what image shows

 

 

 

ՓՈՔՐ ՄԱՇՏՈՑ

 

ԳԻՒՄՐԻ
Հայ Կաթողիկէ Առաջնորդարան
1996

ԿԱՆՈՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ
ԿԱՆՈՆ ԴՐՈՇՄԻ
ԿԱՆՈՆ ՆՇԱՆ ՕՐՀՆԵԼՈՒ
ԿԱՆՈՆ ՊՍԱԿԻ
ԿԱՆՈՆ ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ՕԾՄԱՆ
ԿԱՐԳ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ
ԿԱՆՈՆ ԹԱՂՄԱՆ
Տան Կարգ
Եկեղեցու կարգ
Գերեզմանի Կարգ
ՊԱՇՏՕՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ
ԿԱՐԳ ՏՆՕՐՀՆԷՔԻ
ԿԱՐԳ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՒԵՏԱՐԱՆԻ

 

what image shows

 

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ

Եթե երեխան փոքր է, կնքահայրը առնում է նրան իր գիրկը. իսկ եթէ չափահաս է, կանգնում է կնքահօր աջ կողմը, որը դնում է իր աջը երեխայի ուսին։ Եւ կատարում է հետեւեալ կարգը:

Սարկաւագը. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛։

Քահանան. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն:

Քահանան խնդրում է իմանալ երեխայի անունը եւ ասում է.

Ա.Ա. Աստծու Եկեղեցուց ի՞նչ ես խնդրում։

Կնքահայրը. Հաւատ, Յոյս, Սէր եւ Մկրտութիւն:

Քհն. Հաւատը քեզ ի՞նչ է շնորհում:

Կնք. Յաւիտենական կեանք:

Քհն. Եթէ ուզում ես յաւիտենական կեանքը ժառանգել, կա տարի՛ր պատուիրանները, սիրի՛ր Աստծուն՝ քո ամբողջ սրտով, բովանդակ հոգով եւ բոլոր մտքով, եւ ընկերոջդ՝ քո անձի պէս։

ԱՂՈԹՔ

Տէր Աստուած մեր, Աստուած բարերար, որ չանտեսեցիր քեզանից հեռացած, փափկութեան դրախտից մերժուած մեր մարդկային սերունդը, այլ գթալով՝ քո բարձրութիւնից խոնարհուեցիր մինչեւ մեր նուաստութիւնը, ընդունելով մեր բնութիւնն ամբողջութեամբ, բացի մեղքից, ու քո չարչարանքով եւ խաչի մահով՝ մեր փրկութեան եւ դարձի գինը վճարելով՝ նորից կեանք շնորհեցիր մեզ: Ընդունի՛ր այժմ, բարերար Տէր, քո այս արարածի ցանկութիւնը, որ ահա ուզեց մերձենալ սուրբ եւ միակ ճշմարիտ աստուածութեանդ եւ կոչուել քրիստոնեայ:
Տո՛ւր նրան այժմ ոյժ եւ օգնութիւն, որպէսզի արժանի լինի հասնելու սուրբ աւազանի մաքրութեանը, անբիծ կեանքին, եւ ժառանգելու երկնքի արքայութեան որդեգրութիւնը, Յիսուս Քրիստոս, Տէր մեր, որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ ի յաւիտեանս. Ամէն:

ՍԱՂՄՈՍ Ծ

Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։
Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից, եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ:
Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ։
Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրուեմ. լուա՛ եւ ձիւնից սպիտակ կը լինեմ։
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

ՔԱՐՈԶ

Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք։ Մարդասէր Աստծուց երեխայիս համար խնդրենք, որ գթայ նրան իւր մեծ ողորմութեամբ եւ արժանացնի կրկին ծննդեան լուացմանը եւ անապականութեան զգեստին, նրա անունը հաւատացեալների թուի մէջ դասի եւ պահի իւր ողորմութեան շնորհիւ։ Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո՛ եւ ողորմեա՛։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛։

ԱՂՈԹՔ

Ընդունի՛ր, մարդասէր Տէր, քեզ ընծայուած այս երեխային. իւր միտքն ու մտածութիւնները մաքրի՛ր հակառակորդի բոլոր չար նենգութիւններից, եւ սուրբ աւազանի միջոցով արժանացրո՛ւ նրան մաքրուելու իւր մեղքերի հնութիւնից եւ նորոգուելու շնորհքիդ լոյսով. որպէս զի ինքն էլ մեզ հետ փառաւորի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգիդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Հրաժարում սատանայից

Ապա քահանան հրամայում է երեխային կամ կնքահօրը դառնալ դէպի արեւմուտք եւ երեխայի անունը տալով հարցնում է.

Քհն. Ա.Ա. հրաժարո՞ւմ ես սատանայից:

Կնք. Հրաժարւում եմ:

Քհն. Եւ նրա խաբէութիւնների՞ց:

Կնք. Հրաժարւում եմ։

Քհն. Նրա բոլոր չար գործերից, մտածութիւններից, կենցաղից ու չար կամքի՞ց:

Կնք. Հրաժարում եմ։

Քհն. Հրաժարո՞ւմ ես նրա բոլոր չար հրեշտակներից, պաշտօնեաներից, կամակատարներից եւ ամեն տեսակի չար ազդեցութիւններից:

Կնք. Հրաժարում եմ:

Քհն. Հրաժարում ենք քեզանից, սատանայ, եւ քո բոլոր խաբէութիւններից, պատրանքներից, պաշտամունքից, մտածութիւններից, վարքից, կամքից, արբանեակներից, պաշտօնեաներից, չար կամակատարներից եւ բոլոր չար ազդեցութիւններից:

Հաւատի դաւանանք

Ապա քահանան հրամայում է երեխային կամ կնքահօրը դառնալ դէպի արեւելք եւ հարցնում է երեխայի անունից.

Քհն. Հաւատո՞ւմ ես ամենակալ Հայր Աստծուն, որ երկրի եւ երկնքի Արարիչն է:

Կնք. Հաւատում եմ:

Քհն. Հաւատո՞ւմ ես նրա Միածին Որդուն, Յիսուս Քրիստոսին, մեր Տիրոջը, որ ծնուեց եւ չարչարուեց:

Կնք։ Հաւատում եմ:

Քհն. Հաւատո՞ւմ ես Սուրբ Հոգուն, կաթողիկէ Սուրբ Եկեղեցուն, Սրբերի հաղորդութեանը, մեղքերի թողութեանը, մարմինների յարութեանը եւ յաւիտենական կեանքին:

Կնք: Հաւատում եմ։

Եւ անմիջապէս քահանան երեխայի կամ կնքահօր հետ պարզ ձայնով ասում է բոլոր «Հաւատամքը».

Հաւատամք ի մի Աստուած՝ Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ Միածին, այսինքն՝ յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ մարմին, հոգի եւ միտս եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։ Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալսն եւ բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք եւ ի մի միայն յընդհանրական եւ յառաքելական սուրբ Եկեղեցի: Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց: Ի յարութիւն մեռելոց: Ի դատաստանսն յաւիտենից՝ հոգւոց եւ մարմնոց: Յարքայութիւնն երկնից: Եւ ի կեանսն յաւիտենականս. Ամէն:

Քահանան աջով բացում է եկեղեցու կամ մկրտարանի դուռը ասելով.

Բացեցէ՛ք ինձ արդարութեան դուռը, որ այնտեղից մտնեմ եւ խոստովանեմ Տիրոջը: Սա Տիրոջ դուռն է եւ արդարներն են մտնում այստեղով։

Եւ մտնում է ներս, ուրարի ծայրը դնելով երեխայի գլխի վրայ եւ ասում նրան.

Մտի՛ր Աստծու տաճարը, որպէսզի ունենաս Քրիստոսի հետ բաժին՝ յաւիտենական կեանքում. Ամէն:

Բոլորը մտնում են եկեղեցի եւ գնում են դեպի սուրբ աւազանը՝ ասելով.

ՍԱՂՄՈՍ ՂԹ

Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ:

Նրա առջեւ ելէք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ նա է մեր Տէր Աստուածը։

Նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք եւ ոչխարները նրա արօտի:

Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ:

Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք նրա անունը։

Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է. նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Քահանան գալիս է սուրբ սեղանի առաջ, որ գտնւում է աւազանի մօտ, թաթախում է աջ ձեռքի բութը երեխայից սուրբ իւղի մէջ եւ նրանով խաչաձեւ օծում է երեխայի սիրտը եւ թիկունքը, ի նշան թշնամու դէմ մրցութեան եւ ասում է.

Օծում եմ է քեզ † փրկութեան ձէթով եւ մատուցում եմ քեզ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսին, որպէսզի ժառանգես յաւիտենական կեանքը: Ամէն:

Եւ ապա բամբակով կամ հացի միջուկով ջնջում է երեխայի օծուած տեղերն ու իր բութը:

Յետոյ գալիս են սուրբ աւազանի մօտ. քահանան վերցնում է պատրաստի գոլ ջուրը, լցնում է խաչաձեւ՝ աւազանի մէջ եւ ասում է, ԻԸ՝ Սաղմոսից.

Քհն. Տիրոջ ձայնը ջրերի վրայ է եւ է փառքի Աստուածը որոտաց։ Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ:

Դպ. Աստծո՛ւ որդիներ, մատուցէ՛ք Տիրոջը, մատուցէ՛ք Տիրոջը գառնուկներ։

Ալէլուիա, Ալէլուիա:

Ապա սկսում են մերկացնել երեխային, եթէ փոքրիկ է, մինչ սարկաւագը կարդում է Ընթերցուածը:

Պօղոս Առաքեալի Գաղատացիներին գրած Նամակից է Ընթերցուածս. Գ. 24-29.

Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման:

Ալէլուիա, Ալէլուիա, Ալէլուիա:

Տէր հովուեսցէ զիս, եւ ինձ ինչ ոչ պակասեսցէ։

Սրկ. Ալէլուիա. Օրթի։

Քհն. Խաղաղութիւն ամենեցուն։

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանին, որ ըստ Յովհաննու. Գ. 1-8։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Սրկ. Պռոսխում է:

Դպ. Ասէ Աստուած:

Քհն. † Մեր Տէր Յիսուս Քրիստոսի ժամանակ:

Փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»: Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»:

Սրկ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

ՔԱՐՈԶ

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Երկնա տուր խաղաղութեան եւ մեր անձերի փրկութեան համար, Տիրոջն աղաչենք:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛:

Սրկ. Աշխարհի խաղաղութեան եւ սուրբ Եկեղեցու հաստատութեան համար, Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի Տէրը ուղղի մեր գործերը, ինչպէս նաեւ քահանայիս՝ որ պիտի մկրտի այս երեխային, Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի Սուրբ Հոգին գործակից լինի նուիրագործելու այս ջուրը, Տիրոջն աղաչենք:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի այս ջուրն ընդունի Հորդանանի օրհնութիւնն եւ հոգիների ու մարմինների բժշկութեանը ծառայի, Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի երեխան, որ այս ջրի մեջ է մկրտում, լոյսի եւ ճշմարտութեան որդի լինի, Տիրոջն աղաչենք։ Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։ Սրկ. Յիշելով Աստուածածին Մարիամ միշտ Ս. Կոյսին, Ս. Յովհաննէս Մկրտչին եւ բոլոր սրբերին, նրանց միջնորդութեամբ, Տիրոջն աղաչենք։

Քհն. Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛։

Սրկ. Եւ նորից մեր ճշմարիտ եւ սուրբ հաւատի միաբանութեան համար, Տիրոջն, աղաչենք։

Քհն. Տէ՛ր ողորմեա՛։

Սրկ. Մեր անձերը եւ միմեանց յանձնենք ամենակալ Տէր Աստծուն:

Քհն. Քե՛զ ենք յանձնւում, Տէ՛ր:

Սրկ. Ողորմի՛ր մեզ քո մեծ ողորմութեամբ, Տէր Աստուած մեր: Ասենք բոլորս միասին.

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛։

ԱՂՈԹՔ

Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ քո մեծ զօրութեամբ ստեղծեցիր ծովն ու ցամաքը եւ նրանց մէջ գտնուող արարածներին, բաժանեցիր ջրերը երկրի ու երկնքի, ուր բնակւում են լուսեղէն հրեշտակները, որոնք քեզ են անդադար փառաբանում։ Ուղարկեցիր նաեւ քո Ս. Առաքեալներին, պատուիրելով, որ քարոզեն եւ մկրտեն բոլոր հեթանոսներին՝ յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Քո ճշմարիտ խօսքերով, որոշեցիր, որ եթէ մէկը չի ծնւում ջրից եւ Հոգուց, Աստծու արքայութիւնը չի կարող տեսնել։ Այս խօսքերից լուսաւորուած Ա.Ա. քո ծառան (կամ աղախինը) փափաքելով յաւիտենական կեանք, կամովին եկաւ մկրտուելու այս հոգեւոր ջրով: Աղաչում ենք, ուղարկի՛ր Սուրբ Հոգիդ այս ջրի վրայ, եւ մաքրի՛ր է այն եւ օրհնի՛ր †, Տէր մեր Յիսուս Քրիստոս, ինչպես մաքրեցիր Յորդանանը՝ իջնելով նրա մէջ, դու որ ամենասուրբն ես եւ օրինակ բոլոր մարդկանց՝ վերստին ծննդեան մկրտութեան այս աւազանին։ Եւ պարգեւի՛ր, որ այս ջուրը, որի մէջ այժմ մկրտում է այս երեխան, լինի մեղքերի թողութիւն, Սուրբ Հոգուդ ընդունելութիւն, երկնաւոր Հօրդ որդեգրութեան շնորհք եւ երկնքի արքայութեան ժառանգութիւն։ Որպէսզի մեղքերից մաքրուած այս երեխան ապրի աշխարհում քո կամքի համաձայն, եւ ընդունի հանդերձեալ անսպառ բարիքներդ, եւ ուրախութեամբ ու գոհութեամբ միշտ փառաւորի զքեզ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Ապա քահանան վերցնում է Սուրբ Մեռոնը աջ ձեռքով, խաչակնքում է նրանով ջրի վրայ եւ երեք անգամ երգում է.

Ջրօրհնէք

Քհն. Օրհնեսցի † եւ սրբեսցի ջուրս այս նշանաւ սուրբ խաչիւս եւ սուրբ Աւետարանաւս եւ սուրբ Մեռոնաւս, յանուն Հօր † եւ Որդւոյ † եւ Հոգւոյն † Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Դպ. Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ † եւ Հոգւոյն † Սրբոյ. Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Դպ. Ամէն։

Ապա ասում են Շարական ԴՁ.

Առաքելոյ աղաւնոյ, իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց, ի նմանութիւն լուսոյ փայլման հրազինեաց անկիզելի զաշակերտսն, մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն:

Քահանան հեղում է Սուրբ Մեռոնի կաթիլները խաչաձեւ նոյն ջրի վրայ՝ ասելով.

Հեղումն Մեռոնիս Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ Հոգւոյն Սրբոյ մխիթարչի, եղիցի յանուն Սրբոյ Երրորդութեան. Ամէն:

ԱՂՈԹՔ

Տէր, որ ծառայիդ (կամ աղախնուդ) հրաւիրեցիր սրբութեան եւ մկրտութեան, արժանացրո՛ւ նրան մեծ շնորհքիդ, վերցրո՛ւ նրանից մեղքի հնութիւնը եւ նորոգի՛ր նրան նոր կեանքով։

Լցրո՛ւ Սուրբ Հոգուդ զօրութեամբ, որպէսզի վերածնուի Քրիստոսիդ փառքով: Որովհետեւ միայն Քեզ, բարերար Աստուած, վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Եւ ապա քահանան հարցնում է մկրտուողին (կամ կնքահօրը).

