուն։ 2. Մաշուած՝ քրքրուած՝ կարկատուած շոր, գրգլեակ։
ՑՆՑՈՏԻԿ, ՑՆՑՈՏՈՒՆ, տե՛ս ՑՆՑՈՏԻ։
ՑՆՑՈՒՂ, ցնցղոյ, գ. 1. Խողովակ, ծակոտկէն անցք։ 2. Ջրի ցայտող շիթ՝ բարակ հոսանք։ 3. Կրակի կամ լոյսի ցոլք, լոյսի ճառագայթների ցայտում։
ՑՈԼԱԿԱՆ, ա. Ցոլացող, փայլող։
ՑՈԼԱՆԱԼ, ացայ, չ. Ծուխը կամ գոլորշին վեր բարձրանալ, դէպի դուրս ծաւալուել։
ՑՈԼԱՑՈՒԹԻՒՆ, ՑՈԼԱՑՈՒՄՆ, ցման, տե՛ս ՑՈԼՈՒՄՆ։
ՑՈԼՈՒՄՆ, լման, մունք, մանց, գ. Ցոլալը, ցոլքեր արձակելը։
ՑՈԼՔ, տե՛ս ՑՈԼՈՒՄՆ։
ՑՈՂ, գ. Ցողուն։
ՑՈՂԱԼ, տե՛ս ՇՈՂԱԼ։
ՑՈՂՈՒՆ, տե՛ս ՑՕՂՈՒՆ։
ՑՈՅՑ, ցուցի, ցոյցք, ցուցից, գ. 1. Ցոյց տալը, ցուցադրելը, ներկայացնելը։ 2. Որեւէ բանի արտաքին դրսեւորում՝ նշան, նշանակ, օրինակ, գաղափար։ 3. Նախատինքի՝ կշտամբանքի՝ ծաղրի առարկայ, ծաղր ու խայտառակութիւն, խաղք։ 4. Ապացոյց, փաստարկ։
ՑՈՐԵԱՆ, րենոյ, ոց, գ. 1. (բսբ.) Հացազգիների ընտանիքին պատկանող հացահատիկային բոյս. ցորեն (Triticum vulgare)։ 2. Այդ բոյսի հատիկը։
ՑՈՐԵՆԱԲԱՇԽ, ա. Ցորեն բաշխող՝ բաժանող։
ՑՈՐԵՆԱԲԵՐ, ա. Ցորեն բերող՝ բուսցընող։
ՑՈՐԵՆԱՀԱՏ, ի, ից կամ աց, գ. Ցորենի հատ՝ հատիկ։
ՑՈՐԵՆԱՇԱՀ, ա. Ցորենի առեւտրից ապօրինի շահ ստացող։
ՑՈՐԵՆԱՎԱՃԱՌ, ա. գ. Ցորեն վաճառող, ցորենի առեւտրական։
ՑՈՐԵՆԱՏՈՒ, ա. Ցորեն տուող՝ բաժանող։
ՑՈՐԺԱՄ, մ. Մինչեւ այն ժամանակ որ։
ՑՈՐ ՎԱՅՐ, մ. Մինչեւ ուր, մինչեւ որ ժամանակ։
ՑՈՐՔԱՆ, մ. 1. Որքան ժամանակ որ։ 2. Մինչեւ ուր որ։
ՑՈՒԼ, ցլու, ուց, գ. 1. Խոշոր եղջերաւոր ընտանի կենդանի, չկռտած եզ։ 2. (աստղգ.) Զոդիակի տասներկու համաստեղութիւններից մէկը։
ՑՈՒՂ, (սխալագրութիւն), տե՛ս ՑՆՑՈՒՂ (1)։
ՑՈՒՄՆ, տե՛ս ՑԱՄՆ։
ՑՈՒՆՑ ՏԱԼ, Ցնցել, թափ տալ։
ՑՈՒՊ, ցպոյ, գ. 1. Ձեռքի գաւազան, ձեռնափայտ։ 2 նման. Գաւազանաձեւ լուսեղէն օդերեւոյթ։
ՑՈՒՐՏ, ցրտոյ կամ տի, գ. 1. Ցրտութիւն, պաղութիւն, սառնութիւն։ 2. Սառը եղանակ, ցուրտ ժամանակ։ 3. ա. Սառը, պաղ։ 4. Ոչ տաք, հով, զով։ 5. Սառնորակ (ջուր)։ 6. փխբ. Սառած, փայտացած, անզգայացած։ 7. փխբ. Դատարկ, անհիմն։ 8. փխբ. Զուր, ունայն, սին։ 9. փխբ. Գռեհիկ, փծուն, անարգ, ստոր։
ՑՈՒՑ, ցցոյ, ցուցք, ցցոց, գ. Պարի մի տեսակ, կենտապար։ Ի նուագս փանդռան եւ յերգս ցցոց եւ պարուց զայսոսիկ ասեն յիշատակաւ։ (Խոր., Ա, 6)։
ՑՈՒՑԱԿ, ի, աց, ա. գ. 1. Ցոյց տուող, ցուցիչ, յայտարար, նշանակ։ 2. Օրինակ, ապացոյց։ 3. Արտաքին տեսք, երեւոյթ։ 4. (եկեղց.) Մաշտոց գիրքը։
ՑՈՒՑԱԿԱՆ, ի, աց, ա. Ցոյց տուող, ցուցիչ, որեւէ բան նշող։
ՑՈՒՑԱԿԱՆԱՊԷՍ, մ. Ցուցադրական կերպով, ցուցադրաբար։
ՑՈՒՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Ցոյց տալը, ցոյց, ապացոյց։ 2. Արտաքին տեսք, գեղեցկութիւն։
ՑՈՒՑԱԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Ցոյց, ցուցում։ 2. Երեւան բերելը, յայտնութիւն։ 3. Ապացոյց, նշանակ։ 4. Առերեւոյթ նշան։
ՑՈՒՑԱՆԱԿ, ի, աց, գ. Նշան, նշանակ։
ՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, ցո՛յց, ն. 1. Ցոյց տալ, ցուցադրել, տեսնել տալ։ 2. Ներկայացնել, յայտնի դարձնել, յայտնել, երեւան հանել, ապացուցել։
ՑՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ, տե՛ս ՑՈՒՑՈՂԱԿԱՆ։
ՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Որ ցոյց է տալիս, ցոյց տուող, յայտնող։
ՑՈՒՑՈՂ, ի, աց, ա. Ցոյց տուող, ապացուցող։
ՑՈՒՑՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Ցոյց տուող, ապացուցող, ի յայտ բերող, նշանակող։
ՑՈՒՑՈՒԹԻՒՆ, գ. Ցուցում, ապացոյց։
ՑՈՒՑՈՒՄՆ, ցման, գ. 1. Մի բան ցոյց տալը, ցուցում, նշում։ 2. Ապացոյց, փաստ։ 3. Նշան, նշանակ։
ՑՈՓ, ի, ից, ա. 1. Անզուսպ, անժոյժ, անսանձ, սանձարձակ։ 2. Մեղկ, թոյլ, թուլամորթ։ 3. Շաղակրատ, դատարկախօս։ 4. Զեխ, խենէշ, անառակ։
ՑՈՓԱԲԱՆ, ա. 1. Ցոփ բաներ խօսող, շաղակրատ, բացբերան։ 2. Լկտիախօս, լկտի։
ՑՈՓԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Շաղակրատութիւն, մեծաբանութիւն։
ՑՈՓԱԳՆԱՑ, ի, աց, ա. Ցոփ՝ անառակ կեանք վարող։
ՑՈՓԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ, ՑՈՓԱԳՆԱՑՔգ. Ցոփ՝ անպարկեշտ վարք, անառակութիւն։
ՑՈՓԱՄԻՏ, ա. Ցոփ մտքով, թուլամորթ։
ՑՈՓԱՄՏԵԼ, (իմ), եցայ, չ. Մեծապէս պարծենալ, մեծամտել։
ՑՈՓԱՆՔ, նաց, գ. Ցոփութիւն, ցոփ գործեր։
ՑՈՓԱՍԻՐՏ, սրտի, ից, ա. Ցոփ սրտով՝ մտքով, ցոփամիտ, թուլամորթ։
ՑՈՓԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, ցո՛, պբ. Ցոփ դարձնել։
ՑՈՓԱՑՈՒՑԻՉ, ա. Որ ցոփացնում է, մեղկացուցիչ։
ՑՈՓԻՆԱՃԵՄ, ՑՈՓԻՆԸՆԹԱՑ, ա. Շուտ՝ արագ ճեմող՝ թռչող, արագ վազող։
ՑՈՓՈԳԻ, գւոյ, գեաց, ա. Ցոփ ոգով, ցոփասիրտ, թուլամորթ։
ՑՈՓՈՒԹԻՒՆ, գ. Ցոփ լինելը, մեղկութիւն, թուլամորթութիւն, անառակութիւն։
ՑՌԿԱԿԱԹԵԱԼ, ցռակաթեալ, ա. Քթից (ջուրը) կաթելով՝ կաթեցնելով (կռացած ջուր խմելիս)։
ՑՌԿԱԿԱՊ, գ. Ցռուկի կապ, բերանակապ։
ՑՌԿԵԼ, (իմ), եցայ, չ. Դուրս ցայտել, դէպի առաջ տարածուել (լոյսը, ջուրը)։
ՑՌՈՒԿ, ցռկի, կաւ, կամ ցռկոյ, գ. Կենդանիների, մասնաւորապէս եզան դունչ։
ՑՏԵԼ, եցի, ն. 1. Կոծելով երեսը ճանկըռտել, բզկտել, ծուատել։ 2. Մարմինը ծակծկել՝ ծակոտել. ճեղքռտել։ 3. Մազերը պոկել՝ փետել։ 4. փխբ. Ամբողջութիւնը խախտել, խաթարել, քայքայել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՑՏՈՒՄՆ, տման, գ. Ցտելը, բզկտելը։
ՑՐԴԻ, դւոյ կամ դոյ, տե՛ս ՑԻՐԴ։
ՑՐԵԼ, եցի, ն. 1. Ցիրուցան անել, ցրիւ տալ, տարածել, սփռել։ 2. Եղծել, խաթարել, խափանել, փչացնել, ոչնչացնել։ 3. Փարատել, վերացնել։
ՑՐԻՉ, ա. Որ ցրում է, ցրող։
ՑՐՈՒԱԿԱՆ, ա. Ցրուած, սփռուած, տարտղնած։
ՑՐՈՒԵԼ, եցի, ն. 1. Ցրել, ցրիւ տալ, ցիրուցան անել, տարածել, սփռել։ 2. Ոչնչացնել, կործանել, քանդել։ 3. Վերացնել, ի դերեւ հանել։ 4. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՑՐՈՒԻՉ, ա. Որ ցրում է, ցրող, ցրիչ։
ՑՐՈՒՄՆ, ցրման, գ. Ցրելը, ցրուելը, ցիրուցան անելը՝ լինելը։
ՑՐՈՒՈՒԹԻՒՆ, տե՛ս ՑՐՈՒՄՆ։
ՑՐՏԱԲԱՆԵԼ, եցի, չ. Սառը՝ պաղ-պաղ խօսել։
ՑՐՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սառը եւ անսիրտ խօսելը։
ՑՐՏԱԲԵԿ, ՑՐՏԱԲԵԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՑՐՏԱՀԱՐ, ՑՐՏԱՀԱՐՈՒԹԻՒՆ։
ՑՐՏԱԲՈՒՂԽ, կամ ՑՐՏԱԲՈՒԽ, ա. Որ բխում է սառը վիճակում, սառը։
ՑՐՏԱԲՈՒԽ, ա. Որ բխում է սառը վիճակում, սառը։
ՑՐՏԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի կամ շատ սառը, շատ ցուրտ, ցրտագին։ 2. փխբ. Շատ անհամ, անալի (խօսք)։
ՑՐՏԱԼ, տե՛ս ՑՐՏԱՆԱԼ։
ՑՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Սառելու կարողութիւն։
ՑՐՏԱԿԷԶ, տե՛ս ՑՐՏԱՀԱՐ։
ՑՐՏԱՀԱՐ, ա. Ցրտահարուած, ցրտից վնասուած, ցուրտը տարած։
ՑՐՏԱՀԱՐԵԼ, (իմ), եցայ, չ. Ցրտահար լինել, ցրտից սառչել։
ՑՐՏԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Ցրտահարուելը, ցրտահար լինելը, ցրտից սառչելը։
ՑՐՏԱՄԻՏ, ա. Անհեթեթ։ (Կղնկտ., Բ, 4Օ)։
ՑՐՏԱՆԱԼ, ացայ, չ. 1. Ջերմութիւնը պակասել, սկսել ցրտել, սառչել, պաղել։ 2. Ցուրտ զգալ, մրսել։
ՑՐՏԱՇՈՒՆՉ, ա. Ցուրտ փչող՝ շնչող, սաստիկ ցուրտ։
ՑՐՏԱՍԱՌԵԼ, (իմ), եցայ, չ. Ցրտից սառչել։
ՑՐՏԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Սառը դարձնել, սառեցնել, պաղեցնել։
ՑՐՏԻՆ, ա. Սառը, պաղ։ 2. մ. Մրսելով։
ՑՐՏՈՒԹԻՒՆ, գ. Ցուրտ լինելը, ցուրտ։
ՑՐՑՈՒՆ, ա. 1. Պատառոտուած, պատառոտուն։
ՑՐՑՏԵԼ, եցի, ն. Պատառոտել, բզկտել, գզգզել։
ՑՐՕՆՔ, նից, գ. 1. Ցրուելը։ 2. Տեղ, որտեղից ցրւում՝ բաժանւում են (տեղանունից ծագած)։
ՑՑԱՏԵՂԻ, (ձեռ. ՑԱՏԵՂԻ), գ. Ցից խփելու տեղ։ (Կոչ., 325-6, ՀԱԲ)։
ՑՑԵԼ, եցի, ն. 1. Ցցի նման խրել մի բանի մէջ, վարսել, մխրճել, մխել։ 2. Տնկել։
ՑՑՈՒԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Տերեւ կամ ընձիւղ դուրս գալ, ընձիւղել, բողբոջել, ծլել։ 2. Տնկուել (մազերը)։
ՑՑՈՒՄՆ, ցցման, գ. Ցցելը, ցցուելը։
ՑՑՈՒՆԱԶԱՐԴ, ա. Ցցունքներով զարդարուած։
ՑՑՈՒՆՔ, նից, գ. Գլխի մազերի ցցուած կամ հիւսածոյ փունջ, խոպոպիք։
ՑՑՈՒՈՒԹԻՒՆ, կամ ՑՑՈՒԹԻՒՆ, գ. Բողբոջելը, պտկում։
ՑՓՍԻ, գ. Այծի մազից հիւսած հաստ ու կոպիտ կտոր՝ գործուածք՝ հագուստ, քուրձ։
ՑՔԻ, ցքւոյ, գ. Օղի (սովորաբար արմաւից քաշած)։
ՑՕՂ, ոյ, գ. Խոնաւ օդից գոյացող ջրի մանր կաթիլներ, որ նստում են բոյսերի, հողի եւ այլ առարկաների վրայ. շաղ։
ՑՕՂԱԲՈՒՂԽ, ա. Ցօղ բխող՝ առաջ բերող, որից ցօղ է հոսում։
ՑՕՂԱԳԻՆ, ա. մ. Ցօղով առատ, փխբ. զովագին, սառը։
ՑՕՂԱԳՆԵԼ, եցի, ն. Ցօղագին՝ զովագին դարձնել, զովացնել, հովացնել։
ՑՕՂԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Ցօղ դառնալը, ցօղի՝ ցօղագին զովութեան փոխարկուելը։
ՑՕՂԱԼԻ, ա. Ցօղով լի՝ լցուած, ցօղաթաթախ։
ՑՕՂԱԼԻՑ, ա. Ցօղով լի՝ լցուած, ցօղաթաթախ։
ՑՕՂԱԽԱՌՆ, ա. Ցօղի հետ խառն, ցօղ պարունակող։
ՑՕՂԱԾԻՆ, ա. Ցօղ ծնող՝ առաջ բերող, ցօղաբեր։
ՑՕՂԱԿԵՐՊ, ա. Ցօղի նման՝ նմանուող, ցօղի նմանութեամբ իջնող։
ՑՕՂԱԿԻՐ, ա. Ցօղ կրող՝ պարունակող։
ՑՕՂԱՀԱՐ, ա. Ցօղից վնասուած։
ՑՕՂԱՁԻՒՆ, ա. Ձեան պէս ցօղուած, կամ ցօղածին։
ՑՕՂԱՄԱՏՈՅՑ, ա. Ցօղի համար մատչելի, կամ որտեղ ցօղն առատ է իջնում, ցօղն անպակաս։
ՑՕՂԱՆԱԼ, ացայ, չ. Ցօղով հովանալ, ցօղի փոխուել՝ փոխարկուել։
ՑՕՂԱՏԵՍԱԿ, ա. Ցօղի նման, ցօղակերպ։
ՑՕՂԱՐԿԵԼ, եցի, ն. 1. Ջուր ցօղել՝ շաղել, ջրով ցնցղել։ 2. Ցօղով հովացնել, զովութիւն տալ։
ՑՕՂԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Ցօղի փոխարկել, հովացնել, զովացնել։ 2. Ցօղել, ցօղարկել։
ՑՕՂԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Ցօղ՝ խոնաւութիւն պարունակող։ 2. Զովացուցիչ։
ՑՕՂԵԼ, եցի, ն. 1. Ցօղ կամ ցօղի նման կաթեցնել՝ հոսեցնել։ 2. Ջուր ցանել՝ շաղ տալ, ջրով թրջել՝ թացացնել։ 3. Զովացնել, հովացնել։ 4. չ. Ցօղ իջնել, ցօղ գալ։ 5. Ցօղի նման թափուել, կաթիլ-կաթիլ հոսել։
ՑՕՂԻԿ, գ. Նուազ.-փղքշ. ՑՕՂԻ-ի։ Անուշ՝ քաղցրիկ ցօղ։ Առաւօտուն ցօղիկն իջեալ (Նար., Տաղ ծննդեան)։
ՑՕՂՈՒՆ1, ա. Ցօղաւոր, ցօղալից, փխբ. ոռոգուած, ուռճացած։
ՑՕՂՈՒՆ2, ղնոյ կամ ղուան, գ. 1. Բոյսի վերգետնեայ մասը, որի վրայ բուսնում են տերեւներն ու ծաղիկները։ 2. Ծղօտ, խոզան։ 3. Յարդ, մղեղ։
Ւ, ւ (վիւն<<հիւն), 1. Հայերէն այբուբենի երեսունչորսերորդ տառը, թուական արժէքը՝ եօթ հազար, եօթհազարերորդ։ 2. Այս տառով սկսուող բառեր գրաբարում գործածական չեն։ Գործածւում է ձայնաւորների միջեւ եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ՝ արտայայտելով շրթնատամնային վ հնչիւնը. աւետաւոր, կաւ, արեւ, տիւ։Գործածւում է ո տառի կապակցութեամբ՝ ու, որն արտայայտում է յետին շարքի վերին բարձրացման շրթնայնացած ձայնաւոր հնչիւնը. թուղթ, ջուր, լեզու։ Փակ վանկում հանդէս է գալիս երկբարբառի եւ եռաբարբառի տարր՝ աւ, եւ, իւ, ւո, եաւ, ւոյ. աւդ, հարեւր, նիւթ, որդւոց, կղզեաւք, տեղւոյն։ Իբրեւ ոչ վանկարար տարր՝ տառանշում էր երկշըրթնային ձայնորդ հնչիւնը։
Փ, փ (փիւր), 1. Հայերէն այբուբենի երեսունհինգերորդ տառը, թուական արժէքը՝ ութ հազար, ութհազարերորդ։ 2. Երկշրթնային շնչեղ խուլ պայթական բաղաձայն հնչիւն։ 3. Որպէս լծորդ հնչիւն պ-ի հետ, հմմտ. փոր<<պոր, սեփհական<<սեպհական եւն։
ՓԱԲՆԱԿԱՊԷՍ, մ. Կարողապէս։ (Մագ. գամագտ., 11, ՀԱԲ)։
ՓԱԳՐՈՍ, (յուն.), գ. (կենդբ.) Նեղոս գետում գտնուող ձուկ, որին հին եգիպտացիները պաշտում էին (Pagrus pagrus)։
ՓԱԴԱՆ, (պհլ.), գ. Գլխաշոր, լաչակ, շղարշ, քօղ։ Հմմտ. ՓԱՆԴԱՄ։
ՓԱԹԱԹԵԼ, տե՛ս ՓԱԹՈՒԹԵԼ։
ՓԱԹԱՂԻԿԷՍ, (թերեւս լատ.), ա. Ճակատագրական, կորստաբեր, կործանարար։ Ո՞չ զլուսաւորիչն եւ զտգիտահալած զգրեանն նորա՝ առ անգիտութեան փաթաղիկէս կոչէին (Փարպ., էջ 202)։
ՓԱԹՇԱՀԱԲԱՐ, մ. ա. Ինչպէս փադիշահ, արքայաբար, արքայական։ (Կղնկտ., Բ, 27)։
ՓԱԹՈՒԹԵԼ, եցի, ն. Պատատել, պարուրել, շուրջանակի ծածկել՝ պատել։
ՓԱԼԱՆԻԿ, (պրսկ.), գ. Մէջքի փալան դնելու՝ բեռնակիր կամ լծկան ձի, ջորի։ (Մագ. քեր., 241, ՀԱԲ)։
ՓԱԽԱՏՈՒԱԾ, մ. Փախչելով, իբրեւ փախստական։
ՓԱԽՆՈՒԼ, խեայ, տե՛ս ՓԱԽՉԵԼ (իմ)։
ՓԱԽՈՒՍՏ, խստեան եւ խստի, գ. Փախչելը, խոյս տալը։
ՓԱԽՈՒՑԱՆԵԼ, խուցի, խո՛, պբ. Փախչել տալ, փախուստի մատնել, հալածել, վանել։
ՓԱԽՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Որ փախցնում է, փախցնող։
ՓԱԽՉԵԼ, խեայ, խի՛ր, խուցեալ, չ. 1. Փախուստի դիմել, փախուստ տալ։ 2. Մի տեղից կամ մէկի մօտից թողնել-հեռանալ։ 3. Մի տեղ դիմել՝ ապաստանելու համար։ 4. Չքանալ, անհետանալ։ 5. Խուսափել, խոյս տալ, զգուշանալ, զգոյշ լինել։
ՓԱԽՉԵԼԻ, լւոյ, լեաց, ա. 1. Որից պէտք է կամ կարելի է փախչել,, խուսափելի, խորշելի։ 2. (յունական ոճով) Փախչող, վաղանցուկ, անցաւոր, անկայուն, անհաստատ։
ՓԱԽՉԿՈՏ, ա. Փախչող, փախստական։
ՓԱԽՉՈՒԹԻՒՆ, գ. Փախչելը, փախուստ։
ՓԱԽՍՏԱԿԱՆ, ի, աց, ա. գ. 1. Փախչող, փախուստ տուող, փախուստի դիմող։ 2. Վաղանցուկ, անցաւոր։ 3. մ. Փախչելով, իբրեւ փախստական։
ՓԱԽՍՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Փախըստական լինելը, վտարանդութիւն։ 2. Փախուստ։
ՓԱԽՍՏԵԱՅ, տէի, ից կամ եայց, տե՛ս ՓԱԽՍՏԱԿԱՆ։
ՓԱԽՍՏԷՈՒԹԻՒՆ, տե՛ս ՓԱԽՍՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ։
ՓԱԿ, ի, աց, գ. 1. Փակելը, փակում։ 2. Դուռը փակելու սարք՝ յարմարանք, փականք, կողպէք։ 3. ա. Փակուած, գոց։
ՓԱԿԱԿԱԼ, ի, աց, գ. 1. Այն անձը, որի մօտ է գտնւում դռան բանալիները, որ իրաւունք ունի դուռը բանալու եւ փակելու. գլխաւոր դռնապան, եկեղեցապան, լուսարար։ 2. Փականք, փակաղակ։
ՓԱԿԱՂԱԿ, ի, աց, գ. Դուռ փակելու սարք՝ յարմարանք, կողպէք։
ՓԱԿԱՂԱԿԱՆ, ի, աց, ա. Փակաղակի նման փակող՝ ամրացնող։
ՓԱԿԱՆ, ի, տե՛ս ՓԱԿԱՆՔ(1)։
ՓԱԿԱՆՔ, նաց, գ. 1. Փակաղակ, կողպէք։ 2. Կողպէք բանալու կամ փակելու յարմարանք, բանալի։
ՓԱԿԵԼ, եցի, ն. 1. Փակ՝ փականք դնել, կողպել, ծածկել, գոցել։ 2. Դուռը՝ մուտքը եւն կողպելով ելումուտն արգելել։ 3. Ճանապարհը՝ անցումը խափանել՝ կապել։ 4. Մի տեղում արգելել՝ ազատութիւնից զրկել։ 5. Շրջապատել, շրջափակել։ 6. Վերջ տալ, դադարեցնել, ընդհատել։ 7. Պարփակել, ամփոփել մի բանի մէջ։
ՓԱԿԵՂՆ, (յուն.), ղան, գ. 1. Գլխի փաթաթան, փաթթոց։ 2. Կանանց եւ կոյսերի գլխի ծածկոց։
ՓԱԿՆՈՒԼ, փակեայ, չ. Փակուել։
ՓԱԿՈՑ, ի, աց, գ. Փականք, փակաղակ։
ՓԱԿՈՒԼ, փակի, փա՛կ, տե՛ս ՓԱԿԵԼ։
ՓԱԿՈՒՄՆ, կման, գ. Փակելը, փակուելը։
ՓԱԿՈՒՑԱՆԵԼ, ուցի, կո՛, պբ. Կպցնել, փակցնել։
ՓԱՀԼ, (արաբ.), գ. Արու՝ որձ ձի։ (Մագ. քեր., 240, ՀԱԲ)։
ՓԱՂ1, (յուն.), գ. (կենդբ.) Սերինոսազգիների ընտանիքին պատկանող երգեցիկ թռչուն. դեղձանիկ (Serinus canaria)։
ՓԱՂ2, Նախածանց՝ բաղ, կից, համա... նշանակութեամբ։
ՓԱՂԱԶԱՆ, ա. Համասեռ, համածընունդ։ (Պղատ. տիմ., 90, ՀԱԲ)։
ՓԱՂԱԿԵՐՊ, ա. Համակերպ, միակերպ, համատեսակ։
ՓԱՂԱՂԱԿԱՆ, տե՛ս ՓԱՂՂԱԿԱՆ։
ՓԱՂԱՂԵԼ, եցի, ն. 1. Լափել՝ անյագաբար ուտելով, գիշատել, բզկտել։ 2. Վատնել, մսխել, սպառել։ 3. Այրել, վառել, կիզել, տոչորել։
ՓԱՂԱՂՈՒԹԻՒՆ, գ. Մարմնական սաստիկ կիրք, տոչորում։
ՓԱՂԱՆԳ, (յուն.), գ. 1. Հետեւակ զօրքի գունդ, հետեւակ գունդ, լեգէոն։ 2. Դաս, խումբ, շարք։
ՓԱՂԱՆԳԱՄՈՒՇԿ, (պհլ.), գ. (բսբ.) Շրթնածաղկաւորների ընտանիքին պատկանող բոյս, նարդոս, հուսամ (Lavandula)։
ՓԱՂԱՆՈՒՆ, ուան, ուանք կամ նունք, ուանց, ա. գ. 1. Համանուն, անուանակից։ 2. Սեռ նշանակող անուն, որի տակ մտնում են տեսակները։ 3. (քեր.) Նոյնանիշ, համանիշ (բառ)։
ՓԱՂԱՆՈՒՆԱԲԱՐ, մ. 1. Իբրեւ փաղանուն, ընդհանուր մտքով։ 2. (քեր.) Իբրեւ նոյնանիշ՝ համանիշ։
ՓԱՂԱՆՈՒՆԱԿԻ, ՓԱՂԱՆՈՒՆԱՊԷՍ, տե՛ս ՓԱՂԱՆՈՒՆԱԲԱՐ (1)։
ՓԱՂԱՌԱԿԱՆ, ա. Փաղառութեան յատուկ՝ վերաբերող, վանկական։
ՓԱՂԱՌՈՒԹԻՒՆ, ա. Վանկ, հեգ։
ՓԱՂԱՍԵՌ, ա. Նոյնասեռ, համասեռ, նոյն սեռի տակ մտնող։
ՓԱՂԱՐԻԿ, (յուն.), տե՛ս ՓԱՂ1։
ՓԱՂԱՔՇԱԲԱՐ, մ. Փաղաքշական կերպով, փաղաքշանքով։
ՓԱՂԱՔՇԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Փաղաքշանք արտայայտող, գորովական։ 2. Շողոքորթական, հրապուրիչ։ 3. (քեր.) Բառերին փաղաքշական իմաստ տուող (ածանցներ)։ 4. (քեր.) Փաղաքշական իմաստ արտայայտող (անուններ)։
ՓԱՂԱՔՇԱՆՔ, նաց, գ. 1. Փաղաքշելը, փայփայանք, գգուանք։ 2. Շողոքորթութիւն, կեղծաւորութիւն։
ՓԱՂԱՔՇԵԼ, եցի եւ եցայ, ն. չ. 1. Գըգուել, փայփայել, գրգել, գորովել, խանդաղատել։ 2. Շողոմել, շողոքորթել, կեղծաւորել, հրապուրել, պատրել։
ՓԱՂԱՔՇԵԼԻ, ա. Փաղաքշող, փաղաքշական։
ՓԱՂԱՔՈՒՇ, քշի, շաց, ա. 1. Կեղծաւոր, շողոքորթ, հաճոյակատար, քաղցրախօս։ 2. գ. Փաղաքշանք։
ՓԱՂԵԼ, եցի, ն. Շարակցել, յարակցել, միացնել, ամփոփել, պարունակել։
ՓԱՂԵՐՈՒԹԻՒՆ, գ. (անստոյգ նշ. բառ) Փրփուրի նման սպիտակութիւն։
ՓԱՂԷԺ, ղիժի, ից, գ. (կենդբ.) Թունաւոր սարդ, մորմ։ (Փիլ. լիւս., 144, ՀԱԲ)։
ՓԱՂՂԱԿԱՆ, ա. Տռփական, ցանկական, վաւաշական։
ՓԱՂՂՈՍ, (յուն.), գ. Առնի քանդակապատկեր, ֆալլոս։
ՓԱՂՈՒԹԻՒՆ, գ. Խօսքի կապակցութիւն, պարբերութիւն։
ՓԱՂՓ, ի, ՓԱՂՓՔ, փից, գ. Փայլելը, փայլ, ցոլք, շուք։
ՓԱՂՓԱՂԵԼ, (իմ), եցայ, չ. Փայլել, շողշողալ, ցոլալ, պսպղալ։
ՓԱՂՓԵԼ, (իմ), եցայ, չ. Փայլփլել, փայլել, շողալ, ցոլալ։
ՓԱՂՓԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փայլուն ցոյց տալ, փայլեցնել, ցոլացնել։
ՓԱՂՓԻՆԱՏԱՐ, ա. Փայլփլող, շողշողացող, պսպղուն, պայծառ, վառ։
ՓԱՂՓՈՒՄՆ, փման, գ. Փայլելը, փայլփլելը, շողշողալը։
ՓԱՂՓՈՒՆ, ա. 1. Շատ փայլուն՝ փայլող, շողշողուն, պսպղուն։ 2. Փափուկ, կակուղ։
ՓԱՄՓՈՒՇՏ, կամ ՓԱՆՓՈՒՇՏ, փշտի, գ. (կզմխս.)։ Միզափամփուշտ, միզապարկ, փուչիկ։
ՓԱՅԱՌԱԿԱՆ, (պրսկ.), ա. Ոտնառական, որտեղ ոտքը դիպչում է՝ դէմ է առնում քարի։
ՓԱՅԱՌՈՒԹԻՒՆ, գ. Ոտնառութիւն, ոտքը քարի դէմ առնելը, ոտքը որեւէ բանի դէմ առնելով ընկնելը՝ սայթաքելը։
ՓԱՅԻԹՈՆ, (յուն.), գ. Լուսնթագ մոլորակը։
ՓԱՅԼ, ի, ից, գ. 1. Վառ՝ պայծառ լոյս, պայծառութիւն։ 2. ա. Փայլուն, պայծառ։
ՓԱՅԼԱԳՈՒՆԻԼ, նեալ, չ. Խիստ փայլել, պայծառանալ, լուսաւորուել։
ՓԱՅԼԱԾԱԳԵԼ, եցի, չ. Լուսափայլ պայծառութեամբ ծագել։
ՓԱՅԼԱԾԵԼ, եցի եւ եցայ, չ. Վառվռուն կերպով փայլել, վառվռել, փայլատակել, շողշողալ։
ՓԱՅԼԱԾՈՂ, ՓԱՅԼԱԾՈՒ, գ. (աստղգ.) Արեգակին ամենամօտ գտնուող մոլորակը (Մերկուրի)։
ՓԱՅԼԱԾՈՒՄՆ, ծման, գ. Փայլածելը, փայլելը։
ՓԱՅԼԱԾՈՒՆ, ա. Փայլուն, փայլփլուն, շողշողուն, պսպղուն։
ՓԱՅԼԱԿԱՆ, (յունարէնից սխալ թարգմանութեամբ կազմուած բառ), գ. Բուրգ։
ՓԱՅԼԱԿԵԼ, եցի, չ. 1. Փայլել, փայլատակել, ճաճաչնել, լուսափայլել, շողշողալ, ցոլալ։ 2. ն. Փայլեցնել, ցոլացնել, շողացնել։
ՓԱՅԼԱԿԵՐՊ, ա. Լուսափայլ, փայլուն, պայծառ։
ՓԱՅԼԱԿԵՐՊԵԼ, եցի, ն. Փայլակերպ դարձնել, պայծառացնել։
ՓԱՅԼԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փայլեցնել, շողացնել։
ՓԱՅԼԱԿԻՐ, ա. Փայլ կրող, պայծառափայլ, փայլուն։
ՓԱՅԼԱԿՆ, ական, կունք, գ. 1. Կայծակի արձակած լոյսը, փայլակ. կայծակ։ 2. փխբ. Կայծ։
ՓԱՅԼԱԿՆԱԲԱՐ, մ. Իբրեւ փայլակ, փայլակի պէս՝ նման։
ՓԱՅԼԱԿՆԱԲՈՐԲՈՔ, ա. 1. Փայլակի պէս բորբոքուած, բոցանշոյլ, պայծառափայլ, լուսաւոր։ 2. մ. Փայլակի պէս բորբոքուելով, պայծառապէս։
ՓԱՅԼԱԿՆԱԴԷՏ, ա. Փայլակի տեսք ունեցող, փայլատակող։
ՓԱՅԼԱԿՆԱԿԵՐՏ, ա. Փայլակներից կերտուած՝ բաղկացած։
ՓԱՅԼԱԿՆԱՀԱՐ, ա. Փայլակի՝ կայծակի պէս հարուածող։
ՓԱՅԼԱԿՆԱՁԵՒ, ա. Փայլակի ձեւով՝ նման, փայլակնակերպ։
ՓԱՅԼԱԿՆԱՆԱԼ, ացայ, չ. Յանկարծական բռնկումով փայլակի նման փայլել, փայլատակել։
ՓԱՅԼԱԿՆԱՆՄԱՆ, ա. Փայլակի նման։
ՓԱՅԼԱԿՆԱՆՇՈՅԼ, ա. Լուսանշոյլ, լուսափայլ, փայլուն, պսպղուն։
ՓԱՅԼԱԿՆԱՊԱՅԾԱՌ, ա. Լուսապայծառ, լուսափայլ, լուսաւոր։
ՓԱՅԼԱԿՆԱՏԱՐԱԾ, ա. Փայլակներ տարածող՝ արձակող, կամ փայլակի նման տարածուած՝ սփռուած։
ՓԱՅԼԱԿՆԱՏԵՍԻԼ, ա. Փայլակի նման լուսաւոր տեսք՝ կերպարանք ունեցող։
ՓԱՅԼԱԿՆԱՑԱՅԹ, ՓԱՅԼԱԿՆԱՑԱՅՏա. Փայլակներ ցայտեցնող՝ արձակող, հրացայտ։
ՓԱՅԼԱԿՆԸՆԹԱՑ, ա. Փայլակի նման՝ փայլակի արագութեամբ ընթացող՝ սլացող։
ՓԱՅԼԱԿՈՒՄՆ, կման, գ. Փայլակելը, փայլատակելը։
ՓԱՅԼԱՏԱԿԵԼ, եցի, չ. 1. Յանկարծական բռնկումով փայլակներ՝ լոյսի շողեր արձակել, փայլփլել, շողշողալ, ճաճանչել։ 2. փխբ. Դրսեւորուել, երեւան գալ, վառ կերպով ցուցադրուել։ 3. ն. Փայլատակեցնել, փայլակներ ցայտեցնել։
ՓԱՅԼԱՏԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փայլատակել տալ, փայլատակեցնել, փայլեցնել։
ՓԱՅԼԱՏԱԿՆ, ական, գ. 1. Փայլակ. կայծակ։ 2. Կայծ։
ՓԱՅԼԱՏԱԿՆԱՑԱՅՏ, տե՛ս ՓԱՅԼԱԿՆԱՑԱՅՏ։
ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆ, կման, գ. 1. Փայլատակելը։ 2. Փայլակ։ 3. Շողիւն, ցոլք։ 4. Շանթ, կայծակ։
ՓԱՅԼԱՏԱԿՈՒՆՔ, կանց, գ. յոգն. ՓԱՅԼԱՏԱԿՆ-ի։ 1. Փայլակներ։ 2. Փայլմունք, լոյսի շողեր՝ ցոլքեր, ճառագայթներ, կայծեր։ 3. Շանթեր, կայծակներ։
ՓԱՅԼԵԼ, եցի, չ. 1. Շողեր արձակել, փայլփլել, շողշողալ, պսպղալ, պլպլալ։ 2. Լոյս տալ՝ սփռել, պայծառ լոյս արձակել, պայծառանալ, փայլատակել, արտափայլել։ 3. փխբ. Աչքի ընկնել, որեւէ յատկութեամբ երեւելի՝ առաջնակարգ լինել, փառաւորուել։ 4. Ճառագայթել, լոյսի նման բխել։ 5. ն. Փայլեցնել, պայծառացնել։
ՓԱՅԼԵՆԱԶԱՐԴ, ա. Փայլուն ու զարդարուն, կամ զարդերով փայլող, փայլուն զարդեր ունեցող։
ՓԱՅԼԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փայլել տալ, փայլուն դարձնել, լուսազարդել, պայծառացնել։
ՓԱՅԼԵՑՈՒՑԻՉ, ա. Որ փայլեցնում է, փայլեցնող։
ՓԱՅԼԻՒՆ, գ. 1. Փայլելը, փայլփլոց։ 2. Փայլ, ցոլք, շողիւն։ 3. Փայլուն լինելը, փայլունութիւն, պայծառութիւն։
ՓԱՅԼՈՂ, ի, տե՛ս ՓԱՅԼԱԾՈՒ։
ՓԱՅԼՈՒԱԾ, տե՛ս ՓԱՅԼԻՒՆ։
ՓԱՅԼՈՒՄՆ, լման, գ. Փայլելը, պայծառութիւն։
ՓԱՅԼՈՒՆ, ա. Փայլ ունեցող, փայլող, փայլփլուն, շողշողուն, պսպղուն, պայծառ։
ՓԱՅԼՈՒՆԱԿ, ա. Մի փոքր փայլ ունեցող։
ՓԱՅԼՓԱՅԼՈՒՄՆ, լման, գ. Փայլփլելը, շողշողալը։
ՓԱՅԾԱՂՆ, ղան, գ. (կզմխս.) Մարմնի ներքին արիւնաստեղծ օրգան, որ մասնակցում է նաեւ նիւթերի փոխանակութեանը եւ պաշտպանում է օրգանիզմը վնասակար մանրէներից. փայծաղ (Lien, Splen)։
ՓԱՅԾԱՂՆԱՑԱՒ, ա. Փայծաղի ցաւ ունեցող։
ՓԱՅՏ, ի, ից, գ. 1. Ծառի պինդ նիւթը, փայտանիւթ։ 2. Ծառ, տունկ։ 2. Ոտքերը պրկելու կոճղ։
ՓԱՅՏԱԲԵՐ, ա. Փայտ բերող՝ կրող, փայտակիր։
ՓԱՅՏԱԳՈՐԾ, ա. Փայտից պատրաստուած՝ շինուած, փայտակերտ։
ՓԱՅՏԱԿԵՐՏ, ա. 1. Փայտից կերտած՝ սարքած՝ շինած՝ կառուցած, փայտաշէն։ 2. գ. Փայտից շինութիւն, փայտից շինուած՝ փայտեայ իրեր։
ՓԱՅՏԱԿԵՐՏԻԿ, գ. Փայտի մանր կտորտանքներով շինուած բոյն։
ՓԱՅՏԱԿԻՐ, կրի, րաց, ա. Փայտ կրող՝ բերող։
ՓԱՅՏԱԿՈՅՏ, գ. Փայտերի կոյտ։
ՓԱՅՏԱԿՈՏՈՐ, ի, ից, ա. Փայտ կտրող՝ կոտրող, փայտահար։
ՓԱՅՏԱԿՈՓ, տե՛ս ՓԱՅՏԱԿՈՏՈՐ։
ՓԱՅՏԱՀԱՏ, ի, աց, ա. գ. 1. Փայտ կտրող՝ կոտրող։ 2. Փայտ կտրելու գործիք, կացին։
ՓԱՅՏԱՀԱՐ, ի, աց, ա, գ. Անտառում փայտ կամ ծառ կտրող։
ՓԱՅՏԱՄԱԾ, ա. Փայտերով կպցուած՝ միացուած։
ՓԱՅՏԱՅԱՐԿ, ա. 1. Փայտէ՝ տախտակէ ծածկով, փայտակերտ։ 2. գ. Փայտէ՝ տախտակէ ծածկ՝ ձեղուն։
ՓԱՅՏԱՆԱԼ, ացայ, չ. Ցրտից սառչել, փայտ կտրել։
ՓԱՅՏԱՊԱՇՏ, ա. Փայտէ կուռքեր կամ ծառեր պաշտող։
ՓԱՅՏԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Փայտապաշտ լինելը, փայտէ կուռքեր կամ ծառեր պաշտելը։
ՓԱՅՏԱՏ, ի, աւ, աց, օք, կամ ոյ, ով, ովք, գ. 1. Փայտ կտրելու՝ կոտրելու գործիք, կացին։ 2. Քլունգ։
ՓԱՅՏԱՔԱՂ, ա. գ. Փայտ՝ փայտի մանրուք հաւաքող՝ բերող։
ՓԱՅՏԲԵՐ, տե՛ս ՓԱՅՏԱԲԵՐ։
ՓԱՅՏԵԱՅ, ա. Փայտից պատրաստած՝ սարքած՝ կերտած, փայտէ։
ՓԱՅՏԵՂԷՆ, ղինի, նաց, ա. Փայտից պատրաստուած, որի նիւթը փայտ է, փայտեայ, փայտէ։
ՓԱՅՏԻԿ, գ. Փոքրիկ փայտ, փայտի մի կտոր։
ՓԱՅՏՈՏՆ, տին, տամբ, տանց, տամբք, գ. Փայտէ ոտք։
ՓԱՅՓԱՅԱՆՔ, նաց, գ. Փայփայելը, գգուանք, գուրգուրանք։
ՓԱՅՓԱՅԵԼ, եցի, ն. Հոգատարութեամբ՝ սիրով խնամել՝ պահել՝ մեծացնել, սիրալիր՝ հոգատար վերաբերմունք ցուցաբերել, գուրգուրանքով վերաբերուել։
ՓԱՅՔԱՐ, (պրսկ.), գ. Հարկահաւաքի օգնական։ Որով եւ զփայքարն իսկ հրամայեաց տալ (Սեբէոս, էջ 124)։
ՓԱՅՔԱՐԵԼ, տե՛ս ՊԱՅՔԱՐԵԼ։
ՓԱՆԱՔ, ի, ա. 1. Չնչին, նուաստ, տկար, խեղճ, աննըշան, ողորմելի։ 2. Աղքատ, չունեւոր։
ՓԱՆԱՔԻ, քւոյ, քեաց, ա. 1. Չնչին, նուաստ, տկար, խեղճ, աննըշան, ողորմելի։ 2. Աղքատ, չունեւոր։
ՓԱՆԱՔԻՄԱՑ, ա. Աղքատիմաց, տկարամիտ, նուաստախոհ։
ՓԱՆԱՔԻՄԱՑՈՒԹԻՒՆ, գ. Փանաքիմաց լինելը, տկարամտութիւն։
ՓԱՆԱՔՈՒԹԻՒՆ, գ. Փանաքի լինելը, նուաստութիւն։
ՓԱՆԴԱՄ, փադամ, փադան (պհլ.), ի, գ. Շորի կտոր, ճերմակ լաթից քօղ, որով, ըստ զրադաշտական կրօնի, ծածկում էին քիթն ու բերանը, որպէսզի անմաքուր արտաշնչութեամբ չպղծեն սրբազան հուրը, ինչպէս եւ խմորը՝ հունցելիս։ Հայսք առանց փանդամի մի՛ զանգիցին (Եղիշէ, էջ 52)։
ՓԱՆԴԱՆԴԵԼ, տե՛ս ՓԱՆԴԱՆԵԼ(1, 2)։
ՓԱՆԴԱՆԵԼ, եցի, ն. 1. Ցրել, հալածել, այս ու այն կողմ փախցնել (թշնամուն)։ 2. Կոտորել, ջարդ տալ (թշնամուն)։ 3. եցայ, չ. Փախչել, սուրալ, վազել, թռչել։
ՓԱՆԴԵՌՆ, եռան, տե՛ս ՓԱՆԴԻՌՆ։
ՓԱՆԴԵՌՆԱՀԱՐ, տե՛ս ՓԱՆԴՌՆԱՀԱՐ։
ՓԱՆԴԵՌՆԱՀԱՐԱԿԱՆ, ա. Փանդեռնահարին եւ փանդեռնահարութեան յատուկ՝ վերաբերող։
ՓԱՆԴԵՌՆԱՀԱՐՈՒԹԻՒՆ, ՓԱՆԴԵՌՆԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Փանդեռնահար լինելը։ 2. Նուագածութիւն փանդիռով։
ՓԱՆԴԻՌ, դռի, ռաց, ՓԱՆԴԻՌՆ, դրան, անց, (յուն.) գ. Երեք լարանի նուագարան։
ՓԱՆԴՌՆԱՀԱՐ, ի, աց, ա. գ. Փանդիռ նուագող։
ՓԱՇԱՄԱՆ, (պհլ.), գ. 1. Զղջում, ինքնամեղադրութիւն։ 2. Դատապարտում, յանդիմանութիւն։
ՓԱՊ, գ. Ծակ, ճեղք, բացուածք։ Տե՛ս նաեւ ՓԱՊԱՐ։
ՓԱՊԱՐ, ի, աց, գ. 1. Անցք՝ ծերպ՝ խոռոչ լեռներում՝ ժայռերի վրայ. քարանձաւ։ 2. ա. Ճեղք-ճեղք, ճեղքուած, աւերակ։
ՓԱՊԱՐԵԼ, եցի եւ եցայ, չ. Կոշտանալ, կոշկոռնել (ձեռքերը, ոտքերը)։
ՓԱՌԱԲԱՆ, տե՛ս ՓԱՌԱԲԱՆԻՉ։
ՓԱՌԱԲԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. Փառաբանութիւն պարունակող։
ՓԱՌԱԲԱՆԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Միասին փառաբանող, փառաբանութեան մասնակից։ 2. Միասին փառաբանուող, փառաւորակից։
ՓԱՌԱԲԱՆԱՐԱՆ, գ. Բերանը՝ լեզուն, որով մարդ փառաբանում է։
ՓԱՌԱԲԱՆԵԼ, եցի, ն. 1. Գովաբանել, փառատրել, աստծուն գովաբանական խօսք ուղղել, փառք տալ՝ օրհներգել աստծուն։ 2. (յունարէնի հետեւողութեամբ) Կարծել, համարել։
ՓԱՌԱԲԱՆԻՉ, նչի, չաց. ա. Որ փառաբանում է, փառաբանող։
ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Աստծուն ուղղուած գովաբանական խօսք, գովաբանութիւն, օրհնաբանութիւն։
ՓԱՌԱԲԱՍՏՈՒԹԻՒՆ, գ. Փառք եւ բախտաւորութիւն, բարեբաստիկ՝ երջանիկ կեանք։
ՓԱՌԱԶԱՐԴ, ա. 1. Փառքով զարդարուած, փառքի արժանացած, փառաւոր, պանծալի, շքեղ։ 2. մ. Փառազարդ կերպով, շքեղօրէն։
ՓԱՌԱԶԱՐԴԵԼ, ացի, ն. Փառքով կամ փառաւոր կերպով զարդարել, փառահեղ տեսք տալ, փառաւորել, շքեղացնել։
ՓԱՌԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Փառազարդելը, փառազարդուելը, փառաւորութիւն, շքեղութիւն։
ՓԱՌԱԶՆԱՏԵՍԱԿ, ա. Ազնուափառ, ազնուաշուք, փառացի, հոյակապ։
ՓԱՌԱԶՆՈՏ, գ. Արեգակի մոլորակներից մէկի անունը՝ Լուսնթագ կամ Հրատ։
ՓԱՌԱԶՆՈՏԻ, գ. Արեգակի մոլորակներից մէկի անունը՝ Լուսնթագ կամ Հրատ։
ՓԱՌԱԽՆԴԻՐ, դրի, րաց, ա. 1. Փառքի հետամուտ, փառատենչ, փառասէր, փառամոլ, սնափառ։ 2. Սնափառական։
ՓԱՌԱԿԵՆՑԱՂ, ա. Փառաւոր կենցաղի՝ երջանիկ կեանքի տեղ, երանաւէտ (դրախտի մասին)։
ՓԱՌԱԿԻՑ, կցի, ցաց, ա. Փառքին ընկերակից՝ մասնակից, նոյն փառքն ունեցող, միեւնոյն փառքին արժանացած։
ՓԱՌԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Փառակից լինելը, միեւնոյն՝ հաւասար փառքն ունենալը, համապատուութիւն։
ՓԱՌԱՄԱՏՈՅՑ, ա. Փառք բերող։
ՓԱՌԱՄՈԼ, ա. Մոլի փառասէր։
ՓԱՌԱՄՈԼԵԼ, (իմ), եցայ, չ. Սնափառութիւն կամ սնապարծութիւն անել, փառքի յետեւից ընկնել։
ՓԱՌԱՄՈԼՈՒԹԻՒՆ, գ. Փառքի արժանանալու մոլի ձգտում, ծայրայեղ փառասիրութիւն։
ՓԱՌԱՊԱՐԳԵՒ, ա. Փառք պարգեւող, փառք բերող։
ՓԱՌԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Փառք սիրող, փառքի ձգտող՝ հետամուտ, փառամոլ։ 2. Փառասիրական։
ՓԱՌԱՍԻՐԵԼ, եցի, չ. Փառք սիրել, փառասիրութիւն ցուցաբերել՝ դրսեւորել։
ՓԱՌԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Փառքի ձգտում՝ սէր, փառամոլութիւն։
ՓԱՌԱՏՐԱԿԱՆ, ա. Փառատրութիւն պարունակող։
ՓԱՌԱՏՐԵԼ, եցի, ն. Փառք տալ, փառաբանել, գովաբանել, օրհնաբանել։
ՓԱՌԱՏՐԵԼԻ, ա. Փառատրութեան արժանի։
ՓԱՌԱՏՐՈՂԱԿԱՆ, տե՛ս ՓԱՌԱՏՐԱԿԱՆ։
ՓԱՌԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. Փառատրելը, փառք տալը, փառաբանութիւն, օրհնաբանութիւն։
ՓԱՌԱՑԻ, ա. Փառաւոր, պանծալի, հոյակապ, շքեղ։
ՓԱՌԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Փառք ունեցող՝ վայելող, փառացի, պանծալի։ 2. Յարգելի, պատուարժան, մեծանուն, նշանաւոր, հռչակաւոր։ 3. Ազնուական, իշխանաւոր։ 4. Շքեղ, հոյակապ, հիանալի։
ՓԱՌԱՒՈՐԱԲԱՐ, տե՛ս ՓԱՌԱՒՈՐԱՊԷՍ։
ՓԱՌԱՒՈՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ խիստ փառաւոր։
ՓԱՌԱՒՈՐԱԿԱՆ, տե՛ս ՓԱՌԱՒՈՐ։
ՓԱՌԱՒՈՐԱԿԻՑ, կցի, ցաց, ա. 1. Միեւնոյն փառքն ունեցող, հաւասար փառքի արժանացած, փառակից։ 2. Միասին փառաբանուող, փառաբանակից։
ՓԱՌԱՒՈՐԱՊԷՍ, մ. 1. Փառաւոր՝ հանդիսաւոր կերպով, փառքով, շուքով։ 2. ա. Հանդիսաւոր։
ՓԱՌԱՒՈՐԵԱԼ, ելոյ, ոց, ա. Որ փառաւորուած՝ փառաբանուած է կամ արժանի է փառքի՝ փառաբանութեան, փառաւոր, պանծալի, պատուական։
ՓԱՌԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Փառաւոր՝ պանծալի դարձնել, փառքի արժանացնել, փառքով մեծարել, պատուել։ 2. Փառաբանել, գովերգել, հռչակել, անունը՝ համբաւը բարձրացնել։
ՓԱՌԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի պբ. Փառաւոր դարձնել կամ ներկայացնել։
ՓԱՌԱՒՈՐԸՆԿԱԼ, ա. Փառաւորութիւն ընդունող, փառաւորուող։
ՓԱՌԱՒՈՐԻՉ, րչի, չաց, ա. Որ փառաւորում է, փառաւորող։
ՓԱՌԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Փառաւորելը, փառաւորուելը։ 2. Փառք, պատիւ, մեծարանք։ 3. Բարօրութիւն, ճոխութիւն, պերճութիւն, շքեղութիւն։ 4. Փառաբանութիւն, փառատրութիւն։ 5. Վայելչութիւն, հանդիսաւորութիւն։
ՓԱՌՔ, (պհլ.), ռաց, գ. 1. Վեհութիւն, մեծութիւն, շքեղութիւն, պերճութիւն, շուք։ 2. Մեծարանք, յարգանք։ 3. Բարձր պատիւ՝ հռչակ՝ համբաւ, որ մարդ վաստակում է իր բարեմասնութիւններով։ 4. Փառք տալը, գոհաբանութիւն, փառաբանութիւն։ 5. (յունական ոճով) Կարծիք, հաւատ, դաւանութիւն։
ՓԱՍ, գ. Փարչ։
ՓԱՍԵԱՆ, փասիան (յուն.), գ. (կենդբ.) Փասիանների ընտանիքին պատկանող թռչուն՝ գոյնզգոյն փետուրներով ու համեղ մսով. միրհաւ (Phasianus colchicus)։
ՓԱՍՏ, ի, ից, գ. Փաստարկ, ապացոյց, պատճառաբանութիւն։
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ, ի, աց, ա. Պատճառաբանական, պատճառաբանութիւն պարունակող։
ՓԱՍՏԱԲԱՆԵԼ, եցի, ն. Պատճառաբանել, մի բան ապացուցել կամ հերքել փաստերով։
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Պատճառաբանութիւն, ապացոյց։
ՓԱՍՏԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Փաստերի՝ առողջ դատողութեան վրայ հիմնուած, բանական, իրաւացի։ 2. (քեր.) Հայցական (հոլով)։
ՓԱՍՏԱՊԱՏԻՐ, ա. Կեղծ փաստեր պարունակող, խաբէական։
ՓԱՍՏԱՍԷՐ, ա. Պատճառանք սիրող, կեղծ՝ մտացածին փաստեր՝ առիթներ փնտրող, պատճառախնդիր։
ՓԱՍՏԱՒՈՐ, ի, աց, ա. Փաստերով ապացուցուած մեղաւոր, մեղապարտ։
ՓԱՍՏԲԱՆԱԿԱՆ, տե՛ս ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ։
ՓԱՍՔՈՒՍ, քսի, սաց, ա. Քսու, բամբասող. շաղակրատ։
ՓԱՍՔՍԵԼ, եցի, ն. չ. Բամբասել, շաղակրատել։
ՓԱՐԱԲԱՌՆԱԼ, բարձի, բարձեալ, ն. Շուրջանակի վերցնել՝ յապաւել, պարաբառնալ։
ՓԱՐԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Շուրջանակի մի բան վերցնելը՝ յապաւելը։
ՓԱՐԱԳՐԱԿԱՆ, տե՛ս ՊԱՐԱԳՐԱԿԱՆ։
ՓԱՐԱԴՐԵԼ, եցի, ն. Շուրջը կամ շուրջանակի դնել՝ աւելացնել։
ՓԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Շուրջը՝ շուրջանակի դնելը՝ աւելացնելը։
ՓԱՐԱԶՈՒՆ, (հպրսկ.), զունք, գ. Զօրավար։ Պակասեցին փարազունք բնակեալք ի մէջ Իսրայելի (Դատ., Ե, 7)։
ՓԱՐԱԽ, (կովկասեան փոխառութիւն), ի, ից, գ. 1. Ոչխարների գոմ։ 2. փխբ. Եկեղեցի. վանք։ 3. Իջեւան։
ՓԱՐԱԽԱՊԵՏ, գ. Վանահայր, ուխտի առաջնորդ։
ՓԱՐԱԽԵԼ, եցի, ն. Փարախի մէջ հաւաքել, փարախում պատսպարել։
ՓԱՐԱՏ, (ասոր.), ա. մ. Զատուած, հեռու, անջատ։
ՓԱՐԱՏԵԼ, եցի, ն. 1. Հեռացնել, վերացնել, ցրել։ 2. չ. Հեռանալ, վերանալ, ցրուել։
ՓԱՐԱՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փարատել տալ։
ՓԱՐԱՏԵՑՈՒՑԻՉ, ՓԱՐԱՏԻՉա. Որ փարատում է, փարատող։
ՓԱՐԱՏՈՒՄՆ, տման, գ. Փարատելը, փարատուելը։
ՓԱՐԱՒԱԶ, գ. Սփոփանք, մխիթարանք, մխիթարութիւն։
ՓԱՐԱՒԱԶԵԼ, եցի, ն. 1. Սփոփել, մխիթարել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓԱՐԱՒԱԹԵԼ, (իմ), եցայ, չ. Պարաւանդուել, կաշկանդուել։
ՓԱՐԱՒՈՆ, գ. Հին Եգիպտոսի թագաւորների անուանումը։
ՓԱՐԱՒՈՆԱԿԵՐՊ, ա. մ. Փարաւոնի նման։
ՓԱՐԱՔՈՒՄՆ, քման, գ. Լկտիութիւն, վաւաշոտութիւն, անառակութիւն։
ՓԱՐԳԱՍՏ, (պհլ.), ձ. Քա՜ւ լիցի, աստուած չանի, հեռու՛ ինձանից։
ՓԱՐԵԼ1, եցի, ն. 1. Պարունակել, պարփակել, ամփոփել, բովանդակել։ 2. Ման ածել, հանդէս բերել։ 3. Կրել, իր մէջ ունենալ։ 4. չ. տե՛ս ՓԱՐԵԼ2 (իմ)։
ՓԱՐԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Սիրով փաթաթուել՝ գրկել մէկին, գրկախառնուել։ 2. Մի բանի շուրջը պատել՝ բռնել։
ՓԱՐԵԼԻ1, լւոյ, լեաց, ա. 1. Սիրելի, տենչալի, ողջագուրելի, խանդաղատելի։ 2. Խանդաղատական, աղերսական, աղաչական։
ՓԱՐԵԼԻ2, գ. Ջնջան, ջնջոց։
ՓԱՐԹ, ի, գ. Քաղիրթ։
ՓԱՐԹԱՄ, (պհլ.), ի, աց, ա. Հարուստ, ունեւոր, մեծատուն։
ՓԱՐԹԱՄԱԳՈՅՆ, ա. Աւելի փարթամ՝ հարուստ։
ՓԱՐԹԱՄԱՆԱԼ, ացայ, չ. Փարթամ՝ հարուստ դառնալ։
ՓԱՐԹԱՄԱՇՆՈՐՀ, ա. Շնորհելու մէջ առատ, առատօրէն շնորհող, առատաձեռն, առատաձիր։
ՓԱՐԹԱՄԱՊԷՍ, մ. Առատապէս, լիապէս, ճոխաբար։
ՓԱՐԹԱՄԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Հարստացնել, ճոխացնել, բարիքներով լցնել։
ՓԱՐԹԱՄԱՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. Ճոխացնող, հարստացնող, փառաւորող։
ՓԱՐԹԱՄՈՒԹԻՒՆ, գ. 1. Ունեւորութիւն, հարստութիւն, մեծութիւն։ 2. Ճոխութիւն, առատութիւն։
ՓԱՐԹԱՐ, եղբ. Գէթ, գոնէ, թէկուզ։
ՓԱՐԹԱՐԱԲԱՐ, փաթարաբար, մ. Հարեւանցի, վայրիվերոյ կերպով։ (Սոկր., 280, ՀԱԲ)։
ՓԱՐԻՍԱԿԱՆ, ի, աց, ա. Փարիսեցիներին յատուկ՝ վերաբերող, փարիսեցիական։
ՓԱՐՇՄԱՆ, գ. Փորձութիւն, փորձանք, պատիժ։ Իբրեւ տեսին, թէ վարեցաւ իշխանն ի գերութիւն, ինքեանք պատրաստեալ են զնոյն փարշմանն կրել (Արծ., էջ 19Օ)։
ՓԱՐՈՒԱԶ, (պհլ., պրսկ.), ոյ, ոց, գ. Ժապաւէն, երիզ։ Ագուցին նմա արջնաթոյր մորս չորիւք դրօշակօք, եւ դրաւտս սնդուսս մետաքսառէչս ոսկէթեզան փարուազով (Կղնկտ., Բ, 17)։
ՓԱՐՈՒՄՆ, րման, գ. Փարուելը, փաթաթուելը, գրկախառնուելը։
ՓԱՐՓԱՌ, ա. Վառվռուն աչքեր ունեցող, կապուտաչեայ, ծաւի։
ՓԱՓԱԳ, գ. 1. Բուռն ցանկութիւն, բաղձանք, կարօտ, տենչ, իղձ։ 2. Փափագելի բան, ցանկութեան առարկայ։
ՓԱՓԱԳԱԳՈՅՆ, ա. Աւելի փափագելի։
ՓԱՓԱԳԱԿԻՑ, ա. Միեւնոյն բանին փափագող։
ՓԱՓԱԳԱՆՔ, նաց, գ. Փափագելը, փափագ։
ՓԱՓԱԳԵԼ, եցի, եա՛, եցե՛ք կամ ցարու՛ք, չ. 1. Փափագ՝ բուռն ցանկութիւն ունենալ, բաղձալ, տենչալ, ըղձալ, անձկալ։ 2. Կարօտ զգալ մի բանի, կարօտել։
ՓԱՓԱԳԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Որին փափագում՝ ցանկանում են, տենչալի, բաղձալի, ցանկալի։
ՓԱՓԱԳԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փափագել տալ, փափագը շարժել, փափագելի դարձնել։
ՓԱՓԱԳՈՒԹԻՒՆ, ՓԱՓԱԳՈՒՄՆ, գման, գ. 1. Փափագելը։ 2. Փափագ, ցանկութիւն, բաղձանք, տենչ։ 3. Պապակում, պապակուելը։
ՓԱՓԱՔ..., տե՛ս ՓԱՓԱԳ...։
ՓԱՓԿԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ շատ փափուկ, կակղագոյն։
ՓԱՓԿԱԿԱՆ, ի, աց, ա. Որտեղ փափկութիւն կայ։
ՓԱՓԿԱԿԵԱՑ, կեցի, ցաց, ա. Փափուկ կեանքով ապրող, փափուկ կեանքի սովոր, փափկասուն, տկար։
ՓԱՓԿԱԿԵՐՈՒԹԻՒՆ, գ. Փափուկ կերակուրներ ուտելը։
ՓԱՓԿԱՁԱՅՆ, ա. Փափուկ՝ քնքուշ ձայն ունեցող, լաւ ձայնով։
ՓԱՓԿԱՄՈՐԹ, ա. Փափուկ՝ նուրբ մորթ ունեցող։
ՓԱՓԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Փափուկ կեանք վարել, զեխանալ, որեւէ կարգի հաճոյք՝ բաւականութիւն ստանալ, վայելել, զուարճանալ։ 2. Փափուկ դառնալ, կակղանալ, փափկել։ 3. Ախորժելի՝ փափագելի դառնալ։ 4. (եկեղց.) Սուրբ պահուել (կիրակի օրը)։
ՓԱՓԿԱՍԱՑ, ա. Փափուկ՝ մեղկացուցիչ ձայնով ասուած կամ երգուած։
ՓԱՓԿԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Փափուկ կեանք սիրող, հեշտասէր, թուլամորթ, զեխ։
ՓԱՓԿԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Փափուկ՝ զեխ կեանք սիրելը։
ՓԱՓԿԱՍՆՈՅՑ, ա. Փափկութամբ կամ փափկութեան մէջ սնուցող։
ՓԱՓԿԱՍՆՈՒՆԴ, տե՛ս ՓԱՓԿԱՍՈՒՆ։
ՓԱՓԿԱՍՈՒՆ, ա. 1. Փափկութեան մէջ սնուած՝ մեծացած, փափուկ՝ հեշտ կեանքի սովոր, փափկակեաց, գիրգ։ 2. Որտեղ կարելի է փափուկ՝ հեշտ կեանք վարել։ 3. տե՛ս ՓԱՓԿԱՍՆՈՅՑ։
ՓԱՓԿԱՎԱՆԿ, տե՛ս ՓԱՓԿԱՁԱՅՆ։
ՓԱՓԿԱՎԱՐ, ի, աց, ա. Որի համար հարկաւոր է փափուկ կեանք (ծերունի), ծերութեան կամ տկարութեան պատճառով փափկակեաց։
ՓԱՓԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Փափկանալ տալ, փափուկ՝ գիրգ դարձնել, փափուկ պահել։ 2. Մեղկ դարձնել, մեղկացնել։ 3. Փափկութեամբ անցկացնել, փափուկ կերակուրներ ուտել։
ՓԱՓԿԵՐԱԽ, ա. 1. Հեշտութեամբ սանձելի, սանձին հնազանդուող (ձի)։ 2. նման. Հլու, հնազանդ։
ՓԱՓԿԵՐԱԽՈՒԹԻՒՆ, գ. Փափկերախ լինելը, հլութիւն (ձիու)։
ՓԱՓԿԻԿ, ա. Փափլիկ, մատղաշ, թարմ։
ՓԱՓԿԻՆ, ա. Շատ փափուկ, քնքուշ, նուրբ։
ՓԱՓԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Փափկանալը, գրգանք, զուարճութիւն, վայելք, հաճոյք, հեշտութիւն, փափկակեցութիւն, ապահով՝ բարեկեցիկ կեանք։ 2. Փափուկ լինելը, կակղութիւն, մատղաշութիւն, նրբութիւն։ 3. Ազնուութիւն, լաւութիւն։
ՓԱՓՈՒԿ, փկի, կաց, ա. 1. Փափլիկ, կակուղ, մատղաշ, դալար։ 2. Դուրեկան փափկութիւն ունեցող, հաճելի։ 3. Ճաշակելիքի համար ախորժելի, համեղ։ 4. Գիրգ, քնքուշ, նուրբ, փափկասուն, նազուկ մեծացած։ 5. Ազնիւ, նուիրական՝ սուրբ կամ հանգստեան օր։
ՓԱՔԱՐ, նոյնն է՝ ՓԱՅՔԱՐ։ (Ասող., էջ 96)։
ՓԵԲՐՈՒԱՐԻՈՍ, (յուն., լատ.), գ. Հռոմէական տարուայ երկրորդ ամիսը, փետրուար։
ՓԵԳԵՆԱ, կամ ՓԵԳԵՆԱՅ, փեգանայ (յուն., ասոր.-ից), գ. (բսբ.) Սատապազգիների ընտանիքին պատկանող բոյս, սատապ (Ruta)։
ՓԵԹԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Մեղուանոց։
ՓԵՂ, տե՛ս ՓԻՂ։
ՓԵՂԿ, ի, ից կամ աց, գ. 1. Կտաւէ կամ կաշուէ վարագոյր, վրանի պատ, վարագոյրի շոր կամ կաշի, կարպետ։ 2. Լեռան ստորոտ։
ՓԵՂՄՈՆԻ, փեղմոն (եբր., յուն.-ից), դ. Այսինչ, այնինչ։
ՓԵՃԵԿ, տե՛ս ՓՈՃՈԿ։
ՓԵՃՈԿԵԼ, տե՛ս ՓՈՃՈԿԵԼ։
ՓԵՌԵԿԵԼ, պեռեքել, եցի ն. 1. Ճեղքել, պատռել։ 2. Բաժանել, անջատել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓԵՌԵԿՈՒՄՆ, կման, գ. Փեռեկելը, փեռեկուելը, ճեղքուելը, բաժանուելը, անջատուելը։
ՓԵՌԵԿՏԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՓԵՌԵԿԵԼ (3)։ (Յհ. կթ., էջ 172)։
ՓԵՍԱԾՈՒ, փխ. ՓԵՍԱՅԱԾՈՒ։
ՓԵՍԱՀՐԱՒԷՐ, տե՛ս ՓԵՍԱՒԷՐ։
ՓԵՍԱՅ, ի, ից, գ. 1. Նշանուած երիտասարդը իր հարսնացուի եւ նրա ազգականների համար։ 2. Նորապսակ տղամարդ ամուսին։ 3. Ամուսնացած մարդը իր աներոջ եւ զոքանչի համար։ 4. Քրոջ ամուսինը, քեռայր։
ՓԵՍԱՅԱԶԳԵՍՏ ԱՌՆԵԼ, Փեսայի զգեստ հագցնել կամ փեսայի պէս հագցնել։
ՓԵՍԱՅԱԾԻՆ, ա. գ. (կրօն.) Երկնաւոր փեսային՝ Քրիստոսին ծնող, տիրամայր կոյս (Մարիամ աստուածածնի մասին)։
ՓԵՍԱՅԱԾՈՒ, ի, աց, ա. գ. Փեսային հարսի մօտ կամ հարսին փեսայի մօտ տանող, փեսային մտերիմ անձ, փեսաւէր։
ՓԵՍԱՅԱԾՈՒԹԻՒՆ, գ. Փեսայածու լինելը։
ՓԵՍԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. Փեսային եւ փեսայութեան յատուկ՝ վերաբերող, փեսային վայել՝ արժանի՝ սազական։
ՓԵՍԱՅԱՆԱԼ, ացայ, չ. Մէկի փեսան դառնալ։
ՓԵՍԱՅԱՆՈՒԷՐՔ, գ. Հարսանիք։
ՓԵՍԱՅԱՊԷՍ, մ. Որպէս փեսայ, փեսայի պէս, փեսայաբար։
ՓԵՍԱՅԱՐԱՆ, գ. 1. Փեսայի տունը կամ հարսանքատուն։ 2. Փեսայութեան առագաստ, փեսայի ու հարսի սենեակը։
ՓԵՍԱՅԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Փեսայ դարձնել։ 2. Կնութեան տալ, ամուսնացնել։
ՓԵՍԱՅԵԼ, (իմ), եցայ, չ. Փեսայանալ. խնամիանալ։
ՓԵՍԱՅՈՒԹԻՒՆ, գ. Փեսայանալը, փեսայ լինելը, փեսայ դառնալը։
ՓԵՍԱՅՕՐԷՆ, մ. Փեսայի նման, փեսայաբար։
ՓԵՍԱՒԷՐ, ւիրի՝ ւերի՝ ւէրի, րաց, գ. Փեսայի մտերիմ անձը հարսանիքի ժամանակ։
ՓԵՏ, ի, ից, գ. Փետելը, մազերը պոկելը։
ՓԵՏԵԼ, եցի, ն. 1. Պոկել, պոկոտել (մազերը)։ 2. Փետրել, փետրահան անել։ 3. Տագնապեցնել, վախեցնել, երկիւղ ազդել։
ՓԵՏԻՒՆ, գ. Փետելը, մազերի փետում։
ՓԵՏՈՒՐ, տրոյ, ոց, գ. Թռչունների մաշկը ծածկող եղջերային նիւթից սնամէջ ձողիկ՝ երկու կողմից խիտ աճած փափուկ մազիկներով։
ՓԵՏՐԱԼԻՑ, ա. Փետուրներով լցուած, փափուկ։
ՓԵՏՐԱՄՕՐՈՒՍ, ա. Փետուրէ մօրուք ունեցող։
ՓԵՏՐԻԿ, գ. Փոքրիկ՝ նուրբ փետուր։
ՓԵՐԵԶԱԿ, (պրսկ.), ի, աց, գ. Շրջիկ մանրավաճառ։
ՓԵՐԵՒԵԴԵԼ, ՓԵՐԵՒԵԹԵԼ, ՓԵՐԵՒԵՏԵԼ, ՓԵՐԵՒԵՐՏԵԼեցի եւ եցայ, չ. Հագուել-զուգուել, ցուցամոլաբար զարդարուել, պչրուել, սեթեւեթել, սիգալով ման գալ՝ ճեմել։
ՓԵՐԹ, գ. Շորի՝ լաթի կտոր։
ՓԵՑԻ, ա. Ձեռքը հաշմուած՝ խեղուած։
ՓԷՔ, ա. Հեգ, խեղճ, թշուառ։
ՓԹԹԱԶԱՐԴ, ա. Փթթելով զարդարուած, փարթամօրէն աճած։
ՓԹԹԱԶԱՐԴԵԼ, եցի, ն. Փթթեցնելով զարդարել։
ՓԹԹԵԼ1, եցի, ն. Փթթել տալ, ծաղկեցնել։
ՓԹԹԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Տերեւներ եւ ծաղիկներ արձակել, ծաղիկները բացուել, բողբոջել։ 2. փխբ. Զարգանալ, աճել։
ՓԹԹԻՆԱԶԱՐԴ, տե՛ս ՓԹԹԱԶԱՐԴ։
ՓԹԻԹ, գ. Փթթելը, փթթում։
ՓԹՐԵԼ, (իմ), եցայ, չ. Փխրուել, փշրուել։
ՓԻԼ, տե՛ս ՓԻՂ։
ՓԻԼԻԿՈՒԱՆ, (պրսկ.), գ. Մեծամեծ քարեր եւ նետեր արձակելու պատերազմական մեքենայ։
ՓԻԼԻՍՈՓԱՅ, (յուն., ասոր.-ից), ի, ից, գ. Կեանքը եւ բնութիւնն ուսումնասիրող գիտուն, իմաստասէր։
ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. Փիլիսոփայութեան կամ փիլիսոփային յատուկ՝ վերաբերող, իմաստասիրական։
ՓԻԼԻՍՈՓԱՅԱՊԵՏ, տե՛ս ՓԻԼԻՍՈՓԱՊԵՏ։
ՓԻԼԻՍՈՓԱՅԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Իմաստասիրել։ 2. Ճարտարախօսել։ 3. Իբրեւ փիլիսոփայ առաքինի՝ զգաստ կեանք վարել։
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Իմաստասիրութիւն, բնական գիտութիւների իմացութիւն՝ հմտութիւն։ 2. Առաքինի կեանք վարելը։
ՓԻԼԻՍՈՓԱՊԵՏ, գ. Փիլիսոփաների մէջ գլխաւոր, նշանաւոր իմաստասէր։
ՓԻԼԻՍՈՓՈՍ, տե՛ս ՓԻԼԻՍՈՓԱՅ։
ՓԻԼՈՆ, (յուն.), ի, գ. Անթեւ վերարկու, կրկնոց։
ՓԻԾ, ա. Պիղծ, վատ, անմաքուր, աղտեղի, զազրելի։
ՓԻՂ, (պհլ.), փղի, ղաց, գ. (կենդբ.) Կնճիթաւորների կարգին պատկանող խոշորամարմին կաթնասուն կենդանի (Elephas maximus)։
ՓԻՂԻՍՈՓԱՅ, ՓԻՂԻՍՈՓՈՍտե՛ս ՓԻԼԻՍՈՓԱՅ։
ՓԻՃԻ, (վրաց.), գ. (բսբ.) Սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ. սոճի (Pinus)։
ՓԻՆԱՏ, ա. Աղքատ, խեղճ, ողորմելի։
ՓԻՒՂ1, տե՛ս ՓԻՂ։
ՓԻՒՂ2, (պրսկ.) գ. Ձկան թեփուկ, փուլ։
ՓԻՒՂԱԿԷ, (յուն.), գ. Բանտ։
ՓԻՒՆԻԿ, (յուն.), գ. (կենդբ.) Փասիանների ընտանիքին պատկանող թռչուն. ոսկեփասիան, արմաւահաւ (Chrysolophus pictus)։
ՓԻՒՆԻԿԵՑԻ, ցւոյ, ա. գ. Փիւնիկիայի բնակիչ։
ՓԻՒՍԻԿԵԱՆ, կամ ՓԻՒՍԿԵԱՆ (յուն.), ա. գ. Բնախոյզ, բնագէտ։
ՓԻՒՐԻԴ, կամ ՓԻՒՐԻՏ, տե՛ս ՍՓԻՒՐԻԴ։
ՓԼԱԾ, ի, գ. Փլուածք, փլատակ, աւերակ։
ՓԼԱՆԵԼ, (իմ), փլայ, չ. Փուլ գալ, փլուել, քանդուել, աւերուել, կործանուել, տապալուել։
ՓԼՈՒԶԱՆԵԼ, փլուզի, փլո՛, պբ. 1. Փուլ ածել, փլցնել, քանդել, աւերել։ 2. փխբ. հարուած հասցնել, ջախջախել, խորտակել։
ՓԼՈՒԶՈՒՄՆ, զման, գ. Փլուզելը, փլուզուելը։
ՓԼՈՒՑԱՆԵԼ, ուցի, փլո՛, պբ. 1. Փուլ ածել, փլուզել, քանդել, աւերել, կործանել, տապալել։ 2. Ցրել։
ՓԽՐԱՆՔ, նաց, գ. Փշրանք, փշուրներ։
ՓԽՐԵԼ, եցի, ն. 1. Փուխր դարձնել, խորովել, խանձել, խարկել։ 2. Փշրել, մանրել, քայքայել։
ՓԾԱՆՔ, նաց, տե՛ս ՓԾՈՒԹԻՒՆ։
ՓԾԵԼ, եցի, ն. Պղծել, աղտեղել, ապականել։
ՓԾՈՒԹԻՒՆ, գ. Փիծ՝ պիղծ լինելը, պղծութիւն, աղտեղութիւն։
ՓԾՈՒՆ, ա. Պիղծ, անպիտան։
ՓՂԱԿՈՅՏ, ա. Փղերի կոյտ՝ խումբ ունեցող, շատ փղերով։
ՓՂԱՀԵԾԵԱԼ, ծելոյ, ոց, ա. գ. Փիղ հեծած (զինուոր)։ Եւ զբազմութիւն ձերբակալաց ձիահեծելոց եւ փղահեծելոցն հրամայէր մերկացուցանել (Սեբէոս, Թ, 41)։
ՓՂԱՊԱՆ, ի, աց, գ. 1. Փղի պահապան, փիղ պահող։ 2. Փիղ վարող՝ քշող՝ կառավարող։
ՓՂԱՊԵՏ, ի, աց, գ. Փղապանների պետ՝ վերակացու։
ՓՂԱՔԱՂ, ի, ից, գ. Երեւակայական կենդանի՝ կիսով փիղ, կիսով քաղ։
ՓՂԾԿԵԼ, (իմ), տե՛ս ՓՂՁԿԵԼ (իմ)։
ՓՂՁԿԱԼ, ացի, տե՛ս ՓՂՁԿԵԼ (իմ)։
ՓՂՁԿԱԼԻ, ա. Փղձկումով լի։
ՓՂՁԿԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Սաստիկ յուզմունքից լացը զսպել չկարողանալ, լացը գալ, լացակումել, սիրտը լցուել՝ փլչել։ 2. Սիրտը ճմլուել՝ տակնուվրայ լինել, մտատանջուել, վշտանալ, տխրել։
ՓՂՁԿՈՒՄՆ, կման, գ. Փղձկալը։
ՓՂՁՈՒԿ, կամ ՓՂՁՈՒՔ, գ. Սրտի դառնութիւն, մղձուկ։
ՓՂՈՄՈՍ, (յուն.), գ. (բսբ.) Խլածաղկազգիների ընտանիքին պատկանող բոյս. խռնդատ (Verbascum)։
ՓՂՈՍԿՐ, կեր կամ ոյ, գ. Փղի ոսկր՝ ժանիք, որից պատրաստում են պերճանքի առարկաներ։
ՓՂՈՍԿՐԱՅ, տե՛ս ՓՂՈՍԿՐԵԱՅ (1)։
ՓՂՈՍԿՐԵԱՅ, րէի, իւ կամ եաւ, իւք, րէից կամ րեայց՝ րեաց, եօք, ա. 1. Փըղոսկրից շինուած՝ պատրաստուած, փղոսկրէ։ 2. գ. Փղոսկր։
ՓՂՓՋԱՆԱԼ, տե՛ս ՊՂՊՋԱՆԱԼ։
ՓՆԴԵՌՆ, դռունք, տե՛ս ԲՆԴԵՌՆ։
ՓՆՉԵԼ, եցի, չ. 1. Փռշտալ։ 2. Մոլեգին՝ կատաղի ձայն հանել, մռնչալ։
ՓՇԱԲԵՐ, ի, ից կամ աց, ա. 1. Փուշ բերող՝ բուսցնող։ 2. Փշալից, փշոտ։
ՓՇԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Փշաբեր լինելը։
ՓՇԱԲՈՅՍ, ա. Որտեղ փշեր են բուսնում, փշաբեր։
ՓՇԱԳԵՏԻՆ, ա. Փշաբեր գետին ունեցող։
ՓՇԱԴԱԺԱՆ, ա. Դաժան փշեր ունեցող. փշալից։
ՓՇԱԶԳԱԾ, ՓՇԱԶԳԵՍՏա. Փշերով ծածկուած՝ պատուած։
ՓՇԱԼԻՑ, ա. Փշերով լի՝ լցուած, փշոտ։
ՓՇԱԽԻԼ, ա. մ. Փշերը քաղող կամ քաղելով։
ՓՇԱԾԻՆ, ա. Փուշ բուսցնող, փշաբեր։
ՓՇԱԿԵՐՊ, ա. Փշի նման։
ՓՇԱՑԵՂՑ, ա. Փշերով խեղդուած՝ լցուած։
ՓՇԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. Փշաբեր, փշոտ։
ՓՇԱՆԱԼ, ացայ, չ. Փուշ դառնալ, փշի վերածուել, փշոտել։
ՓՇԱՆՄԱՆ, ա. Փշի նման։
ՓՇԱՔԱՂ, ա. Փշերը քաղող։
ՓՇԵԱՅ, ա. Փշերից սարքած՝ պատրաստած, փշէ։
ՓՇԵՂԷՆ, ա. Փշոտ, փշալից։
ՓՇԻՏ, (պհլ.) փշտի, գ. Ծանրութեան չափ՝ հաւասար երեք գարեհատի կամ 0,728 գրամի, որ կազմում է դահեկանի 1/6 մասը։
ՓՇՈՒՏ, ա. Փշոտ, փշալից։
ՓՇՏԻՊԱՆ, տե՛ս ՓՈՒՇՏԻՊԱՆ։
ՓՇՐԱՆՔ, նաց, գ. Նիւթի մանր կտորներ, փշուրներ, փսորտանք, աւելցուկ, մնացորդ։
ՓՇՐԵԼ, եցի, ն. 1. Հարուածի ուժով որեւէ պինդ բան մանր կտորների վերածել, մանրել։ 2. Ջախջախել, ջարդել։ 3. փխբ. Կործանել, խորտակել։ 4. փխբ. Վերացնել, ոչնչացնել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՇՐՈՒՄՆ, րման, գ. Փշրելը, փշրուելը։
ՓՈԹՈԹ, ա. Տտիպութիւն ունեցող, տտիպ։
ՓՈԹՈԹԱՀԱՄ, ա. Տտիպ համ ունեցող, տտպահամ։
ՓՈԹՈՐ, գ. Կոնաձեւ իր՝ առարկայ։
ՓՈԹՈՐԻԿ, րկի, կաց, գ. Ուժգին՝ յաճախ հողախառն կամ ձիւնախառն քամի, պտուտկող հողմ, մրրիկ։
ՓՈԹՈՐԿԵԼ, (իմ), եցայ, եալ, չ. Բուռն՝ ուժգին՝ սաստիկ դառնալ, մեծ թափ ստանալ, ուժգնանալ, սաստկանալ, բորբոքուել, փոթորիկի նման շարժուել՝ դիմել։
ՓՈԹՈՐՈՒՆ, ա. Փոթորի նման, կոնաձեւ։
ՓՈԹՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Կնճիռ, ոլորք, ծալք, խորշոմ։
ՓՈԹՈՒԹԻՒՆ, գ. Փոթ՝ անհարթ լինելը։
ՓՈԽ1, (աքքադ.), ոյ, ոց կամ ի, ից, գ. Մէկին փոխարինաբար տրուած կամ մէկից վերցրած իր կամ դրամ՝ որոշ ժամկէտում վերադարձնելու կամ որեւէ ձեւով հատուցելու պայմանով, պարտք։
ՓՈԽ2, Նախամասնիկ, որ կազմում է շատ բառեր՝ ցոյց տալով՝ 1. փոխարէն, փոխանակ. 2. վեր, վերայ. նորից, վերստին նշ.։
ՓՈԽԱԲԱՇԽԵԼ, եցի, ն. Նորից բաշխել՝ վճարել՝ հատուցել։
ՓՈԽԱԲԵՐԵԼ, եցի կամ րի, եա՛, ն. 1. Մի տեղից մի այլ տեղ տանել՝ փոխադրել։ 2. Ուրիշ վիճակի՝ բնոյթի փոխել՝ վերածել։ 3. Մի լեզուից թարգմանել մի ուրիշ լեզուի։ 4. Փոխել, շրջել։ 5. Փոխարինել, յաջորդել։ 6. Փոխհատուցել։ 7. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈԽԱԲԵՐՈՒԹԻՒՆ, ՓՈԽԱԲԵՐՈՒՄՆ, րման, գ. 1. Փոխաբերելը, փոխաբերուելը։ 2. Փոփոխութիւն, այլափոխութիւն։ 3. Այլաբերութիւն, փոխաբերական նշանակութիւն, պատկերաւոր արտայայտութիւն։
ՓՈԽԱԲՆԱԿ, ի, աց, ա. գ. Բնակութեան տեղը փոխած, օտարական, դրսեցի, եկուոր։
ՓՈԽԱԲՆԱԿԵԼ, (իմ), եցայ, չ. 1. (կրօն.) Բնակութեան տեղը փոխել, վեր՝ երկինք փոխադրուել, վերափոխուել։ 2. Տեղափոխուել։
ՓՈԽԱԲՆԱԿԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Տեղափոխել եւ բնակեցնել մի ուրիշ տեղ։
ՓՈԽԱԲՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Փոխաբնակ լինելը, բնակութեան տեղը փոխելը, գալ բնակուել մի ուրիշ երկիր։
ՓՈԽԱԲՈՒՍԱՆԵԼ, (իմ), սայ, սեալ, չ. Բնոյթը՝ էութիւնը՝ բնաւորութիւնը փոխուել։
ՓՈԽԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ, գ. Քայլափոխ անելը, մի տեղից մի ուրիշ տեղ գնալը, տեղափոխութիւն, չուերթ։
ՓՈԽԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Նմանն անել՝ ստեղծել, վերափոխել։
ՓՈԽԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Նմանն ստեղծելը՝ օրինակելով, նոր յօրինուածք՝ նման ուրիշի։
ՓՈԽԱԳՐԵԼ, եցի, ն. Արտագրել, ընդօրինակել։
ՓՈԽԱԴԱՐՁ, գ. Փոխարէնը վերադարձնելը, հատուցելը, հատուցում։
ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ, մ. Հակառակօրէն, ներհակաբար, հակառակ կերպով։
ՓՈԽԱԴԱՐՁԵԼ, եցի, ն. Փոխարէնը վերադարձնել, փոխհատուցել, վարձատրել։
ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Փոխանակութիւն, փոխանակելով յետ վերադարձնելը։ 2. Փոխարէնը վերադարձնելը, փոխհատուցում։
ՓՈԽԱԴՐԵԼ, եցի, ն. 1. (կրօն.) Վեր՝ երկինք փոխադրել, տեղափոխել, վերափոխել։ 2. Մի վիճակից միւսին բերել՝ դարձնել։ 3. Փոխել, փոփոխել։ 4. Պատճէնել, վերարտադրել, օրինակել։ 5. Թարգմանել։ 6. Փոխանակել, փոխարինել։ 7. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈԽԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Փոխադրելը, փոխադրուելը։ 1. Տեղափոխում, տեղափոխութիւն։ 2. Մի այլ վիճակի վերածում։ 3. Փոփոխութիւն։ 4. Փոխանակութիւն։ 5. Փոխակերպութիւն, կերպափոխում։ 6. Փոխաբերութիւն, այլաբանութիւն։
ՓՈԽԱԹԱՐԳՄԱՆԵԼ, եցի, ն. Փոխադրել, թարգմանել։
ՓՈԽԱԾԵԼ, ծեցի կամ ծի, ն. 1. Փոխադրել, տեղափոխել։ 2. Թարգմանել։
ՓՈԽԱԿԱԶՄԵԼ, եցի, ն. Կազմուածքը փոխել՝ նորոգել, բարեփոխել, վերանորոգել։
ՓՈԽԱԿԱՅԵԼ, (իմ) եցայ, չ. Ուրիշ տեղ փոխադրուել։
ՓՈԽԱԿԱՅՈՒԹԻՒՆ, գ. Ուրիշ տեղ փոխադրուելը, ուրիշ բանի փոխուելը։
ՓՈԽԱԿԱՐԳԵԼ, եցի, ն. 1. Ուրիշ կարգի մէջ դնել՝ դասել, փոխադրել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈԽԱԿԵՐՊԵԼ, եցի, ն. 1. Կերպարանքը փոխել, կերպարանափոխել, ձեւափոխել, այլակերպել, փոփոխել, նորոգել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ։
ՓՈԽԱԿԵՐՏԵԼ, եցի, ն. 1. Վերակերտել, ձեւափոխել, փոխակերպել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈԽԱԿՈՉԵԱԼ, ա. (կրօն.) Այս աշխարհից կանչուած՝ փոխադրուած ուրիշ աշխարհ (յաւիտենական կեանքը)։
ՓՈԽԱՀԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ, Փոխհատուցել, վարձատրել։
ՓՈԽԱՀԱՏՈՅՑ ԳՏԱՆԵԼ, Փոխհատուցել, վարձատրել։
ՓՈԽԱՁԱՅՆՔ, նից, տե՛ս ԿՑՈՒՐԴ։
ՓՈԽԱՁԵՒԵԼ, տե՛ս ՓՈԽԱԿԵՐՊԵԼ։
ՓՈԽԱՁԵՒՈՒԹԻԻՆ, գ. Ձեւափոխելը, ձեւափոխուելը, ձեւափոխութիւն։
ՓՈԽԱՄԲԱՐՁԵԱԼ, ա. (կրօն.) Երկինք փոխադրուած։
ՓՈԽԱՅԱՐՄԱՐ, ա. Մի բանի փոխարէն մի ուրիշ բան յարմարեցրած։
ՓՈԽԱՅԵՂԵԼ, տե՛ս ՅԵՂԱՓՈԽԵԼ։
ՓՈԽԱՅԵՂՅԵՂԵԼ, եցի, ն. Շրջել, շուռ տալ, դարձնել, փոխարկել, փոխել։
ՓՈԽԱՆ, ի, տե՛ս 1. ՓՈԽԱՆՈՐԴ (1)։ 2. ՓՈԽԱՆԱԿ (5)։
ՓՈԽԱՆԱԿ, ի, աւ, գ. 1. Փոխանորդ, տեղակալ, փոխարինող։ 2. Յաջորդ։ 3. Փոխանակութիւն։ 4. Փոխարինութիւն. փոխհատուցում, հատուցում. փրկանք։ 5. նխդ. (սեռական խնդրով) Փոխարէն, դիմաց, տեղը, համար։ (Այս կիրառութեամբ գործածւում է նաեւ ընդ նախդրի հետ՝ փոխանակ ընդ)։
ՓՈԽԱՆԱԿԱԲԱՆԵԼ, եցի, ն. Ընդդիմաբանել, պատասխան տալ, պատասխանով առարկել։
ՓՈԽԱՆԱԿԱԲԱՐ, մ. Փոխելով, հակառակ կերպով։
ՓՈԽԱՆԱԿԱՎԱՐՁՈՒԹԻՒՆ, գ. Փոխհատուցում՝ վարձով կամ պարտքով։
ՓՈԽԱՆԱԿԱՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. Փոխարէնը տալը, փոխհատուցում, հատուցում։
ՓՈԽԱՆԱԿԱՒ, տե՛ս ՓՈԽԱՆԱԿ-ի տակ։
ՓՈԽԱՆԱԿԵԼ, եցի, ն. 1. Մի բան փոխել մի այլ բանի հետ, փոխանակութիւն կատարել։ 2. Մի բանի փոխարէն մի ուրիշ բան տալ, փոխարինել։ 3. Իբրեւ յաջորդ մէկի՝ մի բանի տեղը բռնել, յաջորդել։ 4. Փոխէփոխ մի բան անել կամ լինել։
ՓՈԽԱՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Յաջորդելը, յաջորդութիւն։
ՓՈԽԱՆՈՐԴ, ի, աց, գ. 1. Տեղակալ, փոխարինող։ 2. (եկեղց.) Տեղապահ։ 3. Մէկին փոխյաջորդող անձ, յաջորդ։ 4. Այն, ինչ որ տրւում է մի բանի փոխարէն, որեւէ բանի համարժէքը։ 5. Մի բանի երկրորդ նոյնական օրինակը, կրկնակ։
ՓՈԽԱՆՈՐԴԱԲԱՐ, մ. Իբրեւ փոխանորդ, մէկի կողմից՝ անունից։
ՓՈԽԱՆՈՐԴԵԼ, եցի, ն. 1. Իբրեւ փոխանորդ մէկի տեղը բռնել, մէկին յաջորդել, փոխարինել։ 2. Այս կեանքից փոխադրուել յաւիտենական կեանքը։ 3. Փոխարէնը հատուցել, փոխհատուցել։ 4. Փոխանցել, իրար հաղորդել՝ յայտնել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈԽԱՆՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. 1. Յաջորդութիւն, պայազատութիւն։ 2. Փոխանորդ լինելը, փոխանորդի պաշտօնը։ 3. Փոխարինութիւն, փոխհատուցում։ 4. Փոփոխութիւն։
ՓՈԽԱՆՈՒՆԱԲԱՐ, տե՛ս ՅԱՐԱՆՈՒՆԱԲԱՐ։
ՓՈԽԱՆՑԱԲԱՐ, մ. Այլ վիճակի անցնելով՝ փոխուելով։
ՓՈԽԱՆՑԱԿԱՆ, ի, աց, ա. Մի տեղից կամ վիճակից մի այլ տեղ կամ վիճակի անցնելու՝ անցման, անցումային, փոխադրական, տեղափոխական։
ՓՈԽԱՆՑԵԼ, եցի, ն. 1. Աւանդել, յաջորդներին յանձնել՝ թողնել։ 2. չ. Մէկից միւսին անցնել, փոխանցուել։
ՓՈԽԱՆՑԵԼԻ, ա. Փոխանցելու՝ փոխանցման ենթակայ։
ՓՈԽԱՆՑՈՒԹԻՒՆ, գ. Փոփոխութիւն, փոփոխում, անցում։
ՓՈԽԱՇԱՐԺԵԼ, եցի, ն. Շարժուելով տեղը փոխել։
ՓՈԽԱՊԱՐՏ, ի, ից, ա. գ. Պարտապան, փոխառու։
ՓՈԽԱՌՈՒ, ի, աց, ա. գ. Որեւէ մէկից դրամ փոխառած՝ փոխ վերցրած, պարտապան։
ՓՈԽ ԱՌ ՓՈԽ, մ. Իրար՝ մէկը միւսին փոխարինելով, փոխէփոխ, հերթով։
ՓՈԽԱՍՏԵՂԾԱԿԵՐՊԵԼ, ՓՈԽԱՍՏԵՂԾԵԼ, եցի, ն. Կերպարանափոխել, փոխակերպել։
ՓՈԽԱՍՏԵՂԾԻՉ, ա. Փոխաստեղծող, կերպարանքը փոխող, կերպարանափոխ անող։
ՓՈԽԱՏԵՂԵԼ, եցի, ն. Տեղափոխել, փոխադրել։
ՓՈԽԱՎԱՃԱՌՈՒԹԻՒՆ, գ. Փոխադարձ վաճառք, առեւտուր։
ՓՈԽԱՏՈՒ, ի, աց, գ. Դրամ փոխ տուող, պարտատէր։
ՓՈԽԱՏՈՒԵԼ, եցի, տե՛ս ՓՈԽԱՏՐԵԼ։
ՓՈԽԱՏՈՒՈՒԹԻՒՆ, գ. Դրամ փոխ տալը, փոխ տրուած դրամական պարտք։
ՓՈԽԱՏՐԱԲԱՐ, մ. Փոխատրելով, փոխհատուցելով։
ՓՈԽԱՏՐԵԼ, եցի, ն. 1. Փոխարէնը տալ, փոխհատուցել, հատուցել։ 2. Փոխել, փոխարկել, վերածել մի այլ բանի։
ՓՈԽԱՏՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Փոխարէնը տալը, փոխհատուցում, հատուցում։ 2. Ներքին կապակցութիւն, բաղկացութիւն։ 3. Փոխյարաբերութիւն։ 4. Փոխատուութիւն, փոխ տրուած դրամական պարտք։
ՓՈԽԱՐԷՆ, րինի, նաց, գ. 1. Հատուցում, փոխհատուցում, տրիտուր։ 2. Փոխարինող, յաջորդ։ 3. ա. Փոխադարձ։ 4. մ. Փոխադարձաբար, փոխարինաբար, իբրեւ հատուցում։ 5. նխդ. Փոխանակ, տեղը։
ՓՈԽԱՐԻՆԵԼ, եցի, ն. Փոխարէնը տալ, փոխհատուցել, հատուցել։
ՓՈԽԱՐԿԱԲԱՐ, մ. 1. Փոխարկելով, փոփոխելով։ 2. Փոխադարձաբար։
ՓՈԽԱՐԿԵԼ, եցի, ն. 1. Վերածել՝ փոխել մի այլ բանի, որեւէ բան այլ բան դարձնել։ 2. Թարգմանել։ 3. Փոխարինել։
ՓՈԽԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Փոխարկելը, փոխարկուելը, այլափոխութիւն, փոփոխում։
ՓՈԽԵԼ, եցի, ն. 1. Մի բան փոխարինել մի ուրիշ բանով։ 2. Նախկինից տարբեր կամ հակառակ կերպ դարձնել, փոփոխել։ 3. Փոխարկել, վերածել մի այլ բանի։ 4. Ուրիշ ձեւ տալ, ձեւափոխել, կերպարանափոխել։ 5. Մի տեղից մի ուրիշ տեղ տանել, փոխադրել, տեղափոխել։ 6. Թարգմանել։ 7. եցայ, կ. չ. նոյն նշ., նաեւ՝ Այս աշխարհից տեղափոխուել ուրիշ աշխարհ, մեռնել։
ՓՈԽԵԼԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Ցնորաբանել, յիմար-յիմար դուրս տալ, շաղակրատել։
ՓՈԽԵԼԱՊԱՏՃԱՌ ԼԻՆԵԼ, Կեղծ պատճառանքներ բերել՝ հնարել, բաղբաղել։
ՓՈԽԵԼՈՒԹԻՒՆ, գ. Խելքը կորցնելը, անմտութիւն, խելագարութիւն, ցնորում։
ՓՈԽԻՆԴ, խնդոյ, ոց, գ. 1. Բոված ցորենի կամ գարու ալիւր, փոխինձ։ 2. Այդ ալիւրից՝ իւղով կամ մեղրով շաղախելով պատրաստուող ուտելիք։
ՓՈԽՈՐԴ, ի, աց, ՓՈԽՈՐԴԻ, դւոյ կամ դոյ, գ. 1. Փոխ տրուած գումարի բերած տոկոսը։ 2. Փոխհատուցում։
ՓՈԽՈՒՄՆ, խման, գ. 1. Փոխելը, փոխուելը։ 2. Այս աշխարհից ուրիշ աշխարհ փոխադրուելը, վախճանուելը, մեռնելը։ 3. (եկեղց.) Վերափոխում, երկինք վերանալը։
ՓՈԽՓՈԽ, տե՛ս ՓՈՓՈԽ։
ՓՈԾՈՐԵԱԼ, ա. Աւերուած, խաթարուած, եղծուած։
ՓՈԿ1, ոյ, ոց կամ ի, աց, գ. 1. Կաշուի բարակ ու երկար շերտ։ 2. Փոկից պատրաստած խարազան՝ ձաղկիչ։ 3. Փոկից գօտի։ 4. ա. Կաշուէ։
ՓՈԿ2, (յուն.), գ. (կենդբ.) Թիաոտանիների կարգին պատկանող ծովային կաթնասուն կենդանի, ծովաշուն (Phoca vitulina)։
ՓՈԿԱԿԱՊ, ա. Փոկով կապուած։
ՓՈԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ, գ. Կաշուց փոկ հանելը՝ պատրաստելը, կաշին փոկի նման ձեւելը։
ՓՈԿԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Փոկով (2) ծեծելը։
ՓՈԿԱՁԵՒ, գ. Վրանի համար կաշուց փոկեր ձեւող՝ պատրաստող, վրան կարող։
ՓՈԿԱՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. Փոկաձեւ լինելը, փոկաձեւի արհեստը։
ՓՈԿԵԱՅ, ա. Փոկից պատրաստուած՝ հիւսուած, փոկէ։
ՓՈԿՈՏՆ, ոտունք, ա. Փոկ կենդանու նման ոտքեր ունեցող։
ՓՈՂ1, ի, մանաւանդ՝ ՓՈՂՔ, ղից, գ. 1. Պարանոց, վիզ։ 2. Կոկորդ, շնչափող։ 3. Որկոր, կերակրափող։ 4. Միջանցք (շինութեան մէջ)։
ՓՈՂ2, ոյ, ոց, գ. 1. Եղջերափող (նուագելու գործիք), շեփոր։ 2. փխբ. Առաքեալները՝ իբրեւ ազդարարող՝ քարոզող։ 3. Որոշ առարկաների խողովակաձեւ մասը, խողովակ։ 4. Եղէգ։
ՓՈՂԱԲԱՐ, մ. Իբրեւ խողովակ, խողովակի պէս։
ՓՈՂԱԳՈՉ, ա. Իբրեւ փողը հնչեցնող։
ՓՈՂԱԿ, ի, աց, գ. 1. Շնչափող։ 2. Փողաձեւ անօթ կամ տուփ՝ նշխարներ պահելու համար։
ՓՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. Փող փչելուն՝ հնչեցնելուն վերաբերող։
ՓՈՂԱԿԱՐԴԱՑ, ա. գ. Փող փչող՝ հնչեցնող, փողի ձայնով կանչող, փողահար։
ՓՈՂԱԿՑՈՒԹԻՒՆ, գ. Փողերի ձայնակցութիւն։
ՓՈՂԱՀԱՐ, ի, աց, գ. Փող փչող՝ հնչեցնող։
ՓՈՂԱՀԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. Փողահարին եւ փողահարութեան յատուկ՝ վերաբերող։
ՓՈՂԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Փողահար լինելը, փողահարի արհեստը։ 2. Փող փչելը՝ հնչեցնելը, փողի ձայն։
ՓՈՂԱՁԵՒ, ա. Փողի՝ խողովակի ձեւ ունեցող։
ՓՈՂԱՆՇԱՆ, գ. Փողի ձայնով տրուած ազդանշան։
ՓՈՂԱՊԱՏ, գ. Փողպատ, օձիք։
ՓՈՂԱՏԵՍԱԿ, ա. Փողի՝ խողովակի նման, խողովակաձեւ։
ՓՈՂԱՐ, տե՛ս ՓՈՂԱՀԱՐ։
ՓՈՂԱՐԱԿԱՆ, տե՛ս ՓՈՂԱՀԱՐԱԿԱՆ։
ՓՈՂԱՑԱՒ, գ. Փողի՝ կոկորդի ցաւ։
ՓՈՂԱՒՈՐ, ի, աց, ա. Մեծ փող՝ կոկորդ ունեցող, շատակեր, արբշիռ (մակդիր Բաքոսի)։
ՓՈՂԵԼ1, եցի, ն. 1. Փող փչել՝ հնչեցնել։ 2. Փողի ձայնով ազդանշան տալ, առաջ շարժել։ 3. փխբ. Հռչակել, քարոզել։
ՓՈՂԵԼ2, (իմ), եցայ, չ. 1. Առաջ շարժուել՝ անցնել, վազել, խմբով առաջ գնալ՝ ընթանալ։ 2. Նեղ՝ բարակ տեղով անցնել։
ՓՈՂԵԼ3, եցայ, չ. 1. Հիւսուել, ընդելուզուել։ 2. Բրդի նման ոլորուել։
ՓՈՂՈՂՈՇԱՁԵՒԱԲԱՐ, ՓՈՂՈՇԱՁԵՒԱԲԱՐ, մ. Փողի՝ խողովակի պէս։
ՓՈՂՈՇՈՒԿ, գ. Կանանց գլխի զարդ՝ մազերը հաւաք պահելու համար։
ՓՈՂՈՏԵԼ, եցի, ն. Վիզը գլուխը կտրել, մորթել։
ՓՈՂՈՏԻՉ, ա. Որ փողոտում է, սպանող։
ՓՈՂՈՏՈՒՄՆ, տման, գ. Փողոտելը, մորթելը, սպանելը։
ՓՈՂՈՐԴԱՁԳՈՒԹԻՒՆ, գ. Դուրս ցցուած փողաձեւ կորութիւն (թութակի կտուցի մասին)։ (Կղնկտ., 322, ՀԱԲ)։
ՓՈՂՈՑ, ի, աց, գ. 1. Տների երկու շարքի միջեւ անցուդարձի համար թողնուած ազատ տարածութիւն։ 2. Պատշգամբ։
ՓՈՂՈՑԱՁԵՒ, ա. Փողոցի նման։
ՓՈՂՈՑԱՄԷՋ, միջի, գ. Փողոցի մէջտեղը, հրապարակ։
ՓՈՂՈՑԱՅԱՐԴԱՐ, ա. Փողոցներով կամ միջանցքներով՝ սրահներով յարդարուած։
ՓՈՂՓՈՂԵԼ1, եցի, ն. 1. Փայլեցնել։ 2. Ծածանել։ 3. եցայ, կ. չ. Փայլփլել, շողշողալ. ծածանուել։
ՓՈՂՓՈՂԵԼ2, եցի, ն. 1. Հիւսել, ներհիւսել, ընդելուզել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈՂՓՈՂԵՆԷՋ, ա. Փայլփլուն ելեւէջներով՝ որպէս լոյսի շամանդաղներ։
ՓՈՂՓՈՂՈՇԱՁԵՒ, ա. Փողի՝ խողովակի ձեւ ունեցող, խողովակի նման, խողովակաձեւ։
ՓՈՃՈԿ, ի, աց, գ. Կճեպ, կեղեւ, պատեան։
ՓՈՃՈԿԵԼ, եցի, ն. Փոճոկը հանել, կճպել, կեղեւել։
ՓՈՅԹ, փութոյ կամ փութի, թով, գ. 1. Հոգ, խնամք, ուշադրութիւն մի բանի նկատմամբ։ 2. Ջանք, աշխատասիրութիւն։ 3. Փութալը, շտապում, աճապարանք։ 4. ա. Հոգատար, ուշադիր։ 5. Ջանասէր, աշխատասէր։ 6. Փութաջան, փութկոտ, ժիր։ 7. մ. Փութով, փութանակի, շտապ կերպով։
ՓՈՅԹԱԳՈՅՆ, տե՛ս ՓՈՒԹԱԳՈՅՆ։
ՓՈՅԹԱՐԱԳ, ա. Փոյթ եւ արագ, փութկոտ։
ՓՈՅԹԵՌԱՆԴՆ, ա. Եռանդուն եւ փութկոտ, ջերմեռանդ։
ՓՈՅԹԸՆԹԱՑ, ա. մ. Փութագնաց, արագընթաց։
ՓՈՅԹՈՒԹԻՒՆ, տե՛ս ՓՈՒԹՈՒԹԻՒՆ։
ՓՈՇԱՀՈՂ, ա. Հողը փոշու նման։
ՓՈՇԵԶԳԱԾ, ա. Փոշով պատուած՝ ծածկուած, վրան փոշի նստած, փոշելից, փոշոտ։
ՓՈՇԵՏԵՍԱԿ, ա. 1. Փոշու տեսք ունեցող, փոշու նման, շատ մանր։ 2. գ. Ծաղկափոշի։
ՓՈՇԵՏԵՍԱԿՈՒԹԻՒՆ, գ. Փոշետեսակ լինելը. փոշետեսակ մանր իր։
ՓՈՇԻ, շւոյ, շեաց, գ. Հողի փշրուելուց առաջացած մանրագոյն մասնիկների ամբողջութիւնը, փշրուած՝ մանրամաղ հող։
ՓՈՇԻԱՁԵՒ, ա. Փոշու ձեւով, փոշետեսակ։
ՓՈՇԻԱՏԵՍԱԿ, տե՛ս ՓՈՇԵՏԵՍԱԿ։
ՓՈՇԻՇ1, տե՛ս ՓՈՒՐՍԻՇ։
ՓՈՇԻՇ2, (պրսկ.), գ. Չքմեղանք, չքմեղութիւն, ինքնարդարացում. նպաստ։
ՓՈՇԿԱՑԵԱԼ, ա. Մարսածը փոշու նման եղած, ծերտ դարձած։
ՓՈՇՈՏԵԼ, (իմ), եցայ, չ. Փոշով կեղտոտուել՝ պատուել, փոշելից՝ փոշոտ դառնալ։
ՓՈՍ, (յուն.), ոյ, ոց կամ ի, ից, գ. 1. Գետնի մէջ փորուած կամ խոր ընկած տեղ, գուբ, խորխորատ։ 2. Խրամ, ջրանցք, ջրատար առու։
ՓՈՍԱՀԵՐՁ, ա. Փոսի նման կտրուածբացուած։
ՓՈՍԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, ացո՛, պբ. Փոսացնել, խորացնել։
ՓՈՍԵԼ, եցի, ն. 1. Փոս փորել՝ բանալ։ 2. Փոս գցել։
ՓՈՍՈՒՌԱՅ, (յուն.) գ. (կենդբ.) Մթութեան մէջ լոյս տուող պատենաթեւ միջատ. կայծոռիկ, լուսատտիկ (Lampyris noctiluca)։
ՓՈՐ1, ոյ կամ ի, գ. 1. Մարմնի այն մասը, որտեղ տեղաւորուած են մարսողութեան գործարանները. որովայն։ 2. Արգանդ։ 3. Փոս ընկած՝ մէջը փոս տեղ, ծակ։ 4. ա. Դատարկ, սնամէջ։
ՓՈՐ2, գ. Ձոր, ձորագաւառ։
ՓՈՐ3, ոյ, տե՛ս ԿԱՐԱՊ։
ՓՈՐԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. Մէջը փորել, փորի ձեւով սարքել (տրոյական փայտէ ձիու մասին)։
ՓՈՐԱԳՐԵԼ, եցի, ն. Պինդ նիւթի վրայ փորելով գրել՝ պատկերել, արձանագրել։
ՓՈՐԱԾ, ի կամ ոյ, գ. Փորուած տեղ, փորուածք, փոս։
ՓՈՐԱԾՈՅ, ի, ից, ա. Փորուած, փորելով շինած՝ սարքած, վիմափոր։
ՓՈՐԱՆԿԵԱԼ, ա. Միակտուր հիւսուած (պատմուճան)։
ՓՈՐԱՑԱՒՈՒԹԻՒՆ, գ. Փորի ցաւ։
ՓՈՐԵԼ, եցի, ն. 1. Գետինը քանդելով փոս բանալ, խորացնել։ 2. Բրել, պեղել, բաց անել։ 3. Ծակել, ծակծկել։ 4. Կարծր առարկայի մէջ քանդելով փոս սարքել, փոսացնել։ 5. Քանդելով անցք՝ ճանապարհ բացել։ 6. փխբ. Նախապատրաստել, նիւթել (չարիք)։ 7. Կռել-կոփել (քարեր)։ 8. Փորելով հանել (աչքերը)։
ՓՈՐԻԲԱՑ, ա. (Շուրջառ), որի առջեւի կողմը՝ փորի վրայ, բացուած է վերից վար (հակառակն է ՓՈՐԱՆԿԵԱԼ)։
ՓՈՐՁ, ոյ կամ ի, գ. 1. Որեւէ բանի իրագործման՝ որոշ նպատակի համար կատարուող գործողութիւն, որ կապուած է յաջողութեան հասնելու կամ հնարաւոր անյաջողութեան հետ։ 2. Գործ՝ արարք եւն, որ կատարւում է որեւէ բան ստուգելու կամ ապացուցելու համար։ 3. Կեանքի՝ գործունէութեան ընթացքում ձեռք բերուած գիտելիքների՝ ունակութիւնների՝ հմտութիւնների եւն ամբողջութիւնը, փորձառութիւն։ 4. Կեանքում տեղի ունեցած դէպք՝ իրողութիւն եւն, որ ծառայում է իբրեւ խրատ։ 5. Ազնիւ մետաղների բաղադրութիւնը ստուգելու միջոց։ 6. ա. Փորձուած, փորձառու, տեղեակ, հմուտ։ 7. Զուտ, զտուած (ոսկի, արծաթ)։ 8. Ընտիր։
ՓՈՐՁԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի փորձուած, աւելի փորձառու։
ՓՈՐՁԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Փորձ կատարելը, փորձառութիւն։
ՓՈՐՁԱԴՐԵԱԼ, ա. Փորձի ենթարկուած, փորձուած։
ՓՈՐՁԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Փորձող, փորձելու համար եղած։ 2. Փորձով ստուգուած։
ՓՈՐՁԱԿԻՑ, ա. Փորձին մասնակից, միասին փորձող։
ՓՈՐՁԱՆ, ի, աւ, տե՛ս ՓՈՐՁ։
ՓՈՐՁԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. Փորձի՝ փորձութեան ենթարկուած։
ՓՈՐՁԱՆՔ, նաց, գ. 1. Փորձելը, փորձուելը։ 2. Ինչ որ մէկին անում են՝ նրան փորձելու համար։ 3. Չարաղէտ դիպուած՝ պատահմունք։ 4. Փորձութիւն, նեղութիւն, չարչարանք, պատիժ։
ՓՈՐՁԱՊԵՏ, ի, գ. Գլխաւոր փորձողը՝ սատանայ։
ՓՈՐՁԱՏԵՍ ԱՌՆԵԼ, Փորձ անել, փորձ կատարել, փորձել։
ՓՈՐՁԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Փորձուելը, փորձութեան ենթարկուելը։
ՓՈՐՁԵԼ, եցի, ն. 1. Փորձութեան ենթարկել։ 2. Գայթակղել, մոլորեցնել։ 3. Ստուգել, քննել, խորամուխ լինել մի բանի մէջ, փորձ կատարելով իմանալ՝ ճանաչել՝ տեղեկանալ։ 4. Ոսկին՝ արծաթը հալելով զտել։ 5. եցայ, հբ. չ. Որեւէ բան անելու փորձ կատարել, ձեռնարկել, ձեռնամուխ լինել, ջանալ, հնար գործ դնել։
ՓՈՐՁԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փորձել տալ, վարժեցնել։
ՓՈՐՁԻՉ, ձչի, ա. գ. 1. Նա, որ փորձում է, փորձող, մասնաւորապէս՝ սատանայ։ 2. Ծովահէն, ծովային աւազակ։
ՓՈՐՁՈՂԱԿԱՆ, ա. Փորձելու համար եղած, փորձնական։
ՓՈՐՁՈՒԹԻՒՆ, գ. 1. Փորձելը, փորձուելը։ 2. Քննութիւն, զննութիւն։ 3. Գայթակղութիւն, մոլորութիւն։ 4. Աղէտ, փորձանք, վտանգ։ 5. Փորձանքներով լի՝ վտանգաւոր տեղ։ 6. Փորձ, փորձով ձեռք բերուած հմտութիւն։
ՓՈՐՁՈՒՄՆ, ձման, գ. Փորձելը, փորձուելը։
ՓՈՐՁՊԵՏ, տե՛ս ՓՈՐՁԱՊԵՏ։
ՓՈՐՈԳ, տե՛ս ՓՈՐՈՔ։
ՓՈՐՈՆ, փառոն (լատ. յուն.-ից), ի, գ. Հրապարակ։
ՓՈՐՈՏԱԼ, ացի, չ. Գոռալ, մռնչալ, ֆշշալ։
ՓՈՐՈՏԻ, տւոյ, տիք, տեաց, գ. 1. Կրծքավանդակում եւ որովայնային խոռոչում տեղաւորուած գործարանների ամբողջութիւնը, ընդերք։ 2. Մասնաւորապէս՝ ստամոքս, աղիքներ։ 3. Կենդանիների ուտելի ներքին գործարանները։
ՓՈՐՈՒԱԾ, ոյ կամ ի, գ. 1. Փոս ընկած տեղ, գոգաւորութիւն։ 2. Փորուած տեղ, փորուածք, փոս։ 3. Ծակ, ծերպ, խորշ։ 4. Փորուած ու դուրս բերուած նիւթը։ 5. Ցօղունի միջի դատարկութիւնը։
ՓՈՐՈՒԱԾՈՅ, ա. Փորելով պատրաստած՝ սարքած, փորածոյ։
ՓՈՐՈՒՄՆ, րման, գ. Փորելը, փորուելը։
ՓՈՐՈՔ, ի, աց, գ. Փորուածք, փոս, ծակ, խորշ։
ՓՈՐՉԷ, տե՛ս ՍԻԿՂ։
ՓՈՒԹ, ՓՈՒԹՍ, մ. Փութով, շտապով։
ՓՈՒԹԱԲԱՆԵԼ, եցի, չ. Արագ ու շփոթ կերպով խօսել։
ՓՈՒԹԱԲԱՐ, մ. 1. Փութապէս, շտապով։ 2. Փոյթ՝ հոգ տանելով, խնամքով, ուշադրութեամբ։
ՓՈՒԹԱԲԵՐ, ա. Փոյթ՝ ուշադրութիւն պարունակող, փոյթ ունեցող, անդանդաղ։
ՓՈՒԹԱԳՈՅՆ, ա. 1. Աւելի ուշադիր՝ ջանասէր։ 2. մ. Աւելի փութով՝ արագ, փութանակի։
ՓՈՒԹԱԼ, ցի կամ ացայ, թա՛ կամ ացի՛ր, չ. 1. Շտապել, աճապարել, արագ շարժուել։ 2. Փոյթ ունենալ, հոգ տանել, հոգալ, ուշադիր լինել։
ՓՈՒԹԱԼԻ, լւոյ, լեաց, ա. Ձգտելի, տենչալի, փափագելի։
ՓՈՒԹԱԿԱՄ, ա. Փութաջան, ջանասէր։
ՓՈՒԹԱՀԱՍԻԿ, ա. Շուտ հասնող, արագահաս։
ՓՈՒԹԱՃԵՄ, ա. Արագ ճեմող՝ գնացող, արագընթաց։
ՓՈՒԹԱՄԱՀ, ա. Մահն արագացնող, արագ մահ բերող։
ՓՈՒԹԱՅՈՐԴՈՐ, ա. Յորդորամիտ, յօժարակամ։
ՓՈՒԹԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՓՈՒԹԱԼ։
ՓՈՒԹԱՆԱԿԻ, մ. 1. Փութապէս, փութալով, շտապ կերպով, աճապարանքով, շտապով, ճեպով։ 2. ա. Շուտափոյթ, արագ։ 3. Վաղահաս, վաղանցուկ։
ՓՈՒԹԱՆՑՈՒԹԻՒՆ, գ. Արագ անցնելը, վաղանցուկ լինելը, անցաւորութիւն։
ՓՈՒԹԱՊԷՍ, մ. 1. Փութով, փութանակի, շտապ կերպով, անյապաղ։ 2. Խնամքով, հոգատարութեամբ։
ՓՈՒԹԱՍԻՐՏ, ա. Փութկոտ, անհամբեր։
ՓՈՒԹԱՐԱՐ, ի, աց, ա. Հոգ՝ խնամք տանող, հոգացող, ջանացող։
ՓՈՒԹԱՑՈՂԱԳՈՅՆ, գունի, ա. Աւելի փութացող, փութկոտ, ջերմեռանդ։
ՓՈՒԹԱՑՈՂՈՒԹԻՒՆ, ՓՈՒԹԱՑՈՒՄՆ, ցման, գ. Փութալը, փոյթ, ջանք, եռանդ։
ՓՈՒԹԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փութալ տալ, փութացնել, շտապեցնել, ստիպել, յորդորել։
ՓՈՒԹԱՑՈՒՑԻՉ, ա. Որ փութացնում է, փութացնող։
ՓՈՒԹԱՒՈՐ, ի, աց, ա. Փոյթ ունեցող, ջանք գործ դնող, փութեռանդ, ճգնազգեաց։
ՓՈՒԹԸՆԹԱՑ, ա. Արագ ընթացող, արագընթաց։
ՓՈՒԹԿՈՏ, ա. Շատ շտապող, շտապելու սովորութիւն ունեցող, աճապարկոտ։
ՓՈՒԹՈՂ, ի, աց, ա. Փութացող, փութեռանդ։
ՓՈՒԹՈՎ, մ. Շատ արագ, փութապէս, փութանակի, շուտափոյթ, իսկոյն, շտապով, շուտով։
ՓՈՒԹՈՏ, ա. Փութացող, փութկոտ։
ՓՈՒԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Փութալը, եռանդ, ջանք։ 2. Հոգ տանելը, խնամք։
ՓՈՒԼ, գ. Լուսնի՝ լրումից յետոյ հետզհետէ նուազելը։
ՓՈՒԼՈՍ, ուղղելի՝ ՓՍՈԼՈՍ (յուն.), գ. Մոխրատեսակ փոշի բերող կայծակ։
ՓՈՒԽ, ա. Փուխր, փխրուն, փափուկ։
ՓՈՒՂՁ, գ. Ըստ պիւթագորական փիլիսոփայութեան՝ քսանանիստ երկրաչափական մարմնին համապատասխանող տարրը, այսինքն՝ ջուրը, որ բնութեան հիմնական բաղկացուցիչ չորս տարրերից մէկն էր համարւում։
ՓՈՒՆԴ, գ. Մի տեսակ աման, թերեւս արկղ։
ՓՈՒՆՋ, փնջի, գ. Բոյսի արմատից փնջաձեւ աճած ցօղունները։
ՓՈՒՇ, փշոյ, ոց, գ. 1. Փշաւոր՝ փշոտ բոյս։ 2. Բոյսերի վրայ գոյացող սրածայր ասեղանման յաւելուած։
ՓՈՒՇՏԻՊԱՆ, (պհլ.), ի, աց, ա. գ. Թիկնապահ, անձնապահ, (զինուոր, զինուորական)։
ՓՈՒՌՆ, (լատ., յուն.-ից), փռան, գ. Հաց թխելու հնոց՝ վառարան։
ՓՈՒՏ, (պհլ.), փտոյ, գ. 1. Փտելը, փտութիւն, նեխութիւն։ 2. Փտած տեղ։ 3. ա. Փտած, հնացած, նեխած, փչացած։ 4. Անհարազատ (սերունդ, զաւակ)։ 5. Փխրուն, փափկացած։
ՓՈՒՐԾ, գ. Թել-թել դուրս եկած բրդի բարակ մազ, աղուամազ, մազմզուկ։
ՓՈՒՐՍԻՇ, (պհլ.), կամ ՓՈՒՐՍԻՇՆ, գ. Դատական հարցաքննութիւն, դատավարութիւն։
ՓՈՒՔ, փքոյ, գ. 1. Շարժուող օդ, քամի։ 2. Մի բանի մէջ հաւաքուած ու սեղմուած օդ։
ՓՈՒՔՔ, փքոց, ովք, գ. 1. Գործիք՝ կրակը բորբոքելու համար, փուքս։ 2. Փչելու՝ նուագելու տիկ։
ՓՈՓՈԳԱՆՔ, նաց, գ. Փոփոգելը, սփոփանք։
ՓՈՓՈԳԵԼ, եցի, ն. Ցաւը թեթեւացնել, սփոփել։
ՓՈՓՈԽ, մ. ա. Փոխնիփոխ, փոխէփոխ, փոփոխակի։
ՓՈՓՈԽԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Փոփոխուող, դիւրափոփոխ։ 2. Փոփոխակի, յաջորդական։ 3. Այլաբանական։
ՓՈՓՈԽԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Փոփոխմանը մասնակցել, ուրիշի հետ միասին փոփոխուել։
ՓՈՓՈԽԵԼ, եցի, ն. 1. Յաճախակի փոխել, փոփոխութեան ենթարկել։ 2. Այլափոխել, փոխակերպել, կերպարանափոխել։ 3. Փոխարինել, փոխարկել։ 4. Տեղափոխել, փոխադրել։ 5. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՓՈՓՈԽԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Փոփոխման ենթակայ, որ կարող է փոփոխուել՝ փոփոխութեան ենթարկուել։
ՓՈՓՈԽԻՉ, ա. Որ փոփոխում է, փոփոխող։
ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ, գ. Այլափոխութիւն, ձեւափոխում, փոփոխում։
ՓՈՓՈԽՈՒՄՆ, խման, գ. 1. Փոփոխելը, փոփոխուելը։ 2. Տարուայ եղանակների մէկը միւսին փոխարինելը։
ՓՈՔՐ, քու, ի փոքուէ, քումբ, քունք, քունց, քումբք, հանդիպում է նաեւ փոքեր, ի փոքրէ, ա. 1. Չափսերով՝ ծաւալով ոչ մեծ։ 2. Ցածր հասակ ունեցող, ցածրահասակ։ 3. Նուազ երկարութիւն ունեցող, ոչ երկար, կարճ։ 4. Քիչ բարձրութիւն ունեցող, ոչ բարձր, ցածր։ 5. Քիչ տեւողութիւն ունեցող, կարճատեւ։ 6. Մանկական տարիք ունեցող, փոքրահասակ, անչափահաս։ 7. Կրտսեր։ 8. Ցածր դիրք՝ աստիճան ունեցող։ 9. Ոչ մեծ տարածութիւն բռնող՝ գրաւող։ 10. Թուով՝ քանակով քիչ։ 11. Քիչ, սակաւ, նուազ, պակաս։ 12. Չնչին, աննշան, անկարեւոր։
ՓՈՔՐԱԲԱՆ, ի, ից, ա. Քիչ կամ չնչին՝ դատարկ բաներ խօսող։
ՓՈՔՐԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Քիչ կամ չնչին՝ դատարկ բաներ ասել՝ խօսել։
ՓՈՔՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Փոքրաբան լինելը, նուաստաբանութիւն։
ՓՈՔՐԱԳԻՆ, ա. Փոքր գին ունեցող, սակաւագին, էժանագին։
ՓՈՔՐԱԳԼՈՒԽ, ա. Փոքր գլուխ ունեցող։
ՓՈՔՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ շատ փոքր։
ՓՈՔՐԱԿԵՐՊԻԼ, պեալ, չ. Նուաստ կերպարանքով երեւալ, խոնարհուել։
ՓՈՔՐԱՀԱՄԱՐԵԼ, (իմ), եցայ, հբ. Փոքր համարել։
ՓՈՔՐԱՀԱՍԱԿ, ա. Փոքր հասակով, հասակը կարճ, կարճահասակ։
ՓՈՔՐԱՀՈԳԻ, ա. Հոգով թոյլ, ոչ արի, վեհերոտ, փոքրոգի։
ՓՈՔՐԱՀՈԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Փոքրոգի լինելը, փոքրոգութիւն։ 2. Թեթեւամտութիւն, կարճամտութիւն, տկարամտութիւն։
ՓՈՔՐԱՄԵԱՅ, ա. Սակաւամեայ, սակաւօրեայ, կարճատեւ։
ՓՈՔՐԱՄՏԵԼ, եցի, չ. Կարճամտել, փոքրոգի լինել, նեղսրտել, զայրանալ։
ՓՈՔՐԱՄՏՈՒԹԻՒՆ, տե՛ս ՓՈՔՐԱՀՈԳՈՒԹԻՒՆ։
ՓՈՔՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Փոքր դառնալ, նուաստանալ։ 2. Նուազել, պակասել։ 3. Թեթեւանալ, մեղմանալ։
ՓՈՔՐԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. Փոքրին վայել, փխբ. նուաստ, անզարդ, անշուք։
ՓՈՔՐԱՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ, գ. Փոքրավայելուչ լինելը, նուաստութիւն, անշըքութիւն։
ՓՈՔՐԱՏԱՐ, ա. Փոքր տարողութիւն ունեցող, իր մէջ քիչ բան տանող։
ՓՈՔՐԱՏԵՍԱԿ, ա. Փոքր տեսք ունեցող, տեսքով՝ ձեւով՝ չափով փոքր։
ՓՈՔՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Փոքր դարձնել, փոքրացնել։ 2. փխբ. Նուաստացնել, ստորացնել։
ՓՈՔՐԵԼ, եցի, ն. 1. Գլխի մազերը կարճացնել՝ կտրել՝ խուզել։ 2. Սափրել, ածիլել։
ՓՈՔՐԻԿ, քրկան, կունք, կանց, ա. Նուազ.-փղքշ. ՓՈՔՐ-ի։ Բաւական՝ սովորականից փոքր, շատ փոքր, պստիկ։
ՓՈՔՐԿԱՆԱԼ, ացայ, չ. 1. Փոքրիկ՝ փոքր դառնալ, փոքրանալ, նուազել։ 2. փխբ. Նուաստանալ, ստորանալ։
ՓՈՔՐԿԱՊԷՍ, մ. 1. Փոքր կերպով՝ չափով։ 2. Փոքրից սկսելով։
ՓՈՔՐԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Փոքրիկ դարձնել, փոքրացնել, նուազեցնել, կարճացնել։ 2. փխբ. Նուաստացնել։
ՓՈՔՐԿՈՒԹԻՒՆ, գ. Փոքրիկ լինելը, փոքրութիւն, նուազութիւն, նուաստութիւն։
ՓՈՔՐՈԳԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փոքրացնել, թեթեւացնել։
ՓՈՔՐՈԳԻ, ա. Փոքրութեամբ թեթեւ, դիւրատար։
ՓՈՔՐՈԳՈՒԹԻՒՆ, գ. Հոգու թուլութիւն կամ թեթեւամտութիւն, տկարամըտութիւն։
ՓՈՔՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՓՈՔՐԿՈՒԹԻՒՆ։
ՓՈՔՐՕՐԻՆԱԿ, ա. մ. Փոքրի նման, իբրեւ փոքր ու թեթեւ։
ՓՉԵԼ, եցի, ն. եւ չ. 1. Բերանից օդի հոսանք արտամղել, շնչել։ 2. Օդի հոսանք առաջ բերել, օդը շարժման մէջ դնել (քամու մասին)։ 3. Օդի միջոցով տարածուել (հոտ)։ 4. Վերջին շունչն արձակել, հոգին աւանդել, մեռնել։
ՓՉՈՒՄՆ, փչման, գ. Փչելը, փչուելը։
ՓՌԱՏՈՐ, (յուն.), ի, աց, գ. Գործակալ։
ՓՌԵՆԻՏ, (յուն.), գ. Խելագարութիւն։
ՓՌԻՒԳԱՑԻ, ցւոյ, ա. գ. 1. Փռիւգիայի բնակիչ։ 2. Փռիւգական, Փռիւգիայից ստացուող։
ՓՌՆԳԱԼ, փռնկալ, փռնքալ, փռընքալ, ացի, չ. 1. Բերանից եւ քթածակերից օդն ուժգնօրէն ու աղմուկով արտաշնչել (ձիու մասին)։ 2. փխբ. Խրոխտալ, յոխորտալ, պարծենալ. 3. Ճչալ, հեծեծել, աւաղել։
ՓՌՆԳԱԼԻՐ, ա. Փռնգիւնով լի, շարունակ փնչացնող՝ փռնգացող։
ՓՌՆՉԵԼ, եցի, ՓՌՆՔՏԱԼ, ացի, տե՛ս ՓՌՆԳԱԼ։
ՓՍԱԼՏ, ՓՍԱՂՏ, (յուն.), ի, աց, գ. Սաղմոսասաց, սաղմոսերգու, դպիր։
ՓՍԱՂՏՈՒԹԻՒՆ, գ. Սաղմոսերգութիւն, եկեղեցական երաժշտութիւն։
ՓՍԵՆԱՍ, (յուն.), գ. Արու թզենու կամ արմաւենու ծաղկափոշի, որով բեղմնաւորւում են էգ թզենիները՝ արմաւենիները։
ՓՍԻԱԹ, (յուն.), գ. Պրտուից՝ արմաւենու տերեւներից հիւսած փռոց, խսիր։
ՓՍԻԱԹԵԱՅ, ա. Փսիաթից պատրաստուած՝ սարքուած։
ՓՍԻԱԹԻՆ, (յուն.), գ. Փոքր փսիաթ։
ՓՍԻՐԱՅ, կամ ՓՍՐԱՅ, ի, ից, գ. Փսիաթ, խսիր։
ՓՈԽԱԾ, ի, աց, գ. Այն, ինչ որ փսխել են, փսխուք։
ՓՍԽԵԼ, եցի, ն. Ստամոքսից կերածը կամ խմածը յետ տալ՝ բերանով թափել, սիրտ թափել։
ՓՏԱՆԱԼ, ացայ, չ. Փտել։
ՓՏԵԼ1, եցի, ն. Փտում առաջ բերել, փտեցնել, ապականել, փչացնել։
ՓՏԵԼ2, (իմ), եցայ, չ. Փուտ դառնալ, ապականուել, փչանալ, նեխուել։
ՓՏՈՒԹԻՒՆ, գ. Փուտ, փտելը։
ՓՐԱՆԳ, ա, գ. Փռիւգացի։
ՓՐԻՍԱՅ, տե՛ս ՓՍԻՐԱՅ։
ՓՐԾԱՆԵԼ, (իմ), ծայ, չ. Փրկուել, դժուարութեամբ ազատուել, նեղ տեղից դուրս գալ, պրծնել։
ՓՐԾՈՒՑԱՆԵԼ, ուցի, պբ. Ազատել, պրծացնել։
ՓՐԿԱԲԱՐ, մ. Իբրեւ փրկարար՝ փրկիչ։
ՓՐԿԱԳՈՐԾ, ա. Փրկութիւն գործող՝ բերող, փրկարար, փրկող։
ՓՐԿԱԳՈՐԾԱԿ, ՓՐԿԱԳՈՐԾԱԿԱՆ, ա. Փրկագործ, փրկելու յատկութիւն ունեցող։
ՓՐԿԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Փրկել, ազատել։ 2. Կեանք պարգեւել, կենդանացնել։
ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Փրկութիւն, փրկութեան գործ։
ՓՐԿԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Փրկելուն՝ փրկութեան յատուկ՝ վերաբերող։ 2. Փրկարար, փրկութիւն բերող։ 3. Կեանքը փրկող, առողջարար։