Քհն. Ա.Ա. ի՞նչ ես խնդրում։

Կնք. Խնդրում եմ մկրտուել:

Քհն. Ճշմարի՞տ եսխնդրում։

Կնք. Հաւատով խնդրում եմ մկրտուել եւ մաքրուել մեղքերից, ազատուել սատանայից եւ ծառայել Աստծուն:

Քհն. Քո հաւատի համաձայն՝ թող լինի քեզ:

Այս ժամանակ քահանան կատարում է մկրտութեան Սուրբ Խորհուրդը: Երեխային վերցնում է կնքահօր ձեռքից, ձախ ձեռքով բռնում է վիզը, աջով՝ ոտքը, գլուխը՝ արեւմուտք եւ ոտքերը՝ արեւելք դարձրած, գլուխը բարձր, երեսը դէպի վեր պահած, ոտքերից դանդաղ իջեցնում է աւազանի մէջ: Երեխային թիկունքով դնում է աւազանի մէջ՝ իր ձախ ձեռքի վրայ, աջ ափով վերցնում է սուրբ ջուրը եւ մկրտում է երեխային խաչաձեւ, ասելով մի անգամ, յստակ ու մտադրութեամբ.

Ծառայս (կամ աղախինս) Ա.Ա. մկրտի ի ձեռս իմ, յանուն Հօր † եւ Որդւոյ † եւ Հոգւոյն † Սրբոյ:

Այս խօսքերի հետ, քահանան երեք անգամ մի ափ ջուր է թափում երեխայի գլխին:

Եւ նորից ձախ ձեռքով բռնում է երեխայի վիզը եւ աջով ոտքերը, նորից նրան ընկղմում է ջրի մէջ, որը նշանակում է թաղել հին մեղքերը, Քրիստոսի երեքօրեայ թաղման նմանակցութեամբ, եւ մի անգամ միայն ասում.

Գնեալ արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զազատութիւն որդեգրութեան Հօրն երկնաւորի, լինել ժառանգակից Քրիստոսի եւ տաճար Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Եթէ մկրտուողը չափահաս է, հարկ չկայ ջրի մէջ ընկղմել, սակայն պետք է ասել «Գնեալ արեամբն» աղօթքը:

Ապա քահանան ասում է.

Որ ի Քրիստոս մկրտեցար,

զՔրիստոս զգեցեալ ես.

Որ ի Հայր լուսաւորեցար,

Սուրբ Հոգին բերկրեսցի ի քեզ:

Եթէ երեխաները երկուսն են եւ աւելի, քահանան հարցնում եւ մկրտում է իւրաքանչիւրին առանձին առանձին:

Իսկ եթէ հաւանական տարակուսանք լինի, թէ արդեօք երեխան նախապէս մկրտուել է թէ ոչ, այդ ժամանակ քահանան այսպէս է ասում.

Ծառայս (կամ աղախինս) Ա.Ա., եթէ չէ մկրտեալ, մկրտի ի ձեռս իմ, յանուն Հօր † եւ Որդւոյ † եւ Հոգւոյն † Սրբոյ:

Սրկ. Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն։

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Մատթէոսի Գ.13-17.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Սրկ. Պռոսխումէ:

Դպ. Ասէ Աստուած:

Քհն. † Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ (Յիսուս) Գալիլեայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ, նրանից մկրտուելու: Իսկ Յովաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ինձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»: Յիսուս պ ա տասխանեց նրան ու ասաց. «Թույլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք ամէն արդարութիւն»։ Եւ ա պ ա նրան թույլ տուեց: Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա՛ երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: Եւ ահա մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Եւ յետոյ քահանան մկրտուողի կամ կնքահօր հետ ասում է.

Հայր մեր՝ որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո, որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց. եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

ԱՂՈԹՔ

Քհն. Հայր՝ Տէրն մեր Յիսուս Քրիստոսի, որ քո արարածներին լուսաւորեցիր՝ աստուածգիտութեան լոյսը մեր մէջ ծագելով, որ ազ ա տեցիր այս ծառայիդ (կամ աղախնուդ) Ա.Ա., մաքրեցիր նրան եւ արդարացրեցիր, եւ որդեգրութեան պատուին արժանացրիր, շնորհի՛ր նրան, որ նա եւ մասնակից լինի կեանքին, պարգեւի՛ր նրան յաւերժ մաքրութիւն, դասելով արդարների հետ՝ քո սրբերի թուի մէջ, ի ձեռն Միածնի քոյ Տեառն մերոյ եւ Փրկիչին Յիսուսի Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

*
 *      *

ԿԱՆՈՆ ԴՐՈՇՄԻ

Մկրտութեան Խորհրդի կարգը աւարտելուց յետոյ քահանան, պաշտօնեաները եւ դպիրները գալիս են մկրտարանի սեղանի մօտ, ուր դրուած է Սուրբ Մեռոնը, բամբակ եւ հացի միջուկ, եւ որոշուած մի վայրում պետք է պատրաստ լինեն սպիտակ զգեստ եւ երկու մոմեր՝ դրոշմւողի համար:

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցոեւողորմեա՛։

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդլոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ է եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Քահանան իր աջ ձեռքը դնում է դրոշմւողի գլխին եւ ասում է.

ԱՂՈԹՔ

Տէր Աստուած, մարդասէր եւ ողորմած, խնդրում ենք քեզանից եւ աղաչում ենք՝ ինչպէս որ ջրի եւ Սուրբ Հոգու վերածնութեամբ արժանացրիր քո ծառային (կամ աղախնուն) երանելի յոյսիդ եւ յաւիտենական փրկութեանդ, իմ այս ձեռնադրութեամբ շնորհի՛ր նրան Սուրբ Հոգուդ խաղաղութեան պարգեւները ու մասնակից արա՛ նրան յաւիտենական եւ ճշմարիտ լոյսիդ ու դասի՛ր երկնքի սրբերիդ ժողովի մէջ եւ արժանացրո՛ւ փառաւոր արքայութեանդ. խաղաղ պահիր նրա կյանքի ընթացքը, շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ՝ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Եթէ շատեր միասին են դրոշմւում, քահանան իր աջ ձեռքը դնում է իւրաքանչիւրի գլխին, մէկ-մէկ, եւ ապա տարածելով իր աջը հեռուից նրանց վրայ, յոգնակի ձեւով ասում է նոյն աղօթքը. «Տէր Աստուած, մարդասէր եւ ...»:

ՇԱՐԱԿԱՆ ԴՁ

Դպ. Որ յառաջագոյն յօրէնս յօրինակ Միածնի քոյ, Հայր երկնաւոր, ետուր զօրութիւն ի յիւղ սրբութեան յօծումն օծելոց հե՛ղ եւ յիւղս յայս զերկնային քո զշնորհս:

Աւարտելով շարականը, քահանան նորոգում է դրոշմի Սուրբ Խորհուրդը կատարելու իր դիտաւորութիւնը, ապա աջ ձեռքի բութը թաթախում է Սուրբ Մեռոնի մէջ եւ նոյն ձեռքը դնում է նուիրեալի գլխին, բութով խաչաձեւ օծում է նրա ճակատը, որոշակի եւ յստակ այսպէս ասելով.

(Ա.Ա.) իւղ անոյշ հեղեալ յանուն Յիսուսի Քրիստոսի ի վերայ քո կնիք † (եւ ասելով այս, խաչի նշան է անում նրա ճակատին) աստուածային եւ երկնաւոր պարգեւացն, յանուն Հօր † եւ Որդւոյ † եւ Հոգւոյն † Սրբոյ: Ամէն:

Եւ խաչակնքում է երեք անգամ.

Եթէ նուիրեալները երկուսն են կամ աւելին, քահանան նախ դրոշմում է նրանցից մեկին, ամբողջ ծեսը կատարելով նրա վրայ, յետոյ, միւսներին առանձին-առանձին։

Իւրաքանչիւր օծումից յետոյ օծուած տեղը ջնջում է բամբակով:

Օծում է աչքերը եւ մի անգամ ասում է.

Կնիքս † որ յանուն Յիսուսի Քրիստոսի, լուսաւորեսցէ զաչս քո, զի մի՛, երբեք ննջեսցես ի մահ:

Օծում է ականջները եւ մի անգամ ասում.

Կնիքս † որ յանուն Յիսուսի Քրիստոսի, եղիցի քեզ ի լսողութիւն աստուածային պատուիրանացն:

Օծում է քիթը եւ մի անգամ ասում.

Կնիքս է որ յանուն Յիսուսի Քրիստոսի, եղիցի քեզ հոտ անուշութեան կենաց ի կեանս:

Օծում է բերանը եւ մի անգամ ասում.

Կնիքս է որ յանուն Յիսուսի Քրիստոսի, եղիցի քեզ պահապան բերանոյ եւ դուռն ամուր շրթանց քոց:

Օծում է երկու ձեռքերի ափերը եւ մի անգամ ասում.

Կնիքս է որ յանուն Յիսուսի Քրիստոսի, եղիցի քեզ պատճառ բարեգործութեան առաքինի գործոց եւ վարուց:

Օծում է սիրտը եւ մի անգամ ասում.

Կնիքս է որ յանուն Յիսուսի Քրիստոսի, սիրտ սուրբ հաստատեսցէ ի քեզ, եւ հոգի ուղիղ նորոգեսցէ ի փորի քում։

Օծում է թիկունքը եւ մի ագամ ասում.

Կնիքս է որ յանուն Յիսուսի Քրիստոսի, եղիցի քեզ վահան ամրութեան, որով կարասցես զամենայն նետս մուխս չարին շիջուցանել։

Օծում է զոյգ ոտքերի երեսները եւ մի անգամ ասում.

Կնիքս † որ յանուն Յիսուսի Քրիստոսի, ուղղեսցէ զոտն քո եւ զգնացս նորա ի կեանսն յաւիտենականս:

Դրանից յետոյ քահանան երեք անգամ խաչակնքում է դրոշմւողին եւ ասում է.

Քհն. Խաղաղութիւն † ընդքեզ, փրկեալդ Աստուծոյ։

Կնք. խոնարհուելով ասում է. Եւ ընդ հոգւոյդ քում:

Քհն. Խաղաղութիւն † ընդ քեզ, օծեալդ Աստուծոյ:

Կնք. խոնարհուելով ասում է. Եւ ընդ հոգւոյդ քում:

Քհն. Խաղաղութիւն † ընդ քեզ, բերկրեալդ Աստուծոյ։

Կնք. խոնարհուելով ասում է. Եւ ընդ հոգւոյդ քում:

Քահանան բամբակով կամ հացի միջուկով մաքրում է իր բութը, լուանում է ձեռքերը եւ սրբում անձեռոցիկով:

Դպիրները սկուտեղով քահանային են մատուցում սպիտակ զգեստը, քահանան օրհնում է այն եւ ասում.

Օրհնութիւն սպիտակ զգեստի

Օրհնեալ ես, ամենակալ Տէր, Հայր եւ առաքիչ Տէր մեր Յիսուս Քրիստոսի, որ ծառայիդ (կամ աղախնուդ) ազատեցիր թշնամու խաւար իշխանութիւնից եւ սուրբ աւազանի միջոցով՝ հրաւիրեցիր դէպի ճշմարիտ լոյսը։ Օրհնի՛ր այժմ, Տէր, այս սպիտակ զգեստը, որ լոյսի խորհրդանիշ է, որպէսզի քո հաստատուն լոյսով ամբողջապէս ամրապնդուած ու պայծառացած, ընթանայ երեսիդ լոյսով եւ քո անունով ցնծայ միշտ, եւ փառաւորէ զքեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Դրանից յետոյ քահանան զգեստը դնում է դրոշմւողի վրայ եւ ասում.

Ա.Ա. ընդունի՛ր այս պայծառ զգեստը, որը պէտք է անարատ պահես Յիսուս Քրիստոսի ատեանի առջեւ, որպէսզի յաւիտենական կեանք ստանաս. Ամէն։

Ապա քահանան աղօթում է.

Օրհնեալ ես բարեխնամ Աստուած, որ (Ա.Ա.) ծառայիդ (կամ աղախնուդ) հագցրիր փրկութեան զգեստը եւ ուրախութեան պատմուճանը, նրա գլխին դրեցիր փրկութեան սաղաւարտը եւ շնորհքի պսակը՝ իբրեւ անվթար մի զէնք թշնամու դէմ։ Ուստի մենք էլ գոհանալով փառաւորում ենք Հօրը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Ապա վառում է երկու պատրաստի մոմերը, տալիս է դրոշմւողին կամ կնքահօրը եւ ասում.

Ընդունի՛ր այս վառող մոմերը եւ անբիծ պահպանի՛ր դրոշմդ, կատարի՛ր Աստուծոյ պատուիրանները, որպէսզի, երբ Տէրը հարսանիքի գայ, նրա առաջ ելնես բոլոր սրբերի հետ եւ ժառանգես յաւիտենական կեանքը. Ամէն:

Քահանան դրոշմւողից վերցնում է վառող մոմերը. եթէ մանուկ է, նրան առնում է իր բազուկների վրայ, իսկ եթէ չափահաս է, տանում է իր կողքով, դառնում է դէպի Սուրբ Սեղանը եւ երկրպագեցնում է, եւ խոնարհուելով Սուրբ Սեղանի առջեւ, մի անգամ ասում է.

(Ա.Ա.) Յիսուսի Քրիստոսի ծառան (կամ աղախինը), որն ազատուեց անօրէնութիւնից եւ զգեցաւ Աստծու լոյսը, ինքնակամ եկել է երկրպագելու Սուրբ Սեղանին, յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Ամէն:

Եւ ապա դրոշմւողին տալիս է կնքահօրը եւ աղօթում.

ԱՂՈԹՔ

Յիսուս Քրիստոս, խաղաղութիւն եւ հաստատող խաղաղութեան, օծուած եւ պաշտելի յաւիտենական քահանայապետ, ահա՛ քո ծառադ (կամ աղախինդ), ստացաւ սրբութեան օծումը, ուստի աղաչում ենք, Տէր, մի՛ ջնջիր նրան կեանքի գրքից: Եւ մենք էլ թող արժանի լինենք երկնային փառքիդ, երբ քո սրբերին եւ քեզ սիրողներին պսակես, եւ անդադար փառաւորենք զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Սրկ. Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ, ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛։

ԱՂՈԹՔ

Պահպանիչ եւ յոյս հաւատացեալների՝ Քրիստոս Աստուած մեր, պահպանի՛ր † դրոշմւողիս եւ նրա կնքահօրը եւ քո ժողովրդին, քո սուրբ եւ պատուական խաչի հովանու ներքոյ, խաղաղութեան մէջ: Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, արժանացրո՛ւ գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս, ամէն:

Դպ. երգելով. Հայր մեր՝ որ յերկինս...:

Քհն. Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

Ապա ասում է դրոշմւողին.