ՓՐԿԱԿԱՆԱՊԷՍ, մ. Փրկական կերպով, իբրեւ փրկող։
ՓՐԿԱՆ, ի, տե՛ս ՓՐԿԱՆՔ։
ՓՐԿԱՆԱԿ, ի, ա. գ. Նա, որ իր անձը տալիս է ուրիշի փրկութեան համար։ 2. Փրկութեան պատճառ՝ առիթ՝ միջոց, փրկող։
ՓՐԿԱՆԱՒՈՐ, ա. Փրկութեան պատճառ կամ առիթ եղող։
ՓՐԿԱՆԱՒՈՐԵԼ, եցի, ն. Փրկանք տալով ազատել։
ՓՐԿԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Փրկանքով գնելը եւ ազատելը։
ՓՐԿԱՆԻՒԹ, ա. Փրկութիւն բերող կամ փրկութեան նիւթ՝ գործիք եղող (Քրիստոսի խաչի մասին)։
ՓՐԿԱՆՔ, նաց, գ. 1. Որեւէ մէկին գերութիւնից փրկելու՝ ազատելու համար տրուող հատուցում, փրկագին։ 2. Տոյժ, տուգանք։ 3. Փրկագնով ազատելը՝ ազատուելը, փրկութիւն։
ՓՐԿԱՐԱՆ, ի, աց, գ. Փրկութեան տեղ՝ միջոց, ապաւէն, ապաստան։
ՓՐԿԱՒԷՏ, ւետի, տաց, ա. Լիովին փրկող՝ փրկութիւն բերող, փրկարար, կենարար, կենսառիթ։
ՓՐԿԵԼ, (ասոր.), եցի, ն. 1. Մահից՝ վտանգից՝ փորձանքից եւն ազատել, պրծացնել։ 2. Փրկանք տալով ազատել։ 3. Գրաւից ազատել, գրաւը թափել (պարտքը վճարելով)։
ՓՐԿԻՉ, կչի, չաւ, ա. գ. 1. Որ փրկում է, փրկող, ազատող, ազատարար։ 2. Յատկապէս ասւում է Քրիստոսի մասին։
ՓՐԿՈՂԱԲԱՐ, մ. Իբրեւ փրկող, փրկարար կերպով։
ՓՐԿՈՒԹԵՆԱԳՈՐԾ, տե՛ս ՓՐԿՈՒԹԻՒՆԱԳՈՐԾ։
ՓՐԿՈՒԹԵՆԱԿԱՆ, ա. Փրկական, փրկչական։
ՓՐԿՈՒԹԵՆԱԿԻՐ, ա. Իր մէջ փրկութիւն կրող, ուրիշներին փրկութիւն բերող, փրկարար։
ՓՐԿՈՒԹԻՒՆ, գ. 1. Փրկելը, փրկուելը։ 2. (ածբ.) Մարդկանց ազատութիւնը՝ յաւիտենական դատապարտութիւնից։ 3. Փրկանք, փրկանքով ազատուելը։
ՓՐԿՈՒԹԻՒՆԱԲԱՐ, մ, ա. Փրկութիւն բերելով, փրկարար կերպով։
ՓՐԿՈՒԹԻՒՆԱԲԵՐ, ա. Փրկութիւն բերող, փրկարար։
ՓՐԿՈՒԹԻՒՆԱԳՈՐԾ, ա. Փրկութեան գործ կատարող, փրկագործ, փրկարար։
ՓՐԿՈՒՄՆ, կման, գ. Փրկելը, փրկուելը, փրկութիւն։
ՓՐԿՉԱԲԱՐ, մ. Իբրեւ փրկիչ, փրկարար կերպով։
ՓՐԿՉԱԿԱՆ, ի, աց, ա. Փրկչին յատուկ՝ վերաբերող, փրկական։
ՓՐԿՉԱՊԷՍ, տե՛ս ՓՐԿՉԱԲԱՐ։
ՓՐԿՉԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. Փրկչին (2) վայել՝ արժանի։
ՓՐՓՈՒՐ, փրփրոյ, գ. 1. Պղպջակներից գոյացած զանգուած հեղուկների երեսին։ 2. Պղպջակաւոր թանձր լորձունք, որ առաջանում է մարդու եւ կենդանիների բերանում։
ՓՐՓՐԱԴԷԶ, ա. Փրփուրներով դիզուած՝ պատուած՝ ծածկուած, փրփրած։
ՓՐՓՐԱԼ, տե՛ս ՓՐՓՐԵԼ1։
ՓՐՓՐԱԾԻՆ, ա. (դից.) Փրփուրներից ծնուած։
ՓՐՓՐԱԿԱՆ, ա. Երեսին փրփուր կապած (կերակրի մասին)։
ՓՐՓՐԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՓՐՓՐԵԼ1։
ՓՐՓՐԱՏԵՍԱԿ, ի, աց, ա. Փրփուրի տեսք ունեցող, փրփուրի նման։
ՓՐՓՐԵԼ1, եցի եւ եցայ, չ. 1. Փրփուր կամ լորձունք դուրս տալ։ 2. Ալեկոծուելուց փրփուրով ծածկուել։ 3. փխբ. Սաստիկ բարկանալ, զայրագնել, մոլեգնել, կատաղել։
ՓՐՓՐԵԼ2, եցի, ն. Փրփուրը դուրս տալ, փրփուր առաջացնել։
ՓՐՓՐԵՂՋԻՒՐ, ա. Փրփուրի նման կամ փրփրած եղջիւրներ ունեցող (մակդիր մի հին վայրենի եթովպական ցեղի)։
ՓՐՓՐԵՐԱԽ, ա. Երախը՝ բերանը փրփրակալած, փրփրած բերանով։
ՓՐՓՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փրփրել տալ, փրփրացնել։
ՓՐՔԱԼ, ացի կամ ացայ, չ. Ջուրը ռունգերից դուրս ցայտել (դելֆինի մասին)։
ՓՑԿԵԼ, (իմ), եցայ, չ. Անպիտանանալ, ապականուել։
ՓՑՆՈՒԹԻՒՆ, գ. Փցուն լինելը, անպիտանութիւն, անպտղաբերութիւն (ծառերի մասին)։
ՓՑՈՒՆ, ա. 1. Անպիտան, անարգ։ 2. Անհիմն, անտեղի։
ՓՔԱԲԵՐ, ա. Փուք՝ քամի բերող։
ՓՔԱԳՈՅՆ, ա. Շատ փքուած՝ ուռած, փխբ. աւելի թեթեւ։
ՓՔԱԼ1, ացի, չ. 1. Փքով լցուել, ուռչել։ 2. փխբ. Հպարտանալ, գոռոզանալ, մեծամտել, յոխորտալ, ամբարտաւանել։
ՓՔԱԼ2, ացի, չ. Շչել, ֆշշալ։
ՓՔԱՂԻՔ, գ. յոգն. Թոքեր։
ՓՔԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՓՔԱԼ1։
ՓՔԱՆՔ, նաց, գ. Փքուելը, ուռչելը, գոռոզանալը, ամբարտաւանելը։
ՓՔԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փքուել տալ, գոռոզացնել։
ՓՔԱՑՈՒՑԻՉ, ա. Ուռեցնող։
ՓՔԻՆ, քնի, աց, գ. Նետ։
ՓՔՆՈՒԼ, փքայ, տե՛ս ՓՔԱԼ1։
ՓՔՈՑՈՒՌՈՅՑ, փքուռոյց, ա. Փքով՝ քամիով ուռած։
ՓՔՈՒՄՆ, քման, գ. Փքուելը, փքանք։
Ք1, ք (քէ), 1. Հայերէն այբուբենի երեսունվեցերորդ տառը, թուական արժէքը՝ ինը հազար, իննհազարերորդ։ 2. Յետնալեզուային շնչեղ խուլ պայթական բաղաձայն հնչիւն։ 3. Որպէս լծորդ հնչիւն գ-ի եւ կ-ի հետ, հմմտ. հէք << հէգ, ծասքել << ծասկել եւն։
Ք2, Յոգնակերտ մասնիկ, որով կազմըւում են ուղղական եւ գործիական հոլովները, օր. գետք-գետովք։
ՔԱԼԱ, (վրաց.), ձ. Կոչական բառ, որով դիմում են կանանց՝ ա՛յ աղջիկ, ա՛յ կնիկ։
ՔԱԾ, (կովկասեան փոխառութիւն), ի, ից, գ. Էգ շուն։
ՔԱԾԱՒԱՐՈՏ, ա. Ամորձատ, ամորձատուած, ներքինացրած։
ՔԱԿ, քակք, գ. 1. Քակելը, բաժանում, անջատում։ 2. ա. Բաժանուած, անջատուած, զատուած։
ՔԱԿԵԼ, եցի, ն. 1. Քանդել, աւերել, փլուզել, կործանել։ 2. Բաժանել, անջատել, զատել։ 3. Քայքայել, խարխլել, խախտել, լուծել (կապը, միասնութիւնը եւն)։ 4. Վերացնել, ցրել։
ՔԱԿԻՉ, ա. Որ քակում է, քակող։
ՔԱԿՈՂԱԿԱՆ, ա. Քակելու յատկութիւն ունեցող, քակիչ։
ՔԱԿՈՐ, ոյ, գ. Անասունի չորացած աղբ, աթար։
ՔԱԿՈՒՄՆ, կման, գ. Քակելը, քակուելը։
ՔԱԿՈՒՏ, ա. Խախուտ, խարխլուած։
ՔԱԿՏԵԼ, եցի, ն. 1. Ամբողջապէս՝ իսպառ քակել, քանդել, աւերել։ 2. նման. Ամբողջութիւնը՝ միասնութիւնը՝ յարաբերութիւնը խախտել՝ խափանել՝ խզել։
ՔԱԿՏԻՉ, ա. Որ քակտում է, քակտող, քակող։
ՔԱԿՏՈՒԹԻՒՆ, ՔԱԿՏՈՒՄՆ, տման, գ. Քակտելը, քակտուելը։
ՔԱՀԱՆԱՅ, (ասոր.), ի, ից, գ. 1. Աստծու սպասաւոր՝ պաշտօնեայ։ 2. Հին հրեաների մէջ՝ ղեւտական ցեղից ընտրուած անձ, որ կատարում էր կրօնական արարողութիւններն ու ծէսերը։ 3. Հեթանոսական մեհեանի քուրմ։ 4. Քրիստոնէական եկեղեցու պաշտօնեայ՝ եկեղեցական բոլոր կարգերը կատարելու իրաւունքով, բացի ձեռնադրութիւնից. տէրտէր, երէց։
ՔԱՀԱՆԱՅԱԳՈՅՆ, ա. (յունական ոճով) Աւելի սուրբ եւ նուիրական, սրբազնագոյն։
ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾԵԼ, եցի, ն. 1. Քահանայի գործ՝ պաշտօն կատարել։ 2. Մասնաւորապէս՝ պատարագ մատուցել, պատարագել։ 3. Մէկին քահանայ դարձնել՝ ձեռնադրել։ 4. Նուիրագործել, սրբազնացնել, սրբացնել։
ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Քահանայական գործ՝ պաշտօն կատարելը, քահանայագործելը։ 2. Պատարագ մատուցելը։ 3. Մկրտութիւն անելը։ 4. Հեթանոսական կրօնական պաշտամունք կատարելը, քրմութիւն։
ՔԱՀԱՆԱՅԱԶԱՐԴ, ա. Քահանայութեամբ կամ սրբութեամբ զարդարուած։
ՔԱՀԱՆԱՅԱԹԱՂ, գ. (եկեղց.) Քահանայ թաղելու կարգ։
ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ, ի, աց, ա. Քահանային եւ քահանայութեան յատուկ՝ վերաբերող, նուիրական, սուրբ։
ՔԱՀԱՆԱՅԱԿԻՑ, կցի, ցաց, գ. Միասին քահանայութիւն անող, քահանաների դասակից։
ՔԱՀԱՆԱՅԱՁԵՒ, ա. Քահանայի ձեւ՝ արտաքին տեսք ունեցող։
ՔԱՀԱՆԱՅԱՆԱԼ, ացայ, չ. 1. Քահանայ դառնալ՝ ձեռնադրուել։ 2. Քահանայական պաշտօն կատարել, քահանայագործել։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ, ի, աց կամ ից, գ. 1. Քահանաների պետ՝ գլխաւոր։ 2. Քրիստոս՝ իբրեւ եկեղեցու եւ եկեղեցական դասի գլուխ։ 3. Եկեղեցու բարձրաստիճան պաշտօնեայ, պատրիարք, եպիսկոպոս, կաթողիկոս։ 4. Հրեշտակների դասապետ։ 5. Քրմապետ (մեհեանի)։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԳՈՅՆ, ա. Գերագոյնը քահանայապետերի մէջ։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ, ի, աց, ա. Քահանայապետին եւ քահանայապետութեան յատուկ՝ վերաբերող, սրբազան, սուրբ։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱՊԷՍ, մ. Իբրեւ քահանայապետ, քահանայապետաբար։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԵԼ, եցի, ն. չ. 1. Քահանայապետութիւն անել, քահանայապետի պաշտօնը վարել։ 2. Քահանայապետ դառնալ։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Քահանայապետ լինելը, քահանայապետի պաշտօնը եւ աստիճանը։ 2. Հրեշտակների դասապետութիւն։
ՔԱՀԱՆԱՅԱՊԷՍ, մ. Իբրեւ քահանայ։
ՔԱՀԱՆԱՅԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. Քահանայի պաշտօնավարութիւն, քահանայագործութիւն։
ՔԱՀԱՆԱՅԱՐԱՆ, ի, աց, գ. Քահանայութեան՝ քահանայագործութեան տեղ, սրբարան։
ՔԱՀԱՆԱՅԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քահանայ դարձնել՝ ձեռնադրել։
ՔԱՀԱՆԱՅԵԼ, եցի, չ. 1. Քահանայութիւն անել, քահանայանալ։ 2. Քահանայագործել։
ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆ, գ. 1. Քահանայ լինելը, քահանայի պաշտօնը։ 2. Քահանայապետութիւն։ 3. Քրմութիւն։
ՔԱՀԱՆԱՅՈՒՀԻ, հւոյ, գ. 1. Կին-քահանայ։ 2. Քրմուհի։
ՔԱՀԱՆԱՅՕՐԷՆ, մ. 1. Քահանայապէս։ 2. ա. Քահանայական։
ՔԱՀԵԼ, տե՛ս ՔԱՒԵԼ։
ՔԱՂ1, ի, ից կամ աց, գ. Արու այծ, նոխազ, քօշ։
ՔԱՂ2, գ. Մոլախոտ, որ քաղհանում են։
ՔԱՂԱԴԻՐ, դրի, ՔԱՂԱԴՐՈՆ, (յուն.), գ. Մորթէ կամ մաշկէ անկողին։
ՔԱՂԱԾՈՅՔ, տե՛ս ՔԱՂՈՒԱԾՈՅՔ։
ՔԱՂԱԿ, գ. Նուազ. - փղքշ. ՔԱՂօ-ի։ Փոքր քաղ՝ արու այծ։
ՔԱՂԱՀԱՆ ԱՌՆԵԼ, տե՛ս ՔԱՂՀԱՆԵԼ (1)։
ՔԱՂԱՀԵՂՁՈՅՑ ԼԻՆԵԼ, Քաղերից՝ մոլախոտերից խեղդուել։
ՔԱՂԱՔ, (իրան.), ի, աց, գ. 1. Խոշոր բնակավայր՝ շինութիւններով, փողոցներով, հրապարակներով եւն հանդերձ։ 2. Քաղաքի բնակչութիւնը։
ՔԱՂԱՔԱԲԱՇԽ, ի, աց կամ ից, ա. գ. Քաղաքի շինութիւնների վերակացու, քաղաքի հասարակական գործերը կառավարող։
ՔԱՂԱՔԱԲԵՐԴ, ի, ից, գ. 1. Քաղաքի բերդը։ 2. Բերդաքաղաք։
ՔԱՂԱՔԱԲՆԱԿ ԼԻՆԵԼ, Քաղաքում բնակուել կամ նստել։
ՔԱՂԱՔԱԳԵՂ, ՔԱՂԱՔԱԳԵՒՂ, ՔԱՂԱՔԱԳԵՕՂ, տե՛ս ՔԱՂԱՔԱԳԻՒՂ։
ՔԱՂԱՔԱԳԻՒՂ, գ. Գիւղաքաղաք, աւան։
ՔԱՂԱՔԱԳՐԻԼ, րեալ, չ. Գրանցուել քաղաքի բնակիչների թւում։
ՔԱՂԱՔԱԺՈՂՈՎ, ա. Բազմաժողով, բազմամարդ։
ՔԱՂԱՔԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Քաղաքացիներին յատուկ՝ վերաբերող, քաղաքացիական։ 2. Քաղաքին յատուկ՝ վերաբերող, քաղաքային։ 3. Քաղաքաբնակ, քաղաքացի։ 4. Քաղաքի կառավարմանը յատուկ՝ վերաբերող։
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի քաղաքավարի։
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաղաքը կառավարելը, քաղաքի կառավարում։ 2. Առաքինի կեանք վարելը։
ՔԱՂԱՔԱԿԻՑ, կցի, ցաց, ա. գ. Նոյն քաղաքի բնակիչ, համաքաղաքացի։
ՔԱՂԱՔԱԿՑԵԼ, (իմ), եցայ, չ. Քաղաքակից դառնալ, քաղաքացի գրանցուել։
ՔԱՂԱՔԱՄԱՅՐ, գ. Մայրաքաղաք։
ՔԱՂԱՔԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Քաղաքների պատերազմ. ցամաքային մարտ։
ՔԱՂԱՔԱՄԷՋ, միջի, ջաց, գ. Քաղաքի միջավայրը՝ կենտրոնական մասը։
ՔԱՂԱՔԱՄՈՒՐ, ուրք, գ. Ամուր՝ ամրացրած քաղաք, բերդաքաղաք։
ՔԱՂԱՔԱՅԱՐԴԱՐ, ա. Քաղաքի նման զարդարուած կամ քաղաքը զարդարող։
ՔԱՂԱՔԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. գ. 1. Քաղաքին յատուկ՝ վերաբերող, քաղաքի։ 2. Քաղաքի կառավարմանը յատուկ՝ վերաբերող։ 3. Քաղաքացի, քաղաքաբնակ. համաքաղաքացի։
ՔԱՂԱՔԱՆԱԼ, ացայ, ացեալ, չ. 1. Քաղաք դառնալ, քաղաքի վերածուել։ 2. փխբ. Շէնանալ, բազմամարդ դառնալ։
ՔԱՂԱՔԱՆԻ, նւոյ, գ. հաւաք. Քաղաքներ։
ՔԱՂԱՔԱՆԻՍՏ, ա. Քաղաքի նման նստավայր հանդիսացող։
ՔԱՂԱՔԱՊԱՀ, ի, աց, ա. Քաղաքը պահպանող։
ՔԱՂԱՔԱՊԵՏ, ի, աց, գ. Քաղաքի պետ՝ իշխան՝ վերակացու, քաղաքի բոլոր գործերը տնօրինող։
ՔԱՂԱՔԱՌՈՒ, ա. Քաղաքը աւարի առնող։
ՔԱՂԱՔԱՍԷՐ, սիրի, րաց, ա. 1. Իր քաղաքը սիրող։ 2. Քաղաքը՝ քաղաքային կեանքը սիրող։
ՔԱՂԱՔԱՎԱՅՐ, գ. Քաղաք տեղ։
ՔԱՂԱՔԱՎԱՐ, ի, աց, ա. Քաղաքի բարքերին՝ սովորութիւններին հետեւող, քաղաքավարութեան կարգ ու կանոնով վարուող՝ առաջնորդուող, քաղաքավարի, բարեկիրթ։
ՔԱՂԱՔԱՎԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. Քաղաքավարին եւ քաղաքավարութեան յատուկ՝ վերաբերող, վայելչութեան՝ պատշաճութեան համապատասխան։
ՔԱՂԱՔԱՎԱՐԵԼ1, եցի, ն. Կառավարել, ղեկավարել, վարել (քաղաքը, երկիրը, պետութիւնը)։
ՔԱՂԱՔԱՎԱՐԵԼ2, եցի եւ եցայ, չ. 1. Կենցաղավարել, կեանք վարել, ապրել։ 2. Արժանաւոր կերպով ապրել, առաքինի կեանք վարել, առաքինանալ։
ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաղաքը կառավարելը, քաղաքի կառավարում։ 2. Կենցաղավարութիւն, ապրելակերպ, գործունէութիւն, առաքինի կեանք վարելը։
ՔԱՂԱՔԱՑԻ, ցւոյ, ցւոց կամ ցեաց, ա. գ. Քաղաքի բնակիչ. բուն բնակիչ։
ՔԱՂԱՔԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քաղաք դարձնել, քաղաքի վերածել։
ՔԱՂԱՔԱՒԵՐ, ա. Քաղաքն աւերող, աշխարհաւեր։
ՔԱՂԱՔԱՒՈՐՈՒԹԻՒՆ, տե՛ս 1. ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԻՒՆ։ 2. ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ։
ՔԱՂԱՔԻԿ, քկան, գ. Փոքր քաղաք։
ՔԱՂԱՔԿՆԵԱՐ, ներոյ, գ. յոգն. Փոքր քաղաքներ։
ՔԱՂԱՔՈՐՄ, ոյ կամ ի, գ. 1. Քաղաքը շրջափակող պատ, պարիսպ. պատնէշ։ 2. Պարսպած՝ ցանկապատած տեղ։
ՔԱՂԱՔՕՐԷՆ, րինի, նաց, ա. գ. Քաղաքի վերակացու՝ կառավարիչ։
ՔԱՂԲԱՆ, (յուն.), գ. Դառնահամ եւ անուշահոտ խէժ, որ ստացւում է հովանոցաւորների ընտանիքին պատկանող նարդէս (Ferula) բոյսից. անգուժատ (Galbanum)։
ՔԱՂԴԵԱՅ, քաղդէ (ասոր.), դէի, ից, ա. գ. Քաղդէացի աստղագէտ՝ աստղաբաշխ, աստղահմայ, գուշակ։
ՔԱՂԴԷԱԿԱՆ, ի, աց, ա. Քաղդեային եւ քաղդէացիներին յատուկ՝ վերաբերող։
ՔԱՂԴԷԱՂԱՆԴ, ա. Քաղդէական աղանդին՝ աստղագիտութեան յատուկ։
ՔԱՂԴԷԱՐԷՆ, ՔԱՂԴԷԱՑԵՐԷՆ, մ. ա. 1. Քաղդէացիների լեզուով։ 2. Քաղդէական։
ՔԱՂԴԷԱՑԻ, ցւոյ, ւոց, ա. գ. Քաղդեայի բնակիչ, բաբելոնացի, բաբելացի։
ՔԱՂԴԷՈՒԹԻՒՆ, գ. Քաղդէացիների ուսում՝ գիտութիւն, աստղաբաշխութիւն, աստղահմայութիւն։
ՔԱՂԵԱՆ, ա. Քաղի՝ նոխազի ծնունդ։
ՔԱՂԵԼ, եցի, ն. 1. Հաւաքել, ժողովել։ 2. Պոկելով հաւաքել։ 3. Քաղհանել, հնձել։ 4. Դուրս քաշել, հանել, պոկել։ 5. Կորզել, զրկել մի բանից։ 6. Վրայից հանել, մերկացնել, կողոպտել։ 7. Ցածրից դէպի վերեւ աստիճանաբար նեղացնելով շինել (տապանի մասին)։
ՔԱՂԵՐԹ, տե՛ս ՔԱՂԻՐԹ։
ՔԱՂԹՆԱՏ, ի, աց, ա. Թլուատ, թոթովախօս, կակազոտ։
ՔԱՂԹՆԱՏՈՒԹԻՒՆ, գ. Քաղթնատ լինելը, թլուատութիւն։
ՔԱՂԻՐԴ, ղրդի, դաց, ՔԱՂԻՐԹ, ղրթի, թաց, գ. Որոճող կենդանիների ստամոքսը, թափան։
ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆ, ՔԱՂԿԵԴՈՆԻԿ, ա. գ. (եկեղց.) Քաղկեդոնականութեան կողմնակից՝ հետեւորդ։
ՔԱՂՀԱՆԵԼ, եցի, ն. 1. Մոլախոտերը քաղել-հանել։ 2. փխբ. Ծաղկաքաղ անել։ Մինչեւ ի պատգամաց Հոգւոյն սրբոյ քաղհանել (Եզնիկ, Դ, 3)։
ՔԱՂԿՈՍ, (յուն.), գ. 1. Ծանրութեան չափ, որ հաւասար է 3,4 գրամի։ 2. Այդ կշռով արծաթի դրամ։ (Շիր., 27, ՀԱԲ)։
ՔԱՂՈՑ, ի, գ. Հայկական տոմարի հինգերորդ ամիսը։
ՔԱՂՈՒԱԾՈՅՔ, գ. Որեւէ տեղից քաղած ընտրովի հատուածներ, հատուկտոր հաւաքում, ծաղկաքաղ, հատընտիր։
ՔԱՂՐԹԵՂ, ա. Մեծ քաղիրթ ունեցող, փորը ուռած։
ՔԱՂՑ, ոյ կամ ի, գ. 1. Ուտելու սուր պահանջ, քաղցածութեան զգացում, սովածութիւն, անօթութիւն։ 2. ա. Քաղցած, սոված, անօթի։
ՔԱՂՑԱԿԱՆ, ի, աց, ա. Քաղցին յատուկ՝ վերաբերող։
ՔԱՂՑԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՔԱՂՑՆՈՒԼ։
ՔԱՂՑԱՒՈՐ, ի, աց Քաղց ունեցող, քաղցած, անօթի։
ՔԱՂՑԵԼԱԲԱՐ, մ. Քաղցածի պէս, անյագաբար։
ՔԱՂՑԵՆԱԼ, եցայ, տե՛ս ՔԱՂՑՆՈՒԼ։
ՔԱՂՑԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, եցո՛, պբ. Քաղց պատճառել, քաղցածացնել, սովածացնել։
ՔԱՂՑԿԵՂ, քաղցրկեղ, ի, գ. (բժշկ.) 1. Կերցաւ (Gangraena)։ 2. Չարորակ էպիթելային ուռուցք (Cancer)։ 3. Մաշկացան՝ թարախային մանր բշտիկներով (Impetigo)։
ՔԱՂՑՆՈՒԼ, ցեայ, ցեալ, չ. 1. Քաղց զգալ, քաղցածանալ, սովածանալ։ 2. փխբ. Կարօտել՝ փափագել մի բանի, անյագաբար ցանկանալ։
ՔԱՂՑՈՒ, ցուոյ, գ. Խաղողից նոր քամած քաղցր հիւթ, նորաքամ գինի, մաճառ։
ՔԱՂՑՈՒԱԼԻՑ, ա. Քաղցուով լցուած, քաղցու շատ խմած, հարբած։
ՔԱՂՑՈՒԵՆԻ, նւոյ, ա. 1. Քաղցր պտուղ տուող (ծառ)։ 2. Քաղցրահամ, քաղցրիկ, անուշիկ, անուշ։
ՔԱՂՑՈՒԹԻՒՆ, գ. Քաղցած լինելը, քաղց զգալը, քաղցածութիւն, սովածութիւն, անօթութիւն։
ՔԱՂՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՔԱՂՑԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՔԱՂՑՐ, ցու, ցունք, ցունց, ա. 1. Անուշ, համեղ, ախորժահամ։ նման. 2. Ախորժելի, հաճելի, դուրեկան։ 3. Ցանկալի, սիրելի։ 4. Լաւ, ընտիր, գեղեցիկ։ 5. Անդորր, խաղաղ, մեղմ։ 6. Բարի, բարեացակամ։ 7. գ. Քաղցրութիւն։ 8. Մեղր։ 9. մ. Քաղցրութեամբ, անդորր՝ խաղաղ կերպով։
ՔԱՂՑՐԱԲԱԺԱԿ, ա. Քաղցր գինի բերող (խաղող)։
ՔԱՂՑՐԱԲԱՆ, ի, ից, ա. 1. Քաղցր՝ անուշ խօսող, քաղցրախօս։ 2. Շողոքորթ, հրապուրիչ։
ՔԱՂՑՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաղցր խօսք, քաղցրախօսութիւն, հաճոյախօսութիւն։ 2. Քաղցրաձայնութիւն, մեղեդի։
ՔԱՂՑՐԱԲԱՐ, մ. Քաղցր կերպով, քաղցրութեամբ, սիրով։
ՔԱՂՑՐԱԲԱՐԲԱՌ, ա. մ. 1. Քաղցր՝ անուշ ձայն ունեցող, քաղցրաձայն։ 2. Քաղցր ձայնով հնչող, ախորժալուր։ 3. Քաղցր՝ հաճելի ձայնով։
ՔԱՂՑՐԱԲԱՐՈՅ, ա. Քաղցր՝ մեղմ բնաւորութիւն ունեցող, բարի։
ՔԱՂՑՐԱԲԱՐՈՒԹԻՒՆ, գ. Քաղցրաբարոյ լինելը, մեղմ՝ բարի բնաւորութիւն, հեզութիւն։
ՔԱՂՑՐԱԲԵՂՈՒՆ, ՔԱՂՑՐԱԲԵՐ, ա. Քաղցր պտուղ՝ բերք տուող, քաղցրութիւն պարունակող։
ՔԱՂՑՐԱԲՈՅՍ, ա. Բնականից քաղցր, քաղցրահամ։
ՔԱՂՑՐԱԲՈՒՂԽ, կամ ՔԱՂՑՐԱԲՈՒԽ, ա. 1. Որից քաղցրութիւն է բխում։ 2. Քաղցր բխում ունեցող, քաղցր բխած։
ՔԱՂՑՐԱԳԻՆ, ա. Շատ քաղցր։
ՔԱՂՑՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. 1. Աւելի կամ շատ քաղցր։ 2. մ. Աւելի քաղցրաբար՝ քաղցր կերպով։
ՔԱՂՑՐԱԳՈՐԾ, ա. Քաղցր նիւթ՝ մեղր շինող՝ պատրաստող (մեղու)։
ՔԱՂՑՐԱԶՈՒԱՐՃ, ա. Քաղցրութեամբ զուարճացնող, ախորժալուր։
ՔԱՂՑՐԱԼԻՑ, ա. Քաղցրութեամբ լի՝ լցուած՝ համակուած։
ՔԱՂՑՐԱԼՈՒՐ, ա. 1. Լսելու համար քաղցր՝ հաճելի, ախորժալուր։ 2. Քաղցրութեամբ՝ սիրով լսող, հեզ։
ՔԱՂՑՐԱԽԱՆԴԱՂԱՏ, ա. Քաղցր՝ գորովալից խանդաղատանքով համակուած։ (Պտմ. Աղեքս., 251)։
ՔԱՂՑՐԱԽԱՌՆ, ա. մ. 1. Բարեխառն, մեղմ, չափաւոր։ 2. Հեզիկ, քաղցրիկ։
ՔԱՂՑՐԱԽԱՌՆՈՒԹԻՒՆ, գ. Բարեխառնութիւն։
ՔԱՂՑՐԱԽՈՐԺԱԿ, ա. Քաղցր եւ ախորժելի։
ՔԱՂՑՐԱԽՕՍ, ա. Քաղցր՝ անուշ խօսող՝ պատմող։
ՔԱՂՑՐԱԽՕՍԵԼ, (իմ), եցայ, չ. Քաղցր ձայնով բարբառել։
ՔԱՂՑՐԱԾԱՂԻԿ, ա. Անուշահոտ կամ գեղեցիկ ծաղիկ ունեցող։
ՔԱՂՑՐԱԾԱՒԱԼ, ա. Քաղցր՝ մեղմ ծաւալուած կամ քաղցրութիւն ծաւալող (ցօղի մասին)։
ՔԱՂՑՐԱԿԱՆ, ի, աց, ա. Քաղցրի յատկութիւն ունեցող, քաղցր։
ՔԱՂՑՐԱՀԱՄ, ա. Քաղցր՝ անուշ համ ունեցող, անուշահամ, համեղ։
ՔԱՂՑՐԱՀԱՄԲՈՅՐ, ա. Մեղմ եւ սիրալիր, բարեհամբոյր։
ՔԱՂՑՐԱՀԱՅԵԱՑ, ա. 1. Սիրալիր՝ քաղցր աչքով նայող, քաղցր հայեացքով, հեզահայեաց, բարեսէր։ 2. Քաղցր՝ ախորժելի՝ դուրեկան տեսք ունեցող, որին հաճելի է նայել, գեղեցիկ։
ՔԱՂՑՐԱՀԵԶ, ա. Քաղցր եւ հեզ, մեղմ, ողոքական, յորդորական։
ՔԱՂՑՐԱՀՆՉԱԿ, ա. Քաղցր ձայնով հնչող, քաղցրաձայն։
ՔԱՂՑՐԱՀՆՉԵԼ, եցի, չ. Քաղցր ձայնով հնչել, դուրեկան ձայն հանել։
ՔԱՂՑՐԱՀՆՉԻՒՆ, տե՛ս ՔԱՂՑՐԱՀՆՉԱԿ։
ՔԱՂՑՐԱՀՈՍ, ա. 1. Քաղցրօրէն հոսող, քաղցրաբուխ, քաղցրածաւալ։ 2. Քաղցր՝ մեղմ փչող, քաղցրաշունչ։
ՔԱՂՑՐԱՁԱՅՆ, ի, ից, ա. 1. Քաղցր՝ անուշ ձայն ունեցող, քաղցր ձայնով հնչող, քաղցրահնչիւն։ 2. գ. Քաղցր՝ դուրեկան ձայն։ 3. մ. Քաղցր ձայնով։
ՔԱՂՑՐԱՁԱՅՆԵԼ, եցի եւ եցայ, նեալ, ն. չ. Քաղցր ձայնով եղանակել, քաղցրաձայն երգել՝ նուագել։
ՔԱՂՑՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաղցրաձայն լինելը, ձայնի՝ երգի՝ նուագի քաղցրութիւն։ 2. Քաղցրախօսութիւն, հաճոյախօսութիւն։
ՔԱՂՑՐԱՂԻ, ա. Քաղցրահնչիւն լարեր ունեցող (քնար)։
ՔԱՂՑՐԱՃԱՃԱՆՉ, ա. Քաղցր՝ հաճելի՝ գեղեցիկ ճաճանչներ՝ ճառագայթներ արձակող։
ՔԱՂՑՐԱՃԱՇԱԿ, ա. 1. Ճաշակելու համար քաղցր, քաղցրահամ, համեղ։ 2. Ինչ որ ախորժելով՝ սիրով ընդունում են, հաճելի։
ՔԱՂՑՐԱՄԵՂՈՒ, ա. Քաղցրահամ, անուշահամ։ (Պտմ. Աղեքս., 285)։
ՔԱՂՑՐԱՅԱՐՄԱՐ, ա. 1. Բարեյարմար, կատարելապէս յարմար։ 2. Քաղցրութեամբ համեմուած։
ՔԱՂՑՐԱՆԱԼ, ացայ, չ. 1.Քաղցր դառնալ, քաղցր համ ստանալ, անուշանալ։ 2. Քաղցր՝ ախորժելի՝ հաճելի՝ դուրեկան դառնալ։ 3. Բարեացակամ՝ սիրալիր դառնալ։
ՔԱՂՑՐԱՆԻՆՋ, ՔԱՂՑՐԱՆԻՐՀ, ա. Քաղցր նինջ՝ նիրհ բերող։
ՔԱՂՑՐԱՆՈՒԱԳ, ա. 1. Քաղցր նուագ՝ եղանակ ունեցող, քաղցրաձայն, ներդաշնակ։ 2. փխբ. Քաղցր եւ զուարճացնող։ 3. մ. Քաղցր ձայնով՝ եղանակով։
ՔԱՂՑՐԱՇԱՐԺՈՒԹԻՒՆ, գ. Քաղցր՝ մեղմ շարժողութիւն, հանդարտութիւն։
ՔԱՂՑՐԱՇՈՒՆՉ, ա. Քաղցր՝ մեղմ կերպով փչող, քաղցրասիւք։
ՔԱՂՑՐԱՊԱՐԶ, ա. Քաղցր եւ պարզ, քաղցրահայեաց։
ՔԱՂՑՐԱՊԷՍ, տե՛ս ՔԱՂՑՐԱԲԱՐ։
ՔԱՂՑՐԱՊԻՏԱԿ, ա. Քաղցր եւ պիտանի։
ՔԱՂՑՐԱՊՏՈՒՂ, ա. Քաղցր պտուղներ ունեցող՝ տուող, բերքը քաղցր։
ՔԱՂՑՐԱՍԷՐ, ա. Կեանքի քաղցրութիւնը սիրող։
ՔԱՂՑՐԱՍՆՈՅՑ, ա. Քաղցր կեանքով՝ փափկութեան մէջ սնուած՝ մեծացած, փափկասուն։
ՔԱՂՑՐԱՎԱՃԱՌ, ա. 1. Քաղցրեղէն վաճառող։ 2. Պատրող, խաբող։
ՔԱՂՑՐԱՏԵՆՉ, ա. Քաղցր եւ տենչալի։
ՔԱՂՑՐԱՏԵՍ, ՔԱՂՑՐԱՏԵՍԱԿ, ա. Քաղցր՝ հաճելի տեսք՝ կերպարանք ունեցող, գեղեցիկ տեսքով։
ՔԱՂՑՐԱՏՈՒՐ, ա. Քաղցրութեամբ՝ սիրով տրուած։
ՔԱՂՑՐԱՐԱՐ, ա. Քաղցր նիւթեր ընծայող՝ բերող՝ բխող, քաղցրաբուխ։
ՔԱՂՑՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Քաղցր՝ անուշ դարձնել, քաղցր համ տալ, անուշացնել։ 2. Ախորժելի՝ հաճելի՝ դուրեկան դարձնել։ 3. Մեղմացնել։
ՔԱՂՑՐԱՑՈՒՑԻՉ, ա. Որ քաղցրացնում է, քաղցրացնող։
ՔԱՂՑՐԱՒԵՆԻ, նւոյ, նեաց, ա. գ. Քաղցրեղէն, անուշեղէն, քաղցր ուտելիքներ։
ՔԱՂՑՐԱՔՈՒՆ, ա. Քաղցր քուն բերող, քաղցրանինջ։
ՔԱՂՑՐԵԼ, եցի, չ. Քաղցր թուալ, հաճելի դառնալ, քաղցրանալ։
ՔԱՂՑՐԵՆԻ, ա. Քաղցր, քաղցրախօս։
ՔԱՂՑՐԵՐԳԱՆԱԼ, ացայ, չ. Քաղցր ձայնով՝ եղանակով հնչել։ Լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն (Նար., Մեղեդի ծննդի)։
ՔԱՂՑՐԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. Քաղցրալուր երգ՝ երգեցողութիւն, երաժշտական ախորժելի եղանակ, մեղեդի։
ՔԱՂՑՐԻԿ, ա. Քաղցր եւ սիրելի, անուշիկ։
ՔԱՂՑՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաղցր լինելը, ախորժելի համ, համեղութիւն, անուշութիւն։ 2. Հաճելիութիւն, դուրեկանութիւն, ախորժելիութիւն։ 3. Մեղմութիւն, քնքշութիւն, հեզութիւն։ 4. Բարութիւն, բարեացակամութիւն, բարեհոգութիւն, բարեսրտութիւն, գթասրտութիւն։
ՔԱՂՑՐՈՒՆԱԿ, ա. Քաղցրութիւն պարունակող, քաղցրորակ, քաղցր, անուշ։
ՔԱՂՑՐՈՒՍՈՅՑ, ա. 1. Քաղցրութեամբ՝ սիրով ուսուցանող՝ սովորեցնող։ 2. Ուսանելու՝ սովորելու համար քաղցր՝ հաճելի, սիրով ուսանելի։
ՔԱՄԱԿ, ի, աց, գ. Կռնակ, մէջք։
ՔԱՄԱԿԱԲԵԿ, ՔԱՄԱԿԱԿՈՏՈՐ, ա. Քամակը՝ մէջքը կոտրած, մէջքակոր, փխբ. սիրտը կոտրուած՝ բեկուած, սրտաբեկ, ընկճուած, ամօթահար։
ՔԱՄԱԿԱԿՈՐ, ա. Քամակը՝ մէջքը կորացած՝ ծռած։
ՔԱՄԱՀԱԲԱՐ, մ. Քամահրելով, բանի տեղ չդնելով, արհամարհանքով։
ՔԱՄԱՀԱԿԱՆ, ի, աց, ա. Որ արժանի է քամահրանքի, քամահրելի, արհամարհելի։
ՔԱՄԱՀԱՆՔ, նաց, գ. Քամահրանք, արհամարհանք, բանի տեղ չդնելը։
ՔԱՄԱՀԵԼ, եցի, ն. Արհամարհել, բանի տեղ չդնել, առ ոչինչ համարել։
ՔԱՄԱՀԻՉ, հչի, չաց, ա. Որ քամահրում է, քամահրող, արհամարհող, անպատուող։
ՔԱՄԵԼ1, եցի, ն. 1. Ճզմելով՝ ճմլելով մի բանի միջից հիւթը՝ հեղուկը դուրս բերել, մզել։ 2. Ծծելով՝ խմելով լրիւ դատարկել՝ սպառել, մինչեւ վերջին կաթիլը խմել, մէջը բան չթողնել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ., նաեւ՝ Մաշուել, հիւծուել, ծիւրուել։
ՔԱՄԵԼ2, եցի, ն. 1. Ծեծած կալը քամուն տալ՝ ցորենը կամ գարին յարդից զատելու համար, էրնել։ 2. եցայ, չ. Փքուել, ուռչել։
ՔԱՄՈՒԱԾ, ածք, գ. Քամուած հեղուկ։
ՔԱՄՈՒՔՔ, գ. Շիճուկ։
ՔԱՅԼ, ի, ից, գ. 1. Քայլափոխ։ 2. Քայլում, քայլելը։ 3. Մի քայլի չափ տարածութիւն։ 4. Երկարութեան չափ (կրկնակի քայլ), որ հաւասար է 1,48 մետրի։
ՔԱՅԼԱՓՈԽ, ի, ից, գ. Քայլ փոխելը, ոտքով քայլ անելը։
ՔԱՅԼԱՓՈԽԵԼ, եցի եւ եցայ, չ. Քայլափոխ անել, քայլը փոխել, քայլել։
ՔԱՅԼԱՓՈԽՈՒԹԻՒՆ, գ. Քայլափոխելը, քայլափոխ, քայլ։
ՔԱՅԼԵԼ, եցի, չ. Քայլ անելով շարժուել՝ գնալ։
ՔԱՅՌ, տե՛ս ՔԱՌ։
ՔԱՅՌԱՄԱՆԵԱԿ, տե՛ս ՔԱՌԱՄԱՆԵԱԿ։
ՔԱՅՔԱՅԱՆՔ, նաց, տե՛ս ՔԱՅՔԱՅՈՒՄՆ։
ՔԱՅՔԱՅԵԼ, եցի, ն. 1. Ամբողջութիւն՝ միասնութիւնը խախտել, խաթարել։ 2. Քանդել, աւերել, կործանել, խորտակել, փլուզել։ 3. Կազմալուծել, ջլատել, բաժանել, զատել։ 4. Հիւծել, մաշել։ 5. Ցըրել։ 6. Նուազեցնել, թուլացնել։ 7. եցայ, կ. չ. Նոյն նշ.։
ՔԱՅՔԱՅՈՒԹԻՒՆ, ՔԱՅՔԱՅՈՒՄՆ, յման, գ. Քայքայելը, քայքայուելը։
ՔԱՆ, նխդ. 1. Մէկից կամ մի բանից աւելի կամ պակաս։ 2. Չափ։ 3. Քան, քան թէ։ 4. Առաջ։
ՔԱՆԱԲԱՐ, մ. Քանի՞ կերպով։
ՔԱՆԱԿ, ի, աց, գ. Չափ, որքան լինելը, որքանութիւն, քանակութիւն։
ՔԱՆԱԿԱԲԱՐ, մ. Փոքր, քանակով, քիչ չափով, մի քիչ։
ՔԱՆԱԿԱՆԱԼ, ացայ, չ. Քանակ դառնալ, չափի ենթարկուել, չափ ունենալ, չափուել։
ՔԱՆԱԿԱՒՈՐ, ի, աց, ա. Քանակ ունեցող, քանակի՝ չափի ենթարկուող։
ՔԱՆԱԿԱՒՈՐԵԼ, (իմ), եցայ, տե՛ս ՔԱՆԱԿԱՆԱԼ։
ՔԱՆԱԿԵԼ, եցի, ն. 1. Որոշ քանակի մէջ ամփոփել՝ սահմանել։ 2. Ձեւացնել, յարմարեցնել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՔԱՆԱԿԻ, մ. Քանի՞ կերպով։
ՔԱՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Քանակ, չափ, որքանութիւն։
ՔԱՆԱՆԱՑԻ, ցւոյ, ւոց, ՔԱՆԱՆԻՏ, ի, աց, ա. գ. Որ Քանանի երկրից՝ ցեղից է, պաղեստինցի կամ փիւնիկեցի։
ՔԱՆԱՆՈՒՀԻ, հւոյ, ա. գ. Քանանացի կին։
ՔԱՆԱՍԱՐ, ՔԱՆԱՍԱՐԻԿ, ա. Գործածւում է իբրեւ մակդիր արաբական գայլերի՝ գիշատիչ, կատաղի։
ՔԱՆԴ, գ. Փորագրութիւն քարի վրայ։
ՔԱՆԴԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Քարի՝ փայտի կամ այլ կարծր նիւթի վրայ փորագրուած պատկեր։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ, ի, աց կամ ից, ա. Քանդակուած, վրան քանդակներ կրող։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԵԼ, տե՛ս ՔԱՆԴԱԿԵԼ։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ, ծւոյ, ծւով կամ ծով, գ. Քանդակելու գործիք։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Քանդակուած գործ՝ առարկայ, քանդակ, արձան եւն։
ՔԱՆԴԱԿԱԾՈՅ, ա. Քանդակուած, քանդակներ կրող։
ՔԱՆԴԱԿԱԿԵՐՊ, ա. Քանդակի նման։ Գահոյս արծաթի քանդակակերպ թիկամբք ոսկէզօծ (Կղնկտ., Բ, 2Օ)։
ՔԱՆԴԱԿԵԼ, եցի, ն. Որեւէ պինդ նիւթի վրայ փորագրել պատկեր՝ զարդ կամ գիր։
ՔԱՆԴԵԼ, եցի, ն. Փուլ ածել, փլցնել, փլուզել, աւերել, տապալել, կործանել։
ՔԱՆԴԻՉ, ա. Որ քանդում է, քանդող, աւերող, եղծող։
ՔԱՆԴՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Քանդակուած իր, քանդակ։
ՔԱՆԴՈՒԿ, (պրսկ.), դկի, կաց, գ. Կաւէ աման կամ կարաս՝ ցորեն եւն պահելու համար։
ՔԱՆԴՈՒՄՆ, դման, գ. Քանդելը, քանդուելը։
ՔԱՆԵՐՈՐԴ, ա. Քանիերորդ, ըստ կարգի՝ յաջորդականութեան ո՞րը։
ՔԱՆԶԻ, շ. Որովհետեւ, քանի որ, այն պատճառով որ։
ՔԱՆԸՆԵՑԵԱԼ, ա. Ուղիղ, կարգաւորուած, կանոնաւորուած։
ՔԱՆ ԹԷ, ՔԱՆ ԵԹԷ, տե՛ս ՔԱՆ-ի տակ։
ՔԱՆԻ, նւոյ կամ նոյ, նիք, նեաց, դ. 1. Որպէս հարցական բառ՝ թիւը, քանակը իմանալու համար. ի՞նչ թուով՝ քանակով։ 2. Որպէս յարաբերական դերանուն՝ որքան (որ), որչափ (որ), ինչքան։ 3. գ. Քանակ, քանակութիւն, որքանութիւն։ 4. մ. Ո՞րքան, ո՞րչափ, ի՞նչպէս։
ՔԱՆԻՈՒԹԻՒՆ, գ. 1. Որքանութիւն, քանի հատ լինելը։ 2. Քանակութիւն, քանակ։
ՔԱՆԻ՛ՊԱՏԻԿ, մ. Քանի՞ անգամ աւելի։
ՔԱՆԻ՞Ս, ՔԱՆԻ՞ՑՍ, մ. Քանի՞ անգամ, ո՞րքան աւելի, ո՞րքան եւս առաւել։
ՔԱՆԻ՞ՕՆ, դ. 1. Ո՞րքան, ո՞րչափ։ 2. մ. Ո՞րքան աւելի, ո՞րքան եւս առաւել։
ՔԱՆԻՕՆՈՒԹԻՒՆ, գ. Որքանութիւն, չափ, քանակութիւն։
ՔԱՆՆԱԿ, ի, աց, գ. Քանոն, տախտակ։
ՔԱՆՈՆ, (ասոր. կամ յուն.), ի կամ ոյ, կամ քանընոյ՝ քաննոյ, ով՝ քաննով, ովք, գ. 1. Տափակ եւ ուղիղ տախտակ՝ ուղիղ գծեր քաշելու համար։ 2. փխբ. Ուղղութիւն, կարգ, օրէնք, կանոն։ 3. Ճաղ (գառագեղի)։ (Վեցօր., 198, ՀԱԲ)։
ՔԱՆՈՆԻԿՈՆ, (յուն.), ա. Ըստ քանոնի, կանոնաւոր, ուղիղ։
ՔԱՆՈՒՆ, տե՛ս ՔԱՆՈՆ (1, 2)։
ՔԱՆՑԱՆՔ, նաց, գ. Սաստիկ նեղութիւն՝ յոգնութիւն, չարչարանք։
ՔԱՆՑԵԼ, եցի, ն. 1. Քաշկռտել, պատառոտել, բզկտել, գզգզել, յօշոտել։ 2. Պոկել, պոկոտել։ 3. Ձաղկել, ծեծկել, հարուածել։ 4. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՔԱՆՑՈՒՄՆ, ցման, գ. Քանցելը, քանցուելը։
ՔԱՆՔԱՏԵԼ, (իմ), եցայ, չ. Բողոք՝ տրտունջ յայտնել, գանգատուել։
ՔԱՆՔԱՐ, (ասոր.), ոյ, ոց կամ ի, աց, գ. 1. Եբրայական կշռաչափ՝ հաւասար 20 կգ 400 գր։ 2. Մէկ քանքարի կշռաչափով արծաթ կամ ոսկի՝ իբրեւ դրամական միաւոր. տաղանդ։ 3. Ծանրութեան չափ՝ հաւասար 45 կգ 333 գր (ըստ Շիրակացու)։
ՔԱՆՔԱՐԱԶԵՐԾԵԼ, եցի, ն. Քանքարը՝ դրամը կողոպտել։
ՔԱՆՔԱՐԱԹԱՔՈՅՑ, ա. Քանքարը թաքցնող՝ պահող։
ՔԱՆՔԱՐԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Քանքար ունեցող։ 2. Մի քանքարի կշիռ ունեցող։
ՔԱՆՔԱՐՏԱԼ, ացի, տե՛ս ՔԱՆՔԱՏԵԼ։
ՔԱՇ, քաշք (պհլ.), գ. Սնակուշտ, թուլակող։
ՔԱՇԵԼ, եցի, ն. Քարշել, քաշքշել։
ՔԱՇԿԱԳՈՐԾ, ա. Չուանից հիւսուած։
ՔԱՇԿԷՆ, (պհլ.), գ. Գարեհաց։
ՔԱՇՏԻ, (պհլ.), տւոյ, տեաց, գ. 1. Նաւի թի։ 2. Նաւ։
ՔԱՇՏԻԿ, (պհլ.), գ. Նաւորդ, նաւագնաց։
ՔԱՋ, ի, աց, ա. 1. Ուժեղ, կորովի, հզօր, լաւ կռուող, պատերազմների մէջ յաղթող։ 2. Արի, խիզախ, կտրիճ, անվեհեր, արիասիրտ։ 3. Բարի, ազնիւ, առաքինի, արժանաւոր, պատուական, երեւելի։ 4. Լաւ, ընտիր, բարեմասնութիւններով լի։ 5. Դիւցազն, հերոս, հսկայ։ 6. Քաջընթաց, արագավազ։ 7. գ. (սովորաբար յոգնակի ձեւով՝ քաջք) Առասպելական ոգի՝ բարի կամ չար, դեւ։ 8. մ. Աւելի լաւ, շատ լաւ, մեծապէս, չափազանց, վերին աստիճանի։ 9. Շատ-շատ, ամենաշատը։
ՔԱՋԱԲԱՆ, ի, ից, ՔԱՋԱԲԱՆԻԿ, ա. Խօսելու մէջ հմուտ, լաւ խօսող, ճարտարախօս, պերճախօս, բանիբուն, խելացի, ճարտար։
ՔԱՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջաբան լինելը։ 2. Ուշիմութիւն, խելացիութիւն։ 3. Բարեբանութիւն, օրհնութիւն։
ՔԱՋԱԲԱՍՏԻԿ, ա. Բարեբաստիկ, բարեբախտ, բախտաւոր։
ՔԱՋԱԲԱՐ, մ. Քաջի պէս, արիաբար, աներկիւղաբար, առաքինաբար, լաւ։
ՔԱՋԱԲԱՐՈՅԱՊԷՍ, մ. Լաւ վարքով՝ բնաւորութեամբ, անկեղծ մտքով։
ՔԱՋԱԲԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Կատարեալ՝ անթերի բարութիւն, բարելաւութիւն, բարի վարք ու բարք ունենալը։ 2. Բարեբախտութիւն։
ՔԱՋԱԲԵՐ, ա. 1. Բարեբեր, առատաբեր, արգաւանդ, պտղաբեր, բերրի, յուռթի։ 2. Բազմածին։
ՔԱՋԱԲԵՐԵԼ, (իմ), եցայ, չ. Քաջաբեր լինել, առատ բերք տալ։
ՔԱՋԱԲԵՐԻ, րւոյ կամ րոյ, տե՛ս ՔԱՋԱԲԵՐ։
ՔԱՋԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Քաջաբեր լինելը, առատ պտղաբերութիւն, արգաւանդութիւն։
ՔԱՋԱԲԵՐՈՒՆ, տե՛ս ՔԱՋԱԲԵՐ։
ՔԱՋԱԲՆԱԿԱԳՈՅՆ, ա. Աւելի բնական։
ՔԱՋԱԲՆՈՒԹԵԱՄԲ, մ. Լաւ բնաւորութեամբ։
ՔԱՋԱԲՈԼՈՐ, ա. Բոլորովին կլոր, կսկլոր։
ՔԱՋԱԲՈՅՍ, բուսի, ից, ա. 1. Լաւ բուսնող՝ բուսած, առատաբեր, բարեբեր, բերրի, առատ։ 2. Ուշիմ, խելացի։ 3. Բարի բնաւորութիւն ունեցող։
ՔԱՋԱԲՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. Բարի բնաւորութիւն։
ՔԱՋԱԳԱՆԳՈՒՐ, ա. Գանգրահեր, խիստ գանգուր մազերով։
ՔԱՋԱԳԵՂԵՑԻԿ, ա. Շատ գեղեցիկ, չքնաղ։
ՔԱՋԱԳՆԱՑ, ա. Քաջընթաց, արագընթաց, արագավազ։
ՔԱՋԱԳՈՅՆ, մ. 1. Աւելի քաջութեամբ, արիաբար։ 2. Աւելի լաւ, հարկ եղածի պէս։
ՔԱՋԱԳՕՏԻ, տւոյ, տեաց, ա. Գօտին պինդ կապած, փխբ. կազմ ու պատրաստ գործի համար կամ ճանապարհ գնալու, ժիր, արագընթաց։
ՔԱՋԱԴԱՐՄԱՆ, ա. Լաւ խնամուած՝ մշակուած։
ՔԱՋԱԴԷՏ, դիտի, տաց, ա. Լաւ դիտող՝ նկատող, աչքաբաց։
ՔԱՋԱԴԻՊՈՒԹԻՒՆ, գ. Ի դէպ՝ յարմար լինելը, բարեպատեհութիւն, բարեյաջողութիւն, բարեյարմարութիւն, վայելչութիւն։
ՔԱՋԱԴՐԵԼ, եցի, ն. 1. Գործը լաւ դնել՝ կարգաւորել։ 2. Պտղաբեր դարձնել։
ՔԱՋԱԶԱՐՄ, ի, ից, ա. Լաւ զարմից՝ տոհմից, անզնուազարմ, քաջատոհմիկ։
ՔԱՋԱԶԳԱՅՈՒԹԻՒՆ, գ. Նրբազգացութիւն, լաւ ըմբռնողութիւն, քաջիմացութիւն, ուշիմութիւն։
ՔԱՋԱԶԳԱՅՈՒՆ, ա. Նրբազգայուն, նրբազգաց։
ՔԱՋԱԶԳԻ, զգւոյ, գեաց, ա. 1. Արքայազարմ, ազնուազարմ։ Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց (Խոր., Բ, 5Օ)։ 2. Լաւ եւ ընտիր ցեղից՝ տեսակից։
ՔԱՋԱԶԵԿ, ա. Լաւ յայտնի, քաջայայտ։
ՔԱՋԱԶԷՆ, ա. Լաւ զինուած, սպառազէն, քաջազօր։
ՔԱՋԱԶՈՒԱՐԹ, ՔԱՋԱԶՈՒԱՐՃ, ա. Փարթամօրէն աճած, լաւ ծաղկած, ծլած ծաղկած, բարգաւաճ, յուռթի։
ՔԱՋԱԶՈՒԳՈՒԹԻՒՆ, գ. Լաւ միացութիւն՝ յարակցութիւն՝ կապ, համապատասխանութիւն։
ՔԱՋԱԶՈՒՆ, զնոյ կամ նի, ից, ա. Քաջ ազգից՝ ցեղից սերուած, քաջատոհմիկ. խիզախ։
ՔԱՋԱԶՕՐ, ա. Շատ զօրեղ, զօրաւոր, արի։
ՔԱՋԱԶՕՐՈՒԹԻՒՆ, գ. Ուժեղութիւն, կորովութիւն, ֆիզիկական կարողութիւն՝ ուժ։
ՔԱՋԱԹՈՒԽ, ա. Շատ թուխ, բոլորովին սեւ (մազեր)։
ՔԱՋԱԹՌԻՉ, ա. Լաւ թռչող, արագաթռիչ, սրաթռիչ։
ՔԱՋԱԺԻՐ, ա. Շատ ժիր, անխոնջ։
ՔԱՋԱԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Ջանք, եռանդ, բուռն ձգտում։
ՔԱՋԱԼԱՆՋ, ա. Ուղիղ՝ պինդ եւ ուժեղ լանջ ունեցող (օձի մասին)։
ՔԱՋԱԼԱՒ, ա. Շատ լաւ, ընտիր, վայելչական։
ՔԱՋԱԼԱՒԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջալաւ, առաւել քան լաւ։
ՔԱՋԱԼԱՒԱՆԱԼ, ացայ, չ. Քաջալաւ դառնալ, բարեկարգուել։
ՔԱՋԱԼԱՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջալաւ լինելը, բարելաւութիւն։ 2. Քաջաբարոյ լինելը, առաքինութիւն։
ՔԱՋԱԼԵՐ, լերք, գ. 1. Սիրտ տալը, խրախուսելը։ 2. Վստահութիւն։ 3. ա. Քաջալերիչ, քաջալերական, խրախուսական։
ՔԱՋԱԼԵՐԱԲԱՐ, մ. Քաջալերուած, սիրտ առած, վստահ՝ համարձակ կերպով։
ՔԱՋԱԼԵՐԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջալերուած, աւելի վստահ՝ համարձակ, աներկիւղ։
ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. Քաջարերանք պարունակող՝ արտայայտող, քաջալերիչ, սրտապնդող։
ՔԱՋԱԼԵՐԵԼ1, եցի, ն. Սիրտ տալ, սրտապնդել, խրախուսել, յորդորել, մխիթարել։
ՔԱՋԱԼԵՐԵԼ2, (իմ), եցայ, չ. Սիրտ առնել, սրտապնդուել, համարձակութիւն՝ վստահութիւն ստանալ, արիանալ։
ՔԱՋԱԼԵՐԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քաջալերել, համարձակութիւն՝ վստահութիւն ներշնչել։
ՔԱՋԱԼԵՐԻՉ, ա. Որ քաջալերում է, քաջալերող։
ՔԱՋԱԼԵՐՈՒԹԻՒՆ, գ. Քաջալերելը, քաջալերուելը, քաջալերանք, սիրտ տալը՝ առնելը, սրտապնդութիւն։ 2. Վըստահութիւն, համարձակութիւն, զօրութիւն։
ՔԱՋԱԼՈՒՐ, ա. Հլու, հնազանդ, անսացող։
ՔԱՋԱԽԻԶԱԿ, ա. Մարտում քաջաբար խիզախող, շատ արիասիրտ։
ՔԱՋԱԽՆԱՄՈՂ, ա. Լաւ խնամող, բարեխնամ, չափազանց հոգատար։
ՔԱՋԱԽՈՀ, ի, աց, ա. Շատ խոհական՝ խելօք, բանիբուն, լաւատեղեակ, հմուտ։
ՔԱՋԱԽՈՀԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջախոհ։
ՔԱՋԱԽՈՀԱԿ, տե՛ս ՔԱՋԱԽՈՀ։
ՔԱՋԱԽՈՀԵՄ, ա. Շատ խոհեմ, խելացի։
ՔԱՋԱԽՈՏ, ա. Խոտաւէտ, խոտառատ։
ՔԱՋԱԽՈՐ, ա. Շատ խոր՝ խորունկ։
ՔԱՋԱԽՈՐՀՈՒՐԴ, ա. Լաւ խորհող՝ մտածող, խոհական, խելացի, ուշիմ, զգօն։
ՔԱՋԱԽՈՐՀՐԴՈՒԹԻՒՆ, գ. Քաջախորհուրդ լինելը, խոհականութիւն, իմաստութիւն։
ՔԱՋԱԽՕՍ, ա. Լաւ՝ ճարտար խօսող, ճարտարախօս, պերճախօս։
ՔԱՋԱԽՕՍՆԱԿ, ի, աց, ա. Լաւ՝ ճարտար խօսող, ճարտարախօս, պերճախօս։
ՔԱՋԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Քաջախօս լինելը, պերճախօսութիւն, ճոռոմաբանութիւն։
ՔԱՋԱԾԱՆՕԹ, ա. Լաւ ծանօթ, լաւատեղեակ, խելամուտ։
ՔԱՋԱԾԱՌ, ա. Լաւ ծառերով, լաւ բուսականութիւն ունեցող։
ՔԱՋԱԾԵՐ, ա. 1. Լաւ՝ բարի ծերունի։ 2. Շատ ծեր, հալեւոր։
ՔԱՋԱԾԵՐՈՒԹԻՒՆ, գ. Քաջածեր լինելը, լաւ՝ բարի ծերութիւն։
ՔԱՋԱԾՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Բազմածնութիւն։ 2. Արգասաւորութիւն, առատ պտղաբերութիւն։
ՔԱՋԱԾՆՈՒՆԴ, ա. 1. Բազմածնունդ, բազմածին։ 2. Բարեբեր, առատաբեր։
ՔԱՋԱԿԱԶՄ, ա. 1. Լաւ կազմուած՝ պատրաստուած՝ հանդերձուած։ 2. Յարմար կազմուած, բարեյարմար։
ՔԱՋԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ, գ. Լաւ՝ յարմար կազմուածք ունենալը, բարեկազմութիւն։
ՔԱՋԱԿԱԼ, ա. Քաջքերից բռնուած, դիւահար, այսահար։
ՔԱՋԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ, գ. Բարեկարգութիւն, գեղեցիկ դասաւորութիւն։
ՔԱՋԱԿԱՐԾՐԱԳՈՅՆ, ա. Աննկուն, անկոտրում, անպարտելի։
ՔԱՋԱԿԵՐՊ, ա. Բարետես, լաւ՝ գեղեցիկ կերպարանքով։
ՔԱՋԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. Բարեձեւութիւն, գեղեցկութիւն։
ՔԱՋԱԿՈՐՈՎ, ի, ից, ա. Քաջ եւ կորովի, արիասիրտ եւ ուժեղ, զօրաւոր, զօրեղ։
ՔԱՋԱԿՐՕՆ, ա. 1. Բարեկրօն։ 2. (անսովոր ոճով) Շուտ համոզուող, հեշտ լսող, ոչ հաստատակամ։
ՔԱՋԱՀԱՃՈՅ, ա. Շատ հաճելի՝ հաճոյական, բարեհաճոյ, ընդունելի։
ՔԱՋԱՀԱՃՈՒԹԻՒՆ, գ. Քաջահաճոյ՝ հաճելի լինելը։
ՔԱՋԱՀԱՄԱՐ, ՔԱՋԱՀԱՄԱՐԵԼԻ, ա. Լաւ համարուած, գովուած, օրհնուած։
ՔԱՋԱՀԱՄԱՐՁԱԿ, ա. Շատ համարձակ, անաչառ։
ՔԱՋԱՀԱՅԵԱՑ, ա. Լաւ նկատող, յստակ տեսնող, քաջատես։
ՔԱՋԱՀԱՅՐ, ա. Բարի հօր բարի զաւակ, լաւ հօր որդի (մակդիր Եգիպտոսի թագաւոր Պտղոմէոս ՑԿԿ-ի)։
ՔԱՋԱՀԱՆԴԷՊ, ա. Բարեդէպ, բարեպատեհ, բարեյարմար։
ՔԱՋԱՀԱՆՃԱՐ, ա. Շատ խելացի՝ խելօք, իմաստուն։
ՔԱՋԱՀԱՍԱԿ, ա. Բարձրահասակ։
ՔԱՋԱՀԱՍԿ, ա. 1. Լաւ լեցուն՝ ատոք հասկեր ունեցող։ 2. Ցորենն առատ։
ՔԱՋԱՀԱՏ, ա. Լաւ կտրող, հատու, սուր։
ՔԱՋԱՀԱՒ, ու, ուց, գ. (կենդբ.) Քաջահաւերի ընտանիքին պատկանող բարձրասրուն եւ երկարակտուց թռչուն. արամազդահաւ (Plegadis falcinellus)։
ՔԱՋԱՀԱՒԱՆ, ի, ից, ա. Հեշտութեամբ հաւանող՝ հաւանութիւն տուող, դիւրահաւան, անսացող, հլու։
ՔԱՋԱՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ, գ. Դիւրահաւանութիւն, կամակցութիւն, հլութիւն։
ՔԱՋԱՀԱՒԱՏ, ա. 1. Հաստատուն հաւատ ունեցող, հաստատ հաւատով, լիահաւատ։ 2. Միանգամայն հաւատացած վստահ։
ՔԱՋԱՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջահաւատ լինելը, հաստատուն հաւատք։ 2. Հաստատ հաւատացած լինելը, վստահութիւն։
ՔԱՋԱՀՄՈՒՏ, ա. Շատ հմուտ, լաւատեղեակ, քաջածանօթ, խելամուտ։
ՔԱՋԱՀՄՏԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջահմուտ։
ՔԱՋԱՀՆԱՐ ԼԻՆԵԼ, Ամեն հնարք գործ դնել, մեծ ճիգեր գործադրել, ջանք թափել։
ՔԱՋԱՀՆՉՈՂ, ա. Լաւ՝ ուժեղ հնչող կամ հնչեցնող, բարձրաձայն, ազդու։
ՔԱՋԱՀՈԳԻՈՒԹԻՒՆ, գ. Լաւ՝ ուժեղ երկար շնչառութիւն (երգեցողութեան մէջ)։
ՔԱՋԱՀՈՂ, ա. Լաւ՝ պարարտ հող ունեցող, հողը պարարտ։
ՔԱՋԱՀՈՎ, կամ ՔԱՋԱՀՈՎԻ, վւոջ, ա. Շատ հով՝ զով։
ՔԱՋԱՀՐԱՀԱՆԳ, ա. Լաւ վարժուած։ (Կղնկտ., Բ, 28)։
ՔԱՋԱՀՈՏ, ա. Լաւ հոտ բուրող, անուշահոտ։
ՔԱՋԱՀՈՏՈՒԹԻՒՆ, գ. Քաջահոտ լինելը, անուշահոտութիւն։
ՔԱՋԱՁԱՅՆ, ի, ից, ա. 1. Լաւ՝ քաղցր ձայն ունեցող, քաղցրաձայն։ 2. Ուժեղ ձայն ունեցող, բարձրաձայն։ 3. Հռչակուած, հռչակաւոր։
ՔԱՋԱՁԱՅՆԱՊԷՍ, մ. Բարձր ձայնով։
ՔԱՋԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Բարձր՝ ուժգին ձայն։ 2. Գեղեցիկ ձայն։
ՔԱՋԱՁԵՒ, ա. Բարեձեւ, վայելուչ։
ՔԱՋԱՁԻ, ոյ, ոց, ա. 1. Լաւ ձի ունեցող, լաւ ձիու հեծած։ 2. Լաւ՝ հմուտ ձիաւոր՝ հեծեալ։
ՔԱՋԱՁԻԳ, ա. Լաւ՝ պիրկ ձգուած (աղեղ)։
ՔԱՋԱՂԵՂՆ, ղան, անց, ա. Աղեղը լաւ ձգող՝ լարող. քաջ եւ հմուտ աղեղնաւոր։
ՔԱՋԱՃՈՒՆ, ա. Լաւ աճող՝ մեծացող։
ՔԱՋԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ, գ. Լաւ կամ շատ երեխաներ ունենալը։
ՔԱՋԱՄԱՍՆ, ա. Լաւ վիճակի մէջ եղող՝ գտնուող, բարեվիճակ, բարեբախտ։
ՔԱՋԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. Բարեմասնութիւն. լաւ վիճակ, յաջողութիւն։
ՔԱՋԱՄԱՏՆ, ա. Վարժ մատներով։
ՔԱՋԱՄԱՐՄԻՆ, ա. 1. Առողջ՝ ուժեղ մարմնով, ամրակազմ։ 2. Մսոտ, պարարտ։
ՔԱՋԱՄԱՐՏ, ի, ից, կամ աց, ա. Քաջաբար մարտնչող՝ կռուող, քաջամարտիկ։
ՔԱՋԱՄԱՐՏԻԿ, տկի, կաց, ա. Քաջաբար կռուող՝ պատերազմող, մարտի մէջ քաջ՝ կտրիճ, քաջ մարտիկ։
ՔԱՋԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ, գ. Քաջութեամբ կռուելը, քաջութիւն՝ կտրիճութիւն մարտի մէջ։
ՔԱՋԱՄԻՏ, մտի, տաց, ա. Սրամիտ, խորամիտ, կորովամիտ, խելացի։
ՔԱՋԱՄՈՒԽ, ա. մ. Խոր մխուող՝ խրուող՝ մխրճուող, խորամուխ, խորամուտ։
ՔԱՋԱՄՈՒՂ, ա. Մարտը քաջաբար մղող։
ՔԱՋԱՄՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջամիտ լինելը, կորովամտութիւն, խելացիութիւն, խելք։ 2. Բարեմտութիւն։
ՔԱՋԱՅԱՂԹ, ՔԱՋԱՅԱՂԹՈՂ, ա. Քաջութեամբ յաղթող, յաղթական, քաջ։
ՔԱՋԱՅԱՂԹՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջ՝ պանծալի՝ փառաւոր յաղթութիւն։ 2. Ազնուական դասի իշխանութիւն (արիստոկրատիա)։
ՔԱՋԱՅԱՅՏ, ա. 1. Շատ յայտնի, հռչակաւոր, երեւելի։ 2. Լաւ յայտնի, բացայայտ։
ՔԱՋԱՅԱՆԴՈՒԳՆ, ա. Գեղեցիկ յանդգնութիւն ունեցող, անվեհեր, համարձակ, վստահ։
ՔԱՋԱՅԱՐՄԱՐ, ա. Շատ յարմար, բարեյարմար, պատշաճ։
ՔԱՋԱՅԱՐՄԱՐԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջայարմար։
ՔԱՋԱՅԱՐՄԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջայարմար լինելը բարեյարմարութիւն, պատշաճութիւն, վայելչութիւն։ 2. Ձայների ներդաշնակութիւն։
ՔԱՋԱՅՈՅՍ, ա. Բարեյոյս, լիայոյս, յուսալից, հաւատացած, վստահ։
ՔԱՋԱՅՈՐԴՈՐ, ա. Բարեյորդոր, յօժարամիտ, յօժար։
ՔԱՋԱՅՈՒՇ, ա. Շատ ուշիմ, խելացի։
ՔԱՋԱՅՈՒՍՈՒԹԻՒՆ, գ. Քաջայոյս լինելը, բարեյուսութիւն։
ՔԱՋԱՅՕԺԱՐ, ա. Շատ յօժար, բարեյօժար, լիայօժար, պատրաստակամ։
ՔԱՋԱՆԱԼ, ացայ, չ. Քաջ դառնալ, քաջալերուել, արիանալ, սրտապնդուել, սիրտ առնել։
ՔԱՋԱՆԱՒԱՀԱՆԳԻՍՏ, ա. Լաւ՝ յարմար՝ ապահով նաւահանգիստ ունեցող։
ՔԱՋԱՆՈՒԱՍՏ, ա. Շատ նուաստ, խեղճ, անշուք։
ՔԱՋԱՆՈՒՆ, ա. Քաջի անուն վաստակած, լաւ՝ բարի անուան արժանացած, մեծանուն, նշանաւոր։
ՔԱՋԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ, գ. Բարեհամբաւութիւն, քաջի անուն՝ համբաւ վայելելը։
ՔԱՋԱՇԱՌԱՒԻՂ, ի, աց, ա. Լաւ՝ ընտիր շառաւիղներ արձակող, լաւ բուսնող։
ՔԱՋԱՇԻՆՈՒԹԻՒՆ, գ. Բարեշինութիւն, վայելչազարդութիւն։
ՔԱՋԱՇՆՈՐՀ, ա. Բարեշնորհ, շնորհալի։
ՔԱՋԱՇՆՉՈՒԹԻՒՆ, գ. Լաւ հոտ բուրելը, անուշահոտութիւն։
ՔԱՋԱՇՈՒՆՉ, ա. Անուշաբոյր, անուշահոտ։
ՔԱՋԱՊԱՃԱՐ, ա. Առատ եւ ընտիր ընտանի կենդանիներ ունեցող՝ սնուցող (երկիր)։
ՔԱՋԱՊԱՏՐԱՍՏ, ա. Լաւ պատրաստուած, կազմ ու պատրաստ։
ՔԱՋԱՊԵՐՃ, ա. Շատ պերճ, պերճափայլ, գերապանծ։
ՔԱՋԱՊԷՍ, մ. 1. Իբրեւ քաջ, քաջի պէս, քաջաբար, արիաբար։ 2. Լաւ, բարուոք։ 3. ա. Արիական, հզօր։
ՔԱՋԱՊԻՆԴ, ա. 1. Շատ պինդ՝ ամուր, դիմացկուն, հաստատուն։ 2. Պինդ ձգուած՝ լարուած (նուագարանի լար)։ 3. Պնդակազմ, ամրակազմ, տոկուն, արի։ 4. մ. Պինդ կերպով, սաստիկ։
ՔԱՋԱՊԻՏԱՆԱՑՈՒ, ա. Շատ պիտանի՝ օգտակար։
ՔԱՋԱՊՆԴՈՒԹԻՒՆ, գ. Քաջապինդ լինելը, պնդակազմութիւն, տոկունութիւն, դիմացկունութիւն, սրտապնդութիւն։
ՔԱՋԱՊՏՂՈՒԹԻՒՆ, գ. Առատ պտղաբերութիւն։
ՔԱՋԱՊՏՈՒՂ, ա. Շատ պտղաբեր, պտղալից, բարեբեր, արգաւանդ։
ՔԱՋԱՋՈՒՐ, ա. Առատ ջուր ունեցող, ջուրը շատ, լաւ ոռոգուող, ջրարբի։
ՔԱՋԱՌԱՏ, ա. Առատաձեռն։
ՔԱՋԱՌՆԱԲԱՐ, մ. Քաջ մարդու պէս, արիաբար, առաքինաբար։
ՔԱՋԱՌՈՂՋԱՆԱԼ, ացայ, չ. Քաջառողջ դառնալ, բոլորովին առողջ լինել։
ՔԱՋԱՌՈՅԳ, ա. Բոլորովին առոյգ, լաւ զարգացած՝ աճած։
ՔԱՋԱՌՈՒ, ա. Լաւ ըմբռնող, ուշիմ, սրամիտ։
ՔԱՋԱՌՈՒԳԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջառոյգ։
ՔԱՋԱՍԵՒ, ա. Շատ սեւ։
ՔԱՋԱՍԷՐ, ա. Սրտանց՝ մտերմաբար սիրող, հարազատասէր։
ՔԱՋԱՍԻՐՏ, սրտի, տաց, ա. 1. Սրտով քաջ, արիասիրտ։ 2. Քաջասրտութիւն պարունակող՝ արտայայտող, արիական, անվեհեր։ 3. մ. Արիաբար, անվեհեր կերպով, աներկիւղ համարձակութեամբ։
ՔԱՋԱՍԼԱՑ, ՔԱՋԱՍԼԱՑԻԿ, ա. Լաւ սլացող, արագ վազող, անվեհեր խոյացող։
ՔԱՋԱՍՆԱԿԱՆ, ա. Լաւ սնունդ պարունակող։
ՔԱՋԱՍՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Լաւ սնունդ, առողջութիւն։ 2. Առատ կերակուր՝ կեր։
ՔԱՋԱՍՆՈՒՆԴ, ա. Լաւ սնուած՝ պարարուած, պարարտ, լեցուն, տռուզ։
ՔԱՋԱՍՈՒՆ, ա. Լաւ սնուած, առողջակազմ։
ՔԱՋԱՍՈՒՐ, մ. Շատ սուր կերպով, լաւ սրելով։
ՔԱՋԱՍՏՈՒԵՐ, ա. Շատ ստուեր՝ շուաք գցող, լաւ հովանի անող, հովանաւոր, ստուերախիտ (բոյս)։
ՔԱՋԱՍՐՏԱԲԱՐ, մ. Իբրեւ քաջասիրտ, քաջասրտութեամբ, քաջասրտօրէն, համարձակ։
ՔԱՋԱՍՐՏԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջասիրտ։
ՔԱՋԱՍՐՏԱՊԷՍ, տե՛ս ՔԱՋԱՍՐՏԱԲԱՐ։
ՔԱՋԱՍՐՏԵԼ, եցի եւ եցայ, չ. Քաջալերուել, արիանալ, սրտապնդուել։
ՔԱՋԱՍՐՏՈՒԹԻՒՆ, գ. Քաջասիրտ լինելը, հոգու արիութիւն, անվեհերութիւն, համարձակութիւն։
ՔԱՋԱՎԱԶԻԿ, ա. Լաւ վազող, արագավազ, արագընթաց, սրընթաց։
ՔԱՋԱՎԱՅԵԼՈՒՉ, ա. Շատ վայելուչ, բարեվայելուչ, գեղեցիկ, շքեղ, չքնաղ։
ՔԱՋԱՎԱՅԵԼՉԱԳՈՅՆՍ, ՔԱՋԱՎԱՅԵԼՉԱՊԷՍ, մ. Քաջավայելուչ կերպով, փառաւորապէս, շքեղապէս։
ՔԱՋԱՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ, գ. Քաջավայելուչ լինելը, բարեվայելչութիւն, բարեձեւութիւն, գեղեցկութիւն։
ՔԱՋԱՎԱՐ, ա. Լաւ՝ օրինաւոր կերպով կիրառուած։
ՔԱՋԱՏԱԾՈՒԹԻՒՆ, գ. Լաւ խնամք։
ՔԱՋԱՏԵՍ, ա. Լաւ տեսնող, սրատես։
ՔԱՋԱՏԵՍԻԼ, ա. Բարետես, տեսքով՝ արտաքինով գեղեցիկ, չքնաղ։
ՔԱՋԱՏԵՍԻԿ, տե՛ս ՔԱՋԱՏԵՍ։
ՔԱՋԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. Քաջատես լինելը, սրատեսութիւն։
ՔԱՋԱՏԵՍՈՒՉ, ա. Լաւ հոգացող՝ խնամարկող՝ հոգաբարձու։
ՔԱՋԱՏՈՀՄ, ի, ից, տե՛ս ՔԱՋԱՏՈՀՄԻԿ։
ՔԱՋԱՏՈՀՄԻԿ, ա. Լաւ տոհմից սերուած, ազնուական ծագումով, ազնուազարմ, բարետոհմիկ, առաքինի։
ՔԱՋԱՏՈՀՄՈՒԹԻՒՆ, գ. Քաջատոհմ լինելը, բարետոհմութիւն, ազնուականութիւն։
ՔԱՋ ԱՐԱՆՑ, տե՛ս ՔԱՋ-ի տակ։
ՔԱՋԱՐԻ, ա. Քաջ եւ արի, առաքինի։
ՔԱՋԱՐԻԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջարի։
ՔԱՋԱՐԻԱՊԷՍ, մ. Քաջարի կերպով, խիստ արիաբար։
ՔԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Գեղեցիկ դիրք։
ՔԱՋԱՐՇԱՒ, ա. Լաւ արշաւող, քաջընթաց, արագավազ։
ՔԱՋԱՐՈՒԵՍՏ, ա. 1. Ամեն արուեստի տիրապետող, ամենարուեստ, հնարագէտ, ճարտար։ 2. Հրաշափառ։
ՔԱՋԱՐՈՒԹԻՒՆ, գ. Քաջարի լինելը, քաջութիւն եւ արիութիւն։
ՔԱՋԱՐՓԻ, ա. Արփիափայլ, լուսափայլ, փայլփլուն, պսպղուն։
ՔԱՋԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քաջութիւն ներշնչել, քաջալերել։
ՔԱՋԱՒԷՏ, ա. Շատ քաջ, արիական, յաղթական։
ՔԱՋԱՓԱՅԼ, ա. Շատ փայլուն, պերճափայլ, պանծալի, շքեղ։
ՔԱՋԱՓԱՅԼՈՒԹԻՒՆ, գ. Քաջափայլ լինելը, պայծառութիւն, շքեղութիւն։
ՔԱՋԱՓԱՌ, ա. Շատ փառաւոր, մեծափառ, բարեհամբաւ։
ՔԱՋԱՓԱՌԱԳՈՅՆ, ա. Աւելի քաջափառ։
ՔԱՋԱՓԱՌՈՒԹԻՒՆ, գ. Քաջափառ լինելը, մեծափառութիւն, բարեհամբաւութիւն, բարեբախտութիւն։
ՔԱՋԱՓԱՐԹԱՄ, ա. Շատ փարթամ՝ հարուստ, մեծ։ (Կղնտկ., Բ, 26)։
ՔԱՋԱՓՈՅԹ, ա. Փութաջան, ճարպիկ, ժիր։
ՔԱՋԱՓՈՐՁ, ա. Մեծ փորձ՝ փորձառութիւն ունեցող, հմուտ, բանիբուն։
ՔԱՋԱՔԱՐՈԶ, ա. Լաւ քարոզող։
ՔԱՋԲԱՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Ապահով բնակութիւն։
ՔԱՋԵԱՆ, ա. Քաջի որդի, քաջատոհմիկ, ազնուական (իբրեւ մականուն)։
ՔԱՋԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ա. Լաւ երաժըշտութեան նման։
ՔԱՋԵՐԷ, էք, ա. Երէներով հարուստ, որսով առատ։
ՔԱՋԵՓ ԱՌՆԵԼ, Լաւ եփել։
ՔԱՋԸՆԴՈՒՆԵԼԻ, ա. Միանգամայն ընդունելի, հեշտ ընկալուող, դիւրընկալ, արժանահաւատ։
ՔԱՋԸՆԹԱՑ, ա. 1. Լաւ ընթացող, արագ վազող, արագավազ։ 2. Գործի մէջ արագաշարժ՝ յաջողակ։
ՔԱՋԸՆԹԱՑԻԿ, ա. գ. Արագագնաց, արագավազ (մարդ), սուրհանդակ։
ՔԱՋԸՆԿԱԼ, տե՛ս ՔԱՋԸՆԴՈՒՆԵԼԻ։
ՔԱՋԸՆՏՐԱԲԱՐ, մ. Լաւ ընտրութեամբ, որոշակի կերպով։
ՔԱՋԸՆՏՐՈՒԹԻՒՆ, գ. Լաւ ընտրութիւն, որոշողութիւն։
ՔԱՋ Ի ԲԱՑ, տե՛ս ՔԱՋ-ի տակ։
ՔԱՋԻԿ, ա. մ. Քաջ, լաւ կերպով, ինչպէս հարկն է։
ՔԱՋԻՄԱՑ, ա. Լաւ հասկացող՝ ըմբըռնող, նրբիմաց, նրբամիտ։
ՔԱՋԻՄԱՑԱԲԱՐ, մ. Քաջ՝ լաւ հասկանալով, իմաստութեամբ։
ՔԱՋՀԱՃՈՅ, տե՛ս ՔԱՋԱՀԱՃՈՅ։
ՔԱՋՆԱՒԱՀԱՆԳԻՍՏ, տե՛ս ՔԱՋԱՆԱՒԱՀԱՆԳԻՍՏ։
ՔԱՋՆԱՓԱՅԼ, տե՛ս ՔԱՋԱՓԱՅԼ։
ՔԱՋՈԼՈՐԱԿԻ, ՔԱՋՈԼՈՐԱՊԷՍ, մ. Ձայնի լաւ՝ գեղեցիկ ելեւէջներով կամ շեշտերով։
ՔԱՋՈԼՈՐԵԱԼ, ա. Ձայնի լաւ ելեւէջներով կամ շեշտերով, շեշտաձայն։
ՔԱՋՈԼՈՐՏ, ա. Լաւ եւ պինդ ոլորած՝ հիւսած։
ՔԱՋՈՂԿՈՅԶ, ա. Լաւ ողկոյզներից քամած (գինի)։
ՔԱՋՈՂՋ, ա. Բոլորովին առողջ, քաջառողջ։
ՔԱՋՈՂՋԱԿԱՆ, ա. Քաջառողջ, փխբ. ողջամիտ, խոհեմ։
ՔԱՋՈՂՋԱՆԱԼ, ացայ, չ. Քաջառողջ դառնալ, բոլորովին առողջ լինել։
ՔԱՋՈՂՋՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջառողջ լինելը, քաջառողջութիւն։ 2. փխբ. Ողջամտութիւն։ 3. Բարելաւութիւն։
ՔԱՋՈՐԴԻ, դւոյ, ւոց, ա. 1. Քաջ որդիներ ունեցող, լաւ զաւակների տէր։ 2. գ. Քաջի որդի, քաջ տղամարդ։
ՔԱՋՈՐԵԱՐ, երոյ, եարք, գ. յոգն. Քաջ՝ կտրիճ մարդիկ, քաջերի խումբ, քաջեր։
ՔԱՋՈՐԿՈՐՈՒԹԻՒՆ, գ. Շատակերութիւն։
ՔԱՋՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաջ լինելը, արիութիւն, անվեհերութիւն, աներկիւղ համարձակութիւն։ 2. Քաջ արարք, քաջագործութիւն, սխրագործութիւն։ 3. Ընտիր յատկութիւն, բարելաւութիւն, կատարելութիւն։ 4. Բարձր արժանիք, բարեմասնութիւն, առաքինութիւն։
ՔԱՋՈՒՂԷՇ, ա. 1. Լաւ զարգացած ուղէշներով՝ ճիւղերով, սաղարթախիտ։ 2. փխբ. հարուստ, առատ։
ՔԱՋՈՒՂՂԻՉ, ղչի, չաց, ա. Լաւ ղեկավարող՝ առաջնորդող։
ՔԱՋՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Յաջողակութիւն, ձեռնհասութիւն, ճարպկութիւն, հմտութիւն, քաջավարժութիւն։
ՔԱՋՈՒՇ, ՔԱՋՈՒՇԵՂ, ա. Շատ ուշիմ, լաւ յիշողութեան տէր, խելացի, ընդունակ։
ՔԱՋՈՒՇԵՂԱՊԷՍ, մ. Մեծ ուշիմութեամբ՝ ուշադրութեամբ՝ խելամտութեամբ։
ՔԱՋՈՒՇԵՂՈՒԹԻՒՆ, գ. Քաջուշեղ լինելը, լաւ յիշողութիւն, խելամտութիւն, խելացիութիւն։
ՔԱՋՈՒՇԻՄ, ա. Շատ ուշիմ, խելացի։
ՔԱՋՈՒՍՄՆՈՒԹԻՒՆ, տե՛ս ՔԱՋՈՒՍՈՒՄՆՈՒԹԻՒՆ։
ՔԱՋՈՒՍՈՒՄՆ, սմունք, ա. Ուսման մէջ առաջադէմ կամ լաւ ուսում ստացած, ընդունակ, խելացի, ուշիմ։
ՔԱՋՈՒՍՈՒՄՆՈՒԹԻՒՆ, գ. Լաւ ուսում ստանալը, լաւ կրթութիւն՝ վարժութիւն՝ հմտութիւն ձեռք բերելը, քաջավարժութիւն, խելամտութիւն։
ՔԱՋՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ, տե՛ս ՔԱՋԱՎԱՅԵԼՉՈՒԹԻՒՆ։
ՔԱՋ ՔԱՋ, տե՛ս ՔԱՋ-ի տակ։
ՔԱՋՕՐԷՆ1, մ. ա. 1. Քաջի պէս, քաջաբար։ 2. Քաջին վայել։ 3. Օրինաւոր, կանոնաւոր։
ՔԱՋՕՐԷՆ2, օրինի, նաց, ա. Լաւ օրէնքներ ունեցող։
ՔԱՋՕՐԷՆԱԳՈՅՆ, ա. Օրէնքները լաւ պահող, խիստ օրինապահ։
ՔԱՋՕՐԷՆՈՒԹԻՒՆ, գ. Օրինաւոր կարգ, բարեկարգութիւն, բարեձեւութիւն։
ՔԱՌ, ի, ից կամ աց՝ եաց, թ. Չորս։
ՔԱՌԱԲԱԺ, ա. Չորս մասի՝ ճիւղի բաժանուած, քառաբաժան։
ՔԱՌԱԲՈՒՂԽ, ա. Դէպի չորս կողմ բխող։
ՔԱՌԱԳԻՐ, գրի, րաց, ա. Որի անունը բաղկացած է չորս տառից։
ՔԱՌԱԳԼՈՒԽ, ա. Չորս գլխից կամ գրքից բաղկացած (աւետարանի մասին)։
ՔԱՌԱԴԷՄ, դիմի, մաց, ՔԱՌԱԴԻՄԱԿ, ի, աց, ա. 1. Չորս երես կամ կողմ ունեցող (հրեղէն կառք)։ 2. տե՛ս ՔԱՌԱԹԵՒ։
ՔԱՌԱԴԻՐ, ա. Քառակողմ, քառաթեւ։
ՔԱՌԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Չորս դիրք՝ կողմ ունենալը, քառաթեւ լինելը։
ՔԱՌԱԹԵՒ, ի, ա. 1. Չորս թեւ ունեցող (խաչի մասին)։ 2. գ. Խաչ։
ՔԱՌԱԹԵՒԵԱՆ, տե՛ս ՔԱՌԱԹԵՒ (1)։
ՔԱՌԱԹԵՒԵԼ, (իմ), եցայ, չ. Քառաթեւ լինել։
ՔԱՌԱԹԻՒ, ա. Թուով չորս։
ՔԱՌԱԺԱՆԻ, ա. Չորս ժանիք կամ ծայր ունեցող։
ՔԱՌԱԼԾՈՐԴ, ա. Չորս իր միասին լծորդուած, չորսը մէկտեղ։
ՔԱՌԱԾՐԱԳԻԾ, ա. Չորս ուղղութեամբ գծուած, քառաթեւ։
ՔԱՌԱԿ, ի, աց, թ. Քառեակ, չորս։
ՔԱՌԱԿԱԲԱՐ, մ. Քառակի։
ՔԱՌԱԿԱՆԳՈՒՆ, ա. Չորս կանգուն երկարութիւն կամ բարձրութիւն ունեցող։
ՔԱՌԱԿԱՐԳԵԱՆ, ա. Չորս կարգիչ՝ շարքից բաղկացած։
ՔԱՌԱԿԵՐՊ, ի, ից, ա. Չորս կերպ՝ տեսք ունեցող, քառաթեւ։
ՔԱՌԱԿԵՐՊԵԱԼ, ՔԱՌԱԿԵՐՊԵԱՆ, տե՛ս ՔԱՌԱԿԵՐՊ։
ՔԱՌԱԿԻ, մ. 1. Չորս կերպով, չորս անգամ (աւելի կամ պակաս)։ 2. թ. Քառեակ, չորս։
ՔԱՌԱԿՂԵԱՆ, ա. Չորս կուղից ոլորուած՝ հիւսուած, չորս թելով։
ՔԱՌԱԿՈՂՄ, ա. Չորս կողմ ունեցող, չորս կողմով։
ՔԱՌԱԿՈՂՄԱՆԻ, ա. Չորս կողմ ունեցող, չորս կողմով։
ՔԱՌԱԿՈՂՄԵԱՆ, ա. Չորս կողմ ունեցող, չորս կողմով։
ՔԱՌԱԿՈՂՄՆ, ման, գ. Չորս կողմը։