(Ա.Ա.) գնա՛ խաղաղութեամբ եւ Տէրը թող քեզ հետ լինի։

*
*      *

ԿԱՆՈՆ ՆՇԱՆ ՕՐՀՆԵԼՈՒ

Ժողովրդապետը նախ ընդունում է յայտնի հաւանութիւնը երկու նշանածների, նշանածների, այսինքն՝ տղայի եւ աղջկայ, որոնք չունեն արգելքներ ըստ Եկեղեցու կանոնների. ապա թէ ոչ՝ պէտք է ստանան օրինաւոր Մեծաւորի թոյլտւութիւնը:

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ, զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո՛ եւ ողորմեա՛։

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Դպիրները երգում են Շարական ԱԿ.

Խորհուրդն անճառ, ծածկեալն յազգաց եւ յաւիտեանց, յայտնեցաւ իջմամբ հրեշտակապետին այսօր առ կոյսն Մարիամ. զոր առ Տէր ունիմք բարեխօս վասն անձանց մերոց:

Անժամանակն առ ի Հօրէ եւ անմարմին ծոցածին ծնունդ, այսօր աւետեօքն Գաբրիէլի մարմին զգենու ի Սրբոյ Կուսէն. զոր առ Տէր ունիմք բարեխօս վասն անձանց մերոց:

Անտանելին ի համայնից, բովանդակիչ բնութեանց բոլորից, պարագրի այսօր մարդասիրապէս յորովայնի անարատ կուսին. զոր առ Տէր ունիմք բարեխօս վասն անձանց մերոց:

Եւ ասում են Սաղմոս ԺԸ.

Կց. Արեւի մէջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսայ լինի, որ ելնում է իր առագաստից. ցնծում է նա որպէս հսկայ՝ ընթանալով իր ճանապարհով։

Փխ. Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը։

Ալէլուիա, Ալէլուիա։

Պօղոս Առաքեալի Գաղատացիներին գրած Նամակից է Ընթերցուածս. Դ. 27 – Ե. 1։

Գրուած է. «Ուրախ եղիր, ամուլ, դու, որ չէիր ծնում. գոչի՛ր եւ աղաղակի՛ր, դո՛ւ, որ երկունքի ցաւ չէիր քաշել. որովհետեւ սկնդկիդ զաւակներն աւելի շատ են, քան ամուսին ունեցող կնոջ զաւակները»։ Արդ՝ մենք, եղբայրնե՛ր, աւետման որդիներ ենք, Իսահակի նման։ Եւ ինչպէս այն ժամանակ նա, որ մարմնական ծնունդ էր, հալածում էր նրան, որ ըստ հոգու էր ծնուել, այդպէս է եւ այժմ։ Եւ ի՞նչ է ասում Գիրքը. «Հեռո՛ւ վանիր այդ աղախնուն եւ դրա որդուն, որպէսզի այդ աղախնի որդին ժառանգակից չլինի ազատի որդուն»։ Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ՝ ազատի, այն ազատութեամբ, որով Քրիստոս մեզ ազատ դարձրեց։ Ուրեմն, պինդ կացէք եւ վերստին ծառայութեան լծի տակ մի՛ մտէք։

Դպ. Ալէլուիա, Ալէլուիա, Ալէլուիա:

Տեսցես դու զորդիս որդւոց քոց, զխաղաղութիւն ի վերայ Իսրայէլի:

Սրկ. Ալէլուիա. Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Ղուկասու (Ա.26-38)

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Սրկ. Պոոսխումէ:

Դպ. Ասէ Աստուած։

Քհն. † Ի Հօրէն ամենակալէ:

Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլեայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր՝ թէ ինչ բան էր այս ողջոյնը։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա Հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա՝ որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։ Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը, նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։ Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրաշտակը հեռացաւ նրանից:

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Սրկ. Վասն ի վերուստ պահպանութեան անձանց հաւատացելոց եւ հրաւիրելոցս ի միութիւն, զՏէր աղաչեսցուք:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէ՛ր ողորմեա՛:

Աղօթք

Յաւիտենական Աստուած եւ արարիչ ամէն բանի, աղաչում եւ խնդրում ենք քեզնից, որ գթութեամբ խնամում ես արարածներիդ, ընդունի՛ր, մարդասէր Տէր, մեր խնդրանքը եւ օրհնի՛ր † այս նշանը՝ քո ամենայաղթ խաչովդ։ Հեռացրու այս ծառաներիցդ կեղծաւոր եւ չար մտածողութիւնները եւ ուրիշ ամէն տեսակ նենգութիւնները. պահի՛ր գարշութիւններից եւ խաւար ճանապարհներից եւ խառն անկողնային պղծութիւններից։ Եւ այս նշանի փոխանցումը թող համարուի իբրեւ հաստատուն հիմ սուրբ ամուսնութեան շինուածքի, ընդունելու վայելչութեան պսակը իրենց գլխի վրայ՝ Սուրբ Երրորդութեանդ օրհնութեամբ, որուն կը վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում:

Սրկ. Աստուծոյ երկրպագեսցուք։

Դպ. Առաջի քո, Տէր:

Քհն. Հայր սուրբ եւ օրհնեալ ամէն բանի մէջ, որ քո մեղաւոր ծառային ձեռքով օրհնեցիր եւ սրբացրիր այս նշանը՝ Սուրբ Հոգուդ զօրութեամբ, քո Միածնի անունով՝ խնդրում ենք քեզանից, առաքի՛ր Սուրբ Հոգիդ այս նշանը տուողի եւ ընդունողի վրայ։ Անարատ պահի՛ր նրանց՝ իրար նկատմամբ, եւ առաջնորդելով նրանց հասցրո՛ւ այն ժամին, երբ փառքի պսակը պիտի դնեմ նրանց գլխին, որովհետեւ միայն քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Սրանից յետոյ քահանան յանձնում է օրհնուած մատանին նշան տուողին եւ սա տալիս է նրան առնողին։

Սրկ. Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Պահպանիչ եւ յոյս հաւատացեալների՝ Քրիստոս Աստուած մեր, պահպանի՛ր նշան տւողին եւ նշան առնողին եւ քո ժողովրդին, քո սուրբ եւ պատուական Խաչի հովանու ներքոյ, խաղաղութեան մէջ: Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, արժանաւորի՛ր գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս, Ամէն:

Դպ. երգելով. Հայր մեր՝ որ յերկինս...:

Քհն. Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

*
 *      *

ԿԱՆՈՆ ՊՍԱԿԻ

Պսակը միշտ պէտք է օրհնուի եկեղեցում։ Եթէ որեւէ կարեւոր պատճառով հարկ լինի պսակը տանը կատարել, անհրաժեշտ է առանձին թոյլտւութիւն խնդրել։

Տանը պիտի պատրաստուի արարողութեան պատշաճ սեղան, որտեղ պիտի դրուեն խաչը եւ վառուող մոմերը։

Սեղանի վրայ դրուած պիտի լինեն երկու գեղեցիկ պսակներ եւ մի բաժակ գինի։ Քահանան, պաշտօնեաները ու դպիրները զգեստաւորւում են ինչպէս նշանօրհնէքի ժամանակ եւ գալիս են Սուրբ Սեղանի առաջ ու երկրպագելով շրջւում են դէպի ժողովուրդը։ Ապա բերում են քահանայի դիմաց փեսային, խաչեղբօրն ու փեսեղբօրը, որոնք պսակի վկաներն են։

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո՛ եւ ողորմեա՛:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Եւ դպիրները երգում են Շարական Գ.

Նայեա՛ ի մեզ եւ ողորմեա մեզ, Քրիստոս, որ ունիս բազում գթութիւն։
Որ հայրդ ես որբոց եւ դատաւոր այրեաց, Քրիստոս, որ ունիս բազում գթութիւն։
Որ պսակիչդ ես սրբոց, լո՛ւր եւ մեզ աղօթիւք սոցա, Քրիստոս, որ ունիս բազում գթութիւն։

Հասնելով դաս՝ փեսան, խաչեղբայրը նրա աջից եւ փեսեղբայրը ձախից, շրջան են կազմում: Հարսին բերում են փեսայի մօտ եւ կանգնեցնում իրար դիմաց: Քահանաները, պաշտօնեաները, դպիրները եւս կանգնում են նրանց մօտ:

Դպիրներն ասում են Սաղմոս ՁԸ.

Գտայ իմ Դաւիթ ծառային, սուրբ իւղովս օծեցի նրան։

Ձեռքս կ՚ընդունի նրան, եւ բազուկս նրան կը զօրացնի:

Քահանան վերցնում է հարսի աջ ձեռքը, դնում փեսայի աջ ձեռքի մէջ եւ ասում.

Վերցնելով Եւայի աջ ձեռքը՝ Ադամի աջի մէջ դրեց։ Իսկ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրից եւ մարմին՝ իմ մարմնից։ Սա պէտք է կոչուի կին, քանզի իր այրից առնուեց»։ Այդ պատճառով է, որ այր մարդը թողնում է իր հօրն ու մօրը եւ գնում իր կնոջ ետեւից. եւ երկուսը դառնում են մի մարմին։ Արդ՝ ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի:

Դպ. երգում են Շարական Գ.

Մայր եւ կոյս, աղախին Քրիստոսի, որ բարեխօսդ ես միշտ աշխարհի քեզ երանեն ամենայն ազինք:

Մաքուր աղաւնի եւ հարսն երկնից Մարիամ, տաճար եւ աթոռ Աստուծոյ Բանին. քեզ երանեն ամենայն ազինք:

Քեւ հաճեցան իմանալիքն ընդ հողեղէնքս եւ քեւ մերձեցաք ի փայտն կենաց քեզ երանեն ամենայն ազինք:

Քահանան խաչը նախ դնում է փեսայի, ապա հարսի գլխին եւ խաչակնքելով նրանց, ասում է.

Աղօթք

Տէր Աստուած յաւիտենական, որ միաւորում ես միայնակներին եւ անզոյգներին ու միաւորելով կապում ես անքակտելիօրէն. որ օրհնեցիր Իսահակին եւ Ռեբեկային, եւ նրանց նշանակեցիր քո խոստումների ժառանգորդ. քո անսխալ խօսքովդ՝ նրանցից ծնուած ժողովրդին ծովի ափի աւազի չափ բազմացրիր։ Եւ այժմ՝ բարերար եւ ողորմած Աստուած, օրհնի՛ր † քո այս ծառային եւ աղախնուն, որոնց ընդունեցիր. fn սրբութեամբ առաջնորդի՛ր նրանց, որպէսզի ընթանան բարի գործերի եւ արդարութեան ճանապարհով եւ կատարեն քո կամքը ապրեն այս աշխարհի վրայ՝ քո հրամանի համաձայն եւ լի օրերով տեսնեն իրենց որդիների որդիներին եւ հանդերձեալ կեանքի մէջ էլ հասնեն անսպառ բարիքներին եւ անթառամ պսակին, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ մօտ, որում վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում:

Սրկ. Աստուծոյ երկրպագեսցուք։

Դպ. Առաջի քո, Տէր:

Քհն. Տէր Աստուած, որ հեթանոսներից հարսնացրեցիր քեզ՝ Սուրբ Եկեղեցին, ընդառաջ գնալու քո երկնաւոր Փեսայիդ, որը պսակեցիր ամենայաղթ Սուրբ Խաչիդ նշանով. դու որ հաւաքում ես ցրուածներին մի տեղ եւ միացնում ես Կտակարանների անքակտելի կապով, որ օրհնեցիր նահապետներին եւ նրանց դարձրեցիր քո խոստումների ժառանգորդ. արդ՝ օրհնիր † այս ծառային եւ աղախնուն քո խաչի զօրութեամբ, քանզի դու ես ողորմած եւ մարդասէր եւ քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Աղօթքի աւարտից յետոյ, քահանան հրամայում է փեսային եւ հարսին թողնել միմեանց ձեռքերը եւ գալ Սուրբ Սեղանի մօտ: Քահանան, պաշտօնեաները եւ դպիրները առջեւից, նրանցից յետոյ փեսան եւ հարսը՝ փեսայի ձախ կողմից. աջից՝ փեսայի խաչեղբայրը եւ փեսեղբայրը եւ նրանց հետ հարսնեւորները:

Դպիրները երգում են Շարական ԳԿ.

Յաղթող եւ զնոր օրհնութիւն միշտ ի բարձունս երգեսցուք թագաւորին Քրիստոսի, հաւատացեալ ժողովուրդք:

Որ եկն ի լուսաւորել զընտրեալ սուրբ զԵկեղեցի. եւ պսակեաց սուրբ Խաչիւն. նմա զփառս երգեսցուք:

Փառք Հօր: Այժմ եւ միշտ:

Այսօր եւ մեք տօնեսցուք զնաւակատիս Սուրբ Խաչին. եւ փրկողին մատուսցուք փառք եւ պատիւ յաւիտեան։

Հասնելով սուրբ Սեղանին, երկրպագելով՝ քահանան, պաշտօնեաները եւ դպիրները շրջում են իրենց դէմքերը դէպի ժողովուրդը, իսկ հարսն ու փեսան կանգնում են քահանայի առջեւ, Սեղանի մօտ՝ իրար կողքի, փեսան հարսի աջ կողմից, խաչեղբայրն ու փեսեղբայրը, որոնք երկու վկաներն են, փեսայից աջ, մի փոքր ետեւ: Քահանան շրջւում է դէպի փեսան եւ հարսը, այնուհետեւ նրանցից պահանջում է յանձնառութեան խոստումները:

Քհն. Խոստանո՞ւմ էք Աստծու առջեւ, երկիւղածութեամբ, իրար նկատմամբ պահպանել աստուածաւանդ սէրը, եւ նոյն սիրով՝ Աստծու երկիւղից շարժուած՝ յօժարութեամբ տանել փոխադարձ նեղութիւնները, մանաւանդ մարմնական դժբախտութիւնները՝ կաղութիւն, կուրութիւն, երկար եւ անբուժելի հիւանդութիւն եւ ուրիշ փորձանքները, ինչպէս հրամայում է Աստծու օրէնքը։ Խոստանո՞ւմ էք, յանձն առնո՞ւմ էք սիրայոժար կատարել ասուածները։

Եւ նրանք ասում են. Այո՛։

Քահանան խրատում է.

Տեսէ՛ք, որդեակներ, աստուածային հրամանով եւ սուրբ հայրապետների օրէնքով եկել էք այս սուրբ եկեղեցին, օրինաբար սուրբ ամուսնութեամբ պսակուելու։ Աստուած թող ձեզ սիրով միաբան պահի, հասցնի խոր ծերութեան եւ արժանացնի անթառամ պսակի։ Բայց իմացէ՛ք, որ աշխարհում զանազան փորձանքներ կան, հիւանդութիւն, աղքատութիւն եւ այլ նեղութիւններ։ Թող Աստուած ձեզ ամէն փորձանքից հեռու պահի. արդ, այս է Աստծու հրամանը, որ դուք երկուսդ մինչեւ ձեր մահը պարտաւոր էք իրար օգնել։

Նախ հարցնում է փեսային.

Քհն. Որդեակ, մինչեւ մահ տէ՞ր ես:

Փեսայ. Այո՛, Հայր սուրբ, Աստծու հրամանով։

Ապա հարցնում է հարսին.

Քհն. Եւ դու, որդեակ, մինչեւ մահ հնազա՞նդ ես:

Հարս. Այո՛, Հայր սուրբ, Աստծու հրամանով։

Քհն. Ձեր այս խոստումներին վկայ է Աստուած, որ աներեւութապէս բազմած է Սուրբ Սեղանի վրայ։ Վկայ են նաեւ մեր պահապան հրեշտակները, այս սուրբ եկեղեցին, սուրբ Խաչը եւ սուրբ Աւետարանը, քահանայական դասը եւ ժողովուրդը։ Սրանք բոլորը, ինչպէս նաեւ այս երկուսը (ցոյց տալով քաւորներին) վկայ լինե՞ն:

Փեսան ու հարսը պատասխանում են.

Այո՛, Հայր սուրբ, թող վկայ լինեն։

Խաչեղբայրը ու փեսեղբայրը ասում են.

Այո՛, Հայր սուրբ, վկայ ենք:

Այդ ժամանակ՝ քահանան հարսի աջ ձեռքը միացնում է փեսայի աջ ձեռքին եւ ասում փեսային.

Ըստ Աստուածային հրամանի, որը Աստուած տուեց մեր նախնիներին, Ես (Ա.Ա.) քահանայ, այս հարսին տալիս եմ այժմ քեզ ի հնազանդութիւն։ Ընդունո՞ւմ ես, տէ՞ր ես:

Փեսայ. Ընդունում եմ, տէր եմ, Աստծու կամքով։

Քահանան ասում է հարսին. Դու էլ ընդունո՞ւմ ես, հնազա՞նդ ես։

Հարս. Ընդունում եմ, հնազանդ եմ, ըստ Աստծու հրամանի։

Քհն. Արդ, եթէ Աստծու սիրով այսպէս ապրէք իրար հետ, ամենախնամ Աստուածը պիտի պահի ձեզ ձեր կեանքի ընթացքում, պիտի օրհնի եւ ձեր գործերը եւ հարստացնի ձեզ հոգեկան եւ մարմնական բարիքներով, որպէսզի այս աշխարհում ապրելով խաղաղութեամբ եւ աստուածպաշտութեամբ, արժանի լինէք խոստացուած հանդերձեալ բարիքներին, շնորհներով Քրիստոսի, որում վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Եւ ապա քահանան ասում է. Աստուած թող լինի սրանց միջեւ եւ թող չսասանեն. եւ օգնի սրանց Աստուած՝ առաւօտից մինչեւ առաւօտ:

Աղօթքի աւարտից յետոյ, փեսան եւ հարսը թողնում են միմեանց ձեռքերը.

Եւ դպիրները երգում են Շարական ԳՁ.

Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի. քանզի Քրիստոս՝ արքայն երկնից այսօր պսակեաց զքեզ խաչիւն իւրով. եւ զարդարեաց զամուրս քո՝ սքանչելի փառօք իւրովք:

Խնդա՛ յոյժ, դուստր Սիովնի, քանզի երկիրս երկինք եղեն այսօր վերստին քո նորոգմամբ. եւ թագաւորն երկնաւոր հաճեցաւ բնակիլ ի քեզ:

Ընդ դասս երկնաւոր զօրացն վերառեալ տօնեմք քեզ այսօր զանդադար փառատրութիւնս. ուրախ լեր, հարսն անարատ, անքնին քո խորհրդով։

Դպիրներն ասում են Սաղմոս Ի.

Տէ՛ր, զօրութեամբ պիտի ուրախանայ թագաւորը, եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ:

Նրա սրտի ուզածը տուեցիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր:

Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրիր նրա գլխին:

Ալէլուիա. Ալէլուիա:

Պօղոս Առաքեալի Եփեսացիներին գրած Նամակից է Ընթերցուածս. Ե. 22-33։
Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է Եկեղեցու. եւ ինքն է փրկիչը այդ մարմնի։ Եւ ինչպէս Եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց՝ ամէն ինչում։ Այրե՛ր, սիրեցէ՛ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց Եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի աւազանի մաքրութեամբ՝ խօսքով, որպէսզի կանգնեցնի Եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղութիւն կամ նման բաներից ոչինչ չունենայ, այլ լինի սուրբ եւ անարատ։ Նոյն ձեւով այր մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց՝ իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը՝ ինքն իրեն է սիրում. որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ Եկեղեցին. քանզի անդամներն են նրա մարմնի՝ նրա մարմնից եւ նրա ոսկրներից։ «Դրա համար այրը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ ետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին»։ Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ Եկեղեցու վերաբերեալ։ Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր այրից։

Դպ. Ալէլուիա, Ալէլուիա, Ալէլուիա:

Կացցէ դշխոյ ընդ աջմէ քումմէ, ի հանդերձս ոսկեհուռս զարդարեալ եւ պաճուճեալ։

Սրկ. Ալէլուիա: Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Մատթէոսի. ԺԹ. 1-6։

Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Եւ երբ (Յիսուս) աւարտեց այս խօսքերը, Գալիլեայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը։ Եւ նրա ետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց: Եւ փարիսեցիները մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի՝ որեւէ յանցանքի պատճառով: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել՝ թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. Դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ ետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Քարոզ

Սրկ. Որպէսզի Տէրը ուղղի մեր ընթացքը՝ խաղաղութեան ճանապարհով, աղաչենք:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի Տէրը չարի բոլոր խորհուրդները հեռացնի մեզանից, աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի Տէրը մեզ պարգեւի առողջ խորհուրդներ եւ առաքինի վարք, աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի Տէրը մեզ պահի իր ամենազօր աջի հովանու ներքոյ, աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛:

Սրկ. Որպէսզի Տէրը շուտ խորտակի մեր հակառակորդներին՝ մեր ոտքերի տակ, աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Հանգուցեալների հոգիների համար, որոնք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ննջեցին ի Քրիստոս, Տիրոջն աղաչենք:

Քհն. Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

Սրկ. Մեր ճշմարիտ եւ սուրբ հաւատի համար, միաբան Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛:

Սրկ. Մեր անձերն ու միմեանց յանձնենք ամենակալ Տէր Աստծուն։

Քհն. Յանձնւում ենք քեզ, Տէ՛ր:

Սրկ. Ողորմի՛ր մեզ, Տէր Աստուած մեր, քո մեծ ողորմութեամբ։ Ասենք բոլորս միաբան.

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Քարոզի աւարտի մօտ՝ դպիրներից մէկը վերցնում է պսակի սկուտեղը, մատուցում է քահանային, եւ քահանան օրհնում է պսակները, ասելով.

Օրհնութիւն պսակների

Տէ՛ր Աստուած, հզօր եւ արարիչ բոլոր արարածների, որ երկրից հող վերցրիր եւ ստեղծեցիր մարդուն՝ քո պատկերի նմանութեամբ. նրանց արու եւ էգ ստեղծեցիր, եւ օրհնեցիր՝ ասելով. «Աճէ՛ք եւ բազմացէ՛ք եւ լցրէ՛ք երկիրը եւ տիրեցէ՛ք նրան»։ Առաջին վայրկեանից ցոյց տուեցիր քո արարչական սիրոյ խնամքը արարածներիդ հանդէպ, քո սիրելի Միածին Որդու՝ Տէր մեր Յիսուս Քրիստոսի ձեռքով, որը ծնուելով Սուրբ Կոյսից եկաւ նորոգելու նախաստեղծ մարդու հնութիւնը։ Սկսեց իր հրաշքները Գալիլեայի Կանայի հարսանիքում եւ ուրախացրեց հարսնատունը՝ ջուրը գինի դարձնելով։ Եւ այժմ, Տէր, խնդրում ենք քեզանից, օրհնի՛ր † այս ամուսնութիւնը, ինչպէս օրհնեցիր սուրբ նախահայրերին, անարատ պահելով այս պսակւողներին, հոգեւոր սիրով եւ միաբանութեամբ՝ այս կեանքում։

Օրհնի՛ր † նաեւ սրանց որդեծնութեան պտղաբերութիւնը, որպէսզի քո ամենասուրբ փառքի համար՝ առաքինի վարք ունենան եւ խաղաղ կեանքով ապրեն այս աշխարհում, մինչեւ խոր ծերութիւն։ Եւ արժանի լինեն հասնելու վերին հարսնարանի անվախճան ուրախութեան, բոլոր քո սիրողների հետ։ Շնորհիւ եւ ողորմութեամբ քո Միածնի, մեր Տէր Յիսուս Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Եւ ապա քահանան սուրբ Խաչով խաչակնքում է երկու պսակները եւ մէկը դնում է փեսայի, միւսը՝ հարսի գլխին, նրանց վրայ այս աղօթքը ասելով.

Քո անմահ անունով, Աստուած եւ Տէր, երկնքի եւ երկրի արարիչ, որ ամէն ինչ ստեղծեցիր fn հրամանով, առաջին մարդուն՝ Ադամին ստեղծեցիր եւ իրենով հաստատեցիր Եւայի ամուսնութիւնը եւ պսակեցիր նրան քո փառքով եւ ասացիր. ահա յոյժ բարի են: Օրհնեցիր Սեթի ամուսնութիւնը եւ նրանից բազմացաւ երկիրը մինչեւ Նոյ: Օրհնեցիր Նոյի ամուսնութիւնը եւ նրա սերունդը ժառանգեց երկիրը մինչեւ Աբրահամ։ Օրհնեցիր Աբրահամի եւ Սառայի ամուսնութիւնը, Իսահակի եւ Ռեբեկայի, Յակոբի եւ Ռաքելի, եւ բազմացան երկրի վրայ եւ երկնքի մէջ պսակուեցին։ Օրհնեցիր Յուդայի ցեղից Դաւթին եւ Դաւթի սերնդից Մարիամ Կոյսին՝ որից ծնունդ տուեցիր աշխարհի Փրկչին, որովհետեւ դու եղար բոլոր Սրբերի պսակողը։ Նոյն օրհնութեամբ թող օրհնուի ք այս պսակը եւ այս ամուսնութիւնը, որպէսզի քո ծառան եւ աղախինը, ամենայն աստուածպաշտութեամբ խաղաղ անցկացնեն իրենց կեանքը եւ քո ողորմութիւնը իջնի նրանց վրայ։ Եւ քեզ հանցուք զօրհնութիւն եւ զփառս՝ ընդ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Այստեղ կատարւում է բաժակի օրհնութիւնը: Ափսէով բերում են գինու պատրաստի բաժակը եւ դպիրներն ասում են Սաղմոս ԻԲ.

Տէրն ինձ հովիւ կը լինի, եւ ինձ ոչինչ չի պակասի:

Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։

Փառք Հօր... Այժմ եւ միշտ...:

Սրկ. Միաբան հաւատով խնդրենք Տիրոջից, որ իր ողորմութեան շնորհները սփռի մեր վրայ. Տէրն ամենակալ կեցուսցէ եւ ողորմեսցի:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Տէր Աստուած մեր, որ ամէն ինչ ստեղծեցիր fn իմաստութեամբ եւ հաստատեցիր տիեզերքը եւ փառաւորեցիր Գալիլեայում Կանայի հարսանիքը եւ վերնատան մէջ օրհնեցիր բաժակը։ Օրհնի՛ր † Տէր, քո Սուրբ Խաչով այս բաժակը որպէս խորհրդանիշ քո ծառաների միաւորութեան ու հոգու եւ մարմնի առողջութեան: Զի արժանի լիցին փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Եւ քահանան օրհնում է բաժակը եւ փեսային ու հարսին տալիս է այն՝ խմելու:

Դպիրները երգում են Շարական ԱԿ.

Որ նախիմաց իմաստութեամբ տնօրինեցեր զխորհուրդ սուրբ Եկեղեցւոյ, խորագոյն արկեալ հիմունս հաստատութեւան զդասս արդարոց. աղաչանօք սոցա խնայեա՛ ի մեզ։

Որ զօրհնութիւն նախաստեղծիցն աստուածազոյգ արուաց եւ իգաց պայծառացեալ վայելչապէս ծաղկեցուցեր այսօր ի Յովակիմ եւ ի յԱննա. աղաչանօք սոցա խնայեա՛ ի մեզ։

Որ զխոստումն Աբրահամու նահապետին մեր ըստ հոգւոյ. քահանայական եւ թագաւորական գաւազանացն միացեալ ցուցեր այսօր ի յԱննայէ. աղաչանօք սոցա խնայեա՛ ի մեզ։

Շարականից յետոյ՝ քահանան աղօթում է.

Ամենակալ Տէր Աստուած մեր, քեզնից օրհնուեցին քո ծառայի եւ աղախնու պսակները, քո սուրբ փառքի տաճարի մէջ, քո սուրբ սեղանի վրա, աստուածընկալ եւ պատուական Սուրբ Խաչիդ առջեւ. նոյն օրհնութեամբ, Տէր եւ Արարիչ, օրհնի՛ր † այս պսակուողներին եւ թույլ տուր ինձ նրանց գլխից վերցնել պսակները (այստեղ քահանան նրանց գլխից վերցնում է պսակները եւ դնում սկուտեղի մէջ)։ Եւ այս պսակների փոխարէն, որ դրուեցին քո հրամանով, առաքի՛ր խաղաղութեանդ հըրեշտակին, որ գայ եւ նրանց պահի սուրբ եւ անարատ, միաշունչ եւ միախորհուրդ, որպէսզի ապրին ահով ու երկիւղով, ամենասուրբ Երրորդութեանդ փառաբանութեան համար, մինչեւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի օրը։ Եւ սահմանուած ժամանակ՝ ուրախանան իրենց զաւակներով, զերծ սատանայի խաբէութիւններից եւ լինեն քեզ ժողովուրդ ու փառաբանիչներ ամենասուրբ Երրորդութեանդ, Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Սրկ. Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛։

Աղօթք

Պահպանիչ եւ յոյս հաւատացեալների՝ Քրիստոս Աստուած մեր, պահպանի՛ր այս նոր փեսային ու հարսին եւ քո ժողովրդին, քո սուրբ եւ պատուական Խաչի հովանու ներքոյ, խաղաղութեան մէջ: Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, արժանաւորի՛ր գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս.

Ամէն:

Դպ. երգելով. Հայր մեր՝ որ յերկինս...:

Քհն. Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

Օրհնեալ † լինէք Սուրբ Հոգու շնորհներով, գնացէք խաղաղութեամբ եւ Տէրը թող լինի ձեզ ամէնքիդ հետ. Ամէն:

Եւ գնում են խաղաղութեամբ:

*
 *      *

ԿԱՆՈՆ ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ՕԾՄԱՆ

Քահանան, հետը բերելով Սուրբ Հաղորդութիւնը եւ հիւանդների օծման Իւղը, ուրարը հագած եւ խաչը ձեռքին մտնում է հիւանդի մօտ եւ կատարում է հիւանդների օծման խորհուրդը։

Սկիզբ ծիսակատարման

Քհն. Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս.

Ամէն։

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր ք եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Շարական Գ.