ՔԱՌԱԿՈՅՍ, 1. գ. (երկրչ.) Երկրաչափական ձեւ կամ մարմին, որ ունի չորս հաւասար կողմ եւ չորս ուղիղ անկիւն. քառակուսի։ 2. ա. Քառակողմ, չորսկողմանի։ 3. մ. Չորս կողմից։
ՔԱՌԱԿՈՒՍԵԱՆ, ա. Քառակողմ, չորսկողմանի։
ՔԱՌԱԿՈՒՍԻ, ա. 1. Քառակողմ, չորսկողմանի։ 2. գ. տե՛ս ՔԱՌԱԿՈՅՍ (1)։ 3. մ. Չորս կողմից։
ՔԱՌԱՀԵՏԵՒ, ա. Քառոտանի, չորքոտանի, չորս ոտքով գնացող։
ՔԱՌԱՀՈԼՈՎ, ա. Չորս կերպ կամ չորս կողմը պտտուող՝ շուռ եկող (բնութեան չորս հիմնական տարրերի, տարուայ չորս եղանակների եւն մասին)։
ՔԱՌԱՁԵՏ, գ. (կենդբ.) Ծովային մանր խեցգետին, ծովամորեխ, ծովախառնիճ (Crangon crangon)։
ՔԱՌԱՁԻ, ոյ, ոց, ա. գ. Չորս ձիու լծուած՝ լծուող (կառք)։
ՔԱՌԱՄԱՆԱԿ, ա. Տաղաչափութեան մէջ չափ, որ պարունակում է չորս ամանակ (չորս կարճ վանկ)։
ՔԱՌԱՄԱՆԵԱԿ, եկի, կաց, գ. Կանանց պարանոցի ականակուռ զարդ, գոհարազարդ մանեակ՝ վզնոց։
ՔԱՌԱՄԱՍՆԵԱՅ, ա. Չորս մասից բաղկացած, չորս մաս կամ կողմ ունեցող։
ՔԱՌԱՄԵԱՅ, ա. Չորս տարի տեւող՝ ընդգրկող։
ՔԱՌԱՅԱՐՈՅՑ, ա. Չորս սիւնի վրայ կամ չորս ուժով բարձրացրած։
ՔԱՌԱՆԻՒԹ, ա. Չորս նիւթից՝ տարրից բաղկացած։ 2. Չորս կողմ ունեցող, քառակերպ։
ՔԱՌԱՆԻՒԹԵԱՅ, ա. Չորս նիւթից՝ տարրից բաղկացած։ 2. Չորս կողմ ունեցող, քառակերպ։
ՔԱՌԱՆԿԻՒՆ, ա. Չորս անկիւն ունեցող, չորս անկիւնանի։
ՔԱՌԱՆԿԻՒՆԻ, նւոյ կամ նոյ, նեաց՝ նաց, գ. 1. Չորս անկիւն ունեցող երկրաչափական ձեւ կամ մարմին։ 2. (թուաբ.) Այն թիւը, որ ստացւում է որեւէ թիւ ինքն իրենով մէկ անգամ բազմապատկելով։
ՔԱՌԱՆՄԱՆ, ա. Քառաձեւ, քառակերպ, քառաթեւ։
ՔԱՌԱՇՈՒՐԹՆ, ա. Չորս շրթունք՝ եզր կամ ծայր ունեցող։
ՔԱՌԱՊԵՐՃՈՒԹԻՒՆ, գ. Քայռով՝ քառամանեակով պերճանալը, քառամանեակով զարդարանք։
ՔԱՌԱՌԱՋ, ա. Չորս թեւ կամ չորս անկիւն ունեցող։
ՔԱՌԱՌԱՋԵԱՅ, ա. Չորս թեւ կամ չորս անկիւն ունեցող։
ՔԱՌԱՍԱՅՐ, ա. Չորս սայր՝ չորս բերան ունեցող (տէգ, սուր)։
ՔԱՌԱՍԱՅՐԵԱՆ, ա. Չորս սայր՝ չորս բերան ունեցող (տէգ, սուր)։
ՔԱՌԱՍԱՅՐԻ, ա. Չորս սայր՝ չորս բերան ունեցող (տէգ, սուր)։
ՔԱՌԱՍՆԱԹԻՒ, ա. Թուով քառասուն։
ՔԱՌԱՍՆԱՀԱՍԿ, ա. Քառասուն հասկ ունեցող։
ՔԱՌԱՍՆԱՂԻ, ղւոյ, ա. Քառասուն աղի՝ լար ունեցող (նուագարան)։
ՔԱՌԱՍՆԱՄԵԱՅ, մէի, ից, ա. 1. Քառասուն տարի տեւող։ 2. Քառասուն տարեկան։
ՔԱՌԱՍՆԱՄԵԱՆ, մենի, ից, ա. 1. Քառասուն տարի տեւող։ 2. Քառասուն տարեկան։
ՔԱՌԱՍՆԱՄՈԼ, ա. Քառասունը միաբան նոյն լծի տակ մտած։
ՔԱՌԱՍՆԱՄՈՒԹԻՒՆ, գ. Քառասնամեայ՝ քառասուն տարեկան լինելը։
ՔԱՌԱՍՆԱՇԱՌԱՒԻՂ, ա. Քառասուն շառաւիղ ունեցող, քառասուն ճառագայթ արձակող։
ՔԱՌԱՍՆԱՇԱՐ, ա. Քառասունը մի շարք կազմող։
ՔԱՌԱՍՆԱՊԱՀ, ի, ից, ա. (եկեղց.) Քառասուն օրուայ պասը պահող։
ՔԱՌԱՍՆԱՊՍԱԿ, ա. Քառասուն պսակով պսակուած նահատակների (տօն)։
ՔԱՌԱՍՆԱՋԱՀ, ա. Քառասուն ջահ ունեցող, քառասուն ջահով լուսաւորուող։
ՔԱՌԱՍՆԱՋՈՎ, ա. Քառասուն շառաւիղ կամ ճիւղ ունեցող։
ՔԱՌԱՍՆԵԱԿ, ա. Քառասուն օր տեւող, քառասնօրեայ։
ՔԱՌԱՍՆԵԱՅ, ա. Քառասուն միաւորից բաղկացած, թուով քառասուն։
ՔԱՌԱՍՆԵՐԵԱԿ, րեկի, կաց, ա. գ. 1. Քառասուներորդ, քառասնեակ, քառասնօրեայ ժամանակ։ 2. (եկեղց.) Քառասուն օրուայ պաս։
ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. 1. Երեսուն-իններորդին յաջորդող, քառասուներորդ։ 2. ա. Քառասուն օր տեւող, քառասնօրեայ։
ՔԱՌԱՍՆԵՔԵԱՆ, սեան, ցուն կամ ցունց, ՔԱՌԱՍՆԵՔԻՆ, սին, ցուն կամ ցունց, թ. Քառասունն էլ, քառասունը միասին։
ՔԱՌԱՍՆՈՍՏ, ա. Քառասուն ոստ՝ ճիւղ ունեցող։
ՔԱՌԱՍՆՈՐԴ, ՔԱՌԱՍՆՈՐԴՔ, տե՛ս ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴ, ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴՔ։
ՔԱՌԱՍՆՈՐԴԱԿԱՆ, ա. Քառասուն օր տեւող, քառասնորդաց (պաս)։
ՔԱՌԱՍՆՕՐ, աւուրք, րց, գ. Քառասուն օր։
ՔԱՌԱՍՆՕՐԵԱՅ, րէի, ից, ա. 1. Քառասուն օր տեւող։ 2. Քառասուն օրական։ 3. մ. Քառասուն օրով։
ՔԱՌԱՍՈՒՆ, սնի, ից, թ. Չորս տասնեակ։
ՔԱՌԱՍՈՒՆԵՒԻՆՆԿԱՆԳՆԵԱՆ, ա. Քառասունինը կանգուն երկարութիւն կամ բարձրութիւն ունեցող։
ՔԱՌԱՏԱՐՐԵԱՆ, ա. Չորս տարրից գոյացած, քառանիւթ։
ՔԱՌԱՏԵՍԱԿ, ա. 1. Չորս տեսակ՝ կերպ՝ ձեւ ունեցող, քառակերպ, քառաձեւ։ 2. Չորս տակ ծալած։
ՔԱՌԱՓԱՂԱՌԱԿԱՆ, ի, աց, ա. Չորս բան իր մէջ կամ իր տակ պարունակող։
ՔԱՌԱՔԱՅԼ, ա. Չորս ոտքով քայլող, չորքոտանի։
ՔԱՌԱՔԱՆԱԿԵԱՆ, ա. Չորս քանակ կամ չափում ունեցող, չորս ուղղութեամբ շարժուող։
ՔԱՌԱՔԵԱՑ, քեցի, ցաց, ա. Չորս ոտք ունեցող, քառոտանի, չորքոտանի։
ՔԱՌԵԱԿ, եկի, կաց, 1. թ. Չորս։ 2. գ. Չորս միաւորից բաղկացած ամբողջութիւն։
ՔԱՌԵԱՄ, զքառեամ, գ. Չորս տարուայ ժամանակ, չորս տարի։
ՔԱՌԵՌԱԿ, ի, աց, թ. Չորս եռեակից կազմուած, տասներկու։
ՔԱՌԸՆԹԱՑ, ա. 1. Չորսը միասին ընթացող։ 2. Քառոտանի, չորքոտանի։
ՔԱՌՈՏԱՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Չորքոտանի։ 2. Չորս ոտք ունեցող։
ՔԱՌՈՐԴ, թ. 1. Չորրորդ։ 2. մ. (թուարկութեան մէջ) Չորրորդ։ 3. Չորս անգամ, չորիցս։
ՔԱՌՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. (կրօն.) Չորրորդութիւն (հակադրութեամբ երրորդութեան)։
ՔԱՌՈՒՆԱԿ, ա. Չորս թիւն ունեցող, քառեակ։
ՔԱՌՍԱՅՐԵԱՆ, տե՛ս ՔԱՌԱՍԱՅՐԵԱՆ։
ՔԱՍՂԵՒ, (եբր., յուն.-ից), գ. Հրեաների երրորդ ամսի անունը։
ՔԱՍՔՆԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Քստմնել, զարհուրանքից՝ գարշանքից փշաքաղուել՝ սարսռալ։ 2. Գարշել, խորշել, խրտնել, վախենալով փախչել։
ՔԱՍՔՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քստմնել տալ, քստմնանք պատճառել։
ՔԱՍՔՆԵՑՈՒՑԻՉ, ա. Քստմնանք պատճառող, քստմնեցուցիչ, զարհուրեցնող, խրտնեցնող։
ՔԱՏԱԿ, ի, ից, գ. Նմանութիւն, օրինակ, ձեւ։
ՔԱՏԱԿԱՊԷՍ, մ. Նմանութեամբ, յար եւ նման։
ՔԱՏԱԿԵԼ, եցի, ն. 1. Նմանեցնել, ձեւացնել, յարմարեցնել։ 2. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՔԱՏԱԿՈՒԹԻՒՆ, գ. Նմանութիւն, յարմարութիւն։
ՔԱՐ, ի, իւ կամ րամբ, րինք, րանց, ամբք, գ. 1. Կարծր ապար, որ բաղկացած է միակտոր զանգուածից կամ առանձին կտորներից. վէմ, ապառաժ։ 2. Թանկագին քար, ակ։
ՔԱՐԱԲԼՈՒՐ, գ. Քարեղէն բլուր, ապառաժ ժայռ։
ՔԱՐԱԲՈՒՂԽ, ա. Քարի միջից բխող։
ՔԱՐԱԳԱԳԱԹՆ, ի, ա. Քարեղէն գագաթ ունեցող։
ՔԱՐԱԳԻՐ, ա. Մանր քարերով ընդելուզուած։
ՔԱՐԱԳԼՈՒԽ, գ. Ապառաժի գլուխը՝ գագաթը։
ՔԱՐԱԳՈՐԾ, ի, աց, գ. 1. Որմնադիր վարպետ։ 2. ա. Քարից շինուած, քարաշէն։
ՔԱՐԱԴՐ, (յուն.), գ. (կենդբ.) Քարադրների ընտանիքին պատկանող թռչուն (Charadrius)։
ՔԱՐԱԴՐՕՇ, ի, ից, ա. գ. Արձանագործ։
ՔԱՐԱԹՈԹՈՇ, քարաթոթօշ, գ. (կենդբ.) Սողունների դասին պատկանող մողէս, քարաթոշ (Tarentola mauritanica)։
ՔԱՐԱԺԱՅՌ, ՔԱՐԱԺԵՌ, ի, ից, գ. 1. Դուրս ցցուած ապառաժ։ 2. ա. Ապառաժոտ։
ՔԱՐԱԼԵԱՌՆ, լերին, լերանց, գ. Քարեղէն լեռ, ապառաժ։
ՔԱՐԱԼԵԱՌՆԱԿ, ի, աց, գ. Փոքր քարալեռ։
ՔԱՐԱԼԻՑ, ա. Քարով՝ քարերով լցուած։
ՔԱՐԱԽԱՌՆ, ա. Քարերի հետ խառն, հետը քարեր խառնած։
ՔԱՐԱԽԻՏ, ա. Որտեղ խիտ առ խիտ քարեր կան (ծովի մէջ)։
ՔԱՐԱԽՈՒՆԿ, գ. Ծառի մթնագոյն կարմիր խէժ, որ այրուելիս անուշ հոտ է արձակում (Bdellium)։
ՔԱՐԱԾԵԾ, ա. Քարերով ծեծուած, քարկոծուած։
ՔԱՐԱԾԵՐՊ, ա. Որտեղ կան քարածերպեր, փապարաւոր։
ՔԱՐԱԿ, (յուն.), ի, աց, գ. Այգու ցանկապատ՝ ցցապատ, ցանկապատի ցից՝ ձող։
ՔԱՐԱԿԱՇԿԱՌ, ՔԱՐԱԿԱՐԿԱՌ, 1. գ. Քարերի դէզ՝ կոյտ, քարակոյտ, կաշկառ։ 2. ա. Քարեր դիզուած՝ կուտակուած, քարերով լցուած՝ պատուած՝ ծածկուած։ 3. Քարեղէն, քարից շինուած՝ կառուցուած։
ՔԱՐԱԿԵՐՏ, ա. Քարից կերտուած՝ շինուած՝ կառուցուած, քարաշէն։
ՔԱՐԱԿԻՐ, կրի, րաց, ա. գ. Քար կրող (բեռնակիր)։
ՔԱՐԱԿՈՅՏ, կուտի, ից, գ. Քարերի կոյտ։
ՔԱՐԱԿՈՇԿՈՃ, ա. Քարերով կոշկոճուած՝ ծեծկուած, քարջարդ արուած, քարկոծուած։
ՔԱՐԱԿՈՒՌ, տե՛ս ՔԱՐԱԿՈՓ։
ՔԱՐԱԿՈՓ, ի, աց, ա. մ. 1. Քարերից կոփած՝ սարքած՝ կառուցած, քարակուռ, քարաշէն։ 2. Կոփածոյ, սրբատաշ։ 3. գ. Քարհատ, քարտաշ։
ՔԱՐԱԿՈՓՈՒԹԻՒՆ, գ. Քարակոփի արհեստը, քարտաշութիւն։
ՔԱՐԱԿՏՈՒՐ, ա. Միակտուր ապառաժից բաղկացած, քարաժայռ։
ՔԱՐԱՀԱՏ, ի, աց, գ. 1. Քար կտրող, քարակոփ, քարտաշ։ 2. ա. Քարից կտրած, քարակտուր, վիմահատ։
ՔԱՐԱՁԳՈՒԹԻՒՆ, գ. 1. Քարեր ձգելը՝ նետելը։ 2. Քարկոծութիւն, քարկոծում։
ՔԱՐԱՁԳՈՂ, ի, աց, տե՛ս ՔԱՐԱՁԻԳ։
ՔԱՐԱՁԻԳ, ա. Քարեր ձգող՝ նետող. քարկոծող։
ՔԱՐԱՄԱՆ, ի, իւ, գ. Խաչաձեւ փայտէ թեւերով գործիք՝ բուրդ մանելու համար, քարման։
ՔԱՐԱՄԷՋ, միջի, գ. Քարի մէջը. քարանձաւ։
ՔԱՐԱՅԱՏԱԿ, ի, աց, ա. Որի յատակը քար է կամ գետինը քարերով է շարուած, սալայատակ։
ՔԱՐԱՅԱՐԿ, ա. մ. Որի յարկը՝ ծածկը քարից է, քարէ ծածկով։
ՔԱՐԱՅՐ, ի, ից, գ. 1. Քարանձաւ, անձաւ։ 2. Քարաժայռ։
ՔԱՐԱՅՐԵԱՅ, ա. Որտեղ քարայր կայ, քարայրից բաղկացած, քարաշէն։
ՔԱՐԱՆԱԼ, ացայ, չ. Քար դառնալ, քար կտրել։
ՔԱՐԱՆՁԱՒ, ի, աց, գ. 1. Ժայռի՝ լեռան մէջ գտնուող անձաւ, քարայր, այր։ 2. Քարաժայռ, ապառաժ։ 3. Ապառաժների մէջ բացուած ծերպ՝ ճեղք։ 4. Գահաւանդ, բարձունք։ 5. ա. Քարանձաւից բաղկացած։
ՔԱՐԱՆՁԱՒԱՄՈՒՏ, ա. Քարանձաւները մտնող, քարանձաւներում բնակուող՝ ապրող։
ՔԱՐԱՆՄԱՆ, ա. Քարի նման։
ՔԱՐԱՊԱՇՏ, ի, ից, ա. 1. Քարեղէն արձաններ՝ կուռքեր պաշտող։ 2. Քարապաշտին՝ քարապաշտութեան յատուկ՝ վերաբերող, քարապաշտական։
ՔԱՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Քարապաշտ լինելը, քարէ արձաններ՝ կուռքեր պաշտելը։
ՔԱՐԱՊԱՏՈՒԱՐ, ի, աց, ա. 1. Որի պատուարը՝ պարիսպը քարից է շինուած, քարերով պատուած։ 2. Քարէ պատուարի նման։
ՔԱՐԱՍԻՐՏ, սրտի, տաց, ա. Քար սիրտ ունեցող, սիրտը քար, խստասիրտ, անկարեկից, անգութ։
ՔԱՐԱՍՊԱՆ, ա. Քարով սպանուած կամ սպանող։
ՔԱՐԱՍՐՏԻԼ, տեալ, չ. Քարասիրտ դառնալ, խստանալ։
ՔԱՐԱՎԷԺ, ա. մ. 1. Ժայռից՝ ապառաժից ներքեւ գլորուած՝ ցած գլորելով, գահավէժ։ 2. Քարկոծուած։ 3. գ. Քարեր ձգելը՝ նետելը, քարաձգութիւն։
ՔԱՐԱՎԻԺԵԼ, (իմ), եցայ, չ. Քարավէժ լինել, գահավիժել։
ՔԱՐԱՎԻԺՈՒԹԻՒՆ, գ. 1. Քարավէժ լինելը, գահավիժելը։ 2. Գահավէժ տեղեր՝ վայրեր։
ՔԱՐԱՎՐԷԺ, ա. Քարեր նետելով կամ քարկոծելով վրէժ առնող։
ՔԱՐԱՏԱՇ, ա. Քարեր տաշող, քարակոփ։
ՔԱՐԱՏԵՍԱԿ, ա. Քարի նման։
ՔԱՐԱՏՈՂ, ա. Քարով շարուած։ (Կաղկանտ., 172, ՀԱԲ)։
ՔԱՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քարանալ տալ, խստացնել՝ կարծրացնել։
ՔԱՐԱՓՆ, գ. Քարաժայռի եզր, լեռան վերեւի կողմը։
ՔԱՐԱՓՈՐ, ա. Քարի մէջ փորուած, վիմափոր, ժայռափոր։
ՔԱՐԱՔԱՂ, ա. Արգելք եղող քարերը հեռացրած՝ վերցրած, հարթած (ճանապարհ)։
ՔԱՐԱՔԻՒ, քուի, տե՛ս ՔԱՐԱՔՈՒԻ։
ՔԱՐԱՔՈՍ, գ. Քարերի վրայ աճող մամուռ, քարամամուռ։
ՔԱՐԱՔՈՒԻ, քուոյ, ա. գ. Քարէ քիւ ունեցող, քարայարկ, քարայր։
ՔԱՐԲ, ի, ից, գ. (կենդբ.) Թունաւոր խոշոր օձ (Vipera aspis)։
ՔԱՐԲԱԾՆՈՒՆԴ, ա. Քարբի՝ իժի ծնունդ, փխբ. վատ՝ չար ծնողի վատ՝ չար զաւակ։
ՔԱՐԳՈՆԱԿԱՆ, ՔԱՐԳՈՆՈՍԱԿԱՆ, ա. Արքայական, թագաւորական։
ՔԱՐԳՈՐԾ, գ. Քարագործ, քարտաշ։
ՔԱՐԵԱՅ, ՔԱՐԵՂԷՆ, ա. Քարէ, քարից շինուած, որի նիւթը քար է։
ՔԱՐԵՆԱՒ, գ. Քարէ նաւ, կարաս, հնձան եւն։
ՔԱՐԷԿԱՐԿՈՒՏ, կտի, իւ, գ. Քարեղէն կարկուտ։
ՔԱՐԷՊԱՐԻՍՊ, գ. Քարէ՝ քարաշէն պարիսպ։
ՔԱՐԸՆԴՈՏՆԵԼ, եցի, ն. Մէկի ոտքի տակ քար դնելով սայթաքեցնել՝ վայր գցել, ոտք գցել, տապալել, կործանել։
ՔԱՐԸՆԿԷՑ, եցի, ցաց, ա. գ. 1. Քար գցող՝ նետող։ 2. փխբ. Նախատական (խօսք)։ 3. Պատերազմական մեքենայ, որով քարեր էին նետում թշնամու վրայ։ 4. Մի քար նետելու տարածութիւնը՝ հեռաւորութիւնը։ 5. Քար գցելը՝ նետելը, քարընկէցութիւն։
ՔԱՐԸՆԿԷՑՈՒԹԻՒՆ, գ. 1. Քարեր գցելը՝ նետելը, քարկոծելը, քարկոծում։ 2. Շինութեան հիմքի քարը գցելը։
ՔԱՐԹԸՆՋՈՒՄՆ, ջման, գ. Քրթմնջիւն, մրմնջիւն, մռմռոց։
ՔԱՐԻԲԴ, ՔԱՐԻՒԲԴ, (յուն.), ի, գ. Նաւագնացութեան համար վտանգաւոր յորձանուտ ծովի մէջ (մասնաւորապէս Մեսինայի նեղուցում)։
ՔԱՐԿՈԹՈՂ, գ. Քարից կոթող։
ՔԱՐԿՈԾ, ա. մ. Քարկոծուած, քարկոծելով։
ՔԱՐԿՈԾԱՆՔ, նաց, գ. Քարկոծելը, քարկոծում։
ՔԱՐԿՈԾԵԼ, եցի, ն. 1. Քարերով խփել՝ հարուածել, քարկոծ անելով սպանել։ 2. փխբ. Վատաբանել, նախատել։ 3. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՔԱՐԿՈԾԻՉ, ծչի, չաց, ա. Որ քարկոծում է, քարկոծող։
ՔԱՐԿՈԾՈՒԹԻՒՆ, ՔԱՐԿՈԾՈՒՄՆ, ծման, գ. Քարկոծելը, քարկոծուելը, քարկոծանք։
ՔԱՐԿՈՒՌ, կռի, գ. Քարագործ, քարակոփ, քարտաշ։
ՔԱՐԿՈՓ, ա. 1. Քարերով կոփած։ 2. գ. Քարակոփ, քարհատ, քարտաշ։
ՔԱՐԿՈՓԻՉ, փչի, չաց, գ. Թանկագին քարեր տաշող, ակնագործ։
ՔԱՐՀԱՏ, գ. Քար հատելու գործիք, մուրճ։
ՔԱՐՁ, ա. Ցանցառ մօրուք ունեցող, կարճ մօրուքով։
ՔԱՐՁԳՈՒԹԻՒՆ, տե՛ս ՔԱՐԱՁԳՈՒԹԻՒՆ։
ՔԱՐՁԻԳ, տե՛ս ՔԱՐԱՁԻԳ։
ՔԱՐՇ, Ի ՔԱՐՇ, մ. Քաշելով, քաշքշելով, քարշ՝ քաշ տալով։
ՔԱՐՇԱՆՔ, նաց, գ. Չարչարանք։
ՔԱՐՇԵԼ, եցի, ն. 1. Քաշել, քաշքշել, քարշ տալ։ 2. Դուրս կամ ներս քաշել։ 3. Քաշելով պոկել՝ հանել։ 4. Լլկել, բռնաբարել։ 5. Բամբասել։ 6. եցայ, կ. չ. նոյն նշ., նաեւ՝ Տեւել, երկարաձգուել։
ՔԱՐՇՈՂԱԿԱՆ, ա. Դէպի ինքը քաշող՝ ձգող, ձգողական։
ՔԱՐՇՈՒԹԻՒՆ, գ. Ինքն իրեն քաշելը՝ քաշ տալը (գետնի երեսին)։
ՔԱՐՇՈՒՄՆ, շման, գ. Քարշելը, քարշուելը։
ՔԱՐՈԶ, (ասոր.), ի, աց կամ ից, նաեւ ոյ, գ. 1. Ի լուր ամենքի իշխանութեան հրովարտակները, հրամանները եւն յայտարարող՝ ազդարարող. մունետիկ։ 2. Մունետիկի կողմից հրապարակուած հրաման կամ յայտարարութիւն։ 3. Երաժիշտ, նուագածու։ 4. Ժամասացութեան ժամանակ սարկաւագի ասածը իբրեւ պատուէր՝ կարգադրութիւն։ 5. Կրօնական տօնական երգ, գանձ։
ՔԱՐՈԶԱԿ, ի, աց, ա. գ. 1. Ձայն տուող, ձայնատու, հնչող։ 2. Մունետիկի ձեռքի գաւազանը։
ՔԱՐՈԶԱԿԱՆ, ի, աց, ա. Քարոզութեան եւ քարոզչին յատուկ՝ վերաբերող։
ՔԱՐՈԶԱԿԻՑ, ա. Միասին քարոզող։
ՔԱՐՈԶԵԼ, եցի, ն. 1. Իբրեւ մունետիկ ի լուր ամենքի յայտարարել իշխանութեան հրամանը։ 2. Բարձրաձայն կամ գովութեամբ հռչակել, աւետել։ 3. (եկեղց.) Բարձր ձայնով պատուէրը կամ կարգն ասել (սարկաւագի)։
ՔԱՐՈԶԻՉ, զչի, չաց, ա. գ. Որ քարոզում է, քարոզող, մունետիկ։
ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆ, գ. 1. Քարոզելը, քարոզուելը, հրապարակաւ յայտարարելը՝ հռչակելը։ 2. Քարոզուած խօսք, պատուիրան, աւետիք եւն։ 3. Ժամերգութեան քարոզ, եկեղեցական բեմբասացութիւն։ 4. Սարկաւագի քարոզը՝ խօսքը։
ՔԱՐՈՒԱԿ, ա. Խաղք ու խայտառակ, ամօթապարտ. ամօթալի։
ՔԱՐՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՔԱՐՈՒԱԿԱՆՔ, գ. Ամօթալի գործ, խայտառակութիւն, տգեղ՝ անվայել գործեր։
ՔԱՐՈՒԱԿԱՆՔ, գ. Ամօթալի գործ, խայտառակութիւն, տգեղ՝ անվայել գործեր։
ՔԱՐՈՒԿ, գ. Փոքրիկ քար, քարիկ։
ՔԱՐՈՒԿԻՐ, ա. Աւազախառն կրի շաղախով ծեփուած քարէ շարուածք ունեցող։ Խարխալեալ... եւ ամենայն քարուկիր գեղեցկաշէն եկեղեցեաց եւ ապարանից (Ասող., 264)։
ՔԱՐՈՒՏ, ա. Քարերով լի՝ լցուած, քարաշատ, քարքարոտ, քարոտ։
ՔԱՐՈՒՐԱԳ, կամ ՔԱՐՈՒՐԱԳԻ, գ. Քար տաշելու ուրագ, քարի մուրճ։
ՔԱՐՏ, ի, ից, տե՛ս ՔԱՐՏԷՍ։
ՔԱՐՏԱԿԱՏԵԼ, քարկատել, եցի, ն. Կացնով կամ տապարով հարուածել՝ խփել, կացնահարել։
ՔԱՐՏԷԶ, տիզի, ից՝ աց, ՔԱՐՏԷՆ, տենի, ից, տե՛ս ՔԱՐՏԷՍ։
ՔԱՐՏԷՍ, (յուն.), տիսի, ից՝ աց, գ. 1. Մագաղաթ կամ թուղթ, որի վրայ գրում են։ 2. Նամակ, գրութիւն։ 3. Հրովարտակ։ 4. Գրքի թերթ։ 5. Գիրք, մատեան։
ՔԱՐՏՈՒՂԱՐ, (յուն.), ի, աց, գ. Գրագրութիւնները վարող պաշտօնեայ, ատենադպիր, գրագիր։
ՔԱՑԱԽ, ոյ կամ ի, գ. Թթուեցրած գինի։
ՔԱՑԱԽԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Շատ քացախած, խիստ կծու եւ թթու։
ՔԱՑԱԽԵԼ, եցի, ն. ՔԱՑԱԽԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի պբ. Քացախի վերածել, թթուեցնել, ապականել։
ՔԱՑԱԽՈՒՏ, ա. Քացախած, փխբ. վարակուած, ապականուած։
ՔԱ՛Ւ, ձ. 1. (սովորաբար գործածւում է քաւ լիցի ձեւով) Չլինի, չլինի թէ, հեռու լինի, հեռու ինձանից (քեզանից եւն)։ 2. նխդ. (բացառական խնդրով) Բացի, առանց։
ՔԱՒԱԲԵՐ, ա. Քաւութիւն բերող՝ տուող, քաւող։
ՔԱՒԱՐԱՆ, ի, աց, գ. 1. Մեղքերի քաւութեան տեղ՝ առարկայ (տաճար, եկեղեցի, խաչ եւն)։ 2. Քաւութիւն տուող, քաւող։ 3. Քաւութեան միջնորդ, որից կարելի է քաւութիւն ստանալ (տիրամօր, սրբերի, քահանաների եւն մասին)։
ՔԱՒԴԵԱՅ, եայք, էից, նոյնն է՝ ՔԱՂԴԵԱՅ։
ՔԱՒԴԷՈՒԹԻՒՆ, գ. Քաղդէութիւն, աստղահմայութիւն, սուտ գուշակութիւն։
ՔԱՒԵԼ, եցի, ն. 1. Յանցանքը ներել՝ արդարացնել, մեղքերին թողութիւն տալ, թողութիւն շնորհել։ 2. Զոհով՝ պատարագով եւն աստծուն հաշտեցնել մարդու հետ։ 3. Հաճոյացնել, սիրտը շահել։ 4. Օրհնել։ 5. Անպարտ՝ անմեղ ճանաչել՝ համարել, արդարացնել։ 6. Հեռացնել, վանել։
ՔԱՒԻՉ, ւչի, ա. Որ քաւում է, քաւող։
ՔԱ՛Ւ ԼԻՑԻ, տե՛ս ՔԱ՛Ւ։
ՔԱՒՈՒԹԻՒՆ, գ. 1. Քաւելը, թողութիւն, մեղքերը ներելը՝ արդարացնելը։ 2. Երուսաղէմի հին տաճարում՝ սեղան, որտեղ քաւութեան զոհ էին մատուցում. սրբութիւն սրբութեանց։ 3. Քաւութեան համար բերուած զոհ (հին հրեաների մէջ, տաճարում)։
ՔԱՒՈՒԹԻՒՆԱԲԵՐ, ա. Քաւութիւն բերող, քաւութեան պատճառ, մեղսաքաւիչ։
ՔԱՒՉԱՊԵՏ, ի, աւ, գ. 1. Գլխաւոր քաւիչ (Քրիստոսի մասին)։ 2. Քաւիչների՝ քահանաների պետ, քահանայապետ։
ՔԱՒՉԱՊԵՏԱԲԱՐ, մ. Իբրեւ քաւչապետ, քահանայապետաբար։
ՔԱՒՉԱՊԵՏԱԿԱՆ, ա. Քաւչապետին յատուկ՝ վերաբերող, քահանայապետական։
ՔԱՓՈՒՐ, (պհլ.), գ. Իւրայատուկ սուր հոտով բիւրեղային նիւթ, որ ստացւում է քափրենի (Laurus camphora) ծառից։
ՔԱՔԱՐ, (ասոր.), ի, աց, գ. Իւղով տապակած կարկանդակ։
ՔԵԱՌ, տե՛ս ՔԱՅՌ։
ՔԵԶԷՆ, ՔԵԶՈՅՆ, դ. 1. (երկրորդ դէմքի անձնական դերանուան բացառական հոլովի մթագնուած ձեւեր՝ սաստկական նշանակութեամբ, առանձին կամ իսկ բառի հետ միասին) Հէնց քեզ, հէնց քո։ 2. մ. Ինքդ քո կողմից, ինքդ անձամբ։
ՔԵՂԱՆԱԼ, ացայ, չ. եւ ն. Քեղիով ղեկավարուել՝ ղեկավարել։
ՔԵՂԱՒՈՐ, ի, աց, ա. Քեղի՝ ղեկ ունեցող (նաւ)։
ՔԵՂԻ, (թերեւս յուն.), ղւոյ, ղեաց, գ. Նաւի ղեկ, յատկապէս ղեկի վերին մասը, որտեղից բռնում են։
ՔԵՄԵՌ, տե՛ս ՔԻՄԵՌ։
ՔԵՄԽՏԱԿԱՆ, ա. Կաշուէ, մագաղաթեայ։
ՔԵՄԽՏԱՊԱՏ, ա. Քեմուխտով՝ կաշուով պատած, կաշեպատ։
ՔԵՄՈՒԽՏ, (պհլ.), մխտի կամ տոյ, գ. Ողորկ բարակ կաշի՝ գրքի կազմի համար։
ՔԵՆԻ, նւոյ, գ. Տղամարդու կնոջ քոյրը։
ՔԵՌԱԿԱՆ, տե՛ս ՔՈՒՐԱԿԱՆ։ (Եզնիկ, Բ, 9)։
ՔԵՌԱՅՐ, առն, գ. Քրոջ ամուսինը։
ՔԵՌԵՄԵՆԱԿ, տե՛ս ՔԱՌԱՄԱՆԵԱԿ։
ՔԵՌԻ, ռւոյ, ռեաց, գ. Մօր եղբայրը, մօրեղբայր։
ՔԵՌՈՐԴԵԱԿ, տե՛ս ՔԵՌՈՐԴԻ։
ՔԵՌՈՐԴԻ, դւոյ, ւոց, գ. Քրոջ որդի։
ՔԵՏԱԳԱՄԵԼԻ, ա. (անստոյգ բառ եւ նշ.) Գրելի, փորագրելի։
ՔԵՐԱԾՈՅ, ի, ից, ա. 1. Քերելով հարթուած, տաշուած։ 2. Քանդակուած, փորագրուած։
ՔԵՐԱԿԱՆ, ի, աց, ա. գ. 1. Քերականութեան գիտակ՝ հմուտ, քերականագէտ, քերթող։ 2. Քերականութեան յատուկ՝ վերաբերող, քերականական։ 3. Քերածոյ, քանդակուած։
ՔԵՐԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի քերական (1)։
ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Գրել-կարդալ գիտենալը, գրագիտութիւն։ 2. Արուեստ կամ գիտութիւն՝ մի լեզուով կանոնաւոր կերպով խօսելու եւ գրելու։
ՔԵՐԱՆՔ, նաց, գ. Մարմինը սուր գործիքով քերելը՝ տանջելու համար, քերելով տանջելը։
ՔԵՐԴԱԾ..., տե՛ս ՔԵՐԹԱԾ...։
ՔԵՐԵԹԻՆ, (եբր., յուն.-ից), գ. Աղեղնաւոր։
ՔԵՐԵԼ, եցի, ն. 1. Սուր գործիքով մի բանի մակերեսը բարակ շերտով տաշել՝ որեւէ բանի մակերեւոյթից մի բան հեռացնել։ 2. Մարմինը սուր գործիքով քերել՝ տանջելու համար, քերելով տանջել։ 3. Ջնջել, մաքրել, սրբել, հեռացնել։ 4. Կոկել, հարթել։ 5. Փորագրել, գրել։ 6. չ. Քսուելով անցնել մօտով։
ՔԵՐԹԱԾ, ի, աց, գ. Բանաստեղծական գրուածք, բանաստեղծութիւն, պոէմ։
ՔԵՐԹԱԾՈՒԹԻՒՆ, գ. 1. Քերթուածք, բանաստեղծութիւն։ 2. Շարադրանք, ստեղծագործութիւն։
ՔԵՐԹԱՔԱՂ, ա. Հինումին քրջեր՝ ցնցոտիներ հաւաքող, քրջահաւաք։
ՔԵՐԹԵԼ, եցի, ն. 1. Բանաստեղծութիւն յօրինել, քերթուածք գրել. ստեղծագործել։ 2. Բնաձայնական բառեր ստեղծել։
ՔԵՐԹՈՂ, ի, աց, գ. 1. Բանաստեղծ։ 2. Գրականութեան գիտակ՝ հմուտ, մեկնիչ, վերածնող եւն։ 3. Քերականագէտ, քերական։
ՔԵՐԹՈՂԱԲԱՆԵԼ, եցի, ն. չ. Բանաստեղծութիւն գրել, ստեղծագործել։
ՔԵՐԹՈՂԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Բանաստեղծական։ 2. Քերականական։ 3. գ. Քերթող, բանաստեղծ։
ՔԵՐԹՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Քերթողական հմտութիւն, բանաստեղծական արուեստը. բանաստեղծական ձիրք։
ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ, հօր, գ. Քերթողների հայր (Մովսէս Խորենացու մակդիրը)։
ՔԵՐԹՈՂԱՊԷՍ, մ. Իբրեւ քերթող՝ բանաստեղծ, բանաստեղծօրէն։
ՔԵՐԹՈՂՈՒԹԻՒՆ, գ. 1. Բանաստեղծութիւն, բանաստեղծական արուեստը։ 2. Քերականութիւն։
ՔԵՐԹՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Չափածոյ ստեղծագործութիւն, բանաստեղծութիւն, պոէմ։
ՔԵՐԹՈՒԹԻՒՆ, տե՛ս ՔԵՐԹՈՂՈՒԹԻՒՆ, ՔԵՐԹՈՒԱԾ։
ՔԵՐԻՉ, րչի, չաց, գ. Քերելու գործիք։
ՔԵՐԾՈՒԼ, ծի, քե՛րծ, ն. Ձեռքի շփումով կեղեւը հեռացնել. կեղեւահան անել, սկրթել։
ՔԵՐՈՎԲ, Քերոբ, Քերուբ, ի, ՔԵՐՈՎԲԷ, Քերոբէ, Քրովբէ, ի, ից, ՔԵՐՈՎԲԻՄ, Քերոբիմ, իմք, իմաց, (եբր., յուն.-ից), գ. Մարդկային կերպարանքով, բազմաչեայ, քառաթեւ պահապան հրեշտակ, բարձր դասից՝ սերովբէներից յետոյ։
ՔԵՐՈՎԲԷԱԿԱՆ, ա. Քերովբէներին յատուկ՝ վերաբերող։
ՔԵՐՈՎԲԷՕՐԷՆ, ՔՐՈՎԲԷՕՐԷՆ, մ. Քերովբէների նման՝ պէս։
ՔԵՐՈՒԱԾ, ոյ, ոց, գ. Քերելուց գոյացած նիւթը, քերուածք։
ՔԵՐՔԵԼ, եցի, ն. 1. Կեանքից զրկել։ 2. Վանել, մերժել։ 3. եցայ, կ. չ. Կեանքից զրկուել։
ՔԵՑ, ա. Զատ, զատուած։
ՔԵՑԵԼ, եցի, ն. 1. Զատել, բաժանել, անջատել, հեռացնել, մեկուսացնել։ 2. Դէն գցել, վերացնել։ 3. Կաթից կտրել։
ՔԵՑՈՒՄՆ, ցման, գ. Քեցելը, քեցուելը։
ՔԵՓՈՒՐ, (եբր.), ի, աց, գ. Բաժակ։ (նորագիւտ Ա. Մն., ԻԸ, 17, ՀԱԲ)։
ՔԷՆ, քինու, գ. Ոխ, ոխակալութիւն, վրէժխնդրութեան զգացմունք մէկի նկատմամբ։
ՔԷՇ, (պհլ.), ի, ից, գ. 1. Հին պարսից՝ զրադաշտական կրօնը։ 2. Առհասարակ՝ կրօն, աղանդ։
ՔԷՇԱԿԱՐԿԱՏ, ա. գ. Քէշ՝ աղանդ կցկցելով հնարող, կրօնական ուսմունքի հեղինակ (արհամարհական)։
ՔԹԱՓՈՂՔ, ղաց, գ. Քթանցք։
ՔԹԹԵԼ, եցի, ն. Աչքը թարթել, ճպել։
ՔԹԹԵԼԻՔ, ՔԹԹՈՒՄՆ, ՔԹԻԹ, գ. Քթթելը, աչքը թարթելը, ակնթարթ։
ՔԹԹՈՒՄՆ, ՔԹԻԹ, գ. Քթթելը, աչքը թարթելը, ակնթարթ։
ՔԹԻԹ, գ. Քթթելը, աչքը թարթելը, ակնթարթ։
ՔԻԹ, քթի, ՔԻԹՔ, քթաց, գ. 1. Մարդու հոտառութեան ու շնչառութեան օրգանի արտաքին՝ դուրս ցցուած մասը։ 2. Որոշ կենդանիների դունչը՝ ցռուկը։
ՔԻԼ1, քլի, քլաւ, գ. Տարածութեան չափ՝ բթամատի ծայրից մինչեւ ցուցամատի ծայրի լայն բացուածքը։
ՔԻԼ2, կամ ՔԻՂ, ա. Բանսարկու, քսու, զրպարտիչ, մատնիչ։
ՔԻՂՈՍ, (յուն.), ի, իւ, գ. Կերակուր։
ՔԻՄԵՌ, (յուն.), գ. Եղջերուաքաղ (առասպելական կենդանի, հրէշ)։
ՔԻՄԵՌՈՆ, (յուն.), գ. Հիւսիսային սառուցեալ գօտի։
ՔԻՄՔ, քմաց, գ. (կզմխս.) Բերանի խոռոչի վերին կամարաձեւ առաստաղը (Palatum)։
ՔԻՆԱԹԱԳՈՅՑ, ա. Քէն պահող, քինապահ, ոխակալ։
ՔԻՆԱԼ, ացի, չ. Քէն՝ ոխ պահել, ոխակալել։
ՔԻՆԱԽՆԴԻՐ, ա. Քէնը՝ վրէժը հանելու ձգտող, վրէժի զգացումով տոգորուած, վրէժխնդիր։
ՔԻՆԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ, գ. Քինախնդիր լինելը, վրէժխնդրութեան զգացմունք։
ՔԻՆԱՀԱՆ, ի, աց ա. Քէնը հանող, վրէժը լուծող, վրիժառու։
ՔԻՆԱՀԱՆՈՒԹԻՒՆ, գ. Քինահան լինելը, քինախնդրութիւն, վրէժխնդրութիւն։
ՔԻՆԱՀԱՏՈՅՑ, ա. Քինահան, քինախնդիր։
ՔԻՆԱՅՈՅԶ, տե՛ս ՔԻՆԱԽՆԴԻՐ։
ՔԻՆԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՔԻՆԱԼ։
ՔԻՆԱՆԱԽԱՆՁՈՒ, տե՛ս ՔԻՆԱԽԸՆԴԻՐ։
ՔԻՆԱՊԱՀՈՒԹԻՒՆ, գ. Քէն պահելը, ոխակալութիւն։
ՔԻՆԱՒՈՐ, ի, աց, ա. Քէն ունեցող՝ պահող, ոխակալ։
ՔԻՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, ՔԻՆՈՒԹԻՒՆ, գ. Քինապահութիւն, ոխակալութիւն, քէն։
ՔԻՍԱՄՆ, տե՛ս ՔՐՍԱՄՆ։
ՔԻՍՏ, քստոյ, գ. Հացազգի բոյսերի հասկերի ամեն հատիկի պատիճի գլխին աճող փշանման մազիկ։
ՔԻՐՏՆ, քրտան, տունք կամ տինք, տանց, գ. 1. Քրտինք։ 2. փխբ. Ծանր՝ տքնաջան աշխատանք։
ՔԻՒ, քուի, ուաւ, կամ քուոյ, գ. Կտուրի դուրս երկարացած մասը՝ իբրեւ հովանի, քարայրի եզր։
ՔԾԻՆՔ, գ. Քծնելը, քծնանք, քծնողութիւն, շողոքորթութիւն։
ՔԾՆԱԲԱՆ, ա. Խօսքերով քծնող, քծնելով խօսող, շողոքորթ։
ՔԾՆԵԼ, (իմ), եցայ, չ. Ստորաքարշութիւն անել, շողոքորթել, քսմսուել, շողոմել։
ՔԾՆԻ, նւոյ, ա. Քծնող, շողոքորթող։
ՔԾՆՈՒԹԻՒՆ, ՔԾՆՈՒՄՆ, նման, տե՛ս ՔԾԻՆՔ։
ՔԾՈՒԱՐ, գ. Մետաղի մի ձոյլ կտոր։
ՔՂԱՄԻԴ, (յուն.), միդի կամ մդի, միդաւ, գ. Թագաւորական կամ իշխանական ծիրանի պատմուճան։
ՔՂԱՆՑԱՒՈՐ, ի, աց, ա. Քղանցք ունեցող, ծոպերով՝ երիզներով զարդարուած։
ՔՂԱՆՑՔ, ցից, գ. 1. Զգեստի ներքեւի ծայրը, փէշ։ 2. Քղանցքի վրայ կարուած ծոպ՝ երիզ։
ՔՃՔՃԵԼ, եցի, ճեալ, ն. Բզիկ-բզիկ անել, բզկտել, ծուատել, պատառոտել (զգեստի մասին)։
ՔՄԱԶԱՐԴ, ի, ից, ա. 1. Քմահաճ, քմահաճոյ։ 2. Քմային ձայնով երգուող։
ՔՄԱԶԱՐԴՈՒԹԻՒՆ, գ. Քմային երգեցողութիւն։
ՔՄԱԿԻՑ, ա. Քիմքով՝ քիմքի մասնակցութեամբ արտասանուող, քմային։
ՔՆԱԼԻՑ, ա. Քնով լի, քնով համակուած։
ՔՆԱԾ, ի, ից, տե՛ս ՔՆԷԱԾ։
ՔՆԱԾՈՒ, ա. Քուն բերող, քնաբեր։
ՔՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Միասին՝ միաժամանակ քնել։
ՔՆԱՀԱՏ, ի, աց, ա. Քունը կտրուած՝ փախած՝ խանգարուած, անքնութիւնից տառապող, քունը չտանող, քնատ։
ՔՆԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Քնել սիրող, քնկոտ։
ՔՆԱՐ, (ասոր.), ի, աց կամ ից, գ. Լարաւոր նուագարան։
ՔՆԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Քնարին յատուկ, քնարով կատարուող։ 2. փխբ. Տիեզերքի ներդաշնակ՝ կանոնաւոր յօրինուած կարգով։
ՔՆԱՐԱՀԱՐ, ՔՆԱՐԱՀԱՐՈՒ, ի, աց, ա. գ. Քնար նուագող եւ միաժամանակ երգող։
ՔՆԱՐԱՀԱՐՈՒ, ի, աց, ա. գ. Քնար նուագող եւ միաժամանակ երգող։
ՔՆԱՐԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Քնար նուագելը։
ՔՆԱՐԱՆ, ի, աց, գ. Գերեզման։
ՔՆԱՐԵՐԳ, ՔՆԱՐԵՐԳԱԿ, ի, աց, ա. գ. Քնարով՝ քնարի նուագակցութեամբ երգող, քնարահար։
ՔՆԱՐԵՐԳՈՒԹԻՒՆ, տե՛ս ՔՆԱՐԱՀԱՐՈՒԹԻՒՆ։
ՔՆԱՐՈՒԿ, (պրսկ.), գ. Դժնիկազգիների ընտանիքին պատկանող յունապի (Zizyphus jujuba) ծառի պտուղը. յունապ, ունաբ։
ՔՆԵԱՅ, տե՛ս ՔՆԷԱԾ։
ՔՆԵԼ, տե՛ս ՔՈՒՆԵԼ։
ՔՆԷԱԾ, ի, ից կամ աց, ա. Շատ քնել սիրող, շատ քնող, քնասէր, քնկոտ, քնափ, փխբ. թմրած։
ՔՆԷՈՒԹԻՒՆ, գ. Քնէած լինելը, քնկոտութիւն, փխբ. թմրութիւն։
ՔՆԹՌՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Կնճիթը ներս քաշել ու երկարացնել (փղի մասին)։ (Կղնկտ., Բ, 28)։
ՔՆԹՌՆՈՑ, գ. Փղի կնճիթի գալարները՝ կնճիռները։
ՔՆԻՆ, ի քնին, ի քննի, գ. Քննութիւն, քննում։
ՔՆՆԱԽՆԴԻՐ, ա. Քննող ու փնտրող։
ՔՆՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Բնախօսութիւն։
ՔՆՆԱԿԱՆ, ի, աց, ա. Քննող, զննող, քննողական։
ՔՆՆԱԿԻՑ, ա. Միասին քննող։
ՔՆՆԱՅՈՅԶ ԼԻՆԵԼ, Հետախուզել, պրպտել, որոնել։
ՔՆՆԱՅՈՅԶ ԽՆԴՐԵԼ, Հետախուզել, պրպտել, որոնել։
ՔՆՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Աւելորդ հետաքրքրասիրութիւն։
ՔՆՆԵԼ, եցի, ն. 1. Փնտրել, որոնել, պրպտել, խուզարկել, հետախուզել, աշխատել տեղեկանալ, հետամուտ լինել իմանալու։ 2. Քննութեան առնել, հետազօտել, զննել։ 3. Հարցուփորձ անել, հարցուփորձի միջոցով իրողութիւնը՝ պատճառներն ու հանգամանքները պարզել։
ՔՆՆԻԿՈՆ, փխ. ՔՐՈՆԻԿՈՆ։
ՔՆՆԻՉ, նչի, չաց, ա. գ. Որ քննում է, քննող։
ՔՆՆՈՂԱԿԱՆ, տե՛ս ՔՆՆԱԿԱՆ։
ՔՆՆՈՂՈՒԹԻՒՆ, ՔՆՆՈՒԹԻՒՆ, ՔՆՆՈՒՄՆ, նման, գ. Քննելը, քննուելը։
ՔՆՈՒ, ա. Քնկոտ, քնափ, թմրած, հեղգ։
ՔՆՑԱՏԵԼ, եցի, ն. չ. Քծնելու՝ շողոքորթելու ձայն հանել։
ՔՆՑԵՂ, գ. Հողի կոշտ, գուղձ։
ՔՆՔՇԱՆՔ, նաց, գ. Քնքշութիւն, փայփայանք, գրգանք, գգուանք։
ՔՆՔՇԵԼ, եցի եւ եցայ, չ. Քնքշանալ, քնքշութիւն արտայայտել։
ՔՆՔՇԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Փայփայել, փաղաքշել, գգուել։
ՔՆՔՈՒՇ, ա. Գիրգ, նազուկ, մեղկ, փափկասուն, թուլամորթ։
ՔՇԵԼ, եցի, ն. 1. Վանել, վռնդել, հեռացնել, դուրս անել։ 2. Առաջ վարել, առաջն անելով տանել։
ՔՇՈՑ, ի, աց, գ. Բոժոժներով բոլորակ մետաղեայ թիթեղ, որը շարժելով հնչեցնում են եկեղեցական արարողութիւնների ժամանակ։
ՔՇՏԵԼ, եցի, ն. Կտրել, կտրատել, յապաւել, կրճատել։
ՔՈ1, դ. Դու-ի եզակի սեռականը։
ՔՈ2, կամ ՔՈՅ, քոյ՝ քոյոյ, քում՝ քոյում, ի քում(մ)է՝ ի քոյոյ, քով՝ քոյով, քոյք, քոց՝ քոյոց, ի քոց՝ ի քոյոց, քովք՝ քոյովք, դ. Ստացական դերանուն. քո(յ)։
ՔՈԹԱՆԱԿ, գ. Մարմնի ծածկոյթ, հագուստ։
ՔՈՂ, կամ ՔՕՂ, ոյ, գ. 1. Թափանցիկ նուրբ գործուածք, որ գցում են երեսին, շղարշ։ 2. փխբ. Ծածկոյթ։
ՔՈՂԱԲՈՐԲ, ա. Տաղաչափութեան մէջ եռավանկ անդամ կամ բառ, որի միջին վանկը կարճ է, միւս երկուսը՝ երկար։
ՔՈՂԱԶԱՐԴ, ա. Քօղով զարդարուած։
ՔՈՂԱԹԵՒԵԱԼ, ա. Թեւերով իբրեւ քօղով ծածկուած, թեւասքօղուած։
ՔՈՂԱԽՆԴՐԵԼ, եցի, ն. Քօղ բանալով փնտրել՝ պարզել։
ՔՈՂԱԾԱԾՈՒԿ, ա. Քօղով ծածկուած, կամ քօղի նման ծածկող։
ՔՈՂԱՁԻԳ, ա. Քօղ գցող, քօղով ծածկող։
ՔՈՂԱՂՕՏ, ա. Տաղաչափութեան մէջ եռավանկ անդամ կամ բառ, որի միջին վանկը երկար է, միւս երկուսը՝ կարճ։
ՔՈՂԱՍՈՒԶԵԼ, եցի ն. Քօղի տակ սուզել, քօղարկել, պատրուակել։
ՔՈՂԱՐԿԵԼ, եցի, ն. 1 Քօղ գցել, քօղով ծածկել։ 2. փխբ. Ծածկել, թաքցնել, որեւէ բանի իսկութիւնը ծածուկ պահել։
ՔՈՂԱՐԿՈՒԹԻՒՆ, գ. Քօղարկելը, պատրուակելը, թաքցնելը։
ՔՈՂԸՆԾԱՅ, ա. Իբրեւ քօղ ընծայուած։
ՔՈՂԸՆԿԷՑ, ա. Քօղը հանած՝ վերցրած, քօղազերծ, փխբ. ամօթ չունեցող, անպարկեշտ։
ՔՈՂՈՍՏԻԿՈՍ, տե՛ս ՍՔՈՂԱՍՏԻԿՈՍ։
ՔՈՂՈՒՄՆ, ղման, գ. Երեսին քօղ գցելը, քօղով երեսը ծածկելը։
ՔՈՅ, տե՛ս ՔՈ2։
ՔՈՅԻՆ, դ. Քո, հէնց քո։
ՔՈՅԻՆԱԶԷՆ, ա. Քո զէնքը դարձած։
ՔՈՅԻՆԱԿՐՕՆ, ա. Քո կողմից կարգադրուած՝ սահմանուած։
ՔՈՅԻՆԱՀՐԱՄԱՆ, ա. Քո կողմից հրամայուած։
ՔՈՅԻՆԱՆԻՒԹ, ա. Քո մարմնի նիւթը եղող՝ կազմող։
ՔՈՅԻՆԱՇՈՒՆՉ, ա. Քեզանից ներշընչուած՝ ազդուած։
ՔՈՅԻՆԱՍՏԵՂԾ, ա. Քո ստեղծած, քեզանից ստեղծուած։
ՔՈՅԻՆԱՏՈՒՐ, ա. Քեզանից տրուած, քո տուած։
ՔՈՅՐ, քեռ (քուեր), ի քեռէ, քերբ, քորք, քերց, ի քերց, քերբք, գ. Աղջիկ զաւակը իր ծնողների միւս երեխաների համար։
ՔՈՅՐԱԹԻՒ, գ. Հօրեղբօր կամ հօրաքրոջ աղջիկ, քոյր համարուած, խորթ քոյր, քոյրացու։
ՔՈՇՔԵԼ, եցի, չ. Ճապկտել, ճմլկոտալ, իրեն քորել։
ՔՈՇՔՈՏԵԼ, եցի եւ եցայ, չ. Բաւական երկար ճապկտել՝ ճմլկոտալ, քորվտել։
ՔՈՇՔՈՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քոշքոտել տալ։
ՔՈՌ, (յուն), ի, գ. Ընդեղէնների կամ արմտիքների չափ է 10 արդու, քաշը 293 կգ 760 գր։
ՔՈՌԻՆ, (եբր., յուն.-ից), գ. Թիկնապահների խումբը։ Եւ առ զհարիւրապետսն եւ զքոռին եւ զռասիմ եւ զամենայն ժողովուրդ երկրին (Դ Թագ., ԺԱ, 19)։
ՔՈՍ, ոյ, ոց, գ. Խիստ քոր պատճառող մաշկային վարակիչ հիւանդութիւն (Scabies)։
ՔՈՍՈՏ, ա. Քոս ունեցող, քոսով հիւանդ։
ՔՈՍՈՏԵԼ, (իմ), եցայ, չ. Քոս բռնել՝ կապել՝ ընկնել, քոսով հիւանդանալ։
ՔՈՍՈՒԹԻՒՆ, գ. Քոսոտութիւն, քոս հիւանդութիւնը։
ՔՈՎԹԱՐ, այ, կամ ի, աց, ՔՈՎԹԱՐՈՎԹ, ի, աց, (եբր., յուն.-ից), գ. Սեան վերնախարիսխ, խոյակ։
ՔՈՎԻՆ, փխ. ՔՈՅԻՆ։
ՔՈՎՄԱՐԻՄ, (եբր., յուն.-ից), գ. Քուրմեր։ Եւ այրեաց զքովմարիմսն, զոր տուեալ էր արքայից Յուդայ (Դ Թագ., ԻԳ, 5)։
ՔՈՐԱՅ, (ասոր., յուն.-ից), գ. Երկիր։ (Եւս. պտմ., էջ 121, ՀԱԲ)։
ՔՈՐԵԼ, եցի, ն. Քոր եկած տեղը մատներով՝ եղունգներով կամ այլ բանով քերել։
ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍ, (յուն.), ի, աց, գ. Գաւառի եպիսկոպոս, թեմական եպիսկոպոսի փոխանորդ։
ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍԱՋՈԿ, ա. Քորեպիսկոպոսների խմբից բաղկացած։
ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԻՒՆ, գ. Քորեպիսկոպոսի պաշտօնը եւ աստիճանը։
ՔՈՐԷՇ, (ասոր.), ի, գ. Առաջնորդ, իշխանաւոր, կաթողիկոս։ (Եփր. վկ. արեւ., էջ 74, ՀԱԲ)։
ՔՈՐԻՍԿՈՊՈՍ, տե՛ս ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍ։
ՔՈՒԱԿԱՆ, ի, աց, ա. Քուէի, խորանարդ։
ՔՈՒԱՀԱՐՑՈՒԹԻՒՆ, գ. Գուշակութիւն՝ քուէ գցելով։
ՔՈՒԱՒՈՐ, ա. Քիւ ունեցող։
ՔՈՒԱՔԱՏԱԿԵԼ, եցի, ն. Քիւի նման՝ քուաձեւ շինել՝ յօրինել։
ՔՈՒԵԱՅ, (յուն., արամ.-ից), քուէի, ից, գ. 1. Խորանարդ։ 2. Խորանարդ աստիճան։ 3. Զառ՝ գուշակութիւններ կամ հմայութիւններ անելու համար։ 4. Խաղալու վէգ։
ՔՈՒԶԱՅ, (յուն.), գ. Կապիճ, արմտիքների չափ = 6 քսեստի, քաշը 2 կգ 448 գր։
ՔՈՒԷ, տե՛ս ՔՈՒԵԱՅ։
ՔՈՒՂ, քղոյ, գ. Հիւսած կամ ոլորած թել, առասան։
ՔՈՒՆ1, քնոյ, գ. 1. Պարբերական հանգստի վիճակ, որի ժամանակ ամբողջապէս կամ մասնակիօրէն դադարում է գիտակցութեան գործունէութիւնը եւ թուլանում մի շարք բնախօսական գործողութիւններ։ 2. Քնելու պահանջ, քունը տանելը։ 3. փխբ. Երազ։ 4. փխբ. Մահ։
ՔՈՒՆ2, տե՛ս ՔՈՒՆՔ։
ՔՈՒՆԵԼ, եցի, չ. 1. Քուն լինել, քնել։ 2. Օտար կնոջ հետ քնել, սեռական յարաբերութիւն ունենալ։
ՔՈՒՆԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քուն բերել՝ առաջացնել, քնեցնել։
ՔՈՒՆՔ, գ. (կզմխս.) Գանգի կողքային մասերը՝ ականջից մինչեւ ճակատոսկրը, քունքեր (Tempora)։
ՔՈՒՇԱՆԱԲԱՐ, մ. Քուշանների նման՝ պէս։
ՔՈՒՇԱՆՔ, նաց, գ. Հոնական ցեղեր, որոնք 5-րդ դարում ապրում էին Պարսկաստանի հիւսիս-արեւելեան սահմաններին կից Բակտրիայում (այժմեան Խորասանում)՝ Բահլ մայրաքաղաքով, եւ յաճախ ասպատակում էին պարսից պետութեան հիւսիսային գաւառները. քուշաններ։
ՔՈՒՍԻԹԱՅ, (ասոր.), ի, ից, գ. Կրօնաւորի գլխադիր՝ գլխարկ։
ՔՈՒՐԱԿԱՆ, ա. Քրոջ յատուկ՝ վերաբերող, քոյրական։
ՔՈՒՐԱՅ, (ասոր.), ի, ից, գ. Մետաղներ հալելու մեծ հնոց, հալոց, բով։
ՔՈՒՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Քոյրերի կամ վանական միաբանութեան կոյս քոյրերի միմեանց սիրելը։
ՔՈՒՐՁ, (պհլ., ասոր.-ից), քրձի, գ. 1. Այծի մազից գործած կոպիտ կտոր։ 2. Այդպիսի կտորից կարուած զգեստ, որ հագնում էին ճգնաւորները. խարազն։ 3. Նոյն կտորից կարուած պարկ՝ տոպրակ՝ պայուսակ, խարար։
ՔՈՒՐՄ, (ասոր.), քրմի, մաց, գ. Հեթանոսական կրօնի սպասաւոր՝ քահանայ։
ՔՈՒՔ1, քքոյ, գ. Փշոտ գաւազան՝ յանցաւորներին ծեծելու՝ պատժելու համար։
ՔՈՒՔ2, գ. Հեծութիւն, հառաչանք, բողոք։
ՔՈՒՔԱԼ, կամ ՔՈՔԱԼ, ացի, չ. Հառաչել, հեծել, կոծել, բողոքել։
ՔՈՔԱԼ, ացի, չ. Հառաչել, հեծել, կոծել, բողոքել։
ՔՌԻ, քռւոյ, քռեաց կամ քռիոց, ա. Գարշահոտ, գարշելի, զզուելի։
ՔՌՈՆԵՍՈՍ, (յուն.), գ. Թերակղզի, ցամաքակղզի։
ՔՌՍՏԵԼ, (զյօնս), եցի, ն. (Յօնքերը) վեր բարձրացնել՝ իբրեւ նշան ամբարտաւանութեան, պռստել։
ՔՍԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Պարկ, տոպրակ։ 2. Դրամ պահելու փոքր տոպրակ։
ՔՍԱԿԱԳԻՆ, ա. Դրամով գնուած, արծաթագին (կալուածք)։
ՔՍԱԿԱԿԱԼ, ի, աց, ա. գ. Ուրիշի փողի քսակը իր մօտ կրող՝ իբրեւ մատակարար՝ ծախսարար։
ՔՍԱԿԱՀԱՏՈՒ, ի, աց, ա. գ. Գրպանահատ։
ՔՍԱՆ, ի, ից, թ. Երկու տասնեակ։
ՔՍԱՆԱԿԱՆ, ի, աց, թ. Քսան-քսան, քսան թուով, իւրաքանչիւրը քսանից բաղկացած։
ՔՍԱՆԱՀԻՆԳԵՐՈՐԴ, ի, աց, թ. Քսանհինգերորդ։
ՔՍԱՆԱՄԵԱԿ, կամ ՔՍԱՆԵՄԵԱԿ, եկի, գ. 1. Քսաներորդ տարին։ 2. Քսանամեայ տօն՝ հանդէս՝ տարելից։
ՔՍԱՆԱՄԵԱՅ, տե՛ս ՔՍԱՆԱՄԵԱՆ։
ՔՍԱՆԱՄԵԱՆ, ենի, ից, ա. 1. Քսան տարի տեւող։ 2. Քսան տարեկան։
ՔՍԱՆԱՆԻՍՏ, գ. 1. Երկրաչափական ձեւ կամ մարմին, որ ունի քսան նիստ՝ երես եւ քսան հաւասարասրուն եռանկիւնիներ։ 2. ա. Քսանանիստի ձեւ ունեցող։
ՔՍԱՆԵՄԵԱՆ, տե՛ս ՔՍԱՆԱՄԵԱՆ։
ՔՍԱՆԵՐՈՐԴ, ի, աց, թ. Տասնիններորդին յաջորդող։
ՔՍԱՆԵՒՀԻՆԳԱՄԵԱՆ, ենի, ից, ա. Քսանհինգ տարեկան։
ՔՍԱՆԵՔԵԱՆ, ՔՍԱՆԵՔԻՆ, նեցունց, նեքումբք, թ. Բոլոր քսանն էլ, քսանն էլ միասին։
ՔՍԵԼ, կամ ՔՍՍԵԼ, եցի, ն. Քսութիւն՝ խառնակչութիւն անել, գաղտնի չարախօսել, բանսարկել, բամբասել, զրպարտել։
ՔՍԵՍՏ, (յուն.), ի, ից, գ. Հեղուկների եւ ընդեղէնների չափ = 1/6 քուզայի, այսինքն՝ 0,547 լիտրի։
ՔՍԻՆ, գ. (անծանօթ եւ անստոյգ նշ. բառ)։ Մետաղ։
ՔՍԻՉ, կամ ՔՍՍԻՉ, ա. Քսու, բանսարկու։
ՔՍԻՒՓԻԷ, կամ ՔՍԻՓԻԷ (յուն.), գ. (կենդբ.) Թրաձուկ։
ՔՍԻՔ, քսեաց, գ. Քսութիւն, գաղտնի չարախօսութիւն։
ՔՍՄՆԵԼԻ, տե՛ս ՔՍՏՄՆԵԼԻ։
ՔՍՄՈՍ, տե՛ս ՔՍՈՒ։
ՔՍՄՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ, գ. Քսութիւն, բանսարկութիւն, չարախօսութիւն։
ՔՍՈՒ, ի, աց, ա. Խօսք տանող-բերող, գաղտնի չարախօսութեամբ ատելութիւն սերմանող, բանսարկու, մատնիչ։
ՔՍՈՒԹԻՒՆ, կամ ՔՍՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Քսու լինելը, քսուի արարք՝ վարքագիծ։ 2. Քսու խօսք, գաղտնի չարախօսութիւն, բանսարկութիւն, մատնութիւն։
ՔՍՈՒԿ, գ. (բսբ.) Բարդածաղկաւորների ընտանիքին պատկանող փշոտ բոյս. տատասկափուշ (Carduus)։
ՔՍՍԵԼ, ՔՍՍԻՉ, ՔՍՍՈՒԹԻՒՆ, տե՛ս ՔՍԵԼ, ՔՍԻՉ, ՔՍՈՒԹԻՒՆ։
ՔՍՏՄՆԱՓՈՒՇ, ա. Քստմնեցնող՝ ծակծկող փշի նման (Քրիստոսի խաչի բեւեռների մասին)։
ՔՍՏՄՆԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Զարհուրանքից՝ գարշանքից փշաքաղուել՝ սարսռալ, մազերը բիզ-բիզ կանգնել, սոսկալ։ 2. նման. Ջրի երեսին մանր ալիքներ խաղալ։
ՔՍՏՄՆԵԼԻ, լւոյ, լեաց, ա. Քստմնեցնող, փշաքաղող, սոսկալի, ահաւոր։
ՔՍՏՄՆՈՒՄՆ, ՔՍՏՈՒՄՆ, տմունք, գ. Քստըմնութիւն, քստմնելը, փշաքաղուելը, սոսկում։
ՔՐԱՅ, տե՛ս ՔՈՒՐԱՅ։
ՔՐԱՅԱԿԱՆ, տե՛ս ՔՐԷԱԿԱՆ (1)։
ՔՐԷԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Հանքային, մետաղային։ 2. (ՄԵՏԱՂՔ բառի հետ) Հանքի տեղ՝ իբրեւ տաժանավայր՝ աքսորավայր. հանքի տեղին յատուկ՝ վերաբերող։ 3. Հանքի տեղը աքսորելու՝ տաժանակրութեան արժանի։
ՔՐԷԻՔՈՒՐ, ա. Գարշելի, վատթար, օտարոտի (անստոյգ նշ.)։
ՔՐԹՄՆՋԵԼ, եցի, չ. Քթի տակին փնթփնթալ, տրտունջ յայտնել, տրտնջալ, շշնջալով գանգատուել։
ՔՐԹՄՆՋԻՒՆ, ջեան, ջենէ՝ ջանէ, ՔՐԹՄՆՋՈՒՄՆ, ջման, գ. Քրթմնջալը, տրտունջ, գանգատ։
ՔՐԻՍՏՈՆԵԱՅ, նէի, ից, ա. գ. Քրիստոնէութիւն դաւանող։
ՔՐԻՍՏՈՆԷԱԲԱՐ, մ. Իբրեւ քրիստոնեայ, քրիստոնեայի նման, քրիստոնեային վայել կերպով։
ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Քրիստոնեային եւ քրիստոնէութեան յատուկ՝ վերաբերող։ 2. Քրիստոնեայ։
ՔՐԻՍՏՈՆԷԱՊԷՍ, տե՛ս ՔՐԻՍՏՈՆԷԱԲԱՐ։
ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆ, գ. 1. Քրիստոնէական կրօն։ 2. հաւաք. Քրիստոնեաներ։ 3. Քրիստոնեայ երկիր։
ՔՐԻՍՏՈՍԱԲԵՐ, ա. Քրիստոսի բերած։
ՔՐԻՍՏՈՍԱԳՈՒՆԴ, ա. Քրիստոսի խմբած՝ հաւաքած, Քրիստոսի գունդը կազմող։
ՔՐԻՍՏՈՍԱԴԷՏ, ա. Քրիստոսին դիտող, Քրիստոսի պատուիրաններին ուշադիր։
ՔՐԻՍՏՈՍԱԴԻՐ, ա. Քրիստոսի դրած, Քրիստոսից կարգուած՝ սահմանուած։
ՔՐԻՍՏՈՍԱԴՐՈՇՄ, ա. Քրիստոսի դրոշմը իր վրայ կրող, Քրիստոսի անունով դրոշմուած՝ կնքուած, քրիստոնեայ։
ՔՐԻՍՏՈՍԱԶԱՐԴ, ՔՐԻՍՏՈՍԱԶԱՐԴԵԱԼ, ա. Քրիստոսից կամ Քրիստոսով զարդարուած՝ զարդարող։
ՔՐԻՍՏՈՍԱԶԳԵԱՑ, ՔՐԻՍՏՈՍԱԶԳԵՍՏ, ա. Քրիստոսի շնորհը վրան՝ իր մէջ կրող։
ՔՐԻՍՏՈՍԱԹԵՒ, ա. Քրիստոսով թեւաւորուած՝ դէպի երկինք թռչող։
ՔՐԻՍՏՈՍԱԺՈՂՈՎ, ա. Քրիստոսի անունով հաւաքուած, քրիստոսախումբ։
ՔՐԻՍՏՈՍԱԽԱՌՆ, ա. Հոգեպէս Քրիստոսի հետ խառնուած՝ միացած։
ՔՐԻՍՏՈՍԱԾԱՆՕԹ, ա. Քրիստոսին ճանաչող, քրիստոնեայ։
ՔՐԻՍՏՈՍԱԾԻՆ, ա. (կրօն.) Քրիստոսին ծնող (ի հակադրութիւն աստուածածին բառի, այսինքն՝ Մարիամից ծնուածը մարդ էր եւ ոչ աստուած)։
ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Քրիստոսին յատուկ՝ վերաբերող, Քրիստոսի։ 2. Քրիստոնէական։ 3. Քրիստոնեայ։
ՔՐԻՍՏՈՍԱԿԱՐԳ, ա. Քրիստոսից կարգուած՝ սահմանուած։
ՔՐԻՍՏՈՍԱԿԵՑՈՅՑ, ա. Նա, որին Քրիստոսը ապրեցնում է՝ կեանք է տալիս։
ՔՐԻՍՏՈՍԱԿՈՉ, ա. Քրիստոսից կանչուած՝ հրաւիրուած, որին Քրիստոսը կանչում է իր մօտ (սրբի մահուան մասին)։
ՔՐԻՍՏՈՍԱԿՐՕՆ, ա. Քրիստոսի պատուէրի համաձայն կենցաղ վարող։
ՔՐԻՍՏՈՍԱՀԱՃՈՅ, ա. Քրիստոսին հաճոյ՝ հաճելի։
ՔՐԻՍՏՈՍԱՀԱՅՐ, ա. Քրիստոսի նախապապը՝ նախահայրն եղող (Աբրահամի մասին)։
ՔՐԻՍՏՈՍԱՁԻՐ, ա. Քրիստոսից պարգեւուած՝ շնորհուած։
ՔՐԻՍՏՈՍԱՄԱՐՏ, ի, ից, ա. Քրիստոսի դէմ մարտնչող։
ՔՐԻՍՏՈՍԱՄԵԾԱՐ, ա. 1. Քրիստոսից մեծարուած, աստուածապատիւ։ 2. Քրիստոսին մեծարող։
ՔՐԻՍՏՈՍԱՄՈՒՏ ԳԱԼՈՒՍՏ, Քրիստոսի առաջին եւ երկրորդ գալուստը։
ՔՐԻՍՏՈՍԱՅԻՆ, ա. Քրիստոսական, Քրիստոսի։
ՔՐԻՍՏՈՍԱՆԿԱՐ, ա. Քրիստոսին պատկերացնող։
ՔՐԻՍՏՈՍԱՆՇԱՆ, ա. Քրիստոսի նշանը՝ խաչի ձեւը կրող։
ՔՐԻՍՏՈՍԱՆՈՒԷՐ, ա. Քրիստոսի նուիրած, աստուածային, սրբազան։
ՔՐԻՍՏՈՍԱՇԱՀ, ա. Քրիստոսի անունով մարմնաւոր շահ փնտրող, Քրիստոսի անունը շահագործող։
ՔՐԻՍՏՈՍԱՊԱՀԵՍՏ, ա. Քրիստոսից պահպանուած։
ՔՐԻՍՏՈՍԱՊԱՏՈՒՄ, ա. 1. Քրիստոսից պատմուած։ 2. Քրիստոսի մասին պատմող։
ՔՐԻՍՏՈՍԱՊՍԱԿ, ՔՐԻՍՏՈՍԱՊՍԱԿԵԱԼ, ա. Քրիստոսից պսակուած՝ թագադրուած։
ՔՐԻՍՏՈՍԱՌԱՔ, ա. Քրիստոսից առաքուած, աստուածառաք։
ՔՐԻՍՏՈՍԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Քրիստոսին սիրող, աստուածասէր։
ՔՐԻՍՏՈՍԱՍԻՐԱՊԷՍ, մ. Իբրեւ քրիստոսասէր, քրիստոսասիրութեամբ, աստուածասիրութեամբ։
ՔՐԻՍՏՈՍԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Քրիստոսասէր լինելը, աստուածասիրութիւն։
ՔՐԻՍՏՈՍԱՍՊԱՆ, ա. Քրիստոսին սպանող՝ խաչ հանող, աստուածասպան։
ՔՐԻՍՏՈՍԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Քրիստոսին սպանելը, աստուածասպանութիւն։
ՔՐԻՍՏՈՍԱՎԱՃԱՌ, ա. 1. Քրիստոսին վաճառող (Յուդայ)։ 2. Քրիստոսի շնորհքները վաճառող, սիմոնական։
ՔՐԻՍՏՈՍԱՏԵԱՑ, եցի, ցաց, ա. Քրիստոսին ատող, աստուածատեաց, Քրիստոսին ատելով գործող՝ գործուած։
ՔՐԻՍՏՈՍԱՏԵՍԱԿ, ա. Քրիստոսին նման, քրիստոսանման։
ՔՐԻՍՏՈՍԱՏԵՑՈՒԹԻՒՆ, գ. Քրիստոսատեաց լինելը, Քրիստոսին ատելը։
ՔՐԻՍՏՈՍԱՏՈՒՐ, ա. Քրիստոսից տրուած, քրիստոսաւանդ։
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ, ա. Քրիստոսից աւանդուած։
ՔՐԻՍՏՈՍԱՓԱՅԼ, ա. Քրիստոսով փայլող՝ պայծառացած։
ՔՐԻՍՏՈՍԵԱՆ, ա. Քրիստոսինը եղող, Քրիստոսի։
ՔՐԻՍՏՈՍԵՐԷՆ, ա. մ. Քրիստոսաբար, քրիստոնէաբար։
ՔՐԻՍՏՈՍԸՆԿԱԼ, ա. Քրիստոսին իր մէջ ընդունող, քրիստոսակիր, աստուածընկալ։
ՔՐԻՍՏՈՍԻՄԱՍՏ, ա. Քրիստոսի միտքն ունեցող՝ նրա մտքին հետեւող, աստուածիմաստ։
ՔՐԻՍՏՈՍԻՆՔ, ՔՐԻՍՏՈՍԻՔ, գ. յոգն. Քրիստոսին հետեւողներ, քրիստոսեաններ։
ՔՐԻՍՏՈՍՈՒՆԱԿ, ա. Քրիստոսին իր մէջ ունեցող, քրիստոսընկալ։
ՔՐՒԻՍՈՊՐԱՍՈՍ, (յուն.), գ. Կանաչախառն ոսկեգոյն թանկագին քար, ոսկեզմրուխտ։
ՔՐՁԱԶԳԱԾ, ա. Քուրձ հագած, քրձէ զգեստ կրող, քրձազգեստ։
ՔՐՁԱԶԳԱԾՈՒԹԻՒՆ, գ. Քրձազգած՝ քրձազգեստ լինելը, քուրձ հագնելը։
ՔՐՁԱԶԳԵԱՑ, ՔՐՁԱԶԳԵՍՏ, տե՛ս ՔՐՁԱԶԳԱԾ։
ՔՐՁԵԱՅ, ձէի, ից, ա. գ. 1. Քրձից պատրաստուած, քրձէ։ 2. Քրձից պատրաստուած իրեր՝ հագուստներ։
ՔՐՁԵՂԷՆ, ղինի, նաց, ա. գ. 1. Քրձից պատրաստուած, քրձէ։ 2. Քրձից պատրաստուած իրեր՝ հագուստներ։
ՔՐՄԱԺՈՂՈՎ, ա. Քրմերի խմբից բաղկացած։
ՔՐՄԱԿԻՆ, գ. Քրմի կին։
ՔՐՄԱՆԱԼ, ացայ, չ. Քուրմ լինել, քրմութիւն անել։
ՔՐՄԱՆՈՅՇ, նուշայ, գ. Քրմի աղջիկ կամ կին, քրմուհի, քրմակին։
ՔՐՄԱՊԵՏ, ի, աց, գ. Քուրմերի պետ, աւագ քուրմ։
ՔՐՄՈՐԴԻ, գ. Քրմի որդի։
ՔՐՄՈՒԹԻՒՆ, գ. Քուրմ լինելը, քրմի իշխանութիւնը՝ պաշտօնը։
ՔՐՄՈՒՀԻ, հւոյ կամ հեայ, եաց, գ. 1. Կին քուրմ։ 2. Քրմի կին։
ՔՐՄՈՒՀՈՒԹԻՒՆ, գ. Քրմուհի լինելը, քրմուհու իշխանութիւնը՝ պաշտօնը։
ՔՐՈԲԷ, տե՛ս ՔԵՐՈՎԲԷ։
ՔՐՈՆԻԿՈՆ, (յուն.), ի, աց, գ. Ժամանակագրութիւն։
ՔՐՈՆՈԳՐԱՓԵՒՍ, կամ ՔՐՈՆԳՐՈՓԻՒՍ (յուն.), գ. Ժամանակագիր։
ՔՐՈՎԲԷ, տե՛ս ՔԵՐՈՎԲԷ։
ՔՐՈՎԲԷԱԲՆԱԿ, ա. Որտեղ քերովբէներ են բնակւում։
ՔՐՈՎԲԷԱԳՈՒՄԱՐ, ա. Քերովբէների խմբից բաղկացած։
ՔՐՈՎԲԷԱԹՈՌ, գ. Քերովբէական աթոռ (անստոյգ նշ.)։
ՔՐՈՎԲԷԱՆԻՒԹ, ա. Քերովբէներից կազմուած։
ՔՐՈՎԲԷԱՏՈՉՈՐ, ա. Քերովբէներին տոչորող՝ վառող։
ՔՐՈՎԲԻՄ, տե՛ս ՔԵՐՈՎԲԻՄ։
ՔՐՊԻԿԱՐ, քրտիկար, քրտիկեար (պհլ.), գ. Վարձատրութեան արժանի երախտաւոր գործ։
ՔՐՍԱՄՆ, (պրսկ.), ման, գ. (բսբ.) Թիթեռնածաղկաւորների ընտանիքին պատկանող ընդաւոր խոտաբոյս. տափոլոռ, քիսամ (Lathyrus)։
ՔՐՏԻԿԱՐ, տե՛ս ՔՐՊԻԿԱՐ։
ՔՐՏՆԱԲԵՐ, ա. Քրտինք բերող՝ առաջացնող։
ՔՐՏՆԱԳԻՆ, ա. Շատ քրտնած, քրտինքով լի։
ՔՐՏՆԱԹՈՐ, ա. Քրտինքով՝ մեծ ջանքերով եղած՝ կատարուած։
ՔՐՏՆԱԼ, տե՛ս ՔՐՏՆԵԼ։
ՔՐՏՆԱԼԻ, ՔՐՏՆԱԼԻՐ, ՔՐՏՆԱԼԻՑ, ա. Քրտինքով լի, քրտնեցնող, քրտնաթոր, դժուարին, ծանր։
ՔՐՏՆԱԾԻՆ, ա. 1. Քրտինքից առաջացած։ 2. Քրտինք առաջացնող։
ՔՐՏՆԱԿՆԴՐՈՒԿ, ա. Որի քրտինքը՝ ջանքը՝ աղօթքը կնդրուկի նման հաճելի է աստծուն։
ՔՐՏՆԱՀԱՐ, ա. 1. Քրտինքի մէջ կորած, շատ քրտնած։ 2. Քրտնեցնող, քրտնալիր։
ՔՐՏՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Քըրտինք առաջացնել, քրտնեցնել։
ՔՐՏՆԵԼ, եցի եւ եցայ, չ. 1. Մարմնի վրայ քրտինք դուրս գալ, քրտինքով պատուել։ 2. փխբ. Քրտինք թափել, չարչար աշխատել, չարչարուել, յոգնել։
ՔՐՏՆՈՒԹԻՒՆ, գ. Քրտնելը, քրտինք թափելը, ջանալը։
ՔՐՏՆՈՒԼ, տեայ, տե՛ս ՔՐՏՆԵԼ։
ՔՐՔԱՆՔ, նաց, ՔՐՔԻՋ, քրքջի, գ. Բարձրաձայն ծիծաղ, հռհռոց, քրքզոց, ծաղր։
ՔՐՔՄԱՏԵՍԻԿ, ա. Քրքումի տեսք՝ գոյն ունեցող։
ՔՐՔՄԱՑԱՆ, ա. մ. Վրան քրքում ցանած՝ ցանելով։
ՔՐՔՄԱՒԷՏ, ա. Որտեղ առատ է քրքումը, առատ քրքում բերող՝ տուող։
ՔՐՔՈՒԵԼ, (իմ), եցայ, չ. Ունեցած զարդարանքներով ուրախանալ՝ պարծենալ՝ հրճուել։
ՔՐՔՈՒՄ, (պհլ.), քրքմոյ կամ քրքմի, գ. (բսբ.) Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բոյս՝ մանուշակագոյն անուշահոտ ծաղիկներով. զաֆրան (Crocus)։
ՔՐՔՋԱԼ, ացի, տե՛ս ՔՐՔՋԵԼ։
ՔՐՔՋԵԼ, եցի, չ. Անզուսպ եւ բարձրաձայն ծիծաղել, քրքիջ արձակել, հռհռալ։
ՔՐՔՌԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Կուտակել, դիզել, փխբ. մարմինը գիրացնել՝ հաստացնել։
ՔՐՔՐԱՆՔ, նաց, գ. Թուլութիւն, մեղկութիւն, ցոփութիւն։
ՔՐՔՐԵԼ, եցի, ն. Գրգռել, բորբոքել, յարուցել, շարժել։
ՔՒԷ, տե՛ս ՔՈՒԵԱՅ։
ՔՔՈՒԱՆՔ, նաց, գ. 1. Վիշտ, հեծութիւն, ախուվախ։ 2. Պարծենալը, պարծանք։
ՔՔՈՒԵԼ, (իմ), եցայ, չ. 1. Հոգոց հանել, հառաչել, փղձկալ։ 2. Բարձրաձայն ծիծաղել, քրքջալ, հռհռալ։ 3. տե՛ս ՔՐՔՈՒԵԼ (իմ)։
ՔՔՈՒՄՆ, քքման, տե՛ս ՔՔՈՒԱՆՔ (1)։
ՔՕՂ, տե՛ս ՔՈՂ։
ՔՕՂԷՔ, գ. Ապարանջան, որ անց են կացնում դաստակին։
ՔՕՇ, (ասոր.), ի, ից, գ. Արու այծ, նոխազ։
ՔՕՇՈՒՄՆ, շման, գ. Քօշի նման վրայ վազելը՝ վրան յարձակուելը, անասունների հետապնդելը էգերին զուգաւորուելու ժամանակ։
Օ, օ (օ), Մեսրոպեան այբուբենում այս տառը չի եղել, ուստի թուական արժէքից զուրկ է։ Այն այբուբենին է աւելացել միջին դարերում՝ աւ երկբարբառի պատմական հնչիւնափոխութիւնից առաջացած օ պարզ ձայնաւորը նշելու համար։ Գրաբարեան բնագրերի ընթերցանութեան փոփոխուած կանոնների համաձայն աւ երկբարբառն արտասանւում է օ եւ ընդհանրապէս գրւում յունական այբուբենից փոխառուած համապատասխան տառով։
ՕԳՆ, ՅՕԳՆ, գ. Օգնութիւն։
ՕԳՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Օգնող, մէկին աջակցող, գործակից, օժանդակող, նպաստող, ապաւէն։ 2. Կռուի մէջ օգնող, նիզակակից, դաշնակից։
ՕԳՆԱԿԱՆԵԼ, եցի, չ. Օգնական լինել, օգնել։
ՕԳՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գ. Օգնական լինելը, օգնութիւն։
ՕԳՆԵԼ, եցի, չ. Որեւէ բանում օժանդակութիւն՝ աջակցութիւն ցոյց տալ, օգնութեան ձեռք մեկնել, սատար լինել, օժանդակել, աջակցել՝ նպաստել։
ՕԳՆՈՒԹԻՒՆ, գ. Օգնելը, օգնականութիւն։
ՕԳՈՍՏԱԲՆԱԿ, ա. Որտեղ կայսրերն են բնակւում, կայսերական։
ՕԳՈՍՏԱԿԱՆ, ի, աց, ա. Օգոստոսի, կայսերական։
ՕԳՈՍՏԱՓԱՌ, ա. Վսեմաշուք, մեծափառ։
ՕԳՈՍՏՈՍ, (յուն.), գ. Հռոմէական ութերորդ ամիսը (յունուարից սկսած)։
ՕԳՈՒՏ, օգտի, ից, գ. 1. Շահ, արդիւնք, ցանկալի հետեւանք։ 2. Շահոյթ, եկամուտ, վաստակ։ 3. ա. Օգտակար, պիտանի։ 4. ա. Շատ, բաւական։
ՕԳՏԱԲԱՆ, ա. Որի խօսքը օգտակար է, օգտակար խօսք պարունակող։
ՕԳՏԱԲԱՐ, մ. Օգուտով, շահով։
ՕԳՏԱԲԵՐ, ի, ից, կամ աց, ա. Օգուտ բերող, օգտակար, շահեկան։
ՕԳՏԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի օգուտ՝ օգտակար։
ՕԳՏԱԴԵՂ, գ. Օգտակար դեղ։
ՕԳՏԱԺՈՂՈՎ, ա. Օգուտ ժողովող, իր օգուտը դիտող, շահասէր։
ՕԳՏԱԼԻՑ, ա. Օգուտով լի, օգտակար։
ՕԳՏԱԽՆԴԻՐ, ա. Իր կամ ուրիշների օգուտն ու շահը փնտրող՝ դիտող, հասարակական օգուտի մասին մտածող։
ՕԳՏԱԾԱՐԱՒ, ի, ից, ՕԳՏԱԾԱՐԱՒԻ, ւոյ, եաց, ա. Օգուտի ծարաւած, օգուտի յետեւից ընկած, օգուտ քաղելու ձգտող, օգտախնդիր, շահախնդիր, շահասէր։
ՕԳՏԱԿԱՐ, ի, աց, ա. Օգուտ բերող՝ տուող, օգտաբեր, օգտաւէտ, արդիւնաւէտ, շահեկան, պիտանի։
ՕԳՏԱԿԱՐԱԳՈՅՆ, գունի, ից, ա. Աւելի կամ շատ օգտակար։
ՕԳՏԱԿԱՐԱՊԷՍ, մ. Օգտակար կերպով։
ՕԳՏԱԿԱՐԵԼ, (իմ), եցայ, չ. Օգտակար եւ պիտանի լինել, օգտագործուել։
ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆ, գ. Օգտակար լինելը, օգուտ բերելը, շահաւէտութիւն, պիտանիութիւն։
ՕԳՏԱՄԱՏՈՅՑ, ա. Օգուտ տուող օգտաբեր, օգտակար։
ՕԳՏԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Իր օգուտը սիրող, օգտախնդիր, շահասէր։
ՕԳՏԱՑՈՅՑ, ա. Օգուտը կամ օգտակարը ցոյց տուող։
ՕԳՏԱՑՈՒՑԱՆԵԼ, տե՛ս ՕԳՏԵՑՈՒՑԱՆԵԼ։
ՕԳՏԵԼ1, եցի, ն. չ. 1. Օգուտ բերել՝ տալ։ 2. Օգուտ՝ օգտակար լինել։ 3. Օգնել, նպաստել։
ՕԳՏԵԼ2, (իմ), եցայ, չ. Օգտագործել իր նպատակների՝ շահերի համար, յօգուտ իր գործածել, օգուտ ստանալ մի բանից, օգուտ քաղել, օգտուել։
ՕԳՏԵՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. Օգուտ տալ, աջակցել, նպաստել, օգնել։
ՕԳՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Օգտելը, օգտուելը։ 2. Օգտակարութիւն, օգուտ, շահ։
ՕԴ1, ոյ, ոց, եւ ի, ից, գ. 1. Երկրի մթնոլորտը կազմող գազերի միացութիւն։ 2. Երկրի վերեւի ազատ տարածութիւնը։ 3. Օդը իբրեւ շնչելու նիւթ։
ՕԴ2, ի, ից, եւ ոյ, ոց, գ. Ոտքի ագանելիք մորթուց, ոտնաման, կօշիկ, հողաթափ, մոյկ, տրեխ։
ՕԴԱԲԱՆ, ա. Ունայնախօս, զրաբան։
ՕԴԱԲԵՐ, ա. Դրսից մաքուր օդ բերող, որտեղից մաքուր օդ է ներս մտնում։
ՕԴԱԳՆԱՑ, ի, ից կամ աց, ա. 1. Օդի միջով գնացող՝ ընթացող, օդաթռիչ։ 2. նման. Արագագնաց, արագավազ, սրարշաւ (ձի)։
ՕԴԱԳՈՅՆ, ա. Օդի գոյն ունեցող, երկնագոյն, թափանցիկ։
ՕԴԱԳՈՐԾ, ա. գ. Կօշկակար։
ՕԴԱԹԵՒ, ա. Օդի նման թեթեւ թեւեր ունեցող, սրաթռիչ։
ՕԴԱԹՌԻՉ, ա. Օդում թեւածող՝ թռչող, օդագնաց։
ՕԴԱԽԱՂԱՑ, տե՛ս ՕԴԱԳՆԱՑ։
ՕԴԱԽԱՌՆ, ա. Օդի հետ խառն, որտեղ օդ կայ։
ՕԴԱԽԻՏ, ա. Օդով խտացած կամ լցուած։
ՕԴԱԽՈՆԱՒ, ա. Օդից խոնաւացած։
ՕԴԱԿԱՌՈՅՑ, ա. Օդի վերին բարձունքներում եղող, եթերական։
ՕԴԱՀԱՏԵԱԼ, ա. Օդը կտրող-անցնող։
ՕԴԱՀՈՏ, ոյ, գ. Օդի մէջ տարածուած հոտ։
ՕԴԱՁԵՒՈՒԹԻՒՆ, գ. Կօշկակարութիւն։
ՕԴԱՄԱՆՈՒԱԾ, ա. Օդի նման նուրբ մանուած՝ հիւսուած, նրբահիւս։
ՕԴԱՄՈՒՏ, մտի, ից, ա. Որտեղից մաքուր օդ է ներս մտնում, օդաբեր։
ՕԴԱՅԱԾ, ա. Օդում յածող՝ թեւածող, օդախաղաց, օդագնաց։
ՕԴԱՅԱՏԱԿ, ա. Որի յատակը կամ ոտք դնելու տեղը օդ է։
ՕԴԱՅԻՆ, յնոյ, ոց, ա. 1. Օդին յատուկ՝ վերաբերող, օդի նման, եթերային։ 2. Օդագնաց, օդախաղաց։
ՕԴԱՆԱԼ, ացայ, չ. Օդ դառնալ, օդային զանգուածի վերածուել։
ՕԴԱՇՈՒՆՉ, ա. Օդի շնչելուց՝ փչելուց առաջացած։
ՕԴԱՉԱՓՈՒԹԻՒՆ, գ. Օդի միջով՝ ուղիղ գծով չափելը։
ՕԴԱՉՈՒ, ա. Օդի միջով չուող՝ սլացող։
ՕԴԱՊԱՐ, ի, ից, ՕԴԱՊԱՐԻԿա. 1. Օդի մէջ շրջող, օդագնաց, օդասլաց։ 2. նման. Արագընթաց, արագագնաց, արագավազ (ձի)։
ՕԴԱՌ ԼԻՆԵԼ, Օդից վնասուել։
ՕԴԱՍԻԼ, սլի, ից, ՕԴԱՍԼԱՑ, ա. Օդում սլացող։
ՕԴԱՎԱՐԵԼ, (իմ), եցայ, չ. Օդի միջով ընթանալ՝ շարժուել։
ՕԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, գ. Օդի միջով կամ վերին եթերում ընթանալը՝ շարժուելը (աստղերի մասին)։
ՕԴԱՏԱՐԱԾ, ա. 1. Որտեղ տարածուած է օդը։ 2. Օդը տարածող՝ ցրող։
ՕԴԱՏԵՍԱԿ, ա. Օդակերպ, օդանման, օդագոյն։
ՕԴԱՓԱՌ, գ. Ոտնամանի՝ կօշկի մորթ՝ կաշի։
ՕԴԵՂԷՆ, ղինի, նաց, ա. Օդից բաղկացած, օդային, եթերական։