ԶԵզեկիային քեզ մաղթեմ, փրկիչ, որ կենարար բանիւ քո լուծեր զերկունս մահու, փարատեա եւ զիմ զհիւանդութիւնս. յոյս կենդանութեան մեր՝ կեցո՛ զմեզ։

Որ անմահարար քո մեռելութեամբդ աւերելով զդրունս դժոխոց՝ մեռուցեր զմահ, կենագործեա եւ զիս զմեղօք զմեռեալս. յոյս կենդանութեան մեր՝ կեցո զմեզ:

Մաքուր եւ անբիծ Կոյս յետ ծննդեան, որ մարմնով ծնար զարձակողն ի կապից մահու, բարեխօս լեր վասն անձանց մերոց՝ փրկել ի սպառնալեաց գեհենոյն:

Սաղմոս Ջ.1-7

Տէր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ fn բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։

Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկրներս խախտուել են:

Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...:

Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ։

Քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում՝ փառաւորի:

Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի:

Յակոբոս Առաքեալի Ընդհանրական նամակից է Ընթերցուածս. Ե. 14-16։

Եղբայրնե՛ր, եթէ հիւանդ է ձեզնից մէկը, թող կանչի Եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Ու եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի: Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօթք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։

Ալէլուիա. Ալէլուիա. Ալէլուիա:

Դպ. Պահեա զանձն իմ սուրբ, Տէր. փրկեա զծառայս քո, Աստուած իմ, որ ի քեզ յուսացայ:

Սրկ. Ալէլուիա: Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Մարկոսի. Զ.7-13.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Սրկ. Պոոսխումէ:

Դպ. Ասէ Աստուած։

Քհն. † Տէրն մեր Յիսուս Քրիստոս, Իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկըսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց։ Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի՝ այլ բան չվերցնեն ոչ պարկ, ո՛չ հաց, ոչ դրամ գօտիների մէջ, այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»։ Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք: Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»։ Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն։ Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով եւ նրանց բժշկում։

Սրկ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Խոստովանութիւն

Եթէ հիւանդը ցանկանում է խոստովանուել, քահանան լսում է նրա խոստովանանքը եւ արձակում է տալիս, ըստ հետեւեալ բանաձեւի.

Հիւանդ. խոստովանիմ առաջի Աստուծոյ ամենակարողի, եւ երանուհւոյ Մարիամու միշտ կուսին, երանելւոյն Միքայէլի հրեշտակապետին, երանելւոյն Յովհաննու Մկրտչին, սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի, եւ սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին եւ ամենայն սրբոց, եւ առաջի քո, հայր սուրբ, քանզի մեղայ յոյժ՝ խորհրդով, բանիւ եւ գործով. վայ ինձ, վայ ինձ եւ յաւէտ վա՛յ ինձ։

Քհն. Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած, եւ թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց, խոստովանեցելոցն եւ մոռացելոցն: Եւ ես ի կարգէս քահանայութեան, իշխանութեամբ աստուածային հրամանաւն, թէ զոր արձակիցէք յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս, նովին բանիւն ես արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց, ի խորհրդոց, ի բանից եւ ի գործոց, յանուն Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Եւ դարձեալ տամ զքեզ ի խորհուրդս սուրբ Եկեղեցւոյ, զի զոր ինչ գործեսցես բարիս՝ եղիցի քեզ ի բարեգործութիւն եւ ի փառս հանդերձեալ կենացն. Ամէն։

Իսկ եթէ հիւանդը հարկ չի զգում խոստովանուելու, քահանան, փոխանակ մեղքերից արձակման բանաձեւի, ասում է.

Որդեա՛կ իմ, եթէ հանդիպել է քեզ որեւէ յանցանք գործել, այս անցաւոր կեանքում, որը յիշում ես եւ կատարել ես ունայնութեան պատրանքով, ըստ մեզ տրուած իշխանութեան՝ արձակուած եւ վերստին սրբուած լինես մեզանից, եւ Տէր Աստծու ողորմութեամբ՝ արձակուած լինես ամէն ապաշխարանքից, բանադրանքներից ու կապանքներից եւ հաճոյական ու ընդունելի կերպարաքով՝ արժանաւոր լինես մնալու յաւիտենական լոյսի մէջ. որը շնորհի քեզ ինքն Յիսուս Քրիստոս, որ է օրհնեալ յաւիտեանս. Ամէն:

Օծման երկար բանաձեւ
Աղօթք

Քհն. Ամենակարող եւ յաւիտենական Աստուած, որ ասիր Յակոբ առաքեալի բերանով՝ եթէ ձեզանից մէկը հիւանդանայ, թող կանչի Եկեղեցու երէցներին, որ աղօթեն իր վրայ եւ իւղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի. եւ եթէ մեղք էլ գործած լինի, այդ նրան պիտի ներուի: Խնդրում ենք քեզանից, ով Փրկիչ մեր, Սուրբ Հոգու շնորհով, փարատի՛ր ծառայիդ (կամ աղախնուդ) հիւանդութիւնը, բուժի՛ր նրա վէրքերը, հեռացրո՛ւ նրանից հոգու եւ մարմնի բոլոր ցաւերը. եւ քո մարդասէր գթութեամբ՝ կատարեալ առողջութիւն շնորհի՛ր նրան, որպէսզի քո բարեգթութեամբ վերադառնայ իր նախկին զբաղումին. որ Հօր եւ Սուրբ Հոգու հետ կենդանի ես եւ թագաւորում ես յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Քահանան առնում է իր բութ մատով սուրբ ձէթն եւ օծում է նախ հիւանդի աչքերն ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ մեղար տեսանելեօքդ. Ամէն։

Ապա՝ ականջներն, ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ մեղար լսելեօքդ. Ամէն։

Ապա՝ քիթն, ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ մեղար հոտոտելեօքդ. Ամէն:

Ապա՝ շրթունքներն, ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ մեղար ճաշակելեօքդ. Ամէն։

Ապա՝ ձեռքերն, ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ մեղար շոշափելեօքդ. Ամէն։

Ապա՝ ոտքերն, ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ մեղար գնացիւքդ. Ամէն:

Ապա՝ սիրտն (եթէ տղամարդ է) ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ մեղար հեշտութեամբ միջացդ. Ամէն:

Եթէ վաղահաս մահուան վտանգ կայ, քահանան օծում է հիւանդի միայն ճակատը, ասելով.

Սովին սուրբ օծութեամբս † եւ իւրով ամենագութ ողորմութեամբն՝ թողցէ քեզ Տէր զոր ինչ յանցեար տեսանելեօք, լսելեօք, ճաշակելեօք, հոտոտելեօք եւ շօշափելեօքդ. եւ յամենայն չարէ ազատեսցէ զքեզ Տէր Յիսուս Քրիստոս. Ամէն։

Աղօթք

Քհն. Ամենակալ Հօր Աստծու եւ նրա Որդու՝ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգու անունով օրհնուած այս իւղի զօրութեամբ՝ թող չմօտենայ պիղծ հոգին այս հիւանդին, եւ ոչ էլ նրա բոլոր անդամների յօդուածներին կամ մտածութիւններին. այլ թող բնակուի սրա մէջ Բարձրեալի զօրութիւնը, եւ այս աղօթքների եւ օրհնուած ձէթի օծման միջոցով՝ արժանի լինէ ստանալու ցանկացեալ առողջութիւնը, շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ նմա փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Ապա քահանան դնում է ձեռքը հիւանդի գլխի վրայ եւ ասում.

Աղօթք

Քո փառքի սուրբ եւ պատուական անունը օրհնաբանում ենք, ո՛վ Աստուած երկնաւոր՝ Հայր ամենակալ, որ ստեղծել ես երկինքն եւ երկիրը, ծովն ու ամէն ինչ՝ որ նրանց մէջ։ Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի, Աստուած Յակոբի, Աստուած՝ որ բնակւում ես բարձունքների մէջ եւ քո հայեացքն ես ուղղում խոնարհներին, նայի՛ր սրան՝ որի վրայ դրել ենք մեր ձեռքը, եւ մինչ աղօթք ենք կատարում fn այս ծառայի (կամ աղախնու) վրայ՝ մարմնաւորապէս հպելով նրան, քո փառքի զօրութիւնը հոգեւորապէս թող հանգչի սրա վրայ։ Պարգեւի՛ր սրան, Տէ՛ր, մարմնի առողջութիւն, մտքի մաքրութիւն եւ խորհել քեզ հաճելի բաներ. արժանացրու սրան հասնել քո մօտ, եւ փրկի՛ր սրան ամէն փորձանքից, ինչպէս փրկեցիր Ղովտին՝ Սոդոմից, Յովնանին՝ ծովու խորքից, ողորմելով Նինուէ քաղաքին՝ ուր բնակւում էին աւելի քան հարիւր քսան հազար մարդիկ, ինչպէս փրկեցիր Շուշանին՝ սուտ վկայութիւնից, եւ Դանիէլին՝ առիւծների գբից։ Յարութիւն տուեցիր մեռելներին՝ Եղիա եւ Եղիսէ մարգարէների ձեռքով, Իսրայէլի Եզեկիա թագաւորին մահից ազատեցիր. այսպիսի բազմաթիւ ու տեսակ տեսակ հրաշքներ գործեցիր Իսրայելացիների մէջ, հին ժամանակ։ Իսկ նոր շրջանիս՝ ազատեցիր Պետրոս առաքեալին բանտի պահապաններից, Պօղոսին՝ շղթաներից, յարութիւն տուեցիր Տաբիթային, Եւտիքոսին՝ փրկեցիր մահից, Թեկղիային՝ գուշակների միջից։ Բազմաթիւ այլ սքանչելիքներ եւ հրաշքներ գործեցիր եւ անում ես մինչեւ աշխարհի վախճանը։ Դուն այժմ ահա օգնիր քո այս ծառայիդ (կամ աղախնուդ) եւ պաշտպանի՛ր նրան, եղի՛ր զօրավիգ ու պահապան։ Ազատի՛ր սրան մարմնի հիւանդութիւնից, եւ հոգու բանադրանքներից. եւ արժանի արա սրան մտնել քո երկնային արքայութիւնը, շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդ որում քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս.

Ամէն։

Հայր մեր՝ որ յերկինս ես...

*
*      *

ԿԱՐԳ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ

ՈՐՈՎ ՇՆՈՐՀՒՈՒՄ Է
ԼԻԱԿԱՏԱՐ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ ՀԻՒԱՆԴՆԵՐԻՆ

Հիւանդի օծումից յետոյ՝ քահանան կարող է շնորհել առաքելական օրհնութիւն, հետեւեալ բանաձեւով.

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Տէ՛ր, ողորմեա՛ (3 անգամ)։

Աղօթք

Բազումողորմ Տէր, Հայր գթած եւ Աստուած մխիթարութեան, որ չես կամենում քո հաւատացեալների եւ քեզ յուսացողների կորուստը նայի՛ր, : քո անսահման գթութեամբ եւ անբաւ ողորմութեամբ՝ այս ծառայիդ (կամ աղախնուդ), որ քրիստոնէական ճշմարիտ հաւատը եւ յոյսն ունի այցելի՛ր սրան եւ փրկի՛ր քո Միածին Որդու չարչարանքների եւ մահուան զօրութեամբ. պարգեւի՛ր սրան, քո ողորմութեամբ եւ գթութեամբ, քաւութիւն եւ թողութիւն իւր գործած բոլոր յանցանքների համար, որպէսզի սրա հոգին, այս կեանքից ելնելով, գտնի քեզ որպէս դատաւոր ներողամիտ. մաքրի՛ր սրա հոգին մեղքերի բոլոր արատներից, քո Միածին Որդու արիւնով, որպէսզի արժանաւոր լինէ հասնելու յաւիտենական կեանքին: Ամէն:

Տէրն մեր Յիսուս Քրիստոս, կենսատու Աստծու Որդին, որ իշխանութիւն տուեց երանելի Պետրոս առաքեալին կապելու եւ արձակելու, իր անբաւ գթութեամբ եւ ողորմութեամբ՝ թող ընդունի քո խոստովանութիւնը, եւ նորից տայ քեզ այն պատմուճանը՝ որը ընդունեցիր մկրտութեւամբ: Եւ ես, Առաքելական Աթոռից ստացած իմ իշխանութեամբ եւ հրամանով՝ շնորհում եմ քեզ լիակատար ներողութիւն եւ թողութիւն fn բոլոր մեղքերի, յանուն Հօր † եւ Որդւոյ † եւ Հոգւոյն † Սրբոյ. Ամէն։

Փրկագործ տնօրէնութեան ամենասուրբ Խաչի զօրութեամբ, ամենակալն Աստուած թող շնորհի թողութիւն քո բոլոր պատիժներին, այժմ եւ հանդերձեալ կեանքում, եւ բանայ քեզ դուռն արքայութեան եւ մտցնի քեզ յաւիտենական ուրախութեան մէջ։ Ամէն։

Սրկ. Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Պահպանիչ եւ յոյս հաւատացեալների՝ Քրիստոս Աստուած մեր, պահպանի՛ր քո այս ծառայիդ (կամ աղախնուդ) եւ քո ժողովրդին, քո սուրբ եւ պատուական Խաչի հովանու ներքոյ, խաղաղութեան մէջ։ Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, արժանաւորի՛ր գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս, Ամէն:

Դպ. Հայր մեր՝ որ յերկինս...:

Քհն. Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

Օրհնեալ † լինես Սուրբ Հոգու շնորհներով, եւ Տէրը թող լինի քեզ հետ յաւիտեան. Ամէն։

*
 *      *

ԿԱՆՈՆ ԹԱՂՄԱՆ

ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՆՆՋԵՑԵԱԼ ԱՐԱՆՑ ԵՒ ԿԱՆԱՆՑ

ՏԱՆ ԿԱՐԳ

Ննջեցեալին տան մէջ, քահանան ուրար ու շուրջառ հագած եւ խաչը ձեռքին, պաշտօնեաներն ու դպիրներն ըստ իրենց կարգի հագնուած, շրջապատում են ննջեցեալին։ Քահանան ննջեցեալին սնարին կողմը։ Եւ կատարում է այս կարգը:

Սրկ. Քար. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո' եւ ողորմեա՛։

Քահանան խունկ է դնում բուրվառի մէջ ասելով.

Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Եւ սարկաւագը խնկարկում է ննջեցեալին, քահանային, պաշտօնեաներին, դպիրներին եւ ժողովրդին՝ ըստ կարգի: Դպիրներն բարձրաձայն ասում են.

Կանոնագլուխ
Սաղմոս ԼԴ–ԼԵ.

Դատի՛ր, Տէ՛ր, նրանց, ովքեր դատում են ինձ. ալէլուիա:

Մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ . ալէլուիա։

Ա՛ռ զէնքն ու զրահը քո եւ հասի՛ր ինձ օգնութեան. ալէլուիա:

Քո սուրը հանի՛ր ընդդէմ ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ «Քո փրկութիւնը ես եմ». ալէլուիա:

Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները. ալէլուիա:

Նրանք թող վերածուեն հողմից քշուող փոշու, եւ թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց. ալէլուիա:

Նրանց ճանապարհը թող խաւար լինի եւ սայթաքուն, եւ Աստծոյ հրեշտակը թող հալածի նրանց. ալէլուիա:

Ի զուր որոգայթ լարեցին իմ դէմ իրենց ապականութեամբ, եւ ի զուր նախատեցին ինձ. ալէլուիա:

Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը. ալէլուիա, ալէլուիա:

Արդարութիւնդ, Աստուա՛ծ, լեռների պէս, իրաւունքդ՝ խոր անդնդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէր. ալէլուիա, ալէլուիա:

Որքան առատ է քո ողորմութիւնն, Աստուած, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն. ալէլուիա, ալէլուիա:

Նրանք պիտի յագենան fn տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից. ալէլուիա, ալէլուիա: Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք տեսնում. լոյսը ալէլուիա, ալէլուիա:

Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին. ալէլուիա, ալէլուիա:

Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ. ալէլուիա, ալէլուիա:

Այնտեղ բոլոր անօրէնութիւն գործողները պիտի ընկնեն, մերժուեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել. ալէլուիա, ալէլուիա:

Փառք Հօր...: Այժմ եւ միշտ...։

Աղօթք

Քհն. Հոգիների Աստուած եւ մարմինների ստեղծող, որ մահը խափանեցիր, սատանան ոտնակոխ արեցիր ու աշխարհին կեանք պարգեւեցիր, հանգցրո՛ւ այս ծառայիս (կամ աղախնուս) հոգին՝ լոյսի եւ հանգստի վայրը, ուր չկան՝ ոչ ցաւ, ո՛չ տրտմութիւն, ո՛չ յոգնութիւն եւ ո՛չ հեծեծանք։ Դո՛ւ, որպէս բարերար, մարդասէր եւ ողորմած Աստուած, ներում շնորհիր նրա մեղքերին, որ գործել է՝ խօսքով, գործով կամ մտքով։ Կա՞յ մի մի մարդ, որ ապրի եւ չմեղանչի: Որովհետեւ միայն դու ես առանց մեղքի եւ քո արքայութիւնը յաւիտենական եւ անվերջ է, եւ քո խօսքերը ճշմարիտ են։ Որովհետեւ դու ես կեանքն ու յարութիւնը բոլոր ննջեցեալների։ Եւ քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Խաղաղութիւն † ամենեցուն։

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Աստուծոյ երկրպագեսցուք:

Դպ. Առաջի քո, Տէր:

Քհն. Ամենակալ Տէր Աստուած մեր, որ fn բարերարութեամբ ստեղծեցիր աշխարհը, հողից մարդ սարքեցիր, նրան կամքի ու փառաւորութեան մէջ դրեցիր. լցրեցիր նրան բարի պարգեւներով եւ քո առատ ողորմութեամբ նորից քեզ վերադարձրիր եւ հանգիստ պարգեւեցիր՝ քո սուրբ կամքի անդորրութեան մէջ։ Աղաչում ենք, երկնաոր Հայր, բոլոր ննջեցեալների, մանաւանդ այս հանգուցեալիս համար։ Ընդունի՛ր սրա հոգին խաղաղութեամբ եւ քո սրբերի հետ հանգրուանիր, արքայութեան մէջ։ Եւ մեզ արժանացրո՛ւ գոհանալով փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Դպ. Սղմ. ԼԸ.

Ահա սահման դրիր իմ օրերին եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի։
Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրւական. բայց ի զուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար։

Ալէլուիա, ալէլուիա.
Պողոս Առաքեալի Կորնթացիներին գրած երկրորդ նամակից է Ընթերցուածս. Ա. 3-11։

Օրհնեալ է Աստուած եւ Հայրը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ՝ որով մենք ենք մխիթարւում Աստծուց. որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. քանզի եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. Եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի. քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, ոպպէսզի շատերը աղօթքների այդ միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով` գոհութիւն տան Աստծուն մեզ համար։

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի։

Սրկ. Ալէլուիա: Օրթի:

Քհն. խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում:

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք:

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Յովհաննու. Ե. 19-23.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Սրկ. Պռոսխումէ:

Դպ. Ասէ Աստուած։

Քհն. † Տէրն մեր Յիսուս Քրիստոս, Ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում, քանի որ Հայրը սիրում է Որդուն, եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կտա սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կը զարմանաք. որովհետեւ, ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է՝ ում կամենայ։ Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը։ Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին։

Քհն. Մաղթանք. Հանգուցեալիս հոգուն, Քրիստոս Աստուած, պարգեւի՛ր հանգիստ եւ ողորմութիւն, եւ մեզ՝ մեղաւորներիս շնորհի՛ր յանցանքների թողութիւն։

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք։ Հանգուցեալիս հոգու համար աղաչենք մեր Փրկիչ Քրիստոսին, որպէսզի սրան արդարների մէջ դասաւորի եւ պահի մեզ իր ողորմութեան շնորհիւ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛:

Քրիստոս, Որդի Աստծու, անոխակալ եւ բարեգութ, գթա քո արարչական սիրով հանգուցեալ ծառայիդ (կամ՝ աղախնուդ) Ա.Ա. հոգուն, յիշի՛ր նրան քո արքայութեան գալստեան մեծ օրը, արժանացրո՛ւ ողորմութեան, քաւութեան եւ մեղքերի թողութեան։ Քանզի դու ես Տէրը եւ արարիչը ամէնքի, դատաւորը ողջերի եւ մեռելների, եւ քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Քհն. Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն:

Դպ. Հայր մեր՝ որ յերկինս...:

Քահանան ցանում է օրհնեալ ջուրը խնկարկում է ննջեցեալին եւ ապա ասում է.

Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն։

Ելնում են ճանապարհ եւ դպիրները երգում են.

ԱՇԽԱՐՀ ԱՄԵՆԱՅՆ

Աշխարհ ամենայն,
Առ իս նայեցեալ,
Ախտակից լերուք։
Բանամ զշրթունս,
Բարբառիմ լեզուաւս,
Բողոքեմ զանձնէ:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա՛:

Գող եղէ մեղաց,
Գտող կորստեան,
Գուբ ինձ փորեցի:
Դաւեցի զանձն իմ,
Դաւաճանեցի,
Դարան գործեցի։ Տէր, ողորմեա:

Երբեմն էի լոյս,
Եւ այժմ եմ խաւար,
Եւ ստուեր մահու։
Զիա՞րդ պատմեցից,
Զթիւ մեղաց իմոց,
Զի բազում են յոյժ: Տէր, ողորմեա՛:

Էրկինք եւ երկիր,
Էկայք ողբացէք,
Էղկելի զանձն իմ:
Ընտրեցի զչարն,
Ընկալայ կամաւ,
Ըզհոյլըս մեղաց: Տէր, ողորմեա:

Թաթաւիմ տղմով,
Թաւալիմ ի մեղս,
Թօթափել չկարեմ։
Ժանտ ախտիւ լցեալ,
Ժահահոտ եղէ,
Ժամանակ բազում: Տէր, ողորմեա՛:

Ի բաց մեկնեցայ,
Ի սուրբ խորհրդոց,
Ի բարեաց գործոց:
Լաւ վարկաւ անձն իմ,
Լուսոյն հեռանալ,
Լինել ընդ խաւար: Տէր, ողորմեա՛։

Խորհուրդք չարին,
Խաբեն զհոգիս,
Խորասոյզ առնեն։
Ծածկեն անդնդօք,
Ծիծաղին զգլորմամբս,
Ծանակ զիս առնեն. Տէր, ողորմեա՛:

Կամաւ կորացայ,
Կարկամեալս անձամբ,
Կանգնել ոչ կարեմ։
Հուր մեղաց կիզող,
Հրդեհեաց որ յիս,
Հոգեւոր բարիս. Տէր, ողորմեա:

Շարական ԴԿ.

Զարուրեալ գողացաւ ամենամեղ անձն իմ յահեղ քոց դատաստանաց, յաններելի տանջանացն:

Քանզի կամաւ մերձեցայ ի մեղս մեծամեծս. արդ կայ եւ մնայ ինձ աններելի պատուհասն։

Արդ անկեալ աղաչեմ, Փրկիչ եւ բարերար. խնայեա յիս ի մեղուցեալս եւ ողորմեա՛ ինձ բազմամեղիս:

Շարական ԴԿ

Անսկիզբն Աստուած, սկիզբն արարչութեան ի հողոյ ստեղծեր ըզմարդն առաջին, գործել եւ պահել յանապատում ի կեանս. իսկ ի ստունգանել հրամանի քո, Տէր, զվճիռ մահու ի վերայ եդեալ՝ հող էիր անդրէն եւ ի հող դարձցիս. եւ այժմ աղաչեմ զստեղծողդ ամենից. ընկա՛լ եւ հանգո զհրաժարեալ հոգիս, յեօթնաստեղեան լուսեղէն խորանս, ուր ժողովքն են սրբոցն ի խաղաղութեան, հոգւով հեզութեամբ յերկնից բարութիւնսն:

Ոսկի եղեալքս անպիտանացան. գեղացկայարմար շինուածոյս քակտումն. իմաստունըս յիմարեցայ ի յալեաց մեղաց յոր ընկըղմեցայ եւ այժմ աղաչեմ զըստեղծողդ ամենից. ընկա՛լ եւ հանգո ըզհրաժարեալ հոգիս. յեօթնաստեղեան լուսեղէն խորանս. ուր ժողովք են սրբոցն ի խաղաղութեան. հոգւով հեզութեամբ յերկնից բարութիւնսն:

Շարական ԲՁ.

Ապաւինեցաք ի խաչ քո, արարիչ յաւիտենից. որ ետուր մեզ պահապան յաղթող ընդդէմ թշնամւոյն. աղաչեմք սովաւ, Փրկիչ, պահպանեա՛ զանձինս մեր:

Բարձեալ թագաւոր որ վասն մեր ելեր ի խաչ եւ բարձեր սովաւ զյանցանս նախաստեղծին Ադամայ աղաչեմք սովաւ Փրկիչ պահպանեա՛ զանձինս մեր:

Գլուխ սուրբ հաւատոյ եւ փայտ կենաց մարդկան յայտնեալ, զոր տեսեալ այսոյն պղծոյ՝ կործանեցաւ անկանգնելի. աղաչեմք սովաւ, Փրկիչ, պահպանեա զանձինս մեր:

Դողացաւ թշնամին ընդ յայտնել սրբոյ Խաչին, եւ ի յահէ փառաց նորա կործանեցաւ յանդունդս երկրի. աղաչեմք սովաւ, Փրկիչ, պահպանեա՛ զանձինս մեր:

Երկինք ցնծային եւ երկիրս ուրախանայր, քանզի փրկիչ ցուցաւ սուրբ Խաչն եւ լուսատու տիեզերաց. աղաչեմք սովաւ, Փրկիչ, պահպանեա՛ զանձինս մեր:

ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԳ

Հասնելով եկեղեցի, ննջեցեալին դնում են մէջտեղում, գլուխը դէպի դուռը եւ դէմքը դէպի աւագ խորանը։ Քահանան կանգնում է բեմի վրայ դպիրների եւ պաշտօնեաների դասը շրջապատում նրան, իսկ խաչակիրն ու երկու ջահակիր դպիրները կանգնում են ննջեցեալի գլխի կողմը՝ դէմքերը դէպի աւագ խորանը։

Եւ կատարւում է այս կարգը։

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. Ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:

Քահանան խունկ է դնում ասելով.

Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Սարկաւագը խնկարկում է եկեղեցու մէջ, դէպի աւագ խորանը ապա քահանաների, պաշտօնեաների, դպիրների եւ ժողովրդի կողմը՝ ըստ կարգի:

Եւ դպիրները երգում են Շարական ԳԿ

Բանդ Աստուած, որ ի ծոց Հօր, վասն մերոյ փրկութեան ի յերկնից խոնարհեցար, զի զմեզ նորոգեսցես ի կեանս. Աստուած հարցն մերոց։

Որ հանդերձեալ ես գալ փառօք Հօր, զարթուցանել զննջեցեալսն ի սուրբ անունդ քո նորոգեա՛ եւ զմեր ննջեցեալսն. Աստուած հարցն մերոց:

Անմահութեանց տուող Քրիստոս եւ պարգեւիչ կեդանութեան, ի միւսանգամ գալստեանն եւ յաշխարհական ատենին. Թողութի՛ւն շնորհեա մեր ննջեցելոցն. Աստուած հարցն մերոց։

Որ նստի ընդ աջմէ Հօր ծնողի իւրոյ. եւ մարդասիրապէս խնամէ զարարածս. բարձր արարէք զնա յաւիտեան։

Որ զհողացեալ բնութիւն մարդկան նորոգէ իւր Աստուածութեամբն. եւ կենագործէ ի կեանս անմահ. բարձր արարէք զնա յաւիտեան:

Լեառն վիմածին, աղբիւր յորդառատ, բարունակ ծաղկեալ, այգի վայելուչ, սրովբէ հողեղէն. րաբունւոյ Բանին տուն տնօրէնութեան, տաղաւար Հոգւոյն. առ ծնեալն ի քէն միշտ բարեխօսեա անդադար հայցմամբ, շնորհել զթողութիւն մեր ննջեցելոցն:

Ո՜վ պահապան, որ ծագեցար յԵդեմայ, նշան յաղթութեան ընդդէմ աներեւոյթ թշնամւոյն:

Փառք Հօր... Այժմ եւ միշտ...

Քեւ ցնծան ստորայինքս ամենայն, ի միւսանգամ քո գալստեանն. եւ յաւէժ զուարճանան դասք անմարմնոցն առ էիցս:

Սաղմոս ՁԳ. թիւ.

Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ:

Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ, զօրութիւնների՛ Տէր. իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափաքում։

Պօղոս Առաքեալի Թեսաղոնիկեցիներին գրած առաջին նամակից է Ընթերցուածս. Դ. 12-17:

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն։ Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի, նրա հետ։ Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք՝ մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը պիտի յարութիւն առնեն. ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք։ Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով։

Ալէլուիա, Ալէլուիա, Ալէլուիա։

Բարձր առնեմ զքեզ, Տէ՛ր, զի ընկալար զիս. եւ ոչ ուրախ արարեր զթշնամին իմ յիս:

Սրկ. Ալէլուիա. Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Յովհաննու. ԺԲ. 24-26։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Սրկ. Պռոսխումէ:

Դպ. Ասէ Աստուած։

Քհն. † Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ: Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար։ Եթէ մէկն ինձ ծառայի՝ իմ ետեւից կը գայ. եւ ուր ես եմ՝ այնտեղ կը լինի նաեւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Քարոզ

Սրկ. Աշխարհից հրաժարուած ննջեցեալների համար՝ Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա:

Սրկ. Ապականացու կեանքը լքողների եւ երկնային վիճակին հետեւողների համար` Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛:

Սրկ. Ննջեցեալիս եւ մեր բոլորիս մեղքերի թողութեան համար՝ Տիրոջն աղաչենք։

Քոն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Որպէսզի լսի սա կենարար փողի ձայնը ու բարձրանայ Փրկչի առջեւ՝ Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա:

Սրկ. Որպէսզի սա արժանի լինի աջակողմը դասուելու՝ Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛։

Սրկ. Ննջեցեալ հոգիների համար, որոնք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով յանուն Քրիստոսի ննջեցին՝ Տիրոջն աղաչենք։

Քհն. Յիշեա', Տէ՛ր, եւ ողորմեա:

Սրկ. Մեր ճշմարիտ եւ սուրբ հաւատի համար՝ Տիրոջն աղաչենք։

Քհն. Տէ՛ր, ողորմեա:

Սրկ. Մեր անձերը եւ միմեանց յանձնենք ամենակալ Տէր Աստծուն։

Քհն. Քեզ՝ Տիրոջդ, յանձնւում ենք։

Սրկ. Ողորմի՛ր մեզ, Տէր Աստուած մեր, քո մեծ ողորմութեամբ. ամէնքս միաբան ասենք.