ՕԴԵՆԻ, նւոյ, նեաց, ա. 1. Ոչխարի մորթուց պատրաստած։ 2. գ. Ոչխարի մորթի։
ՕԴԸՆԿԱԼ, ա. Իր մէջ օդ ընդունող։
ՕԴԻ, գ. Ոչխար (հակադրութեամբ այծի)։
ՕԴԻԿ, գ. Ոչխարի մորթի կամ ոչխարի մորթուց մեկնոց՝ թիկնոց։
ՕԴԻՔ, օդեաց, գ. յոգն. Ոչխարներ ու գառներ (հակադրութեամբ այծերի)։
ՕԴՈՅԻ, գ. Յունական դիցաբանութեան մէջ՝ օդի աստուածուհի (Հերայ)։
ՕԹ, ի, ից, գ. 1. Գիշերը մի տեղ մնալը՝ անցկացնելը, գիշերելը, օթեւանելը։ 2. Գիշերը մնալու տեղ, օթեւան։ 3. Մի օրուայ ճանապարհ։
ՕԹԱԳԱՅԱՆԱԼ, ացայ, ացեալ, ՕԹԱԳԱՅԵԼ, եցի եւ եցայ, այեալչ. Գիշերը մնալ՝ անցկացնել մի տեղ, գիշերել, հանգստանալ։
ՕԹԱԳԱՆԱԼ, ացայ, գացեալ, ՕԹԱԳԱՆԵԼ (իմ), ագայ, ագեալչ. Մի տեղ իջնել՝ գիշերելու համար, իջեւանել, օթեւանել։
ՕԹԱԳԱՆ ԼԻՆԵԼ, տե՛ս ՕԹԱԳԱՆԵԼ։
ՕԹԱԳԱՆԵԼ, (իմ), ագայ, ագեալչ. Մի տեղ իջնել՝ գիշերելու համար, իջեւանել, օթեւանել։
ՕԹԱԿԻՑ ԼԻՆԵԼ, Միասին իջեւանել՝ գիշերել որեւէ տեղ։
ՕԹԱՆԱԼ, ացայ, տե՛ս ՕԹԱԳԱՅԱՆԱԼ։
ՕԹԱՆՈՑ, ՕԹԱՐԱՆ, ի, աց, գ. Օթեւանելու՝ գիշերելու տեղ, օթեւան, բնակարան, սենեակ։
ՕԹԱՐԱՆ, ի, աց, գ. Օթեւանելու՝ գիշերելու տեղ, օթեւան, բնակարան, սենեակ։
ՕԹԵԱԿՍ ԱՌՆԵԼ, տե՛ս ՕԹԵԼ։
ՕԹԵԳԱՆԱԼ, ացայ տե՛ս ՕԹԱԳԱՅԱՆԱԼ։
ՕԹԵԼ, եցի եւ եցայ, չ. Իջեւանել՝ օթեւանել մի տեղ, գիշերել։
ՕԹԵԿ, ա. Նախորդ օրուանից մնացած, հնացած, ոչ թարմ։
ՕԹԵԿԱՆ, ա. Նախորդ օրուանից մնացած, հնացած, ոչ թարմ։
ՕԹԵՎԱՆ, ՕԹԵՒԱՆ, ի, աց կամ ից, գ. 1. Գիշերելու՝ գիշերը մնալու տեղ։ 2. Իջեւան, իջեւանատուն։ 3. Պանդոկ, հիւրանոց։ 4. Մի օրուայ ճանապարհ, մի օթեւանից մինչեւ միւս օթեւանը։ 5. ա. Հիւրընկալ, օթեւան տուող։
ՕԹԵՎԱՆԱՒՈՐ, ի, աց, ա. գ. Օթեւան՝ իջեւան պահող։
ՕԹԵՎԱՆԵԼ1, եցի, ն. Իր օթեւանը ընդունել, հիւրընկալել։
ՕԹԵՎԱՆԵԼ2, (իմ), եցայ, չ. Օթեւանում գիշերել՝ մնալ մինչեւ առաւօտ։
ՕԹՈՑ, ի, աց, գ. 1. Օթեւանելու՝ գիշերելու տեղ, օթեւան, սենեակ, ննջարան։ 2. Անկողնու ծածկոց։ 3. Հագուստի վրայից հագնելու վերնազգեստ (վերարկու, թիկնոց եւն)։
ՕԺԱՆԴԱԿ, ի, աց, ա. Օժանդակութիւն՝ օգնութիւն ցոյց տուող, ձեռք մեկնող, օգնական, սատարող, նպաստող։
ՕԺԱՆԴԱԿԵԼ, եցի, չ. 1. Օժանդակութիւն՝ օգնութիւն ցոյց տալ, սատար լինել, օգնել, նպաստել։ 2. ն. Զօրացնել, ամրացնել։ 3. Պաշտպանել, պատսպարել։ 4. եցայ, կ. չ. նոյն նշ.։
ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ, գ. Կողմնակի օգնութիւն, օգնականութիւն, նպաստ։
ՕԺԸՆԴԱԿ, կամ ՕԺՆԴԱԿ, տե՛ս ՕԺԱՆԴԱԿ։
ՕԺԸՆԴԱԿԵԼ, տե՛ս ՕԺԱՆԴԱԿԵԼ։
ՕԺԸՆԴԱԿՈՒԹԻՒՆ, տե՛ս ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ։
ՕԺԻՏ, օժտի, ից, գ. 1. Հարսի բաժինք։ 2. Նուէր, ընծայ, պարգեւ։
ՕԺՏԱԲԵՐ, ա. Օժիտ՝ նուէր բերող։
ՕԺՏՈՒԹԻՒՆ, գ. 1. Պարգեւ՝ ընծայ տալը։ 2. հաւաք. Նուէրներ, ընծաներ։
ՕԾ, գ. Օծման իւղ։
ՕԾԱՆԵԼ, օծի, օ՛ծ, ն. 1. Օծել, իւղ կամ ձէթ քսել։ 2. Ազնիւ մետաղի բարակ շերտով պատել՝ դրուագել, զօծել։
ՕԾԱՆՈՒԹԻՒՆ, գ. Օծելը, օծում։
ՕԾԵԼ, եցի, եա՛, տե՛ս ՕԾԱՆԵԼ։
ՕԾԵԼՈՒԹԻՒՆ, գ. Օծուած լինելը կամ օծելը, օծում։
ՕԾՈՒԹԻՒՆ, ՕԾՈՒՄՆ, օծման, գ. 1. Օծելը, օծուելը։ 2. Օծման իւղ։ 3. Օծուած լինելը, օծման միջոցով ստացուած իշխանութիւնը։
ՕՁ, ի, ից, գ. Սողուն՝ թունաւոր կամ անթոյն։
ՕՁԱԲՆԱԿ, ա. Որտեղ օձեր են բնակւում։
ՕՁԱԹԻՒՆ, ա. Օձի թոյն ունեցող։
ՕՁԱԽԱՌՆ, ա. Օձերի հետ խառն՝ միասին (բնակութիւն)։
ՕՁԱԿԱԼ, ա. Օձ բռնող (մակդիր յոյն հռչակաւոր բժիշկ Ասկլեպիոսի)։
ՕՁԱԿԵՐՊ, ա. Օձի նմանութիւն ունեցող, օձանման։
ՕՁԱԿՈԽ, ա. Օձերին կոխկրտող։
ՕՁԱԿՈՉ, ա. գ. Դիւթ՝ թովիչ, որ շչալով՝ սուլոցով օձերին դուրս է կանչում։
ՕՁԱՀԱԼԱԾ, ա. Օձ հալածող։
ՕՁԱՀԱՐ, ի, աց, ա. Օձից խայթուած։
ՕՁԱՀԱՐՈՒԹԻՒՆ, գ. Օձից խայթուելը։
ՕՁԱՁԵՒ, ի, ից, ա. մ. Օձի ձեւ՝ կերպ՝ նմանութիւն ունեցող, օձակերպ։
ՕՁԱՄԱՐՏ, ա. 1. Օձերի հետ մարտնչելուն յատուկ՝ վերաբերող, օձամարտական։ 2. գ. (կենդբ.) Փարաւոնամուկ (Herpestes ichneumon)։
ՕՁԱՄԱՐՏՈՒ, ա. Օձերի հետ մարտնչելու (եղանակ, խրատ)։
ՕՁԱՆԱԼ, ացայ, չ. Օձի փոխարկուել, օձ դառնալ։
ՕՁԱՇՈՒՆՉ, ա. (կրօն.) Օձից ներշընչուած՝ թելադրուած։
ՕՁԱՊԱՇՏ, ի, աց, ա. Օձ պաշտող։
ՕՁԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, գ. Օձապաշտ լինելը, օձ պաշտելը։
ՕՁԱՊԱՏԻՐ, ա. (կրօն.) 1. Օձից խաբուած։ 2. Օձի պատրանքով եղած։
ՕՁԱՋԱՄԲ, ա. (կրօն.) Օձից մատուցուած (պտուղ)։
ՕՁԱՍԱՆԴՐ, գ. (կենդբ.) Գիշատիչ բազմոտանի, որի տեսակներն ունեն առաջին զոյգ ոտքի ճանկերի գագաթին բացուող թունաւոր գեղձեր (Scolopendra)։
ՕՁԱՏԵՍԱԿ, ՕՁԱՏԵՍԻԼ, տե՛ս ՕՁԱՁԵՒ։
ՕՁԻՔ, օձեաց, գ. Զգեստի վերին մասը, որ պատում է պարանոցը։
ՕՁՈՐՈՎԱՅՆ, ա. մ. Օձի նման փորի վրայ սողացող կամ հող ուտող, կամ օձաբարոյ (անստոյգ նշ.)։
ՕՁՈՒՏ, ա. Օձային, օձանման։
ՕՁՏԵԼ, կամ ՕՑՏԵԼ, եցի, ն. 1. Զատել, հեռացնել, իրարից բաժանել։ 2. Ճանապարհից շեղել, խելքից հանել, խոտորել։ 3. Ցրել, պառակտել։ 4. չ. Ուղիղ շաւղից դուրս գալ, անկանոն կերպով այս ու այն կողմ վազել, անսանձ գնալ (ձիերի մասին)։
ՕՁՏՈՒՄՆ, կամ ՕՑՏՈՒՄՆ, տման, գ. Օձտելը, ցրուելը, քայքայուելը։
ՕՂ, ի, ից, գ. Մետաղից կամ փայտից շրջանակ՝ զանազան գործածութիւնների համար, օղակ։
ՕՂԱԼԱՄԲ, ի, աց, գ. Ձող, որ անց են կացնում օղակի միջով՝ ծանրութիւն վերցնելու համար։
ՕՂԱՄԱՆԵԱԿ, եկի, կաց, գ. Օղ, օղակ։
ՕՂԵՐՁԵԼ, տե՛ս ՈՒՂԵՐՁԵԼ։
ՕՂԻ, օղւոյ, գ. Ոգելից խմիչք, ցքի։
ՕՂՈՒՆ, ա. (անստոյգ նշ. բառ) Արբեցուցիչ, զմայլող։
ՕՃԱՆ, ի, աւ, ից, գ. 1. Օգնութիւն, աջակցութիւն, օժանդակութիւն, նպաստ։ 2. Հնարք, միջոց։ 3. Բարիք, երախտիք։ 4. Պաշտպանութիւն, հովանաւորութիւն, խնամակալութիւն։ 5. Ներում, թողութիւն։ 6. Իշխանութիւն, թոյլտուութիւն, հրաման։ 7. Յարմար առիթ, յաջողութիւն։
ՕՃԱՌ1, ի, ից կամ աց, գ. 1. Օճան, նպաստ։ 2. Օժիտ։ 3. Ձիու սարք, հանդերձանք։ 4. Հանգամանք, պատճառ, առիթ։ 5. Նիւթ։
ՕՃԱՌ2, տե՛ս ԱՃԱՌ2։
ՕՃԻՐ, տե՛ս ՈՃԻՐ։
Օ՛Ն, ձ. Յորդորական՝ խրախուսական՝ քաջալերական բացականչութիւն՝ հապա՛, դէ՛ նշ.։
ՕՆ ԱՆԴՐ, ձ. 1. Բնա՛ւ, ամենեւին ոչ, քա՛ւ լիցի։ 2. մ. Տեղնուտեղը, անմիջապէս, իսկոյն։
ՕՆ ԵՒ ՕՆ, եղբ. 1. Երդման բանաձեւ՝ այսպէս եւ այնպէս, թող այսպէս՝ այնպէս (լինի, լինեմ)՝ թող աստուած այսպէս՝ այնպէս անի (ինձ, քեզ...)։ 2. Այո՛, այսպէս, անշուշտ, արդարեւ։
ՕՆ ԻՍԿ, տե՛ս ՕՆ ԱՆԴՐ (2)։
Օ՛Շ, Օ՛Շ ԹԷձ. Երանի՜, երանի՜ թէ, ու՜ր էր թէ։
ՕՇԱՏԵԼ, տե՛ս ՅՕՇԱՏԵԼ։
ՕՇԱՐԱԿ, (պհլ.), ի, աց, գ. Մրգահիւթից պատրաստած քաղցր եւ զովացուցիչ ըմպելիք։
ՕՇԵԼ, տե՛ս ՅՕՇԵԼ։
ՕՇԻՆԴՐ, օշինտր (պհլ.), նդեր, գ. (բսբ.) Բարդածաղկաւորների ընտանիքին պատկանող բոյս. բարձուենեակ (Artemisia)։
ՕՇՆԱՆ, (պհլ.), գ. Օճառ։
ՕՍՈԽ, տե՛ս ՈՍՈԽ։
ՕՏԱՐ, (պհլ.), ի, աց, ա. 1. Որ բնիկ՝ ազգային՝ հարազատ՝ սովորական չէ, այլ, ուրիշ, տարբեր, կողմնակի։ 2. Անծանօթ, անսովոր, խորթ։ 3. Հեռու, զատուած, անմիաբան։ 4. Անմասն, զուրկ։ 5. գ. Օտարական, պանդուխտ, հիւր։ 6. մ. Իզուր, զուր տեղը, անիրաւ կերպով։
ՕՏԱՐԱԲԱՐ, մ. Իբրեւ օտար, օտարի պէս, ոչ սովորական՝ տարօրինակ կերպով։
ՕՏԱՐԱԲԱՐՔ, ա. Օտար բարքով՝ բնաւորութեամբ։
ՕՏԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ, գ. Ինքն իրենից օտարանալը՝ դուրս գալը, ինքնազսպումը կորցնելը, կատաղութիւն, այլանդակութիւն։
ՕՏԱՐԱԲՆԱԿ, ՕՏԱՐԱԲՈՒՆ, ա. Օտար բնութիւնից, օտար բնութեամբ՝ բնաւորութեամբ։
ՕՏԱՐԱԳՈՅ, ա. Օտար՝ տարբեր գոյացութիւն ունեցող, այլագոյ։
ՕՏԱՐԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի կամ շատ օտար, անսովոր, աննման։
ՕՏԱՐԱԳՈՅՈՒԹԻՒՆ, գ. Օտարագոյ լինելը, օտար՝ տարբեր գոյացութիւն ունենալը, այլագոյութիւն։
ՕՏԱՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, գ. Օտար՝ օտարոտի գործեր կատարելը։
ՕՏԱՐԱԶԳԻ, գւոյ, գեաց, ա. Օտար՝ ուրիշ ազգից, այլազգի, ոչ համազգի, օտարածին։
ՕՏԱՐԱԶՆ, ի, ից, տե՛ս ՕՏԱՐԱԶԳԻ։
ՕՏԱՐԱԼԵԶՈՒ, ի, աց, ա. Օտար լեզուով խօսող։
ՕՏԱՐԱԽԱՌՆ, խառնք, գ. Օտարի անասունի կամ օտար ցեղի անասունի հետ խառնակուելը՝ զուգաւորուելը։
ՕՏԱՐԱԽՈՀ, ի, ից, ա. Այլ կերպ մտածող, այլափառ։
ՕՏԱՐԱԽՈՐԹ, ա. Օտար ու խորթ, անհարազատ։ Մի՛ ոք զձեր բաժինն ի ձէնջ հատանիցէ, եւ զձեզ օտարախորթս արարեալ՝ տարաբաժին հանիցէ (Եղիշէ, Ե, 109)։
ՕՏԱՐԱԾԻՆ, ծնի, նաց, ա. գ. Օտարից ծնուած, օտարի ծնունդ, օտարազգի, այլազգի։
ՕՏԱՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ, գ. Օտարի տիրապետութիւն։
ՕՏԱՐԱԿԱՆ, ի, աց, ա. գ. 1. Օտարի, դրսի, օտարին՝ ուրիշին պատկանող։ 2. Պանդուխտ, գաղթական, օտարազգի։
ՕՏԱՐԱԿԵՐՊ, ա. Օտար՝ տարբեր՝ ոչ սովորական կերպարանքով, ուրիշ տեսք ունեցող, աննման, այլանդակ։
ՕՏԱՐԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ, գ. Օտարակերպ լինելը, այլանդակ կերպարանք, այլանդակութիւն։
ՕՏԱՐԱԿՈՂՄՆ ԿՈՅՍ, Օտար՝ հեռաւոր կողմ կամ սահման։
ՕՏԱՐԱՀԱԼԱԾՈՒԹԻՒՆ, գ. Օտարներին հալածելը, օտարականներին չընդունելը։
ՕՏԱՐԱՁԱՅՆ, ի, ից, ա. 1. Լեզուն օտար, օտարալեզու, օտարախօս։ 2. Խօսքը՝ միտքը օտարոտի, օտարախոհ։
ՕՏԱՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Օտար՝ անհասկանալի բառ՝ լեզու։ 2. Անմիաբանութիւն։
ՕՏԱՐԱՁԵՒ, ա. Օտար՝ անսովոր ձեւ ունեցող, նորաձեւ։
ՕՏԱՐԱՄԱՀ ԼԻՆԵԼ, Օտարութեան՝ պանդխտութեան մէջ մեռնել։
ՕՏԱՐԱՄԵՐԺ, ա. Օտարներին մերժող, օտարահալած, անհիւրընկալ։
ՕՏԱՐԱՄԻՏ, ա. Այլ մտքի, ոչ հաւատարիմ, անմիաբան։
ՕՏԱՐԱՄՈՒՏ, ա. Օտար տեղից բերուած՝ մտցուած՝ մուծուած։
ՕՏԱՐԱՆԱԼ, ացայ, չ. 1. Օտարութեան մեկնել, հեռանալ, վտարանդել, պանդխտել։ 2. Օտար՝ անծանօթ ձեւանալ։
ՕՏԱՐԱՆՇԱՆ, ա. Անծանօթ, օտարոտի։
ՕՏԱՐԱՆՈՑ, ի, աց, գ. Օտարների՝ օտարականների համար հիւրանոց, պանդուխտների իջեւանատուն։
ՕՏԱՐԱՇԱՐԺ, ա. Օտար ազդեցութիւնից շարժուած։
ՕՏԱՐԱՇԽԱՐՀԱՑԻ, ՕՏԱՐԱՇԽԱՐՀԵԱՅ, ՕՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ, ա. Որ օտար աշխարհից՝ երկրից է, օտարերկրացի, օտարական։
ՕՏԱՐԱՊԱՇՏ, ա. Օտար պաշտամունք՝ դաւանանք ունեցող։
ՕՏԱՐԱՊԷՍ, մ. Օտար՝ անսովոր՝ նորօրինակ կերպով, հրաշափառապէս։
ՕՏԱՐԱՍԵՐ, ա. Օտարի, օտար։
ՕՏԱՐԱՍԵՐՄ, ա. Օտարից սերուած, օտարածին, օտարազգի, այլազգի։
ՕՏԱՐԱՍԷՐ, սիրի, րաց, ա. Օտարին սիրող՝ ընդունող, հիւրասէր։
ՕՏԱՐԱՍԻՐԱԿԱՆ, ա. Օտարասէրին եւ օտարասիրութեան յատուկ՝ վերաբերող։
ՕՏԱՐԱՍԻՐԵԼ, եցի, ն. Օտարին սիրով ընդունել, հիւրընկալել։
ՕՏԱՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ, գ. Օտարասէր լինելը, օտարին սիրով ընդունելը, հիւրասիրութիւն։
ՕՏԱՐԱՍՊԱՆ, ի, ա. Օտարներին՝ հիւրերին սպանող։
ՕՏԱՐԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Օտարասպան լինելը, հիւրերին սպանելը։
ՕՏԱՐԱՍՏԱՆ, տե՛ս ՕՏԱՐԱՆՈՑ։
ՕՏԱՐԱՏԵՍԱԿ, ա. Օտար՝ ուրիշ տեսակի, աննման, անսովոր։
ՕՏԱՐԱՏԵՍՈՒԹԻՒՆ, գ. 1. Օտարի՝ ուրիշի ունեցածի վրայ նախանձելը։ 2. Հիւրընկալութիւն, հիւրասիրութիւն։
ՕՏԱՐԱՏԵՍՈՒՉ, ա. Օտարի՝ ուրիշի ունեցածի վրայ աչք տնկող, աչքածակ, նախանձոտ։
ՕՏԱՐԱՏԵՑՈՒԹԻՒՆ, գ. Օտարներին՝ հիւրերին ատելը, տմարդութիւն, անգըթութիւն։
ՕՏԱՐԱՏՈՒՆ, տե՛ս ՕՏԱՐԱՆՈՑ։
ՕՏԱՐԱՏՈՒՆԿ, ա. Վայրի։
ՕՏԱՐԱՑԵՂ, ի, ից, ա. 1. Օտար ցեղից, օտար ծագում ունեցող, օտարասեռ, օտարազգի։ 2. Օտարաբուն, օտարոտի։
ՕՏԱՐԱՑԵՂՈՒԹԻՒՆ, գ. Օտարացեղ լինելը, օտարութիւն։
ՕՏԱՐԱՑՈՒՑԱՆԵԼ, ցուցի, պբ. 1. Օտարանալ տալ, օտար դարձնել, խորթացնել, հեռացնել, դուրս անել, արտաքսել, վտարել։ 2. Օտար բնոյթ տալ։
ՕՏԱՐԱՑՈՒՑԻՉ, ցչի, չաց, ա. 1. Որ օտարացնում է, օտարացնող, հեռացնող։ 2. Ապշեցնող, նորանշան։
ՕՏԱՐԱՒՈՐ, ի, աց, ա. Օտար, օտարոտի։
ՕՏԱՐԱՓԱՌ, տե՛ս ԱՅԼԱՓԱՌ։
ՕՏԱՐԱՓԱՌՈՒԹԻՒՆ, տե՛ս ԱՅԼԱՓԱՌՈՒԹԻՒՆ։
ՕՏԱՐԱՓՈԽ, ա. Օտար կերպով՝ օտարից փոխառնուած, օտարի կնոջից ծնուած։
ՕՏԱՐԸՆԿԱԼ, տե՛ս ՀԻՒՐԸՆԿԱԼ։
ՕՏԱՐԸՆԿԱԼԵԼ, տե՛ս ՀԻՒՐԸՆԿԱԼԵԼ։
ՕՏԱՐԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ, տե՛ս ՀԻՒՐԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ։
ՕՏԱՐՈՏԻ, տւոյ, ւոց կամ եաց, ա. 1. Օտար, օտարական, օտարազգի, ոչ համազգի։ 2. Ոչ սովորական, արտասովոր, անսովոր, տարօրինակ։ 3. Անհարազատ, խորթ։
ՕՏԱՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Օտար լինելը, օտարանալը. հեռանալը, երես դարձնելը։ 2. Աննմանութիւն, այլազանութիւն, տարբերութիւն։ 3. Վտարանդութիւն, պանդխտութիւն, նժդեհութիւն։
ՕՏԱՐՈՒՀԻ, ա. գ. Օտարական՝ օտարազգի կին։
ՕՏԱՐՈՒՍՈՒՄՆ, ա. Օտար ուսում՝ վարդապետութիւն սովորեցնող։
ՕՏԱՐՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ի, աց, ա. գ. (կրօն.)։ Օտար ուսմունք՝ դաւանութիւն ունեցող, չարափառ։
ՕՏԱՐՈՒՍՏ, ՅՕՏԱՐՈՒՍՏ, մ. Օտար՝ ուրիշ տեղից, դրսից, արտաքուստ։
ՕՏԱՐՍԻՐԱԳՈՅՆ, ա. Աւելի կամ շատ օտարասէր։
ՕՏԱՐՍԻՐԵԼՈՒԹԻՒՆ, ՕՏԱՐՍԻՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՕՏԱՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ։
ՕՏԱՐՍՊԱՆՈՒԹԻՒՆ, գ. Օտար մարդ՝ ուրիշ մէկին սպանելը։
ՕՐ, կամ ԱՒՐ, աւուր, յօրէ, աւուրբ, աւուրք, ուրց, ուրբք, գ. 1. Մէկն օրուայ՝ քսանչորս ժամուայ տեւողութիւն, մի գիշեր եւ մի ցերեկ։ 2. Օրուայ լոյս ժամանակը, ցերեկ։ 3. Ժամանակ, կեանք, տարի։
ՕՐԱԲԵՐ, ա. Օր՝ լոյս բերող։
ՕՐԱԳԻՇԵՐ, ոյ, գ. Ամբողջ օր, ցերեկ եւ գիշեր, օր ու գիշեր։
ՕՐԱԳԻՒՏ ԱՌՆԵԼ, Եօթներեակի օգնութեամբ շաբաթուայ որեւէ օրը գտնելը՝ որոշելը։
ՕՐԱԳՆԱՑ, ա. Մի օրուայ՝ մի օրում գնալու (ճանապարհ)։
ՕՐԱԹԻՒ, թուի, գ. 1. Եկեղեցական պաշտամունք, որ կատարում են շաբաթական միայն մէկ անգամ՝ մէկ օր։ 2. Տարուայ օրերի թիւ՝ հաշիւ՝ քանակ։
ՕՐԱԽՆԴԻՐ, ա. Օրերի մէջ խտրութիւն դնող՝ յաջողը կամ անյաջողը փնտրող՝ հաշուի առնող։
ՕՐԱԿՇԻՌ, ա. Օրերը հաւաասարակշռող (մակդիր արեգակի)։
ՕՐԱՀԱՍ, տե՛ս ՕՐՀԱՍ։
ՕՐԱՀՄԱՅՔ, գ. Հմայութիւն՝ օրերի մէջ խտրութիւն դնելով՝ յաջող կամ անյաջող օրը փնտրելով, օրահմայութիւն։
ՕՐԱՄԿՐՏԻՉՔ, տչաց, գ. յոգն. (եկեղց.) Եբիոնիդ աղանդաւորներ, որոնք պահանջում էին ամեն օր մկրտում կամ լուացում կատարել։
ՕՐԱՄՈՒՏՔ, մտից, գ. յոգն. (եկեղց.) Ըստ օրաթուի (1) որոշ օրերում եկեղեցական պաշտամունք կատարողներ, հերթակալ պաշտօնեաներ։
ՕՐԱՆ, ի, աց, գ. 1. Կալսելու համար քաղած՝ հնձած հացահատիկ։ 2. Քաղած հացահատիկի խուրձ՝ դէզ։
ՕՐԱՉԱՐ, գ. Չար՝ անյաջող օր (ըստ գուշակների)։
ՕՐԱՊԱԿԱՍ, ա. Յղիութեան լրիւ ժամանակից առաջ ծնուած։
ՕՐԱՊԱՀԱԿ, ի, աց, գ. Ցերեկուայ պահապան։
ՕՐԱՊԱՀԻ, ՕՐԱՊԱՀԻԿ, գ. ա. Մէկ օրուայ ապրուստը բաւարարող սնունդ՝ սննդամթերք։ 2. Մէկ օրուայ ապրելու համար անհրաժեշտ՝ բաւարարող։
ՕՐԱՊԱՐԷՆ, ենի, ից, ա. Որ օրուայ պարէնը՝ օրապահիկը հազիւ է ձեռք բերում, օրավարձով ապրող։
ՕՐԱՍ, աւրաս (յուն.), գ. (օդերեւ). Շող՝ ցոլք, որ իբրեւ բակ երեւում է աստղերի շուրջը։
ՕՐԱՑԻ, ա. Օրական, ամենօրեայ, սովորական։
ՕՐԱՒՈՐ, ի, աց, ա. Միօրեայ, վաղանցիկ, անցողական։
ՕՐԱՒՈՐԱԿ, ի, աց, ա. գ. (եկեղց.) Ըստ օրաթուի (1) տուեալ օրուայ եկեղեցական արարողութիւնը կատարող, հերթակալ պաշտօնեայ։
ՕՐԵՐԵՒԱԿ, ա. Ցերեկը երեւացող (արեւ)։ (Աթան., 199, ՀԱԲ)։
ՕՐԵՐՔ, կամ ԱՒՐԵՐՔ (յուն.), րաց, գ. Վիրաւորանք, նախատինք, թուքումուր։
ՕՐԷՆ, (պհլ.), օրինի, մանաւանդ՝ ՕՐԷՆՔ, օրինաց, գ. 1. Սահմանուած կարգ՝ կանոն, օրէնք։ 2. Կրօն, հաւատք։ 3. Աւանդութիւն։ 4. Իրաւունք, պատուիրան։ 5. Սովորութիւն։ 6. (Սուրբ) հաղորդութիւն։ 7. Գաւառ, նահանգ։
ՕՐԷՆԱԴԻՐ, տե՛ս ՕՐԻՆԱԴԻՐ։
ՕՐԷՆԱԴՐԱԿԱՆ, տե՛ս ՕՐԻՆԱԴՐԱԿԱՆ։
ՕՐԷՆԱԴՐԵԼ, տե՛ս ՕՐԻՆԱԴՐԵԼ։
ՕՐԷՆԱԴՐՈՒԹԻՒՆ, տե՛ս ՕՐԻՆԱԴՐՈՒԹԻՒՆ։
ՕՐԷՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ։
ՕՐԷՆՍԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ։
ՕՐԷՆՍԳԷՏ, տե՛ս ՕՐԻՆԱԳԵՏ։
ՕՐԷՆՍԴԻՐ, դրի, րաց, ա. գ. Օրէնքներ դնող՝ սահմանող, օրինադիր։
ՕՐԷՆՍԴՐԱԿԱՆ, ա. Օրէնսդրին եւ օրէնսդրութեան յատուկ՝ վերաբերող։
ՕՐԷՆՍԴՐԵԼ, տե՛ս ՕՐԻՆԱԴՐԵԼ։
ՕՐԷՆՍԴՐԻՉ, րչի, չաց, տե՛ս ՕՐԷՆՍԴԻՐ։
ՕՐԷՆՍԴՐՈՒԹԻՒՆ, գ. 1. Օրէնքներ դնելը՝ սահմանելը, օրինադրութիւն։ 2. Օրէնք։
ՕՐԷՆՍԵՐԷՆ, ա. Հին մովսիսական օրէնքին հետեւող։
ՕՐԷՆՍԶԱՆՑ, տե՛ս ՕՐԻՆԱԶԱՆՑ։
ՕՐԷՆՍԶԱՆՑՈՒԹԻՒՆ, տե՛ս ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ։
ՕՐԷՆՍԽՈՏՈՐ, ա. Օրէնքից խոտորեցնող՝ շեղող կամ խոտորուած՝ շեղուած, օրինազանց։
ՕՐԷՆՍՈՒՍՈՅՑ, ա. 1. Օրէնքն ուսուցանող՝ սովորեցնող, օրէնքի ուսուցիչ։ 2. Ուսուցչական, վարդապետական։
ՕՐԷՆՍՊԱՀ, տե՛ս ՕՐԻՆԱՊԱՀ։
ՕՐԷՆՍՊԱՀԱՆՋ, ա. Օրէնքի պահպանումը՝ կիրառումը պահանջող, օրէնքի նախանձախնդիր։
ՕՐԸՆԹՐԻՔ, րեաց, գ. 1. Ամբողջ օրը շարունակուող հացկերոյթ, խնջոյք։ 2. Օրուայ հասոյթը՝ եկամուտը։
ՕՐԸՍՏՕՐԵԱՅ, էի, ից, ա. Օրըստօրէ կատարուող, ամենօրեայ։
ՕՐԸՍՏՕՐԷ, տե՛ս ՕՐ-ի տակ։
ՕՐԹԻ, ՕՐԹԻՒ (յուն.) մ. (եկեղց.) Ուղի՛ղ (կանգնեցէք) (սարկաւագի կոչը ժամաւորներին՝ աւետարանի ընթերցումը ուշադրութեամբ լսելու համար)։
ՕՐԻՆԱԲԱՐ, մ. Օրէնքի համաձայն, կանոնաբար։
ՕՐԻՆԱԳԷՏ, գիտի, տաց. ա. 1. Օրէնքները լաւ իմացող, օրէնքներին տեղեակ, օրէնսգէտ։ 2. Օրէնքը պահպանող, օրինապահ։
ՕՐԻՆԱԴԻՐ, դրի, րաց, ա. 1. Օրէնքներ դնող՝ սահմանող, օրէնսդիր։ 2. Օրինադրական, օրէնսդրական։
ՕՐԻՆԱԴՐԱԿԱՆ, ա. Օրինադրին եւ օրինադրութեան յատուկ՝ վերաբերող, օրէնսդրական։
ՕՐԻՆԱԴՐԵԼ, եցի, ն. Օրէնք դնել՝ ընդունել, իբրեւ օրէնք սահմանել՝ որոշել։
ՕՐԻՆԱԴՐՈՒԹԻՒՆ, գ. Օրէնքներ դնելը՝ սահմանելը, սահմանուած կարգ՝ կանոն, օրէնք։
ՕՐԻՆԱԶԱՆՑ, ի, ից, ա. Օրէնքը զանց առնող՝ խախտող, պատուիրանազանց։
ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ, գ. Օրինազանց լինելը, օրէնքը զանց առնելը՝ խախտելը՝ անտեսելը, պատուիրանազանցութիւն։
ՕՐԻՆԱԿ, (պհլ.), ի, աց, գ. 1. Նախատիպ, տիպար, նմուշ։ 2. Տիպ, նմանութիւն։ 3. Արտաքին տեսք, կերպարանք, պատկեր։ 4. Նշան, յատկանիշ։ 5. Պատճէն։ 6. Եղանակ, կերպ, ձեւ։ 7. նխդ. Նման, պէս։ 8. մ. Որեւէ բանի օրինակով։
ՕՐԻՆԱԿԱԲԱՐ, մ. Իբրեւ օրինակ, ուրիշների օրինակով՝ նման։
ՕՐԻՆԱԿԱԳԻՐ, գրի, րաց, ա. գ. Գրքի բուն օրինակը գրող՝ շարադրող, մատենագիր, պատմագիր։
ՕՐԻՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ, գ. Գիրք գրելը՝ շարադրելը, մատենագրելը, մատենագրութիւն։
ՕՐԻՆԱԿԱԿԱՆ, ա. Որեւէ բանի տիպը՝ նմանութիւնը կրող, այլաբանական։
ՕՐԻՆԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Օրէնքին՝ հին օրէնքին յատուկ՝ վերաբերող։ 2. Օրէնքի համաձայն, օրինաւոր։ 3. գ. Օրէնսգէտ, օրէնքի ուսուցիչ։
ՕՐԻՆԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. Աւելի օրինական՝ օրինաւոր։
ՕՐԻՆԱԿԱՊԷՍ, տե՛ս 1. ՕՐԻՆԱԿԱԲԱՐ։ 2. ՕՐԻՆԱՊԷՍ։
ՕՐԻՆԱԿԱՍՏԵՂԾ, ա. Որեւէ նիւթից նախատիպ՝ տիպար ստեղծող։
ՕՐԻՆԱԿԱՏԱՐ, ա. (Հին) օրէնքը կատարելագործող՝ լրացնող (Քրիստոսի մասին)։
ՕՐԻՆԱԿԱՒՈՐԱԳՈՅՆ, ա. Աւելի տիպական՝ տիպիկ, աւելի յարմար։
ՕՐԻՆԱԿԱՒՈՐԵԱԼ, ա. Օրինաւորուած, սահմանուած, կարգաւորուած, կանոնաւոր։
ՕՐԻՆԱԿԵԼ, եցի, ն. 1. Օրինակ տալ, օրինակ ցոյց տալ։ 2. Իբրեւ օրինակ բերել, նմանեցնել։ 3. Համեմատել, բաղդատել։
ՕՐԻՆԱԿԻՐ, տե՛ս ՕՐԻՆԱՊԱՀ։
ՕՐԻՆԱԿԻՑ, ա. Նոյն կարծիքն ունեցող, նոյն կերպ դատող։
ՕՐԻՆԱԿՈՒԹԻՒՆ, գ. Մէկի կամ մի բանի օրինակով լինելը, նմանութիւն։
ՕՐԻՆԱՊԱՀ, ի, աց, ա. 1. Օրէնքը պահպանող, օրէնքին հետեւող, պատուիրանապահ։ 2. Հին՝ մովսիսական օրէնքի պատուիրանները պահպանող՝ կատարող։
ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹԻՒՆ, գ. Օրինապահ լինելը, օրէնքները եւ պատուիրանները պահպանելը՝ կատարելը։
ՕՐԻՆԱՊԱՀՈՒՄՆ, գ. Օրինապահ լինելը, օրէնքները եւ պատուիրանները պահպանելը՝ կատարելը։
ՕՐԻՆԱՊԱՏԳԱՄՔ, մաց, գ. Աստծու օրէնքները՝ պատգամները, որ պարունակում է Ս. Գիրքը։
ՕՐԻՆԱՊԱՏՈՒՄ, տմի, ից, ա. 1. Օրէնքները պատմող եւ մեկնաբանող։ 2. Օրէնքի մէջ պատմուած։
ՕՐԻՆԱՊԷՍ, մ. 1. Օրէնքով, օրինաբար, օրինաւոր կերպով։ 2. Ըստ հին օրէնքի։
ՕՐԻՆԱՍԱՀՄԱՆ, ա. Օրէնքով սահմանուած՝ որոշուած։
ՕՐԻՆԱՏԻՊ, ա. Տիպար, օրինակ։
ՕՐԻՆԱՏՈՒ, ի, աց, ա. գ. Օրէնքներ տուող՝ սահմանող, օրէնսդիր։
ՕՐԻՆԱՒՈՐ, ի, աց, ա. 1. Օրէնքին համապատասխանող, օրէնքով սահմանուած՝ նախատեսուած՝ թոյլատրուած, օրինական, իրաւացի։ 2. Վայելուչ, պատշաճ։ 3. Օրէնքները, մանաւանդ հին օրէնքի պատուիրանները, պահպանող՝ կատարող, օրինապահ, կրօնասէր, առաքինի։ 4. Հին օրէնքին յատուկ՝ վերաբերող, մովսիսական։
ՕՐԻՆԱՒՈՐԱԳՈՅՆ, ա. Աւելի օրինաւոր։
ՕՐԻՆԱՒՈՐԱԿԱՆ, ա. Օրինաւոր, օրինական։
ՕՐԻՆԱՒՈՐԱԿԱՆԱԳՈՅՆ, ա. մ. Աւելի օրինաւոր՝ օրինաւոր կերպով։
ՕՐԻՆԱՒՈՐԵԼ, եցի, ն. 1. Կարգի բերել, կարգաւորել, յարմարեցնել։ 2. Օրինաւոր՝ օրինական դարձնել, օրինականացնել։
ՕՐԻՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, գ. Կարգ ու կանոն, օրինականութիւն։
ՕՐԻՆԱՔԱՂԱՔ, ի, աց, տե՛ս ՔԱՂԱՔՕՐԷՆ։
ՕՐԻՆԵԼ, եցի, ն. 1. Օրէնք դնել՝ սահմանել՝ ընդունել, օրինադրել։ 2. (յունաբանութեամբ) Լաւ համարել՝ կարծել։
ՕՐԻՆՈՂ, ի, աց, ա. գ. Վերակացու, կառավարիչ (քաղաքի կամ ագարակների)։
ՕՐԻՆՕՐԷՆ, ա. մ. Օրինական. իբրեւ օրինակ, պատշաճի համապատասխան։ Մատն օրինօրէն նշդարենի ռահ (Նար., Մեղեդի աստուածածնի)։
ՕՐԻՈՐԴ, ի, աց, ա. գ. 1. Կոյս՝ կուսութիւնը չխախտուած աղջիկ։ 2. Ազնուազարմ չամուսնացած աղջիկ։
ՕՐԻՈՐԴՈՒԹԻՒՆ, գ. Օրիորդ լինելը, կուսութիւն։
ՕՐԿԱՆՈՑ, ի, աց, գ. Ուրկանոց, բորոտանոց։
ՕՐՀԱՍ, ի, աւ, գ. Կեանքի վերջին օրը՝ ժամը՝ պահը, վրայ հասած մահուան օր, մօտալուտ մահ։
ՕՐՀԱՍԱԿԱՆ, ի, աց, ա. 1. Օրհասի մէջ գտնուող, մահամերձ։ 2. Օրհաս՝ վախճան բերող, մահաբեր, մահառիթ։
ՕՐՀԱՍԱՐԱԿ, ի, գ. Կէսօր, միջօրէ։
ՕՐՀՆԱԲԱՆ, ի, ից, ա. 1. Օրհնաբանող։ 2. Օրհնաբանուած, օրհնաբանուող։
ՕՐՀՆԱԲԱՆԱԿԱՆՔ, գ. յոգն. Օրհնութեան երգեր։
ՕՐՀՆԱԲԱՆԵԼ, եցի, ն. 1. Խօսքերով կամ երգով օրհնել, գովաբանել, փառաբանել։ 2. Գովութեամբ հռչակել՝ քարոզել, ներբողել։
ՕՐՀՆԱԲԱՆԻՉ, նչի, չաց, ա. Որ օրհնաբանում է, օրհնաբանող, փառաբանող։
ՕՐՀՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, գ. Օրհնաբանելը, օրհնութիւն, գովաբանութիւն, փառաբանութիւն։
ՕՐՀՆԱՁԱՅՆ, ա. Օրհնութեան ձայնով։
ՕՐՀՆԱՆՈՒՆ, ա. Որի անունն օրհնւում է։
ՕՐՀՆԱՌԱՔ, ա. Օրհնութիւն վերառաքող։
ՕՐՀՆԵԱԼ, ելոյ, ոց, ա. 1. Միշտ օրհնուած, ամեն օրհնութեան արժանի (աստծու մասին)։ 2. Օրհնութեան արժանի եղող, օրհնած։ 3. Օրհնուած, նուիրագործուած։
ՕՐՀՆԵԼ, (պհլ.), եցի, ն. 1. Աստծուն օրհնութիւն մատուցել՝ փառք տալ՝ փառաբանել՝ գովաբանել։ 2. Մէկին բարեմաղթութիւններ ցանկանալ, բարիքներ մաղթել, բարեմաղթել։ 3. Կրօնական արարողութեամբ սրբագործել՝ նուիրագործել։ 4. (հեգնաբար) Անիծել, նզովել, հայհոյել։ 5. եցայ, (յունաբանութեամբ) Օրհնութիւնն ընդունել։
ՕՐՀՆԵՐԳԱԲԱՐ, մ. Օհներգութեամբ, օրհներգելով, հռչակելով։
ՕՐՀՆԵՐԳԱԿԱՆ, ա. Օրհներգութիւն պարունակող, օրհներգող։
ՕՐՀՆԵՐԳՈՒ, ի, աց, ա. 1. Օրհներգութիւն հեղինակող եւ երգող (մակդիր Դաւիթ մարգարէի)։ 2. Օրհներգող, փառաբանող, գովերգող։
ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆ, գ. Օրհներգ, օրհներգութեան երգ, օրհնաբանութիւն։
ՕՐՀՆԵՐԳՕՂ, տե՛ս ՕՐՀՆԵՐԳՈՒ։
ՕՐՀՆԻՉ, նչի, չաց, ա. Որ օրհնում է, օրհնող։
ՕՐՀՆՈՒԹԻՒՆ, գ. 1. Օրհնելը, օրհնուելը։ 2. Օրհնութեան նշանակ. պարգեւ, ընծայ, պատարագ։ 3. Օրհնութեան արդիւնք. առատութիւն, լիութիւն, բարիք, բերք։ 4. Օրհնութեան նուագարան։ 5. Քահանայագործութիւն, նուիրագործութիւն, հաղորդութիւն։
ՕՐՀՆՈՒԹԻՒՆԱԲԵՐ, ա. Օրհնութիւն բերող։
ՕՐՀՆՈՒԹԻՒՆՍԸՆԳԱԼՈՒ, ՕՐՀՆՈՒԹԻՒՆՍԸՆԿԱԼՈՒ, ա. Օրհնութիւն ընդունող, օրհնութեան արժանի։
ՕՐՀՆՈՒԹԻՒՆՍԸՆԿԱԼՈՒ, ա. Օրհնութիւն ընդունող, օրհնութեան արժանի։
ՕՐՈՒԿ, տե՛ս ՈՒՐՈՒԿ։
ՕՑՏԵԼ, ՕՑՏՈՒՄՆ, տե՛ս ՕՁՏԵԼ, ՕՁՏՈՒՄՆ։
ՕՑՏՈՒՄՆ, տե՛ս ՕՁՏԵԼ, ՕՁՏՈՒՄՆ։


Classical Armenian Dictionary
Словарь древнеармянского языка
Գրաբարի բառարան, Ռուբէն Ղազարեան, 2000։


ա. – ածական | ածբ. – աստվածաբանական | անարգ – անարգական | աշխգր. – աշխարհագագրություն | ասոր.– ասորերեն | աստղգ. – աստղագիտութիւն | արաբ. – արաբերէն | աքքադ. – աքքադերէն | բժշկ. – բժշկական | բսբ. – բուսաբանութիւն | գ. – գոյական | գրկն. – գրականագիտութիւն | գռ. – գաւառական | դ. – դերանուն | դից. – դիցաբանութիւն | եբր. – եբրայերէն | եկեղց. – եկեղեցական | եղբ. – եղանակաւորող բառ | երժշտ. – երաժշտական | երկրչ. – երկրաչափութիւն | զենդ. – զենդերէն թ. – թուական | թուաբ. – թուաբանութիւն | իրան. – իրանական | իրաւ. – իրաւաբանութիւն | լատ. – լատիներէն | լեզուաբ. – լեզուաբանական | կ. – կրաւորական, կրաւորաձեւ | կենդբ. – կենդանաբանութիւն | կենսբ. – կենսաբանութիւն | կզմխս. – կազմախօսութիւն | կրօն. – կրօնական | հ. – հասարակ բայ | հաւաք. – հաւաքական | հզդպ. – հազուադէպ | հկռ. – հակառակը | հմմտ. – համեմատել | հնք. – հանքային | հարսկ. – հին պարսկերէն | ձ. – ձայնարկութիւն | ճարտ. – ճարտարապետութիւն | մ. – մակբայ | մբ. – միադիմի բայ | յոգն. – յոգնակի | յուն. – յունարէն | ն. – ներգործական բայ | նբ. – նախդիր | նխդ. – նախադրութիւն | նման. – նմանութեամբ | նուազ. – նուազական | շ . – շաղկապ | չ. – չեզոք բայ | պր. – պատճառական բայ | պոլ. – պահլաւերէն | պրսկ. – պարսկերէն | սաստկ. – սաստկական | սխ. – սխալ | սնոտ. – սնոտիապաշտութիւն | վր., վրաց. – վրացերէն | տոմար. – տոմարագիտութիւն | տրամ. – տրամաբանութիւն | փիլ. – փիլիսոփայութիւն | փխ. – փոխանակ | փխբ. – փոխաբերական | փխն. – փոխանունութիւն | փղքշ. – փաղաքշական | քեր. – քերականական | քիմ. – քիմիական | օդերեւ. – օդերեւութաբանութիւն |