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Քրիստոս Աստուած, որ յաւիտենական թագաւոր ես ու ամէն ինչ կատարում ես քո ողորմութեամբ՝ մեր խնդրանքից եւ հասողութիւնից էլ աւելի, որ ամէն ինչ ճիշտ բաշխեցիր մարդկանց, ընդունի՛ր այս ծառայիս (կամ աղախնուս) հոգին ու հանգցրո՛ւ սրբերիդ հետ, որոնք սկզբից էլ քեզ հաճելի եղան։ Ընդունի՛ր նրան քո արդարներիդ հետ ու բնակեցրո՛ւ քեզ սիրողների տաղաւարների մէջ։ Եւ եթէ մարդկային տկարութեամբ յանցանք է գործել՝ խօսքով կամ գործով կամ մըտ քով, դու իբրեւ մարդասէր ու բարերար Աստուած՝ ների՛ր նրան եւ խաղաղութեամբ յաջողեցրո՛ւ մեր ամէնքիս ելքն այս աշխարհից, որպէսզի ժառանգենք երկնքի արքայութիւնը։ Զի յամենայնի փառաւորեսցուք զքեզ՝ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Խաղաղութիւն † ամենեցուն։

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում:

Սրկ. Աստուծոյ երկրպագեսցուք:

Դպ. Առաջի քո, Տէր:

Քհն. Գթած եւ մարդասէր Աստուած, հանգըստացրո՛ւ քո այս ծառայի (կամ աղախնու) հոգին արդարների օթեւաններում ու մեզ պարգեւի՛ր մեր քրիստոնէական հաւատը՝ առանց մեղքի ապրել, հաստատելով մեզ ամէն բարի գործերի մէջ, մեր Տիրոջ եւ Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի շնորհիւ եւ մարդասիրութեամբ. որում վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Դպիրները երգում են.

Փառաց ի փառս բարձրանան աջակողմանքըն վերանան. յորժամ լսեն զերանական ձայն օրհնութեան ի քէն կոչման. ննջեցելոյս մեր լըսեցո զաստուածային բարբառդ քո. դասաւորեա զսա վերնոց՝ երգել ըզփառս ընդ զուարթնոց:

Քահանայք եւ ժողովուրդք հայցեմք ի քէն, Տէր բարեգութ. ընդ ննջեցեալսըն հաւատով ընկալ զմեզ նովին յուսով. յԵրուսաղէմ քաղաք վերին, յորում արդարքըն ժողովին. փառս վերերգել միշտ ընդ նոսին, Երրորդութեանդ երրեակ անձին։

Երգ ԴՁ.

Ի վերին Երուսաղէմ, ի բնակարանըս հրեշտակաց, ուր Ենովք եւ Հեղիաս կան ծերացեալ աղաւնակերպ, ի դրախտին եդեմական, պայծառացեալ արժանապէս. ողորմած Տէր, ողորմեա՛ հոգւոցըն մեր ննջեցելոց:

Մաղթանք

Քհն. Հանգուցեալիս հոգուն, Քրիստոս Աստուած, պարգեւիր հանգիստ եւ ողորմութիւն, եւ մեզ՝ մեղաւորներիս շնորհի՛ր յանցանքների թողութիւն:

Քարոզ

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք: Հանգուցեալիս հոգու համար աղաչենք մեր Փրկիչ Քրիստոսին, որպէսզի սրան արդարների մէջ դասաւորի եւ պահի մեզ իր ողորմութեան շնորհիւ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա՛։ Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Քրիստոս, Որդի Աստծու, անոխակալ եւ բարեգութ, գթա քո արարչական սիրով՝ հանգուցեալ ծառայիդ (կամ՝ աղախնուդ) Ա.Ա. հոգուն, յիշի՛ր նրան քո արքայութեան գալստեան մեծ օրը, արժանացրո՛ւ ողորմութեան, քաւութեան եւ մեղքերի թողութեան: Պայծառացրո՛ւ դասելով քո սրբերի հետ, աջակողմեան դասում։ Քանզի դու ես Տէրը եւ արարիչը ամէնքի, դատաւորը ողջերի եւ մեռելների. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն:

Դպ. երգով. Հայր մեր՝ որ յերկինս...:

Քահանան ցանում է օրհնեալ ջուրը եւ խնկարկում է ննջեցեալին եւ ապա ասում.

Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք, յաւիտեանս. Ամէն:

Քրիստոս Աստուած մեր, ողորմի՛ր համօրէն հաւատացեալ ննջեցեալների հոգիներին։

Եթէ ննջեցեալին եկեղեցի չեն բերում, եկեղեցու արարողութիւնը բաց են թողնում կամ քահանան կարող է այն այն ասել առանձին, ճանապարհին:

ԳԵՐԵԶՄԱՆԻ ԿԱՐԳ

Եւ ապա տանում են ննջեցեալին գերեզմաննոց, նոյն հանդիսաւորութեամբ, ինչ բերել էին եկեղեցի եւ ճանապարհին երգում են այն Շարականները, որը երգում էին եկեղեցի բերելիս։ Ճանապարհին հնարաւոր է ասել հետեւեալ Սաղմոսը։

Սաղմոս ՃԺԸ

Երանի՛ նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, եւ ընթանում են Տիրոջ օրէնքով։

Երանի՛ նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան։

Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհով։

Դու հրամայեցիր, Տէր, որ fn պատւիրանները խստօրէն պահեմ։

Իմ ճանապարհները յաջող կը լինեն, եթէ քո պատուիրանները պահեմ։

Այն ժամանակ ես չէի ամաչում, երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ:

Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները։

Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ:

Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ քո խօսքերը պահելով։

Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից:

Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ։

Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները, որպէսզի իմ շրթունքներով պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։

Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը, աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ։

Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին։

Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ քո խօսքերը։

Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո։

Փառք Հօր... Այժմ եւ միշտ...

Եւ երբ մի տեղ կամենում են հանգիստ առնել, դագաղը զետեղում են մի սեղանի վրայ եւ ասում են.

Դպ. Ալէլուիա, Ալէլուիա, Ալէլուիա։

Զճանապարհս իմ ուղիղ արա ինձ ըստ բանի քում, եւ մի՛ տիրեսցեն ինձ ամենայն մեղք:

Փրկեա՛ զիս ի զրպարտութենէ մարդկան, եւ պահեցից զպատուիրանս քո:

Սրկ. Ալէլուիա: Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Մատթէոսի. ԺԱ. 25-30.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Սրկ. Պռոսխումէ:

Դպ. Ասէ Աստուած։

Քհն. † Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Այն ժամանակ (Յիսուս) պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա՝ ում Որդին ուզենայ յայտնել։ Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

Մաղթանք

Քհն. Հանգուցեալիս հոգուն, Քրիստոս Աս– տուած, պարգեւի՛ր հանգիստ եւ ողորմութիւն, եւ մեզ՝ մեղաւորներիս շնորհի՛ր յանցանքների թողութիւն։

Քարոզ

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք: Հանգուցեալիս հոգու համար աղաչենք մեր Փրկիչ Քրիստոսին, որպէսզի սրան արդարների մէջ դասաւորի եւ պահի մեզ իր ողորմութեան շնորհիւ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա՛: Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛:

Աղօթք

Քրիստոս, Որդի Աստծու, անոխակալ եւ բարեգութ, գթա քո արարչական սիրով՝ հանգուցեալ ծառայիդ (կամ՝ աղախնուդ) Ա.Ա. հոգուն, յիշի՛ր նրան քո արքայութեան գալստեան մեծ օրը, արժանացրո՛ւ ողորմութեան, քաւութեան եւ մեղքերի թողութեան: Պայծառացրո՛ւ դասելով քո սրբերի հետ, աջակողմեան դասում։ Քանզի դու ես Տէրը եւ արարիչը ամէնքի, դատաւորը ողջերի եւ մեռելների, եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն:

Հայր մեր՝ որ յերկինս...

Գերեզմանի ճանապարհին երգում են «Աշխարհ ամենայն»։

Դպ. Շարական ԴՁ. Մերձեցայ ես ի դուռն գերեզմանին եւ եհաս ինձ ժամանակ մտանել ի յարգանդ երկրի, յորմէ ստեղծեալ եմք ամենեքեան, բժիշկ իմաստուն եւ ճարտարապետ, բժշկեա՛ զհոգւոյ իմ զհիւանդութիւն, արարող եւ յոյս փրկութեան մերոյ: Եղիցի՛ ձեռն քո պահապան անձին իմոյ, եւ աջ քո բարի առաջնորդեսցէ ինձ ի յարդարութիւն. բժիշկ իմաստուն եւ ճարտարապետ, բժշկեա՛ զհոգւոյ իմ զհիւանդութիւն. Արարող արարող եւ յոյս փրկութեան մերոյ:

Երբ հասնում են թաղման տեղը՝ դագաղը դնում են գերեզմանի եզրին եւ աղօթում.

Հողի օրհնութիւն

Սրկ. Քար. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո' եւ ողորմեա՛:

Եւ դպիրներից մէկը քահանային է մօտեցնում երեք ափ հող. քահանան օրհնում է այն, խաչակնքելով եւ ասելով.

Քհն. Օրհնի՛ր † Տէր, քո ողորմութեամբ այս քո ծառայի (կամ աղախնու) հողը եւ յիշի՛ր նրան, որովհետեւ հող էր եւ քո հրամանով կրկին հող դարձաւ։

Ապա աջ ձեռքով վերցնում է օրհնեալ հողից եւ խաչաձեւ ցանում է գերեզմանի մէջ, ասելով.

Թող աստուածային օրհնութիւնն իջնի սրա մահուան հողի վրայ, եւ թող կենդանացնի այն՝ վերջին օրը, անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն։

Եւ ապա ննջեցեալին իջեցնում են գերեզման, քահանան նորից վերցնելով օրհնեալ հողից խաչաձեւ ցանում է ննջեցեալի վրայ եւ ասում.

Թող իջնի օրհնեալ հողը սրա գերեզմանի վրայ եւ թող կենդանացնի այն՝ վերջին օրը, անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն։

Ապա ծածկում են մարմինը հողով՝ մինչ քահանան ասում է բարձր ձայնով.

Հաւատ ունելով, հոգի խաղաղութեան, ե՛րթ առ Արարչն՝ հայցելով. Աստուած իմ, հանգո:

Փառք Հօր...: Այժմ եւ միշտ...:

Ընդ Քրիստոսի պահելով՝ յաղթող լիցուք փորձողին. եւ ընդ հրեշտակս երգեսցուք՝ Փառք ի բարձունս Աստուծոյ:

Ապա բոլորը միասին ասում են.

Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն. եւ օրհնութիւն քեզ ի բարձունս։ Օրհնեալ ես, Տէր Աստուած մեր, օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ: Խոստովանիմք, Տէր, զքեզ եւ երկիր պագանեմքք քեզ փառաւորեմք զքեզ. գոհանամք, Տէր, զքէն, վասն մեծի փառաց քոց: Տէ՛ր թագաւոր, սուրբդ երկնային, Աստուած եւ Հայր ամենակալ: Տէր եւ Որդի Հօր Միածին, Յիսուս Քրիստոս եւ Սուրբ Որդի: Տէր Աստուած, Գառն Աստուծոյ եւ Որդի Հօր, որ առեր զմերս ի Կուսէն, ողորմեցար, բարձեր զմեղս աշխարհի։ Եւ արդ՝ ընկալ զաղաչանս մեր: Սուրբդ՝ որ նստիս ընդ աջմէ Հօր, ողորմեաց մեզ։ Ջի դու միայն սուրբ, դու միայն բարձրեալ ես, դու միայն Տէր մեր՝ Յիսուս Քրիստոս: Տէր եւ Հոգիդ Սուրբ, որ ի փառս Աստուած՝ ընդ Հօր. Ամէն:

Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեզ, Տէր, եւ գովեմք զանուն սուրբ քո, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: Արժանի արա, Տէ՛ր, զօրս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահեա զմեզ: Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց, գովեալ եւ փառաւորեալ է անուն սուրբ քո, յաւիտ տեանս. ամէն: Օրհնեալ Տէր, ուսո՛ ինձբ զարդարութիւնս քո (երեք անգամ)։ Տէ՛ր, ապաւէն եղեր մեր յազգէ յազգ: Ես աղաչեմ, Տէ՛ր, ողորմեա ինձ եւ բժըշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ: Ցոյց մեզ, Տէ՛ր, զողորմութիւնս քո եւ զփրկութիւնս քո տո՛ւր մեզ։ Տէ՛ր, ողորմութիւն քո յաւիտեան, զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ։ Տէր իմ, զքեզ ապաւէն ինձ արարի. ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ: Ի քէն է, Տէր, աղբիւր կենդանութեան, եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս: Ծագեա զողորմութիւնս քո, ոյք ճանաչեն զքեզ, Տէր:

Վերջացնելով՝ քահանան ասում է.

Փառք, պատիւ եւ երկրպագութիւն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Դպ. երգ. Ինձ խորափոր փոսի մէջ դրին, խաւարի եւ մահուան ստուերների մէջ:

Իմ փրկութեան Տէր Աստուած, գիշեր-ցերեկ քեզ կանչեցի։

Մաղթանք

Քհն. Հանգուցեալիս հոգուն, Քրիստոս Աստուած, պարգեւի՛ր հանգիստ ողորմութիւն, եւ մեզ՝ մեղաւորներիս շնորհի՛ր յանցանքների թողութիւն։

Քարոզ

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք։ Հանգուցեալիս հոգու համար աղաչենք մեր Փրկիչ Քրիստոսին, որպէսզի սրան արդարների մէջ դասաւորի եւ պահի մեզ իր ողորմութեան շնորհիւ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Քրիստոս, Որդի Աստծու, անոխակալ եւ բարեգութ, գթա քո արարչական սիրով՝ հանգուցեալ ծառայիդ (կամ՝ աղախնուդ) Ա.Ա. հոգուն, յիշի՛ր նրան քո արքայութեան գալստեան մեծ օրը, արժանացրո՛ւ ողորմութեան, քաւութեան եւ մեղքերի թողութեան։ Պայծառացրո՛ւ դասելով քո սրբերի հետ, աջակողմեան դասում։ Քանզի դու ես Տէրը եւ արարիչը ամէնքի, դատաւորը ողջերի եւ մեռելների, եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն:

Հայր մեր՝ որ յերկինս...:

Գերեզմանի օրհնութիւն

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛։ Օրհնեա՛, Տէր:

Քահանան խաչակնքում է գերեզմանը՝ ասելով.

Թող օրհնուի † եւ կնքուած պահուի Աստծու ծառայիս (կամ աղախնուս) գերեզմանը եւ ոսկորները, այս սուրբ Խաչի նշանով եւ սուրբ Աւետարանով, յանուն Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Թող օրհնուի ք եւ կնքուած պահուի Աստծու ծառայիս (կամ աղախնուս) շիրիմը եւ ոսկորները, այս սուրբ Խաչի նշանով եւ սուրբ Աւետարանով, յանուն Հօր ք եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Թող օրհնուի ք եւ կնքուած պահուի Աստծու ծառայիս (կամ աղախնուս) դամբարանը եւ ոսկորները, այս սուրբ Խաչի նշանով եւ սուրբ Աւետարանով, յանուն Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. Ընկ՛ալ, կեցո՛ եւ ողորմեա՛:

Քհն. Թող անշարժ լինի տէրութեան կնիքը † Աստծու ծառայիս (կամ աղախնուս) Ա.Ա. գերեզմանի վրայ մինչեւ Քրիստոսի գալուստը, որը դարձեալ գալով նորոգելու է՝ փառքերի փառքով. Ամէն։

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն։

Դպ. երգելով. Հայր մեր՝ որ յերկինս...:

Քահանան ցանում է օրհնեալ ջուրը եւ խնկարկում է գերեզմանը, ասելով.

Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն։

Քրիստոս Աստուած մեր, ողորմի՛ր համօրէն հաւատացեալ ննջեցեալների հոգիներին։

*
*      *

ՊԱՇՏՕՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ

Պատարագի աւարտին.

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Շարական ԲԿ.

Որ յանէից ստեղծող գոյից, արարչակից Հօր, Բանդ Աստուած, թողութիւն շնորհեա՛ ննջեցելոց քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր։

Որ ի Հօրէ առաքեցար եւ մարմնացար ի սուրբ կուսէն, թողութիւն շնորհեա՛ ննջեցելոց քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր։

Փառք Հօր...։ Այժմ եւ միշտ...։ Որ պսակիչդ ես քոց սրբոց եւ անվախճան բարեաց բաշխող, թողութիւն շնորհեա՛ ննջեցելոց քոց ծառայից, յորժամ գաս դատել զոր անարատ ձեռօք ստեղծեր:

Ալէլուիա, ալէլուիա:

Սաղմոս ՃԻԹ.

Կց. Թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի:

Փխ. Խորութիւններից քեզ կանչեցի, լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, Տէ՛ր։

Թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի:

Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր, ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր, քանզի քաւութիւնը քեզնից է գալիս։

Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին. հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ:

Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ:

Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները. նա փրկեց Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։

Սրկ. Ալէլուիա օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Յովհաննու. ԺԲ.24-26.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Սրկ. Պռոսխումէ:

Դպ. Ասէ Աստուած։

Քհն. † Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ: Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար։ Եթէ մէկն ինձ ծառայի՝ ես եմ՝ իմ ետեւից կը գայ եւ ուր այնտեղ կը լինի նաեւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Երգ

Փառաց ի փառս բարձրանան, աջակողմանքըն վերանան, յորժամ լըսեն զերանական ձայն օրհնութեան ի քէն կոչման. նընջեցելոյս մեր լսեցո զաստուածային բարբառըդ քո. դասաւորեա ըզսա վերնոց՝ երգել ըզփառս ընդ զըւարթնոց։

Քահանայք եւ ժողովուրդք հայցեմք ի քէն, Տէր բարեգութ. ընդ նընջեցեալսըն հաւատով ընկալ ըզմեզ նովին յուսով. յԵրուսաղէմ քաղաք վերին, յորում արդարքըն ժողովին. փառս վերերգել միշտ ընդ նոսին, Երրորդութեանդ երրեակ անձին։

Երգ

Ի վերին Երուսաղէմ, ի բնակարանըս հրեշտակաց, ուր Ենովք են Հեղիաս կան ծերացեալ աղաւնակերպ, ի դրախտին եդեմական, պայծառացեալ արժանապէս. ողորմած Տէր, ողորմեա հոգւոցըն մեր նընջեցելոց:

Եթէ ննջեցեալը հոգեւորական է, երգում են.

Ահեղ խորհուրդ քահանային, բազկատարած կայր ի բեմին, առաջի սուրբ Սեղանոյն, հուր շիջանի, խաւար մերժի, տրտմեալ հոգիքն ուրախանան, զի թողութիւն մեղաց լինի ողորմած Տէր, ողորմեա՛ հոգւոցըն մեր ննջեցելոց: Քհն. Հանգուցեալիս հոգուն, Քրիստոս Աստուած, պարգեւի՛ր հանգիստ եւ ողորմութիւն, եւ մեզ՝ մեղաւորներիս շնորհի՛ր յանցանքների թողութիւն։

Դպ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք։ Հանգուցեալիս հոգուն համար աղաչենք մեր Փրկիչ Քրիստոսին, որպէսզի սրան դասաւորի արդարների մէջ, եւ մեզ պահի իւր ողորմութեամբ։ Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ եւ ողորմեա՛։ Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Քրիստոս, Որդի Աստծու, անոխակալ եւ բարեգութ, գթա քո արարչական սիրով՝ հանգուցեալ ծառայիդ (կամ՝ աղախնուդ) Ա.Ա. հոգուն, յիշի՛ր նրան քո արքայութեան գալստեան մեծ օրը, արժանացրո՛ւ ողորմութեան, քաւութեան եւ մեղքերի թողութեան։ Պայծառացրո՛ւ դասելով քո սրբերի հետ, աջակողմեան դասում։ Քանզի դու ես Տէրը եւ արարիչը ամէնքի, դատաւորը ողջերի եւ մեռելների, եւ քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն։

Դպ. Հայր մեր՝ որ յերկինս..:

Քհն. Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

Քրիստոս, Աստուած մեր, ողորմի՛ր համօրէն հաւատացեալ ննջեցեալների հոգիներին։

Դպ. Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ։

Օրհնեալ † լինէք Սուրբ Հոգու շնորհներով, գնացէք խաղաղութեամբ, եւ Տէրը թող լինի ձեզ ամէնքիդ հետ. Ամէն:

*
*      *

ԿԱՐԳ ՏՆՕՐՀՆԷՔԻ

Ծննդեան եւ Յայտնութեան

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Շարական ԴԿ. Ծննդեան

Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ. հովիւքն երգեն ընդ հրեշտակս, տան աւետիս աշխարհի։

Ծնաւ նոր արքայ ի Բեթղեհէմ քաղաքի. որդիք մարդկան, օրհնեցէք, զի վասն մեր մարմնացաւ։

Անբաւելին երկնի եւ երկրի ի խանձարուրս պատեցաւ, ոչ մեկնելով ի Հօրէ, ի սուրբ այրին բազմեցաւ։

Շարական ԴՁ. Յայտնութեան

Լոյս ի լուսոյ, ի Հօրէ առաքեցար եւ մարմնացար ի սուրբ կուսէն, զի վերստին նորոգեսցես զապականեալն Ադամ։

Դու Աստուած ի յերկրի երեւեցար եւ ընդ մարդկան շրջեցար, եւ փրկեցեր զտիեզերս յանիծիցն Ադամայ:

Քեզ ի յերկնից վկայեալ Հօր քոյ ձայն, ասէ՝ Դա է իմ Որդի եւ Սուրբ Հոգին զքեզ յայտնեաց աղաւնակերպ երեւմամբ։

Դպ. Ալէլուիա, Ալէլուիա:

Տուն Իսրայէլի, օրհնեցէք զՏէր.
տուն Ահարոնի, օրհնեցէք զՏէր.
տուն Ղեւեայ, օրհնեցէք զՏէր.
երկիւղածք Տեառն, օրհնեցէք զՏէր:

Ալէլուիա. Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն։

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Ծննդեան

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Ղուկասու. Բ.8-14.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Պռոսխումէ: Ասէ Աստուած։

Քհն. † Վասն ծննդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. քանզի այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: Եւ սա ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։ Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Յայտնութեան

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Մատթէոսի. Գ.13-17:

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր: .

Պռոսխումէ: Ասէ Աստուած։

Քհն. † Վասն մկրտության Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Այն ժամանակ Յիսուս Գալիլեայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ Իսկ Յովհաննէսն ընդդի մացաւ նրան ու ասաց. «Ինձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց։ Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր՝ ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։ Եւ ահա մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Շարական ԴՁ.

Մկրտի Քրիստոս եւ սրբին ամենայն արարածք, եւ տայ մեզ թողութիւն մեղաց, ջրով եւ Հոգւով վերասրբելով զմեզ։

Դպ. Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա':

Աղօթք

Պահպանիչ եւ յոյս հաւատացեալների՝ Քրիստոս Աստուած մեր, պահպանի՛ր այս բնակարանը եւ նրա բնակիչներին՝ fn սուրբ եւ պատուական խաչի հովանու ներքոյ, խաղաղութեան մէջ։ Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, արժանաւորի՛ր գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն:

Հայր մեր՝ որ յերկինս...:

*
*      *

ԿԱՆՈՆ ՏՆՕՐՀՆԷՔԻ

Զատկին

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Շարական ԱՁ.

Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն անմահ եւ երկնաւոր. քեզ աւետիք խնդութեան, հարսն ի յերկրէ՝ Եկեղեցի. օրհնեա՛ ի ձայն ցնծութեան զԱստուած քո, Սիովն:

Այսօր անճառ լոյսն ի լուսոյ լուսաւորեաց զմանկունս քո. լուաւորեա', Երուսաղէմ, քանզի յարեաւ լոյս fn Քրիստոս. օրհնեա՛ ի ձայն ցնծութեան զԱստուած քո, Սիովն:

Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լուսովն, եւ քեւ ծագեաց լոյս գիտութեան՝ յարուցեալն ի մեռելոց Քրիստոս. օրհնեա՛ ի ձայն ցնծութեւան զԱստուած քո, Սիովն:

Դպ. Ալէլուիա, Ալէլուիա։

Տուն Իսրայէլի, օրհնեցէք զՏէր.
տուն Ահարոնի, օրհնեցէք զՏէր.
տուն Ղեւեայ, օրհնեցէք զՏէր.
երկիւղածք Տեառն, օրհնեցէ՛ք զՏէր:

Ալէլուիա. Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք:

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Մատթէոսի. ԻԸ.16-20.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Պռոսխումէ: Ասէ Աստուած։

Քհն. † Յետ յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.

Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը՝ ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան. իսկ ոմանք երկմտեցին։ Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն՝ երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացէ՛ք, ուրեմն, աշակերտ դարձրէք բոլոր ազգերին, մկրտեցէ՛ք նրանց՝ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը` ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ՝ բոլոր օրերում, մինչեւ աշխարհի վախճանը»։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Երգ

Լուսապայծառ հրեշտակին նստելով ի կենսատու գերեզմանին, եւ աւետէր կանանցն՝ յարեաւ Աստուած։

Դպ. Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա՛։

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛:

Աղօթք

Պահպանիչ եւ յոյս հաւատացեալների՝ Քրիստոս Աստուած մեր, պահպանի՛ր այս բնակարանը եւ նրա բնակիչներին՝ քո սուրբ եւ պատուական խաչի հովանու ներքոյ, խաղաղութեան մէջ։ Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, արժանաւորի՛ր գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն:

Հայր մեր՝ որ յերկինս...:

*
*      *

ԿԱՐԳ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ

ԱՒԵՏԱՐԱՆ ԿԱՐԴԱԼՈՒ
ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ՎՐԱՅ

Սրկ. Եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք. ընկալ, կեցո եւ ողորմեա՛:

Քհն. Օրհնութիւն եւ փառք Հօր † եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Սաղմոս Խ.

Երանի նրան՝ ով մտածում է աղքատի եւ տնանկի մասին. փորձանքի օրը՝ Տէրը կը փրկի նրան։

Տէրը կը փրկի ու կը պահպանի նրան, երանելի կը դարձնի երկրի երեսին, եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։

Տէրը նրան կօգնի ցաւերի մահճում, եւ նրա անկողինն ամբողջովին կը մաքրի իր հիւանդութիւնից։

Ես ասացի. «Տէր, ողորմի՛ր ինձ եւ բժշկի՛ր իմ անձը. ես մեղանչեցի քո դէմ»։

Շարական ԴՁ.

Որ քղանցիւ հանդերձի քոյ՝ զմերձեցեալն ի քեզ բժշկեցեր. քաւեա զիս զմեղաւորս:

Որ բանիւ հրամանի քոյ՝ զանդամալոյծն առողջացուցեր. քաւեա զիս զմեղաւորս։

Դպ. Ալէլուիա. Օրթի:

Քհն. Խաղաղութիւն † ամենեցուն:

Դպ. Եւ ընդ հոգւոյդ քում։

Սրկ. Երկիւղածութեամբ լուարուք։

Քհն. Սրբոյ Աւետարանիս որ ըստ Մատթէոսի. Ը. 14-17.

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Պռոսխումէ։ Ասէ Աստուած:

Քհն. † Տէրն մեր Յիսուս Քրիստոս.

Պետրոսի տունը մտնելով՝ տեսաւ որ նրա զոքանչը ջերմով պառկած էր։ Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. կինը ոտքի կանգնեց ու ծառայում էր նրանց։ Եւ երբ երեկոյ եղաւ, Յիսուսի մօտ բերեցին բազմաթիւ դիւահարներ. եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց. որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը՝ թէ «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը փարատեց»։

Դպ. Փառք քեզ, Տէր Աստուած մեր։

Քարոզ

Հիւանդների ու բոլոր վշտացեալների համար աղաչենք մեր Փրկիչ Քրիստոսին, որ ողորմի՝ իր մեծ ողորմութեամբ, եւ բժշկի իր ծառաների հոգու եւ մարմնի ախտերն ու հիւանդութիւնները, եւ կատարեալ առողջութեամբ՝ բոլորին էլ հասցընի մշտնջենաւոր եւ անախտ կեանքին, ինք որ ուղարկուեցաւ Հօրից, բժշկելու մարդկանց սերունդներին։ Միածին Որդի Աստծու, Տէր մեր եւ Փրկիչ, Յիսուս Քրիստոս, փրկի՛ր եւ ողորմի՛ր։

Աղօթք

Քհն. Տէր Աստուած մեր, որ գթած ես եւ ողորմած, Հայր՝ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի. դու ես աղբիւր բժշկութեան եւ սկիզբ առողջութեան. դու ողորմութեամբ ուղարկեցիր աշխարհ՝ քո Միածին Որդուն, որ ձայնով յարութիւն տուեց մեռելներին ու խօսքով բժշկեց բորոտներին, եւ իր զգեստներից բազում բժշկութիւններ կատարուեցին. նա ինքն իշխանութիւն տուեց իր աշակերտներին, քո ծառաներիդ, եւ ասաց նրանց. «Երբ մօտենաք գիւղերին կամ ագարակներին, դրէք ձեր ձեռքերն՝ հիւանդների վրայ ու բժշկեցէ՛ք նրանց. եւ ես ձեզ հետ եմ լինելու՝ բժշկելու համար նրանց»։ Եւ արդ, ես՝ քո մեղաւոր ծառան, դնում եմ իմ ձեռքը՝ այս հիւանդի վրայ, ու կոչում եմ քո աստուածային հզօր անունը։ Դու, ո՛վ Տէր, առողջութիւն պարգեւիր սրան, փարատի՛ր սրանից յայտնի ու ծածուկ ցաւերը եւ հեռացրո՛ւ սատանային, որ մեր թշնամին է, որպէսզի ճանաչեն՝ թէ դու ես միայն ճշմարիտ Աստուածը։ Եւ քեզ երգեսցուք զօրհնութիւն եւ զփառս՝ ընդ Որդւոյ եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

Շարական ԴՁ.

Որ զաղաղակ կնոջն այլազգւոյ առընկալեալ, Փրկիչ, մարդասիրապէս, եւ զիմս ապաշխարութեան արա արժանի զձայն՝ մեղուցելոյս ընդունող։

Դպ. Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա:

Քհն. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛. Տէ՛ր, ողորմեա՛։

Աղօթք

Պահպանիչ եւ յոյս հաւատացեալների՝ Քրիստոս Աստուած մեր, պահպանի՛ր այս բնակարանը եւ նրա բնակիչներին՝ քո սուրբ եւ պատուական խաչի հովանու ներքոյ, խաղաղութեան մէջ։ Փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց, արժանաւորի՛ր գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ամէն:

Հայր մեր՝ որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո, որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց. եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

 

what image shows